Changes
Ալյոշային արթնացրին առավոտ կանուխ, դեռ լուսաբացից առաջ։ Սրբահայրը զարթնել էր և շատ տկար էր զգում իրեն, թեև ուզեց վեր կենալ անկողնից ու նստեց բազկաթոռին։ Գիտակցությունը լրիվ տեղն էր, դեմքը շատ հոգնած էր թեպետ, բայց պայծառ էր, գրեթե ուրախ, իսկ հայացքը զվարթ էր, բարեհամբույր, սիրակոչ։ «Գուցե և չտեսնեմ այս նոր ծագող օրվա երեկոն»,— ասաց նա Ալյոշային։ Ապա ցանկացավ իր խոստովանանքը կատարել ու հաղորդություն ընդունել անմիջապես։ Նրա խոստովանահայրը միշտ Հայր Պաիսին էր եղել։ Երբ կատարվեցին խոստովանանքի և հաղորդության սուրբ խորհուրդները, վերջին օծման արարողությունն սկսվեց։ Հավաքվեցին աբեղաները, խուցն աստիճանաբար լցվեց մենաստանի ճգնավորներով։ Մինչ այդ՝ լույսը բացվեց։ Վանքից էլ սկսեցին միաբաններ գալ։ Երբ արարողությունը վերջացավ, սրբահայրն ուզեց բոլորին հրաժեշտ տալ և սկսեց համբուրել յուրաքանչյուրին։ Խուցի նեղ լինելու պատճառով, ավելի շուտ մտած մարդիկ դուրս էին գալիս և տեղը զիջում մյուսներին։ Ալյոշան կանգնել էր սրբահոր մոտ, որ կրկին նստել էր բազկաթոռին։ Որքան կարող էր՝ խոսում էր սրբահայրը և ուսուցանում․ ձայնը թեև թույլ, բայց դեռ կորովի էր բավական։ «Այնքա՜ն երկար տարիներ ուսուցանել եմ ձեզ, ուստի և այնքա՜ն երկար տարիներ բարձրաձայն եմ խոսել, որ կարծես սովորություն եմ դարձրել խոսելը, իսկ խոսելով նաև ուսուցանելը, և այն աստիճան, որ լուռ մնալն ինձ համար ավելի դժվար կլիներ, քան խոսելը հիմա, նույնիսկ այս իմ տկար վիճակում, հայրեր ու եղբայրներ իմ սիրեցյալ»,— կատակեց նա, խանդաղատալից նայելով իր շուրջը հավաքվածներին։ Ալյոշան հետագայում բան ինչ հիշեց այն խոսքերից, որ սրբահայրն ասաց այդ պահին։ Թեև նա պարզորոշ էր խոսում ու բավական կորովի ձայնով, բայց նրա զրույցն զգալիորեն անկապ էր։ Շատ բաների մասին խոսեց, կարծես ուզում էր ամեն ինչ ասել, ուզում էր մոտալուտ մահից առաջ կրկնել այն բոլորը, որ չէր կարողացել լրիվ արտահայտել իր կյանքում, և ոչ թե միայն ուսուցանելու սիրույն, այլ կարծես տենչալով բաժանել իր բերկրանքն ու ցնծությունը բոլոր մարդկանց և արար աշխարհի հետ, կյանքում մի անգամ ևս զեղել իր սիրտը․․․
«Սիրեցե՛ք զմիմյանս, հայրե՜ր,— ուսուցանում էր սրբահայրը (որքան որ հիշեց հետագայում Ալյոշան)։— Սիրեցեք աստուծո ժողովրդին։ Մենք աշխարհականներից ավելի սուրբ չենք վասն այնորիկ, որ եկել ենք այստեղ ու փակվել սույն պատերի մեջ, այլ ընդհակառակն, այստեղ եկող ամեն ոք իր գալու փաստովն իսկ խոստովանել է ինքն իրեն, որ ինքը վատթար է բոլոր աշխարհականներից ու երկրի վրա գոյություն ունեցող ամեն ինչից․․․ Եվ վանականը որքան ավելի երկար ապրի իր պատերի մեջ մեկուսացած, այնքան ավելի սուր կերպով պետք է գիտակցի այս իրողությունը։ Քանզի այլապես նա պատճառ չէր ունենա այստեղ գալու։ Իսկ երբ գիտակցի, թե ինքը ոչ միայն վատթար է քան բոլոր աշխարհականները, այլև բոլոր մարդկանց առաջ մեղավոր է բոլորի և ամեն ինչի համար, մարդկային բոլոր մեղքերի համար, լինեն դրանք համայնական թե անձնական, ահա լոկ հայնժամ կհասնենք վանական միաբանության նպատակին։ Քանզի գիտցե՛ք, սիրեցյալներ իմ, որ մեզնից ամեն ոք, անտարակույս, մեղավոր է այս երկրի վրա բոլորի և ամեն ինչի համար, ոչ միայն աշխարհի համայնական մեղքի հետևանքով, այլև ամեն ոք անձնապես մեղավոր է ամբողջ մարդկության և յուրաքանչյուր մարդու համար։ Սույն գիտակցությունը պսակն է վանական կյանքի և առհասարակ ամեն մի մարդկային կյանքի՝ այս երկրի վրա։ Քանզի վանականները տարբեր մարդիկ չեն, այլ լոկ այնպիսի մարդիկ, ինչպիսիք պետք է բոլորը լինեին աշխարհում։ Այդպիսով է միայն, որ մեր սիրտը կլեցվեր անհուն, տիեզերական, անհագ սիրո խանդաղատանքով։ Հայնժամ ձեզնից յուրաքանչյուրն ի զորու կլիներ ամբողջ աշխարհը վաստակելու սիրո շնորհիվ և աշխարհի մեղքերը լվանալու իր արցունքներով․․․ Յուրաքանչյուրդ թող աչալուրջ հսկի իր սրտի վրա, յուրաքանչյուրդ թող անդադար խոստովանի ինքն իրեն։ Մի՛ երկնչիք ձեր սեփական մեղքից, եթե նույնիսկ գիտակցեք այն, միայն թե զղջումն անպակաս լինի, բայց աստուծո առաջ պայման մի՛ դնեք։ Դարձյալ ասում եմ՝ մի՛ հպարտանաք։ Մի՛ հպարտանաք փոքրերի առաջ, մի՛ հպարտանաք և մեծերի առաջ։ Մի՛ ատեք նաև ձեզ մերժողներին, ձեզ անարգողներին, ձեզ նախատողներին ու զրպարտողներին։ Մի՛ ատեք՝ անաստվածներին, չարուսույցներին, նյութապաշտներին․ բազում են բարի մարդիկ նրանց մեջ, մեր օրերում նամանավանդ, և ոչ միայն բարիներին, այլև չարերին մի՛ ատեք։ Ձեր աղոթքի մեջ հիշատակեցեք նրանց այսպես, փրկիր, ո՜վ տեր, բոլոր նրանց, ովքեր աղոթող չունեն իրենց համար, փրկիր և նրանց, ովքեր չեն ուզում աղոթել քեզ։ Եվ ավելացրեք իսկույնևեթ․ ոչ հպարտությամբ եմ աղերսում բանն այս, ո՜վ տեր, զի ես անձամբ իսկ քստմնելի եմ առավել քան բոլորն ու ամենայն ինչ․․․ Սիրեցեք աստուծո ժողովրդին, մի՛ թողնեք, որ եկվոր մարդիկ խլեն հոտը ձեզնից, զի եթե նիրհեք ձեր ծուլությամբ, ձեր խորշող հպարտությամբ ու նամանավանդ շահատենչությամբ, ապա կգան բոլոր կողմերից ու կխլեն ձեր հոտը ձեզնից։ Անդադար մեկնաբանեցեք ավետարանը ժողովրդին․․․ Մի՛ գռփեք վաշխառությամբ ու կաշառակերությամբ․․․ Մի՛ սիրեք ոսկի և արծաթ, մի՛ պահեք դրանք ձեզ մոտ․․․ Հավատք ունեցեք ու հավատարիմ եղեք դրոշին։ Բարձր պահեցեք դրոշր դրոշը ձեր․․․»։
Սակայն սրբահայրը խոսում էր ավելի անկապակից, քան շարադրված է այստեղ ըստ Ալյոշայի հետագա գրառման։ Երբեմն նա բոլորովին ընդհատում էր իր խոսքը, կարծես ուժերն էր հավաքում, հևում էր շնչասպառ, բայց մի տեսակ ցնծության մեջ էր։ Հուզմունքով էին լսում նրան, թեև շատերը զարմանում էին նրա խոսքերի վրա և մութ իմաստ էին տեսնում դրանց մեջ․․․ Հետագայում բոլորը հիշեցին այդ խոսքերը։ Երբ պետք եղավ, որ Ալյոշան մի րոպեով դուրս գա խուցից, նա ապշեց՝ տեսնելով խուցի ներսն ու դուրսը ժողովված միաբանների ընդհանուր հուզմունքն ու սպասողական վիճակը։ Ոմանք գրեթե տագնապով էին սպասում, իսկ ուրիշները՝ հանդիսավոր բարեպաշտությամբ։ Բոլորն էլ ակնկալում էին, որ անմիջական ու մեծ մի բան է կատարվելու սրբահոր ննջումից հետո։ Այդ ակնկալությունը համարյա թեթևամիտ բան էր մի տեսակետից, բայց նույնիսկ ամենախստաբարո վանականները ենթարկվում էին դրա ազդեցության։ Ամենից ավելի խիստ էր աբեղա հայր Պաիսիի դեմքը։
Ալյոշան խուցից դուրս եկավ լոկ այն պատճառով, որ Ռակիտինը խորհրդավոր կերպով կանչել էր իրեն մի վանականի միջոցով։ Քաղաքից էր եկել Ռակիտինը և տարօրինակ մի նամակ էր բերել տիկին Խոխլակովայից։ Տիկինը մի հետաքրքրական ու ճիշտ ժամանակին հասնող լուր էր հաղորդում Ալյոշային։ Խնդիրն այն էր, որ նախորդ օրը, սրբահոր աջն համբուրելու և նրա օրհնությունն ստանալու համար եկած ռամիկ ու հավատացյալ կանանց մեջ քաղաքաբնակ մի պառավ կար՝ ենթասպայի այրի Պրոխորովան։ Նա հարցրել էր սրբահորը, թե կարո՞ղ է արդյոք եկեղեցում հոգեհանգիստ կարդալ տալ իր որդու համար, որպես հանգուցյալի, քանի որ իր Վասենկան ծառայության համար գնացել էր Սիբիրի հեռավոր մի անկյունը՝ Իրկուտսկ, և արդեն մի տարի է, ինչ ոչ մի լուր չկար նրանից։ Եվ սրբահայրը խստությամբ էր պատասխանել նրան առ այդ, արգելելով և կախարդության նման մի բան նկատելով այդպիսի հոգեհանգիստը։ Բայց այնուհետև, անգիտության համար ներելով նրան, ավելացրել էր, «կարծես ապագայի մատյանը կարդալով» (ինչպես արտահայտվում էր տիկին Խոխլակովան իր նամակում), նաև այն մխիթարությունը, «թե նրա որդին, Վասյան, ողջ է անտարակույս, և թե շուտով գալու է անձամբ կամ էլ նամակ է ուղարկելու, ուստի մայրը թող գնա տուն և սպասի նրան։ Եվ ի՞նչ եք կարծում,— ավելացնում էր տիկին Խոխլակովան ոգևորությամբ,— մինչև իսկ տառացիորեն կատարվեց մարգարեությունը և նույնիսկ ավելին»։ Հազիվ էր պառավը տուն վերադարձել, երբ իսկույն նրան հանձնեցին Սիբիրից եկած նամակը, որ արդեն ստացվել էր մինչև նրա գալը։ Բայց դեռ ավելին․ նամակում, որ գրված էր ճանապարհից՝ Եկատերինբուրգից, Վասյան տեղեկացնում էր մորը, թե ինքն անձամբ գալիս է Ռուսաստան, վերադառնում է մի աստիճանավոր պաշտոնյայի հետ, և թե նամակն ստացվելուց երեք շաբաթ հետո «հույս ունի գրկելու իր մորը»։ Տիկին Խոխլակովան ջերմորեն ու թախանձագին աղերսում էր, որ Ալյոշան անմիջապես վանահորն ու ամբողջ միաբանությանը հայտնի այս նոր կատարված «կանխատեսման հրաշքը»։ Վերջացնելով իր նամակը, նա բացականչում էր․ «Սա պետք է հայտնի դառնա բոլորին, բոլորի՜ն»։ Նամակը գրված էր արագ, հապճեպ, գրողի հուզմունքը երևում էր ամեն մի տողում։ Բայց Ալյոշան պետք չուներ այլևս որևէ բան հայտնելու, որովհետև միաբաններն արդեն ամեն ինչ գիտեին։ Ռաիկտինն Ռակիտինն իր ուղարկած վանականին հանձնարարել էր նաև «ամենայն պատկառանոք հաղորդել նորին գերաշնորհություն հայր Պաիսիին, որ ինքը՝ Ռակիտինը մի որոշ գործ ունի նրա հետ առնչված, բայց այնքան կարևոր մի գործ, որ չի համարձակվի մի րոպե անգամ հետաձգել դրա կատարումը, իսկ իր հանդգնության համար ծնրադիր խնդրում է ներել իրեն»։ Վանականը հայր Պաիսիին ավելի շուտ էր հայտնել Ռակիտինի խնդրանքը, քան Ալյոշային, ուստի Ալյոշան, դուրս գալով ու կարդալով նամակը, տեսավ, որ իրեն մնում էր անմիջապես հայր Պաիսիին ներկայացնել այդ գրությունն իբրև սոսկ փաստաթուղթ։ Եվ ահա նույնիսկ այդ խստաբարո և դժվարահավատ մարդը, «հրաշքի» լուրը խոժոռադեմ կարդալուց հետո, չկարողացավ լիովին զսպել իր ներքին ինչ-որ զգացմունքը։ Աչքերը փայլեցին, ծանրախոհ ու խորիմաստ մի ժպիտ երևաց հանկարծ շրթունքներին։
— Մեծամեծ ևս բաներ պիտի տեսնենք, քան այս,— գոչեց նա կարծես ակամա։
