http://grapaharan.org/api.php?action=feedcontributions&user=%D4%B1%D5%B6%D5%A1%D5%B0%D5%AB%D5%BF&feedformat=atomԳրապահարան - Մասնակցի ներդրում [hy]2024-03-29T15:47:52ZՄասնակցի ներդրումMediaWiki 1.25.1http://grapaharan.org/index.php?title=%D5%8D%D5%AB%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82_%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB%D6%84&diff=6918Սիրելու տարիք2015-02-10T19:38:00Z
Անահիտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Սիրելու տարիք

|հեղինակ =[[Վանո Սիրադեղյան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[«Ծանր լույս»]]

:Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։

:Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։

:Հիմա այդ կյանքը անցած շրջան էր։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։

:«Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։

:Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։

:Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։

:Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։

:Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։

:Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։

:«Կինո մի սարքի»,֊ասաց տղան, դուրս եկավ տնից եւ հանգիստ էր։ Կամ վճռական էր։ Կամ արդարությունը իր կողմն էր։ Նա փորձով գիտեր․ երբ մեղավոր է, ինքը թույլ է, նույնիսկ վախկոտ է եւ թեւն է թալուկ, երբ մեղավոր է։ Արդարության մի զորեղ բնազդ նրան կյանքի այս կռվի մեջ դարձնում է երիցս անպետք։ Բայց այսօր իրեն ուժեղ էր զգում։

:Լավ կլիներ Մեծաբերանի արբանյակները լրիվ կազմով հետը լինեին։ Կտեսնեին՝ դաս կառնեին եւ այս մի կռվով գուցե թե բանը վերջանար։ Նրանք ուժից վախեցող են։ Շուն կռվացնողների նրանց ցեղը մեկի դեմ գնում է երեք հոգով, բայց երկուսի դեմ չորսով չեն գնա, երեքի դեմ տասից պակաս եղան՝ չեն գնա․․․ Թող բոլորով հավաքված կինեն, միայն թե երեք հոգուց ավելի վրա չգան, միայն թե իրենց սազական վարքով թիկունքից քարով չխփեն․․․ Ժամանակից շուտ չխփեն։

:Կռվի պատրվակ սարքել պետք չէր, իր ներկայությունն իսկ պատրվակ էր։ հարկավոր էր միայն սպասել։ բայց անկամ, անշարժ սպասելուց վճռականությունը կորցնելու վախ կար։ Չէ, տնից առած թափը կոտրելու կարիք չկար։

:Տղան նայեց կոխ բռնողներին եւ անփույթ թքեց։ Ոչ թե ոտքի տակ, որպեսզի չընկնի մեկնումեկի՝ իր շորւջը գծած ինքնասիրության շրջանի մեջ (ուժեղինն՝ արձակ, թույլինը՝ նեղ), այլ հենց այդպես՝ հեռու եւ անփույթ։ Սա արդեն վերաբերմունք էր նրանց հանդեպ, բայց պակաս թվաց, եւ տղան կոխի կպածներից մեկի գլխարկը ոտի թաթով թռցրեց օդ։ Արարքը այնքան արտառոց էր, որ կոխի մեջ տաքացածներն իսկ նկատեցին։ Եւ իսկույնեւեթ կոխը թողին։

:Գլխարկի տերը հեւալով նայեց տղային, նայեց իր ընկեր Մեծաբերանին՝ սա ժպտում էր քաջալերիչ։ Գլխարկի տերը սպասում էր շունչը տեղը գա, եւ միջոցը մեր օգտնին եղավ։ Նրա վրա ուժեր վատնելը անիմաստ էր։ Լավ է ուժեղը դեմդ լինի, քան թիկունքիդ, շուրջբոլորդ մի տեղ հածելիս։ Հետո, թիկունքը առավել ապահով կլինի, եթե նրանք վստահ լինեն, որ վերջիվերջո ջարդ են տալու։

:֊Ինչի՞ ես բերանդ ծռել,֊տղան կանխեց գլխարկի տիրոջ վրա քշելը։

:֊Ե՞ս,֊ապուշ կտրեց Մեծաբերանը։

:֊Չէ, մոքիրդ,֊նրանց հանգով ասաց տղան։

:֊Դե տեղդ կանգնի․․․

:Կռվելը նրա համար խաղուպար էր, նա ուրախ էր, որ առանց ջանքի գործ է բացվել, բայց մի տեսակ շփոթված էր կամ վիրավորված, որ մարտահրավերի մենաշնորհը խված է ձեռքից։

:Տղայի սիրտը մի պահ նվաղեց, հետո թունդ առավ, նախահարձակման անծանոթ մի կիրք համակեց նրան։ Առաջին անգամ նա իր կամքով կռիվ էր անում եւ առավելությունը իսկույն զգաց․․․ Ձախ արմունկով հարվածը առավ ու աջով խփեց, պատասխանը ստացավ կողին, բայց թույլ հարված էր։ Թափից հասկացվեց, որ խփողը աչքի առաջ հատուցում ունի, եւ դա նրա ուժը կիսել է։ Նա միշտ խփել է խաղալու նման՝ անփույթ թափով։ Հիմա այդպես չկարողացավ։

:Հակառակորդի թափը կոտրելը տղային գրեթե բավարարում էր, մնում էր առանց ծեծ ուտելու կռիվը դեպի վախճան տանի։

:Տղան իրենց օղակողների թիկունքում տեսավ ընկերոջը ու սրտապնդվեց՝ համենայնդեպս կարեկից ունի, նույն պահին էլ մտահոգվեց՝ ընկերոջ դեմ ծեծվել չէր ուզում․ առանց վկայի կերած ծեծը շուտ է մոռացվում։ Օգնություն էլ՝ չէր սպասում։ Ընկերը նույնիսկ կռիվը թափել չէր համարձակվի, նրա չնչին շարժումը անգամ դիտվելու էր պաշտպան կանգնել եւ ոհմակը վրա էր տալու։ Ընկերը դա հասկանում էր։ Ոհմակին պատրվակ էր պետք։ Նրանց առայժմ ետ էր պահում պարագլխի գերազանցության համոզմունքը, այլապես նրանց ինչի՞ն էր պետք պատրվակի պես դատարկ բանը․․․ Այնուամենայնիվ, սառնասրտությունը չէր խանգարի։

:Տղայի գործը դժվարացավ։ Խնդիրը այն էր, որ շան ծեծ չուտեր եւ ընկերոջը չմղեր հուսահատ քայլի։ Իսկ թե կարենար հավասար կռվել, այդ դեպքում էլ պիտի այնպես գործը տաներ, որ հակառակորդի գերազանցության պատրանքը մնար, եւ պիտի զգույշ, աստիճանաբար կռվելու նրա կամքը մեռցներ։

:Տղան հարվածներ էր բաց թողնում ուսերին, կրծքին, ինքն էլ խփում կրծքին, ուսերին, վրան իջել էր մի հաշվենկատ թեթեւություն, ճշգրիտ զգում էր հարվածի պահը, հարվածից հաջող խուսափում էր, իսկ հակառակորդը անակնկալից կորցրել էր իրեն, ձեռքերը թափահարում էր թարս ու շիտակ եւ տղան հանկարծ գլխի ընկավ․ նա հավասար կռվի համար պիտանի չէ, նրա ոգին ոհմակի մեջ է, նրա կորովը արթնանում է հակառակորդի քնած ժամին․․․ Տղան զգաց, որ ուզած պահի կարող է չոքեցնել նրան։ Մի կարճ ժամանակ կռվի տարերքը նրան կալավ, հաշտվեց ջարդված քիթուբերանով աղջկա առաջ երեւալու հետ, մտահան արավ ընկերոջը, մի լիասիրտ հարվածի տենչով սիրտը ծուլ ելավ եւ անպաշտպան դեմքի վրա խոյացող ձեռքը փոքրոգաբա՞ր, ընկերո՞ջ համար, թե՞ հայի խղճով՝ վերջին պահին իր թափը կոտրեց ինչ֊որ հրաշքով․․․ Անճիշտ հարվածից սաստիկ ցավ զգաց եւ ասյտեղ կերավ աչքի տակին։ Ուշ բնազդով տղան ափը տարավ աչքին ու ետ ցատկեց գոտեմարտելու նետված դեմինից․․․ Հակառակորդը երեւելի գոտեմարտող էր, եթե բռներ մեջքը կամ ոտքը՝ ինքը կորած էր, անպատիվ ծեծից փրկություն չկար։ Աչքի տակին ստանալով՝ տղան կորցրեց հակառակորդին տարածության վրա պահելու զգոնությունը եւ երբ դեմինը երկրորդ անգամ վրա թռավ մեջքը բռնելու, ելք չտեսնելով՝ տղան բռունցքով, կարճ, դիմահար խփեց ճակատին։ Նետվողը չոքեց, զկռտոցի նման ձայն հանեց, տղան վախից մի պահ քար կտրեց՝ այդ պահին էլ ծոծրակին տվին, եւ այդ հարվածը նրան ազատեց հոգին կեղեքող կապանքներից։ Եւ մինչ վուրհայով վրա կտային, մինչ կռվի քաշված ինքն ու ընկերը կտրորվեին ոտքերի տակ, տղան մի քանի պտույտ արեց օղակի ներսում եւ մի քանիսը վայնասունով մեր քաշեցին։

[[Category: Արձակ]]
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8D%D5%AB%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82_%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB%D6%84&diff=6917Սիրելու տարիք2015-02-10T19:37:34Z

֊Ե՞ս,֊ապուշ կտրեց Մեծաբերանը։

֊Չէ, մոքիրդ,֊նրանց հանգով ասաց տղան։

֊Դե տեղդ կանգնի․․․

Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8D%D5%AB%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82_%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB%D6%84&diff=6916Սիրելու տարիք2015-02-10T19:34:31Z
Անահիտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Սիրելու տարիք

|հեղինակ =[[Վանո Սիրադեղյան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[«Ծանր լույս»]]

{{անավարտ}}

«Կինո մի սարքի»,֊ասաց տղան, դուրս եկավ տնից եւ հանգիստ էր։ Կամ վճռական էր։ Կամ արդարությունը իր կողմն էր։ Նա փորձով գիտեր․ երբ մեղավոր է, ինքը թույլ է, նույնիսկ վախկոտ է եւ թեւն է թալուկ, երբ մեղավոր է։ Արդարության մի զորեղ բնազդ նրան կյանքի այս կռվի մեջ դարձնում է երիցս անպետք։ Բայց այսօր իրեն ուժեղ էր զգում։

Լավ կլիներ Մեծաբերանի արբանյակները լրիվ կազմով հետը լինեին։ Կտեսնեին՝ դաս կառնեին եւ այս մի կռվով գուցե թե բանը վերջանար։ Նրանք ուժից վախեցող են։ Շուն կռվացնողների նրանց ցեղը մեկի դեմ գնում է երեք հոգով, բայց երկուսի դեմ չորսով չեն գնա, երեքի դեմ տասից պակաս եղան՝ չեն գնա․․․ Թող բոլորով հավաքված կինեն, միայն թե երեք հոգուց ավելի վրա չգան, միայն թե իրենց սազական վարքով թիկունքից քարով չխփեն․․․ Ժամանակից շուտ չխփեն։

Կռվի պատրվակ սարքել պետք չէր, իր ներկայությունն իսկ պատրվակ էր։ հարկավոր էր միայն սպասել։ բայց անկամ, անշարժ սպասելուց վճռականությունը կորցնելու վախ կար։ Չէ, տնից առած թափը կոտրելու կարիք չկար։

Տղան նայեց կոխ բռնողներին եւ անփույթ թքեց։ Ոչ թե ոտքի տակ, որպեսզի չընկնի մեկնումեկի՝ իր շորւջը գծած ինքնասիրության շրջանի մեջ (ուժեղինն՝ արձակ, թույլինը՝ նեղ), այլ հենց այդպես՝ հեռու եւ անփույթ։ Սա արդեն վերաբերմունք էր նրանց հանդեպ, բայց պակաս թվաց, եւ տղան կոխի կպածներից մեկի գլխարկը ոտի թաթով թռցրեց օդ։ Արարքը այնքան արտառոց էր, որ կոխի մեջ տաքացածներն իսկ նկատեցին։ Եւ իսկույնեւեթ կոխը թողին։

Գլխարկի տերը հեւալով նայեց տղային, նայեց իր ընկեր Մեծաբերանին՝ սա ժպտում էր քաջալերիչ։ Գլխարկի տերը սպասում էր շունչը տեղը գա, եւ միջոցը մեր օգտնին եղավ։ Նրա վրա ուժեր վատնելը անիմաստ էր։ Լավ է ուժեղը դեմդ լինի, քան թիկունքիդ, շուրջբոլորդ մի տեղ հածելիս։ Հետո, թիկունքը առավել ապահով կլինի, եթե նրանք վստահ լինեն, որ վերջիվերջո ջարդ են տալու։

֊Ինչի՞ ես բերանդ ծռել,֊տղան կանխեց գլխարկի տիրոջ վրա քշելը։

֊Ե՞ս,֊ապուշ կտրեց Մեծաբերանը։

֊Չէ, մոքիրդ,֊նրանց հանգով ասաց տղան։

֊Դե տեղդ կանգնի․․․

Կռվելը նրա համար խաղուպար էր, նա ուրախ էր, որ առանց ջանքի գործ է բացվել, բայց մի տեսակ շփոթված էր կամ վիրավորված, որ մարտահրավերի մենաշնորհը խված է ձեռքից։

Տղայի սիրտը մի պահ նվաղեց, հետո թունդ առավ, նախահարձակման անծանոթ մի կիրք համակեց նրան։ Առաջին անգամ նա իր կամքով կռիվ էր անում եւ առավելությունը իսկույն զգաց․․․ Ձախ արմունկով հարվածը առավ ու աջով խփեց, պատասխանը ստացավ կողին, բայց թույլ հարված էր։ Թափից հասկացվեց, որ խփողը աչքի առաջ հատուցում ունի, եւ դա նրա ուժը կիսել է։ Նա միշտ խփել է խաղալու նման՝ անփույթ թափով։ Հիմա այդպես չկարողացավ։

Հակառակորդի թափը կոտրելը տղային գրեթե բավարարում էր, մնում էր առանց ծեծ ուտելու կռիվը դեպի վախճան տանի։

Տղան իրենց օղակողների թիկունքում տեսավ ընկերոջը ու սրտապնդվեց՝ համենայնդեպս կարեկից ունի, նույն պահին էլ մտահոգվեց՝ ընկերոջ դեմ ծեծվել չէր ուզում․ առանց վկայի կերած ծեծը շուտ է մոռացվում։ Օգնություն էլ՝ չէր սպասում։ Ընկերը նույնիսկ կռիվը թափել չէր համարձակվի, նրա չնչին շարժումը անգամ դիտվելու էր պաշտպան կանգնել եւ ոհմակը վրա էր տալու։ Ընկերը դա հասկանում էր։ Ոհմակին պատրվակ էր պետք։ Նրանց առայժմ ետ էր պահում պարագլխի գերազանցության համոզմունքը, այլապես նրանց ինչի՞ն էր պետք պատրվակի պես դատարկ բանը․․․ Այնուամենայնիվ, սառնասրտությունը չէր խանգարի։

Տղայի գործը դժվարացավ։ Խնդիրը այն էր, որ շան ծեծ չուտեր եւ ընկերոջը չմղեր հուսահատ քայլի։ Իսկ թե կարենար հավասար կռվել, այդ դեպքում էլ պիտի այնպես գործը տաներ, որ հակառակորդի գերազանցության պատրանքը մնար, եւ պիտի զգույշ, աստիճանաբար կռվելու նրա կամքը մեռցներ։

Տղան հարվածներ էր բաց թողնում ուսերին, կրծքին, ինքն էլ խփում կրծքին, ուսերին, վրան իջել էր մի հաշվենկատ թեթեւություն, ճշգրիտ զգում էր հարվածի պահը, հարվածից հաջող խուսափում էր, իսկ հակառակորդը անակնկալից կորցրել էր իրեն, ձեռքերը թափահարում էր թարս ու շիտակ եւ տղան հանկարծ գլխի ընկավ․ նա հավասար կռվի համար պիտանի չէ, նրա ոգին ոհմակի մեջ է, նրա կորովը արթնանում է հակառակորդի քնած ժամին․․․ Տղան զգաց, որ ուզած պահի կարող է չոքեցնել նրան։ Մի կարճ ժամանակ կռվի տարերքը նրան կալավ, հաշտվեց ջարդված քիթուբերանով աղջկա առաջ երեւալու հետ, մտահան արավ ընկերոջը, մի լիասիրտ հարվածի տենչով սիրտը ծուլ ելավ եւ անպաշտպան դեմքի վրա խոյացող ձեռքը փոքրոգաբա՞ր, ընկերո՞ջ համար, թե՞ հայի խղճով՝ վերջին պահին իր թափը կոտրեց ինչ֊որ հրաշքով․․․ Անճիշտ հարվածից սաստիկ ցավ զգաց եւ ասյտեղ կերավ աչքի տակին։ Ուշ բնազդով տղան ափը տարավ աչքին ու ետ ցատկեց գոտեմարտելու նետված դեմինից․․․ Հակառակորդը երեւելի գոտեմարտող էր, եթե բռներ մեջքը կամ ոտքը՝ ինքը կորած էր, անպատիվ ծեծից փրկություն չկար։ Աչքի տակին ստանալով՝ տղան կորցրեց հակառակորդին տարածության վրա պահելու զգոնությունը եւ երբ դեմինը երկրորդ անգամ վրա թռավ մեջքը բռնելու, ելք չտեսնելով՝ տղան բռունցքով, կարճ, դիմահար խփեց ճակատին։ Նետվողը չոքեց, զկռտոցի նման ձայն հանեց, տղան վախից մի պահ քար կտրեց՝ այդ պահին էլ ծոծրակին տվին, եւ այդ հարվածը նրան ազատեց հոգին կեղեքող կապանքներից։ Եւ մինչ վուրհայով վրա կտային, մինչ կռվի քաշված ինքն ու ընկերը կտրորվեին ոտքերի տակ, տղան մի քանի պտույտ արեց օղակի ներսում եւ մի քանիսը վայնասունով մեր քաշեցին։

[[Category: Արձակ]]
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%C2%AB%D5%94%D5%B8_%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%AB_%D5%A4%D5%A5%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%A8%C2%BB&diff=4047«Քո երկրի դեսպանը»2014-03-14T19:00:58Z
Անահիտ:

[[Կատեգորիա:Գրքեր]]

[[Կատեգորիա:1992]]

[[Կատեգորիա:Երեւան]]

[[Կատեգորիա:Արձակ]]

[[Պատկեր:Filyan.jpg|right|thumb|200px|Քո երկրի դեսպանը]]

Հեղինակ՝ [[Ռուբեն Ֆիլյան ]]

կարդալ առցանց՝

*[[Քո երկրի դեսպանը]]

*[[Պատմվածքներ եւ մանրապատումներ]]

*[[Անծանոթ ինքնակենսագրություն]]
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Filyan.jpg&diff=4046Պատկեր:Filyan.jpg2014-03-14T19:00:14Z
Անահիտ:

Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80_%D5%A5%D6%82_%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80&diff=3986Պատմվածքներ եւ մանրապատումներ2014-02-25T08:17:25Z
Անահիտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Պատմվածքներ եւ մանրապատումներ

|հեղինակ = [[ Ռուբեն Ֆիլյան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[ «Քո երկրի դեսպանը»]]

[[Կատեգորիա:Արձակ]]

{{անավարտ}}

=='''Պատմվածքներ եւ մանրապատումներ'''==

==='''Ուրախություն'''===

Ամբողջ օրը նա տխուր էր, ու մոտ էր այն պահը, երբ պիտի կարծեր, թե մարդիկ առաջինը ստեղծել են «տխրություն» բառը։

Հետո նա հիշեց, թե ինչպես մի պատմվածքում, երեկույթի ժամանակ ծանոթանում են մի տղա ու մի տխուր աղջիկ։ Հետո երեկույթ բառը նրան հիշեցրեց ընկերոջ տգեղ ընկերուհուն, որն իրեն երեկույթի էր հրավիրում։

Նա սթափվեց այդ բոլորից ու սկսեց մտաբերել, թե ինչու է հիշել այն տգեղ աղջկան։ Իր հիշածները նա նորից վերհիշեց եւ նորից ու նորից զարմացավ իր վրա։ Ապա մոտեցավ գրամեքենային։ Նա գրող էր ու տանել չէր կարողանում իր հաջողված գործերը։ Որովհետեւ բոլորն էլ հավանում էին դրանք ու կարծես ուրիշինն էին արդեն։ Իսկ թույլ գործերը, որ չէին հավանում, ՍՏԻՊՎԱԾ ինքն էր սիրում։ Մոտ էր այն պահը, երբ նա պիտի զգար, թե մարդկանց ստեղծած երկրորդ բառը արդարությունն է։

Հետո նա կամաց֊կամաց մոռացավ այս բոլորը, ու արդեն պատուհանից այն կողմ լսելի էր գրամեքենայի տկտկոցը։

Հիմա պատուհանից այն կողմ այլեւս տկտկոց չէր լսվում, որովհետեւ նա ավարտել էր իր պատմվածքը, սակայն չէր կարողանում գտնել վերնագիրը։

Նա դուրս եկավ փողոց՝ մի քիչ զբոսնելու։ Եւ մոտ էր այն պահը, երբ նա կգտներ իր նոր պատմվածքի իսկական անունը․ դա մարդկանց ստեղծած երրորդ բառն էր՝ «Ուրախություն»։

==='''Հաշմանդամը'''===

Սրճարանին մոտենալիս նրան դարձյալ սկսեց թվալ, թե իր շալվարի աջ մասը կարճ է ու նեղ է կարված։ Նրա գիտակցությունը տեղափոխվում էր դեպի աջ ոտքը (թերեւս նա այդպես էր կարծում):

Նա շատ էր սիրում փիլիսոփայել, ու բոլոր նրա ծանոթները անգիր գիտեին նրա այն միտքը, թե գիտակցությունը ամենից շատ հետաքրքրվում է մարդու այն անդամով, որի մեջ գտնվում է։ Հենց այս պատճառով էլ նրան թվում էր, թե իր գիտակցությունը այժմ գտնվում է աջ ոտքի մեջ։ Այս մտքերով նա մտավ սրճարան։ Այստեղ այնպիսի սուրճ էին պատրաստել, որ նրա մոտ ավելի շուտ տպավորություն ստեղծվեց թեյելու, քան՝ սրճելու։

Նրա գիտակցությունը հիմա ոչնչի մեջ էր, ու նա չզգաց, թե ինչպես սահեց իր ձեռքից սուրճի բաժակը եւ վայր ընկավ։ Բաժակի ընկնելու ձայնը մի թնդանոթային համազարկ թվաց բոլորին, սրճարանային լռության ֆոնի դիմաց։

Նա կանգնեց ու սկսեց վազել՝ ինքն էլ չգիտակցելով թե ուր։ Եւ ինչ֊որ հրաշքով, որին հետագայում անվանեց բնազդ, նա ընկավ իրենց տուն։ Նրա կոշիկների մեջ կարծես ջուր էր լցված, ու նա ենթադրեց, որ այդ ջուրը իր քրտինքն էր։ Նա սրճարանից շալակած բերել էր ամբոխի զարմացած հայացքները եւ այդ ձայնը, այդ ձայնը․․․

Նա չբարեւեց հյուրերին ու անցավ մյուս սենյակը՝ ավելացնելով իր բեռը եւս յոթ զարմացած հայացքներով։

Նա արագորեն մոտեցավ դաշնամուրին եւ հանկարծ շատ ուզեց իմանալ, թե ինչ ձայն արձակեց բաժակը կոտրվելիս։ Հաստատ համոզվելով, որ դա լյա էր, նա մի քիչ փող վերցրեց ու դուրս եկավ տնից։

xxx

Նա պարզ հիշում էր, որ ընկերոջ ծննդյան օրն է, ու պիտի մի հետաքրքիր նվեր գտնել։

Ամանեղենի խանութի կողքով անցնելիս, նա ներս մտավ ու դուրս եկավ հազիվ քարշ տալով մի մեծ տաշտակ։

Նա ներս մտավ, հանվեց ու դռան ճեղքից սկսեց դիտել ներկաներին։

Սենյակից տարօրինակ երաժշտություն էր լսվում ու նրա գիտակցությունը, մի պահ միայն անցնելոով աջ ոտքին, պատսպարվեց այդ տարօրինակության մեջ։

Դռան արանքից նա ձեռքը դանդաղ սահեցրեց անջատիչի վրայով, ու սենյակը մթնեց։ Ներկաներից միայն մեկին հաջողվեց երկար որոնումներից հետո գտնել անջատիչը, ու սենյակը դարձյալ լուսավորվեց։ Իսկ նա արդեն նստած էր կարճ, տղայական մազերով, մեծ֊կանաչ աչքերով ու լայն շրթունքներով մի աղջկա կողքին։

Երեկոն այդպես տաղտկալի էլ կանցներ, եթե նա չփայլեր իր տարօրինակություններով։

Վերջում նա խմեց իր օրվա հերոսի՝ իր ընկերոջ աջ ոտքի կենացը, ու բոլորը դուրս եկան։

Այն կարճ մազերով աղջկան նա տուն ճանապարհեց ու վերադառնում էր, երբ․․․

Նա ետ եկավ։ Աղջիկը դեռ կանգնած էր այն տեղում, որտեղից նրանք բաժանվել էին։ Նա մոտեցավ, գրպանից հանեց մի փոքրիկ դանակ, կտրեց աղջկա մազերից մեկը ու սկսեց չափչփել իր ձեռքում գտնվող մազի հետ։ Հետո ինչ֊որ բանում համոզված շուռ եկավ ու դանդաղ քայլերով հեռանում էր, երբ․․․

Նրա գիտակցությունը վերադարձավ իր հին տեղը՝ աջ ոտքը, ու նա դարձյալ սկսեց չզգալ իր ձախ ոտքի ներկայությունը։ Նա տասը, քսան քայլ էր հեռացել աղջկա մոտից, երբ ինչ֊որ մի հիմար վախ սկսեց չափազանց վախեցնել նրան․

―Չնկատի՞ հանկարծ աղջիկը, որ ինքը․․․

Իսկ աղջիկը նայում էր նրա ետեւից ու մտածում էր, որ նույնիսկ նրա քայլվածքը դարձյալ տարօրինակ է․․․

xxx

Նա դանդաղ քայլերով տուն էր վերադառնում, երբ հանկարծ որոշեց վերջ տալ ծխելուն։ Նա գրպանից հանեց ծխախոտատուփը, որի նվիրողին վաղուց արդեն ատում էր։ Նա մի պահ կանգ առավ ու հիշեց այն խոսքերը, թե՝ չգիտեմ երբ տեղի կունենա երրորդ համաշխարհային պատերազմը, սակայն չորրորդը կլինի նետուաղեղով։ Նա սկսեց տարակուսել․

―Արդյո՞ք կգա մի ժամանակ, երբ հենց այս նույն տեղը իր քարե բրիչով կփորի մի բրդոտ մարդ։ Եւ եթե ես դեն շպրտեմ այս, այդ բրդոտ մարդը ուտելու համար մի որեւէ հատիկ գտնելու փոխարեն, կգտնի այս արծաթյա ծխախոտատուփը․․․

Հետո, կարծես չուզենալով, որ այդպես լինի, նա սկսեց առարկել ինքն իրեն․

―Արծաթը այդքան չի կարող դիմանալ։

Նա չնետեց ծխախոտատուփը ու մտածեց, որ այս առիթով արժե մի հատ էլ ծխել․․․

xxx

Հաջորդ օրը նա քայլում էր փողոցով, երբ դիմացի տներից մեկը առանձնապես հարազատ թվաց։ Այդ տան պատուհանից իրեն ձեռքով էր անում երեկվա այն սեւ, կարճ մազերով աղջիկը։ Նա ներս մտավ ու աղջկա հետ միասին սկսեց սենյակը ծխով լցնել։ Հետո նրանք հիշեցին, թե ինչպես նախորդ օրը մի քանի անգամ համոզվել էին, որ պարելը հիանալի բան է։ Այժմ պարում էին իրար գրկած։ Երաժշտությունը այլեւս չէր լսվում, սակայն նրանք չէին ուզում բաժանվել, ու չզգացին, թե ինչպես փոխեցին իրենց դիրքերը․․․

xxx

Այսօր նա ոչ ոքի չէր ցանկանում տեսնել, նույնիսկ նրան։ Հիմա նա անորոշ վիճակում էր։ Կարծես կորել էր գիտակցությունը։

Հետո, պարզվեց, որ նրա գիտակցությունը թափանցել է հենց իրեն՝ գիտակցության մեջ։ Եւ այնտեղից դուրս եկող բոլոր հայտնությունները նա սկսեց արտահայտել գրելով։

Հին, տարօրինակ օրերը իհարկե որոշ հետք թողել էին նրա մեջ, որովհետեւ այն բոլորը նա գրում էր շատ հետաքրքիր, տարօրինակ ոճով։

Հիմա քայլում էր փողոցով առանց «կարդալու» եւ նա վստահ էր, որ մեծ գրող պիտի դառնա․․․

'''16/9-1969թ․'''

==='''Ծնունդ'''===

Մեռնելուց առաջ ծերունին իր որդիներին նվիրեց ոչ թե երեք, այլ չորս բանալի ու ասաց, որ փնտրեն ողջ աշխարհը եւ գտնեն դռները։ Բոլոր տղաները միաբերան բացականչեցին, թե մենք կբացենք դռները։ Իսկ դռան բացելու միակ նպատակը այն էր, որ դուռը չէր բացվում։ Դե նրանք առայժմ թափանցիկ վարագույրներ էին, որոնք միայն լավն էին նկատում․․․

Եզը բառաչում էր ամպերում, իսկ մարդիկ ուտում էին երկինքը։ Տղաները գիտեին, որ եզը այլեւս չի ծնվի․․․

Ոչ ոք չէր ուզում ուտել եզան անպաշտպան միսը։ «Քելեխ․․․» Ոչ ոք չէր ուզում մեռնել․․․

Եւ իհարկե այս բոլորը ոչ մի կապ չունի այն կնոջ հետ, որը չէր ուզում ունենալ երրորդ երեխան ու գնաց բժշկի մոտ։ Վերջապես ինչու պիտի կապ չունենար, կամ թեկուզ ունենար․․․

Երեխան չծնվեց, բայց կարող էր ծնվել․․․

Նա կծնվեր ու կունենար չարաճճի մանկություն, պատանեկության տարիներին կաներ այնպիսի բաներ, որոնք կարելի էր անել ու հակառակը՝ կգրեր արձակ կամ բանաստեղծություններ, սովորականի պես չէր սիրահարվի, կամ կսիրահարվեր եւ հետո կդառնար հաշվապահ, կամ փոխգնդապետ, անկեղծորեն կմասնակցեր հոր թաղմանը եւ կապրեր մարդկային ճակատագրի բոլոր կանոններով․․․

Նա չծնվեց, քանի որ պիտի մեռներ եւ եթե վերջը վաղուց քեզ է փնտրում, միեւնույնը չէ, թե ինչպես ես գտնում այն։

Կարելի է հանգամանորեն պատմել, թե ինչպես ապրեց այն մարդը, որը չէր ծնվել։ Ամեն ինչ հետաքրքիր կլինի, քանի որ վերջում եզը պիտի բառաչի եւ բոլորս ուրախ կլինենք, որովհետեւ եզը չկա․․

Եւ միեւնույն ժամանակ կարելի է գրել մի երիտասարդի մասին, որը ամեն գիշեր քնում է եւ որը երբեք նամակ չի գրել Սանչոյին․․․

Կարելի է պատմել այն մարդու մասին, որը պատի վրա դուռ էր նկարել ու լաց էր լինում՝ հեռվից դիտելով, թե ինչպես մի երեխա ողջ ուժով հրում է այդ դուռը․․․

Գուցե ժամերով ծիծաղենք այն բանի վրա, որ վաղուց մահացած մի մարդ թեյը խմում էր ոչ թե երեք, այլ երկու կտոր շաքարով․․․

Սակայն կա մի մարդ, որն այս բոլորը ունի իր մեջ եւ նա հիմա սիգարետը ձեռքին հետապնդում էր հատակի վրայից վազող փոքրիկ սարդին։ Նա չգիտեր՝ սարդի թեւե՞րն էին վառվում, թե՞ ոտքերը, միայն գիտեր, որ սարդը այրվում է, չնայած չի ուզում այրվել։ Վերջապես միջատը հոգնեց կամ կարծես ձանձրացավ, բայց համենայն դեպս կծկվեց, չգիտենալով, որ քիչ այն կողմ անկողինն է, որի տակ կարելի էր թաքնվել։ Իսկ նա լրիվ այրեց սարդին ու չմտածեց որեւէ նմանություն գտնել միջատի եւ մարդու միջեւ։ Ուղղակի նրա մոտ հանգստացավ մարդ սպանելու կիրքը, ու հիմա կարող էր հանգիստ քնել․․․

Նա մոտեցավ պատուհանին՝ հետաքրքրությամբ դիտելով դիմացի ծառը ու ինքն իրեն ասաց․

―Ծառը ճիշտ է․․․

Ընդհանրապես նա մի մարդ էր, որը խոսում էր ունքերով։ Եւ այս երկու բառը շշնջալու ընթացքում տարբեր ձեւերով շարժեց ունքերը, ու դրա մեջ արվեստ կար․․․

Ծառը չլսեց, բայց տեսավ ու գոհ էր․․․

―Ծովը սխալ է,֊ նորից շշնջաց նա, եւ ունքերը հաստատեցին այդ։ Եւ, իսկապես, որտե՞ղ էր ծովը, ինչու՞ չկար․․․

Շրջակայքում ոչ մի եզ չէր բառաչում, սարդը վաղուց սատկել էր, եւ ժամանակն էր քնելու։

―Եւ նախքան այս ամենը վաղը նորից սկսելու փոխարեն, կարելի է չսկսել՝ այսինքն կարելի է տեսնել, թե ինչպես է ոչնչանում ողջ աշխարհը՝ թե ինչպես է այն սողալով մռնչում մարմնիդ բոլոր մասերի մեջ։ Դրա համար պիտի ունենալ մի ձիգ պարան, իսկ ծառը վաղուց սպասում է։

Այս բոլորը շատ գեղեցիկ կլիներ, եթե նա չմտածեր, թե ինչպես հաջորդ օրը մարդիկ պիտի տեսնեին, որ ինչ֊որ մեկը լվացքի պարանով կախվել է ծառից եւ օրորվում է քամուց։ Բայց չէ՞ որ այլեւս մարդիկ չէին լինի։

―Ինչպես թե մարդիկ չէին լինի,֊ շշնջաց նա ու հագնելով շորերը՝ շտապեց փողոց։

Նրան մոտեցավ հարբած մի մարդ ու հայտարարեց․

―Հասկացիր, եղբայր, մենք մեղավոր չենք․․․

―Այո,֊նորից ասաց նա։

Հարբածը, որը չափազանց շատ էր նման սովորական մարդու, շարունակեց․

―Բայց դու հասկանու՞մ ես, մենք մեղավոր չենք․․․

―Ոչ,֊վերջապես ամեն ինչ հասկանալով՝ ասաց նա։

Հարբածը, որը նաեւ սովորական մարդ էր, գոհ հառաչելով հեռացավ․․․

Իսկ նա վերադարձավ՝ նույնպես գոհ ամեն ինչից, հանեց շորերը ու քնեց․․․

Առավոտյան ուշ արթնացավ, հավաքեց ու դասավորեց իր թղթերը եւ շտապեց աշխատանքի։ Ներս մտավ գրասենյակ, ասաց՝ բարեւ Ձեզ, եւ նոր միայն նկատեց, որ աշխատողները անծանոթ մարդիկ են։ Բոլորը զարմացած նրան նայեցին, իսկ նա ուզեց գնալ դեպի իր տեղը, բայց սեղանը այնտեղ չէր։

―Ի՞նչ եք ուզում,֊ հարցրեց նրանցից մեկը։

―Ոչինչ, ես այստեղ աշխատում եմ,֊ ասաց նա։

―Երեւի նոր եք ընդունվել։

―Ոչ, ահա քանի տարի է՝ ես աշխատում եմ այստեղ,֊ ասաց նա մի տեսակ խեղճացած ու կարծես որպես ապացույց պայուսակից հանեց իր թղթերը։

Նորից բոլորն իրար նայեցին։ Իսկ նա շրջվեց զինվորականի պես ու դուրս գնաց, մտածելով, որ գուցե շփոթել է շենքը։

Բայց՝ ոչ, ահա այն կրպակը, որտեղից միշտ ծխախոտ եմ գնում, ահա ցայտաղբյուրը եւ, վերջապես, շրջակայքում բոլորը բնակելի շենքեր են։

Եւ նա սկսեց թափառել փողոցներով։ Դրանք բոլորն էլ ծանոթ փողոցներ էին, բայց հետո երեւացին ինչ֊որ նեղ, խուլ, անձայն ու լուսավոր փողոցներ։

Նա կանգ առավ, իրեն էին նայում, սակայն ինքը չէր տեսնում ու չափազանց շփոթված էր դրանից։ Վերջապես նկատեց՝ դա իրենից քիչ հեռու հուսահատված աչքերով, հյուծված, բայց հպարտ մի շուն էր։ Գեղեցիկ էր․․․ Եւ նրանք երկար նայեցին այդպես իրար․․․

Հանկարծ նա պոկվեց տեղից, մոտեցավ ու բռնեց շան կոկորդից, ձգեց ինչքան ուժ ուներ, եւ կոկորդը պոկվեց։ Շան հայացքը չփոխվեց։ Նա վաղուց էր սատկել։ Նրա մատները նորից ձգեցին շան կոկորդը, ու այս անգամ այն լրիվ պոկվեց՝ մնալով ձեռքերի մեջ։ Արյուն չհոսեց։ Իսկ նա բարձրացրեց կոկորդը ու պահեց արեւի դիմաց։ Կրճիկները անդրադարձրին արեւի ճառագայթները։ Դրանք գեղեցիկ կրճիկներ էին, համաչափ դասավորված, խմորված չկաթող արյամբ, ունենալով իրենց մեջ ծիածանի բոլոր անհետացող գույները եւ էլի ունենալով շատ֊շատ լավ բաներ, որոնք հնարավոր են միայն կապույտ երկնքի դեպքում․․․

Իսկ եթե շունը արդեն սատկել էր, երբ ես մոտեցա, իսկ եթե հանկարծ մարդիկ չնկատեն, որ ինչ֊որ մեկը լվացքի պարանով կախվել է ծառից եւ օրորվում է,֊ այդ բանը երբեք չէր անցել նրա մտքով։ Բայց այդ միտքը երկար չզբաղեցրեց նրան, քանի որ նորից մտածեց, թե մարդիկ այդ ժամանակ չեն լինի․․․

Իսկ կոկորդը փայլփլում էր արեւի տակ ու կրճիկները անհոգորեն, ինչպես ծուխ, կլանում էին ճառագայթները։ ինչքան ծուխ էր հարկավոր այդ կոկորդին, դառը ծուխ․․․

Արդեն մայրամուտ էր, ու արեւի դիմացը փակող շենքի մի քանի պատուհաններում լույս էր վառվում։ Դրանք վերեւի հարկի տարբեր ծայրերում գտնվող երկու պատուհաններն էին, մեջտեղի հարկի մեջտեղի պատուհանը եւ առաջին հարկի երեք պատուհանները։ Շենքը նայում էր, եւ դա այն հայացքն էր, որով նայում էին գրասենյակի մարդիկ։ Իսկ շենքը բնակելի էր ու ոչ մի ազատ սենյակ չկար։ Գոնե պահակի այս փոքրիկ տնակը տային իրեն։ Եւ նա ինչպես կհսկեր նվերների խանութը։ Բայց շուտով այդ փոքրիկ տնակում նույնպես լույս վառվեց, ու նա իր ձեռքում ավելի պինդ սեղմեց կոկորդը։ Հետո շպրտեց այն թղթերը, որոնց վրա շատ թվեր կային եւ շարունակեց քայլել։

Նա քայլերն ուղղեց դեպի իր տունը։ Ծառը տեղում էր, ու նա թակեց դուռը։ Բաց արեց մի ծերունի եւ զարմացած նայեց նրան ու կոկորդին։ Այստեղ նույնպես ամեն ինչ գրասենյակ էր, եւ նա, հասկանալով այդ, հեռացավ․․․

Վաղը նրա ծննդյան օրն էր, ու չէին լինելու ծաղիկներ, ու ոչ ոք չգիտեր այդ տոնի մասին, ու չէր բառաչելու ոչ մի եզ․․․

Հաջորդ առավոտյան մարդիկ դուրս եկան բնակելի շենքերից ու տեսան, որ ծառի վրա լվացքի պարանից կախված օրորվում էր մի կոկորդ․․․

'''9/12-1970թ․'''

==='''Անքնություն'''===

Սխալմամբ զբոսանքի ելած մի մուկ արագ առուն նետվեց։

Տղան վախեցավ, բայց երբ մտածեց, թե մուկը իրենից ավելի է վախեցել՝ ժպտաց։ Հետո մտածեց բոլոր այն մկների մասին, որոնք այսպիսի դեպքերում «լեղաճաք» են եղել։ Ապա փնթփնթաց․ «ինքնախաբեություն է»։

Նա քայլում էր ու ինքն իրեն փնթփնթում, թե ինչ կկորցներ, եթե չմտածեր ինքնախաբեության մասին։ Բայց չէ՞ որ ճակատագիրն է այն թելադրում։ Իսկ ճակատագրի մասին խոսելն էլ հենց ինքը ճակատագիրն է։ Եւ այս ասելն էլ։ Սա՛ էլ, սա՛ էլ․․․

Նա արագ տարուբերեց գլուխը, եւ դրանից բոլոր մտքերը խառնվեցին։ Ճակատագրի գաղափարի տեղը հիմա զարմանալիորեն գրավեց մի շաբաթով հեռավոր քաղաք մեկնելու մտահղացումը։ Եւ նա տուն շտապեց ու սկսեց դասավորել ճամպրուկը։

Հիմա այդ հեռավոր քաղաքի հյուրանոցի սենյակներից մեկում պառկած նա մտածում էր, թե ինչեր չգիտեն մարդիկ։ Սակայն նրանք չեն էլ փորձում իմանալ։ Դե, ինչ արած, դա էլ մարդկանց ճակատագիրն է․․․

Նա էլ էր մարդ ու չգիտեր, որ կողքի համարում մեկ շաբաթով հանգստանում է մի ուրիշ հեռավոր քաղաքի բնակչուհի։ Եւ գուցե ժամանակին այդ բնակչուհուն էլ մի մուկ չափազանց վախեցրել է։

Մի շաբաթ անցավ ու այդպես էլ նրանք ոչ մի անգամ չտեսան միմյանց։

Նա վերադարձավ իր քաղաքը ու սկսեց ծերանալ․․․ Մի փոքրիկ թզբեհ գնեց ու սկսեց դրանով զբաղվել։ Բայց թզբեհի հատիկները վերջանում էին, ու նա շատ էր դժվարանում այդ ամբողջ արարողությունը նորից սկսել։

Ու նա նորից գնաց խանութ եւ շատ հատիկներով մի մեծ թզբեհ գնեց։ Հիմա սկսեց դրանով զբաղվել։

Վերջապես մի օր էլ նա հասկացավ, որ այլեւս ոչ մի թզբեհ իրեն չի կարող բավարարել։ Դրանից հետո ուրիշ ինչ֊որ բան էլ հասկացավ ու սկսեց օրական քսան ժամ քնել․․․

'''22/1 – 1970 թ․'''

==='''Երկուսը, որոնցից մեկը լուռ էր'''===

Հայրս շատ էր սիրում սովորականից ավելի թեք դիրքով նստել բազկաթոռին, ձախ ձեռքի ցուցամատով փակել ձախ աչքը, իսկ բթամատը դնել ծնոտին։ Եթե որեւէ մեկը այդ պահին լուսանկարեր նրան, կթվար, թե նա ուզում է դարձյալ համոզվել, որ ձախ աչքից մինչեւ ծնոտը մոտ կես թիզ է։

Ընդունելով այս դիրքը, նա սովորաբար թզբեհն էր վերցնում, որպեսզի մյուս, ավելորդ ձեռքն էլ զբաղեցնի։ Ուղիղ տասնմեկ հատիկ քաշելուց հետո նա սկսում էր զրուցել բազկաթոռի աջ հենակի՝ առանձնապես վերին մասի հետ։

Բոլոր զրույցները պարտադիր սկսվում էին «Է՜հ, այս օրն էլ անցավ» բառերով։ Այս բառերը արտասանելիս հենակը լուռ էր մնում, եւ դա համաձայնություն էր։

Հիմա էլ նա նստած էր ձախ աչքը ցուցամատով փակած, իսկ աջը՝ կիսաբաց։ Նա չափազանց ցածր էր խոսում․

―Այսօր Համոյին տեսա։ Դե Համոն, էլի, որ վիճեցինք այն օրը, ու դա դեռ հերիք չէ, նա այնպես էր քո վրա ողջ ծանրությամբ հենվել, կարծես․․․

Այժմ հենակի լռությունը նրան թվում էր մի տխուր հայհոյանք։

Նա մի քիչ էլ զրուցեց ու երբ զգաց, որ աջ աչքը փորձում էր նմանվել ձախին՝ անմիջապես պառկեց բազկաթոռից քիչ հեռու գտնվող անկողնու վրա։

Հաջորդ օրը արեւոտ էր, ու նա գնաց այգի՝ զբոսնելու։

Երբ վերադարձավ այգուց, տեսավ, թե ինչպես է փոքրիկ թոռը կանգնել իր բազկաթոռի վրա ու ցեխոտ ոտքը երբեմն դանդաղ սահեցնում է հենակի, այո՛, աջ հենակի վրայով։

Նա արագ մոտեցավ ու բարձրացրեց ձեռքը, որպեսզի ապտակի փոքրիկին /դա նրա աջ ձեռքն էր/։ Բայց այն կախված մնաց օդում, եւ նա չգտնելով ուր թաքցնել՝ սկսեց շոյել թոռնիկի մազերը։

/Նա այդպես էլ ողջ կյանքում չհասկացավ, թե ինչու գոնե չխանգարեց թոռնիկին, երբ նա փչացնում էր իր այդքան սիրած բազկաթոռը/։

Հենց այդ նույն օրը երեկոյան նա դարձյալ նույն դիրքով նստած էր։ Իր թզբեհից տասնմեկ հատիկ քաշելուց հետո նա մրմնջաց․ «Էհ, այս օրն էլ անցավ»։

Հենակը դարձյալ չէր խոսում։ Սակայն նա հասկացավ, որ այս լռությունը այլեւս համաձայնություն չէր․․․

'''26/10 – 1969 թ․'''

==='''Կարմիր մթության կապույտը'''===

Լույսին երկար նայելուց հետո, երբ աչքերս փակեցի, մթությունը ինձ կարմիր թվաց /մտածեցի՝ գյուտ է/։ Ես շատ բացուխուփ կանեի աչքերս, բայց շտապում էի ընկերոջս տանը կայանալիք երեկույթին։ Ներս մտա ուշացած, արդեն պարում էին։ Բազկաթոռին նստած էր մի տխուր աղջիկ, որի հետ էլ սկսեցի զրուցել։ Երբ ես պատմեցի կարմիր մթության մասին, պարզվեց, որ նա նույն մթությունը կապույտ է տեսնում։ Մեկ անգամ էլ համոզվելու համար մենք լույսի պաշար հավաքեցինք եւ փակեցինք մեր աչքերը։

Մթությունը եւ կարմիր էր, եւ կապույտ։ Կարմիր ֆոնի դիմաց՝ կապույտ օղակներ։ Մեր մթությունը այսպիսին էր։ Երկուսս էլ անչափ վախեցանք։ Ամեն ինչ սեւ էր մեր աչքերը բացելուց հետո։ Ներկաները հանգցրել էին լույսը եւ մթան մեջ էին պարում։ Վախենալուց հետո մեզ հաճելի էր թվում ծիծաղելը։ Երկուսս էլ մեր մթության մասին էինք մտածում, բայց լուռ էինք, որովհետեւ երկուսս էլ մեզ պարտված էինք համարում։ Այդ զգացումը մեզնից վանելու համար սկսեցինք պարել։ Պարում էինք փակ աչքերով։ Ուզում էինք հիշեց կարմիր մթության կապույտը։ Դա մեզ դեռեւս հաջողվում էր։ Երբ ես նրան տուն էի ճանապարհում, որոշեցինք գտնել մի շատ վառ լույս, որպեսզի նորից տեսնենք մթությունը։ Մենք գտանք վառ լույսը եւ տեսանք մթությունը, բայց երկար վայելել մեզ չհաջողվեց։ Ուշ էր։ Հաջորդ օրը արդեն զրուցում էինք «Վահագն» սրճարանում։ Մյուս օրը կինոյում էինք։ Մեր մտերմությունը աճում էր շատ արագ, սակայն ինձ մի հարց էր անհանգստացնում․ արդյո՞ք նա իր գագաթնակետին հասնելով՝ կսկսի նվազել /հետագայում ես համոզվեցի, որ այսպես էլ կլիներ, եթե․․․/։

Մեր տանն էինք։ Սենյակս փոքր ու հարմարավետ էր։ Ազնավուրը սովորականից ավելի տխուր էր երգում։ Արեւի ճառագայթների մի խուրձ սենյակի մեջ էր ընկել, եւ կարծես նրա մեջ օդը անտեսանելի էր դարձել։ Ես կանգնեցի, որ նրանից վերցնեմ սուրճի բաժակը։ Ճառագայթների խուրձը ընկավ ուղիղ աչքերիս մեջ, եւ ես այնդ անդրադարձրի դեպի նրա աչքերը։ Պատերազմ՝ աչքերով։ Ես հաղթեցի․․․ գրեթե ամեն օր մենք նայում էինք մթությանը եւ հիանում նրա գույներով, բայց միշտ ինչ֊որ խոչընդոտ խանգարում էր մեզ վայելել այն լիովին։ Ամեն նայելուց մենք նկատում էինք /իհարկե, առանց խորհրդակցելու/, որ մթության գույները գնալով ավելի խավար էին երեւում։ Մենք ավելի պինդ էինք փակում մեր աչքերը, բայց բոլորը՝ անօգուտ․․․

Բաժանում։ Պատերազմ չէին մղում այլեւս մեր աչքերը, չէին փակվում, որպեսզի տեսնեին մթությունը։ Այդ բաժանումը ինձ որպես մթության գույն ընծայեց սեւը։

Մթությունը սեւ եմ տեսնում։

==='''Բախտավոր դժբախտը'''===

Նա ձեռքը թափ տալով քայլում էր։

Վերջապես մի ձեռքը տարավ գրպանը ու մտածեց ինչ֊որ կոպեկ շպրտել, եւ վերցնել միայն «ղուշի» դեպքում։

Գրպանից հանեց ափը, ու երեւաց մի հիսուն կոպեկանոց։ Մի քիչ մտածեց, հետո հիսուն կոպեկանոցն ու ափը դարձյալ գրպանը տարավ եւ ժպտաց։

Նրա կողքից ձեռնափայտով մի ծերունի անցավ։

Հանկարծ նա շատ ուզեց իմանալ, թե ծերունին ո՞ր ձեռքով է բռնել ձեռնափայտը։ Սկսեց մտածել ու շրջվեց։ Նայեց իր ձեռքերին, հետո նորից շրջվեց ու վերջնականապես համոզվեց, որ դա ձախ ձեռքն էր․․․

Ինչ֊որ ցուցափեղկ նրան հիշեցրեց, որ շուտով նոր տարի է։ Խանութ մտավ, սակայն Ձմեռ պապի դիմակները արդեն վերջացել էին։ Եւ մի պահ նա վերհիշեց անցյալ նոր տարին, երբ իր տղան նույնիսկ չգիտեր Ձմեռ պապի մասին, իսկ հիմա․․․

Նա կանգնեց /տուն էր հասել/ եւ ուզած֊չուզած ներս մտավ։

Հրեց դռնակը եւ կարծես ճռռոց լսեց, քանի որ միշտ էլ դռնակը այդպես էր ճռռում․․․

Մոխրամանի մեջ կար մոխիր։ Իսկ այդ մոխրի մեջ հաիզվ երեւացող լուցկու մի հատիկ։ Ինչ֊որ մեկը չէր թողել, որ հատիկը մինչեւ վերջ այրվի․․․

Այդ «ինչ֊որ մեկը» նա էր, եւ հիմա բազկաթոռին նստած՝ ծխում էր։ Հետո նա սկսեց ինքն իրեն փնթփնթալ․

―Ինչու՞ է սենյակը միշտ տաք, ինչու՞ է դաշնամուրը իր տեղում, ինչու՞ է իր տղան այդքան դանդաղ մտածում, ինչու՞ են այդքան նման իր տեսած երեսուն նոր տարիները, ինչու՞ է․․․

Նա դուռը հրեց։ Ահավոր ճռռոց լսվեց, եւ նա ձեռքերը գրպանները դրած՝ դուրս փախավ։

Շուտով նոր տարի էր։ Սառը քամին արցունքներ էր առաջացրել նրա աչքերում, իսկ նա բղավում էր․

―Բախտավոր մարդ եմ ես, ես բախտավոր մարդ եմ, բախտավոր մարդ եմ․․․

Շուտով նոր տարի էր․․․

==='''Վերջապես'''===

Վերջապես։ «Ավանգարդ»֊ի առաջին էջում մի զոդող բանվորի մեծ լուսանկար, իսկ չորրորդում՝ մի փոքրիկ պատմվածք շատ ծանոթ վերնագրով։ Այդ պատմվածքի ներքեւում էլ մի ազգանուն, որը իմն ու հորս էր, եւ անուն, որը միայն իմն էր։

Վերջապես․․․

Փողոցով քայլում եմ եւ ուրախ եմ։ Ահա այն տղան ինչ֊որ մեկին է մատնացույց անում /երեւի ինձ/։ Անցնում է տղաների ու աղջիկների մի խումբ, եւ թվում է, թե նրանք խոսում են այսօրվա Ավանգարդի առանձնապես չորրորդ էջի մասին։

Որպեսզի ծխախոտիս մնացուկը նետեմ, մոտեցա աղբարկղին, իսկ այնտեղ ճմռթված, ընկած էր մի թերթ՝ զոդող բանվորի լուսանկարով․․․

'''8/11 – 1969թ․'''

==='''Ծ․․․Ծ․․․Ծերություն'''===

Ամեն ինչից զարմացած դուրս եկա փողոց։ Աշնանային /ադեն ցուրտ/ քամին ինձ հիշեցրեց, որ օձիքս չի կոճկված։ Զբոսայգում երկար թափառելուց հետո ես նստեցի։ Ուզում էի զրուցել իմ կողքին նստած մարդու հետ, որը մինչեւ այդ մի երգ էր մռմռում։

Ասում են, թե հարբեցողները երբ «խելոք» են լինում, խելացի են լինում։

―Ինչու՞ ես խմում,֊ երկար սպասելուց հետո հարցրի ես։

Նա ցուցամատը բարձրացրեց գլխից քիչ վեր /այդ դիրքով նա նման էր մի սատանայի, որը կորցրել էր իր պոզերից մեկը/։

―Ովքեր հարբած չեն, նրանք մարդ չեն,֊բանաստեղծության ձեւով արտասանեց նա ու հետո տասը րոպե անընդհատ մրմնջում էր «ծ»֊ով սկսվող ինչ֊որ մի բառ։

Ես մի պահ մտովի տեղափոխվեցի մեր նստարանի տակ ու այնտեղից սկսեցի դիտել աշխարհի այն մասը, որը երեւում էր հարբեցողի ոտքերի արանքից։ Այդ աշխարհը շատ փոքր էր։

Հանկարծ նա փնտրող աչքերով սկսեց ֆիտել շրջապատը ու արդեն վեր տնկած ցուցամատը ավելի եւս վեր բարձրացրեց։

―Կյա՞նքը․․․ Թեկուզ այս տերեւներն են, որոնց ամբողջ նպատակն է ավելի շատ, քան հնարավոր է, օգուտ տալ ծառին։ Այդ տերեւները տարվա եղանակների հետ ծ․․․ծ․․․ծ․․․

Նա կարծես ուզում էր քնել։

Երբ տեսնում ես հարբած մարդու բաց ու հետո փակ աչքերը, մի պահ քեզ սկսում է թվալ, թե այդ արյունակալված աչքերը երբեք այլեւս չեն բացվելու։ Այդ պահին «հարբեցող» ու «մահացող» բառերը հոմանիշներ են թվում։

Ես կոճկեցի նորից բացված օձիքս ու հեռացա /մի քիչ էլ վախեցած/, որովհետեւ վերջապես հասկացել էի, թե որն է այդ «ծ»֊ով սկսվող բառը․․․

Իսկ հարբեցողը նստած էր իր անբնական դիրքով՝ գլուխը առած ծնկների մեջ։ Նրա ալեխառն մազերի վրա հազիվ էր նշմարվում ծառից նոր ընկած մի դեղին տերեւ․․․

'''25/9 -1969թ․'''

==='''Վերելակը'''===

Նա թեւի տակ ավելի պինդ սեղմեց փաթեթը ու նորից կրկնեց․

―Երկրորդ մուտք, յոթերորդ հարկ, երկու հարյուր մեկ բնակարան։

Ներս մտավ մուտքից ու մի պահ կանգ առավ, վերելակո՞վ, թե աստիճաններով։ Մինչեւ յոթերորդ հարկ։

Նրա մոտ վաղուց ինչ֊որ բնազդական մի վախ կար այդ վերելակների հանդեպ։

Համենայն դեպս նա հրեց դուռը եւ սեղմեց յոթ համարի կոճակը։ Նա չափազանց անհանգստացած էր ինչ֊որ բանից եւ որպեսզի ինքն իր մեջ թաքցնի այդ՝ սկսեց մտածել օրվա մասին։

―Այսօր նոր տարի է, եւ ես հիմա կշնորհավորեմ ընկերոջս։ Վաղուց արդեն նրան չեմ տեսել․․․

Հանկարծ վերելակը դանդաղեցրեց ընթացքն ու կան առավ։ Այն կանգ էր առել վեց ու յոթերորդ հարկերի մեջտեղում։

Գիշեր էր, իսկ վերելակը ուներ երեք պատ եւ մի դուռ, որը հիմա նույնպես պատ էր․․․

Նա մնացել էր մեն֊մենակ իր վախի հետ։ Կարելի էր բղավել, օգնություն գոռալ, եւ մարդիկ ընդհատելով ամեն ինչ, կնորոգեին վերելակը։ Բայց ոչ, թող նրանք տոնեն հանգիստ, իսկ ես կսպասեմ, մինչեւ որ․․․ Այո, ինչպես չէի հիշում, չէ՞ որ այս շենքի տակ խանութ կա, իսկ այդ խանութի պահակը սիրում է զբոսնել շենքի շուրջը ու երբեմն էլ ներս է մտնում։ Այո, կմտնի ու կտեսնի,որ վերելակը տեղում չէ եւ․․․ Սպասել, սպասել․․․

Բայց այս ի՞նչ է, պահակը ուշանում է։ Երեւի տուն է գնացել, որպեսզի նոր տարին ընտանիքի հետ տոնի։ Շուտով նա կհիշի իր խանութի մասին․․․

Հետո նա մի պահ մոռացավ պահակին ու ակամայից սկսեց հիշել իր ծանոթներին։ Տխուր ժպտաց, որովհետեւ կարողացել էր հիշել բոլորին։

Նորից պահակին հիշեց․․․

Հանկարծ փաթեթը ընկավ թեւի տակից ու նա սկսեց բղավել․

―Ոչ, ոչ․․․ Չեմ ուզում հավատալ, որ աշխարհում ոչ ոք չի հիշում ինձ, չեմ ուզում հավատալ, չեմ ուզում հավատալ․․․

'''1/3 – 1970թ․'''

==='''Իմ կետերը'''===

Առաստաղի վրա կա երեք կետ։ Նրանցից երկուսը մոտիկ են իրար, իսկ մյուսը ավելի հեռու։ Անթարթ նայում եմ այդ կետերին եւ մտածում, թե ինչպես են մարդիկ կարողանում ոչ մի բանի մասին չմտածել։

Չնայած սենյակում քամի չկա, սակայն ծխախոտիս ծուխը գնում է այդ կետերի կողմը եւ քողարկում նրանց։ Վեր կացա տեղիցս եւ նստեցի մի ուրիշ աթոռի։ Ծուխն էլ թեքեց իր ուղղությունը, ու նորից կետերը ապաստանվեցին նրա մեջ։

Որոշեցի հայացքովս այդ կետերը տեղափոխել սենյակի մի ուրիշ անկյուն։ Առաջին իսկ փորձից հաջողվեց ինձ այդ, բայց ծուխը կետերից չէր բաժանվում։ Այդպես մի քանի ժամ շարունակ ես տեղափոխեցի կետերը սենյակի մի անկյունից մյուսը եւ չզգացի, թե ինչպես փակվեցին աչքերս։ Իսկ կետերը չհասցրին դուրս պրծնել աչքերիցս եւ հավիտյան դրոշմվեցին իմ հայացքում։

Առավոտյան ինձ արթնացրեց փոտատարը։ Ես ստորագրեցի հեռագրի համար եւ ցույց տվեցի նրան առաստաղը։ Սակայն փոստատարը պնդում էր, որ առաստաղի վրա ոչ մի կետ էլ չկա․․․

Փողոցում քայլելիս ում էլ որ հանդիպում էի, անմիջապես տեղադրում էի երեք կետերը նրա դեմքին։ Եւ այդ մարդկանց աչքերի ու բերանի փոխարեն ես տեսնում էի ծխով պատված երեք կետ։

Այդպես ամեն օր ես առատորեն բաժանում էի երեք կետերը բոլորին, սակայն այդ կետերը մնում էին իմը, միայն իմը․․․

==='''Միայնակ տատս'''===

―Ռուբի՛կ, ժամը քանի՞սն է,- ամեն օր մի քանի անգամ հարցնում էր ինձ տատս:

Նա ժամացույց ուներ, բայց այն իր ասելով մի քանի րոպե ետ էր մնում:

Հայրս գրեթե ամեն օր որոշում էր նրա համար մի նոր ժամացույց գնել, սակայն միշտ էլ կամ մոռանում էր, կամ էլ ինչ որ բան էր խանգարում:

Իսկ տատս ամբողջովին մենակ էր, ու օրական մի քանի անգամ հրելով դուռը՝ հարցնում էր.

