Changes

Շատ կարճ մի պատմություն

No change in size, 08:29, 20 Օգոստոսի 2015
Մի տօթ երեկոյ Պադուայում նրան բարձրացրին տանիք, որտեղից կարող էր դիտել հեռուն՝ քաղաքի բարձրաբերձ կէտից։ Ջրածիծառներ էին սաւառնում երկնքում։ Շուտով մութն ընկաւ, եւ իրար ետեւից վառուեցին լուսարձակները։ Մնացած բոլորը վար իջան՝ իրենց հետ շշեր վերցնելով։ Ինքն ու Լուզը լսում էին նրանց ձայները ներքեւի պատշգամբում։ Լուզը նստեց մահճակալի եզրին։ Նրանից մի տեսակ թարմութիւն ու զովութիւն էր ճառագում գիշերային տապի մէջ։
Լուզն արդեն երեք ամիս է, իչն ինչ մնում էր գիշերային հերթափոխի։ Նրան հաճոյքով էին դա թոյլ տալիս։ Նա ինքն էր երիտասարդին վիրահատութեան պատրաստել, ու շրջապատում նրանց համար կատակ էին հնարել՝ «բարեկա՞մ ես, թէ՞ թշնամի»։ Երբ տղային անզգայացնում էին, նա աշխատում էր ինքնատիպարետումը չկորցնել, որ չլինի թէ յանկարծ անհեթեթ ու բուռն շաղակրատանքի մէջ որեւէ աւելորդ բան ասի։ Հենց որ նրան թոյլատրեցին շարժուել հենակներով, սկսեց անձամբ ջերմաչափ տանել վիրաւորներին, որպէսզի Լուզը ստիպուած չլինի անկողնուց վեր կենալ։ Վիրաւորները շատ չէին եւ ամէն ինչ գիտէին նրանց մասին։ Այդտեղ բոլորն էլ սիրում էին Լուզին։ Ետ դարձին միջանցքով անցնելիս տղան մտածում էր, որ Լուզը իր անկողնում պառկած է հիմա։
Երբ ռազմի դաշտ մեկնելու պահը եկաւ, նրանք գնացին Duomo<ref>Duomo (իտալ․) — տաճար</ref> աղօթելու։ Կիսամութ ու լուռ էր այնտեղ, եւ իրենցից բացի ուրիշ աղօթողներ էլ կային։ Նրանք ուզում էին ամուսնանալ, սակայն այդ մասին յայտնելու ժամանակը խիստ սուղ էր, ու բացի այդ, ծննդեան վկայականներ էլ չունէին։ Նրանք երկուսն էլ ամուսինների պէս էին զգում իրենց, բայց կուզենային, որ բոլորն իմանային այդ մասին, որպէսզի կապն այդ հաստատուն լինէր։
Վստահելի
593
edits