— Մեծամե՜ծ ևս բաներ, մեծամե՜ծ բաներ պիտի տեսնենք,— կրկնեցին վանականները չորս կողմից, բայց հայր Պաիսին, նորից հոնքերը կիտելով, խնդրեց բոլորին, որ գոնե մի որոշ ժամանակ ոչ ոքի չհայտնեն լուրը, «մինչև որ ավելի ևս հաստատվի, որովհետև շատ է աշխարհիկ մարդկանց թեթևամտությունը, և բացի այդ՝ սույն դեպքը կարող է բնական ձևով պատահած լինել»,— ավելացրեց նա զգուշությամբ, կարծես իր խիղճը հանգստացնելու համար, բայց ինքն էլ համարյա չհավատալով իր վերապահությանը, մի բան, որ նրա ունկնդիրները ևս շատ պարզ նկատեցին։ Անշուշտ նույն ժամին «հրաշքը» հայտնի դարձավ ամբողջ միաբանությանը և նույնիսկ այն բազմաթիվ աշխարհականներին, որոնք ժամերգության էին եկել։ Բայց կատարված հրաշքը կարծես թե ամենից ավելի ապշեցրել էր այն վանականին, որ դեռ երեկ ժամանել էր հեռավոր հյուսիսի «սուրբ Սիլվեստրից», Օբդորսկի մի փոքր վանքից։ Երեկ նա, տիկին Խոխլակովայի կողքին կանգնած, ողջույն էր տվել սրբահորը և, մատնացույց անելով այդ տիկնոջ «բուժված» աղջկան, հարցրել էր ազդու և հանդիսավոր շեշտով․ «Ինչպե՞ս եք հանդգնում այսպիսի գործեր անել»։
Խնդիրն այն է, որ եկվոր վանականն այժմ որոշ տարակուսանքի մեջ էր ընկել ու համարյա չգիտեր, թե ո՛ր մեկին հավատա։ Երեկ իրիկուն այցելել էր վանքի միաբան հայր Ֆերապոնտին, որի առանձին խուցը գտնվում էր փեթականոցի մյուս կողմը, և այդ տեսակցությունն արտակարգ, զարհուրելի տպավորություն էր գործել ու շշմեցրել էր նրան։ Հայր Ֆերապոնտը հենց այն զառամյալ վանականն էր, այն մոլեռանդ ծոմապահն ու լռակյացը, որին արդեն հիշել ենք որպես սրբահայր Զոսիմայի հակառակորդի։ Նա գլխավորաբար դեմ էր բուն սրբահայրության կարգին, որ վնասակար ու թեթևամիտ նորամուծություն էր համարում։ Չափազանց վտանգավոր հակառակորդ էր նա, չնայած որ, լռակյաց լինելով, գրեթե ոչ մի բառ չէր փոխանակում որևէ մեկի հետ։ Իսկ նա վտանգավոր էր հատկապես այն պատճառով, որ բազմաթիվ միաբաններ լիովին համակրում էին նրան, այցելող աշխարհականներից էլ շատ-շատերը նրան պատվում էին որպես մեծ արդարակյացի ու ճգնավորի, թեև տեսնում էին անտարակայուս, որ նա կրոնախև է։ Բայg Բայց հենց այդ խևությունն էր նրա հմայքը։ Այս հայր Ֆերապոնտը երբեք չէր գնում սրբահայր Զոսիմայի մոտ, թեև մենաստանում էր ապրում, բայց շատ էլ չէին անհանգստացնում նրան մենաստանի ներքին կանոնադրությամբ, և դարձյալ այն պատճառով, որ նա ուղղակի խևի պես էր պահում իրեն։ Յոթանասունհինգ տարեկան էր, եթե ոչ ավելի, և ապրում էր մենաստանի փեթականոցից այն կողմ, պատի անկյան մոտ, փայտե հին, գրեթե փուլ եկած մի խուցի մեջ, որ շինված էր շատ տարիներ առաջ, դեռ անցյալ դարում, նույնպես մի մեծ ծոմապահ ու լռակյաց ճգնավորի՝ հայր Իոնայի համար, որ հարյուր հինգ տարի էր ապրել և որի սրբագործությունների մասին մինչև օրս էլ բազմաթիվ հետաքրքրական պատմություններ էին շրջում վանքում ու մոտակա շենքերում։ Հայր Ֆերապոնտը յոթ տարի առաջ հասել էր իր նպատակին վերջապես իրեն էլ տեղավորել էին այդ նույն մենավոր խուցի մեջ։ Դա մի խրճիթ էր պարզապես, բայց շատ նման էր մատուռի, որովհետև չափազանց շատ սրբապատկերներ կային այնտեղ․ հավատացյալների ընծայաբերած այդ սրբապատկերների առջև օր ու գիշեր վառվում էին նույնպես ընծայաբերված կանթեղները, և հայր Ֆերապոնտը մի տեսակ հսկիչ ու լուսարար էր կարգված դրանց վրա։ Ասում էին (և դա ճշմարիտ էր), որ նա ընդամենը երկու ֆունտ հաց էր ուտում երեք օրվա ընթացքում, ոչ ավելի․ երեք օրը մեկ՝ այդ հացը բերում էր մեղվապանը, որ հենց փեթականոցում էր ապրում, բայց իրեն սպասարկող այդ մեղվապանին անգամ հայր Ֆերապոնտը հազվադեպ էր մի որևէ խոսք ասում։ Նրա շաբաթական ամբողջ սնունդը այդ չորս ֆունտ հացն էր՝ կիրակնօրյա նշխարի հետ միասին, որ վանահայրը պատարագից հետո ճշտապահորեն ուղարկում էր աստուծո երանելուն։ Իսկ ամեն օր թարմ ջուր էին լցնում նրա գավաթի մեջ։ Նա հազվադեպ էր երևում պատարագին։ Այցելության եկող երկրպագուները տեսնում էին, թե ինչպես նա երբեմն ամբողջ օրն աղոթում էր ծնրադիր, առանց վերկենալու և առանց շուրջը նայելու։ Իսկ եթե երբևիցե պատասխաներ այցելուներին, ապա խոսում էր կարճ ու կտրուկ, տարօրինակ ու գրեթե միշտ կոպիտ։ Շատ հազվադեպորեն, սակայն, ինքն էլ մի խոսք էր ուղղում եկողներին, բայց մեծ մասամբ տարօրինակ մի բան էր ասում միայն՝ կատարյալ մի առեղծված իր խոսակցի համար, իսկ հետո, որքան էլ խնդրեին, լուռ էր մնում ու ոչ մի բացատրություն չէր տալիս։ Քահանայական կարգ չուներ, հասարակ վանական էր պարզապես։ Շատ տարօրինակ մի լուր էր շրջում,— ամենատգետ մարդիկ էին սակայն այդ լուրը տարածողները,— թե հայր Ֆերապոնտը հաղորդակցության մեջ է երկնային ոգիների հետ, միայն նրանց հետ է զրուցում, և ահա այդ պատճառով է, որ լուռ է մնում մարդկանց մոտ։
Օբդորսկցի վանականը փեթականոց մտավ մեղվապանի՝ նույնպես լռակյաց ու մռայլ այդ վանականի առաջնորդությամբ, հետո գնաց այն անկյունը, ուր գտնվում էր հայր Ֆերապոնտի խուցը։ «Գուցե խոսի քեզ հետ՝ որպես եկվորի, բայց գուցե և ոչինչ չիմանաս նրանից»,— նախազգուշացրեց մեղվապանը։ Վանականը, ինչպես ինքն էր պատմում հետո, մեծագույն ահով մոտեցավ ճգնավորին։ Ուշ իրիկուն էր արդեն։ Հայր Ֆերապոնտն այդ պահին նստած էր խուցի դռանը՝ ցածլիկ աթոռակի վրա։ Մի հին ու հսկա կնձնի մեղմ սոսափում էր վերևում։ Օդը զովանում էր երեկոյան թարմությամբ։ Օբդորսկցի վանականը երեսնիվայր ընկավ երանելու առաջ և նրա օրհնությունը խնդրեց։
— Օրհնելով՝ օրհնյալ լեր։ Նստի՛ր մոտն իմ։ Ո՞ր կողմերից ես հասել այստեղ։
Խեղճ վանականին ամենից ավելի զարմանք պատճառեց այն, որ հայր Ֆերապոնտը, հակառակ իր անտարակուսելիորեն խստագույն ծոմապահության և այնքան զառամյալ տարիքին, արտաքուստ դեռ առույգ, բարձրահասակ մի ծերունի էր, որ ուղիղ էր պահում մարմինը, չէր կռանում երբեք, ու թարմ էր դեմքը՝ թեև նիհար, բայց առողջ։ Անտարակուսելի էր նաև, որ զգալի ուժի տեր է տակավին։ Ըմբիշի կազմվածք ուներ։ Չնայած այնքան մեծ տարիքին, նույնիսկ լրիվ չէր սպիտակել, դեռ շատ խիտ էին մազերն ու մորուքը, որոնք կատարելապես սև էին եղել մի ժամանակ։ Աչքերը մոխրագույն էին, խոշոր, փայլուն, սակայն արտակարգորեն չռված, մի բան, որ նույնիսկ շշեմցնող շշմեցնող տպավորություն էր գործում։ Խոսում էր գավառական կոպիտ շեշտադրությամբ։ Հագել էր գյուղական երկար ու կարմրավուն վերնազգեստ՝ այն կոշտ մահուդից, որ առաջ կալանավորական էր կոչվում, իսկ մեջքին մի հաստ պարան էր կապել։ Վիզն ու կուրծքը մերկ էին։ Վերնազգեստի տակ երևում էր չափազանց հաստ կտավից կարված շապիկը, որ ամիսներով մնում էր նրա վրա և համարյա սևացել էր կեղտից։ Ասում էին, թե նա երեսուն ֆունտ կշռող շղթաներ է կրում մարմնին՝ վերնազգեստի տակ։ Իսկ մերկ ոտքերին հնամաշ, գրեթե լիովին քայքայված հողաթափեր կային։
— Օբդորսկի փոքր վանքից, սուրբ Սիլվեստրից,— խոնարհաբար պատասխանեց եկվոր վանականը, իր փոքրիկ, արագաշարժ, հետաքրքրասեր, թեև մի քիչ վախեցած աչքերով դիտելով ճգնավորին։
Ալյոշան լսում էր առանց որևէ բան ասելու։
— Ինչո՞ւ չի խոսում ինձ հետ։ Իսկ թե խոսեց՝ սկսում՝ սկսում է ձևեր թափել։ Սրիկա՛ է քո Իվանը։ Իսկ Գրուշկայի հետ իսկույն կամուսնանամ, եթե ուզեմ։ Որովհետև եթե փող ունես, Ալեքսեյ Ֆյողորովիչ, բավական է հենց ուզես մի բան, և ամեն ինչ կլինի։ Հենց դրանից է վախենում Իվանը և կանգնել է գլխիս, որ չամուսնանամ, իսկ Միտյային էլ դրդում է հենց այն մտքով, որ նա ամուսնանա Գրուշկայի հետ։ Այդպիսով ուզում է մի կողմից ի՛նձ ետ պահել Գրուշկայից (կարծես թե ես նրան փո՜ղ եմ թողնելու, եթե չամուսնանամ Գրուշկայի հետ), իսկ մյուս կողմից՝ եթե Միտյան Գրուշկայի հետ ամուսնանա, Իվանը նրա հարուստ հարսնացուին իր ձեռը կգցի, ա՜յ թե ինչ հաշիվներ է անում։ Սրիկա՛ է քո Իվանը։
— Որքա՜ն դյուրագրգիռ եք։ Երեկվա հետևանքն է։ Լավ կլիներ՝ գնայիք ու պառկեիք,— ասաց Ալյոշան։
«Փառք աստուծո, Գրուշենկայի մասին չհարցրեց,— մտածեց իր հերթին Ալյոշան, դուրս գալով հոր մոտից և գնալով դեպի Խոխլակովայի տունը,— թե չէ՝ գուցե ստիպված լինեի պատմել երեկվա հանդիպումը Գրուշենկայի հետ»։ Ալյոշան ցավով զգաց, թե ախոյանները նոր ուժ են հավաքել գիշերվա ընթացքում և նրանց սրտերը նորից քարացել են այսօր։ «Հայրիկը բորբոքված է ու չարացած, մի բան է դրել միտքը և կպել դրան։ Իսկ Դմիտրի՞ն։ Նա էլ գոտեպնդված կլինի մինչև առավոտ, երևի նույնպես բորբոքված է ու չարացած և նույնպես, անշուշտ, որոշել է մի բան... Օ՜հ, այսօր անպայման պետք է գտնեմ նրան, ի՜նչ գնով էլ լինի...»։
Բայց Ալյոշան չկարողացավ երկար մտածել, ճանապարհին հանկարծ պատահեց մի դեպք, որ թեև շատ էլ կարևոր մի բան չէր երևութապես, բայց ուժեղ տպավորություն գործեց նրա վրա։ Հենց որ հրապարակն անցավ ու թեքվելով մտավ նրբանցք, որպեսզի դուրս գա Միխայլովսկայա փողոցը, որ զուգահեռ է Մեծ փողոցին, բայց միայն մի ձորակով է անջատված դրանից (մեր ամբողջ քաղաքը կտրատված է ձորակներով), դպրոցականների մի փոքր խումբ տեսավ ներքևում կամուրջի մոտ։ Բոլորն էլ մանկահասակ էին, իննից տասներկու տարեկան, ոչ ավելի։ Դպրոցից ելել ու գնում էին իրենց տները՝ ոմանք թիկնապայուսակները շալակած, ուրիշներ՝ կաշվե պայուսակներն ուսերից կախած, ոմանք կարճ բաճկոններով, ուրիշներ՝ թեթև վերարկուներով, մի քանիսն էլ հագել էին երկարաճիտ ու ծալքավոր կոշիկներ, որոնցով հատկապես սիրում են պարծենալ ունևոր հայրերի երես առած տղաները։ Ամբողջ խումբն աշխուժորեն խոսոսում խոսում էր մի բանի մասին, երևի խորհրդակցում էին։ Ալյոշան երբեք չէր կարող անտարբեր անցնել երեխաների կողքով, Մոսկվայում էլ այդպիսին էր, ու թեև ամենից ավելի սիրում էր երեք տարեկան կամ մոտավորապես այդ տարիքի փոքրիկներին, բայց տասը, տասնմեկ տարեկան դպրոցականներն էլ շատ էին դուր գալիս նրան։ Ուստի, որքան էլ մտահոգ էր հիմա, հանկարծ ուզեց իջնել տղաների մոտ ու խոսել նրանց հետ։ Մոտենալով, նայում էր նրանց կարմրաթշիկ, վառվռուն երեսներին, և մեկեն նկատեց, որ բոլորն էլ մի-մի քար ունեին իրենց ձեռքը, ոմանք նույնիսկ երկու քար էին վերցրել։ Իսկ ձորակի մյուս կողմը, խմբից մոտ երեսուն քայլ հեռու, ցանկապատի տակ կանգնած էր մի ուրիշ տղա, նույնպես դպրոցական և նույնպես պայուսակն ուսից կախած, հասակից դատելով՝ տասը տարեկան, ոչ ավելի, կամ նույնիսկ դրանից էլ փոքր։ Դժգույն, հիվանդագին տեսք ուներ նա ու սև, կայծկլտուն աչքեր։ Ուշադիր ու աչալուրջ դիտում էր խմբված վեց դպրոցականներին, որոնք հայտնապես նրա դասընկերներն էին ու նրա հետ միասին էին դուրս եկել քիչ առաջ դպրոցից, բայց որոնց հանդեպ թշնամություն ուներ երևի։ Ալյոշան մոտեցավ և, դիմելով մի գանգրահեր, շեկ, վարդերես տղայի, որ սև բաճկոն էր հագել, նկատեց.
