Changes
|հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]]
|թարգմանիչ = Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից)
|աղբյուր = [[«Նոթեր Շերլոք Շերլոկ Հոլմսի մասին»]]
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Դետեկտիվ]]
1897 թվականի ձմռան սառնաշունչ մի առավոտ արթնացա այն բանից, որ մեկը թափահարում է ուսս։ Հոլմսն էր։ Ձեռքի մոմը լուսավորում էր ընկերոջս հուզված դեմքը, և ես անմիջապես հասկացա․ ինչ-որ անախորժ բան էր պատահել։
— Վեր կացեք, Ուոտսոն, վեր կացեք, — ասաց նա։ — Խաղն սկսված է։ Ոչ մի խոսք։ Հագնվեք, և գնում ենք։
Տասը րոպե հետո կառք նստեցինք և ամայի փողոցով դղրդյունով սլացանք դեպի Չարինգ-Կրոս կայարանը։ Հազիվ էր նշմարվում ձմռան երկչոտ լուսաբացը, և լոնդոնյան կաթնագույն մշուշում աղոտ երևացին աշխատանքի շտապող արհեստավորների հատուկենտ կերպարանքները։ Իր տաք վերարկուի մեջ փաթաթված Հոլմսը լուռ էր, և ես հետևեցի նրա օրինակին, որովհետև շատ ցուրտ էր, իսկ մենք երկուսով անոթի էինք դուրս եկել։ Եվ միայն կայարանում տաք թեյ խմելուց հետո նստելով Քենթ մեկնող գնացքը այնքան տաքացանք, որ նա կարողացավ խոսել, իսկ ես՝ լսել։ Հոլմսը գրպանից հանեց գրությունը և բարձրաձայն կարդաց․
: Նա մոտեցավ ապակեպատ դռանն ու բացեց։
: ― — Ոչ մի հետք, և չէր էլ կարող լինել․ հողը երկաթի պես ամուր է։ Ի միջի այլոց, բուխարու վրայի մոմերը գիշերը վառվել են։: ― — Այո։ Հատկապես այդ մոմերն ու լեդիի սենյակի մոմն են օգնել կողմնորոշվելու գողերին։: ― — Ի՞նչ են տարել կողոպտիչները։: ― — Քիչ բան։ Սպասքապահարանից միայն կես դյուժին արծաթյա սպասքեղեն։ Լեդի Բրեքենսթոլը կարծում է, որ սպանելով Յուստեսին, նրանք վախեցել են և լրիվ չեն մաքրազարդել տունը, ինչպես անկասկած մտածված էր։: ― — Հավանաբար, այդպես է։ Տարօրինակ է միայն, որ չեն շտապել և սիրտ են արել գինի խմել։: ― — Երևի ցանկացել են նյարդերը հանգստացնել։: ― — Թերևս։ Այս բաժակներին այսօր ոչ մեկը ձեռք չի՞ տվել։: ― — Ոչ մեկը, և շիշն էլ սպասքապահարանում դրված է այնպես, ինչպես եղել է։: ― — Հիմա կնայենք։ Իսկ սա ի՞նչ է։: Երեք բաժակ դրված էին կողք-կողքի, բոլորն էլ գինու հետքերով։ Մեկի մեջ մնացել էր նստվածքը, որպիսին տալիս է հին թունդ գինին։ Հենց այդտեղ էլ դրված էր երկու երրորդով լիքը շիշը, իսկ կողքին՝ ամբողջովին գինով ներծծված երկար խցանը։ Այդ խցանն ու շշի փոշին ասում էին, որ մարդասպանները հատուկ գինի են վայելել։: Հանկարծ Հոլմսն աչքի առաջ փոխվեց։ Ու՞ր չքացավ նրա անտարբերությունը, հայացքը դարձավ կենդանի և ուշադիր։ Նա վերցրեց խցանն ու սկսեց զննել։: ― — Ինչպե՞ս են սա հանել, ― — հարցրեց նա։: Հոպկինսը գլխով ցույց տվեց սպասքապահարանի կիսով չափ դուրս քաշված դարակը։ Այնտեղ էին ճաշասեղանի մի քանի սփռոցներ ու մի մեծ խցանահան։: ― — Լեդի Բրեքենսթոլը հիշատակե՞ց այս խցանահանը։: ― — Ոչ։ Չէ որ նա անգիտակից վիճակում է եղել, երբ բացել են շիշը։: ― — Այո, իսկապես։ Ի միջի այլոց, շիշը բացել են մի քանի գործիքներ ունեցող ծալովի դանակի խցանահանով։ Երկարությունը մեկուկես դյույմից ավելի չէ։ Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ մինչև խցանի դուրս քաշելը խցանահանը պտտել են երեք անգամ։ Եվ խցանահանը մինչև վերջ չի անցել։ Այս երկար խցանահանը կմտներ խցանի մեջ ու միանգամից դուրս կքաշեր։ Երբ բռնեք այդ անձնավորությանը, անպայման մոտը փնտրեք բազմաթիվ գործիքներով ծալովի դանակը։: ― — Հոյակապ է, ― — բացականչեց Հոպկինսը։: ― — Բայց այդ բաժակները, խոստովանում եմ, ինձ փակուղու առաջ են կանգնեցնում։ Իսկապե՞ս լեդի Բրեքենսթոլը տեսել է, թե ինչպես երեքն էլ գինի են խմել։: ― — Այո, տեսել է։: — Դե, այդ դեպքում խոսելն ավելորդ է։ Բայց, այնուամենայնիվ, պետք է խոստովանեք, Հոպկինս, որ այս բաժակները խիստ ուշագրավ են։ Ի՞նչ։ Դուք ոչինչ չե՞ք նկատում։ Լավ, թող այդպես լինի։ Հնարավոր է, որ երբ մարդ իր մեջ զարգացրել է մի քանի ընդունակություններ, ինչպիսիք իմն են, և խորապես զբաղվում է դեդուկցիայի գիտությամբ, հակում ունի փնտրելու բարդ բացատրություն այնտեղ, ուր ակնհայտ են ավելի պարզերը։ Հավանաբար, այս բաժակները ոչինչ չեն նշանակում։ Հաջողություն եմ ցանկանում, Հոպկինս։ Չեմ հասկանում, թե ինչով կարող եմ օգտակար լինել ձեզ։ Կարծես, գործը պարզ է։ Ինձ տեղյակ պահեք, երբ կձերբակալվի Ռենդալը, և ընդհանրապես, բոլոր հետագա իրադարձությունների մասին։ Հուսով եմ, շուտով կարող եմ շնորհավորել ձեզ գործի հաջող ավարտի առթիվ։ Գնանք, Ուոտսոն։ Կարծում եմ տանն ավելի արդյունավետ կանցկացնենք ժամանակը։: Ետդարձի ճանապարհին Հոլմսի դեմքից հասկացա, որ նրան հանգիստ չի տալիս ինչ-որ մի միտք։ Կամքի ուժով փորձում էր խոսակցությունն այնպես վարել, ասես իր համար ամեն ինչ պարզ էր։ Բայց կասկածները նորից ու նորից հաղթում էին նրան։ Խոժոռված հոնքերը, անթափանց աչքերն ասում էին, որ նրա մտքերը նորից ուղղված են Էբբի-Գրեյնջի ճաշասենյակին, ուր խաղացվել էր գիշերային ողբերգությունը։ Եվ, ի վերջո, մի ինչ-որ քաղաքամերձ կայարանում, երբ գնացքը համարյա շարժվեց, Հոլմսը, կասկածներից պարտված, նետվեց կառամատույց և ինձ քաշեց ետևից։: ― — Ներեցեք ինձ, թանկագին բարեկամս, ― — ասաց նա, երբ մեր գնացքի վերջին վագոններն անհետացան ոլորանում, ― — խղճիս դեմ է ձեզ զոհաբերել իմ քմահաճույքին, ինչպես դա կարող է թվալ։ Բայց կյանքովս եմ երդվում, պարզապես չեմ կարող գործը թողնել այս վիճակում։ Իմ փորձն, իմ ինտուիցիան ըմբոստանում են դրա դեմ։ Ոչ մի բան ճիշտ չէ, պատրաստ եմ երդվելու, ոչ մի բան ճիշտ չէ։ Իսկ, ի միջի այլոց, լեդիի պատմածը ճշգրիտ է և պարզ, սպասուհու ցուցմունքներում ոչ մի հակասություն չկա, բոլոր մանրամասնությունները համընկնում են։ Ես ի՞նչ կարող եմ դրան հակադրել։ Երեք դատարկ բաժակ, ահա ամենը։ Եթե այս գործին մոտենայի առանց կանխակալ կարծիքի, եթե սկսեի հետաքննությունն այն մանրակրկիտությամբ, որը պահանջում է գործը de novo, եթե չլիներ պատրաստի վարկածը, որ մեզ անմիջապես մի կողմ շեղեց, մի՞թե ավելի որոշիչ բան չէի գտնի, քան այդ բաժակները։ Իհարկե, կգտնեի։ Նստենք այս նստարանին, Ուոտսոն, սպասենք Չիզելհերսթի գնացքին։ Իսկ մինչ այդ լսեք իմ դատողությունները։ Միայն, խնդրում եմ, դա շատ կարևոր է, տիրուհու և սպասուհու պատմածները ձեզ համար թող անվիճելի ճշմարտություն չլինեն։ Լեդի Բրեքենսթոլի անձնական հմայքը չպետք է խանգարի մեր եզրակացություններին։: Նրա պատմածում, եթե անաչառ լինես, անտարակույս կասկածելի մանրամասներ կան։ Այդ կողոպտիչները հանդուգն հարձակում են կատարել Սայդենհեմում ընդամենը երկու շաբաթ առաջ։ Թերթերում նրանց մասին ինչ-որ տեղեկություններ են հայտնվել, տրվել են նրանց նշանները։ Եվ եթե որևէ մեկը որոշեր կողոպուտի մասին վարկած հորինել, կարող էր օգտվել դրանից։ Մտածեք, մի՞թե ավազակները, որոնք հենց նոր էին հաջող հարձակում գործել, փոխանակ ինչ-որ անհասանելի տեղում խաղաղ ուրախանան իրենց հաջողությամբ, կգնան նոր վտանգավոր գործի։ Հետո, մի՞թե ավազակների մոտ ընդունված է գործել այսքան վաղ ժամի կամ կնոջ ծեծեն, որպեսզի նա լռի, չնայած դա գոռալ հարկադրելու հավանական ձևն է։ Նրանք մարդ էլ չեն սպանի, եթե իրենց բավարարի առանց արյունահեղության գործը գլուխ բերել։ Նրանք բաց չեն թողնի ավարը և դատարկ բաներով չեն սահմանափակվի, եթե որսն ինքն է ընկնում նրանց ձեռքը։ Այդ մարդկանց օրենքների մեջ չի մտնում նաև կիսատ թողնել գինու շիշը։ Ձեզ չի՞ զարմացնում այս ամբողջ անմտությունը, Ուոտսոն։: ― — Այդ բոլորը միասին տպավորություն են թողնում, չնայած ամեն մեկն առանձին այնքան էլ անհավանական չէ։ Ինձ թվում է, այս գործում ամենատարօրինակն այն է, որ լեդիին կապել են բազկաթոռին։: ― — Դա ինձ տարօրինակ չի թվում, Ուոտսոն։ Նրանք պետք է կամ սպանեին կամ այնպես անեին, որ անմիջապես իրենց գնալուց հետո նա տագնապ չբարձրացներ։ Բայց, միևնույն է, Ուոտսոն, մի՞թե չհամոզեցի ձեզ, որ լեդի Բրեքենսթոլի պատմածի մեջ ամեն ինչ չէ, որ վստահություն է ներշնչում։ Իսկ ամենավատը բաժակներն են։: ― — Ձեզ ի՞նչ տվին այդ բաժակները։: ― — Դուք կարո՞ղ եք դրանք պատկերացնել։: ― — Կարող եմ։: ― — Լեդի Բրեքենսթոլն ասում է, որ դրանցով խմել են երեքը։ Դա ձեզ կասկածելի չի՞ թվում։: ― — Ոչ։ Չէ որ բոլոր բաժակներում էլ գինի էր մնացել։: ― — Բայց ինչու մեկում նստվածք կար, մյուսներում՝ ոչ․․․ ոչ… Դուք, հավանաբար, դա նկատեցի՞ք։ Ինչպե՞ս կարող եք բացատրել։: ― — Նստվածքով բաժակը հավանաբար վերջու՞մ են լցրել։: ― — Ամենևին էլ ոչ։ Շիշը լիքն էր, նստվածքը՝ հատակին, այնպես որ, երրորդ բաժակում ևս գինին պետք է լիներ ճիշտ այնպես, ինչպես մյուս երկուսում։ Հնարավոր է միայն երկու բացատրություն։ Առաջին՝ երկրորդ բաժակը լցնելուց հետո շիշն այնպես ուժգին են թափահարել, որ ողջ նստվածքը հայտնվել է երրորդ բաժակում։ Բայց դա քիչ է հավանական։ Այո, այո, հավատացած եմ, որ ճիշտ եմ։: ― — Իսկ ինչպե՞ս եք բացատրում այդ նստվածքը։: ― — Կարծում եմ, խմել են երկու բաժակից, իսկ երրորդում լցրել են դրանց մնացորդը, այդ պատճառով էլ մի բաժակում նստվածք կա, իսկ մյուս երկուսում ՝ ոչ։ Այո, հենց այդպես էլ եղել է։ բայց այդ դեպքում գիշերը ճաշասենյակում եղել են երկու մարդ և ոչ թե երեք, և գործն անմիջապես սովորականից դառնում է վերին աստիճանի հետաքրքիր։ Դուրս է գալիս, որ լեդի Բրեքենսթոլն ու նրա սպասուհին գիտակցաբար մեզ խաբել են, որ նրանց ոչ մի խոսքին հավատալ չի կարելի, և, հավանաբար, շատ ծանրակշիռ պատճառներ ունեն թաքցնելու իսկական հանցագործին։ Այնպես որ, ինքներս պետք է վերականգնենք գործի հանգամանքներն առանց հույս դնելու նրանց օգնությանը։ Ահա թե առաջիկայում ինչ պետք է անենք։ Ահա և Չիզելհերսթի գնացքը։: Մեր վերադարձը շատ զարմացրեց Էբբի-Գրեյնջի բոլոր բնակիչներին։ Իմանալով, որ Ստենլի Հոպկինսը մեկնել է զեկուցելու իր պետին, Շերլոկ Հոլմսը զավթեց ճաշասենյակը, ներսից փակեց դուռն ու երկու ժամ ամենայն մանրամասնությամբ և մանրակրկիտությամբ զբաղվեց հանցագործության տեղազննությամբ, որպեսզի հավաքած փաստերով կառուցի անհերքելի հետևությունների փայլուն շենքը։ Նստելով անկյունում, ինչպես ջանադիր ուսանողը պրոֆեսորի փորձի ժամանակ, ակնդետ հետևում էի, ինչպես է առաջ գնում այդ հիանալի հետազոտությունը։ Պատուհանները, վարագույրները, գորգը, բազկաթոռը, լարը, բոլորը ուշադիր զննվեցին և ամեն մի առարկայի մասին եզրակացություն արվեց։ Դժբախտ բարոնի դիակն արդեն տարել էին, իսկ մնացած ամեն ինչ իր տեղում էր։ Ի զարմանս ինձ, Հոլմսը բարձրացավ բուխարու կաղնե դարակի վրա։ Գլխավերևում կախված կարմիր լարը մինչև հիմա էլ կապված էր զանգին։ Հոլմսը նայեց վերև, հետո լարին մոտենալու համար ծնկներով հենվեց քիվին և ձեռքը մեկնեց։ Մինչև լարը մնաց ընդամենը մի քանի դյույմ։ Բայց այստեղ նրա ուշադրությունը գրավեց քիվը։ Զննեց այն և շատ գոհ թռավ հատակին։: ― — Ամեն ինչ կարգին է, Ուոտսոն։ Գործը բացահայտված է։ Սա ձեր հավաքածուի ամենահիանալի գործերից մեկը կլինի։ Միայն թե, թանկագինս, ինչ անհասկացողն էի, չէ որ քիչ մնաց կյանքիս ամենամեծ սխալը գործեի։ Հիմա մնում է վերականգնել մի քանի պակասող օղակ։ Եվ իրադրության ողջ շղթան պարզ կլինի։: ― — Արդեն գիտե՞ք ովքեր են այդ մարդիկ։: ― — Այդ մարդը, Ուոտսոն, մենակ է եղել։ Մենակ, բայց իրականում ահեղ մի անձ։ Առյուծի պես ուժեղ է՝ հիշեք հարվածը, որ ծռել էր կրակխառնիչը։ Հասակը՝ վեց ֆունտ։ Սկյուռի պես արագաշարժ։ Շատ ճարպիկ մատներ։ Խելոք և ստեղծագործող։ Չէ՞ որ այս ամբողջ ներկայացումը նա է մտածել։ Այո, Ուոտսոն, մենք ընդհարվեցինք հիանալի անձի հետ։ Բայց, այնուամենայնիվ, նա էլ է հետքեր թողել։ Զանգի լարը ողջ գործի լուծման բանալին է։: ― — Չեմ հասկանում։: ― — Լսեք, Ուոտսոն, եթե ձեզ պետք լիներ այս լարը և դուք ուժեղ քաշեիք, ձեր կարծիքով որտեղի՞ց կկտրվեր։ Իհարկե, կապված մասից։ Ինչու՞ է մի քանի դյույմ ներքևից կտրված։: ― — Որովհետև այդ տեղում մաշվել է։: ― — Հենց այդպես։ Եվ իրականում էլ կտրված մասը մաշված է։ Այդ մարդը բավականին խելք է ունեցել, որ դանակով մաշվածության պատրանք է ստեղծել։ Բայց վերևի մյուս ծայրը մաշված չէ։ Այստեղից չի երևում։ Բայց եթե կանգնես բուխարու դարակի վրա, հեշտությամբ կհամոզվես։ Շատ մաքուր է կտրած, մաշվածության ոչ մի հետք չկա։ Հիմա արդեն կարելի է վերականգնել իրադարձությունների ընթացքը։ Վախենալով տագնապ բարձրացնել, անծանոթը չքաշեց պոկեց լարը։ Կտրելու համար բարձրացավ բուխարու վրա, բայց դա էլ քիչ թվաց։ Այնժամ ծնկով հենվեց քիվին, հետք թողնելով դրա փոշոտ երեսին, երկարեց ձեռքն ու դանակով կտրեց լարը։ Ես չհասա լարին, մնում էր երեք դյույմ։ Դրանից էլ եզրակացրի, որ ծայրահեղ դեպքում նա ինձնից բարձր է երեք դյույմով։ Իսկ հիմա նայեք բազկաթոռի նստատեղին։ Դա ի՞նչ է։: ― — Արյուն։: ― — Անկասկած՝ արյուն։ Դա միայն ապացուցում է, որ լեդի Բրեքենսթոլի պատմածը սկզբից մինչև վերջ մտացածին է։ Հանցագործության պահին, եթե նա նստած է եղել բազկաթոռին, դրա վրա որտեղի՞ց են հայտնվել արյան հետքերը։ Ոչ, ոչ, նրան նստեցրել են ամուսնուն սպանելուց հետո։ Գրազ եմ գալիս, որ լեդիի սև հագուստի վրա ևս ճիշտ այդպիսի հետք կա։ Սա դեռ Վաթերլոո չէ, բայց սա արդեն Մարենգոն է։ Սկսեցինք պարտությամբ, ավարտեցինք հաղթանակով։ Իսկ այժմ կցանկանայի խոսել այդ դայակ Թերեզայի հետ։ Բայց որպեսզի անհրաժեշտ տեղեկությունները ստանամ, հարկավոր է մեծ նրբանկատություն ցուցաբերել։: Պարզվեց, որ այդ ավստրալիական խիստ դայակը շատ հետաքրքիր անձնավորություն է։ Լռակյաց, կասկածամիտ, անբարեհամբյուր այդ կինն ուշ փափկեց՝ պարտված Հոլմսի սիրալիությունից և իր ամեն ասածը լսելու քաղաքավարի պատրաստակամությունից։ Թերեզան չէր էլ փորձում թաքցնել իր ատելությունը մահացած տիրոջ նկատմամբ։: ― — Այո, սըր, ճիշտ է, որ նա ինձ վրա է նետել ջրամանը։ Նա իմ ներկայությամբ զազրելի խոսքերով հայհոյեց տիրուհուն, և ես ասացի, որ եթե տիրուհուս եղբայրն այստեղ լիներ, ինքը չէր համարձակվի այդպես խոսել։ Այդ ժամանակ էլ ջրամանը շպրտեց ինձ վրա։ Թող ամեն օր վրաս շպրտի ջրամանը, միայն թե չվիրավորի սիրելի թռչնակիս։ Ինչպես էր տանջում նրան։ Իսկ տիրուհիս շատ հպարտ էր և երբեք չէր բողոքում։ Ինձ էլ ամեն ինչ չէր պատմում։ Դուք տեսա՞ք նրա ձեռքի ճանկռվածքը։ Ինձ չպատմեց, թե ինչից է եղել։ Բայց ես հո գիտեմ, որ այդ նա է խոցել տիրուհուս ձեռքը գլխարկի երկար կցասեղով։ Նա իսկական դև էր, ոչ թե մարդ, թող Աստված ների, որ այդպես եմ խոսում մեռածի մասին։ Երբ տարի ու կես առաջ նրան առաջին անգամ հանդիպեցինք, այնպես բարեհամբյուր էր ձևանում՝ իսկը մեղր։ Իսկ այժմ մեկ ու կես տարին հավերժություն է թվում։ Աղավնյակս հենց նոր էր եկել Լոնդոն։ Առաջին անգամ էր հեռանում տնից։ Նա տիրուհուս գլուխը պտտեցրեց կոչումով, դրամով, լոնդոնյան խաբուսիկ փայլով։ Եթե տիրուհիս անգամ սխալ է գործել, ապա դրա համար թանկ է վճարել։ Որ ամսին ենք ծանոթացե՞լ։ Մեր այստեղ գալուց շատ չանցած։ Եկանք հունիսին, ծանոթացանք հուլիսին։ Իսկ ամուսնացան նրանք անցյալ տարվա հունվարին։ Այո, տիրուհիս հիմա իր հյուրասենյակում է։ Իհարկե, կխոսի ձեզ հետ։ Բայց նրան մի տանջեք ձեր հարցերով, չէ որ շատ ապրումներ է ունեցել։: Լեդի Բրեքենսթոլը թիկնել էր հենց նույն բազմոցին, բայց տեսքը հիմա լավ էր։ Սպասուհին մեզ հետ ներս մտավ և անմիջապես սկսեց փոխել ճակատի թրջոցը։: ― — Հուսով եմ, ― — ասաց լեդի Բրեքենսթոլը, ― — ինձ նորից հարցաքննելու համար չեք եկել։: ― — Ոչ, ― — մեղմ ասաց Հոլմսը։ ― — Ձեզ ավելորդ անհանգստություն չեմ պատճառի։ Մի ցանկություն ունեմ՝ օգնել ձեզ, որովհետև գիտեմ, որքան եք տանջվել։ Հետս վարվեք ընկերոջ պես, վստահեք ինձ և չեք զղջա։: ― — Ի՞նչ պետք է անեմ։: ― — Պատմեք ինձ ամբողջ ճշմարտությունը։: ― — Մի՛ստր Հոլմս։: ― — Ոչ, ոչ, լեդի Բրեքենսթոլ, դա անօգուտ է։ Հավանաբար, դուք լսել եք իմ մասին։ Դե, ահա, խաղաքարտի վրա եմ դնում անունս ու համբավս, որ ձեր պատմությունը՝ առաջին խոսքից մինչև վերջ մտացածին է։: ― — Ինչպիսի անպատկառություն, ― — բացականչեց Թերեզան։ ― — Ցանկանում եք ասել, որ տիրուհիս ստե՞լ է։: Հոլմսը վեր կացավ աթոռից։: ― — Եվ այսպես, ինձ ասելու ոչինչ չունե՞ք։: ― — Ամեն ինչ ասել եմ։: ― — Մի անգամ ևս մտածեք, լեդի Բրեքենսթոլ։ Ավելի լավ չէ՞, ամեն ինչ անկեղծ պատմեք։: Տարակուսանք հայտնվեց նրա դեմքին։ Եվ հենց նույն պահին էլ դարձավ դիմակի պես անհաղորդ։ Երևում է, լեդի Բրեքենսթոլը ինչ-որ որոշում կայացրեց։: ― — Այլևս ոչինչ չգիտեմ։: ― — Ափսոս։ ― — Հոլմսը թոթվեց ուսերն ու վերցրեց գլխարկը։ Այլևս ոչ մի խոսք չարտասանելով մենք դուրս եկանք սենյակից և թողեցինք տունը։: Այգում արհեստական լճակ կար։ Ընկերս ուղղվեց այնտեղ։ Լճակն ամբողջապես սառած էր։ Բայց միայնակ ձմեռող կարապի համար լճակում սառույցից ազատ տեղ կար։: Հոլմսը մի հայացք նետեց լճակին, և մենք գնացինք դռնապանի պահակատունը։ Հոպկինսի համար Հոլմսը մի կարճ երկտող գրեց և թողեց դռնապանի մոտ։: ― — Թիրախին ենք կպել, թե վրիպել, բայց Հոպկինսը պետք է ինչ-որ բան իմանա։ Թե չէ ի՞նչ կմտածի մեր կրկնակի այցի մասին, ― — ասաց Հոլմսը։ ― — Բայց բոլոր մանրամասներին իրազեկ դարձնելը դեռ վաղ է։ Հիմա մեր գործունեության վայրը պետք է լինի Ադելաիդա-Սաութհեմփթոն նավային երթուղու գրասենյակը, որը եթե հիշողությունս չի դավաճանում, գտնվում է Փել-Մել փողոցի վերջում։ Հարավային Ավստրալիան Անգլիայի հետ կապող մի երթուղի ևս կա, բայց սկզբից սկսենք ավելի խոշորից։: Գրասենյակի կառավարչին ուղարկած Հոլմսի այցեքարտը մոգական ազդեցություն գործեց։ Հոլմսը շատ արագ ստացավ իրեն հետաքրքրող տեղեկությունները։: 1895 թվականի հունիսին այդ ֆիրմայի միայն մի նավ՝ «Ռոք օֆ Ջիբրալտարը», ժամանել էր հայրենական նավահանգիստ։ Դա իրենց ամենամեծ և լավագույն նավն էր։ Ուղևորների ցուցակում նշված էին միսս Ֆրեյզերը՝ Ադելաիդայից, և նրա սպասուհին։ Հիմա այդ շոգենավը գտնվում էր Ավստրալիայի ճանապարհին, մոտավորապես Սուեզի ջրանցքի հարավային մասում։ Անձնակազմը նույնն էր, ինչ 1895 թվականին, միայն մի բացառությամբ։ Ավագ օգնական Ջեկ Կրոուկերը նավապետ էր նշանակվել «Բաս Ռոք» նավի վրա, որը երկու օրից մեկնելու էր Սաութհեմփթոնից։ Կրոուկերն ապրում է Սայդենհեմում, բայց այսօր առավոտյան պետք է գա հրահանգների համար։ Կարելի է նրան սպասել։: Ոչ, միստր Հոլմսը չի ցանկանում նրան տեսնել, բայց ուրախ կլինի նայել նրա ծառայության ցուցակն ու իմանալ, թե ինչպիսի մարդ է։ Իրականում դա փայլուն առաջադիմություն էր։ Ամբողջ նավատորմում չկար մի սպա, որին կարելի լիներ համեմատել նավապետ Կրոուկերի հետ։ Ինչ վերաբերում է նրա անձնական արժանիքներին, ապա աշխատանքում ճշտակատար էր, բայց ծառայությունից դուրս երբեմն երևան էր գալիս նրա անսանձ, տաքարյուն բնավորությունը։ Բռնկուն, անգամ անխոհեմ մարդ է, բայց այս ամենով հանդերձ շատ բարի է, ազնիվ ու պարտքին հավատարիմ։: Ահա թե ինչ իմացավ Հոլմսը Ադելաիդա-Սաութհեմփթոն նավային երթուղու գրասենյակում։: Այդտեղից ուղևորվեցինք Սկոտլանդ-Յարդ։ Բայց հասնելով ոստիկանական վարչություն, Հոլմսը դուրս չեկավ կառքից, այլ շարունակեց նստել՝ խոժոռելով հոնքերն ու խորը մտածելով։ Խոհերից սթափվելով հրամայեց գնալ Չարինգ-Կրոս փողոցի հեռագրատունը, որտեղից ինչ-որ հեռագիր ուղարկեց։ Եվ միայն դրանից հետո վերադարձանք Բեյքր-Սթրիթ։: ― — Ոչ, չէի կարող դա անել, Ուոտսոն, ― — ասաց Հոլմսը։ ― — Եթե ձերբակալման հրամանը գրվի, աշխարհում ոչ մի բան արդեն չի կարող փրկել նրան։ Կարիերայիս ընթացքում առաջին թե երկրորդ անգամ եմ զգում, որ հանցագործին բացահայտելով ավելի մեծ վնաս կպատճառեմ, քան հանցագործն՝ իր հանցանքով։ Ես սովորել եմ զգույշ լինել, և ավելի լավ է մեղք գործեմ Անգլիայի օրենքների դեմ, քան՝ խղճիս։ Նախքան գործի անցնելը հարկավոր է դեռ ինչ-որ բան էլ իմանալ։: Երեկոյան կողմ մեզ մոտ եկավ Սթենլի Հոպկինսը։ Նրա գործերն այնքան էլ լավ չէին։: ― — Դուք խորաթափանց եք, միստր Հոլմս։ Իրոք, երբեմն մտածում եմ, որ դուք օժտված եք գերբնական ընդունակություններով։ Իսկապես, ի՞նչ հրաշքով կարողացաք իմանալ, որ գողացված արծաթե սպասքը լճակի հատակին է։: ― — Իսկ դա ես չգիտեի։: ― — Բայց ինձ խորհուրդ տվիք ստուգել լճակը։: ― — Եվ գտա՞ք արծաթեղենը։: ― — Գտա։: ― — Շատ ուրախ եմ, որ օգնեցի ձեզ։: ― — Բայց դուք չօգնեցիք ինձ։ Դուք միայն բարդացրիք գործը։ Այդ ի՞նչ գողեր են, որ արծաթ են գողանում, իսկ հետո նետում են լճակը։: ― — Ինչ խոսք, բավականին տարօրինակ գողեր են։ Ենթադրեցի, որ եթե արծաթեղենը գողացել են ուշադրություն շեղելու համար, ապա, անշուշտ, կաշխատեն որքան կարելի է շուտ ազատվել դրանից։: ― — Բայց ինչպե՞ս այդ միտքը ծագեց ձեր գլխում։: ― — Պարզապես հնարավոր համարեցի նման հնարավորությունը։ Երբ ավազակները դուրս եկան տնից, նրանց դիմաց հայտնվեց լճակն ու սառույցի այդ գայթակղիչ ճեղքը։ Արծաթը թաքցնելու համար կարելի՞ է ավելի լավ տեղ մտածել։: ― — Այո, թաքցնել։ Բանն էլ հենց այդ է, ― — բացականչեց Հոպկինսը։ ― — Այո, այո, այժմ ամեն ինչ պարզ է։ Կեսգիշերին փողոցները տակավին մարդաշատ են։ Գողերը վախեցել են, որ արծաթեղենը կտեսնեն և ավարը նետել են լճակը, որպեսզի վերադառնան դրա ետևից, երբ ոչ մեկը իրենց չի տեսնի։ Հրաշալի է, միստր Հոլմս։ Սա ավելի ճիշտ է, քան ուշադրություն շեղելու ձեր գաղափարը։: ― — Թերևս, ճիշտ եք։ Գեղեցիկ վարկած է։ Իմ դատողություններն, իհարկե, վերացական են։ Բայց պետք է խոստովանեք, որ հատկապես դրանք օգնեցին հայտնաբերելու գողացված արծաթեղենը:: ― — Այո,սըր։ Դա ձեր վաստակն է։ Բայց դա դեռ բոլորը չէ։ Ինձ դառը հիասթափություն բաժին ընկավ։: ― — Հիասթափությու՞ն։: — Այո, միստր Հոլմս։ Այսօր առավոտյան Նյու Յորքում ձերբակալել են Ռենդալի ավազակախումբը։: ― — Դա սարսափելի է, Հոպկինս։ Ձեր վարկածը հոդս հօդս ցնդեց։ Եթե նրանց բռնել են Նյու Յորքում, նրանք չէին կարող անցած գիշեր սպանություն կատարել Քենթում։: ― — Սա ինձ համար ահավոր հարված է, միստր Հոլմս։ Ճիշտ է, տակավին կան երեք հոգիանոց ավազակախմբեր։ Գուցե այստեղ գործել է ոստիկանությանն անհայտ մի խումբ։: ― — Այո, իհարկե, միանգամայն հնարավոր է։ Այժմ ի՞նչ եք պատրաստվում անել։: ― — Պիտի շարունակեմ որոնումները, միստր Հոլմս։ Գուցե ինձ որևէ բա՞ն հուշեք։: ― — Ձեզ արդեն հուշել եմ։: ― — Հատկապես ի՞նչ։: ― — Ուշադրություն շեղելը։: ― — Բայց շարժառիթնե՞րը, միստր Հոլմս, շարժառիթնե՞րը։: ― — Այո, իհարկե, դա ամենագլխավորն է։ Ես ձեզ միտք տվի, մտածեք դրա մասին։ Հնարավոր է, դա ինչ-որ բանի հասցնի։ Չե՞ք մնա մեզ հետ ճաշելու։ Ո՞չ։ Ցտեսություն, Հոպկինս։ Մեզ տեղյակ պահեք գործի ընթացքին։: Միայն ճաշից հետո, երբ սեղանը հավաքեցին, Հոլմսը նորից խոսեց Էբբի-Գրեյնջում կատարված սպանության մասին։ Ծխեց ծխամորճը և տնային կոշիկներով ոտքերը մեկնեց բուխարու վետվետուն կրակին։ Հետո հանկարծ նայեց ժամացույցին։: ― — Իրադարձությունների եմ սպասում, Ուոտսոն։: ― — Ե՞րբ։: ― — Հիմա, րոպե առ րոպե։ Գրազ կգամ, դուք գտնում եք, որ վատ վարվեցի Սթենլի Հոպկինսի հետ։: ― — Ես հավատում եմ ձեր առողջ դատողությանը, Հոլմս։: ― — Դուք շատ սիրալիր եք, Ուոտսոն։ Ահա թե ինչպես է պետք նայել կատարվածին․ ես ոչ պաշտոնական անձ եմ, Հոպկինսը՝ պաշտոնական։ Ես իրավունք ունեմ գործելու իմ հայեցողությամբ, նա՝ ոչ։ Նա պարտավոր է ընթացք տալ այն ամենին, ինչ գիտե, հակառակ դեպքում կդավաճանի ծառայողական պարտքին։ Կասկածելի դեպքում, չեմ կարող նրան դնել այդպիսի ծանր վիճակում։ Այդ պատճառով կսպասենք, մինչև գործը ավարտվի։: ― — Իսկ ե՞րբ կպարզվի։: ― — Շուտով։ Հիմա կտեսնենք այս փոքր, բայց իրականում հիանալի ողբերգության վերջին գործողությունը։: Աստիճանների վրա արագ քայլեր լսվեցին, մեր սենյակի դուռը կրնկի վրա բացվեց, և մեր առջև տեսանք իր առնական գեղեցկությամբ մեզ ապշեցնող, երիտասարդ մի ծովայինի։: Ներս մտնողը շատ բարձրահասակ, կապտաչյա, ոսկեգույն բեղերով, մերձարևադարձային արևահար մաշկով մի երիտասարդ էր․ նրա թեթև, առաձգական քայլվածքն ասում էր, որ նա նույնքան արագաշարժ է, որքան և ուժեղ։ Նա իր ետևից փակեց դուռը և կանգնեց՝ սեղմելով բռունցքներն ու ծանր շնչելով։: ― — Նստեք, նավապետ Կրոուկեր։ Հեռագիրս ստացա՞ք։: Մեր հյուրը նստեց բազկաթոռին և հարցական նայեց սկզբում Հոլմսին, հետո՝ ինձ։: ― — Ստացա ձեր հեռագիրն ու եկա ճիշտ նշված ժամին։ Գիտեմ, դուք եղել եք մեր գրասենյակում։ Տեսնում եմ, թաքնվելու տեղ չունեմ, պատրաստ եմ լսելու վատթարագույնը։ Ի՞նչ եք պատրաստվում ձեռնարկել։ Ինձ ձերբակալե՞լ։ Խոսեք, պարոն։ Չարժե հետս մուկ ու կատու խաղալ։: ― — Նավապետին սիգար առաջարկեք, Ուոտսոն, ― — ասաց Հոլմսը։ ― — Ծխեք, նավապետ Կրոուկեր, և մի նյարդայնացեք։ Կարող եք չկասկածել, եթե ձեզ սովորական հանցագործ համարեի, այստեղ միասին չէինք նստի և սիգար ծխի։ Հետո անկեղծ եղեք, ես, հնարավոր է, կօգնեմ ձեզ։ Եթե ոչ՝ ձեզ մեղադրեք։: ― — Ի՞նչ եք ցանկանում ինձնից իմանալ։: ― — Ոչինչ չթաքցնելով պատմեք, թե այս գիշեր ինչ կատարվեց Էբբի-Գրեյնջում։ Նկատի ունեցեք, առանց մի բան թաքցնելու և գաղտնիք պահելու։ Ես արդեն այնքան շատ բան գիտեմ, որ եթե դուք թեկուզ մազաչափ անգամ շեղվեք ճշմարտությունից, պատուհանից կսուլեմ այս ոստիկանական սուլիչով, և գործն իմ ձեռքից կանցնի ոստիկանության ձեռքը։: Ծովայինը մի պահ խորհեց։ Հետո իր արևահար մեծ ձեռքերով խփեց ծնկներին։: ― — Կփորձեմ, ― — բացականչեց նա։ ― — Չեմ կասկածում, որ դուք խոսքի մարդ եք ու ջենտլմեն, և ձեզ ամեն ինչ կպատմեմ։ Բայց սկզբում մի քանի խոսք ամենագլխավորի մասին։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում և ոչնչից չեմ վախենում։ Եթե նորից սկսելու լինեի, դարձյալ նույնը կանեի և կհպարտանայի դրանով։ Թող անիծյալ լինի այդ գազանը։ Եթե տասը կյանք էլ ունենար, բոլորով էլ կհատուցեր իր սանձարձակության համար։ Բայց Մերին, Մերի Ֆրեյզերը՝ ես չեմ կարող նրան անվանել այն հրեշավոր անունով․․․ անունով… Երբ մտածում եմ, որ նրա գլխին փորձանք կար կախված, իսկ ես պատրաստ եմ կյանքս տալ նրա մի ժպիտի համար, հոգիս դողում է վախից։ Ի՞նչ էր մնում ինձ անել։ Հիմա ամեն ինչ կիմանաք և կասեք՝ հնարավո՞ր էր արդյոք այլ կերպ վարվել։: Պետք է մի փոքր ետ գնամ։ Ինչպես երևում է, դուք ամեն ինչ գիտեք։ Եվ, իհարկե, գիտեք, որ Մերիի հետ ծանոթացել ենք «Ռոք օֆ Ջիբրալտար» շոգենավում, ուր ավագ օգնական էի, երբ նա դեպի Անգլիա էր ճանապարհորդում։ Առաջին իսկ հայացքից նա ինձ համար դարձավ աշխարհի միակ կինը։ Օրեցօր ավելի ու ավելի էի սիրում նրան։ Քանի անգամ գիշերային հերթապահության ժամանակ մթան մեջ խոնարհվել և համբուրել եմ նավի տախտակամածը, ուր դիպել էին նրա սիրելի ոտքերը։ Նա չխոստացավ դառնալ իմ կինը։ Ոչ մի բանի համար չեմ կարող բողոքել։ Ես սիրեցի նրան, իսկ նա իմ հանդեպ միայն ընկերական զգացմունք էր տածում։ Երբ բաժանվեցինք, ազատ կին էր։ Իսկ ես հավետ կորցրեցի ազատությունս։: Երբ հաջորդ անգամ վերադարձա նավարկությունից, իմացա, որ ամուսնացել է։ Իրոք, ինչու՞ պիտի չամուսնանար, եթե հանդիպել էր իրեն դուր եկած մարդուն։ Կոչում, դրամ․ դրանք ու՞մ ավելի շատ կսազեին, քան նրան։ Նա ծնվել էր ամեն տեսակի նրբագեղության և գեղեցկության համար։ Ինձ չվիրավորեց նրա ամուսնությունը։ Ես անձնապաշտ չեմ։ Նույնիսկ ուրախացա Մերիի երջանկության համար։ Ինքս ինձ ասացի․ լավ է, որ նա իր ճակատագիրը չկապեց աղքատ նավաստու հետ։ Ինչպես էի սիրում Մերի Ֆրեյզերին։ Մտքովս չէր անցնում, որ նրան մի անգամ էլ կտեսնեմ։ Վերջին նավարկության ժամանակ իմ աստիճանը բարձրացրին, բայց նոր նավը դեռ ծով չէր իջել և ստիպված եղա մի երկու ամիս սպասել։ Ապրում էի մերոնց մոտ՝ Սայդենհեմում։ Մի անգամ գյուղում զբոսնելիս հանդիպեցի Թերեզա Ռայթին՝ նրա վաղեմի սպասուհուն։ Նա ինձ պատմեց լեդիի, ամուսմու, նրանց կյանքի մասին։ Լսելով Թերեզայի պատմությունը, քիչ մնաց խելագարվեի։ Ինչպես էր այդ հարբեցող հրեշը համարձակվել ձեռք բարձրացնել լեդիի վրա։ Նա արժանի չէր նույնիսկ լեդիի կոշիկը լիզելու։ Թերեզային հանդիպեցի մի անգամ ևս։ Իսկ հետո հանդիպեցի Մերիին։ Մենք հանդիպեցինք երկու անգամ։ Այլևս նա չցանկացավ հանդիպել։ Այդ օրերին իմացա, որ մեկ շաբաթից մեկնելու եմ նավարկության։ Եվ որոշեցի ամեն գնով մի անգամ ևս տեսնել Մերիին։ Թերեզան միշտ ինձ ընկեր է եղել, որովհետև սիրում էր Մերիին և ինձ նման ատում էր այն սրիկային։ Նրանից էլ հենց իմացա տան բնակիչների սովորությունները։ Մերին, սովորաբար, ինչ-որ գիրք ձեռքին նստում էր առաջին հարկի իր փոքրիկ հյուրասենյակում։ Գիշերը գաղտագողի մոտեցա նրա պատուհանին և սկսեցի զգուշորեն ճանկռել ապակին։ Մերին չցանկացավ ինձ ներս թողնել, բայց ես գիտեի, որ սիրում է ինձ և չի ցանկանա, որ սառչեմ պատուհանի տակ։ Շշնջաց, որ մոտենամ ճաշասենյակի դռանը։ Դուռը բաց էր, և ես տուն մտա։ Մերիի շուրթերից դարձյալ այնպիսի բաներ լսեցի, որ արյունս եռաց։ Այդ վայրի գազանը անխղճորեն տանջել և բզկտել էր մի կնոջ, որին սիրում էի կյանքիցս ավելի։ Մենք կանգնել էինք ճաշասենյակում, դռան մոտ և երկինքը վկա, զրուցում էինք ամենաանմեղ ձևով, երբ նա խելագարի պես սենյակ ներխուժեց, գարշելիորեն հայհոյեց և ձեռնափայտով հարվածեց Մերիի դեմքին։ Այդ ժամանակ բուխարուց հափշտակեցի կրակխառնիչը։ Մենամարտն ազնիվ էր։ Տեսնում եք, ձեռքիս նրա առաջին հարվածի հետքն է։ Երկրորդը հարվածեցի ես։ Եվ հոտած դդումի նման ջարդեցի նրա գլուխը։ Ջենտլմեններ, կարծում եք, զղջու՞մ եմ արածիս համար։ Ամենևին։ Խաղաքարտին դրված էր երկու կյանք՝ նրանն ու իմը, ավելի ճիշտ՝ Մերիինն ու նրանը։ Որովհետև, եթե նա կենդանի մնար, անպայման կսպաներ Մերիին։ Միթե՞ ճիշտ չեմ։ Իսկ դուք ի՞նչ կանեիք իմ փոխարեն։: Երբ նա հարվածեց Մերիին, վերջինս գոռաց։ Ճղոցի վրա վազեց եկավ Թերեզան։ Բայց ամեն ինչ արդեն վերջացած էր։ Սպասքապահարանում գինու շիշ կար, հանեցի խցանն ու մի քանի կաթիլ լցրեցի Մերիի բերանը, որովհետև նա կորցրել էր գիտակցությունը։ Ես էլ մի քիչ խմեցի։ Միայն Թերեզան էր սառը հանգստություն պահպանում։ Հետագա գործողությունների ամբողջ պլանը հավասարապես պատկանում է ինձ ու նրան։ Որոշեցինք ավազակների հարձակում ներկայացնել։ Մինչ ես մագլցեցի կտրելու զանգի լարը, Թերեզան մի քանի անգամ Մերիին կրկրնեց կրկնեց մեր պլանը։ Հետո նրան ամուր կապեցի բազկաթոռին, դանակով մաշացրի լարի վերջավորությունը, որպեսզի բնական թվա, և ոչ ոք չզարմանա, թե ինչպես է գողը այդքան բարձր մագլցել։ Մնում էր միայն վերցնել մի քանի կտոր արծաթյա սպասք, որպեսզի կասկած չլիներ, որ այնտեղ գողեր են եղել։ Գնալուց առաջ պատվիրեցի նրանց քառորդ ժամ անց տագնապ բարձրացնել։ Լճակ նետելով արծաթեղենը, վերադարձա Սայդենհեմ, կյանքում առաջին անգամ ինձ իսկական հանցագործ զգալով։ Այն ամենը, ինչ պատմեցի ձեզ, միստր Հոլմս, զուտ ճշմարտություն է՝ չնայած դրա համար հարկ կլինի գլխով հատուցել․․․հատուցել… : Միառժամանակ Հոլմսը լուռ ծխեց։ Հետո վեր կացավ տեղից՝ քայլեց սենյակի մի ամկյունից մյուսն ու նույն լռությամբ էլ սեղմեց մեր հյուրի ձեռքը։: ― — Ահա թե ինչ, ― — ասաց նա։ ― — Ես գիտեմ, որ ձեր ամեն մի բառը ճիշտ է։ Ինձ համար ոչ մի նոր բան չպատմեցիք։ Միայն ակրոբատը կամ նավաստին կարող էր հասնել քիվի լարին, և միայն նավաստին կարող էր Մերիին այդպիսի հանգույցներով կապել բազկաթոռին։ Բայց Մերին միայն մեկ անգամ էր հանդիպել ծովայինի՝ այն էլ Անգլիա մեկնելիս։ Դրանից բացի, այդ ծովայինն անկասկած իր շրջապատից էր, եթե լեդին այդպես համառորեն պաշտպանում էր նրան։ Ի միջի այլոց, դրանից հետևում է, որ նա սիրում է այդ ծովայինին։ Այնպես որ, ինձ համար մեծ դժվարություն չէր ձեզ գտնելը։: ― — Կարծում էի, որ ոստիկանությունը երբեք չի կարող բացահայտել մեր խորամանկությունը։: ― — Հոպկինսը չէր էլ կռահի, որքան էլ չարչարվեր։ Ահա թե ինչ, նավապետ Կրոուկեր, այս գործը շատ լուրջ է, չնայած խոստովանում եմ, որ դուք գործել եք բացառիկ պայմանների ազդեցությսն տակ։ Չեմ կարող ասել, գերազանցել եք անհրաժեշտ պաշտպանության չափը, թե ոչ։ Դա կորոշի անգլիական երդվյալների դատարանը։ Բայց եթե դուք կարողանաք անհետանալ մոտակա քսանչորս ժամում, խոստանում եմ ձեզ, դա կանեք առանց խոչընդոտի։: ― — Իսկ հետո կտեղեկացնեք ոստիկանությա՞նը։: Ծովայինի դեմքը կատաղությունից բռնկվեց։: ― — Ինչպես կարողացաք դա ինձ առաջարկել։ Ես գիտեմ օրենքները և հասկանում եմ, որ Մերին պետք է մեղսակից ճանաչվի։ Եվ դուք կարծում եք, ես թույլ կտամ, որ նա մենակ անցնի այդ դժոխքից։ Է՜, ոչ, սըր։ Թող ինձ վատթարագույնը սպառնա, ես ոչ մի տեղ չեմ գնա։ Միայն մի բան եմ խնդրում, մտածեք, ինչպես փրկել Մերիին դատից։: Հոլմսը մի անգամ էլ ձեռքը մեկնեց ծովայինին։: ― — Մի հուզվեք, ես ձեզ ստուգելու համար ասացի։ Ոչ մի կեղծ հնչյուն։ Ես ինձ վրա մեծ պատասխանատվություն եմ վերցնում։ Բայց ես Հոպկինսին տվել եմ կծիկի ծայրը, և եթե նա չկարողանա դրանից կառչել, մեղքն իմը չէ։ Գիտե՞ք հիմա ինչ կանենք։ Ձեզ կդատենք ինչպես պահանջում է օրենքը։ Դուք՝ նավապետ Կրոուկեր, ամբաստանյալ եք։ Դուք, Ուոտսոն, անգլիական երդվյալների դատարանը, ես չեմ ճանաչում մի այլ մարդու, որն ավելի արժանի լիներ այդ դերին։ Ես դատավոր եմ։ Եվ այսպես, ջենտլմեններ, դուք լսեցի՞ք ցուցմունքները։ Ամբաստանյալին մեղավոր ճանաչու՞մ եք։: ― — Vox populi, vox Dei. (Ձայն բազմոցբազմաց, ձայն աստծո)։: ― Դուք արդարացված եք, նավապետ Կրոուկեր։ Եվ քանի դեռ արդարադատությունը ուրիշ մեղավոր չի գտնի, դուք ազատ եք։ Մեկ տարի անց վերադարձեք ձեր ընտրյալի մոտ և թող ձեր կյանքն ապացուցի այսօրվա կայացրած դատավճռի արդարությունը։