http://grapaharan.org/api.php?action=feedcontributions&user=Ru&feedformat=atomԳրապահարան - Մասնակցի ներդրում [hy]2024-03-29T08:45:58ZՄասնակցի ներդրումMediaWiki 1.25.1http://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D6%80%D5%A5%D6%84%D5%A8_%D5%B4%D5%AB_%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4_%D5%B9%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%A1%D5%AE_%D5%B7%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8&diff=760Երեքը մի նավակում չհաշված շունը2013-02-01T20:45:25Z
Ru:

{{Վերնագիր

|վերնագիր = Երեքը մի նավակում չհաշված շունը

|հեղինակ = [[Ջերոմ Ք․ Ջերոմ]]

|թարգմանիչ = Ջ․ Հովհաննիսյան (անգլերենից)

|աղբյուր = [[«Երեքը մի նավակում չհաշված շունը»]]

'''Երեքը մի նավակում չհաշված շունը'''

==Նախաբան==

Այս գրքի հրապույրը ոչ թե նրա գրական ոճի, բովանդակության կամ էջերում ամփոփված շատ և օգտակար տեղեկությունների մեջ է, այլ պարզ ճշմարտացիության մեջ։ Գրքի էջերում նկարագրված են դեպքեր, որոնք իրականում տեղի են ունեցել։ Ես պարզապես մի թեթև գունավորում եմ տվել, որից, սակայն, առանձին փոփոխություն չի կատարվել։ Ջորջը, Հարրիսը և Մոնթմորընսին ամենևին էլ բանաստեղծական իդեալներ չեն, այլ միս ու արյունից սովորական մահկանացուներ, հատկապես Ջորջը, որը տասներկու ստոն քաշ ունի։ Որոշ ստեղծագործություններ թերևս աչքի են ընկնում մտքի ավելի խորությամբ, մարդկային բնության ավելի մեծ իմացությամբ, այլ գրքերը գուցե իմ գրքին չեն զիջում իրենց ինքնատիպությամբ և ընդգրկումով, բայց իր հուսահատական, անուղղելի վավերականությամբ, մինչև այժմ գրված ոչ մի ստեղծագործություն չի կարող մրցել այս գրքի հետ։ Կարծում եմ, վերջինը ավելի շատ, քան գրքի մյուս բոլոր հմայքները, վիպակը արժեքավոր կդարձնեն լրջախոհ ընթերցողի համար և լրացուցիչ կշիիռ կհաղորդեն այն ամենին, ինչ կարելի է քաղել գրքի էջերից։

==Գլուխ առաջին==

Երեք հաշմանդամներ։ Ջորջի և Հարրիսի տառապանքները։ Հարյուր և յոթ ճակատագրական հիվանդությունների զոհը։ Օգտակար դեղատոմսեր։ Երեխաների լյարդի հիվանդության բուժումը։ Մենք որոշում ենք, որ գերհոգնած ենք և հանգստի կարիք ունենք։ Մեկ շաբաթ ծովու՞մ։ Ջորջն առաջարկում է ճանապարհորդել գետով։ Մոնթմորընսին դեմ է քվեարկում։ Սկզբնական առաջարկությունն ընդունվում է ձայների մեծամասնությամբ՝ երեքը մեկի դեմ։

Մենք չորսով էինք՝ Ջորջը, Վիլյամ Սեմուել Հարրիսը, ես և Մոնթմորընսին։ Նստած էինք իմ սենյակում, ծխում էինք ու խոսում, թե որքան վատ է մեր վիճակը, վատ, իհարկե, նկատի ունեմ բժշկական տեսանկյունից։

Մեր առողջական վիճակը վատ էր և դրա համար խիստ անհանգստանում էինք։ Հարրիսն ասաց, որ ժամանակ առ ժամանակ գլխապտույտի այնպիսի տարօրինակ նոպաներ է ունենում, որ չի հասկանում, թե ինչ է անում։ Ջորջն ասաց, որ ինքն էլ է գլխապտույտի նոպաներ ունենւմ և այդ ժամանակ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է անում։ Ինչ վերաբերվում էր ինձ, իմ լյարդն էր շարքից դուրս եկել։ Ես համոզված էի, որ լյարդս կարգին չեր, որովհետև հենց այդ ժամանակ կարդում էի լյարդի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ռեկլամող տեղեկագիրը, որտեղ մանրամասն նկարագրված էին տարբեր ախտանիշներ, որոնց օգնությամբ մարդ կարող էր իմանալ, թե արդյո՞ք իր լյարդը հիվանդ է։ Ես այդ բոլոր ախտանիշներն ունեի։

Շատ արտասովոր երևույթ է, բայց ամեն անգամ, երբ որևէ պատենտավորած դեղորայքի մասին հայտարարություն եմ կարդում, միշտ այն եզրակացության եմ հանգում, որ տառապում եմ հենց այդ հիվանդությամբ և այն էլ դրա ամենավտանգավոր ձևով։ Թվում է, թե ախտորոշումը միշտ համընկնում է իմ զգացումների հետ։

Հիշում եմ, մի անգամ գնացի Բրիտանական թանգարան՝ կարդալու մի ինչ-որ թեթև հիվանդության մասին, որով հիվանդացել էի, կարծեմ խոտատենդն էր։ Վերցրեցի գիրքն ու կարդացի այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, և հետո, մտազբաղ, մեքենայաբար շրջեցի էջերն ու սկսեցի աչքի անցկացնել հիվանդություններն ընդհանրապես։ Մոռացել եմ, թե որն էր առաջին հիվանդությունը, որ ինձ անակնկալի բերեց, ― մի ինչ-որ սարսափելի պատուհաս էր, որքան հիշում եմ, ― սակայն մինչև հիվանդության "նախնական ախտանիշների" մասին մի կես էջ աչքի անցկացնելը արդեն համոզված էի, որ վարակված եմ դրանով։

Մի պահ մարմնովս սարսուռ անցավ, և հուսահատ անտարբերությամբ կրկին շրջեցի էջերը։ Հասա որովայնային տիֆին, կարդացի ախտանիշները, պարզեցի, որ տիֆով հիվանդ եմ արդեն մի քանի ամիս՝ ինքս էլ չիմանալով այդ։ Փորձեցի պարզել, թե է՛լ ինչով եմ հիվանդ։ Կարդացի Սուրբ Վիտասի պարի մասին և, ինչպես սպասում էի, պարզեցի, որ հիվանդ եմ նաև դրանով։ Անհանգստացած իմ առողջական վիճակով, որոշեցի հիմնավորապես ուսումնասիրել այն։

Սկսեցի կարդալ այբբենական կարգով։ Կարդացի մալարիայի մասին և իմացա, որ հիվանդ եմ դրանով և, որ սուր շրջանը կսկսվի երկու շաբադից։ Բրայթի հիվանդությունը, բարեբախտաբար, թույլ էր արտահայտված և, հետևաբար, կարող էի ապրել շատ տարիներ, իսկ խոլերան, ուղեկցվում էր բարդություններով, և թվում էր, ի ծնե հիվանդ եմ դիֆտերիայով։ Ջանասիրաբար աչքի անցկացնելով այբուբենի բոլոր տառերը, պարզեցի՝ միակ հիվանդությունը, որ չունեի, ծնկոսկրի բորբոքումն էր։

Սկզբում նույնիսկ մի քիչ վիրավորվեցի դրանից։ Ես արժանի չեի նման անպատվության։ Ինչու՞ չունեի ծնկոսկրի բորբոքում։ Ինչի՞ համար է այս անարդարությունը։ Բայց շուտով այդ եսասիրական զգացումները տեղի տվեցին։ Մտածեցի, որ ունեմ բժշկությանը հայտնի մնացած բոլոր հիվանդությունները, դարձա պակաս եսասեր և որոշեցի յոլա գնալ առանց ծնկոսկրի բորբոքման։ Հոդատապը, իր ամենավտանգավոր ձևով, ինչպես երևում է տանջում էր ինձ առանց իմ գիտության, իսկ վարակիչ հիվանդություններով ես ակնհայտորեն տառապել եմ դեռևս պատանի հասակից։ Քանի որ դա գրքում եղած վերջին հիվանդությունն էր, այն եզրակացության հանգեցի, որ մնացած ամեն ինչ ինձ մոտ կարգին է։

Նստեցի ու սկսեցի մտորել։ Մտածում էի, թե որքան հետաքրքիր դեպք պետք է լինեմ բժշկական տեսանկյունից, ինչպիսի գյուտ լսարանի համար։ Ուսանողները կարիք չեն ունենա շրջել հիվանդանոցները, քանի որ ես կամ։ Ես ինքս մի հիվանդանոց էի։ Նրանց համար բավական կլինի միայն պտտվել իմ շուրջը և հետո ստանալ իրենց դիպլոմները։

Այնուհետև ցանկացա իմանալ, թե որքան ժամանակ է ինձ մնում ապրելու։ Սկսեցի ինքս ինձ քննել։ Փորձեցի շոշափել զարկերակս, սկզբում ոչ մի կերպ չկարողացա, հետո հանկարծ զգացի թույլ խփոցը։ Հանեցի ժամացույցս ու սկսեցի հաշվել։ Մեկ րոպեում հաշվեցի հարյուր քառասունյոթ զարկ։ Փորձեցի լսել սիրտս։ Դարձյալ անհաջող։ Սիրտս դադարել էր բաբախել։ Հիմա ես այն կարծիքին եմ, որ սիրտս միշտ էլ իր տեղում է եղել և միշտ բաբախել է։ Բայց և այնպես չեմ կարողանում բացատրել, թե բանն ինչ էր։ Շոշափեցի մարմնիս այն մասը, որն իմ գոտկատեղն եմ համարում, մինչև գլուխս, նաև կողերս ու մեջքիս մի մասը, բայց չկարողացա լսել կամ զգալ որևէ բան։ Փորձեցի զննել լեզուս և հնարավորին չափ դուրս հանեցի։ Փակեցի մի աչքս ու փորձեցի զննել մյուսով։ Կարողացա տեսնել միայն լեզվիս ծայրը, սակայն դրանից ավելի ու ավելի համոզվեցի, որ հիվանդ եմ քութեշով։

Ես ընթերցասրահ էի մտել առողջ ու երջանիկ և դուրս էի գալիս այնտեղից որպես մի խեղճ հաշմանդամ։

Քայլերս ուղղեցի իմ բժշկի մոտ։ Նա վաղեմի ընկերս է, և երբ երևակայում եմ, թե հիվանդ եմ, նա շոշափում է զարկերակս, զննում է լեզուս, զրուցում է եղանակի մասին, և այդ ամենը անվճար։ Մտածեցի, որ բարի գործ կատարած կլինեմ, եթե անմիջապես գնամ նրա մոտ։ «Այն ամենը, ինչ անհրաժեշտ է բժշկին՝ փորձն է, ― մտածեցի ես, ― նա կունենա ինձ։ Միայն ինձնից նա ավելի շատ փորձ ձեռք կբերի, քան հազար յոթ հարյուր սովորական, մեկ կամ երկու հիվանդություն ունեցող շարքային հիվանդներից։

Այսպիսով, ես ուղիղ գնացի նրա մոտ։ Նա հարցրեց․

― Դե, ի՞նչ է պատահել։

Ես ասացի․

― Սիրելի բարեկամ, քեզնից ժամանակ չեմ խլի պատմելով, թե ինչ է պատահել ինձ հետ։ Կյանքը կարճ է և այն կարող է ավելի վաղ ավարտվել, քան իմ պատմությունը։ Բայց ես կպատմեմ, թե ինչ չի՛ պատահել ինձ հետ։ Ես չունեմ ծնկոսկրի բորբոքում։ Թե ինչու, չեմ կարող ասել, բայց փաստը մնում է փաստ՝ այդ հիվանդությամբ ես չեմ տառապում։ Փոխարենը, ունեմ մնացած բոլոր հիվանդուցյունները։

Եվ ես պատմեցի, թե ինչպես եմ հայտնաբերել դա։

Հետո նա արձակեց հագուստիս կոճակները և սկսեց քննել ինձ, բռնեց դաստակս ու անսպասելիորեն հարվածեց կրծքավանդակիս, որն, իմ կարծիքով, անշնորհք վարմունք է։ Դրանից անմիջապես հետո էլ հարվածեց գլխով։ Հետո նստեց, դեղատոմս գրեց, ծալեց ու մեկնեց ինձ։ Դեղատոմսը գրպանս դրեցի ու դուրս եկա։ Առանց բաց անելու, դեղատոմսը տարա ամենամոտ դեղատունն ու մեկնեցի դեղագործին։ Դեղագործը կարդաց ու վերադարձրեց, ասելով, որ իր մոտ նման բաներ չեն լինում։

Ես հարցրեցի․

― Դուք դեղագործ չե՞ք։

Նա պատասխանեց․

― Ես դեղագործ եմ։ Եթե հանրախանութի և ընտանեկան հյուրանոցի տնօրեն լինեի, ի վիճակի կլինեյի բավարարել Ձեր խնդիրքը։ Սակայն ընդամենը մի հասարակ դեղագործ լինելը ինձ դժվարին կացության մեջ է դնում։

Ես կարդացի դեղատոմսը։ Այնտեղ գրված էր․

«1 ֆունտ բիֆշտեկս

1 պինտ գարեջրի հետ՝ ամեն վեց ժամը մեկ։

1 տասը մղոն զբոսանք՝ ամեն առավոտյան։

1 քուն ― երեկոյան ուղիղ ժամը 11-ին։

Եվ մի լցրու գլուխդ այնպիսի բաներով, որոնցից ոչինչ չես հասկանում»։

Ես հետևեցի այդ բոլոր ցուցմունքներին և դա այն երջանիկ վախճանն ունեցավ, որ կյանքս պահպանվեց և դեռ շարունակվում է։

Այժմ, անդրադառնալով լյարդի դեղահաբեր ռեկլամող տեղեկագրին, ես, անկասկած, ունեի բոլոր ախտանիշները, որոնցից գլխավորն էր՝ «ընդհանուր չկամությունը աշխատանքի նկատմամբ ընդհանրապես»։

Թե որքան եմ տառապել դրա պատճառով, հնարավոր չէ պատմել։ Դեռ վաղ մանկությունից։ Պատանի հասակում այդ հիվանդությունը ոչ մի օր հանգիստ չէր տալիս ինձ։ Այն ժամանակ չէին հասկանում, որ պատճառը լյարդս է։ Բժշկությունը շատ ավելի քիչ էր զարգացած, քան այժմ և սովորաբար դա վերագրում էին ծուլությանը։

«Էյ, դու, փոքրիկ սատանա, ասում էին ինձ, ― վեր կաց և որևէ զբաղմունք գտիր քեզ համար։ Չե՞ս կարող, ինչ է, ― չիմանալով, իհարկե, որ ես հիվանդ էի։

Նրանք ինձ դեղ չէին տալիս, դրա փոխարեն հասցնում էին վզակոթիս։ Եվ որքան էլ տարօրինակ թվա, այդպիսի վերաբերմունքը հաճախ բարերար ներգործություն էր ունենում իմ առողջական վիճակի վրա։ Ես գիտեի, վզակոթիս հասցված մի հարվածը ավելի մեծ ազդեցություն էր ունենում լյարդիս վրա և ստիպում էր առանց ժամանակ վատնելու վեր կենալ ու գնալ ուր որ պետք է և անել ինչ որ պահանջվում էր, քան հիմա՝ մի ամբողջ տուփ դեղորայքը։

Գիտե՞ք, այդպես հաճախ է լինում, այդ պարզունակ, հնաոճ բուժման միջոցները երբեմն ավելի լավ են ներգործում, քան դեղատան ոզջ պաշարը։

Մենք նստած էինք կես ժամի չափ՝ միմյանց նկարագրելով մեր հիվանդուցյունները։ Ես բացատրում էի Ջորջին և Վիլյամ Հարրիսին, թե ինչ էի զգում առավոտյան արթնանալիս, իսկ Վիլյամ Հարրիսը պատմում էր, թե ինչ է զգում, երբ պառկում է քնելու։ Ջորջը, կանգնած բուխարու առջև փռած գորգին, հմտորեն ու պատկերավոր մեզ ներկայացրեց, թե ինչպես է իրեն զգում գիշերը։

Ջորջը միայն ձևացնում էր, թե հիվանդ է։ Իրականում ոչ մի լուրջ հիվանդություն չուներ։

Այդ րոպեին միսիս Փոփետսը թակեց դուռը՝ իմանալու, արդյոք պատրաստ ենք ընթրելու։ Մենք տխուր ժպտացինք միմյանց և ասացինք, որ երևի ավելի լավ կանեինք, եթե փորձեինք որևէ բան կուլ տալ։ Հարրիսն ասաց, որ ստամոքսում եղած որոշ քանակությամբ ուտելիքը արգելակում է հիվանդության առաջընթացը։ Եվ այսպես, միսիս Փոփեթսը մատուցարանը ներս բերեց, մենք մոտեցանք սեղանին, իմիջիայլոց մի-մի կտոր սոխով բիֆշտեկս ու խաշնդեղով կարկանդակ կերանք։

Ես պետք է որ շատ թույլ լինեի այդ ժամանակ, որովհետև մի կես ժամից կարծես կորցրեցի հետաքրքրությունս ուտելիքի հանդեպ, որ շատ անսովոր բան է ինձ համար, և հրաժարվեցի պանրից։

Այս պարտականությունը կատարելով, կրկին լցրեցինք մեր բաժակները , վառեցինք ծխամորճերը և վերսկսեցինք մեր առողջական վիճակի քննարկումը։ Թե ինչ էր մեզ հետ իսկապես պատահել, հաստատ չգիտենք, բայց մեր ընդհանուր կարծիքն այն էր, որ դա ինչ էլ որ լիներ, առաջ էր եկել չափից շատ ծանրաբեռնվածությունից։

― Մենք հանգստի կարիք ենք զգում, ― ասաց Հարրիսը։

― Հանգիստ և շրջապատի լիակատար փոփոխություն,― ավելացրեց Ջորջը։ ― Մեր ուղեղների ծանրաբեռնվածությունը առաջ է բերել ընդհանուր աշխատունակության անկում։ Շրջապատի փոփոխությունը և մտածելու անհրաժեշտության բացակայությունը կվերականգնեն մեր հոգեկան հավասարակշռությունը։

Ջորջը մի հորեղբորորդի ունի, որի անվան դիմաց ոստիկանական մատյաններում նշվում է բժշկության ուսանող, և նա է պատճառը, որ Ջորջը հաճախ ընտանեկան բժշկի պես է արտահայտվում։

Ես համաձայնեցի Ջորջի հետ և առաջարկեցի փնտրել մի որևէ խուլ , հնաշխարհիկ անկյուն՝ հեռու խելացնոր ամբոխից, և մի ամբողջ շաբաթ երազել քնաթաթախ արահետներում։ Մոռացված փերիների կողմից թաքցված մի որևէ անկյուն, մի արծվաբուն՝ ծվարած ժամանակի գահավեժ դարափին, ուր հազիվ է հասնում տասնիններորդ դարի ահեղ ալիքների արձագանքը։

Հարրիսն ասաց, որ դա շատ տաղտկալի կլինի։ Նա ասաց, որ լավ է ճանաչում այդ վայրերը, որտեղ ժամը ութին պառկում են քնելու և ուր ոչ մի գնով չես կարող լրագիր ճարել, իսկ ծխախոտ ձեռք բերելու համար ստիպված պետք է լինես ոտքով տասը մղոն ճանապարհ անցնել։

― Ոչ, ― ասաց Հարրիսը, ― եթե դուք հանգիստ և շրջապատի փոփոխություն եք ուզում, ապա ոչինչ չի կարող համեմատվել ծովային ճանապարհորդության հետ։

Ես խիստ դեմ էի ։ Ծովային ճանապարհորդուցյունը օգտակար է, եթե տևում է մի երկու ամիս, իսկ միայն մեկ շաբաթը ոչ մի լավ բան չի խոստանում։

Դուք ճանապարհ եք ընկնում երկուշաբթի օրը, հաճելի ժամանակ անցկացնելու հաստատ մտադրությամբ։ Ձեռքով ուրախ մնաք բարով եք անում ցամաքում մնացած ձեր ընկերներին, վառում եք ամենաերկար ծխամորճը և տախտակամածը չափչփում այնպիսի տեսքով, ասես նավապետ Քուքն եք, սըր ֆրենսիս Դրեյքը և Քրիստափոր Կոլոմբոսը՝ միավորված մեկ անձնավորության մեջ։ Երեքշաբթի օրը սկսում եք զղջալ, որ ձեռնարկել եք այդ ճանապարհորդությունը։ Չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ օրերին զղջում եք, որ ընդհանրապես լույս աշխարհ եք եկել։ Շաբաթ օրը, արդեն ի վիճակի եք մի քիչ մսաջուր կուլ տալ, նստել տախտակամածին և թույլ ժպիտով պատասխանել, երբ բարեհոգի մարդիկ տեղեկանում են ձեր առողջական վիճակի մասին։ Կիրակի օրը նորից սկսում էք զբոսնել տախտակամածի վրա և սնվել, ինչպես հարկն է։ Եվ երկուշաբթի առավոտյան, երբ հովանոցը և ճամպրուկը ձեռքին կանգնում եք նավեզրին՝ սպասելով ցամաք դուրս գալու, ճանապարհորդությունը սկսում է ձեզ իսկապես դուր գալ։

Հիշում եմ, ինչպես մի անգամ կնոջս եղբայրը առողջությունը բարելավելու նպատակով ուղևորվել էր կարճատև ծովային ճանապարհորդուցյան։ Նա տոմս էր վերցրել մինչև Լիվերպուլ և ետ, բայց երբ հասել էր Լիվերպուլ, նրա միակ հոգսը եղել էր այդ տոմսը վաճառելը։

Ինձ պատմել են, թե ինչպես էր նա պտտվում քաղաքում՝ առաջարկելով իր տոմսը էժան գնով, և վերջիվերջո տասնութ պենսով վաճառել էր դեղնախտավոր տեսքով մի երիտասարդի, որին բժիշկները խորհուրդ էին տվել գնալ ծովափ և կոփել մարմինը։

― Ծովա՜փ, ― ասել էր կնոջս եղբաըրը, բարեկամաբար տոմսը նրա ձեռքը խոթելով, ― այն լիուլի կբավարարի, որպեսզի երկարացնեք ձեր կյանքը, իսկ ինչ վերաբերում է մարմինը կոփելուն, ապա դուք ավելի շատ կկոփվեք պարզապես նավում նստելով, քան եթե ցամաքում թավալգլոր տաք։

Իսկ ինքը՝ կնոջս եղբայրը, վերադարձել էր գնացքով։ Նա ասում էր, որ հյուսիս-արևմտյան երկաթուղին բավականաչափ առողջարար է իր համար։

Ծանոթներիցս մեկը մեկ շաբաթով ծովային ճանապարհորդուցյան էր մեկնել․ մինչ նավը կշարժվեր, մատուցողը մոտեցել էր նրան ու հարցրել՝ արդյոք նա ցանկանում է ուտելիքի համար վճարել ամեն օ՞ր, թե գերադասում է վճարել ամբողջ շաբաթվա համար միանգամից։

Մատուցողն առաջարկել էր երկրորդ միջոցը, քանի որ այդպես ավելի էժան կնստեր։ Նա հայտնել էր, որ սնունդը մեկ շաբաթվա համար կարժենա երկու ֆունտ և հինգ շիլլինգ։ Ասել էր նաև, որ նախաճաշին մատուցվելու էր ձուկ և տապակած միս։ Երկրորդ նախաճաշը ժամը մեկին էր՝ կազմված չորս ճաշատեսակից։ Ճաշը՝ վեցին․ սուպ, ձուկ, միս, սալաթ, քաղցրավենիք, պանիր և աղանդեր։ Եվ ժամը տասին թեթև ընթրիք՝ կազմված մսեղենից։

Իմ ընկերը որոշեց սննդի հարցը լուծել երկու ֆունտ հինգ շիլլինգով (նա ուտելիքի մեծ սիրահար է), և այդպես էլ արեց։ Երկրորդ նախաճաշը մատուցեցին, երբ նրանք անցնում էին Շերնեսսի մոտով։ Նա այնքան քաղցած չեր, որքան կարծում էր և բավարարվեց մի կտոր ոչխարի խաշած մսով, մի քիչ հատապտուղ կերավ և քաղցր խյուս։ Օրվա ընթացքում նա երկար մտորում էր և երբեմն նրան թվում էր, որ շաբաթներով ոչինչ չի կերել, խաշած մսից բացի, իսկ երբեմն էլ նրան թվում էր, որ տարիներ շարունակ իր գոյությունը պահպանել է հատապտուղներով և քաղցր խյուսով։

Ժամը վեցին տեղեկացրին, որ ճաշը մատուցված է։ Այդ լուրը նրա մոտ ոգևորություն չառաջացրեց, բայց նա մտածեց՝ պետք է չէ՞ վերջապես ծախսել այն երկու ֆունտ հինգ շիլլինգը, և կառչելով պարաններից ու մյուս առարկաներից, իջավ ներքև։ Սոխի և տապակած ազդրամսի հաճելի հոտը՝ խառնված ձկան և կանաչեղենի բուրմունքին, դիմավորեցին նրան աստիճանների ներքևում, որից հետո մատուցողը մոտեցավ և շողոմ ժպիտով հարցրեց․

― Ի՞նչ եք կամենում, սըր։

― Դուրս տարեք ինձ այստեղից, ― պատասխանեց նա հազիվ լսելի ձայնով։ Եվ նրան արագորեն վերև բարձրացրեցին, պառկեցրին մաքուր օդում ու թողեցին մենակ։

Հաջորդ չորս օրերի ընթացքում նա ապրում էր պարզ ու անմեղ կյանքով՝ սնվելով միայն պաքսիմատով և սոդայաջրով։ Բայց մինչև շաբաթ օրը նա կազդուրվեց և սկսեց խմել թույլ թեյ հացի կտորի հետ։ Երկուշաբթի արդեն հավի արգանակ էր խմում։ Իսկ երեքշաբթի օրը, երբ նավը ետ էր լողում նավամատույցից՝ թողնելով նրան ափին, նա տխուր հայացքով նայում էր նավի ետևից։

― Ահա այն,― մտածում էր նա,― հեռանում է՝ իր հետ տանելով երկու ֆունտ ստերլինգի ուտելիքը, որն ինձ էր պատկանում և որը ես չհասցրեցի ուտել։

Նա համոզված էր, որ եթե մեկ օր էլ մնար նավում, ապա անպայման կկարգավորեր այդ գործը։

Դրա համար էլ, ես դեմ էի ծովային ճանապարհորդությանը։ Ոչ ինձ համար, իհարկե, ինչպես բացատրեցի, ես երբեք գլխապտույտ չեմ ունենում։ Ես Ջորջի համար էի անհանգստանում։ Ջորջն ասաց, որ չարժե անհանգստանալ իր համար, որ ծովային ճանապարհորդուցյունը իրեն նույնիսկ դուր է գալիս, սակայն նա էլ իր հերթին խորհուրդ էր տալիս Հարրիսին և ինձ հրաժարվել այդ մտքից, քանի որ մենք երկուսս էլ կհիվանդանայինք։ Հարրիսն ասաց, ինչ վերաբերվում է իրեն, ապա իր համար գաղտնիք է մնում, թե այդ ինչպես է մարդկանց հաջողվում հիվանդանալ ծովային հիվանդությամբ։ Նա ասաց, որ իր կարծիքով, մարդիկ դիտմամբ են այդպես անում, պարզապես ձևացնւմ են և վերջ, և որ ինքը հաճախ է ցանկացել հիվանդանալ, բայց երբեք իրեն չի հաջողվել։

Հետո իր կյանքից մեզ դեպքեր պատմեց, թե ինչպես Լա-Մանշով անցնելիս, երբ այնպիսի ալեկոծություն էր, որ ուղեվորներին կապում էին մահճակալներին, ինքն ու նավապետը միակն էին նավում, որ հիվանդ չէին։ Երբեմն էլ ինքը և նավապետի օգնականը չէին հիվանդանում։ Մի խոսքով, եթե նավի վրա նույնիսկ բոլորն էլ հիվանդ էին, ապա ինքը դարձյալ առողջ էր մնում։

Տարօրինակ է, բայց երբեք ցամաքում չեմ հանդիպել մեկին, որ ծովային հիվանդությամբ տառապի։ Ծովում հանդիպում ենք շատ հիվանդ մարդկանց, ամբողջ նավեր լիքն են դրանցով։ Բայց ես երբեք ցամաքում չեմ հանդիպել որևէ մեկին, որը գոնե իմանար, թե ինչ բան է ծովային հիվանդությունը։ Ինձ համար գաղտնիք է մնում, թե ցամաք դուրս գալուն պես ուր են կորչում այն հազարավոր մարդիկ, որոնք չեն դիմանում ծովաճոճումին։

Եթե բոլոր մորդիկ նման լինեին այն երիտասարդին, որին ես մի անգամ հանդիպեցի Յարմութ գնացող շոգենավի վրա, այդ հանելուկը հեշտությամբ կարելի է բացատրել։ Հիշում եմ, շոգենավը նոր էր հեռացել Սաութէնդյան ծովապատնեշից, և նա շատ վտանգավոր դիրքով կախվել էր լուսանցույցներից մեկից։ Ես մոտեցա, փորձելով փրկել նրան։

― Էյ, այդպես չի կարելի, ― ասացի ես, թափահարելով նրա ուսը, ― տախտակամածից ցած կընկնեք։

― Օ՛, ես հենց դա եմ ուզում, ― պատասխանեց նա, և ես ստիպված հանգիստ թողեցի նրան։

Երեք շաբաթ անց, ես նրան հանդիպեցի Բաթի հյուրանոցներից մեկի սրճարանում, երբ նա պատմում էր իր ծովային ճանապարհորդուցյունների մասին և ոքևորությամբ բացատրում էր, թե որքան է սիրւմ ծովը։

― Ինձ վրա չի ազդում ծովաճոճանքը, ― պատասխանեց նա, մի երիտասարդի նախանձով լի հարցին, ― պետք է խոստովանել, որ մի անգամ եմ միայն վատ զգացել։ Հորն հըրվանդանն անցնելիս։ Հաջորդ օրը նավը խորտակվեց։

― Այդ դու՞ք չէիք, որ վատ էիք զգում Սաութէնդյան ծովապատնեշի մոտ, ― հարցրեցի ես, ― նույնիսկ ուզում էիք տախտակամածից ցած ընկնել։

― Սաութէնդյան ծովապատնե՞շ, ― կրկնեց նա զարմացած։

― Այո, Յարմութի ճանապարհին, երեք շաբադ առաջ, ուրբաթ օրը։

― Օ՜․․․ը՛․․․ այո, ― պատասխանեց նա, և դեմքը պայծառացավ, ― հիմա հիշեցի։

― Ես գլխացավ ունեի այդ օրը։ Գիտե՞ք, մանրաթթվից էր։ Դա ամենաանորակ մանրաթթուն էր, որ երբևէ ճաշակել եմ քիչ թե շատ կարգին շոգենավում։ Ի դեպ, դուք փորձեցի՞ք։

Ինչ վերաբերվում է ինձ, ծովային հիվանդությունից խուսափելու հիանալի միջոց եմ գտել։ Կանգնում եք տախտակամածի կենտրոնում և հենց որ նավը սկսում է օրորվել, դուք նույնպես օրորվում եք, որպեսզի հավասարակշռությունը պահպանեք։ Երբ բարձրանում է նավաքիթը, առաջ եք թեքվում, այնքան, մինչև նավաքիթը կպչում է ձեր սեփական քթին։ Իսկ երբ նավախելն է բարձրանում, ետ եք թեքվում։ Իհարկե, այս ամենը լավ է մեկ կամ երկու ժամվա համար, բայց հնարավոր չէ ետ ու առաջ օրորվել մի ամբողջ շաբաթ։

― Եկեք գետով վեր բարձրանանք, առաջարկեց Ջորջը։

Նա ասաց, որ մենք կունենանք և՛ մաքուր օդ, և՛ հանգիստ, և՛ կմարզվենք։ Բնապատկերների փոփոխությունը կզբաղեցնի մեր միտքը (ներառյալ և այն մտքերը, որոնք կգտնվեն Հարրիսի գլխում), իսկ ծանր ֆիզիկական աշխատանքը ախորժակ կգրգռի և կստիպի ավելի լավ քնել։

Հարրիսն ասաց, որ իր կարծիքով, կարիք չկա, որ Ջորջն այնպիսի բան անի, որը ստիպի նրան քնել ավելի երկար, քանի որ դա կարող է վտանգավոր լինել նրա համար։ Նա ասաց, որ այնքան էլ լավ չի հասկանում, թե այդ ինչպես պետք է Ջորջը քնի ավելի երկար, քան հիմա, քանի որ ամառ թե ձմեռ օրը բաղկացած է ընդամենը քսանչորս ժամից։ Եթե Ջորջը համենայն դեպս, հաջողացներ քնել ավելի երկար, նա նույն հաջողությամբ կարող է և մահանալ, այսպիսով խնայելով սննդի ծախսերը։

Հարրիսն ասաց, որ այնուամենայնիվ գետով նավարկելը նրան հարյուր տոկոսով դուր է գալիս։ Ես չգիտեմ, թե դրանք ինչ տոկոսներ են, սակայն երևի դրանք բավարարում են բոլորին, ինչը և խոսում է նրանց օգտին։

Գետը ինձ նույնպես հարյուր տոկոսով բավարարում էր և Հարրիսն ու ես, ասացինք, որ Ջորջը լավ միտք է հղացել։ Եվ դա ասվեց այնպիսի տոնով, կարծես մենք զարմացել էինք, որ Ջորջը կարող է այդքան խելացի լինել։

Միակը, որ հիացած չէր նրա առաջարկությամբ, Մոնթմորընսին էր։ Նրա համար գետը եղած-չեղած միևնույն էր։ Այդպիսին է մեր Մոնթմորընսին։

― Այդ ամենը լավ է ձե՛զ համար, բարեկամներս, ― կարծես ասում էր նա,― դա ձեզ դուր է գալիս, իսկ ինձ՝ ոչ։ Ես այնտեղ անելիք չունեմ։ Բնապատկերները իմ խելքի բանը չեն և ես չեմ ծխում։ Եթե ես առնետ տեսնեմ,դրա համար միևնույն է դուք կանգ չեք առնի, իսկ եթե մրափեմ, կսկսեք հիմար կատակներ անել և ինձ ցած կգցեք տախտակամածից։ Եթե ինձ հարցնեք, կասեմ, որ այդ ամենը հիմարություն է։

Սակայն, մենք երեքով էինք մեկի դեմ, և առաջարկություն ընդունվեց։

==Գլուխ երկրորդ==

Ծրագրերի քննարկում։ Լավ եղանակին դրսում գիշերելու հաճույքը։ Նույնը՝ անձրևոտ եղանակին։ Համաձայնություն փողզիջումով։ Մոնթմորընսի, առաջին տպավորությունները։ երկյուղ կա, որ նա չափազանց լավն է այս աշխարհի համար։ Երկյուղը անհիմն է։ Նիստը հետաձգվում է։

Մենք մեջտեղ բերեցինք քարտեզները և քննարկեցինք մեր ուղերթը։ Որոշեցինք ճանապարհ ընկնել հաջորդ շաբաթ օրը Քինգստոնից։ Հարրիսը և ես պետք է այնտեղ գնայինք առավոտյան և նավակը տանեինք հոսանքն ի վեր մինչև Չըրթսի։ Իսկ Ջորջը, որ միայն կեսօրից հետո կարող էր դուրս գալ Սիթիից (նա ամեն օր գնում էր քնելու մի ինչ-որ բանկում՝ ժամը տասից չորսը, բացի շաբաթ օրերից, երբ նրան արթնացնում և ազատ են արձակում ժամը երկուսին), պետք է հանդիպեր մեզ այնտեղ։

Որտե՛ղ պետք է գիշերենք․ դրս՞ում թե հյուրանոցում։

Ջորջը և ես կողմ էինք դրսում գիշերելուն։ Մենք պատճառաբանում էինք, որ դա կլինի շատ բնական, ազատ, անկաշկանդ կյանք, այնքան նման նահապետական ապրելաձևին․․․

Մեռյալ արևի մասին երջանիկ հիշողությունը դանդաղորեն աղոտանում է ցուրտ, տխուր ամպերի սրտում։ Լուռ, ինչպես խռոված երեխաներ, թռչունները դադարեցրել են իրենց ճռվողյունը և միայն շոտլանդական կաքավի աղիողորմ ճիչը և մարգալորի ականջ ծակող կռնչյունն են խախտում ջրերի վրա շղարշված երկյուղած լռությունը, ուր մեռնող օրը իր վերջին շունչն է փչում։ Երկու կողմի ափերի մթին անտառներից անձայն դուրս են սողում գիշերվա տեսիլային հրոսակների գորշ ստվերները՝ հալածելու լույսի անշտապ պաշտպաններին և անձայն, անտեսանելի քայլերով անցնելու ալեկոծվող սեզի և հառաչող եղեգնուտի վրայով։ Իսկ գիշերը՝ բազմած մռայլ գահին, իր թևերն է տարածում մթնող աշխարհի վրա և կախարդական պալատից վառելով գունատ աստղերը՝ տիրում է լռության մեջ։

Այնուհետև թիավարում ենք նավակը դեպի մի լուռ ծովախորշ, խփում ենք վրանն ու պատրաստում համեղ ընթրիքը, որն ուտում ենք մեծ ախորժակով։ Հետո լցնում ենք երկար ծխամորճերը, կպցնում ու սկսում հաճելի զրույցը։ Մինչդեռ մեր խոսակցության ընդմիջումներին գետը, խաղ անելով նավակի շուրջը, զարմանալի գաղտնիքներ ու մոռացված հեքիաթներ է պատմում, մեղմ ձայնով հին մանկական երգեր է երգում,որ երգել է շատ հազարամյակներ և դեռ կերգի այնքան գալիք հազարամյակներ, մինչև նրա ձայնը կդառնա խռպոտ ու զառամ։ Մենք, որ սովորել ենք սիրել նրա փոփոխուն դեմքը, որ այնքան հաճախ ծվարել ենք նրա ալեկոծվող գրկում, հասկանում ենք այդ երգը, թեև չենք կարող հասարակ բառերի միջոցով հաղորդել այն, ինչին ունկնդիր ենք։

Եվ ահա մենք նստած ենք գետափին, իսկ լուսինը, որը նույնպես նրան սիրում է, ցած է խոնարհվում, քրոջ պես գգվում գետի ջրերին և իր արծաթե թևերը սփռում է նրա շուրջը։ Մենք հետևում ենք, թե ինչպես է գետը հոսում, մերթ երգելով, մերթ շշնջալով, շտապելով հանդիպել իր տիրակալին՝ ծովին։ Մեր ձայները մարում են լռության մեջ, ծխամորճերը հանգչում են, և մենք՝ սովորական, բավականին բիրտ երիտասարդ տղամարդիկս, տարօրինակ կերպով կարծես լցվում ենք խոհերով, տխուր և թանկագին հուշերով և ալյեվս խոսելու ցանկություն չի մնում։ Վերջապես վեր ենք կենում, թափ ենք տալիս մոխիրը հանգած ծխամորճերի միջից և իրար բարի գիշեր մաղթում։ Մենք քուն ենք մտնում ջրի ծփանքի և ծառերի սոսափյունի ներքո, հսկայական, լուռ աստղերի տակ և մեզ թվում է, թե աշխարհը նորից ջահել է, ջահել ու գեղեցիկ, ինչպիսին եղել է, մինչև հոգսի ու տագնապի դարերը ակոսել են նրա գեղեցիկ դեմքը, մինչև նրա զավակների մեղքերը և խենթությունները ծերացրել են նրա սիրող սիրտը, գեղեցիկ, ինչպես այն անցած-գնացած օրերին, երբ նա ջահել մոր նման իր լայն կրցքին օրոր էր ասում մեզ՝ իր զավակներին, մինչև պճնված քաղաքակրթությունը, գայթակղելով իր հնարքներով, մեզ դուրս կորզեց նրա սիրող թևերից և արհեստականության թունավոր ծաղրը ստիպեց ամաչել այն պարզ ու հասարակ կյանքի համար, որ վարում էինք նրա հետ և հեռանալ այն անպաճույճ ու վեհասքանչ տնից, որտեղ ծնվել է մարդկությունը այնքան շատ հազարամյակներ առաջ։

― Իսկ եթե անձրև՞ գա, ― ասած Հարրիսը։

Անհնարին է ոգեշնչել Հարրիսին։ Նա բանաստեղծական խառնվածք չունի, չկա այն անզուսպ ձգտումը դեպի անհասանելին։ Նա երբեք չի լալիս «ինքն էլ չիմանալով ինչու»։ Եթե Հարրիսի աչքերը արցունքով են լցվում, կարող եք գրազ գալ, որ նա հում սոխ է կերել կամ չափից ավելի մանանեխ է քսել կոտլետին։

Եթե Հարրիսի հետ կանգնած լինեք գիշերը ծովափին և ասեք․

― Լսու՞մ ես, հավանաբար ջրահարսերն են երգում ալեկոծվող ջրերի խորքում, կամ տխուր ոգիները սաղմոս են ասում գունատ ջրահեղձների վրա, որ խճճվել են ջրիմուռների միջև, ― Հարրիսը կբռնի ձեր ձեքքից և կասի․

― Պարզ է, թե ինչ է կատարվում քեզ հետ, ծերուկ։ Դու մրսել ես։ Արի ինձ հետ։ Ես մի լավ տեղ գիտեմ մոտակայքում, որտեղ կարելի է հիանալի շոտլանդական վիսկի խմել, այնպիսին,որ մինչև հիմա փորձած չես լինի։ Դա քեզ անմիջապես ուշքի կբերի։

Հարրիսը միշտ մոտակայքում մի տեղ գիտի, որտեղ կարող եք մի որևէ հիանալի խմիչք փորձել։ Հավատացած եմ, որ եթե Հարրիսին հանդիպեք դրախտում (ենթադրենք, նման բանը հնարավոր է), նա կբարևի ձեզ ասելով․

― Այնքան ուրախ եմ ձեզ տեսնելու, ծերուկ, ես մոտակայքում մի հիանալի տեղ գիտեմ, որտեղ կարելի է առաջնակարգ նեկտար խմել։

Տվյալ դեպքում, սակայն, ինչ վերաբերվում էր դրսում գիշերելուն, նրա գործնական հայացքը շատ տեղին էր։ Պարզ է, անձրևոտ եղանակին դրսում գիշերելը այնքան էլ հաճելի բան չէ։

Երեկո է։ Դուք ոտից գլուխ թրջված եք, նավակում երկու մատնաչափ ջուր է լցված, և բոլոր իրերը թաց են։ Ափին մի տեղ եք գտնում, որտեղ համեմատաբար ավելի քիչ է ցեխոտ, վրանը քարշ եք տալիս այնտեղ և երկուսով սկսում եք այն խփել։

Վրանը ամբողջապես ներծծված է ջրով և խիստ ծանրացել է։ Նրա ծայրերը կպչում են ձեզ, ընկնում կամ փաթափվում գլխի շուրջը՝ ձեզ հասցնելով կատաղության։ Անձրևը այդ ամբողջ ժամանակ ուժգնորեն թափվում է։ Բավական դժվար գործ է վրան խփելը, իսկ եթե դրան ավելացնենք նաև անձրևը, ապա դա միայն Հերկուլեսի ուժի գործ է դառնում։ Համոզված եք, որ ձեր ընկերը օգնելու փոխարեն միայն հիմարություններ է անում։ Հենց որ դուք ձեր կողմում գեղեցիկ կերպով ամրացնում եք վրանը, նա սկսում է ձգել իր կողմը և ամեն ինչ փչանում է։

― Էյ, այդ ինչ՞ ես անում, ― գոռում եք դուք։

― Իսկ դու՞ ինչ ես անում, ― պատասխանում է նա, ― դե բաց թող։

― Մի ձգիր, ամեն ինչ փչացրիր։ Հիմար ավանակ։ ― Գոռում եք դուք։

― Ես չեմ ձգում, ― գոռում է նա ի պատասխան, ― բաց թող քո ծայրը։

― Ասում եմ չե՞, դու ամեն ինչ խճճել ես, ― գոռում եք դուք զղջալով, որ չեք կարող նրա մոտ հասնել և այնպես եք ձգում պարանները, որ տեղահան եք անում նրա խփած բոլոր ցցերը։

― Ահ, իսկական ապուշ, ― մռթմռթում է նա քթի տակ։ Հետո մի հուսահատ շարժումով ձգում է վրանը և հիմա էլ ձեր կողմն է փլվում։ Դուք մի կողմ եք նետում մուրճը և փորձում եք շրջանցել վրանը, որպեսզի ասեք թե ինչ եք մտածում նրա մասին, բայց միևնույն ժամանակ, նա էլ է փորձում շրջանցել վրանը նույն ուղղությամբ և բացատրել ձեզ, թե ինքն ինչ է մտածում ձեր մասին։ Եվ դուք, իրար անպատվելով, մեկդ մյուսի ետևից պտտվում եք վրանի շուրջը, մինչև որ վրանը փլվում է՝ ձեզ թողնելով ավերակների վրայով իրար նայելիս։ Եվ երկուսդ էլ զայրացած միաժամանակ բացականչում եք․

― Դե, ի՞նչ էի քեզ ասում։

Մինջ այդ, ձեր երրորդ ընկերը, որը նավակի ջուրն էր դատարկում և թրջել էր թևքը, արդեն տասը րոպե շարունակ առանց շունչ առնելու անեծք է թափում, փորձելով հասկանալ, թե այդ ի՞նչ պատմություն եք սարքել և ինչւ՞ այդ գրողի տարած վրանը մինչև հիմա խփված չէ։

Վերջապես, մի կերպ վրանը կանգնեցնում եք և իրերը ցամաք եք տեղափոխում․ իմաստ չունի փորձել խարույկ պատրաստել։ Դուք վառում եք սպիրտայրոցը և խմբվում շուրջը։

Անձրևաջուրը ընթրիքի հիմնական բաղկացուցիչ մասն է։ Հացը երկու երրորդով բաղկացած է ջրից, մսով կարկանդակը նույնպես հարուստ է ջրով, մուրաբան, կարագը, աղը և սուրճը միացել են անձրևաջրի հետ՝ կազմելով մի յուրատեսակ ջրային միացություն։

Ընթրիքից հետո, պարզվում է, որ ծխախոտը թաց է և ծխել չեք կարող։ Բարեբախտաբար, ձեզ մոտ մի շիշ կա, որի մեջ պարունակվող հեղուկը, եթե ընդունեք անհրաժեշտ քանակությամբ, զվարթացնում է ու արբեցնում և կյանքի նկատմամբ բավականաչափ հետաքրքրություն է առաջացնում, որպեսզի պառկեք քնելու։

Եվ ահա երազում տեսնում եք, որ մի փիղ հանկարծ նստեց ձեզ վրա և, որ հրաբուխ է ժայթքել ու շպրտել ձեզ ծովի հատակը, իսկ փիղը դեռ հանգիստ նստած է ձեր կրցքին։ Դուք արթնանում եք և համոզվում, որ իսկապես ինչ-որ սարսափելի բան է կատարվում։ Առաջին տպավորությունն այն է, որ աշխարհի վերջն է եկել, իսկ հետո մտածում եք՝ քանի որ դա անհնար է, ուրեմն գողեր ու ավազակներ են հարձակվել, կամ գուցե հրդեհ է սկսվել և ձեր կարծիքն արտահայտում եք սովորական եղանակով։ Սակայն ոչ ոք օգնության չի հասնում և թվում է, թե հազարավոր մարդիկ ձեզ ոտքերով տրորում են ու խեղդում։

Կարծես մեկ ուրիշին էլ է դժբախտություն պատահել։ Դուք լսում եք նրա աղիողորմ կանչերը ձեր անկողնու տակից։ Որոշելով, ինչ էլ լինի, կռվել մինչև վեռջին շունչը, դուք պայքարում եք խելագարի պես, աջ ու ձախ հարվածելով ոտքերով ու ձեռքերով և միաժամանակ վայնասուն բարձրացնելով։ Վերջապես ինչ-որ բան տեղի է տալիս, և դուք հայտնվում եք մաքուր օդում։ Երկու ոտնաչափ այն կողմ աղոտ նշմարում եք մի կիսահագնված սրիկայի,որը ուր որ է կսպանի ձեզ, և պատրաստվում եք կենաց մահու կռիվ մղել նրա հետ, երբ հանկարծ պարզվում է, որ դա Ջիմն է։

― Ախ, այդ դու՞ ես, ― ասում է նա, նույն պահին ճանաչելով ձեզ։

― Այո, ― պատասխանում եք դուք, տրորելով ձեր աչքերը։ ― Ի՞նչ է պատահել։

― Կարծես քամին ցած է գցել այդ անիծյալ վրանը, ― ասում է նա։ ― Որտե՛ղ է Բիլլը։

Հետո երկուսով բարձրաձայն սկսում եք կանչել Բիլլին, իսկ ձեր ոտքերի տակ գետինը տարուբերվում է, և մի խեղդված ձայն,որը դուք արդեն լսել եք, պատասխանում է փլատակների տակից։

― Ցած իջեք գլխիս վրայից, գրողի տարածներ։

Եվ Բիլլը մի կերպ դուրս է գալիս ցեխոտ, տրորված, տանջահար տեսքով ու խիստ մարտականորեն տրամադրված։ Նա ակներևաբար, համոզված է, որ ամբողջ պատմությունը սարքված է։

Առավոտյան երեքիդ ձայնն էլ խզված է, որովհետև գիշերը սաստիկ մրսել եք։ Դուք նաև վիճելու տրամադրություն ունեք և նախաճաշի ընթացքում խռպոտ շշնջոցով շարունակ կշտամբում եք միմյանց։

Այսպիսով մենք համաձայնեցինք, որ կգիշերենք դրսում միայն լավ եղանակին, իսկ անձրևոտ օրերին, կամ երբ պարզապես հակված կլինենք փոփոխության, կգիշերենք պանդոկներում, ինչպես շատ հարգարժան մարդիկ։

Մոնթմորընսին ողջունեց այս հաշտությունը՝ ուրախ հավանություն տալով։ Նրան չի հրապուրում միայնության ռոմանտիկան։ Տարեք նրան մի որևէ աղմկոտ վայր և որքան աղմկոտ, այնքան ավելի ուրախ։ Նայեցեք Մոնթմորընսիին և ձեզ կթվա, որ դա երկիր ուղարկված մի հրեշտակ է, որը ինչ-ինչ պատճառներով մարդկանցից քողարկված է փոքրիկ ֆոքսթերիերի տեսքով։ Նրա տեսքը կարծես ասում է՝ Օ-ինչ վատ-աշխարհ է սա-և խնչպես կուզենայի-դարձնել-այն-վելի-լավ ու ազնիվ, և արցունքով լցնում աստվածավախ լեդիների ու ջենտլմենների աչքերը։

Երբ Մոնթմորընսին անցավ իմ խնամակալության տակ, մտքովս չէր անցնում, որ ինձ կհաջողվի նրան երկար պահել։ Մինչ նա, նստած բուխարու առջև փռած գորգին, ինձ էր ուսումնասիրում, ես նայում էի նրան ու մտածում․

Օ՛, այս շունը երկար չի ապրի։ Նրա հոգին դեպի պայծառ երկինքը կըհամբառնի։ Այ թե ինչ կկատարվի նրա հետ։

Բայց երբ ես ստիպված վճարեցի մոտ մեկ դյուժին ճտերի համար, որոնց Մոնթմորընսին պատառ-պատառ էր արել, երբ նրան վզից բռնած դուրս քաշեցի հարյուր տասնչորսերորդ փողոցաըին քաշքշուկից (և դեռ նա գռմռում էր ու աքացի տալիս), երբ մի խիստ զայրացած տիկին ինձ դահիճ անվանեց՝ ցույց տալով իր բզկտված կատվին, և երբ իմ հարևանը ինձ դատի տվեց այն բանի համար, որ կատաղած շանն ազատ եմ արձակում, որի պատճառով գիշերվա ցրտին երկու ժամ շարունակ փակված է մնացել իր սեփական մառանում, վախենալով անգամ քիթը դռնից դուրս հանել, երբ վերջապես իմացա, որ այգեպանը ինձնից գաղտնի երեսուն շիլլինգ է շահել գրազ գալով, թե Մոնթմորընսին որոշակի ժամանակամիջոցում քանի առնետ կբռնի, այդ ժամանակ ես սկսեցի մտածել, որ գուցե վերջիվերջո նրան կթողնեն մի քիչ ավելի երկար ապրել այս աշխարհում։

Թրև գալ ախոռի շուրջը, հավաքելով ամբողջ քաղաքի ամենավատ համբավի տեր շների մի ողջ ոհմակ և գլխավորել նրանց երթը դեպի քաղաքի ետնախորշերը՝ կռվելու ուրիշ կտրիճ շների հետ ― Մոնթմորընսիի համար սա է կյանքի իմաստը։ Դրա համար էլ, ինչպես ասացի, նա այդպիսի բուռն հավանություն տվեց հյուրանոցներում, պանդոկներում և իջևանատներում գիշերելու առաջարկությանը։

Այսպես կարգավորելով գիշերելու հարցը, որը գոհոցնում էր չորսիս էլ, մնաց քննարկելու միայն մի հարց․ ինչ՞ պետք է վերցնեինք մեզ հետ, և մենք սկսել էինք քննարկել դա, երբ Հարրիսն ասաց, որ մի երեկոյի համար արդեն բավական ճառել ենք և առաջարկեց դուրս գալ ու մի բան խմել։ Նա ասաց, որ մի լավ տեղ գիտի մոտակայքում, որտեղ կարելի է հիանալի հոլանդական վիսկի խմել։

Ջորջն ասաց,որ խմելու կարիք է զգում (չեմ հիշում մի դեպք, որ Ջորջը խմելու կարիք չզգա) և, քանի որ ես այնպիսի նախազգացում ունեի, որ մի քիչ վիսկին մի կտոր լիմոնի հետ օգտակար կլիներ ինձ համար, մտքերի փոխանակությունը, ընդհանուր համաձայնությամբ, հետաձգվեց մինչև հաջորդ երեկո։ Համաժողովի մասնակիցները դրեցին իրենց գլխարկները և դուրս եկան։

==Գլուխ երրորդ==

Ճանապարհի պատրաստություններ։ Հարրիսի աշխատելու մեթոդը։ Ինչպես է ընտանիքի տարեց տղամարդը նկար կախում։ Ջորջը խելացի առաջարկություն է անում։ Վաղ առավոտյան լողի հմայքը։ Վթարի դեպքում անհրաժեշտ իրեր։

Այսպիսով, հաջորդ երեկոյան մենք կրկին հավաքվեցինք, որպեսզի քննարկենք և համաձայնեցնենք մեր պլանները։ Հարրիսն ասաց․

― Այժմ առաջին հերթին պետք է որոշենք, թե ինչ ենք վերցնելու մեզ հետ։ Դու, Ջեյ, վերցրու մի կտոր թուղտ և գրի առ, իսկ դու, Ջորջ, գտիր մթերային խանութի գնացուցակը։ Մեկնումեկդ ինձ մի մատիտ տվեք և ես կկազմեմ ցուցակը։

Այսպիսին է Հարրիսը․ միշտ պատրաստ՝ իր վրա վերցնելու աշխատանքի ողջ ծանրությունը և դնելու ուրիշների ուսերին։

Նա միշտ հիշեցնում է իմ խեղճ քեռի Փոջերին։ Դժվար թե երբևէ տանը այնպիսի իրարանցում տեսած լինեք, ինչպիսին ստեղծում էր քեռի Փոջերը, երբ մի որևէ գործ էր ձեռնարկում։

Ասենք թե շրջանակագործի մոտից նկարը բերել են, դրել ճաշասենըակում՝ ու մորաքույր Փոջերը հարցնում է՝ ինչ են անելու դրա հետ։ Քեռի Փոջերը ասում է․

― Օ՛, Դա թողեք ինձ։ Ոչ մեկը թող չխառնվի։ Ես ամեն ինչ կանեմ։

Այնուհետև նա հանում է պիջակն ու գործի անցնում։ Աղախնին ուղարկում է վեց պենսի մեխ գնելու, նրա ետևից ուղարկում է տղաներից մեկին, ասելու, թե ինչ չափսի մեխ գնի, և այդ պահից սկսած ընտանիքի բոլոր անդամներին հերթով ներգրավում է աշխատանքի մեջ։

― Ուիլ, գնա և բեր մուրճը, ― կանչում է նա, ― իսկ դու, Թոմ, տուր ինձ քանոնը։ Ինձ պետք է գալու նաև աստիճանը։ Լավ կլինի, որ խոհանոցից էլ մի աթոռակ բերեք։ Ջիմ, վազիր միստր Գոգլի մոտ և ասա․ «Հայրիկը բարևում է և հուսով է, որ ձեր ոտքը ավելի լավ է ու խնդրում է ժամանակավորապես տալ ձեր հարթաչափը»։ Իսկ դու, Մարիա, մի գնա, քանի որ մեկնումեկը պետք է պահի մոմը, և երբ աղախինը վերադառնա, նա պետք է նորից խանութ գնա նկարի համար առասանակ գնելու։ Դու, Թոմ, ու՞ր է Թոմը, Թո՛մ, արի այստեղ։ Դու պետք է ինձ տաս նկարը։

Հետո, այն բարձրացնելիս ցած է գցում, և նկարը դուրս է գալիս շրջանակից, նա փորձում է փրկել ապակին և կտրում է մատը։ Հետո վազվզում է սենյակում, փնտրելով իր թաշկինակը։ Նա չի կարողանում գտնել թաշկինակը, որովհետև այն պիջակի գրպանում է, որը հանել է ու չգիտի թե ուր է դրել։ Եվ տան բոլոր անդամները ստիպված թողնում են գործիքները փնտրելը ու սկսում են փնտրել նրա պիջակը, մինչ նա վազվզում է սենյակում խանգարելով բոլորին։

― Մի՞թե ամբողջ տանը մեկը չկա, որն իմանա, թե որտեղ է իմ պիջակը։ Ազնիվ խոսք, կյանքումս չեմ հանդիպել ձեզ նման մարդկանց։ Վեց հոգով չեք կարողանում գտնել մի պիջակ, որը ես հինգ րոպե առաջ եմ հանել։ Էհ, բոլորդ էլ․․․

Հետո նա վեր է կենում, և պարզվում է , որ ամբողջ ժամանակ նստած է եղել իր պիջակի վրա։

― Կարող եք վերջ տալ ձեր որոնումներին, ― գոռում է նա։ ― Ես ինքս գտա այն։ Անմիտ բան է սպասել, որ ձեզ նման մարդիկ որևէ բան գտնեն։ Նույն հաջողությամբ կարող էի կատվին խնդրել։

Եվ երբ կես ժամ վատնեցին, կապելով նրա մատը, նոր ապակի բերեցին, գործիքները, աստիճանը, աթոռը, մոմը մոտեցրին, և նա նորից գործի անցավ, ողջ ընտանիքը՝ ներառյալ նաև աղախինը և օրավարձու հավաքարարուհին, կանգնած էր շրձանաձև՝ պատրաստ օգնության հասնելու։ Երկուսը պետք է պահեին աթոռակը, երրորդը պետք է օգներ նրան բարձրանալ աթոռի վրա և բռներ նրան, չորրորդը պետք է փոխանցեր մեխը, հինգերորդը՝ մուրճը։ Իսկ նա վերցնում է մեխը և անզգուշորեն ցած գցում։

― Ահա, ― ասում է նա վիրավորված տոնով, ― հիմա էլ մեխն ընկավ։

Այս անգամ էլ սկսում ենք փնտրել մեխը, մինչ նա կանգնած աթոռակի վրա փնթփնթում է , թե ողջ երեկոն իրեն պետք է պահեն այդտեղ։

Վերջապես մեխը գտնում ենք, բայց այդ ընթացքում նա հասցնում է կորցնել մուրճը։

― Որտե՞ղ է մուրճը։ Ի՛նչ արեցի։ Աստված իմ։ Յոթ հոգով կանգնել զարմացած խնձ եք նայում և չգիտեք , թե ինչ եղավ մուրճը։

Մենք գտնում և նրան ենք տալիս մուրճը, բայց հիմա էլ նա կորցրել է պատի վրա նշած տեղը, որտեղ պետք է մեխը խփեր։ Մեզնից յուրաքանչյուրը ստիպված բարձրանում է աթոռակի վրա, նրա կողքին, և փնտրում։ Ամեն մեկս այն հայտնաբերում ենք տարբեր տեղերում, իսկ նա մեզ հերթով հիմար է անվանում և պատվիրում է ցած իջնել։ Իսկ ինքը վերցնում է քանոնը ու նորից չափում։ Պարզվում է,որ իրեն պետք է անկյունից չափել 31 և 3/8 դյույմի կեսի չափ, փորձում է մտքով բաժանել և զայրույթից քիչ է մնում խենթանա։

Մենք նույնպես փորձում ենք մտքով բաժանել, և ամեն մեկս տարբեր արդյունքի ենք հանգում, սկսում ենք ծաղրել մեկս մյուսին և ընդհանուր ժխորի մեջ մոռանում ենք սկզբնական թիվը։ Քեռի Փոջերը ստիպված նորից է չափում։

Այս անգամ նա պարանի մի կտոր է վերցնում և վճռական պահին, երբ ծեր խենթուկը քառասունհինգ աստիճանով թեքվում է աթոռակի վրա, փորձելով հասնել մի կետի, որը երեք դյույմ այն կողմ է իր հասանելիության սահմանից, պարանը ձեռքից սահում է, և նա գլորվում է ուղիղ դաշնամուրի վրա։ Անսպասելիորեն նրա մարմինը և գլւխը հարվածում են բոլոր ստեղներին միաժամանակ, և իսկապես հիանալի երաժշտական տպավորութոյուն է ստեղծվում։ Իսկ մորաքույր Մարիան ասում է, որ չի կարող թույլ տալ, որպեսզի երեխաները նման արտահայտություններ լսեն։

Վերջապես քեռի Փոջերը նորից է տեղը նշում, ձախ ձեռքով մեխի ծայրը դնում է դրա վրա, իսկ աջով վերցնում է մուրճը։ Եվ հենց առաջին հարվածը հասցնում է բթամատին ու վայնասունով մուրճը գցում մեկն ու մեկի ոտքի վրա։

Մորաքույր Մարիան հեզաբար հույս է հայտնում, որ հաջորդ անգամ, երբ քեռի Փոջերը կցանկանա մեխ խփել, ժամանակին իրեն կզգուշացնի այդ մասին, որպեսզի կարողանա պատրաստվել մեկ շաբաթով մեկնելու իր մայրիկի մոտ, մինչև այդ ընթացքում գործը կավարտվի։

― Օ, դուք, կանայքդ, սիրում եք ամեն ինչ բարդացնել, ― պատասխանում է քեռի Փոջերը բարձրանալով, ― իսկ ինձ դուր են գալիս նման գործերը։

Այնւհետև նոր փորձ է անում և երկրորդ հարվածից մեխը՝ ամբողջությամբ և մուրճի կեսը խրվում են պատի մեջ։ Ինքը՝ քեռի Փոջերը, այնպիսի ուժով է նետվում դեպի պատը, որ քիչ է մնում ճզմի սեփական քիթը։

Հետո մենք ստիպված նորից ենք գտնում քանոնը և պարանը, մի նոր անցք ենք բացում․ կեսգիշերի մոտ, նկարը՝ ծուռ ու անհուսալի մի կերպ կախում ենք իր տեղում, իսկ պատի շուրջը մի քանի յարդ այնպիսի տեսք ունի, կարծես փոցխել են, և բոլորս մահու չափ հոգնած ու խղճուկ տեսք ունենք, բացի քեռի Փոջերից։

― Ահա , ― ասում է նա, աթոռակից ծանրորեն վայրէջք կատարելով ուղիղ հավաքարարուհու կոշտուկների վրա և ակնհայտ հպարտւթյամբ դիտելով իր ստեղծած խառնաշփոթը։ ― Որոշ մարդիկ հատուկ մարդ կհրավիրեին այսպիսի մանրուքի համար։

Համոզված եմ, որ Հարրիսն էլ այդպիսին կդառնա, երբ տարիքն առնի։ Ես ասացի, որ չեմ կարող թույլ տալ, որ նա այդքան գործ վերցնի իր վրա։

Ոչ, դու վերցրւ թուղթը, մատիտը ու գնացուցակը, ― առաջարկեցի ես, ― Ջորջը թող գրի առնի, իսկ ես կանեմ մնացածը։

Մեր կազմած առաջին ցուցակը չեղյալ համարվեց։ Պարզ էր, որ Թեմզայի վերին հոսանքներում հնարավոր չէ լողալ այնպիսի մեծ նավակով, որպիսին մեզ պետք էր անհրաժեշտ բոլոր իրերը տեղավորելու համար։ Մենք պատռեցինք ցուցակը և հայացքներ փոխանակեցինք։

Ջորջն ասաց։

― Մենք սխալ ճանապարհի վրա ենք կանգնած։ Չպետք է մտածենք այնպիսի իրերի մասին, որոնք մեզ պետք կգան, ալ միայն այն իրերի մասին, առանց որոնց չենք կարող յոլա գնալ։

Պարզվում է, որ Ջորջը երբեմն իսկապես խելացի կարող է լինել։ Զարմանալի է։ Ես դա արդարև իմաստություն եմ համարում, ոչ թե միայն տվյալ դեպքի համար, այլև մեր ողջ ճանապարհորդուցյան և կյանքի համար ընդանրապես։ Որքան մարդիկ կան, որ ճամբորդելիս, վտանգի ենթարկելով նավակը, այն բեռնավորում են ավելորդ իրերով, որոնք իրենց կարևոր են թվում ճանապարճորդուցյունը հարմարավետ և հաճելի դարձնելու համար, բայց որոնք իրականւմ միայն ավելորդ բեռ են։

Ինչ՛պես են նրանք իրենց խճուկ նավակը մինչև կայմը բեռնավորում թանկարժեք զգեստներով, մեծ տներով, անօգուտ ծառաներով և բազմաթիվ պճնամոլ ընկերներով, որոնք իրենց համար երկու պենս էլ չարժեն և իրենք էլ նրանց համար արժեք չունեն, թանկարժեք զվարճություններով, որոնք ոչ ոքի չեն ուրախացնում, ձևականութոյուններով և նորաձևություններով, երկերեսանությամբ և սնապարծությամբ և օ՛, ամենածանր և ամենաանմիտ բեռը, որ կա՝ վախով, թե ինչ կմտածի հարևանը․ շքեղուդյամբ՝ որ միայն հղփացնում է, հաճույքներով՝ որ տաղտկացնում են, անիմաստ ցուցամոլությամբ, որը ինչպես հանցագործի երկաթե պսակը, արյունոտում է ցավող գլուխը և ուշագնացության հասցնում այն կրողին։

Անպետքություն է, մարդ արարած, անպետքություն է այդ ամենը։ Դեն նետեք տախտակամածից։ Դա այնքան է դժվարեցնում նավակը թիավարելը, որ համարյա ընկնում եք թիակների վրա։ Դա է նավակը դարձնում այդքան ծանրաշարժ և վտանգավոր, որ դուք մի րոպե անգամ ազատ չեք լինում հոգսից և տագնապից, երբեք չեք կարողանում մի րոպե ազատ ժամանակ գտնել երազկոտ ալարկոտությամբ տարվելու։ Դուք ժամանակ չունեք հիանալու գետի մակերեվույթին սահող ստվերների խաղով կամ արևի ճառագայթների փայլով, որ առկայծում են ալիքների հետ, ափի բարձր ծառերով, որոնք նայում են իրենց արտացոլմանը, ոսկով և կանաչով ծածկված անտառներով, դեղին և սպիտակ շուշաններով ստվերախիտ ծփացող եղեգնուտով, սիզախոտերով կամ խոլորձով և կամ անմոռուկնուտներով։

Այդ անպետքությունը դե՛ն գցեք, մարդի՛կ։ Թող ձեր կյանքի նավը սահի թեթև և տանի այն, ինչի կարիքը դուք իսկապես զգում եք․ հարմարավետ տուն, պարզ զվարճություններ, մեկ-երկւ ընկեր, որոնք արժանի են այդպիսին կոչվելու, ինչ-որ մեկին՝ որին սիրում եք, և որը ձեզ է սիրում, մի կատու, մի շուն, մեկ-երկւ ծխամորճ, բավարար քանակով ուտելիք ու հագուստ և մի քիչ ավելի, քան անհրաժեշտ է, խմիչք, քանի որ ծարավը վտանգավոր բան է։

Դուք կհամոզվեք,որ այդ դեպքում ավելի հեշտությամբ կվարեք նավակը և այնքան էլ հեշտ չի լինի, այն շրջել, իսկ եթե շրջվի էլ, հասարակ ապրանքի համար ջուրը սարսափելի չէ։ Դուք ժամանակ կունենաք մտածելու և աշխատելու։ Ժամանակ՝ արբենալու կյանքի արևով, ժամանակ՝ լսելու Էոլյան երաժշտությունը, որը աստվածային քամին դուրս է կորզում մեր սրտի լարերից, ժամանակ․․․

Ներեցեք, խնդրում եմ։ Ես լրիվ մոռացել էի։

Եվ այսպես, մենք ցուցակը կազմելը թողեցինք Ջորջին, ու նա գործի անցավ։

― Մենք վրան չենք վերցնի, առաջարկեց նա, ― այլ ծածկով նավակ։ Այդպես շատ ավելի պարզ է և հարմարավետ։

Դա լավ միտք էր, և մենք այն ընդունեցինք։ Ես չգիտեմ, թե երբևէ տեսե՞լ եք այն, ինչը նկատի ունեմ։ Դուք երկաթյա օղակներ եք ամրացնում նավակի ողջ երկարությամբ՝ նավախելից մինչև նավաքիթը, դրանց վրա ձգում և ամրացնում եք բրեզենտը այնպես,որ նավակը վեր է ածվում փոքրիկ տնակի։ Այնտեղ հարմարավետ է, թեև մի քիչ հեղձուցիչ, բայց ամեն ինչ ունի նաև իր բացասական կողմը, ինչպես ասում էր մի մարդ, որին ստիպել էին վճարել զոքանչի թաղման ծախսերը։

Ջորջն ասաց, որ այդ դեպքում մենք պետք է ծածկոցներ վերցնենք յուրաքանչյուրի համար առանձին, մեկ լամպ, օճառ, խոզանակ, սանր (ընդհանուր գործածության համար), ատամի խոզանակ (յուրաքանչյուրի համար առանձին), լվացվելու թաս, ատամնափոշի, սափրվելու պարագաներ, (ֆրանսերենի քերականական վարժությունների նման է հնչում, այնպես չէ՞) և մի զույգ մեծ սրբիչ՝ մարմինը չորացնելու համար։ Ես նկատել եմ,որ մարդիկ հսկայական պատրաստություններ են տեսնում լողալու համար, երբ մեկնում էն ջրին մոտ մի որևէ տեղ, սակայն, երբ արդեն այնտեղ են, այնքան էլ շատ չեն լողում։

Նույն բանն է, երբ ծովափ եք մեկնում։ Երբ Լոնդոնում եմ այդ ամենի մասին մտածում, միշտ որոշում եմ, որ առավոտյան վաղ եմ արթնանալու, մինչև նախաճաշ ընկղմվելու եմ ջրի մեջ և ակնածանքով ճամպրուկում տեղավորում եմ սրբիչն ու լողազգեստը։ Ես միշտ կարմիր լողազգեստ եմ գնում։ Ավելի շատ ինձ կարմիր լողազգեստով եմ պատկերացնում։ Կարմիրը այնպես սազում է ինձ։ Բայց երբ արդեն ծովափին եմ, այդ առավոտյան լողի կարիքը ինչ-որ այնքան էլ ուժգին չեմ զգում, ինչպես քաղաքում։

Ընդհակառակը, ես ձգտում եմ, որքան հնարավոր է, երկար մնալ անկողնում և հետո գնալ նախաճաշելու։ Մի երկու անգամ ողջախոհությունը, սակայն, հաղթանակ տարավ։ Ես արթնացա առավոտյան ժամը վեցին և կիսահագնված ու վհատ տրամադրությամբ դուրս եկա, ինձ հետ վերցնելով լողազգեստս ու սրբիչը։ Բայց լողը ինձ հաճույք չպատճառեց։ Թվում է , թե վաղ առավոտյան, երբ ես լողալու եմ գնում ինձ է սպասում առանձնապես ուժգին արևելյան քամին, կարծես դիտմամբ ընտրել են բոլոր եռանկյունաձև քարերը և շարել գետնի երեսին, սրել են բոլոր ժայռերը և սուր ծայրերը թաքցրել ավազի տակ, որ ես չտեսնեմ, իսկ ծովն էլ կարծես երկու մղոն այն կողմ են տարել, որ ստիպված լինեմ փաթաթվել թևերովս և դողալով, թռչկոտել վեց մատնաչափ խորությամբ ջրում։ Եվ երբ ես վերջապես ջուրն եմ մտնում, ծովն իրեն կոպիտ ու խիստ վիրավորական է պահում։

Մի ուժեղ ալիք վերցնում է ինձ և հնարավորին չափ ուժգնորեն տանում է գցում մի քարի վրա, որը կարծես հատուկ ինձ համար են դրել։ Եվ մինչ ես օհ, ուհ, կանեմ և գլխի կընկնեմ, թե ինչ է կատարվել, ալիքը ետ է գալիս և քշում է ինձ մինչև օվկիանոսի մեջտեղը։ Ես հուսահատորեն ճեղքում եմ ջուրը՝ ձգտելով ափ հասնել, և մտածում եմ՝ արդյոք նորից կտեսնեմ իմ տունն ու ընկերներին, զղջում եմ, որ երեխա ժամանակ այդքան կոպիտ եմ վարվել կրտսեր քրոջս հետ։ Հենց որ հույսս լրիվ կտրում եմ, ալիքը ընկրկում է և ինձ թողնում է մեդուզայի նման բերանքսիվայր գետնին փռված։ Ես վեր եմ կենում, ետ նայում և գլխի եմ ընկնում, որ պայքարել եմ կյանքիս համար երկու ոտնաչափ խորության ջրում։ Կաղալով ետ եմ գալիս, հագնվում և մի կերպ տուն եմ հասնում, որտեղ ստիպված եմ ձևացնել, իբր ամեն ինչ կարգին է։

Տվյալ դեպքում, մենք այնպես էինք արտահայտվում, որ կարծես պատրաստվում էինք ամեն առավոտ երկար լող տալ։ Ջորջն ասաց, որ շատ հաճելի է վաղ առավոտյան արթնանալ նավակում և խորասուզվել թափանցիկ գետում։ Հարրիսն ասաց, որ ոչինչ ախորժակը այնպես լավ չի բացում, որքան նախաճաշից առաջ լողալը, և որ դա միշտ իր մոտ գայլի ախորժակ է առաջացրել։ Ջորջն ասաց, որ եթե դա պետք է ստիպի Հարրիսին ուտել ավելի շատ, քան սովորաբար ուտում է, ապա ինքը դեմ է, որ Հարրիսը ընդհանրապես ջրին մոտենա։

Նա ասաց , որ առանց այն էլ բավական ծանր աշխատանք է Հարրիսի համար անհրաժեշտ քանակով սնունդ քարշ տալը և այն էլ հոսանքին հակառակ ուղղությամբ։

Սակայն, ես համոզեցի Ջորջին, որ շատ ավելի հաճելի կլինի Հարրիսին տեսնել նավակում ՝ մաքուր և թարմացած, թեկուզ ստիպված լինենք մի քանի ցենտներ ավելի սննդամթերք քարշ տալ․ Ջորջը համաձայնեց ինձ հետ և որոշեց հանգիստ թողնել Հարրիսին։

Մենք վերջնականապես որոշեցինք վերցնել երեք սրբիչ, որպեսզի մեկս մյուսին չստիպենք սպասել։

Ինչ վերաբերում է հագուստներին, Ջորջն ասաց, երկու ֆլանելե կոստյումը բավական է, քանի որ անհրաժեշտության դեպքում դրանք կարող ենք լվանալ Թեմզայի ջրերում։ Մենք հարցրեցինք, թե արդյոք նա երբևէ փորձե՞լ է ֆլանելե կոստյում լվանալ գետում, իսկ նա պատասխանեց․ ոչ, ինքը՝ ոչ, բայց ճանաչում է մարդկանց, որոնք լվացել են։ Դա շատ հեշտ է։ Հարրիսը և ես չափազանց անտրամադիր էինք , որպեսզի պատկերացնենք, արդյոք նա հասկանում էր, թե ինչ էր ասում և արդյոք առանց դիրքի և ազդեցության, երեք հարգարժան երիտասարդներ, որոնք բացարձակապես անփորձ են լվացք անելու գործում, իսկապե՞ս կարող էին օճառի կտորով իրենց վերնաշապիկներն ու անդրավարտիքները լվանալ Թեմզայի մեջ։

Հաջորդ օրերին,երբ արդեն չափազանց ուշ էր, մենք համոզվեցինք, որ Ջորջը մի խղճուկ ինքնակոչ է, որը գաղափար անգամ չունի նման գործերից։ Եթե դուք տեսնեիք այդ հագուստները, երբ․․․ բայց էժանագին դետեկտիվների լեզվով ասած, անցնենք առաջ։

Ջորջը մեզ համոզեց վերցնել ներքնահագուստի մեկ փոխնորդ և բավական քանակությամբ գուլպաներ, որպեսզի նավակը շրջվելու դեպքւմ կարողանայինք փոխել դրանք, նաև մեծ քանակությամբ թաշկինակներ, քանի որ դրանք կարելի էր օգտագործել տարբեր իրեր սրբելու համար, մի զույգ կաշվե սապոգ, ինչպես նաև ռետինե կոշիկներ, քանի որ վթարի դեպքում, դրանք մեզ պետք կգային։

==Գլուխ չորրորդ==

Սննդամթերքի հարցը։ նավթի բացասական հատկությունները։ Պանրի ուղեկցությամբ ճանապարհորդելու առավելությունները։ Ամուսնացաց կինը լքում է իր տունը։ Վթարի դեպքում հետագա միջոցառումները։ Ես իրերն եմ կապում։ Ատամի խոզանակների կամակորությունը։ Ջորջը ու Հարրիսը մնացած իրերն են տեղավորում։ Մոնթմորընսիի սարսափելի վարքը։ Պառկում ենք քնելու։

Մենք քննարկեցինք նաև սննդամթերքի հարցը։ Ջորջն ասաց։

― Սկսենք առավոտյան նախաճաշից։ (Ջորջն այնքան գործնական է)։ Նախաճաշի համար մեզ պետք կգա թավա, (Հարրիսն ասաց, որ դա դժվարամարս է, բայց մենք ասացինք, որ հիմարություններ դուրս չտա, և Ջորջը շարունակեց), թեյաման և սպիրտայրոց։

― Նավթ՝ ոչ մի դեպքում, ― ասաց Ջորջը բազմանշանակալից հայացքով նայելով մեզ, և Հարրիսն ու ես համաձայնեցինք։

Մի անգամ արդեն մեզ հետ վերցրել էինք նավթավառ, բայց այլևս այդ սխալը չենք կրկնի։ Այդ ամբողջ շաբաթը կարծես ապրում էինք նավթի կրպակում։ Ամեն ինչ նավթով էր ներծծված։ Երբեք չեմ տեսել, որ որևէ բան այնպես արագորեն տարածվի, ինչպես նավթը։ Նավթավառը պահում էինք նավաքթում, այնտեղից նավթը տարածվել էր մինչև ղեկը, ներծծելով նավակը և այն ամենը, ինչ պատահել էր ճանապարհին։ Այն տարածվել էր գետով մեկ, իրենով լցրել բնապատկերը, թունավորել մթնոլորտը։ Երբեմն արևմտյան նավթային քամի էր փչում, երբեմն՝ արևելյան նավթային քամի, երբեմն էլ փչում էր հյուսիսային նավթային քամի, իսկ գուցե և հարավային նավթային քամի։ Սակաայն այն Արկտիկայի ձյուներից փչեր, թե ավազոտ անապատներից, միևնույն է, մեզ էր հասնում նավթի բույրով հագեցած։

Այդ նավթ կոչեցյալն ավելի ու ավելի էր տարածվում և փչացրել էր մեր արևմուտը, իսկ լուսնի ճառագայթներից ուղղակի նավթի հոտ էր փչում։

Փորձեցինք ազատվել դրանից Մարլոյում։ Նավակը թողեցինք կամրջի մոտ և շրջում էինք քաղաքում, որպեսզի ազատվենք դրանից, բայց ամենուրեք այն հետևում էր մեզ։ Ողջ քաղաքը լի էր նավթով։ Մենք անցանք գերեզմանատան մոտով, և , թվում էր, թե հանգուցյալները թաղված են նավթի մեջ։ Կենտրոնական փողոցից նավթի գարշահոտություն էր փչում, և մենք զարմանում էինք, թե ինչպես են կարողանում այդտեղ մարդիկ ապրել։ Մղոն մղոնի հետևից քայլում էինք Բիրմինգհեմյան ճանապարհով, բայց անօգուտ, ողջ տեղանքը ներծծված էր նավթով։

Այդ ճանապարհորդության վերջում մենք հանդիպեցինք կեսգիշերին մի մենավոր դաշտում, կայծակնահար եղած կաղնու տակ, և սարսափելի երդում տվեցինք (մենք առանց այդ էլ ամբողջ շաբաթը նզովում էիմք նավթը սովորական քաղքենական եղանակով, բայց սա ուրիշ էր)․ մի սարսափելի երդում՝ այլևս երբեք նավակով ճանապարհորդելիս նավթ չվերցնել, բացի իհարկե, հիվանդության դեպքում։

Եվ այսպես, այս անգամ մենք բավարարվեցինք սպիրտով։ Սակայն դա էլ մի բան չէ։ Ստիպված եք ուտել սպիրտով կարկանդակ կամ սպիրտով տորտ։ Բայց սպիրտը, երբ մեծ քանակությամբ եք ընդունում, ավելի անվնաս է, քան նավթը։

Ջորջն առաջարկեց առավոտյան նախաճաշի համար վերցնել նաև ձու և խոզապուխտ, որոնք պատրաստելը հեշտ է, սառը միս, թեյ, հաց ու կարագ և մուրաբա։ Երկրորդ նախաճաշի համար առաջարկեց վերցնել թխվացքաբլիթ, սառը միս, հաց ու կարագ և մուրաբա, միայն թե ոչ մի դեպքում՝ պանիր։ Պանիրը, ինչպես և նավթը, շատ արագ է տարածվում։ Այն սպառնում է զավթել ողջ նավակը։ Թափանցում է զամբյուղի մեջ և այնտեղ եղած ամեն ինչին պանրի բույր է տալիս։ Հնարավոր չէ ջոկել՝ խնձորով կարկանդա՞կ եք ուտում թե նրբերշիկ, ելա՞կ թե սերուցք։ Ամեն ինչ ձեզ պանիր է թվում։ Այնչափ ուժեղ է պանրի հոտը։

Հիշում եմ, մի անգամ ընկերս Լիվերպուլում մի քանի տեսակի պանիր էր գնել։ Պանրի հիանալի տեսակներ էին․ հնորակ, յուղալի և երկու հարյուր ձիաուժ հզորության հոտով, որը կարող էր տարածվել, երեք մղոն հեռավորության վրա և երկու հարյուր յարդի վրա մարդուն շարքից հանել։ Այդ ժամանակ ես Լիվերպուլում էի, և իմ ընկերը խնդրեց, եթե դեմ չեմ, պանրի փաթեթը տանեմ Լոնդոն, քանի որ, իր կարծիքով, չի կարելի պանիրը շատ երկար պահել։

― Օ՛, հաճույքով, բարեկամս, հաճույքով, ― պատասխանեցի ես։

Մեկնելիս գնացի ընկերոջս մոտ, վերցնելու պանրի փաթեթը և այն կառքով կայարան տարա։ Դա մի կիսաքանդ կառք էր, որը քաշում էր մի ծուռոտ և ուժասպառ լուսնոտ, որին տերը խոսակցության ժամանակ, ոգեշնչման պահին, ձի անվանեց։ Ես պանիրը դրեցի վերևում և մենք շարժվեցինք մի արագությամբ, որը պատիվ կբերեր երբևէ կառուցված ամենաարագնդաց շոգեգլանավակին, և ամեն ինչ շատ ուրախ էր, ինչպես թաղման ժամանակ, քանի դեռ մենք անկյունից չէինք թեքվել։ Այդտեղ քամին պանրի բուրմունքով հարվածեց ուղիղ մեր երիվարի ռունգներին։ Դա կարծես սթափեցրեց նրան։ Նա սարսափով փնչացրեց և առաջ նետվեց ժամում երեք մղոն արագությամբ։ Քամին դեռ փչում էր նախկին ուղղությամբ, և մինչ մենք կհասնեինք փողոցի ծայրը, մեր երիվարն արդեն առաջ էր սլանում ժամում մոտ չորս մղոն արագությամբ՝ տեղ չթողնելով հաշմանդամների կամ հասակավոր գեր լեդիների համար։

Կայարանի մոտ նրան կանգնեցնելու համար երկու բեռնակիրների և կառապանի օգնության կարիքը զգացվեց։ Չեմ կարծում, որ նույնիսկ նրանք կարողանային գլուխ հանել , եթե ներկաներից մեկը թաշկինակով չծածկեր ձիու ռունգները և չվառեր մի կտոր թուղթ։

Ես տոմս վերցրի և իմ պանրի փաթեփի հետ միասին հպարտորեն, քայլեցի կառամատույցով։ Ժողովուրդը երկու կողմից հարգանքով ճանապարհ էր տալիս ինձ։ Գնացքը մարդաշատ էր, և ես ստիպված մտա մի կուպե, որտեղ արդեն յոթ ուղևոր էին նստած։ Մի կռվասեր ծեր ջենտլմեն բողոքեց, բայց ես այնուամենայնիվ ներս մտա, փաթեթը դրեցի ցանցի վրա, մի կերպ խցկվեցի նստարանին և հաճելի ժպիտով ասացի, որ տաք օր է։ Մի քանի րոպե անց, ծեր ջենտլմենը սկսեց անհամբեր շարժվել տեղում։

Աստեղ շատ տոթ է, ասաց նա։

Օդ չկա շնչելու, ― ավելացրեց նրա հարևանը։

Հետո սկսեցին հոտոտել շուրջը և երրորդ փորձից նրանց շունչը կտրվեց։ Անխոս վեր կացան ու դուրս եկան։ Նրանցից հետո մի ծեր կին վեր կացավ և ասաց, որ անքաղաքավարություն է այդպիսի եղանակով համբերությունից հանել իր նման հարգարժան տիկնոջը, հավաքեց իրերն ու դուրս եկավ՝ ետևեվից քարշ տալով անհամար փաթեթները։ Մնացած չորս ուղեվորները մի որոշ ժամանակ նստած մնացին, մինչև անկյունի մռայլ տեսքով ջենտլմենը, որի արտաքինից և հագուստից երևում էր, որ պատկանում է դագաղագործների դասին, ասաց, որ ակամա մահացած երեխաներ միտքը եկան, այդ ժամանակ մյուս երեք ուղեվորները փորձեցին դուրս գալ դռնից միաժամանակ ու ցավեցրին իրենց կողերը։

Ես ժպտացի մռայլ ջենտլմենին և ասացի, որ մենք հավանաբար մենակ կմնանք կուպեում։ Նա բարեհոգաբար ժպտաց և ասաց, որ որոշ մարդիկ սիրում են չնչին բաներից աղմուկ բարձրացնել։ Բայց երբ գնացքը շարժվեց, նույնիսկ նա տարօրինակ կերպով իրեն ճնշված էր զգում և երբ հասանք Քրու, առաջարկեցի նրան գնալ և մի բաժակ բան խմել։ Նա ընդունեց հրավերը, և մենք մի կերպ ճանապարհ բացեցինք դեպի բուֆետ, որտեղ քառորդ ժամի չափ գոռում էինք, թխկթխկացնում և թափահարում հովանոցները, մինչև մի երիտասարդ մոտեցավ և հարցրեց, թե ինչ ենք ցանկանում։

― Դուք ի՞նչ եք խմելու, ― դիմեցի իմ սեղանակցին։

― Եթե կարելի է, միսս, կես կրոնի մաքուր բրենդի, ― ասաց նա։

Եվ խմելով իր բրենդին, նա դուրս եկավ ու մտավ ուրիշ կուպե, որը ես ստորություն եմ համարում։

Քրուից ես մենակ էի կուպեում, թեև, գնացքը լիքն էր ուղեվորներով։ Հենց որ մենք հասնում էինք որևէ նոր կայարանի, մարդիկ, տեսնելով դատարկ կուպեն ներս էին խցկվում․ «Ահա Մարիա, արի այստեղ։ Ազատ է»։ « Հիանալի է, Թոմ, մենք այստեղ կնստենք», ― կանչում էին միմյանց ու վազում էին՝ քարշ տալով ծանր ճամպրուկները, խմբվելով դռան մոտ, փորձելով առաջինը ներս մտնել։ Ինչ-որ մեկը բաց էր անում դուռը, բարձրանում աստիճանին և օրորվելով ընկնում ետևում կանգնածի վրա։ Նրանք բոլորը հերթով ներս էին մտնում, հոտոտում, ետ էին թռչում և խցկվում մյուս կուպեները կամ էլ վճարում էին տարբերութոյւնը և մեկնում առաջին կարգի վագոնով։

Լոնդոնի Յուսթոնյան կայարանից պանրի փաթեթը ուղիղ ընկերոջս տուն տարա։ Երբ նրա կինը սենյակ մտավ, մի պահ հոտոտեց շուրջը և ասաց․

― ի՞նչ է պատահել։ Ասացեք, ոչինչ մի թաքցրեք։

Ես պատասխանեցի․

― Դա պանիր է։ Թոմը Լիվերպուլում է գնել և խնդրել, որ հանձնեմ ձեզ։

Ես ավելացրեցի նաև, որ հուսով եմ, նա հասկանում է, որ անձանբ ես այդ ամենի հետ ոչ մի կապ չունեմ։ Նա պատասխանեց, որ համոզված է դրանում և որ ինքը կխոսի Թոմի հետ, երբ նա վերադառնա։

Իմ բարեկամը ավելի երկար մնաց Լիվերպուլում, քան կարծում էր։ Երեք օր անց, երբ նա դեռ տուն չէր վերադարձել, նրա կինն այցելեց ինձ։

Ի՞նչ էր Թոմն ասում այդ պանրի մասին։

Ես ասացի, որ նա հանձնարարել է սառը տեղ պահել և խնդրել է ձեռք չտալ։

― Կասկածում եմ, որ որևէ մեկը ցանկանա նույնիսկ մոտենալ։ Նա դրանից հոտ քաշե՞լ է։

Ես ասացի՝ հավանաբար այո և ավելացրի, որ երևի նրա համար այդ պանիրը շատ կարևոր է։

― Կարծում եք նա շա՞տ կվշտանա, ― հետաքրքրվեց նա, ― եթե ես որևէ մեկին մի սովերեն տամ և խնդրեմ, որ տանեն և թաղեն որևէ տեղում։

Ես ասացի՝ վախենում եմ, որ նա այլևս երբեք չժպտա։

Նա մի նոր միտք հղացավ և ասաց․

― Իսկ եթե ձեզ մոտ պահեք մինչև նրա վերադարձը։ Թույլ տվեք ուղարկեմ ձեզ։

― Տիկին, պատասխանեցի ես, ― անձամբ ինձ դուր է գալիս պանրի հոտը և Լիվերպուլից կատարած ճանապարհորդությունը ես միշտ կհիշեմ, որպես հաճելի արձակուրդի երջանիկ վախճան։ Բայց այս աշխարհում մենք պետք է հաշվի առնենք նաև մյուսներին։ Տիկինը, որի հարկի տակ պատիվ ունեմ բնակվելու, այրի է և , որքան գիտեմ, նաև որբ։ Նա ուժգնորեն, ես կասեի պերճախոս կերպով, դեմ է, որ իրեն, ինչպես ինքն է արտահայտվում,«նեղացնեն»։ Ձեր ամուսնու գնած պանրի առկայությունը նրա տանը, նա կհամարի, ― ես դա բնազդորեն զգում եմ, ― որ իրեն նեղացնում են։ Իսկ ես չեմ ուզում, որ իմ մասին խոսեն, իբր ես նեղացնում եմ այրիներին և որբերին։

― Հիանալի է , ասաց ընկերոջս կինը վեր կենալով, ― այդ դեպքում ինձ միայն մի բան է մնում․ կվերցնեմ երեխաներին և կգնամ հյուրանոց, մինչև այդ պանիրը ուտեն վերջացնեն։ Ես հրաժարվում եմ այդ գարշահոտուտյան հետ միասին ապրել մի հարկի տակ։

Նա իր խոսքի տերը եղավ, թողնելով տունը աղախնի խնամքին, որն այն հարցին, թե կարո՞ղ է դիմանալ այդ հոտին, պատասխանել էր՝ ի՞նչ հոտ, իսկ երբ մոտեցրել էին պանիրը և պատվիրել, որ մի լավ հոտ քաշի, ասել էր, որ սեխի թույլ բույր է զգում։ Դրանից հետևություն արեցին, որ այդպիսի մթնոլորտը աղախնուն առանձնապես չի վնասի և նրան թողեցին բնակարանում։ Հյուրանոցի հաշիվը կազմեց տասնհինգ գինեա, և իմ ընկերը, ծախսերը հանրագումարի բերելով, գտավ, որ պանրի մեկ ֆունտը իր վրա նստեց ութ շիլլինգ և վեց պենս։ Նա ասաց, որ ճիշտ է շատ է սիրում երբեմն մի փոքրիկ կտոր պանիր համտեսել, սակայն դա իր հնարավորություններից վեր է և որոշեց ազատվել դրանից։ Նա պանիրը նետեց ջրանցքը, բայց ստիպված էր նորից կարթով ետ որսալ, քանի որ մակույկավարները բողոքեցին։ Նրանք ասում էին, որ վատ են զգում այդ հոտից։ Իսկ դրանից հետո, մի մութ գիշեր, նա պանիրը տարավ և թողեց եկեղեցու մոտի գերեզմանատանը։ Բայց դատական քննիչը հայտնաբերեց այն և սարսափելի աղմուկ բարձրացրեց։

Նա ասում էր, դա դավադրություն է, որը սարքել են, որպեսզի իրեն զրկեն ապրուստի միջոցներից՝ կենդանացնելով ննջեցյալներին։

Իմ ընկերը վերջապես ազատվեց դրանից, այն տարավ ծովափնյա մի քաղաք և թաղեց ծովափին։ Դա տեղանքին մեծ համբավ բերեց։ Այցելուներն ասում էին, որ նախկինում չեն նկատել, թե ինչ առողջարար է օդը և շատ տարիներ խմբերով այդտեղ բուժվելու էին գալիս թոքախտով հիվանդները։

Թեև ես պանրի մեծ սիրահար եմ, այնուամենայնիվ, գտնում եմ,որ Ջորջը ճիշտ վարվեց՝ խուսափելով պանրից։

― Թեյելու կարիք չի լինի, ― ասաց Ջորջը (Հարրիսը դեմքը տհաճությունից ծամածռեց), ― բայց մենք կուշտ, արժանավայել կճաշենք ժամը յոթին․ ճաշ, թեյ, ընթրիք՝ միաժամանակ։

Հարրիսը զվաթացավ։ Ջորջն առաջարկեց վերցնել մսով և մրգով կարկանդակներ, սառը միս, լոլիկ, միրգ և կանաչեղեն։ Ծարավը հագեցնելու համար որոշեցինք վերցնել Հարրիսի պատրաստած մի ինչ-որ զարմանալիորեն կպչուն կոնցենտրատ, որը խմելիս խառնում էին ջրի հետ և կոչվում էր լիմոնադ, մեծ քանակությամբ թեյ և վիսկի, որը, ինչպես Ջորջն ասաց, պետք կգար նավակը վթարի ենթարկվելու դեպքում։

Ինձ թվում է, որ Ջորջը շատ հաճախ էր մտածում վթարի մասին։ Կարծում եմ լավ չէ նման տրամադրությամբ ճամփա ընկնել։

Բայց ես ուրախ եմ, որ մեզ հետ վիսկի վերցրեցինք։

Գինի և գարեջուր չվերցրեցինք։ Դրանք այն խմիչքները չեն, որ կարելի է խմել գետի վրա նավարկելիս։ Դրանք մարդուն ծանրացնում և քնկոտ են դարձնում։ Մի բաժակը՝ երեկոյան, երբ թափառում ես քաղաքում, դիտելով աղջիկներին, դեռ ոչինչ, բայց երբ արևը խփում է գլխիդ և ծանր աշխատանք է սպասում, չարժե խմել։

Այդ երեկո, մինչև բաժանվելը, մենք կազմեցինք այն իրերի ցուցակը, որ պետք է վերցնեինք մեզ հետ։ Հաջորդ՝ ուրբաթ օրը, մենք ամեն ինչ կուտակեցինք մի տեղում և երեկոյան հանդիպեցինք, որ տեղավորենք դրանք։ Մի մեծ կաշվե ճամպրուկ գտանք հագուստների համար և մի զույգ ծղոտե զամբյուղ՝ սննդամթերքի և ամանեղենի համար։ Սեղանը քաշեցինք պատուհանի մոտ, ամեն ինչ լցրեցինք սենյակի մեջտեղում, նստեցինք շուրջը և սկսեցինք նայել։

Ես ասացի, որ ինքս կկապեմ իրերը։

Ես հպարտանում եմ իրերը կապելու իմ հմտությամբ։ Դա մեկն է այն մեծաթիվ գործերից, որ, իմ համոզմամբ աշխարհում ամենալավը միայն ես եմ անում։ (Ինքս էլ երբեմն զարմանում եմ, թե որքան շատ են նման գործերը)։ Ես ասացի Ջորջին և Հարրիսին, որ լավ կանեն ամեն ինչ թողնեն ինձ։ Նրանք զարմանալի պատրաստակամությամբ ընդունեցին իմ առաջարկը։ Ջորջը վառեց ծխամորճը և փռվեց բազկաթոռին, իսկ Հարրիսը ոտքերը մեկնեց սեղանին և մի սիգար կպցրեց։

Հազիվ թե դա այն էր, ինչ ես նկատի ունեի։ Ես մտադրվել էի, իհարկե, որ կղեկավարեմ աշխատանքը, իսկ Ջորջը և Հարրիսը կգործեն իմ հրահանգներով․ «Էյ, դուք, տվեք ես ինքս կանեմ»։ «Տեսնու՞մ եք, ինչ հեշտ է», ― կասեմ ես մի կողմ հրելով նրանց, այսպես ասած, սովորեցնելով, թե ինչպես պետք է աշխատել։ Այն հանգամանքը, որ նրանք ինձ ճիշտ չհասկացան, զայրացնում էր ինձ։ Ոչինչ ինձ այնքան շատ չի զայրացնում, որքան այն, որ մարդիկ անգործ նստած են շուրջս, երբ ես աշխատում եմ։

Մի ժամանակ ես ապրում էի մի մարդու հետ, որն այդ ձևով ինձ կատաղության էր հասցնում։ Նա ժամերով վեր էր ընկնում բազմոցին և աչքերով հետևում էր, թե ես ինչպես եմ աշխատում և ուր եմ գնում։ Նա ասում էր, որ իր համար օգտակար է ինձ նայելը, երբ ես աշխատում եմ։ Այդ ժամանակ նա հասկանում է, որ կյանքը միայն դատարկ երազ չէ, որն անցկացնում են ձանձրույթով և անվերջ հորանջելով, այլ վեհանձն գործ, որտեղ կարևորը պատասխանատվության զգացումն է և համբերատար աշխատանքը։ Նա ասում էր, որ երբեմն զարմանում է, թե ինչպես է յոլա գնացել մինչև ինձ հանդիպելը, երբեք չունենալով կողքին որևէ մեկը, որին նայի, երբ վերջինս աշխատում է։

Ես այդպիսին չեմ։ Ես չեմ սիրւմ նստել և նայել, թե մյուսներն ինչպես են աշխատում։ Ինձ մոտ ցանկություն է առաջանում վեր կենալ և հետևել աշխատանքի ընթացքին, քայլել սենյակում ձեռքերս գրպանս դրած և թելադրել, թե ինչ պետք է անել։ Մեղավորը իմ եռանդուն խառնվացքն է, ինչ կարող եմ անել։

Սակայն, ես ոչինչ չասացի, այլ սկսեցի տեղավորել իրերը։ Դա ավելի շատ ժամանակ խլեց, քան կարծում էի, բայց վերջապես ավարտեցի ծամպրուկը դասավորելը, նստեցի վրան և սկսեցի ամրացնել կապերը։

― Սապոգները չե՞ս ուզում վերցնել, ― հարցրեց Հարրիսը։ Ես շուրջս նայեցի և տեսա, որ իսկապես մոռացել էի սապոգները տեղավորել։ Դա Հարրիսին նման է։ Կարծես մինչև ճամպրուկը փակելը չէր կարող ասել։ Իսկ Ջորջը սկսեց հռհռալ իր զայրացնող, անիմաստ ու ականջ ծակող ծիծաղով։ Ինչպե՛ս են նրանք ինձ կատաղեցնում։

Ես բաց արեցի ճամպրուկը, սապոգները տեղավորեցի այնտեղ և հետո, երբ պատրաստվում էի կրկին փակել, մի սարսափելի միտք անցավ գլխովս։ Արդյոք վերցրե՞լ եմ ատամի խոզանակս։ Չգիտեմ, թե ինչպես է ստացվում, բայց ես երբեք չեմ հիշում՝ վերցրե՞լ եմ ատամի խոզանակը թե ոչ։

Ատամի խոզանակը մի իր է, որը ճանապարհորդելիս ինձ հանգիստ չի տալիս և իմ կյանքը տանջանքի է վերածում։ Երազումս տեսնում եմ, որ այն չեմ վերցրել, արթնանում եմ սառը քրտինքով պատած, վեր եմ կենում անկողնուց և սկսւմ փնտրել։ Իսկ առավոտյան տեղավորում եմ ճամպրուկում մինչև օգտագործելը և հետո ստիպված նորից եմ քրքրում իրերը՝ խոզանակը գտնելու հույսով, իսկ այն միշտ հայտնվում է ամենախորքում։ Հետո կրկին դասավորում եմ ճամպրուկը և մոռանում խոզանակը, այնպես որ վերջին վայրկյանին ստիպված եմ լինում վազել աստիճաններով վեր և այն կայարան եմ տանում թաշկինակիս մեջ փաթաթաց։

Հիմա էլ ստիպված էի ճամպրուկից դուրս թափել ամեն ինչ, և իհարկե, չկարողացա գտնել խոզանակը։ Իրերը այնպիսի քաոսային վիճակի մեջ գցեցի, ինչպիսին հավանաբար եղել են մինչև աշխարհի ստեղծումը։ Իհարկե, Ջորջի և Հարրիսի խոզանակները մոտ տասնութ անգամ գտա, բայց իմը այդպես էլ գտնել չկարողացա։ Ես մեկ առ մեկ իրերը կրկին տեղավորեցի ճամպրուկի մեջ՝ նախապես ամեն ինչը բարձրացնելով և թափ տալով։ Վերջապես այն գտա կոշիկի միջից։ Եվ մի անգամ ևս ճամպրուկը դասավորեցի։

Հենց որ ավարտեցի, Ջորջը հարցրեց, թե արդյոք օճառը վերցրե՞լ եմ։ Ես ասացի, որ ինձ համար միևնունյն է՝ վերցրել եմ օճառը թե ոչ, և թափով փակեցի ճամպրուկն ու ձգեցի ամրակապերը։ Սակայն պարզվեց, որ ծխախոտատուփս նույնպես փակել եմ ճամպրուկում և ստիպված կրկին բացեցի։ Այն վերջնականապես փակվեց երեկոյան ժամը տասին։ Դեռ մնում էին զամբյուղները, որտեղ պետք է սննդամթերքը և ամանեղենը դասավորեինք։ Հարրիսն ասաց, որ մինչև ճանապարհվելը մեր տրամադրության տակ ընդամենը տասներկու ժամ կա, այնպես որ լավ կլինի, որ մնացածը ինքը և Ջորջը անեն։ Ես համաձայնեցի և նստեցի, իսկ նրանք գործի անցան։

Ջորջը և Հարրիսը ուրախ տրամադրությամբ սկսեցին, հավանաբար ցանկանալով ցույց տալ, թե ինչպես պետք է իրերը կապկպել։ Ես ոչինչ չասացի, պարզապես նստել ու սպասում էի։ Երբ Ջորջին կախեն, Հարրիսը կդառնա աշխարհի ամենավատ իրեր կապողը։ Նայում էի ափսեների, բաժակների, թեյամանների, շշերի, բանկաների, տորթերի, սպիրտայրոցների, բիսկվիթների, լոլիկների և զանազան առարկաների կույտին և զգում էի, որ շուտով խիստ հուզիչ տեսարանի եմ ականատես լինելու։

Այդպես էլ եղավ։ Նախ և առաջ նրանք կոտրեցին բաժակը։ Կարծես դիտմամբ արեցին, որպեսզի ցույց տան, թե ինչի են ընդունակ, և հետաքրքրություն առաջացնեն իրենց նկատմամբ։

Հետո Հարրիսը ելակի մուրաբայի բանկան դրեց լօլիկի վրա և ճխլեց այն, ու հետո ստիպված լոլիկը հանեցին թեյի գդալով։

Հիմա էյ Ջորջի հերթն էր՝ նա ոտքով տրորեց կարագը։ Ես ոչինչ չասացի , միայն ավելի մոտեցա, և նստելով սեղանի ծայրին, սկսեցի հետևել նրամց։ Դա նրանց ավելի զայրացրեց, քան եթե ես որևէ բան ասեի։ Ես դա զգում էի։ Դա նրանց նյարդայնացնում և շփոթեցնում էր։ Նրանք տրորում էին իրերը, կամ էլ դնում էին իրենց ետևում և հետո, պետք եղած ժամանակ չէին կարողանում գտնել։ Նրանք կարկանդակները տեղավորեցին զամբյուղի խորքում, իսկ ծանր իրերը դրեցին դրանց վրա, այնպես որ լրիվ տրորեցին կարկանդակները։

Ամեն ինչի վրա նրանք աղ լցրեցին։ Հապա կարա՛գը։ Երբևէ չեմ տեսել, որ մարդիկ այդքան շատ ժամանակ վատնեն մեկ շիլլինգ և երկւ պենս արժեցող մի կտոր կարագի վրա, որքան նրանք։ Երբ Ջորջը պոկեց կարագը իր կոշիկի տակից, նրանք փորձեցին այն խցկել փոքրիկ կաթսայի մեջ։ Կարագը ներս չմտավ, իսկ ինչ էլ որ մտավ, այլևս հնարավոր չէր դուրս հանել։ Վերջապես նրանք դուրս հանեցին կարագը և դրեցին աթոռի վրա, հետո Հարրիսը նստեց աթոռին, ու կարագը կպավ շալվարին, և նրանք սկսեցին ողջ սենյակով մեկ փնտրել այն։

― Կարող եմ երդվել, որ կարագը դրեցի աթոռի վրա, ― ասաց Ջորջը, աչքերը սևեռելով դատարկ աթոռին։

― Մի րոպե առաջ աչքովս տեսա, ― ասաց Հարրիսը։ Նրանք նորից սկսեցին սենյակով մեկ փնտրել կարագը և հանդիպելով կենտրոնում, աչքերը սևեռեցին միմյանց։

― Ավելի տարօրինակ բան տեսած չկամ, ― ասաց Ջորջը։

― Իսկական հանելուկ է, ― ասաց Հարրիսը։

Այնուհետև Ջորջը շրջանցեց Հարրիսին և նկատեց կարագը։

― Ահա թե որտեղ է, ― բարկացած բացականչեց նա։

― Որտե՞ղ, ― ճչաց Հարրիսը պտտվելով տեղում։

― Հանգիստ կանգնիր, ― գոռաց Ջորջը, սլանալով նրա հետևից։

Եվ նրանք պոկեցին կարագը շալվարի վրայից ու տեղավորեցին թեյնիկի մեջ։

Մոնթմորընսին, իհարկե, մասնակցում էր այդ բոլոր իրադարձութոյւններին։ Մոնթմորընսիի կյանքի նպատակն է՝ ընկնել բոլորի ոտքի տակ և լսել իր հասցեին ուղղված հայհոյանքներ։ Եթե նրան հաջողվում է քիթը խոթել այնտեղ, որտեղ դրա կարիքը բոլորովին չի զգացվում, ձանձրացնել և բարկացնել շրջապատի մարդկանց, ստիպել նրանց պատահած իրը իր գլխին շպրտել ― այդ ժամանակ նա հասկանում է, որ իր օրը իզուր չի անցել։

Նրա ամենամեծ նպատակը և երազանքն է՝ ընկնել մեկն ու մեկի ոտքի տակ և ստիպել նրան մի ամբողջ ժամ հայհոյել իրեն, և եթե նրան հաջողվում է դա իրականացնել, նրա գոհունակությունը չափ ու սահման չի ունենում։

Մոնթմորընսին գալիս էր և նստում իրերի վրա հենց այն ժամանակ, երբ դրանք պետք էին լինում։ Նա առաջնորդվում էր այն համոզմունքով, որ երբ Հարրիսը և Ջորջը իրենց ձեռքը մեկնեին որևէ բան վերցնելու, ապա դա պետք է լիներ իր սառը,թաց մռութը։ Նա թաթը մտցրեց մուրաբայի մեջ, ցրեց թեյի գդալները և ձևացրեց, իբր կիտրոնները առնետներ են, ու մտնելով զամբյուղի մեջ, սպանեց նրանցից երեքին։ Հարրիսն էլ մի լավ դաս տվեց նրան թավայով։

Հարրիսն ասաց, որ ես էի հրահրում շանը։ Ես չէի հրահրում։ Նրա նման շունը հրահրման կարիք չի զգում։ Դա նրա մեջ եղած յուրահատուկ, բնածին մեղքն է, որը ստիպում է նման բան անել։

Ժամը 12,50-ին իրերը կապկպված պատրաստ էին։ Հարրիսը նստեց մեծ զամբյուղի վրա և հույս հայտնեց, որ ոչինչ ջարդված չի լինի։ Ջորջն ասաց՝ ինչ որ ջարդվելու էր, արդեն ջարդված է, և այդ միտքը կարծես հանգստրացրեց նրան։ Նա նաև ասաց, որ ժամանակն է քնելու։ Մենք բոլորս էլ համամիտ էինք։ Հարրիսը պետք է մեզ մոտ գիշերեր, և մենք երեքով բարձրացանք ննջասենյակ։

Մենք վիճակ հանեցինք, և պարզվեց, որ Հարրիսը պետք է ինձ մոտ քներ։ Նա հարցրեց։

― Ներսի՞ կողմն ես գերադասում թե դրսի, Ջեյ։

Ես ասացի, որ ընդհանրապես գերադասում եմ քնել անկողնի ներսում․․․ Հարրիսն ասաց, որ դա հին կատակ է։

― Ժամը քանիսի՞ն արթնացնեմ ձեզ, տղաներ, ― հարցրեց Ջորջը։

― Յոթին, ― ասաց Հարրիսը։

― Ոչ, վեցին, ― ասացի ես, որովհետև ուզում էի մի քանի նամակ գրել։

Հարրիսը և ես մի թեթև վիճեցինք դրա համար, բայց վերջապես տարբերությունը կրճատեցինք և համաձայնեցինք՝ վեց անց կեսին։

Արթնացրու մեզ վեց անց կեսին, Ջորջ, ― ասացինք մենք։ Ջորջը չպատասխանեց և մենք, մոտենալով նրան, պարզեցինք, որ նա արդեն քնած է։ Մենք լողարանը հարմարեցրինք այնպես, որ առավոտյան արթնանալիս, Ջորջը անկողնուց ընկնի ուղիղ լողարանի մեջ, և պառկեցինք քնելու։

==Գլուխ հինգերրորդ==

Միսիս Փ-ն արթնացնում է մեզ։ Ջորջը ծուլանում է։ Մոլորություն, որը «ժամանակի կանխագուշակում» է կոչվում։ Մեր ուղեբեռը։ Սարսափելի վարքի տեր տղան։ Մեր շուրջը ամբոխ է հավաքվում։ Մեր հանդիսավոր մեկնումը և ժամանումը Վաթերլոոյի կայարան։ Հարավ-արևմտյան երկաթուղու ծառայողների սուրբ անտեղյակությունը այնպիսի աշխարհիկ հարցում, ինչիսին գնացքներն են։ Մենք լողում ենք ու լողում բաց նավակում։

Հաջորդ առավոտյան ինձ արթնացրեց միսիս Փոփետսի ձայնը։

― Դուք գիտե՞ք, որ արդեն ժամը ինն է, սըր, ― ասաց նա։

― Ի՞նչ իննը, ― գոչեցի ես, վեր թռչելով։

― Ժամը իննը, ― պատասխանեց նա բանալու անցքի միջով։ ― Ես կարծում էի, թե ուզում եք մի կուշտ քնել։

Ես արթնացրի Հարրիսին և ամեն ինչ հայտնեցի։ Նա ասաց․

― Կարծեմ դու ժամը վեցի՞ն էիր ուզում արթնանալ։

― Այո, ― պատասխանեցի ես, ― ինչու՞ ինձ չարթնացրիր։

― Ինչպես կարող էի քեզ արթնացնել, երբ դու ինձ չես արթնացրել ― առարկեց Հարրիսը։ ― Հիմա մենք գետ կհասնենք միայն ժամը 12-ից հետո։ Զարմանում եմ, որ դու ընդհանրապես քեզ նեղություն ես տվել արթնանալ։

― Հըմ, ― պատասխանեցի ես, ― պետք է շնորհակալ լինես։ Եթե ես քեզ չարթնացնեի, դու ամբողջ երկու շաբաթ այդպես էլ քնած կմնայիր։

Մենք դեռ երկու րոպե այդպես կշտամբում էինք միմյանց, երբ հանկարծ մեզ ընդհատեց Ջորջի վրդովեցուցիչ խռմփոցը։ Արթնանալուց հետո դա առաջին անգամ մեզ հիշեցրեց նրա գոյության մասին։ Ահա նա պառկած է․ նա, որը ուզում էր իմանալ, թե երբ արթնացնի մեզ, պառկած է մեջքի վրա, բերանը լայն բաց արած ու ծնկները ցցած։

Չգիտեմ, թե ինչու, երբ ես արթուն եմ, քնած մարդու տեսքը ուղղակի կատաղեցնում է ինձ։ Ինձ ապշեցնում է այն միտքը, որ մարդու կյանքի թանկագին ժամերը, այն անգին րոպեները, որ միայն մեկ անգամ են տրվում մարդուն, աննպատակ վատնվում են այդ անասնական քնի վրա։

Այ, Ջորջը, գարշելի ծուլությանը հանձնված, վատնում է ժամանակի անգնահատելի պարգևը՝ իր թանկագին կյանքը, որի յուրաքանչյուր վարկյանի համար վերջիվերջո նա պետք է պատսխանատվություն կրի, վատնում է իզուր։ Հիմա նա կարող էր ապխտած մսով ձվածեղ ուտել, չարացնել շանը կամ սիրահետել աղախնուն, իսկ այդ ամենի փոխարեն վեր է ընկել այստեղ՝ սպանիչ մոռացուցյան մեջ ընկղմված։

Դա սարսափելի միտք էր։ Կարծես այս միտքը ինձ ու Հարրիսին միանգամից շանթահարեց։ Մենք որոշեցինք փրկել Ջորջին և այդ ազնիվ մտադրությամբ տարված, մոռացանք մեր վիճաբանության մասին։ Նետվեցինք դեպի Ջորջը և վրայից քաշեցինք վերմակը։ Հարրիսը կոշիկով մի լավ հարվածեց նրան, իսկ ես գոռացի ականջի մեջ, ու Ջորջը վեր թռավ։

― Ի․․․ի՞նչ է պատահել, ― հարցրեց նա նստելով տեղում։

― Արթնացիր, հաստագլուխ, ― գոռած Հարրիսը, ― ժամը տասից քառորդ է պակաս։

― Ի՞նչ, ― ճղճղաց Ջորջը, ― անկողնուց թռչելով ուղիղ լողարանի մեջ։ ― Գրողը տանի, ով է այդ դժոխքի ծնունդը այստեղ դրել։

Մենք ասացինք, որ մարդ պետք է հիմար լինի, լողարանը չնկատելու համար։

Երբ ավարտեցինք հագնվելը, անցանք հարդարանքի մյուս մանրամասներին, հիշեցինք, որ ատամի խոզանակները, հագուստի խոզանակը և սանրը(այդ ատամի խոզանակը, համոզված եմ, մի օր իմ մահվան պատճառն է դառնալու) փակել ենք ճամպրուկում և ստիպված իջանք առաջին հարկ ու հանեցինք դրանք։ Եվ երբ դա էլ ավարտեցինք, Ջորջին պետք եկան սափրվելու պարագաները։ Մենք ասացինք, որ այդ առավոտ նա ստիպված պիտի լինի յոլա գնալ առանց սափրվելու, քանի որ միտք չունեինք ոչ նրա, ոչ էլ նրա նման մեկ ուրիշի համար նորից քրքրել ճամպրուկը։

― Հիմարություններ դուրս մի տվեք, ― ասաց նա, ― ինչպե՞ս կարող եմ այսպիսի տեսքով երևալ Սիթիում։

Դա իհարկե, խիստ դաժանություն կլիներ Սիթիի նկատմամբ, բայց մեզ ի՞նչ։ Ինչպես Հարրիսն ասաց իր սովորական, գռեհիկ լեզվով, Սիթին ուզած-չուզած ստիպված կլինի կուլ տալ այդ վիրավորանքը։

Մենք իջանք նախաճաշելու։ Մոնթմորընսին իրեն ճանապարհելու համար մի երկու այլ շների էր հրավիրել, որոնք ժամանակը սպանում էին՝ կռվելով շքամուտքի աստիճանների վրա։ Հովանոցի օգնությամբ մենք նրանց կարգի հրավիրեցինք և նստեցինք կոտլետ ու սառը միս ուտելու։

― Հրաշալի բան է լավ նախաճաշը, ― ասաց Հարրիսը, ― և սկսեց մի զույգ կոտլետից, ասելով, որ դրանց հետ իր հաշիվները կմաքրի, քանի դեռ տաք են, իսկ սառը միսը կարող է սպասել։

Ջորջը ձեռքը վերցրեց թերթը և սկսեց բարձրաձայն կարդալ նավարկության ժամանակ պատահած դժբախտ դեպքերի մասին և եղանակի տեսությունը, որն ասում էր՝ «ցուրտ, անձրև, աստիճանաբար պարզ եղանակ, (ամենատհաճ բանը, որ կարելի է սպասել եղանակից), տեղ-տեղ անձրև, ամպրոպ, քամին՝ արևելյան, մթնոլորտային ճնշման ցածրացում կենտրոնական կոմսություններում (նեռարյալ Լոնդոնը և Լա Մանշի նեղուցը), սնդիկի սյան հետագա անկում»։

Իմ կարծիքով, բոլոր այն անհեթեթություններից, որոնք մեզ վրդովեցնում են, այդ «եղանակի կանխագուշակման տեսության պատրանքը» ամենավրդովեցուցիչն է։ Այն ճշտորեն կանխագուշակում է թե ինչ է տեղի ունեցել երեկ կամ երեկ չէ նախորդ օրը և ճիշտ հակառակը այն բանի, թե ինչ կլինի այսօր։

Հիշում եմ, թե անցյալ աշնան տեղական լրագրի եղանակի տեսությունը ինչպես փչացրեց իմ արձակուրդը։ «Այսօր սպասվում է տեղատարափ անձրև և ամպրոպ», ― տեղեկացրեց լրագիրը երկուշաբթի օրը։ Մենք հրաժարվեցինք քաղաքից դուրս գալու մտադրությունից և ամբողջ օրը մնացինք տանը, սպասելով անձրևին։ Իսկ տան մոտով մարդիկ կառքերով անցնում էին անչափ ուրախ ու զվարթ, արևը պայծառ փայլում էր և ոչ մի ամպ չէր երևում երկնակամարում։

― Այ թե կթրջվեն, հա՛, ասացինք մենք, պատուհանից նայելով նրանց ետևից։

Մենք հրճվում էինք, պատկերացնելով, թե ինչպես են նրանք թրջվելու, և վերադառնալով բուխարու մոտ, խառնեցինք կրակը և վերցրեցինք ալբոմները ու կարգի բերեցինք ծովախոտերի և խեցիների մեր հավաքածուները։ Կեսօրին մենք հարցնում էինք միմյանց, թե երբ էր վերջապես այդ տեղատարափ անձրևը և ամպրոպը սկսվելու։

― Կտեսնեք, կեսօրից հետո կսկսվի, ― հուսադրում էինք միմյանց, ― օ՛, այ թե կթրջվեն այս մարդիկ։ Ի՛նչ զվարճալի է։

Ժամը մեկին տանտիրուհին եկավ հարցնելու, արդյոք մտադիր չենք դուրս գալու, չէ՞ որ այնքա՛ն հաճելի օր է։

― Ոչ, ոչ, ― պատասխանեցինք մենք իմաստալից ժպիտով, ― ոչ մի դեպքում։ Մենք թրջվելու մտադրություն չունենք, ոչ, ոչ։

Ու երբ օրն անցավ և դեռևս անձրևի ոչ մի նշույլ չկար, մենք փորձեցինք հուսադրել միմյանց՝ ասելով, որ ամպրոպը կսկսվի հանկարծակի, ճիշտ այն պահին,երբ հանգստացողները կճանապարհվեն տուն և հեռու կլինեն ամեն տեսակի ծածկից ու մինչև ոսկորները կթրջվեն։ Բայց անձրևի ոչ մի կաթիլ չընկավ, և հիանալի օրվան փոխարինեց նույնքան հիանալի երեկոն։

Հաջորդ առավոտյան կարդացինք, որ սպասվում է «տաք, արևոտ օր, շոգ», և մենք թեթև հագնված դուրս եկանք։ Կես ժամ անց սկսեց ուժգին քամի փչել, տեղատարափ անձրևել և այսպես շարունակվեց ամբողջ օրը։ Մենք տուն վերադարձանք մրսած, հոդացավով և անկողին ընկանք։

Եղանակը իմ հասկացողությունից վեր սավառնող մի բան է, որից ես երբեք չեմ կարողացել գլուխ հանել։ Ծանրաչափը ոչ մի բանի պետք չէ։ Դա, ինչպես լրագրի «եղանակի տեսությունը» միայն մոլորության մեջ է գցում միամիտ մարդկանց։

Մի ծանրաչափ էր կախված Օքսվորդի հյուրանոցում, որտեղ ես ապրում էի անցյալ գարնանը։ Երբ այնտեղ հասա, ծանրաչափը ցույց էր տալիս «պարզ, անամպ եղանակ»։ Այնինչ դրսում անձրևը ասես դույլերով էր թափվում և այդպես շարունակվեց ամբողջ օրը։ Այդպես էլ չկարողացա գլուխ հանել դրանից։ Մատով թխկացրի ծանրաչափը, և ցուցիչը վեր թռավ՝ ցույց տալով «խիստ չորային եղանակ»։ Հյուրանոցի աշխատակիցը, որն անցնում էր այդտեղով, կանգ առավ և ասաց, որ իր կարծիքով, ծանրաչափը ցույց է տալիս հաջորդ օրվա եղանակը։ Ես ասացի գուցե այն կանխագուշակում է նախանցյալ շաբաթվա՞ եղանակը, սակայն հյուրանոցի աշխատողն ասաց՝ ոչ, հազիվ թե։

Հաջորդ առավոտյան ես նորից թխկացրի ծանրաչափը, և սնդիկի սյունը ավելի վեր բարձրացավ, իսկ անձրևը թափվում էր ավելի առատորեն, քան երբևէ։ Չորեքշաբթի օրը գնացի ու կրկին թխկացրի ծանրաչափը։ Սլաքը պտտվեց «պարզ», «խիստ չորային» և «տոթ» բառերի շուրջը, մինչև կանգ առավ կեռիկի մոտ՝ այլևս ի վիճակի չլինելով շարժվել առաջ։ Սլաքը ձգտում էր վեր, սակայն գործիքը այնպես էր պատրաստված, որ չէր կարող կանխագուշակել եղանակի ավելի զորավոր վիճակներ, առանց շարքից դուրս գալու։ Սլաքն ակնհայտորեն ձգտում էր առաջ անցնել և կանխագուշակել երաշտ, արևահարություն, սամում և այլն, սակայն կեռիկը խանգարում էր և ստիպված էր բավարարվել կանխագուշակելով ավելի սովորական՝ «խիստ չորային» եղանակ։

Այդ նույն ժամանակ անձրևը թափվում էր հեղեղի պես։ Գետը ափերից դուրս էր եկել և հեղեղել քաղաքի ցածրադիր մասը։

Հյուրանոցի աշխատակիցն ասաց, որ երբևէ վրա կհասնի երկարատև լավ եղանակ և բարձրաձայն կարդաց նախագուշակի վերևում գրված բանաստեղծությւնը։

Երկար ժամկետով կգուշակի՝ երկար կտևի,

կարճ ժամկետով կգուշակի՝ շուտով կանցնի։

Այդ ամառ այդպես էլ լավ եղանակ չարեց։ Հավանաբար, այդ սարքը հաջորդ գարունը նկատի ուներ։

Գոյություն ունեն նոր տիպի ծանրաչափեր՝ երկար և ուղիղ։ Ես երբեք չեմ կարողացել դրանց ոտ ու գլուխը ջոկել։ Դրանց մի կողմը նախորդ օրվա ժամը տասի համար է, իսկ մյուսը՝ տվյալ օրվա ժամը տասի, բայց երբեք չի հաջողվում այդքան վաղ մոտենալ ծանրաչափին։ Նրա ցուցիչը բարձրանում և իջնում է պարզ կամ անձրևոտ եղանակին, ուժեղ կամ թույլ քամու հետ միասին։ Մի ծայրին գրված է «Արևելք», իսկ մյուս ծայրին՝ «Հյուսիս»։ Եթե մատով էլ թխկացնեք, միևնւյն է , ոչնչի չեք հասնի։ Ստիպված կլինեք ճշտել այն ծովի մակերևույթին համեմատ փոխարկել ըստ Ֆարընհայթի սանդղակի, և նույնիսկ այդ ժամանակ գլխի չեք ընկնի, թե ինչպիսի եղանակ է սպասվում։

Բայց ու՞մ է պետք նախապես իմանալ եղանակը։ Առանց այն էլ վատ է, երբ եղանակը փչանում է, ուրեմն էլ ինչւ՞ նախորոք իզուր վատ զգանք։ Եղանակի ամենացանկալի գուշակը այն ծերուկն է, որը ամպամած առավոտյան, երբ մեզ առանձնապես ցանկալի է արևոտ եղանակը, հմուտ աչքով դիտում է հորիզոնը և ասում․

― Օ՛, ոչ, սըր։ Իմ կարծիքով երկինքը կպարզվի։ Հիանալի օր է սպասվում, սըր։

― Օ՛, Նա գիտե ինչ է ասում, ― ասում ենք մենք և նրան հաջողություն մաղթելով՝ հեռանում։ ― Զարմանալի է , թե ինչպես են ծերերը կարողանում այդպես ճիշտ գուշակել եղանակը։

Եվ մենք հարգանք ենք տածում այդ մարդու հանդեպ, ու այդ հարգանքը ամենևին չի նվազում այն հանգամանքից, որ եղանակը չպարզվեց, և անձրևը շարունակում է հեղեղի պես թափվել։

― Նա արեց ինչ կարող էր, ― մտածում ենք մենք։

Ընդհակառակը, այն մարդու հանդեպ, որը վատ եղանակ է կանխագուշակում, մենք միայն չար ու վրիժառու զգացմունքներ ենք տածում։

― Կարծես թե եղանակը բացվում է, այնպես չէ՞, ― ուրախ բացականչում ենք մենք՝ անցնելով նրա մոտից։

― Դժվար թե, սըր։ Վախենում եմ, որ ամբողջ օրը այդպես էլ կմնա, ― պատասխանում է նա գլուխը տարուբերելով։

― Հիմար ծերուկ, փնթփնթում ենք մենք, ― դա ի՞նչ նրա խելքի բանն է որ։

Եվ, եթե նրա գուշակությունը կատարվում է, դարձյալ մեր զայրույթը չի անցնում, կարծես այդ ամենի մեջ նրա մատն էլ ինչ-որ չափով խառն է։

Հենց մեր մեկնման օրը չափազանց արևոտ էր և անամպ, որպեսզի Ջորջին ահաբեկող տեղեկությունները եղանակի մասին (ծանրաչափի անկում, Եվրոպայի հարավով տեղաշարժվող ցիկլոններ, և ճնշման բարձրացում) կարողանային վշտացնել մեզ։ Տեսնելով, որ չի կարող մեզ խեղճացնել և միայն իզուր ժամանակ է վատնում, Ջորջը թռցրեց սիգարեթը, որ ես այնպիսի հոգատարությամբ փաթաթել էի ինձ համար, և դուրս եկավ։

Դրանից հետո, Հարրիսը և ես, մեր հաշիվները մաքրելով սեղանի վրայի ուտելիքի մնացորդների հետ, իրերը քարշ տվեցինք մուտքի մոտ և սկսեցինք սպասել կառքի։

Երբ մեր բոլոր կապոցները կուտակեցինք մի տեղում, ահագին ուղեբեռ ստացվեց։ Այնտեղ էր մեծ կաշվե պայուսակը, երկու կողով, շալերի մի մեծ փաթեթ, չորս-հինգ անձրևանոց, նույնքան էլ թիկնոց, հովանոց, սեխ՝ առանձին պայուսակում, քանի որ չափազանց մեծ էր որևէ տեղ խցկելու համար, երկու ֆունտ խաղող՝ ուրիշ պայուսակում, մի ճապոնական թղթե հովանոց և թավա։ Վերջինս, որ չափից ավելի երկար էր որևէ տեղ խցկելու համար, պարզապես փաթաթել էինք շագանակագույն թղթով։

Մեր ուղեբեռը իսկապես չափազանց մեծածավալ էր երևում, և Հարրիսն ու ես սկսեցինք ամաչել դրա համար, թեև ամաչելու ոչինչ չկար։ Հակառակի պես, մեր կողքով ոչ մի կառք չէր անցնում, բայց փողոցային տղաներ ինչքան ուզես, որոնք ակներևաբար հետաքրքրվելով իրենց առջև բացվող տեսարանով, կանգ էին առնում։

Բիգսի մոտ աշխատող տղան առաջինն էր, որ մոտեցավ մեզ։ Բիգսը կանաչեղեն վաճառողն է և նրա տաղանդը կայանում է նրանում, որ փնտրում և իր մոտ աշխատանքի է վերցնում ամենաանառակ և անկարգ հանձնակատար տղաների, որոնք երբևէ ստեղծել է քաղաքակրթությունը։ Եթե հանկարծ մեր թաղամասում մի որևէ նողկալի արարք էր կատարվում, մենք համոզված էինք, որ դա Բիգսի մոտ աշխատող տղայի ձեռքի գործն է։ Պտմում են, որ Գրեյթ Քորամ փողոցում կատարված սպանությունից հետո մեր փողոցի բնակիչները եզրակացրեցին, որ այդ ժամանակ Բիգսի մոտ աշխատող տղայի մատը խառն է այս պատմության մեջ և եթե նա չկարողանար ապացուցել իր ալիբին այն խիստ հարցաքննության ժամանակ, որին նրան ենթարկեց համար 19 տան բնակիչը, երբ ոճիրի հաջորդ առավոտյան տղան այնտեղ էր գնացել պատվերների ետևից (հարցաքննությանը մասնակցում էր նաև համար 21 տան բնակիչը, որն այդ պահին պատահաբար մուտքի մոտ էր), նրա բանը բուրդ կլիներ։ Այդ ժամանակ ես չէի ճանաչում Բինգսի հանձնակատար տղային, սակայն դատելով այն ամենից, ինչ պատմում էին նրա նախորդների մասին, ես ինքս այդ ալիբիին մեծ նշանակություն չէի տա։

Այսպիսով Բիգսի հանզնակատարը, ինչպես ասացի, շրջանցեց անկյունը։ Նա, ակնևերաբար, խիստ շտապում էր, երբ առաջին անգամ երևաց մեր տեսադաշտում։ Սակայն, տեսնելով Հարրիսին, ինձ, Մոնթմորընսիին և մեր իրերը, դանդաղեցրեց քայլերը՝ աչքերը հառելով մեզ։ Հարրիսը և ես խոժոռված նրան նայեցինք։ Ամեն մի զգայուն արարած, կվիրավորվեր դրանից, բայց Բիգսի մոտ աշխատեղ տղաները, որպես կանոն, նրբազգաց չեն։ Մեզանից մեկ յարդ հեռավորության վրա նա կանգ առավ, ծամելու համար ծղոտ ընտրեց և, հենվելով բազրիքին, աչքերը հառեց մեզ։ Նա, ակներևաբար, որոշել էր ոչ մի մանրամասն բաց չթողնել։

Հաջորդ րոպեին պարենավաճառի հանձնակատարն էր անցնում փողոցի դիմացի մայթով։ Բիգսի հանձնակատարը ձայն տվեց նրան։

― Էյ, համար 42-ի առաջին հարկից մեկնում են։

Պարենավաճառի տղան կտրեց-անցավ փողոցը և դիրքավորվեց մուտքի աստիճանների մյուս կողմում։ Այնուհետև Բիգսի տղային միացավ մեկ ուրիշ երիտասարդ՝ կոշկեղենի խանութից, իսկ «Երկնագույն կայմ» պանդոկի տարաների հսկիչ տղան անկախ դիրք գրավեց ճամփեզրի մոտ։

― Ոնց որ թե սովից չեն մեռնի, հը՞, ― ասաց կոշկեղենի խանութի ծառայողը։

― Դե, դու էլ հետդ մի երկու բան կվերցնեիր, ― առարկեց «Երկնագույն կայմ»-ի ներկայացուցիչը, եթե մի փոքրիկ նավակով պատրաստվեիր կտրել անցնել Ատլանտիկը։

― Նրանք չեն պատրաստվում կտրել Ատլանտիկը, ― միջամտեց Բիգսի տղան, ― նրանք գնում են փնտրելու Սթենլիին։

Մինչ այդ, բավականին ամբոխ հավաքվեց մեր շուրջը, և մարդիկ հարցնում էին միմյանց, թե ինչ է պատահել։ Նրանց մի մասը (երիտասարդ և թեթևամիտ մասը) կարծում էր, թե հարսանիք է և մատնացույց էին անում Հարրիսին, որպես փեսացուի, մինչդեռ ավելի տարիքով և լուրջ մարդիկ հակված էին այն մտքին, որ թաղման ծիսակատարություն է և ես, հավանաբար ննջեցյալի եղբայրն եմ։

Վերջապես, մի դատարկ կառք երևաց (մեր փողոցում դատարկ կառքերը, երբ պետք չեն, որպես կանոն, հանդիպում են րոպեում՝ երեքը հաճախականությամբ, պտտվում են շուրջդ, խանգարում)։ Մեզ և մեր իրերը մի կերպ խցկելով կառքը և վռնդելով Մոնթմորընսիի մի քանի ընկերներին, որոնք ակներևաբար երդվել էին երբեք չլքել նրան, ամբոխի ուրախ բացականչությունների ներքո շարժվեցինք առաջ, իսկ Բիգսի տղան նույնիսկ գազար շպրտեց մեր ետևից, որպես հաջողության նշան։

Ժամը 11-ին մենք ժամանեցինք Վաթերլոոյի կայարան և հարցրեցինք, թե որտեղից է մեկնում ժ 11. 05-ի գնացքը։ Ոչ ոք, իհարկե, այդ մասին ոչինչ չգիտեր։ Վաթերլոոյի կայարանում ոչ ոք երբեք չի իմանում, թե որտեղից է մեկնում այս կամ այն գնացքը կամ, եթե գնացքը արդեն ժարժվում է , ապա դեպի ուր է ուղղություն վերցրել և նման այլ բաներ։ Մեր իրերը տանող բեռնակիրը ենթադրում էր, որ գնացքը կմեկնի երկրորդ կառամատույցից, մինչդեռ մյուս բեռնակիրը, որին մենք դիմեցինք նույն հարցով, լսել էր, որ այն պետք է մեկնի առաջին կառամատույցից։ Կայարանապետը, մյուս կողմից, համոզված էր, որ մեր գնացքը կմեկնի քաղաքի ծայրամասային կայարանից։ Որպեսզի միանգամից վերջ տայինք այս ամենին, վերև բարձրացանք և հարցրեցինք երթևեկության հսկիչին։ Նա ասաց, որ հենց նոր պատահեց մի մարդու, որը գնացքը տեսել էր երրորդ կառամատույցի մոտ։ Մենք գնացինք դեպի երրորդ կառամատույցը, բայց այնտեղի հեղինակավոր անձնավորությունները հայտնեցին, որ իրենց կարծիքով, դա ավելի շուտ Սաութհեմփտոնյան ճեպընթացն էր, կամ էլ Վինձորի ճյուղը։ Համենայն դեպս, որ դա Քինգստոնի գնացքը չէր, նրանք համոզված էին, թեև իրենք էլ չէին կարող ասել, թե ինչու։

Հետո մեր բեռնակիրն ասաց, որ այդ դեպքում մեր գնացքը պետք է գտնվի վերևի կառամատույցում և որ ինքը ճանաչում է այդ գնացքը։ Մենք գնացինք վերևի կառամատույցը և մեքենավարին հարցրեցինք, արդյոք նա մեկնու՞մ է Քինգստոն։ Նա ասաց, որ հաստատ ոչինչ չի կարող ասել, սակայն կարծում է, որ կմեկնի։ Համենայն դեպս, եթե դա ժ․11. 05-ին Քինգստոն չմեկնի, ապա համոզված է, որ ժ. 9. 32-ին կմեկնի Վերջինիա-Ուոթեր, կամ առավոտյան ժ․ 10-ին՝ Ուայթի կղզի, կամ նույն ուղղության վրա գտնվող մի այլ վայր, և որ մենք ամեն ինչ կիմանանք, երբ տեղ հասնենք։ Մենք կես կրոն խցկեցինք նրա ձեռքը և խնդրեցինք, որ ժ․ 11.05-ին Քինգստոն մեկնի։

― Այս գծի վրա ոչ ոք երբեք չի իմանա, թե որ գնացքն է և ուր է ուղեվորվում։ Դուք ճանապարհը գիտեք, կամաց դուրս սահեք և շարժվեք դեպի Քինգստոն։

― Լավ, տեսնենք, ջենտլմեններ, ― պատասխանեց ազնիվ երիտասարդը, ― մի գնացք պետք է, չէ՞, մեկնի Քինգստոն։ Ես համաձայն եմ։ Տվեք այստեղ կես կրոնը։

Այսպիսով մենք Քինգստոն հասանք Լոնդոնի Հարավ-արևմտյան երկաթուղով։

Հետո իմացանք, որ այդ գնացքը իրականում Էկզեթերի քաղաքի փոստատարն էր և որ Վաթերլոոլի կայարանում ժամեր շարունակ փնտրել են, և ոչ ոք չի իմացել, թե ինչ է եղել գնացքը։

Նավակը Քինգստոնում սպասում էր կամրջից մի փոքր ներքև։ Գնացինք այնտեղ, ուղեբեռը տեղավորեցինք նավակում և գրավեցինք մեր տեղերը։

― Ամեն ինչ կարգի՞ն է, սըր, ― հարցրեց նավակի տերը։

― Ամեն ինչ կարգին է, պատասխանեցինք մենք, և, Հարրիսը թիերի մոտ, ես՝ ղեկի , իսկ Մոնթմորընսին՝ տխուր և ամենամռայլ կասկածներով լի՝ նավաքթին, սահեցինք գետի վրայով, որը երկու շաբաթ շարունակ պետք է ծառայեր մեզ որպես տուն։

==Գլուխ վեցերորդ==

Քինգստոն։ Ուսանելի ակնարկ Անգլիայի պատմուցյունից։ Ուսանելի զրույցներ՝ փորագրված կաղնեփայտի վրա, և կյանքի մասին ընդհանրապես։ Կրտսեր Ստիվինգսի տխուր ճակատագիրը։ Մտորումներ հնությունների մասին։ Ես մոռանում եմ, որ ղեկակալ եմ։ Ուշագրավ հետևանք։ Հեմփթոն Քորթի լաբիրինթոսը։ Հարրիսը ուղեկցողի դերում։

Ուշ գարնանային կամ վաղ ամառային (ինչպես ձեզ դուր է գալիս) հիանալի առավոտ էր, երբ խոտի և տերևվների նուրբ կանաչը մուգ նրբերանք է ստանում, իսկ բնությունը կարծես անհասկանալի հույզի թրթիռով բռնված մի գեղեցիկ ու ջահել օրիորդ լինի, պատրաստ՝ կին դառնալու։

Քինգստոնի հնաշխհարիկ նրբանցքները, որ իջնում են մինչև ջուրը, շատ գեղատեսիլ են երևում արևի պայծառ ճառագայթների ներքո։ Փայփլուն գետը՝ դրեյֆող նավակներով, անտառով շրջապատված հիանալի վիլլաները գետի մի կողմում, Հարրիսը կարմրանարնջագույն բաճկոնակը հագին՝ տնքտնքալով շարժելով թիերը, հեռվում առկայծող Թյուդորների հին, գորշ պալատը, ― այս ամենը մի վառ պատկեր էին կազմում՝ պայծառ, բայց հանգիստ կյանքով լեցուն և միաժամանակ այնքան խաղաղ, որ թեև օրը նոր էր սկսվում, ես տարվեցի անուրջներով ու խորասուզվեցի մտքերի մեջ։

Մտորում էի Քինգստոնի կամ Քինգստունի մասին, ինչպես անվանում էին մի ժամանակ, երբ սաքսոնական թագավորներն էին այստեղ թագադրվում։ Մեծ Կեսարն այստեղ է անցել գետը, և հռոմեական լեգեոնները ճամբար են դրել գետը հարող բլուրների վրա։ Կեսարը, իսկ ավելի ուշ նաև Էլիզաբրթ թագուհին, թվում է, թե կանգ է առել ամենուրեք, միայն թե Կեսարը ավելի շատ հարգանք է տածել իր անձի հանդեպ, քան բարի թագուհի Բեսսը։ Նա գոնե պանդոկներում չի իջևանել։

Անգլիայի այդ կույս թագուհին ուղղակի պաշտում էր պանդոկները։ Լոնդոնի շրջակայքում, տասը մղոն հեռավորության վրա, հազիվ թե գտնվի քիչ թե շատ գրավիչ մի պանդոկ, որտեղ ժամանակ առ ժամանակ նա իջևանած կամ գոնե պատված չլինի իր այցելությամբ։

Հետաքրքիր է, ենթադրենք Հարրիսը նոր կյանք է սկսում, ականավոր և հայտնի մարդ է դառնում, հասնում է մինչև պրեմիեր-մինիստրի աստիճանի, իսկ հետո մահանում է, արդյոք այն բոլոր պանդոկներին, որոնց նա պատվել է իր այցելությամբ, հուշատախտակներ կփակցվե՞ն հետևյալ բովանդակությամբ․ «Հարրիսը մի գավաթ գարեջուր է խմել այստեղ», « Հարրիսը երկու բաժին շոտլանդական սառը վիսկի է խմել 88-ի ամռանը», «Հարրիսին դուրս են վռնդել այստեղից 1886-ի դեկտեմբերին»։

Ոչ, այսպիսի հուշատախտակներն անչափ շատ կլինեին։ Ավելի շատ համբավ ձերք կբերեյին այն պանդոկները, ուր Հարրիսը ոտք չի դրել․ «Հարավային Լոնդոնի միակ պանդոկը, որտեղ Հարրիսը ոչինչ չի խմել»։ Մարդիկ խմբերով ներս կթափվեին տեսնելու, թե առանձնահատուկ ինչ կա այնտեղ։

Ինչպես պետք է ատած լիներ Քինգսթոնը խեղճ, տկարամիտ թագավոր Էդվին։ Թագավորության ծիսակատարությունից հետո տրվող խնջույքը նրա ուժերից վեր էր։ Գուցե քաղցրավենիքով լցոնած վարազի գլու՞խը նրան դուր չէր եկել (համոզված եմ, ինձ էլ դուր չէր գա), կամ գուցե սովորականից շատ մեղրախմիչք ու անապակ գինի՞ էր խմել, համենայն դեպս, նա կամացուկ դուրս է սահել աղմկոտ խրախճանքից, որպեսզի լուսնի լույսի ներքո գողունի մի ժամ զբոսնի իր սիրեցյալ Էլջիվայի հետ։

Հավանաբար ձեռք ձեռքի տված նրանք պատւհանից հետևել են գետի վրա լւսնի շողերի խաղին, մինչ պալատի հեռավոր հարկաբայիններից նրանց են հասել բուռն խրախճանքի աղմուկն ու եռուզեռը։

Հետո դաժան Օդոն ու Սենտ-Դուստանը ներս են խուժել խաղաղ սենյակը և կոպտորեն վիրավորելով գեղեցկադեմ թագուհուն, խեղճ Էդվիին քարշ են տվել դեպի հարբաց ու ճղճղացող ամբոխը։

Տարիներ անց Սակսոնական թագավորները և նրանց խրախճանքները թաղվեցին միատեղ և Քինգստոնի փառքը ժամանակավորապես խամրեց, որպեսզի մի անգամ ևս փայլի, երբ Հեմփթոն Քորթը դարձավ Թյուդորների և Սթյուարտների նստավայրը և թագավորական նավակները օրորվում էին գետափի մոտ, ու վառ զգեստավորված պալատական պճնամոլները աստիճաններով իջնում էին դեպի գետը՝ կանչելու նավավարներին։

Շրջակայքի հին տները շատ բան էին պատմում ալն օրերի մասին, երբ Քինգստոնը թագավորանիստ քաղաք էր, և ազնվականներն ու պալատականները ապրում էին այստեղ՝ իրենց արքային մոտ։ Դեպի պալատի դարպասները տանող ճանապարհին ամբողջ օրը եռուզեռ էր, զրնգում էր պողպատը, արշավում էին ձիերը, խշխշում էին մետաքսն ու թավիշը, առկայծում՝ գեղեցիկ դեմքերը։ Մեծ և ընդարձակ տները՝ իրենց ներս ընկած, վանդակավոր պատուհաններով, հսկայական բուխարիներով, սրածայր տանիքներով, հիշեցնում են երկար գուլպաների, կամզոլների, մարգարտաշար բաճկոնների և խրթին երդումների օրերը։ Այս պատերը կանգնեցվել են այն օրերին, երբ մարդիկ գիտեին կառուցել։ Ամուր, կարմիր աղյուսը ժամանակի ընթացքում միայն ավելի է ամրացել, իսկ կաղնեփայտե աստիճանները չեն ճռճռում ու տնքում, երբ փորձում եք անաղմուկ ցած իջնել։

Կաղնեփայտե աստիճանների մասին խոսելիս հիշեցի, որ Քինգստոնի տներից մեկում փորաքանդակներով մի հիանալի աստիճան կար։ Այժմ այդ տունը խանութի է վերածվել, շուկայի հրապարակում, բայց ակնհայտ է , որ ժամանակին մի հայտնի մեծահարուստի ապարանք է եղել։ Իմ մի ընկերը, որն ապրում է Քինգստոնում, մի օր գնաց այնտեղ իր համար գլխարկ գնելու և մտքերով տարված, ձեռքը տարավ գրպանը և հենց տեղնուտեղը վճարեց գլխարկի արժեքը։

Խանւթպանը (նա ճանաչւմ էր իմ ընկերոջը) սկզբում, բնական է, խիստ զարմացավ, բայց անմիջապես գլխի ընկավ, որ ինչ-որ բան պետք է անել նման երևույթները քաջալերելու համար և հարցրեց մեր հերոսին, արդյոք նա կցանկանա՞ր հիանալի փորագրված կաղնեփայտի մի հին աշխատանք տեսնել։ Իմ բարեկամը համաձայնեց, և խանութպանը առաջնորդրց նրան խանութի միջով, հետո աստիճաններով վեր բարձրացան։ Բազիրքը ատաղձագործական արհեստի մի հիանալի նմուշ էր, իսկ պատը աստիճանների երկարությամբ ամբողջովին պատված էր հիանալի փորագրված կաղնեփայտով, որը պատիվ կբերեր ցանկացած ապարանքին։

Աստիճաններից նրանք անցան հյուրասենյակ, որը մի ընդարձակ և լուսավոր սենյակ էր՝ պատված ինչ-որ արտասովոր, թեև ուրախ, երկնագույն պաստառով։ Այնուամենայնիվ, ուշադրության արժանի ոչ մի բան չկար սենյակում, և իմ ընկերը զարմացավ, թե ինչու են իրեն բերել այստեղ։ Տանտերը մոտեցավ պատին և թխկացրեց։ Փայտի ձայն լսվեց։

― Կաղնեփայտ է, բացատրեց նա, ― ամբողջովին փորագրված կաղնեփայտ՝ մինչև առաստաղը, ճիշտ նույնը, ինչ տեսաք աստիճանների մոտ։

― Բայց գրողը տանի, մարդ արարած, ― բողոքեց ընկերս, ― հո չե՞ք ուզում ասել, որ փորագրված կաղնեփայտը ծածկել եք երկնագույն պաստառով։

― Այո, պատասխանեց նա, ― դա թանկ նստեց։ Սկզբում, իհարկե, ստիպված եղա տախտակապատել։ Բայց հիմա արդեն սենյակը ուրախ տեսք ունի։ Առաջ այստեղ սարսափելի տխուր էր։

Չեմ կարող ասել, թե մեղադրում եմ այդ մարդուն։ Նրա կարծիքով, այսինքն՝ միջին խավի տանտիրոջ կարծիքով, ― որը ձգտում է հնարավորին չափ հեշտ ապրել և ոչ թե հնության մոլուցքով է բռնված, ― բանականությունը իր կողմն է։ Հաճելի էր նայել կաղնեփայտի վրա արված փորագրություններին, նույնիսկ ունենալ դրանից մի փոքրիկ նմուշ, բայց ապրել՝ ամենուրեք շրջապատված դրանցով, եկեք համաձայնեք, որ մի տեսակ ճնշող տպավորություն կթողնի նրանց վրա, ում երևակայությունը հեռու է դրանից։ Դա նույն է, թե ապրես եկեղեցում։

Ոչ, այս ամբողջ պատմության մեջ ցավալին այն է, որ նա, ում ամենևին պետք չէր փորագրված կաղնեփայտը, ստիպված էր ունենալ դրանով պատված մի ամբողջ հյուրասենյակ, մինչ դեռ ուրիշները հսկայական գումար են վատնում մի փոքրիկ նմուշ ձեռք բերելու համար։ Հավանաբար, այդպես է աշխարհի կարգը։ Ամեն մարդու տրված է այն, ինչ իրեն ամենևին պետք չէ։

Ամուսնացած տղամարդիկ կին ունեն, որ նրանց կարծես թե պետք չէ, իսկ երիտասարդ ամուրիներն էլ գոչում են, որ չեն կարողանում կին գտնել։ Աղքատ մարդիկ, որոնք մի կերպ են իրենց գլուխը պահում, ամենաքիչը ութ ամրակազմ երեխա ունեն։ Հարուստ զույգերն էլ մահանում են անժառանգ, չիմանալով՝ ում թողնել իրենց հարստությունը։

Կամ, ասենք, աղջիկներն ու նրանց երկրպագուները։ Պարզվում է, ովքեր երկրպագուներ ունեն, նրանց կարիքը ամենևին չեն զգում։ Նրանք համոզված են, որ առանց նրանց ավելի լավ կլինի, որ նրանք միայն ավելորդ անհանգստություն են պատճառում իրենց։ Ինչու՞ նրանք չեն սիրահետում միսս Սմիթին, կամ միսս Բրաունին, որոնք տգեղ են և տարիքն առած ու ոչ մեկը չունեն, որ սիրի իրենց։ Իսկ ինչ վերաբերվում է իրենց՝ ապա ոչ մեկի կարիքը չեն զգում և ամուսնանալու մտադրություն չունեն։

Մարդ ակամայից տխրում է,երբ սկսում է նման երևույթների մասին մտորել։

Մի տղա կար մեր դպրոցում, որին անվանում էինք Սանդֆորդ և Մերթոն։ Նրա իսկական ազգանունը Ստիվինգս էր։ Ավելի արտասովոր տղայի երբևէ հանդիպած չկամ։ Ես համոզված եմ, որ նա իսկապես սիրում էր ուսումը։ Նա միշտ սարսափելի տհաճությունների մեջ էր ընկնում, որովհետև անկողնում հունարեն էր կարդում, իսկ ինչ վերաբերվում է ֆրանսերենի անկանոն բայերին, ապա աշխարհում ոչ մի ուժ չկար, որ նրան ետ պահեր դրանցից։ Նրա գլուխը լի էր տարօրինակ և անբնական մտքերով․ այսպես, օրինակ՝ որ նա պետք է պատիվ բերի իր ծնողներին և դառնա դպրոցի պարծանքը։ Նա երազում էր պարգևներ ստանալ, հասակ առնել, դառնալ հասարակության արժանավոր անդամ և նման այլ տխմարություններ։ Եա երբեք չեմ հանդիպել նման տարօրինակ արարածի, որը միաժամանակ անմեղ էր, ինչպես դեռևս լույս աշխարհ չեկած մանուկը։

Այդպես ուրեմն, այդ արարածը շաբաթը երկու անգամ հիվանդանում էր և չէր կարողանում դպրոց գնալ։ Ոչ ոք այնքան հաճախակի չէր հիվանդանում, որքան այդ Սանդֆորդ և Մերթոնը։ Եթե նրանցից տասը մղոն հեռավորության վրա մի որևէ հիվանդություն էր տարածվում՝ նա վարակվում էր դրանով և այն էլ ամենավտանգավոր ձևով։ Նա հիվանդանում էր բրոնխիտով ամառվա շոգին, և խոտատենդով՝ Ծննդյան տոներին։ Վեց շաբաթ շարունակվող երաշտի ժամանակ, նա անկողին էր ընկնում ռևմատիզմով, իսկ նոյեմբերյան մառախուղին դուրս էր գալիս տնից և վերադառնում արևահարված։

Մի տարի խեղճ տղային ցավազրկեցին, հանեցին բոլոր ատամները և արհեստական ատամնաշարեր դրեցին, ինչպե՛ս էր նա տառապում ատամնացավից։ Դրան փոխարինեց նևրալգիան և ականջացավը։ Նա միշտ մրսած էր, բացի այն ինը շաբաթ տևող շրջանից, երբ հիվանդ էր քութեշով, միշտ նրա մարմնի որևէ մասը ցրտահարված էր։ 1871 թ․ խոլերայի մեծ համաճարակի ժամանակ մեր շրջանը զերծ մնաց վարակից։ Միայն մի դեպք կար ողջ ծխական համայնքում և այդ դեպքը երիտասարդ Ստիվինգսն էր։

Երբ նա հիվանդանում էր, ստիպված էր լինում պառկել անկողնում և ուտել տապակած ճտեր, խնձոր ու խաղող, իսկ նա լաց էր լինում, որովհետև նրան թույլ չէին տալիս կատարելու լատիներենի վարժությունները և ձեռքից վերցրել էին գերմաներենի քերականության դասագիրքը։

Իսկ մենք՝ մյուս տղաներս, մեր դպրոցական կյանքի տասը տարին կզոհաբերեինք հանուն նրա, որ գոնե մի օր հիվանդանայինք և ոչ մի առիթ չէինք տալիս մեր ծնողներին՝ հպարտանալու մեզանով, բայց միևնւյն է, չէինք հիվանդանում։ Մենք վազվզում էինք միջանցիկ քամու տակ, որը, ընդհակառակը, միայն թարմացնում էր մեզ։ Այնպիսի բաներ էինք ուտւմ, որ հիվանդանայինք, բայց գիրանում էինք և մեր ախորժակը ավելի էր գրգռվում։ Ինչ էլ որ հնարեինք, մինչև արձակուրդների սկսվելը մեզ չէր հաջողվում հիվանդանալ։ Բայց դասերի հենց վերջին օրը մրսում էինք, վարակվում կապույտ հազով կամ մի ուրիշ հիվանդությամբ, ու այդպես շարունակվում էր մինչև հաջորդ կիսամյակի սկիզբը, և այդ ժամանակ, ինչպիսի խորամանկություններ էլ որ բանեցնեինք, առողջանում էինք ու առույգանում, ինչպես երբեք։

Այսպիսին է կյանքը, և մենք բոլորս ընդամենը անցողիկ խոտ ենք, որը կտրում են և այրում։

Վերադառնալով փորաքանդակ կաղնեփայտին, կասեմ, որ մեր նախապապերը գեղեցիկի և վայելչագեղի մասին բավական լավ պատկերացում են ունեցել։ Այսօրվա մեր արվեստի բոլոր գանձերը երեք-չորս հարյուրամյակ առաջ սովորական, ամենօրյա գործածության իրեր են եղել։ Հաճախ ինձ հարց եմ տալիս,արդյո՞ք այնքան գեղեցիկ են հնադարյան կերակրամանները, գարեջրի բաժակները, մոմերի կայծառները, որքան մենք համարում ենք այժմ, թե՞ անցյալի լուսապսակն է նրանց նոր հրապույր հաղորդում մեր աչքերում։ Այդ հին «երկնագույն ափսեները», որոնք այժմ զարդարում են մեր պատերը, մի քանի դար առաջ եղել են սովորական, ամենօրյա օգտագործման սպասքի պարագաներ, իսկ վարդագույն հովիվներն ու դեղնավուն հովվուհիները, որոնցով հիացնում ենք մեր հյուրերին, իսկ նրանք էլ ձևացնում են, թե հասկանւմ են դրանց արժեքը, տասնութերորդ դարում ընդամենը հասարակ զարդարանքներ են եղել բուխարւ համար, որ մայրը տալիս էր իր լացող երեխային։

Մի՞թե հետագայում էլ նույն է լինելու։ Արդյոք մի՞շտ են անցյալի հասարակ, չնչին իրերը դառնալու ներկայի արժեքավոր գանձերը։ Արդյոք մեր չինական զարդանախշերով հախճապակե ափսեները կզարդարե՞ն քսանմեկերորդ դարի ականավոր մարդկանց բուխարիները։

Մի՞թե ոսկե երիզով և ներսում ոսկե ծաղիկով (անունն անհայտ է) սպիտակ գավաթները, որ մեր աղախինները այնքան անփութորեն կոտրում են, հետագայում հոգատարությամբ կվերականգնվեն և կդրվոն պատվանդանի վրա, այնպես, որ միայն տանտիրուհիները իրավունք կունենան սրբելու դրանց վրայի փոշին։

Վերցնենք թեկուզ այն չինական սպիտակ հախճապակե շունը, որը զարդարում է իմ վարձու բնակարանի ննջարանը։ Աչքերը երկնագույն են, քիթը՝ նուրբ վարդագույն, սև կետերով։ Գլուխը ցավալիորեն ձիգ է, իսկ դեմքը հիմարության աստիճանի հասնող բարեհոգությւն է արտահայտում։ Ես անձամբ չեմ հիանում դրանով։ Որպես արվեստի ստեղծագործություն , այդ արձանիկը ինձ խիստ զայրացնում է։ Թեթեվամիտ ընկերներս ծաղրում են այն, և նույնիսկ տանտիրուհիս ինքը չի հիանում այդ արձանիկով և դրա ներկայությունը արդարացնում է նրանով, որ իր մորաքրոջ նվերն է։

Բայց հավանական է, որ ավելի քան երկու հարյուր տարի անց այդ շնիկը, ― առանց ոտքերի և կոտրված պոչով, ― կպեղեն, կհանեն որևէ տեղից, կվաճառեն որպես հին չինական հախճապակի և կպահեն ապակե տուփի մեջ։ Իսկ մարդիկ կպտտվեն դրա շուրջը՝ անկարող լինելով արտահայտել իրենց հիացմունքը։ Նրանց կհիացնի շնիկի քթի հիանալի գունավորումը, և կսկսեն գուշակություններ անել, թե որքան գեղեցիկ է եղել պոչի կոտրված մասը։

Մեր ժամանակներում մենք չենք հասկանում, թե որն է այդ շնիկի հմայքը։ Մեզ համար դա սովորական իր է, ինչպես արևամուտն ու աստղերը։ Մենք չենք խոնարհվում նրանց գեղեցկության առջև, որովհետև մեր աչքի համար նրանք սովորական են դարձել։ 2288 թվականին մարդիկ կսքանչանան դրանով։ Նման շնիկների պատրաստումը այդ ժամանակ մոռացված արվեստ կդառնա։ Մեր հետնորդները գլուխ կկոտրեն, փորձելով իմանալ, թե ինչպես են դա պատրաստել և կեզրակացնեն, թե որքան խելացի ենք եղել մենք։ Մեզ սիրով կանվանեն «մեծ վարպետներ, որոնք ստեղծագործել են տասնիններորդ դարում և ստեղծել են նման հախճապակե շնիկներ»։

Նախշը, որ մեր ավագ դուստրը ասեղնագործում է դպրոցում, կկոչվի «Վիկտորիանական դարաշրջանի գոբելեն» և համարյա անգին կհամարվի։ Ճամփեզրի պանդոկների սպիտակ և երկնագւյն գարեջրի գավաթները, ամբողջապես ճաքճքված և կոտրտված, կսկսեն փնտրել և վաճառել իրենց կշռի չափ ոսկով, և հարուստ մարդիկ դրանք կոգտագործեն կրյուշոնի բյուրեղապակյա բաժակների փոխարեն։ Իսկ ճապոնացի ճանապարհորդները կգնեն այդ բոլոր «Նվերները Ռամգեյթից» և «Հուշանվերները Մարգեյթից», որոնք այսպես թե այնպես պահպանվել են ոչնչացումից, և կտանեն Տոկիո, որպես հնադարյան անգլիական հազվագյուտ իրեր։

Հենց այդ ժամանակ Հարրիսը մի կողմ նետեց թիերը, վեր կացավ տեղից, մեջքի վրա մեկնվեց և ոտքերը վեր տնկեց։ Մոնթմորընսին ոռնոց բարձրացրեց ու գլուխկոնծի տվեց, իսկ վերևի կողովը շրջվեց և պարունակությունը դուրս թափվեց։

Ես մի քիչ զարմացա, բայց ինձ չկորցրեցի։ Բավական սիրալիր հարցրեցի․

― էյ, ինչւ՞ այսպես, միանգամից։

― Ինչու՞, դե․․․

Ոչ, ես չեմ կրկնի այն, ինչ ասաց Հարրիսը։ Ընդունում եմ, գուցե ես ինչ-որ չափով մեղավոր էի, բայց ոչինչ չի կարող արդարացնել վիրավորական ու կոպիտ արտահայտությունները, հատկապես, երբ մարդ այնպիսի լավ դաստիրակություն է ստացել, ինչպես Հարրիսը։ Ես տարվել էի մտքերով, և, ինքնին հասկանալի է, մոռացել էի, որ նավակի ղեկն իմ ձեռքում է։ Դրա հետևանքը եղավ այն, որ մենք չափից ավելի մոտեցանք ափին։ Առաջին պահին, դժվար էր որոշել, որն ենք մենք և որն է գետի Միջին Էսեկսյան ափը, բայց շուտով ամեն ինչ պարզեցինք և բաժանվեցինք միմյանցից։

Հարրիսը հայտարարեց,որ ինքը չափից շատ է աշխատել և առաջարկեց, որ ես փոխարինեմ իրեն։ Այսպիսով, քանի որ մենք ափի մոտ էինք, ես դուրս եկա նավակից, վերցրեցի ճոպանը և նավակը քարշ տվեցի Հեմփտոն Քորթի մոտով։ Ի՛նչ հիանալի պատ է ձգվում այդտեղ, գետի երկարությամբ։ Ես միշտ անցնում եմ այդտեղով և հենց միայն դրա տեսքից ինձ անչափ լավ եմ զգում։ Այդ փխրուն, աչք շոյող, սիրելի ու խարխուլ պատը։ Ի՛նչ գեղեցիկ պատկեր կստացվի․ մի մասում քարաքոսն է տարածվել, մյուս մասը մամուռով է ծածկվել, խաղողի վազը երկչոտությամբ ծիկրակում է վերևից, տեսնելու, թե այդ ինչ եռուզեռ է գետի վրա և հետևելու ծեր բաղեղին, որը մի քիչ ներքևում փաթաթվել է պատին։ Այդ հին պատի ամեն մի տասը յարդ հատվածում ավելի քան հիսուն գույներ ու նրբերանգներ կան։ Եթե ես կարողանայի նկատել և ճիշտ հաղորդել գույները, համոզված եմ, որ կստեղծեի այդ հին պատի հիանալի ուրվանկարը։ Ես հաճախ եմ մտածել, որ հաճույքով կապրեի Հեմփթոն Քորթում։ Այստեղ ամեն ինչ այնքան խաղաղ է ու հանգստավետ, այնքան հաճելի է վաղ առավոտյան միայնակ թափառել այս սիրելի վայրերում։

Բայց չեմ կարծում, որ եթե դա իրականություն դառնար, ինձ իսկապես կուրախացներ։ Հավանաբար երեկոներն այնքան մռայլ ու ձանձրալի կլինեին այնտեղ․ լամպը գերբնական ստվերներ է գցում տախտակադրվագ պատերի վրա և քարե միջանցքներից հասնում է հեռավոր ոտնաձայների արձագանքը՝ մերթ մոտենալով, մերթ հալվելով հեռվում, և միայն մեր սրտի զարկերն են խախտում գերեզմանային լռությունը։

Մենք՝ այր թե կին, արևի զավակներն ենք։ Մենք սիրում ենք կյանքը և լույսը։ Ահա թե ինչու ենք խմբվում մեծ և փոքր քաղաքներում, իսկ գյուղերը տարեցտարի դառնում են ավելի ու ավելի լքված։ Ցերեկը, արևի ճառագայթների ներքո, երբ բնությունն արթուն է և շուրջն ամեն ինչ շարժման մեջ է, մեզ դուր են գալիս լայնարձակ լեռնալանջերն ու խիտ անտառները։ Բայց գիշերը, երբ մայր հողը քուն է մտնում և մեզ արթուն է թողնում, օ՛, աշխարհն այնքան ունայն է թվում, և մենք վախենում ենք՝ տանը մենակ մնացած երեխաների պես։ Ու մենք նստում, լալիս ենք, կարոտում լույսով ողողված փողոցները, մարդկային ձայնն ու կյանքի բաբախումը։ Մեզ այնքան աննշան ու անօգնական ենք զգում վիթխարի լռության մեջ, երբ ծառերը սոսափում են գիշերային քամուց։ Շուրջն այնքան ուրվականներ կան և նրանց լուռ հոգոցները տխրություն են բերում։ Դե, ուրեմն եկեք խմբվենք մեծ քաղաքներում, միլիոնավոր գազալամպերից խարույկ վառենք, աղմկենք ու երգենք միասին և մեզ ուժեղ զգանք։

Հարրիսն ինձ հարցրեց, թե երբևէ եղե՞լ եմ Հեմփթոն Քորթի լաբիրինթոսում։ Նա պատմեց, թե ինչպես մի անգամ եղել է այնտեղ որպես ուղեկցորդ։ Սկզբում նա ուսումնասիրել է լաբիրինթոսի հատակագիծը, և դա այնքան հեշտ ու հասարակ է թվացել, որ նույնիսկ չարժեր ներս մտնելու համար երկու պենս վճարել։ Հարրիսն ասաց, որ այդ հատակագիծը ուղղակի ծաղրուծանակ էր, որովհետև այն ամենևին նման չէր լաբիրինթոսին և միայն մոլորության մեջ էր գցում մարդկանց։ Հարրիսն այնտեղ էր տարել գավառից եկած իր հորեղբորորդուն։

― Մենք պարզապես ներս կմտնենք, ― ասաց Հարրիսը, ― որպեսզի դու հետո կարողանաս ասել, որ եղել ես լաբիրինթոսում։ Նույնիսկ ծիծաղելի է սա լաբիրինթոս կոչել։ Ուղղակի պետք է անընդհատ դեպի աջ թեքվել։ Մենք մի տասը րոպեյի չափ կզբոսնենք ու կգնանք նախաճաշելու։

