Changes
[[Կատեգորիա:Հրապարակախոսություն]]
Փորձելով կիսել եւ յուրացնել Ուկրայինան, Պուտինը գործում է նույն մեթոդներով, ինչպես գործում էին Լենինը եւ այլ բոլշեվիկների վերնախավը քաղաքացիական պատերազմի տարիներին։ Այդ մեթոդները արդեն հաջողություն բերեցին Ղրիմի դեպքում։ Հիմա Ղրիմում։ Այժմ խաղարկվում է «Դոնեցկի Հանրապետության» խաղաթուղթը, որի կազմի մեջ կարող է մտնել ամբողջ Արեւելյան Ուկրայինան։
Այս ամենն արդեն եղել է։ նոր չէ։ Պետրոգրադում իշխանությանը հասնելուց անմիջապես հետո բոլշեվիկները մտահոգվեցին Ուկրայինայում հաստատվելու մասին։ Կիեվի Կենտրոնական Ռադա֊ն Ռադան 1917 թվի նոյեմբերի 7(20)֊ին հռչակեց Ուկրայինական Ժողովրդական Հանրապետություն։ Սակայն նորաստեղծ հանրապետության իշխանությունը չեն ճանաչել Դոնբասի բոլշեվիստական «սովետները», որ իշխանություն էին ստանձնել Լուգանսկում, Մակեեւկայում, Գորլովկայում, Կրամատորսկում։ Մոսկովյան Սովնարկոմը ստեղծեց Վլադիմիր Անտոնով֊Օվսեյենկո֊ի ղեկավարած Հարավային ճակատը, որը պետք է գործեր Կենտրոնական Ռադայի եւ ատաման Կալեդինի Դոնի կառավարության դեմ։ 1917 թվականի դեկտեմբերի կեսին Անտոնով֊Օվսեյենկո֊ի զորքը վերցրեց Խարկովը, եւ այնտեղ կարմիր գվարդիայի շտիկերի պաշտպանության ներքո անցավ Համաուկրայնական սովետների համագումար, որը եւ հռչակեց Ուկրայինական սոցիալիստական հանրապետությունը եւ կազմեց Ուկրայինայի Սովնարկոմը, ուր փաստորեն գրեթէ չկային ուկրայինացիներ։ Քաղաքացիական պատերազմի տարիներին բոլշեվիկները խորհրդային Ուկրայինայի համար կարեւորում էին ոչ թե ազգային, այլ սոցիալական նշանաբանները, եւ կասկածանքով էին վերաբերվում ուկրայիներեն լեզվին։ (Ճիշտ այդպես այսօր Ռուսաստանի ներկայացուցիչներն եւ իրենց ագենտները Ուկրայինայում «բանդերական» են կոչում բոլորին, ով խոսում է ուկրայիներեն։
1918 թվի հունվարի 12(25)֊ին Կենտրոնական Ռադան իր չորրորդ ունիվերսալով հայտարարել է Ռուսաստանի կազմից դուրս գալու, եւ Ուկրայինայի պետական անկախության մասին։ Բայց Ռուսաստանյան գուբերնիաների կարմիր գվարդիան, ձախ էսեր Միխային Մուրավյովի հրամանատարությամբ արագ կոտրեցին Կենտրոնական Ռադայի զորքերի դիմադրությունը եւ 1918 թվի փետրվարի 8֊ին զբաղեցրել են Կիեվը, այնտեղ հրեշավոր կոտորած կատարելով։