http://grapaharan.org/api.php?action=feedcontributions&user=%D4%BC%D5%A1%D5%B6%D5%BD%D5%A5%D5%AC%D5%B8%D5%BF&feedformat=atomԳրապահարան - Մասնակցի ներդրում [hy]2024-03-28T15:11:13ZՄասնակցի ներդրումMediaWiki 1.25.1http://grapaharan.org/index.php?title=%C2%AB%D4%B1%D5%BA%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82_%D5%B4%D5%BF%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%C2%BB&diff=14167«Ապրելու մտադրություն»2018-08-02T13:45:58Z
Լանսելոտ:

{{Գիրք

|պատկեր = Bitov.png

|հեղինակ = Անդրեյ Բիտով

|թարգմանիչ = Անահիտ Խաչատրյան

|թարգմանված է = ռուսերենից

|նկարագրություն = Անդրեյ Բիտովը ռուս ժամանակակից արձակի ականավոր դեմքերից է, որը մեծ մտածողին, քաղաքացուն եւ ազնվական մտավորականին հատուկ զորեղ ընդգրկումով արժեւորել ― ներկայացրել է իր ժամանակը՝ ռուս եւ համաշխարհային արձակը հարստացնելով գրական անանց արժեքներով։

Ա․ Բիտովի «Ապրելու մտադրություն» ժողովածուում զետեղված են հեղինակի պատմվածքներից, գրականագիտական հոդվածներից եւ խոհագրություններից մի քանիսը․ այն առաջին անգամ է լույս տեսնում հայերեն եւ յուրօրինակ հարգանքի տուրք է հայ ժողովրդի մեծ բարեկամին։

Հասցեագրվում է ընթերցող լայն հանրությանը։

|պատկերազարդում =

|հրատարակություն =

|հրատարակչություն = ՌՀՀ Հրատարակչություն

|հրատարակման վայր = Երեւան

|հրատարակման տարեթիվ = 2004

|էջերի քանակը =

|ժանր = Պատմվածք

|ISBN = 99930-989-8-2

|ԳՄԴ = ՀՏԴ 882-8 Բիտով

84 Ռ

Բ 697

*[[Ապրելու մտադրություն]]

Պատմվածքներ

**[[Դուռը]]

**[[Կերպարը]]

**[[Ինֆանտեւը]]

**[[Պենելոպեն]]

**[[Առանց գործի]]

Գրականագիտական հոդվածներ, խոհագրություններ

**[[Աքիլլեսն ու կրիան]]

**[[Կրիան ու Աքիլլեսը]]

**[[Հովվերգություն, XX դար]]

Հիշողություններ Պուշկինի մասին

**[[VII. Վարքն իբրեւ բնագիր]]

**[[Թարգմանչի խոսքը]]

[[Պատկեր:Bitov_.png|200px|thumb|right|Ապրելու մտադրություն]]

Անդրեյ Բիտովի խոսքը հայ ընթերցողին

Թանկագին Անահիտ

Վերջապե՜ս հնարավորություն ունեցա գրելու եւ ուղարկելու տեքստը, եւ հենց այսօր։ Ես ուրախ եմ հայերեն լույս տեսնող գրքիս համար, առավել եւս, որ այն կազմված է «Հայաստանի դասերից» զատ։ Ընտրված ցանկի դեմ որեւէ առարկություն չունեմ․ ինքս այդպես չէի կազմի, եւ սա նվեր է ինձ համար։ Ներեցեք՝ պատասխանն ուշացնելու համար։ Դա իր պատճառներն ուներ, որոնք պարզվում են նաեւ նախաբանից։ Շնորհակալ եմ ջանքի համար։ Հաջողություն եմ ցանկանում Ձեզ եւ ինձ։

Անդրեյ Բիտով

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Համակարգչային շարվածքը՝ Ռոզա Գալստյանի

Կազմի ձեւավորումը՝ Արա Հայթայանի

Հրատ պատվեր N06։

Ստորագրված է տպագրության 02.07.2004թ․։

13,5 տպ․ մամուլ։ Չափսը 60x84 1/16։ Թուղթը՝ օֆսեթ N1։

Տպաքանակը՝ 500 օրինակ։ Գինը պայմանագրային։

ՀՀ ԳԱԱ տպարան։ Երեւան, Մարշալ Բաղրամյան 24։

[[Կատեգորիա:Գրքեր]]

[[Կատեգորիա:ՌՀՀ Հրատարակչություն]]

[[Կատեգորիա:2004]]

[[Կատեգորիա:Երեւան]]
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%C2%AB%D4%B1%D5%BA%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82_%D5%B4%D5%BF%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%C2%BB&diff=14166«Ապրելու մտադրություն»2018-08-02T13:25:17Z
Լանսելոտ:

{{Գիրք

|պատկեր = Bitov.png

|հեղինակ = Անդրեյ Բիտով

|թարգմանիչ = Անահիտ Խաչատրյան

|թարգմանված է = ռուսերենից

|նկարագրություն = Անդրեյ Բիտովը ռուս ժամանակակից արձակի ականավոր դեմքերից է, որը մեծ մտածողին, քաղաքացուն եւ ազնվական մտավորականին հատուկ զորեղ ընդգրկումով արժեւորել ― ներկայացրել է իր ժամանակը՝ ռուս եւ համաշխարհային արձակը հարստացնելով գրական անանց արժեքներով։

Ա․ Բիտովի «Ապրելու մտադրություն» ժողովածուում զետեղված են հեղինակի պատմվածքներից, գրականագիտական հոդվածներից եւ խոհագրություններից մի քանիսը․ այն առաջին անգամ է լույս տեսնում հայերեն եւ յուրօրինակ հարգանքի տուրք է հայ ժողովրդի մեծ բարեկամին։

Հասցեագրվում է ընթերցող լայն հանրությանը։

|պատկերազարդում =

|հրատարակություն =

|հրատարակչություն = ՌՀՀ Հրատարակչություն

|հրատարակման վայր = Երեւան

|հրատարակման տարեթիվ = 2004

|էջերի քանակը =

|ժանր = Ա99930-989-8-2մերիկյան գրականություն

|ISBN = 99930-989-8-2

|ԳՄԴ = ՀՏԴ 882-8 Բիտով

84 Ռ

Բ 697

*[[Ապրելու մտադրություն]]

Պատմվածքներ

**[[Դուռը]]

**[[Կերպարը]]

**[[Ինֆանտեւը]]

**[[Պենելոպեն]]

**[[Առանց գործի]]

Գրականագիտական հոդվածներ, խոհագրություններ

**[[Աքիլլեսն ու կրիան]]

**[[Կրիան ու Աքիլլեսը]]

**[[Հովվերգություն, XX դար]]

Հիշողություններ Պուշկինի մասին

**[[VII. Վարքն իբրեւ բնագիր]]

**[[Թարգմանչի խոսքը]]

[[Պատկեր:Bitov_.png|200px|thumb|right|Ապրելու մտադրություն]]

Անդրեյ Բիտովի խոսքը հայ ընթերցողին

Թանկագին Անահիտ

Վերջապե՜ս հնարավորություն ունեցա գրելու եւ ուղարկելու տեքստը, եւ հենց այսօր։ Ես ուրախ եմ հայերեն լույս տեսնող գրքիս համար, առավել եւս, որ այն կազմված է «Հայաստանի դասերից» զատ։ Ընտրված ցանկի դեմ որեւէ առարկություն չունեմ․ ինքս այդպես չէի կազմի, եւ սա նվեր է ինձ համար։ Ներեցեք՝ պատասխանն ուշացնելու համար։ Դա իր պատճառներն ուներ, որոնք պարզվում են նաեւ նախաբանից։ Շնորհակալ եմ ջանքի համար։ Հաջողություն եմ ցանկանում Ձեզ եւ ինձ։

Անդրեյ Բիտով

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Համակարգչային շարվածքը՝ Ռոզա Գալստյանի

Կազմի ձեւավորումը՝ Արա Հայթայանի

Հրատ պատվեր N06։

Ստորագրված է տպագրության 02.07.2004թ․։

13,5 տպ․ մամուլ։ Չափսը 60x84 1/16։ Թուղթը՝ օֆսեթ N1։

Տպաքանակը՝ 500 օրինակ։ Գինը պայմանագրային։

ՀՀ ԳԱԱ տպարան։ Երեւան, Մարշալ Բաղրամյան 24։

[[Կատեգորիա:Գրքեր]]

[[Կատեգորիա:ՌՀՀ Հրատարակչություն]]

[[Կատեգորիա:2004]]

[[Կատեգորիա:Երեւան]]
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=11_%D5%BC%D5%B8%D6%82%D5%A2%D5%AC%D5%AB_80_%D5%AF%D5%B8%D5%BA%D5%A5%D5%AF_%D5%B4%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80&diff=1376311 ռուբլի 80 կոպեկ մեկնաբանության համար2017-07-31T12:05:19Z
Լանսելոտ:

{{Վերնագիր

|վերնագիր = 11 ռուբլի 80 կոպեկ մեկնաբանության համար

|հեղինակ = [[Անտոն Նոսիկ]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [http://dolboeb.livejournal.com/2565817.html Անտոն Նոսիկի մատյանը]

[[Category: Հրապարակախոսություն]]

[[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]

{{Թարգմանված}}

Օգոստոսի վերջին Պետերբուրգի բնակիչ Նատալյա Լվովան «վԿոնտակտե» ցանցում նկատել է գովազդ, որ հրավիրում էր երիտասարդներին աշխատանքի Լախտինյան պողոտա 131 հասցեով գտնվող մի ընկերություն։ Դիմողներին խոստանում էին 1180 ռուբլի ութ ժամանոց աշխատանքային օրվա համար, ինչպես նաեւ անվճար սնունդ, հենց գրասենյակում։ Աշխատանքի մասին հստակ չէր խոսվում։

Լվովան այցելեց այդ ընկերություն եւ բացահայտեց այնտեղ հետխորհրդային սեքյուրիթիի ամենահետույքային ձեւերով պաշտպանվող մի գործարան՝ պատվիրված բլոգային հոդվածների եւ մեկնաբանությունների արտադրություն։ Մեկնաբանողի նորման՝ 100 մեկնաբանություն ութ ժամվա ընթացքում։ Կողքի «ցեխում» նույն աշխատավարձով տառապում են «բլոգերները», իրենց բեռն է՝ չորս գրառում մեկ աշխատանքային օրում։ Եւս մի խումբ զբաղվում է սպամով, այսինքն տարածելով այդ ամենը սոցցանցերով եւ ֆորումներով։

Գործարանի այցելության մասին Լվովան գրեց [http://vk.com/note458765_11765596 «վԿոնտակտե» ցանցի համայնքում], որից հետո պատվիրված մեկնաբանությունների կոմբինատով հետաքրքրվեց մամուլը։ Որպես աշխատանքի թեկնածու վայրը այցելեցին «Նովայա գազետա» թերթի եւ «Մոյ ռայոն» պետերբուրգյան պորտալի լրագրողները։

Սեպտեմբերի 4֊ին «Մոյ ռայոն»֊ում լույս տեսավ [http://www.mr7.ru/articles/90769/ Անդրեյ Սոշնիկովի ռեպորտաժը]։ Այն պատմում էր զարմանահրաշ ֆաբրիկայի հիմնադիրների, իշխանության հետ իրենց կապերի մասին, հստակեցնելով ծառայության տեսակները, որ մատուցում է ընկերությունը։ Տեղական թերթի լրագրողը մեջբերեց ոչ միայն Օլգինոյում ստեղծված պատվիրված մեկնաբանությունների տեքստերը, այլեւ համացանցային հղումներ դրա արտադրանքի օրինակներին՝ արդեն վճարված եւ հրապարակված։ Դժվար չէ կռահել, որ թեման էր՝ [http://alexmonc.livejournal.com/2831.html «Նավալնին՝ մեր ժամանակի Հիտլերը»], բայց կան եւ այլ թեմաներ, ոչ այնքան կանխատեսելի։ Օրինակ, վճարվում է կրթության մասին նոր օրենքին վերաբերող մեծ քանակով դրական եւ բացասական արձագանքների համար։ Խնդիրը հավանաբար այն է, որ Մոսկվայում «ազնիվ ընտրություններից» հետո լսարանին տրամադրել օրենսդրական նախաձեռնությունների «համացանցում լայնածավալ քննարկում», դրանք ընդունելուց առաջ։ Առանձին պատվերներով ընկերությունը փիառում էր Սանկտ֊Պետերբուրգում G20֊ի կազմակերպման բարձր մակարդակը եւ ամերիկյան սինեմատոգրաֆի հիմարությունը, որն արտացոլում է ԱՄՆ բնակչության հիմարությունը։ Ով էր հանդիսանում այդ գրառումների պատվիրատուն Օլգինոյում կարճաժամկետ գտնվող լրագրողը իմանալ չհասցրեց։

Երեկ այդ նույն ընկերության մասին [http://www.novayagazeta.ru/society/59903.html գրեց «Նովայա Գազետան»]։ Լրագրողը քիչ ուշադրություն է դարձրել հստակ օրինակներին, իսկ հիպերհղումներ իր տեքստում առհասարակ չկային, սակայն նա մանրամասնորեն նկարագրել է գրասենյակի ներքին կարգը, թվարկված են ստորաբաժանումները, որոնց անունները արտացոլում են ֆաբրիկայի աշխատանքի զանազան ուղղությունները, լավ է փոխանցված ղեկավարության զգոն եւ նյարդայնացված լինելու մթնոլորտը։ Պատրանքներ ոչ մեկ չունի։ Բոլորը հասկանում են, որ նման գործունեությունը ցանկացած քաղաքակիրթ հասարակությունում պատժելի է մի շարք հոդվածներով, իսկ Ռուսաստանում կարող է ծառայել քաղաքացիական հայցերի առարկա (Ռուսաստանում քրեական պատասխանատվության ամենահայտնի դեպքն է՝ Սավա Տերենտյեւին քրեական պատասխանատվության բերելը ԿՄ֊ի մեկնաբանության համար)։ Իսկ ովքեր Կրիստինա Պոտուպչիկի պես համոզված են, որ Պուտինի կյանքի օրոք ոչ մեկ այդ նկարչության համար պատասխան չի տալու, միեւնույն է հասկանում են, որ աշխատանքն այդ ամոթալի է, ու ավելի լավ է, շրջապատը չիմանա, որ իրենք այդ *ոզական արհեստով են իրենց գարեջրի փողն աշխատում… Վաղուց եւ ոչ մենք ենք նկատել, ինչ խեղճ է նա, ում խիղճը մաքուր չէ։

Տեսականորեն, ոչ մի սենսացիա էլ չկա։ Այն մասին, որ որոշակի ուղղվածության մեծ քանակությամբ գրառումներ եւ մեկնաբանություններ գրվում են փողով, այդ թվում՝ մշտական աշխատավարձով ապրող գերմանամկների աշխատուժով, վաղուց հայտնի է ռուսական բլոգոսֆերայի բնակիչներին։ Նույնիսկ առանց փաստերին տիրապետելու եւ առանց Կրիստինա Պոտուպչիկի փոստի մասին ֆինանսական հաշվետվություններ կարդալու, ցանկացած բանական մարդ կարող է հասկանալ, թե ինչ զանգվածի գործունեություն է դա, ըստ միատեսակ մեկնաբանությունների, որոնք վերջին ամիսներին շատացել են ԿՄ֊ում։ Բայց պատկերացնել այն միջավայրը, ուր աշխատում են անտեսանելի ֆրոնտի այդ բոլոր զինվորները՝ օգտակար է։ Իսկ ամենակարեւորը՝ եկել է ժամանակը վերանայել այն հնացած պատկերացումը, թե ինչպես է ամոթալի աշխատանքը վճարվում։ Շատերը խոսում են մեկ պատվիրված մեկնաբանության համար 85 ռուբլու մասին, քանի որ այդ թիվն էր բերվել Կրիստինա Պոտուպչիկին իր պատվիրատատուների կողմից։ Բայց, ըստ էության, դա արդեն այն ժամանակ չէր համապատասխանում իրականությանը, քանի որ 85 ռուբլի ստանում էր ոչ թե մեկնաբանության հեղինակը, այլ միջնորդը, ով ինքնարժեքին ավելացնում էր սեփական շահույթը։ Նատալյա Լվովայի եւ լրագրողների շնորհիվ այսօր մենք կարող ենք ճշգրտությամբ արձանագրել․ օլգինյան ֆաբրիկայի կատարածուն ԿՄ֊ում իր ամեն մի քաքի համար ստանում է 11 ռուբլի 80 կոպեկ։ Եթե որոշ մոսկովյան պատվիրատուները հնի պես վճարում են պիտերյան գործատուներին նույն քաքի համար 85 ռուբլի, դա միայն նշանակում է, որ միջնորդի շահույթը կազմում է 631%։ Անհնար պատմություն բիզնեսի, բայց նորմալ գործառույթ բյուջետային միջոցների յուրացման համար։

Մեզ, իհարկե, կուզեն պատմել, որ իշխանական գողերը չունեն բլոգերում եւ ֆորումներում վճարովի սպամի մոնոպոլիա։ Իբր թե առկա իշխանության քննադատներն էլ են օգտվում նմանատիպ ֆաբրիկաների ծառայություններից։ Ավաղ, «ինքդ ես հիմար / գողին բռնեք» բանակռվի ձեւը, ինչքան էլ լավ է գործում «բազար»֊ում, իրեն չի արդարացնում համացանցում։ Այստեղ նման պնդումները պահանջվում է ապացուցել փաստագրական ձեւերով։ Բայց ինչքան էլ չկոտրեն Նավալնու փոստարկղը, չգաղտնալսեն մեր հեռախոսային զրույցները, եւ չզննեն մեր էլեկտրոնային դրամապանակները, սպամի կամ բոտնետների կիրառության, վճարված մեկնաբանությունների թեզի ոչ մի ապացույց մատուցված չի եղել։ Եւ ցանկացած մարդ, ով քիչ թե շատ հասկանում է ինտերնետից, հեշտ կմեկնաբանի այդ ասիմետրիկությունը ինքնուրույն։

Բանն այն է, որ գանձարանագող չինովնիկների, իրենց արտասահմանյան ակտիվների մերկացումը, գողության մեխանիզմների, ու առհասարակ ցանկացած իշխանության կողմից թաքցրած ճշմարտությունը՝ վիրուսային բովանդակություն է, որն ունի ցանցում ինքնուրույն տարածվելու ահռելի պոտենցիալ։ Այդպիսի բովանդակությունը ցանկացած երկրում է տարածվում, իսկ առավել պահանջարկ ունի այն պայմաններում, երբ ֆեդերալ հեռուստաալիքներում եւ այլ զանգվածային լրատվամիջոցներում խստորեն արգելված է իշխանության եւ ուժայինների կոռուպցիայի քննարկումը։ Զգալի չափով իշխանությունը այդ պահանջարկը ինքն է ստեղծում, արգելելով առկա խնդիրների քննարկումը։ Իսկ հարյուր հինգերորդ քաքի էպիզոդը Նավալնու մասին, ով գողացել է անտառը, եւ ՊետԴեպից ստացած գումարով դարձել է Հիտլեր, ոչ մեկին հետաքրքիր չէ, ներառյալ նրանց, ով այդ աղբը տարածում է համացանցում։ Այդ իսկ պատճառով այն կարող է տարածվել միայն փողով։ Այդ նույն 11 ռուբլի 80 կոպեկով։ Ու այդ աղբի որակը արտացոլում է մեր պետական պրոպագանդայի որակը։

Եթե իշխանությանը աջակցող «լռող մեծամասնության» մասին միֆը իրականության հետ որեւէ առնչություն ունենար, ապա Մոսկվայում, ուր համացանցին կպած է մեծահասակների 80%֊ը, կամ Եկատերինբուրգում, ուր ինտերնետ ունեն ընտանիքների 80.4%֊ը, հնարավոր կլիներ գտնել այդ հասարակական աջակցության որոշակի վկայություններ։ Բայց տարիներն անցնում են, իսկ վկայություններ չենք տեսնում։ Եւ իշխանությունը նույնպես չի տեսնում։ Այդ պատճառով եւ դատապարտված է անընդհատ վճարել իրենց աջակցող սպամի համար։ Որի գործնական օգուտը, ինչպես տեսնում ենք, մեծ չէ։ Նավալնուն մերկացնելու եւ եթեր չթողնելու բոլոր մարմնավարժությունները նպաստում են իր ճանաչելիությանը, եւ ռեյտինգների բարձրացմանը, ինչ էլ չպնդեն արքունական աստղաբաշխները։ Բայց նրանց համար, ով պրոպագանդայի համար հատկացված բյուջետային փողերն է սղոցում, դա կարեւոր չէ։ Բանաձեւը շատ պարզ է։ Եթե Կրիստինա Պոտուպչիկը վճարում էր 85 ռուբլի 11.8 ինքնարժեքով գրառման համար, ապա այդ 630% օգուտը նստում էր միայն իր պիտերյան գործակցի գրպաններում։ Պատճառ չկա մտածելու, որ Կրիստինան սեւ դրամարկղի վրա, միայն արվեստի հանդեպ համակրանք ունենալու պատճառով։ Հաջորդ 630%֊ը աշխարհ էր գալիս մոսկովյան պատվիրատուին ներկայացվող հաշվի մեջ։ Այդպես, եթե ենթադրել, որ Սուրկովից մինչեւ «Օլգինո» կայանի գերմանամուկը առկա էին միայն երկու միջնորդ, ապա պետ․ բյուջեի վրա ԿՄ֊ում այդ մի քաքիկը նստում էր արդեն 850 ռուբլի։ Այդ չհաշված փողերի եւ դրանք սղոցելու մեջ կայանում է հիմնական եւ միակ համացանցային իշխանական քարոզչության իմաստը։

Ավաղ, մենք այսօր չենք կարող խոչընդոտել պետությանը ծախսել այդ անիմաստ կարիքների համար այդ բոլոր հասարակական միջոցները, որոնց պակասը այդքան զգացվում է առողջապահության, կրթության, սոցիալական պարտավորվածությունների, կամ մշակույթային օբյեկտների դեպքում։ Միակ բանը, ինչ մենք կարող ենք (եւ ըստ իս՝ պետք է) անենք՝ մաքրել անձնական տարածքը Օլգինյան ֆաբրիկայի թունավոր նյութերից։ Մեկ միավոր սպամը ԿՄ֊ի մեկնաբանություններում մաքրելու, ներառյալ մեկնաբանողին «բան» անելու վրա անհրաժեշտ է հատկացնել ոչ շատ, քան հինգ վայրկյան։ Մեզնից ամեն մեկը մի րոպեում կարող է ավելի շատ քաք մաքրել իր բլոգից, քան սպամերը արտադրում է երկու ժամվա ընթացքում։ Ձեռքի հակասպամերական աշխատանքի արտադրողականությունը 120 անգամ ավելի բարձր է, քան պետական սպամերական արտադրողականությունը։ Իսկ ԿՄ֊ում կա նաեւ այդպիսի հիանալի հնարավորություն՝ մեկնաբանությունների խմբային հեռացում։

Ու ինչպես սովորաբար, սեփական տարածքի մաքրման այդ օգտակար աշխատանքը կատարելով, մենք օգնում ենք ոչ թե ինչ֊որ պայմանական Նավալնուն, այլ ինքներս մեզ։ Քանի որ անկախ մատյաններում քաքող օլգինյան քաղաքական սպամից տուժում են ոչ թե նրանք, ում դեմ է ուղղված այդ քաքը, այլ նախ եւ առաջ մատյանների տերերն ու իրենց ընթերցողները։

Նույնիսկ Պոտուպչիկի ֆինանսական հաշվետվությունների հետ ծանոթանալուց տարիներ հետո, ես ալարում էի մաքրել մատյանիս մեկնաբանությունները։ Բայց երբ ես հայտարարեցի այս ԿՄ֊ում «լռության օր», իսկ պորտյանկաները հավեսով եւ ուրախությամբ հավաքվեցին, որ այն խախտեն, օգտվելով իմ միամտությունից, ապա նկատեցին, որ իրենց մեկնաբանությունները թաքնված են, իսկ վիրտուալները բան են արվում։ Քանի որ նույնիսկ իմ անհատակ համբերությանը կա սահման, եւ այն, կարծես թե լցվեց։

Ինչպես միշտ, ես ուրախ եմ իմ տեսակետներին(սարքերից մինչեւ Սիրիայի պատերազմ) անհամաձայնության ցանկացած ձեւի հետ։ Կոչ չեմ անում ինձ հետ միայն համաձայնել, որ ես ինձ միայնակ չզգամ ինքս իմ կարծիքի հետ։ Բայց աշխատավոր վիրտուալները, որ աղտոտում են քսերոքսով, ընկերական շարքով ուղարկվում են երեք հայտնի տառի կողմ, թմբուկի ձայնի ներքո։

Ցտեսություն, այստեղ ձեզ ուրախ չեն։
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%C2%ABXX_%D5%A4%D5%A1%D6%80%D5%AB_%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%AF%C2%BB_(1_%D5%B0%D5%A1%D5%BF%D5%B8%D6%80)&diff=13324«XX դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)2017-04-11T15:04:12Z
Լանսելոտ:

[[Պատկեր:XXդարի արտասահմանյան արձակ.png|200px|thumb|right|XXրդ դարի արտասահմանյան արձակ»]]

[[Պատկեր:XX դարի արտասահմանյան արձակ.png|200px|thumb|right|XXրդ դարի արտասահմանյան արձակ»]]

*[[Օ'Հենրի]]

**[[Մոգերի ընծաները]]

**[[Կարմրամորթ առաջնորդի փրկագինը]]

*[[Հերբերտ Ուելս]]

**[[Խնձորը]]

*[[Ռադյըրդ Քիպլինգ]]

**[[Մուհամմեդ Դինի պատմությունը]]

*[[Շերվուդ Անդերսոն]]

**[[Ուսուցչուհին]]

**[[Ձուն]]

**[[Մարած կրակներ]]

**[[Մայրը_(Շերվուդ_Անդերսոն)|Մայրը]]

*[[Քեթրին Մենսֆիլդ]]

**[[Սուլում է քամին]]

*[[Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ]]

**[[Նորից Բաբելոնում]]

**[[Փարիզյան լուրեր]]

*[[Սթեֆան Վինսենթ Բենեթ]]

**[[Բաբելոնի գետերի հովտում]]

**[[Դենիել Վեբսթրն ու սատանան]]

*[[Ջեյմս Ջոյս]]

**[[Մայրը_(Ջեյմս_Ջոյս)|Մայրը]]

**[[Պանդոկը]]

**[[Մեռյալները]]

*[[Դեյվիդ Հերբերթ Լոուրենս]]

**[[Սամսոն եւ Դալիլա]]

**[[Սիրունիկ տիկինը]]

*[[Սոմերսեթ Մոեմ]]

**[[Պարոն «Ամենագետը»]]

**[[Խոստումը]]

*[[Ագաթա Քրիստի]]

**[[Վերջին սեանսը]]

**[[Մեղադրող կողմի վկան]]

*[[Հերբերթ Էռնեստ Բեյթս]]

**[[Կատակերգուն]]

*[[Ուիլյամ Ֆոլքներ|Ուիլյամ Ֆոլկներ]]

**[[Պերսի Գրիմ]]

**[[Ուոշ]]

**[[Մայրամուտի արեւը]]

**[[Վարդ՝ Էմիլիին]]

*[[Էռնեստ Հեմինգուեյ]]

**[[Մարդասպանները]]

**[[Տասը հնդկացիներ]]

**[[Բլուրներն ինչպես սպիտակ փղեր]]

**[[Ծերունին կամրջի մոտ]]

*[[Ջոն Սթայնբեք]]

**[[Արջ֊Ջոննիի ականջները]]

**[[Օձը]]

**[[Լինչի դատաստանը]]

**[[Ոսկեծաղիկները]]

*[[Էրսկին Քոլդուել]]

**[[Վայրի ծաղիկներ]]

**[[Դանդաղ մահ]]

*[[Ջեյմս Ագի]]

**[[Սպասում_(Ջեյմս Ագի)|Սպասում]]

*[[Վիլյամ Սարոյան]]

**[[Նարինջները]]

**[[Ընկերների մեղքով]]

**[[Հանճարը]]

**[[Դաշնամուր]]

*[[Թոմաս Վուլֆ]]

**[[Միայն մեռածը գիտե Բրուկլինը]]

*[[Ջերոմ Սելինջեր]]

**[[Դյութիչ շուրթերն այդ, աչքերը կանաչ…]]

*[[Ջոն Ափդայկ]]

**[[Պայծառատես աչքը արծաթե քաղաքում]]

ԳՄԴ 84.4Մբ+84.7 ԱՄՆ

:Ա579

[[Կատեգորիա:Երեւանի համալսարանի հրատարակչություն]]

[[Կատեգորիա:Գրքեր]]

[[Կատեգորիա:1984]]

[[Կատեգորիա:Երեւան]]
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%C2%ABXX_%D5%A4%D5%A1%D6%80%D5%AB_%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%AF%C2%BB_(1_%D5%B0%D5%A1%D5%BF%D5%B8%D6%80)&diff=13323«XX դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)2017-04-11T15:03:20Z
Լանսելոտ:

[[Պատկեր:XXդարի արտասահմանյան արձակ.png|200px|thumb|right|XXրդ դարի արտասահմանյան արձակ»]]

[[Պատկեր:XX դարի արտասահմանյան արձակ.png|200px|thumb|right|XXրդ դարի արտասահմանյան արձակ»]]

*[[Օ'Հենրի]]

**[[Մոգերի ընծաները]]

**[[Կարմրամորթ առաջնորդի փրկագինը]]

*[[Հերբերտ Ուելս]]

**[[Խնձորը]]

*[[Ռադյըրդ Քիպլինգ]]

**[[Մուհամմեդ Դինի պատմությունը]]

*[[Շերվուդ Անդերսոն]]

**[[Ուսուցչուհին]]

**[[Ձուն]]

**[[Մարած կրակներ]]

**[[Մայրը_(Շերվուդ_Անդերսոն)|Մայրը]]

*[[Քեթրին Մենսֆիլդ]]

**[[Սուլում է քամին]]

*[[Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ]]

**[[Նորից Բաբելոնում]]

**[[Փարիզյան լուրեր]]

*[[Սթեֆան Վինսենթ Բենեթ]]

**[[Բաբելոնի գետերի հովտում]]

**[[Դենիել Վեբսթրն ու սատանան]]

*[[Ջեյմս Ջոյս]]

**[[Մայրը_(Ջեյմս_Ջոյս)|Մայրը]]

**[[Պանդոկը]]

**[[Մեռյալները]]

*[[Դեյվիդ Հերբերթ Լոուրենս]]

**[[Սամսոն եւ Դալիլա]]

**[[Սիրունիկ տիկինը]]

*[[Սոմերսեթ Մոեմ]]

**[[Պարոն «Ամենագետը»]]

**[[Խոստումը]]

*[[Ագաթա Քրիստի]]

**[[Վերջին սեանսը]]

**[[Մեղադրող կողմի վկան]]

*[[Հերբերթ Էռնեստ Բեյթս]]

**[[Կատակերգուն]]

*[[Ուիլյամ Ֆոլքներ|Ուիլյամ Ֆոլկներ]]

**[[Պերսի Գրիմ]]

**[[Ուոշ]]

**[[Մայրամուտի արեւը]]

**[[Վարդ՝ Էմիլիին]]

*[[Էռնեստ Հեմինգուեյ]]

**[[Մարդասպանները]]

**[[Տասը հնդկացիներ]]

**[[Բլուրներն ինչպես սպիտակ փղեր]]

**[[Ծերունին կամրջի մոտ]]

*[[Ջոն Սթայնբեք]]

**[[Արջ֊Ջոննիի ականջները]]

**[[Օձը]]

**[[Լինչի դատաստանը]]

**[[Ոսկեծաղիկները]]

*[[Էրսկին Քոլդուել]]

**[[Վայրի ծաղիկներ]]

**[[Դանդաղ մահ]]

*[[Ջեյմս Ագի]]

**[[Սպասում_(Ջեյմս Ագի)]]

*[[Վիլյամ Սարոյան]]

**[[Նարինջները]]

**[[Ընկերների մեղքով]]

**[[Հանճարը]]

**[[Դաշնամուր]]

*[[Թոմաս Վուլֆ]]

**[[Միայն մեռածը գիտե Բրուկլինը]]

*[[Ջերոմ Սելինջեր]]

**[[Դյութիչ շուրթերն այդ, աչքերը կանաչ…]]

*[[Ջոն Ափդայկ]]

**[[Պայծառատես աչքը արծաթե քաղաքում]]

ԳՄԴ 84.4Մբ+84.7 ԱՄՆ

:Ա579

[[Կատեգորիա:Երեւանի համալսարանի հրատարակչություն]]

[[Կատեգորիա:Գրքեր]]

[[Կատեգորիա:1984]]

[[Կատեգորիա:Երեւան]]
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B2%D5%A1%D6%80%D5%A4_%D4%B2%D5%AB%D5%A4%D5%AC%D5%AB_%D5%B0%D5%A5%D6%84%D5%AB%D5%A1%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8&diff=13277Բարդ Բիդլի հեքիաթները2017-03-17T22:00:54Z
Լանսելոտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Բարդ Բիդլի հեքիաթները

|հեղինակ = [[Ջոան Ռոուլինգ]]

|թարգմանիչ =

{{Թարգմանվում է}}

==Հաջողության փերու Շատրվանը==

:Լեռան բարձունքին էր հաջողության փերու Շատրվանը , կախարդական պարտեզում՝ շրջափակված բարձր պարիսպով ու պաշտպանված ուժեղ կախարդանքով։

:Եւ միայն տարին մեկ անգամ՝ ամենաերկար օրը հնարավորություն էր տրվում որեւէ անհաջողակի պայքարել ու հասնել շատրվանին։ Շատրվանում լողացողին տրվում էր հաջողության մի ամբողջ կյանքի պաշար։

:Նշանակված օրը հարյուրավոր մարդիկ թագավորության տարբեր ծայրերից հավաքվում էին պարտեզի պարիսպի մոտ։ Դեռ լույսը չբացված տղամարդիկ ու կանայք, հարուստներն ու աղքատները, երիտասարդներն ու ծերերը, կախարդական արվեստներին տիրապետողներն ու սովորական մահկանացուները հավաքում էին պարտեզի մոտ, յուրաքանչյուրը հույս ունենալով, որ հենց նա է իրավունք վաստնակելու մտնել պարտեզ։

:Ու մինչ սպասում էի լույսը բացվելուն երեք կախարդ, յուրաքանչյուրը վշտի իր բեռով, ծանոթացան, ու պատմեցին իրենց տառապանքի պատմությունը։

:Առաջին կինը, Էյշա անունով, անբուժելի հիվանդություն ուներ։ Նա հույս ուներ, որ շատրվանը կվերացնի հիվանդությունը ու կերաշխավորի իրեն երկար տարիների երջանիկ կյանք։

:Երկրորդին՝ Ալթիդային, թալանել էր չար կախարդը, նրանից վերցնելով տունը, ոսկին ու կախարդական փայտիկը։ Նա հույս ուներ, որ շատրվանը կվերադարձնի իրեն իր հարստությունները։

:Երրորդին, Ամատային սիրած տղան էր լքել, ու նա հույս ուներ, որ շատրվանը կբուժի իր սրտի վերքերը։

:Խղճացին կանայք իրար ու որոշեցին, որ եթե հնարավորություն լինի, կմիավորվեն ու կփորձեն երեքով հասնել շատրվանին։

:Արեւի առաջին շողի հետ պարսպի վրա ճեղքեր հայտնվեցին։ Ամբոխը մղվեց դեպի պարիսպը, յուրաքանչյուրը ճչալով Շատրվանից օրհնություն ստանալու իր պատճառը։

:Ճեղքից դուրս եկած սողացող բույսերը փաթաթվեցին առաջին կախարդ Էյշային ու ձգեցին նրան ներս։ Նա բռնեց երկրորդ կախարդ Ալթիդայի դաստակից, Ալթիդան էլ բռնեց Ամատային, վերջինիս զգեստի ծայրն էլ կպավ ընկճված տեսքով սպետին, ով նստած էր ոսկրոտ ձիու վրա, ու բույսերը քաշեցին այս բոլորին ճեղքից ներս։

:Կատաղի ճիչերը լցրեցին առավոտյան օդը, հետո լռություն տիրեց, ու պարիսպի ճեղքը փակվեց։

Էյշան եւ Ալթիդան բարկացան Ամատայի վրա, որ պատահաբար իր հետ էր բերել ասպետին։

:― Միայն մեկը կարող է լողանալ Շատրվանի մեջ։ Առանց այս մեկին հաշվի առնելու էլ բավականին բարդ կլինի որոշել, թե մեզանից որ մեկը կլինի դա։

:Հիմա, պարոն Դժբախտը, այսպես էր հայտնի ասպետը պարտեզից դուրս, հասկացավ, որ կանայք կախարդներ են, ու կախարդություն չիմանալով հույս չուներ հաղթել երեք կանանց ու հասնել Շատրվանին։ Այպիսով նա հայտնեց, որ մտադիր է դուրս գալ պարտեզից։

:Այդ ժամանակ Ամատան էլ բարկացավ․

:― Թուլամորթ, ― մեղադրեց նրան, ― հանի՛ր սուրդ,եւ օգնի՛ր մեզ հասնել նպատակին։

:Այսպիսով երեք կախարդները ու դժբախտ ասպետը առաջ շարժվեցին կախարդված պարտեզում, որտեղ առատորեն աճում էին հազվադեպ խոտաբույսեր, մրգեր, ծաղիկներ։ Նրանք չհանդիպեցին որեւէ խոչընդոտ, մինչեւ Շատրվանի բլին հասնելը։

:Բլրի ստորոտին, հրեշավոր Որդ էր նստած՝ տռզած ու կույր։ Երբ նրանք մոտեցան, Որդը շրջեց իր կեղտոտ երեսը նրանց կողմ ու արտասանեց։

:::«Տվեք ինձ ձեր ցավի ապացույցը»

:Պարոն Դժբախտը փայլեցրեց իր սուրը ու ուզեց սպանել Որդին, բայց դրա շեղբը ճաքեց։ Հետո Ալթիդան քարեր էր նետում Որդի վրա, իսկ Էյշան ու Ամատան փորձեցին բոլոր բառերը, որ կարող էր մեղմել, կամ մուտք դառնալ իրենց համար, բայց թե նենց կախարդական փայտիկները, թե Ալթիդայի քարերը եւ թե ասպետի ճաք տված սուրը անզոր էին․ Որդը թույլ չէր տալու առաջ շարժվել։

:Արդեն կեսօրին մոտ էր ու Էյշան անհուսությունից սկսեց լալ։ Որդը խմեց նրա այտերով հոսող արցունքները։ Ոլորվելով մտավ իր բունը՝ հողի մեջ, ու ճանապարհը կրկին բացվեց նրանց առաջ։

:Ուրախանալով Որդի անհետացումից, երեք կախարդներն ու ասպետը սկսեցին բարձրանալ բլուրը, վստահ լինելով, որ մինչ մութն ընկնելը կհասնեն Շատրվանին։

:Լանջի վրա՝ կես ճանապարհին, նրանց առաջ բացվեցին գետնին փորագրված բառերը։

:::«Տվե՛ք ձեր աշխատանքի պտուղը»

:Պարոն Դժբախտը հանեց իր միակ դրամը ու դրեց խոտին, բայց այն գլորվեց մի կողմ ու կորավ։ Երեք կախարդն ու ասպետը շարունակեցին բարձրանալ, բայց ուր էլ նրանք գնային, ժամանակը անցնում էր, բայց առաջընթաց չէր լինում ու փորագրածն էլ միշտ դուրս էր գալիս դիմացները։

:Արեւը արդեն մոտենում էր հորիզոնին, ու Ալթիդան սկսեց ավելի արագ քայլել ու շատ ավելի շատ ջանք դնել բարձրանալու համար, քան մյուսները։

:― Խիզախություն, ընկերներ, ու տեղի չտալ, ― սրբելով ճակատի քրտինքը ասաց Ալթիդան։

:Քրտինքը կաթաց գետնին, գրությունը անհետացավ ու նրանք կարողացան առաջ շարժվել։

:Երկրորդ խոչընդոտի հաղթահարումով ոգեւորված, նրանք շտապեցին վերեւ բարձրանալ։ Այնքան բարձրացան, մինչեւ երեւաց բյուրեղի նման փայլփլող Շատրվանը։

:Բայց մինչ Շատրվանին հասնելը, նրանք հասան ջրի շիթի, որը փակում էր նրանց ճանապարհը։ Ջուրը մաքուր էր, ու հատակին՝ հարթեցրած քարի էր, վրան գրված․

:::«Տվեք ձեր անցյալի հարստությունը»

:Պարոն Դժբախտը փորձեց անցնել հոսանքի միջով պաշտպանվելով իր վահանով, բայց այն չօգնեց։ Երեք կախարդները հանեցին նրան ջրի միջից, ու փորձեցին իրենք անցնել, բայց չստացվեց, իսկ այդ ժամանակ արեւն արդեն մայր էր մտնում։

:Նրանք սկսեցին մտածել, թե ինչ կարող է նշանակել քարի վրա գրվածը ու Ամատան առաջինն էր, ով հասկացավ։ Վերցնելով իր կախարդական փայտիկը նա հանեց սիրած տղայի հետ կապված բոլոր հիշողությունները ու տվեց ջրին։ Ջրի շիթը հեռացավ, քարերը անհետացան, ու երեք կախարդներն ու ասպետը կարողացան բարձրանալ բլրի գագաթ։

:Շատրվանը առկայծեց նրանց առաջ, նրանք տեսան ավելի հազվադեպ ծաղիկներ ու բույսեր։ Երկինքը կարմրել էր, ու ժամանակն էր որոշել, թե իրենցից ով պետք է լողանա Շատրվանում։

:Մինչ նրանք կկայացնեին որոշումը, Էյշան ուժասպառ ընկավ գետնին։ Նա մահամերձ էր։

:Նրա ընկերները փորձեցին նրան տեղափոխել Շատրվանի մեջ, բայց նա հոգեվարքի մեջ էր, ու արգելեց նրանց դիպչել իրեն։

:Ալթիդան հավաքեց բուժիչ խոտաբույսեր, պատրաստեց դրանք ու տվեց Էյշային։ Հանկարծ Էյշան կարողացավ կանգնել, նույնիսկ ավելին՝ նրա անբուժելի հիվանդության բոլոր նշանները վերացան։

:― Ես բուժվեցի, ― հուվեց նա, ― ես Շատրվանի կարիքը չունեմ, ― թող Ալթիդան լողանա։

:Բայց Ալթիդան զբաղված էր այլ խոտաբույսեր հավաքելով։

:― Եթե ես կարողացա այդ հիվանդությունը բուժել, ապա ես կկարողանամ գումար վաստակել մարդկանց բուժելով։ Թող Ամատան լողանա։

:Պարոն Դժբախտը ձեռքի շարժումով առաջ թողեց Ամատային՝ դեպի Շատրվան։ Բայց նա թափ տվեց գլուխը։ Ջրի հոսքը մաքրել էր նրա ողջ ձգտումն ու ցավը, ու նա հասկացել էր, որ դաժան էր տղան ու իքնը պիտի երջանիկ լինի, որ նրա հետ չէ։

:― Բարի մարդ, դուք պիտի լողանաք, ձեր ասպետական վարմունքի համար, ― դիմեց նա պարոն Դժբախտին։

:Այսպիսով, մայր մտնող արեւի շողերի ներքո ասպետը լողացավ Շատրվանի մեջ։

:Արեւը վերջին շողերը անհետացան, ու ասպետը դուրս եկավ Շատրվանից, ծնկի իջավ Ամատայի առջեւ, ով իր կյանքում տեսած ամենաբարի ու ամենագեղեցիկ կինն էր։ Երջանկյությամբ լի նա խնդրեց Ամատայի ձեռքը, ու Ամատան էլ հասկացավ, որ գտավ արժանավոր տղամարդ։

:Երեք կախարդն ու ասպետը իջան բլրից միասին, ձեռք ձեռքի տված, եւ բոլոր չորսն էլ ապրեցին երկար ու երջանիկ, ու նրանցից ոչ մեկ երբեւէ չիմացավ, ու չենթադրեց անգամ, որ Շատրվանի ջուրը կախարդական չէր։

==Հեքիաթ երեք եղբոր մասին==

:Մի անգամ երեք եղբայրներ ճանապարհորդում էին։ Քայլում էին մթնշաղին երկար ու ծուռումուռ ճանապարհով։ Ու հասան նրանք գետի, որը խորն էր այնքան, որ քայլքով չես անցնի, ու արագահոս այնքան, որ չես լողա։

:Բայց եղբայրները կախարդության արվեստի գիտակ էին։ Թափահարեցին կախարդական փայտիկները, ու կամուրջ հայտնվեց գետի վրա։

:Երբ գետի կեսը անցել էին, թիկնոցի մեջ փաթաթվածը կտրեց նրանց ճանապարհը։ Ու Մահը խոսեց եղբայրների հետ։ Ճամփորդները միշտ խեղդվում էին գետում, Մահը վրդովված էր, որ չէր ստացել նոր զոհեր, բայց խորամանկեց․ ցույց տվեց, թե հիանում է նրանց հնարամտությամբ, ու ասաց, որ ի նշան իր հիացմունքի՝ եղբայրներից յուրաքանչյուրը պիտի ընդունի մի ընծա իրենից։

:Ավագ եղբայրը ռազմատենչ էր։ Նա խնդրեց աշխարհի ամենահզոր կախարդական փայտիկը․ փայտիկ, որի տերը կհաղթի ցանկացած մենամարտում, փայտիկ, որը արժանի է մարդուն, ով հաղթել է Մահվանը։

:Ու Մահը պոկեց թանթրվենու ճյուղը, որ աճում էր գետի ափին, սարքեց կախարդական փայտիկ, ու տվեց ավագ եղբորը։

:Միջնեկ եղբայրը գոռոզ էր։ Որպեսզի էլ ավելի ստորացնի Մահվանը, նա խնդրեց մեռածներին վերակենդանացնելու ուժ։ Ու Մահը վերցրեց գետի մոտ ընկած քարը, տվեց միջնեկ եղբորն ու ասաց, որ այն կարող է մեռածներին հետ բերել։

:Հետո, Մահը հարցրեց երրորդ՝ փոքր եղբորը, ինչ նա կուզեր։ Փոքրը ամենաիմաստունն էր եղբայրների մեջ, նա չէր վստահում Մահվանը։ Այդ պատճառով, նա խնդրեց մի այնպիսի ընծա, որը հագնելով, նա կկարողանա տեղաշարժվել այնպես, որ Մահը չկարողանա հետեւել իրեն։ Մահը այլ ելք չուներ, ստիպված պոկեց սեփական անտեսանելի թիկնոցի մի մասը, ու տվեց փոքրին։

:Դրանից հետո, Մահը մի կողմ կանգնեց, ու թույլ տվեց եղբայրներին շարունակել իրենց ճանապարհը, նրանք գնացին, խոսելով իրենց հետ պատահած արկածի մասին, ու հիանալով Մահվան ընծաներով։

:Հետո եղբայրները բաժանվեցին, ու յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով։

:Առաջին եղբայրը մոտ մի շաբաթ ճամփորդելուց հետո հասավ մի գյուղի, որտեղ ապրում էր երիտասարդ կախարդը, ում հետ նա վիճել էր։ Բնականաբար, թանթրվենու կախարդական փայտիկով նա չէր կարող պարտվել մենամարտում, որը հետեւեց նրանց հանդիպմանը։ Մեռած կախարդին թողնելով գետնին, նա գնաց հյուրանոց, ու սկսեց գլուխ գովել անհաղթ փայտիկի համար, որը ինքը ճանկել է Մահից։

:Նույն գիշերը, հենց ավագ եղբայրը խմիչքից անզգայացած քնեց, մի այլ կախարդ կտրեց նրա կոկորդը ու գողացավ փայտիկը։ Այսպես Մահը տարավ առաջին եղբորը։

:Միջնեկ եղբայրը վերադարձավ տուն, որտեղ մենակ էր ապրում։ Հանեց քարը, որը մեռածներին վերականդանացնում է, ու երեք անգամ պտտեց ձեռքում․ նրա առջեւ հայտնվեց աղջիկը, ում հետ ուզում էր ամուսնանալ, բայց ով մահացել էր անժամանակ։ Աղջիկը տխուր էր ու սառը, մի տեսակ, մեկուսի։ Չնայած նա վերադարձել էր կյանք, բայց նա չէր պատկանում այդ աշխարհին ու տանջվում էր։ Վերջիվերջո, երկրորդ եղբայրը անհուսությունից խելագարված՝ ինքնասպան եղավ, որպեսզի կարողանա աղջկա հետ լինել։

:Այսպես Մահը տարավ երկրորդ եղբորը։

:Չնայած Մահը երրորդ եղբորը փնտրում էր տարիներով, այդպես էլ չկարողացավ գտնել նրան։ Ու միայն երբ նա բավականին ծերացել էր, փոքր եղբայրը հանեց անտեսանելի թիկնոցը ու փոխանցեց այն իր որդուն։ Հետո ողջունեց Մահվանը ասես հին ընկերոջ, ու գնաց նրա հետ ուրախությամբ։

:Ու նրանք, ինչպես հավասարը հավասարի, լքեցին աշխարհն այս։

[[Կատեգորիա:Գրքեր]]

[[Կատեգորիա:Արձակ]]

[[Կատեգորիա:Բրիտանական գրականություն]]

[[Կատեգորիա:Հեքիաթ]]

[[Կատեգորիա:Մանկական]]
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B2%D5%A1%D6%80%D5%AB_%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AD%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80&diff=13275Բարի կանխագուշակումներ2017-03-17T21:37:07Z
Լանսելոտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Բարի կանխագուշակումներ

|հեղինակ =[[Թերրի Պրատչետտ]] եւ [[Նիլ Գեյման]]

|թարգմանիչ = [[Garbage Collector]]

|աղբյուր =

{{Թարգմանվում է}}

==Սկզբում==

Օրը լավն էր։

Ու բոլոր օրերն էլ լավն էին։ Հիմա արդեն, դրանց թիվը ահագին անցել էր յոթից, իսկ անձրեւը դեռ չէր հայտնագործվել։ Բայց Եդեմից դեպի արեւելք հավաքվող թխպերը հստակորեն ցույց էին տալիս, որ առաջին ամպրոպը մոտենում էր, եւ այն ուժեղ էր լինելու։

Արեւելյան դարպասների հրեշտակը թեւերով ծածկեց գլուխը, առաջին կաթիլներից պաշտպանվելու համար։

― Ներիր, ― ասաց նա քաղաքավարի, ― ի՞նչ էիր ասում։

― Ասում էի, այն մեկը ոնց որ կապարի փուչիկ լիներ, ― պատասխանեց օձը։

― Օհ, այո, ― գլխով արեց հրեշտակը, ում անունը Ազիռաֆայել էր։

― Իմ կարծիքով, դա արդեն չափազանց էր, ― նկատեց Օձը, ― դե այո, առաջին վիրավորանքը ու նման բաներ, բայց ի՞նչ վատ բան կա, բարու ու չարի տարբերությունն իմանալու մեջ։

― Դա պիտի որ վատ լինի, ―պատասխանեց Ազիռաֆայելը, ձայնի այնպիսի երանգով, որից երեւում էր, նա ինքն էլ չի հասկանում, թե բանն ինչում է, ու դա նրան անհանգստացնում է,― հակառակ դեպքում, դու դրանում ներքաշված չէիր լինի։

― Նրանք պարզապես ասացին՝ վեր կաց, գնա այնտեղ, խառնաշփոթ ստեղծիր, ― հոգոց հանեց օձը, ում անունը Քրոուլի էր, բայց նա մտածում էր փոխել այն։ Քրոուլին չէր բնութագրում իրեն։

― Հա, բայց դու դեւ ես։ Համոզված չեմ, թե դու կարող ես բարին արարել(ստեղծել), ― հիշեցրեց Ազիռաֆայելը, ― քո էությունն է, ոչ մի անձնական բան, հասկանում ես։

― Բայց ընդունիր, որ ծառի, վրա մեծատառերով գրել «Ձեռք Չ՛տալ»֊ը աննկատ չէ, ― ասաց Քրոուլին, ― նկատի ունեմ, ինչո՞ւ չդնել ինչ֊որ բարձր լեռան գագաթին, կամ էլ հեռու մի տեղ։ Ստիպում է խորհրդածել, թե ինչ էր Նա իրականում ծրագրել։

― Ամենալավը ենթադրություններ չանելն է, ― պատասխանեց Ազիռաֆայելը, ― ես միշտ ասում եմ, աշխարհի կարգերը ավելի լավ է չհասկանալ։ Կա ճիշտը եւ կա սխալը։ Երբ քեզ ասել են անել Ճիշտը, իսկ դու Սխալն ես արել, ապա դու պատժի ես արժանի։

Նստած էին, անհարմար լռություն էր, ու նրանք դիտում էին, թե ինչպես է անձրեւը թրջում առաջին ծաղիկները։ Վերջիվերջո Քրոուլին խախտեց լռությունը։

― Իսկ դու մի՞թե բոցավառ դաշույն չունեիր։

― Ը֊ը, ― երկարացրեց հրեշտակը, դեմքի մեղավոր արտահայտությունը սկզբում արագ անցավ նրա դիմագծերով, հետո վճռականորեն օթեւան գտավ այնտեղ։

―Այնպես չէ՞, ոնց որ կրակ լիներ։

― Ը֊ը, դե հա։

― Այն, շատ տպավորիչ էր, իմ կարծիքով։

― Հա, բայց դե։

― Կորցրել ես, այնպե՞ս չէ։

― Օհ, ոչ, չեմ կորցրել, ավելի շուտ․․․

―Դե՞։

Ազիռաֆայելը թշվառ տեսք ուներ։

― Եթե այդքան շատ ես ուզում իմանալ, կասեմ, ― դժկամորեն շարունակեց, ― ես այն տվել եմ․․․

Քրոուլին աչքերը չռեց նրա վրա։

―Դե, այդպես էր պետք, ― ասաց հրեշտակը ձեռքերը անհանգսիտ տրորելով, ― Խեղճերը շատ էին մրսում, նա արդեն հղի էր, իսկ այնտեղ վախենալու գազաններ կան, հետն էլ այս ամպրոմը․․․ դե, ես էլ մտածեցի ու ասացի․ «Եթե հանկարծ ցանկանաք վերադառնալ, ձեզ հետ չեն թողնի, իսկ այս դաշույնը ձեզ հաստատ պետք կգա, վերցրեք, միայն թե, շնորհակալ մի եղեք, այդպես բոլորին էլ լավ կլինի․․․ ու նաեւ, զգույշ եղեք արեւի տակ մնալուց։», ― նա անհարմար զգալով ժպտաց Քրոուլիին, ― Չէ՞ որ այդպես բոլորին լավ կլինի, ճի՞շտ է։ Եթե նույնիսկ դա հետո չար արարք անվանեն։

― Ես ինչ֊որ վստահ չեմ, որ դու ընդունակ ես չար արարք անելու, ― հեգնեց Քրոուլին։

― Հուսանք, հուսանք, ― Ազիռաֆայելը չնկատեց հեգնանքը, ― ողջ երեկո տանջվել եմ դրա ձեռքը։

Մի որոշ ժամանակ նրանք նայում էին անձրեւին։

― Գիտե՞ս, ինչն է ծիծաղելի, ― հարցրեց Քրոուլին, ― կարո՞ղ է խնձորի հետ էդ բանը, բարի էր․․․ Եթե դեւը բարի գործ է արել, դա լուրջ խնդիր է, ― հրեց հրեշտակին, ― իսկ ի՞նչ, եթե մենք երկուսս էլ սխալվել ենք՝ ես բարի գործ եմ արել, իսկ դու՝ չար։ Ա՜, ծիծաղելի է ստացվում բայց։

―Ծիծաղելի չի, ― թափահարեց գլուխը Ազիռաֆայելը։

― Հա, երեւի, դու ճիշտ ես, ― համաձայնեց Քրոուլին, նայելով անձրեւին ու ուշքի գալով։

Սեւ թուխպերը ամբողջությամբ պատել էին Եդեմի երկինքը։ Բլուրների միջեւ ամպրոպն էր որոտում։ Միայն վերջերս անուն ստացած կենդանիները գզվռտվում էին անձրեւի տակ։ Հեռո՜ւ հեռվում՝ մռայլ անտառի խորքում, ծառերի մեջ, ինչ֊որ բան էր փայլում, ինչ֊որ վառ, կրակոտ մի բան։

Առջեւում էր մութ, անձրեւոտ գիշերը։

==Տասնմեկ տարի առաջ==

Տիեզերքի ստեղծման ներկայումս հայտնի տեսությունները պնդում են, որ եթե այն առհասարակ ստեղծվել է, եւ ոչ թե պարզապես ոչ պաշտոնապես սկսվել այնպիսին, ինչպիսին կա, ապա ստեղծվել է 10ից 20 միլիոն տարի առաջ։ Նույն այդ տեսություններն հավաստիացնում են, որ Երկիրը մոտավորապեց չորս ու կես միլիոն տարեկան է։

Այս թվագրությունները ճիշտ չեն։

Միջնադարյան հրեա հետազոտողները հայտարարում էին, որ Ստեղծման տարեթիվն է Ք․ա․ 3760 թ․, հույն օրթոդոկս֊աստվածաբանները այդ թիվը առաջ տարան մինչեւ Ք․ա․ 5508 թ․։

Եւ այս ենթադրություններն էլ սխալ էին։

Եպիսկոպոս Ջեյմս Աշերը (1508-1656) հրապարակեց Annales Veteris et Novi Testaments֊ը 1654֊ին, որում նա գրում էր, թե Դրախտը եւ Երկիրը ստեղծվել են Ք․ա․ 4004թ֊ին։ Նրա օգնականներից մեկը այդ հաշվարկներում ավելի հեռուն գնաց, եւ գտավ, որ Երկիրը ստեղծվել է Ք․ա․ 4004թ․֊ի Հոկտեմբերի 21ին՝ կիրակի օրը, առավոտյան ժամը ճիշտ 09։00֊ին, քանի որ Աստված սիրում էր գործը առավոտյան՝ թարմ ուղեղով ավարտին հասցնել։

Այստեղ նույնպես անճշտություն կա, մի ամբողջ կես ժամի անճշտություն։

Իսկ դինոզավրերի այդ բոլոր քարացած կմախքները, կատակ էր, որը հնեաբանները դեռ չեն ընկալել։

Դա ապացուցում է երկու բան․

Առաջին հերթին, Աստված մտածում է մարդկության համար անհասկանալի ձեւով, նույնիսկ, կարելի է ասել, նրա մտքերը պտտվում են շրջաններով։ Նա զառ չի խաղում տիեզերքի հետ։ Նա խաղում է մի անբացատրելի խաղ, հենց իր իսկ հորինած, որը մյուս խաղացողների (այսինքն բոլորի) կողմից կարող է բնութագրվել որպես պոկերի բարդացված տարբերակ, որը խաղում են մութ սենյակում, դատարկ քարտերով, անվերջանալի խաղադրույքերով եւ քարտերը բաժանողով, ով ձեզ երբեք չի ասի խաղի կանոները, այլ միայն կժպտա ամբողջ ժամանակ։

Երկորդ հերթին՝ Երկրիը Կշեռք է։

Տադֆիլդյան «Գովազդող»֊ում ՝«Աստղերը ձեր մասին՝ այսօր»֊ի սյունակում, այս պատմությունը սկսելու օրը Կշեռքի մասին ասվում է։

«Կշեռք 24 սեպ․ ֊23 հոկ․»

Ձեզ կարող է թվալ, թե դուք անընդհատ նույն հիմար գործն եք անում, տանը եւ աշխատավայրում խնդիրները արդեն վաղուց ․․․․․․․․․․․․․․․․․․․

Խուսափեք անցանկալի ռիսկերից։ Կարեւոր է ընկեր գտնել։ Խուսափեք կարեւոր որոշումներ ընդունելուց, քանի դեռ գալիքը պարզ չի։ Այսօր ձեր ստամոքսը զգայուն է, ավելի լավ է խուսափեք աղցաններ ուտելուց։ Օգնությունը կարող է հասնել ամենաանսպասելի տեղից։

Ամենը միանգամայն ճիշտ էր, բացառությամբ աղցանների հատվածի։

Այդ գիշերը մութ ու քամոտ չէր։

Այն պետք է լիներ, բայց այդ է եղանակը եւ այն փոխել չի լինի։ Յուրաքանչյուր ցնդած գիտականի, ում Մեծ Աշխատանքի ավարտի գիշերը որոտ եւ կայծակ է եղել, կարելի է համապատասխանեցնել դյուժիններ, ովքեր նստել են խաղաղ աստղալից երկնքի տակ ու ժամեր են հաշվել, թե դեռ ինչքան պիտի անիմաստ սպասեն։

Բայց թող ոչ մեկ հանգստության սխալ զգացողություն չունենա (ավելի ուշ անձրեւ կլինի, իսկ ջերմաստիճանը կիջնի ընդհուպ մինչեւ 45 աստիճան ըստ Ֆարենհեյտի)։ Պետք չի կարծել, թե մթի զորքերը ոտքի չեն, միայն այն պատճառով, որ գիշերը խաղաղ է։

Նրանք միշտ են ոտքի։ Նրանք ամենուր են։

Միշտ այդպես է եղել ու կլինի։ Իմաստն էլ հենց դա է։

Նրանցից երկուսը հիմա դարան էին մտել ավիրված գերեզմանատանը։ Երկու ստվերոտ կերպարանք, մեկը՝ կուզիկ ու փոքր, իսկ մյուսը՝ ուղիղ ու ահարկու, երկուսն էլ օլիմիական չեմպիոն թաքնվելու մարզաձեւում։ Եթե Բրյուս Սփրինգսթինը երբեւէ ձայնագրեր «Թաքնվելու համար ծնվածները», ապա այս երկուսը հաստատ այդ սկավառակի շապիկին կլինեին։ Արդեն մի ժամ կլիներ, ինչ նրանք թաքնվում էին մշուշում, բայց նրանք սովոր էին, եւ եթե անհրաժեշտություն լիներ, ողջ գիշեր կթաքնվեին, ու դեռ կունենային բավարար կատաղություն մինչեւ լուսաբաց ընկած վերջին պահերին էլ թաքնվելու համար։

Վերջապես, եւս քսան րոպեից նրանցից մեկը ասաց․

― Կեղտ։ Նա դեռ մի քանի ժամ առաջ պիտի այստեղ լիներ։

Խոսողի անունը Հասթուր էր։ Նա Դժոխքի Դուքսն էր։

Շատ ֆենոմեններ՝ պատերազմներ, ժանտախտներ, անսպասելի հաշվեքննություններ, եկել են ապացուցելու, որ Սատանի մատը խառն է Մարդու գործերում, բայց երբ Դեւագիտության աշակերտները հավաքվեն, կգան համաձայնության, որ Լոնդոնի Մ֊25 մայրուղին այդ շարքում, միանշանակ, «Ցուցանմուշ Ա»֊ն է։

Ու կսխալվեն միայն մի տեղում․ կկարծեն, թե այդ գրողի տարած ճանապարհը չարի մոգոնածն է, միայն այն պատճառով, որ ամեն օր այդքան շատ ավտովթարներ ու պատահարներ են տեղի ունենում նրա վրա։

Քչերը գիտեն, որ Մ֊25 մայրուղու ուրվագիծը Հին Մու֊ի Սեւ հոգեւորականության լեզվում odegra֊ի նշանն է, որ նշանակում է «Փա՜ռք մեծն Գազանին, Աշխարհները լափողին»։ Հազարավոր ավտոմոբլիստներ, որ ամեն օր անցնում են օձաձեւ մայրուղով, տալիս են նույն էֆեկտը, ինչ աղոթքի անվին լցվող ջուրը՝ ստեղծում են ցածրորակ չարի անվերջանալի մշուշ, որը կեղտոտում է մթնոլորտն ու շրջակա միջավայրը մղոններ հեռավորության վրա անգամ։

Դա Քրոուլիի ամենամեծ հաջողություններից էր։ Ստիպված եղավ տարիներ տանջվել, որպեսզի հասնի ուզածին․ երեք համակարգչայի հաք, երկու ներխուժում, մի փոքր կաշառք տվեց, ու երբ այդ բոլորը տապալվեց, մի թաց գիշեր անցկացնել երկու ժամ թրջված դաշտում, նշումներ դնելով մի փոքր տարածության վրա, որը սակայան օկուլիստական տեսանյունից կարեւոր էր։

Երբ Քրոուլին տեսավ, կատարված աշխատանքի առաջին 30 մղոնը, նա այնպիսի հիանալի զգացողություն ունեցավ, ինչպիսին ունենում են, երբ վատ գործը լավ են արած լինում։

Նրան գովեցին այդ աշխատանքի համար։

Տվյալ պահին Քրոուլին 110մղոն ժամ արագությամբ շարվում էր Սլաուից արեւելք։ Նրա մեջ ոչ մի հատկապես դիվական բան չկար, համենայն դեպս, դասական ստանդարտներով։ Ոչ պոզ ուներ, ոչ պոչ թեւեր․․․ Նա լսում էր «Քուինի լավագույն երգերը» սկավառակը, բայց դրանից հետեւություններ անել պետք չի, որովհետեւ ցանկացած սկավառակ, որը մնացել է ավտոմեքենայի մեջ ավելի երկար, քան երկու շաբաթ վերածվում էր «Քուինի լավագույն երգեր»֊ի։ Ու ոչ մի հատկապես դիվանական բան չէր անցնում նրա մտքով։ Իրականում, նա պարզապես փորձում էր հասկանալ, թե ովքեր են Մոն եւ Չենդոնը։

Քրոուլիի մազեր մուգ էին, եւ դեմքի մկանները լավ էին զարգացած, նա հագնում էր օձի կաշվից կոշիկներ, կամ ամենաքաիչը նա հագնում էր կոշիկներ, եւ լոզվով իսկապես կարողանում էր գերբնական բաներ անել։ Ինքնամոռացության պահերին նա կարող էր նույնիսկ ֆշշացնել։

Նաեւ նա քիչ էր թարթում։

Մեքենան, որ նա քշում էր 1926 թվի «Բենթլի» էր, որը իր արտադրման օրվանից գիտեր միայն մեկ տիրոջ եւ դա Քրոուլին էր։

Քրոուլին ուշանում էր, ու ուշանում էր այն պատճառով, որովհետեւ իրեն դուր էր գալիս քսաներորդ դարը։ Այն ավելի լավ էր, քան տասնյոթերորդը, եւ շատ ավելի լավը, քան տասնչորորդը։ Ամենալավը Ժամանակի մեջ այն է, որ այն քեզ ավելի ու ավելի հեռուն է տանում տասնչորսերորդ դարից՝ միշտ ասում էր Քրոուլին, ամենաարյունոտ ու ձանձրացնող հարյուրամյակից Աստծո, ներողություն ֆրանսերենիս համար, Երկրի։ Քսաներորդ դարի մասին ինչ ասես կարելի է ասել, բացի ձանձրալիից։

Հայելում երեւացող կապույտ առկայծող փարոսիկը, վերջին հիսուն վայրկյանների ընթացքում հուշում էր Քրոուլիին, որ նրան հետեւում էին երկու մարդ, ովքեր ուզում էին այդ ամենը իր համար ավելի հետաքրքիր դարձնել։

Նա մի պահ նայեց իր ժամացույցին, որը ստեղծված էր այնպիսի հարուստ սկալողորդի համար, ով ծովի հատակի ռելիեֆը ուսումնասիրելու ժամանակ ցանկանում է իմանալ ժամը ըստ քսան մեկ մայրաքաղաքների ժամանակի։ Այն հատուկ ստեծված էր Քրոուլիի պատվերով։ Միայն մեկ օրինակ չիպը անպատկերացնելի թանկ արժի, բայց Քրոուլին կարող էր դա իրեն թույլ տալ։

Այն ցույց էր տալիս ժամը աշխարհի քսան մայրաքաղաքներում, եւ ՄԵԿ ՈՒՐԻՇ վայրի մայրաքաղաքի ժամը, որը միշտ նույն բանն էր ցույց տալիս՝ արդեն շատ Ուշ է։

«Բենթլին» դուրս եկավ ճանապարհից, երկու անիվների վրա անցված ճանապարհի անկյունային հատվածը, ապա սուզվեց տերեւների միջով։ Կապույտ լույսը հետեւց նրան։

Քրոուլին հորանջես, հետո բարձրացրեցը ձեռքը ղեկի վրայից, մի քիչ շրջվեց ու ինչ֊որ բարդ ձեռքի շարժ արեց ուսի հետեւում։

Կապույտ առկայծող փարոսիկը մնաց հեռվում, որովհետեւ մեքենան կանգնեց, ինչով շատ զարմացրեց իր բնակիչներին։ Բայց դա ոչինչ է, համեմատած նրա հետ, թե ինչ նրանք զգացին, երբ բացեցին մեքենայի խցիկը, եւ տեսան, թե ինչի է վերածվել շարժիչը։

Գերեզմանատանը Հասթուրը՝ Դեւերից բարձրահասակը, հետ մեկնեց սամակռուտկան Լիգուրին, ով ավելի կարճ էր, ու հետեւաբար նաեւ թաքնվելու ավելի մեծ հակում ուներ։

― Ինչ֊որ լույս եմ տեսնում, ― ասաց նա, ― էդ կեղտը գալիս է։

― Իսկ այդ ի՞նչ է նա քշում, ― հարցրեց Լիգուրը։

― Ավտոմեքենա է, կառք՝ առանց ձիերի, ― բացատրեց Հասթուրը, ― կարծում եմ, դեռ ավտոմեքենաներ չկային, երբ դու այստեղ էիր վերջին անգամ, համենայն դեպս անձնական օգտագործման համար։

― Այն ժամանակ, դիմացը նստած էր մարդ՝ ձեռքին կարմիր դրոշ, ― հիշեցի Լիգուրը։

― Այդ ժամանակներից նրանք մի քիչ առաջ են անցել։

― Իսկ էդ ի՞նչ տիպ է էդ Քրոուլին, ― նորից հարցրեց Լիգուրը։

Հասթուրը թքեց․

― Նա այնստեղ շատ երկար է մնացել, ― ասաց նա, ― հենց Սկզբից։ Եթե ինձ հարցնես, կարծեմ, որ տեղացի է դարձել։ Մեքենա է քշում, որի մեջ հեռախոս կա։

Լիգուրը խորհեց սրա մասին։ Ինչպես բոլոր Դեւերը նա շատ քիչ էր հասկանում տեխնիկայից, եւ նա արդեն ուզում էր ասել «Պիտի որ այդ հեռախոսին լիքը լար է պետք», այդ պահին Բենթլին կանգնեց գերեզմանատան դարպասների մոտ։

― Հետն էլ արեւային ակնոց է դնում, ― ֆշշացրեց Հասթուրը, ― նույնիսկ երբ պետք չեն։ Փա՜ռք Սատանային, ― բաձրացրեց նա ձայնը։

― Փա՜ռք Սատանային, ― արձագանքեց Լիգուրը։

― Հե՜յ, ― ասաց Քրոուլին, ձեռքը մի փոքր թափահարելով։ ― Կներեք, ես ուշացա, բայց դե, գիտեք, թե ինչ վիճակում է Ա֊40֊ը Դենհամի կողմերում, հետո ես փորձում էի կտրել Չորլի վուդով, հետո ․․․

― Հիմա, վերջապես, մենք բոլորս այստեղ են, ― խիստ ասաց Հասթուրը, ― մենք պետք է Օրվա Սխրանքների վերահաշվարկ անենք։

― Այո, սխրանքների, ― կրկնեց Քրոուլին, չնչին մեղք գործածի տեսքով, ինչպիսին ունենում են, երբ եկեղեցի են գնում երկար ընդհատումից հետո, եւ մոռացած են լինում, թե որ պահին է պետք կանգնել։

Հասթուրը կոկորդը մաքրեց։

― Ես գայթակղել եմ քահանայի, ― ասաց նա, ― երբ նա արեւոտ եղանակին դուրս եկավ փողոց ու տեսավ սիրունիկ աղջիկներ, ես նրա մտքերի մեջ Կասկած ավելացրի։ Նա սուրբ էր դառնալու, բայց տասնամյակ անց, մենք կունենանք նրան։

― Լավն էր, ― ասաց Քրոուլին, ուսլուժլիվը։

― Ես կոռումպացրել եմ քաղաքական գործչի, ―պատմեց Լիգուրը, ― ստիպեցի նրան մտածել, որ մի փոքր կաշառքը չի վնասի։ Մի տարուց նա մերը կլինի։

Ու նրանք երկուսն էլ, սպասողական նայեցին Քրոուլիի կողմը, ով նրանց լայնորեն ժպտաց։

― Ձեզ սա դուր կգա։

Նրա ժպիտը ավելի լայնացավ ու ավելի կոնսպիրատիվ տեսքտ ստացավ։

― Ես փչացրել եմ Լոնդոնի կենտրոնում գտնվող բոլոր բջջային հեռախոսները լանչի քառասունհինգ րոպեների ընթացքում, ― ասաց նա։

Լռություն տիրեց։ Միայն հեռվում լսվում էր մեքենաների գվվոցը։

― Հա,― ասաց Հասթուրը, ― բա հետո՞։

― Դե, լսեք, դա հեշտ չէր, ― պաշտպանվեց Քրոուլին։

― Էդ էր ամե՞նը, ― հիասթափված ասաց Լիգուրը։

― Լսեք,․․․

― Ու հատկապես ինչո՞վ դա օգնել, մեր տիրոջ համար հոգիների հավաքելու գործին, ― ընդհատեց Հասթուրը։

Քրոուլին հավաքվեց։

Ի՞նչ պիտի բացատրեր նրանց։ Որ քսան հազար մարդ ահավոր կատաղե՞լ էր։ Որ ամբողջ քաղաքում երթեւեկությունը խցանվե՞լ էր։ Ու երբ որ նրանք հետ գնացին, այդ ամբողջը թափեցին իրենց քարտուղարուհիների, կամ երթեւեկությունը կարգավորողների, կամ էլի ինչ֊որ մեկի վրա՞, իսկ վերջիններս էլ այլ մարդկանց վրա՞։ Վերժխնդրության բոլոր եղանականերով, ու որ ամենալավն է, նույնիսկ այնպիսիններով, որոնք իրենք են հորինել։ Եւ այդպես մինչեւ օրվա վերջ։ Կողմնակի էֆեկտը հաշվելը ուղղակի անհնար էր։ Հազարների ու հազարների հոգու մեջ հայտնվեցին մութ բծեր, եւ ընդամենը պետք է մի փոքր ջանք գործադրել։

Բայց դա Հասթուրին ու Լիգուրին չես բացատրի։ Տասնչորսերորդ դարի մտածողություն ունեն։ Տարիներ են ծախսում մի հոգի իրենցով անելու համար։ Հա, դա այն ժամանակ վարպետություն էր պահանջում, բայց այս օրերում պետք է այլ կերպ մտածես։ Ավելի լայն։ Հինգ միլիարդ մարդ կա, մեկ առ մեկ գայթակղել էլ չես կարող, պետք է բաշխես ջանքերդ։ Բայց Լիգուրի ու Հասթուրի նման դեւերը դա չեն ընկալի։ Օրինակ, նրանք երբեք գլխի չէին ընկնի ստեղծել Ուելսալեզու հեռուստատեսություն։

Կամ ավելացված արժեքի հարկը։ Կամ Մանչեստըրը։

Մանչեստըրով նա հատկապես հպարտ էր։

― Ձեզ հայտնի Ուժերը, կարծում եմ, բավարարված էին, ― ավելացրեց Քրոուլին, ― Ժամանակները փոխվում են։ Ե՞վ, ինչի՞ համար ենք հավաքվել։

Հասթուրը ինչ֊որ բան բարձրացրեց գերեզմանաքարի հետեւից։

― Սրա պատճառով, ― ասաց նա։

Քրոուլին աչքերը չռեց զամբյուղի վրա։

― Օհ, ոչ, ― ասաց նա։

― Այո, ― հեգնանքով ժպտաց Հասթուրը։

― Արդե՞ն։

― Այո։

― Ու, ը֊ը, ե՞ս պետք է դա անեմ։

― Այո, ― Հասթուրը հաճույք էր ստանում դրանից։

― Ինչ՞ հենց ես, ― անհուսորեն ասաց Քրոուլին, ― դուք գիտեք ինձ։ Հասթուր, այդպես չէ՞, այս գործն ինձ համար չէ։

― Օհ, քեզ համար է, քեզ համար, ― հաստատեց Հասթուրը, ― Սա քո գլխավոր դերն է։ Վերցրու։ Ժամանակները փոխվում են։

― Այո՜, ― Լիգուրն էլ քմծիծաղ տվեց, ― նրանք մոտենում են ավարտին, նոր սկզբի համար։

― Ինչի՞ ես․․․

― Դե, դու ակնհայտորեն նրանց սիրելին ես, ― քինոտ ասա Հասթուրը, ― կարծում եմ, Լիգուրը, այս գործի համար կտար իր աջ ձեռքը։

― Դա ճիշտ է, ― ասաց Լիգուրը․ «Դե, ամեն դեպքում, ինչ֊որ մեկի աջ ձեռքը, ― մտածեց նա, ― էնքան աջ ձեռ կա շուրջս, որ իմաստ չկա իմը զոհաբերել»։

Հասթուրը իր կոպիտ հագուստի խորքերից հանեց մատյանն ու մեկնեց Քրոուլիին․

― Ստորագրիր․․․ այստեղ։

Բառերի արանքում անտանելի երկար լռելով։

Քրոուլին տնտղեց գրպանները ու վերջապես հանեց գրիչը։ Այն ու սեփ֊սեւ էր։ Ու այնպիսի տեսք ուներ, կարծես կարող էր անցնել գրելու արագության բոլոր ռեկորդները։

― Լավ գրիչ է, ― նկատեց Լիգուրը։

― Ջրի տակ էլ կարող է գրել, ― քթի տակ ասաց Քրոուլին։

― Տեսնես է՞լ ինչ կմտածեն նրանք, ― բարձրաձայն մտածեց Լիգուրը։

― Ինչ էլ որ մտածելու լինեն, լավ կանեն արագացնեն, ― մեջ ընկավ Հասթուրը, ― Չէ, Ա․Ջ․ Քրոուլի չէ, քո իրական անունը գրիր։

Քրոուլին մռայլ գլխով արեց, ու մատյանի վրա նկարեց ոլորվող, բարդ նշան։ Այն մի վայրկայն պակծառացավ, հետո մարեց։

― Ի՞նչ պետք է անեմ դրա հետ, ― հարցրեց Քրոուլին։

― Դու կստանաս հրահանգները, ― մռայլվեց Հասթուրը, ― ինչի՞ ես էդքան անհանգստանում Քրոուլին։ Դարերորվ աշխատել ենք հենց այս պահի համար, որը մոտենում է։

― Հա, ճիշտ է, ― պատասխանեց Քրոուլին։ Նա հիմա էլ այն ճկուն կերպարանքը չէր, որ այդպես առաձգականորեն դուրս էր ցատկել Բենթլիից։ Հիմա նա հակածյալի տեսք ուներ։

― Մեր հավերժական տրիումֆի պահը մոտենում է։

― Ըհը, հավերժական, ― կրկնեց Քրոուլին։

― Ու այդ փառավոր ճակատագրի ձեռքին դու գործիք կլինես։

― Ըհը, գործիք, ― մրթմրթաց Քրոուլին։ Նա այնպես վերցրեց զամբյուղը, կարծես այն կարող էր պայթել։ Ինչը, պատկերավոր ասած, շուտով եւ լինելու էր։

― Դեհ, լավ, ― սկսեց Քրոուլին, ― դե, ես գնամ, հա՞։ Սրա վերջը տամ։ Էնպես չի, որ ես ուզում եմ սրա վերջը տալ, ― ավելացրեց արագ֊արագ, վախենալով, թե Հասթուրը իր րիփորթում իր դեմ կօգտագործի, ― դե գիտեք, ես աշխատասեր եմ։

Ավագ դեւերը չխոսեցին։

― Դե, ես թռա, ― արագ֊արագ ասաց Քրոուլին, ― կհանդիպենք, ․․․ դե, հիանալի է, լավ․․․ Չաո։

Նեյելով հեռացող Բենթլիին Լիգուրը հարցրեց․

― Էդ ի՞նչ ասաց։

― Իտալերեն էր, ― ասաց Հասթուրը, ― կարծեմ «սնունդ» է նշանակում։

― Ապա, անկապ է էդպես ասել հեռանալիս, ― Լիգուրը նայում էր հեռացող կրակներին, ― Դու նրան վստահո՞ւմ ես։

― Չէ, ― պատասխանեց Հասթուրը։

― Ճիշտ է, ― գլխով արեց Լիգուրը։ «Եթե դեւերը իրար վստահեին, ― ինքն իր համար ավելացրեց Լիգուրը, ― աշխարհը լիրվ ուրիշը կլիներ հիմա»։

Ինչ֊որ տեղ՝ Էմերշեմից արեւմուտք, գիշերվա միջով սլանում էր Քրոուլին։ Ձայնապնակներից պատահական մեկը վերցրեց, փորձեց հանել պլաստիկ տուփի միջից, առանց հայացքը ճանապարհից շեղելու։ Ավտոմեքենայի թույլ լույսի տակ կարդաց՝ Վիվալդիի «Տարվա եղանակները»։ Հանգիստ երաժշտությունը այն էր, ինչ պետք էր իրեն։

Դրեց ձայնապնակը նվագարկիչի մեջ։

― Գրողըտանիգրողըտանիգրողըտանի։ Ինչի՞ հենց հիմա։ Ինչի՞ հենց ես, ― մրթմրթում էր նա, «Քուինի» ծանոթ երաժշտությամբ ողողված։

Ու, հանկարծ, Ֆրեդի Մերկուրին սկսեց խոսել իր հետ․

― ՈՐՈՎՀԵՏԵՎ ԴՈՒ ՎԱՍՏԱԿԵԼ ԵՍ ԴԱ, ՔՐՈՈՒԼԻ։

Քրոուլին մտքում օհնեց։ Օգտագործել էլեկտրականությունը, իր հետ կապ պահելու համար, իր միտքն էր, Ներքեւին դա իհարկե դուր եկավ, բայց, ինչպես միշտ, նրանք ամեն ինչ արեցին իրենց ձեւով․․․ Նա հույս ուներ համոզել նրանք բաժանորդագրվել «ՍելլՆեթ»֊ին, բայց, դրա փոխարեն, նրանք պարզապես խցկվում էին նրա մեջ, ինչ ինքը այդ պահին լսում էր, ու ասում էին այն, ինչ պետք էր։

Քրոուլին թուքը կուլ տվեց։

― Շատ շնորհակալ եմ, տեր, ― ասաց նա։

ՄԵՆՔ ՄԵԾ ՀԱՎԱՏ ՈւՆԵՆՔ ՔՈ ՄԵՋ ՔՐՈՈւԼԻ

― Շնորհակալ եմ, տեր։

ՍԱ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է, ՔՐՈՈւԼԻ

― Գիտեմ, գիտեմ․․․

ՍԱ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՆ Է, ՔՐՈՈւԼԻ

― Ես ամեն ինչ կանեմ, թողեք դա ինձ, տեր։

ՄԵՆՔ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԱՐԵԼ ԵՆՔ, ՔՐՈՈւԼԻ։ ԲԱՅՑ ԵԹԵ ԻՆՉ֊ՈՐ ԲԱՆ ԱՅՆՊԵՍ ՉԳՆԱ, ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԿԱՊ ՈւՆԵՆ ՍՐԱ ՀԵՏ, :ԿՏԱՌԱՊԵՆ, ՆուՅՆԻՍԿ ԴՈՒ, ՔՐՈՈՒԼԻ, ՈՒ ՀԱՏԿԱՊԵՍ ԴՈՒ, ՔՐՈՈՒԼԻ։

― Հասակացա, տեր։

ԱՀԱ, ՔՈ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ, ՔՐՈՈՒԼԻ։

Ու հանկարծակի, Քրոուլին ամեն ինչ իմացավ։ Նա ատում էր դա։ Նրանք կարող էին նույն հեշտությամբ ասել իրեն, այլ ոչ թե հանկարծակի լցնել ողջ այդ չոր ինֆորմացիան ուղիղ ուղեղի մեջ։

Նա պետք է գնար ինչ֊որ հիվանդանոց։

― Ես այնտեղ կլինեմ հինգ րոպեից, տեր, խնդիր չկա։

ԼԱՎ։ Ես տեսնում եմ փոքրիկ կերպարանքը մարդու scaramouche scaramouche will you do the fandango․․․

Քրոուլին հարվածեց ղեկին։ Ամեն ինչ այնքան լավ էր գնում, այս դարերի ընթացքում նա այնքան շատ բան էր հասցրել իրենով անել։ Հենց էսպես էլ ամեն ինչ տեղի է ունենում։ Դու կարծում ես, թե դու աշխարհի գագաթին են, եւ հանկարծ, նրանք գլխիդ են լցնում Արմագեդոնը՝ մեծագույն պատերազմը, վերջինը ճակատամարտը։ Դրախտն ընդդեմ Դժոխքի․ երեք ռաունդ, մինչեւ վերջնական հաղթանակ, բողոքարկման ոչ մի հնարավորություն։ Եվ վերջ։ Ոչ մի աշխարհ էլ չի լինի։ Աշխարհի վերջը հենց դա էր նշանակում։ Ոչ մի աշխարհ չի լինի։ Միայն անվերջանալի Դրախտ, կամ, կախված նրանից, թե ով է հաղթել, անվերջանալի Դժոխք։ Քրոուլին չգիտեր, թե դրանցից որն էր ավելի վատ։

Դե հա, Դժոխքը, ըստ սահմանման ավելի վատն է։ Բայց Քրոուլին հիշում էր եւ Դրախտը, ու այն որոշ բաներով նման էր Դժոխքին։ Օրինակ, ոչ մեկում էլ խմելու նորմալ բան չես ճարի։ Ու Դրախտի ձանձրույթը գրեթե նույնքան անտանելի է, ինչքան Դժոխքի գրգիռները։

Բայց այլ ելք չկար։ Դու չես կարող դեւ լինել ու ընտրության իրավունք ունենալ։

―․․․ Ես քեզ բաց չեմ թողնի (բաց թող նրան) ․․․

Դեհ, լավ է գոնե, որ դա այս տարի չի լինի, ու ինքը ժամանակ կունենա գործերը կարգավորելու։ Երկարժամկետ պայմանագրերը դադարեցնել, օրինակ։

Մտածում էր, իսկ ինչ կպատահեր, եթե ինքը պարզապես կանգնեցներ մեքենան այս մութ, խոնավ ու դատար ճանապարհին, վերցներ զամբյուցը, մի լավ պտտացներ ու դեն նետեր։

Ինչ֊որ ահավոր բան, ահա թե ինչ։

Ժամանակ կար, որ նա հրեշտակ էր։ Չէր պատրաստվում Ընկնել, պարզապես շրջապատն էր վատը։

Բենթլին ճեղքում էր մթությունը, չնայած վառելիքի սլաքը կանգնած էր զրոյի վրա։ Այն զրոյի վրա էր արդեն վաթսուն տարի։ Այնքան էլ վատ չէր դեւ լինելը։ Դու չպետք է բենզին գնես։ Միակ անգամը, որ Քրոուլին գնել էր բենզին, 1967 թվին էր, որպեսզի դրա հետ միասին խցիկի պատուհանին գնդակի անցքեր ստանա, այն ժամանակ շատ էր ուզում դա։

Հետեւի նստարանին դրած զամբյուղի միջի արարածը սկսեց լացել նորածնի լացով, որ նման էր օդային հարձակման մասն զգուշացնող ազդանշանին։ Բարձր։ Անբառ։ Եվ ծեր։

«Լավ հիվանդանոց է»,― մտածեց միտեր Յանգը, ― «այն նաեւ լուռ կլիներ, եթե միանձնուհիները չլինեին»։

Նարն դուր էին գալիս միանձնուհիները։ Այնպես չի, թե նա ձախ գնացող է, կամ նման մի բան։
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B4%D5%A1%D5%B7%D5%B6%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D6%80&diff=13212Դաշնամուր2017-02-14T09:29:47Z
Լանսելոտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Դաշնամուր

|հեղինակ = [[Վիլյամ Սարոյան|Ուիլյամ Սարոյան]]

|թարգմանիչ = Ա․ Առաքելյան

|աղբյուր = [[«XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)]]

― Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։

― Իսկապե՞ս հուզվում ես։ Ինչո՞ւ, ― հարցրեց Էմման։

― Չգիտեմ, ― ասաց Բենը։ ― Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ։

― Նվագել գիտե՞ս, ― հարցրեց Էմման։

― Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում։

― Իսկ դու ի՞նչ ես անում։

― Կտեսնե՛ս, ― ասաց Բենը։

Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին։ Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է, արդյոք, երբևէ հասկանալ նրան։ Այդպես կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել։

Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին։ «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել, ― ենթադրեց Էմման, ― և սիրում է այդ տիպի երաժշտությունը։ Ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելով կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս, վերհիշում է լսած երաժշտությունը և մտովի նորից վերապրում այն»։

― Նվագել գիտե՞ս, ― դարձյալ հարցրեց Էմման։

Բենն իր շուրջը նայեց։ Վաճառողները, ինչպես երևում էր, զբաղված էին։

― Ո՛չ, չգիտե՛մ, ― ասաց նա։

Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները։ Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան։ Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար֊երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ։ Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել։

Բենը մի քանի մեղմ ակորդ վերցրեց։ Ոչ ոք չէր մոտենում նրանց, և նա նույն դիրքով կանգնած, սկսեց անել այն, ինչը նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի։

Եվ Էմման հասկացավ, որ դա պարզապես հրաշալի է։

Բենն ընդամենը կես րոպե նվագեց։

― Հաճելի է հնչում, ― ասաց նա՝ նայելով Էմմային։

― Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում, ― ասաց Էմման։

― Ես ամենևին ինձ նկատի չունեմ, ― ասաց Բենը։ ― Խոսքս դաշնամուրի մասին է։ Հոյակապ հնչեղություն ունի, չնայած այդքան փոքր է։

Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց։

― Ողջո՛ւյն, ― ասաց նա։

― Ողջո՛ւյն, ― պատասխանեց Բենը։ ― Հոյակապ դաշնամուր է։

― Այո, շատերին է դուր գալիս, ― ասաց վաճառողը։ ― Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար։ Եվ բավականին շատ էլ վաճառում ենք։

― Որքա՞ն է գինը, ― հարցրեց Բենը։

― Երկու հարյուր քառասունինն ու հիսուն, ― ասաց վաճառողը։ ― Կարող եք, իհարկե, և մաս֊մաս վճարել։

― Որտե՞ղ են պատրաստում, ― հարցրեց Բենը։

― Ստույգ չգիտեմ։ Կարծեմ Ֆիլադելֆիայում։ Կարող եմ պարզել։

― Մի անհանգստացեք, ― ասաց Բենը։ ― Դուք նվագո՞ւմ եք։

― Ոչ, նվագել չգիտեմ։

Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու։

― Խնդրե՛մ, դուք կարող եք էլի նվագել, ― ասաց նա։

― Ես նվագել չգիտեմ։

― Ես լսում էի, երբ դուք նվագում էիք։

― Մի՞թե դա նվագել է։ Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։

― Ինձ համար հաճելի էր լսել, ― ասաց վաճառողը։

― Ինձ համար էլ, ― ասաց Էմման։ ― Որք՞ան պետք է մուծել առաջին անգամ։

― Մոտ քառասուն֊հիսուն դոլար։ Դե, խնդրեմ, ― դարձավ նա Բենին, ― մի բան նվագեք։ Ես ուզում եմ լսել ձեզ։

― Եթե սա մի հարմարավետ սենյակում լիներ, ― ասաց Բենը, ― կարող էի ժամերով նստել դաշնամուրի առջև։

― Էլի, քիչ էլ նվագեք, ոչ ոք չի առարկի, ― փորձեց համոզել վաճառողը։

Նա մոտեցրեց աթոռը, և Բենը նստեց ու սկսեց անել այն, ինչը, նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվեր։ Մի քանի վայրկյան նվագելու ինչ֊որ փորձեր արեց, այնուհետև երաժշտության նման մի բան գտավ և նվագեց մոտ երկու րոպե։ Վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և Բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով։ Նվագելու ժամանակ նա վաճառողի հետ խոսում էր դաշնամուրի մասին։ Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց։

― Երանի կարողանայի գնել, ― ասաց նա։ ― Շնորհակալություն։

― Խնդրե՛մ, ― ասաց վաճառողը։

Նրանք երկուսով դուրս եկան խանութից։ Փողոցում Էմման ասաց․

― Իսկ ես ոչինչ չգիտեի․․․

― Ինչի՞ մասին, ― հարցրեց Բենը։

― Քո մասին։

― Իսկ ի՞նչ չգիտեիր։

― Դե․․․ որ դու այդպիսին ես։

― Իմ նախաճաշելու ժամն է, ― ասաց Բենը։ ― Երեկոները ես միշտ մտածում եմ այն մասին, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի։

Նրանք մտան մի փոքրիկ ռեստորան, նստեցին վաճառասեղանի մոտ և բուտերբրոդներ ու սուրճ պատվիրեցին։

― Որտե՞ղ ես նվագել սովորել, ― հարցրեց Էմման։

― Եբեք էլ չեմ սովորել, ― ասաց Բենը։ ― Որտեղ որ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել։ Նույնն էի անում, երբ դեռ պատանի էի։ Այ թե ինչ բան է փող չունենալը։

Նա նայեց Էմմային ու ժպտաց այնպես, ինչպես ժպտում էր դաշնամուրի մոտ կանգնած՝ ստեղնաշարին նայելիս։ Էմման անչափ շոյված զգաց իրեն։

― Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի։

― Այո՛, իսկապես այդպես է, ― ասաց Էմման։

― Մի կողմից, ― ասաց Բենը, ― դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի։ Իրականում նույնիսկ ահավոր է։

Նա նորից նայեց Էմմային, ինչպես նախորդ անգամ, և Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն։

Նրանք դուրս եկան ռեստորանից, ոտքով անցան երկու թաղամաս և հասան հանրախանութ, որտեղ աշխատում էր Էմման։

― Դե, առա՛յժմ, ― ասաց Բենը։

― Ցտեսությո՛ւն, Բեն։

Բենը իջավ փողոցով, իսկ Էմման մտավ հանրախանութ։ Աղջիկը համոզված էր, որ, այսպես թե այնպես, ինչ֊որ մի օր Բենը դաշնամուր կունենա, ինչպես նաև՝ մնացած այն ամենը, ինչ այդքան ցանկանում է։
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B4%D5%A5%D5%B2%D6%84%D5%B8%D5%BE&diff=13211Ընկերների մեղքով2017-02-14T09:29:36Z
Լանսելոտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Ընկերների մեղքով

|հեղինակ = [[Վիլյամ Սարոյան|Ուիլյամ Սարոյան]]

|թարգմանիչ = Ա․ Առաքելյան

|աղբյուր = [[«XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)]]

Երկար ժամանակ հույս էի տածել, որ Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցի իմ ընկերներից մի քանիսը այս կամ այն լավագույն ամսագրերից մեկում պերճախոս շարադրանքով կվերհիշեն բարձրահունչ իմ հռչակի մասին, որ վայելում էի այնտեղ սովորելուս մեկ կիսամյակի ընթացքում։ Սակայն, երեսուն տարի անց, երբ պարզ դարձավ, որ նրանցից ոմանք այլևս չկան, մյուսները տեղափոխվել են այլուր, մի քանիսը մոռացության են տվել Լոնգֆելոյի միջնակարգը, մնացածներին էլ դարձյալ տիրել է անգրագիտությունը, ես ինքս որոշեցի պատմել իմ հռչակի մասին։

Ընդհանուր առմամբ այն ժամանակ չգիտեին, որ ես հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանն եմ, քանի որ ամեն կերպ փորձում էի թաքցնել իմ ով լինելը և փաստորեն ինձ ներկայացնում էի որպես Հայկական թաղամասի Սան Բենիտո փողոցում ապրող մի ուրիշ վտարանդու որդի։

Ուրիշ Ուիլյամ Սարոյան, իհարկե, ամբողջ աշխարհում չկար այն պարզ պատճառով, որ ոչ մի Սարոյանի չէին տվել այդ անունը։ Բայց, հետագայում, մի շարք նամակներից, որոնք ստացել եմ անծանոթներից ու նաև նրանցից, ում հետ առաջին անգամ էի ծանոթանում և որոնք, չնայած դրան, արդեն ամենայն մանրամասնությամբ քննարկել էին մեր նախորդ հանդիպումը (որը երբեք չի կայացել), ինձ հայտնի դարձավ, որ արտասահմանում կան շատ Ուիլյամ Սարոյաններ, որոնցից ոչ մեկը հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանը չէ։ Նրանցից մեկն էլ, ինչպես պարզվում է, հեռու ազգական է և իրավամբ կրում է Սարոյան ազգանունը, բայց անձնական ինչ֊որ պատճառներով ցանկացել է, որ իրեն կոչեն Բիլլ։ Նրա իսկական անունը, ինչպես ինձ է հայտնի, Հուսիկ է։ Նա անշուշտ ինձ նման եռանդուն ու գրավիչ չէ։ Ուր էլ լինի՝ ակնոցը քթի վրա է, պորտֆելը՝ ձեռքին և դեռ այդ ամենի հետ էլ տափակաթաթ է։ Ճիշտ է նաև այն, որ նա սովորել է համալսարանում և այժմ մեծ հեղինակություն է վայելում քաղաքական գործիչների ու առևտրական միջնորդների շրջանում։ Ես այդ ինքնակոչ խաբեբայի դեմ ոչինչ չունեմ և ցանկանում եմ, որ բախտը ժպտա նրան մյուս անգամ։ Ինչ վերաբերում է մյուս հավակնորդներին, նրանց մասին ոչինչ չգիտեմ, բայց կարծում եմ, որ պետք է անչափ շատ լինեն՝ նկատի ունենալով Մեքսիկայից, Հավայան կղզիներից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Իսրայելից, Ֆրանսիայից և շատ այյլ վայրերից իմ հասցեով ուղարկված այն կանանց նամակները, որոնց, ինչպես ենթադրում եմ, զվարճացրել են նրանք։

Այսպես, ուրեմն, ես սովորում էի Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցում։ Սակայն, եթե ավելի ստույգ ասեմ, այն ամենևին էլ միջնակարգ դպրոց չէր, քանի որ ուներ միայն դասական դպրոցի յոթերորդ և ութերորդ դասարանները և պաշտոնապես կոչվում էր Լոնգֆելոյի անվան թերի֊միջնակարգ դպրոց։ Այդպես կոչվում էր, իհարկե, Լոնգֆելո Հենրի Ուոդսուորթի<ref>Հենրի Ուոդսուորթ Լոնգֆելո ― ամերիկյան բանաստեղծ (1807-1882), նշանավոր «Հայավաթի երգը» ստեղծագործության հեղինակն է։</ref> պատվին, չնայած դրանով ոչ֊ոք առանձնապես չէր հպարտանում։

Եթե այնտեղ սովորելու ընթացքում հիմնադրած չլինեի մի նոր դպրոց՝ իր բոլոր ուղղություններով ու կարգապահության կանոններով, մտքովս երբեք էլ չէր անցնի հուսալ, թե ինձ հետ ծանոթ լինելու պատվին արժանացածներից գոնե մի քանիսը իրենց ուսերի վրա կվերցնեն իմ մասին գրելու հոգսը։

Հին աշխարհի պատմության դասին էր, երբ առաջին անգամ առիթ ունեցա հիացնելու և զարմացնելու համադասարանցիներիս, իհարկե, նաև հասկացնելու, որ իրենց հետ սովորում է հիրավի ինքնատիպ մտածողություն ունեցող մի անձնավորություն։ Դա պատահեց առաջին օրը և հենց առաջին դասին։ Ուսուցչուհին քառասունին մոտ մի կին էր՝ մազածածկ դեմքով, որը նրան ընդհանրապես մոխրադարչնագուն երանգ էր տալիս, և դեռ ասում էին, որ չնայած իր հնամաշ ու միապաղաղ շորերին, ոսկրոտ ու նողկալի մարմնին, բավականին ազատ բարքի տեր էր։ Նախաճաշի ժամին սիգարետներ էր ծխում ու բարձրաձայն ծիծաղում մյուս ուսուցիչների հետ, և տարիքով սովորողները հաճախ էին տեսել նրան չափից ավելի զվարճանալիս, երբ հանկարծակի սկսում էր այս ու այն կողմ վազվզել ու հրել մյուս ուսուցիչներին։ Սովորողները նրան կոչում էին միսս Շենսթոուն, իսկ ուսուցիչները (մի բան որ նրան շատ էր դուր գալիս)՝ Հարրիեթ կամ Հարրի, բացի միսս Բելթուսից, որը նրան կոչում էր միսս Շենսթոուն և երբեք թույլ չէր տալիս, որ իր հետ կոպիտ վարվեն։

Դասարանին բաժանեցին հին աշխարհի պատմության դասագրքերը, և միսս Շենսթոունն ասաց, որ առաջին դասի համար բացենք 192 էջը։

Ես ինձ թույլ տվեցի դիտողություն անել, որ ավելի լավ կլիներ, եթե առաջին դասի համար բացեինք առաջին էջը։

Նա պահանջեց, որ ասեմ իմ անունը, մինչդեռ ես մեծ ուրախությամբ և գոհունակությամբ ասացի․

― Ուիլյամ Սարոյան։

― Այսպես ուրեմն, Ուիլյամ Սարոյան, ― ասաց միսս Շենսթոուն, ― ես կասեի՝ միստր Ուիլյամ Սարոյան, պարզապես փակիր բերանդ և թույլ տուր ինձ շարունակել հին աշխարհի պատմության դասը այս դասարանում։

Ա՛յ քեզ հարված։

192 էջի վրա, հիմա էլ հստակորեն հիշում եմ, կար շատ սովորական ու հասարակ երկու քարերի լուսանկար, որոնք ինչպես ասաց միսս Շենսթոուն, կոչվում են Սթոունհենջ։ Հետո ասաց, որ այդ քարերը քսան հազար տարեկան են։

Հենց այդ պահին էր, որ հիմք դրվեց իմ նոր դպրոցին՝ իր բոլոր ուղղություններով և կարգապահության կանոններով։

― Որտեղի՞ց գիտեք, ― հարցրեցի ես։

Սա արդեն նորություն էր հին դպրոցում, այն դպրոցում, որտեղ ուսուցիչներն էին հարցեր տալիս, իսկ աշակերտները փորձում էին պատասխանել։ Ամբողջ դասարանը հավանություն տվեց իմ նորարարությանը։ Համադասարանցիներս իրենց հավանությունն արտահայտեցին աղմկալից խանդավառությամբ։ Այն, ինչ կատարվեց, կնկարագրեմ շատ հակիրճ։ Դա մի իսկական ցույց էր։ Բանն այն էր, որ ոչ միսս Շենսթոուն, և ոչ էլ դպրոցի դիրեկտորը՝ միստր Մոնսոնը, չէին կարող այդ տիպի հիմնավորված հարցերից որևէ մեկին քիչ թե շատ բավարար պատասխան տալ, քանի որ նրանք (ինչպես և բոլոր մյուս ուսուցիչները), միշտ, իբրև անառարկելի ճշմարտություն, ընդունում էին այն ամենը, ինչ տալիս էին դասագրքերը։

Իմ հարցին պատասխանելու փոխարեն միսս Շենսթոուն ստիպեց ինձ ցուցադրել նոր դպրոցի կարգապահության կանոնները։ Այլ կերպ ասած, ստիպեց ինձ վազել։ Նա այնպիսի սրընթաց թռիչքով նետվեց վրաս, որ հազիվ կարողացա փախչել։ Դեռ մի քանի վայրկյան էլ կառչած մնաց իմ սվիտերից, որի հյուսվածքը մի քանի տեղից քանդվեց, երբ ուզում էի փախչել։ Նոր դպրոցի կարգապահության կանոնները նույնպես խանդավառությամբ ընդունվեցին։ Վտանգավոր պահերին տեղում մնալու փոխարեն ավելի լավ էր վեր կենալ ու փախչել։ Դեռ հուզված, նա էլի փորձեր արեց ինձ բռնելու, բայց ես կարողացա անվնաս դուրս պրծնել սենյակից։ Հինգ րոպե անց, հավատացած լինելով, որ հանգստացած կլինի, բաց արեցի դուռը, որպեսզի ներս մտնեմ ու անցնեմ տեղս, բայց նա նորից նետվեց ինձ վրա, և ես կրկին կարողացա փախչել։

Հետագա իրադարձություններին չսպասելով, որոշեցի դեպքի մասին հայտնել հենց իրեն՝ միստր Մոնսունին։ Բայց հայտնելուց հետո պարզապես քարացա՝ տեսնելով, որ նրա ողջ համակրանքը միսս Շենսթոունի կողմն է։ Իսկ ինձ վրա մի արհամարհական հայացք էր ձգել։

― Նա ասաց, որ քարերը քսան հազար տարեկան են, ― ասացի, ― իսկ ես միայն հարցրեցի․ «Որտեղի՞ց գիտեք»։ Ես նկատի չունեի, թե դրանք քսան հազար տարեկան չեն։ Պարզապես ցանկանում էի իմանալ, թե հնարավոր չէ՞, որ դրանք ավելի հին լինեն, ասենք՝ երեսուն հազար տարեկան։ Քանի՞ տարեկան է երկրագունդը։ Մի քանի միլիոն, ճի՞շտ է։ Դե, եթե գրքում գրված է, թե այդ քարերը քսան հազար տարեկան են, ապա ինչ֊որ մեկն էլ պետք է կարողանա ասել, թե այդ թվերը որտեղից են հայտնվել գրքում։ Սա Էմերսոնի<ref>Էմերսոն ― Ռալֆ Ուոլդո Էմերսոն (1803-1882)․ ամերիկացի իդեալիստ֊փիլիսոփա, գրող։</ref> դպրոցը չէ։ Սա Լոնգֆելոյի անվան թերի֊միջնակարգն է։ Ես եկել եմ այստեղ սովորելու։ Չէ՞ որ չի կարելի պատժել այն բանի համար, որ ցանկանում ես սովորել։

― Հապա, խնդրեմ, նորից ասա անունդ, ― ասաց միստր Մոնսունը։

― Ուիլյամ Սարոյան, ― ասացի ես համեստորեն՝ ջանալով որքան կարող էի, թեև, պետք է խոստովանեմ, որ դա այնքան էլ հեշտ բան չէր։

― Իսկ դու․․․, ― ասաց միստր Մոնսոնը։

― Տասնմեկ, ― ասացի ես։

― Ոչ, տարիքդ նկատի չունեմ։

― Հարյուր երեք ֆունտ։

― Ոչ, ո՜չ։

― Բողոքական։

― Ինձ հետաքրքրում է, թե ընդհանրապես ի՞նչ է նշանակում քո անունը։

― Ասում են, թե նշանակում է լուսավոր։

― Ազգությո՞ւնդ, ― հարցրեց միստր Մոնսունը։

― Հայ, ― հպարտությամբ պատասխանեցի ես։

― Հենց այդպես էլ կարծում էի, ― ասաց դիրեկտորը։

― Հենց այդպես էլ ի՞նչ էիք կարծում։

― Այն, որ հայից բացի ոչ֊ոք այդպիսի հարց չէր տա։

― Որտեղի՞ց գիտեք, ― ասացի ես՝ կրկին ցուցադրելով նոր դպրոցի կանոնները։

― Դեռևս ոչ ոք այդպիսի հարց չի տվել, ― ասաց նա։ ― Այդ պատասխանը բավարարո՞ւմ է քեզ։

― Միայն մասամբ, ― ասացի ես։ ― Որտեղի՞ց գիտեք, որ եթե ես չտայի այդ հարցը, որիշ ոչ ոք չէր հարցնի նույնը։

― Այն բազում տարիների ընթացքում, որ աշխատել եմ Կալիֆորնիա նահանգի հանրակրթական սիստեմում, ― ասաց միստր Մոնսունը, ― ոչ ոք և ոչ մի անգամ այդպիսի հարց չի տվել։

― Այո, ― անմիջապես պատասխանեցի ես, ― և այն բազում տարիների ընթացքում, նախքան Նյուտոնը կցանկանար պարզել, թե ի՞նչն է պատճառը, որ խնձորը ծառից ընկնում է գետին, ոչ ոք չի ցանկացել պարզել, թե ինչու է այն ընկնում։

Այդ ժամանակ ես հավատացած էի, որ օրերից մի օր միստր Մոնսունը կշարադրի իմ բանավեճի մասին, որովհետև ոչ մի հիմք չունեի կարծելու, թե նա չի կարողանում գրել կամ էլ չի գիտակցում, որ վայելում է այն մարդու ներկայությունը, ում մասին վերհուշ գրելը պարզապես իր բարոյական պարտքն է։

Բայց իրողությունն այն է, որ այդ մարդը այդպես էլ ոչ մի տող չգրեց իմ մասին։

Ես հոյակապ էի։

Իմ մեղքը չէ, որ ուրիշ ոչ ոք այդպիսին չէր։

Միստր Մոնսոնը հավանաբար նպատակահարմար չհամարեց շարունակել բանավեճը։ Նա միայն նստել ու իր կոշիկներին էր նայում։

― Դե, ի՞նչ կասեք, ― ասացի ես։

― Այսպես ուրեմն, ― խեղճացած ձայնով ասաց նա։ ― Ես երևի ստիպված լինեմ մի լավ ծեծ տալ քեզ։ Դե, ի՞նչ կասեք։

― Ինչի՞ համար։

Ես անմիջապես ոտքի ցատկեցի՝ հայացքս չկտրելով սղագրուհուց, որի սեղանը հենց դռան մոտ էր։ Սղագրուհին անչափ գեղեցիկ աղջիկ էր, և ես ցանկանում էի հնարավորին չափ հաճելի տպավորություն ստեղծել իմ մասին, թեև չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչ հույսեր էի փայփայում այն ժամանակ։

― Միսս Սլայֆո, ― ասաց միստր Մոնսունը։ Դա հենց այն էր, ինչ ցանկանում էի լսել, և մինչ միսս Սլայֆոն կկարողանար փակել իմ ճանապարհը, ես արդեն դռան մոտ էի, մի ակնթարթ հետո՝ միջանցքում և քիչ անց՝ համարյա դպրոցի հրապարակի կենտրոնում։

Նոր դպրոցի կարգապահության կանոնները մեկ անգամ ևս փորձության ենթարկվեցին և կրկին արդարացվեցին։

Ես տուն վերադարձա և տեսա քեռի Ալեքսանդրին, որը հյուրասենյակում սուրճ էր խմում։ Քեռի Ալեքսանդրը մեզ տեսնելու համար եկել էր Հարավային Կալիֆորնիայից։ Նա սովորում էր այնտեղ, համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Նրան պատմեցի ողջ իրողությունը։ Նա ինձ անխոս տարավ դեպի իր «Ապպերսոն» կոչվող մեքենան, և միասին ուղևորվեցինք Լոնգֆելոյի անվան թերի֊միջնակարգ դպրոց։

― Դու ամեն ինչ պատմեցիր այնպես, ինչպես եղե՞լ էր, ― հարցրեց քեռի Ալեքսանդրը ճանապարհին։

― Այո, հենց այդ էր ողջ իրողությունը։

― Շատ լավ, ― ասաց նա։ ― Սպասիր մեքենայի մեջ։

Ես չգիտեմ, թե իրար հետ ինչի մասին խոսեցին քեռի Ալեքսանդրն ու միստր Մոնսունը, միայն թե մի քանի րոպե անց դուրս եկավ միսս Սլայֆոն, մոտեցավ մեքենային և ասաց․

― Քո քեռին, միստր Մոնսունը և միսս Շենսթոուն կցանկանային տեսնել քեզ դիրեկտորի ընդունարանում։

Երբ ներս մտա, քեռիս ասաց․

― Կան մարդիկ, որոնք գիտեն ամբողջ աշխարհում և երկրի վրա գտնվող տարբեր առարկաների մոտավոր տարիքը որոշելու շատ եղանակներ։ Թե ովքեր են այդ մարդիկ և ինչպես են նրանք կատարում իրենց հաշվարկները, միստր Մոնսունը տեղյակ չէ։ Միսս Շենսթոուն նույնպես չգիտի և խոստացել է զբաղվել այդ հարցով։ Ինչ վերաբերում է քեզ, ապա դու իրավունք ունես հարցնելու՝ ինչի մասին որ կամենում ես, միայն թե՝ ձայնի ավելի հանգիստ ու քաղաքավարի տոնով։

Հետո շրջվեց դեպի դիրեկտորը։

― Ես չե՞մ խախտում մեր միջև եղած պայմանավորվածությունը։

― Ամենևի՛ն, ― ասաց դիրեկտորը։

― Այն միտքը, թե միայն հա՛յը կարող է այդպիսի հարց տալ, ― շարունակեց քեռի Ալեքսանդրը, ― միստր Մոնսունն արտահայտել է խորի՜ն ակնածանքով։ Հուսով եմ, որ այդպե՞ս է, միստր Մոնսուն։

― Այո՛, ― ասաց միստր Մոնսունը, ― մի քաղաքում, որտեղ ապրում են տասից֊տասնհինգ հազար հայեր, հազիվ թե կարողանայի․․․

― Այո, պա՛րզ է, որ խորի՜ն ակնածանքով, ― ասաց քեռի Ալեքսանդրը։

Հետո դիմեց ինձ։

― Այսօր կարող ես չմասնակցել պարապմունքներին և գնալ, ուր որ ցանկանաս, բայց վաղը կմտնես դասարան այնպես, կարծես ոչինչ էլ չի պատահել։ Հուսով եմ, սա է՞լ է համապատասխանում մեր միջև եղած պայմանավորվածությանը, ― ասաց դիրեկտորին։

― Ես կցանկանայի հետաքրքրվել, թե արդյոք նրա համար ավելի լավ չէ՞ր լինի, եթե փոխադրվեր Հոթորնի<ref>Հոթորն ― Նաթանիել Հոթորն (1804-1864). ամերիկյան գրող, «Կարմիր տառը» նշանավոր վեպի հեղինակը։</ref> անվան դպրոցը, ― հարցրեց միստր Մոնսունը։ Բայց իմ քեռին անմիջապես պատասխանեց․

― Նա ապրում է այս թաղամասում։ Նրա ընկերները հաճախում են այս դպրոցը։ Ես անձա՛մբ կհետևեմ, որ նա մեծ հաջողությունների հասնի ձեզ մոտ։

― Մենք բոլո՛րս կհետևենք, ― ասաց դիրեկտորը։

Ես երբեք այդքան տհաճ վիճակի մեջ չէի եղել։ Եվ ինչքան էի բարկացել քեռուս վրա։ Միակ բանը, ինչից միշտ խորշել եմ, հենց իմ ներկայությամբ կատարվեց քիչ առաջ, թեկուզև հանուն ինձ։ Իմ իրավունքները պաշտպանելու համար ծաղրի էին ենթարկվել մյուսները․ դժվար թե կարող էր այս հանգամանքը հաճելի լինել ինձ։

Եվ իսկապես, որտեղից֊որտեղ հայտնվում է այդ մարդը, այդ սքանչելի մարդը՝ իմ քեռին, ոտք դնում դպրոց, իրեն իրավունք վերապահում նսեմացնելու, կարգադրելու և սպառնալու ուսուցչուհուն և հենց իրեն՝ դիրեկտորին, իսկ նրանք, փոխանակ դիմադրելու, խոնարհաբար թույլ են տալիս նրան հեռանալ հաղթանակած։ Բայց չէ՞ որ հաղթանակ տանելու համար չէր, որ նրան պատմեցի ողջ իրողությունը։

Հաջորդ օրը ներկայացա միստր Մոնսունին, որը, ինձ տեսնելուն պես, ցանկացավ փակել աչքերն ու խորը քուն մտնել։

― Ես եկել եմ ներողություն խնդրելու, ― ասացի ես, ― և ոչ մի առանձնահատուկ վերաբերմունքի կարիք չունեմ։

― Քեզնից միայն պահանջվում է, որ ավելի քաղաքավարի ձևով տաս քո հարցերը, ― ասաց նա։ ― Այժմ կարող ես գնալ։

Իսկ աչքերը, իհարկե, նա չցանկացավ բացել։

Այնտեղից ուղղվեցի դեպի հին աշխարհի պատմության դասարան։ Միսս Շենսթոուն նստած էր սեղանի առջև և, ինչպես երևում էր, խիստ զբաղված էր ինչ֊որ գործերով։

― Ցավում եմ, որ այդքան տհաճություններ պատճառեցի ձեզ, ― ասացի նրան։ ― Այլևս չեմ անի։

Մի պահ ինձ թվաց, թե նա պատրաստվում էր նորից նետվել ինձ վրա, բայց մյուս ակնթարթին կարծես լրիվ խաղաղվեց և, աչքերը թղթից չկտրելով, շատ չոր ձայնով ասաց․

― Նրանք հաշվարկներ կատարելու ինչ֊որ ձև ունեն։ Այժմ կարող ես գնալ։

Ես լիովին համոզված էի, որ օրերից մի օր և՛ դիրեկտորը, և՛ ուսուցչուհին վեր կհիշեն, թե որքան վեհանձնորեն էի ես ինձ դրսևորել այդ չարաբաստիկ պատմության մեջ, բայց, ինչպես ասացի, նրանք ոչ մի տող էլ չեն գրել, ուստի ես ստիպված եղա այդ անելու։

Բարեբախտաբար, միսս Շենսթոուն այդ դեպքից հետո Լոնգֆելոյի դպրոցում դասավանդեց ընդամենը չորս օր և այդ ընթացքում գոնե մի անգամ չփորձեց ինձ նայել կամ էլ որևէ հարցով դիմել ինձ։ Նա նույնիսկ վերջ տվեց ներկա֊բացակա անելուն՝ վախենալով, որ իմ ազգանունը կարդալու ժամանակ ես անպայման ինչ֊որ բան կունենամ ասելու։

Այնուհետև բազում ուսուցիչներ իրար փոխարինեցին հին աշխարհի պատմությունը դասավանդելու համար, բայց, քանի որ այդ ժամանակ նոր դպրոցը վերջնականապես հաստատել էր իր տեղը Լոնգֆելոյի միջնակարգում, ուստի բոլորն էլ անխտիր դիմանալով մեկ օր, ամենաշատը՝ մեկ շաբաթ, ցանկանում էին հնարավորին չափ շուտ և ընդմիշտ հեռանալ մեզնից։

Միստր Մոնսունը բազմիցս ելույթներ ունեցավ համադպրոցական ժողովներում՝ խոսելով պատշաճ շարժուձևերի և ընդհանրապես կարգ ու կանոնի մասին, բայց նրա խորհուրդներն այդպես էլ մնում էին օդում կախված։ Մի ամիս հետո նա նույնպես հեռացավ դպրոցից, և նրան փոխարինեց մի մարդ, որը որպես կապիտան իր քաջագործություններով մեծ հռչակ էր վայելել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Ոմանք հույս ունեին, թե այս մարդը պետք է կարողանար շատ կարճ ժամանակամիջոցում վերականգնել հին դպրոցը։ Սկզբում նա գործի դրեց բիրտ ուժի մեթոդը՝անձամբ օրական ծեծելով ավելի քան երեսուն տղաների, հետո փորձեց համոզման մեթոդը՝ դպրոցի հրապարակում բարեկամաբար զրուցելով ու քայլելով ամենավատ տղաների հետ, և նման շատ այլ բաներ։ Բայց այդ մեթոդներից ոչ մեկն իրեն չարդարացրեց, և առաջին կիսամյակից հետո նա նույնպես լքեց մեղ և գնաց աշխատելու գյուղական մի փոքր դպրոցում, որն ուներ ընդամենը քառասուն, թե հիսուն սովորող։

Ինչ վերաբերում է ինձ, ապա ես փոխադրվեցի տեխնիկական թեքումով միջնակարգ դպրոց՝ մեքենագրել սովորելու։

<references />
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%80%D5%A1%D5%B6%D5%B3%D5%A1%D6%80%D5%A8&diff=13210Հանճարը2017-02-14T09:29:24Z
Լանսելոտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Հանճարը

|հեղինակ = [[Վիլյամ Սարոյան|Ուիլյամ Սարոյան]]

|թարգմանիչ = Ա․ Առաքելյան

|աղբյուր = [[«XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)]]

Մի անգամ երեկոյան, Իզզիի գարեջրատանը ինձ մոտեցավ վելվետե շալվարով մի երիտասարդ հանճար ու ասաց․

― Լսեցի, որ դուք գրող եք։ Ես մի պատմություն գիտեմ, որով կարելի է հոյակապ ֆիլմ ստեղծել, միայն թե ինձ փորձառու մարդ է պետք, որ գրի այն իմ փոխարեն։ Ես ինքս կգրեի, բայց աշխատում եմ, իսկ աշխատանքից հետո արդեն շատ հոգնած եմ լինում ու չեմ կարողանում գրել։

Գլուխս մի քիչ տաք էր, բայց ես երբեք այնքան հարբած չեմ լինում և ոչ էլ այնքան զբաղված, որ չկարողանամ լսել իմ գրչակցին և ասացի․

― Դե, սկսեք ուրեմն, լսում եմ ձեզ։ Եթե ձեր պատմությունը լավը լինի, ես սցենար կգրեմ և մենք միասին կհասնենք այն բանին, որ «Մետրո֊Գոլդեն֊Մեյեր» կինոստուդիան ֆիլմ ստեղծի դրանով։ Դե, սկսեք, տեսնենք։

Եթե ձեզ երբևէ հաջողվել է տպագրել ձեր պատմվածքը ամերիկյան մի հանրահայտ ամսագրում և գիտեք կյանքը հինգ մատի պես, ուրեմն նաև հանդիպել եք բազում մարդկանց, որոնց պատմություններով կարելի է հոյակապ ֆիլմեր ստեղծել։ Աշխարհը լի է այդպիսի մարդկանցով, իսկ նրանց պատմությունները միայն իրենք գիտեն, և թվում է, թե այն մարդիկ, ովքեր ֆիլմեր են ստեղծում, երբեք չեն հանդիպում նրանց, իսկ եթե անգամ հանդիպում են, երբեք հնարավորություն չեն տալիս նրանց պատմելու իրենց պատմությունները։ Այդ պատճառով էլ մեր ֆիլմերն ընդհանրապես նողկալի են, նողկալի են անգամ գունավոր ֆիլմերը, անգամ այն ֆիլմերը, որտեղ խաղում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Կլարկ Գեյբլը, Ջոն Բարիմորը, Նորմա Շիրերը կամ էլ մեկ ուրիշը։ Պարզապես այն մարդիկ, ովքեր ֆիլմեր են ստեղծում, ուղղակի չեն ջանում լավ ֆիլմեր ստեղծել։ Մի երեկոյի ընթացքում Իզզիի գարեջրատանը կարելի է լսել ութսունյոթ, եթե ոչ ավելի հոյակապ պատմություններ, բայց դրանցով երբեք ֆիլմեր չեն ստեղծվում։

Ես խնդրեցի նրան, որ սկսի իր պատմությունը։

― Սկսեմ հենց սկզբի՞ց, ― հարցրեց նա։

― Պարտադիր չէ, ― ասացի ես։ ― Սկսեք՝ որտեղից որ կցանկանաք։ Սկսեք վերջից և պատմեք՝ գալով դեպի սկիզբը։ Դուք նույնիսկ կարող եք նստել, եթե կցանկանաք։

― Շնորհակալություն, ― ասաց նա, ― կանգնած ավելի լավ է։

― Պատմեք առանց շտապելու։ Ժամանակն անվերջ է։

― Պատմելու շատ բան էլ չկա, ― ասաց նա։ ― Միտքը սա է։ Ասում է․ «Ես պետք է ինչ֊որ բան անեմ։ Չպետք է ամբողջ կյանքում գրասենյակում աշխատեմ»։ Շոգենավ է նստում և ուղևորվում դեպի Շանհայ։

― Ո՞վ, ― հարցրի ես։

― Այն երիտասարդը, ― ասաց նա, ― Կլարկ Գեյբլը։

― Ախ, Կլարկ Գե՜յբլը։ Ասում է, որ պետք է ինչ֊որ բան անի։ Բայց ի՞նչ։

― Բարձրանալով տախտակամած նա հանդիպում է այն աղջկան։

― Այն աղջկա՞ն։

― Այո, Ջոան Քրոֆորդին։

― Ախ, Ջոանի՜ն, ― ասացի ես։ ― Իսկ ի՞նչ է լինում հետո։

― Նրանք սիրահարվում են։

― Եվ տղան ինչ֊որ բա՞ն է անում։

― Ոչ այդ ժամանակ։ Դա վերջում։

― Հասկանալի է, ― ասացի ես։ ― Հուսով եմ, որ դեռ մի ինքնատիպ բան կա։

― Այո, նրանք ամուսնանում են։

― Իսկ ինչպե՞ս է փողի հարցը։ Նրանցից ո՞վ փող ունի, ― հարցրեցի ես։

― Աղջիկը։ Եվ ահա այստեղ է հասունանում կոնֆլիկտը։

― Օհ, ― ասացի ես, ― արդեն կոնֆլի՞կտ։

― Հապա ինչպե՞ս, տղան հո խրտվիլա՞կ չի․ նա չի ամուսնանա, եթե իմանա, որ աղջիկը հարուստ է։

― Ինչո՞ւ, ― հարցրի ես։

― Նա կարծում է, որ չի կարող ամուսնանալ հարուստ աղջկա հետ, եթե անգամ սիրում է նրան։ Եվ այդպես, նրանք վիճում են։

― Պարզապես կատակով, իհարկե, ― ասացի ես։ ― Ոչ մի լուրջ բան չկա։

― Դե ո՜չ։ Ամեն ինչ շատ լո՜ւրջ է։ Աղջկան հարկավոր է մինչև մինչև Շանհայ հասնելը ամուսնանալ մեկի հետ, այլապես նա չի ստանա իր ժառանգությունը՝ 18 միլիոն դոլարը։

― Քանի՞․․․ քանի միլիո՞ն։

― Տասնութ։

― Ձեր կարծիքով դա բավակա՞ն է, ― ասացի ես։ ― Բավակա՞ն է դա ամբողջ կյանքի համար։

― Պատկառելի գումար է։

― Դատա՜րկ բան, ― ասացի ես։ ― Իսկ հետո ի՞նչ է լինում։

― Դե, այն մարդը, որ նշանված է աղջկա հետ, միջահասակ մի բանկիր է։ Նա այնքան էլ գեղեցկադեմ չէ։ Աղջիկը չի ցանկանում ամուսնանալ նրա հետ։ Այստեղ Ջոան Քրոֆորդը հնարավորություն կունենա հոյակապ խաղ ցույց տալու։

― Այն էլ ինչպիսի՜, ― ասացի ես։

― Տղան ու աղջիկը դադարեցնում են վեճը։ Աղջիկն ասում է, որ պատրաստվում է ամուսնանալ բանկիրի հետ։ Դա պարզապես խանդ առաջացնելու համար։

― Այստեղ էլ կարելի է հոյակապ խաղ ցույց տալ, ― ասացի ես։

― Այո՛, իհա՜րկե։ Կապիտանն էլ արդեն նավի վրա պատրաստություններ է տեսնում հարսանիքի համար։ Եվ այստեղ, արագորեն, մեկը մյուսի ետևից, շատ հուզումնալից իրադարձություններ են տեղի ունենում։ Չինացի ծովահենները գրավում են նավը, և նրանցից մեկն էլ որոշում է, որ ինքն ամուսնանա աղջկա հետ, առանց պաշտոնական գրանցման, իհարկե։ Բանկիրը չի միջամտում, որովհետև վախենում է, իսկ տղան տանել չի կարողանում չինացուն։ Վերջինս մի կրթված երիտասարդ է և նավի վրա բոլորից լավ նա է անգլերեն խոսում։

― Հապա մի տես, է՜։

― Չինացին ներխուժում է աղջկա սենյակը և փորձում բռնել նրան։

― Թյո՜ւ, ինչ վատ է վարվում։

― Չինացին դեռ վազում է աղջկա ետևից, երբ Կլարկը կոտրում է դուռը։ Նրանք երկուսով կռվում են։ Չինացին տղային գցում է գետնին, հանում է դաշյունը և հենց այն է, ուզում է խրել Կլարկի մարմնի մեջ։

― Ո՞ր մասում, ― հարցրեցի ես։

― Ուղիղ սրտի մեջ։ Բայց այդ պահին աղջիկն աթոռով խփում է չինացու գլխին։

― Այ թե ինչե՜ր է անում սերը։

― Այդ ժամանակ կապիտանը հեռագիր է ստանում, որտեղ ասվում է, որ նա պետք է բանտարկի բանկիրին մեծ կողոպուտի և երկկնության համար։

― Բանտարկել պարզապես երկու զանցանքի համա՞ր, ― հարցրեցի ես։

― Հնարավոր է, որ սպանություն էլ է կատարել։ Ֆիլմը վերջանում է նրանով, որ տղան համբուրում է աղջկան։

― Աստվա՜ծ իմ, հրաշալի՜ է վերջանում, ― ասացի ես։

― Շատ հուզիչ է, չէ՞։

― Մարդու շունչ է կտրվում։ Հատկապես այն մասում, երբ չինացին հետապնդում է աղջկան։

― Այդպես էլ գիտեի, որ դուր կգա ձեզ, ― ասաց նա։ ― Իմ կարծիքով ավելի լավ է սկզբում գիրք գրեք, իսկ այնուհետև, արդեն, վաճառեք կինոստուդիային։

― Աստված վկա, ես կանեի այդ չնչին բանը ձեզ համար, միայն թե երկու օր առաջ եմ թողել գրելը։

― Ինչո՞ւ, ― հարցրեց նա։

― Այնպես ձանձրացել էի, ― ասացի ես։ ― Միևնույն ծեծված թեման անընդհատ ու անդադար։

― Բայց սա ձեր ասած ծեծվածը չէ․ սա այլ է, ― ասաց նա։ ― Հապա հիշեք չինացուն․ Արևելքը՝ Արևմուտքի դեմ։

― Թերևս և այդպես, ― ասացի ես։ ― Միայն թե երկու օր առաջ թողել եմ գրելը։ Դուք գրեք։

― Իսկ ի՞նչ է, ձեր կարծիքով կտպե՞ն, ― հարցրեց նա։

― Հիմարներ են ուրեմն, եթե չտպեսն։ ― ասացի ես։

― Ինչպիսի՞ ոճ օգտագործեմ։

― Դե թող այդ հարցը չանհանգստացնի ձեզ։ Աշխատանքից հետո նստեք, մի թուղթ վերցրեք ու գրեք հենց այնպես, ինչպես կանցնի ձեր գլխով և ինքներդ էլ կտեսնեք, որ դրանից ավելի լավ ոճ չէիք կարող օգտագործել։ Կարծում եմ բավականին նյութ կմնա դեռ երկու ֆիլմ էլ ստեղծելու համար։

― Քերականությունից էլ մի քիչ կաղում եմ։

― Ես էլ մի բան չեմ։ Բայց դրա համար էլ մի անհանգստացեք։ Կարիք չկա։ Դա կլինի ձեր ինքնատիպ գրելաոճի մի մասը։ Եվ այնպես, ներքուստ համոզված եմ, որ դուք հանճար եք։

― Դե ի՞նչ եք ասում, ես պարզապես գրեքերի ու ֆիլմերի համար շատ պատմություններ գիտեմ։ Դեռ շատերն էլ մոռացել եմ, այլապես կարելի էր տասնյակ գրքեր գրել ու տասնյակ ֆիլմեր ստեղծել։

― Իսկ դուք գրեք անմիջապես, որպեսզի չմոռանաք, ― ասացի ես։ ― Ձեր ամեն մի րոպեն մի դոլար արժի։

― Մատիտ ունե՞ք, ― հարցրեց նա։

― Ցավոք սրտի ոչ, ― ասացի։ ― Երկու օր առաջ ես թողել եմ գրելը։

― Գրողը տանի, ինչո՞ւ։

― Ֆիլմերի համար իմ պատմությունները հարմար չեն, ― ասացի ես։ ― Ժամանակ առ ժամանակ պատմվածքներ եմ վաճառում՝ հատը երեսուն֊քառասուն դոլար։ Իսկ ֆիլմերի համար հարմար ոչինչ չունեմ։ Կարծում էի, թե ինչ֊որ ժամանակ մի բան կհորինեմ, բայց ոչինչ էլ չստացվեց ու այդպես էլ թողեցի գրելը։

― Այո, վատ են ձեր գործերը, ― ասաց նա։ ― Այդպիսի պատմություններն ինձ համար խաղ ու պար են։

― Ես դա տեսնում եմ, ― ասացի ես։ ― Քո գործը այժմ դրանք միայն թղթին հանձնելն է։ Գիտեմ, դուք շատ շուտով համբավ կունենաք ու շատ փող։

― Հիմա մի ուրիշ պատմություն էլ կպատմեմ։ Հոյակապ ֆիլմ կարելի է ստեղծել դրանով, ― ասաց նա։

― Ջո՜, ― ասացի ես, ― ահա քեզ տասը ցենտ։ Մի մատիտ ճարիր։

Ջոն վազեց դեպի Իզզին։ Իզզին այս ու այն կողմ նայեց և մի փոքր ու բարակ մատիտ գտավ։ Ջոն վազեվազ մատինտն ինձ բերեց։ Ես այն մեկնեցի երիտասարդին։

― Լսիր, բարեկամ, ― ասացի ես, ― դու չպետք է ժամանակ կորցնես։ Ահա քեզ մատիտ, ծայրը՝ սրված, ամեն ինչ՝ տեղը տեղին։ Վերցրու, տուն գնա ու պատմություններդ հանձնիր թղթին։ Հին, նոր, դա կարևոր չէ, թուղթը՝ թուղթ է։ Լինքոլնը իր հանրահայտ ճառը գրել է ծրարի ետևի կողմում։

Նա վերցրեց մատիտը, բայց տեղից չշարժվեց։

― Իսկ ի՞նչ կասեք, եթե ես այսօր մի լավ հանգստանամ ու վաղվանից սկսեմ գրել, ― հարցրեց նա։

― Ոչ, ― ասացի ես, ― այդպես չի կարելի։ Հենց հիմա ուղիղ տուն գնացեք ու գրեք, քանի դեռ թարմ են ձեր մտքերը։

― Դե լավ, ― ասաց նա։

Մատիտը դրեց բաճկոնի ներսի գրպանում, կեպին իջեցրեց աչքերի վրա ու ցած իջավ աստիճաններով։

― Ջո, ― ասացի ես, ― երեք գավաթ գարեջուր։
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%86%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%BB%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8&diff=13209Նարինջները2017-02-14T09:29:00Z
Լանսելոտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Նարինջները

|հեղինակ = [[Վիլյամ Սարոյան|Ուիլյամ Սարոյան]]

|թարգմանիչ = Արամ Արսենյան (անգլերենից)

|աղբյուր = [[«XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)]]

Նրան ասացին․

― Երկու ամենամեծ նարինջները ձեռքիդ կկանգնես փողոցի անկյունում, և երբ ավտոմեքենա անցնի կողքովդ, կժպտաս ու նարինջները կպարզես։ Եթե ցանկանան գնել՝ յուրաքանչյուրը հինգ ցենտ, ― ասաց հորեղբայր Ջեյքը, ― երեքը՝ տասը ցենտ, մի դյուժինը՝ երեսունհինգ։ Լայն կժպտաս, ― ասաց։ ― Լյո՛ւք, դու կարող ես ժպտալ, չէ՞։ Դու երբեմն ժպտալու շնորհք ունես, չէ՞։

Շատ չարչարվեց, որպեսզի ժպտա, բայց հորեղբայր Ջեյքը դեմքը ծամածռեց, ու նա հասկացավ, որ սարսափելի ժպիտ էր։ Հույս ուներ, որ կարող է որոշ մարդկանց նման բարձրաձայն ծիծաղել, միայն թե այդ մարդիկ իր նման վախեցած չէին, և ամեն ինչ փչացավ։

― Կյանքումս այսքան լուրջ տղա չեմ տեսել, ― ասաց հորեղբայր Ջեյքը, ― Լյո՛ւք։

Հորեղբայրն այնքան կռացավ, որպեսզի իրենց գլուխները հավասարվեն և ուղիղ նրա աչքերին նայի, ու շարունակեց հետը խոսել։

― Լյո՛ւք, ― ասաց, ― ոչ֊ոք նարինջ չի գնի, եթե չժպտաս։ Մարդիկ սիրում են տեսնել, թե ինչպես է փոքրիկ տղան ժպտում և նարինջ վաճառում։ Դա նրանց զվարճացնում է։

Նա լսում էր, թե ինչպես է հորեղբայրը խոսում, նայում էր նրա աչքերին և ըմբռնեց բառերը։ Բայց նա միայն զգում էր, որ Ջեյքն էլ է շփոթված։ Եվ տեսավ, թե ինչպես հորեղբայրը ոտքի ելավ ու տնքաց, հենց այնպես, ինչպես հայրն էր տնքում։

― Լյո՛ւք, ― ասաց հորեղբայրը, ― դու երբեմն կարող ես ծիծաղել, չէ՞։

― Չի կարող, ― ասաց Ջեյքի կինը։ ― Եթե այդքան վախկոտ չլինեիր, ինքդ կգնայիր ու նարինջները կվաճառեիր։ Դու էլ հիմա այն վիճակում ես, ինչ եղբայրդ, ― ասաց նա, ― հողի տակ, մեռած։

Սա էր, որ Լյուքին թույլ չէր տալիս ժպտալ․ այս կնոջ սովորական խոսելաձևը, ոչ բառերը, այլ ձայնի մեջ եղած ստորությունը, որով անընդհատ կշտամբում էր հորեղբայր Ջեյքին։ Եվ ինչպես կարող էր սպասել, թե Լյուքը կժպտա կամ լավ կզգա, եթե ինքն անընդհատ ասում էր, թե իրենք բոլորն էլ վատն են, ողջ ցեղը վատն է։

Ջեյքը հոր կրտսեր եղբայրն էր և նման էր հորը։ Իհարկե, Ջեյքի կինը միշտ ստիպված էր ասել, թե լավ է, որ հայրը մեռած է, հենց թեկուզ այն բանի համար, որ առևտրական գործերում պիտանի չէր։ Նա միշտ ասում էր Ջեյքին․

― Սա Ամերիկա է։ Պետք է շուրջդ նայես, մարդկանց հետ շփվես ու ստիպես, որ նրանք քեզ սիրեն։

Եվ Ջեյքը միշտ պատասխանում էր․

― Ստիպեմ, որ նրանք ինձ սիրե՞ն։ Ինչպե՞ս կարող եմ ստիպել, որ ինձ սիրեն։

Եվ կինը միշտ բարկանում էր ամուսնու վրա ու ասում․

― Օ՜հ, հիմարի մեկը։ Եթե հղի չլինեի, կգնայի Ռոզենբերգի մոտ աշխատելու և քեզ երեխայի նման կպահեի։

Ջեյքն էլ այն նույն հուսահատ հայացքն ուներ, ինչ Լյուքի հայրը, և միշտ ինքն իր վրա զայրանում էր ու ցանկանում, որ մյուսներն ուրախ լինեն։ Ջեյքը միշտ նրան խնդրում էր, որ ժպտա։

― Լա՛վ, ― ասաց Ջեյքը, ― լա՛վ, վա՛վ, սպանի՛ր ինձ, խենթացրո՛ւ։ Անպայման։ Կմեռնեմ, կմեռնեմ։ Տասն արկղ նարինջ, տանը ոչ մի պեննի և ուտելու ոչինչ։ Ավելի լավ է մեռնեմ։ Կանգնեմ փողոցում ու նարինջնե՞ր պարզեմ։ Գուցե մի սայլ առնեմ ու փողոցնե՞րն ընկնեմ։ Ոչ, ավելի շուտ կմեռնեմ։

Հետո Ջեյքը դեմքը ծամածռեց, և նա այնքան տխուր էր, կարծես աշխարհում այլևս ոչ ոք այդքան տխուր չէ, նույնիսկ Լյուքը, և տղան ուզում էր, որ հանկարծ լաց լինելու ցանկություն չունենա այն բանի համար, որ Ջեյքն այդքան տխուր է։ Եվ այդ ամենից հետո էլ Ջեյքի կինն այնպես կատաղեց, ինչպես երբեք ու սկսեց այնպես բղավել, ինչպես բղավում էր, երբ իսկապես կատաղած էր լինում, և կարելի էր զգալ, թե այդ ամենը որքան սոսկալի է, քանզի նա ոչ թե տխուր ձայնով էր բղավում, այլ՝ կատաղած, ու Ջեյքին հիշեցնում էր այն բոլոր հաշիվների և այն բոլոր անտանելի տարիների մասին, որ անցկացրել էր ու այն երեխայի մասին, որ պետք է ծնվեր և ասաց․

― Ինչի՞ համար, ո՞ւմ է հարկավոր, որ մի հիմար էլ աշխարհ գա։

Հատակին մի արկղ նարինջ կար, և նա վերցրեց երկու հատ ու լաց լինելով ասաց․

― Վառարանում կրակ չկա, այն էլ նոյեմբերին, բոլորս սառչում ենք։ Տունը պետք է մսահոտով բուրեր։ Ա՛ռ, կե՛ր։ Կե՛ր քո նարինջները։ Այնքան կեր, որ մեռնես, ― և նա լաց եղավ։

Ջեյքն այնքան տխուր էր, որ չէր կարող խոսել։ Նա նստեց, սկսեց ետ ու առաջ ճոճվել․ գժի պես էր։ Եվ դեռ ասում են ծիծաղիր։ Ջեյքի կինն էլ նարինջները ձեռքին անընդհատ դուրս ու ներս էր անում, լալիս էր ու երեխայի մասին խոսում։

Որոշ ժամանակ անց նա դադարեց լաց լինել։

― Այժմ նրան տար անկյունը, ― ասաց, ― և տես, գուցե կարողանա մի քիչ փող աշխատել։

Ջեյքն իսկապես խուլ էր․ ամեն դեպքում, այդպես էր թվում։ Նա նույնիսկ գլուխը չբարձրացրեց։ Եվ կինը բղավեց․

― Նրան տար անկյունը։ Ասա, որ ժպտա մարդկանց։ Մենք պետք է ուտենք։

Ի՞նչ իմաստ ունի ապրելը, երբ ամեն ինչ ապականված է, և ոչ ոք չգիտե, թե ի՞նչ պետք է անի։ Ի՞նչ կարիք կա դպրոց գնալ, թվաբանություն սովորել, բանաստեղծություններ կարդալ, բադրիջաններ նկարել և նման այլ բաներ։ Ի՞նչ օգուտ ցուրտ սենյակում նստել մինչև քնելու ժամը և լսել, թե ինչպես են Ջեյքն ու կինն անընդհատ կռվում, և քնելու գնալ ու լաց լինել, և արթնանալ ու տեսնել տխուր երկինքը, և զգալ սառը օդը ու դողալ, և դպրոց գնալ ու նախաճաշին հացի փոխարեն նարինջ ուտել։

Ջեյքը վեր թռավ ու սկսեց կնոջ վրա գոռալ։ Նա ասաց, որ կսպանի կնոջը և հետո դանակն իր սիրտը կխրի, և կինն ավելի շատ լաց եղավ, պատռեց շորը մինչև գոտկատեղն ու ասաց․ «Դե, ավելի լավ է բոլորս մեռնենք, սպանի՛ր», սակայն Ջեյքը նրան թևերի մեջ առավ, ու նրանք քայլեցին դեպի հարևան սենյակը, և Լյուքը լսում էր, թե ինչպես էր կինը լալիս ու համբուրում նրան ու ասում, որ նա պարզապես մի երեխա է, մի մեծ երեխա, և որ ինքը նրան մոր պես անհրաժեշտ է։

Տղան կանգնած էր անկյունում, և այդ ամենն այնպես արագ էր կատարվել, որ նա չէր զգացել, թե որքան է հոգնել, բայց շատ էր հոգնած ու սոված։ Նա նստեց։ Ի՞նչ օգուտ ունի ապրելը, եթե աշխարհում բոլորովին մենակ ես և ոչ մայր ունես ու ոչ էլ հայր և ոչ մեկը, որ քեզ սիրի։ Նա լաց լինելու ցանկություն ունեցավ, բայց ի՞նչ օգուտ լաց լինելուց, եթե դա ամեն դեպքում ոչ մի օգուտ չի տալու։

Որոշ ժամանակ անց Ջեյքը դուրս եկավ սենյակից և փորձեց ժպտալ։

― Այն ամենն, ինչ պետք է անես, ― ասաց, ― ձեռքումդ երկու մեծ նարինջ բռնելն ու ավտոմեքենայով մոտովդ անցնողներին առաջարկելն ու ժպտալն է։ Մի արկղ նարինջ վաճառելը քեզնից համարյա ժամանակ չի խլի, Լյո՛ւք։

― Կժպտամ, ― ասաց տղան, ― մեկը՝ հինգ ցենտ, երեքը՝ տասը, մի դյուժինը՝ երեսունհինգ։

― Այդքանը, ― ասաց Ջեյքը։

Ջեյքը նարինջների արկղը վերցրեց հատակից ու շարժվեց դեպի ետնամուտքը։

Փողոցում շատ տխուր էր։ Ջեյքի ձեռքին նարինջների արկղն էր, Լյուքը քայլում էր կողքից ու լսում, որ պետք է լայն ժպտա։ Երկինքը տխուր էր, ու ծառերին տերևներ չկային, և փողոցը տխուր էր, ու շատ ծիծաղելի էր․ նարինջների բույրը մաքուր էր ու դուրեկան, և դրանք այնքան գեղեցիկ էին, որ շատ ծիծաղելի էր։ Նարինջներն այնքան գեղեցիկ էին, իսկ իրենք՝ այնքան տխուր։

Վենտուրա փողոցի անկյունն էր, որտեղով անցնում էին բոլոր ավտոմեքենաները, և Ջեյքն արկղը մայթին դրեց։

― Միայն փոքր տղաների մոտ է լավ ստացվում, ― ասաց, ― պահել ու պատրաստ լինել ժպտալու կողքովդ ավտոմեքենաներով անցնող մարդկանց։

Թվում էր, թե երկար ժամանակ է անցել, երբ մի մեքենա տեսավ, որը քաղաքից գալիս էր ճիշտ դեպի իր կողմը, և երբ այն մոտեցավ, տեսավ, որ մի տղամարդ էր վարում մեքենան, իսկ ետևի նստատեղին մի տիկին էր երկու երեխաների հետ։ Նա շատ լայն ժպտաց, երբ նրանք շատ մոտ էին, սակայն չէր երևում, թե պատրաստվում էին կանգնել, և նա նարինջները ճոճեց ու ավելի մոտեցավ փողոցին։ Դեմքերը շատ մոտիկից տեսավ և մի քիչ ավելի լայն ժպտաց։ Շատ լայն չէր կարող ժպտալ, որովհետև դրանից այտերը հոգնում էին։ Նրանք չկանգնեցին և նույնիսկ չպատասխանեցին ժպիտին։ Ավտոմեքենայում նստած փոքրիկ աղջիկը դեմքը ծամածռեց՝ ցույց տալու համար, որ նա ոչինչ է։ Ի՞նչ օգուտ փողոցի անկյունում կագնել, փորձելով նարինջ վաճառել այն մարդկանց, ովքեր ծամածռում են դեմքերը, որովհետև դու ժպտում ես և ցանկանում դուր գալ։

Ի՞նչ օգուտ մկաններդ ցավեցնել հենց միայն այն բանի համար, որ մարդկանց մի մասը հարուստ է, իսկ մյուսները՝ աղքատ, և որ հարուստներն ուտում են ու ծիծաղում, իսկ աղքատները չեն ուտում և անընդհատ պայքարում են ու իրար ասում, որ պետք է դրանց սպանել։

Նա թևն իջեցրեց, դադարեց ժպտալ ու նայել հակահրդեհային ջրածորակին և դրա ետևի ջրհորդանին և ջրհորդանի ետևի փողոցին՝ Վենտուրային, փողոցի երկու կողմով ձգվող տներին, տներում եղած մարդկանց և փողոցի վերջում գտնվող գյուղին, որտեղ այգիներ ու մրգաստաններ էին, գետակներ ու մարգագետիններ և հետո լեռներ և լեռների ետևում ավելի շատ քաղաքներ ու ավելի շատ տներ, փողոցներ ու մարդիկ։ Ի՞նչ օգուտ կա ապրել աշխարհում, երբ նույնիսկ չես կարող հակահրդեհային ջրածորակին նայել առանց լաց լինելու ցանկության։

Մեկ այլ ավտոմեքենա էր գալիս փողոցն ի վեր, և նա բարձրացրեց թևն ու սկսեց նորից ժպտալ, սակայն երբ ավտոմեքենան անցավ կողքով, տեսավ, որ մարդը նույնիսկ իր կողմը չէր նայում։ Մեկը հինգ ցենտով նրանք կարող էին նարինջ ուտել։ Հաց ու միս ուտելուց հետո կարող էին նարինջ վայելել։ Կլպել, հոտոտել գեղեցիկ բուրմունքը և ուտել։ Կարող են կանգնեցնել մեքենաները և գնել երեք հատը տասը ցենտով։ Հետո մի այլ ավտոմեքենա անցավ կողքով, մինչ նա ժպտում էր ու թևը թափահարում, բայց մարդիկ նրան միայն նայեցին և՝ այդքանը։ Եթե գոնե պատասխանեին ժպիտին, այդքան վատ չէր լինի, որքան միայն կողքով անցնելն ու նույնիսկ չժպտալը։ Բազմաթիվ ավտոմեքենաներ անցան կողքով և, թվում էր, թե նա պետք է նստեր, դադարեր ժպտալ ու լաց լինել, քանի որ անտանելի էր։ Ու մի նարինջ էլ չէին ուզում և նրանց դուր չէր գալիս, որ նա այնպես էր ժպտում, որ հորեղբայր Ջեյքի ասելով, նրանց պետք է դուր գար։ Նրանք պարզապես տեսնում էին նրան և ոչինչ ավելի։

Արդեն բավականին մութ էր և, ինչից նա այդքան վախենում էր, ողջ աշխարհը կարող էր վախճանվել։ Գուշակեց, որ այդտեղ կանգնած կլինի՝ ձեռքը պարզած ու կժպտա, մինչև աշխարհի վերջը գա։

Նա պարզապես գուշակեց, որ այդ էր այն ամենը, ինչի համար ծնվել էր ինքը՝ կանգնել անկյունում ու մարդկանց պարզել նարինջները և այտերով գլորվող մեծ֊մեծ արցունքակաթիլներով ժպտալ նրանց մինչև աշխարհի վերջը, և ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնած ժպտում է, մինչև այտերը կցավեն, հետո լալիս է, որովհետև նրանք նույնիսկ չեն ցանկանում պատասխանել իր ժպիտին և, ինչից որ նա վախենում էր՝ ողջ աշխարհը կարող էր պարզապես ընկնել մթության գիրկը ու վախճանվել, և Ջեյքը մեռած կլիներ, ու նրա կինն էլ մեռած կլիներ, և բոլոր փողոցները, տները, մարդիկ, այլևս ոչ մի տեղ ոչ֊ոք չէր լինի, գոնե մի մարդ կամ մի դատարկ փողոց կամ մի մութ պատուհան և կամ փակ դուռ, որովհետև նրանք չէին ուզում նարինջ գնել և չէին ժպտում նրան, և ողջ աշխարհը կարող էր վախճանվել։
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%86%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%BB%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8&diff=13208Նարինջները2017-02-14T09:28:24Z
Լանսելոտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Նարինջները

|հեղինակ = [[Ուիլյամ Սարոյան|Վիլյամ Սարոյան]]

Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D5%A9%D5%A5_%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6_%D5%A6%D5%A1%D5%B5%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%BD%D5%AF%D6%81%D5%A1%D5%AE_%D5%A7%D5%AB%D6%80%E2%80%A6&diff=13207Եթե դուն զայն հասկցած էիր…2017-02-14T09:23:44Z
Լանսելոտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Եթե դուն զայն հասկցած էիր…

|հեղինակ = [[Սմբատ Փանոսյան|Սմբատ Փանոսեան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[]]

[[Կատեգորիա:Արձակ]]

[[Կատեգորիա:Պատմվածք]]

Հիմա, որ ձմեռ է և ցուրտ, ես կը սիրեմ քալել արևին մեջ և հոգերս տալ ամայության։ Ճամփան, որ զիս կʼառաջնորդե դեպի մոտակա բլրակները, եզերված է կանաչով ու մերկացած ծառերով։ Անոնց մեջ զիս տպավորողը ավելի բարտիներն են, իրենց երկար ու դիակնացած հասակներով, որոնց մինչև իսկ շուքերը կոխելու հեռավոր ափսոսանքն ունիմ։

Մսկոտ հով մը կը սուլե անոնց մեջ հին նվազի մը մնացորդները, որոնք ինծի ծանոթ կը թվին։ Լեռներուն վրա արևը փռած է սպիտակ սավաններ, որոնցմե ցուրտ սարսուռներ կը զգամ հոգիիս մեջ, և ակամա կը բռնեմ սիրտս՝ չիյնալու համար։

Կը սիրեմ սակայն այսպես համրաըար քալել արևին մեջ, զգալ քաղցր կսկծանքներ ու կարոտներ, որոնց փրփուրին մեջ կʼուզեմ թաղել զիս հիմարության մղող երբեմնի հուզումներս։

{{ԵրեքԱստղ}}

Ան կու գար երբեմն իր մոր ընկերակցությամբ՝ զվարթ մազերով ու տրտում աչքերով։ Կը խոսեին տնեցիները։ Մայրը կը մոռնար մեզ ու կʼանցներ ընդհանուր ժխորին։ Մենք կը նստեինք սեղանին առջև դեմ դիմաց։ Կը դնեինք նվագը։ Երաժշտությունը կը պատմեր զույգի մը սերը — հին օրերուն — անտառի մը շուքին…

Կʼըսեր․

— Կը սիրե՞ս…

Կը հարցնեի․

— Ի՞նչը…

Ան կը ժպտեր ու կը կարմրեր։ Կը բռնեի՞ զինք իր մտածումին մեջ…

Կʼավելցներ․

— Բայց ասիկա՜… չե՞ս հասկնար։

Ու կը ցուցներ ձայնախոսին վրա դարձող ու լամբարին լույսովը փայլուն սկավառակը — ըսել ուզեր՝ երգը։ Եվ անոր վրա կը հակեր գլուխը․ ըսել ուզեր՝ զվարթ ու խարտյաշ մազերը։

Չեմ գիտեր, թե ի՞նչ կը զգայի իր այդ հայտնություններեն հետո։ Ցա՞վ, ալիքային սեր մը անոր երազկոտ աչքերուն կիսախուփ մրափեն, երբ ուզեր թաղվիլ մշուշե լքվածության մը մեջ՝ նվագի շունչին տակ։ Բայց իրականությունը, ահա, որ ան չի գար ու չըսեր։

— Կը սիրե՞ս…

Ես միշտ պետքը կը զգամ հարցումին․

— Ի՞նչը…

Ան թե՝

— Բայց ասիկա՜…

Սեղանին տակ մենք կը սեղմեինք մեր ոտքերը իրարու մեջ, ու սեղանին վրա գաղտնորեն կը շփվեին մեր ափերը միս առ միս։ Տաք, սիրային դողեր կը բարձրանային մեր մարմիններեն ներս։ Մենք գիտակցաբար կը ժպտեինք աչք աչքի։

Ինչո՞ւ չէի հասկցած։ (Հիմա ան չկա այլևս ինծի համար)։ Սակայն կը հավատայի, թե օր մը կʼիրականանար այդ բանը, եթե միշտ ես չմնայի նույն թմբիրին մեշ, նայեի անոր աչքերուն լույսին ու ժպտեի իր կարմրող այտերուն ի տես։ Սուրճի գավաթը, միշտ փնտռված՝ հավաքույթի մը առթիվ, կը խորունկցներ այդ երևակայական խոնջենքը։

Իր մայրը միշտ կը գտներ հարուստ ու երջանիկ ապագայի մը հեռանկարը ինծի համար։ Տնեցիները կը զվարթանային։ Ես կը տեսնեի կարմիր հոսանքը անոնց տեսիլներուն մեջեն։ Ան կը ժպտեր և հուսալի կը նայեր ինծի։ Ու ես կը հեգնեի բախտը, բայց ներքնապես կʼուզեի հավատալ այդ բանին։

Մտածե՜լ, թե ամեն ինչ կը նպաստեր ուրախ այդ առիթը ներկայացնելուս, բայց ես քիչ մը ձանձրույթի խենթ էի, կը մոռնայի օր մը վերջ ու չէի ըմբռներ պահանջքը։

Հետո չեկան այլևս մեզի այցելության։

Ես սկսա շինել նոր երազներու շղարշ մը թափանցիկ ու սիրելի։ Գուցե «կը սպասե» ու թերևս՝ «կʼամչնա»։ Աղվոր, սիրելի և ամբարձիկ մտածում մը, զոր ես կը շաղախեի, կը հյուսեի առանձին մտահոգությամբ մը։ Ապա վախ մը ցրտությամբ կը մխվեր սիրտիս մեջ։ Կʼուշանար անոր հասակին, զվարթ մազերուն ու բույրին տպավորությունը։ Դիմագիծը քիչ֊քիչ կը մաշեր։ Բայց ես միշտ կը պատկերացենի անցյալ բոլոր անուշությունները, եղած խոսքերն ու հայացքներուն խոսուն թախիծը։

Երազիս մեջ, սակայն, կու գար անիկա։ Ու ծով մը կը բացվեր հոգիիս մեջ։ Կը խոսեինք իրարու հետ ու կը հաշտվեինք լռությամբ։ Մեր խոնավ ժպիտը կը մոռցներ ամեն ցավ, զոր զզացեր էինք բաժանումներե հետո։ Կը դնեինք նվագը։ Կը հարցներ․

— Կը սիրե՞ս…

— Ի՞նչը…

Կը ժպտեր․

— Բայց ասիկա՜…

Թափանցիկ տրտմությամբ կը լեցվեր սենյակը։

Երբ ան կը հարցներ այսպես՝ պատերեն վար կու գային պատկերները և լռությամբ կʼարտասվեին…

Չէի խոսիր ես։ Ու ան կը ցուցներ ինքզինք, սենյակին մեջ առանձին, ուր կեցած էր սպիտակ շորերով, կիսամերկ ու դալուկ,— ըսել ուզեր՝ «հարս» մը։ Ու համրորեն մատս կը դներ սիրտին, կարծես հարցներ․ «կʼըմբռնե՞ս… քեզի համար է, որ կը տրոփե՜»… (Ա՜խ, ես բնավ չհասկցա ատիկա)։ Եվ ես կը կախեի գլուխս — ըսել ուզեի՝ «ո՛չ»…

Երազը որքա՜ն կը խոսեր իրական ու մարգարեի մը պես։ Այնուհետև կը մշուշվեր, կʼաղոտանար ամեն բան։ Կը թրթռար ամեն ինչ…

Ինծի կʼըսեին տնեցիները․

— Հիվանդ չե՞ս…

Կը ջղայնանայի, կը հակառակեի։ Ու կը դնեի նվազը։ Հիշատակը կը թափառեր սիրտիս ու արյանս մեջ։ Անոնք գլուխ կը շարժեին։

— Այս տղան ձեռքե կʼերթա կոր,— կʼըսեին։

Ծերունի հորաքույրս չարացած կը ճչար․

— Արժե՞… արժե՞… արժե՞, հիմա՛ր…

— Է՜հ, կը բավե՛,— կը տրտնջայի ես, և աչքերս կը լեցվեին։

Ու կʼելլեի, կը քալեի աննպատակ, թեև գիտեի, թե անոնց տունին անծանոթ ուղղությանը կը դիմեի։ (Զարմանալի էր, որ ես բնավ չէի հետաքրքրված անոնց տունով․ սովորական բան էր՝ երբ կու գային, կը նստեին ու կʼերթային, իբր թե բնավ եկած չըլլային…)։

Որոշ չէր փափաքս, բայց ես կը սպասեի շուկան, բանուկ փողոցները։ Երկար ու ցրված կը դիտեի անցնող ու դարձող զույգերը։ Ինչ լավ կʼըլլար… ա՜հ… բոլորն ալ «հարս ու փեսա» են հարկավ,— կʼեզրակացննի․ ու կը ցավեր հոգիս։ Կնայեի շուրջս, թևիս, քովս՝ և ան չկար։ Աղտոտ աղջնակ մը անհայտորեն և իրավացի կը ժպտեր։ «Ինծի համա՞ր է արդյոք» — մտածումը կʼանցներ միտքես։ Զզվանք ու լեղի թախիծ մը կը զգայի այդ ենթադրութենեն ու կը քալեի տարբեր ուղղություններով, ցնորածի պես։

Միշտ ուղեղս կը խոսեր ու սիրտս կու լար։

— Կը սիրե՞ս…

— Այո՜… այո… չե՞ս տեսներ միթե…

Ու քայլերուս աղմուկին ընդմեջնն, սալարկված քարերուն վրա՝ կը հնչվեր․

— Ինչո՞ւ չես գար… ինչո՞ւ չես գար…

{{ԵրեքԱստղ}}

Օրեր անցան։ Կյանքը կը թավալեր սիրտիս վրայեն ծանրորեն, խելահեղ, ու ես լավ չէի հասկնար թե ինչո՞ւ այլևս չէի երգեր, քիչ կը խոսեի ու գեշ կը ճաշեի։

Տնեցիները ինծի կը բերեին տրտում կսկծանքներ իրենց «ախ֊վախ»երով, կը հրմշտկեին հիվանդության մը, խելագարության մը պարագան, և ամբողջ շաքար էր անոնց լեզուն, երբ կʼիջնեին աղոթքի ճամփեն։ Բայց ես կը խլեի անոնց հավատքը դեպի բարին, համեստությունը, կը պոռայի անոնց դեմքին, միամիտ աչքերուն, ու դուրս կը փախեի տունեն։

Քեն կʼընեի ամբողջ օրը։ Իրիկունը ավելի մռայլ և ավելի ուշ ներս կու գայի, ու կը դնեի միշտ այդ հեռավոր նվագը։

Հիշատակը թեթև, մշուշե քայլերով կʼանցներ սիրտիս ճամփաներեն։ Սերը կը թափառեր ծառաստաններու շուքերուն տակ՝ միայնակ ու դժբախտ։ Ես կը նստեի անկյուն մը, ու հետզհետե մրափ մը կը տաներ զիս՝ չեմ գիտեր ո՛ւր։ Ամեն վայրկյան երազը կու գար մեծաքայլ և կը տարտամեր քիչ հետո։ Անոր թափանցիկ բայց կարմիր տեսիլքը անակնկալ ճախրանքներ կʼըներ շուրջս, վրաս։ Կու գար, կը հպեր ինծի, ու ես միշտ վախով, կարոտյալ հուզումով ձեռքս կը նետեի անոր սպիտակ հպումին, այն ծածանող իմաստությանը, որուն անկարելի էջերը դեռ ինծի համար փակ էին ու սիրելի։ Ու երբ պիտի բոնեի անոր թևերեն, հանկարծ ան կը խուսափեր ինձմե, ժայռի մը գլխուն կը թառեր ու անժպիտ կը թարթեր իր աչքերը։

Օր մը, սակայն, ան փեշերը հավաքեց ու թռավ գնաց հեռուն ու մտավ ինծի անծանոթ ինչ որ բանի մը ներքև։ Արթնցա։ Երազ էր ու կես գիշեր։

Հաջորդ օրը անգիտակցաբար գտա անոնց հետքը։ Մայրը շուկայեն կու գար ծրարներով ու շենքե մը ներս կը սպրդեր։ Սպասեցի մինչև գիշեր։ Ու շատ մութին՝ ելա գացի անոնց։

Դուռը բացավ մայրը։

— Բարև՜… տիկին։

— Օ՜… Աստծու բարին… Ներս հրամմեցեք։

Չեմ գիտեր ինչո՞ւ, անծանոթ պատուհանե մը տրտում նվագ մը հնչեց։ Լամբարի լույս մը մարեցավ ուրիշե մը, և մութ երկինքին վրա ասուպ մը երկարորեն լուսավորեց իր ճամփան։ Ու հանկարծ կինը կակազել սկսավ։ Ըսավ ուրիշ բաներ, զորս չհասկցա, ու չոր և անարյուն գտա այդ սիրտի զեղում «հրամմեցեք»ը։ Ուզեցի դառնալ կրունկիս վրա, ուզեցի մոռնալ ամեն ինչ ու քալել, բայց հազար մը ճանկեր բռնեցին կուրծքես, տմարդորեն քաշեցին ներս և դուռը գոցել տվին իմ ձեռքովս։

Ես չգտա զինք սրահին մեջ։ Նեղվեցա անոր թողած պարապեն, թեև հոն շատեր կը նստեին։ Բարևեցի և առի աթոռ մը անոնց միջև։ Նայեցա ձեռքերուս։ Անոնք կը դողային տարորեն։ Տվին կամ չավին իմ բարևիս պատասխանը։ Ես չհետաքրքրվեցա այդ բանով։ Երբ աչքս բարձրացուցի եղունգներուս գիծեն, առաջին տեսածս այն տղան եղավ և անակնկալի բերավ զիս։ Տարտամ դիմագիծ մը ու սև լաթեր ուներ։ Սպիտակ թաշկինակ մը՝ բնականեն ավելի փրփրած էր անոր կուրծքի գրպանեն։ Աչքերը կʼերազեին ու, ըստ երևույթին, հառած կը մնային խոհանոցին դռան։

Զգացի ուրեմն, թե ան ներսն էր ու սուրճ կʼեփեր։ Օճախին աղմուկը կʼըներ այդ թելադրանքը պարզորեն։ Ես մտածեցի սուրճի գավաթի մասին, ու տաք լույսեր շողացին ուղեղիս մեջ։ Ա՜հ… արժե՞ր լսել անգամ մը ևս այն հավաքույթները, որ կարծես դարեր առաջ եղած ըլլային, այնքան, որ անթափանց է իրականության մը պատրանքը անոնց վրա։ Լսել մրմնջացող կնոջ մը շրթունքներեն՝ հավատքի, երջանկության մը հեքիաթը, ծաղկային ժպիտի մը ծոցեն՝ նվագի մը թափառական շունչը, որուն շղարշումը երազի պարույր մը կը շինե սիրված աղջկան մը հոգիին շուրջ։

Ա՜հ… արժե՞ լսել անգամ մը ևս ասիկա…

Ան բերավ մատուցարանի մը վրա փրփրոտ սուրճը։ Հրամցուց զայն կարգով։ Գուցե չտեսավ զիս։ Բայց երբ մոտեցավ ինծի, հանկարծ մեր աչքերը հանդիպեցան իրարու։ Գավաթը դողաց ափիս մեջ, ու ես տխմարորեն ժպտեցա, որուն չփոխադարձեց անիկա։ Տեսավ իհարկե իմ մաշած ու ցանուցրիվ հայացքիս տրտմությունը։ Թախիծը մտերիմ ընկերոջ մը պես սիրած էի աղվոր օրերերեն վերջ։ Ան գլուխը շրջեց հաջորդին, և առանձին, մատուցարանը ձեռքեն կախ՝ շտապեց խոհանոց։

Ես խմեցի սուրճը ումպ առ ումպ, արագ, սրտադող։ Թանձր ու սև հեղուկը իմ մեջս վառեց տարօրինակ ցանկություններ… Կարմիր ու սար լեզվակներ մխրճվեցան ուղեղիս մեջ։ Սիրտս ինչ որ քայլերգ մը զարկավ ուժգնորեն։ Ու շատ պաղ գիծ մը հաստցավ, իջավ կռնակս ի վար, ողնասյունիս երկայնքին։ Հիշատակները վազեցին անընդհատ, գլխիվայր, ու բզզյուն մը բռնեց միջոցը… Ես ուզեցի փշրել սուրճի գավաթը բռունցքիս մեջ ու նետել անոր մորը գլխուն, որ հեռուն կայնած կը ժպտեր՝ ինծի անծանոթ, բայց ատելի այդ տղուն։

Անոր ձայնը կը հնչեր․

— Բախտ է…

— Իհարկե։

Կը պատասխանեին։

Ու կանխելով զիրար, կը հափշտակեին բառերը, մեկը մեկեն անուշ, մեկը մեկեն տխմար՝ ըսելու համար․

— Բարով կʼընենք պսակը…

— Բարո՜վ… բարո՜վ…

Ձայները կը խրեին հոգիես ներս թունավոր նետեր, ու կʼըմբոստանար հպարտությունս անկարողությանս դեմ։

Եվ արագ ելա ոտքի, սուրճի գավաթը միշտ ափիս մեջ։ Գացի աղջկան ետևեն։ Գտա զինք անշարժ, ծռած դիրքի մեջ: Աչքերը կարմիր էին, շունչը՝ ծանր։ Սրբեց ճակատին վրայեն սահող քրտինքը ու նայեցավ ինծի։ Կարծեցի, թե ամեն բան կը վերագտներ իր անցյալ մտերմությունը։ Ուզեցի բռնել անոր ձեռքը ու սեղմել։ Չձգեց։ Այն ատեն կեցա քիչ մը հեռուն ու հարցուցի լուռ նայվածքե մը վերջ․

— Կը տեսնե՞ս…

Ան պատասխանեց․

— Ի՞նչը…

Կը դիտեի իր մատին փայլող ոսկե մատանին։ Դառնությամբ ժպտեցա։

— Բայց ասիկա՜… չե՞ս ըմբռներ միթե։

Ան կʼայլայլեր, կը դեղներ, կը վախնար մեր առանձնութենեն։ Ես կը զգայի աչքերուս մեջ այն շեկ լույսերը, որոնք սարսափ կʼազդեն կիներուն… Ասիկա պահ մըն է, ուր մենք կամ հերոս ենք և կամ ոճրագործ։ Ան գիտեր այս բանը, գուցե կʼըմբռներ իր անցյալին սխալը և կը զգուշանար ավելորդ բառե մը։

Սակայն, միջոցը գտավ ինքզինք արտահայտության բերելու․

— Է՜, այո՛… սակայն ուշ։ Դուն բնավ գործնական չեղար…

— Մի՞թե…

— Այո՛… ու ըրիր զիս հուսահատ…

— Իրավ է…

Ես գլուխս կախած էի կուրծքիս։

— Ի՜նչ օգուտ… Մե՜ղք որ լավ տղա էիր… անցա՜վ…

Կարծես մայրս էր, և ես դեռ մանուկ, ինծի կու տար մաս մը իր ցավերեն, իր սիրո թաքուն գանգատները։ Ան կը հասկնար, թե ես լավ տղա էի… կը սպասեր, ու ես թույլ գտնվեցա ու թողուցի զինք մթության մեջ։ Լքեցի հույսերը, երազները, իսկ այսօր ի՞նչը պիտի տար ինծի իրավունք՝ իմ բախտս պահանջելու, փնտռելու…

— Ամե՞ն բան…

Կրկնեց կամաց․

— Ամե՜ն բան…

Ես սուրճի գավաթը նետեցի պատին։ Լավ որ վրիպեցավ աղջկան գլխեն՝ ու ջարդուփշուր ինկավ անոր ոտքերուն առջև։ Ես զգացի նախանձի և ատելության բուռն նոպա մը՝ հոսանքն ի վար ջիղերուս։ Աչքերուս մեջ խաղացին ու դարձան, դարձան արցունքի խոշոր պղպջակներ, ու սուր կսկիծ մը հետզհետե թանձրացավ ձայնիս ու շնչառությանս մեջ։ Անիմաստ հևք մը թռավ բերնես։ Ու ես քալեցի դեպի աղջիկը։ Ան ճչաց ցած։ Ես զսպեցի ինքզինքս ու կեցա՝ չընելու համար այն վայրենությունը, զոր ես ատած եղա դեռ իմ պատանութենես…

— Ըսե՛, կսիրե՞ս…

Կը լռեր։ Կը հևար դեռ իմ շարժումիս վախեն։ Մինչ մատս ինքնաբերաբար ուղղվեցավ սրահին կողմը — ըսել ուզեի՝ այն արդուկված տղան․

— Ի՞նչ գտար իրական ու պաշտելի անոր մեջ…

Ան դիտեց զիս լությամբ։ Զգա՞ց թացությանը իմ աչքերուս։ Վայրկյան մը դեռ համեցավ անոր ձայնը։ Ի՞նչ կը խորհեր։ Գուցե կը թռեր անցյալ կարոտներու։ Մրմնջացող աղբյուրը մը թերևս իր ականջին տակ կʼերգեր։ Առաջին սիրո պատմությանը կʼըներ ծեր ու հնամենի ծառի մը տակ… Եվ գուցե հիմա ան կը քալե ինծի… կը նետվի ինծի…

Ակա՞նջս էր, թե իր լեզուն․

— Կը սիրե՜մ… բա՛խտս է…

Ես անձայն, սակայն անմիջապես՝ հիվանդ ու ջդագրգիռ քալեցի։ Ձգեցի, որ ամեն ինչ մոխրանար ու հանգչեր մեջս։ Ե՞ս։ Բայց ինչո՞ւ չէի հասկցած զայն — «այո՜»ն։

Գավաթի բախումե՞ն, աղջկան ճիչե՞ն, թե կասկածի մը թելադրանքեն մղված՝ մայրը եկավ վրան։ Ու կորսվեցավ ինքն իր մեջ։

— Այս ի՞նչ կը նշանակե… տղա՜,— կակազեց։

Լուռ ու քաղցած գազանի մը վայրագությունը նորոգվեցավ ու ծառացավ մեջս։ Բայց լռության խորհուրդը զիս անհունորեն անայլայլ կեցուց անոր առջև։ Ու երբ կրկնեց հարցումը․

— Ոչի՛նչ… կը հասկնա՜ս հետո,— ըսի կտրուկ և ակռաներս սեղմած,— բայց առայժմ հավաքե այդ կտորները ու շինե աղջկանդ բախտը հարո՜ւստ ու երջանիկ… Ու մի՛ մոռնար ժպտիլ դեռ ուրիշներու ալ, երբ պետք զգաս ատոր…
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%84%D5%B8%D6%80%D5%A9%D5%A8&diff=13206Մորթը2017-02-14T09:21:53Z
Լանսելոտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Մորթը

|հեղինակ = [[Սմբատ Փանոսյան|Սմբատ Փանոսեան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[]]

[[Կատեգորիա:Արձակ]]

[[Կատեգորիա:Պատմվածք]]

Նստած ենք ընկերոջս հետ գյուղապետին տան առջև՝ շուքին։ Կեսօր է․ ու անոթությունը կʼաղմկե ամեն կողմե, մեր հոգնած, ընդարմացած ստամոքսին մեջ, քովերնիս կկզած գեղջուկ գործավորին փայլող նայվածքին խորը և անդին՝ ճանճերու գրոհեն պարտված այդ թավալած, հեռացող շան վրա։

Ճամբորդած ենք արևի տակ երկար ու բարակ կածաններու վրա, ձիերու սանձը, և՛ ասպանդակը պրկած մեր ջիղերով։ Դարձդարձիկ բլրակողեր, արևախանձ կիրճեր և չորացած գետահուն մը մեզ բերած հասցուցած են հոս։ Կը սպասենք․ գյուղապետին տան ներսը ճաշի պատրաստություն կը տեսնեն։ Ե՞րբ սկսան կամ պիտի վերջացնե՞ն — հայտնի չէ։ Ժամանակը թև առած՝ կը թռչի․ քիչ հետո շուքը ծառին պիտի երկննա դեպի արևելք․ իսկ մենք դեռ անցնելիք ճամփա ունինք մեր առջև… Կապտորակ մշուշի մը տակ կʼերևի, հեռո՜ւն մեր գիշերելիք հանգրվանը…

Գյուղապետը՝ նիհար, բարձրահասակ, թխադեմ, սրածայր պեխը կախած՝ նստած է մեր դեմը և ծխախոտ կը փաթթե և հրամցնել կʼուզե մեզ։

— Դեռ պիտի ուշանա՞,— կը հարցնե ինքզինք մեր բանբերը նկատող գործավորը։

Գյուղապետը կʼելնե ոտքի․ թերատ գլանիկը մատներուն մեջ՝ ան կʼերթա դեպի տան դուռը, պոռալու համար ներսիններուն․

— Չվերջացա՞վ…

Դուրսեն մենք չենք լսեր ներսեն եկող պատասխանը․ «Չլսելը սփոփանք մըն է լսված ժխտական պատասխանեն» — կʼեզրակացնե ընկերս և մեզի պարտադրված սպասումին մեջ, հետաքրքրությունը կթելադրե․

— Տեսե՜ք սա գյուղը՝ լեռան լանջին, գետնամեջ պատերով, խոռոչանման դուռ֊պատուհանով, հողին կպած երդիկներով։ Ապառաժային հսկա զանգված մը կախված է անոր վերև որպես մութ ճակատագիր։ Մինչդեռ լեռնալանջը առջևը ձգած պարտեզներն ու ծխախոտի կանաչ արտերը, ու կռնակած՝ վայրի բուսականության ցեղակից անտառակ մը — կʼիջնե դեպի ձոր, ուր արևին կրակը կը հրդեհե դաշտանկար մը։ Կողմնակի ինկած բլուրներ, որոնց ոտքերուն տակեն կը փախչին կարմրագույն, սևադեմ հողաշերտեր արևի ջերմով թրծված։

Գյուղապետի տան առջևեն կհոսի աղբյուրի մը ջուրը, որ կեսօրվան գոլը կռնակած՝ դեմ կու գա ձորակի շուրթին, բայց անտարբեր վտանգին՝ զինքը հալածող ուժին՝ պատվաբեր ինքնասպանության զոհ կʼերթա խորխորատի ժայռերուն վրա ջախջախվելով։ Այնուհետև կը թվի, թե ան դեռ կը շարունակե ապրիլ, ապա՝ վիրավոր՝ վազվզելով հոս հոն, դպչելով չոր հողերու, արևախանձ ծառի արմատներու, տարածվելով, ծծվելով բանջարանոցներու պապակ ածուներեն… Հողը ծարավ է․ անկուշտ․ դարերն ու գյուղացիները իրենք դիզած են քիչ մը հողը ամենուրեք և տնկած՝ ծառ ու ծառաստան անոր վրան։ Սակայն, հողը աղքատ է ու մերկ տեղ տեղ։ Ողջ մնան թթենիները, որոնք կանաշով ներկած են շրջապատը…

— Դեռ կʼուշանա,— կʼըսե բանբեր գործավորը, որ գլուխը տարած խոթած էր տունեն ներս և դարձին կը փորձեր քար մը զետեղել տակը, նստելու համար։

— Ի՞նչ է․ ոչխա՞ր մորթած է…

Ընկերս է քմծիծաղի շողը աչքերուն մեջ։

— Չի տեսնվիր…

Դերձան իրանով, դողդոջուն ու վճիտ և գաղտնորեն սահուն ջուրի վազք մը մեր ոտքերուն քովեն։ Հղկված խճաքարերու վրա թափանցիկ և ապակիի պես։ Ծոց կը բանա ամեն շյուղի կամ մազանման ծառարմատի առջև գույն փոխելով․ ու անութված՝ կը շինե ու կը քակե անհամար պղպջակներ, որոնք ծիածանի նման երփներանգ լույսի ճառագայթներ կը պայթեցնեն մեր աչքին առջև։ Վտիտ ջուրի սա վա՜զքը… ծառի շուքին մեջ երկարող արծաթ շղթայի մը նման։ Մեր ոտքի տակի հողը տամկացնելե ավելի ի՞նչ կրնա հետապնղել։ Ո՞ւր կերթա պարապ֊սարապ․ փոքրիկ, մանրանկար ջրվեժի մը ձայնը կը լսվի քիչ ետև։ Սպասումին մեջ հետաքրքրությունը համ չառներ թեև, բայց վճիտ ջուրի երիզը, որ խայտանքը ունի խիճերուն վրայեն ցատկռտելով վազելուն՝ կը քաշե նայվածքդ իր ետևեն և ահա․

— Աղվորիկ, կարմրամորթ հորթո՜ւկ մը…

— Նայե՛,— կʼըսեմ ընկերոջս,— հորթո՜ւկը… ջո՛ւր կը խմե… ջուրի այս վճիտ հոսքը, ուրեմն, սա հորթուկին համար եղած է․ ի՜նչ հոգածություն…

Ընկերես ավելի գործավորն է, որ կը քմծիծաղի։ Իր նետած բառը ես թաղած եմ իմ խոհերուս տակ։ Եղածը պարզ հետաքրքրություն մըն էր․ բայց այդ հետաքրքրությունը հանկարծ տնաճություն և սարսուռ կը պատճառե ինծի։ Ինչո՛ւ սա հորթուկը, որ ծռած է ջուրին վրա, խմողի տպավորություն չի՛ գործեր վրաս։ Հագեցա՞ծ է խմելեն։ Կը զգամ, որ գոհացված չէ հարցս։ Առաջին հերթին ես կը խուզարկեմ շուրջս։ Հորթուկին շրջապատը կը կենդանանա անմիջապես։ Քանի մը կովեր, աղտոտ ու ոսկրացած կողերով, դաժանորեն հոգնաբեկ՝ ծնրադրած են ծառի շուքին, խոնավ գետնին վրա։

Լուսարձակ, անիմաստ անոնց նայվածքին մեջ անխելքությունը մեղկորեն հաստատված է։ Կովային, պաղ ու խոշոր պտղունցներուն վրա թարթիչներու բացուխուփ մը, որ հետևանք է ճանճերու գրոհին դեմ կրավորական դիմադրության մը։ Անոնց բզզյունին և կուտակումին սաստող՝ կակուղ ստևով խլացած ծափը ականջներու, որ ոչ օգուտ կը բերե և ոչ ալ հառաջդիմություն ինքնապաշտպանության։ Աներես, շատ ճղճիմ բայց ահագնորեն խիզախ՝ ճանճերը ելումուտ կʼընեն կովերու սառած ակնապիճներուն անկյունավոր գոգավորումին մեջ և աներեսաբար, անտարբեր, անամոթ՝ կը կցվին իրար և կը տզտզան… Հանգչող անասուններուն մորթն է, որ երբեմն սարսուռ կʼունենա երբ ճանճը խայթոցը մխե կողոսկրին բարակցած մաշկին մեջ և արյան գնդիկ մը մնա որպես հետք սուր խայթոցին…

Բայց հո՞րթը։ Թավշանման մորթին վրա ոչ մեկ նշան ճանճային գրոհի։

— Ան խրտվիլակ մըն է…

Անիկա դունչը երկարած է ջուրի վետվետուն երիզին, որ ոչ ափի կու գա և ոչ ալ ծծելու։ Ստվերներեն թափանցող լույսի ճաճանչներ ջուրը վերածած են կարծես հեղուկ ադամանդի․ սակայն դունչը վեր բռնված է ջուրեն, մնացած ծարավ։ Ուզա՞ծ է բնավ խմել բարակիրան առվակեն, թե մնացած է պապակ։

Կը նայիմ հորթուկին ու սիրտի կծկում մը կʼավելցնե անժամանակ մահացածի հանդեպ զգացածս վիշտ֊ափսոսանքը։ Չորս անճոռնի ցիցերու վրա պահված անոր հարդակուռ խրտվիլակ֊սիլուեթը՝ ծառի ստվերին տակ կանգնեցված է որպես շահագործումի միջո՞ց… բերան չունի․ անճարակ գործողության ենթարկվածի տպավորության կթողու անոր դունչը։ Սարսուռը կʼանցնի մեջես, և ես կը զգամ անարդարության դեմ ըմբոստացողի ընդվզում մը։

Սա հազիվ ծնած ու մեռած, սակայն մարդկային ագահության և խղճմտանքի պակասեն ապրիլ շարունակող մորթը հորթուկին, դրված քովը, աչքին առջև ոսկրացած, գուցե մայրական վիշտեն հյուծած մայր֊կովուն, անոր անարյուն, չորցած ստինքներեն մուրալու համար պուտ մը կաթը, որ պետք էր խնայված ըլլար ձագին…

Զինք կեցուցած են հոդ, լուռ, քարացած՝ որպեսզի մայրը նայի, կարոտեն ու վիշտեն չսատկի, այլ անոր ներկայության տալիք սփոփանքեն ամրապնդվի ու տա մարդուն մածուն ու կարագ դառնալիք կաթ մը։ Գյուղապետը պետք ունի մածունի։ Ու խորհիլ, որ շրջապատի հողերուն երեք չորրորդը իրեն կը պատկանին, լեռնալանջի անտառամասեն զատ։

Մինչդեռ՝

Մայր կովը կռնակը մեզի ու նաև իր ձագին — իջած է ծալլված չորս ոտքերու վրա հողին, հսկա ծառի շուքին։ Կեսօրվան տաքին տված խոնջենքով՝ ջերմեռանդորեն անիկա՝ կʼորոճա այն կերը, որ գուցե երեկվընե մնացած է ստամոքսին մեջ։ Քովը, երկու ուրիշ կովեր՝ անտարբեր դրացուհիի վիշտին և մոռցած կենդանական իրենց նեղ աշխարհը — կʼորոճան նույնպես և շողիքը սարդոստայնի փալփլուն թելերու նման ցանցած է անոնց կուրծքերը և հյուսած անհոռնի ձեռագործ մը չոր գետնին վրա։

Ի՞նչ կʼերազեն կամ կը մտածեն երբ կʼորոճան։ Կը զգա՞ն ոճրաբույր մեքենայությունը մարդկային չարամտության։ Պաղ քրտինք մը պատած է մարմինս։ Ոտքերուս տակեն հոսող ջուրեն կʼառնեմ, կարծես խոնավությունն ու սառնությունը քրտինքին։ Եվ անմիջապես կը մտածեմ հարցապնդումի մը ձև տալ խոհերուս, որոնք թևավորվիլ կը սկսին։

Վիշտը խոսա՞ծ է մորը մեջ։ Անիկա ծռած է անշուշտ ու շնչած անբույր մորթը մեռած ձագին, զոր ապրեցնել ուզած է մարդը կեղծիքով և խորամանկությամբ։ Զգացա՞ծ է բարբարոս պետքին ըմբոստություն մը անասնային բնազդով։ Իսկ բնազդը խաբած չի կրնար ըլլալ զինք։ Առաջին պահուն իսկ պետք է որ ան գլուխը վեր առած ըլլա և իր խաբվածությունը պոռա գյուղապետի տան ուղղությա՛մբ, թե անխղճություն է մեռածը՝ մորթազերծ ընել, լեցնել իրեն սնունդ ծառայող հարդով մորթը և որպես անասելի վիրավորանք՝ կեցնել ձագին խրտվիլակը առջևը թե․

— Տե՜ս, զավակդ կʼապրեցնենք․ մեզ կաթ տո՛ւր…

Գյուղապետը եկած նստած է կրկին մեր դիմացը, իր մատներուն մեջ ծխախոտ փաթթելը հավիտենականորեն կիսատ մնացած կը թվի։ Պիտի թքոտե կապը գլանիկին և զբաղեցուցած լեզվով ալ պիտի արդարանա․

— Է՜, այո, այդպես պատահեցավ…

Երկու օրական էր, երբ գիշերային խավարեն օգտվելով լեռեն իջավ բորենին և խեղդամահ ըրավ զայն։ Ապա մարդուն ջիղերը թունդ հանոդ առասպել֊պատմություններ բորենիական բարբարոսության։

Մայր կովը կապված ոտքեն․ ձագը՝ սրունքներուն միջև՝ դունչին տակ։ Մութ գիշեր․ աշնանային տաք եղանակ։ Տոթը նստած ամեն տեղ, տանիքներու վրա քնացող մարդոց հոգնության մեջ։ Հովի կտոր չկա։ Ծառերը քարացած են, իսկ շուները, ձորակին մեշ հարա֊հրոցով՝ շնագայլ կը հալածեն։ Գյուղը մնացած է անպաշտպան․ տավարը կը փնչացնե հոս հոն։

Խորացած խավարին ծոցեն երկու լուսարձակ կայծեր և անասնական բնազդին զգալի եղող գեշ բույր մը վայրի գազանի։ Սակայն, մայր կովը չզգար վտանգը, որ կռնակեն կը սպառնա իրեն․ ան տարված է ձագը գգվելով։ Լեզուն հորթուկին մորթը մաքրելով զբաղած՝ ծփուն, ջրոտ ձայներ հանելով կը խլացնե լսողությունը։ Լուսաշող զույգ կայծերը կը մոտենան գետին չկոխող, զգույշ դարանընկալ թաթերու վրա։ Ու հուժկու հարված մը մայր֊կովի կողին։ Անակնկալ հարվածը կը զգետնե խեղճ մայրը, կապված ոտքը կʼանդամալուծե զինք․ մինչդեռ գազանը կʼառնե ձագը և կը փախչի։

— Չըսե՜ս․ ամերիկյան կանկսթեր մըն է եղեր,— կը քմծիծաղի ընկերս։

Գյուղապետը չի՛ հասկնար կանկսթերին իմաստը, ուրեմն չի ցուցներ ոչ մեկ հետաքրքրություն ըսված խոսքին։ Ան վառած է վերջապես գլանիկը և գոհունակ՝ ծուխը ներս քաշելով, կը քալե կիսատ թողած պատմության ընդմիջեն։

— Այո՛, կʼառնե կը փախչի…

Մայր կովը սոսկումեն արթնցած, ահավոր ճիչ֊պոռոց մը կը ձգե գյուղին մեջ։ Քունը ծանր է մարդոց։ Խոր անդունդեն եկած ձայնի տպավորություն կը գործե։ Կովին բղավոցը կը շարունակվի։ Կʼարթննա մշակը, հարա֊հրոցով կը վազե բորենիին ետևեն։ Ոտքի կը նետվին ուրիշներ, կը շվացնեն․ շուները ձորեն ետ կանչված բանակի պես, կը նետվին հոս հոն, մինչև կը գտնեն հետքը գազանին․ վրա կու տան։ Ու բորենին մորթը ազատելու համար,— հրացանի կրակոց կը լսե — կը թողու խեղդամահ հորթը և կծիկը կը դնե։ Շուներու հաչոցը կը հեռանա և մարդիկ կը շրջապատեն հորթը, որ մութին մեջ սև կետի պես բան մը կʼերևի։ Կʼառնեն կը բերեն դին։ Ի՞նչ օգուտ․ բանը բանեն անցած էր։ Մայր կովը կը լիզե լերդացած արյունը․ սակայն չզգար, որ ձագը սատկած է։ Քիչ հետո կʼառնվի դունչին տակեն ձագը։ Կովը խաղաղ քուն կը մտնե։ Առավոտ կանուխ ձագին խրտվիլակը կը դրվի հոդ…

Գյուղապետին պատմությունը շրջանային սովորական դեպք մըն է։ Որո՞ւն հոգը, թե բորենի մը խեղդած է հորթը։ Կարևորը կովեն կաթ ստանալն է։ Եթե ան խաբվելով կը խաբվի և կաթ կու տա, այդ ալ անոր ազնվությունն է…

Կը նայիմ կրկին հորթուկին։ Խիղճը կը մխացնե նայվածքս, որ հորթեն կʼիջնե ջուրին։

Լույսի խաղերը — գողցված ծառի ճյուղերեն — կʼիյնան բարակ ջուրի երիզեն և խճաքարերու հետ պար ըոնած՝ վազքը կʼընեն վետվիտուն, շնչավոր, խոսուն։ Ու մաքրությունը հանկարծ կը դառնա կեղծիք, ուր կը պառկին ու կը շարժտկին ճճիներ… հով մը կʼանցնի ջուրին կռնակը ափելով․ կայլակներ կը ծնին․ ջուրը կʼըլլա նաշխուն, արծաթագույն և վեր ու վար շարժող հոսք մը, որուն վրա ծռած է դունչը հորթուկին, կեղծելով նույնպես կյանքի շարժունությունը։ Ապա ջուրի հոսքը կը դառնա խոսուն հիշողություն մը, և ես կը լսեմ կարծես ձայնը, որ կʼաղաղակե․

— Ա՞յս էր կյանքը․ մա՜յր իմ․ ա՛յս էր կյա՜նքը…

Տակավին շարժող տպավորություն գործող հորթին դունչեն ելած․

— Գթա՛ ինծի, մայր, գթա՛ ինծի…

Շուրջս, մարդիկ սակայն թեև զգայուն, խոհեմ ու բանգետ, անխիղճ ու ագահ նաև, ոչինչ կʼուզեն լսել ու ըմբռնել այս հանկերգներեն ու կը շնորհավորեն խելացությունը մորթազերծ՝ հարդակուռ խրտվիլակը պատրաստողին։

Ամիսե մը ի վեր ահա կովն ու մարդիկ կը խաբեն զիրար։ Եվ մուրացված քիչիկ մը կաթը, զոր գյուղապետին կինը մածունի կ վերածե — պիտի դրվի այսօր մեր ճաշասեղանին վրա։

Ընկերս երբ դգալե այդ մածունը, գյուղապետին վար ինկած պեխերեն կախված պիտի ըլլան մածնաշիթեր, որոնք ուժ պիտի տան ըսելու․ «Համով մածուն է»։ Իսկ տանտերը պիտի կրկնե իր բառերեն քանի մը հատը․ «Լավ է մեր վիճակը․ իսկ մածունը՝ հրաշալի է մանավանդ տաք օրերուն»։ Ընկերս, քաղաքավարության զոհ չերթալու համար, գուցե կրկնե նույնպես քիչ առաջ ըսածը․ «Լա՛վ է, շա՜տ համեղ… մածունը»…

Մեր վերադարձի ճամփան կարճեցնելու համար, գուցե խոսի ընկերս, երբ ես լուռ մնամ։ Իր հարցին թե ինչո՞ւ մածունեն չկերա, պիտի ըսեմ, որ այդ նյութին հետ բարեկամ չեմ և հետո պիտի ավելցնեմ․

— Առի հոտը մորթին, որ դուրսը դրված էր։

Ընկերս պիտի խնդա խոսքիս վրա․

— Ի՜նչ հիմարություն․ արդարև համով էր մածունը և դուն կորսնցուցիր առիթը…

— Հետո՞։

Իմ խորհրդածություններս վերջ կը գտնեն, որովհետև գյուղապետի տան դուռնեն մշակը ճաշի պարագաներ կը բերե մեր նստած տեղը և կʼըսե․

— Ճաշը պատրաստ է։

Ապա զույգ ամաններու մեջ բերած մածունը կը դնե սեղանին։
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%84%D5%B8%D6%80%D5%A9%D5%A8&diff=13205Մորթը2017-02-14T09:20:06Z
Լանսելոտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Մորթը

|հեղինակ = [[Սմբատ Փանոսյան|Սմբատ Փանոսեան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[]]

[[Կատեգորիա:Արձակ]]

[[Կատեգորիա:Պատմվածք]]

Նստած ենք ընկերոջս հետ գյուղապետին տան առջև՝ շուքին։ Կեսօր է․ ու անոթությունը կ՚աղմկե ամեն կողմե, մեր հոգնած, ընդարմացած ստամոքսին մեջ, քովերնիս կկզած գեղջուկ գործավորին փայլող նայվածքին խորը և անդին՝ ճանճերու գրոհեն պարտված այդ թավալած, հեռացող շան վրա։

Ճամբորդած ենք արևի տակ երկար ու բարակ կածաններու վրա, ձիերու սանձը, և՛ ասպանդակը պրկած մեր ջիղերով։ Դարձդարձիկ բլրակողեր, արևախանձ կիրճեր և չորացած գետահուն մը մեզ բերած հասցուցած են հոս։ Կը սպասենք․ գյուղապետին տան ներսը ճաշի պատրաստություն կը տեսնեն։ Ե՞րբ սկսան կամ պիտի վերջացնե՞ն — հայտնի չէ։ Ժամանակը թև առած՝ կը թռչի․ քիչ հետո շուքը ծառին պիտի երկննա դեպի արևելք․ իսկ մենք դեռ անցնելիք ճամփա ունինք մեր առջև… Կապտորակ մշուշի մը տակ կ՚երևի, հեռո՜ւն մեր գիշերելիք հանգրվանը…

Գյուղապետը՝ նիհար, բարձրահասակ, թխադեմ, սրածայր պեխը կախած՝ նստած է մեր դեմը և ծխախոտ կը փաթթե և հրամցնել կ՚ուզե մեզ։

— Դեռ պիտի ուշանա՞,— կը հարցնե ինքզինք մեր բանբերը նկատող գործավորը։

Գյուղապետը կ՚ելնե ոտքի․ թերատ գլանիկը մատներուն մեջ՝ ան կ՚երթա դեպի տան դուռը, պոռալու համար ներսիններուն․

— Չվերջացա՞վ…

Դուրսեն մենք չենք լսեր ներսեն եկող պատասխանը․ «Չլսելը սփոփանք մըն է լսված ժխտական պատասխանեն» — կ՚եզրակացնե ընկերս և մեզի պարտադրված սպասումին մեջ, հետաքրքրությունը կթելադրե․

— Տեսե՜ք սա գյուղը՝ լեռան լանջին, գետնամեջ պատերով, խոռոչանման դուռ֊պատուհանով, հողին կպած երդիկներով։ Ապառաժային հսկա զանգված մը կախված է անոր վերև որպես մութ ճակատագիր։ Մինչդեռ լեռնալանջը առջևը ձգած պարտեզներն ու ծխախոտի կանաչ արտերը, ու կռնակած՝ վայրի բուսականության ցեղակից անտառակ մը — կ՚իջնե դեպի ձոր, ուր արևին կրակը կը հրդեհե դաշտանկար մը։ Կողմնակի ինկած բլուրներ, որոնց ոտքերուն տակեն կը փախչին կարմրագույն, սևադեմ հողաշերտեր արևի ջերմով թրծված։

Գյուղապետի տան առջևեն կհոսի աղբյուրի մը ջուրը, որ կեսօրվան գոլը կռնակած՝ դեմ կու գա ձորակի շուրթին, բայց անտարբեր վտանգին՝ զինքը հալածող ուժին՝ պատվաբեր ինքնասպանության զոհ կ՚երթա խորխորատի ժայռերուն վրա ջախջախվելով։ Այնուհետև կը թվի, թե ան դեռ կը շարունակե ապրիլ, ապա՝ վիրավոր՝ վազվզելով հոս հոն, դպչելով չոր հողերու, արևախանձ ծառի արմատներու, տարածվելով, ծծվելով բանջարանոցներու պապակ ածուներեն… Հողը ծարավ է․ անկուշտ․ դարերն ու գյուղացիները իրենք դիզած են քիչ մը հողը ամենուրեք և տնկած՝ ծառ ու ծառաստան անոր վրան։ Սակայն, հողը աղքատ է ու մերկ տեղ տեղ։ Ողջ մնան թթենիները, որոնք կանաշով ներկած են շրջապատը…

— Դեռ կ՚ուշանա,— կ՚ըսե բանբեր գործավորը, որ գլուխը տարած խոթած էր տունեն ներս և դարձին կը փորձեր քար մը զետեղել տակը, նստելու համար։

— Ի՞նչ է․ ոչխա՞ր մորթած է…

Ընկերս է քմծիծաղի շողը աչքերուն մեջ։

— Չի տեսնվիր…

Դերձան իրանով, դողդոջուն ու վճիտ և գաղտնորեն սահուն ջուրի վազք մը մեր ոտքերուն քովեն։ Հղկված խճաքարերու վրա թափանցիկ և ապակիի պես։ Ծոց կը բանա ամեն շյուղի կամ մազանման ծառարմատի առջև գույն փոխելով․ ու անութված՝ կը շինե ու կը քակե անհամար պղպջակներ, որոնք ծիածանի նման երփներանգ լույսի ճառագայթներ կը պայթեցնեն մեր աչքին առջև։ Վտիտ ջուրի սա վա՜զքը… ծառի շուքին մեջ երկարող արծաթ շղթայի մը նման։ Մեր ոտքի տակի հողը տամկացնելե ավելի ի՞նչ կրնա հետապնղել։ Ո՞ւր կերթա պարապ֊սարապ․ փոքրիկ, մանրանկար ջրվեժի մը ձայնը կը լսվի քիչ ետև։ Սպասումին մեջ հետաքրքրությունը համ չառներ թեև, բայց վճիտ ջուրի երիզը, որ խայտանքը ունի խիճերուն վրայեն ցատկռտելով վազելուն՝ կը քաշե նայվածքդ իր ետևեն և ահա․

— Աղվորիկ, կարմրամորթ հորթո՜ւկ մը…

— Նայե՛,— կ՚ըսեմ ընկերոջս,— հորթո՜ւկը… ջո՛ւր կը խմե… ջուրի այս վճիտ հոսքը, ուրեմն, սա հորթուկին համար եղած է․ ի՜նչ հոգածություն…

Ընկերես ավելի գործավորն է, որ կը քմծիծաղի։ Իր նետած բառը ես թաղած եմ իմ խոհերուս տակ։ Եղածը պարզ հետաքրքրություն մըն էր․ բայց այդ հետաքրքրությունը հանկարծ տնաճություն և սարսուռ կը պատճառե ինծի։ Ինչո՛ւ սա հորթուկը, որ ծռած է ջուրին վրա, խմողի տպավորություն չի՛ գործեր վրաս։ Հագեցա՞ծ է խմելեն։ Կը զգամ, որ գոհացված չէ հարցս։ Առաջին հերթին ես կը խուզարկեմ շուրջս։ Հորթուկին շրջապատը կը կենդանանա անմիջապես։ Քանի մը կովեր, աղտոտ ու ոսկրացած կողերով, դաժանորեն հոգնաբեկ՝ ծնրադրած են ծառի շուքին, խոնավ գետնին վրա։

Լուսարձակ, անիմաստ անոնց նայվածքին մեջ անխելքությունը մեղկորեն հաստատված է։ Կովային, պաղ ու խոշոր պտղունցներուն վրա թարթիչներու բացուխուփ մը, որ հետևանք է ճանճերու գրոհին դեմ կրավորական դիմադրության մը։ Անոնց բզզյունին և կուտակումին սաստող՝ կակուղ ստևով խլացած ծափը ականջներու, որ ոչ օգուտ կը բերե և ոչ ալ հառաջդիմություն ինքնապաշտպանության։ Աներես, շատ ճղճիմ բայց ահագնորեն խիզախ՝ ճանճերը ելումուտ կ՚ընեն կովերու սառած ակնապիճներուն անկյունավոր գոգավորումին մեջ և աներեսաբար, անտարբեր, անամոթ՝ կը կցվին իրար և կը տզտզան… Հանգչող անասուններուն մորթն է, որ երբեմն սարսուռ կ՚ունենա երբ ճանճը խայթոցը մխե կողոսկրին բարակցած մաշկին մեջ և արյան գնդիկ մը մնա որպես հետք սուր խայթոցին…

Բայց հո՞րթը։ Թավշանման մորթին վրա ոչ մեկ նշան ճանճային գրոհի։

— Ան խրտվիլակ մըն է…

Անիկա դունչը երկարած է ջուրի վետվետուն երիզին, որ ոչ ափի կու գա և ոչ ալ ծծելու։ Ստվերներեն թափանցող լույսի ճաճանչներ ջուրը վերածած են կարծես հեղուկ ադամանդի․ սակայն դունչը վեր բռնված է ջուրեն, մնացած ծարավ։ Ուզա՞ծ է բնավ խմել բարակիրան առվակեն, թե մնացած է պապակ։

Կը նայիմ հորթուկին ու սիրտի կծկում մը կ՚ավելցնե անժամանակ մահացածի հանդեպ զգացածս վիշտ֊ափսոսանքը։ Չորս անճոռնի ցիցերու վրա պահված անոր հարդակուռ խրտվիլակ֊սիլուեթը՝ ծառի ստվերին տակ կանգնեցված է որպես շահագործումի միջո՞ց… բերան չունի․ անճարակ գործողության ենթարկվածի տպավորության կթողու անոր դունչը։ Սարսուռը կ՚անցնի մեջես, և ես կը զգամ անարդարության դեմ ըմբոստացողի ընդվզում մը։

Սա հազիվ ծնած ու մեռած, սակայն մարդկային ագահության և խղճմտանքի պակասեն ապրիլ շարունակող մորթը հորթուկին, դրված քովը, աչքին առջև ոսկրացած, գուցե մայրական վիշտեն հյուծած մայր֊կովուն, անոր անարյուն, չորցած ստինքներեն մուրալու համար պուտ մը կաթը, որ պետք էր խնայված ըլլար ձագին…

Զինք կեցուցած են հոդ, լուռ, քարացած՝ որպեսզի մայրը նայի, կարոտեն ու վիշտեն չսատկի, այլ անոր ներկայության տալիք սփոփանքեն ամրապնդվի ու տա մարդուն մածուն ու կարագ դառնալիք կաթ մը։ Գյուղապետը պետք ունի մածունի։ Ու խորհիլ, որ շրջապատի հողերուն երեք չորրորդը իրեն կը պատկանին, լեռնալանջի անտառամասեն զատ։

Մինչդեռ՝

Մայր կովը կռնակը մեզի ու նաև իր ձագին — իջած է ծալլված չորս ոտքերու վրա հողին, հսկա ծառի շուքին։ Կեսօրվան տաքին տված խոնջենքով՝ ջերմեռանդորեն անիկա՝ կ՚որոճա այն կերը, որ գուցե երեկվընե մնացած է ստամոքսին մեջ։ Քովը, երկու ուրիշ կովեր՝ անտարբեր դրացուհիի վիշտին և մոռցած կենդանական իրենց նեղ աշխարհը — կ՚որոճան նույնպես և շողիքը սարդոստայնի փալփլուն թելերու նման ցանցած է անոնց կուրծքերը և հյուսած անհոռնի ձեռագործ մը չոր գետնին վրա։

Ի՞նչ կ՚երազեն կամ կը մտածեն երբ կ՚որոճան։ Կը զգա՞ն ոճրաբույր մեքենայությունը մարդկային չարամտության։ Պաղ քրտինք մը պատած է մարմինս։ Ոտքերուս տակեն հոսող ջուրեն կ՚առնեմ, կարծես խոնավությունն ու սառնությունը քրտինքին։ Եվ անմիջապես կը մտածեմ հարցապնդումի մը ձև տալ խոհերուս, որոնք թևավորվիլ կը սկսին։

Վիշտը խոսա՞ծ է մորը մեջ։ Անիկա ծռած է անշուշտ ու շնչած անբույր մորթը մեռած ձագին, զոր ապրեցնել ուզած է մարդը կեղծիքով և խորամանկությամբ։ Զգացա՞ծ է բարբարոս պետքին ըմբոստություն մը անասնային բնազդով։ Իսկ բնազդը խաբած չի կրնար ըլլալ զինք։ Առաջին պահուն իսկ պետք է որ ան գլուխը վեր առած ըլլա և իր խաբվածությունը պոռա գյուղապետի տան ուղղությա՛մբ, թե անխղճություն է մեռածը՝ մորթազերծ ընել, լեցնել իրեն սնունդ ծառայող հարդով մորթը և որպես անասելի վիրավորանք՝ կեցնել ձագին խրտվիլակը առջևը թե․

— Տե՜ս, զավակդ կ՚ապրեցնենք․ մեզ կաթ տո՛ւր…

Գյուղապետը եկած նստած է կրկին մեր դիմացը, իր մատներուն մեջ ծխախոտ փաթթելը հավիտենականորեն կիսատ մնացած կը թվի։ Պիտի թքոտե կապը գլանիկին և զբաղեցուցած լեզվով ալ պիտի արդարանա․

— Է՜, այո, այդպես պատահեցավ…

Երկու օրական էր, երբ գիշերային խավարեն օգտվելով լեռեն իջավ բորենին և խեղդամահ ըրավ զայն։ Ապա մարդուն ջիղերը թունդ հանոդ առասպել֊պատմություններ բորենիական բարբարոսության։

Մայր կովը կապված ոտքեն․ ձագը՝ սրունքներուն միջև՝ դունչին տակ։ Մութ գիշեր․ աշնանային տաք եղանակ։ Տոթը նստած ամեն տեղ, տանիքներու վրա քնացող մարդոց հոգնության մեջ։ Հովի կտոր չկա։ Ծառերը քարացած են, իսկ շուները, ձորակին մեշ հարա֊հրոցով՝ շնագայլ կը հալածեն։ Գյուղը մնացած է անպաշտպան․ տավարը կը փնչացնե հոս հոն։

Խորացած խավարին ծոցեն երկու լուսարձակ կայծեր և անասնական բնազդին զգալի եղող գեշ բույր մը վայրի գազանի։ Սակայն, մայր կովը չզգար վտանգը, որ կռնակեն կը սպառնա իրեն․ ան տարված է ձագը գգվելով։ Լեզուն հորթուկին մորթը մաքրելով զբաղած՝ ծփուն, ջրոտ ձայներ հանելով կը խլացնե լսողությունը։ Լուսաշող զույգ կայծերը կը մոտենան գետին չկոխող, զգույշ դարանընկալ թաթերու վրա։ Ու հուժկու հարված մը մայր֊կովի կողին։ Անակնկալ հարվածը կը զգետնե խեղճ մայրը, կապված ոտքը կ՚անդամալուծե զինք․ մինչդեռ գազանը կ՚առնե ձագը և կը փախչի։

— Չըսե՜ս․ ամերիկյան կանկսթեր մըն է եղեր,— կը քմծիծաղի ընկերս։

Գյուղապետը չի՛ հասկնար կանկսթերին իմաստը, ուրեմն չի ցուցներ ոչ մեկ հետաքրքրություն ըսված խոսքին։ Ան վառած է վերջապես գլանիկը և գոհունակ՝ ծուխը ներս քաշելով, կը քալե կիսատ թողած պատմության ընդմիջեն։

— Այո՛, կ՚առնե կը փախչի…

Մայր կովը սոսկումեն արթնցած, ահավոր ճիչ֊պոռոց մը կը ձգե գյուղին մեջ։ Քունը ծանր է մարդոց։ Խոր անդունդեն եկած ձայնի տպավորություն կը գործե։ Կովին բղավոցը կը շարունակվի։ Կ՚արթննա մշակը, հարա֊հրոցով կը վազե բորենիին ետևեն։ Ոտքի կը նետվին ուրիշներ, կը շվացնեն․ շուները ձորեն ետ կանչված բանակի պես, կը նետվին հոս հոն, մինչև կը գտնեն հետքը գազանին․ վրա կու տան։ Ու բորենին մորթը ազատելու համար,— հրացանի կրակոց կը լսե — կը թողու խեղդամահ հորթը և կծիկը կը դնե։ Շուներու հաչոցը կը հեռանա և մարդիկ կը շրջապատեն հորթը, որ մութին մեջ սև կետի պես բան մը կ՚երևի։ Կ՚առնեն կը բերեն դին։ Ի՞նչ օգուտ․ բանը բանեն անցած էր։ Մայր կովը կը լիզե լերդացած արյունը․ սակայն չզգար, որ ձագը սատկած է։ Քիչ հետո կ՚առնվի դունչին տակեն ձագը։ Կովը խաղաղ քուն կը մտնե։ Առավոտ կանուխ ձագին խրտվիլակը կը դրվի հոդ…

Գյուղապետին պատմությունը շրջանային սովորական դեպք մըն է։ Որո՞ւն հոգը, թե բորենի մը խեղդած է հորթը։ Կարևորը կովեն կաթ ստանալն է։ Եթե ան խաբվելով կը խաբվի և կաթ կու տա, այդ ալ անոր ազնվությունն է…

Կը նայիմ կրկին հորթուկին։ Խիղճը կը մխացնե նայվածքս, որ հորթեն կ՚իջնե ջուրին։

Լույսի խաղերը — գողցված ծառի ճյուղերեն — կ՚իյնան բարակ ջուրի երիզեն և խճաքարերու հետ պար ըոնած՝ վազքը կ՚ընեն վետվիտուն, շնչավոր, խոսուն։ Ու մաքրությունը հանկարծ կը դառնա կեղծիք, ուր կը պառկին ու կը շարժտկին ճճիներ… հով մը կ՚անցնի ջուրին կռնակը ափելով․ կայլակներ կը ծնին․ ջուրը կ՚ըլլա նաշխուն, արծաթագույն և վեր ու վար շարժող հոսք մը, որուն վրա ծռած է դունչը հորթուկին, կեղծելով նույնպես կյանքի շարժունությունը։ Ապա ջուրի հոսքը կը դառնա խոսուն հիշողություն մը, և ես կը լսեմ կարծես ձայնը, որ կ՚աղաղակե․

— Ա՞յս էր կյանքը․ մա՜յր իմ․ ա՛յս էր կյա՜նքը…

Տակավին շարժող տպավորություն գործող հորթին դունչեն ելած․

— Գթա՛ ինծի, մայր, գթա՛ ինծի…

Շուրջս, մարդիկ սակայն թեև զգայուն, խոհեմ ու բանգետ, անխիղճ ու ագահ նաև, ոչինչ կ՚ուզեն լսել ու ըմբռնել այս հանկերգներեն ու կը շնորհավորեն խելացությունը մորթազերծ՝ հարդակուռ խրտվիլակը պատրաստողին։

Ամիսե մը ի վեր ահա կովն ու մարդիկ կը խաբեն զիրար։ Եվ մուրացված քիչիկ մը կաթը, զոր գյուղապետին կինը մածունի կ վերածե — պիտի դրվի այսօր մեր ճաշասեղանին վրա։

Ընկերս երբ դգալե այդ մածունը, գյուղապետին վար ինկած պեխերեն կախված պիտի ըլլան մածնաշիթեր, որոնք ուժ պիտի տան ըսելու․ «Համով մածուն է»։ Իսկ տանտերը պիտի կրկնե իր բառերեն քանի մը հատը․ «Լավ է մեր վիճակը․ իսկ մածունը՝ հրաշալի է մանավանդ տաք օրերուն»։ Ընկերս, քաղաքավարության զոհ չերթալու համար, գուցե կրկնե նույնպես քիչ առաջ ըսածը․ «Լա՛վ է, շա՜տ համեղ… մածունը»…

Մեր վերադարձի ճամփան կարճեցնելու համար, գուցե խոսի ընկերս, երբ ես լուռ մնամ։ Իր հարցին թե ինչո՞ւ մածունեն չկերա, պիտի ըսեմ, որ այդ նյութին հետ բարեկամ չեմ և հետո պիտի ավելցնեմ․

— Առի հոտը մորթին, որ դուրսը դրված էր։

Ընկերս պիտի խնդա խոսքիս վրա․

— Ի՜նչ հիմարություն․ արդարև համով էր մածունը և դուն կորսնցուցիր առիթը…

— Հետո՞։

Իմ խորհրդածություններս վերջ կը գտնեն, որովհետև գյուղապետի տան դուռնեն մշակը ճաշի պարագաներ կը բերե մեր նստած տեղը և կ՚ըսե․

— Ճաշը պատրաստ է։

Ապա զույգ ամաններու մեջ բերած մածունը կը դնե սեղանին։
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8D%D5%B4%D5%A2%D5%A1%D5%BF_%D5%93%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6&diff=13204Սմբատ Փանոսյան2017-02-14T09:18:06Z
Լանսելոտ:

{{Հեղինակ

|լրիվ անուն = Սմբատ Փանոսյան

|դասակարգում = Փանոսյան, Սմբատ

|սկզբնատառ = Փ

|ծնվել է =

|մահացել է =

{{DEFAULTSORT:Փանոսյան, Սմբատ}}

==Ստեղծագործություններ==

* [[Եթե դուն զայն հասկցած էիր…]]

* [[Մորթը]]

[[Կատեգորիա:Հեղինակներ]]

[[Կատեգորիա:Հեղինակներ-Փ|{{{դասակարգում}}}]]

[[Կատեգորիա:Հայ գրականություն]]
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D5%A9%D5%A5_%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6_%D5%A6%D5%A1%D5%B5%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%BD%D5%AF%D6%81%D5%A1%D5%AE_%D5%A7%D5%AB%D6%80%E2%80%A6&diff=13202Եթե դուն զայն հասկցած էիր…2017-02-14T09:17:32Z
Լանսելոտ: Լանսելոտ տեղափոխեց էջը «Եթե դուն զայն հասկցած էիր...»-ից «Եթե դուն զայն հասկցած էիր…»

{{Վերնագիր

|վերնագիր = Եթե դուն զայն հասկցած էիր…

|հեղինակ = [[Սմբատ Փանոսյան|Սմբատ Փանոսեան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[]]

[[Կատեգորիա:Արձակ]]

[[Կատեգորիա:Պատմվածք]]

Հիմա, որ ձմեռ է և ցուրտ, ես կը սիրեմ քալել արևին մեջ և հոգերս տալ ամայության։ Ճամփան, որ զիս կ՚առաջնորդե դեպի մոտակա բլրակները, եզերված է կանաչով ու մերկացած ծառերով։ Անոնց մեջ զիս տպավորողը ավելի բարտիներն են, իրենց երկար ու դիակնացած հասակներով, որոնց մինչև իսկ շուքերը կոխելու հեռավոր ափսոսանքն ունիմ։

Մսկոտ հով մը կը սուլե անոնց մեջ հին նվազի մը մնացորդները, որոնք ինծի ծանոթ կը թվին։ Լեռներուն վրա արևը փռած է սպիտակ սավաններ, որոնցմե ցուրտ սարսուռներ կը զգամ հոգիիս մեջ, և ակամա կը բռնեմ սիրտս՝ չիյնալու համար։

Կը սիրեմ սակայն այսպես համրաըար քալել արևին մեջ, զգալ քաղցր կսկծանքներ ու կարոտներ, որոնց փրփուրին մեջ կ՚ուզեմ թաղել զիս հիմարության մղող երբեմնի հուզումներս։

{{ԵրեքԱստղ}}

Ան կու գար երբեմն իր մոր ընկերակցությամբ՝ զվարթ մազերով ու տրտում աչքերով։ Կը խոսեին տնեցիները։ Մայրը կը մոռնար մեզ ու կ՚անցներ ընդհանուր ժխորին։ Մենք կը նստեինք սեղանին առջև դեմ դիմաց։ Կը դնեինք նվագը։ Երաժշտությունը կը պատմեր զույգի մը սերը — հին օրերուն — անտառի մը շուքին…

Կ՚ըսեր.

— Կը սիրե՞ս…

Կը հարցնեի.

— Ի՞նչը…

Ան կը ժպտեր ու կը կարմրեր։ Կը բռնեի՞ զինք իր մտածումին մեջ…

Կ՚ավելցներ.

— Բայց ասիկա՜… չե՞ս հասկնար։

Ու կը ցուցներ ձայնախոսին վրա դարձող ու լամբարին լույսովը փայլուն սկավառակը — ըսել ուզեր՝ երգը։ Եվ անոր վրա կը հակեր գլուխը. ըսել ուզեր՝ զվարթ ու խարտյաշ մազերը։

Չեմ գիտեր, թե ի՞նչ կը զգայի իր այդ հայտնություններեն հետո։ Ցա՞վ, ալիքային սեր մը անոր երազկոտ աչքերուն կիսախուփ մրափեն, երբ ուզեր թաղվիլ մշուշե լքվածության մը մեջ՝ նվագի շունչին տակ։ Բայց իրականությունը, ահա, որ ան չի գար ու չըսեր։

— Կը սիրե՞ս…

Ես միշտ պետքը կը զգամ հարցումին.

— Ի՞նչը…

Ան թե՝

— Բայց ասիկա՜…

Սեղանին տակ մենք կը սեղմեինք մեր ոտքերը իրարու մեջ, ու սեղանին վրա գաղտնորեն կը շփվեին մեր ափերը միս առ միս։ Տաք, սիրային դողեր կը բարձրանային մեր մարմիններեն ներս։ Մենք գիտակցաբար կը ժպտեինք աչք աչքի։

Ինչո՞ւ չէի հասկցած։ (Հիմա ան չկա այլևս ինծի համար)։ Սակայն կը հավատայի, թե օր մը կ՚իրականանար այդ բանը, եթե միշտ ես չմնայի նույն թմբիրին մեշ, նայեի անոր աչքերուն լույսին ու ժպտեի իր կարմրող այտերուն ի տես։ Սուրճի գավաթը, միշտ փնտռված՝ հավաքույթի մը առթիվ, կը խորունկցներ այդ երևակայական խոնջենքը։

Իր մայրը միշտ կը գտներ հարուստ ու երջանիկ ապագայի մը հեռանկարը ինծի համար։ Տնեցիները կը զվարթանային։ Ես կը տեսնեի կարմիր հոսանքը անոնց տեսիլներուն մեջեն։ Ան կը ժպտեր և հուսալի կը նայեր ինծի։ Ու ես կը հեգնեի բախտը, բայց ներքնապես կ՚ուզեի հավատալ այդ բանին։

Մտածե՜լ, թե ամեն ինչ կը նպաստեր ուրախ այդ առիթը ներկայացնելուս, բայց ես քիչ մը ձանձրույթի խենթ էի, կը մոռնայի օր մը վերջ ու չէի ըմբռներ պահանջքը։

Հետո չեկան այլևս մեզի այցելության։

Ես սկսա շինել նոր երազներու շղարշ մը թափանցիկ ու սիրելի։ Գուցե «կը սպասե» ու թերևս՝ «կ՚ամչնա»։ Աղվոր, սիրելի և ամբարձիկ մտածում մը, զոր ես կը շաղախեի, կը հյուսեի առանձին մտահոգությամբ մը։ Ապա վախ մը ցրտությամբ կը մխվեր սիրտիս մեջ։ Կ՚ուշանար անոր հասակին, զվարթ մազերուն ու բույրին տպավորությունը։ Դիմագիծը քիչ֊քիչ կը մաշեր։ Բայց ես միշտ կը պատկերացենի անցյալ բոլոր անուշությունները, եղած խոսքերն ու հայացքներուն խոսուն թախիծը։

Երազիս մեջ, սակայն, կու գար անիկա։ Ու ծով մը կը բացվեր հոգիիս մեջ։ Կը խոսեինք իրարու հետ ու կը հաշտվեինք լռությամբ։ Մեր խոնավ ժպիտը կը մոռցներ ամեն ցավ, զոր զզացեր էինք բաժանումներե հետո։ Կը դնեինք նվագը։ Կը հարցներ.

— Կը սիրե՞ս…

— Ի՞նչը…

Կը ժպտեր.

— Բայց ասիկա՜…

Թափանցիկ տրտմությամբ կը լեցվեր սենյակը։

Երբ ան կը հարցներ այսպես՝ պատերեն վար կու գային պատկերները և լռությամբ կ՚արտասվեին…

Չէի խոսիր ես։ Ու ան կը ցուցներ ինքզինք, սենյակին մեջ առանձին, ուր կեցած էր սպիտակ շորերով, կիսամերկ ու դալուկ,— ըսել ուզեր՝ «հարս» մը։ Ու համրորեն մատս կը դներ սիրտին, կարծես հարցներ. «կ՚ըմբռնե՞ս… քեզի համար է, որ կը տրոփե՜»… (Ա՜խ, ես բնավ չհասկցա ատիկա)։ Եվ ես կը կախեի գլուխս — ըսել ուզեի՝ «ո՛չ»…

Երազը որքա՜ն կը խոսեր իրական ու մարգարեի մը պես։ Այնուհետև կը մշուշվեր, կ՚աղոտանար ամեն բան։ Կը թրթռար ամեն ինչ…

Ինծի կ՚ըսեին տնեցիները.

— Հիվանդ չե՞ս…

Կը ջղայնանայի, կը հակառակեի։ Ու կը դնեի նվազը։ Հիշատակը կը թափառեր սիրտիս ու արյանս մեջ։ Անոնք գլուխ կը շարժեին։

— Այս տղան ձեռքե կ՚երթա կոր,— կ՚ըսեին։

Ծերունի հորաքույրս չարացած կը ճչար.

— Արժե՞… արժե՞… արժե՞, հիմա՛ր…

— Է՜հ, կը բավե՛,— կը տրտնջայի ես, և աչքերս կը լեցվեին։

Ու կ՚ելլեի, կը քալեի աննպատակ, թեև գիտեի, թե անոնց տունին անծանոթ ուղղությանը կը դիմեի։ (Զարմանալի էր, որ ես բնավ չէի հետաքրքրված անոնց տունով. սովորական բան էր՝ երբ կու գային, կը նստեին ու կ՚երթային, իբր թե բնավ եկած չըլլային…)։

Որոշ չէր փափաքս, բայց ես կը սպասեի շուկան, բանուկ փողոցները։ Երկար ու ցրված կը դիտեի անցնող ու դարձող զույգերը։ Ինչ լավ կ՚ըլլար… ա՜հ… բոլորն ալ «հարս ու փեսա» են հարկավ,— կ՚եզրակացննի. ու կը ցավեր հոգիս։ Կնայեի շուրջս, թևիս, քովս՝ և ան չկար։ Աղտոտ աղջնակ մը անհայտորեն և իրավացի կը ժպտեր։ «Ինծի համա՞ր է արդյոք» — մտածումը կ՚անցներ միտքես։ Զզվանք ու լեղի թախիծ մը կը զգայի այդ ենթադրութենեն ու կը քալեի տարբեր ուղղություններով, ցնորածի պես։

Միշտ ուղեղս կը խոսեր ու սիրտս կու լար։

— Կը սիրե՞ս…

— Այո՜… այո… չե՞ս տեսներ միթե…

Ու քայլերուս աղմուկին ընդմեջնն, սալարկված քարերուն վրա՝ կը հնչվեր.

— Ինչո՞ւ չես գար… ինչո՞ւ չես գար…

{{ԵրեքԱստղ}}

Օրեր անցան։ Կյանքը կը թավալեր սիրտիս վրայեն ծանրորեն, խելահեղ, ու ես լավ չէի հասկնար թե ինչո՞ւ այլևս չէի երգեր, քիչ կը խոսեի ու գեշ կը ճաշեի։

Տնեցիները ինծի կը բերեին տրտում կսկծանքներ իրենց «ախ֊վախ»երով, կը հրմշտկեին հիվանդության մը, խելագարության մը պարագան, և ամբողջ շաքար էր անոնց լեզուն, երբ կ՚իջնեին աղոթքի ճամփեն։ Բայց ես կը խլեի անոնց հավատքը դեպի բարին, համեստությունը, կը պոռայի անոնց դեմքին, միամիտ աչքերուն, ու դուրս կը փախեի տունեն։

Քեն կ՚ընեի ամբողջ օրը։ Իրիկունը ավելի մռայլ և ավելի ուշ ներս կու գայի, ու կը դնեի միշտ այդ հեռավոր նվագը։

Հիշատակը թեթև, մշուշե քայլերով կ՚անցներ սիրտիս ճամփաներեն։ Սերը կը թափառեր ծառաստաններու շուքերուն տակ՝ միայնակ ու դժբախտ։ Ես կը նստեի անկյուն մը, ու հետզհետե մրափ մը կը տաներ զիս՝ չեմ գիտեր ո՛ւր։ Ամեն վայրկյան երազը կու գար մեծաքայլ և կը տարտամեր քիչ հետո։ Անոր թափանցիկ բայց կարմիր տեսիլքը անակնկալ ճախրանքներ կ՚ըներ շուրջս, վրաս։ Կու գար, կը հպեր ինծի, ու ես միշտ վախով, կարոտյալ հուզումով ձեռքս կը նետեի անոր սպիտակ հպումին, այն ծածանող իմաստությանը, որուն անկարելի էջերը դեռ ինծի համար փակ էին ու սիրելի։ Ու երբ պիտի բոնեի անոր թևերեն, հանկարծ ան կը խուսափեր ինձմե, ժայռի մը գլխուն կը թառեր ու անժպիտ կը թարթեր իր աչքերը։

Օր մը, սակայն, ան փեշերը հավաքեց ու թռավ գնաց հեռուն ու մտավ ինծի անծանոթ ինչ որ բանի մը ներքև։ Արթնցա։ Երազ էր ու կես գիշեր։

Հաջորդ օրը անգիտակցաբար գտա անոնց հետքը։ Մայրը շուկայեն կու գար ծրարներով ու շենքե մը ներս կը սպրդեր։ Սպասեցի մինչև գիշեր։ Ու շատ մութին՝ ելա գացի անոնց։

Դուռը բացավ մայրը։

— Բարև՜… տիկին։

— Օ՜… Աստծու բարին… Ներս հրամմեցեք։

Չեմ գիտեր ինչո՞ւ, անծանոթ պատուհանե մը տրտում նվագ մը հնչեց։ Լամբարի լույս մը մարեցավ ուրիշե մը, և մութ երկինքին վրա ասուպ մը երկարորեն լուսավորեց իր ճամփան։ Ու հանկարծ կինը կակազել սկսավ։ Ըսավ ուրիշ բաներ, զորս չհասկցա, ու չոր և անարյուն գտա այդ սիրտի զեղում «հրամմեցեք»ը։ Ուզեցի դառնալ կրունկիս վրա, ուզեցի մոռնալ ամեն ինչ ու քալել, բայց հազար մը ճանկեր բռնեցին կուրծքես, տմարդորեն քաշեցին ներս և դուռը գոցել տվին իմ ձեռքովս։

Ես չգտա զինք սրահին մեջ։ Նեղվեցա անոր թողած պարապեն, թեև հոն շատեր կը նստեին։ Բարևեցի և առի աթոռ մը անոնց միջև։ Նայեցա ձեռքերուս։ Անոնք կը դողային տարորեն։ Տվին կամ չավին իմ բարևիս պատասխանը։ Ես չհետաքրքրվեցա այդ բանով։ Երբ աչքս բարձրացուցի եղունգներուս գիծեն, առաջին տեսածս այն տղան եղավ և անակնկալի բերավ զիս։ Տարտամ դիմագիծ մը ու սև լաթեր ուներ։ Սպիտակ թաշկինակ մը՝ բնականեն ավելի փրփրած էր անոր կուրծքի գրպանեն։ Աչքերը կ՚երազեին ու, ըստ երևույթին, հառած կը մնային խոհանոցին դռան։

Զգացի ուրեմն, թե ան ներսն էր ու սուրճ կ՚եփեր։ Օճախին աղմուկը կ՚ըներ այդ թելադրանքը պարզորեն։ Ես մտածեցի սուրճի գավաթի մասին, ու տաք լույսեր շողացին ուղեղիս մեջ։ Ա՜հ… արժե՞ր լսել անգամ մը ևս այն հավաքույթները, որ կարծես դարեր առաջ եղած ըլլային, այնքան, որ անթափանց է իրականության մը պատրանքը անոնց վրա։ Լսել մրմնջացող կնոջ մը շրթունքներեն՝ հավատքի, երջանկության մը հեքիաթը, ծաղկային ժպիտի մը ծոցեն՝ նվագի մը թափառական շունչը, որուն շղարշումը երազի պարույր մը կը շինե սիրված աղջկան մը հոգիին շուրջ։

Ա՜հ… արժե՞ լսել անգամ մը ևս ասիկա…

Ան բերավ մատուցարանի մը վրա փրփրոտ սուրճը։ Հրամցուց զայն կարգով։ Գուցե չտեսավ զիս։ Բայց երբ մոտեցավ ինծի, հանկարծ մեր աչքերը հանդիպեցան իրարու։ Գավաթը դողաց ափիս մեջ, ու ես տխմարորեն ժպտեցա, որուն չփոխադարձեց անիկա։ Տեսավ իհարկե իմ մաշած ու ցանուցրիվ հայացքիս տրտմությունը։ Թախիծը մտերիմ ընկերոջ մը պես սիրած էի աղվոր օրերերեն վերջ։ Ան գլուխը շրջեց հաջորդին, և առանձին, մատուցարանը ձեռքեն կախ՝ շտապեց խոհանոց։

Ես խմեցի սուրճը ումպ առ ումպ, արագ, սրտադող։ Թանձր ու սև հեղուկը իմ մեջս վառեց տարօրինակ ցանկություններ… Կարմիր ու սար լեզվակներ մխրճվեցան ուղեղիս մեջ։ Սիրտս ինչ որ քայլերգ մը զարկավ ուժգնորեն։ Ու շատ պաղ գիծ մը հաստցավ, իջավ կռնակս ի վար, ողնասյունիս երկայնքին։ Հիշատակները վազեցին անընդհատ, գլխիվայր, ու բզզյուն մը բռնեց միջոցը… Ես ուզեցի փշրել սուրճի գավաթը բռունցքիս մեջ ու նետել անոր մորը գլխուն, որ հեռուն կայնած կը ժպտեր՝ ինծի անծանոթ, բայց ատելի այդ տղուն։

Անոր ձայնը կը հնչեր.

— Բախտ է…

— Իհարկե։

Կը պատասխանեին։

Ու կանխելով զիրար, կը հափշտակեին բառերը, մեկը մեկեն անուշ, մեկը մեկեն տխմար՝ ըսելու համար.

— Բարով կ՚ընենք պսակը…

— Բարո՜վ… բարո՜վ…

Ձայները կը խրեին հոգիես ներս թունավոր նետեր, ու կ՚ըմբոստանար հպարտությունս անկարողությանս դեմ։

Եվ արագ ելա ոտքի, սուրճի գավաթը միշտ ափիս մեջ։ Գացի աղջկան ետևեն։ Գտա զինք անշարժ, ծռած դիրքի մեջ: Աչքերը կարմիր էին, շունչը՝ ծանր։ Սրբեց ճակատին վրայեն սահող քրտինքը ու նայեցավ ինծի։ Կարծեցի, թե ամեն բան կը վերագտներ իր անցյալ մտերմությունը։ Ուզեցի բռնել անոր ձեռքը ու սեղմել։ Չձգեց։ Այն ատեն կեցա քիչ մը հեռուն ու հարցուցի լուռ նայվածքե մը վերջ.

— Կը տեսնե՞ս…

Ան պատասխանեց.

— Ի՞նչը…

Կը դիտեի իր մատին փայլող ոսկե մատանին։ Դառնությամբ ժպտեցա։

— Բայց ասիկա՜… չե՞ս ըմբռներ միթե։

Ան կ՚այլայլեր, կը դեղներ, կը վախնար մեր առանձնութենեն։ Ես կը զգայի աչքերուս մեջ այն շեկ լույսերը, որոնք սարսափ կ՚ազդեն կիներուն… Ասիկա պահ մըն է, ուր մենք կամ հերոս ենք և կամ ոճրագործ։ Ան գիտեր այս բանը, գուցե կ՚ըմբռներ իր անցյալին սխալը և կը զգուշանար ավելորդ բառե մը։

Սակայն, միջոցը գտավ ինքզինք արտահայտության բերելու.

— Է՜, այո՛… սակայն ուշ։ Դուն բնավ գործնական չեղար…

— Մի՞թե…

— Այո՛… ու ըրիր զիս հուսահատ…

— Իրավ է…

Ես գլուխս կախած էի կուրծքիս։

— Ի՜նչ օգուտ… Մե՜ղք որ լավ տղա էիր… անցա՜վ…

Կարծես մայրս էր, և ես դեռ մանուկ, ինծի կու տար մաս մը իր ցավերեն, իր սիրո թաքուն գանգատները։ Ան կը հասկնար, թե ես լավ տղա էի… կը սպասեր, ու ես թույլ գտնվեցա ու թողուցի զինք մթության մեջ։ Լքեցի հույսերը, երազները, իսկ այսօր ի՞նչը պիտի տար ինծի իրավունք՝ իմ բախտս պահանջելու, փնտռելու…

— Ամե՞ն բան…

Կրկնեց կամաց.

— Ամե՜ն բան…

Ես սուրճի գավաթը նետեցի պատին։ Լավ որ վրիպեցավ աղջկան գլխեն՝ ու ջարդուփշուր ինկավ անոր ոտքերուն առջև։ Ես զգացի նախանձի և ատելության բուռն նոպա մը՝ հոսանքն ի վար ջիղերուս։ Աչքերուս մեջ խաղացին ու դարձան, դարձան արցունքի խոշոր պղպջակներ, ու սուր կսկիծ մը հետզհետե թանձրացավ ձայնիս ու շնչառությանս մեջ։ Անիմաստ հևք մը թռավ բերնես։ Ու ես քալեցի դեպի աղջիկը։ Ան ճչաց ցած։ Ես զսպեցի ինքզինքս ու կեցա՝ չընելու համար այն վայրենությունը, զոր ես ատած եղա դեռ իմ պատանութենես…

— Ըսե՛, կսիրե՞ս…

Կը լռեր։ Կը հևար դեռ իմ շարժումիս վախեն։ Մինչ մատս ինքնաբերաբար ուղղվեցավ սրահին կողմը — ըսել ուզեի՝ այն արդուկված տղան.

— Ի՞նչ գտար իրական ու պաշտելի անոր մեջ…

Ան դիտեց զիս լությամբ։ Զգա՞ց թացությանը իմ աչքերուս։ Վայրկյան մը դեռ համեցավ անոր ձայնը։ Ի՞նչ կը խորհեր։ Գուցե կը թռեր անցյալ կարոտներու։ Մրմնջացող աղբյուրը մը թերևս իր ականջին տակ կ՚երգեր։ Առաջին սիրո պատմությանը կ՚ըներ ծեր ու հնամենի ծառի մը տակ… Եվ գուցե հիմա ան կը քալե ինծի… կը նետվի ինծի…

Ակա՞նջս էր, թե իր լեզուն.

— Կը սիրե՜մ… բա՛խտս է…

Ես անձայն, սակայն անմիջապես՝ հիվանդ ու ջդագրգիռ քալեցի։ Ձգեցի, որ ամեն ինչ մոխրանար ու հանգչեր մեջս։ Ե՞ս։ Բայց ինչո՞ւ չէի հասկցած զայն — «այո՜»ն։

Գավաթի բախումե՞ն, աղջկան ճիչե՞ն, թե կասկածի մը թելադրանքեն մղված՝ մայրը եկավ վրան։ Ու կորսվեցավ ինքն իր մեջ։

— Այս ի՞նչ կը նշանակե… տղա՜,— կակազեց։

Լուռ ու քաղցած գազանի մը վայրագությունը նորոգվեցավ ու ծառացավ մեջս։ Բայց լռության խորհուրդը զիս անհունորեն անայլայլ կեցուց անոր առջև։ Ու երբ կրկնեց հարցումը.

— Ոչի՛նչ… կը հասկնա՜ս հետո,— ըսի կտրուկ և ակռաներս սեղմած,— բայց առայժմ հավաքե այդ կտորները ու շինե աղջկանդ բախտը հարո՜ւստ ու երջանիկ… Ու մի՛ մոռնար ժպտիլ դեռ ուրիշներու ալ, երբ պետք զգաս ատոր…
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D5%A9%D5%A5_%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6_%D5%A6%D5%A1%D5%B5%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%BD%D5%AF%D6%81%D5%A1%D5%AE_%D5%A7%D5%AB%D6%80...&diff=13203Եթե դուն զայն հասկցած էիր...2017-02-14T09:17:32Z
Լանսելոտ: Լանսելոտ տեղափոխեց էջը «Եթե դուն զայն հասկցած էիր...»-ից «Եթե դուն զայն հասկցած էիր…»

#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Եթե դուն զայն հասկցած էիր…]]
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D5%A9%D5%A5_%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6_%D5%A6%D5%A1%D5%B5%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%BD%D5%AF%D6%81%D5%A1%D5%AE_%D5%A7%D5%AB%D6%80%E2%80%A6&diff=13201Եթե դուն զայն հասկցած էիր…2017-02-14T09:16:09Z

Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80:%D4%B3%D5%AB%D6%80%D6%84&diff=13200Կաղապար:Գիրք2017-02-14T09:14:18Z
Լանսելոտ:

{| style="width:100%; margin-bottom:5px; border: 1px solid #ADA; background-color: #E4F2E4; text-align:center; font-size:0.9em;"

| style="width:20%; text-align:left; font-size:0.9em;" |

| style="width:60%;" |'''{{{վերնագիր|Անանուն}}}''' {{{noauthor|

'''հեղինակ՝ {{{հեղինակ |[[հեղինակ:{{{հեղինակ|}}}|{{{հեղինակ|անհայտ}}}]]}}}'''}}}

'''թարգմանիչ՝ {{{թարգմանիչ |[[թարգմանիչ:{{{թարգմանիչ|}}}|{{{թարգմանիչ|անհայտ}}}]]}}}'''

'''թարգմանված է՝ {{{թարգմանված է |[[թարգմանված է:{{{թարգմանված է|}}}|{{{թարգմանված է|անհայտ}}}]]}}}'''

'''նկարագրություն՝ {{{նկարագրություն |[[նկարագրություն:{{{նկարագրություն|}}}|{{{նկարագրություն|անհայտ}}}]]}}}'''

'''պատկերազարդում՝ {{{պատկերազարդում |[[պատկերազարդում:{{{պատկերազարդում|}}}|{{{պատկերազարդում|անհայտ}}}]]}}}'''

'''հրատարակություն՝ {{{հրատարակություն |[[հրատարակություն:{{{հրատարակություն|}}}|{{{հրատարակություն|անհայտ}}}]]}}}'''

'''հրատարակման վայրը՝ {{{հրատարակման վայրը |[[հրատարակման վայրը:{{{հրատարակման վայրը|}}}|{{{հրատարակման վայրը|անհայտ}}}]]}}}'''

'''հրատարակման տարին՝ {{{հրատարակման տարին |[[հրատարակման տարին:{{{հրատարակման տարին|}}}|{{{հրատարակման տարին|անհայտ}}}]]}}}'''

'''էջերի քանակը՝ {{{էջերի քանակը |[[էջերի քանակը:{{{էջերի քանակը|}}}|{{{էջերի քանակը|անհայտ}}}]]}}}'''

'''շարք՝ {{{շարք |[[շարք:{{{շարք|}}}|{{{շարք|անհայտ}}}]]}}}'''

'''տիրաժ՝ {{{տիրաժ |[[տիրաժ:{{{տիրաժ|}}}|{{{տիրաժ|անհայտ}}}]]}}}'''

'''հանձնված է արտադրության՝ {{{հանձնված է արտադրության |[[հանձնված է արտադրության:{{{հանձնված է արտադրության|}}}|{{{հանձնված է արտադրության|անհայտ}}}]]}}}'''

'''ստորագրված է տպագրության՝ {{{ստորագրված է տպագրության |[[ստորագրված է տպագրության:{{{ստորագրված է տպագրության|}}}|{{{ստորագրված է տպագրության|անհայտ}}}]]}}}'''

'''կազմ՝ {{{կազմ |[[կազմ:{{{կազմ|}}}|{{{կազմ|անհայտ}}}]]}}}'''

| style="width:20%; text-align:right;font-size:0.9em;" |

<noinclude>

==Օգտագործում==

{{Վերնագիր

|վերնագիր =

|հեղինակ =

|թարգմանիչ =

|թարգմանված է =

|նկարագրություն =

|պատկերազարդում =

|հրատարակություն =

|հրատարակման վայրը =

|հրատարակման տարին =

|էջերի քանակը =

|շարք =

|տիրաժ =

|հանձնված է արտադրության =

|ստորագրված է տպագրության =

|կազմ = <-- նկարի հղումը՝ [[Պատկեր:պատկեր.png|200px|alt=Cover]] -->

* '''հեղինակ''' ― հեղինակի լրիվ անունը (նաև հեղինակային էջի անվանումը), օր՝ '''Հովհաննես Թումանյան'''։

[[Կատեգորիա:Կաղապարներ]]

</noinclude>
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80:%D4%B3%D5%AB%D6%80%D6%84&diff=13199Կաղապար:Գիրք2017-02-14T09:12:53Z

Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80:%D5%8E%D5%A5%D6%80%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80&diff=13198Կաղապար:Վերնագիր2017-02-14T09:12:11Z
Լանսելոտ:

{| style="width:100%; margin-bottom:5px; border: 1px solid #ADA; background-color: #E4F2E4; text-align:center; font-size:0.9em;"

| style="width:20%; text-align:left; font-size:0.9em;" |

| style="width:60%;" |'''{{{վերնագիր|Անանուն}}}''' {{{noauthor|

'''հեղինակ՝ {{{հեղինակ |[[հեղինակ:{{{հեղինակ|}}}|{{{հեղինակ|անհայտ}}}]]}}}'''}}}

'''{{#if: {{{թարգմանիչ}}} | թարգմանիչ՝ {{{թարգմանիչ |[[թարգմանիչ:{{{թարգմանիչ|}}}|{{{թարգմանիչ|անհայտ}}}]]}}}'''

'''{{#if: {{{աղբյուր}}} | աղբյուր՝ {{{աղբյուր |[[աղբյուր:{{{աղբյուր|}}}|{{{աղբյուր|անհայտ}}}]]}}}'''

| style="width:20%; text-align:right;font-size:0.9em;" |

|}<noinclude>

==Օգտագործում==

{{Վերնագիր

|վերնագիր =

|հեղինակ =

|թարգմանիչ =

|աղբյուր =

* '''հեղինակ''' ― հեղինակի լրիվ անունը (նաև հեղինակային էջի անվանումը), օր՝ '''Հովհաննես Թումանյան'''։

[[Կատեգորիա:Կաղապարներ]]

</noinclude>
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D5%A9%D5%A5_%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6_%D5%A6%D5%A1%D5%B5%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%BD%D5%AF%D6%81%D5%A1%D5%AE_%D5%A7%D5%AB%D6%80%E2%80%A6&diff=13197Եթե դուն զայն հասկցած էիր…2017-02-14T09:11:40Z
Լանսելոտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Եթե դուն զայն հասկցած էիր...

|հեղինակ = [[Սմբատ Փանոսյան|Սմբատ Փանոսեան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[]]

[[Կատեգորիա:Արձակ]]

[[Կատեգորիա:Պատմվածք]]

Հիմա, որ ձմեռ է և ցուրտ, ես կը սիրեմ քալել արևին մեջ և հոգերս տալ ամայության։ Ճամփան, որ զիս կ՚առաջնորդե դեպի մոտակա բլրակները, եզերված է կանաչով ու մերկացած ծառերով։ Անոնց մեջ զիս տպավորողը ավելի բարտիներն են, իրենց երկար ու դիակնացած հասակներով, որոնց մինչև իսկ շուքերը կոխելու հեռավոր ափսոսանքն ունիմ։

Մսկոտ հով մը կը սուլե անոնց մեջ հին նվազի մը մնացորդները, որոնք ինծի ծանոթ կը թվին։ Լեռներուն վրա արևը փռած է սպիտակ սավաններ, որոնցմե ցուրտ սարսուռներ կը զգամ հոգիիս մեջ, և ակամա կը բռնեմ սիրտս՝ չիյնալու համար։

Կը սիրեմ սակայն այսպես համրաըար քալել արևին մեջ, զգալ քաղցր կսկծանքներ ու կարոտներ, որոնց փրփուրին մեջ կ՚ուզեմ թաղել զիս հիմարության մղող երբեմնի հուզումներս։

{{ԵրեքԱստղ}}

Ան կու գար երբեմն իր մոր ընկերակցությամբ՝ զվարթ մազերով ու տրտում աչքերով։ Կը խոսեին տնեցիները։ Մայրը կը մոռնար մեզ ու կ՚անցներ ընդհանուր ժխորին։ Մենք կը նստեինք սեղանին առջև դեմ դիմաց։ Կը դնեինք նվագը։ Երաժշտությունը կը պատմեր զույգի մը սերը — հին օրերուն — անտառի մը շուքին...

Կ՚ըսեր.

— Կը սիրե՞ս...

Կը հարցնեի.

— Ի՞նչը...

Ան կը ժպտեր ու կը կարմրեր։ Կը բռնեի՞ զինք իր մտածումին մեջ...

Կ՚ավելցներ.

— Բայց ասիկա՜... չե՞ս հասկնար։

Ու կը ցուցներ ձայնախոսին վրա դարձող ու լամբարին լույսովը փայլուն սկավառակը — ըսել ուզեր՝ երգը։ Եվ անոր վրա կը հակեր գլուխը. ըսել ուզեր՝ զվարթ ու խարտյաշ մազերը։

Չեմ գիտեր, թե ի՞նչ կը զգայի իր այդ հայտնություններեն հետո։ Ցա՞վ, ալիքային սեր մը անոր երազկոտ աչքերուն կիսախուփ մրափեն, երբ ուզեր թաղվիլ մշուշե լքվածության մը մեջ՝ նվագի շունչին տակ։ Բայց իրականությունը, ահա, որ ան չի գար ու չըսեր։

— Կը սիրե՞ս...

Ես միշտ պետքը կը զգամ հարցումին.

— Ի՞նչը...

Ան թե՝

— Բայց ասիկա՜...

Սեղանին տակ մենք կը սեղմեինք մեր ոտքերը իրարու մեջ, ու սեղանին վրա գաղտնորեն կը շփվեին մեր ափերը միս առ միս։ Տաք, սիրային դողեր կը բարձրանային մեր մարմիններեն ներս։ Մենք գիտակցաբար կը ժպտեինք աչք աչքի։

Ինչո՞ւ չէի հասկցած։ (Հիմա ան չկա այլևս ինծի համար)։ Սակայն կը հավատայի, թե օր մը կ՚իրականանար այդ բանը, եթե միշտ ես չմնայի նույն թմբիրին մեշ, նայեի անոր աչքերուն լույսին ու ժպտեի իր կարմրող այտերուն ի տես։ Սուրճի գավաթը, միշտ փնտռված՝ հավաքույթի մը առթիվ, կը խորունկցներ այդ երևակայական խոնջենքը։

Իր մայրը միշտ կը գտներ հարուստ ու երջանիկ ապագայի մը հեռանկարը ինծի համար։ Տնեցիները կը զվարթանային։ Ես կը տեսնեի կարմիր հոսանքը անոնց տեսիլներուն մեջեն։ Ան կը ժպտեր և հուսալի կը նայեր ինծի։ Ու ես կը հեգնեի բախտը, բայց ներքնապես կ՚ուզեի հավատալ այդ բանին։

Մտածե՜լ, թե ամեն ինչ կը նպաստեր ուրախ այդ առիթը ներկայացնելուս, բայց ես քիչ մը ձանձրույթի խենթ էի, կը մոռնայի օր մը վերջ ու չէի ըմբռներ պահանջքը։

Հետո չեկան այլևս մեզի այցելության։

Ես սկսա շինել նոր երազներու շղարշ մը թափանցիկ ու սիրելի։ Գուցե «կը սպասե» ու թերևս՝ «կ՚ամչնա»։ Աղվոր, սիրելի և ամբարձիկ մտածում մը, զոր ես կը շաղախեի, կը հյուսեի առանձին մտահոգությամբ մը։ Ապա վախ մը ցրտությամբ կը մխվեր սիրտիս մեջ։ Կ՚ուշանար անոր հասակին, զվարթ մազերուն ու բույրին տպավորությունը։ Դիմագիծը քիչ֊քիչ կը մաշեր։ Բայց ես միշտ կը պատկերացենի անցյալ բոլոր անուշությունները, եղած խոսքերն ու հայացքներուն խոսուն թախիծը։

Երազիս մեջ, սակայն, կու գար անիկա։ Ու ծով մը կը բացվեր հոգիիս մեջ։ Կը խոսեինք իրարու հետ ու կը հաշտվեինք լռությամբ։ Մեր խոնավ ժպիտը կը մոռցներ ամեն ցավ, զոր զզացեր էինք բաժանումներե հետո։ Կը դնեինք նվագը։ Կը հարցներ.

— Կը սիրե՞ս...

— Ի՞նչը...

Կը ժպտեր.

— Բայց ասիկա՜...

Թափանցիկ տրտմությամբ կը լեցվեր սենյակը։

Երբ ան կը հարցներ այսպես՝ պատերեն վար կու գային պատկերները և լռությամբ կ՚արտասվեին...

Չէի խոսիր ես։ Ու ան կը ցուցներ ինքզինք, սենյակին մեջ առանձին, ուր կեցած էր սպիտակ շորերով, կիսամերկ ու դալուկ,— ըսել ուզեր՝ «հարս» մը։ Ու համրորեն մատս կը դներ սիրտին, կարծես հարցներ. «կ՚ըմբռնե՞ս... քեզի համար է, որ կը տրոփե՜»... (Ա՜խ, ես բնավ չհասկցա ատիկա)։ Եվ ես կը կախեի գլուխս — ըսել ուզեի՝ «ո՛չ»...

Երազը որքա՜ն կը խոսեր իրական ու մարգարեի մը պես։ Այնուհետև կը մշուշվեր, կ՚աղոտանար ամեն բան։ Կը թրթռար ամեն ինչ...

Ինծի կ՚ըսեին տնեցիները.

— Հիվանդ չե՞ս...

Կը ջղայնանայի, կը հակառակեի։ Ու կը դնեի նվազը։ Հիշատակը կը թափառեր սիրտիս ու արյանս մեջ։ Անոնք գլուխ կը շարժեին։

— Այս տղան ձեռքե կ՚երթա կոր,— կ՚ըսեին։

Ծերունի հորաքույրս չարացած կը ճչար.

— Արժե՞... արժե՞... արժե՞, հիմա՛ր...

— Է՜հ, կը բավե՛,— կը տրտնջայի ես, և աչքերս կը լեցվեին։

Ու կ՚ելլեի, կը քալեի աննպատակ, թեև գիտեի, թե անոնց տունին անծանոթ ուղղությանը կը դիմեի։ (Զարմանալի էր, որ ես բնավ չէի հետաքրքրված անոնց տունով. սովորական բան էր՝ երբ կու գային, կը նստեին ու կ՚երթային, իբր թե բնավ եկած չըլլային...)։

Որոշ չէր փափաքս, բայց ես կը սպասեի շուկան, բանուկ փողոցները։ Երկար ու ցրված կը դիտեի անցնող ու դարձող զույգերը։ Ինչ լավ կ՚ըլլար... ա՜հ... բոլորն ալ «հարս ու փեսա» են հարկավ,— կ՚եզրակացննի. ու կը ցավեր հոգիս։ Կնայեի շուրջս, թևիս, քովս՝ և ան չկար։ Աղտոտ աղջնակ մը անհայտորեն և իրավացի կը ժպտեր։ «Ինծի համա՞ր է արդյոք» — մտածումը կ՚անցներ միտքես։ Զզվանք ու լեղի թախիծ մը կը զգայի այդ ենթադրութենեն ու կը քալեի տարբեր ուղղություններով, ցնորածի պես։

Միշտ ուղեղս կը խոսեր ու սիրտս կու լար։

— Կը սիրե՞ս...

— Այո՜... այո... չե՞ս տեսներ միթե...

Ու քայլերուս աղմուկին ընդմեջնն, սալարկված քարերուն վրա՝ կը հնչվեր.

— Ինչո՞ւ չես գար... ինչո՞ւ չես գար...

{{ԵրեքԱստղ}}

Օրեր անցան։ Կյանքը կը թավալեր սիրտիս վրայեն ծանրորեն, խելահեղ, ու ես լավ չէի հասկնար թե ինչո՞ւ այլևս չէի երգեր, քիչ կը խոսեի ու գեշ կը ճաշեի։

Տնեցիները ինծի կը բերեին տրտում կսկծանքներ իրենց «ախ֊վախ»երով, կը հրմշտկեին հիվանդության մը, խելագարության մը պարագան, և ամբողջ շաքար էր անոնց լեզուն, երբ կ՚իջնեին աղոթքի ճամփեն։ Բայց ես կը խլեի անոնց հավատքը դեպի բարին, համեստությունը, կը պոռայի անոնց դեմքին, միամիտ աչքերուն, ու դուրս կը փախեի տունեն։

Քեն կ՚ընեի ամբողջ օրը։ Իրիկունը ավելի մռայլ և ավելի ուշ ներս կու գայի, ու կը դնեի միշտ այդ հեռավոր նվագը։

Հիշատակը թեթև, մշուշե քայլերով կ՚անցներ սիրտիս ճամփաներեն։ Սերը կը թափառեր ծառաստաններու շուքերուն տակ՝ միայնակ ու դժբախտ։ Ես կը նստեի անկյուն մը, ու հետզհետե մրափ մը կը տաներ զիս՝ չեմ գիտեր ո՛ւր։ Ամեն վայրկյան երազը կու գար մեծաքայլ և կը տարտամեր քիչ հետո։ Անոր թափանցիկ բայց կարմիր տեսիլքը անակնկալ ճախրանքներ կ՚ըներ շուրջս, վրաս։ Կու գար, կը հպեր ինծի, ու ես միշտ վախով, կարոտյալ հուզումով ձեռքս կը նետեի անոր սպիտակ հպումին, այն ծածանող իմաստությանը, որուն անկարելի էջերը դեռ ինծի համար փակ էին ու սիրելի։ Ու երբ պիտի բոնեի անոր թևերեն, հանկարծ ան կը խուսափեր ինձմե, ժայռի մը գլխուն կը թառեր ու անժպիտ կը թարթեր իր աչքերը։

Օր մը, սակայն, ան փեշերը հավաքեց ու թռավ գնաց հեռուն ու մտավ ինծի անծանոթ ինչ որ բանի մը ներքև։ Արթնցա։ Երազ էր ու կես գիշեր։

Հաջորդ օրը անգիտակցաբար գտա անոնց հետքը։ Մայրը շուկայեն կու գար ծրարներով ու շենքե մը ներս կը սպրդեր։ Սպասեցի մինչև գիշեր։ Ու շատ մութին՝ ելա գացի անոնց։

Դուռը բացավ մայրը։

— Բարև՜... տիկին։

— Օ՜... Աստծու բարին... Ներս հրամմեցեք։

Չեմ գիտեր ինչո՞ւ, անծանոթ պատուհանե մը տրտում նվագ մը հնչեց։ Լամբարի լույս մը մարեցավ ուրիշե մը, և մութ երկինքին վրա ասուպ մը երկարորեն լուսավորեց իր ճամփան։ Ու հանկարծ կինը կակազել սկսավ։ Ըսավ ուրիշ բաներ, զորս չհասկցա, ու չոր և անարյուն գտա այդ սիրտի զեղում «հրամմեցեք»ը։ Ուզեցի դառնալ կրունկիս վրա, ուզեցի մոռնալ ամեն ինչ ու քալել, բայց հազար մը ճանկեր բռնեցին կուրծքես, տմարդորեն քաշեցին ներս և դուռը գոցել տվին իմ ձեռքովս։

Ես չգտա զինք սրահին մեջ։ Նեղվեցա անոր թողած պարապեն, թեև հոն շատեր կը նստեին։ Բարևեցի և առի աթոռ մը անոնց միջև։ Նայեցա ձեռքերուս։ Անոնք կը դողային տարորեն։ Տվին կամ չավին իմ բարևիս պատասխանը։ Ես չհետաքրքրվեցա այդ բանով։ Երբ աչքս բարձրացուցի եղունգներուս գիծեն, առաջին տեսածս այն տղան եղավ և անակնկալի բերավ զիս։ Տարտամ դիմագիծ մը ու սև լաթեր ուներ։ Սպիտակ թաշկինակ մը՝ բնականեն ավելի փրփրած էր անոր կուրծքի գրպանեն։ Աչքերը կ՚երազեին ու, ըստ երևույթին, հառած կը մնային խոհանոցին դռան։

Զգացի ուրեմն, թե ան ներսն էր ու սուրճ կ՚եփեր։ Օճախին աղմուկը կ՚ըներ այդ թելադրանքը պարզորեն։ Ես մտածեցի սուրճի գավաթի մասին, ու տաք լույսեր շողացին ուղեղիս մեջ։ Ա՜հ... արժե՞ր լսել անգամ մը ևս այն հավաքույթները, որ կարծես դարեր առաջ եղած ըլլային, այնքան, որ անթափանց է իրականության մը պատրանքը անոնց վրա։ Լսել մրմնջացող կնոջ մը շրթունքներեն՝ հավատքի, երջանկության մը հեքիաթը, ծաղկային ժպիտի մը ծոցեն՝ նվագի մը թափառական շունչը, որուն շղարշումը երազի պարույր մը կը շինե սիրված աղջկան մը հոգիին շուրջ։

Ա՜հ... արժե՞ լսել անգամ մը ևս ասիկա...

Ան բերավ մատուցարանի մը վրա փրփրոտ սուրճը։ Հրամցուց զայն կարգով։ Գուցե չտեսավ զիս։ Բայց երբ մոտեցավ ինծի, հանկարծ մեր աչքերը հանդիպեցան իրարու։ Գավաթը դողաց ափիս մեջ, ու ես տխմարորեն ժպտեցա, որուն չփոխադարձեց անիկա։ Տեսավ իհարկե իմ մաշած ու ցանուցրիվ հայացքիս տրտմությունը։ Թախիծը մտերիմ ընկերոջ մը պես սիրած էի աղվոր օրերերեն վերջ։ Ան գլուխը շրջեց հաջորդին, և առանձին, մատուցարանը ձեռքեն կախ՝ շտապեց խոհանոց։

Ես խմեցի սուրճը ումպ առ ումպ, արագ, սրտադող։ Թանձր ու սև հեղուկը իմ մեջս վառեց տարօրինակ ցանկություններ... Կարմիր ու սար լեզվակներ մխրճվեցան ուղեղիս մեջ։ Սիրտս ինչ որ քայլերգ մը զարկավ ուժգնորեն։ Ու շատ պաղ գիծ մը հաստցավ, իջավ կռնակս ի վար, ողնասյունիս երկայնքին։ Հիշատակները վազեցին անընդհատ, գլխիվայր, ու բզզյուն մը բռնեց միջոցը... Ես ուզեցի փշրել սուրճի գավաթը բռունցքիս մեջ ու նետել անոր մորը գլխուն, որ հեռուն կայնած կը ժպտեր՝ ինծի անծանոթ, բայց ատելի այդ տղուն։

Անոր ձայնը կը հնչեր.

— Բախտ է...

— Իհարկե։

Կը պատասխանեին։

Ու կանխելով զիրար, կը հափշտակեին բառերը, մեկը մեկեն անուշ, մեկը մեկեն տխմար՝ ըսելու համար.

— Բարով կ՚ընենք պսակը...

— Բարո՜վ... բարո՜վ...

Ձայները կը խրեին հոգիես ներս թունավոր նետեր, ու կ՚ըմբոստանար հպարտությունս անկարողությանս դեմ։

Եվ արագ ելա ոտքի, սուրճի գավաթը միշտ ափիս մեջ։ Գացի աղջկան ետևեն։ Գտա զինք անշարժ, ծռած դիրքի մեջ: Աչքերը կարմիր էին, շունչը՝ ծանր։ Սրբեց ճակատին վրայեն սահող քրտինքը ու նայեցավ ինծի։ Կարծեցի, թե ամեն բան կը վերագտներ իր անցյալ մտերմությունը։ Ուզեցի բռնել անոր ձեռքը ու սեղմել։ Չձգեց։ Այն ատեն կեցա քիչ մը հեռուն ու հարցուցի լուռ նայվածքե մը վերջ.

— Կը տեսնե՞ս...

Ան պատասխանեց.

— Ի՞նչը...

Կը դիտեի իր մատին փայլող ոսկե մատանին։ Դառնությամբ ժպտեցա։

— Բայց ասիկա՜... չե՞ս ըմբռներ միթե։

Ան կ՚այլայլեր, կը դեղներ, կը վախնար մեր առանձնութենեն։ Ես կը զգայի աչքերուս մեջ այն շեկ լույսերը, որոնք սարսափ կ՚ազդեն կիներուն... Ասիկա պահ մըն է, ուր մենք կամ հերոս ենք և կամ ոճրագործ։ Ան գիտեր այս բանը, գուցե կ՚ըմբռներ իր անցյալին սխալը և կը զգուշանար ավելորդ բառե մը։

Սակայն, միջոցը գտավ ինքզինք արտահայտության բերելու.

— Է՜, այո՛... սակայն ուշ։ Դուն բնավ գործնական չեղար...

— Մի՞թե...

— Այո՛... ու ըրիր զիս հուսահատ...

— Իրավ է...

Ես գլուխս կախած էի կուրծքիս։

— Ի՜նչ օգուտ... Մե՜ղք որ լավ տղա էիր... անցա՜վ...

Կարծես մայրս էր, և ես դեռ մանուկ, ինծի կու տար մաս մը իր ցավերեն, իր սիրո թաքուն գանգատները։ Ան կը հասկնար, թե ես լավ տղա էի... կը սպասեր, ու ես թույլ գտնվեցա ու թողուցի զինք մթության մեջ։ Լքեցի հույսերը, երազները, իսկ այսօր ի՞նչը պիտի տար ինծի իրավունք՝ իմ բախտս պահանջելու, փնտռելու...

— Ամե՞ն բան...

Կրկնեց կամաց.

— Ամե՜ն բան...

Ես սուրճի գավաթը նետեցի պատին։ Լավ որ վրիպեցավ աղջկան գլխեն՝ ու ջարդուփշուր ինկավ անոր ոտքերուն առջև։ Ես զգացի նախանձի և ատելության բուռն նոպա մը՝ հոսանքն ի վար ջիղերուս։ Աչքերուս մեջ խաղացին ու դարձան, դարձան արցունքի խոշոր պղպջակներ, ու սուր կսկիծ մը հետզհետե թանձրացավ ձայնիս ու շնչառությանս մեջ։ Անիմաստ հևք մը թռավ բերնես։ Ու ես քալեցի դեպի աղջիկը։ Ան ճչաց ցած։ Ես զսպեցի ինքզինքս ու կեցա՝ չընելու համար այն վայրենությունը, զոր ես ատած եղա դեռ իմ պատանութենես...

— Ըսե՛, կսիրե՞ս...

Կը լռեր։ Կը հևար դեռ իմ շարժումիս վախեն։ Մինչ մատս ինքնաբերաբար ուղղվեցավ սրահին կողմը — ըսել ուզեի՝ այն արդուկված տղան.

— Ի՞նչ գտար իրական ու պաշտելի անոր մեջ...

Ան դիտեց զիս լությամբ։ Զգա՞ց թացությանը իմ աչքերուս։ Վայրկյան մը դեռ համեցավ անոր ձայնը։ Ի՞նչ կը խորհեր։ Գուցե կը թռեր անցյալ կարոտներու։ Մրմնջացող աղբյուրը մը թերևս իր ականջին տակ կ՚երգեր։ Առաջին սիրո պատմությանը կ՚ըներ ծեր ու հնամենի ծառի մը տակ... Եվ գուցե հիմա ան կը քալե ինծի... կը նետվի ինծի...

Ակա՞նջս էր, թե իր լեզուն.

— Կը սիրե՜մ... բա՛խտս է...

Ես անձայն, սակայն անմիջապես՝ հիվանդ ու ջդագրգիռ քալեցի։ Ձգեցի, որ ամեն ինչ մոխրանար ու հանգչեր մեջս։ Ե՞ս։ Բայց ինչո՞ւ չէի հասկցած զայն — «այո՜»ն։

Գավաթի բախումե՞ն, աղջկան ճիչե՞ն, թե կասկածի մը թելադրանքեն մղված՝ մայրը եկավ վրան։ Ու կորսվեցավ ինքն իր մեջ։

— Այս ի՞նչ կը նշանակե... տղա՜,— կակազեց։

Լուռ ու քաղցած գազանի մը վայրագությունը նորոգվեցավ ու ծառացավ մեջս։ Բայց լռության խորհուրդը զիս անհունորեն անայլայլ կեցուց անոր առջև։ Ու երբ կրկնեց հարցումը.

— Ոչի՛նչ... կը հասկնա՜ս հետո,— ըսի կտրուկ և ակռաներս սեղմած,— բայց առայժմ հավաքե այդ կտորները ու շինե աղջկանդ բախտը հարո՜ւստ ու երջանիկ... Ու մի՛ մոռնար ժպտիլ դեռ ուրիշներու ալ, երբ պետք զգաս ատոր...
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80:%D4%B3%D5%AB%D6%80%D6%84&diff=13196Կաղապար:Գիրք2017-02-14T09:10:42Z
Լանսելոտ:

{| style="width:100%; margin-bottom:5px; border: 1px solid #ADA; background-color: #E4F2E4; text-align:center; font-size:0.9em;"

| style="width:20%; text-align:left; font-size:0.9em;" |

| style="width:60%;" |'''{{{վերնագիր|Անանուն}}}''' {{{noauthor|

'''հեղինակ՝ {{{հեղինակ |[[հեղինակ:{{{հեղինակ|}}}|{{{հեղինակ|անհայտ}}}]]}}}'''}}}

'''թարգմանիչ՝ {{{թարգմանիչ |[[թարգմանիչ:{{{թարգմանիչ|}}}|{{{թարգմանիչ|անհայտ}}}]]}}}'''

'''թարգմանված է՝ {{{թարգմանված է |[[թարգմանված է:{{{թարգմանված է|}}}|{{{թարգմանված է|անհայտ}}}]]}}}'''

'''նկարագրություն՝ {{{նկարագրություն |[[նկարագրություն:{{{նկարագրություն|}}}|{{{նկարագրություն|անհայտ}}}]]}}}'''

'''պատկերազարդում՝ {{{պատկերազարդում |[[պատկերազարդում:{{{պատկերազարդում|}}}|{{{պատկերազարդում|անհայտ}}}]]}}}'''

'''հրատարակություն՝ {{{հրատարակություն |[[հրատարակություն:{{{հրատարակություն|}}}|{{{հրատարակություն|անհայտ}}}]]}}}'''

'''հրատարակման վայրը՝ {{{հրատարակման վայրը |[[հրատարակման վայրը:{{{հրատարակման վայրը|}}}|{{{հրատարակման վայրը|անհայտ}}}]]}}}'''

'''հրատարակման տարին՝ {{{հրատարակման տարին |[[հրատարակման տարին:{{{հրատարակման տարին|}}}|{{{հրատարակման տարին|անհայտ}}}]]}}}'''

'''էջերի քանակը՝ {{{էջերի քանակը |[[էջերի քանակը:{{{էջերի քանակը|}}}|{{{էջերի քանակը|անհայտ}}}]]}}}'''

'''շարք՝ {{{շարք |[[շարք:{{{շարք|}}}|{{{շարք|անհայտ}}}]]}}}'''

'''տիրաժ՝ {{{տիրաժ |[[տիրաժ:{{{տիրաժ|}}}|{{{տիրաժ|անհայտ}}}]]}}}'''

'''հանձնված է արտադրության՝ {{{հանձնված է արտադրության |[[հանձնված է արտադրության:{{{հանձնված է արտադրության|}}}|{{{հանձնված է արտադրության|անհայտ}}}]]}}}'''

'''ստորագրված է տպագրության՝ {{{ստորագրված է տպագրության |[[ստորագրված է տպագրության:{{{ստորագրված է տպագրության|}}}|{{{ստորագրված է տպագրության|անհայտ}}}]]}}}'''

'''կազմ՝ {{{կազմ |[[կազմ:{{{կազմ|}}}|{{{կազմ|անհայտ}}}]]}}}'''

| style="width:20%; text-align:right;font-size:0.9em;" |

<noinclude>

==Օգտագործում==

{{Վերնագիր

|վերնագիր =

|հեղինակ =

|թարգմանիչ =

|թարգմանված է =

|նկարագրություն =

|պատկերազարդում =

|հրատարակություն =

|հրատարակման վայրը =

|հրատարակման տարին =

|էջերի քանակը =

|շարք =

|տիրաժ =

|հանձնված է արտադրության =

|ստորագրված է տպագրության =

|կազմ = <-- նկարի հղումը՝ [[Պատկեր:պատկեր.png|200px|alt=Cover]] -->

* '''հեղինակ''' ― հեղինակի լրիվ անունը (նաև հեղինակային էջի անվանումը), օր՝ '''Հովհաննես Թումանյան'''։

[[Կատեգորիա:Կաղապարներ]]

</noinclude>
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80:%D4%B1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%BF&diff=13195Կաղապար:Անավարտ2017-02-14T09:09:19Z
Լանսելոտ:

<includeonly>

{| align=center border=0 cellpadding=1 cellspacing=4 style="background: #E3F6CE;"

|[[Պատկեր:Անավարտ.jpg|50px]]

|''Այս ստեղծագործությունը դեռեւս անավարտ է։ Դուք կարող եք օգնել Գրապահարանին՝ ուղղելով և լրացնելով այն։

</includeonly>

[[Կատեգորիա:Անավարտ հոդվածների կաղապարներ]]

[[Կատեգորիա:Անավարտ հոդվածներ]]

<noinclude>

[[Կատեգորիա:Կաղապարներ]]

</noinclude>
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80:%D4%B1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%BF&diff=13194Կաղապար:Անավարտ2017-02-14T09:08:47Z
Լանսելոտ:

<includeonly>

{| align=center border=0 cellpadding=1 cellspacing=4 style="background: #E3F6CE;"

|[[Պատկեր:Անավարտ.jpg|50px]]

|''Այս ստեղծագործությունը դեռեւս անավարտ է։ Դուք կարող եք օգնել Գրապահարանին՝ ուղղելով և լրացնելով այն։

</includeonly>

<noinclude>

[[Կատեգորիա:Կաղապարներ]]

[[Կատեգորիա:Անավարտ հոդվածների կաղապարներ]]

[[Կատեգորիա:Անավարտ հոդվածներ]]

</noinclude>
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80:%D4%B5%D6%80%D5%A5%D6%84%D4%B1%D5%BD%D5%BF%D5%B2&diff=13193Կաղապար:ԵրեքԱստղ2017-02-14T09:07:18Z
Լանսելոտ:

<includeonly>*  *  *

</includeonly>

<noinclude>

[[Կատեգորիա:Կաղապարներ]]

</noinclude>
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80:%D4%B1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%BF&diff=13192Կաղապար:Անավարտ2017-02-14T09:06:26Z
Լանսելոտ:

<includeonly>

{| align=center border=0 cellpadding=1 cellspacing=4 style="background: #E3F6CE;"

|[[Պատկեր:Անավարտ.jpg|50px]]

|''Այս ստեղծագործությունը դեռեւս անավարտ է։ Դուք կարող եք օգնել Գրապահարանին՝ ուղղելով և լրացնելով այն։

</includeonly>

<noinclude>

[[Կատեգորիա:Կաղապարներ]]

</noinclude>
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80:%D4%B1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%BF&diff=13191Կաղապար:Անավարտ2017-02-14T09:04:41Z
Լանսելոտ:

{| align=center border=0 cellpadding=1 cellspacing=4 style="background: #E3F6CE;"

|[[Պատկեր:Անավարտ.jpg|50px]]

|''Այս ստեղծագործությունը դեռեւս անավարտ է։ Դուք կարող եք օգնել Գրապահարանին՝ ուղղելով և լրացնելով այն։

<noinclude>

[[Կատեգորիա:Կաղապարներ]]

</noinclude>
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B4%D6%80%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B6%D5%A5%D6%80_%D5%B0%D5%A1%D5%B5_%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B4%D5%BF%D6%84%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6,_%D5%A3%D5%AB%D6%80%D6%84_%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6&diff=13190Դրվագներ հայ ազատագրության մտքի պատմության, գիրք առաջին2017-02-14T09:03:46Z
Լանսելոտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Դրվագներ հայ ազատագրության մտքի պատմության

|հեղինակ =[[Աշոտ Հովհաննիսյան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[«Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության», գիրք I]]

[[Կատեգորիա:Պատմագիտություն]]

[[Կատեգորիա:Պատմություն]]

[[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]

{{անավարտ}}

== Առաջաբան ==

= I. Հայ ազատագրական լեգենդը =

== 1. Ներսես Պարթևի տեսլիքը ==

''Տեսիլքի սկզբնաղբյուրները: Մեսրոպ երեցի գրած վարքը: Կեղծ Մեթոդիոսի հայացումը: Ձևավորվող լեգենդի պատմական հանգամանքները: Հայերի ակնկալությունները Բյուգանդիայից: Նրանց հուսախաբությունների նստվածքը Ներսեսի վարքագրության մեջ: Վարքագրության նոր վարիանտը: Խաչակրաց արշավանքների անդրադարձումը վերախմբագրված տեսիլքի մեջ:''

XVIII դարի լուսաբացին, 1701 թվականին, Պետրոս Մեծին ուղղած լատինագիր մի թղթում Իսրայել Օրին հայտնում էր.

«Չեմ կասկածում, հայտնի է Ձերդ մեծության, որ ժամանակին Հայաստանում եղել են թագավոր և քրիստոնյա իշխաններ։ Սրանց անմիաբանության պատճառով ամբողջ Հայաստանի թագավորությունն ընկավ հեթանոսների իշխանության տակ։ Երկու հարյուր և հիսուն տարուց ավելի է, որ քրիստոնյա ամբողջ այդ աշխարհը հևում է անհավատների լծի տակ։ Ւնչպես Ադամի որդիներր հույսով սպասում են Մեսիայի գալուստին, որը պիտի ազատի նրանց հավերժական կորստից, այնպես էլ թշվառ այդ ժողովուրդն է ապրել և հիմա իսկ ապրում է Ձերդ մեծության ձեռնտվության և օժանդակության հուսով։ Այդպես նախագուշակել են մարգարեները, թե ժամանակներ հետո անհավատները խիստ պիտի դաժանանան և հարկադրեն քրիստոնյաներին ընդունել իրենց վատթար օրենքը, և ահա այդ ժամանակ մոսկովյան օգոստափառ տնից պիտի գա մեծ մի իշխան ավելի քաջարի, քան Ալեքսանդր Մակեդոնացին, պիտի իր ձեռքը վերցնի Հայաստանի թագավորությունը և վերականգնի քրիստոնյաների ազատությունը։ Այս մարգարեությանը մինչև հիմա հավատացել և հիմա իսկ հավատում են ստուգապես»<ref> Տե՛ս Г. А. Эзов, Сношения Петра Великого с армянским народом, СПБ, 1898, վավերագիր №35, հմմտ. ն. տ. № 36։</ref>։

Ուշագրավ և հետաքրքրական է այս հայտարարությունը։ Օրին ճանաչված է որպես '''առաջինը''' հայ քաղաքական ականավոր այն գործիչներից, որոնք Մոսկովիայում որոնեցին հայ ժողովրդի ազատագրական տենչերի իրագործողին։ Բայց ահա մի գրություն, ուր ինքը Օրին, հեռու քաղաքական նովատորի հավակնությունից, ներկայանում է մոսկովյան ցարին որպես հայ '''տրադիցիոն''' ակնկալությունների արտահայտիչ, որպես հայերի մոսկովյան '''վաղեմի''' կողմնորոշման թարգման, որպես նրանց '''հին''' ձգտումների և երազների ձայնատար։ Մինչդեռ ռուս ժողովրդի որոշ հատվածներում տարածված էր այն հավատքը, թե մի օր «Արարատ լեռներից» և «Հայոց աշխարհներից» պիտի գա Մեսիան աշխարհը Նեռի բռնակալությունից ազատելու համար՝ հայ ազատագրական շարժման պարագլուխը, ելնելով հակադարձ պատկերացումներից, գալիս էր «Արարատ լեռներից» և «Հայոց աշխարհներից» ազդարարելու, թե Մոսկվայից է հենց հայտնվելու տիեզերափրկիչ այն Մեսիան, որ պիտի ելնի որպես նոր մի փրկարար՝ Նեռի դաժան թագավորությանը վերջ դնելու համար։ Օրին կամենում էր հավաստիացնել ռուս ցարին, թե XV դարից ի վեր հայերի ազատագրման տենչանքը կողմնորոշված է եղել դեպի Մոսկովյան պետությունը և Պետրոս Մեծն է այն փրկիչը, որ պիտի իրագործեր հայ ժողովրդի վաղեմի ձգտումը։

Մեր ուսումնասիրության ընթացքում առիթ պիտի ունենանք համոզվելու, որ իր այս վկայությամբ հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչը ջանում էր գրական հանրագումարի բերել պատմական իրողությունները։

Եթե, այնուամենայնիվ, փորձենք Օրիի ցուցմունքի հետքերով քննել հայ ազատագրական ակնկալությունների նախապատմությունը, պիտի հանդիպենք խոշոր դժվարության։ Պատմական աղբյուրները տրամադրում են մեզ բազմաթիվ նյութեր՝ հայ-ռուս կուլտուրական և տնտեսական վաղեմի հանդիպումների մասին։ Բայց հեշտ չէ նշել ցցուն փաստեր, որոնց վրա հենված, կարելի լիներ ասել, թե Հայաստանի անկախության կորստից հետո, կամ գեթ Օրիին նախորդած երկու և կես դարերի ընթացքում, իրենց ազատագրման հույսը հայերը դրած են եղել բացառապես Մոսկովյան պետության վրա։ Ոչ արխիվային հնագույն ակտերը, ոչ հայ, ռուս կամ օտար հեղինակների վկայությունները մինչև հիմա չեն տվել մեր ձեռքը համապատասխան կռվաններ։

Սակայն ինքը Օրին չի էլ վկայակոչում նման աղբյուրներ։ Նա հիշատակում է սոսկ հին մի «մարգարեություն», որի մեջ, նրա ասելով, հայերը պարուրում էին իրենց բաղձանքները։

Հիրավի, միջնադարյան Հայաստանի առավել տարածուն ու շրջուն տրամադրություններն ու ակնկալությունները, ստանում էին երբեմն «գուշակությունների», «մարգարեությունների» ու «տեսիլների» կերպարանք։ Նյութեր են դրանք, որ մատակարարում են մեզ վերին աստիճանի հետաքրքրական ու նշանակալից, թեպետ և մինչև հիմա սոսկ դիպվածաբար օգտագործված, վկայությունները։ Ի մոտո ծանոթանալով դրանց՝ դժվար չէ համոզվել, որ Օրիի հայտարարությունը լիակատար չափով ըմբռնելու ու արժեքավորելու համար անհրաժեշտ է հետազոտել այդ նյութերը, ցույց տալ հայ համապատասխան «տեսիլների», «գուշակությունների» ծագումն ու զարգացումը, շփման կետեր որոնել դրանց և նրա նշած «մարգարեության» միջև։ Ճիշտ է, ձեռնարկելով այդ աշխատանքին, ստիպված պիտի լինենք հեռանալ հետազոտության մեկնակետից, կատարել պատմաբանասիրական խորագնաց շրջանցումներ, բայց միայն այդպիսով է հնարավոր քանդել միջնադարյան տեսիլների ու գուշակությունների խճճված կծիկը և գտնել հայ ազատագրական իշխող մտայնության այն թելը, որ ծայր առնելով հեռու անցյալից, գալիս հասնում է Օրիի ժամանակաշրջանին։ Միայն հետաքննական խոր այդ շրջանցումով կարելի է բացահայտել հայ քաղաքական գրականության տեսլական ու գուշակողական ժանրերի մեջ ծրարված բարդ իրականությունը, երևան բերել մեկը մյուսին ջնջող «մարգարեությունների» հասարակական-֊քաղաքական իմաստը, գրի առնել հայ ազատագրական տենչերի ու ոգորումների բազմաթիվ նոր էջեր՝ սկսած հեռու միջնադարից և մինչև XVIII դարի սկզբները, այսինքն՝ մինչ այն ժամանակը, երբ Օրին և, ինչպես պիտի տեսնենք, նաև նրա ժամանակակիցները հարկ տեսան դրանց օժանդակությամբ հիմնավորել նորից քաղաքական իրենց բաղձանքներն ու ակնկալությունները։ Հարկավ այդ հիմնավորման մեջ հայտ էր գալիս ոչ միայն անցյալի իդեական նստվածքը, այլև արդարացումն այն վճռականության, որով Օրին և նրա համախոհները լքում էին իրենց բաղձանքների ու ակնկալությունների հին, արևմտաեվրոպական շավիղները և փրկություն որոնում Պետրոս 1-ի գլխավորած հյուսիսային մեծ պետության պատմական նոր ուղիների մեջ։

{{ԵրեքԱստղ}}

Միջնադարյան Հայաստանում գրված կամ խմբագրված «մարգարեությունները» հայտնի էին և տարածված։ Դրանց մասին գիտեին անգամ հեռու Եվրոպայում։ Այսպես, եթե մեր ձեռն առնենք XVII դարում հայերի մեջ ապրած բազմատեղյակ թեաթինյան քարոզիչ Կղեմես Գաղանոսի հայ եկեղեցա֊դավանաբանական խնդիրների մասին հանրագիտարանի համբավ ստացած «Միաբանութիւն հայոց եկեղեցոյն ընդ մեծի ս. եկեղեցոյն Հռովմա» հայերեն և լատիներեն զուգահեռ բնագիրներով տպագրված երկհատորը, կհանդիպենք հավաստիացում այն մասին, թե հայ եկեղեցու հայրերից մեկը, Ներսես Մեծը, հետահայաց մարգարեախոսությամբ դեռ չորրորդ դարում էր գուշակել իր ժողովրդի ապագան. հայ Արշակունիների և Լուսավորչի տան անկումը, հայ եկեղեցու անջատումը տիեզերական եկեղեցուց, երկրի ծվատվելը նախարարների անմիաբանության պատճառով, օտար տիրապետությունների փոխհաջորդումները, ներառյալ թաթարների ներխուժումը, և ի վերջո, բոլոր երկրների և բովանդակ քրիստոնեության փրկագործումը «ֆրանկներ» կոչված հռոմեական ժողովրդի միջոցով և մշտնջենական խաղաղության դարաշրջանի սկզբնավորումը - գալիք բոլոր այս անցքերը, ինչպես տեղեկացնում էր Գաղանոսը՝ ճշտիվ գուշակած է եղել երանելի այն այրը և նրա խոսքերն արձանագրված են հայ վարքագրությունների մեջ<ref>Galanus, Clemens, Conciliatio Ecclesiae Armeniae cum Romana etc. Romae, 1650, t. I, 56 և հետ.։</ref>։

Նշենք այն աղբյուրները, որոնք կարող էին նյութ մատակարարել ներսիսյան զարմանալի «հստակատեսությանը»։

Հնագույն և սկզբնական աղբյուրը Ներսեսի մասին՝ Փավստոս Բուզանդն է։ Փավստոսի մոտ Ներսեսը հանդես է գալիս որպես մեկը հայ եկեղեցու կազմակերպողներից ու կարգավորողներից, որպես հեղինակավոր մի գործիչ, որը հայ Արշակունիների պետական քաղաքականությանը հակադրում էր Լուսավորչի կաթողիկոսական դինաստիայի տարած քաղաքականությունը, որը եկեղեցական կալվածատիրությունից զատ հենված էր մերթ կենտրոնախույս նախարարների, մերթ հույն ինտերվենտների զինակցության վրա։ Պայքարն աշխուժանում էր մանավանդ, երբ նախարարների շարքերում և արքունիքում ուժ էր ստանում իրանական կողմնորոշումը՝ վտանգելով Լուսավորչի տան պատկանող կաթողիկոսների և նրանց պաշտպանող նախարարների դիրքը և հող պատրաստելով Իրանի կողմից հովանավորված Աղբիանոսի տան կաթողիկոսական թեկնածուների հաղթանակի համար։ Եկեղեցու և պետության հին Հայաստանի խոշորագույն երկու կազմակերպությունների և դրանք գլխավորող երկու դինաստիաների՝ Պարթևների և Արշակունիների պայքարը Ներսես Պարթևի ժամանակ հասավ ծայրահեղ լարման՝ հանգելով հայ թագավորի՝ Պապ Արշակունու բանադրման։ Մեծարելով Ներսեսին, Փավստոսը դնում է նրա բերանը մի նզովք, որի մեջ, ի շարս այլոց, ասված է. «Եւ կործանումն՝ որ բերանով մարգարէին ածի ի վերա ձեր, ըմպել ազգիդ Արշակունեաց զյետին բաժակն, արբջիք, արբեսջիք և կործանեսջիք, և այլևս մի կանգնեսջիք»<ref> Փ. Բուզանդացի, Պատմութիւն Հայոց, Վենետիկ, 1832, Դ, 15։</ref>։

Փավստոսի պատմության մեզ հասած խմբագրությունը կատարվել է հայ Արշակունիների անկումից հետո, և Ներսեսի նզովքը արձանագրում է սոսկ կատարված փաստը։

Նզովքի մասին ակնարկում է նաև Խորենացին, բայց հասցեագրում ոչ թե Պապին, այլ նրա հորը՝ Արշակին<ref>Մ. Խորենացի, Պատմութիւն Հայոց, Տփխիս, 1913, գիրք Գ., գլ. 24 և 25։</ref>։ Խորենացին պատմում է Ներսեսի թունավորման դեպքը, բայց ոչ մի խոսք նզովքի մասին<ref> Հմմտ. նույն տեղում, գլ. Գ., 38։</ref>։ Խորենացու ժամանակ վերացած էր ոչ միայն հայ Արշակունիների պետական իշխանությունը, այլև Հայ Պարթևների եկեղեցական գավազանը։ Պատմիչը ողբում է այս իրադարձությունները, բայց չի կապում դրանք ներսիսյան '''կանխատեսությունների''' հետ, որոնք անհայտ էին նրան։

Փավստոսի պես Ղազար Փարպեցին խոսում է դարձյալ Ներսեսի «անէծքի» մասին, որի համաձայն, նրա ասելով, վերացավ Արշակունյաց թագավորությունը<ref> Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1907, էջ 46 և հետ., 52 և հետ.։</ref>։ Ներսեսին հաջորդած Սահակ Պարթևի մասին է միայն Փարպեցին ասում, թե «տեսանող ակամբ ի զօրութենէ սուրբ հոգւոյն տեսանէր այրն Աստուծոյ ի սպառ ի սպուռ զկործանումն աշխարհիս Հայոց»<ref> Նույն տեղում, էջ 41։</ref>։ Այս մասին Փարպեցու պատմության գրքում գտնում ենք նույնիսկ Սահակի «տեսիլն» ու դրա «մեկնությունը», ըստ որում Սահակը որպես թե նախատեսած է եղել ոչ միայն Արշակունյաց թագավորության և Լուսավորչի տան անկումը, այլև նրանց վերանորոգումը «մերձ երևումն պղծոյն անապատի»<ref> Նույն տեղում, էջ 40 և հետ.։</ref>։ Սակայն վաղուց և բազմիցս դիտված է, որ թե այդ «տեսիլը» և թե դրա «մեկնությունը» Փարպեցու գործերը չեն, այլ հետսամուտ միջարկություններ։ Հռչակավոր իր «Թղթում» թե՛ Ներսեսի և թե՛ Սահակի և ուրիշ շատերի մասին ինքը Փարպեցին ասում էր սոսկ, թե նրանք «ոչ բացեալ ի բարեբան զբերանս իւրեանց ի վերայ աշխարհիս այսորիկ՝ վախճանեցան»<ref> Ղ. Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1907, էջ 203։</ref>, ասել է թե նրանք մեռան իրենց բերանը հայոց աշխարհին օրհնություն տալու համար չբացած։

Այնուհետ և մինչև X դարը ոչ մի հիշատակություն ներսիսյան կանխատեսությունների մասին։ Նշելով Արշակին և հայոց աշխարհին ուղղված նզովքը՝ այդ դարում ապրած Ասողիկը հարում է թե՝ «Զոր լուեալ մեծ հայրապետին Կեսարացւոց սրբոյն Բարսղի՝ նզովէ զՊապ և զիւրսն ամենայն. երդմամբ հաստատէ՝ այլ ոչ ևս ձեռնադրել կաթողիկոս յաթոռն Կեսարու. որոյ նզովքն արագ կատարեալ»<ref>Ասողիկ, Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885, էջ70 և 73 և հետ.։</ref>։ Այստեղ դարձյալ նզովքն է, որ հալածում է Արշակունիներին և վերացնելով սրանց թագավորությունը, տառապանքների անդունդը գլորում հայոց աշխարհը։

Մեզ հասել է Ներսես Պարթևի մի վարքագրությունը, գրված 967 թվականին Մեսրոպ երեց Վայոցձորեցու ձեռքով։ Պատմական իր մասերով այդ գործը քաղված է Փավստոսից, և ինչպես շեշտում է իր հիշատակարանում հեղինակը, հինգերորդ դարում գրված այլ, մեզ չհասած երկերից. «մեծ ցանկութեամբ ծաղկաքաղ արարի զգիրքս զայս ի Հայոց մնացորդաց յԱրևելից գրոց» կամ՝ «զայս հանեալ յԱրևելից գրոց ի Հայոց մնացորդացն պատմութեանց»։ Այստեղ, կարծում ենք, խոսքը ոչ թե մի, այլ երկու աղբյուրի մասին է։ Դրանցից մեկը կոչվում էր «Հայոց մնացորդաց պատմութիւնք»։ Դա, ըստ երևույթին, պատմական համառոտ գրվածքների մի ժողովածու էր, որ X դարում որպես աղբյուր օգտագործել էր նաև Թովմա Արծրունին, Արծրունյաց տան պատմության հնագույն շրջանի մասին խոսելիս։ «Իսկ առ մեզ հասին զրոյցքս այս,- գրում էր Թովման,- ըստ մնացորդաց պատմագրացն առաջնոց, ի Մամբրէէ Վերծանողէ և ի նորուն եղբօրէ Մովսէս կոչեցելոյ, և միւսումն Թէոդորոս Քերթող, որք լեալ էին յաշակերտութենէ Ղևոնդ քահանայի, որ ի Պարսսն մարտիրոսացաւ ընդ այլ սուրբ եպիսկոպոսսն և քահանայսն»<ref>Թովմա Արծրունի, Պատմութիւն տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887, էջ 44։</ref>։ Մյուս աղբյուրը, որ կոչված է «Արևելից գիրք», գրվել էր V դարում և բովանդակել էր Մամիկոնյան տան պատմություններ։ Այդ գիրքը կազմել էր Աբրահամ Մամիկոնեից եպիսկոպոսը՝ Աբբահամ Խոստովանող կոչվածը։ Մի դրվածք է այդ, որ օգտագործել էր նաև Թովման»<ref>Թովմա Արծրունի, Պատմութիւն տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887, էջ 80։</ref>։

Մեսրոպի երկն ունի բազմաթիվ ձեռագիր օրինակներ, որոնցից հնագույնը ծագում է XII դարից և հրատարակվել է «Պատմութիւն սրբոյն Ներսէսի Պարթևի» վերնագրով 1853 թվականին, Վենետիկում<ref>Տե՛ս «Սոփերք հայկականք», Վենետիկ, 18։3, Զ.։</ref>։ Կան նաև վարքագրության այլ տպագրություններ բեռնավորված հետսամուտ հատվածներով, որոնք, այնուամենայնիվ, ինչպես պիտի տեսնենք, շատ արժեքավոր են ներսիսյան կանխատեսությունների հետագա էվոլյուցիան ուսումնասիրելու համար։

Հետևելով իր աղբյուրին՝ Մեսրոպ երեցը պատմում է Արշակունիների անկման և դրա հետևանքների մասին գրեթե այնպես, ինչպես Փարպեցին։ Դրա հետ միասին նրա մոտ գտնում ենք նաև նոր կանխատեսություններ։ Որպես թե թագավորի մարդկանց ձեռքով թունավորված Ներսես Պարթևը, մարգարեական ներքնատեսությամբ գուշակել է գալիք դարերի իրադարձերը։ Հայ Արշակունիների և հայ Պարթևների անկումից հետո,- ասել է Ներսեսը մահվան տագնապի մեջ,- պարսիկները նվաճելու են Երուսաղեմը և գրավելու խաչափայտը, որը պիտի վերադարձվի հույների ձեռքով<ref>Նույն տեղում, § 12</ref>։ Հավատքի մեջ տկար՝ հայ իշխանները պիտի տկարանան նաև քաղաքականապես, տեղի տալով հույների ուժին։ Բայց տևական չէ լինելու նաև հույների իշխանությունը, նրանց զորությունը պիտի խորտակվի «աղեղնավորների» կամ «նետողների» հարվածների տակ։ Հիմնիվեր պիտի կործանվի Հայաստանը, ընդերկար կորցնելով եկեղեցական իր իշխանությունը և «նետողներին» անձնատուր եղած անմատույց իր բերդերը։ Այս պատուհասներին հաջորդելու է քրիստոնեական աշխարհի «փրկումը» հռոմեական կամ, ինչպես պարզաբանված է բնագրում, «ֆրանկ» զենքի զորությամբ. անօրենները պարտվելու են և ենթարկվելու հռոմեական իշխանությանը. երկիրը վերածվելու է դրախտի. ամենուրեք իշխելու է խաղաղություն, բարեկեցություն, արդարություն։ Վերապրողները ապաշավելու են մեռածներին, որոնք չարժանացան երկրավոր այս երանության, որ վերջ է առնելու միայն Նեռի ժամանակ<ref>Նույն տեղում։</ref>։

Մեզ զբաղեցնող վարքագրությունը կանգ է առնում նաև Նեռի թագավորության, սրան հաջորդող աշխարհանցումի և հանդերձալ դրախտի նկարագրության վրա։ Հարկ չկա ծանրանալ դրանց վրա։ Պատմական անցքերը դեր չունեն այդտեղ, վարքագրության այդ էջերի սկզբնաղբյուրը էսխատոլոգիական և մեսիանական այն գաղափարներն են, որոնք հեռու անցյալում ծայր էին առել Միջագետքում և Եգիպտոսում, անցել իրանական և հրեական աստվածաբանությանը, և ավելի ուշ՝ տարածվել Արևելքի հելլենիստական պետությունների մեջ։ Նույն այդ գաղափարները լծորդվելով սիբիլյան գուշակությունների հետ, հետագայում տարածվեցին կայսերական Հռոմում, ուժեղ ազդեցություն գործելով նաև սկզբնավորվող քրիստոնեության վրա։

«Այդ մի ժամանակ էր,- գրում է Ֆր. Էնգելսը,- երբ նույնիսկ Հռոմում և Հունաստանում, իսկ անհամեմատ ավելի մեծ չափով Փոքր Ասիայում, Սիրիայում և Եգիպտոսում, բացարձակապես անքննադատորեն ընկալվում էին զանազան ժողովուրդների ամենակոպիտ սնոտիապաշտությունների խառնուրդները և դրանք համալրվում բարեպաշտ պատրանքով կամ պարզ շառլատանությամբ, ժամանակ, երբ հրաշքները, հուզավառությունները, տեսիլները, բանդագուշանքները, կանխագուշակությունները, ոսկի պատրաստելը, բժժանքները և միստիկական այլ անհեթեթությունները կատարում էին ամենաակնառու դեր»<ref>К. Маркс и Ф. Энгельс, Сочинения, т. XVI, ч. էջ 416 և հետ.։</ref>։

Ւնչպես Հռոմեական կայսրության անկման շրջանում կամ միջին դարերի ընթացքում առաջացած սոցիալական ճգնաժամերի ժամանակ՝ մեր կանխատեսությունների մեջ ևս վերհիշում էր Դանիելի գուշակած վերջին այն տիեզերապետությունը , որի ընթացքում, ըստ Ավգուստինի, քրիստոնեությունը որպես թե կենսագործելու է լիակատար իր հաղթանակը, սահմանելով այս աշխարհում հարատև երանություն և հանգելով ի վերջո «արարածոց նորոգման» քրիստոնեական ստանդարտ հեռանկարին<ref> Հմմտ. Машкин, «Эсхатология и мессианизм в Римской республике* (.Известия Академии наук СССР, 1946, № 5, стр. 456, 255 նաև Н. И. Голубцова «Идеологическая борьба в Риме на рубеже IV и V вв. (АН СССР „Из истории соц.-полит» идей* М., 1955. стр. 64, т. I. Brosset, Der Antichrist in der Uberlieferung des Judentums, des Neuen Testaments und der alten Kirche, Göttingen, 1895, մանավանդ էջ 76 և հետ. Sackur, Ernst, «Sibyllinische Texte und Forschungen. Pseudomethodius, Adso und die triburtinische Sibylle», Hall a. s. 1898, էջ 80 և հետ.։ А. Н. Веселовский, „Опыты по истории развития христианской легенды”, ЖМНП, т. 178, էջ 283 և հետ, 179, էջ 48 և հետ., Ներսես Պարթևի մարգարեության հույն բնագրի կրկնակի խմբագրության մասին տե՛ս Բ. Սարգիսյանի հոդվածը «Բազմավէպ» 1893, էջ 567 և հետ., և ն. տ., 1894, էջ 25 և հետ. այլև նույն հեղինակի «Ուսումնասիրութիւն հին կտակարանի անվավեր Գրոց վրա» 1893, էջ 133 և հետ.։</ref>։

«Այս է խորհուրդ քրիստոնէիցն, որով զանցեալսն պատմագրեմք և զհանդերձեալսն մարգարէանամք ըստ շնորհատուողին աստուծոյ»- գրում էր Մեսրոպ երեցին ժամանակակից Ասողիկը՝ թարգման հանդիսանալով քրիստոնեական տարածուն մի մտայնության, որով ներշնչված էր անշուշտ նաև Ներսես Պարթևի վարքի հեղինակը<ref> Ասողիկ, նույն տեղում, էջ 157:</ref>։ Հիրավի, սրա նկարագրած դժոխքի գրոտեսկը կամ դրախտի երանությունը ևս սկսվում է այնտեղ, որտեղ վերջ էր առել ներկայի ստույգ ըմբռնումը կամ անցյալի պատմական իմացությունը։

Պիտի կարծել, որ Մեսրոպ երեցի աշխատության անաղարտ սկզբնագրի մեջ անդրադարձել էր սասանյան և արաբ տիրապետությունների ժամանակ իշխած բյուզանդական կողմնորոշումը, «հոռոմ» կայսրների օժանդակությամբ Իրանի և արաբների լուծը թոթափելու հայկական սպասումները։ Վարքագրության մեր ձեռքը հասած գրչագիր օրինակները, որոնցից հնագույնը դրված է 1131 թվականին<ref> Տե՛ս Սոփերք հայկականք, Զ, ծան. 147։</ref>, պիտի նկատենք որպես հետնորդների վերախմբագրած մի վերսիա, որի վրա դրոշմված է առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ առաջացած տրամադրությունների ամուր կնիքը։

Խաչափայտի գերեվարության և ազատագրման մասին եղած ակնարկր փոխադրում է մեզ Իրանի և Բյուզանդիայի միջև ծագած բախումների ժամանակաշրջանը՝ VII դարի սկզբները։ Հայաստանի սասանյան իշխողներին հաջորդեցին արաբ «իսմայելացիները»։ Սրանց տիրապետությունը, որ հատկապես զգալ տվեց իրեն VIII դարից սկսած, տրամադրում էր մարդկանց՝ սպասել պատմոսյան մենավորի գուշակած սարսափների իրագործմանը՝ միահյուսելով դրանց հետագա մարգարեությունների գուշակած արհավիրքների կատարումը։ «Իսմայելացիներ» տերմինի կողքին Հայաստանի նվաճողների մասին վարքագրության մեջ հանդիպում ենք նաև «աղեղնավորներ» կամ «նետողներ» տերմիններին։ Հայտնի է, որ արաբները զինված էին նաև նետերով։ Բայց գիտենք, որ նետերը գերիշխող զենք էին սելջուկների և մանավանդ մոնղոլների մոտ։ Արարբների ժամանակներից ի վեր հայ զորքերը դիմավորում էին թշնամուն սրերով, սուսերով, դաշույնով, թրով, նիզակով և այլն։ Ինչպես գրում էր Ուռհայեցին, «զօրքն հայոց չէին սովոր պատրաստ լինլ ընդդէմ նետիցն»<ref>Մ. Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898, էջ 44։</ref>։ Ահա թե ինչու Ներսեսի վարքագրության արաբները հանդես են գալիս որպես «նետողներ»։ Հետագայում այդ տերմինը վերիմաստավորվում է, հատկացվելով սելջուկներին և մոնղոլներին։ Ակնբախ կերպով վերիմաստավորված է նաև «իսմայելացիներ» հասկացողությունը, որ այստեղ և այլուր գործածվում է ոչ միայն արաբների, այլև նրանց հաջորդած իսլամական ժողովուրդների համար առհասարակ, ինչպես մասնավորապես նաև Իսլամի կրոնը ընձեռած սելջուկ թուրքերի գլխավորած թուրքմեն օղուզների համար։ Այսպես, ներսիսյան կանխատեսության մեզ հասած բնագրի և սրան աղբյուր ծառայած Կեղծ֊Մեթոդիոսի հույն բնագրի մեջ կա այն տարբերությունը, որ, մինչդեռ վերջինիս մեջ իսմայելացիների անունով հանդես են գալիս արաբները, հայ կանխատեսության մեջ ասպարեզ են գալիս սելջուկ թուրքերը։ Այսպես նաև, եթե համաձայն Կեղծ֊Մեթոդիոսի իսմայելացիների լուծը թոթափելու են հռոմեացի-հոռոմհույները, ներսիսյան վարքագրության մեզ հասած բնագրում ազատարարների դերը ստանձնելու են «հռոմեացի» ֆրանկները։

Կեղծ֊Մեթոդիոսի հունարեն բնագիրը հայացվել էր դեռ VIII դարում Ստ. Սյունեցու ձեռքով։ Սոսկ թարգմանություն չէր դա, այլ փոխադրություն, որի մեջ արտահայտություն են գտել հույն կայսրների զինական օժանդակությամբ արաբներից ազատվելու հայկական բաղձանքները։ Արաբների («իսմայելացիների») աշխարհակալությունը պիտի վերջ դներ հայերի իշխանության։ «Հայք ի փախուստ դարձին և բնակիչք նորա ի գերութիւն» ասված է այդ մասին հայացված Մեթոդիոսի մոտ<ref>Ստ. Օրբելեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, 1910, էջ 146։</ref>։ Բայց հունական թագավորը նվաճելու և ավերելու է Արաբիան, ամրացնելով իսմայելացիների պարանոցին իր լուծը։ «Եւ ելցեն իւրաքանչիւր ոք յերկիր իւր, ի ժառանգութիւն իւր, Հայք, Կիլիկիա, Սուրիա, Աֆրիկէ, Գաղաադ, Սիկիլիա»<ref>Նույն տեղում, էջ 153: Հայկական գրչագրերում հանդիպում ենք նաև Կեղծ Մեթոդիոսի մի այլ վարիանտին, ըստ երևույթին, ազդված Ենովքի, Հիպողիտոս Բոստրացու և ուրիշ տեսիլներից. այդտեղ նշված են նույնիսկ «ազատարար» հույն թագավորների ու թագուհիների պայմանական Արծիվ, Ձի, Մանգաղ, Եզն, Աղքատ, Բարեմիտ, Պիղծ կին, Բարի և, վերջապես, Զորավոր կամ Տիբերիոս անունները։ Սրանցից ոմանք բնութագրված են որպես քաջահաղթ, խաղաղասեր կամ բարեգործ, մյուսները՝ անաշխատ, խռովարար կամ ապականիչ։ Անպիտան ու դաժան թագավորների շարքը գոցելու համար ի վերջո, հայտնվելու է ինքը Նեռը՝ սարսափներից հետինն ու վատթարագույնը։ Ակներև է, որ դիմառնական այս տեսիլը աչքի առաջ ուներ «Մեծ Բաբելոնում» (= Կ. Պոլսում) նստած «բարի» ու «չար» ծիրանավորների գործերը։ Տե՛ս Հայկական ՍՍՌ Մատենադարան, ձեո. № 2270 «Յարութիւն քրիստոնէից»-հատվածը, ձեռագիրն ընդօրինակված է 1661 թ. Սարգիս դպրի ձեոքով։

</ref>։

Կեղծ Մեթոդիոսի այս վարիանտը '''ուշ միջնադարյան''' խմբագրություն էր՝ թարգմանված հույն կամ ասորական բնագրից<ref>Հմմտ. Բ. Սարգիսյանի վերը նշված հոդվածը «Բազմավէպ», 1894 թ., էջ 25։</ref>։

Այս ամենի մեջ որոշ արտահայտություն են գտել Բյուզանդիայի և Արաբիայի միջև VIII դարից ի վեր արծարծված պատերազմներն ու այդ կապակցությամբ Հայաստանում առաջացած ազատագրական բաղձանքներն ու հույսերը կամ, ընդհակառակը, նման հույսերին հակադարձ տրամադրությունները։

Այս մի ժամանակ էր, որ խոշոր անկյունադարձ էր կազմում Արևելյան կայսրության անցյալում։ Պատմության բեմից հեռանում էր հին սենատական արիստոկրատիան։ Հողին ամրացած կոլոնների տեղը առաջանում են ազատ հողաբաժնետերեր։ Զարգացման պրոգրեսիվ այս ընթացքին մեծապես նպաստում էր սլավոնական ներգաղթն ու Բալկանների սլավոնացումը։ Գյուղական ազատ համայնքները դառնում են պետական սահմանների պաշտպանության և պետական եկամուտների ապահովման գլխավոր հենարանը։ Մասամբ հենց այդ ուժին հենված՝ Բյուզանդիան կարողացավ մի քանի դար պաշտպանվել արտաքին գրոհներից<ref>Հմմտ. Е. Э. Липшиц, Византийское крестьянство и славянская колонизация, см. „Визант. сборник”, М.—Л., 1945, I, 142 և հետ.։</ref>։

Վասիլ I կայսրի օրոք (867-886) Բյուզանդիան հաղթական մի շարք պատերազմներ մղեց արաբների դեմ, ընդարձակելով կայսրության սահմանները մինչև Եփրատի վերին հոսանքը։ Ռոմանոս Լեկապեն կայսրի ժամանակ (919-944) արաբական բերդերի երկաթե շղթան պատռեց բյուզանդական զորավար Հովհան Կուրկուասը: Կայսերական զորքերը հասնում են Դվին ու Կարին, գրավում հյուսիսային Միջագետքը։ Հետ մղելով արաբական հակահարձակումը՝ հույն բանակը տևականորեն գրավում է Սամոսատը, Մալաթիան և ամբողջ Արևմտյան Հայաստանը, հասցնելով պետության սահմանները մինչև Եփրատի և Տիգրիսի միջին հոսանքները։

Հայաստանից և Վրաստանից տակավին վերացված չէր արաբների գերիշխանությունը, երբ հրապարակ եկան բյուզանդական կայսրները՝ խալիֆների տեղը բռնելու համար։ Տասերորդ դարում Կոստանդին Ծիրանածին (913-959) և Ռոմանոս II (959-963) կայսրները գերիշխանության պահանջներ էին անում Կոգովիտի և Տարոնի, Մոկսի, Վայոց ձորի, Անձեվացյաց, Խաչենի, Սյունյաց գավառների, այլև Սեվորդյաց երկրի, Սամցխեի, Տայքի, Ղվելիս-Ցիխեի և Աճարայի նկատմամբ<ref> E. Honigmann, Die Ostgrenzen des Byzantinischen Reiches von 363 bis 1071. nach griechischen, arabischen, syrischen und armenischen Quellen, Brŭelles, 1935, էջ 147։</ref>։

964-65 թվականներին, Մեսրոպ երեցի կազմած վարքն աշխարհ գալուց առաջ, Նիկիֆոր Փոկաս (963-969) կայսրը գրավեց Կիլիկիան և Տարոնը։ Շարժվելով Բաղդադի ուղղությամբ, Հովհան-Չմշկիկը (969-976) գրավեց Ամիդը, Եդեսիան և Մծբինը և ինչպես ուզում էր հավատացնել ինքը կայսրը՝ Սիրիայի վրայով մոտեցրել էր հույն հաղթական բանակները Երուսաղեմի դռներին։ Վասիլ II կայսրի (976-1025) մասին Լաստիվերտցին գրում էր. «Երանելին Վասիլ յիսուն ամ թագաւորեալ, ոչ ոք ի թշնամեաց համարձակեցաւ յաշխարհն նորա մտանել»<ref>Պատմութիւն Արիստակեայ վարդապետի Լաստիվերտցւոյ, Թիֆլիս, 1912, էջ 108։</ref>։ Բավական չէ, հարկավ, ասել, թե ոչ մի թշնամի չէր համարձակվում մտնել Վասիլ II-ի աշխարհը. հարկ է ավելացնել նաև, որ նա ինքն էր խուժում ուրիշների աշխարհը։ Հիշենք նրա դաժան պայքարը բուլղարների դեմ կամ հափշտակողական նրա քաղաքականությունը Արևելքում։ Օգտագործելով տեղական տիրապետությունների ներքին կամ արտաքին ճգնաժամերը (հակաֆեոդալական շարժումները, միջֆեոդալական գժտությունները, սելջուկների ներխուժման վտանգը), Բյուզանդիան գրավում է Տայքի, Վասպուրականի, Անիի և Կարսի թագավորությունները, ինչպես նաև Բերկրիի, Մանազկերտի, Խլաթի և Արճեշի էմիրությունները։ Դավիթ Կյուրապաղատը հարկադրված եղավ «կտակել» կայսրին Տայքի տիրապետությունը։ Ւ վերջո նման մի «կտակ» կազմեցին հայ ֆեոդալները նաև Անիի թագավորի անունից։ Մյուս գրավումներին ևս տրվում են կամավոր օտարացումների ձև։ Այսպես, Սենեքերիմ Արծրունին փոխանակեց Վասպուրականի թագավորությունը Սեբաստիայի իշխանության հետ է։ Բայց հատկանշական է, որ հոժարակամ ակտերին նախորդում էին դիվանագիտական բանակցությունները, բանագնացների սիրաշահումն ու կաշառումը։ Այլ կապակցությամբ առիթ պիտի ունենանք վերապատկերելու այն իրադրությունը, որ երկրի մի շարք վայրերում շարժառիթներ էր ստեղծում հայ իշխող դասի հայրենադավ քաղաքականության համար։ Այնուամենայնիվ մի շարք դեպքերում բյուզանդացիները տիրացան Հայաստանի հողերին միայն բռնի ուժով. նրանք պիտի հաշվի նստեին հայ ժողովրդական մասսաների զինված դիմադրության հետ, դիմադրություն, որը երբեմն գլխավորում էին ֆեոդալներից ոմանք։ Վերհիշենք Վահրամ Պահլավունու գլխավորած պայքարը Անին պաշարող բյուզանդացիների դեմ։ Նվաճած երկիրը քաղաքականապես գլխատելու նպատակով հույները Բյուզանդիայի խորքերն էին փոխադրում տեղական ֆեոդալներին, երկրի վարչությունն ու պաշտպանությունը հանձնելով ժառանգական իրավունքներ չունեցող հույն պաշտոնյաներին։ Այսպես, Վասպուրականում ստեղծված մարզերի մեջ մտնող մոտ քառասուն բերդերի ու ամրոցների պաշտպանությունը հանձնված էր հույն զինվորականներին և կառավարիչներին (կատեպաններին)<ref>1 Извлечение из Летописи Яхъи Антиохийского. Տե՛ս В. Р. Розен, Император Василий Болгаробойца, СПБ, 1883, стр. 62.</ref>։ Նույն բանը տեղի էր ունենալու նաև Շիրակում։

Այս պայմաններում Հայաստանը դարձավ անտեր ու անպահապան մի երկիր, որ կարելի էր նվաճել ու կողոպտել հեշտությամբ. «զի զարս քաջս և զհզօրս քակեալ հանին յարևելից հոռոմք և կուրտ զօրապետօք ջանային պահել զաշխարհն Հայոց և զամենայն տունն արևելից»<ref> Ուռհայեցի, նույն տեղում, էջ 102։</ref>։ Սելջուկ նվաճողների առաջ նեղմիտ ու կարճատես բյուզանդական այս քաղաքականությունը զինաթափ արեց Հայաստանը։ Գրավելով Անին, հույն նվաճողները վստահություն չունեցան անգամ դավանակից Իբերիայի տեղական զորամասերի նկատմամբ։ Վերջին պահին Բյուզանդիան ջանք արեց ընդառաջել արևելքի ժողովուրդներին, վերականգնել նրանց ռազմական և քաղաքական զորությունը, իրավունքներ ու արտոնություններ շնորհել սահմանամերձ քաղաքներին ու ֆեոդալներին։ Բայց ուշ էր արդեն։ Անգամ սելջուկների տիրապետության ժամանակ բյուզանդացիները սոսկ համաքրիստոնեական ճակատ ստեղծելու նպատակով չէ, որ առաջ էին քաշում հայ ֆեոդալական իշխանությունները։ Ճիշտ դիտված է, օրինակ, որ XI դարի կեսերին նրանք հովանավորում էին Լոռիի Կյուրիկե II-ին, պատվար համարելով նրա թագավորությունը ոչ միայն սելջուկ թուրքերի, այլև հզորացող վիրա-աբխազյան պետության դեմ<ref> Ս. Երեմյան, Լիպարիտ զորավարի հաջորդները և Դանիշմանյան տոհմի ծագման խնդիրը. Հայկական ՍՍՌ Գիտ. ակադ. «Տեղեկագիր», 1947, № 8, էջ 71։</ref>։

Հայերի և առաջավոր ասիական մյուս ժողովուրդների հիասթափությունը մեկն էր այն պատճառներից, որոնք նախապատրաստել էին Մանազկերտի անկումը, շրջափոխելով Մերձավոր Արևելքի քաղաքական պատմության կերպարանքը։ Մեկընդմիշտ կայսրությունը կորցնում էր ասիական այն նահանգները, որոնք կազմում էին կայսրության տնտեսական ամուր հենարանը և մատակարարում նրան զինվորների և նավաստիների լավագույն կոնտինգենտներ։

Ներսիսյան տեսիլքի մեջ երևան է գալիս տրամադրությունների այն հեղաբեկումը, որ վերապրել էին հայերը Բյուզանդիայի նկատմամբ։ Կորցնելով Պաղեստինը, Միջագետքը և, մանավանդ, հարուստ ու եկամտաբեր Եգիպտոսն ու Սիրիան՝ կայսրությունը հարկերի ամբողջ ծանրությունը վերաբարդում էր փոքրասիական և արևելյան թեմերի վրա։ Սրան միանում էին դավանաբանական այն ճնշումները, որ գործադրում էր նա քաղկեդոնականությանը հակադրված «մոնոֆիզիտ» եկեղեցիների- այդ թվում նաև հայադավան եկեղեցու նկատմամբ- դեռ արաբական նվաճումների ժամանակ՝ VI-IX դարերում, և ապա սելջուկների տիրապետության շրջանում՝ XI-XII դարերում։ «Եւ թագաւորք յունաց,- ասված է այնտեղ,- սակաւակեացք եղիցին և պատերազմաց ոչ հոգասցեն, այլ զհարկաց միայն և փոխելոց կարգաց և զքննութեան հաւատոց քրիստոնէից և այս լիցի ջան նոցա և վաստակ»<ref>Սոփերք հայկականք, Զ, 90։</ref>։ Պատմական հրափորձության դաժան նույն այն մեղեդին է այս, որ լսում ենք նաև հետագա հայ մատենագիրների մոտ։ XII դարի սկզբներին Պողոս Տարոնեցին բյուզանդական կայսրների մասին գրում էր. «Իսկ սին՝ և ժանդ, պիղծ՝ և վատթար արանցդ, որք են ի մեր ժամանակս թագաւորքդ՝ և իշխանքդ, մորոսամիտք եղեալք՝ հայհոյեն զհայս և նախատեն։ Եւ թողեալ նոցա զհոգս պատերազմացն՝ որ է ընդդէմ ուրացողաց խաչին Քրիստոսի և փոխանակ նոցա դառնան և ընդ մեզ պատերազմէն։ ԶՔրիստոս ուրանան՝ և զմեզ հրէայս ասեն. և զիւրեանս սուրբք ուղղափառք, որք են սուտ ուղղափառք։ Որպէս ժանդաբարոյ շունս՝ որ զգայլն ո՛չ կարեն հալածել, դառնան և զմարդիկ խածանելով պատառեն։ Այսպէս և առաջնորդքն հոռոմոց՝ զազգն հայոց<ref>Պօղոս Տարօնեցի, «Թուղթ ընդդէմ Թէոփիստեայ հոռոմ փիլիսոփային», Կ. Պոլիս, 1752, էջ 274։</ref>։ Նույն դարի կեսերին Ուռհայեցին նշավակում է բյուզանդացիների «անողորմ», «չար» բնավորությունը, նրանց նենգամտությունը։ Հայաստանի պաշտպանները չեն «թուլամորթ» ու տկար հույները, այլ նրա «սուտ պահապանքը»։ «Սովոր են ազգն Հոռոմաց երդմամբ կորուսանել զամենայն մեծամեծս աշխարհի»- գրում էր նա<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 135։</ref>։ Ուռհայեցու ժամանակագրության շարունակող Գրիգոր երեցը, որը քաջ ծանոթ էր նաև Ներսեսի անվան հետ կապվող գուշակությանը՝ ընդհանրացնելով անցյալի մռայլ փորձը՝ գրում էր. «Յառաջ ժամանակաց գիտեմք և ի ժամանակագիր պատմագրաց, որ Յունաց թագաւորքն '''ոչինչ''' փրկութիւն են գործեալ քրիստոնէից, այլ մանաւանդ խլումն և առումն քաղաքաց և գաւառաց. և նոցա շնորհիւն ելան Հայք երկրէն իւրեանց և այլազգիքն զօրացան և եկեալ տիրեցին ամենայնի»<ref>Նույն տեղում, էջ 421։</ref>։ Ավելի մեղմ լեզու չի բանեցնում բյուզանդական «ազատարարների» մասին նույն դարի վերջերում Սամվել Անեցին։ Աչքի առաջ ունենալով Անիի հունասերների ժողովրդադավ վարքագիծը՝ նա գրում էր. «Յորժամ տեսին զանհնարին աղետ կործանման զգլխաւորի տեղոյս՝ անձնատուր եղեալք ընդ ձեռամբ վիշապին, կամաւ ելին փախստեամբ առ կայսրն յունաց»<ref>Սամուէլ Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1803, էջ 109։</ref>։

Մեսրոպ երեցի անունով մեզ հասած տեսիլքի բնագրում արտահայտվում են ոչ միայն հայերի հուսախաբությունը, այլև ազատագրական նոր ակնկալություններ։ «Եւ Երուսաղէմ ոչ ևս կացցէ յիշխանութեան յունաց և իսմայէլացիք տիրեսցեն նմա, և արկցին ընդ հարկիւ զյոյնսն մինչև ի ժամանակս մերձենալոյ արիական ազգին. և ապա առցեն զԵրուսաղէմ ազգն հռովմայեցւոց, որ անուանին '''փռանկք''', և բարձցեն ըզհարկադրութիւն յունաց»<ref>Սոփերք հայկականք, Զ, 90 և հետ.։</ref>։

«Ֆրանկ» ազատարարների այս հիշատակությունր ակնբախ է դարձնում, որ Մեսրոպի սկզբնագիրը հետագայում կրել է էական փոփոխություններ: Ձեռագիր օրինակների հակասությունները, ոճական տարբերակների առկայությունը, հատկապես մեզ զբաղեցնող էջերում, վկայում են նույնը։ Ֆրանկների մասին հանդիպող հիշատակությունը միջարկվել է անշուշտ մի ժամանակ, երբ հայերի մեջ արմատ էր ձգում խաչակիրների օգնությամբ «նետողների» (իմա՝ սելջուկների) և հույների լծից ազատվելու ակնկալությունը։ Ըստ երևույթին այդ տեղի էր ունեցել խաչակրաց աոաջին արշավանքից հետո, այսինքն՝ ոչ վաղ քան XI դարի վերջերը։ Արդյոք Մեսրոպ երեցի՞ն են պատկանում հույն կայսրների մասին վարքագրության մեջ հանդիպող քննադատական դիտողությունները, թե՞ մի ուրիշի, գուցե նույն այն գրչի՞ն, որ մտցրել է նաև ֆրանկների մասին արված հիշատակությունը՝ դժվար է որոշել։ Բոլոր պարագաներում պիտի դիտենք, որ Մեսրոպ Երեցի անունով մեզ հասած վարքագրության մեջ պահվել են պատմական տարբեր շրջանների և քաղաքական տարբեր ակնկալությունների հետքեր։

Թե որ չափով ընդունակ էին զարգացման ու իմաստափոխության Ներսեսի անվան հետ կապված կանխատեսությունները՝ ակնհայտ է մանավանդ այն փաստից, որ խմբագրական այս կարգի միջարկություններից զատ կարիք եղավ Մեսրոպ երեցի գրած վարքի և մանավանդ դրա մեջ տեղ գտած մարգարեությունների նոր և անհամեմատ ավելի ընդարձակ մի խմբագրության<ref>Սրա հնագույն տպագիր օրինակը լույս տեսավ 1737 թվականին Կ. Պոլսում «Պատմութիւն երջանիկ վարուց և մահուաներանելի առն Աստուծոյ սուրբ Մեծին Ներսէսի» վերնագրով: Նոր այդ խմբագրության օրինակն է, որ 1775 թվականին լույս տեսավ նաև Մադրասում «Պատմութիւն մնացորդաց հայոց և վրաց արարեալ յումեմնէ Մեսրոպայ քահանայէ ի Հոգոց գեղջէ ի Վայոց-Ձորոյ յաշխարհէ ի Սիւնեաց» վերնագրով։</ref>։

«Տեսիլքի» նոր այս խմբագրությունը կարող էր կատարվել միայն սելջուկների ժամանակ, երբ «այր զարամբ ելանէր տիրել աշխարհի»: Հայաստանի կուլտուրական ռայոնները ենթարկվում էին ավերման ու կողոպուտի։ Կործանվում էր ու անճետվում հայ ֆեոդալական տների մեծ մասր։ Սրանց տեղերը բռնում էին թուրք, քուրդ կամ պարսիկ էմիրները, որոնցից կախման մեջ էին մտնում ի վերջո նաև հայ ֆեոդալների նվազած մնացուկները։ Նկարագրելով աշխարհավեր նետողների գալիք ներխուժումը՝ «Տեսիլքի» նոր տեքստում, ասված է թե՝ «յարուսցէ յարևելից կողմանէ... թագաւոր այլադէմ և այլալեզու, անուն նորա սուր և թեթև և զգաստ... ի մնացորդաց իսմայէլեան ի ծննդոցն Հագարայ և ի զաւակէ յԵղեմայ առաջին տոհմից»։ Չնույնացնելով «ժիր և սէգ, և լիրբ և երկայնահեր, սուսեր թևաւոր ընդ մէջ իւրեանց ածեալ» եկվորներին հագարացի (արաբ) կամ էլամացի (պարսիկ) աշխարհակալների հետ՝ գուշակողը նրանց համարում է դրանց ժառանգորդներ միայն։ Պատմվում է այնուհետև, որ նվաճող ու ավերող նրանց թագավորներից հետո Հայաստանին տիրելու է խաղաղասեր և քրիստոնյաներին խնամակալող «որդի երկրորդ սուլթանի ի տանէ Խորասանէ» մի թագավոր։ Ակնարկը Տուղրիլին և Ալփասլանին հաջորդած Մելիք-Շահի մասին է անշուշտ։ Ինչպես ժամանակի հայ պատմիչները, «Տեսիլքի» հեղինակը ևս ներկայացնում է սրան դրական դիմագծերով։ Սրա խաղաղասեր թագավորությունից հետո նետողները չորս տարի շարունակ բերելու են նոր արհավիրք, մինչև որ փրկության դուռ կբանա «ազգն արիական հռոմայեցւոց, որ կոչին '''որմանք'''», կամ, ինչպես ասված է մի ձեռագրում՝ «որմանք, այսինքն՝ '''արամանանք'''»: Ծագել է այդ ազգը հայոց այն զորքերից, որոնք Հռոմ էին ուղեկցել Տրդատին և Լուսավորչին։ Հույները խանգարելու են նրա ափէջքը Մեծ Օվկիանոսի - Միջերկրականի - Գեղեցիկ նավահանգստում։ Որմանները դեսպան են ուղարկելու հունաց թագավորի մոտ և հնազանդության հրավիրելու նրան։ Ի վերջո գրավելու են նրա մայրաքաղաքը, և դիմելով զենքի ուժին՝ նվաճելու արաբացոց երկիրը մինչև Դամասկոս և Երուսաղեմ, միաժամանակ գրավելով նաև պարսից թագավորանիստ Դավրեժը։ Եվ այդպիսով «Եղիցին աշխարհք քրիստոնէից, որպես զդրախտն և բնաջինջ լինի ազգն նետողաց յերեսաց յերկրէ յարիական յազգէն հռոմայեցոց։ Խաղաղանա երկիր ի բարի գնացս. կանգնին հաւատացեալք և վկայարանք սրբոցն, անկցի աշխարհ անօրինաց ընդ լծով ծառայութեան հայոց»<ref>Շարադրում ենք «Տեսիլքի» ընդարձակ այս վարիանտը՝ հիմք ընդունելով հայկական ՍԱՌ Մատենադարանի հնագույն օրինակը՝ գրված 1220 թվականին (ձեռ. № 1912, էջ 309-319)։ Ձեռագիր այդ օրինակի ընդհանուր վերնադիրն է՝ «Յաղագս զարմից սբ. Գրիգորի Հայոց Լուսավորչին և տեսիլ սրբոյն Ներսիսին»։ Գիրը՝ միջին երկաթագիր։ Գրիչը կամ գրչության վայըը՝ անհայտ։ Մադրասի տպագիր վարիանտն ունի որոշ տարբերություններ։ Այսպես՝ հունաց թագավորի մոտ դեսպան են ուղարկում ոչ թե «որմանները», այլ նետողները։ Դեսպանը դարձի է գալիս, երկրպագում քրիստոնեական խաչին, և վերադառնալով իր թագավորի մոտ՝ սպանում նրան, փութացնելով նետողների պարտությունը։ Տե՛ս «Պատմութիւն մնացորդաց հայոց և վրացոց», էջ 114 և հետ.։ Վերջին վարիանտը, որ ավելի նոր է, ունի նաև Պարիզի ազգային մատենադարանի օրինակը, որից քաղվածքներ կան Շահան Ջրպետի մոտ (տե՛ս Chahan de Cirbied, Notice de deŭ manuscrits Arméniens, Paris, 1812, էջ 5 և 59 ծան.)։</ref>։

Այս միջադեպը հանդիպում ենք նաև Ներսեսի մի այլ վարքագրության մեջ<ref> Տե՛ս Սոփերք հայկականք, Լ, Վենետիկ, 1853, էջ 24 և հետ.։</ref>։ Դրա նպատակն էր՝ ցույց տալ, թե աստված օգնության է գալիս քրիստոնյաներին, նույնիսկ դարձի եկող թշնամու ձեռքով։ Նման բան Մանազկերտի պաշարման կապակցությամբ ասում էր նաև Լաստիվերտցին<ref> Լաստիվերտցի, էջ 101 և հետ.։</ref>։

Կանխատեսության ձևով շարադրված այս մոմենտները համընկնում են պատմական անցքերին։ Պատմական են Մելիք-Շահի մահից հետո նրա ժառանգների միջև առաջացած քառամյա խռովությունները<ref> Հմմտ. Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն հայոց, Թիֆլիս, 1909, էջ 98 և հետ.։</ref>։ Պատմական են «հռովմայեցիների» (իմա՝ խաչակիրների) պատերազմները, որոնց մասին կարծում էին, թե քրիստոնյաների կրած տառապանքների համար վրեժ են լուծում «ի սկիւթացւոց (իմա՝ սելջուկ թուրքերից) և ի պարսից հանդերձ Տաճկաստանաւ (իմա՝ պարսիկներից և արաբներից)»<ref>Նույն տեղում, էջ 99</ref>։ Պատմական են «հռոմայեցիների» բախումները «հունաց թագավորի» (իմա՝ Ալեքսիոս Կոմնենի) հետ»։

Հին լեգենդի հետքերը վերացած չեն նորի մեջ։ «Տեսիլքի» ընդարձակ խմբագրության մեջ իսկ Բյուզանդիոնը շարունակում է լինել «տեղապահ թագաւորին Քրիստոսի»<ref> Տե՛ս «Պատմութիւն մնացորդաց հայոց և վրացոց», էջ 103։</ref> և բյուզանդական կայսրի կրած մեծ պարտությունը (իմա՝ Մանազկերտի առումը) սուգի մեջ է ձգում քրիստոնյաներին, քանի որ դրանով կորստի էր մատնվում եկեղեցու ազատությունը<ref>Նույն տեղում, էջ 106, հմմտ. էջ 109։</ref>։ Սակայն ակներև է, որ «ազատարարների» դերը նոր լեգենդը վերապահում է Քրիստոսի ոչ թե հին, այլ նոր տեղապահի զինվորներին՝ խաչակիրներին։ Պարզ է, որ «Տեսիլքի» նոր խմբագրությունը ձեռնարկված կարող էր լինել դարձյալ առաջին խաչակրաց արշավանքից հետո։

«Տեսիլքի» վերախմբագրման ժամանակը որոշելու համար կռվան են տալիս Դամասկոսի և Դավրեժի մասին բնագրում հանդիպող նշումները։

Դամասկոսը խալիֆաթի հին քաղաքամայրն էր, որ XII դարի երկրորդ կիսում Նուր-ադ-Դինի և Սալահ-ադ-Դինի (Սալահեդդինի) ժամանակ ապրեց նոր վերելք, մինչև որ 1260 թվականին անձնատուր եղավ մոնղոլ Հուլաղու խանին։ Դավրեժը կամ Թավրիզը, X դարում աննշան մի քաղաք , XI-XII դարում դառնում է արաբ էմիրների և սելջուկ աթաբեկների նստոց։ Վերախմբագրված «Տեսիլքի» մեջ Դավրեժի հիշատակումը կապված է աթաբեկների լծից ազատվելու բաղձանքի հետ։ Մոնղոլ Աբաղա խանի ժամանակ Թավրիզը դարձավ հուլավյանների գահանիստ և խիստ ընդարձակվեց Ղազան խանի ժամանակ՝ XIII դարի վերջերին։ Մոնղոլների ժամանակ կարևորություն ստացած այդ քաղաքի մասին հին հայ աղբյուրները ավանդում են, թե կառուցված է եղել Տրդատի հայր Խոսրովի ձեռքով, որը, նպատակ ունենալով լուծել Արտավան եղբորորդու վրեժը, նորակառույց քաղաքը կոչել էր «Դավրէժ»<ref> Տե՛ս «Պատմութիւն Հացունեաց խաչին», տպ. «Արարատ», 1888, էջ 399 և հմմտ. Saint-Martiո, Mémoires historiques et geographiques sur l'Arménie, Paris, 1819, t. p. II, 422.</ref> (այսինքն՝ «դա է վրէժ»)։ Նույն այս մտայնությամբ միջնադարի հայ գրիչները հայրենի սեփականություն էին համարում Դավրեժը։ Ազատագրական լեգենդի հետագա վարիանտներում, ինչպես պիտի տեսնենք, հաճախ Դավրեժը հանդիսանում էր հայ քաղաքական բաղձանքների սահմանակետը։

Վերախմբագրված «Տեսիլքի» հնագույն օրինակը գրված է թաթարներից առաջ՝ 1220 թվականին։ Եթե հիմք չունենք այդ օրինակն էլ հենց այս խմբագրության '''սկզբնագիր''' համարելու, գեթ պիտի ասենք, որ «Տեսիլքի» վերախմբագրումը չէր կարող այդ թվականից հետո տեղի ունեցած լինել։

«Տեսիլքի» հեղինակը հայտնում է, որ Հայաստանը նվաճող «այլադէմ և այլալեզու» թագավորի սուրը չի հասնելու միայն Վարագա մեծ լեռանը, որի փեշերին մարդիկ հիմնելու են ագարակներ և որին ապավինած՝ նրանք հաստատ են պահելու քրիստոնեական հավատը։ Այս նշումը որոշ հիմք է տալիս կռահելու «Տեսիլքի» խմբագրության տեղն ու հանգամանքները։

Պատմելով Վարագա խաչի «հրաշափառ» երևումը սելջուկների ներխուժման նախօրեին, Թովմա Արծրունին գրում է, որ «ի ստորոտ լերինն» նոր շինված «մենաստանաց մայրաքաղաք» Վարագա վանքի միաբանության համար Սենեքերիմ թագավորը նշանակեց ռոճիկ, և որ վանքի միաբանները, իրենց հերթին, հսկում էին Վասպուրականի խաղաղությանը, ապաստան մատակարարելով «ամենայն աշխարհաց անկելոց և գերելոց»<ref> Թովմա Արծրունի, նույն տեղում, էջ 307։</ref>։ Պատմում են, որ, հանձնելով Վասպուրականը հույներին, բարեպաշտ Սենեքերիմը պահեց իր ձեռքում Վարագը և սրա շուրջը փռված բազմաթիվ վանքերը. «զի կացցեն ազատս և աղօթս արասցեն Սենեքերիմայ և որդւոյն նորա. և էին 115 և ոմանք 900 վանք ասեն»<ref>Ս. Անեցի, նույն տեղում, էջ 104։</ref>։ Այս, ինչպես և «Տեսիլքի» վերոհիշյալ տվյալներից պիտի եզրակացնել, որ «մենաստանեաց մայրաքաղաք» Վարագը և նրա շուրջը փռված վանքերը շարունակում էին իմունիտետ վայելել ինչպես բյուզանդացիների, այնպես նաև սելջուկների օրոք։ Անհնարին չէ, որ Վարագում կամ նրան ենթակա վանքերից մեկում էլ հենց խմբագրված լինի «Տեսիլքի» ընդարձակ վարիանտը։

Կիլիկիայի Լևոն II թագավորին ուղղած իր թղթում հայ և հույն եկեղեցիների միացման կողմը հակված Լամբրոնացին, թվարկելով իր համախոհներին, հիշատակում է Վասպուրական աշխարհի և Վարագա վանքի կրոնավորներին, մասնավորապես իր ուսուցիչ Ստեփանոս Տիրացուին, Գևորգ Ճգնավորին, իրեն ուսումնակից Ստեփանոսին և ուրիշներին, բացի այս Տարոնի ու Եկեղյաց գավառների եկեղեցականներին, Խաչենի իշխաններին և եկեղեցականներին, որոնց թվում՝ իրեն աշակերտած Հովսեփին<ref>Ներսէս Լամբրոնացի, Ատենաբանութիւն և թուղթք և ճառք,Վենետիկ, 1865, էջ 229 և հետ.։</ref>։ Աչքի առաջ ունենալով «Տեսիլքի» քաղաքական տենդենցը, անհնարին չէ, որ այն խմբագրվել է հենց Լամբրոնացուն համախոհ Վարագա վանականների ձեռքով։ Թերևս այս ենթադրությունը ոչ միայն հավաստել, այլև բացատրել կարող է մեր այն դիտողությունը, որ շրջադարձ կատարելով դեպի Հայաստանի նոր «ազատարարները», «Տեսիլքի» հեղինակը շարունակում էր համարել հին Բյուզանդիոնը՝ «տեղապահ թագաւորին Քրիստոսի»։

== 2. Ագաթոն և Կոզեռն ==

''Ագաթոնին վերագրված գուշակությունների բովանդակությունը: Արշակունիների և Պարթևների վերականգնման գաղափարը Սահակ Պարթևի տեսիլքում: Ովքե՞ր են գուշակությունների «արմանները»: Կոզեռնի տեսիլքը և նրա առաջացման ժամանակը: Քաղաքական կողմնորոշումների հերթափոխությունը տեսիլների մեջ: Ագաթոնի գուշակությունների նոր խմբագրությունը, նրա ժամանակն ու միջավայրը: Ագաթոնի և Կոզեռնի նույնացման ապարդյուն փորձը: Ագաթոնի վերջին խմբագրությունը: ''

Ներսես Պարթևի վերախմբագրված «Տեսիլքի» մեջ ուշագրավ է հատկապես Երուսաղեմի «որմանք» կամ «արամանք» նվաճողների հայկական ծագումը։ Այդ հանգամանքը մատնանշված է նաև միջնադարյան Հայաստանի մյուս կանխատեսությունների մեջ։ Սրանց մեջ հետաքրքրական են հատկապես Ագաթոն կամ Ագադրոն «անյաղթ փիլիսոփայի» գուշակությունները<ref>Տե՛ս դրանց տպագիր բնագիրը «Բագմավէպ», 1913, էջ 396 և հետ.։ Ուսումնասիրության ընթացքում աչքի առաջ ունեցել ենք նաև Հայկական ՍՍՌ Մատենադարանի № 1382 ձեռագիր օրինակը՝ գրված 1219 թվականին Հառիճա վանքում։ Համեմատության համար ձեռքի տակ ունեցել ենք նաև Մատենադարանի №№ 2270, 2839 և 706 ձեռագրերը։</ref>։ Դրանց քննությունը միջոց է տալիս պարզելու «որմանք» կամ «արամանք» կոչված ժողովրդի առեղծվածը։

Նշենք նախ Ագաթոնի գուշակությունների նյութը։

Քրիստոնեությունը պետական կրոն դարձնելուց հետո, ֆրանկների Կոստանդինոս մեծ կայսրը և Սեղբեստրոս պապը Հայաստանի Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի ուղեկցությամբ ուխտի են գնում Երուսաղեմ։ Կոստանդինոսը կառուցում է Երուսաղեմի Հարության տաճարը։ Տրդատը շինում է Բեթղեհեմի տաճարը։ Կայսրի հրավերով Տրդատը և Լուսավորիչը Երուսաղեմից ուղևորվում են Հռոմ։ Նրանց ուղեկցում է 64 հազարի (ըստ տպագիր վարիանտի 70 հազարի) հասնող հայ զորքը։ Ճանապարհելով հյուրերին Հայաստան՝ կայսրը հետ է պահում Հռոմում նրանց ուղեկցած հայ զինվորներից 200 մարդ։ Սրանցից է ահա, որ սերվում է «որմանք» կամ «արամանք» (ըստ տպագրի՝ «որմանք» և «ալամանք») կոչված ժողովուրդը, որի միջից, ժամանակներ հետո (ըստ տպագրի՝ «ի լնուլն յետին դարին յութ հարիւր ամին») հառնելու է նոր մի Կոստանդինոս, որը հետևելով իրեն ենթարկված 12 խաչապաշտ թագավորների պաղատանքին, ձեռնարկելու է տիեզերքի փրկությանը և ազատելու է հայերին նետողների լծից։ Ափ իջնելով Գեղեցիկ նավահանգստում՝ կայսրը արշավում է Տրդատի կառուցած Դավրեժ քաղաքը, ժողովում ցաք ու ցրիվ եղած հայ ժողովուրդն ու զորքը, «որ լինի յազգէն Մամիկոնէից» և վերականգնում հայ նախարարական տները: Կայսրը հայ բանակի զորավար է նշանակում Արշակունի թագավորազն Վաղարշակին։ Վերականգնելով հայրենի գահը՝ սա պատերազմում է Բյուզանդիայի դեմ՝ առնելով նախնիների վրեժը։ Գալով Եկեղյաց գավառի '''Ճմին''' գյուղատեղին՝ Տրդատի և Պարթև հայրապետների դամբարանավայրը<ref>Ճմին հունարեն (Zotumina) գտնվում էր հռոմեացիների ժամանակ Սատալա տանող մեծ ճանապարհի վրա. Հուստինիանոսի օրոք դարձավ առաջին Հայքի վարչական կենտրոնը (Տե՛ս Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908, էջ 145)։ XIII դարի մի հիշատակարանում նշվում է որպես Երզնկայի մոտ գտնված գյուղաքաղաք [տե՛ս Հայկական ՍՍՌ Մատենադարան, № 6273, էջ 52բ], իսկ XVII դարքի հիշատակարանում՝ որպես Երզնկա երկրում գտնվող գյուղ (նույն տեղում, № 6668, էջ 284ա)։ Դա ներկայիս Երզնկայից դեպի արևելք գտնված Չիմին (սեռ. հոլ. Չման) գյուղն է, որ Կիրակոս պատմիչի մոտ հիշատակված է որպես քաղաքագեղ (Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 265)։ Արդյոք Թիլ ավանից զատ այս վայրը ևս չէ՞ր հանդիսացել Պարթև կաթողիկոսների կամ Արշակունի թագավորների գերեզմանոցներից մեկը։</ref>, նա վերականգնելու է Լուսավորչի տան իշխանությունը՝ կաթողիկոս նշանակելով «մեծագեղ, լայնաճակատ, խոյաքիթ» մի եկեղեցականի։ Մամիկոնյանների սպարապետությամբ Վաղարշակը վերականգնելու է Հայաստանի հին սահմանները մինչև Ալանաց Դուռը, Ասորոց Միջագետքն ու Բյուզանդական ծովը։ Մինչև այդ մեռնելու է Կոստանդինոսը: Սրան հաջորդելու են Տիբերիոս և Վիզանդ կայսրները։ Վերջինիս օրոք նորից պիտի երևան իսմայելացիները, ավերեն Կարինը, վերականգնեն կռապաշտությունը, զոհ բերեն հին աստվածներին բազմաթիվ հայերի։ Սրի քաշված Հայաստանից պիտի վերապրեն քչերը միայն՝ «ի ձորն Մանանաղոյ և ի լերինս Սասնոյ և ի գոգն Կարմեղայ և հիւսիսոյ»։ Վիզանդը վրեժխնդիր է լինում հայերի համար։ Սակայն նոր տառապանք են բերում հյուսիսից խուժած 24 ազգերը՝ աճուճ մաճուճները, մագոգները և այլն։ Վիզանդի առաջնորդությամբ սրանց ևս պարտություն պիտի հասցնեն մյուս ժողովուրդները։ Վիզանդին հաջորդելու է Թեոդենը (տպագրում՝ Թեոդոս)։ Սրա ժամանակ ծնվելու է Նեռը, որի թագավորությանը վերջ է տալու Քրիստոսի հաղթող զորությունը։

Հարկ չկա կանգ առնել այս գուշակության մանր վարիանտների վրա։ Սրանցից կարևորն է թերևս միայն մեկը, ուր ասված է, թե Թեոդոսի ժամանակ, հիսունվեց տարի թագավորելուց հետո մահանալու է Վաղարշակը։ Սրան հաջորդելու է Արշակունի ծագումով խաղաղասեր և շինարար մեկը,- «որդի Արշաւանա, որդւոյ Շիրակայ, յազգէ և ի տոհմէ Թորքոմայ»։ Սրա օրոք է, որ սպառվելու է Արշակունյաց և Լուսավորչի իշխանությունը<ref>Հայկական ՍՍՌ Մատենադարան, № 706, էջ 17 աբ.։</ref>։

Ուսումնասիրելով Ագաթոնի գուշակությունները, մխիթարյան բանասեր Բ. Սարգիսյանը իջեցնում է նրա օտարալեզու աղբյուրները մինչև VIII դարը։ Նշում է, որ այս գուշակությունները հիշեցնող եթովպական հին մի վեպի մեջ Ագաթոնի «որմանք»-ը հանդիպում է «արմենք» ձևով<ref>Բ. Սարգիսյան, Ուսումնասիրութիւն հին կտակարանի անվավեր Գրոց վրա, էջ 182։</ref>։ Դիտում է, որ վրաց մատենագրության մեջ կա «արմանք» ձևը, գործածված դարձյալ «արմենք» իմաստով<ref>Նույն տեղում, էջ 184, ծան.։</ref>։ Հայտնում է, որ Վաղարշակ անունը հանդիպում է նաև Տրդատ ձևով<ref>Նույն տեղում, էջ 187։</ref>։

Այս դիտողությունները կարևոր են և արժեքավոր, սակայն անարժեք այն եզրակացությունները, որ հանում է դրանցից հեղինակը, հետևցնելով, օրինակ, թե հանձին Վաղարշակի՝ Ագաթոնը նկատի է ունեցել VII դարում հույների դեմ պատերազմած Թեոդորոս Ռշտունուն, որ այլ վարիանտում նշված Տրդատը Ջիվանշերի պատմության գրքում և Եպիֆան Կիպրիացու հայերեն խմբագրության մեջ հիշված Տրդատ Արշակունին է, որ ապրում էր VIII դարի կեսերին, կամ որ «ազատարար» Կոստանդինոս կայսրը Հերակլի թոռ Կոստանդինոսն է, իսկ Լուսավորչի տան իշխանությունը վերականգնող «խոյաքիթ» կաթողիկոսը՝ Ներսես Շինողը և այլն։ Արհամարհված է այն փաստը, որ Թեոդորոս Ռշտունին պայքարում էր հույների դեմ՝ հենված արաբների վրա, մինչդեռ Ագաթոնի Վաղարշակը (կամ Տրդատը) պայքարում է հույների դեմ հենված «հռոմեացիների» վրա։ Նույնպես արհամարհված է, որ հույներից վրեժ առնող Վաղարշակը (կամ Տրդատը) չէր կարող կաթողիկոս նշանակել Ներսես Շինողին, որը հայտնի էր հենց իր հունասիրությամբ և դժվար թե նկատվեր Լուսավորչի տան վերականգնող։

Ագաթոնի վիպական ոճով գրված գուշակությունները մեզ փոխադրում են մի ժամանակաշրջան, երբ Հայաստանում արծարծվում էր «հռոմեացիների» օգնությամբ «իսմայելացիների» լծից ազատվելու և հայ Արշակունի թագավորություն կամ հայ Պարթևների կաթողիկոսություն վերականգնելու մտայնությունը։ Վաղարշակ անունը հայ Արշակունյաց դինաստիայի հիմնադրի անվան կրկնությունն է։ Եթե ընդունենք, որ սկզբնապես «Վաղարշակ» անվան տեղ եղել է «Տրդատ»՝ այդ ևս զուրկ չէր լինի որոշ իմաստից. նոր Տրդատը կլիներ հայ Արշակունի համանուն այն թագավորի կրկնակը, որի ժամանակ քրիստոնեությունը պետական կրոն դարձավ Հայաստանում և հիմք դրվեց Լուսավորչի կաթողիկոսական դինաստիային։ Թե՛ մի և թե՛ մյուս դեպքում, Ագաթոնի նշած անունները իմաստավորված կլինեն, այսպիսով, ոչ թե որպես այլևայլ ժամանակներում ապրած պատահական մարդկանց մասին եղած հիշողություններ, այլ որպես գուշակությունների խմբագրման դարաշրջանի քաղաքական պատվերին ընդառաջող և ժամանակի մտածության համար հատկանշական ու իմաստալից կերպարներ։ Նույն տեսակի կերպարներ չե՞ն նաև բյուզանդական դրոշմներ կրող «ազատարար» կայսրների մտացածին այն անունները, որոնց գործերի մասին պատմում է իր գուշակությունների մեջ հայացքը գալիքին հառած մեր հեղինակը՝ Ագաթոնը։

Արշակունիների և Պարթևների իշխանությունը վերականգնելու գաղափարն առկա էր արդեն VIII դարում։ Այս մասին է վկայում այդ պահին վերջնականապես ձևավորված և հետագա դարերում լայն շրջանառություն ունեցած այն տեսիլքը, որ կապված էր Սահակ Պարթևի անվան հետ և իբրև հետսամուտ միջարկություն, հասել է մեզ Ղազար Փարպեցու պատմության գրքում<ref>Տե՛ս Փարպեցի, նույն տեղում, գլ. Դ։</ref>։ Անվավեր այդ գրության համաձայն Արշակունյաց անկումից հետոՍահակը որպես թե գուշակած է եղել Լուսավորչի հիմնադրած եկեղեցու զավթումը աշխարհի փառքին հետամուտ քահանայապետների ձեռքով, բայց և միաժամանակ կանխատեսած Արշակունյաց և Լուսավորչի աշխարհիկ և հոգևոր դինաստիաների վերականգնումը՝ «մերձ երևումն պղծոյն անապատի», ասել է՝ աշխարհի կատարածին մոտ ժամանակներում։ Ներկայիս պարզված պիտի համարել, որ Արշակունիներին և Լուսավորչի տանը վերաբերող քաղաքական այս հեռանկարները ձևավորվել և մտել են Սահակի «Տեսիլքի» մեջ VIII դարի սկզբներին<ref>Տե՛ս Ն. Ակինեան, Քննութիւն տեսլեան ս. Սահակայ, տպագրվ. «Հանդէս Ամսօրեայ», 1936, էջ 467 և հետ. 1937, էջ 5 և հետ.:</ref>։

Հայ Արշակունիների ժառանգության իրավունքը շահարկելու մտայնությունը IX դարում քաղաքական խոշոր այժմեականություն էր ստանում նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս՝ Բյուզանդիայում, Մակեդոնական դինաստիայի հաստատման ժամանակ։ 867 թվականին առաջացած նոր այդ դինաստիային վերագրվում էր ոչ միայն հայկական, այլև Արշակունի ծագում։ Փոտն այն մարդն էր, որ հայերին ուղղած իր դիմումներով նպատակ էր հետապնդում կախման մեջ դնել հայ եկեղեցին հունական եկեղեցուց։ Տարածելով Վասիլի հավակնությունը Արշակունյաց ժառանգության վրա, պատրիարքը ենթադրում էր մեծապես դյուրացնել այդ նպատակի իրագործումը։ Փոտի կեղծիքը մուտք է գործում Վասիլին ժամանակամերձ պատմագրության մեջ՝ փոխանցվելով Գինեզիոս և Կոստանդին Ծիրանածին պատմիչների երկերին։ Վերջինիս ասելով, Վասիլը սերում էր հոր կողմից Տրդատ Պարթևից, մոր կողմից Կոստանդին Մեծից և երկու գծով էլ՝ Ալեքսանդր Մեծի փայլն ուներ։ Ծիրանածին կայսրը կապում էր իր պապի ծնունդը հայ կանխատեսությունների հետ. «Եվ այսպիսով կատարվեց այն մարգարեությունը,- գրում էր նա,- որ արել էր 350 տարի առաջ Իսահակը. նշանավոր այդ եկեղեցականը, ինքն ևս Արշակունյաց ցեղից, գուշակել էր, թե այնքան տարուց հետո Արշակի սերնդից մեկը գրավելու է հռոմեական կայսրության գայիսոնը»<ref> Հմմտ. Ն. Ադոնցի, L’ âge et l’origine de l’empreure Basile I, տե՛ս Byzantion, 1934, էջ 220 և հետ.։</ref>։

Վասիլ կայսրի ծագման այս վերսիան ծանոթ է նաև հայ աղբյուրներից։ Վարդան պատմիչը հաղորդում է, որ հայկական 325 (մ. թ. 876) թվականին, Վասիլը հատուկ դեսպանի միջոցով թագ է խնդրել իշխանաց իշխան Աշոտ Բագրատունուց։ Կայսրը, հարում է Վարդանը, իմացել էր հայ մի եպիսկոպոսից իր մոր Արշակունի ծագումը, ուստի և կամենում էր ստանալ իշխանաց իշխանի համապատասխան վավերացումը<ref>Վարդակ Բարձրբերդեցի, Պատմութիւն տիեզերական, Մոսկվա, 1861, էջ 116։</ref>։

Չգիտենք իսկապես Աշոտի պատասխանը Վասիլին։ Սակայն Վարդանի պատմածից պարզվում է, որ կայսրի առաջարկը նոր թափ էր հաղորդել Հայաստանում Սահակ Պարթևի անունով նվիրագործված երազանքին. «Եւ կատարիլ թուէր տեսլեանն Սահակայ սրբոյն՝ նստիլ թագաւոր Արշակունի»- հարում է Վարդանը<ref>Վարդան, ն. տ., էջ 116։</ref>։ Հավանական է թվում մեզ արդեն իսկ հայտնված այն միտքը, թե բյուզանդական հավակնությունները կանխելու և Աշոտ Բագրատունուն իր հետ ամուր կապած լինելու համար է, որ խալիֆ Մութամիդը Հայաստանի թագ հղեց նրան։ Մերձիմահ Վասիլ կայսրին մնում էր միայն ողջունել ու վավերացնել իր «սիրեցյալ որդի» Աշոտի թագադրությունը<ref>„История СССР с древнейших времен до образования древне-русского государства”, изд. ГАИМК. М. и Л., ч. III-IV, էջ 314։</ref>։

Վարդանի հաղորդածը հասկանալու համար պիտի վերհիշել, որ ժամանակին Բագրատունիներն էին հենց Արշակունիների թագադիրները<ref>Հմմտ. Մ. Խորենացի, գիրք 4, գլ. Գ։</ref>: Մտադրված լինելով արաբներից հետ ստանալ երբեմն Բյուզանդիային պատկանած հայ երկրամասերը և միաժամանակ նաև իրազեկ դարձնել հայերին այդ մասին՝ Վասիլը ճիշտ էր հասցեագրում իր դիմումը։ Այլ խնդիր է, թե որքան կարող էր դուրեկան լինել այդ դիմումը Արշակունիների թագադրին։ Հայկական գահի ժառանգ համարելով իրեն՝ վերջինս տրամադիր չպիտի լիներ ուրիշին զիջելու Արշակունյաց թագի իրավունքը։

Նույն այս լեգենդի Հայաստանում առաջ բերած արձագանքի հետքերը մնացել են նաև Ներսես Պարթևի տեսիլքի և Ագաթոնի գուշակությունների մեջ։ Շոշափելի և ակնառու են այդ հետքերը այն ամենի մեջ, ինչ պատմում են մեզ այս աղբյուրները «որմանք», «արմանք», իսկ երբեմն նաև «ալամանք» ազգի մասին։ Ինչպես ակներև է նաև Բ. Սարգիսյանի մատնանշած օտար աղբյուրներից՝ աղճատված այդ բառը առաջացել է պարզապես «արմենք» կամ հունական աղբյուրների «armеnoi»=հայք բառից։ Տեսլական գրականության մեջ այդ անունով նշված ազգին վերագրված ազատարար սխրագործությունները վկայում են այն արձագանքի մասին, որ ունեցել էին Հայաստանում հայ կայսերական դինաստիայի՝ արաբների դեմ վարած հաղթական պատերազմները IV-V դարերից ի վեր Հայաստանի քաղաքական անկախության անկման պայմաններում։ Այդ նախարարական և մասնավորապես հայ Արշակունյաց տան ժառանգները ապավինում էին Բյուզանդիա՝ գրավելով այնտեղ հատկապես Արմենիակ թեմում զինվորական և վարչական բարձր պաշտոններ։ VI դարում Իրիսի գետահովտում կայսերական Բյուզանդիայի Արմենիակոն թեմում կայան ունեցող զորաբանակը հիմնականում կազմված էր հայերից և գլխավորված հայ զորահրամանատարներից։ Տասնյակների էր հասնում սրանց միջից ելած այն մարդկանց թիվը, որոնք ձեռք կարկառեցին Կոստանդինոսի թագին կամ բազմեցին Բյուզանդիոնի գահին։ «Արմեն»-ներից էին ծագում ոչ միայն կայսերական Բյուզանդիայի IX-XI դարերի բազմաթիվ տիրակալներ, այլև հաճախ բյուզանդական կայսրուհիները։ Նշենք Թեոփիլես կայսեր կնոջը, Մամիկոնյան ծագում ունեցող նշանավոր Թեոդորա կայսրուհուն և համանուն ուրիշներին։ Ոչ պակաս ազդեցություն պիտի գործած լինեին արաբների դեմ վարած պատերազմների ընթացքում հռչակ ստացած և մասնավորապես Արշակունի ծագում ունեցած կամ Արշակունի տոհմանուն առինքնած հայ զորավարները։

Սրանով էլ պիտի բացատրել առաջին հայացքից օտարոտի երևացող այն փաստը, որ տեսիլների և գուշակությունների մեջ ազատարար «հռոմաեցիների» զորքերը սերված են համարվում «որմանք»-«արմենք» ցեղից, որից առաջացած նշանավոր մեկին, պայմանական «Վաղարշակ» կամ «Տրդատ» Արշակունուն, Ագաթոնը դարձնում է ազատագրվելիք Հայաստանի գահակալ։

Տակավին Հուստինիանոսի ժամանակ բյուզանդական բանակը գլխավորող հայազգի Նարզեսին շրջապատում էին Արշակունի տոհմանուն կրող Հովհան, Արշակ և Արտավան զորավարները<ref> F. Laurent, L’Arménie entre Byzance et l’Islam depuis la congueste arabe jusqu’a 887, Paris, 1919, էջ 195, ծան.։</ref>։ VIII դարում բուլղարների դեմ անուն վաստակեց Տաճատ Անձևացին. Արտավան Մամիկոնյանի հետ սա գլխավորում էր բյուզանդական այն զորքերին, որոնք կռվում էին Կիլիկիայում<ref>Նույն տեղում, էջ 197։</ref>։ Լևոն IV կայսրի օրոք (775-780) արաբների դեմ պայքարող բանակի մեջ հինգ զորավարներից չորսը հայեր էին՝ Արտավազդ, Տաճատ, Վարազտիրոց և Մուշեղակ։

IX դարում պետական բարձր դիրքի հասավ արաբների դեմ տարած իր հաղթանակներով նշանավոր Մանվել Մամիկոնյան զորավարը։ Սակայն անհամեմատ ավելի նշանակալից են այն պարտությունները, որ հասցնում էր Խալիֆաթի դեմ ձեռնարկած իր արշավանքներով հայ Արշակունի լինելու հավակնություն ունեցած Վասիլը, որ ռազմական, վարչական մեծ ունակությունների շնորհիվ արքունական ախոռապանի պաշտոնից հասավ բյուզանդական զորավարի դիրքի և ապա սպանելով իր արբեցող հովանավորին՝ Միխայիլ III կայսրին, դարձավ Մակեդոնական դինաստիայի հիմնադիր։ Արաբական մի շարք ամրություններ խորտակելուց հետո Վասիլը մտավ Միջագետք և սպառնական դիրք գրավեց խալիֆաթի դեմ։

Հայերի դերը բյուզանդական բանակներում նկատելի էր նաև հետագայում։ X դարում հայ զինվորները մասսայաբար մուտք են գործում բյուզանդական բանակը, կազմելով սրա լավագույն զորամասերը<ref>Ш. Диль, Основные вопросы византийской истории. Мocква, 1947, էջ 82 և 141։</ref>։ Հայկական ծագում ուներ արաբների դեմ վարած իր պատերազմներով այդ դարում հռչակված Հովհանն Կուրկուասը, որին ժամանակակիցները համեմատում էին Տրայանոսի և Բելիզարիոսի հետ։ 930-954 թվականներին նա օգնության հասավ Կարսի Աբաս թագավորին։ Բասենում, Դվինում, Խլաթում և Բաղեշում նա խաչ տնկեց մզկիթների գմբեթներին, ավերեց Տիգրանակերտը և որպես ռազմական թանկագին ավար, Պոլիս բերեց... Քրիստոսի դաստառակը։ Կուրկուասից ավելի բարձր դիրքի հասան կայսերական գայիսոն նվաճած Ռոմանոս Լեկապեն, Նիկիֆոր, Փոկաս և Հովհան Չմշկիկ հայազգի ուզուրպատորները։ Նիկիֆորը և Չմշկիկը նվաճեցին Կիպրոս և Կրետե կղզիները, Կիլիկիայի, Սիրիայի և Միջագետքի քաղաքները, հենված այն բանակների վրա, որոնց էական մասը կազմում էին հայերն ու վրացիները։

Անհավանական չէ, որ քրիստոնյաների փրկության, Նեռի երևման և աշխարհանցումի մասին Ագաթոնը, ինչպես և ժամանակակից մյուս մի շարք աղբյուրները արձագանքում էին այն հայացքներին ու տրամադրություններին, որոնք առկա էին Արևմուտքում 666 թվականին և Քրիստոսի «ծննդյան» հազարամյակին։ Անսահման շատ են հայ ձեռագրերի մեջ Նեռի երևման մասին արվող հուշարկումները, թեմատիկ գրվածքներն ու դրանց ընդօրինակումները, որոնք արտահայտել կամ հրահրել կարող էին էսխատոլոգիական նման մտապատկերներ։ Բնորոշ են Լաստիվերտցու տողերը. «Չիք ինչ ժամանակ կամ գործ որ զմերն հնացուցանել կարէ, բայց թէ, որ պղծոյն անապատի զգուշացուցանեն գիրք»<ref>Լաuտիվերտցի, նույն տեղում, էջ 95։</ref>։

Եղել են կարծողներ, թե Նեռի երևման հեռանկարի ազդեցության տակ է հենց, որ բարեպաշտ հայ ֆեոդալները ձեռնարկում էին վանքերի ու եկեղեցիների հոյակերտ այն կառուցումներին, որոնց ծաղկման ժամանակները համընկնում են 666 և 1000 թվականների նախընթաց տասնամյակներին։ Ենթադրվել է նաև, թե մոտալուտ ահեղ դատաստանի մասին եղած հայացքների ներշնչմամբ էր հենց «ողորմած» Աշոտ Բագրատունի թագավորը ձեռնարկում անկելանոցների և ուրկանոցների շինարարության և այլն<ref>А. Н. Грен, Династия Багратидов в Армении, ЖМНП, 1893, ч. 230, էջ 100, 105, 111, 123, հմմ. նաև A. Akսliaո. Einverleibung armenischer Territorien durch Byzangin XI Jahrhunderte, Grüningen, 1912, էջ 102։</ref>։ Մոռացված է, որ միայն անկելանոցներ և ուրկանոցներ չէ, որ կառուցում էր այդ թագավորը, այլև իր նստոցի հոյակերտ շրջապարիսպն ու ամրոցները թշնամիներին դիմադրելու համար։ Հայտնի է Աշոտ Ողորմածի պատերազմը Կովկասի լեռնականների և Համդուն արաբ զորավարի հետ։ Երբ պատրաստվելով հարձակում գործել Միջագետքի վրա Չմշկիկ կայսրը սպառնում էր գրավել «հայոց աշխարհի մուտքը»՝ Սասունը և Մուշի մոտ գտնված Այծաց բերդը, որ պատկանում էր Աշոտին, վերջինիս գլխավորությամբ հայ իշխողները պատրաստվեցին դիմադրել բյուզանդացիներին։ Աշոտի հետ միասին Աղվանքի, Սյունյաց, Կարսի, Անձևացյաց, Վասպուրականի և Սասունի իշխողները Բյուզանդիայի դեմ քսանհազարանոց բանակ կազմեցին Հարքում։ Չմշկիկը խոհեմություն ունեցավ հայ ֆեոդալների դեմ մղելիք պատերազմը վերածել նրանց հետ կնքած ռազմական դաշինքի<ref> Ուռհայեցի, նույն տեղում, էջ 107 և հետ., Սամուել Անեցի, էջ 102. Սմբատ Գունդստաբլ, Տարեգիրք, Փարիզ, 1859, էջ 56, հմմտ. նաև Հ. Մանանդյան, Քննական տեսություն հայ ժող. պատմ., Երեվան, 1952, III, 14 և հետ., և N. Adօոz, Notes Armeno-Byzantines, տե՛ս „Byzantion“, 1934, էջ 371 և հետ.։</ref>։

Թվում է, թե ոչ դրանից երբևէ առաջ և ոչ էլ դրանից երբևէ հետո՝ հայ ֆեոդալների միացյալ ուժը հանդես չէր եկել որպես ավելի զորեղ ռազմական և քաղաքական մի գործոն, որի հետ հարկադրված լիներ հաշվի նստել կայսերական Բյուզանդիան։ Հայ ֆեոդալների օժանդակությամբ է, որ Չմշկիկ կայսրն արշավեց Միջագետք՝ գրավելով ու ավերելով բազմաթիվ բերդեր և ամրություններ։ Այս ամենից հետո դժվար է պատկերացնել Ողորմածին սոսկ աշխարհանցումի տենդով բռնված մարդու վիճակում։

Աշոտի բարեպաշտ հաջորդները ևս, ընդհուպ մոտենալով ահավոր 1000 թվականին, ոչ միայն վանքեր ու եկեղեցիներ շինեցին, այլև բերդեր ու աշտարակներ, կամուրջներ ու դարպասներ, ջրմուղներ ու բաղնիքներ։ Մարդիկ գուցե ականջ էին կախում աշխարհի կատարածի մասին եղող հուշարկումներին, բայց և չէին հրաժարվում առօրյա հոգսերից, դիզում էին հարստություն, ձգտում փառքի և իշխանության։ Ստեփանոս Ասողիկ պատմիչը նշում է այդ ժամանակ Անիում եկեղեցիներ կառուցող «բարեպաշտ» Գագիկ I-ի անխոստովանելի մի չարագործությունը և նույնիսկ թափանցիկ ակնարկով նշում արքայական գահին տիրանալու նպատակով նրա մի հանցագործությունը՝ հարազատ եղբոր սպանությունը։

Միստիցիզմից ու անկումային տրամադրություններից զերծ են մասնավորապես այս ժամանակաշրջանից մեզ հասած Անիի, Աղթամարի, Հաղբատի և Սանահնի քանդակները, արձաններն ու ճարտարապետական շինությունները։ Ֆեոդալների կրոնական ջերմեռանդությունից ոչ նվազ դրանք վկայում էին և նրանց «աշխարհային» հատկությունների - հարստության և ուժի, իշխանակալության ու փառատենչության մասին։ Արտահայտելով դարաշրջանի իշխող մտայնությունն ու ճաշակը, դրանք կրում էին իրենց վրա նաև ժամանակի մտավոր և ֆիզիկական աշխատանքի կնիքը և հանդիսանում ժողովրդի ստեղծագործ եռանդի ու կենսահաստիչ տրամադրությունների շոշափելի հետքերը։

Հարստությունների աննախընթաց կուտակման ու դասակարգային սրված կռվի պայմաններում միանգամայն ակներև է էսխատոլոգիական երկերի քարոզչական-դիդակտիկական նպատակը։ Բիբլիական հնավանդ պատկերներով աշխարհի տիրակալները կամենում էին սանձահարել ու հնազանդության բերել հեստող հպատակներին, անձնավորելով սրանց մեջ «Նեռի կարապետներին» կամ հենց իրեն Նեռին։ Սաստիչ տեսիլների ու հայտնությունների մեջ նրանք ծրարում էին իրենց ներքին կամ արտաքին թշնամիներին հասցեագրված ինվեկտիվներ ու խրատներ, սոցիալական կամ քաղաքական երազանքներ ու ձգտումներ, որոնց աշխարհային իմաստը պարզ է ու ակներև։ Հայալեզու տեսիլներն ու գուշակությունները ևս քաղաքական ուտոպիաներ, ծրագրեր կամ քարոզներ էին։ Բիբլիական պատկերացումների օգնությամբ դրանք արձանացնում էին ոչ այնքան անցյալը, որքան ներկան, ոչ այնքան եղածը, որքան լինելիքը, ավելի ճիշտ՝ բաղձալին։

Ւնչպես Ներսես Պարթևի տեսիլների, այնպես և Ագաթոնի մեզ հասած գուշակությունների առանցքը ոչ թե աշխարհի կատարածի համաքրիստոնեական հայացքներն են, այլ Հայաստանի ազատագրման քաղաքական հեռանկարները։ Պիտի կարծել, որ աշխարհի կատարածի սպասումները Հայաստանում ավելի խոր արձագանք գտան, ոչ թե VII կամ X դարերում, այլ ավելի ուշ՝ սելջուկ թուրքերի ներխուժման ժամանակ, ամբողջ Հայաստանում, Վասպուրականում և Անիում առաջացած քաղաքական և սոցիալական սուր ճգնաժամի հանգամանքներում։ Գտնվեցին մարդիկ, որոնք այդ ճգնաժամը ևս լծորդեցին հայտնության խորհրդավոր տարեթվերի հետ։ «Եւ յետ հազար ամին լուցցէ զստանայ և հանցէ ի բանտէ անտի. ելցէ և մոլորեսցուսցէ զազգս ամենայն ընդ չորս կողմանս երկրի» - ասված է Հովհաննու Հայտնության մեջ<ref>Գլ. Ի, 7։</ref>: Հայտնության հազարամյակն հաշվում էին Քրիստոսի «խաչելութեան» ժամից։

Խոսելով Վասպուրականի Սենեքերիմ թագավորի մասին` Ուռհայեցին պատմում է, թե ահավոր այդ պահին նա «ոչ եկեր և ոչ էարբ, այլ կայր մտախոհ, լի տրտմութեամբ և զգիշերն ամենայն անքուն անցուցանէր և նստեալ քննէր զժամանակագրութիւնս և զասացուածս աստուածախօս տեսանողացն, զսրբոց վարդապետացն և գտանէր գրեալ ի գիրսն զժամանակն ելանելոյ Թուրքաց զօրաց և զօրականաց. և ծանեաւ զկորուստ և զկատարած ամենայն երկրի. և գտանէր ի գիրսն գրեալ այսպէս, եթէ «Ի ժամանակին յայնմիկ փախիցէն յարևելից յարևմուտս, ի հիւսիսոյ ի հարաւ, և հանգիստ ոչ գտանեն ի վերայ երկրի, վասն զի արեամբք ծածկին դաշտք և լերինք»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 48։</ref>։ Թե ինչ հետևություններ էր հանում Սենեքերիմը տեսիլների ու գուշակությունների հին գրքերից կամ ինչ իմաստ մտցնում հյուսիսից հարավ կամ արևելքից արևմուտք ապավինելու մասին գրոց ցուցումների մեջ՝ դրա բացատրությունը ստանում ենք Թովմա Արծրունու պատմությունից, ուր Իրանից Հայաստան խուժած թուրք հրոսակախմբերի մասին ասված է թե «Մատնեաց զմեզ Տէր և զմնացեալսն ի ձեռս անօրէն արծաթակուրծ եղեռնաթիւր և մեղսասէր զարմին Ելիմա, որ ազգք թուրքաց»։ Թոմայի շարունակողի ասելով, Վասպուրականի թագավորը հանգեց այն մտքին, թե չիք «այլ ուստեք օգնականութիւն բաց ի տեառնէ, և օգնականութիւն տեառն ի թիկունս արքային յունաց»<ref>Թովմա Արծրունի, նույն տեղում, էջ 307։</ref>։

Նախընթաց դրվագում մասամբ արդեն պարզեցինք պատմական ռեալ այն իրականությունը, որ հարկադրում էր Բագրատունյաց և Արծրունյաց հայ թագավորներին՝ «կամովին» զիջել իրենց իշխանությունը Բյուզանդիային։ Ուռհայեցու և Թովմա Արծրունու վկայությունները դրսևորում են ոչ այնքան Սենեքերիմ Արծրունու, որքան Վասիլ կայսրի հետ գրական հեռանկարներ կապող հայ եկեղեցական ֆեոդալական որոշ խմբակցությունների հայացքները։ Վասիլն անուն էր վաստակել ոչ միայն իսլամի դեմ մղած իր պատերազմներով, այլև պավլիկյանների դեմ հանած իր հալածանքներով։ Թվում էր, թե Վասիլ կայսրի ձեռներումն էր գտնվում աշխարհի խաղաղության բանալին։ Մեզ արդեն ծանոթ է այն համարումը, որ ուներ նրա ուժի մասին Լաստիվերտցին: Նման հայացք ուներ նրա մասին նաև Գր. Նարեկացին, որը հատկանշում էր այդ կայսրին որպես «յաղթող և մեծ կայսր»։ Ընդարձակելով կայսրության արևելյան և հյուսիսային սահմանները, ասում է Նարեկացին, բյուզանդական բանակը ոտքի տակ տվեց եկեղեցու թշնամիներին, և հաստատեց ամենուրեք «անդորութեան միջոց»<ref> Գր. Նարեկացի, Մատենագրութիւն, Վենետիկ, 1840, էջ 268։

Նշելով, որ Նարեկացին նշավակում էր «արաբացոց քանասար գայլերի գազանությունը», պրոֆ. Մ. Մկրյանը ուզում է հավատացնել, թե «Մատեան ողբերգութեան» հեղինակը ատելությամբ էր վառված դեպի «օտար զավթիչներն» առհասարակ: Աչքի առաջ ունենալով բյուզանդական կայսրի նկատմամբ Նարեկացու բռնած դիրքը, նման ընդհանրացումը պիտի թյուր իմացության պտուղ համարել (Հմմտ. Մ. Մկրյան, «Գրիգոր Նարեկացի», Երևան, 1955, էջ 218): Մի տեղ (Մատեան ողբերգութեան, ԾԶ, բ. հատված) Նարեկացին ղատապարտում է «ոգեկործան» կայսրներին, սակայն դրանից չի կարելի անել այն եգրակացությունը, թե նա դատապարտում էր '''բոլոր''' կայսրներին, ինչպես նաև այն փաստից, որ '''նույն տեղում''' նա դատապարտում էր «ըմբոստ» աղքատներին, չի կարելի անել այն հետևությունը, թե նա դատապարտում էր '''բոլոր''' աղքատներին: Նվազ բռնաձիգ չէ հեղինակի այն հավաստիացումը, թե իբր Նարեկացին «չի կարողացել հաշտվ ֆեոդալական կեղեքման հետ» և կամ որ նրա միստիկ աշխարհայեցությունը «արտացոլել է գյուղացիական-աշխատավորական խավերի թախիծն ու վիշտը ու նրանց՝ իրականության նկատմամբ ունեցած խոր դժգոհությունն ու ցասկոտ բողոքը» (տե՛ս նույն տեղում, էջ 171 և 198)։ Կարծում ենք, որ Նարեկացուն իբրև բանաստեղծի դրվատելու համար անհրաժեշտ չէ, որ անպատճառ գյուղացիական-աշխատավորական խավերի գաղափարախոս եղած լիներ նա:</ref>։

«Ապարանից խաչի պատմության» մեջ Նարեկացին նվազ մեծարանքով չի խոսում Վասիլ II և Կոստանդին VIII կայսրների՝ արաբների, սկյութացիների, խազիրների, վրացիների, լազերի և հայերի վրա տարած հաղթությունների, հաստատած խաղաղության և մասնավորապես «ասքանազյան զարմին» արած պարգևների մասին<ref>Գր. Նարեկացի, նույն տեղում, էջ 374 և հետ.։ Մենք դեռ առիթ կունենանք դրսևորելու Նարեկացու և մյուս եկեղեցականների այս կողմնորոշման սոցիալական խոր շարժառիթները։</ref>։

Որ թուրքական վտանգը նպաստավոր մթնոլորտ էր ստեղծել տեսիլների խմորման համար՝ այդ տեսանք արդեն Ներսես Պարթևի կանխատեսությունները քննելիս։ Հետագայում սկսում են հայտնի դառնալ նաև Հովհաննես Կոզեռն վարդապետի անվան հետ կապված տեսիլները։ Իբր թե հայոց 470 թ. (=մ. թ. 1023 թ.) տեղի ունեցած շարժն ու արեգակի լիակատար խավարումը գիտուն այդ վարդապետը բացատրած է եղել նրանով, թե մոտենում է ժամանակը, երբ, համաձայն Հովհաննու հայտնության, պիտի ազատ արձակվեր Քրիստոսի մկրտությամբ շղթայված սատանան<ref> Մ. Ուռհայեցի, նույն տեղում, էջ 52 և հետ.։</ref>։ Նշելով 1030 թվականին - «Քրիստոսի մկրտության հազարամյակին» թուրքերի գրոհը Բերկրիի վրա, Սամուել Անեցին կատարված անցքի հետ կապում է Կոզեռնի բացատրությունը<ref>Ս. Անեցի, նույն տեղում, էջ 106։</ref>։ 1037 թվականին թուրքերը վերցրին Եդեսիան։ Նույն տարում կրկնվեց ահեղ շարժն ու արեգակի խավարումը։ Հետնորդներն այս անցքերը ևս կապեցին Կոզեռնի նախազգուշացումների և հայտնության հազարամյակի հետ, երբ շղթայազերծ սատանան պիտի ավերեր աշխարհը<ref>Մ. Ուռհայեցի, նույն տեղում, էջ 66։</ref>։ Անեցու տարեգրության մեջ Եդեսիայի գրավումն ու Կոզեռնի տեսիլները նշված են դարձյալ որպես ներքնապես կապակցված փաստեր<ref>Ս. Անեցի, նույն տեղում, էջ 106 և հետ.։</ref>։

Միայն Կոզեռնը չէր, որ տագնապալից այս ժամանակներին լուսատուների շարժումները կամ երկրի ընդերքում տեղի ունեցող երևույթները կապում էր հայ ժողովրդի քաղաքական բախտի մեջ կատարված շրջափոխությունների հետ։ «Քրիստոսի խաչելութեան» հազարամյակին, 1033 թվականին, նշելով «յամսեանն Արաց յաւուրն ուրբաթու ի դառնալ աւուրն» տեղի ունեցած արեգակի խավարումը, Լաստիվերտցին գրում էր. «Զոր տեսեալ '''բազումք''' ի գիտնոց, կարծեցին գոլ զծնունդն Նեռինն զայն, կամ մեծամեծ չարեաց գուշակ» <ref> Լաստիվերտցի, նույն տեղում, էջ 42։</ref>։ Նույն այդ դեպքն է, որի մասին, առնելով հին տարեգրություններից, Մխիթար Այրիվանեցին նվազ որոշակի նշում էր 1031-1041 թվականների արանքում. «Արեգակն խաւարեցաւ ի Քաղոց ժգ յուրբաթու, ի միջօրէի, և արձակեցաւ սատանայ ի կապանաց խաչելութեան Քրիuտոսի»<ref>Մխիթար Այրիվանեցի, Պատմութիւն Հայոց, Մոսկվա, 1860, էջ 58։ Աստղաբաշխական և ժամանակաբանական գրականության մեջ արեգակի խավարումների մասին եղած այս նշումների ճշտությունը վիճարկվում է (տե՛ս այս մասին «Մանր ժամանակագրություններ XIlI-XVIII դարերի», Երևան, 1956, II, էջ 163. Վ. Հակոբյանի ծանոթագրությունը)։ Սակայն այդ վեճերն ըստ էության չեն շոշափում մեզ զբաղեցնող հարցի էությունը, որչափ, ինչպես պիտի տեսնենք, Կոզեռնի անվամբ մեզ հասած տեսիլները կապված չեն ոչ արեգակնային խավարումների և ոչ իսկ նրա անձնավորության կամ ապրած ժամանակի հետ։</ref>։

Կոզեռնի տեսիլը վկայակոչող հայ աղբյուրների մեջ նախատեսվում են կրոնական պատվիրանների խախտումներ, հարստահարումների, կաշառակերությունների և հափշտակությունների հաճախում, կարգավորների գործած զեղծումներ, արծաթասիրություն ու սիմոնականություն, անբարոյություն և աշխարհային զվարճանքների ծավալում վանքերում ու դղյակներում. «Առաջնորդք և իշխանքն լինելոց են կաշառակերք և ստախոսք և սուտերդմունք և ի ձեռս կաշառաց թիւրեն զդատաստանս իրաւանցն աղքատին...։ Իշխանք և դատաւորք պոռնկասէրք առաւել քան աստուածասէրք... մեծարեն զմատնիչսըն և զգողսն, յաւիշաակեն անիրաւաբար զաշխատողաց զինչսն, անողորմ ի վերայ ուղիղ դատաստանացն»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 69 և հետ.։</ref>։ Փաստապես այս ամենը ընթացիկ կյանքում դիտված և հոգևոր ու աշխարհիկ իշխող խավերի դեմ սրված մերկացումներ էին տեսիլքի մեջ՝ գալիքի գոգը առաջաձգված։

Երկրում հաստատվելիք օտար տիրապետությունը այն պատուհասն է, որ հղվելու է երկնքից՝ ի պատիժ մարդկային զանցառումների։ Կասկած չկա, որ ընթացիկ փորձից են առնված նաև գունեղ այն ներկերը, որոնցով պատկերացվում են քրիստոնյաների ներքին բախումներն օտար տիրապետության ժամանակ. «Գրգռին որդիք ընդ հարցն, ատեցողք լինին հարք առ որդիս, յարիցեն եղբարք ի վերայ միմեանց, սպանութեամբ և արեան հեղութեամբ ջանան կորուսանել զիրեարս, ուրանան զգութ և զսէր եղբայրութեանն, ցամաքեսցի արիւն եղբայրութեան նոցա, և այսպիսի գործովք հաւասարակից լինին անօրինացն»<ref>Նույն տեղում, էջ 72։</ref>։ Ո՞վքեր են այս «անօրենները»։ Ուռհայեցու մոտ պահված վերսիայի համաձայն՝ Հայաստանում հաստատվելու է նախ '''թուրքերի''' վաթսունամյա տիրապետությունը, որին հաջորդելու է Երուսաղեմի անցումը ֆրանկներին, իսկ հիսուն տարի հետո՝ քրիստոնյաների համատարած ազատագրումը։ Իհարկե, XI դարի առաջին կեսում Կոզեռնը չէր կարող նախատեսած լինել ոչ թուրքերի վաթսունամյա տիրապետությունը, ոչ Քրիստոսի գերեզմանի նվաճումը ֆրանկների ձեռքով։ Ըստ երևույթին նրան վերագրված տեսիլներն ընդառաջում էին հարստահարումների ու ճնշումների դեմ տրտնջացող այլ վայրի և այլ ժամանակի հայ մասսաների տրամադրություններին, ջանալով միաժամանակ կապել նրանց ակնկալությունները ֆրանկ խաչակիրների ներշնչած ազատագրական պատրանքների հետ։

Հետազոտելով Կոզեռնի տեսիլքը՝ Ն. Մառը համարում էր այդ Կիլիկիայի Սև լեռան վանքերից մեկում 1147 թվականի խաչակրաց արշավանքի հաջող ելքի հուսով գրված ապոկրիֆ<ref> Н. Я. Maрр, Сказание о католикосе Петре и ученом Иване Козерне, см. „Вост. Записки”, СПБ, 1905, стр. 8.</ref>։

Կարծում ենք սակայն, որ կիլիկեցի հեղինակն իր առաջ ունեցել էր Արևելյան Հայաստանի գրական որևէ աղբյուր, դրված XI դարի կեսերին, Անիի բյուզանդական օկուպացման ժամանակ։ Ըստ երևույթին գրական մի գործ էր դա, որը Կոզեռնին վերագրված տեսիլքի ձևով հաշվի էր առնում Անիի բնակչության տրտունջները և միաժամանակ ներշնչում նրանց այն մտայնությունը, թե ներքին և արտաքին բոլոր նեղիչների դեմ փրկության ապավեն կարող է լինել միայն '''բյուզանդական''' զենքը։ Կոզեռնը այն մարդն էր հենց, որ ընկերակցել էր Պետրոս Գետադարձին, երբ վերջինս մեկնել էր Տրապիզոն՝ Վասիլ II կայսրի հետ Անիի թագավորի անունից «հայոց կորստեան գիր և նամակը» (Լաստիվերտցի) ստորագրելու համար։ Մեզ զբաղեցնող ապոկրիֆում նա հանդես է դալիս իբրև Անիի բյուզանդասերների՝ Պետրոս կաթողիկոսի, Մագիստրոսի և Վեստ Սարգսի, ինչպես և սրանց ինտրիգներին և բյուզանդական ճնշումներին զոհ դարձած Հովհաննես Սմբատ թագավորի մոտ, որպես քաղաքական գուշակ։ Հասկանալի է, որ «պարսիկներից» (իմա՝ Իրանին տիրացած թուրքերի սպառնալիքից) ազատվելու համար Կոզեռնը կարող էր «գուշակած» լինել ոչ թե ֆրանկների, այլ՝ '''հույների''' միջամտությունը։ Զուր չեն այն գործի մեջ երկարորեն պատմված Պետրոսի հանդիպումը Վասիլ կայսրի հետ, կաթողիկոսի հրաշագործությունները, հայկական ծագում ունեցող կայսրի «ծածկաբար» դարձը դեպի իր պապերի դավանանքը, որից հետո նշված է, թե նա «եղև որպէս զհայր աշխարհիս հայոց»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 50։</ref>։ Նկատենք, որ Ուռհայեցու պատմության մեջ Կոզեռնի 1023 թվականի տեսիլքը արդարացված է թուրքերի '''առաջին''' ներխուժման և «հայասեր» Վասիլ Il-ի ներարշավի պատմությամբ<ref>Նույն տեղում, էջ 54 և հետ.։</ref>։ Պատմելով Կոզեռնի 1037 թվականի տեսիլքը՝ ապոկրիֆի մեզ չհասած նախնական վարիանտը կարող էր հույսեր կապած լինել միայն սելջուկների հանդեպ տանելիք բյուզանդական («հռոմայեցիների») հաղթանակի հետ։

Այսպիսով՝ նախնական ձևով մեր ձեռքը չհասած տեսիլքը հայ բյուզանդասերների նպատակներին ու տրմադրություններին ընդառաջող մի գրվածք պիտի եղած լիներ։ Կոզեռնին վերագրված տեսիլների նոր վարիանտներում պահվել են նախնական վերսիայի բեկորները միայն։ Սելջուկ-թուրքերի մասսայական գրոհներից և նրանց Հայաստանում հաստատած պետություններից հետո, հույն տեսիլներում (մասնավորապես Մեթոդիոսի) նշված «պարսիկները» Կոզեռնի մեզ հասած տեսիլների մեջ դառնում են «թուրքեր», Երուսաղեմը նվաճող «հռոմայեցիները» և քնից արթնացող հոռոմ թագավորը (սրա մասին Մեթոդիոսը գրում էր- «զարթեսցէ որպէս այր ի քնոյ») դառնում են Երուսաղեմի համար պատերազմող «ֆրանկներ»<ref>Հմմտ. նույն տեղում, էջ 72։</ref>։ Նույն կերպարանափոխությունն է այս, որ վիճակվել էր նաև Ներսիսյան տեսիլքին։ Կոզեռնին վերագրված քննադատական սուր ինվեկտիվները պատկանում են ոչ թե Կոզեռնին, այլ Ուռհայեցու մոտ պահված տեսիլները շարադրող կամ խմբագրող գրչին։

Նման կերպարանավախության ենթարկվել էր նաև Ագաթոնի՝ պատմական իրադարձությունների ազդեցությամբ փոփոխություններ կրած հին գուշակությունների սկզբնագիրը։ Ագաթոնի «ելամացոց» կամ «իսմայելացոց» դեմ պայքարում էին, ինչպես տեսանք, «որմանները» կամ «արմանները»։ XI-XII դարերում «ելամացոց» և «իսմայելացոց» անվան տակ հասկանում էին արդեն ոչ թե «ելամացոց» երկրին տիրացած արաբ «իսմայելացիներին», այլ նույն այդ երկիրը նվաճած սելջուկ «իսմայելացիներին»<ref>Տերմինների նոր այս իմաստավորումը տե՛ս, օրինակ, Լաստիվերտցու մոտ, ն. տ., էջ 69 և հետ., 109 և passim, նաև՝ Մանանդյան և Աճառյան, Հայոց նոր վկաներ, գիտական հրատ., Վաղարշապատ, 1903, էջ 23։</ref>։ Փոխված էր նաև «հռոմայեցիների»=հույների ֆունկցիան։ Հայերին բարեկամ հույների տեղը Ագաթոնի մեզ հասած ձեռագրերում բռնում են հայերին թշնամի հույները, որոնցից վրեժ էր հանելու «Վաղարշակը» կամ «Տրդատը»։

Հույն ազատարարների փոխարեն ասպարեզ են իջնում «ֆրանկ» (որոշ վարիանտներում «ալաման») «ազատարարները», որոնց առաջնորդելու են Հայաստանի փրկումը հաղթանակով պսակող հայ զորավարները։ Նոր այս խմբագրությունը ստանում էր «Ագադրոնի հայրապետին ասացեալ վասն հարուցման առաջիկա թագաւորից ֆրանգաց» վերնագիր։ Մինչդեռ առաջ Ագաթոնի երկը, ինչպես ցույց է տալիս XII-XIII դարերին վերագրվող մի գրչագիր, կոչվում էր «Պատմութիւն վասն զօրանալոյ հայոց ազգին և թագաւորելոյ ի զարմից նոցա և յերկիրն Հոռոմայ (Հոռոմոց) որ և նոր Կոստանդիանոս անուանի, որոյ ի ձեռն փրկութիւն լիցի ամենայն քրիստոնէից»<ref> Տե՛ ս Բ. Սարգիսեան, Ուսումնասիրութիւնք և այլն, էջ 178 և «Մայր ցուցակ Վենետիկի», բ. 803։</ref>։

Այսպիսով, Ագաթոնի անվան հետ կապված գուշակությունները անցել են զարգացման նույն ճանապարհը, որպիսին անցել են նաև ներսիսյան տեսիլները։ Ագաթոնի հին վարիանտների մեջ արտացոլված է հայերի '''հունական''' կողմնորոշումը։ Նորերը՝ դիմուղղված դեպի ֆրանկները՝ դրսևորում են շեշտված '''հակահունական''' տենդենցը, այստեղ ազատարար Արշակունիները նվաճում են Յոթը բլուրների վրա փռված Բյուզանդիոնը։

Բացառիկ այն ուշադրությունը, որ հատկացված է Ագաթոնի մոտ Սասունի և շրջակա երկրների ազատագրական պայքարներին, փոխադրում է մեզ Տարոնի և Սասունի Մամիկոնյան-Թոռնիկյան իշխանների վերելքի ժամանակները՝ XI դարի կեսերից մինչև XII դարի կեսերը<ref>Ագաթոնը ակնարկում Է նաև Մամիկոնյան-Թոռնիկյանների «հյուսիսային» տիրապետությունները։ Այդ ակնարկը հասկանալու համար պիտի հիշենք, որ հունական կողմնորոշում ունեցող հայ քաղկեդոնականները, մասնավորապես Մամիկոնյան-Թոռնիկյանները, կալվածներ ունեին նաև հյուսիսում, Բյուզանդիային սահմանակից Տայքում և Սպերում։ Մամիկոնյանների այդ շրջաններում տակավին V դարում ունեցած կալվածների մասին տե՛ս Փավստոս, Գ. 18, Դ. 2։</ref>։ Նշենք նաև «յազգէն Մամիկոնէից» կազմված հայոց զորքի մեծարումը Ագաթոնի մոտ։ Գիտենք ապա, որ X դարից ի վեր հիշատակվող Մամիկոնյան-Թոռնիկյանները պատկանում էին հենց հայ-քաղկեդոնական այն ֆեոդալների թվին, որոնք քաղաքական խնամեական կապեր ունեին բյուզանդական ազնվականների հետ և հաճախ կարևոր դիրք ու պաշտոններ էին ստանձնում կայսերական մայրաքաղաքում ու բանակում<ref> F. Laurent. L’Alliance et filiation de premier Taronites, («Ecos d’Orient», 37 (1939), էջ 127 և հետ.։</ref>։ Մակեդոնական տան կայսրների հայ ծագման մասին եղած վերսիան, որպես ավանդություն, կապվում էր հենց Տարոնի, այսինքն` Մամիկոնյան-Թոռնիկյանների տիրապետած երկրի հետ։ Նկատի ունենք Սամուել Անեցու` Վասիլ կայսրի մասին բերած վկայությունը. «ԶՎասիլն (ասեն) ի Տարօնոյ ի գեղջէ Թլայ»<ref>Ս. Անեցի, նույն տեղում, էջ 95, նույնը Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 75։</ref>։ Տարոնի Թիլը չպիտի շփոթել Եկեղյաց գավառի համանուն անվան հետ, ուր գտնվում էին պարթևական ծագում ունեցող կաթողիկոսներից երկուսի՝ Արիստակեսի և Ներսեսի դամբարանները։ Նման շփոթությունների միջոցով էր հիմնավորվում Վասիլ կայսրի Արշակունի ծագումը, որ նժարի վրա էին նետում Վասիլ Մակեդոնացին և նրա հաջորդները հայկական երկրամասերին և, առաջին հերթին, Տարոնին տիրանալու համար, որ և գլուխ բերվեց 964-965 թվականներին։

XI դարի կեսերին Տարոնը և Սասունը մտնում էին Գրիգոր Մագիստրոսի վարչությանը հանձնված Բյուզանդիայի արևելյան բդեշխության մեջ, գտնվելով անմիջորեն Մագիստրոսի փեսա Թոռնիկ Մամիկոնյանի իշխանության ներքո։ Հայտնի է սրա առաջնորդությամբ սասունցիների վարած պայքարը սելջուկների դեմ<ref> Ուռհայեցի, նույն տեղում, էջ 130, Լաստիվերտցի, էջ 141, Միխայէլ Ասորի, Ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1871, էջ 395։</ref>։ Հիշվում է նաև Փիլարտոսի, ֆրանկների և թուրք Ամր-Փաքրի դեմ Թոռնիկի մղած պատերազմը, որի ժամանակ նրա բանակում եղած պիտի լինի 50 հազար հետևակ, 6 հազար ձիավոր<ref>Ուռհայեցի, էջ 206 և հետ.։</ref>։

Ի վերջո սելջուկները տիրացան բդեշխությանը։ Սակայն տարեկան տուրք վճարելու հանձնառությամբ՝ Մամիկոնյանները շարունակեցին անմիջական տեր լինել Սասունում և Տարոնում։ Այս մի դրություն էր, որ հաճախ խախտվում էր թշնամու ոտնձգությունների և Մամիկոնյանների նրան ցույց տված դիմադրության միջադեպերով։ Ցայտուն կերպով բնութագրում է դիմադրական իր պայքարը Թոռնիկին հաջորդած Չորտուանել II Մամիկոնյանը, 1104 թվականին գրած իր մի պարգևագրում. «Ես Չորտուանել բազում աւուրց լեալ տիրեալ հայրենի աշխարհիս մերում Տարօնոյ և այլ բազում աշխարհաց, զօրավիգն ունելով զՔրիստոս և զսուրբ Խաչն կենարար և հրամանաւ ինքնակալացն Ցունաց ոչ զանգիտեցի ի սպառնալեաց և յարշաւանաց ազգին իսմայելացւոց.., և մեր ապաւինեալ վերին օգնականութեան, կացեալ արիաբար ընդդէմ բազմահնար և չարաչար մարտի նոցա՝ զամենայն աւուրս կենաց իմոց մինչև յետին օր ծերութեան իմոյ ոչ եղև խաղաղութիւն իմ ընդ նոսա և զամենայն աշխարհն որ ընդ մեր ձեռամբ էր՝ ի խաղաղութեան պահեալ<ref>Ալիշան, Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 396։</ref>։ Մամիկոնյանների այս պայքարը շարունակվեց մինչև XII դարի կեսերը, երբ Ելտկուզ Աթաբեկը Խեդենեկ Արծրունուց խլեց Ամուկ բերդը և Վիգեն Մամիկոնյան֊Թոռնիկյանի ձեռքից առավ Սասունը<ref>Վարդան, նույն տեղում, էջ 162, հմմտ. նույն տեղում, էջ 174։</ref>։ Ժամանակակից մի վկայութամբ, անկարող լինելով պատերազմ ով ընկճել Վիգենին՝ թուրքերն «աւարեցին տեղիս տեղիս ի գաւառաց նորա և գերեցին բազումս ի քրիստոնէից»<ref>Գ. Յովսեփեան, Հիշատակարանք ձեռագրաց I, էջ 401։</ref>։

Թոռնիկյանները տոհմային արժանապատվության գիտակցությամբ լի մարդիկ էին, ինչպես Բջնիի և Անիի Պահլավունիներին, սրանց ևս ժամանակակիցները վերագրում էին Արշակունի և Պարթևական ծագում։ 1101 թվականին Պողոս Տարոնեցին Չորտուանելի մասին գրում էր. «Եւ ահա իշխանն հայոց Չորտվանելս , որ յազգէ և ի շառաւիղէ Սենեքարիմայ է, յասորոց թագաւորացն։ Եւ ի ծննդաբանութենէն Սափասարայ, հայրենեօք և մայրենեօք բնութեամբ և ի յազգյէն Աբրահամու քետուրական Արշակունի։ Եւ ի շառաւիղէն սրբոյն Գրիգորի Լուսաւորչի՝ որդի Թոռնկա, որոյ գովութիւն ոչ անկանի»<ref>Պօղոս Տարօնեցի, նույն տեղում, էջ 274։</ref>։ Ինքն իրեն Չորտուանելը կոչում էր «Իշխան Տարոնւոյ և ամենայն հայոց<ref>Մայր ցուցակ Վենետիկի, բ. 473 և հետ.։</ref>։ Ձևականորեն «ամենայն հայոց» այս իշխանները կրկնակի վասալական կախման մեջ էին մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ բյուզանդական իշխողներից։ Նույն Պողոս Տարոնեցին գրում էր. «Եւ ահա վկայ դուք էք ամենեքեանքն՝ այս մեծանուն լերինն Տիւրոսի. վասն զի սեպհական տրութեամբ ի գահընկալ նովիլիսիմոսէ՝ պատուեալ մեծաւ մեծաւ պատուով ի կայսերացդ հոռոմոց։ Դարձեալ՝ և ի պարսից թագաւորացն յամիրայականէ ընկալեալ զիշխանութիւնս<ref>Պօղոս Տարօնեցի, նույն տեղում, էջ 275։</ref>։

Սելջուկների դեմ մղած պայքարի ընթացքում Մամիկոնյան-Թոռնիկյանները փաստապես հանդես էին գալիս որպես «իրանական» նորահայտ սուվերենների դեմ ապստամբած բյուզանդական առաջապահիկներ։ Որպես բյուզանդական վասալներ նրանք բախվում էին նաև ֆրանկների հետ, մինչդեռ Ագաթոնի նոր վերսիան կրում էր իր վրա այն ժամանակների դրոշմը, երբ հայերի բյուզանդական կողմնորոշումը նահանջել էր արևմտաեվրոպական կողմնորոշման առաջ։ Հին վերսիայի «արմանները» կամ «որմանները» դարձել էին «ալամանների» կամ «ֆրանկների» առաջապահիկներ։ Հույների հայ զինատարները զիջել էին իրենց տեղը հույներից վրիժառու Վաղարշակին կամ Տրդատին։ Ի՞նչ է նշանակում այս շրջադարձը։ Ըստ երևույթին վերախմբագրված Ագաթոնը կատարել էր նույն էվոլյուցիան, որպիսին կատարել էր վերախմբագրված Կոզեռնը։ Կիլիկյան իրադրության մեջ երկուսն էլ ընդառաջում էին առկա հարաբերություններին ու պահանջներին։ Մասնավորապես Ագաթոնի նոր վերսիան՝ հանձին Վաղարշակի կամ Տրդատի, նպատակ ունի անդրապատկերել Բյուզանդիայի դեմ ապստամբած և խաչակիրների օժանդակությամբ Կիլիկիայում հայ ուրույն իշխանություն հիմնադրող Ռուբենի և Ռուբինյանների՝ բյուզանդական կայսրության դեմ տարած դարավոր պայքարը։ Ագաթոնի գուշակությունները առիթ են տալիս կարծելու, թե հետագայում Կիլիկիայի այդ պայքարին իրենց մասնակցությունն էին բերում նաև Տարոնի Մամիկոնյանները։ Ի վերջո, սրանք պարտվում են։ Միխայել Ասորին 1163 թվականի ներքո գրում է. «Ի սոյն ամին բերդեր զոր ունէին հայք յերկիրն Սասնոյ, նեղեալ Մուֆարկինայ (=Նփրկերտի) ամիրայէ, տուին ի Շահի Արմեն յամիրայն Խլաթայ, զայն որ ունէին ի հին ժամանակաց»<ref>Միխ. Ասորի, Ժամանակագրութիւն, էջ 476։</ref>։ Ավելի ուշ, խալիֆաթի կրած պարտություններից հետո, Սասնո երկիրը հպատակություն հայտնեց մոնղոլներին, Հուլաղու խանի կողմից տրվելով Սադուն Արծրունուն<ref>Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 370։</ref>։

Թոռնիկյանների անկման և Ռուբինյանների վերելքի դարաշրջանն է փոխադրում մեզ նաև Ագաթոնի ակնարկը Լուսավորչի տան իշխանությունը վերականգնող «մեծագեղ, լայնաճակատ, խոյաքիթ» եկեղեցականի մասին։ Այստեղ խոսքը վերաբերում է Լուսավորչի տան վերականգնողի համբավ վայելած և կաթողիկոսական նոր, Պահլավունի դինաստիայի հիմք ձգած Գրիգոր Վկայասերին (1065-1105)։ Թոռնիկ Մամիկոնյանը Վկայասերի փեսան էր։ 1189 թվականին Հեթում Թոռնիկյանը գաղթեց Կիլիկիա։ Ռուբինյանների և Թոռնիկյանների մեջ XII դարի վերջերին ստեղծվեցին խնամեական նոր կապեր<ref> Ալիշան, Շնորհալի և պարագայք իւր, Վենետիկ, 1873, էջ 14 և Սմբատ պատմիչ, էջ 105։</ref>։

Ագաթոնի վերախմբագրման առաջին ժամանակասահմանը (terminus post quem) որոշելու համար կարող ենք հիմք ընդունել տպագիր «որմանք-ալամանք» վարիանտը, որ մատնում է Ֆրիդրիխ Բարբարոսայի անվան հետ կապված խաչակրաց արշավանքի ազդեցության հետքը։ Այս հանգամանքը կարող էր ենթադրել տալ, թե վերախմբագրումը տեղի է ունեցել մոտավորապես XII դարի վերջին տասնամյակներում։ Սակայն տպագրի վարիանտը չկա Ագաթոնի մեզ հասած հնագույն, 1219 թվականին ընդօրինակված ձեռագրում։ Չկա այդտեղ նաև բնորոշ այս սկսվածքը, որ գտնում ենք 1626 թվականի մի ձեռագիր օրինակում։ «Արդ ի լնուլ յետին դարին ԸՃ (=800) ամին յայնժամ թագավորեսցէ մեծ Կոստանդիանոս հզաւրն, '''յազգէ սուրբ և անուանի թագաւորացն որ ալմանք կոչի''', զոր արգելեալ էր մեծ թագաւորին Տրդատա» <ref> Մայր ցուցակ Վենետիկի, բ. 83։</ref>։ Այս առիթ է տալիս կարծել, թե «ալաման»-ների վարիանտը ավելի ուշ ժամանակի միջարկություն է։

Իշխող պատկերացումով «յետին դարը» հայտնության այն դարաշրջանն էր, երբ պիտի տեղի ունենա աշխարհի կատարածը։ Յուրաքանչյուր դարաշրջանի սկիզբը նշվում էր «դարագլուխ» կազմող բիբլիական «անցքերով»։ Երբեմն «դարը» ընդգրկում էր ամբողջ մի հազարամակ<ref>Տե՛ս Հայկական ՍՍՌ Մատենադարանի ձեռ. № 3519, թ. 362ա և № 3276, թ. 72ա, «Յաղագս շրջանաց» և «Վասն դարուց» վերնագրված հատվածները։</ref>։ Միջնադարյան հասկացությամբ՝ աստված ինքն է սահմանել աշխարհի համար յոթնադարյան կյանք, որի ընթացքում մարդիկ պիտի ապրեն տաժանելի աշխատանքով. յոթը դարը լրանալուց հետո պիտի գար աշխարհածուփ կենցաղի կատարածը և արդարների հավերժական հանգիստը<ref>Տե՛ս օրինակ. Զաքարիա Ձագեցու՝ Ի թաղումն Քրիստոսի ճառը։ Հայկական ՍՍՌ Մատենադարանի ձեռ. № 2020, թ. 229բ.։</ref>։

«Յետին դարի» սկիզբը դնում էին Քրիստոսի ծնունդը։ Աշխարհի կատարածը դրվում էր Քրիստոսի ծննդից ծայր առնող «յոթներորդ դարի» վերջում, այսինքն՝ 1000 թվականին։ Քանի որ 1000 թվականից հետո աշխարհն անխախտ մնաց իր տեղում, հայ հեղինակներից ոմանք անհրաժեշտ համարեցին «յետին դարը» սկսել հայկական տոմարով սկիզբ առնող «դարագլխից»։ «Իսմայելացիների» կամ «աղեղնավորների» ներխուժումը կանխագուշակելով՝ Ներսես Պարթևին վերագրված տեսիլքի հեղինակը գրում էր. «Ոչ յարիցէ ազգն աղեղնաւորաց ի ժամանակս ձեր կամ որդւոց և թոռանց ձերոց, այլ իբրև լնուցուն թիւք եոթնհարիւր ամաց ժամանակաց»։ Այս չի նշանակում թե աղեղնավորների ներխուժումը նախատեսվում էր Ներսես Պարթևի ժամանակից 700 տարի հետո, այլ համաշխարհային-պատմական VII դարագլխի լրումից հետո, VIII կամ «յետին» դարաշրջանում։ Այլ խոսքով ասած՝ «աղեղնավորների» ներխուժումը ազդանշելու էր այն դարաշրջանի սկիզբը, երբ, քրիստոնեական միջնադարում իշխող պատկերացումների համաձայն, կատարվելու էր «ժամանակների լրումը», այսինքն՝ աշխարհի վախճանը։ Վ. Այգեկցին, հենվելով Ներսեսին վերագրված մարգարեության վրա, աշխարհի կատարածը նախատեսնում էր հայոց տոմարի սկզբից հաշված «ի վերջին կիրակէն ի կատարումն եօթն դարու, ի մուտ ութ դարուն յառաւօտուն ժամուն յորժամ յարեալ ի գերեզմանէն Քրիստnu»<ref>Մատենադարան, ձեռ. № 1880, էջ 330։</ref>։ Ըստ Վարդանի «Աշխարհագրության» Հովհաննու հայտնության նախատեսված գոգ և մագոգ կոչված ազգերը պիտի երևան «յորժամ յետին դարէն անցանի ՊԿԴ (=864) ամ»։ Սրանից շատ տարբեր չէր, երբ Ագաթոնը «Նոր Կոստանդիանոսի» երևումը նախատեսում էր «յետին դարի» 800 թվականին։ Հանդիպում է նաև «ի լնուլ ամաց Է-անց դարին, մտնելուց ԸՌԸՃ և Խ ամին» վարիանտը, որ վերծանում ենք յոթերորդ հազարամյակը (դարը) լրացած, ութերորդի 840 թվականը։

Ագաթոնի վերախմբագրման վերջին եզրի համար ելակետ պիտի ունենանք հնագույն օրինակի թվականը։ Չնայած իր հնության՝ այդ օրինակը ևս ազատ չէ աղճատումներից, այսպես, այդ օրինակն ունի «որմանք» տերմինը, փոխանակ «արմենք»-ի կամ գեթ «արմանք»-ի։ Ըստ երևույթին Հառիճում ընդօրինակված վարիանտից առաջ Ագաթոնի կանխատեսությունները բավական երկար պատմություն ունեն իրենց ետևում։

Եթե նկատենք, որ գուշակությունների խմբագրողը անտեսում է Զաքարյանների ժամանակ հյուսիսային Հայաստանում տեղի ունեցած հայ ֆեոդալական իշխանությունների կազմավորումը՝ պիտի եզրակացնենք, որ նա ձեռնարկել էր իր աշխատանքին Զաքարյանների բարձրացումից առաջ, այլ խոսքով՝ XII դարի 90-ական թվականներից առաջ։

Ի՞նչ լեզվով էր գրվել գուշակությունների սկզբնագիրը և ո՞վ էր դրա հեղինակը։ Ագաթոնի գուշակություններին համապատասխանող օտարալեզու որևէ բնագիր մինչ հիմա հայտնված չէ։ Նրա մոտ ևս լայնորեն կողոպտված են աշխարհի կատարածի համաքրիստոնեական գրական աղբյուրները, սակայն գուշակությունների պատմական ատաղձն ու քաղաքական տենդենցը կասկած չեն թողնում, որ գործ ունենք հայ հեղինակի ձեռքով գրված երկի հետ։

Ագաթոնի գուշակությունը որոշ մերձավորություն է մատնում Մամիկոնյան-Թոռնիկյան միջավայրին։ Եթե ընդունենք, որ Մամիկոնյան֊Թոռնիկյան տիրապետության ժամանակաշրջանի գրական գործերի թվին է պատկանում ոչ միայն գուշակությունների խմբագրությունը, այլև դրանց սկզբնագիրը, ապա XI դարի վերջերին հրապարակի վրա եղած այդ սկզբնագիրը գրված պիտի լինի X դարի վերջերից ոչ առաջ, բայց, այնուամենայնիվ, Տարոնը Չմշկիկի զենքով նվաճելուց հետո։

Ագաթոնի գուշակությունների և Կոզեռնի տեսիլների իդեական որոշ զուգադիպումները առիթ են տվել Մխիթարյան բանասեր Բ. Սարգիսյանին՝ նույնացնել Ագաթոնի վերախմբագրողին Կոզեռնի հետ<ref>Բ. Սարգիսյան, Ուսումնասիրութիւնք և այլն, էջ 192։</ref>։

Մեր արած բոլոր դիտողություններից հետո անընդունելի պիտի համարենք այդ ենթադրությունը։ Ամենից առաջ «Կոզեռնի տեսիլները» Կոզեռնի գրչի արտադրությունը չեն, այլ նրա անունը շահագործող ապոկրիֆ կամ «զրույց»։ Կոզեռնի ապրած ժամանակի և Ագաթոնի վերախմբավորման միջև ընկնում է առնվազն մի ամբողջ դար։ Ճիշտ է, որ տարոնեցի էր Կոզեռնը, ճիշտ է և այն, որ Տարոնի կնիք են կրում իրենց վրա նաև Ագաթոնի գուշակությունները։ Սակայն գործունեության հանգամանքներով Կոզեռնը, համերկրացի Ասողիկի պես, կապված է Շիրակի հետ, մինչդեռ Ագաթոնի ոչ հին, ոչ նոր վերսիաները Շիրակի հետ կապված չեն։

Կոզեռնը համարվում էր հայ եկեղեցու հեղինակավոր վարդապետներից մեկը։ Նրան անվանում են «սուրբ վարդապետ այր աստուածազգեաց և հրեշտակակրոն և լի իսկ առաքելական մարգարէական գրոց գիտութեամբ»<ref>Ուռհայեցի, նույն տեղում էջ 52։</ref>։ Նրան որպես աստվածաբանի, գիտունի և «բանիբուն հռետորի», տոմարագետի կամ պատմաբանի մեծարում են Լաստիվերտցին, Ասողիկը, Մխիթար Անեցին և ուրիշները։ Ալիշանը նշում է նրա հմտությունը, զգոնությունը և կորովի

հայկաբանությունը<ref>Ալիշան, Հայապատում, էջ 219։</ref>։ Կորովի հայկաբանության դրոշմը մնում է նաև Կոզեռնի անունը կրող տեսիլքների մեզ հասած խմբագրության վրա<ref>Տարօրինակ է Մխիթարյան մի այլ բանասերի` Ն. Ակինյանի այն կարծիքը, թե Կոզեռնը պրտի եղած լինի Շապուհ Բագրատունի անունով հրապարակված զրուցարան պատմության հեղինակը։ Ակինյանը չի համաձայնում IX դարում ապրած Բագրատունի իշխանի գործ համարել հրապարակված պատմությունը, արդարացիորեն ելնելով այն փաստից, որ նորատիպ պատմությունը Արծրունյաց տան պատմություն է և ոչ Բագրատունեաց, ինչպես, ըստ տվյալների, պիտի որ եղած լինի Շապուհի անգյուտ գիրքը։ Բայց հերքելով ինքն իրեն՝ Ակինյանը չի վարանում Շապուհ Բագրատունուն վերագրված զրուցաբանությունը նույնացնել Կոզեռնի «Բագրատունյաց պատմութեան» հետ (Ն. Ակինյան, Մատենագրական հետազոտություններ, Վիեննա,1922, I, էջ 219 և հետ.): Երևանի Մատենադարանի ձեռ. № 1775-ը բովանդակում է իրոք «Յովհաննու Տարօնեցւո վարդապետի շարադրութիւն պատմութեան յաղագս թագաւորութեան տանն Բագրատունեաց ի վերա Հայաստանեաց» գործը, գրված «հրամանաւն Պետրոսի հայոց կաթողիկոսի»: Պահված է միայն սկիզբը, որ սկսվում է աշխարհի ստեղծագործությունից և սլացիկ ակնարկով հասնում մինչև հայոց թվականի սկզբնավորությունը։ Սակայն այա գործը ևս ոչ մի առնչություն չի մատնում վերը նշված զրուցաբան պատմության հետ։ Որ Լաստիվերացու և Սամուելի արանքում եղել է Կոզեռնի անունով հայտնի հայոց պատմության գիրք՝ այդ ակներև է XII դարի պատմիչ Մխիթար Անեցուց (Տե՛ս Մխիթարայ Անեցւոյ պատմութիւն. ՍՊԲ, 1879, էջ 15)։ Բայց ապացուցված չէ Տարոնեցու և Կոզեռնի նույնությունը։ Ուշագրավ է, որ Կոզեռնին և Տարոնեցուն չէր նույնացնում նաև լավատեղյակ Վարդան Բաղիշեցին։ Նրա «Պատմագիրք հայոց» վերնագրված ձեռագիր ցուցակում կարդում ենք. «Յոհան Կոզեռն՝ արաբ պատմագիրք որ ինչ ի ժամանակս իւր» , և «Յոհան Տարօնացի որ է պատմութիւն Բագրատունեաց» (հայկական ՍՍՌ Մատենադարան, № 2220, 292բ.: Հմմտ. նույնը հանդ. «Հանդ. Ամսօրեայ, 1952, էջ 57)։ Այստեղ Հոհան Կոզեռնը և Հոհան Տարոնեցին հանդես են գալիս որպես տարբեր հեղինակներ։</ref>։

Ոչ մեկը այս հատկություններից չեք գտնի Ագաթոնի գուշակությունների մեջ, որոնց հեղինակը ոչնչով չի արդարացնում նրան հատկացված «անհաղթ փիլիսոփայի» հորջորջումը։ Հռետորական և հայկաբանական հնարքներից թափուր մի գործ է դա՝ թե իբրև մտահղացում, թե՛ իբրև ստեղծագործություն։ Գրական սեռի տեսակետից դա մոտենում է ֆանտաստիկ վեպի, մի ժանր, որ չէր կարող համընկնել Բագրատունյաց պատմիչի, գիտունի, աստվածաբանի և «բանիբուն հռետորի» ճաշակին։ Դիտելի հանգամանք է, որ ձեռագրերի մեջ Ագաթոնի գուշակությունները շատ հաճախ հանդիպում են հենց ընթերցողների լայն շրջանների համար կազմվող խառն ժողովածուների մեջ, ուր զետեղված են լինում տոմարական գիտելիքներ, օրացույցներ, երազահաններ, աշխարհագրական տեղեկություններ և այլն:

Կարող է այնուամենայնիվ հարց ծագել միայն այն մասին, չկա՞ արդյոք որևէ առնչություն Կոզեռնի անվան հետ կապված ապոկրիֆի և Ագաթոնի գուշակությունները խմբագրող գրչի միջև։ Որոշ նմանություն արձանագրեցինք այն հանգամանքի մեջ, որ Ագաթոնի և Կոզեռնի վերջին խմբագրությունները մատնում են Կիլիկյան միջավայրի ընդհանուր ազդեցությունը։ Սակայն հիմք չկա պնդելու, թե միևնույն գրիչն է հենց, որ կատարում էր դրանց վերախմբագրումը։

== 3. Դաշանց թուղթը ==

''Կիլիկիան և խաչակիրները: Գրական արձագանքներ: Տրդատի և Լուսավորչի լեգենդը «Դաշանց թղթի» մեջ: «Դաշանց թղթի» խմբագրման ժամանակը: Ազատագրական լեգենդի ներթափանցումը «Դաշանց թղթի» աղբյուրները և նրա ներգործության շառավիղը։''

Բյուզանդական ագրեսիայի և սելջուկների արշավանքների ճնշման տակ հայ ժողովրդի և ֆեոդալների մի մասը XI դարի ընթացքում գաղթեց հայրենի երկրից և համակենտրոնանալով հյուսիսային Միջագետքում, Սիրիայում և Կիլիկիայում՝ հաստատեց այդ երկրներում ֆեոդալական մասնավոր իշխանություններ։ Տասերկուերորդ դարի ընթացքում կարևորություն ստացավ հատկապես հայ ֆեոդալական դիանստիաներից մեկի՝ Ռուբինյանների՝ Կիլիկիայում կազմակերպած իշխանությունը։ Օգտագործելով սելջուկների և հույների հակամարտը, Ռուբինյանները սկզբնապես ամրացան լեռնային Կիլիկիայում, իսկ հետագայում տարածեցին իրենց իշխանությունը ամբողջ Կիլիկիայի վրա, որի բնակչության խոշոր մի մասը բաղկացած էր դարձյալ նորագաղթ հայերից։ Հայկական այս իշխանության համար միառժամանակ նպաստավոր եղավ խաչակրաց առաջին արշավանքը, որը հետ մղելով սելջուկներին Փոքր Ասիայի և Սիրիայի ծովամերձ շրջաններից՝ հնարավորություն տվեց Լեռնային Կլիկիայում իշխող Ռուբինյաններին նվաճելու բյուզանդացիների և սելջուկների տիրապետության տակ գտնված դաշտային Կիլիկիայի տիրույթները։ Սակայն խաչակիրներին Կիլիկիային հասցրած տևական վնասն ավելի մեծ եղավ, քան նրանց տված ժամանակավոր օգուտը։ Նրանց «բարեկամությունը» մեկուսացնում էր Ռուբինյանների պետությունը՝ թշնամանքի վիհ փորում նրա և հարևան պետությունների միջև և ի վերջո հարձակման անցած մուսուլման ֆեոդալների կատաղության զոհ դարձնում խաչակիրների քրիստոնյա «դաշնակիցներին», դրանց թվում նաև հայերին։ Անկախ սրանից, հաճախ խաչակիր ֆեոդալներն իսկ հանդես էին գալիս արևելյան քրիստոնյաներին ճնշողների ու կեղեքողների դերում։ Հայտնի է, օրինակ, այն պայքարը, որ տանում էին հույների դեմ Եդեսիայի խաչակիրները։ Նրանք են դարձյալ, որ ոչնչացրին ու հողմացրիվ արին Միջագետքի և Սիրիայի հայ իշխանությունները։ Հազվադեպ չէին սուր բախումները նաև խաչակիրների և կիլիկեցիների միջև։

Կարող էր թվալ, թե Կիլիկիայի հետ խաչակիր Եվրոպայի կնքած առևտրական դաշնագրերը պիտի զարկ տային տեղական առևտրին ու արդյունագործությանը, նպաստեին կիլիկյան քաղաքների զարգացմանը։ Սակայն խաչակիր առևտրականները նույնքան քիչ էին շահագրգռված դրանց մեջ, որքան և նրանց հետագա ժառանգորդները՝ կապիտալիստական Արևմուտքի գաղութարարները։

Ուշագրավ հանգամանք է, որ, հակառակ բուրժուական պատմագիրների հավաստիացման, միջազգային առևտրի մեջ Կիլիկիայի Այաս նավահանգիստը խոշոր նշանակություն ստացավ ոչ թե խաչակիր թագավորությունների կամ լատինական իմպերիայի ժամանակ, այլ ղրանց անկումից հետո։ Դաշնագրերի մեջ Այասի անունը առաջին անգամ հիշատակվում է լատինական կայսրության անկման տարում՝ 1261 թվականին։ Նրա նշանակությունը սկսում է բարձրանալ Ակկայի անկումից հետո՝ հասնելով իր ազդեցության գագաթնակետին XIV դարի սկզբներին<ref>Հմմտ. Г. Микаелян, История Киликийского армянского государства, Ереван, 1953, էջ 372 և հետ.։</ref>։

XI—XII դարերում Ռուբինյանները կարողացան ապահովել իրենց պետության անկախություն՝ պայքարելով ոչ միայն Ռումի սուլթանների, այլև Անտիոքի ֆրանկների դեմ։ Առավել չափով այս քաղաքականությունը հաջողեց Կիլիկիայի հայ թագավորության հիմնադիր Լևոն II-ին։ «Լևոն II-ի գործունեությունը,- իրավացիորեն գրում էր Կիլիկյան Հայաստանի պատմության սովետահայ հետազոտող պրոֆ. Գ. Միքայելյանը,- ինչպես հայտնի է, տեղի ուներ միջազգային բարդ իրադրության մեջ։ Նա գործ ուներ Սալահ-ադ-դինի, Ֆրիդրիխ Բարբարոսայի, Ինոկենտիոս Ill-ի և Փոքր Ասիայի սելջուկյանների հետ, ընդ սմին դրսևորելով դիվանագիտական արտակարգ ընդունակություններ։ Նա տարավ մի շարք հաղթանակներ, որոնց հետևանքով զգալապես բարձրացավ կիլիկյան հայ պետության ռազմաքաղաքական պրեստիժը»<ref>Նույն տեղում էջ 172։</ref>։ Դժբախտաբար Լևոնի հաջորդները արծարծեցին միայն նրա քաղաքականության նվազ արդյունավոր կողմը՝ նրա մերձեցումը խաչակիրներին ու պապական Հռոմին։

Հռոմին արած ձևական խոստումների և խաչակիրներին հատկացրած մի քանի արտոնությունների գնով Լևոն Il-ը ջանում էր պաշտպանվել իսլամ Արևելքից ու քրիստոնյա Բյուզանդիայից և ամրացնում ոչ միայն իր իշխանությունը, այլև հայադավան եկեղեցին։ Հիշենք հունասեր Լամբրոնացուն ուղղած նրա կշտամբանքը, հայ վանքերին հատկացրած նրա նվերները, նրա պայքարը Տաճարականների դեմ և մանավանդ նրա դիմադրությունը Ինոկենտիոս III պապին։ Սակայն տարբեր եղավ Լևոնին հաջորդած Հեթումի և հեթումյանների ընթացքը։ Հռոմին ու Արևմուտքին արած իրենց զիջումներով սրանք հաճախ ոչ թե դիմադրում, այլ օժանդակում էին խաչակիր գաղութարարներին ու ճորտատերերին։

Կիլիկիայում հաստատված ֆրանկ մարտնչող օրդենները՝ «Քրիստոնյա ենիչերիները», ինչպես նրանց անվանել է Մարքսը, ընդարձակ կալվածներ ստանալով հայ իշխողներից, մտահոգված էին ոչ այնքան սրանց պետության ընթացիկ պաշտպանության, որքան նրանց հոգիների հանդերձյալ փրկության մասին։ Ռուբինյանների հետ խնամեացած Կիպրոսի, Անտիոքի և մյուս պետությունների խաչակիր բախտախնդիրները կանգ չառան անգամ նրանց ամրոցները հափշտակելու և Բարբարոսայի ժառանգներից նրանց ստացած արքայական թագը գողանալու առաջ։ Հաջորդ դարերի ընթացքում ֆրանկները կիլիկեցիներից պահանջում էին ոչ միայն կրոնական, այլև կուլտուրական հպատակություն, «ֆրանկացում» ոչ միայն դավանությամբ, այլև՝ լեզվով։ Իրենց գործունեությամբ նրանք միայն նպաստում էին Կիլիկիայի հայ պետականության տկարացմանը և ի վերջո՝ նրա էթնիկական դիմակազրկմանն ու քաղաքական կազմալուծմանը։

Իրենց դաժանություններով ու կողոպուտներով հայ ստրկավաճառների հետ միացած ֆրանկ զավթիչները ավելի լավ չէին թուրք այն իշխողներից, որոնց ձեռքից եկել էին «փրկելու» քրիստոնյա Արևելքը։ 1149 թվականին գրած իր հիշատակարանում Գրիգոր Մարաշեցին, պատմելով Անտիոք արշաված Թուրգմանի (Խլիճո-Ասլան I-ի որդու) մասին, հաղորդում է՝ «անպատրաստ գտաւ զերկիրն և անաւգնական, առ և եբեր ի Մարաշ անասուն բազում, մարդ ՌՇ(=1500) և տղայք, զոր ի վեց քարտէզ ծախէին, և ապա երկու դահեկան, և զայլն տարան։ Իսկ սուտ քրիստոնեայք՝ հայեր և ֆրանկիս՝ սկիզբն արարին աւերման երկրիս, գային այրէին զոր շինեցին տառապեալքն և զիւրեանք մերկ և բոկ արարին, վարէին և անբնակ արարին (ի) մարդոյ և (յ)անասնոյ։ Զտղայս ոտիցս ունէին և գլխիվայր ձեռօքս ի շուրջ ածէին թէ՝ գնեցէք»<ref>Ք. Պ. Նշխարք մատենագրութեան հայոց, ՍՊԲ, 1884, էջ 70։ Հմմտ. Գ. Յովսեփեան, Յիշատակարանք ձեռագրաց, I, էջ 360։</ref>։ Մարկոս ճգնավորը, Մարաշի մոտերքից խաչակրաց առաջին արշավանքի արդյունքները տեսնելուց հետո, զուր չէր մարգարեանում ֆրանկների անկումը։ «Յաճախեն չարիք մարդկան և աւերի աշխարհ յայլազգեաց, և փակին դրունք եկեղեցաց, և զԵրուսաղէմ դարձեալ առնու թուրքն»<ref>Վարդան, նույն տեղում, էջ 151, հմմտ. Ուռհայեցի, նույն տեղում, էջ 300 և հետ.։</ref>։

Հասկանալի է, թե ինչու Կիլիկիայի քաղաքական դիմազրկումը պսակող հայ «միաբանողական» եկեղեցաժողովները առաջ էին բերում կիլիկահայ մասսաների բուռն զայրույթը, հասնելով երբեմն ակտիվ դիմադրության։

Հարկավ Միներվայի բուն գիշերն է դուրս թռչում, և գալիքի տխուր հեռապատկերները միշտ չէ, որ նշմարում են արթուն ժամանակակիցները։ Մի պահ հայերը տարված էին այն պատրանքով, թե «տիրոջ» գերեզմանի ազատագրման և արևելյան քրիստոնյաների փրկության համար է, որ սուր են վերցրել և խաչ բարձրացրել Արևմուտքի կաթոլիկ ասպետները։ «Իւրաքանչիւր զօրօքն գային յօգնութիւն քրիստոնէից և առ փրկել յայլազգեաց զսուրբ քաղաքն Երուսաղէմ և ազատել ի Տաճկաց զսուրբ գերեզմանն աստուածընկալ, արք փառաւորք և թագաւորազունք, հաւատով և ամենայն աստուածապաշտութեամբ զարդարեալք և էին սնեալք ի գործս բարութեան»- գրում էր առաջին խաչակիրների մասին Ուռհայեցին»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 254։</ref>։ «Հռոմեացիք ելին ընդ Թիրակ ի կոմանս Ասիացւոց խնդրել զքէն վրիժուց տառապանաց քրիստոնէից ի Սկիւթացւոց և ի Պարսից՝ հանդերձ Տաճկաստանու», ձայնակցում է նրան հաջորդ երկու արշավանքների ժամանակակից Սամուել Անեցին»<ref>Ս. Անեցի, նույն տեղում, էջ 120, հմմտ. էջ 134։</ref>։ Այսպես էին ըմբռնում խաչակիրների նպատակները նաև շատ ուրիշները։ Ողբալով խաչակիրների գրաված Եդեսիայի անկումը, Շնորհալին ուզում էր հուսալ, թե պիտի ուժեղանան նորից հռոմայեցիները և նրանց հաղթական բանակները «իբրև ըզծովու՝ ալեաց կուտակ», պիտի հասնեն մինչև Խորասան, Բաբելոն և Մեքքա, պիտի լինի ընդհանուր խաղաղություն, վտարանդի ժողովուրդը պիտի դառնա կրկին հայրենիք ու ապրի երջանիկ։

Իր պոեմում Շնորհալին նկարագրում է խաչակիր «մեծատանց գնդերի» դաժան այն պատերազմը, որով հաստատվելու է երազած այս խաղաղությունը.

Մաքրեն զաշխարհըս բովանդակ,

Յանհաւատից առնեն դատարկ,

Զմահմետական՝ ազգ հասարակ,

Առնուն յաւար և յասպատակ...

Այսպէս ջընջին նոքա իսպառ,

Ի սուր սուսեր՝ ի տէգ նիզակ

Ել զայլն առնեն՝ փախըստական,

Վարեն մինչ յայնկոյս անբընակ...

Տիրեն ամեն երկրի ծագաց,

Ել ընդհանուր կող աշխարհաց

Քրիստոնէից՝ հանուր ազգաց

Փրկիչ լինին՝ յանօրինաց։

Յեկեղեցիսըն խաւարած

Յայնժամ վառի՝ լոյս կանթեղաց։

Ել որ ծառայքն էին չարաց,

Խառնին ի գունդսըն մեծատանց.

Գան ժողովին՝ յամէն կողմանց

Ուր հալածեալ են և ցըրուած

Լինի աշխարհ քրիստոնէից

Անչափ ’ւ անբաւ՝ բարէօք լըցած.

Լինի առատ ՝ պըտուղ բազմաց,

Սերմաց ’ւ ամեն՝ պըտղաբերաց,

Մարդիկ ցընծան զուարճացած,

Յուտել յըմպելըն պարարած...

-գրում է նա՝ վկայաբերելով Ներսես Պարթևի տեսիլքը<ref>Տե՛ս Ներսես Շնորհալի, «Ողբ Եդեսիոյ», Տփխիս, 1829, էջ 99 և հետ.։</ref>։

Երկրորդ խաչակրաց արշավանքին մասնակցած ժամանակագիր Օտտո Ֆրեյզինգը պատմում է Եդեսիայի անկումից հետո Եվգենիոս III պապի մոտ ուղարկված մի պատգամավորության մասին, որը նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու խնդիր էր դնում Արևմուտքում։ Այս կապակցությամբ, հարում է պատմիչը, հրապարակվեց Լուի VII թագավորին վերաբերող մի մարգարեություն. ոմանք մատնանշում էին դրա սիբիլյան ծագումը, ուրիշները համարում էին դա հայազգի հայտնություն<ref>Otto v. Freising, Die Weltchronik, հրատ.Teubner-ի, գիրք VII, գլ. 33։</ref>։ Կասկած չկա, որ այդ պատգամավորության մեջ մասնակցություն ունեին նաև հայ պատվիրակներ, քանի որ, ինչպես հավաստիացնում է Ֆրեյզինգը, Լուի Vll-ը և գերմանական Կոնրադ III կայսրը, որոնք գլուխ էին անցնելու երկրորդ արշավանքին՝ ենթադրում էին գրավել Դամասկոսը և ձեռք մեկնել Հայաստանի և Եդեսիայի իրենց բարեկամներին։ Սակայն, թագակիր խաչակիրների ջանքերը զուր անցան, ուժ տալով նրանց բարեկամների տրտունջներին։

Գրիգոր երեցը 1160 թվականին մոտ ժամանակներում հույների ու ֆրանկների պարտությունները պատմելիս վերհիշում է դարձյալ Պարթև հայրապետի կանխատեսությունները- հույն կայսրների թուլությունը և կրելիք պարտությունը<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 423։</ref>։ Հարկավ այս վկայակոչությունը հակասում էր գուշակությունների ժամանակաբանական հաջորդականությանը։ Սակայն դժվար է հաջորդականության ու ստուգության պահանջ դնել, երբ գործ ես ունենում այս կարգի վկայակոչումների հետ։

Խաչակրաց երկրորդ արշավանքի առաջ բերած հուսախաբությունները տևական չեղան։ Հայտնի են այն հատկանշումները, որ հաջորդ, երրորդ արշավանքի կապակցությամբ, լծորդում էր խաչակիր Բարբարոսայի անվան հետ Լամբրոնացին, հռչակելով նրան «ազատիչ», «այս աշխարհի փրկիչ» <ref>Ալիշան, Հայապատում, էջ 417, հմմտ. նույն տեղում, էջ 433։</ref>։ Բարբարոսայի մասին էր գրում նաև Վարդան պատմիչը, թե «գայր ի գոյժ սգոյ սուրբ գերեզմանին և ամենայն քրիստոնէից»<ref>Վարդան, նույն տեղում, էջ 177։</ref>։ Արդեն դիտենք այն արձագանքի մասին, որ գտան այս սպասումները նաև ազատագրական լեգենդի խմբագրությունների մեջ, ծագման պատմական անցագիրը կորցրած «արմանք» տերմինն այս պահին վերածվում էր «ալամանք»-ի՝ հարկավ՝ առանց «հնչյունաբանական հոլովույթի» միջամտության... Բարբարոսայի մահը և «ալամանների» կրած չարաչար կորուստները վհատություն չբերին Կիլիկիայի ֆրանկասերներին։ Հովհաննես Արքայեղբայրը փրկության հույսեր էր կապում ֆրանսիական Փիլիպ II Ավգուստ և անգլիական Ռիչարդ Առյուծասիրտ «խաչընկալ» թագավորների հետ։

Այլ խաչընգալքն փութով գան

յ Երուսաղէմն վերնական

և նոցին եղբարքն, որ աստ մնան

զմարտն դրդել ոչ ձանձրացան։

Հռոմայ արքայն, որ Ալաման

բիւրուք ի յայսկոյսս մեռան

սակայն մնացեալքն ոչ կասեցան

եւս բազում ընդ ծովն գան։

Այժմ փռանգաց Փիլիպ արքայն

եւ ընգլիզացն նմին նման

լծեալ ի գործ տեառն հասան,

եկին առ մեզ ի չորրորդս ամ։

Սոքաւք սպասեմըք վւրկութեան

և Աստուծոյ մեր աւգնութեան,

զի զմարգարէիցս դարձին զբան

վայելելոյ գտցուք արժան
<ref>Գ. Յովսեփեան, Յիշատակարանք ձեռագրաց, I, էջ 570։</ref>։

Անարձագանք չի մնացել Կիլիկիայում նույնիսկ խաչակրաց չորրորդ արշավանքը, որ կազմակերպեցին վենետիկցիներն ու ջենովացիները, արշավանք, որ փաստորեն հանգեց բյուզանդական կայսրության ավարառման ու տևական օկուպացման։

1204 թ. Գրիգոր դպիրը Հռոմկլայում գրած իր հիշատակարանում նշելով Կ. Պոլսի ավարառումը, չի կամենում, այնուամենայնիվ, երես դարձնել խաչակիր զավթիչներից։

«Եւ մեր այսոցիկ տեղեկացեալ՝ յառաջին տրտմութեանցն սակաւիկ մի սթափեալ ուրախացաք,- գրում է նա,- և ըստ նախագուշակ մարգարէութեան սրբոյն Ներսէսի սպասեմք փրկութեան սուրբ և աստուածակոխ քաղաքին Երուսաղէմի, նաև ամենայն աշխարհիս»<ref>Գ. Յովսեփեան, Յիշատակարանք ձեռագրաց, I, էջ 693։</ref>։

Սակայն ավելի հեռահաս արձագանք են գտել այս ակնկալությունները խաչակիրների երրորդ և չորրորդ արշավանքների ժամանակ խմբագրված անվավեր այն գրվածքում, որը մուտք գործելով Ագաթանգեղոսի պատմութեան ձեռագիր օրինակների մեջ, հայտնի դարձավ «Դաշանց թուղթ» անունով<ref>Տե՛ս Ագանթանգեղոս, գիրք վիպասանութեան, Կ. Պոլիս, 1799, էջ 399 և հետ.։</ref>։

«Սիրո և միաբանության» այդ «Դաշինքը», որ իբր թե գրել ու կնքել են Կոստանդինոս կայսրն ու Սեղբեստրոս պապը մի կողմից, և Տրդատ թագավորն ու Գրիգոր Լուսավորիչը մյուս կողմից, շարադրում Տրդատի և Լուսավորչի Հռոմ գնալու առասպելը, հրամցնելով այդ որպես եղելություն։ Պապը որակավորվում է այդտեղ որպես «աթոռակալ գլխաւորաց առաքելոցն՝ Պետրոսի և Պօղոսի որ երկրաւոր և երկնաւոր բանալեօք ունի իշխանութիւն յարևմտից մինչև յարևելս ի վերայ ամենայն ազգաց քրիստոսադաւանից, կապօղ և արձակօղ ի յերկինս և ի յերկրի և հրամանահան հզօր յընթանուր յեկեղեցիս Քրիստոսի»<ref>Նույն տեղում, էջ 400։</ref>։ Պապի և մյուս հայրապետների հանդեպ հլու վասալի դերի մեջ է անգամ Հռոմի կայսրը. սա հայտարարում է իր իսկ բերանով թե՝ «Արդ յայսմ հետէ հնազանդեմք հօրս մերոյ հոգևորի և դնեմք զթագ թագաւորութեանս մերոյ ընդ ոտիւք հայրապետացս սրբոց. և մեք կամք ի ներքոյ ձեռին սոցա՝ կամակատար ծառայ աստուածոյն և աստուածարեալ սրբոցս»<ref>Նույն տեղում, էջ 413։</ref>։ Ովքե՞ր են գերազոր այդ հայրապետներն ու սրբերը։ Կոստանդինոս կայսրի անունից հայտարարվում է. «Հալատամք ճշտութեամբ թէ եօթն սւն են յաշխարհի ի մերում ժամանակի. սուրբն Սեղբեստրո՝ յարևմուտս, և սուրբն Գրիգոր՝ յարևելս։ Ել սուրբն Անտոն՝ ի հարաւ։ Ել սուրբն Նիկողայոս՝ ի հիւսիս։ Եւ սուրբն Մակար՝ յԵրուսաղէմ։ Եւ սուրբն Յակոբ ի Մծբին։ Եւ սուրբն Եփրեմ ի յՈւրհայ»<ref>Նույն տեղում։</ref>։

Հռոմում պապը կաթողիկոս է ձեռնադրում Լուսավորչին և հռչակում նրան «համապատիւ մեր հզօր աթոռոյս Երուսաղէմին, և Անտիոքին և Աղեքսանդրին»։ Կաթողիկոսները պիտի ձեռնադրվեն հայ թագավորների առաջարկությամբ՝ եպիսկոպոսների ձեռքով։ Հայաստանի կաթողիկոսը ձեռնադրում է վրաց և Աղվանից կաթողիկոսներին։ Երուսաղեմի, Անտիոքի և Աղեքսանդրիայի պատրիարքները պիտի ձեռնադրվեն հայ կաթողիկոսի կամքով և ընտրությամբ, և խոստովանեն նրան իրենց հավատի դավանությունը որպես պապի «գլխափոխանորդի» և ասիական միջնաշխարհի «հրամանատարի»<ref>Տե՛ս Ագանթանգեղոս, գիրք վիպասանութեան, Կ. Պոլիս, 1709, էջ 415 և հետ.։</ref>։

Իր հերթին կայսրը թագադրում է Տրդատին, հատկացնում նրան այլևայլ իրավունքներ ու պարգևներ, շնորհում նրան Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմի իշխանությունը, բաժին հանում նրան խաչափայտից, օժտում նրան «ծովային օդաթռիչ երիվարօք, ոսկեսարօք հաւելենօք<ref>Ըստ Մատենադարանի № 516 գրչագրի, թ. 15, ուղղելի «սուսերօք, հաւհալենօք»։</ref> և նիզակօք վիշապամխօք»<ref>Ագանթանգեղոս, նույն տեղում, էջ 406։</ref>։ Իր կողմից Տրդատը տրամադրում է Կոստանդինոսին առաջամարտ զինվորներ։ Կոստանդինոսի անունից արձանագրված է. «Խնդրեցի յարքայէն Տրդատայ արս ԳՃ (=300) հասակաւ և արիութեամբ հոյակապք, զորս և '''արմենք''' անուանեցի, և կարգեցի ի սպասաւորութիւն արքունական գահոյից իմոց, զօրեղ հսկիչք ի տուէ և ի գիշերի, և առաջապահեստքի պատերազմի։ Ժամ է այսուհետև գալ ինձ ի տեսիլս, և յայտնութիւնս՝ զոր տէր եցոյց ինձ. յետ բազում ամաց իշխանքն հայոց տարագրեն զտունն Տրդատայ... և ինքեանք անկանին ընդ լծով ծառայութեան այլազգեաց ամս բազումս... տառապանօք տառապի ազգն հայոց մինչև յելս հոգւոց իւրեանց, որոց փրկութիւն ի տեառնէ եղիցի և յօգնութիւն յազգատոհմէ իմմէ. բայց այս եղիցի ի ժամանակս յետինս՝ յորժամ յայտնեսցին նշխարք սրբոց Սուքիասանց քօշիցն, զոր ես ամփոփեցի առաջնորդութեամբ հրեշտակի տեառն ի Զարևանդ (պիտի լիներ՝ Զարեհավան. Ա. Հ.) գաւառի<ref>Նույն տեղում։</ref>։ Այսպիսով մարգարեական շունչ առած Կոստանդինոսը ևս գուշակում է Արշակունիների անկումը և հայերի գերումը, խոստանալով միաժամանակ նրանց ազատումը իր հաջորդների, հռոմեական կայսրների ձեռքով<ref>Նույն տեղում։</ref>։

Կնքված դաշինքը սահմանում է նաև այն սկզբունքները, որոնց վրա հանգչելու է Հայաստանի հանրակարգը. «Արդ եկեղեցի և եկեղեցականք ամենայն գոյիւք իւրեանց ազատ և անհարկ լիցին ամենայն դիմոսական հարկաց արքունի։ Նաև որք ունին զնշան կուսութեան և պարկեշտութեան արք և կանայք չուխազգեստք և պարեգօտահանդերձք ամենեքեան ազատ լիցեն և արքունուստ զգեցցին և կերակրեսցին... իսկ համօրէն մարդիկք սեփհական ազգաց դաղմատացւոց (ըստ ձեռագիր օրինակների՝ «և հայոց») ամենևին անգլխահարկ լիցին, յամենայն վաստակոց իւրեանց հնգեակ տացեն ի դրունս արքունի. և այլ դիմոս մի երթիցէ ի դրունս նոցա։ Իսկ այլ ազգ և լեզուք՝ զորս մեծաւ պատերազմաւ հնազանդեցուցաք մեք և հայք՝ նոքա պարտին մեզ զգինս գլխոց իւրեանց բաց ի հնգեկէն։ Ել տան մեզ ոսկի և արծաթ ըստ կարի ի տարին երեք անգամ. գարունն ի զլխէ, և յամառն յանասնէ. և աշունն յարդեանց մտէ։ Իսկ աղքատքն և օտարքն ընդ այսոսիկ մի յիշեսցին։ Բայց վաճառականք որ շրջեն անահ և շահեն ի մեր աշխարհիս յամենայն իշխանութեան մերում և ոսկեհանք և արծաթահանք բաժինս հանցեն մեզ»<ref>Նույն տեղում, էջ 413 և հետ.։</ref>։

«Արիական լատինացոց» (= դաղմատացոց) և «անհաղթելի թորգոմացոց» (=հայոց) միջև կնքած «սիրո և միաբանութեան» այս դաշինքի զորությունը վավերացնող կողմերը տարածում են մինչև «ի կատարած աշխարհի»։ Փաստապես թղթի անվավերականությունը վաղուց արդեն նշված է ու մերկացված<ref> Տակավին XVII դարում էր ասվում, թե՝ „Outre qu’il y a plusieurs choses dans cet Acte qui. paroissent fabuleuses, il y a de l’apparence qui cette prince a esté fabriquée pour la grand parte dans les siecles suivans, principaleme t au temps du pare Innocent III lorsque I’Eglise arménienne a voulu se reunir avec l’Eglise Romaine: car I’ont y trouve maniers le parier fouchant la souverainité des papas, qui n’estoient pas en usage dans ces temps-la (Տե՛ս Histoire critique de la creance et des coutumes des naiions du Levant, publiée par le Sr. De Moni, Francfort, 1634», p. 134։ Քննադատական վերաբերմունք ուներ դեպի «Դաշանց թուղթը» նաև XVIII դարի սկզբներում ապրած Վարդան Բաղիշեցի վարդապետը, «Պատմագիրք հայոց» ձեռագիր ցուցակի հեղինակը։ Նշելով Ագաթանգեղոսի պատմության գիրքը, վերջինս հարում է. «Բայց Դաշանցն սիրոյ և միաբանութեան զգոյշ պարտէ լինել, զի ի հին օրինակսն ոչ ուրեք գտանի, այլ ի նորագոյնսն ախթարմայից բազում ինչ ըստ իւրեանց ախորժակացն շարադրեալ խորամանկութեամբ երևի». (ՀՍՍՌ Մատենադարան, № 2271, թ. 213ա) XIX դարում «Դաշանց թղթի» ժամանակավրիպումների հերքումով զբաղվեց մանավանդ Ե. Շահնազարյանը (տե՛ս նրա «Դաշանց թղթի քննությունն ու հերքումը», Պարիզ, 1862, էջ 55 և հետ.)։</ref>։

Հիրավի Տրդատի և Կոստանդինոսի, Սեղբեսարոսի և Լուսավորչի հանդիպումը հայերի ինքնասիրությունը շոյող մի լեգենդ էր, որի մասին անգամ Ալիշանը գրում էր թե՝ «Որչափ ինչ որ աւանդված է նկատմամբ խնդրոյս՝ ոմանց բաւական չերևիր ի ստուգութիւն. սակայն եթե ստոյգ այլ չըլլար, այնքան յարմար և վայելուչ էր, որ զրեթէ անկարելի այլ կըրնար ըսուիլ չըլլալն»։ Պատմությունը և առասպելը հաշտեցնելու բարեպաշտ այս եղանակը զավեշտական է գրեթե<ref>Ալիշան, Արշալոյս քրիստոնէութեանն հայոց, Վենետիկ, 1901, էջ 196։</ref>։

Տրդատի և Կոստանդինոսի դաշինքի մասին վկայում են արդեն հին հեղինակները։ Պիտի կարծել, թե դաշինքի պատմությունն այլ ինչ չէր, քան քրիստոնեացրած մի զրույց հանդիսավոր այն ընդունելության մասին, որին մեր թվականության առաջին դարում արժանացել էր հեթանոս Տրդատ 1-ը, քրիստոնեահալած Ներոն կայսրի կողմից։ Հայտնի է, որ այս Տրդատն էր հենց, որ հռոմեական կայսրի ձեռից ստացավ արքայական իր պատվանշանները։ Հռոմեական հեղինակները հաղորդում են նաև, որ դեպի Հռոմ կատարած տասնամսյա ճանապարհորդության ժամանակ նրան ուղեկցում էր մեծ շքախումբ և երեք հազարանոց '''պարթևական''' մի ջոկատ<ref> К. В. Тревер, Надпись о построении армянской крепости в Гарни, Ленинград, 1919, стр. 25 и др.</ref>։ Ըստ երևույթին այն Տրդատի օրոք, որն իսկապես եղել է Հռոմում, Արշակունի ծագում ունեցող դինաստիան տակավին այնքան քիչ վստահություն ուներ դեպի իր երկրի ժողովուրդը, որ անձնական պաշտպանության համար կարիք էր զգում ոչ թե հայ, այլ '''պարթև''' թիկնապահների։ Նոր մի փաստ, թե որքան էին հեռանում հետագա զրույցները պատմական իրադարձերից<ref> Քրիստոնյա Տրդատին հայ ժողովրդական բանահյուսությունը վերագրում է հատկություններ, որոնք գալիս են դարձյալ հեթանոս տրդատից։ Այսպես՝ Բուլանըխում պատմվում էր, թե «Ծրդատ (Տրդատ) մեծ թագավորը 40 գոմեշի ուժ ուներ և '''պալեր''' (վեմ քար) կշրջեր» (Ազգագրական հանդես, VII, էջ 30)։</ref>։

Սակայն «Դաշանց թուղթը» գերազանցում է Տրդատի մասին պատմվող մյուս զրույցներից։ Այստեղ գործ ունենք ոչ միայն ժողովրդական լեգենդների, այլև մի կեղծիքի հետ, որի վրա դժվար չէ նշմարել ուշ ժամանակների եկեղեցաքաղաքական տենդենցը։ Կոստանդինոսյան հանրահայտ «կեղծ նվիրագրի» հետ մրցող «սիրո և միաբանության» այս թուղթը կառուցված է «աստուածընտիր ժողովրդի», ներկա դեպքում Հռոմի՝ գերիշխանության, նրա տիեզերական եկեղեցապետության գաղափարի վրա։ Աշխարհիկ-քաղաքական իշխանությունը ստորադրված է հոգևոր-եկեղեցական իշխանության։ «Աստուածընտիր ժողովրդի» և հպատակ ժողովրդի հակադրումը հետևողականորեն սրված է մանավանդ՝ քրիստոնյաների և ոչ քրիստոնյաների հակադրման մեջ։ Ազատագրվելիք Հայաստանում սահմանվելու է մի իրավակարգ, որը լոկ շրջումն է լինելու մուսումանական օրենքի. քրիստոնյաների փոխարեն գլխահարկ են վճարելու մուսուլմանները. ասել է մուսուլման նվաճողների սահմանած անհավասարության տեղը բռնելու է հայերի սահմանելիք անհավասարությունը։ Արդեն իսկ այս մանրամասնությունը փոխադրում է մեզ Տրդատի և Կոստանդինոսի ժամանակներից խաչակիր ֆեոդալների և նրանց դաշնակիցների «ազատագրված» աշխարհը։ Խաչակիր այդ պետությունների մեջ նվաճվածները դրված են բանող գրաստի և խոսուն գործիքի վիճակում։ Աշխատավոր գյուղացիները—մուսուլման արաբներ կամ քրիստոնյա հույներ և սիրիացիներ- դատապարտված էին ճորտ-պառիկոսների դրության։ Նույն դրությունը իշխում էր նաև Կիլիկիայում։ Հայերն այդտեղ տիրող տարր էին՝ ոչ միայն պառիկոսների վիճակում գտնված մուսուլմանների, այլև քրիստոնյա հույների, սիրիացիների և անգամ ֆրանկների հանդեպ, որոնք դուրս էին մնում էքստերիտորիալ իրավունքների շրջանակից<ref>Վերջիններիս մասին տե՛ս՝ Լanglois, V. Լa Trésor des Chartes d‘Arménie Venise, 1863, p. 33.</ref>։ Հայ շինականներն այդտեղ տակավին գամված չէին հողին. նրանք ունեին մի վիճակ, որ հիշեցնում է արևմտյան կոլոնների վիճակը<ref>Հմմտ. Langlois V, Essai historique et critique sur la constitution socials et politique de l‘Arménie sous les rois de la Dynastie Roupénienne, S. Petersbourg, 860, էջ 46։</ref>։ Վարդան պատմիչը Լևոն II-ի մասին գրում էր՝ «և էր ճոխ և հաղթազգաց և հարկադիր և լծատանջ ամենայն շրջակա ազգացն»<ref>Վարդան,նույն տեղում, էջ 182։</ref>։ Այս վիճակը պատերազմական իրավունքի պարզ հետևություններից էր. «Եւ գիտել պարտ է,- գրում էր Սմբատի «Դատաստանագիրքը»,- որ այլ հալալ կումաշ չկա և մուտք՝ քան զայն, որ մարդ իր թրովն շահի յանօրինաց<ref>Josef Karst. Sempadischer Kodex aus dem 13 Jahrhundert. Strassburg, 1905, էջ 164։</ref>։ Ցայտուն կերպով շեշտված է մուսուլման հպատակների ստորադաս վիճակը այն փաստի մեջ, որ նրանց արյան գինը նշանակված էր 100 դահեկան, մինչդեռ քրիստոնյաներինը՝ 300 դահեկան<ref>Նույն տեղում, էջ 19։</ref>։

Ավելի մեծ բարիք է խոստանում «Դաշանց թուղթը» հայ եկեղեցականներին։ Այստեղ կարևոր չէ այն հանգամանքը, որ սրանք ազատ էին հայտարարվում դիմոսական կամ արքունի տուրքերից։ Հայ եկեղեցականները վայելում էին այդ ազատությունը նաև առանց «Դաշանց թղթի»։ Նորություն էր, սակայն, արտոնված այն դրությունը, որ խոստանում էր «Դաշանց թուղթը» հայ եկեղեցուն՝ արևելյան մյուս եկեղեցիների համեմատությամբ։

Հայտնի է, որ հայ եկեղեցին սկզբնապես ենթարկվում էր Կեսարիայի եպիսկոպոսապետին և անչափ հեռու էր արտոնված այն դիրքից, որ իբրև թե հատկացրած են եղել նրան Կոստանդինոսն ու Սեղբեստրոսը։ Միայն կեղծ, խաբուսիկ ու միտումնավոր մի թուղթ կարող էր շաղկապել հայ եկեղեցու սկզբնավորման պատմությունը Հռոմի հետ, ընդ սմին տիեզերական եկեղեցու մեջ վերագրելով հայ եկեղեցուն այնպիսի դիրք, որպիսին նա ունեցած չէ երբեք։ Հայ կաթողիկոսությունը ոչ միայն գերիշխող, այլ նույնիսկ հավասարազոր չի ճանաչվել երբևէ Երուսաղեմի, Անտիոքի կամ Ալեքսանդրիայի պատրիարքությունների հանդեպ։ Բայց այս մեծարանքի ժամանակ իսկ «Դաշանց թղթի» խմբագրողը պարզում է ստախոս իր լեզուն։ Հայտնի է, որ չորրորդ դարի սկզբում, բացի Հռոմի պապից և Անտիոքի ու Ալեքսանդրիայի պատրիարքություններից, գոյություն ուներ նաև նրանց հավասարազոր Եփեսոսի պատրիարքությունը, որի իրավունքները մի քանի տասնամյակ հետո անցան Կ. Պոլսի պատրիարքությանը։ «Դաշանց թուղթը» լռում է թե՛ Եփեսոսի և թե՛ նրան հաջորդած Կ. Պոլսի պատրիարքության մասին։ Այս լռությունը մեզ փոխադրում է չորրորդ դարից խաչակրաց չորրորդ արշավանքի ժամանակները, երբ գրավելով Պոլիսը՝ խաչակիրները ենթարկեցին նրա պատրիարքությունը պապի գերիշխանությանը, փաստապես ի չիք դարձնելով պատրիարքական իշխանությունը։ Պատահական չէ, որ Պոլսի պատրիարքության փոխարեն «Դաշանց թղթի» հեղինակները նպատակահարմար են համարում հիշատակել խաչակրաց արշավանքների դարաշրջանում կարևորություն ստացած Երուսաղեմի պատրիարքությունը և միաժամանակ հավաստիացումներ անել արևելյան մյուս աթոռների նկատմամբ հայոց կաթողիկոսության վայելած գահերեցության մասին։ Բնորոշ է նաև, երբ «Դաշանց թուղթը» տուրքերից ազատ էր հայտարարում աղքատներին և օտարներին։ Օտարներին խոստացվող իմունիտետը ցույց է տալիս արևմտյան ներշնչումների առկայությունը, առանց որոնց անհնարին էր «Դաշանց թղթի» առաջացումը։ Ինչ վերաբերում է աղքատների հիշատակման, այս ձրի մի խոստում էր, որով «Դաշանց թղթի» հեղինակները ձգտում էին կարթել հայ ժողովրդական մասսաների համակրանքը։

Քննելով Ագաթոնի գուշակությունները՝ ուշադրություն դարձրինք Լուսավորչի տոհմի կաթողիկոսությունը վերականգնելու շուրջը արծարծվող մտայնության վրա և մատնանշեցինք այն ակնկալությունները, որ կապվում էին այդ առիթով քաղկեդոնական Բյուզանդիոնի և Հռոմի հետ։ Ներսես Շնորհալի կաթողիկոսը (1166—1173), որի արևմտյան կողմնորոշումը ծանոթ է մեզ արդեն, հպարտորեն վերագրում էր իրեն Պահլավունի֊Արշակունի ծագում։

«Ի յիշատակ բարեաց հոգւոյ

Բարեպարիշտ ծնօղաց մերոյ,

Յազգէն գոլով Պահլաւունոյ,

Համատոհմից Արշակnւնւոյս»
<ref>Կլայեցի (Ն. Շնորհալի), Բանք չափաւ, Վենետիկ, 1830, էջ 226։</ref>։

Շնորհալու եղբայր Գրիգոր Փոքր կոչված կաթողիկոսի (1113-1166) մասին Գանձակեցին ասում է, թե Երուսաղեմի ֆրանկներն ու նրանց պատրիարքը «առաւել սէր հաստատեցին ընդ ազգիս մերում վասն նորա..., զհին դաշինս Տրդատայ և սրբոյն Գրիգորի և Կոստանդիանոսի ՝ կայսեր և Սեղբեստրոսի հայրապետին վերստին հաստատեցին և նորոգեցին առ սովաւ»<ref> Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 109 և հետ.։</ref>։ Գրիգոր Տղա Պահլավունի կաթողիկոսի (1173—1193) մասին միջնադարյան անանուն մի ժամանակագրության մեջ կարդում ենք. «Որդի էր սա Պահլաւունոյն հզօր սպարապետին Վասիլին ունելով ի ձեռին ըզգունդն Արշակունին, զոր և մեծն Սահակ ետես դատարկացեալ։ Զսա պատւեալ պապն Հռոմա և զազգն իւր և գրեաց Երուսաղէմ և Անտիոք ունել գնա որպես զանձն իւր»<ref>«Պատմութիւն սուրբ հարցն», գրչագիր, գրված 1409 թ., հայկական ՍՍՌ Մատենադարան, ձեռ. № 7620, թերթ 24։</ref>։ Նույն այս Գրիգոր Տղայի մասին Վարդան պատմիչը գրում է. «Առաքէր և նոյն պատրիարգն եպիսկոպոս մի՝ Գրիգոր անուն, ի պապն Հռոմա վասն վտանգին որ ի Յունաց կրէին Հայք և զի խնդրեսցեն աղօթս և աւրհնութիւնս՝ որպես և առաջինքն, զոր կարի մեծարեաց պապն և ետ պատարագ առնել և հաղորդեցաւ, և հագոյց նմա զիւր քահանայական իշխանութեան հանդերձն։ Եւ հաւաքեաց առ ինքն զամենայն պատուաւորս.- զկայսրն Ալամանաց և զթագաւորն Անգլիզաց և զթագաւորն Փռանցիսաց իւրանցանովքն, և զպատրիարգն Ալամանաց, որ ունի քսան և հինգ հազար ձիաւորէ և զարհի եպիսկոպոսն Սպանիոյ, որ ունի քսան հազար ձիաւոր և զարքեպիսկոպոսն սուրբ Ցակոբայ, որ տիրէ հինգ հազար ձիաւորաց, և յայսմ կողմ անէ զպատրիարգն Երուսաղէմի։ Եւ ի խորհուրդ մտեալ նոքօք գրեաց գիր (var. «գրեցին գիր») հրամանաւ սուրբ առաքելոցն ի նոցա երեսաց.- «Եթէ հայոց պաարիարգն յայնկոյս ծովու իշխանութիւն կալցի՝ ի վերայ Հայոց և Ցունաց և ամենայն ազգաց քրիստոնէից, որպես մեք յայսմ կողմանէ երկնաւոր և երկրաւոր բանալեօք։ Եւ վասն զի երկայն ճանապարհ ի մէջ իմ և եղբօր իմոյ՝ Հայոց պատրիարգին, առաքեցի նմա զիմ պատրիարգական վակասըն և զպսակն և զկօշիկն, զի զայն զգեցեալ պատրիարգեսցէ մատանեաւ հանդերձ»։ Եւ ասէ ցեպիսկոպոսն Գրիգոր «Տար և զգեցո պատրիարգին, և յայնմ հետ է նմա լիցի պատիւ իշխանութեան յավիտեանս յավիտենից»<ref>Վարդան, նույն տեղում, էջ 175 և հետ.։</ref>։

XIII դարի և ավելի ուշ ժամանակների այս և նման ապոկրիֆների մեջ տեսնում ենք արդեն «Դաշանց թղթի» և նրա հիմք ծառայած շրջուն լեգենդների ներգործությունը։

Երուսաղեմը Սալահ-ադ-Դինի կողմից առնվելու կապակցությամբ Գրիգոր Տղա կաթողիկոսի «Ողբ»-ում արտահայտվում էր այն հավատը, թե Երուսաղեմը պիտի նվաճվի նորից խաչակիրների ձեռքով։ Բանաստեղծը այս առիթով վրեժի կոչ էր ուղղում քրիստոնյաներին և միաժամանակ գովերգում Լևոն իշխանի հաղթանակը «հագարացիների» վրա<ref>Տե՛ս Dulaurier E. Recueil des histoire de Croisades, Paris, 1869, I, էջ 284, 293, 300։</ref>։ Կասկած չկա, որ Տղան վառ ակնկալություններ ուներ երրորդ խաչակրաց արշավանքը կազմակերպողներից։ Նշենք նաև այն, ինչ պատմվում էր նրա և Կիլիկիայի Լևոն իշխանի մասին՝ այս վերջինիս թագավորական տիտղոս շնորհվելու կապակցությամբ։ Պատմելով Ֆր. Բարբարոսայի մասին, Լամբրոնացին գրում է. «Եւ զի խոստումն էր ինքնակալին ոսկի կնքեալ գրով՝ հայոց թագաւոր դնել պահանջեաց ի նմանէ՝ կաթողիկոսն սուրբ (իմա՝ Տղան Ա. Հ) զլրումն խոստմանն և ինձ հրաման ետ զսոյն թարգմանել»<ref>Ալիշան, Հայապատում, էջ 431։</ref>։ Վարդանը հաղորդում է մեզ այդ նամակի տպավորությունը Բարբարոսայի վրա։ «Եւ թագաւորն ժողովեալ զամենայն մեծամեծս իւր՝ ետ կարդալ, և ի խնդութենէն լացին. և գրեաց պատասխանի». «Ահա ունիմ թագ և զգեստ, զի օծցես թագաւոր Հայոց զոր որ ընտրես»։ Եւ ասէր ի լսելիս ամենեցուն. « Մինչ ոչ տեսանեմ... պատրիարքն Գրիգոր, ոչ ասեմ ինչ կա ի սրտի իմում»<ref>Վարդան, նույն տեղում, էջ 179 և հետ.։</ref>։

Սրտի իր գաղտնիքը Բարբարոսան թաղեց Սելեֆ գետի հատակում։ 1193 թվականին անանուն հայ մի պատմիչ, ավելի սառնարյուն և ճշմարտախոս, քան նախընթացները, հայտնում էր այդ մասին. «Եւ ապա շարժեալ մի ոմն ի թագաւորացն Հռոմայեցւոց ալաման կոչեցեալ գա մինչև ի սահմանս Կիլիկեցւոց և ոչինչ արիութիւն ցուցեալ կատարի մահուամբ գետասոյզ եղեալ զօրքն ցրուեալ բաժանեցան»<ref>Ջալալեան Սարգիս, եպ. Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, Տփխիս, 1858, հ. I, էջ 464։</ref>։

Բարբարոսայի վախճանին հաջորդում է Գրիգոր Տղայի մահը։ Սակայն երկուսի կամքը կատարում են հին և նոր Հռոմի կայսրները՝ Հայնրիխ Հոհենշտաուֆենը և Ալեքսիոս III Անգելը։ «Ի լրումն թուիս ՈԽԷ (1198)... գրում է Լամբրոնացին,- վերապատուեցաւ թագաւոր Հայոց Լևոն՝ որ յՌուբինեանց, բարեպաշտ և յաղթող Աստուծով. որոյ հռչակ արութեանն շարժեաց զմեծ ինքնակալն հին Հռոմայ զՀեռի, նոր հռոմայ զԱլեքս, որք պսակեցին զնա քարամբ պատուականաւ եկեղեցի Տարսոնի՝ որ իմ անարժանութեամբս հովուի»<ref>Ալիշան, Հայապատում, էջ 427։</ref>։ Անցքի նշանակությունը դրվատում էին այդ նույն տարում գրված ուրիշ հիշատակարաններ. ՈԽէ (1198) թվականին դրանցից մեկը գրում է Լևոնի մասին. «Ընկալավ օծումն որպէս զմեծն Տրդատ, կապակցութեամբ արիական ազգին Յունաց»<ref>Նույն տեղում, էջ 422։</ref>։ Մի ուրիշը արձանագրում էր. «օծին զԼևոն թագաւոր Հայոց, ի հնազանդութիւն եկեղեցւոյ Հռոմայ և ըմբրուրին Ալամանաց. և եղև ուրախութիւն մեծ ազգիս Հայոց, զի տեսին վերստին կանգնեալ և նորոգեալ զտէրութիւն իւրեանց յերեսս Լևոնի բարեբարոյ և աստուածասէր արքայի»<ref>Նույն տեղում, էջ 437, հմմտ. Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Փարիզ, 1859, էջ 109։</ref>...

Տղային հաջորդած Գրիգոր Ապիրատ կաթողիկոսը, Պահլավունիներից վերջին գահակալը, այդ նույն տարում տեղեկացնելով Ինոկենտիոս պապին Լևոնի թագադրության մասին, միաժամանակ օգնություն է խնդրում նրանից մուսուլմանների դեմ։

Գրիգոր Ապիրատի մտայնությանը հասու լինելու համար նշենք, որ սա նույն անձնավորությունն է, որի խնդրանոք ժամանակին Շնորհալին գրել էր նոր խաչակրության գաղափարով համակված «Ողբ Եդեսիոյ» նշանավոր պոեմը։ Պոեմի վերջում հեղինակը գրում էր նրա մասին՝

Մանուկ տղայ՝ գոլով տիոց,

և կատարեալ՝ յիմաստ ոգւոց.

Ներհըմտացեալ՝ յարհեստ զինուց,

ըստ հրահանգին հոովմայեցւոց,

Գոլ յաջողակ՝ ի նուս ձիոց,

որպէս աւրէն է վարժելոց»
<ref>Ներսես Շնորհալի, ողբ Եդեսիոյ, էջ 89։</ref>։

Պապին ուղղված դիմումը հաջորդ տարում կրկնում էր Լևոնը։ Բաղձանք հայտնելով եկեղեցիների միավորման մասին՝ խնդրում էր «ամենաքրիստոնէական օգնութիւն» Կիլիկիան թշնամիներից պաշտպանելու համար<ref>Ալիշան, Սիսուան, Վենետիկ, 1885, էջ 477 և հետ.։</ref>։ Պատասխանի մի շարք թղթերով Ինոկենտիոսը հորդորում է թագավորին՝ ամուր կանգնել կաթոլիկ եկեղեցու դիրքերի վրա, խոստանում էր խաչակրաց արշավանք կազմակերպել, իսկ առայժմ որպես հոգևոր մխիթարություն՝ ուղարկում նրան... ս. Պետրոսի դրոշը։ 1202 թվականին Սսի Հովհաննես արքեպիսկոպոսը, կաթողիկոսից հետո երկրորդ ազդեցիկ եկեղեցականը Կիլիկիայում, խնդրում է պապից... եպիսկոպոսական հանդերձանք իր համար և... ինդուլգենցիաներ՝ անհավատների դեմ կռվող հայ զինվորության համար։ Պապը խոստանում է կատարել համեստ այդ աղերսանքը։ Իսկ մինչ այդ, պապից խրախուսված Լևոնը, հատուկ հրովարտակներով, խաչակիրների ձեոքն էր հանձնում մի շարք ամրոցներ ու կալվածներ<ref>Langlois V. Essai etc. Էջ 21 և հետ., Ալիշան, Սիսուան, էջ 477 և հետ.։</ref>։

Այս կարգի փաստերը բավականաչափ բնորոշում են «Դաշանց թղթի» ծագումը պարուրող պատմական մթնոլորտը։ Հին տեսիլներն ու դաշինքները հարկավորվում էին նոր այն իրադրությունը նվիրագործելու համար, որի պատկերն այնքան ֆանտաստիկ կերպարանք էր ստանալու Վարդան պատմիչի մոտ. վերջինիս աղբյուրը ներկա դեպքում տարածված մի լեգենդ էր, անշուշտ։

«Դաշանց թուղթ» կոչված հերյուրանքը գալիս էր «հիմնավորելու» և «վավերացնելու» հայ-հռոմեական կողմնորոշման հետ լծորդված պահանջներն ու սպասումները։

IV դարի գրական հետնախորքի վրա «Դաշանց թղթի» անհայտ հեղինակը փաստապես արծարծում էր XII—XIII դարերի պատմական սահմանագծի վրա հուզված թեոկրատական իդեաներն ու ակնկալությունները։ «Դաշանց թղթի» Լուսավորիչ կամ Տրդատ, Սեղբեստրոս կամ Կոստանդինոս անունները անհայտ հեղինակի համար ժամանակակից Գրիգոր Ապիրատի և Լևոն Ռուբինյանի, Ինոկենտիոս պապի և «ալաման» կայսրի կեղծանուններն էին պարզապես։

Միջնադարյան մանրանկարների մեջ Տրդատը և Լուսավորիչը պատկերվում էին ծաղկողին ժամանակակից տարազով ու շրջադրությամբ։ «Դաշանց թղթի» մեջ նրանց հռոմեական ուղևորությունը նկարագրվում էր նույն կերպ՝ XII—XIII դարերի մտայնության ու նպատակադրումների համեմատ։

Հյուսիսային կողմանց վարդապետներին ուղղած իր գրության մեջ Գրիգոր Տղան, Լուսավորչի մասին խոսելով, համամիտ էր նույն այն գաղափարին, որը թև էր տալիս նաև «Դաշանց թղթի» հերյուրողներին. «Միթէ, հարցնում էր նա, ամբարտաւանեաց այսու ամենայնիւ և բաւական համարեցաւ յանձին իւրում զայս ի պատիւ աստիճանի, և կամ թէ ոչ խոնարհ սրտիւ և աներկբայ մտօք էառ յանձն գնալ ի Կեսարիա, և դարձեալ ի Հռոմ և առնուլ ձեռնադրութիւն ի սրբոյն Սեղբեստրոսի և կամ թէ իւրքն ամենայն ոչ կացին ի նոյն միաբանութեան սէր»<ref>Գրիգոր Տղա, նամականի, Վենետիկ, 1865, էջ 73։</ref>։

Գրիգոր Տղային հաջորդած Գրիգոր Ապիրատը Ինոկենտիոս III-ին ուղղած թղթով հպատակություն հայտնեց Հռոմին։ Ընդառաջելով Լևոնի ցանկությանը՝ նա համաձայնեց նույնիսկ ծիսական որոշ զիջումներ անել լատին եկեղեցուն։ Պետք էր հիմնավորել Կիլիկյան կաթողիկոսների հպատակությունը Հռոմի եկեղեցուն և միաժամանակ վավերացնել կիլիկյան թագավորների վասալական կախումը դրախտի բանալիին տիրացած Պետրոսի գահաժառանգին։ Այդ նպատակին էլ ծառայելու էր հենց «Դաշանց թուղթը», որ փորձում էր նվիրագործել Պահլավունի վերջին կաթողիկոսի ապիրատությունը նրա քաղաքականության երևակայական կանխողի - Լուսավորչի անունով։

Կիլիկիայում արծարծված միաբանողական և խաչակրական պրոպագանդի շիկացած մթնոլորտում խմբագրված ապոկրիֆի մեջ մեծապես կեղեքված են երկրում շրջող հին ու նոր լեգենդները։ Կոստանդինոսի տեսիլքը հանդիպում ենք դեռ Սուկավետի լեռան հետ կապված վրացերեն թարգմանված մի վկայության մեջ, որի ծագումն իջնում է մինչև VII—VIII դարերը<ref>Н. Марр, Из поездки на Афон, 1899, էջ 33 և հմմտ. «Սոփերք հայկականք», Լ. Ա., էջ 17</ref>, երբ արաբների դեմ պայքարելիս, հայերը օգնություն էին սպասում Բյուզանդիայից։ Ագաթոնի մոտ հանդիպում ենք «Դաշանց թղթի» ակնարկն այն մասին, թե Արևմուտքի օգնությունը լինելու է Սուքիասեանց նշխարների Քոշից լեռան վրա (Կաղզվանից արևելք գտնված Քյոսե դաղում) հայտնվելու ժամանակ։ Ինչպես հավատացնում էր Հայսմավուրքը, այս լինելու էր «ի վերջին աւուրս, մերձ ի կատարումն աշխարհիս»<ref>Ալիշան, Այրարատ, Վենետիկ, 1890, էջ 537։</ref>։ Ավելի հետաքրքրական է այն, որ առանց որևէ աղճատման «արմենք» ձևով «Դաշանց թղթում» հանդիպում ենք նույն այն «արմաններին» կամ «որմաններին», որոնց հետ գործ ունեցանք Ագաթոնի և Ներսեսի անունների հետ կապված կանխատեսությունները քննելիս։ «Դաշանց թուղթը» ևս տոգորվում է «հռոմայեցի» ազատարարներին հայացնելու մտայնությամբ։ Այս և այլ զուգադիպությունները առաջացել են անշուշտ նրանից, որ սրանք բոլորն էլ արձագանքում են տարածուն ու արմատացած միևնույն հայացքներին ու տրամադրություններին։ Նույն կերպ պիտի բացատրել նաև այն հանգամանքը, որ և՛ «Դաշանց թղթում», և՛ Ագաթոնի գուշակությունների մեջ կրկնված էր հիմնականում Լուսավորչի և Տրդատի հռոմեական ուղևորության հնավանդ առասպելը։ «Դաշանց թղթից» '''առաջ''' գրված ու վերախմբագրված Ագաթոնի մոտ նույնպես հանդիպում ենք ակնարկված հայերի և հռոմեացիների միջև կնքված «մեծագահ նամակ քաջ և ռամիկ ազատաց» կոչված դաշնադրության մասին։ Կա սակայն մի այլ հին աղբյուր։ Տարոնի Առաքելոց վանքում պահված «Դաշինք Տրդատայ և Կոստանդինոսի և թեմ Առաքելոց վանաց Տարօնի» վերնագրով մի գրություն՝ իբրև թե թարգմանված 1080 թվականին Չորտուանել Թոռնիկյանի հրամանով հունարեն բնագրից։ Այդտեղ Գրիգոր Լուսավորչի անունից պատմվում էր նրա և Տրդատի ուղևորությունը Հռոմ «հանդերձ բազում ազատագունդ զօրօք հայոց, ութ (sic) հազարաւ»։ Նույն թղթում հաղորդվում է նաև Կոստանդինոսի և Սեղբեստրոսի սիրո և միաբանության դաշինքի մասին՝ գրված ու կնքված «Քրիստոսի արեամբն», «զի անգրելի լիցի ուխտ և միաբանութիւն հայոց և ֆրանկաց, մինչև ի կատարած աշխարհի»։ 1080 թվականին գրված թղթում «ֆրանկ» անվան հիշատակումը կասկածելի է դարձնում թարգմանության հարազատությունը։ Ալիշանն իսկ ստիպված էր նկատել - «այլ ըստ կանխելոյ համրաւու արիական ազգին ֆրանկաց, զայս անուն փոխանակ հռոմայեցւոց մուծեալ է թարգմանն ի բանիդ»<ref>Ալիշան, Հայապատում, 98 և Այրարատ, էջ 387 և Արշալույս քրիստոնեության հայոց, էջ 202 և հետ.։</ref>։ Բոլոր պարագաներում ակներև է, որ հին լեգենդ էր այս, որ ընդելուզվելով մի այլ դաշնագրի՝ «Դաշանց թղթի» մեջ՝ դառնալու էր պապական եկեղեցու ունիվերսալ հավակնությունները և հայ-հռոմեական եկեղեցական միությունը հիմնավորող ագիտացիոն միջոցներից մեկը։

«Դաշանց թղթի» մեջ օգտագործվում էին նաև '''բանավոր''' աղբյուրներ։ Այս ակներև է Վարդանի պատմության գրքից. այդտեղ լեգենդար դաշնագրությունը շարադրված է '''բանավոր պատումի''' հիման վրա։ «Եդին երկու արքայքն և երկու պապքն,- գրում է Վարդանը,- Գրիգորիոս և Սեղբեստրոսն դաշն և ուխտի կեալ և մեռանել ի միմիանց վերա. գգիր ուխտին '''ասեն''' (sic) ի գրելն թացին յահաւոր խորհուրդն»<ref>Վարդան, նույն տեղում, էջ 58։</ref>։ Ըստ երևույթին բանավոր պատումների հիման վրա էր Շնորհալին «Սակս Հայկազեան սեռի և Արշակունեաց զարմի» վիպասանության մեջ անում Տրդատի և Կոստանդինոսի դաշինքի նկարագրությունը, ուր խոսք կա դարձյալ հայոց թագավորի և Լուսավորչի 70-հազարանոց բանակով Հռոմ ուխտի գնալու, դաշինք կնքելու և

Յոսկիապատ կառս ամբարձեալ

Արքունատուր ձըրիւք լըցեալ

հայրենիք վերադառնալու մասին<ref>Ն. Շնորհալի, «Բանք չափաւ», էջ 524։</ref>։ Որ «Դաշանց թղթի» մասին հետագայում ևս կուտակվում էին նորանոր լեգենդներ, դրան ապացույց կարող է լինել XV դարի առաջին քառորդում Հայաստան այցելած բավարացի Հանս Շիլդբերգերի ճամբորդական նոթերը, ուր Տրդատի և Լուսավորչի Հռոմ ուղևորվելու մասին հեղինակը պատմում է բանավոր աղբյուրներից առած մանրամասնություններ, որոնք բացակայում են «Դաշանց թղթում»<ref>«Հանս Շիլդբերգերի կյանքի և ճանապարհորդության մասին» տե՛ս «Հանդես գրականական և պատմական», երրորդ գիրք, Մոսկվա, 1890, էջ 154 և հետ. Վ. Սուրենյանի հոդվածը։ </ref>։

Այդպիսի մի լեգենդ էր, անշուշտ նաև «Դաշանց թղթի» մեջ մտած «հավհալենի թրի» պատմությունը։ Հայ ժողվրդական պատկերացումների մեջ հավհալենի—հավհալնի—հավլունի խաչանիշ թուրը, մարդկանցից անտես, փայլում է Սեպուհ լեռան գլխին՝ օդի մեջ։ Իբրև թե՝ Լուսավորիչն էր խաչի ձև տվել դրան, օծել և «կախել» լեռնագագաթից վեր<ref> Տե՛ս «Մանր ժամանակագրություններ, XIII-XVIII դդ.» (կազմեց Վ. Ա. Հակոբյան), Երևան, 1956, II, էջ 551։</ref>։ Այլ վարիանտով՝ Լուսավորչի հետ միասին ճգնելու համար Սեպուհ լեռը բարձրացած Տրդատ թագավորը պատյանից հանել ու դուրս էր նետել իր թուրը, որը գետին չընկնելով՝ ցցվել էր օդի մեջ՝ Լուսավորչի «անչվան» կանթեղից ճառագված<ref> Սրվանձտյան, Թորոս Աղրար, Բ. 55 և հետ.։ «Սոս և Վարդիթեր»-ի ծանոթագրություններից մեկում Արագածի հետ կապելով «անպարան կանթեղի» ավանդությունը, Պ. Պռոշյանը հաղորդում է, որ Արագածոտն գավառին ասում են Ապարան։ Հայտնի են Մ. Նալբանդյանի առարկությունները ժողովրդական այս ստուգաբանության դեմ։ Պիտի կարծել, սակայն, որ ոչ թե Ապարան անունն էր ծագել «անպարան կանթեղից», այլ «անպարան» և «Ապարան» անունների պատահական համահնչյունությունն է առիթ տվել Արագածի գլուխը փոխադրելու Սեպուհ լեռան մասին պատմվող լեգենդը։ «Ապարան» անվան ստուգաբանության մասին տե՛ս նաև Ալ. Սահինյանի Քասախի բազիլիկայի ճարտարապետությունը, Երևան, 1955, էջ 42 և հետ.։</ref>։

Հավլհալենի թրի պատմության մի այլ վարիանտը, հայ ազատագրական լեգենդի հետ միախառնված, հաղորդում է մեզ նաև Վարդանի XIV դարի կեսերից ոչ վաղ գրված «Աշխարհագրությունը». «Աստվածաբնակ լեռն Սեպուհ,- գրում է այդ հեղինակը,- ուր հանգեաւ սուրբ Լուսաւորիչն և անդ կա հաւհալանի թուրն Տրդատա, զոր ետ նմա Կոստանդինոս թագաւորն, է յորժամ խնդիր արար Տրդատ թագաւոր Լուսավորչին, և գնացեալ եգիտ (զնա) ի Սեպուհ և նա ասաց նմա զջնջումն ազգին Արշակունեաց, և առեալ զթուրն օծեաց որպես զխաչ և եդ յօդն բանիւն Աստուծոյ. և ասաց թէ ելանելն արիական ազգին որ են փռանկք երևի նշանս այս, զոր առեալ շրջեցուցանեն ընդ ինքեանս»<ref>Տaiոt-Martiո, Mémoires historigues et géographiques sur l’Arménie, Paris, 1819, t. II, 432, Վարդանը նշում է, որ նույն այդ թուրն էր աչքի առաջ ունեցել Հովհաննես Պլուզ (Երզնկացի) վարդապետը՝ Լուսավորչին նվիրած «Անձինք» շարականում իր «ի զեն արքայական սպանման գորձի» բառերով</ref>։ Ուշագրավ է, որ, հիշատակելով ալամանների մասին, «Աշխարհագրությունը» նրանցից է սերում տեսիլների «արման»-ներին, հաղորդելով թե նրանք սերված են «յազգէն Արշակունեաց յարիական ազգէն Տրդատայ , զոր խնդրեաց Կոստանդինոս և Տրդատ ետ նմա չորս հարիւր այր» <ref>Տaiոt-Martiո, նույն տեղում, t. II, էջ 450։</ref>։ Սրանք Բարբարոսայի արշավանքից հետո առաջացած պատումներ են, որ Վարդանին ժամանակակից Դարդելը պատմելով Տրդատի տրամադրած զորականների մասին, որոնց բնակության համար որպես թե հատկացված է եղել ստորին Գերմանիան, հարում է՝ «Եւ յասմանէ կարծիք են առ բազումս թէ գերմանացիք սերեալք իցեն ի Հայոց»<ref>Հովհաննես Դարդելի, Ժամանակագրութիւն հայոց, ՍՊԲ, 1891, էջ 70։</ref>։ Այս բացատրությունը, ինչպես տեսանք, մուտք է գործել նաև Ագաթոնի որոշ վարիանտների մեջ։

Այնուամենայնիվ «Դաշանց թուղթը» չէր ընդունել իր մեջ բացառապես միայն ազատագրական լեգենդի շրջուն վերսիաները։ «Դաշանց թուղթը» ներծծել էր իր մեջ այդ վերսիաները, սակայն նրա գաղափարական առանցքը կազմում են միսիոներական-թեոկրատական այն իդեաները, որոնց բուն ջերմոցը Ինոկենտիոս III-ի Հռոմն էր։ «Դաշանց թղթի» հեղինակը ունեցել էր ձեռքի տակ նաև այդ իդեաները սնող հայերեն գրավոր աղբյուրներ։ Այսպես, Ագաթոնի մոտ «որմանները» հայերի փրկության համար աղերսանքով դիմում են սուրբ երրորդությանը, Պետրոս և Պողոս առաքյալներին, Տիրամորը, Հովհաննես Մկրտչին, Ստեփանոս Նախավկային, Թադեոս առաքյալին և Լուսավորչին։ Նույնը հանդիպում ենք նաև «Դաշանց թղթում»։ Այս զուգադիպությունը վկայում է արդեն այն մասին, որ կամ վերջինիս հեղինակը ձեռքի տակ ունեցել է Ագաթոնի բնագիրը, կամ որ երկուսն էլ ցայտել են գրավոր ընդհանուր աղբյուրից։

«Դաշանց թուղթը» ունեցել է գրական ներգործության լայն շառավիղ։ Անգամ XVII դարում նրա ակներև ազդեցության տակ էր գրի առնում հայոց դարձի պատմությունը վրաց պատմագիր Փարսադան Գորգիջանիձեն, որը ծագումով գորեցի հայ էր<ref>Տե՛ս Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրնեը, II, էջ 82 և հետ.։</ref>։

«Դաշանց թղթին» որոշ տուրք էր տվել նաև XVIII դարի առաջին կեսի վրաց գրող՝ Լիմ անապատի միաբան Գեորգ վարդապետ Կակաբենցը, որը նույնպես գորեցի հայ էր ծագումով։ Վերջինս ներբողյաններ էր նվիրում Սեղբեստրոս պապին և Գր. Լուսավորչին, մի կողմից և Կոստանդին մեծին և Աբգար թագավորին՝ մյուս կողմից<ref> Տե՛ս պրոֆ. Լ. Մելիքսեթ-Բեկի հոդվածը Վրաստանի պետական թանգարանի «Տեղեկագիր», հ. 10, 1840, էջ 104 և հետ.։</ref>։

Մեծ տարածում ստացավ անվավեր այդ թուղթը նույն դարի միսիոներների ձեռքում։ 1683 թ. Վենետիկում լույս տեսավ «Դաշանց թղթի» հայերեն տեքստը և նրա իտալերեն թարգմանությունը, 1690 թվականին նույնը տպվեց Պադուայում, հինգ տարի անց, 1695 թվականին՝ դարձյալ Վենետիկում և նորից Վենետիկում՝ 1700 թվականին։

Մենք դեռ առիթ պիտի ունենանք նշելու այն դերը, որ կատարելու էր «Դաշանց թուղթը» հետագայում հայ-եվրոպական բանակցությունների ժամանակ։

== 4. Լեգենդի արձագանքները ուշ միջնադարում ==

''Տեսիլների գրական էվոլյուցիան մոնղոլների ժամանակ: Ռուբրուքի վկայու-թյունը հայ կանխատեսությունների մասին: Մոնղոլների անհանգստությունը գուշակությունների կապակցությամբ: Գուշակությունների վերախմբագրումները XIV—XV դարերում: Թոմա Մեծոփեցի և Առաքել Բաղիշեցի: Գուշակությունները իրանա-թուրքական տիրապետման ժամանակ: Ազատագրական լեգենդի մոսկովյան վարիանտը:''

Մոնղոլական արշավանքների ժամանակ հայ ազատագրական սպասումները մտան զարգացման նոր շրջան։

Վաչկատուն նվաճողներն ավերեցին Հայաստանի շատ քաղաքներ ու գյուղեր, սրի ածեցին բնակիչների մի մասը, ճնշեցին և ծանր հարկերի տակ դրին մնացածներին։ Հայաստան հրոսած նոր «նետողների» մեջ ոմանք տեսան Նեռի գալուստը ազդանշող այն «կարապետներին», որոնց մասին նախազգուշացնում էին երբեմն։

Ոչինչ դժվարություն չառաջացրեց այն հանգամանքը, որ խաբուսիկ էին դուրս եկել երջանիկ գալիքի բոլոր այն խոստումները, որոնք պիտի իրականացած լինեին Նեռի հայտնվելուց առաջ, «չորրորդ տիեզերական պետության» սահմաններում։ Բայց գուցե հենց այդ պատճառով Նեռի մասին չէր առայժմ խոսքը, այլ նրա «կարապետների»։ Ահավոր էին սրանց գործերը, ուստի և անկասկած նրանց նույնությունը տեսիլներոսմ նկարագրված արհավիրքների հետ։ Վաղուց արդեն մոռացել էին սելջուկներին, որոնց նետերի տարափը մի ժամանակ տարածվում էր Միջին Ասիայի անապատ ներից մինչև «Մեծ օվկիանոսի» - Միջերկրականի - ափերը։ Նոր նեղիչների սարսափը ավելի մեծ էր ու տարերային, ուստի և պատ-ճառ կար նշմարելու նրանց մեջ հների գուշակած «նետողներին»։ Արդեն 1236 թվականին - Հայաստանի նվաճման առաջին իսկ տարում - անանուն մի ժամանակագիր, նկարագրելով «նետողների» արշավանքը, այն կապում էր Ներսեսի կանխատեսության հետ. «ՈՁԵ (1236) թուին անառիկ բերդն, որ կոչի Կայեան և Լաւռէ քաղաք և Անի մայրաքաղաք Հայոց և այլ բնալ աշխարհքս Հայոց, գաւառք և անառ բերդորայք և քարայրք և անմուտ մայրիք ի միում ամ առան, և կոտորեցան անհամար և անթիւ արք և կանայք և մանկունք. և ո՛վ կարէ պատմել զնեղութիւնս և զտառապանս, զոր եհաս մեզ յանողորմ ազգէն նետողաց, որպես ասաց սուրբ հայրապետն Ներսէս, տեսեալ հոգոյ ակամբ ի ժամ վաղճանին իւրոյ, ասէ քակեսցին հայք ի հիմանց յազգեն նետողաց, դատարկեսցին ճանապարհը բազմագնացք առ ի չգոյ մարդանց և այսպես եղև որպես հրամայեաց»<ref>«Մանր ժամանակագարություններ», I, էջ 26։</ref>։ «Զի ի գլուխ ելին ամենայն սրբոց մարգարէութիւնք, որք յառաջագույն գուշակեցին վասն նեղութեանցս, որ հանդերձեալ էր լինել. և առ մեզ գործովք կատարեցաւ» - հայտարարում էր մոնղո-լական շրջանի պատմիչ Կիրակոս Գանձակեցին իր գրքի առաջաբանում։ Գանձակեցին համարում էր իր ժամանակի աղետները. «սկիզբն երկանց յայտնութեան որդւոյն կորստեան որ երկնչիմք՝ մի՞ գուցե երևեսցի նա ի մերում աւուրս. զի գործք ամենայն որ գործին այժմ, զնոյն նշանակեն... զի զոր գուշակեաց այրն Աստուծոյ սուրբն Ներսէս վասն ազգին նետողաց և աւերման աշխարհիս Հայոց, այժմ կատարեցաւ յազգէ որ Թաթարն կոչի»<ref>Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ VII և VIII և էջ 218։</ref>։ Ներսես Պարթևի տեսիլքի հետ է կապում մոնղոլների ներխուժումը նաև Վարդան պատմիչը. ըստ այգմ Ներսեսը գուշակել էր «զոր ինչ կրեցաքս յազգէն նետողաց, զորոց զանուանսն կոչէ սուր և թեթև, զի թերևս թաթարն սուր և թեթև ասի ըստ լծորդաց փոփոխման և կամ տուր և տար, որ է տաթար, քան զի հարին անյագապէս և տարան աներկիւղապէս զորգիսն Սիոնի ի ստրկութիւն գերութեան»<ref>Ալիշան, Հայապատում, էջ 452։</ref>։ Օգտագործելով մեզ ծանոթ տեսիլքի վերախմբագրված վերսիան, Վարդանը, ինչպես տեսնում ենք, վերիմաստավորում է «սուր և թեթև» կոչված նետողների մասին այդ վերսիայում հանդիպող վարիանտը։

Տեսիլները միջոց էին տալիս ոչ միայն բացատրելու նեղիչների երևումը, այլ և կռահելու նրանց կործանումը։ Չէ՞ որ «արիական» ազատարարները կամ նրանց առաջապահ «արմանները» պիտի հայտնվեին «նետողներից» - ներկա դեպքում մոնղոլ թաթարներից հետո։ Կիրակոս Գանձակեցին գիտեր Սահակի տեսիլն այն մասին, «թէ մերձ երևումն Նեռինն դարձեալ կանգնելոց է Աստուած զթագաւորութիւն Արշակունեաց և զքահանայապետութիւն յազգէ սրբոյն Գրիգորի» <ref>Կ. Գանձակեցի, նույն տեղում, էջ 35։</ref>։ Այդ նույնը գիտեր նաև մոնղոլական սարսափները նկարագրող նրա դասընկեր ու գրչեղբայր Վարդան պատմիչը. Սահակի մասին Վարդանը կրկնում էր. «Սա ետես զբառնալ թագաւորութեան և զքահանայութեան յազգէն Պահլավունեաց և վերստին անդրէն նորոգիլ ի '''լրումն աւուրց'''»։

Տեղի տալով մոնղոլ հորդաների առաջ, հայերը, իրոք, չհրաժարվեցին ազատագրական հեռանկարներից։ Այս մասին ունենք նաև կողմնակի մի դիտողի - Ռուբրուքի վկայությունը։ Լյուդովիկոս խաչակիր թագավորի կողմից դեսպանի հանգամանքով 1254 թվականին Հայաստանի վրայով ֆրանցիսկյան բոկոտն այդ կրոնավորը գնում էր Կարակորում՝ հանձնարարություն ունենալով դաշինք կնքելու մոնղոլ մեծ խանի հետ և քրիստոնեության դարձնելով նրան, ներշնչելու նրան Քրիստոսի գերեզմանը «անօրենների» ձեռքից ազատելու գաղափարը։ Այս չնայած այն բանի, որ տակավին մոնղոլ Գույուկ խանն (1246-1248) էր գրել Ինոկենտիոս II պապին ու քրիստոնյա թագավորներին, թե կամոքն աստուծո երկրի ամբողջ տարածությունը իրեն է վիճակված, և պիտի որ քրիստոնյա աշխարհի իշխողները դառնան Չինգիզ աստվածորդու հլու հպատակները և տրամադրեն խանին իրենց ուժը։ «Դու (դառնում էր խանը պապին) անձամբ թագավորների գլուխ անցած, ամենքդ առանց բացառության եկեք ծառայություն առաջարկելու մեզ և են-թարկվելու մեզ որպես հպատակներ»<ref>Նամակը դրված է պարսկերեն և Վատիկանի դիվանից հանել ու հրապարակել է P. Pelliot-ը իր «Les Mongols et la apauté, Paris. 1923, վերնագրված գրքում։ Մեջբերված տողերն առնում ենք А. Н. Насонов-ի

Монголы и Русь, М. и Л., 1940, գրքից, էջ 26, ծան.։></ref>։

Նախիջևանի մոտերքում հայ մի եպիսկոպոսից Ռուբրուքը տեղեկացավ երկու հայ «մարգարեների» մասին։ Այն, ինչ հաղորդում է մեզ ֆրանցիսկյան քարոզիչը, լիովին գաղափար է տալիս ազատագրական լեգենդի մեջ կատարված տեղաշարժի մասին։ «Այդ մարգարեներից մեկը,- պատմում է Ռուբրուքը,- Մեթոդիոսն է, հայ մի նահատակ, որը ամենայն պարզությամբ նախատեսել էր իսմայելացիների ներխուժումը։ Մյուսը կոչվում է Ակակրոն (var. Ակարոն) մի մարդ, որը մահվան անկողնում, գուշակել է նետողների հյուսիսից խուժելու մասին։ Սրանք, ասել է նա, նվաճելու են ամբողջ Արևելքը, բայց խնայողաբար են վարվելու, որպեսզի նվաճեն նաև Արևմուտքը։ Սակայն, ինչպես ասել է նա, մեր եղբայր կաթոլիկ ֆրանկները չեն ենթարկվելու նրանց։ Նետողները գրավելու են բոլոր երկրները, հյուսիսից մինչև հարավ, մինչև Կ. Պոլիսը, որպեսզի իրենց տիրապետության տակ առնեն այստեղ նրա նավահանգիստը։ Նրանց գլխավորներից խելահաս մեկը մկրտություն է ընդունելու այդտեղ և ցույց է տալու ֆրանկներին թաթարների պետին սպանելու և նրանց շփոթության մեջ գցեյու հնարը։ Այս խորհրդին հետևելու են աշխարհի կենտրոնում (ասել է՝ Երուսաղեմում) գտնվող ֆրանկները։ Նրանք հարձակվելու են նաև իրենց հարևան թաթարների վրա, ապա մեր ժողովրդի (այսինքն՝ հայերի) օգնությամբ հետ են քշելու նրանց ավելի հեռու։ Այսպիսով, ֆրանկների թագավորը առաջ է գնալու մինչև Թավրիզ քաղաքը և հիմնելու այդտեղ իր գահը։ Ապա նրանք քրիստոնեության են դարձնելու ամբողջ Արևելքը ու բոլոր անօրեններին, հաստատելով երկրի վրա այնպիսի մի խաղաղություն, որ վերապրողներն ավաղելու են մեռածներին, որոնց չէր վիճակված տեսնել նոր դարաշրջանի երանությունը<ref>Rubruk, De gestis sive de moribus Tartarorum, Recueil de voyage et de mémoires, publiê par la societê de geographie, tome IV, Paris, 1839, էջ 385 և հետ.։</ref>։

Ռուբրուքի հաղորդածն այլ ինչ չէ, քան մեզ վաղածանոթ տեսիլների վերսիան, փոքր ինչ շփոթված և մոնղոլ-թաթարական արշավանքների իրադրության համեմատ մեկնաբանված։ Շփոթության արդյունք է, երբ Ռուբրուքը (կամ նրան պատմողը) հայացնում են Մեթոդիոսին։ Բայց փաստ է, որ Մեթոդիոսին վերագրված գուշակությունները մասնակցել էին հայ ազատագրական լեգենդի կազմավորմանը։ Փաստ է և այն, որ, ինչպես տեսանք, մեծապես հայացված էին արդեն եթե ոչ ինքը Մեթոդիոսը, գեթ նրա գուշակությունները։ Պարզ է նաև, որ Ակակրոն անունը եղծում է՝ առաջացած Ագաթոն անունից։ Ակներև է նաև, որ Ռուբրուքը խառնում էր Ագաթոնի տեսիլքը Ներսես Պարթևի այն գուշակությունների հետ, որ արել էր վերջինս «մահվան անկողնում»։ Դժվար չէ բացատրել այդ շփոթությունը. հայ ճառընտիրներում տեսիլները հաճախ հաջոր-դում են իրար, կարդացվում կամ պատմվում են մի շնչով, առաջացնելով մոտիվների և պատկերացումների փոխթափանցումներ՝ '''կոնտամինացիա''': Այս ճանապարհով Մեթոդիոսի անունը շատ հեշտ կարող էր կապվել ներսիսյան տեսիլքի հետ կամ այս վերջինի սյուժեն՝ Ագաթոնի անվան հետ։ Բնորոշ է, այս տեսակետից նաև թաթար դեսպանի մանրավեպը, որ Ռուբրուքը կամ, ավելի ճիշտ, նրա հայ զրուցակիցները, Ներսեսի տեսիլքից փոխանցում են Ագաթոնի գուշակություններին։

Ռուբրուքը նշում է իր լսած մարգարեությունների ժողովրդականությունը։ Ինքը կարդացած է եղել այգ մասին դեռ Կ. Պոլսում, այդտեղի հայերի մոտ, բայց քիչ արժեք տվել դրան։ «Բայց,- գրում է Ռուբրուքը,- հիմա ամբողջ Հայաստանում ավետարանի պես են հավատում դրան»։ «Ինչպես որ մեռելներն են անձկորեն սպասում Քրիստոսի գալուն,- հարում է կաթոլիկ քարոզիչը,- այնպես էլ հայերն են սպասում ֆրանկներին, որպեսզի ազատվեն այն ստրկությունից, որի մեջ նրանք երկար ժամանակ դեգերում են»<ref>«Et par totam Hermeniam habent istam propheciam ita procerto sicut Evangelium. Dicebant etiam nobis: „Sicut anima in limibo expertabant adventum Chpisti ut liberamur, ita expectamus advemtum vestrum ut liberamur ab ista servitute in qua tarn diu furimus.” Նույն տեղում, էջ 386։</ref>։

Ինքյան պարզ է, որ ստրկությունից ազատվելու հույսը չէր գալիս լեգենդից, այլ հանդիսանում էր խաչակիրների և գուցե արդեն իսկ այդ պահին Նախիջևանի մոտ ոտք, դրած ունիտորների քարոզության արձագանք։

Ռուբրուքի շարադրանքի մեջ նկատելի է առանձնահատուկ մի տենդենց, որ մատնում է մեզ ոչ այնքան հայերի, որքան ֆրանսիացի հեղինակի ձգտումը՝ մտցնելու հայերի ակնկալությունները իր թագավորի քաղաքական տեսադաշտը։ Այդ տենդենցն ակներև է կոնկրետ այն իմաստից, որ մտցնում է Ռուբրուքը Արևելքում և Հայաստանում գործածական «ֆրանկ» տերմինի մեջ։ Ամենից հաճախ ֆրանսիացիներն էին զորավիգ հանդիսանում խաչակիրներին կամ գլուխ անցնում նրանց հիմնած պետություններին։ Ուստի Բյուզանդիայից արևմուտք ընկած բոլոր երկրները հայերի, ինչպես և արևելյան մյուս ժողովուրդների աչքում դարձան «Ֆրանկստան» և նրա բոլոր ժողովուրդները՝ «ֆրանկներ»<ref>Այսպես, նրանց համար «ֆրանկներ» էին նաև «ալամաններն» ու «հունգարները», տե՛ս Օրբելյան, նույն տեղում, էջ 401, և Առաքել Դավրիժեցի, Պատմություն, Վաղարշապատ, 1896, էջ 615։ XVII դարի մի ձեռագրում «ֆրանկ»-ներ են կոչված լեհերը. «ի թագաւորութեանն ֆրանկաց ազգի, երրորդ Զիգմունդին. Տե՛ս Conyebeare. Fr. C. „A. Catalogue of the Armen. Mns. In the Brit. Museum.”, էջ 183 և 195, նույնը նաև Սրվանձտյան, Թորոս Աղբար, II, էջ 385 և 425։»</ref>։ Նույն այդ «ֆրանկներն» իրենց հռոմեական-կաթոլիկ դավանանքի համար հետագայում կոչվում էին նաև «հռոմայեցիներ», հասկացություն , որ նախապես չուներ դավանաբանական երանգ և տարածվում էր նաև հռոմեական կայսրության բոլոր քաղաքացիների, դրանց թվում նաև «բյուզանդացիների» վրա, որոնց այդ պատճառով էլ հենց կոչում էին «հոռոմք»։ Միջնադարյան պատմիչների մոտ «հոռոմներն» արդեն «ֆրանկներ» չէին։ Այս մասին ունենք Այրիվանեցու ուշագրավ վկայությունը. «Ի Գայոսէ մինչև ցյետինն Յուստին 50 թագաւորք փռանկք էին, իսկ ի Տիբերէ ի այսր թագաւորքն հոռոմ լինէին»- գրում է նա<ref>Մխիթար Այրիվանեցի, նույն տեղում, էջ 49։</ref>։

Մինչդեռ սովորաբար հայերր գործ էին ածում «ֆրանկ» և «ֆրանկստան» անունները համապարփակ և ընդհանրացնող իմաստով՝ հասկանալով դրա տակ ամբողջ կաթոլիկ Եվրրոպան՝ Ռուբրուքը, ընդհակառակը, որոշակի կամենում էր տեսնել այդ անվան մեջ իրեն սրտամերձ ֆրանսիացիներին, «սրբակենցաղ» իր թագավորի գլխավորությամբ: Այս վերջինն է հենց, որ, ինչպես հավաստիացնում էր նրա բանագնացը, մտնելով Թավրիզ՝ ֆրանկների աթոռանիստ էր դարձնելու այդ քաղաքը, ուսկից և ձեռնարկելու էր հետո ողջ Արևելքի և բոլոր անհավատների քրիստոնեացմանը։ Առաջին հեղինակն է Ռուբրուքը, որի մոտ նկատում ենք հետագա միսիոնարներին տարբերանշող տենդենցը՝ շահավետել հայ ազատագրա-կան լեգենդը հօգուտ այն պետության կամ ի նպաստ այն երկրի, որին ինքն է պատկանում կամ որի շահախնդրությունն ինքն է բորբոքում։

{{ԵրեքԱստղ}}

1273 թվականին Թիլ ավանում հրաշապատումների մեջ պարուրված հայտնվեցին ինչ որ «նշխարներ»։ Եկեղեցական զգուշավոր խրոնիստը գրում է այդ մասին. «Աստանաւր յայտնեցան նշխարհք սրբոց ի Թիլն Երզնկային և համբաւեցին, թէ սրբոյն Ներսէսին է»<ref>«Մանր ժամանակագրություններ», I, էջ 44։</ref>։ Կասկածելի հայտնագործումն առիթ տվեց հավատալ, թե մոտ է արդեն հայերի տենչալի ազատությունը։ Այդ առթիվ պատմում էին, թե իրենք մոնղոլներն իսկ, թարգմանած լինելով Ներսեսի տեսիլը, «տագնապէին խորհրդով, զսկիզբն իրին վախճան իւրեանց իշխանութեանն համարելով»։ Նրանցից շատերը խորհուրդ էին տալիս ավանի բնակիչներին՝ գիշերով հափշտակել ու անհետացնել սրբի կորստագուշակ ոսկորները. «Թերևս կարասցեն ծածկել զհամբաւն աշխարհալուր»<ref>Ալիշան, Հայապատում, էջ 479 և հետ.։</ref>։

Սակայն նշխարները չսասանեցին մոնղոլների տիրապետության հիմքերը։ Փրկության ժամը չհնչեց, և սպասված փրկիչները չերևացին ոչ մի տեղ չնայած նշխարների հայտնագործման «աշխարհալուր համբավին»։ Մինչ այդ իր «կարապետների» միջոցով Նեռը շարունակում էր գուժել մեղապարտ մարդկանց չարաղետ իր երևումը։

Այդպիսի «կարապետներ» նշմարեց Թոմա Մեծոփեցին միջինասիական նորանոր այն հրոսախմբերի մեջ, որոնք պարբերաբար ոտքի տակ էին տալիս Հայաստանի դաշտերն ու լեռները<ref>Թովմայ Մեծոփեցի, Պատմութիւն Լամկ-Թամուրայ և հաջորդաց իւրոց, Փարիզ, 1860, էջ 85 և Ալիշան, Հայապատում, էջ 553։</ref>։ Նույն կերպ էին մեկնաբանում Լանկ-Թամուրի աղետավոր այցելությունները ժամանակակից Գր. Խլաթեցին և ուրիշները<ref>Ալիշան, Հայապատում, էջ 536 և Փիրղալեմյան, Ղ. Նոտարք հայոց, Կ. Պոլիս, էջ 206։</ref>։ ։ Ներսես Պարթևին նվիրած իր գանձում Խլաթեցին վերագրում է այդ սրբին ոչ միայն թաթարների, այլև դրան հաջորդող «հերձվածի» ու Նեռի երևման գուշակումը։ Ներկա դեպքում «հերձվածող»- ունիտորներն էին, որ կարապետում էին աշխարհակործան Նեռին։

Մեծոփեցուն ծանոթ էր նաև Սահակի տեսիլը։ Այսպես, 1410 թվականին նա ազգի տառապանքները լծորդում էր Սահակի «հառաջատես տեսիլքի» հետ<ref>ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմեց Լ. Խաչիկյան, Երևան, 1950, Ա. Էջ 103։</ref>։ Կամ երբ 1441 թվականին հայոց կաթողիկոսական աթոռը փոխադրվեց Սսից Էջմիածին, նա գրում էր. «Կատարեցաւ մարգարէութիւն և տեսիլ առն Աստուծոյ սրբոյ Սահակի Պարթևի, որ ետես ի Վաղարշապատ քաղաքի... Այժմ ողորմեցաւ արարիչն Աստուած և վերստին հաստատեաց զաթոռ Պարթևին Գրիգորի և սքանչելի հրաշիւք յայտնեաց խստակրօն և զխարազանազգեաց ճգնաւորն տէր Կիրակոս կաթողիկոսն Վիրապեցի... և ամենայն անէծք և նզովք որ կայր ի վերա ազգիս ի յանուղղայ առաջնորդաց և ի տգէտ կարգաւորաց ի յօրհնութիւն փոխեցաւ»<ref>Թ. Մեծոփեցի, էջ 59 և հետ.։</ref>։

Բայց Մեծոփեցին ծանոթ էր նաև Ներսեսի տեսիլքին։ Նույն անցքի մասին պատմագիրը իր «Հիշատակարան»-ում գրում էր. «Լրումն եհաս ժամանակի փրկութեան թորգոմեան ազգիս։ Զի ասաց սուրբն Ներսէս՝ յամենայն շնորհաց հոգևորաց և մարմնաւորաց փարթամութեանց ազդգ հայոց պակասեալ գտանի և մնալ սակաւ նշոյլ բարեպաշտութեան յոտն Վարագայ ի կողմն հարաւոյ. և անտի ելեալ ոմանք, գնան ի կողմն հիւսիսոյ. և սակաւ մի նորոգումն առնու ուղղափառութեամբ տառապեալ ազգն Արամեան մինչև գալուստ պղծոյն անապատի և օրինաց և կանոնաց որ քակեալ լինի և խախտեալ յանուղղայ առաջնորդաց, միաբանութեամբ նոցին վերստին հաստատութիւն և նորոգումն առնու»<ref>Թովմա Մեծոփեցու Ցիշատակարանը, Թիֆլիս, 1892, էջ 56 և հետ.։</ref>։ Այս տողերը գրելիս Մեծոփեցին ձեռքի տակ ուներ երևի Ներսեսի տեսիլքի մեզ ծանոթ շարադրանքը, ուր խոսվում էր հենց Վարագա կրոնավորների մասին։ Այդպիսիներից մեկն էր նաև Մեծոփա վանքից դուրս եկած մեր հեղինակը, որը ներգործոն մասնակցություն ունենալով Էջմիածնի աթոռի վերահաստատման գործին, անձնապես համոզված էր կամ կամենում էր համոզել ուրիշներին, թե դրանով կենսագործում էր հենց տեսիլների հին խոստումը։

Ինչպես ազատագրական լեգենդի զարգացման նախընթաց էտապները, այնպես և սրանց հաջորդածները, ստանում էին այս կամ այն ուղղությունը, ամեն անգամ արձագանքելով հայ քաղաքական կյանքի բախտորոշ շրջադարձերին։ Հերթական այդպիսի մի շրջադարձ էր օսմանյան թուրքերի աշխարհակալությունը։

Նշելով բյուզանդական մայրաքաղաքի անկումը, Առաքել Բաղիշեցին ակնկալում էր աշխարհի փրկությունը ֆրանկներից, որոնք համաձայն սուրբ հայրապետների խոստման՝

Գայցեն ծովով և ցամաքով որպես զաստեղս որ ոչ թուին

Յորդորելով զամենայն աստուածառաք պատերազմին։

Նախ զԸստամպօլ քաղաքն առնեն ամենազօր կամօք փրկչին։

Ապա յառաջ համարձակին և ի բոլոր աշխարհ սփռին։

Հալածելով օսմանցիներին, նոր այս խաչակիրները առնելու են Հոռոմոց աշխարհը մինչև Մըսըր, գրավելու են Թավրիզը, հասնելու Խորասան։

Ազգըս Հայոց պայծառանա, զի յայլազգեացն ազատեսցին,

Բերկրե ալ ցնծան ամենեքեան, որպէս յաւուրս Լուսաւորչին։

Բաղիշեցու հավաստիացումով ֆրանկ զորքերի առաջնորդները հանդիսանալու են Տրդատի ժամանակներից ի վեր Հռոմում թողնված հայ ռազմիկների ժառանգները.

յԱշակունեաց Պահլավունին,

Արդ առաշնորդք նոքա լինին արիական ֆրանկ ազգին.

Գայցեն ծովով և ցամաքով և օգնական մեզ լինիցին։

Ողբասացը գտնվում է լիովին նույն պատրանքների իշխանության տակ, որոնք ծանոթ են մեզ արդեն Ներսեսի և Ագաթոն ի գուշակություններից<ref>Ուրիշ մի տաղասաց ևս արտահայտել է նման մտքեր՝ որոշակիորեն կապակցելով դրանք Ներսեսի տեսիլքի հետ. տե՛ս Տաշեան, Ցուցակ հայերէն ձեռագրաց Մխիթարեան Մատենադարանի, Վիեննա, 1895, էջ 795։</ref>։ Նա գրել է նաև Ներսեսի չափական վարքը, ուր անդրադառնում էր նորից նրա գուշակություններին՝

Ասաց գալ թաթարին, որ կատարեցաւ.

ԵԼ զազգի նետողաց, որ երևեցաւ,

ԵԼ ջաղաթայ ազգին, որ աչք մեր տեսաւ.

Անուն գլխաւորին Թամուր կոչեցաւ.

Այլև նորոգութիւն ասաց հա(յ)կ ազին,

Որ լինիցի ի գալ ֆռանգաց ազգին։

Զինչ որ ասաց եղև, այլև լինիցին,

Զոր սուրբ հոգին յայտնեաց մեծին Ներսեսին
<ref> Հայկական ՍՍՌ Մատենադարան, ձեո. № 2398, թ. 100ա։</ref>։

Բաղիշեցու «Ողբի» մեջ դրսևորվում է նաև այն մտայնությունը, որ հանդիպեցինք Մեծոփեցու մոտ։ Ֆրանկների հայազգի առաջնորդները հաստատելու են իրենց իշխանությունը Արշակունիների մայրաքաղաք Վաղարշապատում, որտեղ, ինչպես երբեմն, գահակալելու են նաև Լուսավորչի ժառանգները.

Առցեն զգաւառն Այրարատեան,

որ է տեղիք Լուսաւորչին,

Թագաւորեն յԷջմիածին

Վաղարշապատ սուրբ քաղաքին.

ասում է Բաղիշեցին ֆրանկ զորքերի հայազարմ առաջնորդների մասին<ref>«Անահիտ», 1901, էջ 217 և հետ.։</ref>։

Նույն տրամադրություններն արտահայտված են նաև Բաղիշեցու մի ներբողում, ուր Գրիգոր և Սահակ Պարթևների տեսիլների կապակցությամբ նա գովերգում է Էջմիածինը, որպես ցիր ու ցան եղած ազգի «ժողովարան» և «տեղի նորոգման»<ref>Տե՛ս «Արարատ», 1895, էջ 190 և հետ.։</ref>։ Չպիտի կարծել, թե Բաղիշեցուն համամիտ էին նրան ժամանակակից բոլոր հայերը կամ գեթ բոլոր հայ եկեղեցականները։ Աբրահամ Անկյուրացին «Ողբ ի վերայ անկման Կ. Պոլսոյ ի տաճկաց» գրվածքում ոչ միայն փրկում չէր տեսնում ֆրանկների միջամտության մեջ, այլ հենց «անգութ լատինների» միջամտությամբ էր բացատրում բյուգանդական մայրաքաղաքի ողբերգությունը<ref>Տե՛ս Ք. Պ. Նշխարք մատենագրութեան հայոց, էջ 69 և հետ.։</ref>։ Պոլսի անկումը Անկյուրացին կապում էր այն իրողության հետ, որ երկյուղ կրելով հույն ժողովրդից, բյուզանդական կառավարությունը քաղաքի գլխավոր մարտկոցների պաշտ-պանությունը հանձնել էր վարձկան ֆրանկների (իտալացիների, սպանիացիների, ֆրանսիացիների և գերմանացիների) ձեռքը։ Անկյուրացին նշում էր նաև այն հանգամանքը, որ «լատինները» օգնություն էին խոստանում հույներին՝ միայն դավանափոխության գնով։ «Լատինների» դրած պայմանը պառակտում առաջացրեց պաշարված քաղաքում։ Ակամա վերհիշում ենք Մարքսի դիտողությունը Ղալաթիայի ջենովացի կոլոնիստների դավաճանական ընթացքի մասին։ Քաղաքի պաշարման նախօրեին սուլթանից առևտրական արտոնությունների խոստում ստացած, նրանք ցերեկը օգնություն էին ցույց տալիս հույներին, գիշերը՝ թյուրքերին։ Պապի ներկայացուցիչ կարդինալ Իսիդորի Պոլսում կատարած դերի մասին Մարքսը գրում էր թե «ծիրանի քղամիդի ներկայությունը քաղաքում հենց այն ժամանակ, երբ ամեն օր թյուրքերը գրոհում էին քաղաքի վրա, պառակտում առաջացրեց այդտեղ»<ref>Архив Маркса и Энгельса, VI, էջ 206 և հետ.։</ref>։

Եթե XV-րդ դարի կեսերից ի վեր Հայաստանի արևմտյան բաժնում հաստատվում էին օսմանյան զավթիչները, X դարի սկզբներին երկրի արևելյան բաժնի վրա ոտք էին դնում Սեֆեվյան ուզուրպատորները։ XVI դարում գրված մի ոտանավորի մեջ անանուն հեղինակը խոսում է «ղզլբաշ» (կարմիր գլուխ) ազգի, Հայտնության չորրորդ վիշապի մասին, որը չարությամբ ստվերի տակ պիտի դներ բոլոր նախորդներին։

«Զձայն որ Դանիէլն ասէր, թէ չորրորդ գազանն ահեղ է

Յայտնապէս սորա ասէ որ անունըն Շահ կոչեալ է.

Ներսէս հայրապետն մեր մարգարէիս բանին վկայ է,

Թէ կարմիր գլուխն ելցէ և զՀայոց երկիրն աւերէ
<ref>Ալիշան, Հայապատում, էջ 593 և հետ</ref>.

Նույն դարում Հովասափ Սեբաստացին դրեց «Տեսիլ տեառն Ներսէսի կարճ ի կարճոյ վասն վերջին ժամանակին» չափական երկը, որտեղ նշելով մահմեդականների դեմ «արիական ազգի» վարած կռիվը, նախատեսվում էր սրանց առաջանալը «մինչև յաշխարհ Պարսկաստան», «տաճկաց աղոթարանի» ավերումն ու Երուսաղեմի առումը։ Սկսվելու է 65 ամյա բարօրության մի շրջան, որի մասին Հովասափը գրում է.

Ոչ գտանի զրկող և ոչ մարդասպան,

Ոչ աւազակ և գող թշնամական,

Զի ոչ պիտոյանան սուսեր և այլ բան,

Ամենեքեան հաւասար փառս Աստուծո տան
<ref>Հայկական ՍՍՌ Մատենադարան, ձեո. № 1661, Տաղարան, էջ 144 և հետ.։</ref>։

XVII դարի սկզբին՝ Շահ Աբասի արշավանքի ժամանակ, այցելելով Իրան՝ պորտուգալացի կրոնավոր Գոուվեյան դիտում էր, թե հայերը իրենց վիճակի բարելավման այլ միշոց չեն տեսնում, մինչև որ Լուսավորչի (sic) նախատեսության համաձայն չերևա քրիստոնյա մի իշխան և չհպատակեցնի շրջապատող մահմեդականներին։ Հին այս մարգարեությունը, ասում է Գոուվեյան, խիստ տարածված է ժողովրդի մեջ, որը հավատում է դրա մոտալուտ իրագործման։

Գոուվեյան կապում է իր հիշատակած մարգարեությունը Լուսավորչի անվան հետ։ Այդ՝ ըստ երևույթին այն պատճառով, որ իր տեղեկանքը նա չէր առել գրքերից, այլ հայ այն զրուցակիցներից, որոնց աչքում Անակի որդու անունը առավել մեծ հեղինակություն էր<ref>Une ancienne prophetie fort commune parmy le peuple- ասված է Գոուվեյայի գրքում. Տե՛ս. Fr. Antoine de Gouvea. „Relation de Grandes guerres et victoires obtenus par le roi de Perse de Cha-Abbas contre les empreurs de Turquie Mahomet et Achmet son fils” Trad. de l’org. portugais, Rouen, 1646, էջ 343 և հետ. և 416։</ref>։

Ո՞ւսկից պիտի գա քրիստոնյա այն «ազգը», «թագավորը» կամ «իշխանը», որից հայերը ակնկալում էին իրենց ազատագրումը։

Ինչպես առաջ, այնպես և XVII դարում այդ հարցին տրվում էին տարբեր պատասխաններ, նայած իրադրության, այսինքն նայած թե երբ կամ ում կողմից էր դրվում հարցը, կամ ով և ինչ հանգամանքներում էր տալիս պատասխանը։ Սակայն նախքան կանցնենք տրված պատասխանների քննությանը, կարծում ենք ընդհանուր գծերով հիմա իսկ պարզված կարող ենք համարել Պետրոս Մեծին ուղղված թղթում Իսրայել Օրիի արած այն հայտարարությունը, որի վրա կանգ առանք մեր հետազոտության սկզբում։ Ակներև, է, որ այլ ինչ չէր այդ հայտարարությունը, քան հայ ազատագրական բազմադարյան լեգենդի կարևոր մի վարիանտը, որ ազդանշում էր հայ քաղաքական մտքի մեջ կատարված հերթական շրջադարձը: Լեգենդի նոր մի խմբագրություն էր այդ, որը ցույց է տալիս, թե XVIII դարի սկզբում հայ ազատագրական մաքի հորիզոններում ռուս պետությունն էր դառնում այն հուսակայանը, որի հետ կապվելու էին հայ ժողովրդի ինքնորոշման նոր հեռանկարները:

= II. Լեգենդի սոցիալական միջավայրը =

== 1. Ֆեոդալները և լեգենդը ==

== 2. Քաղաքաբնակչությունը և լեգենդը ==

== 3. Եկեղեցին և լեգենդը ==

== 4. Գյուղացիական֊ազատագրական շարժումները և լեգենդը ==

== 5. Կողմնորոշումների հակամարտը ուշ միջնադարում ==

= III. Անվանացանկեր =

== 1. Անձնանունների ցանկ ==

== 2. Տեղանունների ցանկ ==

= Ծանոթագրություններ =

<references/>
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B4%D6%80%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B6%D5%A5%D6%80_%D5%B0%D5%A1%D5%B5_%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B4%D5%BF%D6%84%D5%AB_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6,_%D5%A3%D5%AB%D6%80%D6%84_%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6&diff=13189Դրվագներ հայ ազատագրության մտքի պատմության, գիրք առաջին2017-02-14T09:03:13Z

Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80:%D4%B1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%BF&diff=13188Կաղապար:Անավարտ2017-02-14T09:01:00Z
Լանսելոտ:

{| align=center border=0 cellpadding=1 cellspacing=4 style="background: #E3F6CE;"

|[[Պատկեր:Անավարտ.jpg|50px]]

|''Այս ստեղծագործությունը դեռեւս անավարտ է։ Դուք կարող եք օգնել Գրապահարանին՝ ուղղելով և լրացնելով այն։

<noinclude>

[[Կատեգորիա:Անավարտ հոդվածների կաղապարներ]]

[[Կատեգորիա:Անավարտ հոդվածներ]]

[[Կատեգորիա:Կաղապարներ]]

</noinclude>
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80:%D4%B1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%BF&diff=13187Կաղապար:Անավարտ2017-02-14T09:00:06Z
Լանսելոտ:

{| align=center border=0 cellpadding=1 cellspacing=4 style="background: #E3F6CE;"

|[[Պատկեր:Անավարտ.jpg|50px]]

|''Այս ստեղծագործությունը դեռեւս անավարտ է։ Դուք կարող եք օգնել Գրապահարանին՝ ուղղելով և լրացնելով այն։

<noinclude>[[Կատեգորիա:Անավարտ հոդվածների կաղապարներ]]

[[Կատեգորիա:Անավարտ հոդվածներ]]

[[Կատեգորիա:Կաղապարներ]]

</noinclude>
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B4%D6%87%D5%A5%D6%80,_%D4%BE%D5%A1%D5%B6%D5%B8%D5%A9%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80&diff=13186Դևեր, Ծանոթագրություններ2017-02-14T08:59:09Z
Լանսելոտ:

{{Անավարտ}}

Վեպը թարգմանված է ըստ տեքստի՝ Ֆ. Մ. Դոստոևսկի, Երկերի ժողովածու՝ 15 հատորով, հատ. 7-րդ, ներառյալ «Տիխոնի մոտ» գլուխը և «Նախանձ» նախապատրաստական նոթերը։ Լենինգրադ, «ՆԱՈՒԿԱ», Լենինգրադյան բաժանմունք, 1990թ.։

Ստորև զետեղված Վերջաբանը (զգալի կրճատումներով) վերցված է նույն հատորից։ Նմանապես տեքստային ծանոթագրություն ների մեծ մասը։ Թարգմանչի ծանոթագրությունները հարկ չենք համարել առանձնացնել՝ նույն նպատակին են ծառայում։

{{ԵրեքԱստղ}}

1867 թ. ապրիլին Դոստոևսկին կնոջ հետ մեկնել է արտասահման, ուր մնացել է մինչև 1871թ. հուլիսը։ Այստեղ, 1867-1868 թթ. գրվել է «Ապուշը» վեպը։ Նշված ժամանակաշրջանի երկրորդ կեսին՝ 1870-1871 թթ. իրականացվել է հիմնական աշխատանքը «Դևեր» վեպի վրա։

Վեպը գրվել է բարդ պայմաններում։ Ռուսաստանը մոլեգնորեն կարոտող Դոստոևսկին դժգոհություն էր զգում արևմտա-եվրոպական կյանքից, նրա կարգերից ու բարքերից։ Աճող ընտանիքի հոգսերը, նյութական նեղված հանգամանքները, չափից դուրս ծանրաբեռնվածությունն աշխատանքով, կապված «Զարյա» և «Ռուսսկիյ վեստնիկ» ամսագրերի հետ գրողի պայմանավորվածություններին՝ այս ամենը նրա կյանքի և ստեղծագործության համար լարված պայմաններ էին ստեղծել։

«Ապուշը» և «Դևեր» վեպերը բաժանող ժամանակահատվածին, այն է՝ 1869թ. մատույցներին են առնչվում մի շարք գեղարվեստական հղացումներ, որոնք անավարտ մնացին։ «Դևերի» ստեղծագործական պատմության համար, «Վարք մեծն մեղավորի» էպոպեայի կողքին (1869 - 1870) ամենից առաջ հետաքրքրություն են ներկայացնում վիպակի հղացումները կապիտան Կարտուզովի մասին (1869)՝ Լեբյադկինի գրական ինքնօրինակ նախատիպը, «Պոետի մահը» վերնագրված երկի սևագրությունները, պատմվածքը Սանուհու մասին, ինչպես նաև դրվագներ Իշխանի և Վաշխառուի մասին վեպից։ Այդ բոլոր հղացումները, ագուցվելով միմյանց, գեղարվեստական առանձին կերպարներով, գաղափարներով, սյուժետային կոլիզիաներով, այսպես թե այնպես կապված են «Դևերի» հետ։

...Ապագա «Դևեր»-ի ստեղծագործական պատմության ելակետ կարելի է ընդունել «Նախանձ» վեպի՝ ամսաթիվը չնշած պլանը։ Վերնաgիրը կանխորոշված է երկու գլխավհր գործող անձանց` Իշխան Ա.Բ.-ի և Ուսուցչի փոխհարաբերություններով («...նրանց փոխհարաբերություններում առկա նախանձ և ատելություն»)։ Փայլուն, գոռոզ, քինախնդիր և նախանձոտ, բայց և վեհանձնությունից և մեծահոգությունից ոչ զուրկ Իշխանի մեջ արդեն գծագրվում են Ստավրոգինի բնավորության գծերը, իսկ Ուսուցիչը, իր բարոյական գեղեցկությամբ, հիշեցնում է Շատովին։ Ուղղակի համադրում կարելի է անել Ա.Բ.-ի մոր՝ տոհմիկ տիրուհու և Վարվառա Պետրովնայի, Սանուհու և Դարյա Պավլովնայի, Գեղեցկուհու և Լիզա Տուշինայի, Կարտուզովի և Լեբյադկինի միջև։ Համընկնում են նաև «Նախանձի» սյուժետային որոշ կոլիզիաներ և «Դևերի»՝ ավելի ուշ երևան եկած սևագիր պլաններ (անձնական մրցակցություն Ա.Բ.-ի և Ուսուցչի միջև, Իշխանի բարդ փոխհարաբերությունները երկու կանանց՝ Սանուհու և Գեղեցկուհու հետ, Գեղեցկուհուն սիրահարված և անհեթեթ ոտանավորներ գրող կապիտանը, ապտակի և հերոսի ինքնասպանության մոտիվը...) «Նախանձի» պլանն ամբողջությամբ իրենից ներկայացնում է զուտ «վեպային», հոգեբանական ֆաբուլայի մշակում ու դեռևս հեռու է «Դևերից» որպես նեչաևականության դեմ քաղաքական պամֆլետից, այդուհանդերձ, «Թռուցիկներ։ Հպանցիկ երևում է Նեչաևը, սպանել Ուսուցչին (՞)», «Նիստ նիհիլիստների մոտ, Ուսուցիչը վիճաբանում է» և մի քանի այլ գրառումներ նախանշում են հղացված ստեղծագործության ֆաբուլայի որոշակի կապը 1869 թ. նոյեմբերի 21-ին նեչաևականների կողմից ուսանող Իվանովի քաղաքական սպանության վերաբերյալ լրագրային լուրերի միջև։

...Արտասահմանում եղած տարիներին Դոստոևսկին քաջատեղյակ էր ռուսական գրական կյանքին, ուշադրությամբ հետևում էր լույս տեսնող ամսագրերին։ 1860-ականների և 1870-ականների սկզբի նրա նամակներում հաճախակի են հիշատակումներ և ընդարձակ արձագանքումներ Գերցենի, Տուրգենևի, Պիսեմսկու, Լեսկովի նոր ստեղծագործությունների մասին։ Առանձնապես կտրուկ էր արձագանքում նա մամուլում հայտնված գործերին, որոնք ըստ թեմատիկայի համահունչ էին ծրագրված «Դևերին» ....Դոստոևսկու արտասահմանյան նամակների հիմնական թեման է Ոուսաստանը և Եվրոպան։ Դրան են առնչվում գրողի մտորումները Ռուսաստանի՝ ինքնօրինակ, եվրոպականից տարբեր զարգացման պատմական ուղու և ռուս հասարակության գործուն ուժերի մասին, «վերին շերտի» և «բնահողի» մասին, արևմտամետների և սլավոնապաշտների, ազատականների և նիհիլիստների մասին։

Արդեն «Ապուշը» վեպի վրա աշխատելիս, «բնահողապաշտական» (սլավոնապաշտական) հայացքների զարգացման հիման վրա, Դոստոևսկին ձևավորում է իր ուրույն, Արևելքի և Արևմուտքի պատմափիլիսոփայական հայեցակետը՝ Ռուսաստանի առանձնահատուկ դերի գլխավոր գաղափարով, կոչված միավորելու սլավոնական աշխարհը և բարոյապես նորացնելու հոգևոր քայքայման մեջ հայտնված Եվրոպան։

«Եվ ընդհանրապես, ռուսների բարոյական բոլոր ըմբռնումները և նպատակներն ավելի բարձր են եվրոպական աշխարհից։ Մենք ավելի շատ ունենք անմիջական և վսեմ հավատ բարու, որպես քրիստոնեության հանդեպ և ոչ ինչպես հարմարությունների խնդրի վերաբերյալ բուրժուական լուծումներր։ Ամբողջ աշխարհի համար պատրաստվում է մեծ նորացում՝ ռուսական մտքի միջոցով (որը սերտորեն միաձուլված է ուղղափառությանը)... և դա կկատարվի մի որևէ հարյուրամյակում՝ ահա իմ մոլեգին հավատը»,― գրել է Դոստոևսկին 1868 թ. փետրվարի 18-ին իր նամակներից մեկում։

Ինչպես ցույց են տալիս նրա նամակները, Ռուսաստանի և «ռուսական ուղու» իր իսկ հայեցակետի ոսպնյակով են բեկվում գրական այն գործերը, որոնք, «Դևերի» ստեղծմանր զուգընթաց, ընթերցել է Դոստոևսկին։ Այդ կապակցությամբ կարելի է թվարկել Ա. Ստանկևիչի «Տ. Ն. Գրանովսկի» կենսագրական ակնարկը (1869), Ն. 3ա. Դանիլևսկու «Ռուսաստանը և Եվրոպան» աշխատությունը (1869), Ն. Ն. Ատրախովի «Պայքարն Արևմուտքի դեմ մեր գրականության մեջ» գիրքը (1869- 1871), Ի. Ս. Տուրգենևի «Գրական և առօրյա հուշերը» (1869), Ա. Ի. Գերցենի «Եղելություններ և խոհերի» գլուխները (1869 ֊ 1870), Վ. Ի. Կելսիևի հուշագրությունները (1868) և այլն, ընդհուպ մինչև ամսագրային հոդվածներ Տոլստոյի, Տուրգենևի, Գերցենի, Պոլոնսկու ստեղծագործության մասին, նաև՝ լրագրային ժամանակագրություն։

Հասկանալու համար ստեղծագործական մթնոլորտը, որի պայմաններում ստեղծվում էր «Դևերը», անհրաժեշտ է հաշվի առնել Դոստոևսկու խիստ ժխտական վերաբերմունքն իր ժամանակակից բուրժուական Եվրոպայի նկատմամբ՝ սաստկացած արտասահմանում գտնվելու տևական ժամանակով և սրված Ռուսաստանի հանդեպ կարոտից։ Այդ ամբողջ ընթացքում ամենայն եվրոպականի չընդունման՝ նրա նամակներում արտացոլված միտումներից հասկանալի են դառնում գրողի թշնամական հարձակումները ռուս արևմտամետների դեմ, որոնց հետ տրամագծորեն հակառակ կարծիքի էր ռուս հասարակության վերափոխման ուղիների րնկալման շուրջ և ում վրա էր դնում պատասխանատվության բեռը Նեչաևների երևան գալու խնդրում։

«Դևերի» ստեղծման շրջանին են առնչվում Դոստոևսկու առավել կտրուկ արտահայտումները Տուրգենևի և Բելինսկու մասին։ Գերցենի հանդեպ վերաբերմունքն ավելի բարդ էր. Դոստոևսկու աչքին նա ինքնատիպ «սլավոնապաշտություն անող արևմտամետ» էր, որը հուսախաբ էր եղել Եվրոպայից և իր հույսերը կապել Ռուսաստանի հետ։ «40-ականների սերնդի» խոշորագույն ներկայացուցիչների հանդեպ Դոստոևսկու վերաբերմունքի պարզաբանումն էական է «Դևեր» վեպի գաղափարա-փիլիսոփայական հայեցակետի և կերպարների համակարգի ըմբռնման համար։

1867թ. կտրուկ սրվեցին գաղափարաբանական տարաձայնությունները Դոստոևսկու և Տուրգենևի միջև, կապված «Ծուխն հայրենյաց» վեպի լույս ընծայման հետ, ուր Տուրգենևի արևմտամետ համակրանքներն արտահայտված են Պոտուգինի ճառերում։ 1869 թ. Տուրգենևի արևմտասիրական ծրագիրն իր տեսական հիմնավորումը ստացավ «Գրական և առօրյա հուշերում», վիճաբանորեն ուղղված սլավոնապաշտական տեսությունների դեմ։ Ռուսաստանի պատմական զարգացման ինքնատիպ, ոչ-եվրոպական ուղիների հայեցակետին Տուրգենևն այստեղ հանդիպադրել էր երկրի լայն եվրոպականացման ծրագիրը՝ անհրաժեշտ արևմտյան քաղաքակրթության լավագույն նվաճումների հետագա իրականացման համար։

...Դոստոևսկու համար արևմտամոլներր և նիհիլիստներն ունեն ընդհանուր, եվրոպական ակունքներ, նիհիլիզմը Ռուսաստանում խորթ երևույթ է, ազգային հողում արմատներ չունեցող։

Վեպի սևագիր նյութերի ուսումնասիրումը թույլ է տալիս հետևություն անել, որ Տուրգենևի դերը «Դևերի» ստեղծագործական պատմության մեջ շատ ավելի նշանակալի է, քան սովորաբար համարվել է մինչև հիմա... Տուրգենևի անձնավորությունը, նրա գաղափարախոսությունը և ստեղծագործությունը վեպում արտացոլված է ոչ միայն Կարմազինովի ծաղրահեգնական կերպարի մեջ, այլև գաղափարական ընդարձակ վիճաբանությամբ նրա, որպես Ռուսաստանի և Եվրոպայի պատմական ճակատագրերի շուրջ «40-ականների սերնդի» երևելի ներկայացուցչի հետ։

«Դևերի» նախապատրաստական նյութերում կտրուկ հարձակումները Բելինսկու դեմ պատկանում են սլավոնապաշտ Շատովին, որը վեճերի մեջ է մտնում Գրանովսկու (U. Տ. Վերխովենսկի) կամ Նեչաևի (Պ. Ս. Վերխովենսկի) հետ։

...1870 թ. փետրվարյան գրառումներում Դոստոևսկին հետևողականորեն մշակում է նեչաևականության դեմ ուղղված քաղաքական պամֆլետի պլանը։ «Նեչաևական» մոտիվը՝ նիհիլիստների խմբակի կողմից Շապոշնիկովի (Շատովի) սպանությունն աստիճանաբար միս ու արյուն է ձեռք բերում այդ շրջանում։ Ֆաբուլայի քաղաքական և սիրային, բարոյահոգեբանական գծերը հստակեցվում են. փորձվում են նրանց միջև կապերի հաստատման զանազան միջոցներ, ճշտվում են գործող անձանց բնութագրումները և նրանց արարքների մոտիվները։

Փետրվարյան բազմազան պլանների և սևագրությունների գլխավոր հերոսներն են. Գրանովսկին (ապագա Ս. Տ. Վերխովենսկի), նրա որդի (կամ՝ ազգական) Ուսանողը (հետագայում՝ Պյոտր Վերխովենսկի, գրառումներում նա հաճախ անվանվում է հենց Նեչաև), Իշխանուհին (Վարվառա Պետրովնա Ստավրոգինա), Իշխանը (Ստավրոգին), Շապոշնիկովը (Շատով), Սանուհին (Դարյա Պավլովնա), Գեղեցկուհին (Լիզա Տուշինա), քիչ ավելի ուշ, բայց նույնպես փետրվարին, երևան են գալիս Մեծ գրողը (Կարմազինով), կապիտան Կարտուզովը (Լեբյադկին) և այլք։

Նախասկզբնական պլանների սյուժետային հիմնական սխեմաներն այս են. 40-ական թվականների ազատական-իդեալիստ, իր հին բարեկամ Իշխանուհու տանն ապրող հոր (կամ՝ հորեղբոր) մոտ է վերադառնում Ուսանող-նիհիլիստը, որն արագորեն ազդեցություն է նվաճում աշխարհիկ հասարակության մեջ, միաժամանակ կազմակերպում քայքայիչ գործունեությամբ զբաղվող նիհիլիստների խմբակ։ Այդ մասին իմանում է Շապոշնիկովը (Շատով), պատրաստվում է մատնել նիհիլիստներին։

Քաղաքական ինտրիգը (Շատովի սպանությունը) ներհյուսվում է սիրայինին։ Իշխանը պատվազուրկ է անում և լքում Սանուհուն՝ Շատովի քրոջը (կամ՝ հարսնացուին)։ Իշխանը և Շատովն ատում են միմյանց։ Այդ թշնամանքն իր սադրական նպատակներին ճարպկորեն օգտագործում է Ուսանողը, որպեսզի նիհիլիստներին մատնությամբ սպառնացող Շատովին սպանելով, մեղքը բարդի Իշխանի վրա։ Սիրային հարակից գիծ՝ Իշխան, Գեղեցկուհի, Ուսանող։ Երեսառած և կամակոր Գեղեցկուհին՝ Իշխանի հարսնացուն՝ հափշտակվում է Ուսանողով։ Այլևայլ տարբերակներում կայուն մոտիվ է մնում Շատովի ապտակն Իշխանին, կամ Իշխանինը՝ Շատովին։

Ծրագրելով վեպը, որպես քաղաքական պամֆլետ արևմտամետների և նիհիլիստների մասին, ժամանակակից նիհիլիզմի պատճառների և ակունքների վերաբերյալ, ժամանակակից հասարակության տարբեր սերունդների ներկայացուցիչների («հայրեր» և «որդիներ») փոխհարաբերությունների հարցերը լուծելով, Դոստոևսկին պետք է որ դիմեր այդ ասպարեզու մ իր գրական նախորդների փորձին, առաջին հերթին Տուրգենևի «Հայրեր և որդիներ» վեպին։ Տուրգենևին զուգընթաց, ձեռագիր նշումներում ուղղակի կամ կողմնակի հիշատակվում են Ձեռնըյշևսկու, Պիսարևի, Սալտըյկով-Շչեդրինի անունները և հստակորեն հնչում է վիճաբանությունը նրանց հետ։

Ելակետումը «Հայրեր և որդիներ» վեպից առանձնապես նկատելի է «Դևերի» ստեղծման վաղ շրջանում։ «Հայրերի» սերունդը վեպում ներկայացնում է Գրանովսկին՝ 40-ականների ազատական-իդեալիստը, Բելինսկու, Գերցենի և Տուրգենևի ժամանակակիցն ու համախոհը, «որդիների» սերունդը՝ Գրանովսկու որդին Ուսանող-նիհիլիստը (նույն ինքը՝ Նեչաևը)։ 1870 թ. գրառումներում արդեն հանգամանորեն գծագրվում է բախումը հոր և որդու միջև, ըստ որում Դոստոևսկին որոշ չափով օգտագործում է տուրգենևյան վեպի սյուժետային-կոմպոզիցիոն սխեման (նիհիլիստի գալուստը տոհմական կալվածք, նրա շփումները և վեճերը տեղական «արիստոկրատիկների» հետ, ուղևորությունը գավառական քաղաք, նույնիսկ սիրավեպը աշխարհիկ կնոջ՝ Գեղեցկուհու հետ)։ Սերունդների հիմնախնդիրը վեպում բացահայտվում է ամենից առաջ հայր և որդի Վերխովենսկիների՝ սուր դրամատիզմով լի փոխհարաբերություններում, թեև «հայրերի» սերնդին են պատկանում նաև Կարմազինովը և Լեմբկեն, իսկ «որդիների» սերնդին՝ Նիկոլայ Ստավրոգինը և նիհիլիստների խմբակի անդամները։

«Դևերի» հիմքում դրված գաղափարա-փիլիսոփայական հայեցակետը Դոստոևսկին քանիցս մեկնաբանել է 1870 - 1873 թթ. նամակներում։ 1873 թ. փետրվարի 10-ին, վեպի առանձին հրատարակության հետ միասին, գահաժառանգ Ա. Ա. Ռոմանովին ուղղված նամակում, «Դևերի» լույս ընծայումից հետո արդեն, Դոստոևսկին այսպես է բնորոշում վեպի ընդհանուր գաղափարական ուղղվածությունը. «Համարյա պատմական էտյուդ է սա, որով կամեցել եմ բացատրել մեր տարօրինակ հասարակության մեջ հնարավորությունն այնպիսի հրեշավոր երևույթների, ինչպիսին նեչաևական հանցագործությունն է։ Իմ տեսակետն այն է, որ այդ երևույթները պատահականություն չեն, եզակի չեն... Այդ երևույթներն ուղղակի հետևանքն են ամենայն լուսավորյալ ռուսականի դարավոր կտրվածության՝ ռուսական կյանքի հարազատ և ինքնօրինակ ակունքներից։ Կեղծ-եվրոպական զարգացման մեր նույնիսկ ամենատաղանդավոր ներկայացուցիչները վաղուց ի վեր հանգել են արդեն մեզ՝ ռուսներիս համար սեփական ինքնատիպության շուրջ նույնիսկ երազելու կատարյալ հանցավորության համոզմունքին... Այդուհանդերձ, մեր ազգային անինքնության ամենագլխավոր քարոզիչներր նույնիսկ առաջինը սարսափահար երես կթեքեին նեչաևական գործից։ Մեր Բելինսկիները և Գրանովսկիները չէին հավատա, եթե նրանց ասեին, որ իրենք ուղղակի հայրերն են Նեչաևի։ Ահա և հայրերից որդիների մեջ զարգացած մտքի այդ հարազատությունը և հաջորդումը կամեցել եմ արտահայտել իմ ստեղծագործության մեջ»։

...«ժողովրդական դատաստան» գաղտնի ընկերության գործունեությունը, դրա հինգ անդամների՝ Ա. Գ. Նեչաևի, Պ. Գ. Ուսպենսկու, Ա. Կ. Կուզնեցովի, Ի. Գ. Պռըյժովի, Ն. Ն. Նիկոլաևի կողմից Պետրովսկի հողագործական ակադեմիայի ունկնդիր Ի. Ի. Իվանովի սպանությունը, 1871 թ. Պետերբուրգում հեղափոխականների մեծ խմբի դատավարությունը՝ լայնորեն լուսաբանված ռուսական և արտասահմանյան մամուլում ― ահա նշանակալիությամբ գլխավոր այն իրական շերտը, որը հիմք դարձավ Դոստոևսկու ամենաօրախնդիր և միտումնական վեպի համար։ Գրողի ուշադրությունն են գրավել սպանության հանգամանքները, հասարակության գաղափարական և կազմակերպական սկզբունքները, քարոզչական գրականությունը, հանցագործության մասնակիցների, առավելապես «ժողովրդական դատաստանի» ղեկավար Ս. Գ. Նեչաևի կերպարները։

Ս. Գ. Նեչաևը (1847 - 1882) ծնվել է Վլադիմիրսկ նահանգի Իվանովո-Վոզնեսենսկ գյուղում, քաղքենու ընտանիքում։ 14 տարեկան, նա ցրիչություն էր անում Գորելինի ֆաբրիկայի գրասենյակում։ 1866 թ. տեղափոխվեց Պետերբուրգ, որտեղ ուսուցչական քննություն հանձնեց աշխատանք ստանալով Անդրեևսկի ուսումնարանում։ Հետագայում (1867) Նեչաևը դասավանդում էր Սերգիևսկի ծխական ուսումնարանում, իսկ 1868 թ. աշնանից ազատ ունկնդիր դարձավ Պետերբուրգի համալսարանում, որտեղ հարեց ուսանողության արմատական թևին ակտիվ մասնակցելով 1869 թ. գարնանը տեղի ունեցած ուսանողական խժդժություններին։ Նահատակի լուսապսակով եզերված, նա փախավ Շվեյցարիա։ Այստեղ կայացավ նրա հանդիպումը Մ․ Ա․ Բակունինի և Ն. Պ. Օգարյովի հետ, ինչը մեծ դեր խաղաց Նեչաևի հետագա գործունեության համար։ Նրան հաջողվեց նվաճել երիտասարդ հեղափոխականի եռանդով ու ջանդրությամբ հրապուրված Բակունինի և Օգարյովի համակրանքը։ Բակունինը փորձեց Նեչաևի միջոցով Ռուսաստանում կազմակերպել հեղափոխական ընկերություն, որր կմարմնավորեր նրա անարխիստական ծրագիրը և իդեալները։ Նեչաևը Ռուսաստան վերադարձավ սեպտեմբերին, Բակունինի տված առասպելական «Համաշխարհային հեղափոխական միության Ռուսական բաժանմունքի» մանդատով։ Առավելագույնս օգտագործելով Բակունինի ընձեռած լիազորությունները, ազդարարելով իր հորինյալ սերտ կապերը ժնևում ռուս տարագրության առաջնորդների հետ (այդ թվում նաև Գերցենի, ում ընդհանրապես չէր ճանաչում), Նեչաևը Մոսկվայում կազմակերպեց մի քանի հնգյակ, գերազանցապես Պետրովսկի հողագործական ակադեմիայի ուսանողներից։ Իր կազմակերպությունը նա կոչեց «ժողովրդական դատաստան»։ Նեչաևի բռնակալական վարմունքը լուրջ տարաձայնություններ առաջ բերեց կազմակերպության ներսում, ինչը և հանգեցրեց Նեչաևի բախմանն Իվանովի հետ։ Նեչաևի ցուցումով վերջինիս սպանությունը վերջ դրեց «ժողովրդական դատաստանի» գործունեությանը։ Ինքը՝ Նեչաևը, փախավ արտասահման, որտեղից հետևում էր իր նախկին ընկերների դատավարությանը։ 1872 թ. շվեյցարական իշխանություններր նրան հանձնեցին ցարական կառավարությանը, նա բերվեց Պետերբուրգ և բանտարկվեց Պետրոպավլովսկի ամրոցում։ 1873 թ. հունվարի 8-ին Մոսկվայի օկրուգային դատարանը Նեչաևին դատապարտեց բոլոր իրավունքներից զրկման, 20 տարով տաժանակիր աշխատանքների՝ հանքահորերում և ցմահ բնակության Սիբիրում։ Նեչաևի նկատմամբ կատարվեց նաև հրապարակային մահապատժի ծես, որից հետո նրան փակեցին Պետրոպավլովսկի ամրոցի Ալեքսեևսկի ռավելինում... Այստեղ նա չդադարեցրեց իր գործունեությունը, կարողացավ անձնակազմին համոզել և փախուստ կազմակերպել, որը սակայն չհաջողվեց։ Փախուստի բացահայտումից հետո Նեչաևին լրիվ մեկուսացրին և բանտային անսովոր դաժան ռեժիմ սահմանեցին նրա համար, ինչն արագորեն քայքայեց նրա առողջությունը։ Նեչաևը մահացավ 1882 թ. նոյեմբերի21-ին, ընդհանուր ջրգողությունից՝ բարդացված լնդախտով։

... 1871 թ. նեչաևականների դատավարությունը քաղաքական առաջին հրապարակայինն էր Ռուսաստանում՝ ինքնըստինքյան վիթխարի նշանակություն ունեցող փաստ։ Փաստաբանների ելույթները, դատավարության ընթացքում թռուցիկների, կանոնադրությունների, հեղափոխականների նամակների ընթերցումը տվեց նվազագույնս ցանկալի արդյունքներ այն սպասումների, որ դատավարությունր պիտի վերածեին «նիհիլիզմի» դեմ դատաստանի։ Միաժամանակ, դատավարությունը ցույց տվեց Նեչաևի մեթոդների համակ սխալականությունը և անպետքությունը։

Ընդարձակ և սուր քննադատության ենթարկվեցին Նեչաևի գործունեությունը և տեսական, ծրագրային փաստաթղթերը, հրապարակված այսպես կոչված նեչաևական «Կոլոկոլում» և «ժողովրդական դատաստանի» հրատարակություններում։ Աներկբայորեն և կտրուկ դատապարտեցին Նեչաևի «երեխայական և հավատաքննչական հնարները»։ Նեչաևի «Ապագա հասարակարգի գլխավոր հիմունքները» հոդվածը Մարքսը և Էնգելսը բնութագրեցին որպես «զորանոցային կոմունիզմի հիանալի նմուշ»։

Դոստոևսկին իր վեպում օգտագործել է լրագրային հոդվածները և արձագանքումները Նեչաևի, նեչաևականների, Իվանովի սպանության հանգամանքների մասին, 1871 թ. դատավարության նյութերը և ռուսական մամուլում քննարկվող ժնևյան տարագրության քարոզչական փաստաթղթերը, բոլոր այդ իրական, թե առասպելական փաստերը բեկելով ազատորեն ու համապատասխան վեպի գեղարվեստական հայեցակետերին։

...Դատավարության նյութերից Դոստոևսկու համար առավել հետաքրքրություն ներկայացրեց «Հեղափոխականի կատեխիզիսը»։ Պյոտր Վերխովենսկու գործնական ծրագրի մերձությունը «Կատեխիզիսին» ակնհայտ է։ Իր վեպում Դոստոևսկին կարծես «իրականացնում» է այդ փաստաթղթի բոլոր տեսական կետերը։ Պյոտր Վերխովենսկու և մյուս «դևերի» գործունեությունը՝ անկարգությունների, քաղաքում քաոսի հաստատման ուղղությամբ, «ազատականություն» խաղացող նահանգապետուհի Յուլիա Միխայլովնայի և նրա անհեռատես ամուսնու՝ Լեմբկեի սառնարյուն և ցինիկ շահագործումը, երիտասարդության հետ սիլիբիլիներով զբաղված գրող Կարմազինովի, քաղաքի տարբեր բնակիչների վարկաբեկումը, բամբասանքներով և խարդավանքներով նրանց պարուրելը, քրեական տարրերի օգտագործումը, հրկիզումները, սպանությունները, խայտառակությունները, աստվածանարգումներր՝ այս ամենը կարծես արտացոլում է «Կատեխիզիսի» և այլ «հրահրիչ» թռուցիկների դրույթները։

Վեպում գործող անձ դարձած ժամանակագրի և այլ նկարագրությունների հիման վրա, նահանգային քաղաքի հակիրճ և կոնկրետ հիշատակումները հնարավորություն են տալիս հաստատել, որ ստեղծելով դա, Դոստոևսկին ելել է 1860 թ. Տվերում անցկացրած իր կյանքի տպավորություններից։ Վեպում բավականաչափ ստույգ է վերարտադրել նա Տվերի տեղագրությունը։ Այն ժամանակվա Տվերի պես, «Դևերի» քաղաքը բաժանված է երկու մասի, միացված պոնտոնային կամրջով։ Քաղաքի այն մասը (Զառեչյե), ուր ապրում են քույր և եղբայր Լեբյադկինները, հիշեցնում է Զավոլժյեն, Շպիգուլինների ֆաբրիկային համապատասխանում է տվերյան արվարձանում 1854 թ. հիմնված Կաուլինի տեքստիլ ֆաբրիկան։ Տվերի հետ են կապված նաև մի քանի կոնկրետ դեմքեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում «Դևերի» ստեղծագործական պատմության համար (մենաստանում ապրող Տիխոն Զադոնսկին, տվերյան նահանգապես Պ. Տ. Բառանովը, նրա կինը, հատուկ հանձնարարությունների աստիճանավոր Ն. Գ. Լևենտալը վեպի գործող անձանց ենթադրվող նախատիպերն են)։ Օրինաչափ հետաքրքրություն է հարուցում վեպի առանձին հերոսների կերպարների նախատիպերի հարցը, մասամբ շոշափված վերը։

Ստեպան Տրոֆիմովիչ Վերխովենսկու կերպարը ռուս արևմտամոլի, 40-ական թվականների ազատական-իդեալիստի ընդհանրացված դիմանկար է։ Ուստիև, Դոստոևսկու ընկալմամբ, իր մեջ է ամփոփում այդ սերնդի մի շարք երևելի գործիչների՝ Տ. Ն. Գրանովսկու, Ա. Ի. Գերցենի, Բ. Ն. Չիչերինի, Վ. Ֆ. Կորշի, Ս. Ֆ. Դուրովի և այլոց բնորոշ գծերը։

Ժամանակագիրը, որը վեպի առաջին գլխում Ստեպան Տրոֆիմովիչի կենսագրությունն է շարադրում, բավական աներկիմաստ հասցեգրումներ է անում։ Ստեպան Տրոֆիմովիչ ― Վարվառա Պետրովնա փոխհարաբերություններր կարելի է համադրել նաև Տուրգենև ― Պոլինա Վիարդո փոխհարաբերություններին։

Ստեպան Տրոֆիմովիչի և Կարմազինովի կերպարները «Դևերի» ստեղծագործական տևական պատմության ընթացքում նկատելի զարգացում չունեն։ Սկզբից վերջ Կարմազինովր ներկայացված է սուր ծաղրական, պամֆլետային ելակետով։ Իսկ Ստեպան Տրոֆիմովիչի հանդեպ Դոստոևսկու վերաբերմունքն աստիճանաբար փոխվում է, դառնում ավելի ջերմ ու կարեկցական, թեև հեգնականությունը պահպանվում է։ Ստեպան Տրոֆիմովիչի «Վերջին ուղևորությունը» և մահը նկարագրող գլուխը խորունկ պաթետիկայով է հագեցած։ Հենց Ստեպան Տրոֆիմովիչն է իր կյանքի վերջին ժամերին հանգում ճշմարտության և գիտակցում ոչ միայն «որդիների», այլև իր սերնդի ողբերգական կտրվածությունը ժողովրդից, հանդիսանում վեպի ավետարանական բնաբանի մեկնիչը, ընդ որում այդ մեկնության իմաստը մերձ է հեղինակայինին։

Որպես վեհանձն իդեալիստ և թափառական, անշահախնդիր և կենցաղային գռեհկության հանդեպ անհաշտ կերպարի մարմնավորում, Ստեպան Տրոֆիմովիչը վեպի ավարտին ձեռք է բերում գծեր, որոնք նրան մերձեցնում են Դոն Կիխոտին։

Դոստոևսկին չի թողել մատնանշումներ վեպի գլխավոր հերոսի՝ Ստավրոգինի իրական նախատիպերի մասին... Ստավրոգինի գրական-ժառանգորդական տիպը որոշ առումով հանգում է բայրոնական հերոսին՝ իր դիվականությամբ, հոռետեսությամբ և գերհագեցվածությամբ, ինչպես նաև նրան հարազատ ռուսական «ավելորդ մարդուն»։ Պուշկինի, Լերմոնտովի, Գերցենի և Տուրգենևի կերտած «ավելորդ մարդկանց» պատկերաշարում Ստավրոգինին առավել մերձ է Օնեգինը, էլ ավելի մերձ՝ Պեչորինը։

Ստավրոգինը Պեչորինին է հիշեցնում ոչ միայն հոգեբանական կերտվածքով, այլ նաև բնավորության որոշ գծերով։ Հոգեկան հարուստ օժտվածություն և գոյության աննպատակահարմարության սուր գիտակցում։ Մեծ գաղափարի, գործի, զգացմունքի, հավատքի «լուծի» փնտրտուք, ինչը կարող էր լիուլի պարուրել նրանց անհանգիստ խառնվածքները, միաժամանակ, այդ «լուծը» գտնելու անընդունակություն՝ հոգևոր երկփեղկվածության պատճառով։ Անողորմ ինքնաքննում, կամքի ապշեցուցիչ ուժ և աներ կյուղածություն՝ այս գծերը հավասարապես բնորոշ են Մտավրոգինին և Պեչորինին։

Վյաչ. Իվանովը, ոչ առանց հիմնավորման, «Դևերում» փաստել է Գյոթեի «Ֆաուստի» սիմվոլիկայի բարդ վերիմաստավորումը՝ հիմնված մարդկային խիզախող «ես»֊ի պայքարի վրա չարի ուժերի դեմ։

«Նիկոլայ Մտավրոգինը բացասական ռուսական Ֆաուստն է, բացասական, որովհետև նրա մեջ մարել է սերը, դրա հետ մեկտեղ այն անսանձ ձգտումը, որր փրկում էր Ֆաուստին։ Մեֆիստոֆելի դերը կատարում է Պյոտր Վերխովենսկին՝ կարևոր բոլոր պահերին բսնելով Ստավրոգինի կողքին՝ իր նախատիպի ծամածռումներով։ Վերաբերմունքը Գրետխենի և Mater Gloriosa-ի միջև նույնն է, ինչ Կաղլիկի և Աստվածամոր միջև։ Կաղլիկի սարսափն իր սենյակում Ատավրոգինի հայտնվելիս, կանխագծված է բանտում Մարգարիտայի խելագարության տեսարանում։ Մանկան մասին նրա անուրջներր համարյա նույնն են, ինչ Գրետխենի զառանցագին հիշողություններր...» ― գրել է Վյաչեսլավ Իվանովը։

Ն. Ա. Բուլգակովը, Ստավրոգինին կոչելով «հոգևոր սադրիչ», ի տարբերություն «քաղաքական սադրիչ» Վերխովենսկու, գտնում է, որ վեպում գեղարվեստորեն է արծարծվել սադրանքի հիմնախնդիրը՝ բառիս ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր իմաստով։ «Ստավրոգինը միաժամանակ թե սադրիչ է, թե սադրանքի գործիք,― գրում է նա «Ռուսական ողբերգություն» աշխատության մեջ,― նա կարողանում է ներազդել այն բանի վրա, ինչը կազմում է ամեն մի մարդու անհատական ձգտումը, մղել կործանումի յուրաքանչյուրի մեջ բորբոքելով նրա առանձնահատուկ կրակը, և այդ մոխրացնող, չար, դժոխային բոցը լույս է արձակում, սակայն չի տաքացնում, այրում է, սակայն չի պաշտպանում։ Չէ որ Ստավրոգինն է ուղղակի կամ կողմնակի կործանում թե Լիզային, թե Շատովին, թե Կիրիլլովին և նույնիսկ Վերխովենսկուն ու նմաններին... նրա ազդեցությանը ենթարկվող յուրաքանչյուրին խաբում է նրա դիմակը, սակայն բոլոր այդ դիմակները տարբեր են և ոչ մեկը նրա իսկական դեմքը չէ... Այդպես էլ չի իրականանում նրա ապաքինումը, դևերը չեն արտաքսվում, և Ուրի քաղաքացուն վիճակվում է գագարացվոց խոզերի ճակատագիրը, ինչպեսև նրա բոլոր շրջապատողներին։ Նրանցից ոչ մեկը կատարելապես չի ապաքինվում Հիսուսի ոտքերի մոտ, թեև ոմանք (Շատով, Կիրիլլով) արդեն որոնում են նրան»։

Ն. Ա. Բերդյաևը «Դևերը» բնութագրել է որպես «համաշխարհային ողբերգություն», որի գլխավոր գործող անձը Ստավրոգինն է։ «Դևերի» թեման, ըստ Բերդյաևի․ «...թեմա է առ այն, թե ինչպես վիթխարի անհատականությունը՝ Ստավրոգին-մարդը, ամբողջովին քամվեց, սմքեց իր իսկ ծնած, իրենից իսկ արտածվող քաոսային դիվահարությունից... Սա համաշխարհային ողբերգություն է անչափության հյուծումից, մարդկային անհատականության մահացման և խորտակման ողբերգությունն է անչափելի, անվերջանալի, սահման, ընտրություն և եղանակ չճանաչող ձգտումների հանդգնությունից... Դիվոտում արարման փոխարեն ահա «Դևերի» թեման... «Դևերը», որպես խորհրդանշական ողբերգություն, միայն և միայն «Նիկոլայ Ատավրոգինի ոգու ֆենոմենոլոգիան է», որի շուրջ, ինչպես արդեն ոչ լույս, ոչ ջերմություն չտվող արեգակի շուրջ, «պտտվում են բոլոր դևերը»։ Վեպի հիմնական գործող անձինք (Շատով, Կիրիլլով, Պյոտր Վերխովենսկի) սոսկ Ատավրոգինի երբեմնի ստեղծագործական հանճարեղ անհատականության, ոգու բխումներն են։

XX դարի սկզբի քննադատությունը նշել է Ստավրոգինի կերպարի կապը դեկադենտության հետ։ «Նիկոլայ Ստավրոգինը նախահայրն է շատ բաների, կյանքի տարբեր շառավիղների, զանազան գաղափարների և ուղղությունների,― գրել է Ն. Բերդյաևը։― Եվ ռուսական դեկադենտությունն էլ է ծնունդ առել Ստավրոգինի մեջ»։

...«Դևերի» ստեղծագործական պատմության առանձնապես կարևոր դրվագը «Տիխոնի մոտ» գլխի («Հավելված») պատմությունն է իր բարդ ճակատագրով։ Հեղինակի հղացմամբ վեպի անքակտելի մաս համարվող այս գլուխը «Ռուսսկիյ վեստնիկը» խոտանեց։ Փրկելու տևական, անպտուղ փորձերից հետո գրողը հարկադրված էր համաձայնել չզետեղել գլուխը «Դևերի» ամսագրային տարբերակում, թեև շատ թանկ էր գնահատում։ Իսկ ավելի ուշ, վեպի լույս ընծայումից հետո, արդեն վերականգնման փորձեր չարեց, ըստ երևույթին, ժամանակի գրաքննչական պայմաններում դա համարելով անհույս ձեռնարկում։

Վեպի առաջին գլուխների լույս ընծայումից հետո, ամսագրային տարբերակը ներառյալ, վեպն արժանացել է ժամանակակիցների և հետագա սերունդների լարված, քննախույզ ուշադրությանը։ Մեծ թիվ են կազմում լրագրային, ամսագրային գրախոսականները, քիչ չեն նաև առանձին հետազոտություններ, գիտական լուրջ վերլուծություններ, աշխատություններ, որոնց ուսումնասիրումն իսկ հետևողական և բծախնդիր ընթերցողի առաջ կբացահայտեն նոր եզրեր, նոր ընկալումներ և արձագանքումներ։

... Ըստ «Դևերի» առաջին բեմադրությունը կայացել է 1907 թ. սեպտեմբերի 29-ին, Պետերբուրգի Գրական-Գեղարվեստական ընկերությունում։ Մեկ տարի անց նույն բեմականացումր կրկնվել է Ռիգայում։ 1913 թ. հոկտեմբերի 23-ին կայացել է «Նիկոլայ Ստավրոգին» բեմականացման պրեմիերան Մոսկվայի Գեղարվեստական թատրոնում (ՄԽՍՏ), մասնակցությամբ Վ. Կաչալովի (Ստավրոգին), Պ.Բերսենևի (Պյոտր Վերխովենսկի), Ս. Լիլինայի (Սարյա Տիմոֆեևնա)։ Բեմականացմանր, ապա և բեմադրությանը Վ. Ի. Նեմիրովիչ-Դանչենկոն ձեռնամուխ էր եղել 1912թ. օգոստոսից։

...1915թ. Յու. Ս. Պրոտազանովն իրականացրեց վեպի առաջին էկրանային տարբերակը։ Ի. Մոզժուխինի գլխավոր դերակատարությամբ, նրա «Նիկոլայ Ստավրոգին» կինոնկարում «...շատ դրվագներ ներկայացված են մասամբ Գեղարվեստական թատրոնի բեմադրությունից»։

...1939թ. հոկտեմբերին «Դևերի» ներկայացմամբ բացվեց «Չեխովի թատրոնը» Նյու Յորքում, Բրոդվեյում, բեմադրությունը Մ. Ա. Չեխովի, նկարիչ Ս. Վ. Դոբուժինսկի։ Բեմականացման հեղինակ Գ. Ս. Ժդանովը հիշում է. «Պիեսը գրված էր ըստ Դոստոևսկու վեպի, սակայն օգտագործված էին նաև նյութեր Դոստոևսկու մյուս վեպերից, գրողի նամակները...»։

...«Դևերի» առաջին բեմադրությունը Ֆրանսիայում իրականացրել է Ն. Բատայը, 1950 թ., ըստ որում Ստեպան Տրոֆիմովիչի դերակատարն է եղել էժեն Իոնեսկոն։ Իտալիայում «Դևերը» բեմադրվեց 1954 թ. Բրինյոնե-Սանտուչչիո-Ռանդոնե խմբի ուժերով։ Մեծ հաջողություն վայելեց Լ. Սկվարցինայի բեմադրածը Ճենովայի «Պիկկոլո-թատրոնում»։

Համաշխարհային հռչակ նվաճեց Ա. Քամյուի «Դիվահարները» բեմականացումը, որի պրեմիերան կայացավ 1959 թ. հունվարի 30-ին, փարիզյան «Անտուան» թատրոնում։ Վարշավայում վեպը բեմականացվել և բեմադրվել է «Աթենեում» թատրոնում (1971 թ. մարտ), նաև Կրակովում, Ս. Վայդայի բեմադրությամբ (1971 թ. հունիս)։ Վերջին բեմադրության որոշ ռեժիսորական հնարներ օգտագործել է Տ. Աչերը «Դևերի» հունգար բեմադրիչը, Կապոշվար քաղաքի թատրոնում (1975)։ 1979 թ. «Դևերը» բեմադրեց իտալական «Լյի ասսոչիատի» թատրոնը, Ջ. Զբրաջի բեմադրությամբ և Ստեպան Տրոֆիմովիչի դերակատարմամբ։

1988-ին են կայացել վեպի առաջին սովետական բեմադրությունները։ «Դևերից» տեսարաններ էր փորձում Ա. Վասիլևը, Դրամատիկ արվեստի դպրոցում, Յու․ Երյոմինը Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկ թատրոնում օգտվեց Ա. Քամյուի բեմականացումից (Ստավրոգինի դերում Տարատորկին)։

...1886թ. «Դևերը» թարգմանվեց ֆրանսերեն, դանիերեն, հոլանդերեն, 1888թ. գերմաներեն։ Ներկայումս վեպը հրատարակված է եվրոպական համարյա բոլոր և արևելյան մի շարք լեզուներով, այդ թվում՝ ահա նաև հայերեն։

{{ԵրեքԱստղ}}

▶ Վեպի շարադրանքը հաճախ է տարվում առաջին դեմքով։ Նախապատրաստական և սևագիր տարբերակներում կա ժամանակագրի (хроникер) կերպարը, սակայն որպես գործող անձ նա չկա վեպում։ Թեև նրա «պատմածով» են ընթանում նույնիսկ ամբողջական գլուխներ, շատ խոսակցություններ և իրադարձություններ հենց նա է ներկայացնում, անուն-հայրանուն էլ ունի (Անտոն Լեոնտյևիչ), ծածկագրված ազգանուն (Գ-և), այդուհանդերձ, ժամանակագիրը «սյուժետային ֆունկցիա» չունի, ավելի շուտ, ածանցյալ կերպար է, զուրկ բնութագրումից։

Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B4%D6%87%D5%A5%D6%80,_%D4%BE%D5%A1%D5%B6%D5%B8%D5%A9%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80&diff=13185Դևեր, Ծանոթագրություններ2017-02-14T08:58:46Z

Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80:%D4%B5%D6%80%D5%A5%D6%84%D4%B1%D5%BD%D5%BF%D5%B2&diff=13184Կաղապար:ԵրեքԱստղ2017-02-14T08:56:54Z
Լանսելոտ:

<noinclude>

[[Կատեգորիա:Կաղապարներ]]

</noinclude>
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80:%D4%B5%D6%80%D5%A5%D6%84%D4%B1%D5%BD%D5%BF%D5%B2&diff=13183Կաղապար:ԵրեքԱստղ2017-02-14T08:55:28Z
Լանսելոտ:

<noinclude>

[[Կատեգորիա:Կաղապարներ]]
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80:%D4%B5%D6%80%D5%A5%D6%84%D4%B1%D5%BD%D5%BF%D5%B2&diff=13182Կաղապար:ԵրեքԱստղ2017-02-14T08:53:58Z
Լանսելոտ:

[[Կատեգորիա:Կաղապարներ]]
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D5%A9%D5%A5_%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6_%D5%A6%D5%A1%D5%B5%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%BD%D5%AF%D6%81%D5%A1%D5%AE_%D5%A7%D5%AB%D6%80%E2%80%A6&diff=13181Եթե դուն զայն հասկցած էիր…2017-02-14T08:52:42Z
Լանսելոտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Եթե դուն զայն հասկցած էիր...

|հեղինակ = [[Սմբատ Փանոսյան|Սմբատ Փանոսեան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[]]

[[Կատեգորիա:Արձակ]]

[[Կատեգորիա:Պատմվածք]]

Հիմա, որ ձմեռ է և ցուրտ, ես կը սիրեմ քալել արևին մեջ և հոգերս տալ ամայության։ Ճամփան, որ զիս կ՚առաջնորդե դեպի մոտակա բլրակները, եզերված է կանաչով ու մերկացած ծառերով։ Անոնց մեջ զիս տպավորողը ավելի բարտիներն են, իրենց երկար ու դիակնացած հասակներով, որոնց մինչև իսկ շուքերը կոխելու հեռավոր ափսոսանքն ունիմ։

Մսկոտ հով մը կը սուլե անոնց մեջ հին նվազի մը մնացորդները, որոնք ինծի ծանոթ կը թվին։ Լեռներուն վրա արևը փռած է սպիտակ սավաններ, որոնցմե ցուրտ սարսուռներ կը զգամ հոգիիս մեջ, և ակամա կը բռնեմ սիրտս՝ չիյնալու համար։

Կը սիրեմ սակայն այսպես համրաըար քալել արևին մեջ, զգալ քաղցր կսկծանքներ ու կարոտներ, որոնց փրփուրին մեջ կ՚ուզեմ թաղել զիս հիմարության մղող երբեմնի հուզումներս։

{{ԵրեքԱստղ}}

Ան կու գար երբեմն իր մոր ընկերակցությամբ՝ զվարթ մազերով ու տրտում աչքերով։ Կը խոսեին տնեցիները։ Մայրը կը մոռնար մեզ ու կ՚անցներ ընդհանուր ժխորին։ Մենք կը նստեինք սեղանին առջև դեմ դիմաց։ Կը դնեինք նվագը։ Երաժշտությունը կը պատմեր զույգի մը սերը — հին օրերուն — անտառի մը շուքին...

Կ՚ըսեր.

— Կը սիրե՞ս...

Կը հարցնեի.

— Ի՞նչը...

Ան կը ժպտեր ու կը կարմրեր։ Կը բռնեի՞ զինք իր մտածումին մեջ...

Կ՚ավելցներ.

— Բայց ասիկա՜... չե՞ս հասկնար։

Ու կը ցուցներ ձայնախոսին վրա դարձող ու լամբարին լույսովը փայլուն սկավառակը — ըսել ուզեր՝ երգը։ Եվ անոր վրա կը հակեր գլուխը. ըսել ուզեր՝ զվարթ ու խարտյաշ մազերը։

Չեմ գիտեր, թե ի՞նչ կը զգայի իր այդ հայտնություններեն հետո։ Ցա՞վ, ալիքային սեր մը անոր երազկոտ աչքերուն կիսախուփ մրափեն, երբ ուզեր թաղվիլ մշուշե լքվածության մը մեջ՝ նվագի շունչին տակ։ Բայց իրականությունը, ահա, որ ան չի գար ու չըսեր։

— Կը սիրե՞ս...

Ես միշտ պետքը կը զգամ հարցումին.

— Ի՞նչը...

Ան թե՝

— Բայց ասիկա՜...

Սեղանին տակ մենք կը սեղմեինք մեր ոտքերը իրարու մեջ, ու սեղանին վրա գաղտնորեն կը շփվեին մեր ափերը միս առ միս։ Տաք, սիրային դողեր կը բարձրանային մեր մարմիններեն ներս։ Մենք գիտակցաբար կը ժպտեինք աչք աչքի։

Ինչո՞ւ չէի հասկցած։ (Հիմա ան չկա այլևս ինծի համար)։ Սակայն կը հավատայի, թե օր մը կ՚իրականանար այդ բանը, եթե միշտ ես չմնայի նույն թմբիրին մեշ, նայեի անոր աչքերուն լույսին ու ժպտեի իր կարմրող այտերուն ի տես։ Սուրճի գավաթը, միշտ փնտռված՝ հավաքույթի մը առթիվ, կը խորունկցներ այդ երևակայական խոնջենքը։

Իր մայրը միշտ կը գտներ հարուստ ու երջանիկ ապագայի մը հեռանկարը ինծի համար։ Տնեցիները կը զվարթանային։ Ես կը տեսնեի կարմիր հոսանքը անոնց տեսիլներուն մեջեն։ Ան կը ժպտեր և հուսալի կը նայեր ինծի։ Ու ես կը հեգնեի բախտը, բայց ներքնապես կ՚ուզեի հավատալ այդ բանին։

Մտածե՜լ, թե ամեն ինչ կը նպաստեր ուրախ այդ առիթը ներկայացնելուս, բայց ես քիչ մը ձանձրույթի խենթ էի, կը մոռնայի օր մը վերջ ու չէի ըմբռներ պահանջքը։

Հետո չեկան այլևս մեզի այցելության։

Ես սկսա շինել նոր երազներու շղարշ մը թափանցիկ ու սիրելի։ Գուցե «կը սպասե» ու թերևս՝ «կ՚ամչնա»։ Աղվոր, սիրելի և ամբարձիկ մտածում մը, զոր ես կը շաղախեի, կը հյուսեի առանձին մտահոգությամբ մը։ Ապա վախ մը ցրտությամբ կը մխվեր սիրտիս մեջ։ Կ՚ուշանար անոր հասակին, զվարթ մազերուն ու բույրին տպավորությունը։ Դիմագիծը քիչ֊քիչ կը մաշեր։ Բայց ես միշտ կը պատկերացենի անցյալ բոլոր անուշությունները, եղած խոսքերն ու հայացքներուն խոսուն թախիծը։

Երազիս մեջ, սակայն, կու գար անիկա։ Ու ծով մը կը բացվեր հոգիիս մեջ։ Կը խոսեինք իրարու հետ ու կը հաշտվեինք լռությամբ։ Մեր խոնավ ժպիտը կը մոռցներ ամեն ցավ, զոր զզացեր էինք բաժանումներե հետո։ Կը դնեինք նվագը։ Կը հարցներ.

— Կը սիրե՞ս...

— Ի՞նչը...

Կը ժպտեր.

— Բայց ասիկա՜...

Թափանցիկ տրտմությամբ կը լեցվեր սենյակը։

Երբ ան կը հարցներ այսպես՝ պատերեն վար կու գային պատկերները և լռությամբ կ՚արտասվեին...

Չէի խոսիր ես։ Ու ան կը ցուցներ ինքզինք, սենյակին մեջ առանձին, ուր կեցած էր սպիտակ շորերով, կիսամերկ ու դալուկ,— ըսել ուզեր՝ «հարս» մը։ Ու համրորեն մատս կը դներ սիրտին, կարծես հարցներ. «կ՚ըմբռնե՞ս... քեզի համար է, որ կը տրոփե՜»... (Ա՜խ, ես բնավ չհասկցա ատիկա)։ Եվ ես կը կախեի գլուխս — ըսել ուզեի՝ «ո՛չ»...

Երազը որքա՜ն կը խոսեր իրական ու մարգարեի մը պես։ Այնուհետև կը մշուշվեր, կ՚աղոտանար ամեն բան։ Կը թրթռար ամեն ինչ...

Ինծի կ՚ըսեին տնեցիները.

— Հիվանդ չե՞ս...

Կը ջղայնանայի, կը հակառակեի։ Ու կը դնեի նվազը։ Հիշատակը կը թափառեր սիրտիս ու արյանս մեջ։ Անոնք գլուխ կը շարժեին։

— Այս տղան ձեռքե կ՚երթա կոր,— կ՚ըսեին։

Ծերունի հորաքույրս չարացած կը ճչար.

— Արժե՞... արժե՞... արժե՞, հիմա՛ր...

— Է՜հ, կը բավե՛,— կը տրտնջայի ես, և աչքերս կը լեցվեին։

Ու կ՚ելլեի, կը քալեի աննպատակ, թեև գիտեի, թե անոնց տունին անծանոթ ուղղությանը կը դիմեի։ (Զարմանալի էր, որ ես բնավ չէի հետաքրքրված անոնց տունով. սովորական բան էր՝ երբ կու գային, կը նստեին ու կ՚երթային, իբր թե բնավ եկած չըլլային...)։

Որոշ չէր փափաքս, բայց ես կը սպասեի շուկան, բանուկ փողոցները։ Երկար ու ցրված կը դիտեի անցնող ու դարձող զույգերը։ Ինչ լավ կ՚ըլլար... ա՜հ... բոլորն ալ «հարս ու փեսա» են հարկավ,— կ՚եզրակացննի. ու կը ցավեր հոգիս։ Կնայեի շուրջս, թևիս, քովս՝ և ան չկար։ Աղտոտ աղջնակ մը անհայտորեն և իրավացի կը ժպտեր։ «Ինծի համա՞ր է արդյոք» — մտածումը կ՚անցներ միտքես։ Զզվանք ու լեղի թախիծ մը կը զգայի այդ ենթադրութենեն ու կը քալեի տարբեր ուղղություններով, ցնորածի պես։

Միշտ ուղեղս կը խոսեր ու սիրտս կու լար։

— Կը սիրե՞ս...

— Այո՜... այո... չե՞ս տեսներ միթե...

Ու քայլերուս աղմուկին ընդմեջնն, սալարկված քարերուն վրա՝ կը հնչվեր.

— Ինչո՞ւ չես գար... ինչո՞ւ չես գար...

Օրեր անցան։ Կյանքը կը թավալեր սիրտիս վրայեն ծանրորեն, խելահեղ, ու ես լավ չէի հասկնար թե ինչո՞ւ այլևս չէի երգեր, քիչ կը խոսեի ու գեշ կը ճաշեի։

Տնեցիները ինծի կը բերեին տրտում կսկծանքներ իրենց «ախ֊վախ»երով, կը հրմշտկեին հիվանդության մը, խելագարության մը պարագան, և ամբողջ շաքար էր անոնց լեզուն, երբ կ՚իջնեին աղոթքի ճամփեն։ Բայց ես կը խլեի անոնց հավատքը դեպի բարին, համեստությունը, կը պոռայի անոնց դեմքին, միամիտ աչքերուն, ու դուրս կը փախեի տունեն։

Քեն կ՚ընեի ամբողջ օրը։ Իրիկունը ավելի մռայլ և ավելի ուշ ներս կու գայի, ու կը դնեի միշտ այդ հեռավոր նվագը։

Հիշատակը թեթև, մշուշե քայլերով կ՚անցներ սիրտիս ճամփաներեն։ Սերը կը թափառեր ծառաստաններու շուքերուն տակ՝ միայնակ ու դժբախտ։ Ես կը նստեի անկյուն մը, ու հետզհետե մրափ մը կը տաներ զիս՝ չեմ գիտեր ո՛ւր։ Ամեն վայրկյան երազը կու գար մեծաքայլ և կը տարտամեր քիչ հետո։ Անոր թափանցիկ բայց կարմիր տեսիլքը անակնկալ ճախրանքներ կ՚ըներ շուրջս, վրաս։ Կու գար, կը հպեր ինծի, ու ես միշտ վախով, կարոտյալ հուզումով ձեռքս կը նետեի անոր սպիտակ հպումին, այն ծածանող իմաստությանը, որուն անկարելի էջերը դեռ ինծի համար փակ էին ու սիրելի։ Ու երբ պիտի բոնեի անոր թևերեն, հանկարծ ան կը խուսափեր ինձմե, ժայռի մը գլխուն կը թառեր ու անժպիտ կը թարթեր իր աչքերը։

Օր մը, սակայն, ան փեշերը հավաքեց ու թռավ գնաց հեռուն ու մտավ ինծի անծանոթ ինչ որ բանի մը ներքև։ Արթնցա։ Երազ էր ու կես գիշեր։

Հաջորդ օրը անգիտակցաբար գտա անոնց հետքը։ Մայրը շուկայեն կու գար ծրարներով ու շենքե մը ներս կը սպրդեր։ Սպասեցի մինչև գիշեր։ Ու շատ մութին՝ ելա գացի անոնց։

Դուռը բացավ մայրը։

— Բարև՜... տիկին։

— Օ՜... Աստծու բարին... Ներս հրամմեցեք։

Չեմ գիտեր ինչո՞ւ, անծանոթ պատուհանե մը տրտում նվագ մը հնչեց։ Լամբարի լույս մը մարեցավ ուրիշե մը, և մութ երկինքին վրա ասուպ մը երկարորեն լուսավորեց իր ճամփան։ Ու հանկարծ կինը կակազել սկսավ։ Ըսավ ուրիշ բաներ, զորս չհասկցա, ու չոր և անարյուն գտա այդ սիրտի զեղում «հրամմեցեք»ը։ Ուզեցի դառնալ կրունկիս վրա, ուզեցի մոռնալ ամեն ինչ ու քալել, բայց հազար մը ճանկեր բռնեցին կուրծքես, տմարդորեն քաշեցին ներս և դուռը գոցել տվին իմ ձեռքովս։

Ես չգտա զինք սրահին մեջ։ Նեղվեցա անոր թողած պարապեն, թեև հոն շատեր կը նստեին։ Բարևեցի և առի աթոռ մը անոնց միջև։ Նայեցա ձեռքերուս։ Անոնք կը դողային տարորեն։ Տվին կամ չավին իմ բարևիս պատասխանը։ Ես չհետաքրքրվեցա այդ բանով։ Երբ աչքս բարձրացուցի եղունգներուս գիծեն, առաջին տեսածս այն տղան եղավ և անակնկալի բերավ զիս։ Տարտամ դիմագիծ մը ու սև լաթեր ուներ։ Սպիտակ թաշկինակ մը՝ բնականեն ավելի փրփրած էր անոր կուրծքի գրպանեն։ Աչքերը կ՚երազեին ու, ըստ երևույթին, հառած կը մնային խոհանոցին դռան։

Զգացի ուրեմն, թե ան ներսն էր ու սուրճ կ՚եփեր։ Օճախին աղմուկը կ՚ըներ այդ թելադրանքը պարզորեն։ Ես մտածեցի սուրճի գավաթի մասին, ու տաք լույսեր շողացին ուղեղիս մեջ։ Ա՜հ... արժե՞ր լսել անգամ մը ևս այն հավաքույթները, որ կարծես դարեր առաջ եղած ըլլային, այնքան, որ անթափանց է իրականության մը պատրանքը անոնց վրա։ Լսել մրմնջացող կնոջ մը շրթունքներեն՝ հավատքի, երջանկության մը հեքիաթը, ծաղկային ժպիտի մը ծոցեն՝ նվագի մը թափառական շունչը, որուն շղարշումը երազի պարույր մը կը շինե սիրված աղջկան մը հոգիին շուրջ։

Ա՜հ... արժե՞ լսել անգամ մը ևս ասիկա...

Ան բերավ մատուցարանի մը վրա փրփրոտ սուրճը։ Հրամցուց զայն կարգով։ Գուցե չտեսավ զիս։ Բայց երբ մոտեցավ ինծի, հանկարծ մեր աչքերը հանդիպեցան իրարու։ Գավաթը դողաց ափիս մեջ, ու ես տխմարորեն ժպտեցա, որուն չփոխադարձեց անիկա։ Տեսավ իհարկե իմ մաշած ու ցանուցրիվ հայացքիս տրտմությունը։ Թախիծը մտերիմ ընկերոջ մը պես սիրած էի աղվոր օրերերեն վերջ։ Ան գլուխը շրջեց հաջորդին, և առանձին, մատուցարանը ձեռքեն կախ՝ շտապեց խոհանոց։

Ես խմեցի սուրճը ումպ առ ումպ, արագ, սրտադող։ Թանձր ու սև հեղուկը իմ մեջս վառեց տարօրինակ ցանկություններ... Կարմիր ու սար լեզվակներ մխրճվեցան ուղեղիս մեջ։ Սիրտս ինչ որ քայլերգ մը զարկավ ուժգնորեն։ Ու շատ պաղ գիծ մը հաստցավ, իջավ կռնակս ի վար, ողնասյունիս երկայնքին։ Հիշատակները վազեցին անընդհատ, գլխիվայր, ու բզզյուն մը բռնեց միջոցը... Ես ուզեցի փշրել սուրճի գավաթը բռունցքիս մեջ ու նետել անոր մորը գլխուն, որ հեռուն կայնած կը ժպտեր՝ ինծի անծանոթ, բայց ատելի այդ տղուն։

Անոր ձայնը կը հնչեր.

— Բախտ է...

— Իհարկե։

Կը պատասխանեին։

Ու կանխելով զիրար, կը հափշտակեին բառերը, մեկը մեկեն անուշ, մեկը մեկեն տխմար՝ ըսելու համար.

— Բարով կ՚ընենք պսակը...

— Բարո՜վ... բարո՜վ...

Ձայները կը խրեին հոգիես ներս թունավոր նետեր, ու կ՚ըմբոստանար հպարտությունս անկարողությանս դեմ։

Եվ արագ ելա ոտքի, սուրճի գավաթը միշտ ափիս մեջ։ Գացի աղջկան ետևեն։ Գտա զինք անշարժ, ծռած դիրքի մեջ: Աչքերը կարմիր էին, շունչը՝ ծանր։ Սրբեց ճակատին վրայեն սահող քրտինքը ու նայեցավ ինծի։ Կարծեցի, թե ամեն բան կը վերագտներ իր անցյալ մտերմությունը։ Ուզեցի բռնել անոր ձեռքը ու սեղմել։ Չձգեց։ Այն ատեն կեցա քիչ մը հեռուն ու հարցուցի լուռ նայվածքե մը վերջ.

— Կը տեսնե՞ս...

Ան պատասխանեց.

— Ի՞նչը...

Կը դիտեի իր մատին փայլող ոսկե մատանին։ Դառնությամբ ժպտեցա։

— Բայց ասիկա՜... չե՞ս ըմբռներ միթե։

Ան կ՚այլայլեր, կը դեղներ, կը վախնար մեր առանձնութենեն։ Ես կը զգայի աչքերուս մեջ այն շեկ լույսերը, որոնք սարսափ կ՚ազդեն կիներուն... Ասիկա պահ մըն է, ուր մենք կամ հերոս ենք և կամ ոճրագործ։ Ան գիտեր այս բանը, գուցե կ՚ըմբռներ իր անցյալին սխալը և կը զգուշանար ավելորդ բառե մը։

Սակայն, միջոցը գտավ ինքզինք արտահայտության բերելու.

— Է՜, այո՛... սակայն ուշ։ Դուն բնավ գործնական չեղար...

— Մի՞թե...

— Այո՛... ու ըրիր զիս հուսահատ...

— Իրավ է...

Ես գլուխս կախած էի կուրծքիս։

— Ի՜նչ օգուտ... Մե՜ղք որ լավ տղա էիր... անցա՜վ...

Կարծես մայրս էր, և ես դեռ մանուկ, ինծի կու տար մաս մը իր ցավերեն, իր սիրո թաքուն գանգատները։ Ան կը հասկնար, թե ես լավ տղա էի... կը սպասեր, ու ես թույլ գտնվեցա ու թողուցի զինք մթության մեջ։ Լքեցի հույսերը, երազները, իսկ այսօր ի՞նչը պիտի տար ինծի իրավունք՝ իմ բախտս պահանջելու, փնտռելու...

— Ամե՞ն բան...

Կրկնեց կամաց.

— Ամե՜ն բան...

Ես սուրճի գավաթը նետեցի պատին։ Լավ որ վրիպեցավ աղջկան գլխեն՝ ու ջարդուփշուր ինկավ անոր ոտքերուն առջև։ Ես զգացի նախանձի և ատելության բուռն նոպա մը՝ հոսանքն ի վար ջիղերուս։ Աչքերուս մեջ խաղացին ու դարձան, դարձան արցունքի խոշոր պղպջակներ, ու սուր կսկիծ մը հետզհետե թանձրացավ ձայնիս ու շնչառությանս մեջ։ Անիմաստ հևք մը թռավ բերնես։ Ու ես քալեցի դեպի աղջիկը։ Ան ճչաց ցած։ Ես զսպեցի ինքզինքս ու կեցա՝ չընելու համար այն վայրենությունը, զոր ես ատած եղա դեռ իմ պատանութենես...

— Ըսե՛, կսիրե՞ս...

Կը լռեր։ Կը հևար դեռ իմ շարժումիս վախեն։ Մինչ մատս ինքնաբերաբար ուղղվեցավ սրահին կողմը — ըսել ուզեի՝ այն արդուկված տղան.

— Ի՞նչ գտար իրական ու պաշտելի անոր մեջ...

Ան դիտեց զիս լությամբ։ Զգա՞ց թացությանը իմ աչքերուս։ Վայրկյան մը դեռ համեցավ անոր ձայնը։ Ի՞նչ կը խորհեր։ Գուցե կը թռեր անցյալ կարոտներու։ Մրմնջացող աղբյուրը մը թերևս իր ականջին տակ կ՚երգեր։ Առաջին սիրո պատմությանը կ՚ըներ ծեր ու հնամենի ծառի մը տակ... Եվ գուցե հիմա ան կը քալե ինծի... կը նետվի ինծի...

Ակա՞նջս էր, թե իր լեզուն.

— Կը սիրե՜մ... բա՛խտս է...

Ես անձայն, սակայն անմիջապես՝ հիվանդ ու ջդագրգիռ քալեցի։ Ձգեցի, որ ամեն ինչ մոխրանար ու հանգչեր մեջս։ Ե՞ս։ Բայց ինչո՞ւ չէի հասկցած զայն — «այո՜»ն։

Գավաթի բախումե՞ն, աղջկան ճիչե՞ն, թե կասկածի մը թելադրանքեն մղված՝ մայրը եկավ վրան։ Ու կորսվեցավ ինքն իր մեջ։

— Այս ի՞նչ կը նշանակե... տղա՜,— կակազեց։

Լուռ ու քաղցած գազանի մը վայրագությունը նորոգվեցավ ու ծառացավ մեջս։ Բայց լռության խորհուրդը զիս անհունորեն անայլայլ կեցուց անոր առջև։ Ու երբ կրկնեց հարցումը.

— Ոչի՛նչ... կը հասկնա՜ս հետո,— ըսի կտրուկ և ակռաներս սեղմած,— բայց առայժմ հավաքե այդ կտորները ու շինե աղջկանդ բախտը հարո՜ւստ ու երջանիկ... Ու մի՛ մոռնար ժպտիլ դեռ ուրիշներու ալ, երբ պետք զգաս ատոր...
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B1%D6%80%D5%AB%D5%BD_%D4%B1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B6%D5%AB_(%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)&diff=13180Արիս Արսենի (կենսագրություն)2017-02-14T08:51:22Z
Լանսելոտ:

'''[[Արիս Արսենի]] Գրիգորյան''' (ծնված [[10 հունիսի]], [[1959]], գյուղ [[Կոճողոտ]] ([[ԼՂ]] [[Մարտակերտի շրջան]]ում)<ref>[http://ru.hayazg.info/%D0%90%D1%80%D1%81%D0%B5%D0%BD%D0%B8_%D0%90%D1%80%D0%B8%D1%81 Արիս Արսենիի կենսագրությունը в Энциклопедии фонда «Хайазг»]</ref>, բանաստեղծ, արձակագիր, լրագրող, ազատամարտիկ<ref>[http://artsakhwriters.com/members/aris-arseni/ Արիս Արսենիի կենսագրությունը Արցախի գրողների միության կայքում]</ref>։

Ավարտել է [[Ստեփանակերտ|Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտ]]ը (1986)։

Աշխատել է որպես Արցախի հանրային հեռուստատեսության թղթակից (1988-1990, 1996 թթ.), «Արցախ» գրական-գեղարվեստական հանդեսի ավագ խմբագիր (1990-93 թթ.), «Մարտիկ» թերթի թղթակից (1995-2009 թթ.), խմբագրել է «Մետաքսագործ» (բազմատպաքանակ,1988 թ.), «Պայքար» (ընդհատակյա, 1990-91 թթ.), «Ջրաբերդ» (Մարտակերտի շրջանային, 2009 թ.), «Նոր Շահումյան» (Շահումյանի շրջանային, 2012-2014 թթ.) թերթերը, 2013-ից Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության «Արցախի կոմունիստ» ամսաթերթի խմբագիրն է։
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B1%D6%80%D5%AB%D5%BD_%D4%B1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B6%D5%AB_(%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)&diff=13179Արիս Արսենի (կենսագրություն)2017-02-14T08:50:44Z
Լանսելոտ: Նոր էջ «'''Արիս Արսենի Գրիգորյան''' (ծնված 10 հունիսի, 1959, գյուղ Կոճողոտ (ԼՂ Մարտակերտի շրջանում)<ref...»:

'''Արիս Արսենի Գրիգորյան''' (ծնված [[10 հունիսի]], [[1959]], գյուղ [[Կոճողոտ]] ([[ԼՂ]] [[Մարտակերտի շրջան]]ում)<ref>[http://ru.hayazg.info/%D0%90%D1%80%D1%81%D0%B5%D0%BD%D0%B8_%D0%90%D1%80%D0%B8%D1%81 Արիս Արսենիի կենսագրությունը в Энциклопедии фонда «Хайазг»]</ref>, բանաստեղծ, արձակագիր, լրագրող, ազատամարտիկ<ref>[http://artsakhwriters.com/members/aris-arseni/ Արիս Արսենիի կենսագրությունը Արցախի գրողների միության կայքում]</ref>։

Ավարտել է [[Ստեփանակերտ|Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտ]]ը (1986)։

Աշխատել է որպես Արցախի հանրային հեռուստատեսության թղթակից (1988-1990, 1996 թթ.), «Արցախ» գրական-գեղարվեստական հանդեսի ավագ խմբագիր (1990-93 թթ.), «Մարտիկ» թերթի թղթակից (1995-2009 թթ.), խմբագրել է «Մետաքսագործ» (բազմատպաքանակ,1988 թ.), «Պայքար» (ընդհատակյա, 1990-91 թթ.), «Ջրաբերդ» (Մարտակերտի շրջանային, 2009 թ.), «Նոր Շահումյան» (Շահումյանի շրջանային, 2012-2014 թթ.) թերթերը, 2013-ից Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության «Արցախի կոմունիստ» ամսաթերթի խմբագիրն է։
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B1%D6%80%D5%AB%D5%BD_%D4%B1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B6%D5%AB&diff=13178Արիս Արսենի2017-02-14T08:50:12Z
Լանսելոտ:

[[Կատեգորիա:Հեղինակներ]]

[[Կատեգորիա:Հեղինակներ-Ա]]

[[Կատեգորիա:Հայ գրականություն]]

{{Հեղինակ

|լրիվ անուն = Արիս Արսենի

|դասակարգում = Արսենի, Արիս

|սկզբնատառ = Ա

|ծնվել է = 10 հունիսի, 1959

|մահացել է =

{{DEFAULTSORT:Արսենի, Արիս}}

[[Կատեգորիա:Հեղինակներ-Ա|{{{դասակարգում}}}]]

[[Կատեգորիա:Հեղինակներ]]

[[Կատեգորիա:Հայ գրականություն]]

[[Կատեգորիա:Չափածո]]

==Ստեղծագործություններ==

* [[«Ճաքած լռություն»]]

*** [[Ճաքած լռություն]] — կարդալ առցանց
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BF%D5%A1%D5%BF%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB%D5%A1:%D4%B1%D5%B6%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF_%D5%B0%D6%80%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%B9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6&diff=13177Կատեգորիա:Անհայտ հրատարակչություն2017-02-14T08:44:02Z
Լանսելոտ: Նոր էջ «Կատեգորիա:Հրատարակչություններ»:

[[Կատեգորիա:Հրատարակչություններ]]
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%C2%AB%D5%83%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE_%D5%AC%D5%BC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%C2%BB&diff=13176«Ճաքած լռություն»2017-02-14T08:43:27Z
Լանսելոտ: Նոր էջ «Կատեգորիա:Գրքեր Կատեգորիա:1993 Կատեգորիա:Ստեփանակերտ Կատեգորիա:Անհայտ հրատարակչություն...»:

[[Կատեգորիա:Գրքեր]]

[[Կատեգորիա:1993]]

[[Կատեգորիա:Ստեփանակերտ]]

[[Կատեգորիա:Անհայտ հրատարակչություն]]

հեղինակ՝ [[Արիս Արսենի]]

կարդալ առցանց՝

*[[Ճաքած լռություն]]
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%83%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE_%D5%AC%D5%BC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6&diff=13175Ճաքած լռություն2017-02-14T08:40:39Z
Լանսելոտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Ճաքած լռություն

|հեղինակ = [[Արիս Արսենի]]

|աղբյուր = [[«Ճաքած լռություն»]]

|թարգմանիչ =

[[Կատեգորիա:Չափածո]]

[[Կատեգորիա:Գրքեր]]

2017, հունվար

=ԱՐՑԱԽԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ=

(Էքսպրոմտ)

Մեր տան պատի տակ, մեջքս ժեռ քարին՝

Նստել, նայում եմ ծնվող աշխարհին։

Մեր տան պատի տակ, մեջքս ժեռ քարին՝

Նստել, նայում եմ ապրող աշխարհին։

Մեր տան պատի տակ, մեջքս ժեռ քարին՝

Նստել, նայում եմ... անցնող աշխարհին։

01.06.88, Բաքու-Կազան (գնացքում)

=ՏՈՒՆԸ=

Իմ առաջին ճիչը, որ լսել է տունը,

Իմ առաջին ճիչը վաղո՜ւց չկա,

Բայց հիշո՛ւմ է տունը։ Ու ապրո՛ւմ է տունը

Մեր այն հեռո՜ւ գյուղում ադամանդյա։

Ու երբ ամեն անգամ ես այցի եմ գալիս,

Եվ լուռ լռում լռած դռան առաջ,

Տան պատերն ասես անուրջներ են լալիս...

Ու լսվում է միշտ մի անհո՜ւյս հառաչ։

Ծանրանում են մեկեն քայլերս՝ տուն եկած,

Ծնկներս լուռ ծալվում փլվում հողին,

Նկարս տան պատին ծանրությո՛ւն է անում,

Երբ ե՛ս պիտի պատին երկարվեի։

Ու կանգնել եմ շվար՝ հիմա ի՞նչ եմ, տանտե՞ր,

Հիմա դաղձն է ձգվում տանս պատին,

Տանս անքուն պատին ձգվում եղինջն անտեր,

Սպառնում է նույնիսկ... ժամանակի՛ն։

...Իմ առաջին ճիչը, որ լսել է տունը

Մեր այն հեռո՜ւ գյուղում ադամանդյա,

Հրդեհվել է տան հետ, ավերվել է, ավա՜ղ,

Ու էլ չկա՛ տունս, ճիչս չկա՜...

17-25.12.84, 17.12.93, Ստեփանակերտ

=ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ=

...Եվ ինձ նախապես աչքեր պետք չէին՝

Իմ չունեցա՜ծը տեսնելու համար։

Երբ ես ծնվեցի՝ մերկ ամբողջովին,

Իմ մերկությունը

Ծածկելու համար ձեռքեր փնտրեցի

Առաջին ճիչիս արձագանքներում։

Իսկ երբ որ փնտրած-գտած ձեռքերս

Կարճ եղան մի քիչ,

Ու չծածկեցին մերկությունը իմ՝

Տխուր լաց եղա։

Եվ տխրությունս երազներ ծնեց,

Կարոտներ ծնեց մաքուր ու բարի,

Կարոտով լցված մի մեծ սիրտ ծնեց

Եվ իմ ուղեղում

Միտքս սկսեց կաթ-կաթ ծովանալ...

Եվ միտքս երկնեց...

Եվ ես զգացի, որ ինձնից առաջ,

Դարեր առաջ ու հազարամյակներ,

Իմ նախնիները

Ձեռքեր ունեին ծնկներին հասնող,

Իսկ իմ ձեռքերը այնքա՜ն էին կարճ,

Որ չէին ծածկում նույնիսկ... մերկություն...

Ու ես լաց եղա...

Այդքան ժամանակ ինձ աչք պետք չեղավ,

Բայց երբ առաջին քա՜յլս արեցի,

Ես նո՛ր զգացի, որ ինձ աչք է պետք՝

Առաջին քա՜յլս տեսնելու համար։

Եվ ես քայլեցի՛ դարերի միջով...

Իմ ճանապարհին

Վերելքներ եղան ու նեռ անկումներ,

Ինչքան բարձրացա՝ այնքան կորցրի,

Ինչքան կորցրի՝ այնքան երկնեցի,

Այնքան կերտեցի...

Ու մի այդքան էլ... նորի՛ց կորցրի։

...Ինձ աչքեր պետք չեն՝

Իմ կորցրա՜ծը տեսնելու համար։

09.05.83, Բաքու

=ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԻՆ=

Թափո՛րն է քայլում նեղլիկ փողոցով

Ու քայլում եմ ես այդ թափորի մեջ՝

Հետևում թողած... դիակներ անթիվ։

...Ունկերիս մեջ դեռ զնգում է զիլ-զանգ

Կանչը գուժկանի.

- Հալիձորն ընկա՜վ... Հասի՜ր, Մխիթա՛ր...

- Հալիձորն ընկա՞վ...

- Չընկա՛վ։ Ծախեցի՜ն...

Թափո՛րն է քայլում լռած փողոցով,

Հետևում՝ ավե՛ր, մահ ու տարաժա՛մ։

Խարույկի միջից չեն լսվում ճիչեր։

Խարույկից առաջ՝

Ողջախոհության խորհուրդն է խորին.

- Մեզ ների՜ր, եթե կարող ես, խանո՛ւմ...

- Հասի՜ր, Մխիթա՛ր...

Լուռ է փողոցը,

Լռին քայլում է փողոցը հոգնած,

Գնում է հեռու,

Գնում է՝ հասնի Սաթենկան դատին։

- Հասի՜ր, Մխիթա՛ր...

- Դու մեզ զորավիգ չեղար, հա՞, Սո՛ւրբ Խաչ,-

Պատին է զարկվում թասը գազազած։

Թափո՛րն է քայլում

Տխո՜ւր ու հոգնա՛ծ...

Ողբա՛, Բարխուդա՛ր, դու քո բախտը սև՝

Դավաճան որդի սնելու համար,

Որդի, որ երբեք Գոհա՛ր չդառավ...

- Հալիձորն ընկա՜վ...

Թափո՛րն է քայլում...

- Թե Սյունիքն, Արցախն առնի օսմանլուն՝

Կտիրի և ողջ աշխարհին հայոց...

Կտիրի՜։ Բա ո՞նց...

- Հասի՜ր, Մխիթա՛ր...

...Մահվա՛ն թափորն է քայլում փողոցով։

=ՆԱՄԱԿՆԵՐ ԻԶԱԲԵԼԼԱՅԻՆ=

Ա

Դու ասում ես, որ անունդ Իզաբելլա է,

Դու ասում ես, որ ապրում ես Բեյրութում հեռու,

Դու ասում ես... Ու իմ դիմաց հառնում է կրկին

Չմոռացվող մի հի՜ն տեսիլք՝ մաշված շորերում։

Դու ասում ես... Ու ցնցվում է տեսիլքը մեկեն,

Հերոսական մի հի՜ն երկիր կանչում է ինձ տուն,

Չկայացած մի երազ է մարմրում իմ մեջ,

Ու ծուխն է ինձ խեղդում կրկին՝ կարոտներով զուր։

Դու ասում ես... Ու ելնում են տղաները ծուռ,

Ելնում են, որ հայ քարերը հայ մնան կրկին,

Ելնում են, որ վերակերտեն ավեր տունը մեր,

Որ մոռացվի՛ դանթեական առասպելն այն հին։

Սակայն կրկին արյան մեջ է Հայրենիքը մեր,

Կրկին մահվան մա՛ղձն է պատել անպարտ Արցախին,

(Դանթեական մղձավանջն է ահագնանում, Տե՛ր,

Տե՛ր, որտե՞ղ է մեր փրկության հնա՜րը վերջին)...

...Դո՛ւ ասացիր, ես չուզեցի վիշտդ բորբոքել,

Դո՛ւ ասացիր, Իզաբելլա, չուզեցի՛, ների՜ր...

23. 06. 91, Երևան

Բ

...Բայց հին երկիրը, Իզաբե՛լլա, քո՛ւյր,

Երևի դու չես մտաբերում,

Այսօր Բեյրո՛ւթն է քո... հայրենիքը

Ու դու Բեյրո՛ւթ ես շտապում, տո՛ւն։

Իսկ անդ՝ արյունով ներկված դաշտեր են,

Փուշ ու տատասկ է միայն աճում,

Մշո դաշտի մեջ, Սիփանի լանջին

Դեռ բորենին է վայրահաչում։

Դու մոռացել ես, սակայն քո պապը

Քանի ապրում էր, քանի դեռ կար,

Իր զույգ լծկանը, իր արտն ու կալը,

Իր տունն ու սարը ո՞նց մոռանար։

Հիշում էր... Ցավը նրան խեղդում էր,

Բայց վերջին պահին, հիշո՞ւմ ես դու,

Երկիր էր կանչում, չէր ուզում մեռնել

Այդտեղ, այդ օտար, խորթ Բեյրութում։

Մեռավ... Խաղաղվեց, մոռացվեց, գնաց,

Հիմա էլ ո՞վ է հինը հիշում...

Դո՞ւ... Ոչ։ Բեյրո՛ւթն է քո հայրենիքը,

Չէ՞ որ Բեյրութ ես շտապում դու...

01.07.91, Ստեփանակերտ

Գ

Քո՛ւյր իմ, Իզաբել, քո դաշնամուրը

Մեղմ նվագում է Բեթհովեն, Բախ,

Իսկ արցունքներդ հնչյունների հետ

Լուռ գլորվում են քեզնից անկախ։

Դու արտասվում ես և արցունքներդ

Հատ-հատ ընկնում են քո աչքերից,

Դու արտասվում ես և արցունքներիդ

Ցավն ու թախիծն են պարուրում ինձ։

Դու արտասվում ես և արցունքներդ

Հատ-հատ ընկնում են իմ մատներին,

Մատներս ցավից անհույս այրվում են,

Մատներս՝ ցավիդ անհույս գերին։

Դու արտասվում ես... Իսկ հին երկիրը

Մշուշ է թվում՝ հի՜ն ու անցա՛ծ,

Բայց անցած ցավը դեռ կրկնվում է,

Իզաբելլա՛, քո՛ւյր, խենթ ու տխրա՛ծ։

... Բայց տխուր դեմքին քո, Իզաբե՛լլա,

Արև ու լույս եմ ես նշմարում,

Եվ հավատում եմ, որ քո երազը

Չի թաղվի ո՛չ մի գերեզմանում։

15.08.91, Ստեփանակերտ

=ՏԽՐՈՒԹՅՈՒՆ=

Ես ապրում եմ այսօր տառապանքի հևքով,

Տառապանքի հևքով, նաև՝ ցավի,

Սակայն դեռ կան մարդիկ, որ ապրում են տենդով,

Քարանձավի տենդով, քարանձավի՜։

Եվ իրենց իսկ կերտած քաղաքները մի օր

Հիմնահատակ գուցեև ավերեն,

Բայց և գուցե թողնեն քաղաքակիրթ մարդկանց,

Իրենք՝ անձավներում «տնավորվեն»։

Ու մոռանան լեզուն մարդկայինի, սիրո,

Ապրեն անձավային կյանքով վայրի...

... Ավա՜ղ, դեռ կան մարդիկ, որ ապրում են տենդով

Քարանձավի, այն հի՜ն քարանձավի։

1991, Ստեփանակերտ

=ՇԻՐԱԶԱԿԱՆՉ=

''Ղարաբաղը մորս կանչն է,''

''Ինձ է կանչում հույսով տրտում...''

Հովհ. ՇԻՐԱԶ

Ղարաբաղը մորդ կանչն էր՝

Մա՛յր երգեցիր շարունակ։

Երկրի ցավը հոգուդ ճիչն էր՝

Մա՛յր երգեցիր շարունակ։

Ավեր Անին քո թախիծն էր՝

Մա՛յր երգեցիր շարունակ։

Ծանր ցավ էր քեզ Արցախը՝

Մա՛յր երգեցիր շարունակ։

Ունկերիդ մեջ՝ «քելե, լաո»՝

Մա՛յր երգեցիր շարունակ։

Ուշանո՜ւմ ենք, երթա՛նք, բա՛վ է։

...Մա՛յր երգեցիր շարունակ։

1984, Ստեփանակերտ

=ԱՇԽԱՐՀԸՆԴԴԵՄ ՀԱՌԱՉԱՆՔ=

''Հովհ. ՇԻՐԱԶԻ հավերժահուր հիշատակին''

Խիղճդ քնած մնաց, աշխա՛րհ, խիղճդ քնած մնաց՝

Մասիսի հեգ բանաստեղծն էլ այս աշխարհից գնաց։

Էլ քո ի՞նչն էր աստվածային, աշխա՛րհ, խիղճդ մեռնի՛,

Հայոց հույսի աստվածային բանաստե՞ղծն էլ լռի։

Էլ ո՞վ պիտի աշխարհասփյուռ մեր աղոթքը կարդա,

Սիփան, Վարագ, Անի, Արցախ, Ղարս՝ ձեր հույսը վաղվա։

Վանա ծովից փչող հովից էլ ո՞վ պիտի շիկնի,

Հայոց Պոմպեյ-Անիի սուրբ պարսպի տակ քնի։

Էլ ո՞վ պիտի հեծնի հույսի իր ոգեղեն ալ ձին,

Թե՝ չեմ մեռնի, մինչ չհասնեմ իմ ազատված Մասիսին։

Գնա՛ց... Քնա՛ծ մնաց, աշխա՛րհ, խիղճդ քնած մնաց,

Հայոց հույսի աստվածային բանաստեղծն է՛լ գնաց։

14.04.84, Ստեփանակերտ

=ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ...=

''Փայտե ձիով... տիեզերքն էլ նվաճեմ...''

''Հովհ. ՇԻՐԱԶ''

Սիրո՜ւմ եմ ձեզ, աշխա՛րհ, մարդի՛կ, բոլորի՛դ,

Բայց պաշտում եմ Շիրազին,

Որ փայտե ձի հեծնեմ նրա պես մի օր,

Ու հասնեմ իմ մուրազին։

Փայտե ձիով գագաթն հասնեմ Մասիսի,

Սարիս գլխին կանաչեմ,

Փայտե ձիով աշխարհներս բերեմ տուն,

«Տիեզերքն էլ նվաճեմ»։

Ա՛զգ իմ, սուրբ է սարդ Հայկիդ նման սուրբ՝

Երբ էլ լինի՝ կգա տուն,

Սակայն չար է դեռ նաչարը աշխարհում,

Իսկ թշնամիդ՝ դեռ արթուն։

Գուցե մի օր կհաջողվի, կտեսնենք՝

Սարս, հողերս՝ գալիս,

Բայց Մասիսի գլխին բույն է դրել բուն,

Ու դեռ... մատ է թափ տալիս...

28.03.85, Ստեփանակերտ

=ՄԵՆՔ=

Մենք կարգին լեզվանի՛ չէինք,

Բայց կարգին... համեստ ձևացանք,

Ի՜նչ էր հին կյանք-ապրուստը մեր,

Հին կյանքով ապրել՝ թերացա՜նք։

Ընտրեցինք ուրի՜շ ճանապարհ,

Երկինքվե՜ց մեր բռունցք-ոգին,

Բայց հազի՜վ հասկացար, աշխա՛րհ,

Թե՞ դեռ չես հասկացել կարգին։

Մենք կարգին անխելք էլ չէինք,

Բայց կարգին... հիմար ձևացանք,

Մեր դարում՝ կոտորա՞ծ, ավե՞ր...

Գաղթական ու գաղթ էլ տեսանք։

Եվ՝ ինչպե՞ս մենք այստեղ, այսօր

Շրջվենք ու... միջնադար գնանք։

...Մենք կարգին ձևավոր էինք,

Ո՞նց կարգին... անձև ձևացանք։

1989, Ստեփանակերտ

=ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ=

''Արցախյան պատերազմի նահատակ''

''Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հիշատակին''

Մութը թանձրացավ...

- Դե՝ լավ, ես գնամ,- ասաց աղջիկը։

- Մի քիչ էլ մնա,- թախանձեց տղան

Ու բռնեց ձեռքը,- մնա՛, խնդրո՜ւմ եմ...

Մութը թանձրացավ...

Հեռվում, ինչ-որ տեղ, ծղրիդը երգեց,

Մի կոտրած լուսին

Քարափի գլխից ձորը գլորվեց.

- Մնա՛, խնդրո՜ւմ եմ...

Քամին չէր լռում, չէր քնում քամին։

Թվում է՝ քամու քունը փախել է՝

Պահվել խավարում,

Քամին ի՞նչ անի, որտե՞ղ որոնի...

Քնել է ուզում աղջիկը ասես...

- Մնա՛, խնդրու՜մ եմ...

Տղան շոյում էր վարսերն աղջկա։

Աղջիկը խոնարհ գլուխը կախել,

Չգիտեր՝ գնա՞ր, չգիտեր՝ մնա՞ր...

Հեռվից ծղրիդի երգն աղերսում էր.

- Մի՛ գնա, մնա՜...

Քարափի գլխից ձորը գլորված

Լուսինը կարծես ձորից կանչում էր.

- Մի՛ գնա, մնա՜...

Քամին չէր լռում.

- Մնա՜,- խնդրում էր։

Տղան չէր խոսում, տղան լռո՜ւմ էր...

Աղջիկը խոնարհ գլուխը կախել,

Չգիտեր՝ գնա՞ր, չգիտեր՝ մնա՞ր...

- Մնա՛, խնդրո՜ւմ եմ...

...Աղջիկը լուռ էր։

Հանկարծ... ի՞նչ եղավ՝ դեմքը վառվում էր.

- Թո՛ղ, ի՞նչ ես անում...

Տղան կանգնել էր մեղավորի պես՝

Շրթունքախառը սերը շուրթերին։

Տղան լռո՜ւմ էր...

Աղջիկը փախավ եղնիկի նման։

- Մնա՛, խնդրո՜ւմ եմ,- աղերսեց տղան։

Խավարը նրան կլանեց իսկույն...

Ինչ-որ տեղ իսկույն դարպասը ճռռաց.

- Չմնա՜ց,

Գնա՜ց...

10.04.92, Կոճողոտ

=ԼԵՌՆԵՐԸ=

Ես ձեռքս պարզում եմ դեպի

Լեռներն իմ՝ խրոխտ, աներեր,

Ու իմ դեմ հառնում է հույզից,

Երազից ծնված մի սեր...

Ես ձեռքս պարզում եմ դեպի

Բարձունքը մարդկային հոգու

Ու տեսնում դարերի խրթին

Մրմունջը շուրթերին դաջված

Ու տանջված, տառապած մեկին։

Դարերը անցել-գնացել՝

Տանջանքն է սակայն մնացել,

Ու դաջված մրմունջն անմեկին...

Ես ձեռքս պարզում եմ նորից

Դեպի իմ հանգիստ լեռները,

(Լեռներ, որ ելել են հիմա՝

Մինչև վերջ պայքարեն պիտի),

Թվում է՝ թախծում են նրանք,

Երազում խոհերով խոկուն,

Եվ անցած-գնացած դարերի

Արցունքն ու մրմունջն են ջոկում...

08.07.92, Ստեփանակերտ

=ԵՍ ԿՈՒԶԵԻ ԼԻՆԵԼ...=

''Արցախյան պատերազմի նահատակ''

''Գագիկ ՊԱՏՎԱԿԱՆՅԱՆԻ հիշատակին''

Ես կուզեի լինել մեր քարերի նման,

Մեր քարերի նման հաղթ ու կանգուն,

Լինել կոպիտ, անտաշ ու քարեղեն... հմա,

Քարերի պես քնած, նաև ... արթուն։

Քարերի պես մամռած՝ իմաստնացած խոհով,

Քարերի պես խոնարհ, նաև... հպարտ,

Հողմերի դեմ ելնել աներկյուղ ու... ահով,

Կռվել-հաղթել, մեռնել՝ մնալ... անպարտ։

Ես կուզեի լինել մե՛ր քարերի նման...

08.07.92, Ստեփանակերտ

=ԶՐՈՒՅՑ Պ.ՍԵՎԱԿԻ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՀԵՏ=

Ես կանգնել եմ կրկին քո պատկերի առաջ

Ու դու կրկին իմ դեմ քո մեծ սիրտն ես բացում

Դու խոսում ես ինձ հետ անմահների ձայնով,

Անմահների սրտից ինձ հետ խոսում ես դու։

Ու տանում ես դու ինձ ճանապարհով սիրո,

Քո սիրո հետ նորից լուռ մտորում,

Դու դառնում ես հառաչ, Կոմիտասյան մորմոք,

Վերջում... լո՜ւյս ես դառնում,

Որ... լո՜ւյս լինի...

Մինչդեռ հեռվից-հեռու՝ մշուշների միջից

Ժպտում են ինձ հպարտ Մասիսները,

Ու խշշում են հանդարտ քո հայացքի ներքո

Մեր նաիրյան կանաչ բարդիները։

(Զարմանալի բան է,

Այս ե՞րբ, ինչպե՞ս եկավ

Ու այս ինչպե՞ս կիսվեց գիշերը)...

Հրաժեշտ եմ տալիս ու հեռանում կամաց։

...Գուցե քնով անցնեմ,

Կամ էլ՝ մնամ քնած,

Ու քեզ վաղը կրկին այցի չգամ։

Այնժամ իմացիր, որ էլ ես... չկամ։

Իսկ դո՞ւ,

Դու կա՛ս միշտ էլ,

Ու կլինես դարե՛ր,

Դու մեր հայո՛ց բարդի, հա՜յ Մասիսներ...

23.03.84, Ստեփանակերտ

=ՊԱՏԳԱՄ ՈՐԴՈՒՍ=

''Սամվելիս''

...Իսկ քո ծննդյան վայրկյանին, տղա՛ս,

Մորդ սիրտն է լոկ խինդից վեր թռել,

Ուստի՝ պարտք ես դու ողջ կյանքում նրան,

Որ քեզ ապրելու խի՛նդ է պարգևել։

Եվ ինչ էլ լինի՝ երբեք չթողնես,

Որ արցունքոտվեն մորդ աչքերը,

Իմ փորձով եմ քեզ պատգամում, տղա՛ս,

Ծա՜նր են, հավատա՛, մոր արցունքները...

13.02.93, Ստեփանակերտ

=ՏՐԻՈԼԵՏՆԵՐ՝ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ=

1

Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է,

Խախտված է ժամը պարետային,

Պարետը «գիտե՞» այդ մասին,

Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է։

Քաղա՛ք իմ, քո օդը մաքուր

Տասը րոպեով «շատ» շնչեցի,

Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է,

Խախտված է ժամը պարետային։

2

Հիմա՛ր է հիմա գիշերը,

Մենա՛կ եմ հիմա փողոցում,

Կրծում է հոգիս ու խոցում,

Հիմա՛ր է հիմա գիշերը։

Կրծում են մարմինս ու անցնում,

Խոցո՛ւմ են հոգիս հուշերը,

Հիմա՛ր է հիմա գիշերը,

Մենա՛կ եմ հիմա փողոցում։

1991, Ստեփանակերտ

=ԱՇՆԱՆԱՅԻՆ ՊԱՏԿԵՐ=

Չափչփում է խոնավ ու թաց փողոցները

Խելառ քամին,

Իսկ ծառերը նրա շնչից զգաստացած,

Լուռ,

Ամոթխած հարսի նման

Չկամորեն մերկանում են։

Արևը լուռ հեռանում է կիզակետից՝

Ստվերները երկարում են։

Կանգնել մայթին՝

Սրթսրթում են ծառերը մերկ,

Ու ծածկվում են աղջամուղջի շղարշի տակ

Շենք ու փողոց,

Այգի ու մայթ...

02.01.85, Ստեփանակերտ

=ՏԽՈՒՐ ՆՈՐ ՏԱՐԻ=

''Եղբորս՝ Անդրանիկին''

Պատել է սիրտս մի հի՜ն դառնություն ու քե՛ն,

Եկել չոքել է բակում Նոր տարին արդեն։

Եկել՝ չոքել, ուր-որ է՝ դուռս կբախի,

Սամվել տղաս կբացի դուռն առանց վախի։

Եկել՝ չոքել է, սակայն եղբայրս չկա։

Բայց թվում է՝ ուր-որ է, հենց հիմա կգա։

Կգա ու ճիշտ վայրկյանին դուռս կբացի,

Եվ կարոտած տանս հետ կնստի հացի։

Կգա։ Սակայն անցնում է վայրկյանը նշված,

Հին է դառնում նոր տարին, տխո՜ւր ու... անցա՛ծ։

Ու չի գալիս եղբայրս, դառնությո՜ւն է ծով։

Լուռ անցնո՜ւմ են օրերս՝ տխուր ու մոլոր։

Լուռ անցնո՜ւմ են օրերս... Սիրտս ցա՛վ է զուր,

Ուրախանալ չի՛ թողնում տխրությունս լուռ։

01.01.93, Ստեփանակերտ

=ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ=

''Արցախյան պատերազմի նահատակ''

''Արամայիս ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հիշատակին''

Մինչ աքլորը կկանչեր՝ ոտքի վրա էր արդեն,

Ձին չափ գցած կբերեր Շենին աղբրում ջրելու,

Տանձենու տակ Եվայի՝ հանդում նա ձին կկապեր,

Հետո անտառ կգնար՝ լոբու ճիպոտ քաղելու։

Հետո խաղով կտարվեր՝ կմոռանար ամեն ինչ,

Նորից նրան կկանչեր մայրը՝ մենակ ու հոգնած,

Խաղը իսկույն կթողներ, որ գնար մոր հետ ցախի,

Թոնրի շրթին կշիկներ հետո ինչպես... թոնրահաց։

Սակայն մի օր, մի սև օր կախվեց օդում լուրը չար,

Կախվեց օդում ու մնաց ու քայլերը երերուն

Երկար ու լուռ ծալվեցին, գիշեր-ցերեկ, անընդհատ,

Հոր հետ տավարն էր քշում ու չէր հոգնում քայլելուց։

Ու չէր հոգնում քայլելուց։ Ու քայլում էր նա տխուր,

Խաչենագետը անցավ՝ լույսը դեռ լավ չբացված,

Լքված գյուղը ցավ էր լուռ, որ սեղմվել էր կոկորդում.

- Մնա՜ց Անուշ տանձենին, Խաչունց աղբյուրը մնա՜ց...

...Բակ էր իջել քրոջ հետ՝ քաղաքի հետ արթնացած,

Երբ գործարկվեց թշնամու հրետանին կատաղի,

Ու չզգաց էլ, թե արկի բեկորից ո՜նց ընկավ ցած։

...Իսկ աչքերում Ալվարդի՝ շունչն էր եղբոր ծիծաղի։

23.01.93, Ստեփանակերտ

=ՆՎԱԳՆԵՐ ԱՐԱՐՎՈՂ ԼՈՒՅՍԻ=

Լալիս է գիշերը մեղմիկ,

Գիշերը անձրև է մաղում,

Ու ձորի ուռենու ճյուղին

Անձրևը շողում է շաղով։

Իսկ քամին՝ փոթորկված, հուզված,

Ուռենու խոհերն է խառնում,

Ուռենին՝ թեև բզկտված,

Բայց հողին ամուր է կանգնում։

Դանդաղում, քնում է քամին,

Ուռենին ննջում է հանգիստ,

Բայց էլի անձրևը մաղում,

Գիշերը լալիս է մեղմիկ։

Գիշերվա քողի տակ, մթնում

Քնել են աղջիկն ու տղան,

Ինչ ո՜ւշ է լույսը արարվում,

Որ նրանք հանկարծ... չարթնանան։

27.01.83, Ստեփանակերտ

=ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ=

Առաջին սերը միշտ լո՜ւռ է լինում,

Քնքո՜ւշ է լինում սերը առաջին,

Առաջին սերը տխո՜ւր է լինում,

Ու հո՜ւշ է մնում սերը առաջին։

Առաջին սերը մաքո՜ւր է լինում,

Ազնիվ, անարատ՝ սերը առաջին,

Առաջին սերը թաքո՜ւն է լինում,

Ազնիվ ու... հպարտ՝ սերը առաջին։

...Սիրո՜ւմ են իրար ծառերն ու քամին,

Ու նրանց սերը միշտ լո՛ւռ է լինում,

Արևը՝ հողին, տերևը՝ ծառին

Միշտ էլ առաջին սիրով են սիրում։

Լինում է՝ հաճախ լքում են իրար,

Հողին՝ արևը, ծառին՝ տերևը,

Բայց նրանց միշտ էլ դարձի է բերում

Ու կապում իրար՝ առաջին սերը...

Առաջին սերը միշտ վե՛հ է լինում,

Անկեղծ, անկաշառ՝ սե՛րը առաջին...

...Առաջին սիրո՛վ ապրեք միշտ կյանքում,

Ու սիրեք իրար՝ սիրո՜վ առաջին։

=ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄՆԵՐ=

''Ռուզանին''

-Ա՛յ տղա, բարի՛ տղա,

Իմ սիրած սարի՛ տղա,

Քո սիրուց այրվո՜ւմ եմ ես,

Մի՛ գնա, արի՛, տղա՛...

- Ա՛յ աղջիկ, անո՛ւշ աղջիկ,

Իմ քնքուշ-մանո՛ւշ աղջիկ,

Գնում եմ, իմ սեր-սրտից

Դու պահիր մի հո՛ւշ, աղջի՛կ։

Գնում եմ՝ լաց չլինես,

Գիշերը բաց չլինես,

Իսկ երբ որ կրկին ետ գամ՝

Արցունքից թա՛ց չլինես։

Լա՛վ եղիր ու տա՛ք... եղիր,

Արևից շիտա՛կ եղիր,

Երբ կրկին գի՛րկդ գամ ես՝

Իմ կրծքին կրա՛կ եղիր...

10.08.82, 10.06.83, Ստեփանակերտ

=ՍԻՐՈ ՏՈՂԵՐԻՑ=

Իմ սիրելի՛, իմ լա՜վ Ռուզան,

Ի՞նչ ցանկանամ քեզ այսօր,

Ասեմ՝ քո լավ օրե՞րը գան,

Բարի լուրեր նորից-նո՞ր։

Թե՞ պարզապես նստեմ քո դեմ

Եվ քո առաջ, հիացքով,

Իմ երազի լույսը փռեմ,

Ու... աչքերին նայեմ քո։

Թո՛ղ ամեն ինչ, նստի՛ր ինձ մոտ,

Խոսքս թող քիչ երկարի,

Ու մի՛ մնա հեզ կամ երկչոտ,

Վատ մտքերին միշտ գերի։

Սիրի՛ր կյանքը՝ պարզ, թե անթով,

Սիրի՛ր աշխարհն ու մարդկանց,

Թե մտո՛ք են նրանք կեղտոտ՝

Դու մաքրությո՛ւն տուր նրանց։

Մե՛ծ է կյանքը... Թող անհառաչ

Ապրես օրերդ գալիք...

Կոհակվում է, տե՛ս, քո առա
ջ

Սիրտս՝ ալիք առ ալիք...

07.11.83, Ստեփանակերտ

=ՊԱՊԻՍ ՀԵՔԻԱԹԸ=

Պապս սիրում էր հեքիաթներ պատմել,

Հայրս չէր սիրում բնավ հեքիաթներ։

Իսկ երբ մեծացա՝ պապս էլ չկար,

Ու ես մնացի հեքիաթի ծարավ...

...Եվ եդեմական ծաղիկը ձեռքիս՝

Հեքիաթ-գրքերում լուռ թափառեցի։

Փնտրեցի անվերջ հավքին Հազարան,

Որ տանեի իմ սիրած աղջկան։

Շրջեցի անհույս սև-մութ աշխարհում

Ուր գարուն էր միշտ ու միշտ... սև շորում։

Տեսա դևերին ես յոթգլխանի,

Աղբյուրը փակող արնոտ վիշապին։

Ու հանդիպեցի երբ ծարավ մարդկանց՝

Խղճահարվեցի, խղճացի նրանց։

Փրկեցի աղբյուրն արնոտ վիշապից,

Գարունն ազատվեց իր սև շղարշից։

Ու դեռ շատ երկար կթափառեի,

Սակայն լույս աշխարհ պիտի դուրս գայի։

Եվ դուրս կգայի, իրոք, լույս աշխարհ,

Եթե ճերմակին նստեի միայն։

Խոյերը խելառ դեռ կռվում էին,

Երբ ընկա մի կերպ ճերմակի մեջքին...

Ու... տուն հասա ես առանց հեքիաթի,

Չգտած կորած հեքիաթն իմ պապի։

=ՏԱՏՍ=

Տատս իր վերջին օրերն է ապրում,

Տատս մահվան հետ արդեն հաշտվել է,

Տեսնես մանկության օրե՞րն է հիշում,

Թե՞ պատանության լույս գիշերները։

Կամ գուցե հո՞րն է նորից վերհիշում,

Մորը չի հիշի, մայր չի տեսել նա,

Գուցե եղբո՞րը, քրո՞ջն է հիշում,

Որոնցից ոչ ոք այլևս չկա։

Թե՞ ամուսնուն է նորից վերհիշում,

Բարի, մարդասեր այն Խաչունց Անդրին,

Ով ազնիվ գործով հայրենի գյուղում

Վաղուց է կերտել իր վեհ կիսանդրին։

Ու շշնջում է ծանոթ անուններ,

Որոնք եղել են ու հիմա... չկան։

Շշնջում է լուռ, նախազգում նաև,

Որ մահը շուտով իր դուռն էլ կգա։

...Տատս իր վերջին ժամերն է ապրում,

Տատս աշխարհից պիտի հեռանա...

Ես այդ կորուստը լուռ եմ տագնապում,

Ես այդ կորստին ինչպե՞ս դիմանամ։

21.03.82, Մարտակերտ

=ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ=

Բանաստեղծություն գրելուց առաջ

Ով իմ կրակին ոչ թե ջուր,

Այլ ածուխ է լցնում՝

Նրա դռանն եմ,

Նրա գերին ու խոնարհ ծառան եմ։

Բանաստեղծություն գրելուց հետո

Մարած կրակ եմ։

Բայց և՝ անթեղված պողերիս ուժով

Ջերմացված սրտին

Ու նրա բախտին տեր-տիրակալ եմ։

Իսկ թե ինչ-որ տեղ

Ինձ չեն ենթարկվում խոհերս հոգնած՝

Ես... բռնակալ եմ։

02.01.85, Ստեփանակերտ

=ՀԱՎԱՏ=

Ես սիրում եմ հոգնած քայլել ճամփաներով։

Բայց թե մի օր հանկարծ ընկնեմ ճամփակեսին,

Ես կձգտեմ կանգնել

Ու մահանալ... կանգնած։

Եվ, փույթ չէ,

Թող ոտքերս մի պահ կանգնեն։

Քանզի գիտե՛մ, գիտե՛մ,

Որ քայլերս պիտի՛ շարունակվեն...

13.10.84, Ստեփանակերտ
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B1%D6%80%D5%AB%D5%BD_%D4%B1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B6%D5%AB&diff=13174Արիս Արսենի2017-02-14T08:40:29Z
Լանսելոտ:

'''Արիս Արսենի Գրիգորյան''' (ծնված [[10 հունիսի]], [[1959]], գյուղ [[Կոճողոտ]] ([[ԼՂ]] [[Մարտակերտի շրջան]]ում)<ref>[http://ru.hayazg.info/%D0%90%D1%80%D1%81%D0%B5%D0%BD%D0%B8_%D0%90%D1%80%D0%B8%D1%81 Արիս Արսենիի կենսագրությունը в Энциклопедии фонда «Хайазг»]</ref>, բանաստեղծ, արձակագիր, լրագրող, ազատամարտիկ<ref>[http://artsakhwriters.com/members/aris-arseni/ Արիս Արսենիի կենսագրությունը Արցախի գրողների միության կայքում]</ref>։

Ավարտել է [[Ստեփանակերտ|Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտ]]ը (1986)։

Աշխատել է որպես Արցախի հանրային հեռուստատեսության թղթակից (1988-1990, 1996 թթ.), «Արցախ» գրական-գեղարվեստական հանդեսի ավագ խմբագիր (1990-93 թթ.), «Մարտիկ» թերթի թղթակից (1995-2009 թթ.), խմբագրել է «Մետաքսագործ» (բազմատպաքանակ,1988 թ.), «Պայքար» (ընդհատակյա, 1990-91 թթ.), «Ջրաբերդ» (Մարտակերտի շրջանային, 2009 թ.), «Նոր Շահումյան» (Շահումյանի շրջանային, 2012-2014 թթ.) թերթերը, 2013-ից Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության «Արցախի կոմունիստ» ամսաթերթի խմբագիրն է։

[[Կատեգորիա:Հեղինակներ]]

[[Կատեգորիա:Հեղինակներ-Ա]]

[[Կատեգորիա:Հայ գրականություն]]
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BF%D5%A1%D5%BF%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB%D5%A1:%D5%80%D5%A5%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80-%D5%93&diff=13173Կատեգորիա:Հեղինակներ-Փ2017-02-14T08:38:47Z
Լանսելոտ: Նոր էջ «Կատեգորիա:Հեղինակներ»:

[[Կատեգորիա:Հեղինակներ]]
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D5%84%D5%B8%D6%80%D5%A9%D5%A8&diff=13172Մորթը2017-02-14T08:32:19Z
Լանսելոտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Մորթը

|հեղինակ = [[Սմբատ Փանոսյան|Սմբատ Փանոսեան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[]]

[[Կատեգորիա:Արձակ]]

[[Կատեգորիա:Պատմվածք]]

Նստած ենք ընկերոջս հետ գյուղապետին տան առջև՝ շուքին։ Կեսօր է. ու անոթությունը կ՚աղմկե ամեն կողմե, մեր հոգնած, ընդարմացած ստամոքսին մեջ, քովերնիս կկզած գեղջուկ գործավորին փայլող նայվածքին խորը և անդին՝ ճանճերու գրոհեն պարտված այդ թավալած, հեռացող շան վրա։

Ճամբորդած ենք արևի տակ երկար ու բարակ կածաններու վրա, ձիերու սանձը, և՛ ասպանդակը պրկած մեր ջիղերով։ Դարձդարձիկ բլրակողեր, արևախանձ կիրճեր և չորացած գետահուն մը մեզ բերած հասցուցած են հոս։ Կը սպասենք. գյուղապետին տան ներսը ճաշի պատրաստություն կը տեսնեն։ Ե՞րբ սկսան կամ պիտի վերջացնե՞ն — հայտնի չէ։ Ժամանակը թև առած՝ կը թռչի. քիչ հետո շուքը ծառին պիտի երկննա դեպի արևելք. իսկ մենք դեռ անցնելիք ճամփա ունինք մեր առջև... Կապտորակ մշուշի մը տակ կ՚երևի, հեռո՜ւն մեր գիշերելիք հանգրվանը...

Գյուղապետը՝ նիհար, բարձրահասակ, թխադեմ, սրածայր պեխը կախած՝ նստած է մեր դեմը և ծխախոտ կը փաթթե և հրամցնել կ՚ուզե մեզ։

— Դեռ պիտի ուշանա՞,— կը հարցնե ինքզինք մեր բանբերը նկատող գործավորը։

Գյուղապետը կ՚ելնե ոտքի. թերատ գլանիկը մատներուն մեջ՝ ան կ՚երթա դեպի տան դուռը, պոռալու համար ներսիններուն.

— Չվերջացա՞վ...

Դուրսեն մենք չենք լսեր ներսեն եկող պատասխանը. «Չլսելը սփոփանք մըն է լսված ժխտական պատասխանեն» — կ՚եզրակացնե ընկերս և մեզի պարտադրված սպասումին մեջ, հետաքրքրությունը կթելադրե.

— Տեսե՜ք սա գյուղը՝ լեռան լանջին, գետնամեջ պատերով, խոռոչանման դուռ֊պատուհանով, հողին կպած երդիկներով։ Ապառաժային հսկա զանգված մը կախված է անոր վերև որպես մութ ճակատագիր։ Մինչդեռ լեռնալանջը առջևը ձգած պարտեզներն ու ծխախոտի կանաչ արտերը, ու կռնակած՝ վայրի բուսականության ցեղակից անտառակ մը — կ՚իջնե դեպի ձոր, ուր արևին կրակը կը հրդեհե դաշտանկար մը։ Կողմնակի ինկած բլուրներ, որոնց ոտքերուն տակեն կը փախչին կարմրագույն, սևադեմ հողաշերտեր արևի ջերմով թրծված։

Գյուղապետի տան առջևեն կհոսի աղբյուրի մը ջուրը, որ կեսօրվան գոլը կռնակած՝ դեմ կու գա ձորակի շուրթին, բայց անտարբեր վտանգին՝ զինքը հալածող ուժին՝ պատվաբեր ինքնասպանության զոհ կ՚երթա խորխորատի ժայռերուն վրա ջախջախվելով։ Այնուհետև կը թվի, թե ան դեռ կը շարունակե ապրիլ, ապա՝ վիրավոր՝ վազվզելով հոս հոն, դպչելով չոր հողերու, արևախանձ ծառի արմատներու, տարածվելով, ծծվելով բանջարանոցներու պապակ ածուներեն... Հողը ծարավ է. անկուշտ. դարերն ու գյուղացիները իրենք դիզած են քիչ մը հողը ամենուրեք և տնկած՝ ծառ ու ծառաստան անոր վրան։ Սակայն, հողը աղքատ է ու մերկ տեղ տեղ։ Ողջ մնան թթենիները, որոնք կանաշով ներկած են շրջապատը...

— Դեռ կ՚ուշանա,— կ՚ըսե բանբեր գործավորը, որ գլուխը տարած խոթած էր տունեն ներս և դարձին կը փորձեր քար մը զետեղել տակը, նստելու համար։

— Ի՞նչ է. ոչխա՞ր մորթած է...

Ընկերս է քմծիծաղի շողը աչքերուն մեջ։

— Չի տեսնվիր...

Դերձան իրանով, դողդոջուն ու վճիտ և գաղտնորեն սահուն ջուրի վազք մը մեր ոտքերուն քովեն։ Հղկված խճաքարերու վրա թափանցիկ և ապակիի պես։ Ծոց կը բանա ամեն շյուղի կամ մազանման ծառարմատի առջև գույն փոխելով. ու անութված՝ կը շինե ու կը քակե անհամար պղպջակներ, որոնք ծիածանի նման երփներանգ լույսի ճառագայթներ կը պայթեցնեն մեր աչքին առջև։ Վտիտ ջուրի սա վա՜զքը... ծառի շուքին մեջ երկարող արծաթ շղթայի մը նման։ Մեր ոտքի տակի հողը տամկացնելե ավելի ի՞նչ կրնա հետապնղել։ Ո՞ւր կերթա պարապ֊սարապ. փոքրիկ, մանրանկար ջրվեժի մը ձայնը կը լսվի քիչ ետև։ Սպասումին մեջ հետաքրքրությունը համ չառներ թեև, բայց վճիտ ջուրի երիզը, որ խայտանքը ունի խիճերուն վրայեն ցատկռտելով վազելուն՝ կը քաշե նայվածքդ իր ետևեն և ահա.

— Աղվորիկ, կարմրամորթ հորթո՜ւկ մը...

— Նայե՛,— կ՚ըսեմ ընկերոջս,— հորթո՜ւկը... ջո՛ւր կը խմե... ջուրի այս վճիտ հոսքը, ուրեմն, սա հորթուկին համար եղած է. ի՜նչ հոգածություն...

Ընկերես ավելի գործավորն է, որ կը քմծիծաղի։ Իր նետած բառը ես թաղած եմ իմ խոհերուս տակ։ Եղածը պարզ հետաքրքրություն մըն էր. բայց այդ հետաքրքրությունը հանկարծ տնաճություն և սարսուռ կը պատճառե ինծի։ Ինչո՛ւ սա հորթուկը, որ ծռած է ջուրին վրա, խմողի տպավորություն չի՛ գործեր վրաս։ Հագեցա՞ծ է խմելեն։ Կը զգամ, որ գոհացված չէ հարցս։ Առաջին հերթին ես կը խուզարկեմ շուրջս։ Հորթուկին շրջապատը կը կենդանանա անմիջապես։ Քանի մը կովեր, աղտոտ ու ոսկրացած կողերով, դաժանորեն հոգնաբեկ՝ ծնրադրած են ծառի շուքին, խոնավ գետնին վրա։

Լուսարձակ, անիմաստ անոնց նայվածքին մեջ անխելքությունը մեղկորեն հաստատված է։ Կովային, պաղ ու խոշոր պտղունցներուն վրա թարթիչներու բացուխուփ մը, որ հետևանք է ճանճերու գրոհին դեմ կրավորական դիմադրության մը։ Անոնց բզզյունին և կուտակումին սաստող՝ կակուղ ստևով խլացած ծափը ականջներու, որ ոչ օգուտ կը բերե և ոչ ալ հառաջդիմություն ինքնապաշտպանության։ Աներես, շատ ճղճիմ բայց ահագնորեն խիզախ՝ ճանճերը ելումուտ կ՚ընեն կովերու սառած ակնապիճներուն անկյունավոր գոգավորումին մեջ և աներեսաբար, անտարբեր, անամոթ՝ կը կցվին իրար և կը տզտզան... Հանգչող անասուններուն մորթն է, որ երբեմն սարսուռ կ՚ունենա երբ ճանճը խայթոցը մխե կողոսկրին բարակցած մաշկին մեջ և արյան գնդիկ մը մնա որպես հետք սուր խայթոցին...

Բայց հո՞րթը։ Թավշանման մորթին վրա ոչ մեկ նշան ճանճային գրոհի։

— Ան խրտվիլակ մըն է...

Անիկա դունչը երկարած է ջուրի վետվետուն երիզին, որ ոչ ափի կու գա և ոչ ալ ծծելու։ Ստվերներեն թափանցող լույսի ճաճանչներ ջուրը վերածած են կարծես հեղուկ ադամանդի. սակայն դունչը վեր բռնված է ջուրեն, մնացած ծարավ։ Ուզա՞ծ է բնավ խմել բարակիրան առվակեն, թե մնացած է պապակ։

Կը նայիմ հորթուկին ու սիրտի կծկում մը կ՚ավելցնե անժամանակ մահացածի հանդեպ զգացածս վիշտ֊ափսոսանքը։ Չորս անճոռնի ցիցերու վրա պահված անոր հարդակուռ խրտվիլակ֊սիլուեթը՝ ծառի ստվերին տակ կանգնեցված է որպես շահագործումի միջո՞ց... բերան չունի. անճարակ գործողության ենթարկվածի տպավորության կթողու անոր դունչը։ Սարսուռը կ՚անցնի մեջես, և ես կը զգամ անարդարության դեմ ըմբոստացողի ընդվզում մը։

Սա հազիվ ծնած ու մեռած, սակայն մարդկային ագահության և խղճմտանքի պակասեն ապրիլ շարունակող մորթը հորթուկին, դրված քովը, աչքին առջև ոսկրացած, գուցե մայրական վիշտեն հյուծած մայր֊կովուն, անոր անարյուն, չորցած ստինքներեն մուրալու համար պուտ մը կաթը, որ պետք էր խնայված ըլլար ձագին...

Զինք կեցուցած են հոդ, լուռ, քարացած՝ որպեսզի մայրը նայի, կարոտեն ու վիշտեն չսատկի, այլ անոր ներկայության տալիք սփոփանքեն ամրապնդվի ու տա մարդուն մածուն ու կարագ դառնալիք կաթ մը։ Գյուղապետը պետք ունի մածունի։ Ու խորհիլ, որ շրջապատի հողերուն երեք չորրորդը իրեն կը պատկանին, լեռնալանջի անտառամասեն զատ։

Մինչդեռ՝

Մայր կովը կռնակը մեզի ու նաև իր ձագին — իջած է ծալլված չորս ոտքերու վրա հողին, հսկա ծառի շուքին։ Կեսօրվան տաքին տված խոնջենքով՝ ջերմեռանդորեն անիկա՝ կ՚որոճա այն կերը, որ գուցե երեկվընե մնացած է ստամոքսին մեջ։ Քովը, երկու ուրիշ կովեր՝ անտարբեր դրացուհիի վիշտին և մոռցած կենդանական իրենց նեղ աշխարհը — կ՚որոճան նույնպես և շողիքը սարդոստայնի փալփլուն թելերու նման ցանցած է անոնց կուրծքերը և հյուսած անհոռնի ձեռագործ մը չոր գետնին վրա։

Ի՞նչ կ՚երազեն կամ կը մտածեն երբ կ՚որոճան։ Կը զգա՞ն ոճրաբույր մեքենայությունը մարդկային չարամտության։ Պաղ քրտինք մը պատած է մարմինս։ Ոտքերուս տակեն հոսող ջուրեն կ՚առնեմ, կարծես խոնավությունն ու սառնությունը քրտինքին։ Եվ անմիջապես կը մտածեմ հարցապնդումի մը ձև տալ խոհերուս, որոնք թևավորվիլ կը սկսին։

Վիշտը խոսա՞ծ է մորը մեջ։ Անիկա ծռած է անշուշտ ու շնչած անբույր մորթը մեռած ձագին, զոր ապրեցնել ուզած է մարդը կեղծիքով և խորամանկությամբ։ Զգացա՞ծ է բարբարոս պետքին ըմբոստություն մը անասնային բնազդով։ Իսկ բնազդը խաբած չի կրնար ըլլալ զինք։ Առաջին պահուն իսկ պետք է որ ան գլուխը վեր առած ըլլա և իր խաբվածությունը պոռա գյուղապետի տան ուղղությա՛մբ, թե անխղճություն է մեռածը՝ մորթազերծ ընել, լեցնել իրեն սնունդ ծառայող հարդով մորթը և որպես անասելի վիրավորանք՝ կեցնել ձագին խրտվիլակը առջևը թե.

— Տե՜ս, զավակդ կ՚ապրեցնենք. մեզ կաթ տո՛ւր...

Գյուղապետը եկած նստած է կրկին մեր դիմացը, իր մատներուն մեջ ծխախոտ փաթթելը հավիտենականորեն կիսատ մնացած կը թվի։ Պիտի թքոտե կապը գլանիկին և զբաղեցուցած լեզվով ալ պիտի արդարանա.

— Է՜, այո, այդպես պատահեցավ...

Երկու օրական էր, երբ գիշերային խավարեն օգտվելով լեռեն իջավ բորենին և խեղդամահ ըրավ զայն։ Ապա մարդուն ջիղերը թունդ հանոդ առասպել֊պատմություններ բորենիական բարբարոսության։

Մայր կովը կապված ոտքեն. ձագը՝ սրունքներուն միջև՝ դունչին տակ։ Մութ գիշեր. աշնանային տաք եղանակ։ Տոթը նստած ամեն տեղ, տանիքներու վրա քնացող մարդոց հոգնության մեջ։ Հովի կտոր չկա։ Ծառերը քարացած են, իսկ շուները, ձորակին մեշ հարա֊հրոցով՝ շնագայլ կը հալածեն։ Գյուղը մնացած է անպաշտպան. տավարը կը փնչացնե հոս հոն։

Խորացած խավարին ծոցեն երկու լուսարձակ կայծեր և անասնական բնազդին զգալի եղող գեշ բույր մը վայրի գազանի։ Սակայն, մայր կովը չզգար վտանգը, որ կռնակեն կը սպառնա իրեն. ան տարված է ձագը գգվելով։ Լեզուն հորթուկին մորթը մաքրելով զբաղած՝ ծփուն, ջրոտ ձայներ հանելով կը խլացնե լսողությունը։ Լուսաշող զույգ կայծերը կը մոտենան գետին չկոխող, զգույշ դարանընկալ թաթերու վրա։ Ու հուժկու հարված մը մայր֊կովի կողին։ Անակնկալ հարվածը կը զգետնե խեղճ մայրը, կապված ոտքը կ՚անդամալուծե զինք. մինչդեռ գազանը կ՚առնե ձագը և կը փախչի։

— Չըսե՜ս. ամերիկյան կանկսթեր մըն է եղեր,— կը քմծիծաղի ընկերս։

Գյուղապետը չի՛ հասկնար կանկսթերին իմաստը, ուրեմն չի ցուցներ ոչ մեկ հետաքրքրություն ըսված խոսքին։ Ան վառած է վերջապես գլանիկը և գոհունակ՝ ծուխը ներս քաշելով, կը քալե կիսատ թողած պատմության ընդմիջեն։

— Այո՛, կ՚առնե կը փախչի...

Մայր կովը սոսկումեն արթնցած, ահավոր ճիչ֊պոռոց մը կը ձգե գյուղին մեջ։ Քունը ծանր է մարդոց։ Խոր անդունդեն եկած ձայնի տպավորություն կը գործե։ Կովին բղավոցը կը շարունակվի։ Կ՚արթննա մշակը, հարա֊հրոցով կը վազե բորենիին ետևեն։ Ոտքի կը նետվին ուրիշներ, կը շվացնեն. շուները ձորեն ետ կանչված բանակի պես, կը նետվին հոս հոն, մինչև կը գտնեն հետքը գազանին. վրա կու տան։ Ու բորենին մորթը ազատելու համար,— հրացանի կրակոց կը լսե — կը թողու խեղդամահ հորթը և կծիկը կը դնե։ Շուներու հաչոցը կը հեռանա և մարդիկ կը շրջապատեն հորթը, որ մութին մեջ սև կետի պես բան մը կ՚երևի։ Կ՚առնեն կը բերեն դին։ Ի՞նչ օգուտ. բանը բանեն անցած էր։ Մայր կովը կը լիզե լերդացած արյունը. սակայն չզգար, որ ձագը սատկած է։ Քիչ հետո կ՚առնվի դունչին տակեն ձագը։ Կովը խաղաղ քուն կը մտնե։ Առավոտ կանուխ ձագին խրտվիլակը կը դրվի հոդ...

Գյուղապետին պատմությունը շրջանային սովորական դեպք մըն է։ Որո՞ւն հոգը, թե բորենի մը խեղդած է հորթը։ Կարևորը կովեն կաթ ստանալն է։ Եթե ան խաբվելով կը խաբվի և կաթ կու տա, այդ ալ անոր ազնվությունն է...

Կը նայիմ կրկին հորթուկին։ Խիղճը կը մխացնե նայվածքս, որ հորթեն կ՚իջնե ջուրին։

Լույսի խաղերը — գողցված ծառի ճյուղերեն — կ՚իյնան բարակ ջուրի երիզեն և խճաքարերու հետ պար ըոնած՝ վազքը կ՚ընեն վետվիտուն, շնչավոր, խոսուն։ Ու մաքրությունը հանկարծ կը դառնա կեղծիք, ուր կը պառկին ու կը շարժտկին ճճիներ... հով մը կ՚անցնի ջուրին կռնակը ափելով. կայլակներ կը ծնին. ջուրը կ՚ըլլա նաշխուն, արծաթագույն և վեր ու վար շարժող հոսք մը, որուն վրա ծռած է դունչը հորթուկին, կեղծելով նույնպես կյանքի շարժունությունը։ Ապա ջուրի հոսքը կը դառնա խոսուն հիշողություն մը, և ես կը լսեմ կարծես ձայնը, որ կ՚աղաղակե.

— Ա՞յս էր կյանքը. մա՜յր իմ. ա՛յս էր կյա՜նքը...

Տակավին շարժող տպավորություն գործող հորթին դունչեն ելած.

— Գթա՛ ինծի, մայր, գթա՛ ինծի...

Շուրջս, մարդիկ սակայն թեև զգայուն, խոհեմ ու բանգետ, անխիղճ ու ագահ նաև, ոչինչ կ՚ուզեն լսել ու ըմբռնել այս հանկերգներեն ու կը շնորհավորեն խելացությունը մորթազերծ՝ հարդակուռ խրտվիլակը պատրաստողին։

Ամիսե մը ի վեր ահա կովն ու մարդիկ կը խաբեն զիրար։ Եվ մուրացված քիչիկ մը կաթը, զոր գյուղապետին կինը մածունի կ վերածե — պիտի դրվի այսօր մեր ճաշասեղանին վրա։

Ընկերս երբ դգալե այդ մածունը, գյուղապետին վար ինկած պեխերեն կախված պիտի ըլլան մածնաշիթեր, որոնք ուժ պիտի տան ըսելու. «Համով մածուն է»։ Իսկ տանտերը պիտի կրկնե իր բառերեն քանի մը հատը. «Լավ է մեր վիճակը. իսկ մածունը՝ հրաշալի է մանավանդ տաք օրերուն»։ Ընկերս, քաղաքավարության զոհ չերթալու համար, գուցե կրկնե նույնպես քիչ առաջ ըսածը. «Լա՛վ է, շա՜տ համեղ... մածունը»...

Մեր վերադարձի ճամփան կարճեցնելու համար, գուցե խոսի ընկերս, երբ ես լուռ մնամ։ Իր հարցին թե ինչո՞ւ մածունեն չկերա, պիտի ըսեմ, որ այդ նյութին հետ բարեկամ չեմ և հետո պիտի ավելցնեմ.

— Առի հոտը մորթին, որ դուրսը դրված էր։

Ընկերս պիտի խնդա խոսքիս վրա.

— Ի՜նչ հիմարություն. արդարև համով էր մածունը և դուն կորսնցուցիր առիթը...

— Հետո՞։

Իմ խորհրդածություններս վերջ կը գտնեն, որովհետև գյուղապետի տան դուռնեն մշակը ճաշի պարագաներ կը բերե մեր նստած տեղը և կ՚ըսե.

— Ճաշը պատրաստ է։

Ապա զույգ ամաններու մեջ բերած մածունը կը դնե սեղանին։
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D5%A9%D5%A5_%D5%A4%D5%B8%D6%82%D5%B6_%D5%A6%D5%A1%D5%B5%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%BD%D5%AF%D6%81%D5%A1%D5%AE_%D5%A7%D5%AB%D6%80%E2%80%A6&diff=13171Եթե դուն զայն հասկցած էիր…2017-02-14T08:31:01Z
Լանսելոտ:

{{Վերնագիր

|վերնագիր = Եթե դուն զայն հասկցած էիր...

|հեղինակ = [[Սմբատ Փանոսյան|Սմբատ Փանոսեան]]

|թարգմանիչ =

|աղբյուր = [[]]

[[Կատեգորիա:Արձակ]]

[[Կատեգորիա:Պատմվածք]]

Հիմա, որ ձմեռ է և ցուրտ, ես կը սիրեմ քալել արևին մեջ և հոգերս տալ ամայության։ Ճամփան, որ զիս կ՚առաջնորդե դեպի մոտակա բլրակները, եզերված է կանաչով ու մերկացած ծառերով։ Անոնց մեջ զիս տպավորողը ավելի բարտիներն են, իրենց երկար ու դիակնացած հասակներով, որոնց մինչև իսկ շուքերը կոխելու հեռավոր ափսոսանքն ունիմ։

Մսկոտ հով մը կը սուլե անոնց մեջ հին նվազի մը մնացորդները, որոնք ինծի ծանոթ կը թվին։ Լեռներուն վրա արևը փռած է սպիտակ սավաններ, որոնցմե ցուրտ սարսուռներ կը զգամ հոգիիս մեջ, և ակամա կը բռնեմ սիրտս՝ չիյնալու համար։

Կը սիրեմ սակայն այսպես համրաըար քալել արևին մեջ, զգալ քաղցր կսկծանքներ ու կարոտներ, որոնց փրփուրին մեջ կ՚ուզեմ թաղել զիս հիմարության մղող երբեմնի հուզումներս։

Ան կու գար երբեմն իր մոր ընկերակցությամբ՝ զվարթ մազերով ու տրտում աչքերով։ Կը խոսեին տնեցիները։ Մայրը կը մոռնար մեզ ու կ՚անցներ ընդհանուր ժխորին։ Մենք կը նստեինք սեղանին առջև դեմ դիմաց։ Կը դնեինք նվագը։ Երաժշտությունը կը պատմեր զույգի մը սերը — հին օրերուն — անտառի մը շուքին...

Կ՚ըսեր.

— Կը սիրե՞ս...

Կը հարցնեի.

— Ի՞նչը...

Ան կը ժպտեր ու կը կարմրեր։ Կը բռնեի՞ զինք իր մտածումին մեջ...

Կ՚ավելցներ.

— Բայց ասիկա՜... չե՞ս հասկնար։

Ու կը ցուցներ ձայնախոսին վրա դարձող ու լամբարին լույսովը փայլուն սկավառակը — ըսել ուզեր՝ երգը։ Եվ անոր վրա կը հակեր գլուխը. ըսել ուզեր՝ զվարթ ու խարտյաշ մազերը։

Չեմ գիտեր, թե ի՞նչ կը զգայի իր այդ հայտնություններեն հետո։ Ցա՞վ, ալիքային սեր մը անոր երազկոտ աչքերուն կիսախուփ մրափեն, երբ ուզեր թաղվիլ մշուշե լքվածության մը մեջ՝ նվագի շունչին տակ։ Բայց իրականությունը, ահա, որ ան չի գար ու չըսեր։

— Կը սիրե՞ս...

Ես միշտ պետքը կը զգամ հարցումին.

— Ի՞նչը...

Ան թե՝

— Բայց ասիկա՜...

Սեղանին տակ մենք կը սեղմեինք մեր ոտքերը իրարու մեջ, ու սեղանին վրա գաղտնորեն կը շփվեին մեր ափերը միս առ միս։ Տաք, սիրային դողեր կը բարձրանային մեր մարմիններեն ներս։ Մենք գիտակցաբար կը ժպտեինք աչք աչքի։

Ինչո՞ւ չէի հասկցած։ (Հիմա ան չկա այլևս ինծի համար)։ Սակայն կը հավատայի, թե օր մը կ՚իրականանար այդ բանը, եթե միշտ ես չմնայի նույն թմբիրին մեշ, նայեի անոր աչքերուն լույսին ու ժպտեի իր կարմրող այտերուն ի տես։ Սուրճի գավաթը, միշտ փնտռված՝ հավաքույթի մը առթիվ, կը խորունկցներ այդ երևակայական խոնջենքը։

Իր մայրը միշտ կը գտներ հարուստ ու երջանիկ ապագայի մը հեռանկարը ինծի համար։ Տնեցիները կը զվարթանային։ Ես կը տեսնեի կարմիր հոսանքը անոնց տեսիլներուն մեջեն։ Ան կը ժպտեր և հուսալի կը նայեր ինծի։ Ու ես կը հեգնեի բախտը, բայց ներքնապես կ՚ուզեի հավատալ այդ բանին։

Մտածե՜լ, թե ամեն ինչ կը նպաստեր ուրախ այդ առիթը ներկայացնելուս, բայց ես քիչ մը ձանձրույթի խենթ էի, կը մոռնայի օր մը վերջ ու չէի ըմբռներ պահանջքը։

Հետո չեկան այլևս մեզի այցելության։

Ես սկսա շինել նոր երազներու շղարշ մը թափանցիկ ու սիրելի։ Գուցե «կը սպասե» ու թերևս՝ «կ՚ամչնա»։ Աղվոր, սիրելի և ամբարձիկ մտածում մը, զոր ես կը շաղախեի, կը հյուսեի առանձին մտահոգությամբ մը։ Ապա վախ մը ցրտությամբ կը մխվեր սիրտիս մեջ։ Կ՚ուշանար անոր հասակին, զվարթ մազերուն ու բույրին տպավորությունը։ Դիմագիծը քիչ֊քիչ կը մաշեր։ Բայց ես միշտ կը պատկերացենի անցյալ բոլոր անուշությունները, եղած խոսքերն ու հայացքներուն խոսուն թախիծը։

Երազիս մեջ, սակայն, կու գար անիկա։ Ու ծով մը կը բացվեր հոգիիս մեջ։ Կը խոսեինք իրարու հետ ու կը հաշտվեինք լռությամբ։ Մեր խոնավ ժպիտը կը մոռցներ ամեն ցավ, զոր զզացեր էինք բաժանումներե հետո։ Կը դնեինք նվագը։ Կը հարցներ.

— Կը սիրե՞ս...

— Ի՞նչը...

Կը ժպտեր.

— Բայց ասիկա՜...

Թափանցիկ տրտմությամբ կը լեցվեր սենյակը։

Երբ ան կը հարցներ այսպես՝ պատերեն վար կու գային պատկերները և լռությամբ կ՚արտասվեին...

Չէի խոսիր ես։ Ու ան կը ցուցներ ինքզինք, սենյակին մեջ առանձին, ուր կեցած էր սպիտակ շորերով, կիսամերկ ու դալուկ,— ըսել ուզեր՝ «հարս» մը։ Ու համրորեն մատս կը դներ սիրտին, կարծես հարցներ. «կ՚ըմբռնե՞ս... քեզի համար է, որ կը տրոփե՜»... (Ա՜խ, ես բնավ չհասկցա ատիկա)։ Եվ ես կը կախեի գլուխս — ըսել ուզեի՝ «ո՛չ»...

Երազը որքա՜ն կը խոսեր իրական ու մարգարեի մը պես։ Այնուհետև կը մշուշվեր, կ՚աղոտանար ամեն բան։ Կը թրթռար ամեն ինչ...

Ինծի կ՚ըսեին տնեցիները.

— Հիվանդ չե՞ս...

Կը ջղայնանայի, կը հակառակեի։ Ու կը դնեի նվազը։ Հիշատակը կը թափառեր սիրտիս ու արյանս մեջ։ Անոնք գլուխ կը շարժեին։

— Այս տղան ձեռքե կ՚երթա կոր,— կ՚ըսեին։

Ծերունի հորաքույրս չարացած կը ճչար.

— Արժե՞... արժե՞... արժե՞, հիմա՛ր...

— Է՜հ, կը բավե՛,— կը տրտնջայի ես, և աչքերս կը լեցվեին։

Ու կ՚ելլեի, կը քալեի աննպատակ, թեև գիտեի, թե անոնց տունին անծանոթ ուղղությանը կը դիմեի։ (Զարմանալի էր, որ ես բնավ չէի հետաքրքրված անոնց տունով. սովորական բան էր՝ երբ կու գային, կը նստեին ու կ՚երթային, իբր թե բնավ եկած չըլլային...)։

Որոշ չէր փափաքս, բայց ես կը սպասեի շուկան, բանուկ փողոցները։ Երկար ու ցրված կը դիտեի անցնող ու դարձող զույգերը։ Ինչ լավ կ՚ըլլար... ա՜հ... բոլորն ալ «հարս ու փեսա» են հարկավ,— կ՚եզրակացննի. ու կը ցավեր հոգիս։ Կնայեի շուրջս, թևիս, քովս՝ և ան չկար։ Աղտոտ աղջնակ մը անհայտորեն և իրավացի կը ժպտեր։ «Ինծի համա՞ր է արդյոք» — մտածումը կ՚անցներ միտքես։ Զզվանք ու լեղի թախիծ մը կը զգայի այդ ենթադրութենեն ու կը քալեի տարբեր ուղղություններով, ցնորածի պես։

Միշտ ուղեղս կը խոսեր ու սիրտս կու լար։

— Կը սիրե՞ս...

— Այո՜... այո... չե՞ս տեսներ միթե...

Ու քայլերուս աղմուկին ընդմեջնն, սալարկված քարերուն վրա՝ կը հնչվեր.

— Ինչո՞ւ չես գար... ինչո՞ւ չես գար...

Օրեր անցան։ Կյանքը կը թավալեր սիրտիս վրայեն ծանրորեն, խելահեղ, ու ես լավ չէի հասկնար թե ինչո՞ւ այլևս չէի երգեր, քիչ կը խոսեի ու գեշ կը ճաշեի։

Տնեցիները ինծի կը բերեին տրտում կսկծանքներ իրենց «ախ֊վախ»երով, կը հրմշտկեին հիվանդության մը, խելագարության մը պարագան, և ամբողջ շաքար էր անոնց լեզուն, երբ կ՚իջնեին աղոթքի ճամփեն։ Բայց ես կը խլեի անոնց հավատքը դեպի բարին, համեստությունը, կը պոռայի անոնց դեմքին, միամիտ աչքերուն, ու դուրս կը փախեի տունեն։

Քեն կ՚ընեի ամբողջ օրը։ Իրիկունը ավելի մռայլ և ավելի ուշ ներս կու գայի, ու կը դնեի միշտ այդ հեռավոր նվագը։

Հիշատակը թեթև, մշուշե քայլերով կ՚անցներ սիրտիս ճամփաներեն։ Սերը կը թափառեր ծառաստաններու շուքերուն տակ՝ միայնակ ու դժբախտ։ Ես կը նստեի անկյուն մը, ու հետզհետե մրափ մը կը տաներ զիս՝ չեմ գիտեր ո՛ւր։ Ամեն վայրկյան երազը կու գար մեծաքայլ և կը տարտամեր քիչ հետո։ Անոր թափանցիկ բայց կարմիր տեսիլքը անակնկալ ճախրանքներ կ՚ըներ շուրջս, վրաս։ Կու գար, կը հպեր ինծի, ու ես միշտ վախով, կարոտյալ հուզումով ձեռքս կը նետեի անոր սպիտակ հպումին, այն ծածանող իմաստությանը, որուն անկարելի էջերը դեռ ինծի համար փակ էին ու սիրելի։ Ու երբ պիտի բոնեի անոր թևերեն, հանկարծ ան կը խուսափեր ինձմե, ժայռի մը գլխուն կը թառեր ու անժպիտ կը թարթեր իր աչքերը։

Օր մը, սակայն, ան փեշերը հավաքեց ու թռավ գնաց հեռուն ու մտավ ինծի անծանոթ ինչ որ բանի մը ներքև։ Արթնցա։ Երազ էր ու կես գիշեր։

Հաջորդ օրը անգիտակցաբար գտա անոնց հետքը։ Մայրը շուկայեն կու գար ծրարներով ու շենքե մը ներս կը սպրդեր։ Սպասեցի մինչև գիշեր։ Ու շատ մութին՝ ելա գացի անոնց։

Դուռը բացավ մայրը։

— Բարև՜... տիկին։

— Օ՜... Աստծու բարին... Ներս հրամմեցեք։

Չեմ գիտեր ինչո՞ւ, անծանոթ պատուհանե մը տրտում նվագ մը հնչեց։ Լամբարի լույս մը մարեցավ ուրիշե մը, և մութ երկինքին վրա ասուպ մը երկարորեն լուսավորեց իր ճամփան։ Ու հանկարծ կինը կակազել սկսավ։ Ըսավ ուրիշ բաներ, զորս չհասկցա, ու չոր և անարյուն գտա այդ սիրտի զեղում «հրամմեցեք»ը։ Ուզեցի դառնալ կրունկիս վրա, ուզեցի մոռնալ ամեն ինչ ու քալել, բայց հազար մը ճանկեր բռնեցին կուրծքես, տմարդորեն քաշեցին ներս և դուռը գոցել տվին իմ ձեռքովս։

Ես չգտա զինք սրահին մեջ։ Նեղվեցա անոր թողած պարապեն, թեև հոն շատեր կը նստեին։ Բարևեցի և առի աթոռ մը անոնց միջև։ Նայեցա ձեռքերուս։ Անոնք կը դողային տարորեն։ Տվին կամ չավին իմ բարևիս պատասխանը։ Ես չհետաքրքրվեցա այդ բանով։ Երբ աչքս բարձրացուցի եղունգներուս գիծեն, առաջին տեսածս այն տղան եղավ և անակնկալի բերավ զիս։ Տարտամ դիմագիծ մը ու սև լաթեր ուներ։ Սպիտակ թաշկինակ մը՝ բնականեն ավելի փրփրած էր անոր կուրծքի գրպանեն։ Աչքերը կ՚երազեին ու, ըստ երևույթին, հառած կը մնային խոհանոցին դռան։

Զգացի ուրեմն, թե ան ներսն էր ու սուրճ կ՚եփեր։ Օճախին աղմուկը կ՚ըներ այդ թելադրանքը պարզորեն։ Ես մտածեցի սուրճի գավաթի մասին, ու տաք լույսեր շողացին ուղեղիս մեջ։ Ա՜հ... արժե՞ր լսել անգամ մը ևս այն հավաքույթները, որ կարծես դարեր առաջ եղած ըլլային, այնքան, որ անթափանց է իրականության մը պատրանքը անոնց վրա։ Լսել մրմնջացող կնոջ մը շրթունքներեն՝ հավատքի, երջանկության մը հեքիաթը, ծաղկային ժպիտի մը ծոցեն՝ նվագի մը թափառական շունչը, որուն շղարշումը երազի պարույր մը կը շինե սիրված աղջկան մը հոգիին շուրջ։

Ա՜հ... արժե՞ լսել անգամ մը ևս ասիկա...

Ան բերավ մատուցարանի մը վրա փրփրոտ սուրճը։ Հրամցուց զայն կարգով։ Գուցե չտեսավ զիս։ Բայց երբ մոտեցավ ինծի, հանկարծ մեր աչքերը հանդիպեցան իրարու։ Գավաթը դողաց ափիս մեջ, ու ես տխմարորեն ժպտեցա, որուն չփոխադարձեց անիկա։ Տեսավ իհարկե իմ մաշած ու ցանուցրիվ հայացքիս տրտմությունը։ Թախիծը մտերիմ ընկերոջ մը պես սիրած էի աղվոր օրերերեն վերջ։ Ան գլուխը շրջեց հաջորդին, և առանձին, մատուցարանը ձեռքեն կախ՝ շտապեց խոհանոց։

Ես խմեցի սուրճը ումպ առ ումպ, արագ, սրտադող։ Թանձր ու սև հեղուկը իմ մեջս վառեց տարօրինակ ցանկություններ... Կարմիր ու սար լեզվակներ մխրճվեցան ուղեղիս մեջ։ Սիրտս ինչ որ քայլերգ մը զարկավ ուժգնորեն։ Ու շատ պաղ գիծ մը հաստցավ, իջավ կռնակս ի վար, ողնասյունիս երկայնքին։ Հիշատակները վազեցին անընդհատ, գլխիվայր, ու բզզյուն մը բռնեց միջոցը... Ես ուզեցի փշրել սուրճի գավաթը բռունցքիս մեջ ու նետել անոր մորը գլխուն, որ հեռուն կայնած կը ժպտեր՝ ինծի անծանոթ, բայց ատելի այդ տղուն։

Անոր ձայնը կը հնչեր.

— Բախտ է...

— Իհարկե։

Կը պատասխանեին։

Ու կանխելով զիրար, կը հափշտակեին բառերը, մեկը մեկեն անուշ, մեկը մեկեն տխմար՝ ըսելու համար.

— Բարով կ՚ընենք պսակը...

— Բարո՜վ... բարո՜վ...

Ձայները կը խրեին հոգիես ներս թունավոր նետեր, ու կ՚ըմբոստանար հպարտությունս անկարողությանս դեմ։

Եվ արագ ելա ոտքի, սուրճի գավաթը միշտ ափիս մեջ։ Գացի աղջկան ետևեն։ Գտա զինք անշարժ, ծռած դիրքի մեջ: Աչքերը կարմիր էին, շունչը՝ ծանր։ Սրբեց ճակատին վրայեն սահող քրտինքը ու նայեցավ ինծի։ Կարծեցի, թե ամեն բան կը վերագտներ իր անցյալ մտերմությունը։ Ուզեցի բռնել անոր ձեռքը ու սեղմել։ Չձգեց։ Այն ատեն կեցա քիչ մը հեռուն ու հարցուցի լուռ նայվածքե մը վերջ.

— Կը տեսնե՞ս...

Ան պատասխանեց.

— Ի՞նչը...

Կը դիտեի իր մատին փայլող ոսկե մատանին։ Դառնությամբ ժպտեցա։

— Բայց ասիկա՜... չե՞ս ըմբռներ միթե։

Ան կ՚այլայլեր, կը դեղներ, կը վախնար մեր առանձնութենեն։ Ես կը զգայի աչքերուս մեջ այն շեկ լույսերը, որոնք սարսափ կ՚ազդեն կիներուն... Ասիկա պահ մըն է, ուր մենք կամ հերոս ենք և կամ ոճրագործ։ Ան գիտեր այս բանը, գուցե կ՚ըմբռներ իր անցյալին սխալը և կը զգուշանար ավելորդ բառե մը։

Սակայն, միջոցը գտավ ինքզինք արտահայտության բերելու.

— Է՜, այո՛... սակայն ուշ։ Դուն բնավ գործնական չեղար...

— Մի՞թե...

— Այո՛... ու ըրիր զիս հուսահատ...

— Իրավ է...

Ես գլուխս կախած էի կուրծքիս։

— Ի՜նչ օգուտ... Մե՜ղք որ լավ տղա էիր... անցա՜վ...

Կարծես մայրս էր, և ես դեռ մանուկ, ինծի կու տար մաս մը իր ցավերեն, իր սիրո թաքուն գանգատները։ Ան կը հասկնար, թե ես լավ տղա էի... կը սպասեր, ու ես թույլ գտնվեցա ու թողուցի զինք մթության մեջ։ Լքեցի հույսերը, երազները, իսկ այսօր ի՞նչը պիտի տար ինծի իրավունք՝ իմ բախտս պահանջելու, փնտռելու...

— Ամե՞ն բան...

Կրկնեց կամաց.

— Ամե՜ն բան...

Ես սուրճի գավաթը նետեցի պատին։ Լավ որ վրիպեցավ աղջկան գլխեն՝ ու ջարդուփշուր ինկավ անոր ոտքերուն առջև։ Ես զգացի նախանձի և ատելության բուռն նոպա մը՝ հոսանքն ի վար ջիղերուս։ Աչքերուս մեջ խաղացին ու դարձան, դարձան արցունքի խոշոր պղպջակներ, ու սուր կսկիծ մը հետզհետե թանձրացավ ձայնիս ու շնչառությանս մեջ։ Անիմաստ հևք մը թռավ բերնես։ Ու ես քալեցի դեպի աղջիկը։ Ան ճչաց ցած։ Ես զսպեցի ինքզինքս ու կեցա՝ չընելու համար այն վայրենությունը, զոր ես ատած եղա դեռ իմ պատանութենես...

— Ըսե՛, կսիրե՞ս...

Կը լռեր։ Կը հևար դեռ իմ շարժումիս վախեն։ Մինչ մատս ինքնաբերաբար ուղղվեցավ սրահին կողմը — ըսել ուզեի՝ այն արդուկված տղան.

— Ի՞նչ գտար իրական ու պաշտելի անոր մեջ...

Ան դիտեց զիս լությամբ։ Զգա՞ց թացությանը իմ աչքերուս։ Վայրկյան մը դեռ համեցավ անոր ձայնը։ Ի՞նչ կը խորհեր։ Գուցե կը թռեր անցյալ կարոտներու։ Մրմնջացող աղբյուրը մը թերևս իր ականջին տակ կ՚երգեր։ Առաջին սիրո պատմությանը կ՚ըներ ծեր ու հնամենի ծառի մը տակ... Եվ գուցե հիմա ան կը քալե ինծի... կը նետվի ինծի...

Ակա՞նջս էր, թե իր լեզուն.

— Կը սիրե՜մ... բա՛խտս է...

Ես անձայն, սակայն անմիջապես՝ հիվանդ ու ջդագրգիռ քալեցի։ Ձգեցի, որ ամեն ինչ մոխրանար ու հանգչեր մեջս։ Ե՞ս։ Բայց ինչո՞ւ չէի հասկցած զայն — «այո՜»ն։

Գավաթի բախումե՞ն, աղջկան ճիչե՞ն, թե կասկածի մը թելադրանքեն մղված՝ մայրը եկավ վրան։ Ու կորսվեցավ ինքն իր մեջ։

— Այս ի՞նչ կը նշանակե... տղա՜,— կակազեց։

Լուռ ու քաղցած գազանի մը վայրագությունը նորոգվեցավ ու ծառացավ մեջս։ Բայց լռության խորհուրդը զիս անհունորեն անայլայլ կեցուց անոր առջև։ Ու երբ կրկնեց հարցումը.

— Ոչի՛նչ... կը հասկնա՜ս հետո,— ըսի կտրուկ և ակռաներս սեղմած,— բայց առայժմ հավաքե այդ կտորները ու շինե աղջկանդ բախտը հարո՜ւստ ու երջանիկ... Ու մի՛ մոռնար ժպտիլ դեռ ուրիշներու ալ, երբ պետք զգաս ատոր...
Լանսելոտhttp://grapaharan.org/index.php?title=%D4%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80:%D4%B1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%BF&diff=13170Կաղապար:Անավարտ2017-02-14T08:28:24Z
Լանսելոտ:

{| align=center border=0 cellpadding=1 cellspacing=4 style="background: #E3F6CE;"

|[[Պատկեր:Անավարտ.jpg|50px]]

|''Այս ստեղծագործությունը դեռեւս անավարտ է։ Դուք կարող եք օգնել Գրապահարանին՝ ուղղելով և լրացնելով այն։

<includeonly>[[Կատեգորիա:Անավարտ հոդվածներ|{{PAGENAME}}]]</includeonly>

<noinclude>[[Կատեգորիա:Անավարտ հոդվածների կաղապարներ| ]]

[[Կատեգորիա:Անավարտ հոդվածներ| ]]

[[Կատեգորիա:Կաղապարներ| ]]

</noinclude>
Լանսելոտ