Լաբիրինթոս մտնելով, նրանք շուտով հանդիպեցին մարդկանց, որոնք ասացին, որ երեք քառորդ ժամ է, ինչ թափառում են այդտեղ և արդեն կուշտ են այդ ամենից։ Հարրիսն ասաց, որ եթե ցանկանում են, կարող են հետևել իրեն։ Նա հենց նոր է ներս մտել, ահա կշրջվի ու դուրս կգա։ Բոլորը միահամուռ շնորհակալություն հայտնեցին և հետևեցին Հարրիսին։

Ճանապարհին նրանց միացան էլի շատերը, որոնք ցանկանում էին դուրս պրծնել այդտեղից և, վերջիվերջո, լաբիրինթոսում եղած բոլոր մարդիկ միացան նրանց խմբին։ Մարդիկ, որոնք հույսը կտրել էին, թե երբևէ դուրս կպրծնեն այստեղից, որ կրկին կտեսնեն իրենց տունն ու ընկերներին, տեսնելով Հարրիսին ու նրան հետևող թափորը վերագտնում էին իրենց քաջությունն ու օրհնելով հետևում էին նրան։ Հարրիսի խոսքերով, մոտ քսան մարդ էր հետևում նրան, իսկ երեխայի հետ մի կին, որն ամբողջ առավոտն այդտեղ էր անցկացրել, պնդում էր, որ իրեն թույլ տան բռնել Հարրիսի ձեռքից, որպեսզի չկորցնի նրան։

Հարրիսը անընդհատ աջ էր թեքվում, բայց ճանապարհի վերջը չէր երևում, և Հարրիսի ազգականն ասաց, որ դա, պարզվում է, բավականին ընդարձակ լաբիրինթոս է։

― Օ՛, ամենաընդարձակներից մեկը Եվրոպայում, ― ասաց Հարրիսը։

― Այո, երևի հենց այդպես էլ կա, ― պատասխանեց Հարրիսի ազգականը։ ― Քանի որ մենք արդեն երկու մղոն ճանապարհ ենք անցել։

Հարրիսին այդ ամենը սկսեց տարօրինակ թվալ, բայց նա ոչինչ ցույց չտվեց, մինչև, վերջապես, նրանց թափորն անցավ գետնին ընկած կրծած բուլկու մոտով, և Հարրիսի ազգականը երդվեց, որ դա մի անգամ արդեն տեսել է յոթ րոպե առաջ։

― Դա անհնար է, առարկեց Հարրիսը, բայց երեխայի մայրն ասաց՝ «Ամենևին էլ անհնար չէ», քանի որ ինքն է երեխայի ձեռքից վերցրել բուլկին և շպրտել այդտեղ, մինչև Հարրիսի հետ հանդիպելը, և նաև ավելացրեց, որ երանի երբեք հանդիպած չլիներ նրան և որ նա իսկական խաբեբա է։ Դա կատաղեցրեց Հարրիսին, նա դուրս հանեց հատակագիծը և բացատրեց իր տեսությունը։

― Հատակագիծը, գուցեև օգնի մեզ, ― ասաց ինչ-որ մեկը, ― եթե իմանանք, թե որտեղ ենք գտնվում այժմ։

Հարրիսը դա չգիտեր և առաջարկեց վերադառնալ մուտքի մոտ և ամեն ինչ սկսել նորից։ Նորից սկսելու առաջարկությունը մեծ ոգևորություն չառաջացրեց, բայց բոլորն էլ համերաշխ ետ դարձան և նորից հետևեցին, այս անգամ՝ հակառակ ուղղությամբ։ Եվս տասը րոպե անցավ, և նրանք հայտնվեցին լաբիրինթոսի կենտրոնում։

Հարրիսը սկզբում որոշեց ձևացնել, թե դա էր իր նպատակը, բայց ամբոխը սպառնալից էր երևում և նա որոշեց դա ներկայացնել որպես թյուրիմացություն։

Գոնե հիմա գիտեն որտեղից սկսել, գիտեն, թե որտեղ են գտնվում։ Հատակագիծը մի անգամ ևս քննարկվեց և ամեն բան թվաց ավելի պարզ, քան երբևէ, ու նրանք երրորդ անգամ ճանապարհ ընկան։

Երեք րոպե անց, նրանք կրկին հայտնվեցին կենտրոնում։ Դրանից հետո նրանք ուղղակի չէին կարողանում հեռանալ այդտեղից։ Որ կողմն էլ որ թեքվում էին, բոլոր ճանապարհները նրանց բերում էին կենտրոն։ Դա այնքան կանոնավոր դարձավ, որ մի քանիսը կանգնում էին այդտեղ և սպասում, թե երբ պետք է մյուսները պտույտ գործեն և վերադառնան իրենց մոտ։ Հարրիսը մի անգամ էլ մեջտեղ բերեց հատակագիծը, բայց միայն դրա տեսքը կատաղության հասցրեց ամբոխին։ Հարրիսին խորհուրդ տվեցին գնալ և դրանով իր մազերը գանգրացնել։ Հարրիսը խոստովանեց, որ ինչ-որ չափով իր հեղինակությունն ընկել է ամբոխի աչքում։

Վերջապես բոլորի համբերության բաժակը լցվեց և սկսեցին միաձայն կանչել պահակին։ Սա եկավ, ձեռնասանդուղքով վեր մագլցեց և սկսեց բարձրաձայն նրանց ուղղություն ցույց տալ։ Բայց բոլորի ուղեղում այնպիսի խառնաշփոթ էր, որ անկարող էին որևէ բան ըմբռնել։ Այդ ժամանակ պահակը նրանց առաջարկեց կանգնած մնալ իրենց տեղում, և ասաց, որ ինքը կփորձի հասնել նրանց մոտ։ Բոլորը խմբվեցին և սկսեցին սպասել, իսկ պահակը իջավ և մտավ լաբիրիթոս։

Պահակը երիտասարդ էր և իր գործի մեջ սկսնակ, դրա համար էլ ներս մտնելով, չկարողացավ նրանց մոտ հասնել և ինքը նույնպես մոլորվեց։ Ժամանակ առ ժամանակ նրանք նկատում էին պահակին դալար ցանկապատի մյուս կողմում դեսուդեն նետվելիս։ Պահակն էլ իր հերթին նրանց էր նկատում և այս ու այն կողմ էր ընկնում նրանց մոտ հասնելու համար, իսկ խումբը սպասում էր հինգ րոպեյի չափ, որից հետո պահակը նորից էր հայտնվում նույն տեղում անընդհատ հարցնելով, թե ուր են կորել մարդիկ։

Վերջիվերջո, ստիպված էին սպասել, մինչև հին պահակներից մեկը, որը գնացել էր ճաշելու, վերադարձավ, և միայն այդ ժամանակ նրանք կարողացան դուրս պրծնել լաբիրինթոսից։

Հարրիսն ասաց, քանի որ իրեն դատելու իրավունք է տրված, ապա իր կարծիքով , դա հիանալի լաբիրինթոս է և մենք որոշեցինք , որ ետդարձի ճանապարհին Ջորջին կհամոզենք պատվել այն իր այցելությամբ։

==Գլուխ յոթերորդ==

Գետը իր կիրակնորյա հանդերձանքով։ Ինչպես հագնվել

նավարկելիս։ Լավ հնարավորություն տղամարդկանց համա

ր։ Ճաշակի բացակայությունը Հարրիսի մոտ։ Ջորջի բաճկոն

ակը։ Մեկ օր՝ մոդայիկ երիտասարդ օրիորդի հետ։ Միսիս

Թոմասի դամբարանը։ Մարդ, որը չի սիրում գերեզմաններ,

տապանագրեր և գանգեր։ Հարրիսը զայրանում է ։ Նրա կա

րծիքը Ջորջի, բանկերի և լիմոնադի մասին։ Հարրիսը ակր

ոբատիկ համար է ցուցադրում։

Երբ Հարրիսը պատմում էր լաբիրինթոսում ունեցած իր արկածների մասին, այդ ժամանակ մենք անցնում էինք Մաուլսյան շլյուզը։ Անցումը մեզանից բավական ժամանակ խլեց, քանի որ մեր նավակը միակն էր, իսկ շլյուզը՝ ընդարձակ։ Չեմ հիշում, որ երբևէ միայն մեկ նավակ տեսած լինեմ Մաուլսյան շլյուզում։ Դա, իմ կարծիքով, Թեմզայի ամենածանրաբեռնված շլյուզն է, նույնիսկ Բաուլտերյան շլյուզից էլ ծանրաբեռնված։ Երբեմն ես կանգնում ու դիտում էի շլյուզը այնպիսի ժամանակ, երբ ջուրն ամենևին չէր երևում։ Այն կարծես քողարկված լիներ վառ գույնի սպորտային բաճկոնների, խայտաբղետ ու շքեղ գլխակների, բազմագույն հովանոցների, մետակսե գլխաշորերի ու թիկնոցների, ճերմակ զգեստների և փողփողացող ժապավենների ներքո։ Եթե շլյուզին նայեք նավահանգստից, ապա այն կարելի է սխալմամբ մի մեծ արկղի տեղ դնել, ուր, ինչպես պատահի, շաղ են տվել ամեն գույնի ու նրբերանգի ծաղիկներ, որոնք ասես անթիվ-անհամար ծիածաններ, ծածկել են նրա ամեն մի անկյունը։ Արևոտ կիրակի օրերին այն այսպիսի տեսք է ունենում գրեթե ամբողջ օրը։ Իսկ դարպասներից այն կողմ, հոսանքով վեր ու վար կանգնած, իրենց հերթին են սպասում նավակների երկար շարքերը։ Նավակները մոտենում են և հեռանում, այնպես, կարծես արևով ողողված գետը, պալատից մինչև Հեմփթոնյան եկեղեցին, ծածկված է դեղին,երկնագույն, նարնջագույն, սպիտակ, կարմիր, վարդագույն կետերով։ Հեմփթոնի և Մաուլսիի բոլոր բնակիչները, թեթև սպորտային հագուստներով, իրենց շնիկների հետ գալիս են զբոսնելու շլյուզի շուրջը, կոտրատվում են, ծխում են, նավակներին են նայում և այդ ամենի հետ միասին տղամարդկանց գլխարկները, բաճկոնները, կանանց գեղեցիկ գույնզգույն զգեստները, անհանգիստ շները, սահող նավակները, ճերմակ առագաստները և տեղ-տեղ փայլատակող ջուրը ― իրենից ներկայացնում է ամենապայծառ տեսարաններից մեկը, ինչպիսին կարելի է տեսնել մեր հին, տաղտկալի Լոնդոնի մոտակայքում։

Գետը ճաշակով հագնվելու լայն հնարավորութուններ է ընձեռում։ Գոնե այստեղ, մենք՝ տղամարդիկս, կարող ենք ցույց տալ մեր հմտությունը գույներ ընտրելիս, և եթե ինձ հարցնեք, կասեմ, որ այդ գործում կարող ենք շատ հմուտ լինել։ Ես շատ եմ սիրում կարմիր գույնը, կարմիրը և սևը։ Գիտե՞ք, իմ մազերը մի տեսակ ոսկեգույն-շագանակագույն են (բավականին հաճելի երանգ, ինչպես ասել են ինձ) և մուգ կարմիրը հիանալի սազում է մազերիս հետ։ Եվ հետո, իմ կարծիքով, այստեղ շատ ներդաշնակ զուգաքցում կլինի բաց երկնագույն վզնոցը, յուֆտե կոշիկներն ու գոտկատեղը գրկող մետակսե կարմիր շարֆը ― չէ՞ որ շարֆն ավելի լավ տեսք ունի, քան կաշեգոտին։

Հարրիսը միշտ գերադասում է նարնջագույնի և դեղինի տարբեր երանգները, բայց ես համաձայն չեմ նրա հետ։ Նրա մաշկի գույնը չափազանց մուգ է դեղինի համար։ Դեղինը չի սազում նրան, դրանում կասկած չկա։ Ավելի լավ կանի, եթե որպես ֆոն վերցնի կապույտը և նրա հետ սպիտակը կամ կաթնագույնը։ Բայց արի ու տես, որքան մարդ անճաշակ է հագուստի հարցում, այնքան համառ է։ Ափսոս, որովհետև նա երբեք հաջողության չի հասնի, այնինչ կան մեկ-երկու գույներ, որոնք նրա արտաքինը մի քիչ հաճելի կդարձնեին, եթե իհարկե չմոռանա գլխարկը նույնպես դնել։

Ջորջը այս ճանապարհորդության առիթով իր համար մի քանի նոր հագուստ է գնել, որոնք ինձ ուղղակի զայրացնում են։ Նրա բաճկոնակը «ճչում է»։ Ես ինքնին հասկանալի է չէի ուզենա, Ջորջն իմանար, որ ես այդպես եմ մտածում, բայց դրա համար ուրիշ բնորոշում չկա։ Բաճկոնակը նա տուն բերեց և ցույց տվեց մեզ հինգշաբթի երեկոյան։ Մենք հարցրեցինք, թե իր բնորոշմամբ, դա ինչ գույնի է։ Նա ասաց, որ չգիտի։ Չի կարծում, թե այդ գույնը անուն ունի։ Վաճառողն ասել էր, որ դա արևելյան գունավորում է։

Ջորջը հագավ բաճկոնակը և հարցրեց, թե ինչ կարծիքի ենք։ Հարրիսն ասաց, որ դա շատ հարմար կլինի վաղ գարնանը թռչուններին վախեցնելու նպատակով, կախել ծաղկաթմբերի վրա, սական այն միտքը, որ որևէ մարդ արարած կարող է դա կրել որպես հագուստի բաղկացուցիչ մաս, բացի իհարկե թափառական երգիչներից, ուղղակի սարսափեցնում է իրեն։ Ջորջը քիթը ցցեց, սակայն Հարրիսն ասաց, որ եթե չի ցանկանում լսել իր կարծիքը, ինչու՞ է հարցնում։

Հարրիսին և ինձ միայն մի բան է անհանգստացնում․ մենք վախենում ենք, որ այդ բաճկոնակը բոլորի ուշադրությունը կբեվևեռի մեր նավակի վրա։

Թույլ սեռի ներկայացուցիչները նույնպես կարող են լավ տեսք ունենալ նավակում, եթե հագնված են ինչպես հարկն է։ Իմ կարծիքով, ոչինչ այնքան հրապուրիչ չէ, որքան ճաշակով ընտրված «նավային կոստյումը»։ Սակայն լավ կլինի, եթե բոլոր կանայք հասկանան, որ դա պետք է լինի հագուստ, որը կրում են նավակում և ոչ թե ապակե կափարիչի տակ։ Էքսկուրսիան լրիվ ձախողվում է, եթե ձեզ հետ նավակում կան մարդիկ, որոնք ամբողջ ժամանակ ավելի շատ մտածում են իրենց հագուստների , քան ճանապարհորդության մասին։ Մի անգամ դժբախտություն եմ ունեցել այդպիսի երկու լեդիների հետ մասնակցելու գետային պիկնիկի։ Ա՛յ թե ուրախ ժամանակ անցկացրեցինք։

Նրանք երկուսն էլ գեղեցիկ հագնված էին՝ , ամբողջովին ժանյակների ու մետաքսի մեջ․ ծաղիկներ, ժապավեններ, պերճաշուք կոշիկներ, բաց գույնի ձեռնոցներ։ Նրանք հագնված էին նկարչական ստուդիայի և ոչ թե գետային պիկնիկի համար։ Նրանց զգեստները ֆրանսիական մոդայիկ ամսագրից ընդօրինակած «գետային կոստյումներ» էին։ Ծիծաղելի էր այդպիսի կոստյումներով գտնվել իսկական հողին, օդին, ջրին մոտ։

Առաջին միտքը, որ անցավ նրանց գլխով, այն էր, որ նավակը մաքուր չէ։ Մենք մաքրեցինք նստարանները և սկսեցինք հավաստիացնել, որ այժմ ամեն ինչ կարգին է, բայց նրանք դարձյալ չհավատացին։ Նրանցից մեկը ձեռնոցով մաքրեց բարձը և արդյունքը ցույց տվեց մյուսին։ Աղջիկները խոր հոգոց հանեցին և նստեցին քրիստոնեության վաղ շրջանի տառապյալների պես, կարծես փորձելով հնարավորին չափ հարմար տեղավորվոել խաչի վրա։ Թիավարելիս երբեմն պատահում է, որ թիերից ջուր է ցայտում։ Այդ օրը ինձ համար պարզ դարձավ, որ մի կաթիլ ջուրը կարող է հիմնովին փչացնել հագուստը։ Հետքը հնարավոր չէ մաքրել, և զգեստի վրա ընդմիշտ բիծ է մնում։

Ես առաջին թիավարն էի։ Կաշվիցս դուրս էի գալիս, թիակները մոտ երկու ֆուտ բարձրացնում էի, յուրաքանչյուր հարվածից հետո դադար էի տալիս, որպեսզի թիակների վրայից ջուրը ցած հոսեր և ամեն անգամ ջրի վրա հարթ տեղ էի փնտրում, թիակները նորից ջուրը մտցնելու համար։ (Նավաքթի թիավարը շուտով ասաց, որ ինքը բավականաչափ հմուտ չէ, որպեսզի ինձ հետ համաչափ թիավարի, եթե ես դեմ չեմ, լուռ կնստի և կուսումնասիրի թիավարման իմ մեթոդը, քանի որ դա նրան շատ է հետաքրքրում)։ Բայց չնայած իմ բոլոր ջանքերին, երբեմն ջրի կաթիլները ցայտում էին աղջիկների զգեստների վրա։

Աղջիկները չէին բողոքում, այլ կպչում էին միմյանց ու ամուր սեղմում շրթունքները։ Ամեն անգամ նրանց զգեստներին մի կաթիլ ջուր ցայտելիս, լուռ թոթվում էին ուսերը և ցնցվում։ Այդ լուռ տառապանքները ազնվացնում էին նրանց մեր աչքերում, բայց ազդում էին մեր վրա։ Ես անչափ զգայուն եմ։ Սկսեցի կատաղի ու ջղաձգորեն թիավարել, և որքան էլ որ ձգտում էի չցայտեցնել, ավելի ու ավելի շատ ջուր էր ցայտում։

Վերջապես ես հանձնվեցի և ասացի, որ կթիավարեմ նավակի քթամասում։ Մյուս թիավարը նույնպես կարծում էր, որ այդպես ավելի լավ կլինի և մենք փոխեցինք տեղներս։ Աղջիկները, տեսնելով որ գնում եմ, իրենցից անկախ, թեթևացած շունչ քաշեցին, և մի պահ նրանց աչքերը ուրախութունից փայլեցին։ Խե՛ղճ աղջիկներ։ Ավելի լավ կանեին, որ հաշտվեին ինձ հետ։ Թիավարը, որ այժմ բաժին ընկավ նրանց, մի ուրախ, անհոգ ու հաստագլուխ երիրասարդ էր, նույնքան զգայուն, որքան նյուֆաունդլենդյան շան քոթոթը։ Փորձեք մի ժամ շարունակ հայացքով ինչ-որ բան հասկացնել նրան, նա չի էլ նկատի և եթե նկատի էլ, դրանից ամենևին չի շփոթվի։ Նա աղմուկով ու թափով այնպես էր հարվածում թիերով, որ ջրի շիթերը շատրվանի պես թափվում էին նավակի մեջ, չթողնելով մեզ հանգիստ նստել տեղում։ Երբ նա զգեստների վրա մի պինտից ավելի ջուր էր ցայտեցնում, հաճելի ժպիտով ասում էր․

― Ներողություն եմ խնդրում, ― և սրբելու համար առաջարկում էր թաշկինակը։

― Օ՛, ուշադրություն մի դարձրեք, ― ի պատասխան մըրմընջում էին խեղճ աղջիկները և ծածուկ իրենց վրա էին քաշում թիկնոցներն ու ծածկոցները կամ փորձում էին պաշտպանվել մետաքսե հովանոցներով։

Նախաճաշը նրանց համար շատ անհաջող անցավ։ Նրանց ստիպում էին նստել խոտին՝ որը փոշոտ էր, առաջարկում էին հենվել ծառաբնին՝ որը շաբաթներ շարունակ չէր մաքրվել։ Իսկ նրանք գետնին էին փռում թաշկինակները և սլաքի պես ձիգ նստում դրանց վրա։ Ինչ-որ մեկը մսակարկանդակով ափսեն բերելիս կպչելով ծառի արմատին, սայթաքեց, և կարկանդակը մի կողմ թռավ։ Բարեբախտաբար, աղջիկների վրա չընկավ։ Սակայն այս վշտալի պատահարը նրանց ստիպեց աչալուրջ լինել նոր վտանգից խուսափելու համար։ Դա անչափ հուզեց նրանց և հենց որ մեկնումեկս որևէ բան էր բերում, որը կարող էր ընկնել ու կեղտոտել նրանց զգեստը, աճող անհանգստությամբ նրանք հետևում էին տվյալ անձնավորությանը, մինչև նա բարեհաջող տեղ էր հասնում։

― Դե, ձեզ տեսնենք, աղջիկներ, ― ասաց մեր ծանոթ թիավարը նրանց, երբ նախաճաշն ավարտված էր, ― հիմա պետք է լվանաք ամանեղենը։

Սկզբում նրանք չհասկացան, թե ինչի մասին է խոսքը։ Երբ գլխի ընկան, ասացին, որ աման լվանալ չգիտեն։

―Օ՛, ես ձեզ ցույց կտամ, ― ասաց նա։ ― Դա շատ զվարճալի է։ Դուք պառկում էք ձեր․․․ուզում եմ ասել կռանում եք ջրի վրա և ամանները ողողում ջրով։

Ավագ քույրն ասաց, վախենում է, որ իրենց հագուստները հարմար չեն այդպիսի աշխատանքի համար։

― Օ՛, ամեն ինչ լավ կլինի, ― անհոգ պատասխանեց նա, ― քշտեք ձեր փեշերը ։

Եվ այնուամենայնիվ, ստիպեց, որ նրանք ամանները լվանան։ Նա ասաց, որ հենց դրա մեջ է պիկնիկի ողջ հմայքը։ Աղջիկները համաձայնեցին, որ դա շատ հետաքրքիր էր։

Հիմա ես հաճախ ինձ հարց եմ տալիս․ այդ երիտասարդը իսկապե՞ս այնպիսի հաստագլուխի մեկն էր, ինչպես կարծում էինք, կամ գուցե նա․․․ոչ, դա անհնար է։ Նա այնքան պարզ, մանկական դեմք ուներ։

Հարրիսը ցանկացավ ափ դուրս գալ Հեմփթոնյան եկեղեցու մոտ և գնալ նայելու միսիս Թոմասի դամբարանը։

― Ո՞վ է միսիս Թոմասը, ― հարցրեցի ես։

― Ինչ իմանամ, ― պատասխանեց Հարրիսը, ― նա մի տիկին է , որն անսովոր դամբարան ունի և ես ուզում եմ տեսնել։

Ես համաձայն չէի։ Չգիտեմ, գուցե ես այնպես չեմ ստեղծված, ինչպես պետք է, բայց ինձ երբեք չեն գրավում գերեզմանաքարերը։ Գիտեմ, առաջին բանը, որ պետք է անել որևէ գյուղ կամ քաղաք ժամանելիս, այն է, որ վազեք ուղիղ գերեզմանատուն և հիանաք տապանաքարերով, բայց դա մի զվարճություն է, որը ես ինձ միշտ մերժում եմ։ Ինձ համար հետաքրքիր չէ ինչ-որ անծանոթ ծերունու ետևից թափառել խավար ու սառը եկեղեցիներում և կարդալ տապանագրերը։ Նույնիսկ քարի մեջ տեղադրված ճաքճքած բրոնզի կտորի տեսքը ինձ չի պատճառում այն, ինչ անվանում են իսկական երջանկություն։

Իմ անտարբերությամբ, որով կարդում եմ տապանագրերը, ես շփոթեցնում եմ եկեղեցու հարգարժան ծառաներին, և տեղական տոհմաբանության պատմության նկատմամբ աննշան հետաքրքրություն անգամ չեմ ցուցաբերում։ Իսկ իմ վատ թաքցրած ձգտումը՝ որքան հնարավոր է շուտ դուրս պրծնել այդտեղից, վիրավորում է նրանց նվիրական զգացմունքները։

Արևոտ ոսկեզօծ մի առավոտ հենվել էի գյուղական փոքրիկ եկեղեցին շրջափակող քարե ցանկապատին, ծխում էի և խոր հրճվանքով լուռ արբենում իմ առջև բացվող աչք շոյող անվրդով տեսարանով․ հինավուրց գորշ եկեղեցին՝ անսովոր քանդականախշերով և բաղեղի թփերով ծածկված փայտյա սանդղամուտքով, սարալանջի երկշարք բարձր ծփիների միջև ձգվող ճերմակ արահետը, խնամքով խուզած դալար ցանկապատների ետևից առկայծող ծղոտե տանիքներով տնակները, ձորակի արծաթե գետը, հեռվում առկայծող անտառածածկ լեռները։

Հիասքանչ տեսարան էր։ Այդ հովվերգական, բանաստեղծական տեսարանը ոգեշնչել էր ինձ։ Կարծես մեղքերս թոթափել ու վեհանձն էի դարձել։ Ես զգում էի, որ այլևս չեմ կարող մեղսագործ ու չար լինել։ Ես երազում էի գալ ու բնակություն հաստատել այդտեղ, այլևս երբեք ոչ մի սխալ քայլ չանել և ապրել անմեղ ու գեղեցիկ կյանքով, ծերության օրերին ճերմակափայլ մազեր ունենալ, և այլն։

Այդ պահին ես ներեցի իմ բոլոր ազգականներին ու ընկերներին իրենց չարակամության ու այլասերվածության համար և օրհնեցի նրանց։ Նրանք շարունակում էին իրենց շվայտ կյանքի ուղին՝ անտեղյակ, թե ես ինչ եմ անում նրանց համար մի հեռավոր, խաղաղ գյուղակում։ Բայց ես դա արեցի և կուզենայի, որ նրանք իմանային ադ մասին, որովհետև ես նրանց բոլորին ուզում էի երջանկացնել։ Նման բարի ու վեհանձն մտքերով էի տարված, երբ մի սուր, ականջ ծակող ձայն ընդհատեց իմ մտորումները։

― Ամեն ինչ կարգին է սըր։ Գալիս եմ, գալիս։ Ամեն ինչ կարգին է, սըր, մի շտապեք։

Ես հայացքս բարձրացրի ու տեսա մի ծերունու, որը կաղալով դեպի ինձ էր շարժվում գերեզմանների միջով, ձեռքում բանալիների մի մեծ խուրձ բռնած, որ շարժվում և զնգզնգում էին ամեն քայլափոխին։ Ես լուռ արժանապատվությամբ ձեռքի շարժումով նրան խնդրեցի, որ հեռանա, բայց նա դարձյալ առաջանում էր, անընդատ գոչելով։

― Գալիս եմ, սըր, գալիս եմ։ Ես մի թեթև կաղում եմ։ Հիմա ես առաջվա պես արագաշարժ չեմ։ Այս կողմը, սըր։

― Հեռացիր, խղճուկ ծերուկ, ― ասացի ես։

― Ես չկարողացա ավելի շուտ գալ, ― պատասխանեց նա։ Իմ տիրուհին հենց նոր նկատեց Ձեզ։ Հետևեք ինձ, սըր։

― Հեռացեք, ― կրկնեցի ես, ― հանգիստ թողեք ինձ, քանի դեռ չեմ անցել այս պատը և շանսատակ արել ձեզ։

Նա զարմացած տեսք ընդունեց։

― Միթե՞ դուք չեք ուզում նայել գերեզմանները, ― ասաց նա։

― Ոչ, ― պատասխանեցի ես, ― չեմ ուզում։ Ես ուզում եմ կանգնել այստեղ, հենվել այս հին ու ամուր պատին։ Հեռացեք և մի խանգարեք։ Ես լի եմ գեղեցիկ ու ազնիվ մտքերով և ուզում եմ այդպես էլ մնալ, քանի որ այդպես բարի եմ ու լավը։ Հիմարություններ մի արեք, մի բարկացրեք ինձ և մի ցրեք իմ լավագույն զգացումներն այդ հիմար գերեզմանաքարերով։ Հեռացեք և գտեք մեկնումեկին, որը կհամաձայնի էժան գնով թաղել ձեզ, իսկ ես կվճարեմ ծախսի կեսը։

Մի պահ նա ապշեց, տրորեց աչքերն ու ուշադիր նայեց ինձ։ Արտաքինից ես բավական նման էի մարդ արարածի։ Ծերուկը ոչինչ չհասկացավ։

― Դուք նորե՞կ եք, ― հարցրեց նա, ― Դուք այստեղ չ՞եք ապրում։

― Ոչ, ― ասացի ես, ― այստեղ չեմ ապրում։ Եթե ես այստեղ ապրեի, այն ժամանակ դուք այստեղ չէիք լինի։

― Դե լավ, ― ասաց նա, ― ուրեմն դուք ուզում եք դիտել դամբարանները, գերեզմանները, դե որտեղ մարդիկ են թաղված ― շիրիմները։

Դուք խաբեբա եք, ― ասացի ես բարկանալով, ― ես չեմ ուզում տեսնել դամբարանները։ Ինչի՞ս են պետք։ Մենք ունենք մեր դամբարանները, մեր ընտանիքն ունի։ Քենսալ Գրին գերեզմանատանը գտնվում է իմ քեռի Փոջերի գերեզմանը, որը ողջ շրջանի հպարտութունն է։ Բաուում գտնվող իմ պապիկի գերեզմանը կարող է ութ այցելուի տեղավորել։ Իսկ Սյուզանը՝ տատիկիս քույրը, Ֆինչիի գերեզմանատանը, աղյուսե գերեզման ունի, որի հուշաքարի գլխամասը աճյունասափորի տեսքով մի հարթաքանդակ է զարդարում։ Գերեզմանի շուրջը ձգվում է վեց դյույմ բարձրությամբ ամենալավ սպիտակ քարից պատրաստված եզրազարդ, որը մի ամբողջ հարստություն արժե։ Եթե գերեզմաններ այցելելու ցանկություն եմ ունենում, ապա գնում եմ և հիանում նրանցով։ Ինչի՞ս են պետք օտար մարդկանց շիրիմները։ Երբ ձեզ թաղեն, ես կայցելեմ ձեր շիրիմին։ Դա այն ամենն է, որ ես կարող եմ անել ձեզ համար։

Նրա աչքերը արցունքով լցվեցին։ Նա ասաց, որ դամբարաններից մեկի վրա մի կտոր քար կա, որի մասին ասում են, որ դա այն ամենն է, ինչ մնացել է տղամարդու պատկերից, իսկ մի ուրիշ քարի վրա փորագրված են մի քանի բառեր, որոնք միչև հիմա ոչ ոք չի կարողացել վերծանել։

Ես անհողդողդ մնացի, և նա հուսահատ ձայնով ասաց․

― Գոնե եկեք տեսնելու հուշարձան-պատուհանը։

Ես նւյնիսկ դա չէի ուզում տեսնել, և նա կրակեց իր վերջին փամփուշտը։ Նա մոտ եկավ և խռպոտ ձայնով շշնջաց․

Այնտեղ, ներքևի դամբարանում մի զույգ գանգ կա, ― ասաց նա, ― գնանք տեսեք։ Օ՛, անպայման եկեք և տեսեք գանգերը։ Դուք երիտասարդ եք, դուք հանգստանում եք և ցանկանում եք հաճելի ժամանակ անցկացնել։ Գնանք գանգերը տեսնելու։

Այդ պահին ես շրջվեցի և սկսեցի վազել, իսկ նա շարունակում էր կանչել․

― Օ՛․ եկեք տեսնելու գանգերը, վերադարձեք և տեսեք գանգերը։

Հարրիսը, սակայն բավականություն է ստանում դիտելով դամբարանները, գերեզմանները, հուշարձանների վրայի տապանագրերն ու հուշագրերը, և այն միտքը, որ գուցե ինքը չտեսնի միսիս Թոմասի դամբարանը, մոլեգնության էր հասցնում նրան։ նա ասաց, որ հենց առաջին պահից սկսած, երբ այս ճանապարհորդությունն սկսելու առաջարկություն արվեց, նա փայփաել է այն իղձը, որ կտեսնի միսիս Թոմասի դամբարանը, որ չէր միանա մեզ, եթե նպատակ չունենար տեսնելու այդ դամբարանը։

Ես հիշեցրի նրան Ջորջի մասին և այն, որ մենք պետք է նավակը ժամը հինգին հասցնենք Շեփերթոն՝ Ջորջին հանդիպելու համար, ու Հարրիսը սկսեց լուտանք թափել Ջորջի հասցեին։ Ինչու՞ պետք է Ջորջը ամբողջ օրը թրև գա, իսկ մենք՝ երկուսով քարշ տանք այս ծանրաշարժ, երերուն ու խարխուլ մակույքը հոսանքով վեր ու վար, ինչ է թե հանդիպենք նրան։ Ինչու՞ ինքը չէր կարող գալ և աշխատել մեզ հետ։ Ինչու՞ նա մի ազատ օր չկարողացավ վերցնել և գալ մեզ հետ։ Թող քարուքանդ լինի այդ բանկը։ Բանկի ինչի՞ն է պետք նա։

― Երբ էլ գնամ այնտեղ, երբեք չեմ տեսել, որ նա որևէ գործ անի, ― շարունակեց Հարրիսը։ ― Ամբողջ օրը նստում է ապակու ետևում, ձևացնելով, իբր խիստ զբաղված է։ Ի՞նչ օգուտ ապակու ետևում նստած մարդուց։ Ես իմ աշխատանքով ապրուստի միջոց եմ հայթայթում։ Նրանից բանկին ի՞նչ օգուտ, և ընդհանրապես, ի՞նչ օգուտ այդ բոլոր բանկերից։ Նրանք վերցնում են դրամդ, իսկ երբ չեկ ես դուրս գրում, այն վերադարձնում են ամբողջովին խզմզված․ «Սպառված է», «Մոտեցեք այսինչ պատուհանին»։ Ի՞նչ օգուտ այս ամենից։ Անցյալ շաբաթ նրանք երկու անգամ նման օյին խաղացին իմ գլխին։ Ես մտադիր չեմ երկար համբերել, կփակեմ իմ հաշիվը բանկում և վերջ։ Եթե նա այստեղ լիներ, մենք կկարողանայինք գնալ և տեսնել այդ դամբարանը։ Չհավատաս, որ նա բանկում է։ Հիմա զվաճանում է ինչ-որ տեղ, ահա թե ինչով է նա զբաղված, իսկ մենք աշխատում ենք նրա փոխարեն։ Ես գնում եմ մի բան խմելու։

Ես հիշեցրի թե պանդոկից քանի մղոն ենք հեռու ու հիմա էլ նա սկսեց նզովել գետը․ Ի՞նչ օգուտ այս գետից։ Մի՞թե գետի վրա հանգստացողները պետք է ծարավից մեռնեն։

Երբ Հարրիսը այսպիսի տրամադրության մեջ է, ավելի լավ է նրան հանգիստ թողնեք։ Վերջիվերջո ուժասպառ է լինում և խաղաղվում է։

Ես նրան հիշեցրի, որ զամբյուղում խտացրած լիմոնադ ունենք ու մի ամբողջ գալլոն լիքը ջուր, պարզապես պետք է այդ երկուսը խառնել իրար և զովացուցիչ խմիչք կստացվի։

Հիմա էլ Հարրիսը հարձակվեց լիմոնադի, իմբիրի գարեջրի, մորու հյութի վրա, դրանք անվանելով «կիրակնօրյա դպրոցի կեղտաջուր»։ Նրա կարծիքով, դրանք բոլորն էլ նյութափոխանակության խանգարում են առաջացնում, քայքայում են մարմինն ու հոգին և Անգլիայում կատարվող հանցագործությունների կեսի պատճառն են։

Նա ասաց, որ այնուամենայնիվ, պետք է չէ՞ մի բան խմի, բարձրացավ նստարանին, որպեսզի շիշը վերցնի։ Շիշը զամբյուղի խորքում էր և հեշտ չէր հանելը։ Նա ավելի ու ավելի էր կռանում, փորձելով միաժամանակ ղեկավարել նավակը՝ ամեն ինչին նայելով վարից վեր։ Հարրիսը սխալվեց՝ ձգելով ոչ այն պարանը, և նավակը ուղղեց դեպի ափ։ Հարվածից նա գլխի վրա շուռ եկավ և ընկավ ուղիղ զամբյուղի մեջ՝ ջղաձգորեն երկու ձեռքերով կառչելով նավակի կողերից, ոտքերը օդում տնկած։ Հարրիսը չէր համարձակվում շարժվել, վախենալով, որ ջուրը կընկներ, և ստիպված էր մնալ այդպես այնքան ժամանակ, մինչև ես, բռնելով նրա որքերից, դուրս քաշեցի, որից նա ավելի կատաղեց։

==Գլուխ ութերորդ==

Շանտաժ։ Դրա դեմ պայքարելու ճիշտ մեթոդը։ Առափնյա

հողատերերի բռի եսասիրությունը։ «Հայտարարություն-

ները»։ Հարրիսի ոչ քրիստոնեական զգացմունքները։ Ինչ-

պես է Հարրիսը կատակերգ երգում։ Բարցրաշխարհիկ

երեկույթ։ Երկու բարոյազուրկ երիտասարդների ամոթալի

վարմունքը։ Անօգուտ տեղեկություններ։ Ջորջը բանջո է

գնում։

նախաճաշելու համար մենք կանգ առանք Քեմփթոն-պարկի ուռենիների տակ։ Դա մի հիանալի վայր է․ ափի երկայնքով ձգվում է համատարած կանաչ մարգագետինը, որը տեղ-տեղ ծածկված է ուռենիներով։ Մենք հենց նոր էինք անցել երրորդ կերակրատեսակին՝ հաց ու ջեմին, երբ առանց պիջակի ու կարճ ծխամորճով մի ջենտլմեն մոտեցավ մեզ և ցանկացավ իմանալ, թե արդյոք մեզ հայտնի՞ է, որ ուրիշի տիրույթն ենք ներխուժել։ Մենք պատասխանեցինք, որ այդ հարցին բավականաչափ ուշադրություն չենք հատկացրել, որպեսզի հնարավորություն ունենանք մի որոշակի եզրակացության հանգել, բայց եթե նա մեզ ջենտլմենի խոսք տա, որ մենք իսկապես ներխուժել ենք ուրիշի տիրույթի սահմանները, ապա մենք, առանց հետագա տատանումների, պատրաստ ենք հավատալ նրան։

Նա հավաստիացրեց մեզ, և մենք շնորհակալություն հայտնեցինք։ Սակայն նա չէր հեռանում և դժգոհ տեսք ուներ, այնպես, որ մենք հարցրեցինք, թե է՞լ ինչով կարող ենք օգտակար լինել։ Իսկ Հարրիսը, որը բնավորությամբ շատ ընկերական է, մի կտոր հաց ու ջեմ առաջարկեց նրան։

Այդ ջենտլմենը, ամենայն հավանականությամբ, պատկանում էր մի ընկերության, որի անդամները երդվել էին ամեն գնով խուսափել հաց ու ջեմից։ Համենայն դեպս, նա հրաժարվեց խիստ կոպիտ, կարծես վիրավորված է այն բանից, որ իրեն փորձում են գայթակղել և ավելացրեց, որ իր պարտականությունն է մեզ այդտեղից դուրս վռնդել։

Հարրիսն ասաց, եթե դա պարտականություն է, ապա պետք է ի կատար ածվի և հարցրեց, թե նրա կարծիքով դա իրականացնելու համար ո՞ր միջոցն է ամենահարմարը։

Հարրիսը, պետք է ասել, բարձրահասակ է, ատլետիկ կազմվածք ունի և ամրակազմ ու ուժեղ տղամարդու տպավորություն է թողնում։ Մարդը ոտից գլուխ չափեց նրան և ասաց, որ գնում է խորհրդակցելու իր տիրոջ հետ, որից հետո կվերադառնա և մեզ երկուսիս էլ կնետի գետը։

Իհարկե մենք նրան այլևս չտեսամք, և իհարկե, նրա ուզածը մեկ շիլլինգ էր։ Ամառվա ընթացքում ծովափին հաճախ են հանդիպում նման խուլիգաններ, որոնք բավական դրամ են կուտակում, թափառելով ափին և այս եղանակով շանտաժի ենթարկելով թուլամիտ տխմարներին։ Նրանք իրենց ներկայացնում են որպես հողատիրոջ վստահված անձինք։ Ամենաճիշտն այն կլինի, որ հայտնեք ձեր անունն ու հասցեն և հնարավորություն տաք սեփականատիրոջը, եթե նա իսկապես կապ ունի այս ամենի հետ, դատի տալ ձեզ և ապացուցել, որ դուք վնաս եք հասցրել նրան՝ նստելով նրան պատկանող հողակտորի վրա։ Բայց մարդկանց մեծամասնությունը այնքան ծույլ ու երկչոտ են, որ գերադասում են խրախուսել այդ խաբեությունը, տեղի տալով, քան թե վերջ տալ դրան՝ ցուցաբերելով վճռական բնավորություն։

Այն դեպքում, երբ իսկապես սեփականատերերն են մեղավոր, նրանց պետք է մերկացնել։ Առափնյա հողատերերի եսամոլությունը տարեցտարի աճում է։ Եթե թողնեն, նրանք կփակեն Թեմզան։ Նրանք փաստորեն այդպես էլ վարվում են փոքրիկ վտակների և ջրանցքների հետ։ Նրանք գետի մեջ սյուներ են խփում, և շղթաներ են անց կացնում մի ափից մյուսը ու յուրաքանչյուր ծառին տախտակի կտորներ են մեխում՝ նախազգուշացումներով։ Հենց միայն այդ նախազգուշացումների տեսքը իմ մեջ արթնացնում է ամենավատ բնազդները։ Ինձ մոտ ցանկություն է առաջանում պոկել դրանք ու այնքան խփել հեղինակի գլխին, մինչև շունչը փչի, իսկ այդ տախտակի կտորը դնել նրա գերեզմանին, որպես տապանաքար։

Ես Հարրիսին հայտնեցի իմ այս մտքերը և նա ասաց, որ ինքը ավելին կանի։ Նա ասաց, որ ինքը ոչ միայն շանսատակ կանի այդ մարդուն, ում հրահանգով որ ամրացվել են այդ նախազգուշացումները, այլև կոտորել կտա նրա ընտանիքը՝ բոլոր մտերիմների ու ազգականների հետ միասին, և կհրդեհի տունը։ Ինձ թվում է, Հարրիսը շատ հեռու գնաց։ Ես այդպես էլ ասացի նրան, իսկ նա պատասխանեց․

― Ամենևին, նրան այդպես էլ պետք է, իսկ ես կգնամ և ավերակների վրա կոմիկական քառյակներ կերգեմ։

Ինձ վշտցրեց Հարրիսի այդ արյունռուշտ տրամադրությունը։ Երբեք չպետք է թույլ տանք, որ արդարամտության բնազդը վերաճի վրեժխնդրության։ Երկար ժամանակ պահանջվեց, մինչև ես կարողացա համոզել Հարրիսին ավելի քրիստոնեաբար մոտենալ հարցին, ի վերջո դա ինձ հաջողվեց, և նա ինձ խոստացավ, որ բոլոր դեպքերում կխնայի մտերիմներին ու ազգականներին և կոմիկական քառյակներ չի երգի տան ավերակների վրա։

Ափսոս, որ երբեք չեք լսել, ինչպես է Հարրիսը կոմիկական քառյակներ երգում, թե չէ կհասկանայիք, ինչ ծառայություն եմ մատուցել մարդկությանը։ Հարրիսը մոլորության մեջ է, կարծելով, թե ինքը կարող է երգել կոմիկական երգեր, իսկ Հարրիսի ընկերները, ում բախտ է վիճակվել լսել նրան, ընդհակառակը, համոզված են, որ նա չի կարող, երբեք ի վիճակի չի լինի, և որ նրան նույնիսկ չպետք է թույլ տալ երգելու փորձ անել։

Երբ Հարրիսը հյուր է գնում և նրան խնդրում են երգել նա պատասխանում է․

― Դե, լավ, գիտեք չե՞, որ ես միայն կոմիկական երգեր եմ երգում, ― և դա ասում է այնպիսի տոնով, կարծես այդ երգերը այնքան լավ է կատարում, որ գոնե մի անգամ լսելուց հետո կարելի է հանգիստ հոգին ավանդել։

― Օ՛,հիանալի է, ― ասում է տանտիրուհին, ― որևէ բան երգեք, միստր Հարրիս։ Եվ Հարրիսը վեր է կենում, ուրախության ճառագայթներ արձակելով ուղղվում է դեպի դաշնամուրը այնպես մեծահոգաբար, կարծես պատրաստվում է նվեր մատուցել մարդկությանը։

― Այժմ, խնդրում եմ լռություն պահպանել, ― ասում է տանտիրուհին, դիմելով հյուրերին։ ― Միստր Հարրիսը մեզ համար կոմիկական քառյակներ կերգի։

― Օ, ինչ զվարճալի է, ― շշնջում են հյուրերը ու շտապում են ձմեռային այգուց, բարձրանում աստիճաններով, տան բոլոր անկյուններից կանչում միմյանց և հավաքվում հյուրասենյակում։ Բոլորը նախապես ժպտալով շրջանաձև նստում են։

Եվ Հարրիսը սկսում է։

Դե, քառյակներ երգելու համար հատուկ ձայնային տվյալներ չեն պահանջվում։ Դուք չեք ակնկալում ճիշտ ֆրազավորում կամ հնչյունի պարզություն։ Ոչինչ, եթե երգիչը նոտայի կեսից հանկարծ հայտնաբերում է, որ այն շատ բարձր է և միանգամից ցածր նոտա է վերցնում։ Տեմպը նույնպես նշանակություն չունի։ Ոչինչ, եթե երգիչը երկու տակտ առաջ է ընկել նվագակցումից և հանկարծ, տողի կեսին կանգ է առնում, որպեսզի դա քննարկի դաշնակահարի հետ և հետո նորից է սկսում նույն քառյակը։ Բայց դուք բառեր եք ակնկալում լսել։

Դուք չեք պատկերացնում, որ երգիչը ոչինչ չի հիշում առաջին քառյակի երեք տողերից բացի, և այդ տողերը կրկնում է այնքան, միչև հասնում է երգչախմբի հերթը։ Ձեր մտքով անգամ չի անցնում, որ երգիչը կարող է կանգառնել տողի կեսին և հռհռալով ասել, որ ծիծաղելի է, բայց թող անիծված լինի թե հիշում է, ինչ բառեր են գալիս դրանից հետո։ Փորձում է ինքը որևէ բան հորինել և հետո, հանկարծ, երբ արդեն անցել են հաջորդ քառյակին, մտաբերում է և առանց նախազգուշացնելու կանգ է առնում, որպեսզի ամեն ինչ նորից սկսի։ Դուք չեք կարող պատկերացնել․․․ Դե, լավ, ավելի լավ է ձեզ ներկայացնեմ, թե ինչպես է Հարրիսը կոմիկական երգ երգում և հետո ինքներդ դատեք։

― ՀԱՐՐԻՍ (կանգնելով դաշնամուրի մոտ և դիմելով սպասումով լի հասարակությանը): ― Վախենում եմ, որ շատ հին երգ է։ Հավանաբար բոլորդ էլ լսած կլինեք։ Բայց դա միակ երգն է , որ ես երգում եմ։ Դա դատավորի երգն է «Գոգնոց» օպերետից, ոչ, ուզում եմ ասել․․․ ոչ թե «Գոգնոցից»։ Դուք հասկանում եք, ինչ եմ ուզում ասել, այսինքն, այն մյուս օպերետից։ Դուք բոլորդ, պարզ է, պետք է կատարեք կրկներգը։

(Ուրախ շշնջոց, բոլարն ուզում են կատարել խմբերգը «Երդվյալների դատավարությւն» օպերետից։ Դատավորի երգի նախերգանքի հիասքանչ կատարում հուզված դաշնակահարի կողմից։ Ժամանակն է, որ Հարրիսը սկսի։ Հարրիսը պահը բաց է թողնում։ Հուզված դաշնակահարը նորից է սկսում նախերգանքը և Հարրիսն էլ սկսում է նրա հետ միաժամանակ։ Նա մի շնչով կատարում է Առաջին լորդի երգի առաջին երկու տողերը «Գոգնոցից»։ Նյարդայնացած դաշնակահարը փորձում է շարունակել նախանվագը, սակայն հրաժարվում է, փորձում է հետևել Հարրիսին «Երդվյալների դատավարություն» օպերետից դատավորի երգի նվագակցումով, տեսնում է, որ ոչինչ չի ստացվում, փորձում է գլխի ընկնել, թե ինչ պետք է անի և որտեղ է գտնվում, զգում է, որ հիշողությւնն իրեն դավաճանում է և լռում)։

― ՀԱՐՐԻՍ (սիրալիր քաջալերելով)։ ― Հրաշալի է։ Դուք հրաշալի եք նվագում, շարունակեցեք։

ՆՅԱՐԴԱՅԻՆ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ― Վախենում եմ, այստեղ սխալ կա։ Դուք ի՞նչ եք երգում։

ՀԱՐՐԻՍ (առանց հապաղելու)։ ― ինչպե՞ս թե, Դատավորի երգը «Երդվյալների դատավարությունից»։ Չգիտե՞ք ինչ է։

ՀԱՐՐԻՍԻ ԸՆԿԵՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ (սենյակի խորքից)։ ― Ոչ հաստագլուխ, դու երգում ես Ադմիրալի երգը «Գոգնոցից»։

(երկար բանավեճ Հարրիսի և նրա ընկերոջ միջև՝ թե իսկապես ինչ է երգում Հարրիսը։ Նրա ընկերը վերջապես ասում է, որ կարևոր չէ, թե ինչ է երգում, միայն թե որևե բան երգի, և Հարրիսը, որին ակնհայտորեն տանջում է վիրավորված ինքնասիրության զգացումը, խնդրում է դաշնակահարին նորից սկսել։ Դաշնակահարը նվագում է Ադմիրալի երգի նախերգանքը, և Հարրիսը, իր կարծիքով հարմար պահն ընտրելով, սկսում է)։

ՀԱՐՐԻՍ ― Երբ ջահել էի, դարձա փաստաբան․․․

(Համատարած ծիծաղի որոտ, որը Հարրիսն ընդունում է որպես քաջալերանք։ Դաշնակահարը հիշում է իր կնոջն ու երեխաներին, դադարեցնում է այդ անհավասար մրցությունն ու նահանջում։ Նրա տեղը գրավում է ավելի ուժեղ նյարդերի տեր մեկ ուրիշը)։

ՆՈՐ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ (զվարթ)։ ― Դե, ծերուկ, սկսեք, իսկ ես կհետևեմ Ձեզ․ նախանվագի կարիք չկա։

ՀԱՐՐԻՍ (որն իր համար պարզել էր այդ ամենը․ ծիծաղելով)

― Աստված իմ, ներողություն եմ խնդրում։ Իհարկե, ես խառնում էի երկու երգերը։ Ջենկինն էր ինձ շփոթեցնում։ Դե սկսեցինք։

(Երգում է։ Նրա ձայնը կարծես գալիս է գինու մառանից և հիշեցնում է մոտեցող երկրաշարժի առաջին նախանշանները)։

― Երբ ջահել էի, ծառայում էի,

Փաստաբանի մոտ, ցրիչ էի։

(Թեքվելով դաշնակահարի կողմը)։ ― Շատ ցածր է, ծերուկ։ Մի անգամ էլ փորձենք, եթե դեմ չեք։

Նորից երգում է առաջին երկւ տողերը, այս անգամ՝ ֆալցետով։ Զարմանքի նշաններ լսարանի կողմից։ Բուխարու մոտի նյարդային ծեր տիկինը սկսում է լալ և նրան դուրս են առաջնորդում)։

ՀԱՐՐԻՍ (շարւնակելով)։ ― Ես պատուհաններն էի մաքրում ու դուռն էի մաքրում, ես․․․

Ոչ, ոչ, «ես մուտքի դռան ապակիներն էի մաքրում և ես հատակն էի փայլեցնում», ոչ, գրողը տանի, ներողությում եմ խնդրում։ Ծիծաղելի է, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել այդ տողը։ Եվ ես․․․ և ես․․․ Դե լավ, անցնենք կրկներգին (նշան է անում)։

Եվ ես տրա-լա-լա, տրա-լա-լա, տրա-լա-լա,

Արքայական նավատորմի ադմիրալն եմ հիմա։

― Այժմ , երգչախումբը, ինչպես գիտեք, վերջին երկու տողերը կրկնվում են։

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ ― Եվ նա տրա-լա-լա, տրա-լա-լա, տրա-լա-լա,

Արքայական նավատորմի Ադմիրալն է հիմա։

Հարրիսը գլխի չի ընկնում, թե ինչպիսի աննախանձելի դրության մեջ է և ինչպես է զայրացնում մարդկանց, որոնք նրան ոչ մի վատություն չեն արել։ նա ի սրտե համոզված է, որ մեծագույն հաճույք է պատճառել նրանց և խոստանում է մեկն էլ երգել ընթրիքից հետո։

Խոսելով կոմիկական քառյակների ու երեկույթների մասին, մի հետաքրքիր դեպք հիշեցի, որին ինքս եմ ներկա եղել և որը, քանի որ վառ լույս է սփռում մարդկային բանականության պրոցեսի վրա ընդհանրապես, իմ կարծիքով, պետք է հիշատակվի այս էջերում։

Երեկույթի մասնակիցները՝ բոլորս էլ ժամանակակից և բարձր կուլտուրայի տեր մարդիկ էինք։ Հագել էինք մեր լավագույն հագուստները, զրուցում էինք բարեհնչյուն լեզվով և շատ երջանիկ էինք, բոլորս, բացի երկու երիտասարդ ուսանողներից, որոնք վերջերս էին վերադարձել Գերմանիայից։ Նրանք ոչնչով աչքի չընկնող երիտասարդներ էին և իրենց անչափ անհանգիստ ու անհարմար էին զգում, կարծես ժամանակը նրանց համար դանդաղ էր անցնում։ Բանն այն է, որ մենք չափազանց խելացի էինք նրանց համար։ Մեր փայլուն ու միևնույն ժամանակ անհոգ զրույցը և մեր բարձրաշխհարիկ ճաշակները նրանցից հեռու էին։ Մեր կողքին նրանք իրենց անհարմար էին զգում։ Կարիք չկար, որ նրանք այդտեղ լինեին։ Հետո բոլորն էլ համաձայնեցին այդ մտքի հետ։

Մենք հատվածներ էինք նվագում գերմանացի հին վարպետների գործերից։ Դատողություններ էինք անում փիլիսոփայության ու էթիկայի հարցերի շուրջ, վայելուչ արժանապատվությամբ սիրախաղ էինք անում։ Մենք նույնիսկ կատակում էինք բարձրաշխարհիկ ոճով։

Ընթրիքից հետո ինչ-որ մեկը բանաստեղծություններ կարդաց ֆրանսերեն լեզվով, և մենք գտանք, որ դրանք սքանչելի են։ Հետո մի տիկին մի հուզիչ բալլադ երգեց իսպաներեն լեզվով, և ոմանք նույնիսկ լաց եղան, այնքան զգայացունց էր այն։

Դրանից հետո այդ երկու երիտասարդները վեր կացան և հարցրեցին, թե մենք երբևէ լսե՞լ ենք, թե ինչպես է հերր Շլոսսեն Բոշենը (որը հենց նոր է ժամանել և ճաշասենյակում է, իր հռչակավոր գերմանական կատագերքը կատարում։

Մեզանից ոչ ոք չէր լսել։

Երիտասարդներն ասացին, որ դա ամենազավեշտական երգն է, որ երբևէ գրվել է գերմաներեն լեզվով և, եթե մենք ցանկանում ենք լսել, նրանք կխնդրեն հերր Շլոսսեն Բոշենին, որին լավ էին ճանաչում, երգել մեզ համար։ Նրանք ասացին, որ երգն այնքան ծիծաղելի է, որ մի անգամ, երբ նա երգել է գերմանական կայսեր ներկայությամբ, նրան (գերմանական կայսերը) ստիպված են եղել անկողին տեղափոխել։

Երիտասարդներն ասացին, որ ոչ ոք չի կարող այդ երգը այնպես լավ կատարել, ինչպես Շլոսսեն Բոշենը։ Երգը կատարելիս նա այնքան լուրջ է, կարծես ողբերգություն է կատարում, ինչը ավելի ծիծաղելի է դարձնում նրա կատարումը։ Նրանք ավելացրին նաև, որ հերր Շլոսսեն Բոշենը երբեք իր ձայնով կամ շարժումով ցույց չի տալիս, թե ինչ զվարճալի բան է երգում․ դա կփչացնի ամեն ինչ։ Հենց նրա լրջությունը, համարյա պաթոսով լի տոնն է, որ այդքան անդիմադրելիորեն զվարճալի է դարձնում նրա կատարումը։

Մենք ասացինք, որ ուղղակի փափագում ենք լսել նրան ու մի լավ ուրախանալ։ Նրանք դուրս եկան և վերադարձան հերր Շլոսսեն Բոշենի հետ։

Նա, հավանաբար ուրախ էր, որ երգելու հնարավորություն է ստեղծվել, որովհետև անմիջապես եկավ և առանց որևէ խոսքի նստեց դաշնամուրի մոտ։

― Օ՛, այ թե կզվարճանաք։ Մի կուշտ կծիծաղեք, ― շշնջացին երիտասարդները սենյակով անցնելիս և համեստորեն տեղավորվեցին պրոֆեսորի թիկունքում։

Հերր Շլոսսեն Բոշենը ինքն էր իրեն նվագակցում։ Նախերգանքը ուրախ երգ չէր խոստանում։ Դա դանդաղ, հոգեցունց եղանակ էր, որից մարդ փշաքաղվում էր, բայց մենք ասացինք, որ դա զվարճացնելու գերմանական մեթոդ է և պատրաստվեցինք ուրախանալ։

Անձամբ ես, գերմաներեն չեմ հասկանում։ Ճիշտ է, դպրոցում ուսումնասիրել եմ այդ լեզուն, բայց ավարտելուց երկու տարի անց մոռացել եմ մինչև վերջին բառը, և այդ ժամանակվանից, ավելի լավ եմ զգում ինձ։ Սակայն ես չէի ուզում, որ ներկաներն իմանային իմ տգիտության մասին ու այդ պատճառով որոշեցի խորամանկել։ Ես աչքս չէի հեռացնում այդ երկու ուսանողներից և հետևում էի նրանց օրինակին։ Երբ նրանք քմծիծաղում էին, ես էլ էի քմծիծաղում, երբ նրանք ամբողջ կոկորդով մեկ հռհռում էին, ես շտապում էի ետ չմնալ։ Բացի դրանից, երբեմ էլ իմ իսկ նախաձեռնությանբ թեթևաբար ժպտում էի, կարծես ծիծաղելու որևէ բան էի նկատել, որ ուրիշների ուշադրությունից վրիպել էր։ Իմ կողմից սա բավական խորամանկ քայլ էր։

երգի ընթացքում ես նկատեցի, որ ներկաներից շատերը, ինչպես և ես, աչքերը չէին հեռացնում այդ երկու երիտասարդներից։ Նրանք նույնպես քմծիծիղում էին, երբ երիտասարդներն էին քմծիծաղում և հռհռում էին, երբ նրանք էին հռհռում։ Իսկ քանի որ այդ երիտասարդները քմծիծաղում, ժպտում, քրքրջում էին ամբողջ երգի ընթացքում, ամեն ինչ հիանալի էր ընթանում։

Սակայն այդ գերմանացի պրոֆեսորը ամենևին ուրախ տեսք չուներ։ Սկզբում, երբ մենք սկսեցինք ծիծաղել, նրա դեմքը խոր զարմանք արտահայտեց, կարծես բոլորովին չէր սպասում, որ իր երգը կդիմավորեն ծիծաղով։ Մեզ դա շատ ծիծաղելի թվաց և ասացինք, որ նրա հաջողության կեսը իր լրջության մեջ է։ Մի թեթև ակնարկն իր կողմից, որ նա գիտե, թե այդ ամենը որքան ծիծաղելի է, ամբողջապես կփչացներ ամեն ինչ։ Քանի որ մենք շարունակում էինք ծիծաղել, նրա զարմանքը փոխվեց վրդովմունքի և հետո՝ զայրույթի։ Նա զայրացած խոժոռում էր աչքերը մեզ վրա (բացի այն երկու երիտասարդներից, որոնց նա չէր կարող տեսնել, քանի որ նստած էին իր թիկունքում): Նրա այդ շանթահարող հայացքները միայն բավական էին, որ ծիծաղից թուլանայինք։ Մենք միմյանց ասում էինք, որ այդ երգը մեր մահվան պատճառն է դառնալու։ Միայն բառերը, ասում էինք, բավական են, որ մեզ նոպայի հասցնեն, իսկ նրա ձևական լրջությու՞նը․ օ՛, դա արդեն չափազանց էր։

Վերջին քառյակում պրոֆեսորն ինքն իրեն գերազանցեց։ Նա այնպիսի կատաղի հայացքներով էր շամփրում մեզ, որ եթե նախազգուշացված չլինեինք կոմիկական քառյակներ կատարելու գերմանական մեթոդի մասին, խիստ կվիրավորվեինք։ Միևնույն ժամանակ, նրա անսովոր եղանակի մեջ տառապանքի այնպիսի հնչյուններ էին լսվում, որ եթե նախօրոք տեղեկացված չլինեինք, որ դա ուրախ երգ է, անպայման կարտասվեինք։

Երբ նա ավարտեց, բոլորը կարծես վարակվել էին հիստերիկ քրքիջով։ Մենք ասացինք, որ դա ամենածիծաղելի երգն է, որ երբևէ լսել էինք մեր կյանքում։ Ասացինք նաև, շատ տարօրինակ է, որ նման երգերի առկայության դեպքում, գերմանացիների մասին այն կարծիքն է տարածված, իբր նրանք զուրկ են հումորի զգացումից։ Եվ հարցրեցինք պրոֆեսորին, ինչու նա երգը չի թարգմանում անգլերեն, որպեսզի հասարակ մարդիկ կարողանային հասկանալ այն և իմանային, թե ինչպիսին է լինում իսկական կատակերգը։

Այդ պահին Շլոսսեն Բոշենը վեր կացավ սպառնալից տեսքով։ Նա հայհոյանքներ տեղաց մեր գլխին գերմաներեն լեզվով (որն իմ կարծիքով այդ նպատակի համար բացառապես հարմար լեզու է), պտտվեց տեղում, թափահարեց բռունցքները և հայհոյեց մեզ անգլերենի իր իմացած բառապաշարով։ Նա ասաց, որ իր կյանքում դեռևս երբեք այդքան խոր վիրավորված չի զգացել իրեն։

Պարզվեց, որ այդ երգը ամենևին էլ կատակերգ չեր։ Դա մի ջահել աղջկա մասին էր, որն ապրում էր Հարցի լեռներում, և որը զոհաբերել էր կյանքը իր սիրելիի հոգու փրկության համար։ Նրա սիրելին նույնպես մահացել էր, և նրանց ոգիները հանդիպել էին երկնքում, իսկ հետո, վերջին քառյակում տղան դավաճանել էր աղջկա ոգուն և հեռացել մեկ ուրիշ ոգու հետ։ Մանրամասների մեջ համոզված չեմ, բայց գիտեմ, որ դա անչափ տխուր երգ էր։ Հեր Բոշենն ասաց, որ մի անգամ երգել է այդ երգը գերմանական կայսեր համար և նա (գերմանական կայսրը) մանկան պես հեկեկացել է։ Նա (հերր Բոշենը) ասաց, որ դա համարվում է գերմաներենով գրված ամենաողբերգական և հուզումնալից երգերից մեկը։

Մեզ համար տանջալից իրադրություն էր ստեղծվել, անչափ տանջալից։ Թվում էր, թե ոչ մի պատասխան լինել չէր կարող։ Մենք փնտրեցինք երկու երիտասարդներին, որոնք մեզ այս վիճակին հասցրին, բայց երգի ավարտից հետո նրանք աննկատելիորեն հեռացել էին։

Այսպես ավարտվեց այդ երեկոն։ Ինձ երբեք չի վիճակվել տեսնել, որ երեկույթն ավարտվի այդպիսի քար լռության մեջ, և հյուրերն այդքան անձայն հեռանան։ Մենք միմյանց նույնիսկ բարի գիշեր չմաղթեցինք։ Մենք մեկ-մեկ, անաղմուկ ցած էինք իջնում,աշխատելով թաքնվել ստվերոտ կողմում։ Ցածրաձայն խնդրում էինք սպասավորից մեր գլխակներն ու վերարկուները, ինքներս բաց էինք անում դուռը, աննկատ դուրս էինք սահում և արագ թեքվում անկյունից՝ հնարավորին չափ խուսափելով միմյանցից։

Այդ ժամանակվանից ես առանձնապես հետաքրքրություն չեմ ցուցաբերում գերմաներեն երգերի նկատմամբ։

Ժամը երեքն անց կեսին հասանք Սանբերյան շլյուզին։ Գետը շատ գեղեցիկ է այստեղ, մինչև դարպասներին հասնելը, իսկ գետախորշը ուղղակի հիասքանչ է, բայց անօգուտ է այդ մասում հոսանքին հակառակ թիավարելը։

Մի անգամ, սակայն, ես փորձել եմ։ Թիավարում էի զույգ թիերով և հարցրեցի ղեկի մոտ նստած ընկերներիս, թե նրանց կարծիքով, դա հնարավո՞ր է, իսկ նրանք ասացին․ իհարկե, եթե ուժգին թիավարեմ։ Երբ այս խոսակցությունը տեղի ունեցավ, մենք գտնվում էինք երկու ափերի միջև ձգված հետիոտնի կամրջի տակ։ Ես ամբողջ մարմնով ընկա թիերի վրա ու սկսեցի թիավարել։

Հիանալի էի թիավարում։ Ինձ մոտ ստեղծվեց անընդատ, ռիթմիկ զարկ, որին մասնակցում էին ձեռքերս, ոտքերս ու մեջքս։ Ես թիավարում էի փայլուն ոճով, արագ ու համաչափ։ Ուղեկիցներս ասում էին, որ ուղղակի հաճույք են ստանում ինձ նայելով։ Հինգ րոպե անց, երբ իմ կարծիքով պետք է բավական մոտ գտնվեինք ամբարտակին, շուրջս նայեցի։ Մենք գտնվում էինք նույն կամրջի տակ ճիշտ այնտեղ, որտեղից սկսել էի, իսկ այդ երկու հիմարները քիչ էր մնում ծիծաղից ուշաթափվեին։ Ես, հիմարի պես կաշվիցս դուրս էի գալիս, որպեսզի նավակը մեխված պահեմ կամրջի տակ։ Ոչ, թող հիմա էլ ուրիշները թիավարեն ուժեղ հոսանքին հակառակ։

Մենք թիավարեցինք մինչև Ուոլթոն, որը համեմատաբար մեծ գետափնյա քաղաք է։ Ինչպես մյուս գետափնյա քաղաքների, անպես էլ Ուոլթոնի միայն մի աննշան մասն է հարում գետին, այնպես, որ նավակից դիտողին թվում է, թե դա ընդամենը կես դյուժին տնակներից կազմված մի գյուղակ է։

Վինձորից և Էդինգթոնից բացի, Լոնդոնի և Օքսվորդի միջև չկա մի քաղաք, որը հնարավոր լինի տեսնել գետից։ Մյուսները կարծես թաքնվում են ոլորանի ետևում և գետին են նայում միայն մի փողոցով։ Իմ խորին երախտագիտությունը նրանց, որ այդքան խելամիտ են վարվում և գետափը տրամադրում են անտառներին, դաշտերին ու ջրային կայաններին։

Նույնիսկ Ռեդիգը, թեև ամեն կերպ ձգտում է փչացնել աղտոտել ու ապականել հնարավորին չափ մեծ տարածություն, բավական բարեհոգի է, որպեսզի աչքից հեռու պահի իր տգեղ դեմքի նշանակալի մասը։

Կեսարը, իհարկե կանգ է առել նաև Ուոլթոնի մոտ, ճամբար է դրել, ամրություններ է կառուցել և ալլն։ Կեսարը գետի մեծ սիրահար էր։ Էլիզաբեթ թագուհին նույնպես եղել է այստեղ։ Ուր էլ գնաք, չեք ազատվի այդ կնոջից։ Կրոմվելը և Բրեդշոուն ուղեցույց գրքի հեղինակը չէ, այլ դատավոր Բրեդշոուն, որը Չարլզ արքային մահվան դատապարտեց, նույնպես եղել է այստեղ։ Նրանք բոլորը միասին պետք է որ բավական հաճելի ընկերախումբ կազմեին։

Ուոլթոնյան եկեղեցում կռվարար կանանց սանձահարելու համար պահվում է երկաթե սանձ։ Հին ժամանակներում դա օգտագործում էին կանանց լեզուները սանձելու համար։ Ներկայումս նման փորձերից հրաժարվել են։ Իմ կարծիքով , դրա պատճառը երկաթի պակասությունն է, իսկ երկաթից բացի, ուրիշ ոչինչ չի կարող բավականաչափ դիմացկուն լինել։

Եկեղեցում կան նաև ուշադրության արժանի մի քանի գերեզմաններ, և ես վախենում էի, որ Հարրիսին դրանցից կտրել չի լինի, սակայն Հարրիսը դրանց մասին չէր էլ մտածում և մենք շարունակեցինք մեր ճանապարհը։ Կամրջից վեր գետը զարմանալիորեն ոլորուն է դառնում։ Դա գետը գեղատեսիլ է դարձնում, բայց զայրացնում է նրանց, ովքեր թիավարում կամ պարանով քարշում են նավակը, և անվերջ վեճեր են ծագում թիավարի և ղեկակալի միջև։

Գետի աջ ափին է գտնվում Օութլանդս-պարկը։ Դա հայտնի պատմական վայր է։ Հենրի VIII-ը այն խլել է ինչ-որ մեկի ձեռքից, ― մոռացել եմ թե ում, ― և բնակություն հաստատել այնտեղ։ Այգում մի քարայր կա, որի մուտքը վճարովի է և որը իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում, բայց ես այնտեղ ոչ մի հետաքրքրություն չեմ գտնում։ Յորքի հանգուցյալ դքսուհին, որն ապրում էր Օութլանդսում, շներ շատ էր սիրում և մի մեծ ոհմակ էր պահում։ Նա հատուկ գերեզմանոց էր սարքել տվել, որտեղ թաղում էր իր շներին, հիմա այդտեղ մի հիսուն շուն է թաղված և ամեն մեկի վրա գերեզմանաքար է դրված տապանագրով։

Դե ինչ, համարձակվում եմ ասել, որ նրանք արժանի են նման վերաբերմումքի նույնքան, որքան ամեն մի շարքային քրիստոնյա։

Քորուեյ-Սթեյքսի մոտ, Ուոլթոնյան կամրջից հետո առաջին ոլորանը, ճակատամարտ է տեղի ունեցել Կեսարի և Կասսիվելաունուսի միջև։ Կասսիվելաունուսը, սպասելով Կեսարի արշավանքին, գետի մեջ գերաններ էր խփել (և, անկասկած, նախազգուշացումներ էր ամրացրել դրանց վրա)։ Սակայն Կեսարը, չնայած այդ ամենին, անցավ գետը։ Անհնար էր Կեսարին քշել այդ գետից։

Ահա թե հիմա մեզ ով էր պետք առափնյա հողատերերի դեմ պայքարում։

Հալիֆորդը և Շեփերթոնը գեղեցիկ են գետին հարող հատվածում, սակայն այդ երկու վայրում էլ ոչ մի արտակարգ բան չկա։ Շեփերթոնի գերեզմանատանը մի տապանաքար կա՝ վրան բանաստեղծություն է փորագրած, և ես վախենում էի, որ Հարրիսը կցանկանա ափ դուրս գալ և պտտվել դրա շուրջը։ Ես տեսա, թե ինչպիսի տենչանքով էր նա նայում նավամատույցին, երբ մոտենում էինք և ես հաջողացրի մի ճարպիկ շարժումով նրա գլխարկը ջուրը գցել։ Խառնաշփոթը, որն ստեղծվեց գլխարկը ջրից հանելիս, և Հարրիսի զայրույթը իմ անշնորհքության համար, ստիպեցին նրան մոռանալ իր սիրելի տապանաքարերի մասին։

Ուեյբրիջի մոտ, Ուեյը ( մի զմայլելի գետակ, որը մինչև Գիլֆորդ նավարկելի է փոքրիկ նավակների համար։ Ես միշտ ցանկացել եմ հետազոտել այդ գետակը, բայց երբեք չի հաջողվել)։ Բուրնը և Բազինքսթոքյան ջրանցքը միասին են թափվում Թեմզայի մեջ։ Շլյուզը գտնվում է քաղաքի դիմաց, և առաջին բանը, որ մենք տեսանք այնտեղ, Ջորջի բաճկոնակն էր շլյուզի դարպասներից մեկի մոտ։ Ավելի մանրամասն զննումը ցույց տվեց, որ բաճկոնակի միջինը՝ ինքը Ջորջն էր։

Մոնթմորընսին ոռնոց բարձրացրեց։ Ես աղաղակեցի, Հարրիսը գոռաց, Ջորջը թափահարեց գլխարկը և գոռաց ի պատասխան։ Շլյուզի պահակը դուրս վազեց դրագան ձեռքին՝ համոզված, որ մեկն ու մեկը ջուրն է ընկել և զայրացավ, տեսնելով, որ ոչինչ չի պատահել։

Ջորջը ձեռքին մոմլաթի մեջ փաթաթած մի անսովոր իր ուներ։ Այն շրջանաձև էր, մի ծայրը՝ տափակ, ու երկար բռնակ ուներ։

― Դա ի՞նչ է, թավա՞, ― հարցրեց Հարրիսը։

― Ոչ, ― պատասխանեց Ջորջը աչքեի տարօրինակ փայլով նայելով մեզ, ― այս ամառ սա շատ մոդայիկ է։ Բոլորը վերցնում են իրենց հետ գետով ճանապարհորդելիս։ Սա բանջո է։

― Չգիտեի , որ դու բանջո ես նվագում, ― մի շնչով վրա տվեցինք Հարրիսը և ես։

― Իսկ ես չեմ նվագում, ― պատասխանեց Ջորջը, ― բայց ասում են, դա շատ հեշտ է։ Եվ հետո, ես ինքնուսույց եմ գնել։

==Գլուխ իններորդ==

Ջորջը աշխատանքի մեջ է ներգրավվում։ Ճոպանի բարբարոսական բնազդները։ Քառաթի նավակի անշնորհակալ վերաբերմունքը։ Նավակը քարշողներ և քարշվողներ։ Նոր զբաղմունք սիրահարների համար։ Տարեց կնոջ տարօրինակ անհետացումը։ Շտապողի մայրը տղա չի բերի։ Նավակը քարշում են աղջիկները։ Ծանր ապրումներ։ Անհետ կորած շլյուզը կամ կախարդված գետը։ Երաժշտություն։ Մենք փրկված ենք։

Այժմ, երբ Ջորջն արդեն մեզ հետ էր, մենք ստիպեցինք նրան աշխատել։ Ինքնին հասկանալի է, Ջորջը աշխատել չէր ուզում։ Նա պատճառաբանեց, որ չափազանց շատ է աշխատել Սիթիում։ Հարրիսը, որ բնավորությամբ շատ կտրուկ է ու խղճմտանքից զուրկ, ասաց․ ― Ահ, ոչինչ, հիմա էլ փոփոխության համար կաշխատես գետի վրա։ Փոփոխությունը օգտակար է բոլորի համար։

Եթե խղճով դատենք։ (նույնիսկ այնպիսի խղճով, ինչպիսին Ջորջինն է), նա չպետք է առարկեր։ Ջորջն առաջարկեց, որ թերևս ավելի լավ կլինի, ինքը մնա նավակում և թեյ պատրաստի, իսկ Հարրիսը և ես ճոպանով քարշենք նավակը, քանի որ թեյ պատրաստելը հոգնեցուցիչ գործ է, իսկ Հարրիսը և ես խիստ հոգնած տեսք ունեինք։ Պատասխանի փոխարեն մենք նրան փոխանցեցինք ճոպանը, որը նա վերցրեց ու դուրս եկավ նավակից։

ճոպանը ինչ-որ տարօրինակ ու անբացատրելի հատկություն ունի։ Դուք փաթաթում եք այն այնպիսի զգուշությամբ ու խնամքով, կարծես նոր անդրավարտիք եք ծալում և չանցած հինգ րոպե, երբ նորից վերցնում եք, պարզվում է, որ ճոպանը վերածվել է մի սարսափելի, զայրացուցիչ ձևով խճճված կծիկի։

Թող վիրավորական չթվա, բայց ես խորապես համոզված եմ, որ եթե վերցնեք մի ամենասովորական ճոպան, ուղիղ ձգեք դաշտի կենտրոնում և երեսուն աստիճան մեջքով շրջվեք, ապա կտեսնեք, որ այդ ժամանակամիջոցում ճոպանը գալարվել է, խճճվել և ամբողջովին հանգույցներով պատվել, իսկ երկու ծայրերը չգիտես, թե ուր են կորել։ Եվ ստիպված եք կես ժամ շարունակ նստել այդտեղ, խոտերի վրա, և հայհոելով քանդել խճճվածքը։

Այսպիսին է իմ կարծիքը, ճոպանների մասին ընդհանրապես։ Իհարկե, լինում են նաև արժանի բացառություններ, ես չեմ ասում, որ այդպիսինները չկան։ Հնարավոր է, կան ճոպաններ, որոնք պատիվ են բերում իրենց կոչմանը, բարեխիղճ հարգարժան ճոպաններ, որոնք ամենևին չեն երևակայում , թե իրենք հելունագործության համար են ստեղծված, և երբ մենակ են մնում, չեն փորձում վերածվել ուռուցակար անձեռոցիկների։ Ես ասում եմ, որ կարող են լինել նման ճոպաններ, ես սրտանց հավատում եմ, որ գոյութուն ունեն այդպիսիները։ Բայց ինձ բախտ չի վիճակվել հանդիպել նրանց։

Որոշեցի միչև շլյուզին հասնելը, անձամբ զբաղվել մեր ճոպանով։ Թույլ չտվեցի Հարրիսին նույնիսկ մատով դիպչել դրան, քանի որ նա շատ ցրված է։ Ես զգուշորեն փաթաթեցի այն, կապեցի կենտրոնում, ծալեցի և տեղավորեցի նավակի խորքում։ Հարրիսը ամենայն զգուշությամբ բարձրացրեց և հանձնեց Ջորջին։ Ջորջն իր հերթին ամուր բռնեց և իրենից հեռու պահած սկսեց քանդել այնպիսի նուրբ շարժումներով, ինչպես նորածնի բարուր են քանդում։ Սակայն նա մի քանի յարդ էլ չէր քանդել, երբ ճոպանն ավելի շատ վատ գործված ուղեգորգի նմանվեց, քան որևէ այլ բանի։

Միշտ այդպես է լինում, և դա իր ետևից նույնպիսի հետևանքներ է բերում։ Գետափին կանգնած մարդը, որը փորձում է քանդել խճճվածքը, համոզված է, որ ամեն ինչում մեղավորը նա է, ով կծկել է ճոպանը, իսկ երբ մարդ գետափին մի որևէ բան է մտածում, անպայման իր մտքերը բարձրաձայն է արտահայտում։

― Ի՞նչ էիր ուզում սարքել սրանից, ուզում էիր ձկնորսական ցա՞նց հյուսել։ Լավ ես խճճել, խոսք չկա։ Մի՞թե չէիր կարող կարգին փաթաթել հիմար։

Այսպես անդադար մռթմռթալով, նա կատաղի պայքար է մղում ճոպանի հետ, փռում է գետափին և վազվզում է շուրջը, փորձելով գտնել ծայրը։

Մյուս կողմից, նա, ով փաթաթել է ճոպանը, համոզված է, որ մեղավորը մյուսն է, որը փորձում է քանդել այն։

― Ամեն ինչ կարգին էր, երբ դու վերցրիր, ― բարկացած գոռում է նա։ ― Ինչու՞ ես առանց մտածելու գործ բռնում։ Քեզ մոտ ամեն ինչ այդպես է ստացվում։ Դու գերանից էլ հանգույց կկապես։

Նրանք այնքան են բորբոքվում, որ քիչ է մնում ճոպանով կախեն մեկը մյուսին։ Անցնում է տասը րոպե, գետափին կանգնած մարդը օրհասական ճիչ է արձակում և կատաղորեն սկսում է պտտվել պարանի շուրջը, փորձում է ուղղել, բռնում է ձեռքն ընկած առաջին կտորն ու քաշում։ Իհարկե, դրանից պարանն ավելի է խճճվում, քան առաջ։ Այդ ժամանակ նրա ընկերը դուրս է գալիս նավակից որպեսզի օգնի նրան, բայց նրանք միայն խանգարում են իրար։ Երկուսն էլ բռնում են պարանի նույն կտորից, սկսում են ձգել տարբեր ուղղություններով և փորձում են գտնել, թե որտեղ է հանգուցված։ Վերջապես քանդում են հանգույցները և շրջվելով դեպի գետը , տեսնում են, որ նավակը ափից հեռացել է ու լողում է ուղիղ դեպի ամբարտակը։

Մի անգամ ես ականատես եմ եղել նման մի դեպքի։ Դա տեղի ունեցավ Բովենիում մի ամպամած առավոտյան։

Մենք հոսանքով ցած էինք լողում և անցնելով փոքրիկ հրվանդանը, ափին երկու մարդ նկատեցինք։ Նրանք ապուշ կտրած միմյանց էին նայում այնպիսի անօգնական ու խղճուկ հայացքով, ինչպիսին ես ոչ մինչ այդ և ոչ էլ դրանից հետո չեմ տեսել մարդկային դեմքին։ Նրանց ձեռքին մի երկար ճոպան կար։ Պարզ էր, որ ինչ-որ բան էր պատահել։ Մենք դանդաղեցրինք ընթացքը և հարցրեցինք թե բանն ինչ է։

― Մեր նավակն անհետացել է, ― պատասխանեցին նրանք վրդովված։ ― Մենք դուրս եկանք քանդելու խճճված ճոպանը և երբ վերջացրինք, տեսանք, որ նավակը չկա։

Նրանք ակնհայտորեն վիրավորված էին իրենց նավակի ստոր և անշնորհակալ վերաբերմունքից։

Մենք գտանք փախստականին, որը հոսանքով կես մղոն հեռու էր քշվել և թաղվել մնացել էր եղեգների մեջ, ու հանձնեցինք նրանց։ Գրազ կգամ, որ մի ամբողջ շաբաթ նրանք նավակին փախչելու ուրիշ հնարավորություն չտվեցին։

Ես երբեք չեմ մոռանա այդ մարդկանց տեսքը, որոնք ափով այս ու այն կողմ էին վազվզում, փնտրելով իրենց նավակը։

Գետի վրա նավաքարշի հետ կապված շատ ծիծաղաշարժ պատմությունների կարելի է ականատես լինել։ Ավելի հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես գետափով գնում են երկուսը՝ ետևից քարշելով նավակը և ինչ-որ բանի մասին աշխույժ զրուցելով։ Իսկ իրենցից հարյուր յարդ հեռավորության վրա գտնվող ուղեվորը ապարդյուն բղավում է նրանց, որ կանգ առնեն և թիով խելահեղ փորձեր է անում հասկացնելու, որ աղետ է պատահել։

Գուցե ղեկն է կոտրվել կամ ձողն է տախտակամածից ցած ընկել, կամ գլխարկն է ջուրն ընկել և արագ լողում է հոսանքով վար։ Սկզբում նա համեստորեն և անչափ քաղաքավարի խնդրում է նրանց կանգ առնել։

― էյ, մի րոպե կանգ առեք, խնդրում եմ, ― ուրախ գոռում է նա, ― գլխարկս ջուրն ընկավ։

― Էյ, Թոմ, Դիք, չե՞ք լսում, ի՞նչ է, ― այս անգամ պակաս հարգալից տոնով։

Այնուհետև․

― Էյ, դուք, գրողը ձեզ տանի, էյ, դատարկագլուխ ապուշներ։ Հեյ, կանգ առեք, ես ձեր․․․

Դրանից հետո նա վեր է թռչում, պտտվում է նավակում, գոռում է դեմքն ամբողջովին կարմրատակած և հայհոյում ինչպես կարող է։ Գետափին կանգնած տղաները կանգ են առնում և ծաղրում են, քարեր են նետում վրան, իսկ նա սրընթաց սլանում է ժամում չորս մղոն արագությամբ և չի կարող դուրս գալ ու մի լավ դաս տալ նրանց։

Նման թյուրիմացություններից կարելի է խուսափել, եթե նրանք, ովքեր քարշում են նավակը, միշտ հիշեն, որ իրենք նավակ են քարշում և երբեմն շուրջը նայեն՝ տեսնելու, թե ինչ վիճակում է իրենց ուղեվորը։ Լավ կլինի, որ մի հոգի քարշի նավակը։ Երբ այդ գործը երկուսով են անում, սկսում են շատախոսել և մոռանում են աշխարհում ամեն բան։ Իսկ նավակը, որը քարշելիս շատ քիչ դիմադրություն է ցույց տալիս, չի կարող հիշեցնել նրանց, թե ինչ գործով են զբաղված իրենք։

Ուշ երեկոյան, երբ ընթրիքից հետո զրուցում էինք այդ թեմայի շուրջը, Ջորջը, որպես օրինակ, թե երկու նավաքարշերը, որքան մոռացկոտ կարող են լինել իրենց գործն անելիս, մի հետաքրքրաշարժ դեպք պատմեց։

Մի անգամ ինքը երեք ուղեկիցների հետ, այսպես սկսեց Ջորջը, Մեյդենհեդից հոսանքով վեր թիավարում էին մի ծանր բեռնավորված նավակ։ Քուկհեմյան շլյուզից քիչ անց, նրանք մի տղամարդ նկատեցին իր ընկերուհու հետ, որ քայլում էին գետափով․ երկուսն էլ կլանված էին հետաքրքիր խոսակցությամբ։ Նրանք բռնել էին կարթաձողը, իսկ դրան կապված էր պարանը, որը քարշ էր գալիս նրանց ետևից՝ մի ծայրը ջրում։ Մոտերքում ոչ մի նավակ չեր երևում։ Ինչ-որ ժամանակ այդ պարանից նավակ էր կապված եղել, դա ակնհայտ էր, բայց թե ինչ էր եղել դրա հետ, ինչ սարսափելի ճակատագիր էր բաժին ընկել այդ նավակին և նրա մեջ եղած մարդկանց ― առեղծված էր մնում։ Սակայն ինչպիսի դժբախտություն էլ պատահած լիներ, դա ամենևին չէր անհանգստացնում երիտասարդ զույգին, որ քարշում էր նավակը։ Նրանց մոտ էր կարթաձողն ու պարանը, և դա լիովին բավարարում էր նրանց։

Ջորջն այն է, ուզում էր ձայնել նրանց և իմաց տալ, բայց այդ պահին մի պայծառ միտք ծագեց նրա գլխում և նա լռեց։ Դրա փոխարեն կարթաձողով բռնեց և իրեն ձգեց պարանի ծայրը, հետո հանգույց արեցին և հագցրեցին իրենց կայմին։ Դրանից հետո հավաքեցին թիերը, նստեցին նավախելին և վառեցին ծխամարճերը։

Իսկ այն երիտասարդն ու իր ընկերուհին բեռնավորված նավակն ու չորս ծանրամարմին տղամարդկանց քարշեցին միչև Մարլո։

Ջորջն ասաց, որ մինչ այդ երբեք չէր տեսել, որ մարդու դեմքը այդքան շփոթմունք ու թախիծ արտահայտի, ինչպես այն ժամանակ, երբ, հասնելով շլյուզին, երիտասարդ զույգը համոզվեց, որ վերջին երկու մղոնը քարշել են ուրիշի նավակը։ Ջորջը համոզված է, որ այդ հաճելի կնոջ ներկայությունը փրկեց իրենց, այլապես չէին ազատվի կոպիտ արտահայտություններից։ Կինն առաջինը, ի զարման իրեն, նկատեց և հուսահատորեն ձեռքերը միացնելով, գլուխը կորցրած գոչեց․

― Օ, Հենրի, որտե՞ղ է մորաքույրը։

― Նրանք գտա՞ն ծեր կնոջը, ― հարցրեց Հարրիսը։

Ջորջը պատասխանեց,որ չգիտի։

Քարշողի և քարշվողի միջև փոխադարձ համակրանքի վտանգավոր բացակայության մեկ ուրիշ դեպքի մի անգամ Ջորջը և ես ականատես եղանք Ուոլթոնի մոտ։ Դա այն հատվածում էր, ուր ափաշերտը թեք իջնում է դեպի ջուրը, իսկ մենք հանդիպակաց ափին էինք և դիտում էինք գետը։ Քիչ անց մեր տեսադաշտում մի փոքրիկ նավակ երևաց, որը մեծ արագությամբ քարշում էր մի զորավոր ձի։ Հեծյալը մի փոքրիկ տղա էր։ Նավակի մեջ երազկոտ ու հարմար դիրքերով անխռով մեկնվել էին հինգ տղամարդիկ։ Հատկապես ղեկակալը շատ անխռով տեսք ուներ։

― Կուզենայի, որ նա ձգեր ոչ այն պարանը, ― շշնջաց Ջորջը, մինչ նրանք անցնում էին մեր կողքով։

Եվ հենց նույն պահին ղեկակալն այդպես էլ արեց, և նավակը ափ թռավ այնպիսի աղմուկով, կարծես միաժամանակ քառասուն հազար քաթանե սավան պատռեցին։ Տղամարդկանցից երկուսը, զամբյուղը և երեք թիերը ակնթարթորեն դուրս թռան ձախ նավակողից և փռվեցին ափին․ մեկուկես րոպե անց, ևս երկուսը դուրս թռան աջ նավակողից և թրմփացին գետնին՝ կարթաձողերի, առագաստների, պարկերի ու շշերի միջև։ Վերջին ուղեվորը տասը յարդ առաջ անցավ և ի վերջո դուրս թռավ գլխի վրա։

Դրանից հետո նավակը թեթևացավ և ավելի հեշտ առաջ սլացավ, իսկ տղան իր ձայնի հնարավորության սահմաններում բարձր գոռալով, ստիպում էր ձիուն քառարշավ սլանալ։ Տղամարդիկ նստեցին տեղներում և աչքերը հառեցին միմյանց։ Մի քանի վայրկյան անցավ, միչև նրանք գլխի ընկան, թե ինչ է պատահել իրենց հետ ու սկսեցին զայրացած բղավել տղային, որ կանգնի։ Սակայն վերջինս շատ էր տարված իր ձիով, որպեսզի լսեր նրանց։ Մենք հետևում էինք, թե ինչպես են նրանք սլանում տղայի ետևից, մինչև կորան մեր տեսադաշտից։

Չեմ կարող ասել, թե ցավում էի նրանց անհաջողուցյան համար։ Իրականում ես միայն ցանկանում եմ, որ բոլոր այն դեղնակտուց դատարկագլուխները, որոնք սիրում են իրենց նավակը քարշել նման եղանակով, ― իսկ այդպիսիները քիչ չեն, ― նույնպիսի անհաջողությունների հանդիպեն։ Բացի նրանից, որ վտանգի են ենթարկում իրենց կյանքը, նրանք անցանկալի ու վտանգավոր են դառնում ճանապարհին հանդիպած նավակների համար։ Սլանալով այդպիսի մեծ արագությամբ, նրանք ոչ միայն անհնարին են դարձնում նավակի ղեկավարությունը, այլև թույլ չեն տալիս, որ մյուս նավակները գոնե դուրս գան ճանապարհից։ Նրանց ճոպանը դիպչում է ձեր կայմին և շրջում նավակը, կամ դիպչում է նավակում գտնվող մարդկանց և նրանց ջուրն է գցում, կամ ճանկռոտում դեմքը։ Ամենաճիշտն այն կլինի, որ ամուր կանգնեք ձեր տեղում և պատրաստ լինեք կայմի ներքևի մասով հեռու տանել նրանց ձեր նավակից։

Սակայն նավաքարշի հետ կապված դեպքերից ամենատպավորիչն այն է, երբ նավակը քարշում են թույլ սեռի ներկայացուցիչները։ Դա մի ցնցող իրադարձություն է, որը ոչ մեկը չպետք է բաց թողնի։ Ավելի հաճախ երեք աղջիկներ են քարշում․ երկուսը վերցնում են ուսապարանը, իսկ երրորդը պտտվում է նրանց շուրջն ու անվերջ քրքջում։ Սովորաբար ամեն ինչ սկսվում է նրանից, որ պարանը փաթաթվում է նրանց ոտքերին ու ստիպված են լինում նստել գետափին և օգնել մեկը մյուսին ազատվելու կապանքներից։ Հետո պարանը փաթաթվում է նրանց պարանոցների շուրջը և քիչ է մնում, շնչահեղձ լինեն։ Վերջիվերջո ամեն ինչ կարգավորվում է, և նրանք սկսում են վազել, իրենց ետևից քարշելով նավակը անչափ վտանգավոր արագությամբ։ Մոտ հարյուր յարդ վազելուց հետո, նրանք բնականաբար շնչասպառ են լինում, միանգամից կանգ են առնում և ծիծաղելով թավալվում կանաչների վրա։ Իսկ ձեր նավակը, մինչև գլխի կընկնեք, թե ինչ է կատարվում կամ կհասցնեք վերցնել թիերը, քշվում է մինջև գետի մեջտեղը և պտտվում տեղում։ Իսկ նրանք վեր են կենում ու զարմանում։

― Օ, նայեք, ասում են նրանք, ― նավակը գետի մեջտեղն է հասել։

Դրանից հետո որոշ ժամանակ նրանք ինչպես հարկն է քարշում են նավակը։ Հանկարծ նրանցից մեկի խելքին փչում է քորոցով ամրացնել շրջազգեստը և նրանք դանդաղեցնում են ընթացքը, իսկ նավակը ծանծաղուտի մեջ է խրվում։

Դուք դուրս եք գալիս նավակը հրելու և միաժամանակ բղավում եք, որ այլևս չկանգնեն։

― Ի՞նչ, ի՞նչ է պատահել, ― աղաղակում են նրանք ի պատասխան։

― Մի կանգնեք, ― համարյա ոռնում եք դուք։

― Ինչ չանե՞նք։

― Մի կանգնեք։ Քայլեք առաջ։ Քա՛յ-լե՛ք։

― Գնա, Էմիլի, տես, թե ինչ են ուզում, ― ասում է աղջիկներից մեկը։ Եվ Էմիլին գալիս է իմանալու, թե բանն ինչ է։

― Ձեզ ի՞նչ է պետք, ― հարցնում է նա։ ― Որևէ բա՞ն է պատահել։

― Ոչ, ― պատասխանում եք դուք, ― ամեն ինչ կարգին է։ Միայն մի կանգնեք։ Շարժվեք։

― Ինչու՞։

― Երբ կանգ եք առնում, մենք չենք կարողանում ուղղությունը ճիշտ պահել։ Նավակը պետք է միշտ շարժման մեջ լինի։

― Լինի ինչի մե՞ջ։

― Շարժման մեջ։ Դուք պետք է նավակը անդադար շարժման մեջ պահեք։

― Օ՛, շատ լավ։ Ես նրանց կհայտնեմ։ Դե ինչ, լավ ե՞նք քարշում։

― Օ՛, շատ լավ, հիանալի է։ Միայն պետք չէ կանգնել։

― Դա այնքան էլ դժվար չէ։ Ես կարծում էի, թե դա այնքա՛ն ծանր գործ է։

― Օ՛, ոչ, բավական հեշտ է։ Միայն պետք է անընդհատ քարշել։ Այսքանը։

― Պարզ է։ Տվեք ինձ իմ կարմիր գլխաշորը։ Բարձի տակ է։

Դուք գտնում եք գլխաշորը և մեկնում նրան։ Այդ ընթացքում մյուս աղջիկը խնդրում է իրենն էլ տալ։ Բոլոր դեպքերում նրանք վերցնում են նաև Մերիի գլխաշորը, բայց պարզվում է , որ դա Մերիին պետք չէ և նրանք ետ են բերում ու փոխարենը վերցնում են սանրը։ Այդ ամենը տևում է մոտ քսան րոպե։ Հետո աղջիները նորից գործի են անցնում։ Հաջորդ ոլորանն անցնելիս, նրանք մի կով են տեսնում, և դուք ստիպված դուրս եք դալիս նավակից և ճանապարհից քշում կովին։

Երբ աղջիկներն են նավակը քարշում, ոչ մի րոպե չեք հասցնում ձանձրանալ։

Որոշ ժամանակ անց Ջորջը կարգի բերեց ճոպանը և առանց միջադեպերի մեզ հասցրեց մինչև Փենթոն-Հուք։ Այդտեղ մենք քննարկեցինք գիշերելու կարևոր հարցը։ Որոշեցինք այդ գիշերն անցկացնել նավակում․ դրա համար կամ պետք է կանգ առնեինք այդտեղ, կամ էլ Սթեյնզն անցնելուց հետո։Սակայն գիշերելու պատրաստություն տեսնել հիմա, երբ արևը դերևս երկնակամարում է, իմաստ չուներ։ Այդ պատճառով էլ որոշեցինք թիավարել ևս երեքւկես մղոն մինչև Ռաննիմիդ, որտեղ գետակը խաղաղ է ու անտառածածկ և կարելի է հարմար օթևան գտնել։

Սակայն հետո մենք զղջացինք, որ կանգ չառանք Փենթոն-Հուքի մոտ։ Հոսանքին հակառակ վաղ առավոտյան երեք-չորս մղոն անցնելը հասարակ գործ է, բայց երկար օրվա վերջում դա տանջալից աշխատանք է։ Վերջին մի քանի մղոնն անցնելիս բնապատկերներն այլևս ձեզ չեն հետաքրքրում։ Ոչ խոսելու, ոչ ծիծաղելու ցանկություն չի մնում։ Ամեն կես մղոնը ձեզ ամբողջ երկու մղոն է թվում։ Չեք կարողանում հավատալ, որ դեռ այդտեղ եք գտնվում և սկսում եք կասկածել , թե քարտեզն է սխալ։ Եվ երբ, ինչպես ձեզ թվում է, ամենաքիչը տասը մղոն ճանապարհ եք անցել և դեռ շլյուզը չի երևում, դուք սկսում եք լրջորեն անհանգստանալ, որ գուցե ինչ-որ մեկը գողացել է շլյուզը ու փախուստի դիմել։

Հիշում եմ, ինչպես մի անգամ գետի վրա սարսափելի ցնցում ապրեցի (փոխաբերական իմաստով, իհարկե): Նավակում մի ջահել օրիորդի հետ էի (մորաքրոջս աղջիկն էր): Մենք լողում էինք հոսանքի ուղղությանբ դեպի Գորինգ։ Բավական ուշ էր, և ուզում էինք հնարավորին չափ շուտ տեղ հասնել, համենայն դեպս նա այդպես էր ցանկանում։ Արդեն վեցն անց կես էր, երբ հասանք Բենսոնյան շլյուզին։ Մթնշաղ էր իջնում, և իմ ուղեկցուհին սկսեց անհանգստության նշաններ ցույց տալ։ Նա ասաց, որ ընթրիքին պետք է անպայման տանը լինի։ Ես ասացի, որ դա այնպիսի իրադարձություն է, որից ինքս էլ չէի ցանկանա ուշանալ և հանեցի քարտեզը, որ մոտս էի պահում, տեսնելու, թե որքան ճանապարհ էր մնում անցնելու։ Պարզեցի, որ ընդամենը մեկուկես մղոն էր մնացել մինչև հաջորդ՝ Ուոլլինգֆորդյան շլյուզը, իսկ այնտեղից մինչև Քլիվ հինգ մղոն է։

― Ամեն ինչ կարգին է, ասացի։ ― Մինչև ժամը յոթը կլինենք հաջորդ շլյուզի մոտ, իսկ հետո կմնա ընդամենը մեկը և վերջ։

Եվ սկսեցի ոգևորությանբ թիավարել։

Անցանք կամուրջը, և ես շուտով հարցրեցի արդյոք շլյուզը երևու՞մ է։ Նա պատասխանեց․ «Ոչ, ոչ մի շլյուզ էլ չի երևում»։ Ես ասացի՝ ահ, և շարունակեցի թիավարել։ Հինգ րոպե անց, կրկին խնդրեցի նրան նայել։

― Ոչ, ― ասաց նա, ― շլյուզի ոչ մի նշան չեմ տեսնում։

― Դու․․․ Դու համոզվա՞ծ ես, որ գիտես, թե ինչ բան է շլյուզը, ― անվճռականորեն հարցրեցի ես, չցանկանալով վիրավորել նրան։

Սակայն նա ամենևին չվիրավորվեց, այլ առաջարկեց, որ ինքս համոզվեմ։ Ես ցած դրի թիերը և շուրջս նայեցի։ Մթնշաղի մեջ թաղված գետը երևում էր մեկ մղոն հեռավորության վրա, բայց շլյուզի հետքն անգամ չկար։

― Իսկ գուցե մոլորվե՞լ ենք, ― հարցրեց իմ ուղեկցուհին։

Իմ կարծիքով, դա անհնար էր, թեև գուցե սխալմամբ թեքվել էինք դեպի վտակը, իսկ գուցեև մոտենում էինք ջրվեժի՞ն։

Այս միտքը նրան ամենևին չմխիթարեց, ու նա սկսեց լաց լինել։ Նա ասաց, որ մենք երկուսով էլ կխեղդվենք, որ աստված պատժել է իրեն այն բանի համար, որ եկել է ինձ հետ։

Իմ կարծիքով դա չափազանց խիստ պատիժ կլիներ, բայց իմ մորաքրոջ աղջիկը այլ կերպ էր մտածում և հույս ուներ, որ գոնե երկար չենք տանջվի։

Ես փորձեցի հանգստացնել նրան ու համոզել, որ լավատեսորեն նայի այդ ամենին։ Հավանաբար ես այնքան արագ չէի թիավարում, որքան կարծում էի, և գուցե հիմա արդեն կհասնենք շլյուզին ու ես թիավարեցի ևս մեկ մղոն։

Հետո արդեն ինքս էլ սկսեցի նյարդայնանալ։ Քարտեզի վրա պարզ նշված էր․ Ուոլլինգֆորդյան շլյուզ, դրանից մեկուկես մղոն ներքև՝ Բենսոնյան շլյուզ։ Դա լավ, հուսալի քարտեզ էր և, բացի դրանից, ես ինքս հիշում էի այդ շլյուզը։ Երկու անգամ եղել եմ այնտեղ։ Որտե՞ղ էինք մենք։ Ի՞նչ կարող էր պատահած լինել։ Նույնիսկ սկսեցի մտածել, որ գուցե այս ամենը երազ է, իրականում ես քնած եմ իմ անկողնում, ուր որ է կարթնանամ և ինձ կասեն, որ արդեն ժամը տասն անց է։

Ես հարցրեցի մորաքրոջս աղջկան՝ արդյոք նրան չի թվում, որ այս ամենը երազ է, իսկ նա պատասխանեց, որ ինքն էլ էր ուզում նույն հարցը տալ։ Հետո մենք ցանկացանք գուշակել, արդյոք երկուսս էլ քնա՞ծ ենք և, եթե այդպես է, ապա մեզնից ո՞վ էր, որ երազ էր տեսնում և ո՞վ էր երազը։ Դա անչափ հետաքրքիր էր։

Ես դեռ շարունակում էի թիավարել, սակայն շլյուզը ոչ մի տեղ չէր երևում։ Գիշերվա կուտակվող ստվերների տակ գետն ավելի մռայլ ու խորհրդավոր էր դառնում և շրջապատում ամեն ինչ թվում էր առեղծվածային ու արտասովոր։ Ես սկսեցի մտածել ոգիների ու մահվան հրեշտակների, խաբուսիկ կրակների և այն մեղավոր աղջիկների մասին, որոնք ողջ գիշեր նստում են ժայռերին և հմայելով մարդկանց, շեղում են ճանապարհից, գցում են ջրապտույտների մեջ ու կործանում։ Սկսեցի զղջալ, որ ավելի բարի չեմ եղել և ավելի շատ աղոթքներ չեմ սովորել։ Ու հանկարծ, այս մտորմունքի մեջ լսեցի «Նա հագնված է» երգի օրհնյալ հնչյունները, որ բավական անհաջող նվագում էին հարմոնի վրա, ու հասկացա, որ փրկված ենք։

Սովորաբար հարմոնի հնչյունները այնքան էլ չեն հիացնում ինձ, բայց, օ՛, որքան գեղեցիկ թվացին մեզ երաժշտության հնչյունները այն ժամանակ, շա՛տ, շատ ավելի գեղեցիկ, քան Օրփեոսի ձայնը կամ Ապոլլոնի տավղի նվագը, կամ նման մի այլ բան։ Երկնային երաժշտությունը, այն ժամանակվա մեր նյարդերի դրության պայմաններում, միայն ավելի շատ կահաբեկեր մեզ։ Սրտաշարժ, ճշտորեն կատարվող երաժշտությունը մենք կընդունեինք որպես անդրշիրիմյան աշխարհից ուղարկված նախազգուշացում և հույսներս լրիվ կկտրեինք։ Բայց «Նա հագնված է» երգին նվագակցող խռպոտ հնչյունների մեջ միայն մարդուն հատուկ և հանգստացուցիչ ինչ-որ բան կար։

Քաղցրիկ հնչյունները ավելի էին մոտենում, և շուտով նավակը, որտեղից դրանք լսվում էին, մեր կողքին էր։

Նավակում գյուղական պատանիների ու աղջիկների մի խումբ էր, որոնք դուրս էին եկել զբոսնելու լուսնի լույսի ներքո (լուսին չկար, բայց դա նրանց մեղքով չէր)։ Կյանքումս երբեք չեմ հանդիպել այդքան հմայիչ ու սիրալիր մարդկանց։ Ես ձայն տվեցի նրանց և հարցրեցի չե՞ն կարող ասել, թե ինչպես հասնենք Ուոլլինգֆորդյան շլյուզ և բացատրեցի, որ արդեն երկու ժամ է, ինչ փնտրում ենք այն։

― Ուոլլինգֆորդյան շլյու՛զ, ― պատասխանեցին նրանք։ ― Աստծո սիրույն, սըր։ Արդեն մի տարի է ինչ դրա հետ հաշիվները մաքրել են։ Հիմա Ուոլլինգֆորդյան շլյուզ այլևս գոյություն չունի սըր։ Դուք Քլիվի մոտ եք։ Թող անիծվեմ ես, Բիլլ, այս ջենտլմենը Ուոլլինգֆորդյան շլյուզն է փնտրում։

Այդպիսի բան մտքովս չէր անցել։ Ես ուզում էի գրկել բոլորին ու օրհնել նրանց, բայց հոսանքը չափազանց արագ էր, որպեսզի նման բան թույլ տար, այնպես որ ես ստիպված էի բավարարվել պարզապես սառը շնորհակալական խոսքերով։

Մենք նորից ու նորից շնորհակալություն հայտնեցինք։ Ասացինք, որ հիանալի գիշեր է, նրանց հաճելի զբոսանք ցանկացանք։ Ես կարծեմ նույնիսկ նրանց բոլորին մի շաբաթով ինձ մոտ հրավիրեցի, իսկ մորաքրոջս աղջիկն ասաց, որ իր մայրը անչափ ուրախ կլինի տեսնել նրանց։ Մենք երգեցինք զինվորների քայլերգը «Ֆաուստից» և ի վերջո հասցրեցինք ընթրիքին տանը լինել։

==Գլուխ տասներորդ==

Մեր առաջին գիշերը։ Բրեզենտի տակ։ Օգնության հայցում։ Ինչպես հաղթահարել թեյնիկների համառությունը։ Ընթրիք։ Ինչպես մարդ իրեն զգա բարեգործ։ Պահանջվում է հարմարավետ, լավ չորացված, անմարդաբնակ կղզի, ցանկալի է Խաղաղ օվկիանոսի հարավում։ Զվարճալի պատմություն, որ պատահել է Ջորջի հոր հետ։ Անհանգիստ գիշեր։

Հարրիսն ու ես սկսեցինք մտածել, որ գուցե Բել-Ուիրյան շլյուզի հետ էլ հաշիվները մաքրել են նույն եղանակով։ Ջորջը պարանով քարշեց մեզ մինչև Սթեյնզ, և այնտեղ մենք փոխարինեցինք նրան։ Թվում էր, թե հիսուն տոննա ծանրություն ենք քարշ տալիս և արդեն քառասուն մղոն ճանապարհ ենք անցել։ Ժամը յոթն անց կեսին տեղ հասանք, բոլորս տեղավորվեցինք նավակում և թիավարեցինք դեպի ձախ ափը, հարմար տեղ փնտրելով նավակը կանգնեցնելոը համար։

Սկզբում որոշել էինք գիշերելու համար կանգ առնել Մեծ Խարտիա կղզու մոտ, ― մի գեղեցիկ անկյուն, որտեղ գետը ոլորապտույտ հոսում է հարթ, կանաչապատ դաշտավայրով, ― և գիշերել այն գեղատեսիլ, փոքրիկ գետախորշերից մեկում, որոնցից այնքան շատ կան այդ կղզյակի շուրջը։ Սակայն, չգիտես ինչու, հիմա մենք այնպես չէինք ձգտում դեպի գեղատեսիլ վայրերը, ինչպես օրվա սկզբում։ Այդ գիշեր մեզ լիուլի կբավարարեր նույնիսկ ջրի մի փոքրիկ հատվածը ածուխի բեռնանավի և գազի հանքավայրի միջև։ Բնապատկերները մեզ չէին գրավում։ Մենք միայն ուզում էինք ընթրել ու պառկել քնելու։ Սակայն, այնուամենայնիվ, թիավարեցինք մինչև փոքրիկ հրվանդանը, որը կոչվում է «Պիկնիկների հրվանդան» և մի շատ հաճելի անկյուն գտանք հսկայական ծփիի ներքո, որի տարածված արմատներից էլ կապեցինք մեր նավակը։

Այնուհետև որոշեցինք ընթրել (առանց այն էլ ժամանակը խնայելու համար չէինք թեյել), բայց Ջորջն ասաց՝ ոչ, ավելի լավ կանենք, քանի դեռ չի մթնել և կարող ենք տեսնել թե ինչ ենք անում, ամրացնենք բրեզենտը։ Հետո, ասաց նա, երբ աշխատանքը կավարտենք, հանգիստ սրտով կնստենք ընթրելու։

Սակայն դա ավելի շատ աշխատանք էր պահանջում, քան մեզնից մեկնումեկը կարող էր պատկերացնել։ Տեսականորեն դա այնքան պարզ էր թվում։ Վերցնում եք կրիկետի դարպասների նման երկաթե աղեղնակներ, տեղադրում եք նավակի շուրջը, դրանց վրա ձգում եք բրեզենտն ու ամրացնում։ Կարծում էինք, որ այդ ամենը մեզնից տասը րոպեից ավել չի խլի։

Սակայն մենք չարաչար սխալվեցինք։

Մենք վերցնում էինք աղեղնակները և տեղադրում այդ նպատակով պատրաստված փորվածքների մեջ։ Չեք կարող պատկերացնել, թե դա որքան վտանգավոր գործ է, և հիմա, վերհիշելով այդ ամենը, զարմանում եմ, որ մենք բոլորս էլ ողջ ու առողջ ենք և դեռ կարողանում ենք պատմել այդ մասին։ Դրանք աղեղնակներ չէին, դրանք իսկական չարքեր էին։ Սկզբում ոչ մի կերպ չէին հարմարվում փորվածքներին, այնպես որ ստիպված ցատկում էինք դրանց վրա, ոտքով հարվածում կամ խփում կարթաձողով և երբ վերջապես մի կերպ ներս էինք խցկում, պարզվում էր, որ դրանք տվյալ փորվածքի համար չէին նախատեսված և ստիպված կրկին դուրս էինք քաշում։

Սակայն հիմա էլ դուրս չէին գալիս, մինչև մեզանից երկուսը հինգ րոպե շարունակ մարտի չէին բռնվում նրանց հետ։ Հետո հանկարծակի դուրս էին թռչում և փորձում էին մեզ ջուրը նետել ու խեղդել։ Այդ աղեղնակների կենտրոնում կեռեր կային, և երբ շրջվում էինք, դրանք ծակում էին մեր փափուկ տեղերը։ Ու մինչ մենք պայքար էինք մղում աղեղնակի մի մասի հետ և փորձում էինք ստիպել նրան կատարելու իր պարտականությունը, մյուս մասը դավաճանաբար թիկունքից հարձակման էր անցնում և հարված հասցնում մեր գլխին։

Վերջապես, մենք դրանք խփեցինք իրենց տեղերում և մնաց ծածկն ամրացնելը։ Ջորջը բաց արեց բրեզենտի փաթեթը և մի ծայրն ամրացրեց նավակի քթամասում։ Հարրիսը կանգնել էր նավակի միջնամասում, որպեսզի վերցներ Ջորջից փաթեթը և փոխանցեր ինձ, իսկ ես կանգնել էի նավախելին՝ պատրաստ ընդունելու փաթեթը։ Բավական ժամանակ անցավ, իսկ ես դեռ չէի ստացել իմ ծայրը։ Ջորջը հաջողությամբ ամրացրեց իր ծայրը, բայց Հարրիսի համար այդ աշխատանքը նորություն էր, և նա ամեն ինչ փչացրեց։

Թե ինչպես դա նրան հաջողվեց, չգիտեմ, ասենք նա ինքն էլ չկարողացավ բացատրել։ Սակայն, ինչ-որ առեղծվածային ուժերի ներգործության տակ, տասը րոպե տևող գերմարդկային ջանքերից հետո նա հաջողացրեց իրեն ամբողջ հասակով մեկ փաթաթել բրեզենտի մեջ։ Այնպես ամուր էր փաթաթվել, որ չէր կարողանում դուրս պրծնել։ Նա, իհարկե, հուսահատ ճիգեր էր անում իր ազատության համար (յուրաքանչյուր անգլիացու բնածին իրավունքը) և պայքարի ընթացքում (ես դա հետո իմացա) ցած է գցում Ջորջին, ու վերջինս, հայհոյելով Հարրիսին, սկսում է ի՛նքը պայքարել և նույնպես վերջնականապես խճճվում ու փաթաթվում է բրեզենտի մեջ։

Այն ժամանակ ես այդ մասին ոչինչ չգիտեի։ Բաձարցակապես չէի հասկանում թե ինչ էր կատարվում։ Ինձ պատվիրել էին կանգնել ու սպասել, մինչև ստանամ բրեզենտը, և ես ու Մոնթմորընսին կանգնել ու խոնարհաբար սպասում էինք։ Մենք նկատում էինք, որ բրեզենտը ուժգնորեն և մեծ հաճախականությամբ ցնցվում ու շուռումուռ էր գալիս, բայց կարծում էինք, որ այդպես էլ պետք է լինի և չէինք միջամտում։ Լսում էինք նաև նրանց խուլ ձայները բրեզենտի տակից և ենթադրում էինք, որ այդ աշխատանքը առանց գլխացավանքի գլուխ չի գալիս։ Այսպիսով, որոշեցինք սպասել, մինչև նրանք կհանդարտվեն, որից հետո կմիանանք նրանց։

Սպասեցինք որոշ ժամանակ, սակայն ամեն ինչ կարծես ավելի ու ավելի էր բարդանում։ Վերջապես նավակի կողամասում պտուտակաձև շարժումով հայտնվեց Ջորջի գլուխը։

― Օգնիր մեզ, վերջապես, ― խոսեց Ջորջի գլուխը։ ― Մենք այստեղ շնչահեղձ ենք լինում, իսկ դու մումիայի պես ցցվել ես այդտեղ։ Տխմա՛ր։

Ես երբեք չեմ կարողացել սառնասիրտ լինել, երբ ինձնից օգնություն են հայցում։ Այնպես որ նրանց օգնեցի դուրս գալ բրեզենտի տակից և դա ճիշտ ժամանակին էր, քանի որ Հարրիսի դեմքը համարյա ամբողջովին սևացել էր։

Դրանից հետո մենք դեռ մի կես ժամի չափ չարչարվեցինք, մինչև ամեն ինչ կարգի բերեցինք և սկսեցինք ընթրիքի պատրաստություն տեսնել։ Թեյնիկը դրեցինք սպիրտայրոցի վրա, նավակի քթամասում և, ձևացնելով իբր դա չենք նկատում, անցանք նավախել՝ ուտելիքը հանելու։

Գետի վրա, եթե ուզում եք, թեյնիկի ջուրը եռա, միակ միջոցն այն է, որ թեյնիկը չիմանա, որ անհամբերությամբ սպասում եք իրեն։ Հակառակ դեպքում նա նույնիսկ չի թշշա։ Լավ կանեք հեռանաք և սկսեք ուտել, կարծես չեք էլ պատրաստվում թեյ խմել։ Կարիք չկա նույնիսկ նայել նրա կողմը։ Այդ ժամանակ կլսեք, թե ինչպես է ձայնը գլուխը գցել, կարծես աղաչելով, որ անմիջապես իրենից թեյ պատրաստեք։

Իսկ եթե շատ եք շտապում, ապա սկսեք բարձրաձայն խոսել միմյանց հետ, իբր թե չեք սիրում և ամենևին էլ չեք պատրաստվում թեյել։ Դուք կանգնում եք թեյնիկի մոտ, այնպես, որ նա կարողանա լսել ձեզ և գոռում եք․ «Ես թեյ չեմ ուզում, իսկ դու՞, Ջորջ»։ եվ Ջորջը նույնպես գոռալով պատասխանում է․ «Օ՛, ոչ։ Ես թեյ չեմ սիրում։ Դրա փոխարեն լիմոնադ կխմենք։ Թեյը դժվարամարս է»։ Դրանից հետո թեյնիկի ջուրը այնպես է խլթխլթում, որ սպիրտայրոցի բոցը մարում է։

Մենք օգտվեցինք այս անմեղ խորամանկությունից և արդյունքն այն եղավ, որ մինչև ամեն ինչ կպատրաստեինք թեյը մեզ էր սպասում։ Վառեցինք լապտերը և նստեցինք ընթրելու, որի կարիքը խիստ զգում էինք։

Երեսունհինգ րոպե շարունակ նավակի վրա մի ուրիշ հնչյուն չէր լսվում, բացի ամանեղենի և դանակ-պատառաքաղների չխչխկոցից ու չորս զույգ ծնոտների չփչփոցից։ Երեսուն րոպե անց Հարրիսն ասաց՝ օֆ, հանեց իր տակից ձախ ոտքն ու փոխարենը դրեց աջը։ Հինգ րոպե անց, Մոնթմորընսին, մեր ճանապարհորդության ըթացքում առաջին անգամ, գոհունակության նշաններ ցույց տվեց․ թավալվեց մի կողքի վրա և տարածեց ոտքերը։ Հետո ես ասացի՝ օֆ, և գլուխս ետ գցեցի՝ խփելով աղեղնակներից մեկին, բայց ուշադրություն չդարձրեցի։ Ես նույնիսկ չհայհոեցի։

Որքան լավ է, երբ մարդ կուշտ է լինում։ Որքան գոհ է լինում իրենից ու աշխարհից։ Նման փորձ ունեցողները պնդում են, որ ճիշտ է, մաքուր խիղճը մարդուն երջանիկ ու գոհ է դարձնում, բայց լիքը ստամոքսը այդ գործը նույնպես վատ չի կարգավորում, բացի դրանից ավելի էժան է նստում ու ավելի հեշտ է ձեռք բերվում։ Մարդ այնքա՛ն ներողամիտ և մեծահոգի է դառնում սննդարար և դյուրամարս ճաշից հետո, այնքա՛ն ազնվասիրտ ու բարեհոգի։

Զարմանալի է, թե մարսողական օրգանները ինչպես են իշխում մեր բանականության վրա։ Մենք չենք կարող ո՛չ աշխատել, ո՛չ մտածել միչև մեր ստամոքսը թույլ չտա։ Նա է թելադրում մեր զգացմունքներն ու կրքերը։ Ձվից ու կրծքամսից հետո ասում է՝ գործիր։ Բիֆշտեքսից և պորտերից հետո հրամայում է՝ քնիր։ Մի բաժակ թեյից հետո (յուրաքանչյուր բաժակին երկու լիքը գդալ և երեք րոպեից ավել չթողնել), ուղեղին ասում է՝ հիմա վեր կաց և ցույց տուր, թե ինչի ես ընդունակ․ եղիր պերճախոս, խորամիտ ու նրբանկատ․ բնությանն ու մարդուն նայիր պարզ աչքերով, բաց արա պրպտող մտքի ճերմակ թևերը, ինչպես աստվածանման ոգի ճախրիր աշխարհի վրա, վառվող աստղերի երկար շարքերի միջով սավառնիր դեպի հավերժության դարպասները։

Տաք, կաթնահունց բլիթներից հետո այն ասում է՝ եղիր բութ ու անհոգի, ինչպես անասունը դաշտում, մի անուղեղ, հլու-հնազանդ կենդանի, որին ոչ երևակայությունը, ոչ հույսը, ոչ վախը, ոչ կյանքը չեն կարող կենդանություն հաղորդել։ Եվ վերջապես, բավական քանակությամբ բրենդիից հետո այն ասում է՝ հիմա արի, հիմարիկ, ծիծաղիր ու թավալգլոր տուր, այնպես արա, որ ընկերներդ ծիծաղեն, անհեթեթ արարքներ թույլ տուր ու անկապ հնչյուններ արձակիր, ցույց տուր, թե որքան անօգնական ու ցանցառ է դառնում խեղճ մարդ արարածը, որի միտքն ու կամքը խեղդվել են մի քանի կում ալկոհոլում։

Մենք ոչ այլ ինչ ենք, եթե ոչ մեր ստամոքսի հլու-հնազանդ ստրուկները։ Մի ձգտեք բարոյականության և արդարամտության, բարեկամներս, ուշադիր հետևեք ձեր ստամոքսին, խնամքով սնեք այն։ Միայն այն ժամանակ առաքինությւնը և բավարարվածությունը կիշխեն ձեր սրտին, առանց հատուկ ջանքերի, և դուք կդառնաք լավ քաղաքացի, սիրող ամուսին և քնքուշ հայր, ազնիվ ու աստվածավախ անձնավորություն։

Ընթրիքից առաջ Ջորջը, Հարրիսը և ես մարտականորեն էինք տրամադրված, դյուրաբորբոք էինք և անտրամադիր։ Ընթրիքից հետո նստել և ժպիտի ճառագայթներ էինք նվիրում միմյամց, նույնիսկ շանն էինք լայնորեն ժպտում։ Մենք սիրում էինք միմյանց, սիրում էինք բոլորին։ Հարրիսը քայլելիս տրորեց Ջորջի կոշտուկը։ Եթե դա պատահեր ընթրիքից առաջ, Ջորջը կաճապարեր իր ցանկություններն հայտնել Հարրիսի հետագա ճակատագրի վերաբերյալ այս և հանդերձյալ աշխարհում, որից կսառսռար ամեն մի բանական մարդ։

Սակայն հիմա նա միայն ասաց՝ զգույշ, ծերուկ, կոշտուկներս ես տրորում։

Իսկ Հարրիսը, փոխանակ բարկանալու և ասելու, որ անհնար է չտրորել Ջորջի ոտքի որևե մասը, եթե մարդ ստիպված է քայլել նրանից ընդամենը տասը յարդ հեռավորության վրա և կամ կառաջարկեր, որ Ջորջը իր այդ հսկայական ոտքերով թող երբեք սովորական չափսերի նավակ չխցկվի, կամ խորհուրդ կտար ոտքերը տախտակամածից ցած կախել, ինչպես նա կասեր ընթրիքից առաջ, հիմա ասաց՝ ներողություն եմ խնդրում ծերուկ, հուսով եմ շատ չցավեցրի՞։ Իսկ Ջորջը պատասխանեց՝ ամենևին, դա իր մեղքով էր, իսկ Հարրիսն ասաց՝ ոչ, ինքն էր մեղավոր։

Այնքա՛ն հաճելի էր նրանց լսելը։

Մենք վառեցինք մեր ծխամորճերը և նստեցինք՝ դիտելով խաղաղ գիշերը։

Ջորջը ասաց, թե ինչու մենք միշտ չէ, որ կարողանում ենք այդպիսին լինել․ հեռու մնալ մեղավոր ու գայթակղիչ աշխարհից, ապրել խելամիտ ու անխռով կյանքով, բարիք գործել։ Ես ասացի, որ ինքս հաճախ ձգտել եմ դրան, և սկսեցինք քննարկել, թե հնարավոր չէ՞ր արդյոք, որ չորսով հեռանայինք մի որևէ հարմարավետ, անմարդաբնակ կղզի և ապրեինք այնտեղ, բնության գրկում։

Հարրիսն ասաց, որքանով իրեն հայտնի է, անմարդաբնակ կղզիների միակ թերությունն այն է, որ այնտեղ շատ խոնավ է։ Ջորջն ասաց՝ ոչ, եթե ինչպես հարկն է չորացնեն, կարելի է։

Հետո մենք խոսեցինք չորացման մասին, և դա Ջսրջին հիշեցրեց մի զվարճալի պատմություն, որ պատահել էր իր հոր հետ։ Նրա հայրը մի ուրիշ երիտասարդի հետ ճանապարհորդում էր Ուելսով ու մի անգամ գիշերելու համար կանգ են առնում մի փոքրիկ պանդոկում։ Այնտեղ մի քանի ուրիշ կենվորներ էլ են լինում, և երեկոն անցկացնում են նրանց հետ։

Երեկոն շատ ուրախ է անցնում, ու նրանք նստում են մինչև ուշ գիշեր։ Երբ գնում են քնելու, նրանք (Ջորջի հայրը այն ժամանակ շատ ջահել էր) մի թեթև գինով են լինում։ Ջորջի հայրը և նրա ընկերը պետք է քնեին նույն սենյակում, բայց տարբեր մահճակալների վրա։ Նրանք վերցնում են մոմը և բարձրանում ննջարան։ Երբ սենյակ են մտնում, մոմը դիպչում է պատին, մարում է և ստիպված են լինում հանվել ու իրենց մահճակալները փնտրել մթության մեջ։ Այս ամենը նրանք հաջողությամբ են անում, սակայն առանձին մահճակալներում պառկելու փոխարեն, երկուսով էլ բանից անտեղյակ պառկում են միևնույն մահճակալին․ նրանցից մեկը գլուխը դնում է բարձին, մյուսը բարձրանում է մահճակալի հակառակ ծայրից և ոտքերը դնում նույն բարձին։

Մեկ րոպե տևող լռությունից հետո Ջորջի հայրն ասում է․

― Ջո։

Ի՞նչ է պատահել, Թոմ, ― հարցնում է Ջոյի ձայնը մահճակալի հակառակ ծայրից։

Իմ անկողնում մարդ կա, ― ասում է Ջորջի հայրը, ― ահա, նրա ոտքերը բարձի վրա են։

― Տարորինակ է, Թոմ, ― պատասխանում է մյուսը, ― թող անիծվեմ, թե իմ անկողնում էլ մարդ չկա։

― Ի՞նչ ես մտադիր անել, ― հարցնում է Ջորջի հայրը։

― Ես հիմա նրան ցած կգլորեմ, ― պատասխանում է Ջոն։

― Ես նույնպես, ― խիզախորեն վրա է բերում Ջորջի հայրը։

Կարճատև պայքարից հետո երկու ծանր մարմիններ թրմփում են հատակին և մի աղերսալի ձայն ասում է․

― Լսիր , Թոմ։

― Հը՛։

― Ճիշտ ասած, իմ կողքինն ինձ ցած գլորեց։

― Իմը նույնպես։ Գիտե՞ս, այս պանդոկը ինձ այդքան էլ դուր չի գալիս, իսկ ք՞եզ։

― Ինչպե՞ս էր կոչվում այդ պանդոկը, ― Հարցրեց Հարրիսը։

― «Խոզ և սուլոց», ― պատասխանեց Ջորջը, ― հետո՞ ինչ։

― Ոչինչ, նշանակում է դա ուրիշ է, ― պատասխանեց Հարրիսը։

― Ի՞նչ ես ուզում ասել, ― հետաքրքրվեց Ջորջը։

― Շատ հետաքրքիր է, ― փնթփնթաց Հարրիսը, ― ճիշտ նույնպիսի դեպք պատահել է իմ հոր հետ նույնպիսի գյուղական պանդոկում։ Ես հաճախ էի լսում նրանից այդ պատմությունը։ Մտածեցի, որ գուցե սա նույն պանդոկն է։

Այդ գիշեր մենք պառկեցինք քնելու ժամը տասին։ Կարծում էի, թե լավ կքնեմ քանի որ հոգնած էի, բայց սխալվում էի։ Որպես կանոն, ես հանվում եմ, գլուխս դնում եմ բարձին և հետո որևե մեկը թակում է դուռը և ասում, որ արդեն առավոտյան ժամը ութն անց կես է, բայց այս գիշեր կարծես ամեն ինչ հակառակ էր։ Շրջապատի փոփոխությունը, նավակի կոշտությունը, անհարմար դիրքը (ես պառկած էի ոտքերս դրած մի նստարանին, իսկ գլուխս՝ մյուսին), ջրի ճողփյունը նավակի շուրջը և տերևների սոսափյունը, խռովում էին հանգիստս ու չէին թողնում քնել։

Իվերջո մի քանի ժամ քնեցի, բայց հետո նավակի ինչ-որ մի մասը, որը կարծես աճել էր գիշերվա ընթացքում, քանի որ այն իսկապես չկար, երբ մենք ճամփա ընկանք և առավոտյան կողմ անհետացավ, անընդհատ ծակում էր մեջքս։ Մի որոշ ժամանակ քնեցի և երազումս տեսա, իբր մի սովերեն եմ կուլ տվել և ինչ-որ մարդիկ ուզում են մեջքիս գայլիկոնով անցք փորել, որպեսզի հանեն դրամը։ Ես մտածեցի, որ դա շատ անքաղաքավարի է նրանց կողմից և ասացի, որ թույլ տան պարտք մնամ այդ սովերենը և նրանց հանձնեմ ամսվա վերջին։ Բայց նրանք ինձ չէին լսում, և ասացին, որ լավ կլինի հիմա ստանալ, որոհետև հակառակ դեպքում ահագին տոկոսներ կավելանան։ Քիչ անց ես խիստ զայրացա և ասացի, թե ինչ եմ մտածում նրանց մասին, և նրանք գայլիկոնով այնպես տանջալիորեն պտտեցին, որ ցավից վեր թռա։

Նավակում տոթ էր, և գլուխս սկսեց ցավել։ Մտածեցի, գուցե քայլե՞մ գիշերային զով օդում։ Հագա, ինչ որ ձեռքս ընկավ․ մի հագուստն իմն էր, մյուսը՝ Ջորջինը կամ Հարրիսինը, և բրեզենտի տակից դուրս սողացի ափ։

Հիանալի գիշեր էր։ Լուսինը մայր էր մտել և լուռ երկիրը թողել աստղերի հետ մենակ։ Թվում էր, թե լռության և կատարյալ խաղաղության մեջ, երբ մենք՝ նրա զավակները, քնած ենք, աստղերը, մարդկային ականջի համար անընկալելի ու խորունկ ձայնով, զրուցում են նրա հետ ինչ-որ զորեղ գաղտնիքների մասին։ Նրանք ահաբեկում են մեզ, այդ տարօրինակ աստղերը, այդքան սառը, այդքան ջինջ։ Մենք կարծես մանուկներ լինենք, որ ոտք ենք դրել աղոտ լուսավորված թնդաձայն արձագանքող կամարների տակ, որոնք հովանի են անում աղոտ լույսերի երկար շարքին, մեր հայացքը վեր ենք բարձրացնում հուսալով ու վախենալով այնտեղ որևէ ահաբեկող բան տեսնել։

Եվ այնուհանդերձ թվում է, գիշերը լի է ուժով և հանգստությամբ։ Մեծ գիշերվա ներկայությամբ մեր աննշան դառնությունները ամաչելով հետ են ընկրկում։ Օրն այնքան լի էր հոգսերով, մեր սրտերը լի են չարությամբ ու դառը մտքերով, իսկ աշխարհը թվում է դաժան ու անարդար։ Գիշերը սիրասուն մոր նման զգուշորեն ափը դնում է մեր այրվող ճակատին, շրջում է մեր արցունքոտված դեմքը դեպի իրեն ու ժպտում է։ Ու, թեև ոչինչ չի ասում, սակայն մենք հասկանում ենք, թե ինչ էր ուզում ասել, մեր այրվող ու շառագունած այտը սեղմում ենք նրա կրծքին ու ցավն անցնում է։

Երբեմն մեր վիշտն այնքան խոր է ու անկեղծ, որ ոչ մի լեզվով հնարավոր չէ արտահայտել, և մենք լուռ կանգնում ենք նրա առջև ու հառաչում։ Գիշերվա սիրտը լի է մեր հանդեպ խղճահարությամբ, սակայն չի կարող թեթևացնել մեր ցավը։ Նա բռնում է մեր ձեռքից, և ներքևում գտնվող փոքրիկ երկրագունդը ավելի ու ավելի է փոքրանում ու հենվելով նրա մութ թևերին, մենք մի պահ հայտնվում ենք ավելի կատարյալի առջև, քան գիշերն է , և այդ կատարյալի զարմանահրաշ լույսի ներքո մարդկային կյանքը գրքի նման բացվում է մեր առջև, ու մենք հասկանում ենք, որ Ցավը և Տառապանքը աստծո կողմից ուղարկված հրեշտակներ են։ Միայն նրանք, ովքեր կրել են տառապանքի լուսապսակը, կարող են տեսնել այդ զարմանահրաշ լույսը։ Սակայն երկիր վերադառնալով, նրանք ի վիճակի չեն խոսելու գաղտնիքի մասին, որին իրենք հաղորդակից են եղել։

Ժամանակով, օտար երկրով մի քանի բարի ասպետներ էին անցնում։ նրանց ճամփան անցնում էր սաղարթախիտ անտառի միջով, ուր մասրենու խիտ թփերը ծվատում էին նրանց մարմինը, ովքեր մոլորվում էին անտառում։ Իսկ ծառերի տերևները մուգ գույնի էին ու սերտաճաց, այնպես որ լույսի շող անգամ չէր թափանցում ճյուղերի միջից՝ ցրելու խավարն ու թախիծը։

Եվ մինչ նրանք անցնում էին անտառով, ասպետներից մեկը կտրվեց ընկերներից, մոլորվեց և այլևս չվերադարձավ նրանց մոտ։ Իսկ ընկերները, նրան մեռած համարելով, խոր կսկիծով շարունակեցին ճանապարհը։

Եվ ահա, նրանք հասան այն հրաշալի ամրոցին, դեպի ուր ձգվում էր իրենց ճամփան ու շատ ուրախ օրեր անցկացրեցին այնտեղ։ Ու մի երեկո, երբ նրանք անհոգ նստած էին հսկայական դահլիճում վառվող կրակի շուրջ և մեծ թասերով գինի էին խմում, հայտնվեց կորած ընկերն ու ողջունեց նրանց։ Նրա հագուստը ամբողջովին քրքրված էր, ինչպես աղքատինը, և մարմնի վրա խոր վերքեր կային, բայց դեմքը շողում էր երանությամբ։

Ասպետները հարցրեցին իրենց ընկերոջը, թե ինչ է անցել գլխով, ու նա պատմեց, թե ինչպես է մոլորվել մութ անտառում և շատ օրեր ու գիշերներ թափառել է, մինչև ծվատված ու արյունոտված պառկել է՝ սպասելով մահվան։

Այդ ժամանակ, երբ նա արդեն մահվան դռանն էր, անթափանց խավարի միջից մի չնաշխարհիկ կույս հայտնվեց և, բռնելով նրա ձեռքը, առաջնորդեց մարդու համար անանցանելի, մեկուսի արահետներով, մինչև անտառի խավարում մի շլացուցիչ լույս փայլատակեց, որի համեմատությամբ ցերեկվա լույսը ասես մի խճուկ ճրագ լիներ արևի դեմ։ Եվ այդ լուսավորության մեջ նրա աչքին, ինչպես երազում, մի տեսիլք երեվաց։ Այնքան հիասքանչ, այնքան դյութիչ թված այդ տեսիլքը, որ նա դադարեց այլևս մտածել արյունաթոր վերքերի մասին և կանգ առավ, ասես կախարդված, լցված ուրախությամբ, որը խորունկ է, ինչպես ծովը և որի խորության չափը ոչ ոքի հայտնի չէ։ Տեսիլքը աստիճանաբար ցրվեց, և ասպետը, ծնկի իջնելով, շնորհակալություն հայտնեց սուրբ կույսին, որ առաջնորդեց իրեն այդ անանցանելի անտառի միջով, և ինքը տեսավ այնտեղ թաքնված տեսիլքը։

Այդ մութ անտառի անունն էր Տառապանք, իսկ ինչ վերաբերում է տեսիլքին, որը երևացել էր բարի ասպետին, մենք ի վիճակի չենք որևէ բան ավելացնել։

==Գլուխ տասնմեկերորդ==

Թե ինճպես Ջորջը մի անգամ առավոտյան վաղ արթնացավ։ Ջորջին, Հարրիսին և Մոնթմորընսիին դուր չի գալիս պաղ ջուրը։ Ջեյի խիզախությունն ու վճռականությունը։ Ջորջը և իր վերնաշապիկը ― պատմությոն բարոյախոսական վերջաբանով։ Հարրիսը՝ խոհարար։ Պատմական վերհուշ՝ նախատեսված դպրոցականների համար։

Հաջորդ առավոտյան ես արթնացա ժամը վեցին և տեսա, որ Ջորջը նույնպես արթուն Է։ Մենք երկուսս էլ շրջվեցինք մյուս կողքի վրա և փորձոցինք նորից քնել, բայց չկարողացանք։ Եթե արթուն մնալու առանձնահատուկ պատճառ լիներ և անհրաժեշտ լիներ անմիջապես վեր կենալ ու հագնվել, մենք, հավանաբար, ժամացույցներին կնայեինք ու նորից քուն կմտնեինք և կարթնաբայինք միայն ժամը տասին։ Քանի որ երկու ժամից շուտ արթնանալու բացարձակապես ոչ մի անհրաժեշտություն չկար, ավելին, այդ ժամին արթնանալը լրիվ անհեթեթություն էր, այնուամենայնիվ, մենք համոզված էինք, որ ևս մի հինգ րոպե պառկելը մեզ համար հավասարազոր է մահվան։ Այդպիսին է մարդու բնությունը։

Ջորջն ասաց, որ նման դեպք, միայն ավելի վատ ձևով, պատահել է իր հետ մեկուկես տարի առաջ, երբ նա սենյակ էր վարձել ոմն միսիս Գիփինգսի մոտ։

Մի օր երեկոյան, ― պատմեց Ջորջը, իր ժամացույցը կանգնել էր 8,15-ի վրա։ Նա չէր նկատել դա, որովհետև ինչ-ինչ պատճառներով քնելուց առաջ մոռացել էր ժամացույցը լարել (նրա համար արտառոց երևույթ) և կախել էր գլխավերևում՝ նույնիսկ չնայելով ժամացույցին։

Դա պատահել էր ձմռանը, ամենակարճ օրերից մի օր, մառախլապատ եղանակին, այնպես որ, այն փաստը, որ դեռևս շատ մութ էր, երբ Ջորջն արթնացավ, չէր կարող ժամանակի հուսալի ուղեցույց ծառայել։ Նա մեկնեց ձեռքն ու վերցրեց ժամացույցը։ Ութն անց քարորդ էր։

― Երկնային լուսատուներ, փրկեցեք ինձ, ― բացականչեց Ջորջը, ― չէ՞ որ ես պետք է ժամը իննին լինեմ Սիթիում։ Ինչու՞ մեկն ու մեկը ինձ չի արթնացրել։ Սա ի՞նչ խայտառակություն է։

Նա մի կողմ նետեց ժամացույցն ու դուրս թռավ անկողնուց, սառը ջրցող ընդունեց, լվացվեց, հագնվեց ու սափրվեց սառը ջրով, ոտովհետև տաք ջրին սպասելու ժամանակ չկար, և նորից նայեց ժամացույցին։

Գուցե ժամացույցն անկողնուն շպրտելուց հետո սկսել էր աշխատել, իսկ գուցե ուրի՞շ պատճառ կար, Ջորջը չէր կարող ասել։ Փաստն այն էր, որ ութն անց քառորդ ժամացույցն սկսեց աշխատել և այժմ ցույց էր տալիս իննից քսան պակաս։

Ջորջը ճանկեց ժամացույցն ու աստիճաններով ցած վազեց։ Ընդունարանում մութ էր ու խաղաղ։ Բուխարու կրակը չէր երևում։ Ջորջը մտածեց, որ դա խայտառակություն է միսիս Գ-ի համար և որոշեց, որ երեկոյան վերադառնալիս կասի նրան, թե ինչ կարծիքի է այդ ամենի մասին։ Հետո նետվեց վերարկուի ու գլխարկի ետևից և ճանկելով հովանոցը, սլացավ դեպի ելք։ Դուռը կողպված էր։ Ջորջը միսիս Գ-ին ծույլ պառավ անվանեց և զարմացավ, թե ինչու մարդիկ չեն կարողանում ժամանակին արթնանալ, բացեց փականքն ու դուրս վազեց։

Ջորջը վազքով քարորդ մղոն ճանապարհ անցավ և դրանից հետո միայն նրան սկսեց տարօրինակ ու անհասկանալի թվալ, թե ինչու այդքան քիչ մարդ կար փողոցում և խանութները դեռ փակ էին։ Ինքնին հասկանալի է, շատ մութ ու մառախլապատ առավոտ էր, բայց դա դեռևս պատճառ չէր, որ մարդիկ դադարեցնեին ամեն տեսակի աշխատանքը։ Ինքը ստիպված է աշխատանքի գնալ, ինչու՞ մյուսները պետք է մնան տաքուկ անկողնում միայն նրա համար, որ մութ ու մառախուղ է դրսում։

Վերջապես հասավ Հոլբորն։ Խանութների փեղկերը փակ էին, շուրջը ոչ մի օմնիբուս չէր երևում։ Տեսադաշտում երևում էին երեք մարդ, որոնցից մեկը ոստիկան էր, կաղամբով լի մի սայլակ և մի կիսախարխուլ կառք։ Ջորջը գրպանից հանեց ժամացույցն ու նայեց թվացույցին։ Ժամը իննից հինգ էր պակաս։ Նա անժարժ կանգնեց ու սկսեց հաշվել սրտի զարկերը։ Հետո կռացավ և շոշափեց սրունքները։ Այնուհետև, ժամացույցը դեռևս ձեռքում պահած, մոտեցավ ոստիկանին և հարցրեց, թե ժամը քանիսն է։

― Ժամը քանի՞սն է, ― կրկնեց ոստիկանը ակնհայտ կասկածանքով ոտքից գլուխ չափելով Ջորջին, ― լսեցեք, հիմա ժամացույցի զարկերը կխփեն։

Ջորջն ականջ դրեց, և իսկապես, հարևան փողոցի ժամացույցը սպասել չտվեց։

― Բայց ընդամենը երեք զարկ հնչեց, ― վիրավորված տոնով ասաց, Ջորջը, երբ զարկերը դադարեցին։

― Իսկ դուք քանի՞սն էիք ուզում, ― հետաքրքրվեց ոստիկանը։

― Քանի՞սը, իհարկե ինը, ― ասաց Ջորջը, ցույց տալով իր ժամացույցը։

― Կարո՞ղ եմ իմանալ, թե որտեղ եք ապրում, ― խստորեն հարցրեց հասարակական կարգ ու կանոնի պահապանը։

Ջորջը մի պահ մտածեց ու տվեց իր հասցեն։ ― Օ, ահա թե որտեղ եք ապրում, ― պատասխանեց ոստիկանը։ ― Ահա, ուրեմն, հանգիստ վերադարձեք տուն ձեր ժամացույցով հանդերց և ավելի շրջահայաց եղեք։

Եվ Ջորջը նորից տուն վերադարձավ, մտորելով ամբողջ ճանապարհին։

Իր սենյակը մտնելով, սկզբում նա որոշեց նորից հանվել ու անկողին մտել, բայց երբ մտածեց, որ նորից պիտի հագնվի, լվացվի ու ջրցող ընդունի, վճռեց չպառկել, այլ ննջել բազկաթոռին։

Սակայն քնել չկարողացավ։ Նա իր կյանքում երբեք այդքան առույգ չէր զգացել իրեն։ Ջորջը ստիպված վառեց լամպը, դուրս հանեց շախմատի տախտակը և մի պարտիա մենակ խաղաց։ Բայց նույնիսկ դա էլ չոգնեց։ Ժամանակն այնքան դանդաղ էր շարժվում։ Նա թողեց շախմատը և փորձեց կարդալ։ Սակայն դա նույնպես նրա ուժերից վեր էր։ Նորից հագավ վերարկուն և դուրս եկավ զբոսնելու։

Փողոցը դատարկ էր ու մռայլ։ Ոստիկանները նայում էին չքողարկված կասկածանքով, լապտերներով լուսավորում էին նրան ու հետևում։ Եվ այդ ամենն այնպիսի տպավորություն էր թողնում նրա վրա, կարծես իսկապես ինչ-որ բան էր արել։ Ամեն անգամ, երբ լսում էր մոտեցող ոստիկանների քայլերը, գողեգող անցնում էր նրբանցքներով ու թաքնվում էր շենքերի մուտքի մոտ։

Ինքնին հասկանալի է, որ նման վարվելակերպը ավելի էր խորացնում կարգ պահպանողների կասկածը։ Նրանք մոտենում, գտնում էին Ջորջին և հարցնում, թե ինչ է անում այդտեղ։ Եվ երբ նա պատասխանում էր «ոչինչ», պարզապես դուրս է եկել զբոսնելու (դա եղել է առավոտյան ժամը չորսին), նրան չէին հավատում, իսկ քաղաքացիական հագուստով երկու ոստիկաններ նրան տուն ուղեկցեցին, համոզվելու՝ ի՞րոք նա ապրում է այն հասցեում, ինչ հայտնել էր իրենց։ Տեսնելով , որ նա դուռը բացում է իր բանալիով, նրանք դիրքավորվեցին տան դիմաց և սկսեցին հետևել, թե ինչ է կատարվում տանը։

Ներս մտնելով, Ջորջը վորոշեց կրակ վառել և իր համար նախաճաշ պատրաստել, պարզապես ժամանակ անցկացնելու համար։ Սակայն նա կարծես ի վիճակի չէր որևէ իր վերցնել ձեռքը։ Լիներ դա ածուխի թիակ, թե թեյի գդալ, ցած էր գցում կամ ինքն էր ընկնում և այնպիսի աղմուկ էր բատձրացնում ու հետո էլ մահու չափ վախենում էր, որ կարթնացնի միսիս Գ-ին։ Նա էլ, կարծելով, թե գողեր են ներս մտել, բաց կանի պատուհանն ու «ոստիկանություն» կկանչի, իսկ այդ երկու ոստիկանները ներս կվազեն, ձեռնակապներ կհագցնեն ու իրեն կտանեն ոստիկանություն։

Նա սարսափելի ջղային վիճակում էր և նույնիսկ պատկերացրեց իր դատավարությունը․ ինքը փորձում է հանգամանքները բացատրել երդվյալ ատենակալներին, բայց ոչ ոք նրան չի հավատում։ Ի վերջո, նրան դատապարտում են քսան տարվա տաժանակրության, և մայրը վշտից մահանում է։ Այսպիսով, նա հրաժարվեց նախաճաշ պատրաստելու մտքից, փաթաթվեց վերարկուով և տեղավորվեց բազկաթոռին, մինչև ժամը 7-ն անց կեսին միսիս Գ-ն իջավ հյուրասենյակ։

Ջորջն ասաց, որ այդ օրվանից ի վեր, նա երբեք այդքան վաղ չի արթնացել։ Դա նրա համար լավ դաս էր։

Մինչ Ջորջը պատմում էր այս իրական պատմությունը, մենք երկուսով էլ ծածկոցաշալերով փաթաթված նստած էինք և երբ նա ավարտեց, ես փորձեցի թիով արթնացնել Հարրիսին։ Երրորդ փորձը հասավ իր նպատակին, նա շուռ եկավ մյուս կողքի վրա և ասաց, որ մի րոպեից ցած կիջնի և կհագնի իր քուղակապերով կոշիկները։ Սակայն կարթաձողի օգնությամբ մենք նրան շուտով հասկացրինք, թե որտեղ է գտնվում և նա հանկարծակի նստեց տեղում՝ նավակի հակառակ ծայրը շպրտելով Մոնթմոտընսիին, որն անխռով քնած էր Հարրիսի կրծքին։

Այնուհետև բարձրացրեցինք բրեզենտը, չորսով գլուխներս կողքից դուրս հանեցիցնք, նայեցինք ջրին և սառսռացինք։ Նախորդ գիշեր որոշել էինք առավոտյան վաղ արթնանալ, դեն գցել վերմակներն ու ծածկոցները և ուրախ բացականչություններով նետվել ջուրն ու մի լավ լող տալ։ Սակայն հիմա,երբ արդեն առավոտ էր, այդ միտքը պակաս գայթակղիչ էր թվում։ Ջուրը տամուկ ու սառն էր թվում և, բացի դրանից, ցուրտ քամի էր փչում։

― Դե, տեսնենք ո՞վ առաջինը ջուրը կմտնի, ― վերջապես ասաց Հարրիսը։

Առաջնության համար առանձնապես սուր պայքար տեղի չունեցավ։ Ջորջը, քանի որ դա հենց նրա միտքն էր, նահանջեց նավակի խորքն ու սկսեց հագնել կիսագուլպաները, այսպիսով լուծելով հարցը։ Մոնթմորընսին ակամայից այնպես ոռնաց, կարծես լողալու մասին միտքն անգամ նրան սառսուր էր ներշնչում։ Հարրիսն ասաց, որ շատ դժվար կլինի նավակ վերադառնալը և սկսեց հագուստների միջից փնտրել իր անդրավարտիքը։

Ես ամենևին մտադիր չէի նահանջել, թեև լողն ինձ նույնպես այլևս չէր հրապուրում։ Մտածում էի, որ ջրում կարող են ջրասույզ եղած ծառաբներ կամ ջրիմուռներ լինել։ Որոշեցի ընտրել միջինը՝ ափ իջնել և ջուր ցայել վրաս։ Ես վերցրի սրբիչը, ցամաք դուրս եկա և ջրին մոտեցա ծառի ճյուղի վրայով, որն իջնում էր անմիջապես ջրի վրա։

Անասելի ցուրտ էր։ Քամին կտրում էր դանակի պես։ Մտածեցի, որ թերևս չարժե ջուր ցայել վրաս, ավելի լավ է, նավակ վերադառնամ և արագ հագնվեմ։ Ես ետ դարձա, որպեսզի իրագործեմ մտադրությունս, բայց ճիշտ այդ պահին այդ հիմար ճյուղը կոտրվեց և ես սրբիչիս հետ միասին խլացուցիչ ճողփյունով շրմփացի ջրի մեջ։ Ու մինչ գլխի կընկնեի, թե ինչ է կատարվել, հայտնվեցի գետի կենտրոնում, փորումս մի գալլոն լիքը Թեմզայի ջուր։

― Աստված վկա, ծերուկ Ջեյը լողում է, ― լսեցի Հարրիսի բացականչությունը, երբ շնչահեղձ լինելով մի կերպ դուրս լողացի ջրի երեսը։ ― Մտքովս չէր անցնի, որ նա այդքան քաջն է։ Ի՞նչ կասես սրան։

― Ամեն ինչ կարգի՞ն է, ― երգեցիկ ձայնով հարցրեց Ջորջը։

― Հիանալի է, ― թոթովեցի ես ի պատասխան։ ― Հիմարություն եք անում, որ ջուրը չեք մտնում։ Աշխարհում հանուն ոչ մի բանի չէի հրաժարվի այս հաճույքից։ Ինչու՞ դուք էլ չփորձեք։ Պարզապես մի փոքր վճռական պետք է լինել։

Բայց ինձ այդպես էլ չհաջողվեց տարհամոզել նրանց։

Այդ օրը հագնվելիս մի շատ զվարճալի դեպք պատահեց։ Երբ ես նավակը վերադարձա, շատ ցուրտ էր և շտապելով հագնել վերնաշապիկս, պատահաբար այն ջուրը գցեցի։ Դա ինձ խիստ բարկացրեց, հատկապես, որբ Ջորջն էլ սկսեց ծիծաղել։ Անձամբ ես այդտեղ ոչ մի ծիծաղելի բան չէի տեսնում և այդպես էլ ասացի Ջորջին, բայց Ջորջն սկսեց ավելի անզուսպ ծիծաղել։ Երբևէ չեմ տեսել, որ մարդ այդքան շատ ծիծաղի։ Վերջնականապես համբերությունից դուրս եկա և ասացի Ջորջին, թե ինչպիսի մոլագար ու անխելք ապուշի մեկն է ինքը, սակայն նա սկսեց է՛լ ավելի ուժգին հռհռալ։ Եվ հանկարծ վերնաշապիկը ջրից հանելիս, նկատեցի, որ դա իմ վերնաշապիկը չէ, այլ Ջորջինը, որը ես սխալմամբ իմն էի համարել։ Այդ ժամանակ միայն իրադրության կոմիզմը հասավ ինձ և հիմա էլ ես սկսեցի ծիծաղել։ Որքան շատ էի նայում Ջորջի թաց վերնաշապիկին, կամ իրեն՝ ծիծաղից ցնցվող Ջորջին, այնքան շատ էի զվարճանում, և այնքան ծիծաղեցի, որ վերնաշապիկը նորից ջուրն ընկավ։

― Դու․․․ չե՞ս պատրաստվում ջրից հանել վերնաշապիկդ, ― հռհռալով հարցրեց Ջորջը։

Ես չկարողացա նրան անմիջապես պատասխանել, այնպես էի ցնցվում ծիծաղից, բայց վերջապես, ծիծաղի պոռտթկումների միջև ինձ հաջողվեց պատասխանել․

― Դա իմ վերնաշապիկը չէ․․․քոնն է։

Ես երբեք չեմ տեսել, որ մարդու դեմքը այդքան ակնթարթորեն ուրախ արտահայտությունը փոխի մռայլի։

― Ի-ի՞նչ, ― ճղճղաց Ջորջը, ոտքի ցատկելով, ― հիմա՛ր։ Ինչու՞ ավելի ուշադիր չես։ Ինչու՞, գրողը տանի, չէ՞իր կարող գնալ գետափ և այնտեղ հագնվել։ Ձեր նմաններին պետք է արգելել նավակ մտնել, այո, արգելել։ Տու՛ր այստեղ կարթաձողը։

Ես փորձեցի բացատրել նրան, թե այդ ամենը որքան ծիծաղելի է, բայց ինձ ոչինչ չհաջողվեց։ Ջորջը երբեմն այնքան բութ է լինում կատակը հասկանալու համար։

Հարրիսն առաջարկեց նախաճաշի համար կաթնաձվածեղ պատրաստել։ Խոստացավ ինքը զբաղվել դրանով։ Նրա խոսքերից երևում էր, որ կաթնաձվածեղ պատրաստելու վարպետ է։ Նա հաճախ է զբոսախնջույքների և նավակով զբոսանքների ժամանակ կաթնաձվածեղ պատրաստել։ Դա նրան մեծ հեղինակություն է բերել։ Բոլոր նրանք, ովքեր փորձել են Հարրիսի ձեռքով պատրաստված կաթնաձվածեղը, ― այդպես մենք հասկացանք նրա խոսքերից ― այլևս ոչ մի ուրիշ կերակրատեսակ չեն ցանկացել ուտել և հյուծվել ու մահացել են, եթե չեն կարողացել նորից ձեռք բերել դրանից։

Նրա խոսքերից հետո մեր բերաններից ջուր էր գնում։ Մենք Հարիսին տվեցինք սպիրտայրոցը, թավան ու այն բոլոր ձվերը, որոնք դեռ չէին կոտրվել ու խառնվել զամբյուղի պարունակությանը և աղաչեցինք անմիջապես գործի անցնել։

Նրան չհաջողվեց առանց գլխացավանքի կոտրել ձվերը։ Սակայն դժվարը ոչ այնքան ձվերը կոտրելն էր, որքան այնպես անել, որ արդեն կոտրված ձվերը թափվեն թավայի մեջ և ոչ թե շալվարին կամ վերնաշապիկի թևքերին։ Վերջիվերջո, Հարրիսին հաջողվեց մի կես դյուժին ձու լցնել թավայի մեջ, հետո պպզելով սպիրտայրոցի կողքին, սկսեց պատառաքաղով խառնել։

Որքան Ջորջն ու ես հասկացանք, դա հոգնեցուցիչ գործ էր։ Ամեն անգամ, երբ Հարրիսը մոտենում էր թավային, այրում էր մատները, որևէ բան էր ցած գցում, հետո սկսում էր գժի նման թռչկոտել սպիրտայրոցի շուրջը՝ թափահարելով մատներն ու գրողի ծոց ուղարկելով ամեն ինչ։ Ամեն անգամ, երբ Ջորջն ու ես նայում էինք նրա կողմը, միշտ տեսնում էինք նրան այդ նույն համարը կատարելիս։ Սկզբում նույնիսկ մտածեցինք, որ դա նրա խոհարարական արվեստի բաղկացուցիչ մասն է։

Մենք գաղափար անգամ չունեինք, թե ինչ բան է կաթնաձվածեղը և պատկերացնում էինք, որ դա, կարմրամորթ հնդկացիների կամ Սենդվիչյան կղզիների կերակրատեսակ է, որ ինչպես հարկն է պատրաստելու համար թռչկոտելով պարելը և նզովելը անհրաժեշտ պայման են։ Մոնթմորընսին մի անգամ մոտեցավ ու մռութը դիպցրեց թավային, սակայն տապակվող յուղի կաթիլները թռան ու այրեցին նրա քիթը, և հետո նա նույնպես սկսեց թռչկոտել ու նզովել իր ձևով։ Ընդհանուր առմամբ, դա ամենահետաքրքիր և հուզիչ արարողություններից մեկն էր, որին ես երբևէ ներկա եմ եղել։ Ջորջը և ես անչափ ափսոսեցինք, երբ այդ ամենն ավարտվեց։

Արդյունքն այնքան հաջող չստացվեց ինչպես սպասում էր Հարրիսը։ Շատ քիչ բան էր մնացել թավայում։ Վեց ձու էր եղել թավայի մեջ և դրանից մնացել էր մի թեյի գդալի չաթ այրված ու անախորժելի տեսքով ինչ-որ շփոթ։

Հարրիսն ասաց, որ մեղավորը թավան է։ Ամեն ինչ հաջող կլիներ, եթե ձուկ եփելու թաս ու գազոջախ ունենայինք։ Որոշեցինք այլևս փորձեր չանել, մինչև այդ խոհարարական պարագաները չունենայինք։

Երբ ավարտեցինք նախաճաշը, արդեն արևն բավական լավ էր տաքացնում։ Քամին դադարել էր, ավելի լավ եղանակ հնարավոր չէր ցանկանալ։ Շրջապատում քիչ բան էր հիշեցնում 19-րդ դարի մասին։ Առավոտյան արևի լույսի ներքո նայելով գետին, կարելի էր համարյա պատկերացնել, որ 1215 թվականի այն հայտնի հունիսյան առավոտից մեզ բաժանող դարերը մի կողմ են քաշվել և, որ մենք՝ անգլիական ֆերմերների զավակներս, տնայնագործական հագուստներով և կաշեգոտու վրայի դաշույններով, սպասում ենք այդտեղ, ականատես լինելու, թե ինչպես է գրվում պատմութլան այդ նշանակալից էջը, որի նշանակությունը չորս հարյուր և ավելի տարիներ անց հասարակ ժողովրդին լուսաբանեց այն խորապես ուսումնասիրած Օլիվեր Կրոմվելը։

Հիանալի ամառային առավոտ է՝ արևոտ, մեղմ ու խաղաղ։ Բայց օդից զգացվում է վերահաս տագնապի թրթիռը։ Իոհան թագավորը կանգ է առել Դանքրաֆտ-Հոլլում, և ամբողջ նախորդ օրվա ընթաքում փոքրիկ Սթեյնզ քաղաքում արձագանքում են զենքերի շաչյունը, ձիերի դոփյունը սալահատակի վրա, հրամանատարների բացականչյությունները, մորուքավոր նետաձիգների, սակրատեգավորների ու գեղարդավորների գռեհիկ կատակներն ու կոպիտ հիշոցները և օտար լեզվով խոսող նիզակավորների ձայները։

Քաղաք են մտնում վառ զգեստավորված, ճանապարհի փոշու մեջ կորած ասպետներ ու զրահակիրներ։ Եվ ողջ երեկոյի ընթացքում վախվորած քաղաքացիները պետք է հապճեպ բաց անեն տան դռները՝ ներս թողնելու կոպիտ զինվորների խմբերը, որոնց պետք է տեղավորել ու կերակրել և այն էլ ամենաընտիր կերակուրներով, ապա թե ոչ, այն ժամանակ թող աստված պահապան լինի տանը և նրա բնակիչներին, քանի որ այդ բուռն ժամանակներում սուրը դատավոր էր և դատապաշտպան, հայցվոր և դահիճ, վերցրածի համար վճարում էին նրանով, որ ողջ էին թողնում, եթե իհարկե բարեհաճում էին այդպես վարվել։

Շուկայի հրապարակում պատրաստված խարույկի շուրջը մինչև ուշ գիշեր հավաքվում են բարոնների զինվորները։ Եվ մինչ երեկոն վերածվում է գիշերվա, նրանք ուտում են խմում, աղմկոտ երգեր են ոռնում, հարբած մոլի խաղեր են խաղում և վիճում։ Կրակը արտառոց ստվերներ է գցում զենքի կույտերի ու զինվորների անճոռնի մարմինների վրա։ Քաղաքի երեխաները գողեգող մոտենում և հետաքրքրությամբ դիտում են նրանց։ Ամրակազմ գյուղացի աղջիկները նույնպես ծիծաղելով մոտենում են մի անպարկեշտ կատակ փոխանակելու և ժամադրվելու կորովատես զինվորների հետ, որոնք այնքան նման չեն իրենց գյուղական խանդավառ երկրպագուներին։ Վերջիններս արհամարված կանգնած են նրանց ետևում՝ փորձելով քմծիծաղ տալ իրենց լայն, շփոթված դեմքերին։ Իսկ շրջապատի դաշտերից կայծկլտում են հեռավոր ճամբարների աղոտ լույսերը, այստեղ հավաքված են որևէ մեծ լորդի կողմնակիցները, այնտեղ՝ ուխտադրուժ Իոհանի ֆրանսիացի վարձկաններն են, որոնք թրև են գալիս, ինչպես որսի դուրս եկած քաղցած գայլեր։

Ամբողջ գիշեր մութ փողոցներում ժամապահներ էին կանգնած, քաղաքը շրջապատող ամեն մի բլուրի վրա առկայծում էին պահակակետերի կրակները։ Բայց ահա գիշերն անցավ և հին Թեմզայի գեղեցիկ դաշտավայրի վրա տարածվեց հռչակավոր օրվա առավոտը, որն այնքան մեծ նշանակություն ունեցավ գալիք սերունդների ճակատագրի համար։

Երբ բացվեց մռայլ առավոտը, երկու կղզիներից մոտիկում, մեր կանգնած տեղից մի քիչ վեր մեծ եռուզեռ սկսվեց․ լսվում էին անթիվ աշխատավորների ձայները։ Նրանք խփում են հսկայական վրանը, որն այստեղ է բերվել նախորդ երեկոյան։ Ատաղձագործերը զբաղված են նստարաններն ամրացնելով, իսկ Լոնդոնից եկած ենթավարպետները իրենց հետ բերել են բազմագույն կտորներ, մետաքս, ոսկե և արծաթե դիպակ։

Եվ ահա, Սթեյնզից գետափով ձգվող ճանապարհի վրա թավաձայն ծիծաղելով դեպի մեզ են գալիս մոտ տասը ամրակազմ տղամարդիկ՝ սակրատեգերով։ Դրանք բարոնների մարդիկ են։ Նրանք կանգ են առնում մեզանից տասը յարդ հեռու և հենվելով իրենց զենքերին, սկսում են սպասել։

Եվ այսպես, ժամ առ ժամ ճանապարհով անցնում են զինված մարդկանց նորանոր ջոկատներ ու խմբեր, նրանց սաղավարտներն ու զրահները անդրադարցնում են առավոտյան արևի երկար ու թեք ճառագայթները, մինչև ամբողջ ճանապարհը, ― որքան որ մարդու աչքը կտրում է, ― լցվում է փայլուն մետաղով և վարգող ձիերով։ Հեծյալները քառատրոփ արշավով խմբից խումբ են անցնում և ոչ մեծ դրոշները թռթռում են առափնյա զեփյուռից։ Ժամանակ առ ժամանակ շարժում է նկատվում, և շարքերը երկու կողմից ճամփա են բացում մեծ բարոններից որևէ մեկի համար, որը ռազմական ձիու վրա նստած, շրջապատված իր պահակախմբով, անցնում է՝ գլխավորելու իր ճորտերին ու վասալներին։

Իսկ Քուփեր-Հիլլի լանջին, ճիշտ նրանց դիմաց, հավաքվել են զարմացած գյուղացիներ ու Սթեյնզից եկած հետաքրքրասեր քաղաքացիներ, և ոչ ոք հաստատ չգիտի, թե ինչի համար է այդ ամբողջ իրարանցումը, բայց յուրաքանչյուրը յուրովի է բացատրում այդ մեծ իրադարձությունը, որին եկել են ականատես լինելու։ Ոմանք ասում են, որ այդ օրվա իրադարձություններից հետո ժողովրդի վիճակը կբարելավվի, բայց ծերունիները բացասաբար շարժում են գլուխները, քանի որ նման հեքիաթներ առաջներում էլ են լսել։

Սթեյնզից ներքև, գետի վրա սփռված են նավեր, մակույկներ ու հյուսկեն նավակներ (վերջիններս օգտագործումից դուրս են եկել և դրանցից շարունակում են օգտվել միայն չքավորները)։ Գետի սահանքներում, որտեղ տարիներ անց պետք է կառուցվեր Բել-Ուիրյան շյյուզը, դրանք քարշում կամ թիավարում են ամրակազմ թիավարները և, որքան թույլ է տալիս նրանց համարձակությունը, մոտենում են ծածկված մեծ նավերին, որոնք պատրաստ սպասում են տանելու Իոհան թագավորին այնտեղ, որտեղ ճակատագրական Խարտիան սպասում է նրա ստորագրությունը։

Կեսօր է։ Ողջ ժողովրդի հետ նաև մենք ժամեր շարունակ համբերությամբ սպասում ենք։ Լուրեր են պտտվում, որ այս անգամ էլ խորամանկ Իոհանը դուրս է պրծել բարոնների ձեռքից, իր վարձկանների հետ փախել է Դանքրաֆտ-Հոլլից և շուտով ավելի լուրջ գործերով կզբաղվի, քան իր հպատակների համար ազատությունների հրովարտակ ստորագրելն է։

Բայց ոչ։ Այս անգամ նա երկաթե ճիրանների մեջ է և իզուր է պոչ խաղացնում ու փորձում խույս տալ։ Հեռվում, ճանապարհի վրա փոշու մի փոքրիկ ամպ է բարձրանում, որն աստիճանաբար մոտենում է ու մեծանում, սմբակների դոփյունը ուժգնանում է և զգաստ կանգնած զինվորների շարքերի միջով շարժվում է վառ զգեստավորված լորդերի և ասպետների փայլուն թափորը։ Առջևից, ետևից և երկու կողմերից արշավում են բարոնների հպատակները, իսկ նրանց մեջտեղում՝ Իոհան թագավորը։

Նա մոտենում է այն վայրին, որտեղ մեկնելու պատրստ սպասում են նավերը, և մեծ բարոնները շարքերից ընդառաջ են գալիս՝ ողջունելու նրան։ Նա ողջունում է ուրախ ժպիտով և հաճոյախոսություններ է անում նրանց, ասես նրան հրավիրել են իր պատվին կազմակերպված տոնակատարության։ Բայց երբ նա պատրաստվում է ձիուց ցած իջնել, մի արագ հայացք է նետում ետևի մասում շարված իր ֆրանսիական վարձկանների և բարոնների հպատակների ահեղ շարքերի վրա, որոնք օղակ են կազմել իր շուրջը։

Գուցե դեռ ուշ չէ՞։ Մի անսպասելի ուժգին հարված իր կողքի հեծյալին, մի կոչ՝ իր ֆրանսիական զորքերին, մի անսպասելի սրընթաց հարձակում՝ իր առջև ձգված անուշիմ շարքերի վրա, և այդ խռովարար բարոնները կզղջան, որ համարձակվել են խափանել իրենց թագավորի ծրագրերը։ Ավելի համարձակ ձեռքը կարող էր նույնիսկ այդպիսի իրադրության մեջ փոխել խաղի ընթացքը։ Եթե նա Ռիչարդ լիներ, ազատության գավաթը կխլեին Անգլիայի քթի տակից և դեռ հարյուրամակներ շարունակ Անգլիան չէր իմանա, թե ինչ համ ունի ազատությունը։

Սակայն Իոհան թագավորի սիրտն ահ է ընկնում՝ նայելով անգլիացի զինվորյալների ահեղ դեմքերին, նրա ձեռքն անուժ ընկնում է սանձի վրա, ձիուց ցած է իջնում և տեղավորվում առաջին նավում։ Իսկ բարոնները հետևում են նրան, ձեռքները՝ սրերի երախակալներին, և մեկնելու հրաման է տրվում։

Դանդաղորեն, ծանր, զարդարված նավերը հեռանում են Ռաննիմիդի գետափից։ Դանդաղորեն նրանք առաջ են շարժվում գետի թույլ հոսանքին հակառակ և խուլ հարվածով խփվում են փոքրիկ կղզյակի ափին, որն այդ օրվանից կոչվում է «Մեծ Խարտիայի կղզի» Թագավորը ափ է դուրս գալիս։ Մենք լուռ, շունչներս պահած սպասում ենք, մինչև մի ուժգին ձայն ճեղքում է օդը՝ հայտարարելով, որ Անգլիայի ազատության ամրոցի հիմնաքարը, ի գիտություն բոլորի ամուր դրված է։

==Գլուխ տասներկուերորդ==

Հենրի Ութերորդը և Աննա Բոլեյն։ Սիրահար զույգի հետ նույն տանն ապրելու անհարմարությունները։ Անգլիական ազգի համար դժվարին ժամանակներ։ Գիշերային դեգերումներ՝ գեղեցիկի ետևից։ Անտուն ու անոթևան։ Հարրիսը մեռնելու պատրաստություն է տեսնում։ Հրեշտակ է հայտնվում։ Հանկարծակի ուրախության ազդեցությունը Հարրիսի վրա։ Թեթև ընթրիք։ Նախաճաշ։ Բարձր գին՝ մանանեխի համար։ Սարսափելի ճակատամարտ։ Մեյդենհեգ։ Առագաստները պարզած։ Երեք ձկնորս։ Մեզ հայհոյում են։

Ես նստած էի գետափին, երևակայությանս մեջ նկարելով այդ տեսարանը, երբ Ջորջն ասաց, քանի որ բավականին հանգստացել եմ, գուցե դեմ չեմ լինի, ամանները լվանալ․ այսպիսով, անցյալի փառապանծ օրերից վերադառնալով դեպի գորշ, տաղտկալի ներկան՝ իր բոլոր ձախորդություններով ու մեղքերով, ես նավակ իջա և փայտի ձողիկով ու խոտի փնջով մաքրեցի թավան, վերջնականապես փայլեցնելով Ջորջի թաց վերնաշապիկով։

Մենք ուղեվորվեցինք դեպի Մեծ Խարտիայի կղզի և դիտեցինք քարը, որը դրաված էր մի տնակում, որի վրա, ինչպես ասում են, ստորագրվել է «Մեծ Խարտիա» անունը կրող հրովարտակը։ Թեև չեմ կարող երաշխավորել, որ իրոք դա այդտեղ է ստորագրվել, և ոչ թե, ինչպես ոմանք են պնդում, Ռաննիմիդի ափին։ Անձանբ ես հակված եմ գերադասություն տալ ավելի տարածված կղզու թեորիային։ Համենայն դեպս, եթե այն ժամանակ ես բարոններից մեկն ու մեկը լինեի, անպայման կհամոզեի իմ ընկերներին այնպիսի մի անհուսալի ուղեկցի, ինչպիսի Իոհան թագավորն էր, տանել կղզի, որտեղ նրա կողմից ամեն տեսակի անսպասելիությունների ու հնարքների համար ավելի քիչ հնարավորություն կլիներ։

Պիկնիկների հրվանդանից ոչ հեռու, Անքերվիք-Հաուզի մոտակայքում պահպանվել են մի հին վանքի ավերակները, որի մոտ, ինչպես ասում է ավանդությունը, Հենրի VIII-ը հանդիպում էր Աննա Բոլեյնի հետ։ Նրանք հանդիպում էին նաև Քենթում գտնվող Հիվեր ամրոցում և էլի ինչ-որ տեղ Սընթ-Օլբանսի մոտ։ Այն օրերին Անգլիայի բնակիչները երևի դժվարանում էին որևէ վայր գտնել, որտեղ այդ երկու անհոգ սիրահարներին չհանդիպեին։

Եբևէ եղե՞լ եք մի տան, որտեղ սիրահար զույգ կա։ Դա տանջալից փորձություն է։ Ասենք թե դուք ցանկանում եք հանգստանալ հյուրասենյակում և ձեր քայլերն ուղղում եք այնտեղ։ Դուռը բացելիս աղմուկ եք լսում, կարծես մեկը հանկարծ ինչ-որ անհետաձգելի գործ է հիշել և, երբ ներս եք մտնում, Էմիլին կանգնած է պատուհանի մոտ և ողջ էությամբ կլանված նայում է դիմացի մայթին, իսկ ձեր ընկերը՝ Ջոն Էդվարդը, սենյակի մյուս անկյունում տարված դիտում է ինչ-որ մեկի հարազատների լուսանկարները։

― Օ՛, ― ասում եք դուք, կանգնելով դռան շեմին, ― չգիտեի, որ այստեղ մարդ կա։

― Ի՞նչ եք ասում, ― սառը պատասխանում է Էմիլին այնպիսի տոնով, կարծես ձեզ չի հավատում։

Քիչ անց ասում եք․

― Շատ խավար է այստեղ։ Ինչու՞ չեք վառում լամպը։

Ջոն Էդվարդն ասում է՝ օ՛, նույնիսկ չի էլ նկատել։ Իսկ Էմիլին պատասխանում է, որ իր հայրը չի սիրում, երբ օրը ցերեկով լամպը վառում են։

Դուք նրանց մեկ-երկու վերջին նորություններ եք հաղորդում և արտահայտում ձեր կարծիքը Իռլանդական հարցի վերաբերյալ, բայց դա ակնհայտորեն նրանց չի հետաքրքրում։ Նրանք միայն պատասխանում են․ «Օ՛», «մի՞թե», «իսկապե՞ս», «այո՞», «Չի" կարող պատահել»։ Եվ տասը րոպե այսօրինակ խոսակցություն վարելուց հետո, զգուշորեն մոտենում եք դռանը և դուրս եք սողոսկում ու դեռ զարմանում եք, որ դուռը, առանց ձեր մասնակցության, անմիջապես շրխկոցով փակվում է ձեր ետևից։

Կես ժամից որոշում եք գնալ և ծխել ձմեռային այգում։ Այնտեղի միակ աթոռը զբաղեցրել է Էմիլին, իսկ Ջոն Էդվարդը, եթե կարելի է հավատալ զգեստներին, ակնհայտորեն նստած է հատակին։ Նրանք ոչինչ չեն ասում, բայց նրանց հայացքն ասում է այն ամենը, ինչ թույլ է տալիս քաղաքակիրթ հասարակությունը։ Անմիջապես ետ եք դառնում և դուռը ծածկում ձեր ետևից։

Այս ամենից հետո արդեն վախենում եք ամբողջ տան մեջ որևէ դռնից ձեր քիթը ներս խոթել և, որոշ ժամանակ աստիճաններով վեր ու վար անելուց հետո, գնում և փակվում եք ննջասենյակում։ Սակայն շուտով դա ձանձրացնում է և դնելով գլխարկը, գնում եք պարտեզ։ Քայլում եք արահետով ու անցնելով տաղավարի մոտով ներս եք նայում և, իհարկե, այդ երկու ջահել հիմարները արդեն գրկախառնված նստած են անկյունում։ Նրանք էլ ձեզ են նկատում և մտածում են, որ հավանաբար ինչ-որ ստոր մտադրություն ունեք, որ այդպես կրկնակոխ հետևում եք իրենց։

― Չե՞ն կարող, ինչ է, նման ժամանցի համար հատուկ սենյակ զբաղեցնել և մեզ էլ իմաց տալ, ― փնթփնթում եք դուք, հապճեպորեն ձեզ դահլիճ եք գցում, վերցնում եք հովանոցն ու հեռանում։

Հավանաբար նույնն է եղել, երբ այդ թեթևամիտ Հենրի Ութերորդը սիրահետում էր իր փոքրիկ Աննային։ Բուքինգհեմշիրի բնակիչները հավանաբար անսպասելիորեն հանդիպել են նրանց, երբ վերջիններս թափառում էին Վինձորի և Րեյսբերիի շրջակայքում, և բացականչել․ «Օ՛, դուք այստե՞ղ եք»։ Հենրին, հավանաբար շառագունել է և ասել․ «Այո, եկել եմ հանդիպելու մի մարդու», իսկ Աննան ասել է․ «Որքան ուրախ եմ ձեզ տեսնելու: Զվարճալի է, չէ՞։ Հենց նոր ճանապարհին հանդիպեցի միստր Հենրի Ութերորդին և պարզվեց, որ երկուսս էլ նույն ուղղությամբ ենք գնում»։

Եվ այդ մարդիկ հեռանում էին քթի տակ փնթփնթալով․ «Ավելի լավ է հեռանանք քանի դեռ գգվում ու ղունղունում են։ Գնանք Քենթ»։

Նրանք գնում էին Քենթ և առաջին բանը, որ տեսնում են այնտեզ հասնելով, Հենրին ու Աննան են, որ պտտվում են Հիվեր ամրոցի շուրջը։

― Օ՛, գրողը տանի, ― ասում են նրանք, ― եկեք հեռանանք։ Ես այլևս չեմ կարող դիմանալ։ Գնանք Սենթ-Օլբանս, գեղեցիկ ու խաղաղ անկյուն է։

Նրանք հասնում են Սենթ-Օլբանս և իհարկե, այդ տարաբախտ զույգը նույնպես այնտեղ է՝ համբուրվելով աբբայության պատերի տակ։ Դրանից հետո, այդ մարդիկ հավանաբար հեռացել են ու ծովահեն են դարձել մինչև հարսանեկան ծիսակատարության ավարտը։

Պիկնիկների հրվանդանից մինչև հին Վինձորի շլյուզը ընկած հատվածում գետը շատ գեղեցիկ է։ Մի ստվերոտ հանապարհ, որի վրա այս ու այնտեղ սփռված են գողտրիկ, փոքրիկ տնակներ, ձգվում է վեր, դեպի «Աուսլեյան զանգակներ» պանդոկը։ Դա մի գեղատեսիլ պանդոկ է, ինչպես գետափնյա շատ պանդոկներ, որտեղ կարելի է հիանալի գարեջուր խմել։ Համենայն դեպս, այդպես է ասում Հարրիսը, իսկ նման հարցերում Հարրիսի խոսքին կարելի է հավատալ։ Հին Վինձորը հայտնի է յուրովի։

Էդվարդ Խոստովանահայրը այստեղ պալատ ուներ, և հենց այսրեղ էր, որ փառապանծ կոմս Գոդվինը մեղավոր է ճանաչվել այն ժամանակվա դատավորների կողմից՝ թագավորի եղբոր սպանության համար։ Կոմս Գոդվինը հացի մի պատառ է կտրել և պահել ձեռքում։

― Եթե ես մեղավոր եմ, ― ասել է կոմսը, ― թող այս հացը խեղդի ինձ։

Եվ նա հացը բերանը դրեց, կուլ տվեց ու մեռավ։

Հին Վինձորն անցնելուց հետո, գետն ինչ-որ անհետաքրքիր է թվում և նորից գեղատեսիլ է դառնում Բովենիին մոտենալիս։ Ջորջը և ես քարշում էինք նավակը Հոում-պարկի մոտով, որը ձգվում է գետի աջ ափով Ալբերտի կամրջից մինչև Վիկտորիայի կամուրջը։ Երբ անցնում էինք Դաչետի մոտով, Ջորջը հարցրեց, թե հիշու՞մ եմ արդյոք գետի վրա կատարած մեր առաջին ճանապարհորդությունը, երբ գիշերելու համար ափ դուրս եկանք այդտեղ, երեկոյան ժամը տասին։

Ես պատասխանեցի , որ իհարկե, հիշում եմ։ Նման բաներն այդքան շուտ չեն մառացվում։

Դա օգոստոսն էր, մի շաբաթ օր։ Մենք՝ այսինքն մեր եռյակը, հոգնած ու քաղցած էինք։ Ու երբ հասանք Դատչետ, վերցրեցինք զամբյուղը, երկու պայուսակները, ծածկոցաշալերը, վերարկուները և մյուս իրերն ու ճամփա ընկանք գիշերելու տեղ որոնելու։

Հասանք մի շատ գողտրիկ փոքրիկ հյուրանոցի՝ բաղեղի թփերով և մագլցող վարդի թփերով ծածկված սանդղամուտքով։ Բայց մոտակայքում ցախկեռաս չէր երևում, իսկ չգիտես ինչու ցախկեռասը մեխվել էր ուղեղիս մեջ, և ես ասացի․

― Եկեք չմտնենք այստեղ։ Մի քիչ էլ գնանք և մեկ ուրիշը գտնենք, որտեղ ցախկեռաս լինի։

Մենք շարունակեցինք ճանապարհը և շուտով մեկ ուրիշ հյուրանոցի հասանք։ Այդ մեկը նույնպես շատ հիանալի հյուրանոց էր և կողքին էլ ցախկեռաս էր աճում, բայց այս անգամ էլ Հարրիսին դուր չեկավ մուտքի դռան մոտ կանգնած մարդու տեսքը։ Հարրիսն ասաց, որ իր կարծիքով, այդ մարդը ամենևին էլ լավը չի երևում և նրա հագին տգեղ սապոգներ են։ Այսպիսով, շարունակեցինք մեր ուղին։ Բավական ճանապարհ անցանք,սակայն այլևս ոչ մի հյուրանոցի չհանդիպեցինք։ Վերջապես, ճանապարհին մի մարդ տեսանք և խնդրեցինք խորհուրդ տալ թե ուր գնալ։

― Բայց դուք հակառակ ուղղությամբ եք գնում, ― ասաց նա։ ― Շրջվեք ու ետ դարձեք ու կտեսնեք «Եղնիկը»։

― Արդեն եղել ենք այնտեղ և այն մեզ դուր չի եկել, ― պատասխանեցինք մենք, ― ցախկեռաս չկա։

― Լավ, այդ դեպքում, ― ասաց նա, ― մնում է «Կալվածատիրոջ տունը» ուղիղ ձեր դիմաց է։ Այնտեղ եղե՞լ եք։

Հարրիսն ասաց, որ այնտեղ նույնպես չենք ուզում գնալ։ Մեզ դուր չի եկել այնտեղ իջևանած մի մարդու տեսքը, նրա մազերի գույնը, ինչպես նաև սապոգները։

― Դե, չգիտեմ ինչ խորհուրդ տամ, ― ասաց մեր զրուցակիցը, ― քանի որ այստեղ ուրիշ հյուրանոց չկա։

― Ոչ մի հյուրանո՞ց, ― բացականչեց Հրրիսը։

― Ոչ մի, ― պատասխանեց մարդը։

― Ի՞նչ պետք է անենք, ― գոչեց Հարրիսը։

Այդ ժամանակ միջամտեց Ջորջը։ Նա ասաց, որ Հարրիսը և ես, եթե ցանկանում ենք, կարող ենք մեզ համար նոր հյուրանոց կառուցել տալ և այն բնակեցնելու համար կենվորներ ընտրել։ Ինչ վերաբերում է իրեն, ապա նա վերադառնում է «Եղնիկ»։

Նույնիսկ հանճարները չեն կարողացել հասնել իրենց իդեալներին, և Հարրիսն ու ես խոր հոգոց հանեցինք, հասկանալով, թե որքան ունայն են երկրային իղձերը, ու հետևեցինք Ջորջին։

Մեր իրերը «Եղնիկ» տարանք և դարսեցինք նախասրահում։

Մոտեցավ հյուրանոցի տերն ու ողջունեց մեզ․

― Բարի երեկո, ջենտլմեններ։

― Օ՛, բարի երեկո, ― ողջունեց Ջորջը, ― բարի եղեք խնդրում եմ։ Մեզ երեք մահճակալ է հարկավոր։

― Անչափ ցավում եմ, սըր, ― ասաց տերը, ― վախենում եմ, որ դա անհնար է։

― Դե լավ, ― ասաց Ջորջը, ― ոչինչ, երկուսն էլ բավական է։ Մեզանից երկուսը կարող են քնել մի անկողնում, այնպես չէ՞, ― շարունակեց նա նայելով Հարրիսին ու ինձ։

Հարրիսն ասաց՝ իհարկե։ Նա էլ իր հերթին մտածում էր, որ Ջորջը և ես հեշտությամբ կտեղավորվենք միևնույն անկողնում։

― Ցավում եմ, սըր, ― նորից կրկնեց հյուրանոցի տերը, ― բայց ամբողջ տանը իրոք որ ոչ մի ազատ մահճակալ չունենք։ Մենք առանց այն էլ երկու կամ նույնիսկ երեք մարդ ենք տեղավորում մի մահճակալի վրա։

Դա մեզ փոքր-ինչ վհատեցրեց։ Բայց Հարրիսը, որ փորձված ճանապարհորդ է, կարծես հասկացավ և ուրախ ծիծաղելով ասաց․

― Ոչինչ, ինչ արած։ Դժվարությունները մարդկանց համար են։ Տեղավորեք մեզ բիլյարդասենյակում։

― Ցավում եմ, սըր։ Երեք ջենտլմեններ արդեն քնած են բիլյարդասեղանի վրա և երկուսն էլ՝ սրճարանում։ Ուղղակի անհնար է այս գիշեր ձեզ ընդունել։

Մենք վերցրեցինք մեր իրերը և գնացինք դեպի «Կալվածատիրոջ տուն»։ Դա մի փոքրիկ, հիանալի հյուրանոց էր։ Ես ասացի, որ դա ինձ ավելի շատ է դուր գալիս, քան մեկ ուրիշը։ Հարրիսն ասաց՝ օ, այո, ամեն ինչ հիանալի կլինի, իսկ շիկահերի վրա կարելի է և չնայել։ Բացի դրանից, խեղճն ինչ մեղավոր է , որ շիկահեր է։

Հարրիսն այնպիսի՛ բարությամբ և խելամտորեն էր դատողություններ անում այդ մասին։

«Կալվածատիրոջ տանը» մեզ նույնիսկ թույլ չտվեցին խոսել։ Տիրուհին առմուտքի մոտ մեզ դիմավորեց, հայտարարելով, որ մենք տասնչորսերորդ խումբն ենք, որոնց նա ճամփա է դնում վերջին մեկուկես ժամվա ընթացքում։ Մեր երկյուղած ակնարկները՝ գիշերել ախոռում, Բիլյարդասենյալում կամ նկուղում, նա լսեց արհամարական քմծիծաղով։ Այդ բոլոր բները վաղուց արդեն գրավել են։

Ամբողջ գյուղում նա չգիտի՞ մի որևէ տեղ, որտեղ կարելի է մի գիշեր անցկացնել։

― Լավ, եթե համաձայն եք տանել որոշ կարգի անհարմարություններ, ― նկատի ունեցեք, ինքը չէր երաշխավորում, ― ապա իթոն տանող ճանապարհով կես մղոն ներքև կա մի փոքրիկ գարեջրատուն․․․

Մենք չսպասեցինք շարունակությունը լսելու, ճանկեցինք զամբյուղը, պայուսակները, վերարկուները, ծածկոցաշալերը, փաթեթները և սլացանք։ Տարածությունը ոչ թե կես, այլ մի ամբողջ մղոն թված մեզ։ Վերջապես տեղ հասանք և շնչասպառ մեզ գցեցինք գարեջրատուն։

Գարեջրատան տերերը շատ կոպիտ էին։ Նրանք պարզապես ծիծաղեցին մեզ վրա։ Ամբողջ տանը ընդամենը երեք մահճակալ կար, որոնց վրա արդեն քնած էին յոթ միայնակ տղամարդիկ և երեք ամուսնացած զույգեր։ Մի բարեսիրտ մակույկավար, որը պատահմամբ այդտեղ էր, ասաց, որ իր կարծիքով, լավ կանենք փորձել նպարավաճառի մոտ։ Դա «Եղնիկի» կողքին էր, և մենք ետ վերադարձանք։

Նպարավաճառի մոտ նույն դրությունն էր։ Խանութում մի ծեր կնոջ հանդիպեցինք։ Նա սիրով առաջարկեց ուղեկցել մեզ իր ընկերուհու մոտ, որը երբեմն վարձով սենյակ է տրամադրում տղամարդկանց։ Այնտեղ հասնելու համար քառորդ մղոն ճանապարհ պիտի անցնեինք։

Ծեր կինը շատ դանդաղ էր քայլում, և մենք քսան րոպե շարունակ քայլում էինք։ Ճանապարհին այդ կինը մեզ զբաղեցնում էր, նկարագրելով, թե ինչ ցավեր է ունենում թիկունքում։

Պարզվեց, որ նրա ընկերուհու սենյակները արդեն զբաղված են։ Այնտեղից մեզ հանձնարարեցին գնալ համար 27 տունը։ Համար 27-ը լեփլեցուն էր և մեզ ուղարկեցին համար 32։ Դա նույնպես լեփլեցուն էր։

Այդ ժամանակ մենք վերադարձանք գլխավոր ճանապարհը։ Հարրիսը նստեց զամբյուղի վրա և հայտարարեց, որ այլևս ոչ մի տեղ չի գնա։ Նա ասաց, որ այդտեղ հարմարավետ անկյուն է և ցանկանում է հենց այդտեղ էլ հոգին ավանդել։ Նա խնդրեց Ջորջին ու ինձ իր փոխարեն համբուրել մորն ու հայտնել հարազատներին, որ ինքը ներել է նրանց և մահացել երջանիկ։

Այդ պահին մի հրեշտակ հայտնվեց փոքրիկ տղայի կերպարանքով (չեմ կարող հրեշտակի համար ավելի տպավորիչ կերպարանք պատկերացնել)։ Նա մի ձեռքում գարեջրով աման ուներ, մյուսում՝ պարանի ծայրին ամրացված ինչ-որ իր, որով հարվածում էր ճանապարհին հանդիպած հարթ քարերին, հետո նորից վեր էր ձգում՝ առաջացնելով սրտամորմոք հնչյուններ։

Մենք հարցրեցինք այդ երկնային պատգամաբերին (որը մենք հետագայում պարզեցինք), արդյոք նա չգիտի՞ մի որևէ մենավոր տուն, որի բնակիչները սակավաթիվ են կամ նվաղ (ծեր լեդիները և անդամալույծ ջենտլմենները գերադասելի են), և որոնք հեշտությամբ կահաբեկվեն ու մի գիշերով կզիջեն իրենց անկողինները երեք հուսաբեկ տղամարդկանց։ Ո՞չ։ Իսկ գուցե նա մեզ մատնացույց կանի մի որևէ դատարկ խոզանոց կամ դեն գցված թրծման վառարան, կամ դրա նման մի տեղ։ Տղան ոչ մի այդպիսի տեղ չգիտեր, համենայն դեպս՝ մոտակայքում, բայց ասաց, որ, եթե դեմ չենք, կարող ենք գնալ իրենց տուն։ Իրենք մի ազատ սենյակ ունեն և կարող են տեղավորել մեզ այնտեղ։

Մենք հենց այդտեղ, լուսնի լույսի տակ նրա վզովն ընկանք և սկսեցինք օրհնել նրան։ Դա շատ գեղեցիկ պատկեր կստացվեր, սակայն ափսոս, տղան այնքան շշմեց մեր հուզմունքից, որ անկարող եղավ հավասարակշռությունը պահել և գետին տապալվեց, մեզ գցելով իր հետ։ Հարրիսն ուրախությունից այնպես էր իրեն կորցրել, որ ճանկեց տղայի գարեջրով լի ամանը և մինչև խելքի կգար, կիսով չափ դատարկեց այն։ Դրանից հետո սկսեց վազել և իրերը տեղափոխելը թողեց Ջորջին ու ինձ։

Տղան ապրում էր չորս սենյակից բաղկացած մի փոքրիկ քոթեջում։ Նրա մայրը, մի բարեսիրտ կին, ընթրիքին մեզ տաք ազդրամիս մատուցեց, որը մենք անմիջապես խժռեցինք (հինգ ֆունտ), իսկ դրանից հետո էլ՝ մուրաբայով կարկանդակ և երկու թեյնիկ թեյ, որից հետո գնացինք քնելու։ Սենյակում երկու մահճակալ կար․ երկու ոտնաչափ և վեց դյույմ երկարությամբ ծալովի մի մահճակալի վրա քնեցինք Ջորջը և ես, սավանով ամուր կապվելով միմյանց, որպեսզի չընկնենք, իսկ մյուսը փոքրիկ տղայի մահճակալն էր, որն ամբողջությամբ դրվեց Հարրիսի տրամադրության տակ։ Առավոտյան տեսանք, որ մահճակալի ծայրից երկու ոտնաչափ երկարությամբ դուրս են ցցվել նրա մերկ սրունքները, և Ջորջն ու ես լվացվելիս դրանք օգտագործեցինք սրբիչները կախելու համար։

Հաջորդ անգամ Դատչետում գտնվելիս մենք այնքան էլ չմահավան չէինք հյուրանոցների հարցում։

Վերադառնալով ներկայիս ճանապարհորդությանը, առանձնապես ոչ մի հետաքրքիր դեպք չպատահեց, և մենք շարունակեցինք ջանասիրաբար քարշել նավակը։ Կապիկների կղզին անցնելուց հետո կանգ առանք ու նախաճաշեցինք։ Մենք մեջտեղ բերեցինք սառը միսը և տեսանք, որ մոռացել ենք մանանեխ վերցնել։ Չեմ հիշում, որ երբևէ կյանքումս, այդ դեպքից առաջ կամ հետո, մանանեխի կարիքը այնքան խիստ զգացած լինեմ։ Ես մանանեխ չեմ սիրում, և, որպես կանոն, շատ սակավ եմ օգտագործում, բայց այն օրը ես դրա համար ողջ տիեզերքը կտայի։

Հաստատ չգիտեմ, թե տիեզերքում քանի աշխարհ կա, բայց նա, ով այդ պահին ինձ մի թեյի գդալ մանանեխ տար, կարող էր վերցնել բոլորը։ Ես այդքան անխոհեմ եմ դառնում միայն այն ժամանակ, երբ որևէ բան եմ ցանկանում և չեմ կարողանում գտնել։

Հարրիսը խոստովանեց, որ ինքը նույնպես չէր ափսոսի աշխարհի հետ փոխել մանանեխը։ Այդ պահին ով էլ որ գար մանանեխի տուփը ձեռքին, երբեք չէր զղջա։ Նա իր ողջ կյանքում ապահովված կլիներ աշխարհներով։

Սակայն պետք է խոստովանեմ, որ Հարրիսն ու ես, երկուսս էլ մանանեխը ստանալուց հետո, կփորձեինք հրաժարվել այդ գործարքից։ Նման խելացնոր գործարքներ մարդ կնքում է հուզմունքի պահերին, բայց իհարկե, երբ սկսում է սառը դատել, հասկանում է, թե ինչպիսի աղաղակող անհամեստություն կա փոխանակվող իրերի արժեքների միջև։ Մի անգամ Շվեյցարիայում սար բարձրանալիս, լսեցի թե ինչպես մեկն ասաց, որ ողջ տիեզերքը կփոխեր մի բաժակ գարեջրի հետ և երբ նա մի փոքրիկ խրճիթի հասավ, որտեղ գարեջուր էին վաճառում, սարսափելի աղմուկ բարձրացրեց, որովհետև իրենից հինգ ֆրանկ էին պահանջել մեկ շիշ գարեջրի համար։ Նա աղաղակում էր, որ դա խայտառակ թալան է և այդ մասին գրեց «Թայմս»ին։

Մանանեխի բացակայությունը վշտացրեց բոլորիս։ Մենք լռության մեջ կերանք միսը։ Գոյություն պահպանելը անիմաստ ու անհետքրքիր էր թվում։ Մտաբերեցինք մանկության անհագ օրերն ու խոր հոգոց հանեցինք։ Սակայն անցնելով խնձորով կարկանդակներին, մեր տրամադրությունը փոքր ինչ բարձրացավ, իսկ երբ Ջորջը զամբյուղի խորքից դուրս հանեց և դեպի նավակի մեջտեղը գլորեց անանասի հյութի բանկան, զգացինք, որ ապրել, այնուամենայնիվ, կարելի է։

Երեքս էլ անանաս շատ էինք սիրում։ Նայում էինք բանկայի վրայի նկարին և մտածում հյութի մասին։ Մենք ժպիտներ փոխանակեցինք, իսկ Հարրիսը գդալը պատրաստ պահեց ձեռքում։

Այնուհետև սկսեցինք փնտրել բացիչը։ Զամբյուղում եղած ամեն ինչ տակնուվրա արեցինք, պայուսակները՝ նույնպես։ Բարձրացրեցիմք և թափ տվեցինք։ Բանկայի բացիչը չգտնվեց։

Այդ ժամանակ Հարրիսը փորձեց բանկան բացել գրպանի դանակով, բայց միայն կոտրեց դանակը և շատ խոր կտրեց մատը։ Ջորջը փորձեց բացել մկրատով, որը սակայն դուրս թռավ նրա ձեռքից և քիչ մնաց աչքը հաներ։ Մինչ նրանք զբաղված էին իրենց վերքերը կապելով, ես փորձեցի բանկայի վրա անցք բաց անել կարթաձողի սուր ծայրով, բայց դա էլ ձեռքիցս սահեց ու ես հայտնվեցի նավակի և գետափի միջև, երկու ոտնաչափ խորությամբ տիղմի մեջ, իսկ բանկան անվնաս գլորվեց և կոտրեց թեյի գավաթը։

Դա արդեն մեզ համբերությունից հանեց։ Բանկան տարանք գետափ, Հարրիսը մի մեծ, սրածայր քար գտավ, իսկ ես նավակից բերեցի կարթաձողը։ Ջորջը պահեց բանկան․ Հարրիսը քարի սուր ծայրը հարմարեցրեց բանկայի վրա, ես վերձրեցի կայմաձողը, վեր բարձրացրի և ամբողջ թափով հարվածեցի․․․

Այդ օրը Ջորջի կյանքը փրկեց նրա ծղոտե գլխարկը։ Մինչև հիմա նա պահում է այդ գլխարկը (ավելի ճիշտ ինչ մնացել է դրանից) և ձմռան երեկոներին, երբ նրա ընկերները հավաքվում են, վառում են ծխամորճերը և սկսում ամեն տեսակի հեքիաթներ պատմել իրենց գլխով անցած վտանգների մասին, Ջորջն իջեցնում է գլխարկը, որը ձեռքից ձեռք է անցնում, և վերսկսում է հուզիչ պատմությունը՝ ամեն անգամ համեմելով նոր չափազանցություններով։

Հարրիսն ազատվեց թեթև մարմնական վնասվածքով։

Դրանից հետո որոշեցի մենակ զբաղվել այդ բանկայով և կայմաձողով այնքան հարվածեցի, մինչև ուժասպառ եղա ու վհատվեցի։ Այդ ժամանակ Հարրիսը գործի անցավ։

Բանկան մենք տափակացրինք, հետո կլորացրինք և տվեցինք այն բոլոր ձևերը, որ հայտնի են երկրաչափությանը, բայց չկարողացանք վրան անցք բաց անել։ Դրանից հետո Ջորջը սկսեց զբաղվել դրանով։ Նրա հարվածների տակ բանկան այնպիսի տարօրինակ ու անհեթեթ ձև ընդունեց, որ Ջորջը վախեցավ և մի կողմ շպրտեց կայմաձողը։ Հետո երեքով շրջան կազմած նստեցինք խոտերի վրա և հայացքներս հառեցինք բանկային։ Դրա գագաթին մի խոր փոս կար, որը կարծես ծաղրում էր մեզ։ Դա այնպիսի կատաղության հասցրեց բոլորիս, որ Հարրիսը նետվեց դեպի բանկան, ճահկեց և նետեց մինչև գետի մեջտեղը, և մինչ բանկան սուզվում էր, մենք նզովեցինք այն, հետո նավակ նստեցինք ու առանց դադարի թիավարեցինք մինչև Մեյդենհեդ։

Հաճելի լինելու համար Մեյդենհեդը չափազանց շքեղ վայր է։ Դա գետափնյա պճնամոլների և նրանց զուգված-զարդարված ուղեկցուհիների սիրված վայրն է։ Մեյդենհեդը շքեղ հյուրանոցների քաղաք է, ուր գլխավորապես հաճախում են պճնամոլներն ու բալետի պարուհիները։ Դա վհուկների խոհանոց է, որտեղից դուրս են գալիս գետի չար ոգիները՝ շոգենավակները։ «Լոնդոնյան օրագրից» յուրաքանչյուր դուքս անպայման իր «փոքրիկ բույնն» ունի Մեյդենհեդում և երեք հատորանոց վեպերի հերոսուհիները միշտ այդտեղ են ճաշում, երբ դուրս են գալիս զվարճանալու ուրիշների ամուսինների հետ։

Մենք արագորեն անցանք Մեյդենհեդի կողքով, հետո դանդաղեցրինք ընթացքն ու անշտապ լողացինք գետի անչափ հիասքանչ հատվածով, որ գտնվում է Բոուլտերյան և Քուկհեմյան շլյուզների միջև։ Քլիվտոնյան անտառը հագել էր իր գարնանային գողտրիկ զգեստը, որն անմիջապես գետաբերանից ձգվում էր դեպի վեր, գեղեցիկ կանաչի ներդաշնակ երանգներով։ Ոչինչ չի խախտում այդ ներդաշնակ գեղեցկությունը։ Դա, հավանաբար, գետի ամենագեղեցիկ հատվածն է, և մենք դանդաղորեն, դժկամությամբ բաժանվում էինք այդ խորունկ լռությունից։

Նավակը թիավարեցինք մինչև Քուկհեմից ներքև ընկած գետախորշը և թեյ խմեցինք։ Իսկ երբ անցնում էինք շլյուզը, արդեն երեկո էր։ Ի զարմանս մեզ, ուժգին համընթաց քամի էր փչում։ Որպես կանոն, գետի վրա որ կողմ էլ որ գնաք, քամին միշտ հանդիպակաց է լինում։ Այն դիմացից է փչում առավոտյան, երբ մի օրով մեկնում եք զբոսանքի և երկար թիավարում եք, մտածելով, թե որքան հեշտ կլինի ձեր գործը վերադառնալիս, առագաստները բացած։ Բայց թեյից հետո քամին կտրուկ փոխում է ուղղությունը, և ետադարձի ճանապարհին դարձյալ ստիպված եք թիավարել քամուն ընդառաջ։

Եթե հանկարծ մոռանաք առագաստ վերցնել, ապա անդադար համընդաց քամի կփչի։ Ի՞նչ կարող ենք անել։ Կյանքը միայն փորձություն է, և մարդը ծնված է նեղություններ կրելու, ինչպես կայծերը՝ վեր բարձրանալու համար։

Այդ երեկո, ամենայն հավանականությամբ, սխալ էր տեղի ունեցել, քանի որ քամին փչում էր մեր թիկունքին և ոչ թե դեմքին։ Մենք այդ մասին բարձրաձայն ոչինչ չասացինք, այլ արագորեն բարձրացրեցինք առագաստը, քանի դեռ սխալը չէին հայտնաբերել։ Դրանից հետո մտածկոտ դիրքերով մեկնվեցինք տախտակամածին, իսկ առագաստը ուռչեց, փնթփնթաց կայմաձողի վրա, և նավակը առաջ սլացավ։

Ես ղեկակալն էի։

Չգիտեմ, առագաստով նավարկելուց ավելի գրավիչ բան կա՞։ Դա ավելի մոտ է սավառնելուն։ Քամու սլացող թևերը կարծես ձեզ առաջ են տանում, չգիտես, թե ուր։ Դուք այլևս այն թույլ, դանդաղաշարժ, ողորմելի արարածը չեք, որ դանդաղ սողում է գետնի վրայով։ Դուք Բնության մասնիկն եք։ Ձեր սիրտը տրոփում է նրա սրտի հետ համաչափ։ Նրա սքանչելի թևերը գրկում են ձեզ և բարձրացնում վեր։ Էությամբ, դուք նույնացել եք նրա հետ, կարծես թեթևացած լինեք, քամին ասես ձեզ համար է երգ ասում։ Երկրագունդը թվում է հեռու ու աննշան, ձեր գլխին այնքան մոտ ամպերի հետ կարծես եղբայրներ լինեք, և դուք ձեռք եք մեկնում նրանց։

Մենք գետի միակ տերն ու տիրակալն էինք։ Միայն հեռվում, գետի մեջտեղում մի ձկնորսական նավակ էր երևում, որտեղ երեք ձկնորս էին նստած։ Մենք լուռ սահեցինք ջրերի վրայով՝ ետևում թողնելով անտառապատ ափերը։

Ես էի ղեկակալը։

Մոտենալով ձկնորսական նավակին, տեսանք, որ այդ երեք ձկնորսները տարիքն առած, լրջախոհ մարդիկ էին։ Նրանք նստած էին նավակի մեջ դրված աթոռակների վրա և անթարթ նայում էին իրենց կարթերին։ Կարմրագույն մայրամուտը առեղծվածային շողեր էր սփռել ջրերի վրա, արևով վառելով հսկայական ծառերը և ոսկե լուսապսակով շրջապատելով ամպերի կույտերը։ Դա խոր դյութանքի, բերկրալի հույսի ու կարոտի ժամ էր։ Փոքրիկ առագաստը ձգվում էր դեպի ծիրանագույն երկինքը, մայրամուտի շողերը տարածվել էին մեր շուրջը՝ աշխարհը պարուրելով ծիածանի գույներով, իսկ մեր ետևից գաղտագողի մոտենում էր գիշերը։

Թվում էր , թե մենք ասպետներ ենք մի հին լեգենդից և լողում ենք կախարդական լճով դեպի մթնշաղի անտեսանելի թագավորությունը, դեպի մայրամուտի հիասքանչ աշխարհը։

Սակայն մենք ամենևին էլ մթնշաղի աշխարհը չընկանք, այլ ամբողջ թափով խփվեցինք նավակին, որտեղ այդ երեք մարդիկ հանգիստ նստած ձուկ էին որսում։ Սկզբում գլխի չընկանք , թե ինչ կատարվեց, որովհետև առագաստը մեր տեսադաշտը փակել էր։ Սակայն մեր լսողությանը հասած արտահայտություններից, որ մեզ էր բերում երեկոյան զեփյուռը, գլխի ընկանք, որ շատ մոտ հարևանության մեջ ենք գտնվում մարդկային արարածների հետ, որոնք խիստ բարկացած են ու դժգոհ։

Հարրիսը իջեցրեց առագաստը և միայն այդ ժամանակ տեսանք, թե ինչ էր կատարվել։ Մենք աթոռներից ցած էինք գցել երեք ջենտլմեններին։ նրանք իրար վրա ընկած էին նավակի հատակին և դանդաղորեն ու դժվարությամբ փորձում էին վեր կենալ ու իրենց վրայից թափ տալ ձուկը։ Այդ ընթացքում նրանք հայհոյում էին մեզ ոչ թե սովորական, անշար հայհոյանքներով, այլ երկար, չափած ձևած, բազմաբովանդակ հայհոյանքներով, որոնք իրենց մեջ էին ընդգրկում մեր ողջ գործունեությունը և հասնում մինչև հեռավոր ապագան, ներառնում մեր բոլոր հարազատներին և այն ամենը, ինչ կապված էր մեզ հետ։ Դրանք ընտրովի, հիմնավոր հայհայանքներ էին։

Հարրիսն ասաց, որ ամբողջ օրը ձկնորսությամբ զբաղվելուց հետո նրանք դեռ պետք է շնորհապարտ լինեն մեզ այդ փոքրիկ զվարճության համար։ Նա նաև ավելացրեց, որ զարմացած և վշտացած է, տեսնելով, որ նրանց տարիքի մարդիկ այդպես են արտահայտում իրենց զայրույթը։

Բայց դա չօգնեց։

Ջորջն ասաց, որ հիմա էլ ինքը կվարի նավակը։ Նա ասաց, որ այնպիսի մեկին, ինչպիսին ես եմ, չի կարելի վստահել նավակի ղեկավարումը, և ավելի լավ է, քանի դեռ չենք խորտակվել, թույլ տամ, որպեսզի մի որևէ սովորական մահկանացու զբաղվի այդ գործով։ Եվ նա իմ ձեռքից վերցրեց պարաններն ու մեզ հասցրեց մինչև Մարլո։

Մարլոյում նավակը թողեցինք կամրջի մոտ, իսկ ինքներս գնացինք գիշերելու «Թագ» հյուրանոցում։

==Գլուխ տասներեքերորդ==

Մարլո։ Բիշեմյան աբբայությունը։ Մեդմենհեմյան վանականները։ Մոնթմորընսին մտադրվում է սպանել ծեր կատվին, հետո, հավանաբար, որոշում է, որ ավելի լավ է կենդանի թողնել նրան։ Ֆոքսթերիերի ամոթալի վարքը հանրախանութում։ Մեր մեկնումը Մարլոյից։ Տպավորիչ թափոր։ Շոգեմակույքներ․ օգտակար խորհուրդներ, թե ինչպես տհաճություններ պատճառել ու խանգարել նրանց։ Մենք հրաժարվում ենք խմել գետի ջուրը։ Խաղաղասեր շունը։ Հարրիսի ու կարկանդակի տարօրինակ անհետացումը։

Մարլոն իմ տեսած գետափնյա ամենահաճելի քաղաքներից մեկն է։ Դա աղմկոտ, աշխույժ, փոքրիկ քաղաք է․ ճիշտ է, ընդհանուր առմամբ այնքան գեղատեսիլ չէ, սակայն, այնտեղ շատ գրավիչ, մեկուսի անկյուններ կարող ես գտնել։ Ժամանակի կանգուն մնացած կամարի վրայով մեր երևակայությունը տեղափոխվում է դեպի անցյալի գիրկը, դեպի այն օրերը, երբ Մարլո կալվածքը պատկանում էր Էլգար Սակսոնացուն։ Այնուհետև Վիլյամ նվաճողը զավթեց այն ու հանձնեց Մաթիլդա թագուհուն։ Դրանից հետո կալվածքն անցավ Ուորվիքյան կոմսերին և իմաստուն Լորդ Փեջեթին՝ չորս հաջողած միապետերի խորհրդականին։

Եթե նավարկությունից հետո ցանկանում եք զբոսնել, ապա Մարլոյի շրջակայքում հիանալի վայրեր կգտնեք, թեև գետն այստեղ ամենալավն է։

Մինչև Քուկհեմ ընկած հատվածն ու Քուերիի անտառից այն կողմ, շատ գեղեցիկ է։ Սիրելի, հին Քուերիի անտառ, քո նեղլիկ, մագլցող արահետներում ու փոքրիկ, ծուռումուռ բացատներում մինչև այսոր թափառում են ամառային արևոտ օրերի մասին հիշողությունները։ Քո ստվերաշատ ծառուղիները այնքա՛ն լի են ծիծաղկոտ դեմքերի ուրվականներով, քո տերևների սոսափյունի մեջ դեռ լսվում են անցյալի ձայները։

Մարլոյից Սոննինգ ընկած հատվածում գետը նույնիսկ ավելի գեղեցիկ է։ Վեհասքանչ, հնամենի Բիշեմյան աբբայությունը, ― որի քարե պատերի միջև լսվել են Տաճարական ասպետների կանչերը և որը տարբեր ժամանակներում օթևան է ծառայել Աննա Քլեվացու և Էլիզաբեթ թագուհու համար, ― գտնվում է գետի աջ ափին, Մարլոյի կամրջից կես մղոն վեր։ Բիշեմյան աբբայությունը հարուստ է մելոդրամատիկ ռեկվիզիտներով։ Այնտեղ գոբելենով երեսպատված մի նջարան կա և հաստ պատի մեջ թաքցված մի գաղտնի սենյակ։ Լեդի Հոլլի ուրվականը, որը ծեծելով սպանեց իր փոքրիկ որդուն, մինչև այժմ գիշերները թափառում է այնտեղ՝ փորձելով իր անիրական ձեռքերը լվանալ երևակայական թասի մեջ։

Այստեղ է հանգչում Ուորվիքը՝ թագավորներ օծողը, բայց հիմա այնքան անտարբեր այնպիսի չնչին գործերի հանդեպ, ինչպիսիք երկրային թագավորներն են ու թագավորությունները, և Սոլսբերին, որն ազնվորեն է ծառայել Պուատյեին։ Երբ մոտենում եք աբբայությանը, հենց գետափին կանգնած է Բիշեմյան եկեղեցին և, եթե ընդանրապես կան դամբարաններ, որոնք արժանի են այցելության, ապա դրանք Բիշեմյան եկեղեցում գտնվող դամբարաններն ու հուշարձաններն են։ Բիշեմյան հաճարենիների տակ նավակով զբոսնելիս է, որ Շելլին, որն այն ժամանակ ապրում էր Մարլոյում (այսօր էլ կարելի է տեսնել նրա տունը Արևմտյան փողոցում), գրել է իր հայտնի «Իսլամի ընդվզումը»։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ Հերլիի ամբարտակի մոտակայքում, հոսանքով փոքր ինչ վեր, կարող էի ապրել մի ամբողջ ամիս և դարձյալ չհագենալ բնապատկերների գեղեցկությամբ։ Ընդամենը հինգ րոպեի ճանապարհ է, շլյուզից մինչև Հերլի գյուղը, որը գետի ափին եղած հինավուրց վայրերից է և գոյություն ունի , ― այն խամրած օրերի անսովոր դարձվածաբանությամբ արտահայտված, ― «թագավոր Սեբերթի և թագավոր Օֆֆայի ժամանակներից»։ Ամբարտակից այն կողմ, (հոսանքով վեր), դանիական դաշտն է, որտեղ դանիացի զավթիչները ճամբար էին խփել Գլոստերշիրի վրա հարձակվելիս, իսկ դրանից փոքր-ինչ այն կողմ, գետախորշում, ծվարել են Մեդմենհեմյան աբբայության ավերակները։

Հայտնի Մեդմենհեմյան վանականները կամ «Դժոխային կրակի ակումբը», ինչպես նրանց սովորաբար անվանում էին, եղբայրություն էին կազմել, որի նշանաբանն էր՝ «Արա ինչ ուզում ես»։ Այդ նշանաբանը, որը փորագրված էր աբբայության խարխլված դռնախորշերին, պահպանվել է մինչև մեր օրերը։ Աբբայության հիմնադրումից շատ տարիներ առաջ (որը սրբապիղծ կատակասերների միաբանություն էր), նույն տեղում եղել է ավելի խիստ բարքերի տեր մեկ ուրիշ վանք, որի վանականները շատ բանով տարբերվում էին այդ զվարճասերներից, որ հինգ հարյուր տարի անց փոխարինելու էին իրենց։

Բենեդիկտյան օրդենին պատկանող վանականները, որոնք աբբայություն էին հիմնել այստեղ 13-րդ դարում, որպես հագուստ կոպիտ բալախոններ ու փարաջա էին հագնում և հրաժարվում էին միս, ձուկ և ձու ուտելուց։ Նրանք ծղոտի վրա էին քնում և կեսգիշերին վեր էին կենում՝ պատարագ մատուցելու։ Օրն անց էին կացնում աշխատելով, կարդալով ու աղոթելով, և նրանց կյանքն անցնում էր գերեզմանային լռության մեջ, որովհետև նրանք չէին խոսում։

Դա մռայլ եղբայրություն էր և մռայլ կյանք էր վարում այդ գեղեցիկ վայրում, որն արարիչն այնքան պայծառ էր ստեղծել։ Տարօրինակ է, որ շրջապատող բնության ձայները՝ ջրերի մեղմ երգը, սիզախոտի շշունջը․ քամու երգը, նրանց չէին սովորեցրել կյանքի նկատմամբ ավելի ճիշտ վերաբերմունք ունենալ։ Օրեր շարունակ նրանք ուկնդրում էին լռությանը, սպասելով երկնքից ուղարկված պատգամի, որը ամբողջ օրվա և հանդիսավոր գիշերվա ընթացքում հասնում էր նրանց բնության բյուրավոր ձայներով, որոնց հանդեպ սակայն նրանք խուլ էին։

Մեդմենհեմյան շլյուզից մինչև գեղեցիկ Համբլդոնյան շլյուզը ընկած հատվածում գետը լի է հանդարտ գեղեցկությամբ, բայց Գրինլանդն անցնելուց հետո, որն իմ լրագրողի անհետաքրքիր ռեզիդենցիան է (այդ հանգիստ, համեստ ծեր ջենտլմենին կարելի է տեսնել մոտակայքում միայնակ և եռանդուն կերպով թիավարելիս կամ շլյուզն անցնելիս հին պահակներից մեկնումեկի հետ սրտաբաց զրուցելիս), և Հենլիից այն կողմ, գետը միապաղաղ ու տաղտկալի է դառնում։

Երկուշաբթի առավոտյան Մարլոյում մենք բավական վաղ արթնացանք ու նախաճաշից առաջ գնացինք լողալու։ Վերադարձի ճանապարհին Մոնթմորընսին իրեն հիմարի պես էր պահում։ Միակ բանը, որի վերաբերյալ իմ ու Մոնթմորընսիի հայացքները լրջորեն տարբերվում են՝ կատուներն են։ Ես սիրում եմ կատուներին, Մոնթմորնսին ՝ ոչ։

Երբ ես կատու եմ տեսնում, ասում եմ՝ «խեղճ փիսիկ», կռանում և շոյում եմ գլուխը, իսկ կատուն պոչը վեր է տնկում, երկաթի պես ձիգ, մեջքը կորացնում է և դունչը քսում շալվարիս փողքին։ Ամեն ինչ հաշտ ու համերաշխ է ընթանում։ Երբ Մոնթմորընսին է կատւ տեսնում, ամբողջ փողոցը իմանում է այդ մասին և տասը վայրկյանում այնքան հայհոյանքներ են վատնվում, որ ցանկացած կարգին մարդուն կբավականացնեն իր ամբողջ կյանքում, եթե իհարկե խնամքով ծախսվեն։

Ես չեմ մեղադրում իմ շանը (որպես կանոն, բավարարվում եմ նրանով, որ ուժեղ խփում եմ գլխին կամ քարեր եմ նետում վրան), քանի որ հասկանում եմ, որ այդպիսին է նրա բնությունը։ Ֆոքսթերիերները համարյա չորս անգամ ավելի շատ բնածին մեղք ունեն իրենց մեջ, քան մյուս շները և մեզնից՝ քրիստոնյաներիցս, երկար տարիների համբերատար ջանքեր են պահանջվում, որպեսզի ինչ-որ չափով փոխենք ֆոքսթերիերի խուլիգանական ներաշխարհը։

Հիշում եմ, մի անգամ Հեյմարքեթի ունիվերմագի նախասրահում էի, շուրջս շատ շներ կային, որոնք սպասում էին խանութում առևտուր անող իրենց տերերին։ Այնտեղ մի մաստիֆ կար, մեկ-երկու քոլլի, մի սենթ-բեռնար, մի քանի որսկան շներ և նյուֆաունդլենդներ, մի գամփռ՝ գլխի շուրջը խիտ, իսկ գագաթին տրորված մազափնջերով, մի ֆրանսիական պուդել, մի բուլդոգ, առնետի մեծության մի քանի լևրետկաներ և մի զույգ յորկշիրյան բակապահ շուն։

Նրանք համբերությամբ, հանգիստ և մտածմունքի մեջ ընկղմված նստել էին։ Նախասրահում հանդիսավոր լռություն էր տիրում։ Խաղաղությամբ, հեզությամբ և լուռ տխրությամբ էր շնչում սենյակը։

Եվ ահա մի երիտասարդ կին ներս մտավ, առաջնորդելով արտաքինից համեստ մի ֆոքստերիերի, ու շղթայով կապեց բուլդոգի և պուդելի միջև։ Ֆոքսթերիերը նստեց ու մի պահ սկսեց շուրջը դիտել։ Հետո աչքերը հառեց առաստաղին և դատելով նրա տեսքից, կարելի էր կարծել, թե հիշել է իր ծնողին։ Քիչ անց հորանջեց և սկսեց դիտել մյուս շներին, որոնք բոլորն էլ լուռ, ծանր ու մեծ և արժանապատվությամբ լի նստած էին։

Նայեց բուլդոգին, որը հանգիստ նստած էր նրանից աջ, նայեց ձախ կողմում գտնվող գլուխը բարձր պահած գոռոզ պուդելին։ Հետո հանկարծ, առանց որևէ նախազգուշացման և առիթի, կծեց պուդելի իր կողմի առջևի թաթը, և օրհասական ոռնոցը լցրեց նախասրահի կիսամութ անդորը։

Այս առաջին փորձի արդյունքը հավանաբար ահագին բավականություն պատճառեց նրան և նա որոշեց շարունակել նույն ոգով ու շուրջը բոլորին աշխուժացնել։ Պուդելի վրայից նա թռիչք կատարեց և եռանդուն հարձակում գործեց քոլլիի վրա։ Քոլլին արթնացավ և անմիջապես կատաղի ու աղմկոտ պայքար սկսեց պուդելի հետ։ Դրանից հետո մեր ֆոքսին իր տեղը վերադարձավ և բռնելով բուլդոգի ականջից, փորձեց գետին տապալել նրան։ Այդ ժամանակ բուլդոգը, մի տարօրինակ անկողմնակալ կենդանի, հարձակվեց բոլորի վրա, որոնց կարողացավ հասնել, ներառյալ և դռնապանը։ Իսկ մեր փոքրիկ ֆոքսթերիերի համար հնարավորություն ընձեռվեց իր նման պատրաստակամ բակապահ շան հետ միասին հիանալու իր իսկ ստեղծած տուրուդմփոցով։

Ամեն ոք, ով ծանոթ է շների բնավորությանը, հեշտությամբ գլխի կընկնի,որ այդ ժամանակ նախասրահում եղած բոլոր շները կռվում էին այնպիսի ոգևորությամբ, կարծես այդ մարտի ելքից էր կախված իրենց ու իրենց ցեղի բախտը։ Մեծ շները, առանց բացառության կռվում էին բոլորի հետ, փոքրերը կռվում էին իրենց նմանների հետ՝ ազատ ժամանակը լցնելով նրանով, ր կծում էին մեծ շների թաթերը։

Նախասրահը վերածվեց իսկական դժողքի։ Սարսափելի աղմուկ-աղաղակ բարձրացավ։ Դրսում, Հեյմարքեթի հրապարակում, ամբոխ էր հավաքվել, և մարդիկ հարցնում էին, թե այդ ի՞նչ միտինգ է, կամ ու՞մ են սպանել և ինչու՞։ Ինչ-որ մարդիկ եկան ձողերով ու պարաններով և փորձեցին շներին բաժանել միմյանցից, նույնիսկ ոստիկանություն կանչեցին։

Տուրուդմփոցի ամենա թեժ պահին այն հաճելի արտաքինով երիտասարդ կինը վերադարձավ, գիրկն առավ իր փոքրիկ, քաղցրիկ շնիկին (որը բակապահ շանը մոտ մի ամսով շարքից հանել էր, իսկ ինքը հիմա նորածին գառնուկի տեսք ուներ), համբուրեց և հարցրեց, արդյո՞ք նա դեռ կենդանի՞ է և ի՞նչ են արել նրան այդ գարշելի գամփռները։ Իսկ մեր հերոսը թառել էր նրա գրկին ու այնպիսի հայացքով էր նայում, կարծես ուզում էր ասել․ «Որքան ուրախ եմ, որ եկել ու ինձ հեռացնում եք այս ամոթալի տեսարանից»։

Երիտասարդ կինն ասաց, որ խանութի աշխատակիցները չպետք է թույլ տան անդաստիրակ շներին պահել հարգարժան մարդկանց շների հետ մեկտեղ և որ ինքը մտադիր է ոմանց պատասխանատվության կանչել։

Այսպիսին է ֆոքսթերիերի բնությունը և այդ պատճառով ես չեմ մեղադրում Մոնթմորընսիին կատուների հետ կռվելու նրա հակման համար։ Բայց այդ առավոտ նա զղջաց, որ իրեն այլ կերպ չդրսեվորեց։

Ինչպես ադեն ասացի, լողափից էինք վերադառնում և երբ բարձրանում էինք կենտրոնական փողոցով, առջևի տներից մեկից դուրս ցատկեց մի կատու և սկսեց արագ անցնել փողոցը։ Մոնթմորընսին ուրախ ճիչ արձակեց, դաժան ռազմիկի ճիչ, որը տեսնում է, որ հակառակերդն իր ձեռքում է, այնպիսի մի ճիչ, ինչպիսին Կրոմվելն է հավանաբար արտաբերել, ― երբ շոտլանդացիները սարերից ցած են իջել, ― ու սլացել է իր որսի ետևից։

Մոնթմորընսիի զոհը մի մեծ, սև կատու էր։ Ավելի մեծ ու անվայելչատես կատու կյանքումս տեսած չկամ։ Նա կորցրել էր իր պոչի կեսը, մի ականջը և քթի մեծ մասը։ Դա երկար մարմնեղ կենդանի էր և հանգիստ ու ինքնագոհ տեսք ուներ։

Մոնթմորընսին սլացավ այդ խեղճ կենդանու ետևից ժամում քսան մղոն արագությամբ, բայց կատուն չէր շտապում, կարծես դեռ չէր գիտակցում, որ իր կյանքը վտանգի մեջ է։ Նա շարունակեց մանր քայլերով վազեվազ անցնել փողոցով, մինչև նրա հնարավոր դահիճը հայտնվեց մեկ յարդ հեռավորության վրա։ Այդ ժամանակ նա շրջվեց, նստեց փողոցի մեջտեղում և սիրալիր ու հարցական հայացքով նայեց Մոնթմորընսիին, կարծես ուզում էր ասել․

Այո՞, ձեզ ինչ-որ բա՞ն է պետք։

Ոչ, Մոնթմորընսին քաջության պակաս չի զգում, բայց այդ կատվի հայացքում ինչ որ բան կար, որ կսառեցներ ամենաքաջ շանն անգամ։ Նա կտրուկ կանգ առավ և նույնպես նայեց կատվին։

Երկուսն էլ լուռ էին, բայց կարելի էր պատկերացնել, որ այսպիսի խոսակցություն էր տեղի ունենում նրանց միջև։

Կատու ― Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։

Մոնթմորընսի․ Ոչ․․․ոչ, շնորհակալություն։

Կատու ― Մի քաշվեք , ասացեք, եթե Ձեզ որևէ բան է պետք։

Մոնթմորընսի ― (Նահանջելով Կենտրոնական փողոցով ցած), ― Օ՛, ոչ։ Ի՞նչ եք ասում․․․ Իհարկե․․․ Մի անհանգստացեք։ Ես․․․ Վախենում եմ, որ սխալվել եմ։ Ինձ թվաց, թե ճանաչում եմ Ձեզ։ Ներեցեք անհանգստացնելու համար։

Կատու ― Կարիք չկա։ Շատ հաճելի է։ Ձեզ իսկապե՞ս ոչինչ պետք չէ։

Մոնթմորընսի ― (Շարունակելով նահանջել)․ ― Կարիք չկա, շնորհակալ եմ, ոչ։ Դուք անչափ սիրալիր եք։ Ցտեսություն։

Կատու ― Ցտեսություն։

Դրանից հետո կատուն վեր կացավ և շարունակեց իր ճանապարհը, իսկ Մոնթմորընսին պոչն իրեն քաշեց, վերադարձավ մեզ մոտ ու աննկատ դիրքավորվոեց մեր ետևում։

Մինչև այսօր, եթե Մոնթմորընսիի մոտ արտասանեք «կատու» բառը, նա վեր կթռչի և խղճալի հայացքով կնայի ձեզ, կարծես ասելով․

― Խնդրում եմ, պետք չէ։

Նախաճաշից հետո մենք գնումներ արեցինք և նավակը բեռնավորեցինք երեք օրվա պարենով։ Ջորջն ասաց, որ պետք է բանջարեղեն վերցնենք, բանջարեղենը անհրաժեշտ է օրգանիզմի համար։ Նա ասաց, որ դրա պատրաստելը շատ հեշտ է և ինքը դա իր վրա է վերցնում։ Եվ այսպես, մենք տասը ֆունտ կարտոֆիլ վերցրինք, մի բուշել լիքը սիսեռ ու մի քանի գլուխ կաղամբ։ Հյուրանոցից գնեցինք մսով ու հաղարջով կարկանդակներ և ոչխարի մի ազդր։ Իսկ միրգ, խմորեղեն, հաց ու կարագ, մուրաբա, ապխտած միս ձու և այլ սննդամթերքներ գնելու համար ստիպված էինք շրջել քաղաքում։

Մեկնումը Մարլոյից արդարև համարոմ եմ մեր խոշորագույն նվաճումներից մեկը։ Առանց ցուցադրական լինելու, միաժամանակ դա տպավորիչ էր և արժանապատվությամբ լի։ Բոլոր խանութներում, որոնց պատվում էինք մեր այցելությամբ, պնդում էինք, որ մեր գնումներն անհապաղ ուղարկվեն մեզ հետ։ Ոչ մի՝ «Լավ, սըր։ Ես անմիջապես կուղարկեմ։ Տղան Ձեզանից շուտ տեղ կհասնի, սըր», թե չէ հետո ստիպված պետք է լինենք պտտվել նավամատույցին, երկու անգամ խանութ վերադառնալ և աղմուկ բարձրացնել։ Սպասում էինք, մինչև զամբյուղի մեջ էին տեղավորում մեր գնումները և մեզ հետ էինք վերցնում առաքիչ տղային։

Բավական շատ խանութներ այցելեցինք, ամենուրեք կիրառելով նույն կանոնը և արդյունքն եղավ այն, որ երբ գնումներն ավարտեցինք, զամբյուղներով առաքիչ տղաների այնպիսի հիանալի հավաքածո էր հետևում մեզ, ինչպիսին միայն երազում կարելի է տեսնել։ Մեր եզրափակիչ երթը՝ կենտրոնական փողոցով դեպի գետը, պետք է որ այնպիսի տպավորիչ տեսարան լիներ, որին վաղուց ի վեր Մարլոն ականատես չէր եղել։

Թափորը առաջ էր շարժվում հետևյալ դասավորությամբ։

Մոնթմորընսին՝ ատամներով ձեռնափայտը բռնած։

Երկու կասկածելի արտաքինով բակապան շներ՝ Մոնթմորընսիի ընկերները։

Ջորջը՝ վերարկուները ու ծածկոցաշալերը ձեռքին, կարճ ծխամորճը ատամների միջև։

Հարրիսը, փորձելով առաջ շարժվել անբռնազբոսիկ քայլվածքով, մի ձեռքին բերնբերան լցված կաշվե ճամպրուկը, մյուսին՝ լիմոնի հյութով լի մի շիշ։

Կանաչավաճառի ու հացավաճառի առաքիչները՝ զամբյուղներով։

Հյուրանոցի սպասավորը՝ զամբյուղը քարշ տալով։

Հրուշակագործի առաքիչը՝ զամբյուղով։

Պարենավաճառի առաքիչը՝ զամբյուղով։

Մի երկարամազ շուն։

Պանրավաճառի առաքիչը՝ զամբյուղով։

Մի պատահական անցորդ՝ քարշ տալով պայուսակը։

Պատահական անցորդի մտերիմ ընկերը՝ ձեռքերը գրպանը դրած, ծխելով ծխամորճը։

Մսավաճառի առաքիչը՝ զամբյուղով։

Ես ինքս՝ երեք գլխարկ ու մի զույգ երկարաճիտ կոշիկներ ձեռքիս, ձևացնելով, իբր ոչինչ չեմ նկատում։

Վեց մանկահասակ տղաներ և չորս անտեր շներ։

Երբ մոտեցանք նավամատույցին, մակույկավարը հարցրեց․

― Ներեցեք , սըր, ձերը շոգեմակու՞յք էր, թե լողացող տուն։

Լսելով, որ մերը չորս թիանի նավակ է, մակույկավարը զարմացած տեսք ընդունեց։

Այդ առավոտ մենք շոգեմակույկների պատճառով բավական գլխացավանքի մեջ ընկանք։ Հենլեյան մրցումների նախօրյակն էր և մեծ թվով շոգեմակույկներ էին հանդիպում, մի մասը առանձին, մյուսները իրենց ետևից քարշելով լողացող տներ։ Ես ատում եմ ամեն տեսակի շոգեմակույկները և կարծում եմ, որ ամեն մի թիավար նույն կարծիքին է։ Ամեն անգամ, երբ շոգեմակույկ եմ տեսնում, զգում եմ, որ մեջս անզուսպ ցանկություն է առաջանում՝ գայթակղել նրան, տանել մի որևէ խուլ անկյուն և այնտեղ, լռության ու միայնության մեջ, ջրասույզ անել։

Շոգեմակույկների մոտ մի այնպիսի աղաղակող ինքնավստահություն կա, որն իմ մեջ արթնացնում է ամենաչարակամ բնազդները և ես ափսոսում եմ այն անցած-գնացած օրերը, երբ կարող էիք գնալ ու կացնի կամ նետ ու աղեղի միջոցով ցույց տալ մարդկանց, թե ինչ կարծիքի եք նրանց մասին։ Հենց միայն նավախելին կանգնած մարդու դեմքի արտահայտությունը՝ ձերքերը գրպանը դրած և սիգարը ատամների միջև, բավական է, հասարարական կարգ ու կանոնը խանգարելու համար, իսկ տիրական սուլոցը, որ հրամայում է ազատել ճանապարհը, համոզված եմ, որ կապահովի բնակիչներից կազմված երդվյալների դատարանի որոշումը՝ սպանությունը արդարացի համարելու մասին։

Նրանք ստիպված էին լինում սուլել, որ իրենց ճանապարհից դուրս գայինք։ Չեմ ուզում պարծենկոտի համբավ ձեռք բերել, բայց կարող եմ համոզված ասել, որ մեր փոքրիկ նավակը այդ շաբաթների ընթացքում ճանապարհին հանդիպող շոգեմակույկներին ավելի շատ տհաճություններ ու գլխացավանք պատճարեց, քան գետի վրայի բոլոր նավակները միասին վերցրած։

― Շոգեմակույկ է մոտենում, ― գոռում էր մեզանից մեկն ու մեկը՝ հեռվում նկատելով թշնամուն, ու մի ակնթարթում ամեն ինչ պատրաստ էր նրան ինչպես հարկն է դիմավորելու։ Ես անցնում եմ ղեկի մոտ, Հարրիսն ու Ջորջը տեղավորվում են իմ կողքին, մեջքով դեպի շոգեմակույկը, իսկ նավակը դանդաղ լողում է դեպի գետի մեջտեղը։

Շոգեմակույկը սուլելով մոտենում է, իսկ մենք շարունակում ենք լողալ։ Մոտ հարյուր յարդ հեռավորության վրա շոգեմակույկը սկսում է սուլել խելագարի պես, իսկ բոլոր ուղեվորները ցած են թեքվում և աղաղակում, բայց մենք նրանց չենք լսում։ Հարրիսը մեզ ինչ-որ զվարճալի պատմություն է պատմում իր մոր մասին, իսկ Ջորջն ու ես, այնպես ենք լսում, կարծես աշխարհում ոչ մի բանի հետ նրա մի բառն անգամ չենք փոխի։

Այդ ժամանակ շոգեմակույկը վերջին անգամ այնպիսի ականջ ծակող սուլոց է արձակում, որ քիչ է մնում կաթսան հոդս ցնդի, հետո դանդաղեցնում է ընթացքը, շրջան է գծում և ի վերջո խրվում տիղմի մեջ։ Տաղտակամածի վրա գտնվողները հավաքվում են նավաքթում և ինչ-որ բան են գոռում մեզ, գետափին նույնպես մարդիկ են հավաքվում և գոռում, մյուս նավակներն էլ կանգ են առնում և միանում նրանց, միչև որ ամբողջ գետի վրա մի քանի մղոն տարածության վրա խելահեղ իրարանցում է սկսվում։ Այդ ժամանակ Հարրիսը ամենահետաքրքիր տեղում ընդհատում է իր պատմությունը, զարմանքով շուրջն է դիտում և ասում Ջորջին․

― Ջորջ, գրողը տանի, կարծես սա շոգեմակույկ է։

Իսկ Ջորջը պատասխանում է․

― Ճիշտ որ, ես նույնպես կարծես ինչ-որ ձայներ եմ լսում։

Դրանից հետո մենք սկսում ենք ջղայնանալ և հուզվել, քանի որ չգիտենք, թե նավակը ինչպես հեռացնենք ճանապարհից։ Իսկ շոգեմակույկի վրա խմբված մարդիկ սկսում են ցուցումներ տալ մեզ։

― Աջ կողմով թիավարեք։ Հիմարի մեկը․․․ Ձախով ետ։ Ոչ, դա չէ, մյուսը․․․ Դե վերջապես հանգիստ թողեք ղեկը․․․ Հիմա երկուսով միասին։ Այդպես չէ։ Էխ դուք․․․

Նրանք ստիպված նավակ են իջեցնում՝ մեզ օգնելու համար և քարորդ ժամ տևող ջանքերից հետո մեզ հեռացնում են ճանապարհից, այնպես, որ շոգեմակույկը կարողանա շարունակել ճանապարհհը, իսկ մենք նրանց շնորհակալություն ենք հայտնում և խնդրում ենք բուքսիրի վերցնել։ Բայց նրանք չեն համաձայնվում։

Արիստոկրատ տեսքով շոգեմակույկներին զայրացնելու մեկ այլ լավ միջոց ենք հայտնաբերել․ ձևացնում ենք, իբր դրանց լողացող ռեստորանի հետ ենք շփոթել և հարցնում ենք արդյոք նրանք պատկանում են պարոնայք Կուբիտների՞ն, թե « Բերմոնդյան բարի ասպետներին», և խնդրում ենք փոխարինաբար տալ ճաշի կաթսան։

Ծեր տիկնայք, որ սովոր չեն գետին, միշտ անչափ նյարդայնամում են շոգեմակույկների պատճառով։ Հիշում եմ, մի անգամ Սթեյնզից Վինձոր էինք լողում (գետի այս հատվածը հատկապես լի է նմանորինակ մեխանիկական հրեշներով) երեք այդպիսի լեդիների ուղեկցությամբ։ Դա շատ հուզիչ իրադարձություն էր։ Շոգեմակույկ երևալուն պես, նրանք պնդում էին, որ ցանկանում են ափ իջնել և նստել գետափին, մինչև շոգեմակույկը հեռանա իրենց տեսադաշտից։ Նրանք խնդրեցին ներողամիտ լինել իրենց նկատմամբ, քանի որ պարտավոր էին հանուն իրենց ընտանիքների վտանգի չենթարկել իրենց կյանքը։

Համբլդոնյան շլյուզի մոտ պարզեցինք, որ խմելու ջուր չունենք։ Վերցրեցինք ջրամանը և գնացինք շլյուզի պահակի տնակը՝ ջուր խնդրելու։

Բանակցություններ վարողը Ջորջն էր։ Նա շողոքորդաբար ժպտալով ասաց․

― Ասացեք, խնդրում եմ, չե՞ք կարող մի քիչ ջուր բաժին հանել մեզ։

― Իհարկե, ― պատասխանեց ծեր ջենտլմենը, ― վերցրեք որքան ուզում եք և մնացածը թողեք։

― Անչափ շնորհակալ եմ, ― մռթմռթաց Ջորջը, շուրջը դիտելով, ― որտե՞ղ․․․ որտե՞ղ եք պահում ջուրը։

― Միշտ միևնույն տեղում, տղաս, ― պատասխանեց նա, ― ճիշտ ձեր ետևում։

― Ես ոչինչ չեմ տեսնում, ― ասաց Ջորջը շրջվելով։

― Որտե՞ղ են Ձեր աչքերը, գրողը տանի, ― ասաց պահակը շրջելով Ջորջին և ցույց տալով իրենց առջև տարածված գետը, ― այստեղ բավականաչափ ջուր կա, միթե՞ չեք տեսնում։

― Օ՛,― բացականչեց Ջորջը, վերջապես ըմբռնելով նրա միտքը։ ― Բայց մենք չենք կարող խմել գետը։

― Իհարկե ոչ, բայց մի քիչ կարող եք խմել, ― առարկեց ծերուկը։ ― Համենայն դեպս, ես արդեն տասնհինգ տարի է, ինչ այդ ջուրն եմ խմում։

― Ջորջը նրան ասաց, որ այնուամենայնիվ նրա արտաքինը ֆիրմայի համար այնքան էլ հաջող ռեկլամ չէ և որ ինքը գերադասում է ջրհորի ջուրը։

Մենք մի քիչ ջուր վերցրեցինք հոսանքով փոք-րինչ վեր գտնվող քոթեջից։ Ամենայն հավանականությամբ, դա նույնպես գետի ջուր էր։ Բայց մենք ոչինչ չհարցրեցինք, և ամեն ինչ հիանալի էր։ Ինչ աչքը չի տեսնում, ստամոքսը չի բողոքում։

Մի անգամ, ավելի ուշ, այնուամենայնիվ, փորձեցինք գետի ջուրը, բայց՝ անհաջող։ Մենք հոսանքով վար էինք լողում և թեյելու համար կանգ առանք Վինձորի մոտ, գետախորշում։ Ջրամանը դատարկ էր, և մենք կամ պետք է առանց թեյի մնայինք կամ էլ գետից ջուր վերցնեինք։ Հարրիսը առաջարկեց վերջինը։ Նա ասաց, որ ամեն ինչ լավ կլինի, եթե ջուրը ինչպես հարկն է եռացնենք։ Եռացնելիս ջրի մեջ եղած բոլոր միկրոբները ոչնչանում են։ Այսպիսով, մենք թեյնիկը լցրեցինք Թեմզայի գետախորշի ջրով, դրեցինք կրակի վրա և հանգամանորեն հետևեցինք, որ ջուրը եռա։

Թեյն արդեն պատրաստ էր, և մենք հարմար տեղավորվոել էինք խմելու, երբ Ջորջը, որը գավաթը համարյա մոտեցրել էր շուրթին բացականչեց․

― Այն ի՞նչ է։

― Ի՞նչն է ինչ, ― միաժամանակ հարցրեցինք Հարրիսն ու ես։

― Ահա այն, ― ասաց Ջորջը նայելով դեպի արևմուտք։

Հարրիսն ու ես հետևեցինք նրա հայացքին և մի շուն տեսանք, որը հանձնված գետի թույլ հոսանքին, լողում էր դեպի մեզ։ Դա իմ տեսած ամենահանգիստ ու խաղաղասեր շներից մեկն էր։ Ես երբեք չեմ հանդիպել մի շան, որը այդքան բավարարված ու անվրդով լիներ։ Նա մեջքի վրա պառկած և չորս թաթերը օդում ցցած երազկոտ օրօրվում էր։ Դա, ինչպես ասում են , մարմնեղ շուն էր, լավ զարգացած կրցքավանդակով։ Ահա նա մոտեցավ՝ անվրդով, արժանապատվությամբ լի և հանդարտորեն, մինչև հավասարվեց մեր նավակին և այդտեղ, եղեգների մոտ , կանգ առավ ու հարմար տեղավորվեց, ասես մտադրվեց հենց այդտեղ էլ գիշերել։

Ջորջն ասաց, որ ոչ մի թեյ էլ չի ուզում և իր գավաթը դատարկեց գետի մեջ։ Հարրիսը նույնպես ծարավ չէր զգում և հետևեց նրա օրինակին։ Ես արդեն խմել էի իմ թեյի կեսը, բայց ամեն ինչ կտայի , որ խմած չլինեի։

Ես հարցրեցի Ջորջին, թե նրա կարծիքով կհիվանդանա՞մ տիֆով։

Նա պատասխանեց՝ օ, ոչ․ ես շատ շանսեր ունեի խուսափելու դրանից։ Համենայն դեպս, երկու շաբաթից ամեն ինչ կպարզվեր։

Մենք գետախորշով լողացինք վեր, մինչև Ուորգրեյվ։ Դա կարճ ճանապարհ է, որը տանում է մինչև Մարշ շլյոիզից կես մղոն վեր, և արժե նրանից օգտվել, քանի որ գետի գեղատեսիլ ու ստվերաշատ հատվածներից է և, բացի դրանից, տարածությունը կրճատվում է կես մղոնով։

Իհարկե, մուտքը դեպի ջրանցքը փակված է գերաններով ու շղթաներով և, իհարկե շրջապատված նախազգուշացումներով, որոնք ամեն տեսակի տանջանքներ , բանտարկություն և մահ են սպառնում բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն այդտեղի ջրերի մեջ մխրճել իրենց թին։ Զարմանում եմ, որ այդ առափնյա անտաշ հողատերերը արգելք չեն դնում գետի օդի վրա և չեն սպառնում քառասուն շիլլինգ տուգանքով բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն շնչել այն։ Բայց մի փոքր հմտություն բանեցնելու դեպքում գերանները ու շղթաները կարելի է շրջանցել, իսկ ինչ վերաբերվում է գրություններին, ապա եթե հինգ րոպե ազատ ժամանակ ունեք և շուրջը ոչ ոք չկա, կարող եք պոկել նրանցից մի երկուսը և ջուրը նետել։

Ջրանցքի կեսն անցնելուց հետո մենք ափ դուրս եկանք նախաճաշելու և այդ ժամանակ էր, որ Ջորջն ու ես բավական տանջալից հոգեկան ցնցում ապրեցինք։

Հարրիսը նույնպես քիչ ապրումներ չունեցավ, բայց դա նրա վրա այնքան խոր ազդեցություն չթողեց, որքան Ջորջի ու ինձ վրա։

Ուրեմն այսպես։ Մենք նստած էինք մարգագետնում, գետից տասը յարդ հեռու և նախաճաշելու համար հենց նոր հարմար տեղավորվոել էիմք խոտերի մեջ։ Հարրիսը ծնկների միջև պահել էր մսով կարկանդակը և կտրատում էր, իսկ Ջորջը և ես ափսեները պատրաստ պահած սպասում էինք։

― Գդալ կա՞, ― հարցրեց Հարրիսը, ― մի գդալ տվեք կերակրահյութը լցնելու համար։

Զամբյուղը մեր ետևում էր, և Ջորջն ու ես միաժամանակ շրջվեցինք գդալը հանելու։ Գդալը հանելը հինգ վարկյան էլ չտևեց։ Երբ մենք նորից շրջվեցինք, Հարրիսը և կարկանդակը չքվել էին։

Մենք լայնարձակ, բաց դաշտում էինք։ Հարյուրավոր յարդեր հեռավորության վրա ոչ ծառ կար, ոչ թուփ։ Նա չէր կարող ջուրն ընկնել, քանի որ մենք ջրին ավելի մոտ էինք և ջուրն ընկնելու համար Հարրիսը ստիպված պետք է լիներ անցնել մեր վրայով։

Ջորջը և ես զննեցինք մեր չորս կողմը։ Հետո նայեցինք միմյանց։

― Գուցե նա երկի՞նք է համբառնել, ― հարցրեցի ես։

― Հազիվ թե կարկանդակն էլ հետը վերցրած լիներ, ― պատասխանեց Ջորջը։

Այս առարկությունը բավականաչափ հիմնավոր թվաց, և երկնային տեսությունը ժխտվեց։

― իմ կարծիքով ավելի հավանական է, ― ասաց Ջորջը, վերադառնալով տափակ և գործնական մտածողությանը, ― որ երկրաշարժ է եղել։

Հետո ձայնի մեջ տխուր շեշտ դնելով, ավելացրեց․ ― Միայն ափսոս, որ դա կարկանդակը կտրելու ժամանակ տեղի ունեցավ։

Խոր հոգոց հանելով, մեր աչքերն ուղղեցինք այնտեղ,որտեղ երկրի վրա վերջին անգամ տեսել էինք Հարրիսին ու կարկանդակը։ Եվ հանկած արյունը սառեց մեր երակներում և փշաքաղվեցինք, երբ տեսանք Հարրիսի գլուխը , ուրիշ ոչինչ, միայն գլուխը, որը դուրս էր ցցվել բարձր խոտերի միջից․ դեմքը բարկությունից ամբողջապես կարմրատակած էր։

Առաջինը Ջորջը ուշքի եկավ։

― Խոսիր, ― ճչաց նա, ― ասա կենդանի՞ ես թե մեռած և ուր է մարմինդ։

― Դե, քեզ հիմարի տեղ մի դիր, ― ասաց Հարրիսի գլուխը։ ― Այս ամենը դուք եք սարքել։

― Ի՞նչ ենք սարքել, ― գոչեցինք Ջորջն ու ես։

― Նստեցրել եք այստեղ։ Շատ հիմար կատակ է։ Բռնեք կարկանդակը։

Եվ ուղիղ հողագնդի կենտրոնից, ինչպես թվաց մեզ, վեր բարձրացավ կարկանդակը, խիստ տրորված ու բզկտված։ Դրանից հետո բարձրացավ Հարրիսը՝ գզգզված մազերով, ցեխոտված ու ամբողջովին թաց։

Պարզվեց որ նա բանից անտեղյակ, նստած է եղել ջրանցքի ամենածայրին, որ բարձր խոտը ծածկում էր մեր տեսողությունից, և փոքր-ինչ ետ հենվելով ընկել էր, կարկանդակն էլ տանելով հետը։

Նա խոստովանեց, որ կյանքում երբեք այդքան զարմացած չի եղել, որքան այն ժամանակ, երբ գլխի ընկավ, որ ընկնում է, առանց ամենափոքր գաղափար անգամ ունենալու, թե ինչ է պատահել։ Սկզբում նույնիսկ մտածել էր, որ գուցե աշխարհի վերջն է եկել։

Հարրիսը մինչև այժմ համոզված է, որ մենք նախօրոք ծրագրել էինք այդ ամենը։ Այսպես, անհիմն կասկածը հետապնդում է նույնիսկ ամենաանմեղներին, քանի որ, ինչպես բանաստեղծն է ասում․ «Ո՞վ կարող է խուսափել զրպարտանքից»։

Իսկապես, ո՞վ։

==Գլուխ տասնչորսերորդ==

Ուորգրեյվ։ Մոմե ֆիգուրներ։ Սոննինգ։ Մեր իռլանդական ռագուն։ Մոնմորընսին մարտականորեն է տրամադրված։ Մենամարտ Մոնթմորընսիի և թեյնիկի միջև։ Ջորջը բանջո նվագել է սովորում։ Նրան չեն քաջալերում։ Խոչընդոտներ ինքնուս երաժշտի ճանապարհին։ Պարկապզուկ նվագելու մասին։ Ընթրիքից հետո Հարրիսը տխրում է։ Ջորջը և ես գնում ենք զբոսանքի։ Վերադառնում ենք քաղցաց ու թրջված։ Հարրիսի հետ տարօրինակ բան է կատարվում։ Հարրիսը և կարապները՝ մի զարմանալի պատմություն։ Հարրիսը անհանգիստ գիշեր է անցկացնում։

Նախաճաշից հետո օգտվեցիք թույլ քամուց, որը մեզ դանդաղորեն տարավ Ուորգրեյվի և Շիփլեյքի մոտով։ Գետի ոլորանում թաքնված Ուորգրեյվը, ամառային կեսօրվա արևի քնկոտ ճառագայթների ներքո գեղեցիկ ու հինավուրց նկարի տպավորություն է թողնում։ Այնպիսի նկար, որ երկար է մնում հիշողության մեջ։

Ուորգրեյվի «Գեորգ և հրեշ» պանդոկի պարծանքը նրա ցուցանակն է, որի մի կողմը նկարազարդել է թագավորական ակադեմիայի անդամ Լեսլին, մյուս կողմը՝ Հոջսոնը։ Լեսլին պատկերել է մարտը, իսկ Հոջսոնը՝ տեսարանը «Մարտից հետո, երբ Գեորգն իր գործն անելուց հետո բավականությամբ գարեջուր է վայելում։

Ի պատիվ քաղաքի, Ուորգրեյվում է ապրել և այստեղ սպանվել Դեյը «Սանֆորդ և Մերթոն»-ի հեղինակը։ Ուորգրևյան եկեղեցում հուշարձան է կանգնեցված ի պատիվ Սառա Հիլլի, որի կտակի համաձայն, ամեն տարի Զատկի տոնին մեկ ֆունտ ստեռլինգ է բաժանվում երկու տղաների և երկու աղջիկների միջև, «որոնք երբեք անհարգալից չեն վերաբերվում իրենց ծնողներին, չեն հայհոյում, չեն ստում, չեն գողանում և պատուհաններ չեն ջարդում։ Պատկերացրեք, մի ամբողջ տարի հրաժարվել այդ ամենից հանուն ընդամենը հինգ շիլլինգի։ Իրոք, չարժե։

Ասում են,մի անգամ, շատ տարիներ առաջ մի տղա է հայտնվել, որը իսկապես երբեք նման բաներ չէր արել, համենայն դեպս, ոչ ոք նրան չէր բռնել հանցանքի մեջ, իսկ դա այն ամենն էր որ պահանջվում էր, և տղան նվաճել էր փառքի պսակը։ Դրանից հետո երեք շաբաթ շարունակ նրան ցուցադրել են քաղաքապետարանում ապակե տուփի տակ, ի տես բոլորի։ Իսկ թե ինչ է եղել դրամի հետ հետո, ոչ ոք չգիտի։ Ասում են, որ դա մշտապես փոխանցում են մոտակա մոմե ֆիգուրների ցուցահանդեսին։

Շիփլեյքը գեղեցիկ գյուղակ է, բայց գետից չի երևում, քանի որ բարձրունքի վրա է։ Շիփլեյքի եկեղեցում է ամուսնացել Թենիսոնը։

Մինչև Սոննինգ, գետը ձգվում է բազմաթիվ կղզիների միջով, շատ հանդարտ է, լուռ և անմարդաշատ։ Միայն մթնշաղին մի քանի սիրահար զույգեր են շրջում ափին։ Եվ հասարակ ժողովուրդը և՛ վերնախավը մնացել են ետևում՝ Հենլիում, իսկ միչև մռայլ ու աղտոտված Ռեդինգ, դեռ երկար ճանապարհ կա։ Դա այնպիսի վայր է, որտեղ կարելի է երազել անցած-գնացած օրերի և անհետ կորած դեմքերի մասին, այն ամենի մասին, որ կարող էին լինել, բայց չկան, գրողը տանի։

Սոննինգում մենք թողեցինք նավակն ու գնացինք զբոսնելու գյուղում։ Դա գետափի ամենահիասքանչ անկյունն է։ Գյուղը ավելի շատ դեկորացիայի է նման, քան թե աղյուսից ու կրից պատրաստված բնակավայրի։ Տները թաղված են վարդի թփերի մեջ, և հիմա, հունիսի սկզբին, ամբողջությամբ ծածկված էին շքեղ ծաղիկների փնջերով։ Եթե բախտի բերմամբ Սոննինգում գտնվեք, այցելեք եկեղեցու ետևում գտնվող «Ցուլ» պանդոկը։ Դա իսկական հին գյուղական պանդոկ է՝ առջևում կանաչազարդ քառանկյուն բակով, ուր ծառերի տակ հավաքվում են գյուղի տարեց մարդիկ գարեջուր խմելու և քննարկելու գյուղական նորությունները, ― ցածր, արտասավոր ձևի սենյակներով և վանդակավոր պատուհաններով, կոպիտ սարքված աստիճաններով և ոլորապտույտ միջանցքներով։

Մի ժամի չափ թափառեցինք գեղեցկատես Սոննինգի փողոցներով և հետո, քանի որ բավական ուշ էր Ռեդինգ հասնելու համար, որոշեցինք ետ դառնալ Շիփլեյքի կղզիներից մեկը և այնտեղ գիշերել։ Երբ տեղ հասանք դեռ վաղ էր, և Ջորջն ասաց, քանի որ շատ ժամանակ ունենք, ապա դա հիանալի հնարավորություն է, որ համեղ ու սննդարար ընթրիք պատրաստենք։ Նա ասաց, որ մեզ ցույց կտա, թե խոհարարական ինչ հրաշքներ կարելի է գործել գետի վրա և առաջարկեց բամջարեղենից, սառը մսից և սննդի ավելցուկներից իռլանդական ռագու պատրաստել։

Դա հիանալի միտք էր։ Ջորջը ցախ հավաքեց և կրակ վառեց, իսկ Հարրիսն ու ես սկսեցինք կարտոֆիլ մաքրել։ Երբեք չէի մտածի, որ կարտոֆիլ մաքրելը այդքան դժվար է։ Պարզվեց, որ դա ամենաբարդ գործն էր, որին ես երբևէ մասնակցել եմ։ Մենք ուրախ տրամադրությամբ գործի անցանք, կարելի է ասել նույնիսկ կայտառորեն, բայց առաջին կարտոֆիլը մաքրելուց հետո մեր աշխուժությունից ոչինչ չմնաց։ Որքան շատ էինք կճպում, այնքան շատ կճեպ էր մնում, և մինչ ամբողջովին կճեպահան էինք անում և հեռացնում էինք աչքերը, կարտոֆիլից ոչինչ չէր մնում, համենայն դեպս, ուշադրության արժանի ոչինչ։ Ջորջը մոտեցավ և տեսավ մեր աշխատանքի արդյունքը՝ որը մի ընկույզի չափ էր։

― Դա բանի նման չէ, ― ասաց Ջորջը, ― դուք վատնում եք կարտոֆիլը։ Ավելի լավ է քերեք։

Սկսեցինք քերել, բայց դա է՛լ ավելի դժվար էր, քան կճպելը։ Այդ կարտոֆիլները այնքան արտասավոր ձև ունեն, ամբողջովին ծածկված են պալարներով, կոծոծներով և փոսիկներով։ Հարրիսն ու ես ջանասիրաբար աշխատեցինք քսանհինգ րոպե և մաքրեցինք չորս կարտոֆիլ, որից հետո գործադուլ արեցինք։ Մենք հայտարարեցինք, որ ամբողջ երեկոն անհրաժեշտ կլինի, որպեսզի հիմա էլ ինքներս մաքրվենք։

Մարդ երբեք այդքան թափթփված տեսք չի ունենում, որքան կարտոֆիլ մաքրելուց հետո։ Դժվար էր հավատալ, որ այդ ամբողջ աղբը, որի մեջ թաղված էինք Հարրիսը և ես, առաջացել էր ընդամենը չորս կարտոֆիլից։ Դա ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, եթե խնայողաբար և հոգատարությամբ է կատարվում աշխատանքը։

Ջորջն ասաց, որ ուղղակի անհեթեթություն է իռլանդական ռագույի մեջ ընդամենը չորս կարտոֆիլ գցելը, մենք կես դյուժինի չափ կարտոֆիլ լվացինք ու առանց կճպելու լցրեցինք կաթսայի մեջ։ Ավելացրեցինք նաև մի գլուխ կաղամբ, և ահագին սիսեռ։ Ջորջն այդ ամենը խառնեց իրար և հետո ասաց, որ դեռ բավական ազատ տեղ կա։ Մենք սկսեցինք տնտղել երկու զամբյուղները, հանեցինք սննդի մնացորդները, և էլի ինչ որ կարողացանք գտնել, ու ավելացրեցինք ռագույի վրա։ Կես կարկանդակ գտնվեց խոզի մսով, մի կտոր սառը միս։ Դրանք նույնպես լցրեցինք կաթսայի մեջ, Ջորջն էլ իր հերթին կես բանկա սաղմոնի պահածո գտավ և դատարկեց կաթսայի մեջ։

Ջորջն ասաց, որ հենց դրանում է իռլանդական ռագուի առավելությունը, որ ազատվում ես ամեն տեսակի ուտելիքի մնացորդներից։ Ես երկու կոտրած ձու գտա և դրանք նույնպես ավելացրեցինք կաթսայի պարունակությանը։ Ջորջն ասաց, որ դրանից կերակրահյութը կթանձրանա։

Ես մոռացել եմ , թե էլ ինչ լցրեցինք կաթսայի մեջ, բայց համոզված եմ, որ ոչինչ իզուր չկորավ։ Հիշում եմ, վերջում Մոնթմորընսին, որը մեծ հետաքրքրությամբ էր հետևում այս ամբողջ արարողությանը հանկարծ լուրջ ու մտածկոտ տեսքով ինչ-որ տեղ կորավ և մի քանի րոպեից վերադարձավ ատամներով բռնած բերելով մի սատկած ջրառնետ, որը նա ակնհայտորեն մտադրվել էր նվիրաբերել մեզ, որպես իր ներդրումը ճաշի պատրաստման գործում։ Արդլո՞ք դա ծաղր էր, թե՝ օգտակար լինելու սրտանց ցանկություն, չեմ կարող ասել։

Մենք սկսեցինք քննարկել՝ արժե՞ առնետը գցել կաթսայի մեջ թե ոչ։ Հարրիսն ասաց, որ իր կարծիքով ամեն ինչ հիանալի կլինի, քանի որ վերջ ի վերջո դա էլ խառնվելու է մյուս մթերքների հետ։ Բայց Ջորջը կտրականապես դեմ էր։ Նա ասաց, որ երբեք չի լսել, որ իռլանդական ռագուի մեջ առնետ գցեն, ավելի լավ է ռիսկի չդիմեն և կասկածելի փորձեր չանեն։

Հարրիսն ասաց․

― եթե ոչ մի նոր բան չփորձենք, ինչպե՞ս կիմանանք, լա՞վ է թե՞ վատ։ Քեզ նմաններն են, որ արգելակում են մարդկության առաջնդացը։ Հիշիր այն մարդուն որն առաջինը կերավ նրբերշիկը։

Մեր իռլանդական ռագուն շատ համեղ էր ստացվել։ Չեմ հիշում, որ երբևէ ուտելիքից ավելի մեծ բավականություն ստացած լինեմ։ Դրա մեջ ինչ-որ թարմ ու ախորժաբեր համ կա։ Մարդու ծնոտը հոգնում է միշտ միևնույն ուտելիքները ծամելուց։ Ահա մի նոր կերակուր, այնպիսի նոր համ ու հոտով, ինչպիսին չունի աշխարհում ոչ մի ուրիշը։

Եվ այնքան սննդարար էր։ Ինչպես Ջորջն արտահայտվեց, հումքը լավորակ էր։ Իհարկե վատ չէր լինի, որ կարտոֆիլն ու սիսեռը մի քիչ էլ եփվեին, բայց մենք բոլորս էլ առողջ ատամներ ունենք, այնպես որ դա գործին չէր խանգարում։ Իսկ ինչ վերաբերում է կերակրահյութին, ապա դա մի պոեմ էր։ Գուցե փոքր-ինչ թանձր էր թույլ ստամոքսի համար, բայց դրա փոխարեն շատ սննդարար էր։

Ընթրիքն ավարտեցինք թեյով և բալով կարկանդակով։ Մինչ մենք թեյում էինք, Մոնթմորընսին մենամարտի էր բռնվել թեյնիկի հետ և մարտից դուրս եկավ պարտված։

Ամբողջ ճանապարհորոդության ընթացքում նա մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում թեյնիկի նկատմամբ։ Նստում ու ապշահար նայում էր, թե թեյնիկի ջուրն ինչպես է եռում և ժամանակ առ ժամանակ գռմռալով փորձում էր համբերութունից հանել նրան։ Երբ թեյնիկի ջուրը եռում և գոլոշի էր արձակում, Մոնթմորընսին դա ընդունում էր որպես մարտահրավեր և պատրաստվում էր մենամարտ սկսել, միայն թե հենց այդ պահին մեզանից մեկնումեկը հասնում և տանում էր նրա զոհին՝ ժամանակ չտալով նրան որևէ բան ձեռնարկել։

Այսօր Մոնթմորընսին որոշել էր նախաձերնությունը իր ձեռքը վերցնել։ Հազիվ էր թեյնիկը սկսել աղմկել, երբ նա գռմռալով վեր կացավ և սպառնալից տեսքով ուղղվեց դեպի թեյնիկը։ Դա ընդամենը մի փոքրիկ թեյնիկ էր, բայց լի քաջությամբ և ֆշշացնում ու թքում էր նրա վրա։

― Ախ այդպես, ― գռմռած Մոնթմորընսին, ցույց տալով իր ատամները։ ― Ես քեզ ցույց կտամ, ինչպես պետք է հարգել աշխատասեր, հարգարժան շանը։ Խճուկ, երկարաքիթ։ Կեղտոտ սրիկա։ Դե, առաջ արի։

Եվ հարձակվեց խեղճ թեյնիկի վրա ու քաշեց քթից։

Դրանից հետո երեկոյան լռության մեջ ճայթեց մի սրտամորմոք վայնասուն, Մոնթմորընսին դուրս փախավ նավակից և ժամում երեսունհինգ մղոն արագությամբ երեք անգամ պտույտ գործեց կղզու շուրջը, ժամանակ առ ժամանակ կանգ առնելով, որպեսզի քիթը խոթի սառը տիղմի մեջ։

Այդ օրվանից Մոնթմորընսին թեյնիկին վերաբերվում է խոր ակնածանքով, կասկածով ու ատելությամբ։ Ամեն անգամ թեյնիկ տեսնելիս, գռմռում է և արագորեն, պոչն իրեն քաշած ետ է սլանում։ Իսկ սկսած այն պահից, երբ թեյնիկը դնում ենք սպիրտայրոցի վրա, անմիջապես դուրս է մագլցում նավակից և նստում գետափին, մինչև թեյի ավարտը։

Ընթրիքից հետո Ջորջը դուրս հանեց իր բանջոն և պատրաստվեց նվագելու, սակայն Հարրիսն ընդիմացավ։ Նա պատճառաբանեց, որ գլխացավ ունի և իրեն բավականաչափ ուժեղ չի զգում նրա նվագին դիմանալու համար։ Ջորջի կարծիքով, երաժշտությունը պետք է որ բարերար ազդեցություն ունենար նրա վրա, քանի որ երաժշտությունը հաճախ հանգստացնում է նյարդերը և անցկացնում գլխացավը։ Եվ նա երկու-երեք նոտա վերցրեց, պարզապես ցույց տալու Հարրիսին, թե ինչի մասին է խոսքը։ Բայց Հարրիսն ասաց, որ գերադասում է գլխացավը։

Ջորջը մինչև այսոր էլ բանջո նվագել չի սովորել։ Նա իր շրջապատից ոչ մի քաջալերանք չի ստացել։ Երկու- երեք անգամ, երեկոյան, երբ մենք դեռ գետի վրա էինք, նա նվագելու փորձեր արեց, բայց նրա փորձերը երբեք հաջողությամբ չէին պսակվում։ Հենց միայն Հարրիսի արտահայտությունները բավական էին, որ մարդու հուսաթափ անեին։ Կարծես թե դա քիչ էր, Մոնթմորընսին էլ նստում էր և անդադար ոռնում հենց այն ժամանակ, երբ Ջորջը սկսում էր նվագել։ Էլ ի՞նչ սովորելու մասին էր խոսքը։

― Այդ շունն էլ, ինչու՞ է ոռնում երբ ես նվագում եմ, ― բարկությամբ բացականչում էր Ջորջը, կոշիկը նետելով Մոնթմորընսիի կողմը։

― Իսկ դու ինչու՞ ես նվագում, երբ նա ոռնում է, ― միջամտում էր Հարրիսը ՝ որսալով կոշիկը։ ― Հանգիստ թող նրան։ Նա չի կարող չոռնալ։ Նա խիստ երաժշտական լսողություն ոնի։ Ուրեմն ինչպե՞ չոռնա, լսելով քո այդ նվագը։

Ջորջը որոշեց մինչև տուն վերադառնալը հետաձգել իր փորձերը երաժշտության բնագավառում։ Բայց նույնիսկ տանը նրան նվագելու հնարավորություն չտվեցին։ Միսիս Փ-ն ներս էր մտնում, խնդրում էր ներողամիտ լինել և ասում էր, որ անձամբ իրեն, հաճելի է լսել Ջորջի նվագը, բայց վերևի հարկի հղի տիկինը վատ է զգում, և բժիշկը վախենում է, որ դա կարող է վնասել երեխային։

Այդ ժամանակ Ջորջը որոշեց բանջոն դուրս տանել և նվագել հրապարակում։ Բայց բնակիչները բողոքեցին ոստիկանությանը, և մի գիշեր Ջորջին բռնեցին հանցանքի վայրում։ Հանցանշաններն ակնհայտ էին, և նրան վեց ամսով զրկեցին բանջո նվագելուց։

Դրանից հետո Ջորջը կարծես կորցրեց հետաքրքրությունը երաժտության հանդեպ։ Վեց ամիսն անցնելուց հետո մեկ-երկու հուսահատ փորձեր արեց վերսկսելու իր պարապմունքները, բայց ինչպես և առաջ, ստիպված էր հաղթահարել շրջապատի սառնությունն ու համակրանքի պակասը։ Որոշ ժամանակ անց վերջնականապես հուսահատվեց և որոշեց մեծ զեղջով վաճառել գործիքը, հայտարարության մեջ նշելով՝ «տիրոջն այլևս պետք չէ»։ Փոխարենը սկսեց խաղաթղթերով ֆոկուսներ ցույց տալ։

Պետք է որ սրտամաշ գործ լինի որևէ երաժշտական գործիքի վրա նվագել սովորելը։ Թվում է թե հասարակությունը, ի շահ իրեն, պետք է աջակցի մարդկանց՝ յուրացնելու նվագելու արվեստը։ Բայց դա այդպես չէ։

Մի երիտասարդի էի ճանաչում, որը պարկապզուկ նվագել էր սովորում և կզարմանաք, թե նա ինչպիսի դիմադրություն էր ստիպված հաղթահարել։ Նույնիսկ իր ընտանիքի անդամների կողմից չէր ստանում, այսպես ասած, ակտիվ քաջալերանք։ Նրա հայրը հենց սկզբից դեմ էր դրան և այդ հարցի մասին խիստ աննրբանկատորեն էր արտահայտվում։

Իմ ծանոթը առավոյան վաղ էր արթնանում փորձեր կատարելու, սակայն քրոջ պատճառով ստիպված էր հրաժարվել իր որոշումից։ Նրա քույրը հավատացյալ էր և ասում էր, որ շատ վատ նշան է օրը նման ձևով սկսելը։

Այդ ժամանակ նա սկսեց նվագել գիշերները, երբ բոլորը պառկում էին քնելու։ Բայց ոչինչ դուրս չեկավ, քանի որ տունը մի տեսակ վատ համբավ ձեռք բերեց։ Ուշացած անցորդները կանգ էին առնում ականջ դնելու և հաջորդ առավոտյան լուրեր էին տարածում քաղաքում, թե միստր Ջեֆֆերսոնի տանը նախորդ գիշեր սարսափելի սպանություն է տեղի ունեցել։ Եվ նկարագրում էին, թե ինչպես են լսել զոհի ճիչերը, մարդասպանի կոպիտ հիշոցներն ու նզովքները, որից հետո խճմտանքի աղերսանքներ ու հոգեվարքի խռխռոց։

Այդ ժամանակ նրան թույլ տվեցին փորձեր անել կեսօրին, տան ետևի մասում գտնվող խոհանոցում՝ բոլոր դռները փակ վիճակում։ Սակայն, չնայած այս բոլոր նախազգուշական միջոցներին, ավելի հաջող պասսաժները լսվում էին հյուրասենյակում՝ արցունքով լցնելով նրա մոր աչքերը։

Նրա մայրն ասում էր, որ այդ նվագը հիշեցնում է իր դժբախտ հորը (խեղճ մարդուն նոր Գվինեայի ափերի մոտ կուլ էր տվել շնաձուկը): Իսկ թե ինչու էր երաժշտությունը նրա մեջ արթնացնում հենց այդ հիշողությյունը, չէր կարող բացատրել։

Վերջապես , նրա համար մի առանձին սենյակ կառուցեցին պարտեզի խորքում, տնից քառորդ մղոն հեռավորոիթյան վրա, և արդեն նա կարող էր պարկապզուկը քարշ տալ այնտեղ և երբ խելքին փչեր այն գործի գցեր։ Երբեմն նրանք հյուր էին ունենում, որը բանից անտեղյակ էր, իսկ տնեցիներն էլ մոռանում էին նախազգուշացնել այդ մասին։ Նա դուրս էր գալիս զբոսնելու պարտեզում և հանկարծ, առանց նախօրոք պատրաստվելու այդ փորձությանը և գաղափար իսկ չունենալով, թե բանն ինչ է, հայտնվում էր պարկապզուկի լսելիուցյան սահմաններում։ Եվ վերջն այն էր լինում, որ ուժեղ կամքի տեր մարդիկ ուշագնաց էին լինում, իսկ միջին կամքի տեր անհատները սովորաբար խելագարվում էին։

Համաձայնեք, որ շատ տխուր բան է, երբ մարդ նոր է սովորում պարկապզուկ նվագել։ Ես դա զգացել եմ, երբ լսում էի իմ երիտասարդ ընկերոջը։ Պետք է բավականաչափ օդ հավաքել ամբողջ մեղեդու համար մինչև սկսելը, համենայն դեպս, այդպես հասկացա ես, երբ նայում էի Ջեֆֆերսոնին։

Նա սկսում էր մի հիանալի, մոլեգին հնչյունով, կարծես մարտահրավեր էր նետում, որից մարդու սիրտը դող էր ընկնում։ Բայց քիչ-քիչ հնչյուններն ավելի ու ավելի էին ցածրանում և սովորաբար վերջին տան կեսին նա շնչասպառ էր լինում՝ նվագը փոխելով ֆսֆսոցի ու շվշվոցի։

Պարկապզուկ նվագելու համար մարդ պետք է առողջ օրգանիզմ ունենա։ Երիտասարդ Ջեֆֆերսոնը այդ պարկապզուկի վրա սովորեց նվագել ընդամենը մի մեղեդի, բայց ես երբեք ոչ մի բողոք չեմ լսել նրա երգացանկի աղքատ լինելու վերաբերյալ, բացարձակապես ոչ մի բողոք։ Դա «Քեմփբելն է գալիս, ուռա, ուռա», պիեսն էր։ Համենայն դեպս, ինքն այդպես էր ասում, թեև նրա հայրը միշտ պնդում էր, որ դա «Շոտլանդական երկնագույն զանգակներն» է։ Ոչ ոք չգիտեր, թե իսկապես դա ինչ մեղեդի էր, բայց բոլորն էլ համաձայնում էին, որ դրա մեջ շոտլանդական ինչ-որ բան կա։

Անծանոթ մարդկանց թույլ էր տրվում երեք անգամ գուշակել, թե դա ինչ մեղեդի է և նրանց մեծ մասը ամեն անգամ տարբեր մեղեդի էր գուշակում։

Ընթրիքից հետո Հարրիսի տրամադրությունն ընկավ։ Երևի ռագուն էր պատճառը։ Նա սովոր չէր շքեղ կյանքի։ Ջորջն ու ես նրան թողեցինք նավակում, իսկ ինքներս որոշեցինք զբոսնել Հենլիի շուրջը։ Հարրիսն ասաց, որ այդ ընթացքում ինքը վիսկի կխմի ու ծխամորճ կծխի։ Հետո գիշերելու պատրաստություններ կտեսնի։ Վերադառնալիս մենք պետք է ձայն տայինք, իսկ նա նավակը կղզուց թիավարեր դեպի ափ և մեզ վերցներ։

― Տես, չքնես, ծերուկ, ― ասացինք հեռանալիս։

― Այդ ռագուն ուտողը կքնի, ո՞նց չէ, ― փնթփնթաց նա, նավակը դեպի կղզի թիավարելով։

Հենլին պատրաստվում էր ռեգատի մրցումներին և եռուզեռով լի էր։ Քաղաքում ծանոթների հանդիպեցինք և նրանց հետ ժամանակն արագ անցավ։ Արդեն համարյա ժամը տասնմեկն էր, երբ ճանապարհ ընկանք դեպի տուն (արդեն այդպես էինք անվանում մեր փսքրիկ նավակը)։

Մռայլ, ցուրտ գիշեր էր, բարակ անձրև էր մաղում։ Եվ մինչ հոգնած ցածրաձայն զրուցելով մի կերպ ոտքներս քարշ էինք տալիս մութ, լուռ դաշտերի միջով, առանց իմանալու՝ ճի՞շտ ենք գնում թե ոչ, մտածում էինք հարմարավետ նավակի, ու լապտերի պայծառ լույսի մասին, ― որը դուրս է հորդում ամուր ամրացված բրեզենտի տակից, ― Հարրիսի, Մոնթմորընսիի, վիսկիի մասին և ուզում էինք նրանց հետ լինել։

Հոգնած ու քաղցած, մեզ պատկերացնում էինք նավակում, մտովի տեսնում էինք մթության մեջ կորած գետն ու անձև ծառերը, իսկ նրաց ներքո՝ հսկայական լուսատտիկի նման մեր հարազատ նավակը, այնքան հարմար, տաքուկ և ուրախ։ Պատկերացնում էինք մեզ ընթրիքի սեղանի շուրջ․ խժռում ենք սառը միսը ու միմյանց փոխանցում հացի կտորները։ Լսում էինք դանակների ուրախ չխչխկոցը, մեր զվարթ ձայները, որ լցնում են գիշերային լռությունն ու տարածվում հեռուները, և շտապում էինք դա իրականություն դարձնել։

Հասանք ափաշերտին, դա մեզ անչափ ուրախացրեց, քանի որ մինչ այդ համոզված չէինք՝ մոտենու՞մ ենք գետին թե հեռանում։ Իսկ երբ հոգնած ես ու քնել ես ուզում, նման տարակուսանքները հանգիստ չեն տալիս։ Երբ անցանք Շիփլեյքը, ժամացույցը խփեց ժ․12-ից քառորդ պակաս, և Ջորջը մտածկոտ հարցրեց․

― Դու իհարկե, չես հիշում, չէ՞, թե որ կղզում ենք կանգ առել։

― Ոչ, ― պատասխանեցի ես, մտածմունքի մեջ ընկնելով, ― չեմ հիշում, իսկ քանի՞ կղզի կա։

― Ընդամենը չորսը, ― պատասխանեց Ջորջը, ― ամեն ինչ լավ կլինի, եթե Հարրիսը արթուն լինի։

― իսկ եթե ո՞չ, ― անհանգստացա ես։ Սակայն նման մտքերը մեզանից հեռու վանեցինք։

Հավասարվելով առաջին կղզուն, ձայն տվեցինք, բայց պատասխան չեղավ։ Այդ ժամանակ մոտեցանք երկրորդին և այնտեղ փորձեցինք։ Նույն արդյունքը։

― Ա՛, հիմա հիշում եմ, ― ասաց Ջորջը, ― մերը երրորդ կղզին է։

Եվ հույսով վազեցինք դեպի երրորդ կղզին ու կրկին ձայնեցինք։

Դարձյալ ոչ մի պատասխան։

Դրությունը լրջանում էր։ Կեսգիշերն անց էր։ Շիփլեյքի ու Հենլիի հյուրանոցները լեփլեցուն էին։ Եվ անմիտ բան կլիներ կեսգիշերին պտտվել քաղաքում՝ թակելով բնակիչների դռները՝ հարցնելու, թե վարձով սենյակ չունե՞ն։ Ջորջն առաջարկեց վերադառնալ Հենլի, հարձակվել ոստիկանի վրա և այսպիսով գիշերն անցկացնել ոստիկանատանը։ Բայց հետո մտածեցինք՝ իսկ եթե նա, ինչպես հարկն է դնգստի մեզ ու հրաժարվի ձերբակալե՞լ։

Հո չէ՞ինք կարող ողջ գիշերն անցկացնել ոստիկանների դեմ մարտընչելով։ Բացի այդ, վախենում էինք չափն անցկացնել ու հետո վեց ամիս անցկացնել բանտում։

Հուսահատված, մթության մեջ մոտեցանք այն վայրին, որը մեզ թվաց չորրորդ կղզին, բայց՝ անարդյունք։ Անձրևն ավելի էր ուժեղացել և, ինչպես երևում էր մտադիր էր դեռ երկար շարունակել նույն ոգով։ Մինչև ոսկորները թրջվել էինք, դողում էինք ու շատ խղճուկ տեսք ունեինք։ Սկսեցինք մտածել, որ ոչ թե չորս, այլ ավելի շատ կղզիներ կային, որ մենք ամենևին էլ կղզիների մոտ չենք գտնվում, այլ դրանցից մեկ մղոն հեռավորության վրա կամ գետի բոլորովին ուրիշ հատվածում։ Մթության մեջ ամեն ինչ այնքան արտառոց ու անծանոթ էր երևում։ Սկսեցինք պատկերացնել անտառում մոլորված երեխաների տառապանքները։

Եվ երբ հույսներս լրիվ կորցրել էինք․․․ Այո, այո, գիտեմ, որ վեպերում ու հեքիաթներում միշտ հենց այս ժամանակ են կատարվում հրաշքները, բայց, միևնույն է, ոչինչ անել չեմ կարող։ Նախաձեռնելով այս գիրքը գրելը, ես իմ առջև խնդիր եմ դրել ամեն ինչում լինել ճշմարտացի և այդպես էլ կանեմ եթե նույնիսկ կարիք լինի դրա համար ծեծված ֆրազների օգնությանը դիմել։

Դա իսկապես տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ մենք կորցրել էինք ամեն հույս, և ես այդպես էլ պետք է պատմեմ։ Այսպիսով, հենց որ լրիվ հուսահատվեցինք, հանկարծ, մեզնից փոքր-ինչ ներքև ես մի տարօրինակ ու անսովոր լույս նկատեցի, որը կայծկլտում էր դիմացի ափի ծառերի միջով։ Մի պահ մտածեցի ոգիների մասին, այնքան աղոտ, այնքան առեղծվածային էր այդ լույսը։ Հաջորդ րոպեին գլխի ընկա, որ դա մեր նավակն է և այնպես ճչացի, որ նույնիսկ գիշերն ինքը անկողնուց վեր կթռչեր։

Մի պահ շունչներս պահած սպասեցինք և հանկարծ, ― օ՛, գիշերային լռության աստվածային երաժշտություն, ― լսվեց Մոնթմորընսիի պատասխան հաչոցը։ Մենք նորից բարձրաձայն գոռացինք, որ բավական էր նույնիսկ յոթ քնած քաջերին արթնացնելու համար (իմիջիայլոց, գլխի չեմ ընկնում, թե յոթ քնածներին արթնացնելու համար ինչու՞ ավելի շատ աղմուկ է պետք, քան մեկին) և հինգ րոպե անց, որը մի ամբողջ հավիտենականություն թվաց, տեսանք, որ լուսավորված նավակը դանդաղ լողում է մթության մեջ և լսեցինք Հարրիսի քնկոտ ձայնը, որը հարցնում էր, թե որտեղ ենք գտնվում։

Հարրիսի հետ ինչ-որ տարօրինակ բան էր կատարվում։ Դա սովորական հոգնածություն չեր, ավելին։ Նա նավակը թիավարեց այնպիսի տեղ, որտեղից մեզ համար անհար էր նավակ մտնել և անմիջապես քուն մտավ։ Շատ ջանքեր ու գոռում-գոչյուններ պահանջվեցին, որպեսզի կրկին արթնացնենք և ուշքի բերենք նրան։ Բայց վերջապես մեր ջանքերը հաջողությամբ պսակվեցին և մենք ողջ առողջ ոտք դրեցինք տախտակամածի վրա։

Նավակում նկատեցինք, որ Հարրիսը շատ տխուր է։ Նա այնպիսի տպավորություն էր թողնում, ասես մեծ անախորժություն էր տեղի ունեցել։ Մենք հարցրեցինք, թե ինչ է պատահել, և նա պատասխանեց մի բառով․

― Կարապները։

Պարզվեց, որ նավակը կանգնեցրել ենք կարապների բնի մոտ և երբ Ջորջն ու ես գնացել ենք, էգ կարապը վերադարձել է ու աղմուկ բարձրացրել։ Հարրիսը նրան քշել է։ Կարապը հեռացել է և վերադարձել իր արուի հետ։ Հարրիսն ասաց, որ իսկական ճակատամարտ է տեղի ունեցել իր և այդ երկու կարապների միջև։ Վերջիվերջո, քաջությունը և հմտությունը իրենց գործն են արել, և ինքը պարտության է մատնել կարապներին։

Կես ժամ անց նրանք վերադարձել են տասնութ ուրիշ կարապների հետ։ Դատելով Հարրիսի պատմածից, սարսափելի ճակատամարտ է տեղի ունեցել։ Կարապները փորձել են նրան ու Մոնթմորընսիին դուրս քշել նավակից ու ջրասույզ անել, իսկ ինքը չորս ժամ շարունակ հերոսաբար պաշտպանվել է, նրանց մեծ մասին սպանել է, իսկ մնացածները փախուստի են դիմել։

― Ասում ես, քանի՞ կարապ կար, ― հարցրեց Ջորջը։

― Երեսուներկու, ― քնկոտ ձայնով պատասխանեց Հարրիսը։

― Քիչ առաջ ասացիր տասնութ, ― ասաց Ջորջը։

― Չի կարող պատահել, ― քրթմնջաց Հարրիսը։ Ես ասացի տասներկու։ Կարծում ես հաշվել չգիտե՞մ ինչ է։

Կարապների մասին ճշմարտությունը այդպես էլ չիմացանք։ Առավոտյան այդ մասին հարցրեցինք Հարրիսին, բայց նա միայն զարմացավ և հարցրեց՝ «Ի՞նչ կարապներ»։ Նա հավանաբար կարծում էր, որ Ջորջն ու ես երազ էինք տեսել։

Մեր տարած բոլոր փորձություններից ու վախից հետո այնքան հաճելի էր ապահով զգալ նավակում։ Ջորջն ու ես կուշտ ընթրեցինք և հաճույքով գրոգ կխմեինք, եթե կարողանայինք գտնել վիսկին։ Հարցրեցինք Հարրիսին, թե ինչ է արել վիսկին, բայց նա կարծես չեր էլ հասկանում, թե մենք ինչ նկատի ունենք «վիսկի» ասելով, կամ թե ինչի մասին էինք խոսում։ Մոնթմորընսին այնպիսի հայացքով էր նայում մեզ, ասես ինչ-որ բան գիտեր, բայց չէր ուզում ասել։

Այդ գիշեր ես լավ քնեցի, բայց ավելի լավ կքնեի, եթե Հարրիսը չխանգարեր։ Աղոտ հիշում եմ, որ այդ գիշեր մի տասն անգամ արթնացել եմ Հարրիսի պատճառով, որը լապտերը ձեռքին անցուդարց էր անում նավակում՝ փնտրելով իր հագուստները։ Նա երևի ամբողջ գիշեր իր հագուստներն էր փնտրում։

Երկու անգամ հրեց ինձ ու Ջորջին, տեսնելու արդյոք մենք պառկած ենք իր շալվարի վրա։ Երկրորդ անգամ Ջորջը խիստ զայրացավ։

― Գրողը տանի, գիշերվա կեսին ինչի՞դ է պետք շալվարը։ Ինչու՞ չես տեղդ վեր ընկնում ու քնում։

Հաջորդ անգամ արթնանալիս տեսա, որ , որ Հարրիսը ուղղակի գլուխը կորցրել է, որովհետև չէր կարողանում գտնել իր կիսագուլպաները։ Աղոտ հիշում եմ, որ վերջին անգամ արթնանալիս ինձ մի կողքից մյուսն էին շրջում, և լսում էի Հարրիսի մռթմռթոցը, որը չէր կարողանում հասկանալ, թե ու՞ր կարող էր չքվել իր հովանոցը։

==Գլուխ տասնհինգերորդ==

Տնտեսական պարտականություններ։ Սեր աշխատանքի հանդեպ։ Ծեր թիավարը․ նրա խոսքն ու գործը։ Նոր սերնդի թերահավատությունը։ Նավակով շրջագայելու առաջին հիշողությունները։ Լաստանավելու մասին։ Ջորջի ձևավոր թիավարումը։ Ծեր նավավարը և նրա մեթոդը։ Այնքան հանգիստ, այնքան համբերատար։ Սկսնակը։ Նավարկություն ձողի օգնությամբ։ Տխուր պատահար։ Ընկերության հմայքները։ Առագաստանավակ․ իմ առաջին փորձը։ Հնարավոր պատճառ, թե ինչու մեր նավակը չխորտակվեց։

Առավոտյան մենք բավական ուշ արթնացանք և ընդառաչելով Հարրիսի անկեղծ ցանկությանը, բավարարվեցինք պարզունակ, «առանց դելիկատեսների» նախաճաշով։ Որից հետո լվացինք ամանեղենը և ամեն ինչ կարգի բերեցինք (այդ ամենօրյա կրկնվող աշխատանքը օգնում է վճռելու մի հարց, որը ինձ հաճախ շփոթության մեջ էր գցում․ այն է․ ինչպե՞ս է տնային տնտեսուհին հաջողացնում անցկացնել ժամանակը) և մոտավորապես ժամը տասին ճանապարհ ընկանք՝ մտադրվելով այդ օրվա ընթացքում որքան հնարավոր է երկար ճանապարհ անցնել։

Այդ առավոտյան մենք համաձայնության եկանք նավակը թիավարել, ճոպանով քարշելու փոխարեն։ Հարրիսն ասաց, որ աշխատանքի ամենաճիշտ բաժանումն այն կլինի, որ Ջորջը ու ես թիավարենք, իսկ ինքը ղեկակալ լինի։

Ես ամենևին համաձայն չէի նրա հետ և ասացի, որ Հարրիսը ավելի շատ խելամտություն կցուցաբերեր, եթե առաջարկեր, որ ինքն ու Ջորջն աշխատեն, իսկ ինձ թողնեն, որ մի քիչ հանգըստանամ։ Ինձ թվում էր, որ ես ավելի շատ եմ աշխատում, քան պետք է, և դա արդեն ազդում էր նյարդերիս վրա։

Ինձ միշտ այնպես է թվում, որ պետք եղածից ավելի եմ աշխատում։ Մի կարծեք, թե դեմ եմ աշխատանքին, ընդհակառակը, սիրում եմ աշխատանքը։ Դա ինձ հմայում է։ Ես կարող եմ ժամերով նստել և դիտել, թե աշխատանքն ինչպես է առաջ գնում։ Շատ եմ սիրում աշխատանքին մոտ գտնվել։ Այն միտքը, որ կարող եմ դրանից զրկվել, հուսահատության է հասցնում ինձ։

Չի կարելի չափից շատ աշխատանք հանձնարարել ինձ։ Աշխատանքը կուտակելը իմ կիրքն է դարձել։ Առանձնասենյակս հիմա այնքան լիքն է աշխատանքով, որ ասեղ գցելու տեղ չկա։ Շուտով ստիպված պետք է լինեմ մի նոր մասնաշենք կառուցել։

Ես նաև անչափ խնամքով եմ վերաբերվում աշխատանքին։ Ինձ մոտ եղած աշխատանքի մեծ մասը պահել-պահպանել եմ երկար տարիներ և վրան մի մատնահետք անգամ չկա։ Ես անչափ հպարտանում եմ իմ աշխատանքով։ Երբեմն-երբեմն ցած եմ իջեցնում դարակներից ու սրբում փոշին։ Ոչ ոք այդքան լավ վիճակում չի կարող պահել աշխատանքը, որքան ես։

Սակայն, թեև ես ծարավի եմ աշխատանքի, այնուամենայնիվ, սիրում եմ արդարացի լինել, չեմ պահանջում ավելին, քան ինձ բաժին է հասնում։

Բայց առանց խնդրելու էլ ինձ միշտ ավելին են տալիս, համենայն դեպս ես այդպես եմ կարծում և դա ինձ վշտացնում է։

Ջորջն ասում է, որ դրա համար անհանգստանալու կարիք չկա։ Նրա կարծիքով իմ չափազանց նրբանկատությունն է, որ ստիպում է վախենալ, թե ավելի շատ եմ աշխատում, քան պահանջվում է։ Իրականում ինձ բաժին ընկած աշխատանքի կեսն էլ չեմ անում։ Հավանաբար, նա ինձ հանգստացնելու համար է այդպես ասում։

Ես միշտ նկատել եմ, որ նավակի անձնակազմի յուրաքանչյուր անդամ համոզված է, որ ամեն ինչ ինքն է անում։ Հարրիսը համոզված է, որ միայն ինքն է աշխատում, իսկ Ջորջը և ես խաբում ենք իրեն։ Մյուս կողմից, Ջորջը ծաղրում է Հարրիսին, պնդելով, որ նա ոչինչ չի անում ուտելուց ու քնելուց բացի, և խորապես համոզված էր, որ ինքն է անում այն ամբողջ աշխատանքը, որի մասին արժե խոսել։

Նա ասաց, որ երբեք չի ճանապարհորդել այնպիսի ծույլ անբաննրի հետ, ինչպիսին մենք ենք։

Դա Հարրիսին զվարճացրեց։

― Պատկերացնում ես, ծերուկ Ջորջը աշխատանքի մասին է ճառում, ― ծիծաղեց նա։ ― Ախր կես ժամ աշխատելուց հետո շունչը կփչի։ Երբևէ տեսե՞լ ես Ջորջին աշխատելիս, ― դիմեց ինձ Հարրիսը։

Ես համաձայնեցի Հարրիսի հետ, որ իրոք չեմ տեսել, ավելի ճիտ, ճանապարհորդությունն սկսելուց հետո ինչ-որ չեմ նկատել։

― Չեմ հասկանում, ի՞նչպես պիտի իմանայիր, ― առարկեց Ջորջը։ ― Թող անիծված լինեմ, եթե ամբողջ ժամանակդ քնով չես անցկացրել։ Երբևէ Հարրիսին արթուն տեսած կա՞ս։ Բացի, իհարկե, ճաշի ժամերից, ― դիմեց Ջորջը ինձ։

Արդարությունը պահանջում էր հաստատել Ջորջի ասածը։ Հենց սկզբից էլ անիմաստ էր օգնության հարցում Հարրիսի վրա հույս դնել։

― Բայց, գրողը տանի, ես ավելի շատ եմ աշխատում, քան ծերուկ Ջեյը, ― շարունակեց Հարրիսը։

― Չէիր էլ կարող ավելի քիչ աշխատել, ― ավելացրեց Ջորջը։

― Ջեյը հավանաբար իրեն ուղեվոր է երևակայում, ― ասաց Հարրիսը։

Այս էլ շնորհակալության փոխարեն, որ իրենց և այս խարխուլ նավակը Քինգստոնից բերել, այստեղ եմ հասցրել, ամեն ինչ կազմակերպել եմ, ղեկավարել, հոգ եմ տարել նրանց մասին, ծառայել եմ նրանց։ Ոչինչ, այդպես է աշխարհի կարգը։

Տվյալ դեպքում, ծագած դժվարությունը մենք հարթեցինք, որոշելով, որ Հարրիսն ու Ջորջը կթիավարեն մինչև Ռեդինգ, իսկ դրանից հետո ես ճոպանով կքարշեմ նավակը։ Ծանր նավակը ուժեղ հոսանքին դեմ թիավարելը հիմա ինձ քիչ է գրավում։ Կար ժամանակ, շատ վաղուց, երբ ծանր աշխատանքը ձգում էր ինձ։ Հիմա ես աշխատում եմ տեղս զիջել երիտասարդներին։

Նկատել եմ, որ հին թիավարները նույնպես նահանջում են, երբ ուժ գործադրելու կարիք է զգացվում։ Հին թիավարին միշտ կարելի է ճանաչել նրանով, թե ինչպես է մեկնվել նավակի խորքում դրված բարձին և քաջալերում է թիավարներին, պատմելով, թե ինչ հրաշագործություններ է կատարել անցյալ տարի։

― Դուք էլ կարծում եք, թե դժվար գործ եք անում, ― ծոր տալով խոսում է նա, ինքնագոհ տեսքով ծխամորճից ծուխը փչելով ու դիմելով հալից ընկած երկու սկսնակ թիավարներին, որոնք արդեն ժամուկես անդադար թիավարում են հոսանքին հակառակ։ ― Ջիմ Բիֆը, Ջեկը և ես անցյալ ամառ Մարլոյից մինչև Գորինգ հասանք մի օրում, առանց կանգառի։ Հիշու՞մ ես Ջեկ։

Լսելով հարցը, Ջեկը, որը նավաքթում իր համար անկողին էր պատրաստել բոլոր այն վերարկուներից ու ծածկոցներից, որ կարողացել էր գտնել, և արդեն երկու ժամ է, ինչ քնած էր, արթնանում է և սկսում է մեկ առ մեկ հիշել այդ դեպքի մանրամասները։ Նա նույնիսկ հիշում է, որ ամբողջ ժամանակ ստիպված էին թիավարել ուժեղ հոսանքին հակառակ, ինչպես նաև քամուն դեմ հանդիման։

― Մոտ երեսունչորս մղոն ճանապարհ անցանք, ― ավելացնում է առաջին պատմիչը, ևս մի բարձ ավելացնելով գլխի տակ։

Դե լավ, Թոմ, մի չափազանցրու, ― կշտամբանքով մռթմռթում է Ջեկը, ― ամենաշատը երեսուներեք մղոն։

Եվ Ջեկն ու Թոմը, լրիվ ուժասպառ լինելով իրենց ուժից վեր այս խոսակցությունից, , նորից քուն են մտնում։ Իսկ երկու պարզամիտ թիավարները անչափ հպարտ են, որ իրենց թույլ են տվել տեղափոխել այնպիսի հիանալի թիավարների, ինչպիսին Ջեկն ու Թոմն են և սկսում են ավելի ջանասիրաբար թիավարել։

Ես ինքս, երբ ջահել էի, լսում էի մեծահասակների նմանօրինակ պատմությունները, ընդունում էի, կուլ էի տալիս, յուրացնում ամեն մի բառը և խնդրում էի էլի պատմել։ Բայց ներկայիս սերունդը կարծես զուրկ է հին օրերի միամիտ հավատից։ Մենք՝ Ջորջը, Հարրիսը և ես, մի տարի ամռանը մեզ հետ էինք վերցրել մի դեղնակտուց պատանու և ճանապարհին նրան սովորական անհավատալի բաներ էինք պատմում մեր երևակայական հրաշագործությունների մասին։

Նրան հրամցրեցինք բոլոր ստերը, որ արդեն քանի տարիներ ծառայում են նավավարներին և ավելացրեցինք թվով յոթ բացարձակապես յուրօրինակ պատմություններ, որ ինքներս էինք հորինել։ Դրանից մեկը իսկապես ճշմարտանման էր, ինչ-որ չափով հիմնված իսկական դեպքի վրա, որը մի քիչ այլ կերպ մի քանի տարի առաջ պատահել էր մեր ընկերներից մեկի հետ։ Դա մի պատմություն էր, որին ամեն մի երեխա կհավատար, առանց վիրավորելու իր արժանապատվությունը։

Իսկ այդ պատանին բոլոր պատմություններն ընդունում էր ծաղրուծանակով և պահանջում էր տեղնուտեղը կրկնել մեր բոլոր հերոսություններն ու պատրաստ էր գրազ գալ, որ չէինք կարողանա։

Այդ առավոտ սկսեցինք խոսել մեր անձնական փորձի մասին և հիշեցինք թիավարման արվեստի մեջ կատարած մեր առաջին քայլերը։

Նավակի հետ կապված իմ առաջին հիշողությունն այն է,որ հինգ տղաներով, այդ թվում նաև ես, յուրաքանչյուրս երեքական պենս էինք զոհում և Ռիջենթ-պարկի լճում մի ինչ-որ արտասովոր տեսքով նավակ էինք թիավարում, որից հետո մեր զգեստները չորացնում էինք այգու պահակի սենյակում։

Դրանից հետո ես սիրեցի ջուրը և հաճախ էի նավարկում քաղաքամերձ տարբեր լճակներում։ Դա մի զբաղմունք է, որն ավելի շատ զվարճանք ու հուզմունք է խոստանում, քան թվում է առաջին հայացքից, հատկապես, երբ դուք գտնվում եք լճակի մեջտեղում, իսկ ափին հանկարծ մի մեծ փայտ ձեռքին հայտնվում է այն տախտակների տերը, որոնցից պատրաստված է ձեր լաստանավակը։

Նկատելով այդ ջենտլմենին, այսպես թե այնպես, ձեզ մոտ այլևս ոչ ընկերակցելու, ոչ էլ խոսելու ցանկություն չի մնում, ու եթե անքաղաքավարի երևալու վախը չլինի, դուք կգերադասեիք խույս տալ նրա հետ հանդիպումից։ Եվ ձեր արջև խնդիր եք դնում, ինչ գնով էլ լինի հասնել լճակի հանդիպակաց ափը և անձայն ու արագ տուն գնալ, ձևացնելով, թե չեք նկատում նրան։ Իսկ նա, հակառակի պես, ուղղակի նվաղում է ձեր ձեռքից բռնելու ու խոսելու ցանկությունից։

Պարզվում է, որ նա ճանաչում է ձեր հորն ու մոտիկից ծանոթ է նաև ձեզ հետ, բայց նույնիսկ դրանով չի կարողանում ձեզ իր կողմը գրավել։ Նա սպառնում է, որ ցույց կտա, թե ինչ է նշանակում վերցնել ուրիշի տախտակներն ու դրանից լաստ պատրաստել, բայց քանի որ դուք արդեն գիտեք, թե դա ինչպես է արվում, առաջարկությունը, թեև սրտանց է արված, ավելորդ է թվում և հետո դուք չեք ցանկանում նեղություն պատճառել նրան՝ առաջարկն ընդունելով։

Բայց և այնպես, ձեզ հետ հանդիպելու նրա ցանկությունն այնքան մեծ է, որ ձեր անտարբերությունից ամենևին չի պակասում։ Եվ այն փուդաջանությունը, որ նա ցույց է տալիս լճակի ափով ետ ու առաջ վազելով, որպեսզի ձեր ափ հասնելուն պես տեղում լինի, ինչպես հարկն է ձեզ ողջունելու համար, իրոք որ շոյում է մարդու ինքնասիրությունը։ Եթե նա գեր է և վազելիս շնչահեղձ է լինում, հեշտությամբ կարող եք խույս տալ նրա սիրալիությունից, իսկ եթե երիտասարդ է և արագաշարժ՝ հանդիպումն անխուսափելի է։ Տեսակցությունը, սակայն, արագ է ավարտվում։ Մեծ մասամբ նա է խոսում, իսկ դ՛ուք սահմանափակվում եք միավանկ բացականչություններով և հենց որ նրա ձեռքից դուրս պրծնելու հնարավորություն է ստեղծվում, առանց տատանվելու օգտվում եք դրանից։

Ես մոտ երեք ամիս նվիրեցի լաստանավերով նավարկելուն և արվեստի այդ բնագավառում բավականաչափ փորձ ձեռք բերելով, որոշեցի ինչպես հարկն է զբաղվել թիավարման գործով և դարձա Լի գետի ակումբներից մեկի անդամը։

Լի գետի վրա նավարկելիս, հատկապես շաբաթ օրերին, շատ շուտով թիերի հետ վարվելու հմտություն եք ձեռք բերում և սովորում եք խուսանավել բեռնանավերի ու շոգենավակների հետ հանդիպելիս։ Դա նաև ձեզ հնարավորություն է ընձեռում սովորելու, թե ինչպես ուղիղ ու վայելչագեղորեն մեկնվել նավակի խորքում, որպեսզի հանդիպող նավակների ճոպանները ձեզ ջուրը չգցեն։

Բայց այսպես թիավարման գործում փորձ ձեռք չեք բերի։

Ես թիավարման իմ ոճը ձեռք եմ բերել Թեմզայի վրա նավարկելով։ Իմ ոճն ամենուր ընդունում են հիացմունքով։ Բոլորը գտնում են, որ դա շատ յուրորինակ ոճ է։

Մինչև տասնվեց տարեկան դառնալը, Ջորջը նույնիսկ չի մոտեցել ջրին։ Դրանից հետո նա և նույն տարիքի ևս ութ ջենտլմեններ մի շաբաթ օր ճամփա ընկան դեպի Քյու, մտադրվելով այնտեղ նավակ վարձել ու թիավարել մինչև Ռիչմոնդ ու ետ։ Նրանցից մեկը, Ջոսքինս անունով մի փրչոտ երիտասարդ, որը մեկ երկու անգամ նավակ էր նստել Սերփնթայնում, հավաստիացրեց նրանց, որ դա շատ զվարճալի է։ Երբ նրանք հասան նավամատույց, տեղատվության ժամ էր և հոսանքը շատ արագ էր։ Գետից սառը քամի էր փչում, բայց դա նրանց ամենևին չանհանգստացրեց, և սկսեցին իրենց համար նավակ ընտրել։

Նավամատույցում մի ութ թիանի նավակ էր չորանում, որը և գրավեց նրանց ուշադրությունը։ Նրանք խնդրեցին, որ իրենց տան այդ նավակը։ Նավավարը տեղում չէր և նրան փոխարինում էր որդին։ Տղան փորձեց շեղել նրանց ուշադրությունը սպորտային նավակից և ցույց տվեց երկու-երեք հարմարավետ նավակներ, որոնք նախատեսված էին ընտանեկան զբոսանքների համար, բայց դրանք հարմար չէին։ Սպորտային նավակը միակն էր, որի մեջ նրանք տպավորիչ կերևային։

Այսպիսով տղան նավակը ջուրը իջեցրեց, երիտասարդները հանեցին պիջակները և պատրաստվեցին գրավել իրենց տեղերը։ Տղան առաջարկեց Ջորջին, որը նույնիսկ այն ժամանակ ցանկացած խմբի ամենածանրաքաշ անդամն էր, գրավել չորրորդ տեղը։ Ջորջն ասաց, որ ուրախ է չորրորդը լինել, արագ անցավ առաջին թիավարի նստարանը և նստեց մեջքով դեպի նավախելը։ Վերջիվերջո, նրան նստեցրին ինչպես հարկն է, որից հետո մյուսները նույնպես հետեվոցին նրա օրինակին։

Ղեկակալ նշանակեցին մի խիստ ջղային տղայի, որին Ջոսքինսը բացատրեց ղեկի հետ վարվելու կանոնները։ Ջոսքինսն ինքը իր իր վրա վերցրեց առաջին թիավարի պարտականությունները։ Նա բացատրեց մյուսներին, որ ամեն ինչ շատ հեշտ է, պարզապես պետք է հետևեն իր օրինակին։

Նրանք հայտնեցին, որ պատրստ են, իսկ տղան վերցրեց ձողը և նավակը նավամատույցից հեռու հրեց։

Թե ինչ եղավ հետո, Ջորջը ի վիճակի չէր նկարագրել ամենայն մանրամասնությամբ։ Նա աղոտ հիշում էր, որ մեկնարկ վերցնելուց անմիջապես հետո հինգերորդ թիավարը թիով ուժգին հարված ստացավ մեջքին և միևնույն ժամանակ զգաց, որ իր նստարանը ինչ որ հանելուկային ձևով ահետացավ, իսկ ինքը հայտնվեց նավակի հատակին։ Նա զարմանքով նկատեց, որ երկրորդ թիավարը պառկած էր հատակին ոտքերը օդում տնկած, ակներևաբար նոպայի մեջ։

Նրանք անցան Քյուի կամրջի տակով ժամում ութ մղոն արագությամբ և դա այն դեպքում, երբ միայն Ջոսքինսն էր թիավարում։ Ջորջը նորից տեղավորվելով իր տեղում, փորձեց օգնել նրան, բայց, ի զարմանս իրեն, թին ջրի մեջ մխրճվելու պես անհոտացավ նավակի տակ և քիչ մնաց իրեն էլ հետը տաներ։

Իսկ «ղեկակալը» տախտակամածից ցած նետեց ղեկավարման պարանները և սկսեց լաց լինել։

Թե ինչպես վերադարձան, Ջորջը ի վիճակի չէր նկարագրել, բայց դա նրանից ամբողջ քառասուն րոպե խլեց։ Քյուի կամրջից մի մեծ բազմություն հետաքրքրությամբ դիտում էր այս ներկայացումը, և ամեն մեկը տարբեր ցուցմունքներ էր տալիս։ Երեք անգամ նրանց հաջողվեց նավակը ետ տանել կամրջի տակից։ Երեք անգամն էլ հոսանքը նավակը քշեց նույն տեղը։ Եվ ամեն անգամ, երբ ղեկակալը վեր էր նայում և իր գլխավերևում տեսնում էր կամուրջը, վերսկսում էր լացուկոծը։

Ջորջը խոստովանեց , որ այդ օրը իր մտքով անգամ չեր անցնի, որ երբևէ իրեն այսքան դուր կգար նավակով զբոսանքը։

Հարրիսը ավելի շատ սովոր է թիավարել բաց ծովում, քան գետի վրա։ Նա ասում է, որպես մարզանք, դա իրեն ավելի է դուր գալիս։ Ես նրա հետ համաձայն չեմ։

Հիշում եմ, անցյալ ամառ Իսթբորնում մի նավակ էի վարձել։ Տարիներ առաջ ես ծովում բավական թիավարել եմ և համոզված էի, որ այս անգամ էլ ամեն ինչ կարգին կլինի, բայց պարզվեց, որ հիմնավորապես մոռացել էի թիավարման նրբությունները։ Երբ մի թին խորասուզվում էր ջրի մեջ, մյուսը անօգնական ճոճվում էր օդում։ Իսկ ջուրը երկու թիերով միաժամանակ ճեղքելու համար ստիպված էի տեղիցս վեր կենալ։ Ծովափին մեծ թվով բարձր դասի մարդիկ էին զբոսնում և ես ստիպված էի այսպիսի ծիծաղելի դիրքով անցնել նրանց մոտով։ Լողափի կես ճանապարհին կանգ առա և ետ դարնալու համար ստիպված էի դիմել մի ծեր ձկնորսի օգնությանը։

Սիրում եմ դիտել, թե ինչպես է թիավարում ծեր թիավարը, հատկապես երբ նրան ժամավարձով են վճարում։ Թիավարման նրա մեթոդի մեջ ինչ-որ դուրեկան հանգստություն ու անշտապողականություն կա։ Դա այնքան հեռու է այն տանջալից շտապողականությունից, այն գերլարվածությունից, որն օրեցօր ավելի ու ավելի է թունավորում տասնիններորդ դարի մարդկանց կյանքը։ Նա երբեք չի ձգտում առաջ անցնել մյուս նավակներից։ Եթե նրանցից մեկ ուրիշ նավակ առաջ է անցնում, նա ամենևին չի բարկանում։ Ճիշտն ասած, բորոր մյուս նավակները, եթե նույն ուղղությսմբ են շարժվում, նրանից առաջ են անցնում։ Որոշ մարդկանց դա կարող է համբերությունից հանել։ Սակայն վարձու նավավարի վսեմ ինքնատիրապետումը, որն ի հայտ է գալիս դժվարին փորձության պահին, լավ դաս է գոռոզամիտների ու սնապարծների համար։

Պարզ, սովորական թիավարումը, երբ պետք է նավակը պարզապես առաջ շարժել, այնքան շատ հմտություն չի պահանջում, բայց բավական փորձ պետք է ունենաք, մինչև կարողանաք աղջիկների մոտով անցնելիս ձեզ անբռնազբոս զգալ։ Սկսնակ թիավարին համաչափ զարկն է, որ շփոթեցնում է։

- Ծիծաղելի է, ― ասում է նա արդեն քսաներորդ անգամ փորձելով իր թիերն առանձնացնել ձերից։ ― Երբ մենակ եմ լինում, ամեն ինչ հիանալի է ստացվում։

Անչափ զվարճալի է տեսնել, թե ինչպես երկու սկսնակ թիավարներ փորձում էն համաչափ թիավարել։ Նավախելի թիավարը գտնում է, որ անհնար է թիավարել առաջին թիավարի հետ համաչափ, քանի որ նա շատ տարօրինակ ոճ ունի։ Առաջին թիավարը խիստ բարկանում է և փորձում է բացատրել, որ վերջին տասը րոպեների ընթացքում միայն նրանով է զբաղված, որ փորձում է իր ոճը հարմարեցնել նրա սահմանափակ կարողությանը։ Նավախելի թիավարն էլ իր հերթին է վիրավորվում և խնդրում է առաջին թիավարին չանհագստանալ իր համար, այլ ողջ ուշադրությունը կենտրոնացնել թիերի վրա։

Գուցե փոխե՞նք տեղներս, ― ավելացնոււմ է նա, ― ակնհայտորեն հասկացնելով, որ դա միանգամից կփոխի դրությունը։

Աննշան հաջողությամբ նրանք շրմփացնում են թիերով ևս մի հարյուր յարդ և հանկարծ առաջին թիավարի գլխում մի պայծառ միտք է ծագում և նրա համար պարզ է դառնում իրենց անհաջողության պատճառը։

― Ահա թե ինչ, դու վերցրել ես իմ թիերը, ― գոռում է նա առաջին թիավարին, ինձ փոխանցիր քոնը։

Ահ, ես էլ զարմանում էի, թե ինչու չեմ կարողանում սրանից գլուխ հանել, ― պատասխանում է մյուս թիավարը, պայծառանալով և հաճույքով համաձայնելով թիերը փոխելու առաջակությանը։ ― Հիմա արդեն ամեն ինչ կկարգավորվի։

Բայց նույնիսկ այդ ժամանակ էլ իրերի ընթացքը չի փոխվում։ Նավախելի թիավարը թիերին հասնելու համար ստիպված է թևերը մեկնել ողջ երկարությամբ, մինչդեռ առաջին թիավարը յուրաքանչյուր զարկի ժամանակ թիերով ուժեղ հարված է հասցնում իր իսկ կրծքավանդակին։ Այնպես, որ նրանք նորից են փոխանակություն կատարում և այն եզրակացությանն են հանգում, որ նավավարը ուրիշ զույգ թիեր է տվել իրենց, ու անդադար մեղադրելով այդ մարդուն մտերմանում են՝ ամենաջերմ ու բարեկամական զգացմունքներով լցվելով միմյանց հանդեպ։

Ջորջն ասաց, որ փոփոխության համար հաճախ է երազել լաստանավով նավարկելու մասին։ Դա այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Ինչպես և թիավարելիս, արագորեն սովորում եք ձողի օգնությամբ առաջ շարժվել և ղեկավարել լաստանավակը, բայց բավական ժամանակ է պետք, որպեսզի այս ամենը կարողանաք անել արժանապատվությամբ և առանց ոտից գլուխ թրջվելու։

Իմ երիտասարդ բարեկամներից մեկի հետ, որն առաջին անգամ էր լողում լաստանավով, մի շատ տխուր դեպք պատահեց։ Նրա մոտ ամեն ինչ այնքան հաջող էր ընթանում, որ շատ հանդուգն դարձավ և նավակի մի ծայրից մյուսն էր անցնում այնպիսի անփույթ վայելչագեղությամբ, որ դիտողին հիացմունք էր պատճառում։ Նա հասնում էր նավակի մի ծայրը, ջրի մեջ էր մխրճում ձողը, հետո շտապում էր դեպի մյուս ծայրը, հմուտ նավավարի պես։ Օ, իրոք որ հիասքանչ տեսարան էր։

Ամեն ինչ այդպես հրաշալի էլ կընթանար, եթե նա բնապատկերներով հիացած, թյուրիմացաբար մի քայլ ավել չաներ, քան անհրաժեշտ էր և նավակից ամբողջապես դուրս չգար։ Ձողը ամուր խրվեց տիղմի մոջ և նա մնաց այդպես ձողից կախված, իսկ լաստանավակը շարունակեց հոսանքով ցած լողալ։

Նրա դիրքը այնքան էլ պատվաբեր չէր իր համար, և գետափին մի հանդուգն տղա անմիջապես ձայն տվեց իր ետ մնացող ընկերոջը․ «Այստեղ արի, տես կենդանի կապիկ է ձողի վրա»։

Ես չէի կարող նրան օգնության հասնել, որովհետև հակառակի պես չէինք հոգացել մի ուրիշ ձող վերցնել մեզ հետ։ ես միայն կարող էի նստել ու նայել։ Երբեք չեմ մոռանա նրա դեմքի արտահայտությունը, երբ ձողը նրա հետ միասին դանդաղ խրվում էր։ Նա այնպես մտամոլոր տեսք ուներ։

Ես հետևում էի , թե ինչպես է նա դանդաղորեն ջուրն ընկնում, տեսա, թե ինչպես ցամաք դուրս եկավ՝ ամբողջապես թրջված ու տխուր։ Նա այնքան ծիծաղելի տեսք ուներ, որ չկարողացա ինձ զսպել ու մի կուշտ ծիծաղեցի։ Դեռ երկար այդպես շարունակում էի ծիծաղել, երբ հանկարծ գլխի ընկա, որ եթե երկար մտածեմ, ինձ համար այնքան էլ ծիծաղելի իրադրություն չի ստեղծվել։ Չէ՞ որ մենակ էի, առանց ձողի, և հոսանքի քմահաճույքին հանձնված անօգնական սլանում էի, հավանական է՝ դեպի ամբարտակը։

Ես սկսեցի խիստ զայրանալ ընկերոջս վրա, որը քայլ արեց տախտակամածից այն կողմ ու այդպես լքեց ինձ։ Ծայրահեղ դեպքում նա կարող էր գոնե ձողը թողնել ինձ։

Մոտավորապես քարորդ մղոն այդպես լողացի, երբ հանկարծ գետի կենտրոնում խարիսխ ձգած մի ձկնորսական նավակ նկատեցի, որտեղ երկու ծեր ձկնորսներ էին նստած։ Նրանք տեսան, որ ուղիղ սլանում եմ իրենց վրա և ձայն տվեցին, որպեսզի մի կողմ թեքվեմ իրեց ճանապարհից։

― Չեմ կարող, ― գոռացի ես ի պատասխան։

― Բայց դուք չեք էլ փորձում, ― գոռացին նրանք։

Երբ ավելի մոտեցա, բացատրեցի, թե բանն ինչ է, և նրանց հաջողվեց մի ձող փոխանցել ինձ։ Ամբարտակը այդտեղից ընդամենը հիսուն յարդի վրա էր գտնվում, և ես բախտավոր եմ, որ այդ ձկնորսները պատահաբար այդտեղ էին։

Առաջին անգամ լաստանավով զբոսանքի մեկնեցինք երեք ուրիշ երիտասարդների հետ, որոնք ինձ պետք է ցույց տային, թե ինչպես վարվեմ լաստանավի հետ։ Ինչ-ինչ պատճառներով մենք չէինք կարող միասին գնալ գետափ, և ես, խոստացա, որ առաջինը կգնամ և, մինչև նրանց գալը, կվերցնեմ լաստանավակը, ջուրը կիջեցնեմ և մի քիչ կփորձեմ։

Այդ օրը ինձ չհաջողվեց լաստանավ ստանալ․ դրանք բոլորն էլ արդեն զբաղված էին, այնպես, որ ինձ ոչինչ չէր մնում անելու, քան նստել գետափին, նայել գետին ու սպասել ընկերներիս։

Շուտով ուշադրությունս գրավեց լաստանավի վրա կանգնած մի երիտասարդ, որը, ինչպես զարմանքով նկատեցի, հագել էր ճիշտ նույնպիսի բաճկոնակ ու գլխարկ ինչ և ես։ Երևում էր, որ նա սկսնակ էր այդ գործի մեջ և նրան հետևելը շատ հետաքրքիր էր։ Երբ նա ձողը խրում էր ջրի մեջ, հնարավոր չէր գուշակել, թե ինչ կլինի հետո, ամենայն հավանականությամբ, նա ինքն էլ չգիտեր։ Երբեմն սլանում էր հոսանքով վեր, երբեմն հոսանքով վար, երբեմն էլ պարզապես պտտվում էր ձողի շուրջը։ Եվ անկախ նրանից, թե ինչ արդյունք էր ստացվում, նա հավասարապես զարմացած ու զայրացած էր թվում։

Գետափին հավաքված մարդիկ կլանված հետևում էին նրան և գրազ էին գալիս, թե ինչով կավարտվի նրա հաջորդ փորձը։

Այդ ընթացքում իմ ընկերները եկան դիմացի ափը, կանգ առան և նույնպես սկսեցին հետևել այդ երիտասարդին։ Վերջինս մեջքով նրանց կողմն էր, և նրանք տեսնում էին միայն նրա բաճկոնակն ու գլխարկը։ Դրանից նրանք անմիջապես եզրակացրեցին, որ դա ես եմ՝ իրենց սիրելի ընկերը, ինքս ինձ հիմարի տեղ եմ դնում, և նրանց ուրախությանը չափ ու սահման չկար։ Նրանք սկսեցին անխղճորեն ծաղրուծանակի ենթարկել այդ խեղճ երիտասարդին։

Ես անմիջապես գլխի չընկա, որ նրանք սխալվել են և մտածեցի․«Ինչ անքաղաքավարություն է նրանց կողմից՝ այդպես պահել իրենց, այն էլ անծանոթի հետ»։ Բայց մինչև կհասցնեի ձայն տալ նրանց և նախատել, ինձ համար պարզ դարձավ ամեն ինչ և ես թաքնվոցի ծառի ետևում։

Օ՛, ինչպես էին նրանք զվարճանում, ծաղրուծանակի ենթարկելով այդ խեղճ երիտասարդին։ Հինգ րոպե շարունակ նրանք կանգնել էին գետափին և զազրախոսում էին նրա հասցեին, ծաղրում էին, կապկում նրան։ Նրանք գնդակոծում էին խեղճ երիտասարդին մաշված սրամտություններով, նույնիսկ տեղնուտեղը հորինեցին մի քանի նորերը, որոնք նույնպես բաժին ընկան նրան։ Նրա վրա տեղում էին տարբեր ինտիմ կատակներ, որոնք գործածում էինք մեր ընկերական շրջապատում և որոնք հավանաբար լրիվ անհասկանալի էին նրա համար։ Վերջապես, այլևս ի վիճակի չլինելով դիմանալ նրանց կոպիտ ծաղրուծանակին, երիտասարդը շրջվեց և նրանք տեսան լաստանավորդի դեմքը։

Ուրախ էի տեսնել, որ իմ ընկերները բավականաչափ պարկեշտ գտնվեցին և զգացին, թե ինչ հիմար դրության մեջ են ընկել։ Նրանք բացատրեցին այդ երիտասարդին, որ նրան շփոթել են իրենց ընկերոջ հետ և հույս հայտնեցին, որ նա, հավանաբար հասկանում է, որ իրենք ընդունակ չեն իրենց ընկերներից բացի որևէ մեկ ուրիշին այդպես վիրավորել։

Իհարկե, այն հանգամանքը, որ նրան շփոթել են իրենց ընկերոջ հետ, արդարացնում էր նրանց արարքը։ Հիշում եմ, մի անգամ Հարրիսը ինձ մի դեպք պատմեց, որը կատարվել էր իր հետ Բուլոնում լողոլիս։ Նա լողում էր լողափից ոչ հեռու, երբ հանկարծ զգաց, որ ինչ-որ մեկը ետևից բռնեց իր պարանոցից և ուժեղ սուզեց ջրի տակ։ Հարրիսը սկսեց կատաղորեն պայքարել, բայց նրա հակառակորդը կարծես իսկական Հերկուլես լիներ և Հարրիսի բոլոր ջանքերը՝ դուրս պրծնել, ապարդյուն անցան։ Ի վերջո, նա դադարեց դիմադրել և փորձեց հանդիսավոր բաների մասին մտածել, երբ անսապասելիորեն հակառակորդը ազատ արձակեց նրան։ Հարրիսը ոտքի կանգնեց և շուրջը նայեց՝ փնտրելով իր հնարավոր դահճին։ Վերջինս կանգնել էր նրա մոտ և քահ-քահ ծիծազում էր, բայց հենց որ տեսավ Հարրիսի դեմքը ետ ընկրկեց և խիստ շփոթվեց։

― Ներեցեք , խնդրում եմ, ― ձեզ ընկերոջս հետ շփոթեցի։

Հարրիսը մտածեց, որ իր բախտը բերել է, որ այդ մարդն իրեն մոտ ազգականի հետ չի շփոթել, թե չէ ամենայն հավանականությամբ ջրախեղդ կաներ։

Առագաստանավով նավարկելու համար նույնպես գիտելիքներ ու փորձ է պահանջվում, թեև երեխա ժամանակ այդպես չէի մտածում։ Կարծում էի, թե դա կարելի է ընթացքում սովորել, ինչպես բռնուկին կամ գնդակախաղը։ Ես մի տղայի էի ճանաչում, որը նույնպես այդ կարծիքին էր, և մի քամոտ օր որոշեցինք միասին փորձել այս մարզաձևը։ Այն ժամանակ մենք Յարմութում էինք ապրում և որոշեցինք առագաստանավակով ուղեվորություն կատարել Յար գետով վեր։ Կամրջի մոտ գտնվող նավակայանում մի առագաստանավակ վարձեցինք ու ճամփա ընկանք։

― Անհաջող օր է, ― ասաց նավավարը, երբ նավակը հեռացավ ափից։ ― Երբ հասնեք ոլորանին, մերքը հավաքեք և ուշադիր եղեք խուսանավելիս։

Մենք պատասխանեցինք, որ նկատի կառնենք նրա խորհուրդը և ուրախ ցտեսություն ասելով նավավարին հեռացանք ափից, իսկ ինքներս հարց էինք տալիս մեզ, թե ինչպես են խուսանավում և որտեղից գտնենք մերքը, կամ գտնելուց հետո ի՞նչ անենք նրա հետ։

Մենք թիավարեցինք այնքան, մինչև քաղաքը կորավ տեսադաշտից և ջրային ընդարձակ տարածությունը փռվեց մեր առջև, որի վրայով փոթորկի պես փչում էր քամին, և որոշեցինք, որ ժամանակն է գործողություններն սկսելու։

Հեկտորը, կարծեմ այդպես էր ուղեկցիս անունը, շարունակեց թիավարել, իսկ ես սկսեցի բաց անել առագաստը։ Պարզվեց, որ դա հեշտ գործ չէ, բայց վերջիվերջո գլուխ հանեցի դրանից և այդ ժամանակ հարց ծագեց, թե ո՞րն է առագաստի վերին ծայրը։

Ինչ-որ բնազդով մենք իհարկե որոշեցինք, որ ներքևը վերևն է և սկսեցինք այդպես էլ ամրացնել առագաստը։ Բայց մեզնից երկար ժամանակ պահանջվեց մինչև կարողացանք այսպես թե այնպես ամրացնել առագաստը։ Թվում էր, թե առագաստը կարծում է թաղում-թաղում էինք խաղում․ ես ննջեցյալն էի, իսկ իրեն պատանք էր երևակայում։

Պարզելով, որ ինքը սխալվում է, առագաստը մի ուժգին հարված հասցրեց գլխիս և հրաժարվեց որևէ բան անել։

― Թրջիր, ― ասաց Հեկտորը, ― ջրի մեջ մտցրու, թրջիր։

Նա ասաց, որ նավաստիները միշտ թրջում են օգտագործելուց առաջ։ Այնպես որ ես թրջեցի այն, բայց դա միայն փչացրեց գործը։ Չոր առագաստը, երբ դիպչում է մարդու ոտքերին կամ փաթաթվում գլխի շուրջը, բավական տհաճ է, իսկ երբ դրան ավելացրած նաև թաց է, դա արդեն անտանելի է դառնում։

Վերջապես, մեզ հաջողվեց միացյալ ջանքերով ամրացնել առագաստը, սակայն ոչ թե գլխիվայր, այլ ավելի շուտ կողքով կայմաձողին կապեցինք ճոպանով, որն այդ նպատակով էինք կտրել։

Նավակը վթարի չենթարկվեց, ես դա նշում եմ, որպես փաստ։ Իսկ թե ինչու վթարի չենթարկվեց, չեմ կարող սպառիչ բացատրություն տալ։ Դրանից հետո հաճախ եմ մտածել այդ մասին, բայց ինձ այդպես էլ չի հաջողվել ինչպես հարկն է բացատրել այդ հանելուկը։

Ամենայն հավանականությամբ, նման երեվույթն այս աշխարհում իրերի բնական քմահաճության արդյունքն է։ Հավանաբար, նավակը, դատելով մեր վարքագծից, եզրակացրել էր, որ այդ առավոտյան որոշել էինք ինքնասպան լինել և այդ պատճառով էլ հաստատ որոշել էր խանգարել մեզ։ Դա միակ բացատրությունն է, որ կարող եմ տալ։

Ամուր կառչելով նավակի գերանից, մեզ հաջողվեց նավակից դուրս չթրչել, բայց դա տանջալից զբաղմունք էր։ Հեկտորն ասաց, որ ծովահեննրրն ու նավորդները ուժեղ փոթորիների ժամանակ սովորաբար ղեկը կառաթոկով կապում են որևէ բանից և քամուն հանդիման են պահում գլխավոր եռանկյունի թեք առագաստը և առաջարկեց, որ մենք էլ փորձենք նույնն անել։ Բայց ես պնդեցի, որ նավակը հանձնենք քամու քմահաճույքին։

Քանի որ իմ խորհուրդին հետևելը ավելի հեշտ էր, ի վերջո մենք այդպես էլ արեցիք, իսկ ինքներս հաջողացրեցինք գրկել եզրագերանը և թողեցինք որ նավակը ինքն իր գլխի ճարը տեսնի։

Նավակը հոսաքին հակառակ մեկ մղոն ճանապարհը անցավ այնպիսի արագությամբ, ինչպես ինձ մինչև այժմ չի հաջողվել անցնել և չեմ էլ ցանկանում։ Ոլորանի վրա նավակը այնպես թեքվոց կողքի, որ առագաստը կիսով չափ խորասուզվեց ջրի մեջ։ Դրանից հետո ինչ-որ հրաշքով ուղղվեց և սլացավ ուղիղ դեպի լայնատարած առափնյա ծանծաղուտը։

Այդ ծանծաղուտը փրկեց մեր կյանքը։ Նավակը կիսով չափ խրվեց նրա մեջ և կանգ առավ։ Գլխի ընկնելով, որ մի անգամ ևս հնարավորություն է տրվել գործելու սեփական նախաձեռնությամբ, փոխանակ մի կողմից մյուսը գլորվելու, ինչպես սիսեռը պարկի մեջ, մենք առաջ սողացինք և կտրեցինք առագաստը։

Բավական է, որքան լողացինք առագաստների տակ։ Մտադիր չէինք չարաշահել այդ զբաղմունքը, իսկ հետո էլ՝ ձանձրանալ։ Մենք հուզիչ և հետաքրքիր նավարկություն էինք կատարել առագաստներով և հիմա ցանկանում էինք հանուն փոփոխության մի քիչ էլ թիավարել։

Ձերքներս առանք թիերը ու փորձեցինք նավակը ետ հրել տիղմից ու կոտրեցինք թիերից մեկը։ Այս անհաջողությունից հետո սկսեցինք գործել մեծ զգուշությամբ։ Բայց այդ երկու թիերն էլ ոչ մի բանի պիտանի չէին և երկրորդն ավելի հեշտությամբ կոտրվեց, քան առաջինը՝ մեզ թողնելով անօգնական վիճակում։

Մեր առջև հարյուր յարդի վրա տարածված էր տիղմոտ ափը, իսկ ետևում ջուրն էր։ Միայն մի բան էր մնում անել՝ նստել ու սպասել, մինչև մեկնումեկը անցներ մեր մոտով։

Հակառակի պես, այնպիսի օր չէր, որ մարդիկ ձգտեին դեպի գետը և հարկ եղավ երեք ժամ սպասել մինչև տեսադաշտում մի կենդանի արարած հայտնվեց։ Դա մի ծեր ձկնորս էր, որն անասելի դժվարությամբ, վերջիվերջո ազատագրեց մեզ և խայտառակ ձևով քարշելով հասցրեց մինչև նավակայան։

Ձկնորսի վարձը, որը մեզ տեղ հասցրեց, շարքից դուրս եկած թիերը և չորս ու կես ժամ նավակը զբաղեցնելը մեզ վրա թանկ նստեց։ Բայց մենք փորձ ձեռք բերեցինք, իսկ հանուն դրա , ինչպես ասում են, որքան էլ վճարես, շատ չէ։

==Գլուխ տասնվեցերորդ==

Ռեդինգ։ Մեզ շոգենավակ է քարշում։ Խղճուկ նավակների զայրացուցիչ վարքը։ Ինչպես են նրանք խանգարում շոգենավակներին։ Ջորջը և Հարրիսը նորից հրաժարվում են աշխատել։ Բավական ճղճիմ պատմություն։ Սթրիթլի և Գորինգ։

Ժամը տասնմեկին մոտ մեր տեսադաշտում երևաց Ռեդինգը։ Գետն այստեղ աղտոտված էր ու մռայլ։ Մարդ այս վայրերում երկար մնալու ցանկություն չի ունենում։ Ռեդինգը հինավուրց հայտնի քաղաք է, որը հիմնադրվել է Էթելրեդ թագավորի օրոք, երբ դանիական ռազմանավերը խարիսխ էին ձգել Քեննեթի ծովախորշում և ճամբար դնելով Ռեդինգում՝ ասպատակություններ էին կատարում ողջ Էսսեքսում։ Այստեղ Էթելրեդը իր եղբոր՝ Ալֆրեդի հետ, ճակատամարտ տվեց դանիացիներին և հաղթանակ տարավ, ընդ որում, Էթելրեդը աղոթում էր, իսկ Ալֆրեդը մարտ էր մղում։

Ավելի ուշ, Ռեդինգը համարում էին հարմար վայր, ուր կարելի էր փախչել, երբ Լոնդոնում դրությունն անտանելի էր դառնում։ Պառլամենտը, սովորաբար հապճեպ Ռեդինգ էր տեղափոխվում, երբ Վեսթմինսթըրում ժանտախտի համաճարակ էր հայտնաբերվում։ 1625 թվականին Արդարադատության պալատը հետևեց նրա օրինակին, և բոլոր դատավարությունները տեղի էին ունենում Ռեդինգում։ Հավանաբար, վատ չէր լինի, եթե ժանտախտի մի թեթև համաճարակ սկսվեր Լոնդոնում, որը հնարավորություն տար միանգամից ազատվել և դատավորներից և պառլամենտից։

Պառլամենտականների ու թագավորի միջև մղվող պայքարի ընթացքում Էսսեքսի կոմսը շրջապատեց Ռեդինգը, իսկ քարորդ դար անց Օրանի արքայազնը Ռեդինգի մոտ ջախջախեց Հակոբ արքայի զորքերը։

Հենրի Առաջինը թաղված է Ռեդինգում, իր իսկ հիմնադրած Բենեդիկտյան աբբայությունում, որի ավերակները պահպանվել են մինչև մեր օրերը և այս նույն աբբայությունում է, որ հռչակավոր Ջոն Գոնթը պսակվել է լեդի Բլանշի հետ։

Ռեդինգյան շլյուզի մոտ հանդիպեցինք իմ ընկերների շոգենավակին և նրանք քարշեցին մեր նավակը համարյա մինչև Սթրիթլի։ Շատ հաճելի է, երբ շոգենավակ է քարշում ձեր նավակը։ Անձամբ ես, գերադասում եմ թիավարելուց։

Ուղեվորությունն էլ ավելի հաճելի կլիներ, եթե չլինեին այն անթիվ-անհամար փոքրիկ, խղճուկ նավակները, որոնք ամբողջ ժամանակ խանգարում էին մեր շոգենավակին։ Դրանց խորտակվելուց փրկելու համար, մենք ստիպված էինք անընդատ դանդաղեցնել ընթացքը կամ կանգ առնել։ Իրոք, որ, անչափ վրդովեցուցիչ է տեսնել, թե ինչպես են այդ թիավոր նավակները խանգարում շոգենավակներին։

Եվ դեռ այնքան էլ հանդուգն են իրենց պահում։ Ստիպված էինք լինում այնքան սուլել, որ քիչ էր մնում կաթսան հոդս ցնդեր, մինչև նրանք իրենց նեղություն էին տալիս շտապել։ Եթե ինձ մնար, ժամանակ առ ժամանակ նրանցից մեկ-երկուսին կխորտակեյի, մյուսներին դաս տալու համար։

Ռեդինգն անցնելուց հետո գետը շատ հաճելի է դառնում։ Թայլհերստի մոտ երկաթուղին մի քիչ փչացնում է տեսարանը, բայց Մեյփըլդերհեմից մինչև Սթրիթլի գետը ուղղակի սքանչելի է։ Մեյփըլդերհեմյան շլյուզից քիչ վեր է գտնվում Հարգվիկ-հաուզը, որտեղ Կարլոս Առաջինը կեգլի էր խաղում։ Վենբորնի շրջակայքը, որտեղ գողտրիկ «Կարապ» պանդոկն է, նույնքան ծանոթ է նկարչական ցուցահանդեսների հաճախորդներին, որքան և տեղի բնակիչներին։

Մենք անջատվեցինք շոգենավակից քարանձավի մոտակայքում, և Հարրիսը փորձեց ապացուցել, որ այժմ թիավարելու իմ հերթն էր։ Դա ինձ անհիմն թվաց։ Առավոտյան որոշել էինք, որ ես պետք է նավակը հասցնեմ Ռեդինգից երեք մղոն վեր։ Իսկ հիմա Ռեդինգից տասը մղոն անցել էինք։ Իհարկե դարձյալ նրանց հերթն էր։

Ես չկարողացա ոչ Ջորջին, ոչ Հարրիսին իրավիճակը ներկայացնել արդարության լույսի տակ և տեսնելով, որ նրանց հակառակվելն ապարդյուն է, վերցրեցի թիերը։ Բայց մեկ րոպե էլ չէի թիավարել, երբ Ջորջը ջրի վրա լողացող ինչ-որ բան նկատեց և մենք մոտ լողացինք։ Մոտենալով, Ջորջը կռացավ և բռնեց այն, բայց ճչաց ու գունատված ետ ընկրկեց։

Դա կնոջ դիակ էր։ Այն հեշտորեն լողում էր գետի վրայով, նրա դեմքը մեղմ էր ու անխռով։ Բայց դա գեղեցիկ դեմք չէր։ Գեղեցիկ լինելու համար նա ժամանակից շուտ թորշոմած էր, նիհար ու տանջահար։ Բայց դա սիրալիր ու դուրեկան դեմք էր, թեև կարիքն ու աղքատությունը իրենց հետքն էին թողել նրա վրա։ Այդ կնոջ դեմքին այնպիսի անխռով հանգստություն կար, որը հայտնվում է հիվանդի դեմքին, երբ վերջապես ցավը հանդարտվում է։

Մեր բախտից (ոչ մի ցանկություն չունեինք քարշ գալ դատարաններում), ափին գտնվող ինչ-որ մարդիկ նույնպես նկատել էին մարմինը և նրա հոգսը իրենց վրա էին վերցրել։

Ավելի ուշ իմացանք այդ պատմությունը։ Իհարկե դա մի հին, հին ու ծեծված ողբերգություն էր։ Նրան սիրել էին և դավաճանել, թե՞ ինքն էր դավաճանել։ Այսպես, թե այնպես նա մեղք էր գործել, ― մեզանից շատերի հետ է պատահել, ― և նրա հարազատներն ու մտերիմները, որոնք բնականաբար, ցնցված էին ու զայրացած, իրենց դռները փակեցին նրա առջև։

Միայնակ մնալով ճակատագրի հետ դեմ-հանդիման, կրելով իր խայտառակության ծանր լուծը, նա ավելի ու ավելի էր վհատվում։ Որոշ ժամանակ երեխայի հետ յոլա էր գնում շաբաթական տասներկու շիլլինգով, որ նա ստանում էր օրական տասներկու ժամ աշխատելու դիմաց։ Վեց շիլլինգը վճարում էր երեխայի համար, իսկ մնացածով փորձում էր պահպանել հոգին անցողիկ մարմնում։

Շաբաթական վեց շիլլինգը մարմինն ու հոգին այնքան էլ ամուր կապերով չի կապում իրար։ Այդքան թույլ կապված լինելով, նրանք ձգտում են հեռանալ միմյանցից։ Եվ մի օր, հավանաբար, տառապանքներն ու ձանձրալի միապաղաղությունը նրա աչքերի առջև հառնել են սովորականից ավելի անողոքաբար, և մտացածին ուրվականը ահաբեկել է նրան։ Նա վերջին անգամ օգնություն է հայցել իր ընկերներից, բայց նրանք, պատսպարվելով պատվախնդրության սառցե պատնեշի ետև, անուշադրության են մատնել թշվառ ու հալածված կնոջ աղերսանքը։ Դրանից հետո նա գնացել է տեսնելու իր երեխային, տրտմորեն, գրկել և համբուրել է նրան՝ առանց մատնելու հոգու տվայտանքը, և էժանագին շոկոլադի տուփը խոթելով երեխայի ձեռքը, հեռացել է․ իր վերջին մի քանի շիլլինգով տոմս է գնել և մեկնել Գորինգ։

Հավանաբար, նրա կյանքի ամենադառն ապրումները կապված են եղել Գորինգը շրջապատող անտառապատ ափերի ու վառ կանաչ մարգագետինների հետ։ Բայց կանայք տարօրինակ կերպով ձգտում են դեպի դաշույնը, որով իրենց վերք են հասցրել։ Գուցե դառնությանը խառնվել են արևոտ հիշողությունները ամենաքաղցր ժամերի մասին ստվերաշատ առվակների եզրին, որոնց վրա այնքան ցած իրենց ճղյուղերն են խոնարհել հսկայական ծառերը։

Ամբողջ օրը նա թափառել է անտառներում, որ ձգված են գետի երկարությամբ։ Ու հետո, երբ մթնշաղը իր սև զգեստն է փռել ջրերի վրա, նա իր ձեռքերը պարզել է դեպի մթին գետը, որը մասնակից է եղել իր դառնություններին և ուրախությանը, ու ծերացած գետը նրան իր գիրկն է առել, կրծքին է սեղմել հոգնած գլուխն ու ցավը հանդարտեցրել։

Այսպես մեղանչեց այդ կինը ― մեղանչեց ապրելիս և մահանալիս։ Թող վողորմյա աստված նրան ու մյուս մեղավորներին։

Գորինգը գետի ձախ և Սթրիթլին աջ ափին, երկուսն էլ հմայիչ վայրեր են, կարծես ստեղծված հանգստանալու համար։ Մինչև Ֆենգբորն գետը կանչում է առագաստներով նավարկելու արևոտ օրերին, իսկ գիշերը՝ թիավարելու լուսնի լույսի ներքո։ Իսկ շուրջը շատ գեղատեսիլ է։ Այդ օրը որոշել էինք հասնել միչև Ուոլլինգֆորդ, բայց գետի հմայիչ ու ծիծաղկուն դեմքը համոզեց մեզ հապաղել։ Մենք թողեցինք նավակը կամրջի մետ, գնացինք Սթրիթլի և, ի հեճուքս Մոնթմորընսիի, նախաճաշեցինք «Ցուլ» պանդոկում։

Ասում են, որ գետի երկու կողմի լեռները այս տեղում ինչ-որ ժամանակ միաձուլվել են ու պատնեշել Թեմզայի հունը, և իբր գետը ընդհատվել է այստեղ, Գորինգի մոտ, կազմելով մի ընդարձակ լիճ։ Ես հակված չեմ ոչ ժխտելու և ոչ էլ ընդունելու այս տեսակետը։ Պարզապես ձեզ տեղեկացնում եմ այդ մասին։

Սթրիթլին պատմական քաղաք է, որի հիմնադրման տարեթիվը, ինչպես և գետափնյա քաղաքների ու գյուղերի մեծ մասինը, հասնում է մինչև բրիտոնների ու սաքսոնների ժամանակները։ Հանգստանալու համար Գորինգը այնքան հաճելի վայր չէ, որքան Սթրիթլին, եթե ընտրության հնարավորություն ունեք։ Բայց Գորինգը գեղեցիկ է յուրովի և, բացի այդ, ավելի մոտ է երկաթուղուն, այն դեպքում, եթե ցանկանում եք ծլկել հյուրանոցից, առանց հաշիվը փակելու։

==Գլուխ տասնյոթերորդ==

Լվացք։ Ձկներ ու ձկնորսներ։ Կարթով ձուկ որսայու մասին։ Բարեխիղճ ձկնորսը։ Ձկնորսական պատմություն։

Սթրիթլիում մնացինք երկու օր և մաքրման հանձնեցինք մեր հագուստները։ Մենք իհարկե, փորձեցինք ինքներս լվանալ դրանք գետում Ջորջի գլխավորությամբ, բայց մեր փորձը անհաջողությամբ պսակվեց։ Իրականում դա ավելին էր քան անհաջողությունը, որովհետև լվացքից հետո մենք ավելի վատ տեսք ունեինք, քան առաջ։ Ճիշտ է, լվանալուց առաջ մեր հագուստները շատ, անչափ կեղտոտ էին, բայց գոնե կարելի էր մի կերպ հագնել։ Իսկ լվանալուց հետո․․․ Մի խոսքով, դրանից հետո գետի ջուրը Ռեդինգի և Հենլիի միջև շատ ավելի մաքուր էր, քան երբևէ։ Լվացքի ժամանակ մեր հագուստները ներծծեցին այն ամբողջ կեղտը, որ պարունակվում էր գետի ջրում Ռեդինգի և Հենլիի միջև։

Սթրիթլիում, լվացարարուհին ասաց, որ իր պարտքն է համարում լվացքի համար սովորականից երեք անգամ ավելի վարձ պահանջել մեզանից։ Նա ասաց, որ դա ավելի շատ հողափորի աշխատանք է, քան լվացարարուհու։

Մենք առանց մի բառ անգամ արտասանելու վճարեցինք։

Սթրիթլիի ու Գորինգի շրջակայքը հայտնի ձկնորսական կենտրոն է։ Այստեղ կարելի է հիանալի ձուկ որսալ։ Գետն առատ է գայլաձկով, օձաձկով, մանրածածանով, սպիտակաձկով և կարելի է ամբողջ օրը նստել ափին ու կարթով ձուկ որսալ։

Ոմանք այդպես էլ անում են։ Սակայն նրանց չի հաջողվում ձուկ բռնել։ Ես երբեք չեմ տեսել, որ մեկն ու մեկը Թեմզայում խարակաձկներից ու սատկած կատուներից բացի որևէ բան բռնի, իսկ դա էլ ի՞նչ ընդհանուր բան կարող է ունենալ ձկնորսության հետ։ Տեղական «Ձկնորսի ուղեցույցը» ոչինչ չի հաղորդում ձկան որսի մասին, այլ միայն սահմանափակվում է հայտարարելով, որ այստեղ հիանալի վայր է ձկնորսության համար։ Եվ ես էլ, իմ տեսածից ելնելով, պատրաստ եմ հաստատել դա։

Աշխարհում ոչ մի այլ տեղ չկա, որտեղ կարողանաք ավելի շատ հաճույք ստանալ ձկնորսությունից կամ ավելի երկար ժամանակով զբաղվեք այդ գործով։ Որոշ ձկնորսներ գալիս և որսում են մի ամբողջ օր, մյուսները՝ մի ամիս։ Եթե ցանկանում եք, կարող եք երկարացնել ժամկետը և ձուկ որսալ մի ամբողջ տարի՝ տարբերություն չկա։

«Թեմզայի ձկնորսի ուղեցույցն» ասում է՝ «այստեղ կան նաև գայլաձկներ և պերկես», բայց այստեղ ձկնորսի ուղեցույցը սխալվում է։ Գուցե կան գայլաձուկ ու պերկես, այսինքն, ես իմ աչքով եմ տեսել, որ կան։ Ափի երկյանքով զբոսնելիս, կարող եք դրանց ամբողջ վտառներ տեսնել։ Նրանք մոտ են լողում և կիսով չափ ջրից դուրս գալով, բերանները լայն բաց արած, սպասում են, որ թխվածք գցեն իրենց։ Իսկ երբ լողում եք, նրանք շրջապատում են ձեզ, խանգարում են և համբերությունից հանում։ Բայց որպեսզի բռնեք նրանց կարթի ծայրին ամրացված մի փոքրիք որդով, կամ դրա նման մի բան, ոչ, դա երբեք չի լինի։

Ես ինքս հմուտ ձկնորս չեմ։ Մի ժամանակ բավականաչափ ուշադրություն եմ նվիրել այդ զբաղմունքին և, իմ կարծիքով, ամեն ինչ լավ էր ստացվում։ Բայց փորձված ձկնորսներն ասացին, որ ինձնից բան դուրս չի գա և խորհուրդ տվեցին չշարունակել։ Նրանք այն կարծիքին էին, որ ես մեծ խնամքով եմ կարթը գցում, հնարամիտ եմ ու բավարար չափով՝ ծույլ։ Սակայն, այնուամենայնիվ, նրանք համոզված էին, որ ինձնից ձկնորս դուրս չի գա։ Ես շատ աղքատ երևակայություն ունեմ։

նրանք ասացին, որ բանաստեղծի, էժանագին դեդեկտիվների հեղինակի, թխտակցի կամ մի այլ դերի համար ես, գուցեև հարմար եմ, բայց որ Թեմզայի ձկնորս կոչվելու պատվին արժանանամ, ինձ պետք է ունենալ ավելի հարուստ երևակայություն և ավելի մեծ հնարամտություն։

Ոմանք կարծում են, որ լավ ձկնորս լինելու համար պետք է միայն կարողանալ հեշտորեն, առանց կարմրելու, ստեր փչել, բայց նրանք մոլորության մեջ են։ Միայն մերկ հորինվածքները անօգուտ են, դա ամեն մի սկսնակ էլ կարող է անել։ Հանգամանալից մանրամասներ, ճշմարատանման նկարագրություններ, նրբանկատ, համարյա մանրախնդրության հասնող ճշմարտության պատրանք ― ահա թե որտեղ է երևում իսկական ձկնորսը։

Ամեն ոք կարող է ներս մտնել և ասել․ «Ուխ, երեկ երեկոյան տասնհինգ դյուժին պերկես եմ բռնել» կամ «Անցյալ կիրակի խարակաձուկ եմ բռնել, որը տասնութ ֆունտ էր կշռում և երեք ֆուտ երկարություն ուներ»։

Դրա համար ոչ արվեստ է պետք, ոչ հմտություն։ Դա միայն համարձակության մասին է վկայում և միայն այդքանը։

Ոչ, իհարկե, իսկական ձկնորսը այդպիսի ստեր չի փչի։ Նրա մեթոդը մի ամբողջ գիտություն է։

Նա անշտապ, առանց գլխարկը հանելու ներս է մտնում, ընտրում է ամենահարմար աթոռը, վառում է ծխամորճը և սկսում է լուռ ծխել։ Նա թույլ է տալիս, որ երիտասարդները պարծենան, որից հետո, օգտվելով րոպեական լռությունից, ծխամորճը հեռացնում է շրթունքներից և բուխարու ճաղերին խփելով մոխիրը թափելուց հետո, կարծես իմիջիայլոց, ասում է․

― Էհ, երեքշաբթի երեկոյան ես այնպիսի բարեհաջող որս եմ արել, որ նույնիսկ հնարավոր չէ բառերով նկարագրել։

― Դե, ինչու՞ չէ․․․ ― հարցնում են մյուսները։

― Որովհետև չեմ կարծում, որ մեկնումեկը կհավատա ինձ, ― հանգիստ պատասխանում է ծերուկը ձայնի մեջ առանց դառնության նշույլի, վերստին լցնում է ծխամորճը և պանդոկապանին խնդրում է երեք բաժին սառը շոտլանդական վիսկի մատուցել։

Դրանից հետո բոլորը լուռ են, ոչ ոք իր մեջ բավական համարձակություն չի գտնում ծեր ջենտլմենին հակաճառելու համար։ Այնպես որ նա ստիպված է շարունակել, չսպասելով քաջալերման։

― Ոչ, ― մտածկոտ շարունակում է նա, ― ես ինքս էլ չէի հավատա, եթե ինձ այդպիսի բան պատմեին, բայց և այնպես, սա փաստ է։ Ամբողջ օրը նստած էի ափին և բառացիորեն ոչինչ չբռնեցի, մի քանի դյուժին սպիտակաձկից և մի քսան գայլաձկից բացի։ Արդեն պատրաստվում էի տուն գնալ, քանի որ գործս հաջող չէր ընթանում, երբ հանկարծ զգացի, որ կարթը ուժգին քաշում են։ Մտածեցի, որ դա էլի մի ինռ-որ մանր-մունր բան է և սկսեցի կարթը ձգել։ Աստծո անեցքն իմ գլխին, եթե հնարավոր էր գոնե կարթը տեղից շարժել։ Ամբողջ կես ժամ չարչարվեցի, կես ժամ՝ այդ ձուկը դուրս քաշելու համար և ամեն վարկյան մտածում էի, որ կարթաթելը ուր որ է կկտրվի։ Վերջապես դուրս քաշեցի, և ի՞նչ եք կարծում։ Թառափ։ Քառասուն ֆունտանոց թառափ, այն էլ կարթով։ Դե իհարկե ― կզարմանաք։ Էյ, պանդոկապան, ևս երեք բաժին շոտլանդական։

Հետո նա սկսում է պատմել, թե որքան էին զարմացել բոլորը, թե ինչ ասեց կինը, երբ նա տուն հասավ, և թե ինչ կարծիքի էր այդ մասին Ջո Բագգլսը։

Մի անգամ պանդոկներից մեկի տիրոջը հարցրեցի, Արդյոք նա չի՞ ձանձրանում լսելով տեղացի ձկնորսների փչոցները, և նա պատասխանեց․

―Օ, ոչ, հիմա արդեն ոչ, սըր։ Սկզբում քիչ էր մնում խենթանայի, բայց, փառք աստծո, հիմա ես ու տիրուհիս կարող ենք թեկուզ ամբողջ օրը լսել նրանց։ Վարժվել ենք։

Մի երիտասարդի էի ճանաչում, որը շատ բարեխիղճ որսորդ էր։ Նա որոշում էր ընդունել երբեք իր որսը քսանհինգ տոկոսից ավել չչափազանցել։

― Եթե բռնեմ քառասուն ձուկ, ― ասում էր նա, ― կասեմ, որ բռնել եմ հիսունը և այլն։ Բայց դրանից այն կողմ չեմ չափազանցի, քանի որ ստելը մեղք է։

Սակայն քսանհինգ տոկոսի ծրագիրը այնքան էլ հարմար չէր։ Նրան այդպես էլ չհաջողվեց դա իրագործել։ Օրվա մեջ ամենաշատը նա որսում էր երեք ձուկ, իսկ երեքին քսանհինգ տոկոս ավելացնելը այնքան էլ հեշտ գործ չէ, մանավանդ, երբ խոսքը վերաբերվում է ձկներին։

Այնպես որ, նա իր տոկոսները հասցրեց մինչև 33,3-ի։ Բայց դա նույնպես հարմար չէր, երբ նրան հաջողվում էր բռնել միայն մեկը կամ երկուսը։ Վերջապես գործը հեշտացնելու համար, նա որոշեց պարզապես կրկնապատկել իր որսած ձկների քանակը։

Մի երկու ամիս նա ճշտորեն հետևում էր այս կանոնին, սակայն հետո դա էլ նրան այլևս չբավարարեց։ Ոչ ոք չէր հավատում, երբ նա ասում էր, որ միայն կրկնապատկում է, և դրանից նրա հեղինակությունը ամենևին չէր բարձրանում։ Միևնույն ժամանակ, նրա համեստությունը, մյուս ձկնորսների հետ համեմատած, նրան անբարենպաստ դրության մեջ էր դնում։ Երբ նա իրականում երեք ձկնիկ էր բռնել և ասում էր, որ վեցն է բռնել, նախանձով էր լսում այն մարդու պատմածը, որն իսկապես մեկ ձուկ էր բռնել, մինչդեռ պատմում էր, որ երկու դյուժին է բռնել։

Այսպիսով, դեպքերի բերմամբ, նա մի վերջնական պայման կնքեց ինքն իր հետ, որը մինչև այսօր էլ սրբորեն պահպանում է, ամեն մի որսած ձուկը հաշվում էր, որպես տասը և հաշվելիս էլ սկսում էր տասից։ Այսպես օրինակ, եթե ոչ մի ձուկ չէր բռնել, ասում է, որ բռնել է տասը ձուկ։ Նրա սիստեմով տասից պակաս հնարավոր չէր բռնել։ Դա էր սիստեմի հիմքը։ Երբ նրան հաջողվում էր բռնել մի ձուկ, նրա համար դա նշանակում էր քսանը, մինչդեռ երկու ձուկը հաշվում էր երեսուն, երեքը՝ քառասուն և այսպես շարունակ։

Դա պարզ և հեշտորեն իրագործվող ծրագիր էր։ Ասում էին, որ դա ցանկանում են տարածել ձկնորսների միության անդամների միջև։ «Թեմզայի ձկնորսների ընկերության կոմիտեն», իրոք երկու տարի առաջ առաջարկեց ընդունել դա, բայց նրա մի քանի ամենահին անդամները ըննդիմացան։ Նրանք ասացին, որ կքննարկեն դա, եթե ելակետային թիվը կկրկնապատկվի և եթե ամեն մի ձուկը հաշվվի, որպես քսան։

Եթե երբևէ գետափին գտնվեք և ազատ երեկո ունենաք, խորհուրդ կտայի մի որևէ փոքրիկ պանդոկ այցելել և նստել գարեջրասրահում։ Համոզված եմ, որ այնտեղ կհանդիպեք մի երկու հին ձկնորսների, անշտապ մի-մի բաժակ գրոգ խմելիս, և նրանք ձեզ կես ժամում ձկների մասին այնքան պատմություններ կպատմեն, որ մի ամբողջ ամիս ստամոքսի խանգարում կստանաք։

Ջորջը և ես (չգիտեմ, թե ինչ էր պատահել Հարրիսի հետ։ Օրվա սկզբում գնացել էր սափրվելու, իսկ հետո վերադարձել էր և քառասուն րոպե շարունակ կոշիկներն էր փայլեցրել։ Դրանից հետո նրան չէինք տեսել)։ Եվ այսպես, Ջորջը և ես, ինչպես նաև մեր խնամքին հանձնված շունը, երկրորդ օրը երեկոյան գնացինք Ուոլլինգֆորդ՝ զբոսնելու։ Տունդարձի ճանապարհին մի առափնյա պանդոկ մտանք հանգստանալու և մի-մի բաժակ գարեջուր խմելու։

Մենք սրահ մտանք և նստեցինք։ Այնտեղ մի ծեր մարդ կար, որը երկար կավե ծխամորճ էր ծխում և մենք, բնականաբար, խոսակցության բռնվեցինք նրա հետ։

Նա ասաց, որ այսօր հիանալի եղանակ է, իսկ մենք ասացինք որ երեկ նույնպես հիանալի եղանակ էր, հետո միաձայն հույս հայտնեցինք, որ վաղն էլ հիանալի եղանակ կլինի։ Իր հերթին Ջորջն ավելացրեց, որ այս տարի, հավանաբար, հացահատիկի առատ բերք կլինի։

Դրանից հետո, նա իմացավ, որ մենք օտարական ենք և որ հաջորդ առավոտյան մեկնում ենք։

Որոշ ժամանակ մենք լուռ էինք և այդ ընթացքում մեր աչքերը թափառում էին սենյակում։ Վերջապես, մեր հայացքը կանգ առավ բուխարու վերևում ամրացված ապակե հին, փոշոտ տուփի վրա, որի մեջ մի իշխան ձուկ էր դրված։ Այնքան ահռելի էին դրա չափերը, որ այդ ձուկը դյութել էր ինձ։ Առաջին հայացքից ես կարծեցի, թե դա ձողաձուկ է։

― Ա՛, ― ասաց ծեր ջենտլմենը, հետևելով մեր հայացքին, ― լավիկն է, այնպես չէ՞։

― Իրոք, որ արտասովոր է, ― մռթմռթացի ես, իսկ Ջորջը հարցրեց ծերուկին, թե որքան է, նրա կարծիքով, կշռում այդ ձուկը։

― Տասնութ ֆունտ, վեց ունցիա, ― պատասխանեց ծեր խոսակիցը, վեր կենալով ու հանելով պիջակը։ ― Այո, ― շարունակեց նա, ― դա տասնվեց տարի առաջ էր։ Հաջորդ ամսվա երրորդ օրը կլրանա ուղիղ տասնվեց տարին, ինչ բռնել եմ այդ ձուկը։ Դա բռնել եմ կամրջից փոքր-ինչ ներքև, խարակաձկով։ Ասում էին, որ իշխան կա գետում և ես որոշեցի, որ կբռնեմ, ու բռնեցի։ Հիմա այս կողմերում այդպիսի չափերի ձուկ չես բռնի։ Բարի գիշեր, ջենտլմեններ, բարի գիշեր։

Ու նա դուրս եկավ, թողնելով մեզ մենակ։

Մենք այլևս չէինք կարողանում աչքներս հեռացնել այդ ձկից։ Դա իսկապես հիանալի ձուկ էր։ Դեռ դիտում էինք, երբ տեղացի կառապանը, որը հենց նոր կանգ առավ պանդոկի մոտ, մի բաժակ գարեջուր ձեռքին սենյակ մտավ և նույնպես նայեց ձկանը։

― Կարգին մեծ իշխան է, այնպես չէ՞, ― ասաց Ջորջը, շրջվելով նրա կողմը։

― Ա՛, կարելի է այդպես ասել, ― պատասխանեց կառապանը և մի կում գաեոջուր խմելով, ավելացրեց, ― գուցե դուք այս կողմերում չէի՞ք, երբ բռնեցի այս ձուկը։

― Ոչ,― ասացինք մենք, մենք օտարական ենք։ ― Ա՛, այդ դեպքում, իհարկե, որտեղի՞ց պիտի իմանայիք, ― ասաց կառապանը, ― Ահա արդեն հինգ տարի է, ինչ ես բռնել եմ այդ իշխանը։

― Օ՛, միթե դուք եք բռնել իշխանը, ― բացականչեցի ես։

― Այո, սըր, ― պատասխանեց հանճարեղ ծերուկը։ ― Ես դա բռնեցի մի ուրբաթ օր, շլյուզից քիչ ներքև (այն ժամանակ այստեղ շլյուզ կար) և զարմանալին այն է, որ դա բռնեցի ճանճով։ Ես դուրս էի եկել գայլաձուկ որսալու, նույնիսկ չէի մտածում իշխանի մասին և, երբ կարթաթելի ծայրին տեսա այս հսկային, աստված վկա, ուղղակի շշմեցի։ Դե գիտե՞ք, հանաք բան չէ, քսանվեց ֆունտ էր կշռում։ Բարի գիշեր, ջենտլմեններ, բարի գիշեր։

Հինգ րոպե անց, մեկ ուրիշը ներս մտավ և նկարագրեց, թե ինչպես է ԻՆՔԸ բռնել այդ ձուկը մի օր վաղ առավոտյան, թրթուրով, ու դուրս եկավ։ Նրանից հետո անխռով ու լուրջ տեսքով, միջին տարիքի մի անձնավորություն ներս մտավ և տեղավորվեց պատուհանի մոտ։

Որոշ ժամանակ մենք լուռ էինք։ Վերջապես Ջորջը շրջվեց դեպի նորեկն ու ասաց։

― Ներեցեք , խնդրում եմ․․․ Հուսով եմ, որ կներեք այն համարձակությունը, որ մենք՝ այս կողմերում օտար մարդիկ, թույլ ենք տալիս մեզ , սակայն իմ ընկերը և ես անչափ շնորհապարտ կլինենք ձեզ, եթե պատմեք, թե ինչպես եք բռնել այս իշխանը։

― Իսկ ձեզ ո՞վ է ասել, որ ես եմ բռնել այդ ձուկը, ― զարմացած հարցեոց նա։

Մենք ասացինք, որ ոչ ոք մեզ չի ասել, մենք բնազդորեն զգում ենք, որ դա իր ձեռքի գործն է։

― Զարմանալի բան է, իրոք որ զարմանալի, ― ծիծաղելով պատասխանեց անվրդով ջենտլմենը, ― քանի որ պատահականության բերմամբ, դուք ճիշտ եք գուշակել։ Իրոք որ ես եմ բռնել իշղանը։ Սակայն ինչպե՞ս կարողացաք գլխի ընկնել։ Աստված իմ, որքան զարմանալի է։

Եվ նա սկսեց պատմել մեզ, թե ինչպես է կես ժամ չարչարվել, մինչև ձուկը դուրս է քաշել ջրից, ինչպես է կոտրել իր կարթաձողը, հետո, տուն հասնելով, մեծ խնամքով կշռել է, և սլաքը ցույց է տվել երեսունչորս ֆունտ։

Նա նույնպես դուրս գնաց և նրանից հետո ներս մտավ պանդոկապանը։ Մենք նրան պատմեցինք այն բոլոր պատմությոինները, որ լսել էինք իշխանի մասին և դա նրան անչափ զվարճացրեց։ Բոլորս միասին սրտանց ծիծաղեցինք։

― Պատկերացնում եմ, թե ինչպես են Ջիմ Բեյթսը, Ջո Բագլսը, միստր Ջոնը և ծերուկ Բիլի Մաունդերսը պարծեցել, թե իրենք են բռնել։ Հա՛, հա՛, հա՛։ Հիանալի է, ― ասաց ազնիվ ծերուկը սրտանց ծիծաղելով։ ― Ինչպե՞ս չէ, նրանք այնպիսի մարդիկ են, որ եթե իրենք բռնած լինեին ձուկը, ԻՆՁ կտային ու թույլ կտային կախել ԻՄ պանդոկում։ Ինչպե՛ս չէ։ Հա՛, հա՛, հա՛։

Եվ նա պատմեց այդ իշխանի մասին ճշմարտությունը։

Պարզվեց, որ ինքն է բռնել այդ ձուկը, տարիներ առաջ, երբ շատ ջահել էր և ոչ փորձ ուներ, ոչ հմտություն։ Նրան օգնեց անբացատրելի երջանիկ պատահականությունը, որը կարծես միշտ սպասում է այն չարաճճի տղային, որը փախչում է դասերից և արևոտ կեսօրին գնում է ծառի ճյուղին կապված պարանի կտորով ձուկ որսալու։

Նա պատմեց, որ իշխանը տուն բերելով, ինքը փրկվել է ծեծ ուտելուց և որ նույնիսկ իր ուսուցիչն ասել է, որ այդ ձուկն արժե թվաբանական բոլոր կանոնները միասին վերցրած։

Այդ պահին, նրան սենյակից դուրս կանչեցին, և Ջորջն ու ես նորից մեր հայացքներն ողղեցինք իշխանի կողմը։

Դա իրոք որ ապշեցուցիչ ձուկ էր։ Որքան երկար էինք նայում, այնքան շատ էինք հիանում նրանով։

Դա այն աստիճան հետաքրքրեց Ջորջին, որ նա բարձրացավ աթոռին, որպեսզի ավելի լավ տեսնի։

Սակայն աթոռը ճոճվեց, Ջորջը ամուր կառչեց իշխանի տուփից, որպեսզի չընկնի, տուփը աղմուկով ցած գլորվեց, իսկ Ջորջն ու աթոռն ընկան դրա վրա։

― Ձուկը չի՞ վնասվել, տագնապով գոռացի ես, նետվելով դեպի Ջորջը։

― Կարծես թե ոչ, պատասխանեց Ջորջը, զգուշությամբ բարձրանալով ու շուրջը նայելով։

Բայց ոչ, այդ իշխանը հազար մասի բաժանված փռված էր հատակին (ասում եմ հազար, բայց կարող է ընդամենը իննը հարյուր լիներ, ես չհասցրեցի հաշվել):

Մեզ տարօրինակ ու անբացատրելի թվաց, որ ձկան պաճուճապատանքը կարող է այդքան մանր մասերի բաժանվել։

Դա, իրոք որ, անբացատրելի ու տարօրինակ կլիներ, եթե իշխանի իսկական պաճուճապատանք լիներ։ Բայց այդպես չէր։

Իշխանը գիպսից էր։

==Գլուխ տասնութերորդ==

Շլյուզներ։ Ջորջը և ես լուսավորում ենք։ Ուոլինգֆորդ։ Դորչեսթըր։ Էբինգտոն։ Ընտանիքի հայրը։ Խեղդվելու համար հարմար վայր։ Գետի դժվարին հատվածը։ Գետի օդի բարոյազրկող ազդեցությունը։

Հաջորդ օրը, վաղ առավոտըան դուրս եկանք Սթրիթլիից և թիավարեցինք գետով վեր, մինչև Քելհեմ, որտեղ նավակը կանգնեցրինք գետախորշում ու գիշերեցինք բրեզենտի տակ։

Սթրիթլիի և Ուոլինգֆորդի միջև գետը առանձնապես գրավիչ չէ։ Քլիվից հետո, վեցուկես մղոնի վրա ոչ մի շլյուզ չկա։ Սա, հավանաբար, Թեդդինգտոնից վեր գտնվող գետի ամենաերկար, չընդհատվող հատվածն է, և Օքսվորդի սպորտային ակումբը այստեղ է մարզում իր ութնյակներին։

Բայց որքան շլյուզների բացակայությունը գոհունակություն է առաջ բերում թիավարների մոտ, նույնքան դժգոհություն է առաջացնում նրանց մոտ, ովքեր գետի վրա միայն զվարճություն են փնտրում։

Անձամբ ես շլյուզներ շատ եմ սիրում։ Նրանք հաճելիորեն ընդհատում են թիավարման միօրինակությունը։ Սիրում եմ նստել նավակում և սառը խորություններից դանդաղ բարձրանալ դեպի նոր ջրեր ու նոր տեսարաններ, կամ սուզվել ցած, կարծես հեռանալով աշխարհից, և սպասել, մինչ մռայլ դարպասները կճռնչան ու նրանց միջև կեսօրվա լույսի նեղ շերտը կամաց-կամաց կլայնանա։ Եվ ահա գեղեցիկ, ժպտուն գետը փռված է ձեր առջև, ու դուք կրկին նավակը դուրս եք բերում կարճատև բանտարկությունից դեպի գրկաբաց, ջրային լայնությունները։

Ինչ գեղատեսիլ վայրեր են այդ շլյուզները։ Շլյուզի գիրուկ, ծեր պահակը, նրա աշխույժ կինը, կամ գեղեցկատես դուստրը սիրալիր մարդիկ են, որոնց հետ շլյուզն անցնելիս կարելի է հաճելի զրույցի բռնվել։ Այդտեղ հանդիպում եք ուրիշ նավակների և գետային նորություններ փոխանակում։ Թեմզան այդքան հեքիաթային գեղեցիկ չէր լինի, եթե չլինեին նրա ծաղկաթմբերով բոլորապատված շլյուզները։

Խոսելով շլյուզների մասին մի դեպք հիշեցի, որ պատահել է Ջորջի և ինձ հետ Հեմփթոն Քորթում, ամառային մի առավոտ։

Հիանալի օր էր, և շլյուզում ասեղ գցելու տեղ չկար։ Ինչպես հաճախ է պատահում գետի վրա, մի հաշվենկատ լուսանկարիչ նկարում էր բոլորիս, մինչ մենք օրորվում էինք բարձրացող ջրերի վրա։

Սկզբում չհասկացա, թե ինչ է տեղի ունենում, դրա համար էլ անչափ զարմացա նկատելով, որ Ջորջը շտապ ուղղեց շալվարը, հետո մազերը, գլխարկը լոթիաբար քաշեց ծոծրակին և դեմքին բարեհամբյուր ու քիչ թախծոտ արտահայտություն տվեց, նստեց վայելչագեղ դիրքով՝ աշխատելով թաքցնել ոտքերը։

Սկզբում մտածեցի, որ գուցե ծանոթ աղջիկ է նկատել և շուրջս նայեցի՝ փորձելով տեսնել, թե ով է նա։ Շրջապատում բոլորը քարացել էին։ Նրանք բոլորը նստած կամ կանգնած էին ամենատարօրինակ և հետաքրքիր դիրքերով, որ տեսել եմ միայն Ճապոնական հովհարների վրա։ Բոլոր աղջիկներն անխտիր ժպտում էին։ Օ՛, նրանք այնքան բարեհամբյուր տեսք ունեին։ Իսկ տղամարդիկ կիտել էին հոնքերը և լուրջ ու ազնվաբարո տեսք ընդունել։

Վերջապես, ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ ու վախեցա, որ ժամանակին չեմ հասցնի։ Մեր նավակն առաջինն էր, և ինձ թվում էր, որ իմ կողմից անքաղաքավարություն կլիներ, եթե իմ պատճառով լուսանկարը փչանար։

Ես արագորեն շրջվեցի, դիրքավորվեցի նավաքթի մոտ և կարթաձողին հենվեցի անհոգ ու արժանապատիվ դիրքով, որը խոսում էր իմ ուժի ու ճարպկության մասին։ Շտապ կարգի բերեցի մազերս, մի խոպոպ թողնելով ճակատիս, ու դեմքիս տվեցի թախծոտ արտահայտություն՝ խառնված ցինիզմի հետ, որը, ինչպես ասում են, սազում է ինձ։

Մինչ կանգնել ու սպասում էինք հանդիսավոր պահին, հանկարծ լսեցի, ինչ-որ մեկը մեր ետևում գոռաց․

―Էյ, ուշադրություն դարձրեք ձեր քթին։

Ես չէի կարող շրջվել՝ տեսնելու, թե բանն ինչ է և այդ ում քթին է պետք ուշադրություն դարձնել։ Գողունի նայեցի Ջորջի քթին։ Ամեն ինչ կարգին էր, համենայն դեպս այնպիսի բան չկար, որ կարելի լիներ ուղղել։ Հայացքս ցած սահեցրի իմ սեփական քթին և համոզվեցի, որ ամեն ինչ այնպես է , ինչպես և սպասում էի։

― Նայեք քթին, հիմար ավանակ, ― նորից լսվեց նույն ձայնը, այս անգամ ավելի բարձր։

Դրանից հետո մի ուրիշ ձայն բղավեց․

― Դուրս հրեք ձեր քիթը, էյ դուք, երկուսով շան հետ։

Ո՛չ Ջորջը, ո՛չ էլ ես չհամարձակվեցինք շուռ գալ։ Լուսանկարիչի մատը օբյեկտիվի գլխադիրի վրա էր և ամեն պահ նա կարող էր մեզ լուսանկարել։ Մի՞թե մեզ են բղավում։ Ի՞նչ կարող է պատահած լինել մեր քթերի հետ։ Ի՞նչու պետք է դրանք դուրս հրենք։

Հիմա արդեն ամբողջ շլյուզը սկսեց աղաղակել, և մի որոտալից ձայն բղավեց․

― նայեք ձեր նավակին, սըր, էյ, դուք, կարմիր և սև գլխարկներով։ եթե չշտապեք, լուսանկարի մեջ միայն ձեր դիակները կպատկերվեն։

Մենք նայեցինք և տեսանք, որ մեր նավաքիթը լռվել մնացել է շլյուզի ցցագերանների տակ, իսկ ջուրը բարձրանում է՝ իր հետ բարձրացնելով նավակը։ Եվս մի րոպե և մենք կխորտակվենք։ Կայծակի պես արագ ամեն մեկս մի թի ճանկեցինք և մի ուժգին հարվածը շլյուզի կողմնային մասին՝ ազատեց նավակը, իսկ մենք անճոռնի դիրքերով փռվեցինք մեջքի վրա։

Այդ լուսանկարում Ջորջն ու ես այնքան էլ հաջող դուրս չեկանք։ Իհարկե, ինչպես և սպասում էինք, մեր բախտը չբերեց, այդ լուսանկարիչը իր գրողի տարած ապարատը գործի գցեց հենց այն պահին, երբ երկուսով փռված էինք մեջքի վրա, վայրի և շշմած տեսքով, իսկ մեր չորս ոտքերը հուսահատորեն ճոճվում էին օդում։

Անկասկած, մեր ոտքերը այդ նկարի մեխն էին։ Ճիշտն ասած, դրանից բացի շատ քիչ բան էր երևում։ Դրանք ամբողջապես ծածկել էին առջևի պլանը, իսկ ետին պլանում երևում էին մյուս նավակների ուրվագծերը և շրջապատող պեյզաժի պատառիկներ։ Բայց այդ ամենը, մեր ոտքերի հետ համեմատած, այնքան աննշան ու անկարևոր էին թվում, որ մյուսները անչափ ամոթահար էին զգում իրենց և հրաժարվեցին նկարը վերցնել։

Մի շոգենավակի տերը, որը վեց օրինակ էր պատվիրել, տեսնելով նեգատիվը, հրաժարվեց պատվերից։ Նա ասաց, որ կվերցնի նկարները, եթե որևէ մեկը նկարի վրա ցույց տա իր շոգենավակը, բայց ոչ ոք չկարողացավ։ Դա Ջորջի աջ ոտքի ետևում ինչ-որ տեղ էր։

Այդ լուսանկարի պատճառով մեծ տհաճությունների մեջ ընկանք։ Լուսանկարիչը պնդում էր, որ յուրաքանչյուրս պետք է մի-մի դյուժին օրինակ վերցնենք, ելնելով այն բանից, որ նկարի իննը տասներորդ մասը մենք էինք զբաղեցրել, սակայն մենք հրաժարվեցինք, ասելով, որ դեմ չէինք լինի նկարվել ողջ հասակով մեկ և կգերադասեինք մեր պատկերն ունենալ նորմալ դիրքով։

Սթրիթլիից վեց մղոն վեր գտնվում է Ուոլլինգֆորդը, մի շատ հին քաղաք, որը քիչ դեր չի խաղացել Անգլիայի պատմության կերտման գործում։ Բրիտոնների ժամանակ, դա կոպիտ, կավե շինություններով քաղաք էր։ Սակայն հռոմեական լեգեոնները վտարեցին նրանց և կավաշեն ամրությունների փոխարեն կառուցեցին հզոր ամրություններ, որոնց հետքը չի կարողացել ջնջել նույնիսկ ժամանակը, այնքան լավ էին կարողանում կառուցել այդ հին որմնադիրները։

Բայց ժամանակը, որ կանգ էր առել հռոմեական պարիսպների տակ, շուտով իրենց՝ հռոմեացիներին, փոշի դարձրեց։ Ավելի ուշ, մինչև նորմանդացիների արշավանքը, այս հողի վրա մարտնչել են վայրի սաքսոններն ու մեծաքանակ դանիացիները։

Դա պարիսպներով ու ամրություններով շրջապատված քաղաք էր մինչև պառլամենտական պատերազմը, բայց պատերազմի ժամանակ քաղաքը տուժեց Ֆեյրֆաքսի կողմից երկար և հյուծող պաշարումից։ Քաղաքն ընկավ, և պատերը հողին հավասարվեցին։

Ուոլլինգֆորդից մինչև Դորչեսթըր գետի շրջակայքը ավելի լեռնոտ, փոփոխուն ու գեղատեսիլ է դառնում։ Դորչեսթըրը գետից կես մղոն հեռու է գտնվում։ Եթե ձեր նավակը փոքր է, կարող եք այնտեղ հասնել Թեմզայի վտակով։ Բայց ավելի լավ կանեք, որ նավակը թողնեք Դեյ շլյուզի մոտ ու ոտքով անցնեք դաշտերով։ Դորչեսթըրը գեղեցիկ, հանգստավետ ու հինավուրց քաղաք է՝ անխռով նիրհած լռության ու հանդարտության մեջ։

Դորչեսթըրը, ինչպես և Ուոլլինգֆորդը, հնադարյան Բրիտանական քաղաք է, որն այն ժամանակ կոչվում էր Կաեր-Գորեն (քաղաք ջրի վրա)։ Ավելի ուշ, հռոմեացիներն այստեղ ճամբար դրեցին և ամրությունները, որ մի ժամանակ շրջապատում էին ճամբարը, այժմ ցածր, հավասար բլրակներ են թվում։ Սաքսոնների ժամանակ դա Էսսեքսի մայրաքաղաքն էր։ Քաղաքը շատ վաղեմի է և ժամանակին հզոր ու ամուր է եղել։ Այժմ նա հեռու է կանգնած աղմկոտ աշխարհից, ննջում ու երազներ է տեսնում։

Քլիֆտոն Համփդեն գեղեցիկ գյուղակի շուրջը, որը հնաոճ, հանգստավետ ու նրբագեղ է երևում իր ծաղկանոցներով, գետփնյա տեսարաններն ավելի հարուստ ու գեղեցիկ են դառնում։ Եթե ցանկանում եք գիշերել Քլիֆտոնում, ավելի լավ է կանգ առնեք «Գարու բարդոց» պանդոկում։ Կարող եմ համոզված ասել, որ դա, առանց վերապահության, առափնյա ամենայուրօրինակ, ամենահնաոճ պանդոկն է, որը գտնվում է կամրջից աջ, գյուղակից բավական հեռու։ Պանդոկի թեքված ծղոտե տանիքը և վանդակավոր պատուհանները նրան հեքիաթային տնակի տեսք են տալիս, իսկ ներսից ավելի շատ վաղեմությամբ էր բուրում։

Ժամանակակից վեպի հերոսուհու համար դա այնքան էլ հարմար տեղ չէ։ ժամանակակից վեպի հերոսուհին սովորաբար «վեհաշուք կերպով բարձրահասակ է» և միշտ «ձգվում է ողջ հասակով մեկ»։ «Գարու բարդոցում» ամեն անգամ դա անելիս նա գլուխը կխփեր առաստաղին։

Հարբած մարդու համար դա նույնպես հարմար վայր չէ։ Այնտեղ ամեն քայլափոխին չափազանց շատ անակնկալներ են հանդիպում աստիճանների տեսքով, որոնցով մերթ պետք է բարձրանալ, մերթ իջնել՝ հարևան սենյակն ընկնելու համար, իսկ վերևի հարկի ննջարանը բարձրանալու, կամ բարձրանալուց հետո անկողինը գտնելու օպերացիաները նրա համար կատարելապես անհնարին կլինեին։

Հաջորդ օրն առավոտյան մենք վաղ արթնացանք, քանի որ ցանկանում էինք մինչև կեսօր լինել Օքսֆորդում։ Զարմանալի է, թե որքան վաղ կարելի է արթնանալ, երբ գիշերում եք բաց օդում։ Մարդու մոտ ցանկություն չի մնում «ևս հինգ րոպե» պառկել նավակի չոր տախտակների վրա, ծածկոցի մեջ փաթաթված և բարձի փոխարեն գլխի տակ կաշվե պայուսակը։ Ուրիշ է, եթե պառկած եք փետրե անկողնում։ Մենք ավարտեցինք նախաճաշը և ութն անց կեսին արդեն անցնում էինք Քլիֆտոնյան շլյուզը։

Քլիֆտոնից մինչև Քելհեմ, գետափը հարթ է, միօրինակ և անհետաքրքիր, բայց Քելհեմյան շլյուզն անցնելուց հետո, որը գետի ամենախոր և ամենասառը շլյուզն է, բնապատկերները գունեղանում են։

Էբինգտոնում գետը հոսում է փողոցներով։ Էբինգտոնը փոքր չափերի տիպիկ գավառական քաղաք է, խաղաղ, վերին աստիճանի պատկառելի և անհուսալիորեն տաղտկալի։ Քաղաքը հպարտանում է իր վաղեմիությամբ, բայց որ այս տեսակետից ոչ մի համեմատություն չի կարող լինել Ուոլլինգֆորդի և Դորչեսթըրի հետ, տարակույս չկա։ Մի ժամանակ այստեղ աբբայություն կար։ Ներկայումս նրա կանգուն մնացած սրբազան պատերի միջև դառը էյլ են եփում։

Էբինգտոնում, Սուրբ Նիկոլասի եկեղեցում, մի հուշարձան է կանգնեցված Ջոն Բլաքուոլլի և նրա կնոջ՝ Ջեյնի հիշատակին, որոնք երջանիկ ամուսնական կյանքով ապրելուց հետո, երկուսն էլ մահացել են նույն օրը՝ 1625 թ․ օգոստոսի 21-ին։ Իսկ Սուրբ Հելենի եկեղեցում գրանցում կա, որն ասում է, որ Ու․ Լին, որը մահացել է 1637 թ․ «իր կենդանության օրոք սերունդ ուներ երկու հարյուրից երեք շունչ պակաս»։ Եթե մի քիչ խորհեք, կպարզեք, որ միստր Ու․ Լիի ընտանիքը կազմված էր հարյուր իննսունյոթ անդամից։ Միստր Ու․ Լին, որը հինգ անգամ ընտրվել է Էբինգտոնի քաղաքագլուխ, անկասկած, բարեգործ էր իր սերնդի համար, բայց, հուսով եմ, որ մեր գերբնակեցված 19-րդ դարում նման բարեգործներ այնքան էլ շատ չկան։

Էբինգտոնից մինչև Նունհեմ Քորտենի ընկած հատվածում գեղեցիկ վայրեր կան։ Նունհեմ-պարկ կալվածքը արժանի է այցելության։ Այնտեղ կարելի է այցելել երեքշաբթի և հինգշաբթի օրերին։ Տանը նկարների և հազվագյուտ իրերի հիանալի հավաքածու կա։ Կալվածքը նույնպես շատ գեղեցիկ է։

Սանդֆորդյան ամբարտակի հորձանուտը խեղդվելու համար հիանալի վայր է։ Ներքին հոսանքը չափազանց ուժեղ է, և եթե դրա մեջ ընկնեք, ուրեմն ձեր հաշիվը մաքրված է։ Կոթողը ցույց է տալիս ճիշտ տեղը, որտեղ արդեն երկու հոգի խեղդվել են լողալիս։ Ներկայումս, երիտասարդ մարդիկ կոթողի աստիճաններից նետվում են գետը՝ համոզվելու թե իրո՞ք այդ վայրն այդքան վտանգավոր է։

Օքսֆորդից մեկ մղոն հեռավորության վրա գտնվող Իֆլիի շլյուզը և հողմաղացը սիրած սյուժե են վրձնի եղբայրների համար, որոնք սիրում են գետային պեյզաժներ նկարել։ Իրականում նրանք այնքան գեղատեսիլ չեն, որքան նկարներում։ Ես նկատել եմ, որ այս աշխարհում շատ քիչ իրեր են համընկնում իրենց պատկերների հետ։

Իֆլիի շլյուզն անցանք մոտավորապես տասներկուսն անց կեսին, հետո կարգի բերեցինք նավակը, ամեն ինչ պատրաստեցինք ցամաք դուրս գալու և ջանասիրությամբ սկսեցինք թիավարել վերջին մեկ մղոնն անցնելու համար։ Որքանով ինձ հայտնի է, Իֆլիի և Օքսֆորդի միջև ընկած տարածությունը գետի ամենադժվար նավարկելի հատվածն է։ Մարդ պետք է գետի այդ մասում ծնված լինի, որպեսզի հասկանա դա։ Ես շատ անգամներ եմ անցել այդ տեղով, բայց երբեք չեմ կարողացել գլուխ հանել դրանից։ Մարդը, որը կարող է ուղիղ գծով թիավարել Օքսֆորդից մինչև Իֆլի, պետք է ի վիճակի լինի միևնույն տանիքի տակ խաղաղ ապրելու իր կնոջ, զոքանչի, ավագ քրոջ և իրենց տանը ծերացած դայակի հետ։

Սկզբում հոսանքը ձեզ քշում է դեպի աջ, հետո դեպի ձախ ափը, հետո քշում է դեպի մեջտեղը, երեք անգամ պտտում ու նորից քշում հոսանքով վեր, ամբողջ ժամանակ աշխատելով ջարդուփշուր անել ձեր նավակը՝ խփելով մի որևէ բեռնանավի։

Իհարկե, այս ամենի հետևանքով մենք խանգարեցինք շատ ուրիշ նավակների և, իհարկե, նրանք էլ մեզ խանգարեցին և դրա պատճառով շատ թունդ բառեր ասվեցին։

Չգիտեմ ինչու, բայց գետի վրա գտնվող ամեն ոք ծայրահեղ դյուրագրգիռ է դառնում։ Աննշան տհաճությունները, որ ցամաքում հազիվ թե նկատեք, մոլեգնության են հասցնում ձեզ, եթե պատահում են ջրի վրա։ Երբ Հարրիսը կամ Ջորջը իրենց հիմարի պես են պահում ցամաքում, ես պարզապես ներողամտորեն ժպտում եմ, երբ նրանք իրենց հիմարի պես են պահում գետի վրա, ես կոպտում եմ այնպիսի բառերով, որոնցից մարդու արյունը սառում է երակներում։ Երբ մի ուրիշ նավակ է հայտնվում իմ ճանապարհին, քիչ է մնում վերցնեմ թին ու սպանեմ նավակում նստածներին։

Հանգիստ բնավորության տեր մարդիկ նավակ նստելով, դառնում են անզուսպ ու արյունռուշտ։ Մի անգամ զբոսնում էինք մի օրիորդի հետ։ Նա շատ սիրալիր ու հեզ բնավորության տեր մի անձնավորություն էր, բայց գետի վրա ուղղակի սարսափելի էր նրան լսելը։

― Գրողի ծոցը գնա, ― բացականչում էր նա, երբ որևէ անհաջողակ թիավար խանգարում էր նրան։ ― Չի՞ տեսնում, ինչ է, թե ուր է քշում։

― Ահ, գրողը տանի, ― բարկությամբ գոռում էր նա, երբ առագաստը ինչպես հարկն է չէր բացվում։ Ամուր կառչում էր դրանից և կոպիտ թափահարում։

Մինչդեռ, ինչպես ասացի, ցամաքում նա բավականաչափ սիրալիր էր ու բարյացակամ։

Գետի օդը մարդու տրամադրության վրա բարոյալքող ազդեցություն է գործում, և, իմ կարծիքով, դա է պատճառը, որ նույնիսկ նավավարները երբեմն կոպտում են միմյանց և այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս, որ ավելի հանգիստ րոպեներին, անկասկած, զղջում են։

==Գլուխ տասնիններորդ==

Օքսֆորդ։ Դրախտի մասին Մոնթմորընսիի պատկերացումը։ Վարձու նավակ, նրա հրապույրներն ու առավելությունները։ «Թեմզայի հպարտությունը»։ Եղանակը փոխվում է։ Գետը իր տարբեր կերպարանափոխոիթյուններով։ Ոչ այնքան ուրախ երեկո։ Ձգտում դեպի անհասանելին։ Ուրախ զրույց։ Ջորջը բանջո է նվագում։ Թախծոտ մեղեդի։ Դարձյալ անձրևոտ օր։ Փախուստ։ Թեթև ընթրիք և բաժակաճառ։

Օքսֆորդում մենք երկու հաճելի օր անցկացրինք։ Քաղաքում շատ շներ կան։ Առաջին օրը Մոնթմորընսին տասնմեկ ճակատամարտ տվեց, տասնչորսը՝ հաջորդ օրը և, ակներևաբար, մտածում էր, որ դրախտ է ընկել։

Մարդիկ, որոնք ի ծնե ծույլ են ու թուլակազմ, որպեսզի հաճույք ստանան դժվարին աշխատանքից, սովորաբար նավակ են նստում և թիավարում հոսանքով վար։ Եռանդուն մարդկանց համար, սակայն, հոսանքով վեր ճանապարհորդությունը, անկասկած գերադասելի է։ Միշտ չէ, որ հաճելի է շարժվել հոսանքի օգնությամբ։ Ավելի հաճելի է մեջքը ծռելով պայքարել և առաջ գնալ, հաղթահարելով գետի հոսանքը, ծայրահեղ դեպքում, ինձ այդպես է թվում, երբ Հարրիսն ու Ջորջը թիավարում են, իսկ ես ղեկի մոտ եմ լինում։

Նրանց, ովքեր մտադիր են մեկնակետ ընտրել Օքսֆորդը, կասեմ․ վերցրեք ձեր սեփական նավակը, եթե իհարկե, չեք կարող վերցնել ուրիշինը, առանց վախենալու, որ կբռնվեք։ Նավակները, որոնք վարձով են տրվում Թեմզայի վրա, Մարլոյից վեր, որպես կանոն բարեհույս նավակներ են։ Նրանք անջրանցիկ են և, եթե նրանց հետ հոգատարությամբ վերաբերվեք, ապա հազվադեպ են ջարդուխուրդ լինում կամ սուզվում։ Նրանց մեջ նստարաններ կան, ինչպես նաև նավակը թիավարելու և ղեկավարելու համար բոլոր անհրաժեշտ, կամ համարյա բոլոր անհրաժեշտ հարմարանքները։

Բայց նրանք գեղեցիկ տեսք չունեն։ Նավակը, որ դուք վարձում եք Մարլոյից վեր, այնպիսի նավակ չէ, որի մեջ նստողը կարող է մեծամտանալ կամ փքվել։ Վարձու նավակը շատ շուտով ստիպում է իր ուղեվորներին վերջ տալ նման անհեթեթություններին։ Դրանում է նրա գլխավոր, կարելի է ասել, միակ առավելությունը։

Վարձու նավակում մարդ համեստ ու ամաչկոտ է դառնում։ Նա աշխատում է պահվել ստվերոտ կողմում և ուղեվորության մեծ մասը կատարում է վաղ առավոտյան կամ ուշ գիշերը, երբ շատ ականատեսներ չկան։ Երբ վարձու նավակում մարդ որևէ ծանոթի է նկատում, անմիջապես ափ է դուրս գալիս և թաքնվում ծառերի ետևում։

Մի անգամ, ամռանը ընկերներով նավակ էինք վարձել մի քանի օրով։ Մինչ այդ, մեզանից ոչ մեկը վարձու նավակ չէր տեսել և, երբ տեսանք, միանգամից գլխի չընկանք, թե դա ինչ բան է։

Նամակով հայտնել էինք, որ մեզ հարկավոր է քառաթի նավակ և երբ, ճամպրուկներով հանդերձ, ժամանեցինք նավամատույց և հայտնեցինք մեր անունները, նավավարն ասաց․

― Ա՛, այո, ուրեմն դուք այն խումբն եք, որին քառաթի նավակ է պետք։ Ամեն ինչ կարգին է։ Ջիմ, այստեղ բեր «Թեմզայի հպարտությունը»։

Տղան գնաց և հինգ րոպե անց կրկին հայտնվեց՝ մի կերպ քարշ տալով մի անդրջրհեղեղյան փայտե տաշտակ։ Դա այնպիսի տեսք ուներ, ասես վերջերս էին ինչ-որ տեղից պեղել հանել և այն էլ անզգուշորեն, այնպես, որ նավակը այդ օպերացիայի ժամանակ իզուր տեղը տուժել էր։

Այդ իրը տեսնելով, իմ առաջին միտքն այն էր, որ դա հռոմեական ծագումունեցող ինչ-որ իրի, ավելի հավանական է՝ դագաղի մնացորդ է։

Թեմզայի վերին հոսանքներում տեղանքը հարուստ է հին հռոմեական մասունքներով և իմ ենթադրությունը խիստ հավանական էր թվում, բայց մեր խմբից մեկը, մի լրջախոհ երիտասարդ, որը գլուխ էր հանում երկրաբանությունից, ծաղրեց իմ հին հռոմեական մասունքի տեսությունը։ Նա ասաց, որ ամեն մի բանական մարդու համար (նա ցավում էր, որ չէր կարող ինձ դասել նրանց շարքը), պարզ է, որ տղայի հայտնաբերած իրը կետի կմախք է։ Եվ նա մեզ տարբեր նշաններ ցույց տվեց, ապացուցելու, որ դա պատկանում է մինչսառցային շրջանին։

Բանավեճին վերջ տալու համար մենք դիմեցինք տղային, խնդրելով, որ չվախենա և ասի միայն ճշմարտությունը․ դա նախապատմական շրջանի կետի կմա՞խք է, թե հին հռոմեական դագաղ։

Տղան պատասխանեց, որ դա «Թեմզայի հպարտությունն» է։

Սկզբում մենք մտածեցինք, որ շատ սրամիտ տղա է, և նույնիսկ ինչ-որ մեկը նրան երկու պենսանոց տվեց՝ սրամիտ պատասխանի համար։ Բայց երբ տղան իրենը պնդեց, մտածեցինք, որ կատակը երկար ձգվեց և բարկացանք նրա վրա։

― Դե, դե, տղաս, ― կտրուկ ասաց մեր նավապետը, ― բավական է հիմարություններ դուրս տաս։ Մայրիկիդ տաշտակը տուն տար և այստեղ բեր մեր նավակը։

Այդ պահին մոտեցավ ինքը՝ նավավարը, և գործարար մարդու պես ազնիվ խոսքով հավաստիացրեց, որ այդ իրը իսկապես նավակ է, փաստորեն այն քառաթի նավակը, որն ինքն ընտրել է մեր ուղեվորության համար։

Մենք բավական երկար փնթփնթացինք, ասացինք, որ գոնե սպիտակեցներ կամ ձյութեր նավակը, կամ, վերջապես, կարող էր, չէ՞ որևէ բան անել, որ խորտակված նավի բեկորից գոնե տարբերվեր։ Բայց նա «Թեմզայի հպարտության» վրա ոչ մի արատ չէր տեսնում։

Մեր նկատողությունները կարծես նույնիսկ վիրավորեցին նրան։ Նա ասաց, որ մեզ համար ընտրել է ամենալավ նավակը և կարծում էր, որ պետք է շնորհակալ լինենք իրեն։

Նա ասաց, որ «Թենզայի հպարտությունը» այնպիսի տեսքով, ինչպես այժմ կանգնած է մեր առջև, արդեն քառասուն տարի ծառայում է, (ավելի շուտ նրա մասերը դեսուդեն չեն ցրվում) ու ոչ ոք մինչև հիմա չի դժգոհել և, անհասկանալի է, թե ինչու հատկապես մենք պետք է դժգոհենք։

Մենք այլևս չվիճեցինք, այլ պարանով իրար կապեցինք այսպես կոչված նավակի մասերը, պաստառի կտորով սոսնձեցինք ամենաանշուք տեղերը, աղոթեցինք աստծուն և տեղավորվեցինք նավակում։

Այդ բրածոյից վեց օր օգտվելու համար մեզնից երեսունհինգ շիլլինգ պահանջեցին, թեև մենք չորսուկես շիլլինգով այդ ամբողջ փայտը կգնեինք առափնյա ցանկացած փայտավաճառից։

Երրորդ օրը եղանակը փոխվեց (հիմա արդեն խոսում եմ ներկայիս ճանապարհորդության մասին), և մենք Օքսֆորդից տունդարձի ճանապարհը բռնեցինք անդադար մաղող անձրևի տակ։

Երբ արևի ճառագայթները խաղում են ալիքների միջև, ոսկեզոծելով գորշականաչավուն առափնյա հաճարենիները, թափառում են անտառի մութ ու խոնավ արահետներում, ստվեր են ձգում լեռնալանջերին, ջրաղացի անվից ադամանդներ են շուրջը ցրում, համբյուրներ ուղարկում ջրաշուշաններին, արծաթազօծում են մամռոտ ամրություններն ու կամուրջները, լուսավորում են ամեն մի փոքրիկ անկյունը՝ գեղեցկացնելով արահետներն ու մարգագետինները, խճճվում են եղեգների միջև՝ ծիծաղելով, ծիկրակելով ամեն մի աննկատելի ճեղքից, լուսավորում են հեռավոր առագաստը, օդը լցնում հրճվանքով, ― այս ամենը գետը դարձնում է մի ոսկեզօծ, հիասքանչ պատկեր։

Իսկ ամպամած եղանակին, ― երբ մթագնած ու ալարկոտ ջրերի վրա անդադար անձրև է մաղում, կարծես միայնակ կին է հեծեծում մութ սենյակում, իսկ խավար անտառները լուռ թաքնված են խոնավ մշուշի ետև, կարծես ափին կանգնած ոգիներ լինեն նախատալից աչքերով, չար ոգիների պես, ― գետը կարծես ուրվականների հավաքատեղի լինի, որն անցնում է ապարդյուն զղջումների երկրով։

Արևի լույսը բնության կյանքի աղբյուրն է։ Մայր Հողը այնպիսի թախծոտ ու անկենդան հայացքով է նայում, երբ իրենից հեռանում է արևի լույսը։ Այդ ժամանակ տխուր է լինել նրա հետ, կարծես նա մեզ չի ճանաչում և չի հոգում մեր մասին։ Նա ասես մի այրի լինի, որը կորցրել է իր սիրելի ամուսնուն։ Զավակները դիպչում են նրա թևերին ու նայում աչքերի մեջ, բայց նրանից ժպիտ կորզել չեն կարողանում։

Ամբողջ օրը թիավարեցինք անձրևի տակ, և դա շատ հոգնեցուցիչ աշխատանք էր։ Սկզբում ձևացնում էինք, իբր այդ ամենը հաճելի է։ Մենք ասացինք, որ դա նույնպես փոփոխություն է, նույնիսկ հաճելի է՝ տեսնել գետը իր տարբեր կերպարանափոխություններով։ Հնարավոր չէ, որ միշտ արևոտ եղանակ լինի, ասենք, ցանկալի էլ չէ։ Մենք հուսադրեցինք միմյանց, ասելով որ բնությունը գեղեցիկ է նաև արցունքներով։

Իսկապես, առաջին մի քանի ժամը Հարրիսն ու ես հիացած էինք։ Մենք երգեցինք գնչուի երգը, այն մասին, թե ինչ սքանչելի կյանքով է նա ապրում․ ազատ՝ փոթորիկի, այրող արևի և ամեն կողմից փչող քամիների դեմ, այն մասին, թե որքան է սիրում անձրևը ու ծիծաղում է նրանց վրա, ովքեր չեն սիրում այն։

Ջորջը այդ ամենին ավելի ողջամտորեն էր վերաբերվում և չէր բաժանվում հովանոցից։

Մենք դեռևս նախաճաշից առաջ էինք ամրացրել բրեզենտը և այդպես էլ թողեցինք ողջ օրը։ Նավաքթի մոտ միայն մի ճեղք էինք թողել, որտեղից մեզանից մեկն ու մեկը կարողանար թիավարել մի թիով և հերթապահություն անել։ Այսպես ինը մղոն ճանապարհ անցանք և գիշերելու համար կանգ առանք Դեյի շլյուզից փոքր-ինչ ներքև։

Չեմ կարող ասել, որ ուրախ երեկո անցկացրեցինք։ Անձրևը լուռ համառությամբ ցած էր թափվում։ Նավակում եղած ամեն ինչ խոնավացել էր և մածուցիկ դարձել։ Ընթրիքն անհաջող էր։ Երբ քաղցած չեք, սառը մսակարկանդակից ուղղակի սիրտ է խառնում։ Ես տապակած ձուկ էի ուզում ուտել և կոտլետ։ Հարրիսը բերանից ինչ-որ բան թռցրեց տափակաձկան ու սպիտակ սոուսի մասին և իր կարկանդակի մնացորդը նետեց Մոնթմորընսիին։ Բայց Մոնթմորընսին հրաժարվեց դրանից և, ակներևաբար վիրավորվելով նման առաջարկությունից, գնաց ու միայնակ նստեց նավակի մյուս ծայրին։

Ջորջը խնդրեց չխոսել նման բաների մասին, քանի դեռ ինքը չի կերել վերջացրել առանց մանանեխի սառը միսը։

Ընթրիքից հետո մի-մի պենս դնելով թուղթ խաղացինք։

Դա մոտ ժամուկես տևեց, որի ընթացքում Ջորջը չորս պենս շահեց։ Խաղաթղթի մեջ Ջորջի բախտը միշտ բերում է, իսկ Հարրիսն ու ես՝ յուրաքանչյուրս երկուական պենս տանուլ տվեցինք։

Մենք որոշեցինք վերջ տալ խաղին։ Հարրիսն ասաց, որ թղթախաղը անառողջ զգացմունքներ է ծնում, եթե դրանով երկար ժամանակ են տարվում։ Ջորջն առաջարկեց շարունակել և մեզ ռևանշ առաջարկեց, բայց Հարրիսն ու ես որոշեցինք այլևս չմարտնչել ճակատագրի դեմ։

Դրանից հետո գրոգ պատրաստեցինք և նստելով, սկսեցինք զրուցել։ Ջորջը պատմեց իր մի ծանոթի մասին, որը երկու տարի առաջ գետով նավարկելիս քնել էր խոնավ նավակում, ճիշտ այսպիսի մի գիշեր և հիվանդացել էր ռևմատիկ տենդով։ Ոչ մի կերպ չկարողացան փրկել նրան, և տասն օր անց մահացավ սոսկալի ցավերից։ Ջորջի ասելով մահացողը շատ երիտասարդ էր, նշանված և պատրաստվում էր ամուսնանալ։ Նա ասաց, որ դա իր իմացած ամենատխուր դեպքերից մեկն է։

Դա Հարրիսին հիշեցրեց իր մի ընկերոջ մասին, որը կամավոր բանակ էր զորագրվել և Օլդերշոտում մի խոնավ գիշեր էր անցկացրել վրանում։ «Ճիշտ այսպիսի գիշեր էր» ― ասաց Հարրիսը, իսկ առավոտյան արթնացել էր հաշմանդամ դարձած։ Հարրիսը խոստացավ, որ մեզ երկուսիս էլ, ― երբ քաղաք վերադառնանք, ― կծանոթացնի այդ մարդու հետ։ Անչափ ցավալի է նրան տեսնելը։

Այս ամենից հետո, բնականաբար, սկսեցինք խոսել իշիասի, դողերոցքի, մրսածության, թոքերի հիվանդությունների , ու բրոնխիտի մասին։ Հարրիսն ասաց, որ սարսափելի բան կլինի, եթե մեզանից մեկնումեկը լրջորեն հիվանդանա, չէ՞ որ բժիշկներից այնքան հեռու էինք գտնվում։

Նման խոսակցությունից հետո, մենք ուրախանալու կարիք էինք զգում և թուլության պահին ես, առաջարկեցի Ջորջին վերցնել իր բանջոն և փորձել մեզ համար մի որևէ ուրախ երգ կատարել։

Պետք է ասեմ, որ կարիք չզգացվեց խնդրել Ջորջին։ Նա անհեթեթություններ չասաց այն մասին, որ տանն է թողել իր նոտաները կամ նման մեկ այլ բան։ Անմիջապես մեջտեղ հանեց իր գործիքն ու սկսեց նվագել «Երկու սիրունիկ սև աչեր» երգը։

Մինչև այդ երեկո, «Երկու սիրունիկ սև աչեր» երգը ես չափից ավելի անճաշակ էի համարում։ Սակայն Ջորջը դրա մեջ թախծի այնպիսի նոտաներ հայտնաբերեց, որ անչափ զարմացրեց ինձ։

Մինչ շարունակվում էր այդ թախծոտ մեղեդին, իմ ու Հարրիսի մոտ ցանկություն առաջացավ միմյանց գիրկը նետվել ու լալ։ Բայց մեծ ջանքերով զսպում էինք մեր արցունքները և անձայն լսում էինք այդ սիրո մաշող մեղեդին։

Երբ կրկներգը սկսելու ժամանակը հասավ, մենք նույնիսկ հուսահատ փորձ արեցինք ուրախ երևալ, նորից լցրեցինք բաժակները և միացանք երգին։ Հարրիսը զգացմունքներից ցնցվող ձայնով երգեց, իսկ Ջորջն ու ես մի քանի տակտ հետո կրկնում էինք նրան։

Երկու սիտունիկ, սև աչեր,

Օ, հիասքանչ աչեր,

Նախատինքով լի

Երկու․․․

Այստեղ մենք այլևս չդիմացանք։ Ջորջի աննկարագրելի պաթոսով լի նվագակցումը, մեր այդքան հուսալքված վիճակում, մինչև հոգու խորքը ցնցեց մեզ։ Հարրիսը մանկան նման հեկեկում էր, և շունը այնպես ոռնաց, որ վախեցա թե սիրտը կպայթի կամ ծնոտը դուրս կընկնի։

Ջորջը ուզեց սկսել երկրորդ քառյակը։ Նա կարծում էր, որ եթե ավելի լավ յուրացնի մեղեդին և ավելի անկաշկանդ կատարի, երգը այնքան էլ թախծոտ չի թվա։ Սակայն մեծամասնությունը դեմ էր այդ էքսպերիմենտին։

Քանի որ ուրիշ անելիք չունեինք, պառկեցինք քնելու, այսինքն հանվեցինք և երեք-չորս ժամ շարունակ շուռումուռ էինք գալիս նավակի հատակին։ Դրանից հետո մենք մի կերպ հաջողացրինք քնել անհանգիստ քնով, մինչև առավոտյան ժամը հինգը, որից հետո վեր կացանք և նախաճաշեցինք։

Հաջորդ օրը ճիշտ նախորդի նման էր։ Անձրևը շարունակում էր թափվել։ Մենք թիկնոցներով փաթաթված նստել էինք բրեզենտի տակ և դանդաղ լողում էինք հոսանքով ցած։

Մեզանից մեկը, մոռացել եմ, թե հատկապես ով, երևի հենց ես էի, թույլ փորձ արեց առավոտյան վերադառնալ Բնության զավակների ու անձրևի մասին գնչուական անհեթեթությանը, բայց դրանից ոչինչ չստացվեց։ «Չեմ վախենում անձրևից, ոչ, չեմ վախենում» այնպես չէին սազում մեր տրամադրությանը, և երգը շատ անտեղի էր հնչում։

Մի կետում մենք միաձայն համաձայնեցինք՝ որ ինչ էլ պատահի, ճանապարհորդությունը կհասցնենք մինչև վերջ։ Մենք որոշել էինք երկու ուրախ շաբաթ անցկացնել գետի վրա և մտադիր էինք այդ երկու շաբաթը լիովին օգտագործել , թեկուզ դա մեր մահվան պատճառը դառնար։ Պարզ է, դա կվշտացներ մեր ընկերներին ու հարազատներին, բայց ոչինչ չէինք կարող անել։ Մենք զգում էինք, որ Անգլիայի կլիմայի պայմաններում՝ նահանջել եղանակի առջև, կնշանակեր վատ օրինակ ծառայել սերունդների համար։

― Ընդամենը երկու օր է մնացել, ― ասաց Հարրիսը, ― իսկ մենք ջահել ենք ու առողջ։ Վերջիվերջո, գուցեև ամեն ինչ բարեհաջող ավարտվի։

Ժամը չորսին մոտ սկսեցինք քննարկել, թե ինչպես անցկացնենք երեկոն։ Մենք հենց նոր էինք անցել Գորինգը, որոշել էինք հասնել Փենգբորն և այնտեղ գիշերել։

― Եվս մի ուրախ երեկո, ― դժգոհեց Ջորջը։

Նստեցինք ու սկսեցինք մտորել մեր անելիքների մասին։ Ժամը հինգին կլինենք Փենգբորնում, ճաշը կավարտենք, ասենք, ժամը վեցն անց կեսին։ Դրանից հետո կամ պետք է տեղատարափ անձրևի տակ զբոսնենք գյուղում, մինչև քնելու ժամը, կամ պետք է նստենք աղոտ լուսավորված պանդոկում ու աչքի անցկացնենք «Ալմանախը»։

Ալհամբրայում ավելի ուրախ կլինի, ― ասաց Հարրիսը մի պահ գլուխը դուրս հանելով բրեզենտի տակից և հայացք գցելով երկնքին։

― Դրանից հետո կարող էինք ընթրել։ Ա-ում, ― ավելացրեցի ես համարյա առանց գիտակցելու։

― Այո, ափսոս, որ որոշել էինք չբաժանվել նավակից, ― ասաց Հարրիսը, որից հետո լռություն տիրեց։

― Եթե որոշած չլինեինք սպասել մեր ստույգ մահվանը այս խոնավ դագաղում, ― ասաց Ջորջը կատաղի հայացքով չափելով նավակը, ― ինձ թույլ կտայի հիշեցնել, որ ժամը հինգին Փենգբորնից գնացք է մեկնում Լոնդոն և մենք կհասցնենք նախաճաշել ու հետո գնալ քո նշած տեղը։

Ոչ ոք չպատասխանեց։ Մենք նայեցինք իրար և թվում էր, թե յուրաքանչյուրս տեսնում ենք մյուսի դեմքին արտացոլված իր իսկ սեփական փոգրոգի ու մեղավոր մտքերը։ Լռության մեջ մեջտեղ բերեցինք ու սկսեցինք մանրակրկիտ զննել մեր ճամպրուկը։ Հետո դիտեցինք գետը, տեսադաշտում ոչ մի կենդանի էակ չէր երևում։

Քսան րոպե անց երեք մարդկային կերպարանքներ, ամոթահար շան հետ, գողեգող դուրս սողոսկեցին «Կարապ» պանդոկի մոտ գտնվող նավամատույցից և ուղեվորվեցին դեպի երկաթուղային կայարան։ Նրանց հանդերձանքը, որ բավական թափթփված էր ու անճաշակ, կազմված էր հետևյալից․ սև, կաշվե կոշիկներ՝ կեղտոտ, ֆլանելե կոստյում՝ շատ կեղտոտ, շագանակագույն ֆետրե գլխարկ՝ ճմռթված, անձրևանոց՝ թրջված, հովանոց։

Մենք խաբեցինք Փենգբորնի նավավարին, համարձակություն չունեցանք խոստովանելու նրան, որ փախչում ենք անձրևից։ Նրա հսկողությանը թողեցինք մեր նավակը իր պարունակությամբ հանդերձ, նախազգուշացնելով, որ նավակի ետևից կգնանք հաջորդ օրն առավոտյան ժամը իննին։ Եթե, ասացինք մենք, որևէ չնախատեսված բան պատահի, որը կխանգարի մեր վերադարձին, մենք նրան տեղյակ կպահենք։

Ժամը յոթին հասանք Լոնդոնի Փեդդինգտոնյան կայարան և այնտեղից մեկնեցինք ուղիղ դեպի իմ նկարագրած ռեստորանը։ Նախաճաշելով, այնտեղ թողեցինք Մոնթմորընսիին, պատվիրեցինք մեզ ընթրիք մատուցել տասն անց կեսին, իսկ ինքներս ուղեվորվեցինք դեպի Լեյսթեր-սքվեր։

Ալհրամբայում բոլորի ոիշադրությունը մեր կողմն էր։ Տեսնելով, որ մոտենում ենք տոմսարկղին, մեզ կոպտորեն դուրս հրավիրեցին ետնամուտքից, ասելով, որ կես ժամ ուշացել ենք ներկայացումից։

Դժվարությամբ հաջողվեց համոզել ծառայողին, որ Հիմալայան լեռներից ժամանած թափառաշրջիկ լարախաղացներ չենք, և այդ ժամանակ միայն նա վերցրեց դրամը ու թույլ տվեց մեզ անցնել։

Դահլիճում էլ ավելի մեծ հաջողություն ունեցանք։ Մեր դեմքի հիանալի բրոնզագույնը և գեղատեսիլ հագուստները հիացմունքով էին ընդունվում։ Բոլորի հայացքները մեր կողմն էին ուղղված։

Դա մեզ համար պանծալի պահ էր։

Բալետային առաջին համարից հետո, դուրս եկանք և մեր քայլերը կրկին ուղղեցինք դեպի ռեստորան, որտեղ ընթրիքն արդեն մեզ էր սպասում։

Պետք է խոստովանեմ, որ որ այդ ընթրիքն ինձ մեծ հաճույք պատճառեց։ Վերջին տասը օրերի ընթացքում քիչ թե շատ մեր գոյությունը պաշտպանում էինք սնվելով գլխավորապես սառը մսով, կարկանդակներով և հաց ու ջեմով։ Դրանք պարզ ու սննդարար ուտելիքներ են, բայց դրանցում ոգեշնչող քիչ բան կա, իսկ այստեղ բուրգունդյան գինու բուրմունքը՝ խառնված ֆրանսիական սոուսների բույրին, մաքուր անձեռոցիկների տեսքը, հացի բարակ շերտերը շատ ցանկալի հյուր էին մեր սրտի համար։

Որոշ ժամանակ մենք կլանված ուտում և խմում էինք լռության մեջ։ Վերջապես վրա հասավ այն պահը, երբ ուղիղ նստելու և դանակն ու պատառաքաղը ամուր բռնելու փոխարեն, հենվեցինք աթոռների թիկնակներին և սկսեցինք ծամել դանդաղ ու անհոգ։ Հետո մեր ոտքերը մեկնեցինք սեղանի տակ, թույլ տվեցինք, որ անձեռոցիկները աննկատ ցած ընկնեն հատակին և ժամանակ գտանք ավելի քննադատաբար զննելու սևացած առաստաղը, որը մինչ այդ ժամանակ չէինք գտել նկատելու։ Հետո մեզանից հեռու հրեցինք բաժակները և բարի, խելացի ու ներողամիտ էինք զգում մեզ։

Հարրիսը, որ պատուհանի մոտ էր նստած, մի կողմ քաշեց վարագույրը և փողոց նայեց։

Թաց սալահատակը տեղ-տեղ փայլփլում էր, լապտերների աղոտ լույսերը թարթում էին քամու ամեն մի պոռթքման ժամանակ, անձրևը առատորեն շփշփում էր ջրափոսերի մեջ և ջրհորդաններով ցած էին թափվում կեղտաջրի առվակները։ Փոքրաթիվ, մինչև ոսկորները թրջված անցորդները, շտապում էին՝ կուչ եկած իրենց հովանոցների տակ, կանայք՝ բարձրացնելով հագուստի փեշերը։

― Դե ինչ, ― ասաց Հարրիսը, ձեռքը վերցնելով բաժակը, ― մենք հաճելի ճանապարհորդություն կատարեցինք և դրա համար իմ ի սրտե շնորհակալությունը հայր Թեմզային։ Սակայն, կարծում եմ, որ ճիշտ ժամանակին բաժանվեցինք նրանից։ Ուրեմն, մի նավակից բարեհաջող փրկված երեք տղամարդկանց կենացը։

Եվ Մոնթմորընսին, որ ետևի թաթերի վրա կանգնած էր պատուհանի մոտ և փողոց էր նայում, կարճ հաչեց ի նշան հավանության այդ կենացի։

Վերջ
Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D6%80%D5%A5%D6%84%D5%A8_%D5%B4%D5%AB_%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4_%D5%B9%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%A1%D5%AE_%D5%B7%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8&diff=759Երեքը մի նավակում չհաշված շունը2013-02-01T20:35:45Z

Հիշում եմ, ինչպես մի անգամ կնոջս եղբայրը առողջությունը բարելավելու նպատակով ուղևորվել էր կարճատև ծովաըին ճանապարհորդուցյան։ Նա տոմս էր վերցրել մինչև Լիվերպուլ և ետ, բայց երբ հասել էր Լիվերպուլ , նրա միակ հոգսը եղել էր աըդ տոմսը վաճառելը։

Ինձ պատմել են, թե ինչպես էր նա պտտվում քաղաքում՝ առաջարկելով իր տոմսը էժան գնով, և վերջիվերջո տասնութ պենսով վաճառել էր դեղնախտավոր տեսքով մի երիտասարդի, որին բժիշկները խորհուրդ էին տվել գնալ ծովափ և կոփել մարմինը։

― Ծովա՛փ, ― ասել էր կնոջս եղբաըրը, բարեկամաբար տոմսը նրա ձեռքը խոթելով, ― այն լիուլի կբավարարի, որպեսզի երկարացնեք ձեր կյանքը, իսկ ինչ վերաբերում է մարմինը կոփելուն, ապա դուք ավելի շատ կկոփվեք պարզապես նավում նստելով, քան եթե ցամաքում թավալգլոր տաք։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D6%80%D5%A5%D6%84%D5%A8_%D5%B4%D5%AB_%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4_%D5%B9%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%A1%D5%AE_%D5%B7%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8&diff=758Երեքը մի նավակում չհաշված շունը2013-02-01T20:10:22Z

Դուք ճանապարհ եք ընկնում երկուշաբթի օրը, հաճելի ժամանակ անցկացնելու հաստատ մտադրությամբ։ Ձեռքով ուրախ մնաք բարով եք անում ցամաքում մնացած ձեր ընկերներին, վառում եք ամենաերկար ծխամորճը և տախտակամածը չափչփում այնպիսի տեսքով, ասես նավապետ Քուքն եք, սըր ֆրենսիս Դրեյքը և Քրիստափոր Կոլոմբոսը՝ միավորվոծ մեկ անձնավորության մեջ։ Երեքշաբթի օրը սկսում եք զղջալ, որ ձեռնարկել եք այդ ճանապարհորդությունը։ Չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ օրերին զղջում եք, որ ընդհանրապես լույս աշխարհ եք եկել։ Շաբաթ օրը, արդեն ի վիճակի եք մի քիչ մսաջուր կուլ տալ, նստել տախտակամածին և թույլ ժպիտով պատասխանել, երբ բարեհոգի մարդիկ տեղեկանում են ձեր առողջական վիճակի մասին։ Կիրակի օրը նորից սկսում էք զբոսնել տախտակամածի վրա և սնվել, ինչպես հարկն է։ Եվ երկուշաբթի առավոտյան, երբ հովանոցը և ճամպրուկը ձեռքին կանգնում եք նավեզրին՝ սպասելով ցամաք դուրս գալու, ճանապարհորդությունը սկսում է ձեզ իսկապես դուր գալ։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D6%80%D5%A5%D6%84%D5%A8_%D5%B4%D5%AB_%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4_%D5%B9%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%A1%D5%AE_%D5%B7%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8&diff=757Երեքը մի նավակում չհաշված շունը2013-02-01T19:28:31Z

և ես պատմեցի, թե ինչպես եմ հայտնաբերել դա։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%89%D5%B8%D6%80%D5%BD%D5%AB_%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%A8&diff=750Չորսի նշանը2013-01-30T20:46:26Z
Ru:

[[Category: Արձակ]]

{{Վերնագիր

|վերնագիր = Չորսի նշանը

|հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]]

|թարգմանիչ = Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից)

|աղբյուր = [[«Նոթեր Շերլոք Հոլմսի մասին»]]

==Գլուխ առաջին ― Հոլմսի դեդուկտիվ մեթոդի էությունը==

:     Շերլոկ Հոլմսը բուխարու վրայից վերցրեց սրվակը և խնամքով պատրաստված սեկե պիտույքատուփից հանեց ներարկիչը՝ ենթամաշկային ներարկման համար։ Ջղաձգված, երկար, սպիտակ մատներով ասեղն ամրացրեց ներարկիչին և քշտեց ձախ թևքը։ Մի պահ մտազբաղ նայեց նախկին ներարկումներից ծակծկված իր մկանոտ ձեռքին։ Ապա ասեղը կտրուկ խրեց մաշկի տակ և բավարարված, շունչ քաշելով, ետ ընկավ թավշե բազկաթոռի թիկնակին։

:     Բազում ամիսներ, օրը երեք անգամ, ես ականատես էի լինում միևնույն տեսարանին, բայց չէի կարողանում դրան ընտելանալ։ Ընդհակառակը, օրեցօր ավելի ու ավելի էի զայրանում, որ քաջությունս չի բավարարում բողոքելու։ Նորից ու նորից ինքս ինձ պարտրադում էի ընկերոջս ասել, թե ինչ եմ մտածում նրա այդ սովորության մասին, բայց նրա սառը, անկիրք խառնվածքը խափանում էր նրան ճիշտ ճանապարհի բերելու ամեն մի հավակնություն։ Իմանալով նրա բացառիկ խելքի, տիրական բնավորության և այլ յուրօրինակ հատկությունների մասին, վախենում էի, լեզուս չորանում էր բերանիս մեջ։

:     Սակայն այդ օրը, չգիտեմ, նախաճաշին խմածս կլարետից էր, թե Հոլմսի անուղղելի համառության պատճառով ինձ պատած հուսահատությունից, այլևս չդիմացա ու պայթեցի։

:     ― Այսօր ի՞նչ է, ― հարցրի, ― մորֆի՞, թե՞ կոկային։

:     Հոլմսը ծուլորեն աչքը կտրեց գոթական տառատեսակով հին գրքից։

:     ― Կոկային, ― պատասխանեց։ ― Յոթ տոկոսանոց։ Ցանկանում եք փորձե՞լ։

:     ― Խոնարհաբար շնորհակալ եմ, ― նետեցի ես։ ― Իմ օրգանիզմը դեռ լիովին չի կազդուրվել աֆղանական արշավանքից։ Եվ չեմ ցանկանում այն ավելորդ ծանրաբեռնել։

:     Հոլմսը ժպտաց ջղայնությանս վրա։

:     ― Գուցեև ճիշտ եք, Ուոտսոն, ― ասաց նա։ ― Թմրադեղերն էլ են վնասում առողջությանը։ Բայց փոխարենը ես հայտնաբերեցի, որ դրանք զարմանալիորեն խթանում են մտավոր գործունեությունը և պայծառացնում գիտակցությունը։ Այնպես որ, դրանց կողմնակի ազդեցության վրա կարելի է աչք փակել։

:     ― Բայց մտածեք, ― տենդագին բացականչեցի ես, ― թե դրա դիմաց ինչ եք վճարում։ Ասենք թե ձեր ուղեղը ինչ-որ ժամանակահատվածում սկսում է արդյունավետ գործել, բայց դա կործանարար վիճակ է, որը հանգեցնում է նյարդային բջիջների վերասերման և, ի վերջո, տկարամտության։ Դուք շատ լավ գիտեք, թե հետո ինչպիսի հակազդեցություն է սկսվում։ Ոչ, Հոլմս, իսկապես դա անմտություն է։ Ինչպես կարող եք հանուն ինչ-որ մի քանի րոպեի խթանման վտանգի ենթարկել բնության կողմից ձեզ տրված զարմանալի շնորհը։

:     Շերլոկ Հոլմսը չվիրավորվեց։ Ընդհակառակը, մեր խոսակցությունը, թվում էր, զվարճացրեց նրան։

:     ― Ուղեղս ըմբոստանում է անգործությունից, ― ասաց նա, հենվելով բազկաթոռի արմնկակալներին և ագուցելով մատները։ ― Ինձ գործ տվեք, տվեք դժվարագույն խնդիր, անլուծելի առաջադրանք, խճճված դեպք, և ես կմոռանամ արհեստական ազդակների մասին։ Ատում եմ կյանքի մռայլ , միապաղաղ ընթացքը։ Ուղեղս պահանջում է լարված աշխատանք։ Հատկապես դրա համար եմ ընտրել իմ հազվագյուտ մասնագիտությունը, ավելի ճիշտ, ստեղծել, որովհետև աշխարհում երկրորդ Շերլոկ Հոլմս չկա։

:     ― Աշխարհում միակ մասնավոր խուզարկուն դու՞ք եք, ― հարցրի ես՝ բարձրացնելով հոնքերս։։

:     Միակ մասնավոր խուզարկու խորհրդատուն, ― պատասխանեց Շերլոկ Հոլմսը։ ― Վերջին և բարձրագույն ատյանը։ Երբ Գրեգսոնը, Լեստրեյդը կամ Էթելնի Ջոնսը հայտնվում են փակուղում, իսկ դա նրանց սովորոկան վիճակն է, անմիջապես ինձ են կանչում։ Ծանոթանում եմ գործի մանրամասներին և հայտնում կարծիքս՝ մասնագետի կարծիքը։ Փառք չեմ փնտրում։ Երբ ինձ հաջողվում է պարզել գործը, անունս չի հիշատակվում թերթերում։ Բարձրագույն պարգևը տեսնում եմ հենց աշխատանքում, իմ մեթոդը գործնականում կիրառելու մեջ։ Ուոտսոն, դուք այն լավ գիտեք։ Հիշեք թեկուզ Ջեֆերսոն Հոուփի գործը։

:     ― Այո, հիշում եմ, ― պատասխանեցի փափկելով։ ― Հետաքրքիր դեպք էր։ Նույնիսկ այդ մասին պատմվածքի պես մի բան գրեցի հետաքրքրաշարժ վերնագրով՝ «Էտյուդ արնագույն երանգներում»։

:     ― Ես տեսա ձեր պատմվածքը, ― առանց խանդավառության Հոլմսը տարուբերեց գլուխը։ ― Եվ պետք է խոստովանեմ, չեմ կարող ձեզ շնորհավորել հաջողության համար։ Հանցագործության հետաքննութունը ճշգրիտ գիտություն է, համենայն դեպս, պետք է լինի այդպիսին։ Եվ գործունեության այդ տեսակը պետք է նկարագրել զուսպ, անկիրք ոճով։ Իսկ ձեր գրքում սենտիմենտալություն կա։ Դա նույնն է, թե Էվկլիդեսի հինգերորդ կանխադրույթի մասին դատողություններին կցեն հրապուրիչ սիրո մի պատմություն։

:     Բայց այնտեղ իրոք ռոմանտիկ պատմություն կար, ― առարկեցի ես։ ― Պարզապես հավատարիմ եմ մնացել փաստերին։

:     ― Ինչ-որ բանի մասին կարելի էր և լռել կամ փաստերը շարադրելիս գոնե չափը չանցնել։ Միակ բանը, որ այդ գործում արժանի է ուշադրության դատողությունների շղթան է՝ պատճառից մինչև հետևանք։ Հենց դա էլ հանգեցրեց գործի բացահայտման հաջողությանը։

:     Ինձ զայրացրին այդ խոսքերը․ չէ՞ որ ես նկարագրել էի Հոլմսի գործը, որ նրան հաճույք պատճառեմ։ Ինձ զայրացրեց նաև նրա եսասիրությունը, որին բավարարություն տալու համար պետք էր գրքիս յուրաքանչյուր տողը նվիրել նրա անգնահատելի մեթոդին։ Ընկերոջս հետ մի քանի տարի ապրելով Բեյքր-սթրիթում, մեկ անգամ չէ, որ նրա սովորական զսպվածության և տիրական բնավորության տակ թաքնված որոշ փառամոլություն եմ նկատել։ Սակայն ոչինչ չպատասխանեցի և նստած հիվանդ ոտքս էի օրորում, որից վերջերս էին հանել աֆղանական զենքից արձակված գնդակը, ու թեև վերքը չէր խանգարում քայլել, եղանակի փոփոխության ժամանակ ամեն անգամ նվվում էր։

:     ― Վերջերս սկսեցի մասնակցել մայրցամաքում կատարված հանցագործությունների բացահայտմանը, ― մի փոքր անց ասաց Հոլմսը, լցնելով իր սիրելի ծխամորճը։ ― Անցյալ շաբաթ խորհրդի համար ինձ դիմեց Ֆրանսուա դը Վիլարը, որն, ինչպես հավանաբար դուք գիտեք, վերջերս մտավ Ֆրանսիայի լավագույն խուզարկուների շարքը։ Նա կելտական ռասային հատուկ հիանալի արագ ինտուիցիա ունի, բայց առաջնակարգ խուզարկուի համար չափազանց անտեղյակ է մեր մասնագիտական արվեստին։ Գործը վերաբերում էր մի կտակի և մի քանի հետաքրքիր մանրամասներ ուներ։ Ես Վիլարին հիշեցրի նմանատիպ երկու դեպք՝ մեկը հետաքննվել էր Ռիգայում 1857 թվականին, իսկ մյուսը՝ Սենտ-Լուիսում 1871- ին։ Եվ դա նրան հետևություններ անելու բանալի տվեց։ Այսօր առավոտյան նամակ ստացա,որով շնորհակալություն էր հայտնում օգնության համար։

:     Այդ ասելով , ինձ մեկնեց արտասահմանյան արտադրության երկծալ մի թուղթ, որտեղ, ինչպես նկատեցի, աչքի էին զարնում ֆրանսիացու ջերմ հիացմունքը վկայող magnifique, coup-de-maitre և tours-de-forse բառերը։

:     ― Նա ձեզ գրում է՝ ինչպես աշակերտը ուսուցչին,― ասացի ես։

:     ― Նա գնահատում է իմ օգնությունը, ― անտարբեր նկատեց Հոլմսը։ ― Ինքն անձամբ շատ ընդունակ մարդ է և տիրապետում է իդեալական խուզարկուին անհրաժեշտ երեք հատկություններից ամենաքիչը երկուսին․ կարողանում է նկատել և դրա հիման վրա հետևություններ անել։ Առայժմ նրան պակասում են գիտելիքները, բայց ժամանակի ընթացքում դա էլ ձեռք կբերի։ Հիմա ֆրանսերեն է թարգմանում իմ բրոշյուրները։

:     ― Իսկ մի՞թե դուք գրում եք։

:     ― Մեղք գործել եմ, ― ծիծաղեց Հոլմսը։ ― Մի քանի փոքր գործեր եմ գրել։ Դրանցից մեկը «Ծխախոտի տեսակի որոշումը ըստ մոխրի» վերնագրով, նկարագրում է հարյուր քառասուն տեսակ սիգարների և ծխամորճի ծխախոտեր։ Կցված գունավոր լուսանկարները ցույց են տալիս մոխրի տարբեր տեսակներ։ Ծխախոտի մոխիրը ամենահաճախակի հանդիպող հանցանշաններից է։ Երբեմն՝ ամենակարևորը։ Օրինակ, եթե կարողանաք ճիշտ ասել, որ մարդասպանը ծխում է հնդկական ծխախոտ, ապա որոշման շրջանակը, բնականաբար, նեղանում է։ Փորձված աչքի համար սև տրիխինոպոլյան ծխախոտի և «թռչնի աչքի» ճերմակ մոխրի միջև տարբերությունը այնքան մեծ է, որքան կարտոֆիլի և կաղամբի։

:     ― Մանրուքները նկատելու զարմանալի հատկություն ունեք, ― նկատեցի ես։

:     ― Պարզապես հասկանում եմ դրանց կարևորությունը։ Կամ էլ հետքերի մասին աշխատությունը, ուր խոսվում է հետքը պահպանելու համար գիպսի օգտագործման մասին։ Մի փոքր հետազոտություն նվիրված է ձեռքի ձևի վրա մասնագիտության թողած ազդեցությանը , որտեղ տվյալներ կան, տանիքագործի, վիմագրողի, նավաստու, կոմպոզիտորի, խցանագործի, ջուլհակի և ալմաստ հղկողի ձեռքերի մասին։ Իմ մասնագիտությունը գիտւթյուն համարող խուզարկուի համար այս հետազոտությունը գործնական մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Այն հատկապես օգտակար է, երբ հարկ է լինում ճանաչել դիակը կամ որոշել հանցագործի մասնագիտությունը։ Բայց տեսնում եմ, որ չարաշահում եմ ձեր համբերությունը անընդհատ նույն թեմայի մասին խոսելով։

:     ― Ամենևին, ― ջերմորեն առարկեցի ես։ ― Այս ամենը անչափ հետաքրքիր է, մանավանդ, որ իմ աչքերով եմ տեսել ձեր գիտելիքների գործնական կիրառումը։ Այ, հիմա հիշատակեցիք դիտելու և հետևություն անելու կարողությունը։ Իսկ ինձ թվում էր, թե դրանք համարյա նույն բաներն են։

:     ― Ոչ, տարբեր են,― պատսխանեց Շերլոկ Հոլմսը, հաճույքով ետ ընկնելով բազկաթոռի փափուկ թիկնակին և ծխամորճից ծխի թանձր թխակապույտ օղակներ արձակելով։ ― Ահա, օրինակ , զննումը ցույց տվեց, որ դուք առավոտյան եղել եք Ուիգմոր-սթրիթի փոստում, իսկ տրամաբանական մտածողության կարողությունը թույլ տվեց եզրակացնել, որ այնտեղ եք մտել հեռագիր ուղարկելու համար։

:     ― Ապշեցուցիչ է, ― բացականչեցի ես։ ― Դուք իրավացի եք։ Բայց պետք է խոստովանեմ, չեմ հասկանում, թե ինչպես գուշակեցիք։ Փոստ մտա պատահաբար և չեմ հիշում, թե ինչ-որ մեկին ասած լինեմ։

:     ― Պարզից պարզ է, ― ժպտաց Հոլմսը զարմանքիս վրա։ ― Այնքան պարզ, որ բացատրելու հարկ չկա։ Չնայած, խնդրեմ, այդ օրինակով կարող եմ ձեզ ցույց տալ դիտողականության և մտահանգման կարողության միջև եղած տարբերությունը։ Դիտողականությունն ինձ ցույց տվեց , որ ձեր կաշվե կիսակոշիկները կեղտոտված են կարմիր կավով։ Իսկ Ուիգմոր-սթրիթի փոստի մոտ հենց հողային աշխատանքներ են տարվում։ Գետինն ամբողջովին քանդված է, և փոստ մտնել, առանց ոտքերը կեղտոտելու, հնարավոր չէ։ Կավն այնտեղ առանձնապես կարմիր գույնի է, ինչպիսին մոտերքում ոչ մի տեղ չկա։ Ահա ինչ տվեց դիտողականությունը։ Մնացածը եզրակացրի տրամաբանական ճանապարհով։

:     ― Իսկ ինչպե՞ս իմացաք, որ ես հեռագիր եմ ուղարկել։

:     ― Դարձյալ շատ հասարակ։ Ինձ հայտնի է, որ առավոտյան ոչ մի նամակ չեք գրել, չէ որ ես նստած էի ձեր դիմաց։ Իսկ ձեր գրասեղանի բաց դարակում նկատեցի փոստային բացիկների մի հաստ կապոց և մի ամբողջ թերթ դրոշմանիշներ։ Այդ դեպքում, ինչի համար են փոստ գնում, եթե ոչ հեռագիր ուղարկելու։ Դեն նետեք այն ամենը, ինչ կապ չունի և կմնա միակ փաստը, որն էլ հենց ճշմարտությունն է։

:     ― Իսկապես, ամեն ինչ շատ պարզ է, ― ասացի ու լռեցի։ ― Բայց այս դեպքը, ինչպես նկատեցինք, պարզագույնն է։ Ներեցեք պնդերեսությանս համար, բայց ես կցանկանայի ձեր մեթոդը ենթարկել ավելի լուրջ փորձության։

:     ― Շատ ուրախ կլինեմ։ Դա ինձ կփրկի կոկաինի ավելորդ չափաբաժնից։ Ըստ ձեր հայեցողության, տվեք ինձ ցանկացած խնդիրը։

:     ― Հիշում եմ, դուք ասում էիք, որ երբ երկար են օգտվում իրերից, դրանց վրա մնում են օգտագործող անձի հետքերը։ Եվ փորձառու աչքը կարող է այդտեղ շատ բան տեսնել։ Ես մի ժամացույց ունեմ, որը վերջերս է ձեռքս անցել։ Խնդրեմ, բարի եղեք ասել, ինչպիսին են դրա նախկին տիրոջ սովորություններն ու բնավորությունը։ Նրան մեկնեցի ժամացույցը, խոստովանում եմ, ոչ առանց գաղտնի բավականության, քանի որ, իմ կարծիքով, խնդիրն անլուծելի էր, իսկ ես ցանկանում էի մի փոքր կոտրել բարեկամիս պարծենկոտությունը․ նրա խրատաբանությունն ու առարկություն չընդունող տոնը ինձ երբեմն զայրացնում էին։ Նա վերցրեց ժամացույցը, ասես կշռելով, ուշադիր նայեց թվացույցին, հետո բացեց կափարիչը և սկսեց զննել մեխանիզմը, սկզբում պարզապես ի միջի այլոց, իսկ հետո զինվելով ուժեղ երկգոգավոր խոշորացույցով։ Հազիվ զսպեցի ժպիտս, երբ Հոլմսը շրխկացրեց կափարիչը և հիասթափված ինձ մեկնեց ժամացույցը։

:     ― Համարյա ոչինչ ասել չի կարելի, ասաց նա։ ― Ժամացույցը վերջերս է եղել վարպետի մոտ։ Մանրակրկիտ մաքրվել է։ Այնպես որ, զրկված եմ ինչ-որ բան ստույգ ասելու հնարավորությունից։

:     ― Ճիշտ եք, ― պատասխանեցի ես։ ― Նախքան մոտս հայտնվելը այն իսկապես գտնվել է ժամագործի մոտ։

:     Մտքումս նախատեցի բարեկամիս, որն իր անհաջողությունը բացատրեց այդպիսի անհամոզիչ փաստարկով։ Հետաքրքիր է, ի՞նչ կարելի է իմանալ չմաքրված ժամացույցից։

:     Չնայած չեմ կարող արդյունքով պարծենալ, բայց, այնուամենայնիվ, այնտեղ ինչ-որ բան տեսա, ― ասաց նա, առաստաղին հառելով օտարոտի հայացքը։ ― Եթե սխալվեմ, խնդրում եմ ուղղեք ինձ, Ուոտսոն։ Ուրեմն այսպես, ժամացույցը, ըստ իս, պատկանել է ձեր ավագ եղբորը, իսկ նա դա ժառանգել է հորից։

:     ― Ձեզ, իհարկե, այդ մտքին հանգեցրին կափարիչին փորագրված«Գ․Ու․» տառերը։

:     ― Ճիշտ է։ Ձեր ազգանունը սկսվում է«Ու»-ով, այդպես չէ՞։ Ժամացույցը պատրաստված է կես դար առաջ, սկզբնատառերը ևս փորագրված են հենց այդ ժամանակ։ Դրանից եզրակացրի, որ ժամացույցը պատկանել է ավագ սերնդի մարդու։ Որքան ինձ հայտնի է, ընտանեկան թանկարժեք իրերը հորից անցնում են ավագ որդուն։ Միանգամայն հնարավոր է, որ ձեր հայրը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մահացել է շատ տարիներ առաջ։ Հետևաբար, նախքան ձեզ անցնելը, այն պատկանել է ձեր եղբորը։

:     ― Այո, մինչև հիմա ամեն ինչ ճիշտ է, ― նկատեցի ես։ ― Իսկ ուրիշ ի՞նչ տեսաք զննելով այդ ժամացույցը։

:     ― Ձեր եղբայրը շատ անկարգ, թեթեվամիտ և անճշտապահ մարդ էր։ Ժառանգել էր պատշաճ կարողություն, ապագան առջևում էր։ Բայց ամեն ինչ վատնել և ապրել է կարիքի մեջ, չնայած ճակատագիրը երբեմն ժպտացել է նրան։ Վերջ ի վերջո, հարբեցողության է տրվել և մահացել։ Ահա այն ամենը, ինչ հաջողվեց դուրս կորզել ժամացույցից։

:     Այլայլված վեր թռա աթոռից և կաղալով քայլեցի սենյակում։

:     ― Հոլմս, դա չափազանց տգեղ է ձեր կողմից։ Դուք ինչ-որ կերպ տեղեկացել եք դժբախտ եղբորս ճակատագրի մասին, իսկ այժմ ձևացնում եք, որ դա ինչ-որ հրաշքով միայն հիմա ձեզ հայտնի դարձավ։ Երբեք չեմ հավատա, որ այդ բոլորը ձեզ պատմել է ինչ-որ մի հին ժամացույց։ Դա դաժանություն է և, եթե բանը հասել է դրան, ապա դառնում է շառլատանություն։

:     ― Իմ թանկագին Ուոտսոն, ― մեղմ ասաց Հոլմսը, ― ներեցեք ինձ, աստծու սիրուն։ Լուծելով այդ հանելուկը, մոռացա, թե դա որքան մոտ է ձեր սրտին, և չմտածեցի, որ ձեր եղբոր մասին հիշատակելը ծանր կլինի ձեզ համար։ Բայց հավատացնում եմ, ոչինչ չգիտեի ձեր եղբոր գոյության մասին, մինչև այն րոպեն, երբ տեսա ժամացույցը։

:     ― Այդ դեպքում բացատրեք, թե ինչպես իմացաք այդ ամենը։ Եղբորս մասին ձեր պատմածը լիովին համապատասխանում է իրականությանը։

:     ― Երջանիկ զուգադիպություն։ Կարող էի միայն ենթադրել հավանականության այս կամ այն աստիճանով, բայց պարզվեց, որ ամեն ինչ այդպես է եղել։

:     ― Բայց դա պարզապես գուշակություն չէ՞։

:     ― Իհարկե ոչ։ Երբեք չեմ գուշակում։ Շատ հիմար սովորություն է, սպանիչ ազդեցություն է թողնում, տրամաբանական մտածողության վրա։ Դուք ցնցված եք, որովհետև չեք տեսնում մտքերիս ընթացքը, իսկ մանր փաստերը ձեզ համար գոյություն չունեն։ Բայց չէ որ որպես օրենք հատկապես դրանց վրա է կառուցվում դատողությունը։ Ահա օրինակ, իմ առաջին եզրակացությունը՝ ձեր եղբորը հատուկ էր թափթփվածությունը։ Եթե ուշադիր նայեք ժամացույցի հակառակ կողմը, ապա կնկատեք, որ պատյանը ճխլտված է ոչ միայն երկու կողմից, այլև քերծված է ինչ-որ ամուր բանով, ասենք բանալիով կամ դրամով, որոնք ձեր եղբայրը ժամացույցի հետ կրել է միևնույն գրպանում։ Պարզ է, հարկ չկա խելքի ծով լինել ենթադրելու համար, որ հիսուն գինեա արժողությամբ ժամացույցին այդպիսի անփութությամբ վերաբերվող մարդը կարգապահությամբ աչքի չէր ընկնում։ Դժվար չէ նաև գլխի ըմկնել, որ եթե մարդը այդպիսի թանկագին ժամացույց է ժառանգել, ապա ժառանգությունն ինքն էլ փոքր չի եղել։

:     Գլխով արեցի, ի նշան, որ ուշադրությամբ լսում եմ։

:     ― Անգլիական լոմբարդում, երբ ժամացույց են գրավ վերցնում, անդորագրի համարը սովորաբար ասեղով գրում են կափարիչի ներսի մասում։ Ցանկացած պիտակից լավ է։ Վտանգ չկա, որ պիտակը կկորչի կամ կփոխեն։ Այս ժամացույցի վրա խոշորացույցի օգնությամբ տեսա ամենաքիչը չորս այդպիսի համար։ Հետևություն՝ ձեր եղբայրը հաճախ էր նեղն ընկնում։ Երկրորդ եզրակացություն՝ ժամանակ առ ժամանակ նրան հաջողվում էր կարգավորել իր գործերը, ապա թե ոչ, նա չեր կարող ետ գնել գրավ դրած ժամացույցը։ Վերջապես, նայեք ներքին կափարիչին, որտեղ բանալու ճեղքն է։ Նայեք, բավականին քերծվածքներ կան , դրանք բանալու հետքեր են, քանի որ նա, միանգամից չի կարողացել բանալին մտցնել անցքի մեջ։ Չխմող մարդու ժամացույցի վրա այդպիսի քերծվածքներ չեն լինում։ Հարբեցողների մոտ դրանք մշտապես կան։ Ձեր եղբայրը ժամացույցը միշտ լարել է ուշ երեկոյան և ահա, որքան հետքեր է թողել նրա անվստահ ձեռքը։ Այս ամենի մեջ ի՞նչ հրաշագործություն և առեղծվածային բան կա։

:     ― Այո, հիմա տեսնում եմ, որ ամեն ինչ շատ պարզ է։ Եվ ցավում եմ, որ անարդարացի էի։ Պետք է ավելի շատ վստահեի ձեր բացառիկ ընդունակություններին։ Կարելի՞ է մի հարց տալ․ ձեռքի տակ ինչ-որ հետաքրքիր գործ ունե՞ք։

:     ― Ոչ։ Այստեղից էլ կոկաինը։ Չեմ կարող ապրել առանց լարված մտավոր աշխատանքի։ Կորչում է կյանքի նպատակը։ Նայեք պատուհանից դուրս։ Ինչ թախծոտ, նողկալի և անհույս է աշխարհը։ Նայեք, ինչպես է դեղին մուժը քուլա-քուլա բարձրանում փողոցում՝ պարուրելով կեղտոտ, մոխրագույն տները։ Ի՞նչը կարող է ավելի պրոզայիկ և կոպիտ նյութական լինել։ Ի՞նչ օգուտ բացառիկ ընդունակություններից, դոկտոր, եթե հնարավորություն չկա կիրառել դրանք։ Հանցագործությունը տխուր է, գոյությունը՝ տխուր, աշխարհում ոչինչ չի մնացել բացի ձանձրույթից։

:     Այն է, բացել էի բերանս, որ առարկեի մենախոսությանը, երբ դուռը ուժգին թակեցին և սենյակ մտավ տանտիրուհին, պղնձե սկուտեղի վրա այցեքարտ մատուցելով։

:     ― Ձեզ մի երիտասարդ աղջիկ է հարցնում, սըր, ― ընկերոջս դիմեց տանտիրուհին։

:     ― Միսս Մերի Մորսթեն, ― պատասխանեց Հոլմսը ― Հըմ, այդ անունն ինձ անծանոթ է։ Միսիս Հադսոն, խնդրում եմ, ներս հրավիրեք միսս Մորսթենին։ Մի հեռացեք, դոկտոր։ Ցանկանում եմ, որ մնաք։

==Գլուխ 2 ― Ծանոթանում ենք գործին==

:     Միսս Մորսթենը սենյակ մտավ թեթև, վստահ քայլերով, հանգիստ և անկաշկանդ պահվածքով։ Շիկահեր, նուրբ, վայելչագեղ, անբասիր ճաշակով հագնված դեռատի աղջիկ էր։ Բայց նրա հագուստներում նկատելի էր այն համեստությունը, եթե ոչ պարզությունը, որը վկայում էր նեղ պայմանների մասին։ Հագին մուգ մոխրագույն, բրդյա զգեստ էր, առանց որևէ զարդարանքի և նույն մոխրագույն երանգի գլխարկ, որին թեթևակիորեն աշխուժացնում էր եզրի սպիտակ փետուրը։ Դեմքը գունատ էր, իսկ դիմագծերը կանոնավորությամբ աչքի չէին ընկնում, փոխարենը՝ դեմքի արտահայտությունը գրավիչ էր և համակրելի, իսկ մեծ, կապույտ աչքերը լուսավորված էին խանդավառությամբ և բարությամբ։ Իր ժամանակին հանդիպել եմ երեք մայրցամաքների կանանց, բայց ինձ երբեք չի հաջողվել տեսնել մի դեմք, որն այդպես պարզ վկայեր հոգու վեհանձնության ու բարության մասին։ Երբ միսս Մորսթենը նստեց Հոլմսի առաջարկաց աթոռին, նկատեցի, որ նրա ձեռքերն ու շուրթերը դողում են, հավանաբար, ներքին ուժեղ հուզմունքից։

:     ― Ես եկել եմ հատկապես ձեզ մոտ, միստր Հոլմս, ― սկսեց մեր հյուրը, ― որովհետև դուք օգնել եք տիրուհուս՝ միսիս Սեսիլ Ֆորեսթերին, լուծելու ընտանեկան մի պատմություն։ Նա մինչև հիմա չի կարողանում մոռանլ ձեր բարությունն ու խելքը։

:     ― Միսիս Սեսիլ Ֆորեսթե՞րը, ― մտածկոտ կրկնեց Հոլմսը։ ― Հիշում եմ, ինձ իսկապես հաջողվեց մի փոքր օգնել նրան։ Դեպքը, սակայն, բավականին հասարակ էր։

:     ― Միսիս Ֆորեսթերը այդ մասին այլ կարծիքի է։ Բայց իմ գործի մասին այդ չէի ասի։ Դժվարանում եմ ավելի տարօրինակ և անբացատրելի իրավիճակ պատկերացնել, քան այն, որտեղ հայտնվել եմ։

:     Հոլմսը շփեց ձեռքերը, աչքերը փայլեցին։ Նստած տեղից առաջ թեքվեց և նրա խիստ գծագրված բազեի դիմագծերը համակ ուշադրություն արատահայտեցին։

:     ― Շարունակեք ձեր գործը, ― ասաց նա չոր, գործնական տոնով։

:     Ես անհարմար զգացի և աթոռից վեր կենալով ասացի․

:     ― Ձեր թույլտվությամբ կարո՞ղ եմ գնալ։

:     Ի զարմանս ինձ, միսս Մորսթենը կանգնեցրեց ինձ, բարձրացնելով ձեռնոց հագած ձեռքը։

:     ― Եթե ձեր ընկերը մնա, ― ասաց նա, ինձ անգնահատելի ծառայություն կմատուցի։

:     Ես դարձյալ նստեցի, միսս Մորսթենը շարունակեց։

:     ― Կարճ ասած, գործը հետևյալն է։ Հայրս, որպես սպա , ծառայել է Հնդկաստանում՝ մի զորագնդում։ Երբ շատ փոքր էի, ինձ ուղարկեց Անգլիա։ Մայրս մահացել էր, Անգլիայում բարեկամներ չունեինք և հայրս ինձ տեղավորեց Էդինբուրգի լավագույն մասնավոր գիշերօթիկ դպրոցներից մեկում։ Այնտեղ դաստիրակվեցի, մինչև դարձա տասնյոթ տարեկան։ 1878 թվականին հայրս, այդ ժամանակ արդեն գնդի ավագ սպա, միամսյա արձակուրդ ստացավ և եկավ Անգլիա։ Լոնդոնից ինձ հեռագրեց, որ բարեհաջող հասել, իջևանել է«Լեհեմ» հյուրանոցում և անհամբեր ինձ է սպասում։ ՀԵռագրի ամեն մի բառը, ես դա լավ եմ հիշում, շնչում էր հայրական սիրով և մտահոգությամբ։ Լոնդոն ժամանելով, կայարանից ուղիղ հյուրանոց մեկնեցի։ Այնտեղ ինձ հայտնեցին, որ կապիտան Մորսթենը, իսկապես իջևանել է իրենց մոտ, բայց նախորդ օրը երեկոյան գնացել է ինչ-որ տեղ և մինչև այժմ չի վերադարձել։ Ամբողջ օրը նրանից լուրի էի սպասում։ Երեկոյան հյուրանոցի կարգադրիչի խորհրդով դիմեցի ոստիկանություն։ Հաջորդ օրը բոլոր թերթերում հայտարարություն հայտնվեց հորս անհետացման մասին, բայց ոչ մի պատասխան չստացանք։ Այդ օրվանից մինչև հիմա ոչ մի խոսք չեմ լսել դժբախտ հորս մասին։ Նա Անգլիա վերադարձավ, հուսալով տեսնել աղջկան, ապրել հանգիստ կյանքով, իսկ փոխարենը․․․ ― միսս Մորսթենը ձեռքը սեղմեց կոկորդին, և խեղդված հեկեկոցը խոսքը կիսատ թողեց։

:     ― Դա ե՞րբ է պատահել, ― հարցրեց Հոլմսը բացելով նոթատետրը։

:     ― Հայրս անհետացավ 1878 թվականի դեկտեմբերի 3-ին, մոտավորապես տասը տարի առաջ։

:     ― իսկ նրա իրե՞րը։

:     ― Դրանք մնացին հյուրանոցում։ Այնտեղ ոչ մի բան չկար, որ օգներ բացահայտելու նրա անհետացումը՝ հագուստներ, գրքեր, հազվագյուտ շատ իրեր Անդամանյան կղզիներից։ Հայրս որպես սպա ծառայել էր բանտի պահակային զորամասում։

:     ― Լոնդոնում բարեկամներ ունե՞ր։

:     ― Գիտեի մենակ մեկին՝ մայոր Շոլտոյին։ Նրանք միասին ծառայել էին Բոմբեյի երեսունչորսերորդ հետևակային գնդում։ Մայորը զորացրվել և Անգլիա էր վերադարձել հորս մեկնելուց քիչ առաջ և տեղավորվել էր Ապպեր-Նորվուդում։ Մենք, իհարկե, կապվեցինք հետը, բայց պարզվեց, որ նա նույնիսկ չէր էլ լսել ընկերոջ վերադարձի մասին։

:     ― Շատ տարօրինակ գործ է, ― նկատեց Հոլմսը։

:     ― Բայց ամենահետաքրքիրը առջևում է։ Վեց տարի առաջ, հենց 1882 թվականի մայիսի չորսին, «Թայմսում» հայտարարություն հայտնվեց, որ փնտրվում է միսս Մորսթենը և հանուն նրա շահերի խնդրել էին հասցեն հայտնել «Թայմսին»։ Այդ ժամանակ նոր էի ընդունվել միսիս Սեսիլ Ֆորեսթերի մոտ՝ որպես ընկերակցուհի։ Նա խորհուրդ տվեց հասցես ուղարկել հայտարարությունների բաժին։ Եվ հենց այն օրը, երբ հասցես հայտնվեց թերթում, փոստով ծանրոց ստացա՝ ստվարաթղթե մի ոչ մեծ տուփ։ Մեջը կար շատ խոշոր և գեղեցիկ մի մարգարիտ, բայց ծանրոցում ոչ մի, նույնիսկ ամենափոքր բացատրագիր անգամ չկար, թե ումից է նվերը։ Եվ մինչև հիմա, ամեն տարի հենց այդ նույն օրը, փոստով ստանում եմ ճիշտ այդպիսի տուփ, ճիշտ այդպիսի մարգարիտով, առանց նշելու, թե ով է ուղարկողը։ Մարգարիտը ցույց եմ տվել ոսկերչին, և նա ասել է, որ դա հազվագյուտ և թանկարժեք տեսակի է։ Դուք էլ հիմա կտեսնեք, թե ինչ գեղեցիկ է։

:     Միսս Մորսթենը բացեց տափակ տուփը․ այնտեղ վեց հիանալի մարգարիտ կար, որոնց նմանը չէի տեսել։

:     ― Շատ հետաքրքիր է, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Իսկ ձեզ հետ էլ ուրիշ ոչինչ չի՞ եղել։

:     ― Եղել է, և այն էլ այսօր։ Դրա համար էլ եկա ձեզ մոտ։ Առավոտյան ստացա ահա այս նամակը։ Կարդացեք։

:     ― Շնորհակալ եմ, ― ասաց Հոլմսը վերցնելով նամակը։ ― Խնդրեմ, ծրարը ևս։ Կնիքի վրա՝ Լոնդոն, Հարավ-Արևմուտք, 7-ը հուլիսի։ Հըմ։ Անկյունում՝ տղամարդու բթամատի հետք։ Հավանաբար՝ փոստատարինը։ Թուղթը բարձր որակի է։ Ծրարի տրցակը՝ վեց պենս։ Ծաշակով մարդ է, համենայն դեպս, այս տեսակետից։ Հետադարձ հասցե չկա։ «Այս երեկո եղեք «Լիցեում» թատրոնի մուտքից ձախ, երրորդ սյան մոտ։ Եթե վախենում եք, հետներդ երկու ընկեր բերեք։ Ձեզ հետ անարդարացի են վարվել։ Դա պետք է ուղղվի։ Ոստիկանությանը մի հայտնեք։ Եթե ոստիկանությունը խառնվի, ամեն ինչ կտապալվի։ Ձեր բարի կամեցող։» Այո, իսկապես։ Գերազանց, հիանալի հանելուկ է։ Ի՞նչ եք պատրաստվում անել, միսս Մորսթեն։

:     ― Հենց դա էլ ցանկանում եմ ձեզ հարցնել։

:     ― Այդ դեպքում, անկասկած, այսօր գնում ենք նամակում մատնանշված տեղը։ Դուք, ես և, իհարկե, դոկտոր Ուոտսոնը։ Նա ամենահարմար մարդն է։ Ձեր բայրացակամ անծանոթը գրում է, որ դուք հետներդ տանեք ձեր երկու ընկերներին։ Իսկ մենք Ուոտսոնի հետ մեկ անգամ չէ , որ աշխատել ենք միասին։

:     ― Իսկ դոկտոր Ուոտսոնը կհամաձայնի՞ գալ, ― հարցրեց միսս Մորթսենը, և ես նրա ձայնում համարյա աղերսանք լսեցի։

:     ― Պատիվ կհամարեմ և երջանիկ կլինեմ, եթե կարողանամ ձեզ օգտակար լինել, ― ասացի ես ոգևորված։

:     ― Դուք երկուսով այնքան բարի եք իմ հանդեպ, ― ասաց միսս Մորսթենը։ ― Ես շատ մեկուսացված եմ ապրում, ընկերներ չունեմ, որոնց օգնության վրա կարողանամ հույս դնել։ Ուրեմն, կգամ ժամը վեցին մոտ։ Դա ուշ չի՞ լինի։

:     ― Միայն չուշանաք, ― պատասխանեց Հոլմսը։ ― Մի հարց էլ ունեմ։ Ասացեք, այս նամա՞կն էլ գրված է նույն ձեռագրով, ինչ որ մարգարիտով տուփի վրայի հասցեն։

:     ― Նամակներն ինձ մոտ են, ― պատասխանեց միսս Մորսթենը՝ պայուսակից հանելով մի քանի թուղթ։

:     ― Իդեալական այցելու եք։ Լավ ինտուիցիա ունեք։ Հապա, տեսնենք։

:     Նա թղթերը փռեց սեղանին և սկսեց մեկը մյուսի հետևից ուշադրուցյամբ զննել։

:     ― Ձեռագիրն ամեն տեղ, բացի նամակից , փոխված է, ― շուտով ասաց նա։ ― Բայց ոչ մի կասկած չի կարող լինել, բոլոր հասցեները և նամակը գրել է նույն մարդը։ Նայեք, «l»-ն ամեն տեղ նույնն է, ուշադրություն դարձրեք նաև, ինչպես է ծռված վերջին «s>-ը։ Ե՛վ այստեղ, և՛ այնտեղ երևում է նույն ձեռքը։ Ես չէի ցանկանա ձեր մեջ զուր հույսեր արթնացնել, բայց ասացեք, միսս Մորսթեն, նմանություն չկա՞ սրանց և ձեր հոր ձեռագրի միջև։

:     ― Ոչ մի։

:     ― Այդպես էլ գիտեի։ Ուրեմն, այսպես, վեցին ձեզ կսպասենք։ Թույլ տվեք ինձ մոտ մնան այս թղթերը։ Ես դարձյալ կմտածեմ ձեր գործի մասին։ Մենք ժամանակ ունենք։ Հիմա դեռ երեքն անց կես է։ Ցտեսություն։

:     ― Ցտեսություն, ― պատասխանեց մեր հյուրը և իրանակալի մեջ թաքցնելով մարգարիտով տուփը, երկուսիս էլ նայելով իր բարի, վճիտ աչքերով, գնաց։ Կանգնելով պատուհանի մոտ, նայեցի, թե նա ինչպես է հեռանում թեթև, սահուն քայլքով, մինչև մոխրագույն գլխարկը և սպիտակ փետուրը կորան գորշ ամբոխի մեջ։

:     ― Ինչ հիասքանչ օրիորդ է, ― բացականչեցի ես՝ շրջվելով ընկերոջս կողմը։

:     Հոլմսը դարձյալ վառեց իր ծխամորճը և, փակելով աչքերը, ետ ընկավ բազկաթոռի թիկնակին։

:     ― Հիասքա՞նչ, ― կրկնեց նա անտարբեր։ ― Ես չնկատեցի։

:     ― Ոչ, Հոլմս, դուք մարդ չեք, դուք հաշվիչ մեքենա եք, ― բացականչեցի ես։ ― Դուք երբեմն ապշեցնում եք։

:     Հոլմաը մեղմ ժպտաց։

:     ― Ամենագլխավորը՝ թույլ չտալ, որ մարդու առանձնահատկությունները ազդեն ձեր դատողության վրա։ Այցելուն ինձ համար որոշակի տվյալ է, խնդրի բաղադրամասերից մեկը։ Զգացմունքները թշնամի են հստակ մտածողությանը։ Հավատացեք, ամենահիասքանչ կինը, որին ես երբևիցե տեսել եմ, կախաղան է հանվել իր երեք զավակներին սպանելու համար։ Ապահովագրական վկայականով դրամ ստանալու համար թունավորել էր նրանց։ Իսկ իմ ծանոթների մեջ ամենավանող արտաքին ունեցողը մի բարեգործ է, որը լոնդոնյան չքավորների վրա ծախսել է մոտավորապես քառորդ միլիոն։

:     ― Բայց այս անգամ․․․

:     ― Երբեք բացառություն չեմ անում։ Բացառությունները հերքում են կանոնը։ Լսեք, Ուոտսոն, ձեզ երբևէ հարկ եղե՞լ է բնավորությունն ուոսումնասիրել ձեռագրի միջոցով։ Ի՞նչ կարող եք ասել սրա մասին։

:     ― Ձեռագիրը ընթեռնելի է և կանոնավոր, ― պատասխանեցի ես, ― ըստ երևույթին, պատկանում է գործարար և ուժեղ բնավորության տեր մարդու։

:     Հոլմսն օրորեց գլուխը։

:     ― Նայեցեք բարձր տառերին, ― ասաց նա։ ― Նրանք հազիվ են հասնում տողերին․ «d»-ն կարելի է ընդունել «a»-ի տեղ, իսկ «l»-ն ՝ «e»-ի։ Ուժեղ բնավորության տեր մարդը կարող է գրել շատ անընթեռնելի, բայց նրա երկար տառերը իսկապես բարձր են։ Մեր թղթակիցը «k»-ն ամենուրեք տարբեր է գրում, իսկ մեծատառերով կարելի է ենթադրել, որ գոռոզամիտ է։ Դե լավ, ես գնում եմ։ Ինձ հարկավոր է որոշ տեղեկություններ հավաքել։ Իմ բացակայության ժամանակ առաջարկում եմ կարդալ այս գիրքը՝ հիանալի ստեղծագործություն է։ Ուինվուդ Ռիդի «Մարդու նահատակությունն» է։ Կվերադառնամ մեկ ժամից։

:     Գիրքը ձեռքիս նստել էի պատուհանի մոտ, բայց մտքերս հեռու էին հեղինակի համարձակ դատողություններից։ Հիշեցի մեր նոր այցելուհուն, նրա ժպիտը, գեղեցիկ, կրծքային ձայնը։ Անբացատրելի գաղտնիքը մթագնել էր նրա կյանքը։ Տասնյոթ տարեկան էր, երբ անհետացավ հայրը, ուրեմն, հիմա քսանյոթ տարեկան է, հիանալի տարիք, եթե պատանեկան երկչոտ ամաչկոտությունն արդեն անցել է, և կյանքը մի փոքր պաղեցրել է գլուխը։ Այսպես նստել և մտորում էի, քանի դեռ իմ մտքերը չընդունեցին այնքան վտանգավոր ուղղություն, որ ես շտապեցի գրասեղանի մոտ և կատաղած նետվեցի նոր լույս տեսած ախտաբանության դասագրքի վրա։ Վիրավորված ոտքով և դատարկ քսակով զինվորական հասարակ վիրաբույժս ինչպես համարձակվեցի երազել նման բաների մասին։ Նա ընդամենը մի որոշակի տվյալ էր, խնդրի բաղադրամասերից մեկը, ոչինչ ավելի։ Եթե իմ ապագան մթին է, ապա ավելի լավ է դրա մասին մտածել սառնասրտորեն, ինչպես վայել է տղամարդուն, ոչ թե գունազարդել երևակայության դատարկ խաղով։

==Գլուխ 3 ― Լուծում ենք փնտրում==

:     Հոլմսը վերադարձավ հինգն անց կեսին։ Նա կայտառ էր, ուրախ ու զվարթ՝ այսպես էին սովորաբար վերջանում նրա սև մելամաղձության նոպաները։

:     ― Այս գործում հանելուկային ոչինչ չկա, ― ասաց նա, ձեռքիցս վերցնելով իր համար լցրած թեյի բաժակը։ ― Փաստերն, ըստ երևույթին, բացատրության միայն մի հնարավորություն են տալիս։

:     ― Արդեն գտա՞ք լուծումը։

:     ― Դե, պնդելը բավական վաղ է։ Առայժմ գտա մի արտակարգ կարևոր մանրամասն։ Դա թույլ է տալիս շատ բան ենթադրել, բայց պարզելու էլ դեռ շատ բան կա։ Աչքի անցկացնելով «Թայմսի» համարները, հենց նոր հայտնաբերեցի, որ Բոմբեյի երեսունչորսերորդ հետևակային գնդի Ապպեր-Նորվուդի մայոր Շոլտոն մահացել է1882թվականի ապրիլի28-ին։

:     ― Հավանաբար ինձ բթամտի տեղ կդնեք, Հոլմս, բայց ես այդտեղ ոչ մի արտակարգ բան չեմ տեսնում։

:     ― Չե՞ք տեսնում։ Դուք ինձ զարմացնում եք, Ուոտսոն։Դե լավ, գործին այլ կերպ նայենք։ Եվ այսպես, կապիտան Մորսթենն անհետացավ։ Միակ մարդը, որին նա կարող էր այցելել՝ մայոր Շոլտոն էր։ Բայց մայոր Շոլտոն ասաց, որ ինքը Մորսթենի՝ Անգլիա ժամանելու մասին ոչինչ չի լսել։ Իսկ չորս տարի անց մայորը մահանում է։ Մահից մեկ շաբաթ անց կապիտան Մորսթենի աղջիկը թանկարժեք նվեր է ստանում։ Մեկ տարի անց՝ ևս մեկը, հետո՝ հաջորդը։ Եվ այսպես՝ մի քանի տարի շարունակ, մինչև նամակ ստանալը, որտեղ գրված է, որ միսս Մորսթենի հետ անարդարացի են վարվել։ Սա, անտարակույս, ակնարկ է հոր անհետացման մասին։ Եթե Շոլտոյի ժառանգորդներն ինչ-որ գաղտնիք չիմանային և չցանկանային վարձահատույց լինել միսս Մորսթենին, ինչու՞ պետք է թանկարժեք նվերներ ուղարկեին նրան։ Դուք կարո՞ղ եք այլ կերպ բացատրել այս փաստերը։

:     ― Ինչ տարօրինակ հատուցում է։ Եվ ինչ տարօրինակ ձևով է մատուցվում։ Ինչու՞ է իր նամակը հիմա ուղարկել և ոչ վեց տարի առաջ։ Բացի այդ, նամակում ասվում է, որ անարդարությունը պետք է ուղղել։ Ի՞նչ անարդարություն։ Չէ՞ որ չի կարող պատահել, որ նրա հայրը ողջ լինի։ Ուրեմն, նամակագիրն այլ բան նկատի ունի։

:     ― Այո, այս պատմության մեջ դեռ շատ մթին տեղեր կան, ― մտածկոտ ասած Հոլմսը։ ― Բայց մեր այսօրվա ուղևորությունը ամեն բան կբացահայտի։ Ահա և միսս Մորսթենը։ Լսու՞մ եք, կառքը մոտեցավ։ Պատրա՞ստ եք։ Գնանք։ Արդեն վեցն անց կես է։

:     Վերցրի գլխարկս և ամենահաստ ձեռնափայտս։ Նկատեցի, որ Հոլմսը գրասեղանի դարակից վերցեց ատրճանակը և դրեց գրպանը։ Պարզ էր․ մեր երեկոյան ուղևորությունը համարում էր լուրջ գործ։

:     Միսս Մորսթենի հագին մուգ թիկնոց կար, սիրունիկ դեմքը գունատ էր, բայց հանգիստ։ Նա թույլ սեռի ներկայացուցիչ չէր լինի, եթե մեր տարօրինակ ճանապարհորդությունը մոտը տագնապ չառաջացներ, բայց ինքնատիրապետումն ապշեցուցիչ էր, և պատրաստակամ պատասխանում էր Շերլոկ Հոլմսի հարցերին։

:      ― Մայոր Շոլտոն հորս մտերիմ ընկերն էր։ Իր նամակներում հայրս միշտ գրում էր մայորի մասին։ Որպես սպա նրանք ծառայել էին Անդամանյան կղզիների պահնորդական զորքերում և միասին շատ ժամանակ էին անցկացրել։ Ի միջի այլոց, հորս գրասեղանի դարակում գտնվեց մի շատ տարօրինակ փաստաթուղթ։ Ոչ ոք չկարողացավ հասկանալ, թե դա ինչ է։ Չգիտեմ, դա կապ ունի՞ արդյոք այս գործի հետ, թե ոչ, բայց, համենայն դեպս, հետս վերցրել եմ։ Գուցե ձեզ կհետաքրքրի։ Ահա։

:      Հոլմսը բացեց մի քանի տակ ծալած թուղթը և զգուշորեն հարթեց ծնկի վրա։ Ապա սկսեց խոշորացույցի օգնությամբ ուշադիր զննել։

:      ― Թուղթը պատրաստված է Հնդկաստանում, ― ասաց նա։ ― Ինչ-որ ժամանակ ամրակներով ամրացված է եղել տախտակին։ Թղթի վրա ուրվագծված է ինչ-որ մի մեծ տան կողամասը՝ մեծաքանակ սենյակներով, միջանցքներով և անցումներով։ Մի տեղ կարմիր թանաքով խաչ է արված, նրա վերևը՝ մատիտագիր կիսաջնջված «3, 37 ձախից» Ձախ անկյունում տարօրինակ մի հիերոգլիֆ կա՝ մի շարքով կողք-կողքի արված չորս խաչի նման, որոնք ծայրերով միանում են իրար, դրանց տակ կոպիտ, խոշոր տառերով գրված է․ Չորսի նշան՝ Ջոնատան Սմոլ, Մոհամեդ Սինգ, Աբդուլա Խան, Աքբար»։ Չեմ հասկանում, սա ի՞նչ կապ կարող է ունենալ ձեր պատմության հետ։ Սակայն, հավանաբար, սա կարևոր փաստաթուղթ է, այն խնամքով պահել են նոթատետրում, քանի որ երկու կողմերն էլ մաքուր են։

:      ― Հենց նոթատետրում էլ գտել ենք։

:      ― Դա չկորցնեք միսս Մորսթեն։ Հնարավոր է, մեզ դեռ պետք կգա։ Սկսում եմ կարծել, որ այս գործն ավելի բարդ և խճճված է, քան թվում էր սկզբում։ Ես պետք է ամեն ինչ նորից ծանրութեթև անեմ։

:      Կառք նստեցինք։ Հոլմսը թիկնեց նստարանին։ Նրա խոժոռված հոնքերից և բացակայող հայացքից հասկացա, որ լարված մտածում է։ Ես միսս Մորսթենի հետ կիսաձայն խոսում էի մեր ճանապարհորդության և այն մասին, թե ինչ ավարտ կունենա դա, իսկ մեր ուղեկիցը ամբողջ ճանապարհին քար լռություն էր պահպանում։

:      Սեպտեմբերյան երեկո էր, մոտավորապես ժամը յոթը։ Վաղ առավոտից գարշելի եղանակ էր։ Ու հիմա մեծ քաղաքը պատված էր մշուշի քողով, որը մերթ ընդ մերթ փոխակերպվում էր անձրևի։ Մռայլ կեղտագույն ամպերը կախվել էին կեղտոտ փողոցների վրա։ Ստրենդե փողոցի լապտերներն աղոտանում էին դեղին մշուշապատ բծերով՝ խոնավ մայթերին գցելով առկայծող շրջանակներ։ Խանութների լուսավորված ապակիները հետիոտներով լի փողոցի վրա էին գցում լույսի թույլ, երերուն շողեր, որոնց մեջ, ինչպես սպիտակ ամպ, քուլա-քուլա բարձրանում էր մշուշը։ Լույսի նեղ ցոլքերում առկայծող տխուր ու բերկրալի, անհրապույր և ուրախ դեմքերի անվեջանալի շարանում ինչ-որ սահմռկեցուցիչ բան կար․ ասես ուրվականների թափոր էր շարժվում։ Ինչպես և մարդկային ողջ ցեղը, նրանք էլ ծնվում էին խավարից և դարձյալ սուզվում խավարի մեջ։ Ես տպավորվող մարդ չեմ, բայց այս ճնշող թախծոտ երեկոն և մեր այս տարօրինակ ճանապարհորդությունը ազդեցին նյարդերիս վրա, և ես ինձ վատ զգացի։ Տեսա, որ միսս Մորսթենն էլ է նույնը զգում։ Թվում էր, թե միայն Հոլմսը ոչինչ չի նկատում։ Նա ծնկներին էր դրել բացված նոթատետրը և գրպանի լապտերի լույսի ներքո մերթ ընդ մերթ այնտեղ ինչ-որ թվեր էր գրում և նշումներ կատարում։

:      «Լիցեում» թատրոնի կողամուտքերի մոտ արդեն շատ մարդ էր հավաքվել, գլխավոր մուտքին անվերջանալի հոսքով մոտենում էին երկտեղանոց կառքեր, որտեղից դուրս էին գալիս օսլայած ճերմակ ժանեկակրծկալներով տղամարդիկ և շալերի մեջ փաթաթված ու ադամանդներից շողացող կանայք։ Հազիվ հասանք հանդիպման վայրը՝ երրորդ սյանը, երբ նրանցից անջատվեց կառապանի հագուստով կարճահասակ, թուխ, չափազանց աշխույժ մի մարդ և մոտեցավ մեզ։

:       ―Դուք միսս Մորսթենի հե՞տ եք, ― հարցրեց նա։

:       ― Ես միսս Մորսթենն եմ, իսկ այս ջենտլմենները իմ ընկերներն են։

:       Անծանոթը մեզ նայեց սևեռուն, թափանցող հայացքով։

:       ― Ներեցեք ինձ, միսս, բայց խնդրում եմ, ճիշտ ասեք, որ ձեր ընկերներից ոչ մեկը չի ծառայում ոստիկանությունում, ― պնդեց նա։

:       ― Ճիշտ եմ ասում, ― հանգիստ պատասխանեց միսս Մորսթենը։

:       Մարդը բարձր սուլեց․ մի տղա մեզ մոտեցրեց փողոցի մյուս կողմում կանգնած կառքը և բացեց դուռը։ Մեր զրուցակիցը ցատկեց կառապանի կողքին, իսկ մենք ներսում նստեցինք։ Կառապանը թափահարեց սանձերը, և կառքը մեծ արագությամբ սլացավ մշուշի միջով։

:       Իրավիճակը մի փոքր անսովոր էր։ Մենք գնում էինք հայտնի չէ՝ ուր, և չգիտես ինչու։ Կամ այս պատմությունը միստիֆիկացիա էր, ինչ-որ մեկի կատակը, որը պնդելու ոչ մի հիմք չունեինք, կամ էլ, որն ավելի հավանական էր, մեզ սպասվում էր ինչ-որ շատ կարևոր մի բան իմանալ։ Միսս Մորսթենը իրեն սովորականի պես զուսպ ու հանգիստ էր պահում։ Փորձում էի նրան զվարթացնել Աղվանստանի իմ արկածներով, բայց, ճիշտն ասած, անձանբ ինձ այնպես էր անհանգստացրել այս ճամփորդուցյունը և այնպիսի հետաքրքրասիրություն էր համակել, որ պատմությունս մի փոքր խառնափնթոր էր ստացվում։ Միսս Մորսթենը մինչ այսօր էլ պնդում է, որ այն ժամանակ պատմել եմ հետաքրքիր մի դեպք, թե ինչպես մի անգամ, ուշ գիշերին վրանս է խցկվել մի հրացան, և ես զույգ կրակոցով գետնել եմ նրան։ Սկզբում դեռ կարողանում էի հետևել, թե ուր ենք գնում, բայց շուտով, շնորհիվ մեր սլացած արագության, մշուշի, ինչպես նաև Լոնդոնը վատ իմանալու պատճառով դադարեցի կողմնորոշվել և կարող եմ միայն ասել, որ բավական երկար գնացինք։ Սակյն Շերլոկ Հոլմսը չէր կորցրել ուղղությունը և հաճախ շշուկով ասում էր մեր սլացած հրապարակների ու փողոցների անունները։

:     ― Ռոչեսթեր-րոուդ, ասաց նա։ ― Ահա և Վինսենթ-սկվերը։ Անցնում ենք Վոքսհոչ-բրիջ-րոուդով։ Երևի գնում ենք Սուրեյ։ Այո, հավանաբար, այնտեղ։ Անցնում ենք կամրջով։ Նայեք, ներքևում ջուր է փայլփլում։ Եվ իսկապես, ներքևում փայլփլում էր Թեմզայի գորշ ջուրը, որի մեջ արտացոլվում էին վառվող լապտերները, բայց ահա կառքը մյուս ափին է, սլանում է նեղ, ոլորուն, փոքրիկ փողոցների խճճված բավիղներով։

:     ― Ուոնդսուրենթ-րոուդ, ― ասում էր Հոլմսը։ ― Փրայորի-րոուդ, Լարկհոլ-լեյն, Սթոկհուել-փլեյս, Ռոբեր-սթրիթ-Քոուլդ-հարբորն-լեյն։ Իսկ մեր ճանապարհորդության նպատակակետը, թվում է, քաղաքի ոչ պերճաշուկ մասում է։ Մենք իսկապես անցանք Լոնդոնի կասկածելի և ամենամռայլ մասերից մեկով։ Աջից և ձախից ձգվում էին աղյուսե տների տխուր շարքերը, որոնց միապաղաղությունը խախտում էին միայն փողոցների անկյուններւմ գտնվող պայծառ լուսավորված անվայելչատես պանդոկները։ Հետո անցանք փոքրիկ պարտեզներով երկհարկանի ամառանոցները, հետո անվերջանալի նոր անճաշակ աղյուսե տների շարքը՝ հրեշավոր շոշափուկներ, որ հսկա քաղաքը քաշքշում էին տարբեր կողմեր։ Վերջապես կառքը կանգնեց նոր փողոցի երրորդ տան մոտ։ Հարևան շենքերից և ոչ մեկը բնակեցված չէր։ Այն, որի մոտ կանգնեցինք, նույնպես խավար էր, ինչպես կողքինները, չհաշված խոհանոցի լուսավոր պատուհանը։ Մենք բախեցինք դուռը և այն անմիջապես բացեց դեղին չալմայով, սպիտակ, լայն զգեստով, դեղին լարագոտիով գոտևորված հնդիկ սպասավորը։ Արտասովոր էր այդ տարօրինակ պատկերը տեսնել լոնդոնյան երրորդ կարգի մերձքաղաքային տան դռների մեջ։

:     ― Սահիբը սպասում է ձեզ, ― ասաց նա, և հենց նույն պահին ներսի սենյակից լսվեց բարակ, ականջ ծակող ձայն․

:     ― Ուղեկցեք նրանց ինձ մոտ։ Անհապաղ ուղեկցեք։

==Գլուխ 4 ― Ճաղատ մարդու պատմությունը==

:     Թույլ լուսավորված և համարյա դատարկ մռայլ միջանցքով հետևեցինք հնդիկին։ Աջ կողմի դռան մոտ նա կանգնեց և այն կրնկի վրա բացեց մեր առջև։ Աչքներիս խփեց վառ դեղին լույսը։ Սենյակի մեջտեղում կանգնած էր ճաղատ, երկարուկ գլխով մի մարդ։ Փայփլուն ճաղատը երիզում էին շեկ մազերը, ինչպես լեռան մերկ գագաթը՝ սոճիները։ Նա կանգնած շփում էր ձեռքերը, դիմագծերը մշտական շարժման մեջ էին․ մեկ ժպտում էր, մեկ՝ խոժոռվում, ոչ մի րոպե հանգիստ չմնալով։ Բնությունը նրան պարգևել էր կախ ընկած շրթունքով, բացառիկ դեղին և անհավասար ատամներով, որոնք նա ապարդյուն փորձում էր ծածկել , անդադար շոյելով դեմքի ստորին մասը։ Չնայած այդքան ցայտուն ճաղատությանը՝ երիտասարդի տպավորություն էր թողնում։ Եվ իրականում էլ մոտ երեսուն տարեկան էր։

:     ― Ձեր տրամադրության տակ եմ, միսս Մորսթեն, բարձր, բարակ ձայնով կրկնեց նա։ ― Ձեր տրամադրության տակ եմ, պարոնայք։ Խնդրեմ, մտեք ճգնավորիս մենախուցը։ Միսս, ինչպես տեսնում եք, խուցս փոքր է, բայց դրա փոխարեն ամեն ինչ կահավորել եմ իմ ճաշակով։ Արվեստի օազիս է՝ հարավային Լոնդոնի գարշելի ամայության մեջ։

:     Մենք ցնցված էինք այն սենյակի տեսքից, ուր նա մեզ հրավիրեց։ Այդ մռայլ տան մեջ սենյակը նմանվում էր պղնձե շրջանակով անբիծ ադամանդի․ պատուհաններին կախված էին մետաքսե վարագույրներ, գոբելեններ, ծանր շրջանակներով նկարներ, արևելյան սկահակներ։ Սաթե, սև երանգներով հատակի փափուկ և խավոտ գորգը այնքան հաստ էր, որ ոտքերս թաղվում էին մինչև կոճերը, ինչպես մուշտակի մեջ։ Գորգի վրա գցված էին վագրի երկու մեծ մորթիներ, որոնք անկյունում դրված խոշոր նարգիլեների հետ սենյակում ստեղծում էին արևելյան շքեղության զգցողություն։ Սենյակի կենտրոնում, համարյա երևացող ոսկե լարով կախված էր աղավնաձև արծաթե լամպը։ Այն վառվում էր, սենյակը լցնելով նուրբ, թեթև բուրմունքով։

:     ― Իմ անունը միստր Թադեուշ Շոլտո է, ― արտաբերեց մարդուկը, առաջվա պես ցնցվելով և ժպտալով։ ― Դուք, իհարկե, միսս Մորսթենն էք։ Իսկ այս ջենտլմենները․․․

:     ― Միստր Շերլոկ Հոլմս և դոկտոր Ուոտսոն։

:     Օ՜, ― բացականչեց մարդուկը բացահայտ ուրախությամբ։ ― Իսկ բժշկի մոտ լսափողակ կա՞։ Ձեզ կարելի՞ է մի բան խնդրել։ Դուք այդքան սիրալիր չե՞ք լինի։ Պատկերացնու՞մ եք, կասկած ունեմ, որ սրտիս միտրալ փականը կարգին չէ։ Աորտայի վերաբերյալ չեմ անհանգստանում, բայց, այ, միտրալ փականը։ Կցանկանայի իմանալ ձեր կարծիքը։

:     Լսեցի նրա սրտի զարկերը և նորմալից ոչ մի շեղում չգտա, չհաշված որ մարդուկը ինչ-որ բանից մահու չափ վախեցած էր՝ դողացնում էր ոտքից գլուխ։

:     ― Միտրալ փականը կարգին է, ― ասացի ես։ ― Վախենալու առիթ չունեք։

:     ― Պետք է ներեք հուզմունքիս համար, միսս Մորսթեն, բարեկրթորեն ասաց մարդուկը։ ― Ես մեծ տառապյալ եմ։ Եվ արդեն վաղուց եմ կասկածում, որ իմ միտրալ փականը ինչ-որ կարգին չէ։ Եվ ուրախ եմ լսելու, որ կասկածներս անհիմն են։ Եթե ձեր հայրը, միսս Մորսթեն, խնայեր իր սիրտը, նա դեռ ողջ կլիներ։

:      Նրա կոպիտ և աննրբանկատ վերաբերմունքը այդքան նուրբ խնդրի նկատմամբ ինձ այնպես զայրացրեց, որ հազիվ չապտակեցի նրան։ Միսս Մորսթենը նստեց․ նա այնպես գունատվեց, որ նույնիսկ շրթունքները սպիտակեցին։

:       ― Զգում էի, որ հայրս կենդանի չէ, ― խոսեց միսս Մորսթենը։

:       ― Ձեզ ամեն, ամեն ինչ կբացատրեմ, ― ասաց մարդուկը։ ― Ավելին, կուղղեմ ձեզ բաժին հասած անարդարությունը։ Դա անպայման կանեմ, ինչ էլ որ ասելու լինի իմ եղբայր Բարթոլոմյուն։ Շատ ուրախ եմ տանը տեսնելու ձեր ընկերներին, ոչ միայն որպես թիկնապահներ, այլ որպես այն ամենի վկաներ, ինչ պատրստվում եմ այսօր ասել ու անել։ Մենք երեքով ի վիճակի ենք վճռական դիմադրություն ցույց տալ եղբայր Բարթոլոմյուին։ Բայց վկաներ թող չլինեն ոչ ոստիկանները ոչ էլ ընթերակաները։ Առանց կողմնակի մարդականց էլ մենք ամեն ինչ կհարթենք։ Ոչ մի բան այնպես չի զայրացնում եղբորս՝ Բարթոլոմյուին, ինչպես հրապարակումը, ― ասաց մարդուկը և նստեց ցածր բազմոցին՝ հարցական մեզ հառելով իր կարճատես, ջրակալած, կապույտ աչքերը։

:       ― Ինչ վերաբերվում է ինձ, ― ասաց Շերլոկ Հոլմսը, ― ապա պատրաստ եմ ձեզ հավատացնել, որ ձեր ասած ամեն մի խոսքը կպահեմ իմ մեջ։

:       Ի նշան համաձայնության ես ևս գլխով արեցի։

:       ― Դե, հիանալի է, հիանալի։ Միսս Մորսթեն, թույլ կտա՞ք ձեզ մի բաժակ կյանտի կամ տոկայական առաջարկել։ Ուրիշ գինի չեմ պահում։ Կհրամայե՞ք բացել շիշը։ Ո՞չ։ Այդ դեպքում, հուսով եմ, դուք չե՞ք առարկի եթե ծխեմ։ Ձեզ չի՞ անհանգստացնի արևելյան բալզամի բույրով ծուխը։ Ես մի փոքր նյարդայնանում եմ, իսկ իմ նարգիլեն անզուգական հանգստացնող միջոց է։

:       Նա մեծ անոթին ամրացրեց ծխամորճը, և ծուխը ուրախ քլթբլթած վարդագույն ջրում։ Մենք նստել էինք կիսաշրձանաձև, կզակներս ափերիս հենած, իսկ փայլող գմփեթաձև ճաղատով տարօրինակ մարդը նստել էր կենտրոնում և ջղաձգորեն ծխում էր նարգիլեն։

:       Որոշելով ձեզ ուղարկել այդ հրավիրատոմսը, ― ասաց նա վերջապես, ― կարող էի, իհարկե, նամակում գրել իմ հասցեն, բայց վախենում էի, որ դուք անուշադրության կմատնեք խնդրանքս և ձեզ հետ կբերեք ոչ այն մարդկանց։ Այդ պատճառով, ինձ թույլ տվեցի ձեզ ժամադրել թատրոնի մուտքի մոտ, սպասավորիս՝ Ուիլյամի հետ, որին լիովին վստահում եմ։ Նա հրահանգ ուներ որևէ կասկածի դեպքում մենակ տուն գալ։ Կներեք ինձ զգուշության համար, բայց ես առանձնության հակված մարդ եմ և, եթե կարելի է այսպես ասել, նրբացած, իսկ ավելի պրոզայիկ բան, քան ոստիկանությունն է, չկա։ Բնազդային զզվանք ունեմ կոպիտ մատերիալիզմի ամեն մի դրսևորման հանդեպ։ Հազվադեպ եմ շփվում խաժամուժի հետ։ Ինչպես տեսնում եք, ապրում եմ ամենանրբին միջավայրում։ Ինձ կարող եմ համարել արվեստի հովանավոր։ Դա իմ թուլությունն է։ Պատին փակցված բնապատկերը իսկական Կորո է, և եթե գիտակը թերևս կարողանա վիճարկել ահա այս Սալվադոր Ռոզի բնօրինակ լինելը, ապա այն Բուգրոյի մասին կասկած չի կարող լինել։ Ես ֆրանսիական ժամանակակից դպրոցի երկրպագու եմ։

:       ― ներեցեք միստր Շոլտո, ― ասաց միսս Մորթսենը, ― ես այստեղ եմ եկել ձեր խնդրանքով, դուք ուզում էիք ինձ ինչ-որ բան պատմել։ Հիմա արդեն ուշ է, և ես կցանկանայի, որ մեր խոսակցությունը որքան հնարավոր է կարճ լիներ։

:       ― Բայց դա, այնուամենայնիվ, որոշ ժամանակ կխլի, ― պատասխանեց տանտերը։ ― Որովհետև մենք, անակասկած, պետք է գնանք Նորվուդ, եղբորս՝ Բարթոլոմյուի մոտ։ Կգնանք բոլորս միասին և կփորձենք կոտրել նրա համառությունը։ Նա շատ է զայրացած ինձ վրա, քանի որ գործը ես վարեցի այնպես, ինչպես ավելի արդարացի գտա։ Երեկ երեկոյան մենք իրար հետ թունդ վիճեցինք։ Չեք կարող պատկերացնել, թե ինչ սարսափելի է դառնում եղբայրս, երբ զայրանում է։

:       ― Եթե պետք է Նորվուդ գնանաք, ուրեմն ավելի լավ չէ՞ անմիջապես մեկնել, ― համարձակվեցի առաջարկել ես։

:       Մարդուկն այնպես ծիծաղեց, որ ականջները կարմրեցին։

:       ― Է՜, ոչ, դա դժվար թե ստացվի, ― բացականչեց նա։ ― Չգիտեմ, թե ինչպես կընդունի եղբայրս ձեր ժամանումը։ Այդ պատճառով պետք է սկզբում նախապատրաստեմ, բացատրեմ ձեզ, թե ինչ փոխադարձ հարաբերությունների մեջ ենք։ Նախ և առաջ պետք է նշեմ, որ այս պատմության մեջ հանգամանքներ կան, որոնք ինձ համար գաղտնիք են մնում։ Հետևաբար, կպատմեմ միայն այն, ինչ անձամբ ինձ է հայտնի։

:       Հայրս, ինչպես արդեն գուշակեցիք, մայոր Շոլտոն, ժամանակին ծառայել է Հնդկաստանում, գաղութի զորամասում։ Տասնմեկ տարի առաջ անցել է թոշակի, վերադարձել Անգլիա և բնակություն հաստատել Ապպեր-Նորվուդի Պոնդիշերի-Լոջ կալվածքում։ Հարստացել է Հնդկաստանում, տուն է վերադարձել արևելյան եզակի հարուստ հավաքածուով և հնդիկ ծառաների մի ամբողջ անձնակազմով։ Այսպիսով, նա կարողացավ իր համար տուն գնել և ապրել շքեղության մեջ։ Ինձնից և երկվորյակ եղբորիցս՝ Բարթոլոմյուից բացի ուրիշ երեխաներ չուներ։

:       Լավ եմ հիշում, թե ինչ ապրումներ ունեցանք կապիտան Մորսթենի անհետանալուց հետո։ Անհետացման մասին իմացանք թերթերից, և քանի որ կապիտան Մորսթենը հորս ընկերն էր, ես և եղբայրս կատարվածը քննարկում էինք նրա ներկայությամբ։ Հայրս սովորաբար միանում էր մեզ և գուշակում, թե իրականում ինչ է կատարվել։ Մենք բոլորովին չէինք կասկածում, որ կապիտանի անհետացման գաղտնիքը թաղված է նրա հոգում և միայն նրան է հայտնի Արթուր Մորսթենի ճակատագիրը։

:       Սակայն մենք գիտեինք, որ ինչ-որ գաղտնիք ճնշում է մեր հորը, ինչ-որ հավաստի վտանգ սպառնում է նրան։ Շատ էր վախենում տնից մենակ դուրս գալ և որպես դռնապան Պոնդիշերի-Լոջում միշտ պահում էր նախկին պրոֆեսիոնալ բռնցկամարտիկների։ Ուիլյամը, որն այսոր ձեզ բերեց այստեղ, նրանցից մեկն է։ Ինչ-որ ժամանակ նա Անգլիայի չեմպիոնն է եղել թեթև քաշայինների մեջ։ Մեր հայրը երբեք չէր ասում, թե ինչից էր վախենում։ Բայց վարքագծից պարզ էր, որ նա մահու չափ վախենում էր փայտե ոտքով մարդկանցից։ Մի անգամ ատրճանակով կրակեց փայտե ոտքով մի մարդու վրա, որը, ինչպես պարզվեց, ընդամենը անվնաս մի վաճառական էր։ Որպեսզի գործը կոծկեին, հարկ եղավ, որ հայրս մեծ գումար վճարեր։ Եղբորս հետ հակված էինք դա համարել պարզապես մեր հոր քմահաճույքը, բայց հետագա իրադարձությունները ստիպեցին մեզ փոխել մեր կարծիքը։ 1882 թվականի սկզբներին հայրս Հնդկաստանից նամակ ստացավ, որը կայծակի պես շանթեց նրան։ Առավոտյան նախաճաշի ժամանակ բացեց նամակը և քիչ մնաց կորցներ գիտակցությունը․ այդ օրվանից մինչև մահը այդպես էլ չապաքինվեց։ Ինչ կար այն նամակում, մենք այդպես էլ երբեք չիմացանք, բայց երբ նամակը նրա ձեռքում էր, ես հասցրեցի նկատել , որ դա ավելի շուտ մի կերպ խզբզված կարճ գրություն էր։ Մեր հայրն արդեն երկար տարիներ տառապում էր խրոնիկ նյարդային հիվանդությամբ։ Այժմ նրա վիճակը կտրուկ վատացավ, սկսեց աչքի առաջ նվաղել և ապրիլի վերջին բժիշկները մեզ նախազգուշացրին, որ լավանալու հույս չկա։ Մեզ կանչեցին հայրիկի մոտ․ նա ցանկանում էր մեզ իր վերջին խոսքը ասել։

:       Երբ սենյակ մտանք, հայրիկը նստած էր անկողնում, բարձերի մեջ, և ծանր շնչում էր։ Նա մեզ խնդրեց դուռը կողպել և երկու կողմից մոտենալ անկողնուն։ Բռնելով երկուսիս ձեռքերը , խոսեց սրտաբեկ հուզմունքով, և ես ու եղբայրս լսեցինք շշմեցուցիչ խոստովանությունը, որը կփորձեմ բառացի կրկնել։

:       «Միայն մի բան կա, ― սկսեց նա, ― որ այս հանդիսավոր պահին ճնշում է հոգիս։ Դա անարդարությունն է, որ թույլ տվեցի խեղճ որբուկի՝ Մորսթենի աղջկա նկատմամբ։ Անիծյալ ագահությունը, որն իմ ողջ կյանքում աննահնջ ախտ է եղել, նրան զրկեց հարստությունից, ծայրահեղ դեպքում՝ այն մասից, որն արդարացիորեն պատկանում էր նրան։ Բայց ինքս էլ ոչ մի բանի համար չեմ օգտագործել դրանք, այնքան կույր և հիմար է ժլատությունը։ Գանձին տիրելու զգացումն այնքան հաճելի էր ինձ, որ չէի կարողանում ոչ մեկի հետ կիսել։ Տեսնու՞մ եք հինայի սրվակի կողքի մարգարիտների շարանը։ Նույնիսկ դրանից չկարողացա բաժանվել, չնայած հատուկ հանել էի նրան ուղարկելու համար։ Դուք, իմ որդիները, պետք է նրան տաք Ագրայի գանձերի իրեն պատկանող մասը։ Բայց ոչ մի բան չտաք, նույնիսկ այն շարանը, մինչև չփակեք աչքերս։ Չէ որ պատահում է, մարդու մի ոտը գերեզմանում է, բայց, այնուամենայնիվ, ողջ է։ Ձեզ կպատմեմ, թե ինչպես մահացավ Մորսթենը, ― շարունակեց նա։ ― Երկար տարիներ նա տառապում էր սրտի հիվանդությունից, բայց դա թաքցնում էր բոլորից, բացի ինձնից։ Զարմանալի հանգամանքների զուգադիպության շնորհիվ Հնդկաստանում մենք միասին դարձանք մեծ հարստության տեր, որը, թոշակի անցնելով, հետս բերեցի Անգլիա։ Շուտով Անգլիա վերադարձավ նաև Մորսթենը և հենց նույն օրն էլ իր բաժինը ստանալու համար եկավ մոտս։ Կայարանից Պոնդիշերի-Լոջ եկավ ոտքով և նրան ներս թողեց իմ հավատարիմ սպասավոր ծերունի Լալ Չովդարը, որն արդեն կենդանի չէ։ Գանձը կիսելու համար Մորսթենի հետ վիճեցինք։ Կատաղության նոպայի պահին Մորսթենը վեր թռավ աթոռից, նրա դեմքը հանկարծ սևացավ, ձեռքը սեղմեց սրտին, մեջքի վրա ընկավ՝ գլուխը խփելով արկղին, որտեղ պահված էր գանձը։ Երբ խոնարհվեցի վրան, ի սարսափ ինձ, նկատեցի, որ նա արդեն մահացած է։ Երկար ժամանակ շփոթված մնացի, չիմանալով անելիքս։ Իհարկե, առաջին միտքս օգնություն կանչելն էր, բայց հասկացա, որ բոլոր հիմքերը կան սպանության մեջ ինձ կասկածելու համար։ Մահ՝ վիճաբանության ժամանակ, գլխի խոր վերք՝ այս բոլորը իմ դեմ էին։ Բացի այդ, պաշտոնական հետաքննությունը անխուսափելիորեն կզբաղվեր գանձերով, իսկ ես լուրջ պատճառներ ունեի ոչ մեկին իրազեկ չդարցնելու դրանց գաղտնիքը։ Մորսթենն ինձ ասաց, որ աշխարհում ոչ ոք չգիտե, թե ուր է մեկնել ինքը։ Եվ ես սկսեցի հակվել այն մտքին, թե հարկ չկա, որ այդ մասին թեկուզ մեկն իմանա։ Դեռ շփոթության մեջ էի, երբ հանկարծ բարձրացրի գլուխս և դռան մեջ տեսա սպասավորիս՝ Լալ Չովդարին։ Նա անլսելի սողոսկել էր սենյակ և հետևից փակել դուռը։

:       ― Մի՛ վախեցեք, սահիբ, ― ասաց նա։ ― Ոչ ոք չի իմանա, որ դուք եք սպանել նրան։ Կթաղենք այստեղից հեռու և հետքերը կկորցնենք։

:       ― Բայց ես չեմ սպանել, ― բողոքեցի ես։

:       ― Ես ամեն ինչ լսեցի, ― ժպտալով գլուխն օրորեց Լալ Չովդարը։ ― Լսեցի ինչպես վիճեցիք, լսեցի հարվածի ձայնը։ Բայց իմ շուրթերին լռության կնիք է դրված։ Տանը բոլորը քնած են։ Եկեք միասին տանենք նրան։

:       Եվ ես որոշում ընդունեցի։ Եթե սեփական ծառաս չի հավատում ինձ, ինչպես կարելի է հուսալ, որ երդվյալների ատյանում տասներկու հիմար առևտրականներ հավատան քո անմեղությանը։ Հենց այդ նույն գիշերն էլ մենք Լալ Չովդարի հետ թաքցրինք դիակը, իսկ մի քանի օր անց լոնդոնյան թերթերը լիքն էին կապիտան Մորսթենի խորհրդավոր անհետացման լուրերով։ Պատմածիցս տեսնում եք, որ ըստ էության ոչ մի բանում մեղավոր չեմ։ Բայց ես թաքցրի կապիտանի դիակը, իսկ գանձը, որ պատկանում էր երկուսիս, այդ օրվանից սկսեցի համարել իմ անբաժանելի սեփականությունը։ Այդ պատճառով կցանկանայի, որպեսզի դուք, իմ որդիներ, վերականգնեք արդարությունը։ Խոնարհվեք առաջ, ուշադիր լսեք․․․ Գանձը պահված է․․․ ― Այդ պահին նրա դեմքը սարսափելի ծամածռվեց, աչքերը գրեթե դուրս թռան կապիճներից, ծնոտը կախ ընկավ և բղավեց այնպիսի ձայնով, որ երբեք չեմ մոռանա․ «Մի թողեք նրան, հանուն սրբերի, մի թողեք»։ Երկուսով նայեցինք պատուհանին, ուր հառած էր նրա հայացքը։ Մթության միջից մեզ էր նայում մի դեմք։ Պարզ երևում էր ապակուն սեղմած սպիտակ քիթը։ Դեմքը լի էր չարությամբ, մինչև հոնքերը մորուք էր աճած, աչքերը նայում էին մռայլ ու դաժան։ Ես ու եղբայրս նետվեցինք դեպի պատուհանը, բայց դեմքն անհետացավ։ Երբ մոտեցանք հորս սնարին, գլուխը հակված էր, զարկերակը դադարել էր բաբախելուց։

:       Այդ նույն գիշեր խուզարկեցինք ամբողջ այգին, բայց գիշերային ներխուժման ոչ մի հետք չհայտնաբերեցինք, բացի պատուհանի տակի ծաղկաթմբի մի ոտքի հետքից։ Եթե այդ հետքը չլիներ, կարող էինք կարծել, որ այդ վայրի դաժանությամբ լեցուն դեմքը մեր երևակայության արդյունքն էր։ Բայց մենք շուտով հայտնաբերեցինք մեր դեմ գործող գաղտնի ուժերի ավելի զգալի, շոշափելի նշաններ։ Մի անգամ առավոտյան հորս ննջարանի պատուհանները լայն բացված էին, պահարաններն ու արկղերը գլխիվայր խառնշտած, իսկ գրասեղանին թղթի մի կտոր կար, վրան խզբզված՝ «չորսի նշան»։ Այդպես էլ չիմացանք, ով էր մեր գաղտնի այցելուն և ինչ են նշանակում այդ բառերը։ Որքան կարողացանք կռահել, մեր հոր իրերից ոչինչ չէր կորել, չնայած ամեն ինչ տակնուվրա էր արված։ Միանգամայն բնական է, որ այդ գիշերային այցելությունը ես ու եղբայրս կապում էինք այն սարսափների հետ, որոնք ամբողջ կյանքում հետապնդում էին մեր հորը։ Բայց թե ով էր նա, մինչև հիմա էլ հանելուկ է մնում։

:       Մարդուկը լռեց, ծխեց հանգչող նարգիլեն և մի քանի վարկյան մտախոհ, ծխի քուլաներ էր արձակում։ Բոլորս չթուլացող ուշադրությամբ լսեցինք նրա զարմանալի խոստովանությունը։ Հոր մահվան մասին կարճ պատմության ժամանակ միսս Մորսթենի դեմքը կավճի նման ճերմակեց, և մի պահ ինձ թվաց, որ նա կարող է նույնիսկ ուշաթափվել։ Բայց խմելով ջուրը, որ լցրեցի անկյունի փոքր սեղանի վրա դրված վենետիկյան ապակե ջրամանից, նա հաղթահարեց հուզումը։ Շերլոկ Հոլմսը թիկնել էր բազկաթոռին՝ դեմքի բացակայող արտահայտությամբ, կիսախուփ կոպերի տակից երևում էր, ինչպես էին փայլում աչքերը։ Նայեցի դեմքին և չէի կարող չհիշել, որ նա հենց այսօր դառնորեն բողոքում էր տաղտկալի և միապաղաղ կյանքից։ Հիմա առնվազն մի խնդիր ստացավ, որի լուծումը պահանջում էր նրա զարմանալի ընդունակության ողջ լարումը։ Ակնհայտորեն հպարտանալով մեզ վրա թողած իր պատմության տպավորությունից, միստր Թադեուշ Շոլտոն նայում էր մերթ մեկիս , մերթ՝ մյուսիս։ Ծուխ արձակելով իր անչափ մեծ ծխամորճից, նա շարունակեց․

:      ― Ինչպես կռահում եք, ես ու եղբայրս չափազանց հուզվել էինք գանձերի մասին մեր հոր պատմածից։ Մի քանի ամիս մետր առ մետր փորփրեցինք այգին և ոչինչ չհայտնաբերեցինք։ Այն միտքը , որ մեր հայրը մահացավ հենց այն ակնթարթին, երբ նրա շուրթերից պատրաստ էր մի քանի խոսք թռչել, որը մեզ անհաշիվ գանձերի տեր կդարձներ, կարող էր մեզ խելագարության հասցնել։ Հարստուցյան չափը դատում էինք ըստ մարգարտյա շարանի։ Դրա պատճառով մեր միջև մի փոքր անախորժություն ծագեց։ Մարգարիտները ամենայն հավանականությամբ, շատ թանկարժեք էին, և եղբայրս չէր ցանկանում դրանցից բաժանվել, մեր մեջ ասած, մասնակիորեն ժառանգելով հայրական թուլությունը։ Բացի այդ ենթադրում էի, որ եթե ինչ-որ մեկն էլ իմանա այդ շարանի մասին, ապա ամեն տեսակի բամբասանք կսկսվի և այդ ժամանակ փորձանքից չենք խուսափի։ Ինձ միայն հաջողվեց համոզել նրան փնտրելու միսս Մորսթենի հասցեն և մեկական մարգարիտ ուղարկել որոշակի ժամանակամիջոցում, որպեսզի ծայրահեղ դեպքում նրան ազատենք կարիքից։

:      ― Դուք շատ բարի եք։ ― Միսս Մորսթենը երախտագիտությամբ նայեց պատմողին։ ― Դա մեծահոգի արարք էր։

:      ― Բայց չէ որ ձեզ համար խնամակալի պես մի բան էինք դարձել, ― ձեռքը եռանդագին թափահարեց մարդուկը։ ― Ծայրահեղ դեպքում այդպես էի համարում ես։ Բայց եղբայրս՝ Բարթոլոմյուն, ոչ մի կերպ չէր համաձայնվում ինձ հետ։ Շատ դրամ ունեինք։ Ես գոհ էի մեր ունեցածից։ Այդպես վարվել դեռատի մի աղջկա նկատմամբ՝ ստորություն կլիներ։ Le mauvais gout mene au crime: Ֆրանսիացիներն այդպես նրբորեն են արտահայտում նման մտքերը։ Մեր տարաձայնություններն այնքան խորացան, որ ես գերադասեցի առանձին բնակվել։ Այդպես լքեցի Պոնդիշերի-Լոջը, հետս վերցնելով ծեր հնդիկ սպասավորին և Ուիլյամին։ Բայց երեկ իմացա, որ կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն է տեղի ունեցել, հայտնաբերվել է գաղտնարանը, ուր պահված էր գանձը։ Անմիջապես տեղեկացրի միսս Մորսթենին և այժմ մեզ մնում է ուղևորվել Նորվուդ ու պահանջել ձեր մասը։ Երեկ երեկոյան ասացի եղբորս, որ գրել եմ միսս Մորսթենին։ Այնպես որ, անկոչ հյուր չենք լինի, չնայած ցանկալի էլ չենք։

:      Միստր Շոլտոն լռեց։ Նա նստել էր իր շքեղ բազմոցին և ցնցվում էր։ Իսկ մենք լուռ մտածում էինք անսպասելի շրջադարձ ստացած այդ խորհրդավոր գործի մասին։ Առաջինը տեղից ելավ Շերլոկ Հոլմսը։

:      ― Սկզբից մինչև վերջ դուք ճիշտ եք վարվել , սըր, ― ասաց նա։ ― Կաշխատենք բացել ձեր պատմության մթին քողը և վարձահատույց լինել ձեզ։ Բայց , ինչպես հենց նոր ասաց միսս Մորսթենը, արդեն ուշ է և լավ կլինի առանց հապաղելու գործի անցնենք։

:      Մեր նոր ծանոթը մեծ զգուշությամբ հանեց ծխամորճը նարգիլեից և վարագույրի ետևից վերցրեց կարակուլե օձիքով և թեղանիքներով երկար վերարկուն։ Վերից վար կոճկեց բոլոր կոճակները, չնայած երեկոն տաք էր, նույնիսկ տոթ, և գլխին քաշեց նապաստակի մորթուց ականջակալներով գլխարկը, այնպես, որ ականջակալները փակեցին ականջները, բաց թողնելով միայն սուր, շարժուն մռութը։

:      ― Առողջությունս խախուտ է, ― բացատրեց նա, ուղղվելով դեպի ելքը, ― ստիպված եմ խիստ ռեժիմ պահպանել։

:      Կառքը մեզ սպասում էր դարպասի մոտ։ Ծրագիրն, ըստ երևույթին, կազմված էր նախօրոք․ մենք չէինք հասցրել տեղավորվել, երբ ձիերը շարժվեցին և սլացան։ Թադեուշ Շոլտոն անդադար շատախոսում էր, նրա սուր, բարձր ձայնը խլացնում էր անիվների աղմուկը։

:      ― Բարթոլոմյուն խելոք գլուխ ունի։ Ինչ եք կարծում, ինչպե՞ս է գտել գանձերով լի արկղը։ Նա եկավ այն եզրակացության, որ եթե արկղը դրսում չէ, ապա պետք է ինչ-որ տեղ տանը լինի։ Չափեց բոլոր սենյակները, միջանցքներն ու խորդանոցները, ոչ մի մատնաչափ չթողնելով առանց չափելու։ Պարզվեց, որ ամբողջ տան բարձրությունը յոթանասունչորս ֆուտ է, իսկ եթե առանձին վերցնենք մեկը մյուսի վրա դասավորված սենյակների բարձրությունը և գումարենք առաստաղների հաստությունը, որ նա չափել էր անցքեր շաղափելով, ապա ընդհանուր բարձրությունը կստացվի յոթանասուն ֆուտից ոչ ավելի։ Ուրեմն, ինչ-որ տեղ անհետացել է ամբողջ չորս ֆուտ։ Պարզ էր, որ այն պետք էր փնտրել վերևում։ Այդ ժամանակ եղբայրս ծակեց վերին հարկի սենյակի առաստաղը, և այնտեղ, ինչպես կարելի էր սպասել, հայտնվեց մի պստլիկ ձեղնահարկ ևս, որը որմնաշաղված էր և այդ պատճառով էլ ոչ ոք չգիտեր դրա մասին։ Ձեղնահարկի մեջտեղում, փայտամածի վրա դրված էր գանձերով լի արկղը։ Ծանրության տակ ճկվելով, Բարթոլոմյուն անցքից դուրս բերեց արկղը և բացեց։ Պարզվեց, որ այնտեղ ամենաքիչը կես միլիոն ֆունտ ստեռլինգի թանկարժեք իրեր կան։

:      Այդ թիվը լսելով բոլորս աչքներս չռեցինք։ Եթե մեզ հաջողվեր պաշտպանել միսս Մորթսենի իրավունքը, նա խեղճ վարձու ընկերակցուհուց կդառնար Անգլիայի ամենահարուստ հարսնացուներից մեկը։ Անկասկած, ամեն մի իսկական ընկեր պետք է որ ուրախանար, լսելով այսպիսի նորություն։ Ես կակազելով մի քանի շնորհավորական բառեր մրթմրթացի և մռայլ հայացքս հառեցի հատակին, չլսելով մեր նոր ծանոթի հետագա շատախոսությունը։ Նա տիպիկ մելեմաղձիկ էր, և ես, ինչպես քնի մեջ, լսում էի նրա հիվանդության ախտանիշների անվերջանալի թվարկումն ու թախանձանքը՝ բացատրելու իրեն բազմաթիվ պառավական դեղերի կազմությունն ու ազդեցությունը, որը կաշվե պայուսակով իր հետ տանում էր ամեն տեղ։ Ես ապավինում եմ միայն այն բանին, որ նա չի հիշել իմ խորհուրդները, որոնք այդ գիշեր տվեցի։ Հոլմսը պնդում է, որ ինքը լսել է, թե ինչպես եմ Շոլտոյին նախազգուշացրել ոչ մի դեպքում երկու կաթիլից ավելի հնդկայուղ չընդունել, քանի որ դա շատ վտանգավոր է և համառորեն խորհուրդ եմ տվել որպես հանգստացնող միջոց մեծ չափաքանակով ստրիխնին ընդունել։ Ինչ էլ լիներ, ես թեթևություն զգացի, երբ մեր կառքը կտրուկ կանգնեց, և կառապանը թռավ նստոցից ու բացեց դուռը։

:      ― Միսս Մորսթեն, սա հենց Պոնդիշերի-Լոջն է, ― ասաց միստր Թադեուշը, ձեռք մեկնելով նրան։

==Գլուխ 5 ― Ողբերգություն Պոնդիշերի-Լոջում==

:      Մոտավորապես ժամը տասնմեկն էր, երբ հասանք մեր գիշերային ճանապարհորդության վերջին հանգրավանին։ Ետևում թողեցինք մեծ քաղաքի խոնավ մշուշը, իսկ այստեղ՝ գյուղում, գիշերը տաք էր և չոր։ Արևմուտքից փչում էր տաք քամին, ծանր ամպերը դանդաղ լողում էին երկնքում, որոնց ճեղքերից երբեմն երևում էր նորալուսինը։ Բավական լույս էր, բայց Թադեուշ Շոլտոն կառքից հանեց ճանապարհորդական լապտերը և շարժվեց առաջ։

:      Տունը գտնվում էր պարտեզի խորքում, շրջապատված շատ բարձր քարե պարիսպով, որի վրա ջարդված ապակու կտորտանք էր շաղ տված։ Ներս ընկնել կարելի էր միայն պատի մեջ բացված նեղ մետաղակուռ դռնով։ Մեր ուղեկիցն ինչ-որ առանձնահատուկ ձևով թակեց, ինչպես երբեմն թակում են փոստատարները։

:      ― Ո՞վ է, ― դռան ետևից հարցրեց մի կոպիտ ձայն։

:      ― Այդ ես եմ, Մաք-Մուրդո։ Ժամանակն է արդեն ճանաչելու իմ թակոցը։

:      Փնթփնթոց լսվեց, հետո բանալիների զնգոց ու չխկչխկոց, և դուռը ծանր պտտվեց ծղխնիների վրա։ Շեմին կանգնել էր կարճահասակ, հզոր կրծքով մի մարդ, նրա լապտերի դեղին լույսը լուսավորում էր առաջ ձգված դեմքը և անվստահությամբ փայլող աչքերը։

:      ― Այդ դու՞ք եք , միստր Թադեուշ։ Իսկ այդ ո՞վ է ձեզ հետ։ Ձեր հյուրերի համար տիրոջից ոչ մի կարգադրություն չեմ ստացել։

:      ― Ոչ մի կարգադրություն պետք չէ։ Դուք ինձ զարմացնում եք, Մաք-Մուրդո։ Չէ որ երեկ երեկոյան ասել եմ եղբորս, որ ընկերներիս հետ եմ գալու։

:      ― Տերն այսօր ամբողջ օրը դուրս չի եկել իր սենյակից։ Դուք լավ գիտեք մեր խստությունը։ Ձեզ կարող եմ ներս թողնել, բայց ձեր բարեկամները թող դրսում սպասեն։

:      Դա անսպասելի արգելք էր։ Թադեուշ Շոլտոն պահակին նայեց անօգնական և շփոթված։

:      ― Լավ չեք վարվում, Մաք-Մուրդո, ― թոթովեց նա։ ― Ես պատասխանատու եմ նրանց համար , այդքանը պետք է ձեզ բավարարի։ Բացի այդ, հետներս օրիորդ կա։ Անպատշաճ է այսպիսի ժամին նրան թողնել բանուկ փողոցում։

:      ― Շատ եմ ցավում, միստր Թադեուշ, ― պատասխանեց անդրդվելի պահակը։ ― Հյուրերը կարող են ձեր բարեկամները լինել, բայց իմ տիրոջ համար՝ թշնամիներ։ Ինձ լավ են վճարում, որ լավ կատարեմ պարտականություններս։ Ես լավ եմ կատարում դրանք։ Ես չեմ ճանաչում այդ մարդկանց։

:      ― Դե ոչ, Մաք-Մուրդո, ― հանկարծ բարեստորեն խոսեց Շերլոկ Հոլմսը։ ― Չեմ կարծում, որ մոռացած լինեք ինձ։ Հիշու՞մ եք սիրող բռնցքամարտիկին, որի հետ չորս տարի առաջ, ձեր բենեֆիսի օրը, երեք ռաունդ անցկացրիք Ալիսոնի ռինգում։

:      ― Մի՞թե միստր Շերլոկ Հոլմսին եմ տեսնում, ― բացականչեց բռնցքամարտիկը։ ― Տես է՛, ինքն է որ կա։ Այդ ինչպես անմիջապես չճանաչեցի ձեզ։ Դուք այդպես չպետք է կանգնեիք, այլ ծնոտիս հասցնեիք ձեր հռչակավոր հանդիպակաց հարվածը, և ես անմիջապես կճանաչեի ձեզ։ Է, ինչ ասեմ։ Դուք այն մարդկանցից եք, ովքեր սպանում են իրենց տաղանդը։ Այլապես, եթե ցանկանայիք, հեռու կգնայիք։

:      ― Տեսնու՞մ եք, Ուոտսոն, եթե իմ մասնագիտությունը այլևս ոչ մեկին պետք չգա, հարակից այլ շնորհներ էլ ունեմ, ― ծիծաղելով ասաց Հոլմսը։ ― Հավատացած եմ, որ մեր ընկերը բաց երկնքի տակ մեզ երկար չի պահի։

:      ― Մտեք, սըր , մտեք, դուք և ձեր ընկերները, ― պատասխանեց դռնպանը։ ― Շատ եմ ցավում կատարվածի համար, միստր Թադեուշ, բայց կարգը մնում է կարգ։ Ես պետք է լիովին վստահ լինեի ձեր ընկերների վրա, որ նրանց ներս թողնեի։

:      Քարե պատի ետևում դատարկ պարտեզի միջով ձգվում էր մանրախճով ծածկված ծառուղին։ Տունն ամբողջովին ստվերի մեջ էր, բացի լուսնի լույսով ողողված մեկ պատից, որի վերևում փայլատակում էր պատուհանը։ Լռության մեջ թաղված այդ հսկա մռայլ շենքը սարսափ էր առաջացնում։ Անգամ սովոր Թադեուշը կորցրեց գլուխը՝ լապտերը դողում էր և թեթևակի ճռռում նրա ձեռքում։

:      ― Ոչինչ չեմ հասկանում, ― մրթմրթաց նա։ ― Այստեղ ինչ-որ սխալ կա։ ՉԷ որ ես պարզ բացատրեցի Բարթոլոմյուին, որ այսօր կգանք իր մոտ։ Բայց աշխատասենյակում չգիտես ինչու լույս չկա։ Չեմ հասկանում, ինչ կարող է դա նշանակել։

:      ― Նա միշտ այդպես խի՞ստ է պահպանում տունը, ― Հարցրեց Շերլոկ Հոլմսը։

:      ― Այո, այդպես է սահմանված դեռ հորս կողմից։ Բարթոլոմյուն սիրելին էր և ինձ երբեմն թվում էր, որ հայրս նրան ավելի շատ էր վստահում, քան ինձ։ Հրեն, տեսնու՞մ եք, լուսնի լույսով ողողված պատուհանը, դա Բարթոլոմյուի աշխատասենյակն է։ Բսյց ներսը, իմ կարծիքով, մութ է։

:      ― Այո, մութ է, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Բայց մուտքի փոքր պատուհանում կարծես լույս է վառվում։

:      ― Ա՜, դա տնտեսուհու սենյակն է։ Միսիս Բերստոնը՝ մեր վաղեմի տնտեսուհին, սովորաբար երեկոներն այնտեղ է անցկացնում։ Նա էլ ամեն ինչ կբացատրի։ Դուք չե՞ք համաձայնի մի քանի րոպե ինձ այստեղ սպասել։ Եթե բոլորս միասին մտնենք, ապա միսիս Բերստոնը կվախենա, չէ որ նա չի սպասում մեր ներխուժմանը։ Սը՜ս, կամաց։ Սա ի՞նչ է։

:      Դողացող ձեռքով նա բարձրացրեց լապտերը, և լույսի շողը խաղաց ու թռչկոտեց մեր շուրջը։ Միսս Մորսթենը բռնեց ձեռքս․ մենք երեքով սրտատրոփ քարացանք և լարեցինք մեր լսողությունը։ Գիշերային լռության մեջ մութ, մռայլ հսկա շենքից լսվում էին թախծալի, սրտաճմլիկ ձայներ՝ ինչ-որ բանից վախեցած կնոջ հեծկլտոց։

:      ― Դա միսիս Բերստոնն է, ― ասաց Շոլտոն։ ― Տանը միայն մի կին կա։ Սպասեք այստեղ։ Ես անմիջապես կվերադառնամ։

:      Նա մոտեցավ դռանը և թակեց իրեն հատուկ թակոցով։ Նրան ներս թողեց բարձրահասակ տարեց մի կին, Շոլտոյի տեսքից ուրախացած ծափ տալով։

:      ― Օ՜, միստր Թադեուշ, այնքան ուրախ եմ, որ դուք եկաք։ Այնքան ուրախ եմ, այնքան ուրախ, ― լսեցինք նրա ձայնը, հետո դուռը փակվեց, և ձայնը մարեց տան խորքում։

:      Թադեուշ Շոլտոն լապտերը մեզ թողեց։ Հոլմսը լապտերով դանդաղ լուսավորեց շրջակայքը, հետո լարված նայեց շենքին և բակում լցված մեծ հողակույտերին։ Ես և միսս Մորսթենը շատ մոտ էինք կանգնած իրար և նրա ձեռքն իմ ափում էր։ Զարմանալի, անհասկանալի բան է սերը, ահա մենք կանգնած ենք երկուսով, մինչ այս երբեք չենք հանդիպել, երբեք ոչ մի փաղաքշական խոսք չենք ասել, գուրգուրանքով իրար չենք նայել և ահա այս վտանգավոր պահին մեր ձեռքերը բնազդաբար ձգվեցին իրար։ Հետո հաճախ եմ մտածել այդ զարմանալի ակնթարթի մասին, բայց այն ժամանակ ամեն ինչ շատ բնական թվաց, և հետո միսս Մորսթենը ինձ հաճախ էր ասում, որ անմիջապես ձգվել է դեպի ինձ, հավատացած, որ ինձնից սփոփանք և պաշտպանություն կգտնի։ Այդպես մենք կանգնել էինք երկուսով, այդ տարօրինակ մռայլ տան առաջ՝ երեխաների պես իրար ձեռք բռնած, և մեր սրտերին հանկարծ հանգստություն տիրեց։

:      ― Ինչ տարօրինակ վայր է, ― ասաց միսս Մորսթենը շուրջը նայելով։

:      ― Կարծես այս այգում են բանել Անգլիայի բոլոր խլուրդները։ Ինձ հաջողվել է նմանատիպ ինչ-որ բան տեսնել Բալարետի մոտ։ Բայց այնտեղ ամբողջ բլուրը փորված, տակնուվրա էր արված ոսկեխույզների կողմից։

:      ― Այստեղ էլ են ոսկեխույզներ աշխատել, ― նկատեց Հոլմսը։ ― Ավելի ճիշտ՝ գանձ են փնտրել։ Մի մոռացեք, որ այս տան տերերը վեց տարի գանձ են փնտրել։ Զարմանալու բան չկա, որ պարտեզը նման է ոսկու հանքի։

:      Այդ պահին շքամուտքի դուռը լայն բացվեց, և առաջ պարզած ձեռքերով, սարսափահար աչքերով տնից դուրս վազեց Թադեուշ Շոլտոն։

:      ― Բարթոլոմյուին ինչ որ բան է պատահել, ― բացականչեց նա։ Այնպես եմ վախենում։ Նյարդերս չեն դիմանում։

:      ― Նա իրոք քիչ էր մնում խեղդվեր արցունքներից, կարակուլե օձիքից դուրս ցցված ցնցվող, գունաթափ դեմքը մահու չափ վախեցած երեխայի անօգնական, աղաչական տեսքն ուներ։

:      ― Տուն գնանք, ― վճռական ասաց Հոլմսը։

:      ― Այո, գնանք, ― աղաչական թոթովեց Թադեուշ Շոլտոն։ ― Իսկապես, արդեն ոչինչ չեմ հասկանում, հիմա ինչ ենք անելու։

:      Նրա ետևից գնացինք տնտեսուհու սենյակը, որ գտնվում էր մուտքի ձախ կողմում ։

:      Սենյակում ետ ու առաջ էր նետվում վախեցած կինը՝ ջղաձգորեն տրորելով մատները, բայց միսս Մորսթենի հայտնվելը հանգստացնող ազդեցություն թողեց։

:      ― Թող աստված օգնի ձեզ, ― բացականչեց նա, խեղդելով հեկեկոցը։ ― Ինչ հեզաբարո և լավ դեմք ունեք։ Նայում եմ ձեզ և թեթևանում եմ։ Ինչի ասես չեմ դիմացել այսօր։

:      Միսս Մորսթենը մի հայացք նետեց նիհար, աշխատանքից կոպտացած տնտեսուհու ձեռքերին, զուտ կանացի կարեկցանքով մի քանի փաղաքշական , մխիթարիչ բառեր ասաց և մեծահասակ կնոջ գունաթափ, անարյուն այտերը թեթևակի շառագունեցին։

:      ― Պարոնը փակվել է սենյակում և չի պատասխանում ոչ մի թակոցի, ― բացատրեց նա։ ― Ամբողջ օրը սպասել եմ նրա կանչին։ Բայց, ընդհանրապես, նա սիրում է մենակ մնալ։ Մեկ ժամ առաջ սկսեցի անհանգստանալ, արդո՞ք բան չի պատահել, բարձրացա վերև և նայեցի բանալու անցքից։ Դուք պետք է այնտեղ բարձրանաք և նայեք, միստր Թադեուշ։ Տասը տարի ապրում եմ այս տանը, տեսել եմ միստր Բարթոլոմյուին և՛ ուրախության, և՛ վշտի ժամին, բայց նման դեմքով երբեք չեմ տեսել։

:      Շերլոկ Հոլմսը վերցրեց լապտերը և առաջինը վերև բարձրացավ, քանի որ Թադեուշը սարսափից դողում էր։ Նրա ծնկները ծալվում էին, և ես բռնեցի թևը, որպեսզի կարողանա աստիճաններով բարձրանալ։ Մինչև վերև բարձրանալը, Հոլմսը երկու անգամ գրպանից հանեց խոշորացույցը և ուշադիր զննեց կոկոսի թելից հյուսված խսիրի վրայի ինչ-որ մուգ հետքերը, որոնք ինձ սովորական փոշի թվացին։ Հոլմսը դանդաղ էր շարժվում, լապտերը տանում էր ցածր պահած և աջ ու ձախ զննող հայացք նետում։ Միսս Մորսթենը մնաց ներքևում, վախեցած տնտեսուհու հետ։

:      Սանդղավանդակի երրորդ հարթակը մեզ տարավ մի երկար, ուղիղ միջանցք, որի աջ կողմում , պատին, կախված էր ձեռագործ հնդկական մի գորգ։ Ձախից բացվում էր երեք դուռ։ Հոլմսը դանդաղ շարժվեց առաջ, քայլելիս զննելով ամեն ինչ, մենք հետևում էինք նրան, իսկ մեր ետևից միջանցքի երկարությամբ քայլում էին մեր երկար ստվերները։ Մեզ հարկավոր էր երրորդ դուռը։ Հոլմսը թակեց և ոչ մի պատասխան չստանալով սեղմեց բռնակը , փորձելով պտտել այն։ Պարզվեց, որ դուռը փակ էր ներսից։ Հոլմսը լապտերը մոտեցրեց փականին, և մենք տեսանք, որ փականի լեզվակը լայն է և շատ ամուր։ Բայց բանալին պտտված էր և անցքի մեջ ճեղք էր մնացել։ Շերլոկ Հոլմսը խոնարհվեց դեպի այն և անմիջապես կտրուկ ետ ցատկեց։

:      ― Այստեղ սատանայական ինչ-որ բան կա, Ուոտսոն, ― շշնջաց նա։ Նրան նախկինում երբեք այդքան անհանգստացած չէի տեսել։ ― Դուք ի՞նչ եք մտածում այս մասին։

:      Խոնարհվեցի փականի վրա և սարսափից ցնցվեցի։ Պատուհանից թափանցում էր լուսնի լույսը՝ սենյակը լցնելով թույլ, երերուն փայլով։ Օդից կախվածի նման ուղիղ ինձ էր նայում մեր ուղեկից Թադեուշի դեմքը, քանի որ նրանից ներքև ամեն ինչ ստվերի մեջ էր։ Նույն բարձր, փայլուն ճաղատը, նույն դեղին ծոպավոր շրջանով անարյուն դեմքը։ Միայն թե դիմագծերը սառել էին սարսափելի ժպիտով՝ լարված և անբնական, որ այս խաղաղ լուսնի լույսով լեցուն սենյակում թողնում էր առավել սարսափելի տպավորություն, քան ցավի կամ վախի դիմածռությունը։ Դեմքն այնքան նման էր մեր փոքրամարմին բարեկամին, որ ետ շրջվեցի՝ համոզվելու, որ նա այստեղ է, իմ կողքին։ «Նրանք երկվորյակներ են», ― հիշեցի ես։

:      ― Սոսկալի է։ Հիմա ինչ անենք, ― ասացի ես Շերլոկ Հոլմսին։

:      ― Հարկավոր է դուռը տեղահան անել, ― պատասխանեց նա և ամբողջ մարմնով խփելով դռանը, փորձեց կոտրել փականը։ Դուռը ճրթճրթաց, ճռճռաց, բայց տեղի չտվեց։ Այդ ժամանակ երկուսով ուժեղ խփեցինք, փականը շրխկաց, դուռը թափով բացվեց, և մենք հայտնվեցինք Բարթոլոմյու Շոլտոյի աշխատասենյակում։

:      Աշխատասենյակը սարքավորված էր քիմիայի լաբորատորիայի նման։ Դռան դիմացի պատին ամրացված դարակում դրված էին երկու շարք շշեր և ապակե անոթներ, սեղանին շարված էին բունզենովյան այրիչներ, սրվակներ և փորձանոթներ։ Հատակին , անկյունի զամբյուղի մեջ, դրված էին թթվուտի շշեր։ Դրանցից մեկը հավանաբար ճաքել էր կամ կոտրվել, քանի որ տակից հոսում էր հեղուկի մուգ մի շիթ և սենյակը լցնում կուպրի ծանր, քաղցրահամ հոտով։ Սենյակի մի անկյունում ձեռնասանդուղք էր դրված, որի ներքևի մասի մոտ, հատակին, ծեփ էր թափված, իսկ վերին մասը հենված էր առաստաղին, բավականին լայն բացված անցքի կողքին, որտեղով կարող էր մարդը հանգիստ անցնել։ Հատակին, սանդուղքի կողքին, նետված էր պարանի հաստ կապուկ։

:      Սեղանի կողքի փայտյա աթոռին խոնարհված նստել էր տանտերը՝ գլուխը թեքած ձախ ուսին, սարսափելի, անհասկանալի ժպիտով։ Նրա մարմինը սառն էր և արդեն փայտացած։ Մահացել էր, հավանաբար, մի քանի ժամ առաջ։ Ես ուշադրություն դարձրի, որ ոչ միայն նրա դեմքն էր սարսափելի ծամածռված, այլև ոտքերն ու ձեռքերը շրջված և ջղաձգված էին ամենաանհավանական ձևով։ Սեղանին, նրա ձեռքի կողքին, ընկած էր տարօրինակ մի գործիք՝ շագանակագույն նուրբ մի ձեռնափայտ՝ մուրճանման քարե գլխիկով, որը կոպիտ ձևով կապված էր պարանով։ Դրա կողքին ընկած էր նոթատետրից պոկած մի թուղթ, որի վրա խզմզված էր մի քանի բառ։ Հոլմսը նայեց և թուղթը մեկնեց ինձ։

:      ― Տեսնու՞մ եք, ― բազմանշանակ բարձրացնելով հոնքերը ասաց նա։

:      Լամպի լույսի տակ կարդացի սարսափից ցնցվելով․ «Չորսի նշան»։

:      ― Հանուն բոլոր սրբերի, ի՞նչ է նշանակում այս ամենը։

:      ― Սա նշանակում է, որ այստեղ սպանություն է կատարվել, ― ասաց Հոլմսը՝ խոնարհվելով դժբախտ Բարթոլոմյու Շոլտոյի փայտացած դիակի վրա։ ― Այդպես էլ սպասում էի։ Նայեք։ ― Եվ ցույց տվեց աջ ականջի տակ խրված բարակ, երկար սև փուշը։

:      Ինչ-որ բույսի փշի նման է, ― ասացի ես։

:      ― Հենց փուշ է, որ կա։ Կարող եք հանել ։ Միայն զգույշ, թունավորված է։

:      Զգուշորեն, երկու մատով դուրս քաշեցի փուշը։ Հեշտությամբ տեղի տվեց, մաշկի վրա համարյա ոչ մի հետք չթողնելով։ Ծակված տեղում նշմարվում էր միայն չորացած արյան մի փոքրիկ հետք։

:      ― Այս ամենն ինձ համար անհասկանալի գաղտնիք է, ― խոստովանեցի ես, ― և որքան գնում, այնքան հանելուկային է դառնում։

:      ― Ինձ համար՝ ընդհակառակը, ― պատասխանեց Հոլմսը, ― րոպե առ րոպե գործը պարզվում է։ Միայն մի քանի օղակ է պակասում, որպեսզի գործի ընթացքը վերականգնվի։

:      Սենյակ մտնելուց հետո համարյա մոռացել էինք մեր ուղեկցի գոյության մասին։ Նա դեռ կանգնած էր դռան մոտ, մերթ ընդ մերթ խեղդված հեծկլտանքով կոտրատելով մատները։ Կերպարանքը հուսահատության մարմնացում էր։ Հանկարծ նրա կրծքից պոկվեց խելահեղ, հուսահատ մի ճիչ։

:      ― Գանձերն անհետացել են, ― ճչած նա։ ― Նրան թալանել են։ Տեսնում եք, այ, այդ անցքը։ Այնտեղից ենք հանել արկղը։ Ես օգնեցի նրան։ Նրան կենդանի տեսնողներից ես վերջինն եմ։ Այստեղից գնացի երեկ երեկոյան և աստիճաններից իջնելիս, լսեցի, թե ինչպես դուռը փակեց ետևիցս։

:      ― Դա ե՞րբ կատարվեց։

:      ― Ժամը տասին։ Եվ ահա նա մեռած է։ Այստեղ ոստիկաններ կկանչեն։ Ինձ կկասկածեն։ Այո, ես հավատացած եմ, որ այդպես կլինի։ Բայց դուք, պարոնայք, ինձ մեղավոր ճանաչու՞մ եք։ Դուք , իհարկե, չեք կարող մտածել, որ դա ես եմ արել։ Մի՞թե ես ձեզ այստեղ կբերեի, եթե դա ես արած լինեի։ Օ՜, տեր աստված, տեր աստված։ Ես կխելագարվեմ։

:      Նա կոտրատում էր մատները, ոտքերով դոփում, դողացնում էր, ասես տենդի մեջ լիներ։

:      ― Դուք վախենալու բան չունեք, միստր Շոլտո, ― ասաց Հոլմսը թփթփացնելով նրա ուսին։ ― Լսեք ինձ և գնացեք ոստիկանական տեղամաս։ Հարկավոր է հայտնել կատարվածի մասին։ Խոստացեք նրանց համակողմանի օգնություն ցույց տալ։ Իսկ մենք ձեզ այստեղ կսպասենք։

:      Մարդուկը հնազանդվեց, դեռ ամբողջովին խելքի չեկած։ Եվ մենք լսեցինք, թե ինչպես նա, մթության մեջ գայթելով, իջնում էր աստիճաններով։

==Գլուխ 6 ― Շերլոկ Հոլմսը ցուցադրում է իր մեթոդը==

:      ― եվ այսպես, ― ասաց Շերլոկ Հոլմսը, շփելով ձեռքերը, ― մեր տրամադրության տակ կես ժամ կա։ Եկեք որքան հնարավոր է լավ օգտագործենք այդ ժամանակը։ Ինչպես ձեզ արդեն ասել եմ, գործն ինձ համար միանգամայն պարզ է։ Բայց, այնուամենայնիվ, մենք կարող ենք սխալվել, հավատալով բավականին ակնառու փաստերին։ Սկզբում դեպքը որքան էլ պարզ թվա, միշտ էլ կարող է ավելի բարդ ընթացք ստանալ։։

:      ― Պա՞րզ, ― զարմացած բացականչեցի ես։

:      ― Իհարկե պարզ, ― պատասխանեց Հոլմսը պրոֆեսորի տեսքով, ասես ուսանողներին էր ցուցադրում հետաքրքիր մի հիվանդի։ ― Խնդրում եմ նստեք այն անկյունում, որպեսզի ձեր հետքերը չբարդացնեն գործը, իսկ այժմ՝ ի գործ։ Առաջին, ինչպե՞ս են այդ կտրիճներն այստեղ թափանցել և ինչպե՞ս են դուրս եկել։ Դուռը երեկվանից չի բացվել։ Իսկ պատուհա՞նը։ ― Նա պատուհանին մոտեցրեց լապտերը, բարձրաձայն ասելով իր նկատառումները, բայց ավելի շուտ դիմելով ինքն իրեն, քան ինձ։ Պատուհանը փակված է ներսից։ Շրջանակները շատ ամուր են։ Եկեք բացենք այն։ Կողքին ոչ մի ջրհորդան չկա։ Տանիքն անհասանելի է։ Եվ, այնուամենայնիվ, մարդը սենյակ է թափանցել պատուհանից։ Անցյալ երեկո մի քիչ անձրև եկավ։ Տեսնում եք, պատուհանի գոգին հող կա, կիսակոշիկի հետք, մի տարօրինակ կլոր հետք ևս։ Ահա դարձյալ այդ հետքը։ Այս անգամ՝ հատակին։ Ահա այն արդեն սեղանին է։ Նայեք, Ուոտսոն, պատկերը միանգամայն պարզ է։

:      ― Սա ոտքի հետք չէ, ― ասացի ես։

:      ― Այդ պատճառով էլ դա շատ կարևոր է։ Սա փայտե պրոթեզի հետք է։ Տեսնում եք, այստեղ՝ պատուհանի գոգին, լայն մետաղյա պայտով ծանր, կոպիտ կոշիկի հետքը։ Իսկ կողքին՝ հենակի կլորավուն հետքը։

:      ― Փայտե ոտքով մարդ։

:      ― Հենց այդ է որ կա։ Նա այստեղ մենակ չի եղել։ Ունեցել է շատ ընդունակ և ճարպիկ օգնական։ Դուք կկարողանաի՞ք, դոկտոր, մագլցել այս պատը։

:      Նայեցի պատուհանին։ Լուսինը դեռ պայծառ լուսավորում էր տան այդ մասը։ Գետնից մոտ վաթսուն ֆուտ բարձր էինք, և որքան կարողացա տեսնել, աղյուսե շարվածքի վրա ոչ ճեղք կար, ոչ ցցվածք, որտեղ կարելի լիներ ոտք դնել։

:      ― Դա բացարձակապես անհնար է, ― պատասխանեցի ես։

:      ― Այո, միայնակ անհնար է։ Բայց, ենթադրենք, սենյակում գտնվում է ձեր մեղսակիցը, որը ձեզ է նետել հուսալի պարան, ահա այն, որ ընկած է անկյունում, մի ծայրը կապելով պատից կախված կեռից։ Այն ժամանակ, եթե դուք ճարպիկ մարդ եք, թեկուզ և փայտե ոտքով, հավանաբար կկարողանաք մագլցել այս պատով։ Հետո կիջնեք ներքև, ձեր ընկերը վեր կքաշի պարանը, կքանդի կեռից, մղլակով կփակի պատուհանը, իսկ ինքը կգնա այս սենյակից նույն ճանապարհով, , որով եկել էր։ Նվազ կարևոր մանրամասն, ― շարունակեց Հոլմսը , ցույց տալով պարանը, ― չնայած պարզվեց, որ փայտե ոտքով մեր ընկերը գերազանց մագլցող է, բայց մասնագիտությամբ ծովային չէ։ Ձեռքերը չեն կոշտացել պարանով մագլցելուց։ Խոշորացույցս մի քանի տեղ արյան հետքեր հայտնաբերեց, որ հատկապես նկատելի էր պարանի վերջում։ Ուրեմն այնպես արագ էր իջել, որ մի քանի տեղ պլոկել է ձեռքի մաշկը։

:    ― Շատ լավ, ― ասացի ես, ― բայց գործը դրանից մազաչափ անգամ հասկանալի չդարձավ։ Ո՞վ է խորհրդավոր օգնականը։ Ինչպե՞ս է թափանցել այս սենյակը։

:    ― Այո, օգնականը, ― մտախոհ կրկրնեց Հոլմսը։ ― Այդ օգնականը ուշագրավ անձ է։ Նրա շնորհիվ գործը ստանում է միանգամայան բացառիկ բնույթ։Կարծում եմ, որ նա մի նոր էջ կգրի Անգլիայի հանցագործությունների պատմության մեջ։ Նմանատիպ դեպքեր առաջ կատարվում էին միայն Հնդկաստանում և եթե հիշողությունս չի դավաճանում, նաև Սենեգամբիայում։

:    ― Բայց, այնուամենայնիվ, ինչպե՞ս է սենյակ թափանցել, ― կրկնեցի ես։ ― Դուռը փակ էր, պատուհանը դրսից անհասանելի։ Գուցե խողովակի միջո՞վ։

:    ― Բուխարու անցքը բավականին փոքր է, ― պատասխանեց Հոլմսը, ― ես արդեն ստուգել եմ այդ հնարավորությունը։

:    ― Այդ դեպքում ինչպե՞ս։

:    ― Դուք պարզապես չեք ցանկանում կիրառել իմ մեթոդը, ― ասաց նա օրորելով գլուխը։ ― Քանի անգամ եմ ձեզ ասել, դեն նետեք անհնարին ամեն ինչ, իսկ մնացածը, որքան էլ անհավանական թվա, կլինի պատասխանը։ Մեզ հայտնի է, որ նա չէր կարող սենյակ ընկնել ոչ դռնով, ոչ պատուհանից, ոչ էլ ծխնելույզի միջով։ Գիտենք նաև, որ նա չէր կարող թաքնվել սենյակում, քանի որ թաքնվելու տեղ չկա։ Այդ դեպքում ինչպե՞ս է այստեղ սողոսկել։

:    ― Տանիքից, ― բացականչեցի ես։

:    ― Անկասկած։ Սենյակ կարող էր թափանցել, միայն տանիքից։ Եթե բարի լինեք լուսավորել ինձ, մենք մեր որոնումները կշարունակենք գաղտնարանում, որտեղ պահված էր գանձերով արկղը։

:    Հոլմսը ձեղնասանդուղքով բարձրացավ դեպի առաստաղը, երկու ձեռքով կառչելով հեծանից սողոսկեց անցքի մեջ։ Հետո գլուխը դուրս հանելով, հավանաբար այնտեղ պառկել էր, երկարեց ձեռքը, ինձնից վերցրեց լապտերը և այն պահեց, մինչև կբարձրանայի ետևից։

:    Ձեղնահարկը, որտեղ մենք հայտնվեցինք տասը ֆուտ երկարություն և վեց ֆուտ լայնություն ուներ։ Որպես հատակ ծառայում էին առաստաղի հեծանները և բարակ շերտով ծեփը, այնպես որ հարկավոր էր հեծանից հեծան անցնել մեծ զգուշությամբ։ Տանիքը երկթեք էր։ Ամենայն հավանականությամբ, ձեղնահարկի առաստաղ էր ծառայում տանիքի ներքին կողմը։ Հատակը ծածկում էր երկար տարիներ կուտակված փոշու հաստ շերտը։ Բացի փոշուց ձեղնահարկում ուրիշ բան չկար։

:    ― Ահա, խնդրեմ, ― ասաց Հոլմսը՝ ձեռքը հենելով թեք պատին։ ― Այս ձեղնապատուհանը դեպի դուրս է տանում։ բացեք և կհայտնվեք ուղիղ տանիքին, իսկ այն բարեբախտաբար թեք է։ Հատկապես այդ ճանապարհով է համար Առաջինը սենյակ սողոսկել։ Եկեք նայենք, որևէ հետք չի՞ թողել արդյոք։

:    Հոլմսը հատակին դրեց լապտերը, և ես այսօր երկրորդ անգամ նրա դեմքին զարմանք ու տարակուսանք տեսա։ Հետևելով նրա հայացքին զգացի, թե ինչպես է երակներիս մեջ արյունը սառչում․ հատակին բոբիկ ոտքերի լավ նկատելի շատ հետքեր կային, դրանք համարյա կիսով չափ փոքր էին հասուն մարդու ոտնահետքերից։

:    ― Հոլմս, ― շշնջացի ես, ― պարզվում է, որ այս սարսափելի գործն անողը երեխա է եղել։

:    Հոլմսն արդեն լիովին տիրապետում էր իրեն։

:    ― Պետք է խոստովանել, ես արդեն փակուղու մեջ էի։ Հիշողությունս դավաճանեց։ Բայց չէ որ գործը հասարակ է։ Հենց սկզբից պետք է գուշակեի, թե ինչպիսի հետքեր պետք է լինեին։ Դե ինչ, այստեղ այլևս անելիք չունենք։ Գնանք ներքև։

:    ― Բայց ի՞նչ հետքեր են դրանք, ― հետաքրքրությունից այրվելով հարցրեցի ես։

:    ― Թանկագին Ուոտսոն, վերլուծեք փաստերը, ― ասաց նա թեթևակի զայրույթով։ ― Դուք գիտեք իմ մեթոդը։ Օգտագործեք այն, հետաքրքիր կլինի արդյունքները համեմատել։

:    ― Ոչ, ես ոչինչ չեմ հասկանում, ― պատասխանեցի ես։

:    ― Շուտով ամեն ինչ կհասկանաք, ― մտացրիվ նետեց Հոլմսը։ ― Կարծում եմ, այստեղ այլևս ուրիշ հետաքրքիր բան չկա։ Եվ, այնուամենայնիվ, ես մեկ անգամ ևս կստուգեմ։

:    Նա արագ շարժումով գրպանից հանեց խոշորացույցն ու մետրը և իր սուր, նուրբ քիթը ընդհուպ մոտեցնելով տախտակապատվածքին, սկսեց ուշադրությամբ զննել ամեն մի միլիմետրը։ Նրա փայլուն, խորն ընկած աչքերն ինձ հիշեցրին գիշատիչ թռչունի աչքեր։ Հետքը որսացող իսկական խուզարկու շան նման այնքան արագ, անաղմուկ ու զգույշ էին նրա շարժումները, որ ես հանկարծ մտածեցի, թե ինչ սարսափելի հանցագործ կարող էր նա լինել, եթե իր տաղանդն ու եռանդը ուղղեր ոչ թե օրենքի պաշտպանությանը, այլ նրա դեմ։

:    Զննելով ձեղնահարկը, ամբողջ ժամանակ Հոլմսը քթի տակ ինչ-որ բան էր շշնջում և հանկարծ ուրախ բացականչեց։

:    ― Ահա, արդեն կարելի է ասել, բախտներս բերեց, ― ասաց նա։ ― Շատ ժամանակ և աշխատանք կխնայենք։ Համար Առաջինն անզգուշաբար ոտքը դրել է կրեոզոտի վրա։ Տեսնու՞մ եք, այս մածուցիկ, գարշահոտ լճակի աջ կողմում դրոշմվել է փոքր ոտքի ծայրը։ Հավանաբար , կրեոզոտի շիշը ճաքել է, և հեղուկը դուրս է հոսել։

:    ― Հետո՞ ինչ։

:    ― Այն, որ այժմ նրան հեշտությամբ կբռնենք։ Շուն կա, որ կրեոզոտի հոտի հետքով կգնա մինչև աշխարհի ծայրը։ Եթե սովորական խուզարկու շունը հետքով կարող է գնալ մինչև կոմսության սահմանները, ի՞նչ եք կարծում, ուր կարող է հասնել հատուկ վարժեցրած շունը։ Սովորական համեմատական կախվածություն, որի անհայտ անդամը հավասար է․․․ Կանգնիր։ Լսում եմ, տեղ են հասել օրենքի լիազորված ներկայացուցիչները։

:    Ներքևում լսվեցին ծանր քայլեր, բարձրաձայն խոսակցություն և ուժգին շրխկաց շքամուտքի դուռը։

:    ― Քանի դեռ նրանք չեն եկել, ― ասաց Հոլմսը, ― շոշոփեք այդ խեղճի ոտքերն ու ձեռքերը։ Ի՞նչ եք զգում։

:    ― Մկանները քարի պես կարծրացել են, ― պատասխանեցի ես։

:    ― Հենց այդ է, որ կա։ Դրանք ուժեղ ջղաձգության նշաններ են։ Սա սովորական դիակի փայտացում չէ։ Ձեզ ի՞նչ հետևության է հանգեցնում այս հիպոկրատական, կամ, ինչպես սիրում էին գրել հին գրողները, այս քարացածությունն ու սարդոնիկ ժպիտը։

:    ― Մահը վրա է հասել բուսական ծագում ունեցող ինչ-որ ուժեղ ալկոլոիդի հետևանքով, ― պատասխանեցի ես, ― ստրիխնինի նման, որը փայտացնում է։

:    ― Դա առաջին բանն էր, որ մտածեցի, երբ տեսա այս ջղաձգված դեմքը։ Սենյակ մտնելով անմիջապես սկսեցի փնտրել, թե ինչով է ներարկվել թույնը։ Եվ, ինչպես հիշում եք, հայտնաբերեցի փուշը, որը հազիվ էր ծակել մաշկը։ Ուշադրություն դարձրեք, փուշը կաթվածահար է արել գլխի հենց այն մասը, որն ուղղված է առաստաղի բացվածքին, եթե ուղիղ նստեք այս աթոռին։ Իսկ այժմ եկեք զննենք հենց փուշը։

:    Զգուշորեն վերցրի փուշը և մոտեցրի լամպին։ Դա երկար, սուր և սև փուշ էր, ծայրին փայլում էր ինչ-որ չորացած թանձր հեղուկ։ Բութ կողմը ձվաձև էր և դանակի հետքեր կային վրան։

:    ― Սա Անգլիայում աճող ծառերի՞ց է։

:    ― Իհարկե , ոչ։ Ահա թե ինչ, Ուոտսոն, տրամադրության տակ ունենալով այսքան փաստեր, դուք պետք է ճիշտ եզրակացության հանգեք։ Ահա և կանոնավոր բանակի ներկայացուցիչները․ օժանդակ ուժերը պետք է զիջեն իրենց տեղը։

:    Քայլերը լսվեցին ավելի ուժգին, վերջապես նրանք հնչեցին դռան ետևում, և ծանր քայլերով սենյակ մտավ հաստամարմին, մոխրագույն հագուստով մի մեծ տղամարդ՝ կարմիր, գեր դեմքով, որի թեթևակի ուռած կոպերի տակից խորամանկորեն մեզ էին նայում մանր, փայլուն աչքերը։ Նրա ետևից ներս մտավ ոստիկանական համազգեստով տեսուչը, այնուհետև՝ տակավին դողդողացող Թադեուշ Շոլտոն։

:    ― Ա՜յ քեզ գործ, ― խուլ, խռպոտ ձայնով բացականչեց ներս մտնողը։ Ո՞վ կա այստեղ։ Ինչու՞ են այսքան մարդ այստեղ հավաքվել, ինչպես ճագարները՝ բանջարանոցում։

:    ― Դուք երևի ինձ կհիշեք, միստր Էթելնի Ջոնս, ― հանգիստ ասաց Հոլմսը։

:    ― Պարզ է, հիշում եմ, ― խռպոտ ձայնով պատասխանեց նա։ ― Դուք միստր Հոլմսն եք, տեսաբան Շերլոկ Հոլմսը։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես դուք մեզ դաս տվեցիք, բացատրելով, թե ուր էին անհետացել բիշոպգեյթյան ադամանդները։ Արդարությունը պահանջում է նշել, որ մեզ ճիշտ ուղի ցույց տվիք։ Բայց հիմա կարող եք խոստովանել, որ այն ժամանակ պարզապես երջանիկ պատահականությունը ձեզ օգնեց։

:    ― Այն ժամանակ ինձ օգնեց հասարակ տրամաբանությունը։

:    ― Դե լավ, լավ։ Երբեք մի ամաչեք ճմարտությունից։ Դե, ի՞նչ է այստեղ կատարվել։ Կեղտոտ գործ։ Կեղտոտ։ Փաստերը, բարեբախտաբար, առկա են, այնպես որ ոչ մի տեսություն այստեղ պետք չէ։ Բարեբախտաբար, ես Նորվուդ էի եկել ուրիշ գործով։ Եվ հանկարծ այս մահը Պոնդիշերի-Լոջում։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է եղել։

:    ― Տեսությունն այստեղ պետք չէ, ― չոր պատասխանեց Հոլմսը։

:    ― Իհարկե, իհարկե։ Բայց չէ որ մենք չենք բացառում, որ դուք երբեմն զարմանալիորեն նշանակակետին եք խփում։ Ողորմած աստված։ Որքան հասկանում եմ, դուռը կողպած էր։ Հըմ, հըմ․․․ Կորել են կես միլիոնի արժողությամբ թանկարժեք իրեր։ Իսկ պատուհա՞նը։

:    ― Նույնպես փակ է, բայց պատուհանի գոգին հետքեր կան։

:    ― Գերազանց է, գերազանց, բայց եթե փակ է, ապա հետքերը ոչ մի կապ չունեն գործի հետ։ Դա հուշում է առողջ դատողությունը։ Մարդը կարող է մահանալ կաթվածից։ Բայց չէ որ կորել են թանկարժեք իրեր։ Ահա։ Ես վարկած ունեմ։ Երբեմն իմ միտքն էլ է պայծառանում։ Խնդրում եմ, մի կողմ քաշվեք, սերժանտ, և դուք, միստր Շոլտո։ Ձեր ընկերը կարող է մնալ իր տեղում։ Դուք ի՞նչ եք մտածում այս մասին, Հոլմս։ Շոլտոն, ինչպես ինքն անձամբ խոստովանեց, երեկ ամբողջ երեկոյան եղել է եղբոր մոտ։ Եղբայրը կաթվածահար է եղել, որից հետո Շոլտոն գնացել է և հետը տարել ամբողջ թանկարժեք իրերը։ Դե, ի՞նչ կասեք։

:    ― Որից հետո մահացած տանտերը շրջահայացորեն վեր է կացել տեղից և ներսից փակել դուռը։

:    ― Հըմ, հըմ։ Դրանում է իմ վարկածի թույլ տեղը։ Օգնության կանչենք առողջ դատողությունը։ Այս Թադեուշ Շոլտոն եկել է եղբոր մոտ։ Վեճ է առաջացել։ Դա մեզ հայտնի է։ Եղբայրը սպանված է, թանկարժեք իրերը՝ անհետացած․ դա էլ է հայտնի։ Թադեուշի գնալուց հետո եղբորը ոչ ոք չի տեսել։ Անկողնուն ձեռք չի տրված։ Թադեուշը բացահայտորեն ընկնում է խուճապի մեջ։ Ինչպես տեսնում եք, ես Թադեուշի շուրջը ցանց եմ հյուսում։ Եվ ցանցը ձգվում է։

:    ― Բայց մեզ դեռ հայտնի չեն բոլոր փաստերը, ― նկատեց Հոլմսը։ ― Տեսնում եք այս փուշը, ես բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ այն թունավորված է։ Դա գտել են սպանվածի գլխի մեջ խրված։ Այնտեղ հետք է մնացել։ Սեղանին ընկած էր ահա այս գրությունը, կարդացեք։ Կողքին այս տարօրինակ զենքն էր՝ քարե վերջույթով։ Ձեր վարկածն ինչպես է բացատրում այս փաստերը։

:    ― Շատ լավ է բացատրում, ― ճոռոմաբար պատասխանեց ճարպակալած խուզարկուն։ ― Տունը լիքն է հնդկական հազվագյուտ իրերրով։ Եվ Թադեուշն այստեղ է բերել այդ իրը։ Իսկ եթե փուշը թունավորված է, ապա այն միանգամայն հեշտ էր օգտագործել որպես սպանելու զենք։ Այս երկտողը ճարպիկ արարք է, ուշադրությունը շեղելու համար։ Միայն մի բան է անհասկանալի, ի՞նչ ճանապարհով է Թադեուշը դուրս եկել այստեղից։ Ահա, առաստաղին անցք կա։ Իհարկե այնտեղից, սրա միջով։

:    Գիրության համեմատ անսպասելի ճարպկությամբ նա վեր բարձրացավ աստիճաններով և չքացավ անցքի մեջ։ Այդ րոպեին մենք լսեցինք նրա հանդիսավոր ձայնը։ Նա բղավում էր, թե ձեղնահարկից կտուր է տանում ձեղնապատուհանը։

:    Նա, հավանաբար, այնտեղ ևս ինչ-որ բան կգտնի, ― ուսերը թոթվելով խոսեց Հոլմսը։ ― Երբեմն նրա մոտ կարծես նկատվում են մտքի պայծառացումներ։ Il n'y a pas des sotsi incommodes gue ceux qui ont de lesprit։

:    ― Ահա, տեսնում եք, ― ասաց Էթելնի Ջոնսը իջնելով աստիճաններից։ ― Փաստերը հուսալի են ամեն տեսակի տեսությունից։ Իմ վարկածը հաստատվում է ամբողջապես։ Ձեղնահարկում տանիք տանող պատուհան կա։ Եվ դա նույնիսկ կիսաբաց է։

:    ― Ես եմ բացել։

:    ― Իսկապե՞ս։ Ուրեմն դուք է՞լ եք տեսել։

:    Ջոնսը ակնհայտորեն վստահությունը կորցրեց, լսելով Հոլմսի խոսքերը։

:    ― Կարևոր չէ, թե ով է առաջինը դա նկատել, ― ասաց նա հաշտվողաբար։ Կարևորն այն է, որ այժմ պարզ է, թե նա ինչպես է է դուրս եկել այստեղից։ Տեսու՛չ։

:    ― Այո սըր, ― ձայնը միջանցքից էր։

:    ― Այստեղ հրավիրիր միստր Շոլտոյին։ Միստր Շոլտո, իմ պարտքն է նախազգուշացնել, որ ձեր բոլոր խոսքերը կարող են ձեր դեմ շրջվել։ Թագուհու անունից ձերբակալում եմ ձեզ որպես մի անձի, որ մեղսակից է իր եղբոր սպանությանը։

:    ― Ահա։ Ես ձեզ ասացի, ― բացականչեց մարդուկը արտասվալից ձայնով՝ ձեռքերը մեկնելով մեր կողմը։

:    ― Մի հուսահատվեք, միստր Շոլտո, ― ասաց Հոլմսը։ ― Կարծում եմ, որ կկարողանամ հանել այդ մեղադրանքը։

:    ― Շատ բան մի խոստացեք, միստր տեսաբան, մի խոստացեք, ― բացականչեց խուզարկուն։ ― Սա կարող է այնքան էլ հասարակ գործ չլինել։

:    ― Ես ոչ միայն միստր Շոլտոյի վրայից կհանեմ մեղադրանքը, միստր Ջոնս, այլ ձեզ կնվիրեմ անցյալ երեկո այս սենյակում գտնվող երկու մարդկանցից մեկի անունն ու նշանները։ Ես բոլոր հիմքերն ունեմ պնդելու, որ նրա անունը Ջոնաթան Սմոլ է։ Նա համարյա անգրագետ է, միջահասակ, արագաշարժ, աջ ոտք չունի, քայլում է դեպի ներս ծռված փայտե ոտքով։ Ձախ ոտքին կոպիտ, երկաթե պայտով, քառակուսի քթով կոշիկ է։ Նախկին տաժանակիր է, տարիքը քառասունի մոտ, ուժեղ արևահարված։ Ահա մի քանի նշան, որոնք կարող են ձեզ օգնել․ ավելին, այս պարանի վրա արյուն կա՝ երեկ երեկոյան նա այստեղ մաշկել է իր ափը։ Մյուսը․․․

:    ― Ա՜խ, ուրիշն էլ կա, ― ծաղրանքով խոսեց Էթելնի Ջոնսը, բայց նկատելի էր, որ հանցագործին նկարագրող Հոլմսի վստահ տոնը ազդեց նրա վրա։

:    ― Սա բավականին հետաքրքիր անձնավորություն է, ― ասաց Հոլմսը կրնկի վրա շրջվելով։ ― Հուսով եմ, որ շատ շուտով ձեր ձեռքը կտամ այդ զույգին։ Ուոտսոն, պետք է ձեզ մի քանի բառ ասեմ։

:    Նա ինձ սանդղահարթակ տարավ։

:    ― Իրադրության անսպասելի շրջադարձը ստիպեց մեզ մոռանալ մեր ճանապարհորդության սկզբնական նպատակը, ― ասաց նա։

:    ― Ես էլ հենց դրա մասին էի մտածում, ― պատասխանեցի ես։ ― Չի կարելի, որ միսս Մորսթենն ավելի երկար մնա այս չարաբաստիկ տանը։

:    ― Չի կարելի։ Դուք պետք է նրան տուն ուղղեկցեք։ Նա ապրում է Լոուեր-Քամբերուելում՝ միսիս Սեսիլ Ֆորեսթերի մոտ։ Դա այնքան էլ հեռու չի այստեղից։ Եթե դուք որոշեք վերադառնալ, ես ձեզ այստեղ կսպասեմ։ Բայց գուցե շա՞տ եք հոգնել։

:     ― Բնավ։ Չեմ կարողանա քնել, քանի դեռ այս ֆանտաստիկ պատմությունն ինձ համար որոշ չափով չպարզվի։ Եվ մեկ անգամ չէ, որ գտնվել եմ արտակարգ բարդ և սուր իրավիճակներում, բայց պետք է խոստովանեմ, այսօրվա կատարվածը, այդ իսկապես անհավանական իրադարձությունները, ինձ հանեցին հավասարակշռությունից։ Եվ քանի որ հայտնվեցի իրադարձությունների հորձանուտում, ձեզ հետ կմնամ մինչև վերջ։

:     ― Ձեր ներկայութունն ինձ շատ անհրաժեշտ կլինի, ― ասաց Հոլմսը։ ― Մենք այս գործն ինքնուրույն կվարենք։ Եվ թող Ջոնսը մխիթարվի իր երևակայությամբ։ Երբ տանեք միսս Մորսթենին, խնդրում եմ անցեք Լամբեթ, Պինչին- լեյն փողոց, 3։ Դա հենց գետեզրին է։ Աջ կողմի երրորդ տանը բնակվում է խրտվիլակ պատրասրող Շերմանը, նա թռչունի խրտվիլակ է պատրաստում։ Նրա պատուհանին նապաստակի ձագ բռնած կղաքիս կտեսնեք։ Արթնացրեք Շերմանին, բարևներս հաղորդեք և ասեք, որ ինձ անհապաղ Թոբին է հարկավոր։ Վերցրեք Թոբիին և բերեք այստեղ։

:     ― Շու՞ն է։

:     ― Այո, զվարճալի շուն է, ոչ զտարյուն, բայց շշմեցնող հոտառությամբ։ Գերադասում եմ օգտվել Թոբիից, քան Լոնդոնի ողջ խուզարկու ուժերից։

:     ― Կբերեմ, ― պատասխանեցի ես։ Կվերադառնամ երեքին մոտ, եթե ուրիշ ձի գտնեմ։

:     ― Իսկ ես, ― ասաց Հոլմսը, ― կփորձեմ ինչ-որ բան իմանալ միսիս Բերստոնից և հնդիկ սպասավորից, որն, ինչպես միստր Թադեուշն ասաց, քնում է խորդանոցի ձեղնահարկում։ Հետո կզբաղվեմ մեծն միստր Ջոնսի մեթոդներն ուսումնասիրելով և կլսեմ նրա ծաղրական ու ոչ նրբանկատ դիտողությունները։ "Wir sind gewohnt, dass die Menschen verhonen was sie nicht verstehen". Գյոթեն, ինչպես միշտ, խորիմաստ է ու հակիրճ։

==Գլուխ 7 ― Տակառի միջադեպը==

:     Ոստիկաններն եկել էին երկու կառքով, մեկից ես օգտվեցի, որպեսզի միսս Մորսթենին տուն տանեմ։ Ունենալով կարեկցանքի բարձր զգացում, միսս Մորսթենը այս ամբողջ սարսափելի երեկոյի ընթացքում իրեն տոկուն էր պահում, քանի դեռ կողքին օգնության կարիք ունեցող մարդ կար։ Երբ ներքև իջա, նա սիրալիր և հանգիստ խոսում էր վախեցած տնտեսուհու հետ։ Իսկ երբ միսս Մորսթենի հետ երկուսով հայտնվեցինք կառքում, նա հանկարծ ամբողջովին ուժասպառվեց, իսկ հետո անմխիթար հեկեկաց՝ այնպես ուժեղ էին վրան ազդել այդ երեկոյի իրադարձությունները։ Հետագայում ինձ ասաց, որ կառքով այդ ճանապարհորդության ընթացքում ես նրան սառն ու խորթ եմ թվացել։ Չէր էլ կասկածել, թե իմ մեջ ինչ պայքար էր գնացել և ուժերի ինչպիսի լարումով էի զսպել ինձ։ Նույն կարեկցանքով և քնքշությամբ էի լեցուն նրա հանդեպ, ինչպես այնտեղ՝ այգում, երբ իրար ձեռք էինք բռնել։ Ես հասկացա, որ այդ անհավանական մեկ օրվա ընթացքում ավելի լավ իմացա նրա քաջ և բարի սրտի մասին, քան կիմանայի իմ անխռով շատ տարիների ընթացքում։ Բայց երկու հասկացություն խանգարում էին ինձ ինչ-որ բան ասել։ Նա անպաշտպան էր և թույլ, նրա նյարդերը խիստ խանգարված էին։ Այժմ հայտնել իմ սիրո մասին, կնշանակեր օգտվել նրա անօգնական վիճակից։ Բայց ամենավատն այն էր, որ նա շատ հարուստ էր։ Եթե Հոլմսի որոնումները հաջողությամբ ավարտվեին, նա կդառնար գտնված գանձերի , ծայրահեղ դեպքում դրանց կեսի ժառանգորդը։ Արդարացի կլինե՞ր, ազնիվ կլինե՞ր, եթե կես աշխատավարձով պաշտոնաթող վիրաբույժը օգտվեր պատահականության կողմից իրեն ընձեռնված րոպեական մոտիկությունից։ Նա արդո՞ք ինձ չէր ընդունի որպես սովորական հարուստ հարսնացու որոնողի։ Ես չէի կարող թույլ տալ, որ նա այդպես մտածեր իմ մասին։ Ագրայի այդ գանձերն անհաղթահարելի արգելքի նման ընկած էին մեր միջև։

:     Ժամը երկուսին մոտ էր, երբ հասանք միսիս Սեսիլ Ֆորեսթերի տանը։ Սպասավորները վաղուց արդեն քնել էին, բայց միսիս ֆորեսթերը տակավին չէր պառկել և սպասում էր միսս Մորսթենին՝ նրան այնքան հետաքրքրել էր իր ընկերուհու ստացած տարօրինակ նամակը։ Ինքն անձամբ բացեց դուռը։ Միջին տարիքի շատ հաճելի կին էր նա։ Ուրախությամբ նկատեցի, ինչպիսի փայփայանքով գրկեց միսս Մորսթենին և ձայնն էլ մայրաբար հնչեց։ Հասկանալի էր, որ միսս Մորսթենը ոչ միայն ծառայող էր, այլև ընկեր։ Միսս Մորսթենն ինձ ներկայացրեց միսիս Ֆորեսթերին և, չնայած ուշ ժամին, վերջինս առաջարկեց տուն մտնել և պատմել մեր արկածների մասին։ Բայց ես բացատրեցի Հոլմսի հանձնարարության կարևորությունը և խոստացա մոտ ժամանակներս նրանց այցելել և պատմել գործի ընթացքի մասին։ Երբ կառքը մի քիչ հեռացավ, ես ետ նայեցի և մինչև հիմա աչքիս առաջ է այդ պատկերը․ իրար գրկած երկու նրբագեղ կանացի կերպարանք՝ սանդղահարթակի վրա, բացված շքամուտքի դուռ, ներքին դռան անթափանց ապակու միջով լուսավորված նախասենյակ, պատին՝ բարոմետր, շլացուցիչ մաքրությամբ սանդուղքի երկաթյա բազրիքներ։ Ինչ հանգստացնող ազդեցություն թողեց ինձ վրա անգլիական տան հանգիստ հարմարակեցությունը։ Մի րոպե նույնիսկ մոռացա այդ հանելուկային, սարսափելի գործը։

:     Եվ ինչքան շատ էի մտածում դրա մասին, այնքան ավելի հանելուկային և սարսափելի էր դա ինձ թվում։ Քանի դեռ կառքը դղրդալով անցնում էր խաղաղ, գազալապտերներով լուսավորված գիշերային փողոցներով, հիշեցի անցյալ ցերեկվա և երեկոյան անհավանական իրադարձությունների շղթան։ Սկզբնական խնդիրը լրիվ պարզվեց։ Կապիտան Մորսթենի մահը, ստացած մարգարիտները, թերթի հայտարարությունը, նամակը, այս բոլորն արդեն գաղտնիք չէին, բայց փոխարենը մեր առջև առավել հանելուկային և ողբերգական գաղտնիք էր ծառացել։ Կապիտան Մորսթենի իրերի մեջ հայտնաբերված անհասկանալի հատակագիծը, հնդկական գանձը, մայոր Շոլտոյին մահվան հասցնող տարօրինակ իրադարձությունները, գաղտնարանի հայտնաբերումը, հայտնաբերողի սպանությունը, սպանության յուրահատուկ հանգամանքները, տարօրինակ հետքերը, տարօրինակ զենքը, թղթի կտորի վրա խզբզված նույն բառերը, որոնք կային նաև Մորսթենի հատակագծի վրա․ իսկական լաբիրինթոս էր, որտեղ մարդը, եթե օժտված չլիներ ընկերոջս՝ Շերլոկ Հոլմսի բացառիկ ունակություններով, անպայման կմոլորվեր՝ կորցնելով երբևիցե ելք գտնելու ամեն մի հույս։

:     Պինչին-Լեյնը Լամբետի ներքևի մասի երկհարկանի հին աղյուսաշեն տների շարքում էր գտնվում։ Երկար թակեցի համար 3 տան դուռը։ Վերջապես, պատուհանի երկփեղկի ետևից փայլեց մոմի լույսը, և երկրորդ հարկի պատուհանում մի դեմք հայտնվեց։

:     ― Անմիջապես այստեղից չքվիր, հարբած անասուն, ― հնչեց վերևից։ ― Եթե դու չդադարես դուռը կոտրել, կբացեմ դռները և վրադ բաց կթողնեմ քառասուներեք շուն։

:     ― Ինձ հարկավոր է դրանցից մեկը, դրա ետևից էլ եկել եմ։

:     ― Չքվի՜ր, ― գոռաց ձայնը։ ― Զամբյուղիս մեջ օձ կա։ Եթե չգնաս, գլխիդ կգցեմ։

:     ― Ինձ շուն է հարկավոր, ոչ թե օձ, ― ի պարասխան բղավեցի ես։

:     ― Ձանձրացա քեզ հետ վիճելուց։ Հաշվում եմ մինչև երեքը։ Եթե չգնաս՝ օձը կգցեմ։

:     ― Միստր Շերլոկ Հոլմսը, ― սկսեցի ես։

:     Շերլոկ Հոլմսի անունը կախարդական ներգործություն ունեցավ, քանի որ փեղկն անմիջապես փակվեց, իսկ մեկ րոպե անց բանալիները զնգացին, և դուռը բացվեց։ Պարզվեց, որ միստր Շերմանը երկարահասակ, նիհար, կորացած ուսերով և կապույտ ակնոցով ծերունի էր։

:     ― Շերլոկ Հոլմսի ընկերը միշտ ցանկալի հյուր է այս տանը, ― ասաց նա։ Մտեք սըր։ Փորսուղից հեռու մնացեք, նա կծում է։ Թու, ինչ ամոթ է։ Դու ուզում ես կծել այս պարոնին։ ― Այս բառերն ուղղված էին կղաքիսին, որն իր կարմիր աչքերով գիշատիչ մռութը խցկում էր վանդակի երկաթե ճաղերի արանքը։ ― Ոիշադրություն մի դարձրեք սրան։ Սա ընդամենը օձաձև մողես է։ Թունավոր չէ, և ես թույլ եմ տալիս նրան սենյակում վազվզել։ Նա ոչնչացնում է բզեզներին։ Մի զայրացեք վրաս, որ սկզբում մի քիչ կոպիտ էի։ Փրկություն չկա երեխաներից։ Սիրում են քաշ գալ պատուհանիս տակ։ Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել միստր Շերլոկ Հոլմսին, սըր։

:     ― Նրան հարկավոր է ձեր շունը։

:     ― Ա՜, նրան Թոբին է հարկավոր։

:     ― Այո, հենց Թոբին։

:     ― Թոբին ապրում է այստեղ, ձախ կողմի համար յոթում։

:     Նա մոմը ձեռքին դանդաղ քայլեց այս զարմանալի կենդանաբանական քաղաքով։ Մոմի աղոտ լույսի ներքո, ամեն մի անկյունում, ամեն մի ճեղքում ես նկատում էի մեզ հետևող պսպղուն, թարթուն աչքեր։ Մեր գլխավերևում, առաստաղի գերաններին թառել էին անհամար թռչուններ, որոնք մի ոտքից մյուսին էին հենվում, երբ մեր ձայներն անհանգստացնում էին նրանց։

:     Պարզվեց, որ Թոբին մի փոքրիկ, երկարամազ և երկարականջ շոտլանդական և իսպանական խուզարկուի խառնածին էր։ Նա սպիտակադարչնագույն էր և ուներ ծիծաղելի օրորվող քայլվածք։ Մի փոքր տատանվելուց հետո շունն ինձնից վերցրեց ծերունու տված շաքարի կտորը և այդ ձևով դաշինք կնքելով, առանց հորդորանքի հետս կառք մտավ։ Երբ այդ գիշեր երկրորդ անգամ հայտնվեցի Պոնդիշերի-Լոջի դարպասների մոտ, Լամբետի եպիսկոպոսի պալատի վրա խփեց ժամը երեքը։ Ինչպես իմացա, նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մաք-Մուրդոն ձերբակալվել էր սպանության մեղսակցի կասկածանքով և միստր Շոլտայի հետ ուղարկվել ոստիկանատուն։ Նեղ շքամուտքի դռանը հերթապահում էին երկու ոստիկաններ, բայց ինձ շան հետ անմիջապես ներս թողեցին, հենց որ տվեցի հայտնի խուզարկուի անունը։

:     Հոլմսը կանգնել էր շեմին, ձեռքերը գրպանում, և ծխում էր ծխամորճը։

:     ― Ա՜, բերեք դրան, ― ասաց Հոլմսը ինձ տեսնելով։ ― Լավ շուն է։ Էթելնի Ջոնսը գնաց։ Մինչ ձեր գալը մենք վկա եղանք նրա անսանձելի եռանդին։ Նա ձերբակալեց ոչ միայն մեր ընկերոջը՝ Թադեուշ Շոլտոյին, այլև տնային տնտեսուհուն և հնդիկ ծառային։ Այնպես որ, մենք այստեղ մենակ ենք, չհաշված վերևի աշխատասենյակում գտնվող սերժանտին։ Շանն այստեղ թողեք , գնանք ինձ հետ։

:     Թոբիին կապեցինք նախասրահի սեղանին և աստիճաններով բարձրացանք։ Սենյակը նույն վիճակում էր, ինչպես թողել էի, միայն սենյակի մեջտեղի դիակը ծածկված էր սավանով։ Անկյունում կուչ էր եկել սերժանտը։

:     ― Տվեք ինձ ձեր լապտերը, սերժանտ, ― ասաց Հոլմսը։ ― Իսկ հիմա ետևից կապեք այս բարակ թոկը, որպեսզի լապտերը կրծքիս կախված մնա։ Կոշիկներս և կիսագուլպաներս կհանեմ։ Դրանք ներքև տարեք, Ուոտսոն։ Ցանկանում եմ փորձել վերնաշխատողի մասնագիտությունը։ Խնդրում եմ, թաշկինակս մտցրեք կրեոզոտի մեջ։ Այդպես, լավ։ Իսկ այժմ, որոշ ժամանակով բարձրանանք վերև։

:     Մենք նորից բարձրացանք ձեղնասանդուղքով և առաստաղի անցքի միջով սողոսկեցինք ձեղնահարկ։ Հոլմսը լապտերի լույսը ուղղեց փոշու միջի տարօրինակ հետքին։

:     ― Սրանք շատ հետաքրքիր հետքեր են, ― ասաց նա։ ― Ինչ-որ տարօրինակ բան չե՞ք նկատել։

:     ― Սրանք երեխայի հետքեր են, ― պատասխանեցի ես, ― կամ նրբագեղ կնոջ։

:     ― Եթե դատենք դրանց չափից։ Իսկ ուրիշ ի՞նչն է դրանցում զարմացնում։

:     ― Իմ կարծիքով, դրանք այլևս ոչնչով չեն տարբերվում մյուս հետքերից։

:     ― Տարբերվում են, այն էլ ինչպես։ Նայեք։ Փոշու միջի աջ ոտնաթաթի հետքին։ Կողքին դնում եմ իմ ոտնաթաթը։ Ո՞րն է տարբերությունը։

:     ― Ձեր մատները կպածեն մեկմեկու։ Փոքրիկ հետքի բոլոր մատները չռված են։

:     ― Միանգամայն ճիշտ է։ Շատ կարևոր է դա հիշել։ Իսկ այժմ մոտեցեք ձեղնապատուհանին և հոտոտեք լուսամուտագոգը։ Ես թաշկինակով կմնամ այստեղ։

:     Այդպես էլ արեցի և զգացի կուպրի ուժեղ հոտը։

:     ― Ահա թե ուր է դրել ոտքը, երբ հեռացել է այստեղից։ Եթե դուք գտաք նրա հետքը, Թոբին նույնպես կգտնի։ Իսկ այժմ իջեք ներքև, արձակեք շանը և հետապնդեք համար Առաջինին։

:     Երբ բակ դուրս եկա , Շերլոկ Հոլմսը արդեն տանիքին էր, որի վրայով դանդաղ սողում էր, ինչպես հսկա լուսատտիկ։ Նա մեկ կորում էր խողովակների ետևում, բայց շուտով նորից հայտնվում ու դարձյալ անհետանում․ հավանաբար, սկսել էր իջնել կտուրի հակառակ կողմի թեքությամբ։ Շրջանցեցի տունը և տեսա, որ նա արդեն նստած է քիվի վրա՝ անկյունի ջրհորդանի կողքին։

:     ― Ուոտսոն, այդ դու՞ք եք, ― բղավեց նա վերևից։

:     ― Ես եմ, ― պատասխանեցի։

:     ― Ահա թե նա որտեղից է բարձրացել։ Ի՞նչ կա այդտեղ , ներքևում։

:     ― Տակառ։

:     ― Վրան կափարիչ կա՞։

:     ― Կա։

:     ― Իսկ մոտակայքում սանդուխք չի՞ երևում։

:     ― Ոչ։

:     ― Այ քեզ սատանա։ Այստեղ փորձանքի էլ կգաս։ Բայց նրա անցած ճանապարհը ես պիտի անցնեմ։ Ջրհորդանը բավականաչափ ամուր է։ Դե, իջնում եմ։ Լսվեց բոբիկ ոտքերի քստքստոց, և լապտերի լույսը ներքև սահեց։ Հետո Հոլմսը թեթևորեն թռավ տակառի կափարիչին, այնտեղից էլ՝ գետնին։

:     ― Դժվար չէր նրա հետքով գնալը, ― ասաց նա՝ հագնելով կիսագուլպաներն ու կոշիկները։ ― Կղմինդրները, որոնց վրա նա ոտք էր դրել, թուլացել են, և շտապելուց ահա թե նա ինչ է կորցրել։ Սա հաստատում է իմ ախտորոշումը, ինչպես սիրում եք ասել դուք՝ բժիշկներդ։

:     Նա ինձ մեկնեց գունավոր ծղոտից հյուսված և էժանագին ուլունքներով զարդարված քսակի պես ինչ-որ բան։ Ձևով ու տեսքով դա հիշեցնում էր ծխախոտատուփ։ Մեջը կես դյուժին երկար, մուգ փշեր կային, մի ծայրը սուր, մյուսը՝ կլորավուն, ճիշտ այնպիսին, որով խոցել էին Բարթոլոմյու Շոլտոյին։

:     ― Սատանայական ասեղներ են, ― խոսեց Հոլմսը։ ― Զգույշ, չծակեք ձեզ։ Շատ ուրախ եմ, որ դրանք գտա։ Դժվար թե նա էլի ունենա։ Այժմ կարելի է չվախենալ, որ այդպիսի փուշը կարող է ծակել ձեր կամ իմ մաշկը։ Ես ավելի շուտ կգերադասեի գնդակ ստանալ մարտական զենքից։ Դե ինչ, Ուոտսոն, վեց միլանոց վազքի համար դուք ձեզ առույգ զգու՞մ եք։

:     ― Իհարկե, ― պատասխանեցի ես։

:     ― Ոտքդ կդիմանա՞։

:     ― Կդիմանա։

:     ― Այստեղ արի, Թոբի։ Այստեղ արի, լավ շնիկ։ Հոտոտիր, Թոբի։ Հոտոտիր։

:     Հոլմսը շան դնչին մոտեցրեց կրեոզոտի մեջ թաթախված թաշկինակը։ Իր փռչոտ թաթերը չռելով և ծիծաղելիորեն մի ականջը վեր ցցելով, Թոբին հոտոտեց թաշկինակը՝ հին գինու համ ու հոտից հաճույք ստացող համտեսի պես։ Հոլմսը թաշկինակը նետեց հեռու, հաստ թոկը կապեց շան վզնոցին և նրան մոտեցրեց տակառին։ Շունն անմիջապես սկսեց քիթը գետնին քսելով սուր, գրգռված հաչել և պոչը ցցելով, հետքով այնքան արագ սուրաց, որ վզափոկը ձգվեց, և մենք ամբողջ ուժով սլացանք նրա ետևից։

:     Արևելքը մի փոքր շառագունեց, և արդեն առավոտյան աղջամուղջում կարող էինք տարբերել շրջակայքի առարկաները։ Մեծ, արկղի նման տունը սև, խարխուլ պատուհաններով և բարձր, մերկ պատերով, տխուր ու լուռ խոյանում էր մեր ետևում։ Մեր ճանապրհն ընկած էր պարտեզի, այն բոլոր ուղղություններով հատող փոսերի ու առվակների միջով։ Վաղուց այգեպանի մկրատ չտեսած թփերով, ծառերով, հողի ու աղբի կույտերով լի այս վայրը, մռայլ, լքված տեսք ուներ և լիովին ներդաշնակ էր այստեղ կատարված ողբերգությանը։

:     Թոբին հասնելով քարե պարսպին, բողոքող և անհամբեր վնգստոցով վազեց նրա երկայնքով և վերջապես կանգ առավ անկյունում, ամբողջ պարտեզից առանձնացված մատղաշ, բարձր հաճարենու մոտ։ Այնտեղ, ուր պատերը միանում էին իրար, մի քանի աղյուսներ տեղաշարժված էին՝ կարծես աստիճաններ կազմելով, որոնց մաշված և կլորացած անկյուններն ասում էին, որ դրանցից հաճախակի են օգտվել։ Հոլմսը բարձրացավ դրանց վրայով և ձեռքիցս վերցնելով Թոբիին,նստեց գետնին։

:     ― Այստեղ փայտե ոտքով մարդու ձեռնահետքեր կան, ― ասաց Հոլմսը, երբ բարձրացա նրա մոտ։ ― Տեսնու՞մ եք արյան բիծը ճերմակ ներկի վրա։ Ինչ հաջողություն է, որ երեկվանից անձրև չի եկել։ Հոտը մնացել է ճանապարհին, չնայած այստեղով անցել են քսանութ ժամ առաջ։

:     Խոստովանում եմ, այդ հարցում մի քանի կասկածներ ունեի, երբ մտածում էի, թե ինչ աշխույժ երթևեկություն է լինում լոնդոնյան փողոցներում։ Բայց շուտով կասկածներս փարատվեցին։ Թոբին, ոչ մի րոպե չտատանվելով, առաջ վազեց, ընթացքում ծիծաղելիորեն օրորվելով։ Կրեոզոտի սուր հոտը ծանապարհին հաղթեց մնացած բոլոր հոտերին։

:     ― Խնդրում եմ չմտածեք, ― ասաց Հոլմսը, ― թե միայն այս պատահականության շնորհիվ հանցագործները շուտով կհայտնվեն մեր ձեռքում։ Այժմ այնքան շատ բան գիտեմ, որ դրանց բռնելու մի քանի միջոց եմ տեսնում, բայց սա, իհարկե ամենահեշտն ու արագն է։ Հիմարություն կլիներ դրանից չոգտվել, քանի որ ճակատագիրն այդքան բարյացակամ է մեր հանդեպ։ Բայց այս երջանիկ դիպվածը ինձ վատ ծառայություն մատուցեց՝ լուծումը դադարեց զուտ տրամաբանական լինելուց, որպիսին սկզբում նախատեսել էի։ Այդ դեպքում գործն իսկապես ինձ դափնիներ կպարգևեր։

:     ― Էլ ինչ դափնիներ են ձեզ պետք, Հոլմս։ Ես հիացած եմ ձեր դեդուկտիվ մեթոդով։ Այսպիսի փայլուն հաջողություն։ Այն ստվեր գցեց անգամ Հոուպ Ջեֆերսոնի գործին։ Ինձ թվում է, Նորվուդյան գործն ավելի բարդ ու հանելուկային է։ Բացատրեք ինձ, օրինակ, որտեղից է ձեզ այդքան ստույգ հայտնի փայտե ոտքով մարդու արտաքինը։

:     ― Ախ, իմ թանկագին Ուոտսոն։ Չ՞է որ դա շատ պարզ է։ Եվ դա ձեզ ասում եմ ոչ կեղծ համեստությունից։ Բանտային պահակության երկու սպաներ դառնում են կարևոր գաղտնիքի տեր։ Ջոնաթան Սմոլ անունով անգլիացին գծել և նրանց է տվել գանձի տեղը ցույց տվող պլանը։ Դուք հիշում եք, կապիտան Մորսթենի նոթատետրում գտնված գծագրի վրա հենց այդ անունն էր։ Որոշակի հավակնությամբ նա նկարել էր «չորսի նշանը» և ստորագրել իր ընկերների անունից։ Օգտվելով գծագրից և, ինչպես կարելի է գուշակել, խախտելով համաձայնությունը, որի օգնությամբ տիրեցին գանձին, սպաները, հնարավոր է նաև նրանցից մեկը, գանձը տեղափոխեցին Անգլիա։ Կարելի է հարցնել․ ինչու՞ Ջոնատան Սմոլն անձամբ չտիրեց գանձին։ Դա էլ է պարզ։ Եթե հիշում եք, գծագրի վրա գրված է այն թվականը, երբ Մորսթենը մշտապես շփվում էր բանտարկյալների հետ։ Այստեղից հետևում է, որ Ջոնաթան Սմոլն իր ընկերների հետ այդ ժամանակ գտնվել է բանտում, և, հետևաբար, ինքը չէր կարող տիրել գանձերին։

:     ― Դա զուտ ենթադրություն է, ― ասացի ես։

:     ― Ավելին, քան ենթադրություն։ Սա տեսակետ է, որն առանց բացառելու փաստերը, բացատրում է ամեն ինչ։ Եկեք ստուգենք։ Մայոր Շոլտոն ապրում է հանգիստ, բավականություն ստանալով գանձերից, որոնք անվեհապահորեն գտնվում էին նրա տիրապետության տակ։ Հետո հանկարծ Հնդկաստանից նամակ է ստանում, որը վախեցնում է նրան մահու չափ։ Ի՞նչ կարող էր հայտնել նամակը։

:     ― Այն, որ այն մարդը, որի հետ անարդարացի են վարվել, ազատ է արձակված։ Կամ փախել է։ Որն ավելի հավանական է, քանի որ մայոր Շոլտոն անկասկած գիտեր Ջոնատան Սմոլի և նրա ընկերների բանտարկության ժամկետը։ Եվ եթե ժամկետը լրացած լիներ, նրա հայտնվելն այդ աստիճան չէր վախեցնի։ Նա ի՞նչ է անում։ Խելացնորության աստիճանի վախենալով փայտե ոտքով մարդուց, ի միջիայլոց, սպիտակ, նա զինվում է և դաստակերտի դարպասներին հուսալի պահակախումբ է կարգում։ Հիշու՞մ եք, շփոթվելով կրակել է կաղ առևտրականի վրա։ Այնուհետև, գծագրի վրա միայն մեկ անգլիացու անուն կա։ Մնացածները հնդկական են կամ մահմեդական։ Այդ պատճառով մենք հավատացած կարող ենք ասել, որ փայտե ոտքով մարդը հենց Ջոնատան Սմոլն է։ Առայժմ ձեզ չի՞ թվում, որ իմ դատողությունները մեղանչում են տրամաբանության դեմ։

:     ― Ոչ, ամեն ինչ պարզ է և համոզիչ։

:     ― Լավ։ Այդ դեպքում մեզ դնենք Ջոնաթան Սմոլի տեղը։ Գործին նայենք նրա տեսանկյունից։ Նա վերադառնում է Անգլիա՝ մտադրություն ունենալով վերցնել այն, ինչն իրավացիորեն համարում է իրենը, ինչպես նաև վրեժխնդիր լինել համաձայնագիրը դրժողից։ Իմանում է, թե որտեղ է ապրում Շոլտոն և ամենայն հավանականությամբ կապի մեջ է մտնում ծառաներից մեկի հետ։ Այնտեղ Լալ Ռաո անունով մի ծառայապետ կա, որին դեռ չենք տեսել։ Միսիս Բերստոնը նրա մասին տհաճությամբ խոսեց։ Սակայն Սմոլին չհաջողվեց գտնել թաքցրած գանձերի գաղտնարանը, որովհետև մայորից և հավատարիմ ծառայից բացի, որն արդեն մահացել է, ոչ ոք չգիտեր թաքստոցի տեղը։ Անսպասելիորեն Սմոլն իմանում է, որ մայորը մահամերձ է։ Հուսահատված, որ գաղտնիքն էլ հետը կտանի, Ջոնաթանը, ինչ-որ ձևով խաբելով դռնապանի զգոնությունը, թափանցում է պարտեզ և նայում մահացողի ննջարանի պատուհանից ներս։ Միայն մայորի անկողնու մոտ գտնվող երկու որդիների ներկայությունն է խանգարում նրան ներս մտնել։ Կատաղությունից խելագարվելով՝ հենց նույն գիշեր նա սողոսկում է համգուցյալի սենյակը և ցանկանալով փնտրել գտնել արկղը, տակնուվրա է անում ամեն ինչ և որպես իր այցելության վկայություն թողնում է արդեն մեզ հայտնի «չորսի նշանը»։ Անկասկած, նա նախօրոք որոշել էր սպանել մայորին և դիակի կողքին թողնել այդ գրությունը ի նշան այն բանի, որ դա ոչ թե սովորական սպանություն էր, այլ վրեժխնդրություն։ Այսպիսի էժանագին էֆեկտի կրքերի օրինակի կարելի է հանդիպել հանցագործությունների տարեգրքում, իսկ դրանք սովորաբար անփոխարինելի բանալի են հանցագործի անձը պարզելու համար։ Առայժմ ամեն ինչ պա՞րզ է։

:     ― Բացարձակապես ամեն ինչ։

:     ― Լավ։ Ի՞նչ է մնում անելու Ջոնաթան Սմոլին։ Մնում է միայն գաղտնի հետևել տանը, որտեղ սկսել են փնտրել գանձը։ Հնարավոր է, որ նա ապրել է Անգլիայի սահմաններից դուրս և միայն ժամանակ առ ժամանակ է այստեղ եկել։ Հետո գտնվել է գաղտնարանը, և Սմոլին անմիջապես հայտնել են դրա մասին։ Այստեղ դարձյալ հառնում է ներսի մեղսակից ունենալու խնդիրը։ Ջոնաթան Սմոլն իր փայտե ոտքով չէր կարող հասնել այդպիսի բարձրության վրա գտնվող Բարթոլոմյու Շոլտոյի աշխատասենյակը։ Այդ ժամանակ նա իր համար գտնում է տարօրինակ մի օգնական, որը ջրհորդանով հեշտությամբ մագլցում և հասնում է տանիքին, բայց բոբիկ ոտքով ընկնում է կրեոզոտի մեջ, որի հետևանքով գործի մեջ է մտնում Թոբին, և վիրավորված ոտքով պաշտոնաթող վիրաբույժը կատարում է վեց մղոնանոց մի շրջագայություն։

:     ― Այսպես, ուրեմն, ոչ թե նա, այլ օգնականն է սպանել մայորին։

:     ― Այո։ Եվ դատելով սենյակում գտնվող Սմոլի հետքերից, նա դրանից դժգոհ է եղել։ Սմոլն ատելություն չէր տածում Բարթոլոմյու Շոլտոյի հանդեպ և գտնում էր, որ պետք էր միայն նրան կապկպել և բերանը փակել։ Սմոլը բոլորովին չէր ցանկանում գլուխն օղակի մեջ մտցնել։ Բայց կատարվածն, ինչպես ասում են, ետ չես բերի։ Նրա հանցակցի մոտ արթնացել են վայրի զգացմունքները, և թույնն արել է իր գործը։ Այսպիսին է գործի ընթացքն իմ պատկերացմամբ։ Ինչ վերաբերում է արտաքինին, ապա նա, իհարկե, պետք է լինի միջին տարիքի և թուխ՝ Անդամանյան կղզիներում այդքան տարվա տաժանակիր աշխատանքից հետո։ Քայլի երկարությունից հեշտ է հասակը որոշլ, իսկ որ նա մորուք ունի, մենք գիտենք Թադեուշ Շոլտոյի պատմածից, որին առանձնապես շշմեցրել էր հոր մահվան օրը պատուհանում հայտնված դեմքի առատ մազածածկույթը։ Ահա, ըստ էության, ամենը։

:     ― Իսկ օգնակա՞նը։

:     ― Ախ, հա՜, օգնականը, նրա մասին էլ ամեն ինչ պարզ է։ Դուք շուտով ամեն ինչ կիմանաք։ Ինչ լավ է շնչել առավոտյան մաքուր օդը։ Տեսնու՞մ եք այն փոքրիկ ամպը։ Լողում է ինչպես հսկա վարդաթևիկի վարդագույն փետուրը։ Արևի կարմիր սկավառակը հազիվ է վեր բարձրանում լոնդոնյան մառախուղի միջով։ Նա լուսավորում է շատ բարի մարդկանց, ովքեր սիրում են վեր կենալ լուսաբացին, բայց դԺվար թե նրանց մեջ լինի մեկը, որը շտապի ավելի արտասովոր գործով, քան մենք։ Այս տարերքների առկայությամբ ինչպիսի ոչնչություն է թվում մարդն իր խեղճ ինքնասիրությամբ և երազանքներով։ Ինչպե՞ս է ձեր Ժան Պոլը։

:     ― Հիանալի։ Նրան գտա Կարլեյլի միջոցով։

:     ― Դա նույնն է, թե առվակի հունով գնաս հասնես լճին՝ նրա ակունքին։ Պոլը մի տարիմաստ, բայց խորը միտք է արտահայտել․ ճշմարիտ մեծությունը սկսվում է սեփական ոչնչությունը հասկանալուց։ Նա ենթադրում է, որ համեմատելով գնահատելու կարողությունը արդեն ինքնին խոսում է հոգու վեհության մասին։ Ռիխտերը մտածելու համար շատ նյութ է տալիս։ Ատրճանակ վերցրե՞լ եք։

:     ― Ոչ, միայն ձեռնափայտ։

:     ― Գուցե մեզ զենք պետք լինի, երբ խցկվենք նրանց որջը։ Ջոնաթանին կվերցնեք ձեզ վրա։ Եթե այն մյուսը սկսի դիմադրել, նրան պարզապես կգնդակահարեմ։

:     Հոլմսը հանեց իր ատրճանակը և երկու փամփուշտով լիցքավորելով նորից խցկեց պիջակի գրպանը։

:      Այդ ամբողջ ընթացքում հետքը մեկ սայլուղով, մեկ ասֆալտապատ ճանապարհով մեզ տանում էր դեպի Լոնդոն, և մենք շուտով հայտնվեցինք բանվորներով և նավահանգստի բեռնակիրներով լեցուն փողոցների լաբիրինթոսում։ Փնթի տեսքով կանայք բացում էին փեղկերը և ավլում մուտքի աստիճանները։ Փողոցներից մեկի անկյունի գինետանը կյանքն արդեն եռում էր, այնտեղից անընդհատ հայտնվում էին մորուքավոր տղամարդիկ, որոնք առավոտյան գինարբուքից հետո թևքերով բերաններն Էին սրբում։ Թափառող շները մեզ ուղեկցում էին հետաքրքրասեր հայացքով, բայց մեր անզուգական Թոբին առանց աջ ու ձախ նայելու առաջ էր վազում՝ դնչով համարյա քսվելով հողին և ժամանակ առ ժամանակ անհամբեր կաղկանձում էր, զգալով թարմ հետքը։

:    Այդպես ետևում թողեցինք Սթրիթեմը, Բրիքսոնը, Քամբերուելը և հայտնվեցինք Քենինգթոն-լեյն շրջանում, շրջանցիկ ճանապարհով դուրս գալով Քենինգթոնյան մարզադաշտի արևելյան մասում։ Հավանաբար Ջոնաթան Սմոլն ու իր սարսափելի օգնականը հատուկ ընտրել էին այդ բարդ երթուղին, որպեսզի հետքից շեղեն հետապնդողներին։ Նրանք ոչ մի անգամ չեն անցել գլխավոր փողոցով, եթե հնարաոր է եղել ցանկալի ուղղությամբ շարժվել կողմնային փոքր փողոցներով։ Քենինգթոն-լեյնի սկզբից թեքվել էին ձախ և գնացել Բոնդ-սթրիթով և Մայլ-սթրիթով։ Այնտեղ, ուր վերջին փողոցը միանում էր Նայդ-փլեյսին, Թոբին կանգ առավ և ետ ուառաջ վազելով, մի ականջը ցցեց, մյուսը՝ կախեց, իր ամբողջ տեսքով լիակատար տարակուսանք արտահայտելով։ Հետո սկսեց տեղում պտտվել, մերթ ընդ մերթ մեզ նայելով, տառացիորեն կարեկցանք փնտրելով։

:    ― Ի՞նչ է կատարվում շան հետ, ― բռնկվեց Հոլմսը։ ― Չէ՞ որ նրանք այստեղից կառք չեն նստել և օդապարիկով չեն թռչել։

:    ― Հնարավոր է, նրանք այստեղ մի փոքր կանգ են առել, ― ենթադրեցի ես։

:    ― Ամենայն հավանականությամբ , այո։ Թոբին դարձյալ գտավ հետքը, ― ասաց նա հանգստացած։

:    Այս անագամ Թոբին տառացիորեն նետի պես սուրաց։ Իր սուր դնչով հոտոտելով ողջ շրջակայքը, նա հանկարծ կրկին վստահություն ձեռք բերեց և առաջ նետվեց այնպիսի արագությամբ, որպիսին դեռ չէր ցուցաբերել։ Հետքը, հավանաբար, բոլորովին թարմ էր, քանի որ Թոբին ոչ միայն դնչով խրվեց հողի մեջ, այլև ձգեց վզափոկը, որն այժմ խանգարում էր նրան ավելի արագացնելու վազքը։ Հոլմսի աչքերի փայլից տեսնում էի, որ մեր ճանապարհորդությունը, իր կարծիքով, մոտենում էր ավարտին։

:    Այժմ վազում էինք Նայն-Էլմսով, ետևում թողնելով «Բրոդերիկ-Նելսոն» ֆիրմայի փայտի պահեստը։ Նրան կից «Սպիտակ արծիվ» պանդոկի մոտ Թոբին գրգռված անհետացավ դռնակի ետևում, և մենք հայտնվեցինք պահեստի բակում, որտեղ սղոցարարներն արդեն սկսել էին իրենց ցերեկային աշխատանքը։ Թոբին, ուշադրություն չդարձնելով նրանց վրա, ուղղակի տաշեղների և թեփերի վրայով դուրս եկավ ճանապարհ՝ շրջանցելով ցախանոցը, սուրաց երկշարք վառելափայտի միջանցքով և վերջապես հրճվանքով նետվեց մեծ տակառի վրա, որ դեռ դրված էր այստեղ բերված ձեռնասայլակին։ Կախ ընկած լեզվով և փայլող հայացքով Թոբին կանգնել էր տակառի վրա և գովեստի սպասելով հաղթական հայացքով նայում էր մեզ։ Ամբողջ տակառն ու սայլակի անիվներն աղտոտված էին գորշ, թանձր հեղուկով, շրջակայքից կուպրի ուժեղ հոտ էր գալիս։

:    Շերլոկ Հոլմսն ու ես իրար նայեցինք և միաժամանակ բռնկվեցինք անզուսպ քրքիջով։

==Գլուխ 8 ― Բեյքր-սթրիթի ոստիկանության անկանոն զորամասերը==

:    ― Հիմա ի՞նչ անենք, ― բացականչեցի ես։ ― Թոբին կորցրեց իր անսխալական հեղինակությունը։

:    ― Նա գործեց իր ընդունակության չափով, ― պատասխանեց Հոլմսը, Թոբիին վերցնելով տակառի վրայից և դուրս տանելով պահեստից։ ― Պատկերացրեք, Լոնդոնում օրվա ընթացքում որքան կուպր են օգտագործում, այնպես որ զարմանալի չէ, որ մեր հետքը խաչաձեևվեց։ Մոդայիկ է դարձել փայտերը կուպրով ներծծել։ Ո՛չ, խեղճ Թոբին մեղավոր չէ։

:    ― Ուրեմն պետք է վերադառնանք սկզբնահետքի՞ն։

:    ― Այո, բարեբախտաբար հեռու չէ։ Հիմա եմ հասկանում, թե ինչու Թոբին այդպես մոլորվեց Նայթ-փլեյսի անկյունում։ Այդտեղից տարբեր կողմեր են ձգվում երկու միանման հետքեր։ Մենք ընկանք կեղծ հետքի վրա։ Մնում է վերադառնալ և գտնել ճիշտ հետքը։

:    Դա դժվար չէր։ Թոբիին տարանք այնտեղ, որտեղ սխալվեց։ Այնտեղ նա մի շրջան էլ գործեց և նետվեց միանգամայն այլ ուղղությամբ։

:    ― Միայն թե մեզ չտանի այնտեղ, որտեղից տակառն են բերել, ― նկատեցի ես։

:    ― Մի վախեցեք։ Տեսնում եք, Թոբին հիմա վազում է մայթով, իսկ չէ որ սայլը անցել է փողոցով։ Ոչ, այս անգամ մենք ճիշտ ուղու վրա ենք։ ― Հետքը թեքվեց դեպի գետափ, ետևում մնացին Բելմոնթ-փլեյսն ու Փրինսիս-սթրիթը։ Բրոդ-սթրիթի վերջում հետքը մոտեցավ ուղիղ ջրին, դեպի ոչ մեծ փայտյա նավակառանին։ Թոբին մեզ տարավ մինչև նավակայանի ծայրը և կանգնեց, կատաղած կաղկանձելով և նայելով ներքևի մուգ, արագահոս ջրին։

:    ― Բախտներս չբերեց, ― ասաց Հոլմսը։ ― Այստեղ նրանք նավակ են նստել։

:     Նավակառանին կապված էին մի քանի գետանավակներ և մակույկներ։ Թոբիին մոտեցրինք դրանցից հյուրաքանչյուրին, բայց ինչքան էլ հոտոտեց, կրեոզոտի հոտը չքացել էր։

:     Այս հասարակ նավակառանից ոչ հեռու աղյուսե մի փոքրիկ տնակ կար։ Երկրորդ պատուհանին կախված էր «Մորդեկայ Սմիթ» բառերով փայտե մեծ ցուցանակ, ներքևում գրված էր՝ «Մեկ ժամով կամ ամբողջ օրով վարձով տրվող մակույկներ»։ Դռան վրայի գրությունը տեղեկացնում էր, որ տերն ունի փոքր շոգենավ , որի մասին պերճախոս վկայում էր գետակի մոտի կոքսի կույտը։ Շերլոկ Հոլմսը նայեց շուրջը և դեմքը մռայլվեց։

:     ― Գործերը վատ են, ― ասաց նա։ ― Այդ սրիկաներն ավելի խելոք դուրս եկան, քան ենթադրում էի։ Ոնց որ կարողացել են հետքերը թաքցնել։ Վախենում եմ, որ նահանջը նախորոք է պատրաստված եղել։

:     Նա մոտեցավ տնակին։ Դուռը հանկարծ թափով բացվեց, և դուրս վազեց փոքրիկ, մոտ վեց տարեկան գանգրահեր մի տղա, իսկ նրա հետևից գեր, կարմրաթուշ մի կին՝ ձեռքին սպունգ։

:     ― Ջեկ, հենց հիմա տուն արի ու լվացվի, ― բղավեց կինը։ ― Ինչ կեղտոտ տղա ես։ Եթե հայրդ քեզ այդպես տեսնի, գիտես մեզ ինչ կանի։

:     ― Հիանալի փոքրիկ է, հարձակումն սկսեց Հոլմսը։ ― Ինչ կարմրաթուշն է չարաճճին։ Լսիր, Ջեկ, ամենից շատ ինչ ես ուզում։

:     ― Շիլինգ, ― պատասխանեց նա մտածելով։

:     ― Իսկ կարող է պատահել էլի՞ ինչ-որ բան։

:     ― Երկու շիլինգ, ― պատասխանեց փոքրիկը մի քիչ էլ մտածելով։

:     ― Այդ դեպքում բռնիր։ Ինչ հիանալի փոքրիկ ունեք միսիս Սմիթ։

:     ― Աստված օրհնի ձեզ, սըր։ Այնպես խելամիտ է մեծանում, որ աստված մի արասցե։ Հոգիս հանում է, հատկապես երբ հայրը տանը չէ։ Ահա, ինչպես հիմա։

:     ― Տանը չէ՞, ― հարցրեց Հոլմսը հուսախաբված։ ― Շատ ափսոս։ Ես նրա մոտ գործով եմ եկել։

:     ― Գնաց դեռ երեկ առավոտյան, սըր։ Եվ ես սկսում եմ արդեն անհանգստանալ։ Բայց եթե ձեզ մակույկ է հարկավոր, սըր, ապա ես կարող եմ մեկն արձակել։

:     ― Կցանկանայի շոգենավակ վարձել։

:     ― Շոգենավա՞կ։ Ինչ ցավալի բան։ Հենց դրանով էլ մեկնեց։ Այդ պատճառով էլ անհանգստանում եմ: Ածուխն այնքան էր, որ կհասցներ Վուլիջ և ետ։ Եթե զբոսանավով լիներ, չէի անհանգստանա։ Չէ որ նա երբեմն նաև Գրեյվ-սենդ է մեկնում։ Նույնիսկ գիշերում է այնտեղ, եթե շատ գործ է պատահում։ Բայց չէ որ բարկասով շատ հեռու չես գնա։

:     ― Ածուխ կարելի է գնել ցանկացած նավահանգստում։

:     ― Կարելին կարելի է։ Միայն թե նա այդ չի սիրում։ Ասում է, ածուխի համար շատ են կորզում․․․ Մեկ էլ ինձ դուր չի գալիս փայտե ոտքով մարդը, այնպիսի սարսափելի դեմք ունի և մեր լեզվով էլ չի խոսում։ Շարունակ թափառում է այս կողմերում։

:     ― Փայտե ոտքով մա՞րդ, ― զարմացած հարցրեց Հոլմսը։

:     ― Դե այո, սըր։ Այնպես արևահարված, ոնց որ կապիկ լինի։ Այդ նա երեկ երեկոյան եկավ ամուսնուս ետևից։ Իսկ ամուսինս, ինչպես երևում է, սպասում էր, որովհետև շոգենավակն արդեն պատրաստ էր։ Ճիշտն ասեմ, սըր, այս ամենն ինձ դուր չի գալիս։

:     ― Իմ թանկագին միսիս Սմիթ, ― ասաց Հոլմսն ուսերը թոթվելով, ― դուք իզուր եք անհանգստանում։ Որտեղի՞ց կարող էիք իմանալ, որ ոչ թե ուրիշ, այլ հենց փայտե ոտքով մարդն է եկել։ Չեմ հասկանում, որտեղից է այդ վստահությունը։

:     ― Իսկ ձա՞յնը, սըր։ Ես լավ եմ հիշում նրա ձայնը՝ խռպոտ, կոպիտ։ Նա ծեծեց պատուհանը, ժամը երեքը կլիներ։ «Ապա, արթնացիր, բարեկամս, ― խռխռացեց նա, ― հերթափոխի ժամն է»։ Ծերուկն արթնացրեց Ջիմին, նա մեր առաջնեկն է, և ոչ մի բառ չասելով, երկուսով գնացին։ Գիշերով լավ լսվում էր, թե ինչպես էր գետաքարերի վրա տկտկում փայտե ոտքը։

:     ― Իսկ ինչ է, այդ փայտե ոտքովը մենա՞կ էր։

:     ― Չեմ կարող ասել, սըր։ Այլևս ոչինչ չլսեցի։

:     ― Խնդրում եմ ներեք անհանգստացնելու համար, միսիս Սմիթ, բայց ինձ շատ է հարկավոր շոգենավը։ Դրա մասին ինձ շատ են ասել։ Իսկ իմչպե՞ս է այն կոչվում։

:     ― «Ավրորա», սըր։

:     ― Դե, իհարկե։ Հին տաշտակ է՝ կանաչ ու դեղին շերտերով և շատ լայն նավախելով։

:     ― Ոչ, դա չէ։ Մերը փոքր է, կոկիկ։ Հենց նոր են սև ներկել՝ երկու կարմիր շերտով։

:     ― Շնորհակալ եմ։ Վստահ եմ, որ միստր Սմիթը շուտով կվերադառնա։ Ցանկանում եմ գետով ներքև լողալ և եթե տեսնեմ «Ավրորան», ձեր ամուսնուն ձայն կտամ, որ անհանգստանում եք։ Ասացիք՝ սև՞ խողովակով։

:     ― Խողովակը սև է՝ ճերմակ եզրաշերտով, սըր։

:     ― Ախ, այո, իհարկե։ Կողերն են սև։ Ցտեսություն, միսիս Սմիթ։ Մակույկավար եմ տեսնում, Ուոտսոն։ Հիմա այն ափը կանցնենք։

:    ― Ամենագլխավորը, ― ասաց Հոլմսը, երբ տեղավորվեցինք գետանավակի մեջ, ― գործ ունենալով հասարակ մարդկանց հետ, նրանց չպետք է թույլ տալ հասկանալու, որ իրենցից ինչ-որ բան ես ցանկանում իմանալ։ Բավական է այդ իմանան, անմիջապես շրխկոցով փակում են փեղկերը, ինչպես ոստրեները։ Եթե նրանց լսես ցրված տեսքով և հարցնես անպատեհորեն, ցանկացածդ կիմանաս։

:    ― Հիմա գործողության ծրագիրը պարզ է, ― ասացի ես։ ― Շոգենավակ վարձել և գտնել «Ավրորան»։

:    ― Բարեկամս, դա աներևակայելի դժվար խնդիր կլինի։ «Ավրորան» կարող է կանգ առնել գետի այս կամ այն ափի ցանկացած նավահանգստում, ընդհուպ մինչև Գրինվիչ։ Կամրջից հետո մեկը մյուսին հաջորդում են անվերջանալի նավահանգիստներ։ Նավահանգիստների մի ամբողջ լաբիրինթոս։ Եթե մենակ հետապնդենք, քթներիցս բռնած ման կտան։

:    ― Այդ դեպքում օգնության կանչեք ոստիկանությանը։

:    ― Ոչ։ Ծայրահեղ դեպքում Էթելնի Ջոնսին կկանչեմ վերջին րոպեին։ Նա էությամբ վատ մարդ չէ, և չէի ցանկանա փչացնել նրա կարիերան։ Բայց հիմա, երբ այդքան շատ բան է արված, ցանկանում եմ անձամբ գործը մինչև վերջ հասցնել։

:    ― Երևի հայտարարություն տանք թերթում, որպեսզի նավահանգստի տերերը մեզ հայտնեն, եթե տեսնեն «Ավրորան»։

:    ― Ոչ, դա ավելի վատ է։ Մեր բարեկամները կիմանան, որ հետապնդում ենք իրենց և մեկ էլ տեսար ճողոպրեցին Անգլիայից։ Կարծում եմ, Անգլիան լքելն առանց այդ էլ մտնում է նրանց ծրագրերի մեջ։ Բայց քանի վտանգ չկա, չեն շտապի։ Ջոնսի աշխուժությունը մեզ միայն օգուտ է։ Չեմ կասկածում, որ նրա վարկածն արդեն տպվել է բոլոր թերթերում, և փախստականները լիովին հավատացած են, որ ոստիկանությունը գնում է սխալ հետքով։

:    ― Այդ դեպքում ի՞նչ պետք է անել, ― հարցրեցի, երբ կառանվեցինք միլբակյան ուղղիչ տան մոտ։

:    ― Վարձենք այս կառքը, գնանք տուն, նախաճաշենք և մի ժամ քնենք։ Միանգամայն հնարավոր է, որ այս գիշեր էլ ոտքի վրա կլինենք։ Կառապան, կանգ առեք փոստի մոտ։ Թոբիին առայժմ մոտներս պահենք։ Դեռ պետք կգա։

:    Իջանք Գրեյթ-Պիտեր-սթրիթի փոստի մոտ, որտեղից Հոլմսը հեռագիր ուղարկեց։

:    ― Ի՞նչ եք կարծում, ու՞մ ուղարկեցի, ― Հարցրեց Հոլմսը, երբ նորից կառք նստեցինք։

:    ― Գաղափար չունեմ։

:    ― Հիշու՞մ եք Բեյքր-սթրիթի խուզարկու ոստիկանական ջոկատը, որն ինձ օգնեց հետաքննելու Ջեֆերսոն Հոուպի գործը։

:    ― Հիշում եմ, ― ծիծսղեցի ես։

:    ― Ահա, հիմա դարձյալ նրանց օգնությունն է պետք։ Եթե նրանք անհաջողություն կրեն, ես էլի օգնականներ ունեմ։ Բայց սկզբում, այնուամենայնիվ, նրանց կփորձեմ։ Հեռագիրը իմ փնթի օգնական Ուիգինսին ուղարկեցի։ Հավատացած եմ, մենք նախաճաշը չվերջացրած, իր խմբով նա այստեղ կլինի։

:    Մոտավորապես ութնանց կեսը կլիներ և զգացի, որ այդքան փոթորկոտ իրադարձություններով լի գիշերից հետո թուլացա։ Ոտքս ուժեղ կաղում էր, մարմինս կոտրատվում հոգնածությունից, գլխիս մեջ մշուշ էր։ Ես չունեի այն պրոֆեսիոնալ ոգևորիթյունը, որով այրվում էր ընկերս։ Նաև չէի կարողանում այս աննախադեպ գործին վերաբերվել որպես զուտ տրամաբանական մի խնդրի։

:    Ինչ վերաբերվում է երեկ գիշեր սպանված Բարթոլոմյու Շոլտոյին, ապա նրա մասին լավ բան քիչ էի լսել և չէի կարող մեծ թշնամանք զգալ մարդասպանի հանդեպ։ Գանձերի գործն այլ էր։ Այդ գանձերը, կամ հավանաբար դրանց մի մասը, օրենքով պատկանում էր միսս Մորսթենին։ Քանի որ հույս կար գանձերը գտնելու, ապա պատրաստ էի դրան նվիրել ողջ կյանքս։ Ճիշտ է, եթե գտնեի, միսս Մորսթենը, ամենայն հավանականությամբ, ինձ համար ընդմիշտ կորած կլիներ։ Բայց եթե ես ղեկավարվեյի միայն այդպիսի մտքերով, որքան մանր ու եսասիրական կլիներ սերս։ Եթե Հոլմսը իրեն չէր խնայում հանցագործներ բռնելու համար, ապա այն պատճառը, որը դրդում էր ինձ զբաղվելու գանձերի որոնումով, հարյուր անգամ ուժեղ էր։

:    Լոգանքը Բեյքր-սթրիթում և մաքուր ներքնազգեստը հիանալիորեն թարմացրին ինձ։ Երբ ներքև իջա, նախաճաշն արդեն սեղանին էր, իսկ Հոլմսը մատուցեց սուրճը։

:    ― Նայեք,― ասաց ինձ քմծիծաղով և մեկնեց թերթը, ― անսանձելի Ջոնսն ու ամենահաս թղթակիցը բարի գործ են արել։ Բայց դուք, երևի, մինչև կոկորդը կուշտ եք նորվուդյան գործից։ Ավելի լավ է զբաղվել խոզապուխտի ձվածեղով։

:    Նրանից վերցրեցի թերթը և կարդացի «Հանելուկային իրադարձություն Ապպեր-Նորվուդում» վերնագրով ոչ մեծ հոդվածը։

:    «Անցյալ գիշեր՝ մոտ ժամը տասներկուսին, ― գրել էր «Ստանդարտը», ― Ապպեր-Նորվուդի՝ Պոնդիշերի-Լոջում բնակվող միստր Թարթոլոմյու Շոլտոն սպանված է գտնվել իր ննջարանում, այնպիսի հանգամանքներում, որոնք ստիպում են կասկածելու ինչ-որ հանցագործ ուժի մասնակցությունը։ Միստր Շոլտոյի մարմնի վրա բռնության ոչ մի հետք չի հայտնաբերվել։ Սակայն անհետացել է հնդկական հարուստ թանկարժեք իրերի հավաքածուն, որը հանգուցյալը ժառանգել էր հորից։ Հանցագործությունն առաջինը հայտնաբերել են Շերլոկ Հոլմսն ու դոկտոր Ուոտսոնը, որոնք Պոնդիշերի-Լոջ էին եկել հանգուցյալի եղբոր հետ։ Բացառիկ երջանիկ պատահականությամբ, քաջ հայտնի ոստիկանական տեսուչ միստր Էթելնի Ջոնսը այդ ժամանակ գտնվում էր Նորվուդի ոստիկանական բաժանմունքում և հանցագործության վայրը ժամանեց տագնապը հնչելուց կես ժամ անց։ Միստր Էթելնի Ջոնսն իրեն հատուկ պրոֆեսիոնալ վարպետությամբ անմիջապես ստանձնեց գործը, և արդյունքները չհապաղեցին։ Ձերբակալվել է հանգուցյալի եղբայրը՝ Թադեուշ Շոլտոն, ինչպես նաև տնտեսուհի միսիս Բերստոնը, ազգությամբ հնդիկ, ծառայապետ Լալ Ռառն և դռնապան Մաք-Մուրդոն։ Կասկած չկա, որ գողը կամ գողերը լավ ծանոթ էին տան դասավորությանը, քանի որ իր բացառիկ դիտողականությամբ և հանցագործ աշխարհի իմացությամբ հայտնի միստր Ջոնսի կողմից անսխալ որոշվել է, որ սրիկաները սենյակ չէին կարող թափանցել ոչ դռնով, ոչ պատուհանով, այլ միայն տանիքով, ձեղնահարկի պատուհանի միջով, ձեղնահարկ, որը հաղորդակից է միստր Շոլտոյի աշխատասենյակին, ուր հայտնաբերվել է դիակը։ Այդ փաստը, որը վերականգնված է ամենայն մանրամասնությամբ, անկասկած վկայում է, որ գործ ունենք ոչ պատահական կողոպտիչների հետ։ Օրենքի ներկայացուցիչների արագ և արդյունավետ գործողությունները մի անգամ ևս ցուցադրեցին, թե ինչ օգտակար է նման հանցագործությունների վայրում եռանդուն և խորաթափանց մարդու ներկայությունը։ Գտնում ենք, որ այս դեպքը հաստատում է այն մարդկանց կարծիքը, թե ոստիկանությունը պետք է ապակենտրոնացված լինի։ Այն ժամանակ գործն ավելի արագ և մանրակրկիտ կհետաքննվի»։

:    ― Հիանալի է չէ՞, ժպտաց Հոլմսը մի ումպ սուրճ խմելով։ ― Դուք ինչ կասեք այս մասին։

:    ― Կասեմ, որ մենք, որպես հանցագործության մասնակիցներ, հազիվ խուսափեցինք ձերբակալությունից։

:    ― Ես էլ եմ այդպես կարծում։ Եթե նրան մի անգամ էլ բռնի անզուսպ գործունեության տենդը, մենք չենք խուսափի Թադեուշ Շոլտոյի ճակատագրից։

:    Այդ պահին նախասենյակից լսվեց զանգի բարձր զնգոց, որին հետևեց ինչ-որ մեկին համոզող մեր տանտիրուհու վախեցած ձայնը։

:    ― Աստված իմ, Հոլմս, ― ասացի ես վեր կենալով, ― կարծես իսկապես նրանք են։

:    ― Ոչ, գործը դեռ դրան չի հասել։ Սա Բեյքր-սթրիթի իմ անկանոն ոստիկանական զորամասն է։

:    Մինչ նա խոսում էր, աստիճանների վրա լսվեցին բոբիկ ոտքերի արագ թփթփոց, տղայական բարձր ձայներ, և սենյակ ներխուժեց կեղտոտ, պատառոտված շորերով փողոցային տղաների մի խումբ։ Չնայած աղմկոտ ներխուժմանը, այնուամենայնիվ նկատելի էր, որ այս ջոկատը կարգուկանոնի ենթարկվող է, քանի որ տղաներն անմիջապես շարք կանգնեցին և աչքերն անհամբերությամբ մեզ հառեցին։ Նրանցից ամենամեծն ու բարձրահասակը առաջ եկավ գերազանցության հավակնոտ տեսքով։ Հնարավոր չէր առանց փռթկալու նայել բոլորովին վստահություն չներշնչող այդ խրտվիլակին։

:    ― Ստացա ձեր հեռագիրը, սըր, ― ասաց նա։ ― Եվ բերեցի բոլորին։ Երեք շիլինգ և վեց պենս՝ տոմսերի համար։

:    ― Խնդրեմ, ― ասաց Հոլմսը դրամը մեկնելով։ ― Ուիգինս, հետագայում նրանք քեզ պետք է զեկուցեն, իսկ դու՝ ինձ։ Չեմ կարող տունս հաճախ այսպիսի ներխուժման ենթարկել։ Բայց հիմա նույնիսկ լավ է, որ բոլորն են եկել։ Լսեք հրահանգս։ Հարկավոր է գտնել «Ավրորա» շոգենավակի գտնվելու վայրը, որի տերն է Մորդեկայ Սմիթը։ Շոգենավը սև է, երկու կարմիր շերտով։ Խողովակը ևս սև է՝ սպիտակ երիզով։ Կորել է գետում, ինչ-որ տեղ։ Կցանկանայի, որ ձեզնից մեկը հերթապահեր միլբանկյան ուղղիչ տան դիմաց գտնվող Սմիթի նավակառանում՝ եթե շոգենավը վերադառնա։ Իրար մեջ բաժանեք պարտականություններն ու խուզարկեք երկու ափերը։ Եթե ինչ-որ բան իմանաք,անմիջապես հայտեք ինձ։ Պա՞րզ է։

:    ― Այո, հրամանատար, ― պատասխանեց Ուիգինսը։

:    ― Պայմանը նույն է, շոգենավը գտնողին՝ գինեյա։ Իսկ սա՝ նախօրոք։ Դե, իսկ այժմ գործի անցնենք։ ― Հոլմսը յուրաքանչյուրին մեկ շիլինգ հանձնեց, տղաները բոբիկ ոտներով թփթփացրին աստիճանները և փողոց թափվեցին։

:    ― Սրանք գետնի տակից էլ կգտնեն «Ավրորան», ― ասաց Շերլոկ Հոլմսը՝ վեր կենալով սեղանի մոտից և վառելով ծխամորճը։ ― Ամենուրեք կխցկվեն, ամեն ինչ կտեսնեն, ամեն ինչ կլսեն։ Հավատացած եմ, որ արդեն երեկոյան կիմանանք, թե որտեղ է «Ավրորան»։ Իսկ այժմ սպասելուց բացի ոչինչ չունենք անելու։ Հետքը կորավ և այն չենք գտնի, քանի դեռ չենք գտել «Ավրորան» կամ գոնե նրա տիրոջը։

:    ― Այս մնացորդը Թոբին կուտի։ Կպառկե՞ք հանգստանալու, Հոլմս։

:    ― Ոչ, ես չեմ հոգնել։ Տարօրինակ օրգանիզմ ունեմ։ Չեմ հիշում այնպիսի մի դեպք, որ աշխատանքը հոգնեցնի։ Ընդհակառակն՝ անգործությունն է ուժասպառ անում ինձ։ Կծխեմ և կմտածեմ այս արտասովոր գործի մասին, որի համար պարտական ենք մեր խարտյաշ այցելուին։ Ավարտն արտակարգ թեթև է թվում։ Փայտե ոտքով մարդիկ այնքան էլ շատ չեն, իսկ համար Առաջինը պարզապես եզակի նմուշ է։

:    ― Դարձյալ այդ խորհրդավոր համար Առաջինը։

:    ― Բնավ չեմ ցանկանում դա գաղտնի պահել, առավել ևս՝ ձեզնից։ Բայց շնորհ արեք, Ուոտսոն, նրա մասին դուք արդեն պետք է որոշակի կարծիք ստեղծեիք։ Եկեք մի անգամ էլ հիշենք նրա բոլոր նշանները։ Փոքր ոտք, երբեք կոշիկ չտեսած թաթեր, ոտաբոբիկ է ման գալիս, փոքրահասակ, շատ ճարպիկ, քարե գլխիկով փայտե ձեռնափայտ, թունավոր փշեր։ Ի՞նչ հետևություն եք անում դրանից։

:    ― Վայրենի է, ― բացականչեցի ես։ ― Հավանաբար, Ջոնաթան Սմոլի խմբի հնդիկներից մեկը։

:    ― Դժվար թե, ― առարկեց Հոլմսը։ ― Երբ առաջին անգամ տեսա նրա հետքերը, ես էլ նույնը մտածեցի, բայց հետո կարծիքս փոխվեց։ Հնդկաստան թերակղզու բնակիչների թվում կան կարճահասակ ցեղեր, բայց այսպիսի փոքրիկ ոտքեր այնտեղ չեք գտնի։ Բուն հնդիկների ոտնաթաթերը նեղ են ու երկար։ Մահմեդականները սանդալներ են կրում և նրանց բթամատը, որպես օրենք, հեռու է մյուս մատներից, որովհետև բաժանված է կապով։ Այս փոքրիկ նետերը կարող են արձակվել միայն մեկ ճանապարհով։ Խողովակից փչելով։ Դե, ձեր կարծիքով, որտեղի՞ց է մեր վայրենին։

:    ― Հարավային Ամերիկայից, ― բախտապավեն ասացի ես։

:    Հոլմսը մեկնեց ձեռքը և դարակից հանեց հաստափոր մի գիրք։

:    ― Սա ներկայումս հրատարակվող աշխարհագրական տեղեկագրքի առաջին հատորն է։ Կարելի է համարել, աշխարհագրական գիտության վերջին խոսքը։ Տեսնենք, թե այստեղ մեզ հետաքրքրող ինչ կա։ Անդամանյան կղզիներ։ Գտնվում է Բենգալյան ծովածոցում, Սումատրայից երեք հարյուր քառասուն մղոն հյուսիս։ Հըմ, հըմ․․․ Դե, իսկ հետո՞։ Խոնավ եղանակ, մարջանի խութեր, գայլաձկներ, Պորտ-Բլեր, տաժանակիր բանտ, Ռատլենդ կղզի․․․ Ահա, գտա․ «Անդամանյան կղզիների բնիկները հավանաբար կարող են հավակնել, որ իրենք ամենակարճահասակ ցեղն են երկրի վրա, չնայած մի քանի մարդաբաններ առաջնության դափնին տալիս են աֆրիկյան բուշմեններին, ամերիկյան «դիգգեր» ցեղի հնդկացիներին և Հրո Երկրի բնիկներին։ Մեծահասակի միջին բարձրությունը մոտավորապես չորս ֆուտ է, չնայած հանդիպում են նաև առանձին, ավելի ցածրահասակ նմուշներ։ Այդ չար, մռայլ տեսքով մարդիկ քաղաքակրթության համարյա չեն ենթարկվում, փոխարենը՝ ունակ են նվիրված բարեկամության»։ Հատուկ ուշադրուցյուն դարձրեք դրան, Ուոտսոն։ Լսեք շարունակությունը․ «Նրանք շատ տգեղ են։ Ունեն մեծ, ոչ ճիշտ գլխի ձև, մանր, չար աչքեր և վանող դիմագծեր։ Ձեռքերն ու ոտքերը սքանչելիորեն փոքր են։ Այնքան չար են ու վայրենի, որ անգլիական իշխանությունների թափած ջանքերը նրանց ընտելացնելու համար միշտ ավարտվում են անհաջողությամբ։ Նրանք միշտ էլ եղել են նավաբեկյալների պատուհասը։ Գերիներին սովորաբար սպանում են քարե վերջույթ ունեցող մահակներով կամ թունավորված նետերով։ Կոտորածը, որպես օրենք, վերջանում է վայրի խնջույքով»։ Ինչքան սիրելի, իրենց հանդեպ տրամադրող մարդիկ են չէ՞, Ուոտսոն։ Եթե այդ սիրունիկը հնարավորություն ունենար գործելու իր հայեցողությամբ, գործը կարող էր էլ ավելի սարսափելի շրջադարձ ունենալ։ Կարծում եմ, Ջոնաթան Սմոլն այնքան էլ հաճույքով չի դիմել նրա օգնությանը։

:    ― Բայց նրան որտեղից այդ տարօրինակ գործընկերը։

:    ― Չեմ կարող ասել։ Բայց քանի որ մեզ հայտնի է, որ Ջոնաթան Սմոլն Անգլիա է ժամանել ոչ թե ինչ-որ տեղից, այլ Անդամանյան կղզիներից, ապա առանձնապես զարմանալու հարկ չկա, որ նրա ծանոթների շարքում այդպիսի մեկը կա։ Անկասկած, ժամանակի ընթացքում ամեն ինչ ավելի մանրամասն կիմանանք։ Լսեք, Ուոտսոն, դուք անտանելի վատ տեսք ունեք։ Ապա, պառկեք այս բազմոցին և տեսնենք, թե որքան արագ կարող եմ ձեզ քնեցնել։

:    Նա անկյունից վերցրեց իր ջութակը։ Մեկնվեցի բազմոցին և նա նվագեց ցածր, դանդաղ , քուն հարուցող եղանակ, անկասկած իր սեփականը։ Հոլմսն ուներ հանպատրաստի ստեղծագործողի աննկարագրելի տաղանդ։ Աղոտ կերպով հիշում եմ նրա նուրբ, բարակ ձեռքերը, լուրջ դեմքը և աղեղի տարուբերելը։ Հետո ինձ սկսեց թվալ, որ հնչյունների ծովում խաղաղ լողում եմ ինչ-որ տեղ և արդեն երազների աշխարհում եմ և վրաս խոնարհվել է Մերի Մորսթենի դեմքը։

==Գլուխ 9 ― Կտրվածք շղթայում==

:    Երբ արթնացա, արդեն մթնշաղ էր։ Ինձ զգում էի կազդուրված և եռանդով լի։ Քունը վերադարձրեց ուժերս։ Շերլոկ Հոլմսը տակավին նստած էր նույն տեղում, միայն ջութակը ձեռքին չէր։ Լսելով, որ շարժվում եմ, նա նայեց իմ կողմը․ դեմքը մթնած էր և տագնապ էր արտահայտում։

:    ― Այնքան խորն էիք քնել,― ասաց նա, ― իսկ ես վախենում էի, թե մեր խոսակցությամբ կարթնացնենք ձեզ։

:    ― Ոչ, ոչինչ չեմ լսել, ― պատասխանեցի ես։ ― Նորություն կա՞։

:    Դժբախտաբար, ոչ։ Եվ պետք է խոստովանեմ, որ զարմացած եմ և հիասթափված։ Հույս ունեի այս ընթացքում արդեն որոշակի բան իմանալ։ Հենց նոր ժամանեց Ուիգինսը։ Ասաց, որ ոչ մի տեղ շոգենավակի ոչ մի հետք չկա։ Ցավալի հապաղում, երբ թանկ է ամեն րոպեն։

:    ― Չե՞մ կարող արդյոք ինչ-որ բանով օգնել։ Ինձ ամբողջովին հանգստացած եմ զգում և պատրաստ եմ մի գիշեր էլ անցկացնել ոտքի վրա։

:    ― Ոչ, հիմա անելու բան չկա։ Սպասել, ահա այն ամենը, ինչ մնում է մեզ։ Եթե գնանք, մեր բացակայության ընթացքում կարող է ստացվել, երկար ակնկալված տեղեկությունը և դարձյալ գործը կձգձգվի։ Զբաղվեք ինչով կուզեք, իսկ ես կմնամ այստեղ, պահակակետում։

:    ― Այդ դեպքում կգնամ Քամբերուել, կայցելեմ միսիս Սեսիլ Ֆորեսթերին։ Երեկ ինձ խնդրեց այցելել։

:    ― Միսիս Սեսիլ Ֆորեսթե՞րը, ― հարցրեց Հոլմսը, և աչքերում փայլեցին ծիծաղի կայծեր։

:    ― Միսս Մորսթենը ևս, ինքնին հասկանալի է։ Շատ էին ցանկանում, որ գնայի և պատմեի, թե ինչ պատահեց հետո։

:    ― Ես նրանց ամեն ինչ չէի պատմի։ Կանանց երբեք չի կարելի լիովին վստահել , անգամ նրանցից լավագուններին։

:    Չվիճարկեցի այդ աղաղակող հայտարարությունը , այլ միայն հայտնեցի, որ կվերադառնամ երկու ժամից։

:    ― Հիանալի է։ Բարի ճանապարհ։ Հա, ահա թե ինչ, քանի որ անցնելու եք գետը, հետներդ վերցրեք Թոբիին։ Կարծում եմ, հիմա մեզ պետք չի գա։

:   Արեցի, ինչպես ասված էր, և Թոբիին կես սովերենի հետ տվեցի Պինչին-լեյնի ծեր բնախույզին։ Այդտեղից ուղիղ գնացի Քամբերուել։ Միսս Մորսթենը դեռ ուշքի չէր եկել անցյալ գիշերվա ապրումներից, բայց լի էր հետաքրքրասիրությամբ։ Միսիս Ֆորեսթերն էլ ծարավի էր իմանալու իրադարձությունների ընթացքը։ Նրանց պատմեցի այն ամենը, ինչ եղել էր, բաց թողնելով միայն ամենասարսափելի մանրամասները։ Պատմելով միստր Շոլտոյի սպանությունը, լռեցի սպանության մանրամասների մասին։ Բայց, չնայած կրճատումներիս, պատմությունս, այնուամենայնիվ, խորապես ցնցեց, և հուզեց նրանց։

:    ― Ինչպես վեպերում, ― բացականչեց միսիս Ֆորեսթերը։ ― Արքայադուստրն՝ անարդարության զոհ, թանկարժեք գանձ, սևամորթ վայրենի, փայտե ոտքով ավազակ։ Սա՝ ավանդական վիշապի կամ ինչ-որ նենգ կոմսի փոխարեն։

:    ― Եվ երկու թափառական փրկիչ ասպետներ, ― ավելացրեց միսս Մորսթենը և ջինջ աչքերով նայեց վրաս։

:    ― Լսեցեք, Մերի, չէ որ որոնումների ելքից է կախված ձեր ճակատագիրը։ Ինձ թվում է, որ դուք չեք մտածել այդ մասին և այդ պատճառով եք այդքան անտարբեր։ Միայն պատկերացրեք, ինչ է նշանակում հարուստ լինել և ամբողջ աշխարհն ունենալ ոտքի տակ։

:    Սիրտս ուրախությամբ բաբախեց, երբ տեսա, որ միսս Մորսթենը ոչ մի խանդավառություն չցուցաբերեց իր արջև բացվող փայլուն հնարավորությունների հանդեպ։ Ընդհակառակը, անփութորեն շարժեց հպարտ գլուխը, կարծես այդ գանձերն իր հետ ոչ մի կապ չունեին։

:    ― Ինձ շատ է անհանգստացնում միստր Շոլտոյի ճակատագիրը, ― ասաց նա։ ― Մնացածը կարևոր չէ։ Նա այնքան բարի և ազնիվ մարդ է։ Մեր պարտքն է այնպես անել, որ նրա վրայից հանեն այդ սարսափելի, անարդարացի մեղադրանքը։

:    Երբ հեռացա միսիս Ֆորեսթերի տնից, արդեն մութն ընկել էր։ Բեյքր-սթրիթ վերադարձա, երբ արդեն բոլորովին մութ էր։ Ընկերոջս գիրքն ու ծխամորճն ընկած էին բազկաթոռին, ինքը չկար։ Երկտող փնտրեցի, բայց չգտա։

:    ― Ի՞նչ է, միստր Հոլմսը տե՞ղ է գնացել, ― հարցրեցի տանտիրուհուն, երբ վերջինս սենյակ մտավ վարագույրներն իջեցնելու։

:    ― Ոչ, գնաց իր սենյակը։ Գիտեք, միստր Ուոտսոն, ― այստեղ նա անցավ բազմանշանակ շշնջոցի, ― վախենում եմ, որ նա առողջ չէ։

:    ― Ինչու՞ եք այդպես կարծում։

:    ― Այսօր նա շատ տարօրինակ էր։ Հենց որ գնացիք, սկսեց սենյակով մեկ այս ու այն կողմ քայլել, և ես այդ անվերջ քայլերը լսելուց անգամ հոգնեցի։ Հետո սկսեց ինքն իրեն խոսել, ինչ-որ բան փնթփնթալ։ Եվ ամեն անգամ հենց զանգը զնգում էր, հարթակ էր դուրս գալիս և հարցնում․ «Ի՞նչ է պատահել, միսիս Հադսոն»։ Իսկ հետո գնաց իր սենյակը և շրխկացրեց դուռը, բայց այնտեղից էլ ամբողջ ժամանակ լսելի էր, թե ինչպես է քայլում։ Հանկարծ չհիվանդանա։ Հանգստացնող դեղեր առաջարկեցի, բայց այնպես նայեց ինձ, որ չզգացի, թե ինչպես դուրս եկա սենյակից։

:    ― Կարծում եմ, միսիս Հադսոն, անհանգստանալու առանձնապես պատճառ չկա, ― ասացի ես։ ― Մեկ անգամ չէ, որ նրան տեսել եմ այդ վիճակում։ Հիմա մի փոքր խնդիր է լուծում և, իհարկե, հուզվում է։

:    Մեր տանտիրուհու հետ խոսեցի ամենահանգիստ տոնով, բայց պետք է խոստովանեմ, ինքս էլ սկսեցի անհանգստանալ ընկերոջս վիճակով, երբ գիշերը, մի քանի անգամ արթնանալով, պատի ետևից լսում էի նրա քայլերի խուլ ձայնը։ Հասկացա, թե ինչպիսի վնաս կարող է հասցնել նրա գործնական ուղեղին այդ հարկադրական անգործությունը։

:    Նախաճաշի ժամանակ Հոլմսը նիհար ու հոգնած երևաց։ Այտերին տենդորեն վառվում էին երկու բիծ։

:    ― Դուք ձեզ չեք խղճում, Հոլմս, ― նկատեցի ես։ ― Լսեցի, չէ, որ ամբողջ գիշեր մի ժամ անգամ չպառկեցիք։

:    ― Չէի կարողանում քնել, ― պատասխանեց նա։ ― Այս անիծյալ գործն ինձ տանջամահ է անում։ Տեղում դոփել ինչ-որ փուչ բանի համար, երբ այսքան շատ բան է արված, դա արդեն չափազանց է։ Ես գիտեմ հանցագործներին, գիտեմ նրանց շոգենավակը, ամեն ինչ գիտեմ։ Եվ տեղից ոչ մի քայլ։ Գործի եմ դրել իմ ողջ կարողությունը։ Ամբողջ Թեմզան, երկու ափերը խուզարկված են լայնքով և երկայնքով, ու անիծյալ «Ավրորայի» ոչ մի հետք։ Ոչ նրա, ոչ էլ տիրոջ։ Կարելի է կարծել, որ նրանք խորտակել են նավակը։ Չնայած հակառակն ասող փաստեր կան։

:    ― Կարող է միսիս Սմիթը մեզ կեղծ հետքո՞վ է ուղարկել։

:    ― Ոչ, դա բացառվում է։ Տեղեկություններ հավաքել եմ։ Այդպիսի նշաններով շոգենավակ կա։

:    ― Հնարավո՞ր է, որ հոսանքն ի վեր գնացած լինի։

:    ― Դա էլ եմ հաշվի առել։ Հիմա որոնում են մինչև Ռիչմոնդ։ Եթե այսօր նորություններ չլինեն, վաղը ես ինքս դուրս կգամ։ Եվ կորոնեմ ոչ թե նավակը, այլ մարդկանց։ Բայց, համենայն դեպս, հավատացած եմ, լիովին հավատացած, որ լուրեր կստացվեն։

:    Սակայն լուրեր չստացվեցին ոչ Ուիգինսից, ոչ էլ նրա աղբյուրներից։ Թերթերը շարունակում էին լուրեր տպագրել նորվուդյան ողբերգության մասին։ Բոլորն էլ թշնամաբար էին տրամադրված խեղճ Թադեուշ Շոլտոյի նկատմամբ։ Չնայած հետաքննությունը նշանակված էր հաջորդ օրը, սակայն ոչ մի թերթում ոչ մի նորություն չէր հաղորդվում։

:    Երեկոյան դարձյալ եղա Քամբերուելում և պատմեցի մեր անհաջողության մասին։ Վերադառնալով, Հոլմսին գտա ամենամռայլ տրամադրության մեջ։ Հազիվ պատասխանեց հարցերիս և ամբողջ գիշեր քիմիական բարդ փորձեր կատարեց։ Տաքացրեց թորանոթները, թորեց ջուրը և վերջում այնպիսի հոտ տարածեց, որ քիչ մնաց տնից փախչեի։ Մինչև լույս լսում էի, թե ինչպես զբաղվելով իր հոտավետ փորձերով, զրնգացնում էր փորձանոթներն ու սրվակները։

:    Արթնացա առավոտ կանուխ, կարծես ինչ-որ մեկը հրեց ինձ։ Գլխավերևս կանգնած էր Հոլմսը, ի զարմանք ինձ, կոպիտ ծովային հագուստով։ Հագին բուշլատ կար և վզին փաթաթված էր կոպիտ կարմիր շարֆ։

:    ― Մեկնում եմ որոնումների, գետով ներքև, Ուոտսոն, ― ասաց նա ինձ։ ― Շատ եմ մտածել ծրագրիս վրա և կարծում եմ արժե փորձել։

:    ― Կգամ ձեզ հետ։

:    ― Ոչ, դուք ինձ ավելի շատ կօգնեք, եթե այստեղ մնաք։ Դժկամորեն եմ գնում․ ցանկացած րոպեին կարող են ցանկալի լուրեր ստացվել, չնայած Ուիգինսը, ինչպես երեկ երեկո նկատեցի, հոգեպես բոլորովին ընկճվել է․ խնդրում եմ բացել ինձ հասցեագրված հեռագրերն ու նամակները։ Եվ եթե ինչ-որ կարևոր բան կարդաք, գործեք ըստ ձեր հայեցողության։ Կարո՞ղ եմ հույս դնել ձեզ վրա։

:    ― Լիովին։

:    ― Վախենում եմ չկարողանամ հեռագիր ուղարկել, որովհետև ինքս էլ դեռ չգիտեմ, թե որ ժամին որտեղ կլինեմ։ Բայց եթե ինձ հաջողվի, շուտով կվերադառնամ։ Եվ, իհարկե, ոչ դատարկ ձեռքով։

:    Ամբողջ առավոտ և նախաճաշի ժամանակ Հոլմսից ոչ մի լուր չկար։ Բացելով «Ստանդարտը», այնուամենայնիվ, գտա նախկինից տարբերվող հաղորդում։ Թերթը գրում էր․ «Ինչ վերաբերվում է Ապպեր-Նորվուդում կատարված ողբերգությանը, ապա գործը կարող է ավելի բարդ և հանելուկային լինել, քան թվում էր սկզբում։ Հենց նոր պարզվեց, որ միստր Թադեուշ Շոլտոն մեղսակից չէ եղբոր սպանությանը։ Նա և տան տնտեսուհին՝ միսիս Բերսթոնը, երեկոյան ազատ են արձակվել։ Ինչպես հաղորդում են, ոստիկանությունն իր տրամադրության տակ ունի իսկական հանցագործների անձը հաստատող տեղեկություններ։ Գործի հետաքննությունը գտնվում է Սկոտլանդ-Յարդի ոստիկանության տեսուչ, իր եռանդով ու խորաթափանցությամբ բոլորին հայտնի միստր Էթելնի Ջոնսի հուսալի ձեռքերում։ Հանցագործներն ամեն վարկյան կարող են ձերբակալվել»։

:    «Դե փառք աստծո, ― մտածեցի ես։ ― Ծայրահեղ դեպքում մեր բարեկամ Շոլտոն ազատության մեջ է։ Հետաքրքիր է, այդ ինչ «տեղեկություններ» են։ Ի միջի այլոց, միշտ այդպես են գրում, երբ ոստիկանությունը խրվում է»։

:     Թերթը նետեցի սեղանին և հանկարծ աչքս ընկավ պատահարների սյունակների հայտարարությանը։ Այնտեղ ասվում էր․

:     «Փնտրվում են անհետացածներ Մորդեկայ Սմիթն ու նրա որդի Ջոնը, որոնք երեքշաբթի, մոտավորապես գիշերվա ժամը երեքին «Ավրորա» շոգենավակով հեռացել են Սմիթի կառանատեղից։ Շոգենավակը սև է, երկու կարմիր շերտերով, խողովակը սև՝ ճերմակ երիզով։ Պարգևատրությունը հինգ ֆունտ, ով կհայտնի վերոհիշյալ Սմիթի և «Ավրորա» շոգենավակի տեղը նրա կնոջը՝ միսիս Սմիթին, Սմիթի կառանատեղ կամ Բեյքր-սթրիթ, 221―բ»։

:      Հասցեն ասում էր, որ հայտարարությունը տվել է Հոլմսը։ «Խորամանկ է մտածված, ― մտածեցի ես։ ― Փախստականները դրա մեջ կտեսնեն միայն ամուսնուն փնտրող կնոջ բնական անհանգստությունը»։

:      Օրը շատ երկար էր ձգվում։ Ամեն անգամ, երբ դուռը ծեծում էին կամ դրսից լսվում էր ինչ-որ մեկի ոտնաձայնը, լարում էի ուշադրությունս, սպասելով՝ որ դա կամ Հոլմսն է վերադառնում, կամ եկել էին հայտարարության պատասխանով։ Փորձում էի կարդալ, բայց մտքերս անընդհատ պտտվում էին այդ տարօրինակ մասնակիցների շուրջը, որոնց հետապնդում էինք։ Իսկ եթե հանկարծ ընկերոջս դատողություններում սողոսկել է ճակատագրական սխալը և նա դարձել է ինքնախաբեության հրեշավոր զո՞հ։ Հանկարծ նրա ճշգրիտ տրամաբանական միտքը այդ ֆանտաստիկ վարկածը կառուցել է սխալ նախադրույթներո՞վ։ Չէի հիշում մի դեպք, որ Շերլոկ Հոլմսը սխալվեր, բայց չէ որ նույնիսկ ամենաուժեղ ուղեղն անգամ կարող էր մեկ անգամ սխալվել։ Նրան մոլորության մեջ կարող էր գցել հենց բավականին ճկուն տրամաբանությունը։ Նա գերադասում էր արտասովոր, խորամանկ բացատրությունները, դեն նետելով ձեռքի տակ գտնվող ավելի պարզն ու բնականը։ Բայց մյուս կողմից ինքս ներկա էի կատարվածին ու լսել էի Հոլմսի փաստարկները։ Որերորդ անգամ հենց սկզբից հետազոտելով արտասովոր իրադարձությունների երկար շղթան, որոնցից շատերն ինքնին կարող էին մանրուք թվալ, պետք է խոստովանեմ, որ եթե Հոլմսը սխալվում էլ էր, ապա ճշմարտությունն ամեն դեպքում ընկած էր զարմանալիի և անհավանականի ոլորտում։

:    Կեսօրին, ժամը երեքին մոտ, զանգը կտրուկ զնզղնգաց, նախասրահից լսվեց ինչ-որ մեկի տիրական ձայնը և, ի զարմանս ինձ, սենյակ մտավ ոչ այլ ոք, քան ինքը՝ միստր Էթելնի Ջոնսը։ Բայց այսօր բոլորովին նման չէր այն առողջ դատողությամբ մեծամիտ ու աննրբանկատ ջատագովին, որն այնպես անառարկելի ինքնավստահությամբ գործամուխ եղավ նորվուդյան ողբերգության հետաքննությանը։ Դեմքը վհատ էր, կարծես ամբողջովին թառամած, իսկ կեցվածքում հայտնվել էր նույնիսկ ինչ-որ խնդրողականություն։

:    ― Բարի օր, սըր, բարի օր, ― ասաց նա։ ― Ինչպես տեսնում եմ, միստր Հոլմսը տանը չէ՞։

:    ― Ոչ։ Եվ չգիտեմ, թե նա երբ կգա։ Բայց, գուցե, սպասե՞ք։ Նստեք այս բազկաթոռին։ Ահա ձեզ սիգարներ։

:― Շնորհակալ եմ։ Ես, թերևս, կսպասեմ, ― ասաց նա դեմքը սրբելով կարմիր վանդակավոր թաշկինակով։

:    ― Սոդայով վիսկի կցանկանայի՞ք։

:    ― Է՜, կես բաժակ։ Սեպտեմբերի համար բավականին շոգ եղանակ է։ Տագնապներին էլ վերջ չկա։ Չէ որ գիտեք իմ նորվուդյան վարկածը։

:    ― Հիշում եմ, դուք գրել էիք։

:    ― Դե ահա, ստիպված էի վերանայել։ Այնպես ճարպկորեն ցանց հյուսեցի միստր Շոլտոյի շուրջը, այնպես ուժգին ձգեցի և հանկարծ՝ հոպ, ցանցը պատռվեց, և նա դուրս պրծավ։ Անվիճելի այլուրեքություն ունի։ Այն րոպեին, երբ ետևից փակվել է եղբոր սենյակի դուռը, նրան տեսել են մեկ այստեղ, մեկ այնտեղ, մի խոսքով, Շոլտոն ոչ մի վարկյան մենակ չի մնացել։ Այդ պատճառով, ոչ կարող էր տանիք մագլցել, ոչ էլ ձեղնահարկի պատուհանից ներս թափանցել։ Սա շատ մութ գործ է, և իմ մասնագիտական հեղինակությունը խաղաքարտի վրա է դրված։ Դեմ չէի լինի մի փոքր օգնություն ստանալ։

:    ― Մենք բոլորս էլ երբեմն օգնության կարիք ենք զգում, ― նկատեցի ես։

:    ― Ձեր ընկեր միստր Շերլոկ Հոլմսը բացառիկ անձնավորություն է, սըր, ― խռպոտ ձայնով մտերմաբար ասաց նա։ Նա մի մարդ է, որ չգիտե ինչ է պարտությունը։

:    Ինձ հո հայտնի է, թե քանի գործի է մասնակցել նա և նրան միշտ էլ հաջողվել է բացահայտել ճշմարտությունը։ Իր մեթոդներում մի փոքր անհետևողական է և շատ է շտապում հետևություններ անել, բայց, ընդհանրապես, կարծում եմ, կարող է Սկոտլանդ-Յարդում դառնալ ամենանշանավոր խուզարկուն և պատրաստ եմ դա հայտարարել ում ուզես։ Այսօր առավոտյան նրանից հեռագիր ստացա․ պարզվում է, այդ գործով թարմ փաստեր ունի։ Ահա հեռագիրը։

:     Նա գրպանից հանեց թուղթն ու մեկնեց ինձ։ Հեռագիրն ուղարկված էր Պոպլարից՝ ժամը տասներկուսին։ «Անմիջապես գնացեք Բեյքր-սթրիթ, ― գրում էր Հոլմսը։ ― Եթե չհասցնեմ վերադառնալ, սպասեք։ Կրնկակաոխ հետևում եմ նորվուդյան զույգին։ Եթե ցանկանում եք մասնակցել ավարտին, կարող եք միանալ մեզ»։

:     ― Լավ լուրեր են։ Ուրեմն, Հոլմսը դարձյալ ընկել է նրանց հետքի վրա, ― ասացի ես։

:     ― Ահա, ուրեմն, նա էլ է վրիպել, ― բացահայտ բավականությամբ բացականչեց Ջոնսը։ ― Նույնիսկ մեզնից լավագույնին հատուկ է սխալվելը։ Իհարկե, այս հեռագիրը կարող է կեղծ տագնապ լինել, բայց իմ ՝ Սկոտլանդ-Յարդի տեսուչիս պարտականությունն է թույլ չտալ բաց թողնելու ոչ մի հավանականություն։ Քայլեր եմ լսում։ Գուցե դա Հոլմսն է։

:     Աստիճանների վրա լսվեց ոտքերի ծանր քստքստոց, ուժեղ հևք ու հազ, կարծես այնպիսի մի մարդ էր անցնում, որի համար շնչելը ուժերից վեր գործ էր։ Մեկ թե երկու անգամ կանգ առավ։ Բայց ահա վերջապես մոտեցավ մեր դռանը և բացեց։ Արտաքինը լիովին համապատասխանում էր մեզ հասած ձայներին։ Ծովային հագուստով ծերունի էր, հին բուշլատը կոճկած էր մինչև կզակը։ Մեջքը կորացած էր, ծնկները դողում էին, իսկ շնչառությունը, ինչպես ասթմատիկինը՝ ծանր էր և հիվանդագին։ Կանգնել էր, հենվելով կաղնե հաստ ձեռնափայտին և ուսերը բարձրանում էին, թոքերում հավաքելով անհնազանդ օդը։ Վզին գունավոր շարֆ կար, երկար ճերմակ քունքամազերով շրջապատված դեմքը համարյա տեսանելի չէր, միայն թավամազ հոնքերի տակից փայլում էին մուգ, խելացի աչքերը։ Մի խոսքով, վրաս թողեց կյանքի մայրամուտին աղքատության մեջ ընկած պատվարժան ծերուկ ծովայինի տպավորություն։

:     ― Ինչո՞վ կարող ենք ծառայել, հայրիկ, ― հարցրեցի ես։

:     Ծերունական դանդաղ հայացքով նա զննեց սենյակը։

:     ― Միստր Շերլոկ Հոլմսը տա՞նն է, ― հարցրեց նա։

:     ― Ոչ, բայց ես փոխարինում եմ նրան։ Կարող եք ձեր ցանկացածը ինձ պատմել։

:     ― Իսկ ես ցանկանում եմ տեսնել հենց Շերլոկ Հոլմսին, ― համառորեն կրկնեց ծերուկը։

:     ― Բայց չէ որ ձեզ ասում եմ, որ փոխարինում եմ նրան։ Դուք, իհարկե, եկել եք Սմիթի շոգենավակի առիթո՞վ։

:     ― Այո, գիտեմ նաև, թե որտեղ են Հոլմսի փնտրած մարդիք։ Գիտեմ, որտեղ է գանձը։ Ես ամեն ինչ գիտեմ։

:     ― Պատմեք ինձ, դա նույնն է, թե պատմել եք Հոլմսին։

:     ― Ոչ, ես պետք է պատմեմ միայն անձամբ նրան, ― պնդեց մեր հյուրը ծերունական համառությամբ ու դժգոհոիթյամբ։

:     ― Այդ դեպքում, սպասեք նրան։

:     ― Չեմ ցանկանում սպասել։ Չեմ ցանկանում ոչ մեկի համար օրս կորցնել։ Եթե միստր Հոլմսը չկա, թող անձամբ ինքն ամեն ինչ գտնի, իմանա։ Իսկ ձեզ ոչ մի բան չեմ ասի, ինձ բոլորովին դուր չի գալիս ձեր կերպարանքը։

:     Նա քարշ գալով գնաց դեպի դուռը, բայց Ջոնսը հասավ նրան։

:     ― Սպասեք, բարեկամս, ― ասաց նա։ ― Դու կարևոր տեղեկություններ ունես և այստեղից ոչ մի տեղ դուրս չես գա։ Ցանկանում ես, թե ոչ, դու պետք է սպասես մեր ընկեր Հոլմսին։

:     Ծերուկը նետվեց դեպի դուռը, բայց Էթելնի Ջոնսն այն փակեց իր լայն թիկունքով, և ծերուկն հասկացավ, , որ դիմադրելն անօգուտ է։

:     ― Լավ վերաբերմունք է հյուրի նկատմամբ, ― ասաց նա, ձեռնափայտը խփելով գետնին։ ― Այստեղ եկա միստր Հոլմսի հետ խոսելու, իսկ դուք երկուսդ հարձակվեցիք վրաս, չնայած ձեզ ճանաչել անգամ չեմ ցանկանում։ Լավ եք վարվում մարդու հետ։

:     ― Ձեզ ոչ մի վատ բան չենք անի, ― ասացի ես։ ― Նստեք այս բազկաթոռին և սպասեք։ Հոլմսը շատ շուտ կվերադառնա։

:      Նա մոտեցավ բազմոցին և նստեց, մեծ գլուխը հենելով ձեռքերին։ Ես ու Ջոնսը նորից վերցրինք մեր սիգարները և շարունակեցինք խոսակցությունը։ Հանկարծ Հոլմսի ձայնը ընդհատեց մեր խոսքը։

:      ― Ինձ էլ կարող եք սիգար առաջարկել։

:      Միանգամից վեր թռանք տեղներիցս։ Մեր դիմաց նստած էր Հոլմսը և գոհ ժպտում էր։

:      ― Հո՜լմս, ― բացականչեցի ես։ ― Դուք այստե՞ղ եք, իսկ ու՞ր է ծերուկը։

:      ― Ահա նա, ― պատասխանեց Հոլմսը, մեկնելով ճերմակ կեղծամը։ ― Ահա և մնացածը՝ քունքամազերը, հոնքերը։ Գիտեի, որ դիմակահանդեսը հաջող է, բայց չէի ենթադրում, որ կարող է այսպիսի փորձության դիմանալ։

:      ― Այ քեզ հրաշք, ― անկեղծ հիացմունքով բացականչեց Ջոնսը։ ― Ձեզնից հիանալի դերասան դուրս կգար, առաջին կարգի։ Հազում եք իսկ և իսկ աշխատանքային տան վարձու բանվորի նման։ Իսկ ձեր դողացող ծնկներին կարելի է շաբաթական տասը ֆունտ տալ։ Բայց մեզնից հեռանալ, այնուամենայնիվ, չկարողացաք։

:      ― Այս դիմակահանդեսային համազգեստով աշխատեցի ամբողջ օրը, ― ասաց Հոլմսը՝ վառելով սիգարը։ ― Գիտեք ինչ, հանցագործ աշխարհն արդեն բավականին լավ գիտե ինձ, հատկապես, երբ հենց այստեղ նստած ընկերս ձեռքն առավ գրիչը։ Այնպես որ, այժմ առաջավոր դիրքերում կարող եմ հայտնվել միայն փոխված տեսքով։ Դուք ստացա՞ք իմ հեռագիրը։

:      ― Այո, այդ պատճառով էլ այստեղ եմ։

:      ― Ինչպե՞ս է առաջ ընթանում ձեր վարկածը։

:      ― Հոդս ցնդեց։ Հարկադրված բաց թողեցի երկու գերիներիս, իսկ մնացած երկուսի դեմ ոչ մի հանցանշան չկա։

:      ― Մի սրտնեղեք։ Մենք փոխարենը մի այլ զույգ կտանք։ Միայն խնդրում եմ ձեզ, ժամանակավորապես ամբողջովին ինձ ենթարկվեք, գործեք ըստ նախագծած ծրագրի։ Համաձա՞ն եք։ Իհարկե, այս գործի ողջ վաստակը, պաշտոնապես ձեզ կվերագրվի։

:      ― Համաձայն եմ, եթե օգնեք բռնելու այդ երկուսին։

:      ― Այդ դեպքում, նախ և առաջ, ինձ անհրաժեշտ է ոստիկանության արագընթաց մոտորանավակ։ Ժամը յոթին՝ Վեստմինսթերյան նավահանգստի մոտ։

:      ― Կլինի։ Այնտեղ միշտ հերթապահում է ոստիկանական նավակը։ Բայց հավանաբար, ավելի լավ կլինի անցնեմ փողոցը և հավաստիության համար զանգահարեմ։

:      ― Հետո, երկու ուժեղ ոստիկան՝ դիմադրությունը կանխելու համար։

:      ― Նավակում միշտ էլ երկու-երեք ոստիկան կա։

:      ― նրանց բռնելու դեպքում մեր ձեռքում կլինի նաև գանձը։ Կարծում եմ, ընկերս շատ ուրախ կլինի արկղը հասցնել մի երիտասարդ լեդիի, որին իրավացիորեն պատկանում է կեսը։ Թող նա առաջինը բացի դա։ Հը՞, Ուոտսոն։

:      ― Դա ինձ շատ հաճելի կլինի։

:      ― Ընդացակարգի խախտում, բայց գործն այնքան անսովոր է, որ կարելի է աչք փակել։ Սակայն հետո գանձը պետք է հանձնել իշխանություններին, մինչև հետաքննության վերջը։

:      ― Իհարկե։ Դա հեշտ կլինի անել։ Մի հանգամանք ևս։ Շատ կուզենայի մի քանի մանրամասներ լսել հենց Ջոնաթան Սմոլի շուրթերից։ Գիտեք, սիրում եմ գործը մինչև վերջ պարզել։ Առարկություն չի՞ լինի, եթե նրա հետ ոչ պաշտոնապես հանդիպեմ այստեղ՝ տանը, կամ ուրիշ տեղ, իհարկե, հուսալի պահակախմբի առկայությամբ։

:      ― Դուք դրության տերն եք և խաղաթղթերը ձեր ձեռքին են։ Բայց մինչև հիմա ես ապացույցներ չունեմ անձամբ այդ Ջոնաթան Սմոլի գոյության մասին։ Սակայն եթե դուք նրան ինձ ներկայացնեք, ես չեմ մերժի ձեր խնդրանքը։

:      ― Ուրեմն, որոշվա՞ծ է։

:      ― Որոշված է։ Ուրիշ ի՞նչ կա։

:      ― Եվ վերջինը, ցանկանում եմ, որ դուք մեզ հետ ճաշեք։ Ոստրեներ ունենք, մի զույգ կաքավ և սպիտակ գինու ոչ մեծ ընտրանի։ Ոչ, Ուոտսոն, դուք չեք կարողանում գնահատել իմ խոհարարական արժանիքները։

==Գլուխ 10 ― Կղզեբնակի վերջը==

:      Ընթրիքն անցավ շատ աշխույժ։ Հոլմսը, երբ ցանկանում էր, կարող էր բացռիկ հետաքրքրիր զրուցակից լինել։ Իսկ այդ երեկո նա բարձր տրամադրության մեջ էր՝ զգացվում էր ուժեղ նյարդային գրգռվածությունը։ Առաջ նրան երբեկ այդքան շատախոս չէի տեսել։ Խոսում էր միջնադարյան խեցեգործության և միստերիաների, Ստրադիվարիուսի ջութակների, Ցեյլոնի բուդհայականության և զինվորական նավերի ապագայի մասին։ Եվ խոսում էր այնպես, կարծես բոլոր բնագավառների մասնագետ լիներ։ Այդ պայծառ բռնկումը նախօրյակին պատած թախիծի հակազդեցությունն էր կենդանի ուղեղի վրա։ Պարզվեց, որ Էթելնի Ջոնսը գործից դուրս շատ մարդամոտ է և ճաշի ընթացքում ապացուցեց, որ հասկանում է կյանքի հաճույքը։ Զգալով գործի ավարտը, ես էլ բարձր տրամադրության մեջ էի՝ վարակվելով Հոլմսի ուրախությամբ։ Ամբողջ երեկոյի ընթացքում մեզնից ոչ մեկը չհիշեց մեր հավաքվելու պատճառը։

:      Երբ սեղանը հավաքեցինք, Հոլմսը նայեց ժամացույցին և բաժակները պորտվեյն լցրեց։

:      ― Եկեք խմենք, ― ասաց նա, ― մեր փոքրիկ հարձակման հաջողության կենացը։ Իսկ այժմ գնալու ժամանակն է։ Դուք զենք ունե՞ք, Ուոտսոն։

:      Իմ հին մարտական ատրճանակը։ Սեղանի դարակում է։

:      Վերցրեք ձեզ հետ։ Անհրաժեշտ է։ Տեսնում եմ կառքն արդեն եկել է։ Վեցն անց կեսին էր պատվիրված։

:      Վեստմինսթերյան նավակայանի մոտ հասանք յոթից մի փոքր անց։ Նավակն արդեն սպասում էր։ Հոլմսը մի քննախույզ հայացք նետեց վրան։

:      ― Կա՞ ինչ-որ բան, որը մատնի, թե ոստիկանությանն է պատկանում, ― հարցրեց նա։

:      Այո, կողքի կանաչ լապտերը։

:      ― Այդ դեպքում, հանեք։

:      Ամեն ինչ կատարվեց ակնթարթորեն, մենք մտանք նավակ և ափից հեռացանք։ Ջոնսը, Հոլմսն ու ես նստեցինք նավախելին։ Մի ոստիկան կանգնել էր ղեկի մոտ, մյուսը հետևում էր վառելիքին, առջևում տեղավորվել էին երկու դյուժին ոստիկաններ։

:      ― Ու՞ր, ― հարցրեց Ջոնսը։

:      Դեպի Թաուեր։ Հրամայեք նրանց կանգ առնել Ջեկոբսոն-Յարդի դիմաց։

:      Պարզվեց, որ մեր նավակը շատ արագնթաց է։ Սուրացինք բեռնված լաստանավերի շարանների կողքով, կարծես նրանք չէին լողում, այլ կանգնած էին տեղում։ Երբ առաջ անցանք և ետևում թողեցինք գետային շոգենավը, Հոլմսը բավարարված ժպտաց։

:     ― Կարելի է կարծել, որ մեր նավակն ամենաարագընթացն է գետում, ― նկատեց նա։

:     ― Դժվար թե։ Բայց սրանից արագընթացներ հավանաբար քիչ կգտնվեն։

:     ― Մենք պետք է հասնենք «Ավրորային»։ Իսկ նա համարվում է արագընթաց նավ։ Հիմա ձեզ կծանոթացնեմ գործի ընթացքին։ Ուոտսոն։ Հիշու՞մ եք, ինչպես էր ինձ տանջում այդ անհեթեթ հապաղումը։

:     ― Հիշում եմ։

:     ― Այսպես ուրեմն, որոշեցի ուղեղիս լիակատար հանգիստ տալ և զբաղվել քիմիական փորձերով։ Մեր պետական գործիչներից մեկը մի առիթով ասել է, որ զբաղմունքի փոփոխությունը լավագույն հանգիստն է։ Եվ դա ճիտ է։ Երբ ինձ վերջապես հաջողվեց քայքայել ածխաջրածինը, վերադարձա մեր հանելուկին և ամեն ինչ սկսեցի նորից մտածել։ Տղաներիս խումբը մեկ անգամ չէ, որ տակնուվրա էր արել ամբողջ գետը և անարդյունք։ «Ավրորան» ոչ մի տեղ չկա՝ ոչ նավակայանում, ոչ՝ տանը։ Հետքերը թաքցնելու համար դժվար թե խորտակած լինեին։ Չնայած այդ հնարավորություն էլ էր հարկավոր նկատի առնել, եթե որոնումները ի վերջո ոչ մի բանի չհանգեցնեին։ Գիտեի, որ այդ Սմոլը բավականին խորամանկ է, բայց կարծում էի, թե որևէ հասարակ նրբին խորամանկություն ուժերից վեր է։ Որպես կանոն, դա սպասում ես կրթված մարդուց։ Հետո մեզ հայտնի էր, որ նա մի որոշ ժամանակ ապրել է Լոնդոնում, հսկողություն սահմանել Պոնդիշերի-Լոջի վրա, իսկ դա նշանակում է, որ նա Լոնդոնը անմիջապես լքել չի կարող․ գործերը հարթելու համար ժամանակ է պետք՝ մեկ օր կամ, ի երջանկություն մեզ, ավելին։ Ծայրահեղ դեպքում, այսպիսին է հետևությունը։

:     ― Հետևվությունը բավականին թույլ է, ― նկատեցի ես։ ― Նա կարող էր ամեն ինչ հարթել մինչև Պոնդիշերի-Լոջի վրա հարձակվելը։

:     ― Ոչ, չեմ կարծում։ Նա շատ թանկ է գնահատում իր ապաստարանը, որտեղ կարելի է վտանգի դեպքում թաքնվել, և դա կլքի միայն այն ժամանակ, երբ միանգամայն հավատացած լինի, որ իրեն ամենևին ոչինչ չի սպառնում։ Ահա թե ինչ էլ է ծագել գլխումս․ Ջոնաթան Սմոլը պետք է հասկանար, որ իր օգնականի արտասովոր արտաքինը, որքան էլ ինքը ջանա քողարկել, կարող է ամեն տեսակի կասկած ծնել և հնարավոր է, ինչ-որ մեկը գլխի ընկնի նրան կապել նորվուդյան ողբերգության հետ։ Նա բավական խելացի է այդ հասկանալու համար։ Եվ այսպես, նրանք իրենց շտաբ-բնակարանը լքել են գիշերը, մթության քողի տակ։ Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ վերադառնալ մինչև լուսաբաց։ Բայց «Ավրորան», միսիս Սմիթի ասելով, նավակայանից հեռացել է, երբ արդեն ժամը չորսը կլիներ։ Այդ ժամանակ լրիվ լույս է, մեկ ժամից փողոցներւմ մարդիկ կհայտնվեն։ Դրանից եզրակացրի, որ հեռու գնացած չպիտի լինեն։ Նրանք վարձել են Սմիթի նավակը, լավ վճարել են, որ լեզուն իրեն քաշած պահի և մինչև վերջնականապես անհետանալը շտապել են իրենց որջը։ Որոշել են մի քանի օր սպասել, որպեսզի թերթերից իմանան, թե ինչ ուղղությամբ է ընթանում հետաքննությունը և իրենց հետապնդում են, թե ոչ։ Եվ այդ ժամանակ, արդեն դարձյալ մթության քողի տակ, գնալ Գրեյվսենդ, կամ Դաունսում ինչ-որ տեղ։ Անկասկած, նրանք նախօրոք հոգացել են տեղ պատվիրել Ամերիկա կամ գաղութներ մեկնող ինչ-որ նավում։

:     ― Իսկ շոգենավա՞կը։ Չէ՞ որ իրենց հետ չէին կարող տանել։

:     ― Իհարկե, չէին կարող։ Իսկ դա նշանակում է, որ «Ավրորան», չնայած անորսալիությանը, գտնվում է ինչ-որ բոլորովին մոտիկ մի տեղ։ Ինձ դրեցի միստր Սմոլի տեղը և ջանացի գործին նայել նրա աչքերով։ Ամենայն հավանականությամբ, նա որոշել է, որ«Ավրորան» թողնելը կամ մոտիկ նավակառանում կանգնեցնելը վտանգավոր է․ հանկարծ ու ոստիկանությունը , այնուամենայնիվ, ընկել է իրենց հետքի վրա, իսկ որտե՞ղ թաքցնել «Ավրորան», որպեսզի բոլորի համար անտեսանելի լինի, իսկ իր համար ցանկացած րոպեին՝ հասանելի։ Ի՞նչ կանեի ես, եթե հարկ լիներ այդպիսի խնդիր լուծել։ Եվ ես գտա միակ, եզակի հնարավորությունը։ Մանր վերանորոգման համար նավակը կանգնեցնել ինչ-որ նավանորոգարանում։ Այնտեղ հուսալի քողարկված կլինի կողմնակի աչքերից և միշտ լողալու պատրաստ։

:     ― Ինչ պարզ է։

:     ― Բանն էլ հենց այն է, որ հասարակ բացատրությունը ծագում է վերջում։ Երբ դա հասկացա, որոշեցի անմիջապես գործել և ընդունելով անմեղ ծերուկ նավաստու կերպարանք, ուղևորվեցի Թեմզայով ներքև՝ զննելու նավանորոգարանները։ Դրանցից տասնհինգում «Ավրորայի» մասին ոչ մեկը չէր էլ լսել։ Փոխարենը տասնվեցերորդում պարգևատրվեցի համբերությանս համար՝ ինձ ասացին, «Ավրորան» երկու օր առաջ իրենց մոտ կանգնեցրել է փայտե ոտքով մի մարդ և խնդրել է ղեկը ստուգել։ «Բայց պարզվեց, որ ղեկը միանգամայն կարգին էր, ― ասաց ինձ վարպետը։ Ահա այնտեղ է կանգնած, սև՝ կարմիր շերտերով։» Հազիվ հասցրեց այդ ասել, երբ նավանորոգարանում հայտնվեց ոչ այլ ոք, քան ինքը՝ Մորդեկայ Սմիթը, կորած «Ավրորայի» տերը։ Իհարկե, ես չէի ճանաչի նրան, բայց նա հիմնավորապես հարբած լինելով, կոկորդով մեկ բղավում էր, որ ինքը «Ավրորայի» տերն է։ Մորդեկայ Սմիթը պահանջում էր, որ իր տաշտակը այսօր ժամը ութին պատրաստ լինի։ «Ուղիղ ժամը ութին ― կրկնեց նա, ― ես խոստացել եմ երկու ջենտլմենների , որոնք չեն սիրում սպասել»։ Հավանաբար նրան լավ էին վճարել, որովհետև շիլինգները աջ ու ձախ էր նետում։ Որոշ ժամանակ գնացի ետևից, , բայց նա ծլկեց և մտավ առաջին իսկ պանդոկը։ Այդ ժամանակ վերադարձա նավանորոգարան։ Ճանապարհին պատահականորեն հանդիպեցի տղաներից մեկին և պատվիրեցի «Ավրորան» հսկել։ Տեսնելով, որ «Ավրորան» հեռանում է, նա կսկսի թաշկինակը թափահարել։ Այդ ընթացքում մենք կհսկենք գետի վրա։ Եվ հենց որ դուրս գան նավանորոգարանից, կբռնենք «Ավրորայի» և գանձերի հետ միասին։

:     ― Դրանք մեր փնտրած մարդիկ կլինեն թե ոչ, բայց ամեն ինչ անթերի է մտածված, ― ասած Ջոնսը։ ― Համենայն դեպս, ես Ջեկոբսոն-Յարդ կուղարկեի ոստիկանական մի ջոկատ և հանգիստ կբռնեի նրանց , հենց որ հայտնվեին։

:     ― Իսկ նրանք այնտեղ չէին հայտնվի։ Սմոլը խորամանկ է։ Չեմ կասկածում, որ նախ հետախույզ կուղարկի և եթե վտանգ զգա, որջում կթաքնվի մի շաբաթ ևս։

:     ― Բայց կարելի է հետևել Սմիթին և այդ կերպ գտնել նրանց թաքստոցը, ― ասացի ես։

:     ― Այդ դեպքում մի օր էլ կկորցնենք։ Բացի այդ, իննսունինը տոկոսով համոզված եմ, որ Սմիթը չգիտե, թե որտեղ են նրանք թաքնվում։ Նրան լավ են վճարել, վիսկի կա, ինչ իմաստ ունի անհարկի, գործին չվերաբերող հարցեր տալ․․․ Հրամաններն ուղարկում են, դրանք կատարում է․․․ Ոչ, ես մտածել եմ հնարավոր բոլոր ուղիները, սա լավագույնն է։

:     Մինչ մենք խոսում էինք, մեր նավակն անցավ Թեմզայի վրայով գցված բազմաթիվ կամուրջների տակով։ Արևի վերջին ճառագայթները ոսկեզօծել էին սուրբ Պետրոսի տաճարի գմբեթի խաչը։ Թաուեր հասանք, երբ արդեն խավար էր։

:     ― Ահա Ջեկոբսոն-Յարդը, ― ասաց Հոլմսը՝ մատնացույց անելով կայմերի ու պարանասարքերի անտառը Սուրեյի ուղղությամբ։

:     ― Ետ ու առաջ նավարկեք այս նավատորմի ծածկույթի տակ, ― Հրամայեց Հոլմսը, աչքերին մոտեցնելով գիշերային ծովային հեռադիտակը և միառժամանակ դիտեց ափը։ ― Տեսնում եմ իմ հերթապահին, բայց դեռ թաշկինակը չի թափահարում։

:     ― Իսկ ի՞նչ կլինի, եթե անցնենք մի քիչ ներքև և նրանց այնտեղ սպասենք, ― անհամբերությունից այրվելով առաջարկեց Ջոնսը։

:     Բոլորս ասես ասեղների վրա նստած լինեինք։ Նույնիսկ ոչինչ չիմացող ոստիկաններն ու ղեկապետը, հնոցապանների հետ միասին վարակվել էին մեր հուզմունքով։

:     ― Իրավունք չունենք համարձակության դիմելու, ― ասաց Հոլմսը։ ― Տասի դիմաց մեկ հավանականություն կա, որ գետով ներքև կլողան, ոչ թե՝ վերև։ Եվ, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնենք այդ հնարավորությունը ևս։ Այստեղից մեզ լավ տեսանելի է նավանորոգման մուտքը, իսկ մենք համարյա տեսանելի չենք։ Գիշերը խոստանում է լուսավոր լինել և կրակները գետի վրա շատ են։ Պետք է մնանք այնտեղ, որտեղ կանք։ Տեսնում եք, այստեղից գազի լապտերների լույսի ներքո ինչ լավ են երևում շտապող մարդիկ։

:     ― Նավանորոգարանում աշխատելուց հետո տուն են վերադառնում։

:     ― Ինչ հոգնած ու կեղտոտ են։ Բայց յուրաքանչյուրի մեջ հուրհրատում է անմահ կրակի կայծը։ Նրանց նայելով ոչ մի դեպքում այդ չես ասի։ Եվ, այնուամենայնիվ, դա այդպես է։ Համենայն դեպս, մարդը տարօրինակ էակ է։

:     ― Ինչ-որ մեկը մարդուն համարել է հոգով օժտված կենդանի։

:     ― Ուինվուդ Ռիդը լավ է ասել այդ մասին, ― շարունակեց Հոլմսը։ ― Նա ասում է, որ մարդն առանձին վերցրած անլուծելի հանելուկ է, բայց ամբողջությամբ մարդիկ իրենցից ներկայացնում են մաթեմատիկական միասնություն և ենթակա են որոշիչ կանոնների։ Օրինակ, միթե հնարավոր է կանխագուշակել առանձին մարդու գործողությունը, իսկ ամբողջ կոլեկտիվի վարքը, պարզվում է, կարելի է գուշակել մեծ ճշտությամբ։ Անհատներն իրարից զանազանվում են, բայց մարդկային բնավորությունների տոկոսային հարաբերությունը ցանկացած կոլեկտիվում մնում է նույնը։ Այդպես է ասում վիճակագրությունը։ Բայց այն ինչ է, թվում է, թաշկինակ է։ Իսկապես, այնտեղ ինչ-որ մեկը ճերմակ բան է թափահարում։

:     ― Դա ձեր տղաներից մեկն է։ Պարզ տեսնում եմ նրան, ― բացականչեցի ես։

:     ― Ահա և «Ավրորան», ― բղավեց Հոլմսը։ ― Գերազանց ընթացք ունի։ Հեյ, այնտեղ, ներքևում, լրի՛վ առաջ։ Հետևեք դեղին լույսով այդ նավակին։ Ես ինձ չեմ ների, եթե ձեռքից բաց թողնենք։

:     «Ավրորան» աննկատելիորեն դուրս լողաց նավանորոգարանից և արագություն վերցնելով այնպես անցավ փոքր նավերի ետևից, որ երբ մեզ տեսանելի դարձավ, արդեն սլանում էր ամբողջ թափով։ Նա գնում էր գետն ի վար, հեռու մնալով ափից։ Արագությունը շշմեցուցիչ էր։ Ջոնսը տագնապահար նայեց։

:     ― Շատ արագ է գնում, ― ասաց նա։ ― Չենք հասնի։

:     ― Պետք է հասնենք, ― ասաց Հոլմսը, ատամները սեղմելով։ ― Ածուխ չխնայեք։ Մեքենայից քամեք ինչ հնարավոր է։ Ավելի լավ է նավակն այրվի, քան նրանք հեռանան մեզնից։

:      Այժմ գնում էինք ուղիղ նրանց վրա։ Հնոցում կրակը գվվում էր, հուժկու մեքենան դղրդում էր, ինչպես հսկա մետաղե սիրտ։ Նավակի սուր քիթը դանակի պես ճեղքում էր հանդարտ ջուրը, աջ ու ձախ ուղարկելով երկու օղակաձև երկար ձգված ալիքներ։ Շարժիչի տակտով ամբողջ նավակը ցնցվում էր և դողդողում, ինչպես կենդանի էակ։ Նավաքթի դեղին լապտերը առաջ էր գցում առկայծող լույսի երկար սյուն։ Մեր առջևով լողում էր մութ մի ստվեր՝ «Ավրորան» էր։

:      Ետևի ճերմակ փրփուրի փոթորիկը վկայում էր նրա արագության մասին։ Սլացանք շոգենավերի, բեռնանավերի, առևվտրական առագաստանավերի կողքով, շրջանցելով նրանց աջից ու ձախից։ Մթության մեջ լսելի էին բարձր ձայներ, «Ավրորան» ավելի ու ավելի առաջ էր ընթանում, և մենք էլ հետապնդում էինք նրան։

:      ― Ավելացնել արագությունը, ― բղավեց Հոլմսը, ղեկավարման մասից ներս նայելով մեքենայական բաժին․ վառ կրակը ներքևից լուսավորել էր նրա լարված, արծվային դեմքը։

:      ― Ինձ թվում է , հասնում ենք, ― ասաց Ջոնսը՝ հայացքը չհեռացնելով «Ավրորայից»։

:      ― Ոչ մի կասկած չկա, ― բացականչեցի ես։ ― Մի քանի րոպե ևս, և կհասնենք նրանց։

:      Հենց այդ ակնթարթին ճակատագիրը չարախնդաց մեզ վրա․ մեր ճանապարհը կտրեց երեք բեռնանավ քաշող մի նավ։ Եթե չլիներ ղեկը մինչև վերջ շրջող նավավարը, կմխրճվեինք նրա մեջ։ Երբ վերջապես առաջ անցանք նրանից և դարձյալ բռնեցիցնք ուղղությունը, պարզվեց, որ «Ավրորան» առաջ է անցել ամբողջ երկու յարդով։ Բայց, բարեբախտաբար, դեռ ամեն ինչ լավ տեսանելի էր։ Մեր մեքենան լրիվ հզորություն էր զարգացրել, նուրբ նավակը դողդողում և ճրթճրթում էր մեզ տանող կատաղի էներգիայի ճնշման տակ։ Ետևում թողեցինք Պուլը, անցանք Վեստ-ինդյան նավանորոգարանը, շրջանցեցինք երկար Դեփթ-Ֆորդյան ցամաքալեզվակը և Շան կղզին։ Առջևի անորոշ բիծը սկսեց ընդունել բարեձև «Ավրորայի» տեսքը։ Ջոնսը միացրեց լուսարձակը և նրա տախտակամածին մարդիկ տեսանք։ Մեկը նստել էր նավախելին՝ ոտքերի մոտ դրված ինչ-որ սև առարկայի վրա հակված։ Կողքին դրված էր հսկա նյուֆաունլենդի նման մուգ կույտ։ Կաթսայի կարմիր բոցը լուսավորել էր ավագ Սմիթին։ Նա մինչև գոտկատեղը մերկացած, լարված, կատաղի, ածուխ էր նետում հնոցը, որդին բռնել էր ղեկալծակը։ Փախստականները միանգամից չհասկացան, որ իրենց հետապնդում են, բայց տեսնելով, որ գնում ենք իրենց ետևից, կրկնելով բոլոր ձիգզագներն ու շրջադարձերը, դադարեցին կասկածելուց։ Գրինվիչի մոտ մեզ իրարաից բաժանում էր հարյուր սաժեն, Բլեքուոլի մոտ հեռավորությունը կրճատվեց, հասավ մինչև յոթանասունհինգի։ Զինվորական տարիների իմ ամբողջ արկածային կյանքում մեկ անգամ չէ, որ ինձ հարկ է եղել մասնակցել հետապնդումների, բայց երբեք այդպես այրող անհանգստություն չեմ զգացել, ինչպես Թեմզայով կատաղի վազքի ժամանակ։ Անվերջ մոտենում էինք ու մոտենում։ Գիշերային լռության մեջ լսելի էր նրանց մեքենայի հևքը։ Նավախելի վրայի մարդը դեռ այնտեղ էր՝ տախտակամածի վրա խոնարհված ձեռքերով ինչ-որ բան անելով և րոպեն մեկ գլուխը բարձրացնելով, որպեսզի աչք գցի մեր և «Ավրորայի» միջև եղած տարածությանը։ Արդեն շատ մոտ էինք։ Ջոնսը բղավեց, որ կանգ առնեն։ Մեզ բաժանում էր ընդամենը չորս նավաչափ և երկու նավակները թռչում էին, ասես թևեր ունենային։ Թեմզայի այն մասն ամայի էր։ Մի կողմում ձգվում էր Բարկինգլևելի ցածրավայրը, մյուսում ՝ Պլամստեդյան տխուր ճահիճները։ Լսելով Ջոնսի հրամանը, նավախելի մարդը վեր թռավ և գլխի վերևում սեղմած բռունցքները թափահարելով, սկսեց մեզ հայհոյել կոպիտ և խռպոտ ձայնով։ Ուժեղ, բարձրահասակ մարդ էր, լայն տարածած ոտքերով կանգնել էր տախտակամածին, և ես տեսա, որ ազդրից սկսած, աջ ոտքի տեղ փայտե պրոթեզ ուներ։ Նրա կտրուկ, խռպոտ ձայնից տախտակամածի մուգ կույտը շարժվեց և վերածվեց փոքր, սև մարդուկի, որն ուներ խոշոր, ոչ ճիշտ գլխի ձև՝ գզգզված մազերի դեզով։ Հոլմսը հանեց ատրճանակը, այդ հրեշին տեսնելով ես ևս հանեցի իմը։ Հրեշի վրա ինչ-որ մուգ բան կար, ոչ այն է՝ լայն խալաթ, ոչ այն է՝ ծածկոց, բաց էր մնացել միայն դեմքը, որը կարող էր երևալ միայն մղձավանջային երազներում։ Կյանքում երբեք չէի հանդիպել այդպիսի դաժան և արնախում դեմքի։ Աչքերը խոժոռ, մռայլ փայլ ունեին, իսկ հաստ, դուրս շրջված շրթունքներն անասնական կատաղությունից ծռմռվել էին չար քմծիծաղից՝ մերկացնելով կափկափող ատամները։

:      ― Եթե բարձրացնի ձեռքը, կրակեք, ― հանգիստ ասաց Հոլմսը։

:      «Ավրորան» արդեն մեկ նավաչափ հեռավորության վրա էր, կարելի է ասել, մեկնած ձեռքի հեռավորությամբ։ Լավ տեսնում էի այդ երկուսին՝ ոտքերը լայն դրած, ընտրովի հայհոյանքներով մեզ անարգող սպիտակ, հաղթանդամ տղամարդուն և սարսափելի գաճաճին՝ նրա նողկալի դեմքն ու մեր լապտերի յույսի ներքո փայլող բացված դեղին ատամները։

:      Լավ է, որ հասցրինք այդքան մոտենալ։ Չնայած աչքներս չէինք կտրում նրանից, արագ շարժումով իր ծածկոցի ծալքերից նա հանեց դպրոցական քանոնի նման փայտե մի կարճ խողովակ և մաքրեց բերանը։ Մեր կրակոցները հնչեցին միաժամանակ։ Գաճաճը շրջվեց, ձեռքերը տարածեց և շնչասպառ հառաչանքով ընկավ ջուրը։ Մի ակնթարթ ալիքների փրփուրների մեջ տեսա նրա մահաբեր, ատող հայացքը։ Նույն ակնթարթին փայտե ոտքով մարդը ամբողջ ուժով ընկավ ղեկի վրա, և նավակը թեքվեց դեպի հարավային ափը։ Շարունակեցիցնք կրակել, բայց վրիպեցինք։ Գնդակները սուրացին մի քանի ֆուտ հեռու։ Մենք ևս թեքվեցինք, բայց ուշ էր․ «Ավրորան» քթով բախվեց ափին։ Վայրի ու ամայի էր ափը։ Լուսինը սառը լույսով ողողել էր հսկա ճահճահարթավայրը, ուր տեղ-տեղ փայլում էր կանգնած ջուրը, և սևին էին տալիս փտող բույսերի կղզյակները։ Խուլ խփվելով ափին, «Ավրորան» հիմնովին թաղվեց․ քիթը տնկվեց օդում, իսկ նավախելը սուզվեց ջրի մեջ։ Փախստականն ափ թռավ, և նրա փայտե ոտքն ամբողջովին խրվեց կպչուն հողի մեջ։ Թափահարելով մարմինը, իզուր էր նա ջանում ազատել ոտքը։ Այլևս ոչ մի քայլ չէր կարող անել՝ ոչ առաջ, ոչ ետ։ Ոռնում էր անզոր չարությամբ և մյուս ոտքով կատաղորեն խփում ճահճի խյուսին։ Բայց չարաբաստիկ ոտքը խորն էր խրվել, և կարողացանք հանել միայն պարանի օգնությամբ, որը կապեցինք իրանին։ Հսկա, վտանգավոր ձկան նման երկար ժամանակ քաշում էինք նրան։ Երկու Սմիթները՝ հայր ու որդի, ընկճված նստել էին իրենց նավակում, բայց հնազանդորեն ենթարկվեցին մեր հրամանին և տեղափոխվեցին մեր տախտակամածը։ Հետո ազատեցինք «Ավրորան» և ամուր կապեցինք մեր նավախելին։ Նրա տախտակամածին դրված էր երկաթե ծանր, հնդկական ծանր ձեռակերտ սնդուկը, անկասկած հենց այն, ուր պահվում էին Շոլտո ընտանիքին դժբախտություն բերող գանձերը։ Բանալի չկար և զգուշորեն, չնայած բավականին ծանր էր, այն տեղափոխեցինք մեր նավասենյակը։

:      Դանդաղ վերադառնում էինք Լոնդոն և ողջ ճանապարհի ընթացքում լուսարձակով խուզարկում էինք գետն ու ափը, բայց այդպես էլ չգտանք փոքրիկ կղզեբնակին։ Թեմզայի հատակին, ինչ-որ տեղ, այդպես էլ մինչև դարավերջ պառկած կմնան մեր մառախլապատ ափերում իրենց վերջը գտած այդ արտասովոր օտարականի ոսկորները։

:      ― Նայեք, ― ցույց տվեց Հոլմսը մեր փայտե դռան փեղկը, ― նա, այնուամենայնիվ, առաջինը կրակեց։

:      ― Իրոք, փայտի մեջ, հենց իմ ու Հոլմսի կանգնած տեղի դիմաց, ցցված էր այն սև փշերից մեկը, որին այնքան լավ ծանոթ էինք։ Պետք է, որ փուշը մեր միջով թռած լիներ հենց այն րոպեին, երբ միաժամանակ արձակեցինք մեր ատրճանակները։ Հոլմսը ժպտաց, իսկ ինձ, պետք է խոստովանեմ, պատեց դողը, երբ պատկերացրի, թե ինչպիսի սարսափելի մահից մազապուրծ եղանք այդ գիշեր։

==Գլուխ 11 ― Ագրայի գանձերը==

:      Մեր գերին նստել էր նավախցում, փոքրիկ սնդուկի դիմաց, որին այնպես ձգտում էր և հանուն որի հաղթահարել էր այդքան արգելքներ։ Դեմքը, որ ասես կարմիր փայտից լիներ, հուսահատ հանդգնության հասնող հայացքով և մեծ ու փոքր կնճիռների ցանցով, խոսում էր բաց երկնքի տակ աշխատած կյանքի մասին։ Խիտ բուսականությամբ ծածկված կզակը ուժգին առաջ էր ցցված, ընդգծելով համառ, կամակոր բնավորությունը։ Հավանաբար, կլիներ մոտ հիսուն տարեկան, սև, գանգուր մազերը տեղ-տեղ ալեխառն էին։ Երբ հանգիստ էր, դիմագծերը զուրկ չէին գրավչությունից, փոխարենը բավական է կատաղեր, մենք դա հենց նոր տեսանք, դառնում էր դաժան ու մռայլ՝ կիտած հոնքերով ու առաջ ցցված կզակով։ Այժմ նստած էր անշարժ, շղթայված, խոշոր ձեռքերը ծնկներին դրած և գլուխը կրծքին հակած։ Սուր, փայլատակող հայացքը մերթ ընդ մերթ նետում էր սնդուկին՝ իր հանցագործ արարքների պատճառին։ Ինձ թվաց, որ խիստ, ծածկամիտ դեմքին ավելի շատ վիշտ կար, քան չարություն։ Մի անգամ նա վեր նայեց, և այդ հայացքում ես քմծիծաղ նկատեցի։

:      ― Գիտեք, Ջոնաթան Սմոլ, ― սկսեց Շերլոկ Հոլմսը, ― շատ եմ ցավում, որ այսպես ստացվեց։

:      ― Ես ևս, սըր, ― արձագանքեց նա զգացված։ ― Բայց կարծում եմ, այս անգամ ինձ կախաղան չի սպառնում։ Պատրաստ եմ աստվածաշնչի վրա երդվելու, որ մեղավոր չեմ միստր Շոլտոյի սպանության մեջ։ Այդ փոքրիկ սատանա Տոնգան կրակեց իր անիծյալ նետով։ Ձեռքերս արյունով թաթախված չեն, սըր։ Շատ եմ ցավում այդ Շոլտոյի համար, կարծես հարազատ եղբայրս լիներ։ Ես լավ քոթակեցի Տոնգային պարանով, բայց ինչ օգուտ։ Կատարվածը ետ չես բերի։

:      ― Սիգար վերցրեք, ― ասաց Հոլմսը։ ― Եվ մի կում խմեք տափաշշիցս, դուք ամբողջովին թրջվել եք։ Բայց ասեք, ինչպե՞ս կարող էիք հուսալ, որ այդ փոքրիկ, թուլակազմ մարդը կհաղթի միստր Շոլտոյին և դեռ կպահի նրան, մինչև դուք պարանով վերև մագլցեիք։

:      ― Ինչպես տեսնում եմ, դուք ամեն ինչ գիտեք, սըր, կարծես տեսել եք սեփական աչքերով։ Ես հույս ունեի, որ այդ ժամին աշխատասենյակում ոչ ոք չի լինի։ Ես լավ գիտեի Պոնդիշերի-Լոջի կարգ ու կանոնը։ Սովորաբար, այդ ժամին միստր Շոլտոն իջնում էր ներքև ընթրելու։ Չեմ ցանկանում ոչինչ կոծկել։ Հիմա լավագույն պաշտպանությունը ճիշտ խոսելն է։ Եթե դա ծերուկ մայորը լիներ, հանգիստ սրտով թույլ կտայի ինձ կախաղան բարձրացնել։ Նրան դանակով հարվածելն ինձ համար միևնույն է, թե ծխախոտ ծխել։ Բայց ճակատագրի դաժան խաղ՝ տաժանակրության պիտի գնամ երիտասարդ Շոլտոյի պատճառով, որի հետ նույնիսկ ոչ մի անգամ չեմ վիճել։

:      ― Դուք գտնվում եք Սկոտլանդ-Յարդի Էթելնի Ջոնսի ձեռքում, ― Ընդհատեց Հոլմսը։ Նա խոստացել է ձեզ ինձ մոտ ուղեկցել, և ես կխնդրեմ ամեն ինչ անկեղծորեն պատմել։ Այն ժամանակ հնարավոր է կկարողանամ ձեզ օգնել։ Կփորձեմ ապացուցել, որ այդ թույնն այնքան արագ է ներգործում, որ երբ դուք հայտնվել եք աշխատասեմյակում, միստր Շոլտոն արդեն մեռած էր։

:      ― Բայց դա այդպես էլ եղել է։ Երբ պատուհանից ներս սողոսկեցի և տեսա կողքի թեքված դեմքը, հազիվ կաթված չստացա։ Պատրաստ էի խեղդել Տոնգային, բայց նա ձեռքիցս պոկվեց և ձեղնահարկ փախավ։ Այդ ժամանակ էլ մոռացավ մահակը և, ինչպես հետո խոստովանեց, կորցրեց այդ անիծյալ փշերը։ Կարծում եմ, հենց դրանք էլ մեր դեմ եղած գլխավոր հանցանշաններն էին։ Բայց, թեկուզ սպանեք, չեմ հասկանում, թե ինչպես կարողացաք ընկնել մեր հետքի վրա։ Ձեր հանդեպ չարություն չեմ տածում, ― նա դառը ժպտաց, ― միայն մի տարօրինակ բան նկատեցի։ Օրինականորեն ունենալով ամբողջ կես միլիոն ֆունտ, պետք է կյանքիս կեսն անցկացնեի ալեհատ կառուցելով Անդամանյան կղզիներում, իսկ երկրորդ կեսը, լավագույն դեպքում, Դարթմորում կնվիրեի հողային աշխատանքներին։ Չարաբաստիկ պահի հանդիպեցի վաճառական Ահմեդին և լսեցի Ագրայի գանձերի մասին, որոնք իրենց բոլոր տերերին, միայն դժբախտություն են բերել։ Ահմեդն այդ պատճառով սպանվեց, մայոր Շոլտոն ողջ կյանքն ապրեց մեղքի ծանրության տակ՝ սարսափից դողալով։ Դրանք ինձ ցմահ բանտարկության կբերեն։

:      Այդ պահին նավախցի դռնից հայտնվեցին Էթելնի Ջոնսի դեմքն ու հզոր ուսերը։

:      ― Ոչ այս, ոչ այն՝ ընտանեկան խնջույք, ― ասաց նա։ ― Հոլմս, թույլ տվեք օգտվել ձեր տափաշշից։ դե ինչ, կարծում եմ, մեզ մնում է շնորհավորել իրար։ Միայն ափսոս, որ չկարողացանք երկրորդին կենդանի բռնել։ Բայց, դժբախտաբար, այլ ելք չկար։ Իսկ գիտեք, Հոլմս, պետք է խոստովանեք, որ բավականին մեծ համարձակության դիմեցիք։ Իսկ եթե մենք չհասնեի՞նք նրանց։

:      ― Ամեն ինչ լավ է, երբ լավ է վերջանում, ― ասաց Հոլմսը։ ― Բայց ես իսկապես չգիտեի, որ «Ավրորան» այդքան արագաշարժ նավակ է։

:      ― Սմիթն ասում է, որ Թեմզայի վրա «Ավրորայից» արագաշարժ շոգենավակ չկա, և եթե ինքը հնոցապան ունենար, երբեք չէինք հասնի իրենց։ Ի միջի այլոց, երդվում է, որ ոչինչ չգիտեր նորվուդյան գործի մասին։

:      ― Բաձարձակ ոչինչ, ― հաստատեց մեր գերին։ ― Ես ընտրեցի Սմիթի նավակը, որովհետև լսել էի դրա որակի մասին։ Մենք նրան ոչինչ չասացինք, բայց լավ վճարեցինք և խոստացանք ավելին վճարել «Էսմերալդայի» տախտակամածին, որը Գրեյվսենդից ուղեվորվում է Բրազիլիա։

:      ― Դե ինչ, քանի որ Սմիթը ոչ մի վատ բան չի արել, մենք էլ նրան ոչինչ չենք անի։ Մենք արագ ենք որսում մեր տղաներին, բայց մեղադրելիս չենք շտապում։

:      Ծիծաղելի էր տեսնել, թե ինչպես էր սնափառ Ջոնսը փքվում գոռոզությունից՝ ինչպես չէ, այդպիսի թռչնակ է որսացել։ Հոլմսի դեմքին խաղացող թեթև ժպիտից հասկացա, որ նրան էլ է զվարճացնում ոստիկանական տեսուչի պարծենկոտությունը։

:      ― Շուտով կլինենք Վոքսհոլյան կամրջի մոտ, ― ինձ դիմեց Ջոնսը։ Գանձերի հետ միասին ձեզ այնտեղ կիջեցնենք։ Հազիվ թե հարկ կա ասելու, որ մեծ պատասխանատվություն եմ վերցնում վրաս։ Միանգամայն անթույլատրելի է դա։ Բայց ինչպես ասում են, խոսքը փողից թանկ է։ Սակայն ծառայողական պարտականությունից ելնելով, պետք է ձեզ հետ ոստիկան ուղարկեմ, քանի որ այդքան թանկարժեք բեռ եք տանում։ Հուսով եմ, կառք կվարձեք։

:      ― Այո։

:      ― Ափսոս, որ բանալի չկա, թե չէ արդեն այստեղ կստուգեինք։ Որտե՞ղ է բանալին, երիտասարդ։

:      ― Հատակում, ― կարճ պատասխանեց Սմոլը։

:      ― Հըմ։ Ինչ իմաստ ունի մեզ ավերորդ գլխացավանք պատճառել, երբ առանց այդ էլ դրանք քիչ չեն։ Կարծում եմ, դոկտոր, հարկ չկա զգուշացնելու, որքան կարող եք զգույշ եղեք։ Եվ անմիջապես արկղը բերեք Բեյքր-սթրիթ։ Սկզբում կգնանաք այնտեղ, իսկ այնուհետև՝ ոստիկանատուն։

:      Պարզ և բարեսիրտ ոստիկաններից մեկի հետ ինձ իջեցրին Վոքսհոլյան կամրջի մոտ։ Իսկ քառորդ ժամ անց արդեն միսիս Ֆորեսթերի տան մոտ էինք։ Սպասուհին շատ էր զարմացած այդքան ուշ այցելության համար։ Նա ասաց, որ միսիս Ֆորեսթերը հյուր է գնացել և ուշ կվերադառնա, իսկ միսս Մորսթենը հյուրասենյակում է։ Ոստիկանը սիրալիր համաձայնեց ինձ սպասել կառքի մեջ, իսկ ես վերցրեցի արկղն ու գնացի հյուրասենյակ։

:      Միսս Մորսթենը նստել էր բաց պատուհանի մոտ՝ սպիտակ ու թեթև շրջազգեստով, պարանոցին ու մեջքին վարդագույն ժապավեն կապած։ Լամպի մեղմ լույսը պարուրել էր հյուսկեն բազկաթոռի մեջ ընկղմված մարմինն ու նուրբ, լուրջ դեմքը և թեթևակի ոսկեզոծել շքեղ ծամերի խիտ խոպոպները։ Ճերմակ ձեռքն անփութորեն հանգչում էր բազկաթոռի հենակին և նրա մտածկոտ կեցվածքից խաղաղ թախիծ էր ծորում։ Քայլերիս ձայնը լսելով նա ցնցվեց և տեղից վեր կացավ, գունատ այտերն ուրախությունից շիկնեցին։

:      ― Լսեցի, որ կառք մոտեցավ, բայց մտածեցի, որ միսիս Ֆորեսթերն է այսքան վաղ վերադարձել։ Չէի էլ ենթադրում, որ դուք կլինեք։ Ի՞նչ նորություն եք բերել։

:      ― Բերել եմ ավելին, քան նորությունը, ― արկղը դնելով սեղանին ասացի ես առույգ, ուրախ ձայնով, չնայած սիրտս մղկտում էր։ ― Բերել եմ այն, ինչ աշխարհում թանկ է ամեն մի նորությունից։ Ձեզ հարստություն եմ բերել։

:      Միսս Մորսթենը նայեց արկղին։

:      ― Գանձը հենց սա՞ է, ― հարցրեց նա բավականին անտարբեր։

:      ― Այո, սա Ագրայի գանձն է։ Կեսը պատկանում է ձեզ, մյուս կեսը՝ միստր Շոլտոյին։ Ձեզնից յուրաքանչյուրին հասնում է մոտավորապես երկու հարյուր հազար։ Տարեկան՝ հարյուր հազար ֆունտ եկամուտ։ Անգլիայում այսպիսի օժիտով աղջիկ քիչ կգտնվի։ Մի՞թե դա հիանալի չէ։

:      Ըստ իս, մի փոքր խաղացի՝ աշխատելով զգացմունք արտահայտել։ Շնորհավորելու շամանակ ձայնիս մեջ կեղծություն զգալով նա մի փոքր բարձրացրեց հոնքերը և զարմանքով նայեց ինձ։

:      ― Եթե նույնիսկ ստացա էլ, ― ասաց նա, ― ապա միայն ձեր շնորհիվ։

:      ― Ոչ, ոչ, ― բացականչեցի ես, ― ոչ թե իմ, այլ ընկերոջս՝ Շերլոկ Հոլմսի շնորհիվ։ Կյանքումս երբեք չէի կարող լուծել այդ հանելուկը, ընկերոջս հզոր, անալիտիկ ուղեղն անգամ միանգամից չլուծեց այն։ Չէ, որ քիչ մնաց ձեռքից բաց թողնեինք։

:      ― Աստծու սիրուն, դոկտոր Ուոտսոն, նստեք և ամեն ինչ պատմեք հերթականությամբ։

:      Համառոտ պատմեցի այն ամենն, ինչ կատարվել էր մինչ մեր հանդիպումը․ Հոլմսի զգեստափոխության, «Ավրորայի» որոնման, Էթելնի Ջոնսի Բեյքր-սթրիթում հայտնվելու, մեր երեկոյան արշավանքի և, վերջապես, Թեմզայով կատաղի հետապնդման մասին։ Մեր արկածների պատմությունը նա լսեց փայլատակող աչքերով և կիսաբաց շրթունքներով։ Երբ հասա մեզնից մեկ դյույմ հեռավորությամբ թռած թունավորված նետին, այնպես գունատվեց, որ թվաց, թե ուր որ է կկորցնի գիտակցությունը։

:      ― Ոչինչ, ― ասաց նա, երբ շտապեցի նրան մեկնել ջրով բաժակը։ ― Արդեն ամեն ինչ անցել է։ Պարզապես սոսկացի՝ չէ որ ընկերներս հանուն ինձ իրենց մահվան վտանգի ենթարկեցին։

:      ― Ողջ սարսափելին ետևում է, ― ասացի ես։ ― Առանձնապես վտանգ էլ չկար։ Այլևս չեմ ցանկանում սարսափների մասին պատմել։ Ավելի լավ է խոսենք հաճելի բաներից։ Տեսնում եք, այս արկղում գանձեր են։ Ինչ հիանալի է։ Հոլմսն ինձ մտածված թողեց, որ արկղը բերեմ և առաջինը դուք բացեք։

:      ― Այո, իհարկե, շատ հետաքրքիր կլինի նայելը, ― ասաց միսս Մորսթենը առանց խանդավառության։ Անկասկած, նա մտածում էր, որ անտակտություն է անտարբեր մնալ այնքան որոնումների ու վտանգների ենթարկված առարկայի նկատմամբ։

:      ― Ինչ գեղեցիկ արկղ է, ― ավելացրեց նա, խոնարհվելով արկղի վրա։ ― Կարծեմ, իսկական հնդկական աշխատանք է։

:      ― Այո, բենարեսյան ձուլող տնայնագործների արտրադրանքն է։

:      ― Ինչ ծանր է, ― փորձեց բարձրացնել։ ― Հավանաբար, միայն արկղն արդեն քիչ չարժե։ Իսկ որտե՞ղ է բանալին։

:      ― Սմոլը նետել է Թեմզան, ― պատասխանեցի ես։ ― Հարկ կլինի փորձել միսիս Ֆորեսթերի կրակխառնիչը։

:      Արկղն ուներ ձուլածո, նստած Բուդդայի տեսքով ծանր փականք։ Կրակխառնիչի պոչը մտցրի փականքի մեջ և սեղմեցի ինչպես լծակ։ Փականքն ուժեղ շրխկաց և բացվեց։ Դողացող ձեռքերով բարձրաձրեցի կափարիչն ու շրջեցի։ Այ թե զարմանք հայտնվեց մեր դեմքերին։ Արկղը դատարկ էր։

:      Դժվար չէր հասկանալ ծանրության պատճառը։ Հատակը, պատերն ու կափարիչը երեք քառորդով երկաթից էին։ Արկղը գեղեցիկ էր, հուսալի և ամուր, հավանաբար պատրաստված էր թանկարժեք իրեր պահելու համար։ Բայց թանկարժեք իրերը չկային։ Գոնե մարգարիտի մի շարան, ոսկու հատիկ, կամ ադամանդ։ Ոչինչ չկար։ Արկղը ողբալիորեն դատարկ էր։

:      ― Գանձն անհետացել է, ― հանգիստ նկատեց միսս Մորսթենը։

:      Երբ լսեցի նրա խոսքերը, երբ ինձ հասավ դրանց նշանակությունը, այդ ամբողջ ընթացքում հոգիս մթնեցնող ստվերը հալվեց։ Ազատ շնչելով միայն հասկացա, թե ինչ ծանրությամբ էր սրտիս նստել այդ գանձը։ Դա ստորություն էր, եսասիրություն, բայց գիտեի, տեսել էի, զգում էի միայն մի բան՝ մեր միջև կանգնած ոսկյա արգելապատնեշն այժմ գոյություն չուներ։

:      ― Փառք աստծո, ― սրտանց բացականչեցի ես։

:      Միսս Մորսթենը զարմացած նայեց ինձ ու ժպտաց։

:      ― Ինչու՞ եք այդպես ասում, ― հարցրեց նա։

:      ― Որովհետև հիմա դարձյալ ինձ հասանելի դարձաք, ― պատասխանեցի ես, բռնելով նրա ձեռքը։ Նա ձեռքը չփախցրեց։ ― Որովհետև սիրում եմ ձեզ, Մերի, սիրում եմ այնպես, ինչպես աշխարհում ոչ ոք չի սիրել։ Որովհետև այդ գանձը, այդ հսկայական հարստությունը փականք էր դրել իմ շուրթերին։ Բայց այժմ դրանք չկան և կարող եմ ձեզ համարձակ ասել, որ սիրում եմ ձեզ։ Եվ մեկ անգամ էլ կրկնում եմ՝ «Փառք աստծո»։

:      ― Այդ ժամանակ ես էլ կասեմ «Փառք աստծո», ― շշնջաց նա, և ես կրծքիս սեղմեցի նրան։ Հնարավոր է, ինչ-որ մեկն ինչ-որ տեղ գանձ է կորցրել, բայց այդ երեկո ես դարձա աշխարհի ամենահարուստ մարդը։

==Գլուխ12 ― Ջոնաթան Սմոլի պատմությունը==

:      Պարզվեց, որ կառքում նստած ոստիկանը շատ համբերատար մարդ էր, որովհետև, ինչպես կարելի է գուշակել, շուտ չլքեցի միսիս Ֆորեսթերի տունը։ Բայց երբ ցույց տվեցի դատարկ արկղը, նա նկատելիորեն տխրեց։

:      ― Պարգևը կորավ, ― հառաչեց նա։ ― Գանձ չկա, չի լինի նաև պարգև։ Եթե դրանք գտնվեին, Սեմ Բրաունն ու ես գիշերային աշխատանքի համար տասական ֆունտ կստանայինք։

:      ― Միստր Թադեուշ Շոլտոն հարուստ մարդ է, ― ասացի ես, ― նա ձեզ կպարգևատրի։

:      Սակայն նա թափահարեց գլուխը։

:      ― Վատ են գործերը, ― վհատ ասաց նա։ ― Միստր Էթելնի Ջոնսն էլ նույնը կասի։

:      Ոստիկանի կանխազգացումը կատարվեց, քանի որ Ջոնսի դեմքը ձգվեց, երբ վերադառնալով Բեյքր-սթրիթ նրան ցույց տվի դատարկ արկղը։ Նրանք էլ հենց նոր էին եկել, քանի որ ճանապարհին փոխել էին ծրագիրը և փոխանակ ուղիղ տուն գնալու, մտել էին Սկոտլանդ-Յարդ, և Ջոնսը զեկուցել էր արդյունքների մասին։ Ընկերս նստել էր բազկաթոռին, ինչպես միշտ՝ անթափանց դեմքով։ Սմոլը՝ դիմացը, բազկաթոռին, փայտյա ոտքը դրած առողջ ոտքի վրա։ Երբ սկսեցի ցուցադրել դատարկ արկղը, հանկարծ նա ուժեղ քրքջաց։

:      ― Սա քո ձեռքի գործն է, Սմոլ, ― զայրացած ասաց Էթելնի Ջոնսը։

:      ― Այո, իմ։ Գանձերն այնպիսի տեղում են թաքնված, որ երբեք չեք գտնի, ― հրճվանքով ասաց նա։ ― Դրանք իմ գանձերն են և եթե ինձ վիճակված չէ տիրել, թող ոչ ոքինն էլ չլինեն։ Ես հոգացել եմ այդ մասին։ Ողջ աշխարհում ոչ մեկն իրավունք չունի դրանց վրա, բացի անդամանյան բանտի երեք տաժանակիրներից և ինձնից։ Գիտեմ, եթե հիմա ես չկարողացա տիրել, նրանք էլ չեն կարող։ Այն ամենն, ինչ արել եմ, արել եմ նաև նրանց անունից։ Մեր չորսի միությունը մինչև կյանքի վերջն է։ Ահա թե ինչ, ես գիտեմ, նրանք ինձ կարդարացնեն։ Ավելի լավ է գանձն ընկած մնա Թեմզայի հատակին, քան հասնի Շոլտոյի կամ Մորսթենի զավակներին։ Հանուն նրանց չէ, որ սպանեցինք Ահմեդին։ Գանձն այնտեղ է, որտեղ բանալին է։ Այնտեղ՝ որտեղ Տոնգան է։ Երբ տեսա, որ մեզ եք հասնում, ավարը պահեցի հուսալի տեղում։ Այս անգամ հաղթանակը ձեզ ոչ մի ռուպի չբերեց։

:      ― Խաբում ես մեզ, Սմոլ, ― խոժոռվեց Ջոնսը։ ― Եթե որոշել էիր գանձը Թեմզան նետել, սնդուկի հետ կնետեյիր։ Ալդպես հարմար է։

:      ― Հարմար է նետելը, հարմար է գտնելը, ― ծաղրանքով մեզ նայելով պատասխանեց Սմոլը։ ― Մարդը, որի ուղեղը հերիքեց հետքս գտնել, գանձը կհանի նաև գետի հատակից։ Հիմա, իհարկե, դժվար կլինի, դրանք նետված են հինգ մղոն շառավիղով։ Սիրտս համարյա պայթեց դրանցից բաժանվելու ժամանակ։ Զգում էի, որ խելագարվում եմ, տեսնելով, որ դուք բոլորովին մոտ եք։ Բայց հիմա գանձերի մասին խոսելուց օգուտ չկա։ Ես կյանքում այնքան բան եմ տեսել, որ սովոր եմ կորցրածի վրա արցունք չթափել։

:      ― Դա շատ վատ է, Սմոլ, ― ասաց Ջոնսը։ Մեզ վրա այդպես ծիծաղելու փոխարեն եթե օգնեք արադարադատությանը, ներողամիտ վերաբերմունքի ավելի մեծ հավակնություն կունենայիք։

:      ― Արդարադատությու՞ն, ― բացականչեց նախկին տաժանակիրը։ ― Լավ արդարադատություն է։ Դրանք իմ գանձերն են։ Իսկ արդարադատությունը պահանջում է գանձերը տալ դրանց հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց։ Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչպես դրանք իմը դարձան։ Քսան տարի՝ տենդ սփռող ճահիճում։ Ցերեկը ձեռքից բաց չթողնելով բահը, գիշերը զնգզնգացնում ես ձեռնաշխթաներով բանտի հոտած բարաքում։ Մժեղները, տենդը, սև վերակացուների վիրավորանքը, որոնք սիրում են ծանակել սպիտակներին։ Այդպես դարձա Ագրայի գանձերի տերը։ Դուք խոսում եք արդարադատության մասին, իսկ ես չեմ ցանկանում, որ ուրիշներն օգտվեն գանձերից, որոնց համար վճարել եմ կյանքովս։ Թող ինձ կախաղան հանեն, թող ինձ խոցեն Տոնգայի նետերը, բայց ես չեմ ցանկանում փտել բանտախցում, իմանալով, որ ինչ-որ մի ուրիշը լողում է ոսկու մեջ, որն իրավացիորեն ինձ է պատկանում։

:      Անտարբերության դիմակն ընկավ Սմոլի դեմքից։ Խոսում էր գրգռված, աչքերը վառվում էին, ձեռնաշղթաները զրնգում էին, երբ կատաղությունից սեղմում էր բռունցքները։ Տեսնելով, թե ինչպիսի անսանձ ատելություն է կրծում այդ մարդուն, ես հասկացա, որ նրա հայտնվելու ժամանակ Շոլտոյին համակած սարսափը լիովին հիմնավորված էր։

:      ― Դուք մոռանում եք, որ այդ մասին մենք ոչինչ չգիտեինք, ― մեղմ ասաց Հոլմսը։ ― Հիմա էլ դեռ չգիտենք, արդյո՞ք օրինական ճանապարհով են ձեզ մոտ հայտնվել այդ գանձերը։

:      ― Դուք ինձ հետ խոսում եք ինչպես հավասարի, սըր։ Չնայած հիանալի հասկանում եմ, որ հատկապես ձեզ եմ պարտական այս զարդարանքի համար, ― Սմոլը ցույց տվեց ձեռնաշղթաները, ― զայրացած չեմ ձեզ վրա։ Խաղն ազնիվ էր։ Եթե ցանկանում եք լսել, ձեզ կպատմեմ իմ ամբողջ պատմությունը սկզբից մինչև վերջ։ Աստված տեսնում է, այդ պատմության ամեն մի խոսքը զուտ ճշմարտություն է։ Շնորհակալ եմ ձեզնից, սըր, և բավականությամբ մի կում էլ կանեմ, եթե շրթունքներս չորանան։

:      ― Ծնունդով Վուսթերշիրից եմ, ծնվել եմ Պերշորի մոտակայքում։ Եթե այցելեք մեր կողմերը, կգտնեք բազմաթիվ Սմոլների ընտանիքներ։ Հաճաղ եմ մտածել այնտեղ գնալ, բայց երբեք ընտանիքիս հպարտությունը չեմ եղել և կասկածում եմ, թե ինձնով շատ կուրախանան։ Նրանք բոլորն էլ հարգված մարդիկ են, եկեղեցի են հաճախում, հարգանք են վայելում շրջանում։ Նրանք ֆերմերներ են, իսկ ես միշտ էլ ունեցել եմ հիմար հակումներ։ Երբ դարձա տասնութ տարեկան, մի աղջնակի համար պատմության մեջ ընկա։ Ինձ փրկեց միայն այն, որ ես հավաքագրվեցի և թագուհու զինվոր դարձա Երրորդ գծային հետիոտն գնդում, որը հենց այդ օրերին մեկնում էր Հնդկաստան։

:      Բայց ծառայությունս շուտ ավարտվեց, սովորեցի միայն կրակել զենքից և «սագային» քայլքով քայլել։ Մի անգամ սատանան տարավ ինձ Գանգեսում լողանալու, լավ էր, որ կողքիս էր մեր սերժանտ Ջոն Հոլդերը։ Իսկ նա մեր գնդում լավագույն լողորդն էր։ Գետի կեսն էի լողացել, մեկ էլ տեսա՝ կոկորդիլոսը։ Ծնկիցս վերև տարավ ոտքս, կարծես դանակով կտրեց։ Կխեղդվեի ցնցակաթվածից և արյան մեծ կորստից, բայց կողքիս հայտնվեց Հոլդերը, ճանկեց ինձ և ափ հանեց։ Հինգ ամիս պառկեցի հոսպիտալում։ Դուրս գրվեցի փայտե որքով, լիովին հաշմանդամ, անընդունակ զինվորական ծառայության և ընհանրապես ուրիշ բանի։

:      Այն ժամանակ շատ դժվար կացության մեջ ընկա, կարող եք պատկերացնել՝ անօգնական հաշմանդամ և ընդամենը քսան տարեկան։ Բայց ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի։ Ինդիգոյի պլանտացիաների տեր Էյբլուայթ անունով մի մարդու վերահսկիչ էր հարկավոր։ Պարզվեց, որ նա մեր գնդապետի հին ընկերն էր, որը համակրում էր ինձ։ Ջերմորեն ինձ երաշխավորեց Էյբլուայթին։ Վերահսկիչը ժամանակի մեծ մասն անցկացնում էր ձիու թամբին և քանի որ ոտքս վերևից էր անդամահատված , ապա կարող էի թամբին մնալ, փայտե ոտքս չէր խանգարում։ Ձիով պետք է շրջեի պլանտացիաները, հետևեի, թե ինչպես են աշխատում կուլիները և զեկուցեի ծույլերի մասին։ Վճարը լավ էր, բնակարանը նույնպես, և արդեն մտածում էի, որ մինչև կյանքիս վերջը կմնամ ինդիգոյի պլանտացիաներում։ Տերը բարի մարդ էր, հաճախ էր գալիս ինձ մոտ ծխախաոտ ծխելու, որովհետև այնտեղ ապրող սպիտակ մարդիկ ձգտում են մեկը մյուսին։ Ամենևին այնպես չէ, ինչպես այստեղ։

:      Բայց երջանկությունն ինձ երբեք երկար չի ուղեկցել։ Երկրում հանկարծ խռովություն ծագեց։ Դեռ նախօրեին ապրում էինք խաղաղ ու անվրդով, այնպես, ինչպես Քենթում կամ Սուրեյում, իսկ այդ օրն արդեն ամեն ինչ տակնուվրա եղավ։ Դուք, իհարկե, այդ պատմությունն ինձնից ավելի լավ գիտեք։ Դրա մասին շատ է գրված, իսկ ես կարդալու հետ գլուխ չունեմ։ Միայն գիտեմ այն, ինչ աչքովս տեսա։ Մեր պլանտացիաները գտնվում էին հյուսիս-արևմտյան արվարձաններին սահմանակից Մուտրի քաղաքի մոտերքում։ Ամեն գիշեր ամբողջ երկինքը լուսավորվում էր այրվող ջահերով։ Ամեն օր, մեր կալվածքի միջով, իրենց կանանց և երեխաների հետ գնում էին եվրոպացիները, շտապելով Ագրայում անգլիական զինվորների պաշտպանության տակ։ Միստր Էյբլուայթը համառ մարդ էր։ Գլուխն էր մտցրել, որ այդ ամբողջ գործը մի հոտած ձու էլ չարժե և այսօր-վաղը կվերջանա։ Իր պատշգամբում նստած վիսկի էր կոնծում և սիգար ծխում։ Իսկ ամբողջ Հնդկաստանը կրակի մեջ էր։ Մենք, իհարկե, մնացինք նրա հետ։ Մենքը ես ու Դոուսոնն ենք, որն իր կնոջ հետ վարում էր հաշիվներն ու տնտեսությունը։ Բայց աղետն, այնուամենայնիվ, պայթեց։ Ամբողջ օրը գտնվում էի պլանտացիայում և երեկոյան ձիով վերադարձա։ Ոչ խորը խանդակում մթին էր տալիս ինչ-որ անձև մի կույտ։ Մոտեցա և սիրտս սարսափից կծկվեց՝ կտոր-կտոր այրված և չախկալներին նետված Դոուսոնի կինն էր։ Մի փոքր հեռու , բերանքսիվայր ընկած էր ինքը՝ Դոուսոնը, նրա արդեն փայտացած ձեռքը սեղմել էր ատրճանակը, իսկ մոտը՝ կողք-կողքի ընկած էին չորս սիփայիներ։ Ձգեցի սանձափոկն ու կանգնեցրի ձիուն, չիմանալով, որ կողմը գնալ։ Այդ պահին Էյբլուայթի տան կտուրից թանձր ծուխ ժայթքեց, ու բոցը դուրս եկավ։ Հասկացա, որ ոչ մի բանով չեմ կարող տիրոջս օգնել և միայն ինքս կզոհվեմ, եթե առանց մտածելու նետվեմ փրկելու։ Տեղիցս լավ տեսանելի էին կարմիր համազգեստներով խռովարարները։ Մի քանի հարյուրից պակաս չէին, բարձր բղավում էին և պարում բոցավառվող տան շուրջը։ Ինձ նկատեցին, գլխիս մոտով մի քանի գնդակներ սուլեցին։ Այդ ժամանակ շրջեցի ձիս և սլացա բրնձի դաշտերի միջով։ Գիշերն Ագրայում էի։

:      Պարզվեց, որ այնտեղ էլ անվտանգ չէ։ Ողջ երկիրը բզզում էր անհանգստացած մեղվանոցի պես։ Անգլիացիները հավաքվում էին փոքր ջոկատներով։ Տիրում էին միայն այն հողերին, որոնք պահում էին զենքի ուժով։ Մնացած բոլոր հողերում անգլիացիները գտնվում էին ապստամբների իշխանության ներքո։ Դա միլիոնների կռիվն էր մի քանի հարյուրների դեմ։ Եվ ամենաողբերգականն այն էր, որ մեր հակառակորդը հենց մեր ընտրովի բանակն էր՝ հետևակը, հրետանին, հեծելազորը․․․ Նրանց դաստիրակել և վարժեցրել էինք, և այժմ նրանք մեր դեմ մարտնչում էին մեր զենքով, և փողհարները շեփորում էին մեր ազդանշանները։ Ագրայում գտնվում էին Երրորդ Բենգալյան հրաձգային գունդը, սիկհերի մի քանի ջոկատներ, երկու հեծելազորային էսկադրոն և մի մարտկոց։ Երբ ապստամբությունն սկսվեց, քաղաքացիական չինովնիկներից և առևտրականներից կամավորական ջոկատ կազմավորվեց։ Հուլիսի սկզբին մեկնեցինք Ագրայից թշնամուն դիմավորելու։ Շահգանջայի մոտ և մի որոշ ժամանակ հաջողությամբ կանգնեցրինք նրանց, բայց շուտով վերջացավ մեր վառոդը, և վերադարձանք Ագրա։ Բոլոր կողմերից գալիս էին տագնապալի լուրեր, որը զարմանալի չէր, չէ որ Ագրան գտնվում էր հենց խռովության կենտրոնում։ Լակհնաուն ավելի քան հարյուր մղոն արևելք էր, Քանպուրը՝ համարյա նույնքան հարավ։ Որ ուղղությունն էլ ընտրեիր, ամեն տեղ կոտորած էր, կործանում և սնանկացում։

:      Ագրան հինավուրց քաղաք է։ Միշտ լի է հնդիկ-ֆանատիկներով և կատաղի, վայրենի կռապաշտներով։ Անգլիայի քաջերը կկորչեին նեղ ոլորապտույտ փոքրիկ փողոցներում, դրա համար էլ մեր հրամանատարը հրամայեց անցնել գետը և պատսպարվել Ագրայի հին ամրոցում։ Չգիտեմ, ջենտլմեններ, ձեզնից որևե մեկը լսե՞լ է այդ ամրոցի մասին։ Շատ տարօրինակ կառույց է։ Հավատացեք շատ արտասովոր բաներ եմ տեսել կյանքում, բայց այդպիսին երբեք չեմ տեսել։ Ամրոցը շատ մեծ էր և բաղկացած էր հին ու նոր բերդամասերից։ Մեր կայազորը, կանայք, երեխաները, ռազմամթերքն ու մնացած ամեն ինչ տեղավորվել էր նոր բերդամասում։ Բայց դա իր չափերով փոքր էր հնից։ Հին բերդը ոչ ոք չէր գնում, այնտող բնակվում էին միայն կարիճներն ու քառասնոտնուկները։ Այնտեղ շատ կային հսկայական դատարկ դահլիճներ, սրահներ, երկար միջանցքներ՝ անվերջանալի անցումներով և շրջադարձերով, այնպես որ հեշտ էր մոլորվել։ Այդ պատճառով, այնտեղ հազվադեպ էր լինում, որ որևե մեկը համարձակվեր ներս մտնել, չնայած, ժամանակ առ ժամանակ հավաքվում էր հետաքրքրասերների խումբ և ջահերով այնտեղ էր ուղեվորվում։

:      Ագրայի ամրոցի ճակատային մասի պաշտպանությունն ապահովում էր այդ տեղով հոսող գետը, սակայն կողքային և ետևի պատերն ունեին բազմաթիվ մուտքեր , որոնք հարկավոր էր պաշտպանել։ Մարդիք քիչ էին, հազիվ բավարարում էին թնդանոթների և հրակնատների մոտ կանգնեցնելու համար։ Ամրացրինք միջնամասը, իսկ դարպասների մոտ կանգնեցրինք փոքր պահակախմբեր՝ մեկական անգլիացի և մի քանի սիկհեր։ Ինձ բաժին ընկավ գիշերը պահպանել հարավ-արևմտյան պատի հեռավոր դուռը։ Սկզբի համար ինձ տվեցին երկու սիկհ և ասացին, որ վտանգի դեպքում կրակեմ, որպեսզի օգնական ուժ ուղարկեն կենտրոնական պահակախմբից։ Բայց քանի որ մեր պահակախումբը գտնվում էր կենտրոնական ուժերից երկու հարյուր մետր հեռավորության վրա և մեզ հասնել կարելի էր միայն հաղթահարելով անվերջանալի միջանցքներն ու սրահները, շատ էի կասկածում, թե հարձակման դեպքում օգնությունը ճիշտ ժամանակին կհասնի։

:      Շատ էի հպարտանում ունեցածս փոքրիկ ջոկատով, չէ որ որպես զինվոր մեկ ամսից պակաս էի ծառայել, դեռ այս ոտքն էլ գումարած։ Երկու գիշեր անցավ առանց պատահարի։ Փենջաբցիներս բարձրահասակ էին, կատաղի սիկհեր։ Մեկի անունը Մոհամեդ Սինգ էր, մյուսինը՝ Աբդուլա Խան, երկուսն էլ Չիլիանվալայի մոտ կռվել էին մեր դեմ։ Անգլերեն բավական լավ էին խոսում, բայց ես քիչ էի շփվում նրանց հետ։ Գերադասում էին երկուսով մնալ և ամբողջ ժամանակ իրենց սիկհերենով ինչ-որ բան էին բլբլացնում։ Դե, ես սովորաբար կանգնում էի դրսի դռան մոտ և նայում ներքև՝ լայն գալարվող գետի ժապավենին ու հին քաղաքի փայլատակող կրակներին։ Թմբուկների ու տամտամների հարվածները, ափիոնով ու հաշիշով հարբած ապստամբների աղաղակներն ու երգերը մեզ ամեն գիշեր հիշեցնում էին գետի այն կողմից սպառնացող վտանգի մասին։ Յուրաքնչյուր երկու ժամը մեկ կենտրոնական պահակատան պարեկը շրջում էր պահակակետերը, ստուգելով, ամեն ինչ բարեհաջող է, թե ոչ։

:      Հերթապահությանս երրորդ գիշերն արտակարգ մութ էր ու մռայլ, և մի գլուխ անձրև էր տեղում։ Այդպիսի գիշերը ժամերով հերթապահելուց ավելի վատ բան չկա։ Մի քանի անգամ փորձեցի խոսել ինքնամփոփ ընկերներիս հետ, բայց ապարդյուն։ Ժամը երկուսին եկավ գիշերային պարեկը և մի փոքր աշխուժացրեց տաղտուկ հսկողությունս։ Տեսնելով, որ չի հաջողվում սիկհերին խոսակցության մեջ ներգրավել, հանեցի ծխամորճս, մի կողմ դրեցի զենքերս և չրխկացրի լուցքին։ Եվ հենց այդ ակնթարթին էլ երկու սիկհերը նետվեցին վրաս։ Մեկը հափշտակելով հրացանս թափահարեց գլխավերևումս, երկրորդը կոկորդիս դեմ տվեց երկար դանակը և ատամների արանքից երդվեց, որ դանակը կոկորդս կխրի, եթե շարժվեմ։

:      Առաջին միտքն այն էր, թե սրիկաները միացել են խռովարարների հետ և սա գրոհի սկիզբն է։ Եթե ապստամբները գրավեին մեր մուտքը, բերդը կնկներ, և բոլոր կանայք ու երեխաները կհայտնվեին նրանց ձեռքերում։ Հավանաբար, ջենտլմեններ, հիմա մտածում եք, որ ցանկանում եմ ձեզ տրամադրել իմ օգտին,բայց ազնիվ խոսք, հենց մտածեցի այդ մասին, մոռացա դանակը և արդեն ուզում էի բացել բերանս, որ բղավեի՝ թեկուզ դա լիներ իմ վերջին ճիչը։

:      Ինձ բռնող սիկհը ճիշտ կարդաց մտքերս, քանի որ տեսնելով վճռականությունս, ականջիս շշնջաց․ «Աղմուկ մի բարձրացրու։ Ամրոցն անվտանգության մեջ է։ Մեր ափում սրիկա-ապստամբներ չկան»։ Ձայնն անկեղծ հնչեց, բացի այդ գիտեի՝ բավական է ձայն հանեի, երգս երգված էր։ Դա կարդացի շշնջացողի աչքերում։ Այդ պատճառով որոշեցի սպասել և տեսնել, թե նրանք ինչ են ուզում ինձնից։

:      «Լսիր, սահիբ, ― ասաց նրանցից մեկը, որն ուներ ավելի կատաղի տեսք և որին կոչում էին Աբդուլա Խան։ ― Կամ կմիանաս մեզ, կամ հավիտյան կլռես։ Չենք կարող սպասել ․ գործը բավականին կարևոր է։ Կամ հոգով ու մարմնով մերը կլինես և կերդվես քրիստոնեական խաչի վրա, կամ մարմինդ այս գիշեր կնետվի ջրանցքը, իսկ մենք կգնանք այն ափը՝ ապստամբների մոտ։ Ընտրություն չունես։ Դե, ինչ, կյա՞նք, թե մահ։ Որոշելու համար երեք րոպե ենք տալիս։ Ժամանակն անցնում է, հարկավոր է ամեն ինչ վերջացնել մինչև պարեկի վերադարձը։

:      ― Ի՞նչ կարող եմ որոշել, ― ասացի ես։ ― Չէ որ ինձ ասացիք, թե ինչ պետք է անեմ։ Բայց իմացեք, եթե խաղաքարտի վրա է դրված ամրոցի ճակատագիրը, սպանեք ինձ, և թող ձեր ձեռքը չդողա։

:      ― Ամրոցին ոչինչ չի սպառնում, ― դարձյալ շշնջաց սիկհը։ ― Ցանկանում ենք անել այն, հանուն ինչի ձեր հայրենակիցները գալիս են այս երկիրը․ ուզում ենք, որ դու հարստանաս։ Եթե այս գիշեր մեզ հետ լինես, ապա երդվում ենք մերկացրած դաշույններով և սիկհի եռակի երդումով, այս երդումը դեռ ոչ մի սիկհ չի խախտել, ձեզ հետ ազնվաբար կիսենք հափշտակված որսը։ Կստանաս ամբողջ գանձի մեկ քառորդը։ Ի՞նչը էլ ավելի արդարացի կլինի։

:      ― Ի՞նչ գանձ, ― հարցրեցի ես։ ― Ես էլ ձեզ նման հարստանալուն դեմ չեմ։ Բայց ասացեք, ի՞նչ պետք է անեմ։

:      ― Նախ երդվիր, ― պատասխանեցին նրանք, ― հորդ գերեզմանով, մորդ պատվով, քո հավատի սուրբ խաչով, որ ոչ հիմա, ոչ էլ հետագայում մեր վրա ձեռք չես բարձրացնի և պետք է անխախտ պահես գաղտնիքը։

:      ― Երդվում եմ, ― պատասխանեցի ես, ― եթե միայն ամրոցին վտանգ չի սպառնա։

:      ― Այդ դեպքում մենք էլ ենք երդվում, որ ազնվաբար մեր մեջ կկիսենք գանձերը, և դու կստանաս քո քառորդ մասը։

:      ― Բայց չէ որ մենք երեք հոգի ենք, ― ասացի ես։

:      ― Ոչ, չորս ենք։ Դոստ Աքբարը ևս պետք է իրենն ստանա։ Քանի որ պետք է նրանց սպասենք, քեզ ամեն ինչ կպատմեմ։ Մոհամեդ Սինգհը կկանգնի դրսում և նրանց գալուն պես մեզ իմաց կտա։ Ահա թե ինչ, սահիբ, քեզ ամեն ինչ կպատմեմ, որովհետև դու ֆերենգի ես, իսկ նրանք երդումը չեն խախտում։ Եթե դու ստախոս շուն հնդիկ լինեիր, ապա որքան էլ երդվեիր քո անթիվ տաճարների բոլոր սրբերով, արյունդ կհոսեր, իսկ մարմինդ կնետվեր ջրանցքը։ Բայց սիկհերը հավատում են անգլիացիներին, նրանք էլ՝ սիկհերին։ Այնպես որ, լսիր, սահիբ, թե քեզ ինչ կպատմեմ։

:       Հյուսիսային արվարձաններից մեկում ապրում է մի ռաջա։ Չնայած քիչ հող ունի, բայց շատ հարուստ է։ Մեծ հարստություն է ժառանգել հորից և ավելի շատ կուտակել է ինքը, որովհետև ավելի շատ սիրում է հավաքել, քան ծախսել։ Երբ այս շիլան եփվեծ, նա առյուծի և վագրի՝ սիփայիների և անգլիացիների ընկերն էր։ Բայց ահա նրան լուրեր հասան, որ սպիտակ մարդկանց ամեն տեղից քշում են, սպանում, և նա որոշեց, որ սպիտակների վերջն եկել է։ Զգույշ մարդ լինելով, իրեն այնպես պահեց, որ ցանկացած իրավիճակում իր հարստության գոնե կեսը պահի։ Ոսկին և արծաթը պահեց իր պալատի ներքնահարկում, իսկ ամենաթանկ քարերն ու մարգարիտները լցրեց սնդուկում և հանձնարարեց իր հավատարիմ ծառային առևտրականի տեսքով անցկացնել Ագրայի ամրոցը, որպեսզի մինչև խաղաղվելը այնտեղ մնան։ Եթե հաղթեն խռովորարները, արծաթ ու ոսկի կունենա, իսկ եթե հաղթեն անգլիացիները՝ կփրկվեն թանկարժեք իրերը։ Այդ ձևով բաժանելով հարստությունը, նա միացավ սիփայիններին, որովհետև նրանց հաղթանակն այն ժամանակ ակնառու էր։ Ուրեմն, սահիբ, ուշադրություն դարձրու, այդ թանկարժեք իրերը պիտի հասնեին նրան, ով մինչև վերջ հավատարիմ պիտի մնար իր պարտքին։

:       Ահմեդի անվան տակ ճանապարհորդող այդ կեղծ վաճառականը հիմա Ագրայում է։ Փափագում է թափանցել ամրոցը։ Նրա հետ է կաթնեղբայրս՝ Դոստ Աքբարը, որը գիտե գաղտնիքը։ Դոստ Աքբարը խոստացել է այս գիշեր նրան բերել ամրոցի արևմտյան մուտքի մոտ։ Եվ հենց մեր մուտքն է ընտրել։ Ուր որ է նրանք կգան, և մենք Մոհամեդ Սինգհի հետ կդիմավորենք։ Այստեղ ամայի է, Ահմեդի մասին ոչ ոք ոչինչ չգիտե։ Եվ կջանանք, որ ոչ ոք երբեք չիմանա։ Իսկ հետո կկիսենք գանձերը։ Ի՞նչ կասես, սահիբ։

:       Վուսթերշիրում մարդու կյանքը սուրբ է և անձեռնմխելի, բայց բոլորովին այլ է, երբ շուրջդ ամեն քայլափոխի կրակ է, արյուն ու մահ։ Ինձ համար միևնույն էր, կապրի մի ինչ-որ վաճառական Ահմեդ, թե ոչ։ Փոխարենը, գանձերի պատմությունը սիրտս մտավ։ Սկսեցի մտածել, թե ինչ լավ կլինի Անգլիա վերադառնալ այդպիսի հարստությամբ, այ թե հարազատներիս աչքերը կչռվեն, տեսնելով ոսկով լի գրպաններով դատարկապորտ Ջոնաթանին։ Սրանից կարող եք դատել, ինչ ընտրություն կատարեցի։ Սակայն Աբդուլա Խանը կարծեց, թե դեռ տատանվում եմ։

:       ― Լսիր, սահիբ, ― շարունակեց ինձ համոզել նա, ― եթե այդ մարդը ընկնի կայազորի պետի ձեռքը, միևնույն է կգնդակահարեն կամ կկախեն, իսկ ռաջայի հարստությունը կգնա պետական գանձարան և ոչ մեկին ոչ մի ուրախություն չի պատճառի։ Քանի որ նրա համար դարան ենք պատրաստել, գործը պետք է ավարտել։ Իսկ գանձերը մեզ մոտ իրենց ավելի վատ չեն զգա, քան պետական գանձարանում։ Անմիջապես կհարստանանք և կդառնանաք կարևոր պարոններ։ Այստեղ բոլորովին մենակ ենք և ոչ ոք երբեք չի իմանա այս մասին։ Մեզ համար ամեն ինչ նպաստավոր է։ Մեկ անգամ էլ կրկնիր, սահիբ, մեզ հե՞տ ես, թե մեր դեմ։

:       ― Ձեզ հետ եմ ամբողջ սրտով ու հոգով, ― պատասխանեցի ես։

:       ― Լավ, ― պատասխանեց նա զենքս վերադարձնելով։ ― Տեսնում ես, քեզ վստահում ենք, որովհետև դու էլ մեզ նման չես կարող խոսքդ դրժել։ Իսկ այժմ պետք է սպասենք։

:       ― Եղբայրդ գիտե՞, ինչ եք ձեռնարկել։

:       ― Նրա ծրագիրն է։ Ամեն ինչ ինքն է մտածել։ Իսկ այժմ գնանք Մոհամեդ Սինգհի մոտ, կսպասենք այնտեղ։

:       Անձրևը դեռ շարունակվում էր, որովհետև սկսվել էր անձրևային եղանակը։ Ծանր սև ամպերը ծածկել էին երկինքը և երկու քայլի վրա ոչինչ չէր երևում։ Ուղիղ մեր արջև ընկած էր ծանծաղ մի խանդակ, որը համարյա չոր էր և նրա միջով հեշտությամբ կարելի էր անցնել։ Ինձ պատել էր շատ տարօրինակ զգացողություն, որ ահա երկու վայրենի փենջաբցիների հետ կանգնած այստեղ սպասում եմ իր մահվանն ընդառաջ գնացող մարդու։

:       Հանկարծ աչքերս մթության մեջ խանդակի մյուս կողմում լապտերի քողարկված աղոտ լույս նշմարեցին։ Լույսը կորավ հողակույտի ետևում, հետո դարձյալ հայտնվեց և սկսեց դանդաղ մոտենալ մեզ։

:       ― Գալիս են, ― ասացի ես։

:       ― Ձայն տվեք , սահիբ, ինչպես ընդունված է այդպիսի դեպքերում, ― շշնջաց Աբդուլան։ ― Թող ոչինչ չկասկածի։ Մեզ նրան հանձնեք, որպես ուղեկցորդներ, իսկ ինքներդ մնացեք մուտքի մոտ։ Չշփոթելու համար պատրաստեք լապտերը։

:       Լապտերի լույսը մեկ կանգ էր առնում, մեկ դարձյալ շարժվում մեր կողմը։ Շուտով մյուս կողմում նկատեցի երկու մթին կերպարանք։ Մոտեցան խանդակին և համարյա չորեքթաթ սկսեցին իջնել խանդակի թեք պատով, հետո շրմփացին կպչուն հատակին և սկսեցին մագլցել մեր կողմը։ Այստեղ էլ հենց ձայն տվեցի։

:       ― Ո՞վ կա այդտեղ, հարցրի ցածրաձայն։

:       ― Բարեկամներ, ― հետևեց պատասխանը։

:       ― Լապտերով լուսավորեցի նրանց։ Առջևից գալիս էր մի հսկա սիկհ՝ համարյա մինչև գոտին հասնող սև մորուքով։ Միայն կրկեսում եմ տեսել նման բարձրահասակ մարդ։ Մյուսը փոքր, կլոր մի հաստլիկ էր՝ դեղին չալմայով, ձեռքին մի կապոց՝ շալով փաթաթված ինչ-որ բան։ Ամբողջովին դողում էր սարսափից, , ձեռքերն այնպես էին ցնցվում, ասես տենդի մեջ լիներ։ Ծակից նայող երկչոտ մկան պես անընդհատ շուրջն էր նայում իր մանր, շագանակագույն փայլող աչքերով։ Ինձ էլ սարսուռ պատեց, երբ մտածեցի, որ այդ մարդը հիմա կմեռնի, բայց հիշեցի գանձերը, և սիրտս քարացավ։ Տեսնելով լուսավորված դեմքս, հաստլիկը ուրախությամբ նետվեց դեպի ինձ։

:       ― Փնտրում եմ ձեր պաշտպանությունը , սահիբ, ― հեվասպառ էր լինում նա։ ― Ես դժբախտ վաճառական Ահմեդն եմ։ Որպեսզի հասնեմ Ագրայի ամրոցի հուսալի պատերին, անցել եմ ամբողջ Ռաջպուտանը։ Ինձ ճանապարհին կողոպտեցին, ծեծեցին, այպանեցին, որովհետև կառավարության բարեկամն եմ։ Օրհնյալ լինի ինձ փրկություն բերող գիշերը։ Ինձ և իմ խղճալի ունեցվածքին։

:       ― Ի՞նչ կա ձեր կապոցում, ― հարցրի։

:       ― Երկաթե արկղիկ, ― պատասխանեց նա։ ― Իսկ մեջը բացի ինձնից ուրիշ ոչ մեկի համար արժեք չներկայացնող երկու կամ երեք ընտանեկան սրբություն կա։

:       Բայց ես աղքատ չեմ, կպարգևատրեմ քեզ, երիտասարդ սահիբ, և քո պետին, եթե թույլ տաս ինձ թաքնվել այս պատերի ետևում։

:       Զգացի, որ ևս մի քիչ, ու էլ չեմ դիմանա։ Որքան շատ էի նայում նրա ճարպոտ, սարսափից դողացող այտերին, այնքան հրեշավոր էր թվում ինձ այս սառնասրտորեն մտածված սպանությունը։ Գոնե շուտ վերջանար այս բոլորը։

:       ― Տարեք նրան կենտրոնական ամրոցը, ― հրամայեցի ես։

:       Սիկհերից երկուսը գնացին կողքով, երրորդը՝ ետևից։ Չորսը միասին դանդաղ հեռացան միջանցքով։ Դժբախտ վաճառականը մահվան հետ տառացիորեն հայտնվեց դեմ-դիմաց։ Լապտերովս մնացի մուտքի մոտ։

:       Լսեցի, թե ինչպես էր նրանց համաչափ քայլերի ձայնը արձագանքում ամայի միջանցքների կամարների ներքո։ Հանկարծ քայլերը լռեցին։ Հնչեցին ձայներ, կռվի աղմուկ, հարվածներ։ Իսկ մեկ րոպե անց, լսեցի ծանր շնչառությամբ իմ կողմը վազող մարդու քայլերի ձայնը։ Լապտերով լուսավորեցի երկար, ուղիղ միջանցքը և տեսա կարմրատակած դեմքով հաստլիկին։ Իմ կողմն էր սլանում ամբողջ շնչով, իսկ ետևից նրան կրնկակոխ, վագրային թռիչքներով հետապնդում էր հսկա սիկհը, որի ձեռքում փայլում էր դանակը։ Երբեք չէի տեսել, որ մարդիկ այդքան արագ վազեին, ինչպես այդ փոքրիկ առևտրականը։ Նրան մնում էր վազել միայն իմ մոտով և դուրս թռչել փողոց։ Այնտեղ արդեն կփրկվեր։ Դարձյալ վարկյանի ինչ-որ մասի ընթացքում խղճացի նրան, բայց հիշեցի գանձերը և նորից դաժանացա։ Երբ հավասարվեց ինձ, ոտքերի տակ նետեցի զենքն, ու նա ընկավ՝ վիրավոր նապաստակի նման երկու անգամ գլուխկոնծի տալով։ Չհասցրեց ոտքի ցատկել, սիկհը արդեն գլխավերևում էր և երկու անգամ դանակով հարվածեց նրա կողին։ Ահմեդը ոչ ցնցվեց, ոչ էլ տնքաց, այլ այդպես էլ պառկած մնաց ընկած տեղում։ Իմ կարծիքով, կոտրել էր վիզը։ Ինչպես տեսնում եք, ջենտլմեններ, պահում եմ իմ խոստումս և ամեն ինչ պատմում եմ ինչպես եղել է, չմտահոգվելով, թե ինչ տպավորություն կթողնի այն ձեզ վրա։

:       Նա ընդհատեց և շղթայված ձեռքը մեկնեց Հոլմսի պատրաստած սոդայով վիսկիի բաժակին։ Նայեցի նրան և զգացի, որ սարսափից դողում եմ ոչ միայն այն պատճառով, որ նա մասնակից է եղել այդ նենգ սպանությանը, այլ ինձ ցնցեց այն, թե ինչ թեթևությամբ և ինչ ցինիկորեն է պատմում այդ մասին։ Ինչպիսի պատիժ էլ նախատեսվի, չեմ խղճա նրան։ Նողկանք արտահայտող դեմքով Շերլոկ Հոլմսն ու Ջոնսը նստել էին լուռ, ձեռքները դրած ծնկներին։ Սմոլը, հավանաբար, նկատեց այդ, որովհետև, երբ դարձյալ սկսեց խոսել, ձայնում մարտահրավեր նկատվեց։

:       ― Այդ բոլորը, իհարկե, շատ վատ է, ― ասաց նա։ ― Բայց կցանկանայի իմանալ, արդյո՞ք շատ մարդիկ կգտնվեն , որոնք իմ տեղը լինելով, այլ կերպ կվարվեին, կհրաժարվեին հարստությունից, իմանալով, որ բարության դիմաց իրենց կոկորդը կկտրեն։ Բացի այդ, երբ Ահմեդն ամրոց մտավ, գործն արդեն այլ ընթացք ստացավ․ ես կամ նա։ Եթե փախչեր, ամեն ինչ կբացվեր, ինձ կդատեին ռազմադաշտային դատարանով և կգնդակահարեին, որովհետև այդպիսի ժամանակներում չի կարելի հույս դնել ներողամտության վրա։

:       ― Շարունակեք, ― կարճ հրամայեց Հոլմսը։

:        Դե ահա, մենք երեքով՝ Աբդուլան, Աքբարը և ես նրան քարշ տվեցինք ամրոց։ Չնայած թզուկ էր, բայց հալիծ ընկանք։ Մոհամեդ Սինգհը մնաց մուտքի մոտ հսկելու։ Սիկհերը նախօրոք որոշել էին, թե որտեղ կարելի է դիակը թաքցնել։ Երկար շրջադարձերով սրահը մեզ տարավ մի մեծ դատարկ դահլիճ, որի աղյուսե պատերն աստիճանաբար քանդվում էին։ Հողե հատակը ճաքել և նստվածք էր տվել, ստեղծելով բնական գերեզման։ Այստեղ էլ թաքցրինք վաճառական Ահմեդին, գերեզմանը լցնելով պատից պոկված աղյուսներով։ Վերջացնելով Ահմեդի հետ, վերադարձանք դեպի գանձերով լի սնդուկը։

:      Սնդուկը մնացել էր այնտեղ, ուր դրել էր Ահմեդը սիկհերի առաջին հարձակման ժամանակ։ Դա հենց նույն արկղն էր, որ հիմա դրված է ձեր առջև՝ սեղանին։ Դրվագազարդ կափարիչի բռնակին մետակսե ժապավենով կապված էր բանալին։ Բացեցինք սնդուկը, և լապտերի լույսի ներքո փայլեցին, կայծկլտացին այնպիսի թանկարժեք քարեր, որոնց նմանների մասին կարդացել եմ միայն արկածային գրքերում և մանուկ հասակում երազել Պերշորում։ Դրանց փայլից կարելի էր կուրանալ։ Հագենալով այդ հիանալի տեսարանից, հանեցինք թանկարժեք քարերը և սկսեցինք հաշվել։ Հարյուր քառասուներեք հատ մաքուր ադամանդ կար, դրանց մեջ էր նաև «Մեծ Մոգոլը», իմ կարծիքով այդ քարը հենց այդպես է կոչվում։ Ասում են, իր մեծությամբ աշխարհում երկրորդ քարն է դա։ Այնտեղ կային նաև իննսուն հատ գեղեցիկ զմրուխտ, հարյուր յոթանասուն հատ սուտակ, ճիշտ է, շատ մանր, կար նաև տասը հատ շափյուղա, վաթսունմեկ ագաթ և բազմաթիվ բյուրեղաքարեր, օնիքսներ, կատվի աչքեր, փիրուզներ և ուրիշ շատ քարեր, որոնց անուններն այն ժամանակ չգիտեի։ Հիմա քարերն ավելի լավ եմ ճանաչում, քան առաջ։ Այնտեղ կար նաև մոտավորապես երեք հարյուր հատ հիանալի մարգարիտ, որոնցից տասներկուսը՝ շարան սարքած։ Ի միջի այլոց, այդ շարանները կորել են սնդուկից։ Երբ վերջերս բացեցի, դրանք չկային։

:      Հաշվելով մեր գանձերը, դրանք նորից դրեցինք սնդուկի մեջ և տարանք ցույց տալու Մոհամեդ Սինգհին։ Հետո մեկ անգամ էլ երդվեցինք մեկս մյուսիս չդավաճանել և պահել մեր գաղտնիքը։ Որոշեցինք մեր գանձերը կիսել, երբ երկրում խաղաղություն տիրի, իսկ մինչ այդ սնդուկը պահել ապահով տեղում։ Դրանք հիմա բաժանել իմաստ չուներ, եթե մեզ մոտ տեսնեին այդպիսի հարստություն, կասկած կհարուցեր։ Ամրոցում բոլորն ապրում էին միասին, այնպես որ օտար աչքից պահելու ոչ մի հնարավորություն չկար։ Այդ պատճառով սնդուկը տարանք հենց այն դահլիճը, որտեղ պառկած էր Ահմեդը, և թաքցրինք համեմատաբար լավ պահպանված պատերից մեկում։ Լավ մտապահեցինք տեղը ու հաջորդ օրը ես չորս հատ գծագիր գծեցի և յուրաքանչյուրի վրա, ներքևի մասում գրեցի «չորսի նշանը», քանի որ չորսս էլ կապված էինք անխախտ երդումով։ Երդվում եմ ձեռքս դնելով սրտիս, որ երբեք չեմ դավաճանել այն։

:      Ջենտլմեններ, պետք չէ ձեզ պատմել, թե ինչով ավարտվեց ապստամբությունը։ Երբ Ուիլսոնը գրավեց Դելին, իսկ սըր Քոլին ազատեց Լակոնաուն՝ ապստամբներն ընկան։ Հասան անգլիական թարմ զորամասերը, և Նանա Սահիբը փախավ արտասահման։ Գնդապետ Գրեյթհեդի թռչող ջոկատները շրջապատեցին Ագրան և դուրս մղեցին բոլոր խռովորարներին։ Խաղաղությունը վերջապես հաստատվեց երկրում, և մենք չորսով արդեն հուսով էինք, որ հեռու չէ այն օրը, երբ աննկատելիորեն կկարողանանք ամրոցից դուրս բերել մեր գանձերը։ Բայց վիճակվաճ չէր մեր հույսներն իրականացնել․ մեզ ձերբակալեցին, որպես Ահմեդին սպանողների։

:      Ահա թե ինչ էր կատարվել։ Ռաջան վստահելով Ահմեդին, հարստությունը հանձնել էր նրան։ Սակայն արևելքում մարդիկ կասկածամիտ են, այդ պատճառով Ռաջան Ահմեդի ետևից ուղարկել էր երկրորդ ծառային, որին Ահմեդից ավելի էր վստահում։ Երկրորդին հրամայել էր Ահմեդին ոչ մի վարկյան տեսադաշտից բաց չթողնել, և վերջինս ստվերի նման ամենուրեք հետևել էր նրան։ Ճակատագրական այդ գիշերը Ահմեդի ետևից եկել էր մինչև դուռը և տեսել, թե ինչպես նրան ամրոց թողեցին։ Նա չէր կասկածել, որ Ահմեդին ապաստան են տվել, և երկրորդ օրն ինքն էլ էր ուղևորվել այնտեղ։ Բայց Ահմեդին այնտեղ չէր հանդիպել։ Դա զգաստացրել էր նրան և Ահմեդի անհետացման մասին զեկուցել էր սերժանտին, նա էլ՝ պետին։ Անմիջապես փնտրեցին և շատ շուտ գտան Ահմեդի մարմինը։ Վստահ էինք, որ բոլոր հետքերը թաքցրել էինք և մխիթարվում էինք ուրախ հույսերով, երբ հանկարծ չորսիս էլ ձերբակալեցին և մեղադրեցին Ահմեդի սպանության մեջ։ Այդ գիշեր մեզնից երեքը պահակ էին կանգնած հարավ-արևմտյան դռան մոտ, իսկ չորրորդը, ինչպես հայտնի դարձավ, ճանապարհորդել էր սպանվածի հետ։

:      Գանձերի մասին դատարանում ոչ մի խոսք չասվեց, որովհետև ռաջային զրկեցին իշխանական գահից և վտարեցին Հնդկաստանից։ Գործի հանգամանքները շատ արագ հետաքննեցին և դատարանը մեզ ներկայացրեց սպանության մեղադրանք։ Սիկհերը դատապարտվեցին ցմահ տաժանակրության, իսկ ես՝ մահվան, որը հետո փոխեցին նույն ժամկետով տաժանակրության։

:      Մենք հայտնվեցինք հիմար վիճակում։ Իմանալով, որ այնպիսի մի գաղտնիքի տեր ես, որը կարող է քեզ վեր բարձրացնել, և նստել բանտում՝ ազատվելու ոչ մի հույս չունենալով, անտանելի էր։ Տանել հսկիչի ծաղրանքներն ու գանահարությունները, միայն բրինձ ուտել ու ջուր խմել, երբ ազատության մեջ քեզ սպասում է հեքիաթային հարստություն, կարելի է խելագարվել կամ ինքնասապան լինել, բայց ես միշտ համառ եմ եղել և, սրտապնդվելով, սկսեցի սպասել իմ ժամին։

:      Եվ ահա, ինչպես ինձ թվաց, ժամը եկավ։ Ագրայից մեզ տեղափոխեցին Մադրաս, իսկ այնտեղից Անդամանյան կղզիներ՝ Պորտ-Բլեր։ Նոր բանտում սպիտակամորթներ քիչ կային, և քանի որ սկսեցի անմիջապես ինձ օրինակելի պահել, շուտով հայտնվեցի արտոնյալ վիճակում։ Հոպթաունում ինձ խրճիթ տվին։ Հոպթաունը փոքր ավան է Հարիեթ լեռան լանջին, և նույնիսկ այնպիսի ժամանակ եղավ, երբ ինձ թողեցին իմ կամքին։ Տեղը գարշելի էր, տենդով վարակված կղզիներում, մեր տաժանավայրի արգելապատնեշի ետևում, բնակվում էին մարդակեր ցեղեր։ Նրանց միակ զվարճությունը հարմար րոպեին թունավոր փշերով բանտարկյալների վրա կրակելն էր։ Մենք հող էինք փորում, կոյուղի անցկացնում, աշխատում բատատի պլանտացիաներում և դեռ շատ ուրիշ աշխատանքներ կային, այնպես որ, մեր ամբողջ օրը զբաղված էր, փոխարենը գիշերը մեզ էր պատկանում։ Բացի դրանցից, սովորեցի մեր բժշկի համար դեղ պատրաստել և ջանում էի ինչ-որ բան յուրացնել նրա գիտությունից։ Ամբողջ ժամանակ զգոն էի՝ փախուստի առիթ կպատահի, թե ոչ։ Բայց Անդամանյան կղզիները մոտակա կղզիներից գտնվում էին հարյուրավոր մղոն հեռավորության վրա, իսկ ծովի այդ լայնություններում քամին շատ թույլ է կամ բոլորովին չկա։ Այնպես որ, այդտեղից փախչելը ուժից վեր գործ էր։

:      Բժիշկ Սոմերթոնը ուրախ և մարդամոտ երիտասարդ էր։ Երիտասարդ սպաները հավաքվում էին նրա սենյակում և թուղթ էին խաղում։ Նրա ընդունարանը, որտեղ սովորաբար դեղ էի պատրաստում, կպած էր հյուրասենյակին և սենյակների միջև մի փոքրիկ պատուհան կար պատի մեջ։ Հաճախ, երբ հատկապես թախծոտ և միայնակ էի, ընդունարանում հանգցնում էի լամպը և կանգնած էի այդտեղ՝ պատուհանի միջով դիտելով խաղը և լսելով նրանց խոսակցությունը։ Սիրում եմ թուղթ խաղալ և դա համարյա նույն էր, թե ինքդ ես խաղում։ Այնտեղ սովորաբար հավաքվում էին մայոր Շոլտոն, կապիտան Մորսթենը, լեյտենանտ Բրոմլի Բրաունը, բանտի տեղացի պահակապետը, բժիշկը և երկու-երեք բանտային չինովնիկներ՝ հին, փորձված խաղացողներ, որոնք վարում էին մտածված և հաղթական խաղ։ Համերաշխ խումբ էր հավաքված։

:      Շուտով նկատեցի, որ զինվորականները միշտ պարտվում էին, չինովնիկները՝ հաղթում։ Չէի ասի, թե նրանք անազնիվ էին խաղում, ոչ։ Բայց այդպես էր ստացվում։ Բանտային այդ առնետները, ընկնելով Անդամանյան կղզիներ, բացի թղթախաղից երբեք ուրիշ բանով չէին զբաղվում, լավ գիտեին իրենց խաղընկերների սովորությունները և խաղում էին լուրջ, իսկ զինվորականները խաղալու էին նստում միայն ժամանակ անցկացնելու համար։ Երեկոյից երեկո զինվորականներն ավելի շատ էին տանուլ տալիս և ավելի շատ էին ցանկանում տանուլ տվածը ետ վերադարձնել։ Ամենավատը մայոր Շոլտոյի վիճակն էր։ Սկզբում նա կանխիկ էր վճարում ՝ ոսկով և դրամաքարտերով, հետո սկսեց մեծ գումարների ստացականներ տալ։ Երբեմն մի փոքր շահում էր, կարծում եմ, դա դիտմամբ էր արվում, որպեսզի քաջալերվեր։ Իսկ հետո անհաջողություններն սկսեցին ավելի դաժանորեն հետապնդել նրան։ Օրերով ման էր գալիս ամպի պես մռայլված, նույնիսկ սկսեց խմել ի վնաս առողջության։ Մի անգամ խիստ պարտվեց։ Նստած էի խրճիթում, երբ մայորը կապիտան Մորսթենի հետ օրորվելով տուն վերադարձավ։ Նրանք բարեկամներ էին և երբեք չէին բաժանվում։ Մայորը սաստիկ վշտացած էր տանուլ տվածի համար։

:      ― Ամեն ինչ վերջացած է, Մորսթեն, ― ասաց նա։ Կորած մարդ եմ։ Ինձ մնում է միայն պաշտոնաթող լինել։

:      ― Հիմարություն է, ծերուկ, ― բացականչեց կապիտանը՝ թփթփացնելով բարեկամի ուսին։ ― Ինքս էլ պակաս դժվարին կացության մեջ չեմ, բայց․․․

:      Ահա այն ամենը, ինչ լսեցի այդ ժամանակ, բայց մայորի բառերը ստիպեցին ինձ խորհել։

:      Մի երկու օր անց տեսա, թե ինչպես է մայոր Շոլտոն դանդաղ թափառում ափով մեկ և որոշեցի խոսել հետը։

:      ― Պետք է խորհրդակցեմ ձեզ հետ, մայոր, ― ասացի ես։

:      ― Լսում եմ, Սմոլ։ Ի՞նչ կա, ― սիգարը բերանից հանելով պատասխանեց նա։

:      ― Դուք չգիտե՞ք, ― սկսեցի ես, ― թե որ պաշտոնական անձին պետք է հաղորդեմ պահված գանձերի մասին։ Ինձ հայտնի է, թե որտեղ է թաքնված կես միլիոն ֆունտը և քանի որ ինքս չեմ կարող դրանցից օգտվել, ապա մտածեցի, ավելի լավ չէ՞ դրանք հանձնել իշխանություններին։ Հնարավոր է, դրա համար կրճատեն ժամկետս։

:      ― Ասում ես կես միլիո՞ն, Սմոլ, ― մայորի շունչը նույնիսկ կտրվեց և ակնապիշ նայեց ինձ, որ հասկանա, արդյո՞ք լուրջ եմ խոսում։

:      ― Այո, թանկարժեք քարերի ու մարգարիտների տեսքով։ Այնտեղ իրենց համար ընկած են։ Եվ ոչ ոք դրանց մասին չգիտե։ Դրա տերը տաժանակիր է, օրենքից դուրս։ Այնպես որ, դրանք պատկանում են առաջին իսկ գտնողին։

:      ― Դրանք պատկանում են կառավարությանը, Սմոլ, ― փոխված ձայնով խոսեց մայորը, ― կառավարությանը, և ուրիշ ոչ մեկին։

:      Բայց այդ բառերն այնքան անվստահ ասաց, կակազելով, որ հասկացա՝ մայորը կուլ տվեց խայծը։

:      ― Սըր, ուրեմն խորհուրդ եք տալիս թանկարժեք իրերի մասին հայտնել գեներալ նահանգապետի՞ն, ― ասացի պարզամիտ ձևանալով։

:      ― Որպեսզի հետո չափսոսաք, պետք չէ շտապել, Սմոլ։ Պատմիր մանրամասն։ Ճիշտ խորհուրդ տալու համար պետք է ամեն ինչ իմանամ։

:      Կատարվածը պատմեցի որոշ փոփոխություններով, որպեսզի չգուշակի, թե որտեղ է դա տեղի ունեցել։ Երբ վերջացրի, քարացածի պես կանգնեց և մտածեց։ Շուրթերի շարժումներից հասկացա, թե մեջն ինչպիսի պայքար է գնում։

:      Դա շատ կարևոր գործ է, Սմոլ, ― ասաց նա վերջապես։ ― Այդ մասին ոչ մեկին ոչ մի խոսք։ Շուտով էլի կգամ քեզ մոտ։ Եվ այն ժամանակ կխոսենք։

:      Մոտս եկավ երկու օր հետո, գիշերը, կապիտան Մորսթենի հետ։

:      ― Սմոլ, կցանկանայի, որպեսզի կապիտան Մորսթենը այդ պատմությունը լսեր քո շուրթերից, ― ասաց մայորը։

:      Բառացիորեն կրկնեցի մայորին ասածս։

:      ― Ճշմարտանման է հնչում, հը՞, ― ասաց նա կապիտանին։ ― Ես, հավանաբար, կհավատայի։

:      Կապիտան Մորսթենը անխոս գլխով արեց։

:      ― Լսիր, Սմոլ, ― սկսեց մայորը, ― կապիտանի հետ ամեն ինչ քննարկեցինք և եկանք այն եզրակացության, որ գեներալ նահանգապետն այստեղ գործ չունի։ Դա քո անձնական գործն է և ազատ ես վարվելու ինչպես հարկ համարես։ Բայց ահա թե ինչ կցանկանայի հարցնել․ ի՞նչ գին կառաջարկես գանձերիդ համար։ Մենք կարող ենք գնալ դրանց ետևից կամ ծայրահեղ դեպքում հոգ տանել դրանց ապահովոիթյան մասին։ Եթե, իհարկե, համաձայնության գանք։

:      Խոսում էր սառը, անտարբեր տոնով, բայց աչքերը փայլում էին հուզմունքից և ընչաքաղցությունից։

:      ― Գիտեք ինչ, ջենտլմեններ, ― ջանալով նույնպես հանգիստ խոսել, պատասխանեցի ոչ պակաս հուզմունք չզգալով։ ― Իմ պայմաններում գտնվող մարդուն պետք է մի բան՝ ազատություն։ Ազատություն ինձ և ընկերներիս՝ սա է իմ պայմանը։ Այդ ժամանակ ձեզ բաժնետեր կընդունենք և գանձը կբաժանենք հինգ հավասար մասի։ Դուք երկուսով կստանաք հինգերորդ մասը։

:      ― Հըմ, հինգերո՞րդ, ― խոսեց մայորը։ Քիչ է։

:      ― Ամեն մեկին հիսուն հազար ֆունտ, ― ասացի։

:      ― Բայց ինչպե՞ս կարող ենք ազատել։ Չէ՞ որ լավ գիտես, որ անհնարինն ես պահանջում։

:      ― Ամենևին, ― պատասխանեցի։ ― Ամեն ինչ մտածված է մանրամասնորեն։ Փախուստին խանգարում է միայն մի բան՝ հեռավոր նավարկության համար պիտանի նավակ և մի քանի օրվա ուտելիք։ Կալկաթայում կամ Մադրասում հեշտ է համապատասխան նավակ գտնել։ Նավակն այստեղ կհասցնեք։ Գիշերը կբեռնենք, և եթե դուք մեզ ծովով փոխադրեք հնդկական ափի ցանկացած մասը, համարեք, որ դուք ձեր բաժինն աշխատեցիք։

:      ― Եթե դուք մենակ լինեիք, ― նկատեց մայորը։

:      ― Չորսս կամ ոչ մեկը, ― ասացի։ Մենք երդվել ենք մեջք-մեջքի կանգնել և միշտ գործել միասին։

:      ― Տեսնում եք, Մորսթեն, ― ասաց մայորը։ ― Սմոլն իր խոսքի տերն է։ Չի լքում ընկերներին։ Կարծում եմ, կարող ենք նրա վրա հույս դնել։

:      ― Կեղտոտ գործ է, ― ասաց կապիտանը։ ― Բայց դուք ճիշտ եք, դրամը կփրկի մեր սպայական պատիվը։

:      ― Լավ, Սմոլ, ― ասաց մայորը։ ― Մենք կաշխատենք կատարել խնդրածդ։ Բայց սկզբում, բնական է, պետք է համոզվենք, որ պատմածդ հնարովի չէ։ Ասա ինձ, որտեղ է թաքնված գանձը։ Կվերցնեմ միամսյա արձակուրդ և պարենային նավով կմեկնեմ Հնդկաստան։

:      ― Սպասեք, սպասեք, ― ինչքան շատ էր հուզվում նա, այնքան հանգիստ էի դառնում ես։ ― Պետք է ունենամ ընկերներիս համաձայնությունը։ Չէ որ ասացի՝ չորսս կամ ոչ ոք։

:      ― Հիմարություն, ― բացականչեց մայորը։ ― Ինչ կապ ունեն այդ սևամորթները մեր ջենտլմենական համաձայնության հետ։

:      ― Սև են թե կանաչ, ― ասացի, ― բայց իմ ընկերներն են, և երդվել ենք երբեք մեկս մյուսիս չլքել։

:      Գործը վերջնականապես հարթվեց երկրորդ ժամադրության ժամանակ՝ Մոհամեդ Սինգհի, Աբդուլա Խանի և Դոստ Աքբարի ներկայությամբ։ Մի անգամ էլ ամեն ինչ քննարկեցինք և որոշեցինք՝ մայոր Շոլտոյին և կապիտան Մորսթենին տալիս ենք Ագրայի ամրոցի այն մասի գծագիրը, որտեղ պահված են գանձերը։ Մայոր Շոլտոն մեկնում է Հնդկաստան, համոզվելու պատմածիս ճշմարտացիության մեջ։ Եթե սնդուկը տեղում է, գնում է մի փոքրիկ նավակ, մթերքներ և լողում դեպի Ռաթլենդ կղզի, ուր պետք է մենք սպասենք։ Հետո վերադառնում է իր պարտականություններին։ Մի փոքր անց արձակուրդ է գնում կապիտան Մորսթենը։ Նրան դիմավորում ենք Ագրայում և կիսում գանձերը։ Նա վերցնում է իր և մայորի բաժինը և վերադառնում Անդամանյան կղզիներ։ Կազմելով այսպիսի ծրագիր, երդվեցինք անգամ հավերժական սարսափների տակ չխախտել այն։ Ամբողջ գիշեր նստեցի թուղթ ու թանաքով և առավոտյան կողմ պատրաստ էր երկու գծագիր, ստորագրված «չորսի նշանով», այսինքն Աբդուլայի, Աքբարի, Մոհամեդի և իմ։

:      Բայց ես, թվում է, իմ երկար պատմությամբ հոգնեցրի ձեզ, ջենտլմեններ, իսկ ընկերս՝ միստր Ջոնսը, ինչպես տեսնում եմ , շտապում է ինձ երկաթե ճաղերի ետևում նստեցնել։ Կաշխատեմ համառոտ պատմել։ Մայոր Շոլտոն գնաց Հնդկաստան և այլևս երբեք չվերադարձավ Անդամանյան կղզիներ։ Շուտով կապիտան Մորսթենն Անգլիա մեկնող մարդատար-փոստատար շոգենավի ուղևորների ցուցակի մեջ ինձ ցույց տվեց նրա անունը։ Պարզվեց, որ մահացել էր քեռին՝ ժառանգություն թողնելով Շոլտոյին, և նա պաշտոնաթող եղավ։ Կարծում էր, որ մեզ այլևս երբեք չի տեսնի։ Չէ՞ որ նա մեծ ստորություն կատարեց՝ մատնեց բոլորիս, այդ թվում՝ նաև իր ընկերոջը։ Մորսթենը դրանից հետո շուտով մեկնեց Հնդկաստան և, իհարկե, սնդուկը թաքստոցում չգտավ․ սրիկան հափշտակել էր այն, չկատարելով պայմանները, հանուն որի բացել էինք գաղտնիքը։ Հենց այդ օրվանից ապրում էի վրեժխնդրության զգացումով։ Այդ մասին մտածում էի գիշեր-ցերեկ։ Շոլտոյից վրեժ լուծելն ինձ համար դարձավ միակ, ամենակուլ կիրքը։ Ոչնչից չէի վախենում՝ ոչ դատից, ոչ կախաղանից։ Ինչ գնով ուզում է լինի, փախչել, գտնել Շոլտոյին, սեփական ձեռքերով կտրել նրա կոկորդը․ ահա ինչ էի երազում։ Նույնիսկ Ագրայի գանձերն էին խամրում Շոլտոյի պատժի քաղցր պատկերի առաջ։

:      Ես շատ բան եմ ծրագրել այս կյանքում և միշտ ամեն ինչ հաջողվել է։ Բայց անցան շատ միակերպ և վհատեցնող տարիներ՝ մինչև ճակատագիրը կժպտար ինձ։ Արդեն ձեզ ասել եմ, որ բժշկության մեջ ինչ-որ բան ձեռք եմ բերել։ Մի անգամ, երբ բժիշկ Սոմերթոնը պառկած էր մալարիայի նոպայով, բանտարկյալներն անտառում բռնել էին փոքրամարմին մի տեղաբնակի։ Նա մահացու հիվանդ էր և հեռացել էր անտառում մեռնելու։ Գրկեցի, չնայած նրանից օձի ճտի նման չարություն էր բուրում։ Երկու ամիս բուժեցի և, պատկերացրեք, ոտքի կանգնեցրի։ Նա կապվեց ինձ հետ և, հավանաբար, չէր ձգտում անտառ վերադառնալ, որովհետև ամեն օր քարշ էր գալիս խրճիթիս մոտ։ Նրանից մի քանի բառ սովորեցի իրենց լեզվով, որն էլ ավելի ամուր կապեց նրան ինձ։ Տոնգան, այդպես էր նրա անունը, գերազանց ծովագնաց էր։ Ուներ մեծ, ընդարձակ նավակ։

:      Երբ տեսա , թե ինչպես է ինձ կապվել և ինձ համար պատրաստ է ամեն ինչի, սկսեցի լրջորեն մտորել փախուստի մասին։ Այսպիսի ծրագիր մշակեցինք։ Նա պետք է գիշերն իր նավակը հասցներ հին, լքված, չպաշտպանվող նավամատույցը և այնտեղից ինձ վերցներ։ Հանձնարարեցի հետը վերցնել խմելու ջրով մի քանի շիշ, կոկոսի ընկույզներ, շատ բատատ և քաղցր կարտոֆիլ։

:      Փոքրիկ Տոնգան հավատարիմ, հուսալի ընկեր էր։ Ոչ մեկը չի ունեցել և չի ունենա այդպիսի ընկեր։ Գիշերն, ինչպես պայմանավորվել էինք, նավակը բերեց նավամատույց։ Բայց այնպես ստացվեց, որ այդ գիշեր հերթապահ էին կանգնեցրել մի աֆղանացու, որը երբեք առիթը բաց չէր թողնում ինձ վիրավորելու կամ խփելու։ Վաղուց երդվել էի վրեժխնդիր լինել, և ահա այդ ժամը հասավ։ Կղզում ապրելու վերջին րոպեներին ճակատագիտը դիտմամբ հանդիպեցրեց մեզ այդ գիշեր, որպեսզի կարողանամ հաշիվներս մաքրել։ Կանգնել էր ծովափին, մեջքով դեպի ինձ, կարաբինն ուսին։ Շուրջս քար փնտրեցի, որով կարողանայի ուղեղը թափել, չգտա։ Այդ ժամանակ գլխումս վայրենի միտք ծագեց, հասկացա, ինչը պետք է իմ զենքը դառնա։ Մթան մեջ գետնին նստեցի և արձակեցի փայտե ոտքս։ Երեք մեծ թռիչք գործելով հարձակվեցի վրան։ Նա հասցրեց կարաբինը դեմ տալ ուսին, բայց ես թափով վրա բերեցի փայտե ոտքս և ջնջխեցի գանգը։ Հարվածից փայտե ոտքիս վրա փոս մնաց։ Երկուսով ընկանք, որովհետև չկարողացա հավասարակշռությունս պահել։ Բարձրացա և տեսա, որ անշարժ ընկած է։ Դեպի նավակը շտապեցի և մեկ ժամից արդեն բաց ծովում էինք։ Տոնգան վերցրել էր իր ունեցած-չունեցածը, ամբողջ զենքը և բոլոր աստվածներին։ Մնացած իրերի մեջ գտա նրա բամբուկե երկար նիզակը և մի քանի խսիր, հյուսված կոկոսի տերևներից, որոնցից առագաստանման ինչ-որ բան շինեցի։ Տասը օր բաց ծովում էինք, տասնմեկերորդ օրը մեզ վերցրեց մալայացի ուխտագնացներով բեռնված առևտրական նավը, որը սինգապուրից գնում էր Ջիդու։ Դա խայտաբղետ մի խումբ էր,և ես ու Տոնգան շուտով կորանք նրանց մեջ։ Նրանք ունեին մի շատ լավ հատկություն՝ հարցեր չէին տալիս։

:      Եթե սկսեմ պատմել բոլոր այն արկածները,որոնք հարկ է եղել ապրել ինձ և փոքրիկ բարեկամիս, դուք ինձ շնորհակալություն չեք հայտնի, որովհետև մինչև լուսաբաց չեմ վերջացնի։ Ուր ասես մեզ չի նետել ճակատագիրը։ Բայց ահա, Լոնդոն ընկնել ոչ մի կերպ չէինք կարողանում։ Գիշերները երազումս տեսնում էի Շոլտոյին։ Գիշերները երազումս հազար անգամ սպանել եմ նրան։ Վերջապես, երեք կամ չորս տարի առաջ հայտնվեցինք Անգլիայում։ Ինձ համար դժվար չէր իմանալ, թե որտեղ է ապրում Շոլտոն։

:      Հետո աշխատեցի պարզել, թե ինչ են եղել գանձերը։ Բարեկամություն ստեղծեցի նրա տնեցիներից մեկի հետ։ Չեմ ասի անունը, չեմ ուզում, ինչ-որ մեկը ևս փտի բանտում։ Շուտով տեղեկացա, որ գանձն անվնաս է և գտնվում է Շոլտոյի մոտ։ Այն ժամանակ մտածեցի հարձակվել վրան։ Բայց Շոլտոն խորամանկ էր։ Որպես դռնապան միշտ պահում էր երկու պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների և որդիներն ու հնդիկ ծառան էլ միշտ կողքին էին։

:      Եվ ահա լսում եմ, որ նա մահամերձ է։ Խելագարի նման նետվեցի Պոնդիշերի-Լոջ։ Մի՞թե ինձնից այդ ձևով կպրծնի։ Գաղտագողի այգի մտա և ներս նայեցի նրա պատուհանից։ Շոլտոն պառկել էր անկողնում, աջ ու ձախ կողմերում կանգնել էին երկու որդիները։ Ցանկացա նետվել երեքի վրա էլ, բայց այդ րոպեին նայեցի նրան, նա էլ նկատեց ինձ, ծնոտը կախ ընկավ, և ես հասկացա, որ մայոր Շոլտոյի համար աշխարհում ամեն ինչ վերջացած է։ Այնուամենայնիվ, հենց այդ գիշեր սողոսկեցի նրա ննջարանը, քրքրեցի ամբողջ թղթերը՝ որևե տեղեկություն փնտրելով գանձերի թաքստոցի մասին։ Բայց ոչ մի բան չգտա։ Եվ այդտեղ էլ գլխումս միտք ծագեց, որ եթե ես երբևիցե հանդիպեմ իմ ընկեր սիկհերին, նրանց հաճելի կլինի իմանալ, որ ինձ հաջողվել է մայորի սենյակում թողնել մեր ատելության վկայականը։ Թղթի կտորի վրա նկարեցի «չորսի նշանը», ինչպես մեր քարտեզների վրա էր, և ամրացրի հանգուցյալի կրծքին։ Թող նա գերեզմանում հիշի այն չորսի մասին, որոնց խաբեց ու թալանեց։

:      Ապրուստ վաստակելու համար շրջում էինք տոնավաճառներում, և խեղճ Տոնգան դրամի համար ցուցադրում էր իրեն։ Սև մարդակերը հանդիսականների առջև ուտում էր հում միս և պարում իր մարտական պարերը։ Այնպես որ, օրվա վերջում միշտ մի գլխարկ դրամ էր հավաքվում։ Առաջվա պես կապ էի պահպանում Պոնդիշերի-Լոջի հետ, բայց այնտեղից ոչ մի նորություն չկար։ Միայն գիտեի, որ որդիները շարունակում են փնտրել գանձը։ Վերջապես եկավ այն լուրը, որին մենք այնքան երկար սպասեցինք։ Գանձերը գտնվեցին։ Դրանք հայտնաբերվեցին Բարթոլոմյու Շոլտոյի քիմիական լաբորատորիայի ձեղնահարկում։ Անմիջապես տեղ հասա և ամեն ինչ զննեցի։ Հասկացա, որ իմ ոտքով այնտեղ չեմ հասնի։ Սակայն իմացա ձեղնահարկի պատուհանի մասին, ինչպես նաև, որ միստր Շոլտոն ընթրում է ներքևում։ Մտածեցի, որ Տոնգայի օգնությամբ ամեն ինչ հեշտ կլինի։ Նրան վերցրեցի հետս, մեջքին փաթափեցի պարանս, որ նախազգուշաբար վերցրել էինք հետներս։ Տոնգան մագլցում էր կատվի պես և շուտով հայտնվեց տանիքին։ Բայց, դժբախտաբար, Բարթոլոմյու Շոլտոն դեռ աշխատասենյակում էր և հատուցեց կյանքով։ Տոնգան կարծում էր, որ Շոլտոյին սպանելով շատ լավ է վարվել։ Երբ պարանով բարձրացա սենյակը, նա աքլորի պես ման էր գալիս։ Եվ շատ զարմացավ, երբ իրեն անվանեցի արյունարբու սատանա և սկսեցի ծեծել պարանի ազատ ծայրով։ Հետո վերցրի գանձերով սնդուկը, ներքև իջեցրի, այնուհետև ես իջա, և թղթի վրա նկարելով ու սեղանին թողնելով «չորսի նշանը», հեռացա։ Ցանկացա ցույց տալ, որ թանկարժեք իրերը վերջապես վերադարձել են նրանց, ում իրավացիորեն պատկանում էին։ Տոնգան քաշեց պարանը, փակեց պատուհանը և գնաց տանիքով այնպես, ինչպես եկել էր։

:      Չգիտեմ, ուրիշ ինչ ավելացնեմ պատմությանս։ Լսեցի, թե ինչպես ինչ-որ նավավար գովում էր Սմիթի արագնթաց «Ավրորա» շոգենավակը։ Մտածեցի, որ դա հենց այն է, ինչ պետք է մեզ։ Պայմանավորվեցի ավագ Սմիթի հետ, վարձեցի նավակը և խոստացա լավ վճարել, եթե մեզ ողջ ու անվնաս հասցնի Բրազիլիա մեկնող նավին։ Նա, իհարկե, գուշակեց, որ գործը մաքուր չէ, բայց նորվուդյան սպանության մասին չէր լսել։ Դուք ինձ վատ ծառայություն մատուցեցիք, ջենտլմեններ, և այն ամենը, ինչ պատմեցի ձեզ, զուտ իսկություն է։ Ես դա պատմեցի ոչ թե ձեր ուշադրությունը շեղելու համար, այլ որովհետև իմ փրկությունը ճշմարտությունը պատմելու մեջ է, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա, թե ինչպես մայոր Շոլտոն խաբեց ինձ, և որ ես ամենևին մեղավոր չեմ նրա որդու սպանության մեջ։

:      ― Հիանալի պատմություն է, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Միանգամայն արժանի վերջաբան՝ ոչ պակաս հիանալի գործի համար։ Ձեր պատմության երկրորդ մասում ինձ համար գաղտնիք չկա, բացի, թերևս, ձեզ հետ բերած պարանից։ Ի միջի այլոց, ես կարծում էի, թե Տոնգան կորցրել էր իր բոլոր փշերը։ Իսկ մեզ վրա մի փուշ կրակեց։

:      ― Այն, որ մնացել էր խողովակում։ Մնացածը կորցրել էր։

:      ― Հասկանալի է, ― ասաց Հոլմսը։ ― Ինչպես չմտածեցի։

:      ― Ուրիշ հարցեր կա՞ն, ― սիրալիր հարցրեց մեր գերին։

:      ― Ոչ, շնորհակալ եմ, այլևս չկան, ― պատասխանեց ընկերս։

:      ― Լսեք, Հոլմս, ― ասաց Էթելնի Ջոնսը, ― դուք մի մարդ եք, որին պետք է սիրաշահել։ Բոլորին հայտնի է, որ հանցագործություն բացահայտելու ձեզ հավասարը չկա։ Բայց պարտականությունը մնում է պարտականություն, իսկ ես առանց այն էլ շատ խախտումներ թույլ տվեցի, սիրաշահելով ձեզ և ձեր ընկերոջը։ Ավելի հանգիստ կլինեմ, եթե ես մեր պատմողին տեղավորեմ հուսալի տեղում։ Կառքը դեռ մեզ սպասում է, իսկ ներքևում սպասում են երկու ոստիկան։ Շատ պարտական եմ ձեզ և ձեր ընկերոջը օգնության համար։ Ինքնին հասկանալի է, ձեր ներկայությունը դատարանում պարտադիր է։ Բարի գիշեր։

:      ― Բարի գիշեր, ջենտլմեններ, ― ասաց Սմոլը։

:      ― Առաջինը դու անցիր, ― խոսեց շրջահայաց Ջոնսը, երբ նրանք վեր կացան դուրս գալու սենյակից։ ― Չեմ ցանկանում փայտե ոտքով հարվածես գլխիս, ինչպես արել ես Անդամանյան կղզիներում։

:      ― Ահա և վերջ, ― ասացի ես, մի քանի րոպե լուռ ծխելուց հետո։ ― Կարծում եմ, Հոլմս, որ ձեր մեթոդը վերջին անգամ ուսումնասիրելու հնարավորություն էր սա։ Միսս Մորսթենը պատիվ արեց՝ համաձայնելով իմ կինը դառնալ։

:      Հոլմսը հանկարծակիությունից ճչաց։

:      ― Ես վախենում էի դրանից, ― ասաց նա։ ― Ոչ, չեմ կարող ձեզ շներհավորել։

:      ― Ձեզ դուր չի՞ գալիս իմ ընտրությունը, ― հարցրի թեթևակի խոցված։

:      ― Դուր է գալիս։ Պետք է ասեմ, որ միսս Մորսթենը հրապուրիչ օրիորդ է և կարող է իսկական օգնական լինել մեր գործում։ Անվիճելիորեն այդ տվյալներն ունի։ Ուշադրություն դարձրեք, որ հենց առաջին օրը իր հոր թղթերից մեզ բերեց ոչ այլ ինչ, քան Ագրայի ամրոցի նախագիծը։ Բայց սերը էմոցիոնալ զգացմունք է և այդպիսին լինելով հակադիր է մաքուր և բանական մտքին։ Իսկ ես, ինչպես ձեզ հայտնի է, միտքը բոլորից բարձր եմ դասում։ Ինչ վերաբերում է ինձ, ես երբեք չեմ ամուսնանա, որպեսզի չկորցնեմ մտածողության պայծառությունը։

:      ― Հուսով եմ, ― ծիծաղելով ասացի ես, ― որ ուղեղս կդիմանա այս փորձությանը։ Բայց դուք, Հոլմս, դարձյալ ճնշված տեսք ունեք։

:      ― Այո, սկսվում է հակազդումը։ Ամբողջ շաբաթ քամած լիմոնի նման կլինեմ։

:      ― Ինչ տարօրինակ է ձեզ մոտ իրար հաջորդում այն, ինչը, խոսելով ուրիշի մասին, կանվանեի ծուլություն՝ ամենաակտիվ և լարված գործունեության պարբերականությամբ։

:      ― Այո, ― ասաց նա, ― իմ մեջ ամբարված են և մեծ ծույլի, և տխրահռչակ կռվարարի հատկանիշները։ Հաճախ եմ հիշում Գյոթեի խոսքերը՝ Schade, das die Natur nur einen Menschen aus dir schuf, denn zum wurdigen Mann war und zum Schelmen der Stoff: (Ափսոս , որ բնությունը քեզնից մեկ մարդ է սարքել․ քո նյութից և՛ բարեպաշտ և՛ սրիկա դուրս կգար): Ի դեպ, դառնալով նորվուդյան գործին ասեմ, որ, ինչպես ենթադրում էի, տանը իսկապես օգնական ունեին։ Դա ոչ այլ ոք էր, քան ծառայապետ Լալ Ռառն։ Եվ այսպես, այնուամենայնիվ, Ջոնսին է պատկանում մի խոշոր ձուկ բռնելու պատիվը։

:      ― Ինչ անարդարացի բաշխվեց շահումը, ― նկատեցի ես։ ― Այս գործում ամեն ինչ դուք արեցիք։ Բայց կին ունեցա ես, իսկ փառքը մնաց Ջոնսին։ Ի՞նչ մնաց ձեզ։

:      ― Ի՞նչ, ― ասաց Հոլմսը։ ― Իսկ ինձ՝ կոկաինով սրվակը։

:      Եվ նա իր նեղ ճերմակ ձեռքը մեկնեց պիտույքատուփի
Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%89%D5%B8%D6%80%D5%BD%D5%AB_%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%A8&diff=749Չորսի նշանը2013-01-30T20:33:58Z

:       ― Ձեզ ամեն, ամեն ինչ կբացատրեմ, ― ասաց մարդուկը։ ― Ավելին, կուղղեմ ձեզ բաժին հասած անարդարությունը։ Դա անպայման կանեմ, ինչ էլ որ ասելու լինի իմ եղբայր Բարթոլոմյուն։ Շատ ուրախ եմ տանը տեսնելու ձեր ընկերներին, ոչ միայն որպես թիկնապահներ, այլ որպես այն ամենի վկաներ, ինչ պատրստվում եմ այսօր ասել ու անել։ Մենք երեքով ի վիճակի ենք վճռական դիմադրություն ցույց տալ եղբայր Բարթոլոմյուին։ Բայց վկաներ թող չլինեն ոչ ոստիկանները ոչ էլ ընթերակաները։ Առանց կողմնակի մարդականց էլ մենք ամեն ինչ կհարթենք։ Ոչ մի բան այնպես չի զայրացնում, եղբորս՝ Բարթոլոմյուին, ինչպես հրապարակումը, ― ասաց մարդուկը և նստեց ցածր բազմոցին՝ հարցական մեզ հառելով իր կարճատես, ջրակալած, կապույտ աչքերը։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%89%D5%B8%D6%80%D5%BD%D5%AB_%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%A8&diff=747Չորսի նշանը2013-01-30T20:20:28Z

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%89%D5%B8%D6%80%D5%BD%D5%AB_%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%A8&diff=746Չորսի նշանը2013-01-30T20:10:48Z

:     ― Իմ անունը միստր Թադեուշ Շոլտո է, ― արտաբերեց մարդուկը, առաջվա պես ցնցվելով և ժպտալով։ ― Դուք , իհարկե, միսս Մորսթենն էք։ Իսկ այս ջենտլմենները․․․

:     ― Միստր Շերլոկ Հոլմս և դոկտոր Ուոտսոն։

:     Օ՜, ― բացականչեց մարդուկը բացահայտ ուրախությամբ։ ― Իսկ բժշկի մոտ լսափողակ կա՞։ Ձեզ կալելի՞ է մի բան խնդրել։ Դուք այդքան սիրալիր չե՞ք լինի։ Պատկերացնու՞մ եք, կասկած ունեմ, որ սրտիս միտրալ փականը կարգին չէ։ Աորտայի վերաբերյալ չեմ անհանգստանում, բայց, այ, միտրալ փականը։ Կցանկանայի իմանալ ձոր կարծիքը։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%89%D5%B8%D6%80%D5%BD%D5%AB_%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%A8&diff=744Չորսի նշանը2013-01-30T19:32:12Z

:     ― Ուոնդսուրենթ-րոուդ, ― ասում էր Հոլմսը։ ― Փրայորի-րոուդ, Լարկհոլ-լեյն, Սթոկհուել-փլեյս, Ռոբեր-սթրիթ-Քոուլդ-հարբորն-լեյն։ Իսկ մեր ճանապարհորդության նպատակակետը, թվում է, քաղաքի ոչ պերճաշուկ մասում է։ Մենք իսկապես անցանք Լոնդոնի կասկածելի և ամենամռայլ մասերից մեկով։ Աջից և ձախից ձգվում էին աղյուսե տների տխուր շարքերը, որոնց միապաղաղությունը խախտում էին միայն փողոցների անկյուններւմ գտնվող պայծառ լուսավորված անվայելչատես պանդոկները։ Հետո անցանք փոքրիկ պարտեզներով երկհարկանի ամառանոցները, հետո անվերջանալի նոր անճաշակ աղյուսե տների շարքը՝ հրեշավոր շոշափուկներ , որ հսկա քաղաքը քաշքշում էին տարբեր կողմեր։ Վերջապես կառքը կանգնեց նոր փողոցի երրորդ տան մոտ։ Հարևան շենքերից և ոչ մեկը բնակեցված չէր։ Այն, որի մոտ կանգնեցինք, նույնպես խավար էր, ինչպես կողքինները, չհաշված խոհանոցի լուսավոր պատուհանը։ Մենք բախեցինք դուռը և այն անմիջապես բացեց դեղին չալմայով, սպիտակ, լայն զգեստով, դեղին լարագոտիով գոտևորված հնդիկ սպասավորը։ Արտասովոր էր այդ տարօրինակ պատկերը տեսնել լոնդոնյան երրորդ կարգի մերձքաղաքային տան դռների մեջ։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%89%D5%B8%D6%80%D5%BD%D5%AB_%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%A8&diff=743Չորսի նշանը2013-01-30T19:23:03Z

:     ― Ցտեսություն, ― պատասխանեց մեր հյուրը և իրանակալի մեջ թաքցնելով մարգարիտով տուփը, երկուսիս էլ նայելով իր բարի , վճիտ աչքերով, գնաց։ Կանգնելով պատուհանի մոտ, նայեցի, թե նա ինչպես է հեռանում թեթև, սահուն քայլքով, մինչև մոխրագույն գլխարկը և սպիտակ փետուրը կորան գորշ ամբոխի մեջ։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%89%D5%B8%D6%80%D5%BD%D5%AB_%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%A8&diff=742Չորսի նշանը2013-01-30T19:10:00Z

:     ― Այդպես էլ գիտեի։ Ուրեմն , այսպես, վեցին ձեզ կսպասենք։ Թույլ տվեք ինձ մոտ մնան այս թղթերը։ Ես դարձյալ կմտածեմ ձեր գործի մասին։ Մենք ժամանակ ունենք։ Հիմա դեռ երեքն անց կես է։ Ցտեսություն։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80_%D5%A9%D5%A1%D6%80%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B9%D5%AB_%D5%B0%D5%A5%D5%BF&diff=741Պատահար թարգմանչի հետ2013-01-30T18:05:18Z
Ru:

{{Վերնագիր

|վերնագիր = Պատահար թարգմանչի հետ

|հեղինակ = [[Արթուր Կոնան Դոյլ]]

|թարգմանիչ = Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից)

|աղբյուր = [[«Նոթեր Շերլոք Հոլմսի մասին»]]

:   Շերլոկ Հոլմսի հետ մտերիմ, երկարատև ընկերության ընթացքում ես նրանից ոչ մի բառ չեմ լսել իր հարազատների, կամ գոնե մանկական ու պատանեկան տարիների մասին։ Այդպիսի լռությունից ավելի շատ էր ուժգնանում տարօրինակ տպավորությունը, որ նա թողնում էր ինձ վրա, և մերթ ընդ մերթ ինձ որսում էի այն բանում, որ նրա մեջ տեսնում էի անսովոր ինչ-որ երևույթ՝ միտք առանց սրտի, մի մարդու, որին այնքան է խորթ մարդկային զգացմունքը, որքան որ նա առանձնանում է ինտելեկտի ուժով։ Նոր բարեկամություն չստեղծելու հակումն ու կանանց հանդեպ ատելությունը բավականին բնորոշ էին զգացմունքից զերծ այդ բնավորությանը, բայց այնքան ուժեղ չէին արտահայտվում, որքան ազգակցական կապերի մոռացությունը։ Ես արդեն հակված էի այն մտքին, որ ընկերոջս հարազատներից ոչ մեկը ողջ չէ, երբ մի անգամ, ի զարմանս ինձ, նա ինձ հետ խոսեց իր եղբոր մասին։

:   Ամառային երեկո էր, մենք թեյ էինք խմում, և խոսակցությունը գոլֆից անկանոնորեն թռչում էր մեկ դեպի հասարակածը արեգակնածրի փոփոխության պատճառներին, մեկ պտտվում էր հետասերման և ժառանգականության շուրջը։ Մենք վիճում էինք, թե ինչ չափով է մարդն իր այս կամ այն անսովոր ձևերի համար պարտական իր նախնիներին, և ինչ չափով՝ պատանեկան տարիներից սկսած ինքնուրույն վարժանքին։

:   ― Ձեր դեպքում, ― ասացի ես, ― ըստ այն ամենի, ինչ լսել եմ ձեզնից, ակնհայտ է, որ դիտողականության ու եզրահանգելու ձեր արվեստի համար պարտական եք սիստեմատիկ վարժություններին։

:   ― Ինչ-որ չափով, ― մտախոհ պատասխանեց նա։ ― Իմ նախնիները գավառական կալվածատերեր էին և, հավանաբար ապրել են ճիշտ այն կյանքով, ինչը բնականաբար, հատուկ է իրենց դասին։ Այնուամենայնիվ, այս հակումն իմ արյան մեջ կա և դա պետք է որ եկած լինի տատիկիցս, որը ֆրանսիացի նկարիչ Վերնեի քույրն էր։ Գեղարվեստագիտությունը, եթե արյան մեջ կա, օրինաչափոերն ընդունում է ամենազարմանալի ձևեր։

:   Բայց ի՞նչու եք կարծում, որ այդ հատկությունը ձեզ մոտ ժառանգական է։

:   ― Որովհետև եղբայրս՝ Մայքրոֆտը, ավելի շատ էր օժտված դրանով, քան ես։

:   Նորությունն ինձ համար իրոք անսպասելի էր։ Եթե Անգլիայում ապրում է այդպիսի եզակի տաղանդով ևս մի մարդ, ինչպե՞ս էր, որ մինչև հիմա ոչ մեկը, ոչ հասարակությունը, ոչ ոստիկանությունը ոչինչ չեն լսել նրա մասին։Հարցս տալով ես այն համոզվածությունն արտահայտեցի, թե ընկերս համեստությունից է եղբորն իրենից ավելի բարձր դասում։

:   Հոլմսը քմծիծաղեց։

:   ― Իմ թանկագին Ուոտսոն, ― ասաց նա, ես համաձայն չեմ այն մարդկանց հետ, ովքեր համեստությունը դասում են առաքինությունների շարքում։ Տրամաբանը պարտավոր է իրերը տեսնել ճիշտ այնպես, ինչպես կան, իսկ իրեն թերագնահատելը նույնպիսի շեղում է ճշմարտությունից, ինչպես իր ընդունակությունների չափազանցումը։ Հետևաբար, եթե ես ասում եմ, որ Մայքրոֆտը ավելի մեծ չափով է տիրապետում դիտողականությանը, քան ես, ապա այդպես էլ կա, և դուք իմ խոսքերը կարող եք հասկանալ ուղղակի և ճիշտ իմաստով։

:   ― նա ձեզնից փո՞քր է։

:   ― Յոթ տարով մեծ է։

:   ― Ինչպե՞ս է եղել, որ ոչ մեկը նրան չի ճանաչում։

:   ― Օ՜, իր շրջապատում նա շատ հայտնի է։

:   ― Ո՞ր։

:   ― Դե,թեկուզ և «Դիոգենես» ակումբում։

:   Ես երբեք չէի լսել, որ այդպիսի ակումբ կա, և իմ չիմացությունը պարզորոշ արտահայտվեց դեմքիս, քանի որ Շերլոկ Հոլմսը գրպանից հանելով ժամացույցն, ավելացրեց։

:   ― «Դիոգենեսը» Լոնդոնի ամենազարմանալի ակումբն է, իսկ Մայքրոֆթը՝ զարմանալիներից զարմանալին։ Նա ամեն օր հինգից քառորդ պակասից մինչև ութն անց քառասուն այնտեղ է։ Հիմա ուղիղ վեցն է, և հրաշալի երեկո է, այնպես որ եթե դեմ չեք քայլելուն, ես ուրախ կլինեմ ձեզ ծանոթացնելու միանգամից երկու զարմանահրաշ բաների հետ։

:   Հինգ րոպե անց մենք արդեն փողոցում էինք և գնում էինք Ռիջենթ սերկես հրապարակը։

:   ― Ձեզ զարմացնում է, ― նկատեց ուղեկիցս, ― թե ինչու՞ Մայքրոֆտը չի օգտագործում իր տաղանդը հետախուզական աշխատանքներում։ Նա դրան ընդունակ չէ։

:   ― Բայց դուք, կարծեմ, ասացիք․․․

:   ― Ես ասացի, որ նա ինձ գերազանցում է դիտողականությամբ և դեդուկտիվ մեթոդի ունակությամբ։ Եթե խուզարկուի արվեստը սկսվեր և վերջանար բազկաթոռի մեջ հանգիստ մտորումներով, իմ եղբայր Մայքրոֆտը կդառնար աշխարհի մեծագույն խուզարկուն՝ հանցագործությունները բացահայտելու գործում։ Բայց նա ոչ փառասիրություն ունի, ոչ եռանդ։ Նա ավելորդ քայլ չի անի՝ ստուգելու իր սեփական մտահանգումները, և փոխանակ չարչարվելու, ապացուցելու իր ճշմարտացիությունը, գերադասում է, որ իրեն սխալ համարեն։ Ես մեկ անգամ չէ, որ գնացել եմ նրա մոտ ինչ֊որ խնդրով, և միշտ նրա լուծումը հետագայում ճիշտ է եղել։ Բայց երբ պահանջվում է ընդունել ինչ֊որ կոնկրետ վճիռ, որպեսզի հնարավոր լինի գործը դատարան հանձնել, այստեղ նա դառնում է բոլորովին անօգնական։

:   ― Ուրեմն դա մասնագիտություն չի՞ դարձել։

:   ― Բոլորովին։ Այն․ ինչ ինձ համար ապրուստի միջոց է, նրա համար ավելին չէ, քան դիլետանտի սիրելի զբաղմունք։ Նա արտասովոր հաշվողական տաղանդ ունի և մի մինիստրությունում ստուգում է ֆինանսական հաշվետվությունները։ Մայքրոֆտը բնակարան է վարձել Փել֊Մելում, այնպես որ, բավական է թեքվի անկյունը և Ուայտհոլլում է․ առավոտյան՝ այնտեղ, երեկոյան ետ, և այդպես օրեցօր, տարիներ շարունակ։ Այլևս ոչ մի տեղ չի գնում և նրան ոչ մի տեղ չես տեսնի, բացի ուղիղ իր տան դիմացի «Դիոգենես» ակումբից։

:   ― Ես նման անունով ակումբ չեմ հիշում։

:   ― Միանգամայն հասկանալի է։ Գիտեք, Լոնդոնում բավական շատ են այնպիսի մարդիկ, որոնք մեկը երկչոտությունից, մյուսը՝ մարդատյացությունից, փախչում են իրենց նմանների միջավայրից։Բայց, միաժամանակ, նրանք դեմ չեն հանգիստ նստել բազկաթոռին և թարմ թերթեր ու ամսագրեր թերթել։ Նրանց համար էլ ժամանակին ստեղծվել է «Դիոգենես» ակումբը և այժմ այն իր մեջ ընդգրկում է մեր քաղաքի ամենաանհաղորդ «հակաակումբային» մարդկանց։ Ակումբի անդամներին չի թույլատրվում ուշադրություն դարձնել միմյանց վրա։ Բացի կողմնակի այցելուի սենյակից ակումբում ոչ մի ձևով ոչ մի խոսակցություն չի թույլատրվում, և այդ կանոնը երեք անգամ խախտելուց հետո, եթե դրա մասին զեկուցվում է ակումբի կոմիտեին, շատախոսը ենթակա է հեռացման։ Եղբայրս հիմնադիր անդամներից մեկն է, և ես ամձամբ համոզվել եմ, որ այնտեղ մթնոլորտը չափազանց հանգստացնող է։

:   Այսպես զրուցեկով մենք հասանք Սենտ֊Ջեյմս և թեքվեցինք դեպի Փել֊Մել փողոցը։ Կարլտոն չհասած Շերլոկ Հոլմսը կանգ առավ մուտքի մոտ, հիշեցրեց ինձ, որ խոսելն արգելվում է, և շքամուտքից ներս մտավ։ Ապակեպատ դռան միջով աչքներիս առջև բացվեց մեծ և շքեղ դահլիճը, ուր նստել էին ինչ֊որ տղամարդիկ և ամեն մեկն իր առանձնացված անկյունում թերթ էր կարդում։ Հոլմսն ինձ տարավ մի փոքրիկ սենյակ, որի պատուհանները նայում էին դեպի Փել֊Մել և, մեկ րոպե ինձ այնտեղ մենակ թողնելուց հետո, վերադարձավ ուղեկցի հետ, որն, ինչպես գիտեք, այլ ոք չէր կարող լինել, քան իր եղբայրը։

:   Մայքրոֆտ Հոլմսը Շերլոկից բարձրահասակ էր և գեր, ինչպես ասում են, ծանրամարմին տղամարդ էր․ նրա դեմքին, թեկուզ և ծանր, պահպանվել էր այն սուր արտահայտչականությունից ինչ֊որ բան, որը եղբոր դեմքին ապշեցուցիչ արտահայտությում էր տալիս։ Ջրալի֊մոխրագույն և մինչև տարօրինակության հասնող նրա լուսավոր աչքերը կարծես միշտ ունեին այն նպատակասլաց և միաժամանակ ներկլանված արտահայտուցյունը, որն ինչպես նկատել էի, Շերլոկի մոտ միայն այն րոպեներին էր ի հայտ գալիս, երբ նա լարում էր միտքը։

:   ― Ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար, սըր, ― ասաց նա, մեկնելով երկար, թիակի նման լայն ձեռքը։ ― Այն ժամանակից, երբ դուք դարձաք Շերլոկի կենսագիրը, ամենուրեք լսում եմ նրա մասին։ Ի դեպ, Շերլոկ, ես սպասում էի, որ դու դեռ անցյալ շաբաթ պիտի երևայիր, գայիր ինձ հետ քննարկելու Մենոր֊Հաուսի դեպքը։ Ինձ թվում էր, թե այն պետք է քեզ փակուղու առաջ կանգնեցներ։

:   ― Ոչ, ես այն լուծեցի, ― ժպտաց ընկերս։

:   ― Ադամսն էր, այնպես չէ՞։

:   ― Այո, Ադամսն էր։

:   ― Դրանում ես համոզված էի հենց ակզբից։ ― Նրանք նստեցին պատուհանի մոտի լուսամփոփի կողքին։ ― Ամենահարմար տեղը յուրաքանչյուրի համար, ով կցանկանա մարդկանց ուսումնասիրել, ― ասաց Մայքրոֆտը։ ― Նայեք, ինչ հրաշալի տիպեր են։ Ահա, օրինակ, այն երկուսը, որոնք մեր կողմն են գալիս։

:   ― Մարկերը և այն մյուսը։ Ի՞նչ է պատահել նրան։

:   ― Հենց նա է, որ կա։ Քո կարծիքով, ո՞ վ է երկրորդը։

:   Երկու անցորդները կանգնեցին պատուհանի դիմաց։ Մեկի բաճկոնակի գրպանի վրայի կավճե հետքն, իմ կարծիքով, միակն էր, որ մտածել էր տակիս բիլիարդի մասին։ Երկրորդը ոչ բարձրահասակ, թուխ մարդ էր, ծոծրակին թեքած լայնեզր գլխարկով, թևատակին՝ ինչ֊որ փաթեթներ։

:   ―Ինչպես երևում է, նախկին զինվորական է, ― ասաց Շերլոկը։

:   ― Եվ վերջերս պաշտոնաթող եղած, ― նկատեց եղբայրը։

:   ― Տեսնում եմ, ծառայել է Հնդկաստանում։

:   ― Սպա է, լեյտենանտից ցածր։

:   ― Եվ ամուրի է։

:   ― Բայց երեխա ունի։

:   ― Երեխաներ, տղաս, երեխաներ։

:   ― Սպասեք, ― ծիծաղեցի ես, ― ինձ համար դա չափազանց շատ է։

:   ― Չէ որ դժվար չէ հասկանալ, ― պատասխանեց Հոլմսը, ― որ այսպիսի հայացքով, նման կեցվածքով և այդքան արևահար տղամարդը զինվորական է, որ նա շարքային չէ և վերջերս է Հնդկաստանից եկել։

:   ― Որ նա ծառայությունը վերջերս է թողել, ցույց են տալիս, ինչպես դրանց անվանում են, «ներվածի» կոշիկները, ― նկատեց Մայքրոֆտը։

:   ― Քայլվածքը հեծելազորայինի չէ, իսկ սաղավարտը, այնուամենայնիվ, կրել է մինչև հոնքերը քաշած, որի մասին վկայում է ճակատի մի կողմի քիչ արևահարությունը։ Սակրավոր չէր կարող լինել, բավականին ծանր է։ Ուրեմն, հրետանավոր է։

:   ― Այնուհետև, խոր սուգը, իհարկե, ցույց է տալիս, որ նա վերջերս կորցրել է հարազատ մարդու։ Այն փաստը, որ ինքն անձամբ է գնումներ կատարում, թույլ է տալիս մտածելու, որ մահացել է կինը։ Եվ, ինչպես տեսնում եք, նա մեծ քանակությամբ մանկական իրեր է գնել։ Այդ թվում՝ զանգուլակ, որն ապացուցում է, որ երեխաներից մեկը ծծկեր է։ Հնարավոր է, մայրը մահացել է ծննդաբերությունից։ Թևատակի գրքից եզրակացնում ենք, որ կա և երկրորդ երեխան։

:   Ինձ պարզ դարձավ, ինչու ընկերս ասաց, որ իր եղբայրն ավելի սուր դիտողականություն ունի, քան ինքը։ Շերլոկը ինձ էր նայում գաղտագողի ժպիտով։ Մայքրոֆտը վերցրեց քթախոտը կրիայի պատյանից պատրաստված ծխախոտատուփից և մեծ, կարմիր թաշկինակով թափ տվեց բաճկոնի վրայի ծխախոտի հատիկները։

:   ― Ի դեպ, Շերլոկ, ― ասաց նա, ― ինձ մոտ հենց քո ճաշակով ինչ֊որ բան կա, բավականին անսովոր խնդիր, որը փորձեցի ինքս լուծել։ Ճիշտ է, եռանդս չբավարարեց մինչև վերջ հասցնել գործը, ես ձեռնարկեցի միայն ինչ֊որ քայլեր, բայց այն ինձ ուղեղս շարժելու հաճելի հնարավորություն տվեց։ Եթե դու հակված ես լսելու տեղեկությունները․․․

:   ― Թանկագին Մայքրոֆտ, ես շատ ուրախ կլինեմ։

:   Եղբայրը նոթատետրի թղթի վրա արագ մի երկտող գրեց և, կանչելով սպասավորին, հանձնեց նրան։

:   Ես այստեղ հրավիրեցի միստր Մելասին, ― ասաց Մայքրոֆտը։ ― Նա բնակվում է մի փողոց այն կողմ, ուղիղ իմ բնակարանի վերևում, և մենք իրար մի քիչ ծանոթ ենք, ուստի և նա որոշեց ինձ մոտ գալ իր հոգսերով։ Որքան հասկանում եմ, միստր Մելասը ծնունդով հույն է և հիանալի պոլիգլոտ։ Ապրուստի համար մասամբ նա վաստակում է դատարանում որպես թարգմանիչ աշխատելով, մասամբ ուղեկցող լինելով արևելքի տարբեր հարուստների համար, երբ նրանք իջևանում են Նորթամբերլենդ֊ավենյուի հյուրանոցներում։ Կարծում եմ, ավելի նպատակահարմար կլինի նրան հնարավորություն տանք, որ անձամբ պատմի իր արտասովոր արկածների մասին։

:   Մի քանի րոպե անց սսենյակ մտավ ցածրահասակ, գեր մի մարդ, որի դեղնականաչավուն դեմքը և ածխի նմամ սև մազերը մատնում էին նրա հարավային ծագումը, թեև խոսում էր կիրթ անգլիացու պես։ Նա ամուր սեղմեց Շելոկ Հոլմսի ձեռքը, և նրա մուգ աչքերը ուրախությունից փայլեցին, երբ նա լսեց․ որ իր պատմությունը պատրստ է լսելու նման մի գիտակ։

:   ― Ես կարծում եմ, ոստիկանատանն ինձ չհավատացին, կարող եմ վստահ ասել, որ ոչ, ― սկսեց նա վրդովված։ Քանի որ նրանք մինչև հիմա այդպիսի բան չէին լսել, ենթադրում են, որ դա անհնար է։ Ես չեմ հանգստանա, մինչև չիմանամ, թե դա ինչով ավարտվեց դեմքը սպեղանիով ծածկված այդ դժբախտ մարդու համար։

:   ― Ես համակ ուշադրություն եմ, ―ասաց Շերլոկ Հոլմսը։

:   Այսօր չորեքշաբթի է, ― շարունակեց միստր Մելասը։ ― Ուրեմն, այսպես, այդ ամենը պատահեց երկուշաբթի ուշ գիշերը, ընդամենը երկու օր առաջ։ Ես թարգմանիչ եմ, ինչպես արդեն, հավանաբար, լսել եք իմ հարևանից։ Թարգմանում եմ ամեն ինչ և բոլոր լեզուներով կամ համարյա բոլոր, բայց քանի որ ծնունդով հույն եմ և հունական անուն ունեմ, ապա այդ լեզվով ինձ հարկ է լինում աշխատել բոլորից շատ։ Երկար տարիներ Լոնդոնում համարվում եմ հունարենի գլխավոր թարգմանիչը և իմ անունը լավ գիտեն հյուրանոցներում։

:   Պատահում է, և հաճախ, որ ինձ ամենաանպատեհ ժամերի են կանչում դժբախտության մեջ ընկած ինչ֊որ օտարերկրացու, կամ ուշ գիշերին եկած և իմ ծառայության կարիքն ունեցող ճանապարհորդի մոտ։ Այնպես որ չզարմացա, երբ երկուշաբթի ուշ գիշերին իմ բնակարանում հայտնվեց պճնագեղ հագնված մի երիտասարդ, ոմն Լաթիմեր, և ինձ հրավիրեց մուտքի մոտ սպասող կառքը։ Իր մոտ, ասաց նա, գործով եկել է իր հույն բարեկամը, և քանի որ վերջինս խոսում է միայն իր մայրենի լեզվով, առանց թարգմանչի գործը գլուխ չի գալիս։ Միստր Լաթիմերն ինձ հասկացրեց, որ իր բնակարանը բավականին հեռու է՝ Քենսիգտոնում, և նա ակնհայտորեն շտապում էր․ հենց փողոց դուրս ելանք, ինձ արագ հրեց կառքի մեջ։

:   Ես ասում եմ կառք, բայց տեղնուտեղը մեջս կասկած առաջացավ․ արդյո՞ք կառք եմ նստել։ Այն համենայն դեպս, ավելի ընդարձակ էր լոնդոնյան խայտառակությունից՝ քառանիվ կառքից, և պաստառապատված էր թանկագին կտորով, չնայած հնամաշ էր։ Միստր Լաթիմերը նստեց դիմացս, մենք սլացանք Չարինգ֊Կրոսով, հետո Շեֆստբերի֊ավենյուով դեպի վեր։ Մենք դուրս եկանք Օքսվորդ֊սթրիթ․ ես արդեն ուզում էի ասել, թե կարծես Քենսինգտոն ենք գնում երկար ճանապարհով, երբ խոսքիս կեսին ինձ կանգնեցրեց ուղեկցիս չափազանց տարօրինակ վարքը․․․

:   Որպես նախաբան նա գրպանից հանեց կապարով լեցուն ամենասոսկալի տեսքի դագանակը և թափահարեց, կարծես ստուգում էր ծանրությունը։ Հետո, ոչ մի խոսք չասելով, դագանակը դրեց կողքը, նստոցին։ Դրանից հետո, նա երկու կողմից բարձրացրեց պատուհանի փակոցափեղկերը, և ես, ի զարմանս ինձ, տեսա, որ ապակիները պատված են թղթով, կարծես հենց այն բանի համար, որպեսզի դրանց միջով ոչինչ չտեսնեմ։

:   ― Ներեցեք, որ ձեզ զրկում եմ պատուհանից նայելու բավականությունից, միստր Մելաս, ― ասաց նա։ Հասկանում եք, բանն այն է, որ իմ մտադրությունների մեջ չի մտնում, որպեսզի դուք տեսնեք, թե ուր ենք գնում։ Ինձ համար կարող է անհարմար լինել, եթե դուք հետո կարողանաք այս ճանապարհը գտնել։

:   Ինչպես կարող եք հեշտությամբ գուշակել, ես կորցրի ինձ․ ուղեկիցս ամուր, լայնաթիկունք երիտասարդ էր, այնպես որ, եթե մոտը չլիներ անգամ դագանակը, ես, միևնույն է, նրան չէի կարող հաղթել։

:   ― Դուք շատ տարօրինակ եք ձեզ պահում, միստր Լաթիմեր, ― ասացի ես կմկմալով։ Մի՞թե դուք չեք հասկանում, որ անօրինակություն եք անում։

:   ― Չեմ վիճում, որոշակի կամայականություն թույլ եմ տվել, ― պատասխանեց նա, ― երբ հաշիվներս փակելու լինեմ ձեզ հետ, ամեն ինչ հաշվի կառնվի։ Սակայն պետք է նախազգուշացնեմ, միստր Մելաս, որ եթե դուք այսօր մտածեք հակառակ իմ շահերի տագնապ բարձրացնել և ինչ֊որ բան ձեռնարկել, ապա գործը ձեզ համար լուրջ ընթացք կստանա։ Խնդրում եմ ձեզ, մի մոռացեք․ որ ինչպես այստեղ, կառքում, այնպես էլ ինձ մոտ՝ տանը, հավասարապես իմ իշխանության տակ եք։

:   Նա խոսում էր հանգիստ, բայց խռպոտ ձայնով, որից բառերն ավելի սպառնալից էին հնչում։ Ես նստել էի լուռ և շվարած, թե աշխարհում ինչ պատճառ կարող է լինել, որպեսզի ինձ հափշտակեն նման անսովոր ձևով։ Բայց պատճառը ինչ էլ լիներ, պարզ էր, որ պայքարն անօգուտ է, և ինձ մնում է միայն ու միայն սպասել, իսկ այնտեղ արդեն կերևա։

:   Մոտավորապես երկու ժամ էր, որ մենք ճանապարհին էինք, բայց ես ամենևին չէի կարողանում պարզել, թե ուր ենք գնում։

:   Մերթ ընդ մերթ անիվի աղմուկն ասում էր, որ մենք սլանում ենք գետաքարե սալահատակով, իսկ կանոնավոր, անաղմուկ ընթացքը մտածել էր տալիս ասֆալտի մասին։ Բացի այս ձայնի փոփոխությունից, ուրիշ ոչինչ չկար, որ թեկուզ մոտավորապես հուշեր ինձ, թե որտեղ ենք գտնվում։ Երկու պատուհանների թղթերը թույլ չէին տալիս, որ լույսը թափանցի, իսկ իմ դիմացի ապակիներին կապույտ վարագույր էր քաշած։ Փել֊Մելից մեկնեցինք յոթն անց քառորդին ու իմ ժամացույցով արդեն իննից տաս էր պակաս, երբ վերջապես կանգ առանք։ Իմ ուղեկիցն իջեցրեց կառքի ապակին, և ես տեսա հասարակ կամարաձև մի շքամուտք, որի վերևում լամպ էր վառվում։ Ինձ շտապ կառքից իջեցրին․ շքամուտքում մի դուռ բացվեց, և ես հայտնվեցի մի բնակարանում։ Ի միջի այլոց, երբ ներս էի մտնում, աղոտ տպավորություն ունեի, որ իմ երկու կողմերում ծառեր կային։ Բայց դա քաղաքային առանձնատուն էր իր սեփական այգով, թե bona fide (իսկական) քաղաքամերձ տուն, չեմ կարող հաստատ ասել։

:   Նախասրահում վառվում էր գունավոր գազալամպը, բայց կրակն այնքան էր իջեցված, որ ես կարողացա միայն նկատել, որ նախասրահը բավականին մեծ էր և պատերին նկարներ էին կախված։ Աղոտ լույսի տակ տարբերեցի, որ դուռը մեր առջև բացեց փոքրիկ, անբարետես, միջին տարիքի, կորացած ուսերով մի մարդ։ Երբ շրջվեց մեր կողմը, լույաի փայլից նկատեցի, որ նա ակնոցավոր է։

:   ― Սա միստր Մելա՞սն է, Հարոլդ, ― հարցրեց նա։

:   ― Այո։

:   ― Լավ է։ Շատ լավ։ Հուսով եմ, մեր վրա զայրացած չեք, միստր Մելաս, մենք առանց ձեզ ոչ մի կերպ գլուխ չէինք հանի։ Եթե դուք մեզ հետ ազնվորեն աշխատեք, չեք ափսոսա, բայց եթե փորձեք ինչ֊որ աճապարություն անել, այդ ժամանակ․․․ թող աստված ձեզ պահի։

:   Նա խոսում էր ընդհատ, նյարդային, մեկընդմեջ բառերը խառնելով, բայց, չգիտես ինչու, ինձ համար ավելի սարսափազդու էր, քան մյուսը՝ երիտասարդը։

:   ― Ի՞նչ եք ուզում ինձնից, ― հարցրեցի ես։

:   ― Միայն մի բան, դուք մի քանի հարց պիտի տաք Հունաստանից եկած մի ջենտլմենի՝ մեր հյուրին, և մեզ համար թարգմանեք նրա պատասխանները։ Բայց մեր հրամայածից կես խոսք անգամ ավելի չպետք է ասեք, կամ․․․ դարձյալ ջղային մանր ծիծաղ․․․ ավելի լավ կլիներ ընդհանրապես ծնված չլինեիք։

:   Այսքանն ասելուց հետո նա բացեց դուռը և մեզ տարավ դարձյալ միայն մեկ լամպով թույլ լուսավորված մի սենյակ։ Սենյակն, ինչ խոսք, շատ մեծ էր, և հենց որ ներս մտա, ոտքերս ընկղմվեցին գորգի մեջ, որը վկայում էր հարուստ կահավորանքի մասին։ Աչքի պոչով տեսա թավշով ծածկված բազկաթոռներ, բարձր, սպիտակ մարմարից սարքած բուխարի, և նրա մի կողմում մի բան, որն ինձ թվաց ճապոնական զենքուզրահի հավաքածու։ Բազկաթոռներից մեկը դրված էր ուղիղ լամպի տակ, և տարեց պարոնը լուռ մատնացույց արեց այն։ Երիտասարդը հեռացավ, բայց անմիջապես հայտնվեց մյուս դռնից՝ իր հետ բերելով լայն խալաթով մի ջենտլմենի։ Երբ վերջինս հայտնվեց աղոտ լույսի շրջանակի մեջ, կարողացա տեսնել նրան․ տեսքն այնքան ահավոր էր, որ ցնցվեցի։ Մահու չափ գունատ էր և սարսափելի հյուծված, դուրս ընկած աչքերը վառվում էին ինչպես այն մարդու մոտ, որի հոգին ավելի ուժեղ է, քան տկար մարմինը։ Բայց ֆիզիկական հյուծվածությունից առավել ինձ ցնցեց այն, որ դեմքի երկարությամբ և լայնությամբ այլանդակորեն ձգված էին սպեղանու շերտեր և բերանը փակված էր հենց այդ նույն սպեղանու լայն շերտով։

:   ― Դու գրելու տախտակ ունե՞ս, Հարոլդ, ― բղավեց տարեցը, երբ այդ տարօրինակ էակը ոչ թե նստեց, այլ ավելի շուտ ընկավ բազկաթոռին։ ― Նրա ձեռքերը արձակե՞լ եք։ Լավ, նրան մատիտ տվեք։ Միստր Մելաս, դուք նրան պետք է հարցեր տաք, իսկ նա պատասխանները գրի։ Նախ և առաջ հարցրեք, պատրա՞ստ է արդյոք թղթերը ստորագրելու։

:   Մարդու աչքերը կրակ արձակեցին։

:   «Երբեք», ― հունարեն գրեց նա տախտակի վրա։

:   ― Ոչ մի պայմանո՞վ, ― հարցրի ես մեր բռնակալի հրամանով։

:   «Միայն, եթե աղջկան իմ ներկայությամբ պսակի ինձ ծանոթ հույն քահանան»։

:   Տարեցը ցածրաձայն հռհռաց իր թունավոր ծիծաղով։

:   ― Գիտե՞ք, թե այդ դեպքում ձեզ ինչ է սպառնում։

:   « Իմ մասին ես չեմ մտածում»։

:    ես ձեզ նմուշներ եմ բերում մեր կիսաբանավոր֊կիսագրավոր խոսակցությունից։ նորից ես պետք է հարցնեի՝ կհանձնվի՞ նա, արդյոք, և կստորագրի՞ փաստաթուղթը։ Նորից ու նորից ստանում էի նույն զայրալից պատասխանը։ Բայց շուտով գլխումս երջանիկ մի միտք ծագեց։ Սկսեցի յուրաքանչյուր հարցին ինքս ավելացնել նախադասությունները․ սկզբում միանգամայն անվտանգ, ստուգելու համար, թե մեր վկաները հասկանու՞մ են արդյոք թեկուզ մի բառ, իսկ հետո, համոզվելով, որ նրանց դեմքին ոչինչ չարտահայտվեց, ես ավելի վտանգավոր խաղ տարա։ Մեր խոսակցությունն անցավ մոտավորապես այսպես․

:   ― Այսպիսի համառությունը ձեզ համար լավ չի լինի։ Դուք ո՞վ եք։

:   ― Ինձ համար միևնույն է։ Լոնդոնում ես օտար եմ։

:   ― Ձեր ճակատագրի մեղքը ձեզ վրա է ընկնում։ Վաղու՞ց եք այստեղ։

:   ― Թող այդպես լինի։ երեք շաբաթ։

:   ― Դա արդեն երբեք ձեր սեփականությունը չի լինի։ Ձեզ ի՞նչ են անում։

:   ― Բայց սրիկաներին էլ չի հասնի։ Սովի են մատնում։

:   ― Ստորագրեք թղթերը և ձեզ ազատություն կտան։ ի՞նչ տուն է սա։

:   ― Երբեք չեմ ստորագրի։ Չգիտեմ։

:   ― Դրանով նրան լավություն չեք անի։ Ի՞նչ է ձեր անունը։

:   ― Թող աղջիկն ինձ անձամբ ասի։ Կրաթիդես։

:   ― Դուք կտեսնեք նրան, եթե ստորագրեք։ Դուք որտեղի՞ց եք։

:   ― Ուրեմն ես նրան երբեք չեմ տեսնի։ Աթենքից։

:   Հինգ րոպե ևս, միստր Հոլմս, և ես նրանց քթի տակ կիմանայի ամբողջ պատմությունը։

:   Արդեն իմ հետևյսլ հարցից, հնարավոր է, գործը կպարզվեր, բայց այդ ակնթարթին դուռը բացվեց, և սենյակ մտավ մի կին։ Ես չէի կարող նրան պարզ տեսնել և գիտեմ միայն, որ նա բարձրահասակ, նրբագեղ և սևահեր էր և հագին ճերմակ խալաթի նման լայն մի շոր կար։

:   ― Հարոլդ, ― խոսեց նա անգլերեն, բայց նկատելի առոգանությամբ։ ― Ես այստեղ այլևս չեմ դիմանա։ Այնքան ձանձրալի է, երբ կողքիդ ոչ մեկը չկա, բացի․․․ Աստված իմ, սա Պաուլոսն է։

:   Վերջին բառը նա հունարեն արտասանեց և այդ վարկյանին դժբախտ հույնը ջղաձիք ճիչով պոկեց սպեղանին շրթունքներից և «Սոֆյա, Սոֆյա» ճչալով նետվեց նրա կրծքին։ Բայց նրանց գրկախառնությունը մի ակնթարթ տևեց, որովհետև երիտասարդը հափշտակեց կնոջը և դուրս հրեց սենյակից, իսկ տարեցն, այդ նույն պահին, առանց դժվարության սովից հյուծված զոհին քարշ տվեց մյուս դռնով։ Մի պահ սենյակում մենակ մնացի։ Վեր թռա աղոտ հույսով, թե ինչ֊որ կերպ որևէ նշանով հնարավոր կլինի գուշակել, ուր եմ ընկել։ Բայց, բարեբախտաբար, չկարողացա ոչինչ ձեռնարկել, որովհետև գլուխս բարձրացնելով տեսա, որ տարեցը կանգնած է դռան մոտ և աչքը ինձնից չի կտրում։

:   ― Ահա և վերջ, միստր Մելաս, ― ասաց նա։ Տեսնում եք, մենք ձեզ վստահեցինք խիստ անձնական բնույթի մի գործ։ Մենք ձեզ չէինք անհանգստացնի, եթե հունարեն իմացող մեր ընկերը ստիպված չլիներ Արևելք վերադառնալ։ Մեզ անհրաժեշտ էր նրան փոխարինող մեկին գտնել և ուրախացանք ձեզ նման շնորհալի թարգմանիչ գտնելու համար։

:   Ես գլուխ տվեվի։

:   ― Այստեղ հինգ սովորեն է, ― ասաց նա, մոտենալով ինձ, ― հուսով եմ, բավարար հոնորար է։ Բայց հիշեք, ― ավելացրեց նա և ծիծաղելով հարվածեց կրցքիս, ― եթե դուք թեկուզ մի հոգու պատմեք ձեր տեսածի մասին, թեկուզ մի խոսք ասեք, այդ ժամանակ թող աստված ձեր հոգին լուսավորի։

:   Չեմ կարող ձեզ ասել, թե ինչպիսի զզվանք և սարսափ ներշնչեց ինձ այդ արտաքինից ողորմելի մարդը։ Լամպի լույսն ընկել էր նրա վրա, և ես կարող էի նրան ավելի լավ զննել։ Դեղնամոխրագույն սուր դեմք և նոսր, սեպաձև մորուք, իսկը ճիլոպից։ Երբ նա խոսում էր,վիզը միշտ առաջ էր ձգվում, և այդ պահին շրթունքներն ու թարթիչներն անընդհատ ձգվում էին, կարծես տառապում էր սուրբ Վիտոսի կայթով։ Անկախ ինձնից, մտածեցի, որ այդ տարօրինակ, ընդհատվող ծիծաղը ևս ինչ֊որ նյարդային հիվանդուցյուն է։ Եվ, այնուամենայնիվ, նրա դեմքը սարսափելի էր․ մոխրագույն, դաժան, սառը փայլով աչքերի պատճառով, որոնք իրենց խորքում թաքցնում էին չարագուշակ դաժանություն։

:   ― Եթե դուք բերանբացություն անեք, մեզ հայտնի կդառնա, ― ասաց նա։ ― Մենք մեր լրտեսն ունենք։ Իսկ այժմ ձեզ ներքևում սպասում է կառքը և ընկերս ձեզ հետ կտանի։

:   Ինձ արագ տարան միջանցքով, խցկեցին կառքը և դարձյալ ես նշմարեցի ծառերն ու այգին։ Միստր Լաթիմերը կրնկակոխ գալիս էր ետևիցս և, ոչ մի խոսք չասելով, նստեց դիմացս։ Մենք դարձյալ գնացինք ինչ֊որ անվերջանալի հեռուն, լուռ, ծածկած պատուհանների ներսում, մինչև, վերջապես,արդեն գիշերվա ժամը մեկին կառքը կանգ առավ։

:   ― Դուք այստեղ կիջնեք, միստր Մելաս, ― ասաց ուղեկիցս։ ― Ներեցեք, որ ձեզ լքում եմ ձեր տնից այսքան հեռու, բայց մենք ուրիշ ելք չունենք։ Ձեր կողմից կատարվող ամեն մի փորձ՝ որոշելու կառքի վերադարձի ճանապարհը, ձեզ վնաս կպատճառի։

:   Այս ասելով նա բացեց դուռը, և ես չէի հասցրել դուրս թռչել, երբ կառապանը թափահարեց մտրակն, ու կառքը աղմուկով սլացավ։ Ես տարակուսանքով նայեցի շուրջս։ Կանգնած էի ինչ֊որ արոտավայրում, այստեղ֊այնտեղ աճած հավամրգի և սևացած որոճի թփերի մեջտեղում։ Հեռվում ձգվում էր տների շարքը և այնտեղ՝ տանիքի տակ, ինչ֊որ պատուհանից լույս էր երևում։ Հակառակ կողմում տեսա երկաթգծի կարմիր ազդանշանային լապտերը։

:   Ինձ բերող կառքն արդեն ծածկվել էր տեսադաշտից։ Ես շուրջս էի նայում ու գուշակում, թե ուր են ինձ բերել, երբ հանկարծ տեսա, որ մթության մեջ ուղիղ դեպի ինձ է գալիս ինչ֊որ մի մարդ։ Երբ նա հավասարվեց ինձ, ես կռահեցի, որ նա երկաթգծի բեռնակիր է։

:   ― Դուք ինձ չե՞ք ասի, սա ի՞նչ վայր է, ― հարցրի ես։

:   ― Ուոնդսուերթ֊Կոմոնը, ― ասաց նա։

:   ― Կարո՞ղ եմ հասնել քաղաք մեկնող գնացքին։

:   ― Եթե ոտքով գնաք մինչև Կլեպեմյան կայարան, դա այստեղից մոտավորապես մեկ մղոն հեռավորության վրա է, կհասնեք Վիկտորիա մեկնող վերջին գնացքին։

:   Դրանով էլ ավարտվեց իմ արկածը, միստր Հոլմս։

:   Ես ոչ գիտեմ, թե որտեղ եմ եղել, ոչ էլ՝ ով է հետս խոսել, ոչինչ, միայն գիտեմ այն, ինչ ինձնից լսեցիք։ Բայց ես գիտեմ, որ ստոր խաղ է տարվում, և կցանկանայի օգնել այդ դժբախտին, եթե կարողանայի։ Առավոտյան այս ամենի մասին պատմեցի միստր Մայքրոֆտ Հոլմսին, իսկ հետո հայտնեցի ոստիկանությանը։

:   Լսելով այս տարօրինակ պատմությունը մենք մի պահ լռեցինք։ Հետո Շերլոկ Հոլմսը նայեց եղբորը։

:   ― Միջոցներ ձեռք առնվե՞լ են, ― հարցրեց նա։

:   Մայքրոֆտը վերցրեց սեղանի ծայրին դրած «Դեյլի Նյուս»֊ի համարը։

:   « Յուրաքանչյուր ոք, ով ինչ֊որ բան կհայտնի հույն, ոչ անգլիախոս, աթենքցի Պաուլոս Կրաթիդեսի մասին, վարձատրություն կստանա։ Նույնքան պարգև կվճարվի նաև յուրաքնչյուրին, ով լուրեր կհայտնի Սոֆյա անունով հելենուհու մասին։ x2473»: Հայտարարությունը տպագրվեց բոլոր թերթերում։ Առայժմ ոչ ոք չի արձագանքել։

:   ― Իսկ ի՞նչ կասեք հունական դեսպանատան մասին։

:   ― Ես տեղեկացա։ Այնտեղ ոչինչ չգիտեն։

:   ― Այդպես։ Հեռագիր տանք Աթենքի ոստիկանապետին։

:   ― Մեր ընտանիքի ողջ եռանդը բաժին է ընկել Շերլոկին, ― ինձ դիմելով, ասաց Մայքրոֆտը։ ― Դե ինչ, զբաղվիր այս գործով, գործադրիր քո ողջ կարողությունը և եթե արդյունքի հասնես, ինձ իմաց տուր։

:   ― Անպայման, ― պատասխանեց ընկերս, բազկաթոռից վեր կենալով։ ― Իմաց կտամ և՛ քեզ և՛ միստր Մելասին։ Իսկ մինչ այդ, միստր Մելաս, ես ձեր փոխարեն խիստ կզգուշանայի, որովհետև այս հայտարարությամբ նրանք, իհարկե, կիմանան, որ դուք իրենց մատնել եք։

:   Մենք տուն ուղեևորվեցինք։ Ճանապարհին Հոլմսը հեռագրատուն մտավ և մի քանի շտապ հեռագրեր ուղարկեց։

:   ― Տեսնում եք, Ուոտսոն, ― ասաց նա։ Երեկոն աննպատակ չանցկացրինք։ Իմ բազմաթիվ, ամենահետաքրքիր դեպքերը ինձ են հասել այսպիսի ճանապարհով՝ Մայքրոֆտի միջոցով։ Մեզ տրված խնդիրը, իհարկե, կարող է ունենալ միան մեկ լուծում, բայց, այնուամենայնիվ, ունի իր առանձնահատկությունները։

:   ― Հույս ունեք լուծե՞լ այս խնդիրը։

:   ― Իմանալ այսքան բան, որքան մենք գիտենք, և չբացահայտել մնացածը, իսկապես տարօրինակ կլիներ։ Դուք ինքներդ էլ արդեն կռահել եք ձեր վարկածը, որը կարող է բացատրել մեզ հաղորդված փաստերը։

:   ― Այո, միայն ընդհանուր գծերով։

:   ― Ի՞նչ մտահխացում ունեք։

:   ― Ինձ հավանական է թվում, որ հելենուհուն առևանգել է երիտասարդ անգլիացին, որն իրեն Հարոլդ Լաթիմեր է կոչում։

:   ― Առևանգե՞լ, որտեղի՞ց։

:   ― Հավանաբար, Աթենքից։

:   Շերլոկ Հոլմսը տարուբերեց գլուխը։

:   ― Երիտասարդը հունարեն ոչ մի բառ չգիտե։ Օրիորդը բավականին ազատ խոսում է անգլերեն։ Հետևություն՝ օրիորդը որոշ ժամանակ ապրել է Անգլիայում, իսկ երիտասարդը երբեք չի եղել Հունաստանում։

:   ― Լավ։ Այդ դեպքում մենք կարող ենք ենթադրել, որ օրիորդը Անգլիա է եկել հյուրընկալության, և Հարոլդը համոզել է նրան փախչել իր հետ։

:   ― Դա ավելի հավանական է։

:   ― Հետո նրա եղբայրը (կարծում եմ, նրանք հենց քույր ու եղբայր են) որոշել է միջամտել և եկել է Հունաստանից։ Անշրջահայացորեն նա ընկել է երիտասարդի և նրա տարեց մեղսակցի ձեռքը։ Այժմ չարագործները ուժով ստիպում են նրան ինչ֊որ թուղթ ստորզգրել և իրենց փոխանցել օրիորդի կարողությունը, որը գուցե գտնվում է եղբոր խնամակալության տակ։ Նա հրաժարվում է։ Նրա հետ բանակցությունների համար թարգմանիչ է անհրաժեշտ։ Նրանք գտնում են Մելասին, սկզբում օգտվել էին ուրիշի ծառայությունից։ Օրիորդին չեն հայտնում, որ եղբայրը եկել է, և նա դա բացահայտում է զուտ պատահականությամբ։

:   ― Հիանալի է, Ուոտսոն, ― բացականչեց Հոլմսը, ― ինձ թվում է, անկեղծորեն եմ ասում, որ դուք մոտ եք ճշմարտությանը։ Ինքներդ եք տեսնում, որ բոլոր խաղաթղթերը մեր ձեռքին են, և այժմ մեզ պետք է շտապել, քանի դեռ անուղղելին չի կատարվել։ Եթե ժամանակը ների, մենք նրանց անպայման կճանկենք։

:   ― Իսկ ինչպե՞ս կիմանանք, որտեղ է գտնվում այդ տունը։

:   ― Դե, եթե մեր դատողությունները ճիշտ են և օրիորդին իսկապես կոչում են Սոֆյա Կրաթիդես, ապա մենք առանց դժվարության կընկնենք հետքի վրա։ Ամբողջ հույսը նրա վրա է, քանի որ եղբորը ոչ ոք քաղաքում չգիտե։ Պարզ է, այն ժամանակվանից, ինչ Հարոլդի և օրիորդի միջև ինչ֊որ փոխհարաբերություն է սկսվել, պետք է, որ որոշ ժամանակ անցած լինի, ամենաքիչը մի քանի շաբաթ, մինչև լուրը հասել է Հունաստան, և եղբայրը ծովով եկել է այստեղ։ Եթե այս ընթացքում նրանք միասին ապրել են ինչ֊որ տեղում, մենք, հավանաբար, Մայքրոֆտի տված հայտարարության հիման վրա ինչ֊որ պատասխան կստանանք։

:   Նման խոսակցություններով հասանք Բեյքր֊սթրիթ։ Հոլմսն աստիճաններով առաջինը վեր բարձրացավ և բացելով մեր սենյակի դուռը, զարմանքից քար կտրեց։ նրա ուսի վրայից նայելով պակաս չզարմացա նաև ես։ Նրա եղբայրը՝ Մայքրոֆտը, նստել էր բազկաթոռին և ծխում էր։

:   ― Մտիր, Շերլոկ։ Մտեք, սըր, ― հրավիրեց նա քաղաքավարի, ժպտալով նայելով մեր զարմացած դեմքին։ Դու ինձնից արագություն չէիր սպասում, չէ՞, Շերլոկ։ Բայց այս դեպքը չգիտես ինչու գլխիցս դուրս չի գալիս։

:   ― Բայց դու ինչպե՞ս այստեղ հասար։

:   ― Կառքով ձեզնից առաջ ընկա։

:   ― Իրադարձությունները հետագա զարգացու՞մ են ստացել։

:   ― Ստացվել է իմ հայտարարության պատասխանը։

:   ― Ահա թե ինչ։

:   ― Այո, ձեր գնալուց հինգ րոպե անց։

:   ― Ի՞ նչ են հայտնում։

:   Մայքրոֆտը բացեց թուղթը։

:   ― Ահա, ― ասաց նա։ ― Գրված է միջին տարիքի, թույլ կազմվածքով մարդու կողնից, բութ ծայրով, ստանդարտ չափսի թղթի վրա։ «Սըր, ― գրում է նա, ― ի պատասխան ձեր այսօրվա հայտարարության, թույլ տվեք հայտնել ձեզ, որ ես գերազանց գիտեմ հիշյալ երիտասարդ կնոջը։ Եթե թույլ տաք այցելել ձեզ, այդ ցավալի պատմության վերաբերյալ կարող եմ հայտնել մի քանի մանրամասներ։ Ներկայումս օրիորդը բնակվում է Բեկենհեմում՝ «Միրտի» ամառանոցում։ Պատրաստ եմ ծառայելու։ Ջ․ Դեվենպորտ»։

:   ― Գրում է Լոուեր֊Բրիքստոնից, ― ավելացրեց Մայքրոֆտ Հոլմսը։ ― Դու ի՞նչ կարծիքի ես, Շերլոկ, արդյոք անհրաժեշտ չէ՞ հենց հիմա գնալ նրա մոտ և իմանալ, հիշյալ մանրամասները։

:   ― Իմ սիրելի Մայքրոֆտ, եղբորը փրկելն ավելի կարևոր է, քան քրոջ պատմությունն իմանալը։ Կարծում եմ, մենք պետք է գնանք Սկոտլանդ֊Յարդ, տեսուչ Գրեգսոնի ետևից և շարժվենք ուղիղ Բեկենհեմ։ Մենք գիտենք, որ մարդը դատապարտված է, և ամեն մի ժամի հապաղումը կարող է թանկ նստել նրա վրա։

:   ― Լավ կլինի ճանապարհին հետներս վերցնենք նաև միստր Մելասին, ― առաջարկեցի ես, ― գուցե թարգմանչի կարիք զգացվի։

:   Հիանալի է, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Սպասավորին ուղարկեք կառքի ետևից, և անմիջապես մեկնենք։ ― Խոսելու ընթացքում նա բացեց սեղանի դարակը, և ես տեսա, ինչպես ատրճանակը գրպանը խցկեց։

:   ― Այո, ― պատասխանեց նա իմ հարցական հայացքին։ ― Մեր լսածից ես կռահեցի, որ մեզ հարկ կլինի գործ ունենալ ծայրահեղ վտանգավոր բանդայի հետ։

:   Արդեն մթնում էր, երբ հասանք Փել֊Մել և բարձրացանք Մելասի բնակարանը։ Մենք իմացանք, որ նրա ետևից եկել է մի ինչ֊որ ջենտլմեն, և նա գնացել է։

:   ― Մեզ չէի՞ք ասի, թե ուր, ― հարցրեց Մայքրոֆտ Հոլմսը։:   ― Չգիտեմ, սըր, ― պատասխանեց մեզ համար դուռը բացող կինը։

:   ― Նա ձեզ հայտնե՞ց իր անունը։

:   ― Ոչ, սըր։

:   ― Գեղեցիկ, մուգ գույնի մազերով մի երիտասարդ էր, չէ՞։

:   ― Ախ, ոչ, սըր, նա փոքրամարմին էր, ակնոցով, նիհար դեմքով, բայց հաճելի վարվելակերպով, խոսելու ընթացքում անընդհատ ժպտում էր։

:   ― Գնանք, ― ընդհատեց Շերլոկ Հոլմսը։ ― Գործը լուրջ ընթացք է ստանում, ― նկատեց նա, երբ մենք մոտեցանք Սկոտկանդ֊Յարդին։ ― Այդ մարդիք դարձյալ տիրել են Մելասին։ Նա քաջերից չէ, ինչպես նրանք համոզվել են այն գիշեր։ Սրիկան, հավանաբար, նրան արդեն սարսափեցրել է միայն իր հայտնվելով։ Նրան, անկասկած, դարձյալ հարկավոր է եղել թարգմանչի մասնագիտությունը, և հետո էլ ցանկանում են պատժել դավաճանության համար՝ որիշ ինչպես կարող են գնահատել նրա արարքը։

:   Մենք հույս ունեինք գնացքով տեղ հասնել, եթե ոչ շուտ, ապա գոնե կառքի հետ միաժամանակ։ Բայց Սկոտլանդ֊Յարդում սպասեցինք մեկ ժամից ավելի, մինչև մեզ ուղեկցեցին տեսուչ Գրեգսոնի մոտ, և այնտեղ կատարեցինք բոլոր ձևականությունները, որոնք թույլ էին տալիս մեզ հանուն օրենքի տուն թափանցել։ Տասից քառորդ էր պակաս, երբ մոտեցանք Լոնդոնյան կամրջին, և տասն անց կեսն անցել էր, երբ չորսով իջանք Բեկեմհեմյան կառամատույց։ Կայարանից մինչև «Միրտի» ամառանոցը կես մղոն էր․ դա մռայլ մի տուն էր, ճանապարհից ոչ շատ հեռու, հողամասի խորքում։ Այստեղ մենք բաց թողեցինք կառքը և գնացինք ծառուղիով։

:   ― Բոլոր պատուհանները մութ են, ― նկատեց տեսուչը։ ― Երևում է, տանը ոչ ոք չկա։

:   ― Բույնը դատարկ է, թռչնակերը թռել են, ― ասաց Հոլմսը։

:   ― Ինչու՞ եք այդպես կարծում։

:   ― Ոչ ուշ, քան մեկ ժամ առաջ, այստեղից ծանր բեռով կառք է անցել։

:   Տեսուչը ծիծաղեց։

:   ― Ես ինքս էլ դարպասի լապտերի լույսի տակ թարմ անվահետք տեսա, բայց բեռը որտեղի՞ց հորինեցիք։

:   ― Դուք կարող էիք նկատել նաև դեպի տուն գնացող երկրորդ անվահետքը։ Հակառակ ուղղությամբ գնացող անվահետքը խորն է, բավականին խորը։ Ահա թե ինչու մենք կարող ենք անվարան հաստատել, որ կառքը վերցրել է բավակամին ծանր բեռ։

:   ― Ոչինչ ասել չեմ կարող։ Մեկ միավոր՝ ձեր օգտին, ― ասաց տեսուչը և թոթվեց ուսերը։ ― Էհե՜, այս դուռը կոտրելն այնքան էլ հեշտ չէ։ Փորձենք թակել, գուցե ինչ որ մեկը լսի։

:   Նա մուրճիկով ուժեղ հարվածեծ դռանը և տվեց զանգը, սակայն ապարդյուն։ Այդ ընթացքում Հոլմսը կամացուք անհետացավ, բայց երկու֊ երեք րոպեից վերադարձավ։

:   ― Պատուհանը բացեցի, ― ասաց նա։

:   ― Փառք աստծո, որ դուք գործում եք ոստիկանության կողմից, ոչ թե նրա դեմ, միստր Հոլմս, ― նկատեց տեսուչը, երբ տեսավ, թե ինչ սրամիտ ձևով էր ընկերս ետ քաշել սողնակը։ ― Այսպես։ Կարծում եմ, ստեղծված իրավիճակում կարելի է ներս մտնել առանց հրավերի։

:   Մենք միմյանց ետևից մտանք մեծ դահլիճը, ըստ երևույթին, հենց այնտեղ, ուր եղել էր միստր Մելասը։ Տեսուչը վառեց իր լապտերը, և մենք տեսանք երկու դուռ, դռան ծանր վարագույրներ, լամպ և ճապոնական ասպետական հավաքածու, ինչպես մեզ նկարագրել էին։ Սեղանին դրված էին երկու բաժակ, կոնյակի դատարկ շիշ և կերակրի մնացորդներ։

:   ― Այս ի՞նչ է, ― հանկարծ հարցրեց Շերլոկ Հոլմսը։

:   Բոլորս կանգ առանք, ականջ դրեցինք։ Մեր գլխավերևում, ինչ֊որ տեղից, կարծես հառաչանքներ էին լսվում։ Հոլմսը նետվեց դեպի դուռը, այնտեղից՝ միջանցք։ Հանկարծ վերևից պարզորոշ ողբի ձայն լսվեց։ Հոլմսը սըրնթաց վազեց աստիճաններով, ես և տեսուչը կրնկակոխ հետևեցինք նրան։ Նրա եղբայրը՝ Մայքրոֆտը, ևս շտապեց, որքան թույլ էր տալիս նրա ծանրացած մարմինը։

:   Երկրորդ հարկի հարթակում տեսանք երեք դուռ․ այդ սարսափելի հառաչանքները լսվում էին մեջտեղի դռան ետևից․ դրանք մերթ մարում էին՝ վերածվելով խուլ մրթմրթոցի, մեկ դարձայլ դառնում ականջ ծակող ողբ։Դուռը փակ էր, բայց դրսի կողմից բանալի էր կախված։ Հոլմսը բացեց փեղկերը, ներս վազեց և ակնթարթորեն դուրս թռավ՝ ձեռքերով բռնելով կոկորդը։

:   ― Շմոլ գազ, ― բղավեց նա։ ― Մի քիչ սպասեք։ Հիմա կցնդի։

:   Դռնից ներս նայելով տեսանք, որ սենյակը լուսավորում է միայն կրակի աղոտ կապույտ բոցը՝ առկայծելով փոքրիկ պղնձե կրակարանի մեջտեղում։ Այն հատակի վրա անբնական, մեռնող լույսի շրջանակներ էր առաջացնում, իսկ մթան խորքում, պատի մոտ, մենք տարբերեցինք երկու անորոշ, ծռմռված ստվերներ։ Բացված դռնից դուրս ձգվեց սարսափելի թունոտ ծուխը, որից մենք շնջահեղձ եղանք և հազացինք։ Հոլմսը աստիճաններով վազեց մինև վերջ, որպեսզի մաքուր օդ շնչի և հետո սենյակ նետվելով՝ թափով բացեց պատուհանը և դուրս նետեց վառվող կրակարանը։

:   ― Մեկ րոպեից կարող ենք ներս մտնել, ― խռխռաց նա, դարձյալ հարթակ նետվելով։ ― Որտե՞ղ է մոմը։ Դժվար թե մենք կարողանանք լուցքի վառել այսպիսի ածխահորում։ Դու, Մայքրոֆտ, կկանգնես դռան մոտ և կլուսավորես, իսկ մենք նրանց դուրս կբերենք։ Դե, մտնենք, հիմա կարելի է։

:   Մենք նետվեցինք թունավորվածների մոտ և նրանց հարթակ քարշ տվեցինք։ Երկուսն էլ անգիտակից վիճակում էին, կապտած շրթունքներով, ուռած, արյուն լցվաց դեմքերով և դուրս պրծած աչքերով։ Նրանց դեմքերն այնքան էին այլանդակվել, որ միայն սև մորուքն ու ամրակազմ, կարճահասակ կերպարանքը հնարավորություն տվեցին ճանաչելու դրանցից մեկին՝ հույն թարգմանչին, որից մենք բաժանվել էինք ընդամենը մի քանի ժամ առաջ «Դիոգենեսում»։ Նրա ոտքերն ու ձեռքերը ամուր կապված էին, աչքին նկատելի էր ուժեղ հարվածի հետք։ Պարզվեց, որ երկրորդը բարձրահասակ էր, վերին աստիճանի հյուծված, նա ևս կապկպված էր, և սպեղանու մի քանի շերտեր պատել էին դեմքը արտասովոր Նախշերով։ Երբ նրան դրեցինք հատակին, նա դադարեց տնքալուց, և մի հայացքից հասկացա, որ մեր օգնությունն այստեղ ուշացած է։ Բայց միտր Մելասը դեռ ողջ էր, և, դիմելով անուշադրի սպիրտի ու բրենդիի օգնությանը, ես, մեկ ժամ էլ չանցած, տեսնելով, թե ինչպես է նա աչքերը բացում, բավականությաբ համոզվեցի, որ իմ ձեռքը ետ բերեց նրան այն մթին հովտից, ուր տանում են բոլոր ճամփաները։

:   Այն, ինչ նա մեզ պատմեց, շատ պարզ էր և հաստատում էր միայն մեր սեփական հետևությունները։ Այցելուն, հազիվ մտնելով Փել֊ՄԵԼ փողոցի վրայի նրա սենյակը, թեզանիքից դուրս է քաշել արճիճով լեցուն դագանակը և անմիջական ու անխուսափելի մահվան սպառնալիքի տակ երկրորդ անգամ էր կարողացել փախցնել նրան։ Այդ սրիկան իր քմծիծաղով դժբախտ պոլիգլոտի վրա համարյա հիպնոսող ինչ֊որ ազդեցություն էր թողել՝ նույնիսկ հիմա էլ, հազիվ էր սկսել խոսել նրա մասին, ձեռքերը սկսեցին դողալ և դեմքը գունատվեց։ Նրան բերելով Բեկենհեմ երկրորդ հարցաքննության, որն ավելի դրամատիկական էր, քան առաջինը, անգլիացիները սպառնացին անմիջապես բանտարկյալի վերջը տալ, եթե նա չկատարի իրենց պահանջները։ Վերջ ի վերջո, համոզվելով, որ ոչ մի սպառնալիքով նրան չես ընկճի, ետ տարան իր բանտը, իսկ հետո հայհոյելով Մելասին իր դավաճանության՝ հայտարարության միջոցով գաղտնիքը բացելու համար, շշմեցրին նրան դագանակի հարվածով, և նա այլևս ոչինչ չէր հիշում, մինչև իր վրա խոնարհված մեր դեմքերը տեսնելը։

:   Այսպիսին էր հույն թարգմանչի արտառոց պատմությունը, ուր մինչև հիմա էլ շատ թաքնված գաղտնիքներ կան։ Կապվելով հայտարարությանը արձագանքած ջենտլմենի հետ, մենք պարզեցինք, որ դժբախտ օրիորդը սերում է հարուստ հույն ընտանիքից և Անգլիա էր եկել՝ հյուրընկալվելու իր ծանոթների մոտ։ Նրանց տանը ծանոթացել է Հարոլդ Լաթիմեր անունով մի երիտասարդի հետ, որը նրա վրա իշխանություն է ձեռք բերում և, վերջ ի վերջո, նրան մղում է փախուստի։ Ընկերները զայրացած նրա վարքից, պատահածի մասին իմաց են տալիս Աթենք՝ նրա եղբորը, և դրանով էլ սահմանափակվում են։ Եղբայրը, ժամանելով Անգլիա, անզգուշաբար հայտնվում է Լաթիմերի և նրա մեղսակից Ուիլսոն Կեմպի՝ կեղտոտ անցյալ ունեցող մի մարդու ձեռքերում։ Այդ երկուսը տեսնելով, որ հույնը անգլերեն չգիտե և միանգամայն անօգնական է, փորձում են սովի և խոշտանգումների միջոցով նրա և քրոջ ամբողջ կարողությունը դարձցնել իրենց անունով։ նրան տանը պահել են քրոջից գաղտնի, իսկ դեմքի սպեղանիները նրա համար էին, որ օրիորդը, եթե պատահաբար տեսներ, չկարողանար ճանաչել եղբորը։ Բայց խորամանկությունը չօգնեց, օրիորդն, իր կանացի սուր հայացքով, անմիջապես ճանաչում է եղբորը, երբ նրան տեսնում է թարգմանչի առաջին այցի ժամանակ։ Սակայն դժբախտ աղջիկն ինքն էլ էր բանտարկյալ, քանի որ տանը ուրիշ սպասավորներ չկային բացի կառապանից և նրա կնոջից, որոնք չարամիտների ձեռքում հլու գործիք էին։ Համոզվելով, որ իրենց գաղտնիքը բացահայտված է և գերուց ոչինչ չեն կարող կորզել, սրիկաները փախել են աղջկա հետ, մեկնելուց երկու֊երեք ժամ առաջ հրաժարվելով իրենց վարձած կահավորված տնից և հասցնելով, ինչպես իրենք էին ենթադրում, վրեժխնդիր լինել երկուսից էլ՝ այն մարդուց, որը չխոնարհվեց իրենց առաջ և նրանից, որը համարձակվեց մատնել իրենց։

:   Մի քանի ամիս անց Բուդապեշտից ստացանք լրագրից կտրված մի հետաքրքիր տեղեկություն։ Գրված էր երկու անգլիացիների ողբերգական վախճանի մասին, որոնք ճանապարհորդում էին ինչ֊որ կնոջ ընկերակցությամբ։ Երկուսն էլ գտնվել են խողխողված վիճակում, և հունգարական ոստիկանությունն այն կարծիքին էր, թե նրանք վիճելով, մահացու վիրավորել էին մեկը մյուսին։ Բայց Հոլմսն, ինչպես ինձ թվում է, այլ կերպ էր մտածում։ Նա մինչև օրս էլ գտնում է, որ եթե գտնեն այն հույն աղջկան, նրանից կարելի կլինի իմանալ, թե ինչպես է վրեժխնդիր եղել թե՛ իր, թե՛ եղբոր համար։

[[Category: Արձակ]]
Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80_%D5%A9%D5%A1%D6%80%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B9%D5%AB_%D5%B0%D5%A5%D5%BF&diff=740Պատահար թարգմանչի հետ2013-01-30T17:53:00Z

:   Մենք նետվեցինք թունավորվածների մոտ և նրանց հարթակ քարշ տվեցինք։ Երկուսն էլ անգիտակից վիճակում էին, կապտած շրթունքներով, ուռած, արյուն լցվաց դեմքերով և դուրս պրծած աչքերով։ Նրանց դեմքերն այնքան էին այլանդակվել, որ միայն սև մորուքն ու ամրակազմ, կարճահասակ կերպարանքը հնարավորություն տվեցին ճանաչեկու դրանցից մեկին՝ հույն թարգմանչին, որից մենք բաժանվել էինք ընդամենը մի քանի ժամ առաջ «Դիոգենեսում»։ Նրա ոտքերն ու ձեռքերը ամուր կապված էին, աչքին նկատելի էր ուժեղ հարվածի հետք։ Պարզվեց, որ երկրորդը բարձրահասակ էր, վերին աստիճանի հյուծված, նա ևս կապկպված էր, և սպեղանու մի քանի շերտեր պատել էին դեմքը արտասովոր Նախշերով։ Երբ նրան դրեցինք հատակին, նա դադարեց տնքալուց, և մի հայացքից հասկացա, որ մեր օգնությունն այստեղ ուշացած է։ Բայց միտր Մելասը դեռ ողջ էր, և, դիմելով անուշադրի սպիրտի ու բրենդիի օգնությանը, և, մեկ ժամ էլ չանցած, տեսնելով, թե ինչպես է նա աչքերը բացում, բավականությաբ համոզվեցի, որ իմ ձեռքը ետ բերեց նրան այն մթին հովտից, ուր տանում են բոլոր ճամփաները։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80_%D5%A9%D5%A1%D6%80%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B9%D5%AB_%D5%B0%D5%A5%D5%BF&diff=739Պատահար թարգմանչի հետ2013-01-30T14:21:45Z

:   Բոլորս կանգ առանք, ականջ դրեցինք։ Մեր գլխավերևում, ինչ֊որ տեղից, կարծես հառաչանքներ էին լսվում։ Հոլմսը նետվեց դեպի դուռը, այնտեղից՝ միջանցք։ Հանկարծ վերևից պարզորոշ ողբի ձայն լսվեց։ Հոլմսը սըրնթաց վազեց աստիճաներով, ես և տեսուչը կրնկակոխ հետևեցինք նրան։ Նրա եղբայրը՝ Մայքրոֆտը, ևս շտապեց, որքան թույլ էր տալիս նրա ծանրացած մարմինը։

:   Երկրորդ հարկի հարթակում տեսանք երեք դուռ․ այդ սարսափելի հառաչանքները լսվում էին մեջտեղի դռան ետևից․ դրանք մերթ մարում էին՝ վերածվելով խուլ մրթմրթոցի, մեկ դարձայլ դառնում ականջ ծակող ողբ։Դուռը փակ էր, բայց դրսի կողմից բանալի էր կախված։ Հոլմսը բացեց փեղկերը, ներս վազեց և ակնթարթորեն դուրս թռավ՝ ձեռքերով բռնելով կոկորդը։

:   ― Շմոլ գազ, ― բղավեց նա։ ― Մի քիչ սպասեք։ Հիմա կցնդի։

:   Դռնից ներս նայելով տեսանք, որ սենյակը լուսավորում է միայն կրակի աղոտ կապույտ բոցը՝ առկայծելով փոքրիկ պղնձե կրակարանի մեջտեում։ Այն հատակի վրա անբնական, մեռնող լույսի շրջանակներ էր առաջացնում, իսկ մթան խորքում, պատի մոտ, մենք տարբերեցինք երկու անորոշ, ծռմռված ստվերներ։ Բացված դռնից դուրս ձգվեց սարսափելի թունոտ ծուխը, որից մենք շնջահեղձ եղանք և հազացինք։ Հոլմսը աստիճաններով վազեց մինև վերջ, որպեսզի մաքուր օդ շնչի և հետո սենյակ նետվելով՝ թափով բացեց պատուհանը և դուրս նետեց վառվող կրակարանը։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80_%D5%A9%D5%A1%D6%80%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B9%D5%AB_%D5%B0%D5%A5%D5%BF&diff=738Պատահար թարգմանչի հետ2013-01-30T14:10:14Z

:   ― Մեկ րոպեից կարող ենք ներս մտնել, ― խռխռաց նա, դարձյալ հարթակ նետվելով։ ― Որտե՞ղ է մոմը։ Դժվար թե մենք կարողանանք լուցքի վառել այսպիսի ածխահորում։ Դու, Մայքրոֆտ, կկանգնես դռան մոտ և կլուսավորես, իսկ մենք նրանց դուրս կբերեբք։ Դե, մտնենեք, հիմա կարելի է։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80_%D5%A9%D5%A1%D6%80%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B9%D5%AB_%D5%B0%D5%A5%D5%BF&diff=737Պատահար թարգմանչի հետ2013-01-30T13:56:08Z

:   ― Փառք աստծո, որ դուք գործում եք ոստիկանության կողմից, ոչ թե նրա դեմ, միստր Հոլմս, ― նկատեց տեսուչը, երբ տեսավ, թե ինչ սրամիտ ձևով էր ընկերս ետ քաշել սողնակը։

:   ֊ Այսպես։ Կարծում եմ, ստեղծված իրավիճակում կարելի է ներս մտնել առանց հրավերի։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80_%D5%A9%D5%A1%D6%80%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B9%D5%AB_%D5%B0%D5%A5%D5%BF&diff=736Պատահար թարգմանչի հետ2013-01-30T13:42:52Z

:   ― Իմ սիրելի Մայքրոֆտ, եղբորը փրկելն ավելի կարևոր է․, քան քրոջ պատմությունն իմանսլը։ Կարծում եմ, մենք պետք է գնանք Սկոտլանդ֊Յարդ, տեսուչ Գրեգսոնի ետևից և շարժվենք ուղիղ Բեկենհեմ։ Մենք գիտենք, որ մարդը դատապարտված է, և ամեն մի ժամի հապաղումը կարող է թանկ նստել նրա վրա։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80_%D5%A9%D5%A1%D6%80%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B9%D5%AB_%D5%B0%D5%A5%D5%BF&diff=735Պատահար թարգմանչի հետ2013-01-30T13:39:11Z

:   ― Մտիր, Շերլոկ։ Մտեք, սըր, ― հրավիրեց նա քաղաքավարի, ժպտալով նայելով մեր զարմացած դեմքին։Դու ինձնից արագություն չէիր սպասում, չէ՞, Շերլոկ։ Բայց այս դեպքը չգիտես ինչու գլխիցս դուրս չի գալիս։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80_%D5%A9%D5%A1%D6%80%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B9%D5%AB_%D5%B0%D5%A5%D5%BF&diff=734Պատահար թարգմանչի հետ2013-01-30T13:12:33Z

:   ― Դե, եթե մեր դատողությունները ճիշտ են և օրիորդին իսկապես կոչում են Սոֆյա Կրաթիդես, ապա մենք առանց դժվարության կընկնենք հետքի վրա։Ամբողջ հույսը նրա վրա է, քանի որ եղբորը ոչ ոք քաղաքում չգիտե։ Պարզ է, այն ժամանակվանից, ինչ Հարոլդի և օրիորդի միջև ինչ֊որ փոխհարաբերություն է սկսվել, պետք է, որ որոշ ժամանակ անցած լինի, ամենաքիչը մի քանի շաբաթ, մինչև լուրը հասել է Հունաստան, և եղբայրը ծովով եկել է այստեղ։ Եթե այս ընթացքում նրանք միասին ապրել են ինչ֊որ տեղում, մենք, հավանաբար, Մայքրոֆտի տված հայտարարության հիման վրա ինչ֊որ պատասխան կստանանք։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80_%D5%A9%D5%A1%D6%80%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B9%D5%AB_%D5%B0%D5%A5%D5%BF&diff=733Պատահար թարգմանչի հետ2013-01-30T12:46:48Z

:   Մենք տուն ուղեվորվեցինք։ Ճանապարհին Հոլմսը հեռագրատուն մտավ և մի քանի շտապ հեռագրեր ուղարկեց։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%84%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A1%D5%AF_%D5%B0%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB%D5%B6&diff=688Միայնակ հեծանվորդուհին2013-01-26T21:59:12Z
Ru:

{{Վերնագիր

|վերնագիր = Միայնակ հեծանվորդուհին։

|հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]]

|թարգմանիչ = Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից)

|աղբյուր = [[«Նոթեր Շերլոք Հոլմսի մասին»]]

:    1894-ից մինչև 1901 թվականները Շերլոկ Հոլմսի գործունեության խիստ լարված տարիներն էին։ Թերևս այդ տարիներին ոչ մի դժվար հետաքննություն չէր անցել առանց նրա խորհրդի։ Մասնավոր հարցաքննությունները, որոնցում նա նշանակալի դեր է խաղացել, հարյուրներով էին հաշվվում, ընդ որում, դրանցից շատերը խիստ խառնաշփոթ և արտակարգ անսովոր էին։ Ինչպիսի՞ն է այդ տարիների հանրագումարը։ Բազմաթիվ փայլուն հաղթանակներ և, ավաղ, մի քանի անհաջողություն։ Քանի որ ես եմ պահել բոլոր գործերի ամենամանրակրկիտ գրառումները և հաճախ ինքս եմ մասնակցել այդ գործերին, ինձ, հավանաբար, դժվար է որոշել, թե որն է հրատարակության ավելի արժանի։ Ես կհետևեմ իմ կանոնին․ առավելություն տալ այն դեպքերին, որոնք ուշադրության են արժանի ոչ թե հանցագործության հրեշավորությամբ, այլ նրա բացահայտման նրբությամբ և դրամատիկ անսպասելիությամբ։ Ահա թե ինչու ես ցանկանում եմ նկարագրել չարլինգտոնցի միայնակ հեծանվորդուհու՝ միսս Վայոլետ Սմիթի հույժ հետաքրքիր և անսպասելի ողբերգությամբ ընդհատված հետաքննությունը։ Չէի ասի, թե այդ գործն առանձնապես վառ է արտացոլում վաստակած փառքի արժանացած ընկերոջս զարմանալի շնորհքը։ Սակայն, այն իր մեջ ընդգրկում է մի քանի առանձնահատկություններ, որոնց շնորհիվ երևելի տեղ է գրավում հանցագործությունների քրոնիկոնում, որտեղից քաղում եմ իմ ներկա նոթերի նյութը։

:    Ահա 1895 թվականի նոթատետրը։ Այո, առաջին անգամ մենք միսս Վայոլետ Սմիթին տեսանք ապրիլի 23-ին, շաբաթ օրը։ Հիշում եմ, որ նրա այցը շատ անցանկալի էր Հոլմսի համար․ նա ամբողջապես կլանված էր մի բարդ և հանելուկային գործով՝ հետապնդում էին Ջոն Վինսենթ Հարտենին՝ ծխախաոտի հայտնի գործարանատեր միլիոնատիրոջը։ Հոլմսը ամենից շատ սիրում էր ճշգրիտ, խորասուզված ու կենտրոնացված մտքի աշխատանքը և չէր կարողանում հանդուրժել, երբ իրեն շեղում էին հետաքննվող գործից։ Բայց պետք էր հատուկ անգթություն ունենալ հրաժարվելու բարձրահասակ, բարեկազմ, թագուհու պես հպարտ դեռատի կնոջը լսելուց, որը մեզ մոտ՝ Բեյքր-Սթրիթ էր եկել երեկոյան, խնդրելով օգնել իրեն։ Հոլմսը հավատացնում էր, որ ինքը զբաղված է, բայց դա անօգուտ էր, քանի որ երիտասարդ կինը, հավանաբար, հաստատ որոշել էր չգնալ՝ մինչև Հոլմսը չլսի իրեն, և նրան վռնդել կարելի էր միայն ուժով։ Հոլմսը հաշտվեց և, հոգնած ժպտալով, սքանչելի այցելուհուն առաջարկեց նստել և պատմել, թե ինչն է նրան այդպես հուզել։

:    ― Դե, իհարկե, ոչ առողջությունը, ― եզրակացրեց Հոլմսը, նրա վրա մի արագ, խորաթափանց հայացք գցելով։ ― Այսպիսի մոլեռանդ հեծանվորդուհին վատառողջ լինել չի կարող։

:    Օրիորդը նայեց իր ոտքերին․ իսկապես կիսակոշիկի ծայրը փոքր-ինչ մաշվել էր հեծանիվի ոտնակի հաճախակի շփումից։

:    ― Այո, ես շատ եմ շրջում հեծանվով, միստր Հոլմս, և դա ուղղակի կապ ունի իմ այցելության հետ։

:    Հոլմսը մոտեցավ և բռնեց նրա ձեռքը (մեր այցելուն ձեռնոցներ չէր հագել)։ Նա սկսեց այնպես ուշադիր և սառնասիրտ զննել նրա ձեռքը, ինչպես գիտնականը զննում է կենդանական կամ բուսական աշխարհի եզակի ներկայացուցչին։

:    ― Հուսով եմ, ինձ կներեք։ Այսպիսին է իմ աշխատանքը, ― ասաց նա՝ թողնելով այցելուի ձեռքը։ ― Քիչ էր մնում սխալվեի, կարծում էի, մեքենագրուհի եք։ Բայց, իհարկե, դուք զբաղվում եք երաժշտությամբ։ Ուոտսոն, ուշադրություն դարձրեք մատների տափակ ծայրերին։ Դա բնորոշ է դաշնակահարի և մեքենագրուհու համար։ Ձեր դեմքին ոգեշնչվածություն կա, ― Հոլմսը նուրբ շարժումով դեպի լույսը շրջեց նրա դեմքը։ ― Մեքենագրուհուն դա հատուկ չէ։ Անկասկած, մեր հյուրը զբաղվում է երաժշտությամբ։

:    ― Այո, միստր Հոլմս, ես երաժշտության ուսուցչուհի եմ։

:    ― Եվ դատելով ձեր դեմքի գույնից, ապրում եք քաղաքից դուրս։

:    ― Չսխալվեցիք։ Ֆարնեմի մոտ, Սուրեյի սահմանագծում։

:    ― Հիանալի վայր է։ Դրա հետ կապված մենք շատ հուշեր ունենք։ Հիշու՞մ եք, Ուոտսոն, մենք այնտեղ զբաղվեցինք փաստաթղթեր կեղծած Արչիբալդ Ստենֆորդով։ Դե լավ։ Պատմեք մեզ, միսս Վայոլետ, ձեզ հետ ի՞նչ է պատահել Ֆարնեմից ոչ հեռու Սուրեյի կոմսության սահմանագծին։

:    Երիտասարդ կինը շատ պարզ և ճշգրիտ շարադրեց հետևյալ խիստ տարօրինակ պատահարը։

:    ― Իմ հանգուցյալ հայրը, միստր Հոլմս, Ջեյմս Սմիթը, մի թատրոնում նվագախմբի դիրիժոր էր։ Երբ մահացավ, ես ու մայրս ոչ մեկը չունեինք, բացի հորեղբորիցս՝ Ռալֆ Սմիթից։ Բայց նա քսանհինգ տարի առաջ մեկնել էր Աֆրիկա և նրա մասին մինչև հիմա ոչինչ չգիտեինք։ Հորս մահից հետո մենք մնացինք առանց ապրուստի միջոցների։ Եվ ահա մի անգամ մեզ ասացին, որ «Թայմսում» հայտարարություն է տպված այն մասին, որ մեզ ինչ-որ մեկը փնտրում է։ Դուք հեշտությամբ կարող եք պատկերացնել մեր հուզմունքը։ Որոշեցինք, որ ինչ-որ մեկը մեզ ժառանգություն է թողել, և տեղն ու տեղը գնացինք այն իրավաբանի մոտ, որի անունը գրված էր հայտարարության մեջ։ Այնտեղ մեզ ներկայացրին երկու ջենտլմենի՝ միստր Կարուտերսին և միստր Վուդլիին։ Նրանք ապրում էին հարավային Աֆրիկայում և մի քանի օրով տուն էին եկել։ Այդ ջենտլմենները մեզ ասացին, որ հորեղբայրս իրենց ընկերն է եղել ու մահացել է Իոհաննեսբուրգում, ծայրահեղ աղքատության մեջ։ Մահանալիս հորեղբայրս նրանց խնդրել է գտնել մեզ և օգնել, եթե կարիքի մեջ լինենք։ Մեզ տարօրինակ թվաց, որ հորեղբայր Ռալֆը, որը չէր ցանկանում մեզ ճանաչել, հանկարծ մահանալիս նման հոգատարություն է ցուցաբերել։ Սակայն միստր Կարուտերսը բացատրեց, որ հորեղբայրս իր եղբոր մահվան մասին լսել է մեռնելուց քիչ առաջ և շատ է անհանգստացել մեր ճակատագրով։

:    ― Ներեցեք, ― ասաց Հոլմսը, ― իսկ ե՞րբ տեղի ունեցավ այդ խոսակցությունը։

:    ― Չորս ամիս առաջ, անցյալ տարվա դեկտեմբերին։

:    ― Խնդրում եմ, շարունակեք։

:    ― Այդ միստր Վուդլին ինձ մոտ անմիջապես գարշանք առաջացրեց։ Գռեհիկ, սառը դեմքով, դեղին բեղերով և օսլայած մազերով այդ երիտասարդը ինձ վրա աչք գցեց։ Նա ինձ զզվելի թվաց, ես հավատացած էի, որ Սիրիլը հավանություն չէր տա այդպիսի ծանոթությանը։

:    ― Նրա անունը Սիրիլ է, ― ժպտալով ասաց Հոլմսը։

:    Դեռատի այցելուն կարմրեց և ծիծաղեց։

:    ― Այո, միստր Հոլմս, նրա անունը Սիրիլ Մորթոն է։ Նա ինժեներ-էլեկտրիկ է, և, հուսով եմ, մենք ամռան վերջին կամուսնանանք։ Աստված իմ, այդ ինչպե՞ս պատահեց, որ նրա մասին խոսեցի։ Ես միայն ցանկացա ասել, որ այդ միստր Վուդլին ինձ զզվելի թվաց, իսկ միստր Կարուտերսը, որն ավելի տարեց էր, հաճելի տպավորություն թողեց։ Սևահեր էր, դեմքը դեղնավուն, հիվանդագին, մաքուր սափրված, լավ շարժուձև և հաճելի ժպիտ ուներ։ Համարյա ամբողջ ժամանակ լուռ էր, միայն հարցրեց, թե ապրելու ինչ միջոցներ են մնացել հորս մահից հետո, և իմանալով, որ ապրուստի միջոց չունենք, առաջարկեց, որ իր տասնամյա միակ աղջկան երաժշտություն դասավանդեմ։ Ես պատասխանեցի, որ չէի ցանկանա մորս մենակ թողնել, բայց նա ասաց, որ ես կարող եմ ամեն շաբաթ և կիրակի օրերը տուն մեկնել։ Նա տարին կվճարի հարյուր գինեյ, կիրակի օրերը թույլ կտա տուն մեկնել։ Իհարկե, լավ առաջարկություն էր։ Վերջ ի վերջո, համաձայնեցի և մեկնեցի Չիլտերն-Գրեյնջ, որը Ֆարնեմից վեց մղոն էր հեռու։ Միստր Կարուտերսի կինը մահացել էր և տնտեսությունը վարում էր տնային տնտեսուհին, շատ հարգալից տարեց մի կին՝ միսիս Դիկսոնը։ Աղջիկն ուղղակի սքանչելի էր։ Մի խոսքով, ամեն ինչ բարեհաջող էր։ Ինքը՝ միստր Կարուտերսը, շատ բարի էր, սիրում էր երաժշտությունը, և երեկոներն այդ պատճառով շատ հաճելի էին անցնում։ Իսկ ամեն շաբաթ ես մեկնում էի քաղաք՝ տուն։

:    Իմ կյանքը մթագնող առաջին ամպը եղավ միստր Վուդլիի՝ այն դեղին բեղերով երիտասարդի գալը։ Նա եկել էր ընդամենը մի շաբաթով, բայց այդ շաբաթն ինձ ավելի երկար թվաց, քան երեք ամիսը։ Նա սարսափելի մարդ էր, բոլորին կոպտում էր և տանջում, բայց ամենից վատթարը նրա վերաբերմունքն էր իմ հանդեպ։ Նա համառորեն սիրահետում էր ինձ ամենաստոր ձևով, անվերջ պարծենում իր հարստությամբ, կրկնում, որ եթե իր հետ ամուսնանամ, իմը կլինեն Լոնդոնի լավագույն ադամանդները, և վերջապես, երբ նրան հայտնեցի, որ չեմ ցանկանում ընդհանուր ոչինչ ունենալ իր հետ, գրկեց ինձ, չնայած իմ դիմադրությանը, և երդվեց, որ բաց չի թողնի, քանի դեռ իրեն չեմ համբուրել։ Նա սարսափելի ուժեղ էր, և ես չկարողացա պոկվել նրա գրկից։ Բարեբախտաբար, այդ պահին ներս մտավ միստր Կարուտերսը և բառացիորեն ինձ պոկեց նրանից։ Այդ ամբարտավանը նետվեց տանտիրոջ վրա, նրան գցեց գետնին և ապտակեց։ Սրանով ավարտվեց միստր Վուդլիի՝ որպես հյուր այդ տանը մնալու պատմությունը։ Միստր Կարուտերսը հաջորդ օրը ներողություն խնդրեց ինձնից և հավատացրեց, որ այլևս երբեք չեմ ենթարկվի նման ստորացման․ ինքը դրանով կզբաղվի։ Իսկապես, միստր Վուդլին այդ օրվանից չքվեց։

:    Այժմ, միստր Հոլմս, ես անցնում եմ այն դեպքերին, որոնք հարկադրեցին խորհրդի գալ ձեզ մոտ։ Ամեն շաբաթ օր ես հեծանիվով ուղեվորվում եմ Ֆարնեմ կայարանը, որպեսզի հասնեմ 12.22-ի գնացքին։ Չիլտերն-Գրեյնջից մինչև կայարան ճանապարհն ամայի է, հատկապես ամայի է այնտեղ, ուր ճանապարհի մի կողմում չարլինգտոնոյան անմշակ հողատարածությունն է, իսկ մյուս կողմում՝ Չարլինգտոն-հոլի շրջակա անտառները։ Ճանապարհի այս մասը ձգվում է մղոնից շատ, և դժվար է ավելի ամայի վայր պատկերացնել։ Երբեմն կհանդիպես սայլի կամ միայնակ թափառող գյուղացու և այսպես մինչև Կրուկսբերի-հիլ, որտեղ ճանապարհը դուրս է գալիս մայրուղի։ Երկու շաբաթ առաջ, այդտեղով անցնելիս, ես պատահաբար նայեցի շուրջս և ինձնից մոտավորապես երկու հարյուր յարդ հեռավորության վրա մի հեծանվորդի տեսա։ Նա միջին տարիքի մարդ էր, և ես նկատեցի, որ կարճ, սև մորուք ուներ։ Երբ ետ նայեցի, հեծանվորդն անհետացել էր, և ես նրան մոռացա։ Պատկերացրեք զարմանքս, միստր Հոլմս, երբ երկուշաբթի, ետ վերադառնալիս, դարձյալ նկատեցի նույն հեծանվորդին նույն տեղում։ Իմ զարմանքն ավելի աճեց, երբ այդ պատմությունը նույնությամբ կրկնվեց հաջորդ շաբաթ և երկուշաբթի օրերին։ Հեծանվորդն ամբողջ ժամանակ իրեն պահում էր ինձնից պատկառելի հեռավորության վրա, և ես ոչ մի կերպ չէի կարող նրա վարմունքը պնդերեսություն համարել։ Եվ, այնուամենայնիվ, այդտեղ ինչ-որ տարօրինակ և տհաճ բան կար։ Ես ամեն ինչ պատմեցի միստր Կարուտերսին, նա անհանգստացավ և ասաց, որ պատվիրել է թեթև, զսպանակավոր կառք ու ձի, որ այլևս մենակ չգնամ այդ ամայի ճանապարհով։

:    Ձին և կառքը մեզ խոստացան տրամադրել այս շաբաթ, բայց, չգիտես ինչու, չբերեցին, և այսօր առավոտյան դարձյալ հարկադրված էի հեծանիվով մենակ գնալ մինչև կայարան։ Երբ ես մոտեցա չարլինգտոնյան անմշակ հողատարածություններին, ետ նայեցի՝ կրկին նույն հեծանվորդն էր։ Նա դարձյալ ինձնից հեռու էր, և ես չկարողացա նրա դեմքը տեսնել, բայց մի բան պարզ էր՝ նրան չէի ճանաչում։ Մուգ գույնի կոստյումով էր, գլխին՝ կեպի։ Ինչ վերաբերում էր դիմագծերին, ապա ես պարզ տեսա միայն սև մորուքը։ Չգիտես ինչու, այդ օրը չվախեցա։ Ինձ պատել էր հետաքրքրասիրությունը՝ ո՞վ է նա, ի՞նչ է ուզում ինձնից։ Ես պակասեցրի արագությունս։ Նա ևս պակասեցրեց։ Ես կանգ առա։ Նա էլ կանգ առավ։ Դե լավ։ Ճանապարհի թեքվող մասում ես արագ անցա շրջադարձը, իսկ հետո կտրուկ կանգ առա և սպասեցի։ Մտածում էի, նա դուրս կթռչի շրջադարձից և կսլանա իմ կողքով, չկարողանալով կանգ առնել։ Նման ոչ մի բան տեղի չունեցավ։ Նա այդպես էլ չերևաց։ Ես նստեցի հեծանիվը և ետ դարձա։ Անցա շրջադարձը, որից հետո տեսանելիությունը մոտավորապես մեկ մղոն էր, իսկ հեծանվորդը չկար։ Բայց չէ որ ճանապարհը ոչ մի տեղում չեր ճյուղավորվում։ Ու՞ր էր անհետացել նա։

:    Հոլմսն սկսեց ծիծաղել՝ հաճույքից ձեռքերն իրար շփելով։

:    ― Այո, ինչ խոսք, յուրօրինակ դեպք է, ― ասաց նա։ ― Չէի՞ք կարող արդյոք ասել, թե որքան ժամանակ անցավ այն պահից, երբ դուք անցաք շրջադարձը և տեսաք, որ ճանապարհին ոչ ոք չկա։

:    ― Երկու-երեք րոպեից ոչ ավելի։

:    ― Ուրեմն, այդ ընթացքում նա չէր կարող անհետանալ ետ դառնալով, ոչ էլ մի կողմ թեքվել, որովհետև ճանապարհը ոչ մի ճյուղավորում չունի։

:    ― Բացարձակ։

:    ― Այդ դեպքում նա ընտրել է ինչ-որ արահետ՝ աջ կամ ձախ։

:    ― Միայն ոչ անմշակ հողատարածությունը։ Այլապես կտեսնեի նրան։

:    ― Ըստ բացառման մեթոդի մենք պետք է եզրակացնենք, որ հեծանվորդը գնացել է Չարլինգտոն-հոլ կալվածքի կողմը, որը գտնվում է, եթե չեմ սխալվում, ճանապարհից ոչ հեռու։ Ուրի՞շ ինչ կարող եք ասել։

:    ― Ոչինչ, միստր Հոլմս, բացի այն, որ դա ինձ լրջորեն անհանգստացնում է, ես գիտեի, որ չեմ հանգստանա, մինչև ձեզ չգտնեմ և խսրհուրդ չխնդրեմ։

:    Հոլմսը միառժամանակ լռեց։

:    ― Իսկ որտե՞ղ է աշխատում այն ջենտլմենը, որի հետ դուք նշանված եք, ― վերջապես հարցրեց նա։

:    ― Քովենթրիում՝ «Միդլենդ էլեկտրիկ» ընկերությունում։

:    ― Կարո՞ղ էր նա անսպասելիորեն գալ ձեզ մոտ, առանց նախօրոք հայտնելու։

:    ― Ի՞նչ եք ասում, միստր Հոլմս։ Ոչ մի դեպքում։ Ես բավականին լավ գիտեմ նրան։

:    ― Դուք ուրիշ երկրպագուներ ունե՞ք։

:    ― Մինչև Սիրիլի հետ ծանոթանալս, մի քանիսը կային։

:    ― Իսկ հետո՞։

:    ― Հետո այդ սարսափելի Վուդլին, եթե, իհարկե, կարելի է նրան երկրպագու համարել։

:    ― Իսկ մեկ ուրի՞շը։

:    Մեր հիասքանչ այցելուհին մի փոքր շվարել էր։

:    ― Դե, ուրիշ ո՞վ, ― կրկնեց Հոլմսը։

:    ― Չգիտեմ, գուցե դա իմ երևակայության արդյունքն է, բայց երբեմն ինձ թվում է, որ միստր Կարուտերսը, որի մոտ աշխատում եմ, այնքան էլ իմ նկատմամբ․․․ անտարբեր չէ։ Չէ որ մենք միասին այնքան ժամանակ ենք անցկացնում։ Երեկոները ես նրան նվագակցում եմ։ Նա երբեք ոչ մի խոսք չի ասում։ Նա իսկական ջենտլմեն է։ Բայց դուք գիտեք, որ ցանկացած օրիորդ նման բաները կռահում է առանց խոսքի։

:    ― Հըմ, ― Հոլմսը խոժոռվեց։ ― Ապրուստի ի՞նչ միջոցներ ունի նա։

:    ― Նա հարուստ մարդ է։

:    ― Եվ ոչ մի տեղ չի՞ գնում։

:    ― Համենայն դեպս, նա միանգամայն ապահովված է։ Շաբաթը երկու, երեք անգամ քաղաք է մեկնում։ Նրան հետաքրքրում են հարավաֆրիկյան ոսկու հանքերի արժեթղթերը։

:    ― Ես կխնդրեի ձեզ, միսս Սմիթ, ինձ տեղեկացնեք հետագա բոլոր իրադարձությունների մասին։ Ես հիմա շատ զբաղված եմ, բայց ժամանակ կգտնեմ ձեր գործի վերաբերյալ տեղեկուցյուններ հավաքելու համար, իսկ առայժմ, խնդրում եմ ձեզ, առանց իմ գիտության ոչ մի քայլ չձեռնարկեք։ Ցտեսություն, և հուսով եմ, որ մենք ձեզնից լավ լուրեր կլսենք։

:    Այցելուհին գնաց։

:    ― Դե ինչ, բնական է, որ այդպիսի աղջիկը երկրպագուներ ունենա, ― խոսեց Հոլմսը՝ ծուխ արձակելով ծխամորճից։ ― Եվ նրանցից մեկը որոշել է հեծանվով հետևել նրան ամայի ճանապարհի վրա։ Հավանաբար, նրա գաղտնի սիրահարը։ Ի դեպ, Ուոտսոն, այս գործում խորհրդածելու համար, հետաքրքիր մանրամասներ կան։

:    ― Դուք ցանկանում եք ասել, տարօրինակ է, որ այդ սիրահարը հայտնվում է միայն ճանապարհի մի հատվածում։

:    ― Միանգամայն ճիշտ է։ Նախ և առաջ, մենք պետք է պարզենք, թե ով է ապրում Չարլինգտոն-հոլում։ Հետո պետք է իմանալ, թե ինչն է կապում Կարուտերսին և Վուդլիին, քանի որ հայտնի է, նրանք միանգամայն տարբեր մարդիկ են։ Ինչու՞ նրանք երկուսով սկսեցին այդպիսի եռանդով փնտրել Ռալֆ Սմիթի հարազատներին։ Մի անորոշություն ևս․ ինչ արտասովոր տեր է, որ իր դաստիրակչուհուն վճարում է սովորականից ավելի, բայց ձիեր չի պահում, չնայած կայարանից վեց մղոն հեռավորության վրա է ապրում։ Այո, Ուոտսոն, այս բոլորը տարօրինակ է, շատ տարօրինակ։

:    ― Դուք կմեկնե՞ք այնտեղ։

:    ― Ոչ, թանկագին Ուոտսոն։ Դուք կգնաք։ Հնարավոր է, որ վերջ ի վերջո սա ինչ-որ դատարկ խարդավանք լինի, և ես չեմ կարող հանուն դրա դադարեցնել կարևոր հետաքննությունը։ Երկուշաբթի վաղ առավոտյան կմեկնեք Չարլինգտոն-հոլ, կհետևեք և կգործեք ըստ ձեր հայեցողության։ Հետո պետք է իմանաք, թե ով է ապրում Չարլինգտոն-հոլում, կվերադառնաք և ինձ կպատմեք այն ամենն, ինչ իմացել եք։ Իսկ հիմա, Ուոտսոն, այլևս ոչ մի խոսք այդ գործի մասին, առայժմ մենք հուսալի փաստեր չունենք, որոնք մեզ կհանգեցնեն հարցի լուծմանը։

:    Մեր այցելուհուց իմացանք, որ այն գնացքը, որով նա վերադառնալու է երկուշաբթի, Վաթերլոոյից մեկնում է 9.50-ին։ Այդ պատճառով ես տնից շուտ դուրս եկա։ Մեկնեցի 9 անց 12 րոպեին։ Ֆարնեմ կայարանում ինձ բացատրեցին, որտեղ է գտնվում Չարլինգտոն-հոլը, և այն գտա առանց դժվարության։ Սխալվել հնարավոր չէր, ճանապարհի մի կողմում ձգվում էր անմշակ հողատարածությունը, իսկ մյուս կողմում՝ հին կեչիների կանաչ ցանկապատը, որից հետո սկսվում էր հիանալի ծառերով այգին։ Այգու գլխավոր դարպասի քարերը մամռակալել էին, իսկ երկու սյուները զարդարված էին խունացած ազնվականական զինանշաններով։ Գլխավոր մուտքից բացի ես կենիների արանքում մի քանի արահետներ նկատեցի։ Տունը ճանապարհից տեսանելի չէր, բայց ողջ շրջակայքը խոսում էր լքվածության և ամայության մասին։

:    Հարթությունը ծածկված էր ծաղկող որոճի ոսկյա կղզյակներով, որոնք փայլում էին գարնանային արևի վառ ճառագայթների ներքո։ Ես թաքնվեցի այդպիսի կղզյակներից մեկի ետևում այնպես, որ տեսնեմ և՛ կալվածքի դուռը, և՛ ճանապարհի երկու կողմերի մեծ մասը։ Ճանապարհին ոչ մի շունչ չկար։ Հետո տեսա հեծանվորդին։ Նա գնում էր կայարանի ուղղությամբ։ Սև կոստյումով էր, և ես նկատեցի, որ սև մորուք ունի։ Նա հասավ այնտեղ, որտեղից սկսվում է Չարլինգտոն կալվածքը, ցած թռավ հեծանիվից, գնաց, հեծանիվը տանելով արահետներից մեկով, և թաքնվեց կենիների ետևում։

:    Անցավ քառորդ ժամ, և ես տեսա մեր հեծանվորդուհուն․ նա վերադառնում էր կայարանից։ Հասնելով Չարլինգտոն կալվածքին, նա դիտեց շուրջը։ Մի քանի ակնթարթ անց, հեծանվորդը դուրս եկավ իր թաքստոցից, նստեց հեծանիվն ու հետևեց նրան։ Շրջակայքում ոչ մի տեղ, հորիզոնից հորիզոն, ոչ մի ուրիշ շունչ չկար, բացի երկու միայնակ կերպարանքներից․ շատ ձիգ պահվածքով նրբագեղ մի աղջիկ, նրանից որոշ հեռավորությամբ՝ մինչև ղեկը խոնարհված, ինչ-որ բան մտածող մորուքավոր մի հետապնդող։

:    Աղջիկը ետ նայեց և դանդաղեցրեց արագությունը։ Նա ևս դանդաղեցրեց։ Աղջիկը կանգ առավ։ Նա էլ կանգ առավ, պահպանելով երկու հարյուր յարդ տարածությունը։ Աղջկա հաջորդ շարժումը խիզախ էր և հանկարծակի։ Նա շրջեց հեծանիվը և սլացավ անծանոթին ընդառաջ։ Նա էլ պակաս ճարպկություն չցուցաբերեց՝ ետ սուրաց։ Հետո աղջիկը ետ դարձավ և շարունակեց ճանապարհը։ Նա հպարտ կեցվածք էր ընտրել, կարծես այլևս չէր ցանկանում տեսնել իրեն հետապնդողին։ Վերջինս նույնպես շրջվեց և գնաց աղջկա ետևից, պահպանելով նույն տարածությունը և, վերջապես, երկու կերպարանքներն անհետացան ոլորանի ետևում։

:    Ես չլքեցի թաքստոցս։ Եվ ճիշտ վարվեցի, քանի որ շուտով նորից տեսա հեծանվորդին․ նա ետ էր վերադառնում։ Կալվածքի դարպասի մոտ իջավ հեծանվից։ Մի քանի վարկյան ես դեռ կարող էի տեսնել նրան․ նա կանգնել էր ծառերի տակ և ինձ թվաց, թե ուղղում է փողկապը։ Հետո թռավ հեծանիվի վրա և քշեց տուն գնացող ծառուղիով։ Ես վազեցի դեպի ցանկապատը։ Ծառերի միջից տեսա Թյուդորի ոճի հին, գորշ մի շենք, տանիքի վրա ցցված ծխնելույզներով, բայց քանի որ ծառուղին անցնում էր խիտ մացառուտների միջով, հեծանվորդն այլևս չերևաց։

:    Այսպես թե այնպես, ինձ թվաց, որ ես վատ չեմ աշխատել և գերազանց տրամադրությամբ վերադարձա Ֆարնեմ։ Անշարժ գույքի վաճառքի տեղական գործակալը չկարողացավ ոչ մի տեղեկուցյուն տալ ինձ Չարլինգտոն-հոլի մասին և խորհուրդ տվեց դիմել Փել-Մելի վրա գտնվող հայտնի գործատանը։ Տուն գնալիս ես մտա այնտեղ։ Գործատան ներկայացուցիչը սիրալիրության մարմնացում էր։ Ցանկանում եմ ամռանը վարձել Չարլինգտոն-հո՞լը։ Ոչ, դժբախտաբար, դա անհնարին է։ Ուշ է։ Տունը վարձվել է մոտավորապես մեկ շաբաթ առաջ։ Վարձակալի անունը միստր Ուիլյամսոն է։ Չափազանց հարգարժան տարեց ջենտլմեն է։ Բարեկիրթ ներկայացուցիչը, դժբախտաբար, այլևս ոչինչ չկարողացավ ինձ հայտնել, քանի որ իրենց հաճախորդների գործարքը գործատունը խիստ գաղտնի է պահում։

:    Երեկոյան Շերլոկ Հոլմսը ուշադրությամբ լսեց իմ ընդարձակ զեկուցումը, բայց ինձ չգովեց, ինչի, խոստովանում եմ, հույս ունեի, ընդհակառակը, նրա խիստ դեմքն ավելի խստացավ, երբ մեկնաբանեց իմ կատարածը և այն, ինչը պետք է անեի։

:    ― Առաջինը, իմ թանկագին Ուոտսոն, դուք անհաջող դիտակետ եք ընտրել։ Դուք պետք է թաքնվեիք ցանկապատի ետևում, այդ ժամանակ կկարողանայիք մոտիկից տեսնել մեզ հետաքրքրող անձին։ Չէ որ դուք նրանից հեռու էիք մի քանի յարդով և այդ պատճառով ավելի քիչ բան կարող եք հայտնել ինձ, քան միսս Սմիթը։ Նա ենթադրում է, որ հեծանվորդն անծանոթ է իրեն, իսկ ես, ընդհակառակը, հավատացած եմ, որ միսսը ճանաչում է նրան։ Դուք ասում եք, որ նա խոնարհվել է ղեկին։ Դարձյալ նրա համար, որ թաքցնի դեմքը։ Մի խոսքով, դուք առիթը բաց եք թողել։ Այդ հեծանվորդը թաքնվել է տանը, և դուք ցանկացել եք պարզել, թե ով է նա։ Դրա համար գնացել եք անշարժ գույքի լոնդոնյան գործակալի մոտ։

:    ― Իսկ ի՞նչ էր մնում ինձ անել, ― ասացի ես, սկսելով տաքանալ։

:    ― Ի՞նչ։ Գնալ մոտակա պանդոկը։ Տեղական բամբասանքի ողջ կենտրոնը։ Այնտեղ ձեզ կհայտնեին ցանկացած տան բնակիչների անունները՝ տիրոջից մինչև աման լվացողը։ Ուիլյամսոն։ Դա ինձ ամենևին ոչինչ չի ասում։ Եթե նա տարեց մարդ է, ապա չի կարող այնպիսի հեծանվորդ լինել, որ կարողանար հեշտությամբ թաքնվել այդ ուժեղ, երիտասարդ մարզուհուց։ Մեզ ի՞նչ տվեց ձեր ուղևորությունը։ Ոչինչ, բացի նրանից, որ մեր այցելուն ասել է ճշմարտությունը։ Իսկ ես դրանում չէի էլ կասկածում։ Ինչպես և չէի կասկածում, որ կապ կա Չարլինգտոն-հոլի և հեծանվորդի միջև։ Այդ կալվածքը վարձակալել է ոմն Ուիլյամսոն։ Դրանից ի՞նչ է հետևում։ Բացարձակապես ոչինչ։ Դե, դե, մի վշտացեք։ Մինչև հաջորդ շաբաթ մենք քիչ բան կարող ենք անել, իսկ այժմ ինքս տեղեկություններ կհավաքեմ։

:    Առավոտյան մենք միսս Սմիթից նամակ ստացանք։ Նա համառոտ ու ճշգրիտ նկարագրել էր այն իրադարձությունները, որոնք ես տեսել էի սեփական աչքերով։ Նամակում մի շատ կարևոր տեղեկություն կար։

:    « Ես հավատացած եմ, որ դուք գաղտնի կպահեք այն, ինչ ես հիմա գրում եմ․ տերս ինձ առաջարկություն արեց և ինձ համար դժվար է նրա տանը մնալը։ Ես հավատացած եմ, որ նա ղեկավարվում է խորը և հարգանքի արժանի զգացմունքով։ Բայց նշանված եմ ուրիշի հետ։ Նա իմ մերժումն ընդունեց շատ լուրջ, բայց նրբանկատորեն։ Եվ, այնուամենայնիվ, դուք հեշտությամբ կարող եք պատկերացնել, թե տանը իրադրությունը որքան լարված դարձավ»։

:    ― Երևում է, մեր հիասքանչ այցելուն հոգսերի մեջ է ընկել, ― ասաց Հոլմսը, նամակը կարդալով։ ― Այս գործում շատ ավելի արտակարգ և հնարավոր բարդուցյուններ կան, քան սկզբում կարծում էի։ Հավանաբար, ինձ չէր խանգարի մեկ օր անցկացնել բնության գրկում։ Այսօր, օրվա երկրորդ կեսին, կգնամ և տեղում կստուգեմ իմ մի քանի տեսությունները։

:    Բնության գրկում Հոլմսի օրն ավարտվեց անսպասելիորեն․ նա վերադարձավ ուշ երեկոյան՝ պատռված շրթունքով և ճակատի կապտուկով, չխոսելով արդեն այն մասին, որ նրա տեսքն այնպիսին էր, որ իսկապես Սկոտլանդ-Յարդը կարող էր միանգամայն հետաքրքրվել անձամբ նրանով։ Հավանաբար, օրվա ընթացքում տեղի ունեցած արկածը մեծ բավականություն էր պատճառել նրան և այդ մասին պատմելով, քրքջում էր ամբողջ հոգով։

:    ― Ես նստակյաց կյանք եմ վարում, և մաքուր օդում մի թեթև զբոսանքը շատ օգտակար էր, ― ասաց նա։ ― Ձեզ հայտնի է, որ վատ չեմ տիրապետում անգլիական հնագույն մարզաձևին՝ բռնցքամարտին։ Դա ինձ շատ պետք եկավ։ Այլապես, ամեն ինչ կարող էր շատ վատ վերջանալ։

:    Ես խնդրեցի նրան պատմել կատարվածը։

:    ― Ես գտա այն պանդոկը, հիշու՞մ եք, ձեզ խորհուրդ տվեցի այդտեղից սկսել, և մի քանի երկդիմի հարցեր տվի տիրոջը։ Շատախոս տերը պատմեց այն ամենը, ինչ հետաքրքրում էր ինձ։ Պարզվեց, որ Ուիլյամսոնը, Չարլինգտոն-հոլի սպիտակամորուս բնակիչը, ապրում է մեն-մենակ, չհաշված, իհարկե, սպասավորներին։ Լուրեր կան, թե նա կրոնավոր է եղել։ Միայն թե այդ կալվածքում, նրա ապրած կարճ ժամանակամիջոցում, կրոնավորի համար երկու դեպքեր ինձ կասկածելի թվացին, և ես հարցում արեցի եկեղեցական վարչությանը։ Ինձ պատասխանեցին, որ այդպիսի եկեղեցական իսկապես կա, բայց նա շատ վատ համբավի տեր է։ Պանդոկի տերն ինձ պատմեց նաև, որ շաբաթ և կիրակի օրերին այդ Ուիլյամսոնի մոտ գալիս է մի ուրախ խումբ, որի մեջ հատկապես առանձնանաում է դեղին բեղերով, Վուդլի անունով մի ջենտլմեն․ նա Չարլինգտոն-հոլի մշտական հաճախորդն է։ Հազիվ էր այդ արտասանել, երբ դուռը թափով բացվեց, և ներս մտավ անձամբ ինքը՝ միստր Վուդլին․ նա գարեջուր էր խմում հարևան սենյակում և լսել էր ամբողջ խոսակցությունը։ Նա անմիջապես հարձակվեց ինձ վրա։ Ո՞վ եմ ես։ Ի՞նչ է հարկավոր ինձ։ Ինչու՞ եմ իրենով հետաքրքրվում։ Եվ սկսեց ամենաընտիր հայհոյանքներ տեղալ։ Այդ հեղեղը ավարտեց կարճ, բայց ուժեղ հարվածով։ Ես խույս տվեցի, բայց՝ անհաջող։ Փոխարենը, հաջորդ մի քանի րոպեները հիանալի էին։ Վուդլին պատրաստվեց երկրորդ անգամ հարվածել, բայց նրան կանխեց իմ ձախ ուղիղ հարվածը։ Ինչ վերաբերում է ինձ, արդյունքը ձեր աչքի առաջ է։ Փոխարենը հարկ եղավ միստր Վուդլիին տուն տանել սայլով։ Այսպես ավարտվեց իմ զբոսանքը․ պետք է խոստովանեմ, որ եթե հաշվի չառնենք ստացածս անձնական մեծ բավականությունը, իմ հայտնվերը Սուրեյ կոմսության սահմաններում ունեցավ նույն օգուտը, ինչ ձերը։

:    Հինգշաբթի մի նամակ ևս եկավ մեր այցելուհուց։

:    «Ձեզ, միստր Հոլմս, իհարկե չի զարմացնի, ― գրել էր նա, ― որ ես թողնում եմ միստր Կարուտերսի տունը։ Նույնիսկ բարձր աշխատավարձը չի կարող փոխհատուցել ստեղծված տհաճ իրավիճակը։ Կառքն ու ձիերը վերջապես տեղ հասան, և եթե առաջ ամայի ճանապարհը վտանգավոր էր, ապա այժմ այդ վտանգը չկա։ Ես ստիպված եմ միստր Կարուտերսի տնից հեռանալ ոչ միայն այն պատճառով, որ այստեղ մնալը տհաճ է, այլ նաև այն պատճառով, որ այն նողկալի մարդը՝ միստր Վուդլին, որի մասին ձեզ ասել եմ, նորից է հայտնվել։ Նա միշտ վանող արտաքին ուներ, բայց այժմ պարզապես սարսափելի է։ Հավանաբար, նրան դժբախտություն է պատահել՝ դեմքն ամբողջովին այտուցված է։ Ես նրան տեսա պատուհանից, բայց, բարեբախտաբար, չհանդիպեցի։ Ինչ-որ բանի մասին նա երկար խոսեց միստր Կարուտերսի հետ, որը շատ հուզվեց այդ խոսակցությունից։ Ըստ երևույթին, Վուդլին ապրում է մոտերքում, որովհետև տանը չգիշերեց, իսկ առավոտյան ես դարձյալ տեսա նրան՝ ծածուկ անցնում էր թփերի միջով։ Եթե այգում մի գիշատիչ գազան շրջեր, ճիշտն ասած, ես ավելի քիչ կվախենայի։ Դժվար է հաղորդել այն սարսափն ու նողկանքը, որ այդ մարդն առաջացնում է իմ մեջ։ Ինչպես կարող է միստր Կարուտերսը տանել այդ մարդուն, թեկուզ մի վարկյան։ Ասենք, իմ ամբողջ հուզմունքն այս շաբաթ կվերջանա»։

:    ― Հուսանք, Ուոտսոն, հուսանք, ― մռայլ ասաց Հոլմսը։ ― Հավանաբար, շատ բարդ բանսարկության ցանցեր են հյուսվում այս երիտասարդ կնոջ շուրջը, և մեր խնդիրն է հետևել, որպեսզի նրան ոչ մեկը այս շաբաթ օրը ձեռք չտա։ Կարծում եմ, Ուոտսոն, հարկ է ժամանակ տնտեսել և շաբաթ օրը միասին գնալ, եթե ոչ, մեր հետաքրքիր, բայց անավարտ հետաքննությունը կարող է տխուր վերջաբանով պատմություն դառնալ։

:    Խոստովանում եմ, մինչև հիմա բավականին լրջորեն չեմ վերաբերվել այս գործին։ Դա ինձ թվացել է տարօրինակ, հետաքրքիր, բայց ոչ վտանգավոր։ Զարմանալի ոչինչ չկար, որ անծանոթն առիթ էր փնտրում հանդիպելու գեղեցիկ օրիորդին։ Ինչպես կարելի էր նրան վտանգավոր համարել, երբ նա քաջուցյուն չուներ օրիորդին մոտենալու և փախուստի էր դիմում, երբ անձամբ օրիորդն էր փորձում այդ անել։ Սրիկա Վուդլին այլ տեսակի մարդ էր, բայց այն միակ դեպքից հետո, որը մեզ պատմել էր միսս Սմիթը, նա հանգիստ էր թողել օրիորդին, և երբ նա դարձյալ գնացել էր Կարուտերսի մոտ, անգամ չէր հանդիպել նրան։ Հեծանվորդն, անկասկած, Չարլինգտոն-հոլի կիրակնորյա հյուրերից մեկն էր, որոնց մասին պատմել էր պանդոկի տերը, բայց ով էր նա և ինչի էր ձգտում, մնաց չպարզաբանված։ Ես այն ժամանակ հասկացա, որ բոլոր իրադարձությունների ետևում ողբերգություն է թաքնված, երբ Հոլմսը շատ լուրջ ու վճռականորեն, մեկնելուց առաջ գրպանը խցկեց ատրճանակը։

:    Անձրևը դադարել էր, և հիասքանչ առավոտ էր։ Լոնդոնի բաց մոխրագույն և դեղնամոխրագույն երանգներից հոգնած մեր աչքերը կլանում էին պարապուտում խառնիխուռն աճած հավամրգի և ծաղկած որոճի արևի տակ հուրհրացող պայծառ գույները։ Ես ու Հոլմսը գնում էինք լայն ու ավազոտ ճանապարհով, հաճույք ստանալով վաղորդյան թարմությամբ, թռչունների ուրախ ճռվողյունով և գարնան բուրմունքով։ Ճանապարհը թեքվեց լանջն ի վեր։ Կրուկսբերի-հիլի կատարից տեսանք հին, մռայլ Չարլինգտոն-հոլը։ Նրա ծխնելույզները ցցվել էին կաղնիների մեջ, բայց, այնուամենայնիվ, տունը շրջապատած ծառերն ավելի երիտասարդ էին, քան տունը։ Կարմրադեղնավուն ժապավենի նման ճանապարհը ձգվում էր դարչնագույն, անմշակ տարածության և անտառի կանաչի միջով։ Հոլմսը ցույց տվեց հեռվում հայտնված սև կետը։ Կառք էր, շարժվում էր մեզ ընդառաջ։

:     Հոլմսն ափսոսանքով հառաչեց։

:     ― Ես այնպես էի հաշվարկել, որ մի կես ժամ ունենայինք մեր տրամադրության տակ։ Բայց եթե դա օրիորդի կառքն է, նշանակում է, նա շտապում է ավելի վաղ մեկնող գնացքի հասնել, և ես վախենում եմ, Ուոտսոն, որ նա Չարլինգտոնի մոտից ավելի շուտ կանցնի, քան մենք տեղ կհասնենք։

:     Ճանապարհը տանում էր ներքև, և կառքը ծածկվեց տեսադաշտից։ Մենք առաջ նետվեցինք։ Ես սկսեցի շնչահեղձ լինել՝ ահա թե ինչ է նշանակում նստակյաց կյանքը։ Հոլմսը, ընդհակառակը, հիանալի վիճակում էր․ նրան պահում էր անսպառ եռանդի պաշարը։ Քայլքը մնացել էր նախկինի նման արագ ու ձիգ։ Ինձնից հարյուր յարդ հեռավորության վրա նա հանկարծ կանգ առավ, և ես տեսա, թե հուսահատությունից ինչպես թափահարեց ձեռքերը։ Նույն պահին ոլորանից երևաց դատարկ կառքը, ձիերն ընթանում էին սրարշավ, և սանձերը քարշ էին գալիս գետնին։

:     ― Ուշացանք, ― բացականչեց Հոլմսը, ― երբ ես շնչակտուր հասա նրան։ ― Մարդ էլ այսքան հիմար լինի։ Չմտածել նախընթաց գնացքի մասին։ Նրանք հափշտակեցին օրիորդին, Ուոտսոն, հափշտակեցին։ Կարող է սպանեն։ Աստված գիտե, ինչ է կատարվել։ Կանգնե՛ք ճանապարհին, բռնե՛ք ձիերին։ Այդպե՛ս։ Արա՛գ, կառքի մեջ։ Գուցե դեռ կարողանանք ուղղել իմ սխալի հետևանքները։

:     Թռանք կառքի մեջ։ Հոլմսը շրջեց ձիերը, մտրակեց, և մենք սլացանք։ Շրջադարձից հետո մեր առջև բացվեց Չարլինգտոն-հոլի և անմշակ տարածության միջև ձգվող ողջ ճանապարհը։ Ես բռնեցի Հոլմսի ձեռքը։

:     ― Այդ նա է, ― գոչեցի ես՝ հուզմունքից շնչահեղձ լինելով։

:     Միայնակ հեծանվորդը սլանում էր մեզ ընդառաջ։ Ղեկին խոնարհված, նա թափով պտտեցնում էր ոտնակները, ասես հեծանվավազքի ելած լիներ։ Հանկարծ նա բարձրացրեց գլուխը, մեզ տեսնելով արգելակեց և թռավ հեծանվից։ Նրա կապտասև մորուքը տարօրինակ ձևով առանձնանաում էր գունատ դեմքին, աչքերը տենդագին վառվում էին։ Նա շշմել էր կառքի մեջ մեզ տեսնելով։

:     ― Է՜յ, ― բղավեց նա, ― կանգնեք։ ― Նա հեծանիվով փակեց ճանապարհը։ ― Որտեղի՞ց վերցրիք այս կառքը։ Կանգ առեք, ասում եմ ձեզ, ― աղաղակեց նա, կողքի գրպանից հանելով ատրճանակը։ ― Կանգ առեք, կամ երդվում եմ, կկրակեմ ձիերի վրա։

:     Հոլմսը սանձերը նետեց ծնկներիս և թռավ կառքից։

:     ― Դուք հենց այն մարդն եք, որին ցանկանում ենք տեսնել։ Որտե՞ղ է միսս Վայոլետ Սմիթը։ ― Հոլմսը խոսում էր արագ ու պարզորոշ։

:     ― Հենց դա էլ ցանկանում եմ ձեզ հարցնել։ Դուք նստած եք նրա կառքում, ուրեմն, պետք է իմանաք, որտեղ է նա։

:     ― Կառքը դատարկ էր սլանում։ Մենք կանգնեցրինք ձիերը, նստեցինք և երիտասարդ կնոջը օգնության ենք սլանում։

:     ― Աստված իմ։ Աստված իմ։ Ի՞նչ անենք, ― հուսահատ ճչած անծանոթը։ ― Նրանք հափշտակել են օրիորդին, այդ սրիկա Վուդլին և ավազակ եկեղեցականը։ Եթե դուք իսկապես օրիորդի ընկերն եք, ուրեմն, արա՛գ, արա՛գ։ Օգնեք ինձ, և մենք կազատենք նրան, եթե նույնիսկ հարկ լինի, որ դիակս նեխի չարլինգտոնյան անտառում։

:     Իրեն կորցրած, ատրճանակը ձեռքին նա վազեց կենիների արահետով։ Հոլմսը նետվեց նրա ետևից, ես՝ Հոլմսի, ձիերը թողնելով ճանապարհին արածելու։

:     ― Ահա թե ուր են նրանք գնացել,― ասաց Հոլմսը՝ ցույց տալով արահետի երկարությամբ գնացող ոտնահետքերը։ Է՜յ, հապա սպասեք։ Այդ ինչ է այնտեղ, թփերի մեջ։

:    Մոտ տասնութամյա մի երիտասարդ, ձիապանի հագուստով, կաշվե բազկապաններով և կապիչներով, ընկած էր երեսնիվայր, ծնկները ծալած, գլխին՝ խոր վերք։ Նա կորցրել էր գիտակցությունը, բայց ողջ էր։ Ես զննեցի վերքը և հասկացա, որ ոսկորը վնասված չէ։

:    ― Սա Պիտերն է, ձիապանը, ― գոչեց անծանոթը։ ― Սա էր նրան տանում։ Սրիկաները Պիտերին քարշ են տվել, կառքից գցել և շշմեցրել։ Թող պառկած մնա։ Հիմա նրան չենք կարող օգնել, բայց օրիորդին կարող ենք փրկել վատթարից, որը կարող է բաժին ընկնել միայն կանանց։

:    Մենք սլացանք ծառերի միջով անցնող արահետով։ Երբ հասանք թփերով շրջապատված տանը,Հոլնսը կանգ առավ։

:    ― Նրանք տանը չեն։ Ահա նրանց հետքերը։ Դրանք ձախ են գնում, թփերի մոտ։ Դե, իհարկե, այդպես էլ կա։

:    Վերջին խոսքերն ասաց, որովհետև թփերի ետևից լսվեց սարսափահար, ականջ ծակող կանացի մի ճիչ։ Հետո ճիչը կտրվեց և ամենաբարձր ձայներանգներում վերածվեց խռխռոցի։

:    ― Այստեղ, այստեղ։ Նրանք կեգլիի ծառուղում են, ― բղավեց անծանոթը, ճեղքելով թփերը։ ― Շներ, վախկոտ շներ։ Իմ ետևից, ջենտլմեններ։ Ուշ է։ Ուշ է։ Երդվում եմ բոլոր սրբություններով, ուշ է։

:    Թփերը հանկարծ տեղի տվեցին, և մենք հայտնվեցինք մի հիասքանչ մարգագետնում, որի մյուս ծայրում, հսկա կաղնու ստվերի տակ, տեղավորվել էր մի անսովոր եռյակ։ Մեր այցելուհին հենված էր ծառին, հավանաբար, կորցնում էր գիտակցությունը։ Բերանը կապված էր թաշկինակով։ Նրա դիմաց, կատաղի տեսքով, ցլաշան դեմքով և շեկ բեղերով, ոտքերը չռած կանգնած էր մի երւտասարդ։ Մի ձեռքը կանթած, մյուսով նա բռնել էր մտրակը․ նրա ողջ տեսքն արտահայտում էր քամահրանք և հաղթական մարտակոչ։ նրանց միջև կանգնած էր սպիտակ մորուքով տարեց մի մարդ․ նրա թեթև բրդյա կոստյումի վրայից փարաջա էր գցած։ Ըստ երևույթին, նա հենց նոր էր ավարտել պսակադրությունը, որովհետև Աստվածաշունչը գրպանը դրեց հենց այն պահին, երբ հայտնվեցինք։ Որպես ծաղրալի շնորհավորոնք, նա թփթփացրեց սրիկա փեսացուի ուսին։

:    ― Նրանք պսակադրվել են, ― հազիվ կարողացա ասել ես։

:    ― Առա՛ջ, ― բղավեց մեր ուղեկիցը և սլացավ մարգագետնով, ես ու Հոլմսը վազեցինք նրա ետևից։

:    Երբ մոտեցանք, երիտասարդ կինը, վախենալով ընկնել, ջղաձգորեն կառչեց ծառից։ Ուիլյիամսոնը՝ նախկին եկեղեցականը, ծաղրանքով խոնարհվեց մեզ տեսնելիս, իսկ սրիկա Վուդլին գոռոզաբար առաջ մղվեց։ Իր խաբեբայական արարքից հիացած՝ նա քրքրջաց։

:    ― Պոկիր մորուքդ, Բոբ, ― ասաց նա, ― ես քեզ անմիջապես ճանաչեցի։ Դու և քո ընկերները ճիշտ ժամանակին հասաք, որ կարողանամ ձեզ ներկայացնել միսիս Վուդլիին։

:    Մեր ուղեկցի պատասխանն անսպասելի էր։ Նա պոկեց իր մորուքը, որն իսկապես դնովի էր, և կատաղությամբ մի կողմ նետեց։ Պարզվեց, որ նա երկարավուն, մաքուր սափրված, հիվանդագին դեմք ունի։

:    ― Այո, ես Բոբ Կարուտերսն եմ, ― ասաց նա, ատրճանակով նշան բռներով Վուդլիին, որը սպառնագին թափահարելով մտրակը, հարձակվեց նրա վրա։ ― եվ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մաքրեմ այս աղջկան հասած վիրավորանքը, եթե դրա համար անգամ կախեն ինձ։ Սրիկա, ես քեզ ասացի, թե ինչ կպատահի քեզ, եթե նրան հանգիստ չթողնես, և երդվում եմ աստծով, որ երդումս կկատարեմ։

:    ― Բայց դու ուշացար, աղավնյակս։ Նա իմ կինն է։

:    ― Ոչ թե կինը, այլ այրին։

:    Լսվեց կրակոց, և ես տեսա, թե ինչպես Վուդլիի բաճկոնի վրա հանկարծ երևաց և տարածվեց այրան հետքը։ Նա տեղում պտտվեց և փռվեց մեջքի վրա․ մահվան դալակությունը հանկարծ պատեց նրա գարշելի աղյուսագույն դեմքը։ Տարեց Ուիլյամսոնը, այդպես էլ փարաջան չհանելով, կատաղությունից պայթեց այնպիսի հայհոյանքներով, որոնք երբեք չէի լսել, և ճանկեց ատրճանակը, բայց Հոլմսը կանխեց նրան՝ իր ատրճանակն ուղղելով նրա վրա։

:    ― Բավական է, ― կտրուկ ասաց ընկերս։ ― Գցեք ատրճանակը։ Ուոտսոն, վերցրեք այն։ Այդպես, պահեք գլխին։ Շնորհակալ եմ։ Իսկ դուք, Կարուտերս, ձեր ատրճանակը տվեք ինձ։ Արյունահեղություն այլևս պետք չէ։ Տվեք, տվեք այստեղ։

:    ― Ո՞վ եք դուք։

:    ― Շերլոկ Հոլմսը։

:    ― Չի կարող պատահել։

:    ― Տեսնում եմ, գիտեք իմ անունը։ Ավելի լավ։ Ես պաշտոնական ոստիկանության ներկայացուցիչը կլինեմ մինչև նրանց ժամանումը։ Է՜յ, դուք, լսեք, ― ձայն տվեց նա վախեցած ձիապանին, որը հայտնվեց մարգագետնի ծայրին, ծառերի տակ։ ― Մոտ եկեք։ Վերցրեք այս գրությունն ու Ֆարնեմ սուրացեք։ ― Նա մի քանի բառ գրեց իր ծոցատետրի թղթի վրա։ ― Սա հանձնեք տեղամասային ոստիկանության պետին։ Իսկ մինչ այդ ես եմ նրա տեղը։

:    Հոլմսի հզոր խելքն ու կամքն այժմ ղեկավարում էին այդ ողբերգական ներկայացումը, մնացած մասնակիցները միայն ենթարկվում էին նրան։ Ուիլյամսոնն ու Կարուտերսը վիրավոր Վուդլիին տուն տարան այն ժամանակ, երբ ես ձեռքս առաջարկեցի վախեցած աղջկան։ Վիրավորին դրեցին մահճակալին և Հոլմսի խնդրանքով, ես զննեցի նրան։ Հոլմսին գտա հնաոճ գոբելեններով պատված ճաշասենյակում, երկու ձերբակալվածները նստել էին նրա դիմաց։

:    ― Նա կապրի, ― ասացի ես։

:    ― ի՞նչ, ― ոտքի թռավ Կարուտերսը։ ― ես վերև կբարձրանամ և կսպանեմ նրան։ Ինչ է, ցանկանում եք ասել, թե այդ օրիորդը, այդ հրեշտակը, իր ողջ կյանքում շղթայված է մնալու այդ հրեշ Ջեկ Վուդլիի հե՞տ։

:    ― Այդ առումով կարող եք չանհանգստանալ, ― ասաց Հոլմսը։ ― Առնվազն երկու պատճառ կա, որոնց շնորհիվ նա ոչ մի դեպքում չի դառնա Վուդլիի կինը։ Նախ և առաջ, մենք հարց կդնենք, թե արդյո՞ք միստր Ուիլյամսոնը պսակադրելու իրավունք ուներ։

:    ― ես հոգևոր աստիճան ունեմ, ― ասաց ծեր սրիկան։

:    ― Որից ձեզ հետո զրկել են:

:    ― Քահանան միշտ էլ քահանա է մնում։

:    ― Կասկածում եմ։ Իսկ ինչ կասեք պսակադրության իրավունքի մասին։

:    ― Այն իմ գրպանում է։

:    ― Այդ դեպքում դուք խաբեությամբ եք ստացել։ Ինչ էլ լինի, հարկադիր պսակադրությունը պսակադրություն չէ, այլ լուրջ հանցագործություն, դրանում շուտով կհամոզվեք։ Կարծում եմ, դուք ամենաքիչը տասը տարի կունենաք այդ մասին մտածելու համար։ Ինչ վերաբերում է ձեզ, Կարուտերս, ապա իսկապես լավ կլիներ գրպանից չհանեիք այդ չարաբաստիկ ատրճանակը։

:    ― Հիմա տեսնում եմ, որ դուք ճիշտ եք, միստր Հոլմս։ Բայց հասկացեք, ես սիրում եմ այդ աղջկան և առաջին անգամ հասկացա, թե ինչ է սերը։ Ինչպիսի նախազգուշական միջոցներ ասես չեմ ձեռնարկել զերծ պահելու համար նրան վտանգից։ Եվ հանկարծ ամեն ինչ հոդս ցնդեց, և նա հայտնվեց Հարավային Աֆրիկայի ամենավայրագ սրիկայի իշխանության տակ, որի անունը սարսափ է տարածում բոլորի վրա՝ Կիմբեռլից մինչև Իոհաննեսբուրգ։ Կհավատա՞ք արդյոք, միստր Հոլմս։ Այն պահից, երբ այդ օրիորդն սկսեց ինձ մոտ աշխատել, ես ոչ մի անգամ չեմ թողել մենակ տուն գնա, որովհետև գիտեի այս սրիկաների հավաքույթի մասին։ Ամեն անգամ հեծանիվով ուղեկղում էի նրան։ Իհարկե, ես մնում էի պատկառելի հեռավորության վրա և, բացի այդ, կեղծ մորուք էի դնում, որպեսզի նա ինձ չճանաչի։ Միսս Սմիթն այնքան ինքնուրույն և հպարտ է, որ ոչ մի դեպքում չէր համաձայնի ինձ մոտ աշխատել, եթե իմանար, որ ես ամենուրեք ուղեկղում եմ իրեն։

:    ― Ինչու՞ դուք նրան չասացիք վտանգի մասին։

:    ― Որովհետև այդ դեպքում էլ կլքեր ինձ։ Ես պարզապես չէի կարող այդ անել։ Չնայած նա ինձ չէր սիրում, բայց ես երջանիկ էի նրան տեսնելով տանը, լսելով նրա ձայնի ելևէջները։

:    ― Ահա թե ինչ,― ասացի ես, ― դուք դա սեր եք համարում, միստր Կարուտերս, իսկ ըստ ինձ, դա եսասիրություն է։

:    Գուցե դուք ճիշտ եք։ Բայց մի՞թե սերն ու եսասիրությունը չեն ուղեկցում միմյանց։ Մի խոսքով, մտքովս անգամ չէի կարող անցկացնել, որ նա կլքի ինձ։ Բացի այդ, այս ավազակների ծրագրերն այնպիսին էին, որ նա պաշտպանության կարիք ուներ։ Հետո մի հեռագիր ստացա և հասկացա, որ նրանք կսկսեն գործել։

:    ― Ի՞նչ հեռագիր։

:    Կարուտերսն այն հանեց գրպանից։

:    ― Ահա, ― ասաց նա։

:    Հեռագրի տեքստը պարզ էր ու կարճ․ «Ծերուկը մահացավ»։

:    ― Հըմ, ― ասաց Հոլմաը։ ― Ինձ թվում է, ես տեսնում եմ իրադրության ամբողջ շղթան և հասկանում, թե ինչու հեռագիրը ճակատագրական դեր խաղաց։ Բայց քանի որ մենք, միևնույն է, նստել և սպասում ենք, գուցե դուք մեզ պատմեք ձեր իմացածը։

:    Այդ պահին փարաջայով ծեր սրիկան սկսեց հայհոյել։

:    ― Երդվում եմ բոլոր սրբերով, ― բղավեց նա, ― եթե դու, Բոբ Կարուտերս, մեզ մատնես, ապա ես կանեմ նույնը, ինչ դու արեցիր Ջեկ Վուդլիի հետ։ Աղջկա հաշվով կարող ես հոգուդ մեջ հրճվել որքան ցանկանաս, դա քո գործն է։ Բայց եթե ընկերներիդ մատնես քաղաքացիական հագուստով այս ոստիկանի մոտ, ամենահետին շունը կլինես, պա՞րզ է։

:    ― Ձերդ գերազանցությունը այդպես հուզվելու կարիք չունի, ― ասաց Հոլմսը ծխելով։ ― Գործն առանց այդ էլ միանգամայն պարզ է, և եթե ես հետաքրքրվում եմ որոշ մանրամասնություններով, ապա զուտ հետաքրքրասիրությունից։ Այնուամենայնիվ․ եթե չեք ցանկանում պատմել, ուրեմն, թողեք ես պատմեմ, և այն ժամանակ կտեսնեք, որքան քիչ բան կարող եք թաքցնել։ Նախ և առաջ, դուք, երեքդ էլ, այսինքն դուք՝ Ուիլյամսոն, դուք՝ Կարուտերս և Վուդլին, եկել եք Հարավային Աֆրիկայից, հույս ունենալով, որ․․․

:    ― Սուտ համար մեկ, ― բացականչեց կրոնավորը։ ― ես նրանց առաջին անգամ տեսել եմ երկու ամիս առաջ և երբեք չեմ եղել Աֆրիկայում։ Անուշ եղավ, թանկագին միստր Քըթնե-րըդ մի խըց-կեք ու-րի-շի գոր-ծե-րի մեջ։

:    ― Այո, մենք ծանոթացել ենք ընդամենը երկու ամիս առաջ, ասաց Կարուտերսը։

:    ― Լավ, ուրեմն դուք երկուսով եք եկել Աֆրիկայից։ Ձերդ գերապատվությունը հայրենական արտադրության արդյունք է։ Հարավային Աֆրիկայում ծանոթ էիք Ռալֆ Սմիթին։ Դուք հիմքեր ունեիք ենթադրեկու, որ նա երկար չի ապրի։ Դուք իմացաք, որ նրա ժառանգորդը պետք է լինի եղբոր աղջիկը։ Դե ինչ, ամեն ինչ ճի՞շտ է։

:    Կարուտերսը գլխով արեց, իսկ Ուիլյամսոնը դարձյալ սկսեց հայհոյանքների տարափը։

:    ― Օրիորդը մոտ բարեկամ էր, և դուք գիտեիք, որ հորեղբայրը նրան կտակ չի թողել։

:    ― Նա ոչ կարդալ գիտեր, ոչ գրել, ― ասաց Կարուտերսը։

:    ― Եվ այսպես, այստեղ եկաք երկուսով և փնտրեցիք աղջկան։ Դուք որոշեցիք, որ ձեզնից մեկը կամուսնանա նրա հետ, իսկ մյուսը կստանա իր բաժինը։ Ամուսնու դերը պետք է խաղար Վուդլին, ինչու՞։

:    Դեռ շոգենավում մենք թուղթ խաղացինք։ Նա շահեց։

:    ― Հասկանում եմ։ Դուք աղջկան ձեզ մոտ հրավիրեցիք իբրև տնային դաստիրակչուհի, որպեսզի Վուդլին կարողանա սիրահետել։ Բայց օրիորդը շուտ ճանաչեց այդ հարբեցող սրիկային և կտրուկ հրաժարվեց նրանից։ Դուք սիրեցիք աղջկան, և արդեն այդ պատճառով ամբողջ մտահղացումը պետք է կործանվեր։ Այն միտքը, որ նա պետք է պատկանի այդ սրիկային, ձեզ համար անտանելի դարձավ։

:    ― Անտանելի, երկինքը վկա, անտանելի։

:    ― Դուք վիճեցիք։ Կատաղած Վուդլին լքեց ձեր տունը և ձեռնամուխ եղավ իր սեփական ծրագրի իրագործմանը։

:    ― Ինձ այնպես է թվում, Ուիլյամսոն, որ մենք այս ջենտլմեններին հաղորդելու ոչինչ չունենք։ Կարուտերսը դառնորեն քնծիծաղեց։ ― Այո, մենք վիճեցինք։ Նա ինձ հարվածեց, և ես ընկա։ Այժմ, ամեն դեպքում, ես վրեժխնդիր եղա դրա համար։ Հետո նա անհետացավ։ Ծանոթացավ այս սուրբ հոր հետ։ Իմացա, որ նրանք տեղավորվել են ճանապարհի կողքի այս տանը։ Ես զգացի, որ նրանք մտադրվել են ինչ-որ բան անել, և աչքս չէի հեռացնում օրիորդից։ Երբեմն այցելում էի նրանց՝ իմանալու կազմած ծրագրերը։ Երկու օր առաջ Վուդլին ինձ մոտ եկավ հեռագրով, ուր գրված էր, որ Ռալֆ Սմիթը մահացել է։ Նա հարցրեց, մտադի՞ր եմ արդյոք մասնակցել գործարքին։ Ես ասացի, որ ոչ։ Այն ժամանակ նա հարցրեց, համաձա՞յն եմ արդյոք ամուսնանալ օրիորդի հետ և իրեն տալ ժառանգության իր մասը։ Ասացի,որ համաձայն եմ, բայց օրիորդը հրաժարվում է։ Այն ժամանակ նա հայտարարեց․ «Նրան կամուսնացնենք քեզ հետ, իսկ մեկ-երկու շաբաթ անց նրա տրամադրությունը կփոխվի»։ Ասացի, որ չեմ ցանկանում ուժով ոչ մի բան անել։ Նա սկսեց հայհոյել վերջին սրիկայի պես, չնայած ասենք, հենց վերջին սրիկան է, որ կա։ Հայտարարեց, որ այսպես թե այնպես ինքը հասնելու է իր ուզածին, և գնաց։ Այս շաբաթ օրը օրիորդը հեռացավ ինձնից։ Ես կառք ձեռք բերեցի, որպեսզի կառապանը նրան կայարան տաներ, բայց, այնուամենայնիվ, անհանգիստ էի և նրա հետևից հեծանվով գնացի։ Սակայն օրիորդն արդեն բավականաչափ հեռացել էր, և երբ հասա կառքին, արդեն ուշ էր։ Ես դա հասկացա, երբ կառքի մեջ նրան տեսնելու փոխարեն ձեզ տեսա։

:    Հոլմսը տեղից վեր կացավ և ծխախոտի մնացորդը նետեց բուխարու մեջ։

:    ― Ահա թե ինչ բթամիտն եմ ես, Ուոտսոն, ― ասաց նա։ ― Չէ որ դուք ինձ ասացիք, որ հեծանվորդն ուղղեց իր փողկապը, հիշում եք, երբ նա ճանապարհով դեպի տուն էր գնում։ Միայն դա բավական էր բացահայտելու համար այս պատմությունը։ Այսպես թե այնպես, կարող ենք մեզ շնորհավորել այս հետաքրքիր, կարելի է ասել, իր տեսակի մեջ եզակի գործում։ Տեսնում եմ, երեք ոստիկան են մոտենում տանը, և ես ուրախ եմ, որ երիտասարդ ձիապանը առույգ հետևում է նրանց։ Այսպիսով, շատ հնարավոր է, որ որ ոչ նա, ոչ էլ մեր հետաքրքիր փեսացուն զոհ չեն դառնա այսօրվա արկածներին։ Կարծում եմ, Ուոտսոն, դուք պետք է ձեր մասնագիտական ուշադրությունը կենտրոնացնեք միսս Սմիթի վրա։ Եթե նա ուշքի է եկել, ապա մենք ուրախությամբ նրան մոր մոտ՝ տուն կուղեկցենք։ Իսկ եթե նա լրիվ գիտակցության չի եկել, ասացեք նրան, որ մենք պատրաստվում ենք հեռագիր ուղարկել Միդլենդ՝ երիտասարդ էլեկտրիկին։ Դա ամենալավ դեղը կլինի։ Ինչ վերաբերում է ձեզ՝ Կարուտերս, ենթադրում եմ, դուք լիովին արժանի եք ներման՝ նախկինում դավադրությանը մասնակցելու համար։ Ահա, սըր, իմ այցեքարտը, և եթե իմ ցուցմունքները կարող են ձեզ օգնել դատարանում, ես ձեր տրամադրության տակ եմ։

:    Ընթերցողը, հավանաբար, նկատել է, որ հաճախ դժվար է լինում արժանի կերպով ավարտելու նոթերս և հայտնել բոլոր այն մանրամասները, որոնք կարող են նրան հետաքրքրել․ այնքան բուռն ու լարված էինք գործում Հոլմսի հետ։ Ամեն մի գործ կարծես հաջորդի սկիզբն էր հանդիսանում, և հենց որ հերթական պիեսն ավարտվում էր, նրա գործող անձինք կորչում էին մեր տեսադաշտից, քանի որ շատ էինք զբաղված, որպեսզի կարողոնայինք հետաքրքրվել նրանց ճակատագրով։ Սակայն իմ սևագրություններում կարճ գրանցում կա կոնկրետ այս գործի համար։ Այնտեղ ասված է, որ միսս Վայոլետ Սմիթը իսկապես մեծ կարողություն է ժառանգել և ամուսնացել է Սիրիլ Մորթոնի՝ «Մորթոն և Քենեդի» վեստմինսթերյան հայտնի ինժեներ-էլեկտրիկների գործատան ավագ գործընկերոջ հետ։ Ուիլյամսոնն ու Վուդլին դատարանի առաջ կանգնեցին այն մեղադրանքով, որ նրանք բռնի տարել են միսս Սմիթին և ուժով պսակադրություն կատարել։ Ուիլյամսոնը դատապարտվեց յոթ տարվա բանտարկության, Վուդլին՝ տասը։ Կարուտերսի ճակատագրի մասին ոչինչ գրված չէ, բայց ես հավատացաած եմ, որ նրա ատրճանակի կրակոցին դատարանը վերաբերվել է զիջողամտությամբ, քանի որ Վուդլին ուներ վտանգավոր սրիկայի համբավ, և Կարուտերսի մի քանի ամսվա բանտարկությունը միանգամայն բավարարել է արդարադատությանը։

[[Category: Արձակ]]
Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%84%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A1%D5%AF_%D5%B0%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB%D5%B6&diff=687Միայնակ հեծանվորդուհին2013-01-26T21:50:47Z

:    Ընթերցողը, հավանաբար, նկատել է, որ հաճախ դժվար է լինում արժանի կերպով ավարտելու նոթերս և հայտնել բոլոր այն մանրամասները, որոնք կարող են նրան հետաքրքրել․ այնքան բուռն ու լարված էինք գործում Հոլմսի հետ։ Ամեն մի գործ կարծես հաջորդի սկիզբն էր հանդիսանում, և հենց որ հերթական պիեսն ավարտվում էր, նրա գործող անձինք կորչում էին մեր տեսադաշտից, քանի որ շատ էինք զբաղված, որպեսզի կարողոնայինք հետաքրքրվել նրանց ճակատագրով։ Սակայն իմ սևագրություններում կարճ գրանցում կա կոնկրետ այս գործի համար։ Այնտեղ ասված է, որ միսս Վայոլետ Սմիթը իսկապես մեծ կարողություն է ժառանգել և ամուսնացել է Սիրիլ Մորթոնի՝ «Մորթոն և Քենեդի» վեստմինսթերյան հայտնի ինժեներ-էլեկտրիկների գործատան ավագ գործնկերոջ հետ։ Ուիլյամսոնն ու Վուդլին դատարանի առաջ կանգնեցին այն մեղադրանքով, որ նրանք բռնի տարել են միսս Սմիթին և ուժով պսակադրություն կատարել։ Ուիլյամսոնը դատապարտվեց յոթ տարվա բանտարկության, Վուդլին՝ տասը։ Կարուտերսի ճակատագրի մասին ոչինչ գրված չէ, բայց ես հավատացաած եմ, որ նրա ատրճանակի կրակոցին դատարանը վերաբերվել է զիջողամտությամբ, քանի որ Վուդլին ուներ վտանգավոր սրիկայի համբավ, և Կարուտերսի մի քանի ամսվա բանտարկությունը միանգամայն բավարարել է արդարադատությանը։

[[Category: Արձակ]]
Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%84%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A1%D5%AF_%D5%B0%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB%D5%B6&diff=686Միայնակ հեծանվորդուհին2013-01-26T21:29:39Z

:    ― Ինձ այնպես է թվում, Ուիլյամսոն, որ մենք այս ջենտլմեններին հաղաորդելու ոչինչ չունենք։ Կարուտերսը դառնորեն քնծիծաղեց։ ― Այո, մենք վիճեցինք։ Նա ինձ հարվածեց, և ես ընկա։ Ակժմ, ամեն դեպքում, ես վրեժխնդիր եղա դրա համար։ Հետո նա անհետացավ։ Ծանոթացավ այս սուրբ հոր հետ։ Իմացա, որ նրանք տեղավորվել են ճանապարհի կողքի այս տանը։ Ես զգացի, որ նրանք մտադրվել են ինչ-որ բան անել, և աչքս չէի հեռացնում օրիորդից։ Երբեմն այցելում էի նրանց՝ իմանալու կազմած ծրագրերը։ Երկու օր առաջ Վուդլին ինձ մոտ եկավ հեռագրով, ուր գրված էր, որ Ռալֆ Սմիթը մահացել է։ Նա հարցրեց, մտադի՞ր եմ արդյոք մասնակցել գործարքին։ Ես ասացի, որ ոչ։ Այն ժամանակ նա հարցրեց, համաձա՞յն եմ արդյոք ամուսնանալ օրիորդի հետ և իրեն տալ ժառանգության իր մասը։ Ասացի,որ համաձայն եմ, բայց օրիորդը հրաժարվում է։ Այն ժամանակ նա հայտարարեց․ «Նրան կամուսնացնենք քեզ հետ, իսկ մեկ-երկու շաբաթ անց նրա տրամադրությունը կփոխվի»։ Ասացի, որ չեմ ցանկանում ուժով ոչ մի բան անել։ Նա սկսեց հայհոյել վերջին սրիկայի պես, չնայած ասենք, հենց վերջին սրիկան է, որ կա։ Հայտարարեց, որ այսպես թե այնպես ինքը հասնելու է իր ուզածին, և գնաց։ Այս շաբաթ օրը օրիորդը հեռացավ ինձնից։ Ես կառք ձեռք բերեցի, որպեսզի կառապանը նրան կայարան տաներ, բայց, այնուամենայնիվ, անհանգիստ էի և նրա հետևից հեծանվով գնացի։ Սակայն օրիորդն արդեն բավականաչափ հեռացել էր, և երբ հասա կառքին, արդեն ուշ էր։ Ես դա հասկացա, երբ կառքի մեջ նրան տեսնելու փոխարեն ձեզ տեսա։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%84%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A1%D5%AF_%D5%B0%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB%D5%B6&diff=685Միայնակ հեծանվորդուհին2013-01-26T21:12:28Z

:    ― ի՞նչ, ― ոտքի թռավ Կարուտերսը։ ― ես վերև կբարձրանամ և կսպանեմ նրան։ Ինչ է , ցանկանում եք ասել, թե այդ օրիորդը, այդ հրեշտակը, իր ողջ կյանքում շղթայված է մնալու այդ հրեշ Ջեկ Վուդլիի հե՞տ։

:    ― Այդ առումով կարող եք չանհանգստանալ, ― ասաց Հոլմսը։ ― Առնվազն երկու պատճառ կա, որոնց շնորհիվ նա ոչ մի դեպքում չի դառնա Վուդլիի կինը։ Նախ և առաջ, մենք հարց կդնենք, թե արդյո՞ք միստր Ուիլյամսոնը պսակադրելու իրավ ունք ուներ։

:    ― ես հոգևոր աստիճան ունեմ, ― ասաց ծեր սրիկան։

:    ― Որից ձեզ հետո զրկել են:

:    ― Քահանան միշտ էլ քահանա է մնում։

:    ― Կասկածում եմ։ Իսկ ինչ կասեք պսակադրության իրավունքի մասին։

:    ― Այն իմ գրպանում է։

:    ― Այդ դեպքում դուք խաբեությամբ եք ստացել։ Ինչ էլ լինի, հարկադիր պսակադրությունը պսակադրություն չէ, այլ լուրջ հանցագործություն, դրանում շուտով կհամոզվեք։ Կարծում եմ, դուք ամենաքիչը տասը տարի կունենաք այդ մասին մտածելու համար։ Ինչ վերաբերում է ձեզ, Կարուտերս, ապա իսկապես լավ կլիներ գրպանից չհանեիք այդ չարաբաստիկ ատրճանակը։

:    ― Հիմա տեսնում եմ, որ դուք ճիշտ եք, միստր Հոլմս։ Բայց հասկացեք, ես սիրում եմ այդ աղջկան և առաջին անգամ հասկացա, թե ինչ է սերը։ Ինչպիսի նախազգուշական միջոցներ ասես չեմ ձեռնարկել զերծ պահելու համար նրան վտանգից։ Եվ հանկարծ ամեն ինչ հոդս ցնդեց, և նա հայտնվեց Հարավային Աֆրիկայի ամենավայրագ սրիկայի իշխանության տակ, որի անունը սարսափ է տարածում բոլորի վրա՝ Կիմբեռլից մինչև Իոհաննեսբուրգ։ Կհավատա՞ք արդյոք, նիստր Հոլմս։ Այն պահից, երբ այդ օրիորդն սկսեց ինձ մոտ աշխատել, ես ոչ մի անգամ չեմ թողել մենակ տուն գնա, որովհետև գիտեի այս սրիկանեերի հավաքույթի նասին։ Ամեն անգամ հեծանիվով ուղեկղում էի նրան։ Իհարկե, ես մնում էի պատկառելի հեռավորության վրա և, բացի այդ, կեղծ մորուք էի դնում, որպեսզի նա ինձ չճանաչի։ Միսս Սմիթն այնքան ինքնուրույն և հպարտ է, որ ոչ մի դեպքում չէր համաձայնի ինձ մոտ աշխատել, եթե իմանար, որ ես ամենուրեք ուղեկղում եմ իրեն։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%84%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A1%D5%AF_%D5%B0%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB%D5%B6&diff=684Միայնակ հեծանվորդուհին2013-01-26T20:56:58Z

:    ― Տեսնում եմ, գիտեք իմ անունը։ Ավելի լավ։ Ես պաշտոնական ոստիկանության ներկայացուցիչը կլինեմ մինչև նրանց ժամանումը։ Է՛յ, դուք, լսեք, ― ձայն տվեց նա վախեցած ձիապանին, որը հայտնվեց մարգագետնի ծայրին, ծառերի տակ։ ― Մոտ եկեք։ Վերցրեք այս գրությունն ու Ֆարնեմ սուրացեք։ ― Նա մի քանի բառ գրեց իր ծոցատետրի թղթի վրա։ ― Սա հանձնեք տեղամասային ոստիկանության պետին։ Իսկ մինչ այդ ես եմ նրա տեղը։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%84%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A1%D5%AF_%D5%B0%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB%D5%B6&diff=683Միայնակ հեծանվորդուհին2013-01-26T20:49:40Z

:    Մոտ տասնութամյա մի երիտասարդ, ձիապանի հագուստով, կաշվե բազկապաններով և կապիչներով, ընկած էր երեսնիվայր, ծնկները ծալած, գլխին՝ խոր վերք։ Նա կորցրել էր գիտակցությունը, բայց ողջ էր։ Ես զննեցի վերքը և հասկացա, որ, որ ոսկորը վնասված չէ։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%84%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A1%D5%AF_%D5%B0%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB%D5%B6&diff=682Միայնակ հեծանվորդուհին2013-01-26T20:44:22Z

:     ― Ահա թե ուր են նրանք գնացել,― ասաց Հոլմսը՝ ցույց տալով արահետի երկարությամբ գնացող ոտնահետքերը։ Է՛յ, հապա սպասեք։ Այդ ինչ է այնտեղ, թփերի մեջ։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%84%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A1%D5%AF_%D5%B0%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B6%D5%BE%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB%D5%B6&diff=681Միայնակ հեծանվորդուհին2013-01-26T20:07:14Z

:     ― Է՛յ, ― բղավեց նա, ― կանգնեք։ ― Նա հեծանիվով փակեց ճանապարհը։ ― Որտեղի՞ց վերցրիք այս կառքը։ Կանգ առեք, ասում եմ ձեզ, ― աղաղակեց նա, կողքի գրպանից հանելով ատրճանակը։ ― Կանգ առեք, կամ երդվում եմ, կկրակեմ ձիերի վրա։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D6%80%D5%A5%D6%84_%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2&diff=679Երեք ուսանող2013-01-25T19:20:11Z
Ru:

{{Վերնագիր

|վերնագիր = Երեք ուսանող

|հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]]

|թարգմանիչ = Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից)

|աղբյուր = [[«Նոթեր Շերլոք Հոլմսի մասին»]]

:    1895 թվականին մի շարք հանգամանքների բերումով, այստեղ կանգ չեմ առնի դրանց վրա, միստր Հոլմսն ու ես հայտնվեցինք մեր հայտնի համալսարանական քաղաքներից մեկում, ուր անցկացրինք մի քանի շաբաթ և այդ ընթացքում բախվեցինք քիչ խճճված, բայց խիստ ուսանելի մի պատահարի, որի մասին էլ պատրաստվում եմ պատմել։ Հասկանալի է, ցանկացած մանրամասները, որոնք թույլ կտան ընթերցողին որոշելու, թե որ քոլեջում է կատարվել դեպքը կամ ով է հանցագործը, տեղին չեն և նույնիսկ վիրավորական են։ Այդքան ամոթալի պատմությունը կարելի էր մոռացության մատնել առանց ափսոսանքի։ Սակայն չափավոր պատշաճությամբ արժե պատմել, քանի որ այդտեղ բացահայտվեցին ընկերոջս զարմանալի ընդունակությունները։ Իմ պատմության մեջ կաշխատեմ խույս տալ այն ամենից, ինչը թույլ կտա գուշակել, որտեղ է հատկապես դա կատարվել կամ ում մասին է խոսքը։

:    Այդ ժամանակ իջևանել էինք գրադարանից ոչ հեռու գտնվող կահավորված մի սենյակում, որտեղ Հոլմսն ուսումնասիրում էր հին անգլիական ձեռագրերը․ նրա աշխատանքները հանգեցրին այնքան շշմեցնող արդյունքների, որ դրանք կարող են նյութ ծառայել ապագա պատմվածքներիս համար։ Մի երեկո մեզ այցելեց մի ծանոթ․ Սուրբ Ղուկաս քոլեջի դասավանդողներից մեկը՝ միստր Հիլթոն Սոմսը։ Նա բարձրահասակ էր և նիհար, թողնում էր ջղագրգիռ ու դյուրաբորբոք մարդու տպավորություն։ Սակայն այս անգամ պարզապես չէր կարողանում իրեն տիրապետել և ամեն ինչից երևում էր, որ կատարվել է արտակարգ ինչ-որ բան։

:    ― Միստր Հոլմս, չե՞ք կարող ձեր թանկագին ժամանակից մի քանի ժամ տրամադրել ինձ։ Մեր քոլեջում անախորժ պատմություն է տեղի ունեցել և, հավատացեք, եթե երջանիկ պատահականությամբ մեր քաղաքում չգտնվեիք, չէի իմանա ինչպես վարվել։

:    ― Ես շատ եմ զբաղված և չէի ցանկանա շեղվել իմ գործերից, ― պատասխանեց ընկերս։ ― Խորհուրդ կտայի դիմել ոստիկանությանը։

:    ― Ոչ, ոչ, հարգարժան սըր, դա անհնար է։ Եթե գործին պաշտոնական ընթացք տանք, այն արդեն չես կանգնեցնի, իսկ սա այնպիսի դեպք է, երբ հարկավոր է ցանկացած ճանապարհով խույս տալ հրապարակումից, որպեսզի քոլեջի վրա ստվեր չընկնի։ Ձեր նուրբ վարվեցողությամբ հայտնի եք ոչ պակաս, քան ամենաբարդ գործերի հետաքննության տաղանդով և ձեզնից բացի ուրիշ ոչ մեկին չէի դիմի։ Աղաչում եմ, միստր Հոլմս, օգնեք ինձ։

:    Սիրելի Բեյքր-Սթրիթից հեռու գտնվելը բնավ չէր մեղմացրել ընկերոջս բնավաորությունը։ Առանց թերթի կտրվածքներից կազմված իր ալբոմի, առանց քիմիական պրեպարատների և սովորական դարձաց անկարգության Հոլմսն իրեն անհարմար էր զգում։ Նա դժգոհ թափ տվեց ուսերը, որպես համաձայնության նշան, և մեր այցելուն հուզվելով և թափահարելով ձեռքերը, սկսեց աճապարանքով շարադրել գործի էությունը։

:    ― Պատկերացնում եք, միստր Հոլմս, վաղը Ֆորթեսքյուի թոշակի մրցության առաջին քննությունն է, և ես քննողներից մեկն եմ։ Հունարեն եմ դասավանդում, և առաջին քննությունն էլ հենց հունարենից է։ Թոշակի թեկնածուներին թարգմանության համար տալիս եմ մի մեծ հատված անծանոթ տեքստից։ Այդ հատվածը տպագրվում է տպարանում, և, իհարկե, եթե թեկնածուն կարողանա նախաօրոք դա պատրաստել, ապա մեծ առավելություն կունենա մյուսների համեմատ։ Ահա թե ինչու է անհրաժեշտ, որպեսզի քննության նյութը գաղտնի մնա։

:    Այսօր, առավոտյան ժամը երեքին, տպարանից ստացվեցին տեքստի շարվածասյուները։ Առաջադրանքը տրված է Ֆուկիդդիդոսից՝ կես գլուխ։ Պարտավոր եմ այն մանրամասն ստուգել՝ տեքստում ոչ մի սխալ չպետք է լինի։ Չորսն անց կեսին աշխատանքը դեռ չէի ավարտել, իսկ բարեկամիս խոստացել էի թեյել նրա մոտ։ Գնալիս շարվածասյուները սեղանին էի թողել։ Բացակայել եմ մեկ ժամից ավելի։

:    Հավանաբար, դուք գիտեք, միստր Հոլմս, ինչպիսին են մեր քոլեջի դռները՝ մեծ, կաղնեփայտից, ներսից կանաչ մահուդով պատած։ Վերադարձիս զարմանքով նկատեցի, որ բանալին դռան վրա էր։ Քիչ էր մնում մտածեի, թե ինքս եմ մոռացել բանալին փականքում, բայց պրպտելով գրպաններս՝ գտա այն։ Երկրորդ բանալին, որքան ինձ հայտնի է, ծառայիս՝ Բենիսթերի մոտ է, որն արդեն տասը տարի է, ծառայում է ինձ մոտ, և նրա ազնվությունը կասկածից վեր է։ Ինչպես պարզվեց, դա իսկապես նրա բանալին էր․ նա մտել էր իմանալու՝ թեյ մատուցելու ժամանակը չէ՞ արդյոք, և դուրս գալիս բանալին մոռացել էր դռան վրա։ Բենիսթերը, ըստ երևույթին, մտել էր իմ գնալուց մի քանի րոպե անց։ Ուրիշ անգամ ուշադրություն չէի դարձնի նրա մոռացկոտությսն վրա, բայց այդ օրն ինձ համար խիստ ողբալի դարձավ։

:    Հազիվ էի նայել գրասեղանին, երբ հասկացա, որ մեկը խառնշտել է թղթերս։ Շարվածասյուները երեք երկար թղթերի վրա էին։ Երբ գնացի, դրանք սեղանին էին։ Իսկ հիմա մեկը գտա հատակին, մյուսը պատուհանի մոտի փոքր սեղանին էր, երրորդն այնտեղ՝ ուր թողել էի․․․

:    Հոլմսն առաջին անգամ ընդհատեց զրուցակցին։

:    ― Հատակին ընկած էր առաջին կեսը, պատուհանի մոտ՝ երկրորդը, իսկ երրորդն այնտեղ՝ որտեղ թողե՞լ էիք։

:    ― Միանգամայն ճիշտ է, միստր Հոլմս։ Զարմանալի է։ Ինչպե՞ս կարողացաք գուշակել։

:    ― Շարունակեք ձեր պատմությունը, այդ ամենը շատ հետաքրքիր է։

:    ― Մի պահ մտքովս անցավ, որ Բենիսթերն իրեն աններելի ազատություն է թույլ տվել՝ նայել է թղթերս։ Բայց նա կտրականապես ժխտում է, և ես նրան հավատում եմ։ Հնարավոր է և ուրիշ բան․ ինչ-որ մեկն անցել է սենյակի մոտով, նկատել է դռան վրայի բանալին և, իմանալով, որ այնտեղ չեմ, որոշել է նայել քննական տեքստը։ Խոսքը գնում է մեծ գումարի մասին՝ թոշակը շատ բարձր է, և մարդը, որը միջոցների մեջ խտրություն չի դնում, հաճույքով համարձակության կդիմի ապահովելու համար իր առավելությունը։

:    Բենիսթերը շատ վշտացած էր։ Քիչ էր մնում ուշագնաց լիներ, երբ պարզվեց, որ շարվածասյուները եղել են ուրիշի ձեռքում։

:    Մի կում բրենդի տվեցի խմելու, և մինչ ես զննում էի սենյակը, նա ուժասպառ նստեց բազկաթոռին։ Ցիրուցան եղած թղթերից բացի շուտով նկատեցի անկոչ հյուրի ուրիշ հետքեր ևս։ Պատուհանի մոտ դրված սեղանին թափված էին մատիտի տաշեղներ։ Հենց այդտեղ էլ գտա միջուկի կոտրված մի ծայր։ Հավանաբար, այդ սրիկան տեքստն արտագրել էր մեծագույն արագությամբ, կոտրել էր մատիտի ծայրը և ստիպված նորից էր սրել։

:    ― Հիանալի է, ― արձագանքեց Հոլմսը։ Գնալով պատմությունը ավելի ու ավելի էր հետաքրքրում նրան և կրկին համակում բարձր տրամադրությամբ։ ― Ձեր բախտը բերել է։

:    ― Դա դեռ բոլորը չէ։ Գրասեղանս նոր է, երեսպատված հիանալի կարմիր կաշվով։ Եվ Բենիսթերի հետ պատրաստ ենք երդվելու, որ սեղանի կաշին հարթ էր, անբիծ։ Իսկ այժմ սեղանի մակերեսին երեք դյույմի չափ կտրվածք տեսա՝ ոչ թե քերծվածք, այլ հենց կտրվածք։ Եվ ոչ միայն դա, սեղանի վրա գտա մուգ մածկանի կամ կավի մի գնդիկ, որի մեջ թեփի նման ինչ-որ խարտվածքներ են երևում։ Հավատացած եմ, այդ հետքերը թողել է թղթերը խառնշտող մարդը։ Չարագործին մատնող ուրիշ ոչ մի հետք կամ հանցանշան չէր մնացել։ Գլուխս լրիվ կկորցնեի, եթե, ի երջանկություն ինձ, չհիշեի, որ հիմա մեր քաղաքում եք։ Եվ որոշեցի դիմել ձեզ։ Աղաչում եմ, միստր Հոլմս, օգնեք ինձ։ Ինչ գնով էլ լինի, հարկավոր է գտնել այդ մարդուն, այլապես հարկ կլինի մինչև նոր նյութի պատրաստելը հետաձգել քննությունը, բայց դա բացատրություն կպահանջի, և այդ ժամանակ աղմուկից խուսափել չի լինի․ դա ստվեր կգցի ոչ միայն մեր քոլեջի, այլև ողջ համալսարանի վրա։ Ես մի ցանկություն ունեմ՝ թույլ չտալ ոչ մի հրապարակում։

:    ― Ուրախ կլինեմ զբաղվելու այդ գործով և օգնելու ձեզ, ― ասաց Հոլմսը տեղից բարձրանալով և վերարկուն հագնելով։ ― Դեպքը հետաքրքիր է։ Շարվածասյուները ստանալուց հետո ինչ-որ մեկը եկե՞լ է ձեզ մոտ։

:    ― Հնդիկ ուսանող Դաուլատ Ռասը, ապրում է նույն շքամուտքում և եկավ քննության հետ կապված ինչ-որ բան իմանալու։

:    ― Նա է՞լ պետք է քննություն հանձնի։

:    ― Այո։

:    ― Շարվածասյուները փռված էին սեղանի՞ն։

:    ― Որքան հիշում եմ, խողովակաձև ոլորված էին։

:    ― Բայց զգացվու՞մ էր, որ դա շարվածասյուն է։

:    ― Հավանաբար։

:    ― Ձեր սենյակում ուրիշ ոչ ոք չի՞ եղել։

:    ― Ոչ սըր։

:    ― Որևէ մեկը գիտե՞ր , որ շարվածասյուները ուղարկելու են ձեզ։

:    ― Միայն գրաշարը։

:    ― Իսկ ծեր ծառան, Բենիսթե՞րը։

:    ― Իհարկե ոչ։ ոչ ոք չգիտեր։

:    ― Որտե՞ղ է այժմ Բենիսթերը։

:    ― Նա այդպես էլ մնաց իմ գրասենյակում, բազկաթոռին նստած։ Ես շտապեցի ձեզ մոտ։ Իսկ նա այնքան վատ էր, որ չէի կարող տեղից շարժել։

:    ― Դուք դուռը չկողպեցի՞ք։

:    ― Թղթերը կողպեցի դարակում։

:    ― Ուրեմն, միստր Սոմս, եթե ընդունենք, որ հնդիկը չի իմացել , ապա այն մարդը, որի ձեռքում հայտնվել են շարվածասյուները, դրանք պատահականորեն է գտել, նախապես չիմանալով, որ դրանք ձեզ մոտ են։

:    ― Իմ կարծիքով, այո։

:    Հոլմսը խորհրդավոր ժպտաց։

:    ― Դե, ― ասաց նա, ― գնանք։ Դեպքը ձեր ճաշակով չէ, Ուոտսոն, այստեղ հարկավոր է մտածել, ոչ թե գործել։ Լավ, գնանք, եթե ցանկանում եք։ Միստր Սոմս, ես ձեր տրամադրության տակ եմ։

:    Մեր ընկերոջ հյուրասենյակի ցածր, երկարուկ, կապարե ապակեկալներով պատուհանը նայում էր քոլեջի հինավուրց բակի քարաքոսապատ թփուտներին։ Գոթական դռան ետևից սկսվում էր մաշված աստիճաններով քարե սանդուղքը։ Առաջին հարկում տեղավորված էին դասավանդողների սենյակները։ Վերևի հարկերում ապրում էին երեք ուսանողներ, որոնց սենյակները գտնվում էին մեկը մյուսի վրա։ Երբ հասանք, արդեն մթնում էր։ Հոլմսը կանգ առավ և ուշադիր նայեց պատուհանին։ Հետո մոտեցավ, կանգնեց ոտնաթաթերի վրա և, վիզը երկարացնելով, նայեց սենյակի ներսը։

:    ― Ակնհայտ է, որ դռնից է մտել։ Միայն փոքրիկ օդանցքն է բացվում, պատուհանը՝ ոչ, ― հայտնեց մեր կրթված ուղեկիցը։

:    ― Ահա թե ինչ, ― արձագանքեց Հոլմսը և անհասկանալի ժպտալով նայեց մեր ուղեկցին։ ― Դե ինչ, եթե այստեղ ոչինչ իմանալ հնարավոր չէ, մտնենք տուն։

:    Տանտերը մեզ ուղեկցեց սենյակ։ Մենք կանգ առանք դռան շեմին, իսկ Հոլմսն սկսեց ուշադիր ուսումնասիրել գորգը։

:    ― Դժբախտաբար, հետքեր չկան, ― ասաց նա։ ― Դե, չոր եղանակին դրանք չէին էլ կարող լինել։ Ձեր սպասավորը, հավանաբար, արդեն գիտակցության է եկել։ Կարծում եք, ձեր գնալուց հետո այդպես էլ մնացել է բազկաթոռին նստա՞ծ։ Ո՞ր բազկաթոռին։

:    ― Այնտեղ, պատուհանի մոտի։

:    ― Հասկանալի է։ Այն փոքր սեղանի մոտ։ Այժմ դուք էլ մտեք։ Գորգի ուսումնասիրությունը վերջացրի։ Հիմա զբաղվենք սեղանով։ Դժվար չէ գուշակել, թե ինչ է այստեղ կատարվել։ Ինչ-որ մեկը մտել է սենյակ և սկսել թերթ առ թերթ շարվածասյուները գրասեղանից տեղափոխել պատուհանի մոտի փոքրիկ գրասեղանին․ այդտեղից կարող էր հետևէլ բակին և ձեր հայտնվելու դեպքում հարկ եղած րոպեին թաքնվել։

:    ― Ինձ տեսնել չէր կարող, ― ընդհատեց Սոմսը։ ― Ես մտա բակի դռնակից։

:    ― Ահա, հրաշալի է։ Ամեն դեպքում, հենց այդ նպատակով է շարվածասյուներով տեղավորվել պատուհանի մոտ։ Ցույց տվեք ինձ երեք թղթերն էլ։ Ոչ մեկի վրա մատնահետքեր չկան։ Այդպես, սկզբում այստեղ է տեղափոխել առաջինը և և արտագրել։ Որքա՞ն ժամանակ է դրան հարկավոր, եթե կրճատի բառերը։ Քառորդ ժամ, ոչ պակաս։ Հետո նետել է այդ թերթը և վերցրել հաջորդը։ Հասել է կեսին, բայց հենց այդտեղ վերադարձել եք դուք, և նա ստիպված է եղել անմիջապես չքվել։ Այնպես է շտապել, որ չի հասցրել նույնիսկ տեղը դնել թղթերը և ոչնչացնել հետքերը։ Երբ աստիճաններով բարձրանում էիք, պատահաբար արագ հեռացող քայլերի ձայն չլսեցի՞ք։

:    ― Կարծես թե ոչ։

:    ― Եվ այսպես, անծանոթը պատուհանի մոտ տենդագին արտագրում էր շարվածասյուները, երբ կոտրեց մատիտը, և, ինչպես տեսնում եք, ստիպված էր նորից սրել։ Սա շատ հետաքրքիր է, Ուոտսոն։ Մատիտն այնքան էլ սովորական չէ։ Շատ հաստ, փափուկ միջուկ, արտաքինից մուգ կապույտ, գործարանատիրոջ ազգանունը վրան դրոշմված արծաթյա տառերով, և մնացած մասը մեկուկես դյույմից երկար չէ։ Գտեք ճիշտ այդպիսի մատիտ, միստր Սոմս, և հանցագործը ձեր ձեռքում է։ Եթե ավելացնեմ, որ նա ունի բութ սայրով փոքր դանակ, ապա դուք կունենաք մի հանցանշան ևս։

:    Միստր Սոմսին մի փոքր շշմեցրեց տեղեկությունների այդ հեղեղը։

:    ― Հասկանում եմ ձեր մտքերի ընթացքը, ― ասաց նա, ― բայց դուք ինչպե՞ս կռահեցիք մատիտի չափսը։

:    Հոլմսը նրան մեկնեց «HH» տառերով Փոքրիկ տաշեղը, որոնց վրայից թափվել էր ներկը։

:    ― Հիմա պա՞րզ է։

:    ― Ոչ, վախենամ թե՝ հիմա էլ ոչ բոլորովին․․․

:    ― Տեսնում եմ, որ միշտ անարդարացի եմ եղել ձեր նկատմամբ, Ուոտսոն։ Պարզվում է, դուք միակը չեք ձեր տեսակի մեջ։ Ի՞նչ են նշանակում Այս«HH» տառերը։ Ինչպես հայտնի է, ամենից հաճախ հանդիպում են Իոհան Ֆաբեն գործարանատան մատիտները։ Ուրեմն «HH»-ը գործարանատիրոջ անվան վերջնատառերն են։

:    Հոլմսն այնպես թեքեց փոքր սեղանը, որ էլեկտրական լույսն ընկնի նրա վրա։

:    ― Եթե ողորկ փայտին դրված բարակ թղթի վրա գրեն, փայտի վրա հետքեր կմնան։ Ոչ, ոչինչ նկատելի չէ։ Այժմ գրասեղանը։ Այս գնդիկը հավանաբար հենց այն մուգ կավն է, որի մասին ասացիք։ Կիսաբուրգ հիշեցնող այս կավի մեջ ձեր ասածի պես նկատելի են խարտվածքներ։ Այդպես, այդպես, շատ հետաքրքիր է։ Այժմ սեղանի վրայի կտրվածքը․ կաշին պարզապես պատռված է։ Պարզ է։ Սկսվում է բարակ քերծվածքով և վերջանում կողերը քրքրված անցքով։ Խորապես երախտապարտ եմ այս հետաքրքիր դեպքի համար, միստր Սոմս։ Ու՞ր է տանում այս դուռը։

:    ― Իմ ննջարանը։

:    ― Դուք այնտեղ մտե՞լ եք քննական տեքստի վրա կատարված ոտնձգությունը հայտնաբերելուց հետո։

:    ― Ոչ, անմիջապես նետվեցի ձեզ մոտ։

:    ― Թույլ տվեք նայել ննջասենյակը․․․ Ինչ հաճելի հնաոճ սենյակ է։ Բարի եղեք, սպասեք, հատակը պիտի զննեմ։ Ոչ, հետաքրքիր ոչինչ չկա։ Իակ սա ի՞նչ հաստ վարագույր է։ Այդպես, հետևում հագուստ է կախված։ Եթե որևէ մեկին հարկ լիներ թաքնվել այս սենյակում, այստեղ կմտներ, մահճակալը բավականին ցածր է, իսկ պահարանը՝ նեղ։ Այստեղ, իհարկե, ոչ ոք չկա՞։

:    Հոլմսը ձեռքը գցեց վարագույրին, և նրա մի փոքր լարված և նույնիսկ զգուշավոր կեցվածքից երևում էր, որ պատրաստ է ցանկացած անակնկալի։ Ետ քաշեց վարագույրը, բայց այնտեղ մեկ-երկու կոստյումից բացի ուրիշ ոչինչ չտեսանք։ Հոլմսը շրջվեց և անսպասելի կռացավ հատակին։

:    ― Դե, իսկ սա՞ ինչ է, բացականչեց նա։

:    Հատակին ընկած էր մուգ, ճիշտ այնպիսի բուրգիկ, ինչպիսին կար գրասեղանի վրա։ Հոլմսն այն մոտեցրեց լամպին։

:    ― Ձեր հյուրը, ինչպես տեսնում եք, հետքեր է թողել ոչ միայն հյուրասենյակում, այլև ննջարանում, միստր Սոմս։

:    ― Ի՞նչ էր նրան այստեղ հարկավոր։

:    ― Իմ կարծիքով, դա միանգամայն պարզ է։ Դուք եկել եք ոչ այն կողմից, որտեղից ձեզ սպասում էր, և ձեր քայլերը լսեց այն ժամանակ, երբ արդեն դռան մոտ էիք։ Ի՞նչ էր մնում նրան անել։ Հափշտակել իր բոլոր իրերն ու նետվել ձեր ննջարանը։

:    ― Տեր աստված, միստր Հոլմս, ուրեմն այդ ամբողջ ժամանակ, երբ խոսում էի Բենիսթերի հետ, սրիկան նստած է եղել ննջարանում, ինչպես թակարդում, իսկ մենք այդ մասին նույնիսկ չենք էլ կասկածել։

:    ― Նման մի բան։

:    ― Բայց, հնարավոր է, որ ամեն ինչ այլ կերպ է եղել, միստր Հոլմս։ Չգիտեմ, ուշադրություն դարձրի՞ք, արդյոք, ննջարանի պատուհանին։

:    ― Փոքր ապակիներ, կապարե շրջանակ, երեք փեղկ՝ մեկը ծղխնիներով և բավականին մեծ, որով կարող է մարդ անցնել։

:    ― Միանգամայն ճիշտ է։ Եվ այդ պատուհանը նայում է դեպի բակի անկյունը, այնպես որ բակի կողմից նրա մի մասը չի երևում։ Հանցագործը կարող էր ննջարան սողոսկել, հետքերը թողնելով վարագույրի ետևում, այդտեղից անցնել հյուրասենյակ և, վերջապես հայտնաբերելով, որ դուռը փակված չէ, փախչել այդտեղից։

:    Հոլմսն անհամբեր տարուբերեց գլուխը։

:    ― Եկեք ողջամտորեն դատենք, ― ասաց նա։ ― Ինչպես ձեր խոսքերից հասկացա, այդ սանդուղքից օգտվում են երեք ուսանող և սովորաբար նրանք անցնում են ձեր դռան մոտով։

:    ― Այո, նրանք երեքն են։

:    ― Եվ բոլորն էլ պետք է հանձնե՞ն այդ քննությունները։

:    ― Այո։

:    ― Հիմք ունե՞ք նրանցից որևէ մեկին ավելի կասկածելու։

:    Սոմսը մի պահ հապաղեց։

:    ― Բավականին նրբանկատ հարց է, ― ասաց նա։ ― Չեմ ցանկանում ենթադրություններ անել, երբ ապացույցներ չկան։

:    ― Բայց, այնուամենայնիվ, դուք կասկածներ ունեք։ Պատմեք մեզ, իսկ ապացույցների մասին ինքս կհոգամ։

:    ― Այդ դեպքում մի քանի խոսքով կպատմեմ երեքի մասին էլ։ Անմիջապես իմ վերևում ապրում է Հիլքրիսթը, ընդունակ ուսանող է, գերազանց մարզիկ, ռեգբի և կրիկետ է խաղում քոլեջի թիմում և արգելավազքում ու հեռացատկում առաջին տեղն է գրավել։ Միանգամայն պատվարժան երիտասարդ է։ Հայրը՝ տխրահռչակ Ջեյբս Հիլքրիթսը, սնանկացավ ձիարշավարանում։ Որդուն ոչ մի գրոշ չմնաց, բայց նա աշխատասեր և ժրաջան պատանի է։ Շատ բանի կհասնի։

:    Երկրորդ հարկում բնակվում է հնդիկ Դաուլատ Ռասը։ Հանգիստ է, իքնամփոփ, ինչպես հնդիկների մեծ մասը։ Հաջողությամբ պարապում է, չնայած հունարենը նրա թույլ կողմն է։ Աշխատում է համառորեն և մեթոդներով։

:    Ամենավերևում Մայլս Մակլարենի սենյակն է։ Երբ գործ է ձեռնարկում, բացառիկ հաջողության է հասնում։ Մեր ամենատաղանդավոր ուսանողներից է, բայց քմահաճ է, անխոհեմ և զուրկ որևէ սկզբունքից։ Առաջին կուրսում խաղաթղթերի հետ կապված ինչ-որ մութ պատմության համար նրան քիչ էր մնում հեռացնեին։ Ամբողջ կիսամյակում ոչինչ չի արել և պետք է, որ շատ վախենա այս քննությունից։

:    ― Ուրեմն դուք նրա՞ն եք կասկածում։

:    ― Չեմ կարող պնդել, բայց երեքից հավանաբար միայն նրան կարող եմ քիչ երաշխավորել։

:    ― Հասկանում եմ։ Իսկ այժմ, միստր Սոմս, ծանոթացրեք մեզ Բենիսթերի հետ։

:    Սպասավորը կարճահասակ, ալեխառն մազերով, գունատ, մաքուր սափրված, հիսուն տարեկան մարդ էր։ Նա դեռ ամբողջովին ուշքի չէր եկել իր կյանքի խաղաղ ընթացքը խախտող ցնցումից։ Նրա թմբլիկ դեմքը ջղաձգվում էր նյարդային ցնցումից, ձեռքերը դողում էին։

:    ― Մենք փորձում ենք պարզաբանել այս տհաճ պատմությունը, Բենիսթեր, ― նրան դիմեց տերը։

:    ― Հասկանում եմ, սըր։

:    ― Եթե չեմ սխալվում, դուք բանալին թողել էիք դռան վրա՞, ― հարցրեց Հոլմսը։

:    ― Այո, սըր։

:    ― Ինչ տարօրինակ է, որ դա պատահել է հենց այն օրը, երբ սենյակում այդքան կարևոր թղթեր կային։

:    ― Այո, սըր, շատ տհաճ է։ Բայց ես բանալին մոռացել եմ նաև առաջներում։

:    ― Դուք ե՞րբ սենյակ մտաք։

:    ― Մոտավորապես չորսն անց կեսին։ Սովորաբար այդ ժամին ես միստր Սոմսին թեյ եմ մատուցում։

:    ― Ինչքա՞ն մնացիք այնտեղ։

:    ― Տեսա, որ տեղում չէ, անմիջապես դուրս եկա։

:    ― Դուք նայեցի՞ք սեղանի վրայի թղթերը։

:    ― Ոչ, սըր, ինչպես կարելի է։

:    ― Ինչու՞ բանալին դռան մեջ թողիք։

:    ― Ձեռքիս սկուտեղ կար։ Ուզում էի բանալու ետևից հետո գալ։ Եվ մառացա։

:    ― Դուռը զսպանակային փականք ունի՞։

:    ― Ոչ, սըր։

:    ― Ուրեմն, ամբողջ ժամանակ բա՞ց է մնացել։

:    ― Այո, սըր։

:    ― Եվ հե՞շտ էր սենյակից դուրս գալը։

:    ― Այո, սըր։

:    ― Դուք շա՞տ անհանգստացաք, երբ միստր Սոմսը վերադարձավ և կանչեց ձեզ։

:    ― Այո, սըր։ Իմ ողջ ծառայության ընթացքում այսպիսի բան երբեք չի պատահել։ Քիչ էր մնում ուշաթափվեի , սըր։

:    ― Դա հեշտ է հասկանալ։ Իսկ դուք որտե՞ղ էիք, երբ վատացաք։

:    ― Որտե՞ղ, սըր։ Ահա այնտեղ, դռան մոտ։

:    ― Տարօրինակ է, դուք նստել էիք անկյունի բազկաթոռին։ Ինչու՞ ընտրեցիք հեռու դրված բազկաթոռը։

:    ― Չգիտեմ, սըր, ինձ համար մեկ էր, թե որտեղ կնստեի։

:    ― Իմ կարծիքով, նա այնքան էլ պարզ չի հիշում, թե ինչ է կատարվել, միստր Հոլմս։ Նրա տեսքը սարսափելի էր, մեռելի պես գունատվել էր։

:    ― Ձեր տիրոջ գնալուց հետո որքա՞ն ժամանակ մնացիք այստեղ։

:    ― Մեկ րոպեից ոչ ավելի։ Հետո փակեցի դուռը և գնացի սենյակս։

:    ― Դուք ու՞մ եք կասկածում։

:    ― Սըր, չեմ կարող ասել։ Չեմ կարծում, թե ողջ համալսարանում գտնվի մի ջենտլմեն, որը հանուն օգուտի ընդունակ լինի նման արարքի։ Ոչ, սըր, չեմ կարող դրան հավատալ։

:    ― Շնորհակալ եմ ձեզանից, սա է ամբողջը, ― ամփոփեց Հոլմսը։ ― Հա, մի հարց ևս։ Երեք ջենտլմեններից որևիցե մեկին, որոնց մոտ ծառայում եք, պատմե՞լ եք այս անախորժության մասին։

:    ― Ոչ, սըր, ոչ մեկին։

:    ― Իսկ տեսե՞լ եք նրանցից որևէ մեկին։

:    ― Ոչ, սըր, ոչ մեկին։

:    ― Հիանալի է։ Այժմ, միստր Սոմս, ձեր թույլտվությամբ կստուգենք բակը։

:    Թանձրացող խավարում երեք դեղին քառակուսիներ առկայծեցին մեր առջև։

:    ― Երեք թռչնակներն էլ իրենց բներում են, ― ասաց Հոլմսը վերև նայելով։

:    ― Էհե՜, իսկ սա՞ ինչ է։ Նրանցից մեկը, կարծես, իր տեղը չի գտնում։

:    Նա խոսում էր հնդիկի մասին, որի մուք ուրվագիծը հանկարծ հայտնվեց իջեցված վարագույրի ֆոնին։ Ուսանողը արագ ետ ու առաջ էր քայլում սենյակում։

:    ― Կցանկանայի տեսնել նրան, ― ասաց Հոլմսը։ ― Դա կարելի՞ է անել։

:    ― Դրանից հեշտ բան չկա, ― պատասխանեց Սոմսը։ Մեր սենյակները քոլեջում ամենահներն են և զարմանալի չէ, որ դրանք տեսնելու համար այստեղ շատ այցելուներ են լինում։ Գնանաք, ինքս կուղեկցեմ։

:    ― Խնդրում եմ, ոչ մեկի ազգանունը չտաք, ― խնդրեց Հոլմսը, երբ բախեցինք Հիլքրիստի դուռը։

:    Մեր առջև դուռը բացեց բարձրահասակ, բարեկազմ, շիկահեր մի պատանի և լսելով մեր այցելության նպատակը, հրավիրեց ներս։

:    Սենյակն, իսկապես, միջնադարյան ինտերիերի հետաքրքիր նմուշ էր։ Հոլմսին այնպես հրապուրեց մի մանրուք, որ նա որոշեց հենց այդտեղ դա արտանկարել ծոցատետրում, կոտրեց մատիտը և ստիպված էր սենյակի տիրոջից խնդրել մեկ ուրիշը, իսկ վերջացրեց նրանով, որ դեռ գրչահատ էլ խնդրեց։ Նույնատիպ հետաքրքիր պատմություն պատահեց նաև լռակյաց հնդիկի սենյակում, որը կարճահասակ, կեռքիթ մարդ էր։ Նա կասկածամտորեն նայեց մեզ և բացահայտորեն ուրախացավ, երբ Հոլմսի ճարտարապետական ուսումնասիրությունները վերջացան։ Նկատելի չէր, թե այդ այցելությունների ժամանակ Հոլմսը գտավ որոնած հանցանշանը։ Երրորդ ուսանողի մոտ էլ անհաջողություն էր սպասում։ Երբ բախեցինք դուռը, նա չցանկացավ բացել և, ի լրումն, հայհոյանքների հեղեղ տեղաց։

:    ― Թքած ունեմ, թե դուք ով եք։ Կորեք գրողի ծոցը, ― դռան ետևից մեզ հասավ զայրացած ձայնը։ ― Վաղը քննություն է, և ես թույլ չեմ տա ինձ գործից կտրել։

:    Մեր ուղեկիցը կարմրեց զայրույթից։

:    ― Անտաշ, ― բարկացավ Սոմսը երբ աստիճաններով իջնում էինք։ ― Իհարկե, նա չէր կարող իմանալ, որ ես եմ դուռը թակողը։ Բայց ամեն դեպքում նրա այս արարքը ծայրաստիճան անքաղաքավարի է, իսկ տվյալ իրավիճակում, նույնիսկ կասկածելի։

:    Հոլմսի ռեակցիան բավականին անսովոր էր։

:    ― Դուք կարո՞ղ եք ճշտորեն ասել, թե ինչ հասակ ունի նա, ― հարցրեց Հոլմսը։

:    ― Ճիշտն ասած, միստր Հոլմս, չեմ կարող երաշխավորել։ Նա հնդիկից բարձր է, բայց ոչ ինչպես Հիլքրիստը։ Մոտ հինգ ֆուտ և վեց դյույմ։

:    ― Դա շատ կարևոր է, ― ասաց Հոլմսը։ ― Իսկ այժմ, միստր Սոմս, թույլ տվեք ձեզ բարի գիշեր մաղթել։

:    Մեր ուղեկիցը շփոթված և վախեցած բացականչեց․

:    ― Բարերար աստված, միստր Հոլմս, մի՞թե դուք ինձ կլքեք այսպիսի րոպեին։ Կարծես այնքան էլ չեք հասկանում, թե ինչ վիճակում է գործը։ Վաղը քննություն է։ Ես պարտավոր եմ ամենավճռական միջոցներ ձեռնարկել հենց այս երեկո։ Չեմ կարող թույլ տալ, որ քննությունն անց կացվի, եթե ինչ-որ մեկին հայտնի են նյութերը։ Պետք է դուրս գալ այս վիճակից։

:    ― Ամեն ինչ թողեք ինչպես կա։ Վաղն առավոտյան կայցելեմ, և ամեն ինչ կքննարկենք։ Ով գիտե, գուցե մինչ այդ ինչ-որ էական առաջարկներ ունենամ։ Իսկ այժմ ոչ մի բան մի ձեռնարկեք, բացարձակապես ոչինչ։

:    ― Լավ, միստր Հոլմս։

:    ― Եվ միանգամայն հանգիստ եղեք։ Անպայման ինչ-որ բան կմտածենք։ Հետս կվերցնեմ սև կավե գնդիկը, ինչպես նաև մատիտների տաշեղները։ Ցտեսություն։

:    Երբ դուրս եկանք մութ բակ, նորից նայեցինք պատուհաններին։ Հնդիկը դարձյալ քայլում էր սենյակում։ Մնացածները չէին նշմարվում։

:    ― Դե, Ուոտսոն, ի՞նչ եք մտածում այս մասին, ― հարցրեց Հոլմսը փողոցում։ ― Խիստ նման է ազատ ժամանակ զվարճացնող խաղի՝ երեք խաղաթղթերով աճպարարության նման, չէ՞։ Ահա ձեզ երեքը։ պետք է դրանցից մեկը։ Ընտրեք։ Ո՞վ է նա, ձեր կարծիքով։

:    ― Վերջին հարկի զայրացկոտը։ Հիմար համբավ էլ ունի։ Բայց հնդիկն էլ միանգամայն կասկածելի է։ Ի՞նչ է ամբողջ ժամանակ ետ ու առաջ քայլում։

:    ― Դե, դա ոչ մի բան չի ասում։ Շատերն են ետ ու առաջ քայլում, երբ անգիր են սովորում։

:    ― Շատ անբայրացկամ նայեց մեզ։

:    ― Դուք էլ ճիշտ այդպես կնայեիք, եթե դժվար քննության նախօրյակին ձեզ մոտ խուժեին հաճույք որոնող անգործները։ Հենց դրանում, ոչ մի հատուկ բան չկա։ Ե՛վ մատիտները, և՛ դանակները բոլորի մոտ կարգին են։ Ոչ, միտքս ուրիշ մարդ է զբաղեցնում։

:    ―Ո՞վ։

:    ― Բենիսթերը՝ սպասավորը։ Ինչ-որ ձևով մասնակից է այս պատմությանը։

:    ― Ինձ ազնիվ, անբասիր մարդ թվաց։

:    ― Ինձ էլ։ Դա էլ հենց զարմանալի է։ Ի՞նչու ազնիվ, անբասիր մարդուն․․․ Ահա և մեծ գրենական պիտույքների խանութը։ Որոնումներն այստեղից սկսենք։

:    Քաղաքում ընդամենը չորս փոքր-ինչ կարգին գրենական պիտույքների խանութ կար․ յուրաքանչյուրում Հոլմսը ցույց տվեց մատիտի տաշեղները և հարցրեց, թե խանութում կա՞ն նման մատիտներ։ Բոլոր տեղերում էլ պատասխանեցին, որ այդպիսի մատիտ կարելի է պատվիրել, բայց չափով արտասովոր է և վաճառքում հազվադեպ է պատահում։ Ընկերոջս, հավանաբար, առանձնապես չվհատեցրեց անհաջողությունը՝ նա միայն ուսերը թոթվեց կատակող հնազանդությամբ։

:    ― Բան դուրս չեկավ, իմ թանկագին Ուոտսոն։ Ամենահուսալի և որոշիչ հանցանշանը մեզ ոչ մի բանի չհանգեցրեց։ Բայց, ճիշտն ասած, հավատացած եմ, որ մենք առանց դրա էլ ամեն ինչից գլուխ կհանենք։ Աստված իմ, արդեն ժամը ինն է, բարեկամս, իսկ որքան հիշում եմ, տանտիրուհին յոթն անց կեսին կանաչ ոլոռ խոստացավ։ Տեսեք, Ուոտսոն, որպեսզի դեպի ձեր ծխախոտն ունեցած մոլի հակումն ու միշտ ճաշից ուշանալու հիմար սովորությունը չզրկեն ձեզ բնակարանից, ինչպես և, աստված մի արասցե, ինձ։ Դա, իսկապես, տհաճ կլինի, համենայն դեպս, հիմա, քանի դեռ չենք լուծել նյարդային դասախոսի և երեք ջանադիր ուսանողների հետ կապված տարօրինակ պատմությունը։

:    Այդ օրը Հոլմսն այլևս չանդրադարձավ այդ գործին, չնայած մեր ուշ ժամի ճաշելուն, երկար նստեց խոր մտորումների մեջ։ Առավոտյան ժամը ութին, երբ հենց նոր էի վերջացրել հարդարանքս, եկավ սենյակս։

:    ― Դե, Ուոտսոն, ― ասաց նա, ― ժամանակն է ուղևորվելու Սուրբ Ղուկասի քոլեջը։ Դուք կարո՞ղ եք մեկ անգամ դիմանալ առանց նախաճաշի։

:    ― Իհարկե։

:    ― Մինչև մեր տեղ հասնելը Սոմսը ասեղների վրա կզգա իրեն։

:    ― Իսկ դուք նրա համար բարի լուրեր ունե՞ք։

:    ― Կարծես թե կա։

:    ― Դուք լուծեցի՞ք այդ հանելուկը։

:    ― Այո, իմ թանկագին Ուոտսոն։

:    ― Մի՞թե ձեզ հաջողվեց գտնել նոր հանցանշաններ։

:    ― Պատկերացրեք, այո։ Այսօր արթնացա համարյա լուսաբացին, ժամը վեցին արդեն ոտքի վրա էի և ոչ ապարդյուն։ Երկու ժամ թափառեցի շրջակայքում, չափչփեցի հավանորեն հինգ մղոնից ոչ պակաս և ահա, տեսեք։

:    Նա ինձ մեկնեց ձեռքը՝ ափի մեջ մուգ կավից պատրաստված երեք փոքրիկ բուրգ կար։

:    ― Լսեք, Հոլմս, բայց երեկ միայն երկուսն ունեիք։

:    ― Երրորդն ավելացավ այսօր առավոտյան։ Հասկանալի է, որ առաջին և երկրորդ բուրգերն էլ նույն ծագումն ունեն, ինչ որ երրորդը։ Այդպե՞ս չէ, Ուոտսոն։ Դե, գնանաք, հարկավոր է վերջ դնել մեր ընկերոջ՝ Սոմսի տանջանքներին։

:    Եվ իսկապես, դժբախտ դասախոսին գտանք ամենաողբալի վիճակում։ Մի քանի ժամից սկսվելու էր քննությունը, և նա դեռ չգիտեր ինչպես վարվել՝ հրապարակել կատարվածը, թե թույլ տալ մեղավորին մասնակցելու բարձր թոշակի համար անցկացվող քննությանը։ Հուզմունքից տեղը չէր գտնում և առաջ պարզած ձեռքերով նետվեց դեպի Հոլմսը։

:    ― Ինչ երջանկություն է, որ եկաք։ Իսկ ես վախենում էի, թե հանկարծ հուսահատվել և որոշել եք հրաժարվել այս գործից։ Դե, ինչպե՞ս վարվեմ։ Սկսե՞մ քննությունը։

:    ― Անկասկած։

:    ― Իսկ սրիկան․․․

:    ― Նա չի մասնակցի։

:    ― Ուրեմն գիտե՞ք ով է նա։

:    ― Կարծես թե գիտեմ։ Իսկ որպեսզի այս պատմությունը չհրապարակվի, մեր ուժերով դաշտային դատարանի նման մի բան կկազմակերպենք։ Նստեք, խնդրեմ, այ այնտեղ, Սոմս։ Ուոտսոն, դուք՝ այստեղ։ Իսկ ես կզբաղեցնեմ մեջտեղի բազկաթոռը։ Կարծում եմ, հիմա բավականին պատկառազդու տեսք ունենք և կստիպենք հանցագործին սարսռալ։ Խնդրում եմ, կանչեք սպասավորին։

:    Բենիսթերը ներս մտավ և, տեսնելով ահեղ դատարանը, վախից և զարմանքից ետ ընկրկեց։

:    ― Փակեք դուռը, Բենիսթեր, ― ասաց Հոլմսը։ ― Իսկ այժմ երեկվա մասին պատմեք ողջ ճշմարտությունը։

:    Սպասավորի դեմքը փոխվեց։

:    ― Ես ձեզ ամեն ինչ պատմել եմ, սըր։

:    ― Ոչինչ չունե՞ք ավելացնելու։

:    ― Ոչինչ, սըր։

:    ― Դե ինչ, այդ դեպքում ես պետք է իմ ենթադրություններից որոշ բան ասեմ։ Երեկ, նստելով այս բազկաթոռին, ցանկացել եք ինչ-որ իր թաքցնել, որը կարող էր մերկացնել անկոչ հյուրին։

:    Բենիսթերը կտավի պես սփրթնեց։

:    ― Ոչ, ոչ, սըր, ոչ մի նման բան․․․

:    ― Սա միայն ենթադրություն է, ― մեղմաձայն խոսեց Հոլմսը։ ― Անկեղծորեն խոստովանում եմ, որ ես չեմ կարող դա հաստատել։ Բայց այդ ենթադրությունը միանգամայն հնարավոր է․ բավական էր, որ Սոմսն անհետանար դռան ետևում, երբ անմիջապես դուրս թողեցիք ննջարանում թաքնված մարդուն։

:    Բենիսթերը լիզում էր չորացած շրթունքները։

:    ― Այնտեղ ոչ ոք չկար, սըր։

:    ― Ինձ համար ցավալի է դա լսելը, Բենիսթեր։ Մինչև այժմ կարծես ճիշտ էիք խոսում, բայց հիմա, անտարակույս, ստեցիք։

:    Սպասավորի դեմքը մռայլ համառողի տեսք ստացավ։

:    ― Այնտեղ ոչ ոք չկար, սըր։

:    ― Արդյո՞ք այդպես է, Բենիսթեր։

:    ― Այո, սըր, ոչ ոք։

:    ― Ուրեմն, մեզ նոր ոչինչ չեք կարող հաղորդել։ Խնդրում եմ դուրս չգաք սենյակից։ Կանգնեք, ա՜յ, այստեղ, ննջարանի դռան մոտ։ Իսկ այժմ, Սոմս, ձեզնից ցանկանում եմ մի շնորհ խնդրել։ Բարի եղեք, բարձրացեք Հիլքրիստի մոտ և խնդրեք նրան այստեղ գալ։

:    Մի րոպե անց դասախոսը վերադարձավ իր ուսանողի հետ։ Նա հոյակապ կազմվածքով մի երիտասարդ էր, բարձրահասակ, ճկուն ու շողշողուն առաձգական քայլվածքով և հաճելի, շիտակ դեմքով։ Նրա կապույտ աչքերի տագնապալի հայացքը սահեց մեզնից յուրաքանչյուրի վրա և վերջապես չթաքնված սարսափով կանգ առավ անկյունում նստած Բենիսթերի վրա։

:    ― Ծածկեք դուռը, ― ասաց Հոլմսը։ ― Ահա թե ինչ, միստր Հիլքրիստ, մենք հինգ հոգով ենք, ուրիշ ոչ ոք չկա, և ոչ մեկն էլ երբեք չի լսի այն, ինչ հիմա կխոսվի այստեղ։ Մեկս մյուսիս հանդեպ ծայրաստիճան անկեղծ կլինենք։ Բացատրեք, միստր Հիլքրիստ, թե ինչպես դուք, ազնիվ մարդ լինելով հանդերձ, կարողացաք կատարել երեկվա արարքը։

:    Դժբախտ պատանին ընկրկեց և նախատինքով նայեց Բենիսթերին։

:    ― Օ՜, ոչ, միստր Հիլքրիստ, ես ոչ մեկին ոչինչ չեմ ասել, ոչ մի բառ, ― բացականչեց սպասավորը։

:    ― Այո, դա ճիշտ է, ― նկատեց Հոլմսը։ ― Բայց ձեր վերջին հայացքը հավասարազոր է մեղքի խոստովանությանը և այժմ, սըր, ― ավելացրեց Հոլմսը, նայելով Հիլքրիսթին, ― ձեզ մնում է միայն մի բան, անկեղծորեն պատմել մեզ ամեն ինչ։

:    Հիլքրիսթի դեմքն աղավաղվեց ջղաձգությունից, փորձեց տիրապետել իրեն, բայց հաջորդ պահին սեղանի մոտ ծնկի իջավ և ձեռքերով ծածկելով դեմքը՝ պոռթկաց անզուսպ հեկեկոցներով։

:    ― Հանգստացեք, հանգստացեք, ― մեղմ ասաց Հոլմսը, ― մարդուն հատուկ է սխալվելը և, իհարկե, ոչ մեկի մտքով չի անցնի ձեզ անուղղելի հանցագործ համարել։ Հավանորեն, ձեզ համար ավելի հեշտ կլինի, եթե ինքս պատմեմ միստր Սոմսին, թե ինչ է կատարվել, որտեղ սխալվեմ, կուղղեք ինձ։ Պայմանավորվեցի՞նք։ Լավ, լավ, մի պատասխանեք, եթե ձեզ համար դժվար է։ Լսեք և հետևեք, որպեսզի ձեր նկատմամբ փոքր իսկ անարդարություն թույլ չտամ։

:    Գործն ինձ համար սկսեց պարզվել այն րոպեներից, միստր Սոմս, երբ ինձ բացատրեցիք, որ ոչ ոք, նույնիսկ Բենիսթերը, չէր կարող իմանալ, որ շարվածասյուները գտնվում են ձեր սենյակում։ Գրաշարն, ինչ խոսք, բացառվում էր, նա կարող էր տեքստն արտագրել դեռևս տպարանում։ Հնդիկը նույնպես բացառվում էր, չէ՞ որ շարվածասյուները փափաթված էին գլանաձև, և նա, իհարկե, չէր կարող գուշակել, թե դա ինչ է։ Մյուս կողմից, ուրիշի սենյակ է մտնում ինչ-որ մարդ և դա կատարվում է հենց այն օրը, երբ սեղանին դրված էր քննական տեքստը։ Այդպիսի զուգադիպություն, իմ կարծիքով, անհավանական է։ Եվ ես եզրակացրի՝ մտնողը գիտեր սեղանին դրված տեքստի մասին։ Որտեղի՞ց իմացավ։

:    Երբ մոտեցա ձեր տանը, ուշադիր նայեցի պատուհանին։ Ինձ զվարճացրեց ձեր ենթադրությունը՝ կարծես ես հնարավորություն էի փնտրում սենյակ մտնել պատուհանից ցերեկվա ժամին, բոլորի աչքի առաջ, ովքեր ապրում են դեմ հանդիման։ Իհարկե, անհեթեթ միտք է։ Մտովի հաշվեցի, թե ինչ հասակ պետք է ունենա մարդը, որպեսզի պատուհանի մոտով անցնելիս նկատի սեղանին դրված թղթերը։ Ես վեց ֆուտ հասակ ունեմ, և միայն ոտքերիս ծայրերի վրա կանգնելով տեսա սեղանը։ Այդ ժամանակ մտածեցի․ առաջին հերթին պետք է զբաղվել երեք ուսանողներից ամենաբարձրահասակով։

:    Երբ ներս մտանք, և ես զննեցի սենյակը, պատուհանի մոտի փոքր սեղանն իրենից հանելուկ էր ներկայացնում, քանի դեռ չէիք հիշատակել, որ Հիլքրիսթը զբաղվում է հեռացատկով։ Այդ ժամանակ ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ, չէր բավարարում մի քանի ապացույց, և ես շտապեցի ձեռք բերել։

:    Այժմ լսեք, թե ինչպես է ամեն ինչ կատարվել։ Այդ երիտասարդն ամբողջ օրն անցկացրել է մարզահրապարակում՝ մարզացատկեր է կատարել։ Տուն վերադառնալիս նրա մոտ էին մարզական կոշիկները, որոնք, ինչպես գիտեք, ներբաններին սեպեր ունեն։ Ձեր պատուհանի մոտով անցնելիս, իր բարձր հասակի շնորհիվ, սեղանին տեսել է խողովակաձև ոլորած թուղթը և գլխի ընկել, թե դա ինչ կարող է լինել։ Ոչ մի փորձանգ չէր պատահի, եթե չնկատեր սպասավորի պատահաբար մոռացած բանալին։ Նրան տիրեց անհաղթահարելի ցանկություն՝ մտնել և ստուգել․ իսկապե՞ս դրանք շարվածասյուներն են։ Այդտեղ վտանգ չկար․ չէ որ նա կարող էր ձևացնել, թե ձեզ մոտ գործով է եկել։ Տեսնելով, որ դրանք իսկապես շարվածասյուներն են, նա չկարողացավ գայթակղությունը զսպել։ Կոշիկները դրեց սեղանին։ Իսկ ի՞նչ դրեցիկ պատուհանի մոտի բազկաթոռին։

:    ― Ձեռնոցները, ― ցածրաձայն պատասխանեց երիտասարդը։

:    ― Ուրեմն, բազկաթոռին ձեռնոցներն էին, ― Հոլմսը հաղթական նայեց Բենիսթերին։ ― Իսկ հետո վերցրեց առաջին թերթը և փոքր սեղանի վրա սկսեց արտագրել։ Վերջացնելով առաջինը, ձեռնամուխ եղավ երկրորդին։ Նա կարծում էր, թե դուք կվերադառնաք պատուհանից նկատելի դարպասով։ Իսկ դուք, միստր Սոմս, վերադարձաք կողքի դռնակից։ Հանկարծակի, ուղիղ շեմին լսվեցին ձեր քայլերը։ Մոռանալով ձեռնոցների մասին, ուսանողը հափշտակեց կոշիկները և նետվեց ննջասենյակ։ Տեսնու՞մ եք սեղանի վրայի ճանկռվածքները, որոնք այս կողմից քիչ են նկատելի, իսկ ննջարանի կողմից կտրուկ աչքի են զարնում։ Դա իրոք վկայում է, որ կոշիկը քաշել են այդ ուղղությամբ, և որ մեղավորը թաքնվել է ննջասենյակում։ Հողը, որ կպել էր սեպերից մեկին, մնացել էր սեղանին, իսկ մյուս սեպին կպած գունդն ընկել էր ննջասենյակի հատակին։ Ավելացնեմ, որ ես առավոտյան գնացի մարզահրապարակ․ այն մասը ուր մարզվում են ցատկորդները, ծածկված էր մուգ կավով։ Վերցրի կավի մի գնդիկ և մի քիչ էլ նուրբ դեղնավուն թեփ, որով ծածկում են հողը, որպեսզի մարզիկը ցատկելիս չսայթաքի։ Ամեն ինչ պատմածիս պե՞ս է եղել, միստր Հիլքրիսթ։

:    Ուսանողն այժմ նստած էր ձգված։

:    ― Այո, սըր, ճիշտ այդպես, ― ասաց նա։

:    ― Աստված իմ, դուք ավելացնելու ոչինչ չունե՞ք, ― բացականչեց Սոմսը։

:    ― Ունեմ, սըր, բայց չեմ կարողանում ուշքի գալ, ծանր է ինձ համար այս խայտառակ մերկացումը։ Այս ողջ գիշեր չեմ քնել և առավոտյան կողմ, միստր Սոմս, ձեզ նամակ եմ գրել։ Ավելի շուտ, քան իմացա, որ ամեն ինչ բացահայտվել է։ Ահա այդ նամակը, սըր։ « Ես որոշեցի չհանձնել քննությունը։ Վերջերս ինձ առաջարկեցին ընդունվել ռոդեզիական բանակ, որպես սպա, և մոտ օրերս մեկնում եմ Հարավային Աֆրիկա»։

:    ― Շատ ուրախ եմ, որ դուք չեք ցանկացել օգտվել այդքան անազնիվ քայլից, ― ասաց Սոմսը։ ― Բայց ի՞նչը ձեզ ստիպեց նման որոշում ընդունել։

:    Հիլքրիսթը մատնացույց արեց Բենիսթերին։

:    ― Նա ինձ ստիպեց ճիշտ ճանապարհ ընտրել։

:    ― Լսեք, Բենիսթեր, ― ասաց Հոլմսը, ― պատմածիցս պարզ է, որ միայն դուք կարող էիք սենյակից դուրս թողնել այս երիտասարդին, չէ որ միստր Սոմսը ձեզ մենակ էր թողել, իսկ գնալիս դուք պետք է փակեիք դուռը։ Ինչպես տեսնում եք, պատուհանից փախչել հնարավոր չէ։ Արդյոք չէիք համաձայնի մեզ հայտնել այս պատմության չբացահայտված վերջին էջը և բացահայտել ձեր արարքի դրդապատճառները։

:    ― Ամեն ինչ պարզ է, եթե, իհարկե, իմանաք պատճառը։ Բայց գուշակել հնարավոր չէ, անգամ ձեր խելքով։ Ժամանակին ծառայապետ եմ եղել այս երիտասարդ ջենտլմենի հոր՝ սըր Հիլքրիսթի մոտ։ Երբ սըր Հիլքրիսթը սնանկացավ, աշխատանքի ընդունվեցի այս քոլեջում, բայց հին տիրոջս չմոռացա, իսկ այն ժամանակ նրա համար խիստ դժվար էր։ Ի հիշատակ անցած օրերի, ծառայում էի նրա որդուն։ Այսպիսով, սըր, երբ միստր Սոմսը երեկ տագնապ բարձրացրեց, ես աշխատասենյակ մտա և բազկաթոռին տեսա միստր Հիլքրիսթի ձեռնոցները։ Դրանք անմիջապես ճանաչեցի և ամեն ինչ հասկացա։ Միայն թե այն չպետք է տեսներ միստր Սոմսը, այլապես գործը վատ կվերջանար։ Ոչ մեռած, ոչ կենդանի ընկա բազկաթոռին և չշարժվեցի, մինչև միստր Սոմսը չմեկնեց ձեր ետևից։ Այդ ընթացքում ննջասենյակից դուրս է գալիս երիտասարդ տերս և ամեն ինչ խոստովանում է․․․ Բայց չէ որ մանուկ հասակում նրան շատ եմ օրորել, ինչպես չօգնեի։ Նրան ասացի այն ամենը, ինչ կասեր հանգուցյալ հայրը, բացատրեցի, որ այդպիսի արարքից բարիք չի սպասվի և բաց թողեցի նրան։ Կարելի՞է դրա համար ինձ մեղադրել։

:    ― Իհարկե, ոչ, ― անկեղծորեն համաձայնեց Հոլմսը, վեր կենալով բազկաթոռից։ ― Դե, ահա, Սոմս, գաղտնիքը բացահայտված է, իսկ մեզ տանը սպասում է նախաճաշը։ Գնանաք, Ուոտսոն։ Հուսով եմ, սըր, որ Ռոդեզիայում ձեզ սպասում է փայլուն ապագա։ Մեկ անգամ դուք սայթաքել եք։ Բայց այսուհետև ամեն ինչում թող ղեկավարեն միայն վեհ զգացմունքները։

[[Category: Արձակ]]
Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D6%80%D5%A5%D6%84_%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2&diff=678Երեք ուսանող2013-01-25T18:24:57Z

:    ― Այնրեղ ոչ ոք չկար, սըր։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D6%80%D5%A5%D6%84_%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2&diff=677Երեք ուսանող2013-01-25T17:41:02Z

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D6%80%D5%A5%D6%84_%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2&diff=676Երեք ուսանող2013-01-25T17:21:10Z

:    ― Ոչ, ոչ, հարգարժան սըր, դա անհնար է։ Եթե գործին պաշտոնական ընթացք տանք, այն արդեն չես կանգնեցնի, իսկ սա այնպիսի դեպք է, երբ հարկավոր է ցանկացած ճանապարհով խույս տալ հրապարակումից, որպեսզի քոլեջի վրա ստվեր չնկնի։ Ձեր նուրբ վարվեցողությամբ հայտնի եք ոչ պակաս, քան ամենաբարդ գործերի հետաքննության տաղանդով և ձեզնից բացի ուրիշ ոչ մեկին չէի դիմի։ Աղաչում եմ, միստր Հոլմս, օգնեք ինձ։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D6%80%D5%A5%D6%84_%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2&diff=675Երեք ուսանող2013-01-25T17:07:37Z

:    ― Ամեն ինչ պարզ է, եթե, իհարկե, իմանաք պատճառը։ Բայց գուշակել հնարավոր չէ, անգամ ձեր խելքով։ Ժամանակին ծառայապետ եմ եղել այս երիտասարդ ջենտլմենի հոր՝ սըր Հիլքրիսթի մոտ։ Երբ սըր Հիլքրիսթը սնանկացավ, աշխատանքի ընդունվեցի այս քոլեջում, բայց հին տիրոջս չմոռացա, իսկ այն ժամանակ նրա համար խիստ դժվար էր։ Ի հիշատակ անցած օրերի, ծառայում էի նրա որդուն։ Այսպիսով, սըր, երբ միստր Սոմսը երեկ տագնապ բարձրացրեց, ես աշխատասենյակ մտա և բազկաթոռին տեսա միստր Հիլքրիսթի ձեռնոցները։ Դրանք անմիջապես ճանաչեցի և ամեն ինչ հասկացա։ Միայն թե այն չպետք է տեսներ միստր Սոմսը, այլապես գործը վատ կվերջանար։ Ոչ մեռած, ոչ կենդանի ընկա բազկաթոռին և չշարժվեցի, մինչև միստր Սոմսը չմեկնեց ձեր ետևից։ Այդ ընթացքում ննջասենյակից դուրս է գալիս երիտասարդ տերս և ամեն ինչ խոստովանում է։․․ Բայց չէ որ մանուկ հասակում նրան շատ եմ օրորել, ինչպես չօգնեի։ Նրան ասացի այն ամենը, ինչ կասեր հանգուցյալ հայրը, բացատրեցի, որ այդպիսի արարքից բարիք չի սպասվի և բաց թողեցի նրան։ Կարելի՞է դրա համար ինձ մեղադրել։

:    ― Իհարկե, ոչ, ― անկեղծորեն համաձայնեց Հոլմսը, վեր կենալով բազկաթոռից։ ― Դե, ահա, Սոմս, գաղտնիքը բացահայտված է, իսկ մեզ տանը սպասում է նախաճաշը։ Գնանաք, Ուոտսոն։ Հուսով եմ, սըր, որ Ռոդեզիայում ձեզ սպասում է փայլուն ապագա։ Մեկ անգամ դուք սայթաքել եք։ Բայց այսուհետև ամեն ինչում թող ղեկավարեն միայն վեհ զգացմունքները։

[[Category: Արձակ]]
Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D6%80%D5%A5%D6%84_%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2&diff=663Երեք ուսանող2013-01-24T18:39:09Z

:    ― Օ՛, ոչ, միստր Հիլքրիստ, ես ոչ մեկին ոչինչ չեմ ասել, ոչ մի բառ, ― բացականչեց սպասավորը։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D6%80%D5%A5%D6%84_%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2&diff=662Երեք ուսանող2013-01-24T18:12:24Z

:    ― Ուրեմն, մեզ նոր ոչինչ չեք կարող հաղորդել։ Խնդրում եմ դուրս չգաք սենյակից։ Կանգնեք, ա՛յ, այստեղ, ննջարանի դռան մոտ։ Իսկ այժմ, Սոմս, ձեզնից ցանկանում եմ մի շնորհ խնդրել։ Բարի եղեք, բարձրացեք Հիլքրիստի մոտ և խնդրեք նրան այստեղ գալ։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D6%80%D5%A5%D6%84_%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2&diff=661Երեք ուսանող2013-01-24T17:54:42Z

:    ― Երրորդն ավելացավ այսօր առավոտյան։ Հասկանալի է, որ որ առաջին և երկրորդ բուրգերն էլ նույն ծագումն ունեն, ինչ որ երրորդը։ Այդպե՞ս չէ, Ուոտսոն։ Դե, գնանաք, հարկավոր է վերջ դնել մեր ընկերոջ՝ Սոմսի տանջանքներին։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D6%80%D5%A5%D6%84_%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2&diff=659Երեք ուսանող2013-01-24T17:43:16Z

:    ― Ճիշտն ասած, միստր Հոլմս, չեմ կարող երաշխավորել։ Նա հնդիկից բարձր է, բայց ոչ որպես Հիլքրիստը։ Մոտ հինգ ֆուտ և վեց դյույմ։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D6%80%D5%A5%D6%84_%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2&diff=640Երեք ուսանող2013-01-23T19:04:08Z

:    ― Էհե՛, իսկ սա՞ ինչ է։ Նրանցից մեկը, կարծես, իր տեղը չի գտնում։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D4%B5%D6%80%D5%A5%D6%84_%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2&diff=639Երեք ուսանող2013-01-23T18:55:52Z

:    ― Հասկանալի է։ Այն փոքր սեղանի մոտ։ Այժմ դուք էլ մտեք։ Գորգի ուսումնասիրությունը վերջացրի։ Հիմա զբաղվենք սեղանով։ Դժվար չէ գուշակել, թե ինչ է այստեղ կատարվել։ Ինչ-որ մեկը մտել է սենյակ և սկսել թերթ առ թերթ շարվածքասյուները գրասեղանից տեղափոխել պատուհանի մոտի փոքրիկ գրասեղանին․ այդտեղից կարող էր հետևէլ բակին և ձեր հայտնվելու դեպքում հարկ եղած րոպեին թաքնվել։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8D%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D4%B7%D5%A2%D5%A2%D5%AB%D6%8A%D4%B3%D6%80%D5%A5%D5%B5%D5%B6%D5%BB%D5%B8%D6%82%D5%B4&diff=638Սպանություն Էբբի֊Գրեյնջում2013-01-23T18:33:05Z
Ru:

{{Վերնագիր

|վերնագիր = Սպանություն Էբբի֊Գրեյնջում

|հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]]

|թարգմանիչ = Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից)

|աղբյուր = [[«Նոթեր Շերլոք Հոլմսի մասին»]]

:    1897 թվականի ձմռան սառնաշունչ մի առավոտ արթնացա այն բանից, որ մեկը թափահարում է ուսս։ Հոլմսն էր։ Ձեռքի մոմը լուսավորում էր ընկերոջս հուզված դեմքը, և ես անմիջապես հասկացա․ ինչ-որ անախորժ բան էր պատահել։

:    ― Վեր կացեք, Ուոտսոն, վեր կացեք, ― ասաց նա։ ― Խաղն սկսված է։ Ոչ մի խոսք։ Հագնվեք, և գնում ենք։

:    Տասը րոպե հետո կառք նստեցինք և ամայի փողոցով դղրդյունով սլացանք դեպի Չարինգ-Կրոս կայարանը։ Հազիվ էր նշմարվում ձմռան երկչոտ լուսաբացը, և լոնդոնյան կաթնագույն մշուշում աղոտ երևացին աշխատանքի շտապող արհեստավորների հատուկենտ կերպարանքները։ Իր տաք վերարկուի մեջ փաթաթված Հոլմսը լուռ էր, և ես հետևեցի նրա օրինակին, որովհետև շատ ցուրտ էր, իսկ մենք երկուսով անոթի էինք դուրս եկել։ Եվ միայն կայարանում տաք թեյ խմելուց հետո նստելով Քենթ մեկնող գնացքը այնքան տաքացանք, որ նա կարողացավ խոսել, իսկ ես՝ լսել։ Հոլմսը գրպանից հանեց գրությունը և բարձրաձայն կարդաց․

:    «Էբբի-Գրեյնջ, Մարշեմ, Քենթ, առավոտյան 3.30։

:    Իմ թանկագին միստր Հոլմս։ Շատ ուրախ կլինեմ, եթե անմիջապես աջակցեք ինձ այս գործում, որը խոստանում է հույժ հետաքրքիր լինել։ Դա միանգամայն ձեր ճաշակով է։ Հարկադրված եմ լեդիին բաց թողնել, կաշխատեմ մնացած ամեն ինչը պահպանել նախնական ձևով։ Բայց, խնդրում եմ ձեզ, ոչ մի րոպե չկորցնեք, որովհետև դժվար կլինի այստեղ պահել սըր Յուստեսին։

:    Ձեզ նվիրված Ստենլի Հոպկինս»։

:    ― Հոպկինսը ինձ կանչել է յոթ անգամ, և ամեն անգամ նրա հրավերն արդարացվել է, ― ասաց Հոլմսը։ ― Եթե չեմ սխալվում, այդ բոլոր գործերը տեղ են գտել ձեր հավաքածուի մեջ, իսկ ես պետք է խոստովանեմ, Ուոտսոն, որ դուք ամենահետաքրքիրներն ընտրելու կարողություն ունեք։ Դա զգալի չափով հատուցում է այն, ինչը ինձ դուր չի գալիս ձեր ստեղծագործություններում։ Ամեն ինչին ոչ թե գիտնականի, այլ գրողի տեսանկյունից մոտենալու ձեր չարաբաստիկ սովորությունը շատ բան է կորստյան մատնել, որ կարող էին դառնալ գիտահետազոտական ուսումնասիրության դասական նմուշներ։ Դուք միայն թեթևակիորեն եք անդրադառնում իմ գործի ամենանուրբ մասերին՝ հիմնականում կանգ առնելով ցնցող մանրամասների վրա, որոնք կարող են հետաքրքրել ընթերցողին, բայց ոչինչ չսովորեցնել։

:    ― Իսկ ինչու՞ անձամբ դուք չգրեք այդ պատմվածքները, ― ասացի ես որոշակի կրքոտությամբ։

:    ― Ես կգրեմ, իմ թանկագին Ուոտսոն, անպայման կգրեմ։ Հիմա, ինչպես տեսնում եք, շատ եմ զբաղված, իսկ տարիքս առնելուն պես պատրաստվում եմ ձեռնարկ գրել, որտեղ ամփոփված կլինի հանցագործությունը բացահայտելու ողջ արվեստը։ Իմ կարծիքով, Հոպկինսն այսօր մեզ կանչել է սպանության առիթով։

:    ― Ուրեմն կարծում եք, որ այդ սըր Յուստեսը մահացա՞ծ է:

:    ― Այո։ Գրությունից երևում է, որ Հոպկինսը խիստ անհանգստացած է, իսկ նա այն մարդը չէ, որին կարելի է հեշտությամբ հուզել։ Այո, կարծում եմ, որ դա սպանություն է, և դիակը թողել են, որ մենք կարողանանք զննել։ Հասարակ սպանության համար Հոպկինսն ինձ գրություն չէր ուղարկի։ «Հարկադրված եմ լեդիին բաց թողնել» բառերը, հավանաբար, նշանակում են, որ մինչ խաղացվել է ողբերգությունը, նա ինչ-որ տեղ փակի տակ է եղել։ Մենք փոխադրվում ենք բարձր հասարակություն, Ուոտսոն, թանկարժեք, ճռճռան թուղթ, «Հու․ Բ․» միացագիր, գերբ, շքեղ տիտղոս։ Կարծում եմ, որ մեր բարեկամ Հոպկինսը կարդարացնի իր հեղինակությունը, և այսօր մենք չենք ձանձրանա։ Հանցագործությունը կատարվել է կոսգիշերից առաջ։

:    ― Ինչի՞ց եզրակացրիք։

:    ― Գնացքների չվացուցակից և ժամանակի հաշվարկից։ Հարկավոր էր կանչել տեղի ոստիկանությանը, նա էլ կապվեր Սկոտլանդ-Յարդի հետ։ Հոպկինսը պետք այնտեղ ժամաներ և իր հերթին հրավիրեր ինձ։ Դրան էլ հենց բավականացնում է գիշերը։ Ասենք, ահա և Չիզիլհերստը, շուտով մեր բոլոր կասկածները կփարատվեն։

:    Մի քանի մղոն անցնելով գյուղական նեղ ճանապարհով, հասանք զբոսայգու դարպասին, որը բացեց ծերուկ դռնապանը․ նրա մռայլ դեմքն ասում էր վերջերս ապրած մեծ ցնցման մասին։ Հոյակապ զբոսայգու երկշարք ծփիների միջով ծառուղի էր անցնում, որն ավարտվում էր երկայնակի, պալլադիո ոճի սյունազարդ ճակատով ցածր շենքի մոտ։ Շենքի կենտրոնական մասն, անկասկած, շատ հին կառույց էր և ամբողջովին պատված էր պատատուկով, բայց մեծ, լայն պատուհաններն ասում էին այն մասին, որ այն ենթարկվել էր ժամանակակից կատարելագործման, իսկ մի թևը, ըստ ամենայնի, լրիվ նոր էր։ Մուտքի մոտ, բաց դռների մեջ տեսանք տեսուչ Ստենլի Հոպկինսի երիտասարդ, վայելուչ կազմվածքն ու գրգռված, տագնապալի դեմքը։

:    ― Շատ ուրախ եմ, որ եկաք, միստր Հոլմս։ Դուք ևս, դոկտոր Ուոտսոն։ Բայց, ճիշտն ասած, եթե կարողանայի ամեն ինչ նորից սկսել, ձեզ չէի անհանգստացնի։ Հենց որ լեդին ուշքի եկավ, այնպիսի ցուցմունքներ տվեց, որ այժմ գործի բացահայտման համար քիչ բան է մնացել։ Հիշու՞մ եք ավազակների լուիշեմյան բանդան։

:    ― Երեք Ռենդալների՞ն։

:    ― Հենց նրանց։ Հոր և երկու որդիների։ Սա նրանց գործն է։ Դրանում ոչ մի կասկած չունեմ։ Երկու շաբաթ առաջ նրանք աշխատել էին Սայդենհեմում, նրանց տեսել էին այնտեղ և այժմ մենք էլ ունենք նրանց արտաքինի նկարագրությունը։ Ինչպիսի հանդգնություն։ Երկու շաբաթ էլ չի անցել և ահա, խնդրեմ, նոր հանցագործություն։ Եվ նույն շրջանում։ Եվ նրանք են, անկասկած, նրանք են։ Այս անգամ նրանք կախաղանից խույս չեն տա։

:    ― Ուրեմն, սըր Յուստեսը սպանվա՞ծ է։

:    ― Այո։ Նրա գլուխը ջարդել են հենց նրա սեփական բուխարու կրակխառնիչով։

:    ― Սըր Յուստես Բրեքենսթոլի՞, ինչպես մեզ հայտնեց կառապանը։

:    ― Այո, նրա։ Քենթի ամենահարուստ մարդկանցից մեկի։ Լեդի Բրեքենսթոլը հիմա հյուրասենյակում է։ Ինչ ապրումներ է ունեցել խեղճը։ Առաջին անգամ որ նրան տեսա, համարյա մեռած էր։ Կարծում եմ, ավելի լավ կլինի գնանք նրա մոտ ու նրանից լսենք ողջ պատմությունը։ Հետո բոլորս միասին կզննենք ճաշասենյակը։

:    Պարզվեց, որ լեդի Բրեքենսթոլը արտասավոր կին է։ Հազվադեպ եմ տեսել այդպիսի նրփագեղ կազմվածք, այդպիսի կանացի շարժուձև և այդպիսի դեմք։ Նա ոսկեգույն մազեր ուներ, կապույտ աչքեր, և, հավանաբար, դեմքի սքանչելի գույն, որը վերջերս ունեցած ապրումներից դարձել էր շատ գունատ ու տանջահար։ Նրան ոչ միայն բարոյական տառապանք էր բաժին ընկել, այլև ֆիզիկական․ Աչքի տակ մեծ արնագույն կապտուկ կար, և սպասուհին՝ բարձրահասակ, խիստ մի կին, եռանդով ջրախառն քացախով թրջոցներ էր դնում։ Լեդին պառկած էր օթոցին լիովին ուժասպառ, բայց երբ ներս մտանք, մեզ վրա նետած արագ, ուշադիր հայացքը, գեղեցիկ դեմքի տագնապահույզ արտահայտությունը ցույց տվեցին, որ սարսափելի փորձությունը չի ներգործել ոչ նրա բանականության, ոչ էլ ինքնատիրապետման վրա։ Նրա հագին կապտա-արծաթավուն ազատ խալաթ էր, բայց հենց այդտեղ՝ օթոցի վրա, նրա ետևում, դրված էր սև փայլազարդերով շքեղ հագուստը։

:    ― Ինչ-որ կատարվել է, պատմել եմ ձեզ, միստր Հոպկինս, ― հոգնած սաց նա։ ― Չէի՞ք կարող կրկնել պատմածս։ Ասենք, եթե անհրաժեշտ եք համարում, ինքս կպատմեմ։ Նրանք արդեն եղե՞լ են ճաշասենյակում։

:    ― Իմ կարծիքով, սկզբում պետք է լսեն ձեր պատմածը։

:    ― Ես ազատ կլինեմ միայն այն ժամանակ, երբ այս սարսափը վերջանա։ Սարսափով եմ մտածում, որ նա դեռ պառկած է այնտեղ։

:    Նա ցնցվեց և մի վայրկյան ձեռքերով փակեց դեմքը։ Խալաթի լայն թևքերը ընկան, ձեռքերը մերկացնելով մինչև արմունկները։

:    ― Վնասվածք է՞լ ունեք, տիկին։ Սա ի՞նչ է, ― բացականչեց Հոլմսը։ Երկու վառ-կարմիր հետքեր երևացին ձեռքի ճերմակ, հարթ մաշկի վրա։ Նա շտապեց ծածկել դրանք։

:    ― Սա ոչինչ։ Սա կապ չունի անցյալ գիշերվա սարսափելի իրադարձության հետ։ Եթե դուք և ձեր ընկերը նստեք, կպատմեմ այն ամենն, ինչ գիտեմ։

:    Ես սըր Յուստաս Բրեքենսթոլի կինն եմ։ Ամուսնացել ենք մոտ մեկ տարի առաջ։ Կարծում եմ, թաքցնելն իմաստ չունի, որ մեր ամուսնությունը երջանիկներից չէր։ Կարծում եմ, ձեզ այդպես կասեն բոլոր հարևանները, անգամ եթե փորձեմ դա հերքել։ Հնարավոր է, որ մեղքի մի մասն իմն է։ Մեծացել եմ հարավային Ավստրալիայում, նման պայմանականուցյուններով չկաշկանդված միջավայրում, և այս անգլիական կյանքը՝ իր բարեկրթությամբ ու բծախնդրությամբ, սրտովս չէ։ Բայց գլխավորն այն է, և դա բոլորը գիտեն, որ սըր Յուստասը շատ էր խմում։ Հեշտ չէր այդպիսի մարդու հետ անգամ մի ժամ անցկացնել։ Պատկերացրեք ինչ է նշանակում նրբազգաց, կրակոտ կնոջ համար նրա հետ լինել գիշեր ու ցերեկ։ Այդպիսի ամուսնությունն անքակտելի համարելը սրբապղծություն է, հանցագործություն, ստորություն։ Համոզված եմ, որ ձեր այս հրեշային օրենքները նզովք կբերեն ձեր երկրին։ Երկինքը թույլ չի տա, որ անարդարությունը հավերժ հարատևի։

:    նա մի րոպե նստեց, այտերը բոցավառվեցին, աչքերը փայլեցին։ Բոսորագույն արնազեղումն ինձ ավելի սարսափելի թվաց։ Խստաբարո սպասուհու ուժեղ ու նուրբ ձեռքը լեդիի գլուխն իջեցրեց բարձին, և մոլեգին բռնկումը փոխվեց հեկեկանքի։

:    Վերջապես նա նորից խոսեց։

:    ― Հիմա կպատմեմ անցյալ գիշերվա մասին։ Դուք արդեն, հնարավոր է, նկատել եք, որ մեր բոլոր սպասավորները քնում են շենքի նոր թևում։ Տան կենտրոնական մասում բնակելի սենյակներն են, հետո՝ խոհանոցը, վերևում մեր ննջարանն է։ Իմ սպասուհի Թերեզան քնում է իմ սենյակի վերևում։ Այստեղ այլևս ոչ մեկը չկա և ոչ մի ձայն չի հասնում նորակառույցում ապրողին։ Դատելով կողոպտիչների վարքից, դա նրանց հայտնի է եղել։

:    Սըր Յուստեսն իր սենյակը գնաց մոտավորապես տասն անց կեսին։ Սպասավորներն արդեն պառկել էին քնելու։ Չէր պառկել միայն սպասուհիս․ սպասում էր վերևում, թե երբ կկանչեմ իրեն։ Ես նստել էի այս սենյակում և գիրք էի կարդում։ Ժամը տասներկուսին, նախքան վերև բարձրանալը, գնացի ստուգելու, թե ամեն ինչ կարգի՞ն է արդյոք։ Դա իմ պարտականությունն է, որովհետև, ինչպես ձեզ արդեն բացատրել եմ, սըր Յուստեսին միշտ վստահել չի կարելի։ Մտա խոհանոց, ծառայապետի մոտ, զինասենյակ, բիլիարդանոց, հյուրասենյակ և, վերջապես, ճաշասենյակ։ Երբ մոտեցա հաստ, ծանր վարագույրներով ծածկված դռանը, հանկարծ միջանցիկ քամի զգացի և հասկացա, որ դուռը կրնկի վրա բաց է։ Մի կողմ քաշեցի վարագաույրը և երես առ երես հանդիպեցի տարեց, լայնաթիկունք մի տղամարդու, որը նոր էր սենյակ մտել։ Դուռը մեծ է, ապակեպատ, այսպես ասած ֆրանսիական պատուհան, բացվում է դեպի տան դիմացի մարգագետինը։ Ձեռքիս վառված մոմ կար, և այդ տղամարդու ետևում տեսա ևս երկուսին, որոնք նոր էին ներս մտնում։ Ես ընկրկեցի, բայց տղամարդը հարձակվեց վրաս, սկզբում ճանկեց ձեռքս, ապա կոկորդս։ Ցանկացա բղավել, բայց նա բռունցքով սարսափելի հարված հասցրեց գլխիս և գետնին տապալեց։ Հավանաբար, կորցրեցի գիտակցությունս, որովհետև, երբ մի քանի րոպեից ուշքի եկա, պարզվեց, որ պոկել են զանգի լարը և ինձ ամուր կապել են ճաշասեղանի գլխամասում գտնվող կաղնեփայտե բազկաթոռին։ Չէի կարող ոչ բղավել, ոչ շարժվել՝ բերանս թաշկինակ էին խցկել, ինձ շատ ամուր կապել։ Այդ րոպեին սենյակ մտավ դժբախտ ամուսինս։ Նա, ըստ երևույթին, ինչ-որ կասկածելի աղմուկ էր լսել և պատրաստ էր նման բան տեսնելու։ Նա գիշերաշապիկով և անդրավարտիքով էր, բայց ձեռքին բռնել էր իր սիրած դագանակը։ Նետվեց կողոպտիչների վրա, բայց նա, ում առաջինն էի տեսել, բուխարու ցանցի ետևից հափշտակեց կրակխառնիչն ու սարսափելի ուժով հարվածեց գլխին։ Ամուսինս անձայն ընկավ։ Նա սպանված էր։ Գիտակցությունս դարձյալ կորցրի, բայց մի քանի րոպեից սթափվեցի։ Աչքերս բացելով տեսա, որ գողերը սպասքեղենի պահարանից վերցրել են ամբողջ արծաթեղենը և այնտեղից հանել են գինու շիշը։ Ամեն մեկի ձեռքին մի բաժակ կար։ Արդեն ձեզ ասել եմ, որ նրանցից մեկը տարիքով էր, մորուքավոր, մյուս երկուսը երիտասարդ տղաներ էին։ Հնարավոր է, հայրն էր որդիների հետ։ Շշուկով ինչ-որ բանի մասին խոսելով մոտեցան ինձ, ստուգելու՝ ամու՞ր եմ կապված արդյոք։ Հետո իրենց ետևից փակեցին դուռն ու գնացին։ Միայն քարորդ ժամ հետո ինձ հաջողվեց բերանս ազատել։ Ես բղավեցի, գոռոցս լսեց սպասուհիս և շտապեց ներքև։ Արթնացան մյուս ծառայողները և մարդ ուղարկեցին ոստիկանության ետևից։ Ոստիկանությունն անմիջապես կապվեց Լոնդոնի հետ։ Ահա բոլորը, ինչ կարող եմ ձեզ ասել, ջենտլմեններ, և հուսով եմ, որ ստիպված չեմ լինի մեկ անգամ ևս պատմել ինձ համար այդքան դառնաղետ պատմությունը։

:    ― Կցանկանայի՞ք ինչոր բան հարցնել, միստր Հոլմս, ― ասաց Հոպկինսը։

:    ― Ոչ, չեմ ցանկանում այլևս փորձության ենթարկել լեդի Բրեքենսթոլի համբերությունն ու չարաշահել ժամանակը, ― ասաց Հոլմսը։ ― Բայց նախքան ճաշասենյակը զննելը սիրով կլսեի ձեր պատմությունը, ― դիմեց նա սպասաուհուն։

:    ― Ես այդ մարդկանց տեսել եմ մինչև նրանց տուն մտնելը, ― ասաց սպասուհին։ ― Նստել էի սենյակիս պատուհանի մոտ և հանկարծ դռնապանի պահակատնակի մոտ տեսա երեք տղամարդ։ Լուսնկա գիշեր էր։ Բայց այդ ժամանակ ոչ մի վատ բան չմտածեցի։ Իսկ մեկ ժամ անց լսեցի տիրուհուս տնքոցներն ու ներքև վազեցի․ նրան՝ աղավնյակիս գտա այս բազկաթոռին կապկպված, ճիշտ և ճիշտ ինչպես ձեզ պատմեց։ Տերս ընկած էր հատակին, իսկ ամբողջ սենյակով մեկ ցրված էին նրա ուղեղն ու արյունը։ Եվ նույնիսկ տիրուհուս հագուստի վրա։ Դրանից ցանկացած մարդ էլ կուշաթափվեր։ Բայց նա միշտ քաջասիրտ էր, միսս Մերի Ֆրեյզերը՝ Ադելաիդայից։ Եվ մազաչափ չի փոխվել, դառնալով լեդի Բրենքաթոլ՝ Էբբի -Գրեյնջից։ Դուք նրան շատ երկար հարցաքննեցիք, ջենտլմեններ։ Տեսնում եք, ինչպես է հոգնել։ Ծեր, հավատարիմ Թերեզան կուղեկցի նրան ննջարան։ Նա պետք է հանգստանա։

:    Այդ նիհար, խիստ կինը մայրական քնքշությամբ գրկեց իր տիրուհու մեջքն ու դուրս տարավ սենյակից։

:    ― Նա լեդիի հետ է անցկացրել իր ողջ կյանքը, ― ասաց Հոպկինսը։ ― Խնամել է, երբ նա փոքր էր։ Տարի ու կես առաջ հեռացել են Ավստրալիայից և եկել են Անգլիա։ Նրա անունը Թերեզա Ռայթ է և այսպիսի սպասուհի հիմա չեք գտնի։ Ահա այսպես, միստր Հոլմս։

:    Հոլմսի արտահայտիչ դեմքը դարձավ անտարբեր։ Ես գիտեի՝ նրա համար գաղտնիքի հետ միասին չքանում է նաև գործի ողջ գրավչությունը։ Ճիշտ է, դեռ մնում էր գտնել և ձերբակալել հանցագործին։ Բայց գործն այնքան սովորական էր Հոլմսի համար, որ չարժեր ժամանակ կորցնել։ Նա զգում էր մոտավորապես նույնը, ինչ կզգար մեծ մասնագետը, բժշկական աշխարհի լուսատուն, երբ նրան հրավիրում են մանկան սնարի մոտ կարմրուկը բուժելու։ Բայց մտնելով ճաշասենյակ և անձամբ տեսնելով հանցագործության պատկերը, Հոլմսը կենդանացավ և նորից հետաքրքրություն զգաց այդ գործի նկատմամաբ։

:    Ճաշասենյակը ընդարձակ, բարձր սենյակ էր, փորագրված առաստաղով, պատերին կախված եղջերուի եղջյուրների, հին զենքերի հիանալի հավաքածուով։ Մուտքի դիմաց՝ սենյակի մյուս ծայրում էր գտնվում այն ապակյա դուռը, որի մասին ասել էր լեդի Բրեքենսթոլը։ Աջ կողմում երեք պատուհան կար, որոնք սենյակը լցնում էին ձմռան արևի ցուրտ լույսով։ Ձախ կողմում, ծանրաքաշ կաղնե դարակի տակ բացված էր մեծ, խոր բուխարու երախը։ Բուխարու մոտ դրված էր արմնկակալներով, թիկնակի ներքևի մասում քանդակազարդեր ունեցող կաղնե ծանր բազկաթոռը։ Քանդակազարդ մասով անցկացված էր կարմիր լար, որի ծայրերը կապված էին ներքևի վերադրակին։ Երբ լեդիին ազատել էին կապանքներից, լարը թռել էր, բայց հանգույցներն այդպես էլ մնացել էին կապված։

:    Այդ մանրամասները նկատեցինք հետո, որովհետև մեր ամբողջ ուշադրությունը գամված էր բուխարու դիմացի վագրի մորթու վրա փռված դիակին։ Դա բարձրահասակ, լավ կազմվածքով, քառասունին մոտ տղամարդ էր։ Պառկած էր թիկունքի վրա, ետ գցած գլխով՝ քմծիծաղից ճերմակ ատամները բացած, և վեր ցցված կարճ, սև մորուքով։ Գլխից վեր տարածված էին սեղմված բռունցքները, իսկ ձեռքերի վրա խաչաձև ընկած էր ծանր դագանակը։ Նրա գեղեցիկ, թուխ, արծվային դեմքը աղավաղել էին վրեժխնդիր ատելությունն ու մոլագար չարությունը։ Երևում է, նա արդեն անկողնում էր, երբ աղմուկ էր բարձրացել, որովհետև հագին շքեղ, ասեղնագործ գիշերաշապիկ կար, իսկ տաբատի տակից ցցվել էին բոբիկ ոտքերը։ Գլուխը ջնջխված էր, սենյակում ամեն ինչ ասում էր, որ հարվածը հասցվել էր վայրի դաժանությամբ։ Կողքին ընկած էր հարվածից աղեղնաձև ծռված ծանր կրակխառնիչը։ Հոլմսն ուշադիր զզնեց կրակխառնիչն ու դրանով գլխին հասցրած վերքը։

:    ― Հավանաբար, այդ ավագ Ռենդալը հուժկու տղամարդ է, ― նկատեց նա։

:    ― Այո, ասաց Հոպկինսը։ ― Նրա մասին որոշ տվյալներ ունեմ։ Վտանգավոր հանցագործ է։

:    ― Ձեզ համար հեշտ կլինի նրան ձերբակալելը։

:    ― Անշուշտ։ Մենք վաղուց ենք նրան հետևում։ Լուրեր էին տարածվել, թե գնացել է Ամերիկա։ Իսկ նա, պարզվում է, այստեղ է։ Հիմա մեզնից չի փախչի։ Նրա տվյալներն արդեն հայտնել ենք ծովային բոլոր նավահանգիստներին և մինչև գիշեր էլ կհայտարարվի դրամական պարգև՝ բռնելու համար։ Միայն մի բան չեմ կարողանում հասկանալ, ինչպես են նրանք որոշել այսպիսի հանդուգն գործ կատարել, իմանալով հանդերձ, որ լեդին մեզ կնկարագրի իրենց արտաքինը, իսկ մենք նկարագրությամբ անպայման կճանաչենք։

:    ― Իսկապես, ինչու՞ նրանք չեն սպանել լեդի Բրեքենսթոլին։

:    ― Հավանորեն մտածել են, ― հայտնեցի ես իմ կարծիքը, ― որ շուտ չի սթափվի։

:    ― Հնարավոր է։ Տեսել են, որ նա կորցրել է գիտակցությունը, ահա և խղճացել են։ Իսկ դուք ինչ կարող եք ասել այս դժբախտի մասին, Հոպկինս։ Կարծես նրա մասին տհաճ բաներ եմ լսել։

:    ― Աթափ վիճակում նա վատ մարդ չէր։ Բայց երբ խմում էր, իսկական հրեշ էր դառնում։ Ասես չար դև էր մտնում մեջը։ Այդպիսի րոպեներին նա ընդունակ էր ամեն ինչի։ Չնայած իր կոչմանն ու հարստությանը, արդեն երկու անգամ քիչ էր մնում մեզ մոտ ընկներ։ Մի անգամ նավթ էր լցրել շան վրա և այրել, իսկ շունը պատկանում էր լեդիին։ Աղմուկը հազիվ կոծկեցին։ Մի ուրիշ անգամ սպասուհու վրա էր նետել ջրամանը։ Հենց նույն Թերեզա Ռայթի վրա։ Եվ այդ գործն էլ շատ գլխացավանք պատճառեց։ Ընդհանրապես, մեր մեջ ասած, առանց նրա տանը հեշտ կլինի շնչելը։ Ի՞նչ եք անում, Հոլմս։

:    Հոլմսը չոքել էր և մեծ ուշադրությամբ զննում էր կարմիր լարի հանգույցները, որով կապել էին լեդիին։ Հետո նույնպիսի մանրակրկիտությամբ զննեց կտրված լարի սաստիկ մաշված ծայրերը։

:    ― Պետք է կարծել, այս լարը պոկելիս խոհանոցում ուժգին հնչել է զանգը։

:    ― Այո, բայց դա ոչ ոք չէր կարող լսել։ Խոհանոցն աջ կողմում է, շենքի հակառակ մասում։

:    ― Կողոպտիչը որտեղի՞ց կարող էր իմանալ, որ զանգը չի լսվի։ Ինչպե՞ս է համարձակվել այսքան անզգուշորեն քաշել լարը։

:   ― Ճիշտ է, միստր Հոլմս, ճիշտ է։ Դուք տալիս եք հենց այն հարցը, որը բազմիցս տվել եմ ինքս ինձ։ Կասկած չկա, որ կողոպտիչները պետք է լավ իմանային և՝ տունը, և՝ կարգն ու կանոնը։ Ամենից առաջ պետք է իմանային, որ բոլոր սպասավորները, համեմատաբար այդ վաղ ժամին արդեն անկողնում են և նրանցից ոչ մեկը չի լսի զանգը։ Ուրեմն, ծառաներից մեկը նրանց դաշնակիցն է։ Դա ակնհայտ է։ Բայց տանը ութ ծառաներ կան և բոլորն էլ լավ հանձնարարականներ ունեն։

:   ― Նման այլ պայմաններում, ― ասաց Հոլմսը, ― կարելի էր կասկածել սպասուհուն, որի վրա տերը շպրտել էր ջրամանը։ Բայց դա դավաճանություն կլիներ տիրուհու հանդեպ, իսկ Թերեզա Ռայթը անսահման նվիրված է նրան։ Բայց սա՝ երկրորդական հանգամանք է։ Ռենդալին բռնելիս դուք առանց չարչարանքի կգտնեք նաև նրա համագործակիցներին։ Լեդիի պատմածը լրիվ հաստատվում է, եթե պահանջվում է հաստատել այն ամենը, ինչ մենք այստեղ տեսանք։

:   Նա մոտեցավ ապակեպատ դռանն ու բացեց։

:   ― Ոչ մի հետք, և չէր էլ կարող լինել․ հողը երկաթի պես ամուր է։ Ի միջի այլոց, բուխարու վրայի մոմերը գիշերը վառվել են։

:    ― Այո։ Հատկապես այդ մոմերն ու լեդիի սենյակի մոմն են օգնել կողմնորոշվելու գողերին։

:    ― Ի՞նչ են տարել կողոպտիչները։

:    ― Քիչ բան։ Սպասքապահարանից միայն կես դյուժին արծաթյա սպասքեղեն։ Լեդի Բրեքենսթոլը կարծում է, որ սպանելով Յուստեսին, նրանք վախեցել են և լրիվ չեն մաքրազարդել տունը, ինչպես անկասկած մտածված էր։

:    ― Հավանաբար, այդպես է։ Տարօրինակ է միայն, որ չեն շտապել և սիրտ են արել գինի խմել։

:    ― Երևի ցանկացել են նյարդերը հանգստացնել։

:    ― Թերևս։ Այս բաժակներին այսօր ոչ մեկը ձեռք չի՞ տվել։

:    ― Ոչ մեկը, և շիշն էլ սպասքապահարանում դրված է այնպես, ինչպես եղել է։

:    ― Հիմա կնայենք։ Իսկ սա ի՞նչ է։

:    Երեք բաժակ դրված էին կողք-կողքի, բոլորն էլ գինու հետքերով։ Մեկի մեջ մնացել էր նստվածքը, որպիսին տալիս է հին թունդ գինին։ Հենց այդտեղ էլ դրված էր երկու երրորդով լիքը շիշը, իսկ կողքին՝ ամբողջովին գինով ներծծված երկար խցանը։ Այդ խցանն ու շշի փոշին ասում էին, որ մարդասպանները հատուկ գինի են վայելել։

:    Հանկարծ Հոլմսն աչքի առաջ փոխվեց։ Ու՞ր չքացավ նրա անտարբերությունը, հայացքը դարձավ կենդանի և ուշադիր։ Նա վերցրեց խցանն ու սկսեց զննել։

:    ― Ինչպե՞ս են սա հանել, ― հարցրեց նա։

:    Հոպկինսը գլխով ցույց տվեց սպասքապահարանի կիսով չափ դուրս քաշված դարակը։ Այնտեղ էին ճաշասեղանի մի քանի սփռոցներ ու մի մեծ խցանահան։

:    ― Լեդի Բրեքենսթոլը հիշատակե՞ց այս խցանահանը։

:    ― Ոչ։ Չէ որ նա անգիտակից վիճակում է եղել, երբ բացել են շիշը։

:    ― Այո, իսկապես։ Ի միջի այլոց, շիշը բացել են մի քանի գործիքներ ունեցող ծալովի դանակի խցանահանով։ Երկարությունը մեկուկես դյույմից ավելի չէ։ Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ մինչև խցանի դուրս քաշելը խցանահանը պտտել են երեք անգամ։ Եվ խցանահանը մինչև վերջ չի անցել։ Այս երկար խցանահանը կմտներ խցանի մեջ ու միանգամից դուրս կքաշեր։ Երբ բռնեք այդ անձնավորությանը, անպայման մոտը փնտրեք բազմաթիվ գործիքներով ծալովի դանակը։

:    ― Հոյակապ է, ― բացականչեց Հոպկինսը։

:    ― Բայց այդ բաժակները, խոստովանում եմ, ինձ փակուղու առաջ են կանգնեցնում։ Իսկապե՞ս լեդի Բրեքենսթոլը տեսել է, թե ինչպես երեքն էլ գինի են խմել։

:     ― Այո, տեսել է։

:     Դե, այդ դեպքում խոսելն ավելորդ է։ Բայց, այնուամենայնիվ, պետք է խոստովանեք, Հոպկինս, որ այս բաժակները խիստ ուշագրավ են։ Ի՞նչ։ Դուք ոչինչ չե՞ք նկատում։ Լավ, թող այդպես լինի։ Հնարավոր է, որ երբ մարդ իր մեջ զարգացրել է մի քանի ընդունակություններ, ինչպիսիք իմն են, և խորապես զբաղվում է դեդուկցիայի գիտությամբ, հակում ունի փնտրելու բարդ բացատրություն այնտեղ, ուր ակնհայտ են ավելի պարզերը։ Հավանաբար, այս բաժակները ոչինչ չեն նշանակում։ Հաջողություն եմ ցանկանում, Հոպկինս։ Չեմ հասկանում, թե ինչով կարող եմ օգտակար լինել ձեզ։ Կարծես, գործը պարզ է։ Ինձ տեղյակ պահեք, երբ կձերբակալվի Ռենդալը, և ընդհանրապես, բոլոր հետագա իրադարձությունների մասին։ Հուսով եմ, շուտով կարող եմ շնորհավորել ձեզ գործի հաջող ավարտի առթիվ։ Գնանք, Ուոտսոն։ Կարծում եմ տանն ավելի արդյունավետ կանցկացնենք ժամանակը։

:     Ետդարձի ճանապարհին Հոլմսի դեմքից հասկացա, որ նրան հանգիստ չի տալիս ինչ-որ մի միտք։ Կամքի ուժով փորձում էր խոսակցությունն այնպես վարել, ասես իր համար ամեն ինչ պարզ էր։ Բայց կասկածները նորից ու նորից հաղթում էին նրան։ Խոժոռված հոնքերը, անթափանց աչքերն ասում էին, որ նրա մտքերը նորից ուղղված են Էբբի-Գրեյնջի ճաշասենյակին, ուր խաղացվել էր գիշերային ողբերգությունը։ Եվ, ի վերջո, մի ինչ-որ քաղաքամերձ կայարանում, երբ գնացքը համարյա շարժվեց, Հոլմսը, կասկածներից պարտված, նետվեց կառամատույց և ինձ քաշեց ետևից։

:     ― Ներեցեք ինձ, թանկագին բարեկամս, ― ասաց նա, երբ մեր գնացքի վերջին վագոններն անհետացան ոլորանում, ― խղճիս դեմ է ձեզ զոհաբերել իմ քմահաճույքին, ինչպես դա կարող է թվալ։ Բայց կյանքովս եմ երդվում, պարզապես չեմ կարող գործը թողնել այս վիճակում։ Իմ փորձն, իմ ինտուիցիան ըմբոստանում են դրա դեմ։ Ոչ մի բան ճիշտ չէ, պատրաստ եմ երդվելու, ոչ մի բան ճիշտ չէ։ Իսկ, ի միջի այլոց, լեդիի պատմածը ճշգրիտ է և պարզ, սպասուհու ցուցմունքներում ոչ մի հակասություն չկա, բոլոր մանրամասնությունները համընկնում են։ Ես ի՞նչ կարող եմ դրան հակադրել։ Երեք դատարկ բաժակ, ահա ամենը։ Եթե այս գործին մոտենայի առանց կանխակալ կարծիքի, եթե սկսեի հետաքննությունն այն մանրակրկիտությամբ, որը պահանջում է գործը de novo, եթե չլիներ պատրաստի վարկածը, որ մեզ անմիջապես մի կողմ շեղեց, մի՞թե ավելի որոշիչ բան չէի գտնի, քան այդ բաժակները։ Իհարկե, կգտնեի։ Նստենք այս նստարանին, Ուոտսոն, սպասենք Չիզելհերսթի գնացքին։ Իսկ մինչ այդ լսեք իմ դատողությունները։ Միայն, խնդրում եմ, դա շատ կարևոր է, տիրուհու և սպասուհու պատմածները ձեզ համար թող անվիճելի ճշմարտություն չլինեն։ Լեդի Բրեքենսթոլի անձնական հմայքը չպետք է խանգարի մեր եզրակացություններին։

:    Նրա պատմածում, եթե անաչառ լինես, անտարակույս կասկածելի մանրամասներ կան։ Այդ կողոպտիչները հանդուգն հարձակում են կատարել Սայդենհեմում ընդամենը երկու շաբաթ առաջ։ Թերթերում նրանց մասին ինչ-որ տեղեկություններ են հայտնվել, տրվել են նրանց նշանները։ Եվ եթե որևէ մեկը որոշեր կողոպուտի մասին վարկած հորինել, կարող էր օգտվել դրանից։ Մտածեք, մի՞թե ավազակները, որոնք հենց նոր էին հաջող հարձակում գործել, փոխանակ ինչ-որ անհասանելի տեղում խաղաղ ուրախանան իրենց հաջողությամբ, կգնան նոր վտանգավոր գործի։ Հետո, մի՞թե ավազակների մոտ ընդունված է գործել այսքան վաղ ժամի կամ կնոջ ծեծեն, որպեսզի նա լռի, չնայած դա գոռալ հարկադրելու հավանական ձևն է։ Նրանք մարդ էլ չեն սպանի, եթե իրենց բավարարի առանց արյունահեղության գործը գլուխ բերել։ Նրանք բաց չեն թողնի ավարը և դատարկ բաներով չեն սահմանափակվի, եթե որսն ինքն է ընկնում նրանց ձեռքը։ Այդ մարդկանց օրենքների մեջ չի մտնում նաև կիսատ թողնել գինու շիշը։ Ձեզ չի՞ զարմացնում այս ամբողջ անմտությունը, Ուոտսոն։

:    ― Այդ բոլորը միասին տպավորություն են թողնում, չնայած ամեն մեկն առանձին այնքան էլ անհավանական չէ։ Ինձ թվում է, այս գործում ամենատարօրինակն այն է, որ լեդիին կապել են բազկաթոռին։

:    ― Դա ինձ տարօրինակ չի թվում, Ուոտսոն։ Նրանք պետք է կամ սպանեին կամ այնպես անեին, որ անմիջապես իրենց գնալուց հետո նա տագնապ չբարձրացներ։ Բայց, միևնույն է, Ուոտսոն, մի՞թե չհամոզեցի ձեզ, որ լեդի Բրեքենսթոլի պատմածի մեջ ամեն ինչ չէ, որ վստահություն է ներշնչում։ Իսկ ամենավատը բաժակներն են։

:    ― Ձեզ ի՞նչ տվին այդ բաժակները։

:    ― Դուք կարո՞ղ եք դրանք պատկերացնել։

:    ― Կարող եմ։

:    ― Լեդի Բրեքենսթոլն ասում է, որ դրանցով խմել են երեքը։ Դա ձեզ կասկածելի չի՞ թվում։

:    ― Ոչ։ Չէ որ բոլոր բաժակներում էլ գինի էր մնացել։

:    ― Բայց ինչու մեկում նստվածք կար, մյուսներում՝ ոչ․․․ Դուք, հավանաբար, դա նկատեցի՞ք։ Ինչպե՞ս կարող եք բացատրել։

:    ― Նստվածքով բաժակը հավանաբար վերջու՞մ են լցրել։

:    ― Ամենևին էլ ոչ։ Շիշը լիքն էր, նստվածքը՝ հատակին, այնպես որ, երրորդ բաժակում ևս գինին պետք է լիներ ճիշտ այնպես, ինչպես մյուս երկուսում։ Հնարավոր է միայն երկու բացատրություն։ Առաջին՝ երկրորդ բաժակը լցնելուց հետո շիշն այնպես ուժգին են թափահարել, որ ողջ նստվածքը հայտնվել է երրորդ բաժակում։ Բայց դա քիչ է հավանական։ Այո, այո, հավատացած եմ, որ ճիշտ եմ։

:    ― Իսկ ինչպե՞ս եք բացատրում այդ նստվածքը։

:    ― Կարծում եմ, խմել են երկու բաժակից, իսկ երրորդում լցրել են դրանց մնացորդը, այդ պատճառով էլ մի բաժակում նստվածք կա, իսկ մյուս երկուսում ՝ ոչ։ Այո, հենց այդպես էլ եղել է։ բայց այդ դեպքում գիշերը ճաշասենյակում եղել են երկու մարդ և ոչ թե երեք, և գործն անմիջապես սովորականից դառնում է վերին աստիճանի հետաքրքիր։ Դուրս է գալիս, որ լեդի Բրեքենսթոլն ու նրա սպասուհին գիտակցաբար մեզ խաբել են, որ նրանց ոչ մի խոսքին հավատալ չի կարելի, և, հավանաբար, շատ ծանրակշիռ պատճառներ ունեն թաքցնելու իսկական հանցագործին։ Այնպես որ, ինքներս պետք է վերականգնենք գործի հանգամանքներն առանց հույս դնելու նրանց օգնությանը։ Ահա թե առաջիկայում ինչ պետք է անենք։ Ահա և Չիզելհերսթի գնացքը։

:    Մեր վերադարձը շատ զարմացրեց Էբբի-Գրեյնջի բոլոր բնակիչներին։ Իմանալով, որ Ստենլի Հոպկինսը մեկնել է զեկուցելու իր պետին, Շերլոկ Հոլմսը զավթեց ճաշասենյակը, ներսից փակեց դուռն ու երկու ժամ ամենայն մանրամասնությամբ և մանրակրկիտությամբ զբաղվեց հանցագործության տեղազննությամբ, որպեսզի հավաքած փաստերով կառուցի անհերքելի հետևությունների փայլուն շենքը։ Նստելով անկյունում, ինչպես ջանադիր ուսանողը պրոֆեսորի փորձի ժամանակ, ակնդետ հետևում էի, ինչպես է առաջ գնում այդ հիանալի հետազոտությունը։ Պատուհանները, վարագույրները, գորգը, բազկաթոռը, լարը, բոլորը ուշադիր զննվեցին և ամեն մի առարկայի մասին եզրակացություն արվեց։ Դժբախտ բարոնի դիակն արդեն տարել էին, իսկ մնացած ամեն ինչ իր տեղում էր։ Ի զարմանս ինձ, Հոլմսը բարձրացավ բուխարու կաղնե դարակի վրա։ Գլխավերևում կախված կարմիր լարը մինչև հիմա էլ կապված էր զանգին։ Հոլմսը նայեց վերև, հետո լարին մոտենալու համար ծնկներով հենվեց քիվին և ձեռքը մեկնեց։ Մինչև լարը մնաց ընդամենը մի քանի դյույմ։ Բայց այստեղ նրա ուշադրությունը գրավեց քիվը։ Զննեց այն և շատ գոհ թռավ հատակին։

:    ― Ամեն ինչ կարգին է, Ուոտսոն։ Գործը բացահայտված է։ Սա ձեր հավաքածուի ամենահիանալի գործերից մեկը կլինի։ Միայն թե, թանկագինս, ինչ անհասկացողն էի, չէ որ քիչ մնաց կյանքիս ամենամեծ սխալը գործեի։ Հիմա մնում է վերականգնել մի քանի պակասող օղակ։ Եվ իրադրության ողջ շղթան պարզ կլինի։

:    ― Արդեն գիտե՞ք ովքեր են այդ մարդիկ։

:    ― Այդ մարդը, Ուոտսոն, մենակ է եղել։ Մենակ, բայց իրականում ահեղ մի անձ։ Առյուծի պես ուժեղ է՝ հիշեք հարվածը, որ ծռել էր կրակխառնիչը։ Հասակը՝ վեց ֆունտ։ Սկյուռի պես արագաշարժ։ Շատ ճարպիկ մատներ։ Խելոք և ստեղծագործող։ Չէ՞ որ այս ամբողջ ներկայացումը նա է մտածել։ Այո, Ուոտսոն, մենք ընդհարվեցինք հիանալի անձի հետ։ Բայց, այնուամենայնիվ, նա էլ է հետքեր թողել։ Զանգի լարը ողջ գործի լուծման բանալին է։

:    ― Չեմ հասկանում։

:    ― Լսեք, Ուոտսոն, եթե ձեզ պետք լիներ այս լարը և դուք ուժեղ քաշեիք, ձեր կարծիքով որտեղի՞ց կկտրվեր։ Իհարկե, կապված մասից։ Ինչու՞ է մի քանի դյույմ ներքևից կտրված։

:    ― Որովհետև այդ տեղում մաշվել է։

:    ― Հենց այդպես։ Եվ իրականում էլ կտրված մասը մաշված է։ Այդ մարդը բավականին խելք է ունեցել, որ դանակով մաշվածության պատրանք է ստեղծել։ Բայց վերևի մյուս ծայրը մաշված չէ։ Այստեղից չի երևում։ Բայց եթե կանգնես բուխարու դարակի վրա, հեշտությամբ կհամոզվես։ Շատ մաքուր է կտրած, մաշվածության ոչ մի հետք չկա։ Հիմա արդեն կարելի է վերականգնել իրադարձությունների ընթացքը։ Վախենալով տագնապ բարձրացնել, անծանոթը չքաշեց պոկեց լարը։ Կտրելու համար բարձրացավ բուխարու վրա, բայց դա էլ քիչ թվաց։ Այնժամ ծնկով հենվեց քիվին, հետք թողնելով դրա փոշոտ երեսին, երկարեց ձեռքն ու դանակով կտրեց լարը։ Ես չհասա լարին, մնում էր երեք դյույմ։ Դրանից էլ եզրակացրի, որ ծայրահեղ դեպքում նա ինձնից բարձր է երեք դյույմով։ Իսկ հիմա նայեք բազկաթոռի նստատեղին։ Դա ի՞նչ է։

:    ― Արյուն։

:    ― Անկասկած՝ արյուն։ Դա միայն ապացուցում է, որ լեդի Բրեքենսթոլի պատմածը սկզբից մինչև վերջ մտացածին է։ Հանցագործության պահին, եթե նա նստած է եղել բազկաթոռին, դրա վրա որտեղի՞ց են հայտնվել արյան հետքերը։ Ոչ, ոչ, նրան նստեցրել են ամուսնուն սպանելուց հետո։ Գրազ եմ գալիս, որ լեդիի սև հագուստի վրա ևս ճիշտ այդպիսի հետք կա։ Սա դեռ Վաթերլոո չէ, բայց սա արդեն Մարենգոն է։ Սկսեցինք պարտությամբ, ավարտեցինք հաղթանակով։ Իսկ այժմ կցանկանայի խոսել այդ դայակ Թերեզայի հետ։ Բայց որպեսզի անհրաժեշտ տեղեկությունները ստանամ, հարկավոր է մեծ նրբանկատություն ցուցաբերել։

:    Պարզվեց, որ այդ ավստրալիական խիստ դայակը շատ հետաքրքիր անձնավորություն է։ Լռակյաց, կասկածամիտ, անբարեհամբյուր այդ կինն ուշ փափկեց՝ պարտված Հոլմսի սիրալիությունից և իր ամեն ասածը լսելու քաղաքավարի պատրաստակամությունից։ Թերեզան չէր էլ փորձում թաքցնել իր ատելությունը մահացած տիրոջ նկատմամբ։

:    ― Այո, սըր, ճիշտ է, որ նա ինձ վրա է նետել ջրամանը։ Նա իմ ներկայությամբ զազրելի խոսքերով հայհոյեց տիրուհուն, և ես ասացի, որ եթե տիրուհուս եղբայրն այստեղ լիներ, ինքը չէր համարձակվի այդպես խոսել։ Այդ ժամանակ էլ ջրամանը շպրտեց ինձ վրա։ Թող ամեն օր վրաս շպրտի ջրամանը, միայն թե չվիրավորի սիրելի թռչնակիս։ Ինչպես էր տանջում նրան։ Իսկ տիրուհիս շատ հպարտ էր և երբեք չէր բողոքում։ Ինձ էլ ամեն ինչ չէր պատմում։ Դուք տեսա՞ք նրա ձեռքի ճանկռվածքը։ Ինձ չպատմեց, թե ինչից է եղել։ Բայց ես հո գիտեմ, որ այդ նա է խոցել տիրուհուս ձեռքը գլխարկի երկար կցասեղով։ Նա իսկական դև էր, ոչ թե մարդ, թող Աստված ների, որ այդպես եմ խոսում մեռածի մասին։ Երբ տարի ու կես առաջ նրան առաջին անգամ հանդիպեցինք, այնպես բարեհամբյուր էր ձևանում՝ իսկը մեղր։ Իսկ այժմ մեկ ու կես տարին հավերժություն է թվում։ Աղավնյակս հենց նոր էր եկել Լոնդոն։ Առաջին անգամ էր հեռանում տնից։ Նա տիրուհուս գլուխը պտտեցրեց կոչումով, դրամով, լոնդոնյան խաբուսիկ փայլով։ Եթե տիրուհիս անգամ սխալ է գործել, ապա դրա համար թանկ է վճարել։ Որ ամսին ենք ծանոթացե՞լ։ Մեր այստեղ գալուց շատ չանցած։ Եկանք հունիսին, ծանոթացանք հուլիսին։ Իսկ ամուսնացան նրանք անցյալ տարվա հունվարին։ Այո, տիրուհիս հիմա իր հյուրասենյակում է։ Իհարկե, կխոսի ձեզ հետ։ Բայց նրան մի տանջեք ձեր հարցերով, չէ որ շատ ապրումներ է ունեցել։

:    Լեդի Բրեքենսթոլը թիկնել էր հենց նույն բազմոցին, բայց տեսքը հիմա լավ էր։ Սպասուհին մեզ հետ ներս մտավ և անմիջապես սկսեց փոխել ճակատի թրջոցը։

:    ― Հուսով եմ, ― ասաց լեդի Բրեքենսթոլը, ― ինձ նորից հարցաքննելու համար չեք եկել։

:    ― Ոչ, ― մեղմ ասաց Հոլմսը։ ― Ձեզ ավելորդ անհանգստություն չեմ պատճառի։ Մի ցանկություն ունեմ՝ օգնել ձեզ, որովհետև գիտեմ, որքան եք տանջվել։ Հետս վարվեք ընկերոջ պես, վստահեք ինձ և չեք զղջա։

:    ― Ի՞նչ պետք է անեմ։

:    ― Պատմեք ինձ ամբողջ ճշմարտությունը։

:    ― Մի՛ստր Հոլմս։

:    ― Ոչ, ոչ, լեդի Բրեքենսթոլ, դա անօգուտ է։ Հավանաբար, դուք լսել եք իմ մասին։ Դե, ահա, խաղաքարտի վրա եմ դնում անունս ու համբավս, որ ձեր պատմությունը՝ առաջին խոսքից մինչև վերջ մտացածին է։

:    ― Ինչպիսի անպատկառություն, ― բացականչեց Թերեզան։ ― Ցանկանում եք ասել, որ տիրուհիս ստե՞լ է։

:    Հոլմսը վեր կացավ աթոռից։

:    ― Եվ այսպես, ինձ ասելու ոչինչ չունե՞ք։

:    ― Ամեն ինչ ասել եմ։

:    ― Մի անգամ ևս մտածեք, լեդի Բրեքենսթոլ։ Ավելի լավ չէ՞, ամեն ինչ անկեղծ պատմեք։

:    Տարակուսանք հայտնվեց նրա դեմքին։ Եվ հենց նույն պահին էլ դարձավ դիմակի պես անհաղորդ։ Երևում է, լեդի Բրեքենսթոլը ինչ-որ որոշում կայացրեց։

:    ― Այլևս ոչինչ չգիտեմ։

:    ― Ափսոս։ ― Հոլմսը թոթվեց ուսերն ու վերցրեց գլխարկը։ Այլևս ոչ մի խոսք չարտասանելով մենք դուրս եկանք սենյակից և թողեցինք տունը։

:    Այգում արհեստական լճակ կար։ Ընկերս ուղղվեց այնտեղ։ Լճակն ամբողջապես սառած էր։ Բայց միայնակ ձմեռող կարապի համար լճակում սառույցից ազատ տեղ կար։

:    Հոլմսը մի հայացք նետեց լճակին, և մենք գնացինք դռնապանի պահակատունը։ Հոպկինսի համար Հոլմսը մի կարճ երկտող գրեց և թողեց դռնապանի մոտ։

:    ― Թիրախին ենք կպել, թե վրիպել, բայց Հոպկինսը պետք է ինչ-որ բան իմանա։ Թե չէ ի՞նչ կմտածի մեր կրկնակի այցի մասին, ― ասաց Հոլմսը։ ― Բայց բոլոր մանրամասներին իրազեկ դարձնելը դեռ վաղ է։ Հիմա մեր գործունեության վայրը պետք է լինի Ադելաիդա-Սաութհեմփթոն նավային երթուղու գրասենյակը, որը եթե հիշողությունս չի դավաճանում, գտնվում է Փել-Մել փողոցի վերջում։ Հարավային Ավստրալիան Անգլիայի հետ կապող մի երթուղի ևս կա, բայց սկզբից սկսենք ավելի խոշորից։

:    Գրասենյակի կառավարչին ուղարկած Հոլմսի այցեքարտը մոգական ազդեցություն գործեց։ Հոլմսը շատ արագ ստացավ իրեն հետաքրքրող տեղեկությունները։

:    1895 թվականի հունիսին այդ ֆիրմայի միայն մի նավ՝ «Ռոք օֆ Ջիբրալտարը», ժամանել էր հայրենական նավահանգիստ։ Դա իրենց ամենամեծ և լավագույն նավն էր։ Ուղևորների ցուցակում նշված էին միսս Ֆրեյզերը՝ Ադելաիդայից, և նրա սպասուհին։ Հիմա այդ շոգենավը գտնվում էր Ավստրալիայի ճանապարհին, մոտավորապես Սուեզի ջրանցքի հարավային մասում։ Անձնակազմը նույնն էր, ինչ 1895 թվականին, միայն մի բացառությամբ։ Ավագ օգնական Ջեկ Կրոուկերը նավապետ էր նշանակվել «Բաս Ռոք» նավի վրա, որը երկու օրից մեկնելու էր Սաութհեմփթոնից։ Կրոուկերն ապրում է Սայդենհեմում, բայց այսօր առավոտյան պետք է գա հրահանգների համար։ Կարելի է նրան սպասել։

:    Ոչ, միստր Հոլմսը չի ցանկանում նրան տեսնել, բայց ուրախ կլինի նայել նրա ծառայության ցուցակն ու իմանալ, թե ինչպիսի մարդ է։ Իրականում դա փայլուն առաջադիմություն էր։ Ամբողջ նավատորմում չկար մի սպա, որին կարելի լիներ համեմատել նավապետ Կրոուկերի հետ։ Ինչ վերաբերում է նրա անձնական արժանիքներին, ապա աշխատանքում ճշտակատար էր, բայց ծառայությունից դուրս երբեմն երևան էր գալիս նրա անսանձ, տաքարյուն բնավորությունը։ Բռնկուն, անգամ անխոհեմ մարդ է, բայց այս ամենով հանդերձ շատ բարի է, ազնիվ ու պարտքին հավատարիմ։

:    Ահա թե ինչ իմացավ Հոլմսը Ադելաիդա-Սաութհեմփթոն նավային երթուղու գրասենյակում։

:    Այդտեղից ուղևորվեցինք Սկոտլանդ-Յարդ։ Բայց հասնելով ոստիկանական վարչություն, Հոլմսը դուրս չեկավ կառքից, այլ շարունակեց նստել՝ խոժոռելով հոնքերն ու խորը մտածելով։ Խոհերից սթափվելով հրամայեց գնալ Չարինգ-Կրոս փողոցի հեռագրատունը, որտեղից ինչ-որ հեռագիր ուղարկեց։ Եվ միայն դրանից հետո վերադարձանք Բեյքր-Սթրիթ։

:    ― Ոչ, չէի կարող դա անել, Ուոտսոն, ― ասաց Հոլմսը։ ― Եթե ձերբակալման հրամանը գրվի, աշխարհում ոչ մի բան արդեն չի կարող փրկել նրան։ Կարիերայիս ընթացքում առաջին թե երկրորդ անգամ եմ զգում, որ հանցագործին բացահայտելով ավելի մեծ վնաս կպատճառեմ, քան հանցագործն՝ իր հանցանքով։ Ես սովորել եմ զգույշ լինել, և ավելի լավ է մեղք գործեմ Անգլիայի օրենքների դեմ, քան՝ խղճիս։ Նախքան գործի անցնելը հարկավոր է դեռ ինչ-որ բան էլ իմանալ։

:    Երեկոյան կողմ մեզ մոտ եկավ Սթենլի Հոպկինսը։ Նրա գործերն այնքան էլ լավ չէին։

:    ― Դուք խորաթափանց եք, միստր Հոլմս։ Իրոք, երբեմն մտածում եմ, որ դուք օժտված եք գերբնական ընդունակություններով։ Իսկապես, ի՞նչ հրաշքով կարողացաք իմանալ, որ գողացված արծաթե սպասքը լճակի հատակին է։

:    ― Իսկ դա ես չգիտեի։

:    ― Բայց ինձ խորհուրդ տվիք ստուգել լճակը։

:    ― Եվ գտա՞ք արծաթեղենը։

:    ― Գտա։

:    ― Շատ ուրախ եմ, որ օգնեցի ձեզ։

:    ― Բայց դուք չօգնեցիք ինձ։ Դուք միայն բարդացրիք գործը։ Այդ ի՞նչ գողեր են, որ արծաթ են գողանում, իսկ հետո նետում են լճակը։

:    ― Ինչ խոսք, բավականին տարօրինակ գողեր են։ Ենթադրեցի, որ եթե արծաթեղենը գողացել են ուշադրություն շեղելու համար, ապա, անշուշտ, կաշխատեն որքան կարելի է շուտ ազատվել դրանից։

:    ― Բայց ինչպե՞ս այդ միտքը ծագեց ձեր գլխում։

:    ― Պարզապես հնարավոր համարեցի նման հնարավորությունը։ Երբ ավազակները դուրս եկան տնից, նրանց դիմաց հայտնվեց լճակն ու սառույցի այդ գայթակղիչ ճեղքը։ Արծաթը թաքցնելու համար կարելի՞ է ավելի լավ տեղ մտածել։

:    ― Այո, թաքցնել։ Բանն էլ հենց այդ է, ― բացականչեց Հոպկինսը։ ― Այո, այո, այժմ ամեն ինչ պարզ է։ Կեսգիշերին փողոցները տակավին մարդաշատ են։ Գողերը վախեցել են, որ արծաթեղենը կտեսնեն և ավարը նետել են լճակը, որպեսզի վերադառնան դրա ետևից, երբ ոչ մեկը իրենց չի տեսնի։ Հրաշալի է, միստր Հոլմս։ Սա ավելի ճիշտ է, քան ուշադրություն շեղելու ձեր գաղափարը։

:    ― Թերևս, ճիշտ եք։ Գեղեցիկ վարկած է։ Իմ դատողություններն, իհարկե, վերացական են։ Բայց պետք է խոստովանեք, որ հատկապես դրանք օգնեցին հայտնաբերելու գողացված արծաթեղենը:

:    ― Այո,սըր։ Դա ձեր վաստակն է։ Բայց դա դեռ բոլորը չէ։ Ինձ դառը հիասթափություն բաժին ընկավ։

:    ― Հիասթափությու՞ն։

:    Այո, միստր Հոլմս։ Այսօր առավոտյան Նյու Յորքում ձերբակալել են Ռենդալի ավազակախումբը։

:    ― Դա սարսափելի է, Հոպկինս։ Ձեր վարկածը հոդս ցնդեց։ Եթե նրանց բռնել են Նյու Յորքում, նրանք չէին կարող անցած գիշեր սպանություն կատարել Քենթում։

:    ― Սա ինձ համար ահավոր հարված է, միստր Հոլմս։ Ճիշտ է, տակավին կան երեք հոգիանոց ավազակախմբեր։ Գուցե այստեղ գործել է ոստիկանությանն անհայտ մի խումբ։

:    ― Այո, իհարկե, միանգամայն հնարավոր է։ Այժմ ի՞նչ եք պատրաստվում անել։

:    ― Պիտի շարունակեմ որոնումները, միստր Հոլմս։ Գուցե ինձ որևէ բա՞ն հուշեք։

:    ― Ձեզ արդեն հուշել եմ։

:    ― Հատկապես ի՞նչ։

:    ― Ուշադրություն շեղելը։

:    ― Բայց շարժառիթնե՞րը, միստր Հոլմս, շարժառիթնե՞րը։

:    ― Այո, իհարկե, դա ամենագլխավորն է։ Ես ձեզ միտք տվի, մտածեք դրա մասին։ Հնարավոր է, դա ինչ-որ բանի հասցնի։ Չե՞ք մնա մեզ հետ ճաշելու։ Ո՞չ։ Ցտեսություն, Հոպկինս։ Մեզ տեղյակ պահեք գործի ընթացքին։

:    Միայն ճաշից հետո, երբ սեղանը հավաքեցին, Հոլմսը նորից խոսեց Էբբի-Գրեյնջում կատարված սպանության մասին։ Ծխեց ծխամորճը և տնային կոշիկներով ոտքերը մեկնեց բուխարու վետվետուն կրակին։ Հետո հանկարծ նայեց ժամացույցին։

:    ― Իրադարձությունների եմ սպասում, Ուոտսոն։

:    ― Ե՞րբ։

:    ― Հիմա, րոպե առ րոպե։ Գրազ կգամ, դուք գտնում եք, որ վատ վարվեցի Սթենլի Հոպկինսի հետ։

:    ― Ես հավատում եմ ձեր առողջ դատողությանը, Հոլմս։

:    ― Դուք շատ սիրալիր եք, Ուոտսոն։ Ահա թե ինչպես է պետք նայել կատարվածին․ ես ոչ պաշտոնական անձ եմ, Հոպկինսը՝ պաշտոնական։ Ես իրավունք ունեմ գործելու իմ հայեցողությամբ, նա՝ ոչ։ Նա պարտավոր է ընթացք տալ այն ամենին, ինչ գիտե, հակառակ դեպքում կդավաճանի ծառայողական պարտքին։ Կասկածելի դեպքում, չեմ կարող նրան դնել այդպիսի ծանր վիճակում։ Այդ պատճառով կսպասենք, մինչև գործը ավարտվի։

:    ― Իսկ ե՞րբ կպարզվի։

:    ― Շուտով։ Հիմա կտեսնենք այս փոքր, բայց իրականում հիանալի ողբերգության վերջին գործողությունը։

:    Աստիճանների վրա արագ քայլեր լսվեցին, մեր սենյակի դուռը կրնկի վրա բացվեց, և մեր առջև տեսանք իր առնական գեղեցկությամբ մեզ ապշեցնող, երիտասարդ մի ծովայինի։

:    Ներս մտնողը շատ բարձրահասակ, կապտաչյա, ոսկեգույն բեղերով, մերձարևադարձային արևահար մաշկով մի երիտասարդ էր․ նրա թեթև, առաձգական քայլվածքն ասում էր, որ նա նույնքան արագաշարժ է, որքան և ուժեղ։ Նա իր ետևից փակեց դուռը և կանգնեց՝ սեղմելով բռունցքներն ու ծանր շնչելով։

:    ― Նստեք, նավապետ Կրոուկեր։ Հեռագիրս ստացա՞ք։

:    Մեր հյուրը նստեց բազկաթոռին և հարցական նայեց սկզբում Հոլմսին, հետո՝ ինձ։

:    ― Ստացա ձեր հեռագիրն ու եկա ճիշտ նշված ժամին։ Գիտեմ, դուք եղել եք մեր գրասենյակում։ Տեսնում եմ, թաքնվելու տեղ չունեմ, պատրաստ եմ լսելու վատթարագույնը։ Ի՞նչ եք պատրաստվում ձեռնարկել։ Ինձ ձերբակալե՞լ։ Խոսեք, պարոն։ Չարժե հետս մուկ ու կատու խաղալ։

:    ― Նավապետին սիգար առաջարկեք, Ուոտսոն, ― ասաց Հոլմսը։ ― Ծխեք, նավապետ Կրոուկեր, և մի նյարդայնացեք։ Կարող եք չկասկածել, եթե ձեզ սովորական հանցագործ համարեի, այստեղ միասին չէինք նստի և սիգար ծխի։ Հետո անկեղծ եղեք, ես, հնարավոր է, կօգնեմ ձեզ։ Եթե ոչ՝ ձեզ մեղադրեք։

:    ― Ի՞նչ եք ցանկանում ինձնից իմանալ։

:    ― Ոչինչ չթաքցնելով պատմեք, թե այս գիշեր ինչ կատարվեց Էբբի-Գրեյնջում։ Նկատի ունեցեք, առանց մի բան թաքցնելու և գաղտնիք պահելու։ Ես արդեն այնքան շատ բան գիտեմ, որ եթե դուք թեկուզ մազաչափ անգամ շեղվեք ճշմարտությունից, պատուհանից կսուլեմ այս ոստիկանական սուլիչով, և գործն իմ ձեռքից կանցնի ոստիկանության ձեռքը։

:    Ծովայինը մի պահ խորհեց։ Հետո իր արևահար մեծ ձեռքերով խփեց ծնկներին։

:    ― Կփորձեմ, ― բացականչեց նա։ ― Չեմ կասկածում, որ դուք խոսքի մարդ եք ու ջենտլմեն, և ձեզ ամեն ինչ կպատմեմ։ Բայց սկզբում մի քանի խոսք ամենագլխավորի մասին։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում և ոչնչից չեմ վախենում։ Եթե նորից սկսելու լինեի, դարձյալ նույնը կանեի և կհպարտանայի դրանով։ Թող անիծյալ լինի այդ գազանը։ Եթե տասը կյանք էլ ունենար, բոլորով էլ կհատուցեր իր սանձարձակության համար։ Բայց Մերին, Մերի Ֆրեյզերը՝ ես չեմ կարող նրան անվանել այն հրեշավոր անունով․․․ Երբ մտածում եմ, որ նրա գլխին փորձանք կար կախված, իսկ ես պատրաստ եմ կյանքս տալ նրա մի ժպիտի համար, հոգիս դողում է վախից։ Ի՞նչ էր մնում ինձ անել։ Հիմա ամեն ինչ կիմանաք և կասեք՝ հնարավո՞ր էր արդյոք այլ կերպ վարվել։

:    Պետք է մի փոքր ետ գնամ։ Ինչպես երևում է, դուք ամեն ինչ գիտեք։ Եվ, իհարկե, գիտեք, որ Մերիի հետ ծանոթացել ենք «Ռոք օֆ Ջիբրալտար» շոգենավում, ուր ավագ օգնական էի, երբ նա դեպի Անգլիա էր ճանապարհորդում։ Առաջին իսկ հայացքից նա ինձ համար դարձավ աշխարհի միակ կինը։ Օրեցօր ավելի ու ավելի էի սիրում նրան։ Քանի անգամ գիշերային հերթապահության ժամանակ մթան մեջ խոնարհվել և համբուրել եմ նավի տախտակամածը, ուր դիպել էին նրա սիրելի ոտքերը։ Նա չխոստացավ դառնալ իմ կինը։ Ոչ մի բանի համար չեմ կարող բողոքել։ Ես սիրեցի նրան, իսկ նա իմ հանդեպ միայն ընկերական զգացմունք էր տածում։ Երբ բաժանվեցինք, ազատ կին էր։ Իսկ ես հավետ կորցրեցի ազատությունս։

:    Երբ հաջորդ անգամ վերադարձա նավարկությունից, իմացա, որ ամուսնացել է։ Իրոք, ինչու՞ պիտի չամուսնանար, եթե հանդիպել էր իրեն դուր եկած մարդուն։ Կոչում, դրամ․ դրանք ու՞մ ավելի շատ կսազեին, քան նրան։ Նա ծնվել էր ամեն տեսակի նրբագեղության և գեղեցկության համար։ Ինձ չվիրավորեց նրա ամուսնությունը։ Ես անձնապաշտ չեմ։ Նույնիսկ ուրախացա Մերիի երջանկության համար։ Ինքս ինձ ասացի․ լավ է, որ նա իր ճակատագիրը չկապեց աղքատ նավաստու հետ։ Ինչպես էի սիրում Մերի Ֆրեյզերին։ Մտքովս չէր անցնում, որ նրան մի անգամ էլ կտեսնեմ։ Վերջին նավարկության ժամանակ իմ աստիճանը բարձրացրին, բայց նոր նավը դեռ ծով չէր իջել և ստիպված եղա մի երկու ամիս սպասել։ Ապրում էի մերոնց մոտ՝ Սայդենհեմում։ Մի անգամ գյուղում զբոսնելիս հանդիպեցի Թերեզա Ռայթին՝ նրա վաղեմի սպասուհուն։ Նա ինձ պատմեց լեդիի, ամուսմու, նրանց կյանքի մասին։ Լսելով Թերեզայի պատմությունը, քիչ մնաց խելագարվեի։ Ինչպես էր այդ հարբեցող հրեշը համարձակվել ձեռք բարձրացնել լեդիի վրա։ Նա արժանի չէր նույնիսկ լեդիի կոշիկը լիզելու։ Թերեզային հանդիպեցի մի անգամ ևս։ Իսկ հետո հանդիպեցի Մերիին։ Մենք հանդիպեցինք երկու անգամ։ Այլևս նա չցանկացավ հանդիպել։ Այդ օրերին իմացա, որ մեկ շաբաթից մեկնելու եմ նավարկության։ Եվ որոշեցի ամեն գնով մի անգամ ևս տեսնել Մերիին։ Թերեզան միշտ ինձ ընկեր է եղել, որովհետև սիրում էր Մերիին և ինձ նման ատում էր այն սրիկային։ Նրանից էլ հենց իմացա տան բնակիչների սովորությունները։ Մերին, սովորաբար, ինչ-որ գիրք ձեռքին նստում էր առաջին հարկի իր փոքրիկ հյուրասենյակում։ Գիշերը գաղտագողի մոտեցա նրա պատուհանին և սկսեցի զգուշորեն ճանկռել ապակին։ Մերին չցանկացավ ինձ ներս թողնել, բայց ես գիտեի, որ սիրում է ինձ և չի ցանկանա, որ սառչեմ պատուհանի տակ։ Շշնջաց, որ մոտենամ ճաշասենյակի դռանը։ Դուռը բաց էր, և ես տուն մտա։ Մերիի շուրթերից դարձյալ այնպիսի բաներ լսեցի, որ արյունս եռաց։ Այդ վայրի գազանը անխղճորեն տանջել և բզկտել էր մի կնոջ, որին սիրում էի կյանքիցս ավելի։ Մենք կանգնել էինք ճաշասենյակում, դռան մոտ և երկինքը վկա, զրուցում էինք ամենաանմեղ ձևով, երբ նա խելագարի պես սենյակ ներխուժեց, գարշելիորեն հայհոյեց և ձեռնափայտով հարվածեց Մերիի դեմքին։ Այդ ժամանակ բուխարուց հափշտակեցի կրակխառնիչը։ Մենամարտն ազնիվ էր։ Տեսնում եք, ձեռքիս նրա առաջին հարվածի հետքն է։ Երկրորդը հարվածեցի ես։ Եվ հոտած դդումի նման ջարդեցի նրա գլուխը։ Ջենտլմեններ, կարծում եք, զղջու՞մ եմ արածիս համար։ Ամենևին։ Խաղաքարտին դրված էր երկու կյանք՝ նրանն ու իմը, ավելի ճիշտ՝ Մերիինն ու նրանը։ Որովհետև, եթե նա կենդանի մնար, անպայման կսպաներ Մերիին։ Միթե՞ ճիշտ չեմ։ Իսկ դուք ի՞նչ կանեիք իմ փոխարեն։

:    Երբ նա հարվածեց Մերիին, վերջինս գոռաց։ Ճղոցի վրա վազեց եկավ Թերեզան։ Բայց ամեն ինչ արդեն վերջացած էր։ Սպասքապահարանում գինու շիշ կար, հանեցի խցանն ու մի քանի կաթիլ լցրեցի Մերիի բերանը, որովհետև նա կորցրել էր գիտակցությունը։ Ես էլ մի քիչ խմեցի։ Միայն Թերեզան էր սառը հանգստություն պահպանում։ Հետագա գործողությունների ամբողջ պլանը հավասարապես պատկանում է ինձ ու նրան։ Որոշեցինք ավազակների հարձակում ներկայացնել։ Մինչ ես մագլցեցի կտրելու զանգի լարը, Թերեզան մի քանի անգամ Մերիին կրկրնեց մեր պլանը։ Հետո նրան ամուր կապեցի բազկաթոռին, դանակով մաշացրի լարի վերջավորությունը, որպեսզի բնական թվա, և ոչ ոք չզարմանա, թե ինչպես է գողը այդքան բարձր մագլցել։ Մնում էր միայն վերցնել մի քանի կտոր արծաթյա սպասք, որպեսզի կասկած չլիներ, որ այնտեղ գողեր են եղել։ Գնալուց առաջ պատվիրեցի նրանց քառորդ ժամ անց տագնապ բարձրացնել։ Լճակ նետելով արծաթեղենը, վերադարձա Սայդենհեմ, կյանքում առաջին անգամ ինձ իսկական հանցագործ զգալով։ Այն ամենը, ինչ պատմեցի ձեզ, միստր Հոլմս, զուտ ճշմարտություն է՝ չնայած դրա համար հարկ կլինի գլխով հատուցել․․․

:    Միառժամանակ Հոլմսը լուռ ծխեց։ Հետո վեր կացավ տեղից՝ քայլեց սենյակի մի ամկյունից մյուսն ու նույն լռությամբ էլ սեղմեց մեր հյուրի ձեռքը։

:    ― Ահա թե ինչ, ― ասաց նա։ ― Ես գիտեմ, որ ձեր ամեն մի բառը ճիշտ է։ Ինձ համար ոչ մի նոր բան չպատմեցիք։ Միայն ակրոբատը կամ նավաստին կարող էր հասնել քիվի լարին, և միայն նավաստին կարող էր Մերիին այդպիսի հանգույցներով կապել բազկաթոռին։ Բայց Մերին միայն մեկ անգամ էր հանդիպել ծովայինի՝ այն էլ Անգլիա մեկնելիս։ Դրանից բացի, այդ ծովայինն անկասկած իր շրջապատից էր, եթե լեդին այդպես համառորեն պաշտպանում էր նրան։ Ի միջի այլոց, դրանից հետևում է, որ նա սիրում է այդ ծովայինին։ Այնպես որ, ինձ համար մեծ դժվարություն չէր ձեզ գտնելը։

:    ― Կարծում էի, որ ոստիկանությունը երբեք չի կարող բացահայտել մեր խորամանկությունը։

:    ― Հոպկինսը չէր էլ կռահի, որքան էլ չարչարվեր։ Ահա թե ինչ, նավապետ Կրոուկեր, այս գործը շատ լուրջ է, չնայած խոստովանում եմ, որ դուք գործել եք բացառիկ պայմանների ազդեցությսն տակ։ Չեմ կարող ասել, գերազանցել եք անհրաժեշտ պաշտպանության չափը, թե ոչ։ Դա կորոշի անգլիական երդվյալների դատարանը։ Բայց եթե դուք կարողանաք անհետանալ մոտակա քսանչորս ժամում, խոստանում եմ ձեզ, դա կանեք առանց խոչընդոտի։

:    ― Իսկ հետո կտեղեկացնեք ոստիկանությա՞նը։

:    Ծովայինի դեմքը կատաղությունից բռնկվեց։

:    ― Ինչպես կարողացաք դա ինձ առաջարկել։ Ես գիտեմ օրենքները և հասկանում եմ, որ Մերին պետք է մեղսակից ճանաչվի։ Եվ դուք կարծում եք, ես թույլ կտամ, որ նա մենակ անցնի այդ դժոխքից։ Է՜, ոչ, սըր։ Թող ինձ վատթարագույնը սպառնա, ես ոչ մի տեղ չեմ գնա։ Միայն մի բան եմ խնդրում, մտածեք, ինչպես փրկել Մերիին դատից։

:    Հոլմսը մի անգամ էլ ձեռքը մեկնեց ծովայինին։

:    ― Մի հուզվեք, ես ձեզ ստուգելու համար ասացի։ Ոչ մի կեղծ հնչյուն։ Ես ինձ վրա մեծ պատասխանատվություն եմ վերցնում։ Բայց ես Հոպկինսին տվել եմ կծիկի ծայրը, և եթե նա չկարողանա դրանից կառչել, մեղքն իմը չէ։ Գիտե՞ք հիմա ինչ կանենք։ Ձեզ կդատենք ինչպես պահանջում է օրենքը։ Դուք՝ նավապետ Կրոուկեր, ամբաստանյալ եք։ Դուք, Ուոտսոն, անգլիական երդվյալների դատարանը, ես չեմ ճանաչում մի այլ մարդու, որն ավելի արժանի լիներ այդ դերին։ Ես դատավոր եմ։ Եվ այսպես, ջենտլմեններ, դուք լսեցի՞ք ցուցմունքները։ Ամբաստանյալին մեղավոր ճանաչու՞մ եք։

:    ― Vox populi, vox Dei. (Ձայն բազմոց, ձայն աստծո)։

:    ― Դուք արդարացված եք, նավապետ Կրոուկեր։ Եվ քանի դեռ արդարադատությունը ուրիշ մեղավոր չի գտնի, դուք ազատ եք։ Մեկ տարի անց վերադարձեք ձեր ընտրյալի մոտ և թող ձեր կյանքն ապացուցի այսօրվա կայացրած դատավճռի արդարությունը։

[[Category: Արձակ]]
Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8D%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D4%B7%D5%A2%D5%A2%D5%AB%D6%8A%D4%B3%D6%80%D5%A5%D5%B5%D5%B6%D5%BB%D5%B8%D6%82%D5%B4&diff=629Սպանություն Էբբի֊Գրեյնջում2013-01-23T14:14:07Z

:    ― Հոպկինսը չէր էլ կռահի, որքան էլ չարչարվեր։ Ահա թե ինչ, նավապետ Կրոուկեր, այս գործը շատ լուրջ է, չնայած խոստովանում եմ, որ դուք գործել եք բացառիկ պայմանների ազդեցությսն տակ։ Չեմ կարող ասել, գերազանցել եք անհրաժեշտ պաշտպանության չափը, թե ոչ։ Դա կորոշի անգլիական երդվյալների դատարանը։ Բայց եթե դուք կարողանաք անհետանալ մոտակա քսանչորս ժամում, խոստանում եմ ձեզ, դա կանեք առանց խոչնդոտի։

:    ― Իսկ հետո կտեղեկացնեք ոստիկանությա՞նը։

:    Ծովայինի դեմքը կատաղությունից բռնկվեց։

:    ― Ինչպես կարողացաք դա ինձ առաջարկել։ Ես գիտեմ օրենքները և հասկանում եմ, որ Մերին պետք է մեղսակից ճանաչվի։ Եվ դուք կարծում եք, ես թույլ կտամ, որ նա մենակ անցնի այդ դժոխքից։ Է՛, ոչ, սըր։ Թող ինձ վատթարագույնը սպառնա, ես ոչ մի տեղ չեմ գնա։ Միայն մի բան եմ խնդրում, մտածեք, ինչպես փրկել Մերիին դատից։

:    Հոլմսը մի անգամ էլ ձեռքը մեկնեց ծավայինին։

:    ― Մի հուզվեք, ես ձեզ ստուգելու համար ասացի։ Ոչ մի կեղծ հնչյուն։ Ես ինձ վրա մեծ պատասխանատվություն եմ վերցնում։ Բայց ես Հոպկինսին տվել եմ կծիկի ծայրը, և եթե նա չկարողանա դրանից կառչել, մեղքն իմը չէ։ Գիտե՞ք հիմա ինչ կանենք։ Ձեզ կդատենք ինչպես պահանջում է օրենքը։ Դուք՝ նավապետ Կրոուկեր, ամբաստանյալ եք։ Դուք, Ուոտսոն, անգլիական երդվյալների դատարանը, ես չեմ ճանաչում մի այլ մարդու, որն ավելի արժանի լիներ այդ դերին։ Ես դատավոր եմ։ Եվ այսպես, ջենտլմեններ, դուք լսեցի՞ք ցուցմունքները։ Ամբաստանյալին մեղավոր ճանաչու՞մ եք։

:    ― Vox populi, vox Dei. (Ձայն բազմոց, ձայն աստծո)։

:    ― Դուք արդարացված եք, նավապետ Կրոուկեր։ Եվ քանի դեռ արդարադատությունը ուրիշ մեղավոր չի գտնի, դուք ազատ եք։ Մեկ տարի անց վերադարձեք ձեր ընտրյալի մոտ և թող ձեր կյանքն ապացուցի այսօրվա կայացրած դատավճռի արդարությունը։

[[Category: Արձակ]]
Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8D%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D4%B7%D5%A2%D5%A2%D5%AB%D6%8A%D4%B3%D6%80%D5%A5%D5%B5%D5%B6%D5%BB%D5%B8%D6%82%D5%B4&diff=628Սպանություն Էբբի֊Գրեյնջում2013-01-23T14:04:11Z

:    1895 թվականի հունիսին այդ ֆիրմայի միայն մի նավ՝ «Ռոք օֆ Ջիբրալտարը», ժամանել էր հայրենական նավահանգիստ։ Դա իրենց ամենամեծ և լավագույն նավն էր։ Ուղևորների ցուցակում նշված էին միսս Ֆրեյզերը՝ Ադելաիդայից, և նրա սպասուհին։ Հիմա այդ շոգենավը գտնվում էր Ավստրալիայի ճանապարհին, մոտավորապես Սուեզի ջրանցքի հարավային մասում։ Անձնակազմը նույնն էր, ինչ 1895թվականին, միայն մի բացառությամբ։ Ավագ օգնական Ջեկ Կրոուկերը նավապետ էր նշանակվել «Բաս Ռոք» նավի վրա, որը երկու օրից մեկնելու էր Սաութհեմփթոնից։ Կրոուկերն ապրում է Սայդենհեմում, բայց այսօր առավոտյան պետք է գա հրահանգների համար։ Կարելի է նրան սպասել։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8D%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D4%B7%D5%A2%D5%A2%D5%AB%D6%8A%D4%B3%D6%80%D5%A5%D5%B5%D5%B6%D5%BB%D5%B8%D6%82%D5%B4&diff=627Սպանություն Էբբի֊Գրեյնջում2013-01-23T13:50:12Z

:    ― Ոչ, ոչ, լեդի Բրեքենսթոլ, դա անոգուտ է։ Հավանաբար, դուք լսել եք իմ մասին։ Դե, ահա, խաղաքարտի վրա եմ դնում անունս ու համբավս, որ ձեր պատմությունը՝ առաջին խոսքից մինչև վերջ մտացածին է։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8D%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D4%B7%D5%A2%D5%A2%D5%AB%D6%8A%D4%B3%D6%80%D5%A5%D5%B5%D5%B6%D5%BB%D5%B8%D6%82%D5%B4&diff=625Սպանություն Էբբի֊Գրեյնջում2013-01-23T13:20:58Z

:    Նրա պատմածում, եթե անաչառ լինես, անտարակույս կասկածելի մանրամասներ կան։ Այդ կողոպտիչները հանդուգն հարձակում են կատարել Սայդենհեմում ընդամենը երկու շաբաթ առաջ։ Թերթերում նրանց մասին ինչ-որ տեղեկություններ են հայտնվել, տրվել են նրանց նշանները։ Եվ եթե որևէ մեկը որոշեր կողոպուտի մասին վարկած հորինել, կարող էր օգտվել դրանից։ Մտածեք, մի՞թե ավազակները, որոնք հենց նոր էին հաջող հարձակում գործել, փոխանակ ինչ-որ անհասանելի տեղում խաղաղ ուրախանան իրենց հաջողությամբ, կգնան նոր վտանգավոր գործի։ Հետո, մի՞թե ավազկների մոտ ընդունված է գործել այսքան վաղ ժամի կամ կնոջ ծեծեն, որպեսզի նա լռի, չնայած դա գոռալ հարկադրելու հավանական ձևվն է։ Նրանք մարդ էլ չեն սպանի, եթե իրենց բավարարի առանց արյունահեղության գործը գլուխ բերել։ Նրանք բաց չեն թողնի ավարը և դատարկ բաներով չեն սահմանափակվի, եթե որսն ինքն է ընկնում նրանց ձեռքը։ Այդ մարդկանց օրենքների մեջ չի մտնում նաև կիսատ թողնել գինու շիշը։ Ձեզ չի՞ զարմացնում այս ամբողջ անմտությունը, Ուոտսոն։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8D%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D4%B7%D5%A2%D5%A2%D5%AB%D6%8A%D4%B3%D6%80%D5%A5%D5%B5%D5%B6%D5%BB%D5%B8%D6%82%D5%B4&diff=624Սպանություն Էբբի֊Գրեյնջում2013-01-23T13:10:40Z

:    ― Անշուշտ։ Մենք վաղուց ենք նրան հետևում։ Լուրեր էին տարածվել, թե գնացել է Ամերիկա։ Իսկ նա, պարզվում է, այստեղ է։ Հիմա մեզնից չի փախչի։ Նրա տվյալներն արդեն հայտնել ենք ծովային բոլոր նավահանգիստներին և մինչև գիշեր էլ կհայտարարվի դրամակն պարգև՝ բռնելու համար։ Միայն մի բան չեմ կարողանում հասկանալ, ինչպես են նրանք որոշել այսպիսի հանդուգն գործ կատարել, իմանալով հանդերձ, որ լեդին մեզ կնկարագրի իրենց արտաքինը, իսկ մենք նկարագրությամբ անպայման կճանաչենք։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8C%D5%A5%D5%B5%D5%A3%D5%A5%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80&diff=623Ռեյգեթյան սկվայրներ2013-01-23T12:33:22Z
Ru:

{{Վերնագիր

|վերնագիր = Ռեյգեթյան սկվայրներ

|հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]]

|թարգմանիչ = Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից)

|աղբյուր = [[«Նոթեր Շերլոք Հոլմսի մասին»]]

:    Այդ ժամանակ ընկերս՝ Շերլոկ Հոլմսը, տակավին չէր ապաքինվել հազար ութ հարյուր ութսունյոթ թվականին ստացած նյարդային գերհոգնածությունից։ Նիդերլանդա-Սումատրական ընկերության աղմուկ հանած պատմությունն ու բարոն Մոպերտիուսի վիթխարի խաբեությունը բավականաչափ թարմ է հասարակության հիշողության մեջ և չափազանց սերտորեն է կապված քաղաքականության ու ֆինանսների հետ, որպեսզի հնարավոր լինի պատմել այս նոթերում։ Սակայն դա անուղղակի պատճառ դարձավ մի արտակարգ և հանելուկային գործի, որը հնարավորություն տվեց ընկերոջս ցուցադրելու հանցագործության դեմ իր մղած մշտական պայքարի բազմաթիվ զենքերից մեկը ևս։

:    Ապրիլի տասնչորսին, ինչպես նշված է իմ գրառումներում, Լիոնից հեռագիր ստացա, որ Հոլմսը հիվանդ պառկած է «Դյուլոնժ» հյուրանոցում։ Մի օր չանցած արդեն այնտեղ էի՝ հյուրանոցի իր համարում, և թեթևացած համոզվեցի, որ սարսափելի ոչինչ չկա։ Սակայն երկու ամսից ավելի ձգձգված հետաքննությունը, որի ընթացքում Հոլմսն աշխատել էր օրական տասնհինգ ժամ, իսկ պատահել էր նաև՝ մի քանի օր անընդհատ, առանց հանգստանալու, քայքայել էր նրա երկաթյա օրգանիզմը։ Նյարդային ծայրահեղ լարվածությունից հետո փայլուն հաղթանակով պսակված աշխատանքը Հոլմսին չփրկեց ուժերի անկումից և այն ժամանակ, երբ նրա անունը թնդում էր ողջ Եվրոպայում, իսկ սենյակը բառացիորեն հեղեղված էր շնորհավորական հեռագրերով, նրան այնտեղ գտա դաժան մռայլության մեջ։ Նույնիսկ այն գիտակցությունը, որ ինքը հաջողության հասավ այնտեղ, ուր գլուխ չէին հանել երեք երկրների ոստիկանությունները, և մատների վրա խաղացրեց Եվրոպայի ամենաճարտար խաբեբային, չկարողացավ հաղթահարել Հոլմսին տիրող անտարբերությունը։

:    Երեք օր անց վերադարձանք Բեյքր-սթրիթ, բայց ընկերս ակնհայտորեն կարիք էր զգում իրադրության փոփոխության, ասենք, ինձ էլ էր գայթակղում այս գարնան օրերին մեկ-երկու շաբաթով գյուղ փախչելու միտքը։ Վաղեմի բարեկամս, գնդապետ Հեյթերը, որն Աֆղանիստանում իմ մշտական խնամառուն էր, իսկ այժմ տուն էր վարձել Ռեյգեթ ոչ մեծ քաղաքի մոտերքում, Սուրեյ կոմսությունում, հաճախ էր ինձ հրավիրել հյուրընկալության։ Վերջին անգամ ասաց, որ ուրախ կլինի հյուրնկալաել նաև ընկերոջս։ Խոսքս հեռվից սկսեցի, բայց երբ Հոլմսն իմացավ, որ մեզ հրավիրում են ամուրի կարգ ու կանոն վարողի տուն և իրեն ազատություն է տրվում, համաձայնեց ծրագրիս, և մեր՝ Լիոնից վերադառնալուց մեկ շաբաթ անց, գնդապետը մեզ ընդունեց իր տանը։ Հեյթերը շատ հաճելի մարդ էր, շրջագայել էր համարյա ողջ աշխարհում, և ինչպես սպասում էի, շուտով պարզվեց, որ նրա և Հոլմսի մոտ ընդհանուր շատ բաներ կան։

:    Մեր ժամանման օրը, երեկոյան ճաշից հետո, նստել էինք գնդապետի զինասենյակում․ Հոլմսը մեկնվել էր բազմոցին, իսկ ես ու Հեյթերը զննում էինք հրազենների ոչ մեծ հավաքածուն։

:    ― Հա, ի դեպ, ― ասաց մեր տանտերը, ― ապահովության համար ատրճանակներից մեկը հետս վերև կտանեմ։

:    ― Ապահովությա՞ն, ― հարցրեց Հոլմսը։

:    ― Վերջերս մեզ մոտ շրջապատը սարսափեցնող դեպք պատահեց։ Անցյալ երկուշաբթի կողոպտեցին այստեղի ամենահարուստ սկվայրներից մեկի՝ ծերուկ Էկտոնի տունը։ Քիչ վնաս են պատճառել, բայց մինչև այժմ գողերը ազատության մեջ են։

:    ― Եվ ոչ մի հե՞տք, ― հարցրեց Հոլմսը։

:    ― Առայժմ՝ ոչ մի։ Բայց դա մանր գործ է։ Սովորական տեղական հանցագործություն, միստր Հոլմս, չափազանց աննշան, որպեսզի հետաքրքրի ձեզ մեծ աղմուկ հանած միջազգային այն գործից հետո։

:    Հոլմսը հաճոյախոսությանը պատասխանեց անտարբեր շարժումով, բայց ժպիտից երևում էր, որ շոյված է։

:    ― Ուշագրավ ոչ մի բա՞ն։

:    ― Իմ կարծիքով՝ ոչ մի բան։ Գողերը խուզարկել էին գրադարանը և իսկապես ավարը չարժեր նրանց կատարած աշխատանքին։ Սենյակում ամեն ինչ տակնուվրա էր արված․ սեղանի դարակները կոտրել էին, գրապահարանները խառնշտել և ընդամենը տարել էին Հոմերոսի մեկ հատոր թարգմանությունը, երկու ոսկեզոծ մոմակալ, փղոսկեյա ճնշածծանը, կաղնե փոքրիկ ծանրաչափը և մի կծիկ պարան։

:    ― Ինչ զարմանալի հավաքածու, ― բացականչեց նա։

:    Դե, գողերը, հավանաբար, հափշտակել են առաջին իսկ ձեռքի տակ ընկածը։

:    Հոլմսը «հըմ» արեց իր բազմոցից։

:    ― Կոմսության ոստիկանությունը պետք է ինչ-որ հետևության գար, ― ասաց նա։ ― Չէ որ միանգամայն ակնառու է, որ․․․

:    Բայց ես նախազգուշաբար բարձրացրի մատս։

:    ― Բարեկամս, դուք այստեղ եք եկել հանգստանալու։ Աստծո սիրուն, նոր առաջադրանք մի ստանձնեք, քանի ձեր նյարդերը չեն ամրացել։

:    Հոլմսը գնդապետին նայեց զավեշտական հնազանդուցյամբ և վեր քաշեց ուսերը, որից հետո զրույցն ընթացավ ավելի հանգիստ հունով։ Միայն թե ճակատագրին հաճո էր, որպեսզի ընկերոջս պահպանելու ողջ ջանքերն իզուր անցնեին, քանի որ հաջորդ առավոտյան այդ գործն այնպես ներխուժեց մեր կյանքը, որ հնարավոր չէր մի կողմ քաշվել և մեր գյուղ ժամանելը բոլորիս համար անսպասելի մի շրջադարձ եղավ։

:    Նստել էինք նախաճաշելու, երբ ծառայապետը մոռանալով քաղաքավարության կանոնները, սենյակ ներխուժեց և հևասպառ վրա տվեց։

:    ― Նորություն լսե՞լ եք, սըր։ Կանինգեմներին պատահածը, սըր։

:    ― Դարձյա՞լ գողություն, ― բացականչեց գնդապետը, և սուրճի գավաթով նրա ձեռքը սառեց օդում։

:    ― Սպանություն։

:    Գնդապետը սուլեց։

:    ― Աստված իմ, ― ասաց նա։ ― Ո՞վ է սպանվածը։ Հաշտարար դատավո՞րը, թե՞ որդին։

:    ― Ոչ նա, ոչ մյուսը, սըր։ Սպանված է կառապան Ուիլյամը։ Գնդակը կպել է ուղիղ սրտին։

:    ― Ո՞վ է սպանել։

:    ― Գողը, սըր։ Կառապանին սպանել է ու անհետացել։ Հասցրել է հասնել միայն պահասենյակի պատուհանին։ Այդտեղ Ուիլյամը նետվել է նրա վրա և փրկելով տիրոջ ունեցվածքը, կնքել իր մահկանացուն։

:    ― Դա ե՞րբ է կատարվել։

:    ― Երեկ, սըր, կեսգիշերին մոտ։

:    ― Ա՜, այդ դեպքում այնտեղ կգնանք մի փոքր ուշ, ― ասաց գնդապետը՝ անխռով ձեռնամուխ լինելով ընդհատված նախաճաշին։

:    ― Կեղտոտ գործ է, ― ավելացրեց նա, երբ ծառայապետը գնաց։ ― Ծերուկ Կանինգեմը մեր շրջանի ամենաազդեցիկ սկվայրն է և հարգարժան մարդ։ Այս դեպքը կկոտրի նրան։ Ուիլյամը նրան ծառայում էր երկար տարիներ և լավ աշխատող էր։ Ակներև է, նույն սրիկաներն են, որ մտել էին Էկտոնի տուն։

:    ― Եվ գողացել այն արտակարգ հետաքրքիր հավաքածու՞ն։

:    ― Այո։

:    ― Հը՛մ։ Հնարավոր է պարզվի, որ այս գործը հոտած ձու էլ չարժե։ Այնուամենայնիվ, առաջին հայացքից մի քիչ տարօրինակ է, չէ՞։ Պետք էր սպասել, որ գավառում գործող ավազակախումբը պետք է փոխեր իր հարձակումների տեղը, ոչ թե մի քանի օրում երկու գողություն կատարեր իրար հարևան կալվածքներում։ Երեկ երեկոյան, երբ դուք խոսում էիք նախազգուշական միջոցների մասին, հիշում եմ, գլխումս մի միտք ծագեց, որ գողը կամ գողերը այս շրջանը ամենավերջում կընտրեին ողջ Անգլիայում, սրանից հետևում է, որ ես դեռ շատ բան պետք է սովորեմ։

:    ― Կարծում եմ, նա տեղացիներից մեկը կլինի։ Հասկանալի է, որ նրան հրապուրել են հատկապես այս կալվածքները։ Այս շրջանում դրանք ամենախոշորներն են։

:    ― Եվ ամենահարուստնե՞րը։

:    ― Պետք է որ այդպես լինի։ Բայց Էկտոնն ու Կանինգեմներն արդեն մի քանի տարի է դատավեճ ունեն, որն, իմ կարծիքով, ծծել է երկուսի արյունը։ Ծերուկ Էկտոնն հայց է հարուցել Կանինգեմների ունեցվածքի կեսի համար, և փաստաբանները բավականին մեծ գումար են վաստակել այդ գործից։

:    ― Եթե գողը տեղացի է, նրան որսալը մեծ ջանք չի պահանջի, ― ասաց Հոլմսը հորանջելով։ ― Մի անհանգստացեք, Ուոտսոն, ես չեմ պատրաստվում խառնվել։

:    ― Տեսուչ Ֆորեսթերը, սըր, ― ազդարարեց ծառայապետը՝ բացելով դուռը։

:    Սենյակ մտավ ոստիկանության խուզարկուն․ աշխոիյժ, առույգ, դեմքով արագաշարժ մի երիտասարդ։

:    ― Բարի լույս, գնդապետ, ― ասաց նա։ Հուսով եմ, չխանգարեցի, բայց մեզ հայտնի է դարձել, որ միստր Հոլմսը՝ Բեյքր-սթրիթից, այստեղ է գտնվում։

:    Գնդապետը ձեռքի շարժումով ցույց տվեց ընկերոջս, և տեսուչը գլուխ տվեց։

:    ― Մենք մտածեցինք, որ հնարավոր է դուք ցանկանաք մասնակցել, միստր Հոլմս։

:    ― Ճակատագիրը ձեր դեմ է, Ուոտսոն, ― ծիծաղելով ասաց Հոլմսը։ ― Մենք հենց այդ գործի մասին էինք զրուցում, երբ դուք եկաք, տեսուչ։ Գուցե մեզ մի քանի մանրամասների հե՞տ ծանոթացնեք։

:    Երբ նա աթոռին մեկնվեց ինձ ծանոթ դիրքով, հասկացա, որ իմ բոլոր հույսերն ի դերև ելան։

:    ― Էկտոնի մոտ կատարված գողության գործում մեզ չհաջողվեց ոչ մի բանից կառչել։ Բայց այստեղ բավականին նյութ կա, որպեսզի սկսենք հետաքննությունը և, չենք կասկածում, որ երկու դեպքում էլ գործել է միևնույն անձը։ Գողին տեսել է․․․

:    ― Ա՜․․․

:    ― Այո, սըր։ Բայց երբ հնչել է դժբախտ Ուիլյամ Քերվանին սպանող կրակոցը, նա սուրացել է եղնիկից էլ արագ։ Միստր Կանինգեմը նրան տեսել է իր ննջասենյակի պատուհանից, իսկ Ալեք Կանինգեմը նրան տեսել է ետնամուտքի աստիճաններից։ Տագնապը բարձրացել է տասներկուսին քառորդ պակաս։ Միստր Կանինգեմը նոր էր պառկել քմելու, իսկ Ալեքը խալաթը հագին ծխամորճ էր ծխում։ Նրանք երկուսով լսել են, թե ինչպես է օգնություն կանչել կառապան Ուիլյամը, և միստր Ալեքը նետվել է ներքև տեսնելու, թե ինչ է պատահել։ Մուտքի դուռը բաց է եղել, և երբ նա աստիճաններով ներքև է սուրացել, տան առջև տեսել է իրար կառչած երկու մարդու։ Նրանցից մեկը կրակել է, մյուսը՝ ընկել, և մարդասպանը նետվել է ուղիղ այգի, ճարպկորեն սողոսկել է դալար ցանկապատից և անհետացել։ Միստր Կանինգեմը իր ննջասենյակի պատուհանից նկատել է, թե ինչպես է նա փողոց նետվել, բայց հենց այդ պահին էլ տեսադաշտից կորցրել է նրան։ Միստր Ալեքը մնացել է տեսնելու, թե հնարավոր չէ՞ արդյոք օգնել վիրավորին, և այդպիսով չարագործը հասցրել է թաքնվել։ Մեզ միայն հայտնի է, որ այդ մարդը միջահասակ է, ինչ-որ մուգ գույնի հագուստով։ Ձեռքի տակ ուրիշ տվյալներ չունենք, բայց մենք եռանդուն հետախուզություն ենք կատարում, և եթե հանցագործը տեղացի չէ, շուտով կհայտնաբերվի։

:    ― Իսկ ի՞նչ էր այդտեղ անում այդ Ուիլյամը։ Մահից առաջ որևէ բան ասե՞լ է։

:    ― Ոչ մի խոսք։ Ուիլյամն իր մոր հետ ապրում էր պահակատանը։ Նվիրված ծառա էր, և մենք ենթադրում ենք, որ նա տանն է մոտեցել՝ մտադրություն ունենեալով ստուգել, ամեն ինչ կարգի՞ն է, թե ոչ։ Եվ դա հասկանալի է, Էկտոնի մոտ կատարված գողությունը բոլորին ստիպել է զգոն լինել։ Երևում է, կողոպտիչը հենց նոր է բացած եղել դուռը (փականքը կոտրած է), երբ Ուիլյամը նետվել է նրա վրա։

:    ― Իսկ Ուիլյամը գնալուց առաջ մորը ոչինչ չի՞ ասել։

:    Մայրը շատ ծեր է և խուլ, մեզ ոչինչ չհաջողվեց իմանալ նրանից։ Վիշտը նրան համարյա զրկել է գիտակցությունից, բայց ենթադրում եմ, որ նա միշտ էլ մտազուրկ է եղել։ Սակայն մի շատ կարևոր հանցանշան կա։ Նայեք։

:    Նա իր նոթատետրից մի կտոր թուղթ հանեց և ծնկի վրա հարթեցրեց։

:    ― Սա հայտնաբերվել է մեռած Ուիլյամի ձեռքում։ Սեղմված՝ բթամատի և ցուցամատի արանքում։ Սա երևի ինչոր գրության մաս է։ Ուշադրություն դարձրեք, որ այստեղ նշված ժամը ստույգ համնկնում է այն ժամին, երբ խեղճը հանդիպեց իր ճակատագրին։ Ոչ այն է, մարդասպանն է խլել նրանից, ոչ այն է՝ նա մարդասպանից։ Գրվածը մեզ այն մտքին է հանգեցնում, որ ինչ-որ մեկին ժամադրել են։

:    Հոլմսը վերցրեց թղթի կտորը, որի ճշգրիտ տեքստը բերում եմ ստորև․

:    « Տասներկուսին քառորդ պակաս կիմանաք այն, ինչ կարող է»․․․

:    ― Եթե իրականում այդպես է, ― շարունակեց տեսուչը, ― ապա ծագում է միանգամայն հավանական ենթադրություն, որ այդ Ուիլյամ Քերվանը, չնայած իր ազնիվ համբավին, կարող էր գողի հետ միասին լինել։ Նրանք կարող էին հանդիպել պայմանավորված վայրում, երկուսով կոտրել դուռը, որից հետո նրանց միջև վեճ է ծագել։

:    ― Այս փաստաթուղթը արտակարգ հետաքրքրություն է ներկայացնում, ― ասաց Հոլմսը, համակ ուշադրությամբ զննելով թղթի կտորը, ― գործն ավելի նուրբ է, քան կարծում էի։

:    Նա ձեռքով բռնեց գլուխը, իսկ տեսուչը ժպիտը դեմքին հետևում էր, թե ինչ ազդեցություն թողեց իր պատմածը լոնդոնյան հռչակավոր մասնագետի վրա։

:    ― Ձեր վերջին դիտողությունը, ― ասաց Հոլմսը մի փոքր անց, ― թե կողոպտիչը գուցե պայմանավորված է եղել ծառայի հետ և այս գրությունը, ուր հանդիպում է նշանակված, ուղարկված է եղել մեկը մյուսին, սրամիտ է և ճշմարտանման։ Միայն թե այս փաստաթուղթը բացում է․․․

:    Նա դարձյալ գլուխն առավ ձեռքերի մեջ և մի քանի րոպե լուռ նստեց, ամբողջովին խորասուզվելով մտքերի մեջ։ Երբ բարձրացրեց դեմքը, զարմանքով տեսա, որ նրա այտերը շիկնել էին, իսկ աչքերը փայլում էին, ինչպես մինչ հիվանդուցյունն էր։ Նա ոտքի ելավ իր նախկին ողջ եռանդով լեցուն։

:    ― Ահա թե ինչ, ― հայտարարեց նա, ― ես կցանկանայի թռուցիկ զննել սպանության վայրը։ Ձեր թույլտվությամբ, գնդապետ, ես կլքեմ ընկերոջս և ձեզ ու կգնամ տեսուչի հետ, որպեսզի ստուգեմ իմ ենթադրությունների ճշմարտացիությունը։ Կվերադառնամ կես ժամից։

:    Անցավ ժամ ու կես, տեսուչը վերադարձավ մենակ։

:    ― Հոլմսը ետ ու առաջ է քայլում դաշտում, ― ասաց նա, ― ցանկանում է, որպեսզի չորսով գնանք կալվածքը։

:    ― Միստր Կանինգեմի մո՞տ։

:    ― Այո, սըր։

:    ― Ինչու՞։

:    Տեսուչը թոթվեց ուսերը։

:    ― Դա ինձ այնքան էլ պարզ չէ։ Բայց, մեր մեջ ասած, ինձ թվում է, որ միստր Հոլմսը հիվանդուցյունից հետո լիովին չի ապաքինվել։ Նա իրեն շատ տարօրինակ է պահում։ ես կասեի՝ մի քիչ խանգարվել է։

:    ― Կարծում եմ, չարժե անհանգստանալ, ― ասացի ես։ ― Բազմիցս համոզվել եմ, որ նրա խենթության մեջ մեթոդ կա։

:    ― Ավելի շուտ, նրա մեթոդում խենթություն կա, ― փնթփընթաց տեսուչը։ ― Բայց նա այրվում է անհամբերությունից, և եթե դուք պատրաստ եք, գնդապետ, ավելի լավ է գնանք։

:    Հոլմսը գլխահակ, ձեռքերը գրպաններում, ետ ու առաջ էր քայլում դաշտում։

:    ― Գործն ավելի հետաքրքիր է դառնում, Ուոտսոն, ― ասաց նա, ― մեր այցը գյուղ, անկասկած, հաջողվեց։ Ես հիանալի առավոտ անցկացրի։

:    ― Ինչպես ենթադրում եմ, դուք եղել եք հանցագործության վայրու՞մ, ― հարցրեց գնդապետը։

:    ― Այո, մենք տեսուչի հետ մի փոքր հետախուզություն կատարեցինք։

:    ― Հաջողությա՞մբ։

:    ― Այո, մենք հետաքրքիր բաներ տեսանք։ Ճանապարհին ձեզ ամեն ինչ կպատմեմ։ Նախ և առաջ զննեցինք խեղճի դիակը։ Ինչպես ասում էին, նա իսկապես սպանվել է ատրճանակի հասցրած վերքից։

:    ― Իսկ դուք կասկածու՞մ էիք։

:    ― Ամեն ինչ պետք է ստուգել։ Մեր ստուգայցը անտեղի չէր։ Հետո զրուցեցինք միստր Կանինգեմի ու նրա որդու հետ, և նրանք կարողացան ստույգ ցույց տալ այն տեղը, որտեղ հանցագործը փախչելիս դուրս էր սողոսկել ցանկապատից։ Դա վերին աստիճանի հետաքրքիր էր։

:    ― Անկասկած։

:    ― Հետո մենք հանդիպեցինք խեղճ Ուիլյամի մորը։ Միայն թե նրանից ոչ մի օգուտ չստացանք․ Նա շատ ծեր է ու թույլ։

:    ― Իսկ ի՞նչ արդյունք տվեց ձեր հետազոտությունը։

:    ― Մենք եկանք այն համոզման, որ սա միանգամայն արտասովոր հանցագործություն է։ Հնարավոր է, մեր այժմյան այցը մի փոքր լույս սփռի դրա վրա։ Տեսուչ, ես ենթադրում եմ, մենք միաբան ենք այն հարցում, որ սպանվածի ձեռքում գտնված թղթի կտորը, որտեղ գրված է մահվան ստույգ ժամանակը, մեծ նշանակություն ունի։

:    ― Դա պետք է գործի բանալին հանդիսանա, միստր Հոլմս։

:    ― Եվ հանդիսանում է։ Ով էլ գրած լինի գրությունը, դա այն մարդն է, որ այդ ժամին անկողնուց հանել է Ուիլյամ Քերվանին։ Բայց ու՞ր է երկտողը։

:    ― Ես մանրամասն ստուգեցի գետինը և չգտա, ― ասաց տեսուչը։

:    ― Երկտողը խլել են Ուիլյամի ձեռքից։ Ինչու՞ այն այդքան անհրաժեշտ է եղել ինչ-որ մեկին։ Որովհետև դա նրան կմերկացներ։ Իսկ նա ի՞նչ պիտի աներ երկտողը։ Ամենայն հավանականությամբ, գրպանը դներ, չնկատելով, որ թղթի կտորը մնացել էր մեռածի սեղմված մատների արանքում։ Եթե մենք գտնենք գրության մնացած մասը ևս, շատ հեշտությամբ կբացահայտենք գործը։

:    ― Այո, բայց ինչպե՞ս մտնենք հանցագործի գրպանը, եթե չենք գտել հանցագործին։

:    ― Այո, դրա համար արժե գլուխ կոտրել։ Եվ հետո, ահա թե ինչ։ Այդ երկտողը ինչ-որ մեկը բերել է Ուիլյամին։ Իհարկե, ոչ գրողը․ նրա համար ավելի հեշտ կլիներ ամեն ինչ բանավոր հայտնել։ Ո՞վ է բերել երկտողը։ Թե՞ եկել է փոստով։

:    ― Ես իմացել եմ, ― ասաց տեսուչը, ― որ երեկ երեկոյան Ուիլյամը փոստով նամակ է ստացել։ Նա ծրարաը ոչնչացրել է։

:    ― Գերազանց է, ― բացականչեց Հոլմսը տեսուչի ուսին խփելով։ ― Դուք արդեն հանդիպել եք փոստատարին։ Ձեզ հետ աշխատելը շատ հաճելի է։ Բայց ահա և պահակը, և եթե դուք մեզ հետ գաք, գնդապետ, ես ձեզ ցույց կտամ հանցագործության տեղը։

:    Մենք անցանք գեղեցիկ տնակի մոտով, ուր ապրել էր սպանված կառապանը, և գնացինք ծառուղիով, որը մեզ հասցրեց թագուհի Աննայի ժամանակների հիանալի մի շենքի մոտ, որի պատին փորագրված էր Մալպլակի օրոք տեղի ունեցած ճակատամարտի տարեթիվը։ Հետևելով Հոլմսին և տեսուչին, մենք անցանք շենքը և մոտեցանք անկյունային մուտքին, որն առանձնացված էր կենդանի ծաղիկների ցանկապատով և եզրապատել էր ճանապարհը։ Խոհանոց տանող դռան մոտ հերթապահում էր ոստիկանը։

:    ― Լայն բացեք դուռը, սերժանտ, ― հրամայեց Հոլմսը։ ― Ահա այն աստիճաններին է կանգնած եղել երիտասարդ Կանինգեմը և այդտեղից է տեսել, հենց մեր կանգնած տեղում, երկու տղամարդու։ Ծերուկ Կանինգեմը նայել է այն պատուհանից՝ ձախից երկրորդը։ Նա ասում է, որ մարդասպանը փախել է, ա՛յ, այնտեղ։ Այն թփի ետևը։ Նույնը տեսել է և որդին։ Երկուսն էլ ցույց են տալիս նույն ուղղությունը։ Հետո միստր Ալեքը դուրս է վազել տնից և խանարհվել վիրավորի վրա։ Հողը պինդ է, ինչպես տեսնում եք, ոչ մի հետք չի մնացել, որը կարող էր մեզ օգնել։

:    Մինչ նա խոսում էր, տան անկյունից երևացին երկու տղամարդ, որոնք այգու ճանապարհով մեր կողմն էին գալիս։ Մեկը պատկառելի արտաքինով ջենտլմեն էր՝ ուժեղ կամք արտահայտող դեմքով, հասու կնճիռներով և վշտալի հայացքով, մյուսը՝ պճնասեր մի երիտասարդ,որի շքեղ հագուստը, ուրախ, անհոգ տեսքը անհարիր էին այն գործին, որը մեզ բերել էր այստեղ։

:    ― Դե ինչ, գործն առաջ չի՞ ընթացել, ― հարցրեց նա Հոլմսին։ ― Կարծում էի, որ դուք՝ մայրաքաղաքի մասնագետներդ, հեշտությամբ եք լուծում ցանկացած հանելուկը։ Ինչպես տեսնում եմ, դուք այնքան էլ փութաջան չեք։

:    ― Օ՛, մեզ մի փոքր ժամանակ տվեք, ― միամտորեն ասաց Հոլմսը։

:    ― Ժամանակը ձեզ պետք կգա, ― պատասխանեց երիտասարդ Ալեք Կանինգեմը։ ― Առայժմ ձեր ձեռքին ոչ մի թել չկա։

:    ― Մեկը կա, ― խոսակցությանը խառնվեց տեսուչը։ ― Մենք կարծում ենք, որ եթե մեզ միայն հաջողվի գտնել․․․ Աստված իմ։ Միստր Հոլմս, ձեզ ի՞նչ պատահեց։

:    Խեղճ ընկերոջս դեմքը հանկարծ սարսափելի այլակերպվեց։ Աչքերը ծռվեցին, դիմագծերը ջղաձգվեցին և խուլ հառաչանքով նա բերանքսիվայր ընկավ գետնին։ Ցնցվելով անսպասելիությունից և նոպայի ուժից, մենք դժբախտին տեղափոխեցինք խոհանոց և այնտեղ, կիսապառկելով մեծ աթոռի վրա, նա մի քանի րոպե ծանր հևաց։ Վերջապես բարձրացավ աթոռից, ամոթահար ներողություն խնդրեց իր թուլության համար։

:    ― Ուոտսոնը ձեզ կբացատրի, որ ծանր հիվանդուցյունից հետո հենց նոր եմ առողջացել։ Բայց մինչև հիմա ենթակա եմ այս հանկարծակի նյարդային նոպաներին։

:    ― Կցանկանա՞ք իմ երկանիվ կառքով ձեզ տուն ուղարկեմ, ― հարցրեց ավագ Կանինգեմը։

:    ― Դե, քանի որ այստեղ եմ, կցանկանայի ճշտել ինձ համար անհասկանալի մի հարց։ Մեզ հեշտությամբ կհաջողվի դա անել։

:    ― Հտկապես ո՞ր հարցը։

:    ― Ինձ միանգամայն հավանական է թվում, որ խեղճ Ուիլյամը եկել է այն ժամանակ, երբ ավազակը գտնվել է տանը։ Դուք, ըստ երևույթին, գտնում եք, ինքնին հասկանալի է, որ գողը տուն չի մտել, չնայած դուռը կոտրած էր։

:    ― Իմ կարծիքով, դա միանգամայն պարզ է, ― ազդու ասաց Կանինգեմը։ ― Այն ժամանակ որդիս՝ Ալեքը, դեռ չէր պառկել քնելու և իհարկե, կլսեր, որ ինչ-որ մեկը տուն է մտել։

:    ― Նա որտե՞ղ էր։

:    ― Նստել էի իմ զարդասենյակում և ծխում էի։

:    ― Դա ո՞ր պատուհանն է։

:    ― Ձախից վերջինը, հորս պատուհանի կողքինը։

:    ― Եվ, իհարկե, ձեր և ձեր հոր սենյակներում լամպերը վառվում էին։

:    ― Անկասկած։

:    ― Ինչ տարօրինակ է, ― ժպտաց Հոլմսը։ ― Զարմանալի չէ՞ արդյոք, որ ավազակը, այն ավազակը, որը վերջերս գողություն էր կատարել, դիտավորյալ այն ժամանակ է տուն ներխուժում, երբ պատուհաններից տեսնում է, որ ընտանիքի անդամները դեռ արթուն են։

:    ― Հավանաբար, այդ գողն անպատկառ է։

:    ― Եթե այս գործն այսքան անսովոր չլիներ, մենք, իհարկե, ձեզ չէինք դիմի, ― ասաց միստր Ալեքը։ ― Բայց ձեր ենթադրությունը, թե գողը հասցրել է տունը կողոպտել, իմ կարծիքով, անհեթեթություն է։ Մենք, անկասկած, նկատած կլինեինք տան անկարգությունը և կփնտրեինք գողացված իրերը։

:    ― Դա կախված է նրանից, թե ինչ իրեր են գողացված եղել, ― ասաց Հոլմսը։ ― Մի մոռացեք, որ կողոպտիչը խիստ քմահաճ է և ունի աշխատանքի իր ուրույն ոճը։ Օրինակ․ ինչ արժե Էկտոնների տնից տարած հետաքրքիր հավաքածուն։ Թույլ տվեք հիշել․․․ Ի՞նչ կար այնտեղ․․․ Պարանի կծիկ, ճնշածծան և, աստված գիտե, թե էլի ինչ դատարկ բաներ։

:    ― Մենք ձեր տրամադրության տակ ենք, միստր Հոլմս, ― ասաց տարեց Կանինգեմը։ ― Այն ամենը, ինչ կառաջարկեք դուք կամ տեսուչը, անխոս կկատարվի։

:    ― Նախ և առաջ, ― ասաց Հոլմսը, ― կցանկանայի, որ դուք ձեր անունից պարգևատրում նշանակեիք գողին հայտնաբերելու համար, քանի որ մինչև ոստիկանատանը պայմանավորվեն գումարի մասին, ժամանակ կանցնի, իսկ այսպիսի դեպքում, որքան արագ, այնքան լավ։ Ես գրել եմ տեքստը, և եթե դուք չեք առարկում, ստորագրեք։ Հիսուն ֆունտը, իմ կարծիքով, միանգամայն բավարար է։

:    ― Ուրախությամբ հինգ հարյուր կտայի, ― ասաց հաշտարար դատավորը, Հոլմսի ձեռքից վերցնելով թուղթն ու գրիչը։ ― Բայց այստեղ սխալ է գրված, ― ավելացրեց նա՝ արագ հայացք նետելով փաստաթղթին։

:    ― Գրելիս մի փոքր շտապեցի։

:    ― Նայեք այստեղ, սկզբում․ «Քանի որ երկուշաբթի, գիշերվա մեկից քառորդ պակաս, կատարվել է գողության փորձ․․․» և այլն։ Իրականում դա կատարվել է տասներկուսից քառորդ պակաս։

:    Ինձ վշտացրեց այդ սխալը, որովհետև ես գիտեի, թե ինչպիսի ապրումներ պետք է ունենար Հոլմսը ցանկացած այդպիսի սխալի համար։ Ամեն ինչում տաքարյուն, երբ բանը վերաբերում է փաստերին, դա նրա սրբությունն է, բայց վերջերս տարած հիվանդուցյունը քայքաել էր ուժերը և այս փոքրիկ դեպքը համոզիչ ցույց տվեց, որ ընկերս դեռ չի ապաքինվել։ Մի պահ Հոլմսը նկատելիորեն շփոթվեց, տեսուչը կիտեց հոնքերը, իսկ Ալեք Կանինգեմը քրքրջաց։ Բայց ծերուկ ջենտլմենն ուղղեց սխալը և Հոլմսին հանձնեց թուղթը։

:    ― Որքան կարող եք, սա շուտ հանձնեք թերթին, ― ասաց նա։ ― Ես գտնում եմ, որ հիանալի միտք է։

:    Հոլմսը խնամքով թուղթը դրեց ծոցատետրի մեջ։

:    ― Իսկ այժմ, ― ասաց նա, ― վատ չէր լինի բոլորս միասին շրջեինք տունը և նայեինք, թե արդո՞ք հետը ոչինչ չի տարել այդ յուրօրինակ ավազակը։

:    Մինչև տուն մտնելը, Հոլմսը զննեց կոտրված դուռը։ Ակներև էր, որ դուռը բացել էին ամուր դանակով կամ դուրով, ետ մղելով փականի լեզվակը։ Այնտեղ, ուր խցկել էին սուր ծայրը, փայտի վրա հետքեր էին մնացել։

:    ― Իսկ դուք ներսից նիգով չե՞կ փակում, ― հարցրեց նա։

:    ― Երբեք անհրաժեշտություն չի եղել։

:    ― Շուն պահու՞մ եք։

:    ― Այո, շղթայով կապված է տան մյուս կողմում։

:    ― Ծառաները ե՞րբ են պառկում քնելու։

:    ― Ժամը տասին։

:    ― Որքան հասկանում եմ, Ուիլյամը ևս սովորաբար այդ ժամանակ անկողնում էր լինում։

:    ― Այո։

:    ― Տարօրինակ է, որ հատկապես մտադրվել է հենց այդ գիշեր արթուն մնալ։ Միստր Կանինգեմ, շատ երախտապարտ կլինեմ, եթե դուք համաձայնեք մեզ առաջնորդել։

:    Քարե սալերով պատված նախասենյակից, որի երկու թևերում էին գտնվում զույգ խոհանոցները, փայտե աստիճաններ էին բարձրանում երկրորդ հարկ և դուրս բերում սանդղահարթակ, ուր բերում էին և սպասասրահից բարձրացող քարե աստիճանները։ Այդ սանդղահարթակից հյուրասենյակ և ննջասենյակներ, այդ թվում և միստր Կանինգեմի և նրա որդու ննջասենյակներն էր ձգվում միջանցքը։ Հոլմսը գնում էր դանդաղ, ուշադիր ուսումնասիրելով տան կառուցվածքը։ Նրա անբողջ տեսքն ասում էր այն մասին, որ գնում է թարմ հետքերով, չնայած մազաչափ անգամ չէր պատկերացնում, թե ում հետքն է։

:    ― Սիրելի միստր Հոլմս, ― անհամբեր ասաց միստր Կանինգեմը։ ― Հավատացնում եմ ձեզ, դա միանգամայն ավելորդ է։ Ահա իմ սենյակը, առաջինը աստիճաններից հետո, ապա գալիս է որդուս սենյակը։ Ինքներդ դատեք, հնարավո՞ր է արդյոք, որ գողը վեր բարձրանա, չանհանգստացնելով մեզ։

:    ― Դուք պետք է տան շուրջը պտտվեք և այնտեղ թարմ հետքեր փնտրեք, ― անբարեհամբյուր ժպիտով ասաց որդին։

:    ― Այնուամենայնիվ, թույլ տվեք մի փոքր էլ չարաշահել ձեր համբերությունը։ Օրինակ, ես կցանկանայի պատկերացում կազմել ննջարանի պատուհանից տան առաջ երևացող տարածության մասին։ Որքան հասկանում եմ, սա ձեր որդու սենյակն է, ― նա հրեց դուռը, ― իսկ այնտեղ, հավանաբար, զարդասենյակն է, որտեղ նստած ծխում էր նա, երբ աղմուկ բարձրացավ։ Ո՞ր կողմն է նայում դրա պատուհանը։

:    Հոլմսն անցավ ննջասենյակով, բացեց զարդասենյակ տանող դուռը և հայացքով զննեց սենյակը։

:    ― Հուսով եմ, հիմա բավարարվա՞ծ եք, ― զայրացած հարցրեց միստր Կանինգեմը։

:    ― Շնորհակալ եմ։ Կարծես տեսա այն, ինչ ցանկանում էի։

:    ― Դե, եթե դա իսկապես անհրաժեշտ է, կարող եք անցնել և իմ սենյակը։

:    ― Եթե դա ձեզ համար դժվար չի։

:    Հաշտարար դատավորը թոթվեց ուսերը և մեզ ուղեկցեց պարզ կահավորված, ոչնչով աչքի չզարնող իր ննջարանը։ Երբ ուղղվեցինք դեպի պատուհանը, Հոլմսը ետ մնաց, և մենք երկուսով մնացինք վերջում։ Մահճակալի ոտքերի կողմում դրված էր քառակուսի փոքրիկ սեղան, վրան՝ ափսեով նարինջ և ջրամանով ջուր։ Մոտից անցնելով, ի զարմանս ինձ, Հոլմսը հանկարծ խոնարհվեց և հենց աչքիս առաջ դիտմամբ սեղանիկը շուռ տվեց։ Ջրամանը փշուր-փշուր եղավ, իսկ մրգերը գլորվեցին սենյակի անկյունները։

:    ― Ա՜յ թե բան արեցիք, Ուոտսոն, ― ասաց նա առանց մի փոքր իսկ շփոթության, ― այս ինչ դարձրիք գորգը։

:    Ես շփոթահար խոնարհվեցի և սկսեցի հավաքել մրգերը, կռահելով, որ ինչ-որ պատճառով ընկերս ցանկացավ, որպեսզի մեղքն ինձ վրա վերցնեմ։ Մնացածները ևս միացան ինձ և փոքր սեղանը նորից կանգնեցրինք ոտքի։

:    ― Ա՜յ քեզ բան, ― բացականչեց տեսուչը։ ― Նա ու՞ր չքացավ։

:    Հոլմսն անհետացել էր։

:    ― Մի փոքր այստեղ սպասեք, ― ասաց Ալեք Կանինգեմը, իմ կարծիքով, ձեր ընկերը խելքը թռցրել է։ Ինձ հետ եկեք, հայր, տեսնենք, թե իսկապես ու՞ր կորավ նա։

:    Նրանք սենյակից դուրս նետվեցին, ես, տեսուչն ու գնդապետը զարմացած իրար նայեցինք։

:    ― Ազնիվ խոսք, ես հակված եմ համաձայնելու միստր Ալեքի հետ, ― ասաց խուզարկուն։ ― Հնարավոր է, դա հիվանդության հետևանք լինի, և ինձ թվում է․․․։

:    «Օգնեցե՜ք։ Օգնեցե՜ք։ Սպանու՜մ են», հանկարծակի լսված բարձր ճիչերը նրան թույլ չտվեցին շարունակել։ Սոսկումով ճանաչեցի ընկերոջս ձայնը։ Ինձ կորցրած, սենյակից հարթակ նետվեցի։ Ճիչերը վերածվեցին խռխռոցի, խեղդվող հառաչանքների, որը գալիս էր այն սենյակից, ուր մտանք սկզբում։ Ներս խուժեցի սենյակ, այդտեղից՝ զարդասենյակ։ Երկու Կանինգեմները խոնարհվել էին Շերլոկ Հոլմսի գետնատարած մարմնի վրա․ երիտասարդ Կանինգեմը երկու ձեռքով խեղդում էր նրան, իսկ տարեցը ոլորում էր նրա դաստակը։ Հաջորդ ակնթարթին մենք երեքով նրանց պոկեցինք, և Հոլմսը գունատ ու հավանաբար ծայրահեղ թուլացած, երերալով ոտքի կանգնեց։

:    ― Տեսուչ, ձերբակալեք այս մարդկանց, ― շնչահեղձ ասաց նա։

:    ― Ինչի՞ հիման վրա։

:    ― Իրենց կառապան Ուիլյամ Քերվանի սպանության մեղադրանքով։

:    Տեսուչը չռած աչքերը հառեց Հոլմսին։

:    ― Օ՜, շնորհ արեք, միստր Հոլմս, ― թոթվեց նա վերջապես, ― իհարկե, հավատացած եմ, որ դուք չեք կարծում, թե․․․․

:    ― Բավական է, նայեք նրանց դեմքերին, ― զայրացած հրամայեց Հոլմսը։

:    Հավատացած եմ, ինձ երբեք չի վիճակվել տեսնել մարդկանց դեմքերին մեղքի խոստովանության այդքան ակնհայտ արտահայտություն։ Ավագը շվարած էր և ճզմված։ Նրա խիստ, կտրուկ դիմագծերը մռայլ վհատություն էին արտահայտում։ Իսկ որդին դեն էր նետել անպարկեշտության ու շինծու անհոգության արտահայտությունը, վտանգավոր գազանի չար կատաղությամբ փայլում էին նրա սև աչքերը և աղավաղում գեղեցիկ դիմագծերը։ Տեսուչը ոչ մի բառ չարտասանեց, բայց մոտեցավ դռանն ու սուլիչով սուլեց։ Անմիջապես հայտնվեցին երկու ոստիկաններ։

:    ― Ես ընտրություն չունեմ, միստր Կանինգեմ, ― ասաց նա։ ― Հուսով եմ, կպարզվի, որ այս ամենը անմտություն է, բայց ինքներդ եք տեսնում, որ․․․ Ա՜, ահա թե ինչ․․․ Անմիջապես գցեք։

:    Նա հարվածեց երիտասարդ Կանինգեմի ձեռքին, և ետ քաշված հրահանով ատրճանակը ընկավ գետնին։

:    ― Պահեք դա, ― ասաց Հոլմսը, ոտքը ճարպկորեն ատրճանակի վրա դնելով, ― դա ձեզ դատարանում պետք կգա։ Բայց իրականում ահա թե ինչն է մեզ անհրաժեշտ․․․ ― Նա ցույց տվեց փոքր, ճմռթված թղթի կտորը։

:    ― Գրությո՜ւնը, ― բացականչեց տեսուչը։

:    ― Կռահեցիք։

:    ― Որտե՞ղ էր։

:    ― Այնտեղ, ուր իմ ենթադրությամբ պետք է լիներ։ Հետո ձեզ ամեն ինչ կբացատրեմ։ Կարծում եմ, գնդապետ, դուք Ուոտսոնի հետ կարող եք վերադառնալ, իսկ ես ամենաուշը մի ժամից կգամ։ Ես ու տեսուչը պետք է խոսենք ձերբակալվածների հետ, բայց ես երկրորդ նախաճաշին անպայման կգամ։

:    Շերլոկ Հոլմսը իր խոսքի տերը եղավ․ կեսօրվա ժամը մեկին մեզ միացավ գնդապետի ծխարանում։ Նրան ուղեկցում էր ցածրահասակ, տարեց մի ջենտլմեն։ Հոլմսը նրան ներկայացրեց ինձ ։ Դա միստր Էկտոնն էր, որի տունը առաջինն էր ենթարկվել հարձակման։

:    ― Ես ցանկացա, որպեսզի միստր Էկտոնը ներկա լինի, երբ ձեզ կպատմեմ այս հասարակ գործի իմ հետաքննության մասին, ― ասաց Հոլմսը։ ― Հասկանալի է, որ նրա համար շատ հետաքրքիր կլինի իմանալ մանրամասները։ Վախենում եմ, գնդապետ, թե դուք ափսոսում եք այն ակնթարթի համար, երբ ձեր հարկի տակ ընդունեցիք ինձ նման մի մրրկահավի։

:    ― Ընդհակառակը, ― պատասխանեց գնդապետը, ― մեծ պատիվ եմ համարում ծանոթանալ ձեր մեթոդներին։ Խոստովանում եմ, որ այն գերազանցեց իմ սպասելիքները, և ես պարզապես ի վիճակի չեմ հասկանալու, թե ձեզ ինչպես հաջողվեց լուծել այս հանելուկը։ Մինչև հիմա ոչինչ չեմ հասկանում։

:    ― Վախենամ, թե իմ բացատրությունները ձեզ հիասթափեցնեն, բայց ես երբեք և ոչինչ չեմ թաքցնում ոչ իմ ընկեր Ուոտսոնից և ոչ էլ ուրիշ մարդուց, որը լրջորեն հետաքրքրվում է իմ մեթոդով։ Սակայն, նախ և առաջ, գնդապետ, ես ինձ թույլ եմ տալիս մի կում խմել ձեր բրենդիից՝ այդ մենամարտը Կանինգեմների զարդասենյակում ինձ ամբողջովին ուժասպառ արեց։

:    ― Հուսով եմ, այլևս չկրկրնվեցին ձեր այդ նյարդային նոպաները։

:    Շերլոկ Հոլմսը լիաթոք ծիծաղեց։

:    ― Այդ մասին իր հերթին։ Ես ձեզ ամեն ինչ հերթով կպատմեմ, կանգ առնելով ամեն մի հարցի վրա, որոնք ինձ մղեցին որոշում ընդունելու։ Խնդրում եմ, ընդհատեք ինձ, եթե որևէ եզրակացություն ձեզ այնքան էլ պարզ չլինի։

:    Հանցագործությունը բացահայտելու արվեստի մեջ առաջնակարգ նշանակություն ունի բազմաթիվ փաստերից առանձնացնել Էականները և դեն նետել պատահականները։ Այլապես ձեր եռանդն ու ուշադրությունը փոխանակ կենտրոնանալու գլխավորի վրա, անկասկած հոդս կցնդեն։ Դե, իսկ այս գործում սկզբից ի վեր ես ոչ մի կասկած չունեի, որ բանալին պետք է փնտրել սպանվածի ձեռքում գտնված թղթի մեջ։

:    Նախքան դրան անդրադառնալը, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ եթե Ալեք Կանինգեմի պատմածը ճիշտ է, և եթե մարդասպանը գնդակահարելով Ուիլյամ Քերվանին, ակնթարթորեն նետվել է փախուստի, ապա նա, հավանաբար, չէր կարող մահացածի ձեռքից խլել թղթի կտորը։ Բայց եթե դա մարդասպանը չի արել, ապա արել է հենց ինքը՝ Ալեք Կանինգեմը, քանի որ այն ժամանակահատվածում, երբ հայրը ներքև է իջնում, ծառաներն արդեն դեպքի վայր էին վազում։ Երևակայելը շատ հեշտ է, բայց այդ միտքը չէր ծագել տեսուչի գլխում։ Նա չէր կարող մտքով անգամ անցկացնել, որ այդ հարգարժան սկվայրներն ինչ-որ կապ ունեն սպանության հետ։ Իսկ իմ սկզբունքն է՝ ոչ մի կանխակալ կարծիք չունենալ, այլ հնազանդ գնալ փաստերի ետևից և այդ պատճառով էլ, դեռ հետաքննության առաջին իսկ փուլում, Ալեք Կանինգեմն ինձ համար արդեն կասկածելի էր։

:    Եվ այսպես, ես մեծ ուշադրությամբ հետազոտեցի այդ պատռված թղթի կտորը, որ մեզ ներկայացրեց տեսուչը։ Ինձ անմիջապես պարզ դարձավ, որ դա իրենից ներկայացնում է, շատ հետաքրքիր փաստաթղթի մի մաս։ Ահա այն ձեր առջև է։ Դուք այդտեղ կասկածելի ոչ մի բան չե՞ք նկատում։

:    ― Բառերը գրված են ինչ-որ անհամաչափ և խառն, ― ասաց գնդապետը։

:    ― Սիրելի գնդապետ, ― բացականչեց Հոլմսը։ ― Ոչ մի կասկած չի կարող լինել, այս փաստաթուղթը գրել են երկու մարդ, հերթականությամբ մեկական բառ։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում «to» և «at» բառերի մեջ եռանդագին գրված «t»-ի վրա և խնդրում դա համեմատել «guarter» և«twelve» բառերի մեջ անվստահ գրված «t»-ի հետ, և անմիջապես կզգաք այդ փաստը։ Այս չորս բառերի ամենահասարակ քննությունը ձեզ հնարավորություն կտա միանգամայն համոզված ասելու, որ «learn» և «may bi» բառերը գրված են ավելի հաստատուն ձեռքով, իսկ «what»-ը՝ ավելի թույլ։

:    ― Սրդարադատ աստված։ Դա պարզ է, ինչպես երկինքը, ― բացականչեց գնդապետը։ ― Բայց ինչու պետք է երկու հոգի այս ձևով նամակ գրեն։

:    ― Հավանաբար, գործը կեղտոտ էր, և նրանցից մեկը, որ չէր վստահում մյուսին, որոշեց, որ ամեն մեկը պետք է հավասար մասնակցություն ունենա։ Հետո, պարզ է, որ երկուսից մեկը՝ նա, որ գրել է «at> և «to» բառերը, գլխավորն է։

:    ― Դա ինչի՞ց իմացաք։

:    ― Մենք դա կարող ենք եզրակացնել պարզապես համեմատելով մի ձեռագիրը մյուսի հետ։ Բայց այդպիսի եզրակացության համար ավելի ծանրակշիռ ապացույց ունենք։ Եթե ուշադիր քննեք թղթի այս կտորը, կգանք այն եզրակացության, որ ավելի ամուր ձեռք ունեցողը նախ ինքն է գրել իր բոլոր բառերը՝ տեղ բաց թողնելով, որոնք պետք է լրացներ երկրորդը։ Այդ տեղերը միշտ չէ որ բավարար են, և դուք կարող եք տեսնել, որ երկրորդին դժվար է եղել «at»-ի և «to»-ի միջև տեղավորել իր «guarter»-ը, որից երևում է, որ այդ բառերն արդեն գրված են եղել ։ Իր բառերը սկզբում գրող մարդը, անտարակույս, այն մարդն է, որը ծրագրել է այդ հանցագործուտյունը։

:    ― Հիասքանչ է, ― բացականչեց միստր Էկտոնը։

:    ― Բայց այդ ամենը ակնհայտ բաներ են, ― ասաց Հոլմսը։ ― Սակայն հիմա մոտենում ենք մի կարևոր կետի։ Հնարավոր է, ձեզ հայտնի չէ, որ փորձագետները ձեռագրից մոտավոր ճշտությամբ որոշում են մարդու տարիքը։ Նորմալ դեպքերում նրանք սխալվում են երկու-երեք տարուց ոչ ավելի։ Ես ասում եմ՝ նորմալ դեպքերում, որովհետև հիվանդությունը և ֆիզիկական թուլությունը ծերություն են առաջացնում նույնիսկ պատանիների մոտ։ Այս դեպքում, դիտելով առաջինի պարզ, հստակ ձեռագիրը և երկրորդի ոչ հաստատուն, բայց դեռ միանգամայն նույնպես պարզ ձեռագիրը, որը սակայն կորցրել է ուղիղ գծերը, մենք կարող ենք ասել, որ նրանցից մեկը երիտասարդ է, իսկ մյուսն արդեն տարիքն առած է, բայց ոչ զառամյալ։

:    ― Հիասքանչ է, ― մեկ անգամ էլ բացականչեց Էկտոնը։

:    ― Եվ դեռ մի պարագա էլ կա, ոչ այնքան ակնհայտ և ավելի հետաքրքիր։ Երկու ձեռագրերն էլ իրենց մեջ ինչ-որ ընդհանրություն ունեն։ Դրանք պատկանում են արնակցական կապ ունեցող մարդկանց։ Ձեզ դա առավել ակնհայտորեն կերևա, երբ դիտեք, որ e-ն ամենուր գրված է ինչպես հունարեն « », բայց ես տեսնում եմ շատ ավելի նուրբ նշաններ, որոնք նույնն են ասում։ Ոչ մի կասկած չունեմ, որ ձեռագրի երկու նմուշներում էլ նկատվում է տոհմական նմանություն։ Հասկանալի է, որ ձեզ հայտնում եմ միայն այդ փաստաթղթի ուսումնասիրության հիմնական արդյունքները։ Ես արել եմ քսաներեք եզրակացություն ևս, որոնք ավելի հետաքրքիր են փորձագետներին, քան ձեզ։ Եվ այդ ամենը ավելի ու ավելի էին ինձ համոզում, որ այդ նամակը գրել են հայր ու որդի Կանինգեմները։

:    Երբ այդ եզրակացությանը հանգեցի, հաջորդ քայլը եղավ ուսումնասիրել հանցագործության մանրամասները և տեսնել, թե դրանք օգուտ կտա՞ն արդյոք։ Ես տեսուչի հետ գնացի Կանինգեմների կալվածքը և տեսա այն ամենը, ինչ պահանջվում էր։ Ամենայն համոզվածությամբ կարող եմ հաստատել, որ սպանվածի վերքը ատրճանակի կրակոցի արդյունք է, որը կատարվել էր մոտավորապես չորս յարդ հեռավորությունից։ Հագուստի վրա վառոդի ոչ մի հետք չկար։ Այդ պատճառով էլ Ալեք Կանինգտոնը ակնհայտորեն ստեց, ասելով, որ երկու տղամարդ կռվում էին իրար հետ, երբ որոտաց կրակոցը։ Այնուհետև, հայր ու որդի միանման ցույց տվեցին այն տեղը, որտեղով հանցագործը նետվել էր փախուստի։ Բայց հենց այդ տեղով է անցնում բավականին լայն, կիսաչոր առուն։ Քանի որ խոնավ հունի մեջ ոչ մի հետք չկար, ես հաստատ համոզվեցի, որ Կանինգեմները ոչ միայն նորից ստեցին, այլև, որ դեպքի վայրում ոչ մի անծանոթ մարդ չի եղել։

:    Այժմ ինձ մնում էր պարզել, այդ արտասովոր հանցագործության շարժառիթները։ Որպեսզի հասնեմ նպատակիս, որոշեցի սկզբում իմանալ, թե կոտրելով Էկտոնի դուռը, ինչ նպատակով է կատարվել գողությունը։ Ինչպես ես հասկացա գնդապետի խոսքերից, Կանինգեմների և ձեր միջև, միստր Էկտոն, դատավեճ կար։ Բնականաբար, անմիջապես գլխումս միտք ծագեց, որ նրանք թափանցել են ձեր գրադարանը, որպեսզի ինչ-որ փաստաթուղթ ձեռք բերեն, որը կարևոր դեր է խաղում այս գործում։

:    ― Միանգամայն ճիշտ է, ― ասաց միստր Էկտոնը, ― նրանց դիտավորության մեջ կասկած լինել չի կարող։ Ես անհերքելի իրավունք ունեմ նրանց ունեցվածքի կեսի վրա, և եթե նրանց հաջողվեր գողանալ մի կարևոր թուղթ, որ ես, ի երջանկություն ինձ, պահում եմ իմ հավատարմատարի հուսալի չհրկիզվող պահարանում, նրանք, անկասկած, կշահեին դատավեճը։

:    ― Ահա, բանն էլ այդ է, ― ասաց Հոլմսը ժպտալով։ ― Դա խելահեղ, անխոհեմ փորձ էր, որտեղ զգացվում էր երիտասարդ Ալեքի ազդեցությունը։ Ոչինչ չգտնելով, նրանք փորձել են կասկածները ցրել՝ ձևացնելով սովորական գողություն, և այդ նպատակով տարել են ինչ ընկել է ձեռքները։ Այս բոլորը բավականին պարզ էր, բայց շատ բան առաջվա նման ինձ համար մութ էր մնում։ Ամեն ինչից շատ ցանկանում էի սկզբում գտնել գրության պակասող մասը։ Ես հավատացած էի, որ Ալեքն է սպանվածի ձեռքից խլել թուղթը և համարյա հավատացած էի, որ խցկել է խալաթի գրպանը։ Ուրիշ ու՞ր կարող էր դնել։ Հարցն այն էր, թե արդյոք դեռ այնտե՞ղ էր, թե ոչ։ Այդ պարզելու համար արժեր ջանք թափել և հանուն դրա մենք բոլորս գնացինք կալվածք։

:    Կանինգեմները, ինչպես դուք անկասկած հիշում եք, մեզ միացան այգում, խոհանոց տանող դռան մոտ։ Իհարկե, արտակարգ կարևոր էր նրանց չհիշեցնել այդ փաստաթղթի գոյության մասին, հակառակ դեպքում նրանք այն անմիջապես կոչնչացնեին։ Տեսուչն արդեն պատրաստ էր հայտնելու, թե մենք ինչու ենք այդքան կարևորություն տալիս այդ թղթին, երբ երջանիկ պատահականության շնորհիվ ինձ հետ նոպայի պես մի բան պատահեց և ես գետնին գլորվեցի, այդ ձևով փոխելով խոսքի նյութը։

:    ― Արդարադատ աստված, ― բացականչեց գնդապետը ծիծաղելով։ ― Դուք ցանկանում եք ասել, որ ձեր նոպան ճարպիկ խաղ էր, և մենք իզու՞ր էինք կարեկցում ձեզ։

:    ― Մասնագիտական տեսակետից դա հոյակապ կատարվեց, ― բացականչեցի ես՝ հիացած նայելով Հոլմսին, որը չէր դադարում ինձ զարմացնել իր հնարամիտ մտքի նորանոր փայլատակումներով։

:    ― Դա արվեստ է, որը կարող է հաճախ օգտակար լինել, ― ասաց նա։ ― Երբ ես սթափվեցի, ինձ հաջողվեց, ոչ այնքան խորամանկ հնարքի օգնությամբ, ծերուկ Կանինգեմին գրել տալու «twelve» բառը, որպեսզի կարողանամ համեմատել հենց այն նույն բառի հետ, որը գրված էր մեր մոտի թղթի կտորի վրա։

:    ― Ինչ ապուշն էի՜, ― բացականչեցի ես։

:    ― Ես տեսա, ինչպիսի կարեկցանք առաջացրեց ձեր մոտ իմ թուլությունը, ― ծիծաղելով ասաց Հոլմսը։ ― Ինձ համար ցավալի էր ձեզ վշտացնելը, չէ որ ես գիտեմ, թե ինչքան եք անհանգստանում ինձ համար։ Հետո մենք գնացինք երկրորդ հարկ, և կրտսեր Կանինգեմի սենյակը մտնելիս նկատեցի դռան ետևում կախված խալաթը։ Շուռ տալով սեղանը, կարողացա մեկ րոպեով շեղել նրանց ուշադրությունը, ետ գնացի՝ խուզարկելու խալաթի գրպանը։ Բայց ես հազիվ էի հասցրել հանել թղթի կտորը, որն, ինչպես և սպասում էի, գրպաններից մեկում էր, երբ երկու Կանինգեմները նետվեցին ինձ վրա և ինձ անշուշտ կսպանեին, եթե չլիներ ձեր արագ և միահամուռ օգնությունը։ Ճիշտն ասած, հիմա էլ եմ կոկորդիս վրա զգում այդ երիտասարդի երկաթյա մատների ուժը, իսկ հայրը համարյա ոլորեց դաստակս, աշխատելով ինձնից խլել թղթի կտորը։ Նրանք հասկացել էին, որ ես ամեն ինչ գիտեմ, և բացահայտ անվտանգության գիտակցումը փոխարինելով կատարյալ հուսահատությամբ, մթագնեց նրանց ուղեղը։

:    Հետո ես կարճ խոսակցություն ունեցա ծերուկ Կանինգեմի հետ այդ հանցագործության շարժառիթների մասին։ Ծերուկն իրեն զուսպ էր պահում, իսկ որդին՝ իսկական դևի պես, և եթե նա միայն կարողանար հասնել ատրճանակին, կպարպեր իր կամ էլ ուրիշ մեկի ճակատին։ Երբ Կանինգեմը հասկացավ, որ իր դեմ կան այդպիսի ծանր հանցանշաններ, լիովին ընկճվեց և ամեն ինչ խոստովանեց։

:    Պարզվում է, որ երբ նրանք հարձակում են գործել Էկտոնի տան վրա, Ուիլյամն այդ գիշեր գաղտնի հետևել է իր տերերին և այդպես նրանց վրա իշխանություն ձեռք բերելով՝ սկսել է նրանցից դրամ շորթել՝ ոստիկանությանը հայտնելու սպառնալիքով։ Սակայն միստր Ալեքը չափազանց վտանգավոր անձնավորություն էր, հետը նման խաղ խաղալու համար։ Կատարված գողությունը խուճապի էր մատնել ողջ շրջապատը, և երիտասարդ Կանինգեմը իսկապես հանճարեղորեն հնարավորություն էր տեսել ազատվելու այն մարդուց, որից վախենում էր։ Եվ այսպես, Ուիլյամը ծուղակն էր քաշվել և սպանվել, և եթե նրանք այդ թղթի կտորը չթողնեին, առավել ուշադիր վերաբերվեին իրենց բեմականացման մանրամասներին, հնարավոր է, նրանց վրա երբեք կասկած չընկներ։

:    ― Իսկ գրությու՞նը, ― հարցրեցի ես։

:    Շերլոկ Հոլմսը մեր դեմ փռեց գրությունը՝ կողքը դնելով պատռված եզրը։

:    «Եթե դուք տասներկուսից տասնհինգ պակաս գաք արևելյան մուտքի մոտ, այնպիսի բան կիմանաք, որ ձեզ կարող է շատ զարմացնել և մեծ ծառայություն մատուցել ինչպես ձեզ, այնպես էլ Աննա Մորիսոնին։ Միայն թե այդ մասին ոչ ոք չպետք է իմանա»։

:    ― Հենց նման մի բան էի ակնկալում գտնել։ Իհարկե, մենք դեռ չգիտենք, թե ինչպիսի հարաբերությունների մեջ են եղել Ալեք Կանինգեմը, Ուիլյամ Քերվանն ու Աննա Մորիսոնը։ Արդյունքը ցույց է տալիս, որ ծուղակը վարպետորեն են պատրաստել։ Ես հավատացած եմ, որ ձեզ բավականություն կպատճառի քննելու «r» և «g» տառերի պոչերի նմանությունը։ Հայր Կանինգեմի գրած «i» տառի կետի բացակայությունը նույնպես շատ տիպիկ է․․․ Ուոտսոն, մեր հանգիստը գյուղում, իմ կարծիքով, սպասվածից շատ ավելի լավ անցավ, և ես, անկասկած, վաղը Բեյքր-սթրիթ կվերադառնամ թարմ ուժերով։

[[Category: Արձակ]]
Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8C%D5%A5%D5%B5%D5%A3%D5%A5%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80&diff=622Ռեյգեթյան սկվայրներ2013-01-23T12:22:11Z

:    ― Ինչ ապուշն էի՛, ― բացականչեցի ես։

:    ― Ես տեսա, ինչպիսի կարեկցանք առաջացրեց ձեր մոտ իմ թուլությունը, ― ծիծաղելով ասաց Հոլմսը։ ― Ինձ համար ցավալի էր ձեզ վշտացնելը, չէ որ ես գիտեմ, թե ինչքան եք անհանգստանում ինձ համար։ Հետո մենք գնացինք երկրորդ հարկ, և կրտսեր Կանինգեմի սենյակը մտնելիս նկատեցի դռան ետևում կախված խալաթը։ Շուռ տալով սեղանը, կարողացա մեկ րոպեով շեղել նրանց ուշադրությունը, ետ գնացի՝ խուզարկելու խալաթի գրպանը։ Բայց ես հազիվ էի հասցրել հանել թղթի կտորը, որն, ինչպես սպասում և էի, գրպաններից մեկում էր, երբ երկու Կանինգեմները նետվեցին ինձ վրա և ինձ անշուշտ կսպանեին, եթե չլիներ ձեր արագ և միահամուռ օգնությունը։ Ճիշտն ասած, հիմա էլ եմ կոկորդիս վրա զգում այդ երիտասարդի երկաթյա մատների ուժը, իսկ հայրը համարյա ոլորեց դաստակս, աշխատելով ինձնից խլել թղթի կտորը։ Նրանք հասկացել էին, որ ես ամեն ինչ գիտեմ, և բացահայտ անվտանգության գիտակցումը փոխարինելով կատարյալ հուսահատությամբ, մթագնեց նրանց ուղեղը։

:    Հետո ես կարճ խոսակցություն ունեցա ծերուկ Կանինգեմի հետ այդ հանցագործության շարժառիթների մասին։ Ծերուկն իրեն զուսպ էր պահում, իսկ որդին՝ իսկական դևի պես, և եթե նա միայն կարողանար հասնել ատրճանակին, կպարպեր իր կամ էլ ուրիշ մեկի ճակատին։ Երբ Կանինգեմը հասկացավ, որ իր դեմ կան այդպիսի ծանր հանցանշաններ, լիովին ընկճվեց և ամեն ինչ խոստովանեց։

:    Պարզվում է, որ երբ նրանք հարձակում են գործել Էկտոնի տան վրա, Ուիլյամն այդ գիշեր գաղտնի հետևել է իր տերերին և այդպես նրանց վրա իշխանություն ձեռք բերելով՝ սկսել է նրանցից դրամ շորթել՝ ոստիկանությանը հայտնելու սպառնալիքով։ Սակայն միստր Ալեքը չափազանց վտանգավոր անձնավորություն էր, հետը նման խաղ խաղալու համար։ Կատարված գողությունը խուճապի էր մատնել ողջ շրջապատը, և երիտասարդ Կանինգեմը իսկապես հանճարեղորեն հնարավորություն էր տեսել ազատվելու այն մարդուց, որից վախենում էր։ Եվ այսպես, Ուիլյամը ծուղակն էր քաշվել և սպանվել, և եթե նրանք այդ թղթի կտորը չթողնեին, առավել ուշադիր վերաբերվեին իրենց բեմականացման մանրամասներին, հնարավոր է, նրանց վրա երբեք կասկած չընկներ։

:    ― Իսկ գրությու՞նը, ― հարցրեցի ես։

:    Շերլոկ Հոլմսը մեր դեմ փռեց գրությունը՝ կողքը դնելով պատռված եզրը։

:    «Եթե դուք տասներկուսից տասնհինգ պակաս գաք արևելյան մուտքի մոտ, այնպիսի բան կիմանաք, որ ձեզ կարող է շատ զարմացնել և մեծ ծառայություն մատուցել ինչպես ձեզ, այնպես էլ Աննա Մորիսոնին։ Միայն թե այդ մասին ոչ ոք չպետք է իմանա»։

:    ― Հենց նման մի բան էի ակնկալում գտնել։ Իհարկե, մենք դեռ չգիտենք, թե ինչպիսի հարաբերությունների մեջ են եղել Ալեք Կանինգեմը, Ուիլյամ Քերվանն ու Աննա Մորիսոնը։ Արդյունքը ցույց է տալիս, որ ծուղակը վարպետորեն են պատրաստել։ Ես հավատացած եմ, որ ձեզ բավականություն կպատճառի քննելու «r» և «g» տառերի պոչերի նմանությունը։ Հայր Կանինգեմի գրած «i» տառի կետի բացակայությունը նույնպես շատ տիպիկ է․․․ Ուոտսոն, մեր հանգիստը գյուղում, իմ կարծիքով, սպասվածից շատ ավելի լավ անցավ, և ես, անկասկած, վաղը Բեյքր-սթրիթ կվերադառնամ թարմ ուժերով։

[[Category: Արձակ]]
Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8C%D5%A5%D5%B5%D5%A3%D5%A5%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80&diff=621Ռեյգեթյան սկվայրներ2013-01-23T12:02:26Z

:    Այժմ ինձ մնում էր պարզել, այդ արտասովոր հանցագործության շարժառիթները։ Որպեսզի հասնեմ նպարակիս, որոշեցի սկզբում իմանալ, թե կոտրելով Էկտոնի դուռը, ինչ նպատակով է կատարվել գողությունը։ Ինչպես ես հասկացա գնդապետի խոսքերից, Կանինգեմների և ձեր միջև, միստր Էկտոն, դատավեճ կար։ Բնականաբար, անմիջապես գլխումս միտք ծագեց, որ նրանք թափանցել են ձեր գրադարանը, որպեսզի ինչ-որ փաստաթուղթ ձեռք բերեն, որը կարևոր դեր է խաղում այս գործում։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8C%D5%A5%D5%B5%D5%A3%D5%A5%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80&diff=620Ռեյգեթյան սկվայրներ2013-01-23T11:57:29Z

:    ― Ես ընտրություն չունեմ, միստր Կանինգեմ, ― ասաց նա։ ― Հուսով եմ, կպարզվի, որ այս ամենը անմտություն է, բայց ինքներդ եք տեսնում, որ․․․ Ա՛, ահա թե ինչ․․․ Անմիջապես գցեք։

:    Նա հարվածեց երիտասարդ Կանինգեմի ձեռքին, և ետ քաշված հրահանով ատրճանակը ընկավ գետնին։

:    ― Պահեք դա, ― ասաց Հոլմսը, ոտքը ճարպկորեն ատրճանակի վրա դնելով, ― դա ձեզ դատարանում պետք կգա։ Բայց իրականում ահա թե ինչն է մեզ անհրաժեշտ․․․ ― Նա ցույց տվեց փոքր, ճմռթված թղթի կտորը։

:    ― Գրությո՛ւնը, ― բացականչեց տեսուչը։

Ruhttp://grapaharan.org/index.php?title=%D5%8C%D5%A5%D5%B5%D5%A3%D5%A5%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%BD%D5%AF%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80%D5%B6%D5%A5%D6%80&diff=619Ռեյգեթյան սկվայրներ2013-01-23T11:52:21Z

:    ― Օ՛, շնորհ արեք, միստր Հոլմս, ― թոթվեց նա վերջապես, ― իհարկե, հավատացած եմ, որ դուք չեք կարծում, թե․․․․

Ru