Changes

― Շունը հենց դուք եք, ― պատասխանում էր վանականը և խոսքը շարունակում, ― այո, քոսոտ, անտեր, քնձռոտ շներ, լղար ողնաշարով, որ փախել եք մեր կաթոլիկ մայր եկեղեցու պարարտ արահետից, որպեսզի մտնեք ձեր ռեֆորմիստական գջլոտ եկեղեցու ցամաք ճանապարհները։ Եթե ես այստեղ չլինեի, ձեր տաշտակում, ձեր այս կարասի մեջ, աստված վաղուց ծովի ամենախոր վիհերը կուղարկեր այն՝ ձեզ էլ, ձեր անիծյալ զենքերը, ձեր սատանայական թնդանոթները, ձեր երգասաց նավապետը, ձեր աստվածապիղծ կիսալուսիններն էլ հետը, այո, մինչև սատանայի թագավորության անչափելի խորխորատները, որտեղ դուք չեք այրվելու, ո՛չ այլ սառչելու եք, դողդողալու և սառնամանիքից մեռնելու եք ամբողջ ու անվախճան հավիտենականության ընթացքում։ Այո, երկնից աստված այսպիսով հանգցնելու է մեր կաթոլիկական սուրբ, մայր եկեղեցու հանդեպ, սրբերի հանդեպ, արժանապատիվ եպիսկոպոսների հանդեպ, այնքան մեղմությամբ և խելամտությամբ մտածված օրհնյալ հրովարտակների հանդեպ ունեցած ձեր կրակը։ Այո, և արքայության բարձրունքից ես ձեզ կտեսնեմ ճակնդեղի պես մանուշակագույն կամ շաղգամի պես սպիտակած՝ այնքան օր սառչելու եք Tsy! T sy! T sy! (Եղիցի՛ այսպես, եղիցի՛, եցիցի՛, եղիցի՛)։
Նավաստիները, գուգազները և պատանի ծովայինները ծաղրում էին նրան և փչափողերով չոր սիսեռ նետում։ Նա էլ ձեռքորով ձեռքերով ծածկում էր դեմքը այդ ռմբակոծության դեմ։
Արյունարբու դքսի մեկնելուց հետո երկիրը կառավարեցին տյարք Մեդինա Ցյոլին և Ռեքուենեսը՝ նվազ դաժանությամբ։ Ապա կառավարել սկսեցին Գլխավոր շտատները արքայի անուցից։անունից։
Այդ միջոցին Զելանդիայի և Հոլանդիայի բնակիչները, խիստ երջանիկ ծովի ու ամբարտակների շնորհիվ, որոնք նրանց համար բնական պատնեշ ու ամրոց են, ազատ տաճարներ բացեցին ազատ մարդկանց աստծուն․ և դահիճ պապականները կարողացան նրանց կողքին երգել իրենց օրհներգները․ և Օրանժի իշխանը զբաղվեց հիմնելու շտատհալտերյան և արքայական մի դինաստիա։
Բելգիան ավերվեց վալոններից, որոնք դժգոհ էին Գենտի հաշտությունից, որը, ասում էին, պետք է վերջ դներ ամենայն ատելության։ Եվ այս վալոնները՝ paternosterknecht-ները, վզներին գցած խոշոր, սև համրիչներ (որոնցից երկու հազար հատ գտնվեց Սպիենում՝ Հենաու), գողանում էին հազար երկու հարյուր, երկու հազար գլուխ եզ ու ձի՝ լավագույններն ընտրելով դաշտերում ու արոտներում, տանում էին կանայք ու աղջիկներ, ուտում էին ու չէին վճարում, մարագներում վառում էին այն զինված գյուղացիներին, որոնք փորձում էին չթողնել, որ տանեն իրենց ծանր աշխատանքի պտուղը։
