Changes
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Թեփթացի Ղըմըլը |հեղինակ = [[Հակոբ Մնձուրի]] |աղբյուր = [[«Երկեր»]] |թարգմանիչ = }}...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Թեփթացի Ղըմըլը
|հեղինակ = [[Հակոբ Մնձուրի]]
|աղբյուր = [[«Երկեր»]]
|թարգմանիչ =
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
Թեփթացի Ղըմըլը՝ կըսեին ջորեպան Ղըմըլին, բայց Ղըմըլը թեփթացի չէր։ Թեփթան 28 տունով գյուղ մըն էր, Ղարապուտախի բարձունքը, ամենքն ալ ղզըլպաշ էին, իսկ Ղըմըլը քուրդ էր։ Եվ թե ան այս կողմերու քուրդերեն ալ կտարբերեր տարազովը, դիմագծությունովը։ Մեր կողմինները՝ Ղարապուտախի թե Եփրատի քարայրները ձմեռողները, Ղարասրթի թե Շաֆախի խաշնարածները, առանց բացառության, միօրինակ կարճ քրդական էնթարի կհագնեին, քովնտի չաքերով, ու այնքան կարճ, որ հազիվ մինչև իրենց ծունկերը կհասնեին։ Մեջքերնին՝ կաշիե գոտի, ու ղարախաչո եմենի, կամ փուշի կփաթթեին իրենց գլխանոցներուն բոլորտիքը։ Գեր, մսուտ մարդ ամենևին չկային իրենց մեջ, արդեն թանեն, չորթանեն զատ ի՞նչ կուտեին, որ միս կապեին։ Տուժիկի, այլ անունով՝ Տերսիմի, աշիրեթները ըսեիր՝ զազա էին, աղաներեն զատ, մյուսները՝ հագուստ ըսվելիք բան մը չունեին։ Ամառները վեց ամիս, ութը ամիս վարտիք֊շապիկով մըն էին, շատերը բոպիկ, և ձմեռը քուրձե, այսինքն՝ այծի սև մազե գործված կոճիկ մը կհագնեին։ Անոնք արշավախումբերու բազմությունով, հանկարծ, դեմդ կելլեին իրենց ձորերեն, երբեմն ալ մինակ կամ երկու հոգիով, բայց բոպիկ ըլլային, թե վարտիք֊շապիկով, շատվոր թե քիչվոր, անպայման զենք մը պիտի ըլլար յուրաքանչյուրին վրա, ծեր թե՝ երիտասարդ, կամ՝ պատանի, հնօրյա կեռ թուր մը, կամ երկայնափող շեշխանա մը՝ իրենց թիկունքեն կամ իրենց մեջքերեն։ Ոտից գլուխ քեզ կզննեին՝ կողոպտելու մտքով մը, եթե անցորդ ես, օտարական ես։ Ցորենի, գարիի հաց չունեին, կլկլի, այսինքն՝ կորեկի հաց էր իրենց կերածը, հաճախ ալ անոթի էին։ Իսկ Ղըմըլը հարավի քուրդերեն էր, Ուրֆայի, Վերանշեհիրի կողմերեն, կլոր դեմքով, մսուտ մարմինով, մեր քուրդերուն ճիշտ հակառակը։ Մինչև կրունկները իջնող լայն ու կախ շալվարով։ Սև չէր, մուխի գույն մորթով էր, անոնցմե, որոնք հինգերորդ բանակի քաղաքներեն չորրորդ բանակի քաղաքները ապրանք կփոխադրեին իրենց ուղտերու կարավաններով, ցերեկները ճաշի ժամերուն տիվանդորր կընեին, խմորե գունդեր թխմելով կարգով ծունկի չոքած ուղտերուն բերանները, որպես սնունդ։
Ղըմըլին թեփթացիությունը՝ գյուղեն կնիկ մը առնելեն եղավ։ Ոչ կինը, ոչ ալ ինք՝ իրար առնելու միտք մը ունեին. գյուղացիները ըրին: Կինը ախոռ մը ուներ, ուր ինքն ալ կովուն ու իշուն հետ կբնակեր։ Ղըմըլը իր ջորիները, ամեն Թեփթայեն անցնելուն, գիշերները անոր ախոռը կըկապեր։ Գյուղացիները՝ «Ղըմըլ,— ըսին,— եկեք ձեզ կարգենք, աս կնիկը առ, տուն֊տեղ կըլլաք. քու կնիկդ մեռած է, անոր ալ՝ էրիկը, քեզի կընիկ մը պետք է, անոր ալ՝ էրիկ մը, ասկե աղե՞կ մը պիտի գտնես, երկու հոգի եք, տղադ ու դուն, ձեզի նայող մը պետք է, իրիկունները տաք ապուր մը եփող մը»։ Երկուքն ալ համոզեցին ու ամուսնացուցին:
Ախոռին մուտքը՝ ձախին, բարձրավանդ մը, սեքի մը, կար, գետնեն հողե աղյուսով վեր ելած: Ամեն ախոռի մեջ կան ադ ախոռի սեքիները, ուր տերերը կբնակին: Կինը հոդ կնստեր, հոդ կպառկեր, կելլեր: Սենյակի մը չափ կար, առջևը բաց, առանց պատի։ Անկյունը օճախ մը ուներ, գմբեթով մը մուխը վեր քաշելու համար, ու պատերուն երկայնությունովը, ներսե ներս, մինչև խորքի մարագին դուռը՝ մսուրներ։ Կնիկը առջի էրիկեն մնացած տնային ամեն բան ուներ։ Երեք անկողին, երկուքը քուրջե էին, մեկը փափուկ բուրդե։ Երեքը մթել, քուրջե ու ծանր էին, բայց լավ կտաքցնեին։ Մազե չուլեր՝ անկողիններուն տակը փռելու, մազե պարկեր։ Երկու կուժ ջուր առնող պղնձե խալկին մը, պղնձե ամանեղեն։ Սեփ֊սև էին, երբեք թերևս կլայեկված չէին, բայց թող ըլլային, կգործածեին իրենք։ Ալյուր, կորկոտ, ձավար ալ ուներ։ Ալ ի՞նչ պիտի ունենար, տուն ըսածդ ալ ասոնցմե ավելի ի՞նչ կունենա։ Հա, մոռցա ըսելու՝ ճաշելու համար տախտակե կլոր խանջա մըն ալ ուներ։ Ղըմըլը, տղան՝ Էզիզոն, կինը կնստեին շուրջը, հացը կփշրեին ապուրին մեջ ու կդգալեին։ Խղճի պարտականություն էր, որ կենդանիները, որոնք անմեղ են, չեն կրնար խոսիլ, «անոթի ենք» չեն կրնար ըսել, ճաշի նստելե առաջ՝ անոնց կերը տրվեր։ Կինը առանց վրան լանպայի նավթի ճրագը կվառեր, մարագեն կեր կբերեր մաղով, կլեցներ ջորիներուն, ինչպես և՝ իշուն ու կովուն մսուրները։ Չոր հարդերուն, չորցած խոտերուն ու ծաղիկներուն համեմը կբարձրանար, կտիրեր ախոռին, մինչև իրենց բարձրավանդը կհասներ ու իրենք, ախորժելով, կշնչեին։ Ճաշեն հետո նավթի ճրագը կմարեին, պարապ ինչո՞ւ վառեր։ Մութին մեջ ալ կնստվեր, լույսը ի՞նչ պիտի ընեին, ու կխոսեին, մինչև պառկեին։ Կենդանիները կմիզեին, կթրքեին, բայց անոնց մեզը, ինչպես թրիքը, գարշահոտ չէ, մարդուն՝ մերինին պես չէ, օդը չապականեր։ Հարյուրյակ մը կենդանիներով ախոռի մը, հազարյակ մը այծերով քարայրի մը մեջ կրնանք շնչել, պառկիլ, քնանալ՝ առանց անհանգիստ ըլլալու, իսկ միակ մարդու մը կղկղանքի հոտին մեջ կրնա՞նք կենալ։
Կինը տասը֊տասնըերկու արտ ուներ։ Կին մը արտ չի կրնար վարել, եզ ալ չուներ, գյուղին ամենեն մոտը եղած արտերեն երկու֊երեքը ամեն տարի ուրիշներու ցանել կուտար, անոնց բերքը կառներ։ Էրիկ առավ, արտ վարելը էրիկմարդու գործ է։ Ղըմըլը պիտի ըներ, բայց քուրդը երկրագործություն կընե՞, կաշխատի՞, ինը ամիսեն բերք մը առնելու համար կհամբերե՞, քանի լեռները կան, թող հոտերը արածին, ինքն ալ՝ պառկի ամբողջ հասակովը, կամ ջորեպանությունը, որ հակեր փոխադրե, արծաթ մեճիտիեները համրեն անմիջապես ձեռքը։ Քուրդը արորին մաճը գործածել անգամ չի գիտեր, կամ եզը պիտի խոփնե, կամ արորձողը պիտի կոտրե։ Թող որ՝ թեփթացիներն ալ այնքան սիրողը չեն երկրագործության։ Ղարա Յազիին կեսը իրենց սահմաններուն մեջ է, չեն մշակեր, հեռու է ըսելով՝ արոտ կձգեն։ Ջուր մը ունին, գյուղեն քիչ վար, ջաղացք մը դարձնելու չափ չէ, բայց մեջք մը ջուրեն ալ պակաս չէ, գիշեր֊ցերեկ կվազե ու վարը Ղարապուտախին կխառնվի։ Քիչ մը աշխատին ու ջուրը արտերուն դարձնեն, շատ մը անջրդի հողերը ջրարբի կընեն, երաշտութենե կփրկեն։ Կամ եթե առվին ափովը երկուական կարգ բարտի, ուռի տնկեն՝ մինչև գետը հարյուրյակներով ծառ կունենան։ Բարտին տիրոջը կաթի ճերմակությունովը ատաղձներ կուտա, որոնք շինության համար ինչքա՜ն կփնտռվին։ Ձմեռը եթե ծանր ըլլա, ոչխարին կերը նվազի, հոտեն ոստերը ու վար թափեն, յուղոտ ըլլալուն՝ ոչխարը ինչպե՜ս կախորժի, և՝ ինչքա՜ն սնուցիչ է։ Ուռիները տարվե տարի հոտեն՝ հաստերը դարձեկ կըլլան տանիքները ծածկելու համար, ճյուղերն ալ ամբողջ եղանակի մը վառելափայտը կհայթայթեն իրենց, որ անտառ չունին, փայտ չունին։ Բռինչներեն մինչև Մոշուտ, որ նույնպես ղզլպաշներու գյուղ մըն է՝ տասը տունով, Ղարապուտախի երկու ափերը իրենցն են։ Գետը կվազե, ավազները կեռան, ով գիտե՝ քանի՞ աստիճան արևին ջերմութենեն։ Պտուղներուն բոլոր տեսակներեն մինչև խաղողը, թուզը, նուռը, որը՞ չի հասնիր, չըլլար հոն, նույնպես ալ՝ լոլիկը, սմբուկը, տախդեղը, այսինքն՝ պղպեղը, բայց իրենցմե մեկեն մեկը չի խորհիր՝ ծառ մը տնկելու, ածու մը հարդարելու, բանջարեղեն մը մշակելու։ Ջուրը քովեն ի վար կերթա, ափով անգամ կջրվի։ Ամեն աշուն գյուղացիներուն հարյուրին ինըսունը կհիվանդանան։ Գյուղերը հիվանդանոց կըլլան, հիվանդները կայրին՝ քանի աստիճան տենդեն։ Թթու կուզեն։ Միայն աղված աղիտախդեղի, կամ լոլիկով, ազատքեղով, ստեպղինով, տախդեղով խառնեն, կամ կաղամբի, ճակնդեղի։ Ղուրուչայի մյուս գյուղերու գյուղացիներուն պես, որոնք նույնպես ծառ, այգի չունին, իրենք ալ դուռ֊դուռ կպտտին՝ թթու խնդրելու, իրենց հիվանդներուն միակ փափագածը։ Կաղամբին քելեմ կըսեն, ստեպղինին՝ բիռչեկլու, տախդեղին՝ իսոթ, ճակնդեղին՝ բեզիկ, լոլիկին՝ լոլիկ։ Կթախանձեն՝ կծու ըլլան, ջուրեն շատ տան. «Էճուկ սույունտան ֆազլա ղոյ, չոխ ղոյ, իչսին, ղոնչու» կըսեն, ու կառնեն, կտանին, ետքն ալ կուգան՝ «լոլիկի, իսոթը աճը, աճը յէտի, սույունտան տա՝ իչթի. խեսթե կյոզունի աչտը, էոյլե տուվա էթթի քի՝ սիզե, էոլմուշլերինիզին ճանընա» կըսեն։
Ղըմըլին կինը նորեն, ինչպես՝ երբ այրի էր, էրիկ չուներ, իր քանի մը արտերը ուրիշներուն վարել, ցանել տվավ, իսկ Ղըմըլ տղուն՝ Էզիզոյին հետ իր ջորեպանությունը շարունակեց։ Նավերեն ցամաք հանված վաճառականներու հակերը Ակը, Տիվրիկ, Արաբկիր փոխադրեց։ Պանդխտության ելլող կամ պանդխթուտենե իրենց երկիրը դարձող սիլաճիները տարավ ու բերավ։ Նույնքան ալ Մալաթիայեն Երզնկա գնաց ու եկավ։ Երբ ասոնք չըլլային՝ Ռուսիայեն ներածված կազ ու շաքար կբեռնար իր ջորիներուն: Որ խանը իջնար, իսկույն խանութպանները կշրջապատեին բեռները ու տեղվույն վրա կծախվեին։ Ամառները, երբ ճամբաները կեփեին արևեն, հարավի քուրդերու իր ուռուցիկ խայտաբղետ շալվարը կհաներ, էնթարի կհագներ, սուրիացիներուն հագածներեն՝ երկայն փեշերով, փեշերը գոտին հանգրիճելով, ու մերկ, թևերը մինչև արմուկները սոթթված կքալեր իր բեռներուն ետևեն՝ Եփրատն ի վար, Տեվե Յոռանի՝ վերջը չերևցող ալյուրի գույն փոշոտ ճամբաներեն, կբարձրանար Աղուշաղի զառիվերներեն, գլուխը ետ, կզակը բարձր, կզկալը, այսինքն՝ մորուքը, միջոցին մեջ։ Ու եթե ջորիները իր առջևը չըլլային, կամ գավազանին գլուխը տապար մը ըլլար, անցորդները զինքը մխագույն մորթով քրդու շեխ մը պիտի կարծեին։
Իր իջած գյուղերուն ու քաղաքներուն մեջ ամենքը կճանչնային զինքը։ Ամենուն բարև կուտար, ամենուն բարևը կառներ։ Մարդ համոզելու համար իր նմանը չուներ. ինչ կըներ, կըներ, երդվըննալով, սուտով դիմացինը կհամոզեր։ Գիտեր, որ ատոնք ընելով՝ մեղքը չէր մտներ։ Աստված ատոնք մեղք չէր համարեր։ Տերսիմցիներուն ըրածները՝ մեղք գործել էր։ Ժայռին ետևեն հանկարծ դուրս ելլելը, ճամբան կտրելը, հրացանին փողը ուղղելով «վուրուրըմ, տավրանմա» ըսելով՝ ճամբորդը կողոպտելը, գյուղերուն տավարը քշել տանիլը, վաճառականներուն վրա հարձակիլ, թալանելը, Աստված ասոնց չէր ներեր։
Առուտուրին օրենքն էր, փարան ինչպե՞ս կվաստակվեր։ Զիմառայեն ելել էր: Արզուկին խանին գծով կուգար, Արզուկին Նորտունեն կանցներ, որ տասնըյոթը֊տասնըութը տունով ղզլպաշներու գյուղ մըն էր, գյուղին տակի աղբանոցներու չոր աղբերուն վրա մաքի մը, գլուխը գետինը, պլորվեր էր։ Ղըմըլը ոտքովը մաքիին զարկավ, չշարժեցավ անգամ տեղեն։ Մարդ մը, որ դուռը կայներ էր.
— Առ տար, քեզի ըլլա, Ղըմըլ քեռի,— ըսավ,— ի՞նչ ըրինք՝ չաղեկցավ, բան չուտեր, ձգեցինք իրեն հալին։
Ղըմըլը ոտքի հանեց՝ չելավ, ականջեն բռնելով՝ քաշեց ետևեն, մինչև՝ ուր մեռնի, կտանիմ հետս՝ մտածելով։ Ձոր մը իջան, ուր աղբյուր մը կար, ջուր կվազեր փայտե փողրակե մը։ Գլուխը ջուրին տակը բռնեց: Մաքին ոտքերուն վրա կայնեցավ, կենդանացավ, ջուր խմեց։ Միասին մինչև Ղարապուտախի ափը, Ջնդոյին քարայրը քալեցին։ Երեք֊չորս հոգի նստեր էին։ Ջնդոն էր, ուռեկցի Մեմետ էֆենտին էր, լճացի Բարնակ աղան, ակնցի Գապուլյանը։
— Ադ ի՞նչ է, ադ մաքին ուրկե՞, Ղըմըլ քեռի,— հարցուց Ջնդոն։
— Մի հարցներ,— ըսավ Ղըմըլը,— հեմ փարա տվի առի, հեմ ալ ճամբան զըղջացի առնելուս, ցեղը յաման է։ Առզավունի մաքիներուն ցեղեն է, մի նայիր՝ հիմա կնտեր են, բուրդ չունի, երկու ամիս ետքը տես՝ թե ի՞նչ բուրդ կունենա, անանկ կերկննան, որ գետինները կավըլեն. ամա դուն մաքին ի՞նչ ընես, ձերինները այծ են, մաքին այծերուն մեջ կըլլա՞, Ջնդո։
— Չէ, ես պիտի առնեմ, Ղըմըլ քեռի,— պնդեց Ջնդոն,— մեը հարսը, մեծ տղուս կնիկը՝ Տոստալցին, ամեն օր գլուխս կուտե. «մաքի առեք, որ բուրդ ունենանք, գուլպա կուզեք՝ գուլպան բուրդով կըլլա։ Դուք առեք, մենք՝ երեք ներերս կպահենք, ձեզի բեռ չենք ըլլար»։
— Որ անանկ է՝ տամ, մեճիտիեի մը առի, մեճիտիեի մը կուտամ քեզի, շահ չեմ առներ քենե,— ըսավ Ղըմըլը,— երկու աչքերս քորնան, շահ չեմ ուզեր, Ջնդո, քենե։
Ջնդոն զարմացավ։ Մեճիտիեի մը, և՝ Առզավունի մաքիներու ցեղեն: Մեճիտիեն տվավ, մաքիին ականջեն բռնեց, քարայր տարավ։ Երեք ներերը, երեք հարսները վազելով՝ մաքին քարայրը տարին։ Անմիջապես դաբիկով մը ջորիներուն գարիեն առաջքը դրին՝ որ անոթի է, ուտե։
Հարսները զարմացան։ Ի՞նչ ըրին՝ մաքին բերանը չբացավ ու չկերավ գարին։
Ջնդոյին լուր տվին, ան ալ եկավ, բերանը բացավ, ակռաներուն արանքեն գարիները ափովը կոխեց ներս, նորեն չկերավ։ Ետ դարձավ, Ղըմըլին եկավ, որ աղաներուն քով նստեր էր, կխոսեին։
— Ղըմըլ քեռի,— ըսավ,— աս բերած մաքիդ՝ գարի կուտանք, չուտեր։
Ղըմըլ թուրքերենով պատասխանեց, որ ամենքը իմանան։ Ճշմարտություն մը հաստատելու շեշտով մը.
