Changes

Տիկին Ուիլեամսը եւ կայծակը

Ավելացվել է 10 897 բայտ, 14:05, 11 Հոկտեմբերի 2016
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Տիկին Ուիլեամսը եւ կայծակը |հեղինակ = [[Մարկ Տվեն|Մարկ Տուէն]] |աղբյուր = «Զւա...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Տիկին Ուիլեամսը եւ կայծակը
|հեղինակ = [[Մարկ Տվեն|Մարկ Տուէն]]
|աղբյուր = [[«Զւարճալի պատմւածքներ»]]
|թարգմանիչ =
}}
[[Կատեգորիա:Արձակ]]

Պարոն Ուիլեամսը՝ շարունակ խօսակցութեան մէջ՝ պատմեց հետեւալը․

Այո, պատւելիս, կայծակից վախենալը — մարդկային ամենացաւալի թուլութիւններից մէկն է։ Այդ թուլութիւնը աւելի պատահում է կանանց շրջանում, երբեմնապէս գտնւում է փոքրիկ շնիկների մէջ եւ շատ սակաւ տղամարդերի դասում։ Այդ թուլութիւնը այն պատճառով է նա մանաւանդ ատելի, որ նա մարդուն այն աստիճան ուժից գցում է, որչափ չէ կարող տկարացնել ոչ մի ուրիշ երկիւղ․ եւ մարդ չէ կարող ոչ սառն դատել նորա մասին, ոչ էլ այդ երկիւղից յետ կենալ, թէկուզ ամօթահարւելուց։ Այն կինը, որ ք ա ջ ո ւ թ ե ա մ բ կը տանէր դեւի կամ մկնի ներկայութիւնը, կորցնում է իւր վստահութիւնը եւ ջուր է կտրում կայծակի խզբզանքից։ Մարդ խղճում է՝ տեսնելով կայծակից սարսափած կնոջը։ Պատմեմ գլխիս եկած դէպքը։

Մի անգամ ամառը, գիւղում, մեր կալւածքում, իմ հանգիստ քնի ժամանակ լսեցի մի խեղդւած խուլ ձայն, որ ինձ զարթեցրեց։

— Այ մա՛րդ, ա՛յ մարդ, վեր կաց, կանչում էր հեկեկալով կինս իմ ականջտակին։

Սկսեցի միտքս ինձ ժողովել, տեղիցս բարձրացայ եւ հարցրի․

— Սիրելիս, այդ դո՞ւ ես։ Ի՞նչ է պատահել։ Ո՞րտեղ ես դու։

— Վերկա՛ց, պահարանը փակիր։ Ամօթ չե՞ս քաշում, քեզ համար հանգիստ պառկել ես մի այնպիսի ժամանակ, երբ սկսւել է սարսափելի փոթորիկ եւ որոտմունք։

— Լաւ, քնած ժամանակ ինչպէ՞ս կ ա ր ո ղ էի ես ամաչել։ Այ կին, խելքդ որտե՞ղ է․ մարդս քնած ժամանակ չէ կարող ամաչել։

Էհ, դու երբէք չես ամաչում․ մի՞թէ, ա մարդ․ դու ինքդ չը գիտե՞ս, որ միշտ այդպէս ես։

Եւ կինս սկսեց կրկին հեկեկալ խուլ ձայնով։ Հեկեկանքի ձայնը սառցրեց իմ լեզուն, որ պատրաստել էր մի սուր պատասխան եւ ես խօսքս շուռ տւի։

— Սիրելիս, հոգեակս, շատ ցաւում եմ, որ այդպէս է եղել․ հաւատացիր, որ կամաւ չեմ արել։

— Այ մա՛րդ։

— Տէր Աստուա՛ծ․ ի՞նչ ես ասում, հոգի ջան։

— Դու դեռ անկողնում պառկա՞ծ ես։

— Ի հարկէ։ Աբա ի՞նչ անեմ։

— Դո՛ւրս, դուրս եկ անկողնուցդ։ Եթէ քո կեանքը քեզ համար թանգ չէ, գոնէ փոքր ինչ էլ է նորան պահպանիր ինձ համար, երեխաներից համար։

— Դէ, սիրելիս…

— Մի խօսիր, լսել չեմ ուզում։ Դու լաւ գիտես, որ այսպիսի որոտմունքների ժամանակ մահճակալից աւելի վտանգաւոր տեղ չը կայ․ բոլոր գրքերում այդպէս են գրում։ Իսկ դու պառկել ես եւ կամաւ անձդ վտանգի ես ենթարկում, ով գիտէ ինչ դիտումով՝ միայն թէ ասածդ անես, հակառակես, հակառակես եւ…

— Ա՛, կի՛ն, խելքի ե՛կ․ ի՞նչ է, պէտք է քեզ համար երդւեմ, որ ես մահճակալումը չե՞մ։

Դեռ խօսքս չէի վերջացրել, որ սաստիկ կայծակ տւեց։ Տիկինս երկիւղից սարսափելի ճիչ արձակեց․ որոտմունքը, գոռոցը ականջս խլացրեց։

— Տեսնում ե՞ս, այ մարդ, մեղքերից հետեւանքը։ Ինչպէ՞ս ես դու կկարողանում այդքան փչանալ, որ այսպիսի ժամանակ երդւում ես։

— Ես չʼերդւեցի եւ կայծակը ամենեւին երդւելուցը չէր։ Միեւնոյնը կը լինէր, եթէ ես ոչ մի ծպտուն էլ հանած չը լինէի, այդ ինքդ էլ լաւ գիտես, հոգեակս․ գոնէ պէտք է գիտենայիր, որ երբ որ օդը, մթնոլորտը, ելեքտրականութիւնով լքցւած է…

— Հա, այդ է՞ր պակաս մնացել։ Ապացուրի՛ր, ապացուցիր, ապացուցիր։ Տօ, ի՞նչ ես դուրս տալիս գլխիցդ, երբ որ լաւ գիտես, որ մենք շանթարգել չʼունենք եւ քո խեղճ կինը ու զաւակները գանւում են նախախնամութեան ձեռքին։ Այդ էլի ի՞նչ ես անում։ Այսպէս ժամանակ լուցկի ե՞ս վառում։ Խելքդ կորցրել ե՞ս, ի՞նչ է։

— Տէր ողորմեա՛, այ յիմար կինարմատ, որտեղ է կրակը, որ աչքիդ երեւում է…

— Հանգցրո՛ւ, հանգցրու այս րոպէին։ Թէ դու մեզ բոլորիս զոհել ե՞ս ուզում։ Դու լաւ գիտես, որ ոչ մի բան այնպէս չէ քաշում կայծակը, ինչպէս կրակը։ (Վզզ֊դռռ֊շախկ֊շրախկ — կայծակի փայլ եւ գոռոց)։ Հը տեսա՞ր, սիրտդ հովացա՞ւ։ Հիմի տեսա՞ր քո արածը։

— Ոչինչ չեմ տեսնում։ Լուցկին շատ֊շատ իրան կը քաշի կայծակը․ բայց հօ նա չէ՞ կայծակ ծնողը, կայծակի պատճառը։ Այն էլ, որ ասում եմ կը քաշի, շատ սակաւ դէպքում․ հարիւր անգամից մէկումն էլ չի պատահիլ։ Եթէ լուցկի վառելովս կայծակ կարողանայի քաշել, դա կը նշանակէր, որ որսորդն էլ միլիօն հարւածներում միշտ նշան խփած կը լինէր առանց սայթաքելու։ Որսորդների ընկերութիւնը, զորօրինակ…

— Ամօթ է, ա՛ մարդ, ամօթ քեզ համար։ Մենք այստեղ կանգնած ենք մահի առաջ, իսկ դու մի այսպիսի խորհրդաւոր րոպէում կարողանում ե՞ս այդ տեսակ լեզւով խօսել։ Եթէ դու ցանկութիւն չʼունես… այ մարդ, լսի՛ր մէկ։

