Վեբերը հայացքը բարձրացրեց։
― Տեսն ո՞ւմ Տեսնո՞ւմ եք,— հարցրեց նա հաղթանակող տոնով։ Ես ի՞նչ էի ասում։
Ռավիկը խմեց իր բաժակը։
— Ներս եկեք։
Չսափրված մարղր մարդը Ռավիկին մութ միջանցքով Քարշ քարշ տվեց տարավ մի սենյակ, որը ամբողջովին կահույքով էր պատած։ Թավշյա դիվան, բազմաթիվ ոսկեզօծ աթոռներ, կեղծ օբուսսոնյան գորգ, ընկուզենու փայտից դեկորատիվ պահարանիկներ, պատերին կախած հովվերգական ոճի էստամպներ։ Լուսամատի առաշ՝ մետաղյա պատվանդանի վրա դրված էր դեղձանիկը մեջը մի վանդակ։ Ամենուրեք, որտեղ ազատ տեղ էր գտնվել, ճխտված էին հախճապակյա ամանեղեններ ու արձանիկներ։
Հայտնվեց մադամ Բուշեն։ Դա անսահման հաստության մի կին էր, հագած ոչ ամբողջովին մաքուր և բոլոր կողմեիրց կողմերից փողփողացող մի կիմոնո։ Դա ոչ թե կին, այլ կատարյալ հրեշ էր, Բայց երեսը ողորկ էր և բավական սիրունատես, եթե նկատի չունենանք անհանդիստ ու այսուայն կողմ վազող աչքերը։
— Ես ձեզ լսում եմ, մեսյո,— ասաց մադամ Բուշեն ու մնաց տեղում կանգնած։
— Մյուս բաների մասին կմտածեմ։ Մոտ օրերս մի անգամ էլ կանցնեմ ձեզ մոտ։ Ես հաճույքով կուզեի նայել ձեր գործիքները։ Գուցե որևէ խորհուրդ տայի ձեզ։
— Երբ դուք հաջորդ անդամ անգամ գաք այստեղ, ես իմ գործիքները ձեզ ցույց կտամ։ Բայց դուք էլ ցույց կտաք ձեր դիպլոմը։ Վստահության դիմաց վստահություն։
— Դուք արդեն ապացուցեցիք, որ որոշ բաներում ինձ վստահում եք։
— Եվա,— հարցրեց Ռավիկը,— ի՞նչ է մարդ զգում, երբ ամեն առավոտ մի տասը ուրիշի անկողին է հավաքում։
— Դա դեռ տանելի է, մեսյո Ռավիկ։ Միայն թե պարոնայք ավելին չպահանջեն։ Բայց միշտ գտնվում են այնպիսիները, որոնք տւրիշ բան էլ են ուզում։ Գոնե այդ պահանջներն էլ գնային պոռնըկատներում պոռնկատներում բավարարելու։ Փարիզում ինչն է բոլ՝ պոռնկատունը․․․ և շատ և էժան։
— Առավոտյան ով կվերկենա, կգնա պոռնկատուն, Եվա։ Մինչդեռ հյուրանոցային որոշ բնակիչներ հենց այդ ժամերին, են իրենց առանձնապես ուժեղ զգում։