Changes

Բացարձակապէս ամերիկացի լինի

No change in size, 19:19, 16 Դեկտեմբերի 2013
ուղղ․
Այստեղ տիկին Բինգեօլեանը ներս ընկաւ որ․ «Դէ հա, առաջինը հօ դեսպանատուն չի, հիւպատոսութիւնա, և երկրորդը՝ սպա չեն լինի, գուցէ մատուցողները լինեն։ Հապա մե՛ր վարձւորը, որ տնտեսութեան հանձնաժողովի տնօրէննա։»
Միշտ տանը, հիւրասիրութիւնում, կազինոյում․․․ բոլորը պարծենում են իրենց ամերիկացի վարձւորներով և նրանց մասին խօսում։ Պարզւում էր, որ ինչքան իրենց ամերիկացի վարձւորների մակարդակն աւելի բարձր լինի, այնքան իրենց հարգն յարգն ու պատիւը բարձրանում է։ Օրինակ, պարոն Ծպուտեանն իրեն իր ընկերներից աւելի վեհ ցոյց տալու համար, իր վարձւորին իբր պրօֆեսօր էր ներկայացրել։ Այս խօսքն ամէն տեղ, ամէն մարդու և ամէն առիթով ասում էր։ Սակայն տիկին Բինգեօլեանն հայց ու փորձ էր արել ու պարզել, որ այն պրօֆեսօրն, որով Ծպուտեան ընտանիքը պարծենում էր, իրականում մի ամերիկացի սևամորթ է, որ ինչ-որ նաւ է հափշտակել և դրա համար պէտք է մինչև երկու ամիս սպասի մինչև մի այլ նաւի վերադարձ։ Այս լուրը միանգամայն տարածւեց։ Ծպուտեանների ընտանիքն, որ Պոլսի Բոյուք Քադիում էին ապրում, ամաչութիւնից ոչ ոքու աչքին չէին կարողանում նայել։
Տիկին Ծպուտեանն էլ պարապ չնստեց։ Նա էլ Բինգեօլեան ընտանիքի վարձւորի քոքերը քանդեց․ նրանք իրենց վարձւորին որպէս ամերիկացի զորավար զօրավար (գեներալ) էին ներկայացրել, բայց նա էլ իրականում լեյտենանտի լէյտենանտի տեղակալ էր։
Սակայն Աճեմեան ընտանիքի դարդ ու ցաւը շատ մեծ էր։ Իրենց բնակարաններից վարձւորները չէին քաշւում և իրենց ոչ մի բնակարանը չէր դատարկւում։ Եթէ մի անգամ դատարկւէր, ամերիկացուց բացի ուրիշ մէկի չէին տայ։ Պարոն Աճեմեանը շատ հմուտ էր։ Նա կարող էր հմտութեամբ ամերիկացի դարպասապահին դեսպան և նաւավարին որպէս ծովակալ ներկայացնէր։ Աճեմեանների անհանգստութիւնը շատ չտևեց։ Դատարանի որոշմամբ, իրենց Ջահանգիրի շէնքից երրորդ բնակարանի վարձւորը քաշւեց։