Ժողովրդի մեջ շատերն ասում էին․ «Դոն Ժուանը գալու է իսպանացիների հետ, իսկ Նորին բարձրությունն էլ գալու է իր ֆրանսիացիների՝ ոչ թե գուգենոտների, այլ պապականների հետ։ Եվ Լռակյացն ուզենալով խաղաղ կառավարել Հոլանդիան, Զելանդիան, Գելդրը, Ուտրեխտը և Օվերիսելը՝ գաղտնի դաշնագրով զիջում է Բելգիան, որպեսզի անժուի Անժուի իշխանն այնտեղ թագավոր դառնա։
Ժողովրդի մի մասն էլ, սակայն, վստահություն էր տածում։ «Գլխավոր շտատների պարոնները, ասում էին, քսան հազար մարդ ունեն՝ լավ զինված, բազմաթիվ թնդանոթներով և լավ հեծելազորով։ Նրանք կդիմադրեն ամեն տեսակ օտարական գուգազների»։
Դուեում, սակայն, չկախեցին համալսարանի նույնպես իսպանական դարձած ռեկտորի պատկերը․ բայց գյոզերի նավերի վրա խրտվիլակների վզից կախված կրծքատախտակի վրա կարդացվում էին վանականների, աբբաների և թեմական առաջնորդների անունները, ինչպես նաև Մալինի կուսանոց վանքի հազար ութ հարյուր հարուստ կանանց ու աղջիկների անունները, որոնք իրենց միջոցներով սնուցանում, ոսկեզօծում ու պճնազարդում էին հայրենիքի դավաճաններին։
Եվ այդ խրտվիլակների, դավաճանների անարգասյուների վրա կարդացվում էր Հարոյի մարքիզի՝ Ֆիլիպվիլ բերդաքաղաքի հրամանատարի անունը, որ անօգուտ կերպով վատնելով ռազմամթերքն ու պարենը, մթերքի պակասի պատրվակով բերդը հանձնեց թշնամուն․ Բելվերի անունը, որ հանձնեց Լեմբուրգը, մինչդեռ քաղաքը կարող էր ութ ամիս ևս դիմադրել, Ֆլանդրիայի խորհրդի նախագահի, Բրյուգգեի և Մալինի մագիստրատների անունները, որոնք իրենց քաղաքները պահել էին Դոն Ժուանի համար․ դավաճանության պատճառով փակված Գելդրի հաշվային գրասենյակի պաշտոնյաների անունները․ Բրաբանտի խորհրդի, դքսության կառավարչության, հատուկ և ֆինանսների խորհրդի մարդկանց անունները․ Մենինի մեծ դատավորի ու քաղաքապետի անունները, ինչպես և Արտուայի վատահամբավ հարևանների անունները, որոնք թողին, ասպատակության համար եկող երկու հազար ֆրանսիացիներն անարգել անցնեն։
― Ավա՜ղ, ― ասում էին քաղաքացիները, ― ահա Անժուի դուքսը ոտքը դրել է մեր երկիրը․ ուզում է թագավոր դառնալ այստեղ․ տեսա՞ք որ նա մտավ Մոնս՝ կարճահասակ, հաստ ազդրերով, խոշոր քթով, դեղին կերպարանքով, ծաղրական բերանով։ Մեծ իշխան է դա, սիրում է արտասովոր սերեր, և որպեսզի իր անվան մեջ կանացի շնորհագեղություն և առնական ուժ ունենա՝ նրան անվանում են Նորին բարձրություն տյար դուքս Անժուի։
Ուլենշպիգելը մտախոհ էր։ Եվ նա երգեց․
<poem>
 
