Changes

Ռոբինզոն Կրուզո

Ավելացվել է 2 բայտ, 12:39, 13 Հունվարի 2018
Ես խղճացի ծերունուն, հաստատորեն որոշեցի մնալ հայրական տանը և այլևս չմտածել ծովային ճանապարհորդությունների մասին։
Բայց, ավա՜ղ, չանցած մի քանի օր՝ իմ բարի մտադրություններից ոչինչ չմնաց։ Ծովի ափերը նորից քաշեցին ինձ։ Նորից սկսրցի սկսեցի երազել կայմեր, ալիքներ, առագաստներ, ճայեր, փարոսների լույսեր։
Հորս հետ ունեցած իմ խոսակցությունից երկու֊երեք շաբաթ անց՝ ես, այնուամենայնիվ, որոշեցի փախչել։ Ընտրելով մի հարմար ժամանակ, երբ մայրս ուրախ էր ու հանգիստ, ես մոտեցա նրան և հարգանքով ասացի․
Մայրս խիստ բարկացավ ինձ վրա և ասաց․
Զարմանու՜մ եմ, թե հորդ հետ ունեցած խոսակցությունից հետո դու ինչպե՜ս ես կարողանում մտածել այդպիսի բաների մասին։ Չէ՞ որ հայրդ պահանջեց, որ դու մի անգամ ընդմիշտ մոռանաս ծովային ճանապարհորդությունների մասին։ Նա քեզանից ավելի լավ է հասկանում, թե դու ինչ գործով պիտի զբաղվես, որ լավ լինի։ Իհարկե, եթե դու ուզում ես քեզ կործանել, գնա թեկուզ հենց այս րոպեիս, բայց կարող ես հավատացած լինել, որ ես ու հայրդ երբեք քո ճանապարհորդուցյանը համաաձայնություն ճանապարհորդությանը համաձայնություն չենք տա։ Եվ իզուր ես հույս դրել, որ քեզ կօգնեմ։ Ո՛չ, ես այսօրվա քո ասածների մասին ոչ մի խոսք չեմ ասի հորդ։ Ես չեմ ուզում, որ հետագայում, երբ կյանքը ծովի վրա քեզ հասցնի զրկանքների ու տանջանքների, դու կարողանաս երբևիցե կշտամբել մորդ, որ նա այդ վիճակին է մղել քեզ։
Հետո, շատ տարիներ անց ես իմացա, որ մայրիկս, այնուամենայնիվ, մեր ամբողջ խոսակցությունը բառ առ բառ հաղորդել է հորս։ Հայրս վշտացել է և հառաչելով ասել նրան․
Սա վատ արարք էր․ ես անխղճաբար լքեցի իմ զառամյալ ծնողներին, անտեսելով նրանց խորհուրդները և խախտելով որդիական պարտականությունս։ Եվ շատ շուտով ես զղջացի իմ արարքի համար։
 
==Երկրորդ գլուխ==
Մեկ էլ, կարծես դիտմամբ, ինձ է մոտենում ընկերս, որը հրապուրել էր իր հետ ճանապարհորդելու, մեջքիս խփում է ու ասում․
Հը՛, ինչպե՞ս ես զգում քեզ, Բոբ։ Գրազ եմ գալիս, որ վախեցել ես։ Խոստովանիր․ երեկ շա՞տ վախեցար, երբ մի փոքրիկ քամի փչեց։
― Փոքրիկ քամի՞։ Լա՜վ փոքրիկ քամի էր։ Այդ հո կատաղի փոթորիկ էր։ Ես այդպիսի զարհուրելի փոթորիկ պատկերացնել անգամ չէի կարող։
Այդ ժամանակամիջոցում Նյուկասլից շատ նավեր եկան խարսխակայան։ Ասենք՝ մենք այդքան երկար չէինք կանգնի և մակընթացության հետ գետը կմտնեինք, բայց քամին ավելի ու ավելի էր սաստկանում, իսկ մի հինգ օրից հետո սկսեց փչել ամբողջ ուժով։
Քանի որ մեր նավի խարիսխներն ու խարսխաճոպաններն ամուր էին, մեր նավաստիներն ամենփոքր անհանգստուցյուն անհանգստություն անգամ չէին ցույց տալիս։ Նրանք հավատացած էին, որ իրենց նավին ոչ մի վտանգ չի սպառնում և, նավաստիների սովորության համաձայն, իրենց ամբողջ ազատ ժամանակը նվիրում էին զվարճությունների ու խաղերի։ Սակայն իններորդ օրը լուսադեմին քամին ավելի սաստկացավ և շուտով զարհուրելի փոթորիկ սկսվեց։ Նույնիսկ փորձված նավաստիները խիստ վախենում էին։ Ես մի քանի անգամ լսեցի, թե ինչպես մեր նավապետը նավախուց մտնելիս կամ այնտեղից դուրս գալիս իմ կողքով անցնելիս կիսաձայն մրմնջաց․ «Կորած ենք։ Մենք կորած ենք։ Վերջացավ»։ Բայց և այնպես նա գլուխը չէր կորցնում, ուշադիր հետևում էր նավաստիների աշխատանքին և բոլոր միջոցները ձեռք էր առնում իր նավը փրկելու համար։
Հանկարծ մեկն աղաղակեց, որ մեզանից ոչ հեռու կանգնած նավն ընկղմվեց։
Բայց երբ առաջակայմը կտրեցին, գլխավոր կայմն սկսեց այնպես ուժեղ օրորվել և նավը ճոճել, որ հարկ եղավ այն ևս կտրել։
Վրա հասավ գիծերըգիշերը, և հանկարծ նավաստիներից մեկը նավամբար իջնելով աղաղակեց, թե ջուրն սկսել է լցվել նավի մեջ։ Մի ուրիշ նավաստի ուղարկեցին նավամբար, և նա զեկուցեց, որ ջուրն արդեն չորս ոտնաչափ բարձրացել է։
Այն ժամանակ նավապետը հրամայեց․
Գուլլում ապրում էին իմ ծնողները, և իհարկե, ես պետք է վերադառնայի նրանց մոտ։ Նրանք կներեին իմ ինքնակամ փախուստը, և մենք բոլորս այնքա՜ն երջանիկ կլինեինք։
Բայց չար բախտը ինձ մղում էր դեպի նոր ծովային արկածների, թեև առողջ դատողուցյան դատողության ձայնն ինձ ասում էր, որ ծովում ինձ սպասում են նոր փորձանքներ ու տառապանքներ։ Ճանապարհորդության իմ անմիտ կիրքը չէր մեղմացել, և ես նորից սկսեցի մտածել այն մասին, թե ինչպես ընկնեմ մի նավ և ծովով շրջեմ ամբողջ աշխարհը։
Իմ ընկերը (որի հորը պատկանում էր խորտակված նավը) այժմ շատ տխուր էր ու մռայլ․ տեղի ունեցած աղետը ճնշում էր նրան։ Նա ինձ ծանոթացրեց իր հոր հետ, որը նույնպես չէր դադարում վշտանալ խորտակված նավի համար։ Ծերունին խստությամբ նայեց ինձ վրա և ասաց․
==Երրորդ գլուխ==
:::Ռոբինզոնը գերի է ընկնում։ Փախուստ։
:::Ճանապարհորդություն դեպի Բելգիա:Բելգիա։
Պատանի, կապը կտրած թափառաշրջիկները, ինչպիսին էի ես այն ժամանակ, սովորաբար վատ ընկերների շրջան են ընկնում և մեկ֊երկու տարուց հետո վերջնականապես ճամփից դուրս են գալիս։ Բարեբախտաբար ես այդպիսի վիճակ չունեցա։
Լոնդոն հասնելով՝ ես առիթ ունեցա ծանոթանալու մի հարգարժան հասակավոր նավապետի հետ, որը մեծ մասնակցություն ունեցավ իմ հետագա ճակատագրի մեջ։ Դրանից քիչ առաջ նա իր նավով գնացել էր Աֆրիկայի ափերը, Գվինեա։ Այդ ճանապարհորդուցյունը ճանապարհորդությունը նրան մեծ շահ էր բերել, և այժմ նա պատրաստվում էր նորից մեկնելու նույն երկրները։
Ես նրան դուր եկա, որովհետև վատ զրուցակից չէի։ Նա հաճախ էր իր ազատ ժամանակն անցկացնում ինձ հետ, և իմանալով, որ ես ուզում եմ տեսնել անդրծովյան երկրները, ինձ առաջարկեց գնալ իր հետ։
Այսպես ուրեմն, ես կարող էի ինձ համարել հարուստ վաճառական, որը հաջող առևտուր է անում Գվինեայի հետ։ Բայց, իմ բախտից, Անգլիա վերադառնալուց հետո շատ չանցած՝ իմ բարեկամ նավապետը մեռավ, և ես ստիպված եղա երկրորդ ճանապարհորդությունը կատարել իմ նախաձեռնությամբ, առանց բարեկամական խորհուրդի ու օգնության։
Անգլիայից ես մեկնեցի միևնույն նավով։ Դա ամենադժբախտ ճանապարհորդությունն էր , ինչպիսին երբևիցե ձեռնարկել է մարդը։
Մի անգամ լուսաբացին, երբ մենք երկար նավարկումից հետո մոտենում էինք Կանարյան կղզիներին, մեզ վրա հարձակվեցին ծովահենները՝ ծովային ավազակները։ Դրանք սալեհցի թուրքեր էին։ Հեռվից նկատեցին մեզ և բոլոր առագաստները բացած՝ սկսեցին հետապնդել։
Ցերեկվա ժամը երեքի մոտ ավազակների նավը մեր հետևից հասավ, բայց ծովահենները մի մեծ սխալ գործեցին․ նավախելից մոտենալու փոխարեն մեզ մոտեցան ձախ կողմից, որտեղ մենք ութ թնդանոթ ունեինք։ Օգտվելով սխալից՝ մենք այդ բոլոր թնդանոթները ուղղեցինք նրանց վրա և համազարկ տվինք։
Թուրքերը երկու հարյուր մարդուց պակաս չէին, ուստի և մեր համազարկին պատասխանեցին ոչ միայն թնդանոթների, այլև երկու հարյուր հրացանների համազարկով։ Բարեբախտաբար մեզանից ոչ մեկին գնդակ չդիպավ․ բոլորս ողջ ու անվնաս մնացինք։ Այդ ընդհարումից հետո ծովահենների նավը կես մղոնաչափ հեռացավ և սկսեց նոր հարձակաման հարձակման պատրաստվել։ Իսկ մենք էլ պատրաստվում էինք նոր պաշտպանության։
Այս անգամ թշնամիները մեզ մոտեցան մյուս կողմից և աբորդաժի առան, այսինքն՝ կարթաձողերով կառչեցին մեր նավեզրին։ Մի հիսուն մարդ ներխուժեցին մեր տախտակամածը և առաջին հերթին սկսեցին կտրատել մեր կայմերն ու պարանները։
― Գուցե թե հյուրերը կցանկանան որս անել, ― ասաց իմ տերը։ ― Նավից երեք հրացան վերցրու և տար մակույկի մեջ դիր։
Ես կատարեցի ամեն բան, ինչ հրամայված էր, տախտակամածը լվացի, կայմի դրոշակը բարձրացի բարձրացրի և մյուս օրը առավոտվանից մակույկում նստած՝ հյուրերին էի սպասում։ Հանկարծ իմ տերը եկավ մենակ և ասաց, որ իր հյուրերը այսօր չեն գա, որովհետև գործերը թույլ չեն տվել։ Ապա մեզ երեքիս՝ ինձ, պատանի Քսուրիին և մավրին հրամայեց ծովեզր դուրս գալ ձուկ որսալու։
― Իմ բարեկամները գալու են ինձ մոտ ընթրելու, ― ասաց նա, ― ուստի, հենց որ դուք բավականաչափ ձուկ որսաք, բերեք տուն։
Քանի դեռ լող տվող մավրը աչքից չէր ծածկվել, ես ուղղություն էի բռնել դեպի բաց ծովը, թիավարելով քամու հակառակ ուղղությամբ, որպեսզի բոլորը կարծեն, թե մենք գնում ենք դեպի Ջիբրալթար։ Բայց հենց որ մութն սկսեց իջնել, սկսեցի շարժվել դեպի հարավ, շեղվելով մի փոքր դեպի արևելք, որովհետև ափից հեռանալ չէի ուզում։ Շատ լավ քամի էր փչում, ծովը հանդարտ էր ու խաղաղ, ուստի և մենք առաջ էինք շարժվում ուժեղ ընթացքով։
Երբ մյուս օրը ժամը երեքին մոտ առաջին անգամ առջևում ցամաք երևաց, մենք արդեն գտնվում էինք մի հարյուր հիսուն մղոն Սալեհից հարավ, Մարոկկոյի սուլթանի և ընդհանրապես աֆրիկական թագավորների տիրապետուցյան տիրապետության սահմաններից շատ հեռու։ Այն ափը, որին մենք մոտենում էինք, բոլորովին անմարդաբնակ էր։
Սակայն գերության մեջ ես միայն սարսափով էի լցվել, ուստի այնքան էի վախենում նորից գերի ընկնել մավրերի ձեռքը, որ օգտվելով բարենպաստ քամուց, որն իմ նավակը քշում էր դեպի հարավ, ես հինգ օր առաջ ու առաջ էի նավարկում առանց խարիսխ գցելու և առանց ափ դուրս գալու։
Հինգ օրից հետո քամին փախվեց․սկսեց փախվեց․ սկսեց փչել հարավից և, որովհետև արդեն չէի վախենում հետապնդումից, որոշեցի մոտենալ ափին և խարիսխ գցեցի մի ինչ֊որ փոքրիկ գետաբերանում։ Չեմ կատող ասել, թե այդ ինչ գետակ էր, որտեղով է հոսում և ինչ մարդիկ են ապրում նրա ափերին։ Ասենք՝ նրա ափերն ամայի էին, և այդ բանն ինձ շատ ուրախացրեց, որովհետև ես մարդ տեսնելու ոչ մի ցանկություն չունեի։
Միակ բանը, որ ինձ հարկավոր էր, խմելու ջուրն էր։ Մենք գետաբերանը մտանք իրիկնապահին և որոշեցինք, երբ մութն ընկնի, լողալով ցամաք հասնել և շրջակայքը դիտել։ Բայց հենց որ մթնեց, ափից զարհուրելի ձայներ լսեցինք․ այնտեղ գազաններ էին վխտում, որոնք այնպիսի կատաղությամբ էին ոռնում, գոռում, մռնչում ու հաչում, որ խեղճ Քսուրին քիչ մնաց վախից մեռներ և սկսեց խնդրել, որ մինչև առավոտ ափ դուրս չգամ։
Գետաբերանից դուրս գալուց հետո մեր հետագա նավարկության ընթացքում ես էլի մի քանի անգամ ստիպված եղա ափ դուրս գալ խմելու ջրի համար։
Մի անգամ վաղ առավոտյան մենք խարիսխ գցեցինք մի բարձր հրվանդանի մոտ։ Արդեն մակընթացուցյունն մակընթացությունն սկսվել էր։ Հանկարծ Քսուրին, որի աչքերն ըստ երևույթին ավելի սուր էին իմից, շշուկով ասաց․
― Հեռանանք այս ափից։ Տեսեք, այն թմբի վրա ի՜նչ հրեշ է պառկած։ Նա խոր քնած է, բայց վա՛յ մեզ, թե որ արթնացավ։
Տղան վախեցավ։
― Նրան ապանե՜մսպանե՜մ, ― բացականչեց նա։ ― Բայց այդ առյուծը ինձ կուլ կտա ճանճի պես։
Ես նրան խնդրեցի տեղից չշարժվել և այլևս առանց մի խոսք ասելու, նավախցիկից բերի մեր բոլոր հրացանները (դրանք երեքն էին)։ Մեկը, որ ամենամեծն էր, մի ծանր հրացան, նախապես փողի մեջ շատ վառոդ լցրեցի և երկու կտոր կապար դրեցի։Մյուսի դրեցի։ Մյուսի մեջ երկու խոշոր գնդակ գցեցի, իսկ երրորդը լցրի հինգ հատ ավելի փոքր գնդակով։
Վերցնելով առաջին հրացանը և լավ նշան բռնելով՝ կրակեցի գազանի վրա։ Ես գլխին էի նշան բռնել, բայց նա պառկած էր այնպիսի դիրքով (գլուխը մինչև աչքը թաթով ծածկած), որ կապարները դիպան նրա ոտքին և ծնկի մոտ ոսկորը փշրեցին։ Առյուծը մռնչացծ մռնչաց ու վեր թռավ, բայց ցավ զգալով վայր ընկավ, հետո նորից վեր կացավ ու երեք թաթերի վրա հեռու վազեց ափից այնպիսի կատաղի մռնչոցով, որպիսին ես երբեք չէի լսել։
Մի փոքր շվարեցի, որ գլխին խփել չէի կարողացել, բայց առանց րոպե կորցնելու վերցրի երկրորդ հրացանը, կրակեցի գազանի հետևից, և այս անգամ կպցրի ուղիղ նշանին։ Առյուծը վայր ընլավ՝ հազիվ լսելի խռպոտ ձայներ հանելով։
Դեռ նոր էինք մենք ափից հեռացել, մեկ էլ հանկարծ տեսանք, որ լեռների հետևից դուրս են վազում երկու ուժեղ ու զարհուրելի գազան։ Նրանք ամբողջ թափով սլանում էին դեպի ծովը։ Մեզ թվաց, թե նրանցից մեկը մյուսի հետևից է ընկել։ Ափին եղած մարդիկ, մանավանդ կանայք, խիստ վախեցան։ Միայն նիզակավոր վայրենին մնաց տեղում, մյուսներն այս ու այն կողմ փախան։ Բայց գազանները վազում էին ուղիղ դեպի ծովը և սևամորթներից ոչ մեկին չդիպան։ Նրանք թափով նետվեցին ջրի մեջ և սկսեցին մերթ սուզվել, մերթ լող տալ, այնպես որ կարելի էր կարծել, թե նրանք այստեղ են եկել միայն ծովում լողանալու համար։
Հանկարծ նրանցից մեկը բավական մոտեցավ մեր նավակին։ Այդ բանը ես չէի սպասում, բայց և այնպես անակնկալի չեկա, հրացանն շտապ լցնելով՝ պատրաստվեցի դիմավորել թշնամուն։ Հենց որ նա հրացանի կրակոցի չափ մեզ մոտեցավ, ես ձգանը քաշեցի և կրակեցի նրա գլխին։ Նույն վարկյանին վայրկյանին գազանը սուզվեց ջրի մեջ, հետո ջրի տակից դուրս եկավ և մերթ կորչելով, մեկ նորից մակերեսին երևալով լող տվեց դեպի ափը։ Ջուր կուլ տալով և արնաքամ լինելով՝ նա պայքարում էր մահվան դեմ։ Բայց դեռ ափ չհասած սատկեց։
Անկարելի է ասել, թե ինչ աստիճանի շշմեցին վայրենիները, երբ լսեցին իմ կրակոցի որոտը և տեսան նրա հուրը։ Շատերը քիչ մնաց վախից սրտաճաք լինեն և մեռածի պես գետին ընկան։ Բայց տեսնելով, որ գազանը սպանված է, և որ ես իրենց նշաններ եմ անում ափին մոտենալու, նրանք սիրտ առան և հավաքվեցին ջրի մոտ։ Երևում էր, որ շատ էին ուզում գտնել ջրի տակ սպանված գազանին։ Այնտեղ, ուր գազանը սուզվել էր, ջուրը կարմրին էր տալիս, ուստի և հեշտությամբ գտա նրան։ Մի պարանով կապելով գազանին՝ պարանի ծայրը նետեցի նեգրերին, , և նրանք սպանված գազանին ափ քաշեցին։ Պարզվեց, որ դա մի մեծ ընձառյուծ էր՝ չտեսնված գեղեցիկ բծավոր մորթով։ Նեգրերը գազանի գլխին կանգնած ձեռքերը երկինք էին բարձրացնում՝ ի նշան հիացմունքի․ նրանք չէին կարողանում հասկանալ, թե ես ինչով սպանեցի։
Մյուս գազանն իմ կրակոցից վախեցած՝ լողաց դեպի ափը և նորից փախավ լեռները։
Նրանք ինձ միս առաջարկեցին, բայց ես հրաժարվեցի, նշաններով հասկացնելով, որ ամբողջն իրենց եմ ընծայում։ Ես խնդրեցի միայն մորթին, որ նրանք մեծ սիրով տվին մեզ։ Բացի դրանից ինձ համար մթերքի նոր պաշար բերեցին, և ես սիրով ընդունեցի նրանց ընծան։ Հետո ջուր խնդրեցի, վերցրի մեր կժերից մեկը և շուռ տվի, որպեսզի ցույց տամ, թե դատարկ է և ուզում եմ լցնել։ Նրանք ինչ֊որ բան գոռացին։ Մի քիչ հետո երևացին երկու կին, որոնք բերին կավից շինված ու թրծված մի մեծ աման (երևի վայրենիները կավը թրծում են արևի տակ)։ Կանայք այդ ամանը դրին ափին և իրենք առաջվա պես հեռացան։ Ես Քսուրիին մեր երեք կժերով ուղարկեցի ափ, և նա երեքն էլ բերնեբերան լցրեց ջրով։
Այսպիսով, ջուր, արմատեղեն ու հացահատիկ ստանալով ես հրաժեշտ տվի խաղաղասեր նեգրերին և տասնմեկ օր անընդհատ նորից շարունակեցի իմ ուղին նախկին ուղղությամբ։ Վերջապես, մեր առջևում մի տասնհինգ մղոնի վրա տեսա մի հողաշերտ, որ խոր կերպով մտնում էր ծովը։ Խաղաղ եղանակ էր և ես գնացի դեպի բաց ծովը, որպեսզի այդ ցամաքալեզուն շրջանցեմ։ Այն պահին, երբ հասել էինք ցամաքալեզվի ծայրին, ես օվկիանոսի կողմում, ափից մի վեղ վեց մղոն հեռավորության վրա պարզ նկատեցի մի ուրիշ ցամաք և միանգամայն ճիշտ եզրակացրի, որ այդ նեղ ցամաքալեզուն Կանաչ հրվանդանն է, իսկ հեռվում շողացող ցամաքը Կանաչ հրվանդանի կղզիներից մեկն է։ Բայց կղզիները շատ հեռու էին, և ես սիրտ չարի գնալ այդ կողմը։
Հանկարծ լսեցի տղայի ճիչը։
Ես դուրս թռա նավախցից և իսկույն տեսա նավը։ Ինձ նույնիսկ հաջողվեց նշմարել, որ դա պորտուգալական նավ է։ «Երևի ստրկավաճառի նավ է, ― մտածեցի ես։ ― Երևի եկել են Գվինեայի ափերը՝ նեգրեր վերցնելու»։ Սակայն ուշի ուշով դիտելով, համոզվեցի, որ նավը գնում է ուրիշ ուղղությամբ և դեպի ափը շուռ գալու մտադրություն չունի։ Այն ժամանակ ես բոլոր առագաստները բարձրացրի և դեպի բաց ծով սլացա, որոշելով, ինչ գնով էլ լինի խոսակցության մեջ մտնել նավի հետ։
Շուտով ինձ համար պարզվեց, որ նույնիսկ լիակատար թափով գնալու դեպքում էլ ես չեմ հասցնի այնքան մոտենալ, որ նավից կարողանան նկատել իմ ազդանշանները։ Բայց հենց այն րոպեին, երբ ես արդեն սկսել էի հուսահատվել, տաղտակամածից տախտակամածից մեզ տեսան երևի դիտափողով։ Ինչպես հետո իմացա, նավի վրա մտածել են, թե սա եվրոպական որևէ խորտակված նավից մնացած նավակ է։ Նավն իր առագաստները նվազեցրեց, որպեսզի ինձ հնարավորություն տա մոտենալու, և ես մի երեք ժամից հետո հասա։
Ինձ հարցրին, թե ո՛վ եմ․ հարցրին նախ պորտուգալերեն, հետո իսպաներեն, հետո ֆրանսերեն, բայց այդ լեզուներից ոչ մեկը չգիտեի։
― Ես ձեզանից ոչինչ չեմ վերցնի, ― ասաց նա։ ― Հենց որ Բրազիլիա հասնենք, ձեր բոլոր իրերն ամբողջությամբ ձեզ կվերադարձվեն։ Չէ՞ որ Բրազիլիան հեռու է Անգլիայից, և դուք այնտեղ սովամահ կլինեք, եթե ձեր ունեցած չունեցածը վերցնեմ։ Հո նրա համար չեմ փրկել ձեզ, որ հետո կործանեմ։ Ո՛չ, ո՛չ, սինյոր անգլիացի, ես ձեզ մինչև Բրազիլիա կտանեմ ձրի, իսկ ձեր իրերը ձեզ այնտեղ հնարավորություն կտան ապրելու ինչքան հարկավոր կլինի և վճարելու հայրենիք վերադառնալու համար։
 
==Չորրորդ գլուխ==
Նա ուզեց գնել իմ նավակը։ Այդ նավակն իրոք որ լավն էր։ Նավապետն ասաց, որ այն կգնի իր նավի համար և հարցրեց, թե որքան կգնահատեմ։
― Դուք, ― պատասխանեցի ես, ― ինձ այնքան շատ բարություն եք արել, որ ես ոչ մի դեպքում ինձ իրավունք չեմ համարում մակույկի գինը նշանակելու։ Ոեքան Որքան կտաք, այնքան էլ կվերցնեմ։
Այն ժամանակ նավապետը ինձ ասաց, որ պարտավորագիր կտա Բրազիլիա հասնելուն պես վճարելու ութսուն ոսկի, բայց եթե այնտեղ կգտնվի մի ուրիշ գնորդ, որն ավելի շատ կառաջարկի, նավապետն ինքը կվճարի այդ գումարը։
Նա ինձանից ոչ մի գրոշ չվերցրեց ուղևորության համար, լիովին ինձ վերադարձրեց իմ բոլոր իրերը, մինչև իսկ երեք հատ կավի կժերը, ինձ քառասուն դուկատ վճարեց առյուծի մորթու համար և քսան դուկատ՝ ընձառյուծի մորթու համար, ընդհանրապես գնեց այն ամենը, ինչ ինձ համար ավելորդ էր և ինչ ինձ համար հարմար էր վաճառել, այդ թվում նաև գինու շշերով լի արկղը, երկու հրացան ու մնացած մեղրամոմը (որի մի մասից մենք մոմ էինք պատրաստել)։ Մի խոսքով, երբ ես իմ գույքի մեծ մասը վաճառեցի նրան և իջա բրազիլական ափը, իմ գրպանում երկու հարյուր քսան ոսկի կար։
Ես չէի ուզում բաժանվել իմ ուղեկից Քսուրիից։ Բայց նա ինձ մոտ անելիք չուներ․ բացի այդ, ես վստահ չէի, թե ինձ կհաջողվի կերակրել նրան։ Դրա համար էլ շատ ուրախացա, երբ նավապետն ինձ ասաց, որ սիրով տղային կվերցնի իր նավը, նրան կդարձնի յունգ, իսկ հետո նավաստի։ Մեր նավագնացուցյան նավագնացության ժամանակ Քսուրին արդեն կապվել էր նավապետի հետ և ուրախ էր, որ աշխատելու է նրա հրամանատարությամբ, նրա նավի վրա։
Բրազիլիա հասնելուց հետո շուտով իմ բարեկամ նավապետն ինձ տարավ իր մի ծանոթի տունը, որ իր նման մի բարեսիրտ ու ազնիվ մարդ էր։ Դա շաքարի պլանտացիայի ու գործարանի տեր էր։ Ես բավական երկար ժամանակ ապրեցի նրա մոտ և դրա շնորհիվ լավ ծանոթացա շաքարի արտադրությանը։
Իմ պլանտացիային հարևան կար մի մարդ, որ եկել էր Լիսաբոնից։ Նրա անունն Ուելս էր։ Ծագումով անգլիացի էր, բայց վաղուց արդեն պորտուգալահպատակ էր դարձել։ Շուտով ես ու նա մտերմացանք և ամենաբարեկամական հարաբերությունների մեջ էինք։ Թե նրա և թե իմ շրջանառու կապիտալները փոքր էին, այնպես որ առաջին տարիներին մենք երկուսս էլ հազիվ էինք կարողանում մեզ պահել մեր բերքով։ Բայց քանի հողը մշակվում էր, այնքան մենք հարստանում էինք։
Մի չորս տարի Բրազիլիայում ապրելով և աստիճանաբար իմ գործն ընդարձակելով՝ ես, հասկանալի է, ոչ միայն սովորեցի իսպաներեն, այլև ծանոթացա իմ հարեևաններիհարևանների, ինչպես նաև մեր մերձակա ծովափնյա քաղաքի՝ Սան֊Սալվադորի վաճառականների հետ։ Նրանցից շատերն իմ բարեկամները դարձան։ Մենք հաճախ հանդիպում էինք և, իհարկե, ես պատմում էի Գվինեական ափերին կատարած իմ երկու ուղևորությունների մասին, այն մասին, թե ինչպես էի առևտուր անում այնտեղի նեգրերի հետ, ինչպես հեշտ է այնտեղ զանազան մանրուքներով, ուլունքներով, դանակներով, մկրատներով, կացիններով կամ հայելիներով ձեռք բերել ոսկու ավազ և փղոսկր։
Նրանք միշտ ինձ լսում էին շատ ուշադիր և երկար քննության նյութ էին դարձնում իմ պատմածները։
Մի անգամ նրանցից երեքը եկան ինձ մոտ և ինձանից խոստում առնելով, որ մեր ամբողջ խոսակցությունը գաղտնի կմնա, ասացին․
― Մենք բոլորս էլ պլանտացիաներ ունենք, բայց մեր գործը շատ դանդաղ է ընթանում, որովհետև հող մշակող չունենք։ Դուք ասում եք, որ այնտեղ, ուր եղել եք, հեշտությամբ կարելի է ոսկու ավազի կույտեր և այլ թանկագին բաներ ձեռք բերել։ Մենք ուզում ենք մի նավ ուղարկել Գվինեա՝ ոսկի բերելու։ Մենք ուզւում ուզում ենք սևամորթ ստրուկներ գնել մեզ համար։ Եթե մենք ոսկի ունենանք, ստրուկներ ունենանք, մեր ագարակները մեծ բերք կտան։ Դուք համաձա՞յն եք գնալ Գվինեա։ Այդ գործի մեջ դուք ոչ մի գրոշ չեք դնի․ մենք ամեն բան կտանք, ինչ հարկավոր է փոխանակության համար։ Աշխատանքի համար դուք կստանաք շահույթի ձեր բաժինը այնքան, որքան մեզանից յուրաքանչյուրը։
Լավ կլիներ, որ հրաժարվեի և երկար մնայի արգավանդ Բրազիլիայում, բայց, կրկնում եմ, ես միշտ էլ իմ սեփական դժբախտությունների պատճառն եմ եղել։ Ես շատ ուզեցի ծովային նոր արկածների հանդիպել, և գլուխս պտտվեց ուրախությունից։
Ինչպես սկզբում ես չկարողացա հաղթահարել ճանապարհորդուցյունների ճանապարհորդությունների սերս և չլսեցի իմ հոր բարի խորհուրդները, այնպես էլ այժմ չկարողացա հակառակել իմ բրազիլական բարեկամների գայթակղեցուցիչ առաջարկությանը։
Ես պատասխանեցի, որ սիրով կգնամ Գվինեա, միայն այն պայմանով, որ նրանք համաձայնեն իմ բացակայության ժամանակ պահել իմ գույքը, և եթե չվերադառնամ, տնօրինեն իմ ցուցումների համաձայն։
Եվ ահա, նորից մի թարս ժամի, 1659 թ․ սեպտեմբերի 1֊ին ես բարձրացա նավի տախտակամածը։ Այդ այն նույն օրն էր, երբ ութ տարի առաջ ես փախա հորիցս ու մորիցս, որի հետևանքով այնպես անիմաստ կործանեցի իմ երիտասարդությունը։
Մեր նավարկության տասներկուերորդ օրը հասարակածը կտրեցինք անցանք և գտնվում էինք հյուսիսային լայնության 7 °42' 7°42՛ վրա, երբ հանկարծ մեզ վրա տվեց մրրիկը կամ, ավելի ճիշտ՝ փոթորիկը։ Քամին փչում էր հարավ֊արևելքից, հետո սկսեց փչել հակառակ կողմը և, վերջապես, սկսեց փչել հյուսիս֊արևելքից և անընդհատ փչում էր այնպես զարհուրելի ուժով, որ տասներկու օր շարունակ մենք տարերքի կամքին հանձնված՝ ստիպված էինք լողալ, ուր ալիքները քշում էին։
Հարկ չկա ասելու, որ այդ տասներկու օրն անընդհատ ես մահվան էի սպասում, ասենք մեզանից ոչ ոք էլ չէր կարծում, թե ինքը ողջ կմնա։
Բայց դեռ մենք չէինք հասցրել դուրս վազել նավախցից, իմանալու համար, թե ինչ ափերի մոտով է անցնում մեր խեղճ նավը, երբ զգացինք, որ նավը նստել է ծանծաղուտի վրա։ Նույն վայրկյանին անակնկալ կանգ առնելուց մեր ամբողջ տախտակամածը ծածկվեց այնպիսի մի կատաղի ու հզոր ալիքով, որ մենք ստիպված էինք իսկույն ևեթ թաքնվել նավախցի մեջ։
Նավն այնպես խորն էր նստել ավազի մեջ, որ ծանծաղուտից հանելու մասին մտածելն էլ ավերոդ ավելորդ էր։ Մեզ մնում էր մեկ բան․ հոգալ սեփական կյանքի փրկության մասին։ Մենք երկու մակույկ ունեինք։ Մեկը կախված էր նավախելում։ Փոթորկի ժամանակ նա ղեկին դիպչելով փշրվել էր, իսկ հետո կամ ջրասույզ էր եղել, կամ քամին քշել տարել էր ծովի խորքերը։ Մնացել էր մյուս մակույկը, բայց ոչ ոք չգիտեր, թե մեզ կհաջողվի՞ արդյոք ջուրն իջեցնել այն։ Իսկ մտածելու ժամանակ չկար։ Ամեն րոպե նավը կարող էր երկու կտոր լինել։
Նավապետի օգնականը նետվեց դեպի այդ մակույկը և նավաստիների օգնությամբ ջուրն իջեցրեց։ Մենք բոլորս, տասնմեկ մարդ, մտանք այդ մակույկը և անձնատուր եղանք կատաղի ալիքների կամքին, որովհետև թեև փոթորիկն սկսել էր մեղմանալ, բայց և այնպես դեպի ափն էին թռչում վիթխարի ալիքներ և ծովը իրավացիորեն կարելի էր անվանել կատաղի։
Այսպես առաջ քշվեցինք մի չորս մղոնաչափ, մեկ էլ հանկարծ լեռան չափ բարձր մի կատաղի ալիք հետևի կողմից հարձակվեց մեր մակույկի վրա։ Դա վերջին, մահացու հարվածն էր։ Մեր մակույկը շուռ եկավ։ Դեռ շունչ չառած՝ մենք արդեն ջրի տակ էինք։ Փոթորիկն իսկույն մեզ զանազան կողմեր նետեց։
Անկարելի է նկարագրել, թե ինչ տագնապի մեջ ընկա, երբ սուզվեցի ջրի տակ։ Եա Ես լողալ լավ գիտեմ, բայց միանգամից ջրի երեսը դուրս գալու ուժ չունեի, որպեսզի շունչ առնեմ, ուստի քիչ մնաց խեղդվեի։ Ալիքն ինձ առավ, քշեց դեպի ափ, ապա փշրվեց ու հետ քաշվեց, ինձ թողնելով կիսամեռ վիճակում, որովհետև շատ ջուր էի կուլ տվել։ Ես շունչ քաշեցի և մի փոքր ուշքի եկա։ Տեսնելով, որ ցամաքը մոտիկ է (շատ ավելի մոտիկ, քան ես սպասում էի), ոտքի թռա և ամենայն արագությամբ վազեցի դեպի ափը։ Հույս ունեի, թե կհասնեմ ափին, նախքան մյուս ալիքը կգա իմ հետևից ու կբռնի, բայց շուտով հասկացա, որ նրանից փրկվել չեմ կարող․ ծովն ինձ վրա էր գալիս բարձր լեռան պես և հասնում էր իմ հետևից ինչպես մի կատաղի գազան, որի դեմ կռվելն անկարելի է։ Ես սկսեցի չդիմադրել այն ալիքներին, որոնք ինձ քշում էին դեպի ափը, բայց հենց որ նրանք սկսում էին ցամաքից հետ քաշվել, ես ամեն կերպ թպրտում էի ու չարչարվում, որ ալիքներն ինձ հետ չտանեն դեպի ծովը։
Հաջորդ ալիքը ինձ իր տակ թաղեց մի քսան֊երեսուն ոտնաչափ խորությամբ։ Հետո վերցրեց ու անասելի արագությամբ նետեց դեպի ցամաք։ Երկար ժամանակ ես լողում էի հոսանքի ուղղությամբ, իմ բոլոր ուժերով օգնելով նրան, և քիչ էր մնում խեղդվեի ջրի մեջ, երբ մեկ էլ հանկարծ զգացի, որ բարձրանում եմ վեր։ Բարեբախտաբար, շուտով իմ գլուխն ու ձեռքերը դուրս եկան ջրի երես և, թեև մի երկու վայրկյան անց մի նոր ալիք ծառացավ ինձ վրա, բայց և այնպես այդ կարճ դադարը ուժ ու եռանդ էր տվել ինձ։ Նոր ալիքը կրկին ծածկեց ինձ, բայց այս անգամ ես երկար չմնացի ջրի տակ։ Երբ ալիքը փշրվեց ու հետ քաշվեց, ես նրա ճնշմանը չենթարկվեցի, այլ լող տվի դեպի ափը և շուտով զգացի, որ իմ ոտքերի տակ ցամաք է արդեն։ Մի երկու֊երեք վայրկյան կանգնելով՝ խոր շունչ առա և ամբողջ ուժով վազեցի դեպի ափը։
Քնեցի այնպես քաղցր, ինչպես քչերը կարող էին քնել այդպիսի անհարմար անկողնում, և դժվար թե որևէ մեկը այդպես գիշերելուց հետո արթնանար այնպես թարմ ու առույգ, ինչպես ես։
 
==Հինգերորդ գլուխ==
Իմ մանկությունը պատկերացնելով՝ ես լաց եղա, բայց հիշելով, որ արցունքները երբեք դժբախտությունից չեն ազատում, որոշեցի շարունակել իմ ուղին և ինչ գնով էլ լինի՝ հասնել ճեղքված նավին։ Շորերս հանելով մտա ջուրը և սկսեցի լող տալ։
Բայց ամենադժվարը դեռ առջևումն էր․ նավը բարձրանալ չկարողացա։ Նավն այդտեղ կանգնած էր ծանծաղուտում, այնպես որ համարյա ամբողջովին ջրից դուրս էր, իսկ բռնելու, կառչելու ոչ մի բան չկար։ Երկար ժամանակ լող էի տալիս նրա շուրջը, մեկ էլ հանկարծ նկատեցի նավի ճոպանը (զարմանում եմ, թե ինչպես միանգամից աչքովս չէր ընկել): ։ Ճոպանը կախված էր դռնակից, և նրա ծայրը այնքան բարձր էր մնացել ջրից, որ ես շատ մեծ դժվարությամբ կարողացա բռնել։ Այդ ճոպանով բարձրացա ու մտա նավաստիների խուցը, որ գտնվում էր նավաքթի կողմը։ Նավի ստորջրյա մասը ծածկված էր, ուստի նավամբարը լիքն էր ջրով։ Նավը կանգնած էր պինդ, ավազոտ ծանծաղուտի մեջ, նավախելը խիստ վեր էր ցցվել, իսկ քիթը համարյա դիպչում էր ջրին։ Այսպիսով ջուրը նավախելին չէր հասել, և այնտեղ գտնվող իրերից ոչ մեկը չէր թրջվել։ Ես շտապեցի այնտեղ, որովհետև ամենից առաջ ուզում էի իմանալ, թե ինչ իրեր են փչացել և ինչ է անվնաս մնացել։
Պարզվեց, որ նավի ամբողջ պաշարը բոլորովին չոր է մնացել, և որովհետև քաղցն ինձ տանջում էր, ես առաջին հերթին գնացի մառան, գրպաններս լցրի պաքսիմատով և, որպեսզի ժամանակ չկորցնեմ, ուտելով շարունակեցի նավի զննումը։ Ընդհանուր նավասենյակում մի շիշ ռոմ գտա և մի քանի կում խմեցի, որովհետև հետագա աշխատանքներիս համար ուժերս վերականգնելու խիստ կարիք էի զգում։
Բայց ի՞նչ բարձել այդ լաստին և ի՛նչ անել, որ ալիքները չսրբեն տանեն։
Երկար մտածելու ժամանակ չկար, հարկավոր էր շտապել։ Ամենից առաջ ես լաստի վրա դարսեցի նավում գտնված բոլոր տախտակները, հետո վերցրի երեք սնդուկ, որոնք պատկանում էին մեր նավաստիներին, փակեերը փակերը կոտրեցի և պարունակությունը դուրս թափեցի։ Ընտրեցի այն իրերը, որոնք ինձ ամենից ավելի շատ կարող էին պետք գալ, և արագ լցրի երեք սնդուկները։ Դրանցից մեկում դարսեցի ուտելիքը՝ բրինձ, պաքսիմատ, երեք գլուխ հոլանդական պանիր, երեք խոշոր կտոր այծի ապխտած միս, որ նավի վրա մեր հիմնական սնունդն էր, և գարու մնացորդը, որ մենք Եվրոպայից տանում էինք նավում եղած հավերի համար․ հավերը մենք վաղուց էինք կերել, իսկ գարուց մի քիչ մնացել էր։ Այդ գարին խառնված էր ցորենի հետ․ նա շատ պետք կգար ինձ, բայց, դժբախտաբար, ինչպես հետո պարզվեց, մկները փչացրել էին։ Բացի դրանից, գտա մի քանի արկղ գինի և մոտ վեց գալոն բրնձի օղի, որ պատկանում էր մեր նավապետին։
Այդ արկղերն էլ դրի լաստի վրա՝ սնդուկների կողքին։
Բարեբախտաբար ծովը խաղաղ էր։ Սկսվեց մակընթացությունը, որը պետք է իմ լաստը քշեր դեպի ափ։ Բացի դրանից սկսվեց համընթաց թեթև քամի։ Դրա համար էլ հետս վերցնելով նավի մակույկի երկու֊երեք կոտրած թիերը, ես շտապեցի հետ դառնալ։ Շուտով ինձ հաջողվեց մոտենալ մի փոքրիկ ծովախորշի, դեպի ուր և ողղեցի իմ լաստը։ Մեծ դժվարությամբ առաջացա հոսանքին հակառակ և, վերջապես, մտա այդ ծովախորշը, թիակով հենվելով հատակին, որովհետև այստեղ ջուրը ծանծաղ էր։ Հենց որ տեղատվությունը սկսվեց, իմ լաստը իր բոլոր բեռներով արդեն ցամաք ափին էր։
Այժմ ինձ մնում էր շրջակայքը դիտել և բնակության համար տեղ գտնել ինձ համար, այնպիսի տեղ, ուր կարողանայի դասավորել իմ ունեցվածքը, չվախենալով, թե կփչանա։ Դեռևս չգիտեյիչգիտեի, թե որտե՛ղ եմ ընկել, մայր ցամա՞ք, թե՛ թե՝ կղզի։ Արդյոք մարդիկ կա՞ն այստեղ։ Գիշատիչ գազաններ կա՞ն, թե՝ ոչ։ Ինձանից մի կես մղոն կամ քիչ ավելի հեռու երևում էր մի բարձր բլուր։ Որոշեցի բարձրանալ այդ բլրի գագաթը, որպեսզի շուրջս դիտեմ։ Վերցնելով մի հրացան, ատրճանակ ու վառոդաման՝ ես ճանապարհ ընկա հետախուզության։
Բլրի գագաթը բարձրանալը դժվար էր։
Այսպիսի որոշման հանգելով՝ ես սկսեցի մտածել, թե լաստո՞վ գնամ նավի մոտ, թե՞ լող տալով, ինչպես առաջին անգամ։ Որոշեցի, որ ավելի լավ է լող տալով գնամ։ Միայն թե այս անգամ ես հանվեցի քողտիկում, մնացի միայն վանդակավոր կտորից կարված շապիկով, քաթանե վարտիքով և բոբիկ ոտքերիս հագած կաշվե մաշիկներով։
Առաջին անգամվա պես նավը բարձրացա ճոպանով, ապա նոր լաստ շինեցի և նրա վրա շատ օգտակար իրեր փոխադրեցի։ Նախ՝ վերցրի այն ամենը, ինչ գտնվեց մեր ատաղձագործի խորդանոցում, այն է՝ երկու֊երեք պարկ մեխ (խոշոր ու մանր), մի պտուտակիչ, մի երկու գյուժին դյուժին կացին, իսկ գլխավորը՝ այնպիսի օգտակար առարկա, ինչպիսին է սրոցը։ Հետո վերցրի մի քանի ուրիշ իրեր, որ գտել էի մեր թնդանոթաձիգի մոտ, այն է՝ երեք հատ երկաթե նիգ, հրացանի գնդակով լի երկու տակառ և շատ վառոդ։ Հետո նավում գտա ամեն տեսակ հագուստների մի ամբողջ հակ, բացի այդ, վերցրի նաև պահեստի առագաստը, գամակը, մի քանի ներքնակ ու բարձ։ Այս ամենը դարսեցի լաստի վրա և ի մեծ գոհունակություն՝ ամբողջությամբ ափ հանեցի։
Նավ գնալիս վախենում էի, թե իմ բացակայության ժամանակ զանազան գազաններ կհարձակվեն իմ մթերքի վրա։ Բարեբախտաբար այդպիսի բան չէր եղել։ Միայն մի փոքրիկ գազան իմ բացակայության ժամանակ անտառից եկել ու նստել էր իմ սնդուկներից մեկի վրա։ Ինձ տեսնելով՝ նա մի փոքր հեռու փախավ, ապա իսկույն կանգ առավ, կանգնեց հետևի թաթերի վրա և անվրդով հանգստությամբ, առանց որևէ վախի, սկսեց նայել ուղիղ իմ աչքերին, կարծես ուզում էր ծանոթոանալ ինձ հետ։
Ցանկապատը դուռ չուներ։ Իմ բնակարանը մտնելու համար սանդուղք էի օգտագործում։ Ամեն անգամ, երբ ուզում էի ներս մտնեմ կամ դուրս գամ, սանդուղքը դեմ էի անում ցանկապատին։
 
==Վեցերորդ գլուխ==
Թե ինչպես գլուխ բերի այդ խնդիրը, ինչպես ընդարձակեցի իմ քարանձավը, ինչպես աստիճանաբար ինձ շրջապատեցի կյանքի որոշ հարմարություններով, այդ ամենի մասին ես կպատմեմ հետագա էջերում։
 
==Յոթերորդ գլուխ==
սեպտեմբերի 30֊ին»։
Դրանից հետո ամեն օր ես իմ այդ սյան վրա դանակով մի կարճ գիծ էի քաշում։ Վեղ Վեց գծից հետո քաշում էի ավելի երկար գիծ, որ ցույց էր տալիս կիրակին։ Իսկ յուրաքանչյուր ամսի առաջին օրը ցույց տվող գիծը ավելի երկար էի քաշում։ Այդ ձևով իմ օրացույցն էի սարքում, նշելով օրերը, շաբաթները, ամիսները և տարիները։
Երբ թվում էի այն իրերը, որոնք, ինչպես արդեն ասել եմ, նավից փոխադրեցի տասնմեկ անգամից, ես չհիշատակեցի բազմաթիվ մանր բաներ, որոնք թեև առանձնապես արժեքավոր չէին, բայց և այնպես ինձ մեծ ծառայություն էին մատուցում։ Այսպես օրինակ, նավապետի ու նրա օգնականի խցիկներում ես գտա թանաք, գրիչ ու թուղթ, երեք թե չորս կողմնացույց, աստղաբաշխական որոշ սարքեր, դիտափողեր, աշխարհագրական քարտեզներ և նավի մատյանը։ Այս ամենը համենայնդեպս ես դարսեցի մի սնդուկի մեջ, չիմանալով նույնիսկ, թե այդ իրերից որևէ մեկը պետք կգա՞ ինձ։ Ապա իմ ձեռքն ընկան պորտուգալերեն լեզվով մի քանի գիրք։ Ես դրանք էլ վերցրի։ Նավի վրա մենք ունեինք երկու կատու և մի շուն։ Կատուներին ես ափ փոխադրեցի լաստով, իսկ շունը դեռ իմ առաջին այցելության ժամանակ ինքը նետվեց ջուրը և լողալով եկավ իմ հետևից։ Երկար տարիներ նա իմ հուսալի օգնականն էր, ինձ ծառայում էր մեծ հավատարմությամբ։ Նա ինձ համար համարյա փոխարինում էր մարդու ընկերությանը, միայն թե խոսել չէր իմանում։ Օ՜, որքան թանկ կվճարեի ես, միայն թե նա կարողանար խոսել։
Բայց այժմ, երբ վերջապես, ինձ հաջողվեց հաղթահարել իմ թախիծը, երբ դադարեցի ինքս ինձ օրոր ասել անպտուղ երազանքներով ու հույսերով և իմ բնակարանի կարգավորմամբ զբաղվեցի, կարգի բերի ամբողջ տնտեսությունս, ինձ համար սեղան ու աթոռ պատրաստեցի և ընդհանրապես հնարավորին չափ կոկիկ հարմարություններ ստեղծեցի, այժմ արդեն ես ձեռնամուխ եղա իմ օրագրին։ Այդ օրագիրը բերում եմ այստեղ լրիվ, թեև այնտեղ նկարագրած դեպքերի մեծ մասն արդեն ընթերցողին ծանոթ է նախորդ գլուխներից։ Կրկնում եմ, իմ օրագիրը կանոնավոր էի վարում, քանի դեռ թանաք ունեի։ Իսկ երբ թանաքը վերջացավ, ակամայից ստիպված եղա օրագիրս դադարեցնել։
 
==Ութերորդ գլուխ==
4 նոյեմբերի։ Իմ ժամանակը դասավորել եմ, որոշակի ժամեր նշանակելով որսի համար։ Առավոտը, եթե անձրև չի լինում, երկու֊երեք ժամ հրացանը ձեռքիս թափառում եմ կղզում, այնուհետև մինչև ժամը տասնմեկն աշխատում եմ, տասնմեկին նախաճաշ եմ անում, տասներկուսից մինչև երկուսը հանգստանում եմ (որովհետև դա օրվա ամենաշոգ ժամանակն է), ժամը երկուսից նորից անցնում եմ աշխատանքի։ Վերջին երկու օրը աշխատանքի ժամերին ես մի սեղան պատրաստեցի։ Այն ժամանակ ես դեռ վատ հյուսն էի։ Բայց կարիքն ի՜նչ ասես, որ չի սովորեցնում։ Ես ամեն բանի վարպետ եմ դառնում։ Անտարակույս նույնպիսի վարպետության կհասներ ամեն ոք, ով իմ դրության մեջ ընկներ։
13 նոյեմբերի։ Անձրև էր գալիս։ Օդն ու ցամաքը նկատելիորեն թարմացել էին և շնչելը հեշտացել էր, բայց շարունակ ամպրոպը վորոտում որոտում էր ու կայծակը փայլատակում, այնպես որ վախեցա, թե իմ վառոդը կարող է բռնկել։ Երբ որոտն անցավ, որոշեցի իմ վառոդի պաշարը բաժանել ամենամանր մասերի և պահել տարբեր տեղերում, որպեսզի բոլորը միասին չբռնկի։
14, 15 և 16 նոյեմբերի։ Այս բոլոր օրերին արկղներ էի շինում վառոդի համար, յուրաքանչյուր արկղի մեջ պիտի տեղավորվի մեկ երկու ֆունտ վառոդ։ Այսօր ամբողջ վառոդը լցրի արկղները և թաքցրի ժայռի ծերպերում, որքան կարելի իրաից իրարից հեռու։ Երեկ սպանեցի մի խոշոր թռչուն։ Թե ի՛նչ թռչուն է՝ չգիտեմ։ Միսը համեղ էր։
17 նոյեմբերի։ Այսօր ուզում էի մի քարանձավ փորել իմ վրանի հետևի ավազաքարե ժայռում, որպեսզի ավելի հարմար դասավորեմ իմ ունցվածքը։ Բայց այդ աշխատանքի համար ինձ անհրաժեշտ են երեք բան․ քլունգ, բահ և ձեռնասայլակ կամ մի զամբյուղ՝ փորված հողը դուրս տանելու համար, այնինչ ես դրանցից ոչ մեկը չունեմ։ Ստիպված եղա աշխատանքս դադարեցնել։ Երկար ժամանակ մտածում էի, թե ինչո՛վ փոխարինեմ այդ գործիքները, կամ ինչպես պատրաստեմ դրանցից։ Քլունգի փոխարեն փորձեցի երկար լինգը գործածել․ դա հարմար է, միայն թե շատ է ծանր։ Մնում են բահն ու սալյակը։ Առանց բահի ամենևին չի կարելի յոլա գնալ, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հնար գտնել, թե ինչպես բահ պատրաստեմ, կամ ինչո՛վ փոխարինեմ այն։
Այդ ժամանակ արդեն ես մեծ հաջողություն էի ձեռք բերել ատաղձագործական արվեստի մեջ և վարժ հյուսնից վատ չէի գործածում կացինն ու ռանդան։ Բայց և այնպես կային իրեր, որ ես այդպես էլ չկարողացա պատրաստել։ Օրինակ՝ տակառը։ Ես, ինչպես ասել եմ, նավից բերած երկու֊երեք տակառ ունեի, որոնք կարող էին ինձ օրինակ ծառայել։ Բայց որքան էլ չարչարվեցի, ոչինչ չստացվեց, թեև այդ փորձերի վրա մի քանի շաբաթ ծախսեցի։ Ես չկարողացա ոչ հատակը դնել, ոչ տախտակները միացնել այնքան ամուր, որ ջուր պահեն։ Այդպես էլ ես հրաժարվեցի տակառ շինելու մտքից։
Շատ դժվար էր յոլա գնալ առանց մոմերի։ Պատահում էր, հենց որ մութն ընկնում էր (իսկ այդտեղ մութն ընկնում էր մոտավորապես ժամը յոթին), ստիպվածէի ստիպված էի լինում անկողին մտնել։ Հաճախ էի հիշում մեղրամոմի այն կտորը, որից ես ու Քսուրին մոմեր էինք շինում Աֆրիկայի ափերին մեր թափառումների ժամանակ։ Բայց այստեղ մեղրամոմ չունեի, և միակ բանը, որ կարող էի մտածել, որսի ժամանակ իմ սպանած այծերի ճարպն օգտագործելն էր։ Եվ իրոք, այծի ճարպից ճրագ շինեցի ինձ համար։ Ճրագաթասը պատրաստեցի կավից և լավ թրծեցի արևի տակ, իսկ պատրույգի համար թելեր վերցրի մի հին պարանից։ Ճրագը վառվում էր շատ վատ, շատ ավելի վատ, քան մոմը։ Բացի այդ, հաճախ քթթում էր ու հանգչում։
Մի անգամ, երբ զբաղված էի իմ տնտեսությունը կարգավորելու այս գործերով, ինչ֊որ բան որոնելիս իմ նկուղում ձեռքս ընկավ մի պարկ, որի մեջ գարի կար։ Այդ այն գարին էր, որ մենք վերցրել էինք նավ՝ սագերի ու հավերի համար։ Պարկում մնացած ամբողջ հատիկը մկները կրծմրծել էին․ համենայն դեպս, երբ նայեցի, ինձ թվաց, որ այնտեղ մնացել է միայն թեփը։ Քանի որ պարկն ինձ հարկավոր էր վառոդի համար, ես դուրս բերի բակը և քարանձավից ոչ հեռու թափ տվի։
Այս բանը տեղի էր ունեցել հորդ անձրևները սկսվելուց քիչ առաջ։ Ես վաղուց էի մոռացել այս դեպքը, նույնիսկ չէի հիշում, թե որտեղ էի թափ տվել պարկը։
Բայց ահա, անցավ մոտ մեկ ամիս, և ես լեռան տակ ուղիղ քարանձավի մոտ տեսա մի քանի կանաչ ծիլ, որոնք հենց նոր էին դուրս եկել գետնից։ Սկզբում կարծեցի, թե դա մի սովորական խոտ է, որ առաջ չեմ նկատել։ Բայց անցավ էլի մի քանի օր, և ես զարմանքով տեսա, որ կանաչ ցողունները (մի տասը հատից ավել չէր լինի) հասկ են տվել, և շուտով պարզվեց, որ դրանք սովորական գարու հասկեր են, որպիսիսն որպիսին աճում է Անգլիայում։ Անկարելի է նկարագրել, թե որքան ուրախացրեց ինձ այդ հայտնագործությունը։ Ինքս ինձ ասում էի․ «Հրաշք է կատարվել․ գարին աճել է ինքն իրեն, առանց սերմերի, որպեսզի իմ կյանքը պահի այս սոսկալի անապատում»։
Այս միտքն ինձ հուզեց և լաց եղա։ Ես երջանիկ էի, որ ինձ համար այդպիսի բացահայտ հրաշք է կատարվել։ Եվ հրաշքը դրանով չվերջացավ․ շուտով գարու հասկերի մեջ երևացին բրնձի ցողուններ․ ես հեշտությամբ ճանաչեցի դրանք, որովհետև Աֆրիկայում ապրելիս հաճախ էի բրնձի դաշտեր տեսել։
Ես ոչ միայն հավատացած էի, որ այդ բրինձն ու գարին ինձ ուղարկել է ինքը աստվածը, որը հոգում է իմ սննդի մասին, այլև չէի կասկածում, որ կղզում ինձ համար նույնպիսի շատ հասկեր են լինում։ Ես որոնեցի կղզու բոլոր անկյուններում, նայեցի յուրաքանչյուր թմբի տակ, բայց ոչ մի տեղ ոչ բրինձ գտա, ոչ գարի։
Միայն այդ ժամանակ, վերջապես, հիշեցի թչչունների թռչունների կերի տոպրակը, որ թափ էի տվել գետնին, քարանձավից ոչ հեռու։
Հրաշքը բացատրվեց շատ հասարակ կերպով։
Ծանոթություն։ Մինչ այդ ես երբեք չէի տեսել ոտքով պտտեցվող սրոցաքար, իսկ եթե տեսել էլ էի, չէի դիտել, թե ինչպես է շինված։ Բայց հետագայում համոզվեցի, որ Անգլիայում այդպիսի սրոցաքարերը շատ են տարածված, միայն թե այնտեղ սովորաբար սրոցաքարը ավելի փոքր է լինում, քան իմն էր։ Իմ սրոցաքարը շատ մեծ էր ու ծանր։
28 և29 և 29 ապրիլի։ Ե՛վ այսօր, և՛ երեկ ամբողջ օրը գործիքներս էի սրում։ Սրոցաքարը պտտեցնող իմ գործիքը շատ լավ է աշխատում։
30 ապրիլի։ Այսօր նկատեցի, որ պաքսիմատ շատ քիչ է մնացել։ Հարկավոր է խիստ խնայողություն անել։ Հաշվեցի բոլոր պարկերը և որոշեցի օրական մեկ պաքսիմատից ավելի չուտել։ Սա շատ ցավալի բան է, բայց ինչ արած։
 
==Իններորդ գլուխ==
3 մայիսի։ Սղոցը վերցրի հետս և փորձեցի սղոցել նավախելի ողջ մնացած մասերը, բայց ստիպված եղա աշխատանքը դադարեցնել, որովհետև մակընթացություն սկսվեց։
4 մայիսի։ Ձուկ էի որսում, բայց անհաջող․ շարունակ բռնում էի այնպիսի ձկներ, որոնք սննդի համար պիտանի չեն։ Ձանձրացա և ուզւում ուզում էի գնալ, բայց կարթը վերջին անգամ գցելով՝ բռնեցի մի փոքրիկ դելֆին։ Այդ ինձ շատ ուրախացրեց։ Կարթը ինքս էի շինել․ կարթաթելը անտառում պատրաստել էի հին պարանի մազաթելից, իսկ կեռիկըէ կեռիկը՝ երկաթալարից։ Այնուամենայնիվ, իմ կարթը երբեմն այնքան ձուկ էր բռնում, որ ես կուշտ ուտում էի։ Ձուկը ուտում էի չորացրած վիճակում․ չորացնում էի արևի տակ։
5 մայիսի։ Աշխատում էի նավի վրա։ Սղոցեցի բիմսը, տախտակամածից պոկեցի եղևնու երեք խոշոր տախտակ, կապեցի միմյանց և երբ մակընթացությունն սկսվեց, լաստով ափ գնացի։
24 մայիսի։ Դեռևս նավի վրա եմ աշխատում։ Նավամբարում շատ իրեր իրար են կպել։ Այժմ ես դրանք նիգով բաժանում եմ միմյանցից և առաջին իսկ մակընթացուցյանը մակընթացությանը բոլորն էլ վեր են բարձրանում․ մի քանի տակառ են և նավաստիական երկու սնդուկ։ Դժբախտաբար դրանք լող տվին դեպի ծովը, որովհետև քամին ափից էր փչում։ Բայց այսօր քամին փոխվեց, և ալիքները ափ նետեցին մի մեծ տակառ, լի բրազիլական խոզապուխտով, որը սակայն ուտելի չէ, որովհետև տակառի մեջ շատ աղի ջուր և ավազ է լցվել։
16 հունիսի։ Ծովի ափին մի մեծ կրիա գտա։ Առաջներում ես այստեղ երբեք կրիա չեմ տեսել։
17 հունիսի։ Կրիան կրակի վրա խորովեցի։ Փորի մեջ վաթսուն ձու գտա։ Կյանքումս, կարծեմ, երբեք այդպիսի համեղ միս չեմ կերել։ Զարմանալի չէ․ մինչև այսօր կղզու վրա իմ մսե ուտելիքը եղել է միայն այծի ու թռչունի միսը։
18 հունիսի։ Առվոտից Առավոտից մինչև երեկո անձրև է տեղում։ Տանից դուրս չեմ գալիս։ Ամբողջ օրը խիստ մրսում եմ, թեև, որքան ինձ հայտնի է, այս վայրերում ցուրտ անձրևներ չեն լինում։
19 հունիսի։ Թերևս վատառողջ եմ։ Դողում եմ ցրտից, կարծես ձմեռ լինի։
Այժմ, երբ իմ բնակարանը ապահովված էր ամուր ցանկապատով, որոշեցի ուշի ուշով հետազոտել կղզին, որպեսզի պարզեմ, թե արդյոք չկա՞ն որևէ նոր կենդանիներ ու բույսեր, որոնք օգտակար լինեն ինձ։
Հուլիսի 15֊ից հետազոտությունն սկսեցի։ Ամենից առաջ գնացի դեպի այն փոքրիկ ծովախորշը, որտեղ ափ էի հանում իմ լաստերը։ Այդ ծովախորշի մեջ մի գետակ էր թափվում։ Գետակի հոսանքն ի վեր մի երկու մղոն անցնելով՝ ես համոզվեցի, որ մակընթացությունն այդտեղ չի հասնում, որովհետև այդտեղից սկսած դեպի վերև գետակի ջուրը թափանցիկ էր, մաքուր և անուշահամ։ Տեղ֊տեղ գետակը ցամաքել էր, որովհետև տարվա այդ ժամանակին այստեղ երաշտ էլինում։է լինում։
Գետակի ափերը ցածր էին․ նա հոսում էր գեղեցիկ մարգագետիններով։ Շուրջը կանաչին էր տալիս բարձր ու խիտ խոտը, իսկ այնտեղ, ուր ցածրավայրը մի փոքր բարձրանում էր դեպի լեռը, առատ ծխախոտ էր աճում։ Հեղեղումը մինչև այս բարձր տեղերը չէր հասնում, դրա համար էլ այստեղ ծխախոտն աճում էր շատ փարթամորեն։ Այնտեղ կային ուրիշ բույսեր ևս, որպիսիք ես առաջ չէի տեսել․ երևի, եթե նրանց հատկություններն ինձ ծանոթ լինեին, ես կարող էի մեծ օգուտ քաղել նրանցից։
«Հիմա ես ծովի ափին տուն ունեմ, իսկ անտառում՝ ամառանոց», ― ասում էի ինքս ինձ։ Այդ «ամառանոցը» կառուցելու գործով զբաղված էի մինչև օգոստոսի սկիզբը։
Օգոստոսի երեքին տեսա, որ իմ կախած խաղողի ողկույզները բոլորովին չորացել ու հիանալի չամիչ են դարձել։ Ես իսկույն սկսեցի դրանք հավաքել ծառերից։ Հարկավոր էր շտապել, թե չէ անձրևը կփչացներ և ես կզրկվեյի կզրկվեի իմ ձմեռային պաշարից, իսկ այդ պաշարը քիչ չէր․ առնվազն երկու հարյուր խոշոր ողկույզ։ Նոր էի վերջին ողկույզը քաղել ծառից, երբ սև ամպեր կուտակվեցին և հորդ անձրև տեղաց։ Եվ երկու ամիս շարունակ, օգոստոսի 14֊ից մինչև հոկտեմբերի կեսը անձրև էր գալիս։ Երբեմն ուղղակի հեղեղ էր լինում, և ես մի քանի օր շարունակ քարանձավից դուրս գալ չէի կարողանում։
Այդ ժամանակ բախտը ինձ մի հաճելի անակնկալի արժանացրեց․ իմ ընտանիքը մեծացավ։ Բանն այն է, որ իմ կատուներից մեկը վաղուց գնացել էր տանից ու կորել։ Ես կարծում էի, թե սատկած կլինի և շատ էի ափսոսում, բայց մեկ էլ օգոստոսի վերջին տուն վերադարձավ երեք ձագուկներով։
Օգոստոսի 14֊ից մինչև 26֊ը անձրևները չէին դադարում, և ես համարյա տանից դուրս չէի գալիս, որովհետև հիվանդությունիցս հետո մրսելուց վախենալով՝ զգուշանում էի անձրևի տակ ընկնելուց։ Բայց երբ ես քարանձավում նստած լավ եղանակի էի սպասում, իմ մթերքի պաշարները սպառվելուն մոտ էին, այնպես որ երկու անգամ ես նույնիսկ սիրտ արի որսի գնալու։ Առաջին անգամ սպանեցի մի այծ, իսկ երկրորդ անգամ, 26 ֊ին26֊ին, բռնեցի մի ահագին կրիա և ինձ համար մի լավ ճաշ պատրաստեցի։ Ընդհանրապես իմ սնունդը այդ ժամանակ հետևյալն էր․ նախաճաշին մի ողկույզ չամիչ, ճաշին՝ մի կտոր այծի միս կամ կրիայի միս (կրակի վրա խորոված, որովհետև, դժբախտաբար, եփելու աման չունեի), ընթրիքին կրիայի երկու կամ երեք ձու։
Այդ ամբողջ տասներկու օրը, երբ անձրևից թաքնվել էի քարանձավում, օրական երկու֊երեք ժամ զբաղվում էի հողային աշխատանքներով, որովհետև վաղուց արդեն որոշել էի ընդարձակել իմ նկուղը։ Շարունակ փորում ու փորում էի միևնույն ուղղությամբ և, վերջապես, ցանկապատից դուրս տանող ելք բաց արի։
Մինչ իմ հացն աճում ու հասնում էր, ես մի հայտնագործություն արեցի, որը հետագայում ինձ մեծ օգուտ բերեց։
Հենց որ անձրևները դադրեցին և եղանակը լավացավ, այսինքն մոտավորապես նոյեմբեր ամսին, գնացի իմ անտառային ամառանոցը։ Մի քանի ամիս այնտեղ չէի եղել և ուրախությամբ համոզվեցի, որ ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես թողել եմ։ Փոփոխվել էր միայն իմ քողտիկը շրջապատող ցանկապատը։ Այդ ցանկապատը, ինչպես հայտնի է, շինել էի կրկնակի խփած ցցերից։ Ցանկապատը նույն էր մնացել, բայց նրա ցցերը, որ կտրել էի մոտակայքի ինձ անհայտ տեսակի երիտասարդ ծառերից, այժմ երկար շիվեր էին արձակել , ճիշտ այնպես, ինչպես արձակում է ուռենին, երբ կտրում ենք նրա գագաթը։ Այդ թարմ ճյուղերը տեսնելով՝ զարմացա, բայց ինձ համար շատ հաճելի էր, որ իմ ամբողջ ցանկապատը թաղված է կանաչի մեջ։ Ես մատղաշ ծառի ճյուղերը խուզեցի, որպեսզի հնարավորին չափ միանման ձև տամ դրանց։ Եվ նրանք հիանալի աճեցին։ Թեև իմ ամառանոցի շրջանաձև բակը մինչև քսանհինգ յարդ տրամագիծ ուներ, Բայց և այնպես, շուտով իմ ծառերը (այժմ այդպես կարող եմ անվանել ցանկապատի ցցերը), ամբողջ բակը ծածկեցին ճյուղերով և այնպիսի թանձր ստվեր էին արձակում, որ այնտեղ կարելի էր արևից պաշտպանվել օրվա բոլոր ժամերին։ Դրա համար էլ ես որոշեցի էլի մի տասնյակ այդպիսի ցցեր կտրել և կիսաշրջանի նման ձևով տնկել իմ հին տան ցանկապատի երկարությամբ։ Այդպես էլ արեցի։ Ցցերը տնկեցի երկու շարքով, պատից մի ութ յարդ հեռավորության վրա։ Նրանք բոլորն էլ կպան, և շուտով ունեցա մի կենդանի ցանկապատ, որն սկզբից ինձ շոգից էր պաշտպանում, իսկ հետո մի ուրիշ կարևոր ծառայություն էլ արեց։
Թեև իմ ամառանոցի շրջանաձև բակը մինչև քսանհինգ յարդ տրամագիծ ուներ, Բայց և այնպես, շուտով իմ ծառերը (այժմ այդպես կարող եմ անվանել ցանկապատի ցցերը), ամբողջ բակը ծածկեցին ճյուղերով և այնպիսի թանձր ստվեր էին արձակում, որ այնտեղ կարելի էր արևից պաշտպանվել օրվա բոլոր ժամերին։ Դրա համար էլ ես որոշեցի էլի մի տասնյակ այդպիսի ցցեր կտրել և կիսաշրջանի նման ձևով տնկել իմ հին տան ցանկապատի երկարությամբ։ Այդպես էլ արեցի։ Ցցերը տնկեցի երկու շարքով, պատից մի ութ յարդ հեռավորության վրա։ Նրանք բոլորն էլ կպան, և շուտով ունեցա մի կենդանի ցանկապատ, որն սկսզբից ինձ շոգից էր պաշտպանում, իսկ հետո մի ուրիշ կարևոր ծառայություն էլ արեց։
==Տասներորդ գլուխ==
Դեռ երեխա ժամանակ շատ էի սիրում գնալ մի զամբյուղագործի մոտ, որ ապրում էր մեր քաղաքում, և դիտել, թե ինչպես է աշխատում։ Եվ այժմ այդ ինձ պետք եկավ։ Բոլոր երեխաները սիրում էին դիտել և մեծերին օգնել։ Զամբյուղագործի աշխատանքը դիտելով՝ ես շուտով հասկացա, թե ինչպես են հյուսում և իմ ուժերի չափ օգնում էի իմ բարեկամ զամբյուղագործին։ Քիչ֊քիչ սովորեցի զամբյուղ հյուսել նրանից ոչ վատ։ Այնպես որ, այժմ ինձ պակասում էր միայն նյութը։ Վերջապես մի օր միտքս եկավ, թե արդյոք այս գործի համար պիտանի չե՞ն լինի այն ծառերի շիվերը, որոնցից ցանկապատի ցցերն էի շինել։ Երևի նրանց շյուղերը ճկուն կլինեն մեր ուռենու ճյուղերի նման։ Եվ որոշեցի փորձել։
Հենց մյուս օրը գնացի իմ ամառանոցը, կտրեցի մի քանի ճյուղ, ընտրելով ամենաբարակները, համոզզվեցիհամոզվեցի, որ նրանք շատ հարմար են զամբյուղ հյուսելու համար։ Հետևյալ անգամ ես կացինը բերի, որպեսզի միանգամից շատ ճյուղեր կտրեմ։ Երկար որոնելու կարիք չունեի, քանի որ այդ ծառից այստեղ շատ կար։ Կտրատած ճյուղերը տարա իմ քողտիկի ցանկապատի ներսը և պահեցի։
Հենց որ անձրևների ժամանակաշրջանն սկսվեց, նստեցի աշխատանքի և շատ զամբյուղներ հյուսեցի։ Դրանք ինձ ծառայում էին զանազան կարիքների համար․ Դրանցով հող էի կրում, մի քանիսի մեջ զանազան իրեր դարսեցի և այլն։ Ճիշտ է, մի փոքր կոպիտ զամբյուղներ էին ստացվում, չէի կարողանում գեղեցիկ տեսք տալ, բայց և այնպես դրանք իրենց դերը լավ էին կատարում, իսկ ինձ հենց միայն այդ էր հարկավոր։
«Կղզին այնքան փոքր է, որ այտեղ մոլորվել չի լինի, ― մտածում էի ես։ Ծայրահեղ դեպքում կբարձրանամ մի լեռան գլուխ, կնայեմ շուրջս և կտեսնեմ, թե որտեղ է գտնվում իմ հին տունը»։
Սակայն ես մեծ սխալ գործեցի։ Ծովափից երկու֊երեք մղոն հեռանալով՝ աննկատելիորեն մտա մի ընդարձակ հովիտ, որի երկու կողմերից նեղ ձգաված ձգված էին խիտ անտառապատ բլուրներ և ոչ մի հնարավորություն չկար որոշելու, թե որտեղ եմ գտնվում։ Ես կարող էի առաջնորդվել արեգակով, բայց դրա համար հարկավոր էր ճշգրիտ իմանալ, թե այդ ժամերին որտեղ է գտնվում արեգակը։
Ամենից վատն այն էր, որ այն երեք֊չորս օրվա ընթացքում, երբ թափառում էի հովտում, ամպամած եղանակ էր և արեգակը բոլորովին չէր երևում։ Վերջ ի վերջո ստիպված եղա նորից իջնել ծովափ, այնտեղ, ուր գտնվում էր իմ տնկած ձողը։ Այնտեղից տուն վերադարձա նախկին ճանապարհով։
Քայլում էի առանց շտապելու և հաճախ նստում էի հանգստանալու, որովհետև շատ շոգ եղանակ էր, իսկ ես ծանր իրեր էի կրում՝ հրացանը, լիցքը, կացինը։
 
==Գլուխ տասնմեկերորդ==
Այս ճանապարհորոդուցյան ճանապարհորոդության ժամանակ իմ շունը մի ուլ բռնեց, բայց նրան վնասել չհասցրեց, որովհետև վազեցի և ուլը խլեցի նրանից։ Ես շատ էի ուզում ուլ տանել ինձ հետ։ Երազում էի մի զույգ այծ ձեռք բերել, որպեսզի ինձ համար այծերի հոտ աճեցնեմ և մսե սնունդ ապահովեմ, երբ վառոդս սպառված կլինի։
Բռնաված Բռնված ուլի համար վզնոց շինեցի և պարան կապելով հետս տարա․ պարանը պատրաստել էի հին ճոպանների թելերից և միշտ գրպանումս էի պահում։ Ուլիկը համառում էր, բայց և այնպես եկավ ինձ մոտ։ Երբ հասա իմ ամառանոցը, ուլը թողեցի ցանկապատի ներսում, ինքս առաջ գնացի․ ուզում էի շուտ տուն հասնել, որովհետև մի ամսից ավելի ճանապարհորդում էի։
Չեմ կարող ասել, թե ինչպիսի բավականությամբ վերադարձա իմ հին հարկի տակ և նորից պառկեցի գամակում։ Կղզում կատարած երկար թափառումները, որի ժամանակ ես գլուխ դնելու տեղ չունեի, այնպես էին հոգնեցրել ինձ, որ իմ սեփական տունը (հիմա ես այդպես էի անվանում իմ բնակարանը) ինձ արտակարգ չափով կոկիկ թվաց։
Ի՞նչ անեի։ Ինչպե՞ս ազատվեի այս նոր վտանգից։ Ոչ մի միջոց չգտա, բայց հաստատ որոշեցի՝ ինչ գնով էլ լինի պաշտպանել իմ հացը, թեկուզ և ստիպված լինեմ գիշեր֊ցերեկ պահակ կանգնել։
Նախ և առաջ շրջեցի ամբողջ դաշտը, որպեսզի պարզեմ, թե որքան վնաս են հասցրել թռչունները։ ՊարզվվեցՊարզվեց, որ հացի կեսից ավելին ոչնչացրել են, սակայն այդ կորստի հետ կարելի էր հաշտվել, եթե հաջողվեր մնացածը պաշտպանել։ Թռչունները թաքնվեցին մոտակա ծառերի վրա․ նրանք սպասում էին, որ հեռանամ։
Ես հրացանս լցրի և ձևացրի, թե գնում եմ։ Գողերն ուրախացան և սկսեցին իրար հետևից իջնել իմ արտերի վրա։ Այդ բանն ինձ խիստ զայրացրեց։ Սկզբում ուզեցի սպասել, մինչև ամբողջ երամն իջնի, բայց համբերությունս չտվեց։
Այս դժվարությունների հետևանքով որոշեցի բերքին ձեռք չտալ, ամբողջը թողնել սերմացու, իսկ մինչև նոր բերքի ստանալը բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի լուծեմ գլխավոր խնդիրը, այսինքն հացահատիկը թխած հաց դարձնելու միջոց գտնեմ։
 
==Տասներկուերորդ գլուխ==
Սակայն Պոլիի հետ խոսելն ինձ համար աշխատանք չէր, այլ օժանդակ միջոց։ Այդ ժամանակ շատ կարևոր գործ ունեի։ Վաղուց արդեն գլուխ էի կոտրում այն հարցի վրա, թե ինչպես պատրաստեմ կավե աման, որի կարիքը խիստ զգում էի, բայց ոչ մի հնար չէի գտնում․ համապատասխան կավ չկար։
«Միայն թե կավ գտնեմ, ― մտածում էի ես, ― և ինձ համար դժավար դժվար չի լինի կճուճի կամ ամանի նման մի բան պատրաստել։ Ճիշտ է, և՛ կճուճը և՛ ամանը հարկավոր կլինի թրծել, բայց չէ՞ որ ես ապրում եմ տաք կլիմայում, որտեղ արեգակն ավելի թեժ է, քան որևէ հնոց։ Համենայն դեպս իմ ամանեղենը արևի տակ չորանալով բավականին ամուր կստացվի։ Կարելի կլինի ձեռքն առնել, կարելի կլինի մեջը հացահատիկ պահել, ալյուր և ընդհանրապես չոր մթերքներ, որոնք հարկավոր է խոնավությունից ապահովել»։
Եվ որոշեցի, որ հենց որ համապատասխան կավ գտնեմ, հացահատիկի համար մի քանի հատ խոշոր կճուճ կշինեմ։ Առայժմ չէի էլ մտածում այնպիսի կավե ամանի մասին, որի մեջ կարելի լինի մի բան եփել։
Անտարակույս ընթերցողը կխճար ինձ, կամ գուցե և կծիծաղեր ինձ վրա, եթե նրան պատմեի, թե ինչպիսի անճարակությամբ ձեռնամուխ եղա այդ աշխատանքին, ինչպիսի անշնորհք, անճոռնի, այլանդակ իրեր էին ստացվում սկզբնական շրջանում, քանի֊քանի աման փուլ էր գալիս նրանից, որ կավը լավ հունցաց հունցած չէր լինում և չէր դիմանում իր սեփական ծանրությանը։ Կճուճներից մի քանիսը ճաքում էին նրանից, որ շտապում էի արևի տակ դնել դրանք, երբ արևը շատ թեժ էր լինում, ուրիշները փշրվում էին առաջին իսկ անգամ ձեռք տալուց։
Երկու ամիս անդուլ աշխատում էի։ Շատ ջանքեր թափեցի բրուտագործական լավ կավ գտնելու, հավաքելու, տուն փոխադրելու և մշակելու համար, բայց և այնպես երկար չարչարանքներից հետո միայն երկու հատ անճոռնի կավե աման ստացա, որովհետև դրանց կճուճ անվանել ոչ մի կերպ չէր կարելի։
Այս տնտեսական աշխատանքների մեջ անցավ իմ կղզում գտնվելու ամբողջ երրորդ տարին։
 
==Տասներեքերորդ գլուխ==
Երեք թե չորս շաբաթ զբաղվեցի դրանով։ Դեռ ավելին․ երբ վերջապես, հասկացա, որ իմ թույլ ուժերով չեմ կարողանալու տեղից շարժել այդ վիթխարին, մտածեցի նոր պլան։ Սկսեցի նավակի մի կողմից ավազը փորել ու հեռու թափել, հուսալով, թե հենակետից զրկվելով՝ նավակը շուռ կգա և կկանգնի հատակի վրա։ Միաժամանակ նրա տակ փայտի կտորտանք էի դնում, որպեսզի շուռ գալուց հետո կանգներ այնտեղ, որտեղ հարկավոր է ինձ։
Նավակը, իրոք որ շուռ եկավ հատակի վրա, սակայն դա ամենևին էլ ինձ չմոտեցրեց իմ նպատակին․ միևնույն է, ջուրն իջեցնել չէի կարող։ Ես նույնիսկ լծակները նրա տակը մտցնել չկարողացա և վերջ ի վերջո ստիպված եղա հրաժարվել իմ մտքից։ Սակայն այս անհաջողությունը իմ մեջ չմեռցրեց որևէ մայր ցամաք հասնելու փորձեր անելու միտքը։ Ընդհակառակն, երբ տեսա, որ այս զզվելի ափից հեռանալու ոչ մի հնարավորություն չունեմ, օվկիանոս դուրս գալու ին իմ ցանկությունը ոչ միայն չթուլացավ, այլ էլ ավելի ուժեղացավ։
Վերջապես իմ գլխում մի միտք ծագեց․ արդյոք չփորձե՞մ ինքս պատրաստել մի նավակ կամ ավելի լավ է, մի պիրոգա (կարիբյան մակույկ, ինչպիսին այս լայնությունների վրա շինում են կարմրամորթերը)։
Ինքս ինձ հարց չէի տալիս, թե ինչպես եմ ջուրն իջեցնելու իմ մակույկը, երբ այն պատրաստ կլինի, մինչդեռ այդ դժվարությունը շատ ավելի լուրջ էր, քան գործիքների պակասությունը։
Ես այնպես էի տարվել իմ ապագա ճանապարհորդության երազանքներով, որ մի վարկյան վայրկյան անգամ կանգ չէի առնում այդ հարցի առաջ, թեև միանգամայն ակներև էր, որ մակույկը ծովի վրայով քառասունհինգ մղոն առաջ տանելը շատ ավելի դյուրին գործ էր, քան ցամաքի վրայով քառասունհինգ սաժեն մինչև ջուրը քաշելը։
Մի խոսքով պիրոգայի պատմության մեջ ինձ պահեցի այնպես հիմար, ինչպես կարող է պահել միայն առողջ դատողություն չունեցող մարդը։
Ես ցնծության մեջ էի իմ աշխատանքից, կյանքումս երբեք չէի տեսել այդպիսի խոշոր մակույկ, որ պատրաստված լիներ ամբողջական փայտից։ Բայց և թանկ նստեց ինձ վրա։ Քանի՜֊քանի անգամ հոգնածությունից ուժասպառ՝ ես ստիպված եղա այդ փայտին հարվածել կացնով։
Այսպես թե այնպես, գործի կեսն արված էր։ Մնում էր միայն մակույկը ջուրն իջեցնել, և չեմ կասկածում, որ եթե դա ինձ հաջողվեր, ես պիտի ձեռնարկեի ամենացնորամիտ ու ամենաանհուսալի ծովային ճանապարհորդությունը՝ երկագնդում երբևիցե տեղի ունեցած ճանապարհորդուցյուններից։ճանապարհորդություններից։
Սակայն, մակույկը ջուրն իջեցնելու ուղղությամբ իմ թափված բոլոր ջանքերն ապարդյուն անցան՝ իմ պիրոգան մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր։
Այն անտառից, որտեղ ես կառուցել էի մակույկս, մինչև ջուրը հիսուն սաժենից ավել չէր լինի, սակայն անտառը գտնվում էր մի հովտում, իսկ ափը բարձր էր ու դարափուլ։ Դա առաջին խոչընդոտն էր։ Ասենք՝ ես համարձակորեն որոշեցի վերցնել այդ խոչընդոտը․ հարկավոր էր ամբողջ ավելորդ հողը հանել այնպես, որ անտառից մինչև ծովափը մի թեք վայրէջք գոյանար։ Զարհուրելի է հիշել, թե որքան քրտինք թափեցի այդ աշխատանքի վրա, սակայն ո՞վ իր վերջին ուժերը չի գործադրի, երբ խնդիրը վերաբերում է ազատություն ձեռք բերելուն։
Եվ այսպես, առաջին խոչընդոտը հաղթահարված էր․ մակույկի ճանապարհը պատրաստ էր։ Սակայն դա ոչ մի արդյունք չտվեց․ որքան էլ չարչարվեցի, տեղից շարժել չկարողացա իմ մակույքկըմակույկը, ինչպես առաջ շարժել չէի կարողացել նավից մնացած մակույկը։
Այն ժամանակ չափեցի ծովը մակույկից բաժանող տարածությունը և որոշեցի առու փորել նրա համար․ եթե չէր կարելի մակույկը մոտեցնել ջրին, ապա մնում էր ջուրը մոտեցնել մակույկին։ Եվ արդեն սկսեցի փորելը, բայց հանկարծ մտքումս հաշվեցի ապագա առվի խորությունն ու երկարությունը և երբ հաշվեցի, թե մեկ մարդը մոտավորապես որքան ժամանակում կարող է կատարել այդ աշխատանքը, պարզվեց, որ գործն ավարտեու ավարտելու համար ինձ հարկավոր կլինի տասը֊ տասներկու տասը֊տասներկու տարի։
Ճար չկար․ սրտի ցավով ստիպված եղա այդ մտքից հրաժարվել։
Մինչ այդ իմ հագուստը բոլորովին անպետքացել էր։ Ես ունեի միայն վանդակավոր կտորից կարված վերնաշապիկներ (մոտ երեք դյուժին), որ գտել էի նավաստիների սնդուկներում։ Այդ վերնաշապիկները առանձին խնամքով էի պահում․ իմ կղզում հաճախ այնպիսի շոգ էր լինում, որ ստիպված էի լինում շրջել միայն վերնաշապկով, և չգիտեմ, ինչ պետք է անեի, եթե չլինեին այդ վերնաշապիկները։
Իհարկե, այդ կլիմայում ես կարող էի նաև մերկ ման գալ։ Սակայն արեգակի ջերմությանն ավելի հեշտ էի դիմանում, եթե հագիս շոր էր լինում։ Արևադարձային արևի կիզիչ ճառագայթները վառում էին իմ մաշկն ու բշտիկներ առաջացնում, մինչդեռ վերնաշապիկը ինձ պաշտպանում էր արևից և, բացի դրանից, ինց ինձ զովեցնում էր վերնաշապկի ու մարմնի միջև եղած տարածության օդի շարժումը։ Արևի տակ գլխաբաց շրջելուն նույնպես չէի կարողանում վարժվել․ ամեն անգամ, երբ գլխաբաց էի դուրս գալիս, գլուխս սկսում էր ցավել։
Հարկավոր էր կարգի բերել գեթ այն փալաս֊փուլուսը, որ դեռ մնացել էր։
Ամենից առաջ ինձ մի բաճկոն էր հարկավոր․ իմ բոլոր ունեցածները մաշվել էին։ Դրա համար էլ որոշեցի, բաճկոնի վերափոխել նավաստիական բուշլատները, որոնք ընկած էին անօգտագործելի։ Նավաստիները ձմեռ ժամանակ այդ բուշլատները հագնում ու հերթապահ են կանգնում։ Եվ ահա սկսեցի դերձակություն անել, ավելի ճիշտ՝ ասեղն առած սկսեցի կարել, կցել֊կցմցել, որովհրտև որովհետև խղճով ասած՝ բավական անշնորհք դերձակ էի։
Այսպես թե այնպես, մի կերպ դուրս բերի երկու բաճկոն, որոնք, իմ հաշվով, երկար ժամանակ պետք է բավականացնեին ինձ։ Վարտիկ կարելու իմ առաջին փորձի մասին ավելի լավ է չխոսել, որովհետև այդ փորձը խայտառակ անհաջողությամբ վերջացավ։
Բայց դրանից հետո հագուստ կարելու նոր միջոց գտա և այնուհետև հագուստի պակասաուցյուն պակասություն չէի քաշում։
Բանն այն է, որ ինձ մոտ մնացել էին իմ սպանած բոլոր կենդանիների մորթիները։ Յուրաքանչյուր մորթին ձողիկի վրա ձգելով չորացնում էի արևի տակ։ Միայն սկզբում իմ անփորձության պատճառով մորթիները խիստ շատ էի պահել արևի տակ, ուստի առաջին մորթիներն այնպես էին կոշտացել, որ հազիվ թե որևէ բանի պետք գային։ Բայց մնացածները շատ լավն էին։ Ահա հենց դրանցից էլ առաջին հերթին մի մեծ փափախ կարեցի բուրդը դրսի կողմն արած, որպեսզի անձրևից չվնասվի։ Մորթե փափախն այնքան հաջող դուրս եկավ, որ որոշեցի միևնույն նյութից ինձ համար լրիվ հագուստ պատրաստել, այսինքն՝ բաճկոն և շալվար։ Շալվարը կարեցի կարճ, մինչև ծնկներս, և շատ լայն։ Բաճկոնը ես ընդարձակ պատրաստեցի, որովհետև և՛ շալվարը և՛ բաճկոնը, ինձ հարկավոր էին ոչ այնքան տաքության, որքան արևից պաշտպանելու համար։
Այսպես ապրում էի իմ կղզում հանգիստ, խաղաղ ու գոհ։
 
==Տասնչորսերորդ գլուխ==
Իմ առաջին մակույկը, ինչպես արդեն ընթերցողը գիտի, պատրաստել էի այնպիսի մեծ չափսերով, որ ստիպված էի թողնել իր տեղում որպես իմ հիմարության հուշարձան։ Այդ մակույկն ինձ շարունակ հիշեցնում էր, որ առաջիկայում ավելի խելացի պետք է լինել։
Բայց այժմ շատ ավելի փորձված էի։ Ճիշտ է, այս անգամ մակույկը շինեցի ջրից մոտ կես մղոն հեռու, բայց այժմ, համենայն դեպս, վստահ էի, որ ինձ կհաջողվի ջուրն իջեցնել։ Տեսնում էի, որ այս անգամ սկսածս գործը իմ ուժերից վեր չէ, և հաստատորեն որոշեցի մինչև վերջ հասցնել այդ գործը։ Համարյա երկու տարի զբաղվեցի մակույկի կառուցումով։ Այնքան շատ էի ուզում ծովում նավարկելու հնարավորություն ստանալ, որ ոչ մի ճիգ ոը ու ջանք չէի խնայում։
Սակայն, պետք է նկատել, որ այդ նոր մակույկը շինել էի ամենևին ոչ այն նպատակով, որ հեռանամ իմ կղզուց։ Այդ մտքին ես վաղուց էի հրաժեշտ տվել։ Մակույկն այնքան փոքրիկ էր, որ չէր էլ կարելի մտածել, թե նրանով հնարավոր է նավարկել այն քառասուն կամ գուցե և ավելի մղոնը, որ իմ կղզին բաժանում էր մայր ցամաքից։
Նոյեմբերի 6֊ին, իմ թագավորության կամ իմ գերության, ― ինչպես կուզեք անվանեցեք, ― վեցերորդ տարում ես ճանապարհ ընկա։
Նավարկեցի շատ ավելի երկար, քան սպասում էի։ Բանն այն է, որ թեև իմ կղզին մեծ չէր, սակայն երբ գնացի դեպի նրա արևելյան ափերը, իմ առաջ ծառացավ մի անսպասելի խոչընդոտ։ Այդտեղ ափից անջատվում էր ժայռերի մի նեղ շարք։ Ժայռերից մի քանիսը ջրի երեսն էին դուրս եկել, շատերն էլ ջրի տակ թաքնված էին։ Այդ ժայռերի շարքը վեց մղոնաչափ ձգվում էր դեպի բաց ծովը, իսկ այնուհետև, ժայռերից դենը էլի մեկ ու կես մղոնաչափ փռված էր ավազոտ ծանծաղուտը։ Այսպիսով, այս ցամաքալեզուն շրջանցելու համար ստիպված էի բավական հեռանալ ափից։ Դա շատ վտանգավոր բան էր։ Ես նույնիսկ ուզում էի վերադառնալ, որովհետև չէի կարող ճշտորեն որոշել, թե ստորջրյա ժայռերը շրջանցրլու շրջանցելու համար որքան պիտի նավարկեմ բաց ծովով և վախենում էի վտանգի ենթարկվելուց։ Բացի դրամից, չգիտեի, թե կհաջողվի՞ ինձ հետ դառնալ։ Դրա համար էլ խարիսխ գցեցի (ճանապարհ ընկնելուց առաջ ես նավից վերցրած երկաթից խարսխի նման մի բան էի շինել), հրացանը ձեռքս առա և ափ դուրս եկա։ Ոչ հեռու մի բավական բարձր սար տեսնելով՝ բարձրացա նրա գագաթը, աչքով չափեցի ժայռերի շարքի երկարությունը, որ այստեղից հիանալի երևում էր, և որոշեցի սիրտ անել առաջ գնալ։
Բայց դեռ ժայռերի շարքին չհասած՝ ընկա մի սոսկալի խորության մեջ, որից հետո էլ ծովային մի զորեղ հոսանք նավակս առաջ քշեց։ Հոսանքը պտտեցնում էր ջրաղացի ջրի պես, ապա առավ իր մեջ ու քշեց տարավ։ Դեպի ափ շուռ գալու կամ մի կողմի վրա թեքվելու մասին մտածելն անգամ ավելորդ էր։ Միակ բանը, որ կարող էի անել, այդ այն էր, որ ինձ պահում էի հոսանքի եզրին և աշխատում էի մեջտեղը չընկնել։
Իսկ հոսանքն ինձ ավելի ու ավելի հեռու էր քշում։ Եթե գեթ մի թեթև քամի լիներ, կարող էի առագաստը բարձրացնել, բայց ծովի վրա լիակատար հանդարտություն էր։ Բոլոր ուժերս լարած աշխատում էի թիակներով, սակայն հոսանքին հաղթահարել չէի կարողանում և արդեն հրաժեշտ էի տալիս կյանքին։ Գիտեի, որ մի քանի մղոնից հետո այն հոսանքը, որի մեջ ընկել եմ ես, միանալու է կղզին շրջանցող մի ուրիշ հոսանքի հետ, և եթե մինչ այդ ինձ չհաջողվի մի կողմի վրա թեքվել, կորած եմ։ Իսկ թեքվելու որևէ հնարավորություն չէի տեսնում։ Փրկություն չկար․ ինձ անխուսափելի մահ էր սպառնում, այն էլ ոչ թե ծովի ալիքների մեջ, որովհետև ծովը խաղաղ էր, այլ սովից։
Ճիշտ է, ծովի ափին գտել էի մի կրիա, այնքան խոշոր, որ հազիվ բարձրացրի ու գցեցի մակույկի մեջ, ունեի նաև խմելու ջրի բավականին պաշար (վերվրել վերցրել էի իմ կավե կճուճներից ամենամեծը)։ Բայց դա ի՜նչ նշանակություն ունի այն ողորմելի էակի համար, որը կորել է անծայրածիր օվկիանոսում, որտեղ հազարավոր մղոններ կարելի է լողալ և ցամաքի նշան անգամ չտեսնել։
Իմ ամայի կղզին այժմ ինձ թվում էր երկրային դրախտ, և իմ միակ ցանկությունն էր վերադառնալ այդ դրախտը։ Բուռն կարոտով ձեռքերս մեկնում էի դեպի կղզին ու բացականչում։
Պետք է ասել, որ այժմ շատ ավելի հմուտ էի այն բոլոր ձեռքի աշխատանքներում, որ պահանջում էին իմ կյանքի պայմանները։ Երբ ես կղզին ընկա, կացին գործածել բոլորովին չգիտեի, իսկ այժմ կարող էի համեմատվել լավ ատաղձագործի հետ, մանավանդ, եթե հաշվի առնենք, թե որքան քիչ գործիքներ ունեի ես։
Բրուտագործության մեջ ես (բոլորովին անսպասելիորեն) մեծ առաջադիմություն ունեցա․ սարքեցի պտտվող շրջանով մի դազգահ, որից իմ աշխատանքը և՛ արագացավ, և՛ լավացավ։ Այժմ ծուռումուռ ամանների փոխարեն, որոնց վրա մարդ անգամ նայել չէր ուզում, ստացվում էին կանոնոավոր կանոնավոր ձևի ամանեղեն, որոնք շատ կարգին տեսք էին ունենում։
Սակայն, ինձ թվում է, որ իմ գյուտարարությունները երբեք ինձ այնպես չէին ուրախացրել, որքան այն օրը, երբ ինձ հաջողվեց ծխամորճ շինել։ Իհարկե, իմ ծխամորճը նախապատմական տեսք ուներ․ նա շինած էր հասարակ թրծած կավից, ինչպես իմ բոլոր կավե ամանները, և հեռու էր գեղեցիկ լինելուց։ Բայց և այնպես բավական ամուր էր և ծուխը լավ էր անցկացնում, իսկ գլխավորը, այնուամենայնիվ ծխամորճ էր, որի մասին այնքան շատ երազել էի, որովհետև ծխել սովորել էի շատ վաղուց։ Մեր նավի վրա ծխամորճներ կային, բայց երբ այնտեղից իրեր էի փոխադրում, չգիտեի, որ կղզու վրա ծխախոտ է աճում, ուստի մտածեցի, թե չարժե դրանք վերցնել։
Այն ժամանակ էր, երբ նկատեցի, որ իմ վառոդի պաշարներն սկսել են նվազել։ Այս բանն ինձ շատ անհանգստացրեց ու վշտացրեց, որովհետև նոր վառոդ որտեղի՞ց կարող էի ձեռք բերել։ Իսկ ի՞նչ պիտի անեմ, երբ ամբողջ վառոդն սպառվի։ Էլ ինչպե՞ս կարող եմ այծեր ու թռչուններ որսալ։ Մի՞թե մինչև իմ կյանքի վերջը պետք է մնամ առանց մսի։
 
==Տասնհինգերորդ գլուխ==
Բայց այս ամենը հիշատակում եմ ի միջի այլոց․ կղզում ո՛վ պիտի հիանար իմ դեմքով կամ կազմվածքով․ միևնույն չէ՞ր թե ինչպիսի արտաքին ունեի։ Այս ամենի մասին պատմեցի միայն նրա համար, որ խոսք բացվեց, և այլևս չեմ երկարացնի։
 
==Տասնվեցերորդ գլուխ==
Ահա թե ինչպիսի ծանր աշխատանք էի դրել իմ ուսերին հենց միայն նրա համար, որ ինձ թվում էր, թե ինձ վտանգ է սպառնում։ Մարդկային հասարակությունից հեռու այսքան տարի ճգնավորի պես ապրելով՝ ես քիչ֊քիչ խորթացել էի մարդկանցից, և մարդիկ սկսել էին ինձ բոլոր վագրերից ու ընձառյուծներից ավելի սարսափելի թվալ։
 
==Տասնյոթերորդ գլուխ==
«Ավելի լավ է ինձ համար նոր նավ կառուցեմ, ― մտածում էի ես, ― իսկ նախկին մակույկը թող մնա այնտեղ, որտեղ գտնվում է այժմ։ Նրա հետևից գնալը վտանգավոր է։ Ծովի այն ափերին մարդակեր վայրենիները կարող են հարձակվել ինձ վրա և անկասկած, կհոշոտեն ինձ, ինչպես իրենց գերիներին են հոշոտում»։
Բայց անցավ էլի մոտ մեկ տարի, և ես վերջ ի վերջո որոշեցի այնտեղից դուրս բերել իմ մակույկը։ Չէ՞ որ նորը շինելը շատ դժվար էր։ Բացի այդ, նոր մակույկը կարող էր պատրաստ լինել միայն երկու֊երեք տարուց հետո, իսկ մինչ այդ առաջվա պես զրկված պետք է լինեի ծովում նավարկելու հնարավորոյթյունից։հնարավորությունից։ 
==Տասնութերորդ գլուխ==
Սակայն անտառում մնալն ինձ չէր հանգստացնում․ վախենում էի, որ եթե վայրենիներն սկսեն կղզում շրջել, կտեսնեն իմ մշակած հողերը, իմ այծերի հոտը, իմ բնակարանը, իսկույն կհասկանան, որ այստեղ մարդիկ են ապրում, և չեն հանգստանա, մինչև չգտնեն ինձ։ Դանդաղել չէր կարելի։ Ես շտապ վերադարձա, անցա ցանկապատի հետևը, սանդուխքը վերցրի, որպեսզի իմ հետքը կորցնեմ և սկսեցի պատրաստվել պաշտպանության։
Ես լցրի իմ հրետանին (այդպես էի անավանում անվանում իմ մուշկետոնները), զննեցի ու լցրի երկու ատրճանակներս և որոշեցի պաշտպանվել մինչև վերջին շունչս։
Մոտ երկու ժամ մնացի իմ ամրոցում, մտածելով, թե էլի ինչ ձեռնարկեմ ամրոցի պաշտպանության համար։
«Ափսոս, որ իմ ամբողջ զորքը բաղկացած է միայն մեկ մարդուց, ― մտածում էի ես։ Նույնիսկ լրտեսներ չունեմ, որոնց կարողանայի ուղարկել հետախուզության»։
 Ինչ է կատարվում թշնամու ճամբարում․ ես չգիտեի։ Այդ անհայտությունը տանջում էր ինձ։ Վերցրի դիտափողս, սանդուխքը դեմ արի ժայռին և բարձրացա կատարը։ Այնտեղ փորիս վրա պառկեցի և դիտափողն ուղղեցի այն կողմը, ուր խարույկն էի տեսել։ Պարզվեց, որ վայրենիները տասը մարդուց պակաս չեն։ Նրանք բոլորովին մերկ նստած էին խարույկի շուրջը։
Իհարկե, խարույկը տաքանալու համար չէին վառել․ դրա կարիքը նրանք չունեին, որովհետև շոգ օր էր։ Համոզված էի, որ այդ խարույկի վրա նրանք ճաշ էին պատրաստում մարդկային մսից։ Որսը, անտարակույս, արդեն պատրաստ էր, բայց կենդանի էր թե սպանված՝ չիմացա։
Այդպես էլ եղավ․ հենց որ մակընթացությունն սկսվեց, վայրենիները նետվեցին մակույկները և գնացին։ Մոռացա ասել, որ մեկնելուց մեկ, մեկուկես ժամ առաջ նրանք պարում էին ծովափին․ իմ դիտափողի օգնությամբ լավ տեսնում էի նրանց վայրենի շարժումները և ցատկրտոցը։
Հենց որ համոզվեցի, որ վայրենիները հեռացան կղզուց ու անհետացան, ժայռի գլխից ցած իջա, երկու հրացանն էլ ուսս գցեցի, երկու ատրճանակները գոտիս խրեցի, վերցրի իմ մեծ թուրը և առանց ժամանակ կորցնելու գնացի դեպի այն բլուրը, որտեցից որտեղից իմ առաջին դիտողություններն էի կատարում ծովափին մարդու հետք հայտնաբերելուց հետո։
Հասնելով այդտեղ (որ տևեց առնվազն երկու ժամ, որովհետև ես ծանրաբեռնված էի զենքերով), նայեցի ծովի կողմը և տեսա էլի երկու մակույկ, որոնց մեջ վայրենիներ էին նստած և կղզու կողմից թիավարում էին դեպի մայր ցամաքը։
Ես հուզվեցի ու այլայլվեցի, սակայն ամենևին չշփոթվեցի և անմիջապես մտածեցի, որ թեև ուժ չունեմ այդ մարդկանց օգնելու, բայց կարող է պատահել, որ նրանք ինձ օգնեն։ Անմիջապես հավաքեցի մոտերքում եղած չոր փայտերը և վառեցի։ Չնայած ուժեղ քամուն՝ չոր փայտը շուտով բորբոքվեց և այնպիսի թեժ խարույկ ստացվեց, որ նավից, եթե միայն դա իրոք նավ էր, չէին կարող չնկատել իմ ազդանշանը։ Եվ, անտարակույս, իմ կրակը նկատեցին, որովհետև, հենց որ բոցը բարձրացավ, նորից ու նորից թնդանոթի կրակոցներ լսվեցին շարունակ միևնույն կողմից։
Ամբողջ գիշերը, մինչև առավոտ կրակը վառ էի պահում, իսկ երբ բոլորովին լուսացավ, և լուսադեմի մշուշը փոքր֊ինչ ցրվեց, ծովում, ուղիղ արևելյան կողմում տեսա մի ինչ֊որ մուգ բան։ Սակայն նույնիսկ դիտափողով չկարողացա որոշել, թե դա նավի իրա՞նն էր, թե՝ առագաստը, որովհետև շատ հեռու էր, իսկ ծոովը ծովը դեռ թողված էր մշուշի մեջ։
Ամբողջ առավոտը դիտում էի ծովում երևացող առարկան և շուտով համոզվեցի, որ անշարժ է։ Մնում էր ենթադրել, թե դա խարիսխ գցած նավ է։
Բայց ինչու՞ նրանք թնդանոթ արձակեցին իմ խարույկը վառվելուն պես։
Գուցե խարույկը տեսնելով նրանք ջուրն են իջեցրել փրկարար նավակը և սկսել են թիավարել դեպի ափը, բայց չեն կարողացել հաղթահարել կատաղի փոթորիկը և խեղդվել են ալիքների մեջ։ Կամ գուցե դեռ նավաբեկումից առաջ նրանք մնացել են առանց մակույկների։ Չէ՞ որ փոթորկի ժամանակ պատահում է, երբ նավն սկսում է սուզվել,մարդիկ ստիպված են լինում ամեն ինչ ցած թափել, որպեսզի նավը թեթևանա, երբեմն գցում են նույնիսկ մակույկները։ Գուցե այդ նավը մենակ է եղել։ Գուցե նրա հետ ծովում էլի երկու֊երեք նավ են եղել և ազդանաշանը լսելով՝ մոտեցել են անբախտ ընկերոջը և նրա անձնակազմը վերցրել են իրենց նավը։ Ասենք այդ հազիվ թե պատահած լիներ, քանի որ ուրիշ ոչ մի նավի հետք չտեսա։
Բայց ինչ բախտ էլ վիճակված լիներ տարաբախտներին, օգնել չէի կարող, կարող էի միայն ողբալ նրանց կործանումը։
Եվ այս բառերն իմ մեջ այնպիսի թախիծ էին առաջացնում, որ ես ջղաձգաբար սեղմում էի իմ բռունցքները ու ատամները, այնքան ամուր, որ հետո երկար ժամանակ բացել չէի կարողանում։
 
==Տասնիններորդ գլուխ==
Սակայն շուտով մակընթացություն սկսվեց, և ես տեսա, որ դրությունս այնքան էլ վատ չէ․ պարզվեց, որ տեղատվության հոսանքը գնում է կղզու հարավային կողմից, իսկ մակընթացությունը՝ հյուսիսային կողմից, այնպես որ, եթե խորտակված նավից վերադառնալիս ուղղություն վերցնեմ դեպի կղզու հյուսիսային ափը, ողջ ու անվնաս կմնամ։
Նշանակում է՝ վախենալու բան չկա։ Նորից սիրտ առա և որոշեցի մյուս օրը լուսսաբացին լուսաբացին ծով դուրս գալ։
Գիշերը վրա հասավ։ Ես գիշերեցի մակույկի մեջ, ծածկվելով նավաստիական բուշլատով, իսկ առավոտյան ճանապարհ ընկա։
Բացի շնից, նավի վրա ոչ մի կենդանի արարած չէր մնացել։
Իրերի մեծ մասը ջուրը նույնպես քշել տարել էր, իսկ մնացածներն էլ թրջվել էին։ Ճիշտ է, նավամբարում գինով թե օղիյով օղիով լի տակառներ կային, բայց այնքան խոշոր էին, որ տեղից շարժելու փորձ էլ չարի։
Կային էլի մի քանի սնդուկ, որոնք երևի պատկանում էին նավաստիներին։ Երկու սնդուկ տարա իմ մակույկը, նույնիսկ չփորձելով բանալ դրանք։ Եթե նավի քթի փոխարեն ողջ մնացած լիներ նավախելը, հավանորեն ինձ շատ բարիք կմնար, որովհետև նույնիսկ այդ երկու սնդուկում հետագայում հայտնաբերեցի շատ արժեքավոր իրեր։ Ըստ երևույթին նավը շատ հարուստ էր եղել։
Երկար ժամանակ իմ մեջ պայքար էր տեղի ունենում, բայց վերջապես, ազատության բուռն ծարավը հաղթեց բոլոր դատողություններին ու խղճի խայթին։ Որոշեցի ինչ գնով էլ լինի, բռնել վայրենիներից մեկին, հենց որ նրանք կերևան կղզում։
 
==Քսաներորդ գլուխ==
:::::Ռոբինզոնը փրկում է մի վայրենու և նրան կոչում ուրբաթՈւրբաթ
Բայց ես իզուր էի անհանգստանում նրա համար․ փախստականը ծովախորշին հասնելով, իսկույն նետվեց ջուրը, արագորեն լող տալով անցավ, դուրս եկավ մյուս ափը և առանց դանդաղելու առաջ վազեց։
Նրան հետապնդող երեք վայրենիներից միայն երկուսը նետվեցին ջուրը, իսկ երրորդը սիրտ չարեց․ նա մի քիչ կանգնեց ափին, նայեց մյուս երկուսի հետևից, ապա շուռ եկավ և դանդաղորեն վերաարձավ։վերադարձավ։
Ես ուրախությամբ նկատեցի, որ փախստականին հետապնդող երկու վայրենիները կրկնակի չափով դանդաղ էին լող տալիս։
Քո թշնամին դեռ կենդանի է, նայիր։
Որպես պատասխան նա մի քանի խոսք ասաց, և թեպետ ոչինչ չհասկացա, սակայն նրա խոսքի հնչյուններն ինձ երժշտությունից երաժշտությունից էլ քաղցր թվացին․ չէ՞ որ քսանհինգ տարվա ընթացքում առաջին անգամ էր, որ այդ կղզում մարդու ձայն էի լսում։
Բայց այդպիսի խոհերով տարվելու ժամանակ չունեի․ ուշաթափված մարդակերն այնքան էր ուշքի եկել, որ արդեն նստել էր գետնին, և նկատեցի, որ իմ վայրենին նորից սկսել է վախենալ նրանից։ Հարկավոր էր հանգստացնել թշվառին։ Ես ուզեցի նշան բռնել նրա թշնամուն, բայց իմ վայրենին սկսեց նշաններով ինձ հասկացնել, որ իրեն տամ իմ գոտուց կախված մերկ թուրը։ Ես թուրը մեկնեցի նրան։ Նա իսկույն վերցրեց, նետվեց իր թշնամու մոտ և մի հարվածով թռցրեց թշնամու գլուխը։ Նրա այդ հմտությունն ինձ շատ զարմացրեց․ չէ՞ որ խեղճ վայրենին իր կյանքում երբեք ուրիշ զենք չէր տեսել բացի փայտե թրից։ Սակայն հետագայում իմացա, որ այստեղի վայրենիները թուր պատրաստելու համար փնտրում են այնքան ամուր փայտ և սրում են այնպես լավ, որ այդպիսի փայտե թրով գլուխը կարելի է թռցնել ո՛չ վատ, քան պողպատե թրով։ Իր թշնամու հետ այդ արյունոտ դատաստանը տեսնելուց հետո իմ վայրենին (այսուհետև նրան անվանելու եմ իմ վայրենի) ուրախ ժպիտով վերադարձավ ինձ մոտ, մի ձեռքում թուրը, մյուսում՝ սպանվածի գլուխը, և իմ առաջ մի շարք անհասկանալի շարժումներ անելով՝ զենքն ու գլուխը հանդիսավոր դրեց գետնին։
Ես առիթից օգտվելով սկսեցի ավելի լավ դիտել նրան։
Դա մի բարձրահասակ, գեղեցկատես, հիանալի կազմվածքով երիտասարդ էր։ Նրա ձեռքերն ու ոտքերը մկանուտ էին, արտաքուստ կլիներ քսանհինգ֊քսանվեց տարեկան։ Նրա դեմքին չնկատեցի ոչ թաղիծթախիծ, ոչ դաժանություն․ դա եվրոպացու քաջարի և միաժամանակ նուրբ ու դուրեկան դեմք էր, և հաճախ նրա դեմքին երևում էր գեղեցկության արտահայտություն, մանավանդ, երբ ժպտում էր։ Նրա մազերը սև էին ու երկար, բայց գանգուր չէին ոչխարի բրդի նման, այլ երեսին էին թափվում ուղիղ փնջերով։ Նրա ճակատը լայն էր, բաց, մաշկի գույնը սև չէր, այլ մուգ դարչնագույն, բայց ոչ այն թուխ դեղնավուն գույնը, ինչպես ունենում են Բրազիլիայի բնիկները, այլ ավելի շուտ, աչքի համար շատ հաճելի, ձիթապտղի գույն ուներ։ Նրա երեսը կլոր էր, այտերը՝ լիքը, քիթը մեծ չէր, բայց ոչ տափակ, ինչպես նեգրերինն է լինում։ Բերանը գեղեցիկ էր, շրթունքները՝ նուրբ, իսկ ատամները՝ համաչափ ու սպիտակ փղոսկրի նման։
Կես ժամից ավելի չքնեց, ավելի շուտ՝ ոչ թե քնել էր, այլ ննջում էր։ Հետո վեր թռավ տեղից և այրից դուրս գալով՝ մոտեցավ ինձ։
Ես նրա ասածներից շատ բան հասկացա և աշխատում էի ներշնչել, որ իրենից միանգամայն գոհ եմ։
Առաջին իսկ օրվանից սկսեցի նրան անգլերեն բառեր սովորեցնել։ Ամենից առաջ հայտնեցի, որ իր անունը լինելու է Ուրբաթ (այդ անունը նրա համար ընտրեցի ի հիշատակ այն օրվա, երբ փրկել էի նրա կյանքը): ։ Հետո սովորեցրի արտասանել իմ անունը, ասել «այո» ու «ոչ» և բացատրեցի այդ բառերի նշանակությունը։
Ես կավե ամանով կաթ բերի նրա համար և ցույց տվի, թե ինչպես պետք է հացը թրջել մեջը և ուտել։ Նա իսկույն սովորեց և սկսեց նշաններով հասկացնել, որ իմ հյուրասիրությունն իրեն շատ դուր եկավ։
Սակայն այս նախազգուշությունը բոլորովին ավելորդ էր։ Շուտով Ուրբաթն ապացուցեց, թե որքան անձնուրաբար է սիրում ինձ։ Ես չէի կարող բարեկամ չճանաչել նրան և վերջ տվի նրանից զգուշանալուն։
Երբեք ոչ մի մարդ չի ունեցել այդքան սիրող, այդքան նվիրված ու հավատարիմ ընկեր։ Նա իմ նկատմամբ չէր ցուցաբերում ոչ ջղայնություն, ոչ խորամանկություն։ Միշտ սիրալիր ու պատրաստակամ՝ կապված էր ինձ հետ, ինչպես երրեխան՝ երեխան՝ հարազատ հոր հետ։ Համոզված եմ, որ եթե հարկ լիներ, նա ուրխությամբ ուրախությամբ իր կյանքը կզոհեր ինձ համար։
Ես շատ բախտավոր էի զգում ինձ, որ վերջապես ընկեր ունեցա և որոշեցի սովորեցնել ամեն բան, ինչ֊որ կարող է օգուտ բերել նրան, բայց ամենից առաջ՝ սովորեցնել խոսել իմ հայրենիքի լեզվով, որպեսզի մենք կարողանանք հասկանալ միմյանց։ Եվ Ուրբաթն այնպիսի ընդունակ աշակերտ դուրս եկավ, որ ավելի լավն սպասելն չէր կարելի։
Այն օրվանից, երբ Ուրբաթն ինձ մոտ էր, իմ կյանքն այնքան դուրեկան ու հեշտ դարձավ, որ եթե մյուս վայրենիների հարձակման վտանգը չլիներ, կարծում եմ՝ առանց ափսոսանքի կհամաձայնեի այդ կղզում մնալ մինչև իմ կյանքի վերջը։
 
==Քսանմեկերորդ գլուխ==
Ցանկանալով նրան հասկացնել, որ իրեն վնասելու ոչ մի մտադրություն չունեմ՝ բռնեցի ձեռքը, ծիծաղեցի և ցույց տալով իմ սպանած ուլը հրամայեցի գնալ բերել։ Ուրբաթը կատարեց իմ հրամանը։ Մինչ նա ուլն էր դիտում և աշխատում էր հասկանալ, թե նա ինչու է սպանվել, ես հրացանս նորից լցրի։
Քիչ հետո ծառին, ինձանից մի հրացանի կրակոցի հեռավորության վրա, տեսա մի խոշոր թռչուն, որ նման էր մեր բազեին։ Ցանկանալով ուրբաթին բացատրել, թե ինչ բան է հրացանի կրակոցը՝ իմ վայրենուն մոտ կանչեցի, մատով ցույց տվի սկսզբում սկզբում թռչունին, ապա հրացանը, հետո էլ գետինը այն ծառի տակ, որի վրա նստած էր թռչունը, դրանով ուզում էի ասել․ «Ահա, նայիր, հիմա այնպես կանեմ, որ նա վայր կընկնի»։ Ապա կրակեցի։ Թռչունն ընկավ, և պարզվեց, որ ոչ թե բազե էր, այլ՝ թութակ։ Ուրբաթն այս անգամ էլ, չնայած իմ բոլոր բացատրություններին, քարացավ վախից։
Այդտեղ միայն հասկացա, թե նրան ի՛նչն էր առանձնապես զարմացնում, երբ կրակում էի․ մինչ այդ նա երբեք չէր տեսել, թե ինչպես են լցնում հրացանը և, հավանորեն կարծում էր, թե այդ երկաթե մահակի մեջ ինչ֊որ չար ոգի է նստած, որն ամեն տարածության վրա մահ է բերում մարդուն, գազանին, թռչունին, ամեն մի կենդանի էակի, որտեղ էլ որ լինի՝ հեռու թե մոտիկ։
― Իսկ դու այստեղ եղե՞լ ես նրանց հետ։
― Այո, ես եղել ես, այնտեղ եղել ես… ― Եվ նա ցույց տվեց կղզու հյուսիս֊արևելայն հյուսիս֊արևելյան ծայրը, որտեղ, երևի, միշտ հավաքվում էին նրա ցեղակիցները։
Այսպիսով պարզվեց, որ իմ բարեկամ Ուրբաթը եղել է այն վայրենիների մեջ, որոնք այցելում էին կղզու հեռավոր ափերը և շատ անգամ են մարդիկ կերել այն տեղերում, ուր հետո ուրիշները ուտել էին ուզում նրան։
Սկզբում ինձ թվում էր, թե այդ հոսանքը կախված է մակընթացությունից ու տեղատվությունից, և միայն շատ ուշ իմացա, որ դա Օրինոկո գետի զորեղ հոսանքի շարունակությունն է։ Իմ կղզին էլ գտնվում էր հենց ուղիղ այդ գետի դելտայի դիմաց։ Իսկ ցամաքի այն շերտերը, որ տեսնում էի արևմուտքում և հյուսիս֊արևմուտքում, և որոնք մայր ցամաքի տեղ էի դնում, պարզվեց Տրինիդադ խոշոր կղզին է, որ ընկնում էր միևնույն գետի֊գետաբերանի հյուսիսային մասի դիմաց։
Ես հազար ու մի հարց տվի Ուրբաթին այդ ցամաքի ու նրա բնակիչների մասին, հարցնում էի, թե վտանգավո՞ր են արդյոք այնտեղի ափերը, փոթորկո՞տ է այնտեղ ծովը, արդյոք շա՞տ են դաժան այնտեղի մարդիկ և ինչպիսի՞ ժողովուրդներ են ապրում մոտերքում։ Նա սիրով պատասխանում էր իմ յուրաքանռյուր յուրաքանչյուր հարցին և առանց որևէ բան թաքցնելու պատմում էր ամեն բան, ինչ իրեն հայտնի էր։
Ես հարցրի նաև, թե ինչպես են կոչվում այն կողմերում ապրող վայրենիների զանազան ցեղերը, բայց նա միայն կրկնում էր մեկ անուն․ «Կարիբե, կարիբե»։ Ես, իհարկե, առանց դժվարության գլխի ընկա, որ նա խոսում է կարաիբների մասին, որոնք, դատելով մեր աշխարհագրական քարտեզով, ապրում են Ամերիկայի հենց այդ մասում, զբաղեցնելով Օրինոկոյի գետաբերանից մինչև Գվիանա ամբողջ առափնյա շերտը և մինչև Սանտա֊Մարթա քաղաքը։
Ուրբաթի այդ խոսքերը մեծ ուրախություն պատճառեցին ինձ։ Այդ օրվանից իմ մեջ հույս արթնացավ, որ վաղ թե ուշ դուրս կպրծնեմ այստեղից և որ իմ ազատությանը պարտական եմ լինելու իմ խեղճ վայրենուն։
 
==Քսաներկուերորդ գլուխ==
― Նրանք ապրել։ Նրանք լավ ապրել։
Եվ ավելացրեց, թե արդեն շուտով չորս տարի է, ինչ այդ սպիտակ մարդիկ ապրում են իր հայրենակիցների մոտ և որ իր հայրենալիցները հայրենակիցները չեն նեղացնում նրանց, ձեռք չեն տալիս, այլ լիակատար ազատության մեջ են։
Ես հարցրի Ուրբաթին․
Նա տաքացած առարկեց․
― Դու այնտեղ ինչ անե՞ս։ Շատ բան անես։ Լավ բան անես։ Վայրենի մարդերին սովորեցնես բարի լինել, խելոք լինել, նոր կյանք, սովորեցնես նրանց։
― Սիրելի Ուրբաթ, ― ասացի հառաչելով, ― ինքդ էլ չգիտես, թե ինչ ես ասում։ Ինձ պես խեղճ անուսը ինչպե՞ ինչպե՞ս պետք է ուրիշներին բարություն սովորեցնի։
― Ճիշտ չի, ― առարկեց նա բորբոքված։ ― Ինձ սովորեցրեց բարի, ուրիշ մարդերին էլ սովորեցնես։
― Ոչինչ, ― ասացի ես։ ― Մի քանիսին կսպանենք, մյուսները կվախենան մեր կրակոցներից և կփախչեն։ Խոստանում եմ, որ քեզ անտեր չեմ թողնի, քաջաբար կպաշտպանեմ և՛ քեզ, և՛ ինձ։ Բայց դու էլ խոստանու՞մ ես, որ նույնպես քաջաբար կպաշտպանես ինձ և կաշխատես կատարել իմ բոլոր հրամանները։
― Ես կմեռնեմ, եթե դու հրամայես, Ռոբին կրուզո։Կրուզո։
Դրանից հետո քարանձավից բերի մի մեծ թաս ռոմ և տվի նրան խմելու (ես այնպես խնամքով էի ծախսում իմ ռոմը, որ դեռ բավական պաշար էր մնացել)։
― Եկ իմ հետևից, ― ասացի ես, ― ոչ մի քայլ հետ չմնաս և լուռ եղիր։ Ոչ մի բան չհարցնես ինձ և չհամարձակվես կրակել առանց իմ հրամանի։
Հասնելով անտառի այն եզրին, որ ամենից ավելի էր մոտիկ ծովափին, կանգ առա, Ուրբաթին կամացուկ կանչեցի ինձ մոտ և ցույց տալով մի բարձր ծառ, հրամայեցի բարձրանալ նրա գագաթը և նայել, երեվու՞մ երևու՞մ են արդյոք վայրենիները և ինչ են անում։ Կատարելով իմ հրամանը՝ նա իսկույն իջավ ծառից և հայտնեց, որ վայրենիները խարույկի շուրջը նստած ուտում են իրենց բերած գերիներից մեկին, իսկ մյուս գերին ոտք ու ձեռքը կապած ընկած է ավազի վրա։
― Հետո նրանք այն մեկին էլ ուտեն, ― միանգամայն հանգիստ ավելացրեց Ուրբաթը։
Մեր առջևում թփեր էին և այդ թփերի մեջ կանգնած էր մի ծառ։ Թփերը բավական խիտ էին, այնպես որ կարելի էր այդ թփուտով գաղտագողի մոտենալ ափին։
Թեպետ այնքան խիստ էի զայրացած, որ ամեն րոպե ուզում էի հարձակվել մարդակերների վրա՝ նույնիսկ չմտածելով հնարավոր հետևանքների մասին, այնուամենայնիվ զսպեցի իմ ցաումը ցասումը և գաղտնաբար մոտեցա ծառին։
Ծառը գտնվում էր թմբի վրա։ Ահա հենց այդ թմբի վրայից տեսնում էի այն ամենը, ինչ տեղի էր ունենում ծովափին։
 
==Քսաներեքերորդ գլուխ==
Իսպանացին հաղթելով իրեն սպառնացող հսկային՝ վեր թռավ տեղից, վազեց ինձ մոտ, վերցրեց իմ լցրած որսորդական հրացաններից մեկը և նետվեց երկու վայրենիների հետևից։ Նա երկուսին էլ վիրավորեց, բայց որովհետև վազելու ուժ չուներ, երկու վայրենիներն էլ կարողացան թաքնվել անտառում։
Նրանց հետևից իր կացինը թափահաարելով թափահարելով վազեց Ուրբաթը։ Չնայած իր վերքերին՝ վայրենիներից մեկը նետվեց ծովը և սկսեց լող տալ դեպի մակույկը, որի մեջ եղած երեք վայրենիները արդեն կարողացել էին մակույկը հեռացնել ափից։
Մակույկի մեջ եղած երեք վայրենիները թիավարում էին ամբողջ ուժով, աշխատելով շուտ հեռանալ կրակոցների տակից։
Տեսնելով, որ ծերունին բոլորովին փայտացել է, խորհուրդ տվի ռոմով շփել նրան, և Ուրբաթն իսկույն գործի անցավ։
Փախստականներին հետապնդելու մաասին մասին մենք, իհարկե, մառացանք մտածել անգամ։ Մինչ այդ նրանց մակույկն այնքան էր հեռացել, որ համարյա կորել էր տեսողությունից։
Մենք նույնիսկ չփորձեցինք հետապնդել և, ինչպես հետո պարզվեց, շատ էլ լավ վարվեցինք, որովհետև մի երկու ժամ հետո այնպիսի կատաղի քամի բարձրացավ, որը, անկասկած, շուռ կտար մեր նավակը։ Քամին փչում էր հյուսիս֊արևմուտքից, ճիշտ և ճիշտ փախստականների դիմացից։ Դժվար թե նրանք կարողանային հաղթահարել այդ փոթորիկը և, ինչպես ենթադրում եմ, զոհ գնացած կլինեն ալիքներին, առանց տեսնելու իրենց հայրենի ափերը։
Ես ևս մտքի մեջ ընկա։
Սռայժմ Առայժմ նրանց թող ափին, ― ասացի ես, ― և եկ իմ հետևից։
Գնացինք մոտակա անտառը, երկու֊երեք ջահել ծառ կտրեցինք և հապճեպ մի պատգարակ պատրաստեցինք, որով և հիվանդներին փոխադրեցինք մինչև մեր ամրոցի արտաքին պարիսպը։
Ահա հենց այդ վրանում էլ մենք երկու անկողին պատրաստեցինք բրնձի ծղոտից և չորս վերմակից։
 
==Քսանչորսերորդ գլուխ==
Նոր վրանում սեղան բաց արինք և չորսով ճաշի նստեցինք։
Այդ սեղանը ես էի ղեկավարում և զրույցով զբաղեցնում մեր հյուրերին։ Ուրբաթը թարգմանի դեր էր կատարում ոչ միայն այն ժամանակ, երբ խոաում խոսում էի իր հոր, այլև՝ երբ խոսում էի իսպանացու հետ, որովհետև վերջինս արդեն բավական լավ խոսում էր վայրենիների լեզվով։
Երբ մենք ճաշեցինք, ավելի ճիշտ՝ ընթրեցինք, Ուրբաթին պատվիրեցի մակույկներից մեկը վերցնել և գնալ բերել մեր հրացանները, որ թողել էինք կռվի վայրում։ Մյուս օրը Ուրբաթին ուղարկեցի սպանվածների դիակները թաղելու, ինչպես նաև ոչնչացնելու արյունոտ խնջույքի մնացորդները։ Ես չէի կարող առանց սարսուռի մտածել, թե ինքս կկարողանամ թաղել այդ դիակները։
Սակայն իսպանացու հետ ունեցած մի լուրջ զրույցից հետո սկսեցի կասկածել, թե արդյոք միտք ունի՞ իրականացնել իմ ծրագիրը։
Իապանացին Իսպանացին ինձ ասաց, որ թեև վայրենիներն, իրոք, իրենց մոտ ապաստան են տվել տասնյոթ իսպանացիների ու պորտուգալացիների, որոնց նավը խորտակվել էր նրանց ափերի մոտ, բայց և այնպես այդ եվրոպացիներն այժմ ծայրահեղ կարիքի մեջ են և երբեմն նույնիսկ քաղցած են մնում։ Վայրենիները նրանց չեն նեղում, լիակատար ազատություն են տալիս, բայց հենց իրենք էլ այնքան աղքատիկ կյանք են վարում, որ երբեմն նորեկներին կերակրել չեն կարողանում։
Ես իսպանացուն հարցրի նրանց վերջին նավարկության մանրամասնությունների մասին, և նա պատմեց, որ իրենց նավը Ռեո֊դե֊լա֊Պլատայից գնալիս է եղել Հավանա, ուր պետք է տաներ արծաթ ու մորթեղեն և այնտեղից պետք է վերցներ եվրոպական ապրանքներ, որոնցից այնտեղ առատորեն կան։
Այդ մարդու խելացի հեռատեսությունն ինձ դուր եկավ։ Հասկացա, որ նա իրոք հոգում է իմ բարօրության մասին և ամբողջ սրտով նվիրված է ինձ։
Մենք անմիջապես չորսով սկսեցինք նոր հողեր վարել։ Եռանդով փխրեցնում էինք հողը(որքան այդ հնարավոր էր փայտե գործիքներով), և մի ամսից հետո, երբ ցանքի ժամանակը եկավ, մենք արդեն խնամքով հերկած մի մեծ հողամաս ունեինք, որտեղ ցանեցինք քսաներկու բուշել գարի ու բրինձ, այսինքն այն ամենը, ինչ կարող էի հատկացնել ցանքին։
Այժմ, երբ մենք չորս հոգի էինք, վայրենինեը մեզ համար կարող էին երկյուղալի լինել միայն այն դեպքում, եթե գային շատ մեծ թվով։ Վայրենիներից մենք չէինք վախենում և ազատորեն շրջում էինք ամբողջ կղզում։ Եվ քանի որ բոլորս էլ միայն մտածում էինք այստեղից շուտ հեռանալու մասին, ապա մեզանից յուրաքանչյուրը սիրով աշխատում էր այդ հույսի իրականացման համար։ Կղզում շրջելու ժամանակ հարմար ծառեր էի ընտրում նավ կառուցելու համար, Ուրբաթը հոր հետ կտրում էր այդ ծառերը, իսկ իսպանացուն հանձնարարում էի ղեկավարել նրանց աշխատանքը։
Այնուհետև մենք մի կարևոր գործ էլ ունեինք․ հարկավոր էր հոգալ չամիչ պատրաստելու մասին, որովհետև խաղողն սկսում էր հասնել։ Մենք մեծ քանակությամբ խաղող հավաքեցինք և չորացրինք։ Չամիչը հացին հավասար հիմնական սնունդ էր։ Բոլորս էլ շատ էինք սիրում չամիչ։ Իսկապես, դրանից ավելի համեղ ու սննդարար ուտելիք չգիտեմ։
Հնձի ժամանակը հասավ։ Բրնձի ու գարու բերքը վատ չէր, ասեք, շատ առատ չէր, բայց այնքան կար, որ հիմա արդեն կարող էինք կերակրել թեկուզ հիսուն մարդու։ Մեկին տասը բերք ստացանք։ Այդ քանակությունը մեզ լիովին պետք է բավականացներ ոչ միայն մինչև եկող տարվա բերքը մեր համայնքը կերակրրելու կերակրելու համար, այլև ուտելիքի այդպիսի պաշարով մենք համարձակորեն կարող էինք ճանապարհ ընկնել և հասնել Հարավային Ամերիկայի ափերը։
Բայց որտե՞ղ պետք է լցնեինք ամբողջ բրինձն ու գարին։ Դրա համար հարկավոր էին խոշոր կողովներ, և մենք սկսեցինք կողովներ հյուսել, ըստ որում, պարզվեց, որ իսպանացին այդ գործի հմուտ վարպետ է։
Վերջապես նրանց մակույկ նստեցրի և բարի ճանապարհ մաղթեցի։ Հրաժեշտ տալիս նրանց հետ պայմանավորվեցի, որ երբ իրենց մակույկով իսպանացիներին բերելուս կլինեն, դեռ բաց ծովում թող դրոշակ բարձրացնեն, որպեսզի հեռվից ճանաչեմ իրենց մակույկը։
Նրանք հոկտեմբեր ամսին ճանապարհ ընկան մի այնպիսի լիալուսին գիշեր, երբ զով քամի էր փչում։ Դժբախտաբար օրն ավելի ճշգրիտ նշել չեմ կարող, որովհետռ որովհետև օրերի ու շաբաթների հաշիվը մի անգամ կորցրած լինելով՝ այլևս վերականգնել չկարողացա։
Մեր ուղևորների մեկնելուց հետո բավական ժամանակ անցավ։ Ես օրըստօրե սպասում էի նրանց։ Ինձ թվում էր, որ ուշանում են, որ արդեն ութ օր առաջ պետք է վերադարձաց լինեին կղզին։ Հանկարծ տեղի ունեցավ մի չտեսնված դեպք, որպիսին երբեք չէր եղել իմ կղզում գտնվելու ամբողջ ժամանակամիջոցում։
Հանկարծ այդ մակույկը կտրուկ թեքվելով ափի երկարությամբ գնաց դեպի այն ծովախորշը, որտեղ մի ժամանակ իմ լաստերն էի կանգնեցնում։ Հավանորեն մակույկում նստած մարդիկ նկատել էին, թե որտեղ ավելի հարմար է կանգ առնել։ Նրանք ծովախորշը չտեսան, այլ կանգ առան մի ուրիշ տեղ, նրանից կես մղոն հեռավորության վրա։
Ուրախ էի, որ նրանք հենց այդտեղ ափ իջան, որովհետև, եթե մտնեին ծովախորշը, կհասնեին, ինչպես ասում են, իմ տան շեմին և, ով գիտե, գուցե դուրս կանեին ինձ իմ ամրոցից և կկողոպտեին եզած֊չողածը։եղած֊չեղածը։
Մարդիկ ափ իջան, և ես կարողացա համոզվել, որ իրոք դրանք, համենայն դեպս դրանց մեծամասնությունն անգլիացիներ են։
Ես դեռևս չէի հասկանում, թե ինչ է կատարվում այնտեղ, բայց ամբողջ մարմնով դողում էի այն սոսկալի մտքից, որ ահա, իմ աչքի առաջ արյունոտ ոճիր է կատարվելու։
Ինձ նույնիսկ թվաց, թե ավազակներից մեկը իր զոհի գլխին բարձրացրեց մի զենք, որ կարծես թուր լիներ կամ սուսեր։ Սրյունը Արյունը կանգ առավ երակներիս մեջ։ Ես համոզված էի, թե հիմա դժբախտը գետին կտապալվի։ Այդ րոպեին որքա՜ն էի ափսոսում, որ իսպանացին ու ծերունի վայրենին մեզ հետ չեն։
Ես նկատեցի, որ ավազակներից ոչ մեկի մոտ զենք չկար։
Ահա ճիշտ այդպես էլ այդ երեք դժբախտները հուսահատության մեջ էին ընկել, չիմանալով, որ փրկությունը մոտիկ է։
 
==Քսանհինգերորդ գլուխ==
Ինչպես արդեն ասացի, մակույկում մնացել էին երկու մարդ, որոնք քնած էին։
Մի ժամ հետո նրանցից մեկն արթնացավ և տեսնելով, որ մակույկն ծովափին է մնացել, փորձեց ավազի վրայով քաշել դեպի ջուրը, բայց չկարողացավ։ Այն ժամանակ սկսեց կանչել մյուսներին։ Նրանք վազեցին ու սկսեցին օգնել։ Սակայն մայույկը մակույկը ծանր էր, իսկ ավազն այնպես թաց էր ու փխրուն, որ նրանք ուժ չունեին մակույկը ջուրն իջոցնել։
Այն ժամանակ նրանք որպես իսկական ծովայիններ, ― իսկ ծովայիններն ինչպես հայտնի է, անհոգ մարդիկ են և գալիքի մասին ամենևին չեն մտածում, ― մակույկը թողին ու նորից գնացին զբոսանքի։ Գնալուց առաջ նրանցից մեկը բարձրաձայն ասաց մյուսին․
―Թող կորչի, Ջեկ, ձեռքերդ կոշտուկ առաջացնելու հավե՞ ս հավե՞ս ունես։ Շուտով մակընթացություն կսկսվի, և մակույկը ինքն իրեն ջուրը կընկնի։
Այս խոսքերը նա աասց ասաց անգլերեն։ Նշանակում է, որ նրանք իրոք իմ հայրենակիցներն էին։
Քանի դեռ նրանք չէին գնացել, ես կամ իմ ամրոցի ցանկապատի հետևը նստած թաքնվում էի, կամ բլրի գլխից դիտում էի, նրանց։
― Ո՞վ եք դուք, սինյորնե՛ր։
Նրանք ցնցվեցին այդ անակնկալից, սակայն թվում է, որ է՛լ ավելի վախեցան, երբ հետ նայեցին ու տեսան, թե ինչ զարհուրրելի զարհուրելի արարած է մոտեցել իրենց։
Նրանցից ոչ ոք ոչ մի բառ չպատասխանեց, և ինձ թվաց, թե ուզում են փախչել ինձանից։
Այն ժամանակ խոսեցի անգլերեն։
Ջենթլմեննե՛ր, մի՛ վախենաք, ― ասացի ես։ ― Գուցե դուք բարեկամ կգտնեք այնտեղ, որտեղ ամենից ավելի քիչ եք սպասում։ Ես անգլիացի եմ և ուզում եմ օգնել ձեզ։ Տեսնու՞մ եք․ մենք ընդամենը երկու հոգի ենք՝ ես և իմ ծառան։ Մենք զենք էլ ունենք, վառոդ էլ։ Ասացեք ուղղակի․ ինչո՞վ կարող ենք թեթևացնել ձեր վիճակը, ի՞նչ դժբախտություն է պատահել ձեզ։
― Մեր դժբախտությունն այնքան մեծ է, որ նկարագրելը շատ երկար կտևեր, ― պատասխանեց գերիներից մեկը, ― այնինչ մեզ տանջողները մոտիկ են և ամեն րոպե կարող են հայտնվել։ Բայց ահա, սըր, համառոտակի ասեմ մեր ամբողջ պատմությունը։ Ես այս նավի նավապետն եմ։ Բայց հիմա նավի անձնակազմը խռովություն է բարձրացրել։ Ես միշտ սիրել եմ իմ նավաստիներին, և նրանք էլ ինձ են սիրել։ Իմ հրամանատարության տակ նրանք շատ լավ էին ապրում։ Սակայն նրանց ճանապարհից շեղեց սրիկաների մի խումբ, որը վերջերս է ընդունվել իմ նավը։ Այդ սրիկաները նավաստիներին համոզել են դառնալ ծովահեններ և ուրիշ նավեր հրկիզել ու կողոպտել։ Իմ ընկերները, որոնց դուք տեսնում եք այստեղ (մեկը իմ օգնականն է, մյուսը՝ ուղևոր), հազիվ համոզեցին այդ մարդկանց, որ մեզ չսպանեն, և նրանք, վերջապես, համաձայնեցին այն պայմանով, որ մեզ երեքիս իջեցնեն մի որևէ անմարդաբնակ ցամաք։ Եվ այդպես էլ արին։ Մենք հավատացած էինք, որ այստեղ մեզ սովամահություն է սպասում, որովհետև այս կղզին անմարդաբնակ էինք համարում։ Այնինչ, ահա, պարզվում է, որ այստեղ կան մարդիկ, որոնք պատրաստ են անձնվիրաբար փրկել մեզ մահից։
― Այդ դեպքում չդանդաղենք, ― ասացի ես։ ― Ահա ձեզ երեք մուշկետ, ահա վառոդ և գնդակներ։ Իսկ հիմա ասացեք, ձեր կարծիքով ի՞նչ պետք է անենք։
― Շնորհակալ եմ ձեազնիցձեզանից, որ դիմում եք իմ խորհրդին, ― ասաց նավապետը, ― բայց մի՞թե կարող եմ ձեզ խորհուրդ տալ։ Դուք մեր պետն եք։ Ձեր գործն է հրամայել, մերը՝ ենթարկվել։
― Ինձ թվում է, ― ասացի ես, ― մեզ համար ավելի հեշտ կլինի հաշիվ մաքրել նրանց հետ, եթե աննկատելիորեն մոտենանք, քանի դեռ նրանք քնած են, և միանգամից կրակենք մեր բոլոր հրացաններից։ Ում վիճակված է սպանվել, կսպանվի, իսկ եթե ողջ մնացածներն անձնատուր լինեն և ներողամտություն խնդրեն, նրանց թերևս կարելի կլինի ներել։
Այս ասելով, նա մուշկետը բարձրացրեց և կոթով այնպես խփեց ավազակի գլխին, որ նա լռեց հավիտյան։
Այժմ, չհաշված այն երեքը, որոնք, հավանորեն, գնացել էին անտառի մյուս մասը, մեզ մնում էր միայն երեք հակառակորդ, որոնցից մեկը թեթև վիրավորված էր։ Այդ ժամանակ մոտեցանք նաև ես և Ուրբաթը։ Թշնամիները տեսան, որ իրենց փրկություն չկա, սկսեցին գթություն աղերսել։ Նավապետը պատասխանեց, որ ինքը պատրաստ է նրանց կյանը կյանքը խնայելու, եթե գործով կապացուցեն, որ զղջում են իրենց ուխտադրժությունը և կերդվեն, որ կօգնեն տիրելու նավին։ Նրանք ծունկ չոքեցին նավապետի առաջ և սկսեցին ջերմորեն հավատացնել նրան, որ անկեղծորեն զղջում են։
Նավապետը հավատաց նրանց երդումներին և հայտարարեց, որ սիրով նրանց խնայում է։ Ես չառարկեցի դրան, բայց պահանջեցի, որ գերիների ձեռքերը և ոտքերը կապկպեն։
Այսպիսով հաղթությունը մնաց մեզ։
 
==Քսանվեցերորդ գլուխ==
― Ուղղակի չեմ կարողանում մտածել, թե ինչպես պիտի անենք, ― ասաց նավապետը։ ― Նավի վրա մնացել են էլի քսանվեց մարդ։ Նրանք բոլորն էլ խառն են դավադրությանը, այսինքն այնպիսի մի հանցանքի, որի համար մեր օրենքներով մահապատիժ է սպառնում։ Ավազակներին շատ լավ հայտնի է, որ եթե անձնատուր լինեն, Անգլիա վերադառնալուն պես կախաղան են բարձրանալու։ Քանի որ նրանք կորցնելու ոչինչ չունեն, ուրեմն կպաշտպանվեն մինչև վերջին շունչը։ Իսկ այդպիսի պայմաններում մեզ համար, մեր թույլ ուժերով, անհնարին է կռվի մեջ մտնել նրանց հետ։
Ես մտքի մեջ ընկա։ Նավապետի ասածներն ինձ լիովին հիմնավոր էին թվում։ Հարկավոր էր հնարավորին չափ շուտ մի որևէ վճռական բան մտածել։ Ամեն մի հապաղում մեզ մահ էր սպառնում։ Նավից կարող էր ավազկների ավազակների մի նոր խումբ գալ և մեզ բոլորիս կոտորել։ Ամենից ավելի լավն էր խորամանկությամբ նրանց քաշել ծուղակի մեջ և անակնկալ հարձակում գործել։ Բայց ինչպե՞ս անել։ Ամեն րոպե նրանք կարող էին կղզի գալ։
― Հավանորեն, ― ասացի նավապետին, ― նավի վրա արդեն անհանգստացած կլինեն, թե ինչու այսքան ժամանակ մակույկը չի վերադառնում։ Շուտով կուզեն իմանալ, թե ինչ եղան ափ ուղարկված նավաստիները և մի ուրիշ մակույկ էլ կուղարկեն։ Այս անգամ զինված մարդիկ կգան, և մեզ համար հեշտ չի լինի կռվել նրանց դեմ։
― Ի՞նչ բան, ― հարցրեց նա։
Այն, որ դուք ասում եք այս մարդկանց մեջ կան երեք թե չորս ազնիվ նավաստիներ, որոնց մենք պետք է խնայենք։ Եթե նրանք բոլորն էլ ոճրագործ լինեն, ես ոչ մի րոպե չէի տարակուսի, որ իրավունք ունեմ բոլորին ոչնչացնելու։ Իսկ որ մենք կարող ենք հաղթել նրանց, դրան լիովին հավատացած եմ, որովհետև ով էլ մտնի այս կղզին, մեր իշխանության տակ է, և մեզանից կախված կլինի՝ սպանել նրան, թե շնորհել կյանքը։
Ես խոսում էի բարձր ձայնով և ուրախ դեմքով։ Հաղթանակի իմ համոզմունքը հաղորդվեց նաև նավապետին և մենք ջերմորեն գործի անցանք։
Այսպիսով, հաշված այդ երկու նավաստիներին և նավապետին՝ իր երկու ընկերներով, այժմ մենք յոթ հոգի էինք, լավ զինված, և չէի կասկածում, որ առանց դժվարության կհաղթենք այն տասը քաջերին, որոնք հիմա պիտի գային։ Մանավանդ որ, նավապետի ասելով, նրանց մեջ կային չորս մարդ, որոնց նկատմամբ կարող էինք հույս ունենալ, որ մեր կողմը կքաշենք։
Մոտենալով կղզու այն ափին, որտեղ իրենց բարկասն էր կանգնած, ավազակները կանգ առան, նավակից դուրս եկան և քաշեցին ափը, որ ինձ շատ ուրախացրեց։ Ճիշտն ասած՝ վախենում էի, որ նրանք զգուշության համար խարիսխ կգցեն առանց ափին մոտենալու և երկու֊երեք նավաաստի նավաստի կթողնեն նավակը պահելու համար, իսկ այդ դեպքում մենք նավակը գրավել չէինք կարողանա։
Ափ դուրս գալով՝ նրանք ամենից առաջ վազեցին իրենց բարկասի մոտ։ Դժվար չէ պատկերացնել նրանց զարմանքը, երբ տեսան, որ բարկասի սարքերը չկան, ամբողջ բեռը չքացել է, իսկ հատակին էլ մի մեծ ծակ է բացված։
Հանկարծ նրանք բոլորը միանգամից վեր թռան տեղից և ուղիղ դեպի ծովափ գնացին։ Հավանորեն մտածել էին, որ կղզում մնալը վտանգավոր է և որոշել էին վերադառնալ նավ, առանց գտնելու իրենց կորած ընկերներին։
«Մեր բանը վատ է, ― մրածեցի մտածեցի ես։ ― Ինչպես երևում է, մենք պետք է ընդմիշտ հրաժեշտ տանք նավին»։
Ես իմ այդ կարծիքը հայտնեցի նավապետին։ Նա այնպես հուսահատվեց, որ քիչ մնաց պիտի ուշաթափվեր։
Բայց նրանք երկար չսողացին․ հանկարծ դեմ առան մյուսներից պատահաբար անջատված երեք ավազակի, որոնց մեջ էր նաև բոցմանը, որը, ինչպես ասել ենք, խռովության գլխավոր նախաձեռնողն էր եղել, իսկ այժմ իրեն պահում էր որպես ամենահետին վախկոտ։
Հենց որ նավապետը լսեց իր բոլոր ձախորդությունների գլխավոր հանցավորի ձայնը և հասկավավհասկացավ, որ նա բռի մեջ է, այնպիսի կատաղության հասավ, որ տեղից վեր թռավ և կրակեց ուղիղ ոճրագործի կրծքին։ Այդ ժամանակ, իհարկե, կրակեց նաև Ուրբաթը։
Բոցմանը տեղնուտեղը սպանվեց, մյուս ավազակը ծանր վիրավորվեց (նա մեռավ երկու ժամ հետո), իսկ երրորդին հաջողվեց փախչել։
Բիլլ Ատկինսն ստիպված եղավ զիջել։
 
==Քսանյոթերորդ գլուխ==
Վերջապես որոշեցի այդ երկուսին երևալ։ Նրանց մոտ եկա նավապետի հետ։ Նավապետը նրանց ասաց, որ կղզու պետի կողմից լիազորված անձ եմ, որ կղզու պետը ինձ հանձնարարել է հսկել ռազմագերիներին, ուստի նրանք առանց իմ թույլատրության իրավունք չունեն հեռանալու և չհնազանդվրլու առաջին իսկ փորձին շղթայակապ կարվեն ու կնետվեն նահանգապետական բանտը։
Այդ ժամանակից ես երբեք ռազմագերիներին չէի երևում որպես կղզու պետ, այլ՝ ներկայանում էի որպես նրա կողմից լիազորված ամձանձ, ըստ որում ամեն անգամ խոսում էի պետի մասին, կայազորի, թնդանոթների ու ամրոցի մասին։
Այժմ միայն մնում էր նախապատրաստվել առաջիկա կռվին․ հիմնովին նորոգել երկու նավակները, սարքավորել դրանք և յուրաաքանչյուրի համար անձնակազմ նշանակել։
Այդ իրոք որ հարուստ նվեր էր։ Նավապետն այնքան շատ բազմապիսի բաներ էր բերել ինձ համար, որ կարծես ամբողջ կյանքումս պիտի մնայի կղզու վրա։
Այդ հակերի մեջ կային տսներկու տասներկու խոշոր կտոր աղած միս, վեց կտոր ապուխտ, մի պարկ սիսեռ, մոտ հարյուր ֆունտ պաքսիմատ։ Նա ինձ համար բերել էր նաև մի արկղ շաքար, մի արկղ ալյուր, մի պարկ կիտրոն և երկու շիշ կիտրոնահյութ։
Բայց, իհարկե, ինձ համար հազար անգամ ավելի կարևոր էր հագուստը։ Ուստի շատ ուրախացա, երբ պարզվեց, որ իմ բարեկամ նավապետը ինձ համար բերել է վեց դյուժին նոր, բոլորովին մաքուր շապիկ, վեց հատ շատ լավ վզնոց, երկու ղույգ ձեռնոց, գլխարկ, կոշիկներ, գուլպաներ և մի հիանալի զգեստ, որ նավապետինն էր եղել, բայց բոլորովին նոր էր։ Մի խոսքով նա ոտից գլուխ ինձ նոր շորեր հագցրեց։
Ապա ես ինձ մոտ կանչեցի Ուրբաթին և երկու պատանդներին (որոնց այժմ մենք ազատել էինք, քանի որ նրանց ընկերները կատարել էին իրենց տված խոստումը) և հրամայեցի հինգ գերիներին քարանձավից բերել քողտիկ։
Քիչ հետո ես ու նավապետն էլ գնացինք այնտեղ․ իմ նոր հագուստով էի, այս անգամ արդեն որպես կղզու պետ։ Մոտենալով ամառանոցիս ցանկապատին՝ հրամայեցի մոտ բերել կալանվորներին կալանավորներին և հետևյալն ասացի նրանց․
― Ձեր բոլոր հանցագործութունները հայտնի են ինձ։ Ես գիտեմ, որ դուք հարձակվել եք նավի անպաշտպան ուղևորների վրա և սպանել նրանց։ Գիտեմ և այն, որ դուք ուզում էիք ծովահեն դառնալ, որպեսզի խաղաղ նավեր կողոպտեք։ Թող հայտնի լինի ձեզ, որ իմ կարգադրությամբ նավը վերադարձված է նավապետին և այն կգնա իր ճանապարհով։ Բավական է, որ հրամայեմ, և ձեզ մահապատիժ կտան որպես հանցանքի մեջ բռնված ավազակների։ Ուստի, եթե որևէ բան ունեք ասելու ձեզ արդարացնելու համար, ասացեք, որովհետև ձեզ մտադիր եմ պատժել որպես մարդասպանների ու դավաճանների։
― Մեզ վերցրեք ձեզ հետ, ― գոռում էին նրանք։ Ավելի լավ է կախաղան հանեցեք, բայց կղզում մի թողեք․ միևնույն է, մեր ընկերները կսպանեն մեզ։
Նավապետը նրանց խնդրանքին պատասխանեց, որ առանց իմ թույլատրության վերցնել չի կարող։ Վերջ չ ի վերջո մենք նրանց ընդունեցինք նավի վրա, ստիպելով հանդիսավոր երդում տալ, որ կուղղվեն և կարգին կպահեն իրենց։
Շուտով սկսվեց մակընթացությունը և ափ ուղարկեցինք մի նավակ, բարձաց այն իրերով, որ խոստացել էինք աքսորականներին։ Իմ խնդրանքով նավապետն այդ իրերին ավելացրեց նաև մի սնդուկ՝ լիքն ամեն տեսակ հագուստներով։ Աքսորականներն այդ նվերն ընդունեցին մեծ շնորհակալությամբ։
Ճանապարհին նավը կանգ առավ հարևան կղզում, իսպանացիների մոտ և նրանց էլ վերցրինք։ Նրանք շատ էին ուրախացել և արցունքն աչքներին շնորհակալություն էին հայտնում ինձ։
Սակայն, կարծում եմ, ամենից ավելի իրեն երջանիկ էր զգում Ուրբաթը, որովհետև նրա զառամայալ զառամյալ հայրն էլ մեզ հետ միասին ուղևորվեց հեռավոր ճանապարհորդության։
Վստահելի
1396
edits