— Եմենիշ քի՝ պիլե , գարին ինչ է՝ գիտե՞ խեղճը։ Գարի ունենան ինծի ծախողները՝ իրենք, հաց կեփեն, կուտեն։ Շատ չէ, երկու օր ետքը, հեղ մը սորվի, տեսեք՝ ինտո՜ր կուտե։
Երեք ներերը, երեք ներերուն տղաքը մաքիին գլխեն չհեռացան։ Գետափի եղեգնուտներուն մեջեն ամենեն թարմ խոտերը փետտեցին, բերին առաջքը լցեցուցին, խոտը, կարելի է, կուտե՝ մտածելով։ Խոտերն ալ չկերավ: Ջնդոյին ըսին, ան ալ.
— Յահու, խո՞տ ալ չուտեր աս քու մաքիդ, Ղըմըլ քեռի,— ըսավ։
Ղըմըլ, կզկալը իրեն ուղղելով, նորեն թուրքերեն պատասխանեց, որ աղաներն ալ հասկնան, բարկացած շեշտով.
— Ի՞նչ գլուխեն չեք զատվիր, ձգեցեք խեղճը, որ ինքզինքին գա անգամ մը, հա՞լ մնաց վրան, ուրկե բերեր եմ՝ գիտե՞ք, Քուրթլարեն, հոնկե հոս աս թեմուզին արևին շողուն գալը՝ գիտե՞ք, ինչ ըսել է։ Զատվեցեք, որ խեղճ անասունը հոգնությունը առնե։
Առտուն քովը գացին, որ մեռեր էր։ Ղըմըլը չկար։ Ըլլար անգամ՝ մեճիտիեն ե՞տ պիտի տար։
Մորթեցին, թող մեռած ըլլար։ Միսը արևը կկախեին, կչորցնեին, ձմեռը ապուրին մեջ կձգեին, կեփեին, կուտեին։ Ոչ բուրդ ուներ, ոչ ալ միս։ Ոսկորե չոր կմախք մը կար մեջտեղը: Ի՞նչ ընեին, նետեի՞ն, նորեն արևը կախեցին, որ չորնար։
Մեր տեղահանութենեն առաջ իմ գիտցածներս են, որ կպատմեմ։ Անկե հետո՝ ո՞վ մնաց, ով ի՞նչ եղավ՝ չեմ գիտեր։ Էզիզոյին համար, որ լամուկ մըն էր այն ատենը, նշանավոր հելուզակ մը եղեր էր, ըսին։ Ղզլտաղիեն անցիր Ղզլար Սինիսին, անցիր Պեկտաղիեն, անցիր Չենեկելլին, եկուր Ղարա Սրթը, գնա մինչև Սարըչիչեք՝ բոլոր լեռներն ու ճամբաները իր ձեռքին մեջ եղեր են տարիներով։ Հետո անհայտացեր էր։ Եկող, պատմողները իրենք ալ չեն գիտեր՝ ի՞նչ եղեր էր։