Օգնություն:Ներածություն

Գրապահարան-ից
Ներածություն | Ընթերցում | Խմբագրում | Տեքստերի ավելացում | Պատկերների ավելացում | Այլ օգնություն

Գրապահարանի մասին

Գրապահարանը կիրառում է վիքի-մոտեցում գրադարանի ստեղծման գործում՝ հնարավորություն տալով կամավոր մասնակիցների հավաքել, կազմակերպել, սրբագրել, պատկերազարդել և ծանոթագրել հայերեն բնօրինակ տեքստեր։

Մասնակցել

Մի վախեցեք անել ձեր ներդրումը։ Եթե որևէ սխալ կատարեք, մեկ այլ մասնակից կուղղի այն ձեր համար. մենք ներդրող մասնակիցների հանրություն ենք և ուրախ կլինենք օգնել ձեզ, եթե օգնության կարիք ունենաք։ Դուք կարող եք խմբագրել կամ ավելացնել բնօրինակ գործեր, եթե միայն գրանցված և մուտք գործած մասնակից եք։ Դուք կարող եք դիմել հանրությանը՝ մեկնաբանություն ավելացնելով հանրության Խորհրդարանում։

Վերջին փոփոխությունների էջը ցույց է տալիս խմբագրումներից ամենաթարմերը։ Այս պահին մենք ունենք 1645 բնօրինակ տեքստեր։ Նոր տեքստ ավելացնելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ այն ներածական էջերի հետ։

Գրապահարանի առանձնահատկությունները

Թաբեր. Յուրաքանչյուր էջի վերնամասում կան հղումներ, որոնք Գրապահարանում կոչվում են «թաբեր»։ Այս թաբերը հնարավորություն են տալիս անցնել ձեր դիտած էջին կցված այլ էջերը։ Մատնահարեք «քննարկում» թաբին՝ քննարկման էջը տեսնելու համար։ «Խմբագրել» թաբը թույլ է տալիս խմբագրել Գրապահարանի գրեթե յուրաքանչյուր էջ։ Դուք կարող եք տեսնել, թե ով է նախկինում խմբագրել էջը և նույնիսկ տեսնել էջի նախորդ տարբերակները՝ անցնելով «պատմություն» թաբի հղմամբ։ Եթե դուք մուտք եք գործել համակարգ, ապա կարող եք տեղափոխել (վերանվանել) էջը՝ մատնահարելով «տեղափոխել» թաբին։

Էջերի կողմնամասում կա 6 բաժին։

Շրջել կայքում. Այստեղ են հավաքված Գրապահարանի հիմնական մասում տեղադրված նյութերին հղումներ։ Հղումների անվանումները ինքնանկարագրական են։ Փորձարկեք այս հղումները և վայելեք Գրապահարանի առկա նյութերը։

Մասնակցել. Այս բաժինը պարունակում է հղումների դեպի հանրության համագործակցության էջերը, ինչպես նաև մասնակիցների կողմից հաճախ օգտագործվող գործիքներն ու օգնության էջերը։

Որոնում. Որոնման ձևը թույլ է տալիս որոնել տեքստեր Գրապահարանում։ Եթե դուք գիտեք տեքստի (էջի) ճշգրիտ անվանումը, մուտքագրեք այն որոնման դաշտում և մատնահարեք «անցնել» կոճակին։ Եթե դուք ուզում եք որոնել հիմնաբառերով, ապա մուտքագրեք այս բառերը որոնման դաշտում և մատնահարեք «որոնել» կոճակին։

Գործիքներ. Այս ընտրացանկը պարունակում է զանազան գործիքներ։ Այստեղ հղվող էջերը կցուցադրի Գրապահարանի բոլոր այն էջերը, որոնք պարունակում են հղում դեպի ձեր դիտած ընթացիկ էջը։ Կապված փոփոխություններ հղումը ցուցադրում է այն էջերի վերջին փոփոխությունները, որոնց հղում է ընթացիկ էջը։ Բեռնել նիշք ձևը թույլ է տալիս պատկեր կամ այլ մեդիա ֆայլ ավելացնել Գրապահարանում։ Սպասարկող էջեր ցանկը ընդգրկում է Գրապահարանի համակարգի կողմից ավտոմատիկ ստեղծված և թարմացվող էջերը. սրանք չեն կարող խմբագրվել մասնակիցների կողմից։ Տպելու տարբերակ հղմամբ կանցնեք էջի տպելուն ամենահարմար տարբերակին։ Մշտական հղումը ցուցադրում է էջի ընթացիկ տարբերակը և հնարավորություն տալիս հղել սրան, նույնիսկ եթե հետագայում էջը փոխվի։ «PDF-տարբերակը» կստեղծի ներկա էջի պարունակությամբ PDF ֆայլ։