Changes

Երգարան (1956)

Ավելացվել է 52 910 բայտ, 16:19, 29 Հունվարի 2018
===ԵՍ ՔԵԶ ՏԵՍԱ===
<poem>
<small>('''Ժողովրդական''')</small>
<poem>
Ես քեզ տեսա
===Ա՜Յ ԳԱՌՆԵՐ===
<poem>
<small>('''«Սիամանդո և Խաջեզարե» պոեմից''')</small>
<poem>
Ա՜յ գառներ, սարի գառներ,
===ՅՈԹԸ ՏԱՐԻ===
<poem>
<small>('''«Սիամանդո ու Խաջեզարե» պոեմից''')</small>
<poem>
Յոթը տարի երգն ու դարդը բերանիս,
===ՀԱԲԸՐԲԱՆ===
<poem>
<small>('''Դուետ''')</small>
<poem>
'''Տղա.'''— Հա՛բըրբա՜ն։
===ԽՆԿԻ ԾԱՌ===
<poem>
<small>('''Պարերգ''')</small>
<poem>
Մեր դռանը խընկի ծառ,
===ՔՈՒՆ ԵՂԻՐ, ԲԱԼԱՍ===
<poem>
<small>('''Օրորոցի երգ''')</small>
<poem>
Քուն եղիր, բալաս, աչքըդ խուփ արա,
===ԱԼ ԱՅԼՈՒՂ===
<poem>
<small>('''Դուետ''')</small>
<poem>
::::'''Աղջիկ'''
===ԳԱՐՆԱՆ ԳՈՒԹԱՆ===
<poem>
<small>('''Քաղհանի երգ''')</small>
<poem>
Գարնան գութան հանեցի,
===ԽԱԼԱԼ Է, ՋԱՆ ԽԱԼԵ===
<poem>
<small>('''Պարերգ''')</small>
<poem>
Տուն եմ շինե գետու բերան,
===ՀՈՅ, ԱՄՊԵՐԻ ՏԸԿԵՆ===
<poem>
<small>('''Պարերգ''')</small>
<poem>
Մալիս միջի համայիլ,
===ՍԱՐԻ ԱՂՋԻԿ ԵՄ===
<poem>
<small>('''Պարերգ''')</small>
<poem>
::::'''Աղջիկ'''
===ՔԱ ԴԵ ԵՍԻՄ===
<poem>
<small>('''Պարերգ''')</small>
<poem>
'''Ընկերուհի.'''— Աղջի՛, ինչի՞ մարդ չես առնի։
===ԱՂՋԻ ԵՎԱ===
<poem>
<small>('''Պարերգ''')</small>
<poem>
Աղջի Եվա, ո՞ւր կերթաս,
===ՆԱԽՇՈՒՆ ԱՔԻՐ===
<poem>
<small>('''Ղարաբաղի բարբառով''')</small>
<poem>
:Նախշուն աքիր,
::::::::<FONT SIZE="-1">Ժողովրդական</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Ե. Սահառունու'''</FONT>
 
==ՆԱԽԱՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԼԻՐԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԳԵՐ==
 
===ԿԱՐՄԻՐ ԳԱՐՆԱՆ===
<poem>
 
— Ապրե՜լ...
— Ապրել միա՛յն կարմիր գարնան,
Երբ ջըրերն են իրար խառնվում.
::::::Գետեր դառնում,
Երբ կանաչն է հասակ առնում,
::::::Փարթամանում,
Ապրել միա՛յն կարմիր դարնան։
 
— Կռվե՜լ...
— Կըռվեյ միա՛յն կարմիր գարնան,
Երբ որոտն է ահեղ թընդում.
Երբ կայծակն է երկինք քանդում,
Կըռիվների բոցում՝ քաոս,
Տարերքների խուլ օվկիանոս։
 
— Մեռնե՜լ...
— Մեռնել միայն կարմիր գարնան,
Երբ հեղեղն է լեռներ խոցում,
Երբ սելավն է ուղի բացում,
Ինչ կա անպետք՝ տանում իր հետ,
Անցած կյանքի էլ ոչ մի հետք...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հ. Հակոբյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Մանուկյանի'''</FONT>
 
===ԱՇՈՒՆ===
<poem>
 
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կըրկին
Ներկել է նախշուն։
 
Պաղ-պաղ մեգի հետ
Փըչում է քամին,
Քշում է, տանում
Տերևը դեղին։
 
Տխուր հանդերից
Ամենքը տրտում
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բույն։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հ. Թումանյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ռ. Մելիքյանի'''</FONT>
 
===ՎԱՅ ԿԱՔԱՎԻԿ===
<poem>
 
Վա՜յ կաքավիկ,
Սև կաքավիկ,
Չալիկ-մալիկ,
Սիրուն հավիկ։
 
Վա՜յ քո ճուտին,
Էն խորոտին,
Վա՜յ սըգավոր
Իր մոր սըրտին։
 
Էլ չես կարդում
Հանդ ու արտում,
Մեր սարերից
Կերթաս տըրտում։
 
Վա՜յ կաքավիկ,
Սև կաքավիկ,
Վա՜յ իմ կորած
Սիրուն հավիկ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հ. Թումանյան'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ռ. Մելիքյանի'''</FONT>
 
===ԿԱՔԱՎԻ ԳՈՎՔԸ===
<poem>
 
Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թրռավ կանաչ սարենք
Կասաչ սարեն, սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն։
::Սիրունի՜կ, սիրունի՜կ,
::Սիրունիկ, նախշուն կաքավիկ։
 
Քո բույն հյուսած ծաղիկներով,
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,
Քընես, կելնես երգ ու տաղով։
::Սիրունի՜կ, սիրունի՜կ,
::Սիրունիկ, նախշուն կաքավիկ։
 
Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստիկ կըտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կըշորորաս ճուտիկներով։
::Սիրունի՜կ, սիրունի՜կ,
::Սիրունիկ, նախշուն կաքավիկ։
 
Երբ կըկանգնես մամռոտ քարին,
Տաղեր կասես ծաղիկներին,
Սարեր, ձորեր զըվարթ կանես,
Դարդի ծովեն սիրտ կը հանես։
::Սիրունի՜կ, սիրունի՜կ,
::Սիրունիկ, նախշուն կաքավիկ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հ. Թումանյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԱԽ, Ի՜ՆՉ ԼԱՎ ԵՆ===
<poem>
 
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա,
Անցնում օրերն անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անուշ, անուշ,
 
Ահա՛ բացվեց թարմ առավոտ,
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։
 
Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜շ,
Շըվին փըչեց հովիվն ահա,
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք և եղանակ՝ '''Հ. Թումանյանի'''</FONT>
 
===ԱՐԱԶՆ ԵԿԱՎ===
<poem>
 
Արազն եկավ լափին տալով,
Ժեռ քարերին ափին տալով,
Ո՞րտեղ թաղեմ ես իմ դարդը,
Չոր գլուխս տափին տալով։
 
Ա՜յ իմ Արազ, ջուրըդ վարար,
Սիրուն յարիս յարաբ տեսա՞ր,
Ես չըհասա իմ մուրազին,
Արա՛զ, յարաբ, կարոտս առա՞ր։
 
Ամպերն ընկան Մասիս սարին,
Կարոտ մնացի ես իմ յարին,
Աստված սիրես, էրված սրտիս,
Ջուղաբ բերես եկող տարին։
 
Գիշերն անքուն գիր կըգրեմ,
Արտասուքս գետ կըշինեմ,
Արա՛զ, ծեգը ջրիդ չառած,
Եմ սև դարդը քեզ կըբերեմ։
 
Կասես՝շողքը քարին ընկավ,
Կըրակն իմ սրտին ընկավ,
Կամար ունքից, թուխ աչքերից
Ցավն իմ ջիվան ջանիս ընկավ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հ. Հովհաննիսյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Եղանակ՝ ժողովրդական</FONT>
 
===ԳԵՏԱԿԻ ՎՐԱ===
<poem>
 
Գետակի վրա
Թեքվել է ուռին
Ու նայում է լուռ
Վազող ջրերին։
 
Երազ աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ։
 
Եվ գլուխը կախ՝
Նա լաց է լինում,
Ջրերը ուրախ
Գալիս են, գնում։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ավ. Իսահակյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Դ. Ղազարանի'''</FONT>
 
===ՍԵՎ ԱՉԵՐ===
<poem>
 
Սև աչերեն շա՛տ վախեցի՛ր,
Էն մութ, անծեր գիշեր է.
Մութըն ա՛հ է, չարքեր շա՜տ կան,—
Սև աչքերը մի՛ սիրե։
::Տե՛ս՝ իմ սիրտըս, արուն-ծով է.
::Էն չարքերը զարկեցին.
::Էն օրվանեն դադար չունիմ,—
::Սև աչերը մի՛ սիրե։
Սև աչերեն շա՛տ վախեցի՛ր,
Էն մութ, անծեր գիշեր է.
Մութըն ա՛հ է, չարքեր շա՜տ կան,—
Սև աչերը մի՛ սիրե։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ավ. Իսահակյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Տիգրանյանի'''</FONT>
 
===ՁՄԵՌՆ ԱՆՑԱՎ===
<poem>
 
Ձմեռն անցավ, եկավ գարուն,
Հալավ բանձրիկ սարերու ձուն.
Ճամփա բացվավ ղարիբներուն։
::Իմ ղարիբեն խաբար չի գա.
::Աչքս ճամփին՝ դադար չըկա։
Ղարիբ երկիր ամպ ու մշուշ,
Իմ ղարիբի սիրտն է քընքուշ,
Ոտ կփոխե՝ քըռա ու փուշ...
::Հերիք մնա՛ս, դարձի վաթան,
::Իմ ախպե՛ր ջան, ազիզ յա՜ր ջան։
Ջուր է պրծել, կուգա սարեն,
Սարեն, ձորեն... իմ աչերեն...
Մի՛ նորոգիր սրտիս յարեն։
::Դարձի վաթան, հողն անուշ է,
::Հողն անո՜ւշ է, ջուրն անո՜ւշ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ավ. Իսահակյանի'''</FONT>
::::<FONT SIZE="-1">«Գնաց ձմեռն» ժողովրդական երգի եղանակով</FONT>
 
===ՇԱՓԱՂ ԿՈՒՏԱՍ===
<poem>
 
Շափա՜ղ կուտաս բաղի միջին,
Ա՜յ կարմիր վա՜րդ, շաղի միջին.
Բուրմունքի պես հյուսվում ես վեր
Իմ զառ ու լալ խաղի միջին։
 
Խելքս է տարվել քո ալ-վարդին,
Ճար չես տնում իմ ծով-դարդին.
Բըլբուլի պես թռչեմ քեզ մոտ,
Կարոտցել եմ ծոցիդ զարդին։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ավ. Իսահակյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ռ. Մելիքյանի'''</FONT>
 
===***===
<poem>
 
Ծամերդ հյուսել,
Կանգնել ես կալը.
Օրըս սև արել,
Կապել ես ալը։
 
Փշերն ինձ թողիր,
Դու քաղիր վարդը,
Դու սիրտս գըցիր
Էս դժար դարդը։
 
Սարեսար արիր,
Ու դադար չունիմ,
Դարդիման արիր,
Անունիդ մեռնիմ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ավ. Իսահակյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">«Աղջի նազերով» ժողովրդական երգի եղանակով</FONT>
 
===ՄԱՅՐԻԿԻՍ===
<poem>
 
Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ, տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ։
 
Սարեն կուգաք, նխշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորըս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք։
 
Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ՝ սըրտիս, փափագ՝ սըրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն։
 
Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրիկ ջան։
 
Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդամ, մայրի՛կ ջան։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ավ. Իսահակյանի'''</FONT>
 
===ՄԱՃԿԱԼ===
<poem>
 
Մաճկալ ես, բեզարած ես,
Առը շո՛ւռ տո՛ւր, շո՛ւտ արի.
Ծովի պես քըրտնած՝ ես,
Եզներդ արձկի, տուն արի։
 
Կաթի սերը քաշել եմ,
Դրել եմ հովին՝ սառի.
Ալ գոգնոցըս փռել եմ,
Արի՛, թառլա՛ն, թը՜ ռռ, արի։
 
Տեղ եմ գցել շըվաքում,
Քամին կուգա, զով կանի.
Լուսնի շողքն է մեր ծոցում,
Չափ տուր, չափ ա՛ռ, շուտ արի։
 
Դադրած, բեզարած յար ջան,
Ամպերն ելան, դե՜հ արի,
Բեզարած ջանիդ ղուրբան,
Ծտից թև առ, թեզ արի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ավ. Իսահակյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ե. Առստամյանի'''</FONT>
 
===ԴԱՐԴԸՍ ԼԱՑԵՔ===
<poem>
 
Դարդրս լացեք, սարի սըմբուլ,
Ալվան-ալվան ծաղիկներ.
Դարդըս լացեք, բաղի բլբո՛ւլ,
Ամպշող երկնուց զով հովեր...
 
Երկինք, գետին,ք գլխուս մթնան,
Անտուն, անտեր կուլամ ես.
Յարիս տարա՜ն, ջանիս տարա՜ն,
Հոնգո՛ւր-հոնգո՛ւր կուլամ ես...
 
