Changes
Օտարը
,Ավտոբուս նստեցի ժամը երկուսին։ Շատ շոգ էր։ Սովորականի նման ճաշեցի ռեստորանում՝ Սելեստի մոտ։ Բոլորն էլ խորապես ցավակցում էին ինձ, իսկ Սելեստն ասաց. «Միայն մի մայր ենք ունենում»։ Երբ դուրս էի գալիս, ինձ ուղեկցեցին մինչև դուռը։ Ես մի քիչ շշմած էի, որովհետև հարկ եղավ բարձրանալ էմանուելի մոտ սև փողկապ ու սգո թևկապ վերցնելու, մի քանի ամիս առաջ նա կորցրել էր քեռուն։
Վազեցի, որ չուշանամ ավտոբուսից։ Հավանաբար այդ փութկոտության, վազքի, ինչպես նաև ցնցումների, բենզինի հոտի, ճանապարհի և երկնքի լուսացոլանքների պառճառով էր, որ թմրել էի։ Գրեթե ամբողջ ճանապարհին քնած էի։ Իսկ երբ արթնացա, հենված էի մի զինվորականի, որն ինձ ժպտաց ու հարցրեց՝ արդյոք հեռվի՞ց եմ գափս։ գալիս։ Ես ասացի՝ այո, որպեսզի այլևս չխոսեմ։
Ծերանոցը գյուղից երկու կիլոմետր է հեռու։ Այդ ճանապարհը ես անցա ոտքով։ Անմիջապես ցանկացա տեսնել մորս։ Բայց դռնապանն ասաց, որ պետք է նախ հանդիպեմ տնօրենին։ Եվ քանի որ նա զբաղված էր, ես փոքր-ինչ սպասեցի։ Այդ ընթացքում դռնապանն անընդհատ խոսում էր, իսկ հետո տեսա տնօրենին։ Նա ինձ ընդունեց իր առանձնասենյակում։ Փոքրամարմին մի ծերուկ էր Պատվո լեգեոնի շքանշանով։ Նայեց ինձ իր պայծառ աչքերով։ Հետո սեղմեց ձեռքս ու այնքան երկար այդպես պահեց, որ չգիտեի՝ ինչպես ազատվեմ։ Նա ինչ-որ անձնական գործ աչքի անցկացրեց ու ասաց.
Կարծեցի, թե ինչ-որ բանում մեղադրում է ինձ և սկսեցի բացատրել։ Բայց նա ընդհատեց.
― Դուք կարիք չունեք արդարանալու, բալիկս։ Ես կարդացել եմ ձեր մոր գործը։ Դուք ի վիճակի չէիք նրան խնամելու։ Նրան հիվանդապահուհի էր պետք։ Ձեր աշխատավարձր աշխատավարձը համեստ է։ Եվ, ի վերջո, ամեն ինչ հաշվի առնելով՝ նա այստեղ ավելի երջանիկ էր։
Ես ասացի.
― Իսկ գիտե՞ք, որ այստեղ նա ընկերներ ուներ, իր հասակակիցները։ Նա կարող էր ընդհանուր հետաքրքրություններ ունենալ, որոնք պատկանում են մեկ այլ սերնդի։ Դուք երիտասարդ եք, թերևս նա ձանձրանար ձեզ հետ։
Դա ճիշտ էր։ Երբ մայրս տանն էր, առավոտից իրիկուն հայացքով լուռ հետևում էր ինձ։ Իսկ երբ արդեն ծերանոցում էր, առաջին օրերին հաճախ էր լաց լինում։ Պատճառր Պատճառը սովորությունն էր։ Մի քանի ամիս անց նա լաց կլիներ, եթե նրան տանեին ծերանոցից։ Եվ դարձյալ սովորության պատճառով։ Գուցե մի քիչ էլ այն պատճառով, որ վերջին ամիսներին ես նրան գրեթե չէի այցելում։ Որովհետև դա ինձնից խլում էր իմ կիրակին, չհաշված այն ճիգերը, որ ես գործադրում էի ավտոբուսին հասնելու, տոմս գնելու և երկու ժամվա ճանապարհ կտրելու համար։
Տնօրենը դեռ խոսում էր։ Բայց ես նրան գրեթե չէի լսում։ Հետո նա ասաց.
― Ես ձեզ մենակ եմ թողնում։
Չգիտեմ՝ ինչ շարժում արեցի, բայց նա կանգնած մնաց իմ ետևում։ Նրա ներկայությունը նեղում էր ինձ։ Սենյակը լեփ-լեցուն էր ետմիջօրեի լույսերով։ Երկու ձիաբոռ էին դզզում առաստաղի ապակիների վրա։ Եվ զգում էի, որ քունը հաղթում է ինձ։ Առանց շրջվելու նրա կողմր՝ կողմը՝ հարցրի.
― Երկա՞ր ժամանակ է, որ այստեղ եք։
Հետո, փոքրիկ դիարանում ինձ պատմեց, որ ծերանոց էր ընդունվել որպես չքավոր։ Բայց քանի որ իրեն առողջ էր զգում, խնդրել էր դռնապանի պաշտոնր։ Ես նկատեցի, որ նա վերջին հաշվով ծերանոցի թոշակառուներից է։ Նա պատասխանեց՝ ոչ։ Ինձ արդեն ապշեցրել էր նրա խոսելաձևը, երբ ասում էր «նրանք», «մյուսները» և ավելի հազվադեպ՝ «ծերերը», խոսելով մյուս թոշակառուների մասին, որոնցից շատերը իրենից ավելի տարիքով չէին։ Բայց, իհարկե, դա միևնույն բանր չէր, ինքը դռնապան էր և ինչ-որ չափով արտոնություն ուներ նրանց նկատմամբ։
Այդ պահին մտավ հիվանդապահուհին։ Երեկոն իջել էր անսպասելիորեն։ Խավարը շատ արագ էր թանձրացել ապակե առաստաղի վերևում։ Դռնապանը պտտեցրեց անջատիչը, և աչքերս կուրացան հանկարծակի ու շլացուցիչ լույսից։ Նա ինձ հրավիրեց ճաշարան ընթրելու, բայց ես քաղցած չէի։ Այդ ժամանակ նա ինձ առսւջարկեց առաջարկեց մի գավաթ կաթով սուրճ։ Եվ քանի որ ես շատ եմ սիրում կաթով սուրճ, համաձայնեցի։ Եվ չանցած մի րոպե՝ նա վերադարձավ սկուտեղով։ Խմեցի։ Դրանից հետո ծխելու ցանկություն ունեցա, բայց տատանվում էի, որովհետև չգիտեի՝ մայրիկի մոտ կարելի՞ էր ծխել, թե՞ ոչ։ Հետո մտածեցի, որ դա բոլորովին նշանակություն չունի։ Մի ծխախոտ տվեցի դռնապանին, և մենք ծխեցինք։
Քիչ անց դռնապանն ասաց.
Ես հարցրի, թե հնարավո՞ր չէ հանգցնել լամպերից մեկը։ Ճերմակ պատերից անդրադարձվող լույսը հոգնեցուցիչ էր։ Նա ասաց, որ հնարավոր չէ. այդպես էր միացված՝ կամ բոլորը, կամ ոչ մեկը։ Ես այլևս ուշադրություն չդարձրի նրան։ Նա գնաց, եկավ, տեղավորեց աթոռները։ Դրանցից մեկի վրա՝ սրճամանի շուրջը, շարեց գավաթները։ Հետո նստեց իմ դիմաց՝ մորս մյուս կողմը։ Հիվանդապահուհին էլ էր այնտեղ՝ մեջքով դեպի ինձ։ Ես չէի տեսնում՝ ինչ էր անում նա, բայց ձեռքերի շարժումներից կարող էի գուշակել, որ հյուսում էր։ Բավական զով էր, սուրճն ինձ ջերմացրել էր, իսկ բաց դռնից ներս էր թափանցում գիշերվա և ծաղիկների անուշաբույրը։ Թերևս մի քիչ ննջեցի։
Ինչ-որ մեկը դիպավ ինձ ու արթնացրեց։ Աչքերս փակ՝ սպիտակեցրած սենյակն ինձ էլ ավելի շլացուցիչ էր թվում։ Իմ դիմաց չկար որևէ մութ կետ, ամեն բան, բոլոր իրերն ու անկյունները, բոլոր կորերը գծագրվում էին աչք ծակող մաքրությամբ։ Այդ պահին ներս մտան մորս ընկերները։ Բոլորը միասին մի տասը հոգի էին, որոնք ասես լուռ սահում էին այդ կուրացուցիչ լույսի միջով։ Նրանք նստեցին, բայց ոչ մի աթոռ չճռռաց։ Ես սկսեցի նայել նրանց, ինչպես չեմ նայել երբևէ ոչ մեկին, նրանց դեմքերի ու հագուստների ոչ մի մանրամասն չէր վրիպում իմ աչքից։ Բայց ես նրանց չէի լսում, և դժվար էր հավատալ նրանց իրական գոյությանը։ Գրեթե բոլոր կանայք գոգնոց էին կրում, որոնց գոտին, սեղմելով իրանը, ավելի ցցուն էր դարձնում նրանց ուռուցիկ փորերը։ Մինչ այդ երբեք չէի նկատել, որ ծեր կանայք այդքան մեծ փոր են ունենում։ Տղամարդիկ գրեթե բոլորը շատ նիհար էին և հենված էին ձեռնափայտերին։ Ապշեցուցիչն այն էր, որ նրանց դեմքերի վրա աչքեր չէին երևում, միայն մի աղոտ լույս էի նշմարում նրանց կնճիռների արանքում։ Երբ նստեցի, նրանցից շատերը սկսեցին նայելինձ նայել ինձ ու շփոթված ճոճել գլուխները, շրթունքներն ասես ծամելով անատամ բերաններում, այնպես որ չէի կարողանում կռահել՝ ողջունո՞ւմ են ինձ, թե՞ սովորույթի համաձայն թափահարում գլուխները։ Իմ կարծիքով, այնուամենայնիվ, բարևում էին։ Նկատեցի, որ նրանք նստել էին դռնապանի շուրջը՝ իմ դիմաց, ու տմբտմբացնում էին գլուխները։ Մի պահ այնպիսի ծիծաղելի զգացում ունեցա, թե եկել են ինձ դատելու։
Քիչ անց կանանցից մեկը սկսեց լացել։ Նա նստած էր երկրորդ շարքում՝ իր ընկերուհիներից մեկի ետևը, և ես նրան վատ էի տեսնում։ Նա լաց էր լինում համաչափ, կարճ հեծկլտանքներով, և ինձ թվում էր, թե երբեք կանգ չի առնի։ Մյուսները կարծես չէին լսում։ Նրանք ընկճված տեսք ունեին, մռայլ էին ու լուռ։ Նայում էին դագաղին, ոմանք՝ իրենց ձեռնափայտին կամ մեկ ուրիշ տեղ, բայց նայում էին սևեռուն հայացքով։ Կինը շարունակում էր լացը։ Ես շատ էի զարմացել, որովհետև չէի ճանաչում նրան։ Շատ կուզեի այլևս չլսել նրա ձայնը, բայց չէի համարձակվում այդ ասել։ Դռնապանը խոնարհվեց նրա կողմը, ինչ-որ բան ասաց, բայց կինը թափահարեց գլուխր, քրթմնջաց և լացը շարունակեց նույն հաճախականությամբ։ Այդ ժամանակ դռնապանը եկավ ու նստեց կողքս։ Բավական երկար լռելուց հետո ասաց՝ առանց ինձ նայելու.
Հետո ինձ զգուշացրեց, որ առնվազն երեք քառորդ ժամ է հարկավոր ոտքով նույն գյուղում գտնվող եկեղեցին հասնելու համար։ Իջանք ներքև։ Տան առջև սպասում էին քահանան և երկու փոքրավոր. նրանցից մեկը բռնել էր բուրվառը, իսկ քահանան կռացել էր ուղղելու արծաթյա շղթան։ Երբ մոտեցանք, քահանան վեր կացավ։ Նա ինձ անվանեց «որդյակ իմ» և ինչ-որ բառեր ասաց։ Հետո ներս մտավ, ես՝ նրա ետևից։
Հենց առաջին հայացքից նկատեցի, որ դագաղի պտուտակներն ամրացված են, և որ չորս սևազգեստ տղամարդ կա սենյակում։ Տնօրենն ասաց, որ դիակառքը սպասում է ճանապարհին, ինչպես նաև քահանան, որ սկսել է աղոթքները։ Այդ պահից սկսած՝ ամեն ինչ շատ արագ ընթացավ։ Վերցնելով սավանը՝ տղամարդիկ շարժվեցին դեպի դագաղը։ Քահանան, նրա ուղեկիցները, տնօրենն ու ես, մենք բոլորս դուրս եկանք։ Դռան առջև մի անծանոթ կին կար, որին տնօրենը ներկայացրեց ինձ. «Պարոն Մյորսո»։ Կնոջ անունը չլսեցի, միայն հասկացա, որ նա լիազոր հիվանդապահուհին է։ Առանց ժպտալու նա խոնարհեց իր երկար ու ոսկրոտ դեմքր։ դեմքը։ Հետո մենք այնպես շարվեցինք, որ ճանապարհ տանք անցկացնելու դագաղը։ Հետևեցինք դիակիրներին և դուրս եկանք ծերանոցից։ Դռան առջև սպասում էր լաքապատ, երկար ու փայլուն գրչատուփ հիշեցնող դիակառքր։ դիակառքը։ Կողքը կանգնած էին կարգադրիչը՝ ծիծաղելի հագուստներով փոքրամարմին մի մարդ և անճոռնի քայլվածքով մի ծերուկ։ Ես գլխի ընկա, որ դա պարոն Պերեզն է։ Նա դրել էր կլորավուն գագաթով փափուկ, ծղոտե լայնեզր գլխարկ (որը հանեց, երբ դագաղը դուրս բերեցին), հագել էր կոստյում, որի անդրավարտիքի փողքերը ծածանվում էին կոշիկների վրա, և հանգուցել էր սև կտորե մի վարդակապ՝ շատ փոքր իր ճերմակ, մեծ օձիքով վերնաշապիկի համար։ Շրթունքները դողում էին ամբողջովին սև բծերով ծածկված քթի տակ։ Ճերմակ, բավական նուրբ մազերի տակից երևում էին լոշտակ ու եզրերը վատ խծպված, ծիծաղաշարժ ականջները, որոնց արնակարմիր գույնն ինձ ապշեցրեց այդ դալուկ դեմքի վրա։ Կարգադրիչը ցույց տվեց մեր տեղը։ Առջևից գնում էր քահանան, հետո՝ դիակառքը, կողքերից՝ չորս տղամարդ, նրանցից հետո՝ տնօրենն ու ես, իսկ թափորը եզրափակում էին լիազոր հիվանդապահուհին ու պարոն Պերեզը։
Երկինքն արդեն ողողված էր արևով, որն ասես կախվել էր գետնին, և շոգն արագ սաստկանում էր։ Չգիտեմ ինչու այդքան երկար սպասեցինք մինչև ճանապարհ ընկնելը։ Սև հագուստի մեջ շոգում էի։ Փոքրամարմին ծերուկը, որը քիչ առաջ դրել էր գլխարկը, նորից հանեց։ Ես շրջվել ու նայում էի, երբ տնօրենը սկսեց պատմել նրա մասին։ Ասաց, որ երեկոները մայրս ու պարոն Պերեզը հիվանդապահուհու ուղեկցությամբ հաճախ էին զբոսնելով հասնում մինչև գյուղ։ Նայում էի շուրջս փռված դաշտերին, դեպի երկնահաս բլուրները տանող նոճիներին, նրանց ուրվագծերի արանքից նշմարում դեղնականաչ հողը, նոսրաշար, լավ գծագրված տները և հասկանում էի մորս։ Երեկոյան այստեղ երևի մելամաղձոտ անդորր էր տիրում։ Իսկ այսօր հորդացող արևը, որ խարազանում էր բնապատկերը, այն դարձնում էր անմարդկային ու ճնշող։
Մենք ճամփա ընկանք։ Այդ պահին նկատեցի, որ Պերեզը թեթևակի կադում կաղում է։ Դիակառքը քիչ-քիչ արագություն էր վերցնում, իսկ ծերուկը ետ էր մնում։ Դիակառքն ուղեկցող տղամարդկանցից մեկը ևս ճանապարհ տվեց, որ նա անցնի իրենից, այժմ նա քայլում էր իմ կողքից։ Ինձ զարմացրել էր երկնքում բարձրացող արևի արագությունը։ Հանկարծ գլխի ընկա, որ այսքան ժամանակ դաշտերը երգում էին միջատների բզզոցով և խոտերի խշրտյունով։ Քրտինքը հոսում էր այտերիս վրայով։ Քանի որ գլխարկ չունեի, ինձ հով էի անում թաշկինակով։ Այդ պահին թաղման գրասենյակի ծառայողն ինչ-որ բան ասաց, որը չլսեցի։ Նա միաժամանակ գլուխն էր սրբում թաշկինակով, որ բռնել էր ձախ ձեռքով՝ աջով բարձրացնելով գդակի ծայրը։ Ես նրան հարցրի.
― Ի՞նչ։
Երբ արթնացա, Մարին արդեն գնացել էր։ Նա ինձ ասել էր, որ գնալու է մորաքրոջ մոտ։ Հիշեցի, որ կիրակի է, ու սրտնեղեցի, չեմ սիրում կիրակի օրը։ Շուռ եկա մյուս կողքիս, գլուխս խոթեցի գլանաձև բարձի մեջ՝ փնտրելով Մարիի մազերի աղաբույրը, ու քնեցի մինչև ժամը տասը։ Հետո մինչև կեսօր պառկած ծխում էի։ Չէի ուզում սովորականի պես ճաշել Սելեստի մոտ, քանի որ նրանք, անկասկած, հարցուփորձ կանեին ինձ, մի բան, որ ինձ դուր չի գափս։ Ձվածեղ սարքեցի ու կերա հենց թավայից, առանց հացի, որովհետև խանութ գնալ չէի ուզում։
Նախաճաշից հետո սկսեցի ձանձրանալ ու գնալ-գալ բնակարանում, որր որը հարմարավետ էր, երբ մայրս այստեղ էր։ Այժմ այն շատ մեծ էր թվում, և ես ստիպված էի ճաշասենյակից սեղանը տեղափոխել իմ սենյակ։ Հիմա ապրում եմ միայն այս սենյակում՝ փոս ընկած ծղոտե աթոռների, դեղնած հայելիով պահարանի, հարդարանքի սեղանիկի և երկաթե մահճակալի միջև։ Մնացածը անուշադրության է մատնված։ Քիչ անց, մի բան արած լինելու համար, վերցրի մի հին լրագիր ու սկսեցի կարդալ։ Նրա միջից կտրեցի Կրյուշեն աղերի մի գովազդ ու կպցրեցի հին տետրիս մեջ, ուր հավաքում եմ լրագրերից կտրտած զանազան զվարճալի բաներ։ Ձեռքերս լվացի, իսկ հետո դուրս եկա պատշգամբ։
Սենյակիս պատուհանները նայում են արվարձանի գլխավոր փողոցին։ Ետմիջօրեն գեղեցիկ էր։ Բայց սալարկը լպրծուն էր, հատուկենտ մարդիկ՝ դեռևս աճապարող։ Դրանք նախ զբոսանքի գնացող ընտանիքներն էին. ծովայինի համազգեստով երկու փոքրիկ տղա՝ ծնկներից կարճ վարտիքներով, մի քիչ նեղված իրենց հագուստներում, և մի աղջնակ՝ մեծ, վարդագույն ժապավենով ու սև լաքե կոշիկներով։ Նրանց ետևից գնում էին հսկա, շագանակագույն մետաքսյա շրջազգեստով, գեր մայրիկը և փոքրամարմին, դյուրաբեկ հայրիկը, որին դեմքով ճանաչում եմ։ Նա դրել էր հարթ, ծղոտե գլխարկ, օձիքը հանգուցել վարդակապով ու քայլում էր ձեռնափայտով։ Տեսնելով նրան կնոջ հետ՝ հասկացա, թե ինչու էին նրան մեր թաղում հարգված մարդ համարում։ Ավելի ուշ անցան արվարձանի ջահելներր՝ լաքած մազերով ու կարմիր փողկապներով, իրանը կիպ գրկած բաճկոններով, գրպանիկներում՝ ասեղնագործ թաշկինակներ, ու ոտքերին՝ քառակուսի քթով կոշիկներ։ Իմ կարծիքով՝ նրանք գնում էին կենտրոնի կինոթատրոններ։ Դրա համար էլ այդքան շուտ էին դուրս եկել և հռհռալով շտապում էին դեպի տրամվայը։
Նրանցից հետո փողոցր փողոցը քիչ-քիչ ամայացավ։ Երևի ամենուրեք սկսվել էին ներկայացումները։ Մնացել էին միայն խանութպաններն ու կատուները։ Փողոցը եզերող թզենիների վերևում ջինջ, բայց անփայլ երկինքն էր։ Դիմացի մայթին ծխախոտավաճառը դուրս բերեց մի աթոռ, տեղավորեց դռան առջև և հակառակ կողմից հեծնեց՝ ձեռքերը հենելով թիկնակին։ Քիչ առաջվա լեփ-լեցուն տրամվայների փոխարեն այժմ անցնում էին գրեթե դատարկները։ «Պիեռոյի մոտ» փոքրիկ սրճարանում, ծխախոտավաճառի կողքը, մատուցողը թեփով ավլում էր դատարկ սրահի հատակը։ Իրոք, որ կիրակի էր։ Ես շրջեցի աթոռս ու նստեցի ծխախոտավաճառի նման, որովհետև ենթադրեցի, որ այդպես ավելի հարմար է։ Ծխեցի երկու ծխախոտ, ներս մտա, վերցրի երկու կտոր շոկոլադ ու վերադարձա, որ ուտեմ պատուհանի մոտ։ Քիչ անց երկինքը մռայլվեց, և ինձ թվաց, թե շուտով ամառային ամպրոպ է լինելու։ Քիչ–քիչ եղանակը նորից բացվեց։ Սակայն երկնքով անցած ամպերն ասես անձրևի հույս էին թողել փողոցում, որից այն ավեփ ավելի էր մթնել։ Ես դեռ երկար մնացի այդ դիրքով, նայում էի երկնքին։
ժամը հինգին երևացին դղրդալից տրամվայները։ Նրանք արվարձանի մարզադաշտից բերում էին աստիճաններին ու բռնակներին թառած խումբ-խումբ հանդիսականներին։ Հաջորդ տրամվայները բերեցին խաղացողներին, որոնց ես տարբերեցի փոքրիկ ճամպրուկներից։ Նրանք երգում, ոռնում էին լիաթոք, թե իրենց ակումբր ակումբը չի մեռնի երբեք։ Նրանցից շատերր ձեռքով ողջունում էին ինձ։ Մեկը նույնիսկ բղավեց. «Նրանց հերն անիծեցինք»։ Ես գլխով պատասխանեցի նրանց։ Այս պահից սկսած փողոցը հեղեղվեց մեքենաներով։
Օրը նորից փոխվեց մի քիչ։ Տանիքների վերևում երկինքը դարձավ կարմրավուն, և ծնվող երեկոյի հետ փողոցներն աշխուժացան։ Զբոսնողները կամաց-կամաց վերադառնում էին։ Նրանց մեջ ես ճանաչեցի մյուսներից տարբերվող պարոնին։ Երեխաները լաց էին լինում կամ քարշ գալիս մեծերի ետևից։ Գրեթե միանգամից փողոցը հեղեղվեց թաղամասի կինոթատրոններից դուրս եկած հանդիսականների հորձանքով։ Նրանց մեջ երիտասարդները սովորականից ավելի կտրուկ շարժումներ էին անում, և ես ենթադրեցի, որ դիտել են արկածային կինոնկար։ Քաղաքի կինոթատրոններից վերադարձողները տեղ հասան ավելի ուշ։ Նրանք ավելի լրջախոհ տեսք ունեին։ Թեպետ նույնպես ծիծաղում էին, բայց ժամանակ առ ժամանակ հոգնած ու մտազբաղ էին թվում։ Ոմանք մնացին վտղոցում և սկսեցին վերուվար անել դիմացի մայթով։ Թաղի ջահել աղջիկները հերարձակ էին և քայլում էին թևանցուկ։ Տղաները հատուկ շարվել էին նրանց ճամփան կտրելու և կատակներ էին նետում՝ ծիծաղեցնելով աղջիկներին և ստիպելով շրջել գլուխները։ Նրանցից շատերը, որոնց ճանաչում էի, ողջունեցին ինձ։
Այսօր շատ աշխատեցի գրասենյակում։ Պետս սիրալիր էր։ Նա նախ հարցրեց, թե չե՞մ հոգնել, ապա ցանկացավ իմանալ մորս տարիքը։ Չսխալվելու համար ասացի՝ «Վաթսունին մոտ»։ Չգիտեմ ինչու նա թեթևացած տեսք ընդունեց՝ երևի գործը համարելով ավարտված։
Սեղանիս դիզված բեռնագրերի կույտը պիտի թերթեի։ Նախաճաշի գնալուց առաջ, մինչ դուրս կգայի գրասենյակից, լվացի ձեռքերս։ Կեսօրին սիրում եմ այդ պահը, բայց երեկոյան այնքան էլ հաճելի չէ, որովհետև գլանային սրբիչր սրբիչը ամբողջ օրը գործածելուց լրիվ թաց է լինում։ Այդ մասին մի օր ակնարկեցի պետիս։ Պատասխանեց, որ խիստ ցավում է, սակայն, այսուհանդերձ, դա աննշան մանրուք է։ Դուրս եկա մի քիչ ուշացումով՝ տասներկուսն անց կեսին, էմանուելի հետ, որն աշխատում է առաքման բաժնում։ Գրասենյակը նայում է ծովին, և մենք մի պահ հապաղեցինք՝ հիանալու արևահեղձ նավահանգստում կանգնած բեռնանավերով։ Այդ պահին, շղթաները դղրդացնելով ու ճայթյուններ արձակելով, մեզ մոտեցավ մի բեռնատար։ էմանուելը հարցրեց. «Չգնա՞նք սրանով», և ես սկսեցի վազել։ Բեռնատարը մեզնից անցավ, իսկ մենք նետվեցինք նրա ետևից։ Լրիվ խեղդվել էի աղմուկից ու փոշուց։ Այլևս ոչինչ չէի տեսնում, միայն զգում էի վազքի անհեթեթ թափը, որն անցնում էր ամբարձիչների ու մեքենաների, հորիզոնի վրա պարող կայմերի ու նավիրանների միջով, որոնց երկայնքով սլանում էինք մենք։ Առաջինը ես կարողացա հենարան գտնել ու ցատկել մեքենայի մեջ։ Հետո օգնեցի էմանուելին, որ բարձրանա ու նստի։ Հևասպառ էինք։ Բեռնատարը թռչկոտում էր կառամատույցի անհավասար սալաքարերի վրայով, փոշու և արևի միջով։ էմանուելը հռհռում էր շնչակտուր։
Քրտինքի մեջ լողալով՝ հասանք Սելեստի մոտ։ Նա, ինչպես միշտ, իր տեղում էր՝ մեծ փորով, գոգնոցով ու ճերմակ բեղերով։ Հարցրեց ինձ՝ «Բայցևայնպես, լա՞վ ես»։ Ասացի՝ այո, հետո ավելացրի. «Սոված եմ»։ Արագ-արագ կերա ու սուրճ խմեցի։ Տուն վերադառնալով՝ մի քիչ քնեցի, որովհետև շատ էի գինի խմել, իսկ երբ արթնացա, ծխելու ցանկություն ունեի։ Բայց արդեն ուշ էր։ Վազեցի, որ հասնեմ տրամվային։ Աշխատեցի մինչև երեկո։ Գրասենյակում շատ շոգ էր։ Երեկոյան, երբ դուրս եկա, ուրախ էի, որ քայլելով եմ վերադառնում կառամատույցի երկայնքով։ Երկինքը կանաչավուն էր, և ես ինձ բավարարված էի զգում։ Այսուհանդերձ, ուղիղ տուն գնացի, որովհետև ուզում էի կարտոֆիլ խաշել։
Մութ աստիճաններով բարձրանալիս բախվեցի ծերուկ Սալամանոյին՝ իմ սանդղահարթակի հարևանին։ Իր շան հետ էր։ Արդեն ութ տարի նրանք անբաժան էին։ Այդ սպանիելը մաշկի հիվանդություն ունի, իմ կարծիքով՝ քոս, որը նրան ծածկում է դարչնագույն կեղևով ու խոցերով, և որից թափվել են նրա գրեթե բոլոր մազերը։ Ստիպված լինելով ապրել երկուսով միասին մի փոքրիկ սենյակում՝ ծեր Սալամանոն ի վերջո նմանվել է իր շանը։ Նա դեմքին նույնպես կեղևանք ունի, իսկ մազերը ցանցառ են ու դեղին։ Շունը տիրոջից ընդօրինակել է նրա մի տեսակ կորացած քայլվածքը՝ դունչն առաջ ցցած ու վիզը ձգած։ Նրանք ասես նույն ցեղից լինեն, բայցևայնպես ատում են իրար։ Օրը երկու անգամ՝ ժամը տասնմեկին ու վեցին, ծերուկն իր շանը տանում է զբոսանքի։ Ութ տարուց ի վեր նրանք չեն փոխել իրենց երթուղին։ Նրանց կարելի է տեսնել Լիոնյան փողոցում, շունն այնպես ուժեղ է քաշում, որ ծերուկը քիչ է մնում ընկնի։ Այդ ժամանակ նա ծեծում ու հայհոյում է շանը։ Շունը վախից կառչում է գետնից ու ստիպում, որ իրեն քարշ տան։ Այժմ արդեն ծերուկի քաշելու հերթն է։ Երբ շունը մոռանում և նորից է քաշում տիրոջը, նորից է ծեծվում ու հայհոյվում։ Այնժամ նրանք երկուսն էլ կանգ են առնում մայթին և նայում իրար, շունը՝ սարսափով, մարդը՝ ատելությամբ։ Եվ այդպես շարունակ, ամեն օր։ Երբ շունն ուզում է միզել, ծերուկը նրան ժամանակ չի տալիս և քաշում է, սպանիելը քարշ է գափս գալիս նրա ետևից՝ ցանցնելով փոքրիկ կաթիլների մի շարան։ Եթե պատահաբար շունն այդ անում է սենյակում, ուրեմն դարձյալ ծեծվում է։ Եվ այս ամենը շարունակվում է ութ տարի։ Սելեստն անընդհատ ասում է՝ «Այդ դժբախտը», բայց ինչ իմանաս։ Երբ աստիճանների վրա հանդիպեցի Սալամանոյին, նա հայհոյում էր շանը։ Նա անընդհատ կրկնում էր. «Կեղտոտ։ Սատկած», իսկ շունը վնգստում էր։ Ես ասացի. «Բարի երեկո», բայց ծերուկը շարունակեց հայհոյանքը։ Այնժամ ես հարցրի, թե ինչ է արել շունը։ Նա չպատասխանեց, միայն ասում էր. «Կեղտոտ։ Սատկած»։ Ես վատ էի տեսնում ծերուկին. նա կռացել էր և ինչ-որ բան էր ուղղում շան վզակապի վրա։ Ես ավելի բարձրաձայն հարցրի։ Այնժամ, առանց շրջվելու նա պատասխանեց մի տեսակ զսպված կատաղությամբ. «Զզվեցրել է ինձ»։ Հետո գնաց՝ ետևից քարշ տալով շանը, որը չռվել էր չորս թաթերի վրա ու վնգստում էր։
Հենց այդ պահին եկավ սանդղահարթակի իմ մյուս հարևանը։ Թաղում խոսում են, որ նա ապրում է կանանց հաշվին։ Բայց երբ մասնագիտությունն ես հարցնում, ասում է, որ պահեստապետ է։ Ընդհանրապես նրան չեն սիրում։ Բայց նա հաճախ է զրուցում ինձ հետ, երբեմն էլ մոտս է գալիս կարճ ժամանակով, որովհետև ես կարողանում եմ լսել իրեն։ Իմ կարծիքով՝ նրա պատմածները հետաքրքիր են։ Մյուս կողմից էլ, նրան չլսելու որևէ պատճառ չունեմ։ Նրա անունն է Ռեյմոն Սընթես։ Բավական ցածրահասակ է, լայն ուսերով ու բռնցքամարտիկի քթով։ Նրա հագուկապը միշտ տեղին է։ Սալամանոյի մասին խոսելիս ասաց. «Ի՜նչ դժբախտն է»։ Նա ինձ հարցրեց, թե զզվելի՞ է այս ամենը, ես պատասխանեցի՝ ոչ։
― Տեսնո՞ւմ եք, ես մեղավոր չեմ։ Ինքն ինձ հասցրեց։
Ես ընդունեցի, որ դա ճիշտ էր։ Այդ ժամանակ նա ինձ ասաց, որ հենց այդ գործի համար էր ուզում ինձնից խորհուրդ հարցնել, քանի որ ես տղամարդ եմ, գիտեմ կյանքը և կարող եմ օգնել իրեն, իսկ հետո ինքը կդառնա իմ ընկերը։ Ես ոչինչ չասացի, իսկ նա կրկնեց, թե չե՞մ ուզում դառնալ իր րնկերը։ ընկերը։ Ասացի, որ ինձ համար միևնույնն է։ Նա գոհ մնաց։ Հետո հանեց արնաերշիկը, թավան, տապակեց, բաժակ ու ափսե դրեց, դանակ-պատառաքաղ և երկու շիշ գինի։ Եվ այդ ամենը՝ առանց խոսելու։ Հետո սեղան նստեցինք։ Ուտելու ընթացքում նա շարունակեց իր պատմությունր։ պատմությունը։ Սկզբում մի քիչ վարանում էր.
― Դե, ծանոթացել էի մի կնոջ... Կարելի է ասել, որ իմ սիրուհին էր։
― Ես նրան քոթակում էի, բայց, այսպես ասած, քնքշանքով։ Նա մի քիչ ճվճվում էր։ Ես փակում էի լուսամուտի փեղկերը, և ամեն ինչ անցնում, վերջանում էր ինչպես միշտ։ Բայց այս անգամ լուրջ էր։ Չնայած դեռ նրա հախից չեմ եկել։
Նա բացատրեց, որ հենց դրա համար էր ուզում ինձնից խորհուրդ հարցնել։ Պատմությունն ընդհատեց, որ կարգավորի լամպի ածխացած պատրույգը։ Ես շարունակում էի լսել նրան։ Մոտ մի լիտր գինի էի խմել, գլուխս տաքացել էր։ Ծխում էի Ռեյմոնի սիգարետները, որովհետև ծխախոտ այլևս չունեի։ Վերջին տրամվայներն էին անցնում՝ բերելով արվարձանի այժմ արդեն հեռավոր աղմուկը։ Ռեյմոնը շարունակեց։ Անհանգիստ էր, որովհետև «ինքը դեռ զգացմունքներ էր տածում բոզի նկատմամբ»։ Բայց և ուզում էր պատժել։ Սկզբում մտածում էր նրան տանել որևէ հյուրանոց, կանչել բարքերի ոստիկաններին, աղմուկ բարձրացնել և նրան մտցնել սև ցուցակի մեջ։ Հետո դիմել էր շրջապատի տղերքին։ Նրանք ոչինչ չէին կարողացել մոգոնել։ Եվ ինչպես ինձ հասկացրեց Ռեյմոնը, շատ դժվար էր լինել նման շրջապատում։ Հենց այդպես էլ ասել էր տղերքին։ Նրանք առաջարկել էին մի լավ «նախշել» այդ կնոջ դեմքը։ Բայց դա չէր իր ուզածը։ Ուրիշ բան էր պետք մտածել։ Նախ ուզում էր մի բան խնդրել ինձնից։ Ասենք, մինչ խնդրելը կուզեր իմանալ, թե ինչ եմ մտածում այս պատմության մասին։ Ես պատասխանեցի, որ ոչինչ չեմ մտածում, բայց հետաքրքիր է։ Նա հարցրեց, թե ինչ եմ կարծում՝ խաբեություն կար, թե՞ ոչ։ Իմ կարծիքով՝ այո, խաբեություն կար։ Արդյոք նրան պե՞տք է պատժել, և ինչ կանեի ես նրա փոխարեն։ Ես նրան ասացի, որ երբեք չես իմանա՝ որն է ճիշտ, որր՝ որը՝ սխալ, բայց հասկանալի է, որ նա ուզում է պատժել։ Ես մի քիչ էլ գինի խմեցի։ Նա ծխախոտ վառեց ու բացատրեց իր մտահղացումը։ Ուզում է նամակ գրել, «քացու տակ գցել» և նաև այնպիսի բաներ, որ նրան ստիպեն զղջալ։ Հետո, երբ կինը վերադառնա, նա կպառկի հետը և հենց «վերջացնելու պահին» կթքի նրա երեսին ու դուրս կվռնդի։ Ես համարեցի, որ, իսկապես, այդ ձևով սիրուհին պատժված կլինի։ Բայց Ռեյմոնն ասաց, որ ինքն իրեն անկարող է համարում նամակ գրել, ինչպես հարկն է, և որ մտածել է, թե ես կարող եմ այդ անել։ Քանի որ լռում էի, նա հարցրեց, թե դժվա՞ր կլինի ինձ համար հենց հիմա գրել, և ես պատասխանեցի՝ ոչ։
Ռեյմոնը մի բաժակ էլ գինի խմեց ու վեր կացավ։ Մի կողմ հրեց ափսեները և սառած արնաերշիկի կտորը։ Խնամքով սրբեց սեղանի մոմլաթը, գիշերասեղանի դարակից հանեց վանդակավոր թուղթ, դեղին ծրար, կարմրափայտե մի գրիչ և մանիշակագույն թանաքով լի մի թանաքաման։ Երբ ինձ ասաց կնոջ անունը, հասկացա, որ մավրուհի է։ Կազմեցի նամակը։ Մի քիչ անփույթ էի գրել, բայց ջանացել էի գոհացնել Ռեյմոնին, որովհետև նրան դժգոհ թողնելու պատճառ չունեի։ Հետո բարձրաձայն կարդացի նամակը։ Ռեյմոնը լսում էր ծխելով ու գլուխր գլուխը տմբտմբացնելով, հետո խնդրեց նորից կարդալ։ Շատ գոհ էր։ Ինձ ասաց.
― Ես գիտեի, որ դու լավ գիտես կյանքը։
Ես ասացի, որ հասկանալի է։
Քիչ անց պետս ինձ կանչեց, և մի պահ տրամադրությունս ընկավ, որովհետև կարծում էի, թե կասի՝ ավեփ ավելի քիչ խոսեք հեռախոսով և ավեփ լավ աշխատեք։ Բնավ այդպես չէր։ Նա հայտարարեց, որ ինձ հետ ցանկանում է խոսել դեռևս անորոշ մի ծրագրի մասին։ Միայն ուզում է իմանալ իմ կարծիքր։ կարծիքը։ Մտադիր է գրասենյակ բացել Փարիզում, որը տեղում գործարքներ կվարի անմիջականորեն խոշոր ձեռնարկությունների հետ։ Եվ կուզենար իմանալ իմ մտադրությունը տեղափոխվելու առնչությամբ։ Դա ինձ հնարավորություն կընձեռեր ապրել Փարիզում և նաև ճանապարհորդել տարվա մի մասը։
― Դուք երիտասարդ եք, և, իմ կարծիքով, նման կյանքը ձեզ դուր կգա։
Ես ասացի՝ այո, բայց նաև, որ, ըստ էության, ինձ համար միևնույն է։
Այդ ժամանակ նա հարցրեց, թե շահագրգռված չե՞մ փոխել կյանքս։ Պատասխանեցի, որ երբեք չես կարող փոխել կյանքդ, որ, ի վերջո, ամեն ինչ նույնն է, և իմ ունեցածը լիովին բավարարում է ինձ։ Նա դժգոհ տեսք ընդունեց և ասաց, որ ես միշտ տարտամ պատասխաններ եմ տալիս, որ փառատենչ չեմ, մի բան, որ աղետալի է գործարարության մեջ։ Վերադարձա աշխատանքիս։ Իհարկե, կնախրնտրեի կնախընտրեի նրան գոհացնել, բայց կյանքս փոխելու որևէ պատճառ չունեի։ Եթե խորը մտածենք, ես դժբախտ չեմ։ Երբ ուսանող էի, այդ կարգի նկրտումներ շատ էի ունենում։ Բայց երբ ստիպված եղա թողնել ուսումս, շատ արագ հասկացա, որ այդ ամենը էական նշանակություն չունի։
Երեկոյան Մարին եկավ ու հարցրեց, թե չէի՞ ուզենա ամուսնանալ իր հետ։ Ասացի, որ ինձ համար միևնույն է, և որ մենք կարող ենք դա անել, եթե ուզում է։ Նա հարցրեց, թե սիրո՞ւմ եմ իրեն։ Պատասխանեցի, ինչպես արդեն մի անգամ ասել էի, այսինքն՝ դա ոչ մի նշանակություն չունի, բայց, անկասկած, ես չեմ սիրում իրեն։
― Այդ դեպքում ինչո՞ւ ես ամուսնանում ինձ հետ,– հարցրեց նա։
Բացատրեցի, որ դա կարևոր չէ, և եթե ցանկանում է, մենք կարող ենք ամուսնանալ։ Ասենք, հենց ինքն էր խնդրողը, իսկ ես գոհանում էի «այո» ասելով։ Նա նկատեց, որ ամուսնությունը լուրջ խնդիր է։ Պատասխանեցի՝ «Ոչ»։ Մի պահ լռեց, անթարթ նայում էր ինձ։ Հետո նորից խոսեց։ Պարզապես ուզում էր իմանալ, թե ես կընդունեի՞ մեկ այլ կնոջ նույնատիպ առաջարկը, որի հետ կապված լինեի նույն ձևով։ Ես ասացի. «Բնականաբար»։ Այդ ժամանակ նա ինքն իրեն հարցրեց, թե արդյոք սիրո՞ւմ է ինձ։ Ես անկարող էի իմանալ այդ մասին։ Եվս մի րոպե լռելուց հետո մրմնջաց, թե ես տարօրինակ եմ, և որ, անկասկած, հենց դրա համար է ինձ սիրում, բայց թերևս մի օր ես իրեն զզվեցնեմ հենց նույն պատճառով։ Եվ քանի որ լռում էի, որովհետև ոչինչ չունեի ավելացնելու, նա ժպտալով թևանցուկ արեց ինձ և հայտարարեց, որ ուզում է ամուսնանալինձ ամուսնանալ ինձ հետ։ Պատասխանեցի, որ մենք դա կանենք, երբ ինքն ուզենա։ Այդ ժամանակ նրան պատմեցի պետիս առաջարկի մասին, և Մարին ասաց, որ կուզենար ծանոթանալ Փարիզին։ Ես նրան հայտնեցի, որ որոշ ժամանակ ապրել եմ այնտեղ։ Հարցրեց, թե ինչպիսին է այն։ Ասացի.
― Աղտոտ քաղաք է, որտեղ կան աղավնիներ ու մութ բակեր։ Մարդիկ սպիտակ մաշկ ունեն։
Շատ էի ուզում, բայց մտքովս չէր անցնում հարցնել, որի համար նա կարծես հանդիմանում էր ինձ։ Այդ ժամանակ, տեսնելով իմ շփոթմունքը, նա նորից ծիծաղեց, ողջ մարմնով ձգվեց դեպի ինձ ու համբուրեց շրթունքներս։
Ճաշեցի Սելեստի մոտ։ Արդեն սկսել էի ուտել, երբ ներս մտավ փոքրամարմին, մի տարօրինակ կին և հարցրեց, թե կարելի՞ է նստել ինձ մոտ։ Նրա շարժուձևերը կտրուկ էին, իսկ աչքերը փայլում էին խնձորի պես կլոր, փոքրիկ դեմքին։ Հանեց ժակետը, նստեց ու սկսեց տենդագին ուսումնասիրել ճաշացուցակը։ Կանչեց Սելեստին և իսկույն հստակ, բայց փութկոտ ձայնով պատվիրեց իր ուզած կերակրատեսակները։ Խորտիկներին սպասեփս սպասելիս բացեց պայուսակը, հանեց փոքր, քառակուսի թուղթ ու մատիտ, նախօրոք կազմեց հաշիվը, բացեց դրամապանակը և, ավելացնելով թեյադրամը, ճշգրիտ գումարը դրեց իր առաջ։ Այդ պահին բերեցին խորտիկները, որոնք նա կուլ տվեց մեծ արագությամբ։ Մինչ կբերեին հաջորդ կերակրատեսակները, պայուսակից նորից հանեց մի կապույտ մատիտ ու ամսագիր, որից կարելի էր իմանալ շաբաթվա ռադիոծրագրերի մասին։ Մեծ խնամքով մեկ առ մեկ ընդգծեց գրեթե բոլոր հաղորդումները։ Եվ քանի որ ամսագիրը մոտ տասներկու էջ ուներ, նա գործը մանրակրկիտ շարունակեց ամբողջ ճաշի ընթացքում։ Ես արդեն վերջացրել էի, իսկ նա դեռ խզբզում էր նույն ջանասիրությամբ։ Հետո վեր կացավ, ավտոմատի նման նույն ճշգրիտ շարժումներով հագավ ժակետն ու գնաց։ Եվ քանի որ բան ու գործ չունեի, ես նույնպես դուրս եկա ու գնացի նրա ետևից։ Նա քայլում էր մայթեզրով, անհավատալի արագությամբ ու ինքնավստահությամբ, առանց շեղվելու և առանց շրջվելու։ Ի վերջո, նրան կորցնելով իմ տեսադաշտից, ես ետ դարձա։ Մտածեցի, որ տարօրինակ կին էր, բայց իսկույնևեթ մոռացա նրան։
Դռանս մոտ հանդիպեցի ծերուկ Սալամանոյին։ Ներս հրավիրեցի, և նա ինձ հայտնեց, որ շունը կորել է, որովհետև փակարանում էլ չի եղել։ Այնտեղ նրան ասել էին, թե գուցե մեքենայի տակ է ընկել։ Նա հարցրել էր, թե հնարավոր չէ՞ արդյոք պարզել ոստիկանատան միջոցով։ Նրան պատասխանել էին, որ այդպիսի փոքր գործերը չեն գրանցվում, որովհետև նման դեպքեր պատահում են ամեն օր։ Ես ծերուկ Սալամանոյին ասացի, որ նա կարող է ուրիշ շուն ձեռք բերել, բայց նա իրավացի էր, երբ բացատրեց, որ այդ մեկին սովոր էր։
― Դուք դեռ նրան չէիք տեսել մինչև հիվանդանալը,– ավելացրեց նա։ ― Ի՜նչ գեղեցիկ մազեր ուներ։
Իսկ ինչ ձեռք էր բերել այդ մաշկային հիվանդությունը, Սալա– մանոն Սալամանոն ամեն առավոտ և ամեն երեկո քսուքով շփում էր նրան։ Բայց, իր կարծիքով, նրա իսկական հիվանդությունը ծերությունն էր, իսկ ծերությունն անբուժելի է։
Այդ պահին ես հորանջեցի, և ծերուկն ասաց, որ գնում է։ Ես ասացի, որ կարող է էլի մնալ, որ ես վշտացած եմ շան համար։ Նա շնորհակալություն հայտնեց, ասաց, որ մայրս շատ էր սիրում շանը։ Մորս մասին խոսելիս, ասում էր. «Ձեր խեղճ մայրը»։ Նա ենթադրում էր, որ ինձ դժբախտ եմ զգում մորս մահից հետո։ Ես ոչինչ չպատասխանեցի։ Այդ ժամանակ նա արագ-արագ և նեղվելով ասաց, որ տեղյակ է, թե թաղում իմ մասին վատ են խոսում, որովհետև մորս ծերանոց եմ տարել, բայց ինքն ինձ լավ է ճանաչում և գիտի, որ ես շատ էի սիրում մորս։ Չգիտեմ ինչու, ասացի, որ մինչև հիմա չեմ իմացել, որ ինձ դատապարտել են դրա համար, բայց մորս ծերանոց տեղափոխելը բնական է թվացելինձթվացել ինձ, որովհետև ես բավականաչափ դրամ չեմ ունեցել մորս պահելու համար։
― Եվ հետո,– ավելացրի ես,– արդեն երկար ժամանակ նա ոչինչ չուներ ինձ հետ խոսելու և միայնակ ձանձրանում էր։
== VI ==
Կիրակի առավոտյան մեծ դժվարությամբ արթնացա։ Հարկ եղավ, որ Մարին անունս տա, ցնցի ինձ։ Չնախաճաշեցինք, քանի որ ուզում էինք հնարավորին չափ շուտ լողանալ։ Ինձ լրիվ դատարկված էի զգում, գլուխս ցավում էր։ Ծխախոտy Ծխախոտը դառնահամ էր թվում։ Մարին սկսեց ծաղրել ինձ. «Կարծես թաղումից ես գալիս»։ Ճերմակ շրջազգեստ էր հագել, մազերն էլ արձակ էին։ Ես նրան ասացի, որ գեղեցիկ է, և նա ուրախությունից ծիծաղեց։
Իջնելիս թակեցինք Ռեյմոնի դուռը։ Նա պատասխանեց, որ դուրս է գափս։ գալիս։ Փողոցում՝ հոգնածության, ինչպես նաև մեր սենյակի փակ լուսափեղկերի պատճառով ցերեկվա արևալից լույսն ասես ապտակեց դեմքս։ Մարին հրճվանքից թռչկոտում էր և անընդհատ կրկնում, թե ինչ լավ եղանակ է։ Կամաց-կամաց ինձ ավելի լավ զգացի։ Գլխի ընկա, որ քաղցած եմ։ Այդ մասին ասացի Մարիին։ Բայց նա ցույց տվեց իր մոմլաթե պայուսակը, ուր տեղավորել էր միայն լողազգեստներն ու սրբիչը։ Սպասելուց բացի ոչինչ չէի կարող անել։ Լսեցինք, թե ինչպես Ռեյմոնը փակեց դուռը։ Նա հագել էր կապույտ շալվար և կարճաթև սպիտակ վերնաշապիկ։ Դրել էր մակույկավարի գլխարկ, որը Մարիի ծիծաղը շարժեց։ Դաստակներից վեր մաշկը շատ սպիտակ էր, ծածկված սև մազերով, որն ինձ զզվելի էր թվում։ Իջավ շվշվացնելով, տեսքը չափազանց ինքնագոհ էր։ Ինձ ասաց. «Ողջո՜ւյն, ծերուկ», իսկ Մարիին «օրիորդ» անվանեց։
Նախորդ օրը մենք գնացել էինք ոստիկանատուն, և ես վկայություն էի տվել, որ աղջիկը «դավաճանել» էր Ռեյմոնին։ Բավարարվեցին նախազգուշացումով։ Իմ ցուցմունքը չստուգեցին։
Գնացինք ավտոբուսի կանգառ, որն այնքան էլ մոտ չէր, և Ռեյմոնն ինձ ասաց, որ արաբները մեզ չեն հետապնդում։ Ես շրջվեցի, նրանք նույն տեղում էին և նույն անտարբերությամբ նայում էին այնտեղ, որտեղից եկել էինք մենք։ Ավտոբուս նստեցինք։ Ռեյմոնը, որ լրիվ թեթևացած տեսք ուներ, շարունակ կատակներ էր անում Մարիի հետ։ Ես զգացի, որ Մարին Ռեյմոնին դուր է գափս, բայց նա գրեթե չէր պատասխանում, միայն մերթ-մերթ նայում էր Ռեյմոնին ու ծիծաղում։
Իջանք Ալժիրի արվարձանում։ Լողափը հեռու չէր ավտոբուսի կանգառից, բայց հարկ եղավ կտրել-անցնել մի փոքրիկ սարավանդ, որն ասես վերից իշխում էր ծովին՝ իջնելով լողափ։ Այն ծածկված էր շրեշներով, որոնք ճեփ-ճերմակ էին թվում երկնքի արդեն մուգ կապույտ պաստառի վրա։ Մարին զվարճանում էր, մոմլաթե պայուսակով խփում, ցիրուցան անում ծաղկաթերթիկները։ Մենք անցանք կանաչ կամ սպիտակ ցանկապատերով առանձնացված փոքրիկ ամառատների շարասյան միջով։ Այդ տնակներից մի քանիսն իրենց պատշգամբներով թաքնված էին կարմրանների տակ, իսկ մյուսներր մյուսները կանաչազուրկ էին ու ցցված քարերի մեջ։ Սարավանդի եզրին հասնելուց առաջ կարելի էր արդեն նշմարել անշարժ ծովը, իսկ ավելի հեռվում՝ վճիտ ջրի մեջ նիրհող հրվանդանի վիթխարի զանգվածը։ Հանդարտ օդի միջով մեր ականջին հասավ շարժիչի թեթև հռնդյունը, և հեռու-հեռվում մենք տեսանք մի փոքրիկ ձկնորսանավ, որն աննկատ առաջանում էր փայլակնացայտ ծովի վրայով։ Մարին մի քանի վայրի հիրիկ քաղեց։ Դեպի ծովն իջնող զառիթափից մենք տեսանք, որ արդեն լողացողներ կային։
Ռեյմոնի ընկերն ապրում էր լողափի եզրին գտնվող փայտաշեն մի փոքրիկ հյուղակում։ Տնակը կռթնած էր ժայռին, իսկ առջևի մասով հենվում էր ջրում խրված ցցագերաններին։ Ռեյմոնը մեզ ներկայացրեց ընկերոջը, որի անունը Մասոն էր։ Նա հաղթանդամ էր, բարձրահասակ ու թիկնեղ, իսկ փոքրիկ կինը՝ գնդլիկ ու սիրունատես, խոսում էր Փարիզի առոգանությամբ։ Մասոնն անմիջապես ասաց, որ մենք մեզ ազատ զգանք, և որ իրենք ունեն տապակած ձուկ, որ հենց այդ առավոտ են բռնել։ Ես նրան ասացի, որ իր տնակը շատ գեղեցիկ է։ Նա ինձ հայտնեց, որ ամեն շաբաթ ու կիրակի, ինչպես նաև արձակուրդն այստեղ է անցկացնում։
― Արի ջրի մեջ,– ասաց նա ինձ։
Մենք վազեցինք ու հանձնվեցինք հենց առաջին փոքրիկ ալիքներին։ Սի Մի քանի գորտնալող տալուց հետո Մարին կպավ ինձ։ Զգացի՝ ինչպես են ոտքերր փաթաթվում իմ ոտքերին, և ցանկացա նրան։
Երբ ետ դարձանք, Մասոնն արդեն կանչում էր մեզ։ Ասացի, որ շատ սոված եմ, և նա անմիջապես հայտարարեց կնոջը, որ իրեն դուր եմ գալիս։ Հացը համեղ էր, և ես խժռեցի իմ բաժին ձուկը։ Հետո մատուցեցին միս ու տապակած կարտոֆիլ։ Մենք բոլորս լուռ ուտում էինք։ Մասոնը հաճախ էր դատարկում գինու բաժակը։ Անընդհատ հյուրասիրում էր ինձ։ Սուրճ խմելիս զգացի, որ գլուխս արդեն ծանրացել է։ Շատ ծխեցի։ Մասոնը, Ռեյմոնն ու ես որոշեցինք համատեղ ծախսերով օգոստոս ամիսն անցկացնել այստեղ։ Հանկարծ Մարին ասաց.
Բայց Ռեյմոնի թևն արդեն բացված էր, իսկ բերանը՝ պատռված։
Մասոնը ոստյուն արեց դեպի առաջ։ Սակայն մյուս արաբն արդեն վեր էր կացել ու կանգնել այս զինվածի եետևր։ հետևը։ Մենք չհամարձակվեցինք շարժվել։ Նրանք դանդաղ ետ-ետ գնացին՝ անընդհատ մեզ նայելով ու դանակով սպառնալով։ Ռեյմոնը սեղմել էր թևը, որից արյուն էր կաթում։
Մասոնն անմիջապես ասաց, որ մի բժշկի է ճանաչում, որը կիրակի օրերն այդտեղ է լինում։ Ռեյմոնն իսկույն ցանկացավ գնալ նրա մոտ։ Բայց հենց ուզում էր խոսել, վերքից արյունը լցվոլմ լցվում էր բերանն ու պղպջակներ առաջացնում։ Մենք նրան օգնեցինք և հնարավորինս արագ վերադարձանք տնակ։ Այստեղ Ռեյմոնն ասաց, որ վերքերը խորը չեն, և որ ինքն ի վիճակի է գնալ բժշկի մոտ։ Նա գնաց Մասոնի հետ, իսկ ես մնացի, որ կանանց բացատրեմ պատահածը։ Տիկին Մասոնը լաց էր լինում, իսկ Մարին գույնը լրիվ գցել էր։ Ինձ համար ձանձրալի էր նրանց բացատրելը։ Շուտով լռեցի և սկսեցի ծխել՝ հայացքս հառած ծովին։
Ժամը մեկն անց կեսի մոտերքը Ռեյմոնը Մասոնի հետ վերադարձավ։ Թևը կապել էին, իսկ բերանի անկյունում սպեղանի կպցրել։ Բժիշկն ասել էր, որ լուրջ բան չկա, բայց Ռեյմոնը շատ մռայլ էր։ Մասոնը ջանում էր նրան ծիծաղեցնել, բայց նա շարունակում էր լռել։ Եվ երբ ասաց, թե իջնում է լողափ, ես հարցրի՝ ո՞ւր։ Նա ասաց, որ կուզենար օդ շնչել։ Մենք՝ Մասոնն ու ես, ասացինք, որ կուղեկցենք իրեն։ Այդ ժամանակ նա զայրացավ ու հայհոյեց մեզ։ Մասոնն ասաց, թե պետք է չհակաճառել։ Բայց ես, այնուամենայնիվ, հետևեցի նրան։
Մենք երկար քայլեցինք լողափով։ Հիմա արևն ավելի տաժանելի էր. ընկնում էր, ասես փշուր-փշուր լինում ավազների ու ծովի վրա։ Ինձ թվում էր, թե Ռեյմոնր Ռեյմոնը գիտի՝ ուր է գնում, բայց, իհարկե, սխալվում էի։ Լողափի ծայրին մենք վերջապես հասանք մի աղբյուրի, որը ժայռի ետևից ցայտում էր ավազի մեջ։ Հենց այստեղ էլ գտանք մեր երկու արաբներին։ Նրանք պառկած էին իրենց յուղոտված, կապույտ արտահագուստներով և միանգամայն հանգիստ ու գրեթե գոհ տեսք ունեին։ Մեր հայտնվելը ոչինչ չփոխեց։ Նա, ով խփել էր Ռեյմոնին, նայում էր անխոս։ Մյուսը մի փոքրիկ եղեգնափող էր շվացնում՝ աչքի պոչով նայելով մեզ, անվերջ կրկնում էր միայն նույն երեք նոտան, որ արտաբերում էր իր գործիքով։
Այդ ամբողջ ընթացքում միայն արևն էր ու լռությունը՝ աղբյուրի խոխոջյունով ու երեք նոտայով։ Ռեյմոնը ձեռքը տարավ գրպանի ատրճանակին, բայց արաբը չշարժվեց, նրանք շարունակում էին իրար նայել։ Ես նկատեցի, որ սրնգահարի ոտքի մատները շատ հետու էին միմյանցից։ Բայց Ռեյմոնը, աչքը չկտրելով հակառակորդից, հարցրեց. «Վերացնե՞մ սրան»։ Մտածեցի, որ եթե ասեմ ոչ, նա ավելի կգրգռվի ու հաստատ կկրակի։ Միայն ասացի.
Հենց ինձ տեսավ, փոքր-ինչ բարձրացավ ու ձեռքր տարավ գրպանը։ Ես, բնականաբար, սեղմեցի Ռեյմոնի ատրճանակը բաճկոնիս մեջ։ Այդ ժամանակ նա նորից ետ-ետ գնաց, բայց առանց ձեռքը գրպանից հանելու։ Ես բավական հեռու էի նրանից՝ մոտ տասը մետր։ Պահ առ պահ նրա հայացքն էի որսում իր կիսաբաց կոպերի արանքից։ Բայց ավելի հաճախ նրա կերպարանքը պարում էր աչքերիս առաջ, հրակեզ օդի մեջ։ Ալիքների շառաչն էլ ավելի ալարկոտ էր, ավելի մեղմ, քան կեսօրին։ Նույն արևն էր, նույն լույսը՝ նույն ավազի վրա, որ սփռված էր այստեղ։ Արդեն երկու ժամ էր, որ օրն առաջ չէր շարժվում, երկու ժամ էր, ինչ նա խարիսխ էր ձգել եռացող մետաղյա օվկիանոսում։ Հորիզոնում մի փոքրիկ շոգենավ անցավ, և այդ սև բիծը ես նշմարեցի աչքի պոչով, որովհետև անթարթ նայում էի արաբին։
Մտածեցի, որ բավական է կիսով չափ շրջվեմ, և ամեն ինչ կվերջանա։ Բայց արևից թրթռացող ամբողջ լողափը հրում էր իմ ետևից։ Մի քանի քայլ արեցի դեպի աղբյուրը։ Արաբը չշարժվեց։ Այնուամենայնիվ նա դեռ բավական հեռու էր ինձնից։ Գուցե ստվերների պատճառով նրա դեմքն այնպիսին էր, որ ինձ թվաց, թե ծիծաղում է։ Սպասեցի։ Արևն արդեն այրում էր այտերս, ու ես զգացի, որ քրտինքի կաթիլներ են կուտակվում հոնքերիս մեջ։ Նույն արևն էր, ինչ այն օրը, երբ թաղում էի մորս, և ինչպես այն ժամանակ, հիմա էլ ճակատս էր հատկապես ցավում, և նրա բոլոր երակները տրոփում էին մաշկիս տակ։ Այդ կիզիչ արևի պատճառով, որն արդեն անտանելի էր ինձ համար, ես առաջ գնալու փորձ արեցի։ Գիտեի, որ հիմար բան եմ անում, որ արևից չես ազատվի նման մի քայլով, բայց արեցի այդ քայլր՝ քայլը՝ միայն մեկ քայլ դեպի առաջ։ Եվ այս անգամ արաբը, առանց վեր կենալու, հանեց դանակն ու ցուցադրեց արևի տակ։ Լույսը շողաց պողպատի վրա, ասես մի փայլուն ու երկար շեղբ իջավ ճակատիս։ Նույն վայրկյանին հոնքերումս կուտակված քրտինքը միանգամից հոսեց կոպերիս վրա և ծածկեց տաք ու թանձրահյուս շղարշով։ Աչքերս կուրացան արցունքի ու աղի այդ վարագույրի ետևում։ Ես այլևս զգում էի միայն արևի ծնծղաների հարվածները ճակատիս ու տարտամորեն նաև՝ ասես դանակից դուրս ցայտող, շարունակ աչքերիս առջև պարող կայծեր։ Այդ հրե սուսերը քրքրում էր թարթիչներս, ծակում, մրմռացնում աչքերս։ Հենց այդ պահին ամեն ինչ երերաց։ Ծովն արձակեց բարձր ու կիզիչ մի հառաչանք։ Ինձ թվաց, թե երկիրը բացվեց իր ամբողջ տարածքով մեկ, որ հրե անձրև տեղա։
Ողջ էությունս լարվեց, ձեռքս կծկեցի ու սեղմեցի ատրճանակը։ Ձգանը տեղի տվեց, զգացի կոթի ողորկ գոգավորությունը, և հենց այդտեղ՝ այդ չոր ու միաժամանակ խլացուցիչ ճայթյունով սկսվեց ամեն բան։
― Դա ձեր կարծիքն է։ Սակայն գոյություն ունի օրենք։ Եթե դուք չեք ընտրում փաստաբան, մենք ենք նշանակում որևէ մեկին։
Իմ կարծիքով՝ շատ հարմար էր, որ արդարադատությունն ինքն էր զբաղվում նման մանրուքներով։ Նրան ասացի այդ։ Նա համաձայնեց և եզրակացրեց, որ օրենքր օրենքը հաջող է կազմված։
Սկզբում ես նրան լուրջ չէի վերաբերվում։ Նա ինձ ընդունեց վարագույրները փակ առանձնասենյակում։ Գրասեղանին կար միայն մի լուսամփոփ, որր որը լուսավորում էր բազկաթոռը։ Այնտեղ էլ նստեցրեց ինձ, իսկ ինքը մնաց մթության մեջ։ Նման տեսարաններն ինձ արդեն ծանոթ էին գրքերից, և այդ ամենն ինձ խաղ թվաց։ Մեր խոսակցությունից հետո հակառակը կատարվեց, ես նայեցի նրան ու տեսա նուրբ դիմագծերով, կապույտ, փոս ընկած աչքերով, բարձրահասակ, երկար, ալեխառն բեղերով ու գրեթե լրիվ սպիտակած, խիտ մազերով մի մարդու։ Նա ինձ շատ ողջամիտ թվաց, և նաև՝ հաճելի, չնայած բերանը մերթընդմերթ ծռվում էր ջղաձգումներից։ Անգամ դուրս գալիս ուզում էի սեղմել նրա ձեռքը, բայց ժամանակին հիշեցի, որ մարդ եմ սպանել։
Հաջորդ օրը մի փաստաբան եկավ բանտ ինձ այցելության։ Փոքրամարմին էր, կլորավուն, բավական երիտասարդ, մազերը խնամքով սվաղած։ Չնայած շոգին (ես միայն վերնաշապիկով էի), նա մուգ գույնի կոստյումով էր և օսլայած օձիքի տակ կապել էր տարօրինակ, սև ու սպիտակ խոշոր զոլերով փողկապ։ Նա մահճակալիս դրեց թևատակի պայուսակը, ներկայացավ և ասաց, որ ուսումնասիրել է իմ գործը։ Գործս նրբին է, բայց ինքր ինքը չի կասկածում հաջողությանը, եթե ես վստահեմ իրեն։ Ես շնորհակալություն հայտնեցի, իսկ նա ասաց.
― Անցնենք բուն նյութին։
Նստեց մահճակալիս ու սկսեց բացատրել, որ տեղեկություններ են հավաքել իմ անձնական կյանքի վերաբերյալ։ Իմացել են, որ մայրս վերջերս է մահացել ծերանոցում։ Այդ ժամանակ հարցաթերթիկ են լրացրել Մարենգոյում։ Քննիչներն իմացել են, որ մորս թաղման օրր ես «անզգայունություն եմ ցուցաբերել»։
― Հասկանո՞ւմ եք,– ասաց վւաստաբանսփաստաբանս,– ես մի քիչ անհարմար եմ զգում այդ մասին ձեզ հարցնել։ Բայց շատ կարևոր է։ Դա մեծ փաստարկ կլինի ձեզ մեղադրելու համար, եթե ես ոչինչ չկարողանամ հակադրել։
Նա ուզում էր, որ իրեն օգնեմ։ Հարցրեց՝ արդյոք տխո՞ւր էի այդ օրը։ Հարցն ինձ ապշեցրեց, ինձ թվում է, որ ես շատ վատ կզգայի, եթե ինքս ստիպված լինեի նման հարց տալ։ Այսուհանդերձ, պատասխանեցի, որ կորցրել եմ ինքս ինձ հարցաքննելու սովորությունը, և դժվարանում եմ որևէ բան ասել։ Անշուշտ, ես շատ էի սիրում մորս, բայց դա որևէ նշանակություն չուներ։ Բոլոր բանական էակներն էլ ավելի կամ պակաս չափով ցանկանում են իրենց սիրելի մարդու մահը։ Այստեղ փաստաբանն ինձ ընդհատեց ու կարծես վրդովվեց։ Նա ինձ ստիպեց խոստանալ, որ այդ չեմ ասի ոչ դատական ատյանին, ոչ գլխավոր քննիչին։ Սակայն ես բացատրեցի, որ իմ խառնվածքի պատճառով ֆիզիկական պահանջներս հաճախ խոչընդոտում են զգացմունքներիս։ Մորս թաղման օրր ես շատ էի հոգնած, և քունս տանում էր։ Այն աստիճան, որ չէի հասկանում, թե ինչ էր կատարվում շուրջս։ Միայն վստահաբար կարող եմ ասել, որ կգերադասեի, որ մայրս չմեռներ։ Բայց փաստաբանը երևի չգոհացավ։ Նա ասաց.
― Այո, ինչպես բոլորը։
Եվ գրագիրը, որր որը մինչ այդ մեքենագրում էր համաչափորեն, շփոթվեց, խառնեց ստեղներր ստեղները և ստիպված եղավ ետ գնալ։ Այդ ժամանակ, շարունակ առանց թվացյալ տրամաբանության քննիչը հարցրեց ինձ, թե հինգ անգամ կրակել եմ անընդմե՞ջ։ Մի քիչ մտածեցի ու ճշտեցի, որ սկզբում կրակելեմ կրակել եմ միայն մի անգամ, իսկ հետո, մի քանի վայրկյան անց՝ ևս չորս անգամ։
― Ինչո՞ւ հապաղեցիք առաջին և երկրորդ կրակոցների արանքում։
― Այո, իհարկե։
Այդ ժամանակ նա հապշտապ և զարմանալի խանդավառությամբ ասաց, որ ինքը հավատում է Աստծուն, որ իր խորին համոզմամբ ոչ մի մահկանացու այնքան մեղավոր չէ, որ Աստված չկարողանա ներել նրան, սակայն դրա համար պետք է, որ մարդն իր զղջումով դառնա երեխա, որի հոգին դատարկ է և պատրաստ ընդունելու ամեն բան։ Ամբողջ մարմնով խոնարհվել էր սեղանին։ Գրեթե հենց իմ գլխավերևում խաչն էր թափահարում։ ճիշտն Ճիշտն ասած՝ ես այնքան էլ լավ չէի հետևում նրա մտքերին, որովհետև, նախ՝ շոգում էի, և հետո առանձնասենյակում մեծ-մեծ ճանճեր կային, որոնք նստում էին դեմքիս, և բացի այդ ես մի քիչ վախենում էի այդ մարդուց։ Միևնույն ժամանակ գիտակցում էի, որ դա ծիծաղելի էր, քանի որ հանցագործը, ի վերջո, ես էի։ Այսուհանդերձ նա շարունակում էր։ Ես մոտավորապես հասկացա, որ, իր կարծիքով, իմ խոստովանանքի մեջ մի մութ կետ կար. այն փաստը, որ ես սպասել էի մինչև երկրորդ կրակոցը։ Մնացած ամեն բան շատ լավ էր, միայն այդ նա չէր հասկանում։
Ուզում էի նրան ասել, որ զուր է համառում, որ այդ վերջին կետն այդքան էլ կարևորություն չունի։ Բայց նա ընդհատեց ինձ, հասակով մեկ ձգվեց ու մի վերջին անգամ փորձեց հորդորել ինձ պատասխանել՝ հավատո՞ւմ եմ արդյոք Աստծուն։ Ես պատասխանեցի՝ ոչ։ Նա վրդովված նստեց։ Ասաց, որ դա անհնարին է, որ բոլոր մարդիկ հավատում են Աստծուն, անգամ նրանք, ովքեր երես են թեքում նրանից։ Հենց սա էր իր համոզմունքը։ Ու թե երբևէ պիտի կասկածներ ունենար, ապա իր կյանքը կկորցներ իմաստը։
Ես ուզում էի ասել, որ այդպես էլ պետք է լինի, քանի որ նրանք հանցագործ են։ Բայց հետո մտածեցի, որ ես էլ եմ նրանց նման։ Այս մտքի հետ չէի կարողանում հաշտվել։ Այդ ժամանակ քննիչը վեր կացավ, կարծես ցանկանալով ինձ հասկացնել, որ հարցաքննությունն ավարտված է։ Միայն հարցրեց նույն հոգնաբեկ տեսքով, թե զղջո՞ւմ եմ արածիս համար։ Մի պահ մտածեցի ու ասացի, որ ոչ թե իսկական զղջման, այլ ավելի շուտ տհաճության զգացում ունեմ։ Այնպիսի տպավորություն ստացա, որ ինձ չէր հասկանում։ Բայց այդ օրը գործն այլևս չշարունակվեց։
Հետագայում ես հաճախ էի տեսնում քննիչին։ Միայն թե ամեն անգամ փաստաբանս ուղեկցում էր ինձ։ Նրանք սահմանափակվում էին իմ նախորդ ցուցմունքների որոշ մասեր ճշտելով։ Կամ էլ քննիչը մեղադրանքներն էր վիճարկում վոսստաբանիս հետ։ Սակայն այդ պահերին նրանք իրականամ բոլորովին չէին զբաղվում ինձնով։ Ամեն դեպքում հարցաքննությունների հնչերանգը քիչ-քիչ փոխվեց։ Թվում էր, թե քննիչն այլևս չի հետաքրքրվում ինձնով, և որ նա արդեն ինչ-որ կերպ դասակարգել է իմ գործը։ Աստծո մասին նա այլևս չխոսեց ինձ հետ, և ես նրան այլևս երբեք չտեսա այնքան գրգռված, որքան առաջին օրը։ Արդյանքը Արդյունքը եղավ այն, որ մեր խոսակցությունները դարձան ավեփ ավելի սրտաբուխ, մի քանի հարց, մի փոքրիկ զրույց փաստաբանիս հետ, և հարցաքննությունն ավարտվում էր։ Քննիչի խոսքերով՝ գործն ընթանամ էր իր հունով։ Երբեմն, երբ խոսակցությունն ընդհանուր բնույթի էր լինում, նրանք ինձ էլ էին ներգրավում դրա մեջ։ Ես սկսեցի թեթև շնչել։ Այդ ժամերին ոչ ոք չար չէր իմ հանդեպ։ Ամեն բան այնքան բնական էր, այնքան օրինավոր և այնքան պարզ խաղացված, որ ես այն ծիծաղելի զգացումն ունեցա, թե ես «ընտանիքի անդամներից» եմ։ Եվ տասնմեկ ամիս տևած այդ քննության ընթացքում կարող եմ ասել, որ զարմանալլի զարմանալի կլիներ, եթե ես հրճվանքի այլ պահեր էլ ունեցած լինեի, բացի այն հազվագյուտ րոպեներից, երբ քննիչն ինձ առաջնորդում էր մինչև առանձնասենյակի դուռը, ուսիս թփթփացնում և մտերմիկ ձայնով ասում.
― Այսօր բավական է, պարոն Հակաքրիստոս։
Ավելի ուշ նման տհաճ զգացումները բոլորովին կորցրին իրենց կարևորությունն ինձ համար։ Առաջին օրերին իրականում ես ոչ թե բանտում էի ըստ էության, այլ տարտամորեն սպասում էի ինչ-որ իրադարձության։ Ամեն բան սկսվեց միայն Մարիի առաջին և միակ տեսակցությունից հետո։ Այն օրից, երբ ստացա նրա նամակը (նա ինձ հայտնում էր, որ իրեն այլևս թույլ չեն տա այցելության գալ, որովհետև իմ կինը չէ), զգացի, որ իմ տանն եմ, իմ խցիկում, և որ կյանքս կանգ է առնում այստեղ։ Ձերբակալման օրը նախ ինձ գցեցին մի ընդհանուր սենյակ, որտեղ շատ բանտարկյալներ կային՝ հիմնականում արաբներ։ Ինձ տեսնելուն պես նրանք սկսեցին հռհռալ։ Հետո հարցրին, թե ինչ եմ արել։ Ես ասացի, որ արաբ եմ սպանել, և նրանք սսկվեցին։ Բայց շուտով մութն ընկավ։ Նրանք ինձ բացատրեցին, թե ինչպես պետք է փռել խսիրը, որի վրա պառկելու էի։ Մի ծայրը փաթաթելով՝ կարելի էր օգտագործել որպես բարձ։ Ամբողջ գիշեր դեմքիս վրայով փայտոջիլներ էին վազվզում։ Մի քանի օր անց ինձ առանձնացրին մենախցում, որտեղ քնում էի փայտե թախտին։ Ունեի պետքաման և երկաթե թաս։ Բանտը քաղաքի բարձրադիր մասում էր, և իմ փոքրիկ պատուհանից երևում էր ծովը։ Այդ օրը, դեմքս պարզած լույսին, ես կախվել էի ճաղերից, երբ ներս մտավ բանտապանն ու ասաց, որ ինձ տեսակցության են կանչում։ Մտածեցի՝ Մարին կլինի։ Եվ, իրոք, նա էր։
Զրուցարան հասնելու համար ես անցա երկար միջանցքով, հետո աստիճաններով, իսկ վերջում՝ մեկ այլ միջանցքով։ Ներս մտա մի ընդարձակ դահլիճ, ուր լույսը թափանցում էր հսկայական լուսամատից։ Դահլիճը երեք մասի էր բաժանված՝ երկայնքով անցնող երկու մեծ ճաղաշարով։ Երկու ճաղաշարի արանքում կար ութ-տասը մետրանոց մի տարածություն, որն այցելուներին բաժանում էր բանտարկյալներից։ Իմ դիմաց նկատեցի Մարիին իր զոլավոր զգեստով և արևառ դեմքով։ Այն կողմում, որտեղ ես էի, մեկ տասնյակի չափ կալանավոր կար՝ հիմնականում արաբներ։ Մարին շրջապատված էր մավրուհիներով ու կանգնած էր երկու այցելուների արանքում՝ մեկը փոքրիկ, սևազգեստ մի պառավ՝ ամուր սեղմած շրթունքներով, մյուսը՝ գլխաբաց, մի գեր կին, որ խոսում էր շատ բարձրաձայն ու շարժուձևերով։ Ճաղաշարերի միջև հեռավորությունն այնքան մեծ էր, որ այցելուներն ու բանտարկյալները ստիպված էին խոսել գոռգոռալով։ Երբ ներս մտա, ձայների աղմուկը, որ արձագանքվում էր, դիպչելով դահլիճի հսկայական, մերկ պատերին, աչք ծակող լույսը, որն ասես երկրնքից ծորում էր ապակիների վրա և կրկին ժայթքում դահլիճի մեջ, ինձ գցեցին մի տեսակ թմբիրի մեջ։ Իմ խցիկն ավեփ ավելի խաղաղ էր և ավեփ մութ։ Ժամանակ պահանջվեց, մինչև կվարժվեի։ Սակայն, ի վերջո, բոլորի դեմքերն էլ սկսեցի հստակ տարբերակել։ Նկատեցի, որ միջանցքի ծայրում՝ երկու ճաղաշարի արանքում, անշարժ նստած էր հսկիչը։ Արաբ բանտարկյալների մեծ մասը, ինչպես և նրանց հարազատներր պպզել էին դեմառդեմ։ Նրանք չէին բղավում։ Չնայած աղմուկ-աղաղակին՝ նրանք կարողանում էին հասկանալ միմյանց՝ խոսելով ցածրաձայն։ Շատ ցածրից արձակվող նրանց խուլ քրթմնջոցներն անվերջանալի բասի նման հնչում էին խոսակցությունների մեջ, որոնք սավառնում էին իրենց գլխավերևում։ Այդ ամենը ես անմիջապես նկատեցի, երբ գնում էի Մարիի մոտ։ Արդեն ճաղաշարին կպած՝ նա ինձ էր ժպտում՝ լարելով ողջ ուժերր։ ուժերը։ Իմ աչքին նա շատ գեղեցիկ թվաց, բայց այդ մասին չկարողացա նրան ասել։
― Դե՞,– շատ բարձր ասաց նա։
Լրագրողներն արդեն պատրաստ էին՝ գրիչները վերցրած ձեռքերը։ Նրանք բոլորն էլ նույն՝ անտարբեր և փոքր-ինչ հեգնական տեսքն ունեին։ Սակայն նրանցից մեկը՝ մոխրագույն բամբակյա հագուստով, կապույտ փողկապով ամենաերիտասարդը, մի կողմ էր դրել գրիչն ու նայում էր ինձ։ Նրա անհամաչափ դեմքին ես տեսնում էի միայն պայծառ աչքերը, որոնք ուշադիր ինձ էին զննում՝ չարտահայտելով որևէ որոշակի բան։ Մի տեսակ տարօրինակ էի զգում ինձ՝ ասես ինքս էի ինձ զննում։ Գուցե այդ պատճառով, և նաև, որ չգիտեի դատական կարգուկանոնը, այնքան էլ լավ չհասկացա, թե ինչ կատարվեց հետո, վիճակահանությամբ ընտրվեցին երդվյալները, նախագահը հարցեր էր տալիս փաստաբանին, դատախազին ու երդվյալներին (որոնց գլուխներն ամեն անգամ միաժամանակ շրջվում էին դատական ատյանի կողմը), արագ ընթերցվեց մեղադրական եզրակացությունը, որտեղ ես տարբերեցի ծանոթ վայրերի ու մարդկանց անունները, հետո նորից սկսեցին հարցեր տալ իմ փաստաբանին։
Բայց նախագահն ասաց, որ անցնում է վկաների հարցաքննությանը։ Կատարածուն անուններ կարդաց, որոնք գրավեցին իմ ուշադրությունը։ Հասարակության միջից, որ մինչ այդ անկերպարանք էր, տեսա, թե ինչպես մեկ-մեկ վեր կացան ու կողմնային դռնից անհետացան ծերանոցի տնօրենն ու դռնապանը, ծերուկ Թոմա Պերեզը, Ռեյմոնը, Մասոնը, Սալամանոն և Մարին։ Վերջինս տագնապափ նշան արեց ինձ։ Իմ զարմանքը, որ ավելի շուտ չէի նկատել նրանց, դեռ չէր անցել, երբ հնչեց վերջին վկայի անունը՝ Մելեստ, և նա էլ վեր կացավ։ Նրա կողքին ես ճանաչեցի ճաշարանի տարօրինակ կնոջը՝ փոքրամարմին, ինձ ծանոթ ծակետովժակետով, շիտակ ու վճռական տեսքով։ Նա համառորեն ինձ էր նայում։ Բայց ես ժամանակ չունեցա մտածելու, որովհետև նախագահը սկսեց խոսել։ Նա ասաց, որ հիմա են սկսվելու իսկական քննարկումները, և որ իր կարծիքով անիմաստ է հասարակությանը հիշեցնել, որ անհրաժեշտ է պահպանել լռություն և հանգիստ։ Ըստ նրա՝ իր առաքելությունն էր անաչառորեն հետևել, որ գործը քննվի օբյեկտիվորեն։ Երդվյալների ներկայացրած դատավճիռն ընդունված կլինի արդարադատության ոգով, սակայն, նվազագույն միջադեպի դեպքում նա կհրամայի ազատել դահլիճը։
Շոգը սաստկանում էր, և ես նկատում էի, որ դահլիճում ներկաներն իրենց հովհարում են լրագրերով։ Այդ պատճառով դահլիճում ճմռթված թղթի համատարած թույլ շրշյուն էր տարածվել։ Նախագահը նշան արեց, և կատարածուն բերեց ծղոտից հյուսված երեք հովհար, որ երեք դատավորն էլ իսկույն գործի դրեցին։
Դռնապանն ինձ նայեց զարմանքով ու մի տեսակ երախտագիտությամբ։ Մի քիչ տատանվելուց հետո ասաց, որ ինքն է ինձ հրամցրել կաթով սուրճը։
Փաստաբանս աղմկալից հաղթանակ տոնեց։ Նա հայտարարեց, որ երդվյալները հաշվի կառնեն այս փաստը։ Սակայն դատախազը որոտրնդոստ որոտընդոստ գոռգոռաց մեր գլխավերևում.
― Այո, պարոնայք երդվյալները հաշվի կառնեն։ Եվ նաև կեզրակացնեն, որ կողմնակի մեկը կարող էր սուրճ առաջարկել, սակայն որդին պարտավոր էր հրաժարվել դրանից՝ հոգին ավանդած մարմնի առջև, որն իրեն կյանք էր պարգևել։
Դատախազն անզգա տեսք ուներ և ջանում էր մատիտը խցկել թղթերի մեջ։
Հինգրոպեանոց ընդմիջում հայտարարվեց։ Այդ ընթացքում փաստաբանս ինձ ասաց, որ ամեն բան բարեհաջող է ընթանում։ Այնուհետև լսեցին Սելեստին, որը կանչվել էր պաշտպանության կողմից։ Պաշտպանվող կողմը ես էի։ Ժամանակ առ ժամանակ Սելեստը հայացք էր ձգում իմ կողմը՝ ձեռքերի մեջ ճմռթելով պանաման։ Նա իր նոր կոստյումով էր, որ հագնում էր մեկ-մեկ կիրակի օրերը՝ ինձ հետ ձիարշավարան գնալիս։ Բայց իմ կարծիքով չէր կարողացել նստեցնել նեղ օձիքը, որովհետև պղնձյա կոճակ էր ամրացրել վերնաշասփկը վերնաշապիկը կոճկելու համար։ Նրան հարցրին, թե ես իր հաճախո՞րդն եմ եղել, և նա ասաց.
― Այո, բայց նաև՝ ընկերս։
Ես ոչինչ չասացի, չարեցի ոչ մի շարժում, սակայն կյանքումս առաջին անգամ ցանկություն ունեցա համբուրել տղամարդու։ Նախագահը կրկին հորդորեց նրան հեռանալ բազրիքից։ Սելեստը գնաց, նստեց դահլիճում։ Դատական նիստի մնացած ընթացքում այնտեղ էլ մնաց՝ առաջ հակված, արմունկները հենած ծնկներին, պանաման ձեռքերի մեջ, ուշադիր լսելով այն ամենը, ինչ ասվում էր։
Ներս եկավ Մարին։ Գլխարկ էր դրել և դարձյալ գեղեցիկ էր։ Բայց ես նրան ավելի շատ սիրում էի հերարձակ։ Հեռվից գուշակում էի նրա կրծքերի թեթև ծանրությունը, տեսնում փոքր-ինչ ուռուցիկ ստորին շրթունքը։ Շատ նյարդային էր երևում։ Նրան անմիջապես հարցրին, թե երբվանից է ճանաչում ինձ։ Նա նշեց ամսաթիվը, երբ աշխատում էր մեզ մոտ։ Նախագահը ցանկացավ իմանալ, թե ինչ հարաբերություններ ուներ ինձ հետ։ Մարին ասաց, որ իմ ընկերուհին էր։ Հաջորդ հարցին պատասխանեց, որ, իրոք, պիտի ամուսնանար ինձ հետ։ Դատախազը, որ մինչ այդ ինչ-որ բան էր թերթում, հանկարծ հարցրեց, թե երբ է սկսվել մեր կապը։ Մարին նշեց ամսաթիվը։ Դատախազն անտարբերությամբ նկատեց, որ իր կարծիքով դա մորս մահվան հաջորդ օրն է։ Հետո հեգնանքով ասաց, որ չէր ցանկանա կանգ առնել նման նուրբ հարցի վրա, որ լավ է հասկանում Մարիի տագնապները, բայց (այստեղ նրա ձայնն ավելի խստացավ) իր պարտքն իրեն հրամայում է բարձր մնալ պայմանականություններից։ Ուստի խնդրում է Մարիին՝ ամփոփ նկարագրել մեր ծանոթության օրը։ Մարին չէր ուզում խոսել, սակայն դատախազի համառությունը հաղթեց, և նա պատմեց մեր լոգանքների, կինոդիտման և իմ տանն անցկացրած ժամանակի մասին։ Դատախազն ասաց, որ, գնալով նախաքննության ժամանակ տված ցուցմունքների հետքերով, նա պարզել է այդ օրը ցուցադրված կինոնկարը։ Հետո ավելացրեց, որ Մարին ինքը կասի դրա վերնադիրը։ վերնագիրը։ Գրեթե լրիվ խզված ձայնով Մարին հայտնեց, որ դա Ֆերնանդելի ֆիլմերից էր։ Երբ նա խոսքն ավարտեց, դահլիճում համատարած լռություն տիրեց։ Այդ ժամանակ դատախազը վեր կացավ և շատ լուրջ, իմ կարծիքով, իսկապես խզված ձայնով ասաց՝ մատնացույց անելով ինձ.
― Պարոնայք երդվյալներ, իր մոր մահվան հաջորդ օրր այս մարդը լոգանքներ է ընդունում, անօրինական կապի մեջ մտնում, գնում կատակերգություն դիտելու և հռհռալու։ Ուրիշ ոչինչ չունեմ ավելացնելու։
Բայց, ինչպես երևում էր, ոչ ոք չէր հասկանում։ Նրան տարան։
Հետո եկավ Ռեյմոնի՝ վերջին վկայի եերթը։ հերթը։ Նա գլխի փոքրիկ շարժումով ողջունեց ինձ և անմիջապես ասաց, որ ես անմեղ եմ։ Բայց նախագահը հայտարարեց, որ նրանից ոչ թե գնահատականներ են խնդրում, այլ՝ փաստեր։ Նրան հրավիրել են, որ պատասխանի իրեն տրված հարցերին։ Նրան խնդրեցին ճշգրիտ բացատրել իր հարաբերությունները տուժածի հետ, և նա, օգտվելով առիթից, ասաց, որ վերոհիշյալ անձնավորությունն իրեն ատում էր այն ժամանակից ի վեր, երբ ապտակել էր նրա քրոջը։ Սակայն նախագահը հարցրեց, թե ինքը՝ զոհը, պատճառ չունե՞ր ինձ ատելու։ Ռեյմոնը պատասխանեց, որ իմ ներկայությունը լողափում լրիվ պատահականություն էր։ Դատախազն առարկեց, ասելով, որ պատահականությունն այս պատմության մեջ արդեն շատ չարիքներ գործեց խղճի դեմ։ Եվ խնդրեց տեղեկացնել՝ արդյոք պատահականությո՞ւն էր, որ ես չէի միջամտել, երբ Ռեյմոնն ապտակել էր իր սիրուհուն, պատահականությո՞ւն էր, որ ես վկայություն էի տվել ոստիկանատանը, դարձյա՞լ պատահականություն էր, որ իմ հայտարարություններն այս վկայությունից դուրս բխում էին զուտ կամակատարությունից։ Վերջում դատախազը հարցրեց Ռեյմոնին, թե ինչ միջոցներով է նա ապրում, և քանի որ վերջինս պատասխանեց՝ պահեստապետ, դատախազը երդվյալներին հայտարարեց, որ հանրահայտ փաստ է, որ վկան մասնագիտությամբ բոզարած է։ Իսկ ես նրա մեղսակիցն եմ և ընկերը։ Ուրեմն, խոսքը ամենաստորին կարգի, այլասերված մի ողբերգության մասին էր, որր որը բարդանում էր, քանի որ գործ ունեին բարոյական տեսակետից մի հրեշի հետ։ Ռեյմոնը ցանկացավ պաշտպանվել, փաստաբանս բողոքեց, սակայն նրան լռեցրին, ասելով, որ պետք է դատախազին թույլ տալ ավարտել խոսքր։ խոսքը։ Վերջինս ասաց.
― Ես շատ բան չունեմ ավելացնելու։
Դահլիճը ծիծաղեց։ Բայց դատախազը նորից վեր կացավ, պարուրվեց իր զգեստով և հայտարարեց, որ միայն հարգարժան պաշտպանի նման միամիտ մարդը չի զգա այս երկու տարբեր կարգի փաստերի միջև գոյություն ունեցող խորը, զգայացունց և էական կապը։
― Այո,– եռանդուն բացականչեց նա,– ես մեղադրում եմ այս մարդուն, որն իր մորր մորը թաղել է ոճրագործի սրտով։
Այս հայտարարությունը երևի ուժեղ ազդեցություն գործեց հասարակության վրա։ Փաստաբանս ուսերը թոթվեց ու սրբեց ճակատի քրտինքը։ Բայց երևում էր, որ ինքն էլ էր ցնցված, և ես հասկացա, որ գործերս վատ են։
Նա այնտեղ ընթերցել էր, որ ես ազնիվ մարդ եմ, կարգին, տքնաջան աշխատավոր, նվիրված իմ հիմնարկին, սիրված բոլորի կողմից և կարեկից ուրիշի դժբախտությանը։ Նրա համար ես օրինակելի որդի էի, որն իր մորը պահել էր այնքան, որքան կարողացել էր։ Ի վերջո, ես հույս էի ունեցել, ապաստանն այդ կնոջը տալու էր այն հարմարավետությունը, որ իմ միջոցները թույլ չէին տալիս ստեղծել նրա համար։
― Զարմանում եմ, պարոնայք,– ավելացրեց նա,– որ այդքան մեծ աղմուկ բարձրացավ այդ ծերանոցի շուրջր։ շուրջը։ Քանզի, ի վերջո, եթե հարկ կա ապացուցել նման հաստատությունների օգտակարությունն ու կարևորությունը, ապա պետք է միայն հիշել, որ պետությունն է դրանց նպաստ տալիս։
Նա չխոսեց միայն թաղման մասին, և ես զգացի, որ դա բացթողում էր նրա ճառում։ Բայց այդ երկար նախադասությունների, ինչպես նաև անվերջանայի օրերի ու ժամերի պատճառով, որոնց ընթացքում խոսվում էր իմ հոգու մասին, ես այն տպավորությունն ստացա, որ ամեն բան խառնվում է անգույն ջրում, որի մեջ պտտվում է գլուխս։
Այնինչ օրը թեքվել էր դրսում, ու մեղմացել էր տապը։ Փողոցից լսվող որոշակի ձայներից ես կռահում էի, որ ընկել է իրիկնային զովը։ Բոլորս սպասում էինք այնտեղ։ Եվ այն, ինչին միասին էինք սպասում, միայն ինձ էր վերաբերում։ Ես նորից նայեցի դահլիճին։ Ամեն ինչ նույնն էր, ինչպես առաջին օրը։ Ես հանդիպեցի մոխրագույն բաճկոնով լրագրողի և ավտոմատ կնոջ հայացքին։ Անդրադարձա, որ դատավարության ողջ ընթացքում հայացքս չէր փնտրել Մարիին։ Ես նրան չէի մոռացել, պարզապես զբաղված էի եղել։ Նրան նկատեցի Սելեստի ու Ռեյմոնի միջև։ Ինձ գլխով արեց, կարծես ուզում էր ասել. «Վերջապես»։ Ես տեսա նրա տագնապահար դեմքը, որը ժպտում էր։ Սակայն զգում էի, որ սիրտս փակ է, և անգամ չկարողացա պատասխանել նրա ժպիտին։
Դատարանը վերադարձավ։ Շատ արագ ընթերցվեց երդվյալներին ուղղված հարցերի շարքր։ շարքը։ Լսեցի՝ «մեղավոր է սպանության մեջ...», «կանխամտածվածություն...», «մեղմացուցիչ հանգամանքներ...»։ Երդվյալները դուրս եկան, իսկ ինձ տարան այն փոքր սենյակը, որտեղ արդեն սպասել էի։ Փաստաբանս եկավ ինձ մոտ։ Նա անվերջ շաղակրատում էր. հիմա առավել, քան երբևէ, ինձ հետ խոսում էր վստահ ու սրտաբուխ։ Նրա կարծիքով՝ ամեն բան լավ էր ավարտվելու, և ես պրծնելու էի մի քանի տարվա բանտարկությամբ կամ տաժանակրությամբ։ Ես նրան հարցրի, թե անբարենպաստ դատավճռի դեպքում կա՞ արդյոք բեկանման հնարավորություն։ Նա ասաց՝ ոչ։ Իր գործելակերպով նա ջանացել է չպարտադրել եզրակացություններ, որպեսզի երդվյալներին հակառակ չտրամադրի։ Նա ինձ բացատրեց, որ դատավճիռը չեն բեկանում հենց այնպես, առանց լուրջ պատճառի։ Դա ակնբախ էր, և նրա փաստարկները համոզեցին ինձ։ Սառնասրտորեն դատելը միանգամայն բնական էր։ Այլապես անիմաստ կլիներ զբաղվել ավելորդ գրագրությամբ։
― Ամեն դեպքում,– ասաց փաստաբանս,– կարելի է ներում հայցել։ Բայց ես համոզված եմ՝ ելքը բարեհաջող կլինի։
Սակայն, բնականաբար, չես կարող միշտ խոհեմ լինել։ Պատահում էր, օրինակ, երբ օրենքի նախագծեր էի կազմում։ Վերափոխում էի պատժամիջոցները։ Ես հասկացա, որ էականը դատապարտյալին հնարավորություն տալն է։ Թեկուզ հազարից մեկը, դա էլ բավական է շատ բան կարգավորելու համար։ Այսպես, օրինակ, իմ կարծիքով, կարելի է գտնել քիմիական այնպիսի մի միացություն, որի ընդունումը մահացու կլինի հիվանդի համար (ըստ իս՝ լավ է հիվանդ բառը) և կսպանի տասից իննին։ Հիվանդը պետք է տեղյակ լինի այդ ամենին՝ պայմանն այդպիսին է։ Որովհետև լավ մտածելուց և հանգիստ կշռադատելուց հետո ես համոզվեցի, որ գլխատման տապարի թերությունն այն է, որ նա ոչ մի հնարավորություն չի թողնում, բացարձակապես՝ ոչ մի։ Հիվանդի վախճանը վճռված է մեկընդմիշտ և վերջնականապես։ Դա ավարտուն գործ է, կատարյալ հնարանք, անբեկանելի համաձայնագիր, որին անդրադառնալու հարկ չկա։ Եթե բացառության կարգով հարվածը վրիպի, նորից կկրկնեն։ Հետևաբար, որքան էլ տհաճ լինի, մահապարտը պետք է երազի, որ մեքենան լավ աշխատի, ես սա նշում եմ որպես թերություն։ Ինչ-որ իմաստով դա ճիշտ է։ Մյուս կողմից ստիպված էի ընդունել, որ հենց այստեղ էր լավ կազմակերպվածության գաղտնիքը։ Վերջին հաշվով մահապարտը ստիպված է համագործակցել բարոյապես՝ իր շահից ելնելով, որպեսզի ամեն ինչ անխափան ընթանա։
Ստիպված էի նաև ընդունել, որ մինչ այդ նման հարցերի վերաբերյալ իմ ունեցած պատկերացումները ճիշտ չէին եղել։ Երկար ժամանակ կարծում էի, թե գլխատվելու համար պետք է բարձրանալ կառափնարան, մագլցել աստիճաններով։ Կարծում եմ՝ պատճառը 1789 թվականի հեղափոխությունն էր, ուզում եմ ասել, այն ամենը, ինչ ցույց էին տվել մեզ կամ ուսուցանել այդ հարցերի վերաբերյալ։ Բայց մի առավոտ մտաբերեցի մի լուսանկար, որ տպագրվել էր լրագրերում ինչ-որ աղմկահարույց մահապատժի շուրջ։ Իրականում մեքենան դրված էր գետնին՝ աշխարհի նույն, ամենասովորական գետնին։ Եվ շատ ավելի նեղ էր, քան կարծում էի։ Բավական տարօրինակ էր, որ ավեփ ավելի շուտ չէի նկատել։ Լուսանկարի մեքենան ինձ ապշեցրեց իր ճշգրտությամբ ու կատարելությամբ. ինչպիսի՝ փայլուն ստեղծագործություն։ Միշտ չափազանցված մտքեր ես ունենում չիմացածդ բաների մասին։ Ստիպված էի վավերացնել, որ ընդհակառակը, ամեն ինչ շատ ավելի պարզ է՝ մեքենան նույն բարձրության վրա է, ինչ դեպի այն ընթացող մարդը։ Նա մոտենում է մեքենային, ինչպես գնում են որևէ մեկին հանդիպելու։ Դա նույնպես տհաճ է։ Կառափնարան բարձրանալը, վերելքը դեպի բաց երկինք կկարողանար շարժել երևակայությունդ։ Մինչդեռ այստեղ ևս մեխանիզմը ճզմում է ամեն ինչ. սպանում են համեստորեն, ամոթխածորեն և մեծագույն ճշգրտությամբ։
Երկու բան էլ էին ինձ անհանգստացնում անվերջ՝ լուսաբացն ու իմ ներման հայցագիրը։ Սակայն ես ջանում էի չմտածել այդ մասին, պառկում էի, նայում երկնքին՝ ճգնելով այնտեղ հետաքրքրություն գտնել ինձ համար։ Եթե կանաչավուն էր դառնում, ուրեմն երեկո էր։ Մտքերիս ընթացքը չշեղելու համար ես մեկ այլ ճիգ էլ էի գործադրում՝ ականջ դնում սրտիս զարկերին։ Անկարող էի պատկերացնել, որ այդ բաբախյունը, որն այդքան ժամանակ ուղեկցել էր ինձ, կարող էր երբևէ դադարել։ Երբեք չեմ ունեցել վառ երևակայություն։ Այսուհանդերձ, մի պահ ջանում էի պատկերացնել որ սրտիս այդ տրոփյունը դադարելու է գլխումս։ Սակայն զուր էր. կամ լուսաբացն էր հայտնվում իմ առջև, կամ իմ ներման հայցագիրը։ Վերջապես հասկացա, որ չպետք է բռնանալ ինքդ քեզ վրա։
Լուսաբացին էին գալիս, ես դա գիտեի։ Եվ ի վերջո, բոլոր գիշերներս անցկացրի այդ լուսաբացին սպասելով։ Երբեք չեմ սիրել անակնկալի գալ։ Եթե ինձ հետ որևէ բան է կատարվելու, կնախընտրեմ պատրաստ լինել։ Դրա համար էլ հետզհետե սկսեցի ավելի քիչ քնել։ Քնում էի միայն ցերեկը, իսկ գիշերը համբերատար սպասում էի՝ երբ էր լույսը բացվելու երկնքի պատուհանի վրա։ Ամենադժվարը այն կասկածելի ժամն էր, երբ սովորաբար, ինչպես գիտեի, նրանք գործի էին անցնում։ Կեսգիշերից սկսած դարանակալում ու սպասում էի։ Դեռ երբեք ականջս չէր որսացել այդքան շատ ձայներ, չէր տարբերել այդքան նրբերանգ հնչյուններ։ Իմիջիայլոց, կարելի է ասել որ ինչ-որ իմաստով բախտս բերեց, որովհետև ոչ մի ոտնաձայն չլսեցի այդ ընթացքում։ Մայրս հաճախ էր սիրում կրկնել որ բացարձակ դժբախտ չեն լինում։ Ես դա զգում էի բանտում, երբ երկինքը գունավորվում էր, և նորրնծա նորընծա օրը թափանցում էր խցիկս։ Բայց նույն հաջողությամբ կարող էր պատահել որ ես ոտնաձայներ լսեի, դրանից սիրտս կճաքեր։ Նույնիսկ, երբ ամենաչնչին աղմուկից նետվում էի դեպի դուռը, նույնիսկ, երբ ականջս տախտակին կպցրած, սպասում էի խելակորույս, այն աստիճան, որ լսում էի սեփական շնչառությունս և սարսափահար պարզում, որ այն խռպոտ է և շան խռխռոցի պես հևասպառ, այսուհանդերձ սիրտս չէր պայթում, և, ի վերջո, շահում էի քսանչորս ժամ։
Ամբողջ օրը մտածում էի իմ ներման հայցագրի մասին։ Ըստ իս, ես մեծ օգուտ քաղեցի այդ մտորումներից։ Հաշվում էի արդյունքում ունեցածս և իմ խորհրդածություններից ստանում լավագույն փոխհատուցումը։ Միշտ ընտրում էի վատթարագույն վարկածը. հայցագիրս մերժված է։ «Դե, լավ, ուրեմն մեռնելու եմ»։ Պարզ է, մյուսներից ավելի շուտ։ Սակայն բոլորը գիտեն, որ կյանքը չարժի, որ նրա համար տանջվես։ Ըստ էության, ես հասկանում էի, որ մեծ չէ տարբերությունը՝ երեսուն տարեկանում ես մեռնում, թե՝ յոթանասուն, քանի որ, բնականաբար, երկու դեպքում էլ ուրիշ տղամարդիկ ու կանայք կապրեն, և այդպես հազարավոր տարիներ շարունակ։ Ի վերջո, դրանից ավելի պարզ բան չկա։ Միենույն Միևնույն է՝ մեռնելու եմ, հիմա կամ քսան տարի հետո։ Այս դատողություններիս ընթացքում ահավոր նեղվում էի այն տագնապից, երբ մտածում էի գալիք քսան տարիների հնարավոր կյանքի մասին։ Սակայն ինձ մնում էր միայն խեղդել մտքերս, պատկերացնելով, թե ինչպիսին կլինեն դրանք քսան տարի հետո, եթե, այնուամենայնիվ, հասնեմ այնտեղ։ Ակնբախն այն է, որ մեռնելու ես, իսկ թե՝ երբ և ինչպես, կարևոր չէ։ Ուրեմն (դժվարն այն է, որ որևէ բան աչքիցդ չվրիպի դատողությունների ամբողջությունից, որ ներկայացնում է այս «ուրեմն»–ը), ուրեմն ես պետք է ընդունեմ, որ իմ ներման հայցագիրը մերժված է։
Այդ ժամանակ, միայն այդ ժամանակ ես, այսպես ասած, իրավունք նվաճեցի որոշ չափով ինձ թույլ տալ քննարկելու երկրորդ վարկածը, ինձ ներում են շնորհել։ Ամենատհաճն այն էր, որ ստիպված էի մեղմել միս ու արյանս մոլեգին խոյանքը, որ անիմաստ հրճվանքով կսկծացնում էր աչքերս։ Ես պետք է ջանայի նվազեցնել, ողջախոհ դարձնել այդ ճիչը։ Ես պետք է բնական լինեի անգամ այս վարկածի դեպքում, որպեսզի ավեփ ընդունելի դարձնեի իմ համակերպվածությունը առաջին վարկածին։ Երբ դա հաջողվում էր ինձ, ես վայելում էի մեկժամյա հանգիստ։ Իսկ դա, այնուամենայնիվ, քիչ չէր։
― Կդիմակայեմ ճիշտ այնպես, ինչպես այս պահին։
Այս խոսքիս վրա նա վեր կացավ ու նայեց ուղիղ աչքերիս մեջ։ Ես լավ ծանոթ էի այդ խաղին։ Այդպես հաճախ էի զվարճանում էմանուելի Էմանուելի կամ Սելեստի հետ, և մեծ մասամբ նրանք էին առաջինը աչքերը փախցնում։ Քահանան էլ լավ գիտեր այդ խաղը. նրա հայացքը մնաց անսասան։ Եվ ձայնն էլ չդողաց, երբ հարցրեց ինձ.
― Ուրեմն ոչ մի հույս չունե՞ք։ Ուրեմն ապրում եք այն գիտակցությամբ, որ մեռնելո՞ւ եք ամբողջովին։
― Այս բոլոր քարերից ցավ է կաթում, գիտեմ։ Դրանց երբեք չեմ կարող նայել առանց հուզմունքի։ Բայց սրտիս խորքում համոզված եմ, որ ձեր մեջ ամենաթշվառներն անգամ տեսնում են Աստծո դեմքը, որն հառնում է իրենց հոգու խավարից։ Հենց այդ դեմքը դուք պիտի տեսնեք։
Ես մի քիչ աշխուժացա։ Ասացի, որ արդեն ամիսներ շարունակ նայում եմ այս պատերին։ Ոչինչ և ոչ ոք այս պատերից ավեփ ավելի ծանոթ չեն ինձ։ Գուցե ինչ-որ մի ժամանակ, շատ վաղուց փնտրել, գտել էի մի դեմք։ Բայց այդ դեմքը արևագույն էր, լի ցանկության բույրով, դա Մարիի դեմքն էր։ Բայց զուր էի փնտրում։ Այժմ արդեն վերջ։ Համենայնդեպս, ոչինչ չեմ տեսել, որ հառնի այս քրտնաթոր քարերից։
Քահանան ինձ նայեց մի տեսակ թախծով։ Այժմ արդեն ողջ մարմնով հենված էի պատին, ու լույսն ընկել էր ճակատիս։ Նա ինչ-որ բաներ ասաց, որ ես չլսեցի, և շատ արագ վրա բերեց, թե թույլ կտա՞մ, որ ինձ համբուրի։