Changes

Պետականության մարտահրավերները

Ավելացվել է 4 բայտ, 15:09, 9 Դեկտեմբերի 2016
/* Ներածություն */
․․․ Սփյուռքում մենք պետք է համեստություն ու քաջություն ունենանք հասկանալու, որ մեր կազմակերպությունները ստեղծված չէին մեր ազգի առաջ ծառացած նոր ու ավելի մեծ մարտահրավերները դիմակայելու համար։ ․․․ Վերջին յոթանասուն տարում մեր քաղաքական միտքն աննպատակ դեգերել է, ճիշտ այնպես, ինչպես մենք՝ սփյուռքահայերս ենք դեգերել երկրից երկիր․․․ Ժամանակը եկել է վերագնահատելու անցյալ տասնամյակների խնդիրները, հասկանալու պատմությունը և գործելու այնպես, որ հնարավոր դառնան պատմությանը մեր իրական մասնակցությունն ու պատմության իրական փոփոխությունը։ Եկել է իրականն ու ծիսականը տարանջատելու ժամանակը։ ․․․(Հայաստանը քառուղիներում, էջ 167)։</i>
1989 թ․ Գերագույն խորհրդի բանավեճերից սկսած՝ Հայոց համազգային շարժումն (ՀՀՇ) այս հարցին տվեց մի շարք խիստ հստակ պատասխաներ․ Հայաստանը, եթե կենսունակ և անկախ պետություն դառնալու հույս է փայփայում, պետք է հաղթահարի ավանդական մտածողությունը։ Այս դրույթը հակադրվեց հայ քաղաքական մտքի կողմից ընդունված պատկերացմանը։ Բնազդական հակադրությունը ՀՀՇ֊ին և Լևոն Տեր֊Պետրոսյանին, ինչպես Հայաստանի քաղաքական կյանքում նրանց տիրապետության օրոք, այնպես էլ իշխանությունից հեռանալուց հետո, ուղղակիորեն կապված է գլխավոր այս հարցում նրանց որդեգրած դիրքորոշման հետ։ Թեև վերջնական պատասխաններ չեն եղել, սակայն հարցերի վավերականությունը հաստատվել է առկա բանավեճերով, որքան էլ որ դրանք կցկտուր ու ամբոխավարական լինեն։
Ադմին, Վստահելի
1876
edits