Ա՜խ, յարս ինձի հանեց սըրտեն,
Անճար թողեց ու գընաց.
Սըրտիս սավդեն՝ խորունկ յարեն
Անդեղ թողեց ու գընաց։
 
Դարդըս լացեք, սարի սըմբուլ,
Ալվան-ալվան ծաղիկներ,
Դարդըս լացեք, բաղի բլբուլ,
Ամպշող երկնուց զով հովեր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ավ. Իսահակյանի'''</FONT>
 
===ԳԻՇԱՐ-ՑԵՐԵԿ===
 
<small>('''Առ սիրուհիս''')</small>
<poem>
 
Գիշեր-ցերեկ կըհառաչեմ,
Ա՜խ, օրիորդ, քո սիրուդ,
Սև աչերուդ, վարդ այտերուդ
Զարնըեցա, ի՞նչ օգուտ։
 
Գիտե՞ս, անգութ, որ պատանին
Չի դիմանար այս ցավուն,
Քեզի համար ալ չի դադրիր
Աչքիս արցունքն օրն ի բուն։
 
Շատ աղվորներ թեպետ տեսա,
Սիրտըս միայն քեզ սիրեց,
Ո՜հ, չեմ գիտեր, թե քո սերդ
Սրտիս մեջ ո՞վ արծարծեց։
 
Ալ բավական զիս խոցոտիս,
Ահա՛, ոտքըդ ընկեր եմ,
Ըսե ինձի բառ մ’երջանիկ,
Թե ես ալ քեզ կըսիրեմ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ անհայտ հեղինակի</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Սպենդիարովի'''</FONT>
 
===ԱՂԲՅՈՒՐ===
<poem>
 
Աղբյուր, աղբյուր, ջա՛ն աղբյուր,
Ջուրըդ գըլգըլան աղբյուր,
Վարդը բացվում է բույրով,
Սերն է ապրում համբույրով.
Թե որ գտնես իմ յարին,
Վարդ կըցանեմ քո քարին։
 
Ալվա՛րդ, Ալվա՛րդ, ջան, Ալվա՛րդ,
Բըլբուլն էրվում է անվարդ,
Հեռվից վառված քո սիրով,
Դեռ կռվում են քո սիրով.
Բայց ամենքից աշխարհքում
Քաջ Կարոն է քեզ սիրում։
 
Աղբյուր, աղբյուր, ջա՛ն աղյուր,
Ջուրըդ գըլգըլան աղբյուր,
Վայ թե ապին իմանա
Ու ինձ վրա բարկանա.
Պետք է մեռնենք երկուսով
Աշխարհքի մեջ նամուսով։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Վ. Միաքյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ս. Դեմուրյանի'''</FONT>
 
===ԼԻՆԵԻ ՉՈԲԱՆ===
<poem>
 
Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր, անցնեիր վրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով.
Քնքուշ ժպտայինք հանկարծ իրարու։
::Գնայիր աղբյուրն ու ետ դառնայիր,
::Թեթև որպես վիթ ելնեիր ձորից,
::Մի ջուր տայիր ինձ քո լի սափորից.
::Ու վրանիս մոտ հանգստանայիր։
Եվ վերջալույսին մի օր, օ՜, մի օր,
Մանիշակագույն սարերի լանջին,
Բացվեինք իրար խոսքերով չընչին,
Բայց ուխտը լիներ անխարդախ ու խոր։
::Ու երբ գնայիր, գիշերս անքուն
::Դառնար գալիքի մի թովիչ խոստում,
::Ու վառվեր հոգիս պարզ ու իմաստուն.
::Իմ վրանի տակ, սարերի գրկում։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Վ. Տերյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Նիկոլ Գալանտերյանի'''</FONT>
 
===ԱՅՆՊԵՍ ՆԱԶԻԿ===
<poem>
 
Այնպես նազիկ, այնպես թեթև,
Այնպես օրոր քայլում ես դու,
Ոսկելուսին, օ՜, արեգակ,
Այնպես բոսոր փայլում ես դու,
::Դու վիթահար, դու խաբուսիկ,
::Այնպես անուշ նայում ես դու,
::Եվ այնպես տոթ, այնպես փափուկ,
::Այնպես քընքուշ փայլում ես դու։
Նայվածքն տեգ, ժպիտն նետ,
Խնայիր, փայլում ես դու,
Ինքըդ արեգ, սերըդ աղետ,
Օ՜, մի նայիր, դյութում ես դու։
::Աշխարհն ամեն քո ոտքիդ տակ,
::Արևի պես տիրում ես դու,
::Օ՜, հրեղեն, լար արեգակ,
::Ում որ նայես, այրում ես դու։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Վ. Տերյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Տեր-Ղևոնդյանի'''</FONT>
 
===ԾՈՎԻ ԵՐԳԸ===
<poem>
 
Հարհանդ, մարմանդ,
Շողշողուն ծով,
Ալիքներով
Ինձ գըրկե՛.
Տար, գուրգուրե՛
Քո ցոլքերով,
Կըրծքիդ վըրա
Օրորե՛։
 
Դողդոջ երգը Լուռ գիշերին
Իմ ականջին
Դու երգե՛.
Գեթ մի պահիկ
Վշտոտ սիրտըս
Ա՜խ, հանգըստի
Կարոտ է...
 
Հուշեր, հույզեր,
Երազներ վառ,
Մեղմ, հեզաբույր
Շըչում են.
— Սի՛րտ, դադարի՛ր,
Իմ անուշ սիրտ,
Ծովն երգե
Մեղմորեն։—
 
Շողշող հեռուն
Մեշուշ է լույս,
Ափերն անհույս,
Երազուն,
Միտքս թափառ,
Ա՜խ, ոսկեվառ,
Արև ափերն
Երազում։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հ. Կոստանյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Մայիլյանի'''</FONT>
 
===ՋԱՀԵԼ ՍՐՏԵՐՈՒՄ===
<poem>
 
Ջահել սրտերում
Քո վառած հուրը
Չի մարում, աղջիկ,
Սափորիդ ջուրը.
Ա՜յ սիրուն աղջիկ,
Ա՜յ սարի աղջիկ,
Թեկուզ մեզ վառի,
Շուտ-շուտ ջուրն արի։
 
Շուրթերից բացվող
Վարդը ժըպտալիս,
Մեզ, սիրուն աղջիկ,
Հանգիստ չի տալիս,
Ա՜յ սիրուն աղջիկ,
Ա՜յ սարի աղջիկ,
Շուտ-շուտ դուրս արի
Աղբյուրը ջրի։
 
Մեն-մենակ դու ես
Ծաղիկը սարի,
Մեն-մենակ դու ես
Զարդը աշխարհի։
Ա՜յ սիրուն աղջիկ,
Ա՜յ սարի աղջիկ,
Թեկուզ մեզ վառի,
Շուտ-շուտ ջուրն արի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Վ. Միրաքյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ե. Սարդարյանի'''</FONT>
 
===ԿԱՐՈՏ===
<poem>
 
Ձըգեցիր զիս քո տուն,
Թողիր, հեռացար,
Ա՜խ, թողիր, գացիր դուն
Եվ զիս մոռացար։
 
Ես այս ծով ցավերուն
Ի՞նչպես դիմանամ,
Թըղթիկ մ’ալ չես գըրեր,
Ցավերըդ իմանամ։
 
Որ կարդամ մինչև լույս,
Մի քիչ հովանամ,
Դընեմ ծով աչքերուս,
Պառկեմ, քնանամ։
 
Ձըգեցիր զիս քո տուն,
Թողիր, հեռացար,
Ա՜խ, թողիր, գացիր դուն
Եվ զիս մոռացար։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ա. Վշտունու'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ե. Սարդարյանի'''</FONT>
 