<poem>
Կապուտակ երկինք, արև շողշողուն,
Սև քող քաշեցեք մեր դըրոշներին,
Սև քող քաշեցեք աըրակոթերին։սըրակոթերին։
:::Այժմ պետք չեն մեզ թանկ գոհարներ,
:::Շրջեցեք ձեր հայելիներ։
Եվ քո բկին իսպանացին
Իր արյունոտ սուրն է դրել։
Ծիծաղեցին նրանք քեզ վավրա,
Երբ Բրյուսելում տոն սարքեցին
Լըռակյացի ժամանումին։
Դեկտեմբերը եկել էր՝ երկարատև թուխպերի ամիսը։ Ուլենշպիգելը երգեց․
<poem>
 
<poem>
Նորին մեծություն
Մեծ դուքսն Անժուի
― Այրի կանայք երդվեցին նրան նորից չամուսնանալ, ― ասաց Կալեկենը։
Եվ Լամմեն իր խանդոտ երևակայությունից խելակորույս՝ լսում էր նրան։
Կալեկենը ամոթխած շարունակեց իր խոսքը․
― Ոչ, գոհ եմ․ դու, իհարկե, ինձնից այլևս չե՞ս հեռանա։
Երբե՛ ք։Երբե՛ք։
― Ասում ես, որ անարատ ու հավատարիմ ես եղել․ չէ՞ որ, անուշի՛կս, այդ վանականի պատճառով մեր ամբողջ երջանկության մեջ թույն է լինելու, խանդի թույնը․․․ Հենց որ ես տխուր կամ ձանձրացած լինեմ՝ քեզ կտեսնեմ մերկացած, գեղեցիկ մարմինդ այդ պիղծ ձաղկանքին ենթարկած։ Մեր սիրո գարունն ինձ պատկանեց, իսկ ամառը՝ նրան․ աշունը գորշ կլինի, դրան շուտով կհաջորդի ձմեռը, որպեսզի թաղի իմ հավատարիմ սերը։
Ուլենշպիգելը վանդակի բանալիները հանձնեց Լամմեին, որը և բացեց․ նա ուզեց վանականի մի ականջը բռնած հանել նրան տախտակամածը, բայց չկարողացավ․ ուզեց կողքից հանել՝ նույնպես չկարողացավ։
Պետք է ամեն ինչ ջարդել․ կռտած աքլորը շատ չաղ է, ― ասաց նա։
Դրանից հետո վանականը դուրս եկավ այնտեղից՝ աչքերը լայն ու ապշած պտտեցնելով, զույգ ձեռքով փորը բռնած և նավի տակից անցած մի մեծ ալիքի պատճառով ընկնելով հետքույքի վրա։
― Թո՛ղ նա աստիճանազրկվի որպես երկրի բնաջնջումը մտորող մարդասպան, ― ասացին շտատների անդամները։
― Նա արյուն է հոսեցրել երկրում Ալբայի դքսի և նրա մարդորսների, Մեդինա֊Ցյոլիի, Ռեքուեսենսի, պետական և նահանգների խորհուրդների դավաճանների ձեռքով։ Նա պատվիրել է Դոն Ժուանին և Ալեքսանդր Ֆարնեզեին՝ Պարմի իշխանին, դաժան և արյունահեղ խստություն ցուցաբերել՝ ինչպես երևում է նրա բռնված նամակներից։ Նա իրավազրկեց Օրանժի իշխանին, երեք անգամ մարդասպան վարձեց՝ սպասելով իորրորդինչորրորդին, մեր երկրում դղյակներ ու ամրոցներ հիմնեց, մարդկանց ողջ֊ողջ այրել տվեց, կանանց ու աղջիկներին՝ ողջ֊ողջ թաղել, ժառանգեց նրանց ունեցվածքը, խեղդամահ արեց Մոնտինյիին, Բերգեսին և այլ սինյորների, չնայած տված արքայական խոսքին, սպանեց իր Կառլոս որդուն, թունավորեց Ասկոլիի իշխանին, որին կնության տվեց իր իսկ հղիացրած դոնյա Եֆրասիային, որպեսզի իշխանի ունեցվածքով հարստացնի ծնվելիք ապօրինի որդուն, մեր դեմ հրատարակեց մի հրովարտակ, որով մեզ բոլորիս դավաճան են հռչակում՝ անձն ու կայքը կորցրած, և կատարեց անմեղներին ու հանցավորներին իրար խառնելու ոճիրը, որ անլուր բան է քրիստոնյա մի երկրում։
― Թո՛ղ զրկվի նա բոլոր օրենքներից, իրավունքներից ու արտոնություններից, ― հայտարարեցին շտատների անդամները։
Ապա դողալով ավելացրեց․
― Վախենում եմ, արևն ահա մայր է մտնում, երկինքը ճերմակ է, աստղերը ծագում են․ ոգիների ժամն է սա։ Տե՛ս այդ կամիրկարմիր, գետնաքեր գոլորշիները։ Թի՛լ, սիրելի՛ս, դժոխքի ո՞ր ճիվաղն է, որ այսպես երախը բաց է անում ամպի մեջ։ Նաիր Նայիր Ֆիլիպսլանդի կողմը, ուր դահիճ արքան իր դաժան փառասիրության համար երկու անգամ այնքան խեղճ մարդիկ սպնել սպանել տվեց, տե՛ս ինչպես են պարում թափառիկ կրակները․ այս այն գիշերն է, երբ մարտում սպանված խեղճ մարդկանց հոգիները ելնում են քավարանի ցուրտ լիմբոսից, որպեսզի գան տաքանալու երկրի գաղջ օդում․ սա այն ժամն է, երբ դու կարող ես ամեն ինչ խնդրել Քրիստոսից, որ բարի կախարդների աստվածն է։
― Աճյունը բախում է սրտիս, ― ասաց Ուլենշպիգելը։ Իցի՜վ թե Քրիստոս կարողանար ցույց տալ այդ Յոթնյակը, որոնց քամուն տրված աճյունը կերջանկացներ Ֆլանդրիան և համայն աշխարհը։
― Անհավա՛տ մարդ, ― ասաց Նելեն, ― դու բալասանով կտեսնես դրանց։
Հանկարծ Նելեին ու նրա ընկերոջը բռնեց մի հսկայի ձեռքը և մանկական գնդակների պես նետեց օդը, նորից բռնեց, իրար վրա գլորեց, ճմլեց իր ձեռքերի մեջ, շպրտեց ջրափոսերի մեջ ու ծովային խոտերով ծածկված հանեց այտեղից։ Ապա ման ածելով այսպես տարածության մեջ՝ նա երգեց այնպիսի մի ձայնով, որից ահաբեկ արթնացան կղզու բոլոր ամարները։
<poem>
 
<poem>
Այդ լղարիկ լվերը
Ուզում են շիլ աչքերով
Յոթ գամի տակ է պահվում։
</poem>
 
Եվ, իսկապես, Ուլենշպիգելն ու Նելեն դալարիքի վրա, օդում և երկնքում տեսան յոթ թուջե, լուսավոր տախտակ, որոնք ամրացված էին յոթ բոցավառ գամով։ Տախտակների վրա գրված էր․
<poem>
 
<poem>
Աղբի մեջ է ծլում սերմը։
Յոթը վատ է, բայց և լավ է։
Յոթը վատ է, բայց և լավ է։
</poem>
 
Եվ հսկան քայլում էր բոլոր թափառիկ կրակների ուղեկցությամբ, որոնք ճպուռների պես ոստոստելով՝ ասում էին․
<poem>
 
<poem>
Ուշով նայեցեք, սա նըրանց պետն է,
Պապերի պապը, արքայից արքան․
Ուշով նայեցեք, սա լոկ փայտ է։
</poem>
 
Հանկարծ նրա դիմագծերն աղավաղվեցին, նա ավելի նիհար, տխուր ու խոշոր երևաց։ Մեկ ձեռքով նա բռնել էր մականը, մյուսով՝ մի սուր։ Նրա անունն էր Պարծենկոտություն։
― Ես աստված եմ։
Հետո նրա կողքին, այծի վրա հեծած, երևաց մի կարմրաթշիկ աղջիկ՝ ստինքները մերկ, շրջազգեստը բաց և աչքերը աշխույժ։ Նրա անունը Անառակություն էր։ Այնժամ ամարի ձվերի կճեպներ հավաքելով՝ առաջացավ մի պառավ հրեուհի։ Նրա անունն էր Ընչաքաղցություն։ Այնուհետև մի անհագ ու որկրամոլ վանական, որ խփշտելով ուտում էր զանազան երշիկներ և անընդհատ ծամում էր մատակ խոզի պես, որի վրա էլ նստել էր․ Դա Որկրամոլությունն էր։ Հետո ոտքը քարշ տալով եկավ Ծուլությունը՝ գունատ և փքված, աչքը մարած։ Նրան քշում էր Զայրույթը՝ սուր ասեղներով ծակծկելով։ Ծուլությունը տխրագին ողբում էր, առատ արցունք թափում և հոգնությունից ոտքերը ծալում։ Ապա եկավ նիհար Նախանձը՝ օձի գլխով, գայլաձկան ատամներով, կծելով Ծուլությանը, որովհետև նա շատ էր անհոգ, Բարկությանը, որովհետև սա շատ էր աշխույժ, Որկրամոլությունը, որովհետև շատ էր հղփացած, Անառակությանը, որովհետև շատ էր կարմրերես, Ընչազաղցությանը՝ Ընչաքաղցությանը՝ նրա կճեպների համար, Պարծենկոտությանը, որովհետև ծիրանի զգեստ ուներ ու թագ։ Եվ թափառիկ կրակները պարում էին նրա շուրջը։
Եվ առնական, կանացի, աղջկային ու մանկական լացակումած ձայնով ասացին հեծեծագին։
Լսվեց մի ձայն, որ ասում էր․
<poem>
 
<poem>
Աղբի մեջ է սերմը ծլում․
Յոթը վատ է, բայց և լավ է։
Որ ունենա անծուխ աճյուն։
</poem>
 
Թափառիկ կրակները ասացին․
Այնժամ Ուլենշպիգելն ու Նելեն լսեցին հազարավոր թաքնված մարդկանց և կանանց ձայնը՝ հնչեղ ու քևքևուն։ Նրանք չխկչխկիկի նմանությամբ երգում էին․
<poem>
 
<poem>
Երբ ցամաքի ու ծովի վրա
Փոխված Յոթնյակը իշխի,
Երջանկության աշխարհի։
</poem>
 
Եվ Ուլենշպիգելն ասաց․
Եվ ոգիները երգեցին․
<poem>
 
<poem>
Երբ որ հյուսիսը
Եվ մայրամուտը
Եվ ոգիները երգեցին․
<poem>
 
<poem>
Հյուսիսը Նիդեռլանդն է,
Բելգիան՝ մայրամուտը,
</poem>
 Դուք բնավ անխելք չեք, պարո՛ն ոգիներ, ― ասաց Ուլենշպիգելը։
Ապա նրանք քևքևելով շարունակեցին երգել․
<poem>
 
<poem>
Գոտին, ո՜վ խղճուկ,
Կլինի կապը վսեմ դաշինքի
― Ավա՜ղ, ― ասաց Ուլենշպիգելը, ― այդպես է, ուրեմն, մեր խռովահույզ կյանքը՝ մարդկանց լաց և ճակատագրի ծիծաղ։
<poem>
 
<poem>
Դաշինք մահվան ու արյան,
Չէր լինի Շելդան․<ref>Ակնարկը վերաբերում է Շելդայի գետաբերանին և այնտեղ կառուցված Անտվերպեն քաղաքին, որից օգտվելը եղել է վեճի առարկա Հոլանդիայի և Բելգիայի միջև։</ref>
Վստահելի
1396
edits