2001, դեկտեմբեր
{{Վերնագիր
|վերնագիր = Կանաչ առավոտը
|հեղինակ = [[Ռեյ Բրեդբերի]]
|աղբյուր = [[«451 աստիճան ըստ Ֆարենհայթի»]]
|թարգմանիչ = Լեւոն Լևոն Անանյան
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Գիտաֆանտաստիկա]]
[[Կատեգորիա:Պատմվածք]]
<div style="text-align: right;"><i><b>2001, դեկտեմբեր</b></i></div>
Երբ արևը մայր մտավ, նա նստեց արահետի մոտ և պարզ ընթրիք պատրաստեց, հետո պատառ-պատառ բերանը տանելով և մտածկոտ ծամելով՝ լսում էր, թե ինչպես է ճտճտում կրակը։ Մի օր էլ անցավ, հար և նման մյուս երեսունին՝ առավոտից կոկիկ ու համաչափ փոսեր փորել, հետո սերմեր ցանել, ջրել թափանցիկ ջրանցքների ջրով։ Հիմա հոգնատանջ, կապարի պես ծանրացած մարմնով նա պառկել, նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը։