Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 100 բայտ, 15:26, 8 Դեկտեմբերի 2018
— Ի՞նչ գիտես այդ հեծյալների մասին Արագո՛րն,— հարցրեց նա: — Գուցե այստեղ նստած սպասում ենք մահվա՞ն:
— Ռոհանում լինել ինձ բախտ վիճակվել է,— պատասխանեց Արագորնը: — Քմահաճ ու հպարտ ժողովուրդ են, բայց մեծահոգի են ու մեծ սիրտ ունեն: Խիզախ են, բայց դաժան չեն, այնքան էլ կրթված չեն, բայց սուր միտք ունեն: Գրքեր չեն գրում, բայց երգեր ունեն՝ հինավուրց, ինչպես այն ժամանակները, երբ Խավարի Վարագույրը դեռ չէր տարածվել Միջերկրում: Բայց ես չգիտեմ, թե ինչ է այստեղ կատարվել վերջին ժամանակներս և ինչ ընտրություն են կատարել ՌոհիրիմերըՌոհիրիմները: Հյուսիսից Սարումանն է նրանց գայթակղում, արևելքից Սաուրոնն է սպառնում... Ռոհանցիները Գոնդորի հետ հնուց ի վեր բարեկամություն են անում, թեև արյունակից չեն միմյանց: Հին ու մոռացված ժամանակներում ռոհանցիներին այս կողմերն է բերել Էորլ երիտասարդը (Ռոհիրիմների առաջնորդը և Ռոհանի առաջին թագավորը): Նրանք հյուսիսից են, և արյունակցական կապերով, երևի, ավելի մոտ են Բարդ Նետաձիգի ցեղին՝ Երկար Լճի, Դեյլի բնակիչներին, և Բեորնի մարդկանց ցեղին, որոնք բնակվում են Խլուտում: Նրանց մեջ էլ են շատ հանդիպում բարձրահասակ ու շիկահեր մարդիկ և տեսքով շատ նման են ռոհանցիներին: Ամեն դեպքում ռոհանցիներն օրքերին չեն խղճում:
— Բայց Գենդալֆն ասում էր, որ ռոհանցիները Մորդորին տուրք են վճարում,— հիշեց Գիմլին:
— Կփորձեմ ձեզ համար թարգմանել այն,— ասաց Արագորնը:
 
<poem>
 
Որտե՞ղ են այժմ նժույգն ու հեծյալը,
Չեմ լսում ձայնը եղջերափողի,
Արագորնը դժկամությամբ արձակեց գոտին և թուրը դրեց պատի տակ:
— Ես այն թողնում եմ այստեղ,— ասաց նա,— սակայն արգելում եմ դիպչել նրան և՛ քեզ, և՛ ուրիշներին: Թուրը, որ պահպանում է այս էլֆական պատյանը, կոտրվել էր, բայց կռվել է կրկին: Այն առաջին անգամ կռել Է է Թելչարը դեռևս նախասկզբնական ժամանակներում: Մահը կհասնի նրան, ով կդիպչի սրան: Քանզի Էլենդիլի թուրը կարող են կրել միայն նրա անմիջական ժառանգները:
— Դուք ասես անցած-գնացած օրերի հին երգի թևերով եկած լինեք,— մի քայլ հետ գնալով մրթմրթաց կատարելապես զարմացած դռնապանը: — Կանենք այնպես, ինչպես դուք եք կարգադրում, Պարո՛ն:
Գիմլին մի քայլ առաջ գնաց, բայց Գենդալֆի ձեռքն իջավ նրա ուսին, և նա կանգ առավ:
 
<poem>
 
Դուիմորդենում, Լորիենում
Հազվադեպ է օտարը լինում:
Թեոդենը դանդաղ մեկնեց ձեռքը և սեղմեց թրի բռնակը: Բոլորին թվաց, թե ծերունական չորացած ձեռքն աչքի առաջ լցվում է ուժով ու եռանդով: Հանկարծակի Թեոդենը բարձրացրեց շողշողացող թուրը և, սուլոցով ճեղքելով օդը, մի քանի շրջան գծեց գլխավերևում: Այնուհետև բարձր ձայնով մարտի կոչեց իր ռազմիկներին իր հարազատ լեզվով:
 
<poem>
 
Դե ոտքի՛ ելեք, շու՛տ արեք, Թեոդենի հեծյալներ,
Խավա՛րն է թանձրանում արևելքում,
— Բայց չի կարելի առանց առաջնորդի թողնել ժողովրդին,— ասաց Գենդալֆը: — Ո՞վ պետք է կառավարի նրանց քո բացակայության ընթացքում:
— Ես կմտածեմ այդ մասին,պատասխանեց Թեոդենը: — Իմիջայլոց, ահա և իմ խորհդատուն:
Դռների մեջ հայտնվեց Համան, իսկ նրա հետևից, երկու ռազմիկների ուղեկցությամբ, Գրիմա Օձալեզուն: Նրա դեմքը մեռելային գունատ էր. արևի տակ հայտնվելով՝ աչքերը թարթում էր կույրի պես: Մոտենալով՝ Համան ծնկի իջավ և Թեոդենին մեկնեց ոսկեզօծ պատյանով ու կանաչ քարերով զարդարված երկար թուրը:
Երբ բոլորը խմեցին գինու գավաթից, Թեոդենը վեր կացավ և ուղղվեց դեպի ելքը: Դռների մոտ արդեն հավաքվել ու նրան էին սպասում ազդարարները, ռոհանյան իշխաններն ու զորավարները, ովքեր ապրում էին Էդորասում ու մոտակա բնակավայրերում:
— Լսեցե՛ք ինձ, Էորլի՛ որդիներ,— դիմեց նա հավաքվածներին: — Ես ուղևորվում եմ արշավի, և, հնարավոր է, որ այն վերջինը լինի իմ կյանքում: Ես Ժառանգորդ ժառանգորդ չունեմ, իմ միակ որդի Թեոդրեդը զոհվել է մարտում: Այս պահից սկսած իմ ժառանգորդն եմ հայտարարում Էոմերին՝ քրոջս որդուն: Բայց եթե այնպես ստացվի, որ Էոմերը չվերադառնա, ինքներդ թագավոր կընտրեք ձեզ համար: Սակայն հարկավոր է մինչև մեր վերադարձը Էդորասի կառավարիչ նշանակել ինչ-որ մեկին: Ձեզանից ո՞վ կմնա այստեղ՝ հսկելու քաղաքը:
Ոչ ոք ձայն չհանեց:
Եվ այդպես խոսելով՝ նա նայեց Արագորնին:
— Թագավորը կվերադառնա,— ասաց Արագորնը,— մի՛ վախեցիր: Ճակատագրական պատերազմը մեզ սպասվում Է է արևելքում, ոչ թե արևմուտքում:
Թեոդենը ոտքի կանգնեց ու Գենդալֆի հետ իջավ աստիճաններով: Մյուսները հետևեցին նրանց: Դարպասի մոտ Արագորնը վերջին անգամ շրջվեց: Ապարանքի մոտ, ամենավերին աստիճանին, միայնակ կանգնած էր Էովինը՝ հենված թրին և ձեռքը դրած թրի բռնակին: Շողշողուն զրահներով ու սաղավարտով նա արծաթե արձան էր հիշեցնում:
— Եթե արևմտյան քամին մարմնեղեն լիներ, ապա այս նժույգին նման կլիներ,— հիացած ասաց Էոմերը, երբ Լուսաչը մոտեցավ տիրոջը և գլուխը դրեց նրա ուսին:
— Երևում է նվերն արդեն վաղուց քեզ է պատկանում,— ժպիտը մորուքի մեջ թաքցնելով ասաց Թեոդենը: — Լսեցե՛ք բոլորդ: Այսուհետև իմ բարեկամ Գենդալֆ Մոխրագույն Թիկնոցին՝ իմաստուններից ամենաիմաստունին, հայտարարում եմ Ռոհանի պատվարժան հյուր և Էորլինգների առաջնորդ: Այդպես կլինի, քանի դեռ էորլի Էորլի որդիներն իշխում են Ռոհանում: Եվ որպես պարգև՝ թագավորը նվիրում է նրան Լուսաչին, ամենաազնվազարմ նշույգին:
— Շնորհակալ եմ քեզ, թագավո՛ր Թեոդեն,— արձագանքեց Գենդալֆը:
Ապարանքի մուտքի մոտ կանգնած Էովինը դեռ երկար ժամանակ հետևում էր նիզակների ծայրերից անդրադարձող ոսկեգույն ցոլքերին:
 
==== Գլուխ յոթերորդ. Հելմյան Իջվածք ====
Այդ ընթացքում վերադարձավ Գենդալֆը, որը առաջ էր գնացել ու նայում էր Իզենգարդի կողմը՝ երբեմն շրջվելով ու նայելով մայրամուտին:
— Առաջնորդի՛ր զորքիդ Հելմյան Իջվածք, Թեոդե՛ն,— ասաց նա: — Չմոտենաս գետանցումին և երկար չմնաս հարթավայրում: Ես պետք է կարճ ժամանակով լքեմ քեզ: Լուսաչը հուսախաբ չի անի, ինձ շտապ գործեր են սպասում: — Նա շրջվեց դեպի Արագորնն ու էոմերըԷոմերը: — Պահպանե՛ք թագավորին: Կհանդիպենք Հորնբուրգի դարպասի մոտ: Առա՜յժմ:
Նա ինչ-որ բան շշնջաց Լուսաչի ականջին, և նժույգը սլացավ, ինչպես աղեղից բաց թողնված նետ. առկայծեց արծաթե ցոլքը, փչեց քամին, և նա անհետացավ տեսողությունից: Թագավորի նժույգը՝ Սպիտակաբաշը, ծառս եղավ ու խռպոտ խրխնջաց՝ պատրաստ հետևելու Լուսաչին, բայց Լուսաչի հետևից էլ ով կհասներ, բացի արագաթև թռչունից:
— Սպասիր, գուցե և վերադառնա,— փնթփնթաց թիկնապահը:
Լքելով գետանցում տանող ճանապարհը՝ զորքը շրջվեց ու արշավեց հարավ: Սկսվեց գիշերը, սակայն ռոհանցիները կանգ չառան: Լեռները մոտենում էին: Թրայհիրնի եռաժանին թաղվել էր խավարի մեջ, և միայն երկինքն էր աղոտ լուսավորված գագաթների հետևում: Առջևում՝ Վեսթֆոլդյան hովտի հովտի մյուս ծայրում, լայնարձակ կանաչ մարգագետինը խորանալով լեռների մեջ, լայն իջվածքի էր վերածվում ու վերջանում նեղ կիրճով: Տեղի բնակիչներն այդ վայրն անվանում էին Հելմյան Իջվածք՝ ի պատիվ հնագույն դյուցազնի, որը մի ժամանակ այդտեղ թշնամիներից ապաստան էր գտել: Նեղ, խորը կիրճը բարձրանում էր վեր՝ խրվելով Թրայհիրնի լանջը և վերջանում հզոր, քարքարոտ ժայռերի պատով, որի ծերպերում բույն էին դրել ագռավները: Կիրճի բերանին՝ Հելմյան ամրոցի մուտքի մոտ, մի ժայռ էր բարձրանում, որը քարե հնագույն պարսպով միանում էր լեռնաշղթային: Ժայռի գլխին հզոր աշտարակ էր կառուցված՝ շրջապատված անառիկ պատերով: Պատմում էին, որ այդ բերդը հին ժամանակներում առասպելական հսկաների օգնությամբ կառուցել են անդրծովյան դյուցազունները: Ամրոցը կոչվում էր Հորնբուրգ կամ Եղջերաբերդ, քանզի բավական էր կիրճում փչեր եղջերափողը, և արձագանքը հարյուրապատիկ անգամ թնդում էր կիրճով մեկ ու թվում էր, թե հիմա լեռնային քարանձավներից դուրս կսլանա հնագույն ժամանակների մոռացված զորքը: Կիրճի մուտքը փակում էր Եղջերաբերդից սկսվող և դեպի հարավ ձգվող պարիսպը, որը նույնպես միանում էր լեռնաշղթային: Պարսպի միջով քարե խողովակ էր գցված, որի միջով հովիտ էր հոսում Հելմյան գետակը և, բաժանելով կանաչ մարգագետինը երկու մասի, վազում էր դեպի Հելմյան հողապատնեշը, իսկ այնտեղից իջնում էր ներքև՝ Վեսթֆոլդյան հովիտ:
Հենց այս ապաստարանում էին թաքնվել Վեսթֆոլդի՝ ռոհանի սահմանամերձ գավառի, տիրակալ Էրքենբրանդի վերջին ռազմիկները: Երբ փոթորկաբեր ամպերն սկսեցին մոտենալ, այդ փորձառու ռազմիկը թարմացրեց ամրոցի պատերը, և Հորնբուրգը կրկին հզոր ու անառիկ բերդ դարձավ:
Զորքն անցավ հողապատնեշը և կանգ առավ գետակի կողքին՝ հարթ լանջի վրա: Ի ուրախություն բոլորի, պարզվեց, որ Էրքենբրանդը դարպասը պաշտպանելու համար բավականաչափ ռազմիկներ է թողել կիրճում, և բացի այդ, հարթավայրում ցրված հեծյալներից շատերը հասցրել են նահաջել բերդ:
— Հորնբուրգում, թերևս, հազարից ավելի զենքին տիրապետող հետյոտն հետիոտն ռազմիկներ կգտնվեն,— զեկուցեց Հողապատնեշը պահպանող ջոկատի հրամանատար ծեր Գամլինգը: — Բայց մեծամասնությունը՝ ինչպես ես, արդեն շատ ձմեռներ են տեսել, իսկ մյուսների՝ ինչպես իմ թոռան, շրթունքների վրայի կաթը դեռ չի չորացել: Ի՞նչ է պատահել Էրքենբրանդին: Երեկ մեզ լուրեր հասան, որ նա Վեսթֆոլդի լավագույն հեծյալների ջոկատի հետ նահանջում է Հելմյան Իջվածք, բայց նա այդպես էլ չհայտնվեց:
— Վախենում եմ նա այլևս չի հայտնվի,— գլուխն օրօրեց Էոմերը: — Հետախույզները նրան չեն տեսել, իսկ թշնամու զորքը լցրել է ամբողջ հովիտը:
Այնտեղ, որտեղ երեկ կանաչ ալիքների պես տարածվում էին բլուրները, սևին էր տալիս խիտ անտառը: Հսկա ծառերը, մերկ ու լուռ, սպիտակավուն սաղարթներով, ճյուղերը միմյանց հյուսած և արմատները կանաչ խոտերի մեջ տարածած, շարք առ շարք անշարժ կանգնած էին: Ծառերի տակ թագավորում էր խավարը: Այդ անանուն անտառի եզրից մինչև հողապատնեշ կլիներ ընդամենը մի երեք հարյուր սաժեն, որտեղ էլ կուտակվել էր Սարումանի վիթխարի զորքը: Իզենգարդցիները հայտնվել էին երկու կրակի միջև. մի կողմից ահեղ թագավորն էր, մյուս կողմից ահարկու անտառը: Հելմյան ամրոցից մինչև հողապատնեշ ամբողջ տարածքը դատարկվել էր, բայց հողապատնեշից ներքև՝ թվում էր, թե սև ճանճերի հսկայական պարս է բզզում ու գալարվում այս ու այն կողմ: Զուր էին օրքերը ջանք թափում մագլցել կիրճը շրջապատող լանջերին. արևելյան լեռները չափազանց կտրուկ էին, իսկ արևմուտքից մոտենում էր անխուսափելի մահը:
Հանկարծակի բլրի կատարին, ասես մի աստղ ծագող արևի շողերի ներքո, երևաց փայլատակող սպիտակ հագուստով հեծյալը: Հնչեցին եղջերափողերը: Սպիտակ ձիավորի հետևում բուսնեցին հազարից ավելի հետյոտն հետիոտն ռազմիկներ, և այդ հազարանոց զորքը մերկացրած սրերով գահավիժեց լանջն ի վար: Զորքի առջևից սլանում էր բարձրահասակ, ատլետիկ կազմվածքով, կարմիր վահանը ձեռքին զորեղ մի դյուցազն:
— Էրքենբրա՛նդ,— միաձայն գոռացին ռոհանցիները,— Էրքենբրա՛նդ:
Իզենգարդի հրոսակները ոռնալով ու բղավելով գալարվում էին երկու կրակի արանքում: Աշտարակից կրկին հնչեց եղջերափողի ձայնը, և թագավորի հեծելազորն անցնելով հողապատնեշի անցումը, քառատրոփ արշավով սլացավ հարձակման: Բլուրների լանջերից հեղեղի պես ցած էին գահավիժում Վեսթֆոլդի տիրակալ Էրքենբրանդի ռազմիկները, իսկ առջևից, ինչպես թեթևոտն եղնիկը, սմբակներով հազիվ դիպչելով գետնին, լանջի վրայով թռչում էր Լուսաչը: Սպիտակ Ձիավորի ահեղ տեսքից թշնամիները վերջնականապես խելագարվեցին: Լեռնեցիները գլուխները կորցրած բերանքսիվայր փռվեցին գետնին, օրքերը բղավելով ցած գցեցին նիզակներն ու դաշույնները և իրար գլուխ ջարդելով փախուստի դիմեցին: Անհամար զորքը աչքի առաջ ցրվում էր, ինչպես քամուց քշվող սև ծխի ամպը: Սարսափից խելագարված օրքերը փրկություն որոնելով թաքնվեցին ծառերի տակ՝ մթին անտառի մռայլ խավարում, բայց այնտեղից դուրս գալ նրանցից ոչ մեկին այլևս չհաջողվեց:
 
==== Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ ====
— Այդ դեպքում, եթե ոչ քո, ապա ու՞մ կախարդանքն է դա,— հարցրեց Թեոդենը: — Հաստատ ոչ Սարումանինը... Մի՞թե գործին ինչ-որ երրորդ հրաշագործ կա խառնված, որի մասին մենք ոչինչ չգիտենք:
— Կախարդանքն այստեղ կապ չունի,— ասաց Գենդալֆը: — Ոտքի է ելել ավելի հինավուրց ու զորեղ մի ուժ, որը հայտնվել է Միջերկրում ավելի վաղ, քան հնչել են էլֆերի առաջին երգերը, և երկաթին է հարվածել առաջին մուրճը: <poem>
Երբ դեռ երկաթը չէր հայտնաբերվել,
 
Եվ կացինը ծառ չէր կտրել,
 
Երբ դեռ երիտասարդ լեռներ էին
 
Լուսնի լույսի տակ,
 
Երբ մատանիները դեռ չէին կռվել,
 
Եվ չարը դեռ չէր ծնվել,
 
Թափառում էին նրանք անտառում
 
Ծառերի սաղարթների տակ:
</poem>
— Եվ ո՞րն է քո հանելուկի պատասխանը,— հարցրեց Թեոդենը:
Արևն արդեն մտնում էր կիրճի արևմտյան լեռնագագաթների հետևը, երբ վերջապես Թեոդենը Գենդալֆի և մյուսների հետ ճանապարհ ընկավ: Նրանց ճանապարհելու էին եկել ռոհանի հեծյալները, վեսթֆոլդցիները, ծերերն ու երիտասարդները, կանայք և երեխաները, թե՛ ճակատամարտի մասնակիցները, թե՛ քարանձավներում թաքնվածնները: Բոլորը հնչեղ, բարձր ձայնով երգեցին հաղթանակի հիմնը և լռեցին՝ սարսափով նայելով խորհրդավոր ծառերին:
Ջոկատը մոտեցավ անտառի եզրին և կանգ առավ: Ո՛չ մարդիկ, ո՛չ էլ ձիերը չէին համարձակվում մտնել անտառ: Նրանց առջև փռված էր մշուշի մեջ թաված թաղված ծառերի ահարկու մոխրագույն պատը, որոնց երկար ճյուղերը տարածվել էին ինչ-որ մեկին ճանկելու պատրաստ ձեռքերի պես: Արմատները նման էին ինչ-որ անհայտ հրեշի շոշափուկների, իսկ դրանց տակ սև անցքեր էին երևում: Սակայն Գենդալֆն առանց տատանվելու շարժվեց առաջ, և մյուսները հետևեցին նրան: Այնտեղ, որտեղ Հորնբուրգ տանող ճանապարհը սուզվում էր անտառ, ծառերի շարքն այնքան էլ խիտ չէր, և ճյուղերի արանքից լույս էր թափանցում: Շուտով հեծյալները զարմանքով հայտնաբերեցին, որ ճանապարհը շարունակում է առաջ գնալ, իսկ նրա կողքով առաջվա պես հոսում է Հելմյան գետակը: Գլխավերևում երկնքի նեղ շերտ էր երևում՝ լցված ոսկեգույն լույսով, բայց, ճանապարհի եզրից այն կողմ, ծառերը թաղվում էին մթության մեջ, որը մի քանի քայլ այն կողմ գնալով խտանում և վերածվում էր անթափանց խավարի, որտեղ ինչ-որ բան էր ճռռում, տնքում ու տրտնջում: Հեռվից խուլ ճիչեր էին լսվում, անխոս հեծեծանք և անհասկանալի ձայներ... Բայց ո՛չ օրքեր, ո՛չ էլ այլ արարածներ ճանապարհին չհանդիպեցին:
Լեգոլասն ու Գիմլին ընթանում էին միասին՝ աշխատելով Գենդալֆից հետ չմնալ, որովհետև թզուկը վախենում էր անտառից:
— Այստեղ տոթ է,— Գենդալֆին ասաց Լեգոլասը: — Ես մաշկով զգում եմ, թե ինչքան մեծ է այս անտառի զայրույթը: Զգու՞մ ես ինչպես է օդը տատանվում:
— Զգում եմ,պատասխանեց հրաշագործը:
— Իսկ ի՞նչ պատահեց այդ չարաբաստիկ օրքերին,— հարցրեց Լեգոլասը:
— Սխալվում ես, ոչ բոլորին համատարած,— առարկեց Լեգոլասը: — Նրանք ատում են միայն օրքերին: Բան այն է, որ ծառերն այս կողմերից չեն: Իմ կարծիքով նրանք Ֆենգորնի խորքերից են եկել և էլֆերի ու մարդկանց մասին շատ քիչ բան գիտեն: Այո, Գիմլի, ահա թե որտեղից են նրանք. ինձ այդպես է թվում:
— Դե հա, Ֆենգորնը Միջերկրի բոլոր անտառներից ամենավտանգավորն է,— փնթփնթաց Գիմլին: — Ճիշտ է, նրանք մեզ շատ են օգնել, և ես, կարծես թե, պետք է երախտապարտ լինեմ նրանց, բայց սիրել նրանց... Չէ, ազատեք: Հիացիր նրանցով ինչքան ուզում ես, բայց ես այս կողմերում շատ ավելի մեծ հրաշալիքի եմ հանդիպել: Բոլոր ժամանակների ծառերն ու անտառները կտայի դրանց համար: Մինչև հիմա հիացմունքս չի անցնում: Մարդիկ տարօրինակ արարածներ են, Լեգոլա՛ս: Ամբողջ հյուսիսում նման հրաշալիք գոյություն չունի, և դրանք պատկանւմ պատկանում են մարդկանց: Իսկ ի՞նչպես են նրանք անվանում դրանց. «Քարանձավնե՜ր»: Քարանձավներ, որոնք պատերազմի օրերին որպես ապաստարան են ծառայում, իսկ խաղաղ օրերին հացահատիկի շտեմարան: Թանկագին Լեգոլաս, արդյոք գիտե՞ս, թե ինչ լայնարձակ, հիասքանչ սրահներ են թաքնված Հելմյան Իջվածքը շրջապատող լեռների ընդերքում: Եթե թզուկները դրանց մասին իմանային՝ անվերջանալի շարքերով կհոսեին այստեղ՝ տեսնելու այդ քարանձավները. այո՛, այո՛, և մուտքի համար կվճարեին մաքուր ոսկով:
— Իսկ ես ոսկի չեմ խնայի դուրս գալու համար, եթե պատահաբար այնտեղ ընկնեմ,— հայտարարեց Լեգոլասը:
Մյուսները, նրա գոռոցից անհանգստացած, կանգ առան և նույնպես շրջվեցին: Լեգոլասն արդեն ուզում էր հետ սլանալ, բայց Գիմլին թույլ չտվեց:
— Կանգնի՛ր,ճչաց նա,— եթե դու խելագարվել ես, դա քո գործն է, բայց սկզբում թույլ տուր իջնեմ, ես ոչ մի աչքեր տեսնելու ցանկություն չունե՛մ:
— Մի շտապի՛ր, Լեգոլաս,— էլֆին հանգստացրեց Գենդալֆը: — Հիմա դրա ժամանակը չէ, դեռ կհասցնես տեսնել այդ անտառը:
— Այս գործում էլ է չէ՞ քո մատը խառը, թանկագին Գենդալֆ,— հարցրեց Թեոդենը: — Շատ բան ես հասցրել անել երեկ երեկոյան և գիշերը:
— Շնորհակալություն Լուսաչին և էլի ինչ-որ մեկին,— պատասխանեց Գենդալֆը: — Ես սլանում էի մեծ արագությամբ և շատ վայրերում հասցրեցի լինել: Քանի դեռ դամբանաբլուրը չի կորել տեսադաշտից, ուզում եմ ձեզ սփոփել. շատ ռազմիկներ են զոհվել գետանցումի մարտի ժամանակ, սակայն խոսակցությունները չափազանցացրել են զոհվածների քանակը: Մեծամասնությունը ցրվել է հարթավայրով մեկ: Ես հավաքել եմ բոլորին, ում կարողացա գտնել: Նրանց մի մասին, Վեսթֆոլդցի Գրիմբոլդի հրամանատարության ներքո, ուղարկեցի Էրքենբրանդին օգնության, իսկ մյուս մասին հանձնարարեցի հուղարկավորել զոհվածներին: Եվ երբ նրանք ավարտեցին հուղարկավորությունը, ուղարկեցի նրանց զորավար Էլֆհելմի մոտ: նրանք Նրանք հիմա շտապում են Էդորաս: Սարումանը, ինչքանով, որ ինձ հայտնի է, ձեր դեմ է հանել իր ողջ ուժերը: Եվ այնուամենայնիվ, ես վախենում էի, որ գալդարձյակներին հեծած օրքերի մանր ջոկատները և պատահական ավազակները կփորձեն այցելել Էդորաս, որը մնացել է առանց հսկողության: Բայց հիմա ես վստահ եմ և դու վախենալու ոչինչ չունես: Քո ապարանքին ոչ մի վտանգ չի սպառնում:
— Ուրախ կլինեի այնտեղ վերադառնալ,— ասաց Թեոդենը,— թեկուզ՝ կարճ ժամանակով:
— Դա ի՞նչ կարող է լինել, Գենդալֆ,— հարցրեց Արագորնը: — Ասես ողջ Կախարդական հովիտն այրվելուց լինի:
— Վերջին ժամանակներս այս հովտից մշտապես ծուխ է բարձրանում,— ասաց Էոմերը,— բայց նման բան, թերևս, ես էլ չեմ տեսել: Սակայն այն ավելի շատ գոլորշու է նման, քան ծխի: Սարոմանն Սարումանն ինչ-որ նորություն է մեզ համար նախապատրաստում: Գուցե եռացրել է Իզենի ջրերը, և այդ պատճառով էլ հունը դատա՞րկ է:
— Ամեն ինչ հնարավոր է,— համաձայնեց Գենդալֆը: — Վաղը կիմանանք, թե ինչով է զբաղված այնտեղ Սարումանը, իսկ հիմա փորձեք հանգստանալ:
Մշուշապատ Լեռների ստորոտում գտնվող ամրոցը, որը մարդիկ անվանել էին Իզենգարդ, արդեն հազարավոր տարիներ վեր էր խոյանում Կախարդական հովտում: Այն հայտնվել էր այն նույն ժամանակ, երբ առաջացել էին լեռները, բայց նումենորցի վարպետները ջանք չէին խնայել ամրոցը կատարելության հասցնելու համար, և Սարումանն էլ, որ բնակություն էր հաստատել այստեղ անհիշելի ժամանակներից, ձեռքերը ծալած չէր նստել:
Ահա թե ինչ տեսք ուներ Իզենգարդը, երբ այնտեղ, իր հզորության գագաթնակետին, բնակություն հաստատեց Սարումանը՝ դառնալով բոլոր հրաշագործների և կախարդների գերագույնը: Վիթխարի պատը, նման ուղղաձիգ ժայռերի շղթայի, հեռանում էր լեռնաշղթայից, պտտվում ամրոցի շուրջը և նորից խրվում լեռան կողը: Պատի մեջ՝ հարավային կողմում, փորված էր միակ մուտքը՝ մեծ, կիսաշրջանաձև դարպասը: Սև ժայռի միջով ձգվում էր երկար թունելը՝ երկու կողմերից փակված հզոր, երկաթակուռ դռներով: Պողպատյա ծխնիները մեծ սեպերով ամրացված էին հենց ժայռից, և դարպասի դռները այնքան սահուն էին գնում-գալիս, որ ձեռքի թեթև հրումով, և ամենակարևորը՝ անաղմուկ, կարելի էր առանց դժվարության բացել դարպասը: Արձագանքող թունելի մյուս կողմում հսկայական շրջանաձև տարածություն էր բացվում, նման թավայի կամ կաթսայի, որի մի ծայրից մյուսը կլիներ մոտ մեկ լիգ: Մի ժամանակ այդ թավան ծածկված էր կանաչ այգիներով, իսկ դրանց միջով ձգվում էին գեղեցիկ ծառուղիները, և ամեն տեղ լսվում էր սարերից իջնող առվակների քչքչոցըըքչքչոցը, որոնք թափվում էին կապուտակ լիճը: Բայց Սարումանի տիրակալության վերջին տարիներին կանաչն առհասարակ վերացել էր: Ծառուղիները վեր էին ածվել մեծ, մուգ քարերով սալարկված ուղիների, որոնց երկայնքով ծառերի փոխարեն շարքերով ձգվում էին մարմարե, պղնձե և երկաթե սյուները՝ կապված միմյանց ծանր շղթաներով:
Իզենգարդի պատերը վեր էին ածվել բնակելի տների: Ներսի կողմից պատերի մեջ բազմաթիվ սենյակներ, սրահներ և միջանցքներ էին փորված, և այժմ մերկացած թավայի ներսում պատերի վրա սևին էին տալիս անթիվ-անհամար դռների և լուսամուտների բացվածքները: Ժայռի մեջ փորված այդ քաղաքում հազարավոր բնակիչներ էին ապրում՝ աշխատավորներ, ստրուկներ, մարտիկներ, իսկ ստորգետնյա նկուղներում բազմանում էին գայլերը: Այնտեղ էին գտնվում նաև տրաքվելու աստիճան լցված զինանոցները: Թավայի հատակը նույնպես ամբողջովին փորված էր: Ստերգետնյա հորերն ու անցումները՝ ծածկված ցածր գմբեթներով, բավականին խորն էին իջնում գետնի տակ, և լուսնի շողերի ներքո Իզենգարդը նմանվում էր վիթխարի գերեզմանոցի, որտեղ ասես արթնացել էին մեռյալները, քանզի թավայի հատակը անընդհատ բզզում ու ցնցվում էր: Պարուրաձև աստիճանները իջնում էին խորը ընդերքը, որտեղ գտնվում էին գանձարանները, պահեստները, զինանոցները, դարբնոցները և հսկայական վառարանները: Այնտեղ անդադար պտտվում էին երկաթյա անիվները և որոտում էին մուրճերը: Գիշերները հատակի անցքերը թանձր քուլաներով ծուխ էին ժայթքում՝ լուսարձակելով կարմիր, կապույտ, կամ թունավոր-կանաչ գույներով: Շղթայակապ ուղիները տանում էին թավայի կենտրոնը, որտեղ անսովոր տեսքով մի աշտարակ էր վեր խոյանում: Այդ աշտարակը կառուցել էին այն նույն հնագույն շինարարները, որոնք կտրել-փորել էին Իզենգարդը շրջապատող ժայռերի պարիսպը, բայց, ամեն դեպքում, դժվար էր հավատալ, որ այն մարդու ձեռքով է ստեղծված: Թվում էր, թե հին ժամանակներում այն ստեղծել են լեռները՝ իրենց մարմնից ու ոսկորից: Սև, փայլուն աշտարակը բաղկացած էր չորս հզոր, բազմանիստ սյուներից, որոնք ամենավերևում բաժանվում էին չորս սրածայր գագաթների, նման դաշույնների շեղբերի: Այդ գագաթների մեջտեղում, գետնից հինգ հարյուր ֆուտ բարձրության վրա, մի փոքրիկ դիտահարթակ կար, որի հատակը ծածկված էր տարօրինակ նշաններով: Օրթհանք՝ այդպես էր կոչվում Սարումանի մռայլ աշտարակը, որը, կա՛մ պատահականորեն, կա՛մ ճակատագրի բերումով, էլֆերեն նշանակում էր Սար-Ժանիք, իսկ ռոհաներեն՝ Խորամանկ Միտք:
— Իմիջայլոց կեսօրն անց է, բայց մենք առավոտից բերաններս մի փշուր անգամ չենք դրել,— ասաց Գենդալֆը: — Սակայն ես պետք է նախ մի քանի խոսք փոխանակեմ Ծառմորուսի հետ: Նա ոչինչ չի՞ խնդրել ինձ փոխանցել, թե՞ ուտելով տարված մոռացել եք:
— Էդ ինչու էդպես,— ասաց Մերին: — Շատ լավ էլ փոխանցել է: Ես արդեն հասել էի դրան, բայց ինձ շեղեցին կողմնակի զրույցներով: Ծառմորուսը խնդրել է փոխանցել ձեզ, որ եթե Ռոհանի տիրակալն ու Գենդալֆը բարեհաճեն գալ հյուսիսային պատի մոտ, ապա առանց դժվարության կգտնեն իրեն, իսկ ինքը շատ ուրախ կլինի հանդիպել նրանց: Իմ կողմից էլ ավելացնեմ, որ հյուրերն էնտեղ միայն Ծառմորուսին չեն գտնի: էնտեղ Էնտեղ ձեզ սպասվում է համեղ ճաշկերույթ, որի պարագաները ավերակների մեջ փնտրել-գտել են ձեր խոնարհ ծառաները: — Եվ նա կրկին խոնարհվեց:
— Այ դա արդեն լա՜վ է,— ծիծաղեց Գենդալֆը: — Դե ինչ, թագավոր Թեոդեն, կգա՞ս ինձ հետ Ծառմորուսի մոտ: Ճիշտ է, պետք է շրջանցենք լիճը, բայց դա հեռու չէ: Երբ դու տեսնես Ծառմորուսին, քեզ համար շատ բան հասկանալի կդառնա: Քանզի Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է, ապրող էնտերից ամենածերը և էնտերի ցեղի առաջնորդը: Նրա շուրթերից դու կլսես Միջերկրի ամենահին լեզուն:
— Ահա թե ինչպիսին է Ռոհանի տիրակալը,— ցածրաձայն ասաց Փինը: — Տեսար դու: Քաղաքավարի ծերունի է:
 
==== Գլուխ իններորդ. Փլատակներ ====
— Այնտեղ նրանց մթերանոցն էր,— բացատրեց Փինը, երբ նրանք վերադարձան բեռնված ամաններով, գավաթներով, դանակներով և սննդի այլ պարագաներով: — Բարեբախտաբար ջուրն այնտեղ չի հասել:
— Կարող ես քիթդ չցցել, պարոն Գիմլի: —Մերին — Մերին ուրախ թփթփացրեց թզուկի ուսին: — Սա քեզ համար օրքի լափ չէ, այլ ամենաիսկական մարդասնունդ, ինչպես կասեր Ծառմորուսը: Ի՞նչ կխմեք՝ գինի՞, թե՞ գարեջուր: Այստեղ գարեջրի տակառիկ կա և, պետք է ասեմ, վատ գարեջուր չի: Իսկ սա բարձր որակի աղ դրած խոզի միս է: Տապակած բեկոն կցանկանաի՞ք համտեսել: Ափսոս միայն, համեմունքներ չունենք, վերջին օրերին սննդի առաքումը գրեթե ընդհատվել է: Բացի մսեղենից կարող եմ առաջարկել միայն հաց, կարագ ու մեղր: Գո՞հ եք:
— Այ թե հոբիթներ եմ ասել,— ծիծաղեց Գիմլին,— համարեք, որ ձեր պարտքը բավականին կրճատվեց:
Նա գրպանից կաշվե քսակ հանեց՝ լցված ծխախոտով:
— Ծխելու խոտ ինչքան ուզես կա,— ասաց նա: -Քանի դեռ բարի ենք՝ լցրեք գրպաններդ: Այսօր առավոտյան ես ու Փինը փրկարարական աշխատանքներ էինք կատարում՝ ինչ ասես այստեղ չի լողում: Ահա և Փինը երկու տակառիկ որսաց, երևի ինչ-որ ստորգետնյա նկուղից էին դուրս լողացել: Դե մենք էլ չամաչեցինք, բացեցինք, իսկ այնտեղ՝ առաջին կարգի ծխելու խոտ և առհասարակ չթրջված:
Գիմլին մի պտղունց խոտ վերցրեց, ձեռքի մեջ տրորեց ու հոտոտեց:
— Լավ, հերիք պառկենք,— ասաց նա: — Ժամանակն անցնում է, մշուշը վաղուց ցրվել է, երկինքն էլ պարզ է: Միայն դու՛ք եք ծխով շրջապատված: Զարմանալի ժողովուրդ եք: Ու՞ր է խոստացված պատմությունը:
— Իմ պատմությունը սկսվում է խավարում,— ասաց Փինը: — Արթնանում եմ՝ տեսնում պառկած եմ, կապկպված ձեռքերով ու ոտքերով, իսկ շուրջս օրքեր են... Մի վարկյա՛նվայրկյա՛ն, այսօր ի՞նչ օր է:
— Հոբիթական օրացույցով մարտի հինգն է,— արձագանքեց Արագորնը:
Նա քանդեց գոտին և վրայից հանեց երկու դաշույն՝ իրենց պատյաններով:
— Այ քեզ բա՜ն,— ուրախացավ Մերին,— ինչ-ինչ, բայց դրանք նորից տեսնելու հույս չունեի: Իմիջայլոց իմ դաշույնը հացրել հասցրել է թաթախվել ինչ-որ մեկի արյան մեջ: Բայց հետո Ուգլուկը միջամտեց ու մեր զենքերը խլեց ձեռքներիցս: Այ թե կրճտացնում էր ատամները այդ դաշույնների տեսքից: Արդեն մտածում էի, որ վերջս եկել է, բայց նա միայն մի կողմ նետեց դրանք՝ ասես դրանք վառվող ածուխ լինեին:
— Սա էլ քո ամրակալը, Փին,— ասաց Արագորնը: — Ես այն լավ եմ պահել, չէ՞ որ այն անգին է:
— Կառչելը կառչել են, բայց հետքեր չեն թողել,— ասաց Լեգոլասը: — Ա՛յ թե հանելուկի առաջ կանգնեցրիք: Ես արդեն մտածում էի, որ թևեր եք աճեցրել:
— Ավաղ, ոչ,— հոգոց հանեց Փինը: — Ուղղակի Դուք Գրիշնակի մասին չգիտեք: — Նրա մարմնով դող անցավ, և նա լռեց: Ամենաասարսափելի Ամենասարսափելի պահերի մասին պատմում էր Մերին՝ խուզարկության, Գրիշնակի տաք ու գարշահոտ շնչառության, երկաթյա աքցանների պես ամուր, մազոտ թաթերի մասին:
— Ինձ անհանգստացնում են այդ մորդորցի, կամ, ինչպես իրենք են իրենց անվանում, լուգբուրզցի օրքերը,— մտածկոտ ասաց Արագորնը: — Նրանց խոսքերից դուրս է գալիս, որ Սև Տիրակալն ու նրա սպասավորները դեռ այդ ժամանակ շատ բան են իմացել: Եվ բացի այդ, Գրիշնակը, դատելով ձեր պատմածից, հասցրել է տեղեկակություն ուղարկել իզենգարդցիների հետ արյունալի բախման մասին գետի այն կողմ, և այժմ նրա Ամենատես Աչքը հետևում է Իզենգարդին: Սակայն Սարումանը առանց այդ էլ հայտնվեց ծուղակում, որը, ի դեպ, ինքն էլ լարել էր:
— Եթե Սարումանն այդ երգը լսեր, հիմա նա այստեղից հարյուր լիգ հեռու կլիներ, ընդ որում, ամբողջ ճանապարհը կվազեր առանց հետ նայելու,— ավելացրեց Փինը:
<poem>
Դեպի Իզենգա՛րդ, առա՛ջ, առա՛ջ,
 
Թեկուզ քա՛րից է այն, դարպասն էլ փա՛կ,
 
Պատերազմ ենք գնում շարքո՛վ, երգո՛վ,
 
Կվերցնենք Իզենգարդը գրոհո՛վ:
</poem>
— Դա, իհարկե, միայն սկիզբն է: Երգը երկար էր, թեպետ վերջում արդեն բառեր էլ չկար, մենակ փողերն էին հնչում ու թմբուկները որոտում: Ախր շա՜տ լավ էր նրանց մոտ ստացվում: Ճիշտ է, սկզբում մտածեցի, որ նրանք ուղղակի աղմկում են, բայց հիմա գիտեմ. նրանք հենց այնպես չեն աղմկում:
Պարզվեց դրանք հուորններ էին՝ այդպես են էնտերը կոչում նրանց «կարճ լեզվով»: Ծառմորուսից նրանց մասին ոչինչ չես կորզի, բայց ես կարծում եմ, որ նրանք կարծես թե նույն էնտերն են, միայն թե փայտացած, ծառի նմանված, համենայն դեպս, տեսքից չես տարբերի: Նրանց կարելի է հանդիպել որտեղ ասես, նույնիսկ անտառեզրին: Իրենց համար լուռ կանգնած դիտում են, ծառերին հետևում, իսկ անտառի խորքերում՝ ամենամութ թավուտներում, դրանցից, երևի, հազարներով կլինեն:
Նրանք սարսափելի ուժ ունեն, և կարողանում են պարուրել իրենց շուրջը խավարով, դրա համար էլ չես նկատի, որ շարժվում են: Բայց նրանք, էն էլ ոնց են շարժվում, նամանավանդ, եթե զայրանան: Կանգնած ես քեզ համար, նայում ես երկնքին, քամու շրշոցն ես լսում, մեկ էլ հո՛պ՝ կանգնած ես անտառում, և բոլոր կողմերից դեպի քեզ են ձգվում հսկայական ճյուղերը... Իմիջայլոց, նրանք խոսել գիտեն և խոսում են էնտերի հետ, այդ պատճառով էլ, ինչպես ասաց Ծառմորուսը, նրանց հուորն են անվանում: Բայց առհասարակ նրանք տարօրինակ են ու վայրի: Ես, օրինակ, չեի չէի ցանկանա մենակ՝ առանց իսկական էնտերի, հանդիպել նրանց: Մի խոսքով, կեսգիշերին հյուսիսային կողմից իջնում ենք Կախարդական հովիտ՝ առջևում էնտերն են, հետևում՝ հուորնների մթին պատը: Մենք նրանց, իհարկե, չէինք տեսնում, բայց շուրջը այնպիսի ճռռոց ու ճայթյուն էր տարածվել, թեկուզ ականջներդ փակիր: Մութ, ամպամած գիշեր էր: Հուորններն արդեն այնքան էին տաքացել, որ աղմկում էին՝ ասես անտառում փոթորիկ լիներ: Լուսինն այդպես էլ ամպերի հետևից չերևաց, և շուտով, կեսգիշերից մեկ ժամ անց, հովտի հյուսիսային լանջը պատվեց խիտ անտառով: Մոտակայքում ոչ ոք չկար՝ ո՛չ թշնամի, ո՛չ բարեկամ: Միայն աշտարակի վերին պատուհանն էր լուսարձակում ու վերջ: Ծառմորուսը մի քանի էնտերի հետ առաջացավ դարպասին ավելի մոտ ու դարան մտավ: Ես ու Փինը նստած էինք նրա ուսերին և զգում էինք, ինչպես է նա լարվել: Սակայն էնտերը՝ նրանք, եթե նույնիսկ չափազանց լարված են, միևնույնն է շատ զգույշ ու համբերատար են: Նրանք քարացել էին, ինչպես արձանները, միայն շնչում էին ու ականջ դնում: Հանկարծ շուրջը հո որո՛տ չբարձրացավ: Հնչեցին շեփորները, Իզենգարդի պատերով դող անցավ: Մենք արդեն մտածում էինք. «վերջ, մեզ նկատեցին, հիմա կռիվը կսկսվի»: Բայց բանը դրանում չէր: Սարումանի զորքն էր դուրս գալիս արշավանքի: Ես գրեթե ոչինչ չգիտեմ ո՛չ այդ ճակատամարտի մասին, ո՛չ էլ ռոհանցի հեծյալների մասին, բայց ամեն ինչ պարզ էր. Սարումանն ուզում էր մի հարվածով թագավորի և նրա զորքի հարցը վերջնականապես լուծել: Նա բառիս բուն իմաստով դատարկեց ամրոցը: Ես տեսնում էի, թե ինչպես են օրքերը շարքերով դուրս գալիս. սև պողպատե հրոսակներ, հետո գայդարձյակներին հեծած ջոկատներ: Հետո մարդիկ՝ էլի անթիվ անհամար, ջահերի լույսի տակ երևում էին նրանց դեմքերը: Սովորական մարդիկ էին, բարձրահասակ, թուխ մազերով, մռայլ, բայց ոչ չար: Հետո երևացին մյուսները... Այ դրանք արդեն սարսափելի էին: Հասակով՝ մարդ են, բայց տեսքից գոբլինի են նման. շիլաչք, ժանիքները մերկացրած, իրենք էլ չարացած: Եվ գիտե՞ք ինչ: Աչքերիս առաջ միանգամից այն բրիեցի հարավցին կանգնեց: Միայն թե նա, այնուամենայնիվ, այդքան էլ շատ չէր օրքի նման, որքան սրանք:
— Ես էլ նրան հիշեցի,— ասաց Արագորնը: — Հելմյան Իջվածքում այդ կիսաօրքերից շատ ենք տեսել: Այժմ հասկանալի է. այդ հարավցին Սարումանի լրտեսն էր, բայց նա Սև Հեծյալների հետ դավադրության մեջ էր, թե հավատարիմ էր իր տիրոջը՝ դժվար է ասել: Այդ տականքները՝ երբեք չես հասկանա, թե երբ են միմյանց հավատարիմ, և երբ են իրար խաբում...
— Կարճ ասած, նրանք բոլորը միասին կլինեին ամենաքիչը տաս հազար,— շարունակեց Մերին: — Մեկ ժամ պահանջվեց, որ դարպասից դուրս գան: Մի մասը շարժվեց դեպի Գետանցում, մյուսները՝ ուղիղ արևելք. այնտեղ կամուջ կա, այստեղից մեկ լիգ հեռավորության վրա, որտեղ գետը մտնում է խորունկ կիրճը: Եթե ամբողջ հասակով կանգնեք՝ կերևա: Այսպես ուրեմն, զորքը բաժանվեց և ամենքը գնացին իրենց ճանապարհով՝ խռպոտ երգելով ու բարձր հռհռալով: Էհ, մտածեցի ես, ռոհանցիների բանը, թերևս, բուրդ է լինելու: Բայց Ծառմորուսը նույնիսկ մորուքը չշարժեց: Նա ասաց. «Դրանց հետ ես գործ չունեմ, այս գիշեր իմ տեղը Իզենգարդում է: Տեսնենք ամու՞ր են այդոք արդյոք այստեղի քարերը»:
Անթափանց մթության մեջ ոչինչ զանազանել հնարավոր չեր, բայց ինձ թվաց, թե հենց դարպասը փակվեց, հուորնները շարժվեցին զորքի հետևից: Երևում է նրանց գործը հենց օրքերի հետ էր: Առավոտյան նրանք արդեն բավականին հեռու էին, և միայն հովտի բերանին դեռ ինչ-որ մութ ամպ էր երևում:
Իզենգարդն սկսեց աստիճանաբար լցվել ջրով, սև, պղտոր առուները տարածվեցին ամբողջ կաթսայով մեկ՝ վերածվելով լճակների, որոնք փայլում էին լուսնի լույսի ներքո: Ջուրն անընդհատ նոր հորեր կամ նկուղներ էր գտնում, և այնտեղից խլացուցիչ թշշոցով սկսում էր գոլորշու սպիտակ քուլաներ բարձրանալ: Երբեմն խորքերում ինչ-որ բան էր դղրդում, և կրակ էր դուրս ժայթքում: Շուտով Օրթհանքը պարուրվեց գոլորշու վիթխարի ամպով և նմանվեց ամպերով շրջապատված բարձրադիր լեռան գագաթի, որը ներքևից լուսավորվել էր բոսորագույն բռնկումներով, իսկ վերևից՝ լուսնի շողերով: Իսկ ջուրը լցվում էր հա լցվում: Իզենգարդը եռում էր, ինչպես կաթսայով կրակի վրա դրված արգանակը:
— Երեկ գիշեր, երբ մենք մոտենում էինք Նան Կուրունիր հովտին, Իզենգարդի գլխին իսկապես գոլորշու և ծխի ամպեր էին կուտակվել,— ասաց Արագորնը: — Մենք արդեն սկսել էինք զգուշանալ, որ Սարումանը մեր մոտենալուն զգուգընթաց զուգընթաց ինչ-որ չար կախարդանքի է նախապատրաստվում:
— Միայն ոչ նա,— ծիծաղեց Փինը: — Նա նստած էր իր աշտարակում և երևի խեղդվում էր ծխից: Ըստ երևույթին ծիծաղելու ցանկություն այլևս չուներ: Երեկ առավոտյան ջրասույզ եղան վերջին հորերը, և իզենգարդյան կաթսայի գլխին խիտ մառախուղ կուտակվեց: Մենք թաքնվել էինք պահակատանը և, պետք է ասեմ, կարգին վախեցել էինք, հատկապես, երբ ջուրը սկսեց թափվել պռունկներից: Այն ողողել էր հին թունելը և հասել մեր սենյակի շեմքին: Մենք արդեն որոշել էինք, որ գործերը վատ են, և որ թակարդն ենք ընկել՝ ինչպես օրքերը որջում: Բայց, բարեբախտաբար, մթերանոցում ևս մեկ դուռ գտնվեց, իսկ դռան հետևում՝ պարուրաձև սանդուղք, որը տանում էր վերև՝ դարպասի կամարի գլուխը: Մենք նստեցինք կամարի վրա և նայում էինք իզենգարդյան մեծ ջրհեղեղին: Էնտերը անընդհատ ջուր էին ավելացնում, որպեսզի հանգցնեն բոլոր կրակներն ու ջրասույզ անեն բոլոր ստորգետնյա հորերն ու անցումները: Խիտ մառախուղը կախվել էր Իզենգարդի գլխին և ասես մոտ մեկ լիգ բարձրությամբ վիթխարի սունկ լիներ: Երեկոյան արևելյան գագաթների գլխին ծիածան հայտվեց, որից հետո լանջերում մի այնպիսի տեղատարափ անձրև սկսվեց, որ մայրամուտը չէր երևում: Հետո ամեն ինչ լռեց, և միայն հեռվից լսվում էր գայլերի թախծոտ ոռնոցը: Դե, իսկ գիշերը էնտերը փակեցին ջրի ճամփան և բաց թողեցին Իզենի ջրերը հին հունով: Այդպես էլ ամեն ինչ վերջացավ:
— Այո, հազիվ թե Ծառմորուսը բարությունից ելնելով նրան ուղարկեց Օրթհանք,— ասաց Մերին: — Նա շատ մռայլ էր ծիծաղում, երբ գնում էր լվացվելու ու ջուր խմելու: Նա գնաց, իսկ մենք անցանք գործի: Հարկավոր է քրքրել բոլոր նկուղները և ջրից որսալ այն ամենը՝ ինչը ուտելու համար պիտանի էր: Մենք երկու-երեք մառան գտանք՝ ջուրը, բարեբախտաբար, դրանց չեր հասել: Եվ հանկարծ ան քեզ՝ մի քանի էնտ հայտնվեցին Ծառմորուսից և տարան գրեթե ամեն ինչ:
«Մեզ,— ասում են,— մարդասնունդ է հարկավոր քսանհինգ մարդու համար»: Նրանք ինչ-որ կեերպ կերպ կարողացել էին իմանալ ձեր քանակը, մինչ դուք ճանապարհին էիք: Ձեզ՝ երեքիդ, երևում է նույնպես ներառել էին թագավորի շքախմբում: Բայց դուք մի անհանգստացեք՝ դուք ոչինչ չեք կորցրել: Հավատացնում եմ ձեզ, մենք մեզ չենք նեղացրել, ընդհակառակը՝ էնտերը նրանց համար խմիչք չտարան:
«Ի՞նչ են խմելու»,— հարցնում եմ նրանց:
— Հետաքրքիիր է, այդ ինչ մեծ գործեր են նրան այսքան ուշացնում,— միջամտեց Մերին: — Կեսօրն անց է, շուտով օրը կվերջանա: Գուցե գնանք զբոսնե՞նք: Չե՞ս ուզում տեսնել Իզենգարդը, Պանդուխտ: Միայն թե այն հիմա անշուք տեսք ունի:
 
