«Գիշերը»–ի խմբագրումների տարբերություն
Գրապահարան-ից
Տող 20. | Տող 20. | ||
գլանը, գունդը, ծովն, ալիքները, | գլանը, գունդը, ծովն, ալիքները, | ||
այտդ բարձի վրա, նոր անկողնու թարմությունը, | այտդ բարձի վրա, նոր անկողնու թարմությունը, | ||
− | այգիները, կայսրությունները, | + | այգիները, կայսրությունները, կայսրերին, Շեքսպիրին |
և որ ավելի դժվար է, նրան, ում սիրում ես։ | և որ ավելի դժվար է, նրան, ում սիրում ես։ | ||
Զարմանալիորեն, մի հաբը կարող է | Զարմանալիորեն, մի հաբը կարող է | ||
− | ջնջել ամբողջ տիեզերքը՝ | + | ջնջել ամբողջ տիեզերքը՝ ստեղծելով քաոս։ |
</center></poem> | </center></poem> |
23:24, 1 Փետրվարի 2016-ի տարբերակ
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Գիշերը տարածում է իր կախարդական
նպատակը՝ բացահայտել տիեզերքը,
անվերջանալի ճյուղավորումները
պատճառների և հետևանքների,
որոնք կորչում են անհատակ ժամանակի շրջապտույտում։
Գիշերն ուզում է, որ գիշերը մոռանաս
անունդ, արյունդ և նախնիներիդ,
բոլոր բառերը, ամեն մի արցունքը,
որ կարող էր սովորեցնել քեզ արթնությունը,
երկրաչափերի երևակայական կետը,
գիծը, հարթությունը, խորանարդը, բուրգը
գլանը, գունդը, ծովն, ալիքները,
այտդ բարձի վրա, նոր անկողնու թարմությունը,
այգիները, կայսրությունները, կայսրերին, Շեքսպիրին
և որ ավելի դժվար է, նրան, ում սիրում ես։
Զարմանալիորեն, մի հաբը կարող է
ջնջել ամբողջ տիեզերքը՝ ստեղծելով քաոս։