===ՎԱՅՐԻ ԾԱՂԻԿ===
<poem>
 
Գեղեցիկ, հոտավետ,
Դու ծաղիկ լեռնային,
Ո՞ւմ համար դու բուսար,
Ո՞ւմ համար ծաղկեցիր։
 
Ցըրտերում մեծացար,
Անխնամ, մեն-մենակ,
Մի լավ օր չըտեսար,
Որբի պես տարագիր։
 
Ու անցավ կյանքն հավետ
Սըգավոր, տխրագին,
Գեղեցիկ, հոտավետ,
Դու ծաղիկ լեռնային։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Լ. Մանվելյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ռ. Մելիքյանի'''</FONT>
 
===ՎԱՐԴԸ===
<poem>
 
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին,
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին,
::Սիրուն վարդին, կարմիր վարդին,
::Կարմիր վարդը դաշտի միջին։
 
Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՜յ կարմիր վարդ, դաշտի միջին,
Վարդը ասավ.— Տես, կծակեմ,
Որ չմոռնաս փըշոտ վարդին,
::Փըշոտ վարդին, կարմիր վարդին,
::Կարմիր վարդը դաշտի միջին։
 
Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին,
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին,
::Քընքուշ վարդին, կարմիր վարդին,
::Կարմիր վարդը դաշտի միջին։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Վ. Գյոթեի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ռ. Մելիքյանի'''</FONT>
 
===Ա՜Յ ՎԱՐԴ===
<poem>
 
Ա՜յ վարդ, լըսիր աղաչանքիս,
Թույլ տուր՝ թըփից քեզ պոկեմ
Եվ քեզանով սիրած կույսիս
Չրքնաղ կուրծքը զարդարեմ։
 
::Մի՛ վախենար, նըրա կրծքին
::Չես թառամի, քընքուշ վարդ,
::Այնտեղ մատաղ կըրծքի տակին
::Կյանքի աղբյուր կա առատ։
 
Ա՜յ վարդ, պատմիր նրան հուշիկ
Իմ հուր տենչանքն ու հույսեր,
Թող բուրմունքով քո անուշիկ
Նըրա սըրտում զարթնի, սեր։
 
::Մի՛ վախենար, նըրա կըրծքին
::Չես թառամի, քընքուշ վարդ,
::Այնտեղ մատաղ կըրծքի տակին
::Կյանքի աղբյուր կա առատ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ա. Ծատուրյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Սպենդիարովի'''</FONT>
 
===ՃԱԽԱՐԱԿ===
<poem>
 
Մանի՛ր, մանի՛ր, իմ ճախարակ,
Մանի՛ր սպիտակ մալանչներ,
Մանի՛ր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։
::Տիգրանիկս գուլպա չունի,
::Հանդ է գընում ոտաբաց,
::Գաբրիելըս չուխա չունի,
::Միշտ անում է սուգ ու լաց։
Դեռ հարս էի, որ գործեցի
Քանի՜ կարպետ, խալիչա,
Բայց դրանցից շուտ զրկվեցի,
Հիմա չունեմ մի քեչա։
::Կարմիր օրըս երբ սևացավ,
::Երբ պարտք մրնաց, թեև քիչ,
::Պարտքատիրոջ սիրտն էլ սևցավ,
::Եկավ, տարավ ամեն ինչ։
Մանի՛ր, մտնի՛ր իմ ճախարակ,
Մանի՛ր սպիտակ մալանչներ,
Մանի՛ր թելեր հաստ ու ֊բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք և եղանակ՝ '''Ղ.Աղայանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Տեր-Ղևոնդյանի'''</FONT>
 
===ԼԱՆՋԵՐ ՄԱՐՋԱՆ===
<poem>
 
Հե՜յ ջան, հե՜յ ջան, լանջեր մարջան,
Մատաղ լինի հոգիս ձեզ,
Ինձ էլ տարեք, ձեր գիրկն առեք,
Ծով դարդերըս պատմեմ ձեզ։
::Հեռու երկրի, խոր ձորերի
::Մութ ափերին անգյուման,
::Իմ արևին, կյանքիս հովին
::Հողմն է ծեծում, վա՜խ աման։
Քընքո՛ւշ սարեր, զմրո՛ւխտ գիշեր,
Ճամփա տրվեք, թող տուն գա,
Սիրո անհագ ծարավ, պապակ,
Ջահել-ջիվան յա՛րըս գա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Վ. Աղասյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Դ. Ղազարյանի'''</FONT>
 
===ԼՈՒՍՆՅԱԿ ԳԻՇԵՐ===
<poem>
 
Լուսնյակ գիշեր
Բոլորովին քուն չունեմ,
Ինձ տեսնողը կարծում է, թե
Տուն չունեմ, ա՜խ, տուն չունեմ։
 
Ա՜խ, ի՞նչ անեմ,
Ծնողներըս չեն թողնում,
Գեթ մի վայրկյան հանգստանամ
Քո գրկում, ա՜խ քո՛ գրկում։
 
Մի՛ լար, մի՛ լար,
Մեռնեմ կամար ունքերիդ,
Արտասուքը վընաս կու տա
Աչերիդ, ա՜խ, աչերիդ։
 
Լուսնյակ գիշեր,
Բոլորովին քուն չունեմ,
Ինձ տեսնողը կարծում է, թե
Տուն չունեմ, ա՜խ, տուն չունեմ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. և մշակում՝ '''Ն. Տիգրանյանի'''</FONT>
 
===ՍԻՐՈՒՀԻՍ===
<poem>
 
Սիրուհիս, քեզ համար կյանքս կես ելավ,
Քո անունն էր միայն, որ ինձ կյանք տվավ. (2)
::Աղջիկ դու սիրուն, շքեղ անունով,
::Սևորակ աչքով, երկնածին ունքով,
::Այրվի քո սիրտը, այրեցիր սիրով,
::Մաշվի քո հոգին, վառեցիր հրով։
 
Մանուշակ, նունուֆար, վարդ, շուշան, մեխակ
Ո՛չինչ են քո դիմաց, իմ անգին հոգյակ. (2)
::Մորիցդ թաքուն արի մեր պարտեզ,
::Ման գանք միասին սիրով դուն և ես.
::Այրվի քո սիրտը, այրեցիր սիրով,
::Մաշվի քո հոգին, վառեցիր հրով։
</poem>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Կոմիտասի,'''</FONT>
::::::::::<FONT SIZE="-1">'''Ս. Բարխուդարյանի,'''</FONT>
::::::::::<FONT SIZE="-1">'''Մ. Մազմանյանի'''</FONT>
 
===ԱԼԱԳՅԱԶ===
<poem>
 
Ալագյազ բարձր սարին,
Ձյուն ա կիտվել կատարին.
Սարի ճամփեք, բաց եղեք,
Երթամ հասնեմ իմ յարին։
::Օ՜յար, օ՜յար,
::Ա՜յ սարեր, ա՜յ սարեր,
::Վա՜յ արևոտ սարեր,
::Կանաչ արոտ սարեր,
::Օ՜յար, օ՜յար,
::Օ՜յ օ՜յ, օ՜յ,
::Օ՜յ, օ՜յ, օ՜յ։
 
Ա՜խ իմ ճամփեն քարոտ ա,
Սիրտս էրված, յարոտ ա,
Ղարիբի օրն ըլնի սև
Ազիզ յարի կարոտ ա։
::Օ՜յար, օ՜յար...
 
— Յարիս տեսա լալիս էր,
Լալիս գլխին տալիս էր,
Ճամփա տվեք ա՛յ սարեր,
Ձեռով արի գալիս էր։
::Օ՜յար, օ՜յար...
 
— Էնինչ ղուշ ա են քարին,
Սիրտս կաթում ա արին,
Ա՜յ իմ թառլան, թև տուր ինձ,
Թըռչեմ, հասնեմ իմ յարին,
::Օ՜յար, օ՜յար...
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հով. Հովհաննիսյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԵՂԲԱՅՐ ԵՄՔ ՄԵՆՔ===
<poem>
 
Ի բյուր ձայնից բընության շըքեղ
Թե երգք թըռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ
Թե որ զաթնեն փափուկ քընար,
::Չունին ձայն մի այնքան սիրուն,
::Քան զանձկալի Եղբայր անուն։
 
Տո՛ւր ինձ քո ձնռքըդ, եղբա՛յր եմք մենք,
Որ մըրրկավ էինք զատված,
Բախտին ամեն ոխ չարանենգ
Ի մի համբույր ցըրվին ի բաց.
::Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն,
::Քան զանձկալի Եղբայր անուն։
 
Երբ ալևոր մայր Հայաստան
Տեսնե զորդիս յուր քովեքով,
Սըրտին խորունկ վերքըն դաժան
Քաղցըր արտասվաց բուժին ցողով.
::Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն,
::Քան զանձկալի Եղբայր անուն։
 
Մեկտեղ լացինք մենք ի հընում,
Եկեք, դարձյալ հար անբաժան
Խառնենք զարտոսր և ըզխնդում,
Որ բազմածընունդ ըլլայ մեր ջան.
::Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն,
::Քան զանձկալի Եղբայր անուն։
 
Մեկտեղ հոգնինք, մեկտեղ ցանենք,
Մեկ տեղ թափին մեր քըրտինքներ,
Ըզհունձ բարյաց երկինս հանենք,
Օր կյանք առնուն Հայոց դաշտեր.
::Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն,
::Քան զանձկալի Եղբայր անուն։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Մ. Պեշիկթաշյլանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Տ. Չուխաջյանի'''</FONT>
 
===ՔՈՒՅՐ ԻՄ ՆԱԶԵԼԻ===
<poem>
 
Քույր իմ նազելի, նայիր քո դիմաց՝
Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել.
Ա՜խ, նվիրական ինձ քո գիրկը բաց
Եվ գուրգուրիր ինձ ես շատ եմ լացել...
::Քնքուշ ձեռներով աչերըս սըրբիր,
::Մի՛ թող ինձ լալու — ես շա՜տ եմ լացել,
::Ճակատիս մռայլ մշուշը ցրիր,
::Եվ գուրգուրիր ինձ ես շատ եմ լացել։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ավ. Իսահակյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Դ. Ղազարյանի'''</FONT>
 
===ԳԱՐՈՒՆ===
<poem>
 
Ո՛հ, ի՞նչ անուշ և ինչպես զով
Առավոտուց փըչես, հովիկ,
Ծաղկանց վրա գուրգուրալով
Եվ մազերուն կուսին փափկիկ.
Բայց չես, հովիկ, իմ հայրենյաց,
Գընա՛, անցի՛ր սըրտես ի բաց։
 
Ո՛, ի՞նչ աղու և սըրտագին
Ծառոց մեջեն երգես, թըռչնիկ,
Սիրո ժամերն ի անտառին
Զմայլեցան ի քո ձայնիկ.
Բայց չես, թըռչնիկ, իմ հայրենյաց,
Գընա՛ երգե՛ սըրտես ի բաց։
 
Ո՛հ, ի՞նչ մըրմունջ հանես վըտակ,
Ականակիտ և հանդարտիկ,
Քո հայելուդ մեջ անապակ
Նային զիրենք վարդն ու աղջիկ.
Բայց չես, վըտակ, իմ հայրենյաց,
Գընա՛, հոսե՛ սըրտես ի բաց։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Մ. Պեշիկթաշլյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Տ. Չուխաջյանի'''</FONT>
 
===Ա՜Խ ԻՄ ՃԱՄԲԵՍ===
<poem>
 
Ա՜խ, իմ ճամբես մոլոր գընաց,
Անտակ ծովին դեմ առա.
Վա՜խ իմ սերըս անցա՜վ գընա՜ց,
Ետ կանչելու ճար չըկա։
::Դումանն եկավ, ծովը ծածկեց,
::Էն խաս հավքերն ի՞նչ եղան,
::Դարդը, եկավ, սիրտըս ծակեց,
::Էն ալ-վարդերս ի՞նչ եղան։
Ա՜խ, խաս հավքերն ծովում խեղդվան,
Ագռավն վըրես կբղռռա,
Սիրուս զառ-վառ վարդերն թոռման,
Բըլբուլըս անթև կը սըգա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ավ. Իսահակյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ար. Տիգրանյանի'''</FONT>
 
===ԵՍ ՈՐ ՄԵՌՆԻՄ===
<poem>
 
Ես որ մեռնիմ ինձ կըթաղեք,
Ալագյազի լանջերում,
Որ Մանթաշից հովերը գան,
Վըրաս հեվան ու երթան։
 
Ա՜խ թե տանջված սրտիս խորքից,
Մի ալ վարդ էլ դուրս ելներ,
Ու ընկերս հեռու տեղից,
Գար գերեզմանս այցելեր։
 
Ա՜խ թե նըրա խոր աչքերից,
Մի ցող վարդիս մեջ կաթեր,
Այն սուրբ ցողը սիրտս կերթար,
Վերքըս, վերքըս կըբուժեր։
 
Գերեզմանիս չորս դին փռվին,
Ցորեն արտերն ու ցոլան,
Եվ ուռիներն՝ մազերն արձակ,
Վըրաս ընկնին, անուշ լան։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ավ. Իսահակյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Սպ. Մելիքյանի'''</FONT>
 
===ՍԻՐՈՒՆ ԶԱՐՈՍ===
<poem>
 
Արևի պես սիրուն Զարոս,
Շափաղ տալով դուն կուգաս,
Էն մութ ձորին, իմ խոր սրտին,
Շողեր տալով գուն կոպաս։
 
Ալ-վարդերը՝ կըծքիդ վրա,
Լույս ցողերը՝ ոտներիդ,
Հովերի հետ ծամերդ թռան,
Մեռնիմ թուր-թուր ունքերիդ։
 
Արի՛ մոտս, եղնիկ աղջիկ,
Արար-աշխարհ թո՛ղ արի.
Նազ մի՛ անիր, նազիդ մատաղ
Անսեր սրտեն վազն արի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ավ. Իսահականի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Եղանակ՝ ժողովրդական</FONT>
 
