Բժշկական հանձնաժողովի որոշումը՝ քաջ զինվոր Շվեյկի վերաբերյալ

Գրապահարան-ից
Բժշկական հանձնաժողովի որոշումը՝ քաջ զինվոր Շվեյկի վերաբերյալ

հեղինակ՝ Յարոսլավ Հաշեկ
թարգմանիչ՝ Ռոզա Պետրոսյան, Գուրգեն Գալստյան
աղբյուր՝ «Շաֆրանեկի-ժառանգությունը»

Ցանկացած բանակում էլ կան սրիկաներ, որոնք չեն ուզամ ծառայել։ Նրանք գերադասամ են ամենաքնձռոտ քաղաքացիական վազակ դառնալ, քան զինվոր։ Այս դատարկապորտ խարդախները գանգատվում են, օրինակ, սրտի արատից, բայց ստուգումներից հետո պարզվամ է, որ եղած֊չեղածն ընդամենը կույր աղիքի բորբոքվածաթյուն է։ Այսպիսի և ուրիշ միջոցներով նրանք փորձում են ազատվել իրենց զինվորական պարտականաթյուննրից։

Սակայն սա այնքան էլ հեշտ չէ։ Գոյություն ունի բժշկական հանձնաժողով, որ փչացնում է սրանց տրամադրությունը։ Ջահելը գանգատվում է հարթաթաթությունից։ Զինվորական բժիշկը նրա համար գլաուբերյան աղ ու հոգնա է գրում, և «հարթաթաթը դրանից հետո տրտինգ է տալիս ձիու պես, իսկ առավոտյան արդեն նստում է բանտախցում։ Մեկ ուրիշ անպետքություն գանգատվում է ստամոքսի քաղցկեղից։ Նրան պառկեցնում են վիրահատաթյան սեղանին և ասամ. «Առանց նարկոզի բացել ստամոքսը»։ Ուրիշ բան ասելու հարկ չի լինում. քաղցկեղն անմիջապես վերանում է, ե հրաշքով առողջացածը գնում է բանտ։

Բժշկական հանձնաժողովը բանակի համար իսկական փրկիչ է։ Առանց նրա յուրաքանչյուր զինակոչիկ իրեն հիվանդ կզգար և ուսապարկ կրելու՝ անընդունակ։

Բժշկական հանձնաժողովի հիմնական գործը զննելն է։ Սակայն ճիշտ է ասել շտաբային մի բժիշկ.

_ Հիվանդին նայելիս ելակետ եմ ընդունամ այն համոզմունքը, որ խոսք է գնալու ոչ թե զննելու, այլ դիտելու մասին, իսկ հիվանդն անկասկած առողջ է եզի պես։ Դրան համապատասխան էլ գործում եմ։ Նրա համար խինինի դեղատոմս եմ գրում, դիետա նշանակում։ Եվ երեք օր հետո, հանգիստ եղեք, նրան դուրս եմ գրում հիվանդանոցից։ Եթե ձև թափողը այնուամենայնիվ մեռնում է, ապա դիտավորյալ է մեռնում, որպեսզի մեզ տհաճաթյուն պատճառի և ինքն էլ խաբեաթյան համար բանտ ընկնելուց խուսափի։ Այդ պատճառով ձեզ ասամ եմ՝ ոչ թե զննում, այլ դիտում։ Կասկածանքով նայիր դրանցից յուրաքանչյուրին, քանի դեռ շնչում է։

Երբ զինվոր Շվեյկին ուղարկեցին հանձնաժողով, նրան նախանձում էր ողջ վաշտը։

Վերակացուն, որ ճաշ էր բերում բանտախուց, ասաց․

― Բախտդ բերել է, անպետք արարած։ Տուն կգնաս։ Քեզ հաստատ պիտի լրիվ ազատեն։

Սակայն քաջ զինվոր Շվեյկը նույն պատասխանը տվեց, ինչ հարգարժան հայր Քլեյնրոդտին։

― Համարձակվում եմ զեկուցել, դրանից բան դուրս չի գա։ Առողջ եմ եզի պես, և ցանկանում եմ կայսրին ծառայել, քանի դեռ բաբախում է սիրտս։

Եվ, երենավետ ժպտալով, պառկեց թախտին։

Վերակացուն Շվեյկի այս պատասխանի մասին զեկուցեց սպա Մյուլլերին։

Սա կճրտացրեց ատամները։

― Մենք այդ սրիկայի մեջ կմեռցնենք ծառայելու սերը։ Հարկավոր է նրա համար բծավոր տիֆ կազմակերպել, թեկուզ թող խելագարվի։

Իսկ նույն պահին քաջ զինվոր Շվեյկը խոսում էր նույն վաշտի մեկ այլ բանտարկյալի հետ․

― Պիտի ծառայեմ արքա կայսրին, քանի դեռ բաբախում է սիրտս։ Ես զինվոր եմ, նշանակում է պարտավոր եմ ծառայել արքա կայսրին, և ոչ ոք իրավունք չունի ինձ բանակից վռնդելու։ Թող թեկուզ պարոն գեներալը ա, հասցնի քամակիս ու դուրս անի զորանոցից, միևնույն է՝ հետ կգամ ու կասեմ․ «Ուրեմն, պարոն գեներալ, ցանկանում եմ ծառայել արքա կայսրին, քանի դեռ բաբախում է սիրտս և այդ իսկ պատճառով վերադառնում եմ վաշտ»։ Իսկ թե ինձ չընդունեն՝ կգնամ նավատորմ՝ արքա կայսրին թեկուզ ծովում ծառայելու։ Իսկ եթե նավատորմ չընդունեն, և այնտեղ էլ պարոն ծովակալը հասցնի քամակիս, արքա կայսրին կծառայեմ օդում։

Սակայն ամբողջ զորանոցը հաստատ համոզված էր, որ քաջ զինվոր Շվեյկին այնուամենայնիվ զորացրելու են։ ՀՈւնիսի երեքին բանտախցիկ մտան պատգարակ բռնած սանիտարներ, համառ պայքարից հետո կաշվե գոտինեորվ կապկպեցին նրան ու տարան կայազորային բուժարան։ Ճանապարհին պարտարակից ժամանակ առ ժամանակ հայրենասիրական բացականչություններ էին լսվում․

― Զինվորներ, օգնեցեք։ Ես ցանկանում եմ ծառայել կայսրին։

Նրան տեղափոխեցին ծանր հիվանդների բաժանմունք, և շտաբի բժիշկ Յանսը մակերեսային զննում կատարեց․

― Լյարդդ մեծացած է, իսկ սիրտդ՝ ճարպակալած, Շվեյկ։ Դու քո ծառայությունն ավարտել ես։ Ստիպված ենք քեզ ազատել։

― Համարձակվում եմ զեկուցել, ես առողջ եմ եզի պես,― առարկեց Շվեյկը։― Ներողություն եմ խնդրում, բա բանակն առանց ինձ ի՞նչ է անելու։ Այնպես որ ուզում եմ վերադառնալ ու ծառայել արքա կայսրին՝ նվիրվածորեն ու հավատարմորեն, ինչպես պարտավոր է զինվորը։

Նրան հոգնա նշանակեցին։ Եվ երբ սանիտար Բոճկովսկին, որ ազգությամբ ռուսին [1] էր, ձեռնամուխ եղավ բուժմանը, քաջ զինվոր Շվեյկը, գտնվելով նրբին վիճակում, արժանապատվորեն ասաց․

― Ախպեր, ձևականությունների հետևից մի ընկիր։ Ես իտալացիներից չեմ վախեցել, քո հոգնայից էլ չեմ վախենա։ Հիշիր՝ զինվորը իրավունք չունի որևէ բանից վախենալու և պարտավոր է ծառայել։

Այունհետև տարան զուգարան և մոտը հրացանավոր ժամապահ կանգնեցրին։

Դրանից հետո նորից պառկեցրին անկողնում, իսկ սանիտար Բոչկովսկին, պտտվելով նրա շուրջը, հառաչեց․

― Հարազատներ ունե՞ս, շան տղա։

― Ունեմ։

― Այստեղից դուրս չես գա, սիմուլյանտ։

Քաջ զինվոր Շվեյկը հասցրեց նրա մռութին։

― Էդ ե՞ս եմ սիմուլյանտ։ Ես աշխարհի ամենաառողջ մարդն եմ և ցանկանում եմ ծառայել արքա կայսրին, քանի դեռ բաբախում է սիրտս։

Նրան պառկեցրին սառցի մեջ։ Երեք օր այդպես մնաց սառույցների մեջ, իսկ երբ եկավ շտաբային բժիշկն ու ասաց․ «Դե Շվեյկ, ստիպված ենք այնուամենայնիվ քեզ զորացրել», առարկեց․

― Համարձակվում եմ զեկուցել, պարոն բժիշկ, ես բացարձակապես առողջ եմ և ցանկանում եմ ծառայել։

Նորից պառկեցրին սառույցների մեջ։ Այս անգամ՝ երեք օր։ Դրանից հետո բժշկական հանձնաժողովը պիտի հավաքվեր ու մշտական նրան ազատեր զինապարտությունից։

Հանձնաժողովի նիստի նախօրյակին, երբ նրա ազատման փաստաթղթերն արդեն ձևակերպված էին, քաջ զինվոր Շվեյկը դիմեց դասալիքության։

Ստիպված էր փախչել, որպեսզի հնարավորություն ունենար ծառայելու արքա կայսրին։ Երկու շաբաթ նրանից ոչ ոք լուր չուներ։

Սակայն, ի զարմանս բոլորի, երկու շաբաթ անց քաջ զինվոր Շվեյկը գիշերով հայտնվեց զորանոցի դարպասի մոտ՝ սովորական ժպիտը կլորիկ երեսին ու զեկուցեց պահակության հրամանատարին․

― Պատիվ ունեմ զեկուցելու, եկել եմ, որպեսզի կրեմ դասալիքության համար նախատեսված պատիժս ու ծառայեմ արքա կայսրին, քանի դեռ բաբախում է սիրտս։

Նրա ցանկությունը բավարարվեց․ կես տարի ստացավ, իսկ երբ ազատվեց բանտարկությունից, քանի որ ուզում էր մնալ բանակի շարքերում, ուղարկեցին զինանոց՝ տորպեդները պիրոկսլինով [2] լիցքավորելու։

  1. Կարպատյան Ռուսիայում ապրող ուկրաինացի
  2. Խիստ պայթուցիկ նյութ