Ավելացվել է 3395 բայտ,
18:28, 25 Ապրիլի 2014 {{Վերնագիր
|վերնագիր = Նախաբանի փոխարեն («Արարիչը» գրքի նախաբանը)
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]]
|թարգմանիչ = Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
|աղբյուր = [[«Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները»]], Ապոլոն, 1992
}}
[[Category: Արձակ]]
''ԼԵՈՊՈԼԴՈ ԼՈՒԳՈՆԵՍԻՆ''
Հետևում մնաց հրապարակի ժխորը, ես մտնում եմ գրադարան: Զգում եմ գրքերի գրեթե ֆիզիկական ճնշումը, կարգ ու կանոն ներշնչող հանդարտ միջավայրը, հրաշալիորեն պահպանված ժամանակը: Աջ ու ձախ լամպերի լույսի տակ, ինչպես Աիլտոնի ստեղծագործության մեջ իրենց արթուն երազում խորասուզված, ուրվագծվում են ընթերցողների ժամանակավոր դեմքերը: Հիշում եմ, որ հենց այստեղ եմ հիշել այդ նույն պատկերը և ապա «Էնեականի» հայտնի այն հեքզամետրը, որ գործածում ու գերազանցում է այդ նույն հնարանքը:
Ibant obscuri sola sub nocte per umbras<ref>«Եվ կույրերը կուլ գնացին կույր գիշերին» (լատ.)</ref>
Այս մտորումներն ինձ լքել են ձեր գրասենյակի դռան առաջ, մտնում եմ մի քանի ավանդական և սիրալիր բառեր փոխանակելուց հետո, ես ձեզ եմ հանձնում այս գիրքը: Եթե ես ինձ չեմ խաբում, Լուգոնես, դուք ինձ վատ չէիք վերաբերում և ցանկանում էիք, որ գործերիցս որևէ մեկը դուր գա ձեզ: Իսկ դա երբեք տեղի չունեցավ, սակայն այս անգամ դուք թերթում եք էջերը, կարդում եք որևէ տող և համաձայնության նշան եք անում... գուցե դա նրանից է, որ այնտեղ ճանաչել եք ձեր սեփական ձայնը, գուցե դա նրանից է, որ ձեզ առողջ տեսությունն ավելի շատ է հետաքրքրում, քան անկատար գործադրումը:
Այս պահին, ինչպես ջուրը ջրի մեջ երազս անհայտանում է: Ինձ շրջապատող ընդարձակ գրադարանը ոչ թե Ռոդրիգես Պենիա, այլ Մեքսիկո փողոցում է գտնվում, իսկ դուք Լուգոնես երեսունութի սկզբներին եք մահացել: Ձանձրույթս ու թախիծս են ստեղծել անհնարին այս տեսարանը: Թող այդպես լինի (ասում եմ ինքս ինձ), բայց վաղը ես էլ եմ մեռնելու և միաձուլվելու են մեր ժամանակները, և անսահման խորհրդանիշևերի մեջ կորչելու է ժամանակագրությունը և ինչ-որ ձևով արդար կլինի հավաստել թե ես ձեզ եմ հանձնել այս գիրքը և որ դուք ընդունել եք այն:
''ԽԼԲ''
'''Բուենոս Այրես, 9 օգոստոսի, 1960'''
----
<references/>