===ԵՐԱԶ===
<poem>
 
::Ես լսեցի մի անուշ ձայն,—
Իմ ծերացած մոր մոտ էր,
Փայլեց նշույլ ուրախության,
Բայց ափսո՜ս որ երազ էր։
 
::Կարկաչահոս աղբյուրն այնտեղ,
Թավալում էր մարգարիտ,—
Նա հստակ էր որպես բյուրեղ,
Այն երազ էր ցնորամիտ։
 
::Եվ մեղեդին տխուր, մայրենի,
Հիշեց մանկության օրեր.—
Մորս համբույրն ես զգացի,—
Ա՜խ ափսոս որ երազ էր։
 
::Կըրծքին սեղմեց կարոտագին,
Աչքերս սրբեց — շատ թաց էր —
Բայց արտասուք գնում էին,
Ա՜խ այդ ինչու երազ էր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Սմբատ Շահազիզի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՄԱՆՈՒԿՆ ՈՒ ՋՈՒՐԸ===
<poem>
 
— Դու ո՞ր սարեն կուգաս, ջըրիկ,
Իմ պաղ ջըրիկ, ու անուշիկ։
—Ես էն սարեն կուգամ մըթին,
Որ հին ու նոր ձյունն է գըլխին։
 
— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրիկ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զըվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։
 
— Դու ո՞ր այգին կերթաս, ջըրիկ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հով. Թումանյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ռ. Մելիքյանի'''</FONT>
 
===ՄԻ՛ ԼԱՐ===
<poem>
 
Մի՛ լար, մի՛ թացիր աչերըդ,
Աչքիդ լույսն ափսոս է, կանցնի.
Մի՛ տըխրիր, վարդ գարուն հասակըդ,
Մի՛ օր է, վառ մայիս, կանցնի։
 
Ի՞նչ ես ջան, էդ դարդին գերվել,
Դա էլ մի գիշեր է, կանցնի,
Էս կյանքն էլ հեքիաթ է էսպես,
Մի՛ շտապիր, մի՛ տանջվիր... կանցնի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Դ. Դեմիրճյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ռ. Մելիքանի'''</FONT>
 
===ԲԱՐՁՐ ՍԱՐԵՐ===
 
<small>('''«Անուշ» օպերայից''')</small>
</poem>
 
Բարձըր սարե՜ր, ա՛յ սարե՜ր,
Ձեն եմ տալիս, վա՜յ սարեր,
Դուք էլ ինձ հետ ձեն տրվեք,
Իմ դարդերին թա՛յ սարեր։
 
Որս եմ՝ բութես ձեզ արած,
Ձեր ձորերին, ձեզ արած,
Կուզեմ կորչեմ անգյուման
Էս աշխարհից բեզարած։
 
Կորչեմ բեզար, դադարգյուն,
Քար-սարեսար, դադաբգյուն,
Մեռնեմ, պրծնեմ էս օրից,
Բալքի առնեմ դադար քուն։
 
Ա՜խ, կըմեռնեմ, համա նա
Վա՛յ թե հանկարծ իմանա,
Ես կազատվեմ էս ցավից,
Աչքը լալով նա մնա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հ. Թումանյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Տիգրանյանի'''</FONT>
 
===ԱՍՈՒՄ ԵՆ ՈՒՌԻՆ===
 
<small>('''«Անուշ» օպերայից''')</small>
<poem>
 
Ասում են՝ ուռին
Աղջիկ էր ինձ պես,
Մընում էր յարին,
Ու չեկավ նա տես։
 
Խեղճը դողալով
Անհույս կըռացավ,
Դարդից չորացավ,
Ուռենի դարձավ։
 
Ջըրերի վրա
Գըլուխը կախած
Դեռ դողում է նա
Ու լալիս կամաց։
 
Ու ամբողջ տարին
Մի միտք է անում,
Թե յարը յարին
Ո՜նց է մոռանում...
Ո՜նց է մոռանում։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հով. Թումանյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Տիգրանյանի'''</FONT>
 
===ԱՂՋԻ ԲԱԽՏԱՎՈՐ===
 
<small>('''«Անուշ» օպերայից''')</small>
<poem>
 
Աղջի, բախտավո՛ր,
Երնե՜կ քու սերին,
Քու սարի սովոր
Սև-սև աչքերին։
 
::Համբարձում, յայլա՛,
::Յայլա ջան, յայլա,
::Սեր-օրեր, յայլա,
::Յայլա՛ ջան, յայլա։
 
Մեռնեմ գարունքիդ,
Ծաղկած գարուն ես,
Սարի պես մեջքիդ
Կանգնած յար ունես։
 
::Համբարձում, յայլա՛,
::Յայլա ջան, յայլա,
::Սար-յարեր, յայլա,
::Յայլա՛ ջան, յայլա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հով. Թումանյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Տիգրանյանի'''</FONT>
 
===ԱՂՋԻ ԱՆԱՍՏՎԱԾ===
 
<small>('''«Անուշ» օպերայից''')</small>
<poem>
 
Աղջի, անաստված, նըստիր վրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս, խելքամաղ անում,
Աշուղ ես շինել, չեմ հանգստանում,
::Խաղեր կապելով,
::Չոլեր չափելով,
::Ոչխարըս անտեր,
::Ընկել եմ հանդեր։
 
Աման, է՛րեցիր սիրտըս քո սիրով,
Ոտըս կապեցիր թել-թել մազերով,
Էլ չեմ դիմանա, կըփախցնեմ զոռով,
::Ա՛յ սարի աղջիկ,
::Ա՛յ սիրուն, աղջիկ,
::Ա՛յ դու կարմրաթուշ,
::Թուխամազ Անուշ։
 
Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան,
Արին կըթափեմ ես գետի նման,
Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման,
::Ա՛յ սև աչքերով,
::Ա՛յ ծով աչքերով,
::Ունքերըդ կամար,
::Աղջիկ քեզ համար։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հով. Թումանյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Տիգրանյանի'''</FONT>
 
===ԱՄՊԻ ՏԱԿԻՑ===
 
<small>('''«Անուշ» օպերայից''')</small>
<poem>
 
Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում,
Էն ու՞մ յարն է նըստած լալի,
Հոնգուր-հոնգուր էն սարում։
 
— Ա՛յ պաղ ջրեր, զուլալ ջրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս, անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խմե՞ց էդ ջրից։
 
Յարաբ խմե՞ց, յարաբ հովցա՞վ
Վառված սիրտը իմ յարի,
Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի։
 
— Աղջի, քո յարն եկավ, անցավ,
Վառված, տարված քո սիրով,
Էրված ջիգյարն եկավ, անցավ,
Չհովացավ պաղ ջրով։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հով. Թումանյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Տիգրանյանի'''</FONT>
 
===ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ===
 
<small>('''«Անուշ» օպերայից''')</small>
<poem>
 
Սիրուն աղջիկ, ի՞նչ ես լալիս
Էդպես մենակ ու մոլոր,
Ի՞նչ ես լալիս ու ման գալիս
Էս ձորերում ամեն օր։
 
Թե լալիս ես, վարդ ես ուզում,
Մայիս կըգա, քիչ էլ կաց,
Թե լալիս ես, յարդ ես ուզում,
Ա՜խ, նա գնա՜ց, նա գնա՜ց։
 
