«Գիշերը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Գիշերը |հեղինակ = Խորխե Լուիս Բորխես |թարգմանիչ = (իսպաներեն և ռուսերեն տար...»:)
 
Տող 6. Տող 6.
 
}}
 
}}
  
<poem><center>Գիշերը հանձնում է իր կախարդական
+
<poem><center>
 +
Գիշերը տարածում է իր կախարդական
 
նպատակը՝ բացահայտել տիեզերքը,
 
նպատակը՝ բացահայտել տիեզերքը,
 
անվերջանալի ճյուղավորումները
 
անվերջանալի ճյուղավորումները

23:19, 1 Փետրվարի 2016-ի տարբերակ

Գիշերը

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ (իսպաներեն և ռուսերեն տարբերակների հիման վրա)


Գիշերը տարածում է իր կախարդական
նպատակը՝ բացահայտել տիեզերքը,
անվերջանալի ճյուղավորումները
պատճառների և հետևանքների,
որոնք կորչում են անհատակ ժամանակի շրջապտույտում։
Գիշերն ուզում է, որ գիշերը մոռանաս
անունդ, արյունդ և նախնիներիդ,
բոլոր բառերը, ամեն մի արցունքը,
որ կարող էր սովորեցնել քեզ արթնությունը,
երկրաչափերի երևակայական կետը,
գիծը, հարթությունը, խորանարդը, բուրգը
գլանը, գունդը, ծովն, ալիքները,
այտդ բարձի վրա, նոր անկողնու թարմությունը,
այգիները, կայսրությունները, կասրերին, Շեքսպիրին
և որ ավելի դժվար է, նրան, ում սիրում ես։
Զարմանալիորեն, մի հաբը կարող է

ջնջել ամբողջ տիեզերքը՝ քաոս ստեղծելով։