Changes

Մորթը

No change in size, 09:21, 14 Փետրվարի 2017
}}
Նստած ենք ընկերոջս հետ գյուղապետին տան առջև՝ շուքին։ Կեսօր է․ ու անոթությունը կ՚աղմկե կʼաղմկե ամեն կողմե, մեր հոգնած, ընդարմացած ստամոքսին մեջ, քովերնիս կկզած գեղջուկ գործավորին փայլող նայվածքին խորը և անդին՝ ճանճերու գրոհեն պարտված այդ թավալած, հեռացող շան վրա։
Ճամբորդած ենք արևի տակ երկար ու բարակ կածաններու վրա, ձիերու սանձը, և՛ ասպանդակը պրկած մեր ջիղերով։ Դարձդարձիկ բլրակողեր, արևախանձ կիրճեր և չորացած գետահուն մը մեզ բերած հասցուցած են հոս։ Կը սպասենք․ գյուղապետին տան ներսը ճաշի պատրաստություն կը տեսնեն։ Ե՞րբ սկսան կամ պիտի վերջացնե՞ն — հայտնի չէ։ Ժամանակը թև առած՝ կը թռչի․ քիչ հետո շուքը ծառին պիտի երկննա դեպի արևելք․ իսկ մենք դեռ անցնելիք ճամփա ունինք մեր առջև… Կապտորակ մշուշի մը տակ կ՚երևիկʼերևի, հեռո՜ւն մեր գիշերելիք հանգրվանը…
Գյուղապետը՝ նիհար, բարձրահասակ, թխադեմ, սրածայր պեխը կախած՝ նստած է մեր դեմը և ծխախոտ կը փաթթե և հրամցնել կ՚ուզե կʼուզե մեզ։
— Դեռ պիտի ուշանա՞,— կը հարցնե ինքզինք մեր բանբերը նկատող գործավորը։
Գյուղապետը կ՚ելնե կʼելնե ոտքի․ թերատ գլանիկը մատներուն մեջ՝ ան կ՚երթա կʼերթա դեպի տան դուռը, պոռալու համար ներսիններուն․
— Չվերջացա՞վ…
Դուրսեն մենք չենք լսեր ներսեն եկող պատասխանը․ «Չլսելը սփոփանք մըն է լսված ժխտական պատասխանեն» — կ՚եզրակացնե կʼեզրակացնե ընկերս և մեզի պարտադրված սպասումին մեջ, հետաքրքրությունը կթելադրե․
— Տեսե՜ք սա գյուղը՝ լեռան լանջին, գետնամեջ պատերով, խոռոչանման դուռ֊պատուհանով, հողին կպած երդիկներով։ Ապառաժային հսկա զանգված մը կախված է անոր վերև որպես մութ ճակատագիր։ Մինչդեռ լեռնալանջը առջևը ձգած պարտեզներն ու ծխախոտի կանաչ արտերը, ու կռնակած՝ վայրի բուսականության ցեղակից անտառակ մը — կ՚իջնե կʼիջնե դեպի ձոր, ուր արևին կրակը կը հրդեհե դաշտանկար մը։ Կողմնակի ինկած բլուրներ, որոնց ոտքերուն տակեն կը փախչին կարմրագույն, սևադեմ հողաշերտեր արևի ջերմով թրծված։
Գյուղապետի տան առջևեն կհոսի աղբյուրի մը ջուրը, որ կեսօրվան գոլը կռնակած՝ դեմ կու գա ձորակի շուրթին, բայց անտարբեր վտանգին՝ զինքը հալածող ուժին՝ պատվաբեր ինքնասպանության զոհ կ՚երթա կʼերթա խորխորատի ժայռերուն վրա ջախջախվելով։ Այնուհետև կը թվի, թե ան դեռ կը շարունակե ապրիլ, ապա՝ վիրավոր՝ վազվզելով հոս հոն, դպչելով չոր հողերու, արևախանձ ծառի արմատներու, տարածվելով, ծծվելով բանջարանոցներու պապակ ածուներեն… Հողը ծարավ է․ անկուշտ․ դարերն ու գյուղացիները իրենք դիզած են քիչ մը հողը ամենուրեք և տնկած՝ ծառ ու ծառաստան անոր վրան։ Սակայն, հողը աղքատ է ու մերկ տեղ տեղ։ Ողջ մնան թթենիները, որոնք կանաշով ներկած են շրջապատը…
— Դեռ կ՚ուշանակʼուշանա,— կ՚ըսե կʼըսե բանբեր գործավորը, որ գլուխը տարած խոթած էր տունեն ներս և դարձին կը փորձեր քար մը զետեղել տակը, նստելու համար։
— Ի՞նչ է․ ոչխա՞ր մորթած է…
— Աղվորիկ, կարմրամորթ հորթո՜ւկ մը…
— Նայե՛,— կ՚ըսեմ կʼըսեմ ընկերոջս,— հորթո՜ւկը… ջո՛ւր կը խմե… ջուրի այս վճիտ հոսքը, ուրեմն, սա հորթուկին համար եղած է․ ի՜նչ հոգածություն…
Ընկերես ավելի գործավորն է, որ կը քմծիծաղի։ Իր նետած բառը ես թաղած եմ իմ խոհերուս տակ։ Եղածը պարզ հետաքրքրություն մըն էր․ բայց այդ հետաքրքրությունը հանկարծ տնաճություն և սարսուռ կը պատճառե ինծի։ Ինչո՛ւ սա հորթուկը, որ ծռած է ջուրին վրա, խմողի տպավորություն չի՛ գործեր վրաս։ Հագեցա՞ծ է խմելեն։ Կը զգամ, որ գոհացված չէ հարցս։ Առաջին հերթին ես կը խուզարկեմ շուրջս։ Հորթուկին շրջապատը կը կենդանանա անմիջապես։ Քանի մը կովեր, աղտոտ ու ոսկրացած կողերով, դաժանորեն հոգնաբեկ՝ ծնրադրած են ծառի շուքին, խոնավ գետնին վրա։
Լուսարձակ, անիմաստ անոնց նայվածքին մեջ անխելքությունը մեղկորեն հաստատված է։ Կովային, պաղ ու խոշոր պտղունցներուն վրա թարթիչներու բացուխուփ մը, որ հետևանք է ճանճերու գրոհին դեմ կրավորական դիմադրության մը։ Անոնց բզզյունին և կուտակումին սաստող՝ կակուղ ստևով խլացած ծափը ականջներու, որ ոչ օգուտ կը բերե և ոչ ալ հառաջդիմություն ինքնապաշտպանության։ Աներես, շատ ճղճիմ բայց ահագնորեն խիզախ՝ ճանճերը ելումուտ կ՚ընեն կʼընեն կովերու սառած ակնապիճներուն անկյունավոր գոգավորումին մեջ և աներեսաբար, անտարբեր, անամոթ՝ կը կցվին իրար և կը տզտզան… Հանգչող անասուններուն մորթն է, որ երբեմն սարսուռ կ՚ունենա կʼունենա երբ ճանճը խայթոցը մխե կողոսկրին բարակցած մաշկին մեջ և արյան գնդիկ մը մնա որպես հետք սուր խայթոցին…
Բայց հո՞րթը։ Թավշանման մորթին վրա ոչ մեկ նշան ճանճային գրոհի։
Անիկա դունչը երկարած է ջուրի վետվետուն երիզին, որ ոչ ափի կու գա և ոչ ալ ծծելու։ Ստվերներեն թափանցող լույսի ճաճանչներ ջուրը վերածած են կարծես հեղուկ ադամանդի․ սակայն դունչը վեր բռնված է ջուրեն, մնացած ծարավ։ Ուզա՞ծ է բնավ խմել բարակիրան առվակեն, թե մնացած է պապակ։
Կը նայիմ հորթուկին ու սիրտի կծկում մը կ՚ավելցնե կʼավելցնե անժամանակ մահացածի հանդեպ զգացածս վիշտ֊ափսոսանքը։ Չորս անճոռնի ցիցերու վրա պահված անոր հարդակուռ խրտվիլակ֊սիլուեթը՝ ծառի ստվերին տակ կանգնեցված է որպես շահագործումի միջո՞ց… բերան չունի․ անճարակ գործողության ենթարկվածի տպավորության կթողու անոր դունչը։ Սարսուռը կ՚անցնի կʼանցնի մեջես, և ես կը զգամ անարդարության դեմ ըմբոստացողի ընդվզում մը։
Սա հազիվ ծնած ու մեռած, սակայն մարդկային ագահության և խղճմտանքի պակասեն ապրիլ շարունակող մորթը հորթուկին, դրված քովը, աչքին առջև ոսկրացած, գուցե մայրական վիշտեն հյուծած մայր֊կովուն, անոր անարյուն, չորցած ստինքներեն մուրալու համար պուտ մը կաթը, որ պետք էր խնայված ըլլար ձագին…
Մինչդեռ՝
Մայր կովը կռնակը մեզի ու նաև իր ձագին — իջած է ծալլված չորս ոտքերու վրա հողին, հսկա ծառի շուքին։ Կեսօրվան տաքին տված խոնջենքով՝ ջերմեռանդորեն անիկա՝ կ՚որոճա կʼորոճա այն կերը, որ գուցե երեկվընե մնացած է ստամոքսին մեջ։ Քովը, երկու ուրիշ կովեր՝ անտարբեր դրացուհիի վիշտին և մոռցած կենդանական իրենց նեղ աշխարհը — կ՚որոճան կʼորոճան նույնպես և շողիքը սարդոստայնի փալփլուն թելերու նման ցանցած է անոնց կուրծքերը և հյուսած անհոռնի ձեռագործ մը չոր գետնին վրա։
Ի՞նչ կ՚երազեն կʼերազեն կամ կը մտածեն երբ կ՚որոճան։ կʼորոճան։ Կը զգա՞ն ոճրաբույր մեքենայությունը մարդկային չարամտության։ Պաղ քրտինք մը պատած է մարմինս։ Ոտքերուս տակեն հոսող ջուրեն կ՚առնեմկʼառնեմ, կարծես խոնավությունն ու սառնությունը քրտինքին։ Եվ անմիջապես կը մտածեմ հարցապնդումի մը ձև տալ խոհերուս, որոնք թևավորվիլ կը սկսին։
Վիշտը խոսա՞ծ է մորը մեջ։ Անիկա ծռած է անշուշտ ու շնչած անբույր մորթը մեռած ձագին, զոր ապրեցնել ուզած է մարդը կեղծիքով և խորամանկությամբ։ Զգացա՞ծ է բարբարոս պետքին ըմբոստություն մը անասնային բնազդով։ Իսկ բնազդը խաբած չի կրնար ըլլալ զինք։ Առաջին պահուն իսկ պետք է որ ան գլուխը վեր առած ըլլա և իր խաբվածությունը պոռա գյուղապետի տան ուղղությա՛մբ, թե անխղճություն է մեռածը՝ մորթազերծ ընել, լեցնել իրեն սնունդ ծառայող հարդով մորթը և որպես անասելի վիրավորանք՝ կեցնել ձագին խրտվիլակը առջևը թե․
— Տե՜ս, զավակդ կ՚ապրեցնենք․ կʼապրեցնենք․ մեզ կաթ տո՛ւր…
Գյուղապետը եկած նստած է կրկին մեր դիմացը, իր մատներուն մեջ ծխախոտ փաթթելը հավիտենականորեն կիսատ մնացած կը թվի։ Պիտի թքոտե կապը գլանիկին և զբաղեցուցած լեզվով ալ պիտի արդարանա․
Մայր կովը կապված ոտքեն․ ձագը՝ սրունքներուն միջև՝ դունչին տակ։ Մութ գիշեր․ աշնանային տաք եղանակ։ Տոթը նստած ամեն տեղ, տանիքներու վրա քնացող մարդոց հոգնության մեջ։ Հովի կտոր չկա։ Ծառերը քարացած են, իսկ շուները, ձորակին մեշ հարա֊հրոցով՝ շնագայլ կը հալածեն։ Գյուղը մնացած է անպաշտպան․ տավարը կը փնչացնե հոս հոն։
Խորացած խավարին ծոցեն երկու լուսարձակ կայծեր և անասնական բնազդին զգալի եղող գեշ բույր մը վայրի գազանի։ Սակայն, մայր կովը չզգար վտանգը, որ կռնակեն կը սպառնա իրեն․ ան տարված է ձագը գգվելով։ Լեզուն հորթուկին մորթը մաքրելով զբաղած՝ ծփուն, ջրոտ ձայներ հանելով կը խլացնե լսողությունը։ Լուսաշող զույգ կայծերը կը մոտենան գետին չկոխող, զգույշ դարանընկալ թաթերու վրա։ Ու հուժկու հարված մը մայր֊կովի կողին։ Անակնկալ հարվածը կը զգետնե խեղճ մայրը, կապված ոտքը կ՚անդամալուծե կʼանդամալուծե զինք․ մինչդեռ գազանը կ՚առնե կʼառնե ձագը և կը փախչի։
— Չըսե՜ս․ ամերիկյան կանկսթեր մըն է եղեր,— կը քմծիծաղի ընկերս։