Արտասվելով, լալով էդպես
Ետ չես դարձնի էլ գերիդ,
Ինչո՞ւ իզուր հանգցընում ես
Ջահել կըրակն աչքերիդ։
 
Նրա անբախտ շիրմի վրա
Պաղ ջուր ածա աղբյուրի,
Դուն էլ գնա՛, նոր սեր արա,
Էսպես է կարգն աշխարհի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հով. Թումանյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Տիգրանյանի'''</FONT>
 
===ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՅԱՅԼԱ===
 
<small>('''«Անուշ» օպերայից''')</small>
<poem>
 
Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով.
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան,
Վիճակ հանելու, աշխույժ երգերով։
 
::Համբարձում յայլա,
::Յայլա ջան, յայլա,
::Լավ օրեր, յայլա,
::Յայլա ջան, յայլա։
 
Երգ ու բույր խառնած,
Թև թևի տված,
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ։
 
::Համբարձում յայլա,
::Յայլա ջան, յայլա,
::Լավ օրեր, յայլա,
::Յայլա ջան, յայլա։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Հով. Թումանյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Տիգրանյանի'''</FONT>
 
===ԱՇՈՒՂԻ ԵՐԳԸ===
 
<small>('''«Ալմաստ» օպերայից''')</small>
<poem>
 
Ղուլ արեք երգչին հնչուն սազովն իր
::Շող պատկերը քո,
Շիրազի վարդի անմար նազովն է
::Շող պատկերը քո,
Զօր-գիշեր հոգի ու սիրտ մաշող է
::Շող պատկերը քո,
Ի՜նչ ալմաս ու լալ, երկնի մի շող է
::Շող պատկերը քո։
 
Տիրուհի, աշխարհ-արար հմայել ես,
::Վեհ ես, ով անպարտ,
Նաղաշի ճարտար գրչին վայել է
::Դեմքդ ծով հըպարտ,
Քեզ համար, իմ տեր, արև պահել է
::Թագն իր ակնազարդ.
Ամենին անհուր բոցով է
::Շող պատկերը քո։
 
Օ՜, նայի՛ր, արքան հըզոր ընդմիշտ է
::Քեզ դարձել գերի,
Շահ լինի, թե սովահար դերվիշ մի,
::Ղուլ է հետքերիդ.
Ա՜խ, կարող ես արևել դու վիշտը
::Հուր քո աչքերից,
Երկնաշող ուժով խավար մաշող է
::Շող պատկերը քո։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Ա. Սպենդիարովի'''</FONT>
 
===ՀԱՄԵՍՏ ԱՂՋԻԿ===
<poem>
 
Համեստ աղջիկ, ինձ մի՛ տանջիր չարաչար,
::Չարաչար է սիրուն ջան, չարաչար։
 
Հոգիս հոգուդ մատաղ լինի ամեն ժամ,
::Ամեն ժամ, սիրուն ջանք, ամեն ժամ։
 
Մենք հարազատ, մեր մեջ չկա խտրություն,
::Խտրություն, սիրուն ջան, խտրություն։
 
Նազլո՛ւ, նազլո՛ւ, մի, գըցիր սարեսար,
::Սարեսար, սիրուն ջան, սարեսար։
 
Մատաղ կյանքումս քեզ եմ սիրել, աննման,
::Աննման, սիրուն ջան, աննման։
 
Գիշեր-ցերեկ դադար չունեմ քեզ համար։
::Քեզ համար, սիրուն ջան, քեզ համար։
</poem>
 
Խոսք և եղանակ՝ անհայտ հեղինակների
 
===ՁՄԵՌՆ ԱՆՑԱՎ, ԳԱՐՈՒՆՆ Է ԱՐԴ===
 
<small>('''«Կարինե» օպերետայից''')</small>
<poem>
 
Ձըմեռն անցավ, գարունն է արդ,
Բըլբուլի դեմ բացվում է վարդ,
Լեռներ, դաշտեր գորգով ծածկված,
Կենդանության արին նոր զարդ։
 
::Շող լուսնյակին
::Կույսն ու ծաղիկ
::Միմյանց գգվին
::Սիրատարփիկ։
 
Ա՜խ, փափկասո՛ւն մանկիկ զեփյուռ,
Անուշ հոտով ծաղկանց սփյուռ,
Աղբերց վըրայեն լուսակարկաչ
Ի՜նչպես թըռչին կուսին առաջ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Տ. Չուխաջյանի'''</FONT>
 
===ԱՂԱՍՈՒ ԵՐԳԸ===
 
<small>('''«Վերք Հայաստանից»''')</small>
<poem>
 
Սար ու ձոր ընկած, մեկ չոր թըփի տակին,
Գետին նայելով մնացել եմ նըստած,
Ձեռըս ծոցումըս, գըլուխըս լեռ քարին,
Տըխուր լալիս եմ՝ օրըս խավարած։
 
Ամպերն առաջիս, սարերն հետևիս,
Քեզ մըտիկ տալով, ա՜յ իմ ջան Մասիս,
Աղի արցունքով էրված, խորոված
Երեսիդ նայեմ, մընամ քարացած։
 
Ծընողք, ազգականք հեռու ինձանից,
Լուսնին նայելով, ձեր սերըն հիշելով,
Յարաբ ե՞րբ կըլինի, որ ես ձեզանից
Իմ կարոտըս առնեմ, ձեզ «ջան» ասելով։
 
Նազլո՛ւ, իմ Նազլու, անուշ իմ Նազլու,
Աղասին քեզ տա իր վերջին բարով։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Խ. Աբովյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. և մշակում՝ '''Մ. Աղայանի'''</FONT>
 
===ՅԱՅԼԻ===
 
<small>('''«Սաֆա» օպերայից''')</small>
<poem>
 
Վըզիս հուլունք կըշարեմ,
Հե՜յ աման,, ա՛յ յայլի,
Յարիս խալչա կըկարեմ,
Ջանըմ աման, ա՛յ յայլի։
Հե՜յ,
Չըլնի ինձնից նեղանաս,
Խաս թելերով կըկարեմ,
Հե՜յ աման, ա՜յ յայլի,
Ջանըմ աման, ա՛յ յայլի։
 
Խունջիկ մունջիկ կաքավ ես,
Հե՜յ աման, ա՛յ յայլի,
Դու մեր սարի մարալ ես,
Ջանըմ աման, ա՛յ յայլի։
Հե՜յ,
Լեզուդ շիրին Նիրվանի,
Տես՝ խոստումըդ կատարի,
Հե՜յ աման, ա՛յ յայլի,
Ջանը՛մ աման, ա՛յ յայլի։
 
Ձեն ձենի տուր, ա՛յ ախպեր,
Հե՜յ աման, ա՛յ յայլի,
Կըռնիդ ուժ տուր, ա՛յ վարպետ,
Ջանըմ աման, ա՛յ յայլի։
Հե՜յ,
Որ Մեյսարին՝ մեզի տա
Խաս, խալիչա ու կարպետ,
Հե՜յ աման, ա՛յ յայլի,
Ջանըմ աման, ա՛յ յայլի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք և երաժշտ.՝ '''Ա. Մայիլյանի'''</FONT>
 
===ԱԶԱՏՆ ԱՍՏՎԱԾ===
<poem>
 
Ազատն աստված այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փըչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքըս պարզեցի՛
Եվ իմ անզոր թևերով
Ազատություն գըրկեցի։
 
Մինչ գիշերը անհանգիստ,
Օրորոցում կապկապած,
Լալիս էի անդադար,
Մորըս քունը խանգարած,
Խընդրում էի նորանից
Բազուկներիս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։
 
Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծընողքըս իմ ձայնից
Խընդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքըն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն դուրս թըռավ
 
Եմ մանկական բերանից։
«Ազատությո՞ւն — ինձ կըրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գըրվել այս օրից։
Ո՜հ, փըշոտ է ճանապարհըդ,
Քեզ շատ փորձանք կըսպասե,
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։
 
— Ազատությո՜ւն,— գոչեցի,—
Թող որոտա իմ գըլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դընե թըշնամին,
Ես մինչ ի՛ մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն
Պիտի գոռամ, պիտ կըրկնեմ
Անդադար՝ ազատությո՜ւն։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Մ. Նալբանդյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Երաժշտ.՝ '''Կարա-Մուրզայի,'''</FONT>
:::::::::::<FONT SIZE="-1">'''Հ. Սինանյանի'''</FONT>
 
===ԾԻԾԵՌՆԱԿ===
<poem>
 
Ծիծեռնա՛կ, ծիծեռնա՛կ,
Դու գարնան սիրուն թռչնակ.
Դեպի ո՞ւր, ինձ ասա,
Թըռչում ես այդպես արագ։
 
Ա՜խ՛ թըռի՛ր, ծիծեռնակ,
Ծընած տեղս՝ Աշտարակ,
Անդ շինիր քո բույնը
Հայրենի կըտուրի տակ։
 
Անդ հեռու ալևոր
Հայր ունիմ սգավոր,
Որ միակ յուր որդուն
Սասում է օրեոր։
 
Երբ տեսնես դու նորան,
Ինձնից շատ բարև արա
Ասա՝ թող նըստի, լա
Յուր անբախտ որդու վըրա։
 
Դու պատմե, թե ինչպես
Աստ անտեր ու խեղճ եմ ես,
Միշտ լալով, ողբալով
Կյանքս մաշվել, եղել է կես։
 
Ինձ համար ցերեկը
Մութ է շրջում արեգը,
Գիշերը թաց աչքիս
Քունը մոտ չի գալիս։
 
Ասի՛ր, որ չբացված՝
Թոռմեցա միայնացած,
Ես ծաղիկ գեղեցիկ,
Հայրենի հողից զրկված։
 
Դե՛հ, սիրո՛ւն ծիծեոնակ,
Հեռացի՛ր, թըռի՛ր արագ
Դեպի հայոց աշխարհը,
Ծընած տեղըս՝ Աշտարակ։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Գ. Դոդոխյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Ձայնագր. և մշակում՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ԿՌՈՒՆԿ===
<poem>
 
Կռունկ, աստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս.
Մի՛ վազեր, երամիդ շուտով կըհասնիս.
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս։
 
Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս,
Քանի որ ա՜խ կանեմ, կու քաղվի հոգիս,
Կռունկ, պահ մի կացի՛ր, ձայնիկդ ի՛ հոգիս,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս։
 
Քեզ բան հարցանողին չես տանիր տալապ.
Ձայնիկդ անուշ կուգա քան զջրի տոլապ,
Կռունկ, Պաղտատ իջնուս կամ թե ի՛ Հալապ,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս։
 
Սրտերնիս կամեցավ, ելանք, գընացինք,
Այս սուտ աստնվորիս բաներն իմացանք,
Աղուհացկեր մարդկանց կարոտ մնացինք,
Կռունկ, մեր աշխարհեն խապրիկ մի չունի՞ս։
 
Աշունն է մոտեցեր, գնալու ես թետպիր,
Երամ ես ժողվեր հազարներ ու բույր,
Ինձ պատասխան չտվիր, ելար, գնացիր,
Կռունկ, մեր աշխարհեն գընա, հեռացի՛ր։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Կոմիտասի'''</FONT>
 
===ՀԱՅՈՑ ԱՂՋԻԿՆԵՐ===
<poem>
 
Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մատաղ,
Երբ միտս եք գալիս, ասում եմ ես ա՜խ,
Հալվում եմ, հալվում օտարության մեջ,
Ա՜խ, սիրտըս խորվում, ցավիս չըկա վերջ։
 
Երբ կարմիր գինին բաժակումս ածած,
Սեղանիս վրա առաջըս է դըրած,
Աչքըս ակամա վըրան եմ գցում,
Ձեր սիրուն պատկերն եմ մեջը տեսնում։
 
Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մեռնեմ,
Ձեր սիրուն աչերն էլ ե՞րբ կըտեսնեմ,
Էն սև-սև աչերն՝ սև ունքով պատած,
Կարծեմ երկնային ղալամով քաշած։
 
Հայոց աղջիկներ, ի՞նչ անուն տամ ձեզ,
Թե հրեշտակ ասեմ, հրեշտակ չեմ տեսել,
Թե մարդ անվանեմ, բեդամաղ կանեմ,
Ուրեմն ի՞նչ ասեմ, մոլորված եմ ես։
 
Ձեր սերն է միայն սըրտումըս պահած,
Ձեր սիրով միայն եմ ես կենդանի,
Ձեր սերը միայն էս կյանքս մաշված
Օտարության մեջ դեռ կըպահպանի։
</poem>
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Գ. Միրիմանյանի'''</FONT>
::::::::<FONT SIZE="-1">Մշակում՝ '''Մ. Մազմանյանի'''</FONT>
 
===ՄԱՅՐ ԱՐԱՔՍԻ===
<poem>
 
Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գընում եմ,
Հին-հին դարուց հիշատակ
Այլաց մեջը պըտրում եմ։
 
Բայց նոքա միշտ հեղհեղուկ,
Պըղտոր ջըրով եզերքին
Դարիվ-դարիվ խըփելով,
Փախչում էին լալագին։
 
— Արաքս, ինչո՞ւ ձկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չըհասած
Սըգավո՞ր ես ինձ նըման։
 
Ի՞նչու արցունք ցայտում են
Քոլ սեգ, հըպարտ աչերից,
Ինչո՞ւ արագ փախչում ես
Այդ հարազատ ափերից։
 
Մի՛ պըղտորի հատակըդ,
Հանդարտ հոսե խայտալով,
Մանկությունը քո կարճ է,
Շուտ կհասնես դեպի ծով։
 
Վարդի թըփեր թո՛ղ բըսնին
Քու հյուրընկալ ափի մոտ,
Սոխակները նոցա մեջ
Երգեն մինչև առավոտ։
 
::::::::<FONT SIZE="-1">Խոսք՝ '''Ռ. Պատկանյանի'''</FONT>
Վստահելի
1396
edits