Changes

/* 3. Դաշանց թուղթը */
Միջնադարյան մանրանկարների մեջ Տրդատը և Լուսավորիչը պատկերվում էին ծաղկողին ժամանակակից տարազով ու շրջադրությամբ։ «Դաշանց թղթի» մեջ նրանց հռոմեական ուղևորությունը նկարագրվում էր նույն կերպ՝ XII—XIII դարերի մտայնության ու նպատակադրումների համեմատ։
Հյուսիսային կողմանց վարդապետներին ուղղած իր գրության մեջ Գրիգոր Տղան, Լուսավրրչի Լուսավորչի մասին խոսելով, համամիտ էր նույն այն գաղափարին, որը թև էր տալիս նաև «Դաշանց թղթի» հերյուրողներին. «Միթէ, հարցնում էր նա, ամբարտաւանեաց այսու ամենայնիւ և բաւական համարեցաւ յանձին իւրում զայս ի պատիւ աստիճանի, և կամ թէ ոչ խոնարհ սրտիւ և աներկբայ մտօք էառ յանձն գնալ ի Կեսարիա, և դարձեալ ի Հռոմ և առնուլ ձեռնադրութիւն ի սրբոյն Սեղբեստրոսի և կամ թէ իւրքն ամենայն ոչ կացին ի նոյն միաբանութեան սէր»<ref>Գրիգոր Տղա, նամականի, Վենետիկ, 1865, էջ 73։</ref>։
Գրիգոր Տղային հաջորդած Գրիգոր Ապիրատը Ինոկենտիոս III-ին ուղղած թղթով հպատակություն հայտնեց Հռոմին։ Ընդառաջելով Լևոնի ցանկությանը՝ նա համաձայնեց նույնիսկ ծիսական որոշ զիջումներ անել լատին եկեղեցուն։ Պետք էր հիմնավորել Կիլիկյան կաթողիկոսների հպատակությունը Հռոմի եկեղեցուն և միաժամանակ վավերացնել կիլիկյան թագավորների վասալական կախումը դրախտի բանալիին տիրացած Պետրոսի գահաժառանգին։ Այդ նպատակին էլ ծառայելու էր հենց «Դաշանց թուղթը», որ փորձում էր նվիրագործել Պահլավունի վերջին կաթողիկոսի ապիրատությունը նրա քաղաքականության երևակայական կանխողի - Լուսավորչի անունով։
Վստահելի
199
edits