Changes
Վիշապը
,<b>Լացնելոտ։ </b> Ներեցեք, միայն մի հարց էլ։ Մի՞թե ոչ ոք չի փորձել կռվել նրա հետ։
<b>Շարլեման։ </b> Վերջին երկու հարյուր տարում՝ ոչ։ Մինչ այդ նրա հետ հաճախ էին մենամարտում, բայց նա սպանում էր բոլոր հակառակորդներին։ Նա զարմանահրաշ ստրատեգ է եւ վեհ մարտավար է։ մարտավար։ Նա իր գրոհով հանկարծակիի է բերում թշնամուն․ վերեւից քարեր է շպրտում, հետո նետվում է ուղղաձիգ ներքեւ, ուղիղ ձիու գլխին, ու նրան բոցահարում է, ինչով վերջնականապես բարոյազրկում է խեղճ անասունին։ Իսկ հետո նա ճանկերով պատառոտում է ձիավորին։ Դե, ու վերջիվերջո դադարեցին նրա դեմ դուրս գալ…
<b>Լանցելոտ։ </b> Իսկ բոլորով միասին նրա դեմ դուրս գալ չե՞ք փորձել։
<b>Շարլեման։ </b> Փորձել ենք։
<b>Լանցելոտ։ </b> Եւ ի՞նչ։
<b>Շարլեման։ </b> Նա այրեց քաղաքամերձ հատվածները ու գժվացրցեր գժվացրեց բնակիչների կեսին թունավոր գազով։ Նա վեհ մարտիկ է։
<b>Էլզա։ </b> Մի քիչ էլ կարագ վերցրեք, խնդրեմ։
<b>Լանցելոտ։ </b> Հա, հա, ես կվերցնեմ։ Պետք է ուժերս հավաքեմ։ Այսպիվոս՝ Այսպիսով՝ ներեցեք, որ հա հարցնում եմ, ոչ ոք էլ չի՞ փորձում վիշապի դեմ դուրս գալ։ Նա լրի՞վ է լկտիացել։
<b>Շարլեման։ </b> Չէ, ի՜նչ եք ասում։ Նա այնքան բարի՛ է։
<b>Լանցելոտ։ </b> Բարի՞։
<b>Շարմեման։ </b> Հավատացնում եմ ձեզ։ Երբ քաղաքին խոլերա էր սպառնում, նա՝ քաղաքի բժշկի խնդրանքով, շնչեց իր բոցով լճի վրա, ու եռացրեց այն։ Ամբողջ քաղաքը խմում էր եռացրած ջուր եւ փրկվեց էպիդեմիայից։
<b>Լանցելոտ։ Վաղո՞ւց էր դա։
<b>Շարլեման։ </b> Օհ, ոչ։ Ընդամենը ութսուներկու տարի առաջ։ Բայց բարի գործերը չեն մոռացվում։
<b>Լանցելոտ։ </b> Իսկ է՞լ ինչ լավ գործ է արել նա։
<b>Շարլեման։ </b> Նա մեզ ազատեց գնչուներից։
<b>Լացնելոտ։ </b> Բայց գնչուները շատ լավ մարդիկ են։
<b>Շարլեման։ </b> Ի՜նչ եք ասում։ Ահավորն են։ Ես, ճիշտ է, կյանքումս ոչ մի գնչու չեմ տեսել։ Բայց դեռ դպրոցում եմ անցել, որ նրանք սարսափելի մարդիկ են։
<b>Լանցելոտ։ </b> Բայց ինչո՞ւ։
<b>Շարլեման։ </b> Նրանք բնականից, արյունով թափառականներ են։ Նրանք՝ ցանկացած պետական համակարգի թշնամիներն են, հակառակ դեպքում այստեղ֊այնտեղ թափառելու փոխարեն կհաստատվեին մի որեւէ տեղում։ Նրանց երգերը տղամարդկությունից զուրկ են, իսկ գաղափարները՝ կործանարար։ Նրանք գողանում են երեխաներին։ Նրանք թափանցում են ամենուրեք։ Այժմ մենք լրիվ մաքրվել ենք նրանցից, բայց դեռ հարյուր տարի առաջ, ցանկացած սեւահեր պիտի ապացուցեր, որ գնուի գնուչի արյուն չունի։
<b>Լանցելոտ։ </b> Ո՞վ է ձեզ պատմել այդ ամենը գնուների գնչուների մասին։
<b>Շարլեման։ </b> Մեր վիշապը։ Գնչուները իր իշխանության առաջին տարիներին լկտիաբար դուրս էին գալիս նրա դեմ։
<b>Լանցելոտ։ </b> Հավես, անհամբեր մարդիկ։
<b>Շարլեման։ </b> Պետք չի, խնդրում եմ, պետք չի այսպես այդպես խոսել։
<b>Լանցելոտ։ </b> Ի՞նչ է նա ուտում, այդ ձեր վիշապը։
<b>Շարլեման։ </b> Քաղաքը մեր նրան տալիս է հազար կով, երկու հազար ոչխար, հինգ հազար հավ, ու երկու փութ աղ ամիսը։ Ամռանն ու աշնանը դրան ավելանում է եւս տաս բանջարանոց կաթնուկ, ծնեբեկ ու ծաղկակաղամբ։
<b>Լանցելոտ։ </b> Նա ձեզ թալանո՜ւմ է։
<b>Շարլեման։ </b> Չէ, ի՜նչ եք ասում։ Մենք չենք բողոքում։ Ուրիշ էլ ո՞նց։ Մինչ նա այստեղ է՝ ոչ մի այլ վիշապ չի համարձակվի մեզ ձեռք տալ։
<b>Լանցելոտ։ </b> Մյուսները, կարծեմ, վաղուց արդեն սպանված են։
<b>Շարլեման։ Բա որ չէ՞։ </b> Իսկ եթե ո՞չ։ Հավատացնում եմ ձեզ, վիշապներից ազատվելու միակ եղանակը, սեփական վիշապ ունենալն է։ Բավ է նրա մասին, խնդրում եմ։ Ավելի լավ է դուք մեզ ինչ֊որ հետաքրքիր բան պատմեք։
<b>Լանցելոտ։ </b> Լավ։ Դուք գիտե՞ք ինչ է բողոքի գիրքը։
<b>Էլզա։ </b> Ոչ։
<b>Լանցելոտ։ </b> Դե իմացեք։ Այստեղից հինգ տարվա քայլքի հեռավորության վրա, Սեւ սարերում կա հսկայական անձավ։ Եւ անձավում այդ կա գիրք՝ կիսով չափ լրացված։ Դրան ոչ ոք չի դիպչում, բայց նախկինում գրված էջերին օր օրի ավելանում են նոր էջեր։ Ո՞վ է գրում։ Աշխա՜րհը։ Սարերը, խոտերը, քարերը, ծառերը, գետերը տեսնում են ինչ են անում մարդիկ։ Նրանց հայտնի են հանցագործների բոլոր հանցագործությունները, իզուր տառապողների բոլորողբերգությունները։ բոլոր ողբերգությունները։ Ճյուղից ճյուղ, կաթիլից կաթիլ, ամպից ամպ հասնում են Սեւ սարերի անձավին մարդկանց բողոքները, եւ գիրքը հաստանում է։ Եթե աշխարհի երեսին չլիներ այդ գիրքը, ծառերը թախծից կչորանային, իսկ ջուրը կդառնանար։ Ո՞ւմ համար է գրվում այդ գիրքը։ Ինձ համար։
<b>Էլզա։ </b> Ձե՞զ համար։
<b>Լանցելոտ։ </b> Մեզ համար։ Իմ ու մի քանիսի։ Մենք ուշադիր, թեթեւ մարդիկ ենք։ Մենք պարզել ենք, որ կա այդպիսի գիրք, ու չենք ալարել գտնել այն։ Իսկ այդ գրքին թեկուզ մի հայացք նետողը դարերով կկորցնի հանգիստը։ Ահ, ի՜նչ բողոքի գիրք է։ Այդ բողոքներին անհանր անհնար է չարձագանքել։ Ու մենք արձագանքում ենք։
<b>Էլզա։ </b> Իսկ ինչպե՞ս։
<b>Լանցելոտ։ </b> Մենք խառնվում ենք ուրիշի գործերին։ Մենք օգնում ենք նրանց, ում օգնություն է անհրաժեշտ։ Եւ վերացնում ենք նրանց, ում անհրաժեշտ է վերացնել։ Օգնե՞մ ձեզ։
<b>Էլզա։ </b> Ինչպե՞ս։
<b>Շարլեման։ </b> Ինչո՞վ կարող եք օգնել մեզ։
<b>Կատու։ </b> Մյաո՜ւ։
<b>Լանցելոտ։ </b> Երեք անգամ ես մահացու վիվավորված եմ եղել, ու հենց նրանց կողմից, ում բռնի կերպով փրկում էի։ Եւ այնուամենայնիվ, թեեւ դուք ինձ չեք խնդրում, ես կկանչե՛մ վիշապին մենամարտի։ Լսո՞ւմ եք, Էլզա։
<b>Էլզա։ </b> Ոչ, ո՛չ։ Նա կսպանի ձեզ, եւ դա կթունավորի իմ կյանքի վերջին ժամերը։
<b>Կատու։ </b> Մյաո՜ւ։
<b>Լանցելոտ։ </b> Ես մարտահրավեր կնետեմ վիշապի՜ն։
<i>Լսվում է ահագնացող շվոց, աղմուկ, ոռնոց։ Ապակիները դողում են։ Պատուհանից դուրս բռնկվում է հրացոլքը։</i>
<b>Կատու։ </b> Անունը տուր, փայտը ձեռքդ վերցրու։
<i>Ոռնոցն ու շվոցը հանկարծակի դադարում են։ Դուռը ուժգին թակում են։</i>
<b>Շարլեման։ </b> Մտե՛ք։
<i>Ներս է գալիս թանկ հագնված ծառան։</i>
<b>Ծառա։ </b> Պարոն վիշապը ձեզ մոտ է գալիս։
<b>Շարլեման։ </b> Սիրով սպասում ենք։