Գյուղապետը չի՛ հասկնար կանկսթերին իմաստը, ուրեմն չի ցուցներ ոչ մեկ հետաքրքրություն ըսված խոսքին։ Ան վառած է վերջապես գլանիկը և գոհունակ՝ ծուխը ներս քաշելով, կը քալե կիսատ թողած պատմության ընդմիջեն։
— Այո՛, կ՚առնե կʼառնե կը փախչի…
Մայր կովը սոսկումեն արթնցած, ահավոր ճիչ֊պոռոց մը կը ձգե գյուղին մեջ։ Քունը ծանր է մարդոց։ Խոր անդունդեն եկած ձայնի տպավորություն կը գործե։ Կովին բղավոցը կը շարունակվի։ Կ՚արթննա Կʼարթննա մշակը, հարա֊հրոցով կը վազե բորենիին ետևեն։ Ոտքի կը նետվին ուրիշներ, կը շվացնեն․ շուները ձորեն ետ կանչված բանակի պես, կը նետվին հոս հոն, մինչև կը գտնեն հետքը գազանին․ վրա կու տան։ Ու բորենին մորթը ազատելու համար,— հրացանի կրակոց կը լսե — կը թողու խեղդամահ հորթը և կծիկը կը դնե։ Շուներու հաչոցը կը հեռանա և մարդիկ կը շրջապատեն հորթը, որ մութին մեջ սև կետի պես բան մը կ՚երևի։ Կ՚առնեն կʼերևի։ Կʼառնեն կը բերեն դին։ Ի՞նչ օգուտ․ բանը բանեն անցած էր։ Մայր կովը կը լիզե լերդացած արյունը․ սակայն չզգար, որ ձագը սատկած է։ Քիչ հետո կ՚առնվի կʼառնվի դունչին տակեն ձագը։ Կովը խաղաղ քուն կը մտնե։ Առավոտ կանուխ ձագին խրտվիլակը կը դրվի հոդ…
Գյուղապետին պատմությունը շրջանային սովորական դեպք մըն է։ Որո՞ւն հոգը, թե բորենի մը խեղդած է հորթը։ Կարևորը կովեն կաթ ստանալն է։ Եթե ան խաբվելով կը խաբվի և կաթ կու տա, այդ ալ անոր ազնվությունն է…
Կը նայիմ կրկին հորթուկին։ Խիղճը կը մխացնե նայվածքս, որ հորթեն կ՚իջնե կʼիջնե ջուրին։
Լույսի խաղերը — գողցված ծառի ճյուղերեն — կ՚իյնան կʼիյնան բարակ ջուրի երիզեն և խճաքարերու հետ պար ըոնած՝ վազքը կ՚ընեն կʼընեն վետվիտուն, շնչավոր, խոսուն։ Ու մաքրությունը հանկարծ կը դառնա կեղծիք, ուր կը պառկին ու կը շարժտկին ճճիներ… հով մը կ՚անցնի կʼանցնի ջուրին կռնակը ափելով․ կայլակներ կը ծնին․ ջուրը կ՚ըլլա կʼըլլա նաշխուն, արծաթագույն և վեր ու վար շարժող հոսք մը, որուն վրա ծռած է դունչը հորթուկին, կեղծելով նույնպես կյանքի շարժունությունը։ Ապա ջուրի հոսքը կը դառնա խոսուն հիշողություն մը, և ես կը լսեմ կարծես ձայնը, որ կ՚աղաղակե․կʼաղաղակե․
— Ա՞յս էր կյանքը․ մա՜յր իմ․ ա՛յս էր կյա՜նքը…
— Գթա՛ ինծի, մայր, գթա՛ ինծի…
Շուրջս, մարդիկ սակայն թեև զգայուն, խոհեմ ու բանգետ, անխիղճ ու ագահ նաև, ոչինչ կ՚ուզեն կʼուզեն լսել ու ըմբռնել այս հանկերգներեն ու կը շնորհավորեն խելացությունը մորթազերծ՝ հարդակուռ խրտվիլակը պատրաստողին։
Ամիսե մը ի վեր ահա կովն ու մարդիկ կը խաբեն զիրար։ Եվ մուրացված քիչիկ մը կաթը, զոր գյուղապետին կինը մածունի կ վերածե — պիտի դրվի այսօր մեր ճաշասեղանին վրա։
— Հետո՞։
Իմ խորհրդածություններս վերջ կը գտնեն, որովհետև գյուղապետի տան դուռնեն մշակը ճաշի պարագաներ կը բերե մեր նստած տեղը և կ՚ըսե․կʼըսե․
— Ճաշը պատրաստ է։
Ապա զույգ ամաններու մեջ բերած մածունը կը դնե սեղանին։