«Գիշերը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
 
Տող 2. Տող 2.
 
|վերնագիր = Գիշերը
 
|վերնագիր = Գիշերը
 
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]]
 
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]]
|թարգմանիչ = (իսպաներեն և ռուսերեն տարբերակների հիման վրա)
+
|թարգմանիչ = (իսպաներեն և ռուսերեն տարբերակների հիման վրա)
 
|աղբյուր =  
 
|աղբյուր =  
 
}}
 
}}

Ընթացիկ տարբերակը 00:58, 18 Փետրվարի 2016-ի դրությամբ

Գիշերը

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ ∅ (իսպաներեն և ռուսերեն տարբերակների հիման վրա)


Գիշերը տարածում է իր կախարդական
նպատակը՝ բացահայտել տիեզերքը,
անվերջանալի ճյուղավորումները
պատճառների և հետևանքների,
որոնք կորչում են անհատակ ժամանակի շրջապտույտում։
Գիշերն ուզում է, որ գիշերվա ընթացքում
մոռանաս անունդ, արյունդ և նախնիներիդ,
բոլոր բառերը, ամեն մի արցունքը, որ
կարող էր սովորեցնել քեզ արթնությունը,
երկրաչափերի երևակայական կետը,
գիծը, հարթությունը, խորանարդը, բուրգը ,
գլանը, գունդը, ծովն, ալիքները,
այտդ բարձի վրա, նոր անկողնու թարմությունը,
այգիները, կայսրությունները, կայսրերին, Շեքսպիրին
և որ ավելի դժվար է, նրան, ում սիրում ես։
Զարմանալիորեն, մի հաբը կարող է
ջնջել ամբողջ տիեզերքը՝ ստեղծելով քաոս։