— Հը՞։

— Երեկոյեան պառկելուց առաջ աղօթք արի՞ր։

— Ես, ես… ուզում էի, բայց զբաղւած լինելով տասներկուսը տասներեքի վերայ բազմապատկելով…


(Վզզ, դռռ, շախկ, շրախկ)։

— Է՛հ, կորել ենք, անպատճառ կորել, մենք անօգնական խեղճերս։ Ախր ինչպէ՞ս էիր դու կարող արհամարհել այդպիսի մի բան այս տեսակ երկիւղալի ժամանակ։

— Պառկելուց առաջ «այս տեսակ երկիւղալի ժամանակ» չէր։ Երկնքում ամպի կտոր էլ չկար։ Ո՞վ կը կարծէր, որ իմ մի փոքրիկ զանցառութիւնիցս կարող է այսպէս աղմուկ ու վտանգ ծագել։ Ես կարծում եմ, որ դու առհասարակ այդ տեսակ ձեւականութեանը շատ ես մեծ, չափազանցրած նշանակութիւն տալիս․ դու լաւ գիտես, որ դա սակաւ պատահող մի բան է։ Ես աղօթելը չէի մոռանում այն օրից, որ պատահեց մեզանում մի երկրաշարժ սորանից չորս տարի առաջ։

— Իսկ միւսը, ա՛ մարդ, մոռացա՞ր․ դեղնատենդ հիւանդութիւնը։

— Հոգեակս, դու միշտ օրինակ ես բերում դեղնատենդը․ բայց ես համաձայն չեմ քեզ հետ։ Այստեղից մինչեւ դեղնատենդ երեւեցած տեղը այնքան հեռու է, որ հեռագիրն անգամ չէ կարելի անմիջապէս ուղարկել առանց միջանկեալ կայարանների․ այդ ինչպէ՞ս իմ մի երեկոյ աղօթք չանելը այնտեղ ազդեց այդպէս յանկարծակի։ Դեռ երկրաշարժի մասին կարող եմ այդ տեսակ ենթադրութիւն թոյլ տալ, որովհետեւ նա մեզ մօտ պատահեց․ բայց թէ ես ինձ պատասխանատու համարեմ ամեն իմ անիծւած… (Վզզ, գռռ, շախկ֊շրախկ)։

— Ախ, սիրելիս, ախ, սիրելիս։ Ես հաւատացած եմ, որ կայծակը մի բանի դիպաւ։ Մենք էլ արեգակի լոյս չենք տեսնելու։ Հը՞․ ի՞նչ է․ դու ուրախ կը լինե՞ս մեր անհետանալուց յետոյ՝ քո սոսկալի խօսքերը մտաբերել։

— Յետո՞յ։ Էլի բան ունե՞ս։

— Քո ձայնը, ա՛յ մարդ, կարծես թէ… Տէր Աստուած, միթէ՞ դու բաց վառարանի առաջն ես կանգնած։

— Այո, այդ ոճրագործութիւնով իմ զբաղւած։

— Հեռացի՛ր այս րոպէին։ Դու երեւի մտքումդ դրել ես մեզ բոլորիս կորցնելու։ Միթէ՞ դու չը գիտես, որ վառարանը ամենալաւ կայծակ քաշողներիցն է։ Հիմի էլ դու որտեղ գնացի՞ր։

— Ես այստեղ եմ, լուսամուտի մօտ։

— Օհ, Տէր ողորմեա, ի՞նչ է եղել քեզ․ հօ գժւել չե՞ս։ Այս րոպէին այդ տեղից քաշւի՛ր։ Ծծկեր երեխաներն անգամ գիտեն, որ կայծակի ժամանակ վտանգաւոր է լուսամուտի մօտ կանգնելը։ Ա՛խ, սիրելիս, ես համոզւած եմ, որ գիշերս չեմ լուսացնելու… Ա՛, մա՛րդ, սիրելի՛ս․

— Ի՞նչ է։

— Այն ինչ է խշխշում։

— Ես եմ։

— Դու ի՞նչ ես անում։
33
edits