««Արարիչը» գրքի վերջաբանը»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Վերջաբան («Արարիչը» գրքի վերջաբանը) |հեղինակ = Խորխե Լուիս Բորխես |թարգման...»:) |
(Տարբերություն չկա)
|
Ընթացիկ տարբերակը 22:32, 25 Ապրիլի 2014-ի դրությամբ
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Աստված տա, որ այս ժողովածուի (որը ժամանակն է կազմել և ոչ թե ես, որն իր մեջ պարունակում է հին գործեր, որ ես չեմ համարձակվել սրբագրել, քանի որ դրանք գրել եմ գրական այլ ըմբռնումով) բնորոշ միապաղաղությունը թեմաների աշխարհագրական և պատմական տարբերություններից պակաս տեսանելի լինի: Տպագրության հանձնած գրքերիցս և ոչ մեկը, կարծեմ սրա նման անձնական չէ: Ինձ քիչ բան է պատահել և շատ եմ կարդացել: Ավելի ճիշտ, Շոպենհաուերի մտքից և Անգլիայի խոսքային երաժշտությունից ավելի հիշարժան բան ինձ շատ քիչ է պատահել:
Մի մարդ նպատակադրվում է նկարել աշխարհը: Տարիների ընթացքում տարածությունը բնակեցնում է նահանգների թագավորությունների, լեռների, ծովախորշերի, նավերի, կղզիների, ձկների, բնակարանների, գործիքների, աստղերի, ձիերի և մարդկանց պատկերներով: Մեռնելուց քիչ առաջ նկատում է, որ այդ համբերատար գծերի լաբիրինթոսը իր իսկ դեմքի պատկերն է: