Changes

Գանձերի կղզին

Ավելացվել է 51 բայտ, 09:07, 15 Հունիսի 2019
Ազնվական կալվածատեր Տրելոնին, Բժիշկ Լիվսին և ուրիշ ջենտլմեններ խնդրել են ինձ գրել այն բոլորը, ինչ որ գիտեմ Գանձերի Կղզու մասին։ Նրանք ցանկանում են, որ ես պատմեմ ողջ պատմությունն սկզբից մինչև վերջ, չթաքցնելով ոչ մի մանրամասնություն, բացի կղզու աշխարհագրական դիրքից։ Մատնանշել, թե որտեղ է գտնվում այդ կղզին, ներկայումս դեռ անկարելի է, որովհետև կան գանձեր, որ մենք այնտեղից դեռ չենք դուրս բերել։
Եվ ահա ներկա 17․․․ թվին ես գրիչ եմ վերցնում և մտքով վերադառնում դեպի այն ժամանակը։ ժամանակը, երբ հայրս «Ծովակալ Բենբոու» անունով պանդոկ ուներ և այդ պանդոկում բնակվեց մի ծեր արևակեզ ծովային, երեսին՝ սրի սպի։
Ես հիշում եմ, կարծես այդ երեկ էր, թե ինչպես նա ծանր քայլերով հասավ մեր դռանը, իսկ նրա սնդուկը բերում էին ձեռնասայլով։ Դա մի բարձրահասակ, ուժեղ, ծանրամարմին, մութ շագանակագույն դեմքով տղամարդ էր։ Կուպրոտ ծամիկը կախ էր ընկած նրա յուղոտ կապույտ բաճկոնի օձիքի վրա։ Ձեռները խորդուբորդ էին, վրան՝ ինչ-որ կտրվածքներ և քերծվածքներ, եղունգները սև, կոտրտված, իսկ դեմքի սպին կեղտոտ, բոսորասպիտակագույն։ Հիշում եմ, ինչպես անծանոթը շվշվացնելով նայեց մեր ծովախորշը և հանկարծ բարձր ձայնով երգեց մի հին նավաստիական երգ, որը հետո այնքան հաճախ երգում էր․
Ես հեշտ չէի ձեռք բերում յուրաքանչյուր ամսվա չորս պենսը․ փոխարենը ես վճարում էի այդ տանջող երազներով։
Բայց որքան էլ որ սարսափելի էր ինձ համար միոտանի ծովայինը, ես նավապետից շատ ավելի քիչ էի վախենում, քան մնացած մարդիկ։ Երբեմն երեկոները նա այնքան ռոմ էր խմում, որ գլուխը պատվում պտտվում էր։ Այդ դեպքում նա երկար ժամանակ մնում էր պանդոկում և երգում էր հին, վայրենի, դաժան ծովային երգեր՝ ներկա եղողներից ո՛չ մեկի վրա ուշադրություն չդարձնելով։ Պատահում էր նաև, որ նա բոլորին հրավիրում էր իր սեղանի մոտ և բոլորի համար բաժակներ էր պահանջում։ Հրավիրվածները երկյուղից դողում էին, իսկ նա ստիպում էր նրանց կամ լսել իր սարսափելի պատմվածքները ծովային արկածների մասին, երբեմն էլ խմբական երգեր երգել։ Այն Ժամանակ ժամանակ մեր տան պատերը ցնցվում էին «Յո-խո-խո և մի շիշ ռոմ» երգից, որովհետև բոլոր այցելուները, վախենալով նրա մահացու զայրույթից, աշխատում էին մեկը մյուսի ձայնը խլացնել և երգել որքան կարելի է բարձր, որ նավապետը գոհ մնա, որովհետև այդպիսի ժամերին նա անզուսպ և զարհուրելի էր․ երբեմն բռունցքով խփում էր սեղանին և պահանջում, որ բոլորը լռեն, կամ սաստիկ կատաղում էր, երբ որևէ մեկը, ընդհատելով նրա խոսքը, որևէ հարց էր տալիս, երբեմն, ընդհակառակը, կատաղում էր, երբ հարց չէին տալիս, որովհետև նրա կարծիքով, դա ցույց էր տալիս, որ իրեն ուշադրությամբ չեն լսում։ Եվ ոչ ոքի պանդոկից դուրս չէր թողնում։ Ներկա եղողները կարող էին հեռանալ միայն այն ժամանակ, երբ նա ննջում էր և օրորվելով քարշ գալիս դեպի իր անկողինը։
Բայց դրանից սարսափելի նրա պատմվածքներն էին։ Սարսափելի պատմություններ կախաղանների, տանջանքների, ալեկոծությունների, Դրայ Տորտուգասի, Կարաիբյան ծովի ծովայինների, ավազակների և նրանց քաջագործությունների մասին։ Նրա պատմածներից երևում էր, որ իր ամբողջ կյանքն անց է կացրել հռչակավոր չարագործների մեջ։ Իսկ հայհոյանքը, որ յուրաքանչյուր խոսքից հետո դուրս էր թռչում նրա բերանից, վախեցնում էր մեր գյուղական պարզամիտ մարդկանց ոչ պակաս, քան այն հանցագործությունները, որոնց մասին նա խոսում էր։
Իսկ նավապետն ամբողջ երեկոն հանգիստ ու մեղմ էր և հետևյալ երեկոներին էլ այդպես մնաց։
 
==Գլուխ II: Սև Գամփռը գալիս է ու գնում==
Ցուրտ ձմեռ էր, երկար ճռճռան սառնամանիքներով և կատաղի քամիներով։ Եվ հենց սկզբից պարզվեց, որ իմ խեղճ հայրը հազիվ թե գարունը տեսնի։ Օրեցօր նրա դրությունը վատանում էր։ Պանդոկում աշխատում էինք ես ու մայրիկս։ Մեր գործը շատ-շատ էր, և մենք քիչ էինք ուշադրություն դարձնում մեր անհաճո կենվորի վրա։
Հունվարի սառնամանիքոտ առավոտ էր: էր։ Եղյամից ողջ ծովախորշը մոխրագույն էր։ Թեթև ալեծածանումը լիզում էր առափնյա քպրերը։ քարերը։ Արևը դեռ չէր դուրս եկել, այլ միայն իր ճառագայթները գցել էր բլուրների կատարների և ծովի հեռուների վրա։ Նավապետը սովորականից շուտ զարթնեց և ուղղվեց դեպի ծովը։ Նրա մաշված բաճկոնի լայն փեշերի տակ տատանվում էր բարակ թուրը։ Կռան տակին հեռադիտակ կար։ Գլխարկը քաշել էր ծոծրակի վրա։ Ես հիշում եմ, նրա բերանից գոլորշի էր դուրս գալիս և ծխի նման քուլա-քուլա օդ բարձրանում։ Ես լսեցի, թե ինչպես նա զայրույթով փնչացրեց, երբ մտնում էր մեծ ժայռի ետևը։ Երևի դեռևս չէր կարողանում մոռանալ իր ընդհարումը բժիշկ Լիվսիի հետ։
Մայրիկս վերևում էր, հորս մոտ, իսկ ես, մինչև նավապետի գալը, նախաճաշի սեղանն էի պատրաստում։
— Այս սեղանը պատրաստել եք իմ ընկերոջ, ղեկապետ Բիլիի՞ համար,— հարցրեց նա քմծիծաղ տալով։ Ես պատասխանեցի, թե ոչ մի ղեկապետ Բիլի չեմ ճանաչում և որ սեղանը պատրաստված է մեր մի կենվորի համար, որին մենք նավապետ ենք կանչում։
— Դե, ինչ կա որ,— ասաց նա,— իմ ընկեր ղեկապետ Բիլիին էլ կարելի է նավապետ անվանել։ Այդ դրությունը չի փոխում։ նրա Նրա երեսին սպի կա և շատ հաճելի վերաբերմունք ունի, հատկապես երբ նա հարբած է։ Ահա թե ինչպիսին է ղեկապետ Բիլին։ Ձեր նավապետն էլ երեսին սպի ունի, իսկ և իսկ աջ այտին։ Ուրեմն ամեն ինչ կարգին է։ Այդպես չէ՞։ Ես կուզենայի իմանալ, ապրո՞ւմ է արդյոք այստեղ, այս տանն իմ սիրելի ընկեր Բիլին։
Ես պատասխանեցի, որ նա գնացել է զբոսնելու։
Ես ցույց տվի այն ժայռը, որի վրա ամեն օր լինում էր նավապետը և ասացի, որ նա, երևի, շուտով կվերադառնա։
— Բայց ե՞րբ։ Մի՞ ժամի՛ց, Երկո՞ւ երկո՞ւ ժամից։
Էլի մի քանի զանազան հարցեր տալուց հետո վերջում ասաց․
— Այո՛, իմ ընկեր Բիլին ինձնով կուրախանա, ինչպես խմիչքով։
Այնուամենայնիվ, այս խոսքերն ասելիս նրա դեմքը մռայլ էր, և ես հիմք ունեի կարծելու, որ նավապետը նրան հանդիպելով, այնքան էլ ուրախ չի լինի։ Բայց ես իսկույն ինքս ինձ ասացի, որ այդ ինձ չի վերաբերում։ Բացի դրանից, այդ պայմաններում որևէ բան ձեռնարկել դժվար էր։ Անծանոթը մուտքի մոտ տափ արած, ակնապիշ հետևում էր դռանը, ինչպես կատուն մկանը։ Ես ուզում էի բակ դուրս գալ, բայց նա իսկույն կանչեց ինձ։ Ես նրան միանգամից չհպատակվեցի, և նրա ճարպոտ երեսը զայրույթից հանկարծ այնպես այլանդակվեց, և նա սկսեց այնպիսի հայհոյանք տալ, որ ես վախից ետ թռա։ Բայց հենց որ վերադարձա։ Նա վերադարձա, նա սկսեց ինձ հետ առաջվա պես խոսել, շողոքորթելով, թե ծաղրելով, ուսիս խփեց, ասաց որ ես հիանալի տղա եմ, և՝ որ ինքը միանգամից սիրեց ինձ։
— Ես մի տղա ունեմ,ասաց նա,— և դու նման ես նրան, ինչպես ջրի երկու կաթիլ։ Նա իմ ծնողական սրտի հպարտությունն է։ Բայց տղաների համար ամենագլխավորը հնազանդ լինելն է։ Այո, որդյակ, հնազանդությունն է։ Եվ եթե դու Բիլիի հետ նավով ճանապարհորդած լինեիր, այն ժամանակ քեզ երկու անգամ կանչելու կարիք չէր լինի։ Բիլին երբեք իր հրամանը չէր կրկնում։ Ոչ, Բիլին ուրիշ կարգ ու կանոն ուներ։ Ահա և նա, իմ սիրելի ղեկապետը՝ Բիլին, հեռադիտակը կռնատակին, աստված օրհնի նրան։ Արի թաքնվենք դռան ետևում, հանկարծ դուրս գանք՝ Բիլիին ուրախացնենք, աստված օրհնի նրան։
Այս խոսքերից հետո Նա ինձ քշեց ընդհանուր սենյակի անկյուններից մեկը և իր մեջքի ետևում թաքցրեց։ Բաց դուռը մեզ երկուսիս էլ ծածկում էր։ Ինձ համար և՛ տհաճ էր, և՛ մի քիչ էլ երկյուղալի, մանավանդ երբ նկատեցի, որ անծանոթն ինքն էլ է վախենում։ Նա ազատեց իր թրի կոթը, մի քիչ շեղբից հանեց և ամբողջ ժամանակ այնպիսի շարժումներ էր անում, որ կարծես թե կոկորդում մնացած բանն է կուլ տալիս։
— Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Բավական է այդ մասին։ Լսո՞ւմ ես։
Եվ հեաո հետո կրկին.
— Եթե բանը կախաղանի հասնի, թող նրա վրա ճոճվեն բոլորը։
Իմ ձեռքից բռնելով, նա ճանապարհ ընկավ հիվանդ հորս մոտ։
— Դատարկ բան է,— ասաց նա, հենց որ դուռը փակեցինք։– փակեցինք։— Ես նրանից այնքան արյուն բաց թողի, որ նա երկար ժամանակ հանգիստ կլինի։ Մի շաբաթ կպառկի անկողնում, իսկ դա օգտակար է թե նրա և թե ձեզ համար։ Իսկ երկրորդ կաթվածի ժամանակ նա կենդանի չի մնա։
Ես ասացի, որ նավապետը թույլ է։ Եվ իսկապես, նա ոչ միայն չէր առողջանում, այլ կարծես թե ավելի թուլանում էր։ Հազիվհազ էր բարձրանում սանդուղքով և օրորվելով, կաղալով մոտենում էր վաճառասեղանին։
Երբեմն նա քիթը դռնից հանում էր ծովի օդը շնչելու, բայց այդ ժամանակ բռնում էր պատից։ Նա շնչում էր ծանր և արագ, այն մարդու նման, որ սարնիվեր է բարձբանում։բարձրանում։
Նա այլևս ինձ հետ չէր խոսում և, ըստ երևույթին, մոռացել էր իր անկեղծության մասին, բայց չնայելով իր թուլությանը, ավելի դյուրագրգիռ էր դարձել։ Հարբելով, հանում էր թուրն ու դնում սեղանին, և այդ Ժամանակ ժամանակ համարյա մարդկանց չէր նկատում, կարծես խորասուզված էր իր մտքերի և ցնորքային տեսիլքների մեջ։
Մի անգամ նա մինչև անգամ սկսեց ինչ-որ գյուղական սիրահարական երգ շվշվացնել, որը երևի երգել էր պատանի ժամանակ, ծովն ուղևորվելուց առաջ։ Այդ բանը մեզ շատ զարմացրեց։
Այդ դրության մեջ էին գործերը, երբ թաղման մյուս օրը, օրն ամպամած էր, մառախլապատ և ցուրտ, ցերեկվա ժամը երեքին ես դուրս եկա և կանգնեցի շեմքին։ Վիշտն ինձ տանջում էր։
Հանկարձ Հանկարծ տեսա մի մարդ, որը կամաց գալիս էր ճանապարհով։ Երեի Երևի նա կույր էր, որովհետև ճանապարհը փնտրում էր ձեռնափայտով։ Նրա աչքերի և քթի վրա կանաչ վահանակ էր կախված։ Ծերությունից կամ հիվանդությունից կռացած, նա ամբողջովին փաթաթված էր մի հին, պատառոտված նավաստու թիկնոցում, որը նրան ավելի անճոռնի էր դարձնում։ Իմ կյանքում ես երբեք այդպիսի սարսափելի մարդ չէի տեսել։ Նա պանդոկի մոտ կանգնեց և բարձր, տարօրինակ ձայնով արտասանեց, դիմելով դատարկ տարածությանը․
― Չի՞ ասի արդյոք որևէ բարերար մարդ՝ իր հայրենիքը՝ Անգլիան, քաջությամբ պաշտպանելիս տեսողությունը կորցրած խեղճ կույրիս, թե ներկայումս որտեղ է գտնվում ինքը։
Խեղճ նավապետը աչքերը վերև բարձրացրեց և միանգամից զգաստացավ։ Նրա դեմքը երկյուղ չէր արտահայտում, այլ, ավելի շուտ, մահվան տանջանք։ Նա փորձեց կանգնել, բայց, երևի ուժը չպատեց։
— Ոչի՛նչ, Բիլի, նստիր, որտեղ նստած ես,— ասաց մուրացիկը։– մուրացիկը։— Ես չեմ կարող քեզ տեսնել, բայց լսում եմ, թե ինչպես են դողդողում քո մատները։ Գործը գործ է։ Պարզիր ձախ ձեռքդ։ Տղա՛, բռնիր նրա աջ ձեռքը և մոտեցրու իմ աջ ձեռքին։
Մենք երկուսս էլ հնազանդվեցինք։ Եվ ես տեսա, թե ինչպես նա իր այն ձեռքից, որով ձեռնափայտն էր բռնել, ինչ-որ մի բան փոխադրեց նավապետի ափը։
— Ժամը տասին,— բացականչեց նա։— Վեց ժամ է մնում։ Դեռ ժամանակ կա։
Նա ոտքի ելավ, բայց իսկույն տատանվեց և կոկորդը բռնեց։ Այդպես տատանվելով կանգնեց մի քանի վայրկյան, հետո ինչ-որ տարօրինակ ձայն հանելով, ամբողջ ծանրությամբ ընկավ հատակի վրա երեսնիվայր:երեսնիվայր։
Ես արագ մոտեցա նրան և կանչեցի մորս։ Բայց ուշ էր։ Նավապետը հանկարծամահ եղավ կաթվածահարությունից։ Եվ տարօրինակ է, ինձ այդ մարդը երբեք դուր չէր եկել, թեև վերջին ժամանակներս սկսել էի խղճալ, բայց նրան մեռած տեսնելով, լաց եղա։ Ես երկար ժամանակ լաց եղա, արցունքներս հոսում էին։ Սա երկրորդ մահն էր, որ տեղի էր ունենում իմ աչքի առաջ, և այն վիշտը, որ պատճառել էր ինձ առաջին մահը, դեռ թարմ էր իմ սրտում։
Այս ասելիս, նա մինչև անգամ քիչ հեկեկաց։
Ես չոքեցի։ հատակինՀատակին, նավապետի ձեռքի մոտ, ընկած էր մի փոքրիկ թղթի կտոր, մի կողմին սև գույն քսված։ Ես չկասկածեցի, որ սև նշանը հենց սա է։ Արագ վերցրի թուղթը և նկատեցի, որ մյուս երեսին, գեղեցիկ, պարզ ձեռագրով գրված է՝ «Ժամանակ ենք տալիս մինչև երեկոյան ժամը տասը»։
— Նրանք կգան ժամը 10-ին, մայրիկ,— ասացի ես։
— Դե՛, Ջիմ,— ասաց մայրս, — որոնիր բանալին։
Ես նավապետի գրպանները մեկց մեկը մյուսի ետևից քրքրեցի։ Մի քանի մանր դրամ, մի մատնոց, թել ու հաստ ասեղ, մի կտոր ծայրը կծված ծխախոտ, ծուռ կոթ ունեցող մի դանակ, գրպանի կողմնացույց, հրահան՝ ահա այն բոլորը, ինչ որ գտա։ Ես արդեն սկսեցի հուսահատվել։
— Կարող է վիզն է,— ասաց մայրիկս։
Այս հաջողությունը մեզ հույս ներշնչեց, և մենք շտապեցինք վերև, այն փոքրիկ սենյակը, որտեղ այնքան երկար ժամանակ ապրել էր նավապետը և որտեղ, գալու օրից գտնվում էր նրա սնղուկը։
Արտաքինով դա նավաստու մի սովորական սնդուկ էր։ Խուփի վրա երևում էր Բ տառը, որը փորագրված էր տաքացրած երկաթով։ Անկյունները տրորված ու մաշված էին, կարծես այդ սնդուկը երկար ու դժվարին ծառայություն էր կաաարել։կատարել։
— Բանալին տո՛ւր,— ասաց մայրիկս։
Եվ նա սկսեց համրել փողն ու լցնել այն պայուսակը, որ ես բռնել էի։
Սա դժվար և երկար Ժամանակ ժամանակ խլող գործ էր։ Այստեղ հավաքված և խառնված էին զանազան տեսակի և տարբեր երկրների փողեր․․․ և՛ դուբլոններ, և՛ լուիդորներ, և գինեյներ, և՛ պիաստրներ և էլի ուրիշ փողեր, որոնք ինձ անծանոթ էին, գինեյնեը ամենից քիչ էին, իսկ մայրիկս միայն գինեյներն էր հաշվել կարողանում։
Երբ նա հաշվեց այն գումարի կեսը, որ պարտք էր մեզ նավապետը, ես հանկարծ նրա ձեռքը բռնեցի։ Խաղաղ և ցուրտ օդում մի ձայն լսեցի, որից արյունը սառավ իմ երակներում՝ կույրի ձեռնափայտի թխկոցը սառած ճանապարհի վրա։ Թխկոցը մոտենում էր, և մենք, շունչներս պահած, լսում էինք։ Հետո լսվեց մի ուժեղ զարկ պանդոկի դռանը, դրանից հետո դռան բռնակը շարժվեց, նիգը զնգաց՝ ինչ-որ մեկը փորձում էր ներս մտնել։ Ներսում ու դրսում հանդարտություն տիրեց։ Եվ վերջապես կրկին լսվեց ձեռնափայտի թխկոցը։ Թխկոցը հեռանամ էր և շուտով այլևս չլսվեց։ Այս հանգամանքը մեզ աննկարագրելի ուրախություն պատճառեց։
Եվ նրանք գրոհ տվին «Ծովակալ Բենբոուի» դռան վրա։ Դռան մոտ նրանք կանգ առան և սկսեցին շշնջալով խորհրդակցել։ Երևի զարմացան, որ դուռը փակված չէ։ Հետո կրկին լսվեցին կույրի հրամանները։ Նրա անհամբեր, կատաղի ձայնը գնալով բարձրանում էր։
— Տուն մտե՛ք։ Տուն մտե՛ք։ Տուն մտե՛ք,գոչում էր նա, անիծելով նրանց դանդաղաշարժություլնը։
Չորս թե հինգ հոգի տուն մտան, երկուսը մնացին ճանապարհին՝ սարսափելի կույրի հետ։ Ապա, մի քանի րոպե լռությունից հետո, զարմանքի ճիչ բարձրացավ և մեկի ձայնը ներսից աղաղակեց․
Այդ ժամանակ մաքսատան պետ Դենսն իր խմբի հետ ճանապարհվեց Լոգովո Կիտա։ Բայց որովհետև պահնորդները վախենում էին, որ դարան մտած մարդիկ կարող են լինել, այդ պատճառով էլ իջան առվակի ափը, ձիերից իջան և նրանց սանձերից քաշելով առաջ գնացին։ Եվ բնական է․ այն ժամանակ, երբ նրանք վերջապես հասան ծովախորշին, նավն արդեն խարիսխը բարձրացրել էր, թեպետև ափից հեռու չէր գտնվում։ Դենսը ձայն տվեց, որին պատասխանեց մի ուրիշ ձայն, որը խորհուրդ էր տալիս նրան խուսափել լուսնի լույսով լուսավորված վայրերից, եթե չի ուզում իր մարմնի մեջ արճճի լավ բաժին ստանալ։ Եվ իսկույն նրա ուսի մոտ մի գնդակ սուլեց։ Շուտով նավն իր արագությունը կրկնապատկեց և անհետացավ։ Պարոն Դենսը, ինչպես ինքն ասաց, որ ինքը կանգնած էր ծովափին, ինչպես «ծովից դուրս շպրտված ձուկ»։ Նա իսկույն մարդ ուղարկեց Բ․․․, որ իսկույն նավ ուղարկեն ծով։
— Բայց, այնուամենայնիվ, իզուր,–— ասաց նա։– նա։— Նրանց այլևս հասնել չի կարելի։ Ես ուրախ եմ, որ պարոն Պյուի կոշտը տրորեցի։ տրորեցի։— Ես հասցրել էի նրան պատմել կույրի մասին։
Ես նրա հետ վերադարձա «Ծովակալ Բենբոու»։ Դժվար է նկարագրել, թե ինչպիսի ավերում էր։ Բանդիտները, ինձ ու մորս որոնելիս, մինչև անգամ պատի ժամացույցը պոկել էին։ Եվ թեև իրենց հետ ոչինչ չէին տարել, բացի նավապետի փողի տոպրակից և մեր դրամարկղից մի քանի արծաթե դրամներից, սակայն ինձ համար միանգամայն պարզ էր, որ մենք սնանկացել ենք։
Բժիշկը բոլոր կողմերից դիտեց ծրարը։ Ըստ երևույթին, նա ուզում էր ծրարը շուտ բաց անել, բայց իրեն հաղթահարեց և ծրարը հանդարտ գրպանը դրեց։
— Կալվածատեր,— ասաց նա,երբ Դենսը գարեջուր խմի, պետք է վերադառնա իր ծառայության պարտականությունները կատարելու։ Իսկ Ջիմ Հոկինսը պետք է այս գիշեր ինձ մոտ քնի։ Եթե թույլ կտաք, ես կխնդրեմ, որ նրան ընթրիքին սառը պաշտետ տան։
— Իհարկե, խնդրեմ, Լիվսի,— ասաց կալվածատերը։— Հոկինսն այսօր այդ բանին ավելի քան արժանացել է։
— Նախ նայենք տետրը,— առաջարկեց բժիշկը։ Նա սիրալիր կերպով կանչեց ինձ իր մոտ, որ կարողանամ մասնակցել գաղտնիքը բաց անելուն, և սկսեց տետրը թերթել։ Կալվածատերը և ես, նրա ուսի վրայից, հետաքրքրությամբ նայում էինք։
Տետրի առաջին երեսի վրա խզմզված էին ամեն տեսակի տառեր։ Երևում էր, որ այդ գրերր գրերը գրել են պարապությունից կամ գրիչ փորձելու համար։ Ի միջի այլոց, այստեղ կար և այն մակագրությունը, որ նավապետը դաջել էր իր ձեռքին․ «Թող կատարվեն Բիլի Բոնսի երազանքները» և ուրիշներ, օրինակ․ «Պարոն Վ. Բենս, ղեկապետ», «Բավականի ռոմ», «Արմավենիների ծովափին նա ստացավ բոլորը, ինչ իրեն հասնում էր», կային և ուրիշ մակագրություններ, բոլորովին անհասկանալի, որոնք բաղկացած էին գլխավորապես մի բառից։ Ինձ շատ հետաքրքրեց, թե ով է եղել նա, որն ստացել է «ինչ իրեն հասնում էր» և ի՞նչ էր նրան հասնում։ Գուցե դանակի զարկ մեջքին։
— Այս էջից շատ բան չես հասկանա,— ասաց բժիշկ Լիվսին։
Հաջորդ տասը կամ տասներկու երեսները լիքն էին տարօրինակ հաշվապահությամբ։ Գծի մի ծայրին գրված էր թվական, իսկ մյուս ծայրին գումար, ինչպես սովորաբար հաշվապահական մատյաններում։ Բայց բացատրությունների փոխարեն մեջտեղին գրված էին զանազան թվի խաչեր։ Օրինակ, 1746 թվի հունիսի 12-ի թվով նշանակված էր յոթանասուն ֆոլնտ ֆունտ ստեռլինգ, բայց բացատրության փոխարեն, թե որտեղից է այդ գումարը, դրված էր վեց խաչ։ Երբեմն, սակայն, ավելացված էր տեղի անունը, օրինակ․ «Կարակասի դիմաց» կամ ուղղակի նշված էր լայնությունն ոչ երկարությունը, օրինակ. «62° 17' 20», «19° 2' 40»։
Գրանցումները կատարվել էին համարյա քսան տարի։ Մուտք արված գումարները գնալով խոշորանում էին։ Եվ վերջում, հինգ համ վեց ջնջված սխալ գումարներից հետո գումար էր տված և տակը գրված․ «Բենսի բաժինը»։
― Խնայող մարդ է,― բացականչեց բժիշկը։— Նրան հաշվի մեջ չես կարող խաբել։
— Իսկ այժմ,— ասաց կալվածատերը,— աեսնենքտեսնենք, թե ինչ կա այստեղ։
Ծրարը մի քանի տեղից կնքված էր, իբրև կնիք ծառայում էր մի մատանի, երևի այն մատանին, որ գտա նավապետի գրպանում։ Բժիշկը զգուշությամբ կոտրեց կնիքները և սեղանի վրա ընկավ մի ինչ-որ կղզու քարտեզ լայնությունն ու երկարությունը, ափերի մոտ ծովի ջրի խորությունը, բլուրները, նեղուցները, հրվանդանները նշանակված։ Առհասարակ այստեղ կար այն բոլորը, ինչ կարող է հարկավոր լինել, առանց վտանգի ենթարկվելու, մի անհայտ կղզու մոտենալու և խարիսխ ձգելու դեպքում։
''Արծաթի կտորները հյուսիսային փոսում են։ Կգտնես արևելյան բարձունքի լանջին, Սև ժայռից տասը սաժեն դեպի հարավ, եթե կանգնես երեսդ դեպի ժայռը։''
''Զենքերը գտնելը հեշտ է, ավազոտ բլրի բեջ մեջ հյուսիսային հրվանդանի ծայրին, ուղղվի Ա.–ի վրա և քառորդ կողմնատ դեպի Հ.''
''Դ. Ֆ.''»
Ուրիշ ոչինչ։ Այս գրանցումներն ինձ բոլորովին անհասկանալի էին թվում։ Սակայն, չնայելով իրենց համառոտության, գրանցումները բժշկին և կալվածատիրոջը հիացմունք պատճառեցին։
― Լիվսի,ասաց կալվածատերը,— դուք պետք է իսկույն ձգեք ձեր ողորմելի պրակտիկան։ Վաղը ես գնում եմ Բրիստոլ։ Երեք շաբաթից հետո․․․ ո՛չ, երկու շաբաթից հետո․․․ ո՛չ տասն օրից հետո մենք մի լավ նավ կունենանք, պարոն, և նավաստիների ամենաընտիր խումբն Անգլիայում։ Հոկինսը կլինի նավի փոքրավոր։ Դու հիանալի փոքրավոր կլինես, Հոկինս։ Դու, Լիվսի, նավի բժիշկը կլինես, իսկ ես՝ ծովակալ։ Մենք մեզ հետ կվերցնենք Ռեդրետին, Ջոյսին և Գենտերին։ Բարեհաջող քամին կսլացնի մեզ մինչև կղզին։ Այդ գանձերը գտնելը շատ հեշտ է։ Մենք այնքան փող կունենանք, որ կարող կլինենք ուտել, լողանալ նրանց մեջ, շեղակի ջուրը նետել։
— Տրելոնի՛,― ասաց բժիշկը,— ես գալիս եմ ձեզ հետ։ Երաշխավորում եմ, որ ես ու Ջիմը կարդարացնենք ձեր վստահությունը։ Բայց մի մարդ կա, որին ես վախենում եմ վստահել։
— Դո՛ւք,– պատասխանեց բժիշկը,— որովհետև գաղտնիք պահել չգիտեք։ Միայն մենք չենք, որ գիտենք այդ թղթերի մասին։ Այն ավազակները, որոնք այսօր երեկոյան տակնուվրա արին պանդոկը, ինչպես տեսնում եք, շատ համարձակ մարդիկ են, և այն ավազակները, որոնք մնացել են նավի վրա, կանեն, իհարկե, կանեն ամեն մի հնարավոր բան, որ տիրանան գանձին։ Մենք առանձին-առանձին ոչ մի տեղ չպետք է երևանք, մինչև ափից հեռանալը։ Ես Ջիմի հետ կմնամ այստեղ մինչև գնալը։ Դուք Ջոյսի և Գենտերի հետ ճանապարհ ընկեք Բրիսաոլ։ Եվ, որ ամենագլխավորն է, մեր գյուտի մասին ոչ ոքի չպետք է հայտնենք։
― Լիվսի,պատասխանեց կալվածատերը,— Դուք միշտ ճշմարիտ եք։ Ես գերեզմանի պես լուռ կլինեմ։
==Գլուխ VII։ Ես գնում եմ Բրիստոլ==
Ճանապարհ ընկնելու նախապատրաստության համար ավելի շատ ժամանակ պահանջվեց, քան կարծում էր կալվածատերը։ Եվ առհասարակ մեր բոլոր նախնական պլաններն ստիպված էինք փոխել։ Նախ և առաջ, բժիշկ Լիվսիի ցանկությունը՝ չբաժանվել ինձանից, չիրագործվեց, նրան անհրաժեշտ եղավ գնալ Լոնդոն, բժիշկ գտնելու, որը նրա բացակայության ժամանակ փոխարիներ իրեն։ Կալվածատերը Բրիստոլոլմ Բրիստոլում շատ գործ ուներ։ Իսկ ես ապրում էի կալվածատանը, ծերունի որսորդ Ռեդրետի հսկողության տակ, համարյա ինչպես գերի, երազելով անծանոթ կղզիների և ծովային արկածների մասին։ Քարտեզի ուսումնասիրության վրա երկար ժամանակ գորձադրեցի և այն անգիր արեցի կալվածատան վարիչի սենյակում, կրակի մոտ նստած, ես մտքով մոտենում էի կղզուն զանազան կողմերից։ Ես ուսումնասիրում էի նրա յուրաքանչյուր վերշոկը, հազար անգամ բարձրանում էի Հեռադիտակ կոչվող բարձր բլուրը և այնտեղից հիանում նրա զարմանալի, մշտապես փափոխվող տեսարաններով։ Երբեմն կղզին վխտում էր վայրենիներով, և մենք պետք է պաշտպանվեինք նրանցից։ Երբեմն կղզին լիքն էր լինում գիշատիչ գազաններով, և մենք պետք է փախչեինք նրանցից։ Բայց այս բոլոր երևակայական արկածները դատարկ բաներ են, համեմատած այն տարօրինակ և ողբերգական արկածների հետ, որոնք իսկապես տեղի ունեցան։
Շաբաթն անցնում էր շաբաթի ետևից։ Վերջապես մի գեղեցիկ օր նամակ ստացանք։ Նամակը հասցեագրված էր բժիշկ Լիվսիին, սակայն ծրարի վրա մակագրված էր․ «Եթե բժիշկ Լիվսին դեռ չի վերադարձել, նամակը թող բաց անի Թոմ Ռեդրետը կամ երիտասարդ Հոկինսը»։
― Օ՜, պարոն,― գոչեցի ես,— ե՞րբ ենք ճանապարհվում։
― Ճանապարհվո՞ւմ,պատասխանեց նա։— Մենք ճանապարհվում ենք վաղը։
― Իսկ փո՞ղը,— գոչեց նա։— Երեք գավաթի համար։ Այ սատանա, իսկ փողի մասին ես մոռացել էի։
Ընկնելով նստարանի վրա, նա հռհռաց ու հռհռաց այնքան Ժամանակժամանակ, մինչև որ արցունքներ հոսեցին նրա դեմքի վրայով։ Նրա հռհռոցն այնպես վարակիչ էր, որ ես չդիմացա և սկսեցի նրա հետ հռհռալ, մինչև որ ողջ պանդոկը դղրդաց հռհռոցից։
— Ես թեև ծեր եմ, բայց ծովային հորթի դեր կատարեցի,― ասաց նա վերջապես աչքերը սրբելով։— Տեսնում եմ, Հոկինս, որ ես ու դու լավ զույգ կլինենք։ Չէ՞ որ ես այժմ էլ հոգով նավի փոքրավորն եմ։ Այնուամենայնիվ, պետք է գնալ. գործ կա, գործ, թանկագին ընկերներ։ Ես կդնեմ իմ եռանկյունի գլխարկը և քեզ հետ կգնամ նավապետ Տրելոնիի մոտ, զեկուցելու նրան այն բոլորի մասին, ինչ որ պատահել է։ Չէ՞ որ գործը լուրջ է, Հոկինս, և պետք է խոստովանել, որ այդ գործը պատիվ չի բերում ո՛չ քեզ, ո՛չ ինձ։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Ո՛չ ինձ, ո՛չ քեզ պատիվ չի բերում. երկուսիս էլ լավ ծաղրեցին։ Սակայն, սատանան տանի, ոնց խաբեց ինձ և փողը չտվեց։
― Սիլվերի՞ թութակը,— հարցրեց կալվածատերը։
— Ոչ, դա առած է,— բացատրեց նավապետը։— Դա նշանակում է, որ գաղտնիքն այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Ինձ թվում է, որ դուք թերագնահատում եք այդ գոծի դժվարություննեըըգործի դժվարությունները, և ես պետք է նախազգուշացնեմ, որ ձեզ սպասում է մահու և կենաց պայքար։
— Դուք միանգամայն ճշմարիտ եք,— պատասխանեց բժիշկը։— Մենք շատ մեծ ռիսկ ենք անում։ Բայց դուք սխալվում եք, ենթադրելով, որ մենք մեզ սպասող վտանգների մասին մեզ հաշիվ չենք տալիս։ Հետո դուք ասացիք, որ ձեզ դուր չի գալիս անձնակազմը։ Ի՞նչ է, ձեր կարծիքով, մենք վարձել ենք անբավարար չափով փորձված և անգործունյա ծովագնացնե՞ր։
— Նրանք ինձ դուր չեն գալիս,― պատասխանեց նավապետը։— Իսկ եթե պարզ խոսենք, պետք է անձնակազմի ընտրությունը հանձնարարեիք ինձ։
— Չեմ վիճում,— պատասխանեց բմիշկը։— բժիշկը։— Իմ բարեկամը, թերևս անձնակազմը պետք է ընտրեր ձեզ հետ միասին։ Սա սխալ է, բայց հավատացնում եմ ձեզ, բոլորովին պատահական է եղել։ Այդտեղ ոչ մի կանխամտածված բան չկա։ Հետո, թվում է, որ ձեզ դուր չի գալիս պարոն Էրոուն։
— Դուր չի՛ գալիս, պարոն։ Ես հավատում եմ, որ նա լավ ծովագնաց է։ Սակայն նավաստիներին երես է տալիս։ Նա իր նավաստիների հետ մտերիմ է։ Նավի ղեկապետը պետք է իրեն նավաստիներից հեռու պահի։ Նա չի կարող նավաստիների հետ հարբեցողությամբ զբաղվել։
— Դուք ուզում եք ասել, թե նա հարբեցո՞ղ է,— հարցրեց կալվածատերը։
— Ո՛չ, պարոն,— պատասխանեց նավապետը։— Ես լմիայն միայն ուզում եմ ասել, որ նա իր մարդկանց շատ է երես տալիս։
― Իսկ այժմ,— խնդրեց բժիշկը,— դուք պարզորոշ ասացեք, նավապետ, ի՞նչ եք ուզում մեզանից։
— Դուք հաստատ որոշել եք կատարել այս ճանապարհորդությո՞ւնը, պարոններ։
— Այո՛, հաստատ,պատասխանեց կալվածատերը։
— Շատ լավ,— ասաց նավապետը։– նավապետը։— Քանի որ մինչև այժմ համբերությամբ լսեցիք ինձ, էլի լսեցեք։ Վառոդն ու զենքերը տեղավորել եք նավի առջևի մասում, նավաստիների մոտ։ Այնինչ շատ հրաշալի տեղ կա ձեր նավասենյակի տակ, ինչո՞ւ այնտեղ չտեղավորել։ Սա առաջին։ Հետո, դուք ձեզ հետ չորս ծառա եք վերցրել։ Նրանց, ինչպես ինձ ասացին, նույնպես ոզում ուզում են տեղավորել նավի առջևի մասում, նավաստիների հետ։ Ինչո՞ւ նրանց համար մահճակալներ չդնել ձեր նավասենյակի մոտ։ Սա երկրորդ։
― Երրո՞րդն էլ կա,— հարցրեց պարոն Տրելոնին։
― Կասեմ միայն այն, ինչ որ լսել եմ իմ ականջներով,— շարունակեց նավապետ Սմոլետը։— Ասում են, իբրև թե ձեզ մոտ մի ինչ-որ կղզու քարտեզ կա։ Իբրև թե այդ քարտեզի վրա խաչերով նշանակված են այն վայրերը, որտեղ գանձեր են թաղված։ Իբրև թե այդ կղզին գտնվում է․․․
Եվ այստեղ նա ամենայն ճշտությամբ անվանեց մեր կզղու կղզու երկարությունն ու լայնությունը։
— Ես այդ մասին ոչ մի մարդու չեմ ասել,— բացականչեց կալվածատերը։
Ես նկատեցի, որ չնայած նրա արդարացումներին, ո՛չ նա և ո՛չ նավապետը չհավատացին պարոն Տրելոնուն։ Ես էլ այդ ժամանակ չհավատացի, որովհետև նա իսկապես հռչակավոր շաղակրատ էր։ Իսկ այժմ ես մտածում եմ, որ նա ճշմարիտ էր ասում, և նավի անձնակազմն առանց մեզ էլ գիտեր, թե որտեղ է գտնվում Գանձերի կղզին։
— Ես, պարոններ, չգիտեմ թե ձեզանից որի մոտ է գտնվում այդ քարտեզը,— շարունակեց նավապետը։— Ես պնդում եմ, որ ինձնից և պարոն էրոուից Էրոուից թաքուն պահվի։ Հակառակ դեպքում ես պետք է խնդրեմ ձեզ, որ ինձ պաշտոնից ազատեք։
— Գիտե՛մ,— ասաց բժիշկը։— Առաջինը՝ դուք ցանկանում եք դադարեցնել ավելորդ խոսակցությունը։ Երկրորդ՝ դուք ուզում եք բոլոր հուսալի մարդկանց հավաքել նավի ետևի մասը։ Ուրիշ խոսքով, դուք վախենում եք խռովությունից։
— Պարոն,— ասաց նավապետ Սմոլետը,— ես չեմ ուզում, որ դուք ինձ այնպիսի խոսքեր վերագրեք, որ չեմ ասել։ Ոչ մի նավապետ չի համաձայնի ծով դուրս գալ, եթե նա հիմք ունի վախենալու, թե խռովություն կլինի։ Ես համոզված եմ, որ պարոն Էրոուն ազնիվ մարդ է։ Շատ նավաստիներ էլ ազնիվ մարդիկ են։ Գուցե նրանք բոլորն էլ ազնիվ մարդիկ են։ Բայց ես պատասխանատու եմ նավի ապահովության համար և նավի վրա գտնված յուրաքանչյուր մարդու կյանքի համար։ Ես տեսնում եմ, որ շատ բան կատարվում է այնպեսք ինչպես չպետք է կատարվի; կատարվի։ Թույլ տվեք նախազգուշական միջոցներ ձեռք առնել կամ արձակեցեք պաշտոնից։ Ահա բոլորը։
― Նավապետ Սմոլետ, սկսեց բժիշկը, ժպտալով․― ժպտալով,― դուք լսե՞լ եք առածն այն սարի մասին, որը մուկ է ծնել։ Ներեցեք, բայց դուք ինձ հիշեցրիք այդ առածը։ Երբ դուք այստեղ եկաք, ես պատրաստ էի երդվելու իմ կեղծամով, որ դուք մեզանից շատ ավելի բան կպահանջեք։
— Դուք շատ հնարագետ եք, բժիշկ,ասաց նավապետը։— Գալով այստեղ, ես ցանկանում էի վերջնահաշիվ պահանջել, որովհետև ես մի փոքրիկ հույս անգամ չունեի, որ պարոն Տրելոնին կհամաձայնի լսել գոնե իմ խոսքը։
— Չէի էլ լսի,― աղաղակեց կալվածատերը։— Եթե Լիվսին չլիներ, ես միանգամից ձեզ սատանայի մոտ կուղարկեի։ Բայց, այնուամենայնիվ, ես լսեցի ձեզ։ Եվ կանեմ այն, ինչ որ պահանջում եք։ Սակայն իմ կարծիքը ձեր մասին դեպի վատը փոխվեց։
— Շատ կարելի է, պարոն,— պատասխանեց նավապետ Սմոլետը։— Զգո՛ւյշ, զգո՛ւյշ, տղերք։
Եվ նա վազեց նավաստիների մոտ։ նավաստիները Նավաստիները գլորում էին վառոդի տակառը։ Հանկարծ նա նկատեց, որ ես կանգնել ու նայում եմ պտտվող թնդանոթին, որը մենք դրել էինք տախտակամածի կենտրոնում։ Եվ իսկույն վրա պրծավ։
— Է՛յ, փոքրավո՛ր,— բղավեց նա,— կորիր այստեղից։ Գնա խոհարարի մոտ, նա քեզ աշխատանք կտա։
Ես չեմ նկարագրի մեր ճանապարհորդության մանրամասնությունները։ Այդ ճանապարհորդությունը շատ հաջող էր։ Նավն օրինակելի դուրս եկավ, անձնակազմը բաղկացած էր փորձված ծովագնացներից, նավապետն իր գործը շատ լավ գիտեր։ Սակայն, մինչև Գանձերի կղզին հասնելը, երկու֊երեք դեպք պատահեց, որոնց մասին արժե հիշատակել։
Ամենից առաջ պարզվեց, որ պարոն Էրոուն ավելի վատն է, քան կարծում էր նավապետը։ Նա նավաստիների մեջ հեղինակություն չուներ, և նրան ոչ ոք չէր լսում։ Ճանապարհ ընկնելուց մեկ-երկու օր հետո նա սկսեց տախտակամածին հայտնվել պղտոր աչքերով, կարմիր այտերով և հարբեցողի այլ նշաններով։ Խոսելիս էլ կակազում էր։ Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ էր լինում խայտառակ կերպով քշել նրան տախաակամածից։ տախտակամածից։ Նա հաճախ վայր էր ընկնում և ջարդվածքներ ստանում։ Պատահում էր, որ օրերով պառկում էր իր մահճակալին, առանց վեր կենալու։ Պատահում էր, իհարկե, որ նա երկու օր ման էր գալիս համարյա զգաստ և այն ժամանակ մի կերպ կատարում էր իր պարտականությունները։
Մենք ոչ մի կերպ չէինք կարողանում իմանալ, թե որտեղից է նա խմելիք ճարում։ Այս հանելուկի վրա ողջ նավը գլուխ էր կոտրում։ Մենք հետևում էինք նրան, սակայն բան չէինք կարողանում, հասկանալ։ Երբ նրան այդ մասին հարցնում էինք հարբած ժամանակ, նա միայն ծիծաղում էր, իսկ երբ սթափ էր լինում, հանդիսավոր կերպով երդվում էր, որ իր ողջ կյանքում, ջրից բացի, ոչինչ չի խմել։
Ահա թե ինչպես պատահեց։
Մենք արդեն այդ կզղուցկղզուց, ուր գնում էինք, շատ հեռու չէինք․— նրա ճիշտ տեղը ես հայտնելու իրավունք չունեմ։ Օր ու գիշեր նայում էինք հեռուն, սպասելով, որ կտեսնենք հորիզոնում։ Համաձայն հաշվի, մնում էր մեկ օրվա ճանապարհ։ Կամ այսօր գիշերը, կամ ամենաուշը վաղը կեսօրից առաջ մենք պետք է տեսնեինք Գանձերի կղզին։ Գնում էինք դեպի հարավ, հարավ֊արևմուտք։ Մեղմ քամի էր փչում։ Ծովը հանդարտ էր։ «Իսպանոլան» առաջ էր սլանում՝ երբեմն քիթն ալիքների մեջ թաղելով։ Ամեն ինչ լավ էր։ Բոլորն էլ լավ տրամադրության մեջ էին, բոլորն էլ ուրախ էին, որ մեր ճանապարհորդության առաջին մասը վերջանում է։
Երբ արևը մայր մտավ և աշխատանքս վերջացրի, ես ուղղվելով դեպի իմ մահճակալը, հանկարծ մտածեցի, որ վատ չէր լինի, եթե խնձոր ուտեի։ Արագ դուրս թռա տախտակամած։ Հերթապահները, նավի աոաջին մասում կանգնած, նայում էին ծովին և հույս ունեին տեսնել կղզին։ Ղեկապետը, առագաստների քամահար անկյուններից դիտելով, կամաց շվշվացնում էր։ Ամեն ինչ հանդարտ էր, միայն ջուրը խփում էր նավի կողքերին։
― Դե, արի ծովահեն եղիր դրանից հետո,— ասաց երիտասարդ նավաստին։
― Այո՛, բայց հիմար էլ մի եղիր,բացականչեց Սիլվերը։— Սակայն խոսքը քո մասին չէ։ Դու թեև երիտասարդ ես, բայց հիմար չես։ Քեզ խաբել չի կարելի։ Ո՛չ։ Ես հենց որ քեզ տեսա, իսկույն նկատեցի այդ և քեզ հետ պետք է խոսեմ, ինչպես տղամարդու հետ։
Կարո՞ղ եք երևակայել, թե ինչ զգացի, լսելով, թե ինչպես այդ ծեր սրիկան ասում է ուրիշին նույն հրապուրիչ խոսքերը, ինչ որ ասել էր ինձ։ Եթե կարողանայի, տակառի պատի միջից նրան կսպանեի։
— Այդպես է ծովահենների կյանքը՝ ծանր կախաղանի ենթակա, բայց ուտում և խմում են ինչպես կռվող աքաղաղները կռվից առաջ։ Նրանք ճանապարհորդության են դուրս գալիս՝ ունենալով հարյուրավոր պղնձե գրոշներ, բայց վերադառնում են հարյուրավոր ֆունտերով։ Ավարը ծախսված է հարբեցողության վրա, փողերը վատնված և ահա նորից դեպի ծով, հագին միայն մի շապիկ։ Բայց ես այդպես չեմ վարվում։ Ես իմ բոլոր փողերը մաս-մաս հանձնում եմ զանազան բանկերի, որ կասկածներ չլինեն։ Գիտցիր, որ ես հիսուն տարեկան եմ։ Այս ճանապարհորդությունից վերադառնալով, ես պետք է ապրեմ այնպես, ինչպես ամենաիսկական ջենտլմենները։ Բավակա՞ն է, ասում ես։ Ի՞նչ կա որ, ես վատ չեմ ապրել։ Ոչ մի բանից զուրկ չեմ մնացել։ Փափուկ տեղում եմ քնել, համեղ բաներ եմ կերել։ Սակայն ծովի վրա երբեմն նեղություն եմ քաշել։ Իսկ ինչպես եմ սկսել։ Իբրև նավաստի՝ ինչպես դու։
― Բայց չէ՞ որ ձեր առաջվա փողերն այժմ կկորչեն,ասաց երիտասարդ նավաստին։— Դուք ինչպե՞ս կերևաք Բրիստոլում այս ճանապարհորդությունից հետո։
― Իսկ քո կարծիքով այժմ որտե՞ղ են իմ փողերը,— հարցրեց Սիլվերը հեգնորեն։
— Ճշմարիտ եմ ասում ձեզ,— խոստովանեց նավաստին,— մինչև այս խոսակցությունը, Ջոն, ձեր գործն ինձ դուր չէր գալիս, իսկ այժմ, ահա իմ ձեռքը, ես համաձայն եմ։
— Դու քաջ և խելոք տղա ես,պատասխանեց Սիլվերը և այնպես ուժեղ սեղմեց նավաստու ձեռքը, որ իմ տակառը տատանվեց։– տատանվեց։— Դա այնպես լավ ծովահեն կդառնաս, որի նմանը ես դեռ երբեք չեմ տեսել։
Ես ակամայից վկա եղա, թե ինչպես հրապուրեցին ազնիվ նավաստուն, որ մտնի ավազակախմբի մեջ, գուցեև նավի վերջին ազնիվ նավաստուն։ Սակայն ես իսկույն կարողացա համոզվել, որ այդ նավաստին միակը չէ։ Սիլվերը կամաց շվացրեց, և տակառի մոտ էլի մեկը նստեց։
Դիկն արդեն մերն է,— ասաց Սիլվերը։
— Ես գիտեի, որ նա մերը կլինի,— լսեցի ես երկրորդ ավագ նավաստի Իզրայել Հենդսի ձայնը։— Դիկը հիմար մարդկանցից չէ։
Միառժամանակ նա լուռ ծամում էր ծխախոտը, ապա թքեց և դիմեց Երկարահասակ Ջոնին․
― Ասա, Ազդր, մենք երկա՞ր պետք է նպարավաճառի նաավակի նավակի նման շուռումուռ գանք։ Երդվում եմ որոտով, որ նավապետն ինձ բոլորովին ձանձրացրել է։ Բավական է, որքան ինձ հրամաններ տվեց։ Ես ուզում եմ ապրել նավապետի սենյակում, նրանց նրբահամ կերակուրներն ու գինիներն ինձ պետք են։
― Իզրայել,— ասաց Սիլվերը,— քո գլուխը շատ էժան արժե, որովհետև նրա մեջ երբեք ուղեղ չի եղել։ Բայց լսել կարող ես, ականջներդ երկար են։ Ուրեմն լսիր. դու առաջվա նման պետք է քնես նավաստիների սենյակում, դու պետք է ուտես կոպիտ կերակուր, դու պետք է լինես հնազանդ, պետք է լինես քաղաքավարի և ոչ մի կաթիլ գինի չես խմի մինչև ես քեզ անհրաժեշտ խոսք չեմ ասի։ Ամեն բանում դու հույսդ ինձ վրա դիր, որդիս։
— Մի՞թե ես հրաժարվում եմ,— մռմռաց, երկրորդ ավագ նավաստին։— Ես միայն հարցնում եմ, ե՞րբ։
— Ե՞րբ,— գոռաց Սիլվերը։– Սիլվերը։— Լա՛վ, ես կասեմ քեզ, թե երբ։ Որքան կարելի է ուշ, ահա թե երբ։ Նավապետ Սմոլետն առաջնակարգ ծովագնաց է, մեր շահի համար է նավը վարում։ Կալվածատերն ու բժիշկը մի քարտեզ ունեն, բայց ես գիտե՞մ արդյոք, թե որտեղ են թաքցնում այդ քարտեզը։ Դու էլ չգիտես։ Թող կալվածատերն ու բժիշկը գանձը գտնեն և օգնեն մեզ, որ նավը բարձենք։ Այն ժամանակ, մենք կտեսնենք։ Եթե ես վստահեի այդպիսի հոլանդական ցեղի, որպիսին դուք եք, ապա հնարավորություն կտայի նավապետ Սմոլետին մեզ ետ դարձնել մինչև ճանապարհի կեսը։
— Մենք ինքներս էլ վատ ծովագնացներ չենք,— առարկեց Դիկը։
― Ջոն,— բացականչեց ավագ նավաստին,— դու հերոս ես, աստված վկա։
― Այդ բանում դու կհամոզվես գործի մեջ, Իզրայել,ասաց Սիլվերը։— Ես միայն մի՛ բան եմ պահանջում՝ զիջեցեք ինձ կալվածատեր Տրելոնուն։ Ես ուզում եմ իմ սեփական ձեռքերով կտրել նրա հորթի գլուխը․․․ Դի՛կ,— ավելացրեց նա հանկարծ։— Բարի եղիր, թռիր տակառի մեջ և ինձ համար մի խնձոր հանիր, կարծես թե կոկորդս չորանում է։
Կարող եք երևակայել իմ սարսափը։ Ես դուրս կցատկեի և կսկսեի վազել, եթե ուժերս ներեին, բայց սիրտս, ոտներս, ձեռներս միանգամից ինձ ծառայելուց հրաժարվեցին։ Դիկն արդեն ոտի էր ելել, երբ հանկարծ նրան կանգնեցրեց Գենդսի ձայնը․
Երբ Դիկը վերադարձավ, երեքն էլ հերթով կուժը վերցրին և խմեցին, մեկը «բախտի կենացը», մյուսը՝ «ծերունի Ֆլինտի կենացը, իսկ Սիլվերը մինչև անգամ երգեց.
::Շահավետ քամու կենացը խմենք,<br/>::Բոլորս հարուստ և ուրախ լինենք։<br/>
Տակառի ներսը լուսավորվեց։ Վերև նայեցի և տեսա, որ լուսինը բարձրացել և արծաթաջրել է կայմը ու ծածանվող դրոշակը։ Այդ իսկ րոպեին հերթապահը ձայն տվեց․
Չգիտեմ, ինչը ազդեց ինձ վրա, արդյոք ալեկոծությո՞ւնը, թե այն մոխրագույն տխուր անտառները, այն վայրի, մերկ քարերը, մակընթացության թնդյունը, սեպ ափերը, սակայն, թեև արեգակը փայլում էր պայծառ, թեև ծովային թռչունները շուրջս վխտում էին և աղաղակելով ծովից ձուկ էին որսում, թեև յուրաքանչյուր ոք, բնականաբար, ուրախ կլիներ, որ այնքան ժամանակ բաց ծովի վրա լինելուց հետո ցամաք է տեսել, իմ սիրտը վիշտն էր պատել։ Եվ առաջին իսկ հայացքից ես ատեցի Գանձերի կղզին։
Այդ առավոտ մենք ծանր աշխատանք պետք է կատարեինք։ Որովհետև քամի չկար, մենք պետք է ցած թողնեինք մակույկները, թիավարելով նավը տանեինք երեք թե չորս մղոն հեռու, հրվանդանն անցնեինք և նավը մտցնեինք նեղ նեղուցը, որ գտնվում էր Կմախքի կղզու այն կողմում։ Ես նստեցի մակույկներից մեկի մեջ, թեև այնտեղ անելու գործ չունեի։ Արևն անտանելի կերպով այրում էր, և նավաստիներն ամբողջ Ժամանակ ժամանակ անիծում էին իրենց ծանր աշխատանքը։ Մեր մակույկը վարում էր Էնդերսոնը: Էնդերսոնը։ Փոխանակ ուրիշներին զսպելու, ինքն էր մռթմռթում և ամենից բարձր ձայնով հայհյում։հայհոյում։
― Դե լա՛վ,― ասաց նա և հայհոյեց։― Շուտով այս բոլորին վերջ կլինի։
Նեղուցն ամեն կողմից հիանալի կերպով փակված էր։ Այն թաղված էր խիտ անտառի մեջ։ Անտառը սկսում էր անմիջապես ափից։ Ափերը տափարակ էին։ Իսկ հեռվում ամֆիթատրոնի նման բարձրանում էին բլուրները։ Երկու ճահճային գետ թափվում էին նեղուցի մեջ, որը հանդարտ լճակի էր նման։ Այդ գետերի ափերի բուսականությունը ապշեցնում էր ինչ֊որ թունավոր պայծառությամբ։ Նավից ո՛չ շենք էր երևում, ո՛չ ցանկապատ՝ ծառերը նրանց առաջը բոլորովին փակել էին, և եթե քարտեզը չլիներ, կարող էինք կարձել, թե մենք առաջին մարդիկն ենք, որ այցելել ենք այս կղզին, այն օրվանից, երբ նա դուրս է եկել օվկիանոսի խորքից։
Օդը չէր շարժվում։ Միմիայն մի ձայն էր վրդովում անդորրությունը՝ մակընթացության հեռավոր աղմուկը, որ զարնվում էր ժայռերին կղզու մյուս կողմում։ Տարօրինակ նեխած հոտ էր բարձրանում նավի չորս կողմից՝ մգլած տերևների և փտող ծառերի բների հոտ։ Ես նկատեցի, որ բժիշկն ամբողջ Ժամանակ ժամանակ հոտոտում է ու կնճռոտում, կարծես նրան հոտած ձու էր բաժին ընկել։
― Չգիտեմ, կա՞ այնտեղ գանձ,― ասաց նա,― սակայն, երդվում եմ իմ կեղծամով, որ ջերմ ու տենդ կա։
Նավապետը շատ խելացի վարվեց. նա իսկույն հեռացավ, հանձնարարելով Սիլվերին, որ ափ դուրս գալը ղեկավարի։ Ուրիշ ի՞նչ կերպ կարող էր վարվել։ Չէ՞ որ, եթե մնար տախտակամածին, նա չէր կարող ձևանալ, չգիտի, թե ինչ է կատարվում։ Ամեն ինչ օրվա պես պարզ էր։ Ավազակներն այժմ ուրիշ նավապետ ունեն՝ Սիլվերը, և միայն նրա կարգադրություններն էին լսում։ Իսկ խաղաղ նավաստիները, շուտով հայտնաբերվեց, որ այդպիսիներն էլ կան նավի վրա, բոլորովին հիմար դուրս եկան։ Կարելի է, այնուամենայնիվ, որ բոլոր նավաստիներին մեր դեմ էին դուրս բերել առաջնորդները, սակայն նրանք շատ հեռու գնալ չէին ցանկանում։ Անհնազանդությունը, ծուլությունը, տրտնջալը մի բան է, իսկ նավը գրավելը և բոլորովին անմեղ մարդկանց սպանելն ուրիշ բան։
Երկար Ժամանակ ժամանակ վիճելուց հետո նավաստիները բաժանվեցին այսպես. վեց հոգի մնացին նավի մեջ, իսկ մնացած տասներեք հոգին, այդ թվում նաև Սիլվերը, սկսեցին նստել մակույկների մեջ։ Ահա այդ ժամանակ ես հանկարծ որոշեցի մի հանդուգն քայլ անել։ Այդ քայլը հետագայում մեզ մահից փրկեց։ Ես դատեցի այսպես։ Մենք չենք կարող նավը գրավել, քանի որ Սիլվերն իր ավազակներից վեց հոգի թողել է նավի վրա։ Մյուս կողմից, քանի որ նրանցից մնացել են ընդամենը վեց հոգի, ուրեմն, նրանք չեն պատրաստվում իսկույն հարձակվել մեզ վրա։ Հետևապես նավի վրա ես պետք չեմ։ Եվ որոշեցի ափ դուրս գալ։ Մի ակնթարթում ես թռա նավեզրից և մակույկ իջա, որն իսկույն ճանապարհվեց։
Ոչ ոք ինձ վրա ուշադրություն չդարձրեց, միայն առջևի թիավարն ասաց.
Երկուսին էլ արևը վառում էր։ Սիլվերը գլխարկը շպրտեց գետնին և նրա մեծ, ուռած, սպիտակ, փայլող քրտինքով պատած դեմքը դարձված էր դեպի խոսակիցը։
— Բարեկամս,— ասում էր նա,— դու ինձ համար իսկական ոսկի ես։ Մի՞թե դու կարծում ես, որ ես կանհանգստանայի քո համար։ համար, եթե ամբողջ սրտով չսիրեի քեզ։ Ամեն բան արված է, ոչինչ չես կարող փոխել։ Ես ուզում եմ քե՛զ մահից ազատել, ահա թե ինչու ես քեզ հետ եմ։ Եթե մեր նավաստիներն իմանային, թե ինչի մասին եմ քեզ հետ խոսում, Թոմ, մտածիր, թե ինչ կանեին ինձ։
— Սիլվեր,— պատասխանեց ծովագնացը, և ես նկատեցի, որ նրա երեսը կարմրել է և խռպոտ, կռկռան ձայնը ձգված պարանի պես դողդողում է,— Սիլվեր, դու արդեն երիտասարդ չես և կարծես թե խիղճ ունես։ Համենայն դեպս, ոչ ոք քեզ սրիկա չի համարում։ Դու փող ունես․․․ Շատ փող․․․ Ավելի, քան ուրիշ ծովագնացները։ Միևնույն ժամանակ դու վախկոտ չես։ Խնդրեմ, բացատրիր ինձ, թե ինչո՞ւ ես գլուխ դնում այդ անարգ առնետների հետ։ Ո՛չ, դու նրանց հետ համամիտ չես կարող լինել։ Ես ավելի շուտ կթողնեմ, որ գլուխս կտրեն, բայց իմ պարտականությանը չեմ դավաճանի։
— Լավ, Ջոն Սիլվեր, ձեռքս ետ կքաշեմ,— ասաց ծովայինը։— Բայց, ճշմարիտ եմ ասում, որ քո անմաքուր խիղճն է միայն ստիպում քեզ, որ վախենաս ինձանից։ Աղաչում եմ, բացատրիր ինձ, թե ի՞նչ է պատահել այնտեղ։
— Ի՞նչ է պատահել,— հարցրեց նրան Սիլվերը, նա Ժպտացժպտաց, բայց ոչ այնքան լայն, ինչպես միշտ, և նրա աչքերը մեծ դեմքի վրա փոքրացան ինչպես ասեղների ծայրեր և ապակու կտորների նման փայլեցին։
— Ի՞նչ է պատահել։ Իմ կարծիքով դա Ալանն է։
Չգիտեմ՝ ծա՞նր էր արդյոք վիրավորվել։ Ձայնից դատելով նրա ողնաշարը կոտրվել էր։ Սիլվերը չթողեց, որ նա ուշքի գա։ Առանց հենակի, մի ոտով, նա կապկի ճարպկությամբ թռավ Թոմի վրա և դանակը մինչև կոթը խրեց նրա անօգնական մարմնի մեջ։ Թփերի մեջ նստած, ես լսում էի, թե ինչպես ծանր էր շնչում մարդասպանը հարվածելիս։
Ես երբեք գիտակցությունս չեմ կորցրել և չգիտեմ, թե ինչ բան է դա։ Սակայն այդ Ժամանակ ժամանակ ողջ աշխարհը լողաց իմ շուրջը, ինչպես մառախուղի մեջ։ Ե՛վ Սիլվերը, և՛ թռչունները, և՛ հեռադիտակի գագաթը՝ բոլորը պտտվում, տատանվում էին։ Ականջներս լցվեցին զանազան տեսակի զանգերի և ինչ֊որ հեռավոր ձայներով։
Երբ ուշքի եկա, հենակն արդեն սրիկայի կռան տակն էր, գլխարկն էլ գլխին։ Նրա առջև անշարժ ընկած էր Թոմը։ Սակայն մարդասպանը նրա վրա չէր էլ նայում։ Նա մի փունջ խոտով մաքրում էր իր արյունոտ դանակը։
Բայց այստեղ ինձ հետամուտ էր լինում մի ուրիշ վտանգ, և իմ սիրտը դարձյալ սարսափից մարեց։
 
==Գլուխ XV։ Կղզեբնակ==
Զառիվերի քարքարոտ լանջից մանրիկ քարեր թափվեքին թափվեցին և խշշալով ցատկոտեցին ծառերի միջով։ Ես ակամա վերև նայեցի և տեսա մի տարօրինակ էակ, որն արագ թռչում էր եղևնու բնի ետևից։ Ի՞նչ էր։ Ա՞րջ։ Մա՞րդ։ Կապի՞կ։ Ես կարողացա տեսնել միայն ինչ-որ սև ու բրդոտ բան և սարսափից կանգ առա։
Եվ այսպես երկու ճանապարհն էլ կտրված են։ Ետևից հետամուտ են լինում մարդասպանները, առջևից՝ այս անհայտ հրեշը։ Եվ միանգամից գերադասեցի հայտնի վտանգն անհայտից։ Մինչև անգամ Սիլվերն այնքան սարսափելի չէր թվում, որքան այս անտառային կենդանին։ Ես շրջվեցի և, ամեն րոպե ետ նայելով, վազեցի դեպի մակույկի կողմը։
Նա այնպես սպիտակ էր, ինչպես ես, և դեմքի գծագրությունը մինչև անգամ հաճելի էր։ Միայն մաշկն այնպես էր սևացել արևի տակ, որ մինչև անգամ շրթունքներն էլ սև էին։ Այն բոլոր մուրացիկներից, որ ես տեսել էի իմ կյանքում, սա ամենից գջլտվածն էր։ Նրա հագուստը կազմված էր հին առագաստի լաթերից և նավաստու վերնաշապկից։ Մի լաթը մյուսի հետ ամրացված էր կամ կոճակով, կամ ծառի ճյուղով, կամ կպրած վուշի թելով։ Միակ չպատառոտված բանը, որ կար նրա վրա, կաշվե գոտին էր՝ պղնձե ճարմանդով։
— Երեք տարի՜,— բացականչեցի ես։— Ձեր նավը խորաակվե՞լ խորտակվե՞լ է։
— Ոչ, բարեկամս,— ասաց նա,— ինձ թողել են այստեղ կղզու վրա։
— Այո՛,— ասաց նա,— ուրեմն դուք անպատճառ կտանե՞ք ինձ։
Եվ թե թևացած՝ թեթևացած՝ հառաչեց։
— Իսկ այժմ լսի՛ր, թե ինչ կպատմեմ քեզ,— շարունակեց նա։— Երբ Ֆլինտը թաղեց գանձը, ես նավի վրա էի։ Նրա հետ կային նաև վեց ծովագնաց՝ առողջ, ուժեղ մարդիկ։ Նրանք կղզու վրա մնացին մի շաբաթի չափ, իսկ մենք գտնվում էինք հին «Ծովացուլի» վրա։ Մի գեղեցիկ օր տեսանք մի մակույկ, որի մեջ նստած էր Ֆլինտը, որի գլուխը կապված էր կապույտ թաշկինակով։ Արևը դուրս էր գալիս։ Նա գունատ էր ինչպես մահը և գալիս էր մենակ, իսկ մնացած վեցն սպանված էին... Սպանված ու թաղված էին, այո՛։ Թե ինչպես էր կարողացել բոլորին սպանել, ոչ ոք մեզանից երբեք չիմացավ։ Նրանք կռվել են, հետո սկսել է կոտորածը, և նա բոլորին սպանել է, մեկը՝ վեցին․․․ Բիլի Բոնսն ավագ նավաստի էր, իսկ Երկարահասակ Ջոնը՝ բնակարանապետ։ Նրանք հարցրել են Ֆլինտին, թե որտե՞ղ է գանձը։ Նա պատասխանել է․ գնացեք ափ և որոնեցեք։ Սակայն երդվում եմ որոտով, որ նավը ձեզ չի սպասի։ Ահա թե ինչ ասաց նա։ Իսկ երեք տարի առաջ ես ուրիշ նավի վրա էի, և մենք տեսանք սյս կղզին․ «Տղե՛րք,— ասացի ես,— այստեղ Ֆլինտը գանձ է թաղել։ Ափ իջնենք և որոնենք»։ Նավապեաը շատ բարկացավ։ Բայց բոլոր նավաստիներն ինձ հետ համամիտ էին, և մենք մոտեցանք ափին։ Տասներկու օր որոնեցինք, բայց գանձը չգտանք։ Ամեն օր ընկերներս ինձ ավելի ու ավելի էին հայհոյում։ Վերջապես նրանք հավաքվեցին նավի վրա։ «Իսկ դու, Բենյամին Գան, մնա այստեղ,— ասացին նրանք։— Ահա քեզ հրացան, բահ և լինգ, Բենյամին Գան․․․ Մնա այստեղ և Ֆլինտի փողերը որոնիր»։ Այդ օրվանից, Ջիմ, ահա երեք տարի է ապրում եմ այստեղ և ոչ մի անգամ մարդկային ազնիվ կերակուր չեմ տեսել։ Նայիր ինձ. մի՞թե ես հասարակ նավաստու նման եմ։ Ո՛չ, ասում ես, նման չե՞մ։ Երբեք էլ նման չեմ եղել։
Եվ նա կրկին բարեկամաբար կսմթեց ինձ։
— Դու նրան,— շարունակեց նա,— ահա թե էլ ինչ ասա. Գանը հրաշալի մարդ է (այդպես էլ ասա նրան)։ Գանը գիտե պարոնի և ծովահենի միջև եղած տարբերությունը, որովհետև նա ինքը մի Ժամանակ ժամանակ ծովահեն է եղել։
— Ինչ որ դուք ասացիք, ես համարյա ոչինչ չհասկացա,— ասացի ես։— Սակայն դա այժմ կարևոր չէ, որովհեաև միևնույն է, չգիտեմ, թե ինչպես գնամ նավ։
==Գլուխ XVI։ Հետագա դեպքերի մասին պատմում է բժիշկը։ Ինչպես հեռացան նավից==
Երկու նավակն էլ «Իսպանոլայից» հեռացան մոտ մեկն անց կեսին։ Նավապետը, կալվածատերը և ես նստեցինք նավասենյակում, և խորհրդակցում էինք, թե ինչ անել։ Եթե գոնե թեթև քամի լիներ, մենք հանկարծակի կհարձակվեինք վեց խռովարարների վրա, որոնք մնացել էին նավում, խարիսխը կբարձրացնեինք և ծովը կմտնեինք։ Բայց քամի չկար։ Բացի դրանից, հայտնվեց Գենտերը և հազորդեցհաղորդեց, որ Ջիմ Հոկինսը մակույկ մտավ և ծովահենների հետ ափ գնաց։
Մենք, իհարկե, երբեք չէինք մտածում, որ Ջիմ Հոկինսը դավաճան է, սակայն նրա մասին շատ էինք անհանգստանում։ Այն նավաստիները, որոնց հետ գնաց, այնպես հուզված էին, որ խոստովանում եմ, մենք հույս չունեինք, թե նորից Ջիմին կտեսնենք։ Մենք տախտակամած շտապեցինք։ Կուպրը փուչիկներով դուրս էր գալիս ագույցներից։ Օդում տարածված էր ճահիճների գարշահոտությունը, որից քիչ էր մնում սիրտս խառնի։ Այս զզվելի նեղուցից տենդի և փորհարինքի հոտ էր գալիս։ Վեց սրիկաները մռայլ դեմքով նստել էին տախտակամածին։ Ափին, ինչ֊որ մի գետակի գետաբերանի մոտ, գտնվում էին մակույկները, որոնցից յուրաքանչյուրի մեջ մի նավաստի էր նստած։ Նրանցից մեկը «Լիլիբուլերո» էր շվշվացնում։
Սպասելն անտանելի էր, և մենք որոշեցինք, որ ես ու Գենտերը նավակով գնանք հետախուզելու։
Նավակները գտնվում էին նավի աջ կողմում։ Իսկ ես ու Գենտերը գնացինք ուղիղ հենց այնտեղ, ուր քարտեզի վրա ցցապատ էր նշանակված։ Մեզ նկատելով, այն նավաստիները, որոնք պահպանում էին նավակները, շվփոթվեցին։ շփոթվեցին։ «Լիլիբուլերոն» լռեց։ Մենք տեսնում էինք, թե ինչպես վիճում էին այն մասին, թե ինչ անենք։ Եթե նրանք իմաց տային Սիլվերին, ամեն բան, երևի, այլ կերպ տեղի կունենար։ Բայց, երևի, նրանց հրամայված էր ոչ մի դեպքում մակույկներից չհեռանալ։ Նրանք հանգիստ նստեցին և նրանցից մեկը կրկին «Լիլիբուլերո» շվշվացրեց։
Այդ տեղում ափը մի քիչ գոգավորվում էր, կազմելով փոքրիկ հրվանդանի նման մի բան, և ես դիտմամբ նավակն այնպես վարեցի, որ հրվանդանը ծածկեր մեզ մեր թշնամիներից առաջ, նախքան մենք կհասնեինք ափին։ Ափ դուրս թռչելով, ես ամբողջ ուժով վազեցի, գլխարկիս տակ մետաքսի թաշկինակ դնելով, որ գլուխս վառող արեգակից պաշտպանի։ Յուրաքանչյուր ձեռքիս մի-մի լցրած ատրճանակ կար։
Դեռ հարյուր յարդ էլ չէի վազել, երբ հասա ցցապատին։
Փոքրիկ բլրի կատարից պարզ աղբյուր էր բխում։ Հենց այստեղ, աղբյուրի մոտ, կառուցված էր մի բարձր գերանաշեն տուն։ Նրա մեջ կարող էին տեղավորվել քառասուն մարդ։ Այս շենքի պատերի մեջ հրացանների համար հրակնատներ կային։ Տան չորս կողմը կար մի ընդարձակ, մաքրված տարածություն, շրջապատված վեց ֆուտ երկարությամբ ցցապատերով, առանց դռան, առանց մի ճեղքի։ Կոտրելը հեշտ չէր, իսկ տնակում նստածներից թաքնվելու համար ցցապատերի ետևում կանգնելն անհնարին էր։ Տնակում նստած մարդիկ հարձակվողներին կգնդակահարեին, ինչպես կաքավների։ Եթե նրանք լավ Ժամապահներ ժամապահներ և բավականաչափ կենսամթերք ունենային, մի ամբողջ գնդի հարձակման կդիմանային։
Առանձնապես ուրախացրեց ինձ աղբյուրը։ Չէ՞ որ «Իսպանոլայի» նավասենյակն էլ վատ չէ, շատ զենք, շատ ռազմամթերք կա, շատ մթերք, շատ հիանալի գինիներ։ Սակայն նավասենյակում ջուր չկար։ Ես այդ մասին մտածում էի, երբ հանկարծ մի սարսափելի, մահից առաջ տեղի ունեցող, հեծեծանք լսեցի։ Առաջին անգամը չէի հանդիպում մահվան. ես ծառայել էի դուքս Կեմբերլենսկու զորքում և Ֆոնտենուայում ինքս էի վերք ստացել, բայց այս աղաղակից սիրտս ճմլվեց․ «Ջիմ Հոկինսը կորավ»,— որոշեցի ես։
Գլուխն անհետացավ։ Բոլոր վեց հոգին էլ, սաստիկ վախեցած, ինչ֊որ տեղ մտան և լռեցին։
Մենք Ջոյսի հետ նավակը բերնեբերան լցրինք։ Հետո իջանք նավակը և ամբողջ ուժով թիավարելով, դեպի ափ էինք սլանում:սլանում։
Մեր երկրորդ անգամ գալը ափին կանգնած ժամապահներին չափազանց անհանգստացրեց։ «Լիլիբուլերոն» կրկին լռեց։ Եվ նախքան հրվանդանն անցնելը և նրանց չտեսնելը, նրանցից մեկը նավակը թողեց և անտառի խորքը վազեց։ Ես ուզում էի, առիթից օգտվելով, նրանց մակույկները ոչնչացնել, բայց՝ վախեցա, որ Սիլվերն իր ավազակախմբով մոտիկ լինի, և մենք ամեն ինչ կկորցնենք, եթե չափազանց շատ բան ցանկանանք։
Լռություն։
— Գրեյ,— շարունակեց պարոն Սմոլետը, ձայնը բարձրացնելով,— ես հեռանում եմ նավից և հրամայում եմ քեզ հետևել քո նավապետին։ Ես գիտեմ, որ դու իսկապես լավ մարդ ես, մնացածներն էլ այնքան վատ չեն, որքան աշխատում են ձևանալ։ ժամացույցը Ժամացույցը ձեռքիս է։ Երեսուն վայրկյան ժամանակ եմ տալիս, որ դու միանաս ինձ։
Շփոթություն սկսվեց։
— Դե արի, բարեկամս,— շարունակեց նավապետը։– նավապետը։— Մի ստիպիր մեզ, որ իզուր ժամանակ կորցնենք։ Դանդաղության յուրաքանչյուր վայրկյանը մահ է սպառնում թե՛ ինձ և թե՛ այս պարոններին։
Խուլ պայքար սկսվեց, լսվեցին զարկի ձայներ և Աբրահամ Գրեյը տախտակամած դուրս եկավ։ Նրա երեսը դանակով կտրված էր։ Նա վազեց նավապետի մոտ, ինչպես մի շուն, որին տերը շվացրել է։
Այս վերջին, հինգերորդ տեղափոխությունն այնքան բարեհաջող չվերջացավ, ինչպես առաջվա տեղափոխությունները։ Առաջինը, մեր փոքրիկ մակույկը շատ ծանրաբեռնված էր։ Հինգ մեծահասակ տղամարդ, որոնցից երեքի՝ Տրելոնիի, Ռեդրետի և նավապետի հասակը վեց ֆուտից բարձր էր, քիչ բան չէ։ Սրան ավելացրեք վառոդը, խոզի միսը և պաքսիմատի պարկերը։ Ջուրը լցվում էր նավակի մեջ։ Դեռ հարյուր յարդ չէինք անցել, որ իմ անդրավարտիքը և բաճկոնի փեշերը թրջվեցին։
Նավապետն ստիպեց մեզ բեռներն ուրիշ տեսակ դասավսրելդասավորել, և նավակն ուղղվեց։ Այնուամենայնիվ, մենք վախենում էինք շնչելուց, որ մակույկը չշրջվի։
Երկրորդը, տեղատվության պատճառով ուժեղ հոսանք էր սկսվել, որն ուղղված էր դեպի արևմուտք, հետո շրջվում էր դեպի հարավ, դեպի բաց ծովը, այն անցքով, որի միջով առավոտյան անցավ մեր նավը։ Մեր սաստիկ ծանրաբեռնված նավակը կարող էր շուռ տալ ամենաթեթև ալեծածանումն անգամ։ Բայց ամենից վատն այն էր, որ հոսանքը մեզ մի կողմ էր տանում և չէր թողնում, որ ափին հասնենք, այնտեղ, ուր առավոտյան հասել էինք։ Եթե մենք հոսանքը չհաղթահարեինք, կհասնեինք ափ, երկու մակույկների մոտ, որտեղ ամեն րոպե կարող էին հայտնվել ծովահենները։
— Էլ ուժ չունեմ վարելու դեպի ցցապատը, պարոն ,— ասացի նավապետին։
Ես նստած էի ղեկի մոտ, իսկ նավապետն ու Ռեդրետը, որոնք դեռ չէին հոգնել, թիավարում էին։ Հոսանքը տանում էր մեզ։ Չի՞ կարելի ուժ տալ թիերին։
Կալվածատերը հրացանը բարձրացրեց, թիավարները թիավարելը դադարեցրին, մենք անցանք մակույկի մյուս կողմը, որպեսզի հավասարակշռություն պահպանենք, և այդ բոլորն այնպես հաջող անցավ, որ ոչ մի կաթիլ ջուր ներս չթափվեց։
Այդ ժամանակ ծովահենները թնդանոթի բերանը դեպի մեր կողմն էին դարձնում, և Գենդսը, որ կանգնած էր թնդանոթի փողաբերանի մոտ, հիանալի թիրախ էր։ Այնուամենայնիվ, մենք հաջողություն չունեցանք։ Այն Ժամանակժամանակ, երբ Տրելոնին կրակեց, Գենդսը կռացավ և գնդակը շվալով նրա վրայից անցնելով, դիպավ նավաստիներից մեկին։
Վիրավորը գոռաց և նրա գոռոցին ձայնակցեցին ոչ միայն նրանք, ովքեր նրա հետ նավի վրա էին, այլև շատ ձայներ ափից։ Նայելով այնտեղ, ես տեսա, որ ծովահեններն անտառից դեպի մակույկներն են վազում։
Մենք հուզված, ծանծաղուտով ափ հասանք, ճակատագրի քմահաճույքին թողնելով մեր խեղճ նավակը, որի մեջ գտնվում էր մեր ունեցած վառոդի և ողջ մթերքի համարյա կեսը։
 
== Գլուխ XVIII։ Բժիշկը շարունակում է իր պատմությունը։ Կռվի առաջին օրվա վերջը ==
Եվ նա ցույց տվեց բրիտանական դրոշակով ծածկված մեռելին։
Այդ րոպեին տանիքի վրայից սուլոցով թռավ ռումբը և ընկավ հեռոլհեռու, մեր ետևի անտառը։
— Օհո՜,— ասաց նավապետը։— Ռմբակոծություն։ Բայց չէ՞ որ նրանք վառոդ քիչ ունեն։
Ես վազեցի դեպի դուռը և տեսա Ջիմ Հոկինսին։ Ողջ ու առողջ նա անցնում էր մեր ցցապատով։
 
== Գլուխ XIX։ Հետագա դեպքերը կրկին շարադրում է Ջիմ Հոկինսը։ Կայազորն ամրոցում ==
— Լա՛վ,— ասացի ես։— Կարծեմ ես ձեզ հասկացա։ Դուք ուզում եք ինչ-որ առաջարկություն անել և պետք է տեսնվեք կալվածատիրոջ կամ բժշկի հետ։ Իսկ ձեզ տեսնել կարելի է այնտեղ, ուր այսօր տեսա։ Ուրիշ ոչի՞նչ։
— Իսկ ինչո՞ւ դու չես հարցնում, թե Ժամը ժամը քանիսի՞ն կարելի է գտնել ձեզ այնտեղ։ Ես ընդունում եմ կեսօրից մինչև ժամը երեքը։
— Լա՛վ, լա՛վ,— ասացի ես։— Իսկ այժմ կարո՞ղ եմ գնալ։
Թնդանոթի թնդյունը նրա խոսքն ընդհատեց։ Ռումբը սլացավ ձառերի միջով և ընկավ ավազի մեջ, հարյուր յարդ հեռավորության վրա այնտեղից, ուր մենք կանգնած խոսում էինք։ Մենք երկուսս էլ զանազան կողմեր վազեցինք։
Մի ժամ շարունակ կղզին դղրդում էր թնդանոթի կրակոցից, և ռումբերր սլանամ ռումբերը սլանում էին անտառով, ճանապարհին կործանելով ամեն ինչ։ ես Ես թաքնվում էի մերթ այստեղ։ այստեղ, մերթ այնտեղ, ե և ամեն տեղ ինձ թվում էր, որ ռումբերն ուղիղ դեպի ինձ են սլանում։ Փոքր առ փոքր իմ կորցրած արիությունը վերադարձավ։ Այնուամենայնիվ, դեռևս չէի վստահում մոտենալ ցցապատին, որի մոտ ռումբերն ավելի հաճախ էին ընկնում։ Շարժվելով դեպի արևելք, վերջապես հասա այն ծառերին, որ աճում էին հենց ափի մոտ։
Արեգակը նոր էր մայր մտել, ծովային թեթև հողմը սուլում էր անտառում և նավահանգստի մոխրագույն մակերևույթը ծածկում ալյակներով։ Տեղատվությունն ընդարձակ ավազոտ ծանծաղուտը մերկացրել էր։ Ցերեկվա տոթից հետո, այնպես էր սառել, որ ես, թեթև բաճկոն հագած, սաստիկ գողում դողում էի։
«Իսպանոլան» առաջվա պես կանգնած էր խարիսխ գցած։ Սրա Նրա վրա ծածանվամ ծածանվում էր «Ուրախ Ռոջեր» սև, ծովահենական դրոշակ՝ վրան գանգ։ Տախտակամածի վրա կարմիր բռնկոց փայլեց, և դղրդալի արձագանքն ամբողջ անտառում տարածեց թնդանոթի վերջին կրակոցը։
Ռմբակոծությունը վերջացավ։
Ես, թփերի մեջ պառկած, հետևում էի ծովահեններին։ Ափին, հենց ցցապատի դիմաց, մի քանի մարդ ինչ-որ մի բան կացնով կտրատում էին։ Հետագայում ես իմացա, որ նրանք ոչնչացնում էին մեր դժբախտ նավակը։ Հեռվում, գետաբերանի մոտ, ծառերի միջև մի մեծ խարույկ էր բոցկլտում։ Խարույկի և նավի միջև անընդհատ մի մակույկ էր է դեսուդեն գնում։ Նավաստիները, որ առավոտյան այնքան մռայլ էին, այժմ թիավարելիս երեխաների նման գոչում ու ծիծաղում էին։ Սակայն նրանց ձայնից ես կռահեցի, որ ուրախությունը ռոմն է առաջացրել։
Վերջապես որոշեցի գնալ դեպի ցցապատը։ Ես ցցապատից բավականին հեռու էի, ցածրիկ, ավազոտ ցամաքալեզվի վրա, որը փակում էր մեր նավահանգիստը արևելյան կողմից և հսանում հասնում մինչև Կմախքի Կղզին։ Բարձրանալով ցամաքալեզվի վրա, ցածրիկ թփուտի մեջ, ես տեսա մի բավականին մեծ մենավոր ժայռ, որը տարօրինակ սպիտակ գույն ուներ։ Ես գլխի ընկա, որ դա այն սպիտակ Ժայռն ժայռն է, որի մասին խոսում էր Բեն Գանը, և որ եթե ինձ նավակ պետք լինի, կիմանամ, թե որտեղ է։ Ես թափառում էի անտառում, մինչև որ տեսա ցցապատի ետևի, ծովից ամենահեռու ծայրը։ Մերոնք ինձ հանդիպեցին շատ սիրալիր։
Ես նրանց պատմեցի իմ արկածների մասին և չորս կողմս նայեցի։ Տունը շինված էր եղևնու անտաշ բներից՝ և՛ պատերը, և՛ տանիքը, և՛ հատակը։ Հատակը մի քանի տեղում մեկ կամ մեկ ու կես ֆուտ բարձր էր գետնից։ Մուտքի մոտ սանդուղք կար, սանդուղքի տակից առվակ էր խոխոջում։ Ջուրը թափվում էր մի արհեստական ավազանի մեջ՝ մի մեծ նավային չուգունե կաթսա, տակը ծակ։ Տունը համարյա թե դատարկ էր։ Միայն մի անկյունում շինված քարաշեն օջախի նման մի բան, երկաթե վանդակով, ածուխի համար։
— Այո՛, պարոն,— պատասխանեցի ես։
— Լա՛վ, Ջիմ,— ասաց նա։– նա։— Տես թե ինչ օգտակար է բժիշկ լինելը։ Դու, երևի, տեսել ես իմ բռնոթամանը, սակայն չես տեսել, որ ես բռնոթի եմ քաշում։ Իմ բռնոթամանում կա մի կտոր իտալական պանիր, որը շատ սննդարար է։ Այդ պանիրը մենք կտանք Բեն Գանին։
Ընթրիքից առաջ մենք ծերունի Թոմին թաղեցինք ավազի մեջ։ Հետո միաժամանակ գլխաբաց կանգնեցինք գերեզմանի մոտ։ Անտառից շատ փայտ էին բերել, սակայն նավապետն էլի դժգոհ էր։
— Եվ այդպես,— ասում էր բժիշկը,— եթե նրանց չհաջողվի միանգամից մեր գլուխն ուտել, նրանք ուրախ կլինեն, եթե թողնեն կղզին և վերադառնան նավը։ Նրանք նավ ունեն և միշտ կարող են զբաղվել իրենց արհեստով՝ ծովային ավազակությամբ։
― Սա առաջին նավն է, որ էս ես կորցնում եմ,— ասաց նավապետ Սմոլետը։
Ես սաստիկ հոգնած էի։ Քնելուց առաջ շատ շուռումուռ եկա, իսկ հետո մեռելի նման քնեցի։
Ես վեր թռա, աչքերս տրորեցի և վազեցի պատի հրակնատի մոտ։
 
== Գլուխ XX։ Սիլվերը բանբեր ==
Իսկապես որ ցցապատին մոտեցան երկու մարդ։ Նրանցից մեկը մի սպիտակ լաթ էր թափահարում, իսկ մյուսը ոչ այլ ոք, այլ ինքը Սիլվերը, անվրդով կանգնած էր նրա կողքին։
Դեռ շատ վաղ էր։ Վաղուց այդպիսի ցուրա ցուրտ առավոտ չէր տեսել։ Դողը մինչև ոսկորներս էր անցնում։ Երկինքը պարզ էր, պայծառ, ծառերի կատարները՝ ծագող արեգակի ճառագայթների տակ վարդագույն էին դարձել։ Սակայն ներքևում, ուր Սիլվերն իր ուղեկցի հետ կանգնած էր, դեռևս մութ էր։ Նրանց ոտների մոտից քուլա-քուլա բարձրանում էր սպիտակ մշուշը՝ ճահճի գիշերային գոլորշին։ Դողէրոցք և մշուշ՝ ահա թե որն էր կղզու գաղտնիքը։ Կղզին խոնավ, տենդոտ և վատառողջ տեղ էր։
― Տեղնե՛րդ,— ասաց նավապետը։— Գրազ կգամ, որ նրանք ինչ-որ խորամանկություն են հորինում։― Հետո նա գոչեց․— Ո՞վ է գալիս։ Կանգնի՛ր, թե չէ կկրակենք։
― Սպիտակ դրոշակը,— գոչեց սիլվերը։Սիլվերը։
Նավապետը դուրս եկավ ու կանգնեց դրսի սանդուղքին այնպես, որ դավաճանի գնդակը համարյա թե չէր սպառնում նրան։
Բառնալով Դառնալով դեպի մեզ, նա հրամայեց․
— Բժշկի խումբը հրակնատների մոտ։ Բժիշկ Լիվսի, խնդրում եմ գրավել հյուսիսային պատը, Ջիմ, արևելյան պատը, Գրեյ՝ արևմտյանը։ Մյուս հերթը թող լցնի ատրճանակները։ Շո՛ւտ, շո՛ւտ։ Ուշադիր եղեք։
— Ես ձեզ հետ խոսելու ո՛չ մի ցանկություն չունեմ,— ասաց նավապետ Սմոլետը։— Բայց քանի որ ուզում եք խոսել ինձ հետ, եկեք այստեղ։ Սակայն եթե դուք դավաճանության փորձ անեք, չփոշմանեք։
Այդքանը բավական է, նավապետ,— ուրախ բացականչեց Երկարահասակ Ջոնը։— Միայն ձեր մի խոսքը բավական է։ Ես գիտեմ, որ դուք ջենտլմեն եք, նավապետ, որ ձեր խոսքին կարելի է հավատալ։
Մենք տեսանք, թե ինչպես սպիտակ դրոշակ բռնող մարդն աշխատում էր չթողնել Սիլվերին, որ մեզ մոտ գա։ Դրա մեջ զարմանալի բան չկար, որովհետև նավապետն այնքան էլ սիրալիր չէր խոսում։ Բայց Սիլվերը պատասխանի փոխարեն միայն ծիծաղեց և նրա ուսին խփեց, կարծես թե վտանգավոր լինելու մասին մտածելն անդամ անհեթեթություն էր։ Նա մոտեցավ ցցապատին, ձգեց իր հենակը, ապա ինքն էլ արտասովոր արագությամբ ու ճարպկությամբ անցավ։
— Շատ կարելի է,— պատասխանեց նավապետը։
— Ես հաստատ գիտեմ, որ դուք քարտեզ ունեք,— բանակեց բացականչեց Երկարահասակ Ջոնը։— Բայց ինչո՞ւ եք դուք ինձ հետ այդպես խուսափելով խոսում, այդ ձեզ օգուտ չի բերի։ Ձեր քարտեզը մեզ հարկավոր է, ուրիշ ոչինչ, իսկ անձամբ ձեզ ես ամենափոքր չարիք անգամ չեմ ցանկանում։
— Բավական է, սիրելիս,— ընդհատեց նավապետը։— Ես քո ասած մարդկանցից չեմ։ Մեզ ճշտապես հայտնի են ձեր նպատակները։ Բայց այդ հանգամանքը մեզ բոլորովին չի անհանգստացնում, որովհետև ձեռքներդ կարճ դուրս եկավ։
— Կա՛ց,— գոչեց Սմոլետը։— Գրեյն ինձ ոչինիչ չի ասել, և ես նրան ոչ մի բան չեմ հարցրել։ Ասեմ ավելին, ես ամենայն բավականությամբ օդը կցնդեցնեի և՛ ձեզ, և՛ նրան, և՛ այս սատանայական կղզին։ Ահա թե ինչ եմ մտածում ես ձեր ողջ ավազակախմբի մասին, սիրելիս։
Այս զայրույթի պոռթկումը, երեիերևի, Սիլվերի լեզուն կապեց։ Նա ուզում էր բարկանալ բայց իրեն զսպեց։
— Ինչպես ուզում եք,— ասաց նա։— Մտածեցեք, ինչ որ ցանկանում եք, ես ձեզ չեմ արգելի։ Դուք, կարծեմ, պատրաստվում եք ծխամորճ ծխելու, նավապետ։ Ես էլ, թույլ տվեք, որ նույնն անեմ։
Նա իր ծխամորճը ծխախոտ լցրեց ու ձխեց։ Երկուսն էլ երկար ժամանակ լուռ նստած, նայում էին իրար, երբեմն ծուխ բաց թողնելով, երբեմն էլ կռանալով, որ թքեն։ Նրանց վրա նայելը զվարճալի էր՝ ինչպես ներկայացման ժամանակ։
— Ահա մեր պայմանները,— վերջապես ասաց Սիլվերը։— Դուք մեզ պետք է տաք քարտեզը, որ մենք կարողանանք գանձը գտնել, դուք պետք է դադարեք դժբախտ նավաստիներին կրակելուց և նրանց գլուխը ջարդելուց, երբ քնած են։ Եթե այս պայմաններին համաձայն եք, մենք ձեզ առաջարկում ենք ընտրել հետևյալ միջոցներից մեկը։ Առաջին միջոց․ գանձը բարձելուց հետո մենք թույլ ենք տալիս ձեզ վերադառնալ նավը, և ես ձեզ ազնիվ խոսք եմ տալիս, որ կենդանի կիջեցն եմ որևէ ծովափում։ Եթե առաջին միջոցը ձեզ դուր չի գալիս, որհվհետև որովհետև իմ նավաստիներից շատերը ձեզ վրա ատամ են կրճտացնում, ահա երկրորդ միջոցը, մենք կթողնենք ձեզ այստեղ, կղզու վրա։ Պաշարը կկիսենք, և ես խոստանում եմ ուղարկել ձեր ետևից առաջին պատահած նավը։ Խորհուրդ եմ տալիս այս պայմաններն ընդունել։ Ավելի լավ պայման չի լինի։ Հուսով եմ,— այստեղ նա ձայնը բարձրացրեց,— որ ձեր բոլոր մարդիկ, որոնք այս տանն են, կլսեն իմ խոսքերը, որովհետև մեկին ասածը բոլորի համար է ասված։
Նավապետ Սմոլետը վեր կացավ և իր ծխամորճի մոխիրը թափ տվեց ձախ ձեռքի ափի մեջ։
— Ա՞յդ է բուլորըբոլորը,— հարցրեց նա։
— Երդվում եմ որոտով, որ սա իմ վերջին խոսքն է,— պատասխանեց Ջոնը։— Եթե մերժեք, իմ փոխարեն կխոսեն մեր հրացանները։
Եվ կրկին հայհոյելով, կաղալով առաջ գնաց։ Չորս անգամ ուզեց ցցապատն անցնել, բայց ընկավ։ Վերջապես սպիտակ դրոշակ բռնող մարդը նրան անց կացրեց, և մի րոպեում նրանք անհայտացան ծառերի ետևում։
 
== Գլուխ XXI։ Հարձակում ==
Հետո նա մոտեցավ յուրաքանչյուրիս և խոստովանեց, որ այս անգամ ամեն ինչ կարգին է։
Ամրոցի երկու կարճ պատերի մեջ՝ արևելյան և արևմտյան, միայն երկուական հրակնատ կար, հարավային պատի մեջ, որտեղ գտնվում էր դուռը, դարձյալ երկուսն էր, իսկ հյուսիսային պատի մեջ՝ հինգ հրակնատ։ Մենք, յոթ հոգիս, քսան հրացան ունեինք։ Փայտը չորս կույտ արինք, այդ կույտերն անվանեցինք սեղաններ։ Յուրաքանչյուր սեղանի վրա դրվրած դրված էր չորսական լցված հրացան, որպեսզի ամրոցի պաշտպանները միշտ ձեռքի տակ ունենան։ Իսկ հրացանների միջև դրված էին թրերը։
— Կրակը հանգցրեք,— ասաց նավապետը։— Արդեն տաք է, ծուխն էլ աչքներիս վնաս է։
— Իհարկե՛,— գոչեց նավապետը։
–Շնորհակալ Շնորհակալ եմ, պարոն,— ասաց Ջոյսը, նույնպիսի հանգիստ և քաղաքավարի ձևով։
Ոչինչ չէր պատահել, սակայն Ջոյսի հարցն ստիպեց մեզ սրել մեր աչքերն ու ականջները։ Հրաձիգները հրացանները պատրաստ պահել էին, իսկ նավապետը կանգնել էր ամրոցի մեջտեղում, շրթունքները սեղմած, ճակատը կնճռոտած։
Մեքենայաբար ենթարկվելով հրամանին, ես շրջվեցի դեպի արևելք, թուրս բարձրացրած՝ անկյունից ծռվեցի և երես առ երես հանդիպեցի Էնդերսոնին։ Նա մռնչաց, և որսորդական դանակը, արևից շողալով, պտտվեց իմ գլխի վրա։ Ես վախենալու ժամանակ չունեցա։ Հարվածից խուսափելով, ընկա փափուկ ավազի վրա և գլխիվայր գլորվեցի զառիվայրով։
Գրոհի Ժամանակժամանակ, երբ ես դուրս թռա դռնից, մյուս ծովահեններն արդեն անցնում էին ցցապատից, որ մեզ սպանեն։ Մեկը նրանցից, գիշերային կարմիր թասակով, թուրն ատամնեով բռնած, պատրաստվում էր ցցապատից թռչել։ Իմ բլրից ընկնելն այնպես արագ կատարվեց, որ երբ ոտի կանգնեցի, ամեն ինչ նույն դրության մեջ էր․ կարմիր թասակով ծովահենը նույն դրությամբ նստած էր, իսկ մյուսի գլուխը հենց նոր էր դուրս եկել ցցապատի ետևից։ Այնուամենայնիվ, այդ ժամանակ կռիվը վերջացավ, և մենք հաղթանակը տարանք։
Գրեյը, որ դուրս էր եկել իմ ետևից, գետնին փռեց երկարահասակ ավագ նավաստուն, մինչև նա երկրորդ անգամ կպտտեցներ թուրը։ Մյուս ծովահենն սպանվեց հրակնատի մոտ այն րոպեին, երբ պատրաստվում էր կրակել դեպի տան ներսը։ Նա հոգեվարքի մեջ կուչ ու ձիգ էր անում ավազի վրա, ծխացող ատրճանակը ձեռքից բաց չթողնելով։ Երրորդին, ինչպես արդեն ասացի, սրախողխող արավ բժիշկը։ Ցցապատն անցած չորս ծովահեններից միայն մեկը կենդանի մնաց։ Ձգելով իր թուրը կռվի դաշտում, նա մահից սարսափած, մագլցում էր ցցապատով, որ փախչի, բայց ընկնում էր։
— Նավապետը վիրավորված է,— ասաց պարոն Տրելոնին։
— Բոլորը փախա՞ն,— հարտրեց հարցրեց պարոն Սմոլետը։
— Բոլորը, ով կարողացավ,— պատասխանեց բժիշկը։– Հինգը այլևս երբեք չեն կարող վազել։
— Հի՛նգ հոգի,— բացականչեց նավապետը։— Այնքան էլ վատ չէ։ Նրանց շարքից դուրս եկան հինգ հոգի, իսկ մեզանից՝ միայն երեք, ուրեմն այժմ չորսս իննի դեմ ենք։ Սա լավ է, քան սկզբում՝ յոթը տասնիննի դեմ<ref>Իսկապես, այդ Ժամանակ ժամանակ կենդանի էին մնացել միայն ութ ավազակ, որովհետև պարոն Տրելոնու նավում խփված նավաստին նույն երեկոյան մեռավ։ Բայց, իհարկե, այդ մասին մենք իմացանք շատ ուշ։ (Ծան․ հեղ․)
</ref>։
Պատահաբար ստացած մատիս վերքը դատարկ բան էր։ Բժիշկ Լիվսին քերծվածքի վրա սպեղանի դրեց և քնքշաբար ականջս տրորեց։
Ճաշից հետո կալվածատերն ու բժիշկը նստեցին նավապետի մոտ և սկսեցին խորհրդակցել։ Խորհրդակցությունը վերջացավ կեսօրից հետո։ Բժիշկը վերցրեց իր գլխարկը, ատրճանակները, թուրը խրեց գոտկատեղը, քարտեզը դրեց գրպանը, հրացանը կախեց ուսից, հյուսիսային կողմից անցավ ցցապատը և անհետացավ անտառում։
Ես ու Գրեյը նստած էինք ամրոցի հեռու անկյունում, որ չլսենք, թե ինչ են խոսում մեզնից մեծերը։ Գրեյն այնպես հուզված էր բժշկի տարօրինակ վարմունքից, որ ծխամորճը բերանից հանեց և մոռացավ, որ էլի բերանը դնի։
Մակույկը ճանապարհվեց դեպի ափը, իսկ կարմիր թասակով մարդն իր ընկերոջ հետ նավաստիների սենյակն իջան։
Արեգակը ծածկվեց հեռադիտակի Հեռադիտակի ետևում, մշուշը խտացավ, արեգակը մթնեց։ Ես հասկացա, որ ոչ մի րոպե չի կաբելի կարելի կորցնել, եթե ցանկանում եմ այսօր գտնել նավակը։
Սպիտակ ժայռը լավ երևում էր մացառուտի միջից, բայց չափազանց հեռու էր, և ես քիչ ժամանակ չկորցրի, մինչև հասա։ Ես չորեքթաթ անցնում էի թփերի միջով։ Համարյա թե գիշեր էր, երբ ձեռքս քսեցի ժայռի անհարթ կողքին։ Ժայռի տակ մի փոքրիկ հովիտ կար, որտեղ կանաչ մամուռ էր աճում։ Այդ հովիտը պաշտպանված էր հայացքներից ավազակույտերով և հազիվ ծնկներիս հասնող ցանցառ թփուտով։ Հովտի խորքում տեսա այծի մորթիներից պատրաստված վրան։ Անգլիայում այդպիսի վրաններ գնչուներն են ունենում։
Տեղատվությունն արդեն սկսվել էր, ափի և ջրի մեջ կազմելով թաց ավազի մի լայն շերտ։ Շատ անգամ ես խրվեցի տիղմի մեջ, մինչև որ հասա նահանջող ջրին։ Մի քանի քայլ ծանծաղուտով անցնելով, ես արագ և ուժեղ կերպով նավակը դրեցի ջրի մակերևույթի վրա։
 
== Գլուխ XXIII։ Տեղատվության իշխանության տակ ==
Ես կանգ առա և սկսեցի սպասել։ Եթե հաջող դեպք չլիներ, ես, երևի, վերջ ի վերջո հրաժարվեի իմ մտադրությունից։ Գիշերը մոտենալով, թեթև քամին, որ սկզբում փչում էր հարավ-արևելքից, ապա հարավից, դարձավ հարավարևմտյան։ Հանկարծակի վրա հասած փոթորիկը «Իսպանոլային» շուռ տվեց հոսանքի դեմ։ Ճոպանը թուլացավ և իմ ձեռքը, որով բռնել էի, ջրի մեջ մտավ։
Հասկանալով, որ ոչ մի վայրկյան չի կարելի բաց թողնել, հանեցի դանակս, ատամներովս բացեցի և սկսեցի մեկը մյուսի ետևից կտրտել ճոպանի մանրաթելերը։ Երբ միայն երկու մանրաթել մնաց կտրելու, ճոպանը նորից ձգվձցձգվեց, և ես սկսեցի սպասել քամու հետևյալ թափին։
Նավասենյակից վաղուց բարձր ձայներ էին լսվում։ Բայց, ճշմարիտն ասած, ես այնպես տարված էի իմ գործով, որ նրանց վրա ուշադրություն չէի դարձնում։ Այժմ, երբ գործ չունեի, սկսեցի ականջ դնել։
Ես ճանաչեցի երկրորդ ավագ նավաստի Իզրայել Հենդսի ձայնը, նրա, ով մի ժամանակ Ֆլինտի մոտ հրաձիգ էր։ Երկրորդ ձայնն, անկասկած, պատկանում էր կարմիր թասակով բարեկամիս։ նրանք Նրանք երկուսն էլ սաստիկ հարբած էին և շարունակում էին խմել։ Նրանցից մեկը հարբածի ճիչով պատուհանը բացեց և ինչ-որ մի բան ջուրը շպրտեց, երևի դատարկ շիշ։ Ասենք, նրանք ոչ թե միայն խմում, այլև կատաղաբար վիճում էին։ Հայհոյանքները կարկտի նման թափվում էին, և երբեմն ինձ թվում էր, որ գործը տուրուդմբոցի է հասնում։ Սակայն ամեն անգամ ձայները հանդարտվում էին, և վեճը դադարում էր։ Հետո նորից էին սկսում, որ մի քանի րոպեից դադարեն։
Ափին, ծառերի բների միջից ես տեսնում էի խարույկի կրակը։ Այնտեղ ինչ-որ մեկը մի հին, տխուր, միապաղաղ նավաստու երգ էր երգում, որի յուրաքանչյուր տողից հետո ոռնոցի նման դայլայլ էր կրկնվում։ Մեր ճանապարհորդության ժամանակ ես այդ երգը շատ էի լսել։ Այն այնքան երկար էր, որ ոչ մի երգիչ մինչև վերջ չէր կարողանում երգել և ձգում էր մինչև այն ժամանակ, որքան համբերություն ուներ։ Ես այդ երգից միայն մի քանի բառ եմ հիշում.
Յոթանասունհինգն ։։Յոթանասունհինգն էլ չվերադարձան տուն,<br />Նրանք ։։Նրանք խեղդվեցին ծովի հորձանքում։
Ես մտածեցի, որ այդ տխուր երգը, երևի, միանգամայն համապատասխանում է այն տխրությանը, որ պատել է ծովահեններին, որոնք այսօր այնքան ընկեր կորցրին։ Սակայն շուտով համոզվեցի, որ իրականում այս ծովային բանդիտներն անզգա են այնպես, ինչպես ծովը, որի վրայով ճանապարհորդում էին։
Անվերջ պարերգը վերջապես դադարեց, և խարույկի մոտ կերուխում անողները երգեցին ինձ ծանոթ երգ․
Տասնհինգ ։։Տասնհինգ մարդ մեռելի սնդուկի վրա,<br />Յո։։Յո-խո-խո և մի շիշ ռոմ,<br />Խմիր ։։Խմիր և սատանան քեզ մինչև վերջը կհասցնի,<br />Յո։։Յո-խո-խո և մի շիշ ռոմ։
Մտածելով, թե ռոմն ու սատանան ինչ են անում այժմ «Իսպանոլայի» նավասենյակում, ես հանկարծակի ցնցում զգացի։ Նավակս սաստիկ թեքվել էր և ուղղությունը փոխել։ Հոսանքի արագությունը տարօրինակ կերպով արագացել էր։
Այդպես մի քանի ժամ պառկած մնացի։ Ալիքներն ինձ այս ու այն կողմն էին շպրտում և վրաս ջրի կաթիլներ թափում։ Յուրաքանչյուր նոր ալիք ինձ անխուսափելի մահ էր սպառնում։ Բայց կամաց-կամաց ես հոգնեցի։ Չնայած սարսափելի դրությանս, ես թմրեցի և անզգայացա։ Երբ քնեցի, երազումս տեսա իմ հայրենի վայրերը և հին «Ծովակալ Բենբոուն»։
 
== Գլուխ XXIV։ Մակույկի մեջ ==
Երբ զարթնեցի, բոլորովին լույս էր արդեն։ Ես տեսա, որ հոսանքն ինձ տանում է Գանձերի կղզու հարավարևմտյան ափով։ Արեգակն արդեն դուրս էր եկել, բայց հեռադիտակի Հեռադիտակի հսկա զանգվածը, որ իջնում էր դեպի ծովն անառիկ ժայռերով, նրա առաջը փակել էր։
Քարշակի գլուխը և Միջնակայմ ժայռը գտնվում էին իմ կողքին։ ժայռը Ժայռը մերկ էր ու սև, իսկ Գլուխը շրջապատված էր քառասուն-հիսուն ֆուտ բարձրություն ունեցող ապառաժներով և թափված ժայռերի կույտերով։ Ինձնից մինչև կղզին քառորդ մղոնից ոչ ավելի տարածություն կար։ Ես որոշեցի հարցնել հագցնել թիակը և թիավարել։
Սակայն շուտով ստիպված էի հրաժարվել այդ մտադրությունից։ Փուլ եկած ժայռերի միջից կատաղած մռնչում էր ալեկոծությունը։ Հսկա ալիքները մեկը մյուսի ետևից գոռուն-գոչյունով դեպի վեր էին բարձրանում փրփրած։ Ես տեսա, որ մոտենալով ափին կամ կկորչեմ այդ ալիքների մեջ, կամ անտեղի ուժ կգործադրեմ, բարձրանալու անառիկ ապառաժների վրա։
Հետագայում ես իմացա, որ դրանք ծովային առյուծներ են, միանգամայն անվնաս կենդանիներ ծովաշան ցեղից։ Սակայն նրանց տեսքը սարսափելի էր, ափն անմերձենալի էր, մակընթացությունն ուժեղ խփում էր ժայռերին և իմ՝ ափին մոտենալու ցանկությունը կորավ։ Ավելի լավ է սովից մեռնել բաց ծովում, քան երես առ երես այդպիսի վտանգների հանդիպել։
Այդ Ժամանակ ժամանակ փրկվելու մի այլ հնարավորություն պատկերացրի։ Քարշակի Գլխից դեպի հյուսիս ես տեսա տեղատվության Ժամանակ ժամանակ մերկացող մի երկար ավազոտ ծանծաղուտ, իսկ ավելի հյուսիսում՝ մի ուրիշ հրվանդան, այն հրվանդանը, որ մեր քարտեզի վրա նշանակված էր Անտառոտ հրվանդան անունով։ Այդ հրվանդանի վրա աճել էին կանաչ հսկա եղևնիներ, որոնք մինչև ջուրն էին իջնում։
Ես հիշեցի Սիլվերի խոսքերը, թե կղզու արևմտյան ափի երկարությամբ կա մի հոսանք, որ գնում է դեպի հյուսիս։ Հասկացա, որ այդ հոսանքի մեջ եմ ընկել և որոշեցի Քարշակի գլուխն անցնելուց հետո, փորձեմ իջնել Անտառոտ հրվանդանի մոտ, որն ինձ ավելի սիրալիր էր թվում։
Վախեցած, թրջված, ես նորից պառկեցի հատակին։ Թվում էր, թե նավակը միանգամից սթափվեց և առաջվա զգուշությամբ տարավ ինձ, ալիքների միջով։ Ինձ համար պարզ էր, որ թիավարել չէր կարելի։ Բայց ինչպե՞ս ափ հասնեի։
ես Ես վախեցա, բայց գլուխս չկորցրի։ Ամենից առաջ իմ նավաստիական գլխարկով սկսեցի զգուշորեն ջուրը դուրս թափել, ապա, դիտելով նավի ընթացքը, աշխատեցի հասկանալ, թե ինչու է նավակն այդպես թեթև սահում ալիքների վրայով։ Ես նկատեցի, որ յուրաքանչյուր ալիք, որ ափից կամ նավից պատկերանում է որպես հսկա և հարթ սար, իսկապես, ավելի շուտ, նման է անհարթ բլուրների շղթայի, սրածայր գագաթներով, լանջերով ու հովիտներով։ Նավակը դյուրությամբ խուսանավում էր, յուրաքանչյուր անգամ ընտրում հովիտներ, խուսափելով սեպ լանջերից և բարձր գագաթներից։
«Շատ լավ,— որոշեցի ես,— գլխավորն այն է, որ հանգիստ պառկեմ և հավասարակշռությունը չխախտեմ։ Բայց հարմար դեպքում կարելի է երբեմն թիավարել դեպի ափը»։
— Արջեր,— ասացի ինքս ինձ։— Երևի այնքան խմել, են, որ անզգայացել են։ Կստանային նրանք նավապետ Սմոլետից նավն այդպես ղեկավարելու համար։
Այդ ժամանակ նավը դեսուդեն թեքվելով, լրիվ շրջան կատարեց, նորից կանգնեց քիթը քամու դեմ և նորից կանգ առավ։ Այդպես կրկնվեց մի քանի անգամ։ «Իսպանոլան» գնում էր երբեմն դեպի հարավ, երբեմն՝ հյուսիս, երբեմն դեպի արևելք, երբեմն՝ արևմուտք, առագաստները թափահարելով և անդադար դառնալով դեպի այն ուղղոլթյունըուղղությունը, որից քիչ առաջ հեռացել էր։ Ինձ համար պարզ էր, որ նավը ոչ ոք չի վարում։ Իսկ ի՞նչ եղան մարդիկ։ Նրանք կամ սարսափելի հարբած են, կամ նավից հեռացել են։ Եթե ես բարձբանամ բարձրանամ նավի վրա, գուցե կարողանամ նավը վերադարձնել նավապետին։
Հոսանքը նավակը տանում էր դեպի նավը միատեսակ արագությամբ, բայց նավն այնպես արագ էր փոխում իր ուղղությունը, այնքան հաճախ կանգ էր առնում, որ համարյա առաջ չէր շարժվում։ Եթե կարողանայի նստել նավակի մեջ և թիավարել, անկասկած կհասնեի նավին։ Եվ հանկարծ իսկապես ցանկացա հասնել։ Նոր արկածների ծարավը պատեց ինձ, իսկ անուշ ջրի մասին մտածելն իմ անմիտ վճռականությունը կրկնապատկեր։
Ես արդեն նրանից ընդամենը հարյուր յարդ տարածության վրա էի գտնվում, երբ քամին նորից ուռեցրեց նրա առագաստները։ Նավը դարձավ դեպի ձախ և կրկին սահելով սլացավ ալիքների վրայով, ինչպես ծիծեռնակ։
Սկզբում ես հուսահատվեցի, հետո ուրախացա։ Նավը շրջան կատարեց և սկսեց ուղիղ դեպի ինձ լողալ։ Ահա նա անցավ մեզ բաժանող տարածության կեսը, հետո երկու երբորդըերրորդը, ապա երեք քառորդը։ Ես տեսա, թե ինչպես էին փրփրում ալիքները նրա եզրերի տակ։ Իմ փոքրիկ նավակից նավը մի հսկա էր երևում։
Հանկարծ ես հասկացա, թե ինչ վտանգ էր սպառնում ինձ, եթե նավը դիպչեր իմ նավակին։ Մտածելու համար ժամանակ չէր մնում։ Պետք է փորձեի ազատվել։ Ես գտնվում էի մի ալիքի կատարի վրա, երբ նավի քիթը ճեղքեց հարևան ալիքը։ Ոտքի կանգնեցի և վեր ցատկեցի, նավակն ընկղմելով ջրի մեջ։ Ձեռքով բռնեցի բուշպրիտի վերի ծայրը, իսկ ոտս ընկավ պարանների արանքը։ Եվ սարսափահար եղած, կախված էի օդում։ Ներքևից տված թեթև զարկն ինձ իմաց ավեց, որ նավն ընկղմեց իմ նավակը և «Իսպանոլայից» այժմ ոչ մի կերպ չի կարելի հեռանալ։
 
== Գլուխ XXV։ Ես իջեցնում եմ «Ուրախ Ռոջերը» ==
Հենց բարձրացա բուշպրիտի վրա, ծածանվող եռանկյունի առագաստը խլացուցիչ ձայնով չխկաց, կարծես թնդանոթի կրակոց, ուռավ և ուղղությունը փոխեց։ Նավը, մինչև իջվածքը ցնցվեց։ Իսկ մի վայրկյան հետո, թեև մնացած բոլոր առագաստներն ուռած էին, սակայն եռանկյունի առագաստը կրկին չխկաց ու կախվեց։
Անակնկալ հարվածից քիչ էր մնում ջուրն ընկնեի։ ժամանակ Ժամանակ չկորցնելով, սողալով բարձրացա բուշպրիտով և գլխիվայր ընկա տախտակամածի վրա։
Ես գտնվում էի ջրամբարի քամոտ կողմում։ Միջնակայմը ծածկում էր ինձնից նավախելի մի մասը։ Ես ոչ մի կենդանի արարած չտեսա։ Տախտակամածը, որ խռովության օրից չէր լվացվել, ապականված էր կեղտոտ ոտների հետքերով։ Բերանը կոտրված մի դատարկ շիշ ետ ու առաջ էր գլորվում ինչպես կենդանի։
Երկու ծովահենն էլ այնտեղ էին։ «Կարմիր թասակն» անշարժ պառկած էր մեջքի վրա։ Նրա ձեռքերը տարածված էին, ինչպես խաչված, ատամները բաց էին։ Իզրայել Հենդսը նստած էր գլուխը կրծքին խոնարհած։ Ձեռքերն անօգնական կախվել էին, երեսը, չնայած արևառության, ճարպե մոմի պես սպիտակ էր։
Նավը կատաղած ձիու նման ծառս էր լինում ու վեր-վեր նետվում։ Առագաստներն ուռել էին, առագաստափայտերն այնպես ուժեղ էին շարժվում, որ կայմը բարձր հառաչում էր։ ժամանակ Ժամանակ առ ժամանակ նավի քիթը խրվում էր ալիքի, մեջ, և այն Ժամանակ ժամանակ ջրակաթիլների թեթև ամպերը թռչում էին զբոսարանի վրա։ Իմ այժմ խորտակվածք ինքնագործ շարժուն նավակն ավելի լավ էր պայքարում ալիքների դեմ, քան այս մեծ նավը։
Նավի յուրաքանչյուր թռիչքի հետ կարմիր թասակով ավազակը ցատկոտում էր։ Սակայն ինձ սարսափեցրեց այն հանգամանքը, որ նրա երեսի արտահայտությունը չէր փոխվում՝ առաջվա նման ատամները բացած ծիծաղում էր։ Իսկ Հենդսը յուրաքանչյուր ցնցումից սահում էր հեռու, դեպի նավախելը։ Քիչ-քիչ հասավ նավի եզրին և ոտը կախվեց հրի վրա։ Ես տեսնում էի միայն նրա մի ականջը և գանգրահեր բակենբարդի մի մասը։
— Բրենդի։
Ես հասկացա, որ ժամանակ կորցնել չի կարելի։ Անցնելով կայմի տայկիցտակից, որը փակում էր իմ ճանապարհը, պարանե սանդուղքով վազեցի նավասենյակը։
Դժվար էր պատկերացնել, թե ինչպիսի ավերում էր տիրում այնտեղ։ Բոլոր արկղերի կողպեքները կոտրված էին։ Ավազակները, երևի, քարտեզն են որոնել։ Հատակը պատած էր կեղտի շերտով, որ ավազակները ոտներով բերել էին այն ճահճոտ տեղից, որտեղ հարբեցողությամբ էին զբաղված։ Սպիտակ գույնով ներկված և ոսկե շքաձողով զարդարված միջնորմների վրա կեղտոտ մատների հետքեր էին մնացել։
Ես նայեցի մառանը։ Տակառները դատարկ էին և անհամար քանակությամբ դատարկ շշեր թափված էին հատակին։ Հասկացա, որ բոլոր ծովահենների խռովության սկզբից հարբելուց գլուխ չեն թափել։
Այնուամենայնիվ, գտա մի կիսատ օղու շիշ Հենդսի համար։ Ինձ համար վերցրի մի քիչ պաքսիմատ, մի քիչ չոր միրգ, մի բուռ չամիչ և մի կտոր պանիր։ Բարձրանալով տախտակամած, ես այդ բոլրը բոլորը դասավորեցի ղեկի մոտ, ավագ նավաստուց հեռու, որ ձեռքը չհասնի։ Հետո գնացի ու կուշտ ջուր խմեցի և միայն այդ ժամանակ շիշը պարզեցի Հենդսին։
Նա խմեց կեսից ոչ պակաս և միայն այն ժամանակ շիշը հեռացրեց բերանից։
Նավ վարելն ինձ դուր եկավ։ Ես հիանում էի հրաշալի արևոտ եղանակով և գեղատեսիլ ափերով։ Ուտելիք ու խմելիք շատ ունեի, այլևս խղճի խայթոց չէի զգում նրա համար, որ փախել էի ամրոցից, որովհետև այդպիսի խոշոր հաղթանակ տարա։ Ես ամեն ինչով գոհ կլինեի, եթե ավագ նավաստու աչքերը չլինեին։ Նա ամենածաղրական ձևով աննահանջորեն հետևում էր ինձ, և նրա երեսի վրա ժամանակ առ ժամանակ տարօրինակ ժպիտ էր երևում։ Այդ ժպիտի մեջ ինչ-որ անզորություն ու տանջանք կար՝ ծերունու մռայլ ժպիտ։ Միաժամանակ նրա մեջ ինչ-որ ծաղրական, ինչոր դավաճանական բան կար։ Ես աշխատում էի, իսկ նա նենգամտությամբ քմծիծաղ էր տալիս և հետևում, հետևում, հետևում ինձ։
 
== Գլուխ XXVI։ Իզրայել Հենդսը ==
Մեր հայացքները հանդիպեցին իրար, և երկուսս էլ բարձր գոռացինք։ Ես գոռացի սարսափից։ Նա, որպես կատաղած եզ, մռնչաց կատաղությունից և հարձակվեց ինձ վրա։ Ես թռա դեպի նավի քիթը և ձեռքիցս բաց թողի ռումպելը, որն իսկույն ուղղվեց։ Այս ռումպելն իմ կյանքը փրկեց, դիպավ Հենդսի կրծքին, և նա վայր ընկավ։
Մինչև Հենդսը ոտի կանգնեց, ես դուրս թռա այն անկյունից, որտեղ նա ինձ քշել էր։ Այժմ ամբողջ տախտակամածն իմ տրամադրության տակ էր, և ես կարող էի նրանից խուսափել, որքան կարող էի։ Միջնակայմի առաջ ես կանգ առա, ատրճանակը գրպանիցս հանեցի, նշան առա և կրակեցի։ Հենդսն ուղիղ դեպի ինձ էր գալիս։ Շնիկը չրթաց, բայց չպայթեց։ Պարզվեց, որ հրանցքում վառոդը թրջվել է։ Ես անիծեցի ինձ և իմ անփութությունը։ Ինչո՞ւ ես կրկին չլցրի ատրճանակը։ Չէ՞ որ ժամանակ շատ ունեի։ Այն Ժամանակ ժամանակ ես անզեն չէի կանգնի, ինչպես ոչխարը մսագործի առաջ։
Չնայած իր վերքին, Հենդսը զարմանալի արագ էր շարժվում։ Նրա սպիտակ մազերն ընկել էին կատաղությունից կարմրած դեմքի վրա։ Ես ժամանակ չունեի երկրորդ ատրճանակս հանելու։ Բացի դրանից, ես համոզված էի, որ այդ ատրճանակն էլ առաջինի նման թրջվել է։ Մի բան միայն պարզ էր․ ես պետք է ծլկեի Հենդսից, թե չէ ինձ կքշեր դեպի նավի քիթը, ինչպես քիչ առաջ քշեց դեպի նավի ետևի կողմը։ Եթե այս բանը նրան հաջողվեր, արյունոտ դաշույնի ամբողջ ինը կամ տասը վերշոկը կխրվեր իմ մարմնի մեջ։ Ես բռնեցի գլխավոր կայմը, որը բավականին հաստ էր և յուրաքանչյուր մկան լարած, սպասում էի։
Մենք երկուսս էլ մեր հավասարակշռությունը կորցրինք և համարյա գրկված գլորվեցինք ուղիղ դեպի ջրատար խողովակները։ Կարմիր թասակ դրած մեռելն էլ, տարածած ձեռքերով, ինչպես առաջ, գլորվեց այնտեղ։ Ես այնպես ուժեղ գլուխս խփեցի ավագ նավաստու ոտին, որ ատամներս կրճտացին։ Սակայն, չնայելով ջարդվածքին, ես առաջինը ոտի ելա, իսկ մեռելն ընկավ Հենդսի վրա։ Նավի հանկարծակի ծռվելը տախտակամածի վրա վազվզելն անկարելի դարձրեց։ Պետք է փրկվելու ուրիշ միջոց որոնել, առանց մի վայրկյան կորցնելու, որովհետև թշնամիս իսկույն կհարձակվեր ինձ վրա։ Կայմապարանները կախված էին գլխիս վրա։ Ես նրանցից բռնեցի, բարձրացա վերև և ոչ մի անգամ շունչ չառա, մինչև որ չնստեցի առագաստափայտի վրա։ Արագաշարժությունը փրկեց ինձ։ Ոտներիցս կես ֆուտ տարածության վրա դաշույնը փայլեց։ Անհաջողությունից վրդովված, Իզրայել Հենդսը, զարմանքից բերանը լայն բացած, նայում էր վերև, դեպի ինձ։
Ես մի քիչ շունչ առա։ ժամանակ Ժամանակ չկորցնելով, ես նորից լցրի ատրճանակը, հետո էլ երկրորդ ատրճանակը։
Հենդսն անզոր չարությամբ դիտում էր ինձ։ Նա սկսեց հասկանալ, որ նրա դրությունը շատ վատացավ։ Մի քիչ մտածելուց հետո, նա դժվարությամբ բռնեց կայմապարանից և, դաշույնն ատամներով բռնած, դանդաղ դեպի վեր սողաց, խոր հառաչանքով իր ետևից քարշ տալով վիրավորված ոտը։ Եu Ժամանակ Ես ժամանակ ունեցա կրկին լցնել երկու ատրճանակն էլ, մինչև որ նա անցավ մեր մեջ եղած տարածության մի երրորդ մասը։ Այն ժամանակ զույգ ձեռքերումս ատրճանակները բռնած, ես խոսեցի նրա հետ․
— Եթե էլի մի քայլ անեք, պարոն Հենդս, ես ձեր ուղեղը դուրս կթափեմ։ Մեռելները, ինչպես հայտնի է ձեզ, չեն կծում,— ասացի ես հեգնանքով։
Նրա խոսքերին վստահելով, ես ուրախ ծիծաղեցի, ինչպես ցանկապատի վրա թռած աքաղաղ, երբ հանկարծ նա աջ ձեռքը թափ տվեց։ Ինչ-որ մի բան օդում նետի պես սուլեց։ Ես հարված և սաստիկ ցավ զգացի։ Ուսս մեխված էր կայմին։ Սարսափելի ցավից ու անսպասելիությունից, չգիտեմ, մտածելով արդյոք, թե անգիտակցաբար, ես երկու, շնիկն էլ քաշեցի։ Ատրճանակներս պայթեցին և ձեռքիցս ընկան։ Բայց մենակ նրանք չընկան, սարսափելի գոռոցով ավագ նավաստին բաց թողեց պարանները և գլխիվայր ընկավ ուղիղ ջրի մեջ։
 
== Գլուխ XXVII։ «Պիաստրներ» ==
Ես իջա նավասենյակը և փորձեցի կապել վերքս։ Նա ինձ սաստիկ ցավ էր պատճառում։ Արյունը դեռ հոսում էր։ Սակայն վերքը խոր չէր, անվտանգ էր և ձեռքերս շարժելուն չէր խանգարում։ Այժմ նավը միայն ինձ էր պատկանում և ես սկսեցի մտածել, թե ինչպես ազատվեմ վևրջին ճանապարհորդից՝ մեռած Օ'Բրայենից։
Ես արդեն ասացի, որ նա գլորվել էր և հասել նավի եզրին։ Աարսափելի անճոռնի տիկնիկի նման, նա ընկած էր այնտեղ։ Մի ահագին տիկնիկ, այն հասակի, ինչ որ կենդանի մարդը, սակայն զրկված կյանքի բոլոր գույներից և հրապույրից։ Նրա հախից գալն ինձ համար դժվար չէր․ իմ ողբերգական արկածների Ժամանակ ժամանակ ես մեռելներին ընտելացել էի ու էլ նրանցից չէի վախենում։ Ես նրա գոտուց բռնեցի, բարձրացրի, ինչպես թեփի տոպրակ, և նավեզրից շպրտեցի։ Նա բարձր զրմփոցով ընկավ։ Կարմիր թասակը թռավ գլխից և լողաց ջրի երեսին։ Երբ որ դիակի ընկնելուց առաջացած պղտորությունն անցավ, ես պարզ տեսա նրանց երկուսին էլ՝ Օ'Բրայենին և Իզրայելին։ Նրանք պառկած էին կողք կողքի։ Ջուրը շարժվելով, օրորում էր նրանցt նրանց։ Օ'Բրայենը, չնայելով իր երիտասարդությանը, բոլորովին ճաղատ էր։ Նա պառկած էր, ճաղատ գլուխը դրած իրեն սպանողի ծնկանը։ Արագավազ ձկները սլանում էին նրանց երկուսի վրայով էլ։
Ես նավի վրա մենակ մնացի։ Հենց նոր սկսվեց տեղատվությունը։ Արեգակն արդեն այնքան ցածր էր, որ արևմտյան ափի եղևնիների ստվերները կտրում էին ծովախորշը և հասնում տախտակամածին։ Փչում էր երեկոյան մեղմ քամին, և թեև արևելքից ծովախորշը պահպանում էր երկգագաթանի բլուրը, ճոպաններն սկսեցին սուլել, իսկ առագաստները՝ տատանվել ու ծփալ։
Ես տեսա, որ նավին վտանգ է սպառնում։ Արագ փաթաթեցի եռանկյունի առագաստները և իջեցրի տախտակամածի վրա։ Սակայն միջնակայմի առագաստներն իջեցնելն ավելի դժվար էր։ Երբ նավը թեքվել էր, ճոպանն ընկել էր եզրի այն կողմը, և նրա ծայրը, երկու-երեք ֆուտ առագաստներով, մինչև անգամ ջրի տակն էր գնացել։ Սրանից դրությունն ավելի վտանգավոր էր դարձել։ Փորձանքը կարող էր գալ ամեն կողմից, և ես ոչ մի բանի չէի համարձակվում ձեռք տալ, որ իմ դրությունը չվատթարացնեմ։ Վերջապես դանակս հանեցի և առագաստի պարանները կտրեցի։ Գաֆելը միանգամից իջավ, և կախված առագաստը լողաց ջրի երեսին։ Ինչքան էլ չարչարվեցի, չկարողացա նիրալը քաշել։ Դա իմ ուժերից վեր էր։ Ի՞նչ արած։ Ստիպված էի «Իսպանոլան» բախտի քմահաճույքին թողնել։ Չէ՞ որ ես էլ բախտի քմահաճույքին էի թողնված։
Այդ Ժամանակ ժամանակ մթնշաղը պատեց ծովախորշը։ Արեգակի վերջին ճառագայթները, անցնելով անտառի բացատի միջով, շողում էին պայծառ, ինչպես թանկագին քարեր, կործանված նավի փառահեղ պատմուճանի վրա։ Եղանակը ցրտում էր։ Տեղատվության պատճառով ջուրը քաշվում էր դեպի ծովը և նավն ավելի էր պառկում կողքի վրա։
Ես գնացի նավի քիթը և նայեցի ներքև։ Քթի տակ ջուրը ծանծաղ էր, և ես համենայն դեպս, երկու ձեռքով բռնելով պարանը, զգուշությամբ անցա նավեզրից։ Ջուրը հազիվ մինչև գոտիս էր հասնում։ Ավազը խիտ է. ալիքների հետքերով ես դուրս եկա ափ, թողնելով, որ «Իսպանոլան» պառկի կողքի վրա և իր առագաստը ողողի ջրի մեջ։ Արևը մայր մտավ, և սոճիների մեջ քամին աղմկեց։
Հանկարծ քիչ լուսացավ։ Ես վերև նայեցի։ Գունատ ճաճանչը լուսավորում էր հեռադիտակի գագաթը։ Ներքևում, խիտ ծառերի միջից, ես տեսա մի ինչ-որ մեծ արծաթե բան և դժվարությամբ գլխի ընկա, որ լուսինը դուրս եկավ։
Գնալն ավելի հեշտացավ, և ես քայլերս արագացրի։ ժամանակ Ժամանակ առ ժամանակ մինչև անգամ վազում էի՝ համբերությունս հատել էր․ ուզում էի շուտ հասնել ցցապատին։ Սակայն, մոտենալով այն պուրակին, որը շրջապատել էր մեր ամրոցը, ես հիշեցի զգուշության մասին և սկսեցի մի քիչ կամաց գնալ։ Տխուր վախճան կունենային իմ արկածները, եթե ինձ, իմ բարեկամները, թշնամու տեղ ընդունելով, գնդակահարեին։
Լուսինը լողում էր բա՜րձր ու բա՜րձր։ Անտառի բոլոր բացատները ողողված էին նրա լույսով։ Բայց ուղիղ իմ առջև, ժայռերի մեջ ես նկատեցի ինչ-որ ցոլք, որ լուսնի ցոլքին բոլորովին նման չէր։ Այդ ցոլքը տաք էր, կարմիր և ժամանակ առ ժամանակ կարծես մթնում էր։ Երևի դա խարույկ էր, որ մխում էր և ծածկվում մոխրով։
Որպեսզի տագնապ չբարձրացնեմ, ես չորեքթաթ և անձայն մագլցեցի դեպի տան անկյունը։ Եվ հանկարծ թեթևացած շունչ քաշեցի։ Ես խռմփոցը տանել չեմ կարող․ ես հաճախ տառապել եմ այն մարդկանցից, որոնք քնած ժամանակ խռմփում են։ Բայց այս անգամ իմ բարեկամների բարձր ու խաղաղ խռմփոցն ինձ համար երաժշտություն թվաց։ Այդ խռմփոցը հանգստացրեց ինձ, ինչպես ծովի վրա հանգստացնում է հերթապահի գիշերային հիանալի կանչը՝ «Ամեն ինչ կարգին է»։
Մի բան ինձ համար պարզ էր, նրանք քնած են առանց մի պահակի։ Եթե իմ փոխարեն նրանց մոտ մտներ Միլվերն Սիլվերն իր ավազակախմբով, նրանցից ոչ մեկն արշալույսը չէր տեսնի։ Երևի, մտածում էի ես, այդ բոլորը նրանից է, որ նավապետը վիրավոր է։ Եվ նորից ես կշտամբեցի ինձ, որ այնպիսի վտանգի ժամանակ, երբ պահակ դնելու մարդ էլ չունեին, թողեցի բարեկամներիս։
Ես մոտեցա դռանը և ներս նայեցի։ Ներսն այնպես խավար էր, որ ոչինչ տեսնել չկարողացա։ Բացի խռմփոցից մի ինչ-որ տարօրինակ ձայն էլ էր լսվում, չգիտես թևերի թափահարո՞ւմ, թե թխկթխկոց։
Ես դիպա մեկի ոտին։ Քնածը շրջվեց մյուս կողքի վրա, հառաչեց, բայց չզարթնեց։
Այդ ժամանակ մթության մեջ հանկարծ մի սուր ձայն լսվեց․ ««Պիաստրնե՛ր«Պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր, պիաստըրնե՛րպիաստրնե՛ր, պիաստրնե՛ր» և այլն, առանց շունչ առնելու, առանց ձայնը փոխելու, ինչպես լարված Ժամացույց։
Դա նավապետ Ֆլինտն էր, Սիլվերի կանաչ թութակը։ Նա էր թևերը թափահարում և կտցով թխկթխկացնում, փորելով ծառի կեղևի մի կտոր։ Ահա թե ով էր պահպանում քնածներին պահակից լավ, ահա թե ով իր միապաղաղ, ձանձրացուցիչ կանչով հայտարարեց իմ գալստյան մասին։
— Ի՞նչ է կատարվում,— մռայլ կրկնեց ծովահեններից մեկը։— Շատ բան կտայի իմանալու համար, թե ի՛նչ է կատարվում մեզ մոտ։
— Բերանդ կապիր, քանի որ քեզ չեն հարցնում,— բարկացած ընդհատեց նրան Սիլվերը, ապա նախկին քաղաքավարությամբ դիմեց ինձ։— Երեկ առավոտյան, պարոն Հոկինս,— ասաց նա,— բժիշկ Լիվսին եկավ մեզ մոտ սպիտակ դրոշակով։ «Դուք մնացիք ծանծաղուտի վրա,— ասաց նա․— նավը գնացել է»։ Երբ մենք ռոմ էինք խմում և երգեր երգում, նավը ձեռքից բաց թողինք։ Ես այդ չեմ ժխտում։ Մեզանից ոչ ոք նավը չէր հսկում։ Մենք վազեցինք ափը և, երդվում եմ որոտով, մեր հին նավն անհետացավ։ Մենք քիչ էր մնում թափվեինք տեղնուտեղը։ «Լա՛վ,— ասաց բժիշկը,— եկեք պայման կապենք»։ Մենք պայման կապեցինք՝ ես ու նա, և ահա մենք ստացանք ձեր պաշարեղենը, ձեր անգլիական օղին, ձեր ամրոցը, ձեր փայտը, որը դուք այնքան հեռատեսությամբ կտրատել էիք, բոլորը, այսպես ասած, ձեր նավակը, բոլորը։ Երենք Երեքն էլ գնացին։ Իսկ թե որտեղ են նրանք այժմ, չգիտեմ։
Նա կրկին հանդարտորեն ձգվեց։
— Այո՛, հիմա դու պիտի ընտրես,— ասաց Սիլվերը։
— Շա՛տ լավ,— ասացի ես։— Ես այնքան հիմար չեմ և արածս գիտեմ։ Ինչ ուզում եք արեք, ինձ համար միևնույն է։ Այն Ժամանակիցժամանակից, երբ հանդիպել եմ ձեզ, սովորել եմ նայել մահվան դեմքին։ Բայց նախ և առաջ ուզում եմ մի բանի մասին պատմել ձեզ,— շարունակեցի ես, ավելի ու ավելի հուզվելով։— Ձեր դրությունը շատ վատ է. նավը կորցրիք, գանձը կորցրիք, ձեր մարդկանց կորցրիք։ Ձեր բանը շատ վատ է։ Եվ, եթե ուզում եք իմանալ, թե ով է հանցավոր այդ ամենի համար, իմացեք, որ ես եմ, և ուրիշ ոչ ոք։ Այն գիշեր, երբ մենք մոտենում էինք կղզուն, ես նստած էի խնձորի տակառում և լսեցի այն բոլորը, ինչ որ ասացիք դուք՝ Ջոն, և դո՛ւ, Դիկ Ջոնսոն և ինչ ասաց Գենդսը, որն այժմ գտնվում է ծովի հատակում։ Եվ ինչ որ լսեցի, նույն ժամին հաղորդեցի նավապետ Սմոլետին։ Ես կտրեցի նավի խարսխի ճոպանը, ես սպանեցի այն մարդկանց, որոնց դուք թողել էիք նավի վրա, ես նավը թաքցրի, որ երբեք չեք գտնի։ Դուք եք հիմար դրության մեջ և ոչ թե ես, էլ ինչո՞ւ պետք է վախենամ ձեզանից։ Կարող եք ինձ սպանել կամ խնայել, ինչպես ձեր կամքն է։ Եթե խնայեք, ես անցյալը կմոռանամ և երբ ձեզ դատեն ծովահենության համար, կփորձեմ ազատել ձեզ հանգույցից։ Այժմ ընտրելու հերթը ձերն է։ Իմ մահը ձեզ ոչ մի օգուտ չի բերի։ Իսկ եթե կենդանի թողնեք, ես կաշխատեմ, որ ձեզ չկախեն։
Ես լռեցի։ Ես շնչասպառ էի լինում։ Ես ապշեցի, տեսնելով, որ ոչ ոք նույնիսկ տեղից չշարժվեց։ Բոլորն էլ ոչխարի նման նայում էին ինձ։ Պատասխանի չսպասելով, ես շարունակեցի.
— Գնում ենք նավաստիական ժողովի,— ասաց Մորգանը։
Ես ու Աիլվերը Սիլվերը մնացինք երկուսով վառվող խանձողի մոտ։
— Լսի՛ր, Ջիմ Հոկինս,— ասաց նա հազիվ լսելի հաստատուն շշուկով։— Դու միայն մի մազ հեռու ես մահից, և որ ամենավատն է, տանջանքից։ Նրանք ուզում են ինձ պաշտոնանկ անել։ Դու տեսար, տեսար, թե ինչպես ես քեզ պաշտպանեցի։ Սկզբում ես չէի ուզում քեզ պաշտպանել, բայց դու մի քանի խոսք ասացիր, և ես իմ պլանները փոխեցի։ Ես այն ժամանակ սարսափած էի իմ անհաջողություններից, կախաղանից, որ ինձ սպառնում է։ Լսելով քո խոսքերը, ինքս ինձ ասացի, հովանավորիր Հոկինսին, Ջոն, Հոկինսն էլ քեզ կհովանավորի։ Դու նրա վերջին խաղաթուղթն ես, Ջոն, իսկ նա, երդվում եմ որոտով, քո վերջին խաղաթուղթը։ Ծառայություն ծառայության փոխարեն, որոշեցի ես։ Դու քեզ համար վկա ես ազատում, երբ գործը դատարան հասնի, իսկ նա կազատի քո պարանոցը։
Նա նորից կոնյակ կուլ տվեց և իր մեծ գլուխը թափ տվեց այնպիսի մարդու նման, որն անխուսափելի փորձանքների է սպասում։
 
== Գլուխ XXIX։ Կրկին սև նշան ==
Նա սկսեց ինձ հետ բարեկամաբար վերաբերվել։
Ես մոտեցա մոտիկ հրակնատին և դեպի բակը նայեցի։ Խարույկը համարյա թե հանգչում էր։ Այլևս լույս չէր տալիս․ իզուր չէր, որ դավադիրներին խանձող պետք եկավ։ Նրանք շրջանաձև կանգնել էին բլրի լանջին, տան ու ցցապատի միջև։ Նրանցից մեկը բռնել էր խանձողը, մյուսը մեջտեղում ծունկ էր չոքել։ Նրա ձեռքին բաց դանակ կար, որի բերանը փայլփլում էր, մերթ լուսնի, մերթ ջահի լույսով լուսավորված։ Մնացածները մի քիչ կռացել էին, կարծես նայելով, թե ինչ է անում այն մեկը։ Վերջինիս ձեռքին մի գիրք հայտնվեց։ Եվ ես Ժամանակ ժամանակ չունեցա մտածելու, թե որտեղի՞ց է ավազակին անհամապատասխան այդ իրը, երբ նա վեր բարձրացավ, և բոլորը խմբով դեպի տունն ուղղվեցին։
— Նրանք այստեղ են գալիս,— ասացի ես։
— Սև նշա՜ն։ Այդպես էլ կարծում էի,— ասաց նա։— Որտեղի՞ց եք թուղթ գտել։ Այս ի՞նչ է։ Այ, դուք, թշվառներ։ Ավետարանի՞ց եք կտրել։ Դրա համար դուք կպատժվեք։ Իսկ ո՞ր հիմարն է ավետարանը կտրել։
— Տեսնո՞ւմ եք,ասաց Մորգանը։— Ես ի՞նչ ասացի։ Դրանից ոչ մի լավ բան չի դուրս գա։
— Դե՛, այժմ դուք կախաղանից չեք պրծնի,— շարունակեց Սիլվերը։— Ումի՞ց եք վերցրել այդ ավետարանը։
— Դիկից ,— ասաց մեկը։
— Դիկի՞ց։ Դե՛, Դի՛կ, աղոթիր աստծուն,— ասաց Սիլվերը,— որովհետև քո երգը երգված է։ Ես ճիշտ եմ ասում։ Աստվաձ պատժի ինձ, որ քո բանը պրծած է։
— Բավական է դուրս տաք, Ջոն Սիլվեր,— ասաց նա։— Խումբը հավաքվելով ժողովի, ինչպես հրամայում է հաջողության ջենտլմենների սովորությունը, քեզ սև նշան ուղարկելու որոշում հանեց։ Շուռ տուր նշանը, ինչպես հրամայում է մեր սովորությունը և կարդա, թե ինչ է գրված։ Այն ժամանակ ուրիշ կերպ կխոսես։
— Շնորհակալ եմ, Ջոն,— ձայն տվեց Սիլվերը։— Դու գործնական մարդ ես և մեր սովորություններն անգիր գիտես։ Ի՞նչ է գրված։ Այ թե ի՜նչ։ «Պաշտոնանկ է արված»։ Ահա թե ի՜նչ։ Եվ ի՜նչ լավ ձեռագիր է։ Ինչպես գրքի մեջ գրած։ Այդ քո ձեռագի՞րն է, Ջորջ։ Դու խմբում աոաջին առաջին մարդն ես։ Ես երբեք չեմ զարմանա, եթե այժմ քեզ նավապետ ընտրեն։ Խնդրեմ խանձողը տաս, թե չէ ծխամորճս ոչ մի կերպ չի ծխվում։
— Դե՛, դե՛,— ասաց Ջորջը,— խմբի աչքին թոզ մի փչիր։ Որ քեզ լսենք, շատ բան կասես, այնուամենայնիվ, ցած եկ այդ տակառից։ Դու արդեն մեր նավապետը չես։ Ցած արի տակառից և մեր ընտրությունները մի խանգարիր։
— Իսկ ես կարծում էի, թե դու իսկապես սովորությունները գիտես,— արհամարհանքով առարկեց Սիլվերը։— Դա դեռ պետք է մի քիչ սպասես, որովհետև ես դեռևս ձեր նավապետն եմ։ Դուք պետք է առաջադրեք ձեր մեղադրանքները և լսեք իմ պատասխանը։ Իսկ մինչև այն ժամանակ ձեր սև նշանը մի պաքսիմատից ավելի արժեք չունի։ Տեսնենք, թե դրանից ինչ դարս կգա։
— Մի՛ վախենա, սովորությունները չենք խախտի պատասխանեց Ջորջը,— մենք ուզում ենք գործել ազնվորեն։ Ահա քեզ մեր մեղադրանքները։ Առաջինը՝ դու ամբողջ գործը տապալեցիր։ Դու չես համարձակվի առարկել սրա դեմ։ Երկրորդ դու թույլ տվիր մեր թշնամիները հեռանան, թեև նրանք այստեղ իսկական թակարդի մեջ էին։ Թե ինչու էին նրանք ուզում գնալ, չգիտեմ, բայց պարզ է, որ որևէ բանի համար ուզում էին գնալ։ Երրորդ՝ դու արգելեցիր մեզ հետևել նրանց։ Օ՜, մենք քեզ տեսնում ենք ամբողջովին, Ջոն Սիլվեր։ Դու երկակի խաղ ես խաղում։ Չորրորդ՝ դու հովանավորեցիք հովանավորեցիր այս տղային։
— Ա՞յդ է բոլորը,— հանդարտորեն հարցրեց Սիլվերը։
— Միանգամայն բավական է,— պատասխանեց Ջորջը։– Ջորջը։— Մեզ, քո բերանբացության պատճառով, կկախեն արևի տակ չորանալու։
— Այժմ լսեցեք, թե ինչ կպատասխանեմ ձեր մեղադրանքներին։ Ես կպատասխանեմ կետ առ կետ։ Դուք ասամ ասում եք, որ ես ամբողջ գործը տապալեցի։ Բայց չէ՞ որ դուք գիտեք, թե ես ինչ էի ուզում։ Եթե դուք ինձ լսեիք, մենք բոլորս այժմ ողջ ու անվնաս կգտնվեինք «Իսպանոլայի» վրա, իսկ ոսկին կլիներ նավի ամբարում, երդվում եմ որոտով։ Իսկ ո՞վ խանգարեց ինձ։ Ո՞վ էր շտապեցնում և հորդորում ինձ՝ իր օրինական նավապետին։ Ո՞վ ինձ կղզին եկած հենց առաջին օրը սև նշան ուղարկեց և այս սատանայական պարն սկսեց։ Հրաշալի պար է, ես պարում եմ ձեզ հետ միասին, այդ պարի մեջ կան նույն ոտնձգությունները, ինչ որ ունեն Լոնդոնի հանգույցների մեջ տարուբերվող պարողները։ Իսկ ո՞վ սկսեց այս բոլորը, Էնդերսոնը, և Հենդսը, և դո՛ւ, Ջորջ Մերրի։ Այդ խռովարարներից դու ես միայն կենդանի մնացել։ Եվ դու հանդգնություն ունես նավապե՞տ դառնալու։ Դո՛ւ, որ կործանեցիր համարյա մեր ողջ հրոսակախումբը։ Ո՛չ, դրանից բան չի դուրս գա։
Սիլվերը լռեց։ Ջորջի և մյուս ավազակների դեմքի արտահայտությունից ես իմացա, որ նրա խոսքերն իզուր չանցան։
Եվ նա հատակի վրա մի թերթ թուղթ գցեց։ Ես իսկույն ճանաչեցի։ Դա այն քարտեզն էր, դեղին թղթի վրա, երեք կարմիր խաչերով, որը մի ժամանակ ես գտա Բիլի Բոնսի սնդուկում։ Ես ոչ մի կերպ չկարողացա գլխի ընկնել, թե այդ քարտեզը բժիշկն ինչու է տվել Սիլվերին։
Այս քարտեզը ավազակներին ավելի խիստ ապշեցրեց, քան ինձ։ Մրանք Նրանք ընկան քարտեզի վրա, ինչպես կատուները մկան վրա։ Նրանք հայհոյանքով, աղմուկով և մանկական ծիծաղով իրարից խլխլում էին քարտեզը։ Կարելի էր կարծել, որ արդեն ոչ թե միայն ոսկի էին ձեռնահարում մատներով, այլ ամբողջովին տանում էին նավով։
— Այո՛,ասաց մեկը,— սա Ֆլինտի ստորագրությունն է, կարող եք չկասկածել։ Դ. Ֆ․ և ներքևում՝ ոլորագիծ։ Նա միշտ այդպես էր ստորագրում։
— Այդ բոլորը լավ, բայց մենք ինչպես կտանենք գանձը, եթե նավ չունենք։
Սև նշանը կրոնի չափ էր, մի երեսն սպիտակ, Դիկը կտրել էր ավետարանի ամենավերջին երեսը։ Մյուս երեսին տպված էր երկու տող ոտանավոր «հայտնությունից»։ Հետագայում ինձ հաջողվեց կարդալ երկու բառ, «շներ ու մարդասպաններ»։ Ոտանավոր տպված երեսը մրոտ էր, որն արդեն սկսել էր կեղտոտել իմ մատները։ Իսկ մաքուր երեսին անկյունաձև գրված էր․ «Պաշտոնանկ է արված»։ Այժմ այդ սև նշանն ընկած է իմ առջև։ Սակայն անկյունաձև մակագրությունից մնացել էին միայն կարծես եղունգով արված քերծվածքի հետքեր։
Այսպես վերջացան այդ գիշերվա դեպքերը։ Ռոմ խմելուց հետո մենք պառկեցինք քնելու։ Վրեժ լուծելու համար Սիլվերը Ջորջ Մերիին նշանակեց Ժամապահժամապահ, սպառնալով մահով, եթե որևէ մի բան լավ չի տեսնի։ Ես երկար ժամանակ աչքս կպցնել չէի կարողանում։ Մտածում էի այն մարդու մասին, որին սպանեցի, փրկելով իմ կյանքը։ Մտածում էի այն նշանավոր խաղի մասին, որ խաղում էր Սիլվերը։ Մի ձեռքով պահելով ավազակների խումբը, մյուս ձեռքով բռնելով ամեն տեսակի կարելի ու անկարելի միջոցներ, որ փրկի իր աննշան կյանքը։ Նա հանդարտ քնած էր և խռմփում էր։ Բայց, այնուամենայնիվ, խղճալուց իմ սիրտը ճմլվում էր, երբ նայում էի նրան և մտածում, թե ինչպիսի փորձանքներով է շրջապատված նա և ինչ խայտառակ մահ է սպասում նրան։
Ես երկար ժամանակ աչքս կպցնել չէի կարողանում։ Մտածում էի այն մարդու մասին, որին սպանեցի, փրկելով իմ կյանքը։ Մտածում էի այն նշանավոր խաղի մասին, որ խաղում էր Սիլվերը։ մի ձեռքով պահելով ավազակների խումբը, մյուս ձեռքով բռնելով ամեն տեսակի կարելի ու անկարելի միջոցներ, որ փրկի իր աննշան կյանքը։ Նա հանդարտ քնած էր և խռմփում էր։ Բայց, այնուամենայնիվ, խղճալուց իմ սիրտը ճմլվում էր, երբ նայում էի նրան և մտածում, թե ինչպիսի փորձանքներով է շրջապատված նա և ինչ խայտառակ մահ է սպասում նրան։
== Գլուխ XXX։ Ազնիվ խոսքով ==
— Էյ, կայազոր, վեր կաց։ Բժիշկը գալիս է։
Իսկապես բժիշկն էր։ Նրա ձայնը լսելով, ես ուրախացա, բայց իմ ուրախությանը խառնված էին հուզմունք և ամոթանք։ Ես հիշեցի իմ դասալքությունը, այն դավաճանությունը, որ ես կատարեցի։ Եվ այդ բոլորն ի՞նչ բանի հասցրեց։ Նրան, որ ես գերի եմ ավազակների մոտ, որոնք ամեն րոպե կարող են ինձ կյանքից զրկել։ Ես ամաչում էի նայել բժշկի երեսին։ Բժիշկը, երևի, վեր էր կացել դեռ լույսը բացվելուց առաջ, որովհետև օրը նոր էր սկսվում։ Ես վազեցի հրակնատի մոտ և նայեցի։ Նա կանգնած էր ներքևում, մինչև ծնկները սողացող մառախուղի մեջ, ինչպես մի Ժամանակ ժամանակ կանգնած էր հենց այս ամբարի մոտ Սիլվերը։
— Բարև, բժիշկ։ Բարի լույս, պարոն,— բացականչեց Սիլվերը, սիրալիր ժպիտով։— Ինչ շուտ եք վեր կացել։ Վաղ զարթնող թռչունը շատ ուտելիք կգտնի, ինչպես ասում է առակը։ Ջորջ, սթափվիր, որդիս, և օգնիր բժիշկ Լիվսիին, որ նավը բարձրանա։ Ամեն ինչ կարգին է, բժիշկ։ Ձեր պացիենտները առաջվանից ավելի ուրախ և կայտառ են։
— Մի՞թե Ջիմն է։
— Նա ինքը,պատասխանեց Սիլվերը։
Բժիշկը հանկարծ կանգ առավ։ Կարծես թե տեղից շարժվելու հնարավորության չուներ։
— Ինչպես չէ, պարոն, ինչպես չէ։ Ընդունել է, պարոն,— ձայն տվեց Մորգանը։
— Այն Ժամանակիցժամանակից, երբ ես բանդիտների կամ, ավելի ճիշտ, բանտի բժիշկ դարձա,— ասաց բժիշկ Լիվսին բարեսիրտ ժպիտով,— ես իմ պարտականությունն եմ համարում պահել ձեզ անվնաս, հանգույցի համար։
Ավազակներն իրար նայեցին, բայց լռությամբ կուլ տվին բժշկի կատակը։
— Դիկն իրեն վատ է զգում, պարոն,— ասաց մեկը։
— Վա՞տ,— ասաց բժիշկը։– բժիշկը։— Դե՛, մի այստեղ եկ տեսնեմ, Դիկ, լեզուդ ցույց տուր։ Օ՜, ես չեմ զարմանում, որ նա իրեն վատ է զգում։ Այդպիսի լեզվով կարելի է վախեցնել և ֆրանսիացիներին։ Նա էլ է սկսել ջերմել։
— Ահա թե ինչ է պատահում այն մարդու հետ, որը փչացնում է սուրբ գիրքը,— ասաց Մորգանը։
— Մի՞թե դուք վախենում եք, Ջոն,— հարցրեց բժիշկ Լիվսին։
— Բժիշկ, ես վախկոտ չեմ։ Ո՛չ, ես մինչև անգամ այսքան էլ վախկոտ չեմ, և նա ցույց տվավ մատի ծայրը, սակայն, ճիշտն ասեմ, երբ մտածում եմ կախաղանի մասինք մարմինս դող է ընկնում։ Դուք բարի և ճշմարիտ մարդ եք։ Ձեզանից լավը կյանքում չեմ տեսել։ Դուք չմոռանաք իմ արած լավությունները, թեև իհարկե, չարությունն էլ չեք մոռանա։ Տեսնո՞ւմ եք, ես մի կողմ եմ քաշվում և ձեզ Ջիմի հետ մենակ եմ թողնում։ Սա էլ դուք կհաշվեք իբրև լավություն, այնպես չէ՞։
Նա մի կողմ քաշվեց, ճիշտ այնքան տարածություն, որ մեզ չլսի, նստեց կոճղի վրա և սկսեց շվշվացնել։ Նա այս ու այն կողմ էր դառնում, նայում էր երբեմն ինձ, երբեմն բժշկին, երբեմն անզսպելի ծովահեններին, որոնք ավազի վրա փռված, խարույկ էին վառում, երբեմն էլ տանից բերում էին խոզի միս և հաց նախաճաշի համար։
Ցցապատի միջից բժիշկ Լիվսին սեղմեց իմ ձեռքը, Սիլվերին գլխով արավ և արագ քայլերով ուղղվեց դեպի անտառը։
 
== Գլուխ XXXI։ Գանձերի որոնումը։ Նավապետ Ֆլինտի ցուցասլաքը ==
— Ջի՛մ,— ասաց Սիլվերը, երբ մենք մենակ մնացինք,ես քո կյանքն ազատեցի, դու՝ իմը։ Եվ ես այդ երբեք չեմ մոռանա։ Չէ՞ որ ես տեսա, թե ինչպես բժիշկը համոզում էր քեզ փախչել։ Թեև աչքի մի ծայրով, բայց տեսա։ Ես քո պատասխանը չլսեցի, բայց տեսա, որ դու հրաժարվեցիր։ Այդ ես չե՛մ մոռանա, Ջիմ։ Այսօր առաջին անգամ, բերդի վրա անհաջող գրոհից հետո, իմ մեջ հույս փայլեց։ Եվ էլի քո պատճառով։ Գանձերի որոնումը, Ջիմ, մենք կսկսենք կուրորեն, և այդ ինձ դուր չի դալիս։ Բայց մենք ուժեղ կպաշտպանենք իրար և, ինչ էլ որ լինի, կփրկենք մեր պարանոցները։
Ծովահեններից մեկը, որ զբաղված էր խարույկի մոտ, ձայն տվեց, թե նախաճաշը պատրաստ է։ Մենք նստեցինք ավազի վրա, խարույկի մոտ և սկսեցինք տապակած, աղած միս ուտել։ Ավազակներն այնպիսի խարույկ էին վառել, որ կարելի էր եզ տապակել։ Շուտով խարույկն այնպես բոցավառվեց, որ նրան կարելի էր մոտենալ, այն էլ զգաշությամբ, միայն այն կողմից, որտեղից քամի էր փչում։ Այդպես էլ շռայլությամբ էին վերաբերվում ծովահենները դեպի մթերքը․ անչափ աղած միս էին ուտում, առնվազն երեք անգամ ավելի, քան հարկավոր էր։ Նրանցից մեկը, հիմարաբար ծիծաղելով, կրակի մեջ շպրտեց մնացած կտորները։ Կրակն ավելի պայծառ բոցավառվեց, կլանելով այդ արտասովոր վառելիքը։ Կյանքումս երբեք չէի տեսել այդպիսի մարդիկ, որոնք այդ աստիճան անհոգ վերաբերմունք ունենային դեպի վաղվա օրը։ Ամեն բան անում էին անփութությամբ, անմիտ կերպով ոչնչացնում էին մթերքը, Ժամապահ ժամապահ կանգնած ժամանակ քնում էին և այլն։ Առհասարակ, նրանք ընդունակ էին կարճատև բռնկումների, իսկ երկարատև ռազմական գործողությունների համար անընդունակ էին։
Մինչև անգամ ԱիլվերըՍիլվերը, որը իր թութակի հետ նստած էր մի կողմ, այդ վատնումի համար ոչ մի նկատողություն չարավ։ Այդ բանը շատ զարմացրեց ինձ, որովհետև ես գիտեի, թե ինչպիսի զգույշ և հեռատես մարդ է նա։
— Այո՛, բսւրեկամնե՛րսբարեկամնե՛րս,— ասաց նա,— բախտավոր եք, որ Ազդր ունեք, որն ամեն ժամանակ մտածում է ձեր մասին։ Ես տեղեկացել եմ այն, ինչ որ ինձ հարկավոր է։ Նավը նրանց մոտ է։ Առայժմ չգիտեմ, թե որտեղ են թաքցրել։ Բայց երբ մենք գանձ կունենանք, կորոնենք ողջ կդզին և նորից նավը ձեռք կգցենք. համենայն դեպս մենք ուժեղ ենք նրանով, որ նավակներ ունենք։
Այդպես էր ճառում նա, տաք խոզի միսը բերանը լցնելով։ Նա նրանց հույս էր տալիս, նա վերականգնում էր իր խախտված հեղինակությունը և միաժամանակ, ինչպես ինձ թվաց, աշխուժացնում էր ինքն իրեն։
— Իսկ մեր պատանդը,շարունակեց նա,— վերջին անգամ տեսակցություն ունեցավ այն մարդկանց հետ, որոնք նրա սրտի համար սիրելի են։ Նրա խոսակցությունից ես իմացա այն բոլորը, ինչ որ ինձ հարկավոր էր և դրա համար նրանից շատ շնորհակալ եմ։ Իսկ այժմ՝ վերջացավ։ Երբ կգնանք գանձը որոնելու, ես նրան պարանով կկապեմ և ետևիցս կտանեմ։ Նա մեզ համար ոսկուց թանկ է, և մենք նրան կենդանի կպահենք․ որևէ դեպքում պետք կգա։ Իսկ երբ մենք և՛ նավ կունենանք, և՛ գանձ, երբ մենք խմբով ուրախ ճանապարհ կընկնենք դեպի ծով, այն ժամանակ մենք կխոսենք պարոն Հոկինսի հետ ինչպես պետքն է, և նա կստանա իր բաժինը ըստ իր արժանիքի։
Զարմանալի չէ, որ նրանք չափազանց ուրախացան։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես չափազանց հուսահատվեցի և վհատվեցի։ Եթե Սիլվերի պլանը, որի մասին հայտնեց, կատարվի, այդ կրկնակի դավաճանը ոչ մի րոպե չի տատանվի։ Նա խաղում է երկու ճակատում և, անկասկած, ազատությունը և ծովահենի հարստությունը կգերադասի հանգույցից ազատվելու այն թույլ հույսից, որ մենք կարող ենք առաջարկել նրան։
Իսկ եթե հանգամանքները կստիպեն Սիլվերին պահել բժշկին տված խոսքը, ինձ, միևնույն է, մահվան վտանգ է սպառնում։ Նրա ընկերների կասկածներն ամեն րոպե կարող են համոզմունք դառնալ։ Այն Ժամանակ ժամանակ ես էլ, նա էլ պետք է պաշտպանենք մեր կյանքը, նա՝ կաղ, ես՝ երեխա, հինգ հսկա նավաստիներից։
Այս երկու վտանգին ավելացրեք նաև այն գաղտնիքը, որով դեռևս ծածկված էին իմ բարեկամների արարքները։ Ինչո՞ւ նրանք հեռացան ամրոցից։ Ինչո՞ւ նրանք տվին քարտեզը։ Ի՞նչ են նշանակում այն խոսքերը, որ ասաց թժիշկը Սիլվերին, «Գանձը որոնելիս աղմուկից խուսափեցեք»։ Տարօրինակ չէ՞ր, որ նախաճաշն այնքան էլ համեղ չթվաց և ես ծանր սրտով քարշ էի գալիս ավազակների ետևից, երբ գնում էին գանձը որոնելու։
Ճանապարհին քարտեզի մասին վեճ սկսվեց։ Կարմիր խաչը չափազանց մեծ էր և չէր կարող, իհարկե, տեղի ճիշտ ցուցիչ ծառայել։ Քարտեզի հակառակ կողմում եղած բացատրությունները համառոտ էին ու անորոշ։ Եթե ընթերցողը հիշում է, գրված էր այսպես․
''««Մեծ ծառ» հեռադիտակի ուսին, ուղղությունը դեպի Հ․ Հ․ Հ․ ― Ա․-ից։''<br />''Կմախքի կղզին Ա. Հ. Ա. և Ա․ վրա։''<br />
''Տասը ֆուտ»։''
Եվ այդպես, նախ և առաջ պետք էր գտնել մեծ ծառը։ Ուղիղ մեր առջև, Խարսխի կայանը վերջափակվում էր երկու-երեք հարյուր ֆուտ բարձրություն ունեցող սարահարթով, որը հյուսիսում միանում էր Հեռադիտակի հարավայինլանջինհարավային լանջին, հարավում դառնում էր ժայռոտ բարձրություն, որը, կոչվում էր Բիզանկայմ։ Սարահարթում աճել էին երկար ու կարճ սոճիներ։ Թե որն էր այդ ծառերից նավապետ Ֆլինտը երկար անվանել, կարելի էր որոշել տեղում, կողմնացույցի միջոցով։
Այնուամենայնիվ, մենք դեռ ճանապարհի կեսն էլ չէինք անցել, իսկ յուրաքանչյուրն արդեն որևէ ծառ էր ընտրել։ Միայն Երկարահասակ Ջոնն ուսերը թոթվեց և խորհուրդ տվեց սպասել, մինչև որ տեղ հասնենք։
Այդպես գնացինք մենք կես մղոնի չափ և արդեն հասել էինք գագաթին, երբ հանկարծ ձախ կողմից գնացող մի ավազակ, սարսափից գոռաց։ Նա անընդհատ ճչում էր, և բոլորը վազելով մոտեցան նրան։
— Դուք կարծում եք, թե նա պատահաբար գանձի տեղը գտե՞լ է,ասաց ծերունի Մորգանը, շտապ վազելով մեր մոտից։– Ո՛չ, ո՛չ, մենք դեռ այն ծառին չենք հասել։
Այո՛, նա գանձը չգտավ։ Բարձր սոճու տակ ընկած էր մի կմախք։ Բարձր խոտերը խիտ ցանցով շրջապատել էին նրան, տեղից շարժելով մանր ոսկորներից մի քանիսը։ Կմախքի վրա տեղ-տեղ մնացել էին փտած հագուստի մնացորդները։ Ես հավատացած եմ, որ չկար մեր մեջ մի մարդ, որի մարմնով սարսուռ չանցներ։
— Դու ճշմարիտ ես ասում, սատանան տանի քեզ,— բացականչեց Սիլվերը։
— Այնուամենայնիվ, այստեղ ոչինչ չկա,ասաց Մերին, ուշադրությամբ շոշափելով գետինը։— Գոնե մի պղնձե դրամ մնացած լիներ կամ, օրինակ, ծխախոտի տուփ։ Այս բոլորն ինձ կասկածելի է թվում։
— Ճի՛շտ է, ճի՛շտ է,— համաձայնեց Սիլվերը։– Սիլվերը։— Այստեղ ինչ-որ բան կա։ Այո՛, թանկագին ընկերներ։ եթե Եթե Ֆլինտը կենդանի լիներ, այս տեղերում մենք չէինք կարող զբոսնել։ Մենք վեց հոգի ենք, նրանք էլ վեց հոգի էին, իսկ այժմ նրանցից միայն ոսկորներ են մնացել։
— Ո՛չ, հանգիստ եղիր, նա մեռել է, ես իմ սեփական աչքերով նրան տեսա մեռած,— ձայն տվեց Մորգանը։— Վիլին տարավ ինձ նրա մեռած մարմնի մոտ։ Նա ընկած էր՝ աչքերի տակը կապտած։
Մենք առաջ շարժվեցինք։ Ու թեև արեգակն ուժեղ լուսավորում էր, ծովահեններն այլևս այս ու այն կողմ չէին վազում և իրար ձայն չէին տալիս։ Նրանք գնում էին շարքով և իրար հետ խոսում էին կիսաձայն։ Այդպիսի սարսափ էր ազդել նրանց վրա մեռած ծովահենը։
 
== Գլուխ XXX։ Գանձի որոնումը։ Ձայն անտառում ==
Անդորրությունը խախտվում էր միայն ափակոծության հեռավոր թնդյուններով և անհամար միջատների ժժոցով։ Մարդ չկա։ Ծովի վրա ոչ մի առագաստ։ Մենակության զգացմունքն ավելի ևս ուժեղանում էր շրջապատող տարածությունների լայնությամբ։
Հանգստի Ժամանակ ժամանակ Սիլվերը կողմնացույցով չափումներ էր անում։
— Այստեղ երեք «մեծ ծառ» կա,— ասաց նա,— և նրանք բոլորն էլ դասավորված են ուղիղ գծով Կմախքի կղզուց։ «Հեռադիտակի ուսը», ես կարծում եմ, ահա այս փոսն է։ Այժմ երեխան էլ գանձը կգտներ։ Իմ կարծիքով վատ չէր լինի, որ նախ մի բան ուտեինք։
Կմախքի տեսքը և Ֆլինտին հիշելն այնպես էին ազդել այդ մարդկանց վրա, որ նրանք աստիճանաբար ձայները իջեցրին և վերջապես հասան հազիվ լսելի շշնջյունի, որը համարյա անտառի անդորրությունը չէր խախտում։ Եվ հանկարծ մոտիկ պուրակից մեկի բարակ, շառաչող, զիլ ձայնը սկսեց լավ ծանոթ երգը․
Տասնհինգ ։։Տասնհինգ մարդ մեռելի սնդուկի վրա,<br />Յո։։Յո-խո-խո և մի շիշ ռոմ։
Մահվան սարսափ պատեց ծովահեններին։ Բոլոր վեցի դեմքերն էլ միանգամից դարձան դեղին։ Մեկը ոտի կանգնեց, մյուսները ջղաձգաբար բռնեցին իրար։ Մորգանը պառկեց գետնին և օձի նման սողաց։
Խոսելու ժամանակ վերադարձավ նրա արիությունը և դեմքը քիչ առույգացավ։ Մյուսներն էլ, նրա խոսքերի ազդեցության տակ, կայտառացան և կարծես թե սթափվեցին։ Եվ հանկարծ հեռվից լսվեց նույն ձայնը։ Բայց այժմ նա չէր երգում, այլ գոռում էր, կարծես որևէ հեռու տեղից, և նրա գոռոցը հանդարտ, որպես անլսելի արձագանք, տարածվեց հեռադիտակի ծերպերի մեջ։
— Դարբի Մակ-Գրոու,հառաչեց մեկը և նրա հառաչանքի միջից հեկեկանք էր լսվում։— Դարբի Մակ-Գրոու, Դարբի Մակ-Գրոու...
Այսպես նա կրկնում էր անվերջ։ Հետո նրա ձայնը քիչ բարձրացավ, և մի անլուր հայհոյանք աղաղակելով, ոռնաց.
Սակայն նրա խոսքերն ավազակների արիությունը չվերադարձրին։ Ընդհակառակը, ոչ հարգելի վերաբերմունքը դեպի ուրվականը նրանց խուճապային սարսափը ուժեղացրեց միայն։
Լսի՛ր, Ջոն,ասաց Մերին։– Մերին։— Ուրվականին մի վիրավորիր։
Մնացածներին երկյուղն այնպես էր պատել, որ ոչ մի բառ արտասանել չէին կարողանում։ Մինչև անդամ անգամ այս ու այն կողմ փախչելու համարձակություն չունեին։ Վախն ստիպել էր նրանց խմբվել Սիլվերի շուրջը, որովհետև նա բոլորից քաջ էր։ Նրան վերջապես հաջողվեց որոշ չափով ազատվել երկյուղից։
— Ձեր կարծիքով դա ուրվակա՞ն է։ Կարելի է, որ այդպես է,— ասաց նա։— Բայց մի բան է ինձ վրդովում։ Մենք բոլորս էլ պարզ կերպով արձագանք լսեցինք։ Բայց ասացեք, որևէ մեկը տեսե՞լ է, որ ուրվականն ստվեր ունենա։ Եթե ստվեր չի կարող լինել, նշանակում է արձագանք էլ չկա։ Այլապես դա անբնական հիմարություն կլինի։
Այդպիսի փաստերն ինձ թույլ թվացին։ Բայց դուք երբեք նախապես չեք կարող ասել, թե սնահավատ մարդկանց վրա ինչը կազդի։ Ի զարմանս իմ, Ջորջ Մերին ավելի շատ թեթևություն զգաց։
— Այդ ճիշտ է,ասաց նա։– նա։— Հա՜մա գլուխ կա ուսերիդ վրա, հա՜, Ջոն։ Ամեն ինչ կարգին է, թանկագին ընկերներ։ Դուք պարզապես սխալ ուղղություն եք վերցրել։ Իհարկե, ձայնը Ֆլինտի ձայնի պես էր։ Բայց, այնուամենայնիվ, ավելի ուրիշի ձայնի էր նման... Ավելի շուտ այդ ձայնը...
— Երդվում եմ սատանայով, որ դա Բեն Գանի ձայնն էր,— ընդհատեց Սիլվերը։
— Բայց մե՞ծ տարբերություն կա արդյոք,— հարցրեց Դիկը։— Բեն Գանն էլ է մեռել, Ֆլինտն էլ։
– Թքած Բեն Գանի վրա,— բացականչեց Մերին։– Մերին։— Կենդանի է, թե մեռած, միևնույն չէ՞։
Տարօրինակ էր տեսնել, թե ինչպես այդ մարդիկ արագ սթափվեցին, և թե ինչպես նրանց դեմքին կրկին խաղաց կարմրությունը։ Մի քանի րոպեից հետո նրանք շաղակրատում էին իրար հետ այնպես, որ կարծես թե ոչինչ չէր պատահել, միայն թե ականջ էին դնում, չի՞ լսվում արդյոք տարօրինակ ձայնը։ Բայց ամեն ինչ խաղաղ էր։ Եվ, գործիքներն ուսերին առած, նրանք առաջ շարժվեցին։ Առջևից գնում էր Մերին, ճեռքին բռնած Ջոնի կողմնացույցը, որպեսզի Կմախքի կղզու հետ մի գծի վրա լինեն։ Նա ճիշտ ասաց. Բեն Գանից, կենդանի լիներ նա, թե մեռած, ոչ ոք չէր վախենում։
Գագաթին քիչ ծառեր կային և գնալը բավականաչափ հեշտացավ։ Այժմ մենք իջնում էինք ներքև, որովհետև, ինչպես արդեն ասացի, սարահարթը մի քիչ դեպի արևելք էր թեքված։ Մեծ ու փոքր սոճիներն իրարից բաժանված էին լայն տարածությամբ։ Մինչև անգամ մուսկատի ընկուզենիների և լեռնավարդերի մեջ էլ հաճախ պատահում էին տոթից խանձված ընդարձակ բացատներ։ Գնալով դեպի հյուսիս-արևմուտք, մենք մոտենում էինք Հեռադիտակի ուսին։ Հեռադիտակի տակ երևում էր արևելյան լայն ծովախորշը, որտեղ մի քանի օր առաջ նավակն ինձ վեր-վեր էր գցում ու պտտում։
Առաջրն Առաջին բարձր ծառը, որին մենք մոտեցանք կողմնացույցով ստուգելուց հետո, անհամապատասխան գտնվեց։ Նույնը պատահեց նաև երկրորդ ծառի հետ։ Երրորդը թփուտներից համարյա երկու հարյուր ֆուտ բարձր էր։ Սա բուսական աշխարհի հսկան էր, կարմիր բնով մի քանի գրկաչափ հաստությամբ։ Նրա ստվերի տակ մի ամբողջ դասակ կարող էր քայլել։ Այս սոճին անպայման հեռվից տեսանելի էր՝ և՛ ծովի արևելյան կողմից, և՛ արևմուտքից, և Ֆլինտն իզուր չէր, որ նշանակել էր իր քարտեզում որպես ծովագնացության նշան։
Սակայն իմ ուղեկիցներին հուզում էր ոչ թե սոճու լայն չափը․ նրանք լցված էին վառ գիտակցությամբ, որ նրա շվաքում թաղված է յոթ հարյուր հազար ֆունտ ստեռլինգ։ Փողի մասին մտածելիս նրանց երկյուղն անհետանում էր։ Աչքերը բոցավառվում էին, քայլերն արագանում, ամրանում։ Նրանք միմիայն մի բանի մասին էին մտածում՝ այն հարստության մասին, որ նրանց սպասում էր, անհոգ, փառավոր, շռայլ կյանքի մասին, որ պիտի բերեր հարստությունը։
Սիլվերը թռչկոտելով, կաղալով առաջ էր գնում։ Նրա քթածակերը լայնանում էին։ Նա խելագարի պես հայհոյում էր, երբ ճանճերը նստում էին նրա տաքացած, քրտնած երեսին։ Նա կատաղորեն քաշում էր պարանը, մահացու ատելությամբ նայելով ինձ վրա։ Նա այլևս չէր աշխատում իր մտածմունքը ծածկել։ Ես կարողանում էի այդ կարդալէ կարդալ, ինչպես գրքի մեջ։ Վերջապես հայտնվելով ցանկալի ոսկուց երկոլ երկու քայլի վրա, նա ամեն բանի մասին մոռացավ. և՞ իր խոստումների, և բժշկի նախազգուշությունների մասին։ Նա, իհարկե, հույս ուներ վերցնել գանձը, հետո գիշերով գտնել «Իսպանոլան», մեզ բոլորիս մորթել և ճանապարհ ընկնել։
Այս տագնապալի մտքերից ցնցված, ես դժվարությամբ էի հասնում ծովահեններին և հաճախ սայթաքում էի։ Այդ ժամանակ Սիլվերը ձգում էր պարանը, ինձ վրա արյունռուշտ հայացքներ նետելով... Դիկը ետևից պարում էր և աղոթքներ ու հայհոյանքներ մրթմրթում։ Նրա ջերմն ուժեղանում էր։ Իմ աչքի առաջ ակամա պատկերացավ այն ողբերգությունը, որ կատարվել էր այս տեղերում։ Իմ աչքի առաջ պատկերացավ կապտած դեմքով ավազակը, որը մեռավ Սավանում, երգելով և ռոմ պահանջելով։ Այստեղ նա իր ձեռքով վեց հոգու սպանեց։ Այս անդորր պուրակում մի ժամանակ հոգեվարքի աղաղակներ են տարածվել։ Ինձ թվում էր, որ լսում, եմ այն դժբախտների հառաչանքներն ու հեկեկանքները։
Պարզ էր, որ որևէ մեկը մեզանից առաջ գտել ու հափշտակել էր գանձը՝ յոթ հարյուր հազար ֆունտ ստեռլինգն անհետացել էր։
 
== Գլուխ XXXIII։ Առաջնորդի անկումը ==
— Էխ, Մերի,— նկատեց Սիէվերը։— Դու, կարծեմ, մտադիր ես կրկին նավապետ դառնալ։ Դու, ինչպես տեսնում եմ, պնդերես տղա ես։
Այս անգամ բոլորն էլ Մերիին կողմնակից էին։ Ավազակները, կատաղությամբ նայելով մեզ վրա, սկսեցին փոսից դուրս գալ։ Ասենք, մեր բախտից։ բախտից, նրանք գտնվում էին հակառակ կողմում։
Այդպես կանգնած էինք մենք, երկուսս հնգի դիմաց, և մեզ բաժանում էր փոսը։ Կողմերից ոչ մեկը սիրտ չէր անում առաջին զարկը տալ։ Սիլվերն անշարժ կանգնած էր։ Նա սառնարյուն կերպով ու հանգիստ հսկում էր թշնամիներին, իր հենակի վրա հենված։ Նա իսկապես համարձակ մարդ էր։
Բժշկի ասելով, կղզու վրա երկար, մենակ թափառումների ժամանակ, Բենը գտել է և՛ կմախքը, և՛ գանձը։ Նա է դատարկել կմախքի գրպանները և հողի տակից հանել գանձը, նրա բահի կոթն ենք տեսել մենք փոսի մեջ։ Նա իր ուսերի վրա դրած փոխադրել է ողջ ոսկին բարձր սոճու տակից երկգագաթ լեռան այրը, կղզու հյուսիսարևելյան մասում։ Այս ծանր աշխատանքը, որ երկար ժամանակ քայլել է պահանջում, վերջացրել էր «Իսպանոլայի» գալուց միայն երկու ամիս առաջ։
Այս բոլորը բժիշկն իմացել էր նրանից՝ նրա հետ ունեցած առաջին իսկ տեսակցության ժամանակ, մեր ամրոցի վրա գրոհելու օրը։ Հետևյայ Հետևյալ առավոտ, տեսնելով, որ նավն անհետացել է, բժիշկը գնացել էր Սիլվերի մոտ, տվել էր քարտեզը, որն այժմ ոչ մի նշանակություն չուներ և ամրոցն իր բոլոր պաշարեղենով հանձնել էր նրան, որովհետև Բեն Գանի այրում բավականաչափ աղած այծի միս կար, որ պատրաստել էր Գանը իր ձեռքով։ Այս հանգամանքի շնորհիվ իմ բարեկամները հնարավորություն են ստացել վտանգի չենթարկվելով, ամրոցից փոխադրվել երկգլխանի սարը, մալարիայի ճահիճներից հեռու, և պահպանել գանձը։
— Իհարկե, ես նախատեսել էի, սիրելի Ջիմ,— ավելացրեց բժիշկը,— որ մեր գաղթը քեզ վատ ծառայություն կմատուցի, և այդ հանգամանքը շատ էր վշտացնում ինձ, բայց ես ամենից առաջ պետք է մտածեի այն մարդկանց մասին, որոնք իրենց պարտքը բարեխղճորեն կատարեցին։ Վերջապես դու ես մեղավոր, որ մեզ հետ չէիր գտնվում։
— Իհարկե,— պատասխանեց բժիշկ Լիվսին ծիծաղելով։
Այդ Ժամանակ ժամանակ մենք մոտեցանք նավակներին։ Նրանցից մեկը բժիշկն իսկույն քլունգով ջարդեց, որ ավազակների ձեռքը չընկնի, իսկ մյուսի մեջ բոլորս տեղավորվեցինք և կղզու շուրջը պտտվելով, գնացինք դեպի հյուսիսային ծովախորշը։
Մենք անցանք ութ կամ ինը մղոն։ Սիլվերը, չնայած իր չափազանց հոգնածության, մեզ հետ հավասար թիավարեց։ Մենք դուրս եկանք նեղուցից դեպի բաց ծով։ Ծովը խաղաղ էր։ Մենք անցանք կղզու հարավարևելյան կողմի դուրս ցցված մասը, որը չորս օր առաջ բոլորապատել էր «Իսպանոլան»։
Թեթև զառիվայրով այրը բարձրացանք։ Վերևում մեզ դիմավորեց կալվածատերը։ Նա ինձ հետ սիրալիր վերաբերվեց։ Իմ փախուստի մասին ոչ մի խոսք չասաց, չգովեց և չհայհոյեց։ Իսկ երբ Սիլվերը նրան քաղաքավարի կերպով զինվորական պատիվ տվեց, նա վրդովմունքից կարմրեց։
— Ջոն Սիլվեր,ասաց նա,— դուք գարշելի անզգամ եք և խաբեբա։ Հրեշային խաբեբա։ Ինձ համոզեցիք չհետապնդել ձեզ, ես էլ խոստացա։ Սակայն մեռելները ջրաղացի քարի նման կախված են ձեր վզից։
— Սրտանց շնորհակալ եմ ձեզանից, պարոն,— պատասխանեց Երկարահասակ Ջոնը, կրկին պատիվ տալով։
Ինչպե՜ս փառավոր ընթրեցի ես այդ երեկո, շրջապատված իմ բոլոր բարեկամներով։ Ի՜նչ համեղ թվաց ինձ Բենի աղած այծի միսը, որի վրայից խմում էինք «Իսպանոլայից» բերած հին գինին։ Երբեք դեռ մեզ նման ուրախ և երջանիկ մարդիկ չեն եղել։ Սիլվերը, նստել էր բոլորից ետև, լույսից հեռու, սակայն չափազանց շատ էր ուտում, թափով վեր էր թռչում, երբ հարկավոր էր մի բան բերել, և մեզ հետ միասին ծիծաղում էր, երբ կատակ էինք անում, մի խոսքով նորից սիրալիր, քաղաքավարի, պատրաստակամ խոհարար դարձավ, ինչպես մեր ճանապարհորդության ժամանակ։
 
== Գլուխ XXXIV։ Եվ վերջին ==
Հաջորդ առավոտյան վաղ մենք գործի անցանք։ Մինչև ափը մի մղոն տարածություն էր։ Պետք է այնտեղ տանեինք մեր բոլոր ոսկին և այնտեղից էլ՝ «Իսպանոլան»՝ ծանր աշխատանք մի այդպիսի փոքրաթիվ մարդկանց խմբի համար։ Այն երեք ավազակները, որոնք դեռևս թափառում էին կղզու վրա, մեզ քիչ էին անհանգստացնում։ Բավական էր բլրի գլխին մի ժամապահ դնել, և մենք կարող էինք անակնկալ հարձակումից չվախենալ։ Բացի դրանից էլ, մենք ենթադրում էինք, որ այդ մարդկանց սերը դեպի զինվորական գործադուլները երկար ժամանակով չքացել է։
Մենք անդադար աշխատում էինք։ Գրեյն ու Բենը ոսկին նավակով նավն էին տանում, իսկ մնացածները բերում էին ծովափը։ Ոսկին շատ ծանր մետաղ է. երկու ձույլ պարանով կապում էինք և գցում ուսին, մի մարդը երկու ձույլից ավելի չի կարող տանել։ Որովհետև ոսկի տանելն իմ ուժերից վեր էր, այդ պատճառով ինձ թողել էին այրում և կարդաղրելկարգադրել, որ փողերը լցնեմ պաքսիմատի տոպրակների մեջ։
Ինչպես Բիլի Բոնսի սնդուկում, այստեղ էլ զանազան տեսակի դրամներ կային, բայց, իհարկե, այստեղ ավելի շատ էր, քան այնտեղ։ Ես շատ էի սիրում այդ փողերը տեսակավորել։ Անգլիական, ֆրանսիական, իսպանական, պորթուգալական դրամներ, գինեյներ և լուիդորներ, դուբլոններ, մուադորներ և ցեխիններ, դրամներ վերջին հարյուր տարվա եվրոպական բոլոր թագավորական պատկերներով, տարօրինակ արևելյան դրամներ, որոնց վրա նկարված էր պարանի կապուկ, թե սարդի ոստայնի կտոր, կլոր դրամներ, քառանկյունի դրամներ, մեջտեղը ծակ դրամներ, որ կարելի լինի վզից կախել, այս կոլեկցիայում հավաքված էին դրամներ ամբողջ աշխարհից։ Այդ դրամներն աշնան տերևներից շատ էին։ Դրանց հետ զբաղվելուց մեջքս ու մատներս ցավում էին։ Օրն անցնում էր օրվա ետևից, բայց մեր աշխատանքի վերջը չէր երևում։ Ամեն երեկո հարստության ահագին կույտեր էինք ուղարկում նավ, բայց այդ կույտերից փոքր կույտեր չէին մնում այրում։ Եվ այդ ժամանակամիջոցում կենդանի մնացած ավազակների մասին ոչինչ չէինք լսել։
«Իսպանոլան» վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ պարոն Բլենդլին արդեն սկսել էր մտածել օգնության համար երկրորդ նավն ուղարկել։ Նավի ողջ անձնակազմից միայն հինգ հոգի վերադարձան տուն։ «Խմի՛ր, և սատանան քեզ մինչև վերջ կհասցնի»՝ ահա մարգարեություն, որը լրիվ կատարվեց մնացածների վերաբերյալ։ Ասենք, «Իսպանոլան» ավելի երջանիկ գտնվեց այն նավից, որի մասին ծովահենները երգում էին.
Յոթանասունհինգն ։։Յոթանասունհինգն էլ չվերադարձան տուն.<br />Նրանք ։։Նրանք խեղդվեցին ծովի հորձանքում։
Յուրաքանչյուրը մեզանից գանձից իր բաժինն ստացավ։ Ոմանք հարստությունը խելացի կերպով գործադրեցին, իսկ մյուսները, ընդհակառակը, հիմար կերպով, իրենց խառնվածքին համապատասխան։ Նավապետ Սմոլետը ծովային ծառայությանը թողեց։ Գրեյը ջանասիրությամբ սկսեց ուսումնասիրել ծովային գործը։ Այժմ նա ղեկապետ է և մի ուրիշ մարդու հետ միասին մի հիանալի և լավ սարքավորված նավ ունի։ Ինչ վերաբերում է Բեն Գանին, նա ստացավ իր հազար ֆունտը և բոլորը երեք շաբաթվա, կամ ավելի ճիշտ, տասնինն օրվա ընթացքում ծախսեց, որովհետև քսաներորդ օրը նա մեզ մոտ եկավ որպես մուրացիկ։ Կալվաձատերը Բենի հետ հենց այնպես վարվեց, ինչից Բենն այնքան վախենում էր․ իր պուրակում դռնապանի պաշտոն տվեց։ Նա մինչև այժմ կենդանի է, կռվում և բարեկամանում է գյուղական երեխաների հետ և կիրակի ու տոն օրերին շատ լավ երգում է եկեղեցական խմբում։
Վստահելի
1396
edits