==== Գլուխ տասը. Սարումանի Ձայնը ====
— Թունավոր լեզվի՞ն: Արդյոք այդ դու՞ չես ուզում խայթել թիկունքից, օձի՛ ճուտ,— չկարողացավ չարությունը զսպել Սարումանը: — Սակայն արի չվիճենք Էոմե՛ր, որդի՛ Էոմունդի: — Սարումանի ձայնը կրկին փափկեց: — Ամեն մեկին մի բան է տրված: Դու քաջարի դյուցազն ես, փառք ու պատիվ քեզ: Տիրակալիդ հրամանով սպանիր առանց խղճալու, դա է քո փառավոր ճակատագիրը, բայց մի խառնվիր պետական գործերին, որոնցից բան չես հասկանում: Բայց եթե քեզ վիճակված է ժառանգել գահը, ապա բարեկամներ ընտրելուց խելամիտ եղիր: Սարումանի բարեկամությունը և Օրթհանքի իշխանությունը մերժելը խելամիտ արարք չէ: Դրանից չի կարելի հրաժարվել, նույնիսկ եթե անցյալում մեր միջև թյուրիմացություններ են եղել: Մեկ ճակատամարտում հաղթանակ տանել դեռ չի նշանակում պատերազմում հաղթել: Այո, դուք հաղթանակ տարաք, բայց շատ կասկածելի դաշնակցի օգնությամբ, որի վրա հույս դնել այլևս չեք կարող: Անտառային այդ արարածները հուսալի դաշնակիցներ չեն: Ի՞նչ իմանաս, գուցե մի օր էլ դուք հայտնվեք անտառի ստվերում, քանզի նրանք ատում են մարդկանց: Թագավոր Թեոդեն, մի՞թե ես մարդասպանի անուն եմ վաստակել միայն այն պատճառով, որ արդար մարտում զոհվել են քո քաջարի ռազմիկները: Երբ պատերազմ է սկսվում, թեև ես պատերազմ չէի ուզում, զոհերն անխուսափելի են: Եթե դու շարունակես ինձ մարդասպան անվանել, ապա ես կպատասխանեմ քեզ, որ այդ դեպքում Էորլի ողջ տոոհմը ոտքից գլուխ թաթախված է արյան մեջ, քանզի ձեր վարած պատերազմների հաշիվը վաղուց խառնվել է, և մեկ անգամ չի եղել, որ դուք եք առաջինը հարձակվել ձեր անհնազանդ ու համարձակ հարևանների վրա: Սակայն հաղթելուց հետո խաղաղություն եք կնքել նրանց հետ, քանզի ավելի լավ է վատ խաղաղություն, քան վեճ ու կռիվ: Եվ այսպես, խոսքը քոնն է, թագավոր Թեոդեն, խաղաղության դաշի՞նք կնքենք և կրկին դառնա՞նք բարեկամներ: Դա միայն մենք կարող ենք որոշել, ուրիշ ոչ մեկ:
— Այո՛, մենք խաղաղություն ենք ուզում,— վերջապես դժվարությամբ և խռպոտ ձայնով խոսեց Թեոդենը: Ռոհանցիները ցնծացին ուրախ բացականչություններով, բայց թագավորը բարձրացրեց ձեռքը և արդեն մաքուր ձայնով շարունակեց. — այո, մենք խաղաղություն ենք ուզում և խաղաղություն կտիրի, երբ ոչնչացնենք այն ամենը, ինչը ստեղծել եք դու և քո Սև Տիրակալը: Դու ստախոս ես, Սարուման, իսկ սուտը սրտեր է ապականում: Դու ինձ օգնության ձեռք ես մեկնում, բայց ձեռքի փոխարեն ես տեսնում եմ մորդորյան ճիրան՝ երկար և սուր: Պատերազմն սկսվել է քո պատճառով. եթե նույնիսկ տասնապատիկ իմաստուն լինիրլինեիր, դա պատճառ չէ, և դու իրավունք չունես ինձանից և իմ ժողովրդից ստրկական հնազանդություն պահանջելու: Իսկ եթե պատերազմը դու չես սկսել, միևնույնն է, այդ քո օրքերն են հրդեհել Վեսթֆոլդը և խեղդամահ արել երեխաներին, այդ նրանք են կտոր-կտոր արել Համայի անշունչ մարմինը Հորնբուրգի դարպասի տակ: Ո՛չ, խաղաղություն կտիրի միայն այն ժամանակ, երբ քո մարմինը կախված կլինի հենց այդ ճաղերից և համեղ պատառ կդառնա քո իսկ ագռավների համար: Ահա Էորլի տան դատավճիռը: Գուցեև ես արժանի չեմ իմ նախնիներին, սակայն քո ստրուկը երբեք չե՛մ դառնա: Քծնիր և դավաճանիր ուրիշներին, թեպետ, վախենում եմ, որ ձայնդ այլևս նախկին զորությունը չունի:
Ռոհանցիները, ասես արթնանալով քնից, զարմանքով նայեցին Թեոդենին: Սարումանի երգեցիկ ձայնից հետո թագավորի ձայնը նրանց ագռավի կռկռոց էր հիշեցնում: Բայց Սարումանը կորցրեց ինքնատիրապետումը, չկարողացավ զսպել կատաղությունը և, գավազանը մեկնած, կտրուկ առաջ թեքվեց ճաղերի վրայով, ասես ուզում էր հարվածել թագավորին: Շատերին նույնիսկ թվաց, թե նա մի ակնթարթ նմանվեց խայթելու պատրաստ օձի:
— Ա՜խ կախված,— ֆշշացրեց նա, և բոլորը ցնցվեցին նրա զայրույթից աաղավաղված աղավաղված ձայնի փոփոխությունից: — Անմիտ խելագա՛ր: Տեսնում եմ մանկության գիրկն ես ընկել: Ի՞նչ է Էորլի տունը, եթե ոչ ծղոտով ծածկված հեղձուկ խրճիթ, որտեղ քո վայրենիները անասունի պես հարբած կոպիտ երգեր են երգում, իսկ նրանց լակոտները քոսոտ շների հետ սողում են սեղանների տակ: Այդ դու՛ պետք է օրորվես պարանից կախված: Բայց ոչինչ, օղակն արդեն ձգվում է: Նա, ով ձգում է այդ օղակը, չի շտապում, սակայն այն, թեև դանդաղ, բայց ամուր սեղմվում է: Խեղդվե՛ք, եթե դա է քո կամքը: — Սարումանի ձայնը փոխվեց, կախարդը աստիճանաբար տիրապետեց իրեն: — Չգիտեմ, ճիշտն ասած, ինչի համար եմ խոսքեր շռայլում, որտեղի՞ց ինձ այսքան համբերություն: Դու էլ չես ինձ պետք, ձիապան Թեոդեն, դու, և քո վախկոտ զորքը, որը փախչում է մարտի դաշտից նույնքան արագ, որքան հարձակվում է: Շատ ջրեր են հոսել այն պահից, երբ ես առաջին անգամ առաջարկեցի քեզ դառնալ իմ դաշնակիցը, թեև դու արժանի չէիր այդ պատվին ո՛չ խելքով, ո՛չ քաջությամբ: Այսօր ես կրկնեցի իմ առաջարկը, որպեսզի նրանք, ում դու տանում ես մահվան ընդառաջ, հասկանան վերջապես, թե ինչ վտանգավոր ճանապարհի վրա են կանգնած: Դու պատասխանեցիր ինձ պարծենկոտ չարամտությամբ: Ի՜նչ արած, թող այդպե՛ս լինի: Կորե՛ք ձեր խրճիթները:
-Բայց դու՛, Գե՛նդալֆ, ամենից շատ ես վշտանում եմ քո պատճառով և, ներիր, ամաչում եմ քո փոխարեն: Ու՞մ հետ ես դու ինձ մոտ եկել: Չէ՞ որ դու հպարտ ես, Գենդալֆ, և հպարտանալու իրավունք ունես. մտքերդ ազնիվ են, աչքերդ սրատես և խորաթափանց: Կլսե՞ս իմ խորհուրդը:
Գենդալֆը շարժվեց և բարձրացրեց հայացքը:
Սարումանի դեմքի վրայով ստվեր անցավ, և նա մահացու գունատվեց: Դեմքից կարելի էր գուշակել, որ նրան տանջում են կասկածները. ծանր էր մնալ աշտարակում, բայց և վախենում էր լքել ապաստանը: Մի ակնթարթ նա տատանվում էր, և բոլորը շնչերը պահած սպասում էին: Վերջապես չարագործը խոսեց, և նրա ձայնը հնչեց սառը ու սուր. հպարտությունը և ատելությունը հաղթեցին:
— Իջնե՞մ, ե՞ս,— ծաղրալից քմծիծաղով հարցրեց նա: — Իջնեմ և անզեն հանձնվեմ զինված ավազակների ողորմածությանը, որ ավելի լա՞վ լսեմ նրանց: Ես այստեղից էլ եմ լավ լսում, շնորհակալ եմ: Ես այնքան էլ հիմար չեմ, որ հավատամ քեզ, Գենդալֆ: Կարծում ես չգիտե՞մ, թե որտեղ են թաքնված անտառային վայրի չարքերը, որ սպաում սպասում են քո հրամանին...
— Դավաճանի աչքին ամենուր ծուղակներ են երևում,— հոգնած պատասխանեց Գենդալֆը,— բայց դու կարող ես չվախենալ սեփական կաշվիդ համար: Քեզ ոչ ոք չի դիպչի: Եթե դու իսկապես ինձ հասկանայիր, ինչպես պարծենում ես, ապա չէիր վախենա: Ընդհակառակը, ես կարող եմ պաշտպանել քեզ: Վերջին հնարավորությունն է քեզ տրվում, Սարումա՛ն: Լքիր Օրթհանքը սեփական կամքով՝ և դու ազատ ես:
Ի զարմանս բոլորի, Սարումանը դանդաղ, ասես իր կամքին հակառակ, շրջվեց ու վերադարձավ պատշգամբ: Դժվարությամբ շունչը տեղը բերելով՝ նա հենվեց ճաղերին: Նրա աջ ձեռքը աքցանի պես ամուր սեղմում էր մեծ, սև գավազանը:
— Քեզ ոչ ոք թույլ չտվեց հեռանալ,— խստորեն ասաց Գենդալֆը: — Ես դեռ չեմ վերջացրել խոսքս: Տեսնում եմ առաջվա իմաստությունը այևս այլևս չունես: Ցավում եմ քեզ համար: Դու կարող էիր հաղթահարել չարությունդ, թողնել խելագար ծրագրերդ և բարի գործեր անել, բայց ընտրեցիր՝ մնալ աշտարակում և կրծել թակարդը, որը ինքդ ես լարել: Ի՜նչ արած, մնա այդտեղ, բայց զգուշացնում եմ. այդտեղից այլևս դուրս չես գա, եթե, իհարկե, արևելքից դեպի Օրթհանք չձգվի սև ձեռքը: Լսի՛ր, Սարումա՛ն,— գոչեց նա, և նրա ձայնը հնչեց բարձր ու տիրական,— լսի՛ր և ականջիդ օղ արա: Ես այլևս այն Գենդալֆ Մոխրագույնը չեմ, որին դու մի ժամանակ դավաճանեցիր: Ես Գենդալֆ Ճերմակն եմ. ես անցել եմ մահվան միջով և վերադարձել: Իսկ դու այսուհետ անգույն ես, և ես քեզ վտարում եմ իմաստունների Լուսավոր Խորհրդից: — Նա բարձրացրեց ձեռքը և բարձր ու խիստ ձայնով գոչեց. — Սարումա՛ն, դու զրկվա՛ծ ես գավազանից:
Ճայթյուն լսվեց. գավազանը Սարումանի ձեռքում երկու մասի բաժանվեց: Գավազանի գլխիկն ընկավ Գենդալֆի ոտքերի տակ:
— Գնալը՝ կգնամ,— հոգոց հանեց Ծառմորուսը,— բայց կկարոտեմ նրանց: Մենք շատ արագ, այսպես ասած՝ շտապելով բարեկամացանք, որը ինձ համար էլ է զարմանալի. երևում է, մանկության գիրկն եմ ընկնում, շտապողական եմ դառնում... Բայց աշխարհում արդեն երկար ժամանակ է ոչ մի նոր բան չի հայտնվել՝ ո՛չ արևի տակ, ո՛չ լուսնի: Եվ հանկարծ ա՛յ քեզ: Ոչ, ով-ով, բայց նրանք իմ հիշողության մեջ կմնան: Ես արդեն ավելացրել եմ նրանց ցուցակում, կկարգադրեմ էնտերին սովորել.
<poem>
Էնտերը հողածին, լեռների պես ծեր,
 
Հսկայաքայլ, ջուր խմող,
 
Հոբիթները ընդմիշտ սոված,
 
Զվարթ, փոքրիկ ժողովուրդ:
</poem>
— Այդ երկու ցեղերը այսուհետ բարեկամ կլինեն, և այդպես կլինի, քանի դեռ ծառերիի վրա տերևներ են աճում: Բարի ճանապա՜րհ: Եթե ձեր սքանչելի Հոբիթստանում լուրեր իմանաք, ինձ տեղյակ պահեք: Գլխի եք ընկնում չէ՞ ինչի մասին եմ խոսում: Մեկ էլ տեսար իսկապես հանդիպեցիք մեր կանանց, կամ լսեցիք նրանց մասին: Եվ դուք ինքներդ էլ ժամանակ առ ժամանակ այցելե՛ք:
— Մի անհանգստացիր, էնտերն այդ մասին հոգ կտանեն,— խոստացավ Ծառմորուսը: — Առանց իմ թույլտվության նա մի քայլ էլ չի անի: Մենք գիշեր-ցերեկ կհսկենք Իզենգարդը:
— Հենց այդ մասին էլ ուզում էի քեզ խնդրել,— ասաց Գենդալֆը: Գոնե մի հոգս կպակասի: Այժմ ես կրող եմ հանգիստ հեռանալ և զբաղվել այլ գործերով: Միայն թե շրջահայաց եղեք: Ջուրը իջել է, և վախենում եմ, որ միայն աշտարակի շուրջը պահապաններ կանգնեցնելը բավարար չէ: Շատ հնարավոր է, որ ամրոցում ստորգետնյա խոր թունելներ լինեն: Սարումանն անկասկած կփորձի օգտվել դրանցից: Երևի արժե ևս մեկ անգամ ջրասույզ անել Իզենգարդը, թող այն վերածվի լճի, քանի դեռ բոլոր անցումները չեք գտել: Հարկավոր է ջրասույզ անել բոլոր ստորգետնյա թունելները, հորերը, քարանձավները: Միայն այդ դեպքում Սարումանը ստիպված կլինի հարմարվել իր ճակատագրին: Թող նստի աշտարակում ու պատուհանից նայի: — Թո՛ղ այդ գործը էնտերին,— ասաց Ծառմորուսը: — Մենք կսանրենք ամբողջ հովիտը և կնայենք յուրաքանչյուր քարի տակ: Հետո այստեղ Ֆենգորնի խորքերից հինավուրց, վայրի ծառեր կբերենք: Մենք այս վայրը կանվանենք Պահապան Անտառ: Առանց մեր թույլտվության նույնիսկ սկյուռիկը այստեղ չի մտնի, կարող ես հանգիստ լինել: Քանի տարի, որ նա տանջել է էնտերին, յոթ անգամ այդքան տարի մենք կհսկենք նրան և չե՛նք հոգնի:
— Թո՛ղ այդ գործը էնտերին,— ասաց Ծառմորուսը:-Մենք կսանրենք ամբողջ հովիտը և կնայենք յուրաքանչյուր քարի տակ: Հետո այստեղ Ֆենգորնի խորքերից հինավուրց, վայրի ծառեր կբերենք: Մենք այս վայրը կանվանենք Պահապան Անտառ: Առանց մեր թույլտվության նույնիսկ սկյուռիկը այստեղ չի մտնի, կարող ես հանգիստ լինել: Քանի տարի, որ նա տանջել է էնտերին, յոթ անգամ այդքան տարի մենք կհսկենք նրան և չե՛նք հոգնի:
==== Գլուխ տասնմեկ. Փալանթիր ====
Ջոկատը շարունակեց առաջ ընթանալ: Մթնշաղը խտանում էր:
— Դեռ երկա՞ր պիտի գնանք, Գենդալֆ,— երկար լռությունից հետո խոսեց Մերին: -Չգիտեմ դու ինչ ես մտածում «պոչիցդ կախված խղճուկ արարածի մասին», որը բռնվել է քո թիկնոցից, բայց պետք է ասեմ, որ այդ «խղճուկ արարածը» հոգնել է և ուզում է հանգստանալ:
— Փաստորեն լսել ես և նույնիսկ վիրավորվել,— խոժոռվեց Գենդալֆը:-Մոռացի՛ր այդ մասին և այլևս չհիշատակես: Ասա շնորհակալություն, որ Սարումանը չզբաղվեց ձեզանով: Նա ձեր վրա աչք էր դրել և ամբողջ ընթացքում խեթ-խեթ նայում էր: Եթե ուզում ես, կարող ես նույնիսկ հպարտանալ. հիմա նա միայն քո և Փինի մասին է մտածում: Մասնավորապես՝ ովքեր եք դուք, որտեղից եք հայտնվել, ինչ է ձեզ հայտնի, ձեզ են պատանդ վերցրե՞լ, թե՞ ոչ, և եթե ձեզ են վերցրել, ինչպես եք դուք փրկվել, այն դեպքում, երբ բոլոր օրքերը ոչնչացված են: Ահա այդպիսի մանր հանելուկներ են տանջում մեծն Սարումանին: Այնպես որ, թանկագին Մերիադոք, ուրախ եղիր, որ վիրավորանքով պրծար:
— Զգացված եմ,— ասաց Մերին,— բայց իմ կարծիքով, քո թիկունքում ճոճվելն ավելի մեծ պատիվ է, թեկուզ միայն այն պատճառով, որ կարող եմ կրկնել հարցս. դեռ երկա՞ր ենք գնալու:
Գենդալֆը նայեց Արագորնին և հանկարծ, ի զարմանս բոլորի, խորը գլուխ տալով, թիկնոցով փաթաթված Քարը մեկնեց Արագորնին:
— Ընդունիր այն, տիրակա՛լ,,— ասաց նա,— և թող այն երաշխիք լինի մնացած գանձերի, որոնք կվերադարձվեն քեզ ապագայում: Բայց թույլ տուր ամեն դեպքում խորհուրդ տալ քեզ. մի՛ օգտագործիր այն, քանի դեռ ժամանակը չի եկել: Զգու՛յշ եղիր:
— Ես այսքան ժամանակ երբևէ եղե՞լ եմ անզգույշ կամ շտապողական,— հարցրեց Արագորնը:
— Իմ կարծիքով ժամանակն արդեն եկել է,— ասաց Արագորնը:
— Դեռ ոչ,— առարկեց Գենդալֆը: — Քանի դեռ թշնամին շփոթմունքի մեջ է, մենք պետք է օգտվենք դրանից: Նա հիմա կարծում է, որ Քարը Օրթհանքում է. իսկ ինչու՞ ոչ: Այսինքն, այտեղ այնտեղ է բանտարկված նաև հոբիթը, և Սարումանը, նրան տանջելու համար, ստիպել է նայել կախարդական Քարին: Նա տեսել է հոբիթին և լսել նրա ձայնը, և հիմա անհամբեր սպասում է, թե երբ պատանդին կտեղափոխեն Սև Ամրոց: Քանի դեռ սխալմունքը չի բացահայտվել, պետք է օգտագործել այդ ժամանակը: Մենք առանց այդ էլ երկար հանգստացանք, հարկավոր է շտապել: Իզենգարդի շրջակայքում երկար մնալ չի կարելի: Ես կարշավեմ առաջ և ինձ հետ կվերցնեմ Փերեգրին Տուկին: Դա նրա համար ավելի օգտակար կլինի, քան անքուն պառկելն ու մտածելը:
— Ինձ հետ կմնան Էոմերը և տասը թիկնապահներ,— որոշեց թագավորը: — Այգաբացին առաջ կշարժվենք: Մյուսները Թող Արագորնի հետ սլանան առաջ:
Փինը կարճ ժամանակով լռեց: Նա լսում էր, թե ինչպես է Գենդալֆը քթի տակ ինչ-որ երգերի պատառիկներ երգում անծանոթ լեզուներով: Մղոնը մղոնի հետևից մնում էին հետևում: Վերջապես հոբիթը հանդիպակած քամու աղմուկի միջից զանազանեց հերթական, արդեն հասկանալի, երգի բառերը.
<poem>
Մեծ արքաներ և մեծ նավեր
 
Երեք անգամ երեք,
 
Ի՞նչ են բերել նավերով նրանք
 
Անդրծովյան հեռավոր երկրից:
 
Յոթ աստղ և յոթ քար
 
Եվ մեկ սպիտակ ծառ...
</poem>
— Ինչի՞ մասին ես երգում, Գենդալֆ,— հարցրեց Փինը:
Փինն աստիճանաբար ընկղմվում էր քնի մեջ, և նրան թվում էր, թե նժույգն անշարժ է, ինչպես քարե արձանը, իսկ սմբակների տակով, քամու աղմուկի և սուլոցի ուղեկցությամբ, սլանում է հողը:
 
=== ԳԻՐՔ ՉՈՐՈՐԴ ===
— Հայտնվել ենք փակուղում, տեր ի՛մ,— ասաց Սեմ Գեմջին: Նա, անհույս կորացած, կանգնած էր Ֆրոդոյի կողքին և լայն բացված աչքերով նայում էր խավարին:
Երրորդ անգամ էր արդեն մթնում, ինչ նրանք փախել էին ընկերներից, եթե իհարկե չէին խառնել հաշիվը՝ առանց դադարի մագլցելով Էմին Մուիլի բարձրավանդակի քարքարոտ լանջերով ու քարափներով: Երբեմն նրանք դեմ էին առնում պատնեշի և ստիպված էին լինում վերադառնալ իրենց հետքերով, իսկ երբեմն էլ հայտնաբերում էին, որ շրջան գծելով դուրս են եկել այնտեղ, որտեղ եղել էին մի քանի ժամ առաջ:Եվ այնուհանդերձ Սեմն ու Ֆրոդոն անշեղորեն շարժվում էին դեպի արևելք՝ աշխատելով հնարավորինս չհեռանալ քարերի և ժայռերի այդ տարօրինակ լաբիրինթոսի արտաքին եզրից: Լեռների մռայլ և անառիկ պատը ամենուրեք ուղղահայաց կախվում էր ներքև: Ստորոտում, ժայռաբեկերների ու խճաքարերի կույտերից այն կողմ, տարածվում էր կանաչամանուշակագույն տաղտկալի ճահճուտը, մեռած ու անշարժ: Նույնիսկ թռչուններ չկային այնտեղ:
Հոբիթները կանգնած էին բարձր, լերկ ու ձանձրալի քարափի եզրին, որի ստորոտը կորչում էր մշուշում, իսկ նրանց հետևում վեր էր խոյանում ամպերով պարուրված հողմահար ժայռերի քաոսը: Արևելքից սառը քամի էր փչում: Գիշեր էր իջնում ճահճուտի վրա. պղտոր-կանաչ գույնը գույնը փոխվում էր մոխրաշագանակագույնի: Աջակողմյան հեռվում անանցանելի մշուշ էր, բայց ցերեկը, երբ երևում էր արեգակը, այնտեղ փայլում էր Անդուինի ժապավենը: Սակայն հոբիթները չէին նայում ո՛չ Գետից այն կողմ, ո՛չ Գոնդորի ուղղությամբ, թեև այնտեղ ինչ-որ տեղ գտնվում էին նրանց բարեկամները: Նրանք նայում էին բոլորովին այլ կողմ՝ այնտեղ, որտեղից մոտենում էր փոթորկալից գիշերը, որտեղ տարածվում էր հեռավոր լեռների մութ գիծը, նման անշարժ ծխի քուլաների: Ժամանակ առ ժամանակ այնտեղ՝ երկնքի ու երկրի սահմանին, ինչ-որ բոսորագույն բռնկումներ էին երևում:
Լեռնաշխթայի արտաքին պատը, որտեղով նրանք գնում էին ամբողջ օրը, աստիճանաբար թեքվում էր հյուսիս: Եզրի երկայնքով ձգվում էր հողմահար, բայց բավականաչափ լայն քիվը՝ ծածկված մանր ճեղքերով: Ճեղքերը գնալով ավելի հաճախ էին հանդիպում, ավելի խորն էին դառնում, և Ֆրոդոն ու Սեմը դրանք շրջանցելու համար աստիճանաբար հեռանում էին դեպի ձախ՝ լեռնաշղթայի խորքը՝ մղոնը մղոնի հետևից աննկատ իջնելով գագաթից:
Վերջապես ստիպված եղան կանգ առնել: Պատը կտրուկ թեքվում էր դեպի գետը, իսկ առջում սևին էր տալիս մի նոր ճեղք, որը մինչ այդ պատահած բոլոր ճեղքերից ամենախորն էր: Ճեղքի մյուս կողմում ժայռը կտրուկ բարձրանում էր վեր: Այդ մոխրագույն,ուղղհայաց պատը ասես կտրված լիներ հսկայական կացնով: Դեպի առաջ ճանապարհ չկար, մնում էր ընտրել՝ աջ գնա՞լ, թե՞ ձախ: Գնալ ձախ՝ նշանակում էր դժվարին վերելք բարձրանալ և նորից մտնել քարե լաբիրինթոսի խորքը, իսկ աջ գնալով դուրս էին գալիս անդունդի եզրը:
— Ստիպված ենք իջնել ներքև և թեքվել աջ, Սեմ,— ասաց Ֆրոդոն: — Տեսնենք այդ ձորը մեզ ուր դուրս կբերի:
Եվ մինչ Ֆրոդոն կհասցներ աչքերը թարթել, Սեմը նստեց, ոտքերը կախեց, շրջվեց փորի վրա ու կախվեց ներքև՝ փորձելով որևէ ելուստ գտնել ոտքը դնելու համար:
— Կանգնի՛ր, Սե՛մ, հիմարի՛ մեկը,— ճչաց Ֆրոդոն: — Կընկնես կջարդվես, գոնե սկզբում նայիր ուր ես նետվում: Հե՛տ արի: — Նա բռնեց Սեմի թևատակերից և բարձրաձրեց բարձրացրեց նրան վերև: — Սպասիր մի փոքր, շտապելու հարկ չկա: Նա պառկեց փորի վրա ու նայեց ներքև, բայց շատ բան չտեսավ. մթնում էր, թեև արևը դեռ մայր չէր մտել: — Այո, կարծում եմ կհաղթահարենք այս վայրեջքը,— մի փոքր լռելուց հետո ասաց նա: — Ես՝ հաստատ կհաղթահարեմ: Դու էլ, եթե քեզ հիմարի տեղ չդնես: Անշտապ ու զգուշորեն իջիր իմ հետևից:
— Ինքներդ ձեզ առույգացնու՞մ եք,— ասաց Սեմը: — Ախր ներքևում ոչինչ չի երևում: Իսկ եթե կեսն իջնենք ու ոտք դնելու տեղ էլ չլինի՞:
— Կամա՛ց, Սե՛մ,— շշնջաց Ֆրոդոն: — Գուցե նա մեր հո՞տն է առել: Եվ լսում է, կարծես թե նա, էլֆերից ոչ վատ: Երևի ինչ-որ բան լսել է: Օրինակ՝ մեր ձայները: Ախր իջնելուց էնպես էինք գոռում... Եվ քիչ առաջ էլ շշուկով չէինք խոսում:
— Դե, նա ինձ արդեն զզվեցրերցզզվեցրեց,— ասաց Սեմը: — Մինչև հիմա դիմացել եմ, բայց հերիք է: Ուզում եմ նրան մի քանի փաղաքշական խոսք ասել, մանավանդ որ, նրանից փախչել, երևում է, չի ստացվի:
Եվ գլխին քաշելով մոխրագույն գլխանոցը, Սեմը սողաց դեպի քարափը:
Նա մտածմունքի մեջ ընկավ: Գուլլումն անշարժ պառկած էր, նույնիսկ չէր նվնվում: Սեմը, պարտված հակառակորդի գլխավերևում կանգնած, բարկացած աչքերով չափչփում էր նրան: Ֆրոդոյին հանկարծ թվաց, թե նրա ականջներում ցածր, բայց հստակ հնչեցին անցյալի ձայները.
«Ի՜նչ ափսոս է, որ Բիլբոն այդ սրկային սրիկային չի դաշունահարել այն ժամանակ, երբ այդքան հարմար առիթ կար»:
«Ասում ես՝ ափսո՞ս: Ախր հենց այդ ափսոսանքն է հետ պահել նրա ձեռքը, ափսոսանքն ու գութը. առանց ծայրահեղ անհրաժեշտության սպանել չի կարելի»:
Խոր գիշեր էր, երբ նրանք աստղերի պայծառ լույսի ներքո ճանապարհ ընկան: Գոլլումը տարավ նրանց հետ՝ դեպի հյուսիս, բայց շուտով կտրուկ թեքվեց աջ և, հետևում թողնելով Էմին Մուիլի ուղղաձիգ պատերը, քարակույտերի միջով իջավ ներքև՝ ուղիղ դեպի մեծ ճահճուտը: Երեք ստվերները արագ և անաղմուկ չքացան գիշերվա խավարում: Մորդորի դարպասի առջև փռված հսկայական ճահճային անապատում թագավորում էր մռայլ լռությունը:
 
==== Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով ====
Գոլլումն ընթանում էր հավասարաչափ արագ և՛ երկու ոտքով, և՛ չորեքթաթ, վիզն առաջ պարզած ու գլուխը տնկած: Ֆրոդոն ու Սեմը հազիվ էին հասնում նրա հետևից, բայց նա, երևում է, միտքը փոխել էր և ծլկել չէր պատրաստվում: Երբ նրանք հետ էին մնում, նա կանգ էր առնում, շրջվում ու սպասում հոբիթներին: Շուտով նրանք հասան ճեղքվածքին, որն արդեն մեկ անգամ արգելափակել էր Ֆրոդոյի և Սեմի ճանապարհը, սակայն այս անգամ արդեն ճահիճների մոտ:
— Այս կո՛ղմ,— կանչեց Գոլլումը,— այստեղ ներքևում արահետ կա, այո՛, այո՛: Մենք այդ արարետով արահետով կգնանք-կգնանք ա՜յ այնտեղ: — Նա ձեռքը թափ տվեց ճահճուտի ուղղությոամբ:
Գիշերային թարմ զեփյուռի հետ խառնված ծանր գարշահոտություն փչեց ճամփորդների դեմքին: Գոլլումը հետազոտեց ճեղքվածքի եզրը և վերջապես կանչեց հոբիթներին.
Հոբիթները իջան նրա հետևից մշուշի մեջ՝ պարզվեց, իսկապես հեշտ էր: Տասներկու ֆուտ լայնությամբ և տասնհինգ ֆուտ խորությամբ իջվածքը Էմին Մուիլի լանջերից իջնող և ճահճուտը սնուցող անհաշիվ առուներից մեկի հունն էր: Գոլլումը թեքվեց աջ և, ակնհայտ հաճույքով չլմփացնելով, սկսեց գնալ առվակի քարե հատակով: Ջուրը նրան դուր էր գալիս. նա կամացուկ ծիծաղում էր և նույնիսկ քթի տակ երգի պես ինչ-որ մի բան դնդնում.
 
<poem>
 
Կոշտ, քարքարոտ հողերը
Կծում են մեր ձեռքերը,
Գոլլումը շարունակեց.
 
<poem>
 
Ապրում է, բայց չի շնչում,
Ականջ չունի, չի լսում:
Մահվան պես սառն է նա,
Չի զնգզնգում զրահը նրա:
խմում Խմում է, խմում՝ չի հագենում,
Թպրտում է նա ցամաքում:
Կղզին սար է նրա համար,
— Չգիտեմ,— քնկոտ ձայնով ասաց Ֆրոդոն: Թվում էր, թե նա դեռ վերջնականապես չի սթափվել: — Ես էլ տեսա նրանց: Նրանք հայտնվեցին, երբ վառվեցին կրակները: Նրանք պառկած են ջրի սև խորքում և նայում են իրենց մեռած աչքերով: Չար, սարսափազդու դեմքեր, բայց կան նաև ուրիշներ՝ տխուր ու ազնվածին: Մեռելներից շատերը գեղեցիկ ու հպարտ դեմքեր ունեն, արծաթավուն մազեր, իսկ մազերի մեջ՝ ջրիմուռեր... Բայց նրանք բոլորը մեռած են, ամբողջությամբ փտած և անդրշիրիմյան լույս են արձակում: — Ֆրոդոն ձեռքերով փակեց աչքերը: — Չգիտեմ ովքեր են նրանք, բայց ինձ թվաց, թե տեսնում եմ մարդկանց ու էլֆերի: Եվ օրքերի նրանց կողքին:
— Այո, այո,— ասաց Գոլլումը: — Բոլորը մեռած են, բոլորը փտած են՝ էլֆերը, օրքերը, մարդիկ: Դրա համար էլ ճահճուտն անվանվում է Մեռյալ: Այստեղ մեծ ճակատամարտ է տեղի ունեցել, փոքրիկ Սմեագորլին այդ մասին պատել պատմել են, ինձ տատիկս է պատմել, երբ դեռ Սքանչելին չէր գտնվել: Մե՛ծ ճակատամարտ է եղել: Բարձրահասակ մարդիկ մեծ սրերով, սարսափելի էլֆերն ու ոռնացող օրքերը կռվել են այս հարթավայրում շատ օրեր, շատ ամիսներ, Սև Դարպասի մոտ: Հետո հայտնվել են ճահիճները, մեծացել ու կուլ են տվել սպանված ռազմիկների մարմինները:
— Բայց այդ ճակատամարտը շատ դարեր առաջ է եղել,— կասկածեց Սեմը: — Այդ մեռելներից միայն ոսկորներ պետք է մնացած լինեին, իսկ մենք տեսանք նրանց դեմքերը: Դա ի՞նչ կարող է լինել: Չար կախարդա՞նք:
Գոլլումի հետ ճանապարհորդության հինգերորդ առավոտյան նրանք կրկին կանգ առան: Առջևում, մոխրագույն մշուշում, վեր էին խոյանում հսկայական լեռները, որոնց գագաթները թաղված էին ամպերի մեջ: Լեռների ստորոտն ամրացված էր հզոր, անառիկ ժայռերով ու հողմահար բլուրների երկար շղթաներով, որոնցից ամենամոտին հասնելու համար դեռ տասներկու մղոն պետք էր քայլել: Ֆրոդոն նայեց շուրջն ու սարսափեց: Իհարկե նողկալի էին Մեռյալ Ճահիճներն ու չորացած անապատը, բայց հարյուր անգամ ավելի հրեշավոր էր այն, ինչը բացվում էր նրա աչքերի արջև լուսաբացի շողերի ներքո: Ինչքան էլ տհաճ լինեին Մեռյալ Ճահիճները, այնտեղ գոնե գարունը կարողանում էր թափանցել, պարուրել կանաչավուն շղարշով, իսկ այստեղ՝ ո՛չ գարուն, ո՛չ ամառ չէր կարող լինել: Այստեղ կենդանության ոչ մի նշույլ չկար, նույնիսկ կեղտով սնվող բորբոս չկար: Ամեն տեղ ծխում էին մոխրով ծածկված կամ սպիտակավուն ցեխով լցված փոսերը, և թվում էր, թե այդ ամենը լեռներն են փսխել: Ցերեկային լույսը, ասես չուզենալով, լուսավորում էր անվերջանալի շարքերով ձգվող քարակույտերի դամբանաբլուրներն ու այրված, մոխրացած հողերը՝ ասես գերեզմանոց առանց մեռելների:
Այդպիսին էր Մորդորի առջև տարածված անապատը՝ ստրուկների չարքաշ աշխատանքի հավերժ հուշարձան, որը կմնա նույնիսկ այն ժամանակ, երբ չարի բոլոր գործերը մոխիր կդառնան: Ոչինչ և ոչ ոք չէր կարող բուժել այդ պղծված վայրը: Միայն Մեծ Ծովի ալիքները կաող կարող էին ծածկել այն տեսողությունից և մոռացության մատնել:
— Սիրտս խառնում է,— ասաց Սեմը:
— Բայց Նրան չտա՛լ:
— Իհարկե չտալ, քաղցրիկսսս: Ինքդ մտածիր. երբ Սքանչելին մերը լինի, մենք կարող ենք փախչել նույնիսկ Նրանից, հը՞մ: Մենք ուժեղ կլինենք, ավելի ուժեղ, քան ՈրվականներըՈւրվականները: Տիրակալ Սմեագո՞րլ, մեծն Գոլլու՞մ: Գոլլում Մեծագու՛յն: Ամեն օր ձկնիկ կուտենք, օրը երեք անգամ, թարմ, համեղ, հենց ծովից: Ամենասքանչելի՛ Գոլլում: Հարկավոր է խլե՛լ Այն: Խլե՛լ, խլե՛լ, խլե՛լ:
— Բայց նրանք երկուսով են: Արագ կարթնանան ու կսպանեն մեզ,— վնգստաց Սմեագորլը՝ գործադրելով վերջին ջանքերը: — Ոչ հիմա: Դեռ շուտ է: Հետո:
— Ե՛ս քո ինչն եմ ասել, լավ կլիներ խեղդվեիր, պրծնեինք,— փնթփնթաց նա, սողաց ներքև և արթնացրեց Ֆրոդոյին:
Տարօրինակ էր, բայց Ֆրոդոն արթնացավ թարմացած, հանգստացած: Նա լավ երազ էր տեսել: Սև ստվերը կարճ ժամանակով նահանջել էր, և այստեղ, այս հիվանդ, այլանդակ երկրում, նրան բարի տեսլքներ տեսիլքներ էին այցելել: Հիշողության մեջ ոչինչ չէր մնացել, բայց սիրտը ջերմացել էր, հոգին թեթևացել, և ''Բեռն'' էլ այնքան չէր ճնշում: Գոլլումը ողջունեց ֆրոդոյին, ինչպես շունը տիրոջը: Նա հրճվանքով թռչկոտում էր Ֆրոդոյի շուրջը, ճտտացնում երկար մատները և շոյում Ֆրոդոյի ծնկները: Վերջինս ժպտաց նրան:
— Լավ, լավ,— ասաց նա: — Ապրես, Սմեագորլ, դու հուսալի ուղեկից ես, հավատարիմ ծառայեցիր մեզ: Մենք արդեն գրեթե հասել ենք, մնում է վերջին քայլը: Տար մեզ դարպասի մոտ, և քեզանից էլ ոչինչ չեմ պահանջի: Տար դարպասի մոտ՝ և կարող ես գնալ, ուր ուզում ես, միայն թե ոչ մեր թշնամիների մոտ:
Այդպես, մինչև երկար ու տառապալից գիշերվա ավարտն ու ահարկու լուսաբացի գալը, քայլում էին նրանք, լուռ՝ ոչինչ չտեսնելով և չլսելով: Միայն քամին էր չարագուշակ սուլում նրանց ականջներում:
 
==== Գլուխ երրորդ. Սև Դարպասը փակ է ====
Առավոտյան դեպի Մորդոր ճանապարհորդությունն ավարտվեց: Ճահիճներն ու անապատը մնացին հետևում. առջևում՝ գունատ երկնքի ֆոնին, սպառնալից վեր էին խոյանում սև լեռները:
Արևմուտքից Մորդորը պաշտպաված պաշտպանված է Էֆել Դուաթի մռայլ լեռնաշղթայով կամ Մթամած Լեռներով, իսկ հյուսիսով ձգվում է մոխրագույն, սրածայր գագաթներով ու մերկ լանջերով Էրեդ Լիթուին: Միասին նրանք մեծ և անառիկ պատ են ստեղծում, որի տակ փռված են այրված, մռայլ տափաստաններ Լիթլեդը և Գորգորոթը, իսկ նրանց միջև ծփում են Նուրնենի՝ ներքին ծովի, դառնահամ ջրերը: Հյուսիս-արևմուտքում այդ երկու լեռնաշղթաները մոտենում են միմյանց և գրեթե հատվում՝ մեջտեղում թողնելով միայն մի նեղ, խորը կիրճ: Դա Քիրիթ Գորգորն է՝ Ուրվականների Կիրճը, թշնամու երկիր տանող միակ ուղին: Կիրճը երկու կողմերից շրջապատված է բարձր, հզոր ժայռերով, իսկ մոտքի մոտ՝ աջ և ձախ կողմերում, սև, ուղղաձիգ, լերկ քարափների գլխին վեր են խոյանում երկու վիթխարի աշտարակներ, որոնք անվանվում են Մորդորի Ժանիքներ: Դրանք կառուցվել են հին ժամանակներում՝ Սաուրոնի պարտությունից հետո, երբ Գոնդորը փառքի և հզորության գագաթնակետին էր: Երբ Սև Տիրակալը պարտություն կրեց և փախուստի դիմեց, Գոնդորցիները կառուցեցին այդ աշտարակները, որպեսզի նա այլևս չհամարձակվի վերադառնալ իր հին տիրույթները: Սակայն Գոնդորի իշխանությունը հետզհետե թուլացավ, մարդիկ դարձան անհոգ, և երկար ժամանակ պահապան աշտարակները դատարկության և մոռացության էին մատնված: Հետո Սաուրոնը վերադարձավ, աշտարակները վերակառուցվեցին և լցվեցին մինչև ատամները զինված զորքով, և հազարավոր անքուն աչքեր պատուհան-հրակնատներից գիշեր-ցերեկ նայում էին հյուսիս, արևելք և արևմուտք:
Հետագայում Սև Տիրակալը կիրճն արգելափակեց հզոր, քարե պարսպով, և մեծ, երկաթյա դարպասով: Պարսպի ատամնավոր գագաթին օր ու գիշեր հետ ու առաջ էին քայլում ժամապահները: Կիրճը շրջապատող ժայռերի ստորոտում հայրուրավոր քարանձավներ փորվեցին ու անցումներ բացվեցին: Այնտեղ վխտում էին ռազմատենչ մրջյունների պես մշտապես մարտի պատրաստ օրքերը: Անցնել Մորդորի կծող ժանիքների մոտով կարող էին միայն նրանք, ովքեր կանչված էին Սաուրոնի կողմից կամ նրանք, ովքեր գիտեին Մորանոնը (Սև Դարպասը) բացող գաղտնաբառը:
— Որովհետև տերն էր այդպես կարգադրել: Տերն ասաց. տար մեզ դարպասի մոտ: Եվ Սմեագորլը հնազանդվեց: Տերն ավելի լավ գիտի, նա իմաստուն է:
— Այո, ես եմ կարգադրել,— հաստատեց Ֆրոդոն: Նա մռայլ, խիստ և վճռական տեսք ուներ: Կեղտոտ էր, հյուծված ու մահացու հոգնած, սակայն կանգնած էր ուղիղ, վճռական, և աչքերը պարզվել էին: — Կարգադրել եմ, որովհետև ինձ ասված է գնալ Մորդոր, իսկ այնտեղ տանող այլ ճանապարհ ես չգիտեմ: Նշանակում է պետք է գնամ այս ճանապարհով: Եվ չեմ խնդում խնդրում որևէ մեկին ինձ ուղեկցել:
— Ո՛չ, ո՛չ, տե՛ր, չի՛ կարելի,— բղավեց Գոլլումը, գլուխը կորցրած կառչելով Ֆրոդոյից: — Չի՛ կարելի այս ճանապարհով, չի՛ կարելի: Պետք չէ՛ տալ Սքանչելին Նրան: Նա մեզ բոլորիս կխժռի, ամբողջ աշխարհը կխժռի, եթե Սքանչելին ստանա: Պահիր Սքանչելին քեզ, բարի տեր, խղճա Սմեագորլին: Մի տուր Սքանչելին նրան: Իսկ ավելի լավ է՝ հեռացիր, գնա ավելի լավ, պայծառ երկրներ, իսկ Սքանչելին վերադարձրու խեղճ Սմեագորլին, հա՞: Սմեագորլը կթաքցնի այն ապահով տեղում, նա շա՜տ-շա՜տ բարի գործեր կանի, հատկապես բարի հոբիթսների համար: Իսկ հոբիթսները կգնան տուն: Պետք չէ՛ գնալ դարպասի մոտ:
Սեմը վեր կացավ, ձեռքերը դրեց մեջքին (նա միշտ այդպես էր անում, երբ «բանաստեղծություն էր ասում») և սկսեց.
 
<poem>
 
Ես գորշ եմ, ինչպես մուկը,
Եվ մեծ, ինչպես տունը:
Ֆրոդոն վեր կացավ: Նա չկարողացավ ծիծաղը զսպել, երբ Սեմը սկսեց օլիֆանթի մասին հին, մանկական բանաստեղծություն ասել, և ծիծաղն օգնեց նրան որոշում ընդունել:
— Էհ, ա՛յ թե օլիֆանթների հազարանոց զորք ունենայինք, զորքի արջևում ճերմակ օլիֆանթ, և Գենդալֆն էլ վրան,— բացականչեց նա: Այդ ժամանակ, երևի, հեշտությամբ կնեխուժեինք կներխուժեինք այս մռայլ երկիրը: Բայց մենք օլիֆանթներ չունենք, ունենք միայն հոգնած ոտքեր, և ամբողջ հույսը դրանց վրա է: Դե լավ, Սմեագորլ, երեքը հաջողակ թիվ է, երրորդ անգամ գուցե բախտներս ավելի շատ բերի: Ես կգամ քեզ հետ:
— Լավ տեր, խելացի տեր, բարի տեր,— ուրախացած բացականչեց Գոլլումը, գրկելով Ֆրոդոյի ոտքերը: — Ամենալա՛վ տեր: Հանգստացեք, բարի հոբիթներ, թաքնվեք քարերի ստվերում ու հանգստացեք, մինչև Դեղին Դեմքը հեռանա: Կհեռանա, ու արագ-արագ կգնանք: Կվազենք արագ ու անաղմուկ, ինչպես ստվերները:
 
==== Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված ====
Ռիվենդելը և հարազատ Հոբիթստանը արդեն շատ վաղուց մնացել էին հեռու հյուսիսում, բայց ողջ ճանապարհորդության ընթացքում միայն այստեղ հոբիթները զգացին գարնան զարթոնքը: Գարնան շունչը զգացվում էր ամենուրեք. մամուռի և տորֆի շերտերը ծածկվել էին մատղաշ ծիլերով, կվենիները կանաչել էին, խոտի միջից դուրս էին նայում զարմացած ծաղիկները և երգում էին թռչունները: Իթիլիենը՝ Գոնդորի լքված, վայրի պարտեզը, նույնիսկ այժմ դեռ պահպանում էր առաջվա հմայքը՝ ասես գզգզված, բայց դեռ գեղեցիկ անտառային հավերժահարս:
Իթիլիենից Հարավ և արևմուտք տարածվում էր Անդուինի տաք, արևոտ հովիտը: Արևելյան քամիներից այս տարածաշրջանը, առանց արևի ճառագայթների ճամփան փակելու, պահպանում էր Էֆել Դուաթի լեռնաշղթան, հյուսիսից պաշտպանում էին Էմին Մուիլի լանջերը, բայց հարավից Իթիլիենը ամբողջովին բաց էր ջերմ, խոնավ ծովային քամիների համար: Այստեղ մեծ քանակությամբ դեռևս հնագույն ժամանակներում տնկված հսկա ծառեր էին պահպանվել, որոնց մասին հիմա ոչ ոք հոգ չէր տանում, և դրանք դանդաղ ծերանում էին՝ շրջապատված իրենց բազմաթիվ երիրտասարդ երիտասարդ ու անխոհեմ սերունդներով: Խիտ շարքերով տարածվում էին անուշաբույր կարմրանները, ձիթենիներն ու դափնիները, հադիպում էին գիհու և մրտենու թփուտներ: Խոտածածկ սալաքարերի վրա տարածվել էին ուրցի կոշտ թփերը, եղեսպակը ծաղկել էր կապույտ, կարմիր ու գունատ-կանաչ ծաղիկներով, գանգրանում էր մաղադանոսը, առաջին ծիլերն էր արձակում անուշահոտ վայրի սուսամբարը: Կային նաև այլ բույսեր, որոնց մասին Սեմն ընդհանրապես գաղափար չուներ: Քարափներն ու քարքարոտ լանջերը պատվել էին քարկոտրուկներով ու թանթռնիկներով, բացատներում արթնացել էին կովածաղիկները, գլխով էին անում կիսաբաց կոկոններով շուշաններն ու նարցիսները, և խիտ, փարթամ-կանաչ խոտով էին շրջապատվել լճակները, որտեղ հանգստանում էին լեռնային առուների սառնորակ ջրերը դեպի Անդուին ճանապարհին:
Ճամփորդները լքեցին ճանապարհը, լանջով իջան ներքև և գլխովին սուզվեցին բուրավետ խոտերի ու թփերի մեջ: Գոլլումը հազում էր ու թքոտում, իսկ հոբիթները շնչում էին ամբողջ կրծքով, և հանկարծ Սեմը ծիծաղեց, բայց ուրախությունից, այլ ոչ թե այն պատճառով, որ ծիծաղելի էր: Նրանք իջան արագահոս առվի երկայնքով և շուտով հասան մի լեռնային լճակի մոտ, որը հնում քարե ավազան էր եղել: Այժմ դրա կիսաքանդ պատերը ծածկված էին մամուռով և մասուրի թփերով: Ավազանի շուրջը շարքերով տարածվել էին հիրիկները, իսկ ջրի մութ, թեթև ալիքներից առկայծող մակերևույթին տատանվում էին ջրաշուշանները: Լճակը խորն էր ու վճիտ. ձվաձև քարե ավազանի մյուս կողմում, հազիվ լսելի խոխոջյունով, ջուրը հոսում էր ավազանից դուրս:
Հոբիթները լվացվեցին լճակի մեջ, կուշտ ջուր խմեցին առվից և առանց հապաղելու սկսեցին մեկուսի տեղ փնտրել հանգստանալու համար. ինչքան էլ, որ չքնաղ լիներ տեղանքը, այն հիմա թշնամական տարածք էր: Նրանք ընդամենը մի քանի քայլ էին հեռացել ճանապարհից, բայց արդեն հասցրել էին հանդիպել ճակատամարտի հետքերի. հողը ծածկված էր հին ու նոր վերքերով՝ հնադարայան հնադարյան ճակատամարտերի և թարմ, օրքերի ու այլ սաուրոնյան չարագործների հետքերով: Թփերի մեջ գարշահոտում էր չքողարկված աղբահորը, այս ու այն կողմ ընկած էին կտրված ծառերի բներ՝ ամբողջությամբ ծածկված դանակով փորված մորդորյան ռունագրերով, որոնց մեջ կարելի էր զանազանել աչքի կոպիտ ու սարսափելի նշանը: Սեմը հետախուզում էր լճակի մյուս ափը և այնքան էր տարվել անծանոթ ծառերն ու թփերը զննելով, որ մոռացել էր Մորդորի մասին: Բայց Մորդորն ինքը հիշեցրեց իր մասին և Սեմը հասկացավ, որ վտանգը ոչ մի տեղ չի անհետացել: Նա դեմ առավ այրված խոտերի շրջանաձև մի հատվածի, որի մեջտեղում մոխրացած ոսկորների ու կմախքների կույտ էր վեր բարձրանում: Կանաչն արդեն հասցրել էր դրանց վրա տարածել իր ծածկոցը, և բաղեղի ու հավամրգու արագ ճյուղավորվող ծիլերը կամաց-կամաց մոտենում էին այդ հրեշավոր խնջույքի սարսափելի ականատեսներին, սակայն խարույկի հետքերը թարմ էին: Սեմը շտապեց վերադառնալ մյուսների մոտ, բայց իր բացահայտման մասին նրանց ոչինչ չասաց. ա՛յդ էր պակաս միայն, որ սոված Գոլլումը վազեր խառնշտելու և կրծոտելու մեռած ոսկորները:
— Հարկավոր է պառկելու հարմար տեղ գտնել,— հայտարարեց նա: — Միայն թե ոչ էստեղ` ներքևում: Ինչքան վերև՝ էնքան լավ:
— Ի՞նչ չպետք է անեն,— զարմացած գլուխը բարձրացրեց Սեմը:
— Չպետք է զզվելի կարմիր լեզուներին բաց թողնեն,— ֆշշացրեց Գոլլումը: -Կրակ, կրակ չի՛ կարելի, այն վտանգավո՛ր է: Այն կծու՛մ է, այն այրու՛մ է, այն մեզ կմատնի թշնամիներին, այո-այո, թշնամիների՛ն:
— Դե, ես էդպես չեմ կարծում,— ասաց Սեմը: — Չի մատնի, եթե խոնավ ճյուղեր խարույկի մեջ չգցենք: Ամեն դեպքում ես պատրաստ եմ ռիսկի դիմել, որովհետև ուզում եմ եփել այս ճագարներին:
Պարզվեց, փոքր ճյուղերից մեկը, այվելով, հասել էր ձարխոտին, հրկիզել, իսկ ձարխոտը մոխրացրել էր շրջակա խոտը: Սեմը շտապ կոխկրտեց կրակը, ցրեց մոխիրը, խարույկի հետքերը ծածկեց տորֆով և անաղմուկ սողաց Ֆրոդոյի ուղղությամբ:
— Լսեցի՞ք,— շշնջաց նա Ֆրոդոյին,— մեկը սուլեց, մյուսը պատասխանեց: Մեկ րոպե առաջ: Ես, իհարկե, հուսով եմ, որ դա թռչուն էր, բայց կարծում եմ, որ հատուկ էին թռչունի նմանակում: Վախենում եմ նույնիսկ ասել, բայց իմ խարուկը խարույկը ծխում էր: Եթե իմ պատճառով փորձանքի մեջ ընկնենք՝ երբեք դա ինձ չեմ ների, թեև, կարող է պատահել, որ մեզ անմիջապես սպանեն ու դրա կարիքը չլինի:
— Շ-շշշ,— շշնջաց Ֆրոդոն: — Կարծես թե ձայներ են:
Հոբիթներն ակնթարթորեն կապեցին ուղեպարկերը, ավելի խորը թաքնվեցին ձարխոտի մեջ և, ականջները սրած, քարացան: Արդեն կասկած չկար, որ դրաք ձայներ են. ցածր, զգույշ, բայց շատ մոտիկ, ավելին՝ գնալով մոտենում էին: Հանկարծ գրեթե հոբիթների մոտ լսվեց ինչ-որ մեկի ձայնը:
— Ահա՛ խարույկի հետքը: Ծուխն այստեղից էր բարձրանում: Նա հեռու փախչել չէր կարող. ըստ ևրևույթիներևույթին, թաքնվել է պտերի մեջ: Հիմա մենք նրան կբռնենք, ինչպես ծուղակն ընկած ճագարին, և կպարզենք, թե ով է ու որտեղից է:
— Եվ կիմանանք, ինչ որ հնարավոր է,— արձագանքեց մեկ այլ ձայն:
— Էլֆե՞ր են,— անվստահ ենթադրեց երրորդը:
— Ոչ, էլֆեր չեն,— բացառեց չորորդըչորրորդը, ամենաբարձրահասակը և, դատելով ամեն ինչից, չորսից գլխավորը: — Էլֆերը վերջերս Իթիլիեն չեն գալիս՝ շրջանցում են: Բացի այդ, ինչպես հայտնի է, էլֆերը գեղեցիկ ժողովուրդ են:
— Երևում է մեր գեղեցկությամբ ձեզ չզարմացրինք,— ասաց Սեմը: — Շնորհակալություն բարի խոսքերի համար: Իսկ դուք, երբ դադարեք քննարկել մեր արտաքինը, շնորհ կանե՞ք ներկայանալ և բացատրել, թե ինչու խանգարեցիք երկու հոգնած ճանապարհորդների հանգիստը:
— Դու լսե՞լ ես առեղծվածային բառերը, որոնց պատասխանը ստանալու համար Բորոմիրը եկել էր Ռիվենդել,— հարցին հարցով պատասխանեց Ֆրոդոն:
 
<poem>
 
''Եվ Իմլադրիսում նորից են կռում''
''Կոտրված Սուրն առաջնորդի...''
— Այստեղից մինչև Մեծ Գետի արևելյան ափը տասը լիգ կլինի,— ասաց Մաբլունգը: — Այսքան հեռու մենք հազվադեպ ենք գալիս: Բայց այսօր հատուկ դեպք է. ծուղակ ենք պատրաստում Հարադից եկած մարդկանց համար, անիծյա՛լ լինեն նրանք:
— Անիծյալ լինեն այդ հարավցիները,— կրկնեց Դամրոդը: — Ասում են Գոնդորը մի ժամանակ լավ հարաբերությունների մեջ է եղել Հարադի թագավորությունների հետ, թեև բարեկամություն նրանց հետ երբեք չի եղել: Այդ ժամանակներում Գոնդորի սահմանները տարածվում էին շատ հեռու, մինչև Անգուինի Անդուինի գետաբերանը, և Ումբարը՝ Հարավցիների մեզ ամենամոտ թագավորությունը, եղել է մեր հպատակության տակ: Շատ ջրեր են հոսել և շատ սերունդներ են փոխվել այդ ժամանակից ի վեր: Երկար ժամանակ նրանցից ոչ մի տեղեկություն չունեինք: Միայն վերջերս իմացանք, որ Սաուրոնը գայթակղել է նրանց խոստումներով, և նրանք անցել են թշնամու կողմը՝ ավելի ճիշտ կրկին անցել են թշնամու կողմը, քանզի նրանք, ինչպես և շատ արևմտյան ցեղեր, միշտ էլ մեծ պատրաստակամությամբ էին հնազանդվում նրան: Ավա՜ղ, Գոնդորի օրերը հաշված են և Մինաս Թիրիթի պարիսպները երկար կանգուն չեն մնա, քանզի թշնամու չարությունն ու զորությունն անսահման է:
— Բայց մենք ձեռքներս ծալած չենք նստում և թշնամու չարագործություններն անպատիժ չենք թողնում,— ավելացրեց Մաբլունգը: — Անիծյալ հարավցիները գնում են մեր հինավուրց ճանապարհներով և միանում Սև Ամրոցի բանակին: Մենք իմացանք, որ նրանք գնալով ավելի ու ավելի են մոռանում զգուշության մասին, վստահ լինելով, որ իրենց նոր տերն անպարտելի է և նրա լեռների ստվերներն ավելի քան բավարար են իրենց պաշպանելու համար: Բայց մենք այսօր լավ դաս կտանք նրանց: Մի քանի օր առաջ մեզ տեղեկացրին, որ նրանց զորքն արդեն շատ մոտ է և, մեր հաշվարկով, նրանց առաջապահ ջոկատն այստեղ կլինի մինչև կեսօր: Այստեղ՝ վերևում, որտեղ ճանապարհն անցնում է ճեղքվածքի վրայով: Ճանապարհը, հա անցնում է, բայց նրանք չեն անցնի: Ֆարամիրը նրանց չի թողնի. այժմ նա մեր մշտական առաջնորդն է և, նույնիսկ ամենամահաբեր մարտերում նա միշտ էլ առաջին շարքերում է: Բայց առայժմ մահը նրան շրջանցում է. ճակատագիրը, երևի, խնայում է նրան այլ նպատակների համար:
«Եվ ու՞ր կորավ այդ անիծյալ Գոլլումը,— մտածեց Սեմը, ավելի խորը թաքնվելով ձարխոտի մեջ: — Եթե օրքի տեղ դնեն՝ նրանից թաց տեղ էլ չի մնա: Եվ Դեղին Դեմքն էլ, կարծես թե, որոշել է թշվառին այրել... Լավ, նրա հախից էդքան հեշտ չես գա, կարծում եմ ինքն իր մասին հոգ կտանի»:
Սեմը պառկեց Ֆրոդոյի կողքին, ննջեց՝ և արթնացավ եղջերափողերի հեռավոր ձայներից: Արթնացավ, նստեց ու շուրջը նայեց: Արևն անխնա այրում էր: Պահապան ռազմիկները կանգնած էին ծառերի ստվրում ստվերում և լարված լսում էին: Հանկարծ եղջերափողերը ավելի բարձր հնչեցին: Կասկած չկար՝ ձայները գալիս էին վերևից: Մարտակոչ և վայրի աղաղակներ հասան Սեմի ականջներին, բայց՝ խուլ, ասես ձայները գալիս էին ինչ-որ քարանձավի միջից: Հանկարծ մարտի ձայները որոտացին ուղիղ նրանց գլխավերևում: Ճռնչաց պողպատը, սրերը զրնգոցով խրվեցին երկաթյա սաղավարտների մեջ, նիզակները հարվածեցին վահաններին, ճիչերը խառնվեցին հուսահատ ոռնոցներին, և հնչեց բարձր կոչը. Գո՛նդոր, Գո՛նդոր:
— Ասես հարյուր դարբիններ մուրճերով հարվածելուց լինեն զնդաններին,— ասաց Սեմը Ֆրոդոյին: — Լավ կլիներ նրանց ասել, որ էլ չմոտենան, ես էսպես էլ եմ լավ լսում, շնորհակալությու՛ն:
— Չեմ կարծում, որ հրամանատարը ձեզ այստեղ կթողնի, պարոն Սեմուայս,— ասաց նա: — Թեպետ, ինքներդ կտեսնեք:
 
==== Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք ====
— Ահա թե ինչ կասեմ քեզ,— շարունակեց Սեմը: — Այդ ի՞նչ ես ուզում դրանով ասել: Վերջացրու հեռվից մոտիկանալ ու պա՛րզ խոսիր, թե չէ մինչ դու էստեղ անիմաստ պրպտումներով ես զբաղված, օրքերը կգան մեզ կշրջապատեն ու հախներիցս կգան: Եթե դու կարծում ես, որ իմ տերը սպանել է ձեր Բորոմիրին ու փախել, ապա անկեղծ ասած չգիտեմ, թե որտեղ է քո գլուխը, թեկուզ սպանիր: Եվ չմոռանաս ասել, թե ինչ ես պատրաստվում անել մեզ հետ: Ցավալի է, ի դեպ, որ ոմանք բառերով թշնամու գլխավոր հակառակորդներն են, բայց ուրիշների ճանապարհին խոչընդոտ են հանդիսանում, թեև նրանք պայքարում են իրենցից ոչ պակաս: Ա՛յ թե թշնամին կուրախանար, որ քեզ տեսներ. կմտածեր, որ նոր դաշնակից է գտել:
— Հանգի՛ստ,— առանց որևէ զայրույթի ասաց Ֆարամիրը: — Մի խանգարիր տիրոջդ խոսել, նա քեզանից անհամեմատ խելացի է: Ես առանց քեզ էլ գիտեմ, որ այստեղ մնալը վտանգավոր է, սակայն ուզում եմ արդար որոշում ընդունել, մանավանդ, որ խնդիրը բարդ է: Եթե ես գործեի նույն շտապողականությամբ, ինչ որ դու, ապա վաղուց հրամայած կլինեի ձեզ սպանել, քանզի ինձ խստորեն կարգադրված է սպանել բոլորին, ովքեր թափառում են այստեղ առանց Գոնդորի տիրակալի թույտվությանթույլտվության: Սակայն ես առանց ծայրահեղ անհրաժեշտության չեմ սպանում ոչ մի կենդանի արարածի, և անհրաժեշտության դեպքում էլ մեծ դժկամությամբ եմ այդ քայլին դիմում: Եվ անիմաստ պրպտումներով էլ չեմ զբաղված, համոզված եղիր: Նստիր տիրոջդ կողքին և լռի՛ր:
Սեմը կարմրած դեմքով ծանրորեն իջավ գետնին: Ֆարամիրը կրկին դիմեց Ֆրոդոյին.
— Գեղեցիկ ամրակալ է,— ասաց նա: — Այո, այն պատրաստված է նույն վարպետությամբ, ինչ որ գոտին: Նշանակում է ձեր ճանապարհն անցել է Լորիենո՞վ: Հնում այդ երկրամասն անվանվում էր Լաուրելինդորենան, բայց ահա արդեն շատ սերունդներ այնտեղ ոչ մի մարդ ոտք չի դրել: — Ֆարամիրի ձայնը փափկեց, և նա նոր զարմանքով նայեց Ֆրոդոյին: — Դե ինչ, այժմ շատ բան արդեն հասկանալի է, ինչը սկզբում տարօրինակ էր թվում: Էլի ինչ-որ բան չե՞ս պատմի: Քանզի ցավալի է մտածել, որ Բորոմիրը զոհվել է մենակ՝ գտնվելով հայրենի հողին այդքան մոտ:
— Ոչինչով չեմ կարող սփոփել քեզ,— ասաց Ֆրոդոն,— բայց քո պատմությունն ինձ սարսափելի է թվում: Երևի վատ նշան է: Քեզ տեսիլք է այցելել` չար ճակատագրի ուրվականը՝ անցյալի, իսկ գուցեև՝ ապագայի: Իսկ գուցե դա պարզապես թշնամական խաբուսիկ կախարդա՞նք է: Մեռյալ Ճահաիճներում Ճահիճներում ես փառապանծ ռազմիկների պատկերներ տեսա ջրի տակ, սակայն դա, երևի, թշնամու չար կախարդանքն էր:
— Ոչ, թշնամին այստեղ կապ չունի,— առարկեց Ֆարամիրը: — Նրա կախարդանքից սիրտդ լցնում է զզվանքով, իսկ ես զգացի միայն վիշտ ու կարեկցանք:
— Բայց ինչպե՞ս կարող էր նման բան կատարվել իրականում,— հարցրեց Ֆրոդոն: — Ոչ մի նավակ չի կարող անվնաս անցնել Թոլ Բրանդիրի ջրվեժը: Բացի այդ, Բորոմիրը մտադիր էր հայրենիք վերադառնալ Էնտուոշ գետով և ռոհանյան հարթավայրով: Արդյոք հնարավո՞ր է, որ մակույկն անցնի փրփրուն ջրվեժի հորձանուով հորձանուտով և չսուզվի, այլ միայն լցվի ջրով:
— Չգիտեմ,— ասաց Ֆարամիրը: — Իսկ դա ի՞նչ նավակ է, որտեղի՞ց է:
Ֆրոդոյին մնում էր միայն ընդունել նրա առաջարկ-հրամանը: Եվ իրոք, գոնդորցիների հարձակումից հետո Իթիլիենով գնալը չափազանց վտանգավոր էր:
Նրանք անմիջապես ճանապարհը ընկան. առջևում՝ Մաբլունգն ու Դամրոդը, իսկ նրանց հետևից՝ Ֆարամիրն ու հոբիթները: Շրջնացելով լճակը, որտեղ հոբիթները առավոտյան լվացվել էին, նրանք անցան առվի վրայով, բարձրացան կտրուկ բլրի գլուխը և, հայտնվելով կանաչ ծառերի ստվերում, սկսեցին ինջնել իջնել հարթ լանջով ներքև ու ներքև: Ֆարամիրը քայլում էր արագ՝ հարմարվելով, սակայն, հոբիթների քայլքին և ցածրաձայն շարունակում զրույցը:
— Մեր զրույցն ընդհատվեց,— ասում էր նա,— բայց ոչ միայն այն պատճառով, որ, ինչպես հիշեցրեց ինձ պարոն Սեմուայսը, ժամանակ չունենք, այլ նաև որպեսզի ավելորդ ականջներ մեզ չլսեն, քանզի բաներ կան, որոնք բացեիբաց քննարկելու կարիք չկա: Ահա թե ինչու ես սկսեցի հարցեր տալ իմ եղբոր և նրա ճակատագրի մասին՝ շրջանցելով Իսիլդուր Անեծքը: Դու շատ բաների մասին լռեցիր, Ֆրոդո:
— Ճիշտ է, բայց ոչ այնքան,— ասաց Ֆրոդոն: — Տարաձայնություններ մեր ջոկատում չեն եղել, միայն կասկած՝ ինչ ճանապարհ ընտրել և ուր գնալ Էմին Մույլից: Իսկ հնագույն ասույթները, եթե խոսքը դրան հասավ, սովորեցնում են մեզ անմտածված զրույցներ չանել, երբ խոսքը գնում է... թալիսմանների մասին:
— Այդպես էլ մտածում էի. նշանակում է տարաձայնություններ եղել են միայն Բորոմիրի հետ: Նա ուզեցել է թալիսմանը հասցնել Միաս Թիրիթ: Ի՜նչ ցավալի է ճակատագիրը դասավորվել. Դու, որ վերջինն ես տեսել նրան, չես կարող խոսել տվածդ երդման պատճառով, և չես կարող պատմել ինձ ամենակարևորը՝ թե ինչ է եղել նրա սրտում մահից առաջ: Սխալվել է նա, թե ոչ, բայց վստահ եմ, որ մահացել է պատվով և հաղթահարել ինքն իրեն: Նրա դեմքը մահից հետո ավելի գեղեցիկ էր այն էլֆական նավակում, քան կենդանության օրոք: Ներիր ինձ, Ֆրոդո, որ այդպես համառորեն փորձում էի խոսք քաշել քեզանից Իսիլդուրի Անեծքի մասին: Ո՛չ դրա ժամանակն էր, ո՛չ էլ տեղը, բայց ես չհասցրեցի այդքանը հասկանալ. մարտը ծանր էր, և ինձ այլ մտքեր էին զբաղեցնում: Բայց հենց հասկացա, անմիջապես խոսակցությունը շրջեցի այլ կողմ: Քանզի մեր քաղաքի իշխանները, այսինքն մենք, պահպանում են հնագույն իմաստնություններըիմաստությունները, որոնց մասին Գոնդորի սահմաններից դուրս ոչ ոք չգիտի: Մենք չենք պատկանում Էլենդիլի տոհմին, սակայն մեր երակներում էլ է նումենորյան արյուն հոսում: Մենք Մարդիլի տոհմից ենք, որին պատերազմ գնալուց առաջ փոխարքա նշանակեց Էարնուր արքան՝ վերջին արքան Անարիոնի տոհմից: Նա ժառանգներ չուներ, և մի օր պատերազմից չվերադարձավ: Այդ օրվանից արդեն շատ դարեր մեզ մոտ իշխում են փոխարքաները: Ես հիշում եմ, թե ինչպես էր դեռ պատանի ժամանակ Բորոմիրն ամբողջ ժամանակ նեղվում էր, որ մեր հայրը թագավոր չէ, երբ մենք միասին ուսումնասիրում էինք մեր երկրի տարեգրությունը և մեր նախնիների պատմությունը: «Եվ քանի՞ հարյուր տարի է անհրաժեշտ, որ փոխարքան դառնա արքա, եթե թագավորը չի վերադառնում»,— հարցնում էր նա: «Այլ երկրներում, որտեղ թագավորների տոհմն այնքան էլ ազնվածին չէ, մի քանի տարին էլ կբավարարեր,— պատասխանում էր նրան մեր հայրը,— բայց Գոնդորում տասը հազար տարին էլ բավական չէ:» Ավա՜ղ, խեղճ Բորոմիր: Այդ ամենը քեզ ինչ-որ բան ասու՞մ է նրա մասին:
— Ասում է,— պատասխանեց Ֆրոդոն,— սակայն նա միշտ էլ հարգանքով էր վերաբերվում Արագորնին:
— Դա անկասկած,— ասաց Ֆարամիրը: — Եթե նա ընդունել է գահի նկատմամբ նրա իրավունքը, նշանակում է, ճանաչել է նրան որպես իր թագավոր: Բայց բանը չի հասել ամենադժվարին փորձություններին: Ով գիտի, թե ինչ կկատարվեր, եթե նրանք վերադառնային Մինաս Թիրիթ, գուցե պատերազմը վերածեր նրանց հակառակորդների... Սակայն թողնենք դա: Ես ասացի, որ Դենեթորի տոհմը պահպանում է հնագույն իմաստնություններն իմաստություններն ու ավանդույթները: Մեր գանձարանում հին գրքեր ու բազմալեզու գրեր են պահպանվում՝ գրված հնամաշ մագաղաթների, քարե սալիկների, ոսկե և արծաթե թիթեղների վրա: Դրանցից շատերը մեզ մոտ այլևս ոչ ոք կարդալ չի կարող, իսկ մնացածներին այնքան վաղուց ձեռք չեն տվել, որ ամբողջովին կորել են փոշու մեջ: Բայց ես ուսունասիրել եմ դրանք և որոշ բաներ գիտեմ: Այդ գանձերի պատճառով մեզ երբեմն այցելում էր Մոխրագույն Թափառականը. առաջին անգամ ես նրան տեսել եմ դեռ երեխա ժամանակ, բայց դրանից հետո նա էլի է այցելել մեզ երկու կամ երեք անգամ:
— Մոխրագույն Թափառակա՞նը,— ընդհատեց նրան Ֆրոդոն: — Իսկ ինչպե՞ս է նրա անունը:
Նա կամացուկ կանչեց՝ և ակնթարթորեն ծառերի հետևից հայտնվեցին Մաբլունգն ու Դամրոդը:
— Կապեք մեր հյուրերի աչքերը,— կարգադրեց Ֆարամիրը: — Բայց աշխատեք, որ դա նրանց անհարմարություն չպատճառի: Ձեռքերը կապել պարտադիր չէ. նրանք խոստանում են, որ չեն փորձի գուղունի գողունի նայել: Ես հավատում եմ նրանց և կթողնեի, որ պարզապես գնային փակ աչքերով, բայց նրանք կարող են սայթաքել և պատահաբար բացել: Ի դեպ՝ ուշադիր եղեք, որ չսայթաքեն:
Թիկնապահները կապեցին հոբիթների աչքերը կանաչ շարֆերով և գլխանոցները կիպ քաշեցին նրանց աչքերին: Նրանցից մեկը բռնեց Ֆրոդոյի ձեռքը, մյուսը՝ Սեմի: Զբոսանքն արևոտ Իթիլիենով Ֆրոդոյի և Սեմի համար վերջացավ ճամփորդությամբ խավարի մեջ, և թե ուր էին նրանց տանում, մնում էր միայն գուշակել: Շուտով արահետը կտրուկ իջավ ներքև, մտավ ինչ-որ անցում և այնքան նեղացավ, որ ստիպված էին գնալ իծաշարուկ՝ քսվելով քարե պատերին: Թիկնապահները քայլում էին հոբիթների հետևից՝ ձեռքները դրած նրանց ուսերին, և ուղորդում էին նրանց, երբ ճանապարհը թեքվում էր այլ կողմ: Տեղ-տեղ փակ աչքերով գնալը անհնար էր դառնում. այդ ժամանակ հոբիթներին գրկում էին, տանում որոշ ժամանակ, ապա նորից իջեցնում գետնին: Աջ կողմից լսվում էր աստիճանաբար ուժեղացող ջրի ձայնը: Որոշ ժամանակ անց երթը դադարեցվեց: Մաբլունգն ու Դամրոդը մի քանի անգամ պտտեցին հոբիթներին, և վերջիններս վերջնականապես դադարեցին հասկանալ, թե որտեղ է հյուսիսը, և որտեղ հարավը: Սկսվեց վերջին, կարճ վերելքը: Ցրտեց, ջրի աղմուկը հեռացավ: Հոբիթներին կրկին գրկեցին և տարան ներքև երկար-երկար աստիճաններով, որոնք շուտով թեքվեցին դեպի ժայռի անկյունը: Հանկարծ նրանց խլացրեց ջրի աղմուկը: Թվում էր, ջուրն այժմ շրջապատում է նրանց բոլոր կողմերից. այն թափվում էր ներքև, ցայտում քարերի վրա և ողողում նրանց այտերն ու ձեռքերը հազարավոր մանր կաթիլներով: Հոբիթներին նորից դրեցին գետնին, և որոշ ժամանակ նրանք կանգնած էին լուռ, աչքները փակ, շփոթված և վախեցած: Թիկունքից լսվեց Ֆարամիրի ձայնը.
— Դա մեզ մոտ էլ է ընդունված,— ասաց Ֆարամիրը:
Երկարատև թափառական կյանքից հետո, սոված ու սառած աստղերի տակ գիշերելուց հետո գոնդորցիների ընթրիքը իսկական խնջույք թվաց հոբիթներին. սառը, անուշահոտ ոսկեգույն գինի, հաց ու կարագ, տավարի միս, չորացրած մրգեր ու թարմ պանիր, և որպես հավելում՝ մաքուր ձեռքեր, ափսեներ ու դանակներ: Ֆրոդոն ու Սեմը չհրաժարվեցին ոչ մի բանից. աշխուժորեն կերան այն ամենը, ինչ առաջարկեցին և չհրաժարվեցին ո՛չ երկրորդ մասնաբաժնից, ո՛չ երրորդ: Գինին տաքացրեց նրանց հոգնած մարմինները. հոբիթները զվաարթացանզվարթացան, թեթևացան, և նրանց հոգում հանգստություն տիրեց՝ առաջին անգամ Լոթլորիենը լքելուց հետո: Երբ ընթրիքն ավարտվեց, Ֆարամիրը նրանց տարավ դեպի անցավի խորքում գտնվող վարագույրով կիսածածկված խորշը: Այնտեղ բազկաթոռ և երկու փոքրիկ աթոռ բերեցին: Խորշում փոքրիկ կավե ճրագ էր վառվում:
— Շուտով դուք երևի քնել կուզենաք,— ասաց Ֆարամիրը,— հատկապես պատվարժան Սեմուայսը. նա մինչև ընթրիքի սկսվելը ոչ մի րոպե աչք չփակեց: Կա՛մ վախենում էր, որ քնելուց հետո ախորժակը կբթանա, կա՛մ տիրոջն էր պահպանում ինձանից: Սակայն առատ ընթրիքից հետո անմիջապես քնելը վնասակար է, հատկապես, եթե մինչ այդ երկար ժամանակ վատ ես սնվել: Եկեք այժմ զրուցենք: Դուք, ըստ երևույթին, Ռիվենդելից հեռանալուց հետո բազում արկածներ եք ունեցել և պատմելու շատ բան կունենաք: Եվ կարծում եմ, որ չի խանգարի ավելի մոտիկից ծանոթանալ երկրին, որտեղ այժմ դուք գտնվում եք: Պատմեք ինձ իմ եղբայր Բորոմիրի, ծերուկ Միթրանդիրի և Լորիենի զարմանահրաշ ժողովրդի մասին:
Մի ժամանակ նումենորցիները բնակություն էին հաստատել Մեծ Հողի բոլոր ափերին, բայց նրանցից շատերը տրվեցին չարին, և նրանց թագավորությունն աստիճանաբար ոչնչացավ: Շատերը նվիրվեցին Խավարի գործերին և հրապուրվեցին սև մոգությամբ, իսկ մյուսները մատնվեցին ծուլության, սկսեցին վիճել, պատերազմել իրար մեջ, մինչև բոլորովին ուժասպառ եղան, և նրանց արնաքամ հողերը գրավեցին վայրենիները:
Սակայն ավանդույթը ոչինչ չի ասում այն մասին, որ Գոնդորը երբևէ զբաղվել է սև մոգությամբ, և թշնամուն, թող չհնչի նրա անունը, մեզ մոտ չեն մեծարել: Հնագույն Արւմուտքի Արևմուտքի իմաստնությունն գեղեցկությունը դարեր շարունակ պահպանվել է Էլենդիլի թագավորությունում և ապրում է այնտեղ մինչև հիմա: Բայց հպարտությունը պառակտեց Գոնդորը. տիրակալներն աստիճանաբար կորցրեցին մտքի սթափությունն ու որոշեցին, որ Թշնամին հեռացել է ընդմիշտ, այնինչ նա միայն արտաքսված էր, բայց ոչ ոչնչացված:
Մահը միշտ էլ շրջել է մեր մեջ, քանզի նումենորցիները հավերժական կյանք էին տենչում, ինչպես այն հնագույն ժամանակներում, երբ կորցրեցին իրենց թագավորությունը՝ հավերժական կյանք, որում ամեն ինչ անփոփոխ կմնար: Թագավորները բնակիչների տներից շքեղ դամբարաններ էին կառուցում, իսկ հին մագաղաթների վրա գրված նախնիների անուններն ավելի հաճելի էին նրանց ականջին, քան իրենց ժառանգների անունները: Անժառանգ տիրակալները հնացող պալատներում նստած խորհում էին իրենց ծագումնաբանության հանելուկների մասին, զառամյալ երեցները գաղտնի սենյակներում խորհրդավոր էլիքսիրներ էին պատրաստում, բարձրանում էին սառը աշտարակների գլուխը և հարցեր տալիս աստղերին: Եվ այդպես առանց ժառանգ թողնելու մահացավ վերջին թագավորը Անարիոնի տոհմից:
— Դուք համարյա ոչինչ չասացիք էլֆերի մասին, պարոն,— քաջություն հավաքելով ասաց Սեմը: Նա նկատեց, որ Ֆարամիրը էլֆերի մասին մեծ հարգանքով է խոսում, և դա ավելին էր Սեմի համար, քան նրա քաղաքավարությունը, բարյացակամությունը, համեղ ընթրիքն ու որակյալ գինին: Դրանով նա շահեց Սեմի վստահությունը և որոշակի ցրեց նրա կասկածները:
— Այո, իսկապես,— ասաց Ֆարամիրը,— բայց ես էլֆերի մասին շատ բան չգիտեմ: Պետք է ասեմ, որ դու, առանց իմանալու, անդրադարձար մեր բնավորության գծերից մեկին, որը շատ է փոխվել նումենորցիներից միջերկրացիներ դառնալուց հետո: Եթե դու Միթրանդիրի ուղեկիցն ես եղել և զրուցել ես Էլրոնդի հետ, պիտի որ իմանաս, որ նումենորցիների նախնիները՝ Էդաին մարդիկ, առաջին պատերազմներում էլֆերի հետ կողք կողքի կռվել են Խավարի դեմ: Որպես պարգև նրանք ստացել են Միջծովյան թագավորությունը, որտեղից երևում են Օրհնյալ երկրի ափերը: Սակայն երբ Խավարի վարագույրը տարածվեց Միջերկրում, Թշնամու խարդավանքները պառակտեցին էլֆերին ու մարդկանց, և ժամանակի ընթացքում նրանք ավելի հեռացան իրարից, գնացին ամենքն իրենց ճանապարհով: Այժմ մարդիկ վախենում են էլֆերից և չեն վստահում նրանց, չնայած նրան, որ քիչ բան գիտեն Էլդար ժողովրդի մասին: Եվ մենք էլ՝ գոնդորցիներս, որոշակի ժամանակից սկսած այդ հարցում նմանվել ենք ռոհանցիներին, քանզի նրանք, չնայած Սև Տիրակալին թշնամի լինելուն, խուսափում են էլֆերից և Ոսկե Անտառի մասին խոսում են վախով: Սակայն մեր մեջ դեռ հանդիպում են համարձակներ, ովքեր բարեկամություն են անում էլֆերի հետ: Նրանցից ոմանք գաղտնի լքում են Գոնդորը և հեռանում Լորիեն. ճիշտ է, վերադառնում են նրանք հազվադեպ... Ինչ վերաբերվում է ինձ, ես Լորիենի բնակիչների հետ հանդիպում չեմ փնտրում. ինձ թվում է մեր օրերում Առաջանածինների Առաջնածինների հետ շփվելը մահկանացուների համար վտանգավոր է: Այնուամենայնիվ ես նախանձում եմ ձեզ, որ տեսել եք Ճերմակ Տիրուհուն և զրուցել նրա հետ:
— Լորիենի տիրուհի՜ն, Գալադիե՜լը,— երազկոտ բացականչեց Սեմը: — Ա՛յ թե տեսնեիք նրան, պարո՛ն, աչք կտրել չի լինում: Ես մի սովորական հոբիթ եմ և զբաղվում եմ այգեգործությամբ, իսկ գլխիցդ վերև, ինչպես ասում են, չես թռչի, և բանաստեղծությունների մասով, ինքներդ եք հասկանում, էնքան էլ լավ չեմ՝ էնպես, ինչ-որ ծիծաղելի բան երբեմն, բայց իսկական բանաստեղծություն՝ էդ մեկը չէ: Դրա համար էլ չեմ կարող նկարագրել, թե ինչպիսին է նա: Էստեղ երգ է հարկավոր: Ձեզ Պանդուխտն է պետք, դե, Արագորնը կամ ծեր պարոն Բիլբոն. այ նրանք հեշտությամբ կնկարագրեին: Բայց ես էլ այնուամենայնիվ նրա մասին մեծ ուրախությամբ երգ կհորինեի: Նա այնքան գեղեցի՜կ է, այնքան չքնաղ... Գիտեք, երբեմն նման է մեծ, ծաղկած ծառի, երբեմն էլ փոքրիկ, քամուց օրորվող ճերմակ նարցիսի: Ադամանդից կարծր և լուսնի լույսից փափուկ՝ ահա թե ինչպիսին է նա: Ջերմ է արևի ճառագայթների պես և սառն է, ինչպես աստղազարդ գիշերը: Հպարտ, վեհապանծ, ինչպես ձյունապատ լեռները, իսկ խնդուն է, ինչպես երիցուկների ծաղկեպսակը գլխին սովորական աղջնակը: Տեսնում եք, էսքան անհեթեթություններ ասացի, բայց ապարդյուն:
— Դեհ, «Իսկ Բորոմիրը»... ա՞յդ էիր ուզում ուզում ասեիր,— հարցրեց Ֆարամիրը: — Շարունակի՛ր, նա է՞լ էր իր կործանումը Լորիեն բերել:
— Այո, տեր իմ, իհարկե ներող եղեք, բայց բերել էր, թեև ձեր եղբայրը հրաշալի մարդ էր, եթե ինձ կարելի է նրա մասին դատել: Բայց դուք, մի խոսքով, ինքներդ էլ արդեն կռահեցիք: Ես հենց ամենասկզբից՝ Ազատքից սկսած հետևում էի Բորոմիրին: Միայն թե չմտածեք, թե ես նրան չԷի չէի վստահում կամ նրա վատն էի ցանկանում, ուղղակի ես, ինքներդ եք հասկանում, տիրոջս պետք է պահպանեի, և ահա թե ինչ ձեզ կասեմ. հենց Լորիենում Բորոմիրն առաջին անգամ վերջնականապես հասկացավ ինքն իրեն, իսկ ես վաղուց էի դա հասկացել: Հասկացավ, թե ինչ է ինքն ուզում: Իսկ նա հենց առաջին ակնթարթից ցանկացավ Թշնամու Մատանին:
— Սե՛մ,— սարսափահար բացականչեց Ֆրոդոն: Նա մտքերի մեջ էր ընկել և սթափվեց չափազանց ուշ:
Նա կանգնեց ողջ հասակով մեկ՝ խիստ ու տիրական, և նրա մոխրագույն աչքերը փայլատակեցին: Ֆրոդոն ու Սեմը վեր թռան աթոռներից և մեջքով սեղմվեցին պատին՝ ջղաձգորեն շոշափելով սրերի բռնակները: Լիակատար լռություն տիրեց. բոլորը լուռ ու զարմացած նայում էին նրանց: Բայց Ֆարամիրը կրկին նստեց բազկաթոռին, կամացուկ ծիծաղեց, և հանկարծ նորից խոժոռվեց:
— Խե՛ղճ Բորոմիր, ինչպիսի՛ ծանր փորձության միջով է նա անցել,— գոչեց նա: — Որքան վիշտ պատճառեցիք դուք ինձ, երկու թափառականներդ հեռավոր երկրից, որ կրում եք ձեզ հետ կործանումը մարդկության... Սակայն ես դատում եմ հոբիթների մասին ավելի ճիշտ, քան դուք՝ մարդկանց: Մենք՝ գոնդորցիներս, միշտ ասում ենք ճշմարտոթյունը: Մենք հազվադեպ ենք պարծենում և պահում ենք մեր խոստումը նույնիսկ մահվան սպառնալիքի տակ: «Եթե տեսնեի այդ իրը ճանապարհին ընկած, չէի կռանա այն վերցնելու համար»՝ այդպիսին էին իմ խոսքերը: Ուստի, եթե նույնիսկ այժմ այն ցանկանամ՝ չէ՞ որ ես չգիտեի, թե խոսքն ինչի մասին է՝ ասածս ինձ համար հավասար է երդման, իսկ երդումը չի կարելի խախտել: Սակայն ես չեմ փափագում այն: Գուցե այն պատճառով, որ լավ գիտեմ. «Փորձանքներ կան, որոնցից ավելի լավ է հեռու մնալ»: Հանգստացեք և նստեք: Իսկ դու մխիթարվիր, Սեմուայս: Թեև դու բերանիցդ թռցրիր, բայց դա, իմ կարծիքով, նախանշված էր ճակատագրով: Դու հավատարիմ և նվիրված սիրտ ունես՝ այն ավելի հեռատես է, քան քո աչքերը: Եվ այս անգամ էլ քեզ հուսախաբ չարեց: Հնարավոր է դու նույնիսկ օգնեցիր քո սիրելի տիրոջը. կաշխատեմ անել ինձանից կախված ամեն ինչ, որ քո բերանմացությունը բերանբացությունը ծառայի նրա օգտին: Դեհ, մխիթարվիր: Սակայն այլևս Դրա մասին բարձրաձայն չխոսես: Թող այսօրվա վրիպումն առաջինն ու վերջինը լինի:
Հոբիթները կրկին նստեցին աթոռներին և լռեցին: Ռազմիկները վերադարձան իրենց զրույցին և գինուն՝ որոշելով, որ իրենց հրամանատարը պարզապես անզգույշ կատակ արեց և վախեցրեց փոքրիկներին, բայց այժմ ամեն ինչ անցած է:
— Բարի գիշեր, զորավար տեր իմ: Դուք գործով ապացուցեցիք:
Ապացուցեցի՞— Ապացուցեցի՞,— կրկնեց Ֆարամիրը:
— Այո, տեր իմ, և հրաշալի ապացուցեցիք, ամենաբարձր հատկանիշներով:
Ֆարամիրը ժպտաց:
— Ծառայի համար դու շատ հանդուգն ես, պատվարժան Սեմուայս: Բայց ոչ. լսել գովասանք նրա շուրթերից, ով ինքն է արժանի գովասանքի՝ ամենամեծ պարգևն է: Բայց ես դեռ չեմ արժանացել դրան, քանզի հենց սկսզբից սկզբից էլ մտադիր էի այդպես վարվել:
— Հիշու՞մ եք, դուք ասացիք իմ տիրոջը, որ նրա մեջ ինչ-որ էլֆական բան կա,— ասաց Սեմը: — Դա և՛ ճիշտ է, և՛ այդպես է: Իսկ ես ձեզ կասեմ, որ դուք ինչ-որ բանով նման եք, երևի, Գենդալֆին, հրաշագործներին:
— Ահա թե ինչ,— ասաց Ֆարամիրը: — Երևի նումենորյան արյան ազդեցությունն ես զգում: Բարի գիշեր:
 
