«Դասական ուղղագրութեան կանոններ»–ի խմբագրումների տարբերություն
Տող 440. | Տող 440. | ||
Ընդհանրապէս յատուկ անունների մէջ վերջին վանկում է լսուելիս գրւում է '''է''' ('''Կարէն, Բաբգէն''' եւ այլն), բացառութիւն են '''-պետ''' վերջոյթ ունեցող անունները՝ '''Հայրապետ, Կարապետ''', ինչպէս նաեւ '''Բարսեղ, Փառանձեմ''' եւ մի քանի այլ անուններ: | Ընդհանրապէս յատուկ անունների մէջ վերջին վանկում է լսուելիս գրւում է '''է''' ('''Կարէն, Բաբգէն''' եւ այլն), բացառութիւն են '''-պետ''' վերջոյթ ունեցող անունները՝ '''Հայրապետ, Կարապետ''', ինչպէս նաեւ '''Բարսեղ, Փառանձեմ''' եւ մի քանի այլ անուններ: | ||
+ | |||
+ | = ոյ-ի եւ եա-ի գրութիւնները = | ||
+ | |||
+ | Նոր ուղղագրութեամբ '''ույ''' երեք տառով արտայայտուած հնչիւնը դասական ուղղագրութեամբ գրւում է '''ոյ''' երկու տառով, ինչպէս՝ '''լոյս, բոյս, զոյգ, կոյս, նոյն, փոյթ, գոյն, առոյգ, քոյր, համբոյր, ցոյց''' եւ այլն: Նաև սրանցով կազմուածները՝ '''արշալոյս, տնաբոյս, միևնոյն, անփոյթ, բազմագոյն, մօրաքոյր, ուղեցոյց''' եւ այլն: | ||
+ | |||
+ | Նոր ուղղագրութեան '''յա''' տառազոյգի փոխարէն դասական ուղագրութիւնն ունի '''եա''' տառազոյգը, ինչպէս՝ '''Թումանեան, Տէրեան, Գալստեան, առաւօտեան, ամերիկեան, ալպեան, ապրիլեան, երկարամեայ, կիրակնօրեայ, քրոստոնեայ''' եւ այլն: Նաև՝ Ազայեան, '''Սարոյեան, Գաոյեան, Թեքէեան''' եւ այլն, այսինքն՝ '''ա'''-ից եւ '''ո'''-ից յետոյ աւելանում է '''-յեան''': Պէտք է գրել նաև՝ '''հայեացք, Գայեանէ, ախոյեան, դայեակ''' եւ այլն: |
03:33, 20 Հունիսի 2014-ի տարբերակ
հեղինակ՝ Ռաֆայէլ Իշխանեան |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Բովանդակություն
ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Ազգային պետականության վերականգման այս շրջանում, երբ վերանայվում են անցյալի սխալները, երբ անհամեմատ լայն կապեր են ստեղծվում Սփյուռքի հետ, երբ ավելի է ընդլայնվում խոսքի ու մամուլի ազատությունը, Հայաստանում այսպես թե այնպես դարձյալ շրջանառության մեջ է մտնում նաև դասական ուղղագրությունը: Վերջինիս իրավունքների վերականգնումն ու վավերացումն, ինչ խոսք, ժամանակի խնդիր է, որը պետք է իր լուծումը գտնի պետական ու գիտական մակարդակներով: Սակայն, քանի որ Հայաստանի Հանրապետության հասարակությունը, հատկապես դպրոցականները եւ ուսանողությունը, մամուլի և ամենատարբեր գրականության միջոցներով արդեն իսկ լայնորեն հաղորդակցվում են դասական ուղղագրությանը, ուստի հրատարակչությունը անհրաժեշտ համարեց հրապարակ հանել պրոֆ. Ռ. Իշխանյանի կազմած "Դասական ուղղագրության կանոններ" ուսուցարան-գրքույկը՝ նպատակ ունենալով նպաստել դասական ուղղագրությամբ տպագրված և տպագրվող գրականության առավել դյուրին ընկալմանը:
ԵՐԿՈՒ ԽՕՍՔ
Ուղղագրութիւնը յիշողութիւն է, պէտք է բառերի գրութիւնը յիշել տառ առ տառ: Կան նաեւ ուղղագրական կանոններ, որոնք օգնում են բառապատկերները յիշելու: Ստորեւ բերուած են դասական ուղղագրութեան այն հիմնական կանոնները, որոնք տաբեր են Հայաստանում եւ ԽՍՀՄ-ի հայաբնակ այլ վայրերում այժմ գործող ուղղագրութիւնից: Դասական ուղղագրութիւնը գլխաւորապէս երեք դժուարութիւն ունի. 1) պէտք է յիշել բառասկզբում յ գրուող, բայց հ արտասանուող բառերը (յատուկ, յաջող, յանցանք եւ այլն), 2) պէտք է յիշել բառամիջում է ունեցող բառերը (կէտ, կէս, սէր եւ այլն), 3) պէտք է յիշել բառամիջում օ ունեցող բառերը (կարօտ, աղօթք, մօտ եւ այլն): Այս ձեռնարկում բերուած են այդ երեք խումբ բառերի ցուցակները: Դասական ուղղագրութեան միւս տարրերը աւելի դիւրին են յիշւում: Ձեռնարկում կան կանոնների կրկնութիւններ. մի շարք բառերի գրութեան որեւէ կանոնը յիշելու համար, այն լուսաբանուած է երբեմն երկու, նոյնիսկ երեք անգամ, տարբեր տեսանկիւններից: Պէտք է նկատի ունենալ նաեւ, որ դասական ուղղագրութեանը վերադառնալու խնդիրը հետշի կամ դժուարի հետ չէ, որ առնչուած է: Դասական ուղղագրութիւնը հայ մշակոյթի մի անբաժան հատուածն է, որ մեր ժողովրդից խլուեց 1922 թ.: Ինչպէս որ այժմ ջանում ենք վերականգնել մեր ազգային դպրոցը, հայոց ճշմարիտ պատմութիւնը, հայկական շատ սովորութիւններ, տօներ, ազգային մտածողութիւնն առհասարակ, այդպէս էլ ճիշտ կլինի վերականգնել մեր դարաւոր ազգային ուղղագրոթիւնը: Դասական ուղղագրութեամբ գրելով՝ սկզբնական շրջանում, անշուշտ, որոշ դժուարութիւններ կլինեն, սխալներ կանենք: Բայց դա էական չէ, քանի որ աստիճանաբար վարժուելով՝ սխալները կնուազեն, կվերանան: Դասական ուղղագրութեանն անցնելու դէպքում հնարաւոր կլինի նաեւ նրա կանոններում որոշ բարելաւումներ կատարել:
ՀԱՅԵՐԷՆԻ ԴԱՍԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ
Մեծատառ | Փոքրատառ |
---|---|
Ա | ա |
Բ | բ |
Գ | գ |
Դ | դ |
Ե | ե |
Զ | զ |
Է | է |
Ը | ը |
Թ | թ |
Ժ | ժ |
Ի | ի |
Լ | լ |
Խ | խ |
Ծ | ծ |
Կ | կ |
Հ | հ |
Ձ | ձ |
Ղ | ղ |
Ճ | ճ |
Մ | մ |
Յ | յ |
Ն | ն |
Շ | շ |
Ո | ո |
Չ | չ |
Պ | պ |
Ջ | ջ |
Ռ | ռ |
Ս | ս |
Վ | վ |
Տ | տ |
Ր | ր |
Ց | ց |
Ւ | ւ |
Փ | փ |
Ք | ք |
Օ | օ |
Ֆ | ֆ |
ւ-ի եւ վ-ի գրութիւնը
Ինչպէս հայոց դասական այբուբենն է ցոյց տալիս, այժմ տարածում գտած այբուբենից դուրս է մնացել Ւ, ւ տառը, փոխարէնը արհեստականօրէն այբուբեն են մտցուել ու, և նշանագրերը, որոնք իրականում երկու տառերի միացութիւններից են կազմուած, և-ը ե, ւ տառերի միացումն է, ու-ն՝ ո, ւ տառերի: Մաշտոցը Ւ, ւ տառը (կոչւում է յիւն կամ վիւն) դրել է ց եւ փ տառերի մէջ: Նոր ուղղագրութեան պաշտպաններն այդ տառը հանել են մաշտոցեան այբուբենից: Դասական ուղղագրութիւնը վերականգնելիս առաջին գործը պէտք է լինի ւ տառը նորից իր տեղը դնելը: Այդ տառի գործածման օրէնքը հետեւեալն է: Բառասկզբում այն երբեք չի գրւում: Բառամիջում եւ բառավերջում ա, ե, ի ձայնաւորներից յետոյ վ լսուելիս գրւում է ւ, ինչպէս՝
անձրեւ, աւան, աւարտ, աւել, աւետել, բարեւ, բաւական, բաւարար, բեւեռ, գաւաթ, գաւիթ, գրաւել, Երեւան, եւ, խաւար, կարեւոր, հեւալ, ձեւ, նաեւ, սարկաւագ, Սեւան, տերեւ, եւ այլն։
Արագագրութեան դէպքերում ե-ն միացվում է ւ-ին եւ գոյանում է և կրճատագիրը. այդպէս կարելի է գրել՝
անձրև, բարև, բևեռ, Երևան, և, նաև, Սևան։
Յիշենք, որ ի տառից յետոյ բառերի վերջում, ինչպէս եւ միջում՝ ձայնաւորից առաջ նոյնպէս գրւում է ւ՝ դարձեալ վ-ի արժէքով. օրինակ՝ կռիւ, շիւ, արծիւ, թիւ, անիւ, անթիւ, առթիւ, պատիւ, դիւանագէտ, հիւանդ, ճիւաղ, ջիւան եւ այլն: Բայց միշտ չէ, որ ի տառից յետոյ ւ տառը վ-ի արժէք ունի:
Բաղաձայնից առաջ ի եւ ւ տառերը բոլորովին այլ նշանակութիւն ունեն. նոր ուղղագրութեան յու երեք տառի փոխարէն ըստ դասական ուղղագրութեան գրւում է իւ երկու տառը, ինչպէս՝
ալիւր, արիւն, բարութիւն, բիւր, թերութիւն, իւղ, իւրացնել, իւրաքանչիւր, ծուլութիւն, կորիւն, կրթութիւն, հիւլէ, հիւսել, հիւր, հնչիւն, ճիւղ, սիւն, քաղցրութիւն, եւ այլն։
Հայերէնում է, օ տառերից յետոյ երբեք ւ չի գրւում:
Պէտք է յիշել նաեւ, որ ւ տառը ո-ից յետոյ գոյացնում է ձայնաւոր հնչիւն՝ ու: Վերն ասուեց, որ մեր ու-ն ոչ թե մի տառ է, այլ՝ երկու (ֆրանսերէնում էլ այդ հնչիւնը երկու տառից է բաղկացած՝ ou): Այս պատճառով բառերի մէջ եւ վերջում ո տառից յետոյ լսուող վ-ն գրում ենք հէնց վ-ով եւ ոչ թէ ւ-ով: Օրինակ, կով, գովք բառերը եթէ գրենք ւ-ով, կունենանք կու, գուք, որ բոլորովին այլ կերպ կկարդացուի: Այս պատճառով գրում ենք՝ ծով, կով, հով, սով, բովանդակութիւն, գովք, ժողովուրդ, սովորութիւն, գրքով, աչքով եւ այլն: Պէտք է յիշել նաեւ, որ բարդ ու ածանցաւոր բառերի մէջ եթէ երկրորդ բաղադրիչն այնպիսի բառ է, որ սկզբում ունի վ, այդ վ-ն պահպանում ենք, ինչպէս, օրինակ, պատմավէպ բարդ բառի մէջ երկրորդ բառը վէպ-ն է, ուրեմն վ-ն պահպանում ենք, գահավէժ-ում երկրորդ բառը վէժ-ն է (վիժել), ուրեմն վ-ն պահպանւում է, հրավառ-ի մեջ երկրորդ բառն է վառ, ուրեմն վ-ն պահպանում ենք, կարեվէր-ի մէջ երկրորդ բառն է վէր-ը (վէրք), ուստի վ-ն մնում է, անվաւեր բառի մէջ ան ածանցից յետոյ վաւեր բառն է, սկզբի վ-ն պահպանում ենք, անվերջ բառի մէջ ան-ից յետոյ վերջ բառն է, վ-ն մնում է եւ այլն:
Ու-ն վ-ի արժեքով
Բառերի մէջ ա, ե, է, ի, ո ձայնաւորներից առաջ, բաղաձայնից եւ յ կիսաձայնից յետոյ վ լսուելիս դասական ուղղագրութեամբ ւ կամ վ չի գրւում, այլ նրանց արժէքով գրւում է ու, ինչպէս՝
Դուին, Զուարթ, թուաբանութիւն, լեզուաբան, կալուածք, հազուադէպ, հալուել, հաշուապահ, հարուած, ձուաձեւ, նուազ, նուազել, Նուարդ, նուէր, նուոց, շուայտ, շուար, պատուական, ջարդուածք, ստուեր, սրուել եւ այլն։
Տողադարձի ժամանակ առաջարկւում է ու-ի փոխարէն ւ գրել, ինչպէս թուական — թը–ւական, Դուին — Դը–ւին, բայց սա պարտադիր կանոն չէ:
Ածանցաւոր ու բարդ բառերի մէջ եթէ առաջին բաղադրիչն աւարտւում է ւ-ով, յաջորդ ձայնաւորը դեր չի խաղում, ւ-ն մնում է: Օրինակ, գրում ենք գրաւել, քանի որ սկզբում գրաւ բառն է, ւ-ն մնում է: Կամ՝ հարաւային, նոյնպէս գրում ենք ւ-ով, քանի որ հարաւ բառն է առկայ, նոյնը և՝ ծարաւած, կաւահող, դաւադիր եւ այլն:
Եթէ բառը աւարտւում է ւ կամ վ տառերից մէկով, կրաւորական ձեւի դէպքում այսպիսի տեսք է ընդունում՝ հաշւուել, ներգրւուել, գովուել: Այսինքն՝ հաշիւ+ուել, ներգրաւ+ուել, գով +ուել: Յիշենք նաեւ այսպիսի ձեւեր՝ հրահանգաւորում է, հրահանգաւորուած, հրահանգաւորուեց, վառւում է, վառուած, վառուեց, կանոնաւորում է, կանոնաւորուած, կանոնաւորուեց և այլն:
Կարեւոր է յիշել նաեւ, որ կան ւ տառով կազմուած մասնիկներ՝ -աւոր, -աւէտ (-ւէտ), -աւուն. սրանցով կազմուած բառերի մէջ ւ-ն պահպանւում է, ինչպէս՝ մեծաւոր, ձայնաւոր, յանցաւոր, հոտաւէտ, բուրաւէտ, շիկաւուն և այլն:
Արեւելահայերը վ-ի արժէքով բառամիջում ու-ով գրուող բառերի մէջ ո-ն կրճատում են, թողնում են ւ-ը եւ գրում են ոչ թէ հարուած, այլ՝ հարւած, այդպէս էլ՝ թւաբանութիւն, նւէր, պատւէր, նւալ, սրւել, սւաղել, Նւարդ եւ այլն:
Մինչև 1922 թ. փոփոխութիւնը Հայաստանում ընդունուած էր գրութեան այս ձեւը:
Ու ձայնաւորից առաջ ւ դնելն ընդունուած է, ինչպէս՝ գրւում է, սրւում է, համարւում է, թւում է և այլն:
Այսպիսով, դասական ուղղագրութեամբ վ հնչիւնը արտայայտւում է երեք ձեւով՝ վ, ւ տառերով եւ ու երկտառով՝ ըստ վերը բերուած կանոնների:
Է տառի գրութիւնը
Դասական ուղղագրութեամբ բառավերջում է լսուելիս միշտ է է գրւում, ինչպէս՝ ափսէ, բազէ, գուցէ, գոնէ, թէ, գրեթէ, միթէ, եթէ, մարգարէ, կեցցէ, որևէ, որևիցէ, երբևէ, երբևիցէ, միջօրէ, Վահէ, մանրէ, Կարինէ, Մարինէ եւ այսպես շարունակ: Բառավերջում երբեք ե չի գրւում:
Բառերի մէջ է լսւում եւ է գրւում է գլխաւորապէս այն դէպքերում, երբ այդ է-ն կարող է հնչիւնափոխուել ու դառնալ ի, օրինակ՝ գէր (գիրանալ), գէտ (գիտելիք), դէմ(ք) (դիմագիծ), դէպ(ք) (դիպուած), դէտ (դիտել), կէզ (կիզել), զէն(ք) (զինել), ծէս (ծիսակատարութիւն), մէջ (միջին), մէտ (միտում), կէս (կիսել), մէգ (միգապատ), յաւէտ (յաւիտեան), սէզ (սիզաւէտ), նուէր (նուիրական), վէժ (վիժել), վէմ (վիմագիր), վէպ (վիպակ), վրէժ (վրիժառու), վրէպ (վրիպել), շէկ (շիկնել), շէն (շինութիւն), քէն (քինախնդիր) եւ այլն: Բայց կան բառեր էլ, որոնց մէջ գրւում է է, բայց այդ է-ն չի հնչիւնափոխւում, ի չի դառնում, ինչպէս՝ աշխէտ "բաց կարմիր", հէն "աւազակ", խլէզ, կրկէս, հելլէն, պարէն, պարէտ, տէգ, քարտէզ եւ այլն:
Այս պատճառով բառամիջի է-ագրութիւնը սովորելու համար պէտք է բառամիջում այդ տառն ունեցող բառերի ցուցակն ունենալ ձեռքի տակ: Դասական ուղղագրութեամբ գրելիս սկզբնական շրջանում կասկածելի բառը կարելի է ստուգել այդ ցուցակով, իսկ յետոյ վարժութեան շնորհիւ բոլոր այդ բառերը յիշուեն: Ստորեւ բերուած է միջում է ունեցող ամենագործածական բառերի այբբենական ցուցակը.
աղեկէզ, աղէտ, աղուէս, ամէն, անգէտ, անզէն, անէծք, անշէջ, աշխէտ, ապաւէն, ապաքէն, առնէտ, ասպարէզ, արալէզ, արդէն, արժէք, բզէզ, բուէճ, բրէտ "պիծակ, իշամեղու", գէթ, գէշ "մեռած մարմին", գէշ "տգեղ", գէս "մազ", գէտ "գիտենալը", գէր, գմբէթ, գոմէշ, դէզ, դէմ, դէմք, դէն, դէպի (նաև՝ դէպ, ի դէպ), դէպք, դէտ "դիտող", ելակէտ, ելեւէջ, եղէգ, երէց, զէնիթ, զէնք, ընդդէմ, ընկէց, թէև, թէժ, թէպէտ, ժամկէտ, ժապաւէն, լեգէոն, լէզ "լիզելը", խաբէութիւն, խէթ, խէժ, խլէզ, ծէս, ծովահէն, ծուէն, կէզ "կիզելը", կէս, կէտ, կողպէք, կուզէկուզ, կրէտ, կրկէս, հանդէպ, հանդէս, հելլէն, հէգ, հէն "աւազակ", հիւսկէն, հրաւեր, հրէայ, հրէշ, հրշէջ, ձէթ, մէգ, մէզ "միզելը", մէկ, մէն, մէջ (մէջք), մէտ "միտելը", մողէս, յաւէտ, յետադէմ, նշանդրէք, նուէր, շահէն "թռչուն", շէկ, շէն(ք), ողջակէզ, ուղէշ "ճիւղ", չէզոք, պանթէոն, պարէն, պարէտ, պարտէզ, պէտք, պնակալէզ, ջրվէժ, ջրօրհնէք, սէգ, սէզ, սէր, սպառազէն, վէճ, վէմ, վէպ, վէս, վէրք, վրէժ, տարէց, տեսակէտ, տէգ, տէր, տէրունական, տէրտէր, տնօրէն, փոխարէն, փորձագէտ, փրփրադէզ, քարտէզ, քէն, քնէած "թմրած", քրէական, օրէն(ք)։
Ամէն բառի կապակցութեամբ պէտք է յիշել, որ այն գրւում է է-ով, բայց ե-ով են գրւում ամենայն, ամենալաւ, ամենամեծ եւ ամենա-ով կազմուած այլ բառեր: Ընդամէնը գրւում է է-ով:
Պէտք է նկատի ունենալ, որ է-ն յաճախ պահպանւում է ցուցակի մէջ եղած բառերով կազմուած բարդ կամ ածանցաւոր բառերի մէջ: Երբ է-ով գրուող բառը դառնում է ածանցաւոր կամ բարդ բառի առաջին բաղադրիչ, նրա է-ն, ինչպէս ասուել է, սովորաբար դառնում է ի (գէտ - գիտուն, շէն - շինութիւն եւ այլն), բայց մի շարք դէպքերում էլ պահպանւում է, ինչպէս՝ աղէտալի, աղուէսային, արժէքաւոր, դէմառդէմ, դէմյանդիման, դէմդիմաց, թէական, կրկէսային, չէզոքութիւն, պատճէնում, պարէտային, քարտէզագրութիւն եւ այլն:
Օգտակար է յիշել է ունեցող մի շարք ածանցներ, վերջոյթներ ու բառեր, որոնք դառնալով ածանցաւոր կամ բարդ բառերի երկրորդ բաղադրիչներ, միշտ պահպանում են իրենց է-ն, այսինքն ունենում ենք է-ով նոր բառեր: Ստորեւ բերուած են այդպիսի ածանցների, վերջոյթների ու բառերի ցանկը, իւրաքանչիւրի դիմաց դրուած է նրանով կազմուած մէկ կամ մի քանի բառ.
-- արժէք -- մեծարժէք, անարժէք, թանկարժէք -- արէն -- չինարէն, յունարէն -- աւէտ -- ծաղկաւէտ, բուրաւէտ, արդիւնաւէտ -- գէտ -- գրագէտ, անգէտ, մասնագէտ, գականագէտ -- դէմ(ք) -- խոժոռադէմ, անդէմ -- դէպ -- հազուադէպ, միջադէպ -- դէտ -- ակնդէտ -- եղէն -- ոսկեղէն, ակնեղէն, բանջարեղէն, խմորեղէն -- երէն -- հայերէն, պարսկերէն, ֆրանսերէն -- երէց -- գահերէց -- էջ(ք) --առէջ, ելեւէջ, վայրէջք, ջրէջք -- զէն(ք) -- սպառազէն, անզէն, ասպազէն, հրազէն -- էն, -- կէն -- արդէն, պատճէն, ծակոտկէն, պարէն եւ այլն -- է բացառականի վերջաւորութիւնը (գրաբար եւ արեւմտահայերէն)՝ ն յօդի հետ՝ էն -- նորէն, քաղաքէն եւ այլն: Ինչպէս եւ՝ տնէտուն, բերնէբերան, ժամէժամ, տարէցտարի, օրէցօր եւ այլն: -- էք -- արժէք, ջրօրհնէք, նշանդրէք -- ընկէց -- գահընկէց -- ժէտ -- ախտաժէտ -- լէզ -- պնակալէզ -- կէզ -- տօթակէզ, սիրակէզ, հրկէզ -- կէն -- ճանճկէն -- կէտ -- միջակէտ, ստորակէտ, բազմակէտ -- հանդէս -- տօնահանդէս, շքահանդէս -- հրաւէր -- մարտահրաւէր -- մէտ -- հակամէտ -- մէջ -- սնամէջ, մարդամէջ -- շէն -- տնաշէն, հոյաշէն, նորաշէն -- շէջ -- հրշէջ, անշէջ -- պարտէզ -- մանկապարտէզ -- պէս -- ինչպէս, կատարելապէս, այսպէս, որպէս -- պէտ -- սակաւապէտ (բայց՝ պետ, գնդապետ, վաշտապետ եւ այլն) -- պէտք -- անպէտք -- սէր -- աշխատասէր, բանասէր, հետաքրքրասէր, ընթերցասէր -- վէժ -- գահավէժ, ջրվէժ -- վէպ -- պատմավէպ, սիրավէպ, նորավէպ -- վէր(ք) - կաեվէր -- վրէպ -- անվրէպ, ժամանակավրէպ -- տէր -- տնատէր, սեփականատէր, հողատէր, տէրտէր -- քէն -- անքէն -- օրէն -- անօրէն (նաեւ յիշել է պէտք՝ ազատօրեն, փաստօրեն, հաւանօրէն)
է-ով են գրւում ժողովրդային այնպիսի ձեւեր, ինչպէս՝ հէր, մէր, ախպէր, գէլ եւ այլն: Բառամիջում է գրւում է նաեւ բայերի մի քանի ձեւերում. ինչպէս, օրինակ, անցեալի հետեւեալ ձեւերի մէջ՝ գրէի, գրէիր, պիտի գրէր, պիտի գրէիր, գրէիք, բերէի, կբերէի, եթէ բերէի, ասէի, կգրէր եւ այլն: Է-ով են գրւում եմ օժանդակ բայի անցեալի ձեւերի՝ էի, էիր, էր, էինք, էիք, էին, ինչպես նաեւ ներկայ ժամանակի յոգնակի երկրորդ դէմքը՝ գրում էք, խօսում էք եւ այլն: Է-ով են գրւում հրամայականի ձեւերը -- էք վերջաւորութեամբ՝ գրեցէ՛ք (գրէ՛ք), կարդացէ՛ք, ասացէ՛ք, խօսէ՛ք, խաղացէ՛ք եւ այլն: Ձայնաւորից առաջ է լսուելիս գրւում է նոյնութեամբ՝ է, օրինակ՝ քնէած, հրէական, այժմէական, Անդրէաս եւ այլն:
Է գրւում է նաեւ ապառնիի ձեւերում, ինչպէս՝ գրէք (եթէ գրէք), կգրէք (արդեօք կգրէ՞ք), պիտի գրէք, ուտէք եւ այլն:
Ք-ից առաջ սովորաբար է լսուելիս գրւում է է:
Է-ով գրւում են մի շարք յատուկ անուններ, այդ թւում՝ -- էն-ով վերջացող՝ Արմէն, Արսէն, Զաւէն, Խորէն, Կարէն, Շահէն, Ռուբէն, Սուրէն, Օգսէն, Աշխէն -- գէն (կէն)-ով վերջացող՝ Բաբգէն (կամ Բաբկէն), Գուրգէն, Վազգէն, Վիգէն -- էլ-ով վերջացող՝ Աբէլ, Գաբրիէլ, Գնէլ, Դանիէլ, Մանուէլ, Միքայէլ, Իսրայէլ, Ռաֆայէլ, Անժէլ, Զաբէլ -- էս-ով վերջացող՝ Արիստակէս, Արտաշէս, Մովսէս, Յովհաննէս, Ներսէս, Վրթանէս -- էոս-ով վերջացող՝ Թադէոս, Մատթէոս, ինչպէս նաեւ՝ Անդրէաս, Նազարէթ, Յովսէփ:
Այս անուններից կազմուած ազգանունների մէջ է-ն կարող է փոխուել ի-ի, կարող է պահպանուել, ինչպէս՝ Շահինեան, Մովսիսեան, Ներսիսեան, բայց եւ՝ Արմէնեան, Սուրէնեան, Իսրայէլեան, Դանիէլեան, Նազարէթեան: Կան նոյն ազգանունների զուգահեռ գրութիւններ՝ Կարինեան-Կարէնեան, Անդրիասեան-Անդրեասեան, Ներսիսեան-Ներսեսեան:
Է-ով են գրւում մի շարք տեղանուններ՝ Աթէնք, Մարսէլ, Զէյթուն, Եմէն եւ այլն:
Ընդհանրապէս յատուկ անունների մէջ վերջին վանկում է լսուելիս գրւում է է (Կարէն, Բաբգէն եւ այլն), բացառութիւն են -պետ վերջոյթ ունեցող անունները՝ Հայրապետ, Կարապետ, ինչպէս նաեւ Բարսեղ, Փառանձեմ եւ մի քանի այլ անուններ:
ոյ-ի եւ եա-ի գրութիւնները
Նոր ուղղագրութեամբ ույ երեք տառով արտայայտուած հնչիւնը դասական ուղղագրութեամբ գրւում է ոյ երկու տառով, ինչպէս՝ լոյս, բոյս, զոյգ, կոյս, նոյն, փոյթ, գոյն, առոյգ, քոյր, համբոյր, ցոյց եւ այլն: Նաև սրանցով կազմուածները՝ արշալոյս, տնաբոյս, միևնոյն, անփոյթ, բազմագոյն, մօրաքոյր, ուղեցոյց եւ այլն:
Նոր ուղղագրութեան յա տառազոյգի փոխարէն դասական ուղագրութիւնն ունի եա տառազոյգը, ինչպէս՝ Թումանեան, Տէրեան, Գալստեան, առաւօտեան, ամերիկեան, ալպեան, ապրիլեան, երկարամեայ, կիրակնօրեայ, քրոստոնեայ եւ այլն: Նաև՝ Ազայեան, Սարոյեան, Գաոյեան, Թեքէեան եւ այլն, այսինքն՝ ա-ից եւ ո-ից յետոյ աւելանում է -յեան: Պէտք է գրել նաև՝ հայեացք, Գայեանէ, ախոյեան, դայեակ եւ այլն: