Changes

/* 3. Դաշանց թուղթը */
<hr/>
Բյուզանդական ագրեսիայի և սելջուկների արշավանքների ճնշման տակ հայ ժողովրդի և ֆեոդալների մի մասը XI դարի ընթացքում գաղթեց հայրենի երկրից և համակենտրոնանալով հյուսիսային Միջագետքում, Սիրիայում և Կիլիկիայում՝ հաստատեց այդ երկրներում ֆեոդալական մասնավոր իշխանություններ։ Տասերկուերորդ դարի ընթացքում կարևորություն ստացավ հատկապես հայ ֆեոդալական դիանստիաներից մեկի՝ Ռուբինյանների՝ Կիլիկիայում կազմակերպած իշխանությունը։ Օգտագործելով սելջուկների և հույների հակամարտը, Ռուբինյանները սկզբնապես ամրացան լեռնային Կիլիկիայում, իսկ հետագայում տարածեցին իրենց իշխանությունը ամբողջ Կիլիկիայի վրա, որի բնակչության խոշոր մի մասը բաղկացած էր դարձյալ նորագաղթ հայերից։ հայկական Հայկական այս իշխանության համար միառժամանակ նպաստավոր եղավ խաչակրաց առաջին արշավանքը, որը հետ մղելով սելջուկներին Փոքր Ասիայի և Սիրիայի ծովամերձ շրջաններից՝ հնարավորություն տվեց Լեռնային Կլիկիայում իշխող Ռուբինյաններին նվաճելու բյուզանդացիների և սելջուկների տիրապետության տակ գտնված դաշտային Կիլիկիայի տիրույթները։ Սակայն խաչակիրներին Կիլիկիային հասցրած տևական վնասն ավելի մեծ եղավ, քան նրանց տված ժամանակավոր օգուտը։ Նրանց «բարեկամությունը» մեկուսացնում էր Ռուբինյանների պետությունը՝ թշնամանքի վիհ փորում նրա և հարևան պետությունների միջև և ի վերջո հարձակման անցած մուսուլման ֆեոդալների կատաղության զոհ դարձնում խաչակիրների քրիստոնյա «դաշնակիցներին», դրանց թվում նաև հայերին։ Անկախ սրանից, հաճախ խաչակիր ֆեոդալներն իսկ հանդես էին գալիս արևելյան քրիստոնյաներին ճնշողների ու կեղեքողների դերում։ Հայտնի է, օրինակ, այն պայքարը, որ տանում էին հույների դեմ Եդեսիայի խաչակիրները։ Նրանք են դարձյալ, որ ոչնչացրին ու հողմացրիվ արին Միջագետքի և Սիրիայի հայ իշխանությունները։ Հազվադեպ չէին սուր բախումները նաև խաչակիրների և կիլիկեցիների միջև։
Կարող էր թվալ, թե Կիլիկիայի հետ խաչակիր Եվրոպայի կնքած առևտրական դաշնագրերը պիտի զարկ տային տեղական առևտրին ու արդյունագործությանը, նպաստեին կիլիկյան քաղաքների զարգացմանը։ Սակայն խաչակիր առևտրականները նույնքան քիչ էին շահագրգռված դրանց մեջ, որքան և նրանց հետագա ժառանգորդները՝ կապիտալիստական Արևմուտքի գաղութարարները։
Վստահելի
199
edits