|աղբյուր = [[«Դասական ուղղագրութեան կանոններ»]]

{{անավարտ}}
= ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ =
Ինչպէս հայոց դասական այբուբենն է ցոյց տալիս, այժմ տարածում գտած այբուբենից դուրս է մնացել '''Ւ''', '''ւ''' տառը, փոխարէնը արհեստականօրէն այբուբեն են մտցուել '''ու''', '''և''' նշանագրերը, որոնք իրականում երկու տառերի միացութիւններից են կազմուած, '''և'''-ը '''ե''', '''ւ''' տառերի միացումն է, '''ու'''-ն՝ '''ո''', '''ւ''' տառերի:
Մաշտոցը '''Ւ''', '''ւ''' տառը (կոչւում է '''յիւն''' կամ '''վիւն''') դրել է '''ց''' եւ '''փ''' տառերի մէջ: Նոր ուղղագրութեան պաշտպաններն այդ տառը հանել են մաշտոցեան այբուբենից: Դասական ուղղագրութիւնը վերականգնելիս առաջին գործը պէտք է լինի '''ւ''' տառը նորից իր տեղը դնելը: Այդ տառի գործածման օրէնքը հետեւեալն է: Բառասկզբում այն երբեք չի գրւում: Բառամիջում եւ բառավերջում '''ա''', '''ե''', '''ի''' ձայնաւորներից յետոյ '''վ''' լսուելիս գրւում է '''ւ''', ինչպէս՝
<prebr>անձրեւ,
աւան,
աւարտ,
աւել,
աւետել,
բարեւ,
բաւական,
բաւարար,
բեւեռ,
գաւաթ,
գաւիթ,
գրաւել,
Երեւան,
եւ,
խաւար,
կարեւոր,
հեւալ,
ձեւ,
նաեւ,
սարկաւագ,
Սեւան,
տերեւ,եւ այլն։</prebr>եւ այլն։
Արագագրութեան դէպքերում ե-ն միացվում է ւ-ին եւ գոյանում է և կրճատագիրը. այդպէս կարելի է գրել՝
<prebr>անձրև,
բարև,
բևեռ,
Երևան,
և,
նաև,Սևան։</prebr>Սևան։
Յիշենք, որ '''ի''' տառից յետոյ բառերի վերջում, ինչպէս եւ միջում՝ ձայնաւորից առաջ նոյնպէս գրւում է '''ւ'''՝ դարձեալ '''վ'''-ի արժէքով. օրինակ՝ '''կռիւ, շիւ, արծիւ, թիւ, անիւ, անթիւ, առթիւ, պատիւ, դիւանագէտ, հիւանդ, ճիւաղ, ջիւան''' եւ այլն: Բայց միշտ չէ, որ ի տառից յետոյ '''ւ''' տառը '''վ'''-ի արժէք ունի:
Բաղաձայնից առաջ '''ի''' եւ '''ւ''' տառերը բոլորովին այլ նշանակութիւն ունեն. նոր ուղղագրութեան '''յու''' երեք տառի փոխարէն ըստ դասական ուղղագրութեան գրւում է '''իւ''' երկու տառը, ինչպէս՝
<prebr>ալիւր,
արիւն,
բարութիւն,
բիւր,
թերութիւն,
իւղ,
իւրացնել,
իւրաքանչիւր,
ծուլութիւն,
կորիւն,
կրթութիւն,
հիւլէ,
հիւսել,
հիւր,
հնչիւն,
ճիւղ,
սիւն,
քաղցրութիւն,
եւ այլն։

Հայերէնում '''է''', '''օ''' տառերից յետոյ երբեք '''ւ''' չի գրւում:
Բառերի մէջ '''ա, ե, է, ի, ո''' ձայնաւորներից առաջ, բաղաձայնից եւ '''յ''' կիսաձայնից յետոյ '''վ''' լսուելիս դասական ուղղագրութեամբ '''ւ''' կամ '''վ''' չի գրւում, այլ նրանց արժէքով գրւում է '''ու''', ինչպէս՝
Դուին,
Զուարթ,
թուաբանութիւն,
լեզուաբան,
կալուածք,
հազուադէպ,
հալուել,
հաշուապահ,
հարուած,
ձուաձեւ,
նուազ,
նուազել,
Նուարդ,
նուէր,
նուոց,
շուայտ,
շուար,
պատուական,
ջարդուածք,
ստուեր,
սրուել
եւ այլն։
Տողադարձի ժամանակ առաջարկւում է '''ու'''-ի փոխարէն '''ւ''' գրել, ինչպէս '''թուական — թը–ւական, Դուին — Դը–ւին''', բայց սա պարտադիր կանոն չէ:
Այս պատճառով բառամիջի '''է'''-ագրութիւնը սովորելու համար պէտք է բառամիջում այդ տառն ունեցող բառերի ցուցակն ունենալ ձեռքի տակ: Դասական ուղղագրութեամբ գրելիս սկզբնական շրջանում կասկածելի բառը կարելի է ստուգել այդ ցուցակով, իսկ յետոյ վարժութեան շնորհիւ բոլոր այդ բառերը յիշուեն: Ստորեւ բերուած է միջում է ունեցող ամենագործածական բառերի այբբենական ցուցակը.
<prebr>աղեկէզ,
աղէտ,
աղուէս,
ամէն,
անգէտ,
անզէն,
անէծք,
անշէջ,
աշխէտ,
ապաւէն,
ապաքէն,
առնէտ,
ասպարէզ,
արալէզ,
արդէն,
արժէք,
բզէզ,
բուէճ,
բրէտ "պիծակ, իշամեղու",
գէթ,
գէշ "մեռած մարմին",
գէշ "տգեղ",
գէս "մազ",
գէտ "գիտենալը",
գէր,
գմբէթ,
գոմէշ,
դէզ,
դէմ,
դէմք,
դէն,
դէպի (նաև՝ դէպ, ի դէպ),
դէպք,
դէտ "դիտող",
ելակէտ,
ելեւէջ,
եղէգ,
երէց,
զէնիթ,
զէնք,
ընդդէմ,
ընկէց,
թէև,
թէժ,
թէպէտ,
ժամկէտ,
ժապաւէն,
լեգէոն,
լէզ "լիզելը",
խաբէութիւն,
խէթ,
խէժ,
խլէզ,
ծէս,
ծովահէն,
ծուէն,
կէզ "կիզելը",
կէս,
կէտ,
կողպէք,
կուզէկուզ,
կրէտ,
կրկէս,
հանդէպ,
հանդէս,
հելլէն,
հէգ,
հէն "աւազակ",
հիւսկէն,
հրաւեր,
հրէայ,
հրէշ,
հրշէջ,
ձէթ,
մէգ,
մէզ "միզելը",
մէկ,
մէն,
մէջ (մէջք),
մէտ "միտելը",
մողէս,
յաւէտ,
յետադէմ,
նշանդրէք,
նուէր,
շահէն "թռչուն",
շէկ,
շէն(ք),
ողջակէզ,
ուղէշ "ճիւղ",
չէզոք,
պանթէոն,
պարէն,
պարէտ,
պարտէզ,
պէտք,
պնակալէզ,
ջրվէժ,
ջրօրհնէք,
սէգ,
սէզ,
սէր,
սպառազէն,
վէճ,
վէմ,
վէպ,
վէս,
վէրք,
վրէժ,
տարէց,
տեսակէտ,
տէգ,
տէր,
տէրունական,
տէրտէր,
տնօրէն,
փոխարէն,
փորձագէտ,
փրփրադէզ,
քարտէզ,
քէն,
քնէած "թմրած",
քրէական,
օրէն(ք)։

'''Ամէն''' բառի կապակցութեամբ պէտք է յիշել, որ այն գրւում է '''է'''-ով, բայց '''ե'''-ով են գրւում '''ամենայն, ամենալաւ, ամենամեծ''' եւ '''ամենա'''-ով կազմուած այլ բառեր: '''Ընդամէնը''' գրւում է '''է'''-ով:
Ստորեւ բերուած են այդպիսի ածանցների, վերջոյթների ու բառերի ցանկը, իւրաքանչիւրի դիմաց դրուած է նրանով կազմուած մէկ կամ մի քանի բառ.

-- '''արժէք''' -- մեծարժէք, անարժէք, թանկարժէք
-- '''արէն''' -- չինարէն, յունարէն
-- '''աւէտ''' -- ծաղկաւէտ, բուրաւէտ, արդիւնաւէտ
-- '''գէտ''' -- գրագէտ, անգէտ, մասնագէտ, գականագէտ
-- '''դէմ(ք)''' -- խոժոռադէմ, անդէմ
-- '''դէպ''' -- հազուադէպ, միջադէպ
-- '''դէտ''' -- ակնդէտ
-- '''եղէն''' -- ոսկեղէն, ակնեղէն, բանջարեղէն, խմորեղէն
-- '''երէն''' -- հայերէն, պարսկերէն, ֆրանսերէն
-- '''երէց''' -- գահերէց
-- '''էջ(ք)''' --առէջ, ելեւէջ, վայրէջք, ջրէջք
-- '''զէն(ք)''' -- սպառազէն, անզէն, ասպազէն, հրազէն
-- '''էն''', -- '''կէն''' -- արդէն, պատճէն, ծակոտկէն, պարէն եւ այլն
-- '''է''' բացառականի վերջաւորութիւնը (գրաբար եւ արեւմտահայերէն)՝ '''ն''' յօդի հետ՝ '''էն -- նորէն, քաղաքէն''' եւ այլն: Ինչպէս եւ՝ '''տնէտուն, բերնէբերան, ժամէժամ, տարէցտարի, օրէցօր''' եւ այլն:
-- '''էք''' -- արժէք, ջրօրհնէք, նշանդրէք
-- '''ընկէց''' -- գահընկէց
-- '''ժէտ''' -- ախտաժէտ
-- '''լէզ''' -- պնակալէզ
-- '''կէզ''' -- տօթակէզ, սիրակէզ, հրկէզ
-- '''կէն''' -- ճանճկէն
-- '''կէտ''' -- միջակէտ, ստորակէտ, բազմակէտ
-- '''հանդէս''' -- տօնահանդէս, շքահանդէս
-- '''հրաւէր''' -- մարտահրաւէր
-- '''մէտ''' -- հակամէտ
-- '''մէջ''' -- սնամէջ, մարդամէջ
-- '''շէն''' -- տնաշէն, հոյաշէն, նորաշէն
-- '''շէջ''' -- հրշէջ, անշէջ
-- '''պարտէզ''' -- մանկապարտէզ
-- '''պէս''' -- ինչպէս, կատարելապէս, այսպէս, որպէս
-- '''պէտ''' -- սակաւապէտ (բայց՝ պետ, գնդապետ, վաշտապետ եւ այլն)
-- '''պէտք''' -- անպէտք
-- '''սէր''' -- աշխատասէր, բանասէր, հետաքրքրասէր, ընթերցասէր
-- '''վէժ''' -- գահավէժ, ջրվէժ
-- '''վէպ''' -- պատմավէպ, սիրավէպ, նորավէպ
-- '''վէր(ք)''' - կաեվէր
-- '''վրէպ''' -- անվրէպ, ժամանակավրէպ
-- '''տէր''' -- տնատէր, սեփականատէր, հողատէր, տէրտէր
-- '''քէն''' -- անքէն
-- '''օրէն''' -- անօրէն (նաեւ յիշել է պէտք՝ ազատօրեն, փաստօրեն, հաւանօրէն)
'''է'''-ով են գրւում ժողովրդային այնպիսի ձեւեր, ինչպէս՝ '''հէր, մէր, ախպէր, գէլ''' եւ այլն:
Կազմւում է '''յ'''-ով սկսուող բառերի ցուցակ (մօտ 100 բառ): Եթե կասկածելի բառը չկայ այդ ցուցակում, ուրեմն '''հ'''-ով է սկսւում: Ստորեւ բերուած ցուցակի մէջ '''յ'''-ով սկսուող բառերը հիմնականում ընդգրկուած են, դուրս են մնացել մի քանի հազուադէպ գործածուող բառեր ('''յ'''-երից յետոյ հաշուի է առնուած բառերի այբբենական յաջորդականութիւնը):
<prebr>յագ (յագենալ),
յախճապակի,
յախուռն,
յածանաւ,
յականէ,
յակինթ,
յաղթ (յաղթել),
յաճախ,
յամառ,
յայտ (յայտնի, յայտագիր),
յանգ (յանգել),
յանդիման,
յանդիմանել,
յանդուգն,
յանկարծ,
յանկերգ,
յանձն (յանձնել),
յանցագործ,
յանցանք,
յապաղել,
յապաւել,
յաջող,
յաջորդ,
յառել,
յառնել,
յասմիկ "ծաղիկ",
յասպիս "քար",
յատակ,
յատուկ,
յար "կից",
յարաբերութիւն,
յարատեւ,
յարգ (յարգել),
յարդ "դարման",
յարդարել,
յարկ,
յարկանի,
յարձակուել,
յարմար,
Յարութիւն,
յարութիւն,
յաւակնել,
յաւելեալ,
յաւերժ,
յաւէտ,
յափշտակել,
յեղ (յեղափոխութիւն),
յեղ (յեղուկ),
յեն (յենարան),
յեսան,
յետ (յետադաս),
յետոյ,
յերիւրանք,
յիմար,
յիշատակ,
յիշել,
յիշոց,
յիսուն,
յիրաւի,
յղել,
յղի,
յղկել,
յղփանալ,
յոբելեան,
յոգն (յոգնել),
յոգնակի,
յոխորտալ,
յողդողդ "խախուտ",
յոյզ,
յոյժ,
յոյն (յունարէն),
յոյս,
յոպոպ,
յոռի,
յովազ,
յովատակ,
յորդ,
յորդոր,
յորձ (յորձանք),
յորջորջել,
յուզել,
յուլիս,
յուղարկ (յուղարկաւորութիւն),
յունապ,
յունիս,
յունիս,
յունուար,
յուշ,
յուռթի,
յուռութ,
յուսալ,
յստակ,
յօդ,
յօդուած,
յօժար,
յօնք,
յօշոտել,
յօրանջ, յօրինել։</prebr>յօրինել։
Ցուցակում ընթերցողին քիչ ծանօթ որոշ մասնիկների ու բառերի մօտ փակագծում դրուած է նրանցից կազմուած որևէ հանրայայտ բառ: Չակերտներում որոշ բառեր բառցատրուած են:
Պէտք է իմանալ, որ եթէ '''յ'''-ով է սկսւում, նրանցից կազմուած բոլոր ածանցաւոր կամ բարդ բառերի մէջ '''յ'''-ն պահպանւում է: Օրինակ, ցուցակում կայ '''յարմար''' բառը, այդ բառից կազմուած '''անյարմար, յարմարութիւն, յարմարաւէտ''' եւ այլ բառերի մէջ '''յ'''-ն մնում է: Վարժութեան համար բերում եմ ցուցակում դրուած մի շարք բառեր եւ նրանցից կազմուածները:

'''յախճապակի''' -- յախճապակեայ, յախճապակէպատ,
'''յաճախ''' -- յաճախել, յաճախապատում, յաճախում, յաճախականութիւն, յաճախակի,
'''յամառ''' -- յամառութիւն, յամառել, յամառօրէն,
'''յանդիման''' -- յանդիմանել, դէմ յանդիման, յանդիմանութիւն, անյանդիման,
'''յանձն(ել)''' -- յանձնարարել, յանձն առնել, յանձնառու, յանձնաժողով, յանձնախումբ,
'''յապաղել''' -- անյապաղ, յապաղում,
'''յաջորդ''' -- յաջորդաբար, յաջորդել, յաջորդականութիւն, յաջորդում,
'''յատակ''' -- յատակագիծ, անյատակ,
'''յատուկ''' -- յատկութիւն, իւրայատուկ, յատկապէս, յատկանիշ, անյատկանիշ, յատկանշական, յատկացնել, յատկացուցիչ,
'''յարգ''' -- յարգել, յարգանք, մեծայարգ, յարգելի, յարգուած, անյալգելի,
'''յարդ''' -- յարդանոց, Յարդագողի ճանապարհ,
'''յարմար''' -- անյարմար, յարմարուել, յարմարութիւն, անյարմարութիւն, յարմարաւէտ,
'''յաւէտ''' -- յաւիտենական, առյաւէտ, յաւիտեան,
'''յաւերժ''' -- յաւերժական, յաւերժութիւն,
'''յիմար''' -- յիմարութիւն, յիմարանալ,
'''յիսուն''' -- յիսնամեակ, յիսունական,
'''յորդ''' -- յորդառատ, յորդացող, յորդել, յորդահոս, յորդաբուխ,
'''յորդոր''' -- յորդորել, յորդորակ,
'''յուշ''' -- յուշիկ, յուշագիր, յուշել, յուշարար, յուշարձան, յուշամատեան, անյուշ, վերյուշ,
'''յոյս''' -- անյոյս, յուսալ, յուահատ, յուսաբեկ, յուսադրել, յուսահատութիւն, յուսախաբ,
'''յօդ''' -- յօդավաւ, յօդակապ,
'''յօժար''' -- յօժարել, յօժարակամ, յօժարութիւն։
Հիմա էլ մի քանի օրինակ եմ բերում ցուցակում եղած (նաեւ փակգծում նշուած) ու նրանց հիմքերով կամ արմատներով կազմուած եւ '''յ''' ունեցող բառերի:

'''Յագենալ''' ('''յագ'''-ից)՝ յագուրդ, անյագ, յագեցում
'''յաղթել''' ('''յաղթ'''-ից)՝ յաղթանակ, անյաղթ, յաղթութիւն, յաղթական, յաղթանդամ, յաղթահասակ
'''յանցանք'''՝ յանցակազմ, յանցաւոր, յանցակիր, անյանցանք, յանցապարտ, յանցագործ, յանցագործոթիւն, յանցանշան
'''յայստնի'''՝ անյայտ, անյայտանալ, բացայայտ, յայտնել, յայտնաբերել, յայտագիր, յայտնագործել, յայտնապէս, յայտնութիւն
'''յաջող'''՝ յաջողակ, յաջողութիւն, յաջողել
'''յաջորդ'''՝ յաջորդաբար, յաջորդել, յաջորդական
'''յարել''' ('''յար''')՝ յարաբերել, յարաբերութիւն, անյարիր, յարակատար, յարակից, յարահոս, յարաճուն, յարատեւ, յարացոյց, յարափոփոխ
'''յաւակնել'''՝ յաւակնոտ, յաւակնութիւն
'''յաւէտ'''՝ յաւիտեան, առյաւէտ
'''յեղափոխութիւն'''՝ յեղափոխական, հակայեղափոխական, յեղափոխել
'''յեն'''('''արան''')՝ յենել, յենակէտ
'''յետադաս''' ('''յետ''')՝ յետադէմ, յետադիմութիւն, յետնորդ, յետգրութիւն, յետադարձ, յետին, յետոյք, յետամնաց
'''յիշել''' ('''յիշ''')՝ յիշողութիւն, յիշատակ, յիշաչար, անյիշաչար, վերոյիշեալ, յիշատակարան
'''յղի'''՝ յղիութիւն, յղիանալ, յղանալ, յղացում, մտայղացում
'''յղկել'''՝ յղկուածութիւն, յղկուած, անյղկել
'''յոգնել'''՝ յոգնածութիւն, յոգնութիւն, յոգնաբեկ, յոգնակի, անյոգնական, յոգներամ, յոգնակիութիւն
'''յողդողդ'''՝ անյողդողդ
'''յոռի'''՝ յոռետես, յոռետեսութիւն
'''յուզել''' ('''յոյզ''')՝ յուզական, անյոյզ, յուզիչ, մտայոյզ, յուզմունք
'''յորձանք'''՝ յորձանուտ
'''յուլիս'''՝ յուլիսեան
'''յստակ'''՝ անյստակ, յստակել, յաստակութիւն
'''յօրինել'''՝ յօրինուածք, յօրինող եւ այլն:
Կան '''յ'''-ով սկսուող մի քանի յատուկ անուններ՝ '''Յաբեթ, Յակոբ, Յարութիւն, Յիսուս, Յոբ, Յովակիմ, Յովհաննէս, Յովնան, Յովսէփ, Յուդա, Յուսիկ, Յասմիկ''':
Դասական ուղղագրութեամբ բառավերջում '''ա'''-ից և '''ո'''-ից յետոյ դրւում է չարտասանուող '''յ''', օրինակ՝

ակամայ,
անխնայ,
անհաճոյ,
ապագայ,
առարկայ,
առկայ,
արքայ,
բարեբարոյ,
բարձրահաճոյ,
գուլպայ,
եկայ,
ենթակայ,
եռամեայ,
եռօրեայ,
երեխայ,
երեկոյ,
երկաթեայ,
լումայ,
խաբեբայ,
խստաբարոյ,
ծառայ,
կաթսայ,
կայ,
կապուտաչեայ,
կերայ,
հաւաքածոյ,
հեառակայ,
ձուլածոյ,
մեծարգոյ,
մեղայ,
մերձակայ,
մեքենայ,
ներկայ,
շուկայ,
չկայ,
պարագայ,
պողոտայ,
սեւաչեայ,
սպայ,
վկայ,
տեսայ,
տղայ,
փեսայ,
փիլիսոփայ,
քահանայ,
օտարերկրեայ
եւ այլն։
Կան մի քանի բառեր, որոնք վերջում '''ա''' կամ '''ո''' ունեն, բայց '''յ''' չեն առնում, ինչպէս՝ '''սա, դա, նա, սրա, դրա, նրա, հիմա, ապա, ահա, հա, այո, քո''':
Բառամիջում '''օ''' գրւում է գլխաւորապէս երկու դէպքում. 1) երբ ածանցաւոր կամ բարդ բառերի մէջ երկրորդ բաղադրիչը '''օ'''-ով է սկսւում, ինչպէս՝ '''անօրէն, ապօրինին, տարօրինակ, բնօրինակ''' եւ այլն: 2) Մի շարք բառերի մէջ էլ '''օ''' է գրւում գրաբարեան բախկին '''աւ'''-ի փոխարէն: Ինչպէս, օրինակ, հնում գրուել է '''առաւաւտ''', յետոյ՝ '''առաւօտ, կարաւտ՝ կարօտ''' եւ այլն: Սա բաղաձայններից առաջ է, իսկ ձայնաւորներից առաջ եւ բառավերջում հին '''աւ'''-ը մնացել է (հնչում է՝ ավ)՝ '''աւագ''', '''նաւ''', '''կաւ''' եւ այլն:
Առհասարակ բառամիջի '''օ'''-ն պէտք է ուղղակի յիշել: Կազմում է միջում '''օ''' ունեցող բառերի ցուցակ եւ դարձեալ՝ պէտք է յիշողութեան մէջ ամրակայել այդ բառերը: Բերում եմ այդ բառերի ցուցակը.

ակօս,

աղօթք,

աղօտ,

աղօրիք,

ամօթ,

անօթ,

անօթի,

ապարօշ,

առաւօտ,

արտօնեալ,

արտօսր,

արօտ,

արօր,

բռնազբօսիկ,

բօթ,

գօշ,

գօս,

գօտի,

դրօշ,

դօդօշ,

եօթն(ը),

զբօսնել,

զգօն,

զօդ,

զօշաքաղ "փողասէր",

զօրավիգ,

զօրեղ,

զօր(ք),

թափօր,

թօթափել,

թօթուել,

թօն "անձրեւ",

թօշնել,

լօթի,

լօլիկ,

խօլ,

խօսել,

խօս(ք),

ծանօթ,

ծղօտ,

ծնօտ,

կարօտ,

կտրօտ,

կրօն,

կօշիկ,

համառօտ,

հետազօտել,

հօտ "ոչխարի հօտ",

ձօն,

ղօղանջ,

ճօճ,

մօտ,

մօր "ճահճուտ",

մօրուք,

յօդ,

յօժար,

յօնք,

յօշոտել,

յօրանջ,

յօրինել,

նարօտ,

պաշտօն,

պռօշ,

սօլ,

սօսափ,

սօսի,

վառօդ,

տօթ,

տօն,

ցօղ,

ցօղուն,

քօղ,

օրօր,
Կան մի քանի ածանցներ '''օ'''-ով գրուող, անհրաժեշտ է յիշել եւ համապատասխան բառերի մէջ պահել '''օ'''-ն: Դրանք են՝

'''-առօտ'''՝ համառօտ, կարճառօտ

'''-եօք'''՝ արդեօք, ընտանեօք, կարծեօք

'''-օն'''՝ գեղօն, գործօն, թափօն, թերթօն, ջարդօն

'''-օնք'''՝ զարթօնք

'''-օրէն'''՝ գզուշօրէն, հաւանօրէն, վեհօրէն

'''-օք'''՝ իրօք, օրօք, նախօրօք, վաղօրօք, խելօք, առօք-փառօք եւ այլն:
Բառեր կան, որոնց սեռական-տրական հոլովը '''օ'''-ով է գրւում, ինչպէս՝ '''մայր-մօր, հայր-հօր, եղբայր-եղբօր, այստեղից էլ՝ մօրաքոյր, հօրաքոյր, մօրեղբայր, հօրեղբայր, եղբօրորդի''' եւ այլն:
'''Ե'''-ից յետոյ '''օ''' լսուելիս '''օ''' է գրւում՝ '''եօթն, արդեօք''' եւ այլն: Այսինքն՝ նոր ուղղագրութեան '''յո'''-ն դասականով գրւում է '''եօ''':
Լրացուցիչ կարելի է յիշել նաև, որ՝
1) ձայնաւորից առաջ պարզ բառերի մէջ '''օ''' չի գրւում,
2) '''օ'''-ն գրւում է երկու բաղաձայնների միջեւ,
3) '''օ''' ունեցող բառերը մեծ մասամբ մէկ կամ երկու վանկանի են:
Բառամիջում '''օ''' ունեցող բոլոր բառերն ու ածանցները իրենց այդ '''օ'''-ն պահպանում են ցուցակում բերուած բառերից ու ածանցներից կազմուած բոլոր բարդ եւ ածանցաւոր բառերում, ինչպէս եւ այն բառերի մէջ, որոնցում առկայ են ցուցակում բերուածների հիմքերը կամ արմատները: Օրինակ՝

'''ակօս'''՝ ակօսել, անակօս,

'''աղօթք'''՝ աղօթել, աղօթատուն, աղօթագիրք,

'''աղօտ'''՝ անաղօտ, աղօտանալ,

'''ամօթ'''՝ անամօթ, ամօթխած,

'''արտօնեալ'''՝ արտօնել, արտօնութիւն, արտօնուած,

'''բօթ'''՝ բօթաբեր, բօթագուշակ,

'''գօտի'''՝ պարեգօտ, գօտեպնդել, գօտեմարտ,

'''դրօշ'''՝ դրօշակ, դրօշակակիր, անդրօշակ,

'''եօթն'''՝ եօթնապատիկ, եօթնօրեակ,

'''զբօսնել'''՝ զբօսաշրջիկ, զբօսնող, զբօսավայր,

'''զօդ'''՝ զօդել, զօդուած,

'''զօր'''՝ զօրք, զօրամաս, զօրագունդ, զօրաբանակ, համազօր, հզօր, զօրավիգ, լիազօր, ի զօրոյ, զօրութիւն, անզօր, զօրահանդէպ,

'''խօլ'''՝ խօլական,

'''խօս'''՝ խօսք, անխօս, ստախօս, մեծախօս, շատախօս, հրապարակախօս, բացխօսութիւն, խօսքակռիւ,

'''ծանօթ'''՝ անծանօթ, ծանօթութիւն, ծանօթագութիւն, ծանօթանալ,

'''կարօտ'''՝ կարօտել, կարօտակէզ, կարօտավառ, սիրակարօտ,

'''կրօն'''՝ կրօնական, անկրօն, կրօնաւոր, կրօնասէր,

'''կօշիկ'''՝ կօշկակար, կօշկեղէն, անկօշիկ,

'''հետազօտել'''՝ հեազօտութիւն, գիտահետազօտական, հետազօտող,

'''հօտ'''՝ հօտաղ,

'''ձօն'''՝ ձօներգ, ձօնել,

'''ղօղանջ'''՝ ղօղանջել, անղօղանջ,

'''մօտ'''՝ մօտիկ, մօտից, մօտենալ, մօտակայ, մօտաւոր,

'''մօր'''՝ Մեծամօր,

'''մօրու'''՝ մօրուք (նաեւ մօրուս)՝ մօրուքաւոր, անմօրուք,

'''նօսր'''՝ նօսրանալ, նօսրացող,

'''շօշափել'''՝ շօշափուկ, շօշափելի,

'''պաշտօն'''՝ անպաշտօն, պաշտօնավարել, պաշտօնեայ, պատշտօնանկ,

'''պռօշ'''՝ Պռօշեան, պռօշտի,

'''սօսափ'''՝ սօսափիւն, սօսափել,

'''տօթ'''՝ տօթակէզ,

'''ցօղ'''՝ ցօղել, ցոզաշաղախ, Ցոզիկ,

'''քօղ'''՝ քօղարկել, քօղարկութիւն,

'''օրօր'''՝ օրօրել, անօրօր եւ այլն: