Changes

Երկու ողջերթ

Ավելացվել է 8302 բայտ, 15:17, 10 Մարտի 2014
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
 
{{անավարտր}}
Երբ գնում ես հեռու ճանապարհ, եւ քեզ ողջերթ են մաղթում մարդիկ,դու զգացված լսում ես նրանց եւ շուտով մոռանում խոսքերը՝ իրար նման։ Բայց մեկն այդ ողջերթներից դու տանում ես քեզ հետ, քո հոգու մեջ, եւ այդ մեկը դառնում է պատվար քո հոգուն, դառնում է վահան բոլոր փորձությունների դեմ։
Բայց բոլորս նայում էինք նրանց։
Տեսե՞լ եք դուք արդյոք ժողովրդի աչքերը։Դրանք սեւ են կամ կապույտ, շագանակագույն են կամ երկնագույն՝ դա միեւնույնն է։ Դրանք թախծոտ են ու սիրով լի, միաժամանակ ե՛ւ հայրական ու մայրական, ե՛ւ որդիական։ Ես ինչե՜ր կարող էի պատմել ժողովրդի աչքերի մասին, որոնք այդ պահին նայում էին մեզ… Կար նաեւ երկչոտություն այդ աչքերի մեջ։ Թե՛ տղան եւ թե՛ աղջիկը կարծես ներողություն էին հայցում մեզանից, որ չեն կարող անել մեզ համար ավելին, քան անում էին․— կանգնել եւ նայել։ Այլապես ոչնչով չէին օգնի մեզ, բայց կխորտակեին նաեւ իրենց։ Բայց մի՞թե մենք սպասում էինք ավելին այդ գեղեցիկ ու թախծոտ զույգից, որը դեռ նոր էր սկսում իր կյանքը, իր սերը։ Կարելի՞ է սպասել ավելին, քան ամեն ինչը։ Այդպիսին էր նրանց հայացքը։ Երբեմնի կոմերիտական կայտառությունը վերադարձավ մեզ։ Մենք բարձր պահեցինք մեր գլուխները։ Այժմ տեսնում էինք, որ պոկված չէինք իրարից՝ մենք ու ժողովուրդը։ Եվ վագոն բարձրացանք այն հաստատ հավատով, որ մի օր նորից կվերադառնանք այստեղ… Երեւանում արեւ էր, տաք, Մոսկվայում՝ ձմեռ, ձյուն։ Կուրսկի կայարանից մեզ նստեցրին փակ մեքենա՝ տանելու համար Յարոսլավսկի կայարան՝ ուղարկելու համրա հյուսիս… «Սեւ ագռավ»… Այդպես էր կոչվում փակ մեքենան մեր լեզվով։ Բայց «սեւ ագռավները» նույնպես լինում էին տարբեր։ Կային այնպիսիք, որոնց միակ, փոքրիկ լուսամուտը գտնվում էր առաստաղի վրա եւ դու այնտեղով, ապակին պաշտպանող ճաղերի արանքով, կարող էիր տեսնել միայն երկնքի մի փոքրիկ կտոր եւ երբեմն էլ օդի մեջ ձգվող հաղորդալարերը։ Մեր «սեւ ագռավն» իր լույսն ստանում էր ետեւից կողմի դռնակի փոքրիկ ապակուց։ Տարածությունը ներսում բաժանված էր երկու մասի․— խորքը՝ կալանավորների համար, առջեւակողմը՝ պահակի։ Այդ երկու մասերն իրարից անջատված էին երկաթաճաղ երկփեղկանի դռնով։ Մեզանից հինգին անցկացրին այդ դռնից ներս։ Երկուսիս համար այլեւս տեղ չմնաց այնտեղ։ Դուռը կողպեցին։ Մենք երկուսս նստեցինք դրսակողմում, նեղլիկ նստարանի վրա։ Մեր դիմացի նստարանի վրա նստեց պահակը՝ հրացանը ձեռքին․— երիտասարդ ռուս զինվոր։ Դուռը ծածկեցին, մեքենան շարժվեց։ Նեղլիկ ու երկարավուն ապակին դռան վրա ծածկված էր հաստ եւ ձյան նման փափուկ եղյամով։ Լույս համարյա չէր թափանցում այնտեղից։ Բայց, մեր շնժառությունից էր, թե ինչից, եղյամը մի քիչ հալվեց