}}
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Գիտաֆանտաստիկա]]
:Ֆարենհայթի 451 աստիճանում թուղթը
— Իմ տարեկան վաստակի մեկ երրորդը։
— Ընդամենը երկու հազար դոլար,— համառորեն կրկնեց նա։— Չէր խանգարի՝ գոնե երբեմն էլ իմ մասին մտածեիր։ Եթե մենք դնեինք չորրորդ սյատըպատը, այս սենյակը կլիներ արդեն ո՞չ միայն մերը, այնտեղ կբնակվեին տարաշխարհիկ, արտասովոր մարդիկ։ Կարելի է ինչ֊որ բանում տնտեսել։
— Առանց այդ էլ մենք շատ բանում ենք տնտեսում այն ժամանակվանից, երբ վճարեցինք երրորդ պատի արժեքը։ Չե՞ս հիշում, ընդամենը երկու ամիս առաջ են դրել։
— Շուտով կհասնենք։
Մոնթագը հայացքը կտրեց բռնակներից։ Սովորաբար Բիթին երթեք երբեք չէր նստում ղեկի առաջ, բայց այսօր մեքենան վարում էր նա, կտրուկ թեքելով շրջադարձերում, առաջ հակվելով վարորդական գահի բարձունքից։ Նրա ծանր, սեւ անջրանցիկ վերարկուի թեւքերը կախվում ու ծածանվում էին, ինչպես մեքենայի վերեւով թռչող վիթխարի չղջիկ՝ կուրծքը քամուն դեմ արած։
— Սուրա, սուրա, որպեսզի ժամ առաջ աշխարհը երջանկացնենք։ Այդպե՞ս է, Մոնթագ։