Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 43 բայտ, 04:52, 6 Հուլիսի 2015
}}
[[Category: Արձակ]]
[[Կատեգորիա:Արկածային գրադարան]]
==Հրատարակիչը ընթերցողներին==
:::Ռիչարդ Սիմփսոն
==Կապիտան Գուլիվերի նամակը իր քերորդի քեռորդի Սիմփսոնին==
Թերևս այդ որոշումը թվա շատ համարձակ ու վտանգավոր, և ես համոզված եմ, որ նման դեպքերում եվրոպական ոչ մի միապետ այդպես չէր անի, սակայն, իմ կարծիքով, դա նույնքան խելացի էր, որքան և վեհանձն։ Ենթադրենք, թե այդ մարդիկ ջանային ինձ սպանել նիզակներով ու նետերով, երբ քնած էի․ ես ամենայն հավանականությամբ, կարթնանայի ցավի առաջին խայթից և զայրույթի ու կատաղության մեջ կկտրատեի այն պարանները, որոնցով կապոտել էին ինձ․ դրանից հետո նրանք ոչ ընդդիմադրություն ցույց տալու հնարավորություն կունենային և ոչ էլ կարող կլինեին ինձնից գութ սպասել։
Այդ մարդիկ սքանչելի մաթեմատիկոսներ են և մեքենայագիտության մեջ հսկայական կատարելության են հասել շնորհիվ կայսեր խրախուսանքների ու քաջալերության, որ գիտության հովանավորի համբավն ունի։ Այդ միապետն ունի բազմաթիվ մեքենաներ անիվների վրա դրած՝ փայտեղեն և այլ ծանրություններ փոխադրելու համար։ Նա հաճախ կառուցում է հսկայական ռազմանավեր, որոնցից մի քանիսն ինը ոտնաչափ երկարություն ունեն, և այն անտառներից, ուր ատաղձ կա, այդ մեքենաների վրա երեք հարյուր կամ չորս հարյուր յարդ հեռավորությունից դեպի ծովի ափն է տեղափոխվում։ Հինգ հարյուր ատաղձագործ և ինժեներ անմիջապես գործի էին կպել շինելու համար մի խոշոր մեքենա, ինչպիսին նրանք չէին ունեցել։ Դա մի տախտակամած էր, որ գետնից երեք մատնաչափ բարձր էր, մոտ յոթ մատնաչափ երկարություն ուներ և չորս մատնաչափ լայնություն ու շարժվում էր քսաներկու անիվի վրա։ Աղաղակը, որ ես լսեցի, այդ մեքենայի գալու առթիվ էր, որ, ինչպես երևում է, իմ ափ հասնելուց չորս ժամ հետո էին ուղարկել։ Այդ մեքենան դրին իմ մարմնին զուգահեռ։ Սակայն մեծագույն դժվարությունն այն էր, թե ինչպես պիտի ինձ վերցնեն ու դնեն այդ սայլի մեջ։ Այդ նպատակով նրանք տնկել են ութսուն ցից, ամեն մեկը մի ոտնաչափ բարձրությամբ, իսկ հուժկու, ամուր չվաններից, որ բարակ թոկի հաստություն ունեն, ամրացրել են կարթերի միջոցով բազմաթիվ կապիչներ, որոնցով բանվորները պատել են իմ վիզը, ձեռները, մարմինն ու սրունքները։ Ինը հարյուր ուժեղ մարդ սկսել են քաշել այդ պարանների բազմաթիվ ճախարակների միջոցով, որ ամրացրել են ցցերից և այդպես, երեք ժամից հետո, ինձ բարձրացրել են մեքենայի վրա ու ամուր կապել նրանից։ Այդ ամենի մասին ինձ պատմեցին հետո, որովհետև այդ գործողությունները կատարելիս ես խոր քնի մեջ էի՝ շնորհիվ այն քնաբեր դեղի, որ խառնել էին իմ խմիչքի մեջ։ Հազար հինգ հարյուր խոշոր ձի կայսերական ախոռից, յուրաքանչյուրը չորս ու կես մատնաչափ բարձրությամբ ինձ տարան դեպի մայրաքաղաքը, որ ինչպես ասի, գտնվում էր կես մղոն հեռավորության վրա։ Մեր ճամբորդուցյունն ճամբորդությունն սկսելուց չորս ժամ հետո ես արթնացա մի շատ զվարճալի արկածի շնորհիվ․ երբ կառքը կանգ էր առել մի ինչ֊որ բան շտկելու համար, երկու թե երեք երիտասարդ բնիկներ հետաքրքրվել են իմանալու, թե ինչ տեսք ունեմ ես քնած ժամանակ․ նրանք բարձրանում են մեքենայի վրա և զգուշությամբ մոտենում իմ դեմքին․ նրանցից մեկը, մի գվարդիական սպա, իմ քթանցքի մեջ է խրում իր նիզակի սուր ծայրը, որ հարդի պես խտուտ է անում և ուժեղ կերպով փռշտացնում ինձ։ Ահաբեկված քաջերը մի ակնթարթում անհայտանում են, իսկ ես միայն երեք շաբաթից հետո իմացա իմ հանկարծակի կերպով արթնանալու պատճառը։ Մեր երթը տևեց մինչև երեկո, իսկ գիշերը հանգստանալիս ամեն մի կողքիս կար հինգ հարյուր գվարդիական, կեսի ձեռքին ջահ, իսկ մյուս կեսի ձեռքին նետ ու աղեղ՝ ինձ խփելու պատրաստ, հենց որ փորձեմ տեղիցս շարժվել։ Հետևյալ առավոտ արևածագին մենք շարունակեցինք մեր երթը և կեսօրի մոտերը մայրաքաղաքի դռներից երկու հարյուր յարդ հեռավորության վրա էինք։ Կայսրն ու ամբողջ արքունիքը մեզ ընդառաջ եկան, սակայն ավագ պաշտոնյանները ոչ մի դեպքում չուզեցին թույլ տալ նորին մեծությանը, որ բարձրանա իմ մարմնի վրա ու վտանգի ենթարկի իր անձը։
Հրապարակի վրա, ուր կանգ առավ կառքը, մի հին տաճար կար, որ համարվում էր ողջ թագավարության մեջ ամենից մեծը, և որը մի քանի տարի առաջ սրբապղծվել էր մի գազանային սպանության պատճառով։ Այդ ժողովրդի կրոնասիրության հետևանքով տաճարը դադարել էր սրբավայր լինելուց ու հատկացվել էր հասարակական կարիքների, իսկ բոլոր զարդարանքներն ու կահ֊կարասին դուրս էին տարել։ Որոշված էր, որ ես ապրեմ այդ շենքի մեջ։ Մեծ դուռը, որ նայում էր դեպի հյուսիս, մոտ չորս ոտնաչափ բարձրություն ուներ և համարյա թե երկու ոտնաչափ լայնություն, որի միջով ես կարող էի հեշտությամբ ներս սողոսկել։ Դռան երկու կողմից, գետնից մոտ վեց մատնաչափ<ref>Վեց մատնաչափ․ ― Գուլիվերի հասակի բարձրության հարաբերությունը լիլիպուտների հասակի բարձրության հետ հավասար է ոտնաչափի հարաբերությանը մատնաչափին, այսինքն՝ տասներկուսի հարաբերությանը միավորին․ իսկ նրա հասակի բարձրության հարաբերությունը բրոբդինգնեգցիներին՝ ուղղակի ընդհակառակն է (1֊ը՝ 12֊ին)։ Այս պարզ հարաբերությունը թույլ է տալիս շատ հեշտ կերպով ստուգելու այն տվյալները, որ հետագայում հաղորդում է Սվիֆտը։ </ref> բարձր պատուհաններ կային։ Թագավորի դարբինները ձախ պատուհանից անց էին կացրել իննսունմեկ շղթա, որոնք նման են եվրոպական լեդիների ժամացույցի շղթանեերին և համարյա թե նույն երկարությունն ունեին, որ կապել էին իմ ձախ ոտից երեսունվեց կողպեքով։<ref>Երեսունվեց կողպեքով․ ― Հետաքրքրական է, որ նույն այդ թվերը մենք գտնում ենք Սվիֆտի Տակառի հեքիաթի մեջ, որ լույս է տեսել Գուլիվերից տասներկու տարի առաջ․ «Ես գրել եմ 91 պարսավագիր երեք թագավորությունների ժամանակ 36 ֆրակցիայի ծառայություն մատուցելու համար»։ </ref> Տաճարի դիմաց, խճուղու մյուս կողմը, քսան ոտնաչափ հեռավորության վրա կար հինգ ոտնաչափ բարձրության մի աշտարակ։ Կայսրն իր բազմաթիվ պալատականների հետ միասին բարձրացած է եղել այնտեղ ինձ տեսնելու համար, ինչպես ինձ պատմեցին հետո, քանի որ ես նրանց չէի տեսել։ Հաշվել են, որ նույն նպատակով քաղաքից մոտ հարյուր հազար բնակիչ է դուրս եկել, կարծում եմ՝ ոչ պակաս, քան տասը հազար հոգի, չնայած պահապաններին, զանազան ժամանակ սանդուղքներ դնելով բարձրացան ինձ վրա։ Սակայն շուտով մի հրաման եկավ և մահապատժի սպառնալիքով արգելվեց այդ։ Երբ դարբինները համոզվեցին, որ ինձ համար անհնար է դուրս գալ այդտեղից, անմիջապես կտրատեցին ինձ կապող չվանները, և ես ոտի կանգնեցի մի այնպիսի մռայլ տրամադրությամբ, որի նմանը ես կյանքում չէի ունեցել։ Սակայն անկարելի է նկարագրել ամբոխի այն զարմանքն ու ուղմուկը, երբ տեսան ինձ կանգնած ու ման գալիս։ Ձախ ոտքիցս կապած շղթաները, որոնք մոտ երկու յարդ երկարություն ունեին, հնարավորություն էին տալիս ինձ միայն ետ ու առաջ քայլելու մի կիսաշրջանի մեջ․ սակայն որովհետև այդ շղթաները կապել էին դռնից չորս ոտնաչափ հեռավորության վրա դեպի ներս, ուստի ես կարողանում էի տաճարը մտնել և ամբողջ երկայնքով պառկել այնտեղ։
Գիշերը վրա հասնելուց հետո, բավական դժվարությամբ ես մտա իմ տունը, ուր պառկեցի գետնի վրա քնելու․ և այդպես շարունակեցի մոտ երկու շաբաթ․ այդ ժամանակամիջոցում կայսրը հրամայել էր, որ ինձ համար մի անկողին պատրաստեն։ Կառքով բերին իմ տունը վեց հարյուր սովորական մեծության ներքնակ․<ref>Վեց հարյուր ներքնակ․ ― Գուլիվերի ներքնակի տարածությունը, որ հավասար է լիլիպուտների 150 ներքնակի տարածությանը, համապատասխանում է սկզբից ևեթ ընդունված հարաբերությանը՝ 12֊ը՝ 1֊ին (12x12=144)։ Եվ Գուլիվերը միանգամայն արդարացի կերպով է գանգատվում իր անկողնու կոշտության համար, որովհետև հարկավոր էր միմյանց վրա փռել ոչ թե չորս, այլ 12 ներքնակ։</ref> դրանցից հարյուր հիսունը կարած էր միմյանց ըստ լայնության ու երկարության և չորս տակ արած, և հարմար էր ինձ համար, բայց իր կոշտությամբ շատ քիչ էր տարբերվում հատակից, որ ամբողջովին ողորկ քարից էր։ Նույն հաշվով պատրաստել էին սավանը, վերմակն ու ծածկոցը, որոնք միանգամայն տանելի էին ինձ պես վաղուց զրկանքների սովոր մի մարդու համար։ Հենց որ իմ գալու լուրը տարածվեց թագավորության մեջ, մեծ քանակությամբ հարուստ, պարապ և հետաքրքիր ժողովուրդ հավաքվեց ինձ տեսնելու համար․ այնպես որ գյուղերը համարյա թե դատարկվեցին, և մեծ թշվառություն կառաջանար գյուղատնտեսական և առտնին գործերի մեջ, եթե նորին կայսերական մեծությունը մի քանի հայտարարություններով ու հրամանով այդ անպատեհության առաջը չառներ։ Նա հրամայեց, որ նրանք, որոնք արդեն տեսել են ինձ, վերադառնան տուն և առանց արքունիքի թույլտվության չհամարձակվեն հիսուն յարդից ավելի մոտենալ իմ տանը, որ պետական պաշտոնյաներին զգալի արդյունք տվեց։
Միևնույն ժամանակ կայսրը հաճախ խորհրդի առաջ հարց էր դնում, թե ի՞նչ ընթացք պիտի բռնեն իմ հանդեպ։ Հետագայում մի մոտիկ բարեկամ, որ մի բարձր դիրքի անձնավորություն էր և ամենից իրազեկը պետական գաղտնիքներին, հավատացրեց ինձ, որ արքունիքն իմ հանդեպ մեծ դժվարությունների մեջ էր գտնվել։ Նրանք վախենում էին, որ կփախչեմ, իսկ մյուս կողմից գտնում էին, որ ինձ կերակրելը շատ թանկ կնստի և կարող է սովի պատճառ դառնալ։ Ոմանք ուզում էին սովամահ անել ինձ, կամ, հակառակ դեպքում, իմ ձեռներին ու երեսին թունավորված նետեր արձակել, որոնք կարող էին ինձ իսկույն ևեթ այն աշխարհն ուղարկել․ սակայն մյուսներն էլ մտածում էին, որ մի այսպիսի ահագին դիակի նեխումից կարող է ժանտախտ առաջանալ մայրաքաղաքում և տարածվել ամբողջ թագավորության մեջ։ Այդ խորհրդակցությունների կեսին բարձրագույն խորհրդարանի դռանը մոտեցան մի քանի զինվորականներ, նրանցից երկուսը ներս ընդունվելով զեկուցեցին իմ վարմունքի մասին՝ հանդեպ վերոհիշյալ վեց ոճրագործների, և դա մի այնպիսի նպաստավոր տպավորություն թողեց նորին մեծության և ամբողջ ժողովի վրա, որ անմիջապես կայսերական հրովարտակով պարտավորեցրին մայրաքաղաքից ինը հարյուր յարդ հեռավորության վրա գտնվող բոլոր գյուղերին, ամեն առավոտ բերելու վեց եզ, քառասուն ոչխար և այլ ուտելիք ինձ կերակրելու համար, հացի, գինու և այլ խմիչքի համապատասխան քանակության հետ միասին, սահմանված սակով և ի հաշիվ նորին մեծության սեփական գանձարանից հատկացրած միջոցների։ Պետք է նկատել, որ այդ միապետն ապրում է գլխավորապես իր սեփական կալվածքների արդյունքով, երբեմն միայն, ամենաանհրաժեշտ դեպքերում, դիմելով իր հպատակների աջակցությանը, որոնք սակայն պարտավոր են իրենց սեփական ծախքով պաշտպանել նրան պատերազմի ժամանակ։ Բացի այդ, ինձ ծառայություն մատուցելու համար նշանակեցին վեց հարյուր մարդ, որոնք ունեին օրապահիկ և իմ դռան երկու կողքին պատշաճ վրաններ։ Նաև հրամայված էր, որ երեք հարյուր դերձակ ինձ համար իրենց տարազով մի ձեռք հագուստ կարեն և նորին մեծության ամենախոշոր գիտնականներից վեց հոգի սովորեցնեն ինձ իրենց լեզուն, և վերջապես հրամայված էր, որ կայսեր ազնվականության ու թիկնապահ զորքի ձիերը մարզանքներ պիտի կատարեն իմ ներկայությամբ, որպեսզի ձիերը վարժվեն ինձ։ Այդ բոլոր հրամանները կանոնավոր կերպով ի կատար էին ածվում, և ես երեք շաբաթում մեծ առաջադիմություն արի լիլիպուտային լեզվի ուսումնասիրության մեջ։ Այդ ժամանակամիջոցում կայսրը հաճախ պատվում էր ինձ իր այցելությամբ և բարեհաճում ներկա գտնվել իմ դասերին։ Մենք արդեն սկսում էինք խոսել միմյանց հետ, և առաջին խոսքը, որ ես սովորեցի արտահայտելու համար իմ ցանկությունը, դա այն էր, որ նա բարեհաճի ինձ տալ իմ ազատությունը, և դա ես կրկնում էի ամեն օր ծնկաչոք։ Նրա պատասխանը, որքան ես կարողացա ըմբռնել, այն էր, թե դա ժամանակի խնդիր է, և չի կարելի շնորհել ինձ ազատություն առանց պետական խորհրդի, որ ես պետք է լումուս կելմին պեսսո դեսմար լոն էմպոզո, այսինքն՝ երդվեմ, որ նրա ու նրա թագավորության հետ խաղաղություն պիտի պահպանեմ։ Համենայն դեպս ինձ հետ կվարվեն ազնիվ և նա խորհուրդ էր տալիս, որ ես իմ համբերությամբ և խոհեմ վարմունքով աշխատեմ ստեղծել նրա և նրա հպատակների մեջ իմ մասին լավ կարծիք։ Նա ցանկանում էր, որ ես վիրավորական չհամարեմ, եթե նա հրամայի իր հատուկ պաշտոնյաներին խուզարկելու ինձ, որովհետև, հավանաբար, մոտս կարող է լինել զենք, որ շատ վտանգավոր պետք է լինի, եթե նա համապատասխանում է մի այսպիսի վիթխարի մարդու զանգվածին։ Ես ասացի, որ նորին մեծությունն անհոգ մնա, որովհետև ես պատրաաստ եմ մերկանալ և շուռ տալ նրա առաջ իմ գրպանները։ Այդ ամենը ես հաղորդեցի մասամբ խոսքերով, մասամբ նշաններով․ նա պատասխանեց, թե ըստ թագավորական օրենքների ինձ պիտի խուզարկեն նրա պաշտոնյաներից երկուսը․ գիտե, որ դա չի կարելի անել առանց իմ համաձայնության ու աջակցության, որ նա այնքան բարձր կարծիքի է իմ վեհանձնության և արդարամտության մասին, որ վստահում է իր պաշտոնյաներին իմ ձեռքը տալու․ իսկ ինչ որ նրանք վերցնեն ինձնից, նորից կվերադարձնեն ինձ, երբ ես հեռանամ այս երկրից, կամ թե չէ փոխարժեքը կվճարեն, ինչ գին էլ որ ես նշանակելու լինեմ։ Ես վերցրի երկու պաշտոնյաներին և նախ դրի վերարկուիս գրպանի մեջ, ապա մյուս գրպանների մեջ, բացի իմ ժամացույցի երկու գրպանից ու մի այլ գաղտնի գրպանից, որ ես չէի ուզի, որ նրանք խուզարկեն, որովհետև մեջն ունեի մի քանի անհրաժեշտ բաներ, որ ուրիշ ոչ ոքի համար պետքական չէին։ Փոքրիկ գրպաններիցս մեկում կար մի արծաթե ժամացույց, իսկ մյուսում՝ քսակի մեջ մի քանի ոսկի։ Այդ պարոններն ունենալով թանաք, գրիչ և թուղթ՝ կազմեցին իրենց տեսած իրերի մանրամասն ցուցակը։<ref>Ցուցակը․ ― ծաղր Ծաղր է գաղտնի կոմիտեի արաքների վրա, այն կոմիտեի, որ հիմնել էր Ուոլպոլը (վիգերի մինիստրությունների պետը Գեորգ i֊ի ժամանակ) հակոբականների (այսինքն՝ արտաքսված Հակոբ ii Ստյուարտի որդուն գահ բարձրացնելու կողմնակիցների) ինտրիգներն ու դավադրությունները քննելու համար։ Խուզարկության նկարագրությունը Սվիֆտն արել է վարպետորեն։</ref> Եվ երբ այդ ամենը նրանք վերջացրին, խնդրեցին, որ իրենց ցած իջեցնեմ, որպեսզի կարողանան ներկայանալ կայսրին։ Այդ ցուցակը ես հետագայում թարգմանեցի անգլերենի, որ բառ առ բառ հետևյալն է․
Նախ և առաջ, Հսկա Լեռ֊Մարդու (այդպես եմ թարգմանում Քուիբուս Ֆլեստրին բառերը) վերարկուի աջ գրպանում, մանրազնին խուզարկությունից հետո, մենք գտանք միայն կոշտ կտավի մի մեծ կտոր, որ կարող է ձերդ մեծության գլխավոր շքասենյակում գորգի տեղ ծառայել։ Ձախ գրպանում մենք տեսանք մի վիթխարի արծաթե արկղ, նույն մետաղից շինած կափարիչով, որ մենք՝ խուզարկուներս չկարողացանք բարձրացնել։ Մենք պահանջեցինք բաց անել արկղը և մեզանից մեկը մտավ ներս ու մինչև ծունկը խրվեց մի տեսակ փոշու մեջ, որի մի մասը մեր երեսին դիպչելով՝ ստիպեց մեզ երկուսիս իրար վրա մի քանի անգամ փռշտալ։ Բաճկոնի աջ գրպանում մենք գտանք մի ահագին հակ, մոտ երեք մարդու հաստությամբ, մեջը սպիտակ բարակ նյութեր, մեկը մյուսի վրա դարսած, ամուր թոկերով միմյանց կապած և սև նշաններով նախշած, որոնք, մեր համեստ ենթադրությամբ, գրություններ են և որոնց ամեն մի տառը համարյա թե մեր ձեռքի ափի կեսի չափ է։ Ձախ գրպանում կար մի տեսակ գործիք, որի կողքին տնկած է քսան հատ ձող, ձերդ մեծության պալատի դիմացի ցանկապատը հիշեցնող․ դրանով, մեր ենթադրությամբ, Լեռ֊Մարդը սանրում է իր գլուխը, մենք նրան միշտ չէինք նեղում մեր հարցերով, որովհետև մենք գտնում էինք, որ շատ դժվար է նրան մի բան հասկացնել։ Նրա միջին ծածկոցի (այդպես եմ թարգմանում րանֆուլո բառը, որով նրանք ուզում էին ասել ― անդրավարտիք) աջ կողմի մեծ գրպանում մենք տեսանք մի մարդահասակ, խոռոչավոր երկաթե գերան, կպցրած մի կտոր ամուր տախտակից, որ ավելի մեծ է, քան գերանը, գերանի կողքին կար դուրս ցցված մի մեծ կտոր երկաթ, տարօրինակ ձևով տաշած, որ մենք չիմացանք, թե ինչ բան է։ Ձախ գրպանում էլ կար դրա նման մի ուրիշ գործիք։ Աջ կողմի փոքրիկ գրպանում կար սպիտակ և կարմիր գույնի մետաղի մի քանի կլոր և տափակ կտոր, տարբեր մեծության․ սպիտակներից մի քանիսը, որ կարծես թե արծաթ լինեին, այնքան մեծ էին ու ծանր, որ իմ ընկերն ու ես հազիվ կարողացանք բարձրացնել։ Ձախ գրպանում կար երկու հատ անկանոն ձևի սյուն․ մեր ձեռը չկարողացավ այնքան էլ հեշտ կերպով հասնել նրանց ծայրին, քանի որ կանգնած էինք գրպանի հատակում։ Սյուներից մեկը կարծես թե ամբողջովին ձուլված էր, իսկ մյուսի վերին ծայրին կար սպիտակ գույնի մի կլոր մարմին, որ մեր գլխից մոտ երկու անգամ ավելի մեծ էր։ Նրանցից ամեն մեկի մեջ կար պողպատի մի ահագին շերտ․ ենթադրելով, որ դա կարող է վտանգավոր զենք լինել, մենք՝ հրամայելով ստիպեցինք նրան, որ մեզ ցույց տա։ Հանելով պատյաններից, նա բացատրեց մեզ, որ իրենց երկրում դրանցից մեկը գործ են ածում երես սափրելու, իսկ մյուսը՝ միս կտրատելու համար։ Բացի այդ ուրիշ երկու գրպան էլ կար, ուր մենք չկարողացանք մտնել, այդ գրպանները նա անվանում էր ժամացույցի գրպաններ․ դրանք նրա միջին ծածկոցի վերին մասում շինած և նրա փորի ճնշումից խիստ սեղմված երկու նեղ ճեղքեր էին։ Աջ գրպանից կախված էր արծաթե մի մեծ շղթա, իսկ հատակին կար մի զարմանալի մեքենա։ Մենք պահանջեցինք, որ այդ շղթայի ծայրին կպցրած բանը հանի, որ նման էր մի գնդի, որի կեսը արծաթ էր, իսկ մյուս կեսը՝ թափանցիկ մետաղի պես մի բան։ Թափանցիկ կողմի վրա մենք տեսանք տարօրինակ նշաններ՝ շրջանաձև դասավորված, և ուզեցինք ձեռք տալ և տեսանք, որ մեր մատները կանգ առան այդ պսպղուն իրի վրա։ Լեռ֊Մարդը մեր ականջին մոտեցրեց այդ մեքենան, որը ջրաղացի պես անընդհատ աղմուկ էր հանում։ Մենք ենթադրում ենք, որ դա կամ մի անծանոթ կենդանի է, կամ մի աստված, որին նա պաշտում է, բայց մենք հակամետ ենք վերջինին, որովհետև նա մեզ հավատացրեց (եթե նրան ճիշտ հասկացանք, որովհետև նա շատ թերի էր արտահայտվում), որ նա հազիվ է մի որևէ բան անում, առանց նրա խորհրդի։ Նա այդ առարկան համարում էր իր պատգամախոսը, և ասում է, որ ցույց է տալիս իր կյանքի ամեն մի քայլափոխի ժամանակը։ Ձախ գրպանից նա հանեց մի ցանց, որ գրեթե ուռկանի մեծություն ունի և կարելի է փոքր քսակի նման բաց անել և փակել, և ծառայում է նրան նույն նպատակի համար։ Այդ ցանցի մեջ մենք գտանք մի քանի հատ դեղին մետաղի ձույլ կտոր, որոնք, եթե իսկական ոսկուց են, ապա պիտի հսկայական արժեք ունենան։