―Ռուբիկ, ժամը քանի՞սն է...

Եւ մի օր էլ, երբ ես մեծ էի, իսկ տատս դեռ հրում էր դուռը, որոշեցի մի նոր ժամացույց գնել:

Առավոտյան տատս սովորականի պես հրեց դուռն ու հարցրեց.

―Ռուբիկ, ժամը քանի՞սն է...

Ես վերցրի մեծ ժամացույցը ու կախեցի նրա պատից:

Հաջորդ օրը տատս մեռավ...

'''25/12 – 1969թ․'''

==='''Հաճելի տհաճություն'''===

Իմ ողջ կշիռը փոխանցվեց անկողնուս, եւ անկողինս փախավ։ Բիբերս սկսեցին երերալ փակ աչքերիս մեջ ու ես պտտվելով բարձրացա վերեւ, սակայն տանիքի մոտ ինձ սթափեցրեց առավոտվա աղյամը։ Այդ րոպեներին կարծես ոչնչությունից էլ թեթեւ էի։ Տանիքի մոտ ես մի քիչ զրուցեցի էլեկտրական լարերի հետ, ապա վերադարձա՝ շալակած մի բուռ տհաճություն։ Այդ տհաճությունը մի կերպ տեղավորեցի գլխումս եւ քնեցի․․․

Առավոտյան գլուխս անտանելի ցավում էր։ Սուրճ էի խմում, չզգալով, որ այն աղի է։ Մոտեցա աղամանին, որտեղ սովորաբար շաքարավազ էր լինում, եւ համտես արի։ Սակայն չզգացի՝ այն աղի է, թե՞ քաղցր։ Միայն հասկացա, որ զգայարան եմ կորցրել, փոխադարձը գտնելով մի նորը, ավելի լավը։ Դա կանգազգացում էր․․․

Ամեն մի քայլ անելիս ինձ թվում էր, թե ես այն կանխազգացել եմ։

Սակայն ամենակարեւորը, այս նոր զգայարանով ես զգում էի, որ երկար եմ ապրելու, շատ երկար․․․

Եւ ես ապրում եմ․․․

'''8/7 – 1969թ․'''

==='''Անմեղ տերեւները'''===

Քամին ուզեց իր հետ տանել մի քանի անմեղ տերեւներ։ Արայիկը բարկացավ։ Նա չէր սիրում քամուն, որը միշտ փախցնում էր իր գլխարկը։ Հարեւանի փոքրիկ շունը ընկերացավ Արայիկին։ Բայց Աարայիկը պայքարում էր տերեւների փրկության համար, իսկ շունը միայն խոսում էր տերեւների հետ։ Հենց դրանով էլ տարբերվում էին նրանք իրարից։ Արայիկը իր փրկած տերեւները խնամքով դասավորել ու թաքցրել էր մի քարի տակ, իսկ շան փրկած տերեւները մնացել էին փողոցում, եւ երբ քամի վերադարձավ, արդեն փողոցի տերեւներին փրկելը անհնար էր։
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80_%D5%A5%D6%82_%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80&diff=3983Պատմվածքներ եւ մանրապատումներ2014-02-25T07:37:45Z
Անահիտ: /* Կարմիր մթության կապույտը */

{{Վերնագիր

|վերնագիր = Պատմվածքներ եւ մանրապատումներ

|հեղինակ = [[ Ռուբեն Ֆիլյան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[ «Քո երկրի դեսպանը»]]

[[Կատեգորիա:Արձակ]]

{{անավարտ}}

=='''Պատմվածքներ եւ մանրապատումներ'''==

==='''Ուրախություն'''===

Ամբողջ օրը նա տխուր էր, ու մոտ էր այն պահը, երբ պիտի կարծեր, թե մարդիկ առաջինը ստեղծել են «տխրություն» բառը։

Հետո նա հիշեց, թե ինչպես մի պատմվածքում, երեկույթի ժամանակ ծանոթանում են մի տղա ու մի տխուր աղջիկ։ Հետո երեկույթ բառը նրան հիշեցրեց ընկերոջ տգեղ ընկերուհուն, որն իրեն երեկույթի էր հրավիրում։

Նա սթափվեց այդ բոլորից ու սկսեց մտաբերել, թե ինչու է հիշել այն տգեղ աղջկան։ Իր հիշածները նա նորից վերհիշեց եւ նորից ու նորից զարմացավ իր վրա։ Ապա մոտեցավ գրամեքենային։ Նա գրող էր ու տանել չէր կարողանում իր հաջողված գործերը։ Որովհետեւ բոլորն էլ հավանում էին դրանք ու կարծես ուրիշինն էին արդեն։ Իսկ թույլ գործերը, որ չէին հավանում, ՍՏԻՊՎԱԾ ինքն էր սիրում։ Մոտ էր այն պահը, երբ նա պիտի զգար, թե մարդկանց ստեղծած երկրորդ բառը արդարությունն է։

Հետո նա կամաց֊կամաց մոռացավ այս բոլորը, ու արդեն պատուհանից այն կողմ լսելի էր գրամեքենայի տկտկոցը։

Հիմա պատուհանից այն կողմ այլեւս տկտկոց չէր լսվում, որովհետեւ նա ավարտել էր իր պատմվածքը, սակայն չէր կարողանում գտնել վերնագիրը։

Նա դուրս եկավ փողոց՝ մի քիչ զբոսնելու։ Եւ մոտ էր այն պահը, երբ նա կգտներ իր նոր պատմվածքի իսկական անունը․ դա մարդկանց ստեղծած երրորդ բառն էր՝ «Ուրախություն»։

==='''Հաշմանդամը'''===

Սրճարանին մոտենալիս նրան դարձյալ սկսեց թվալ, թե իր շալվարի աջ մասը կարճ է ու նեղ է կարված։ Նրա գիտակցությունը տեղափոխվում էր դեպի աջ ոտքը (թերեւս նա այդպես էր կարծում):

Նա շատ էր սիրում փիլիսոփայել, ու բոլոր նրա ծանոթները անգիր գիտեին նրա այն միտքը, թե գիտակցությունը ամենից շատ հետաքրքրվում է մարդու այն անդամով, որի մեջ գտնվում է։ Հենց այս պատճառով էլ նրան թվում էր, թե իր գիտակցությունը այժմ գտնվում է աջ ոտքի մեջ։ Այս մտքերով նա մտավ սրճարան։ Այստեղ այնպիսի սուրճ էին պատրաստել, որ նրա մոտ ավելի շուտ տպավորություն ստեղծվեց թեյելու, քան՝ սրճելու։

Նրա գիտակցությունը հիմա ոչնչի մեջ էր, ու նա չզգաց, թե ինչպես սահեց իր ձեռքից սուրճի բաժակը եւ վայր ընկավ։ Բաժակի ընկնելու ձայնը մի թնդանոթային համազարկ թվաց բոլորին, սրճարանային լռության ֆոնի դիմաց։

Նա կանգնեց ու սկսեց վազել՝ ինքն էլ չգիտակցելով թե ուր։ Եւ ինչ֊որ հրաշքով, որին հետագայում անվանեց բնազդ, նա ընկավ իրենց տուն։ Նրա կոշիկների մեջ կարծես ջուր էր լցված, ու նա ենթադրեց, որ այդ ջուրը իր քրտինքն էր։ Նա սրճարանից շալակած բերել էր ամբոխի զարմացած հայացքները եւ այդ ձայնը, այդ ձայնը․․․

Նա չբարեւեց հյուրերին ու անցավ մյուս սենյակը՝ ավելացնելով իր բեռը եւս յոթ զարմացած հայացքներով։

Նա արագորեն մոտեցավ դաշնամուրին եւ հանկարծ շատ ուզեց իմանալ, թե ինչ ձայն արձակեց բաժակը կոտրվելիս։ Հաստատ համոզվելով, որ դա լյա էր, նա մի քիչ փող վերցրեց ու դուրս եկավ տնից։

xxx

Նա պարզ հիշում էր, որ ընկերոջ ծննդյան օրն է, ու պիտի մի հետաքրքիր նվեր գտնել։

Ամանեղենի խանութի կողքով անցնելիս, նա ներս մտավ ու դուրս եկավ հազիվ քարշ տալով մի մեծ տաշտակ։

Նա ներս մտավ, հանվեց ու դռան ճեղքից սկսեց դիտել ներկաներին։

Սենյակից տարօրինակ երաժշտություն էր լսվում ու նրա գիտակցությունը, մի պահ միայն անցնելոով աջ ոտքին, պատսպարվեց այդ տարօրինակության մեջ։

Դռան արանքից նա ձեռքը դանդաղ սահեցրեց անջատիչի վրայով, ու սենյակը մթնեց։ Ներկաներից միայն մեկին հաջողվեց երկար որոնումներից հետո գտնել անջատիչը, ու սենյակը դարձյալ լուսավորվեց։ Իսկ նա արդեն նստած էր կարճ, տղայական մազերով, մեծ֊կանաչ աչքերով ու լայն շրթունքներով մի աղջկա կողքին։

Երեկոն այդպես տաղտկալի էլ կանցներ, եթե նա չփայլեր իր տարօրինակություններով։

Վերջում նա խմեց իր օրվա հերոսի՝ իր ընկերոջ աջ ոտքի կենացը, ու բոլորը դուրս եկան։

Այն կարճ մազերով աղջկան նա տուն ճանապարհեց ու վերադառնում էր, երբ․․․

Նա ետ եկավ։ Աղջիկը դեռ կանգնած էր այն տեղում, որտեղից նրանք բաժանվել էին։ Նա մոտեցավ, գրպանից հանեց մի փոքրիկ դանակ, կտրեց աղջկա մազերից մեկը ու սկսեց չափչփել իր ձեռքում գտնվող մազի հետ։ Հետո ինչ֊որ բանում համոզված շուռ եկավ ու դանդաղ քայլերով հեռանում էր, երբ․․․

Նրա գիտակցությունը վերադարձավ իր հին տեղը՝ աջ ոտքը, ու նա դարձյալ սկսեց չզգալ իր ձախ ոտքի ներկայությունը։ Նա տասը, քսան քայլ էր հեռացել աղջկա մոտից, երբ ինչ֊որ մի հիմար վախ սկսեց չափազանց վախեցնել նրան․

―Չնկատի՞ հանկարծ աղջիկը, որ ինքը․․․

Իսկ աղջիկը նայում էր նրա ետեւից ու մտածում էր, որ նույնիսկ նրա քայլվածքը դարձյալ տարօրինակ է․․․

xxx

Նա դանդաղ քայլերով տուն էր վերադառնում, երբ հանկարծ որոշեց վերջ տալ ծխելուն։ Նա գրպանից հանեց ծխախոտատուփը, որի նվիրողին վաղուց արդեն ատում էր։ Նա մի պահ կանգ առավ ու հիշեց այն խոսքերը, թե՝ չգիտեմ երբ տեղի կունենա երրորդ համաշխարհային պատերազմը, սակայն չորրորդը կլինի նետուաղեղով։ Նա սկսեց տարակուսել․

―Արդյո՞ք կգա մի ժամանակ, երբ հենց այս նույն տեղը իր քարե բրիչով կփորի մի բրդոտ մարդ։ Եւ եթե ես դեն շպրտեմ այս, այդ բրդոտ մարդը ուտելու համար մի որեւէ հատիկ գտնելու փոխարեն, կգտնի այս արծաթյա ծխախոտատուփը․․․

Հետո, կարծես չուզենալով, որ այդպես լինի, նա սկսեց առարկել ինքն իրեն․

―Արծաթը այդքան չի կարող դիմանալ։

Նա չնետեց ծխախոտատուփը ու մտածեց, որ այս առիթով արժե մի հատ էլ ծխել․․․

xxx

Հաջորդ օրը նա քայլում էր փողոցով, երբ դիմացի տներից մեկը առանձնապես հարազատ թվաց։ Այդ տան պատուհանից իրեն ձեռքով էր անում երեկվա այն սեւ, կարճ մազերով աղջիկը։ Նա ներս մտավ ու աղջկա հետ միասին սկսեց սենյակը ծխով լցնել։ Հետո նրանք հիշեցին, թե ինչպես նախորդ օրը մի քանի անգամ համոզվել էին, որ պարելը հիանալի բան է։ Այժմ պարում էին իրար գրկած։ Երաժշտությունը այլեւս չէր լսվում, սակայն նրանք չէին ուզում բաժանվել, ու չզգացին, թե ինչպես փոխեցին իրենց դիրքերը․․․

xxx

Այսօր նա ոչ ոքի չէր ցանկանում տեսնել, նույնիսկ նրան։ Հիմա նա անորոշ վիճակում էր։ Կարծես կորել էր գիտակցությունը։

Հետո, պարզվեց, որ նրա գիտակցությունը թափանցել է հենց իրեն՝ գիտակցության մեջ։ Եւ այնտեղից դուրս եկող բոլոր հայտնությունները նա սկսեց արտահայտել գրելով։

Հին, տարօրինակ օրերը իհարկե որոշ հետք թողել էին նրա մեջ, որովհետեւ այն բոլորը նա գրում էր շատ հետաքրքիր, տարօրինակ ոճով։

Հիմա քայլում էր փողոցով առանց «կարդալու» եւ նա վստահ էր, որ մեծ գրող պիտի դառնա․․․

'''16/9-1969թ․'''

==='''Ծնունդ'''===

Մեռնելուց առաջ ծերունին իր որդիներին նվիրեց ոչ թե երեք, այլ չորս բանալի ու ասաց, որ փնտրեն ողջ աշխարհը եւ գտնեն դռները։ Բոլոր տղաները միաբերան բացականչեցին, թե մենք կբացենք դռները։ Իսկ դռան բացելու միակ նպատակը այն էր, որ դուռը չէր բացվում։ Դե նրանք առայժմ թափանցիկ վարագույրներ էին, որոնք միայն լավն էին նկատում․․․

Եզը բառաչում էր ամպերում, իսկ մարդիկ ուտում էին երկինքը։ Տղաները գիտեին, որ եզը այլեւս չի ծնվի․․․

Ոչ ոք չէր ուզում ուտել եզան անպաշտպան միսը։ «Քելեխ․․․» Ոչ ոք չէր ուզում մեռնել․․․

Եւ իհարկե այս բոլորը ոչ մի կապ չունի այն կնոջ հետ, որը չէր ուզում ունենալ երրորդ երեխան ու գնաց բժշկի մոտ։ Վերջապես ինչու պիտի կապ չունենար, կամ թեկուզ ունենար․․․

Երեխան չծնվեց, բայց կարող էր ծնվել․․․

Նա կծնվեր ու կունենար չարաճճի մանկություն, պատանեկության տարիներին կաներ այնպիսի բաներ, որոնք կարելի էր անել ու հակառակը՝ կգրեր արձակ կամ բանաստեղծություններ, սովորականի պես չէր սիրահարվի, կամ կսիրահարվեր եւ հետո կդառնար հաշվապահ, կամ փոխգնդապետ, անկեղծորեն կմասնակցեր հոր թաղմանը եւ կապրեր մարդկային ճակատագրի բոլոր կանոններով․․․

Նա չծնվեց, քանի որ պիտի մեռներ եւ եթե վերջը վաղուց քեզ է փնտրում, միեւնույնը չէ, թե ինչպես ես գտնում այն։

Կարելի է հանգամանորեն պատմել, թե ինչպես ապրեց այն մարդը, որը չէր ծնվել։ Ամեն ինչ հետաքրքիր կլինի, քանի որ վերջում եզը պիտի բառաչի եւ բոլորս ուրախ կլինենք, որովհետեւ եզը չկա․․

Եւ միեւնույն ժամանակ կարելի է գրել մի երիտասարդի մասին, որը ամեն գիշեր քնում է եւ որը երբեք նամակ չի գրել Սանչոյին․․․

Կարելի է պատմել այն մարդու մասին, որը պատի վրա դուռ էր նկարել ու լաց էր լինում՝ հեռվից դիտելով, թե ինչպես մի երեխա ողջ ուժով հրում է այդ դուռը․․․

Գուցե ժամերով ծիծաղենք այն բանի վրա, որ վաղուց մահացած մի մարդ թեյը խմում էր ոչ թե երեք, այլ երկու կտոր շաքարով․․․

Սակայն կա մի մարդ, որն այս բոլորը ունի իր մեջ եւ նա հիմա սիգարետը ձեռքին հետապնդում էր հատակի վրայից վազող փոքրիկ սարդին։ Նա չգիտեր՝ սարդի թեւե՞րն էին վառվում, թե՞ ոտքերը, միայն գիտեր, որ սարդը այրվում է, չնայած չի ուզում այրվել։ Վերջապես միջատը հոգնեց կամ կարծես ձանձրացավ, բայց համենայն դեպս կծկվեց, չգիտենալով, որ քիչ այն կողմ անկողինն է, որի տակ կարելի էր թաքնվել։ Իսկ նա լրիվ այրեց սարդին ու չմտածեց որեւէ նմանություն գտնել միջատի եւ մարդու միջեւ։ Ուղղակի նրա մոտ հանգստացավ մարդ սպանելու կիրքը, ու հիմա կարող էր հանգիստ քնել․․․

Նա մոտեցավ պատուհանին՝ հետաքրքրությամբ դիտելով դիմացի ծառը ու ինքն իրեն ասաց․

―Ծառը ճիշտ է․․․

Ընդհանրապես նա մի մարդ էր, որը խոսում էր ունքերով։ Եւ այս երկու բառը շշնջալու ընթացքում տարբեր ձեւերով շարժեց ունքերը, ու դրա մեջ արվեստ կար․․․

Ծառը չլսեց, բայց տեսավ ու գոհ էր․․․

―Ծովը սխալ է,֊ նորից շշնջաց նա, եւ ունքերը հաստատեցին այդ։ Եւ, իսկապես, որտե՞ղ էր ծովը, ինչու՞ չկար․․․

Շրջակայքում ոչ մի եզ չէր բառաչում, սարդը վաղուց սատկել էր, եւ ժամանակն էր քնելու։

―Եւ նախքան այս ամենը վաղը նորից սկսելու փոխարեն, կարելի է չսկսել՝ այսինքն կարելի է տեսնել, թե ինչպես է ոչնչանում ողջ աշխարհը՝ թե ինչպես է այն սողալով մռնչում մարմնիդ բոլոր մասերի մեջ։ Դրա համար պիտի ունենալ մի ձիգ պարան, իսկ ծառը վաղուց սպասում է։

Այս բոլորը շատ գեղեցիկ կլիներ, եթե նա չմտածեր, թե ինչպես հաջորդ օրը մարդիկ պիտի տեսնեին, որ ինչ֊որ մեկը լվացքի պարանով կախվել է ծառից եւ օրորվում է քամուց։ Բայց չէ՞ որ այլեւս մարդիկ չէին լինի։

―Ինչպես թե մարդիկ չէին լինի,֊ շշնջաց նա ու հագնելով շորերը՝ շտապեց փողոց։

Նրան մոտեցավ հարբած մի մարդ ու հայտարարեց․

―Հասկացիր, եղբայր, մենք մեղավոր չենք․․․

―Այո,֊նորից ասաց նա։

Հարբածը, որը չափազանց շատ էր նման սովորական մարդու, շարունակեց․

―Բայց դու հասկանու՞մ ես, մենք մեղավոր չենք․․․

―Ոչ,֊վերջապես ամեն ինչ հասկանալով՝ ասաց նա։

Հարբածը, որը նաեւ սովորական մարդ էր, գոհ հառաչելով հեռացավ․․․

Իսկ նա վերադարձավ՝ նույնպես գոհ ամեն ինչից, հանեց շորերը ու քնեց․․․

Առավոտյան ուշ արթնացավ, հավաքեց ու դասավորեց իր թղթերը եւ շտապեց աշխատանքի։ Ներս մտավ գրասենյակ, ասաց՝ բարեւ Ձեզ, եւ նոր միայն նկատեց, որ աշխատողները անծանոթ մարդիկ են։ Բոլորը զարմացած նրան նայեցին, իսկ նա ուզեց գնալ դեպի իր տեղը, բայց սեղանը այնտեղ չէր։

―Ի՞նչ եք ուզում,֊ հարցրեց նրանցից մեկը։

―Ոչինչ, ես այստեղ աշխատում եմ,֊ ասաց նա։

―Երեւի նոր եք ընդունվել։

―Ոչ, ահա քանի տարի է՝ ես աշխատում եմ այստեղ,֊ ասաց նա մի տեսակ խեղճացած ու կարծես որպես ապացույց պայուսակից հանեց իր թղթերը։

Նորից բոլորն իրար նայեցին։ Իսկ նա շրջվեց զինվորականի պես ու դուրս գնաց, մտածելով, որ գուցե շփոթել է շենքը։

Բայց՝ ոչ, ահա այն կրպակը, որտեղից միշտ ծխախոտ եմ գնում, ահա ցայտաղբյուրը եւ, վերջապես, շրջակայքում բոլորը բնակելի շենքեր են։

Եւ նա սկսեց թափառել փողոցներով։ Դրանք բոլորն էլ ծանոթ փողոցներ էին, բայց հետո երեւացին ինչ֊որ նեղ, խուլ, անձայն ու լուսավոր փողոցներ։

Նա կանգ առավ, իրեն էին նայում, սակայն ինքը չէր տեսնում ու չափազանց շփոթված էր դրանից։ Վերջապես նկատեց՝ դա իրենից քիչ հեռու հուսահատված աչքերով, հյուծված, բայց հպարտ մի շուն էր։ Գեղեցիկ էր․․․ Եւ նրանք երկար նայեցին այդպես իրար․․․

Հանկարծ նա պոկվեց տեղից, մոտեցավ ու բռնեց շան կոկորդից, ձգեց ինչքան ուժ ուներ, եւ կոկորդը պոկվեց։ Շան հայացքը չփոխվեց։ Նա վաղուց էր սատկել։ Նրա մատները նորից ձգեցին շան կոկորդը, ու այս անգամ այն լրիվ պոկվեց՝ մնալով ձեռքերի մեջ։ Արյուն չհոսեց։ Իսկ նա բարձրացրեց կոկորդը ու պահեց արեւի դիմաց։ Կրճիկները անդրադարձրին արեւի ճառագայթները։ Դրանք գեղեցիկ կրճիկներ էին, համաչափ դասավորված, խմորված չկաթող արյամբ, ունենալով իրենց մեջ ծիածանի բոլոր անհետացող գույները եւ էլի ունենալով շատ֊շատ լավ բաներ, որոնք հնարավոր են միայն կապույտ երկնքի դեպքում․․․

Իսկ եթե շունը արդեն սատկել էր, երբ ես մոտեցա, իսկ եթե հանկարծ մարդիկ չնկատեն, որ ինչ֊որ մեկը լվացքի պարանով կախվել է ծառից եւ օրորվում է,֊ այդ բանը երբեք չէր անցել նրա մտքով։ Բայց այդ միտքը երկար չզբաղեցրեց նրան, քանի որ նորից մտածեց, թե մարդիկ այդ ժամանակ չեն լինի․․․

Իսկ կոկորդը փայլփլում էր արեւի տակ ու կրճիկները անհոգորեն, ինչպես ծուխ, կլանում էին ճառագայթները։ ինչքան ծուխ էր հարկավոր այդ կոկորդին, դառը ծուխ․․․

Արդեն մայրամուտ էր, ու արեւի դիմացը փակող շենքի մի քանի պատուհաններում լույս էր վառվում։ Դրանք վերեւի հարկի տարբեր ծայրերում գտնվող երկու պատուհաններն էին, մեջտեղի հարկի մեջտեղի պատուհանը եւ առաջին հարկի երեք պատուհանները։ Շենքը նայում էր, եւ դա այն հայացքն էր, որով նայում էին գրասենյակի մարդիկ։ Իսկ շենքը բնակելի էր ու ոչ մի ազատ սենյակ չկար։ Գոնե պահակի այս փոքրիկ տնակը տային իրեն։ Եւ նա ինչպես կհսկեր նվերների խանութը։ Բայց շուտով այդ փոքրիկ տնակում նույնպես լույս վառվեց, ու նա իր ձեռքում ավելի պինդ սեղմեց կոկորդը։ Հետո շպրտեց այն թղթերը, որոնց վրա շատ թվեր կային եւ շարունակեց քայլել։

Նա քայլերն ուղղեց դեպի իր տունը։ Ծառը տեղում էր, ու նա թակեց դուռը։ Բաց արեց մի ծերունի եւ զարմացած նայեց նրան ու կոկորդին։ Այստեղ նույնպես ամեն ինչ գրասենյակ էր, եւ նա, հասկանալով այդ, հեռացավ․․․

Վաղը նրա ծննդյան օրն էր, ու չէին լինելու ծաղիկներ, ու ոչ ոք չգիտեր այդ տոնի մասին, ու չէր բառաչելու ոչ մի եզ․․․

Հաջորդ առավոտյան մարդիկ դուրս եկան բնակելի շենքերից ու տեսան, որ ծառի վրա լվացքի պարանից կախված օրորվում էր մի կոկորդ․․․

'''9/12-1970թ․'''

==='''Անքնություն'''===

Սխալմամբ զբոսանքի ելած մի մուկ արագ առուն նետվեց։

Տղան վախեցավ, բայց երբ մտածեց, թե մուկը իրենից ավելի է վախեցել՝ ժպտաց։ Հետո մտածեց բոլոր այն մկների մասին, որոնք այսպիսի դեպքերում «լեղաճաք» են եղել։ Ապա փնթփնթաց․ «ինքնախաբեություն է»։

Նա քայլում էր ու ինքն իրեն փնթփնթում, թե ինչ կկորցներ, եթե չմտածեր ինքնախաբեության մասին։ Բայց չէ՞ որ ճակատագիրն է այն թելադրում։ Իսկ ճակատագրի մասին խոսելն էլ հենց ինքը ճակատագիրն է։ Եւ այս ասելն էլ։ Սա՛ էլ, սա՛ էլ․․․

Նա արագ տարուբերեց գլուխը, եւ դրանից բոլոր մտքերը խառնվեցին։ Ճակատագրի գաղափարի տեղը հիմա զարմանալիորեն գրավեց մի շաբաթով հեռավոր քաղաք մեկնելու մտահղացումը։ Եւ նա տուն շտապեց ու սկսեց դասավորել ճամպրուկը։

Հիմա այդ հեռավոր քաղաքի հյուրանոցի սենյակներից մեկում պառկած նա մտածում էր, թե ինչեր չգիտեն մարդիկ։ Սակայն նրանք չեն էլ փորձում իմանալ։ Դե, ինչ արած, դա էլ մարդկանց ճակատագիրն է․․․

Նա էլ էր մարդ ու չգիտեր, որ կողքի համարում մեկ շաբաթով հանգստանում է մի ուրիշ հեռավոր քաղաքի բնակչուհի։ Եւ գուցե ժամանակին այդ բնակչուհուն էլ մի մուկ չափազանց վախեցրել է։

Մի շաբաթ անցավ ու այդպես էլ նրանք ոչ մի անգամ չտեսան միմյանց։

Նա վերադարձավ իր քաղաքը ու սկսեց ծերանալ․․․ Մի փոքրիկ թզբեհ գնեց ու սկսեց դրանով զբաղվել։ Բայց թզբեհի հատիկները վերջանում էին, ու նա շատ էր դժվարանում այդ ամբողջ արարողությունը նորից սկսել։

Ու նա նորից գնաց խանութ եւ շատ հատիկներով մի մեծ թզբեհ գնեց։ Հիմա սկսեց դրանով զբաղվել։

Վերջապես մի օր էլ նա հասկացավ, որ այլեւս ոչ մի թզբեհ իրեն չի կարող բավարարել։ Դրանից հետո ուրիշ ինչ֊որ բան էլ հասկացավ ու սկսեց օրական քսան ժամ քնել․․․

'''22/1 – 1970 թ․'''

==='''Երկուսը, որոնցից մեկը լուռ էր'''===

Հայրս շատ էր սիրում սովորականից ավելի թեք դիրքով նստել բազկաթոռին, ձախ ձեռքի ցուցամատով փակել ձախ աչքը, իսկ բթամատը դնել ծնոտին։ Եթե որեւէ մեկը այդ պահին լուսանկարեր նրան, կթվար, թե նա ուզում է դարձյալ համոզվել, որ ձախ աչքից մինչեւ ծնոտը մոտ կես թիզ է։

Ընդունելով այս դիրքը, նա սովորաբար թզբեհն էր վերցնում, որպեսզի մյուս, ավելորդ ձեռքն էլ զբաղեցնի։ Ուղիղ տասնմեկ հատիկ քաշելուց հետո նա սկսում էր զրուցել բազկաթոռի աջ հենակի՝ առանձնապես վերին մասի հետ։

Բոլոր զրույցները պարտադիր սկսվում էին «Է՜հ, այս օրն էլ անցավ» բառերով։ Այս բառերը արտասանելիս հենակը լուռ էր մնում, եւ դա համաձայնություն էր։

Հիմա էլ նա նստած էր ձախ աչքը ցուցամատով փակած, իսկ աջը՝ կիսաբաց։ Նա չափազանց ցածր էր խոսում․

―Այսօր Համոյին տեսա։ Դե Համոն, էլի, որ վիճեցինք այն օրը, ու դա դեռ հերիք չէ, նա այնպես էր քո վրա ողջ ծանրությամբ հենվել, կարծես․․․

Այժմ հենակի լռությունը նրան թվում էր մի տխուր հայհոյանք։

Նա մի քիչ էլ զրուցեց ու երբ զգաց, որ աջ աչքը փորձում էր նմանվել ձախին՝ անմիջապես պառկեց բազկաթոռից քիչ հեռու գտնվող անկողնու վրա։

Հաջորդ օրը արեւոտ էր, ու նա գնաց այգի՝ զբոսնելու։

Երբ վերադարձավ այգուց, տեսավ, թե ինչպես է փոքրիկ թոռը կանգնել իր բազկաթոռի վրա ու ցեխոտ ոտքը երբեմն դանդաղ սահեցնում է հենակի, այո՛, աջ հենակի վրայով։

Նա արագ մոտեցավ ու բարձրացրեց ձեռքը, որպեսզի ապտակի փոքրիկին /դա նրա աջ ձեռքն էր/։ Բայց այն կախված մնաց օդում, եւ նա չգտնելով ուր թաքցնել՝ սկսեց շոյել թոռնիկի մազերը։

/Նա այդպես էլ ողջ կյանքում չհասկացավ, թե ինչու գոնե չխանգարեց թոռնիկին, երբ նա փչացնում էր իր այդքան սիրած բազկաթոռը/։

Հենց այդ նույն օրը երեկոյան նա դարձյալ նույն դիրքով նստած էր։ Իր թզբեհից տասնմեկ հատիկ քաշելուց հետո նա մրմնջաց․ «Էհ, այս օրն էլ անցավ»։

Հենակը դարձյալ չէր խոսում։ Սակայն նա հասկացավ, որ այս լռությունը այլեւս համաձայնություն չէր․․․

'''26/10 – 1969 թ․'''

==='''Կարմիր մթության կապույտը'''===

Լույսին երկար նայելուց հետո, երբ աչքերս փակեցի, մթությունը ինձ կարմիր թվաց /մտածեցի՝ գյուտ է/։ Ես շատ բացուխուփ կանեի աչքերս, բայց շտապում էի ընկերոջս տանը կայանալիք երեկույթին։ Ներս մտա ուշացած, արդեն պարում էին։ Բազկաթոռին նստած էր մի տխուր աղջիկ, որի հետ էլ սկսեցի զրուցել։ Երբ ես պատմեցի կարմիր մթության մասին, պարզվեց, որ նա նույն մթությունը կապույտ է տեսնում։ Մեկ անգամ էլ համոզվելու համար մենք լույսի պաշար հավաքեցինք եւ փակեցինք մեր աչքերը։

Մթությունը եւ կարմիր էր, եւ կապույտ։ Կարմիր ֆոնի դիմաց՝ կապույտ օղակներ։ Մեր մթությունը այսպիսին էր։ Երկուսս էլ անչափ վախեցանք։ Ամեն ինչ սեւ էր մեր աչքերը բացելուց հետո։ Ներկաները հանգցրել էին լույսը եւ մթան մեջ էին պարում։ Վախենալուց հետո մեզ հաճելի էր թվում ծիծաղելը։ Երկուսս էլ մեր մթության մասին էինք մտածում, բայց լուռ էինք, որովհետեւ երկուսս էլ մեզ պարտված էինք համարում։ Այդ զգացումը մեզնից վանելու համար սկսեցինք պարել։ Պարում էինք փակ աչքերով։ Ուզում էինք հիշեց կարմիր մթության կապույտը։ Դա մեզ դեռեւս հաջողվում էր։ Երբ ես նրան տուն էի ճանապարհում, որոշեցինք գտնել մի շատ վառ լույս, որպեսզի նորից տեսնենք մթությունը։ Մենք գտանք վառ լույսը եւ տեսանք մթությունը, բայց երկար վայելել մեզ չհաջողվեց։ Ուշ էր։ Հաջորդ օրը արդեն զրուցում էինք «Վահագն» սրճարանում։ Մյուս օրը կինոյում էինք։ Մեր մտերմությունը աճում էր շատ արագ, սակայն ինձ մի հարց էր անհանգստացնում․ արդյո՞ք նա իր գագաթնակետին հասնելով՝ կսկսի նվազել /հետագայում ես համոզվեցի, որ այսպես էլ կլիներ, եթե․․․/։

Մեր տանն էինք։ Սենյակս փոքր ու հարմարավետ էր։ Ազնավուրը սովորականից ավելի տխուր էր երգում։ Արեւի ճառագայթների մի խուրձ սենյակի մեջ էր ընկել, եւ կարծես նրա մեջ օդը անտեսանելի էր դարձել։ Ես կանգնեցի, որ նրանից վերցնեմ սուրճի բաժակը։ Ճառագայթների խուրձը ընկավ ուղիղ աչքերիս մեջ, եւ ես այնդ անդրադարձրի դեպի նրա աչքերը։ Պատերազմ՝ աչքերով։ Ես հաղթեցի․․․ գրեթե ամեն օր մենք նայում էինք մթությանը եւ հիանում նրա գույներով, բայց միշտ ինչ֊որ խոչընդոտ խանգարում էր մեզ վայելել այն լիովին։ Ամեն նայելուց մենք նկատում էինք /իհարկե, առանց խորհրդակցելու/, որ մթության գույները գնալով ավելի խավար էին երեւում։ Մենք ավելի պինդ էինք փակում մեր աչքերը, բայց բոլորը՝ անօգուտ․․․

Բաժանում։ Պատերազմ չէին մղում այլեւս մեր աչքերը, չէին փակվում, որպեսզի տեսնեին մթությունը։ Այդ բաժանումը ինձ որպես մթության գույն ընծայեց սեւը։

Մթությունը սեւ եմ տեսնում։

==='''Բախտավոր դժբախտը'''===

Նա ձեռքը թափ տալով քայլում էր։

Վերջապես մի ձեռքը տարավ գրպանը ու մտածեց ինչ֊որ կոպեկ շպրտել, եւ վերցնել միայն «ղուշի» դեպքում։

Գրպանից հանեց ափը, ու երեւաց մի հիսուն կոպեկանոց։ Մի քիչ մտածեց, հետո հիսուն կոպեկանոցն ու ափը դարձյալ գրպանը տարավ եւ ժպտաց։

Նրա կողքից ձեռնափայտով մի ծերունի անցավ։

Հանկարծ նա շատ ուզեց իմանալ, թե ծերունին ո՞ր ձեռքով է բռնել ձեռնափայտը։ Սկսեց մտածել ու շրջվեց։ Նայեց իր ձեռքերին, հետո նորից շրջվեց ու վերջնականապես համոզվեց, որ դա ձախ ձեռքն էր․․․

Ինչ֊որ ցուցափեղկ նրան հիշեցրեց, որ շուտով նոր տարի է։ Խանութ մտավ, սակայն Ձմեռ պապի դիմակները արդեն վերջացել էին։ Եւ մի պահ նա վերհիշեց անցյալ նոր տարին, երբ իր տղան նույնիսկ չգիտեր Ձմեռ պապի մասին, իսկ հիմա․․․

Նա կանգնեց /տուն էր հասել/ եւ ուզած֊չուզած ներս մտավ։

Հրեց դռնակը եւ կարծես ճռռոց լսեց, քանի որ միշտ էլ դռնակը այդպես էր ճռռում․․․

Մոխրամանի մեջ կար մոխիր։ Իսկ այդ մոխրի մեջ հաիզվ երեւացող լուցկու մի հատիկ։ Ինչ֊որ մեկը չէր թողել, որ հատիկը մինչեւ վերջ այրվի․․․

Այդ «ինչ֊որ մեկը» նա էր, եւ հիմա բազկաթոռին նստած՝ ծխում էր։ Հետո նա սկսեց ինքն իրեն փնթփնթալ․

―Ինչու՞ է սենյակը միշտ տաք, ինչու՞ է դաշնամուրը իր տեղում, ինչու՞ է իր տղան այդքան դանդաղ մտածում, ինչու՞ են այդքան նման իր տեսած երեսուն նոր տարիները, ինչու՞ է․․․

Նա դուռը հրեց։ Ահավոր ճռռոց լսվեց, եւ նա ձեռքերը գրպանները դրած՝ դուրս փախավ։

Շուտով նոր տարի էր։ Սառը քամին արցունքներ էր առաջացրել նրա աչքերում, իսկ նա բղավում էր․

―Բախտավոր մարդ եմ ես, ես բախտավոր մարդ եմ, բախտավոր մարդ եմ․․․

Շուտով նոր տարի էր․․․

==='''Վերջապես'''===

Վերջապես։ «Ավանգարդ»֊ի առաջին էջում մի զոդող բանվորի մեծ լուսանկար, իսկ չորրորդում՝ մի փոքրիկ պատմվածք շատ ծանոթ վերնագրով։ Այդ պատմվածքի ներքեւում էլ մի ազգանուն, որը իմն ու հորս էր, եւ անուն, որը միայն իմն էր։

Վերջապես․․․

Փողոցով քայլում եմ եւ ուրախ եմ։ Ահա այն տղան ինչ֊որ մեկին է մատնացույց անում /երեւի ինձ/։ Անցնում է տղաների ու աղջիկների մի խումբ, եւ թվում է, թե նրանք խոսում են այսօրվա Ավանգարդի առանձնապես չորրորդ էջի մասին։

Որպեսզի ծխախոտիս մնացուկը նետեմ, մոտեցա աղբարկղին, իսկ այնտեղ ճմռթված, ընկած էր մի թերթ՝ զոդող բանվորի լուսանկարով․․․

'''8/11 – 1969թ․'''
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80_%D5%A5%D6%82_%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80&diff=3981Պատմվածքներ եւ մանրապատումներ2014-02-25T07:36:58Z

Բախտավոր դժբախտը

Նա ձեռքը թափ տալով քայլում էր։

Վերջապես մի ձեռքը տարավ գրպանը ու մտածեց ինչ֊որ կոպեկ շպրտել, եւ վերցնել միայն «ղուշի» դեպքում։

Գրպանից հանեց ափը, ու երեւաց մի հիսուն կոպեկանոց։ Մի քիչ մտածեց, հետո հիսուն կոպեկանոցն ու ափը դարձյալ գրպանը տարավ եւ ժպտաց։

Նրա կողքից ձեռնափայտով մի ծերունի անցավ։

Հանկարծ նա շատ ուզեց իմանալ, թե ծերունին ո՞ր ձեռքով է բռնել ձեռնափայտը։ Սկսեց մտածել ու շրջվեց։ Նայեց իր ձեռքերին, հետո նորից շրջվեց ու վերջնականապես համոզվեց, որ դա ձախ ձեռքն էր․․․

Ինչ֊որ ցուցափեղկ նրան հիշեցրեց, որ շուտով նոր տարի է։ Խանութ մտավ, սակայն Ձմեռ պապի դիմակները արդեն վերջացել էին։ Եւ մի պահ նա վերհիշեց անցյալ նոր տարին, երբ իր տղան նույնիսկ չգիտեր Ձմեռ պապի մասին, իսկ հիմա․․․

Նա կանգնեց /տուն էր հասել/ եւ ուզած֊չուզած ներս մտավ։

Հրեց դռնակը եւ կարծես ճռռոց լսեց, քանի որ միշտ էլ դռնակը այդպես էր ճռռում․․․

Մոխրամանի մեջ կար մոխիր։ Իսկ այդ մոխրի մեջ հաիզվ երեւացող լուցկու մի հատիկ։ Ինչ֊որ մեկը չէր թողել, որ հատիկը մինչեւ վերջ այրվի․․․

Այդ «ինչ֊որ մեկը» նա էր, եւ հիմա բազկաթոռին նստած՝ ծխում էր։ Հետո նա սկսեց ինքն իրեն փնթփնթալ․

―Ինչու՞ է սենյակը միշտ տաք, ինչու՞ է դաշնամուրը իր տեղում, ինչու՞ է իր տղան այդքան դանդաղ մտածում, ինչու՞ են այդքան նման իր տեսած երեսուն նոր տարիները, ինչու՞ է․․․

Նա դուռը հրեց։ Ահավոր ճռռոց լսվեց, եւ նա ձեռքերը գրպանները դրած՝ դուրս փախավ։

Շուտով նոր տարի էր։ Սառը քամին արցունքներ էր առաջացրել նրա աչքերում, իսկ նա բղավում էր․

―Բախտավոր մարդ եմ ես, ես բախտավոր մարդ եմ, բախտավոր մարդ եմ․․․

Շուտով նոր տարի էր․․․

==='''Վերջապես'''===

Վերջապես։ «Ավանգարդ»֊ի առաջին էջում մի զոդող բանվորի մեծ լուսանկար, իսկ չորրորդում՝ մի փոքրիկ պատմվածք շատ ծանոթ վերնագրով։ Այդ պատմվածքի ներքեւում էլ մի ազգանուն, որը իմն ու հորս էր, եւ անուն, որը միայն իմն էր։

Վերջապես․․․

Փողոցով քայլում եմ եւ ուրախ եմ։ Ահա այն տղան ինչ֊որ մեկին է մատնացույց անում /երեւի ինձ/։ Անցնում է տղաների ու աղջիկների մի խումբ, եւ թվում է, թե նրանք խոսում են այսօրվա Ավանգարդի առանձնապես չորրորդ էջի մասին։

Որպեսզի ծխախոտիս մնացուկը նետեմ, մոտեցա աղբարկղին, իսկ այնտեղ ճմռթված, ընկած էր մի թերթ՝ զոդող բանվորի լուսանկարով․․․

'''8/11 – 1969թ․'''
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80_%D5%A5%D6%82_%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80&diff=3980Պատմվածքներ եւ մանրապատումներ2014-02-25T06:58:57Z
Անահիտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Պատմվածքներ եւ մանրապատումներ

|հեղինակ = [[ Ռուբեն Ֆիլյան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[ «Քո երկրի դեսպանը»]]

[[Կատեգորիա:Արձակ]]

{{անավարտ}}

=='''Պատմվածքներ եւ մանրապատումներ'''==

==='''Ուրախություն'''===

Ամբողջ օրը նա տխուր էր, ու մոտ էր այն պահը, երբ պիտի կարծեր, թե մարդիկ առաջինը ստեղծել են «տխրություն» բառը։

Հետո նա հիշեց, թե ինչպես մի պատմվածքում, երեկույթի ժամանակ ծանոթանում են մի տղա ու մի տխուր աղջիկ։ Հետո երեկույթ բառը նրան հիշեցրեց ընկերոջ տգեղ ընկերուհուն, որն իրեն երեկույթի էր հրավիրում։

Նա սթափվեց այդ բոլորից ու սկսեց մտաբերել, թե ինչու է հիշել այն տգեղ աղջկան։ Իր հիշածները նա նորից վերհիշեց եւ նորից ու նորից զարմացավ իր վրա։ Ապա մոտեցավ գրամեքենային։ Նա գրող էր ու տանել չէր կարողանում իր հաջողված գործերը։ Որովհետեւ բոլորն էլ հավանում էին դրանք ու կարծես ուրիշինն էին արդեն։ Իսկ թույլ գործերը, որ չէին հավանում, ՍՏԻՊՎԱԾ ինքն էր սիրում։ Մոտ էր այն պահը, երբ նա պիտի զգար, թե մարդկանց ստեղծած երկրորդ բառը արդարությունն է։

Հետո նա կամաց֊կամաց մոռացավ այս բոլորը, ու արդեն պատուհանից այն կողմ լսելի էր գրամեքենայի տկտկոցը։

Հիմա պատուհանից այն կողմ այլեւս տկտկոց չէր լսվում, որովհետեւ նա ավարտել էր իր պատմվածքը, սակայն չէր կարողանում գտնել վերնագիրը։

Նա դուրս եկավ փողոց՝ մի քիչ զբոսնելու։ Եւ մոտ էր այն պահը, երբ նա կգտներ իր նոր պատմվածքի իսկական անունը․ դա մարդկանց ստեղծած երրորդ բառն էր՝ «Ուրախություն»։

==='''Հաշմանդամը'''===

Սրճարանին մոտենալիս նրան դարձյալ սկսեց թվալ, թե իր շալվարի աջ մասը կարճ է ու նեղ է կարված։ Նրա գիտակցությունը տեղափոխվում էր դեպի աջ ոտքը (թերեւս նա այդպես էր կարծում):

Նա շատ էր սիրում փիլիսոփայել, ու բոլոր նրա ծանոթները անգիր գիտեին նրա այն միտքը, թե գիտակցությունը ամենից շատ հետաքրքրվում է մարդու այն անդամով, որի մեջ գտնվում է։ Հենց այս պատճառով էլ նրան թվում էր, թե իր գիտակցությունը այժմ գտնվում է աջ ոտքի մեջ։ Այս մտքերով նա մտավ սրճարան։ Այստեղ այնպիսի սուրճ էին պատրաստել, որ նրա մոտ ավելի շուտ տպավորություն ստեղծվեց թեյելու, քան՝ սրճելու։

Նրա գիտակցությունը հիմա ոչնչի մեջ էր, ու նա չզգաց, թե ինչպես սահեց իր ձեռքից սուրճի բաժակը եւ վայր ընկավ։ Բաժակի ընկնելու ձայնը մի թնդանոթային համազարկ թվաց բոլորին, սրճարանային լռության ֆոնի դիմաց։

Նա կանգնեց ու սկսեց վազել՝ ինքն էլ չգիտակցելով թե ուր։ Եւ ինչ֊որ հրաշքով, որին հետագայում անվանեց բնազդ, նա ընկավ իրենց տուն։ Նրա կոշիկների մեջ կարծես ջուր էր լցված, ու նա ենթադրեց, որ այդ ջուրը իր քրտինքն էր։ Նա սրճարանից շալակած բերել էր ամբոխի զարմացած հայացքները եւ այդ ձայնը, այդ ձայնը․․․

Նա չբարեւեց հյուրերին ու անցավ մյուս սենյակը՝ ավելացնելով իր բեռը եւս յոթ զարմացած հայացքներով։

Նա արագորեն մոտեցավ դաշնամուրին եւ հանկարծ շատ ուզեց իմանալ, թե ինչ ձայն արձակեց բաժակը կոտրվելիս։ Հաստատ համոզվելով, որ դա լյա էր, նա մի քիչ փող վերցրեց ու դուրս եկավ տնից։

xxx

Նա պարզ հիշում էր, որ ընկերոջ ծննդյան օրն է, ու պիտի մի հետաքրքիր նվեր գտնել։

Ամանեղենի խանութի կողքով անցնելիս, նա ներս մտավ ու դուրս եկավ հազիվ քարշ տալով մի մեծ տաշտակ։

Նա ներս մտավ, հանվեց ու դռան ճեղքից սկսեց դիտել ներկաներին։

Սենյակից տարօրինակ երաժշտություն էր լսվում ու նրա գիտակցությունը, մի պահ միայն անցնելոով աջ ոտքին, պատսպարվեց այդ տարօրինակության մեջ։

Դռան արանքից նա ձեռքը դանդաղ սահեցրեց անջատիչի վրայով, ու սենյակը մթնեց։ Ներկաներից միայն մեկին հաջողվեց երկար որոնումներից հետո գտնել անջատիչը, ու սենյակը դարձյալ լուսավորվեց։ Իսկ նա արդեն նստած էր կարճ, տղայական մազերով, մեծ֊կանաչ աչքերով ու լայն շրթունքներով մի աղջկա կողքին։

Երեկոն այդպես տաղտկալի էլ կանցներ, եթե նա չփայլեր իր տարօրինակություններով։

Վերջում նա խմեց իր օրվա հերոսի՝ իր ընկերոջ աջ ոտքի կենացը, ու բոլորը դուրս եկան։

Այն կարճ մազերով աղջկան նա տուն ճանապարհեց ու վերադառնում էր, երբ․․․

Նա ետ եկավ։ Աղջիկը դեռ կանգնած էր այն տեղում, որտեղից նրանք բաժանվել էին։ Նա մոտեցավ, գրպանից հանեց մի փոքրիկ դանակ, կտրեց աղջկա մազերից մեկը ու սկսեց չափչփել իր ձեռքում գտնվող մազի հետ։ Հետո ինչ֊որ բանում համոզված շուռ եկավ ու դանդաղ քայլերով հեռանում էր, երբ․․․

Նրա գիտակցությունը վերադարձավ իր հին տեղը՝ աջ ոտքը, ու նա դարձյալ սկսեց չզգալ իր ձախ ոտքի ներկայությունը։ Նա տասը, քսան քայլ էր հեռացել աղջկա մոտից, երբ ինչ֊որ մի հիմար վախ սկսեց չափազանց վախեցնել նրան․

―Չնկատի՞ հանկարծ աղջիկը, որ ինքը․․․

Իսկ աղջիկը նայում էր նրա ետեւից ու մտածում էր, որ նույնիսկ նրա քայլվածքը դարձյալ տարօրինակ է․․․

xxx

Նա դանդաղ քայլերով տուն էր վերադառնում, երբ հանկարծ որոշեց վերջ տալ ծխելուն։ Նա գրպանից հանեց ծխախոտատուփը, որի նվիրողին վաղուց արդեն ատում էր։ Նա մի պահ կանգ առավ ու հիշեց այն խոսքերը, թե՝ չգիտեմ երբ տեղի կունենա երրորդ համաշխարհային պատերազմը, սակայն չորրորդը կլինի նետուաղեղով։ Նա սկսեց տարակուսել․

―Արդյո՞ք կգա մի ժամանակ, երբ հենց այս նույն տեղը իր քարե բրիչով կփորի մի բրդոտ մարդ։ Եւ եթե ես դեն շպրտեմ այս, այդ բրդոտ մարդը ուտելու համար մի որեւէ հատիկ գտնելու փոխարեն, կգտնի այս արծաթյա ծխախոտատուփը․․․

Հետո, կարծես չուզենալով, որ այդպես լինի, նա սկսեց առարկել ինքն իրեն․

―Արծաթը այդքան չի կարող դիմանալ։

Նա չնետեց ծխախոտատուփը ու մտածեց, որ այս առիթով արժե մի հատ էլ ծխել․․․

xxx

Հաջորդ օրը նա քայլում էր փողոցով, երբ դիմացի տներից մեկը առանձնապես հարազատ թվաց։ Այդ տան պատուհանից իրեն ձեռքով էր անում երեկվա այն սեւ, կարճ մազերով աղջիկը։ Նա ներս մտավ ու աղջկա հետ միասին սկսեց սենյակը ծխով լցնել։ Հետո նրանք հիշեցին, թե ինչպես նախորդ օրը մի քանի անգամ համոզվել էին, որ պարելը հիանալի բան է։ Այժմ պարում էին իրար գրկած։ Երաժշտությունը այլեւս չէր լսվում, սակայն նրանք չէին ուզում բաժանվել, ու չզգացին, թե ինչպես փոխեցին իրենց դիրքերը․․․

xxx

Այսօր նա ոչ ոքի չէր ցանկանում տեսնել, նույնիսկ նրան։ Հիմա նա անորոշ վիճակում էր։ Կարծես կորել էր գիտակցությունը։

Հետո, պարզվեց, որ նրա գիտակցությունը թափանցել է հենց իրեն՝ գիտակցության մեջ։ Եւ այնտեղից դուրս եկող բոլոր հայտնությունները նա սկսեց արտահայտել գրելով։

Հին, տարօրինակ օրերը իհարկե որոշ հետք թողել էին նրա մեջ, որովհետեւ այն բոլորը նա գրում էր շատ հետաքրքիր, տարօրինակ ոճով։

Հիմա քայլում էր փողոցով առանց «կարդալու» եւ նա վստահ էր, որ մեծ գրող պիտի դառնա․․․

'''16/9-1969թ․'''

==='''Ծնունդ'''===

Մեռնելուց առաջ ծերունին իր որդիներին նվիրեց ոչ թե երեք, այլ չորս բանալի ու ասաց, որ փնտրեն ողջ աշխարհը եւ գտնեն դռները։ Բոլոր տղաները միաբերան բացականչեցին, թե մենք կբացենք դռները։ Իսկ դռան բացելու միակ նպատակը այն էր, որ դուռը չէր բացվում։ Դե նրանք առայժմ թափանցիկ վարագույրներ էին, որոնք միայն լավն էին նկատում․․․

Եզը բառաչում էր ամպերում, իսկ մարդիկ ուտում էին երկինքը։ Տղաները գիտեին, որ եզը այլեւս չի ծնվի․․․

Ոչ ոք չէր ուզում ուտել եզան անպաշտպան միսը։ «Քելեխ․․․» Ոչ ոք չէր ուզում մեռնել․․․

Եւ իհարկե այս բոլորը ոչ մի կապ չունի այն կնոջ հետ, որը չէր ուզում ունենալ երրորդ երեխան ու գնաց բժշկի մոտ։ Վերջապես ինչու պիտի կապ չունենար, կամ թեկուզ ունենար․․․

Երեխան չծնվեց, բայց կարող էր ծնվել․․․

Նա կծնվեր ու կունենար չարաճճի մանկություն, պատանեկության տարիներին կաներ այնպիսի բաներ, որոնք կարելի էր անել ու հակառակը՝ կգրեր արձակ կամ բանաստեղծություններ, սովորականի պես չէր սիրահարվի, կամ կսիրահարվեր եւ հետո կդառնար հաշվապահ, կամ փոխգնդապետ, անկեղծորեն կմասնակցեր հոր թաղմանը եւ կապրեր մարդկային ճակատագրի բոլոր կանոններով․․․

Նա չծնվեց, քանի որ պիտի մեռներ եւ եթե վերջը վաղուց քեզ է փնտրում, միեւնույնը չէ, թե ինչպես ես գտնում այն։

Կարելի է հանգամանորեն պատմել, թե ինչպես ապրեց այն մարդը, որը չէր ծնվել։ Ամեն ինչ հետաքրքիր կլինի, քանի որ վերջում եզը պիտի բառաչի եւ բոլորս ուրախ կլինենք, որովհետեւ եզը չկա․․

Եւ միեւնույն ժամանակ կարելի է գրել մի երիտասարդի մասին, որը ամեն գիշեր քնում է եւ որը երբեք նամակ չի գրել Սանչոյին․․․

Կարելի է պատմել այն մարդու մասին, որը պատի վրա դուռ էր նկարել ու լաց էր լինում՝ հեռվից դիտելով, թե ինչպես մի երեխա ողջ ուժով հրում է այդ դուռը․․․

Գուցե ժամերով ծիծաղենք այն բանի վրա, որ վաղուց մահացած մի մարդ թեյը խմում էր ոչ թե երեք, այլ երկու կտոր շաքարով․․․

Սակայն կա մի մարդ, որն այս բոլորը ունի իր մեջ եւ նա հիմա սիգարետը ձեռքին հետապնդում էր հատակի վրայից վազող փոքրիկ սարդին։ Նա չգիտեր՝ սարդի թեւե՞րն էին վառվում, թե՞ ոտքերը, միայն գիտեր, որ սարդը այրվում է, չնայած չի ուզում այրվել։ Վերջապես միջատը հոգնեց կամ կարծես ձանձրացավ, բայց համենայն դեպս կծկվեց, չգիտենալով, որ քիչ այն կողմ անկողինն է, որի տակ կարելի էր թաքնվել։ Իսկ նա լրիվ այրեց սարդին ու չմտածեց որեւէ նմանություն գտնել միջատի եւ մարդու միջեւ։ Ուղղակի նրա մոտ հանգստացավ մարդ սպանելու կիրքը, ու հիմա կարող էր հանգիստ քնել․․․

Նա մոտեցավ պատուհանին՝ հետաքրքրությամբ դիտելով դիմացի ծառը ու ինքն իրեն ասաց․

―Ծառը ճիշտ է․․․

Ընդհանրապես նա մի մարդ էր, որը խոսում էր ունքերով։ Եւ այս երկու բառը շշնջալու ընթացքում տարբեր ձեւերով շարժեց ունքերը, ու դրա մեջ արվեստ կար․․․

Ծառը չլսեց, բայց տեսավ ու գոհ էր․․․

―Ծովը սխալ է,֊ նորից շշնջաց նա, եւ ունքերը հաստատեցին այդ։ Եւ, իսկապես, որտե՞ղ էր ծովը, ինչու՞ չկար․․․

Շրջակայքում ոչ մի եզ չէր բառաչում, սարդը վաղուց սատկել էր, եւ ժամանակն էր քնելու։

―Եւ նախքան այս ամենը վաղը նորից սկսելու փոխարեն, կարելի է չսկսել՝ այսինքն կարելի է տեսնել, թե ինչպես է ոչնչանում ողջ աշխարհը՝ թե ինչպես է այն սողալով մռնչում մարմնիդ բոլոր մասերի մեջ։ Դրա համար պիտի ունենալ մի ձիգ պարան, իսկ ծառը վաղուց սպասում է։

Այս բոլորը շատ գեղեցիկ կլիներ, եթե նա չմտածեր, թե ինչպես հաջորդ օրը մարդիկ պիտի տեսնեին, որ ինչ֊որ մեկը լվացքի պարանով կախվել է ծառից եւ օրորվում է քամուց։ Բայց չէ՞ որ այլեւս մարդիկ չէին լինի։

―Ինչպես թե մարդիկ չէին լինի,֊ շշնջաց նա ու հագնելով շորերը՝ շտապեց փողոց։

Նրան մոտեցավ հարբած մի մարդ ու հայտարարեց․

―Հասկացիր, եղբայր, մենք մեղավոր չենք․․․

―Այո,֊նորից ասաց նա։

Հարբածը, որը չափազանց շատ էր նման սովորական մարդու, շարունակեց․

―Բայց դու հասկանու՞մ ես, մենք մեղավոր չենք․․․

―Ոչ,֊վերջապես ամեն ինչ հասկանալով՝ ասաց նա։

Հարբածը, որը նաեւ սովորական մարդ էր, գոհ հառաչելով հեռացավ․․․

Իսկ նա վերադարձավ՝ նույնպես գոհ ամեն ինչից, հանեց շորերը ու քնեց․․․

Առավոտյան ուշ արթնացավ, հավաքեց ու դասավորեց իր թղթերը եւ շտապեց աշխատանքի։ Ներս մտավ գրասենյակ, ասաց՝ բարեւ Ձեզ, եւ նոր միայն նկատեց, որ աշխատողները անծանոթ մարդիկ են։ Բոլորը զարմացած նրան նայեցին, իսկ նա ուզեց գնալ դեպի իր տեղը, բայց սեղանը այնտեղ չէր։

―Ի՞նչ եք ուզում,֊ հարցրեց նրանցից մեկը։

―Ոչինչ, ես այստեղ աշխատում եմ,֊ ասաց նա։

―Երեւի նոր եք ընդունվել։

―Ոչ, ահա քանի տարի է՝ ես աշխատում եմ այստեղ,֊ ասաց նա մի տեսակ խեղճացած ու կարծես որպես ապացույց պայուսակից հանեց իր թղթերը։

Նորից բոլորն իրար նայեցին։ Իսկ նա շրջվեց զինվորականի պես ու դուրս գնաց, մտածելով, որ գուցե շփոթել է շենքը։

Բայց՝ ոչ, ահա այն կրպակը, որտեղից միշտ ծխախոտ եմ գնում, ահա ցայտաղբյուրը եւ, վերջապես, շրջակայքում բոլորը բնակելի շենքեր են։

Եւ նա սկսեց թափառել փողոցներով։ Դրանք բոլորն էլ ծանոթ փողոցներ էին, բայց հետո երեւացին ինչ֊որ նեղ, խուլ, անձայն ու լուսավոր փողոցներ։

Նա կանգ առավ, իրեն էին նայում, սակայն ինքը չէր տեսնում ու չափազանց շփոթված էր դրանից։ Վերջապես նկատեց՝ դա իրենից քիչ հեռու հուսահատված աչքերով, հյուծված, բայց հպարտ մի շուն էր։ Գեղեցիկ էր․․․ Եւ նրանք երկար նայեցին այդպես իրար․․․

Հանկարծ նա պոկվեց տեղից, մոտեցավ ու բռնեց շան կոկորդից, ձգեց ինչքան ուժ ուներ, եւ կոկորդը պոկվեց։ Շան հայացքը չփոխվեց։ Նա վաղուց էր սատկել։ Նրա մատները նորից ձգեցին շան կոկորդը, ու այս անգամ այն լրիվ պոկվեց՝ մնալով ձեռքերի մեջ։ Արյուն չհոսեց։ Իսկ նա բարձրացրեց կոկորդը ու պահեց արեւի դիմաց։ Կրճիկները անդրադարձրին արեւի ճառագայթները։ Դրանք գեղեցիկ կրճիկներ էին, համաչափ դասավորված, խմորված չկաթող արյամբ, ունենալով իրենց մեջ ծիածանի բոլոր անհետացող գույները եւ էլի ունենալով շատ֊շատ լավ բաներ, որոնք հնարավոր են միայն կապույտ երկնքի դեպքում․․․

Իսկ եթե շունը արդեն սատկել էր, երբ ես մոտեցա, իսկ եթե հանկարծ մարդիկ չնկատեն, որ ինչ֊որ մեկը լվացքի պարանով կախվել է ծառից եւ օրորվում է,֊ այդ բանը երբեք չէր անցել նրա մտքով։ Բայց այդ միտքը երկար չզբաղեցրեց նրան, քանի որ նորից մտածեց, թե մարդիկ այդ ժամանակ չեն լինի․․․

Իսկ կոկորդը փայլփլում էր արեւի տակ ու կրճիկները անհոգորեն, ինչպես ծուխ, կլանում էին ճառագայթները։ ինչքան ծուխ էր հարկավոր այդ կոկորդին, դառը ծուխ․․․

Արդեն մայրամուտ էր, ու արեւի դիմացը փակող շենքի մի քանի պատուհաններում լույս էր վառվում։ Դրանք վերեւի հարկի տարբեր ծայրերում գտնվող երկու պատուհաններն էին, մեջտեղի հարկի մեջտեղի պատուհանը եւ առաջին հարկի երեք պատուհանները։ Շենքը նայում էր, եւ դա այն հայացքն էր, որով նայում էին գրասենյակի մարդիկ։ Իսկ շենքը բնակելի էր ու ոչ մի ազատ սենյակ չկար։ Գոնե պահակի այս փոքրիկ տնակը տային իրեն։ Եւ նա ինչպես կհսկեր նվերների խանութը։ Բայց շուտով այդ փոքրիկ տնակում նույնպես լույս վառվեց, ու նա իր ձեռքում ավելի պինդ սեղմեց կոկորդը։ Հետո շպրտեց այն թղթերը, որոնց վրա շատ թվեր կային եւ շարունակեց քայլել։

Նա քայլերն ուղղեց դեպի իր տունը։ Ծառը տեղում էր, ու նա թակեց դուռը։ Բաց արեց մի ծերունի եւ զարմացած նայեց նրան ու կոկորդին։ Այստեղ նույնպես ամեն ինչ գրասենյակ էր, եւ նա, հասկանալով այդ, հեռացավ․․․

Վաղը նրա ծննդյան օրն էր, ու չէին լինելու ծաղիկներ, ու ոչ ոք չգիտեր այդ տոնի մասին, ու չէր բառաչելու ոչ մի եզ․․․

Հաջորդ առավոտյան մարդիկ դուրս եկան բնակելի շենքերից ու տեսան, որ ծառի վրա լվացքի պարանից կախված օրորվում էր մի կոկորդ․․․

'''9/12-1970թ․'''

==='''Անքնություն'''===

Սխալմամբ զբոսանքի ելած մի մուկ արագ առուն նետվեց։

Տղան վախեցավ, բայց երբ մտածեց, թե մուկը իրենից ավելի է վախեցել՝ ժպտաց։ Հետո մտածեց բոլոր այն մկների մասին, որոնք այսպիսի դեպքերում «լեղաճաք» են եղել։ Ապա փնթփնթաց․ «ինքնախաբեություն է»։

Նա քայլում էր ու ինքն իրեն փնթփնթում, թե ինչ կկորցներ, եթե չմտածեր ինքնախաբեության մասին։ Բայց չէ՞ որ ճակատագիրն է այն թելադրում։ Իսկ ճակատագրի մասին խոսելն էլ հենց ինքը ճակատագիրն է։ Եւ այս ասելն էլ։ Սա՛ էլ, սա՛ էլ․․․

Նա արագ տարուբերեց գլուխը, եւ դրանից բոլոր մտքերը խառնվեցին։ Ճակատագրի գաղափարի տեղը հիմա զարմանալիորեն գրավեց մի շաբաթով հեռավոր քաղաք մեկնելու մտահղացումը։ Եւ նա տուն շտապեց ու սկսեց դասավորել ճամպրուկը։

Հիմա այդ հեռավոր քաղաքի հյուրանոցի սենյակներից մեկում պառկած նա մտածում էր, թե ինչեր չգիտեն մարդիկ։ Սակայն նրանք չեն էլ փորձում իմանալ։ Դե, ինչ արած, դա էլ մարդկանց ճակատագիրն է․․․

Նա էլ էր մարդ ու չգիտեր, որ կողքի համարում մեկ շաբաթով հանգստանում է մի ուրիշ հեռավոր քաղաքի բնակչուհի։ Եւ գուցե ժամանակին այդ բնակչուհուն էլ մի մուկ չափազանց վախեցրել է։

Մի շաբաթ անցավ ու այդպես էլ նրանք ոչ մի անգամ չտեսան միմյանց։

Նա վերադարձավ իր քաղաքը ու սկսեց ծերանալ․․․ Մի փոքրիկ թզբեհ գնեց ու սկսեց դրանով զբաղվել։ Բայց թզբեհի հատիկները վերջանում էին, ու նա շատ էր դժվարանում այդ ամբողջ արարողությունը նորից սկսել։

Ու նա նորից գնաց խանութ եւ շատ հատիկներով մի մեծ թզբեհ գնեց։ Հիմա սկսեց դրանով զբաղվել։

Վերջապես մի օր էլ նա հասկացավ, որ այլեւս ոչ մի թզբեհ իրեն չի կարող բավարարել։ Դրանից հետո ուրիշ ինչ֊որ բան էլ հասկացավ ու սկսեց օրական քսան ժամ քնել․․․

'''22/1 – 1970 թ․'''

==='''Երկուսը, որոնցից մեկը լուռ էր'''===

Հայրս շատ էր սիրում սովորականից ավելի թեք դիրքով նստել բազկաթոռին, ձախ ձեռքի ցուցամատով փակել ձախ աչքը, իսկ բթամատը դնել ծնոտին։ Եթե որեւէ մեկը այդ պահին լուսանկարեր նրան, կթվար, թե նա ուզում է դարձյալ համոզվել, որ ձախ աչքից մինչեւ ծնոտը մոտ կես թիզ է։

Ընդունելով այս դիրքը, նա սովորաբար թզբեհն էր վերցնում, որպեսզի մյուս, ավելորդ ձեռքն էլ զբաղեցնի։ Ուղիղ տասնմեկ հատիկ քաշելուց հետո նա սկսում էր զրուցել բազկաթոռի աջ հենակի՝ առանձնապես վերին մասի հետ։

Բոլոր զրույցները պարտադիր սկսվում էին «Է՜հ, այս օրն էլ անցավ» բառերով։ Այս բառերը արտասանելիս հենակը լուռ էր մնում, եւ դա համաձայնություն էր։

Հիմա էլ նա նստած էր ձախ աչքը ցուցամատով փակած, իսկ աջը՝ կիսաբաց։ Նա չափազանց ցածր էր խոսում․

―Այսօր Համոյին տեսա։ Դե Համոն, էլի, որ վիճեցինք այն օրը, ու դա դեռ հերիք չէ, նա այնպես էր քո վրա ողջ ծանրությամբ հենվել, կարծես․․․

Այժմ հենակի լռությունը նրան թվում էր մի տխուր հայհոյանք։

Նա մի քիչ էլ զրուցեց ու երբ զգաց, որ աջ աչքը փորձում էր նմանվել ձախին՝ անմիջապես պառկեց բազկաթոռից քիչ հեռու գտնվող անկողնու վրա։

Հաջորդ օրը արեւոտ էր, ու նա գնաց այգի՝ զբոսնելու։

Երբ վերադարձավ այգուց, տեսավ, թե ինչպես է փոքրիկ թոռը կանգնել իր բազկաթոռի վրա ու ցեխոտ ոտքը երբեմն դանդաղ սահեցնում է հենակի, այո՛, աջ հենակի վրայով։

Նա արագ մոտեցավ ու բարձրացրեց ձեռքը, որպեսզի ապտակի փոքրիկին /դա նրա աջ ձեռքն էր/։ Բայց այն կախված մնաց օդում, եւ նա չգտնելով ուր թաքցնել՝ սկսեց շոյել թոռնիկի մազերը։

/Նա այդպես էլ ողջ կյանքում չհասկացավ, թե ինչու գոնե չխանգարեց թոռնիկին, երբ նա փչացնում էր իր այդքան սիրած բազկաթոռը/։

Հենց այդ նույն օրը երեկոյան նա դարձյալ նույն դիրքով նստած էր։ Իր թզբեհից տասնմեկ հատիկ քաշելուց հետո նա մրմնջաց․ «Էհ, այս օրն էլ անցավ»։

Հենակը դարձյալ չէր խոսում։ Սակայն նա հասկացավ, որ այս լռությունը այլեւս համաձայնություն չէր․․․

'''26/10 – 1969 թ․'''
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80_%D5%A5%D6%82_%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80&diff=3971Պատմվածքներ եւ մանրապատումներ2014-02-22T10:16:25Z
Անահիտ: /* Պատմվածքներ եւ մանրապատումներ */

{{Վերնագիր

|վերնագիր = Պատմվածքներ եւ մանրապատումներ

|հեղինակ = [[ Ռուբեն Ֆիլյան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[ «Քո երկրի դեսպանը»]]

[[Կատեգորիա:Արձակ]]

{{անավարտ}}

=='''Պատմվածքներ եւ մանրապատումներ'''==

==='''Ուրախություն'''===

Ամբողջ օրը նա տխուր էր, ու մոտ էր այն պահը, երբ պիտի կարծեր, թե մարդիկ առաջինը ստեղծել են «տխրություն» բառը։

Հետո նա հիշեց, թե ինչպես մի պատմվածքում, երեկույթի ժամանակ ծանոթանում են մի տղա ու մի տխուր աղջիկ։ Հետո երեկույթ բառը նրան հիշեցրեց ընկերոջ տգեղ ընկերուհուն, որն իրեն երեկույթի էր հրավիրում։

Նա սթափվեց այդ բոլորից ու սկսեց մտաբերել, թե ինչու է հիշել այն տգեղ աղջկան։ Իր հիշածները նա նորից վերհիշեց եւ նորից ու նորից զարմացավ իր վրա։ Ապա մոտեցավ գրամեքենային։ Նա գրող էր ու տանել չէր կարողանում իր հաջողված գործերը։ Որովհետեւ բոլորն էլ հավանում էին դրանք ու կարծես ուրիշինն էին արդեն։ Իսկ թույլ գործերը, որ չէին հավանում, ՍՏԻՊՎԱԾ ինքն էր սիրում։ Մոտ էր այն պահը, երբ նա պիտի զգար, թե մարդկանց ստեղծած երկրորդ բառը արդարությունն է։

Հետո նա կամաց֊կամաց մոռացավ այս բոլորը, ու արդեն պատուհանից այն կողմ լսելի էր գրամեքենայի տկտկոցը։

Հիմա պատուհանից այն կողմ այլեւս տկտկոց չէր լսվում, որովհետեւ նա ավարտել էր իր պատմվածքը, սակայն չէր կարողանում գտնել վերնագիրը։

Նա դուրս եկավ փողոց՝ մի քիչ զբոսնելու։ Եւ մոտ էր այն պահը, երբ նա կգտներ իր նոր պատմվածքի իսկական անունը․ դա մարդկանց ստեղծած երրորդ բառն էր՝ «Ուրախություն»։

==='''Հաշմանդամը'''===

Սրճարանին մոտենալիս նրան դարձյալ սկսեց թվալ, թե իր շալվարի աջ մասը կարճ է ու նեղ է կարված։ Նրա գիտակցությունը տեղափոխվում էր դեպի աջ ոտքը (թերեւս նա այդպես էր կարծում):

Նա շատ էր սիրում փիլիսոփայել, ու բոլոր նրա ծանոթները անգիր գիտեին նրա այն միտքը, թե գիտակցությունը ամենից շատ հետաքրքրվում է մարդու այն անդամով, որի մեջ գտնվում է։ Հենց այս պատճառով էլ նրան թվում էր, թե իր գիտակցությունը այժմ գտնվում է աջ ոտքի մեջ։ Այս մտքերով նա մտավ սրճարան։ Այստեղ այնպիսի սուրճ էին պատրաստել, որ նրա մոտ ավելի շուտ տպավորություն ստեղծվեց թեյելու, քան՝ սրճելու։

Նրա գիտակցությունը հիմա ոչնչի մեջ էր, ու նա չզգաց, թե ինչպես սահեց իր ձեռքից սուրճի բաժակը եւ վայր ընկավ։ Բաժակի ընկնելու ձայնը մի թնդանոթային համազարկ թվաց բոլորին, սրճարանային լռության ֆոնի դիմաց։

Նա կանգնեց ու սկսեց վազել՝ ինքն էլ չգիտակցելով թե ուր։ Եւ ինչ֊որ հրաշքով, որին հետագայում անվանեց բնազդ, նա ընկավ իրենց տուն։ Նրա կոշիկների մեջ կարծես ջուր էր լցված, ու նա ենթադրեց, որ այդ ջուրը իր քրտինքն էր։ Նա սրճարանից շալակած բերել էր ամբոխի զարմացած հայացքները եւ այդ ձայնը, այդ ձայնը․․․

Նա չբարեւեց հյուրերին ու անցավ մյուս սենյակը՝ ավելացնելով իր բեռը եւս յոթ զարմացած հայացքներով։

Նա արագորեն մոտեցավ դաշնամուրին եւ հանկարծ շատ ուզեց իմանալ, թե ինչ ձայն արձակեց բաժակը կոտրվելիս։ Հաստատ համոզվելով, որ դա լյա էր, նա մի քիչ փող վերցրեց ու դուրս եկավ տնից։

xxx

Նա պարզ հիշում էր, որ ընկերոջ ծննդյան օրն է, ու պիտի մի հետաքրքիր նվեր գտնել։

Ամանեղենի խանութի կողքով անցնելիս, նա ներս մտավ ու դուրս եկավ հազիվ քարշ տալով մի մեծ տաշտակ։

Նա ներս մտավ, հանվեց ու դռան ճեղքից սկսեց դիտել ներկաներին։

Սենյակից տարօրինակ երաժշտություն էր լսվում ու նրա գիտակցությունը, մի պահ միայն անցնելոով աջ ոտքին, պատսպարվեց այդ տարօրինակության մեջ։

Դռան արանքից նա ձեռքը դանդաղ սահեցրեց անջատիչի վրայով, ու սենյակը մթնեց։ Ներկաներից միայն մեկին հաջողվեց երկար որոնումներից հետո գտնել անջատիչը, ու սենյակը դարձյալ լուսավորվեց։ Իսկ նա արդեն նստած էր կարճ, տղայական մազերով, մեծ֊կանաչ աչքերով ու լայն շրթունքներով մի աղջկա կողքին։

Երեկոն այդպես տաղտկալի էլ կանցներ, եթե նա չփայլեր իր տարօրինակություններով։

Վերջում նա խմեց իր օրվա հերոսի՝ իր ընկերոջ աջ ոտքի կենացը, ու բոլորը դուրս եկան։

Այն կարճ մազերով աղջկան նա տուն ճանապարհեց ու վերադառնում էր, երբ․․․

Նա ետ եկավ։ Աղջիկը դեռ կանգնած էր այն տեղում, որտեղից նրանք բաժանվել էին։ Նա մոտեցավ, գրպանից հանեց մի փոքրիկ դանակ, կտրեց աղջկա մազերից մեկը ու սկսեց չափչփել իր ձեռքում գտնվող մազի հետ։ Հետո ինչ֊որ բանում համոզված շուռ եկավ ու դանդաղ քայլերով հեռանում էր, երբ․․․

Նրա գիտակցությունը վերադարձավ իր հին տեղը՝ աջ ոտքը, ու նա դարձյալ սկսեց չզգալ իր ձախ ոտքի ներկայությունը։ Նա տասը, քսան քայլ էր հեռացել աղջկա մոտից, երբ ինչ֊որ մի հիմար վախ սկսեց չափազանց վախեցնել նրան․

―Չնկատի՞ հանկարծ աղջիկը, որ ինքը․․․

Իսկ աղջիկը նայում էր նրա ետեւից ու մտածում էր, որ նույնիսկ նրա քայլվածքը դարձյալ տարօրինակ է․․․

xxx

Նա դանդաղ քայլերով տուն էր վերադառնում, երբ հանկարծ որոշեց վերջ տալ ծխելուն։ Նա գրպանից հանեց ծխախոտատուփը, որի նվիրողին վաղուց արդեն ատում էր։ Նա մի պահ կանգ առավ ու հիշեց այն խոսքերը, թե՝ չգիտեմ երբ տեղի կունենա երրորդ համաշխարհային պատերազմը, սակայն չորրորդը կլինի նետուաղեղով։ Նա սկսեց տարակուսել․

―Արդյո՞ք կգա մի ժամանակ, երբ հենց այս նույն տեղը իր քարե բրիչով կփորի մի բրդոտ մարդ։ Եւ եթե ես դեն շպրտեմ այս, այդ բրդոտ մարդը ուտելու համար մի որեւէ հատիկ գտնելու փոխարեն, կգտնի այս արծաթյա ծխախոտատուփը․․․

Հետո, կարծես չուզենալով, որ այդպես լինի, նա սկսեց առարկել ինքն իրեն․

―Արծաթը այդքան չի կարող դիմանալ։

Նա չնետեց ծխախոտատուփը ու մտածեց, որ այս առիթով արժե մի հատ էլ ծխել․․․

xxx

Հաջորդ օրը նա քայլում էր փողոցով, երբ դիմացի տներից մեկը առանձնապես հարազատ թվաց։ Այդ տան պատուհանից իրեն ձեռքով էր անում երեկվա այն սեւ, կարճ մազերով աղջիկը։ Նա ներս մտավ ու աղջկա հետ միասին սկսեց սենյակը ծխով լցնել։ Հետո նրանք հիշեցին, թե ինչպես նախորդ օրը մի քանի անգամ համոզվել էին, որ պարելը հիանալի բան է։ Այժմ պարում էին իրար գրկած։ Երաժշտությունը այլեւս չէր լսվում, սակայն նրանք չէին ուզում բաժանվել, ու չզգացին, թե ինչպես փոխեցին իրենց դիրքերը․․․

xxx

Այսօր նա ոչ ոքի չէր ցանկանում տեսնել, նույնիսկ նրան։ Հիմա նա անորոշ վիճակում էր։ Կարծես կորել էր գիտակցությունը։

Հետո, պարզվեց, որ նրա գիտակցությունը թափանցել է հենց իրեն՝ գիտակցության մեջ։ Եւ այնտեղից դուրս եկող բոլոր հայտնությունները նա սկսեց արտահայտել գրելով։

Հին, տարօրինակ օրերը իհարկե որոշ հետք թողել էին նրա մեջ, որովհետեւ այն բոլորը նա գրում էր շատ հետաքրքիր, տարօրինակ ոճով։

Հիմա քայլում էր փողոցով առանց «կարդալու» եւ նա վստահ էր, որ մեծ գրող պիտի դառնա․․․

'''16/9-1969թ․'''

==='''Ծնունդ'''===

Մեռնելուց առաջ ծերունին իր որդիներին նվիրեց ոչ թե երեք, այլ չորս բանալի ու ասաց, որ փնտրեն ողջ աշխարհը եւ գտնեն դռները։ Բոլոր տղաները միաբերան բացականչեցին, թե մենք կբացենք դռները։ Իսկ դռան բացելու միակ նպատակը այն էր, որ դուռը չէր բացվում։ Դե նրանք առայժմ թափանցիկ վարագույրներ էին, որոնք միայն լավն էին նկատում․․․

Եզը բառաչում էր ամպերում, իսկ մարդիկ ուտում էին երկինքը։ Տղաները գիտեին, որ եզը այլեւս չի ծնվի․․․

Ոչ ոք չէր ուզում ուտել եզան անպաշտպան միսը։ «Քելեխ․․․» Ոչ ոք չէր ուզում մեռնել․․․

Եւ իհարկե այս բոլորը ոչ մի կապ չունի այն կնոջ հետ, որը չէր ուզում ունենալ երրորդ երեխան ու գնաց բժշկի մոտ։ Վերջապես ինչու պիտի կապ չունենար, կամ թեկուզ ունենար․․․

Երեխան չծնվեց, բայց կարող էր ծնվել․․․

Նա կծնվեր ու կունենար չարաճճի մանկություն, պատանեկության տարիներին կաներ այնպիսի բաներ, որոնք կարելի էր անել ու հակառակը՝ կգրեր արձակ կամ բանաստեղծություններ, սովորականի պես չէր սիրահարվի, կամ կսիրահարվեր եւ հետո կդառնար հաշվապահ, կամ փոխգնդապետ, անկեղծորեն կմասնակցեր հոր թաղմանը եւ կապրեր մարդկային ճակատագրի բոլոր կանոններով․․․

Նա չծնվեց, քանի որ պիտի մեռներ եւ եթե վերջը վաղուց քեզ է փնտրում, միեւնույնը չէ, թե ինչպես ես գտնում այն։

Կարելի է հանգամանորեն պատմել, թե ինչպես ապրեց այն մարդը, որը չէր ծնվել։ Ամեն ինչ հետաքրքիր կլինի, քանի որ վերջում եզը պիտի բառաչի եւ բոլորս ուրախ կլինենք, որովհետեւ եզը չկա․․

Եւ միեւնույն ժամանակ կարելի է գրել մի երիտասարդի մասին, որը ամեն գիշեր քնում է եւ որը երբեք նամակ չի գրել Սանչոյին․․․

Կարելի է պատմել այն մարդու մասին, որը պատի վրա դուռ էր նկարել ու լաց էր լինում՝ հեռվից դիտելով, թե ինչպես մի երեխա ողջ ուժով հրում է այդ դուռը․․․

Գուցե ժամերով ծիծաղենք այն բանի վրա, որ վաղուց մահացած մի մարդ թեյը խմում էր ոչ թե երեք, այլ երկու կտոր շաքարով․․․

Սակայն կա մի մարդ, որն այս բոլորը ունի իր մեջ եւ նա հիմա սիգարետը ձեռքին հետապնդում էր հատակի վրայից վազող փոքրիկ սարդին։ Նա չգիտեր՝ սարդի թեւե՞րն էին վառվում, թե՞ ոտքերը, միայն գիտեր, որ սարդը այրվում է, չնայած չի ուզում այրվել։ Վերջապես միջատը հոգնեց կամ կարծես ձանձրացավ, բայց համենայն դեպս կծկվեց, չգիտենալով, որ քիչ այն կողմ անկողինն է, որի տակ կարելի էր թաքնվել։ Իսկ նա լրիվ այրեց սարդին ու չմտածեց որեւէ նմանություն գտնել միջատի եւ մարդու միջեւ։ Ուղղակի նրա մոտ հանգստացավ մարդ սպանելու կիրքը, ու հիմա կարող էր հանգիստ քնել․․․

Նա մոտեցավ պատուհանին՝ հետաքրքրությամբ դիտելով դիմացի ծառը ու ինքն իրեն ասաց․

―Ծառը ճիշտ է․․․

Ընդհանրապես նա մի մարդ էր, որը խոսում էր ունքերով։ Եւ այս երկու բառը շշնջալու ընթացքում տարբեր ձեւերով շարժեց ունքերը, ու դրա մեջ արվեստ կար․․․

Ծառը չլսեց, բայց տեսավ ու գոհ էր․․․

―Ծովը սխալ է,֊ նորից շշնջաց նա, եւ ունքերը հաստատեցին այդ։ Եւ, իսկապես, որտե՞ղ էր ծովը, ինչու՞ չկար․․․

Շրջակայքում ոչ մի եզ չէր բառաչում, սարդը վաղուց սատկել էր, եւ ժամանակն էր քնելու։

―Եւ նախքան այս ամենը վաղը նորից սկսելու փոխարեն, կարելի է չսկսել՝ այսինքն կարելի է տեսնել, թե ինչպես է ոչնչանում ողջ աշխարհը՝ թե ինչպես է այն սողալով մռնչում մարմնիդ բոլոր մասերի մեջ։ Դրա համար պիտի ունենալ մի ձիգ պարան, իսկ ծառը վաղուց սպասում է։

Այս բոլորը շատ գեղեցիկ կլիներ, եթե նա չմտածեր, թե ինչպես հաջորդ օրը մարդիկ պիտի տեսնեին, որ ինչ֊որ մեկը լվացքի պարանով կախվել է ծառից եւ օրորվում է քամուց։ Բայց չէ՞ որ այլեւս մարդիկ չէին լինի։

―Ինչպես թե մարդիկ չէին լինի,֊ շշնջաց նա ու հագնելով շորերը՝ շտապեց փողոց։

Նրան մոտեցավ հարբած մի մարդ ու հայտարարեց․

―Հասկացիր, եղբայր, մենք մեղավոր չենք․․․

―Այո,֊նորից ասաց նա։

Հարբածը, որը չափազանց շատ էր նման սովորական մարդու, շարունակեց․

―Բայց դու հասկանու՞մ ես, մենք մեղավոր չենք․․․

―Ոչ,֊վերջապես ամեն ինչ հասկանալով՝ ասաց նա։

Հարբածը, որը նաեւ սովորական մարդ էր, գոհ հառաչելով հեռացավ․․․

Իսկ նա վերադարձավ՝ նույնպես գոհ ամեն ինչից, հանեց շորերը ու քնեց․․․

Առավոտյան ուշ արթնացավ, հավաքեց ու դասավորեց իր թղթերը եւ շտապեց աշխատանքի։ Ներս մտավ գրասենյակ, ասաց՝ բարեւ Ձեզ, եւ նոր միայն նկատեց, որ աշխատողները անծանոթ մարդիկ են։ Բոլորը զարմացած նրան նայեցին, իսկ նա ուզեց գնալ դեպի իր տեղը, բայց սեղանը այնտեղ չէր։

―Ի՞նչ եք ուզում,֊ հարցրեց նրանցից մեկը։

―Ոչինչ, ես այստեղ աշխատում եմ,֊ ասաց նա։

―Երեւի նոր եք ընդունվել։

―Ոչ, ահա քանի տարի է՝ ես աշխատում եմ այստեղ,֊ ասաց նա մի տեսակ խեղճացած ու կարծես որպես ապացույց պայուսակից հանեց իր թղթերը։

Նորից բոլորն իրար նայեցին։ Իսկ նա շրջվեց զինվորականի պես ու դուրս գնաց, մտածելով, որ գուցե շփոթել է շենքը։

Բայց՝ ոչ, ահա այն կրպակը, որտեղից միշտ ծխախոտ եմ գնում, ահա ցայտաղբյուրը եւ, վերջապես, շրջակայքում բոլորը բնակելի շենքեր են։

Եւ նա սկսեց թափառել փողոցներով։ Դրանք բոլորն էլ ծանոթ փողոցներ էին, բայց հետո երեւացին ինչ֊որ նեղ, խուլ, անձայն ու լուսավոր փողոցներ։

Նա կանգ առավ, իրեն էին նայում, սակայն ինքը չէր տեսնում ու չափազանց շփոթված էր դրանից։ Վերջապես նկատեց՝ դա իրենից քիչ հեռու հուսահատված աչքերով, հյուծված, բայց հպարտ մի շուն էր։ Գեղեցիկ էր․․․ Եւ նրանք երկար նայեցին այդպես իրար․․․

Հանկարծ նա պոկվեց տեղից, մոտեցավ ու բռնեց շան կոկորդից, ձգեց ինչքան ուժ ուներ, եւ կոկորդը պոկվեց։ Շան հայացքը չփոխվեց։ Նա վաղուց էր սատկել։ Նրա մատները նորից ձգեցին շան կոկորդը, ու այս անգամ այն լրիվ պոկվեց՝ մնալով ձեռքերի մեջ։ Արյուն չհոսեց։ Իսկ նա բարձրացրեց կոկորդը ու պահեց արեւի դիմաց։ Կրճիկները անդրադարձրին արեւի ճառագայթները։ Դրանք գեղեցիկ կրճիկներ էին, համաչափ դասավորված, խմորված չկաթող արյամբ, ունենալով իրենց մեջ ծիածանի բոլոր անհետացող գույները եւ էլի ունենալով շատ֊շատ լավ բաներ, որոնք հնարավոր են միայն կապույտ երկնքի դեպքում․․․

Իսկ եթե շունը արդեն սատկել էր, երբ ես մոտեցա, իսկ եթե հանկարծ մարդիկ չնկատեն, որ ինչ֊որ մեկը լվացքի պարանով կախվել է ծառից եւ օրորվում է,֊ այդ բանը երբեք չէր անցել նրա մտքով։ Բայց այդ միտքը երկար չզբաղեցրեց նրան, քանի որ նորից մտածեց, թե մարդիկ այդ ժամանակ չեն լինի․․․

Իսկ կոկորդը փայլփլում էր արեւի տակ ու կրճիկները անհոգորեն, ինչպես ծուխ, կլանում էին ճառագայթները։ ինչքան ծուխ էր հարկավոր այդ կոկորդին, դառը ծուխ․․․

Արդեն մայրամուտ էր, ու արեւի դիմացը փակող շենքի մի քանի պատուհաններում լույս էր վառվում։ Դրանք վերեւի հարկի տարբեր ծայրերում գտնվող երկու պատուհաններն էին, մեջտեղի հարկի մեջտեղի պատուհանը եւ առաջին հարկի երեք պատուհանները։ Շենքը նայում էր, եւ դա այն հայացքն էր, որով նայում էին գրասենյակի մարդիկ։ Իսկ շենքը բնակելի էր ու ոչ մի ազատ սենյակ չկար։ Գոնե պահակի այս փոքրիկ տնակը տային իրեն։ Եւ նա ինչպես կհսկեր նվերների խանութը։ Բայց շուտով այդ փոքրիկ տնակում նույնպես լույս վառվեց, ու նա իր ձեռքում ավելի պինդ սեղմեց կոկորդը։ Հետո շպրտեց այն թղթերը, որոնց վրա շատ թվեր կային եւ շարունակեց քայլել։

Նա քայլերն ուղղեց դեպի իր տունը։ Ծառը տեղում էր, ու նա թակեց դուռը։ Բաց արեց մի ծերունի եւ զարմացած նայեց նրան ու կոկորդին։ Այստեղ նույնպես ամեն ինչ գրասենյակ էր, եւ նա, հասկանալով այդ, հեռացավ․․․

Վաղը նրա ծննդյան օրն էր, ու չէին լինելու ծաղիկներ, ու ոչ ոք չգիտեր այդ տոնի մասին, ու չէր բառաչելու ոչ մի եզ․․․

Հաջորդ առավոտյան մարդիկ դուրս եկան բնակելի շենքերից ու տեսան, որ ծառի վրա լվացքի պարանից կախված օրորվում էր մի կոկորդ․․․

'''9/12-1970թ․'''
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B1%D5%B6%D5%AE%D5%A1%D5%B6%D5%B8%D5%A9_%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6&diff=3963Անծանոթ ինքնակենսագրություն2014-02-21T21:38:04Z
Անահիտ: /* Հեքիաթ փուչ ընկույզների մասին */

{{Վերնագիր

|վերնագիր = Անծանոթ ինքնակենսագրություն

|հեղինակ = [[ Ռուբեն Ֆիլյան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[ «Քո երկրի դեսպանը»]]

[[Կատեգորիա:Արձակ]]

{{անավարտ}}

=='''Անծանոթ ինքնակենսագրություն'''==

'''/հեքիաթներ մեծահասակների համար/'''

==='''Նախաբանի փոխարեն'''===

Մի օր /մի քանի օր, ամեն ամիս/ մարդը հոգնած /առույգ, տխուր, ուրախ, հուզված, էլի տխուր/ եկավ տուն /իր ունեցած-չունեցած բոլոր տները/ ու սկսեց նամակ գրել /նամակներ, հեքիաթներ, արձակ, բանաստեղծություններ/: «ՈւՄ» հարցի կողքին ծրարի վրա դրեց սովորական փողոցի ու քաղաքի անուն /բոլոր քաղաքների անունները, մեր երկրի, մեր երկրագնդի՝ հետաքրքիր է, ի՞նչ է մեր երկրագնդի անունը/ եւ մի անունազգանուն /մի քանի ազգանուն, բոլոր անունները/: Հետո կպցրեց նամականիշը, որի վրա պատկերված էր հենց ինքը, գնաց փոստ եւ որքան որ հնարավոր էր՝ ուղարկեց ամենաշտապ ձեւով:

Մի քանի ամիս հետո, փոստարկղը բացելիս նա տեսավ, որ չվող թռչունի պես իր նամակը /նամակները, հեքիաթները, արձակը, բանաստեղծությունը/ հետ է եկել:

Նա բաց արեց այն ու սկսեց կարդալ…

==='''Հեքիաթ փուչ ընկույզների մասին'''===

Քաղաքային շուկայի մի անկյունում, որտեղ մեծ-մեծ տառերով, շատ հասկանալի ձեռագրով գրված է՝ «Փուչ պոպոք», թաքցված է փակ կամերան ու միկրոֆոնը, իսկ վաճառասեղանի ետեւում կանգնած է մի ծերունի` ավստրիացու դիմագծերով, խոշոր հայկական աչքերով, մաքուր սափրված ու կոկիկ հագնված: Դեմքին, կարծես մշտական դարձած, բանիմաց, վստահ ու խորամանկ ժպիտն է, եւ անունն էլ Ռաֆայել է, ու ոչ ոք նրան Ռաֆիկ չի ասում: Նույնիսկ թոռը նրան ասում է՝ Ռաֆայել պապի: Եւ նրա ժպիտի մեջ կարծես հենց իր իսկ փուչ ընկույզների պատմությունն է թաքնված, եւ թվում է, որ հենց այդ պատմությունն է հաղորդում նրան այս բանիմաց ու խորամանկ տեսքը: Եւ պտտվում է այդ պատմության ժապավենը: Եւ ժպիտից այն կողմ, խոշոր պլանով երեւում են նրա տասներկու ընկուզենիները, որոնք այնքան շատ են բերք տալիս` կարծես ստիպում են հավաքել ու տանել շուկա, կարծես հասկացնում են, որ այս փուչ պոպոքը միայն իրենը չի: Եւ նա կնոջ առաջարկով սկզբից որոշում է հարեւաններից միանգամից էժան, շատ գնել, հետո խառնել իր փուչ պոպոքների հետ ու վաճառել: Բայց չի կարողանում խղճի դեմ գնալ ու մտածում է` եթե Աստված այս է ուղարկում, ուրեմն այս էլ պիտի վաճառեմ: Դե՛, իրեն ու կնոջն էլ յոլա գնալու համար շատ փող պետք չի: Իսկ ընկուզենիները օր օրի ավելի շատ են բերք տալիս` այնքան, որ ինքն ու կինը չեն հասցնում հավաքել: Բայց` բոլորն էլ փուչ: Սկզբից մտածել են` երեւի ընկուզենիները ինչ-որ հիվանդություն ունեն, ու սրսկել են տարբեր դեղանյութեր: Ոչինչ չի օգնել, իսկ տասներկու հսկա ընկուզենի սղոցելն ու քոքահան անելը ահավոր դժվար գործ է, ու հետո այդ կողմերում միայն լավ ընկույզ է աճում` ստուգված բան է դարերով: Եւ նա, կարծես, ստիպված վերցնում է մի պարկ իր ընկույզից ու առաջին անգամ, 4 տարի առաջ, բերում շուկա: Սկսում է եռակի էժան վաճառել ու քաշվելով ասել, որ էժան տալու պատճառը պոպոքների փուչ լինելն է: Իսկ կողքի վաճառողները բոլորը ծիծաղում են ու ասում` ցնդած է: Առաջին հաճախորդը իր տարիքի մի ծերունի է եղել: Հետն ահագին զրուցել է, հետո մի կիլոգրամ հենց այնպես գնել ու հեռացել: Ու մեկ էլ չի երեւացել` լավ մարդ էր, բայց՝ հիվանդ, ասել է՝ սիրտս լավ չէ: Իսկ նա ամեն առավոտ կանոնավոր եկել է շուկա, վճարել տեղի ու կշեռքի համար ու կանգնել իր տեղում: Կողքի վաճառողները` տեսնելով, որ համենայն դեպս նա մի փոքր առեւտուր է անում, նորից ծիծաղել են ու ասել, թե կշեռքի համար ինչո՞ւ է իզուր փող տալիս` թող աչքաչափով ուղղակի տա: Նա ոչինչ չի ասել ու շարունակել է իր առեւտուրը: Եւ կամաց-կամաց սկսել են նրան նկատել, ու շատ շուտով այնպես է ստացվել, որ ամբողջ շուկայում ամենաշատ վաճառվել է իր ապրանքը, եւ նա ամենաշուտն է հանձնել կշեռքը ու գնացել տուն: Եւ իր գործը ավելի հեշտացնելու համար, որ ամեն մեկին չբացատրի էժան վաճառելու պատճառը` նա գրել է այդ մասին մեծ-մեծ տառերով: Եւ քիչ հեռու տեղադրված փակ կամերան պարզորոշ ցույց է տալիս` փուչ պոպոք ամենաշատը սիրում են 6-7 տարեկան երեխաները, որոնք մի կերպ կարդում են` «փուչ պոպոք», ու զարմացած աչքերով սկսում են քաշել մայրիկների փեշերից, որ նրանք գնեն:

Նրանք էլ գնում են` իրենց փոքրիկին չնեղացնելու համար: Շատ են գնում նաեւ սրամիտ մարդիկ: Նրանք միանգամից մի քանի կիլոգրամ են գնում եւ հյուրեր են հրավիրում տուն: Հյուրերը գալիս-նստում ու սկսում են կոտրել պոպոքները, իսկ տանտերերը ծիծաղում են, զվարճանում: Մի քիչ չարչարվելուց հետո ծիծաղում են նաեւ հյուրերը: Եւ տանտերերը հաճույքով տեղեկացնում են նրանց, ու շատ են սիրում այդ մասին ասել բոլորին` տալով նրանց այդ փուչ պոպոքները, նրանք բացում են գաղտնիքը՝ հայտնելով, որ միեւնույն է, դրանք բոլորն էլ փուչ են, մենք արդեն փորձել ենք, մենք գիտենք: Եւ փակ կամերան մաքուր տեսագրում է այն պահը, թե ինչպես է զարմանում հայտնի, շատ հայտնի բուսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսորը: Եւ նա իր ասիստենտի հետ գնում է նրա ամբողջ երկու պարկ պոպոքը ու տանում ստուգման: Հետո մյուս օրը, ավելի համոզվելու համար, նա այցելում է այդ այգին եւ ուսումնասիրում 12 ընկուզենիները: Եւ այդպես էլ ծառերի տակ, զարմացած ուտում է խորովածը ու խմում գինին: Իսկ ծերունին ժպտում է: Եւ դրանից հետո նա իր հաճախորդների հետաքրքրությունը բավարարելու համար ավելի հաճախ է այդպես ժպտում ու իր վաճառասեղանի մի անկյունում պոպոքները ջարդել-ստուգելու համար հատուկ քար է պահում: Եւ նրան հաճախ են մոտենում մարդիկ, որոնք իրենց առեւտուրն արել-վերջացրել են հիմնականում, եւ արդեն շատ քիչ փող է մնացել: Եւ նրանք գնում են մեկ կիլոգրամ, քանի որ խոստացել են ընկույզ տանել տուն, ու չեն հավատում, որ մեկ կիլոգրամի մեջ գոնե կես կիլոգրամ առողջ չլինի:

Համալսարանական իր թոռը երբեմն ընկերների հետ այցելում է նրան ու բոլորին մի-մի բուռ պոպոք է տալիս` բոլորը ուրախ ժպտում են, բոլորն էլ գոհ են մնում: Ինքն էլ է ժպտում, եւ այդ ժպիտից այն կողմ նշմարվում է մի երիտասարդ զույգի պատմություն: Եւ մաքուր ձայնագրությունից լսելի է, թե ինչպես աղջիկը տղային ասում է` արի երկու կիլոգրամ գնենք, ու եթե այդքանի մեջ գոնե երկու առողջ ընկույզ գտնվի, ուրեմն մեր բախտն է դա:

Ու նա շփոթվում է, նա վստահ է, որ իր պոպոքները բոլորն էլ փուչ են, ու դա նրան դրդում է գողության: Նա աննկատ երկու առողջ ընկույզ է թռցնում հարեւան վաճառողից ու խառնում իր վաճառած ապրանքին, եւ տղան ու աղջիկը գնում են: Եւ այդ տղան արդեն տարուց ավելի ամեն շուկա գալուց իր պոպոքից ձեռի հետ մի կես կիլո առնում է ու հարցնում, թե ինչպես են Ռաֆայել պապի գործերը: Եւ այսպես, հիմնականում առեւտուր անողները ժպտալով կես կիլո, մի կիլո գնում են ու գոհ հեռանում, մինչեւ այժմ ոչ մեկը դեռ չի բողոքել, բացի մեկից: Այս մարդը մի օր եկել ու սկսել է կռիվ անել, պարզվում է, որ տարել, հյուրասիրել է իր հյուրերին, ու մի պոպոք առողջ է դուրս եկել, եւ ինքն է շփոթվել դրանից:

Նա բացատրում է, որ այդպիսի բան լինել չի կարող, կամ խառնվել է այդ մի հատը, կամ կողքի վաճառողն է դիտմամբ նետել իր տոպրակը, որովհետեւ տարիներով ստուգված է իր բերքը, իր պոպոքները բոլորն էլ փուչ են: Եւ եթե ուզում է, թող վերցնի քարը ու ինչքան ուզում է ջարդի: Մարդը բարկացած մի կիլոգրամի չափ ջարդել է, հետո ներողություն է խնդրել եւ ուրախ-ուրախ նորից հինգ կիլոգրամ գնել: Իսկ նա հիմա ուշադիր հետեւում է, որ կողքից մեկը հանկարծ առողջ ընկույզ չնետի իր պարկը: Մի երկու անգամ կողքի ընկույզ վաճառողները փորձել են նրանից էժան գնել ու խառնել իրենցին, բայց նա շուտով գլխի է ընկել, ու հիմա ինչ էլ անեն, նրանց չի վաճառի: Հետո այդ ընկույզ վաճառողները գնացել են շուկայի տնօրենի մոտ բողոքի, բայց տնօրենն ասել է, որ դա արգելված ապրանք չէ, ու նա իրավունք ունի վաճառելու, մանավանդ, որ վաճառում է եռակի էժան ու չի թաքցնում, որ իր պոպոքը փուչ է: Իսկ մի օր նրա կողքի վաճառողը որոշել է իր առողջ ընկույզները վաճառել եռակի էժան` կարծելով, որ նրանից այլեւս չեն գնի: Հարեւանից, իհարկե, սկսել են շատ գնել, բայց իր հաճախորդների թիվը էլի չի պակասել դրանից, որովհետեւ, կամերայի կարծիքով, իր եւ նրա հաճախորդները տարբեր են, միմյանց հետ կապ չունեն:

Նրա ժպիտը երբեմն ավելի բանիմաց ու խորամանկ է դառնում` դա այն օրերին է, երբ բոլոր վաճառողների ապրանքները պարտադիր սանիտարական ստուգում են անցնում, պարտադիր բժշկական ուսումնասիրության են ենթարկվում: Դե, նրա ապրանքը չեն ստուգում` կարծես արդեն ամեն ինչ պարզ է: Ու առավոտ ծեգին շուկա եկած հատուկենտ շտապող մարդիկ տեսնում են, որ իր վաճառասեղանի ետեւում հանգիստ, ժպտադեմ կանգնած է Ռաֆայելը ու վաճառում է իր փուչ պոպոքները: Պատկերացնո՞ւմ եք` բոլոր դարակները դատարկ են, ու միայն մի տեղ ընկույզ է դրված ու վրան գրված`«փուչ»: Եւ չնայած այդ շտապող մարդիկ նրանից ոչինչ չեն գնում, բայց, համենայն դեպս, դա մի խոսուն փաստ է, նրա առավելությունը, փակ կամերայի ամենահաջողված կադրերից մեկը:

Եւ, ետ պտտելով ժապավենը, պտտելով պատմությունը, ժպիտի ձեւավորման ընթացքը` պարզ երեւում է, որ ոմանք էլ ուղղակի դեսուդեն անցնելով ու շրջելով, առանց գրածը նկատելու, մոտենում հարցնում են, թե ինչ արժի ընկույզը: Նա անմիջապես տեղեկացնում է, որ իր պոպոքը փուչ է, իսկ նրանք կամ չեն հավատում, որ հնարավոր է` բոլորն էլ փուչ լինեն, ու ժպտալով գնում են մի քանի կիլոգրամ, կամ փողը մեկնելուց հետո արդեն ամաչում են ետ վերցնել ու ոչինչ չգնել, կամ էլ արդեն առաջանում են որոշակի հետաքրքրություններ: Նա ասում է, բացատրում` ջարդեք-նայեք, բոլորն էլ փուչ են, բայց գնում են ու ասում` պետք չէ ստուգել, դու կշռի: Եւ ինքն էլ ստիպված կշռում է: Իսկ երբ վաճառասեղանին են մոտենում 16-17 տարեկան տղաներ` ուրեմն ամեն ինչ պարզ է:

Մոտիկ փակցված բարձրախոսի մաքուր ձայնագրությունը տեղեկացնում է, որ նրանց մայրը կամ հայրը տվել են որոշակի գումար եւ ուղարկել շուկա` հատուկ ցուցակով, թե ինչ պետք է գնել: Բայց նրանց հարկավոր է տնտեսել մի քիչ դրամ` կինոյի կամ սիգարետի համար: Ու Ռաֆայել պապը նրանց էժան վաճառում է մեկ կիլոգրամ փուչ պոպոք: Եւ քանի որ փուչ պոպոքի մեկ կիլոգրամը համարյա կրկնակի տեղ է գրավում առողջի հետ համեմատած, այսինքն` քանի որ թեթեւ է, շատ է երեւում, տղաները մի կես կիլո էլ առողջ ընկույզ են գնում եւ խառնում փուչի հետ: Դե, իսկ ծնողներն էլ տանը երեւի ասում են` ոչինչ, երեխան անփորձ է, առնելու փորձ չունի, դրա համար գնացել է, անորակ ընկույզ է գնել: Ու դրանից հետո անմիջապես հաջորդում է մի այլ ձայնագրություն, եւ համապատասխան ժապավենի հետ երեւում է հետեւյալ պատկերը` ակնոցավոր մարդը մոտենում ու հարցնում է ոգեւորված` ուրեմն բոլորն էլ փո՞ւչ են, դատա՞րկ, ուրեմն, ինչքան ուզում ես ջարդի, բաց արա, նայի, դատա՞րկ է` հանճարեղ է, հոյակապ: Ու նա գնում է յոթ կիլոգրամ ու սկսում ջարդել: Բավական ջարդելուց հետո պարզվում է, որ բոլորն էլ փուչ են, բայց նա մի կողմ է քաշվում եւ շարունակում ջարդել, ու ժապավենի վրա երեւում են միայն նրա ջարդող ձեռքերը, հետո մի փոքր էլ է հեռանում, ու այլեւս ոչինչ չի երեւում:

Նա դուրս է մնում, ու միայն շարունակվում է դատարկ, փուչ պոպոքի ջարդվելու ձայնը, եւ կադրի մեջ է մտնում մի այլ մարդ: Նա մոտենում է Ռաֆայել պապին ու մեկնում նրան խոշոր թղթադրամ: Փուչ պոպոքների ջարդվելու ձայների հետ մի կերպ ձայնագրության մեջ լսելի է դառնում, որ նա այդ պոպոքների վրա մեծ գրազ է շահել, ու որպես հատուցում՝ բերել է այդ փողը` ինչ ուզում է թող գնի այդ փողով իր համար: Փողը զոռով խոթում է նրա գրպանը ու հեռանում: Իսկ Ռաֆայել պապի համար ապրանքափոխանակության շուկայական օրենքը գոյություն չունի: Մյուս վաճառողները ընկույզ են տալիս ու կանաչի վերցնում փոխարենը, ընկույզ են տալիս ու պանիր վերցնում, եւ երբ սովածանում են, ուտում են: Իսկ նա միայն դրամով կարող է գնել նրանցից որեւէ ուտելու բան: Չնայած մի օր կանաչի վաճառողը հաջող առեւտրից հետո չի դիմացել գայթակղությանը ու մի կիլոգրամ գնել է այդ փուչ պոպոքից: Եւ փակ կամերայի տեսանկյունից երեւում է մի կիսախելագարի կերպար, որն առավոտյան շուտ օգնում է վաճառողներին իրենց ծանր պարկերը բերել-հասցնել վաճառասեղանների մոտ, ու դրա համար ստանում նրանց ապրանքից մի բան` խնձոր, պանիր, լավաշ, բողկ, ընկույզ կամ որեւէ այլ բան:

Բայց այդուհանդերձ, նա ամենահաճույքով տեղափոխում է փուչ պոպոքի տոպրակները եւ ոչինչ չի պահանջում` ուղղակի վերցնում է մի քանի բուռ այդ պոպոքից, դնում քիչ հեռու ու սկսում ջարդել` միաժամանակ ուտելով վաստակած լավաշն ու պանիրը: Եւ, անկախ իրենից, մեկ նայում է թաքնված կամերային, մեկ էլ իր ջարդած փուչ պոպոքներին, եւ ուրախանում: Ու թվում է, թե միայն նա գիտի թաքցված կամերայի մասին: Ժապավենը ավելի ուշադիր ուսումնասիրելով` կարելի է որոշ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկել: Այդ որոշ մարդիկ շրջում են շուկայով մեկ ու սրանից մի խնձոր են թռցնում, նրանից` մի քանի ընկույզ, մի դեղձ, մի վարունգ: Բայց Ռաֆայել պապից ոչ մեկը ոչինչ չի թռցնում` երեւի արդեն համոզվել են, որ փուչ է:

Կրկեսի աշխատողները շատ ինքնատիպ պահվածք ունեն, ու կադրի մեջ ընկնելով, անմիջապես տարբերվում են մյուսներից: Նրանցից մեկն արդեն մշտական հաճախորդ է դարձել, ու հաճախ հենց նույն տեղում, այդ փուչ պոպոքները գնելիս, ցույց է տալիս իր մշակած ֆոկուսը, որն, ըստ երեւույթին, ավելի հեշտ է անել թեթեւ փուչ պոպոքներով: Եւ հյուրախաղերի մեկնելուց առաջ նա միշտ մեծ քանակությամբ գնում է: Եւ ժապավենը հոգեբանական վերլուծության ենթարկելիս՝ պարզվում է, որ հիմնական հաճախորդներ են նաեւ երիտասարդ, առողջ տղամարդիկ: Եւ մանավանդ կնոջ ներկայությամբ մի քանի կիլոգրամ գնում են ժպտալով, երեւի հիշելով ընկույզի որոշակի հատկությունները: Եւ միկրոֆոնը հապաղում է, բայց որակյալ փակ կամերան անմիջապես տարբերում է, երբ նրանց խառնվում է մի անառողջ, ծերացող տղամարդ: Դա հատկապես զգացվում է նրանց մոտեցումից, թե ինչպես են նրանք ուզում ցույց տալ, որ փուչ պոպոք գնելը, մանավանդ՝ կնոջ ներկայությամբ, միայն առողջության նշան է: Ու նրանք հպարտորեն գնում են այն` ցույց տալով, հասկացնելով, որ իրենց բնավ պետք չէ առողջ պոպոք, իսկ սա գնելը ուղղակի փոքրիկ առողջ հումոր է:

Կադրի մեջ հաճախ ընկնում են նաեւ արտասահմանցիներ: Մանրամասն ուսումնասիրություններից ու ձայնագրություններից պարզվում է, որ արտասահմանցի հյուրերի մեջ, որպես կանոն, ամերիկացիները միշտ կես կիլո կամ մեկ կիլո գնում են այդ փուչ պոպոքից: Իսկ դեռ լույսը չբացված, երբ շուկայում ոչ ոք չկա, բայց թաքցված կամերան աշխատում է` այդ վաճառասեղանի վրա դրված է լինում փուչ պոպոքների մի փոքրիկ բլրակ: Հավաքարարը Ռաֆայել պապի պատահմամբ այս ու այն կողմ գցած պոպոքները հավաքում ու դարսում է նրա վաճառասեղանի վրա` դե պարզ է, հո տուն չի՞ տանի: Եւ սրանից անմիջապես հետո ժապավենը ենթարկվում է սոցիոլոգիական ուսումնասիրության: Պարզվում է, որ, չգիտես ինչու, ո՛չ, ոչ թե՝ չգիտես ինչու, այլ՝ բոլորիս համար էլ շատ պարզ է, թե ինչու, նրանից ոչ մի անգամ պոպոք չեն գնում զինվորականները: Նոր տարվա նախօրյակին Ռաֆայել պապի առեւտուրը վատ է գնում` չնայած այդ օրերին մի քանի անգամ ավելի շատ մարդ է այցելում շուկա: Բայց դրա փոխարեն նկատելի է, որ ամենահաջող առեւտուրը լինում է մարտի 8-ին ու մանավանդ ապրիլի 1-ին: Հետո թաքցված կամերայի մեջ երեւում է այդպիսի մի կամերա, եւ թվում է, թե կամերան ինքն իրեն է նկարել` խոշոր պլանով, բայց հետո պարզվում է, որ այդ կամերան թաքցված չի ու կախված է ինչ-որ մեկի ուսից: Այդ մարդը կինոյի աշխատող է: Եւ նա որոշել է մի տեսարան նկարել, որտեղ պարկը շրջվում է, եւ միջի ամբողջ ընկույզը թափվում է ասֆալտին: Եւ ձայնագրությունից իմանում ենք, որ նա կարծում է, թե փուչ ընկույզի թափվելու ձայնը ավելի հնչեղ է ու լավ: Եւ նա գնում է միանգամից ամբողջ մի պարկ: Այդպես պարկ-պարկ է գնում նաեւ մի մարդ, որի ով լինելը շատ դժվարությամբ է պարզվում:

Կենտրոնից հաղորդում են, որ այդ մարդը հուշանվերների արտադրամասի վարիչն է, եւ նա այդ փուչ պոպոքներից փոքրիկ տիկնիկներ է պատրաստում, նաեւ ներկում է դրանք, ասես, հարմարեցնում վրան եւ, տեղադրելով հատուկ պատվանդանի վրա` այն դարձնում մանկական փոքրիկ գլոբուս: Եւ պարզվում է, որ այդ փուչ պոպոքները շատ ուշ են փչանում, ու ասեղի վրա հեշտությամբ են պտտվում, ու նաեւ ներկը երկար ժամանակ չի թափվում վրայից` մի խոսքով, փաստորեն, առեւտուրը պետական հիմքերի վրա է դրված:

Եւ պատահմամբ ժապավենի վրա հայտնվում են տեսարաններ պատերազմից` ռումբեր, կրակոցներ ու անմիջապես դրանից հետո` Ռաֆայել պապը, իր փուչ պոպոքները վաճառելիս: Ինչ անհեթեթ տեսարան: Երեւի սխալմամբ ուրիշ ժապավեն են մոնտաժել: Պետք է կտրել այդ անկապ հատվածը, դեն նետել:

Եւ կամերան, կարծես որսաշուն, մեզ տանում է ժամանակակից կերպարվեստի թանգարան, եւ կանգ ենք առնում երիտասարդ նկարչի նատյուրմորտի կողքին ու նայում: Խորունկ շրջանակի մեջ ամրացված է կանգնած ժամացույց, երկու չորացած ձուկ, եւ այդ ամենը շրջապատված է փուչ, դիմացկուն պոպոքներով: Եւ մի պահ Ռաֆայելի ժպիտը չքանում է, ու ձայնագրությունն էլ անհաջող է ստացվել այդ պահին: Եւ թվում է, որ կամերայի ու միկրոֆոնի կարծիքները չեն համընկնում: Պարզվում է` նրանից ինչ-որ մեկը ուզում է պոպոք գնել ուղղակի խղճալով: Եւ քանի որ ձայնագրություն չկա, մի կերպ Ռաֆայել պապի ձեռքի շարժումներից հասկացվում է, որ նա բացատրում է այդ մարդուն իր ընկույզների առանձնահատկություններն ու կարծես խնդրում, որ, եթե նա գնում է հենց այնպես, խղճալով, եթե իրեն պետք չեն այդ ընկույզները, ապա թող չգնի, պետք չի: Եւ երբ նա ցույց է տալիս մյուս ընկույզ վաճառողներին` պետք է հասկանալ, թե նա հասկացնում է այդ մարդուն, որ իր ընկույզն ամենալավն է վաճառվում, եւ ամենաշուտը շուկայում ինքն է իր առեւտուրը վերջացնում: Բայց այդ համառ մարդը շարունակում է տխուր ժպտալ, գնում է մի քանի կիլոգրամ ու, իրեն լավ զգալով, շոյված, գոհ հեռանում:

Եւ երեխաների կամ առողջ տղամարդկանց այցելությունից հետո միայն ժպիտը կամաց-կամաց վերականգնվում է ու ստանում իր բնորոշ տեսքը: Եւ ճապոնական, գնդասեղի մեծության միկրոֆոնը, որն ամրացված է նրա շապիկից, մեզ է հասցնում մի քանի ձայնագրություն, ու, չնայած ժապավենի բացակայությանը, ձայներից հասկանալի է դառնում, թե ով է խոսում, նույնիսկ ինչ շարժումներ է անում, ու նրա ժպիտը ինչ փոփոխություններ է կրում այդ պահին: Սա, ըստ երեւույթին, տղան է, ամոթանք է տալիս հորը, թե` խայտառակ ես անում, անհարմար է: Իսկ հայրը, ամենայն հավանականությամբ, կիսաբարկացած, կեսաշխույժ ժպտում է ու բացատրում, որ նախ`իրենք ընկուզենիներով իրենց գոյությունը կպահպանեն, եւ երկրորդ` եթե մարդիկ այդ պոպոքները գնում են, նշանակում է՝ ինչ-որ բանի համար նրանց պետք են դրանք: Եւ այդ խոսակցությունից հետո համարյա ոչինչ չի լսվում՝ դրանից բացի: Առաջ ենք պտտում ձայնագրությունը, ու լսվում է խոսակցություն` շապիկն արդեն հագել է, դուրս է գալիս, եւ պարզ է, որ կինն է հարցնողը, թե կարո՞ղ է այսօր հետը մի քանի կիլոգրամ պոպոք բերել` ուտելու համար:

Եւ լռում է Ռաֆայել պապը, եւ այդ ձայնագրված լռությունից պարզ հասկանալի է դառնում, որ նա մտածում է` այդքան մարդ ինձնից է ընկույզ գնում, ես ուրիշի՞ց պիտի գնեմ: Եւ այստեղ օգնության է հասնում ժապավենի մի փոքրիկ հատված` նա հարեւան վաճառողից ընկույզ է գնել ու բերել տուն: Ինքն ու կինը ջարդում-ուտում են, եւ գնածների մեջ մեկ-մեկ փուչ է պատահում, եւ նա, ժպիտը դեմքին, լուռ բարկանում է` ցույց տալով, որ սա ուրիշ փուչություն է, իրենն`ուրիշ, ու հետո մրթմրթում է, որ սրիկան խաբել, փուչ պոպոքը սաղացրել է վրաներս: Կինը շարունակում է լուռ մնալ, ու նրա լռությունը այն մասին է, որ շատ ես երեւակայում քեզ, իբր դու ոչ մի կապ չունես փուչ պոպոք սաղացնելու հետ, իբր մերն ուրիշ է, նրանցը` ուրիշ: Եւ մոտենում է ժապավենի վերջին հատվածը, այսինքն` հայտնի չէ, թե արդյոք սա՞ է վերջինը` գուցե վերջինը վաղուց նայվել է:

Բայց, ինչեւէ, այս հատվածը շատ հաջող է տեսագրվել, ու ձայնագրությունն էլ միշտ համընկնում է ու նույնպես հաջող է ստացվել: Ու կարծես եւ՛ միկրոֆոնը, եւ՛ թաքցված կամերան համամիտ են այդ պատկերին: Ու քանի որ սա, փաստորեն, վերջին հատվածն է, այսինքն` սրանից հետո այլեւս ժապավեն ու ձայնագրություն չկա` ակամայից ավելի ենք լարվում եւ ուշադիր հետեւում, օրվա վերջն է, շուկան այնքան էլ բազմամարդ չէ, բայց չորս կողմում դեռ աշխույժ առեւտուր է գնում: Լավաշ վաճառողը սպասում է վերջին հաճախորդին, որ մնացած մի քանի կիլոգրամը էժան տա ու տուն գնա: Ռաֆայելն էլ ուր որ է կավարտի իր առեւտուրը ու կամաց-կամաց նախապատրաստվում է: Նրան է մոտենում երկար մազերով միջին տարիքի, բերետով, թավ, սեւ մորուքով, արտիստիկ կեցվածքով մի մարդ: Մարդը մի փոքր օրորվում է, կարծես քեֆը լավ է: Մոտենում է ու վստահ հարցնում է, թե ինչ արժի փուչ պոպոքը: Իմանալուց հետո նորից հարցնում է, թե ինչո՞ւ է կիլոգրամը երկու ռուբլի, եւ ոչ յոթ` հնարավոր չի՞ կիլոգրամը յոթ ռուբլով գնել: Ռաֆայելի ժպիտը մի պահ փոխակերպվում է, բայց հետո նորից վերականգնվում է, երբ այդ մարդը բարձրաձայն, հրավիրելով կողքի վաճառողների ու հաճախորդների ուշադրությունը, հայտարարում է.

―Հայրիկ, ախր դու չգիտես, քո ընկույզները աշխարհի լավագույն ընկույզներն են․․․

==='''Հեքիաթ թռչող ձիու, պինգվինների ու երեխաների մասին'''===

․․․Եւ մի օր աշխարհի բոլոր պինգվինները ձանձրացան մրսելուց ու օրորվելով եկան անտառապահի տուն, հավաքվեցին տաք վառարանի շուրջ, տաքացան, տաքացան ու հալվեցին։ Սկսվեց մի ջրհեղեղ, որի ջուրը սառն էր եւ որը տապալեց բոլոր տներն ու առագաստանավերը․․․

Երեխան փշաքաղվեց այդ ջրհեղեղի սառը ջրից, հագավ վերնաշապիկը։

―Իսկ ի՞նչ եղավ անտառապահը,֊ հարցրեց նա պապիկին։

―Թագավորը որոշեց գնդակահարել անտառապահին՝ աշխարհի սակավաթիվ ու հազվագյուտ կենդանիներին ոչնչացնելու համար։

―Իսկ որտե՞ղ էր թագավորը ջրհեղեղի ժամանակ։

―Ջրհեղեղի ժամանակ թագավորը հենց անտառապահի տան կողքին էր։

―Իսկ թռչող սպիտակ ձին այնտեղ չէ՞ր, որպեսզի փախցներ նրան։

―Ոչ, թռչող սպիտակ ձին կարեւոր գործով գնացել էր Աֆրիկա․․․

Հաջորդ օրը ծերունին տեսավ, թե ինչպես իր թոռնիկը հավաքել է բոլոր երեխաներին, ինչ֊որ բան է պատմում, եւ բոլորն էլ կարծես ցրտից իրար կպած լաց են լինում։

Նա մոտեցավ ու հարցրեց, թե ինչու են լալիս։ Եւ նրանք պատասխանեցին արտասվելով՝ լաց են լինում, քանի որ թագավորը հենց անտառապահի տան կողքին էր եւ թռչող սպիտակ ձին էլ չկար․․․

Ծերունին հեռացավ՝ ինքն իրեն փնթփնթալով․

―Ոչ մի կարգին հեքիաթ չկա այս աշխարհում․․․

Բայց կարգին հեքիաթը, իհարկե, այստեղ ոչ մի կապ չուներ։ Ուղղակի թոռնիկն իր պապից ժառանգել էր հորինելու եւ պատմելու վարպետությունը՝ ինքն էլ հուզվում էր իր պատմածից ու անկեղծ հավատում։ Նա պատմում էր երեխաներին, թե ինչպես գնդակահարեցին բարի աչքերով անտառապահին, թե ինչքան սառն էր ջրհեղեղի ջուրը եւ ինչպես այդ սառը ջուրը տապալեց փոքրիկ տներն ու գեղեցիկ առագաստանավերը։ Թե ինչ վատ ստացվեց, որ այդ պահին մոտերքում չէր թռչող սպիտակ ձին, որ փրկեր աշխարհի լավագույն անտառապահին․․․

Հաջորդ օրը արդեն երեխաները հուզված քայլում էին փողոցով եւ նորից լաց էին լինում։ Այդ պահին մի ականավոր ժուռնալիստ մոտեցավ եւ իր մոտ կանչեց երեխաներից մեկին։ Մոտիկից պարզ երեւում էր՝ բոլոր երեխաները կրծքներին ամրացրել էին իրենց լուսանկարները՝ շրջանակված սեւ ժապավեններով։

―Կարելի՞ է մի քանի հարց տալ,֊ ասաց ժուռնալիստը՝ մոտ բերելով միկրոֆոնը։

―Ըհը,֊ ասաց երեխան լացակումած ձայնով։

―Ասացեք, խնդրեմ, ինչու՞ եք ձեր լուսանկարը պատել սեւ ժապավենով ու ամրացրել ձեր կրծքին։

―Որովհետեւ ամեն րոպե մեռնում ենք,֊ ասաց այդ ամաչկոտ երեխան, ու լացը ավելի սաստկացավ։

Ականավոր ժուռնալիստը շփոթմունքը թաքցնելու իր առանձնահատուկ վարպետությամբ հանեց ծոցատետրը եւ ինչ֊որ նշումներ արեց, հետո, ինքնավստահ, միկրոֆոնը նորից մոտեցրեց ու հարցրեց։

―Իսկ այդ ու՞ր եք գնում եւ վերջապես ինչու՞ եք լալիս․․․

―Լաց ենք լինում, որովհետեւ․․․ Ախր ինչու՞ սպանեցին մեր անտառապահին, իսկ հիմա․․․ գնում ենք թռչող սպիտակ ձիուն գտնելու,֊ շտապ֊շտապ ասաց նա ու վազեց, որ հասնի ընկերներին ու գրավի իր տեղը։

Ժուռնալիստը անմիջապես թագավորին տեղյակ պահեց այս ամենի մասին, եւ թագավորը շփոթվեց։ Պալատականները իսկույն հավաքվեցին ու սկսեցին ելք որոնել։ Առաջարկությամբ հանդես եկավ նրանցից մեկը․

―Երեխաները մեր ապագան են, եւ մենք ջանք ու եռանդ չպետք ա խնայենք նրանց բարօրության համար։ Այսօր մեր առջեւ կարեւորագույն խնդիր է դրված՝ փրկել երեխաներին գալիք վտանգից․․․

Ամենավերջում նա ասաց, որ նրանց փրկության համար պետք է գտնել մի սպիտակ ձի եւ այդ ձիուն ամրացնել աֆրիկյան սպիտակ արծվի թեւեր, ու ամեն ինչ կընթանա իր նախկին հունով։ Բուռն ծափահարությունների ներքո առաջարկությունն անցավ միաձայն։ Անմիջապես մարդիկ ուղարկվեցին գազանանոց։ Սպիտակ ձի չլինելու պատճառով նրանք չալպտուրիկ ձիուն ներկեցին սպիտակ ներկով։ Սպանեցին գազանանոցի միակ աֆրիկյան արծվին եւ թեւերը պոկելով՝ ամրացրին ձիու մեջքին։ Հետո այդ արծվաձիուն, կամ նույն ինքը՝ սպիտակ թռչող ձիուն բերեցին հրապարակ ու կապեցին ցայտաղբյուրից։ Իսկ թագավորը, ամեն ինչից գոհ, մոտիկ մի տեղում թաքնվեց ու անհամբեր սպասեց․․․

―Դե, իսկ որտե՞ղ կարելի է գտնել սպիտակ թռչող ձիուն՝ իհարկե գազանանոցում,֊ մտածեցին երեխաները ու առանց տոմսերի ներխուժեցին գազանանոց։ Նրանք, վանդակից վանդակ շտապելով, անցնում էին ու փնտրում։ Այնտեղ էին մեծ ու փոքր արջերը, առյուծն ու շնիկը, Ռոսինանտն ու Սանչոյի ամենամոտ բարեկամներից մեկը։ Այնտեղ էին նաեւ ծուռթաթ բադիկը, կոկորդիլոս Գենան, վովա փղիկը եւ աղվեսը, որի դունչը խաղողին չէր հասել․․․ Բոլորն այնտեղ էին, բացի թռչող սպիտակ ձիուց, եւ մեկ էլ աֆրիկյան արծվից, որի վանդակի վրա գրված էր, թե նա ծանր հիվանդ է։

Դե, իհարկե, երեխաները այդ առիթով ոչինչ չկասկածեցին եւ շարունակեցին որոնումները․․․

Եւ մինչեւ ձին իր անսովոր թեւերից կաշկանդված յոթ ցայտաղբյուրներից ջուր էր խմում, երեխաներն արդեն Սիրահարների փողոցով աղմուկ֊աղաղակով ցած էին իջնում։ Զինվորների մի խումբ հատուկ հրահանգով նրանց խաղաղ ուղեկցում էր դեպի հրապարակ։ Եւ երբ երեխաները բավականին մոտեցան ապագա դեպքի վայրին, անմիջապես ճանաչեցին թռչող սպիտակ ձիուն, ինչպես մարդիկ կճանաչեին Քրիստոսին, եթե նա գար․․․ Ձին նույնպես ճանաչեց նրանց, ինչպես կճանաչեր անտառապահին, եթե ինքն այնտեղ լիներ գնդակահարելու պահին․․․

Եւ այդ ժամանակ հանկարծակի սկսվեց հորդառատ մի անձրեւ։ Մռայլ երկնքից ջրհեղեղի նման թափվում էր անձրեւը, որը լվաց, սրբեց֊տարավ ձիու սպիտակ գույնը։ Եւ երեխաները մի պահ տարակուսեցին՝ տեսնելով չալպտուրիկ ձիուն։ Եւ ձին զգաց, թե ինչքան է պետք իրեն այժմ թռչել ՝ թեկուզ իր առաջին սխալն ուղղելու համար․․․

Եւ թագավորի զարմացած հայացքի ու մի հանդիսավոր հիմնի ներքո ձին թռավ՝ իր հետ տանելով երեխաներին դեպի Աֆրիկա, դեպի ջունգլիները, որտեղ կոկորդիլոսները անտառապահի շիրիմի մոտ արտասվում են կոկորդիլոսի արցունքներով, որտեղ գտնվում են աշխարհի ամենահուզող կենդանիները եւ որտեղ գտնվում են աշխարհի բոլոր ամենաները, որոնք հնարավոր են կապույտ երկնքի դեպքում․․․

==='''Հեքիաթ սպիտակ պոչով շան մասին'''===

==='''Հեքիաթի թվաբանությունը՝ 1+1+1=1'''===

Երեք մարդ դանդաղ մոտենում էին դաշտի մեջ արածող ձիերին։ Նրանցից մեկը մի կաղ ծերունի էր, մյուսը աշխույժ ու ջլատ մի թզուկ էր, իսկ երրորդը՝ խիստ աղջկական շարժումներով մի երիտասարդ։ Նրանցից մեկը ինչ֊որ բան էր պատմում։

Ձիերը խելացի կենդանիներ են․․․

Երիտասարդը անընդհատ իր բթամատն ու ցուցամատը բերանի ծայրերից իջեցնում եւ միացնում էր կզակի վրա։ Մյուս ձեռքում նա մի թղթի կտոր էր բռնել, որի վրա հավասարումներ էին գրված։ Ծերունին մռայլ կարդում էր։ Հավասարումը բոլոր անհատյներով էր, ու զարմանալին այն էր, որ ինչ անհայտ էլ տեղադրում էին՝ լուծումը ճիշտ էր ստացվում։ Իսկ թզուկը, այս թզուկն անգրագետ էր ու վայրենի հայացքով նայում էր երկնքի ու դաշտի միացման գծին, կարծես փնտրում էր հորիզոնը եւ կարծես երբեմն գտնում էր․․․

Քիչ հեռու ձիերից մեկը առանձնացել ու հոտոտում էր տետրակների մի կույտ։ Ծերունին անհաջող օգտագործելով իր գավազանը՝ առաջ գնաց, երիտասարդը աղջկական շարժումներով հետեւեց նրան, եւ նրանք երկուսով սկսեցին թերթել այդ տետրերը։ Դրանց մեջ գրված էին ինչ֊որ լեզվի քերականության կանոններ, ու բոլոր տետրերը կարծես արտագրված էին իրարից։ Երիտասարդը անմիջապես հանեց գրիչը ու սկսեց իր մոտ նախադասություններ արտագրել, իսկ ծերունին դեռ դժգոհ ընթերցում էր ու կարեւոր բաներ էր փնտրում։

Թզուկը հեռվում կանգնած դիտում էր։ Նրա համար ամեն մի տետրը մի աղյուս էր։ Այս թզուկը հին թզուկ էր եւ մասնակցել էր Բաբելոնի աշտարակաշինությանը ու նա հիմա մտքում նորից կառուցում էր այն։ Ամեն ինչ ճիշտ էր լինում, քանի որ տետրերի կույտը հեռվից նման էր աղյուսացած մի ալիքի․․․

Վերջապես ծերունին գտավ իր ուզածը՝ մահվան մասին այնտեղ ոչինչ չկար գրված։ Երիտասարդի մատները, որոնք գրիչն էին բռնել, վաղուց արդեն գտնվում էին բերանի ծայրերում։ Իսկ թզուկը ձանձրացել էր իր աշտարակը անընդհատ վերակառուցելուց։

Գավազանի պարտականությունները ծերունին նորից սխալ օգտագործեց ու վայր ընկավ։ Նրան անմիջապես օգնեցին, բայց այդպես լռությունը ավելի շեշտվեց, ու երիտասարդը ասաց․

―Մարդիկ տարբե՞ր են իրարից․․․

Թզուկը մի տեսակ անհուսալիորեն վարից վեր նայեց նրա վրա, կարծես հենց նոր էր կորցրել հորիզոնը։ Իսկ ծերունին իմաստունի դիրք ընդունեց ու ասաց․

―Այո։ Մարդիկ կարող են իրար նման լինել, բայց մարդն ինքն իրենից շատ է տարբեր․․․

Պատասխանը ոչ մեկին դուր չեկավ։ Թզուկի հայացքից երեւում էր, որ տանել չի կարողանում ծերունուն ու, մանավանդ, նրա դատողությունները կյանքի ու մահվան մասին։

Իսկ երիտասարդը ժպտում էր քնուշ արհամարհանքով։

Ծերունին ավելի շփոթվեց այդ հայացքներից ու սկսեց համոզել նրանց, որ վերջապես պիտի ինչ֊որ տեղ կանգ առնել ու կառուցել մի լավ տուն, հենց թեկուզ այստեղ։ Նա հուզված պատմում էր, թե ինչպես իրենք կվարեն հողը ու կցանեն տարբեր տեսակի բույսեր եւ կապրեն այդպես իրենց հարազատ տանը հանգիստ ու խաղաղ կյանքով։

Թզուկն այդ բոլորը լսում էր վայրենի անտարբերությամբ, բայց երիտասարդին դա հետաքրքիր էր թվում, եւ նրանք սկսեցին գերաններ որոնել։ Իհարկե, գերանները գտան ու քարշ տվին այնտեղ, որտեղ պիտի լիներ իրենց ապագա հարազատ տունը։

Թզուկն առույգ ու վստահ տեղադրում էր առաջին գերանը, իսկ երիտասարդը հոգնել էր այդ տղամարդկային աշխատանքից։ Նրանց հայացքները պատահմամբ բախվեցին իրար ու ձուլվեցին։ Դա վերջին անգամ էր։

Նրանք վերվրեցին մի գերան ու խաչաձեւ մեխեցին առաջին գերանին։ Քիչ հեռվում գերանները սղոցող ծերունին տեսնելով այդ՝ սկսեց բղավել, որ նրանք սխալ են ամրացնում, որ այդպես չպիտի լինի։ Բայց հետո տեսավ, որ նրանք չեն շարժվում իրենց տեղից՝ ինքը մոտեցավ, ձեռքը երկարեց, որպեսզի պոկի սխալ ամրացված գերանը։ Թզուկը շատ ճկուն մի շարժումով բռնեց նրա ձեռքը ու մեխեց գերանին։ Ծերունին ցավից թուլացած՝ մռնչաց․․․

Հետո երիտասարդը նուրբ շարժումներով օգնեց նրան մեխել ծերունու մյուս ձեռքն ու ոտքերը։ Այդ ողջ արարողությունից հետո ծերունին մի պահ ուշքի եկավ եւ ուզեց ինչ֊որ բան ասել։ Երեւի ուզեց ասել, որ մարդը չափազանց տարբեր է ինքն իրենից, կամ ուրիշ մի շատ կարեւոր բան, բայց չկարողացավ, եւ թուլացած նրա գլուխն ընկավ աջ ուսի վրա․․․

Նրանք արդեն ուզում էին հեռանալ, երբ նկատեցին քիչ հեռու ընկած գավազանը։ Թզուկը բարձրացրեց այն գետնից ու ինչքան ուժ ուներ շպրտեց արածող ձիերի կողմը։ Ձիերը մի պահ անհանգստացած բարձրացրին գլուխները, հետո նորից իջեցրին ու շարունակեցին հանգիստ արածել․․․

Թզուկը հանկարծ ավելի աշխուժացավ, իրեն ավելի ազատ ու անկաշկանդ զգաց եւ առույգ ու վայրենի նայեց աշխարհի վրա։ Նա սկսեց վազվզել, բայց ծաղիկներ չգտավ ու ընտիր հասկերից մի փունջ կազմեց, հետո փունջը դեն շպրտեց, մեջքի վրա պառկեց խոտերի մեջ, ձեռքերը երկարեց ու շատ նմանվեց խաչված ծերունուն՝ կարծես ինքն իրեն։ Սակայն չդիմացավ, նորից կանգնեց ու նորից սկսեց վազել այս ու այն կողմ։

Զարմացած ու հիացած երիտասարդը գրպանից հանեց իր թղթերը, ուզեց դեն շպրտել ու վազել նրա ետեւից, բայց մի սովորական հոգնություն զգաց իր մեջ եւ թղթերը խնամքով ծալեց ու դրեց մյուս գրպանը․․․

Եւ ահա պարզվեց, որ այն անգամը վերջինը չէր, երբ նրանք նայեցին իրար։ Նորից բախվեցին նրանց հայացքները, բայց չձուլվեցին, ու երիտասարդը շփոթվեց։ Եւ ինչպես միշտ լինում էր նրա հետ շփոթվելիս՝ խոսեց․

―Ես ուզում եմ «դու» լինեմ, հասկանու՞մ ես, ոչ թե ուզում եմ փոփոխվեմ ու վերածվեմ քեզ, այլ ուզում եմ «դու» լինեմ․․․

Իհարկե թզուկը ոչինչ չհասկացավ, բայց բնազդաբար ինչ֊որ բան զգաց ու շուռ եկավ՝ մի կերպ զսպելով տետրերի ու գավազանների նկատմամբ ունեցած իր ատելությունը․․․

Երիտասարդը զգույշ պառկեց խոտերի վրա, կտրեց աջ ձեռքի երակը ու երկարեց։ Հետո մյուս ձեռքի բթամատն ու ցուցամատը մոտեցրեց բերանի ծայրերին, փակեց աչքերը ու պատկերացրեց դաշտի միջով վազող միլիոնավոր քրիստոսների․․․

Իսկ թզուկն այդպես էլ շուռ չեկավ, նա հայացքով փնտրում էր հորիզոնը ու կարծես գտավ եւ վայրենի բղավոցներով վազեց դեպի այն։

Հեռվում արածող ձիերը նույնիսկ գլուխները չբարձրացրին․ կարծես վազողները ոչ թե երեքն էին, այլ մեկը։

Ձիերը խելացի կենդանիներ են․․․

==='''Հեքիաթ Լոպե Դե Վեգայի «16֊րդ սիմֆոնիայի» մասին'''===

―Լոպե դե Վեգա, Լոպե դե Վեգա․․․․ Որտեղի՞ց ընկավ անունը միտքս։ Երեւի դա ֆրանսիացի հանճարեղ երաժիշտ է, տասնվեց սիմֆոնիաների հեղինակ։ Լոպե դե Վեգա, Լոպե դե․․․

Նա հիմա այնպիսի տրամադրություն ուներ, որ եթե փողոցում ծառ կար ու ծառի կողքին էլ սյուն, ուրեմն ամեն ինչ լավ է․․․

Մի խումբ մարդիկ կանգնել ու վերեւ էին նայում։ Եւ իսկապես զարմանալի է։ Փողոցի ծառերից մեկը այս աշնան կեսին, ու այն էլ կիրակի օրը, ծաղկել էր։ Նա նույնպես մոտեցավ, դրանք փոքրիկ, սպիտակ ծաղիկներ էին, իսկ դա չծաղկող ծառ էր․․․

Նրան մոտ կանգնած մարդը մի ուրիշի պատմում էր, որ քիչ առաջ այնտեղ է եղել բուսաբանական գիտությունների թեկնածու այսինչ այսինչյանը։

Մի մարդ, որը երեւի վաղուց էր այդտեղ ու մտազբաղ նայում էր գետնին՝ մրմնջաց․

―Էհ, կարեւորը մարդս մարդ լինի,֊ու հեռացավ։

Բոլորը ինչ֊որ բաներ էին ասում, ու ոչ ոք չէր ուզում հավատալ, որ դա գուցե պատահականություն է․․․

Մի ծերունի շատախոսում էր իր մանկության մասին ու պատմում, թե ինչպես երեսունչորս տարի առաջ իրենց բակի բարդին ծաղկել էր ձմռանը եւ․․․

Կարծես դա մի վայր էր, ուր մարդիկ եկել էին պատմելու իրենց տեսած արտասովոր դեպքերը եւ վերջապես իմանալու դրանց գաղտնիքը։

Թե ինչպես մի մարդ վախից թռել է տասներկու մետրանոց գետը, կամ՝ ինչպես սոված գայլը խնամել է իրենց հարեւանի ծծկեր երեխային, ինչպես իր մորաքրոջ տղան ունեցել է քառասուներեք աստիճան տաքություն․․․

Շատերը մոռացել էին ծաղիկների մասին ու ծիծաղելի դեպքեր էին պատմում։ Ոմանք էլ իրենք իրենց հարց էին տալիս՝ գուցե այսպես էլ պիտի լինե՞ր․․․

Իսկ նա կանգնել էր այդ բոլորի մեջ ու մտածում էր, որ վաղը այն բուսաբանական գիտությունների թեկնածուն կբացահայտի գաղտնիքը եւ բոլորը ուրախ կլինեն, քանի որ դա պատահականություն չի լինի։ Սակայն կարելի է այս գիշեր սղոցել ծառը ու տնկել իմ պատուհանի առաջ։ Շառը կսկսի չորանալ։ Իսկ ինչքան են հարկավոր մեզ այս ծաղիկները․․․

Պարզվեց, որ այստեղ կար նաեւ մի շնորհալի հռետոր, որն ավելի շատ խոսում էր ձեռքերով․

―Խեղճ ծառ։ Նա ձանձրացել է՝ միշտ տեսնելով այս փողոցը, այս մարդկանց ու այս երկինքը․․․ Իսկ ի՞նչ ենք անում մենք, երբ ձանձրանում ենք։ Անում ենք արտակարգ, անսովոր մի բան։ Դե, նա էլ ստիպված ծաղկել է։ Եւ ճիշտ է արել։ Հասարակությունը․․․

Նա արդեն չէր լսում ու մտածում էր, թե ինչ պիտի պատասխանի մայրը, երբ երեխան հարցնի այս ծառի մասին։ Մոր համար դժվար չի լինի ու նա այս բոլորը կկապի Ձմեռ պապի, կամ չարություն անելու հետ։

―․․․․ծառը բողոքում է․․․,֊ բղավում էր շնորհալի հռետորը ու ձեռքերով բողոք էր նկարում․․․

―Իսկ դուք որտեղի՞ց գիտեք․․․,֊ հարցրեց մի մարդ, որն ըստ երեւույթին ծաղկավաճառ էր։ Բոլորը ծիծաղեցին։ Հետո միանգամից լռեցին։ Խմբին էր մոտենում մի կույր ծերունի՝ գավազանը ձեռքին։ Երեւի նրան պատմել էին այս մասին։ Նա, իր գավազանը թխկթխկացնելով, վերջապես գտավ ծառը ու սկսեց շոշափել։ Հետո գավազանը հենեց ծառին ու սկսեց խոսել դանդաղ, բայց ոչ աղերսող ձայնով։

―Ես չեմ տեսնում այս ծառը ու չգիտեմ՝ հիմա աշուն է, թե գարուն։ Բայց ես հավատում եմ Ձեզ։ Վերջապես ծաղկել է։ Դուք ճիշտ եք, ճիշտ է։ Ես հավատում եմ Ձեզ։ Ուրեմն՝ լինում են հրաշքներ։ Ծաղկել է, վերջապես ծաղկել է․․․

Նրա կոկորդի վրա շեշտված խնձորակը դժվարությամբ վեր բարձրացավ ու իջավ։ Նա ուզեց գնալ։ Մի քանի քայլ արեց։ Հետո հիշեց, ետ դարձավ, շոշափելով գտավ գավազանը ու թխկթխկացնելով հեռացավ։

Մի քանի րոպե բոլորը լուռ էին։ Հետո կամաց֊կամաց սկսեցին աղմկել։ Քիչ անց շնորհալի հռետորը սթափվեց ու շարունակեց․

―․․․Այնտեղ պատերազմ է,֊ բղավում էր նա, ցույց տալով դիմացի շենքը,֊ իսկ այս ծառը չգիտես ինչու ծաղկել է․․․

Նա կանգնել էր խմբից քիչ հեռու եւ ոչինչ չէր ասում։ Մտածում էր այն մասին, թե ինչ կլիներ, եթե մի խուլ ու համր գար ու տեսներ այս ամենը։ Երեւի նա երկար կնայեր վերեւ եւ գուցե կսկսեր հոտոտել, գործի դնելով իր ունեցած զգայարանները․․․

Մի փոքր աղջիկ եկավ, իր տարիքի համեմատ մի ճյուղ պոկեց ծառից, հոտոտեց ու վազելով հեռացավ։ Մի պահ բոլորը նայեցին նրա ետեւից, հետո նայեցին իրար, ինչ֊որ բաներ հիշեցին ու սկսեցին պոկոտել ծառի ճյուղերը եւ անաղմուկ հեռացան։

Պոկեց այն մարդը, որը ծաղկավաճառ էր։ Պոկեց նաեւ շնորհալի, չափազանց շնորհալի հռետորը․․․

Եւ դրանք մարդիկ էին, որոնց բոլոր զգայարանները գործում էին անթերի․․

Ուշ գիշեր էր։ Իսկ նա միայնակ կանգնած էր ծառի դիմաց ու չէր հիշում Լոպե դե Վեգային։

Հեռվում, պատի տակ նստած կույր մարդը ժպտում էր․․․

==='''Հեքիաթ այն մասին, թե ինչ տխուր է մութ սենյակում'''===

==='''Հեքիաթ չվող թռչունների մասին '''===

==='''Հեքիաթ֊ֆիլմ՝ վերջին գնացքը '''===

==='''Հեքիաթ տարիքային առանձնահատկությունների մասին '''===

==='''Հեքիաթ կույր լուսատիտիկների մասին '''===

==='''Հեքիաթ՝ Անծանոթ ինքնակենսագրության 1'''===

==='''«Գիրքը բոլոր տարիքների համար է» 2'''===

==='''3'''===
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B1%D5%B6%D5%AE%D5%A1%D5%B6%D5%B8%D5%A9_%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6&diff=3954Անծանոթ ինքնակենսագրություն2014-02-21T14:00:25Z
Անահիտ: /* Հեքիաթ թռչող ձիու, պինգվինների ու երեխաների մասին */

{{Վերնագիր

|վերնագիր = Անծանոթ ինքնակենսագրություն

|հեղինակ = [[ Ռուբեն Ֆիլյան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[ «Քո երկրի դեսպանը»]]

[[Կատեգորիա:Արձակ]]

{{անավարտ}}

=='''Անծանոթ ինքնակենսագրություն'''==

'''/հեքիաթներ մեծահասակների համար/'''

==='''Նախաբանի փոխարեն'''===

Մի օր /մի քանի օր, ամեն ամիս/ մարդը հոգնած /առույգ, տխուր, ուրախ, հուզված, էլի տխուր/ եկավ տուն /իր ունեցած-չունեցած բոլոր տները/ ու սկսեց նամակ գրել /նամակներ, հեքիաթներ, արձակ, բանաստեղծություններ/: «ՈւՄ» հարցի կողքին ծրարի վրա դրեց սովորական փողոցի ու քաղաքի անուն /բոլոր քաղաքների անունները, մեր երկրի, մեր երկրագնդի՝ հետաքրքիր է, ի՞նչ է մեր երկրագնդի անունը/ եւ մի անունազգանուն /մի քանի ազգանուն, բոլոր անունները/: Հետո կպցրեց նամականիշը, որի վրա պատկերված էր հենց ինքը, գնաց փոստ եւ որքան որ հնարավոր էր՝ ուղարկեց ամենաշտապ ձեւով:

Մի քանի ամիս հետո, փոստարկղը բացելիս նա տեսավ, որ չվող թռչունի պես իր նամակը /նամակները, հեքիաթները, արձակը, բանաստեղծությունը/ հետ է եկել:

Նա բաց արեց այն ու սկսեց կարդալ…

==='''Հեքիաթ փուչ ընկույզների մասին'''===

Քաղաքային շուկայի մի անկյունում, որտեղ մեծ-մեծ տառերով, շատ հասկանալի ձեռագրով գրված է՝ «Փուչ պոպոք», թաքցված է փակ կամերան ու միկրոֆոնը, իսկ վաճառասեղանի ետեւում կանգնած է մի ծերունի` ավստրիացու դիմագծերով, խոշոր հայկական աչքերով, մաքուր սափրված ու կոկիկ հագնված: Դեմքին, կարծես մշտական դարձած, բանիմաց, վստահ ու խորամանկ ժպիտն է, եւ անունն էլ Ռաֆայել է, ու ոչ ոք նրան Ռաֆիկ չի ասում: Նույնիսկ թոռը նրան ասում է՝ Ռաֆայել պապի: Եվ նրա ժպիտի մեջ կարծես հենց իր իսկ փուչ ընկույզների պատմությունն է թաքնված, եւ թվում է, որ հենց այդ պատմությունն է հաղորդում նրան այս բանիմաց ու խորամանկ տեսքը: Եվ պտտվում է այդ պատմության ժապավենը: Եվ ժպիտից այն կողմ, խոշոր պլանով երեւում են նրա տասներկու ընկուզենիները, որոնք այնքան շատ են բերք տալիս` կարծես ստիպում են հավաքել ու տանել շուկա, կարծես հասկացնում են, որ այս փուչ պոպոքը միայն իրենը չի: Եվ նա կնոջ առաջարկով սկզբից որոշում է հարեւաններից միանգամից էժան, շատ գնել, հետո խառնել իր փուչ պոպոքների հետ ու վաճառել: Բայց չի կարողանում խղճի դեմ գնալ ու մտածում է` եթե Աստված այս է ուղարկում, ուրեմն այս էլ պիտի վաճառեմ: Դե՛, իրեն ու կնոջն էլ յոլա գնալու համար շատ փող պետք չի: Իսկ ընկուզենիները օր օրի ավելի շատ են բերք տալիս` այնքան, որ ինքն ու կինը չեն հասցնում հավաքել: Բայց` բոլորն էլ փուչ: Սկզբից մտածել են` երեւի ընկուզենիները ինչ-որ հիվանդություն ունեն, ու սրսկել են տարբեր դեղանյութեր: Ոչինչ չի օգնել, իսկ տասներկու հսկա ընկուզենի սղոցելն ու քոքահան անելը ահավոր դժվար գործ է, ու հետո այդ կողմերում միայն լավ ընկույզ է աճում` ստուգված բան է դարերով: Եվ նա, կարծես, ստիպված վերցնում է մի պարկ իր ընկույզից ու առաջին անգամ, 4 տարի առաջ, բերում շուկա: Սկսում է եռակի էժան վաճառել ու քաշվելով ասել, որ էժան տալու պատճառը պոպոքների փուչ լինելն է: Իսկ կողքի վաճառողները բոլորը ծիծաղում են ու ասում` ցնդած է: Առաջին հաճախորդը իր տարիքի մի ծերունի է եղել: Հետն ահագին զրուցել է, հետո մի կիլոգրամ հենց այնպես գնել ու հեռացել: Ու մեկ էլ չի երեւացել` լավ մարդ էր, բայց՝ հիվանդ, ասել է՝ սիրտս լավ չէ: Իսկ նա ամեն առավոտ կանոնավոր եկել է շուկա, վճարել տեղի ու կշեռքի համար ու կանգնել իր տեղում: Կողքի վաճառողները` տեսնելով, որ համենայն դեպս նա մի փոքր առեւտուր է անում, նորից ծիծաղել են ու ասել, թե կշեռքի համար ինչո՞ւ է իզուր փող տալիս` թող աչքաչափով ուղղակի տա: Նա ոչինչ չի ասել ու շարունակել է իր առեւտուրը: Եվ կամաց-կամաց սկսել են նրան նկատել, ու շատ շուտով այնպես է ստացվել, որ ամբողջ շուկայում ամենաշատ վաճառվել է իր ապրանքը, եւ նա ամենաշուտն է հանձնել կշեռքը ու գնացել տուն: Եվ իր գործը ավելի հեշտացնելու համար, որ ամեն մեկին չբացատրի էժան վաճառելու պատճառը` նա գրել է այդ մասին մեծ-մեծ տառերով: Եվ քիչ հեռու տեղադրված փակ կամերան պարզորոշ ցույց է տալիս` փուչ պոպոք ամենաշատը սիրում են 6-7 տարեկան երեխաները, որոնք մի կերպ կարդում են` «փուչ պոպոք», ու զարմացած աչքերով սկսում են քաշել մայրիկների փեշերից, որ նրանք գնեն:

Նրանք էլ գնում են` իրենց փոքրիկին չնեղացնելու համար: Շատ են գնում նաեւ սրամիտ մարդիկ: Նրանք միանգամից մի քանի կիլոգրամ են գնում եւ հյուրեր են հրավիրում տուն: Հյուրերը գալիս-նստում ու սկսում են կոտրել պոպոքները, իսկ տանտերերը ծիծաղում են, զվարճանում: Մի քիչ չարչարվելուց հետո ծիծաղում են նաեւ հյուրերը: Եվ տանտերերը հաճույքով տեղեկացնում են նրանց, ու շատ են սիրում այդ մասին ասել բոլորին` տալով նրանց այդ փուչ պոպոքները, նրանք բացում են գաղտնիքը՝ հայտնելով, որ միեւնույն է, դրանք բոլորն էլ փուչ են, մենք արդեն փորձել ենք, մենք գիտենք: Եվ փակ կամերան մաքուր տեսագրում է այն պահը, թե ինչպես է զարմանում հայտնի, շատ հայտնի բուսաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսորը: Եվ նա իր ասիստենտի հետ գնում է նրա ամբողջ երկու պարկ պոպոքը ու տանում ստուգման: Հետո մյուս օրը, ավելի համոզվելու համար, նա այցելում է այդ այգին եւ ուսումնասիրում 12 ընկուզենիները: Եվ այդպես էլ ծառերի տակ, զարմացած ուտում է խորովածը ու խմում գինին: Իսկ ծերունին ժպտում է: Եվ դրանից հետո նա իր հաճախորդների հետաքրքրությունը բավարարելու համար ավելի հաճախ է այդպես ժպտում ու իր վաճառասեղանի մի անկյունում պոպոքները ջարդել-ստուգելու համար հատուկ քար է պահում: Եվ նրան հաճախ են մոտենում մարդիկ, որոնք իրենց առեւտուրն արել-վերջացրել են հիմնականում, եւ արդեն շատ քիչ փող է մնացել: Եվ նրանք գնում են մեկ կիլոգրամ, քանի որ խոստացել են ընկույզ տանել տուն, ու չեն հավատում, որ մեկ կիլոգրամի մեջ գոնե կես կիլոգրամ առողջ չլինի:

Համալսարանական իր թոռը երբեմն ընկերների հետ այցելում է նրան ու բոլորին մի-մի բուռ պոպոք է տալիս` բոլորը ուրախ ժպտում են, բոլորն էլ գոհ են մնում: Ինքն էլ է ժպտում, եւ այդ ժպիտից այն կողմ նշմարվում է մի երիտասարդ զույգի պատմություն: Եվ մաքուր ձայնագրությունից լսելի է, թե ինչպես աղջիկը տղային ասում է` արի երկու կիլոգրամ գնենք, ու եթե այդքանի մեջ գոնե երկու առողջ ընկույզ գտնվի, ուրեմն մեր բախտն է դա:

Ու նա շփոթվում է, նա վստահ է, որ իր պոպոքները բոլորն էլ փուչ են, ու դա նրան դրդում է գողության: Նա աննկատ երկու առողջ ընկույզ է թռցնում հարեւան վաճառողից ու խառնում իր վաճառած ապրանքին, եւ տղան ու աղջիկը գնում են: Եվ այդ տղան արդեն տարուց ավելի ամեն շուկա գալուց իր պոպոքից ձեռի հետ մի կես կիլո առնում է ու հարցնում, թե ինչպես են Ռաֆայել պապի գործերը: Եվ այսպես, հիմնականում առեւտուր անողները ժպտալով կես կիլո, մի կիլո գնում են ու գոհ հեռանում, մինչեւ այժմ ոչ մեկը դեռ չի բողոքել, բացի մեկից: Այս մարդը մի օր եկել ու սկսել է կռիվ անել, պարզվում է, որ տարել, հյուրասիրել է իր հյուրերին, ու մի պոպոք առողջ է դուրս եկել, եւ ինքն է շփոթվել դրանից:

Նա բացատրում է, որ այդպիսի բան լինել չի կարող, կամ խառնվել է այդ մի հատը, կամ կողքի վաճառողն է դիտմամբ նետել իր տոպրակը, որովհետեւ տարիներով ստուգված է իր բերքը, իր պոպոքները բոլորն էլ փուչ են: Եվ եթե ուզում է, թող վերցնի քարը ու ինչքան ուզում է ջարդի: Մարդը բարկացած մի կիլոգրամի չափ ջարդել է, հետո ներողություն է խնդրել եւ ուրախ-ուրախ նորից հինգ կիլոգրամ գնել: Իսկ նա հիմա ուշադիր հետեւում է, որ կողքից մեկը հանկարծ առողջ ընկույզ չնետի իր պարկը: Մի երկու անգամ կողքի ընկույզ վաճառողները փորձել են նրանից էժան գնել ու խառնել իրենցին, բայց նա շուտով գլխի է ընկել, ու հիմա ինչ էլ անեն, նրանց չի վաճառի: Հետո այդ ընկույզ վաճառողները գնացել են շուկայի տնօրենի մոտ բողոքի, բայց տնօրենն ասել է, որ դա արգելված ապրանք չէ, ու նա իրավունք ունի վաճառելու, մանավանդ, որ վաճառում է եռակի էժան ու չի թաքցնում, որ իր պոպոքը փուչ է: Իսկ մի օր նրա կողքի վաճառողը որոշել է իր առողջ ընկույզները վաճառել եռակի էժան` կարծելով, որ նրանից այլեւս չեն գնի: Հարեւանից, իհարկե, սկսել են շատ գնել, բայց իր հաճախորդների թիվը էլի չի պակասել դրանից, որովհետեւ, կամերայի կարծիքով, իր եւ նրա հաճախորդները տարբեր են, միմյանց հետ կապ չունեն:

Նրա ժպիտը երբեմն ավելի բանիմաց ու խորամանկ է դառնում` դա այն օրերին է, երբ բոլոր վաճառողների ապրանքները պարտադիր սանիտարական ստուգում են անցնում, պարտադիր բժշկական ուսումնասիրության են ենթարկվում: Դե, նրա ապրանքը չեն ստուգում` կարծես արդեն ամեն ինչ պարզ է: Ու առավոտ ծեգին շուկա եկած հատուկենտ շտապող մարդիկ տեսնում են, որ իր վաճառասեղանի ետեւում հանգիստ, ժպտադեմ կանգնած է Ռաֆայելը ու վաճառում է իր փուչ պոպոքները: Պատկերացնո՞ւմ եք` բոլոր դարակները դատարկ են, ու միայն մի տեղ ընկույզ է դրված ու վրան գրված`«փուչ»: Եվ չնայած այդ շտապող մարդիկ նրանից ոչինչ չեն գնում, բայց, համենայն դեպս, դա մի խոսուն փաստ է, նրա առավելությունը, փակ կամերայի ամենահաջողված կադրերից մեկը:

Եվ, ետ պտտելով ժապավենը, պտտելով պատմությունը, ժպիտի ձեւավորման ընթացքը` պարզ երեւում է, որ ոմանք էլ ուղղակի դեսուդեն անցնելով ու շրջելով, առանց գրածը նկատելու, մոտենում հարցնում են, թե ինչ արժի ընկույզը: Նա անմիջապես տեղեկացնում է, որ իր պոպոքը փուչ է, իսկ նրանք կամ չեն հավատում, որ հնարավոր է` բոլորն էլ փուչ լինեն, ու ժպտալով գնում են մի քանի կիլոգրամ, կամ փողը մեկնելուց հետո արդեն ամաչում են ետ վերցնել ու ոչինչ չգնել, կամ էլ արդեն առաջանում են որոշակի հետաքրքրություններ: Նա ասում է, բացատրում` ջարդեք-նայեք, բոլորն էլ փուչ են, բայց գնում են ու ասում` պետք չէ ստուգել, դու կշռի: Եվ ինքն էլ ստիպված կշռում է: Իսկ երբ վաճառասեղանին են մոտենում 16-17 տարեկան տղաներ` ուրեմն ամեն ինչ պարզ է:

Մոտիկ փակցված բարձրախոսի մաքուր ձայնագրությունը տեղեկացնում է, որ նրանց մայրը կամ հայրը տվել են որոշակի գումար եւ ուղարկել շուկա` հատուկ ցուցակով, թե ինչ պետք է գնել: Բայց նրանց հարկավոր է տնտեսել մի քիչ դրամ` կինոյի կամ սիգարետի համար: Ու Ռաֆայել պապը նրանց էժան վաճառում է մեկ կիլոգրամ փուչ պոպոք: Եվ քանի որ փուչ պոպոքի մեկ կիլոգրամը համարյա կրկնակի տեղ է գրավում առողջի հետ համեմատած, այսինքն` քանի որ թեթեւ է, շատ է երեւում, տղաները մի կես կիլո էլ առողջ ընկույզ են գնում եւ խառնում փուչի հետ: Դե, իսկ ծնողներն էլ տանը երեւի ասում են` ոչինչ, երեխան անփորձ է, առնելու փորձ չունի, դրա համար գնացել է, անորակ ընկույզ է գնել: Ու դրանից հետո անմիջապես հաջորդում է մի այլ ձայնագրություն, եւ համապատասխան ժապավենի հետ երեւում է հետեւյալ պատկերը` ակնոցավոր մարդը մոտենում ու հարցնում է ոգեւորված` ուրեմն բոլորն էլ փո՞ւչ են, դատա՞րկ, ուրեմն, ինչքան ուզում ես ջարդի, բաց արա, նայի, դատա՞րկ է` հանճարեղ է, հոյակապ: Ու նա գնում է յոթ կիլոգրամ ու սկսում ջարդել: Բավական ջարդելուց հետո պարզվում է, որ բոլորն էլ փուչ են, բայց նա մի կողմ է քաշվում եւ շարունակում ջարդել, ու ժապավենի վրա երեւում են միայն նրա ջարդող ձեռքերը, հետո մի փոքր էլ է հեռանում, ու այլեւս ոչինչ չի երեւում:

Նա դուրս է մնում, ու միայն շարունակվում է դատարկ, փուչ պոպոքի ջարդվելու ձայնը, եւ կադրի մեջ է մտնում մի այլ մարդ: Նա մոտենում է Ռաֆայել պապին ու մեկնում նրան խոշոր թղթադրամ: Փուչ պոպոքների ջարդվելու ձայների հետ մի կերպ ձայնագրության մեջ լսելի է դառնում, որ նա այդ պոպոքների վրա մեծ գրազ է շահել, ու որպես հատուցում՝ բերել է այդ փողը` ինչ ուզում է թող գնի այդ փողով իր համար: Փողը զոռով խոթում է նրա գրպանը ու հեռանում: Իսկ Ռաֆայել պապի համար ապրանքափոխանակության շուկայական օրենքը գոյություն չունի: Մյուս վաճառողները ընկույզ են տալիս ու կանաչի վերցնում փոխարենը, ընկույզ են տալիս ու պանիր վերցնում, եւ երբ սովածանում են, ուտում են: Իսկ նա միայն դրամով կարող է գնել նրանցից որեւէ ուտելու բան: Չնայած մի օր կանաչի վաճառողը հաջող առեւտրից հետո չի դիմացել գայթակղությանը ու մի կիլոգրամ գնել է այդ փուչ պոպոքից: Եվ փակ կամերայի տեսանկյունից երեւում է մի կիսախելագարի կերպար, որն առավոտյան շուտ օգնում է վաճառողներին իրենց ծանր պարկերը բերել-հասցնել վաճառասեղանների մոտ, ու դրա համար ստանում նրանց ապրանքից մի բան` խնձոր, պանիր, լավաշ, բողկ, ընկույզ կամ որեւէ այլ բան:

Բայց այդուհանդերձ, նա ամենահաճույքով տեղափոխում է փուչ պոպոքի տոպրակները եւ ոչինչ չի պահանջում` ուղղակի վերցնում է մի քանի բուռ այդ պոպոքից, դնում քիչ հեռու ու սկսում ջարդել` միաժամանակ ուտելով վաստակած լավաշն ու պանիրը: Եվ, անկախ իրենից, մեկ նայում է թաքնված կամերային, մեկ էլ իր ջարդած փուչ պոպոքներին, եւ ուրախանում: Ու թվում է, թե միայն նա գիտի թաքցված կամերայի մասին: Ժապավենը ավելի ուշադիր ուսումնասիրելով` կարելի է որոշ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկել: Այդ որոշ մարդիկ շրջում են շուկայով մեկ ու սրանից մի խնձոր են թռցնում, նրանից` մի քանի ընկույզ, մի դեղձ, մի վարունգ: Բայց Ռաֆայել պապից ոչ մեկը ոչինչ չի թռցնում` երեւի արդեն համոզվել են, որ փուչ է:

Կրկեսի աշխատողները շատ ինքնատիպ պահվածք ունեն, ու կադրի մեջ ընկնելով, անմիջապես տարբերվում են մյուսներից: Նրանցից մեկն արդեն մշտական հաճախորդ է դարձել, ու հաճախ հենց նույն տեղում, այդ փուչ պոպոքները գնելիս, ցույց է տալիս իր մշակած ֆոկուսը, որն, ըստ երեւույթին, ավելի հեշտ է անել թեթեւ փուչ պոպոքներով: Եվ հյուրախաղերի մեկնելուց առաջ նա միշտ մեծ քանակությամբ գնում է: Եվ ժապավենը հոգեբանական վերլուծության ենթարկելիս՝ պարզվում է, որ հիմնական հաճախորդներ են նաեւ երիտասարդ, առողջ տղամարդիկ: Եվ մանավանդ կնոջ ներկայությամբ մի քանի կիլոգրամ գնում են ժպտալով, երեւի հիշելով ընկույզի որոշակի հատկությունները: Եվ միկրոֆոնը հապաղում է, բայց որակյալ փակ կամերան անմիջապես տարբերում է, երբ նրանց խառնվում է մի անառողջ, ծերացող տղամարդ: Դա հատկապես զգացվում է նրանց մոտեցումից, թե ինչպես են նրանք ուզում ցույց տալ, որ փուչ պոպոք գնելը, մանավանդ՝ կնոջ ներկայությամբ, միայն առողջության նշան է: Ու նրանք հպարտորեն գնում են այն` ցույց տալով, հասկացնելով, որ իրենց բնավ պետք չէ առողջ պոպոք, իսկ սա գնելը ուղղակի փոքրիկ առողջ հումոր է:

Կադրի մեջ հաճախ ընկնում են նաեւ արտասահմանցիներ: Մանրամասն ուսումնասիրություններից ու ձայնագրություններից պարզվում է, որ արտասահմանցի հյուրերի մեջ, որպես կանոն, ամերիկացիները միշտ կես կիլո կամ մեկ կիլո գնում են այդ փուչ պոպոքից: Իսկ դեռ լույսը չբացված, երբ շուկայում ոչ ոք չկա, բայց թաքցված կամերան աշխատում է` այդ վաճառասեղանի վրա դրված է լինում փուչ պոպոքների մի փոքրիկ բլրակ: Հավաքարարը Ռաֆայել պապի պատահմամբ այս ու այն կողմ գցած պոպոքները հավաքում ու դարսում է նրա վաճառասեղանի վրա` դե պարզ է, հո տուն չի՞ տանի: Եվ սրանից անմիջապես հետո ժապավենը ենթարկվում է սոցիոլոգիական ուսումնասիրության: Պարզվում է, որ, չգիտես ինչու, ո՛չ, ոչ թե՝ չգիտես ինչու, այլ՝ բոլորիս համար էլ շատ պարզ է, թե ինչու, նրանից ոչ մի անգամ պոպոք չեն գնում զինվորականները: Նոր տարվա նախօրյակին Ռաֆայել պապի առեւտուրը վատ է գնում` չնայած այդ օրերին մի քանի անգամ ավելի շատ մարդ է այցելում շուկա: Բայց դրա փոխարեն նկատելի է, որ ամենահաջող առեւտուրը լինում է մարտի 8-ին ու մանավանդ ապրիլի 1-ին: Հետո թաքցված կամերայի մեջ երեւում է այդպիսի մի կամերա, եւ թվում է, թե կամերան ինքն իրեն է նկարել` խոշոր պլանով, բայց հետո պարզվում է, որ այդ կամերան թաքցված չի ու կախված է ինչ-որ մեկի ուսից: Այդ մարդը կինոյի աշխատող է: Եվ նա որոշել է մի տեսարան նկարել, որտեղ պարկը շրջվում է, եւ միջի ամբողջ ընկույզը թափվում է ասֆալտին: Եվ ձայնագրությունից իմանում ենք, որ նա կարծում է, թե փուչ ընկույզի թափվելու ձայնը ավելի հնչեղ է ու լավ: Եվ նա գնում է միանգամից ամբողջ մի պարկ: Այդպես պարկ-պարկ է գնում նաեւ մի մարդ, որի ով լինելը շատ դժվարությամբ է պարզվում:

Կենտրոնից հաղորդում են, որ այդ մարդը հուշանվերների արտադրամասի վարիչն է, եւ նա այդ փուչ պոպոքներից փոքրիկ տիկնիկներ է պատրաստում, նաեւ ներկում է դրանք, ասես, հարմարեցնում վրան եւ, տեղադրելով հատուկ պատվանդանի վրա` այն դարձնում մանկական փոքրիկ գլոբուս: Եվ պարզվում է, որ այդ փուչ պոպոքները շատ ուշ են փչանում, ու ասեղի վրա հեշտությամբ են պտտվում, ու նաեւ ներկը երկար ժամանակ չի թափվում վրայից` մի խոսքով, փաստորեն, առեւտուրը պետական հիմքերի վրա է դրված:

Եվ պատահմամբ ժապավենի վրա հայտնվում են տեսարաններ պատերազմից` ռումբեր, կրակոցներ ու անմիջապես դրանից հետո` Ռաֆայել պապը, իր փուչ պոպոքները վաճառելիս: Ինչ անհեթեթ տեսարան: Երեւի սխալմամբ ուրիշ ժապավեն են մոնտաժել: Պետք է կտրել այդ անկապ հատվածը, դեն նետել:

Եվ կամերան, կարծես որսաշուն, մեզ տանում է ժամանակակից կերպարվեստի թանգարան, եւ կանգ ենք առնում երիտասարդ նկարչի նատյուրմորտի կողքին ու նայում: Խորունկ շրջանակի մեջ ամրացված է կանգնած ժամացույց, երկու չորացած ձուկ, եւ այդ ամենը շրջապատված է փուչ, դիմացկուն պոպոքներով: Եվ մի պահ Ռաֆայելի ժպիտը չքանում է, ու ձայնագրությունն էլ անհաջող է ստացվել այդ պահին: Եվ թվում է, որ կամերայի ու միկրոֆոնի կարծիքները չեն համընկնում: Պարզվում է` նրանից ինչ-որ մեկը ուզում է պոպոք գնել ուղղակի խղճալով: Եվ քանի որ ձայնագրություն չկա, մի կերպ Ռաֆայել պապի ձեռքի շարժումներից հասկացվում է, որ նա բացատրում է այդ մարդուն իր ընկույզների առանձնահատկություններն ու կարծես խնդրում, որ, եթե նա գնում է հենց այնպես, խղճալով, եթե իրեն պետք չեն այդ ընկույզները, ապա թող չգնի, պետք չի: Եվ երբ նա ցույց է տալիս մյուս ընկույզ վաճառողներին` պետք է հասկանալ, թե նա հասկացնում է այդ մարդուն, որ իր ընկույզն ամենալավն է վաճառվում, եւ ամենաշուտը շուկայում ինքն է իր առեւտուրը վերջացնում: Բայց այդ համառ մարդը շարունակում է տխուր ժպտալ, գնում է մի քանի կիլոգրամ ու, իրեն լավ զգալով, շոյված, գոհ հեռանում:

Եվ երեխաների կամ առողջ տղամարդկանց այցելությունից հետո միայն ժպիտը կամաց-կամաց վերականգնվում է ու ստանում իր բնորոշ տեսքը: Եվ ճապոնական, գնդասեղի մեծության միկրոֆոնը, որն ամրացված է նրա շապիկից, մեզ է հասցնում մի քանի ձայնագրություն, ու, չնայած ժապավենի բացակայությանը, ձայներից հասկանալի է դառնում, թե ով է խոսում, նույնիսկ ինչ շարժումներ է անում, ու նրա ժպիտը ինչ փոփոխություններ է կրում այդ պահին: Սա, ըստ երեւույթին, տղան է, ամոթանք է տալիս հորը, թե` խայտառակ ես անում, անհարմար է: Իսկ հայրը, ամենայն հավանականությամբ, կիսաբարկացած, կեսաշխույժ ժպտում է ու բացատրում, որ նախ`իրենք ընկուզենիներով իրենց գոյությունը կպահպանեն, եւ երկրորդ` եթե մարդիկ այդ պոպոքները գնում են, նշանակում է՝ ինչ-որ բանի համար նրանց պետք են դրանք: Եվ այդ խոսակցությունից հետո համարյա ոչինչ չի լսվում՝ դրանից բացի: Առաջ ենք պտտում ձայնագրությունը, ու լսվում է խոսակցություն` շապիկն արդեն հագել է, դուրս է գալիս, եւ պարզ է, որ կինն է հարցնողը, թե կարո՞ղ է այսօր հետը մի քանի կիլոգրամ պոպոք բերել` ուտելու համար:

Եվ լռում է Ռաֆայել պապը, եւ այդ ձայնագրված լռությունից պարզ հասկանալի է դառնում, որ նա մտածում է` այդքան մարդ ինձնից է ընկույզ գնում, ես ուրիշի՞ց պիտի գնեմ: Եվ այստեղ օգնության է հասնում ժապավենի մի փոքրիկ հատված` նա հարեւան վաճառողից ընկույզ է գնել ու բերել տուն: Ինքն ու կինը ջարդում-ուտում են, եւ գնածների մեջ մեկ-մեկ փուչ է պատահում, եւ նա, ժպիտը դեմքին, լուռ բարկանում է` ցույց տալով, որ սա ուրիշ փուչություն է, իրենն`ուրիշ, ու հետո մրթմրթում է, որ սրիկան խաբել, փուչ պոպոքը սաղացրել է վրաներս: Կինը շարունակում է լուռ մնալ, ու նրա լռությունը այն մասին է, որ շատ ես երեւակայում քեզ, իբր դու ոչ մի կապ չունես փուչ պոպոք սաղացնելու հետ, իբր մերն ուրիշ է, նրանցը` ուրիշ: Եվ մոտենում է ժապավենի վերջին հատվածը, այսինքն` հայտնի չէ, թե արդյոք սա՞ է վերջինը` գուցե վերջինը վաղուց նայվել է:

Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B1%D5%B6%D5%AE%D5%A1%D5%B6%D5%B8%D5%A9_%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6&diff=3953Անծանոթ ինքնակենսագրություն2014-02-21T13:26:39Z

Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B1%D5%B6%D5%AE%D5%A1%D5%B6%D5%B8%D5%A9_%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6&diff=3952Անծանոթ ինքնակենսագրություն2014-02-21T13:24:45Z

―Հայրիկ, ախր դու չգիտես, քո ընկույզները աշխարհի լավագույն ընկույզներն են:

Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B1%D5%B6%D5%AE%D5%A1%D5%B6%D5%B8%D5%A9_%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6&diff=3951Անծանոթ ինքնակենսագրություն2014-02-21T12:57:13Z

Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B1%D5%B6%D5%AE%D5%A1%D5%B6%D5%B8%D5%A9_%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6&diff=3950Անծանոթ ինքնակենսագրություն2014-02-21T12:51:21Z
Անահիտ: /* Հեքիաթի թվաբանությունը՝ 1+1+1=1 */

Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B1%D5%B6%D5%AE%D5%A1%D5%B6%D5%B8%D5%A9_%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6&diff=3933Անծանոթ ինքնակենսագրություն2014-02-19T21:11:35Z
Անահիտ: /* Հեքիաթ Լոպե Դե Վեգայի «16֊րդ սիմֆոնիայի» մասին */

Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B1%D5%B6%D5%AE%D5%A1%D5%B6%D5%B8%D5%A9_%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6&diff=3932Անծանոթ ինքնակենսագրություն2014-02-19T21:09:19Z
Անահիտ:

[[Կատեգորիա:Արձակ]]

{{անավարտ}}

=='''Անծանոթ ինքնակենսագրություն'''==

'''/հեքիաթներ մեծահասակների համար/'''

==='''Նախաբանի փոխարեն'''===

Մի օր /մի քանի օր, ամեն ամիս/ մարդը հոգնած /առույգ, տխուր, ուրախ, հուզված, էլի տխուր/ եկավ տուն /իր ունեցած-չունեցած բոլոր տները/ ու սկսեց նամակ գրել /նամակներ, հեքիաթներ, արձակ, բանաստեղծություններ/: «ՈւՄ» հարցի կողքին ծրարի վրա դրեց սովորական փողոցի ու քաղաքի անուն /բոլոր քաղաքների անունները, մեր երկրի, մեր երկրագնդի՝ հետաքրքիր է, ի՞նչ է մեր երկրագնդի անունը/ եւ մի անունազգանուն /մի քանի ազգանուն, բոլոր անունները/: Հետո կպցրեց նամականիշը, որի վրա պատկերված էր հենց ինքը, գնաց փոստ եւ որքան որ հնարավոր էր՝ ուղարկեց ամենաշտապ ձեւով:

Մի քանի ամիս հետո, փոստարկղը բացելիս նա տեսավ, որ չվող թռչունի պես իր նամակը /նամակները, հեքիաթները, արձակը, բանաստեղծությունը/ հետ է եկել:

Նա բաց արեց այն ու սկսեց կարդալ…

==='''Հեքիաթ փուչ ընկույզների մասին'''===

==='''Հեքիաթ թռչող ձիու, պինգվինների ու երեխաների մասին'''===

==='''Հեքիաթ սպիտակ պոչով շան մասին'''===

==='''Հեքիաթի թվաբանությունը՝ 1+1+1=1'''===

==='''Հեքիաթ Լոպե Դե Վեգայի «16֊րդ սիմֆոնիայի» մասին'''===

―Լոպե դե Վեգա, Լոպե դե Վեգա․․․․ Որտեղի՞ց ընկավ անունը միտքս։ Երեւի դա ֆրանսիացի հանճարեղ երաժիշտ է, տասնվեց սիմֆոնիաների հեղինակ։ Լոպե դե Վեգա, Լոպե դե․․․

Նա հիմա այնպիսի տրամադրություն ուներ, որ՝ եթե փողոցում ծառ կար ու ծառի կողքին էլ սյուն, ուրեմն՝ ամեն ինչ լավ է․․․

Մի խումբ մարդիկ կանգնել ու վերեւ էին նայում։ Եւ իսկապես զարմանալի է։ Փողոցի ծառերից մեկը այս աշնան կեսին, ու այն էլ կիրակի օրը, ծաղկել էր։ Նա նույնպես մոտեցավ, դրանք փոքրիկ, սպիտակ ծաղիկներ էին, իսկ դա չծաղկող ծառ էր․․․

Նրան մոտ կանգնած մարդը մի ուրիշի պատմում էր, որ քիչ առաջ այնտեղ է եղել բուսաբանական գիտությունների թեկնածու այսինչ այսինչյանը։

Մի մարդ, որը երեւի վաղուց էր այդտեղ ու մտազբաղ նայում էր գետնին՝ մրմնջաց․

―Էհ, կարեւորը մարդս մարդ լինի,֊ու հեռացավ։

Բոլորը ինչ֊որ բաներ էին ասում, ու ոչ ոք չէր ուզում հավատալ, որ դա գուցե պատահականություն է․․․

Մի ծերունի շատախոսում էր իր մանկության մասին ու պատմում, թե ինչպես երեսունչորս տարի առաջ իրենց բակի բարդին ծաղկել էր ձմռանը եւ․․․

Կարծես դա մի վայր էր, ուր մարդիկ եկել էին պատմելու իրենց տեսած արտասովոր դեպքերը եւ վերջապես իմանալու դրանց գաղտնիքը։

Թե ինչպես մի մարդ վախից թռել է տասներկու մետրանոց գետը, կամ՝ ինչպես սոված գայլը խնամել է իրենց հարեւանի ծծկեր երեխային, ինչպես իր մորաքրոջ տղան ունեցել է քառասուներեք աստիճան տաքություն․․․

Շատերը մոռացել էին ծաղիկների մասին ու ծիծաղելի դեպքեր էին պատմում։ Ոմանք էլ իրենք իրենց հարց էին տալիս՝ գուցե այսպես էլ պիտի լինե՞ր․․․

Իսկ նա կանգնել էր այդ բոլորի մեջ ու մտածում էր, որ վաղը այն բուսաբանական գիտությունների թեկնածուն կբացահայտի գաղտնիքը եւ բոլորը ուրախ կլինեն, քանի որ դա պատահականություն չի լինի։ Սակայն կարելի է այս գիշեր սղոցել ծառը ու տնկել իմ պատուհանի առաջ։ Շառը կսկսի չորանալ։ Իսկ ինչքան են հարկավոր մեզ այս ծաղիկները․․․

Պարզվեց, որ այստեղ կար նաեւ մի շնորհալի հռետոր, որն ավելի շատ խոսում էր ձեռքերով․

―Խեղճ ծառ։ Նա ձանձրացել է՝ միշտ տեսնելով այս փողոցը, այս մարդկանց ու այս երկինքը․․․ Իսկ ի՞նչ ենք անում մենք, երբ ձանձրանում ենք։ Անում ենք արտակարգ, անսովոր մի բան։ Դե, նա էլ ստիպված ծաղկել է։ Եւ ճիշտ է արել։ Հասարակությունը․․․

Նա արդեն չէր լսում ու մտածում էր, թե ինչ պիտի պատասխանի մայրը, երբ երեխան հարցնի այս ծառի մասին։ Մոր համար դժվար չի լինի ու նա այս բոլորը կկապի Ձմեռ պապի, կամ չարություն անելու հետ։

―․․․․ծառը բողոքում է․․․,֊ բղավում էր շնորհալի հռետորը ու ձեռքերով բողոք էր նկարում․․․

―Իսկ դուք որտեղի՞ց գիտեք․․․,֊ հարցրեց մի մարդ, որն ըստ երեւույթին ծաղկավաճառ էր։ Բոլորը ծիծաղեցին։ Հետո միանգամից լռեցին։ Խմբին էր մոտենում մի կույր ծերունի՝ գավազանը ձեռքին։ Երեւի նրան պատմել էին այս մասին։ Նա, իր գավազանը թխկթխկացնելով, վերջապես գտավ ծառը ու սկսեց շոշափել։ Հետո գավազանը հենեց ծառին ու սկսեց խոսել դանդաղ, բայց ոչ աղերսող ձայնով։

―Ես չեմ տեսնում այս ծառը ու չգիտեմ՝ հիմա աշուն է, թե գարուն։ Բայց ես հավատում եմ Ձեզ։ Վերջապես ծաղկել է։ Դուք ճիշտ եք, ճիշտ է։ Ես հավատում եմ Ձեզ։ Ուրեմն՝ լինում են հրաշքներ։ Ծաղկել է, վերջապես ծաղկել է․․․

Նրա կոկորդի վրա շեշտված խնձորակը դժվարությամբ վեր բարձրացավ ու իջավ։ Նա ուզեց գնալ։ Մի քանի քայլ արեց։ Հետո հիշեց, ետ դարձավ, շոշափելով գտավ գավազանը ու թխկթխկացնելով հեռացավ։

Մի քանի րոպե բոլորը լուռ էին։ Հետո կամաց֊կամաց սկսեցին աղմկել։ Քիչ անց շնորհալի հռետորը սթափվեց ու շարունակեց․

―․․․Այնտեղ պատերազմ է,֊ բղավում էր նա, ցույց տալով դիմացի շենքը,֊ իսկ այս ծառը չգիտես ինչու ծաղկել է․․․

Նա կանգնել էր խմբից քիչ հեռու եւ ոչինչ չէր ասում։ Մտածում էր այն մասին, թե ինչ կլիներ, եթե մի խուլ ու համր գար ու տեսներ այս ամենը։ Երեւի նա երկար կնայեր վերեւ եւ գուցե կսկսեր հոտոտել, գործի դնելով իր ունեցած զգայարանները․․․

Մի փոքր աղջիկ եկավ, իր տարիքի համեմատ մի ճյուղ պոկեց ծառից, հոտոտեց ու վազելով հեռացավ։ Մի պահ բոլորը նայեցին նրա ետեւից, հետո նայեցին իրար, ինչ֊որ բաներ հիշեցին ու սկսեցին պոկոտել ծառի ճյուղերը եւ անաղմուկ հեռացան։

Պոկեց այն մարդը, որը ծաղկավաճառ էր։ Պոկեց նաեւ շնորհալի, չափազանց շնորհալի հռետորը․․․

Եւ դրանք մարդիկ էին, որոնց բոլոր զգայարանները գործում էին անթերի․․

Ուշ գիշեր էր։ Իսկ նա միայնակ կանգնած էր ծառի դիմաց ու չէր հիշում Լոպե դե Վեգային։

Հեռվում, պատի տակ նստած կույր մարդը ժպտում էր․․․
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B1%D5%B6%D5%AE%D5%A1%D5%B6%D5%B8%D5%A9_%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6&diff=3931Անծանոթ ինքնակենսագրություն2014-02-19T20:31:42Z
Անահիտ: Նոր էջ «Կատեգորիա:Արձակ {{անավարտ}} =='''Անծանոթ ինքնակենսագրություն'''== '''/հեքիաթներ մեծահասակների համ...»:

[[Կատեգորիա:Արձակ]]

{{անավարտ}}

=='''Անծանոթ ինքնակենսագրություն'''==

'''/հեքիաթներ մեծահասակների համար/'''

==='''Նախաբանի փոխարեն'''===

Մի օր /մի քանի օր, ամեն ամիս/ մարդը հոգնած /առույգ, տխուր, ուրախ, հուզված, էլի տխուր/ եկավ տուն /իր ունեցած-չունեցած բոլոր տները/ ու սկսեց նամակ գրել /նամակներ, հեքիաթներ, արձակ, բանաստեղծություններ/: «ՈւՄ» հարցի կողքին ծրարի վրա դրեց սովորական փողոցի ու քաղաքի անուն /բոլոր քաղաքների անունները, մեր երկրի, մեր երկրագնդի՝ հետաքրքիր է, ի՞նչ է մեր երկրագնդի անունը/ եւ մի անունազգանուն /մի քանի ազգանուն, բոլոր անունները/: Հետո կպցրեց նամականիշը, որի վրա պատկերված էր հենց ինքը, գնաց փոստ եւ որքան որ հնարավոր էր՝ ուղարկեց ամենաշտապ ձեւով:

Մի քանի ամիս հետո, փոստարկղը բացելիս նա տեսավ, որ չվող թռչունի պես իր նամակը /նամակները, հեքիաթները, արձակը, բանաստեղծությունը/ հետ է եկել:

Նա բաց արեց այն ու սկսեց կարդալ…
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80_%D5%A5%D6%82_%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80&diff=3930Պատմվածքներ եւ մանրապատումներ2014-02-19T20:14:40Z
Անահիտ:

[[Կատեգորիա:Արձակ]]

{{անավարտ}}

=='''Պատմվածքներ եւ մանրապատումներ'''==

==='''Ուրախություն'''===

Ամբողջ օրը նա տխուր էր, ու մոտ էր այն պահը, երբ պիտի կարծեր, թե մարդիկ առաջինը ստեղծել են «տխրություն» բառը։

Հետո նա հիշեց, թե ինչպես մի պատմվածքում, երեկույթի ժամանակ ծանոթանում են մի տղա ու մի տխուր աղջիկ։ Հետո երեկույթ բառը նրան հիշեցրեց ընկերոջ տգեղ ընկերուհուն, որն իրեն երեկույթի էր հրավիրում։

Նա սթափվեց այդ բոլորից ու սկսեց մտաբերել, թե ինչու է հիշել այն տգեղ աղջկան։ Իր հիշածները նա նորից վերհիշեց եւ նորից ու նորից զարմացավ իր վրա։ Ապա մոտեցավ գրամեքենային։ Նա գրող էր ու տանել չէր կարողանում իր հաջողված գործերը։ Որովհետեւ բոլորն էլ հավանում էին դրանք ու կարծես ուրիշինն էին արդեն։ Իսկ թույլ գործերը, որ չէին հավանում, ՍՏԻՊՎԱԾ ինքն էր սիրում։ Մոտ էր այն պահը, երբ նա պիտի զգար, թե մարդկանց ստեղծած երկրորդ բառը արդարությունն է։

Հետո նա կամաց֊կամաց մոռացավ այս բոլորը, ու արդեն պատուհանից այն կողմ լսելի էր գրամեքենայի տկտկոցը։

Հիմա պատուհանից այն կողմ այլեւս տկտկոց չէր լսվում, որովհետեւ նա ավարտել էր իր պատմվածքը, սակայն չէր կարողանում գտնել վերնագիրը։

Նա դուրս եկավ փողոց՝ մի քիչ զբոսնելու։ Եւ մոտ էր այն պահը, երբ նա կգտներ իր նոր պատմվածքի իսկական անունը․ դա մարդկանց ստեղծած երրորդ բառն էր՝ «Ուրախություն»։

==='''Հաշմանդամը'''===

Սրճարանին մոտենալիս նրան դարձյալ սկսեց թվալ, թե իր շալվարի աջ մասը կարճ է ու նեղ է կարված։ Նրա գիտակցությունը տեղափոխվում էր դեպի աջ ոտքը (թերեւս նա այդպես էր կարծում):

Նա շատ էր սիրում փիլիսոփայել, ու բոլոր նրա ծանոթները անգիր գիտեին նրա այն միտքը, թե գիտակցությունը ամենից շատ հետաքրքրվում է մարդու այն անդամով, որի մեջ գտնվում է։ Հենց այս պատճառով էլ նրան թվում էր, թե իր գիտակցությունը այժմ գտնվում է աջ ոտքի մեջ։ Այս մտքերով նա մտավ սրճարան։ Այստեղ այնպիսի սուրճ էին պատրաստել, որ նրա մոտ ավելի շուտ տպավորություն ստեղծվեց թեյելու, քան՝ սրճելու։

Նրա գիտակցությունը հիմա ոչնչի մեջ էր, ու նա չզգաց, թե ինչպես սահեց իր ձեռքից սուրճի բաժակը եւ վայր ընկավ։ Բաժակի ընկնելու ձայնը մի թնդանոթային համազարկ թվաց բոլորին, սրճարանային լռության ֆոնի դիմաց։

Նա կանգնեց ու սկսեց վազել՝ ինքն էլ չգիտակցելով թե ուր։ Եւ ինչ֊որ հրաշքով, որին հետագայում անվանեց բնազդ, նա ընկավ իրենց տուն։ Նրա կոշիկների մեջ կարծես ջուր էր լցված, ու նա ենթադրեց, որ այդ ջուրը իր քրտինքն էր։ Նա սրճարանից շալակած բերել էր ամբոխի զարմացած հայացքները եւ այդ ձայնը, այդ ձայնը․․․

Նա չբարեւեց հյուրերին ու անցավ մյուս սենյակը՝ ավելացնելով իր բեռը եւս յոթ զարմացած հայացքներով։

Նա արագորեն մոտեցավ դաշնամուրին եւ հանկարծ շատ ուզեց իմանալ, թե ինչ ձայն արձակեց բաժակը կոտրվելիս։ Հաստատ համոզվելով, որ դա լյա էր, նա մի քիչ փող վերցրեց ու դուրս եկավ տնից։

xxx

Նա պարզ հիշում էր, որ ընկերոջ ծննդյան օրն է, ու պիտի մի հետաքրքիր նվեր գտնել։

Ամանեղենի խանութի կողքով անցնելիս, նա ներս մտավ ու դուրս եկավ հազիվ քարշ տալով մի մեծ տաշտակ։

Նա ներս մտավ, հանվեց ու դռան ճեղքից սկսեց դիտել ներկաներին։

Սենյակից տարօրինակ երաժշտություն էր լսվում ու նրա գիտակցությունը, մի պահ միայն անցնելոով աջ ոտքին, պատսպարվեց այդ տարօրինակության մեջ։

Դռան արանքից նա ձեռքը դանդաղ սահեցրեց անջատիչի վրայով, ու սենյակը մթնեց։ Ներկաներից միայն մեկին հաջողվեց երկար որոնումներից հետո գտնել անջատիչը, ու սենյակը դարձյալ լուսավորվեց։ Իսկ նա արդեն նստած էր կարճ, տղայական մազերով, մեծ֊կանաչ աչքերով ու լայն շրթունքներով մի աղջկա կողքին։

Երեկոն այդպես տաղտկալի էլ կանցներ, եթե նա չփայլեր իր տարօրինակություններով։

Վերջում նա խմեց իր օրվա հերոսի՝ իր ընկերոջ աջ ոտքի կենացը, ու բոլորը դուրս եկան։

Այն կարճ մազերով աղջկան նա տուն ճանապարհեց ու վերադառնում էր, երբ․․․

Նա ետ եկավ։ Աղջիկը դեռ կանգնած էր այն տեղում, որտեղից նրանք բաժանվել էին։ Նա մոտեցավ, գրպանից հանեց մի փոքրիկ դանակ, կտրեց աղջկա մազերից մեկը ու սկսեց չափչփել իր ձեռքում գտնվող մազի հետ։ Հետո ինչ֊որ բանում համոզված շուռ եկավ ու դանդաղ քայլերով հեռանում էր, երբ․․․

Նրա գիտակցությունը վերադարձավ իր հին տեղը՝ աջ ոտքը, ու նա դարձյալ սկսեց չզգալ իր ձախ ոտքի ներկայությունը։ Նա տասը, քսան քայլ էր հեռացել աղջկա մոտից, երբ ինչ֊որ մի հիմար վախ սկսեց չափազանց վախեցնել նրան․

―Չնկատի՞ հանկարծ աղջիկը, որ ինքը․․․

Իսկ աղջիկը նայում էր նրա ետեւից ու մտածում էր, որ նույնիսկ նրա քայլվածքը դարձյալ տարօրինակ է․․․

xxx

Նա դանդաղ քայլերով տուն էր վերադառնում, երբ հանկարծ որոշեց վերջ տալ ծխելուն։ Նա գրպանից հանեց ծխախոտատուփը, որի նվիրողին վաղուց արդեն ատում էր։ Նա մի պահ կանգ առավ ու հիշեց այն խոսքերը, թե՝ չգիտեմ երբ տեղի կունենա երրորդ համաշխարհային պատերազմը, սակայն չորրորդը կլինի նետուաղեղով։ Նա սկսեց տարակուսել․

―Արդյո՞ք կգա մի ժամանակ, երբ հենց այս նույն տեղը իր քարե բրիչով կփորի մի բրդոտ մարդ։ Եւ եթե ես դեն շպրտեմ այս, այդ բրդոտ մարդը ուտելու համար մի որեւէ հատիկ գտնելու փոխարեն, կգտնի այս արծաթյա ծխախոտատուփը․․․

Հետո, կարծես չուզենալով, որ այդպես լինի, նա սկսեց առարկել ինքն իրեն․

―Արծաթը այդքան չի կարող դիմանալ։

Նա չնետեց ծխախոտատուփը ու մտածեց, որ այս առիթով արժե մի հատ էլ ծխել․․․

xxx

Հաջորդ օրը նա քայլում էր փողոցով, երբ դիմացի տներից մեկը առանձնապես հարազատ թվաց։ Այդ տան պատուհանից իրեն ձեռքով էր անում երեկվա այն սեւ, կարճ մազերով աղջիկը։ Նա ներս մտավ ու աղջկա հետ միասին սկսեց սենյակը ծխով լցնել։ Հետո նրանք հիշեցին, թե ինչպես նախորդ օրը մի քանի անգամ համոզվել էին, որ պարելը հիանալի բան է։ Այժմ պարում էին իրար գրկած։ Երաժշտությունը այլեւս չէր լսվում, սակայն նրանք չէին ուզում բաժանվել, ու չզգացին, թե ինչպես փոխեցին իրենց դիրքերը․․․

xxx

Այսօր նա ոչ ոքի չէր ցանկանում տեսնել, նույնիսկ նրան։ Հիմա նա անորոշ վիճակում էր։ Կարծես կորել էր գիտակցությունը։

Հետո, պարզվեց, որ նրա գիտակցությունը թափանցել է հենց իրեն՝ գիտակցության մեջ։ Եւ այնտեղից դուրս եկող բոլոր հայտնությունները նա սկսեց արտահայտել գրելով։

Հին, տարօրինակ օրերը իհարկե որոշ հետք թողել էին նրա մեջ, որովհետեւ այն բոլորը նա գրում էր շատ հետաքրքիր, տարօրինակ ոճով։

Հիմա քայլում էր փողոցով առանց «կարդալու» եւ նա վստահ էր, որ մեծ գրող պիտի դառնա․․․

'''16/9-1969թ․'''
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80_%D5%A5%D6%82_%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80&diff=3929Պատմվածքներ եւ մանրապատումներ2014-02-19T20:12:10Z
Անահիտ: Նոր էջ «Կատեգորիա:Արձակ {{անավարտ}} =='''Պատմվածքներ եւ մանրապատումներ'''== ==='''Ուրախություն'''=== Ամբողջ օ...»:

Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8C%D5%B8%D6%82%D5%A2%D5%A5%D5%B6_%D5%96%D5%AB%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6&diff=3928Ռուբեն Ֆիլյան2014-02-19T20:00:48Z
Անահիտ: Նոր էջ «{{{դասակարգում}}} Կատեգորիա:Հեղինակներ Կատեգորիա:Արձակ {{Հեղինակ |լր...»:

[[Կատեգորիա:Հեղինակներ-Ֆ|{{{դասակարգում}}}]]

[[Կատեգորիա:Հեղինակներ]]

[[Կատեգորիա:Արձակ]]

{{Հեղինակ

|լրիվ անուն = Ռուբեն Ֆիլյան

|դասակարգում =

|սկզբնատառ = Ֆ

|ծնվել է = 1952թ․

|մահացել է = 1984թ․

|նկարագրություն =

{{DEFAULTSORT:Ֆիլյան, Ռուբեն}}

==Գրքեր==

*[[«Քո երկրի դեսպանը»]]

**[[Քո երկրի դեսպանը]]

**[[Պատմվածքներ եւ մանրապատումներ]]

**[[Անծանոթ ինքնակենսագրություն]]
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%C2%AB%D5%94%D5%B8_%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%AB_%D5%A4%D5%A5%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%A8%C2%BB&diff=3927«Քո երկրի դեսպանը»2014-02-19T20:00:25Z
Անահիտ: Նոր էջ «Կատեգորիա:Գրքեր Կատեգորիա:1992 Կատեգորիա:Երեւան Կատեգորիա:Արձակ Հեղինակ՝ Ռուբեն Ֆիլյան...»:

[[Կատեգորիա:Գրքեր]]

[[Կատեգորիա:1992]]

[[Կատեգորիա:Երեւան]]

[[Կատեգորիա:Արձակ]]

Հեղինակ՝ [[Ռուբեն Ֆիլյան ]]

կարդալ առցանց՝

*[[Քո երկրի դեսպանը]]

*[[Պատմվածքներ եւ մանրապատումներ]]

*[[Անծանոթ ինքնակենսագրություն]]
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AB%D5%AC_%D4%BD%D5%A1%D6%80%D5%B4%D5%BD&diff=3820Դանիիլ Խարմս2014-02-03T21:07:45Z
Անահիտ:

{{Հեղինակ

|լրիվ անուն =Դանիիլ Խարմս

|դասակարգում =

|սկզբնատառ = Խ

|ծնվել է = 1905

|մահացել է = 1942

|նկարագրություն =

{{DEFAULTSORT:Խարմս, Դանիիլ}}

==Ակնարկներ==

===Տեսողական խաբկանք===

Սեմյոն Սեմյոնովիչը դրեց ակնոցը, նայեց սոճուն ու տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։

Սեմյոն Սեմյոնովիչը հանեց ակնոցը, նայեց սոճուն ու տեսավ, որ ծառի վրա ոչ ոք էլ նստած չէ։

Սեմյոն Սեմյոնովիչը դրեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։

Սեմյոն Սեմյոնովիչը հանեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա ոչ ոք էլ նստած չէ։

Սեմյոն Սեմյոնովիչը նորից դրեց ակնոցը, նայեց սոճուն ու նորից տեսավ, որ ծառի վրա նստել է մի մուժիկ ու իրեն բռունցք է ցույց տալիս։

Սեմյոն Սեմյոնովիչը չի ցանկանում հավատալ այդ երեւույթին, դրա համար էլ այդ երեւույթը համարում է տեսողական խաբկանք։

===Ձախողված ներկայացում===

Բեմ է գալիս Պետրակով֊Գորբունկովը, ուզում է ինչ֊որ բան ասել, բայց զկրտում է։ Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է գնում։

Մտնում է Պրիտկինը։

Պրիտկին․

― Հարգարժան Պետրակով֊Գորբունկովը պետք է հայտ․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։

Մտնում է Մակարովը։

Մակարով․

― Եգոր․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։

Մտնում է Սերպուկովը։

Սերպուկով․

― Որպեսզի չլինի․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։

Մտնում է Կուրովան։

Կուրովա․

― Եթե ես լինեի․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։

Մտնում է փոքրիկ աղջիկ։

Փոքրիկ աղջիկ․

― Հայրիկը խնդրեց փոխանցել, որ թատրոնը փակվում է։ Բոլորիս սիրտը խառնում է։

Վարագույր

===Պատահար փողոցում===

Մի մարդ թռավ տրամվայից, բայց այնքան անհաջող,

որ մեքենայի տակ ընկավ։ Երթեւեկությունը կանգ առավ, ու ոստիկանը

անցավ պարզելու դեպքի պատճառները։ Վարորդը ինչ֊որ

բան էր երկար

բացատրում՝ մատով ցույց տալով անիվները։ Ոստիկանը շոշափեց անիվները

ու գրքույկում գրեց փողոցի անունը։ Մարդիկ սկսեցին հավաքվեցին։

Մարած հայացքով ինչ֊որ մեկը անընդհատ գլորվում էր ուղեսյունից ներքեւ։

Ինչ֊որ կին հա զննում էր մի այլ կնոջ, որն էլ իր հերթին,

հա զաննում էր առաջինին։ Հետո մարդիկ ցրվեցին, ու

երթեւեկությունը վերկանգնվեց։

Մարած հայացքով մարդը, դեռ երկար գլորվում էր ուղեսյունից ներքեւ,

բայց ի վերջո, նա էլ, հիասթափվեց ուղեսյան վրա հաստատվելու մտքից, ու

պառկեց մայթին։ Այդ պահին, ինչ֊որ մեկը, որ աթոռ էր տանում, ողջ

թափով հայտնվեց տրամվայի տակ։

Նորից եկավ ոստիկանը, նորից մարդիկ հավաքվեցին , ու

երթեւեկությունը նորից ընդհատվեց։ Ու մարած հայացքով մարդը

նորից սկսեց գլորվել ուղեսյունից ներքեւ։ Բայց հետո, ամեն ինչ

հանդարտվեց, ու նույնիսկ Իվան Սեմյոնովիչ Կարպովը թեքվեց դեպի ճաշարան։

թ․ Ս․ Պետրոսյան

Օլգա Ֆորշը մոտեցավ Ալեկսեյ Տոլստոյին ու ինչ֊որ բան արեց։

Ալեկսեյն Տոլոստոյն էլ ինչ֊որ բան արեց։

Այդ պահին Կոնստանտին Ֆեդինը եւ Վալենտին Ստեվիչը դուրս թռան բակ՝ հարմար քար փնտրելու։ Քար, նրանք չգտան, փոխարենը բահ գտան։

Կոնստանտին Ֆեդինը այդ բահով հարվածեց Օլգա Ֆորշի քիթմռթին։

Այդ ժամանակ Ալեկսեյ Տոլստոյը մերկացավ, ու Ֆոնտանկա դուրս գալով, ձիու պես հռհռաց։ Բոլորն ասում էին․ «Ահա՜, հռհռում է ժամանակից գրողը»։ Ու ոչ ոք Ալեկսեյ Տոլստոյին ձեռք չտվեց։

1934

թ․ Ս․ Պետրոսյան

Անդրեյ Սեմյոնովիչը թքեց ջրով լի բաժակի մեջ։ Ջուրը անմիջապես սեւացավ։

Անդրեյ Սեմյոնովիչը կկոցեց աչքերը, ու սեւեռուն նայեց բաժակի մեջ։

Ջուրը շատ էր սեւ։ Անդրեյ Սեմյոնովիչի սիրտը սկսեց բաբախել։

Հենց այդ ժամանակ էլ Անդրեյ Սեմյոնովիչի շունը զարթնեց։ Անդրեյ Սեմյոնովիչը մոտեցավ պատուհանին ու տարվեց մտքերով։

Հանակարծ, ինչ֊որ մեծ ու սեւ բան անցավ Անդրեյ Սեմյոնովիչի դեմքի մոտով, ու դուրս թռավ պատուհանից։ Անդրեյ Սեմյոնովիչի շունն էր, որ թռավ պատուհանից, ու ագռավի պես մղվեց դիմացի շենքի տանիքին։

Անդրեյ Սեմյոնովիչը չորեքթաթվեց ու ոռնաց։

Ներս վազեց ընկեր Պոպուգայեվը։

― Ձեզ ի՞նչ պատահեց։ Հիվա՞նդ եք,― հարցրեց ընկեր Պոպուգաեվը։

Անդրեյ Իվանովիչը լռում էր, ու ձեռքերով տրորում երեսը։

Ընկեր Պոպուգայեվը նայեց բաժակի մեջ, որ սեղանին էր։

― Իսկ ի՞նչ է բաժակում, ― հարցրեց Անդրեյ Իվանովիչին։

― Չգիտեմ, ― ասաց Անդրեյ Իվանովիչը։

Պոպուգայեվը վարկենական անհետացավ։ Շունը թռավ պատուհանից ներս, պառկեց իր հին տեղն ու քնեց։

Անդրեյ Իվանովիչը մոտեցավ սեղանին ու դատարկեց բաժակը սեւացած ջրից։

Ու Անդրեյ Իվանովիչի հոգին պայծառացավ։

1934

թ․ Ս․ Պետրոսյան

Երբ կինը ինչ֊որ տեղ մենակ է գնում, ամուսինը վազվզում է սենյակով մեկ,

ու տեղը չի գտնում։

Ամուսնու եղունգները ահավոր երկարում են, գլուխը ցնցվում է, ու երեսը

մանր սեւ֊սեւ կետերով է ծածկվում։

Հարեւանները մխիթարում են լքված ամուսնուն, ու կերակրում նրան խոզի կերով։

Բայց լքված ամուսինու ախորժաակը փակ է, ու նա միայն դատարկ թեյ է խմում։

Այդ ժամանակ, նրա կինը լողում է լճում, ու պատահաբար ոտքը փխում է

ստորջրյա կոճղին։ Կոճղի տակից դուրս է լողում գայլաձուկը, ու կծում

կնոջ ոտնաթաթը։ Կինը ճչալով դուրս է թռնում ջրից, ու վազում դեպի տուն։

Կնոջն ընդառաջ վազում է տանտիրուհու աղջիկը։ Կինը աղջկան ցույց է տալիս

վնասված ոտքը, ու խնդրում վիրակապել։

Երեկոյան կինը ամուսնուն նամակ է գրում, ու մանրամասն նկարագրում

իր չարարկածը։

Ամուսինը կարդում է նամակը, ու այն աստիճանի է հուզվում, որ ձեռքից

գցում է բաժակը, որը ընկնելով փշուր֊փշուր է լինում։

Ամուսինը հավաքում է բաժակի կտորտանքը, ու վնասում է ձեռքը։

Վիրակապելով վնասված մատը, ամուսինը նստում է ու կնոջը նամակ գրում։

Հետո դուրս է գալիս փողոց, որ գցի նամակը փոստարկղ։

Փողոցվում ամուսինը գտնում է ծխախոտի տուփ՝ մեջը 30.000 ռուբլի։

Ամուսինը արտահերթ հետ է կանչում կնոջը, ու նրանք

ապրում են երջանիկ։

թ․ Ս․ Պետրոսյան

===Հարց===

― Կա՞ ինչ֊որ բան Երկրի վրա, որը նշանակալի լիներ, ու իրերի ընթացքը

փոխեր ոչ միայն Երկրի վրա, այլ նաեւ այլ աշխարհներում, ― հարցրի ես

ուսուցչին իմ։

― Կա,―պատասխանեց իմ ուսուցիչը։

― Եւ ի՞նչն է դա,― հարցրի ես։

― Դա․․․ ,― սկսեց ուսուցիչս, ու հանկարծ լռեց։

Ես կանգնել ու լարված սպասում էի նրա պատասխանին։ Իսկ նա լռում էր։

Եւ ես կանգնել լռում էի։

Եւ նա լռում էր։

Եւ ես կանգնել էի ու լռում էի։

Եւ նա լռում էր։

Մենք երկուսս կանգնել ենք ու լռում ենք։

Հո֊լա֊լա՜

Մենք երկուսս կանգնել ենք ու լռում ենք։

Հե֊լե֊լե՜

Հա հա, մենք երկուսս կանգնել լռում ենք։

թ․ Ս․ Պետրոսյան

===Առակ===

Աննշան բոյի մի մարդ ասաց․ «Ես ամեն ինչի համաձայն եմ, միայն մի կաթիլ ավելի բոյով լինեմ»։ Հենց այդ պահին նրա առաջ հայտնվեց կախարդը։ Իսկ աննշան բոյի մարդը կանգնած է ու վախից ոչինչ ասել չի կարող։

«Դե՞» , ― ասում է կախարդը։ Իսկ աննշան բոյի մարդը կանգնած լռում է։

Կախարդը անհետացավ։ Այդ ժամանակ աննշան բոյի մարդը սկսեց լացել ու եղունգները կրծել։ Սկզբում ձեռքերի, հետո ոտքերի։

Ընթերցող, մտածիր այս առակի մասին, ու քեզ լավ չես զգա։

թ․ Ս․ Պետրոսյան

===x x x===

Երկու մարդ խոսքի բռնվեցին։ Ի դեպ առաջին մարդը կակազում էր ձայնավորների վրա, իսկ մյուսը ձայնավորների ու բաղաձայնների։

Երբ նրանք ավարտեցին խոսելը, շատ հաճելի էր, կարծես պրիմուս հանգցրած լինեին։

թ․ Ս․ Պետրոսյան

===Синфония N 2===

Անտոն Միխայլովիչը թքեց, ասաց «էհ», նորից թքեց, նորից ասաց «էհ», նորից թքեց, նորից ասաց «էհ» ու գնաց։ Աստված իր հետ։ Ավելի լավ է պատմեմ Իլյա Պավլովիչի մասին։

Իլյա Պավլովիչը ծնվել է 1883 թվին Կոնստանդնապոլսում։ Դեռ փոքր տղա էր, երբ նրան տեղափոխեցին Պետերբուրգ, ու այդտեղ նա ավարտեց Կիրոչնայա փողոցի գերմանական դպրոցը։ Հետո նա ծառայում էր ինչ֊որ խանութում, հետո էլի ինչ֊որ բան էր անում, իսկ հեղափոխության սկզբին մեկնեց արտասահման։ Աստված իր հետ։ Ավելի լավ է Աննա Իգնատեւնայի մասին պատմեմ։

Բայց Աննա Իգնատեւնայի մասին պատմելը այնքան էլ հեշտ չէ։ Առաջին հերթին ես նրա մասին գրեթե ոչինչ չգիտեմ, իսկ երկրորդ հերթին ես հիմա աթոռից ընկա ու մոռացա ինչ էի պատրաստվում պատմել։ Ավելի լավ է իմ մասին պատմեմ։

Ես բարձրահասակ եմ, հիմար չեմ, հագնվում եմ էլեգանտ եւ ճաշակով, չեմ խմում, ձիավազքի չեմ գնում, բայց կանանց ձգվում եմ։ Ու կանայք էլ ինձնից չեն խուսափում։ Նույնիսկ սիրում են, երբ զբոսնում եմ իրենց հետ։ Սերաֆիմա Իզմայլովնան բազմիցս կանչել է ինձ իր տուն, ու Զինաիդա Յակովլեւնան էլ ասել է, որ ուրախ է ինձ տեսնել։ Իսկ այ Մարինա Պետրովնայի հետ զավեշտալի պատմություն է տեղի ունեցել, որի մասին էլ ուզում եմ պատմել։ Դեպքը միանգամայն սովորական է, բայց մեկ է զավեշտալի է, քանզի Մարինա Պետրովնան իմ շնորհիվ լրիվ քաչալացավ, ինչպես ափը ձեռքի։ Պատահեց դա այսպես․ մի անգամ եկա ես Մարինա Պետրովնայի մոտ, իսկ նա՝ հոպ, ու քաչալացավ։ Ահա եւ վերջ։

9-10 հունիսի 1941

թ․ Ս․ Պետրոսյան

===Միշինի հաղթանակը===

Միշինին ասացին․

― Այ Միշին, վեր կաց։

Միշինը ասաց․

― Վեր չեմ կենա, ― ու մնաց գետնին պառկած։

Այդ ժամանակ Կալուգինը մոտեցավ Միշինին ու ասաց․

― Եթե դու, Միշին, վեր չկենաս, ես քեզ կստիպեմ։

― Չէ, ― ասաց Միշինը, գետնին պառկած մնալով։

Միշինին մոտեցավ Սելիզնյովան ու ասաց․

― Դուք, Միշին, մշտապես միջանցքում գետնին փռված եք ու խանգարում եք մեզ առաջ ու ետ անել։

― Խանգարել եմ ու կխանգարեմ, ― ասաց Միշինը։

― Դե գիտեք ինչ, ― ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կալուգինն ու ասաց․

― Ի՞նչ եք երկար բարակ խոսում։ Ոստիկանություն զանգեք։

Զանգեցին ոստիկանություն ու ոստիկան կանչեցին։

Կես ժամից եկավ ոստիկանը դռնապանի հետ։

― Ի՞նչ է այստեղ պատահել ― հարցրեց ոստիկանը։

― Տեսեք, ― ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կալուգինն ու ասաց․

― Ահա։ Այս քաղաքացին ամբողջ ժամանակ պառկած է այստեղ գետնին ու մեզ խանգարում է քայլել միջանցքով։ Մենք իրեն այսպես էլ, այնպես էլ․․․

Բայց այդ պահին Կալուգինին ընդհատեց Սելիզնյովան ու ասաց․

― Մենք նրան խնդրել ենք հեռանալ, իսկ նա չի գնում։

― Ահա, ― ասաց Կորշունովը։

Ոստիկանը Միշինին մոտեցավ։

― Դուք, քաղաքացի, ինչո՞ւ եք այստեղ պառկած, ― ասաց ոստիկանը։

― Հանգստանում եմ, ― ասաց Միշինը։

― Այստեղ, քաղաքացի, հանգստանալու տեղ չէ, ― ասաց ոստիկանը, ― դուք, քաղաքացի, որտե՞ղ եք ապրում։

― Այստեղ, ― ասաց Միշինը։

― Որտե՞ղ է ձեր սենյակը, ― ասաց ոստիկանը։

― Նա գրանցված է մեր բնակարանում, իսկ սենյակ չունի, ― ասաց Կալուգինը։

― Սպասեք քաղաքացի, ― ասաց ոստիկանը, ― ես հիմա նրա հետ եմ խոսում։ Քաղաքացի, որտե՞ղ եք դուք քնում։

― Այստեղ, ― ասաց Միշինը։

― Թույլ տվեք, ― ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կալուգինն ու ասաց․

― Նա նույնիսկ անկողին չունի, ու պառկում է դատարկ գետնին։

― Նրանք վաղուց են նրանից բողոքում, ― ասաց դռնապանը։

― Բացարձակ հնարավոր չէ միջանցքով քայլել, ― ասաց Սելիզնյովան, ― ես չեմ կարող միշտ տղամարդու վրայով քայլ դնել։ Իսկ նա հատուկ ոտքերը կձգի, մի հատ էլ ձեռքերը կձգի, դեռ մեջքի վրա էլ կպառկի ու կնայի։ Ես գործից հոգնած եմ գալիս, ինձ հանգիստ է պետք։

―Ավելացնում եմ, ― ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կալուգինն ու ասաց․

― Նա գիշերն էլ է էստեղ պառկած։ Մթան մեջ բոլորը սայթաքում են նրա վրա։ Ես նրա վրա ծածկոցս եմ պատռել։

Սելիզնյովան ասաց․

― Նրա գրպանից միշտ մեխեր են ընկնում։ Անհնար է միջանցքով բոբիկ անցնել, մեկ էլ տեսար, ոտքդ մտավ։

― Նրանք հենց նոր ուզում էին նրան կերոսինով այրել, ― ասաց դռնապանը։

― Մենք նրա վրա կերոսին լցրինք, ― ասաց Կոշունովը, բայց նրան ընդհատեց Կալուգինն ու ասաց․

― Դա միայն վախացնելու համար, իսկ վառել չէինք պատրաստվում։

― Իսկ ես թույլ չէի էլ տա իմ ներկայությամբ կենդանի մարդ այրել, ― ասաց Սելիզնյովան։

― Իսկ ինչո՞ւ է այս քաղաքացին միջանցքում պառկած, ― հանկարծ հարցրեց ոստիկանը։

― Յահ, լավ տեղ հասար, ― ասաց Կորշունովը, բայց Կալուգինը նրան ընդհատեց ու ասաց․

― Որովհետեւ նա այլ բնակտարածք չունի․ ահա այս սենյակում ես եմ ապրում, այն մյուսում՝ նրանք, այն մեկում՝ նա, իսկ այ Միշինը այստեղ՝ միջանցքում։

― Էդպես չեղավ, ― ասաց ոստիկանը, ― Պետք է այնպես անել, որ ամեն մեկն իր բնակտարածքում պառկի։

― Իսկ նա այլ բնակտարածք չունի, միջանցքից բացի, ― ասաց Կալուգինը։

― Հենց այդպես, ― ասաց Կորշունովը։

― Այդպես նա միշտ այստեղ պառկած է, ― ասաց Սելիզնյովան։

― Այդպես չեղավ, ― ասաց ոստիկանն ու դռնապանի հետ գնաց։

Կորշունովը ցատկեց Միշինի մոտ։

― Ի՜նչ, ― գոռաց նա, ― Ինչպե՞ս ձեզ դա դուր եկավ։

―Սպասեք, ― ասա Կալուգինը, ու մոտենալով Միշինին ասաց, ― լսեցի՞ր ինչ ասաց ոստիկանը։ Վեր կաց։

― Վեր չեմ կենա, ― ասաց Միշինն ու պառկած մնաց։

― Նա հիմա միտումնավոր միշտ այստեղ պառկած կմնա, ― ասաց Սիլիզնյովան։

― Միանշանական, ― ասաց Կալուգինը։

Ու Կորշունովն ասաց․

― Ես դրանում չէի կասկածում։ Parfaitement!

թ․ Ս․ Պետրոսյան

Մեր գետի ափին շատ մարդ էր հավաքվել։ Գետում խորտակվում էր գնդի հրամանատար Սեպունովը։ Նա խեղդվում էր, մինչեւ փորը դուրս թռնում ջրից, գոռում, նորից խորտակվում։ Ձեռքերը թափահարում էր բոլոր ուղղություններով եւ գոռում էր, որ փրկեն իրեն։

Մարդիկ ափին կանգնած մռայլ նայում էին։

―Կխեղդվի,― ասաց Կուզման։

―Պարզ է, որ կխեղդվի,― հաստատեց գլխարկավոր մարդը։

Եւ իսկապես, գնդի հրամանատարը խեղդվեց։

Մարդիկ սկսեցին հեռանալ։

[[Category: Արձակ]]

[[Կատեգորիա:Հեղինակներ-Խ|{{{դասակարգում}}}]]

[[Կատեգորիա:Հեղինակներ]]
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%94%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4:%D4%B7%D6%80%D5%AB%D5%AF_%D4%B2%D5%A5%D6%80%D5%B6&diff=3436Քննարկում:Էրիկ Բերն2013-12-18T19:32:28Z
Անահիտ: Նոր էջ «Ազգանվան հարցում չկողմնորոշվեցի Բերն գրել, թե Բեռն, վերջը Վիքիի Համագործակցություն հոգեբանների ...»:

Ազգանվան հարցում չկողմնորոշվեցի Բերն գրել, թե Բեռն, վերջը Վիքիի Համագործակցություն հոգեբանների հետ նախաձեռնության էջում առաջարակված հոգեբանների մասին հոդվածների ցանկում Բերն տարբերակով տեսա, էդ ընտրեցի։ --[[Մասնակից:Անահիտ|Անահիտ]] ([[Մասնակցի քննարկում:Անահիտ|քննարկում]]) 23:32, 18 Դեկտեմբերի 2013 (AMT)
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BF%D5%A1%D6%80%D5%B4%D5%AB%D6%80_%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D6%80%D5%AF%D5%A8_%D5%B4%D5%A1%D6%80%D5%BD%D5%A5%D6%81%D5%B8%D6%82_%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%81&diff=3435Կարմիր Գլխարկը մարսեցու տեսանկյունից2013-12-18T19:25:42Z
Անահիտ: Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Կարմիր Գլխարկը մարսեցու տեսանկյունից |հեղինակ = Էրիկ Բերն }} Կատեգորիա:Հ...»:

{{Վերնագիր

|վերնագիր = Կարմիր Գլխարկը մարսեցու տեսանկյունից

|հեղինակ = [[Էրիկ Բերն]]

[[Կատեգորիա:Հոգեբանություն]]

Մի անգամ մայրը Կարմիր Գլխարկին ուղարկեց անտառում ապրող տատիկին կարկանդակներ տանելու։ Ճանապարհին աղջիկը գայլի հանդիպեց։

Հարց․ այդ որ մայրը կուղարկեր փոքրիկ աղջկան անտառ, ուր գայլեր են ապրում։ Ինչու՞ նա ինքը չտարավ ուտելիքը, կամ չգնաց աղջկա հետ։ Եթե տատիկն այդքան անօգնական էր, ինչու՞ էր մայրը թողել նրան միայնակ ապրել հեռավոր խրճիթում։ Եւ եթե աղջիկն այնուամենայնիվ պետք է գնար, ինչու՞ մայրը նրան չի արգելում խոսել գայլերի հետ։ Այս պատմությունից կարելի է ենթադրել, որ Կարմի Գլխարկին ոչ ոք հավանական վտանգի մասին չէր զգուշացրել։

Ոչ մի մայր իրական կյանքում այսքան անհոգ չէր լինի, այդ իսկ պատճառով տպավորություն է ստեղծվում, որ աղջիկը բացարձակ չէր հետաքրքրում նրան կամ որ մայրը ցանկանում էր նրանից ազատվել։

Միեւնույն ժամանակ դժվար թե երբեւէ գտնվի մեկ այլ այսքան հիմար փոքրիկ աղջիկ։ Ինչպե՞ս կարող էր նա, տեսնելով գայլի աչքերը, ականջները, թաթերն ու ժանիքները, մտածել, որ դիմացն իր տատիկն է։ Ինչու՞ միանգամից չփախնել։ Եւ այդ ի՞նչ փոքրիկ աղջիկ էր, որ հետո օգնում էր գայլի փորը քարերով լցնել։ Համենայն դեպս, ցանկացած լավ աղջիկ գայլի հետ զրուցելուց հետո ծաղիկներ չէր հավաքի եւ կմտածեր․ «սա հաստատ իմ տատիկին ուզում է ուտել, արագ վազեմ օգնության հետեւից»։

Նույնիսկ տատիկն ու որսորդը զերծ չեն կասկածանքներից։ Եթե այս պատմությանը նայենք որպես իրական հերոսներով դրամայի, ապա կնկատենք, թե ինչպիսի կոկիկությամբ են նրանց անհատականությունները միմյանց հետ կապվում։

ա․ մայր, ով հավանաբար ձգտում է ազատվել աղջկանից «դժբախտ պատահարի» միջոցով, որպեսզի պատմության վերջում կարողանա բողոքել․ «միթե ահավոր չէ՞, նույնիսկ անտառ չես կարող գնալ, առանց մտածելու, որ ինչ֊որ մի գայլ․․․»

բ․ գայլ, ով նապաստակներ եւ այլ կենդանիներ ուտելու փոխարեն միանշանակ իր հնարավորություններից բարձր է ապրում։ Նա կարող էր գուշակել, որ ինքն իր գլխին փորձանք է բերում եւ որ վերջը վատ է լինելու ։ Նա հավանաբար երիտասարդ ժամանակ Նիցշե էր կարդացել (եթե նա կարողանում է խոսել եւ գլխարկ գործել, ինչու՞ չկարդալ)։ Գայլի կարգախոսն է․ ապրիր վտանգներով լի եւ մահացիր փառքով։

գ․ տատիկ, ով ապրում է մենակ, սակայն չգիտես ինչու դուռը փակ չի պահում։ Նա հավանաբար ինչ֊որ արկածների հույս ունի, այնպիսի մի բանի, ինչ չէր կարող լինել, եթե նա բարեկամների հետ ապրեր։ Գուցե հենց այդ պատճառով էլ նա չի ցանկանում միասին կամ նրանց հարեւանությամբ ապրել։ Տատիկը բավականին երիտասարդ կին է թվում, չէ որ նա այդքան փոքր թոռնուհի ունի։ Իսկ ինչու՞ արկածներ չփնտրել։

դ․ որսորդ, ով, հավանաբար, այն փրկարարներից է, ում դուր է գալիս փոքրիկ աղջիկների հետ միասին պարտված հակառակորդին պատժել։ Մեր դիմաց ակհայտ դեռահասական պատկեր է։

ե․ Կարմիր Գլխարկ․ գայլին հայտնում է, թե որտեղ կարող են նորից հանդիպել, եւ անգամ նրա ծոցն է մտնում։ Նա բացահայտ խաղեր է խաղում գայլի հետ։ Նրա համար այդ խաղն այս անգամ հաջող ավարտ է ունենում։

Այս հեքիաթում յուրաքանչյուր հերոս ձգտում է գործողության ամեն գնով։ Եթե արդյունքը վերցնենք այնպիսին, ինչպես իրականում է, ապա ընդհանուր առմամբ այս ամենը բանսարկություն է, որի ծուղակն ընկնում է դժբախտ գայլը։ Նրան թողել են երեւակայել, որ շատ խորամանկ է եւ կարող է բոլորին ֆռռացնել։ Եւ այդ դեպքում, հեքիաթը իմաստը գուցե նրանում չէ, որ փոքրիկ աղջիկները պետք է հեռու մնան անտառներից, որտեղ գայլեր են ապրում, այլ այն, որ գուցե գայլերին է պետք հեռու մնալ անմեղ թվացող փոքրիկ աղջնակներից եւ նրանց տատիկներց։ Կարճ ասած՝ գայլին չի կարելի անտառով մենակ զբոսնել։ Եւ եւս մեկ հետաքրքիր հարց, որ առաջանում է․ ի՞նչ էր անում մայրը աղջկան մի ամբողջ օրով տատիկի տուն ուղարկելով։

Եթե ընթերցողն այս վերլուծությունը ցինիզմ համարի, ապա խորհուրդ կտանք նրան պատկերացնել Կարմիր Գլխարկին իրական կյանքում։ Գլխավոր պատասխանն այս հարցի մեջ է․ ի՞նչ է դառնալու Կարմիր Գլխարկն ապագայում այսպիսի մորով եւ նման փորձով։
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B7%D6%80%D5%AB%D5%AF_%D4%B2%D5%A5%D6%80%D5%B6&diff=3434Էրիկ Բերն2013-12-18T19:21:18Z
Անահիտ:

{{Հեղինակ

|լրիվ անուն = Էրիկ Լենարդ Բերն

|դասակարգում = Բերն Էրիկ

|սկզբնատառ = Բ

|ծնվել է = մայիս 10, 1910

|մահացել է = հուլիս 15, 1970

[[Կատեգորիա:Հեղինակներ-Բ|{{{դասակարգում}}}]]

[[Կատեգորիա:Հեղինակներ]]

[[Կատեգորիա:Հոգեբանություն]]

==Ստեղծագործություններ==

*[[Կարմիր Գլխարկը մարսեցու տեսանկյունից]]
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B7%D6%80%D5%AB%D5%AF_%D4%B2%D5%A5%D6%80%D5%B6&diff=3433Էրիկ Բերն2013-12-18T19:19:28Z
Անահիտ: Նոր էջ «{{Հեղինակ |լրիվ անուն = Էրիկ Լենարդ Բերն |դասակարգում = Բերն Էրիկ |սկզբնատառ = Բ |ծնվել է = մայիս 10, 1910 |...»:

{{Հեղինակ

|լրիվ անուն = Էրիկ Լենարդ Բերն

|դասակարգում = Բերն Էրիկ

|սկզբնատառ = Բ

|ծնվել է = մայիս 10, 1910

|մահացել է = հուլիս 15, 1970

[[Կատեգորիա:Հեղինակներ-Բ|{{{դասակարգում}}}]]

[[Կատեգորիա:Հեղինակներ]]

==Ստեղծագործություններ==

*[[Կարմիր Գլխարկը մարսեցու տեսանկյունից]]
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%94%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4:%D5%96%D5%A1%D5%A6%D5%AB%D5%AC_%D4%BB%D5%BD%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D6%80&diff=2344Քննարկում:Ֆազիլ Իսկանդեր2013-08-08T21:42:24Z
Անահիտ: Նոր էջ «ի դեպ, Իսկանդեր էր գրքում։ երեւի փոխվի հա՞»:

ի դեպ, Իսկանդեր էր գրքում։ երեւի փոխվի հա՞
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D5%B2%D5%AB%D5%B7%D5%A5_%D5%89%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%81&diff=1883Եղիշե Չարենց2013-07-17T06:22:19Z
Անահիտ: /* Ստեղծագործություններ */

{{Հեղինակ

|լրիվ անուն = Եղիշե Չարենց

|դասակարգում = Եղիշե Չարենց

|սկզբնատառ = Չ

|ծնվել է = 1897

|մահացել է = 1937

{{DEFAULTSORT:Չարենց, Եղիշե}}

==Ստեղծագործություններ==

[[Ամբոխները խելագարված]]

[[Երկիր Նաիրի]]

==Արտաքին հղումներ==

* [http://hy.wikisource.org/wiki/Հեղինակ:Եղիշե_Չարենց Եղիշե Չարենցի էջը վիքիդարանում]

[[Կատեգորիա:Հեղինակներ]]

[[Կատեգորիա:Հեղինակներ-Չ|{{{դասակարգում}}}]]
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D5%B2%D5%AB%D5%B7%D5%A5_%D5%89%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%81&diff=1882Եղիշե Չարենց2013-07-17T06:21:46Z
Անահիտ:

{{Հեղինակ

|լրիվ անուն = Եղիշե Չարենց

|դասակարգում = Եղիշե Չարենց

|սկզբնատառ = Չ

|ծնվել է = 1897

|մահացել է = 1937

{{DEFAULTSORT:Չարենց, Եղիշե}}

==Ստեղծագործություններ==

[[Ամբոխները խելագարված]]

[[Երկիր Նաիրի]]

==Արտաքին հղումներ==

* [http://hy.wikisource.org/wiki/Հեղինակ:Եղիշե_Չարենց Եղիշե Չարենցի էջը վիքիդարանում]

[[Կատեգորիա:Հեղինակներ]]

[[Կատեգորիա:Հեղինակներ-Չ|{{{դասակարգում}}}]]
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D6%80%D6%80%D5%B8%D6%80%D5%A4_%D5%B8%D6%82%D5%AA%D5%AB_%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%BC%D5%B4%D5%A1%D5%B6_%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D6%84%D5%A8&diff=1667Երրորդ ուժի բացառման օրենքը2013-07-07T22:08:20Z
Անահիտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Երրորդ ուժի բացառման օրենքը

|հեղինակ = [[Ռաֆայել Իշխանյան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[«Որն է մեր ճանապարհը»]], «Մաշտոց» 1989 թ․

:Կարծում եմ՝ կյանքում մարդու գլխավոր նպատակը կատարելագործվելն է։ Բարելավվելը։ Վատից դեպի լավը գնալը։ Այլ խոսքով՝ փոխվելը դեպի կատարյալը։ Այն կարծիքին եմ, որ ամեն մի ազգի նպատակն էլ դա պետք է լինի։ Մանավանդ մեր հայ ազգինը։ Մեր անցյալի սխալները գիտակցել և ավելի ու ավելի անսխալ դառնալ։

:Ասում են Ստեփան Զորյանի վերջին խոսքը մահվանից առաջ եղել է իր ժողովրդին նրա տված գնահատականը «պրիմիտիվ ազգ»։

:Մեր ժողովրդի ու նրա ղեկավարների մի զգալի մասի քաղաքական մտածողությունը, խոստովանենք, իրոք, պարզունակ է եղել։ Օրինակ, մեզանում հայրենասիրություն է համարվում մահմեդականներին, մասնավորապես թուրքերին հայհոյելը, եղեռնի մասին շատ խոսելը, թուրքերի վայրագ լինելն անընդհատ հիշեցնելը։ Անցյալի գործիչներից ամենահայրենասերներն են համարվում թուրքերին շատ հայհոյածները, թուրք սպանողները։ Նորագույն շրջանի հայրենասերներն են համարվում Եվրոպայում թուրքական դեսպանների ահաբեկիչները։ Անշուշտ, բոլոր հայերը չէ, որ այսպես են մտածում, բայց սա մեր մեջ իշխող մի տրամադրություն է։ Սա հոգեբանական ձող է, որի մյուս ծայրը եվրոպամոլությունն է եղել։ Համալսարանի նախկին կուսքարտուղարը 1985 թ. ասաց, «Հայերի հայրենասիրություն նշանակում է ռուսասիրություն և թուրքատյացություն»։

:Մեր պատմության վերջին շրջանում մեր շատ գրողներ, բանաստեղծներ մեզ՝ հայերիս Թուրքիայի տված ահավոր վնասները ներկայացնելով, թուրքերին հայհոյելով փառաբանում էին ռուսներին։ Հայոց եղեռնի մասին մի շարք գործերի հեղինակ Հ․ Շիրազը Սևանա լիճը գավաթ էր դարձնում, խփում Մասիս սարին, խմում ռուս ժողովրդի կենացը։ Նման տրամադրություններ արտահայտել են նաև շատ ուրիշներ՝ Խ․ Դաշտենցը, Մ․ Գալշոյանը, Ս․ Կապուտիկյանը, Ս. Խանզադյանը, Հ․ Սահյանը և այլն, Ռուսաբանությունը հայ գրականության մեջ գալիս է Խ․ Աբովյանից (գուցե ավելի վաղ շրջանից)։ Ինչո՞ւ եմ գրականությունը մեջ բերում։ Որովհետև մեր պատմական մի դժբախտությունն էլ եղել է այն, որ մեր քաղաքական ղեկավարներից շատերը եղել են և են գրողներ։ Գեղարվեստական գրականությունը (Րաֆֆի, Պատկանյան, Ահարոնյան և այլն) շատ կողմերով մեզ համար եղել է քաղաքականություն, քաղաքական ծրագիր։ Սա իրոք, դժբախտության է։

:Զ․ Բալայանը, որ հայերեն չի գրում (նրա հայերեն տպված բռլոր գրքերը թարգմանություն են ռուսերենից), ամեն առիթով բացականչում է՝ «Մահ թուրքերին»։ Նրա «Օջախ» կոչվող գիրքը նվիրված է ռուսներին հաճոյանալուն, նրանց պանիսլամիզմով վախեցնելուն և թուրքերին ու ադրբեջանցիներին հայհոյելուն․ «ճակատագիրը մեզ պարգևել է մեր հյուսիսային հարևանին՝ ռուս մեծ ժողովրդին։ Ճակատագիրը մեզ ժպտացել է նաև նրանով, որ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շնորհիվ փրկվեց Արևելյան Հայաստանը․․․ Երկու ժողովուրդներն էլ (ռուսներն ու հայերը ― Ռ. Ի.) ունեցել են մեկ ընդհանուր թշնամի։ Թշնամի, որն իր հանգիստն է կորցրել Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միանալու պահից» և այլն։

:Վերջերս հակաթուրքական մարտական հոդվածները շատացել են մեր մամուլում՝ Հայաստանի թե Սփյուռքի, այդ ոգով գրված նոր գրքերն էլ շատ են։ Մեզնից շատերի ուղեղում մեխված է «Թուրքիան մեր մշտական թշնամին է, Ռուսաստանը՝ մշտական բարեկամը» բանաձևը։

:Պարզ է, հոգեբանորեն մեր հակաթուրքական մարտական կեցվածքը հենված է մեր թիկունքում ռուսական հզորության գիտակցման վրա։ Թուրքերն ու ադրբեջանցիները (եթե հաշվի առնենք նաև հարավային Ադրբեջանը) այսօր շուրջ 65 միլիոն են, հայերս ամբողջ աշխարհում 6 կամ ամենաշատը 7 միլիոն։ Թուրքիայի բանակը ըստ ռազմական տեղեկատուների ամենահզորն է եվրոպական ոչ կոմունիստական երկրների բանակների մեջ, մենք՝ հայերս բանակ առհասարակ չունենք, Թուրքիան կազմակերպված պետություն է, իսկ մենք իսկական իմաստով պետություն չունենք։ Երբ թուրքերի դեմ բռունցք ենք թափահարում, ո՞րն է մեր հենարանը։ Պարզ է՝ Ռուսաստանը, մասամբ էլ Արևմուտքը։

:Ահա սա է երրորդ ուժը։ Երկրորդ ուժը մեր հարևաններն են։ Երբ ուշադիր նայում ենք վերջին մոտ 300 տարվա հայերիս քաղաքական պատմությանը, տեսնում ենք, որ գրեթե միշտ (մեկ, երկու բացառությամբ) այն հենված է եղել երրորդ ուժին ապավինելու գաղափարի վրա։ Այն, ինչ այսօր անվանում ենք Հայ ազգային ազատագրական շարժում, մեծ մասամբ ապավինել է երրորդ ուժին։ Մենք մեր ազատագրական ծրագրերը կազմելիս գլխավոր տեղը տվել ենք երրորդ ուժին՝ Արևմուտքին և Ռուսաստանին։

:Դեռ 16-րդ դարում Միքայել կաթողիկոսի հանձնարարությամբ Աբգար Թոխաթեցին մեկնեց Իտալիա։ Նա Վենետիկի դոժի և Հռոմի պապի հետ բանակցություններ էր վարում հույս ունենալով, որ Հռոմը կամ Վենետիկը կազատեն «Սուրբ Սիոնը» (Հայաստանը) «անօրեններից»։ Հռոմը հայերին առաջարկեց կաթոլիկություն ընդունել։ Աբգարն ու իր որդին ընդունեցին և խոստացան, որ հայերն առհասարակ կընդունեն։ Իհարկե, Հռոմը, Վենետիկը ոչ մի օգնություն էլ ցույց չտվեցին Հայաստանին և ինչո՞ւ պետք է ցույց տային ու մանավանդ չէին էլ կարող ցույց տալ։ Աբգար Դպիրի այդ «ազատագրական» առաքելությունը մի տղայական ձեռնարկում էր, քաղաքական անգրագիտություն։

:Բայց, իհարկե, ամենաբնորոշը Իսրայել Օրին է (1659 —1711)։ Գերմանիայում նա համոզում էր մի փոքրիկ իշխանության (Պֆալցի) տիրակալին իր զորքով գալ Հայաստան, պատերազմել Պարսկաստանի, նաև Թուրքիայի դեմ, Հայաստանն ազատագրել ու վերականգնել հայոց թագավորությունը։ Ուրեմն, Հռենոսի ափից գերմանացի իշխանը իր փոքրաթիվ զորքով (ջոկատով) պիտի անցներ Եվրոպայի կեսը, Ռուսաստանը, Կովկասը, հասներ պարսից սահմանը, կռվեր Պարսկաստանի դեմ, հաղթեր նրան, Հայաստանի թագավորությունը վերականգներ ու նորից գնար Գերմանիա։ Այսքան ծիծաղելի է եղել երրորդ ուժին ապավինելու սկզբնական շրջանի մեր քաղաքական գործունեության փառաբանված դրվագներից մեկը։ Եվ այսօր կան պատմաբաններ, որ Իսրայել Օրուն մեծ քաղաքական գործիչ են հռչակում։

:Այդ Օրին, երբ տեսավ, որ Պֆալցի իշխանից բան չի դուրս գալիս, սկսեց քծնել Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինին։ Այս անգամ էլ Օրին ռուսներին էր կանչում, որ գան Պարսկաստանին ու Թուրքիային ջախջախեն, հայոց թագավորությունը վերականգնեն։ Պարզ է, որ Պետրոսը Իսրայել Օրիի կամ նման մի ուրիշի խոսքով չէ, որ պետք է գործ սկսեր։ Ռուսական պետությունն ուներ իր շահերը, իր նվաճողական ծրագրերը։ Այն ժամանակ Հարավային Կովկասի ու Հայաստանի հերթը դեռ չէր հասել և Օրիի ասածով չէ, որ Ռուսաստանն իր ծրագրերը պետք է փոխեր։ Իսրայել Օրիի ամբողջ գործունեության արդյունքն այն եղավ, որ նա իր երկու զավակներին տարավ Պետերբուրգ, ռուսական կրթության տվեց, և այդպես նրանք ռուսացան։

:Զարմանում ես Օրիի և ոչ միայն նրա միամտության վրա, ինչո՞ւ պետք է Ռուսաստանը պատերազմի, արյուն թափի հայոց թագավորությունը վերականգնելու համար։

:Կարդացել եմ, որ Պետրոս Առաջինի քաղաքական կտակում կա այսպիսի միտք հայերին պետք է ոչնչացնել մահմեդականների միջոցով։ Արդյո՞ք Իսրայել Օրին չի ներշնչել ռուս կայսրին այս միտքը, հայոց թագավորության վերականգնման մասին խոսելով, պարզ է, որ աշխարհի նվաճումն սկսած Ռուսաստանին բնավ պետք չէր իր ճանապարհին ունենալ ինչ-որ խանգարիչ հայոց թագավորություն։ Նա Արևելքը իր համար էր նվաճում և ոչ թե հայերի կամ մեկ ուրիշի։

:Այսպես սկսվեց հայերի ռուսական կողմնորոշումը, ավելի ստույգ՝ հայերի քաղաքական կյանքում Ռուսաստանը իբրև գլխավոր երրորդ ուժ ճանաչելը։ Իհարկե, Արևմտյան Եվրոպան, առհասարակ Արևմուտքը հայերիս պատկերացումներում նույնպես երրորդ ուժի մասն էր կազմում, բայց գլխավորը դարձավ Ռուսաստանը։ Այն աստիճան, որ հայ լրագրության արքան՝ Գրիգոր Արծրունին հայտարարեց. «Մենք՝ հայերս քաղաքականապես ռուս ենք»։ Օրիի ժամանակներում էր Դավիթ-Բեկը։ Սա մեզ ներկայանում է որպես այն ժամանակի համար հասուն քաղաքական գործիչ, նա դաշնակցեց Վրաստանի և Պ արսկաստանի հետ, բայց չապավինեց նրանց որպես երրորդ ուժի։ Դավիթ Բեկի գործունեությունը առհասարակ բացառիկ է և ավելի մեծ ուշադրության արժանի։

:18-րդ դարի 70֊ական թվականներին հնդկահայ գործիչները (հատկապես Շահամիրյանները) հայերի ազատագրության համար որպես երրորդ ուժ առաջարկում էին Վրաց թագավորությունը։ Բայց սա ակնթարթային պահ էր։ Երրորդ ուժի մեջ գլխավոր դերը մնաց Ռոլսաստանին։ Անցյալ դարասկզբին Ռուսաստանի հայոց առաջնորդ Հովսեփ Արղությանը Հարավային Կովկաս մտնող ռուսական զորքի առաջապահիկն էր, նույն դերը 1827— 28 թթ, ռուս ֊պարսկական պատերազմի ժամանակ կատարում էր Ներսես Աշտարակեցին։ Այդ ժամանակ էլ սկսեցին հայ կամավորական ջոկատներ կազմակերպել ռուսական բանակի համար և դրանից հետո ամեն անգամ, երբ Ռուսաստանը կռվի մեջ էր մտնում մահմեդական պետությունների դեմ, հայ կամավորական խմբեր էին կազմվում և կցվում ռուսական բանակին։ Ներսեսը սկզբում այնքան միամիտ էր, որ հույս ուներ, թե Ռուսաստանը պետք է վերականգնի հայոց պետականությունը։ Այդ հույսն ունեին շատ հայեր, նաև՝ Խ. Աբովյանը։ Ռուսաստանը Երևանը գրավելուց հետո ձևի համար ստեղծեց Հայկական մարզ, հետո մի երկու տարուց վերացրեց, Ներսեսին աքսորեց։ Տեսնելով, որ Ռուսաստանը հայոց պետականության մասին լսել չի ուզում, Ներսես Աշտարակեցին սկսեց քծնել ռուսներին և դարձավ կաթողիկոս։ Իսկ Երևանը նվաճած Պասկևիչը ռուսաց թագավորին նամակով բացատրում էր, թե ինչպես պետք է խեղճացնել հայերին։

:Խ. Աբովյանը օրհնեց «էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ»։

:1878 թ, Սան֊Ստեֆանոյի պայմանագրի 16֊րդ հողվածը նախատեսում էր երրորդ ուժի միջամտություն Թուրքիայի գործերին, իբր հանուն հայերի։ Նման մի բան էր Բեռլինի վեհաժողովի սահմանած 61-րդ հոդվածը։ Այդպես սկիզբ առավ Հայկական հարցը, որի էությունը երրորդ ուժի միջամտությունն էր Թուրքիայի գործերին իբր հանուն հայերի և որի վախճանը եղավ Արևմտահայաստանի լիակատար հայազրկումը։

:Հայ հեղափոխական կուսակցություններն էլ իրենց հույսը, ապավենը դնում էին երրորդ ուժի՝ Ռուսաստանի և Եվրոպայի վրա։ Անգամ իրենց անունները նրանք ռուսերենից էին ընդօրինակում։ Հնչակը Գերցենի ռուսերեն «Կոլոկոլ» թերթի անվան հայերեն թարգմանությունն է, Հայ հեղափոխական դաշնակցություն անունը ռուսական «Սոյուզ ռուսկիխ ռևոլյուցիոներով» կազմակերպության բառացի թարգմանությունն է։

:Այս կուսակցությունների գործունեության գլխավոր նպատակը Թուրքիայում հայկական զինված շարժումներ կազմակերպելն էր հայերի կոտորածներով՝ Եվրոպայի ուշադրությունը դեպի Հայաստան դարձնելու նպատակով։ Այսինքն նրանց խելքն ու միտքը երրորդ ուժի հրավիրումն էր։

:Մեզանում երրորդ ուժին ապավինելու մտայնությունը զուգորդվում էր նույնքան տղայամիտ ծրագրերով։ Գրավում են Թուրքիայի բանկը, սպառնում պայթեցնել, ռումբ են պատրաստում, որ Թուրքիայի սուլթանին սպանեն և նման բաներ։ Ամեն կերպ ուզում են երրորդ ուժի ուշադրությունը հրավիրել հայերի վրա։

:Իհարկե, կային մարդիկ, ովքեր երրորդ ուժին ապավինելով, Թուրքիայի դեմ գործողություններ կատարելը հայերի համար կործանարար էին համարում։ Օրինակ, Մ. Օրմանյանը, որի միրուքը փետեցին երրորդ ուժի սիրահար հեղափոխականները։ Ավ. Իսահակյանն իր հուշերում գրում է, որ երրորդ ուժին ապավինած հայ հեղափոխական շարժմանը դեմ է եղել նաև Ղ․ Ալիշանը. «Պետք չէ գրգռել թուրքերի մոնղոլական արյունը»։ Բայց սրանք անհատներ էին, որոնց արհամարհում էր ամբոխը որպես թուրքասերների։

:Երբ երրորդ ուժը կամ նրա բաղադրիչներից որևէ մեկը մեզ ոչնչով չէր օգնում և հայոց հարցը օգտագործում էր միայն իր շահերի համար, զայրանում էինք, հայհոյում Եվրոպային էլ, Ռուսաստանին էլ, բայց դարձյալ հույսներս դնում միայն նրանց վրա։ Ուրիշ կերպ Հայաստանի ազատագրում չէինք պատկերացնում։ նույնիսկ Բուլղարիային էլ ենք ապավինել իբրև երրորդ ուժի։

:Դաշնակցությունը տեսնելով, որ ցարիզմից օգուտ չկա, մի ժամանակ խռովեց Ռուսաստանից, հակացարական ու հակառուսական կեցվածք ընդունեց, թուրքերի հետ բարեկամանալու փորձեր արեց, իսկ 1914 թ. Թուրքիային ասպետական խոսք տվեց ռուս֊թուրքական պատերազմի դեպքում մնալ չեզոք։ Բայց բավական էր, որ ռուս֊թուրքական սահմաններում սկսեին որոտալ թնդանոթները, նույն դաշնակցությունը հոգով և մարմնով կրկին լծվեց ռուսական կայսրության սայլին։

:1914 թ, երկրորդ կեսին հայությունը ցնծում էր, ասում էին. «Ռուսաստանը արագ կհաղթի մահամերձ Թուրքիային մեր դարավոր թշնամուն և հայոց հարցը կլուծվի»։ Այդ երգչախմբին մասնակցում էին գրեթե բոլոր հայ մտավորականները, նույնիսկ այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Հ. Թումանյանը, Ա. Շիրվանզադեն։

:Այդ ժամանակ էլ կային լուրջ գործիչներ, որոնք կտրականապես դեմ էին ռուսական բանակի կազմում հայ կամավորական խմբեր կազմելու գաղափարին։ Դրանցից էր Արամ Մանուկյանը և առհասարակ դաշնակցության Վանի խումբը։ Բայց նրանց խոսքն էլ մնաց անապատում հնչող ձայն։ Հ. Քաջազնունին Վանից վերադառնալով Թիֆլիս, դաշնակցական բյուրոյում հայտնեց, որ Վանի խումբը դեմ է կամավորական շարժմանը, ինքն էլ կտրականապես դեմ էր արտահայտվում, որ հայերը Ռուսաստանի կողմից հատուկ ջոկատներով կռվեն Թուրքիայի դեմ։ Նա ընդհարվեց բժիշկ Զավրիևի հետ, որը երրորդ ուժին ոտով-գլխով ապավինելու մեծագույն ասպետն էր։ Բայց հետո ինքը՝ Քաջազնունին էլ դարձավ կամավորական խմբերի եռանդուն կազմակերպիչներից մեկը։

:Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երրորդ ուժին մեր ապավինելը իր գագաթնակետին հասավ, և մեր կորուստներն էլ իրենց գագաթնակետին հասան, մոտեցանք լիովին բնաջնջվելու եզրին։

:Այս կտոր Հայաստանն էլ փրկեց մեկը, որ հեռատեսորեն բացառում էր երրորդ ուժին ապավինելը և այս կտոր հողը պահեց ու հայոց նոր պետություն ստեղծեց առանց որևէ երրորդ ուժի։

:Խոսքն, անշուշտ, Արամ Մանուկյանի մասին է։

:Այսօր, երբ անդրադառնում ենք այն օրերի դեպքերին, նկատում ենք, որ դեռ 1915 թվից, գուցե ավելի առաջ հայոց քաղաքական կյանքում գծագրվում էին երկու հարկադիր ուղղություններ, մեկը երրորդ ուժին, գլխավորապես Ռուսաստանին անվերապահորեն ապավինելն էր՝ Թուրքիան մշտական թշնամի ճանաչելով, սա կարելի է կոչել զավրիևյան կամ անդրանիկյան գիծ (հիշենք, որ Անդրանիկը նույնիսկ չընդունեց առանց Ռուսաստանի ստեղծված Հայաստանի հանրապետությունը), մյուսը երրորդ ուժը բացառող և սեփական ուժերը հաշվի առնելով հարևանների հետ երկխոսության մեջ մտնելու մտայնությունն էր, սա էլ գուցե կարելի է անվանել արամյան գիծ։

:Իհարկե, այս վերջին գիծը չէր մերժում արտաքին որևէ օգնություն, եթե լիներ այդպիսին։ Արամը նույնիսկ բոլշևիկյան Մոսկվայից որևէ օգնություն ստանալու դեմ չէր, բայց չէր ապավինում որևէ արտաքին ուժի, իր ծրագրերը կազմում էր միայն հայոց ազգային ուժը նկատի ունենալով «ինչ որ է, սա է» սկզբունքով։ Հիշեցնեմ երրորդ ուժին չապավինելու մասին Արամի հայտնի ասույթներից մեկը. «Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում՝ շոշափելի օգնություն հասցնելու մտքով։ Դրա հակառակը, կա դավադրական վերաբերմունք։ Մենակ ենք եւ պետք է ապավինենք միայն մեր ուժերին»։

:Հայերիս մեջ այն ժամանակ էլ, հիմա էլ բացարձակորեն գերիշխողը եղել է զավրիևա֊անդրանիկյան գիծը։ 1918 թ. մայիսին Թուրքիան Կովկասյան երեք ազգերից պահանջում էր անջատում Ռուսաստանից և անկախ պետությունների հռչակում։ Վրացիներն ու ադրբեջանցիները համաձայն էին, հայերը (նաև դաշնակցությունը) կտրականապես դեմ էին՝ սեյմում հակառակ վրացիների և ադրբեջանցիների քվեարկեցին Ռուսաստանից անջատվելու և անկախ դառնալու դեմ։ Սա հայտնի փաստ է։ Ինչո՞ւ։ Որովհետև հայերն իրենց չէին պատկերացնում երրորդ ուժից, տվյալ դեպքում Ռուսաստանից անջատ։ Հայոց արյան մեջ էր մտել երրորդ ուժին ապավինելու բնազդը։ Այդպիսին էին և դաշնակցական Թիֆլիսի բյուրոն, և նույն քաղաքում նստած Հայոց ազգային խորհուրդը։ Նրանք անգամ իրենց նստավայրը Հայաստանը չէին ընտրել՝ այն աստիճն չէին վստահում հայոց ազգային ուժին։ Դրա մի ներկայացուցիչն էլ զորավար Թ. Նազարբեկովն էր, որ ռուսական բանակում եղած ժամանակ միշտ հարձակման հրամաններ էր տալիս, հայկակական բանակի հրամանատար դառնալով՝ անընդհատ նահանջի հրամաններ էր տալիս։ Եթե Թիֆլիսի ազգային խորհրդին և Անդրանիկի ու Նազարբեկովի նմաններին մնար, թուրքերը Երեւանն էլ կգրավեին և Հայաստանն առհասարակ կջնջվեր երկրի երեսից։

:Բայց Երևանում արդեն կար հայոց անկախ պետություն Արամ Մանուկյանի գլխավորությամբ։ Նա էլ հակառակ ազգային խորհրդի ու Նազարբեկովի շտաբի որոշման՝ միայն հայկական ուժերով Սարդարապատում և Ապարանում հանճարեղորեն կազմակերպեց արդեն գոյություն ունեցող հայոց նոր պետության պաշտպանությունը և ապա բանակցությունների մեջ մտավ թուրքերի հետ։ Եվ անընդհատ կոտորվող ու անվերջ փախչող հայերը վերջապես հաղթեցին։ Առաջին անգամ հայերի առաջ նահանջեց թուրքական զորքը (բայց հայերը մոռացել են մեր այդ առաքին ու բախտորոշ հաղթանակը կազմակերպողին, մեծարում են պարտվածներին)։ Այսպես, հայերի այս մեծագույն հաղթանակը եղավ առանց երրորդ ուժի։ Ահա մեր դասը։ Երբ Վրաստանն ու Ադրբեջանը մայիսի 26֊ին ու 27-ին Թիֆլիսում ու Բաքվում անկախություն հռչակեցին, Հայոց ազգային խորհուրդն էլ ուղղակի ստիպված իր պորտը կտրեց երրորդ ուժից (Ռուսաստանից) ու թեկուզ Հայաստանից դուրս՝ Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը։ Դա մայիսի 28֊ն էր։ Դաշնակցականները ( երևի ոչ բոլոր) հետո հասկացան այդ օրվա ճակատագրականորեն կարևոր լինելը հայոց կյանքում։ Թեև նախքան այդ Երևանում հայոց պետություն կար, բայց մայիսի 28֊ը դա վավերացրեց, մանավանդ այդ օրը հայ ղեկավարները վերջապես ազատվեցին երրորդ ուժին ապավինելու հայկական բնազդից, իրենց մենակ զգացին մեր հարևանների, հատկապես Թուրքիայի դեմ հանդիման։

:Ս. Վրացյանն իր հուշերում գրում է, որ դեռ 1917 թ. փետրվարին հեղափոխության ժամանակ հայերը անկախության պատրաստ չէին։ Վրացիները լիովին պատրաստ էին, ադրբեջանցիները պատրաստ էին մասամբ, հայերը՝ բոլորովին։ Մենք անկախության պատրաստ չէինք նաև 1917 թ. վերջին ու 18-ի սկզբներին, երբ ռուսական բանակը լքում էր թուրքական ռազմաճակատը, հեռանում Հայաստանից։ Կովկասի ռուսական փոխարքա Վորոնցով-Դաշկովի պնակները լիզած և հայոց կամավորական շարժումը կազմակերպած պարոնները, բժիշկ Զավրիևի գլխավորությամբ շշմել էին՝ ռուսները գնում են, ի՞նչ պիտի անենք։

:Նախքան այդ՝ 1915 թ. ռուսական բանակի և հայ կամավորական գնդերի աչքի առաջ արևմտահայությունը մորթվեց։ Մեկ– երկու քուրդ հայկական մի ամբողջ գյուղ էին կոտորում։ Ռուսական հզոր բանակը և զինավառ հայ կամավորները ռուսական քայլերգեր էին երգում ու խորոված էին անուշ անում և մատը մատին չխփեցին բռնաբարվող ու մորթվող հայությունը փրկելու համար։ Ո՞ւր էիք, հայ ֆիդայիներ, ո՞ւր էիր, քաջ Անդրանիկ, ո՞ւր էիք հերոս կամավորներ։ Այդ կողմերում թուրքական բանակ չկար, 1914-ի դեկտեմբերին Սարիղամիշի մոտ ջախջախված էր, եթե հայ զորագնդերը գնային հայերին օգնելու, շատ շատերը կփրկվեին։ Տեղից չշարժվեցին, քանի որ առանց երրորդ ուժի, այսինքն ռուսական բանակի, իրենց չէին պատկերացնում։ Իսկ ցարական բանակը սպասում էր, որ Հայաստանը դառնա առանց հայերի, ինչպես և ծրագրել էին։

:Ո՞ւր էիր, բժիշկ Զավրիև, ցարի պնակալեզ, հայ կամավորության հեղինակ, թուրքերի դեմ հոխորտացող, թուրքերի գրգռիչ։ Ռուսախոս դաշնակցականների մեջ երրորդ ուժին ոտող– գլխով նվիրվելու խոշորագույն դեմքն այդ Զավրիևն էր, որի նմանները հիմա էլ կան մեր մեջ։

:1918 թ. մայիսի 28-ից հետո հայոց ազգային խորհուրդը վերջապես բարեհաճեց Երևան գալ։ Դաշնակցությունը դարձավ պետական կուսակցություն։ Եվ կարծես սկսեց հասկանալ երրորդ աժի բացառման օրենքի փրկարար դերը։ Բայց դա տևեց մինչև Սեւրի դաշնագրի ժամանակները։ 1920 թ. ամռանը հնարավորություն կար քեմալական Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ մտնել, Քեմալին դա շատ էր պետք, քանի որ տեղը նեղ էր։ Քեմալը համաձայն էր Կարսի մարզը չպահանջել և Վանի վիլայեթից էլ ինչ-որ բան տալ Հայաստանին։ Բայց երրորդ ուժին ապավինելու ցավը դարձյալ մտել էր հայ ղեկավարների մեջ։ Հայաստանի վարչապետ բժիշկ Համո Օհանջանյանը Սևրի դաշնագիրն էր ձեռքին թափահարում, դրա սահմաններով Հայաստան պահանջում Թուրքիայից։ Այս անգամ հույսը Արևմուտքի վրա էր։ Չնայած Անգլիան ասում էր, որ իր նավերը Արարատ բարձրանալ չեն կարող, Ֆրանսիան իր գործերով էր զբաղված (որպեսզի հետո դավադրաբար Կիլիկիան Թուրքիային նվիրի), հայ ղեկավարները հույսը դրած այդ պետությունների վրա, չէին հասկանում, որ Սևրի դաշնագիրը հայերիս համար մի թղթի կտոր է։

:Արամը չկար։ Քեմալը, Հայաստանի կողմից արձագանք չգտնելով, դաշնակցեց բոլշևիկյան Ռուսաստանի հետ, և այդ երկուսը Հայաստանը իրար մեջ բաժանեցին, Հայաստանի հանրապետությունը մեռավ։ Արևմտյան երկրները մատը մատին չխփեցին։ Իսկ Լոզանի ժողովում հայերի պատգամավորությունը բռնաբարված ու արձակված բողոքարկու կնոջ էր նման։ Ոչ մի պաշտպան չուներ։ Սա էլ երրորդ ուժին ապավինելու արդյունքներից մի ուրիշն էր։

:Պարտություն բառը վատ բառ է, ոչ ոք չի սիրում։ Երբ ես ասում եմ, որ մեր ազատագրական շարժումը պարտվեց, դա իմ բարեկամներին դուր չի գալիս։ Ինձ էլ դուր չի դալիս։ Բայց դա բացարձակ փաստ է։ Մենք պարտվեցինք։

:19-րդ դարի երկրորդ կեսին սկսված հայոց ազգային֊ազատագրական շարժման նպատակն էր ազատագրել Արևմտահայաստանը, ավելի ստույգ Թուրքիայի հայաշատ վեց վիլայեթներում բարեփոխումներ անել, հաստատել հայկական ինքնավարություն։ Այս նպատակը չկատարվեց։ Ավելին, Արևմտահայաստանը կամ հայաշատ վեց վիլայեթները լիովին զրկվեցին հայությունից, Կիլիկիան, Փոքր Հայքը և Թուրքիայի իշխանության տակ գտնվող հայկական այլ վայրերն էլ հայազրկվեցին, Ռուսաստանի իշխանության տակ գտնվող Սուրմալուն և Կարսի մարզն էլ անցան Թուրքիային և նույնպես հայազրկվեցին։

:Սա պարտություն է, այն էլ խայտառակ պարտություն։ Եվ այդ պարտության գլխավոր պատճառը երրորդ ուժին մեր ապավինելն էր։ Եթե մենք բացառեինք ամեն տեսակ երրորդ ուժ և մեր ծրագրերը կառուցեինք հայ ազգային եղած ուժը հաշվի առնելով ու ըստ այդ ուժի շարժվելով, մենք այսպիսի խայտառակ պարտություն չէինք կրի։

:Մեր պատմաբանները, որոնց հիմնական գործը այս 70 տարում եղել է ստախոսությունը, լռում են մեր այս ահավոր պարտության մասին։ Իսկ սա շատ վնասակար է, ազգին տեղյակ չեն պահում իր պարտության մասին, չեն ասում դրա պատճառները։ Պետք է ասել, որպեսզի իր գործած սխալները ազգը չկրկնի։ Այն ազգը, որն իր պատմության դասերը չի սերտում և սխալները կրկնում է, ապագա չունի։

:Մեր գլխավոր հաղթանակը 1918 թ. մայիսին եղավ առանց որևէ երրորդ ուժի օգնության։ Երկրորդ կարևոր հաղթանակը 1920 — 21 թթ. Զանգեզուրում (Նժդեհի գլխավորությամբ) դարձյալ որևէ երրորդ ուժի օգնության եղավ։ Առանց երրորդ ուժի մենք հաղթել ենք, երրորդ ուժին ապավինելով միշտ պարտվել ենք։

:Մեր պատմաբանները, կոմունիստ և ոչ կոմունիստ քաղաքական գործիչները հայ ժողովրդին անընդհատ ներշնչել են, որ նա առանց Ռուսաստանի ապրել չի կարող, որ Ռուսաստանը հայերի փրկիչն է ու նման բաներ։ Այսինքն՝ անընդհատ մեզ ներշնչել են, որ

առանց երրորդ ուժի գոյություն ունենալ չենք կարող, պետք է լիովին ապավինենք այդ երրորդ ուժին։

:Սա խորացրեց 600 տարի, գուցե 900 տարի (Անիի անկումից հաշված) առանց պետականության մնացած հայերի ձեռք բերած ստրկամտությունը։ Այնքան խորացրեց, որ հայերի ինքնառուսացումը սարսափելի չափերի հասավ. Հայաստանի մտավորականության մեծ մասն այսօր ռուսագիր և ռուսախոս է, տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ, Հայաստանում ապրելով, ռուսերեն են խոսում, Հայաստանում ռուսական դպրոց հաճախող հայ երեխաների թիվը մոտենում է 100 հազարի։ Հայաստանի ներքին գործավարության 90 տոկոսից ավելին ռուսերեն է։ Էլ չեմ խոսում Հյուսիսային Կովկասի, Ռոստովի և Ռուսաստանի այլ վայրերի հայերի մասին, որոնք չքվեցին աշխարհից առանց եղեռնի, ինքնառուսացմամբ։ Այսօր, Հայաստանը զգալիորեն ռուսացել է և շարժվում է դեպի լիակատար ռուսացում։ Այսպես որ գնանք, կվերանանք։ Ահա երրորդ ուժին ապավինելու մի այլ արդյունքը։

:Երրորդ ուժին ապավինելու գաղափարը և միտումը ջլատում են հայ ժողովրդի ներքին ուժերը, դարձնում նրան ստրկահաճ, մեռցնում նրա դիմադրողականությունը, սպանում գոյատևելու կամքը։

:Հիմա էլ մեջ են գցել պանիսլամիզմի և պանթուրքիզմի խրտվիլակները, որպեսզի մենք՝ հայերս ավելի ամուր կապվենք Ռուսաստանի սայլին։ Երրորդ ուժին ապավինելու ասպետները մեզ ասում են՝ եթե Ռուսաստանը չլինի, պանիսլամիզմը և պանթուրքիզմը մեզ կուտեն։ Հիմա ես չեմ ուզում ընդարձակվել եւ խոսել պանիսլամիզմի և պանթուրքիզմի իրական էության շուրջը, ցույց տալ, որ դրանցով հայերին անընդհատ վախեցնող մեր գործիչները առնվազն տգետ են։

:Ազգային պետականություն չունեցող ամեն մի ժողովրդի ազգային շարժման գլխավոր նպատակը իր պետականությունը, այսինքն անկախությունը վերականգնելն է կամ ձեռք բերելը։ Սա վերաբերում է նաև հայերին։ Եթե մեր մեջ չկա ազատության ձգտումը, դատապարտված ենք կորստի։ Բայց, կարծում եմ, կա ինչ-որ չափով։

:Սակայն անկախ Հայաստանի ծնունդը կախված է միջազգային հարմար իրադրությունից և մանավանդ այն բանից, թե որքանով է հայ ազգը պատրաստ դրան։ Ասացի, որ 1917-ին, մինչև 18֊ի մայիս, մենք պատրաստ չէինք դրան։ Հիմա էլ պատրաստ չենք, քանի որ մեր բուն գոյությունն անգամ մենք ազգովին պայմանավորում ենք երրորդ ուժով։

:1917 թ. վերջերից, երբ ռուսական բանակը հեռանում էր Հայաստանից, Զավրիևը և զավրիևականները ծնկաչոք աղերսում էին ռուսներին չգնալ, քանի որ Հայաստանն առանց Ռուսաստանի չէին պատկերացնում։ Բայց նրանց լսող չեղավ։ Չէ՞ որ քաղաքական դեպքերր կարող են առաջիկայում էլ այնպես զարգանալ (մեծ աշխարհ է), որ ռուսական բանակը Հայաստանից հեռանա։ Դա ոչ ոք բացառել չի կարող։ Այն ժամանակ երրորդ ուժի մեր ասպետները՝ Զ․ Բալայան, Հ. Սիմոնյան, Ա․ Հովհաննիսյան, Ս․ Կապոլտիկյան, Ս. Պողոսյան և այլն, եթե ծնկաչոք աղաչեն ռուսներին՝ մի գնացեք, եղբայրներ, նրանց ոչ ոք չի լսի։ Որևէ երրորդ ուժ հայերի կամքով երբևէ չի շարժվել և չի շարժվի։ Նա իր ծրագրերն ու շահերն ունի։ Այդ մենք ենք հնարել, թե ռուսները մեզ փրկել են։ Ռուսները երբ լսում են այդ բանը, զարմանում են. «Մենք ե՞րբ ենք ձեզ փրկել, ինչո՞ւ պետք է փրկեինք»։ Եվրոպան էլ գեղեցիկ խոսքեր կասի հայերի հասցեին, բայց ռազմական ուժով երբևէ չի օգնել և չի օգնի (եթե շահ չունի)։

:Եվ այսպես, եթե ռուսական բանակը հեռանա Հայաստանից, մենք այս 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա հավաքված երեք միլիոն հայերս դեմ հանդիման մնալու ենք մի քանի տասնյակ միլիոնի հասնող մեր հինգ խոշոր հարևանների՝ թուրքերի, պարսիկների, քրդերի, վրացիների, ադրբեջանցիների հետ։

:Երրորդ ուժի բացառման օրենքն այն է, որ մենք հենց հիմա և միշտ մեզ պատկերացնենք մենակ այս հինգ հարևանների դեմ հանդիման։ Եթե այդպես պատկերացնենք, շատ բան կփոխվի մեզանում, մեր հարևանների հետ անմիջականորեն, երկուստեք խաղաղության եզրեր գտնելու մասին կմտածենք և ոչ թե անպտուղ հայհոյանքներ կտեղանք նրանց հասցեին։ Եվ կպատրաստվենք ազգային պետություն ունենալուն։ Պատրաստ կլինենք։ Կրկնեմ, որ երրորդ ուժի բացառումը չի բացառում դաշնակից ունենալը։ Դաշնակիցը նա է, ում շահերը մերի հետ թեկուզ ինչ-որ ժամանակով համընկնում են, և դաշնակից կունենանք այն դեպքում, եթե մենք ինքնուրույն ուժ լինենք։ Բայց դաշնակցին չեն ապավինում, նրա ուժի վրա ծրագրեր չեն կառուցում, դաշնակիցը օգնական է։ Որքան մենք շատ ճորտանանք Ռուսաստանին, այնքան նա մեզ չի հարգի։ Երբ չճորտանանք, մեզ կհարգի։

:Մինչդեռ մենք, ինչպես ասացի, ազգովին, մեր մտքում, մեր բնազդով չենք կարողանում բացառել երրորդ ուժը, ապավինում ենք նրան, մեր հարևաններին հայհոյում ենք, մեր ծրագրերը կազմում հենց այդ ուժի վրա հույս դնելով։ Սա վերաբերում է նաև Հայաստանում ստեղծված ոչ պաշտոնական կազմակերպություններին և հայ ազգային կուսակցություններին։

:Խնդրեմ՝ դաշնակցությունը, այսօր իր ամբողջ գործունեությունն առաջ է տանում երրորդ ուժին ապավինած։ Նրա ղեկավարներից մեկը՝ պարոն Սարուխանյանը իմ կարդացած մի հարցազրույցում հայտարարել է, որ հայոց հողերի պարտատերը Խորհրդային Միությունն է, այսինքն՝ Ռուսաստանը (կրկնեմ, որ Ռուսաստանը երբեք միտք չի ունեցել և այսօր էլ միտք չունի հայերին վերադարձնել նրանց պատմական հողերը)։ նույն դաշնակցությունն է, որ մի այլ երրորդ ուժի՝ Արևմուտքի պետությունների ու ՄԱԿ֊ի դռներն է ծեծում, որ ճանաչեն հայերի ցեղասպանությունը (իսկ դա անօգուտ, պարապ զբաղմունք է)։

:Դաշնակցական մի ղեկավարի հետ զրուցում էի։ Ասաց.

:— Ոչ, Թուրքիայի հետ երկխոսությունն անիմաստ է և հանցավոր։ Թուրքիան մեր վերաբերմամբ մի նպատակ ունի ոչնչացնել։

:— Այս դեպքում ձեր ծրագրում ինչո՞ւ եք ձեր նպատակը համարում Միացյալ անկախ Հայաստանը, եթե կարծում եք, որ անկախ Հայաստան Թուրքիայի հարևանությամբ գոյություն ունենալ չի կարող։

:— Որևէ երրորդ ուժ մեզ պետք է սատար լինի։ Օրինակ, Ռուսաստանը։

:— Բայց դուք ինչո՞ւ եք կարծում, որ Ռուսաստանը կհանդուրժի անկախ Հայաստան և դեռ կսատարի նրան։

:— Ուրիշ ելք չունենք։ Հետո մեր առաջին գործը մեր հողերը վերցնելը պետք է լինի։

:— Բայց աշխարհում ամեն ինչ փոխվում է, այստեղ հռոմեացիներ կային, գնացին, բյուզանդացիներ կային, գնացին։ Չէ՞ որ հնարավոր է, որ մի օր էլ Ռուսաստանը գնա Կովկասից։ Ի՞նչ պիտի անենք։

:— Ուրիշ հովանավոր կգտնենք։

:— Ո՞ւմ։ Պատասխան չկա։

:— Եվ ինչո՞ւ եք կարծում, որ Ռուսաստանը կամ մի ուրիշը Թուրքիայից պետք է մեր հողերը խլի ու տա մեզ։ Սա ո՞վ է ձեզ սովորեցրել։ Հարցրեք Ռուսաստանին, տեսեք ինչ է ասում։

:— Միևնույն է, մենք առանց որևէ հզոր պետության օգնության չենք գոյատևի, ոչնչի չենք հասնի։

:— Եթե այս հողում մենք թուրքերի հարևանությամբ ինքնուրույն ապրել չենք կարող, ուրեմն պետք է ամբողջ հայությունը պատրաստ լինի ռուսների հետ իր հայրենիքը լքելու։ Ահա թե դուք ինչ եք քարոզում։ Ես կարծում եմ, մենք պետք է մտածենք այս շրջապատում Հայաստանը պահելու, ոչ թե այն վերջնականապես քանդելու մասին։

:Մոտավորապես դաշնակցության նման է մտածում Երևանի «Հայ դատ» կազմակերպությունը։ Դեռ ավելին, եթե դաշնակցությունը կարևոր տեղ է տալիս հայոց լեզվի ու հայ դպրոցի պաշտպանությանը, հայ նոր սերնդի հայկական կրթությանը, «Հայ դատը» լեզվի, ազգային կրթության, հայախոսության, հայագրության, այսինքն մեր բուն գոյության հարցը անկարևոր է համարում (վկա նրանց ամսագիրը), միայն՝ հողեր, հողեր։ Երևի կարծում են հողեր գոռալով, պահանջելով, ինչ-որ մեկը (Ռուսաստանը կամ Արևմուտքը) հայերին հող կտա, ու չեն մտածում, որ մինչև իրենք հող են ուզում, արհամարհելով մեր լեզուն ու դպրոցը, Հայաստանն ու հայ ազգը կարող են ուծանալ, վերանալ, ու այդ դեպքում եթե Հայաստան չլինի, հողերի ի՞նչ միավորում պիտի կատարվի։

:Բացի դրանից, «Հայ դատը» նաև հայերի նոր թշնամիներ է որոնում, այս անգամ էլ մատը դրել է հրեաների վրա։ Երեք ճակատով է «կռվում»՝ պանթուրքիզմի, պանիսլամիզմի և սիոնիզմի դեմ, իհարկե, Ռուսաստանին ապավինելով։ Ու թեև Ռուսաստանը ասել ու ասում է, որ ինքը պանթուրքիզմի և պանիսլամիզմի դեմ կռվելու միտք չունի, իսկ սիոնիզմի հետ հաշտվելու քայլեր է անում, մեր «Հայ դատը» իր նույն գիծն է տանում, «կռվում» է այդ երեք ուժերի դեմ։ Այստեղ է, որ հարմար է գալիս Ջիվանոլ խոսքը՝ «Խելքի աշեցեք»։

:Երրորդ ուժին, այս դեպքում էլ Ռուսաստանին են ապավինում նաև մեր ռամկավարներն ու հնչակյանները։ Սրանք էլ առանց Ռուսաստանի չեն պատկերացնում որևէ տեսակ Հայաստան։ Այս 50 — 60 տարի է, ինչ նրանց ամբողջ քաղաքականությունը հենված է Ռուսաստանին մարմնով ու հոգով նվիրված լինելու մտայնության վրա։

:Երրորդ ուժին են ապավինում նաև մեր երևանյան անկախականները՝ Ինքնորոշում միավորումը և նրանից անջատվածը․ նրանց ղեկավար, ինձ համար շատ սիրելի Պարույր Հայրիկյանի քաղաքական ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի անկախացման կապակցությամբ ՄԱԿ֊ի զորքեր հրավիրելը Հայաստան։ Ինքնորոշում միավորումը Երևանում ցույցեր է անում ՄԱԿ-ի դրոշով։ ՄԱԿ֊ի ուժեր, Եվրախորհրդարան, ահա Ինքնորոշում միավորման ապավեն երրորդ ուժերը։

:Մեր անկախականները ապավինելով արևմտյան երրորդ ուժին՝ թշնամություն ունեն Ռուսաստանի նկատմամբ։ Կարծում եմ, որ թե Ռուսաստանի, թե Արևմուտքի նկատմամբ թշնամանալը նույնպիսի անմտություն է, ինչպիսին որ դրանց ապավինելն է։ Զարմանալի է, ինչո՞ւ ենք մենք կարծում, որ Արևմտյան որևէ պետություն կամ Ռուսաստանը մեզ պետք է պաշտպան ու սատար լինեն։ Ի նչ հիմար մտայնություն է սա։ Մենք մոռանում ենք, որ ամեն ազգ, ամեն պետություն, իր շահերն ունի, ինչո՞ւ պետք է որևէ պետություն իր շահերը զոհի հանուն հայերի։ Ոչ մի խելացի պետություն այդպիսի զոհաբերում չի անի։

:Ռուսաստանից հիասթափվում են ու հայհոյում։ Բայց ինչո՞ւ եք հույսեր կապել, ո՞վ է ձեզ ասել, թե Ռուսաստանը հայերի փրկիչն է։ Ռուսաստանը՝ ինքը այդպիսի բան չի ասել։ Այդ դուք եք հնարել, սիրելի հայրենակիցներ և դուք էլ հույսեր եք կապել Ռուսաստանի հետ ու հիմա էլ հիասթափվում եք։ Պետք է արդար լինել, այս 300 տարի է Ռուսաստանի ղեկավարները մեզ ասում են՝ «Հայեր, ձեր և մահմեդականների վեճերի ժամանակ մենք ձեզ չենք պաշտպանելու» և գործնականորեն էլ ապացուցում են իրենց այդ դիրքը։ Մենք աներեսի նման նորից հույս ենք կապում, որ Ռուսաստանը վերջապես մեր կողմը կանցնի ընդդեմ մեր հարևան մահմեդականների։ Եվ այս 300 տարի է նաև խրատում ենք ռուսներին, թե գիտեք մահմեդականները վատն են, նաև ձեզ են թշնամի, մենք՝ հայերս լավն ենք, մեզ պաշտպանեցեք։ Հայերը ինչքան հոդվածներ, գրքեր են գրել ռուսներին համոզելու համար, որ մեզ պաշտպանեն։ Միշտ անարդյունք։ Ռուսական պետությունը շատ է փորձված, իր շահերը լավ է հասկանում, մենք՝ անպետական, մեր պետական մտածողությունը կորցրած հայերս չէ, որ նրան պետք է սովորեցնենք։ «Քեմալը Լենինին խաբեց», «Ադրբեջանցիները կաշառել են Կրեմլին», «Քաղբյուրոյի անդամների կանայք կամ խնամիները թաթար են և թուրք, դրա համար մեզ չեն պաշտպանում»,— այսպիսի տհաս, ուղղակի տխմար մտքեր են արծարծում շատ ու շատ հայեր։ Ոչ, սիրելիներ, Լենինը շատ լավ գիտեր Քեմալն ով է, և իր երկրի շահերի տեսակետից միանգամայն ճիշտ քաղաքականություն էր վարում նրան ամեն կերպ օգնելով, մենք էինք հիմար, որ 1920 թ. լեզու չգտանք Քեմալի հետ և Կարսը կորցրինք։ Ադրբեջանցիներն էլ չեն կաշառել Կրեմլին, հանգիստ եղեք, Կրեմլն իր գիծն ունի, և դա բնավ հայերին հատկապես պաշտպանող գիծ չէ։ Եվ մեծագույն հիմարություն է թաթար ու թուրք կանանց կամ խնամիների հետ կապել հայերի կողմը չանցնելու ռուսական քաղաքականությունը։ Դա 300 տարվա պատմություն ունի։ Ինչո՞ւ եք դուք կարծում, որ իրենք՝ ռուսները մեր կողմը պետք է պահեն։ Ինչո՞ւ։ Սա ինչ անխելքություն է։

:Երբ Նիկոլայ Ռիժկովը Հայաստանում էր, հանդիպեց հայ մտավորականության հետ։ Զ. Բալայանը ելույթ ունեցավ և կրկնեց նույն հին երգը՝ մահմեդականները, ադրբեջանցիները, թուրքերը շատ վատն են, մենք հայերս շատ լավն ենք, մեզ պաշտպանեք։ Պարոն Ռիժկովը սաստեց նրան. «Վերջացրեք, դուք չէ, որ մեզ պետք է սովորեցնեք, թե մենք ինչպես պետք է շարժվենք, կամ՝ ով է լավ, ով՝ վատ։ Մենք մեր անելիքը լավ գիտենք»։ Եվ նա իրավացի էր։ Բայց Զ. Բալայանին դա դաս չեղավ։ 1989 թ. Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում ռուսերեն իր ելույթի մեջ, դարձյալ ռուսներին դիմելով, նույնը կրկնեց թուրքերը վատն են, մենք՝ լավը, կա պանթուրքիզմ, ռուսներ, մեզ պաշտպանեք։ Եվ իհարկե, դարձյալ ապարդյուն։

:Մարդ ամաչում է։ Ինչքան կարելի է չխրատվել։ Այդ մարդիկ ասում են՝ ոչ, դու նորից քոնն ես կրկնում։

:Անիմաստ է նաև Ռուսաստանի հետ թշնամանալը։ Ռուսաստանին չապավինել, նրա հզորության հետ ծրագրեր ու հույսեր չկապել բնավ չի նշանակում թշնամանալ։ Բարեկամ լինենք, բայց չապավինենք, ոտով-գլխով չնվիրվենք, մեր փրկիչը չհամարենք, ինքներս մեզ չռուսացնենք, Հայաստանը վերահայացնենք, ինքնուրույն ազգ դառնանք։ Եվ գիտեք ի՞նչ, ռուսները մեզ կսկսեն հարգել։

:Շատ հայեր էլ նեղացել են Մ. Գորբալովից, որ նա Արցախը Հայաստանին չի տալիս։ Բայց այ սիրելի հայեր, նրա նախորդներից ո՞վ է մեզ Արցախ տվել Լենի՞նը, Ստալի՞նը, Մալենկո՞վը, Խրոլշչո՞վը, Բրեժնևը՞․․. ո՞վ։ Ոչ մեկը։ նշանակում է Արցախը Աղրբեջանից հանելը և Հայաստանին միացնելը Ռուսաստանի շահերին դեմ է, ինչո՞ւ եք հատկապես Գորբաչովից նեղանում, նա դեռ թույլ տվեց ազատ Արցախ պահանջել, «Արցախ» կոմիտե կազմել, նրա նախորդները դա էլ չէին թույլ տալիս։ Ռուսաստանի որևէ ղեկավար չի կարող հակառակ գնալ իր պետության շահերին, հասկանանք վերջապես։

:Եվրախորհրդարանը։ Այդ ժողովարանը որոշում ընդունեց, որ եղել է հայկական ցեղասպանությունը։ Եվ շատ հայեր ցնծության մեջ էին՝ Եվրախորհուրդը ճանաչել է, որ թուրքերը մեզ բռնաբարել են, մորթել, քերթել, ողջ֊ողջ թաղեր.. Իսկ Եվրախորհուրդը պարզ հաշիվ ուներ և հայերի հարցը դարձյալ (այս էլ որերորդ անգամ) որպես մանր դրամ օգտագործեց։ Արևմտաեվրոպական ընդհանուր շուկայի անդամները չեն ուզում, որ հետամնաց Թուրքիան դառնա իրենց միավորման անդամը և մեջ են գցում հայերի ցեղասպանության հարցը, թե թուրքեր, դուք հայերին կոտորել եք, ընդհանուր շուկայում ձեզ համար տեղ չկա։ Մեր մեծագույն դժբախտությունը չարաշահում են, իսկ մենք թեթևսոլիկաբար ցնծում ենք։

:Առհասարակ աննպատակ է հայերի ցեղասպանության ճանաչումը տարբեր պետություններից ու ՄԱԿ֊ից պահանջելը։ Ասենք՝ բոլոր պետությունները և ՄԱԿ֊ը ճանաչեցին, որ մեզ մորթոտել են, հետո ։ Մեր միամիտ հայերն ասում են. «Հետո մեր հողերը կտան»։ Այ սիրելիներ, ի՞նչ կապ ունի ցեղասպանության ճանաչումը հողերի հետ։ Օրինակ, Ամերիկայի կարմրամորթների ցեղասպանությունը ճանաչված է ՄԱԿ֊ի կողմից, բա ինչո՞ւ սպիտակամորթները չեն հեռանում Ամերիկայից և հողերը կարմրամորթներին չեն տալիս։ Մինչև ե՞րբ պետք է այսքան միամիտ մնանք։ Հետո մտածե՞լ եք՝ ո՞ւմ պետք է տան հայոց հողերը։ Ռուսաստանի՞ն (ԽՍՀՄ֊ի՞ն)։ Քիչ հող ունի՞ Ռուսաստանը։ Հետո Ռուսաստանը (ԽՍՀՄ-ը) պաշտոնապես հայտարարել է, որ ինքը Թուրքիայից հողային պահանջ չունի։ Եվ վերջապես, եթե Ռուսաստանը Թուրքիայից հայոց հողերը վերցնի, ինչո՞ւ եք կարծում, որ Հայկ. ԽՍՀ-ին կտա։ Եթե տվող լիներ, իր գրպանում գտնվող Նախիջևանն ու Արցախը կտար։

:Բայց ես շեղվեցի մեր անկախականների հարցից, Նրանք երևի կարծում են՝ անկախություն, անկախություն գոռալով, վանկարկելով, Հայաստանը անկախ կդարձնեն։ Նրանցից շատերին երևի թվում է, թե անկախություն բառն էլ, դրա գաղափարն էլ իրենք են հնարեր։ Կարծես մեր Արամ Նահապետից ու նրանից էլ առաջ մինչև Արամ Մանուկյան ու նրանից էլ հետո հայ լուրջ քաղաքական գործիչները ազգային անկախության չեն ձգտել։ Ան֊կա֊խու֊թյուն գոռալով ու գրելով իրենց թերթերում՝ իրենք իրենց համար Հայաստանի վարչապետ են նշանակում ու ժամանակավոր կառավարություն։ Ինչպես որ երեխաները տուն– տուն են խաղում, այնպես էլ մեր անկախականները անկախություն են խազում։ Այդ ամենը ոչ մի կապ չունի Հայաստանի իրական անկախության հետ։

:Ախր, սիրելի անկախականներ, անկախությունը, այդ բառն անվերջ գրելով ու վանկարկելով չէ, որ գալիս է։ Մեր անկախությունը 1918-ին ինչպե՞ս եկավ։ Այդպես էլ կգա առաջիկայում։ Անկախությանը պետք է պատրաստվել, որ 18 թվի նման հանկարծակի չգանք։ Նախ պետք է ազգը հոգեպես, իր մտածելակերպով, բարոյապես ինքնուրույն ու անկախ դարձնել։ Դրա համար էլ պետք է մեր ժողովրդի մտքից հանել երրորդ ուժին ապավինելու մտայնությունը և հարաբերություններ հաստատել, երկխոսություն սկսել մեր հինգ հարևանների հետ։ Անհրաժեշտ է Հայ ժողովրդին վստահեցնել, որ ինքը կարող է ինքնուրույն գոյատևել առանց երրորդ ուժի ապավինելու։ Պետք է նաև այսօրվա համար ամենակարևորը՝ ռուսացող Հայաստանը վերահայացներ իսկ անկախականներից շատերը նույնիսկ հայերեն ստորագրել չգիտեն, ոմանք առհասարակ հայերեն չեն գրում, ռուսագիր են և անկախություն են գոռում։

:Նրանք Մաշտոցյան Մատենադարանի, Մեսրոպ Մաշտոցի արձանի առաջ հավաքվում են ու գոռում՝ «Սխալ է հայախոսության, հայագրության ու հայկական կրթության մասին խոսելը, մեզ պետք է անկախություն, եթե անկախություն լինի, մեր բոլոր հարցերը կլուծվեն»։ Շատ լավ, պարոններ, իսկ եթե այդ անկախությունը 10 տարով կամ 50 տարով, գուցե 60 տարով էլ ուշանա, ի՞նչ, անկախություն գոռալով սպասենք, որ Հայաստանը լրիվ ռուսանա՞։ Մի անկախականի ասացի ինչո՞ւ չես հայերեն ստորագրում։ Պատասխանեց. «Դա ինչ կարևոր է, կարևորը անկախությունն է, անկախություն լինի հայերեն կստորագրեմ»։ Ուրեմն, մինչև անկախություն հայերս ստորագրենք ռուսերե՞ն»։ «Ինչ կա որ»։ Ահա մեր որոշ «անկախականների» խելքի լափը։ Հարցնում եմ՝ «Հարևանիս երեխան այս տարի դպրոց Է գնալու, ի՞նչ դպրոց գնա՝ հայկակա ն, թե՝ ռուսական»։ Ասում է՝ «Դա ինչ նշանակություն ունի, կարևորը անկախությունն է»։

:Այսպիսիների գլուխը չի մտնում, որ հայոց անկախությունը սկսվում Է հայերեն գրելուց և խոսելուց, հայ երեխաներին միայն հայկական կրթության տալուց։ Սիրելիս, դու ի՞նչ անկախական ես, որ չես ազատվել օտարագրությունից։ Քո պահանջած անկախությունը երեխաներին օտարամտած դարձնելն է, հայերի օտար լեզվով գրելն ու խոսե՞լն Է։ Դա սուտ անկախություն է, պետք չէ մեզ։

:Նա, ով անկախության անունով խափանում է մեր ջանքերը ուղղված բոլոր հայ երեխաների լիակատար ազգային կրթությունն ապահովելու, Հայաստանի ներքին գործավարությունը 100 տոկոսով հայացնելու գործին, նա մեր իսկական անկախության մոլի հակառակորդն է։

:Մեր ամենաիսկական, ամենամեծ անկախականը եղել Է Մեսրոպ Մաշտոցը, որը մեր պետականության անկման պահին մեզ գիր ու գրականություն, հայկական դպրոց տվեց, ու դրանցով մեր ազգը՝ քաղաքական անկախությունը կորցրած, բարոյապես անկախ ու ինքնուրույն մնաց շատ դարեր։ Իսկ մեր այսօրվա անկախականները Մաշտոցի արձանի դիմաց կանգնած Մաշտոց են մերժում, քանի որ հայագրության ու հայկական դպրոցի դեմ նույնիսկ անկախության անունից խոսելը նշանակում է կռվել Մաշտոցի ու նրա մեծագույն գործի դեմ։

:Վերջապես, դեպի ինքնուրույն ու անկախ ազգ մեր ճանապարհը խափան ու խոպան կլինի, եթե մենք չդառնանք մեր քրիստոնեական հավատին, որից ազգի մեծագույն մասը այսօր զրկված Է։ Եթե մենք ամեն ինչ ջանանք անել առանց մեր Արարիչին ապավինելու, կձախողվենք։ Մեր ազգը պահել Է և կպահի Աստված, եթե մենք ապավինենք նրան։ Նա երբեք երես չի դարձնում մեզնից, մենք ենք նրանից երես դարձնում և այդպես փորձանքների մեջ ընկնում։ Մեզ օդի պես անհրաժեշտ Է դարձ դեպի քրիստոնեություն։ Ապավինենք ոչ թե որևէ երրորդ ուժի, այլ մեր Արարիչին ու մեր ունեցած և ունենալիք ազգային ուժերին։

:Եվ այսպես, մեր անկախականներր կամովին թե ակամա լիովին ապավինում են երրորդ ուժի՝ ՄԱԿ, Եվրախորհրդարան և այլն։ Դրանից ազգը միայն վնաս կարող է ունենալ։ Նորաստեղծ Ազգային անկախության կուսակցությունը կարծես ավելի խոհեմ է քայլում, թեև երրորդ ուժը, կարծեմ, մտքից բոլորովին հանել չի կարողանում։

:«Արցախ» կոմիտեն նույնպես երրորդ ուժին ապավինելով սկսեց իր գործը։ Նա Արցախի ու Հայկ․ ԽՍՀ-ի վերամիավորումը ո՞ւմից էր խնդրում, պահանջում։ Մոսկվայից, այսինքն՝ հույս ուներ, որ այդ երրորդ ուժը մեր և ադրբեջանցիների վեճը կլուծի մեր օգտին։ 1988 թ. փետրվարին էր, կարծեմ, Լուսաշխի տանը ժողով եղավ, հավաքվել էին հայոց անվանիները՝ Ս. Կապուտիկյան, Զ, Բալայան, Ս. Խանզադյան, Ս. Սարգսյան, Արցախ կոմիտեից և այլն։ Բոլորը խոսում էին խիստ համոզված, որ Մոսկվան (երրորդ ուժը) վերակառուցման առիթով Արցախը մեզ է տալու։ Ես ասացի. «Մեր պատմության վերջին 300 տարվա ընթացքում Մոսկվան մեզ ոչ մի թիզ հող չի տվել, ինչո՞ւ եք կարծում, որ հիմա կտա, ի՞նչ հիմք ունեք։ Այդպիսի հիմք չեմ տեսնում»։ Ես մենակ մնացի երրորդ ուժին ապավինող ընդհանուր երգչախմբի մեջ։ Դրանից հետո Էլ երկար ժամանակ «Արցախ» կոմիտեն հույս ուներ, որ երրորդ ուժը մեզ Արցախ է տալու։ Ես կոմիտեին առաջարկել եմ Արցախի հարցով անմիջական բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Ինձ ասում են նրանք չեն տա։ Բայց,— ասում եմ,— չէ՞ որ Մոսկվան էլ չի տալու, իսկ Բաքվի հետ բանակցելը գոնե կմեղմի հայ֊ ադրբեջանական այս սոսկալի թշնամությունը և գուցե Արցախի հայության համար ավելի տանելի ազգային պայմաններ ստեղծվեն...

:1921 թվից սկսած 68 տարի է, մենք Մոսկվա ենք ուղարկում դիմումներ, ստորագրություններ, պատմական փաստաթղթեր, խնդրագրեր և այլն՝ պահանջելով, խնդրելով հարցի արդար լուծում, այսինքն՝ Արցախի միացումը Հայկ. ԽՍՀ-ին։ Թղթային այդ հեղեղը երևի մի ամբողջ բեռնատար գնացքում կլինի տեղավորել, և ոչինչ չստացանք, այսօր միացումը գուցե ավելի հեռու է, քան 68 տարի առաջ։ Ի՞նչ կլինի, եթե փորձենք Բաքվի հետ բանակցել. չստանալը կա ու կա։

:«Արցախ» կոմիտեի հռչակաձ «Մենք մշտական թշնամի ու մշտական բարեկամ չունենք» բանաձևը քայլ է դեպի երրորդ ուժին ապավինելուց հրաժարվելը, քաղաքական հասունացման որոշ նշան։ Այդպիսի նշան է նաև կոմիտեի հայտարարությունը պանթուրքիզմի վերաբերյալ (Գերագույն խորհրդի նստաշրջանում կարդացած)։ Բայց առայժմ այդ կոմիտեի գործունեության մեջ չի նկատվում լուրջ բեկում դեպի ազգի իսկական ինքնուրույնացումը։ Կոմիտեն էլ գրեթե անտարբեր է մեր լեզվի ու դպրոցի հարցերի և Հայաստանի վերահայացման գործի նկատմամբ։ Մինչդեռ որևէ հայկական կազմակերպության գծի ճշտությունը և գործի օգտակարությունը չափվում է նրանով, թե որքան է նախանձախնդիր Հայաստանի վերահայացման գործին։

:Այս առիթով չմոռանամ ավելացնել, որ լեզվա ֊դպրոցական հարցից հետո հրատապ է նաև Հայաստանի բնությունը ապականությունից փրկելը։

:1914 թ. դաշնակցությունը դեմ էր ռուսական բանակում հայ կամավորական ջոկատներ ստեղծելուն, բայց հետո ինքն սկսեց կազմակերպել այդպիսի ջոկատներ։ Արդյոք եթե նման իրողություն ստեղծվի, «Արցախ» կոմիտեն և մյուսներր նույնը չեն անի ամբոխի տարերքին ենթարկվելով։

:Ինձ հարց եմ տալիս նաև. իսկ եթե առաջիկայում իրադրությունն այնպիսին դառնա, որ Ռուսաստանն իր զորքերը հանի Հարավային Կովկասից, մենք մահմեդականներով շրջապատված և միշտ երրորդ ուժին ապավինած, ի՞նչ վիճակ ենք ապրելու։ Դարձյալ հանկարծակիի ենք գալու, քանի որ պատրաստ չենք դրան։ Մեր մոսկովյանները, նրանց զինակիցներր, պարզ է, որ կչվեն Ռուսաստան։ Իսկ այս 29 հազարի վրա մնացածնե՞րս։ Այսօր, կարծում եմ, չկա հայկական մի կազմակերպություն, մի ուժ, որ կարողանա այս կտոր Հայաստանի ղեկավարությունը ստանձնել և մեր հարևանների հետ լրջորեն բանակցել։ Այդ ուժը պետք է ստեղծվի հիմա և երկխոսությունն էլ պետք է սկսվի հիմա ու մեր ժողովրդի ինքնուրույն գոյատևելու հնարավորության գաղափարն էլ պետք է պատվաստել հիմա։

:Այո, ես համոզված եմ, որ հայերս ինքնուրույն կարող ենք գոյատևել մահմեդական շրջապատում, եթե շարժվենք ոչ թե զգացմունքով, ոչ թե վրեժի զգացողությամբ, այլ բանականությամբ։ Օրինակ վերցնենք Իսրայելից, որի զավակներից մոտ 7 միլիոն ոչնչացրեց Գերմանիան, բայց այսօր, Իսրայելը լավ հարաբերություններ է պահպանում թե Արևմտյան, թե Արևելյան Գերմանիաների հետ։ Կամ նույն Գերմանիան։ Ռուսաստանը մասնատեց այդ երկիրր երեք մասի (Արևելյան, Արևմտյան Գերմանիաներ և Արևմտյան Բեռլինը, նրա հողերից հսկայական տարածքներ պոկեց հանձնելով Լեհաստանին, Չեխոսլովակիային և մի մեծ կտոր էլ (Արևելյան Պրուսիան) իրենց վերցրեց։ Բայց այսօր երկու Գերմանիաներն էլ լավ հարաբերություններ են պահպանում Ռուսաստանի հետ։ Նման օրինակները շատ են։ Այդպես են գոյատևելու կամք ունեցող ազգերը։ Եթե մենք հայերս ուզում ենք գոյատևել այս հողակտորի վրա, մի ելք ունենք՝ օրինակ վերցնել Իսրայելից, Գերմանիայից և ուրիշներից, այսինքն՝ չմտածել, թե երրորդ ուժը միշտ Հայաստանում կլինի, հիշել, որ ամեն րոպե այն կարող է հեռանալ, և մենք մի ելք ունենք շարժվել ոչ թե վրեժի զգացումով, այլ գոյատևվելու բանականությամբ։ Եվ անպայման կգոյատևենք։ Այս դեպքում Աստված մեզ կօգնի։ Եվ երբ գոյատևենք, ամրանանք ու միշտ խելացի գործենք, մեր հողերն էլ աստիճանաբար կմիավորվեն Հայաստանի մեջ։

:Իսկ եթե բանականությամբ չշարժվենք, եթե նորից հանձնվենք մեր զգացմունքներին, վրեժի կանչին, այս հողակտորն էլ կկորցնենք և մենք ազգովին կկորչենք։

:300 տարի մենք ապավինել ենք երրորդ ուժի և 300 տարի անընդհատ կորցրել ենք։ Այս կտոր հողը պահպանեցինք, քանի որ երրորդ ուժի չապավինեցինք, այդ ուժը բացառեցինք։ Մեզ պետք է դաս տա Արամ Մանուկյանը։

:Եվ այսպես, այսօր մեր միակ ճիշտ ուղին և առաջնահերթ խնդիրը մեր ժողովրդի հոգեկան և մտավոր ինքնուրույնացումն ու անկախացումն է, Հայաստանի վերահայացումը՝ երրորդ ուժի բացառման օրենքով։

:Հայոց հարցը ոչ ոք չի լուծելու։ Լուծողը միայն մենք՝ հայերս ենք։ Եվ հայոց հարցը կլուծվի միայն մի դեպքում՝ եթե ընդունենք ու կիրառենք երրորդ ուժի բացառման օրենքը։

[[Կատեգորիա:Արձակ]]
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D6%80%D6%80%D5%B8%D6%80%D5%A4_%D5%B8%D6%82%D5%AA%D5%AB_%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%BC%D5%B4%D5%A1%D5%B6_%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D6%84%D5%A8&diff=1666Երրորդ ուժի բացառման օրենքը2013-07-07T21:49:44Z
Անահիտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Երրորդ ուժի բացառման օրենքը

|հեղինակ = [[Ռաֆայել Իշխանյան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[«Որն է մեր ճանապարհը»]], «Մաշտոց» 1989 թ․

:Կարծում եմ՝ կյանքում մարդու գլխավոր նպատակը կատարելագործվելն է։ Բարելավվելը։ Վատից դեպի լավը գնալը։ Այլ խոսքով՝ փոխվելը դեպի կատարյալը։ Այն կարծիքին եմ, որ ամեն մի ազգի նպատակն էլ դա պետք է լինի։ Մանավանդ մեր հայ ազգինը։ Մեր անցյալի սխալները գիտակցել և ավելի ու ավելի անսխալ դառնալ։

:Ասում են Ստեփան Զորյանի վերջին խոսքը մահվանից առաջ եղել է իր ժողովրդին նրա տված գնահատականը «պրիմիտիվ ազգ»։

:Մեր ժողովրդի ու նրա ղեկավարների մի զգալի մասի քաղաքական մտածողությունը, խոստովանենք, իրոք, պարզունակ է եղել։ Օրինակ, մեզանում հայրենասիրություն է համարվում մահմեդականներին, մասնավորապես թուրքերին հայհոյելը, եղեռնի մասին շատ խոսելը, թուրքերի վայրագ լինելն անընդհատ հիշեցնելը։ Անցյալի գործիչներից ամենահայրենասերներն են համարվում թուրքերին շատ հայհոյածները, թուրք սպանողները։ Նորագույն շրջանի հայրենասերներն են համարվում Եվրոպայում թուրքական դեսպանների ահաբեկիչները։ Անշուշտ, բոլոր հայերը չէ, որ այսպես են մտածում, բայց սա մեր մեջ իշխող մի տրամադրություն է։ Սա հոգեբանական ձող է, որի մյուս ծայրը եվրոպամոլությունն է եղել։ Համալսարանի նախկին կուսքարտուղարը 1985 թ. ասաց, «Հայերի հայրենասիրություն նշանակում է ռուսասիրություն և թուրքատյացություն»։

:Մեր պատմության վերջին շրջանում մեր շատ գրողներ, բանաստեղծներ մեզ՝ հայերիս Թուրքիայի տված ահավոր վնասները ներկայացնելով, թուրքերին հայհոյելով փառաբանում էին ռուսներին։ Հայոց եղեռնի մասին մի շարք գործերի հեղինակ Հ․ Շիրազը Սևանա լիճը գավաթ էր դարձնում, խփում Մասիս սարին, խմում ռուս ժողովրդի կենացը։ Նման տրամադրություններ արտահայտել են նաև շատ ուրիշներ՝ Խ․ Դաշտենցը, Մ․ Գալշոյանը, Ս․ Կապուտիկյանը, Ս. Խանզադյանը, Հ․ Սահյանը և այլն, Ռուսաբանությունը հայ գրականության մեջ գալիս է Խ․ Աբովյանից (գուցե ավելի վաղ շրջանից)։ Ինչո՞ւ եմ գրականությունը մեջ բերում։ Որովհետև մեր պատմական մի դժբախտությունն էլ եղել է այն, որ մեր քաղաքական ղեկավարներից շատերը եղել են և են գրողներ։ Գեղարվեստական գրականությունը (Րաֆֆի, Պատկանյան, Ահարոնյան և այլն) շատ կողմերով մեզ համար եղել է քաղաքականություն, քաղաքական ծրագիր։ Սա իրոք, դժբախտության է։

:Զ․ Բալայանը, որ հայերեն չի գրում (նրա հայերեն տպված բռլոր գրքերը թարգմանություն են ռուսերենից), ամեն առիթով բացականչում է՝ «Մահ թուրքերին»։ Նրա «Օջախ» կոչվող գիրքը նվիրված է ռուսներին հաճոյանալուն, նրանց պանիսլամիզմով վախեցնելուն և թուրքերին ու ադրբեջանցիներին հայհոյելուն․ «ճակատագիրը մեզ պարգևել է մեր հյուսիսային հարևանին՝ ռուս մեծ ժողովրդին։ Ճակատագիրը մեզ ժպտացել է նաև նրանով, որ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շնորհիվ փրկվեց Արևելյան Հայաստանը․․․ Երկու ժողովուրդներն էլ (ռուսներն ու հայերը ― Ռ. Ի.) ունեցել են մեկ ընդհանուր թշնամի։ Թշնամի, որն իր հանգիստն է կորցրել Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միանալու պահից» և այլն։

:Վերջերս հակաթուրքական մարտական հոդվածները շատացել են մեր մամուլում՝ Հայաստանի թե Սփյուռքի, այդ ոգով գրված նոր գրքերն էլ շատ են։ Մեզնից շատերի ուղեղում մեխված է «Թուրքիան մեր մշտական թշնամին է, Ռուսաստանը՝ մշտական բարեկամը» բանաձևը։

:Պարզ է, հոգեբանորեն մեր հակաթուրքական մարտական կեցվածքը հենված է մեր թիկունքում ռուսական հզորության գիտակցման վրա։ Թուրքերն ու ադրբեջանցիները (եթե հաշվի առնենք նաև հարավային Ադրբեջանը) այսօր շուրջ 65 միլիոն են, հայերս ամբողջ աշխարհում 6 կամ ամենաշատը 7 միլիոն։ Թուրքիայի բանակը ըստ ռազմական տեղեկատուների ամենահզորն է եվրոպական ոչ կոմունիստական երկրների բանակների մեջ, մենք՝ հայերս բանակ առհասարակ չունենք, Թուրքիան կազմակերպված պետություն է, իսկ մենք իսկական իմաստով պետություն չունենք։ Երբ թուրքերի դեմ բռունցք ենք թափահարում, ո՞րն է մեր հենարանը։ Պարզ է՝ Ռուսաստանը, մասամբ էլ Արևմուտքը։

:Ահա սա է երրորդ ուժը։ Երկրորդ ուժը մեր հարևաններն են։ Երբ ուշադիր նայում ենք վերջին մոտ 300 տարվա հայերիս քաղաքական պատմությանը, տեսնում ենք, որ գրեթե միշտ (մեկ, երկու բացառությամբ) այն հենված է եղել երրորդ ուժին ապավինելու գաղափարի վրա։ Այն, ինչ այսօր անվանում ենք Հայ ազգային ազատագրական շարժում, մեծ մասամբ ապավինել է երրորդ ուժին։ Մենք մեր ազատագրական ծրագրերը կազմելիս գլխավոր տեղը տվել ենք երրորդ ուժին՝ Արևմուտքին և Ռուսաստանին։

:Դեռ 16-րդ դարում Միքայել կաթողիկոսի հանձնարարությամբ Աբգար Թոխաթեցին մեկնեց Իտալիա։ Նա Վենետիկի դոժի և Հռոմի պապի հետ բանակցություններ էր վարում հույս ունենալով, որ Հռոմը կամ Վենետիկը կազատեն «Սուրբ Սիոնը» (Հայաստանը) «անօրեններից»։ Հռոմը հայերին առաջարկեց կաթոլիկություն ընդունել։ Աբգարն ու իր որդին ընդունեցին և խոստացան, որ հայերն առհասարակ կընդունեն։ Իհարկե, Հռոմը, Վենետիկը ոչ մի օգնություն էլ ցույց չտվեցին Հայաստանին և ինչո՞ւ պետք է ցույց տային ու մանավանդ չէին էլ կարող ցույց տալ։ Աբգար Դպիրի այդ «ազատագրական» առաքելությունը մի տղայական ձեռնարկում էր, քաղաքական անգրագիտություն։

:Բայց, իհարկե, ամենաբնորոշը Իսրայել Օրին է (1659 —1711)։ Գերմանիայում նա համոզում էր մի փոքրիկ իշխանության (Պֆալցի) տիրակալին իր զորքով գալ Հայաստան, պատերազմել Պարսկաստանի, նաև Թուրքիայի դեմ, Հայաստանն ազատագրել ու վերականգնել հայոց թագավորությունը։ Ուրեմն, Հռենոսի ափից գերմանացի իշխանը իր փոքրաթիվ զորքով (ջոկատով) պիտի անցներ Եվրոպայի կեսը, Ռուսաստանը, Կովկասը, հասներ պարսից սահմանը, կռվեր Պարսկաստանի դեմ, հաղթեր նրան, Հայաստանի թագավորությունը վերականգներ ու նորից գնար Գերմանիա։ Այսքան ծիծաղելի է եղել երրորդ ուժին ապավինելու սկզբնական շրջանի մեր քաղաքական գործունեության փառաբանված դրվագներից մեկը։ Եվ այսօր կան պատմաբաններ, որ Իսրայել Օրուն մեծ քաղաքական գործիչ են հռչակում։

:Այդ Օրին, երբ տեսավ, որ Պֆալցի իշխանից բան չի դուրս դալիս, սկսեց քծնել Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինին։ Այս անգամ էլ Օրին ռուսներին էր կանչում, որ գան Պարսկաստանին ու Թուրքիային ջախջախեն, հայոց թագավորությունը վերականգնեն։ Պարզ է, որ Պետրոսը Իսրայել Օրիի կամ նման մի ուրիշի խոսքով չէ, որ պետք է գործ սկսեր։ Ռուսական պետությունն ուներ իր շահերը, իր նվաճողական ծրագրերը։ Այն ժամանակ Հարավային Կովկասի ու Հայաստանի հերթը դեռ չէր հասել և Օրիի ասածով չէ, որ Ռուսաստանն իր ծրագրերը պետք է փոխեր։ Իսրայել Օրիի ամբողջ գործունեության արդյունքն այն եղավ, որ նա իր երկու զավաններին տարավ Պետերբուրգ, ռուսական կրթության տվեց, և այդպես նրանք ռուսացան։

:Զարմանում ես Օրիի և ոչ միայն նրա միամտության վրա, ինչո՞ւ պետք է Ռուսաստանը պատերազմի, արյուն թափի հայոց թագավորությունը վերականգնելու համար։

:Կարդացել եմ, որ Պետրոս Առաջինի քաղաքական կտակում կա այսպիսի միտք հայերին պետք է ոչնչացնել մահմեդականների միջոցով։ Արդյո՞ք Իսրայել Օրին չի ներշնչել ռուս կայսրին այս միտքը, հայոց թագավորության վերականգնման մասին խոսելով, պարզ է, որ աշխարհի նվաճումն սկսած Ռուսաստանին բնավ պետք չէր իր ճանապարհին ունենալ ինչ-որ խանգարիչ հայոց թագավորություն։ Նա Արևելքը իր համար էր նվաճում և ոչ թե հայերի կամ մեկ ուրիշի։

:Այսպես սկսվեց հայերի ռուսական կողմնորոշումը, ավելի ստույգ՝ հայերի քաղաքական կյանքում Ռուսաստանը իբրև գլխավոր երրորդ ուժ ճանաչելը։ Իհարկե, Արևմտյան Եվրոպան, առհասարակ Արևմուտքը հայերիս պատկերացումներում նույնպես երրորդ ուժի մասն էր կազմում, բայց գլխավորը դարձավ Ռուսաստանը։ Այն աստիճան, որ հայ լրագրության արքան՝ Գրիգոր Արծրունին հայտարարեց. «Մենք՝ հայերս քաղաքականապես ռուս ենք»։ Օրիի ժամանակներում էր Դավիթ-Բեկը։ Սա մեզ ներկայանում է որպես այն ժամանակի համար հասուն քաղաքական գործիչ, նա դաշնակցեց Վրաստանի և Պ արսկաստանի հետ, բայց չապավինեց նրանց որպես երրորդ ուժի։ Դավիթ Բեկի գործունեությունը առհասարակ բացառիկ է և ավելի մեծ ուշադրության արժանի։

:18-րդ դարի 70֊ական թվականներին հնդկահայ գործիչները (հատկապես Շահամիրյանները) հայերի ազատագրության համար որպես երրորդ ուժ առաջարկում էին Վրաց թագավորությունը։ Բայց սա ակնթարթային պահ էր։ Երրորդ ուժի մեջ գլխավոր դերը մնաց Ռոլսաստանին։ Անցյալ դարասկզբին Ռուսաստանի հայոց առաջնորդ Հովսեփ Արղությանը Հարավային Կովկաս մտնող ռուսական զորքի առաջապահիկն էր, նույն դերը 1827— 28 թթ, ռուս ֊պարսկական պատերազմի ժամանակ կատարում էր Ներսես Աշտարակեցին։ Այդ ժամանակ էլ սկսեցին հայ կամավորական ջոկատներ կազմակերպել ռուսական բանակի համար և դրանից հետո ամեն անգամ, երբ Ռուսաստանը կռվի մեջ էր մտնում մահմեդական պետությունների դեմ, հայ կամավորական խմբեր էին կազմվում և կցվում ռուսական բանակին։ Ներսեսը սկզբում այնքան միամիտ էր, որ հույս ուներ, թե Ռուսաստանը պետք է վերականգնի հայոց պետականությունը։ Այդ հույսն ունեին շատ հայեր, նաև՝ Խ. Աբովյանը։ Ռուսաստանը Երևանը գրավելուց հետո ձևի համար ստեղծեց Հայկական մարզ, հետո մի երկու տարուց վերացրեց, Ներսեսին աքսորեց։ Տեսնելով, որ Ռուսաստանը հայոց պետականության մասին լսել չի ուզում, Ներսես Աշտարակեցին սկսեց քծնել ռուսներին և դարձավ կաթողիկոս։ Իսկ Երևանը նվաճած Պասկևիչը ռուսաց թագավորին նամակով բացատրում էր, թե ինչպես պետք է խեղճացնել հայերին։

:Խ. Աբովյանը օրհնեց «էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ»։

:1878 թ, Սան֊Ստեֆանոյի պայմանագրի 16֊րդ հողվածը նախատեսում էր երրորդ ուժի միջամտություն Թուրքիայի գործերին, իբր հանուն հայերի։ Նման մի բան էր Բեռլինի վեհաժողովի սահմանած 61-րդ հոդվածը։ Այդպես սկիզբ առավ Հայկական հարցը, որի էությունը երրորդ ուժի միջամտությունն էր Թուրքիայի գործերին իբր հանուն հայերի և որի վախճանը եղավ Արևմտահայաստանի լիակատար հայազրկումը։

:Հայ հեղափոխական կուսակցություններն էլ իրենց հույսը, ապավենը դնում էին երրորդ ուժի՝ Ռուսաստանի և Եվրոպայի վրա։ Անգամ իրենց անունները նրանք ռուսերենից էին ընդօրինակում։ Հնչակը Գերցենի ռուսերեն «Կոլոկոլ» թերթի անվան հայերեն թարգմանությունն է, Հայ հեղափոխական դաշնակցություն անունը ռուսական «Սոյուզ ռուսկիխ ռևոլյուցիոներով» կազմակերպության բառացի թարգմանությունն է։

:Այս կուսակցությունների գործունեության գլխավոր նպատակը Թուրքիայում հայկական զինված շարժումներ կազմակերպելն էր հայերի կոտորածներով՝ Եվրոպայի ուշադրությունը դեպի Հայաստան դարձնելու նպատակով։ Այսինքն նրանց խելքն ու միտքը երրորդ ուժի հրավիրումն էր։

:Մեզանում երրորդ ուժին ապավինելու մտայնությունը զուգորդվում էր նույնքան տղայամիտ ծրագրերով։ Գրավում են Թուրքիայի բանկը, սպառնում պայթեցնել, ռումբ են պատրաստում, որ Թուրքիայի սուլթանին սպանեն և նման բաներ։ Ամեն կերպ ուզում են երրորդ ուժի ուշադրությունը հրավիրել հայերի վրա։

:Իհարկե, կային մարդիկ, ովքեր երրորդ ուժին ապավինելով, Թուրքիայի դեմ գործողություններ կատարելը հայերի համար կործանարար էին համարում։ Օրինակ, Մ. Օրմանյանը, որի միրուքը փետեցին երրորդ ուժի սիրահար հեղափոխականները։ Ավ. Իսահակյանն իր հուշերում գրում է, որ երրորդ ուժին ապավինած հայ հեղափոխական շարժմանը դեմ է եղել նաև Ղ․ Ալիշանը. «Պետք չէ գրգռել թուրքերի մոնղոլական արյունը»։ Բայց սրանք անհատներ էին, որոնց արհամարհում էր ամբոխը որպես թուրքասերների։

:Երբ երրորդ ուժը կամ նրա բաղադրիչներից որևէ մեկը մեզ ոչնչով չէր օգնում և հայոց հարցը օգտագործում էր միայն իր շահերի համար, զայրանում էինք, հայհոյում Եվրոպային էլ, Ռուսաստանին էլ, բայց դարձյալ հույսներս դնում միայն նրանց վրա։ Ուրիշ կերպ Հայաստանի ազատագրում չէինք պատկերացնում։ նույնիսկ Բուլղարիային էլ ենք ապավինել իբրև երրորդ ուժի։

:Դաշնակցությունը տեսնելով, որ ցարիզմից օգուտ չկա, մի ժամանակ խռովեց Ռուսաստանից, հակացարական ու հակառուսական կեցվածք ընդունեց, թուրքերի հետ բարեկամանալու փորձեր արեց, իսկ 1914 թ. Թուրքիային ասպետական խոսք տվեց ռուս֊թուրքական պատերազմի դեպքում մնալ չեզոք։ Բայց բավական էր, որ ռուս֊թուրքական սահմաններում սկսեին որոտալ թնդանոթները, նույն դաշնակցությունը հոգով և մարմնով կրկին լծվեց ռուսական կայսրության սայլին։

:1914 թ, երկրորդ կեսին հայությունը ցնծում էր, ասում էին. «Ռուսաստանը արագ կհաղթի մահամերձ Թուրքիային մեր դարավոր թշնամուն և հայոց հարցը կլուծվի»։ Այդ երգչախմբին մասնակցում էին գրեթե բոլոր հայ մտավորականները, նույնիսկ այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Հ. Թումանյանը, Ա. Շիրվանզադեն։

:Այդ ժամանակ էլ կային լուրջ գործիչներ, որոնք կտրականապես դեմ էին ռուսական բանակի կազմում հայ կամավորական խմբեր կազմելու գաղափարին։ Դրանցից էր Արամ Մանուկյանը և առհասարակ դաշնակցության Վանի խումբը։ Բայց նրանց խոսքն էլ մնաց անապատում հնչող ձայն։ Հ. Քաջազնունին Վանից վերադառնալով Թիֆլիս, դաշնակցական բյուրոյում հայտնեց, որ Վանի խումբը դեմ է կամավորական շարժմանը, ինքն էլ կտրականապես դեմ էր արտահայտվում, որ հայերը Ռուսաստանի կողմից հատուկ ջոկատներով կռվեն Թուրքիայի դեմ։ Նա ընդհարվեց բժիշկ Զավրիևի հետ, որը երրորդ ուժին ոտով-գլխով ապավինելու մեծագույն ասպետն էր։ Բայց հետո ինքը՝ Քաջազնունին էլ դարձավ կամավորական խմբերի եռանդուն կազմակերպիչներից մեկը։

:Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երրորդ ուժին մեր ապավինելը իր գագաթնակետին հասավ, և մեր կորուստներն էլ իրենց գագաթնակետին հասան, մոտեցանք լիովին բնաջնջվելու եզրին։

:Այս կտոր Հայաստանն էլ փրկեց մեկը, որ հեռատեսորեն բացառում էր երրորդ ուժին ապավինելը և այս կտոր հողը պահեց ու հայոց նոր պետություն ստեղծեց առանց որևէ երրորդ ուժի։

:Խոսքն, անշուշտ, Արամ Մանուկյանի մասին է։

:Այսօր, երբ անդրադառնում ենք այն օրերի դեպքերին, նկատում ենք, որ դեռ 1915 թվից, գուցե ավելի առաջ հայոց քաղաքական կյանքում գծագրվում էին երկու հարկադիր ուղղություններ, մեկը երրորդ ուժին, գլխավորապես Ռուսաստանին անվերապահորեն ապավինելն էր՝ Թուրքիան մշտական թշնամի ճանաչելով, սա կարելի է կոչել զավրիևյան կամ անդրանիկյան գիծ (հիշենք, որ Անդրանիկը նույնիսկ չընդունեց առանց Ռուսաստանի ստեղծված Հայաստանի հանրապետությունը), մյուսը երրորդ ուժը բացառող և սեփական ուժերը հաշվի առնելով հարևանների հետ երկխոսության մեջ մտնելու մտայնությունն էր, սա էլ գուցե կարելի է անվանել արամյան գիծ։

:Իհարկե, այս վերջին գիծը չէր մերժում արտաքին որևէ օգնություն, եթե լիներ այդպիսին։ Արամը նույնիսկ բոլշևիկյան Մոսկվայից որևէ օգնություն ստանալու դեմ չէր, բայց չէր ապավինում որևէ արտաքին ուժի, իր ծրագրերը կազմում էր միայն հայոց ազգային ուժը նկատի ունենալով «ինչ որ է, սա է» սկզբունքով։ Հիշեցնեմ երրորդ ուժին չապավինելու մասին Արամի հայտնի ասույթներից մեկը. «Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում՝ շոշափելի օգնություն հասցնելու մտքով։ Դրա հակառակը, կա դավադրական վերաբերմունք։ Մենակ ենք եւ պետք է ապավինենք միայն մեր ուժերին»։

:Հայերիս մեջ այն ժամանակ էլ, հիմա էլ բացարձակորեն գերիշխողը եղել է զավրիևա֊անդրանիկյան գիծը։ 1918 թ. մայիսին Թուրքիան Կովկասյան երեք ազգերից պահանջում էր անջատում Ռուսաստանից և անկախ պետությունների հռչակում։ Վրացիներն ու ադրբեջանցիները համաձայն էին, հայերը (նաև դաշնակցությունը) կտրականապես դեմ էին՝ սեյմում հակառակ վրացիների և ադրբեջանցիների քվեարկեցին Ռուսաստանից անջատվելու և անկախ դառնալու դեմ։ Սա հայտնի փաստ է։ Ինչո՞ւ։ Որովհետև հայերն իրենց չէին պատկերացնում երրորդ ուժից, տվյալ դեպքում Ռուսաստանից անջատ։ Հայոց արյան մեջ էր մտել երրորդ ուժին ապավինելու բնազդը։ Այդպիսին էին և դաշնակցական Թիֆլիսի բյուրոն, և նույն քաղաքում նստած Հայոց ազգային խորհուրդը։ Նրանք անգամ իրենց նստավայրը Հայաստանը չէին ընտրել՝ այն աստիճն չէին վստահում հայոց ազգային ուժին։ Դրա մի ներկայացուցիչն էլ զորավար Թ. Նազարբեկովն էր, որ ռուսական բանակում եղած ժամանակ միշտ հարձակման հրամաններ էր տալիս, հայկակական բանակի հրամանատար դառնալով՝ անընդհատ նահանջի հրամաններ էր տալիս։ Եթե Թիֆլիսի ազգային խորհրդին և Անդրանիկի ու Նազարբեկովի նմաններին մնար, թուրքերը Երեւանն էլ կգրավեին և Հայաստանն առհասարակ կջնջվեր երկրի երեսից։

:Բայց Երևանում արդեն կար հայոց անկախ պետություն Արամ Մանուկյանի գլխավորությամբ։ Նա էլ հակառակ ազգային խորհրդի ու Նազարբեկովի շտաբի որոշման՝ միայն հայկական ուժերով Սարդարապատում և Ապարանում հանճարեղորեն կազմակերպեց արդեն գոյություն ունեցող հայոց նոր պետության պաշտպանությունը և ապա բանակցությունների մեջ մտավ թուրքերի հետ։ Եվ անընդհատ կոտորվող ու անվերջ փախչող հայերը վերջապես հաղթեցին։ Առաջին անգամ հայերի առաջ նահանջեց թուրքական զորքը (բայց հայերը մոռացել են մեր այդ առաքին ու բախտորոշ հաղթանակը կազմակերպողին, մեծարում են պարտվածներին)։ Այսպես, հայերի այս մեծագույն հաղթանակը եղավ առանց երրորդ ուժի։ Ահա մեր դասը։ Երբ Վրաստանն ու Ադրբեջանը մայիսի 26֊ին ու 27-ին Թիֆլիսում ու Բաքվում անկախություն հռչակեցին, Հայոց ազգային խորհուրդն էլ ուղղակի ստիպված իր պորտը կտրեց երրորդ ուժից (Ռուսաստանից) ու թեկուզ Հայաստանից դուրս՝ Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը։ Դա մայիսի 28֊ն էր։ Դաշնակցականները ( երևի ոչ բոլոր) հետո հասկացան այդ օրվա ճակատագրականորեն կարևոր լինելը հայոց կյանքում։ Թեև նախքան այդ Երևանում հայոց պետություն կար, բայց մայիսի 28֊ը դա վավերացրեց, մանավանդ այդ օրը հայ ղեկավարները վերջապես ազատվեցին երրորդ ուժին ապավինելու հայկական բնազդից, իրենց մենակ զգացին մեր հարևանների, հատկապես Թուրքիայի դեմ հանդիման։

:Ս. Վրացյանն իր հուշերում գրում է, որ դեռ 1917 թ. փետրվարին հեղափոխության ժամանակ հայերը անկախության պատրաստ չէին։ Վրացիները լիովին պատրաստ էին, ադրբեջանցիները պատրաստ էին մասամբ, հայերը՝ բոլորովին։ Մենք անկախության պատրաստ չէինք նաև 1917 թ. վերջին ու 18-ի սկզբներին, երբ ռուսական բանակը լքում էր թուրքական ռազմաճակատը, հեռանում Հայաստանից։ Կովկասի ռուսական փոխարքա Վորոնցով-Դաշկովի պնակները լիզած և հայոց կամավորական շարժումը կազմակերպած պարոնները, բժիշկ Զավրիևի գլխավորությամբ շշմել էին՝ ռուսները գնում են, ի՞նչ պիտի անենք։

:Նախքան այդ՝ 1915 թ. ռուսական բանակի և հայ կամավորական գնդերի աչքի առաջ արևմտահայությունը մորթվեց։ Մեկ– երկու քուրդ հայկական մի ամբողջ գյուղ էին կոտորում։ Ռուսական հզոր բանակը և զինավառ հայ կամավորները ռուսական քայլերգեր էին երգում ու խորոված էին անուշ անում և մատը մատին չխփեցին բռնաբարվող ու մորթվող հայությունը փրկելու համար։ Ո՞ւր էիք, հայ ֆիդայիներ, ո՞ւր էիր, քաջ Անդրանիկ, ո՞ւր էիք հերոս կամավորներ։ Այդ կողմերում թուրքական բանակ չկար, 1914-ի դեկտեմբերին Սարիղամիշի մոտ ջախջախված էր, եթե հայ զորագնդերը գնային հայերին օգնելու, շատ շատերը կփրկվեին։ Տեղից չշարժվեցին, քանի որ առանց երրորդ ուժի, այսինքն ռուսական բանակի, իրենց չէին պատկերացնում։ Իսկ ցարական բանակը սպասում էր, որ Հայաստանը դառնա առանց հայերի, ինչպես և ծրագրել էին։

:Ո՞ւր էիր, բժիշկ Զավրիև, ցարի պնակալեզ, հայ կամավորության հեղինակ, թուրքերի դեմ հոխորտացող, թուրքերի գրգռիչ։ Ռուսախոս դաշնակցականների մեջ երրորդ ուժին ոտող– գլխով նվիրվելու խոշորագույն դեմքն այդ Զավրիևն էր, որի նմանները հիմա էլ կան մեր մեջ։

:1918 թ. մայիսի 28-ից հետո հայոց ազգային խորհուրդը վերջապես բարեհաճեց Երևան գալ։ Դաշնակցությունը դարձավ պետական կուսակցություն։ Եվ կարծես սկսեց հասկանալ երրորդ աժի բացառման օրենքի փրկարար դերը։ Բայց դա տևեց մինչև Սեւրի դաշնագրի ժամանակները։ 1920 թ. ամռանը հնարավորություն կար քեմալական Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ մտնել, Քեմալին դա շատ էր պետք, քանի որ տեղը նեղ էր։ Քեմալը համաձայն էր Կարսի մարզը չպահանջել և Վանի վիլայեթից էլ ինչ-որ բան տալ Հայաստանին։ Բայց երրորդ ուժին ապավինելու ցավը դարձյալ մտել էր հայ ղեկավարների մեջ։ Հայաստանի վարչապետ բժիշկ Համո Օհանջանյանը Սևրի դաշնագիրն էր ձեռքին թափահարում, դրա սահմաններով Հայաստան պահանջում Թուրքիայից։ Այս անգամ հույսը Արևմուտքի վրա էր։ Չնայած Անգլիան ասում էր, որ իր նավերը Արարատ բարձրանալ չեն կարող, Ֆրանսիան իր գործերով էր զբաղված (որպեսզի հետո դավադրաբար Կիլիկիան Թուրքիային նվիրի), հայ ղեկավարները հույսը դրած այդ պետությունների վրա, չէին հասկանում, որ Սևրի դաշնագիրը հայերիս համար մի թղթի կտոր է։

:Արամը չկար։ Քեմալը, Հայաստանի կողմից արձագանք չգտնելով, դաշնակցեց բոլշևիկյան Ռուսաստանի հետ, և այդ երկուսը Հայաստանը իրար մեջ բաժանեցին, Հայաստանի հանրապետությունը մեռավ։ Արևմտյան երկրները մատը մատին չխփեցին։ Իսկ Լոզանի ժողովում հայերի պատգամավորությունը բռնաբարված ու արձակված բողոքարկու կնոջ էր նման։ Ոչ մի պաշտպան չուներ։ Սա էլ երրորդ ուժին ապավինելու արդյունքներից մի ուրիշն էր։

:Պարտություն բառը վատ բառ է, ոչ ոք չի սիրում։ Երբ ես ասում եմ, որ մեր ազատագրական շարժումը պարտվեց, դա իմ բարեկամներին դուր չի գալիս։ Ինձ էլ դուր չի դալիս։ Բայց դա բացարձակ փաստ է։ Մենք պարտվեցինք։

:19-րդ դարի երկրորդ կեսին սկսված հայոց ազգային֊ազատագրական շարժման նպատակն էր ազատագրել Արևմտահայաստանը, ավելի ստույգ Թուրքիայի հայաշատ վեց վիլայեթներում բարեփոխումներ անել, հաստատել հայկական ինքնավարություն։ Այս նպատակը չկատարվեց։ Ավելին, Արևմտահայաստանը կամ հայաշատ վեց վիլայեթները լիովին զրկվեցին հայությունից, Կիլիկիան, Փոքր Հայքը և Թուրքիայի իշխանության տակ գտնվող հայկական այլ վայրերն էլ հայազրկվեցին, Ռուսաստանի իշխանության տակ գտնվող Սուրմալուն և Կարսի մարզն էլ անցան Թուրքիային և նույնպես հայազրկվեցին։

:Սա պարտություն է, այն էլ խայտառակ պարտություն։ Եվ այդ պարտության գլխավոր պատճառը երրորդ ուժին մեր ապավինելն էր։ Եթե մենք բացառեինք ամեն տեսակ երրորդ ուժ և մեր ծրագրերը կառուցեինք հայ ազգային եղած ուժը հաշվի առնելով ու ըստ այդ ուժի շարժվելով, մենք այսպիսի խայտառակ պարտություն չէինք կրի։

:Մեր պատմաբանները, որոնց հիմնական գործը այս 70 տարում եղել է ստախոսությունը, լռում են մեր այս ահավոր պարտության մասին։ Իսկ սա շատ վնասակար է, ազգին տեղյակ չեն պահում իր պարտության մասին, չեն ասում դրա պատճառները։ Պետք է ասել, որպեսզի իր գործած սխալները ազգը չկրկնի։ Այն ազգը, որն իր պատմության դասերը չի սերտում և սխալները կրկնում է, ապագա չունի։

:Մեր գլխավոր հաղթանակը 1918 թ. մայիսին եղավ առանց որևէ երրորդ ուժի օգնության։ Երկրորդ կարևոր հաղթանակը 1920 — 21 թթ. Զանգեզուրում (Նժդեհի գլխավորությամբ) դարձյալ որևէ երրորդ ուժի օգնության եղավ։ Առանց երրորդ ուժի մենք հաղթել ենք, երրորդ ուժին ապավինելով միշտ պարտվել ենք։

:Մեր պատմաբանները, կոմունիստ և ոչ կոմունիստ քաղաքական գործիչները հայ ժողովրդին անընդհատ ներշնչել են, որ նա առանց Ռուսաստանի ապրել չի կարող, որ Ռուսաստանը հայերի փրկիչն է ու նման բաներ։ Այսինքն՝ անընդհատ մեզ ներշնչել են, որ

առանց երրորդ ուժի գոյություն ունենալ չենք կարող, պետք է լիովին ապավինենք այդ երրորդ ուժին։

:Սա խորացրեց 600 տարի, գուցե 900 տարի (Անիի անկումից հաշված) առանց պետականության մնացած հայերի ձեռք բերած ստրկամտությունը։ Այնքան խորացրեց, որ հայերի ինքնառուսացումը սարսափելի չափերի հասավ. Հայաստանի մտավորականության մեծ մասն այսօր ռուսագիր և ռուսախոս է, տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ, Հայաստանում ապրելով, ռուսերեն են խոսում, Հայաստանում ռուսական դպրոց հաճախող հայ երեխաների թիվը մոտենում է 100 հազարի։ Հայաստանի ներքին գործավարության 90 տոկոսից ավելին ռուսերեն է։ Էլ չեմ խոսում Հյուսիսային Կովկասի, Ռոստովի և Ռուսաստանի այլ վայրերի հայերի մասին, որոնք չքվեցին աշխարհից առանց եղեռնի, ինքնառուսացմամբ։ Այսօր, Հայաստանը զգալիորեն ռուսացել է և շարժվում է դեպի լիակատար ռուսացում։ Այսպես որ գնանք, կվերանանք։ Ահա երրորդ ուժին ապավինելու մի այլ արդյունքը։

:Երրորդ ուժին ապավինելու գաղափարը և միտումը ջլատում են հայ ժողովրդի ներքին ուժերը, դարձնում նրան ստրկահաճ, մեռցնում նրա դիմադրողականությունը, սպանում գոյատևելու կամքը։

:Հիմա էլ մեջ են գցել պանիսլամիզմի և պանթուրքիզմի խրտվիլակները, որպեսզի մենք՝ հայերս ավելի ամուր կապվենք Ռուսաստանի սայլին։ Երրորդ ուժին ապավինելու ասպետները մեզ ասում են՝ եթե Ռուսաստանը չլինի, պանիսլամիզմը և պանթուրքիզմը մեզ կուտեն։ Հիմա ես չեմ ուզում ընդարձակվել եւ խոսել պանիսլամիզմի և պանթուրքիզմի իրական էության շուրջը, ցույց տալ, որ դրանցով հայերին անընդհատ վախեցնող մեր գործիչները առնվազն տգետ են։

:Ազգային պետականություն չունեցող ամեն մի ժողովրդի ազգային շարժման գլխավոր նպատակը իր պետականությունը, այսինքն անկախությունը վերականգնելն է կամ ձեռք բերելը։ Սա վերաբերում է նաև հայերին։ Եթե մեր մեջ չկա ազատության ձգտումը, դատապարտված ենք կորստի։ Բայց, կարծում եմ, կա ինչ-որ չափով։

:Սակայն անկախ Հայաստանի ծնունդը կախված է միջազգային հարմար իրադրությունից և մանավանդ այն բանից, թե որքանով է հայ ազգը պատրաստ դրան։ Ասացի, որ 1917-ին, մինչև 18֊ի մայիս, մենք պատրաստ չէինք դրան։ Հիմա էլ պատրաստ չենք, քանի որ մեր բուն գոյությունն անգամ մենք ազգովին պայմանավորում ենք երրորդ ուժով։

:1917 թ. վերջերից, երբ ռուսական բանակը հեռանում էր Հայաստանից, Զավրիևը և զավրիևականները ծնկաչոք աղերսում էին ռուսներին չգնալ, քանի որ Հայաստանն առանց Ռուսաստանի չէին պատկերացնում։ Բայց նրանց լսող չեղավ։ Չէ՞ որ քաղաքական դեպքերր կարող են առաջիկայում էլ այնպես զարգանալ (մեծ աշխարհ է), որ ռուսական բանակը Հայաստանից հեռանա։ Դա ոչ ոք բացառել չի կարող։ Այն ժամանակ երրորդ ուժի մեր ասպետները՝ Զ․ Բալայան, Հ. Սիմոնյան, Ա․ Հովհաննիսյան, Ս․ Կապոլտիկյան, Ս. Պողոսյան և այլն, եթե ծնկաչոք աղաչեն ռուսներին՝ մի գնացեք, եղբայրներ, նրանց ոչ ոք չի լսի։ Որևէ երրորդ ուժ հայերի կամքով երբևէ չի շարժվել և չի շարժվի։ Նա իր ծրագրերն ու շահերն ունի։ Այդ մենք ենք հնարել, թե ռուսները մեզ փրկել են։ Ռուսները երբ լսում են այդ բանը, զարմանում են. «Մենք ե՞րբ ենք ձեզ փրկել, ինչո՞ւ պետք է փրկեինք»։ Եվրոպան էլ գեղեցիկ խոսքեր կասի հայերի հասցեին, բայց ռազմական ուժով երբևէ չի օգնել և չի օգնի (եթե շահ չունի)։

:Եվ այսպես, եթե ռուսական բանակը հեռանա Հայաստանից, մենք այս 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա հավաքված երեք միլիոն հայերս դեմ հանդիման մնալու ենք մի քանի տասնյակ միլիոնի հասնող մեր հինգ խոշոր հարևանների՝ թուրքերի, պարսիկների, քրդերի, վրացիների, ադրբեջանցիների հետ։

:Երրորդ ուժի բացառման օրենքն այն է, որ մենք հենց հիմա և միշտ մեզ պատկերացնենք մենակ այս հինգ հարևանների դեմ հանդիման։ Եթե այդպես պատկերացնենք, շատ բան կփոխվի մեզանում, մեր հարևանների հետ անմիջականորեն, երկուստեք խաղաղության եզրեր գտնելու մասին կմտածենք և ոչ թե անպտուղ հայհոյանքներ կտեղանք նրանց հասցեին։ Եվ կպատրաստվենք ազգային պետություն ունենալուն։ Պատրաստ կլինենք։ Կրկնեմ, որ երրորդ ուժի բացառումը չի բացառում դաշնակից ունենալը։ Դաշնակիցը նա է, ում շահերը մերի հետ թեկուզ ինչ-որ ժամանակով համընկնում են, և դաշնակից կունենանք այն դեպքում, եթե մենք ինքնուրույն ուժ լինենք։ Բայց դաշնակցին չեն ապավինում, նրա ուժի վրա ծրագրեր չեն կառուցում, դաշնակիցը օգնական է։ Որքան մենք շատ ճորտանանք Ռուսաստանին, այնքան նա մեզ չի հարգի։ Երբ չճորտանանք, մեզ կհարգի։

:Մինչդեռ մենք, ինչպես ասացի, ազգովին, մեր մտքում, մեր բնազդով չենք կարողանում բացառել երրորդ ուժը, ապավինում ենք նրան, մեր հարևաններին հայհոյում ենք, մեր ծրագրերը կազմում հենց այդ ուժի վրա հույս դնելով։ Սա վերաբերում է նաև Հայաստանում ստեղծված ոչ պաշտոնական կազմակերպություններին և հայ ազգային կուսակցություններին։

:Խնդրեմ՝ դաշնակցությունը, այսօր իր ամբողջ գործունեությունն առաջ է տանում երրորդ ուժին ապավինած։ Նրա ղեկավարներից մեկը՝ պարոն Սարուխանյանը իմ կարդացած մի հարցազրույցում հայտարարել է, որ հայոց հողերի պարտատերը Խորհրդային Միությունն է, այսինքն՝ Ռուսաստանը (կրկնեմ, որ Ռուսաստանը երբեք միտք չի ունեցել և այսօր էլ միտք չունի հայերին վերադարձնել նրանց պատմական հողերը)։ նույն դաշնակցությունն է, որ մի այլ երրորդ ուժի՝ Արևմուտքի պետությունների ու ՄԱԿ֊ի դռներն է ծեծում, որ ճանաչեն հայերի ցեղասպանությունը (իսկ դա անօգուտ, պարապ զբաղմունք է)։

:Դաշնակցական մի ղեկավարի հետ զրուցում էի։ Ասաց.

:— Ոչ, Թուրքիայի հետ երկխոսությունն անիմաստ է և հանցավոր։ Թուրքիան մեր վերաբերմամբ մի նպատակ ունի ոչնչացնել։

:— Այս դեպքում ձեր ծրագրում ինչո՞ւ եք ձեր նպատակը համարում Միացյալ անկախ Հայաստանը, եթե կարծում եք, որ անկախ Հայաստան Թուրքիայի հարևանությամբ գոյություն ունենալ չի կարող։

:— Որևէ երրորդ ուժ մեզ պետք է սատար լինի։ Օրինակ, Ռուսաստանը։

:— Բայց դուք ինչո՞ւ եք կարծում, որ Ռուսաստանը կհանդուրժի անկախ Հայաստան և դեռ կսատարի նրան։

:— Ուրիշ ելք չունենք։ Հետո մեր առաջին գործը մեր հողերը վերցնելը պետք է լինի։

:— Բայց աշխարհում ամեն ինչ փոխվում է, այստեղ հռոմեացիներ կային, գնացին, բյուզանդացիներ կային, գնացին։ Չէ՞ որ հնարավոր է, որ մի օր էլ Ռուսաստանը գնա Կովկասից։ Ի՞նչ պիտի անենք։

:— Ուրիշ հովանավոր կգտնենք։

:— Ո՞ւմ։ Պատասխան չկա։

:— Եվ ինչո՞ւ եք կարծում, որ Ռուսաստանը կամ մի ուրիշը Թուրքիայից պետք է մեր հողերը խլի ու տա մեզ։ Սա ո՞վ է ձեզ սովորեցրել։ Հարցրեք Ռուսաստանին, տեսեք ինչ է ասում։

:— Միևնույն է, մենք առանց որևէ հզոր պետության օգնության չենք գոյատևի, ոչնչի չենք հասնի։

:— Եթե այս հողում մենք թուրքերի հարևանությամբ ինքնուրույն ապրել չենք կարող, ուրեմն պետք է ամբողջ հայությունը պատրաստ լինի ռուսների հետ իր հայրենիքը լքելու։ Ահա թե դուք ինչ եք քարոզում։ Ես կարծում եմ, մենք պետք է մտածենք այս շրջապատում Հայաստանը պահելու, ոչ թե այն վերջնականապես քանդելու մասին։

:Մոտավորապես դաշնակցության նման է մտածում Երևանի «Հայ դատ» կազմակերպությունը։ Դեռ ավելին, եթե դաշնակցությունը կարևոր տեղ է տալիս հայոց լեզվի ու հայ դպրոցի պաշտպանությանը, հայ նոր սերնդի հայկական կրթությանը, «Հայ դատը» լեզվի, ազգային կրթության, հայախոսության, հայագրության, այսինքն մեր բուն գոյության հարցը անկարևոր է համարում (վկա նրանց ամսագիրը), միայն՝ հողեր, հողեր։ Երևի կարծում են հողեր գոռալով, պահանջելով, ինչ-որ մեկը (Ռուսաստանը կամ Արևմուտքը) հայերին հող կտա, ու չեն մտածում, որ մինչև իրենք հող են ուզում, արհամարհելով մեր լեզուն ու դպրոցը, Հայաստանն ու հայ ազգը կարող են ուծանալ, վերանալ, ու այդ դեպքում եթե Հայաստան չլինի, հողերի ի՞նչ միավորում պիտի կատարվի։

:Բացի դրանից, «Հայ դատը» նաև հայերի նոր թշնամիներ է որոնում, այս անգամ էլ մատը դրել է հրեաների վրա։ Երեք ճակատով է «կռվում»՝ պանթուրքիզմի, պանիսլամիզմի և սիոնիզմի դեմ, իհարկե, Ռուսաստանին ապավինելով։ Ու թեև Ռուսաստանը ասել ու ասում է, որ ինքը պանթուրքիզմի և պանիսլամիզմի դեմ կռվելու միտք չունի, իսկ սիոնիզմի հետ հաշտվելու քայլեր է անում, մեր «Հայ դատը» իր նույն գիծն է տանում, «կռվում» է այդ երեք ուժերի դեմ։ Այստեղ է, որ հարմար է գալիս Ջիվանոլ խոսքը՝ «Խելքի աշեցեք»։

:Երրորդ ուժին, այս դեպքում էլ Ռուսաստանին են ապավինում նաև մեր ռամկավարներն ու հնչակյանները։ Սրանք էլ առանց Ռուսաստանի չեն պատկերացնում որևէ տեսակ Հայաստան։ Այս 50 — 60 տարի է, ինչ նրանց ամբողջ քաղաքականությունը հենված է Ռուսաստանին մարմնով ու հոգով նվիրված լինելու մտայնության վրա։

:Երրորդ ուժին են ապավինում նաև մեր երևանյան անկախականները՝ Ինքնորոշում միավորումը և նրանից անջատվածը․ նրանց ղեկավար, ինձ համար շատ սիրելի Պարույր Հայրիկյանի քաղաքական ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի անկախացման կապակցությամբ ՄԱԿ֊ի զորքեր հրավիրելը Հայաստան։ Ինքնորոշում միավորումը Երևանում ցույցեր է անում ՄԱԿ-ի դրոշով։ ՄԱԿ֊ի ուժեր, Եվրախորհրդարան, ահա Ինքնորոշում միավորման ապավեն երրորդ ուժերը։

:Մեր անկախականները ապավինելով արևմտյան երրորդ ուժին՝ թշնամություն ունեն Ռուսաստանի նկատմամբ։ Կարծում եմ, որ թե Ռուսաստանի, թե Արևմուտքի նկատմամբ թշնամանալը նույնպիսի անմտություն է, ինչպիսին որ դրանց ապավինելն է։ Զարմանալի է, ինչո՞ւ ենք մենք կարծում, որ Արևմտյան որևէ պետություն կամ Ռուսաստանը մեզ պետք է պաշտպան ու սատար լինեն։ Ի նչ հիմար մտայնություն է սա։ Մենք մոռանում ենք, որ ամեն ազգ, ամեն պետություն, իր շահերն ունի, ինչո՞ւ պետք է որևէ պետություն իր շահերը զոհի հանուն հայերի։ Ոչ մի խելացի պետություն այդպիսի զոհաբերում չի անի։

:Ռուսաստանից հիասթափվոլմ են ու հայհոյում։ Բայց ինչո՞ւ եք հույսեր կապել, ո՞վ է ձեզ ասել, թե Ռուսաստանը հայերի փրկիչն է։ Ռուսաստանը՝ ինքը այդպիսի բան չի ասել։ Այդ դուք եք հնարել, սիրելի հայրենակիցներ և դուք էլ հույսեր եք կապել Ռուսաստանի հետ ու հիմա էլ հիասթափվում եք։ Պետք է արդար լինել, այս 300 տարի է Ռուսաստանի ղեկավարները մեզ ասում են՝ «Հայեր, ձեր և մահմեդականների վեճերի ժամանակ մենք ձեզ չենք պաշտպանելու» և գործնականորեն էլ ապացուցում են իրենց այդ դիրքը։ Մենք աներեսի նման նորից հույս ենք կապում, որ Ռուսաստանը վերջապես մեր կողմը կանցնի ընդդեմ մեր հարևան մահմեդականների։ Եվ այս 300 տարի է նաև խրատում ենք ռուսներին, թե գիտեք մահմեդականները վատն են, նաև ձեզ են թշնամի, մենք՝ հայերս լավն ենք, մեզ պաշտպանեցեք։ Հայերը ինչքան հոդվածներ, գրքեր են գրել ռուսներին համոզելու համար, որ մեզ պաշտպանեն։ Միշտ անարդյունք։ Ռուսական պետությունը շատ է փորձված, իր շահերը լավ է հասկանում, մենք՝ անպետական, մեր պետական մտածողությունը կորցրած հայերս չէ, որ նրան պետք է սովորեցնենք։ «Քեմալը Լենինին խաբեց», «Ադրբեջանցիները կաշառել են Կրեմլին», «Քաղբյուրոյի անդամների կանայք կամ խնամիները թաթար են և թուրք, դրա համար մեզ չեն պաշտպանում»,— այսպիսի տհաս, ուղղակի տխմար մտքեր են արծարծում շատ ու շատ հայեր։ Ոչ, սիրելիներ, Լենինը շատ լավ գիտեր Քեմալն ով է, և իր երկրի շահերի տեսակետից միանգամայն ճիշտ քաղաքականություն էր վարում նրան ամեն կերպ օգնելով, մենք էինք հիմար, որ 1920 թ. լեզու չգտանք Քեմալի հետ և Կարսը կորցրինք։ Ադրբեջանցիներն էլ չեն կաշառել Կրեմլին, հանգիստ եղեք, Կրեմլն իր գիծն ունի, և դա բնավ հայերին հատկապես պաշտպանող գիծ չէ։ Եվ մեծագույն հիմարություն է թաթար ու թուրք կանանց կամ խնամիների հետ կապել հայերի կողմը չանցնելու ռուսական քաղաքականությունը։ Դա 300 տարվա պատմություն ունի։ Ինչո՞ւ եք դուք կարծում, որ իրենք՝ ռուսները մեր կողմը պետք է պահեն։ Ինչո՞ւ։ Սա ինչ անխելքություն է։

:Երբ Նիկոլայ Ռիժկովը Հայաստանում էր, հանդիպեց հայ մտավորականության հետ։ Զ. Բալայանը ելույթ ունեցավ և կրկնեց նույն հին երգը՝ մահմեդականները, ադրբեջանցիները, թուրքերը շատ վատն են, մենք հայերս շատ լավն ենք, մեզ պաշտպանեք։ Պարոն Ռիժկովը սաստեց նրան. «Վերջացրեք, դուք չէ, որ մեզ պետք է սովորեցնեք, թե մենք ինչպես պետք է շարժվենք, կամ՝ ով է լավ, ով՝ վատ։ Մենք մեր անելիքը լավ գիտենք»։ Եվ նա իրավացի էր։ Բայց Զ. Բալայանին դա դաս չեղավ։ 1989 թ. Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում ռուսերեն իր ելույթի մեջ, դարձյալ ռուսներին դիմելով, նույնը կրկնեց թուրքերը վատն են, մենք՝ լավը, կա պանթուրքիզմ, ռուսներ, մեզ պաշտպանեք։ Եվ իհարկե, դարձյալ ապարդյուն։

:Մարդ ամաչում է։ Ինչքան կարելի է չխրատվել։ Այդ մարդիկ ասում են՝ ոչ, դու նորից քոնն ես կրկնում։

:Անիմաստ է նաև Ռուսաստանի հետ թշնամանալը։ Ռուսաստանին չապավինել, նրա հզորության հետ ծրագրեր ու հույսեր չկապել բնավ չի նշանակում թշնամանալ։ Բարեկամ լինենք, բայց չապավինենք, ոտով-գլխով չնվիրվենք, մեր փրկիչը չհամարենք, ինքներս մեզ չռուսացնենք, Հայաստանը վերահայացնենք, ինքնուրույն ազգ դառնանք։ Եվ գիտեք ի՞նչ, ռուսները մեզ կսկսեն հարգել։

:Շատ հայեր էլ նեղացել են Մ. Գորբալովից, որ նա Արցախը Հայաստանին չի տալիս։ Բայց այ սիրելի հայեր, նրա նախորդներից ո՞վ է մեզ Արցախ տվել Լենի՞նը, Ստալի՞նը, Մալենկո՞վը, Խրոլշչո՞վը, Բրեժնևը՞․․. ո՞վ։ Ոչ մեկը։ նշանակում է Արցախը Աղրբեջանից հանելը և Հայաստանին միացնելը Ռուսաստանի շահերին դեմ է, ինչո՞ւ եք հատկապես Գորբաչովից նեղանում, նա դեռ թույլ տվեց ազատ Արցախ պահանջել, «Արցախ» կոմիտե կազմել, նրա նախորդները դա էլ չէին թույլ տալիս։ Ռուսաստանի որևէ ղեկավար չի կարող հակառակ գնալ իր պետության շահերին, հասկանանք վերջապես։

:Եվրախորհրդարանը։ Այդ ժողովարանը որոշում ընդունեց, որ եղել է հայկական ցեղասպանությունը։ Եվ շատ հայեր ցնծության մեջ էին՝ Եվրախորհուրդը ճանաչել է, որ թուրքերը մեզ բռնաբարել են, մորթել, քերթել, ողջ֊ողջ թաղեր.. Իսկ Եվրախորհուրդը պարզ հաշիվ ուներ և հայերի հարցը դարձյալ (այս էլ որերորդ անգամ) որպես մանր դրամ օգտագործեց։ Արևմտաեվրոպական ընդհանուր շուկայի անդամները չեն ուզում, որ հետամնաց Թուրքիան դառնա իրենց միավորման անդամը և մեջ են գցում հայերի ցեղասպանության հարցը, թե թուրքեր, դուք հայերին կոտորել եք, ընդհանուր շուկայում ձեզ համար տեղ չկա։ Մեր մեծագույն դժբախտությունը չարաշահում են, իսկ մենք թեթևսոլիկաբար ցնծում ենք։

:Առհասարակ աննպատակ է հայերի ցեղասպանության ճանաչումը տարբեր պետություններից ու ՄԱԿ֊ից պահանջելը։ Ասենք՝ բոլոր պետությունները և ՄԱԿ֊ը ճանաչեցին, որ մեզ մորթոտել են, հետո ։ Մեր միամիտ հայերն ասում են. «Հետո մեր հողերը կտան»։ Այ սիրելիներ, ի՞նչ կապ ունի ցեղասպանության ճանաչումը հողերի հետ։ Օրինակ, Ամերիկայի կարմրամորթների ցեղասպանությունը ճանաչված է ՄԱԿ֊ի կողմից, բա ինչո՞ւ սպիտակամորթները չեն հեռանում Ամերիկայից և հողերը կարմրամորթներին չեն տալիս։ Մինչև ե՞րբ պետք է այսքան միամիտ մնանք։ Հետո մտածե՞լ եք՝ ո՞ւմ պետք է տան հայոց հողերը։ Ռուսաստանի՞ն (ԽՍՀՄ֊ի՞ն)։ Քիչ հող ունի՞ Ռուսաստանը։ Հետո Ռուսաստանը (ԽՍՀՄ-ը) պաշտոնապես հայտարարել է, որ ինքը Թուրքիայից հողային պահանջ չունի։ Եվ վերջապես, եթե Ռուսաստանը Թուրքիայից հայոց հողերը վերցնի, ինչո՞ւ եք կարծում, որ Հայկ. ԽՍՀ-ին կտա։ Եթե տվող լիներ, իր գրպանում գտնվող Նախիջևանն ու Արցախը կտար։

:Բայց ես շեղվեցի մեր անկախականների հարցից, Նրանք երևի կարծում են՝ անկախություն, անկախություն գոռալով, վանկարկելով, Հայաստանը անկախ կդարձնեն։ Նրանցից շատերին երևի թվում է, թե անկախություն բառն էլ, դրա գաղափարն էլ իրենք են հնարեր։ Կարծես մեր Արամ Նահապետից ու նրանից էլ առաջ մինչև Արամ Մանուկյան ու նրանից էլ հետո հայ լուրջ քաղաքական գործիչները ազգային անկախության չեն ձգտել։ Ան֊կա֊խու֊թյուն գոռալով ու գրելով իրենց թերթերում՝ իրենք իրենց համար Հայաստանի վարչապետ են նշանակում ու ժամանակավոր կառավարություն։ Ինչպես որ երեխաները տուն– տուն են խաղում, այնպես էլ մեր անկախականները անկախություն են խազում։ Այդ ամենը ոչ մի կապ չունի Հայաստանի իրական անկախության հետ։

:Ախր, սիրելի անկախականներ, անկախությունը, այդ բառն անվերջ գրելով ու վանկարկելով չէ, որ գալիս է։ Մեր անկախությունը 1918-ին ինչպե՞ս եկավ։ Այդպես էլ կգա առաջիկայում։ Անկախությանը պետք է պատրաստվել, որ 18 թվի նման հանկարծակի չգանք։ Նախ պետք է ազգը հոգեպես, իր մտածելակերպով, բարոյապես ինքնուրույն ու անկախ դարձնել։ Դրա համար էլ պետք է մեր ժողովրդի մտքից հանել երրորդ ուժին ապավինելու մտայնությունը և հարաբերություններ հաստատել, երկխոսություն սկսել մեր հինգ հարևանների հետ։ Անհրաժեշտ է Հայ ժողովրդին վստահեցնել, որ ինքը կարող է ինքնուրույն գոյատևել առանց երրորդ ուժի ապավինելու։ Պետք է նաև այսօրվա համար ամենակարևորը՝ ռուսացող Հայաստանը վերահայացներ իսկ անկախականներից շատերը նույնիսկ հայերեն ստորագրել չգիտեն, ոմանք առհասարակ հայերեն չեն գրում, ռուսագիր են և անկախություն են գոռում։

:Նրանք Մաշտոցյան Մատենադարանի, Մեսրոպ Մաշտոցի արձանի առաջ հավաքվում են ու գոռում՝ «Սխալ է հայախոսության, հայագրության ու հայկական կրթության մասին խոսելը, մեզ պետք է անկախություն, եթե անկախություն լինի, մեր բոլոր հարցերը կլուծվեն»։ Շատ լավ, պարոններ, իսկ եթե այդ անկախությունը 10 տարով կամ 50 տարով, գուցե 60 տարով էլ ուշանա, ի՞նչ, անկախություն գոռալով սպասենք, որ Հայաստանը լրիվ ռուսանա՞։ Մի անկախականի ասացի ինչո՞ւ չես հայերեն ստորագրում։ Պատասխանեց. «Դա ինչ կարևոր է, կարևորը անկախությունն է, անկախություն լինի հայերեն կստորագրեմ»։ Ուրեմն, մինչև անկախություն հայերս ստորագրենք ռուսերե՞ն»։ «Ինչ կա որ»։ Ահա մեր որոշ «անկախականների» խելքի լափը։ Հարցնում եմ՝ «Հարևանիս երեխան այս տարի դպրոց Է գնալու, ի՞նչ դպրոց գնա՝ հայկակա ն, թե՝ ռուսական»։ Ասում է՝ «Դա ինչ նշանակություն ունի, կարևորը անկախությունն է»։

:Այսպիսիների գլուխը չի մտնում, որ հայոց անկախությունը սկսվում Է հայերեն գրելուց և խոսերուց, հայ երեխաներին միայն հայկական կրթության տալուց։ Սիրելիս, դու ի՞նչ անկախական ես, որ չես ազատվել օտարագրությունից։ Քո պահանջած անկախությունը երեխաներին օտարամտած դարձնելն է, հայերի օտար լեզվով գրելն ու խոսե՞լն Է։ Դա սուտ անկախություն է, պետք չէ մեզ։

:Նա, ով անկախության անունով խափանում է մեր ջանքերը ուղղված բոլոր հայ երեխաների լիակատար ազգային կրթությունն ապահովելու, Հայաստանի ներքին գործավարությունը 100 տոկոսով հայացնելու գործին, նա մեր իսկական անկախության մոլի հակառակորդն է։

:Մեր ամենաիսկական, ամենամեծ անկախականը եղել Է Մեսրոպ Մաշտոցը, որը մեր պետականության անկման պահին մեզ գիր ու գրականություն, հայկական դպրոց տվեց, ու դրանցով մեր ազգը՝ քաղաքական անկախությունը կորցրած, բարոյապես անկախ ու ինքնուրույն մնաց շատ դարեր։ Իսկ մեր այսօրվա անկախականները Մաշտոցի արձանի դիմաց կանգնած Մաշտոց են մերժում, քանի որ հայագրության ու հայկական դպրոցի դեմ նույնիսկ անկախության անունից խոսելը նշանակում է կռվել Մաշտոցի ու նրա մեծագույն գործի դեմ։

:Վերջապես, դեպի ինքնուրույն ու անկախ ազգ մեր ճանապարհը խափան ու խոպան կլինի, եթե մենք չդառնանք մեր քրիստոնեական հավատին, որից ազգի մեծագույն մասը այսօր զրկված Է։ Եթե մենք ամեն ինչ ջանանք անել առանց մեր Արարիչին ապավինելու, կձախողվենք։ Մեր ազգը պահել Է և կպահի Աստված, եթե մենք ապավինենք նրան։ Նա երբեք երես չի դարձնում մեզնից, մենք ենք նրանից երես դարձնում և այդպես փորձանքների մեջ ընկնում։ Մեզ օդի պես անհրաժեշտ Է դարձ դեպի քրիստոնեություն։ Ապավինենք ոչ թե որևէ երրորդ ուժի, այլ մեր Արարիչին ու մեր ունեցած և ունենալիք ազգային ուժերին։

:Եվ այսպես, մեր անկախականներր կամովին թե ակամա լիովին ապավինում են երրորդ ուժի՝ ՄԱԿ, Եվրախորհրդարան և այլն։ Դրանից ազգը միայն վնաս կարող է ունենալ։ Նորաստեղծ Ազգային անկախության կուսակցությունը կարծես ավելի խոհեմ է քայլում, թեև երրորդ ուժը, կարծեմ, մտքից բոլորովին հանել չի կարողանում։

:«Արցախ» կոմիտեն նույնպես երրորդ ուժին ապավինելով սկսեց իր գործը։ Նա Արցախի ու Հայկ․ ԽՍՀ-ի վերամիավորումը ո՞ւմից էր խնդրում, պահանջում։ Մոսկվայից, այսինքն՝ հույս ուներ, որ այդ երրորդ ուժը մեր և ադրբեջանցիների վեճը կլուծի մեր օգտին։ 1988 թ. փետրվարին էր, կարծեմ, Լուսաշխի տանը ժողով եղավ, հավաքվել էին հայոց անվանիները՝ Ս. Կապուտիկյան, Զ, Բալայան, Ս. Խանզադյան, Ս. Սարգսյան, Արցախ կոմիտեից և այլն։ Բոլորը խոսում էին խիստ համոզված, որ Մոսկվան (երրորդ ուժը) վերակառուցման առիթով Արցախը մեզ է տալու։ Ես ասացի. «Մեր պատմության վերջին 300 տարվա ընթացքում Մոսկվան մեզ ոչ մի թիզ հող չի տվել, ինչո՞ւ եք կարծում, որ հիմա կտա, ի՞նչ հիմք ունեք։ Այդպիսի հիմք չեմ տեսնում»։ Ես մենակ մնացի երրորդ ուժին ապավինող ընդհանուր երգչախմբի մեջ։ Դրանից հետո Էլ երկար ժամանակ «Արցախ» կոմիտեն հույս ուներ, որ երրորդ ուժը մեզ Արցախ է տալու։ Ես կոմիտեին առաջարկել եմ Արցախի հարցով անմիջական բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Ինձ ասում են նրանք չեն տա։ Բայց,— ասում եմ,— չէ՞ որ Մոսկվան էլ չի տալու, իսկ Բաքվի հետ բանակցելը գոնե կմեղմի հայ֊ ադրբեջանական այս սոսկալի թշնամությունը և գուցե Արցախի հայության համար ավելի տանելի ազգային պայմաններ ստեղծվեն...

