Changes
— Ես կարծում եմ, որ նա ձեզ վստահում է, Ռավիկ։
— Ես դա չգիտեմ։ Գուցե։ Բայց կհամաձայնե՞ր արդյոք։— Նա արմունկով ուղղեց խալաթի վրայից հագած ռետինե գոգնոցը։— Ինչևիցե... առայժմ փորձենք առաշ առաջ շարժվել։ Դեռ կարող ենք որոշել հիստերեկտոմիա անել թե չէ։ Էժենի, դանակ։
Նա կտրվածքը շարունակեց մինչև պորտը, փոքր անոթներին սեղմիչներ դրեց, խոշորների վրա՝ կրկնակի կապեր, վերցրեց մի ուրիշ դանակ և նրանով կտրեց դեղնավուն փակեղը, որի տակ դանակի բութ կողմով մկանները հեռացրեց իրարից։ Հետո բարձրացրեց որովայնամիզը, կտրվածք արեց վրան և եզրերը ֆիքսեց սեղմիչներով։
— Չէ որ մենք պետք է դեռ...
Երեխան։ Այս քայքայվող մարմնի մեջ կույր խարխափումներով աճում ու դեպի լույսն է ձգտում մի նոր կյանք։ Նույնպես դատապարտված մահվան։ Բնազդով աճող մի ծիլ, անկշտում, ագահաբար ծծող ինչ-որ մի բան, որը կարող էր մի օր խաղալ զբոսայգիներում, դառնալ ինժեներ, քահանա, զինվոր, մարդասպան, մարդ... Մի բան, որը կարաղ կարող էր ապրել, տառապել, երջանիկ լինել և... ավերել... Անտեսանելի պատի երկարությամբ վստահորեն շարժվող գործիքը դեմ առավ խոչընդոտի, զգուշորեն ջարդեց այն ու դուրս բերեց... Վերջ։ Վերջ այն ամենին, ինչը ձեռք չբերեց գիտակցություն, ինչը չունեցավ կյանք, շունչ, խանդավառություն, տրտունջ, աճ, լինելություն։ Ինչից ոչինչ չմնաց, բացի մի կտոր մեռած, արնաքամ մսից և մի փոքր մակարդված արյունից։
— Բուասսոնից դեռ տեղեկություն չկա՞։
— Ճիշտ է։
Ճիշտ է և ճիշտ չէ, մտածեց Ռավիկը։ Այն ժամանակ դու մի տանջված կին էիր, գունատ դեմքով, նա դու չէիր։ Հետո մեր միջև ինչոր ինչ-որ բան տեղի ունեցավ... Եվ հանկարծ պարզվում է, որ այդ ամենը ճշմարիտ չէ։
— Ես արդեն մի անգամ եղել եմ այստեղ,— ասաց Ռավիկը։— Երեկ չէ մյուս օրը։
Ժոանը չհարցրեց Կետ Հեգստրեմի մասին։
Նա հանգիստ նստել էր անկյունում և ծխում էր։ Թվում էր, թե նա ամբողջովին տրվել է ծխելուն։ Հետո վերցրեց բաժակը և հանգիստ ու անշտապ սկսեց խմել, և նորից թվաց, թե նա ա մ բողջովին ամբողջովին կլանված է խմելով։ Մի խոսքով, այն ամենը, ինչ նա անում էր, ամբողջովին կլանում էր նրան, եթե անգամ արածը լինում էր ինչ-որ անկարևոր երկրորդական մի բան։ Այն ժամանակ Ժոանը ոտից գլուխ հուսահատություն էր, մտածեց Ռավիկը։ Այժմ նրա մեջ նախկին հուսահատությունից հետք անգամ չկա։ Հանկարծ նա իր շուրջը լցրեց հաճելի մի ջերմություն, որը բխում էր նրա անմիջական և անկաշկանդ վստահությունից։ Ռավիկը չգիտեր ինչով է այդ բացատրվում, արգյո՞ք դա գալիս էր նրանից, որ Ժոանին ոչինչ այս վայրկյանին չէր հուզում։ Ռավիկը միայն զգում էր, որ այդ ջերմությունը տաքացնում է իրեն։
Օղու գրաֆինը արդեն դատարկ էր։
— Ավելի լավն է։
Ռավիկը նայեց Ժոանին և թեթև մի գլխապտույտ զգաց։ Նա հասկացավ, Ժոանն ինչ նկատի ուներ։ Սակայն այդ անկեղծ խոստովանությունը զինաթափեց Ռավիկին։ Թվում էր, Ժոանի համար միևնույն է, թե նա ինչպես կվերաբերվի իր ակնարկին։ Փոքրիկ ու աղոտ գինետնում Ժոանն այնպես էր նստել, կարծես իր սեփական տանր տանը լիներ։ Լուսամփոփներ չունեցող լապտերներից ընկած էլեկտրական անողորմ լույսի տակ մի երկու սեղան այն կողմը նստպծ նստած երկու պոռնկուհիները նման էին իր պառաված տատիկին։ Սակայն իր համար այդ լույսը ոչ մի նշանակություն չուներ։ Այն ամենը, ինչ Ռավիկը մի ժամ առաջ տեսել էր գիշերային «Շեհերազադե» ակումբի խավարում, ոչնչով չէր փոխվել նաև այստեղ, իր քննությունն էր բռնում նաև այս լույսի տակ։ Համարձակ, պայծառ այդ դեմքը ոչ թե հարցնում էր, այլ սպասում... Անորոշ դեմքը, մտածեց նա, բավական է քամին փոխվի, իսկույն ուրիշ արտահայտություն կստանա։ Նայելով այդ դեմքին, մարդ կարող է երազել ինչի մասին ուզում է։ Այդ դեմքը նման է գեղեցիկ ու դատարկ մի տան, որը գորգերի ու նկարների է սպասում։ Այդպիսի տունը ամեն ինչ դառնալու հնարավորություն ունի, նա կարող է դառնալ և՛ պալատ, և՛ պոռնկատուն,— ամեն ինչ կախված է նրանից, թե ով է այն կահավորելու։ Որքան սահմանափակ են թվում նրա համեմատությամբ այն բոլոր դեմքերը, որոնք ծածկված են իրենց վրա որոշակի արտահայտություն կրող դիմակներով։
Ռավիկը տեսավ, որ Ժոանի բաժակը դատարկ է։
― Հիմա էլ ձեզ կհասցնենք հյուրանոց,— ասաց Ռավիկը, երբ նրանք դուրս եկան գինետնից ու մուտքի մոտ կանգնեցին բարակ մաղող անձրևի տակ։
Ժոանը դանդաղորեն շրջվեց Ռա վիկի Ռավիկի կողմը։
— Մենք քե՞զ մոտ չենք գնում։