— Երբ ես էլ ա՛յ այսպիսի պայուսակ էի գործածում ձեզ նման, ձախ ուսիցս էի կախում, որպեազի որպեսզի կարողանամ հեշտ բացել աջ ձեռքով։ Իսկ դուք պայուսակն աջ կողմից եք կախել, այդպես դժվար է բացելը։
Ալյոշան, առանց որևէ դիտավորյալ հնարամտության, ուղղակի այդ գործնական դիտողությունից սկսեց, և արդեն հենց այդ ձևով պետք է սկսի խոսել չափահաս մարդը, եթե ուզում է միանգամից շահել երեխայի ու մանավանդ երեխաների մի ամբողջ խմբի վստահությունը։ Պետք է սկսել հենց լուրջ ու գործնական մոտեցումով, այնպես անել, որ կատարելապես հավասարե-հավասար լինի խոսակցությունը։ Ալյոշան բնազդով էր հասկանում այդ։
— Բայց նա ձախլիկ է,— պատասխանեց անմիջապես մի ուրիշ տղա, որ կորովի էր ու առողջ, տասնմեկ տարեկան։ Մյոս Մյուս հինգ տղաներն աչքերը հառեցին Ալյոշային։
— Քարն էլ ձախով է գցում,— նկատեց մի երրորդ տղա։
— Առաջինը ի՛նքն սկսեց,— գոռաց կարմիր շապիկ հագած մի տղա մանկական գրգռված ձայնով,— ավազակի մեկն, քիչ առաջ դասարանում Կրասոտկինին խփեց գրպանի դանակով, արյուն եկավ։ Կրասոտկինը պարզապես չուզեց մատնել, բայց մի լավ պետք է դնգսել նրան...
— Բայց ինչո՞ւ։ Երևի դուք ինքներդ եք նրան ջղայնացնում՛ջղայնացնում։
— Ա՜յ, նորից քարով տվեց ձեր մեջքին։ Նա ձեզ գիտի՜,- — գոռացին երեխաները։— Հիմա ձե՛զ վրա է գցում, ոչ թե մեզ։ Դե նորի՛ց բոլորս միասին, փուստ չխփե՜ս, Սմո՛ւրով։
Եվ նորից քարերն սկսեցին տեղալ, այս անգամ, շատ վայրագ թափով։ Մի քար կպավ միայնակ տղայի կրծքին. նա ճչաց, սկսեց լաց լինել և վազեց դարիվեր՝ դեպի Միխայլովսկայև փողոցը։ Խմբում գոռգոռոց բարձրացավ. «Օհո՜, վախեցա՜վ, փախչում է, ճիլո՜պ, ճիլո՜պ»։
— Հանգի՛ստ թողեք ինձ,— գոռաց հանկարծ տղան ջղային շեշտով, բայց չշարժվեց տեղից, կարծես դեռ մի բան էր սպասում, և նորից աչքերը փայլատակեցին քինախնդրությամբ։
— Լավ, գնում եմ,— ասաց Ալյոշան,— միայն թե ես չեմ ճանալում ճանաչում ձեզ ու չեմ ծաղրում։ Նրանք ինձ ասացին, թե ինչպես են ծաղրում ձեզ, բայց ես չեմ ուզում ձեզ ծաղրել։ Մնա՛ք բարով։
— Մետաքսե վարտիքով վանակա՜ն,— գոռաց տղան, նույն քինախնդիր ու կռվարար հայացքով նայելով Ալյոշայի ետևից, և նույնիսկ կռվելու պատրաստ դիրք ընդունեց, մտածելով, որ Ալյոշան հիմա անպայման կհարձակվի իր վրա։ Բայց Ալյոշան դարձավ, նայեց և շարունակեց հեռանալ։ Բայց դեռ երեք քայլ էլ չէր արել, երբ նրա թիկունքին մի սաստիկ հարված իջավ. տղան իր գրպանի ամենամեծ քարն էր արձակել նրա վրա։
— Չեք ամաչո՞ւմ։ Ի՞նչ եմ արել ձեզ,— գոռաց նա։
Տղան, լուռ ու կռվելու պատրաստ, սպասում էր, որ այ հիմա արդեն Ալյոշան ուղղակի կհարձակվի իր վրա։ Բայց տեսնելով, որ նա հիմա էլ չի հարձակվում, լրիվ կատաղեց՝ գազանի ձագի նման. առաջ վազեց ու ինքը նետվեց Ալյոշայի վրա, և դեռ Ալյոշան չէր հասցրել որևէ շարժում անել, երբ գազազած լաճը գլուխը ծռեց, երկու ձեռքով բռնեց նրա ձախ ձեռքն ու սաստիկ կծեց միջնամատը: միջնամատը։ Ատամներն ամուր խրեց և տասը վայրկյան պահեց այդպես։ Ալյոշան սկսեց գոռալ ցավից, ամբողջ ուժով ետ քաշելով մատը։ Տղան վերջապես բաց թողեց նրա ձեռքն ու ետ թռավ, կանգնեց նախկին հեռավորության վրա։ Խածվածքը շատ խորն էր, հասել էր մինչև ոսկորը, ճիշտ եզունգի եղունգի մոտ. սկսեց արյուն հոսել։ Ալյոշան թաշկինակը հանեց և ամուր կապեց վիրավոր ձեռքը։ Գրեթե մի ամբողջ րոպե զբաղվեց կապելով։ Տղան այդ միջոցին կանգնած սպասում էր։ Վերջապես Ալյոշան իր մեղմ հայացքը բարձրացրեց ու նայեց նրան։
— Դե լավ,— ասաց նա,— տեսնո՞ւմ եք ինչ վատ կծեցիք ինձ, էլ բավական է, չէ՞։ Հիմա ասացեք ուրեմն, ի՞նչ եմ արել ձեզ։
— Օ՜, բարեբախտությո՛ւն է դա,— բացականչեց Ալյոշան։— Հի՛մա նրա հետ կտեսակցեմ ձեզ մոտ։ Երեկ ինձ պատվիրեց, որ անպայման այցելեմ իրեն այսօր։
— Գիտեմ, ամեն ինչ գիտեմ։ Մանրամասն լսեցի, թե ինչ է կատարվել երեկ նրա տանը... և իմացա բոլո՜ր այդ սարսափելի բաները... այդ արարածի առնչությամբ։ C’est tragique, (ցնցող բան է - — ֆրանս.) և ես նրա տեղը լինեի՜... չգիտե՜մ, թե ինչ կանեի, եթե նրա տեղը լինեի։ Բայց ձեր եղբա՜յրը, ձեր այդ Դմիտրի Ֆյոդորովիչը այդ ի՛նչ տեսակ մարդ է, աստվա՜ծ իմ։ Ալեքսեյ Ֆյոդորովիչ, շեղվում եմ ու մոռանում ասել՝ պատկերացրե՜ք, ձեր եղբայրն այստեղ է հիմա, այսինքն ոչ թե այն մեկը, ոչ թե երեկվա այդ սարսափելի եղբայրը, այլ մյուսը՝ Իվան Ֆյոդորովիչը, ներսը նստած խոսում է Կատերինա Իվանովնայի հետ։ Հանդիսավոր խոսակցություն է... Եվ եթե մի րոպե պատկերացնեիք, թե ի՜նչ է կատարվում հիմա նրանց միջև... սարսափելի՜ բան է. ասում եմ ձեզ՝ հոգեկան ջլատում է դա, մի ահավոր հեքիաթ, որին անհնար է հավատալ։ Երկուսն էլ խորտակում են իրենց կյանքը, և ինչու չես հասկանում։ Իրենք էլ գիտեն, որ այդպես է, և իրենք իսկ հաճույք են զգում դրանից։ Ես սպասո՜ւմ էի ձեզ։ Սրտատոչո՜ր սպասում էի ձեզ։ Ես չեմ կարող դիմանալ դրան, ա՛յս է ահավորը։ Իսկույն կպատմեմ ձեզ ամեն ինչ, բայց հիմա մի ուրիշ բան ասեմ՝ ամենակարևորը... ա՜խ, նույնիսկ մոռացել էի, որ սա է ամենակարևորը. ասացեք ինձ, ինչո՞ւ Lise-ի հիստերիկ նոպան է բռնել։ Հենց որ լսեց, թե գալիս եք, իսկույն հիստերիկ նոպան սկսեց։
— Maman, դուք եք հիմա հիստերիկ նոպայի մեջ, ոչ թե ես,— ծլվլաց հանկարծ Lise-ի բարալիկ ձայնը կողքի սենյակի դռան ճեղքից։ Շատ փոքրիկ մի ճեղք էր դա, իսկ աղջկա ձայնը կոտրատուն էր, ճիշտ այնպես, ինչպես երբ ուզում ես ծիծաղել, բայց բոլոր ուժերդ լարում ես, որ զսպես ծիծաղը։ Ալյոշան իսկույն նկատեց այդ ճեղքը. Lise-ը վստահաբար իրեն էր նայում այդտեղից՝ բազկաթոռում նստած, բայց ինքն անշուշտ չէր կարող տեսնել նրան։
— Ա՛խ, այդ քո քմահաճույքները, Lise, այդ քո փոփոխականությունը, քո հիվանդությունը, այսօրվա սոսկալի գիշերը քո այդ տաքությամբ, այդ սոսկալի, այդ միշտ նո՜ւյն Հերցենշտուբեն, միշտ նո՜ւյնը մանավանդ, միշտ նո՜ւյնը, նո՜ւյնը։ Եվ վերջապես ամե՜ն ինչ, ամե՜ն ինչ... Եվ վերջապես, նույնիսկ այդ հրա՜շքը։ Օ՜, ինչպե՜ս շշմեցրեց, ինչպես ցնցե՜ց ինձ այդ հրաշքը, սիրելի Ալեքսեյ Ֆյոդորովիչ։ Եվ հիմա էլ հյուրասենյակում այդ ողբերգությունը, որին չեմ կարող դիմանալ, չե՜մ կարող, նախօրոք հայտարարում եմ ձեզ՝ չե՛մ կարող։ Կատակերգություն է գուցե, ոչ թե ողբերգություն։ Ասացե՛ք, Զոսիման դեռ կապրի՞ մինչև վաղը, կապրի՞։ Օ՜ աստված իմ։ Ի՞նչ է պատահում ինձ։ Ամեն րոպե փակում եմ աչքերս ու տեսնում, որ ամեն ինչ անիմաստ է, ամե՜ն ինչ անիմաստ։
— Շատ կխնդրեի,- — ընդհատեց հանկարծ Ալյոշան, - մի կտոր մաքուր լաթ տայիք՝ մատս կապելու։ Գեշ վիրավորվեց և սոսկալի ցավում է հիմա։
Ալյոշան բացեց իր խածված մատը։ Արյունը թանձրացել էր թաշկինակի վրա։ Տիկին Խոխլակովան ճչաց և աչքերը փակեց։
— Բայց իմ այդ նամակից հետո, այդ հիմա՜ր կատակից հետո չեք կարող վերջապես մի փոքրիկ աղջկա տեղ դնել ինձ, պստլի՜կ֊պստլիկ մի աղջնակ համարել։ Ներողություն եմ խնդրում անմիտ կատակի համար, բայց նամակն անպայման բերեք ինձ, եթե իրոք ձեզ մոտ չէ հիմա, հենց այսօր բերեք, անպայման, անպայմա՛ն։
— Այսօր ոչ մի կերպ չեմ կարող. վանք վերադառնալուց հետո երկու, երեք, գուցե և չորս օր չեմ գալու այլևս ձեզ մոսմոտ, որովհետև հայր Զոսիման...
— Չորս օ՞ր։ Ի՜նչ անմտություն։ Լսեցե՜ք, շա՞տ ծիծաղեցիք իմ վրա։
Եվ Lise-ն անընդհատ ծիծաղում էր իր նյարդային, մանրաքրքիջ ծիծաղով, խորամանկորեն նայելով Ալյոշային։
— Է՜, ինչպե՞ս թե ամուսնացած, Lise, որտեղի՞ց հնարեցիր ադ այդ բանը։ Բոլորովին անտեղի էր ասածդ... այնինչ այդ տղան կարող է կատաղած լինել։
— Վա՜յ, մամա՛։ Միթե լինո՞ւմ են կատաղած տղաներ։
=== V։ Ջլատում հյուրասենյակի մեջ ===
Բայց հյուրասենյակում զրույցը վերջանում էր արդեն։ Կատերինա Իվանովնան սաստիկ հուզված էր, թեև վճռականություն կար դեմքին։ Երբ Ալյոշան ու տիկին Խոխլակովան ներս մտան, Իվան Ֆյոդորովիչն արդեն վեր էր կենում հրաժեշտ տալու։ Դեմքը գունատ էր մի քիչ, և Ալյոշան մտահոգ նայեց եղբորը։ Այս րոպեիս պետք է լուծում գտներ Ալյոշայի կասկածներից մեկը՝ հոգեխռով մի առեղծված, որ որոշ ժամանակից ի վեր տանջում էր նրան։ Մեկ ամսվա ընթացքում արդեն մի քանի անգամ ու տարբեր մարդիկ ներշնչել էին նրան այն միտքը, թե Իվանը սիրում է Կատերինա Իվանովնային և որ, մանավանդ, մտադիր է իրոք Միտյայից «խլել» նրա հարսնացուին։ Դեռ մինչև երեկ հրեշային մի բան էր թվում այդ միտքը, թեև շատ էր մտահոգում նրան։ Ալյոշան իր երկու եղբայրներին էլ սիրում էր ու սարսափում նրանց միջև այդպիսի մրցակցությունից։ Եվ հանկարծ երեկ Դմիտրին ինքն էր ուղղակի հայտարարել, թե ուրախ է նույնիսկ, որ Իվանն իր մրցակիցն է, և որ դա մեծապես կօգնի իրեն՝ Դմիտրիին։ Ի՞նչ բանի կօգնի։ Գրուշենկայի հետ նրա ամուսնանալո՞ւն։ Բայց Ալյոշան վտանգավոր ու ծայրահեղ մի բան էր համարում այդ խնդիրը։ Բացի այդ, մինչև երեկ իրիկուն Ալյոշան անհողդողդ հավատում էր, որ Կատերինա Իվանովնան մեծ հրայրքով ու համառորեն սիրում է Դմիտրիին, բայց հավատում էր մինչև երեկ իրիկուն միայն։ Ավելին, չգիտես ինչու նրան միշտ թվացել էր, որ Կատերինա Իվանովնան չի կարող սիրել Իվանի պես մարդուն, այլ սիրում է Դմիտրիին հենց ինչպես որ է նա, հակառակ այդպիսի սիրո ամբողջ արտառոցությանը։ Իսկ երեկ, երբ ներկա եղավ Գրուշենկայի հետ հանդիպման տեսարանին, իրողությունը հանկարծ այլ կերպ պատկերացավ նրան։ «Ջլատում» բառը, որ հենց նոր արտասանեց տիկին Խոխլակովան, համարյա սարսուռ պատճառեց Ալյոշային, որովհետև հենց այս գիշեր, կիսովին զարթնելով առավոտյան դեմ, նա հանկարծ բացականչել էր՝ «Ջլատո՜ւմ, ջլատո՜ւմ», երևի արձագանքելով իր տեսած երազին։ Իսկ ամբողջ գիշեր իր երազում կրկնվել էր այդ տեսարանը Կատերինա Իվանովնայի և Գրուշենկայի միջև։ Հիմա հանկարծ Ալյոշային շշմեցրեց տիկին Խոխլակովայի բացորոշ ու վճռական հավաստիացումը, թե Կատերինա Իվանովնան սիրում է Իվանին և պարզապես դիտմամբ խաբում է ինքն իրեն, մի տեսակ խաղ անելով, «ջլատելով» իր սեփական հոգին, և Դմիտրիի հանդեպ իր կարծեցյալ սիրով տանջում է ինքն իրեն, իբրև թե ինչ-որ երախտապարտությունից մղված։ «Այո,— մտածեց նա,— գուցե ամբողջ ճշմարտությունը հենց այդ խոսքերի մեջ է»։ Բայց այդ դեպքում ի՞նչ դրության մեջ է Իվանը։ Ալյոշան բնազդով զգում էր, որ Կատերինա Իվանովնայի բնավորությունն ունեցող կինը անպայման պետք է իշխի, և նա կարող է իշխել միայն Դմիտրիի նման մեկի վրա, այլ բնավ երբեք Իվանի։ Որովհետև միայն Դմիտրին կարող էր (ասենք թեկուզ երկար ժամանակի ընթացքում) հնազանդվել ի վերջո նրան՝ «իրեն իսկ երջանկություն բերելով» (մի բան, որ նույնիսկ ցանկալի էր Ալյոշայի համար), բայց Իվանը՝ ո՜չ, չէր կարողանա հնազանդվել նրան, և այդպիսի հնազանդությունը երջանկություն էլ չէր տա Իվանին։ Էլ չգիտես ինչու՝ Ալյոշան ակամա այդպիսի կարծիք էր կազմել Իվանի մասին։ Եվ ահա բոլոր այս տատանումներն ու խորհրդածությունները վայրկենաբար առկայծեցին ու անցան նրա մտքով հիմա, երբ մտնում էր հյուրասենյակ։ Եվ մի ուրիշ միտք էլ առկայծեց՝ հանկարծակի և անդիմադրելիորեն. «Իսկ գուցե նա ո՞չ մեկին չի սիրում, ո՛չ Իվանին, ոչ էլ Դմիտրիի՞ն»։ Նշեմ, որ Ալյոշան մի տեսակ ամաչում էր իր այդպիսի մտքերից և հանդիմանում էր ինքն իրեն, երբ դրանք հաճախում էին վերջին ամսվա ընթացքում։ «Է՜հ, ի՞նչ եմ հասկանում ես սիրո և կանանց խնդիրներից և ինչպե՞ս կարող եմ այսպիսի եզրակացություններ հանել»,— մտածում էր նա կշտամբելով իրեն՝ իր ամեն մի այդպիսի մտքից կամ ենթադրությունից հետո։ Եվ սակայն անկարելի էր չմտածել։ Բնազդով հասկանում էր, որ հիմա, օրինակ, այդ մրցակցությունը չափազանց կարևոր հարց է իր երկու եղբայրների ճակատագրում և շատ֊շատ բան է կախված դրանից։ «Մի սողունը կուլ կտա մյուս սողունին»,— ասաց երեկ Իվանը, ջղայնացած խոսելով իրենց հոր ու Դմիտրիի մասին։ Ուրեմն Դմիտրին սողուն է նրա աչքում և գուցե արդեն վաղո՞ւց է սողուն։ Գուցե այն օրի՞ց, երբ Իվանը ճանաչեց Կատերինա Իվանովնային։ Այդ բառերն անշուշտ ակամա թռան երեկ Իվանի բերնից, բայց հենց կարևորն էլ այն է, որ ակամա թռան։ Եթե այդպես է, էլ ի՞նչ հաշտություն։ Ընդհակառակը, նոր պատճառներ չե՞ն ծագում ատելության ու թշնամության համար՝ իրենց ընտանիքի մեջ։ Բայց մանավանդ՝ ո՞ւմ կարեկցի ինքը, Ալյոշան։ Եվ ի՞նչ ցանկանա եղբայրներից յուրաքանչյուրին։ Երկուսին էլ սիրում է, բայց այսպիսի ահավոր հակասությունների մեջ ի՞նչ մաղթի ամեն մեկին։ Այս խառնաշփոթության մեջ կարելի է բոլորովփն բոլորովին շվարել, իսկ Ալյոշայի սիրտը չէր կարող անորոշություն հանդուրժել, որովհետև նրա սերը միշտ գործնական բնույթ ուներ։ Նա չէր կարող սիրել ու ձեռքերը ծալած մնալ, սիրելուց հետո անմիջապես գործի էր անցնում և սկսում օգնել։ Իսկ դրա համար պետք է մի նպատակ դներ, պետք է հաստատ իմանար, թե ինչն է լավ ու անհրաժեշտ նրանցից յուրաքանչյուրին, և նպատակի ճշտությանը համոզվելուց հետո պետք է ամեն մեկին օգներ բնականաբար։ Բայց հաստատուն նպատակի փոխարեն, անորոշություն ու շփոթ էր տեսնում ամեն կողմ։ «Ջլատո՜ւմ». հիմա արդեն ասվե՛ց բառը։ Սակայն ինքը ի՞նչ կարող էր հասկանալ թեկուզ այդ ջլատումից։ Այս ամբողջ խառնակության մեջ առաջին բառն իսկ չի հասկանում։
Տեսնելով Ալյոշային, Կատերինա Իվանովնան փութով և ուրախությամբ ասաց Իվան Ֆյոդորովիչյին, որն արդեն վեր էր կացել գնալու.
— Մի րոպե։ Մի րոպե ևս մնացեք։ Ուզում եմ ահա ա՛յս մարդու կարծիքը լսել, մի մարդու, որին վստահում եմ իմ ամբողջ էությամբ։ Կատերինա Օսիպովնա, դուք էլ մի՛ գնացեք,— ավելացրեց նա, դառնալով տիկին Խոխլակովային։ Ալյոշային նստեցրեց իր մոտ, իսկ Խոխլակովան նստեց դիմացը՝ Իվան Ֆյսդորովիչի կողքին։
— Այստեղ բոլորն էլ իմ բարեկամներն են, իմ սիրելի բարեկամները, ուրիշ մարդ չունեմ աշխարհում,— ջերմորեն սկսեց նա այնպիսի ձայնով, որի մեջ տառապյալի անկեղծ արցունքներն էին դողում, և Ալյոշայի սիրտն իսկույն նրա կողմը հակվեց նորից։— Դուք, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, դուք երեկ ականատես եղաք այդ... զարհուրանքին և տեսաք, թե ինչպիսին էի ես։ Դուք չտեսաք այդ բանը, Իվան Ֆյոդորովիչ, նա տեսավ։ Ի՞նչ մտածեց իմ մասին երեկ՝ չգիտեմ, գիտեմ միայն մի բան, որ եթե նույնը կգնվեր կրկնվեր այսօր, այս րոպեիս, երեկվա նույն զգացմունքները կարտահայտեի նորից. նույն զգացմունքները, նույն խոսքերը և նույն շարժումները։ Հիշում եք իմ շարժումները, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, դուք ինքներդ արգելք եղաք հատկապես իմ մի շարժմանը... (Ասելով այդ, Կատերինա Իվանովնան կարմրեց և աչքերը փայլեցին)։ Հայտարարում եմ ձեզ, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, որ ես ոչ մի բանի հետ չեմ կարող հաշտվել։ Լսեցեք, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, նույնիսկ չգիտեմ, թե սիրո՞ւմ եմ արդյոք նրան հիմա։ Խղճալի դարձավ նա ինձ համար, դա սիրո վատ վկայություն է։ Եթե սիրեի նրան, եթե շարունակեի սիրել, գուցե հիմա չէի խղճա, այլ ընդհակառակը՝ կատեի նրան...
Նրա ձայնը դողաց, և արցունքի կաթիլներ պսպղացին թարթիչներին։ Ալյոշան սարսոաց սարսռաց ներքուստ։ «Այս աղջիկը ճշմարտասեր է ու անկեղծ,— մտածեց նա,— և... և այլևս չի՜ սիրում Դմիտրիին»։
— Ճի՛շտ է, ճի՛շտ,— բացականչեց տիկին Խոխլակովան։
— Չգիտեմ, թե ինչ եք հարցնելու,— ասաց Ալյոշան կարմրած դեմքով,— գիտեմ միայն, որ սիրում եմ ձեզ և այս րոպեիս ձեզ ավելի՝ եմ երջանկություն ցանկանում, քան ինքս ինձ... Բայց չէ՞ որ ես ոչինչ չեմ հասկանում այսպիսի խնդիրներից...— հանկարծ, չգիտես ինչու, շտապեց ավելացնել նա։
— Այսպիսի խնդիրներում, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, այսպիսի խնդիրներում գլխավորը պատիվն ու պարտականությունն է հիմա, և դեռ մի բան էլ, չգիտեմ ինչ, բայց ավելի բարձր մի բան, գուցե նույնիսկ պարտականությունից էլ բարձր։ Սիրտս է ինձ թելադրում այդ անհաղթահարելի զգացումը և այդ զգացումն անդիմադրելիորեն քաշում է ինձ։ Բայց այդ ամբողջը երկու բառով կարելի է ասել. որոշել եմ արդեն,— հանդիսավոր կերպով սկսեց Կատերինա Իվանովնան,— եթե նույնիսկ նա ամուսնանա այդ... արարածի հետ, որին երբեք, երբեք չեմ կարող ներել, այնուամենայնիվ չեմ լքի նրան։ Այսուհետև երբեք, երբե՛ք այլևս չեմ լքի նրան,— ասաց նա մի տեսակ տմույն, բռնազբոսիկ հափշտակությամբ ջլատելով ինքն իրեն։— Այսինքն ոչ թե քարշ եմ գալու նրա ետևից, ոչ թե ամեն րոպե երևալու եմ աչքին, ոչ թե տանջելու եմ նրան, օ ո՜չ, մի ուրիշ քաղաք կգնամ, ո՜ւր որ ուզեք, բայց իմ ամբողջ կյանքում, իմ ամբողջ կյանքում պիտի աչքս վրան պահեմ անդուլ, անդադար։ Իսկ երբ նա դժբախտ դառնա այդ կնոջ հետ, և դա այդպես է լինելու անպայման և անմիջապես, թո՛ղ գա ինձ մոտ և կգտնի բարեկամ, կգտնի քույր... Միմիայն քույր, անշուշտ, և միայն այդպես՝ առհավե՜տ, բայց նա վերջապես կհամոզվի, որ այդ քույրն իրոք նրա քույրն է, նրան սիրող ու նրա համար իր ամբողջ կյանքը զոհաբերած քույրը։ Ես համառորեն կհետապնդեմ, կհասնեմ այն բանին, որ նա վերջապես ճանաչի ինձ և սիրտը լրի՜վ բանա իմ առաջ առա՛նց ամաչելու,— բացականչեց նա մի տեսակ մոլուցքի մեջ ընկած։ — ընկած։— Կլինեմ նրա աստվածը, որին աղոթելու է նա, և գոնե այդքանը պարտական է ինձ՝ իր դավաճանության փոխարեն, այն տառապանքի փոխարեն, որ կրեցի երեկ նրա պատճառով։ Եվ թող իր ամբողջ կյանքում տեսնի, որ ես իմ ամբո՜ղջ կյանքի ընթացքում հավատարիմ եմ լինելու նրան և իմ մե՛կ անգամ տված խոսքին, չնայած որ նա անհավատարիմ եղավ ու դավաճանեց։ Ես պիտի... Ես պարզապես միջոց պիտի դառնամ նրա երջանկության համար և կամ, ինչպե՞ս ասեմ, գործիք դառնամ, մեքենա դառնամ նրա երջանկության համար՝ իմ ամբողջ կյանքում, ամբո՜ղջ կյանքում, և այնպես, որ նա՛ էլ իր ամբողջ կյանքում տեսնի այդ բանը։ Ա՛յս է ահա իմ որոշումը։ Իվան Ֆյոդորովիչը ծայր աստիճան հավանություն է տալիս ինձ։
Նրա շունչը կտրվում էր։ Գուցե կուզենար շատ ավելի արԺանավայելարժանավայել, ճարտար ու բնական կերպով արտահայտել իր միտքը, բայց չափազանց հապճեպ ու չափազանց մերկապարանոց մի բան դուրս եկավ։ Նրա խոսքը լի էր երիտասարդական տաքարյունությամբ, շատ բան էլ երեկվա նրա հուզագրգիռ վիճակից էր գալիս պարզապես, իր հպարտությունը ցույց տալու պահանջից։ Ինքն էլ զգաց այդ։ Դեմքը մի տեսակ մռայլվեց հանկարծ, աչքերի արտահայտությունն անախորժ դարձավ։ Ալյոշան իսկույն նկատեց այդ ամբողջը, և նրա սիրտը շարժվեք կարեկցանքով։ Դա բավական չէր, մի բան էլ Իվանն ավելաց։ավելացրեց։
— Ես իմ միտքը հայտնեցի միայն,— ասաց նա։— Որևէ մի ուրիշ օրիորդ ասեր այս բոլորը՝ շինծու կլիներ, բռնազբոսիկ, բայց ձեր պարագային՝ ոչ։ Ուրիշն իրավացի չէր լինի, բայց դուք իրավացի եք։ Չգիտեմ, թե ինչպես պատճառաբանեմ, բայց տեսնում եմ, որ վերին աստիճանի անկեղծ եք դուք, ուստի և իրավացի եք...
— Բայց ախր միայն ա՛յս րոպեիս է այդպես... Իսկ ի՞նչ է նշանակում այս րոպեն։ Պարզապես երեկվա վիրավորանքը, ուրիշ ոչինչ։ Ահա թե ինչ է նշանակում,— վրա բերեց մեկեն տիկին Խոխլակովան, որ ակներևորեն չէր ուզում միջամտել, բայց չդիմացավ ու շատ ճշմարիտ մի միտք արտահայտեց հանկարծ։
— Այդպես է, այդպես,— ընդհատեց Իվանն անակնկալորեն տաքանալով ու հայտնապես դժգոհ, որ կտրեցին իր խոսքը,— այդպես է, բայց ուրիշի համար այս րոպեն երեկվա տպավորության հետևանքը կլիներ միայն, և մեկ րոպե կլիներ պարզապես, իսկ Կատերինա Իվանովնայի բնավորությամբ՝ այս րոպեն տևելու է նրա ամբողջ կյանքում։ Այն, ինչ ուրիշների համար մի խոստում է լոկ, նրա համար հավիտենական, ծանր, գուցե և մռայլ, բայց անդուլ պարտականություն է։ Եվ նա այդ պարտականությունը կատարելու զգացումով է սնվելու։ Ձեր կյանքը, Կատերինա Իվանովնա, սրանից հետո անցնելու է սեփական զգացումների, սեփական սխրագործության ու սեփական վշտի տառապագին զննումով, բայց հետագայում այդ տառապանքը կմեղմանա, և ձեր կյանքն այլևս կդառնա մի քաղցր հաչեցողությունհայեցողություն, որով կմբոշխնեք ձեր միանգամ ընդմիշտ իրագործած աննկուն ու հպարտ մտադրությունը՝ իր տեսակի մեջ իսկապես հպարտ, համենայն դեպս անհուսալիորեն հանդուգն, բայց ձեզ համար հաղթանակ դարձած մտադրությունը։ Եվ այդ գիտակցությունն ի վերջո ամենալիակատար գոհունակությունը կպարգևի ձեզ և կհաշտվեք մնացյալ բոլոր բաների հետ...
Ուղղակի մի տեսակ քինախնդրությամբ ասաց նա այս բոլորը, երևի դիտմամբ, գուցե նույնիսկ չուզելով թաքցնել իր միտումը, այսինքն՝ որ դիտմամբ է ասում ու հեգնում է։
— Օ՜ աստված իմ, ինչ սխա՜լ է այդ ամբողջը,— բացականչեց նորից տիկին Խոխլակովան։
— Ալեքսեյ Ֆյոդորովիչ, դո՛ւք ասացեք։ Ես տանջալիորեն պետք ունեմ իմպնալուիմանալու, թե դո՛ւք ինչ կասեք ինձ,— բացականչեց Կատերինա Իվանովնան և հանկարծ սկսեց ողորմագին արտասվել։ Ալյոշան վեր կացավ բազմոցից։
— Բան չկա, բան չկա,— շարունակեց նա լալով,— ջղերս քայքայվել են պարզապես, գիշերը չեմ քնել, թայց բայց ձեզ ու ձեր եղբոր նման բարեկամների կողքին դեռ ամուր եմ զգում ինձ... որովհետև գիտեմ ... երկուսդ էլ ինձ չեք լքի երբեք...
— Դժբախտաբար ես վաղն իսկ գուցե Մոսկվա մեկնեմ ու երկար Ժամանակով հեռանամ ձեզնից... Եվ դա անխուսափելի է դժբախտաբար...— ասաց հանկարծ Իվան Ֆյոդորովիչը։
Ալյոշան ընդհատեց իր խոսքն ու լռեց։
— Դուք... դուք... կրոնախև երեխա՛ եք դուք, ա՛յ թե ինչ եք,— կարճ ու կոպիտ պատասխանեց Կատերինա Իվանովնան արդեն գունատված դեմքով ու զայրույթից ծամածռված շրթունքներով։ Իվան Ֆյոդորովիչը հանկարծ ծիծաղեց ու վերկացավ։ Գլխարկը ձեռքին էր։
— Սխալվեցիր, իմ բարի Ալյոշա,— ասաց նա այնպիսի արտահայտությամբ, որ Ալյոշան դեռ երբեք չէր տեսել նրա դեմքին. երիտասարդական անկեղծություն և ուժեղ, անդիմադրելիորեն բացսիրտ զգացում կար այդ արտահայտության մեջ։— Կատերինա Իվանովնան երբեք չի սիրել ինձ։ Միշտ էլ գիտեր, որ ես սիրում եմ իրեն, թեև երբեք մի բառ անգամ չեմ ասել իմ սիրո մասին, գիտեր, բայց ինքը չի սիրել ինձ։ Բարեկամն էլ չեմ եղել ոչ մի անգամ, ոչ մի օր հպարտ օրիորդը կարիք չուներ իմ բարեկամության։ Ինձ իր մոտ պահում էր, որպեսզի մշտապես վրեժ լուծի։ Ինձնից և իմ գլխին է վրեժ լուծել այն բոլոր վիրավորանքների համար, որ անընդհատ և ամեն րոպե կրել է Դմիտրիից այսքան ժամանակ, վիրավորանքներ նրանց առաջին իսկ հանդիպումից սկսած... Որովհետև՝ հենց այդ առաջին հանդիպումն էլ որպես վիրավորանք է մնացել նրա սրտում։ Ահա՜ թե ինչպիսին է նրա սիրտը։ Մինչև հիմա՝ նստել ու Դմիտրիի հանդեպ նրա սիրո խոսքերն եմ լսել շարունակ, ուրիշ ոչինչ։ Հիմա գնում, եմ այլևս, բայց գիտցեք, կատերինա Իվանովնա, դուք իսկապես նրա՛ն եք սիրում միայն։ Եվ որքան ավելի վիրավորի ձեզ, այնքան ավելի ու ավելի եք սիրելու։ Այս է ահա ձեր ջլատումը։ Ինչպես որ է նա, հենց այնպես էլ սիրում եք նրան, ձեզ վիրավորո՛ղ Դմիտրիին եք սիրում։ Եթե նա ուղղվեր, դուք անմիջապես կլքեիք նրան և բոլորովին կդադարեիք սիրելուց։ Բայց նա ձեզ պետք է, որպեսզի անընդհատ ներհայեցությամբ ըմբոշխնեք ձեր հավատարմության սխրանքը և նրան կշտամբեք անհավատարմության համար։ Եվ այս ամբողջը գալիս է ձեր հպարտությունից։ Օ՜, ինչքան ասես նվաստացում և ստորացում կա դրա մեջ, բայց հպարտությունից է գալիս այդ ամբողջը... Ես չափից ավելի ջահել եմ և չափից ավելի ուժեղ եմ սիրել ձեզ։ Գիտեմ, որ այս բանը պետք չէ ասեի ձեզ, և որ ինձ համար ավելի արժանավայել կլիներ պարզապես ցտեսություն ասել ձեզ ու դուրս գնալ. ձեզ համար էլ այնքան վիրավորական չէր լինի։ Բայց ի՞նչ արած, հեռու տեղ եմ գնում և այլևս երբեք չեմ գալու։ Գնում եմ առհավետ... Չեմ ուզում... նստել ջլատման կողքին... Բայց էլ չեմ կարողանում կարգին խոսել, ամեն ինչ ասացի... Մնաք բարով, Կատերինա Իվանովնա, դուք չեք կարող ինձ վրա բարկանալ, որովհետև ես ձեզնից հարյուրապատիկ ավելի եմ պատժված. պատժված եմ արդեն միայն նրանով, որ էլ երբեք չեմ տեսնելու ձեզ։ Մնաք բարով։ Կարիք չունեմ ձեր ձեռքը սեղմելու։ Դուք այնքան գիտակցորեն եք ինձ տանջել, որ այս պահիս չեմ կարող ներել ձեզ։ Հետագայում կներեմ, իսկ հիմա չեմ ուզում ձեր ձեռքը։
Den Dank, Dame, begehr ich nicht (Վարձատրություն չեմ հայցում, տիկի՛ն - — գերմ.),- —
ավելացրեց նա ծռմռված ժպիտով, բայց և բոլորին անսպասելիորեն ապացուցելով, որ նույնպես կարող է Շիլլեր կարդալ անգիր անելու չափ, մի բան, որին դժվար թե հավատար Ալյոշան մինչ այդ։ Նա դուրս ելավ սենյակից, առանց հրաժեշտ տալու նույնիսկ տանտիրուհուն՝ տիկին Խոխլակովային։ Ալյոշան ձեռքերն իրար զարկեց։
— Իվա՜ն,— գոռաց նրա ետևից, ասես գլուխը կորցնելով,— ե՛տ դարձիր, Իվա՜ն։ Չէ՜, չէ՜, հիմա էլ ոչ մի կերպ ետ չի գա,— բացականչեց նա նորից վշտագին պայծառատեսությամբ,— բայց ես եմ, ե՛ս եմ մեղավորը, ե՛ս սկսեցի։ Իվանը ոխով էր խոսում, լավ չէր դա, լավ չէր։ Անարդար էր, քինախնդիր... Նա նորից պետք է գա այստեղ, պետք է վերադառնա, վերադառնա ...— բացականչում էր Ալյոշան խելահեղորեն։
Կատերինա Իվանովնան հանկարծ մյուս սենյակը գնաց։
Նրա դեմքը փայլում էր ուրախությամբ, մեծագույն դառնություն պատճառելով Ալյոշային։ Բայց հանկարծ վերադարձավ Կատերինա Իվանովնան։ Ձեռքին երկու վարդագույն հարյուրանոց բանկտոմս կար։
— Մի մեծ խնդրանք ունեմ ձեզնից, Ալեքսեյ Ֆյոդորովիչ,— սկսեց նա, ուղղակի դիմելով Ալյոշային, երևութապես հանդարտ ու հավասարակշիռ ձայնով, ասես իրոք ոչինչ չէր պատահել։— Մի շաբաթ առաջ, այո, կարծեմ մի շաբաթ առաջ էր, Դմիտրի Ֆյոդորովիչը մի անզուսպ ու անարդարացի բան արեց, շատ այլանդակ մի բան։ Այստեղ մի գինետուն կա՝ այլանդակ մի վայր։ Այդ գինետանը նա հանդիպել է այն պաշտոնաթող սպային, այն փոխկապիտանին, որին ձեր հայրիկն օգտագործում էր իր որոշ գործերի համար։ Չգիտես ինչու զայրանալով փոխկապիտանի վրա, Դմիտրի Ֆյոդորովիչը բռնել է նրա մորուքից և, բոլորի առաջ, այդպես ստորացուցիչ ձևով քաշել֊հանել է նրան փողոց ու փողոցում էլ դեռ բավական ժամանակ քարշ է տվել։ Եվ ասում են՝ այդ փոխկապիտանի տղան, դեռ մի փոքր երեխա, որ սովորում է այստեղի դպրոցում, տեսել է այդ բանը և շարունակ վազել է նրանց կողքից, բարձրաձայն լալով աղաչել է իր հոր համար, այս ու այն կողմ է նետվել ու խնդրել բոլորից, որ պաշտպանեն նրան, այնինչ բոլորն էլ ծիծաղել են։ Ներեցեք, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, ես չեմ կարող առանց վրդովմոմուքի հիշել նրա այդ ամոթալի արարքը... այնպիսի մի արարք, որի նման բաները միայն ու միայն Դմիտրի Ֆյոդորովիչը կարող է անել իր զայրույթի պահին... և իր կրքերի՜ց մոլեգնած։ Պատմել անգամ չեմ կարող, ի վիճակի չեմ... Խոսք չեմ գտնում ասելու։ Հարցուփորձ արեցի այդ անարգյալի մասին և իմացա, որ շատ աղքատ մարդ է։ Սնեգիրյով է ազգանունը։ Ինչ֊որ հանցանք է գործել ծառայության մեջ, հեռացրել են բանակից. չեմ կարող ձեզ պատմել նրա արածը։ Եվ հիմա նա սարսափեւի սարսափելի աղքատության մեջ է ընկել իր ընտանիքի հետ, իր դժբախտ ընտանիքի հետ՝ հիվանդ երեխաներ ու կին, և կարծեմ կինն էլ խելագար է։ Արդեն վաղուց է ապրում այստեղ, քաղաքում, ինչ-որ գործ է անում, մի տեղ գրագիր է եղել, իսկ հիմա հանկարծ ոչինչ չեն վճարում նրան։ Երբ մի հայացք նետեցի ձեզ վրա... այսինքն մտածեցի... չգիտեմ, մի տեսակ շփոթվում եմ... գիտե՞ք, ուզում էի խնդրել ձեզ, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, իմ բարի, շա՜տ բարի Ալեքսեյ Ֆյոդորովիչ, որ գնայիք նրա մոտ, մի պատրվակ գտնեիք, մտնեիք նրանց տունը, այսինքն այդ փոխկապիտանի տունը,— օ՜ աստված իմ, ինչպե՜ս եմ սայթաքում,— և նրբանկատորեն, զգուշությամբ, հենց ինչպես դո՛ւք միայն կարող եք անել (Ալյոշան հանկարծ կարմրեց), մի կերպ տայիք նրան այս օժանդակությունը, ահա, երկու հարյուր ոուբլի։ Կընդունի անկասկած... այսինքն, համոզեիք, որ ընդունի... Կամ էլ՝ չէ, ի՞նչ էի ուզում ասել։ Հասկանո՞ւմ եք, սա ոչ թե փոխհատուցում է հաշտության համար, որպեսզի նա գանգատ չներկայացնի (որովհետև ուզում էր, կարծեմ, գանգատ ներկայացնել), այլ պարզապես կարեկցանքի նշան է, օգնելու ցանկություն, իմ կողմից, ի՛մ կողմից, Դմիտրի Ֆյոդորովիչի հարսնացուի՝ կողմից, ոչ թե նրա... Մի խոսքով, դուք կարող եք ձևը գտնել... Ինքս կգնայի, բայց դուք ինձնից շատ ավելի լավ կկարողանաք։ Նա ապրում է Օզերնայա փողոցի վրա, Կալմիկովա անունով քաղքենուհու տանը... Ի սեր աստծո, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, արե՛ք ինձ համար այս բանը, իսկ հիմա... հիմա ես մի քիչ... հոգնած եմ։ Ցտեսություն...
Նա հանկարծ այնքան արագ շրջվեց ու նորից անհայտացավ դռան վարագույրի ետին, որ Ալյոշան չհասցրեց նույնիսկ մի բառ ասել, իսկ նա խոսել էր ուզում։ Ուզում էր ներողություն խնդրել, մեղադրել ինքն իրեն, մի որևէ բան ասել վերջապես, որովհետև սիրտը լցված էր և ոչ մի կերպ չէր ուզում սենյակից դուրս գալ առանց դրա։ Բայց տիկին Խոխլակովան բռնեց նրա ձեռքից և իր հետ դուրս տարավ։ Նախասենյակում նորից կանգնեցրեց նրան, ինչպես քիչ առաջ։
— Ի՞նչ է պատահել,— գոռաց Lise-ն արդեն տագնապահար ձայնով։— Մամա, ի՛մ հիստերիկան է բռնելու հիմա՝ ոչ թե նրա։
— Lise, մի՛ գռռագոռա, ի սեր աստծո, հոգիս մի՛ հանի։ Դու դեռ այն տարիքում ես, որ չի կարելի մեծերին վերաբերող ամեն բան իմանալ։ Հետո կգամ, ամեն ինչ կպատմեմ, ինչ որ կարելի է ասել քեզ։ Օ՜ աստված իմ։ Գալիս եմ, գալիս եմ... հիստերիկան լավ նշան է, Ալեքսեյ Ֆյոդորովիչ։ Հիանալի է, որ հիստերիկ նոպա է ունենում։ Հենց այդպես է պետք։ Այս դեպքում ես միշտ կանանց դեմ եմ, դեմ եմ բոլոր այդ հիստերիկ նոպաներին ու կանացի արցունքներին։ Յուլիա, վազիր ու ասա, որ հի՛մա գալիս եմ։ Իսկ թե Իվան Ֆյոդորովիչն այդպե՛ս դուրս գնաց, դե՛հ, Կատերինա Իվանովնան ինքն է մեղավոր դրա համար։ Բայց ձեր եղբայրը չի մեկնի։ Lise, ի սեր աստծո, մի՛ գոռա։ Օ՜հ, այո, այո՛, դու չես գոռում, ես եմ գոռացողը, ներիր մամայիդ, բայց ես հրճվանքի մեջ եմ, հրճվանքի՜, հրճվանքի՜։ Իսկ նկատեցի՞ք, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, ինչպիսի՜ երիտասարդական ավյունով էր, որ քիչ առաջ Իվան Ֆյոդորովիչը թողեց ու դուրս գնաց... ասաց այդ ամբողջն ու դուրս գնաց։ Կարծում էի՝ գիտնական է այնպես, ակադեմիկոս, և հանկարծ՝ այնպե՜ս տաքարյուն, կրակոտ, բացսիրտ ու շահել, անփորձ ու շահել, ի՜նչ հիանալի է այդ ամբողջը, ի՜նչ հիանալի, ճիշտ ձեզ նման... Եվ այդ գերմաներեն բանաստեղծությունն ասաց, ա՜յ ճիշտ ու ճիշտ ձեզ նման։ Բայց վազեմ, վազեմ Կատերինայի մոտ։ Ալեքսեյ Ֆյոդորովիչ, շտապեցե՛ք, շուտ կատարեցեք այդ հանձնարարությունը և շուտ վերադարձեք։ Lise, բանի պետք ունե՞ս։ Ի սեր աստծո, ոչ մի րոպե մի՛ ուշացնի Ալեքսեյ Ֆյոդորովիչին, նա իսկույն կվերադառնա քեզ մոտ...
Տիկին Խոխլակովան վերջապես վազեց գնաց։ Ալյոշան ուզում էր դուրս գալուց առաջ դուռը բացել ու տեսնել liseLise-ին։
— Ո՛չ մի դեպքում,— գոռաց Lise-ը,— հիմա արդեն ո՜չ մի դեպքում։ Այդտեղից խոսեցեք, դռան ետևից։ Ի՞նչ արեցիք, որ հրեշտակ դարձաք։ Ա՛յդ միայն ուզում եմ իմանալ։
— Չհամարձակվեք այդպես թողնել ու գնալ,— սկսեց ճչալ Lise-ը։
— Lise, Լուրջ լուրջ է իմ վիշտը։ Իսկույն կվերադառնամ, բայց մի մեծ, մե՜ծ վիշտ ունեմ։
Եվ նա սենյակից դուրս վազեց։
Կատերինա Իվանովնայի հանձնարարության մեջ կար մի կողմնակի հանգամանք, որ նույնպես չափազանց հետաքրքրել էր Ալյոշային. երբ Կատերինա Իվանովնան խոսում էր փոխկապիտանի որդու այն փոքր, դպրոցական տղայի մասին, որ բարձրաձայն լալով վազել է հոր կողքից, հենց այդ րոպեին էլ հանկարծ Ալյոշայի մտքով անցավ, թե այդ տղան հավանաբար նույն այն դպրոցականն է, որ իր մատը կծեց, երբ ինքը հարցնում էր, թե ինչ վնաս է հասցրել նրան։ Իսկ հիմա Ալյոշան գրեթե վստահ էր իր ենթադրության վրա, թեև ինքն էլ չգիտեր, թե ինչու է վստահ։ Այսպես, կողմնակի խորհրդածություններով տարված, նա թեթևացավ ու որոշեց «չմտածել» իր պատճառած «աղետի» մասին, չտանջել իրեն զղջման զգացումով, այլ իր գործն անել, իսկ մնացյալը թողնել բախտին։ Այդ միտքը վերջնականապես սրտապնդեց նրան։ Ի դեպ, մտնելով այն նրբանցքը, ուր Դմիտրին էր ապրում, նա քաղց զգաց, գրպանից հանեց հոր սեղանից առած նկանակը և, շարունակելով քայլել, կերավ։ Դա կազդուրեց նրան։
Դմիտրին տանը չէր։ Տանտերը՝ մի ծերունի հյուսն, նրա որդին ու պառավ կինը նույնիսկ կասկածանքով նայեցին Ալյոշային։ «Արդեն երեք օր է, որ գիշերն էլ չի գալիս, գուցե հեռու մի տեղ է գնացել»,— պատասխանեց ծերունին Ալյոշայի համառ հարցումներին։ Ալյոշան հասկացավ, որ նա պատասխանում է ըստ տրված հրահանգի։ Իսկ երբ հարցրեց՝ «Գրուշենկայի մոտ չէ՞ արդյոք կամ էլ գուցե նորի՞ց Ֆոմայի մոտ է թաքնվել» (Ալյոշան դիտմամբ այդպես բացեիբաց խոսեց), տանտերեը տանտերերը նույնիսկ վախվխելով նայեցին նրան։ «Ուրեմն սիրում են Միտյային, նրա կողմն են բռնում,— մտածեց Ալյոշան,— լավ է»։
Վերջապես Օզերնայա փողոցում նա գտավ քաղքենուհի Կալմիկովայի տունը՝ խարխուլ, մի կողմ թեքված, խղճուկ մի տնակ, որ ընդամենը երեք լուսամուտ ուներ փողոցի վրա. ցեխոտ բակի մեջտեղում միայնակ մի կով էր կանգնած։ Մուտքը բակից էր. դուռը բացվում էր միջանցքի վրա, որի ձախ կողմը պառավ տանտիրուհին էր ապրում իր պառավ դստեր հետ, և կարծես երկուսն էլ խուլ էին։ Ալյոշան մի քանի անգամ կրկնեց իր հարցը փոխկապիտանի մասին, և վերջապես նրանցից մեկը, հասկանալով, որ վարձակալներին են հարցնում, մատը տնկեց ու ցույց տվեց միջանցքի մյուս կողմի դուռը՝ իսկական խրճիթի դուռ։ Փոխկապիտանի բնակարանն, իրոք, հասարակ մի խրճիթ էր պարզապես։ Ալյոշան արդեն ձեռքը դրել էր երկաթե բռնակին, որ դուռը բանա, երբ հանկարծ նրան զարմացրեց արտակարգ լռությունը դռան ետև։ Բայց Կատերինա Իվանովնայի ասածից գիտեր, որ պաշտոնաթող փոխկապիտանը ընտանիքի տեր մարդ է։ «Կա՛մ բոլորն էլ քնած են, և կամ գուցե լսեցին իմ գալը և սպասում են, որ դուռը բանամ։ Ավելի լավ կլինի, որ նախ թակեմ դուռը»,— և նա թակեց։ Պատասխան ստացավ, բայց ոչ թե անմիջապես այլ գուցե մի տասը վայրկյան հետո։
— Ո՜չ, Վարվառա Նիկոլավնա, այդպես չէ, սխա՛լ ենթադրեցիք։ Թույլ տվեք, ես էլ իմ հերթին հարցնեմ,— հանկարծ նորից դարձավ նա Ալյոշային,— ի՞նչը ձեզ մղեց այցելել... այս խորքերը։
Ալյոշան ուշադիը ուշադիր նայում էր նրան. առաջին անգամն էր տեսնում այս մարդուն։ Կոշտուկոպիտ, փութկոտ ու նյարդային մի բան կար նրա մեջ։ Թեև ակներևորեն խմել էր հենց հիմա, բայց հարբած չէր։ Մի տեսակ ծայրահեղորեն լկտի հանդգնություն կար նրա դեմքին, և միաժամանակ, տարօրինակ բան, ակնհայտ վախկոտություն կար։ Նա նման էր այն մարդուն, ոբ որ երկար ժամանակ հլու֊հնազանդ է եղել և համբերությամբ տարել է ամեն ինչ, բայց հանկարծ ընդվզել է և ուզում է ցույց տալ իրեն։ Եվ կամ, ավելի ճիշտ, նման էր մի մարդու, որ սոսկալի ուզում է խփել ձեզ, բայց սաստիկ վախենում է, որ դո՛ւք կխփեք նրան։ Նրա սուր ձայնի ելևէջների, նրա խոսքերի մեջ մի տեսակ խենթավուն հումոր էր զգացվում՝ մերթ չարախինդ, մերթ երկչոտ, անկայուն ու սայթաքող։ Երբ «խորքերիս մասին իր հարցն էր տալիս, ամբողջ մարմնով դողում էր կարծես, աչքերը չռել էր և այնպես խոյացել ուղղակի Ալյոշայի քթի տակ, որ վերջինս մի քայլ ետ քաշվեց ակամա։ Հագել էր մուգ գույնի նանկինե հնամաշ մի վերարկու, որի վրա կարկատաններ ու բծեր կային։ Տաբատը խիստ բաց գույնի էր, քառակուսի գծերով ու շատ բարակ մի կտորից. այդ ձևի տաբատ ոչ ոք չի հագնում վաղուց։ Այնքան էր ճմռթվել տաբատը ներքևից, որ դեպի վեր էր կծկվել, ասես նա աճել էր փոքր տղայի նման և հագուստն արդեն կարճ էր գալիս։
— Ես... Ալեքսեյ Կարամազովն եմ...— սկսեց պատասխանել Ալյոշան։
— Շատ լավ կարող եմ հասկանալ այդ բանը, տիա՜ր,- — անմիջապես վրա տվեց պարոնը, ուզելով ցույց տալ, որ առանց այդ էլ գիտե նրա ով լինելը։— Ես էլ փոխկապիտան Սնեգիրյովն եմ իմ հերթին։ Բայց համենայն դեպս ցանկալի է իմանալ, թե ի՛նչն է ձեզ մղել հատկապես...
— Չէ, հենց այնպես եմ եկել։ Ճիշտն ասած, ուզում էի իմ կողմից մի բան ասել ձեզ... Եթե անշուշտ թայլ կտաք...
— Օ ո՜չ, ընդհակառակը, կանի ամե՜ն ինչ որ ուզեք և ինչպես որ ուզեք։
— Ուրեմն եթե խնդրեի նորին պայծառափայլությանը, որ իմ առաջ ծնկի գա այդ նույն գինետան մեջ- մեջ— «Մայր քաղաք» է կոչվում այդ վայրը— և կամ հրապարակում, ծնկի կգա՞ ուրեմն, տիա՛ր։
— Այո, նույնիսկ ծնկի կգա։
— Ճմլեցիք իմ սիրտը, տիա՛ր։ Արցունք բերեցիք աչքերիս ու ճմլեցիք իմ սիրտը։ Չափազանց տրամադիր եմ զգացվլու զգացվելու այդպիսի վեհանձնությունից։ Ուրեմն թույլ տվեք հանգամանորեն ներկայանալ. իմ ընտանիքը, իմ երկու դուստրերը և իմ որդին՝ իմ ձագո՜կըձագո՜ւկը, տիա՛ր։ Եթե մեռնեմ, ո՞վ է սիրելու նրանց։ Իսկ քանի դեռ ապրում եմ, ո՞վ կսիրի ինձ նման թշվառականին, բացի նրանցից։ Մեծ բան է սա, որ աստված շնորհել է իմ ճակատագիրն ունեցող ամեն մի մարդու, տիա՛ր։ Որովհետև պե՛տք է լինի գեթ որևէ մեկը, որ կարողանա սիրել նույնիսկ ի՛նձ նման մարդուն...
— Ա՜խ, կատարելապես ճշմարիտ է,— բացականչեց Ալյոշան։
— Դե վերջապես հերի՛ք է միմոսություն անեք։ Հիմարի մեկն է գալիս, և դուք խայտառակո՛ւմ եք մեզ,— անակնկալորեն գոռաց պատուհանի մոտ կանգնած աղջիկը, խորշանքով ու արհամարհանքով լի արտահայտությամբ դիմելով հորը։
— Համբերեցեք մի քիչ, Վարվառա նիկոլավնաՆիկոլավնա, թույլ տվեք, որ ընթանամ իմ ճանապարհով,— գոռաց հայրը, ու թեև նրա շեշտը հրամայական էր, բայց հույժ հավանություն տվող հայացքով նայեց աղջկան։— Ի՜նչ անես, այդպես է բնավորությունը, տիա՛ր,— դարձավ նորից Ալյոշային։ —
Եվ բնության մեջ համայն
Եվ խեղճ կինը փղձկաց հանկարծ, արցունքն աղբյուրի նման հորդեց աչքերից։ Փոխկապիտանը մի շնչով վազեց նրա մոտ։
— Մայրիկ ջան, մայրի՜կ, բավական է, աղավնյակս, բավակա՜ն է։ Մեն֊մենակ չես դու, բոլորն էլ սիրում են քեզ, պաշտում են բոլորն էլ։— Եվ կապիտանն սկսեց նորից համբուրել կնոջ երկու ձեռքերը, քնքշորեն շոյել նրա երեսն իր ափերով։ Հետո հանկարծ վերցրեց անձեռոցը և սկսեց արցունքը սրբել նրա դեմքից։ Ալյոշային նույնիսկ թվաց, թե կապիտանի աչքերն էլ արցունքո լցվեցին։- արցունքով լցվեցին։— Էհ, տեսնո՞ւմ եք, տիա՛ր։ Լսո՞ւմ եք, տիա՛ր,— հանկարծ մի տեսակ կատաղությամբ դարձավ նա Ալյոշային, ձեռքով ցույց տալով խեղճ, տկարամիտ կնոջը։
— Տեսնում եմ ու Լսումլսում,— մրմնջաց Ալյոշան։
— Հայրի՛կ, հայրի՛կ։ Ի՞նչ ես նրա հետ... Ձե՜ռք քաշի նրանից, հայրիկ,— գոչեց հանկարծ տղան, մի փոքր բարձրանալով անկողնում և վառվող աչքերով նայելով հորը։
— Էհե՜, ուրեմն դա դեռ ծրագրվում է միայն։ Ոչ թե ուղղակի նրանից է գալիս, այլ պարզապես ձեր տաքարյուն սրտի ազնվությունից։ Այդպես էլ ասեի՛ք, տիա՛ր։ Չէ՜, այդ դեպքում թույլ տվեք, որ պատմեմ նաև ձեր եղբոր ասպետական ու սպայական գերագույն վեհանձնության մասին, որովհետև նույն պահին ցուցաբերեց այդ բանը։ Ի վերջո բաց թողեց իմ ճիլոպը, դադարեց ինձ քարշ տալուց, ազատ արձակեց։ «Դու սպա ես,— ասաց,— ես էլ սպա եմ, եթե կարող ես մի պարկեշտ մարդ գտնել, որ քո մարտավկան լինի, ուղարկիր մոտս. գոհացում կտամ, թեև սրիկայի մեկն ես»։ Ահա՛ թե ինչ ասաց, տիա՛ր։ Ճշմարի՛տ ասպետական ոգի։ Իլյուշան ու ես թողեցինք ու գնացինք, բայց մեր ընտանեկան տոհմագրության այդ կենդանի պատկերը առհավետ դրոշմվեց Իլյուշկայի հոգեկան աշխարհում։ Չէ՜, էլ մեր ի՞նչ բանն է ազնվական մնալը։ Եվ ինքներդ դատեցեք, տիա՛ր, դուք հիմա բարեհաճեցիք մտնել իմ ապարանքը, և ի՞նչ տեսաք։ Նստած են երեք կին, մեկը՝ անդամալույծ ու տկարամիտ, մյուսը՝ անդամալույծ ու կուզ, իսկ երրորդն էլ անդամալույծ չէ, բայց դե չափից դուրս խելացի է, ուսանողուհի, վառվում է Պետերբուրգ վերադառնալու ցանկությամբ, որպեսզի այնտեղ, Նևայի ափերին, ռուս կնոջ իրավունքները որոնի։ Իլյուշայի մասին չեմ խոսում, ինը տարեկան է եղած֊չեղածը, մեն-մենակ է տղան, որովհետև եթե ես մեռա՝ ի՞նչ է լինելու այդ թշվառականի վիճակը. հենց միայն ա՛յս հարցը տամ ձեզ, տիա՛ր։ Իսկ եթե այդպես է, և ես էլ դիցուք մենամարտի կանչեցի նրան, ու մեկ էլ, ասենք, տեղն ու տեղը սպանեց ինձ, է՜, հետո՞։ Նրա՞նց վիճակն ինչ է լինելու այդ դպքում։ Ավելի վատ, եթե չսպանի, այլ պարզապես հաշմանդամ դարձնի ինձ. աշխատել չեմ կարողանա, բայց բերանս, միևնույն է, կմնա բերան, և ո՞վ է կերակրելու իմ բերանն այդ ժամանակ, ո՞վ է նրանց բոլորին կերակրելու, տիա՛ր։ Կամ էլ, ի՛նչ է, Իլյուշային դպրոցից զրկեմ ու ամեն օր ուղարկեմ ողորմությո՞ւն խնդրելու։ Ահա՛ թե ինձ համար ինչ է նշանակում նրան մենամարտի կանչելը, տիա՛ր։ Հիմար խոսքեր են դրանք, ուրիշ ոչինչ, տիա՛ր։
— Նա ձեզնից ներողություն պիտի խնդրի, հրապարակի մեջտեղում պիտի խոնարհի ձեր ոտքերի առաջ,- — գոչեց նորից Ալյոշան բռնկված հայացքով։
— Ուզում էի նրան դատի տալ,— շարունակեց փոխկապիտանը,— սակայն բացեք մեր օրենսգիրքը, տեսեք իմ կրած անձնական վիրավորանքի համար ի՞նչ մի մեծ հատուցում պետք է ստանամ անարգողից։ Եվ մեկ էլ, մյուս կողմից, հանկարծ Ագրաֆենա Ալեքսանդրովնան կանչում է ինձ ու գոռում. «Չհամարձակվե՛ս այդպիսի բան մտածել։ Եթե նրան դատի տաս, քեզ այնպիսի օրի կգցեմ, որ արար աշխարհ կիմանա, թե նա քեզ ծեծել է հենց քո խարդախության համար, և այն ժամանակ քե՛զ դատի կքաշեն»։ Բայց աստված միայն տեսնում է, թե ումի՛ց էր գալիս այդ խարդախությունը և ո՛ւմ հրամանով էի գործում ես՝ որպես չնչին մի մարդ. հենց իր կարգադրությամբ չէ՞ր, մեկ էլ Ֆյոդոր Պավլովիչի։ Եվ հետո ավելացրեց. «Մեկ էլ իմացիր,— ասաց,— միանգամ ընդմիշտ կվռնդեմ քեզ, և սրանից հետո ոչ մի կոպեկ չես վաստակի ինձնից։ Իմ վաճառականին էլ կասեմ (հենց այդպես էլ կոչում է իր այդ պառավին՝ «իմ վաճառակա՜նը»), և նա էլ քեզ կքշի»։ Եվ ահա մտածեցի՝ եթե այդ վաճառականն էլ ինձ վռնդի, ի՞նչ եմ անելու հետո, ումի՞ց եմ վաստակելու իմ հացը։ Չէ՞ որ այդ երկուսն են միայն մնացել իմ հույսը, քանի որ Ֆյոդոր Պավլովիչը՝ ձեր հայրիկը, ոչ միայն դադարել է ինձ վստահելուց՝ մի ուրիշ պաատճառովպատճառով, այլև նախօրոք ձեռք է բերել իմ ստացագրերը և ինքն է ուզում դատարան քաշել ինձ։ Այս բոլորի հետևանքով էլ ձայնս կտրեցի, և դուք տեսա՛ք մեր խորքերը, տիա՛ր։ Իսկ այժմ թույլ տվեք հարցնել՝ շա՞տ ուժեղ կծեց ձեր մատն Իլյուշան։ Մեր ապարանքում, նրա ներկայությամբ, սիրտ չարեցի այդ մանրամասնության մեջ մտնել։
— Այո, շատ ուժեղ, և նա շատ էր բորբոքված։ Ձեր վրեժն էր լուծում ինձնից, որովհետև ես էլ Կարամազով եմ. հիմա դա պարզ է ինձ համար։ Բայց եթե տեսնեիք, թե ինչպե՜ս էին նա և իր դպրոցական ընկերները քարկոծում իրար։ Շատ վտանգավոր է, նրանք կարող են սպանել ձեր տղային։ Երեխաներ են, հիմար են, նետված քարը կարող է գլուխ ջարդել։
— Ես ձեզ խորհուրդ կտայի,— եռանդով շարունակեց Ալյոշան,— որ մի որոշ ժամանակ բոլորովին չուղարկեիք նրան դպրոց, մինչև որ սիրտը խաղաղվի... և անցնի նրա այդ ցասումը...
Վերջին խոսքերը նորից իր քիչ առաջվա զայրացկոտ ու խենթավուն, արտառոց շեշտով ասաց։ Ալյոշան զգաց սակայն, որ նա վստահում է այլևս իրեն, և եթե իր փոխարեն ուրիշ մեկը լիներ, այս մարդն այս ձևով չէր «խոսակցի» այդ ուրիշի հետ և չէր ասի այն ամբողջը, որ ասաց իրեն հիմա։ Դա խրախուսեց Ալյոշային, որի սիրտը դողում էր արտասվալից։
— Ո՜չ, ո՜չ։ Իմ հոգու փրկությամբ եմ երդվում՝ ո՛չ։ Եվ ոչ ոք էլ երբեք չի իմանա, միայն մենք՝ ես, դուք և նա, մեկ էլ մի տիկին՝ նրա շատ մոտիկ բարեկամը...
— Տիկինը ոչի՜նչ։ Լսեցեք, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, լսեցեք մինչև վերջ, այնպիսի մի րոպե է հասել հիմա, որ պետք է մինչև վերջ լսեք ինձ, որովհետև դուք չեք էլ կարող հասկանալ, թե հիմա ինչ է նշանակում ինձ համար այս երկու հարյուր ռուբլին,- — շարունակում էր խեղճ չքավորը, աստիճանաբար հասնելով մի տեսակ խառնաշփոթ, գրեթե վայրի ցնծության։ Թվում էր, թե կապը կորցրել էր, խոսում էր չափազանց շտապ, աճապարելով, կարծես վախենում էր, որ թույլ չեն տա ասելու իր ամբողջ ասելիքը։— Բացի այն, որ սա ազնվորեն ձեռք բերված փող է՝ այնքան հարգելի և սուրբ մի «քրոջ» ուղարկածը, գիտե՞ք նաև, որ հիմա սրանով մեր մայրիկին կարող եմ բուժել, Նինոչկային բուժել՝ իմ կուզիկ հրեշտակին, իմ աղջկան։ Եկավ ինձ մոտ դոկտոր Հերցենշտուբեն, իր սրտի բարությունից եկավ, մի ամբողջ ժամ քննեց երկուսին էլ, «Ոչինչ չեմ հասկանում» ասաց, բայց դե այն հանքային ջուրը, որ նա նշանակեց (կա՛ այդ ջուրն այստեղի դեղատանը), անպայման օգուտ կտա մեր մայրիկին, և մեկ էլ ոտքերի լոգանք նշանակեց ինչ֊որ դեղերով։ Երեսուն կոպեկ արժի այդ հանքային ջուրը, և գուցե մի քառասուն սափոր պետք է խմի դրանից։ Դե ես էլ այդ դեղատոմսը վերցրի ու դարակի վրա դրի՝ սրբապատկերների տակ, այնտեղ էլ մնում է։ Իսկ Նինոչկային լոգանք նշանակեց ինչ֊որ լուծույթի մեջ, տաք լոգանքներ այնպես, այն էլ ամեն օր առավոտ և իրիկուն, դե մենք որտեղի՞ց կարողանայինք այդպիսի բուժում հնարել տանը, տիա՛ր, մեր այդ ապարանքում, առանց ծառաների, առանց օգնության, առանց ամանների և առանց ջրի։ Իսկ Նինոչկան ոտից գլուխ հոդացավով է տառապում, այս բանը դեռ չեմ ասել ձեզ. գիշերները նրա ամբողջ աջ կողմը ցավում է, տանջվում է խեղճը և, կհավատա՞ք, աստծո հրեշտա՜կը, զսպում է իրեն, որ մեզ չանհանգստացնի, չի տնքում, որ չարթնացնի մեզ։ Ուտում ենք ինչ որ ընկնում է ձեռքներս, ինչ որ ճարվում է, և նա ամենահետին պատառն է վերցնում, այն, որ միայն շան առաջ կարելի է գցել։ «Արժանի չեմ այդ պատառին, ձեր բերանից եմ կտրում, բեռ եմ ձեր վզին»,— ահա թե ինչ են ուզում արտահայտել նրա հրեշտակային աչքերը։ Սպասարկում ենք նրան, բայց ճնշվում է մեր ծառայությունից. «Արժանի չեմ դրան, արժանի չեմ, անարժան, անօգուտ մի անդամալույծ եմ»։ Եվ այն էլ նա՞ արժանի չլինի, տիա՛ր, երբ իր հրեշտակային հեզությամբ մեր բոլորի բարեխոսն է աստծո առաջ։ Առանց նրան, առանց նրա քաղցր խոսքերի դժոխք կլինի մեր տունը, նույնիսկ Վարյային էլ փափկեցրեց նա։ Եվ Վարվառա Նիկոլավնային էլ մի՛ մեղադրեք, տիար, նա նույնպես հրեշտակ է, նույնպես հրեշտակ է, նույնպես բախտից տուժած։ Ամառը եկավ մեզ մոտ և տասնվեց ռուբլի ուներ, դաս տալով էր վաստակել և խնայել էր, որ ճանապարհածախս լինի, որ սեպտեմբերին, այսինքն հիմա, այդ փողով Պետերբուրգ վերադառնա։ Իսկ մենք նրա այդ փողը վերցրինք ու ծախսեցինք ապրուստի վրա, և նա հիմա կոպեկ չունի, որ վերադառնա, ա՜յ թե ինչ, տիա՛ր։ Բայց այդպես էլ չլիներ, մեկ է՝ չի կարող ետ գնալ, որովհետև տաժանակիր աշխատանք է անում մեզ համար, մենք ախր նրան լծել ենք ուժից ընկած ձիու նման ու նստել ենք գլխին. խնամում է բոլորիս, կարկտում է, լվացք անում, հատակը սրբում, մայրիկին անկողին է դնում, իսկ մայրիկը քմահաճ է, տիա՛ր, լալկան է մայրիկը, խելագա՜ր է մայրիկը... Ա՛յ ուրեմն, հիմա այս երկու հարյուր ռուբլով ես սպասուհի կարող եմ վարձել հասկանո՞ւմ եք, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, կարող եմ իմ սիրելի էակների բուժումն սկսել, իմ ուսանողուհուն Պետերբուրգ կուղարկեմ, տավարի միս կգնեմ, կարգին սնո՜ւնդ կտամ նրանց, տիա՛ր։ Բայց երա՞զ է սա, տե՜ր աստված։
Ալյոշան սոսկալի ուրախ էր, որ այնքան երջանկություն էր պաաճառել նրան, և որ խեղճ չքավորը համաձայնվել էր ընդունել այդ երջանկությունը։
— Սպասեցեք, Ալեքսեյ Ֆյոդորովիչ, սպասեցեք,— նորից սկսեց փոխկապիտանը, հանկարծ մի նոր երազանքից տարված, և նորից կարկուտի պես վրա տվեց մոլեգին արագությամբ,— գիտե՞ք, գիտե՞ք, որ հիմա գուցե իրս՛ք իրո՛ք Իլյուշայի հետ իրագործենք մեր երազը, ձի ու սայլ կգնենք, այն էլ սև ձի, նա խնդրեց, որ անպայման սև ձի լինի, և ճանապարհ կընկնենք, ինչպես որ պատկերացնում էինք երկու օր առաջ։ Կ—նահանգում մի ծանոթ փաստաբան ունեմ, մանկության ընկեր է, մի վստահելի մարդու միջոցով ինձ հայտնեցին, որ եթե այնտեղ գնամ, նա իբր թե գրագրի պաշտոն է տալու ինձ իր գրասենյակում, այնպես որ, ո՞վ գիտե, գուցե և տա... Օ՜խ, մայրիկին հենց սայլը նստեցնեի, Նինոչկային էլ հետը, սանձն էլ Իլյուշայի ձեռքը տայի, իսկ ես ոտքո՜վ, ոտքո՜վ, և բոլորին էլ տանէիտանեի... Աստված իմ, այստեղ մի կորած պարտք ունեմ ստանալիք, եթե այդ էլ առնեի, գուցե նույնիսկ դրան էլ հերիքեր փողը։
— Կհերիքի՛, կհերիքի՛,— բացականչեց Ալյոշան,— Կատերինա Իվանովնան դեռ ավելին կուղարկի ձեզ, որքան որ ուզեք, և գիտե՞ք, ես էլ փող ունեմ, վերցրեք որքան որ պետք է ձեզ, որպես եղբայր, որպես բարեկամ, հետո կվերադարձնեք... (Դուք կհարստանաք, կհարստանա՛ք)։ Եվ գիտե՞ք, ձեր վիճակում ոչ մի ավելի լավ բան չէիք էլ կարող մտածել, քան այդ տեղափոխությունը մի ուրիշ նահանգ։ Այդ է ձեր փրկությունը, մանավանդ ձեր տղայի փրկությունը, և գիտե՞ք, լավ կլիներ, որ շուտ գնայիք, ձմեռը չեկած, ցրտերը չընկած, և գրեիք մեզ այնտեղից, միշտ եղբայրներ մնայինք... Ո՜չ, դա երազ չէ՜։