Changes

Քեռի Ֆեոդորը , շունը եւ կատուն

Ավելացվել է 2 բայտ, 11:35, 29 Ապրիլի 2014
/* Տրակ֊տրակ Միտյան */
<i>Երկաթատրակտորեղենի գործարան։ Տրակ֊տրակ Միտյա Մթերային։ 20 ձ․ ու․</i>
Կարդաց ու զսում ասում է․
— Ոչինչ չեմ հասկանում։ Ի՞նչ է նշանակում՝ «տրակ֊տրակ»։ Ի՞նչ է նշանակում՝ «ձ․ ու․»։
— Այդքան բան որտեղի՞ց գիտես, այ Մատրոսկին, համ տրակտորի մասին, համ ազգանվան, համ ձիաուժի։
— Իմ չափ ապրեք, դուք էլ շատ բան կիմանաք,— ասում է կատուն։— Որտեղ ասես որ չեմ եղել։ Մեկ մի տիրոջ մոտ, մեկ՝ մի ուրիշի։ Մեկ՝ գրադարանում, մեկ՝ նույնիսկ խնայդրամարկղում։ Ես այնքան բան եմ տեսել կչանքումսկյանքումս, որ մի ամբողջ կատվային հանրագիտարան կարող եմ կազմել։ Դե տեսնում եք, դուք այստեղ դատարկ֊մատարկ խոսում եք, իսկ իմ Մուռկան մնաց առանց կթելու։
Նա գնաց, իսկ տղան Շարիկի հետ սկսեց տրակ֊տրակը գործի գցել։ Սկսեց ապուր լցնել տրակտորի մեջ ու կոտլետներ խցկել ուղղակի բաքի մեջ։ Տրակտորն սկսեց ուժգին դռդռալ։
— Չգիտեմ,— ասում է Շարիկը։— Ճիշտն ասած, այնքան լավ հոտ է գալիս, որ ես էլ չեմ ուզում շարժվել։
— Այ թե տրակտոր եմ գնել, հա՜,— ասում է Քեռի Ֆեոդորը։— Ինչ է, բոլոր տների ու ճաշարանների մոտ հո կանգ չե՞նք առնելու։ Սա ոչ թե տրակտոր է, այլ գետաձի։ Այս անտակ տրակտ֊տրակը։ Ա՛յ ոչ ու փուչ լինի էդ ինժեներ Տյապկինը, հա՜՞հա՜՞։
Ու նրանք ստիպված եղան մտնել տուն եւ կարկանդակ խնդրել։