վերեւի մասի մի անկյունում, եռանկյունաձեւ։ Ներսում դարձավ մի քիչ լուսավոր, եւ մենք նայեցինք մեր շուրջը։ Երկաթաճաղ դռան ետեւում, ճաղերին ընդհուպ, կանգնել էին մեր հինգ ընկերները եւ լուռ նայում էին դուրս։ Փայլում էին նրանցից մեկի պենսնեի ապակիները։ Իսկ մեր դիմաց նստած էր երիտասարդ ռուս զինվորը եւ բոլորովին նման չէր, թե նա վախենում էր մեզանից, զգուշանում էր, որ չզինաթափենք նրան, ազատենք մեր ընկերներին եւ ազատվենք ինքներս։ Հանգիստ ու բարի հայացքով նա նայում էր մեզ՝ իր դեմ նստածներիս։ Բայց մենք միայն մի պահ նայեցինք մեր ընկերներին ու նրան, միայն մի պահ։ Մենք շտապեցինք նայել ապակու՝ եղյամից ազատված եռանկյունուն՝ այնտեղով տեսնելու համար Մոսկվայի գոնե մի փոքրիկ պատառը։ — «Բե» օղակը…— ասացի ես՝ հուզմունքից խեղդվելով։ — Այո…— արտասանեց ընկերս։— Ահա անցանք Զեմլյանոյ վալը… — Ահա Օրլիկով նրբանցքը,— հազիվ կարողացա ասել ես։ Եվ հանկարծ ապակին ծածկվեց։ Երիտասարդ զինվորն իր շինելի թեւքով ծածկեց այն։ Բայց ծածկեց ոչ թե պատնեշելու համար մեզանից Մոսկվան։ Նա շինելի թեւքով սրբեց եղյամը, մաքրեց ապակին եւ նորից նստեց իր նախկին դիրքով։ Ես նայեցի ընկերոջս աչքերին։ Դրանք եւս փայլում էին, թեեւ նա չէր կրում պենսնե։ Բայց ես եւս, ըստ երեւույթին, նրան նայեցի նույնպիսի աչքերով։ Այժմ, երբ ապակին մաքուր էր, պղտոր էին մեր աչքերը։ Մենք սրբեցինք դրանք եւ շնորհակալությամբ նայեցինք ռուս զինվորին։ Սկսեցինք սիրով ու կարոտով թվարկել երբեմնի մեզ այնքան ծանոթ շենքերը եւ «Բե» օղակը հատող փողոցներն ու նրբանցքները։ Եվ հանկարծ կատարվեց մի ավելի անսպասելի բան։ Երիտասարդ զինվորը հրեց, բաց արեց դուռը, որպեսզի մենք, ո՞վ գիտե, գուցե վերջին անգամ, լավ տեսնենք մեր այնքան սիրելի Մոսկվան… Բաց դռնով սլացով ավտոմեքենա… Յուրաքանչյուր անկյունում կարող էին կանգնեցնել այդպիսին եւ տուգանել։ Իսկ եթե «սեւ ագռավ» էր այդ մեքենան… Երիտասարդ ռուս զինվորը կարող էր գնալ զինտրիբունալ, ապա աքսոր… Ոչ այլեւս արցունքներ չէին փայլում մեր աչքերում։ Մենք երախտագիտությամբ ու սիրով էինք նայում նրան, այդ զինվորին, նայում էինք նաեւ Մոսկվային՝ արագ֊արագ փոխելով մեր հայացքը մեկից մյուսին։ Եվ մեզ թվում էր, թե բոլորովին էլ չէինք փոխում մեր հայացքը, այլ նայում էինք միայն մի կողմ, որտեղ միաձուլված էին Մոսկվան եւ բարի ու ազնիվ երիտասարդ ռուս զինվորը… Եվ կարծես ասում էր զինվորը․— «այն մարդիկ, որոնք նայում են Մոսկվային այդպիսի հոգով եւ այդպիսի աչքերով՝ չեն կարող լինել թշնամիներ»… Դա երկրորդ ողջերթն էր՝ ուղղված մեզ։ Մենք հասկացանք, որ ժողովուրդը գիտե մեզ մեր իսկական արարքներով եւ ոչ թե մեզ վերագրվածներով։ Եվ զգացինք, որ ուժեղացանք, մեր մեջ ամրացավ ջարդվելու պատրաստ մեր ներքին սյունը։ Եվ մենք լցվեցինք անսասան հավատով, որ կվերադառնանք։ Եվ վերադարձանք։