==== Գլուխ վեցերորդ. Արգելված լճակը ====
— Նա ուղղակի մի խղճուկ ու սովահար արարած է,— պատասխանեց Ֆրոդոն: — Եվ չգիտի, թե ինչ է իրեն սպառնում: Արդեն միայն դրա համար Գենդալֆը՝ ձեր ասած Միթրանդիրը, կխնդրեր ձեզ չսպանել նրան: Բայց նա նաև այլ պատճառներ ուներ: Էլֆերին էլ էր արգելել սպանել նրան. հաստատ չգիտեմ, թե ինչու, իսկ կռահումներիս մասին ավելի լավ է լռեմ: Գլխավորը՝ այս արարածն անմիջական առնչություն ունի իմ հանձնարարության հետ: Նախքան ձեզ հանդիպելը նա մեր ուղեկցորդն էր:
— Ձեր ուղեկցո՞րդը,— կրկնց Ֆարամիրը,— ա՛յ քեզ տարօրինակ նորություն: Ամեն ինչ գնալով ավելի է բարդանում: Ես շատ բան եմ պատրաստ անել քեզ համար, Ֆրոդո, բայց սա արդեն չափազանց է. թողնել այս լպրծուն չարագործին հանգիստ հեռանալ, որպեսզի հետո կրկին ձեզ միանա, եթե, իհարկե, ցանականա ցանկանա կամ ընկնի օրքերի ձեռքը և պատմի բոլորը, ինչ գիտի՞: Ոչ, հարկավոր է նրան սպանել կամ գոնե բռնել: Բռնել և անմիջապես սպանել: Բայց ինչպե՞ս բռնել այդ լպրծունին, ինչպե՞ս չեզոքացնել առանց սրընթաց նետի:
— Թույլ տուր ես իջնեմ և կամացուկ մոտենամ նրան,— առաջարկեց Ֆրոդոն: — Իսկ դուք աղեղները ձգեք և պատրաստ եղեք. եթե նրան բաց թողնեմ, կարող եք ինձ նետահարել: Խոստանում եմ, որ չեմ փախչի:
— Գնա, բայց արա՛գ,— ասաց Ֆարամիրը,— եթե նրա բախտը բերի և ողջ մնա այսօր, ապա ամբողջ կյանքում պարտավոր կլինի քեզ հավատարմորեն ծառայել: Անմբորն, ուղեկիր ուղեկցիր Ֆրոդոյին լճակի ափը, միայն թե շատ զգույշ. այդ արարածը սուր աչքեր և ականջներ ունի: Տուր ինձ աղեղդ:
Անբորնն ինչ-որ բան փնթփնթաց, բայց հնազանդվեց և հոբիթի հետ պարուրաձև աստիճաններով իջավ ներքև, իսկ այնտեղից՝ մյուս աստիճաններով կրկին վերև, և վերջապես հայտնվեցին նեղ ելքի մոտ, որը քողարկված էր խիտ թփուտներով: Ֆրոդոն զգուշությամբ մի կողմ հրեց ճյուղերը և հայտնվեց ուղղակիորեն լճի ափին: Մթնել էր, լճակի մակերևույթը սևացել, խամրել էին նաև ջրվեժի շիթերը՝ այժմ դրանք արտացոլում էին միայն երկնքի արևմտյան կողմի աղոտ լուսավորված հատվածը, որտեղ անհետացել էր լուսինը: Գոլլումը ոչ մի տեղ չէր երևում: Ֆրոդոն մի քանի քայլ առաջ գնաց: Անբորնը անձայն հետևեց նրան:
— Սմեագո՛րլ,— հուսահատված ճչաց Ֆրոդոն,— Սքանչելին կբարկանա: Ա՛յ հիմա կվերցնեմ ու կասեմ. թո՛ղ փուշը մնա Սմեագորլի կոկորդում ու նա խեղդվի: Սմեագորլը կխեղդվի ու այլևս չի ուտի ձկնիկ: Արի՛, Սքանչելին սպասու՛մ է:
Չարացած ֆշշոց լսվեց: Գոլլումը չորեքթաթ դուրս սողաց մթության միջից՝ ճիշտ և ճիշտ անկարգ շան նման, երբ նրան կանչում է տերը: Ատամների արաքից արանքից դուրս էր ցցվել կիսակերած ձկան պոչը, իսկ ձեռքին բռնել էր մեկ ուրիշը՝ դեռ անվնաս: Նա մոտեցավ Ֆրոդոյին և, աչքերը փայլեցնելով, հոտոտեց նրան: Հետո բերանից հանեց ձկան մնացորդը և ուղղվեց:
— Լա՛վ տեր,— շշնջաց նա: — Բարի հոբիթս, վերադարձել է խեղճ Սմեագորլի մոտ: Սմեագորլը հնազանդ է, հենց կանչեցին՝ անմիջապես եկավ: Գնանք այստեղից արագ-արագ, գնանք, հա՞: Թաքնվենք ծառերի հետևում, քանի դեմքերը կորել են: Այո-այո, գնա՛նք, արա՛գ:
— Դու նրան հավատու՞մ ես,— հարցրեց Ֆարամիրը:
— Այո,— ասաց Ֆրոդոն: — Եվ դու ստիպված ես կա՛մ հավատալ, կա՛մ ի կատար ածել ձեր երկրի օրենքըըօրենքը: Դրանից առավել ոչնչի չես հասնի: Բայց ես խոստացա, որ եթե նա մոտենա ինձ, ապա նրա հետ ոչինչ չի պատահի: Եվ չէի ուզենա խոստումս դրժել:
Ֆարամիրը մի պահ մտածմունքի մեջ ընկավ:
— Նա չի համաձայնի,— ասաց Ֆրոդոն,— քարշ կգա իմ հետքերով, ինչպես վաղուց է քարշ գալիս: Եվ վերջապես, ես նրան խոստացել եմ իմ պաշտպանությունը և ասել, որ չեմ լքի իրեն. ես խոստացել եմ գնալ նրա հետ, ինչ ճանապարհ էլ նա ընտրի: Մի՞թե խորհուրդ ես տալիս ինձ բռնել դավաճանության ուղին:
— Ոչ,— ասաց Ֆարամիրը,— բայց սիրտս չի ուզում, որ գնաս նրա հետ: Իհարկե մի բան է՝ դրժել սեփական խոսքը, այլ բան է՝ խորհուրդ տալ նունը նույնը բարեկամիդ, որը կուրորեն քայլում է անդունդի եզրով... Բայց դու ճիշտ ես. եթե նա, միևնույնն է, քարշ է գալու քո հետևից, ապա ավելի լավ է աչքի առաջ լինի: Սակայն ես վստահ եմ, որ չարժե նրա հետ գնալ Քիրիթ Ունգոլով: Նա քեզ չի ասել բոլորը, ինչ գիտի՝ ես դա կարդացի նրա աչքերում: Մի՛ գնա Քիրիթ Ունգոլ:
— Այդ դեպքում ու՞ր գնամ,— հարցրեց Ֆրոդոն,— վերադառնամ Սև Դարպասի մոտ և հանձնվեմ պահակների ողորմածությա՞նը: Դու ինչ որ բա՞ն գիտես այդ լեռնանցքի մասին: Ինչու՞ է այդ անունը այդպիսի սարսափ տարածում:
— Ստույգ ոչինչ չգիտեմ,— պատասխանեց Ֆարամիրը: — Գոնդորցիները վաղուց արդեն Հարավային Ուղուց այն կողմ չեն գնում, էլ չեմ խոսում Մթամած Լեռների մասին: Ծերունական ասույթներ և հեքիաթներ՝ ահա այն ամենը ինչի վրա կարելի է հիմնվել: Բայց մարդկանց հիշողության մեջ մնացած բոլոր ասույթներում ասվում է, որ լեռնացքը լեռնանցքը Մինաս Մորգուլի վերևում ինչ-որ անհայտ սարսափ է թաքցնում: Քիրիթ Ունգոլ անունը լսելուց մեր երեցներն ու ավանդույթների գիտակները գունատվում են ու լռում: Մինաս Մորգուլի հովիտը վաղուց է ընկել Մութ Ուժերի ձեռքը, և նույնիսկ այն ժամանակ, երբ Թշնամին արտաքսված էր, իսկ Իթիլիենը, գրեթե ամբողջովին պատկանում էր մեզ, այդ հրեշավոր հովիտը ահ ու սարսափ էր տարածում: Ինչպես քեզ հայտնի է, մի ժամանակ այդ սարսափելի ամրոցը հպարտ ու գեղեցիկ է եղել ու կոչվել է Մինաս Իթիլ և համարվել է Մինաս Թիրիթի երկվորյակ քույրը: Բայց հետո այն նվաճել են չար մարդիկ՝ Թշնամու նախկին հպատակները, որոնք նրա արտաքսումից հետո, չունենալով հող ու տիրակալ, երկար ժամանակ ավազակությամբ ու թալանով էին զբաղվում: Ասում են, այդ մարդանց մարդկանց առաջնորդները Չարի կողմից ստրկացված նումենորցիներ են եղել: Թշնամին նրանց հզոր Մատանիներ է տվել, և Մատանիները կուլ են տվել նրանց՝ դարձնելով կենդանի ուրվականներ, չար ու ահարկու: Նրանք Մինաս Իթիլը դարձրել են իրենց բնակատեղին՝ պարուրելով ամրոցը և շրջակա հովիտը ունայնությամբ: Թվում էր, թե ամրոցը դատարկ է, բայց դա միայն թվում էր, քանզի այնտեղ բնակություն էր հաստատել անմարմին սարսափը: Ինն էին նրանք՝ այդ ուրվականները: Եվ ահա, երբ նրանց տիրակալի վերադարձը, որը գաղտնի նախապատրաստում էին, դարձավ իրականություն, նրանք անչափ հզորացան: Սարսափի կացարանի դռները բացվեցին, և Ինը Հեծյալները դուրս եկան աշխարհ, և մենք չկարողացանք կասեցնել նրանց: Մի՛ մոտեցիր նրանց որջին: Քեզ կնկատեն: Այդ ամրոցն անքուն չարի կացարան է՝ լցված մշտապես արթուն անկոպ աչքերով: Մի՛ գնա այդ ճանապարհով:
— Իսկ ո՞ր ճանապարհով կհրամայես գնալ,— հարցրեց Ֆրոդոն: — Չէ՞ որ դու ասացիր, որ չես կարող ինքդ տանել ինձ լեռներ, առավել ևս՝ անցկացնել մյուս կողմը: Իսկ ես պետք է անցնեմ այդ լեռների մյուս կողմը, քանզի հանդիսավոր խոստում եմ տվել Խորհրդի առջև, որ կգտնեմ այնտեղ տանող ճանապարհը կամ կզոհվեմ: Իսկ եթե վախենամ սոսկալի ճակատագրից ու ճանապարհի կեսից նահանջեմ, ապա ու՞ր կգնամ, ինչպե՞ս երևամ մարդկանց ու էլֆերի աչքերին: Մի՞թե դու ուզում ես, որ ես մեկնեմ Գոնդոր և այնտեղ տանեմ այս իրը, որին տիրանալու մոլուցքը խելագարության հասցրեց քո եղբորը: Ի՞նչ կախարդանքով կպարուրի այն Մինաս Թիրիթը: Մի՞թե ամեն ինչ կավարտվի նրանով, որ կունենանք ոչ թե մեկ, այլ երկու Մինաս Մորգուլ: Եվ կժպտան նրանք միմյանց Գետի երկու կողմերից, իսկ նրանց միջև կտարածվի մեռյալ հողը, լքված, քայքայված...
Ֆարամիրը վեր կացավ, խորը գլուխ տվեց Ֆրոդոյին, բացեց վարագույրը և դուրս եկավ:
 
==== Գլուխ յոթերորդ. Դեպի ուղիների խաչմերուկ ====
Ֆրոդոն ու Սեմը վերադարձան իրենց անկյունը և պառկեցին հանգստանալու: Մարդիկ արդեն արթնանում էին. սկսվում էր հոգսերով հագեցած նոր օրը: Շուտով լվացվելու համար ջուր բերեցին, հետո հոբիթներին ուղեկցեցին երեք հոգու համար բացված սեղանի մոտ, որտեղ արդեն նստած էր Ֆարամիրը: Նա ամբողջ օրը չէր քնել, չէր հանգստացել մարտից հետո, բայց ասես բնավ էլ չէր հոգնել: Նախաճաշեցին և անմիջապես վեր կացան:
— Սովը չի տանջի ձեզ ճանապարհին,— ասաց Ֆարամիրը: — Դուք քիչ սնունդ ունեիք, ուստի ես կարգադրել եմ ձեր տոպրակներում լրացուցիչ պաշար դնել: Ծարավից չեք պապակվի՝ Իթիլիենը ջրով հարուստ է, բայց զգուշացեք Իմլադ Մորգուլից՝ Ապրող Մահվան հովտից հոսող առուներից ջուր խմելուց: Եվ մի բան էլ. իմ հետախույզները վրադարձել վերադարձել են, նույնիսկ նրանք, ովքեր հասել են մինչև Մորանոն: Եվ բոլորը զեկուցում են, որ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Տարացքը դատարկվել է, Ճանապարհներն ճանապարհներն ամայի են: Քայլերի ձայն չի լսվում, եղջերափող չի փչում, աղեղնալար չի ծնգում: Սև երկրի վրա, թող չհնչի նրա անունը, լռություն է իջել: Չգիտեմ, թե ինչ է նախագուշագում այդ լռությունը, բայց, կարծում եմ՝ հանգուցալուծումը չի ուշանա: Մեծ փոթորիկ է մոտենում: Շտապեք, քանի դեռ կարող եք: Եթե պատրաստ եք՝ գնանք, շուտով արևը դուրս կգա Մթամած Լեռների հետվից:
Հոբիթներին հանձնեցին ծանրացած տոպրակները և երկու ամուր, երկաթյա ծայրակալերով, փայլեցված փայտյա ցուպեր, որոնց քանդակված բռնակների միջով կաշվե օղակներ էին անցկացված:
Մեկնելու նախապատրաստումներն ավարտվեցին: Ինչ որ անկյունից կամ գաղտնի հորից դուրս բերեցին Գոլլումին. նա ինքնագոհ տեսք ուներ և այնպես խղճալի չէր, ինչպես երեկ, սակայն ջանում էր Ֆրոդոյից չհեռանալ և խուսափում էր Ֆարամիրի հայացքից:
— Ձեր ուղկցի ուղեկցի աչքերը մենք կփակենք,— ասաց Ֆարամիրը,— բայց դու և քո ծառա Սեմուայսը կարող եք այդպես գալ, եթե ցանկանում եք:
Բայց երբ աչքակապը ձեռքին մոտեցան Գոլլումին, նա ծղրտաց, խույս տվեց և կառչեց Ֆրոդոյից: Վերջինս ասաց.
Հոբիթներն ի պատասխան մինչև գետին խոնարհվեցին: Ֆարամիրը շրջվեց և առանց հետ նայելու հեռացավ այնտեղ, որտեղ սպասում էին երկու թիկնապահները: Հոբիթներն աչքներն էլ չհասցրին թարթել, երբ երեք ռազմիկներն անհետացան ծառերի հետևում ու կորան անտառում: Այնտեղ, որտեղ հենց նոր կանգնած էր Ֆարամիրը, դատարկություն էր տիրում, և թվում էր, թե այն ամենը, ինչ կատարվել էր, ուղղակի երազ էր:
Ֆրոդոն հառաչեց և շրջվեց դեպի հարավ: Գոլլումը փորփրում էր մամուռը արմատների տակ՝ ցուցադրելով իր արհամարանքը բոլոր տեսակի հրաժեշտի արարողությունների նկատմաբնկատմամբ:
«Էլի սոված է,— մտածեց Սեմը: — Էհ, նորից ամեն ինչ սկզբից»:
Արևը, շարունակելով մնալ անտեսանելի, բարձրացավ վերև, անցավ կեսօրը և արդեն սկսում էր թեքվել դեպի մայրամուտ՝ իր թեք ճառագայթներով թեթև ոսկեզօծելով խոտը և ծառերի սաղարթները: Շուրջը կանաչ կիսախավար ու խոր լռություն էր տիրում: Նույնիսկ թռչուններ չկային. նրանք բոլորը կա՛մ թռել էին հեռու, կա՛մ կորցրել երգելու ունակությունը:
Լուռ անտառում արագ մթնում էր, և ճամփորդները գրեթե ուժասպառ կանգ առան՝ չսպասելով գիշերվա գալուն: Հեննեթ Աննունը յոթ լիգ մնացել էր հետևում: Ֆրոդոն անմիջապես պառկեց մամռոտ գետնին ծեր ծառի տակ և առանց արթնանալու քնեց ամբողջ գիշեր: Սեմը պառկել էր տիրոջ կողքին, բայց հանգիստ քնել չէր կարող. նա շարունակ բարձրացնում էր գլուխը և ականջ դնում, բայց Գոլլումը մոտակայքում չէր երևում՝ նա չքացավ, հենց հոբիթները պառկեցին գիշերելու ու այդպես էլ չերևաց: Քնել էր արդյոք նա մոտակայքում մի մեկուսի փոսի մեջ, թե ամբողջ գիշեր առանց աչք փակելու մտածել էր սնունդ հայթհայթելու մասին՝ հոբիթներն այպես այդպես էլ չիմացան: Նա վերադարձավ միայն լուսաբացի առաջին շողերի հետ և արթնացրեց քնածներին:
— Հարկավոր է արթնանալ, այո, նրանք պետք է վեր կենան,— ասաց նա: — Դեռ երկար պետք է գնանք հարավ, հետո՝ արևելք: Հոբիթսները պետք է է շտապեն:
Երկրորդ օրը գրեթե ոչնչով չէր տարբերվում իր նախորդից՝ միայն լռությունն էր թվում ավելի խորը: Օդը ծառերի տակ ծանրացել էր, գնալով շնչելը դժվարանում էր: Երևալով, փոթորիկ էր մոտենում: Գոլլումը շարունակ կանգ էր առնում, հոտոտում օդը, ինչ-որ բան փնթփնթում և ստիպում հոբիթներին արագացնել քայլերը:
Երեկոյան մոտ՝ երկրորդ դադարից քիչ անց, անտառը նոսրացավ: Ծառերը դարձան ավելի բարձր և միմյանցից ավելի հեռու: Դեռ նոր-նոր զմրուխտեշագանակագույն բողբոջներով ծածկված հաստ բներով հսկայական փշարմավները մռայլ ու հանդիսավոր վեր էին բարձրանում լայնարձակ բացատներում, որտեղ մոտալուտ գիշերվա սպասումով արդեն փակվել էին ծիծեռնախոտի և հողմածաղկի սպիտակ և երկնագույն ծաղիկները, անտառային բացատներն ամբողջությամբ ծածկված էին հակինթների խիտ տերևներով, որոնց մեջ արդեն երևում էին հասունացող ծաղկաբույլերը: Շուրջը ո՛չ գազաններ կային, ո՛չ թռչուններ, բայց Գոլլումը վախենում էր բաց տարածքներից, ուստի նրանք հատում էին բացատերը բացատները վազքով՝ աշխատելով դուրս չգալ ծառերի ստվերներից:
Արդեն մթնշաղ էր, երբ հոբիթերը հասան անտառեզրին և նստեցին մի ծեր, սապատավոր ծառի տակ, որի օձանման արմատները ցցվել էին սորուն զառիթափի գլխին: Ներքևում փռված էր մռայլ մշուշով պարուրված խորունկ հովիտը, որի մյուս կողմում նորից խտանում ու դեպի հարավ էր ձգվում երեկոյան աղոտ լույսից մոխրակապույտ անտառը: Աջակողմյան հեռվում մայրամուտը բոսորագույն էր ներկել գոնդորյան լեռների գագաթները: Ձախ կողմում խտանում էր մութը՝ այնտեղ, ինչպես հրեշավոր աշտարակների շարք, վեր էին խոյանում Մորդորի պատերը: Մթության մեջ սկսվում էր հովիտը, որը, ավելի ու ավելի ընդլայնվելով, իջնում էր դեպի Անդուինը: Հովտի հատակով գլորվում էր արագահոս գետակը՝ իր խոխոջյունով խախտելով խոր լռությունը: Մոտակա ափի երկայնքով ձգվում էր ճանապարհի սպիտակավուն ժապավենը և կորչում սառը մշուշի մեջ, որտեղ մայրամուտի շողերը չէին թափանցում: Ֆրոդոյին թվաց, թե այնտեղ՝ մթության մեջ, զանազանվում են հնագույն քաղաքի հազիվ նկատելի ուրվագծերը՝ կիսաքանդված հսկա աշտարակների մշուշի մեջ լողացող սրաձողերը...
— Ի՞նչ անենք հիմա,— հարցրեց նա: — Այսօր երկար ճանապարհ ենք կտրել: Հարկավոր է անտառում տեղ գտնել, որտեղ կարելի է թաքնվել...
— Գիշերը թաքնվելու կարիք չկա, գիշերն առանց այդ էլ մութ է,— արձագնաքեց արձագանքեց Գոլլումը: — Այժմ հոբիթները պետք է ցերեկը թաքնվեն, այո-այո, միայն ցերեկը:
— Դե լավ, լավ,— փնթփնթաց Սեմը,— հանգստանալ, մեկ է, պետք է, թեկուզ մինչև կեսգիշեր, հետո նոր կարելի է և գնալ, եթե դու իրոք ճանապարհը գիտես:
Բայց այդ պահին արևի ճառագայթները չքացան. արևը մայր մտավ, ասես ինչ-որ մեկը փչեց հանգցրեց աշխարհի ծայրին գտնվող ջահը, և գիշերային խավարը դարձավ ավելի սև:
 
==== Գլուխ ութերորդ. Քիրիթ Ունգոլի աստիճանները ====
Ֆրոդոն սթափվեց ու շարժվեց: Եվ հանկարծ հիշեց Ֆարամիրին:
«Ահա և փոթորիկն սկսվեց,— մտածեց նա: — Պողպատե ամպը սլանում է դեպի Օսգիլիաթ: Կհասցնի՞ արդյոք Ֆարամիրը ժամանակին անցնել Գետը: Նա կռահում էր, որ ճակատագրական ժամը հեռու չէ, բայց արդյո՞ք անակնկալի չեն բերի նրան: Գոնդորցիները կկարողանա՞ն արդյոք գետանցոււմները պաշպանել, երբ Ուրվական Արքան ինքն է մոտենում դրանց: Չէ որ դա Մորդարի Մորդորի միակ զորաբանակը չէ: Դրան կհետևեն մյուսները... Ես ուշացա, ամեն ինչ կորած է: Չպետք է դանդաղեի ճանապարհին: Նույնիսկ եթե հաջողվի իրականացնել այն, ինչի համար ինձ այստեղ են ուղարկել, միևնույնն է, ոչ ոք այդ մասին երբևէ չի իմանա: Ամեն ինչ իզուր է»:
Նա նստել էր վշտից ուժասպառ, և դեմքի վրայով հոսում էին արցունքները, իսկ Մորդորյան հրոսակները անցնում ու անցնում էին կամրջի վրայով: Հանկարծ ինչ-որ հեռու տեղից, ասես Հոբիթստանում արևոտ առավոտյան, երբ արդեն ժամն է արթնանալու և բացվում են դռները, լսվեց Սեմի ձայնը.
— Զգույշ,— վերևից շշնջաց Գոլլումը,— այստեղ աստիճաններ են, շատ, շատ աստճաններ: Պետք է զգույշ լինել:
Եվ իրոք, զգուշության մասին հարկավոր էր հոգ տանել: Երկու կողմերից ձգվում էին քարե պատերը, և հոբիթները թեթևացած շունչ էին քաշում՝ մտածելով, որ գնալը հեշտացավ, բայց սանդուղքը գրեթե ոուղղաձիգ ուղղաձիգ էր, և որքան վերև էին բարձրանում, այնքան ավելի էին զգուշանում թիկունքում փռված սև անդունդից: Վերևում աստիճանները նեղ էին ու անհարթ, մաշված էին ու սայթաքուն, իսկ երբեմն էլ պարզապես փշրվում էին ոտքերի տակ: Հոբիթները համառորեն բարձրանում էին վեր՝ հուսահատ կառչելով վերևի աստիճաններից ընդդարմացած ձեռքերով ու ստիպում նվվացող ծնկներին ծալվել և ուղղվել, իսկ սանդուղքը գնալով ավելի խորն էր մխրճվում լեռան մեջ, և ավելի ու ավելի էին բարձրանում պատերը գլխավերևում:
Ի վերջո, երբ ուժերը վերջնականապես սպառվեցին, և հոբիթները արդեն պատրաստ էին հանձնվել, վերևում կրկին առկայծեցին Գոլլումի աչքերը:
— Չէ, չեմ կարծում,— ասաց Ֆրոդոն,— եթե նույնիսկ մտքին վատ բան կա՝ և երևում է, այդպես էլ կա, դու, միևնույնն է, սխալվում ես: Ո՛չ օրքերին, ո՛չ էլ Սաուրոնի մյուս սպասավորներին նա չի բերի: Այլապես ինչու՞ պետք է նա այսքան երկար սպասեր, բերեր հասցներ այստեղ, նամանավանդ, որ այդքան վախենում է այս երկրից: Հարյուր անգամ կարող էր մեզ մատնել մեր հանդիպելու պահից սկսած... Ոչ, եթե ինչ-որ բան էլ մտածել է, ապա հույսը դրել է իր վրա ու կանի իր ձևով՝ սուսիկ-փուսիկ:
— Դե լավ, երևի դուք ճիշտ եք, տեր իմ,— ասաց Սեմը: — Բայց, եթե էդպես է, դրա մեջ ուրախանալու բան չկա: Նա ինձ, չեմ կասկածում, փտած փորոտիքի համար էլ կմատնի օրքերին: Բայց ես ախր մոռացել եմ. Բա բա Սքանչելի՛ն: Չէ, հենց սկզբից էլ նրա ճակատին գրված էր. «Տվեք Սքանչելին խեղճ Սմեագորլին»: Ու եթե մտքում մի բան կա, ապա հաստատ էդ ուղղությամբ: Բայց ինչու՞ նա մեզ էստեղ բերեց: Չէ, ավելի պարզ հարց տվեք, Էդ էդ մեկը չգիտեմ:
— Դե նա, երևի, ինքն էլ չգիտի ինչու,— ասաց Ֆրոդոն: — Գլխում այնպիսի խառնաշփոթ է, որ դժվար, թե այնտեղ ինչ-որ հստակ պլան հասունանա: Կարծում եմ, նրա գլուխը հիմնականում զբաղված է իր Սքանչելին Թշնամուց փրկելու մտքերով, պահպանում է այն, քանի դեռ կարողանում է: Եթե Թշնամին ստանա Մատանին, Գոլլումի համար ամեն ինչ կվերջանա: Մյուս կողմից էլ ժամանակ է ձգում ու սպասում հարմար պահի:
— Անցումին դեռ պետք է հասնել,— նկատեց Ֆրոդոն:
— Ճիշտ է , չենք հասել, ու հենց դրա համար հիմա պետք է ավելի ուշադիր լինել: Հենց քնեցինք, Գարշելին հո էստեղ է ու էստեղ: Դե ես էդ իմ մասին եմ ասում, իսկ դուք, տեր իմ, կարող եք հանգիստ քնել, կուրախացնեք ինձ: Ես ձեզ կհսկեմ: Մենակ մոտ նստեք ու մի անհանգստացեք, հիմա ես ձեզ կգրկեմ՝ ու հապա թող մեկը առանց ձեր հավատարիմ Սեմի իմացության համարձակվի ձեզ դիպչե՛լ:
— Քնել,— ասաց Ֆրոդոն ու հառաչեց, նման մի ճամփորդի, ով անապատում զովաշունչ կանաչ միրաժ է տեսնում: — Այո, թերևս, հաճույքով կքնեմ... Նույնիսկ այստեղ:
— Հե՛յ, դու,— խստորեն ասաց նա,— էդ ի՞նչ ես անում:
— Ոչինչ, ոչինչ,— ցածր արձագնաքեց արձագանքեց Գոլլումը: — Տերը բարի է:
— Բարին՝ բարի է, առանց քեզ էլ գիտեմ,— ասաց Սեմը: — Դու ավելի լավ է ասա տեսնեմ որտե՞ղ էիր քարշ գալիս, ի՞նչ նենգ պլան էիր մշակում, ստոր, ծե՛ր չարագործ:
Գոլլումն ընկրկեց. ծանր կոպերի տակ բռնկվեցին կանաչ կրակները: Այժմ նա արդեն սարդ էր հիշեցնում, ոչ թե ծեր հոբիթ՝ չորեքթաթ, ոտքերը չռած, գլուխը ներս քաշած, իսկ աչքերը գրեթե դուրս էին եկել ակնախնձորներից: Կարճատև ակնթնարթն ակնթարթն անցավ, անվերադարձ հեռացավ:
— Նենգ, ստոր,— Ֆշշացրեց նա,— հոբիթներն այնքան քաղաքավարի են միշտ, այո-սսս: Լա՛վ հոբիթսներ: Սմեագորլը տանում է նրան գաղտնի արահետներով, որոնց մասին ոչ ոք, բացի նրանից, չգիտի: Նա հոգնած է, ծարավ, այո, ծարավ, բայց գնում է, փնտրում, ճամփան գտնում, իսկ հոբիթսները նրան նենգ ու ստոր են անվանում: Շատ լավ ընկերներ ունի նա, այո, իմ սքանչելի, շատ լավ:
— Ոչ, ոչ, ոչ, դեռ ոչ,— վախեցած ճչաց Գոլլումը: — Հոբիթները չեն կարող ճանապարհը գտնել, ոչ: Առջևում թունելն է, Սմեագորլը պետք է գնա նրանց հետ: Ոչ ուտել, ոչ քնել նրան դեռ չի կարելի, ոչ, դեռ ոչ:
 
==== Գլուխ իներորդ. Շելոբի որջը ====
Սեմը թուրը ձեռքին վազեց նրա հետևից: Մի ակնթարթ Գոլլումին սպանելու կատաղի ցանկությամբ համակված նա մոռացավ ամեն ինչ, բայց, երբ երեսին փչեց թունելի սև գարշահոտը, հոբիթին ասես ամպրոպ հարվածեց. նա բոլորովին մոռացել էր Ֆրոդոյի և հրեշի մասին: Կտրուկ շրջվելով՝ նա կայծակնային արագությամբ սլացավ արահետով վեր՝ բարձր կանչելով տիրոջը: Բայց արդեն ուշ էր: Գոլլումի պլանն այնուամենայնիվ ամբողջությամբ չէր ձախողվել:
 
==== Գլուխ տասը. Սեմուայս Գեմջիի ընտրությունը ====
Բայց ի տարբերություն վիշապների, Շելոբի մարմնի վրա, բացի աչքերից, խոցելի այլ տեղեր չկային: Դարերի ընթացքում նրա մաշկը պատվել էր քարացած կեղտի հաստ զրահով ու ներսից հաստացել, բազմաթիվ նողկալի շերտեր աճեցրել: Սեմի հարվածից նրա փորի վրա երկար, խորը պատռվածք առաջացավ, բայց ճեղքել բոլոր այդ հրեշավոր ծալքերը չէին կարող ո՛չ Թուրինը, ո՛չ Բերենը, ո՛չ թզուկների պատրաստած թրով, ոչ էլ՝ էլֆերի: Ջղաձգորեն ցնցվելով՝ սարդը բարձրացրեց հսկայական փորը՝ և Սեմը տեսավ, որ վերքը պատվել է թունավոր փրփուրով: Ոտքերը չռելով՝ սարդը կրկին սկսեց իջնել, որ ճզմի հոբիթին, բայց ուշացավ. Սեմը ցած գցեց իր թուրը և, երկու ձեռքով բռնելով տիրոջ էլֆական թրի բռնակից, հենեց այն գետնին: Չարացած Շելոբն իր ողջ ծանրությամբ իջավ էլֆական թրի վրա այնպիսի ուժով, որպիսին չկար ոչ մի ռազմիկի ձեռքի մեջ: Որքան ավելի ուժեղ էր սարդը թշնամուն սեղմում գետնին, այնքան ավելի խորն էր թուրը խրվում նրա գարշելի մարմնի մեջ:
Իր երկարատև ու արյունահեղ կյանքի ողջ ընթացքում Շելոբն այդպիսի սարսափելի ցավ երբևէ չէր զգացել: Ո՛չ մի գոնդորցի խիզախ ռազմիկի, ո՛չ մի կատաղած հսկայական օրքի չէր հաջողվել նույնիսկ քերծել նրա մարմինը, այն մարմինը, որը նա այդքան սիրում ու պահպանում էր: Դող անցավ սարդի մարմնով: Նա կրկին վեր բարձրացավ՝ փորձելով ազատվել սարսափելի ցավից, ուղղեց իր հսկայական դողացող ոտքերը և ջղաձգվելով հետ ցատկեց: Սեմը ծնկի եկավ Ֆրոդոյի կողքին. գարշահոտությունից նրա գլուխը պտտվում էր, բայց թուրը ձեռքից բաց չէր թողնում: Աչքերը պատած մշուշի միջով նա տեսավ Ֆրոդոյի դեմքը և թափ տվեց իրեն, որպեսզի հաղթահարի սրտխառնոցը և չկորցնի գիտակցությունը: Հետո դանդաղ բարձրացրեց գլուխը և տեսավ հրեշին իրենից մի քանի քայլ հեռավորաթյան հեռավորության վրա: Հրեշը նայում էր հոբիթին. վիրավոր աչքից կանաչ հեղուկ էր ծորում, իսկ ծնոտներից թունավոր լորձ էր կախված: Նա չռեց դողացող ոտքերը, մարմնով կպավ գետնին և պատրաստվեց թռիչքի. ցա՛ծ գցել ու մահացու խոցե՛լ, ոչ միայն թունավորել, այլև սպանե՛լ, բզկտե՛լ իրեն այդպիսի ցավ պատճառած ըմբոստ արարածին:
Սեմը գետնին կուչ եկած նայում և իր մահն էր կարդում նրա աչքերում: Եվ հանկարծ, ասես նորից լսելով հեռավոր ձայնը և հասկանալով, թե ինչ պետք է անի, նա ձախ ձեռքով շոշափեց կուրծքը և գտավ այն, ինչ փնտրում էր՝ սառը, ամուր և այդ ուրվականային աշխարհում այդքան հուսալի Գալադրիելի անոթը:
Նրա լեզուն ազատվեց, ձայնը բացվեց, և Սեմը բացականչեց իրեն անծանոթ լեզվով.
 
<poem>
 
Ա, Էլբերեթ Գիլթոնիել
օ մենել փալան-դիրիել,
Եվ հանկարծ նա հիշեց իր սեփական բառերը, որ ասել էր դեռ ճանապարհորդության սկզբում, այն ժամանակ ինքն էլ մինչև վերջ չհասկանալով դրանց իմաստը. «Ես, ախր, անպայման ձեզ պետք կգամ, և ոչ թե էստեղ՝ Հոբիթստանում․․․ Եթե հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում...»:
— Բայց ախր ի՞նչ կարող եմ ես անել: Թողնեմ նրա անշունչ մարմինն էստեղ, սարի գլխին, առանց թաղելու և վերադառնամ տու՞ն: Թե՞ շարունակեմ գնալ: Գնա՞լ,— կրկնեց նա և անաորոշոթյունից անորոշոթյունից վախեցած ցնցվեց: — Ինչպե՞ս թե՝ գնալ: Ես, ուրեմն, շարունակեմ գնալ, իսկ նրան ինչ է, թողնեմ էստե՞ղ:
Միայն այդ ժամանակ Սեմը վերջապես լաց եղավ: Արցունքն աչքերին նա կռացավ Ֆրոդոյի վրա, սառած ձեռքերը խաչեց կրծքին, ծածկեց նրան թիկնոցով, ապա մի կողմում դրեց իր թուրը, մյուս կողմում՝ Ֆարամիրի նվիրած գավազանը:
Վերջապես նա շրջվեց և չցանկանալով մի քանի քայլ արեց դեպի առաջ՝ ամենադժվար քայլերը ապրած ողջ կյանքում: Քայլ, ևս մեկ քայլ... Հիմա կսկսվի վայրեջքը ու, հնարավոր է, նա այլևս երբեք չի տեսնի այդ վայրը... Եվ հանկարծ ձայներ ու բղավոցներ լսվեցին: Սեմը քարացավ: Օրքե՛րը: Ձայներն ամենուրեք էին՝ և՛ առջևում, և՛ հետևում: Ոտքերի դոփյուն, ճչոցներ. ինչ-որ տեղից օրքեր էին մոտենում, ըստ երևույթին աշտարակից էին դուրս գալիս: Բայց ախր հետևից նույնպես ձայներ են լսվում: Սեմն արագ շրջվեց: Ներքևում կրակներ էին երևում, որոնք առվի պես դուրս էին հորդում թունելից: Ահա և հետապնդումն սկսվեց. ուրեմն աշտարակի լույսը հենց այնպես չէր վառվում: Սեմը հայտնվեց երկու կրակի արանքում:
Արջևում Առջևում արդեն շատ մոտ առկայծում էին ջահերն ու լսվում էր պողպատի շաչյունը: Հիմա նրան կտեսնե՛ն: Շատ երկար նա որոշում ընդունեց, և ի՞նչ օգուտ այժմ այդ որոշումից: Ու՞ր գնա, ինչպե՞ս փրկվի հիմա, և ամենակարևորը՝ ինչպե՞ս փրկի Մատանին: Մատանի՛ն: Մտածելու ժամանակ չկար: Չհասցնելով մտածել հետևանքների մասին՝ նա պարանոցից հանեց շղթան ու ձեռքի մեջ առավ Մատանին: Անցումում, ուղիղ Սեմի դիմաց հայտնվեց առաջին օրքը: Սեմը Մատանին հագավ մատին:
Աշխարհը փոխվեց, և յուրաքանչյուր ակնթարթը լցվեց մտքերով, որոնք նախկինում Սեմի գլխում չէին հայտնվի նույնիսկ մեկ ժամվա ընթացքում: Լսողությունը սրվեց, իսկ տեսողությունը՝ մշուշվեց, բայց ոչ այնպես, ինչպես Շելոբի որջում: Շրջապատող առարկաները չթաղվեցին խավարում, սակայն դրանց ուրվագծերը մշուշվեցին ու լողացին: Շուրջն ամեն ինչ դարձավ մոխրագույն, և այդ մոխրագույն մշուշում միայնակ կանգնած Սեմը նմանվեց սև քարի: Ձախ ձեռքին հագած Մատանին վառվում էր ինչպես շիկացած ոսկին: Սեմն իրեն անտեսանելի չէր զգում. ընդհակառակը, նրան թվում էր, թե ինքը տեսանելի է ու խոցելի ինչպես երբեք, և գիտեր, որ Ամենատես Աչքը անընդհատ փնտրում է իրեն:
Խռպոտ մռնչացին եղջերափողերը. օրքերն ուրախացած ոռնացին:
Այդ լուրը Սեմին այնպես ցնցեց, որ նա անմիջապես սթափվեց ու մոռացավ իր բոլոր վախերը: Գտան տիրոջը, գարշելիները: Ի՞նչ կանեն նրանք նրա հետ: Նա օրքերի մասին այնպիսի պատմություններ էր լսել, որ երակներում արյունը սառել էր: Ո՛չ, նման բան թույլ տալ չի՛ կարելի: Սեմը վեր թռավ տեղից: Նա անմիջապես մոռացավ հանձնարարության մասին: Կորչի՛ ամեն ինչ, իր բոլոր փաստարկներն ունայն են: Կասկածներն ու մտավախությունները չքացան, ասես չէին եղել: Այժմ նա գիտեր, թե որտեղ է իր տեղը՝ տիրոջ կողքին, կենդանի կամ մեռած, թեև ինչպես պետք է օգներ նրան, պատկերացում անգամ չուներ: Նա իջավ աստիճաններով ներքև ու արահետով սլացավ դեպի Ֆրոդոն:  «Որքա՞ն կլինեն նրանք,— մտածում էր նա: — Աշտարակից առնվազն երեսուն կամ քառասուն իջան, երկու էդքան էլ երևի ներքևից եկան: Քանիսի՞ն կհասցնեմ կոչնչացնել, նախքան նրանք ինձ կբռնեն: Եթե թուրը հանեմ, նրանք անմիջապես կնկատեն երկնագույն շեղբը և, վաղ, թե ուշ, հախիցս կգան: Հետաքրքիր է, գոնե երգի մեջ կհայտնվ՞եմկհայտնվե՞մ: Երգ Սեմուայսի մասին, ով ընկավ կեռնային անցումի մարտում՝ պաշտպանելով տիրոջ մարմինը թշնամիներից: Ո՛չ, ի՞նչ երգ, ոչ մի երգ էլ չի լինի: Մատանին կգտնվի, և երգեր էլ ընհանրապես չեն լինի: Չի լինի՝ չի լինի: Ես ուրիշ տարբերակ չունեմ, իմ տեղը՝ տիրոջ կողքին է: Նրանք պետք է հասկանան՝ Էլրոնդը, և՛ Խորհուրդը, և՛ բոլոր-բոլոր իմաստուն տիրակալներն ու տիրուհիները: Նրանց ծրագրերը ձախողվեցին. ինձանից Մատանու Պահապան դուրս չի գա՝ առաց պարոն Ֆրոդոյի՝ կներեք, չի՛ ստացվում:
Օրքերն արդեն կորել էին տեսողությունից: Սեմը ժամանակ չէր ունեցել մտածելու իր մասին, ու հիմա հանկարծ զգաց, որ սարսափելի հոգնած է և ուժերը սպառվելու վրա են: Ոտքերը հրաժարվում էին ենթարկվել: Նա չափազանց դանդաղ էր գնում, ու թվում էր, թե արահետը վերջ չունի: Ախր ու՞ր կորան դրանք և ինչո՞ւ է շուրջը միայն մառախուղ:
— Հանգստացի՛ր,— խռխռաց Շագրատը,— ինձ հրաման է տրված, և այն խախտել ոչ ոքի չի թույլատրվում՝ իմ և քո գլուխներն առաջինը կթռչեն: Սահմանը խախտած յուրաքանչյուր օտարականի հրամայված է տանել աշտարակ, մերկացնել, այնուհետև մանրամասն ցուցակ կազմել այն ամենի, ինչ գտնվել է նրա մոտ՝ հագուստ, զենք, մատանիներ, զարդեր և այլն, իսկ ցուցակն անհապաղ ուղարկել Լուգբուրզ և միայն Լուգբուրզ: Գերուն մատով չկպչել, աչքի լույսի պես պահպանել, մինչև Նա նրա հետևից մեկին ուղարկի կամ անձամբ բարեհաճի: Եթե նրա հետ ինչ-որ բան պատահի՝ պահակներին սպասվում է խոշտանգում ու մահ: Հրահանգները պարզ են, ինձ մնում է այն կատարել:
— Իսկ մերկացնել՝ էդ ինչպե՞ս,— հարցրեց Գորբագը: — Ատամները նու՞նպես նու՞յնպես հանել, եղունգները, մազերը, հը՞մ:
— Հիմար-հիմար մի՛ դուրս տուր: Գերուն պետք է անվնաս հասցնել Լուգբուրզ:
— Տխմա՛ր,— մռնչաց Շագրատը,— լեզվիդ զոռ տալու փոխարեն ավելի լավ է լսես նրանց, ովքեր քեզանից ավելի շատ բան գիտեն: Ինքդ շուտով կդառնաս Շելոբի ընթրիքը, եթե էդպես շարունակես: Լե՜շ: Դու ոչինչ չգիտես ձերդ մեծության մասին: Եթե նա զոհի մարմինը պատում է սարդոստայնով, նշանակաում է, պատրաստվում է տանել իր որջը և համտեսել: Իսկ լեշով նա չի սնվում և սառած արյուն էլ չի խմում: Էնպես, որ էս փոքրիկը մեռած չէ:
Սեմն օրորվեց և կառչեց քարից, որպեսզի չընկնի: Նրան թվաց, թե սև որջը շրջվում է գլխիվայր: Նա այնպես էր ցնցված, որ քիչ էր մնում կորցնի գիտակցությունը: Ուշքի գալով՝ նա հստակ լսեց իր ներքին ձայնը. «Էհ, հիմար ես դու, ախր նա մեռած չէ, և հոգուդ խորքում դու դա գիտեիր: Ուռած գլուխ ես դու, Սեմուայս: Քո դժբախտությունն այն է, որ կորցրել էիր հույսդ կամ, ավելի ճիշտ, հենց սկզբից էլ ոչ մի բանի հույս չունեիր: Եվ ի՞նչ անել հիմա»:
Ոչինչ հնարավոր չէր անել: Մնում էր միայն ավելի ամուր կառչել քարից և լսել օրքերի զզվելի ձայները:
— Ոչ ո՞ք,— բղավեց Սեմը: — Դուք մոռացա՛ք էլֆ հաղթանդամ ռազմիկին, որ շրջում է ձեր քթի տակ:
Այս խոսքերով նա դուրս թռավ միջանցքի վերջին ոլորանից, բայց հայտնաբերեց, որ սխալ է հաշվարկել հեռավորությունը: Կա՛մ թունելն էր այդպես խորամանկորեն կառուցված կա՛մ սրված լսողությունը խաբեց նրան: Օրքերը դեռ բավական հեռու էին: Այժմ, սակայն, Սեմը հստակ տեսնում էր նրանց կարճլիկ, գետնահար ուրվագծերը բոսորագույն երկնքի ֆոնին: Միջանցքը դադարեց թեքումներ կատարել և սկսեց նրբորեն բարձրանալ: Հեռվում երևաց երկփեղկ դարպասը լայն բացված դռներով, որը, ըստ երևույթին, տանում էր դեպի աշտարակի ստորգետնյա հարկեր: Գերուն տանող օրքերն արդեն վաղուց անցել էին դարպասից ներս, իսկ Գորբագն ու Շագրատը գնտվում գտնվում էին երկու քայլի վրա:
Սեմը լսեց օրքերի խռպոտ ձայները. նրանք սկսեցին երգել: Թնդացին եղջերափողերը, հնչեց գոնգը, և աներևակայելի աղմուկ բարձրացավ: Գորբագն ու Շագրատն անցան շեմը:
Վստահելի
1396
edits