Changes

Պետականության մարտահրավերները

2 bytes removed, 07:50, 25 Դեկտեմբերի 2016
/* 4․ Կամուրջներ ժամանակի ու տարածության վրայով */
Ռ․ Քոչարյանր կամենում է անտեսել անցյալը։ Նա գտնում է, որ անցյալը սոսկ բեռ է, հստակ մտածողության խոչընդոտ։ Նա իր խնդրին մոտենում է իբրև «վերակառուցող»։ Նա գտնում էր, որ այն ձևը, որով ներկան կազմող բաղադրիչներն ի մի էին բերվում Հայաստանում ու տարածաշրջանում, արդյունքի չի հանգեցնում։ Քոչարյանը ցանկանում է տեսնել, թե նույն այդ բաղադրիչները կարո՞ղ են վերահավաքվել այլ ձևով, այնպես, որ խիստ տարբեր ու հատուկ արդյունքի հանգեցնեն։ Բաղադրիչներին գործառույթներ են վերագրվում, որոնք անտեսում են դրանց նախորդ դերը, դրանց սուբյեկտիվ ու գաղափարախոսական ինքնությունը։ Ամեն բաղադրիչ կգործեր նոր ծրագրի համապատասխան, եթե հասկանար այդ ծրագիրը համապատասխան ձևով, կամ նրան հնարավոր լիներ համոզել, որ այդպես գործի։
Քաղաքական կուսակցությունները ներկայացնում են բաղադրիչների մեկ խումբ, իսկ Հայաստանը, Ղարաբաղն ու Սփյուռքը՝ առանձին, տարբեր բաղադրիչներ են։ Քոչարյանի կողմից միասնության կոչի հենքը նրա այն ակնկալությանն էր, որ կուսակցություններն ու ղեկավարներր կտեսնեին ազգային ծրագրի պարզությունն ու իմաստնությունը և, քանի որ նրանցից յուրաքանչյուրը պնդում է դրա նկատմամբ իր նվիրումը, կարձագանքեին և կաշխատեին միասնաբար։ Տարբեր տարրերի միջև անհամաձայնություններն ու հակասությունները ավելի լավ կկարգավորվեին, քան առաջ։ Իսկ դա այն էր, ինչ պահանջվում էր՝ առկա կարողությունների ավելի լավ օգտագործում։ Քոչարյանի աշխարհը էապես ապաքաղաքական, եթե ոչ հակաքաղաքական աշխարհ է, փաստորեն՝ ինժեների աշխարհ։ Նրա ըմբոնմամբ, միասնությունը նիրհում էր յուրաքանչյուր բաղադրիչի ունակությունների ու ներուժի մաթեմատիկական հաշվարկների մեջ, եւ և ոչ թե սկզբունքների, անհատականությունների, ծրագրերի կամ քաղաքականությունների հակադրությունները քաղաքականորեն լուծելու մեջ։
===Միասնության խույս տվող քաղաքականությունը===
Ադմին, Վստահելի
1876
edits