:1921 թվից սկսած 68 տարի է, մենք Մոսկվա ենք ուղարկում դիմումներ, ստորագրություններ, պատմական փաստաթղթեր, խնդրագրեր և այլն՝ պահանջելով, խնդրելով հարցի արդար լուծում, այսինքն՝ Արցախի միացումը Հայկ. ԽՍՀ-ին։ Թղթային այդ հեղեղը երևի մի ամբողջ բեռնատար գնացքում կլինի տեղավորել, և ոչինչ չստացանք, այսօր միացումը գուցե ավելի հեռու է, քան 68 տարի առաջ։ Ի՞նչ կլինի, եթե փորձենք Բաքվի հետ բանակցել. չստանալը կա ու կա։

:«Արցախ» կոմիտեի հռչակաձ «Մենք մշտական թշնամի ու մշտական բարեկամ չունենք» բանաձևը քայլ է դեպի երրորդ ուժին ապավինելուց հրաժարվելը, քաղաքական հասունացման որոշ նշան։ Այդպիսի նշան է նաև կոմիտեի հայտարարությունը պանթուրքիզմի վերաբերյալ (Գերագույն խորհրդի նստաշրջանում կարդացած)։ Բայց առայժմ այդ կոմիտեի գործունեության մեջ չի նկատվում լուրջ բեկում դեպի ազգի իսկական ինքնուրույնացումը։ Կոմիտեն էլ գրեթե անտարբեր է մեր լեզվի ու դպրոցի հարցերի և Հայաստանի վերահայացման գործի նկատմամբ։ Մինչդեռ որևէ հայկական կազմակերպության գծի ճշտությունը և գործի օգտակարությունը չափվում է նրանով, թե որքան է նախանձախնդիր Հայաստանի վերահայացման գործին։

:Այս առիթով չմոռանամ ավելացնել, որ լեզվա ֊դպրոցական հարցից հետո հրատապ է նաև Հայաստանի բնությունը ապականությունից փրկելը։

:1914 թ. դաշնակցությունը դեմ էր ռուսական բանակում հայ կամավորական ջոկատներ ստեղծելուն, բայց հետո ինքն սկսեց կազմակերպել այդպիսի ջոկատներ։ Արդյոք եթե նման իրողություն ստեղծվի, «Արցախ» կոմիտեն և մյուսներր նույնը չեն անի ամբոխի տարերքին ենթարկվելով։

:Ինձ հարց եմ տալիս նաև. իսկ եթե առաջիկայում իրադրությունն այնպիսին դառնա, որ Ռուսաստանն իր զորքերը հանի Հարավային Կովկասից, մենք մահմեդականներով շրջապատված և միշտ երրորդ ուժին ապավինած, ի՞նչ վիճակ ենք ապրելու։ Դարձյալ հանկարծակիի ենք գալու, քանի որ պատրաստ չենք դրան։ Մեր մոսկովյանները, նրանց զինակիցներր, պարզ է, որ կչվեն Ռուսաստան։ Իսկ այս 29 հազարի վրա մնացածնե՞րս։ Այսօր, կարծում եմ, չկա հայկական մի կազմակերպություն, մի ուժ, որ կարողանա այս կտոր Հայաստանի ղեկավարությունը ստանձնել և մեր հարևանների հետ լրջորեն բանակցել։ Այդ ուժը պետք է ստեղծվի հիմա և երկխոսությունն էլ պետք է սկսվի հիմա ու մեր ժողովրդի ինքնուրույն գոյատևելու հնարավորության գաղափարն էլ պետք է պատվաստել հիմա։

:Այո, ես համոզված եմ, որ հայերս ինքնուրույն կարող ենք գոյատևել մահմեդական շրջապատում, եթե շարժվենք ոչ թե զգացմունքով, ոչ թե վրեժի զգացողությամբ, այլ բանականությամբ։ Օրինակ վերցնենք Իսրայելից, որի զավակներից մոտ 7 միլիոն ոչնչացրեց Գերմանիան, բայց այսօր, Իսրայելը լավ հարաբերություններ է պահպանում թե Արևմտյան, թե Արևելյան Գերմանիաների հետ։ Կամ նույն Գերմանիան։ Ռուսաստանը մասնատեց այդ երկիրր երեք մասի (Արևելյան, Արևմտյան Գերմանիաներ և Արևմտյան Բեռլինը, նրա հողերից հսկայական տարածքներ պոկեց հանձնելով Լեհաստանին, Չեխոսլովակիային և մի մեծ կտոր էլ (Արևելյան Պրուսիան) իրենց վերցրեց։ Բայց այսօր երկու Գերմանիաներն էլ լավ հարաբերություններ են պահպանում Ռուսաստանի հետ։ Նման օրինակները շատ են։ Այդպես են գոյատևելու կամք ունեցող ազգերը։ Եթե մենք հայերս ուզում ենք գոյատևել այս հողակտորի վրա, մի ելք ունենք՝ օրինակ վերցնել Իսրայելից, Գերմանիայից և ուրիշներից, այսինքն՝ չմտածել, թե երրորդ ուժը միշտ Հայաստանում կլինի, հիշել, որ ամեն րոպե այն կարող է հեռանալ, և մենք մի ելք ունենք շարժվել ոչ թե վրեժի զգացումով, այլ գոյատևվելու բանականությամբ։ Եվ անպայման կգոյատևենք։ Այս դեպքում Աստված մեզ կօգնի։ Եվ երբ գոյատևենք, ամրանանք ու միշտ խելացի գործենք, մեր հողերն էլ աստիճանաբար կմիավորվեն Հայաստանի մեջ։

:Իսկ եթե բանականությամբ չշարժվենք, եթե նորից հանձնվենք մեր զգացմունքներին, վրեժի կանչին, այս հողակտորն էլ կկորցնենք և մենք ազգովին կկորչենք։

:300 տարի մենք ապավինել ենք երրորդ ուժի և 300 տարի անընդհատ կորցրել ենք։ Այս կտոր հողը պահպանեցինք, քանի որ երրորդ ուժի չապավինեցինք, այդ ուժը բացառեցինք։ Մեզ պետք է դաս տա Արամ Մանուկյանը։

:Եվ այսպես, այսօր մեր միակ ճիշտ ուղին և առաջնահերթ խնդիրը մեր ժողովրդի հոգեկան և մտավոր ինքնուրույնացումն ու անկախացումն է, Հայաստանի վերահայացումը՝ երրորդ ուժի բացառման օրենքով։

:Հայոց հարցը ոչ ոք չի լուծելու։ Լուծողը միայն մենք՝ հայերս ենք։ Եվ հայոց հարցը կլուծվի միայն մի դեպքում՝ եթե ընդունենք ու կիրառենք երրորդ ուժի բացառման օրենքը։

[[Կատեգորիա:Արձակ]]
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D6%80%D6%80%D5%B8%D6%80%D5%A4_%D5%B8%D6%82%D5%AA%D5%AB_%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%BC%D5%B4%D5%A1%D5%B6_%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D6%84%D5%A8&diff=1665Երրորդ ուժի բացառման օրենքը2013-07-07T21:46:04Z
Անահիտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Երրորդ ուժի բացառման օրենքը

|հեղինակ = [[Ռաֆայել Իշխանյան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[«Որն է մեր ճանապարհը»]], «Մաշտոց» 1989 թ․

:Կարծում եմ՝ կյանքում մարդու գլխավոր նպատակը կատարելագործվելն է։ Բարելավվելը։ Վատից դեպի լավը գնալը։ Այլ խոսքով՝ փոխվելը դեպի կատարյալը։ Այն կարծիքին եմ, որ ամեն մի ազգի նպատակն էլ դա պետք է լինի։ Մանավանդ մեր հայ ազգինը։ Մեր անցյալի սխալները գիտակցել և ավելի ու ավելի անսխալ դառնալ։

:Ասում են Ստեփան Զորյանի վերջին խոսքը մահվանից առաջ եղել է իր ժողովրդին նրա տված գնահատականը «պրիմիտիվ ազգ»։

:Մեր ժողովրդի ու նրա ղեկավարների մի զգալի մասի քաղաքական մտածողությունը, խոստովանենք, իրոք, պարզունակ է եղել։ Օրինակ, մեզանում հայրենասիրություն է համարվում մահմեդականներին, մասնավորապես թուրքերին հայհոյելը, եղեռնի մասին շատ խոսելը, թուրքերի վայրագ լինելն անընդհատ հիշեցնելը։ Անցյալի գործիչներից ամենահայրենասերներն են համարվում թուրքերին շատ հայհոյածները, թուրք սպանողները։ Նորագույն շրջանի հայրենասերներն են համարվում Եվրոպայում թուրքական դեսպանների ահաբեկիչները։ Անշուշտ, բոլոր հայերը չէ, որ այսպես են մտածում, բայց սա մեր մեջ իշխող մի տրամադրություն է։ Սա հոգեբանական ձող է, որի մյուս ծայրը եվրոպամոլությունն է եղել։ Համալսարանի նախկին կուսքարտուղարը 1985 թ. ասաց, «Հայերի հայրենասիրություն նշանակում է ռուսասիրություն և թուրքատյացություն»։

:Մեր պատմության վերջին շրջանում մեր շատ գրողներ, բանաստեղծներ մեզ՝ հայերիս Թուրքիայի տված ահավոր վնասները ներկայացնելով, թուրքերին հայհոյելով փառաբանում էին ռուսներին։ Հայոց եղեռնի մասին մի շարք գործերի հեղինակ Հ․ Շիրազը Սևանա լիճը գավաթ էր դարձնում, խփում Մասիս սարին, խմում ռուս ժողովրդի կենացը։ Նման տրամադրություններ արտահայտել են նաև շատ ուրիշներ՝ Խ․ Դաշտենցը, Մ․ Գալշոյանը, Ս․ Կապուտիկյանը, Ս. Խանզադյանը, Հ․ Սահյանը և այլն, Ռուսաբանությունը հայ գրականության մեջ գալիս է Խ․ Աբովյանից (գուցե ավելի վաղ շրջանից)։ Ինչո՞ւ եմ գրականությունը մեջ բերում։ Որովհետև մեր պատմական մի դժբախտությունն էլ եղել է այն, որ մեր քաղաքական ղեկավարներից շատերը եղել են և են գրողներ։ Գեղարվեստական գրականությունը (Րաֆֆի, Պատկանյան, Ահարոնյան և այլն) շատ կողմերով մեզ համար եղել է քաղաքականություն, քաղաքական ծրագիր։ Սա իրոք, դժբախտության է։

:Զ․ Բալայանը, որ հայերեն չի գրում (նրա հայերեն տպված բռլոր գրքերը թարգմանություն են ռուսերենից), ամեն առիթով բացականչում է՝ «Մահ թուրքերին»։ Նրա «Օջախ» կոչվող գիրքը նվիրված է ռուսներին հաճոյանալուն, նրանց պանիսլամիզմով վախեցնելուն և թուրքերին ու ադրբեջանցիներին հայհոյելուն․ «ճակատագիրը մեզ պարգևել է մեր հյուսիսային հարևանին՝ ռուս մեծ ժողովրդին։ Ճակատագիրը մեզ ժպտացել է նաև նրանով, որ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շնորհիվ փրկվեց Արևելյան Հայաստանը․․․ Երկու ժողովուրդներն էլ (ռուսներն ու հայերը ― Ռ. Ի.) ունեցել են մեկ ընդհանուր թշնամի։ Թշնամի, որն իր հանգիստն է կորցրել Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միանալու պահից» և այլն։

:Վերջերս հակաթուրքական մարտական հոդվածները շատացել են մեր մամուլում՝ Հայաստանի թե Սփյուռքի, այդ ոգով գրված նոր գրքերն էլ շատ են։ Մեզնից շատերի ուղեղում մեխված է «Թուրքիան մեր մշտական թշնամին է, Ռուսաստանը՝ մշտական բարեկամը» բանաձևը։

:Պարզ է, հոգեբանորեն մեր հակաթուրքական մարտական կեցվածքը հենված է մեր թիկունքում ռուսական հզորության գիտակցման վրա։ Թուրքերն ու ադրբեջանցիները (եթե հաշվի առնենք նաև հարավային Ադրբեջանը) այսօր շուրջ 65 միլիոն են, հայերս ամբողջ աշխարհում 6 կամ ամենաշատը 7 միլիոն։ Թուրքիայի բանակը ըստ ռազմական տեղեկատուների ամենահզորն է եվրոպական ոչ կոմունիստական երկրների բանակների մեջ, մենք՝ հայերս բանակ առհասարակ չունենք, Թուրքիան կազմակերպված պետություն է, իսկ մենք իսկական իմաստով պետություն չունենք։ Երբ թուրքերի դեմ բռունցք ենք թափահարում, ո՞րն է մեր հենարանը։ Պարզ է՝ Ռուսաստանը, մասամբ էլ Արևմուտքը։

:Ահա սա է երրորդ ուժը։ Երկրորդ ուժը մեր հարևաններն են։ Երբ ուշադիր նայում ենք վերջին մոտ 300 տարվա հայերիս քաղաքական պատմությանը, տեսնում ենք, որ գրեթե միշտ (մեկ, երկու բացառությամբ) այն հենված է եղել երրորդ ուժին ապավինելու գաղափարի վրա։ Այն, ինչ այսօր անվանում ենք Հայ ազգային ազատագրական շարժում, մեծ մասամբ ապավինել է երրորդ ուժին։ Մենք մեր ազատագրական ծրագրերը կազմելիս գլխավոր տեղը տվել ենք երրորդ ուժին՝ Արևմուտքին և Ռուսաստանին։

:Դեռ 16-րդ դարում Միքայել կաթողիկոսի հանձնարարությամբ Աբգար Թոխաթեցին մեկնեց Իտալիա։ Նա Վենետիկի դոժի և Հռոմի պապի հետ բանակցություններ էր վարում հույս ունենալով, որ Հռոմը կամ Վենետիկը կազատեն «Սուրբ Սիոնը» (Հայաստանը) «անօրեններից»։ Հռոմը հայերին առաջարկեց կաթոլիկություն ընդունել։ Աբգարն ու իր որդին ընդունեցին և խոստացան, որ հայերն առհասարակ կընդունեն։ Իհարկե, Հռոմը, Վենետիկը ոչ մի օգնություն էլ ցույց չտվեցին Հայաստանին և ինչո՞ւ պետք է ցույց տային ու մանավանդ չէին էլ կարող ցույց տալ։ Աբգար Դպիրի այդ «ազատագրական» առաքելությունը մի տղայական ձեռնարկում էր, քաղաքական անգրագիտություն։

:Բայց, իհարկե, ամենաբնորոշը Իսրայել Օրին է (1659 —1711)։ Գերմանիայում նա համոզում էր մի փոքրիկ իշխանության (Պֆալցի) տիրակալին իր զորքով գալ Հայասաան, պատերազմել Պարսկաստանի, նաև Թուրքիայի դեմ, Հայաստանն ազատագրել ու վերականգնել հայոց թագավորությունը։ Ուրեմն, Հռենոսի ափից գերմանացի իշխանը իր փոքրաթիվ զորքով (ջոկատով) պիտի անցներ Եվրոպայի կեսը, Ռուսաստանը, Կովկասը, հասներ պարսից սահմանը, կռվեր Պարսկաստանի դեմ, հաղթեր նրան, Հայաստանի թագավորությունը վերականգներ ու նորից գնար Գերմանիա։ Այսքան ծիծաղելի է եղել երրորդ ուժին ապավինելու սկզբնական շրջանի մեր քաղաքական գործունեության փառաբանված դրվագներից մեկը։ Եվ այսօր կան պատմաբաններ, որ Իսրայել Օրուն մեծ քաղաքական գործիչ են հռչակում։

Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D6%80%D6%80%D5%B8%D6%80%D5%A4_%D5%B8%D6%82%D5%AA%D5%AB_%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%BC%D5%B4%D5%A1%D5%B6_%D6%85%D6%80%D5%A5%D5%B6%D6%84%D5%A8&diff=1664Երրորդ ուժի բացառման օրենքը2013-07-07T21:45:04Z
Անահիտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Երրորդ ուժի բացառման օրենքը

|հեղինակ = [[Ռաֆայել Իշխանյան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[«Որն է մեր ճանապարհը»]], «Մաշտոց» 1989 թ․

:Կարծում եմ՝ կյանքում մարդու գլխավոր նպատակը կատարելագործվելն է։ Բարելավվելը։ Վատից դեպի լավը գնալը։ Այլ խոսքով՝ փոխվելը դեպի կատարյալը։ Այն կարծիքին եմ, որ ամեն մի ազգի նպատակն էլ դա պետք է լինի։ Մանավանդ մեր հայ ազգինը։ Մեր անցյալի սխալները գիտակցել և ավելի ու ավելի անսխալ դառնալ։

:Ասում են Ստեփան Զորյանի վերջին խոսքը մահվանից առաջ եղել է իր ժողովրդին նրա տված գնահատականը «պրիմիտիվ ազգ»։

:Մեր ժողովրդի ու նրա ղեկավարների մի զգալի մասի քաղաքական մտածողությունը, խոստովանենք, իրոք, պարզունակ է եղել։ Օրինակ, մեզանում հայրենասիրություն է համարվում մահմեդականներին, մասնավորապես թուրքերին հայհոյելը, եղեռնի մասին շատ խոսելը, թուրքերի վայրագ լինելն անընդհատ հիշեցնելը։ Անցյալի գործիչներից ամենահայրենասերներն են համարվում թուրքերին շատ հայհոյածները, թուրք սպանողները։ Նորագույն շրջանի հայրենասերներն են համարվում Եվրոպայում թուրքական դեսպանների ահաբեկիչները։ Անշուշտ, բոլոր հայերը չէ, որ այսպես են մտածում, բայց սա մեր մեջ իշխող մի տրամադրություն է։ Սա հոգեբանական ձող է, որի մյուս ծայրը եվրոպամոլությունն է եղել։ Համալսարանի նախկին կուսքարտուղարը 1985 թ. ասաց, «Հայերի հայրենասիրություն նշանակում է ռուսասիրություն և թուրքատյացություն»։

:Մեր պատմության վերջին շրջանում մեր շատ գրողներ, բանաստեղծներ մեզ՝ հայերիս Թուրքիայի տված ահավոր վնասները ներկայացնելով, թուրքերին հայհոյելով փառաբանում էին ռուսներին։ Հայոց եղեռնի մասին մի շարք գործերի հեղինակ Հ․ Շիրազը Սևանա լիճը գավաթ էր դարձնում, խփում Մասիս սարին, խմում ռուս ժողովրդի կենացը։ Նման տրամադրություններ արտահայտել են նաև շատ ուրիշներ՝ Խ․ Դաշտենցը, Մ․ Գալշոյանը, Ս․ Կապուտիկյանը, Ս. Խանզադյանը, Հ․ Սահյանը և այլն, Ռուսաբանությունը հայ գրականության մեջ գալիս է Խ․ Աբովյանից (գուցե ավելի վաղ շրջանից)։ Ինչո՞ւ եմ գրականությունը մեջ բերում։ Որովհետև մեր պատմական մի դժբախտությունն էլ եղել է այն, որ մեր քաղաքական ղեկավարներից շատերը եղել են և են գրողներ։ Գեղարվեստական գրականությունը (Րաֆֆի, Պատկանյան, Ահարոնյան և այլն) շատ կողմերով մեզ համար եղել է քաղաքականություն, քաղաքական ծրագիր։ Սա իրոք, դժբախտության է։

:Զ․ Բալայանը, որ հայերեն չի գրում (նրա հայերեն տպված բռլոր գրքերը թարգմանություն են ռուսերենից), ամեն առիթով բացականչում է՝ «Մահ թուրքերին»։ Նրա «Օջախ» կոչվող գիրքը նվիրված է ռուսներին հաճոյանալուն, նրանց պանիսլամիզմով վախեցնելուն և թուրքերին ու ադրբեջանցիներին հայհոյելուն․ «ճակատագիրը մեզ պարգևել է մեր հյուսիսային հարևանին՝ ռուս մեծ ժողովրդին։ Ճակատագիրը մեզ ժպտացել է նաև նրանով, որ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շնորհիվ փրկվեց Արևելյան Հայաստանը․․․ Երկու ժողովոլրդներն էլ (ռուսներն ու հայերը ― Ռ. Ի.) ունեցել են մեկ ընդհանուր թշնամի։ Թշնամի, որն իր հանգիստն է կորցրել Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միանալու պահից» և այլն։

Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BC%D5%A5%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A4_%D4%B5%D5%B6%D5%A3%D5%AB%D5%A2%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&diff=1055Լեոնիդ Ենգիբարյան2013-03-15T12:00:54Z
Անահիտ: /* Ճանապարհը */

{{Հեղինակ

|լրիվ անուն = Լեոնիդ Ենգիբարյան

|դասակարգում = Ենգիբարյան, Լեոնիդ

|սկզբնատառ = Ե

|ծնվել է = 1935

|մահացել է = 1972

==Ստեղծագործություններ==

===Դու, ես ու իմ տխրությունը===

:Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։

:Մնում ենք միայն դու, ես ու իմ տխրությունը։

:Ներիր, գիտեմ, որ ուզում էիր երկուսով լինենք այսօր, բայց ինձ հետ է իմ տխրությունը․․․

:Ըհը՜, դու արդեն զայրանում ես, զանգել ես ուզում։ Հասկանում եմ։ Շտապ է։

:Մնում ենք երկուսով, ես ու դու, իմ տխրություն։

:թ․՝ Ս․ Պետրոսյան

===Աղջնակին, որ թռչել գիտի===

:Միայն մի վախեցիր։ Քեզ երբեք ոչինչ չի պատահի, որովհետեւ դու երկու սիրտ ունես։

:Եթե օդում մի վայրկյանով մեկը կանգ առնի, կողքից մյուսը կզարկի։

:Դրանցից մեկը մայրդ է տվել քեզ։

:Նա կարողացավ դա անել, որովհետեը տասնինը տարի առաջ կարողացավ սիրել, սիրել․․․ Մի ծիծաղիր, սիրելը բարդ է։

:Իսկ երկրորդ սիրտդ տվել եմ ես։ Պահիր կրծքումդ իմ խենթ սիրտը։

:Ու ոչնչից մի վախեցիր։

:Նրանք կողք կողքի են, թե մեկը կանգ առնի, մյուսը կզարկի։

:Միայն ինձ համար, մի անհանգստացիր, ինձ թեթեւ է քայլել գետնի վրայով,

:դա հասկանալի է յուրաքանչյուրին։

:Իմ սիրտը՝ քո կրծքում։

:թ․՝ Ս․ Պետրոսյան

===Չէ ու հա===

:Ես անդունդի եզրին եմ՝ «Ոչ»֊ի ու «Այո»֊ի արանքում։ Քո Ոչ֊ից ես իմ Այո֊ին եմ հասնում ցանկությունից, ամաչկոտությունից ու սիրուց հյուսված պարանով։ Այն ցնցվում է, ճոճվում, ու ինձ վրա կախված է Միայնությունը եւ Այո֊ն, որ այնքան գրավիչ ու մոտ էր թվում, հիմա անհասանելի է։

:Բայց ես քայլում եմ, Հպարտությունը պահում է հավասարակշռությունս։

:Նաեւ հին ու բարի Հույսի վալսը, որ հնչում է բարդ համարների կատարման ժամանակ, ինձ ուժ է տալիս։

:Ես գալիս եմ․ փորձելով չնայել ներքեւ, ու չմտածել, որ հանկարծ, մինչ ես գալիս եմ դեպի քո Հա֊ն ինչ֊որ մեկը արդեն հասել է քեզ, օգտագործելով Բարեկեցության աստիճանը։

:Ինձ գնալով ավելի ու ավելի բարդ է․ ճոճում է հուսահատության քամին, ու երբ այդ ճոճքը անտանելի է դառնում, դու անսպասելի գալիս ես ինձ ընդառաջ։

:Ես գցում եմ ծանր ձողը, դու գրկում ես ինձ, ու մենք ընկնում, կամ էլ թռչում ենք՝ ինչ տարբերություն, պայծառ աստղերից մեկի վրա, որ օսոստոսյան գիշներների անսահմանությունում սպասում են մեզ վառված։

:―Սիրելիս, ― ասում ես շոյելով մազերս, ― ինչպե՞ս կարելի էր այդպես ռիսկի դիմել։ Դու կարող էիր սայթաքե սարսափելի Միայնության մեջ։ Հիմարիկ, ինչի՞ համար էր այդ ամենը։

:― Բայց դու ինքդ սկզբում ասացիր Չէ, ու ես ստիպված եղա ռիսկի դիմել։

:― Մի՞թե ասել եմ, ― զարմացար դու, ― ինչ֊որ չեմ հիշում։

:թ․՝ Ս․ Պետրոսյան

===Մի քանի խոսք Երեւանի մասին===

:Մի անգամ, երբ աշունը իջնելով լեռներից քաղաքի փողոցները դարձրեց շագանակաոսկեգույն, քաղաք եկավ ծաղրածուն։

:Չգիտեմ, գուցե նա սիրահարվեց երկարոտն ու թուխ աղջկան, կամ գուցե դա հեքիաթ է․․․

:Բայց ճիշտ է, որ նա աչքերում աշնանային անձրեւները լի հեռացավ։

:թ․՝ Ս․ Պետրոսյան

===Կատուն===

:Գծավոր պոչով կատուն ասաց Մեծն Աստվածուհուն․

:-Խնդրում եմ, շատ եմ խնդրում, Մեծն Աստվածուհի, դու ամեն ինչ կարող ես, ինձ կի՛ն դարձրու։ Ես այնպե՜ս եմ դա ուզում։

:Եւ Մեծն Աստվածուհին ասաց․

:-Դա անելը բարդ չէ, բարդը սիրելն է, իսկ կինը, եթե չի կարողանում սիրել, դադարում է կին լինել։

:-Ես կսիրեմ, ես կսիրե՜մ,- երդվեց գծավոր պոչով կատուն։

:-Լավ,- ասաց Մեծն Աստվածուհին,- մե՜կ, երկու՜, երե՜ք։

:Եւ կատուն վերածվեց կնոջ:

:Եւ նա սիրեց։ Տղան գեղեցիկ էր ու բարձրահասակ, ուներ շեկ մազեր, որովհետեւ այնքան բարձրահասակ էր, որ գլխով արեւին էր դիպչում։

:Եւ տղան էլ կատվին սիրեց։

:Բայց երբ նա ցանկացավ աղջկան համբուրել, դժբախտություն պատահեց: Անկյունից մի մուկ հայտնվեց։

:Եւ կատուն, մոռանալով, որ ինքն այլեւս կատու չէ, նետվեց մկան վրա ու․․․ նորից գծավոր պոչով հասարակ կատվի վերածվեց։

:Իսկ տղան, ի՞նչ կարող էր անել տղան։ Նա գնաց։

:Նա գեղեցիկ էր ու բարձրահասակ, ուներ շեկ մազեր, որովհետեւ այնքան բարձրահասակ էր, որ գլխով արեւին էր դիպչում։

:Կատուն շատ երկար լացեց, բայց Մեծն Աստվածուհին անվրդով մնաց։ Չէ՞ որ նա նույնպես կին էր:

===Տասնինը տարեկան աղջկան===

:Տասնինը տարեկան ես։

:Դու խաղում ես պինգ-պոնգ, գնում ես բար ընկերներիդ հետ եւ ճոճում ես ոտքերդ՝ նստած բարձր աթոռակին։

:Դու տասնինը տարեկան ես։

:Տասնինը տարի առաջ ես տարա առաջին մեծ հաղթանակս ռինգում եւ ծիծաղեցի բոլոր նրանց երեսին, ովքեր տխուր ինձ ասում էին․ «Առաջին հաղթանակը նաեւ առաջին քայլն է դեպի պարտություն»։

:Տասնինը տարեկան ես, եւ գրեթե նույն այդ տարիքին է տղան, ում հետ ես վաղը ռինգ եմ դուրս գալու։ Նա հիմա քո կողքին է, իսկ դու ինձնից հեռու՜-հեռու՜ ես․․ Տասնինը տարի երկարությամբ հսկայական մի սանդուղք է բաժանում մեզ, հարյուրավոր աստիճանավանդակներ՝ ռինգեր, որոնց վրա ես ամեն անգամ նորից ու նորից նվաճում էի վեր բարձրանալու իրավունքս եւ ահա՝ բարձրացել եմ։

:Քեզ դուր է գալիս թեք ուսերով ինքնավստահ այդ տղան՝ հռչակավոր Ն-ի գլխավոր մրցակիցը։ Ես եմ այդ Ն-ն։

:Իսկ ես կցանկանայի ցատկել բոլոր անդունդների եւ աստիճանների վրայով, խաղալ քեզ հետ պինգ-պոնգ եւ հիանալ քո ոտքերով, երբ դու ճոճում ես դրանք բարում՝ նստած բարձր աթոռակին։

:Միթե չես հասկանում, որ ես չեմ զգում այդ անիծյալ տարբերությունը, չես հասկանում, որ ես տասնինը տարի՝ առաջին հաղթանակի օրվանից սկսած, սպասել եմ քեզ․․․ Ոչ, դու չես հասկանում եւ չես տեսնում ինձ․ դու տասնինը տարեկան ես։

:Վերջ։ Արդեն ուշ է, պետք է գնամ․ վաղը մարտի եմ։ Եւ ես կհաղթեմ, անպայման կհաղթեմ, չէ որ այդպես անհույս արդեն պարտվել եմ։

===Լապտերները===

:Գիշեր է:

:Անձրեւ է մաղում: Կաթիլները երեւում են, երբ ընկնում են լապտերների լույսի տակ, եւ թվում է, թե փողոցի երկայնքով շարված լապտերները արտասվում են:

:Ինչի՞ մասին:

:Անձրեւոտ գիշերներին լապտերներն արտասվում են միայն այն մասին, ինչ չի հաջողվել մարդկանց, որովհետեւ իրենք ընդամենը լապտերներ են եւ չունեն սեփական թախիծ:

:Եւ ամբողջ գիշերը նրանք արտասվում են մենակությունից, նրանից, որ անձրեւում է, եւ որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, ու ինչ-որ մեկն անպայման կիսատ կթողնի հանդիպումը, չի հասցնի համբուրել․․․

:Եւ քանի որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, այս գիշեր կարտասվեն փողոցի երկայնքով կանգնած լապտերները:

===Գրպանահատը===

:Ես գրպանահատ եմ: Ես գրպանահատների արքան եմ:

:Ես հարուստ եմ եւ երջանիկ: Գրեթե երջանիկ:

:Միայն թե ափսո՜ս, որ ոչ ոք գրպանում իր սիրտը չի պահում։

===Առաջ===

:Առաջ երեկոյան Երկրի վրա համբուրվում էին, իսկ առավոտյան կռվում էին հանգիստ սրտով, քանի որ գիտեին, որ երեկ համբուրվել են, եւ իրենցից հետո նույնպես կգտնվի կռվող։

:Աշխարհն այն ժամանակ ահավոր ողջամիտ էր։

===Արտիստին===

:Ճանապարհը միակ բանն է, որ երբեք չի դավաճանի քեզ:

:Կձանձրացնի հարմարավետությունը, սերը կսառի, եւ կմնա միայն Ճանապարհն ու ինչ-որ մի տեղ հեռվում՝ Հույս, հույս, որ նորից կլինի սեր, կլինի անդորր...

:Իսկ այսօր դու կրկին Ճանապարհին ես, եւ քեզ հետ է նորից Անհանգստությունը:

:Մի ստիր ինքդ քեզ` առանց այդ դու չես կարող:

:Սերն ու անդորրը ընդամենը պատրանք են, առանց որոնց Ճանապարհ չի լինում:

===Ճանապարհը===

:Մեկնում եմ:

:Ես վաղը կմեկնեմ:

:Ճանապարհը՝ երկա՜ր-երկա՜ր։ Եւ նույնքան երկար է գնացքը:

:Այն կազմված է տասնյակ, գուցե նաեւ հարյուր հազարավոր վագոններից:

:Ամեն վագոնում՝ հարյուրավոր լուսամուտներ, որովհետեւ ամեն մի վագոնը մի հարյուրամյակ է:

:Ես կմտնեմ վերջին վագոն, որ գոնե մի փոքր մոտ լինեմ քեզ:

===Գունդը ափի մեջ===

:Կրկեսում մարդիկ բարդ համարներ են անում:

:Նրանք ճախրում են գմբեթի տակ, տասնյակ իրերով աճպարարություն են անում, հետո ձեռքերի վրա են կանգնում, ու դա, հաստատում եմ, հատկապես բարդ է ու դժվար է սովորելը:

:Եվ բարդ է ոչ միայն այն պատճառով, որ անվերջանալի մարզումներից հետո գիշերը կցավեն ձեր ուսերը, կայտուցվեն թեւերը, եւ աչքերն արյունով կլցվեն․․․

:Այս ամենն, իհարկե, ծանր է եւ, այնուամենայնիվ, այն վաղ թե ուշ մոռացվում է: Միայն մի բան երբեւէ չի մոռացվում՝ երբ կանգնում ես երկու ձեռքերի վրա, կամաց պոկում ես մի ձեռքդ եւ հասկանում՝ ափիդ մեջ երկրագունդն է:

[[Category: Արձակ]]

[[Կատեգորիա:Հեղինակներ-Ե|{{{դասակարգում}}}]]

[[Կատեգորիա:Հեղինակներ]]
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BC%D5%A5%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A4_%D4%B5%D5%B6%D5%A3%D5%AB%D5%A2%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&diff=1052Լեոնիդ Ենգիբարյան2013-03-15T11:52:42Z
Անահիտ: /* Ստեղծագործություններ */

{{Հեղինակ

|լրիվ անուն = Լեոնիդ Ենգիբարյան

|դասակարգում = Ենգիբարյան, Լեոնիդ

|սկզբնատառ = Ե

|ծնվել է = 1935

|մահացել է = 1972

==Ստեղծագործություններ==

===Դու, ես ու իմ տխրությունը===

:Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։

:Մնում ենք միայն դու, ես ու իմ տխրությունը։

:Ներիր, գիտեմ, որ ուզում էիր երկուսով լինենք այսօր, բայց ինձ հետ է իմ տխրությունը․․․

:Ըհը՜, դու արդեն զայրանում ես, զանգել ես ուզում։ Հասկանում եմ։ Շտապ է։

:Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։

:Մնում ենք երկուսով, ես ու դու, իմ տխրություն։

:թ․՝ Ս․ Պետրոսյան

===Աղջնակին, որ թռչել գիտի===

:Միայն մի վախեցիր։ Քեզ երբեք ոչինչ չի պատահի, որովհետեւ դու երկու սիրտ ունես։

:Եթե օդում մի վայրկյանով մեկը կանգ առնի, կողքից մյուսը կզարկի։

:Դրանցից մեկը մայրդ է տվել քեզ։

:Նա կարողացավ դա անել, որովհետեը տասնինը տարի առաջ կարողացավ սիրել, սիրել․․․ Մի ծիծաղիր, սիրելը բարդ է։

:Իսկ երկրորդ սիրտդ տվել եմ ես։ Պահիր կրծքումդ իմ խենթ սիրտը։

:Ու ոչնչից մի վախեցիր։

:Նրանք կողք կողքի են, թե մեկը կանգ առնի, մյուսը կզարկի։

:Միայն ինձ համար, մի անհանգստացիր, ինձ թեթեւ է քայլել գետնի վրայով,

:դա հասկանալի է յուրաքանչյուրին։

:Իմ սիրտը՝ քո կրծքում։

:թ․՝ Ս․ Պետրոսյան

===Չէ ու հա===

:Ես անդունդի եզրին եմ՝ «Ոչ»֊ի ու «Այո»֊ի արանքում։ Քո Ոչ֊ից ես իմ Այո֊ին եմ հասնում ցանկությունից, ամաչկոտությունից ու սիրուց հյուսված պարանով։ Այն ցնցվում է, ճոճվում, ու ինձ վրա կախված է Միայնությունը եւ Այո֊ն, որ այնքան գրավիչ ու մոտ էր թվում, հիմա անհասանելի է։

:Բայց ես քայլում եմ, Հպարտությունը պահում է հավասարակշռությունս։

:Նաեւ հին ու բարի Հույսի վալսը, որ հնչում է բարդ համարների կատարման ժամանակ, ինձ ուժ է տալիս։

:Ես գալիս եմ․ փորձելով չնայել ներքեւ, ու չմտածել, որ հանկարծ, մինչ ես գալիս եմ դեպի քո Հա֊ն ինչ֊որ մեկը արդեն հասել է քեզ, օգտագործելով Բարեկեցության աստիճանը։

:Ինձ գնալով ավելի ու ավելի բարդ է․ ճոճում է հուսահատության քամին, ու երբ այդ ճոճքը անտանելի է դառնում, դու անսպասելի գալիս ես ինձ ընդառաջ։

:Ես գցում եմ ծանր ձողը, դու գրկում ես ինձ, ու մենք ընկնում, կամ էլ թռչում ենք՝ ինչ տարբերություն, պայծառ աստղերից մեկի վրա, որ օսոստոսյան գիշներների անսահմանությունում սպասում են մեզ վառված։

:―Սիրելիս, ― ասում ես շոյելով մազերս, ― ինչպե՞ս կարելի էր այդպես ռիսկի դիմել։ Դու կարող էիր սայթաքե սարսափելի Միայնության մեջ։ Հիմարիկ, ինչի՞ համար էր այդ ամենը։

:― Բայց դու ինքդ սկզբում ասացիր Չէ, ու ես ստիպված եղա ռիսկի դիմել։

:― Մի՞թե ասել եմ, ― զարմացար դու, ― ինչ֊որ չեմ հիշում։

:թ․՝ Ս․ Պետրոսյան

===Մի քանի խոսք Երեւանի մասին===

:Մի անգամ, երբ աշունը իջնելով լեռներից քաղաքի փողոցները դարձրեց շագանակաոսկեգույն, քաղաք եկավ ծաղրածուն։

:Չգիտեմ, գուցե նա սիրահարվեց երկարոտն ու թուխ աղջկան, կամ գուցե դա հեքիաթ է․․․

:Բայց ճիշտ է, որ նա աչքերում աշնանային անձրեւները լի հեռացավ։

:թ․՝ Ս․ Պետրոսյան

===Կատուն===

:Գծավոր պոչով կատուն ասաց Մեծն Աստվածուհուն․

:-Խնդրում եմ, շատ եմ խնդրում, Մեծն Աստվածուհի, դու ամեն ինչ կարող ես, ինձ կի՛ն դարձրու։ Ես այնպե՜ս եմ դա ուզում։

:Եւ Մեծն Աստվածուհին ասաց․

:-Դա անելը բարդ չէ, բարդը սիրելն է, իսկ կինը, եթե չի կարողանում սիրել, դադարում է կին լինել։

:-Ես կսիրեմ, ես կսիրե՜մ,- երդվեց գծավոր պոչով կատուն։

:-Լավ,- ասաց Մեծն Աստվածուհին,- մե՜կ, երկու՜, երե՜ք։

:Եւ կատուն վերածվեց կնոջ:

:Եւ նա սիրեց։ Տղան գեղեցիկ էր ու բարձրահասակ, ուներ շեկ մազեր, որովհետեւ այնքան բարձրահասակ էր, որ գլխով արեւին էր դիպչում։

:Եւ տղան էլ կատվին սիրեց։

:Բայց երբ նա ցանկացավ աղջկան համբուրել, դժբախտություն պատահեց: Անկյունից մի մուկ հայտնվեց։

:Եւ կատուն, մոռանալով, որ ինքն այլեւս կատու չէ, նետվեց մկան վրա ու․․․ նորից գծավոր պոչով հասարակ կատվի վերածվեց։

:Իսկ տղան, ի՞նչ կարող էր անել տղան։ Նա գնաց։

:Նա գեղեցիկ էր ու բարձրահասակ, ուներ շեկ մազեր, որովհետեւ այնքան բարձրահասակ էր, որ գլխով արեւին էր դիպչում։

:Կատուն շատ երկար լացեց, բայց Մեծն Աստվածուհին անվրդով մնաց։ Չէ՞ որ նա նույնպես կին էր:

===Տասնինը տարեկան աղջկան===

:Տասնինը տարեկան ես։

:Դու խաղում ես պինգ-պոնգ, գնում ես բար ընկերներիդ հետ եւ ճոճում ես ոտքերդ՝ նստած բարձր աթոռակին։

:Դու տասնինը տարեկան ես։

:Տասնինը տարի առաջ ես տարա առաջին մեծ հաղթանակս ռինգում եւ ծիծաղեցի բոլոր նրանց երեսին, ովքեր տխուր ինձ ասում էին․ «Առաջին հաղթանակը նաեւ առաջին քայլն է դեպի պարտություն»։

:Տասնինը տարեկան ես, եւ գրեթե նույն այդ տարիքին է տղան, ում հետ ես վաղը ռինգ եմ դուրս գալու։ Նա հիմա քո կողքին է, իսկ դու ինձնից հեռու՜-հեռու՜ ես․․ Տասնինը տարի երկարությամբ հսկայական մի սանդուղք է բաժանում մեզ, հարյուրավոր աստիճանավանդակներ՝ ռինգեր, որոնց վրա ես ամեն անգամ նորից ու նորից նվաճում էի վեր բարձրանալու իրավունքս եւ ահա՝ բարձրացել եմ։

:Քեզ դուր է գալիս թեք ուսերով ինքնավստահ այդ տղան՝ հռչակավոր Ն-ի գլխավոր մրցակիցը։ Ես եմ այդ Ն-ն։

:Իսկ ես կցանկանայի ցատկել բոլոր անդունդների եւ աստիճանների վրայով, խաղալ քեզ հետ պինգ-պոնգ եւ հիանալ քո ոտքերով, երբ դու ճոճում ես դրանք բարում՝ նստած բարձր աթոռակին։

:Միթե չես հասկանում, որ ես չեմ զգում այդ անիծյալ տարբերությունը, չես հասկանում, որ ես տասնինը տարի՝ առաջին հաղթանակի օրվանից սկսած, սպասել եմ քեզ․․․ Ոչ, դու չես հասկանում եւ չես տեսնում ինձ․ դու տասնինը տարեկան ես։

:Վերջ։ Արդեն ուշ է, պետք է գնամ․ վաղը մարտի եմ։ Եւ ես կհաղթեմ, անպայման կհաղթեմ, չէ որ այդպես անհույս արդեն պարտվել եմ։

===Լապտերները===

:Գիշեր է:

:Անձրեւ է մաղում: Կաթիլները երեւում են, երբ ընկնում են լապտերների լույսի տակ, եւ թվում է, թե փողոցի երկայնքով շարված լապտերները արտասվում են:

:Ինչի՞ մասին:

:Անձրեւոտ գիշերներին լապտերներն արտասվում են միայն այն մասին, ինչ չի հաջողվել մարդկանց, որովհետեւ իրենք ընդամենը լապտերներ են եւ չունեն սեփական թախիծ:

:Եւ ամբողջ գիշերը նրանք արտասվում են մենակությունից, նրանից, որ անձրեւում է, եւ որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, ու ինչ-որ մեկն անպայման կիսատ կթողնի հանդիպումը, չի հասցնի համբուրել․․․

:Եւ քանի որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, այս գիշեր կարտասվեն փողոցի երկայնքով կանգնած լապտերները:

===Գրպանահատը===

:Ես գրպանահատ եմ: Ես գրպանահատների արքան եմ:

:Ես հարուստ եմ եւ երջանիկ: Գրեթե երջանիկ:

:Միայն թե ափսո՜ս, որ ոչ ոք գրպանում իր սիրտը չի պահում։

===Առաջ===

:Առաջ երեկոյան Երկրի վրա համբուրվում էին, իսկ առավոտյան կռվում էին հանգիստ սրտով, քանի որ գիտեին, որ երեկ համբուրվել են, եւ իրենցից հետո նույնպես կգտնվի կռվող։

:Աշխարհն այն ժամանակ ահավոր ողջամիտ էր։

===Արտիստին===

:Ճանապարհը միակ բանն է, որ երբեք չի դավաճանի քեզ:

:Կձանձրացնի հարմարավետությունը, սերը կսառի, եւ կմնա միայն Ճանապարհն ու ինչ-որ մի տեղ հեռվում՝ Հույս, հույս, որ նորից կլինի սեր, կլինի անդորր...

:Իսկ այսօր դու կրկին Ճանապարհին ես, եւ քեզ հետ է նորից Անհանգստությունը:

:Մի ստիր ինքդ քեզ` առանց այդ դու չես կարող:

:Սերն ու անդորրը ընդամենը պատրանք են, առանց որոնց Ճանապարհ չի լինում:

===Ճանապարհը===

:Մեկնում եմ:

:Ես վաղը կմեկնեմ:

:Ճանապարհը՝ երկա՜ր-երկա՜ր։ Եւ նույնքան երկար է գնացքը:

:Այն կազմված է տասնյակ, գուցե նաեւ հարյուր հազարավոր վագոններից:

:Ամեն վագոնում՝ հարյուրավոր լուսամուտներ, որովհետև ամեն մի վագոնը մի հարյուրամյակ է:

:Ես կմտնեմ վերջին վագոն, որ գոնե մի փոքր մոտ լինեմ քեզ:

[[Category: Արձակ]]

[[Կատեգորիա:Հեղինակներ-Ե|{{{դասակարգում}}}]]

[[Կատեգորիա:Հեղինակներ]]
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BC%D5%A5%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A4_%D4%B5%D5%B6%D5%A3%D5%AB%D5%A2%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&diff=1051Լեոնիդ Ենգիբարյան2013-03-15T11:47:15Z

Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BC%D5%A5%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A4_%D4%B5%D5%B6%D5%A3%D5%AB%D5%A2%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&diff=1050Լեոնիդ Ենգիբարյան2013-03-15T11:40:35Z

Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BC%D5%A5%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A4_%D4%B5%D5%B6%D5%A3%D5%AB%D5%A2%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&diff=1049Լեոնիդ Ենգիբարյան2013-03-15T11:34:22Z
Անահիտ: /* Կատուն */

Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BC%D5%A5%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A4_%D4%B5%D5%B6%D5%A3%D5%AB%D5%A2%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&diff=1048Լեոնիդ Ենգիբարյան2013-03-15T11:33:44Z

:- Դա անելը բարդ չէ, բարդը սիրելն է, իսկ կինը, եթե չի կարողանում սիրել, դադարում է կին լինել։

Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BC%D5%A5%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A4_%D4%B5%D5%B6%D5%A3%D5%AB%D5%A2%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&diff=1047Լեոնիդ Ենգիբարյան2013-03-15T11:28:09Z
Անահիտ: /* Լապտերները */

Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BC%D5%A5%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A4_%D4%B5%D5%B6%D5%A3%D5%AB%D5%A2%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&diff=1046Լեոնիդ Ենգիբարյան2013-03-15T11:27:34Z

։Անձրեւոտ գիշերներին լապտերներն արտասվում են միայն այն մասին, ինչ չի հաջողվել մարդկանց, որովհետեւ իրենք ընդամենը լապտերներ են եւ չունեն սեփական թախիծ:

։Եւ ամբողջ գիշերը նրանք արտասվում են մենակությունից, նրանից, որ անձրեւում է, եւ որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, ու ինչ-որ մեկն անպայման կիսատ կթողնի հանդիպումը, չի հասցնի համբուրել․․․

։Եւ քանի որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, այս գիշեր կարտասվեն փողոցի երկայնքով կանգնած լապտերները:

[[Category: Արձակ]]

[[Կատեգորիա:Հեղինակներ-Ե|{{{դասակարգում}}}]]

[[Կատեգորիա:Հեղինակներ]]
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BC%D5%A5%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A4_%D4%B5%D5%B6%D5%A3%D5%AB%D5%A2%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&diff=1045Լեոնիդ Ենգիբարյան2013-03-15T11:16:11Z
Անահիտ: /* Ստեղծագործություններ */

{{Հեղինակ

|լրիվ անուն = Լեոնիդ Ենգիբարյան

|դասակարգում = Ենգիբարյան, Լեոնիդ

|սկզբնատառ = Ե

|ծնվել է = 1935

|մահացել է = 1972

==Ստեղծագործություններ==

===Դու, ես ու իմ տխրությունը===

:Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։

:Մնում ենք միայն դու, ես ու իմ տխրությունը։

:Ներիր, գիտեմ, որ ուզում էիր երկուսով լինենք այսօր, բայց ինձ հետ է իմ տխրությունը․․․

:Ըհը՜, դու արդեն զայրանում ես, զանգել ես ուզում։ Հասկանում եմ։ Շտապ է։

:Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։

:Մնում ենք երկուսով, ես ու դու, իմ տխրություն։

:թ․՝ Ս․ Պետրոսյան

===Աղջնակին, որ թռչել գիտի===

:Միայն մի վախեցիր։ Քեզ երբեք ոչինչ չի պատահի, որովհետեւ դու երկու սիրտ ունես։

:Եթե օդում մի վայրկյանով մեկը կանգ առնի, կողքից մյուսը կզարկի։

:Դրանցից մեկը մայրդ է տվել քեզ։

:Նա կարողացավ դա անել, որովհետեը տասնինը տարի առաջ կարողացավ սիրել, սիրել․․․ Մի ծիծաղիր, սիրելը բարդ է։

:Իսկ երկրորդ սիրտդ տվել եմ ես։ Պահիր կրծքումդ իմ խենթ սիրտը։

:Ու ոչնչից մի վախեցիր։

:Նրանք կողք կողքի են, թե մեկը կանգ առնի, մյուսը կզարկի։

:Միայն ինձ համար, մի անհանգստացիր, ինձ թեթեւ է քայլել գետնի վրայով,

:դա հասկանալի է յուրաքանչյուրին։

:Իմ սիրտը՝ քո կրծքում։

:թ․՝ Ս․ Պետրոսյան

===Չէ ու հա===

:Ես անդունդի եզրին եմ՝ «Ոչ»֊ի ու «Այո»֊ի արանքում։ Քո Ոչ֊ից ես իմ Այո֊ին եմ հասնում ցանկությունից, ամաչկոտությունից ու սիրուց հյուսված պարանով։ Այն ցնցվում է, ճոճվում, ու ինձ վրա կախված է Միայնությունը եւ Այո֊ն, որ այնքան գրավիչ ու մոտ էր թվում, հիմա անհասանելի է։

:Բայց ես քայլում եմ, Հպարտությունը պահում է հավասարակշռությունս։

:Նաեւ հին ու բարի Հույսի վալսը, որ հնչում է բարդ համարների կատարման ժամանակ, ինձ ուժ է տալիս։

:Ես գալիս եմ․ փորձելով չնայել ներքեւ, ու չմտածել, որ հանկարծ, մինչ ես գալիս եմ դեպի քո Հա֊ն ինչ֊որ մեկը արդեն հասել է քեզ, օգտագործելով Բարեկեցության աստիճանը։

:Ինձ գնալով ավելի ու ավելի բարդ է․ ճոճում է հուսահատության քամին, ու երբ այդ ճոճքը անտանելի է դառնում, դու անսպասելի գալիս ես ինձ ընդառաջ։

:Ես գցում եմ ծանր ձողը, դու գրկում ես ինձ, ու մենք ընկնում, կամ էլ թռչում ենք՝ ինչ տարբերություն, պայծառ աստղերից մեկի վրա, որ օսոստոսյան գիշներների անսահմանությունում սպասում են մեզ վառված։

:―Սիրելիս, ― ասում ես շոյելով մազերս, ― ինչպե՞ս կարելի էր այդպես ռիսկի դիմել։ Դու կարող էիր սայթաքե սարսափելի Միայնության մեջ։ Հիմարիկ, ինչի՞ համար էր այդ ամենը։

:― Բայց դու ինքդ սկզբում ասացիր Չէ, ու ես ստիպված եղա ռիսկի դիմել։

:― Մի՞թե ասել եմ, ― զարմացար դու, ― ինչ֊որ չեմ հիշում։

:թ․՝ Ս․ Պետրոսյան

===Մի քանի խոսք Երեւանի մասին===

:Մի անգամ, երբ աշունը իջնելով լեռներից քաղաքի փողոցները դարձրեց շագանակաոսկեգույն, քաղաք եկավ ծաղրածուն։

:Չգիտեմ, գուցե նա սիրահարվեց երկարոտն ու թուխ աղջկան, կամ գուցե դա հեքիաթ է․․․

:Բայց ճիշտ է, որ նա աչքերում աշնանային անձրեւները լի հեռացավ։

:թ․՝ Ս․ Պետրոսյան

===Կատուն===

:Գծավոր պոչով կատուն ասաց Մեծն Աստվածուհուն․

:-Խնդրում եմ, շատ եմ խնդրում, Մեծն Աստվածուհի, դու ամեն ինչ կարող ես, ինձ կի՛ն դարձրու։ Ես այնպե՜ս եմ դա ուզում։

:Եւ Մեծն Աստվածուհին ասաց․

:- Դա անելը բարդ չէ, բարդը սիրելն է, իսկ կինը, եթե չի կարողանում սիրել, դադարում է կին լինել։

:-Ես կսիրեմ, ես կսիրե՜մ,- երդվեց գծավոր պոչով կատուն։

:-Լավ,- ասաց Մեծն Աստվածուհին,- մե՜կ, երկու՜, երե՜ք։

:Եւ կատուն վերածվեց կնոջ:

:Եւ նա սիրեց։ Տղան գեղեցիկ էր ու բարձրահասակ, ուներ շեկ մազեր, որովհետեւ այնքան բարձրահասակ էր, որ գլխով արեւին էր դիպչում։

:Եւ տղան էլ կատվին սիրեց։

:Բայց երբ նա ցանկացավ աղջկան համբուրել, դժբախտություն պատահեց: Անկյունից մի մուկ հայտնվեց։

:Եւ կատուն, մոռանալով, որ ինքն այլեւս կատու չէ, նետվեց մկան վրա ու․․․ նորից գծավոր պոչով հասարակ կատվի վերածվեց։

:Իսկ տղան, ի՞նչ կարող էր անել տղան։ Նա գնաց։

:Նա գեղեցիկ էր ու բարձրահասակ, ուներ շեկ մազեր, որովհետեւ այնքան բարձրահասակ էր, որ գլխով արեւին էր դիպչում։

:Կատուն շատ երկար լացեց, բայց Մեծն Աստվածուհին անվրդով մնաց։ Չէ՞ որ նա նույնպես կին էր:

===Տասնինը տարեկան աղջկան===

:Տասնինը տարեկան ես։

:Դու խաղում ես պինգ-պոնգ, գնում ես բար ընկերներիդ հետ եւ ճոճում ես ոտքերդ՝ նստած բարձր աթոռակին։

:Դու տասնինը տարեկան ես։

:Տասնինը տարի առաջ ես տարա առաջին մեծ հաղթանակս ռինգում եւ ծիծաղեցի բոլոր նրանց երեսին, ովքեր տխուր ինձ ասում էին․ «Առաջին հաղթանակը նաեւ առաջին քայլն է դեպի պարտություն»։

:Տասնինը տարեկան ես, եւ գրեթե նույն այդ տարիքին է տղան, ում հետ ես վաղը ռինգ եմ դուրս գալու։ Նա հիմա քո կողքին է, իսկ դու ինձնից հեռու՜-հեռու՜ ես․․ Տասնինը տարի երկարությամբ հսկայական մի սանդուղք է բաժանում մեզ, հարյուրավոր աստիճանավանդակներ՝ ռինգեր, որոնց վրա ես ամեն անգամ նորից ու նորից նվաճում էի վեր բարձրանալու իրավունքս եւ ահա՝ բարձրացել եմ։

:Քեզ դուր է գալիս թեք ուսերով ինքնավստահ այդ տղան՝ հռչակավոր Ն-ի գլխավոր մրցակիցը։ Ես եմ այդ Ն-ն։

:Իսկ ես կցանկանայի ցատկել բոլոր անդունդների եւ աստիճանների վրայով, խաղալ քեզ հետ պինգ-պոնգ եւ հիանալ քո ոտքերով, երբ դու ճոճում ես դրանք բարում՝ նստած բարձր աթոռակին։

:Միթե չես հասկանում, որ ես չեմ զգում այդ անիծյալ տարբերությունը, չես հասկանում, որ ես տասնինը տարի՝ առաջին հաղթանակի օրվանից սկսած, սպասել եմ քեզ․․․ Ոչ, դու չես հասկանում եւ չես տեսնում ինձ․ դու տասնինը տարեկան ես։

:Վերջ։ Արդեն ուշ է, պետք է գնամ․ վաղը մարտի եմ։ Եւ ես կհաղթեմ, անպայման կհաղթեմ, չէ որ այդպես անհույս արդեն պարտվել եմ։

[[Category: Արձակ]]

[[Կատեգորիա:Հեղինակներ-Ե|{{{դասակարգում}}}]]

[[Կատեգորիա:Հեղինակներ]]
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D6%86%D5%B8%D6%80&diff=380Լուսաֆոր2012-12-28T19:43:13Z
Անահիտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Լուսաֆոր

|հեղինակ =[[Ֆազիլ Իսկանդեռ]]

|թարգմանիչ = Ա․ Վարդանյան

|աղբյուր = անհայտ

:Փոքր, խաղալիքի պես հմայիչ հնագույն գերմանական քաղաք։ Մենք՝ ռուսական պատվիրակության մի քանի անդամներս, ուշ գիշերով վերադառնում ենք հյուրանոց։ Չնայած լուսաֆորը ցույց է տալիս, որ չի կարելի անցնել փողոցը, մենք այն անցնում ենք։ Անցնում ենք, քանի որ ոչ մի շարժվող մեքենա չի երեւում։

:Երբ մենք այն անցնում էինք, ես լսեցի մի քանի գերմանացիների դժգոհ քրթմնջոց, ովքեր մայթին կանգնած, ի տարբերություն մեզ, սպասում էին կանաչ լույսին։ Եւ չնայած ոչ մի մեքենա չկար, բայց նրանք միեւնույնն է կանգնած սպասում էին։

:Ես մտածեցի, որ սա է հենց դեմոկրատիան՝ ամենացածր եւ հավանաբար ամենակարեւոր մակարդակում։ Սա նման է պետության եւ քաղաքացու միջեւ կնքված անխոս պայմանագրի։ Կան բաներ, որոնք քաղաքացին ունակ չէ հսկել, սակայն պետությունը պարտավոր է կատարել դա, եւ կան բաներ, որոնք պետությունը չի կարող հսկել, սակայն քաղաքացին է պարտավոր կատարել։

:Քաղաքացիությունը ծխախոտի կոթուկը մինչեւ աղբաման հասցնելն է։ Իսկ պետականությունը այնպես անելն է, որ մինչ հաջորդ աղբաման ընկած ճանապարհը շատ հոգնեցուցիչ չլինի։

:Դեմոկրատական պետության քաղաքացին հասկանում է, որ իր իսկ անձնական արժանապատվության համար շահավետ է չսպասել ոստիկանությանը եւ կոթուկը սեփական կամքով աղբաման հասցնել, իսկ դեմոկրատական պետությունը հասկանում է, որ ավելի շահավետ է մի քանի ավել աղբաման տեղադրել, քան շատ ոստիկան։ Դա էլ հենց ժողովրդավարության փոխշահավետ գործելակերպն է։

:Բայց ինչպես է այն սկսվու՞մ։ Կարելի է մտածել, որ սա միաժամանակ իրականացվող պրոցես է՝ վերից վար եւ վարից վեր։ Բայց այդպես չէ։ Ամեն ինչ սկսվում է վառ օրինակից։ Պետության մեջ ամենալավ երեւացող կետը, որին բոլորն ուշադիր ետեւում են, դա պետության իշխանությունն է։

:Եւ երբ քաղաքացին, նայելով իշխանությանը, ինքն իրեն ասում է․ «Տես է, չեն գողանում։ Տես է, չեն ստում։ Տես է, երեկ սխալվել է, այսօր, այլ ոչ թե տարիներ անց, ընդունում է, որ սխալ է թույլ տվել» հանգում է նաեւ այս եզրակացությանը՝ «Չէ, երեւում է ստիպված եմ կոթուկս աղբաման հասցնել»։

[[Category: Արձակ]]
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81:%D4%B1%D5%B6%D5%A1%D5%B0%D5%AB%D5%BF&diff=379Մասնակից:Անահիտ2012-12-28T19:39:16Z
Անահիտ: Նոր էջ. ծեր ու տռզած

ծեր ու տռզած
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D6%86%D5%B8%D6%80&diff=378Լուսաֆոր2012-12-28T19:37:11Z
Անահիտ: Նոր էջ. {{Վերնագիր |վերնագիր = Լուսաֆոր |հեղինակ =Ֆազիլ Իսկանդեռ |թարգմանիչ = Ա․ Վարդանյան |աղբյուր = անհայտ...

{{Վերնագիր

|վերնագիր = Լուսաֆոր

|հեղինակ =[[Ֆազիլ Իսկանդեռ]]

|թարգմանիչ = Ա․ Վարդանյան

|աղբյուր = անհայտ

:Փոքր, խաղալիքի պես հմայիչ հնագույն գերմանական քաղաք։ Մենք՝ ռուսական պատվիրակության մի քանի անդամներս, ուշ գիշերով վերադառնում ենք հյուրանոց։ Չնայած լուսաֆորը ցույց է տալիս, որ չի կարելի անցնել փողոցը, մենք այն անցնում ենք։ Անցնում ենք, քանի որ ոչ մի շարժվող մեքենա չի երեւում։

:Երբ մենք այն անցնում էինք, ես լսեցի մի քանի գերմանացիների դժգոհ քրթմնջոց, ովքեր մայթին կանգնած, ի տարբերություն մեզ, սպասում էին կանաչ լույսին։ Եւ չնայած ոչ մի մեքենա չկար, բայց նրանք միեւնույնն է կանգնած սպասում էին։

:Ես մտածեցի, որ սա է հենց դեմոկրատիան՝ ամենացածր եւ հավանաբար ամենակարեւոր մակարդակում։ Սա նման է պետության եւ քաղաքացու միջեւ կնքված անխոս պայմանագրի։ Կան բաներ, որոնք քաղաքացին ունակ չէ հսկել, սակայն պետությունը պարտավոր է կատարել դա, եւ կան բաներ, որոնք պետությունը չի կարող հսկել, սակայն քաղաքացին է պարտավոր կատարել։

:Քաղաքացիությունը ծխախոտի կոթուկը մինչեւ աղբաման հասցնելն է։ Իսկ պետականությունը այնպես անելն է, որ մինչ հաջորդ աղբաման ընկած ճանապարհը շատ հոգնեցուցիչ չլինի։

:Դեմոկրատական պետության քաղաքացին հասկանում է, որ իր իսկ անձնական արժանապատվության համար շահավետ է չսպասել ոստիկանությանը եւ կոթուկը սեփական կամքով աղբաման հասցնել, իսկ դեմոկրատական պետությունը հասկանում է, որ ավելի շահավետ է մի քանի ավել աղբաման տեղադրել, քան շատ ոստիկան։ Դա էլ հենց ժողովրդավարության փոխշահավետ գործելակերպն է։

:Բայց ինչպես է այն սկսվու՞մ։ Կարելի է մտածել, որ սա միաժամանակ իրականացվող պրոցես է՝ վերից վար եւ վարից վեր։ Բայց այդպես չէ։ Ամեն ինչ սկսվում է վառ օրինակից։ Պետության մեջ ամենալավ երեւացող կետը, որին բոլորն ուշադիր ետեւում են, դա պետության իշխանությունն է։

:Եւ երբ քաղաքացին, նայելով իշխանությանը, ինքն իրեն ասում է «Տես է, չեն գողանում։ Տես է, չեն ստում։ Տես է, երեկ սխալվել է, այսօր, այլ ոչ թե տարիներ անց, ընդունում է որ սխալ է թույլ տվել» հանգում է նաեւ այս եզրակացությանը՝ «Չէ, երեւում է ստիպված եմ կոթուկս աղբաման հասցնել»։

[[Category: Արձակ]]
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%96%D5%A1%D5%A6%D5%AB%D5%AC_%D4%BB%D5%BD%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D6%80&diff=377Ֆազիլ Իսկանդեր2012-12-28T19:33:22Z
Անահիտ: Նոր էջ. {{Հեղինակ |լրիվ անուն = Ֆազիլ Իսկանդեռ |դասակարգում = Իսկանդեռ, Ֆազիլ |սկզբնատառ = Ի |ծնվել է = 1929 |մահա...

{{Հեղինակ

|լրիվ անուն = Ֆազիլ Իսկանդեռ

|դասակարգում = Իսկանդեռ, Ֆազիլ

|սկզբնատառ = Ի

|ծնվել է = 1929

|մահացել է =

==Ստեղծագործություններ==

*[[Լուսաֆոր]]

[[Category: Արձակ]]

[[Կատեգորիա:Հեղինակներ-Ի|{{{դասակարգում}}}]]
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BF%D5%A1%D5%BF%D5%BE%D5%AB_%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%81&diff=373Կատվի տեսանկյունից2012-12-28T18:50:36Z
Անահիտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Կատվի տեսանկյունից

|հեղինակ =[[Կարել Չապեկ]]

|թարգմանիչ = Ա․ Վարդանյան

|աղբյուր = անհայտ

Ահա, սա իմ Մարդն է։ Ես չեմ վախենում նրանից։ Նա ուժեղ է, քանի որ շատ է ուտում․ նա Ամենակեր է։ Ի՞նչ ես կուլ տալիս։ Տուր ինձ։

Նա գեղեցիկ չէ, քանի որ չունի մորթի։ Չունենալով բավարար թուք` իրեն լվանում է ջրով։ Մլավում է կոպիտ եւ հաճախ տեղի-անտեղի։ Երբեմն քնի մեջ փսփսում է։

Դուռը բացիր։

Չեմ հասկանում, թե ինչու է հենց նա Տեր դարձել. գուցե մի առանձնահատուկ բան է կերել։ Նա մաքրում է սենյակներն իմ։

Երբեմն թաթն է վերցնում մի սեւ սուր ճիրան, որով սպիտակ թղթերն է ճանկռոտում։ Սա միակ խաղն է, որ նա գիտի։

Ցերեկվա փոխարեն քնում է գիշերը, մթության մեջ տեսնել չի կարողանում։

Նա չունի այլ ուրախություններ։ Չունի արյան ծարավ, չի երազում որսի կամ կռվի մասին, երբեք չի երգում սիրային երգեր։

Հաճախ գիշերները, երբ ես խորհրդավոր եւ կախարդական ձայներ եմ լսում, երբ տեսնում եմ, թե ինչպես է խավարը կենդանանում, նա գլուխը կախ նստում է սեղանի մոտ եւ ժամերով իր ճանկով սպիտակ թուղթն է քերծում։

Չկարծես, թե դու հետաքրքրում ես ինձ։ Պարզապես քո ճիրանի փափուկ շշուկն եմ լսում։

Երբեմն շշուկը լռում է. խեղճ տխմարը ընդունակ չէ այլ խաղ մտածել։ Այդ ժամանակ ես նրան խղճում եմ եւ մոտենալով մլավում եմ տանջալի քաղցր անտարբերությամբ։ Իմ Մարդն ինձ բարձրացնում է եւ տաք երեսը մորթուս մեջ է առնում։ Այդ պահին նրա մեջ բարձր կյանքի մի մասնիկ եմ տեսնում. նա երանության մեջ հոգոց է հանում եւ ինչ-որ հաճելի բան է փսփսում։

Բայց չկարծես, թե դու հետաքրքրում ես ինձ։ Գրկիդ մեջ մի լավ տաքացրիր ինձ, եւ հիմա ես կրկին կլքեմ քեզ` լսելու ձայնը խորհրդավոր խավարի։
Անահիտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BF%D5%A1%D5%BF%D5%BE%D5%AB_%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%81&diff=372Կատվի տեսանկյունից2012-12-28T18:46:12Z
Անահիտ: Նոր էջ. {{Վերնագիր |վերնագիր = Կատվի տեսանկյունից |հեղինակ =Կարել Չապեկ |թարգմանիչ = Ա․ Վարդանյան |աղբյուր =...

Անահիտ