Այդ զվարճալիքները հաճախ վերջանում են աղետալի արկածներով, որոնցից շատերն արձանագրված են։ Ես ինքս տեսա երկու թե երեք թեկնածու ջարդուփշուր եղած։ Սակայն վտանգն ավելի է մեծանում, երբ մինիստրները հրաման են ստանում ցույց տալու իրենց հմտությունը․ որովհետև ձգտելով գերազանցել իրենց մրցակիցներին, այնքան ճիգ են թափում, որ հազիվ է պատահում՝ նրանք գեթ մեկ անգամ վայր չընկնեն, իսկ ոմանք էլ երկու կամ երեք անգամ։ Ինձ հավատացրին, որ իմ գալուց մեկ թե երկու տարի առաջ Ֆլիմնապն անկասկած կկոտրեր իր վիզը, եթե թագավորական բարձերից<ref>Թագավորական բարձ․ ― Կենդելի դքսուհին Գեորգ i֊ի սիրուհին էր, որի ազդեցության շնորհիվ 1721 թվին, Ստենհոպի մահից հետո, Ուոլպոլը կրկին մինիստր դարձավ։</ref> մեկը, որ պատահմամբ ընկած է եղել գետնին, չմեղմացներ նրա անկման ուժը։
Բացի այդ, գոյություն ունի և մի այլ մարզանք, որ բացառիկ դեպքերում ցույց են տալիս միայն կայսեր, կայսրուհուն և ավագ մինիստրին։ Կայսրը սեղանի վրա է դնում երեք հատ մետաքսե բարակ թել՝ վեցական մատնաչափ երկարությամբ։ Մեկը ծիրանի գույն ունի, մյուսը՝ կանաչ, իսկ երրորդը՝ ճերմակ։<ref>Ծիրանագույն, կանաչ և ճերմակ․ ― վարտքակապիՎարտքակապի, Բաղնիսի և սուրբ Անդրեասի շքանշանների գույներն են։ Ուոլպոլը պարգևատրված էր Վարտքակապի շքանշանով 1726 թվին, այնպես որ այս հատվածը Սվիֆտը մտցրել էր գրքի մեջ նրա լույս տեսնելուց մի փոքր առաջ։</ref> Այդ թելերից մրցանակ է ստանում նա, ում կայսրն ուզում է մեծարել իր շնորհի հատուկ նշանով։ Ծիսակատարությունը տեղի է ունենում նորին մեծության մեծ շքասենյակում, ուր թեկնածուները փորձում են իրենց հմտությունը, որ միանգամայն տարբեր է նախորդներից և նման չէ այն ամենին, ինչ ես տեսել եմ հին կամ նոր աշխարհի մի այլ երկրում։ Կայսրը հորիզոնական ուղղությամբ ձեռին մի գավազան է բռնում, և այդ միջոցին թեկնածուները մեկը կյուսի հետևից մոտենում են, թռչում նրա վրայից կամ նրա տակը ետ ու առաջ սողում, նայած թե գավազանը բարձր է պահած, թե ցածր։ Երբեմն կայսրը գավազանի մի ծայրիցն է բռնում, իսկ ավագ մինիստրը՝ մյուս։ Երբեմն էլ գավազանը բռնում է միայն մինիստրը։ Ով իր դերն ավելի ճարպիկ է կատարում և ամենից շատ աչքի ընկնում իր թռիչքներով ու սողալով, նա վարձատրվում է ծիրանագույն թելով․ կանաչ թելն ստանում է հաջորդը, իսկ ճերմակ թելը՝ երրորդը, ու նրանք այդ թելերը երկուտակ փաթաթում են իրենց մեջքին։ Կայսերական պալատում դուք շատ քիչ մարդ կտեսնեք, որ չկրի այդ գոտիներից որևէ մեկը։
Զինվորական և թագավորական ախոռների ձիերը, որ ամեն օր բերում էին ինձ մոտ, այլևս չէին խրտնում և առանց վախի մոտենում էին իմ ոտներին։ Ձիավորները թռչում էին իմ ձեռքի վրայով, երբ ես ձեռքս դնում էի գետնին, իսկ կայսերական որսորդներից մեկը, մի մեծ նժույգի վրա, թռավ իմ ոտի և կոշիկի վրայով․ դա իսկապես որ մի զարմանալի ոստյուն էր։ Մի օր ես բախտ ունեցա զվարճացնելու կայսրին մի շատ անսովոր կերպով։ Ես խնդրեցի նրան կարգադրելու, որ ինձ բերեն մի քանի ձող՝ երկու ոտնաչափ երկարությամբ, իսկ հաստությամբ՝ մի սովորական գավազանի չափ։ Նորին մեծությունը հրամայեց իր անտառապետին՝ համապատասխան կարգադրություններ անելու։ Հետևյալ օրը առավոտյան, եկան յոթ անտառապահ, նույնքան սայլերով, ամեն մի սայլին ութ ձի լծած։ Ես վերցրի այդ ձողերից ինը հատ և ամուր խրեցի գետնի մեջ քառակուսաձև, որի ամեն մի կողմը երկու և կես ոտնաչափ էր։ Ես վերցրի ուրիշ չորս ձող և գետնից երկու ոտնաչափ բարձր՝ հորիզոնական ուղղությամբ կապեցի անկյունների ձողերին․ հետո ես իմ թաշկինակը կապեցի ինը ձողերի, որոնք ամուր կանգնած էին և ամեն կողմից քաշեցի այնքան, որ նա ձգվեց ինչպես թմբուկի կաշի․ իսկ չորս զուգահեռ ձողերը չորս կողմից՝ ինչպես ճաղեր, հինգ մատնաչափ բարձրանում էին թաշկինակից դեպի վեր։ Երբ իմ աշխատանքը վերջացրի, ես խնդրեցի կայսրին, որ բերել տա քսանչորս լավագույն ձիավորներից բաղկացած մի ջոկատ՝ մարզանքներ կատարելու համար այդ հարթության վրա։ Նորին մեծությունը հավանություն տվեց իմ առաջարկին, և ես վերցրի զինված ձիավորներին ու մեկ֊մեկ վեր բարձրացրի՝ մարզանքներ կատարելու համար։ Հենց որ նրանք իրենց կարգի բերին, բաժանվեցին երկու բանակի և ձևացրին իբրև թե բախվում են իրար․ միմյանց վրա բութ նետեր արձակեցին, մերկ թրեր քաշեցին, մերթ նահանջելով, մերթ հետապնդելով միմյանց, մերթ գրոհի ու փախուստի դիմելով․ մի խոսքով ցուցադրեցին մի այնպիսի զինվորական կարգապահություն, որից ավելի լավը ես երբեք չէի տեսել։ Հորիզոնական ձողերը թույլ չէին տալիս, որ ձիավորներն ու իրենց նժույգները հարթավայրից ընկնեն ցած։ Կայսրն այնքան հիացավ, որ նա ստիպեց ինձ կրկնելու այդ զվարճությունը մի քանի օր իրար հետևից, և մի անգամ էլ բարեհաճեց բարձրանալ վերև և հրամաններ արձակել․ և մեծ դժվարությունից հետո միայն կայսրուհին համոզեց թույլ տալ իրեն, որ ես պահեմ նրան իր գահավորակի մեջ երկու յարդ հեռավորության վրա, որտեղից նա կարողացավ դիտել ամբողջ տեսարանը։ Իմ բախտից այդ զվարճությունների ժամանակ ոչ մի աղետալի դեպք չպատահեց, միայն մի անգամ մի տաքարյուն ձի, որը պատկանում էր հրամանատարներից մեկին, սմբակով ծակեց թաշկինակն ու սայթաքելով ցած գլորեց հեծնողին ու ինքն էլ ընկավ․ բայց ես երկուսին էլ անմիջապես օգնության հասա ու մի ձեռով ծածկելով ծակը, մյուսով ամբողջ ջոկատն իջեցրի ցած՝ այնպես, ինչպես նրանց բարձրացրել էի։ Վայր ընկած ձիու ձախ ոտքը դուրս էր ընկել, իսկ հեծնողը չէր տուժել։ Ես կարկատեցի իմ թաշկինակն այնպես, ինչպես կարող էի, սակայն այլևս չէի կարող հույս ունենալ նրա ամրությանն, մանավանդ այդպիսի վտանգավոր ձեռնարկների համար։
Բլեֆուսկուի կայսրությունը<ref>Բլեֆուսկուի կայսրությունը․ ― Ֆրանսիան է։</ref> մի կղզի է, որ գտնվում է Լիլիպուտիայից դեպի հյուսիս֊արևելք և բաժանվում է նրանից ութ հարյուր յարդ լայնության նեղուցով։ Ես չէի տեսել այդ կղզին, իսկ վերահաս հարձակման տեղեկուցյուններից տեղեկություններից հետո ես խուսափում էի երևալ ծովափի այդ մասերում, վախենալով, որ ինձ կնկատեն թշնամու նավերը․ որոնք գաղափար չունեին իմ մասին, քանի որ երկու կայսրությունների մեջ հաղորդակցությունը պատերազմի ժամանակ, մահվան սպառնալիքի տակ, խստիվ արգելված էր, և մեր կայսրը բոլոր նավերի վրա ամբարգո էր դրել։ Ես հաղոորդեցի կայսրին իմ ծրագիրը՝ գրավել թշնամու ամբողջ նավատորմիղը, որը, ինչպես մեր հետախույզները հավատացնում էին մեզ, խարիսխ էր ձգել նավահանգստում և առաջին հաջող քամուն պատրաստ էր հարձակման։ Ես խորհրդակցեցի ամենափսրձառու նավաստիների հետ նեղուցի խորության մասին, որ նրանք հաճախ են չափում, և նրանք ինձ հայտնեցին, թե մակընթացության ժամանակ ամենաջրառատ տեղի խորությունն է յոթանասուն գլըմգլըֆֆ, որ եվրոպական չափով հավասար է յոթ ոտնաչափի, իսկ մյուս տեղերի խորությունն է առ առավել հիսուն գլըմգլըֆֆ։ Ես գնացի հյուսիս֊արևելյան ուղղությամբ, դեպի Բլեֆուսկուի դեմուդեմ գտնվող ափը և պառկեցի մի բլրակի հետև, հանելով իմ գրպանի հեռադիտակն ու դիտելով խարիսխ նետած թշնամու նավատորմը, որ բաղկացած էր հիսսուն ռազմական նավից և մեծ քանակությամբ փոխադրանավերից։ Ապա վերադարձա տուն ու հրամայեցի (դրա համար ես ունեի արտոնություն) բերելու բավականաչափ ամուր պարան ու երկաթե հաստ ձողեր։ Պարանը սովորական վուշի հաստություն ուներ, իսկ ձողերի մեծությունը գործվածքի ասեղի չափ էր։ Պարաններն ավելի ամուր դարձնելու համար ես երեքը միասին ոլորեցի և նույն նպատակով էլ երեք ձողը միասին գալարեցի, կռացնելով նրանց ծայրերը։ Դրանից հիսուն հատին կապելով նույն քանակության պարան, ես վերադարձա դեպի հյուսիս֊արևելյան ափը և հանելով վերարկուս, կոշիկներս ու գուլպաներս, կաշվե բաճկոնով մտա ծովը, մակընթացությունից մոտ կես ժամ առաջ։ Սկզբում ես արագ֊արագ քայլեցի ջրի մեջ, ապա լողացի մինչև նեղուցի կես մասը, մոտ երեսուն յարդ․ մինչև որ ոտս նորից կպավ հատակին, կես ժամ չանցած՝ ես հասա նրանց նավատորմիղին։ Թշնամիները երբ ինձ տեսան, ահաբեկ նավից ծովը թափվեցին, ինչպես գորտերն ու լողացին դեպի ափը, ուր ամենապակասը երեսուն հազար մարդ կար։ Այդ ժամանակ ես հանեցի իմ գործիքներն ու ձողերիս կեռերը գցելով նավերի ցռուկներին, իրար կապեցի բոլոր պարանների ծայրերը։ Երբ այդ գործով էի զբաղված՝ թշնամին հազարավոր նետեր արձակեց դեպի ինձ, որոնցից շատերը խրվեցին իմ ձեռներին ու երեսին և բացի սոսկալի ցավից, բավական խանգարեցին ինձ իմ աշխատանքի ժամանակ։ Ամենից շատ երկյուղ էի կրում իմ աչքից,<ref>Երկյուղ էի կրում իմ աչքից․ ― Համեմատիր՝ Ռաբլե, գիրք առաջին, գլ․ xxxvi:</ref> որ կարող էի անդարձ կորցնել, եթե անմիջապես չմտածեի պաշտպանության միջոցի մասին։ Մի քանի անհրաժեշտ բաների հետ միասին մոտս կար մի ակնոց, գաղտնի գրպանիս մեջ մնացած, որ ինչպես վերը հիշեցի, չէին նկատել կայսեր խուզարկուները։ Այդ ակնոցը դրի աչքերիս և ամուր կապեցի․ ու դրանով զրահավորված, ես համարձակությամբ շարունակեցի իմ աշխատանքը թշնամու նետերի տարափի տակ, որոնցից շատերն ապարդյուն կպչում էին ակնոցիս ապակիներին, առանց որևէ վնաս պատճառելու։ Ձողերիս կեռերով նավերը բռնած, պարանների հանգույցը ձեռքիս, սկսեցի քաշել նավատորմիղը․ սակայն ոչ մի նավ տեղիցը չշարժվեց, որովհետև ամենքն էլ խարիսխ էին նետել, այնպես որ իմ ձեռնարկիս ամենահանդուգն մասը դեռ մնում էր։ Ուստի ես բաց թողեցի պարանները և ձողերիս կեռերը նավերից կպցրած՝ համարձակ կերպով դանակով կտրատեցի խարիսխներից կապած պարանները, ստանալով մոտ երկու հարյուր հարված իմ երեսին ու ձեռներին․ ապա վերցրի պարանների կշկռած ծայրը, որից իմ ձողերն էին կապած, և հեշտությամբ հետևիցս քաշեցի թշնամու հիսուն ամենախոշոր ռազմանավերը։<ref>Թշնամու հիսուն խոշոր ռազմանավերը․ ― Պրոֆեսոր Մորգանի կարծիքով (notes and Queries 2-nd ser. p. 124) այդ ձեռնարկությունը թերևս Գուլիվերի ուժերից վեր էր։ Բլեֆուսկուցիների նավատորմիղի գերի վարելը պատկերացնում է Ֆրանսիայի դեմ Անգլիայի տարած հաղթանակը և վերջինիս ծովային հզորության աճումը՝ շնորհիվ 1713 Ուտրեխտի հաշտության։</ref>
Բլեֆուսկուցիները, որոնք գաղափար չունեին իմ մտադրության մասին, սկզբում զարմանքից շփոթության մատնվեցին։ Նրանք տեսնելով ինձ պարանները կտրատելիս, կարծել են, թե ուզում եմ միայն նավերը արձակել և թողնել ջրի հորձանքներին կամ նավերն իրար խփել։ Բայց երբ նկատեցին, որ ամբողջ նավատորմը կարգով շարժվում է ու ես էլ պարաններով քաշում եմ, նրանք վշտի և հուսահատության մի այնպիսի ճիչ արձակեցին, որ անհանար է նկարագրել։ Վտանգից դուրս գալով, ես մի պահ կանգ առա՝ դուրս հանելու համար նետերը, որ խոցել էին իմ ձեռքերն ու երեսը և քսելու այն օծանելիքը, որ տվել էին ինձ իմ նոր եկած ժամանակը, ինչպես մի փոքր առաջ հիշեցի։ Ապա հանելով իմ ակնոցները և կես ժամի չափ սպասելով, մինչև որ մակընթացությունը մի փոքր տեղի տա, ես անցա նեղուցի մեջտեղով և իմ ավարի հետ անփորձ հասա Լիլիպուտիայի կայսերական նավահանգիստը։
Ապերախտությունը նրանք համարում են մահացու ոճիր (պատմությունից մենք գիտենք, որ նույն տեսակետը գոյություն ուներ և այլ երկրներում), որովհետև նրանք դատում են այսպես․ ով որ իր բարերարներին չարությամբ է հատուցում, նա թշնամի պիտի լինի ընդհանուր մարդկության, որի հանդեպ նա ոչ մի պարտականություն չունի, և հետևապես արժանի չի ապրելու։
Նրանց տեսակետը ծնողների ու զավակների պարտականությունների<ref>Ծնողների և զավակների պարտականությունները․ ― նույն Նույն միտքը կա նաև Սիրանո դը Բերժերակի «Լուսնի պատմությունը» գրքում (մի գրվածք, որից Սվիֆտը քիչ չէ փոխ առել)։</ref> նկատմամբ միանգամայն տարբեր է մերից։ Քանի որ արուի և էգի կապը հիմնված է բնության մեծ օրենքի վրա, որի նպատակն է տեսակի բազմացումն ու շարունակությունը, ուստի լիլիպուտներն ընդունում են, որ մարդ ու կին միանում են միմյանց, ինչպես մյուս կենդանիները, վավաշոտությունից դրդված, և որ նրանց գուրգուրանքն իրենց մատաղ սերնդի հանդեպ բխում է նույն բնական նախապատճառից․ այդ իսկ պատճառով նրանք երբեք չեն ընդունում, որ զավակը որևէ պարտականություն ունի հոր հանդեպ՝ իրեն ստեղծելու համար և ոչ էլ մոր հանդեպ՝ իրեն աշխարհ բերելու համար, մանավանդ որ այդ աշխարհը, նկատելով մարդու կյանքի թշվառությունը, մի առանձին բարիք չէ նրա համար․ իսկ նրա աշխարհ գալն էլ արդյունք չէ ծնողների մտադրությանը, որոնք իրենց սիրաբանության ժամանակ այդ միտքը գործադրել են այլ կերպ։ Այդ և նման դատողությունների հիման վրա նրանց կարծիքն այն է, որ սեփական զավակների դաստիարակությունն ամենից քիչ վստահել կարելի է ծնողներին, ուստի նրանք ամեն քաղաքի մեջ ունեն համայնական կրթարաններ, ուր բոլոր ծնողները, բացի գյուղացիներից ու բանվորներից, պարտավոր են ուղարկել իրենց երկսեռ մանուկները՝ մեծացնելու և դաստիարակելու համար՝ մինչև քսան ամիս դառնալը, երբ նրանց ենթադրությամբ, մանուկները սկսում են քիչ թե շատ խելքի գալ։ Այդ կրթարանները մի քանի տեսակ են, նայած երեխաների բարեմասնությանն ու սեռին։ Նրանք ունեն հմուտ ուսուցիչներ, որոնք երեխաներին կրթում են համեմատ կյանքի այն պայմանների, որ համապատասխանում է նրանց ծնողների դիրքին, երեխաների կարողությանն ու հակումներին։ Նախ մի քանի խոսք արական կրթարանների մասին, ապա իգական։
Ազնվական կամ բարձր ծագում ունեցող տղաների կրթարանները ղեկավարում են լուրջ և հմուտ ուսուցիչներն ու իրենց բազմաթիվ օգնականները։ Երեխաների հագուստներն ու ոտնամանները պարզ են ու համեստ։ Նրանց մեջ սնուցանում են պատվի, արդարության, քաջության, համեստության, գթության, կրոնի և հայրենասիրության զգացմունքներ․ նրանք միշտ զբաղված են որևէ բանով, բացի այն ժամանակից, երբ նրանք ուտում են կամ քնում, որ տևում է շատ կարճ, և հանգստի երկու ժամից, որ նրանք նվիրում են մարմնամարզության։ Մինչև չորս տարեկան հասակը նրանց հանում և հագցնում են ծառաները, իսկ ապա նույն բանը պիտի անեն նրանք, որքան էլ նրանք բարձր ծագում ունենան․ իսկ աղախինները, որոնք հիսուն տարեկան են մեր տարվա հաշվով, կատարում են միայն ստորին գործերը։ Երեխաներին երբեք թույլ չեն տալիս ծառաների հետ խոսելու, և նրանք խաղում են մեծ կամ փոքր խմբերով, միշտ ուսուցչի կամ նրա օգնականներից մեկի աչքի առաջ․ այսպիսով նրանք զերծ են մնում խենթության կամ մոլության վաղաժամ տպավորություններից, որոնց ենթակա են մեր երեխաները։ Ծնողները կարող են տեսնել իրենց երեխաներին տարին երկու անգամ․ տեսակցությունը տևում է միայն մեկ ժամ։ Նրանք կարող են համբուրել երեխաներին հանդիպումի և հրաժեշտի ժամանակ․ իսկ ուսուցիչը, որ միշտ ներկա է այդպիսի դեպքերում, թույլ չի տալիս շշուկով խոսելու, փաղաքշական արտահայտություններ գործածելու կամ խաղալիք, անուշեղեն և նման բաներ բերելու։
Մեղադրական ակտ<ref>Մեղադրական ակտը․ ― մի Մի երգիծանք է Բոլինբրոկի, Օքսվորդի և Օրմոնդայի դեմ վարած դատավարության մասին։</ref>
Քուինբուս Ֆլիստրինի դեմ
Մի ամիս անց, երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր, ես գնացի նորին մեծությունից հրաման ստանալու և միևնույն ժամանակ նրան հրաժեշտ տալու։ Կայսրը, օգոստափառ ընտանիքի հետ միասին, դուրս եկավ պալատից․ ես պառկեցի գետնին՝ համբուրելու համար նրա ձեռքը, որ սիրալիր կերպով մեկնել էր ինձ․ նույնն արին և կայսրուհին ու երիտասարդ արքայազունները։ Նորին մեծությունը հիսուն քսակ նվիրեց, ամեն մի քսակի մեջ երկու հարյուր սպրըգ, նվիրեց նաև իր ամբողջ հասակով նկարված լուսապատկերը, որն ես անմիջապես դրի ձեռնոցիս մեջ՝ ավելի ապահով պահելու համար։ Իմ մեկնման ծիսակատարությունն այնքան երկար տևեց, որ չպիտի հոգնեցնեմ ընթերցողին նրա նկարագրությամբ։
Մայույկի Մակույկի մեջ ես բարձեցի հարյուր մորթած եզ, երեք հարյուր մորթած ոչխար, դրա համապատասխան էլ՝ հաց, խմիչք և այնքան եփած միս, որքան կարող էին պատրաստել չորս հարյուր խոհարար։ Հետո վերցրի վեց կով ու երկու ցուլ, նույնքան էլ արու և էգ ոչխար, որ հետս հայրենիք տանեմ և այնտեղ բազմացնեմ։
Նավի վրա նրանց կերակրելու համար հետս վերցրի մի լավ խուրձ չոր խոտ ու մի պարկ հացահատիկ։ Հաճույքով կվերցնեի նաև տեղացիներից մի քանի հոգու, սակայն կայսրը ոչ մի կերպ թույլ չտվեց․ ավելի ևս մանրազնին խուզարկության ենթարկելով իմ գրպանները, նորին մեծությունը պատվո երաշխիք առավ, որ նրա հպատակներից ոչ ոքի հետս չեմ վերցնի, անգամ եթե ունենամ նրաց սեփական ցանկությունն ու համաձայնությունը։
Բնությունից ու ճակատագրից դատապարտված լինելով գործոն ու անհանգիստ կյանք վարելու, իմ վերադարձից երկու ամիս հետո, ես կրկին թողի իմ հայրենի երկիրն ու 1702 թվի հունիսի 20֊ին նստեցի «Էդվենչըր» նավը, որի կապիտանն էր կոռնիշեցի Ջոն Նիկոլասը և որը մեկնում էր դեպի Սյուրատ։ Քամին, մինչև Բարեհուստ հրվանդանը, հաջողակ էր․ այստեղ մենք խմելու ջրի համար ափ իջանք․ սակայն մեր նավը ջուր էր դուրս գցում ու մենք ստիպված էինք ափը հանելու մեր իրերն ու ձմեռելու այդտեղ, որովհետև կապիտանը տենդով հիվանդացավ ու մինչև մարտի վերջը չկարողացանք հեռանալ հրվանդանից։ Ապա մենք պարզեցինք առագաստները և անփորձ շարունակեցինք մեր ճանապարհորդությունը մինչև Մադագասկարի նեղուցն անցնելը։ Սակայն երբ դուրս եկանք այդ կղզուց դեպի հյուսիս, մոտավորապես հարավային լայնության 5 աստիճանը, ուր քամիներն այդ ծովում, ինչպես նկատված էր, դեկտեմբերի սկզբից մինչև մայիսի սկիզբը եղել էին միշտ հանդարտ, ապրիլի 19֊ին սկսեցին ավելի սաստկանալ<ref>Քամիներն․․․ սկսեցին ավելի սաստկանալ․ ― Փոթորկի այս նկարագրությամբ Սվիֆտը ծաղրում է՝ ծովային ժարգոնի ի չարը գործ դնելը, որ մի սովորական երևույթ էր ճանապարհորդությունների հեղինակների կողմից։ Համենայն դեպս այդ նկարագրությունը ծովային տերմինների անկանոն հավաքածու չէ, ինչպես կարծում էին Վալտեր Սկոտն ու Թեյլորը, այլ, համարյա թե բառացի փոխառություն Սամուել Ստերմիի Mariner's Magazine֊ից, որի առաջին հրատարակությունը լուս լույս տեսավ 1699֊ին։</ref> ու սովորականից ավելի՝ փչեց արևմտյան քամին, որ անընդհատ շարունակվեց քսան օր․ այդ ժամանակ քամին մեզ տարավ Մոլուկկա կղզուց դեպի արևելք, հասարակած գծից երեք աստիճան դեպի հյուսիս, ինչպես որոշեց մեր կապիտանը մայիսի 2֊ին<ref>Ապրիլի 19֊ին․․․ քսան օր․․․ մայիսի 2֊ին․ ― Տարօրինակ վրիպում է։</ref> արած դիտողությունների հիման վրա, երբ քամին դադարեց, ծովը խաղաղվեց, մի բան որ ինձ շատ ուրախացրեց։ Իսկ կապիտանը, որ այդ ծովերի վրա մարզված նավաստի էր, մեզ հրամայեց պատրաստություն տեսնել փոթորկի դեմ, որ իսկապես պայթեց հետևյալ օրը, որովհետև սկսվեց մի հարավային քամի, որն հայտնի է մուսոն անունով։
Նկատելով, որ փոթորիկը սաստկանում է, մենք իջեցրինք ցռուկի առագաստը ու պատրաստեցինք առաջի առագաստը․ իսկ երբ եղանակը վատթարացավ, մենք ստուգեցինք, թե արդյոք թնդանոթներն ամու՞ր են իրենց տեղերում թե ոչ, և իջեցրինք հետևի առագաստը։ Նավը գտնվում էր բաց ծովում, ուստի մենք որոշեցինք ավելի շուտ առաջ վարել, քան մնալ անշարժ։ Մենք ծալեցինք առաջի առագաստը, մի կողմ դրինք ու քաշեցինք փոկերը։ Ղեկը մնացել էր զորավոր քամուն․ նավն արիաբար դիմադրում էր ալիքներին․ սակայն հանկարծ առագաստը պատռվեց, այն ժամանակ մենք իջեցրինք առագաստաձոցըառագաստաձողը, հանեցինք վրայի առագաստը․ դրինք նավի մեջ, նմանապես և մյուս սարքն ու կարգը։ Փոթորիկը կատաղի էր․ ծովն ալեկոծվում էր ահավոր կերպով։ Մենք քաշեցինք ղեկի առասանները և օգնության հասանք ղեկավարին։ Վերնակայմը չէինք ուզում իջեցնել, այլ թողինք, որ կանգուն մնա, որովհետև նավը քամիներից տարվում էր, և մենք գիտեինք, որ կանգուն վերնակայմը նպաստում է նավի ընթացքին ջրերի վրա, մանավանդ որ առաջներիս բաց ծով էր։ Երբ փոթորիկը դադարեց, մենք հանեցինք առաջավոր ու մեծ առագաստները և հանձնվեցինք ալիքներին։ Մի փոքր հետո պարզեցինք հետին, գլխավոր ու առաջին առագաստը։ Մենք ընթանում էինք դեպի հյուսիս֊արևելք՝ հարավ֊արևմտյան քամու ուժով։ Մեծ պարաններն ամրացրինք նավի աջ կողմից․ թուլացրինք առագաստաձողի փոկերը, ամուր կերպով քաշեցինք քամու դեմ պարզած առագաստի թոկերն ու կապեցինք նավից, հետին առագաստը քամու կողմը դարձրինք, աշխատելով բռնել քամին ու պարզեցինք այնքան առագաստ, որքան կարող էին պահել կայմերը։
Այդ փոթորկի ժամանակ, որին զուգադիպեց արևմտա֊հարավ֊արևմտյան մի զորեղ քամի, մենք տարվեցինք, իմ հաշվով, մոտ 500 լիգ դեպի արևելք, այնպես որ ամենահասակավոր նավաստիներն անգամ չկարողացան ասել, թե աշխարհի ո՞ր մասումն ենք գտնվում։ Մենք ունեինք առատ պաշար, մեր նավը լավ վիճակի մեջ էր և նավաստիները ողջ ու առողջ էին, միայն խմելու ջրի պակասն էր մեզ տագնապ պատճառում։ Մեզ թվաց, թե ավելի լավ է նույն ուղղությունը բռնենք, քան թե թեքվենք դեպի հյուսիս, որովհետև այդպես մենք կարող էինք գնալ մինչև Մեծ Թաթարստանի հյուսիս֊արևմտյան մասերը կամ Սառուցյալ օվկիանոսը։
1703 թվի հունիսի 16֊ին մի տղա վերնակայմից տեսավ մի երկիր։ 17֊ին մենք մոտեցանք մի մեծ կղզու թե երկրամասի (այդ մեկը մենք չիմացանք), որի հյուսիսային կողմում կար դեպի ծովը դուրս ցցված մի նեղ պարանոց ու մի ծովախորշ, որ ծանծաղ լինելով՝ հազիվ թե կարողանար ընդունել հարյուր տոննանաոց տոննանոց նավը։ Այդ ծովախորշից մի լիգ հեռավորության վրա մենք խարիսխ նետեցինք ու մեր կապիտանը բարկասով տասներկու զինված մարդ ուղարկեց, տալով նրանց ջրի ամաններ, եթե բան է՝ խմելու ջուր գտնեն։ Ես նրանից թույլատրություն խնդրեցի, որ ես էլ գնամ տեսնելու երկիրը և գյուտեր անեմ, եթե միայն կարողանամ։ Եվ մենք ափ իջանք, սակայն ոչ գետ տեսանք, ոչ առվակ ու ոչ էլ ազգաբնակության մի որևէ հետք։ Մերոնք սկսեցին ափերը պտտել՝ խմելու ջուր գտնելու համար, իսկ ես մենակ, մոտ կես մղոն, թափառելու գնացի հակառակ կողմը, ուր նույն անբերի անբերրի և ապառաժառ ցամաքն էր։ Արդեն սկսել էի հոգնել, և հետաքրքիր բան չգտնելով, առանց շտապելու, սկսեցի վերադառնալ դեպի ծովախորշը․ ծովն ամբողջովին բացվում էր առաջս և ես տեսա հանկարծ, որ մերոնք, մակույկը նստած, ամբողջ ուժով թիավարում են։ Ես ուզեցի նրանց հետևից կանչել, սակայն իզուր, որովհետև հանկարծ նկատեցի, որ մի հսկա արարած ծովի մեջ, ամբոջ թափով, նրանց հետապնդում է։ Ջուրը հասնում էր մինչև նրա ծնկները, ու նա ծովի մեջ վիթխարի քայլեր էր անում։ Բայց որովհետև արդեն կես լիգ նրանից հեռացել էին և ծովն էլ այդ կողմերը լիքն էր սրածայր ապառաժներով, հրեշը չէր կարողանում հասնել մակույկին։ Այդ ամենի մասին ինձ հետո պատմեցին, որովհետև ես անկարող էի կանգնել ու դիտել այդ հետապնդման ելքը, այլ ամբողջ ուժով ծլկեցի։ Խիստ հևալով ես մագլցեցի մի ժայռի վրա, որտեղից կարող էի գաղափար կազմել շրջակայքի մասին։ Հողը կանոնավոր մշակված էր, սակայն մի բան, որ ինձ զարմացրեց ամենից առաջ, դա մարգագետինների խոտն էր, որի բարձրությունը մոտ քսան ոտնաչափ էր։
Այդտեղից ես դուրս եկա մի լայն ճանապարհ, գոնե ինձ այդպես թվաց, թեև տեղացիների համար դա գարու դաշտի միջև անցնող լոկ մի արահետ էր։ Այդտեղ ես մի պահ կանգ առա, որովհետև հնձի ժամանակ լինելով, հասկերը քառասուն ոտնաչափ բարձրություն ունեին և մյուս կողմը ոչինչ չէր երևում։ Մի քանի ժամ քայլելուց հետո, ես հասա դաշտի ծայրին, որ պատած եր առնվազն հարյուր քսան ոտնաչափ բարձրություն ունեցող ցանկապատով, իսկ ծառերն այնքան վիթխարի էին, որ ես չկարողացա որոշել նրանց բարձրությունը։ Մի դաշտից մյուսն ընկնելու համար պետք էր բարձրանալ չորս աստիճան ու անցնել մի մեծ քարի վրայից։ Իմ ուժերից վեր էր բարձրանալ այդ սանդուղքով, որովհետև ամեն մի աստիճանի բարձրությունը վեց ոտնաչափ էր, իսկ վերի քարինը՝ մոտ քսան ոտնաչափ։ Ցանկապատի արանքում ես ուզում էի մի ճեղք գտնել անցնելու, երբ հանկարծ հարևան դաշտում նկատեցի տեղացիներից մեկին, որ գալիս էր իմ առաջ ու նույն չափի էր, ինչպես այն մեկը, որին ես տեսա ծովի մեջ՝ մեր մակույկը հետապնդելիս։ Նրա հասակը զանգակատան չափ էր և ամեն մի քայլ անելիս, որքան կռահեցի մոտ տասը յարդ։ Անհուն վախից ու զարմանքից ես փախա ու թաքնվեցի վարսակի հասկերի մեջ, որտեղից տեսա, թե ինչպես նա բարձրացավ սանդուղքի ծայրը, նայեց աջ կողմի դաշտը ու սկսեց մեկին կանչել այնպիսի ձայնով, որ մի քանի անգամ ուժեղ էր, քան բարձրախոս փողի ձայնը, և այդ օդի մեջ հնչեց այնքան ուժգին, որ ես սկզբում կարծեցի, թե ամպի որոտ է։ Նրա ձայնի վրա մոտեցան չորս հրեշներ, մանգաղները ձեռներին, ամեն մի մանգաղը՝ մեր վեց գերանդու չափ։ Այդ մարդիք այնքան էլ լավ չէին հագնված, ինչպես առաջինը, և երևվում էր, որ նրանք վերջինի ծառաները կամ բանվորներն էին, որովհետև նրա ասած մի քանի խոսքերից հետո իսկույն գնացին հունձի այն դաշտը, ուր ես թաքնվել էի։ Ես աշխատում էի կարողացածի չափ հեռու մնալ նրանցից, սակայն տեղիցս շարժվում էի մեծ դժվարությամբ, որովհետև հասկերի հեռավորությունը միմյանցից հաճախ մի ոտնաչափ էլ չկար, այնպես որ իմ մարմինը դժվարությամբ էր անցնում նրանց արանքից։ Բայց և այնպես ես մի հնարքով առաջ շարժվեցի մինչև դաշտի այն մասը, ուր հասկերն անձրևից ու քամուց պառկել էին։ Այդտեղ անհանրին էր մի քայլ անգամ անել, որովհետև հասկերն այնքան խճճվախ խճճված էին, որ չէի կարողանում միջիցը անցնել, և ընկած հասկերի քիստերն ամուր ու սրածայր էին, որ թափանցելով հագուստս՝ խրվում էին մսիս մեջ։ Մինչդեռ ես լսում էի, որ հնձվորները գտնվում են ինձնից հարյուր յարդից ոչ հեռու։ Հոգնությունից ջարդված, տառապանքից ու վհատությունից ընկճված, ես պառկեցի երկու ակոսի մեջ և սրտանց ուզեցի մեռնել։ Ես հեծեծում էի իմ տնանկ կնոջ ու որբացած երեխաների համար։ Ես ողբում էի իմ անմտության ու կամակորության վրա, որի հետևանքով ես ձեռնարկեցի իմ երկրորդ ճանապարհորդությունը, հակառակ իմ բարեկամների և ազգականների խորհրդին։ Այս սոսկալի մտահոգության մեջ ես ակամա հիշեցի Լիլիպուտիան, որի բնակիչները նայում էին ինձ վրա, իբրև աշխարհում չեղած մի հրաշքի․ այնտեղ՝ ուր ես կարող էի կայսերական մի ամբողջ նավատորմիղ մի ձեռքով քաշել իմ հետևից ու կատարել այլ գործեր, որոնք արձանագրված են այդ կայսրության ժամանակագրության մեջ մինչև հավիտյան և որոնց հետագա սերունդը դժվարությամբ պիտի հավատա, թեև այդ ամենը վկայված է միլիոնավոր մարդկանց կողմից։ Ես երևակայեցի, թե որքան ստորացուցիչ պիտի լինի ինձ համար այդ ժողովրդի մեջ երևալ, որտեղ ես մի այնպիսի աննշան էակ էի, ինչպիսիսն ինչպիսին է լիլիպուտը մեր մեջ։ Բայց դա, անկասկած, իմ դժբախտությունների մեջ վերջինը չէր, որովհետև եթե մարդկանց վայրենությունն ու դաժանությունը, ինչպես նկատված է, ավելանում են իրենց զանգվածի համապատասխան, ապա ինչ էր մնում ինձ, եթե ոչ դառնալ բերանի մի պատառ այդ վիթխարի բարբարոսներից առաջինի համար, որ կարող էր բռնել ինձ։ Անկասկած փիլիսոփաներն իրավունք ունեն, երբ ասում են, թե առանց բաղդատության ոչ մի բան մեծ կամ փոքր չէ։ Բախտը կարող է այնպես անել, որ լիլիպուտներն էլ գտնեն այնպիսի երկիր, ուր մարդիկ նույնքան փոքր են իրենց համեմատությամբ ինչպես նրանք՝ իմ համեմատությամբ։ Եվ ով գիտե, գուցե աշխարհիս մի հեռավոր մասում, որ անհայտ է մեզ, կան մարդիկ, որոնք իրենց հասակով գերազանցում են մահկանացուների այս վիթխարի ցեղին ևս։
Չնայած ինձ պատած սարսափին և վարանմանը, ես անձնատուր էի եղել այդպիսի փիլիսոփայակն փիլիսոփայական խորհրդածություններին։ Մեկ էլ տեսնեմ հնձվորներից մեկը տասը յարդ հեռավորության վրա է գտնվում այն ակոսից, ուր ես էի պառկել․ ես սարսափեցի, թե միգուցե մի քայլ էլ անի և իր ոտների տակ ինձ ճզմի, կամ թե չէ իր մանգաղով կես անի ինձ։ Ու երբ մեկ էլ շարժվեց դեպի ինձ, ես սոսկալի գոռացի։ Հսկան կանգ առավ ու չորս կողմը նայելով, վերջապես նկատեց ինձ գետնի վրա պառկած։ Նա զգուշությամբ մի պահ դիտեց ինձ, նման մի մարդու, որն ուզում է բռնել մի փոքրիկ վտանգավոր կենդանու այնպես, որ նա չկարողանա ոչ չանգռել և ոչ կծել իրեն, ինչպես ես ինքս արել եմ Անգլիայում՝ աքիս բռնելու ժամանակ։ Վերջապես նա խիզախություն ունեցավ բռնել ինձ իմ իրանից իր բութով և ցուցամատով, ու մոտ երեք յարդ մոտեցնել իր աչքերին՝ ավելի լավ դիտելու։ Ես գուշակեցի նրա մտադրությունը և բախտս ինձ մի այնպիսի քաջություն տվեց, որ ես որոշեցի չդիմադրել նրան, երբ նա բռնել էր ինձ օդի մեջ, գետնից վաթսուն ոտնաչափ բարձրության վրա, թեև նա սոսկալի կերպով հուպ էր տալիս իմ կողերը, վախենալով, թե միգուցե ես դուրս պրծնեմ նրա մատների միջից։ Միակ բանը, որ ես համարձակվեցի անել, այն էր, որ բարձրացրի իմ աչքերը դեպի արևը, աղերսական ձևով ձեռքերս ծալեցի ու մելամաղձոտ ձայնով մի քանի խոսք ասացի, պատշաճ այն կացության, որի մեջ ես գտնվում էի։ Ամեն րոպե ես վախենում էի, որ նա կարող է ինձ շպրտել գետին, ինչպես մենք սովորաբար անում ենք, երբ մի զզվելի կենդանի ուզում ենք ոչնչացնել։ Բայց իմ բախտից իմ ձայնն ու շարժուձևը հաճելի թվացին նրան և նա սկասեց սկսեց նայել ինձ վրա իբրև մի արտասովոր բանի, զարմանալով իմ հստակ կերպով արտասանած խոսքերին, որոնցից նա ոչինչ չէր հասկանում։ Միևնույն ժամանակ ես ակարող էի զսպել իմ տնքողներն տնքոցներն ու արտասուքները, և գլուխս դեպի կողերս թեքելով, կարողացածիս չափ, հասկացրի նրան, որ իր սեղմած մատները ցավ են պատճառում ինձ։ Նա կարծես թե ինձ հասկացավ, որովհետև բռնեց իր վերարկուի փեշը, զգուշությամբ դրեց ինձ վրան և իսկույն վազեց դեպի տերը, որ մի ունևոր ֆերմեր էր և հենց այն մարդն էր, որին ես առաջին անգամ դաշտում տեսա։
Ֆերմերն ստանալով որոշ տեղեկություններ իմ մասին (ինչպես ես կռահեցի իրենց խոսակցությունից), որքան որ իր ծառան կարողացավ տալ, վերցրեց մի փոքրիկ հարդ, որ մոտավորապես մի ձեռնափայտի չափ էր, ու դրանով սկսեց բարձրացնել վերարկուիս փեշերը, որ նրան թվում էին իբրև բնությունից տված մի տեսակ ծածկոց։ Նա փչեց իմ մազերը մի կողմ՝ դեմքս ավելի լավ տեսնելու համար։ Ապա նա իր մոտ կանչեց ծառաներին ու հարցրեց (ինչպես ես հետո իմացա), թե արդյոք նրանք դաշտի մեջ չե՞ն տեսել ինձ նման որևէ այլ փոքրիկ արարածներ։ Ապա նա զգուշությամբ, չորեքթաթ կերպով, դրեց ինձ գետնի վրա, իսկ ես անմիջապես ոտքի կանգնեցի ու հանդարտ սկսեցի ետ ու առաջ քայլել, այդ մարդկանց ցույց տալու, որ փախչելու մտադրություն չունեմ։ Նրանք ամենքն էլ շուրջբոլորս նստեցին՝ ավելի լավ դիտելու համար իմ շարժումները։ Ես հանեցի իմ գլխարկը և ֆերմերին խորը գլուխ տվի։ Ձեռքերս և աչքերս բարձրացնելով, չոքեցի ու բարձր ձայնով մի քանի խոսք ասացի․ հանեցի ոսկով լի իմ քսակը և հլու առաջարկեցի նրան։ Նա քսակն առավ իր ափի վրա, կիպ մոտեցրեց իր աչքերին, տեսնելու համար, թե դա ինչ բան է, ապա իր թևքից հանեց մի գնդասեղ ու ծայրով մի քանի անգամ շուռումուռ արեց, սակայն բան չհասկացավ։ Այնուհետև ես նրան նշան արի, որ իր ձեռքը դնի գետնին։ Ես վերցրի քսակն ու, բանալով ամբողջ ոսկին, թափեցի նրա ափի մեջ։ Այդտեղ վեց իսպանական ոսկի կար, ամեն մի ոսկին չորս պիստոլ, ու քսան թե երեսուն հատ մանր դրամ։ Ես տեսա, թե ինչպես նա լեզվով թրջեց իր ճկույթի ծայրն ու վերցեց ամենախոշոր դրամը, ապա մյուսը, սակայն երևաց, որ նա չիմացավ, թե դա ինչ բան է։ Նա ինձ նշան արեց, որ ոսկիները կրկին հավաքեմ իմ քսակն ու դնեմ գրպանս, որ և արի՝ մի քանի անգամ նրան առաջարկելուց հետո։
Ֆերմերը կամաց֊կամաց գլխի ընկավ, որ ես մի բնական արարած եմ։ Նա հաճախ խոսում էր իմ հետ, սակայն նրա ձայնը խլացնում էր իմ ականջը, ինչպես ջրաղացի աղմուկը, թեև նրա խոսքերը հնչում էին բավականին հստակ։ Ես պատասխանում էի նրան որքան կարելի է բարձրաձայն, տարբեր լեզուներով, իսկ նա իր ականջը մինչև երկու յարդ մոտեցնում էր ինձ, սակայն իզուր, որովհետև մենք իրար չէինք կարողանում հասկանալ։ Ապա նա ծառաներին ուղարկեց իրենց բանին ու գրպանից հանելով թաշկինակը, երկու տակ ծալեց, փռեց իր ձախ ձեռքին, որ դրել էր գետնի վրա՝ ափը դեպի վեր, ու նշան արավ, որ բարձրանամ վրան, մի բան, որ ես հեշտությամբ արի, որովհետև նրա ձեռքի հաստությունը մեկ ոտնաչափից ավելի չէր։ Իմ կողմից ես լավագույնը համարեցի հնազանդվել նրան, և ընկնելուց վախենալով ամբողջ երկարությամբ պառկեցի թաշկինակի վրա, որով նա, ապահովության համար փաթաթեց ինձ մինչև իմ գլուխն ու այդպես տարավ ինձ իր տունը։ Այդտեղ նա կանչեց իր կնոջն ու ինձ ցույց տվեց նրան․ իսկ նա ճչալով ետ փախավ, ինչպես Անգլիայում կանայք, երբ գորտ կամ սարդ են տեսնում։ Սակայն երբ նա տեսավ իմ բարի վարքն ու նկատեց, թե ինչպես նրա ամուսնու նշաններին համաձայն ամեն ինչ կատարում եմ, շուտով հաշտվեց և սկսեց դեպի ինձ մեծ քնքշությամբ վերաբերվել։
Կեսօրվա ժամը տասներկուսն էր, ծառաներից մեկը բերեց ճաշը։ Դա միայն մսի սովորական կերակուր էր (պատրաստած հողագործի պարզ պայմաններին համաձայն), մի ամանի մեջ լցրած, որ մոտ քսանչորս ոտնաչափ տրամագիծ ուներ։ Սեղանին նստեցին՝ ֆերմերը, իր կինը, երեք զավակներն ու պառավ տատը։ Նստելուց հետո ֆերմերը դրեց ինձ իր մոտ, սեղանի վրա, որ հատակից երեսուն ոտնաչափ բարձր էր։ Ես սաստիկ վախենում էի, որ վայր կընկնեմ այդ բարձրությունից, դրա համար էլ բավականին հեռացա սեղանի եզրից։ Ամուսինը կտրեց մի կտոր միս ու հաց և դրեց իմ առաջ։ Ես նրան խորը գլուխ տվի, հանեցի դանակս ու պատառաքաղս և սկսեցի ուտել, որ նրանց մեծ հաճույք պատճառեց։ Տանտիրուհին ուղարկեց աղախնին մի փոքրիկ սրվակ բերելու, որ մոտ երեք գալլոն՝ կտեղավորեր ու լցրեց խմիչքով․ երկու ձեռքով, մեծ դժվարությամբ, ես վերցրի այդ ամանը և ամենայն մեծարանքով խմեցի հարգելի տիկնոջ կենացը, բարձրաձայն արտասանելով իմ խոսքերն անգլերեն, որի համար նրանք սրտանց ծիծաղեցին, խլացնելով իմ ականջն իրենց ձայնով։ Այդ խմիչքի համը նման էր թեթև սայդրի՝ և բավականին անուշ էր։ Ապա տանտերն ինձ նշան արավ, որ գնամ իր պնակի մոտ․ բայց երբ քայլում էի սեղանի վրա, հացի կտորը ոտքերիս տակ ընկավ ու երեսնիվայր փռվեցի սեղանին, սակայն անվանս։ անվնաս։ Ներողամիտ ընթերցողը հեշտությամբ կհասկանա ինձ ու կների, որովհետև ամբողջ ժամանակ ապշանքի մեջ էի։ Ես անմիջապես ոտքի կանգնեցի ու նկատելով, որ այդ բարի մարդկանց մտահոգություն պատճառեցի, առա իմ գլխարկը (որ ըստ վայելչության դրել էի իմ կռան տակ) ու գլխիս վրա թափահարելով երեք անգամ «կեցցե» կանչեցի, ցույց տալու համար, որ ընկնելուց չեմ վնասվել։ Իսկ երբ մոտեցա իմ տիրոջը (այդպես պետք է անվանեմ նրան այսուհետև), նրա կողքին նստած փոքրիկ որդին, որ մի տասը տարեկան չարաճճի տղա էր, բռնեց իմ ազդրերից և բարձրացրեց օդի մեջ այնքան բարձր, որ շունչս կտրվեց․ բայց հայրը խլեց ինձ նրա ձեռքից ու նրա ձախ ականջին մի այնպիսի ապտակ զարկեց, որից երևի եվրոպական մի ամբողջ զորագունդ ձիերից վայր կընկներ, ու հրամայեց նրան, որ սեղանից հեռանա։ Բայց վախենալով, թե միգուցե տղան վրեժը պահի և լավ հիշելով, թե երեխաները մեզ մոտ սովորաբար ինչքան խստասիրտ են լինում դեպի ճնճղուկները, ճագարները, կատվի ձագերն ու շնիկները, իսկույն չոքեցի և տղային ցույց տալով, իմ տիրոջը հասկացրի, որքան կարող էի, որ ես ցանկանում եմ, որ նա իր տղային ների։ Հայրը մեղմացավ և տղան նորից նստեց իր տեղը․ դրա վրա ես մոտեցա նրան ու համբուրեցի նրա ձեռքը․ իմ տերը բռնեց նրա ձեռն ու նրանով քնքուշ կերպով շոյեց ինձ։
Ճաշի միջոցին իմ տիրոջ սիրած կատուն ցատկեց նրա գոգը։ Հետևից լսեցի մի աղմուկ, ասես թե տասնյակ գուլպայագործներ են աշխատում ոստայնի վրա․ ետ նայելով տեսա, որ դա կատուն է մռռում, որին կերակրում ու շոյում էր տանտիրուհին․ Նայած գլխին ու թաթերին, թվում էր, որ նա երեք անգամ խոշոր էր , քան եզը։ Այդ արարածի կատաղի տեսքը միանգամայն հուզեց ինձ, չնայած որ ես կանգնել էի սեղանի հեռավոր ծայրին, մոտ հիսուն ոտնաչափ հեռու, ու տանտիրուհին էլ ամուր կերպով բռնել էր կատվին, որ մի գուցե ցատկեր ու բռներ ինձ իր ճանկերով։ Սակայն ոչ մի վտանգ չպատահեց, որովհետև երբ իմ տերն ինձ մինչև երեք յարդ մոտեցրեց նրան, նա ոչ մի ուշադրություն չդարձրեց ինձ վրա։ Եվ քանի որ հաճախ ինձ պատմել էին ու ես էլ իմ ճանապարհորդության փորձով գիտեի, որ գիշատիչ կենդանիների առաջ փախչելը կամ վախ ցույց տալը ամենալավ միջոցն է, որպեսզի նրանք հետապնդեն կամ հարձակվեն քեզ վրա, ուստի ես որոշեցի այս վտանգավոր կացության մեջ անհանգստության ոչ մի նշան ցույց չտալ․ հինգ թե վեց անգամ անվեհեր մոտեցա կատվի դնչին մինչև կես յարդ հեռավորությամբ, իսկ նա ետ֊ետ գնաց, կարծես ինձնից ավելի վախեցած, քան ես՝ նրանից։ Նույն ճաշի ժամանակ նկատեցի, որ սենյակ մտան երեք թե չորս շուն, ինչպես ընդունված է գյուղական տներում, բայց նրանք ինձ շատ քիչ վախեցրին, դրանցից մեկը բակի շուն էր, չորս փղի մեծության, իսկ մյուսը՝ մի գորշ շուն, ավելի բարձրահասակ, քան առաջինը, բայց ավելի բարակ։
Երբ ճաշը համարյա թե վերջացել էր, ներս մտավ դայակը՝ ձեռքին մի տարեկան երեխա, որ անմիջապես նկատեց ինձ և ըստ մանկական պերճախոսության, մի այնպիսի գոռում֊գոչում բարձրացրեց, որ Լոնդոնի կամրջից կլսվեր Չըլսիում․ նա ինձ իբրև խաղալիք էր ուզում։ Ներողամիտ մայրը վերցրեց ինձ ու դրեց երեխայի առաջ․ երեխան իսկույն բռնեց իմ իրանից և իմ գլուխը տարավ իր բերանը, ես մի այնպիսի գոռոց բարձրացրի, որ չարաճճին վախեցած ինձ դեն շպրտեց․ և անկասկած ես կկոտրեի վիզս, եթե մայրը գոգնոցը չփռեր իմ տակ։ Երեխային հանգստացնելու համար դայակը տվեց նրա խաղալիքը, որ ամուր պարանով կապած էր նրան գոտուց․ դա մի դատարկ աման էր, քարերով լի։ Բայց այդ չօգնեց, այնպես որ մնացել էր վերջին միջոցը՝ ծիծ տալ։ Պիտի խոստովանեմ, որ կյանքումս երբեք ոչ մի բան այդքան զզվանք չէր պատճառել ինձ, ինչպես այդ հրեշային կուրծքը․ չկա մի այնպիսի առարկա, որի հետ ես կարողանայի համեմատել, որպեսզի հետաքրքիր ընթերցողին մի փոքրիկ գաղափար տամ նրա մեծության, ձևի և գույնի մասին։ Կասեմ միայն, որ դա մի կլոր բան էր, վեց ոտնաչափ բարձրությամբ և տասնվեց ոտնաչափից ոչ պակաս շրջագծով։ Ծծի պտուկն իմ գլխի կիսու չափ էր․ նրա մակերևույթը, ինչպես և ամբողջ ծծի մակերևույթն այն աստիճան ծածկված էր բծերով ու բշտիկներով, որից ավելի նողկալի տեսարան անկարելի է երևակայել։ Ես դիտում էի մոտիկից, որովհետև դայակը, ծիծ տալիս, հարմարության համար, հենց կողքիս էր նստել։ Նկարագրածս տեսարանը խորհրդածության որոշ առարկա դառավ ինձ համար, երբ հիշեցի Անգլիայի մեր տիկինների մաշկի քնքշությունն ու ճերմակությունը․ թվում է, որ այդ տիկինները մեզ այնքան գեղեցիկ են երևում, որովհետև նրանք մեզ նման միևնույն հասակն ունեն ու նրանց թերությունները մենք կարող ենք տեսնել միայն մանրադիտակով, որը մեզ պարզ կերպով ցույց կտա, թե որքան կոպիտ, հաստ ու տգեղ գույնի է ամենաքնքուշ և ճերմակ մաշկը։
Երբ ես Լիլիպուտիա էի, ինձ թվաց, թե աշխարհումս նրանց պես դեմքի սքանչելի գույն ունեցող մարդիկ չկան, մի բան որով բնությունը պարգևատրել է այդ մանր արարածներին։ Երբ այդ նյութի մասին խոսում էի իմ մի փոքրիկ բարեկամ գիտնական լիլիպուտի հետ, նա ասաց, որ իմ երեսն ավելի հաճելի տպավորություն է թողնում հեռվից, երբ նա նայում է ինձ գետնի վրայից, քան թե մոտիկից, և անկեղծորեն խոստովանեց, որ երբ առաջին անգամ ձեռքովս վերցրել եմ նրան ու մոտեցրել երեսիս՝ իմ տեսքը նրան սարսափ է ազդել։ Նրա ասելով իմ կաշվի վրա կարելի է տեսնել մեծ֊մեծ խոռոչներ, կաշվիս գույնը տարբեր ներկերի մի ամհաճո անհաճո խառնուրդ է, իսկ մորուքիս մազերը վայրի խոզի մազերից տասն անգամ հաստ են երևում․ սակայն թույլ եմ տալիս ինձ ասելու, որ ես իմ շատ հայրենակիցներից ավելի տգեղ չեմ և, չնայած իմ երկար ճանապարհորդություններին, դեմքս շատ քիչ է այրվել։ Մյուս կողմից, խոսելով տեղական պալատական տիկինների մասին, այդ գիտնականն ասում էր ինձ, թե մեկի դեմքը բծեր ունի, մյուսի բերանը մեծ է, երրորդի քիթն է մեծ, իսկ ես ոչ մի բան չէի նկատում։ Իհարկե այս խորհրդածությունները բավականին անհամ են, բայց ես ինձ չկարողացա զսպել, որպեսզի ընթերցողը չկարծի թե հսկաները, որոնց աշխարհը ես ընկա իսկապես շատ տգեղ են։ Ընդհակառակը, արդարության համար պիտի ասեմ, որ նրանց ցեղը գեղեցիկ է․ մասնավորապես իմ տիրոջ դիմագծերը, չնայած նա հասարակ գյուղացի է, ինձ թվացին շատ կանոնավոր, երբ ես նրան տեսա վաթսուն ոտնաչափ բարձրությունից։
Ճաշից հետո, իմ տերը գնաց իր մշակների մոտ, և որքան կարելի էր նրա ձայնից ու շարժումներից եզրակացնել, կնոջը խստիվ պատվիրեց, որ ինձ խնամեն։ Ես շատ հոգնել էի ու քնել էի ուզում, տանտիրուհիս նկատելով, դրեց ինձ իր սեփական անկողնու վրա ու ծածկեց մի մաքուր սպիտակ թաշկինակով, որ ավելի մեծ ու հաստ էր, քան թե զինվորական նավի գլխավոր առագաստը։
Ես քնեցի մոտ երկու ժամ ու երազիս տեսա, իբր թե իմ կնոջ ու երեխաների հետ եմ․ դա ավելի խորացրեց իմ վիշտը, մանավանդ երբ արթնացա և տեսա, որ մի ընդարձակ սենկալում սենյակում եմ, որի լայնությունը երկու թե երեք հարյուր ոտնաչափ էր, բարձրությունը մոտ երկու հարյուր, ու պառկած եմ մի անկողնու մեջ, որի լայնությունը քսան յարդ է։ Տնտիրուհին գնացել էր իր տնային գործերն անելու ու թողել էր ինձ մենակ։ Մահիճն ութ յարդ հատակից բարձր էր, մինչդեռ որոշ բնական պիտույքներս ստիպում էին ինձ, որ իջնեմ մահճակալից։ Օգնություն կանչել չէի համարձակվում, միևնույն ժամանակ դա ապարդյուն էր, որովհետև իմ տկար ձայնը չէր լսվի այն հսկայական հեռավորությունից, որով սենյակը բաժանված էր խոհանոցից, ուր գտնվում էր ամբողջ ընտանիքը։ Այդ կացուցյան կացության մեջ էի, երբ երկու առնետ, վարագույրից բարձրանալով, սկսեցին ետ ու առաջ վազել անկողնու վրա։ Դրանցից մեկը բոլորովին մոտեցավ իմ դեմքին, ես սարսափած վեր թռա և հանեցի թուրս, որ ինձ պաշտպանեմ։ Այդ սոսկալի կենդանիները համարձակություն ունեցան հարձակվելու ինձ վրա երկու կողմից, իսկ նրանցից մեկն իր առաջին թաթերը դրեց իմ փողկապի վրա․ բայց իմ բախտից, նախքան ինձ վնաս տալը, ես պատռեցի նրա փորը։ Նա ընկավ իմ ոտքի տակ, իսկ մյուսը տեսնելով իր ընկերոջ վիճակը, փախուստի դիմեց՝ ունենալով մեջքին մի մեծ վերք, որ ես հասցրի նրան․ արյան կաթիլները հոսում էին նրա վերքից։ Այդ քաջագործությունից հետո ես սկսեցի ետ ու առաջ քայլել մահիճի վրա, որպեսզի մի փոքր շունչ առնեմ և հանգստանամ։ Այդ արարածները բակի շների չափ մեծ էին, բայց անհամեմատ ավելի ճկուն ու կատաղի, այնպես որ, եթե քնելուց առաջ թուրս հանած լինեի, անկասկած ինձ պիտի պատառ֊պատառ անեին ոի լափեին։ Սատկած առնետի պոչը ես չափեցի և տեսա, որ երկարությունը երկու յարդից մի մատնաչափ պակաս է։ Սակայն ես սիրտ չառա նրա դիակը ցած գլորելու մահճակալից, առնետից դեռ արյուն էր գնում․ ես նկատեցի, որ նա դեռ շունչ է քաշում, ուստի մի ուժեղ հարվածով կտրեցի նրա վիզն ու վերջնականապես այն աշխարհն ուղարկեցի։
Շուտով իմ տանտիրուհին ներս մտավ սենյակն ու տեսնելով որ ես արյունաթաթախ եմ, վազեց ու ինձ վերցրեց իր ձեռքի վրա։ Ես ցույց տվի սատկած առնետը, ծիծաղելով ու այլ նշաններով հասկացրի, որ ես վիրավորված չեմ, որի համար նա անչափ ուրախցավուրախացավ, և կանչելով աղախնին հրամայեց, որ նա ունելիքով սատկած առնետը պատուհանից դեն ձգի։ Ապա ինձ դրեց սեղանի վրա, ու ես նրան ցույց տվի իմ արյունաթաթախ թուրը, որ վերարկուիս փեշերով սրբելով դրի պատյանի մեջ։
Բայց ես հրամայական պահանջ էի զգում կատարել այն, ինչ ոչ ոք որ իմ փոխարեն չէր կարող անել, և հետևապես ամեն կերպ աշխատում էի հասկացնել տանտիրուհուս, որ ուզում են իջնել ցած։ Երբ իմ այդ ցանկությունն արդեն կատարված էր, ես ամաչեցի ավելի ակնհայտ կերպով բացատրել, և բավարարվեցի նրանով, որ դուռը մատով ցույց տվի և մի քանի անգամ խոնարհվեցի։ Մեծ դժվարությամբ բարեսիրտ կինը վերջապես հասկացավ իմ միտքը։ Վերցնելով իր ձեռքը նա ինձ տարավ այգի և ցած իջեցրեց։ Հեռանալով մոտ երկու հարյուր ոտնաչափ, ես նշան արի, որ նա ինձ չնայի․ թաքնվեցի թրթնջուկի երկու տերևների արանքում ու կատարեցի իմ բնական պահանջը։
Իմ տանտիրուհին ինը տարեկան մի աղջիկ ուներ, որ իր տարիքի համեմատ առաջադեմ երեխա էր, ասեղ բանեցնելու մեջ հմուտ և տիկիններ հագցնելու գործում ճարտար։ Նա մոր հետ միասին ինձ համար գիշերային անկողին պատրաստեց տիկնիկի օրորոցում, որ դրել էին գզրոցի մի փոքրիկ արկղում և, առնետներից վախենալով, կախել առաստաղից։ Դա էր իմ անկողինն այդ մարդկանց մոտ եղած ամբողջ ժամանակ, թեև հետզհետե իմ հարմարություններն ավելանում էին, երբ ես սկսեցի սովորել նրանց լեզուն և արտահայտել իմ ցանկությունները։ Այդ աղջիկն այն աստիճան սիրալիր էր, որ երբ մի քանի անգամ նրա մոտ հանեցի շորերս ու հագա, նույնը սկսեց ինքն անել, թեև ես երբեք նեղություն չէի տալիս նրան և գերադասում էի, որ այդ աշխատանքը թողնի ինձ։ Նա ինձ համար յոթ շապիկ կարեց և այլ սպիտակեղեն՝ եղած ամենանուրբ կտավից, որն այնուամենայնիվ ավելի կոշտ էր, քան պարկի կտավը․ և այդ ամենը միշտ ինքն էր լվանում իր սեփական ձեռքերով։ Նա միևնույն ժամանակ լեզվի դասվանդության դասավանդության իմ վարժուհին էր․ երբ ես մի որևէ բան էի ցույց տալիս, նա անմիջապես իրենց լեզվով տալիս էր այդ առարկայի անունը, այնպես որ կարճ ժամանակում ես կարողացա խնդրել, այն ամենը, ինչ ես ուզում էի։ Նա հիանալի բնավորություն ուներ և, նայած իր տարիքին, կարճահասակ էր՝ քառասուն ոտնաչափից ոչ վելի։ ավելի։ Նա ինձ անվանում էր Գրիլդրիգ․ և այդ անունն այդպես էլ մնաց այդ ընտանիքի և ապա ամբողջ թագավորության մեջ։ Այդ բառը նույն իմաստն ունի, ինչ որ լատիներենի homunkulus֊ը, իտալերենի homunceletino֊ն և անգլերենի mannikin֊ը։ Այդ երկրում իմ կյնաքը կյանքը ես գլխավորապես այդ աղջկան եմ պարտական։ Մենք երբեք, իմ այնտեղ եղած ժամանակ, չբաժանվեցինք միմյանցից։ Ես նրան անվանում էի Գլյումդալկլիչ, այսինքն՝ փոքրիկ դայակ։ Ես մեղավոր կլինեի, իբրև ապերախտ, նրա առաջ, եթե չհիշատակեի այստեղ նրա իմ հանդեպ ունեցած խնամքի ու խանդաղատանքի մասին, որ սրտանց կուզեյի կուզեի ըստ արժանվույն հատուցանել, փոխանակ դառնալու նրա կրած անպատվության անմեղ, բայց ապերախտ գործիքը, որի համար ես առիթ ունեմ վախենալու։
Հարևանների մեջ շուտով սկսեցին տարածվել լուրեր, որ իմ տերը դաշտում մի օտարոտի կենդանի է գտել՝ մոտավորապես մի սպլեկնըկ֊ի մեծության, իսկ ըստ ամենայնի մի կատարյալ մարդկային արարած, թե այդ արարածն իր բոլոր գործողություններով ընդօրինակում է մարդուն, որ նա նույնիսկ խոսում է իր լեզվով ու կարծես թե արդեն սովորել է մի քանի խոսք նրանց լեզվով, թե քայլում է երկու ոտքով և ընտանի է, հլու, մոտենում է, երբ կանչում ես, անում է այն, ինչ ուզում ես, թե կազմավածքով կազմվածքով շատ քնքուշ է․ իսկ երեսի գույնով ավելի ճերմակ, քան ազնվական երեք տարեկան աղջիկը։ Մի այլ ֆերմեր, որ դրկից էր և իմ տիրոջ մտերիմ բարեկամը, նրա մոտ այցելության եկավ՝ իմանալու համար այդ պատմությունների իսկական եղելությունը։ Ինձ անմիջապես բերին ու դրին սեղանի վրա, ուր ես տիրոջս հրամանով ետ ու առաջ քայլեցի, պատյանից հանեցի իմ թուրն ու կրկին դրի իր տեղը, իմ տիրոջ հյուրին ողջույն տվի, նրանց լեզվով հարցրի նրա առողջությունն ու բարի գալուստ մաղթեցի, ճիշտ այնպես, ինչպես սովորեցրել էր ինձ իմ փոքրիկ դայակը։ Այդ ֆերմերը, որ մի ծեր ու կարճատես մարդ էր, դրեց իր ակնոցները՝ ինձ ավելի լավ տեսնելու համար, որի համար ես չկարողացա զսպել իմ ծիծաղը, որովհետև նրա աչքերը թվում էին երկու պատուհաններից սենյակը լուսավորող լիալուսին։ Մերոնք հասկանալով իմ ցանկության պատճառը, ինձ հետ միասին ծիծաղեցին, որի վրա ծերուկը այնքան հիմար գտնվեց, որ բարկացավ ու իմ դեմ իր սրտում ոխ պահեց։ Նա բնավորությամբ շատ կծծի մարդ էր և իմ բախտը այդ համբավին արժանի, որովհետև մի անիծյալ խորհուրդ տվեց իմ տիրոջը՝ իբրև մի չտեսնաված չտեսնված իր, շուկայի օրը տանի և ցույց տա ինձ մոտակա քաղաքում, որ գտնվում էր կես ժամվա , և մեր տնից մոտ քսաներկու մղոն հեռավորության վրա։ Ես կռահեցի, որ ինչ֊որ մի վատ բան է ծրագրվում, մանավանդ երբ նկատեցի իմ տիրոջն իր բարեկամի հետ շշուկով խոսելիս, որոնք երբեմն մատով ցույց էին տալիս ինձ․ վախիցս մինչև անգամ թվաց ինձ, թե որ ականջիս հասան ու հասկացա մի քանի խոսք։ Իսկ մյուս օրն առավոտյան Գլյումդալկլիչը, իմ փոքրիկ դայակը, պատմեց ինձ ամեն բան, որ նա խորամանկությամբ տեղեկացել էր իր մորից։ Խեղճ աղջիկն առավ ինձ իր գիրկը և ամթից ամոթից ու վշտից լաց եղավ։ Նա վախենում էր, թե միգուցե ես որևէ վնաս կրեմ այդ անտաշ ու ռամիկ մարդկանցից, որոնք կարող էին ճզմել ինձ մեռցնելու չափ կամ ձեռքով բռնելիս կոտրել իմ մարմնի անդամներից մեկը։ Միևնույն ժամանակ նա նկատել էր, թե բնությամբ որքան համեստ մարդ եմ և պատվի խնդրում որքա՜ն նրբազգաց, և գիտեր, որ ես անարգանք պիտի համարեի, երբ ինձ դրամի համար ցույց տային ամբոխին, իբրև մի ժողովրդական զվաճալիք։ Նա ասում էր, թե հայրիկն ու մայրիկը խոստացել են, որ Գրիլդրիգը պիտի պատկանի իրեն, իսկ այժմ նա գտնում է, որ նրանք ուզում են անել այնպես, ինչպես անցյալ տարի, երբ նրան նվիրեցին մի գառ ու վերջը տեսան, որ արդեն չաղացել է՝ ծախեցին մսավաճառին։ Ճշմարիտն ասած, ինքս դրան ավելի քիչ կարևորություն էի տալիս, քան իմ դայակը։ Ես հաստատ հույս ունեի, և հույսս երբեք չէի կտրում, որ մի օր ես կստանամ իմ ազատությունը․ իսկ ինչ վերաբերում է այն անարգանքին, որ ինձ պիտի ցույց տան իբրև մի ճիվաղ, գտնում էի, որ ես մի կատարյալ օտարական եմ այս երկրում և մի այդպիսի դժբխտության դժբախտության համար ոչ ոք ինձ չպիտի հանդիմաներ, եթե անգամ ես վերադառնայի Անգլիա․ նույնիսկ ինքը, Մեծ Բրիտանիայի թագավորը, եթե իմ վիճակի մեջ գտնվեր, պիտի ենթարկվեր նույն նվաստացումներին։
Իմ տերը, հետևելով իր բարեկամի խորհդինխորհրդին, առաջիկա շուկայի օրը մի արկղի մեջ ինձ տարավ մոտակա քաղաքը, հետը վերցնելով նաև իր փոքրիկ աղջկան՝ իմ դայակին, նրան նստեցնելով թամբի հետևը։ Արկղն ամեն կողմից փակ էր, ուներ միայն մի փոքրիկ դուռ, որպեսզի ես կարողանամ մտնել ու դուրս գալ և մի քանի ծակոտիներ՝ օդի համար։ Աղջիկն այնքան ուշադիր էր դեպի ինձ, որ արկղի մեջ դրել էր իր տիկնիկի մկդակած անկողինը, որպեսզի ես վրան պառկեմ։ Սակայն այդ ճանապարհորդությունն ինձ սոսկալի ցնցեց ու նեղացրեց, թեև տևեց ընդամենը կես ժամ։ Ձին ամեն քայլափոխին մոտ քառասուն ոտնաչափ էր անում և վազում էր այնպես արագ, որ կարծես փոթորկի ժամանակ շարժվելիս լինեի մի նավի մեջ, որն ալիքների վրա վեր ու վար է անում, միայն այն տարբերուցյամբ, որ այդ շարժումներն ավելի հախուռն էին։ Մեր կտրած ճանապարհը մոտավորապես այն հեռավորությունն ուներ, ինչ որ Լոնդոնից մինչև Սենտ֊Ալբըն ճանապարհը։ Իմ տերն իջավ մի պանդոկ, ուր նա սովորաբար կանգ էր առնում, պանդոկապետի հետ խորհրդակցելուց և մի շարք պատրաստություններ տեսնելուց հետո նա վարձեց մի գրուլտրըդ, այսինքն մի մունետիկ՝ քաղաքում հայտնելու, որ Կանաչ Արծվի դրոշի տակ ցույց պիտի տրվի մի օտարոտի արարած, որ մեծությամբ սպլեկնըկի չափ է (մի նուրբ կենդանի այդ երկրում՝ մոտ վեց ոտնաչափ երկարության) և ըստ ամենայնի մարդ արարածի է նման, կարողանում է արտասանել մի քանի խոսսք խոսք և բազմաթիվ զվարճալի աճապարարություններ է անում։
Ինձ դրին սեղանի վրա, մոտ երեք հարյուր ոտնաչափ տարածություն բռնող պանդոկի ընդարձակ սենյակում։ Իմ փոքրիկ դայակը կանգնել էր սեղանի մոտ, մի կարճլիկ աթոռի վրա, որպեսզի կարողանա հսկել ինձ և ցույց տալ, թե ինչ պիտի անեմ։ Իրարանցումից զգուշանալով իմ տերը թույլ տվեց, որ ինձ տեսնելու համար միայն երեսուն մարդ մտնի։ Աղջկա հրամանով ես ետ ու առաջ էի քայլում սեղանի վրա․ նա ինձ հարցեր էր տալիս այնչափ, որչափ ծանոթ էր իմ գիտությունը նրանց լեզվին, և ես պատասխանում էի կարողացածի չափ, բարձր ձայնով։ Մի քանի անգամ ես դարձա դեպի ներկա եղողները, հայտնեցի իմ խորին հարգանքները, բարի գալուստ մաղթեցի և արտասանեցի մի քանի նախադասություններ, որ ես սովորել էի։ Ես վերցրի խմիչքով լիքը մի մատնոց, որ Գլյումդալկլիչը տվեց ինձ բաժակի փոխարեն, ու խմեցի նրանց առողջությանը։ Ես հանեցի իմ թուրն ու ճոճեցի օդի մեջ, ինչպես Անգլիայում սուսերամարտիկներն են անում։ Իմ դայակը տվեց ինձ մի հարդ, իբրև տեգ, որով ես մարզանքներ կատարեցի, երիտասարդությունից սովորած լինելով այդ արվեստին։ Այդ օրը, հերթով տասներկու անգամ ցույց տվին ինձ և ամեն անգամ ստիպված էի կրկնելու նույն հիմարությունները, այնպես որ հոգնությունից ու նեղությունից կիսամեռ վիճակում էի։ Նրանք, ովքեր տեսել էին ինձ, այնպիսի զարմանալի բաներ էին պատմում, որ ժողովուրդը քիչ էր մնում դռները կոտրատեր՝ ներս մտնելու համար։ Իմ տերը սեփական շահից դրդված, բացի աղջկանից, ոչ ոքի թույլ չէր տալիս ձեռք տալու ինձ․ ինձ և, վտանգի առաջն առնելու համար, նստարանները տեղավորել էր այնպիսի հեռավորության վրա, որ ոչ ոքի ձեռն ինձ չհասնի։ Սակայն մի չարաբաստիկ դպրոցական նշանի բռնեց իմ գլուխն ընկույզով, որն սակայն չկպավ․ այնինչ ընկույզը, որ դդումի չափ էր, նետել էր մի այնպիսի ուժով, որ եթե կպչեր՝ անշուշտ ջարդուփշուր պիտի աներ իմ գանգը։ Բայց ես բավականությամբ տեսա, թե ինչպես այդ անզգամ լակոտին մի լավ ծեծեցին ու սենյակից դուրս վռնդեցին։
Իմ տերը հայտարարեց ամբողջ քաղաքին, որ հետևյալ շուկայի օրն ինձ կրկին պիտի ցույց տա ժողովրդին, և միևնույն ժամանակ ինձ համար նա պատրաստեց ավելի հարմար սայլ, որ անհրաժեշտ էր ինձ, որովհետև իմ առաջին ճանապարհորդության ժամանակ և ութ ժամ անընդհատ ցուցադրելուց հետո այնքան հոգնել էի, որ ես հազիվ էի կարողանում ոտիս վրա մնալ ու խոսել։ Առնվազն երեք օր ժամանակ էր պետք, մինչև որ ես հավաքեի իմ ուժերը․ միևնույն ժամանակ ես տանը հանգիստ չունեի, որովհետև հարևան բոլոր ազնվականները, հարյուր մղոն հեռավորության վրա լսելով իմ համբավը, գալիս էին իմ տիրոջ տունը՝ ինձ տեսնելու համար։ Օրական առնվազն երեսուն մարդ էր գալիս՝ իրենց կանանց ու երեխաների հետ միասին (որովհետև այդ երկիրը խիտ ազգաբնակչություն ուներ). և իմ տերը, երբ ցույց էր տալիս ինձ իր տանը՝ պահանջում էր ամբողջ սենյակի վճարը, թեկուզ այդ սենյակում միայն մի ընտանիք լիներ․ այնպես որ մի առժամանակ շաբաթվա մեջ ոչ մի օր հանգստուցյուն հանգստություն չունեի (բացի չորեքշաբթի օրերից, որ նրանց տոն օրն էր), չնայած նրան, որ ինձ քաղաք չէին տանում։
Իմ տերը մտադրություն ուներ ճանապարհի բոլոր քաղաքներում ցույց տալ ինձ, բացի այդ, նա հաճախ թեքվում էր ճանապարհից հիսուն կամ հարյուր մղոն այս ու այն կողմ, դեպի մի որևէ գյուղ կամ մի որևէ նշանավոր մարդու տուն, ուր նա կարող էր շահ ունենալ։ Մենք օրական հարյուր քառասուն կամ հարյուր վաթսուն մղոնից ավելի ճանապարհ չէինք գնում, որովհետև Գլյումդալկլիչը, խնայելով ինձ, տրտնջում էր, թե ձիով գնալուց հոգնել է։ Հաճախ նա իմ ցանկության համեմատ, հանում էր ինձ արկղից մաքուր օդի և շրջակայքը ցույց տալու համար, բայց միևնույն ժամանակ ամուր կերպով բռնում էր ինձնից։ Մենք անցանք հինգ թե վեց գետ, մի քանի անգամ ավելի լայն ու խոր, քան Նեղոսն ու Գանգեսը․ և համարյա թե չպատահեց մի որևէ վտակ, որ իր փոքրությամբ նման լինի Թեմզային, երբ նա հոսում է Լոնդոնի կամրջի տակով։ Մեր ճանապարհորդությունը տևեց տասը շաբաթ, և այդ ժամանակի ընթացքում ինձ ցուցադրեցին տասնութ քաղաքում, հաշվի չառած բազմաթիվ գյուղերն ու մասնավոր ընտանիքները։
Հոկտեմերի 26֊ին մենք հասանք մայրաքաղաքը, որ իրենց լեզվով կոչվում է Լորբրուլդրուդ, այսինքն՝ Տիեզերքի պարծանք։ Իմ տերն իջևանեց քաղաքի գլխավոր փողոցի վրա, թագավորական պալատից ոչ հեռու, և ընդունված ծանուցգրով ծանուցագրով մանրամսն կերպով տվեց իմ անձնավորության ու իմ կատարած դերի նկարագրությունը։ Նա երեքից չորս հարյուր ոտնաչափ տարածությամբ մի սրահ վարձեց։ Մեջը դրեց վաթսուն ոտնաչափ շրջագծով մի սեղան, որի վրա ես պիտի կատարեի իմ դերը, ու սեղանի չորս կողմը, եզրերից երեք ոտնաչափ բարձր մի ցանկապատ քաշեց, որպեսզի ես վայր չընկնեմ։ Ինձ ցույց էին տալիս օրեկան տասն անգամ՝ ամենքին պատճառելով բավականություն և զարմանք։ Ես արդեն բավականին տանելի կերպով խոսում էի նրանց լեզվով և հիանալի կերպով հասկանում էի ամեն մի խոսք, որ ուղղում էին ինձ։ Բացի այդ, ես սովորեցի նրանց այբուբենն ու մի քիչ գրաճանաչ դարձա շնորհիվ Գլյումդալկլիչի, որ ինձ հետ պարապում էր տանը և մեր ճանապարհորդության հանգստի ժամերին։ Նա գրպանում ուներ մի փոքրիկ գրքույկ, որը Սանսոնի ատլասից մի փոքր մեծ էր,<ref>Սանսոնի ատլասից մի քիչ մեծ․ ― Նիկողայոս Սանսոնը (1600-1667) ֆրանսիական աշխարհագրության հայրն է։ Սակայն հազիվ թե Սվիֆտը տեսած լիներ իր՝ Սանսոնի ատլասը (լույս է տեսել 1654֊ի և 1667֊ի միջև): ն․ ։ Ն․ Սանսոնի մահից հետո նրա երկու կրտսեր որդիները՝ Գիյոմը և Ադրիանը Ալեքսի Հյուբեր Ժայոյի աշխատակցությամբ 1689 թվին հրատարակեցին մի նոր ատալաս (Atlas Nouveau), որը մի քանի անգամ վերահրատարակվեց 18֊րդ դարի ընթացքում։ Երևի Սվիֆտն այդ ատլասն ի նկատի ունի։ Դա մի քառակուսի գիրք էր մոտ քսան մատնաչափ երկարությամբ և լայնությամբ, ուրեմն «բրոբգինգնեգցիների» երկու մատնաչափից պակաս։</ref> և պարունակում էր հավատո հանգանակը, աղջիկների համար համառոտած։ Այդ գրքով նա սովորեցրեց ինձ այբուբենն ու վարժեցրեց կարդալ։
==Գլուխ երրորդ==
Հեղինակին կանչում են արքունիք։ Թագուհին գնում է նրան ֆերմերից ու նվիրում թագավորին։ Նա վեճի է բռնվում նորին մեծության խոշոր գիտնականների հետ։ Պալատի մեջ հեղինակի համար օթևան են պատրաստում։ Թագուհին մեծ բայրացկամություն բարյացկամություն է ցույց տալիս դեպի հեղինակը։ Նա պաշտպանում է իր սեփական հայրենիքի պատիվը։ Նա կռվում է թագուհու թզուկի հետ։
Անընդհատ աշխատանքը, որ տևեց մի քանի շաբաթ և ամեն օր, վերին աստիճանի քայքայեց իմ առողջությունը, և որքան շատ էր վաստակում իմ տերը, այնքան ավելի անհագուրդ էր դառնում։ Ախորժակս իսպառ կորել էր և ես կմախք էի դառել։ Նկատելով այդ՝ ֆերմերն այն եզրակացության եկավ, որ ես շուտով կմեռնեմ, ուստի որոշեց յուղս քամի։ Երբ նա այդ համոզմանը հանգավ, արքունիքից նրա մոտ եկավ մի սլարդրալ, այսինքն՝ մի նվիրակ ու հրամայեց իմ տիրոջը, որ նա անմիջապես ինձ տանի արքունիք՝ թագուհուն և պալատական տիկիններին զվարճացնելու համար։ Վերջիններից մի քանիսն արդեն տեսել էին ինձ ու զարմանալի բաներ պատմել իմ գեղեցկության, վարմունքի ու խելքի մասին։ Օգոստափառ թագուհին<ref>Օգոստափառ թագուհին․ ― Կարող է պատահել, որ թագուհու պատկերով Սվիֆտը կամեցել է տալ Ուելսի իշխանուհու նկարագիրը, որը մի տաղանդավոր և ուժեղ բնավորությամբ կին էր։</ref> և իր շքախումբը հիացան իմ վերաբերմունքից։ Ես չոքեցի ու խնդրեցի, որ պատիվ անեն ինձ ու թույլ տան համբուրելու օգոստափառ թագուհու ոտքը․ իսկ բարեշնորհ թագուհին մեկնեց իր ճկույթը (երբ ինձ արդեն սեղանի վրա էին դրել), որը ես երկու ափի մեջ առա ու համբուրեցի մատի ծայրն ամենայն հարգանքով իմ շրթունքներին մոտեցնելով։ Նա ինձ մի քանի սովորական հարցեր ուղղեց իմ երկրի ու ճանապարհորդության վերաբերյալ, որոնց ես կարճ ու որոշակի պատասխան տվի։ Ապա նա հարցրեց, թե արդյոք ես գո՞հ կլինեի, եթե ապրեի արքունիքում։ Մինչև սեղանի երեսը խոր գլուխ տվի ու խոնարհաբար պատասխանեցի, թե ես իմ տիրոջ ստրուկն եմ, սակայն եթե իմ բախտի տնօրենը լինեի, հպարտություն կհամարեի նվիրելու իմ կյանքն օգոստափառ թագուհու ծառայության։ Այն ժամանակ նա հարցրեց իմ տիրոջը, թե արդյոք կցանկանա՞ր ինձ վաճառել լավ գնով։ Իմ տերը, ենթադրելով, որ մի ամսից ավել չպիտի ապրեմ, բավական ուրախացավ, որ ինձանից պիտի ազատվի, ու խնդրեվ խնդրեց հազար ոսկի, որ անմիջապես տվին նրան․ ոսկիներից ամեն մեկի մեծությունը հավասար էր ութ հարյուրերորդ մոյդորի,<ref>Մոյդոր․ ― Պորտուգալական ոսկե դրամ՝ մոտ 27 շիլլինգի արժողոիթյամբ։արժողությամբ։</ref> սակայն եթե ի նկատի առնենք այդ երկրի և Եվրոպայի մեջ եղած բոլոր իրերի հարաբերություններն ու ոսկու բարձր արժեքը նրանց մոտ, հազիվ թե դա ավելի լիներ, քան հազար գուինը Անգլիայում։ Այնուհետև թագուհուն ասի, քանի որ ես այսուհետ նորին մեծության ամենանվաստ ծառան եմ և ճորտը, խոնարհաբար պիտի խնդրեմ, որ Գլյումդալկլիչը, որ միշտ խնամել է ինձ այնպիսի՜ հոգատարությամբ և ազնվությամբ, ընդունվի իբրև ծառա և շարունակի մնալ իմ դայակն ու վարժուհին։ Օգոստափառ թագուհին հավանություն տվեց իմ խնդրին ու հեշտությամբ ստացավ ֆերմերի համաձայնությունը, որովհետև վերջինս վերին աստիճանի գոհ էր, որ իր աղջիկը ապրի արքունիքում։ Իսկ ինչ վերաբերում է Գլյումդալկլիչին, խեղճ աղջիկը չկարողացավ զսպել իր ուրախությունը։ Իմ նախկին տերը հեռացավ, մնաս բարով ասելով և հիշեցնելով, որ ինձ թողնում է լավ ծառայության մեջ․ ես նրան ոչ մի խոսք չասի, այլ միայն թեթև գլուխ տվի։ Թագուհին նկատեց իմ սառնությունը, և երբ ֆերմերը դուրս եկավ սենյակից, հարցրեց պատճառը։ Ես խիզախություն ունեցա պատասխանելու օգոստափառ թագուհուն, թե իմ նախկին տիրոջը պարտական եմ միայն նրանով, որ նա իր դաշտում պատահմամբ գտած մի խեղճ, անվնաս արարածի գանգը ջարդուփշուր չի արել, թե այդ պարտականությունը ես հատուցել եմ այն վաստակով, որ նա ստացել է թագավորության գրեթե կես մասի մեջ ինձ ցույց տալով ու այն վճարով, որ նա ստացավ այժմ ինձ վաճառելով․ թե իմ մինչայժմյան կյանքը եղել է այնքան տաժանելի, որին չէր դիմանա ինձնից տասն անգամ ուժեղ արարածը, թե իմ առողջությունն ավելի վատթարացավ օրվա մեջ ամեն ժամ ամբոխին զվարճացնելու մշտական աշխատանքով և, վերջապես, եթե իմ տերը վտանգված չհամարեր իմ կյանքը, թերևս օգոստափառ թագուհին առանց սակարկության այսքան աժան գնով ինձ չառներ։ Բայց քանի որ ես այլևս վատ վերաբերմունքի վախ չունեմ մի այնպիսի մեծ և ազնիվ թագուհու հովանավորության ներքո, որ բնության զարդն է, տիեզերքի սիրելին, իր հպատակների բերկրանքը, ստեղծագործության փյունիկը, ուստի ես հուսով եմ, որ իմ նախկին տիրոջ վախն անհիմն կլինի, որովհետև ես զգում եմ, որ նորին ամենաօգոստափառ թագուհու ներկայությամբ հոգեպես արդեն վերակենդանանում եմ։
Այդ էր իմ ճառի ընդհանուր իմաստը, որ ես արտահայտեցի մեծ դժվարությամբ ու վարանումով․ ճառիս վերջին մասի մեջ ամբողջապես պահեցի այդ ժողովրդի ինքնահատուկ ոճը, որից մի քանի դարձվածքներ սովորել էի Գլյումդալկլիչից, երբ ինձ բերում էր արքունիք։
Այդ վճռական որոշումից հետո ես խնդրեցի, որ մի քանի խոսք էլ ես ասեմ։ Դառնալով դեպի թագավորը ես հավատացրի նորին մեծությանը, որ գալիս եմ մի երկրից, ուր ապրում է մի քանի միլիոն իմ հասակի, երկսեռ ժողովուրդ․ ուր կենդանիները, ծառերն ու տները նույն համեմատական չափն ունեն և ուր, հետևապես, ես կարող եմ նույնչափ պաշտպանել ինձ ու հայթաթել իմ պրուստը, որչափ նորին մեծության հպատակներից յուրաքանչյուրը՝ այստեղ։ Ահա իմ պատասխանը պարոն փիլիսոփաների բերած բոլոր պնդումներին։ Դրա վրա նրանք միայն արհամարանքով ժպտացին՝ ասելով, թե ֆերմերն իր տված դասը լավ է սերտել տվել։ Թագավորը, որ ավելի հասկացող էր, արձակելով իր գիտնականներին, մարդ ուղարկեց ֆերմերի հետևից, որ բարեբախտաբար, դեռ չէր հեռացել քաղաքից։ Սկզբում նորին մեծությունը հարցաքննության ենթարկեց նրան առանձին, ապա երես առ երես՝ ինձ ու փոքրիկ աղջկա հետ, որից հետո սկսեց մտածել, որ մեր պատմածը ճշմարտության մոտ բան է։ Նա ցանկություն հայտնեց, որ թագուհին կարգադրի, որ առանձին ուշադրություն դարձնեն ինձ վրա, և այն կարծիքին էր, թե Գլյումդալկլիչը պիտի մնա ինձ հետ՝ ինձ խնամելու, որովհետև նա նկատել էր մեր միմյանց հանդեպ ունեցած խանդաղատանքը։ Պալատի մեջ աղջկա համար մի հարմար սենյակ հատկացրին․ նրան դաստիարակելու համար մի վարժուհի նշանակեցին, մի սպասուհի, որ նրան հագցնի և երկու այլ նաժիշտներ՝ մանր ծառայությունների համար․ սակայն ինձ խնամելու ամբողջ հոգսը վերապահված էր Գլյումդալկլիչին։ Թագուհին հրամայեց իր պալատական հյուսնին, որ ինձ հարմար ննջարան պատրաստի, որի մոդելին Գլյունդալկլիչն ու ես նախորոք հավանություն պիտի տայինք։ Այդ մարդը մի զարմանալի վարպետ էր․ ըստ իմ ցուցմունքների նա երկու շաբաթվա ընթացքում փայտից մի սենյակ պտրաստեց, որ ուներ տասնվեց ոտնաչափ երկարություն, տասներկու ոտնաչափ բարձրություն, բացվող պատուհաններ, դուռ և երկու պատուհան, ճիշտ այնպես, ինչպես Լոնդոնի ննջարաններն են։ Այն տախտակը, որ ծառայում էր առաստաղի տեղ, երկու օղակների միջոցով բարձրանում ու իջնում էր, որպեսզի կարելի լինի ներս դնել նորին մեծության կահագործի ձեռքով շինած մահճակալը, որ Գլյումդալկլիչն ամեն օր դուրս էր բերում մաքուր օդ, իր ձեռքով անկողին պատրաստում և գիշերները կրկին տեղը դնում, իմ գլխավերև իջեցնելով առաստաղը։ Մի ընտիր արհեստավոր, որ հայտնի մանրագործ էր, փղոսկրի պես մի նյութից ինձ համար շինեց երկու աթոռ՝ իրենց թիկունքներով ու բազկակալներով հանդերձ, երկու սեղան ու մի պահարան՝ իրերս դնելու։ Սենյակն ամեն կողմից պատած էր փափուկ կտորներով, ինչպես և հատակն ու առաստաղը, որպեսզի ինձ որևէ տեղ տանելու ժամանակ անզգուշության հետևանքով եղած դժբախտ դեպքի առաջն առնեն կամ կառքով գնալու ժամանակ, ցնցումների ուժը մեղմացնեն։ Ես խնդրեցի, որ իմ դռանը փական դնեն՝ մկների կամ առնետների առաջն առնելու համար․ փականագոծը մի քանի փորձից հետո, շինեց մի այնպիսի փոքրիկ կողպեք, որի նմանը տեսնված չէր այդտեղ, սակայն որից ավելի մեծը ես տեսել էի Անգլիայում՝ մի ազնվականի տան դարբասի վրա։ Բանալին միշտ ես պահում էի իմ գրպանում՝ վախենալով թե մի գուցե Գլյումդալկլիչը կորցնի։ Միևնույն ժամանակ թագուհին հրամայեց, որ այդ երկրում եղած ամենաբարակ մետաքսից ինձ համար հագուստ կարեն, սակայն այդ մետակսն ավելի բարակ չէր, քան անգլիական բրդի վերմակը, որը մինչև իմ վարժվելը, սաստիկ նեղում էր ինձ։ Այդ հագուստը կարած էր թագավարության մեջ ընդունված տարազով, որ մասամբ հիշեցնում էր պարսկական, մասամբ՝ չինական տարազը և շատ համեստ ու վայելչաձև էր։
Թագուհին այնքան սիրում էր իմ ընկերակցությունը, որ առանց ինձ ճաշի չէր նստում։ Այն սեղանի վրա, ուր ճաշում էր օգոստափառ թագուհին, ուղիղ նրա ձախ արմունկի մոտ, դնում էին իմ սեղանն ու աթոռը՝ նստելու համար։ Գլյումդալկլիչը կանգնում էր հատակին դրած մի նստարանի վրա, իմ սեղանի մոտ՝ ինձ օգնելու և սպասավորելու համար։ Առաջս դրած էր պնակների, ափսեների և այլ ամանների արծաթե սերվիզ, որ թագուհու ամանների հետ համեմատած ավելի խոշոր չէր, քան Լոնդոնի խաղալիքների խանութներում ծախվող տիկնիկների ամանեղենը։ Իմ փոքրիկ դայակն այդ ամանները պահում էր իր գրպանում մի արծաթե արկղի մեջ ու ճաշին, ուզածիս պես, տալիս էր ինձ և ճաշից հետո ինքն էլ միշտ լվանում։ Թագուհու հետ ոչ ոք ճաշի չէր նստում բացի թագավորի երկու ազջիկներիցաղջիկներից, որոնցից ավագը տասնվեց տարեկան էր, իսկ կրտսերը տասներեք և մեկ ամսեկան։ Օգոստափառ թագուհին սովորաբար իմ ափսեներից մեկի մեջ դնում էր մի կտոր միս, որ ինքս անձամբ կտրատում էի, և նրան մեծ զվարճություն էր պատճառում, երբ տեսնում էր, թե ինչպես եմ մանր֊մանր ուտում։ Ինքը՝ թագուհին, չնայած իր մեղմ ախորժակին, այնպիսի խոշոր պատառներ էր վերցնում, որոնցից ամեն մեկը կարող էր կերակրել տասներկու անգլիացի ֆերմերի․ այդ տեսարանը մի քանի ժամանակից հետո ինձ սաստիկ զզվանք պատճառեց։ Թագուհին ատամներով կրծոտում և ոսկորների հետ միասին կուլ էր տալիս արտույտի թևը, չնայած, որ դա ինն անգամ ավելի խոշոր էր, քան հնդկահավի թևը, իր բերանն էր դնում հացի մի այնպիսի կտոր, որ երկու հատ տասներկու պեննիանոց՝ հացի չափ էր։ Խմելու համար նա ուներ ոսկե գավաթ, որ մի տակառի չափ էր։ Նրա դանակները՝ կոթից բերանը՝ ուղիղ երկու գերանդու չափ էին։ Նույն համեմատության էին նաև գդալները, պատարաքաղներն պատառաքաղներն ու մյուս պարագաները։ Հիշում եմ, երբ Գլյումդալկլիչը հետաքրքրության համար տարավ ինձ պալատում ցույց տալու մի սեղանատուն, ուր միմյանց վրա տասը թե տասներկու այդպիսի վիթխարի դանակներ ու պատարաքաղներ պատառաքաղներ էին դարսած՝ ինձ թվաց, թե երբեք մի այդպիսի ահռելի տեսարան չէի տեսել։
Սովորոյթյուն Սովորություն էր, ամեն չորեքշաբթի (որը, ինչպես մի փոքր առաջ հիշեցի, նրանց հանգստյան օրն էր) թագավորը, թագուհին, և նրանց երեխաները միասին ճաշում էին նորին մեծության օթևանում, որի սիրելին էի այժմ․ ճաշին իմ փոքրիկ սեղանն ու աթոռը դնում էին նրա ձախ ձեռքի մոտ, աղամաններից մեկի կողքին։ Թագավորը մեծ հաճույքով զրույց էր անում ինձ հետ և հարցեր տալիս՝ Եվրոպայի սովորությունների, կրոնի, օրենքների, պետականության ու գիտության մասին, և ես, կարողացածի չափ, տալիս էի մանրամասն տեղեկություններ։ Նրա իմացականությունն այնքան հստակ էր, դատողությունը՝ այնքան պարզ, որ իմ ասածների առիթով վերին աստիճանի խելացի խորհրդածություններ ու դիտողությունն էր անում։ Խոստովանում եմ, երբ չափից մի փոքր ավելի կանգ առա իմ սիրեցյալ հայրենիքի վրա ու պատմեցի մեր առևտրի ծովային և ցամաքային պատերազմների, կրոնական պառակտումների ու քաղաքական պարտիաների մասին, նրա դաստիարակության նախապաշարմունքներն այնքան հաղթահարեցին նրան, որ ինձ վերցրեց իր ձեռքի վրա և ձախ ձեռքով փաղաքշելով ինձ ու սրտանց ծիծաղելով հարցրեց, թե ես վիդ վիգ եմ, թե տորի։ Ապա դառնալով իր առաջին մինիստրին, ― որը կանգնել էր այդտեղ՝ ձեռքին մի սպիտակ գավազան, որ «Օգօստափառ «Օգոստափառ Միապետ» անգլիական նավի մեծ կայմի չափ երկար էր, ― ասաց՝ ի՜նչ արհամարելի արհամարհելի բան է մարդկային մեծությունը, եթե նրան ընդօրինակել են ուզում այնպիսի չնչին միջատներ, ինչպիսին ես եմ։ Բացի այդ, ասաց նա, ես գրազ եմ գալիս, որ այս արարածներն ունեն տիտղոսներ և պատվի նշաններ, որ նրանք հնարում են փոքրիկ բներ ու որջեր, որոնց անվանում են տներ ու քաղաքներ․ նրանք շլացնում են մարդկանց իրենց հագուստներով ու կառքերով․ նրանք սիրահարվում են, զայրանում, վիճում, խարդախում, դավաճանում։ Եվ այսպես շարունակեց նա․ իմ արյունը գլխիս է խփում, երբ տեսնում եմ մի այդպիսի արհամարական վերաբերում դեպի իմ ազնիվ հայրենիքը, որ արվեստի ու զենքի պահապանն եր, Ֆրանսիյի Ֆրանսիայի պատիժը, Եվրոպայի արավարարը, առաքինության, բարեպաշտության, պատվի ու ճշմարտության անոթը, տիեզերքի պարծանքն ու նախանձը։
Բայց քանի որ ես այն վիճակի մեջ չէի, որպեսզի զայրանամ նախատինքի համար, ուստի ողջամտությամբ սկսեցի կասկածել, արդյոք իրավունք ունե՞մ ինձ վիրավորված համարելու թե ոչ։ Եվ իրավ, մի քանի ամսվա ընթացքում այդ ժողովրդի տեսքին ու խոսակցություններին վարժվելուց հետո նկատեցի, որ աչքիս ընկած ամեն մի իր հարաբերական մեծություն ունի․ ուստի կորցրի նրանց մարմինների և տեսքի թողած սկզբնական վախը և ինձ թվաց, թե գտնվում եմ անգլիական լորդերի ու լեդիների շրջանում, որոնք հագել են իրենց զարդարանքի և տոնական հագուստները և մեծ շնորհքով կատարում են իրենց դերերը՝ սիգաճեմ քայլվածքով, գլխիկոր ողջյուններով ու շաղակրատանքով, ճիշտն ասած՝ իմ մեջ էլ առաջացավ խիստ ցանկություն ծիծաղելու նրանց վրա այնպես, ինչպես թագավորն ու իր ավագանին ինձ վրա։ Եվ ոչ էլ կարողացա զսպել իմ ժպիտը, երբ թագուհին դրեց ինձ իր ձեռքի վրա ու մոտեցավ հայելուն, ուր ես տեսա մեր երկուսին, մեր ամբողջ հասակով․ ավելի ծիծաղելի բան, քան այն համեմատությունը, չէր կարող լինել, ու ես սկսեցի իրոք երևակայել, որ իմ իսկական հասակից ավելի թզուկ եմ։
Դրանից առաջ նա իմ գլխին մի ստոր կատակ խաղաց, որի վրա թագուհին շատ ծիծաղեց, բայց միևնույն ժամանակ սաստիկ բարկացավ և անմիջապես դուրս պիտի վռնդեր նրան, եթե ես վեհանձնորեն չմիջամտեի։ Թագուհին մի անգամ դրել էր իր սենյակում մի ծուծոսկր, որից ուղեղը հանելով, ոսկորը կրկին դրել էր պնակի մեջ, ծայրը դեպի վեր․ թզուկը, օգտվելով պատեհությունից, այն ժամանակ, երբ Գլյումդալկլիչը բուֆետ էր գնացել, բարձրացավ այն նստարանը, որի վրա կանգնած աղջիկը ճաշին ինձ սպասարկում էր, բռնեց իմ երկու ձեռքից, ոտներս միմյանց սեղմեց և ինձ մինչև գոտիս ներս կոխեց դատարկ ոսկրը, ուր ես միառժամանակ մնացի շատ ծիծաղելի կացության մեջ։ Թերևս մի րոպե ժամանակ անցավ, նախքան կնկատեին, թե ինչ պատահեց, քանի որ ես չէի ուզում գոռալով ինձ նվաստացնել։ Որովհետև հազիվ է պատահում, որ թագավորները տաք կերակուր ուտեն, ուստի ես իմ ոտները չքաշեցի, այլ միայն իմ գուլպաներն ու անդրավարտիկը թշվառ վիճալի մեջ ընկան։ Թզուկը, շնորհիվ իմ միջամտության, ծեծից բացի, ուրիշ պատիժ չկրեց։
Թագուհին հաճախ ծաղրում էր իմ վախկոտությունը և սովորաբար հարցնում, թե արդյոք իմ բոլոր հայրենակիցներն էլ այդպես երկչո՞տ են, ինչպես ես։ Առիթը, ահա, այս էր։ Այդ թագավորության մեջ ամառը շատ ճանճ է լինում, այդ զզվելի միջատները, որոնցից ամեն մեկը Դընստեբլի արտույտի մեծություն ունի, իրենց անընդհատ բզզոցներով ու թռիչքներով ականջիս տակ, ճաշի ժամանակ, ինձ ամենևին հանգիստ չէին տալիս։ Հաճախ նրանք գալիս ու նստում էին իմ կերակրի վրա, թողնելով այնտեղ իրենց գարշելի կղանքներն ու ձվերը․ այդ ամենը ես որոշակի կերպով տեսնում էի, ինչ որ մնում էր անտեսանելի տեղացիների համար, որոնց աչքերն այնքան սուր չէին մանր առարկների նկատմամբ։ Երբեմն էլ այդ ճանաճերը ճանճերը նստում էին իմ քթի ու ճակատի վրա՝ սաստիկ կծում և զզվելի հոտ տարածում․ և ես ամենայն հեշտությամբ նրանց թաթերի վրա տեսնում էի հետքերն այն մածուցիկ նյութի, որի օգնությամբ, ինչպես մեր բնագետներն են ասում, այդ արարածները կարողանում են գլխիվայր քայլել առաստաղի վրա։ Մեծ ուժ էր հարկավոր, որպեսզի ինձ պաշտպանեմ այդ գարշելի անասուններից՝ մանավանդ, որ առանց նողկանքի չէի կարողանում տեսնել, թե ինչպես են նրանք մոտենում ինձ։ Թզուկը սովորություն ուներ իր ափի մեջ առնել այն միջատներից մի քանիսը, ինչպես մեզ մոտ դպրոցական տղաներն են անում, և հանկարծակի բաց թողնել իմ քթի տակ՝ ինձ վախեցնելու և թագուհուն զվարճություն պատճառելու համար։ Ճարս կտրած դանակովս մաս֊մաս էի անում նրանց, երբ նրանք թռչում էին օդում, և իմ ճարպկությամբ մեծ հիացմունք պատճառում ամենքին։
Հիշում եմ, մի առավոտ Գլյումդալկլինչն արկղի մեջ ինձ դուրս էր բերել պատուհանի առաջ, մաքուր օդ ծծելու ինչպես նա սովորաբար անում էր լավ եղանակներին (որովհետև ես երբեք չէի համաձայնվում, որ իմ արկղը կախեն, պատուհանի հետևին, մեխից, ինչպես մենք Անգլիայում կախում ենք թռչունների վանդակները)։ Ես բաց էի արել իմ պատուհանը, նստել սեղանի առաջ նախաճաշի փոխարեն ուտելու մի կտոր քաղցր կարկանդակ, երբ քսանի չափ բոռեր, բուրմունքից հրապուրված, ներս թռան սենյակը մի այնպիսի բզզոցով, որ ավելի բարձր էր, քան քսան փքափողի ձայնը։ Նրանցից մի քանիսը գրավեցիմ գրավեցին իմ կարկնդակն կարկանդակն ու կտոր֊կտոր արին, մյուսները թռան իմ գլխի և երեսի շուրջը՝ խլացնելով ինձ իրենց աղմուկով ու սարսափ ազդելով իրենց ահռելի խայթոցներով։ Սակայն ես խիզախություն ունեցա վեր կենալու, հանելու իմ թուրն ու հարձակվելու նրանց վրա։ Չորսին ես սատկեցրի, իսկ մյուսները փախան․ ապա անմիջապես ես փակեցի պատուհանս։ Այդ միջատները կաքավի չափ մեծ էին։ Ես հանեցի նրանց խայթոցները և տեսա, որ մեկ ու կես մատնաչափ երկարություն ունեն և ասեղի պես սուր են։ Ամենայն խնամքով ես այդ ամենը պահեցի և հետագայում մյուս հազվագյուտ իրերի հետ միասին, Եվրոպայի զանազան մասերում ցույց տվի, իսկ Անգլիա վերադառնալուց հետո, երեքը տվի Գրիշեմ Կոլեջին, իսկ չորրորդը պահեցի ինձ համար։
==Գլուխ չորրորդ==
Երկրի նկարագրությունը։ Ներկա աշխարհագրական քարտեզի սրբագրության մի առաջարկ։ Թագավորի պալատն ու մի քանի տեղեկություն մայրաքաղաքի մասին։ Հեղինակի ճանապարհորդության միջոցները։ Գլխավոր տաճարի նկարգրությունը։նկարագրությունը։
Այժմ ես մտադիր եմ ընթերցողին տալ այդ երկրի համառոտ նկարագրությունը, գոնե այն չափով, որչափով ես ճանապարհորդեցի այդտեղ, նրանց մայրաքաղաք Լորբրուլդրուդից մոտ երկու հազար մղոն շրջագծով։ Թագուհին, որին ես ուղեկցում էի, երբեք այնքան հեռու չէր գնում, երբ նա ընկերակցում էր թագավորին նրա ճանապարհորդությունների ժամանակ, այլ կանգ էր առնում մի որևէ տեղ և սպասում, մինչև որ նորին մեծությունն իր երկրի սահմանները վերադառնա։ Այդ արքայի հողերի տարածությունը մոտ վեց հազար մղոն<ref>Վեց հազար մղոն․ ― գրքի Գրքի քարտեզի վրա Բրոդինգնեգն անհամեմատ ավելի փոքր է․ կարող է պատահել, որ հանցանքը քարտեզ կազմողինն է։</ref> երկարություն ունի ու երեքից մինչև հինգ հազար մղոն լայնություն։ Այդ հանգամանքը բերում է ինձ այն եզրակացության, որ մեր աշխարհագետները մեծ սխալ են գործում, երբ ենթադրում են, թե Ճապոնիայի և Կալիֆորնիայի մեջտեղը համատարած օվկիանոս է․<ref>Ճապոնիայի և Կալիֆորնիայի մեջտեղը համատարած օվկիանոս է․ ― Այն ժամանակվա աշխարհագրագետների մեջ տարաձայնություն կար, թե Ճապոնիան Ամերիկայի հետ ցամաքով է միացած, թե՞ ոչ։</ref> ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ այդտեղ Թաթարիստանի խոշոր ցամաքին հակակշիռ մի երկիր պիտի լինի․ ուստի նրանք պետք է իրենց աշխարհագրական քարտեզների մեջ ուղղում մտցնեն, միացնելով այդ ընդարձակ հողերն Ամերիկայի հյուսիս֊արևմտյան մասերին, մի բան, որին ես պատրաստ եմ իմ աջակցությունը ցույց տալու։
Այս թագավորությունը մի թերակզղի թերակղզի է՝ եզերված հյուսիս֊արևելքից երեսուն մղոն բարձրության մի լեռնաշղթայով, որ գագաթների հրաբուխների պատճառով միանգամայն անանցանելի է։ Ամենախոշոր գիտնականներն անգամ չգիտեին, թե այդ լեռների հետեն ի՞նչ տեսակ մահկանացուներ են ապրում, և կամ առհասարակ այնտեղ բնակիչներ կա՞ն, թե ոչ։ Թերակղզին մյուս երեք կողմերից շրջապատված է օվկիանոսով։ Ամբողջ թագավորության մեջ մի հատիկ նավահանգիստ չկա, և ափերի այն մասերը, ուր գետերը թափվում են ծովը, այնքան լիքն են սրածայր ժայռերով, ու ծովն էլ սովորաբար այնքան փոթորկալից է, որ ոչ ոք չի խիզախում մտնել ծովն՝ անգամ փոքրիկ նավակով, այնպես որ այդ մարդիկ աշխարհի մյուս մասի հետ հարաբերություն ունենալուց միանգամայն զրկված են։ Սակայն նրանց լայն գետերը լիքն են նավերով և հիանալի ձկներով առատ․ Նրանք ծովից ոչ մի ձուկ չեն բերում, որովհետև ծովային ձկները նույն մեծությունն ունեն, ինչ որ Եվրոպայում, հետևապես և արժեք չունեն նրանց համար․ այստեղից պարզ է, որ բնությունն արտադրելով այնպիսի վիթխարի մեծության կենդանիներ ու բուսականություն, սահմանափակել է նրանց գույությունն գոյությունն այդ երկրամասում, մի հանգամանք, որի պատճառները թողնում ենք փիլիսոփաներին լուծելու։ Սակայն երբեմն նրանք բռնում են և ապառաժներին զարկված կետ ձկները, որոնց միսը հասարակ ժողովուրդը սիրով գործ է ածում կերակրի տեղ։ Ես տեսա այնպիսի մեծության կետեր, որ մի մարդ իր ուսին դժվարությամբ էր կարողանում տանել․ երբեմն հետաքրքրության համար այդ ձկներից զամբյուղի մեջ բերում են Լորբրուլդրուդ։ Դրանցից մեկը ես տեսա թագավորի սեղանի վրա, մի ափսեի մեջ․ այդ ձուկը, ճիշտ է, համարվում է իբրև հազվագյուտ կերակուր, բայց ես չնկատեցի, որ թագավորը սիրեր, որովհետև ինձ թվաց նույնիսկ, որ նրա մեծությունը զզվանք պատճառեց թագավորին, թեև ես Գրենլանդիայում ավելի խոշորներն եմ տեսել։
Այդ երկիրը շատ խիտ բնակչություն ունի և պարունակում է հիսուն մեկ ավան, մոտ հարյուր պարսպապատ քաղաք ու բազմաթիվ գյուղեր։ Իմ հարցասեր ընթերցողին բավարարելու համար բավական է, եթե ես նկարագրեմ Լորբրուլդրուդը։ Քաղաքը երկու հավասար մասի է բաժանված և գտնվում է նրա միջով անցնող գետի ափին։ Նա ունի մոտ ութսուն հազար տուն և վեց հարյուր հազար բնակիչ։ Երկարությամբ մոտ երեք գլոնգլունգ է (որ անում է մոտ հիսունչորս անգլիական մղոն), իսկ լայնությամբ՝ երկու և կես գլոնգլունգ․ ես անձամբ հաշվեցի այդ տարածությունը թագավորի հրամանով պատրաստած քարտեզի վրա, որ փռել էին գետնին և հարյուր ոտնաչափ տեղ էր բռնում։ Ոտաբոբիկ մի քանի անգամ անցա նրա տրամագծի և շրջագծի վրայով և հաշվելով իմ քայլերը, ըստ մասշտաբի, ճիշտ կերպով որոշեցի քաղաքի տարածությունը։
Թագավորի պալատը մի համաչափ կառուցվածք չէր, այլ շինությունների մի կույտ՝ մոտ յոթ մղոն շրջագծով․ գլխավոր սենյակները սովորաբար ունեն երկու հարյուր քառասուն ոտնաչափ բարձրություն և դրա համեմատ էլ՝ երկարություն ու լայնություն։ Գլյումդալկլիչի և ինձ համար հատկացրել էին մի կառք, որով նա իր վարժուհու հետ հաճախ գնում էր շրջագայելու կամ թե չէ գնում էին խանութները․ իսկ ես միշտ մասնակցում էի նրանց զբոսանքներին՝ իմ արկղում նստած․ սակայն աղջիկը հաճախ, ցանկությանս համաձայն, հանում էր ինձ այնտեղից և ձեռքի մեջ պահում, որպեսզի փողոցներով անցնելիս ինձ համար ավելի հարմար լինի տեսնել տներն ոը ու մարդկանց։ Իմ հաշվով մեր կառքը Վեստմինստրի սրահի չափ էր, բայց ոչ նրա չափ բարձր, թեև շատ դժվար է ստույգն ասել։ Մի օր վարժուհին հրամայեց մեր կառապանին, որ մի խանութի առաջ կանգ առնի, ուր մուրացկանները, առիթից օգտվելով, շրջապատեցին կառքը, և իմ արջև առջև բացվեց սոսկալի, անգլիացու աչքին միանգամայն անսովոր, տեսարան։ Նրանց մեջ մի կին կար, որ քաղցկեղ ուներ․ նրա կուրցքն ահռելի կերպով ուռել էր ու վրան երևում էին այնպիսի մեծության վերքեր, որ նրանցից երկուսի կամ երեքի մեջ հեշտությամբ կարող էի ներս մտնել և ամբողջ մարմնով թաքնվել։ Մի ուրիշ մուրացկանի վզից կախված էր մի ուռուցք, որ բրդով լիքը հինգ հակի չափ էր։ Երրորդը կանգնած էր փայտե ոտների վրա, յուրաքանչյուրը 20 ոտնաչափ բարձրությամբ։ Բայց ամենանողկալի բանը նրանց հագութտների հագուստների վրա սողացեղ ոջիլներն էին։ Հասարակ աչքով ես այդ պարազիտների թաթերն ավելի լավ էի տեսնում, քան խոշորացույցով, երբ մենք դիտում ենք մեր եվրոպական ոջիլները․ նույնքան պարզ կերպով ես տեսնում էի նրանց դնչերը, որոնցով նրանք խոզի պես, կեր էին որոնում։ Նման կենդանիներ կյանքիս մեջ ես առաջին անգամն էի տեսնում, և մեծ հետաքրքրությամբ անդամահատության կենթարկեի նրանցից մեկն ու մեկին, թեև նրանց զզվելի տեսքից սիրտս խառնում էր․ ափսոս միայն, որ անդամահատական գործիքներս հետս չէին (դժբախտաբար մնացին նավի մեջ)։
Բացի այն արկղը, որի մեջ ինձ սովորաբար տանում էին, թագուհին պատվիրեց մի տասներկու ոտնաչափ երկարությամբ ու տասը ոտնաչափ բարձրությամբ ավելի փոքր արկղ, հատկապես ճանապարհորդությունների համար, որովհետև մյուսը շատ մեծ էր Գլյումդալկլիչի ծնկներին դնելու, և կառքի մեջ ավելի շատ տեղ էր բռնում։ Այդ արկղը շինեց միևնույն արհեստավորը, ըստ իմ ցուցմունքների։ Դա ամբողջովին քառակուսի ձև ուներ, երեք կողմից, ամեն պատի մեջտեղը, մի֊մի պատուհան՝ երկաթե ճաղերով վանդակապատած՝ երկար ճանապարհորդությունների ժամանակ դժբախտ պատահարներից ինձ պաշտպանելու համար։ Չորրորդ կողմից, ուր պատուհան չկար, երկու օղակ էր ամրացված, որոնց միջով ինձ տանող մարդը, երբ ես ուզում էի ձիով ճանապարհ գնալ, անց էր կացնում մի կաշվե փոկ ու կապում իր գոտուն։ Այդ մարդու դերը միշտ կատարում էր ամենահավատարիմ և ընդունակ ծառաներից մեկը, որին ես կարող էի վստահել, երբ ես ուղեկցում էի թագավորին ու թագուհուն, կամ ցանկություն էի հայտնում այգիները տեսնելու և կամ երբ Գլյումդալկլիչը հիվանդության պատճառով չէր լինում, իսկ ես այցելության էի գնում պալատական մի որևէ նշանավոր տիկնոջ կամ մինիստրի, որովհետև արդեն մեծ պաշտոնայների պաշտոնյաների շրջանում ծանոթություն ու համարում էի ձեռք բերել, թեև իմ կարծիքով ոչ այնքան իմ սեփական արժանիքների շնորհիվ, որքան նորին մեծության և օգոստափառ թագուհու բարյացակամության հետևանքով։ Ճանապարհորդությունների ժամանակ, երբ ես հոգնածություն էի զգում կառքի մեջ, ձիավոր ծառաներից մեկն վերցնում էր արկղն ու դնում իր առաջը՝ բարձի վրա և երեք կողմի պատուհաններից դիմացս բացվում էր բնության ողջ տեսարանը։ Արկղի մեջ ես ունեի մի ճանապարհորդական մահճակալ, առաստաղից կախված մի ճոճք, երկու աթոռ ու մի սեղան՝ հատակին ամուր կպցրած, որպեսզի կառքի և ձիու ցնցումներից վայր չընկնեն։ Ծովային ճանապարհորդություններին վաղուց վարժված՝ այդ ցնցումները, որքան էլ երբեմն ուժեղ լինեին, առանձնապես չէին խանգարում ինձ։
Երբ ես ցանկություն էի հայտնում քաղաքը տեսնելու մտնում էի ճանապարհորդական տնակը, որ Գլյումդալկլիչը դնում էր իր ծնկների վրա ու նստում պատգարակի մեջ, որ, ըստ երկրի սովորության, տանում էին չորս հոգի՝ թագավորական երկու ուրիշ սպասավորների ուղեկցությամբ։ Ժողովուրդը, որ հաճախ լսել էր իմ մասին, մեծ հետաքրքրությամբ շրջապատում էր մեզ, և աղջիկը սիրահոժար կերպով հրամայում էր պատգարակի սպասավորներին կանգ առնելու, ապա վերցնում էր ինձ իր ձեռքի վրա, որպեսզի հարմարություն տա նրանց՝ ինձ տեսնելու։
Ես մեծ ցանկություն ունեի տեսնելու գլխավոր տաճարը և մասնավորապես նրա վրա բարձրացող աշտարակը, որ թագավորության մեջ համարվում էր ամենից բարձրը։ Վերջապես մի օր իմ դայակը տարավ ինձ այնտեղ, բայց ճիշտն ասած, ես հետ դարձա հուսախաբված, որովհետև աշտարակի բարձրությունը երեք հազար ոտնաչափից ավելի չէր՝ հաշված գետնից մինչև վերին, սրածայր կատարը․ իսկ եթե վերցնելու լինենք այդ ժողովրդի և եվրոպացիների մեջ եղած տարբերությունը՝ զարմնալու մի առանձին բան չկար, և ոչ էլ այդ աշտարակը հարաբերաբար հավասար էր (եթե չեմ մոռացել) Սալիսբըրի զանգակատան բարձրթյան։բարձրության։<ref>Սալիսբըրի զանգակատունը․ ― Ունի 404 ոտնաչափ բարձրություն։ Մինչդեռ բրոբդինգնեգցիների 3000 ոտնաչափը հավասար է միայն 250 անգլիական ոտնաչափի։</ref> Սակայն չնվաստացնելու համար այդ ժողովրդին, որի հանդեպ իմ ամբողջ կյանքում չափազանց երախտապարտ պիտի լինեմ, հարկավոր է խոստովանել, որ այդ նշանավոր աշտարակի բարձրության պակասը լիովին լրացնում են նրա գեղեցկությունն ու ամրությունը։ Նրա պատերը մոտ հարյուր ոտնաչափ հաստ են, տաշած քարերից շինած, ամեն մի քարը քառասուն քառակուսի ոտնաչափ, և ամեն կողմից զարդարված աստվածների և կայսրերի իրենց իսկական հասակներից ավելի բարձր արձաններով, որոնք կերտված են մարմարից և զետեղված շինության խորշերում։ Այդ արձաններից մեկի կոտրած ճկույթը, որ ընկած էր աղբակույտի մեջ, ես չափեցի և տեսա, որ ուղղակի չորս ոտնաչափ և մեկ մատնաչափ երկարություն ունի։ Գլյումդալկլիչը փաթաթեց այն մատն թաշկինակի մեջ և գրպանում տարավ տուն, խառնելու իր մյուս խաղալիքներին, որոնց շատ սիրահար են աղջիկները, ինչպես սովորաբար նրա հասակի ամեն մի երեխա։
Թագավորի խոհանոցն իրոք մի ազնիվ, կամարակապ շենք է և մոտ վեց հարյուր ոտնաչափ բարձությամբ։ Գլխավոր հնոցի լայնությունը տասը քայլ ավելի նեղ է, քան Սուրբ Պողոսի գմբեթը, որ հետագայում, Լոնդոն վերադառնալուց հետո, դիտմամբ չափեցի։ Թերևս դժվարությամբ պիտի հավատային ինձ, եթե ես սկսեի նկարագրել այդ խոհանոցի միս խորովելու երկաթե ցանցերը, վիթխարի ամաններն ու կաթսաները, շամփուրի վրա քաշած մսերի ահագին կտորները և ուրիշ շատ մանրամասնություններ․ վերջապես խիստ քննադատները կարող եմ մտածել, թե ես մի փոքր չափազանցնում եմ, ինչպես սովորաբար անում են ճանապարհորդները։ Սակայն այդ քննադատությունից խուսափելու ցանկությունը, ես վախենում եմ, որ ինձ բերի մի ուրիշ չափազանցության․ եթե այս բնագրությունը պատահմամբ թարգմանվի բրոբդինգնեգցիների լեզվով (Բրոդինգնեգն այդ թագավորության ընդհանուր անունն է) ու հրատարակվի այնտեղ, այն ժամանալ ժամանակ թագավորը և իր ժողովուրդն իրավունք կունենան գանգատվելու այն վիրավորանքի համար, որ ես հասցրել եմ նրանց, տալով սխալ և նվազեցուցիչ տեղեկուցյուն տեղեկություն նրանց մասին։
Նորին մեծությունն իր գոմում պահում է հազիվ վեց հարյուր ձի․ այդ ձիերը սովորաբար հիսունչորսից մինչև վաթսուն ոտնաչափ բարձրություն ունեն։ Իսկ երբ տոն օրերին թագավորը մի հեռու տեղ է գնում, նրան ուղեկցում է հինգ հարյուր ձիուց բաղկացած պահակախումբ, որ սկզբում ինձ եղածների մեջ թվաց ամենից հոյակապը, մինչև որ չտեսա նրա ռազմի պատրաստ բանակը, որի մասին ես ուրիշ տեղ առիթ կունենամ խոսելու։
Մի ուրիշ անգամ Գլյումդալկլիչն ինձ մենակ էր թողել դալար խոտի վրա, իսկ ինքը, մի փոքր հեռու ման էր գալիս իր վարժուհու հետ։ Այդ ժամանակ հանկարծակի կերպով տեղաց կարկուտի մի այնպիսի սոսկալի տարափ, որ ես նրա ուժից իսկույն փռվեցի գետնին, և երբ ես ընկած էի՝ կարկուտի հատիկները մի այնպիսի ջարդ տվին իմ ամբողջ մարմնին, որ կարծես թե ինձ ծեծել էին թենիսի գնդակներով․ չորեքթաթ տալով մի կերպ սողացի և երեսի վրա պառկած պատսպարվեցի ծոթրինի ածվի մեջ, սակայն ոտից մինչև գլուխ ես այնպես ջարդված էի, որ տասն օր պառկեցի անկողնում։ Այստեղ զարմանալու բան չկա, որովհետև բնությունն այս երկրում իր բոլոր գործողությունների մեջ ևս պահպանում է միևնույն հարաբերությունը, այդ պատճառով այստեղ կարկտի ամեն մի հատիկը հազար ութ հարյուր անգամ ավելի մեծ է, քան Եվրոպայում, որ ես կարող եմ հաստատել իմ արած փորձով, որովհետև հետաքրքրության համար այդ հատիկները կշռել և չափել եմ։
Բայց միևնույն պարտեզում ես ունեցա մի ավելի վտանգավոր արկած, երբ իմ դայակը թողել էր ինձ, իր կարծիքով, մի ապահով տեղ՝ մեն֊մենակ, համաձայն իմ հաճախակի խնդիրներին, որպեսզի հնարավորություն ունենամ հանձնվելու իմ սեփական մտքերին․ նա իմ փոքրիկ արկղը, իրեն նեղություն չտալու համար, թողել էր տանը, ինքն էլ, իր վարժուհու ու մի քանի ծանոթ տիկինների հետ, գնացել էր պարտեզի մյուս ծայրը։ Երբ նա գտնվում էր այնքան հեռու, որ ինձ չէր կարող լսել, հանկարծ մոտեցավ պարտիզպաններից մեկի սպիտակ, իսպանական շունը, որ պատահմամբ մտել էր պարտեզը և թափառում էր այնտեղ, ուր ես էի պառկել։ Նկատելով ինձ, շունը հարձակվեց վրաս և ինձ իր բերանի մեջ դրած՝ ուղղակի վազեց իր տիրոջ մոտ, ապա զգուշությամբ վայր դրեց գետնին ու պոչը սկսեց շարժել։ Բարեբախտաբար շունն այնպես լավ էր դաստիարակված, որ երբ ինձ տարավ իր ատամների մեջ՝ ոչ վնաս տվեց ինձ, և ոչ էլ, մինչև անգամ, շորերս պատռեց։ Խեղճ պարտիզպանը, որ ինձ լավ ճանաչում էր և շատ սիրալիր էր հետս, սոսկալի վախեցավ։ Նա զգույշ կերպով վերցրեց ինձ իր երկու ձեռքի մեջ ու հարցրեց, թե ինչպե՞ս է իմ զգացողությունը․ բայց ես այնպե՜ս ապշել էի և շունչս էլ այնպե՜ս կտրել էր, որ ոչ մի խոսք չկարողացա պատասխանել։ Մի քանի րոպեից հետո եո ես ուշքի եկա, և նա ինձ ողջ֊առողջ տարավ իմ փոքրիկ դայակի մոտ, որն արդեն վերադարձել էր ինձ թողած տեղն ու սրտաճաք եղել, երբ տեսել էր, որ ես չկամ և իր կանչերին էլ չեմ պատասխանում․ նա խիստ կերպով շան համար հանդիմանեց պարտիզպանին ։ Բայց այդ դեպքը մնաց գաղտնի և արքունիքում ոչ ոք չիմացավ, որովհետև աղջիկը վախենում էր թագուհու զայրույթից, իսկ ես էլ, ճիշտն ասած, մտածեցի, թե այդ պատմությունը, եթե տարածվի, կարող է վարկաբեկել ինձ։
Այդ դեպքից հետո Գլյումդալկլիչը որոշեց, որ այսուհետև տանից դուրս գալիս, նա ոչ մի վարկյան վայրկյան ինձ աչքաթող չպիտի անի։ Վաղուց ի վեր ես վախենում էի այդպիսի որոշումից ու դրա համար էլ նրանից թաքցնում էի բոլոր մանր արկածները, որ ես ունենում էի մենակ եղած ժամանակ։ Մի անգամ մի ցին, որ սավառնում էր պարտեզի վրա, հարձակվեց վրաս, և, եթե ես վճռական կերպով չհանեի թուրս ու պաշտպանվելով չմտնեի մի խիտ թփի մեջ, անշուշտ նա իր մագիլներով ինձ պիտի տաներ։ Մի ուրիշ անգամ խլուրդի քանդած թարմ հողաթմբի վրա քայլելիս ցած գլորվեցի ու մինչև իմ վիզն ընկա այդ կենդանու փորած փոսը, և հարկավոր էր հնարել հիշատակելու անարժան, մի ինչ֊որ առասպել, որպեսզի արդարանամ, թե ինչու են շորերս կեղտոտ։ Ճիշտ նունպես, երբ ես զբոսնում էի մեն֊մենակ՝ խորհելով Անգլիայի մասին, ոտիս տակ ընկավ մի խխունջի կճեպ, սայթաքեցի, վայր ընկա ու կոտրեցի աջ սրունքիս վերին մասը։
Չեմ կարող ասել՝ բավականությու՞ն էր ինձ համար, թե՞ նվաստացում, երբ իմ միայնակ զբոսանքների ժամանակ նկատում էի, որ փոքրիկ թռչունները ոչ միայն չէին վախենում ինձնից,<ref>Որ փոքրիկ թռչունները ոչ միայն չէին վախենում ինձնից․․․ ― Արևային կղզիներից մեկի վրա Սիրանոն նկատում է միևնույն բանը։</ref> այլ կես յարդ հեռավորության մոտենում էին ինձ՝ ճիճու և այլ կուտ գտնելու համար այնքան անտարբեր ու վստահ, որ կարծես թե կողքին ոչ մի արարած չկա։ Հիշում եմ՝ մի կեռնեխ հանդգնեց իր կտուցով ձեռքիցս խլել կարկանդակը, որ Գլյումդալկլիչը նոր էր բերել նախաճաշի համար։ Երբ փորձում էի այդ թռչուններից մեկին բռնել, նրանք անվախ կերպով դառնում էին դեպի ինձ, աշխատելով կծել իմ մատները, որ ես վախենում էի ցույց տալ․ ապա անհոգ կերպով հետ էին թռչում առաջվա պես ճիճու կամ խխունջ որսալու։ Բայց մի օր վերցրի մի հաստ ցուպ և ամբողջ ուժով այնպես հաջող խփեցի մի կանեփակերի, որ նա կիսամեռ վայր ընակավ․ ընկավ․ երկու ձեռքով ես բռնեցի նրա վզից և հաղթանակով վազեցի դեպի իմ դայակը։ Սակայն թռչունը, որ հարվածից միայն անզգայացել էր, ուշքի եկավ և սկսեց իր թևերով երկու կողմից այնքան հարվածել իմ գլխին ու մարմնին, որ քսան անգամ թվաց ինձ, թե բաց պիտի թողնեմ, չնայած նրան, որ երկարած ձեռներով բռնել էի նրան և նա չէր կարողանում իր կտուցը հասցնել ինձ։ Բայց շուտով ծառաներից մեկն ինձ օգնության հասավ ու կտրեց թռչունի վիզը, իսկ մյուս օրը թագուհու հրամանով ճաշին այդ թռչունը տվին ինձ։ Այդ կանեփակերը, որքան ես հիշում եմ, ավելի մեծ թվաց, քան անգլիական կարապը։ Հաճախ պալատական կանայք հրավիրում էին Գլյումդալկլիչին իրենց սենյակը և առաջարկում, որ ինձ հետը բերի, որպեսզի ինձ տեսնելով և ձեռք տալով բավականություն ստանան։ Հաճախ մերկացնելու չափ հանում էին իմ շորերն ու դնում իրենց կրծքին, որ ինձ համար միանգամայն անհաճելի էր, որովհետև, ճշմարիտն ասած, նրանց մաշկից շատ վատ հոտ էր գալիս։ Այդ հանգամանքն այստեղ ես հիշում եմ, չունենալով ոչ մի մտադրություն վարկաբեկելու այդ չքնաղ տիկիններին, որոնց հանդեպ ես հարգանքով եմ լցված, պարզապես ինձ թվում է, որ իմ զգայարանները, իմ հասակիս համեմատ, ավելի նուրբ են, և ոչ մի հիմք չկա կարծելու, որ այդ արժանապատիվ էակներն իրենց սիրեկաններին կամ միմյամց համար պակաս հաճելի են, քան թե նույն կարգի էակները մեզ մոտ՝ Անգլիայում։ Վերջապես ես գտնում եմ, որ նրանց բնական հոտն ավելի տանելի է, քան այն անուշահոտ օծանելիքները, որ նրանք սովորաբար գործ են ածում և որոնցից ես միշտ զզվանք եմ զգում։ Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես մի տաք օր, երկարատև ֆիզիկական աշխատանքից հետո մի լիլիպուտ, որ իմ մտերիմ բարեկամներից մեկն էր, համարձակվեց գանգատվել, թե ինձնից վատ հոտ է գալիս, թեև ես այդ պակասությունը նույնքան քիչ ուեմ, որքան և իմ սեռի ներկայացուցիչների մեծագուն մասը․ ենթադրում եմ, որ լիլիպուտի զգայնությունը նույնքան նուրբ էր իմ հանդեպ, որքան իմը՝ այդ հսկաների հանդեպ։ Սակայն միևնույն ժամանակ արդարացի լինելու համար պիտի ասեմ, որ թագուհու և իմ դայակ Գլյումդալկլիչի մարմինները նույնքան հոտավետ են, որքան ամենաբարեկիրթ անգլիական լեդիների մարմինները։
Ամենաանհաճո բանն ինձ համար պալատական տիկինների (երբ իմ փոքրիկ դայակը բերում էր ինձ նրանց մոտ) անպատկառ վերաբերմունքն էր։ Կարծես թե ես նրանց համար մի անարժեք արարած լինեի։ Նրանք հանվում էին մերկանալու չափ, և իմ ներկայությամբ, երբ ես կանգնած էի լինում նրանց զուգվելու սեղանի վրա, նրանց մերկ մարմինների առաջ, նրանք փոխում էին իրենց շապիկները, բայց ես հավատացնում եմ ձեզ, որ այդ տեսարանն ամենևին չէր գայթակղեցնում ինձ և ուրիշ ոչ մի զգացմունք իմ մեջ չէր առաջացնում, բացի զզվանքից ու նողկանքից․ երբ ես մոտիկից նայում էի, նրանց կաշին սաստիկ կոպիտ էր երևում և անողորկ, խայտաբղետ ու ափսեի մեծությամբ բնական բծերով, իսկ մազերը, որոնցով ծածկված էր կաշին, հաստ պարանների էին նման․ նրանց մարմինների մյուս մասերի մասին ես լռությամբ կանցնեմ։ Ճիշտ նույնպես նրանք ամենևին չէին քաշվում իմ առաջ թափելու այն, ինչ նրանք խմել էին, որ պակասը երկու տակառի չափ էր, և մի ամանի մեջ, որ երեք տոննա տարողություն ուներ։ Այդ տիկիններից ամենագեղեցիկը, որ մի չարաճճի, տասնվեց տարեկան աղջիկ էր, երբեմն նստեցնում էր ինձ իր ծծի պտուկի վրա և ստիպում, որ ես նրա մարմնի վրա զանազան արշավանքներ կատարեմ․ սակայն ընթերցողը թույլ կտա ինձ հետագա մանրամասնությունների մեջ չմտնել։ Այդ ամենն այն աստիճանի անհաճո էր ինձ, որ ես խնդրեցի Գլյումդալկլիչին՝ մի պատճառ հնարի, որպեսզի ես այդ աղջկա հետ այլևս չտեսնվեմ։
Մի օր մի երիտասարդ ջենտլմեն, որ իմ դայակի վարժուհու ազգականն էր, նրանց հրավիրեց որ գան և տեսնեն մի գլխատություն։ Դատապարտյալը մի ոճրագործ էր, որ սպանել էր այդ ջենտլմենի մտերիմ ծանոթներից մեկին։ Գլյումդալկլիչին հազիվ համոզեցի, որ ընկերակցի իրենց, որովհետև նա ի բնե քնքշասիրտ էր․ իսկ ինչ վերաբերում է ինձ, թեև ես զզվում եմ նման տեսարաններից, այնուամենայնիվ իմ հետաքրքրությունը հրապուրեց տեսնելու մի բան, որ իմ կարծիքով շատ արտասովոր պիտի լիներ։ Ոճրագործին կապել էին մի աթոռից, որ դրված էր հատկապես պատրաստած կառափնատի վրա․ նրա գլուխը կտրեցին մի սրով, որ մոտ քառասուն ոտնաչափ երկարություն ուներ։ Նրա երակներից ու շնչափողից արյունը խփեց մի այնպիսի ուժով և առատությամբ, որի հետ չէր կարող մրցել Վերսալի մեծ շատրվանը, և գլուխը ընկնելիս այնպես բախվեց կառափնատի հատակին, որ ես ցնցվեցի, թեև առնվազն կես անգլիական մղոն հեռավորության վրա էի։
Թագուհին, որը հաճախ լսել էր իմ ծովային ճանապարհորդությունների մասին, և միշտ օգտվում էր առիթից զվարճացնելու ինձ, երբ ես մելամաղձոտ էի լինում, մի անգամ հարցրեց, թե ես առագաստ կամ թի գործածել գիտե՞մ, կամ թե չէ թիավարության մի փոքրիկ վարժությունն օգտակար չէ՞ր լինի իմ առողջության համար։ Ես պատասխանեցի, թե երկուսից էլ լավ հասկացողություն ունեմ։ Թեև իսկական արհեստով եղել եմ վիրաբույժ կամ նավային բժիշկ, սակայն հաճախ, երբ հարկը պահանջել է, ստիպված եմ եղել աշխատել, իբրև սովորական նավաստի։ Միայն չգիտեի, թե ինչպե՞ս կարելի էր թագուհու ցանկությունը գլուխ բերել այդ երկրում, ուր ամենափոքր մակույկը հավասար էր մեր առաջնակարգ ռազմանավին, իսկ այն նավակը, որ ես կարող էի ղեկավարել, երբեք չէր դիմանա այստեղի գետերի հորձանքներին։ Օգոստափառ թագուհին ավելացրեց, որ եթե ես կազմելու լինեմ նավի նախագիծը, նրա հյուսնը կշինի, իսկ նավարկության համար ինքն ավազան պատրաստել կտա։ Հյուսնը, որ մի հմուտ վարպետ էր, տասն օրվա ընթացքում իմ ցուցմունքով շինեց խաղալիքի պես մի նավակ՝ իր բոլոր պարագաներով, ուր հեշտությամբ կարող էր ութ եվրոպացի նստել։ Երբ նավակը շինած պատրաստ էր, թագուհին այնպես հիացավ, որ գիրկն առած այն՝ վազեց թագավորի մոտ․ թագավորը հրամայեց, որ այդ նավակը ինձ հետ միասին, փորձի համար դնեն ջրով լի մի տաշտակի մեջ, ուր տեղի պակասության պատճառով չկարողացա բանեցնել իմ զույգ թիերը։ Բայց թագուհին սկզբում այլ ծրագիր էր նախագծել։ Նա հրամայել էր իր հյուսնին շինել փայտե մի երկար տաշտ երեք հարյուր ոտնաչափ երկարությամբ, հիսուն ոտնաչափ լայնությամբ և ութ ոտնաչափ խորությամբ, որ դրված էր պալատի մյուս սենյակի հատակին, պատի տակ, և որպեսզի չկաթի՝ լավ ձյութած էր։ Հատակին մի ծորակ կար՝ հնացած ջուրը բաց թողնելու համար, և երկու ծառա հեշտությամբ կես ժամվա մեջ կարող էին կրկին ջրով լցնել։ Այդտեղ ես հաճախ թիավարում էի թե՛ իմ հաճույքի և թե՛ թագուհու և իր ֆրեյլինների, որոնց մեծ զվարճություն էր պատճառում իմ հմտությունն ու ճարպկուցյունը։ ճարպկությունը։ Հաճախ ես առագաստ էի պարզում, և այդ դեպքում ինձ մնում էր միայն նավը կառավարել, որովհետև պալատական կանայք քամի էին անում իրենց հովհարներով․ իսկ երբ նրանք հոգնում էին, մանկլավիկներից մի քանիսը սկսում էին փչել բերանով, և այդ ժամանակ ես ցույց էի տալիս իմ նավաստու վարպետությունը, թեքելով նավը մերթ դեպի աջ, մերթ դեպի ձախ։ Վերջացնելուց հետո Գլյումդալկլիչը տանում էր իմ նավակն իր սենյակն ու չորացնելու համար կախում մեխից։
Այդ վարժությունների ժամանակ մի անգամ մի դեպք պատահեց, որ քիչ մնաց կյանքից զրկվեի։ Երբ մանկլավիկներից մեկը նավակը դրեց տաշտակի մեջ Գլյումդալկլիչի վարժուհին սիրալիր կերպով վերցրեց ինձ նավը նստեցնելու, այդ րոպեին ես սահեցի նրա մատների միջից, և անկասկած քառասուն ոտնաչափ բարձրությունից ցած կգլորվեի, եթե իմ բախտից ինձ չպահեր այդ ազնիվ տիկնոջ կորսաժից դուրս ցցված գնդասեղը։ Գնդասեղի գլուխը մտավ իմ շապիկի և անդրավարտիքի գոտու մեջտեղն, ու ես մնացի օդի մեջ կախված, մինչև որ Գլյումդալկլիչը վազեց և ազատեց ինձ։
Մի ուրիշ անգամ ծառաներից մեկը, որի պարտականությունն էր երեք օրը մի անգամ մաքուր ջուր լցնել տաշտը, անուշադրությամբ թողել է, որ լիքը դույլի միջից մի մեծ գորտ ընկնի մեջը (առանց նշմարելու)։ Մինչև ինձ նավակ նստեցնելը գորտը թաքնվել էր․ բայց երբ նստելու տեղ տեսավ, վեր ցատկեց և ծանրությամբ այնքան թեքեց նավակը մի կողքի վրա, որ ես ստիպված էի իմ ամբողջ քաշով հակառակ կողմից հավասարակշռել նրան, որպեսզի նավակըչ ընկղմի։ նավակը չընկղմի։ Երբ գորտն արդեն նավակի մեջ էր, սկսեց իմ գլխի վրայով հետ ու առաջ ցատկոտել և իր գարշելի լորձունքը քսել իմ երեսին ու շորերին։ Իր վիթխարի կերպարանքով նա ինձ թվաց ամենաայլանդակ կենդանին, որ կարելի է երևակայել։ Չնայած դրան Գլյումդալկլիչին խնդրեցի թույլ տա, որ դրա հաշիվը ես տեսնեմ։ Թիով մի քանի անգամ հասցրի նրա գլխին ու ստիպեցի, որ նավակից դուրս ցատկի։
Բայց այդ թագավորության մեջ պատահած ամենամեծ վտանգի պատճառը եղավ մի կապիկ, որ պատկանում էր խոհանոցի ծառաներից մեկին։ Երբ Գլյումդալկլիչը գործով, կամ այցելության համար մի որևէ տեղ էր գնում, փակում էր ինձ իր սենյակի մեջ։ Եղանակը լավ էր, և սենյակի պատուհանը բաց էր, բաց էին նաև պատուհաններն ու դուռը իմ մեծ արկղի, որի մեջ ես սիրում էի ժամանակ անց կացնել, որովհետև այդտեղ շատ հարմար էր և ընդարձակ։ Երբ ես խոհերիս անձնատուր հանգիստ նստած էի սեղանիս առաջ՝ լսեցի, որ մեկը պատուհանից ներս ցատկեց ու սկսեց մի կողմից մյուսը թռչկոտել։ Թեև սաստիկ վախեցա, բայց և այնպես, առանց տեղից շարժվելու փորձեցի դուրս նայել․ և ես տեսա մի կապիկ, որ թռչկոտում էր ու վեր ու վար ոստոստում, մինչև որ նկատեց իմ արկղն ու սկսեց մեծ հաճույքով ու հետաքրքրությամբ դիտել՝ դռնից ու ամեն մի պատուհանից դեպի ներս նայելով։ Ես քաշվեցի իմ սենյակի, այսինքն արկղի հեռավոր անկյունը, բայց ամեն կողմ նայող կապիկի հայացքը մի այնպիսի սարսափ ազդեց վրաս, որ ես կորցրի մտածելու կարողությունս և խելքս չկտրեց, մահճակալի տակը մտնել, որ հեշտությամբ կարող էի անել։ Կսպիկը մի առ ժամանակ դես ու դեն նայելուց, ճչալուց ու ծամածռություններ անելուց հետո, վերջապես գտավ ինձ, և իր թաթը դռնից ներս խցկեով, մկան հետ խաղացող կատվի պես, հակառակ նրան, որ ես հաճախ նրանից խուսափելու համար մի տեղից մյուսն էի փախչում, բռնեց իմ վերարկուի փեշից (որ կարված էր այդ երկրի ամենահաստ և ամուր կերպասից) ու դուրս հանեց ինձ։ Նա վերցրեց ինձ իր աջ թաթի մեջ ու բռնեց այնպես, ինչպես, դայակը երեխային պահում է ծիծ տալու ժամանակ, ճիշտ նույն բանը ես տեսել եմ Եվրոպայում, երբ կապիկներն այդպես վերցնում էին կատվի ձագերին։ Եվ երբ ես դիմադրության փորձ արի, նա մի այնպիսի ուժով ինձ սեղմեց, որ ես ավելի խոհեմություն համարեցի ենթարկվել։ Ըստ երևույթին նա ինձ իր սեփական ցեղի մանուկներից մեկի տեղն էր ընդունել, որովհետև իր ազատ թաթով հաճախ քնքուշ փաղակշում փաղաքշում էր իմ երեսը։ Նրան ընդհատեց դռան աղմուկը, կարծես մեկը բաց էր անում․ կապիկն անմիջապես թռավ պատուհանի վրա, որտեղից ներս էր մտել, և երեք թաթի վրա, իսկ չորրորդով ինձ բռնած, ջրհորդաններով կողքի կտուրի վրա մագլցեց։ Ես լսեցի Գլյումդալկլիչի ճիչն այդ րոպեին, երբ արդեն նա ինձ տանում էր։ Խեղճ աղջիկը քիչ մնաց խելագարվի․ ամբողջ պալատը ոտքի կանգնեց․ ծառաները վազեցին սանդուղքներ բերելու․ բակից հարյուրավոր մարդիկ տեսնում էին կապիկին՝ տանիքի գլխին նստած նա բռնել էր ինձ, երեխայի պես, իր մի թաթի մեջ, իսկ մյուսով կերարում կերակրում էր ինձ՝ բերանս կոխելով զանազան ուտելիքներ, որ հանում էր նա իր դնչին կից պարկից և դմփում ինձ, երբ ես չէի ուզում ուտել։ Ներքև կանգնած ամբոխը չէր կարողանում զսպել իր ծիծաղը․ իմ կարծիքով չէր կարելի նրանց մեղադրել, որովհետև տեսարանը, անկասկած, բավականին զվարճալի էր ամենքի համար, իհարկե, ինձանից բացի։ Ոմանք սկսեցին քարեր նետել՝ կապիկին ցած բերելու հույսով, բայց այդ խստիվ արգելեցին, որովհետև այդպիսով անկասկած իմ գլուխը ջարդ ու փշուր կանեին։
Սանդուխքները դրին ու մի քանի հոգի բարձրացան վեր․ կապիկը տեսնելով նրանց ու հասկանալով, որ ինքը շրջապատված է և անկարող է իր երեք ոտքով փախչել, իսկույն բաց թողեց ինձ տանիքի վրա ու պուկ եկավ։ Եվ մնացի ես այդտեղ, հինգ հարյուր յարդ բարձրության վրա, ամեն րոպե սպասելով, որ քամին ինձ կնետի, կամ գլխապտույտից ինքս կգլորվեմ ցած․ բայց մի քաջ տղա, իմ դայակի ծառաներից մեկը, վեր բարձրացավ և ինձ իր անդրավարտիքի գրպանը դնելով, ողջ առողջ իջեցրեց ցած։<ref>Ողջ առողջ իջեցրեց ցած․ ― Monsk Mason֊ը կարծում է, որ կապիկի հետ տեղի ունեցած այդ դեպքը ներշնչել է Սվիֆտին «հնամյա մի ավանդություն, որը պատմում է այն միջոցի մասին, որով կիլդեյրների նշանավոր տոհմի ժառանգին ազատել է կապիկը»։</ref> Ես համարյա խեղդվում էի այն զզվելի ախտոտություններից, որ կապիկը խցկել էր իմ կոկորդը․ սակայն իմ սիրելի փոքրիկ դայակը բարակ ասեղով դուրս հանեց այդ ամենն իմ բերանից, որից հետո ես փսխեցի ու մի փոքր հանգստացա։ Բայց ես այնպես թուլացել էի ու այնպես ջարդվել այդ գարշելի կենդանու գրկի մեջ, որ ստիպված էի երկու շաբաթ պառկել անկողնու մեջ։ Թագավորը, թագուհին և ամբողջ արքունիքն ամեն օր հարցնում էին իմ առողջությունը, իսկ օգոստափառ թագուհին իմ հիվանդության ժամանակ մի քանի անգամ այցելեց ինձ։ Կապիկին սպանեցին և հրաման տրվեց, որ պալատի մեջ այդպիսի կենդանիներ այլևս չպահեն։
Առողջանալուց հետո, երբ ես ներկայացա թագավորին՝ հայտնելու իմ շնորհակալությունը նրա ցույց տրված շնորհի համար, նա բարեհաճեց այդ արկածի առթիվ բավականին ծիծաղել։ Նա ինձ հարցրեց, թե ի՞նչ մտքեր ու խոհեր անցան իմ գլխով, երբ ես կապիկի գրկումն էի, ինչպե՞ս հավանեցի նրա տված ուտելիքը, նրա հյուրասիրելու ձևը, և թե տանիքի մաքուր օդից արդյոք չի՞ բացվել իմ ախորժակը։ Նա ցանկացավ նաև իմանալ, թե ինչ կանեի ես նման դիպվածին իմ հայրենիքում։ Նորին մեծությանը ես պատասխանեցի, թե Եվրոպայում կապիկ չկա, բացի հետաքրքրության համար ուրիշ տեղերից բերած կապիկներից, որոնք այնքան փոքր են, որ ես հեշտությամբ տասներկուսի հախից մի անգամից կգայի, եթե նրանք փորձեին հարձակվել ինձ վրա։ Իսկ ինչ վերաբերում է այդ հրեշավոր կենդանուն, որի հետ վերջերս գործ ունեցա (իսկապես նա մի փղի չափ էր), եթե սարսափը չխլեր ինձանից թուր բանեցնելու կարողությունս (այդ խոսքերն արտասանելիս կատաղի կերպով նայեցի ու ձեռքս խփեցի թրիս դաստակին), երբ նա իր թաթը խոթեր իմ սենյակը՝ մի այնպիսի հարված կհասցնեի, որ նա ավելի շուտ ուրախ կլիներ ծլկել իմ մոտից։ Այդ խոսքերը ես արտասանեցի զորավոր շեշտով, ինչպես մի մարդ, որ բծախնդիր է, թե մի գուցե իր քաջությունը կասկածի առարկա լինի։ Այսուհանդերձ իմ ճառը ծիծաղ առաջացրեց պալատականների մեջ, որոնք չնայած նորին մեծության հանդեպ ունեցած հարգանքին, չկարողացան իրենց զսպել։ Դա առիթ տվեց խորհրդածելու, թե որքան անօգուտ է պատվի արժանանալու ջանքն այն մարդկանց կողմից, որոնք քեզ հետ ոչ հավասարվել կարող են և ոչ էլ բաղդատվել։ Եվ իմ վարմունքի բարոյական կողմը շատ հաճախ ինձ համար տեսանելի էր դառնում Անգլիա վերադառնալուց հետո, ուր մի չնչին ստահակ, որ ոչ բարձր ծագում ունի, ոչ շնորհք, ոչ խելք և ոչ էլ հասկացողություն, համարձակվում է իրեն կարևոր տեսք տալ և թագավորության մեծ մարդկանց շարքը դասել։
Օր չէր անցնում, որ ես պալատում ծիծաղի առարկա չդառանյիչդառնայի, և Գլյումդալկլիչը, չնայած իր քնքուշ վերաբերմունքին դեպի ինձ, ինքնահատուկ հեգնանքով պատմում էր իմ արկածները թագուհուն, եթե նա համարում էր, որ այդ արկածները կարող են նրան զվարճություն պատճառել։ Մի օր աղջիկն իրեն վատ էր զգում, և վարժուհին նրան իր հետ վերցրեց զբոսանքի, պալատից երեսուն մղոն հեռու՝ մաքուր օդ ծծելու համար։ Կառքը կանգ էր առել դաշտի խաչաձև մի ճանապարհի վրա․ Գլյումդալկլիչը իմ արկղը դրեց գետնին ու ես գնացի զբոսանքի։ Ճանապարհին կովի մի մեծ կույտ աղբ կար։ Ես ուզեցի ցույց տալ իմ ճարպկությունն ու փորձեցի թռչել այդ աղբի վրայից։ Ես վազեցի, սակայն թռիչքս շատ կարճ էր և ընկա ուղիղ այդ աղբի մեջտեղն ու մինչև ծնկներս խրվեցի մեջը։ Ահագին ջանք էր հարկավոր, որ ես դուրս գայի այդտեղից․ ծառաներից մեկն իր թաշկինակով լավ սրբեց իմ շորերը, իսկ Գլյումդալկլիչը մինչև տուն գալը այլևս ինձ արկղից բաց չթողեց։ Թագուհին անմիջապես իմացավ այդ արկածի մասին, իսկ սպասավորները տարածեցին ամբողջ պալատում, այնպես որ մի քանի շաբաթ ծաղրի առարկա էի ամենքի համար։
==Գլուխ վեցերորդ==
Սովորաբար շաբաթը մեկ կամ երկու անգամ ներկայանում էի թագավորին իր հարդարանքի ժամանակ, ու հաճախ տեսնում էի նրան սափրվելիս, որ սկզբում ինձ վրա մեծ սարսափ էր ազդում, որովհետև ածելին համարյա երկու անգամ մեծ էր մեր սովորական գերանդուց։ Երկրի սովորության համեմատ նորին մեծությունը շաբաթը միայն երկու անգամ էր սափրվում։ Մի անգամ սափրիչից խնդրեցի մի քիչ օճառի փրփուր, որից ես քառասուն թե հիսուն հատ մազ հանեցի։ Ապա վերցրի փայտի մի բարակ կտոր, տաշեցի այնպես, որ սանրի կողի նմանի ու վրան, մեկը մյուսից հավասար հեռավորությամբ, Գլյումդալկլիչից առած ամենաբարակ ասեղով ծակոտիներ շինեցի։ Դանակովս քերթեցի և սրեցի մազերի ծայրերն ու ամրացրի այդ ծակոտիների մեջ մի այնպիսի հմտությամբ, որ ստավբեց ստացվեց կարգին սանր․ Այդ սանրը շատ տեղին ու ժամանակին էր, որովհետև իմս բանի պետք չէր, ատամները կոտրվել էին, իսկ այդ երկրի մեջ չկար մի այնպիսի հմուտ վարպետ, որ կարողանար նուրբ պատրաստել։
Այդ բանը հիշեցրեց սարքելու մի զվարճալի ժամանց, որին ես նվիրեցի իմ պարապ ժամերի մեծ մասը։ Ես խնդրեցի թագուհու սպասուհուն, որ ինձ համար հավաքի օգոստափառ թագուհու սանրվելուց մնացած մազերը, որից մի փոքր ժամանակ հետո ահագին մազ հավաքվեց։ Ապա խորհրդակցելով իմ բարեկամ պալատական հյուսնի հետ, որ հրաման ուներ ինձ համար մանր իրեր շինելու, իմ ցուցմունքներով պատրաստել տվի երկու բազկաթոռ, իմ արկղիս մեջ ունեցածներիցս ոչ ավելի մեծ և այդ աթոռների այն մասեի շուրջը, որ հատկացված են մեջքի ու նստատեղի համար մախաթով բացել տվի ծակոտիներ։ Այդ ծակոտիների մեջ ես հյուսեցի թագուհու մազերը՝ այն ձևով, ինչպես անգլիական եղեգնյա աթոռներն են շինում։ Վերջացնելուց հետո աթոռները նվիրեցի օգոստափառ թագուհուն, որը դնելով իր առանձնասենյակում, իբրև հազվագյուտ բան, ցույց էր տալիս ամենքին․ և ով տեսնում էր, իսկապես զարմանում էր։ Թագուհին ցանկություն հայտնեց, որ ես նստեմ այդ բազկաթոռներից մեկի վրա, բայց ես կտրականապես մերժեցի կատարելու նրա հրամանը, բողոքելով, թե ես հազար անգամ կուզենայի մեռնել, քան իմ մարմինը տեղավորել այն անգին մազերի վրա, որոնք երբեմն զարդարել են օգոստափառ թագուհու գլուխը։ Բացի այդ նրա մազերից ես շինեցի մի փոքրիկ չքնաղ քսակ (արհեստների մեջ ես միշտ շնորհք եմ ունեցել), որ հինգ ոտնաչափ երկարություն ուներ, վրան ոսկով դրոշմեցի օգոստափառ թագուհու սկզբնատառերն ու թագուհու համաձայնությամբ նվիրեցի Գլյումդալկլիչին։ Ճիշտն ասած, այդ քսակն ավելի շատ ցույց տալու համար էր, քան գործադրելու, որովհետև նրանց դրամների ծանրությունը պահելու համար այս քսակն այնքան ամուր չէր, ուստի դրա մեջ նա դնում էր մանր խաղալիքներ, որոնց աղջիկները շատ սիրահար են։
Երիտասարդ ժամանակ ես մի փոքր սովորել էի սպինետի վրա նվագել․ դրանից մեկը դրված էր Գլյումդալկլիչի սենյակում, ու շաբաթը երկու անգամ նրան դաս տալու համար ուսուցիչ էր գալիս։ Դրան ես անվանում էի սպինետ,<ref>Սպինետ․ ― Հնամենի երաժշտական գործիք, որ պատկանում է կլավեսինի կամ կլավիկորդի տեսակին։</ref> որովհետև շատ նման է այն գործիքին և նվագելու ձևն էլ նույն է։ Մի անգամ մտքովս անցավ այդ գործիքի վրա անգլիական եղանակներ նվագելով զվարճացնել թագավորին ու թագուհուն։ Բայց այդ բանը շատ դժվար հաջողվեց, որովհետև սպինետը վաթսուն ոտնաչափ երկարություն ուներ, իսկ ամեն մի կլավիշը՝ պակասը երկու ոտնաչափ երկարություն, այնպես որ որքան էլ տարածեի իմ բազուկները՝ հինգ կլավիշից ավելի ձեռքս չէր հասնի, իսկ նրանց սեղմելու համար հարկավոր էր բռունցքի սաստիկ հարված, որ մեծ ջանք էր պահանջում ու նպատակին չէր հասցնում։ Իմ հնարած միջոցն այս էր։ Ես երկու հատ կլոր գավազան պատրաստեցի, սովորական ցուպի չափ, դրանց մի ծայրն ավելի հաստ էր, քան մյուսը․ հաստ ծայրերը ես փաթաթեցի մկան կաշիով, որպեսզի զարկելու ժամանակ չվնասեմ կլավիշներն ու չխանգարեմ նվագը։ Սպինետի առաջ, չորս ոտնաչափ ցածր, մի նստարան էր դրած, որի վրա դրին ինձ։ Ես սկսեցի արագ֊արագ այդ նստարանի վրա ետ ու առաջ վազել, ձեռքիս գավազաններով զարկելով հարկավոր կլավիշներին և այդպիսով նվագել մի պարի եղանակ, պատճառելով թագավորին ու թագուհուն խոշոր բավականություն։ Սակայն դա մինչև օրս ունեցած ամենադժվար մարմնամարզություններիցս մեկն էր․ և, չնայած դրան, ես ավելի քան տասնվեց կլավիշի չէի կարողանում զարկել ու հետևապես միանգամից չէի կարողանում նվագել բասի և դիսկանտի կլավիշների վրա, ինչպես անում են ուրիշ արտիստները, որից խիստ վնասվում էր եղանակի ներդաշնակությունը։
Թագավորը, որ, ինչպես առաջ հիշեցի, մեծ խելքի տեր արքա էր, հաճախ հրամայում էր, որ ինձ արկղի հետ բերեն ու դնեն իր կաբինետի սեղանի վրա։ Ապա հրամայում էր ինձ, որ աթոռներից մեկը արկղից հանեմ, և նստեցնում էր ինձ երեք յարդ հեռավորության պահարանի գլխին, համարյա իր երեսի դեմուդեմ։ Այս դիրքով ես նրա հետ շատ անգամ եմ զրուցել։ Մի օր ես համարձակվեցի նորին մեծության ասել, թե Եվրոպայի և աշխարհի մյուս մասի հանդեպ նրա ունեցած արհամարանքը չի համապատասխանում իր մտքի վսեմ ունակություներին․ որ այդ ունակությունների ծավալը զուգնդաց զուգընթաց չէ մարմնի զանգվածին․ ընդհակառակը, մեր երկրում նկատված է, որ բարձրահասակ մարդիկ սովորաբար ավելի քիչ են օժտված այդ առավելությամբ․ որ մյուս կենդանիների մեջ մրջյուններն ու մեղուները ժրաջանության, ճարտարության ու խելացիության ավելի մեծ համբավ ունեն, քան խոշոր կենդանիներից շատերը, և որքան էլ ես չնչին երևամ նրան, այնուամենայնիվ հույս ունեմ, որ մի օր կարող եմ նորին մեծությանը մատուցել որևէ նշանավոր ծառայություն։ Թագավորն ուշադրությամբ լսեց և ապա սկսեց ավելի լավ կարծիք կազմել իմ մասին, քան առաջ։ Նա ցանկություն հայտնեց, որ ես կարողացածի չափ ճշգրիտ տեղեկություններ տամ նրան անգլիական կառավարության մասին, որովհետև, որքան էլ միապետները սիրահար լինեն իրենց սեփական երկրի սովորություններին (այդ եզրակացության էի եկել մյուս միապետների մասին՝ իմ նախկին զրույցներից հետո), նա երջանիկ կլինի, եթե լսի ընդօրինակության արժանի բաներ։
Ազնիվ ընթերցող, ինքդ երևակայիր, թե դրանից հետո քանի՜֊քանի անգամ եմ ուզել Դեմոսթենեսի կամ Կիկերոնի ճարտասանությունն ունենալ, որպեսզի կարողանայի իմ սիրելի հայրենիքի գովքն անել մի այնպիսի ոճով, որ համազոր լիներ նրա արժանիքներին և երջանկությանը։
Երբ այս երկար պատմությունները վերջացան, վեցերորդ ունկնդրության միջոցին, նորին մեծությունը, կարգի բերելով իր գրած դիտողությունները, տեսավ, որ ամեն մի առարկայի վերաբերյալ ունի բազմաթիվ կասկածներ, հարցումներ և նկատողություններ։ Նա հարցրեց, թե ի՞նչ մեթոդներ են գործադրվում մեր երիտասարդ ազնվականների հոգևոր և մարմնավոր կրթության համար, առհասարակ ի՞նչ գործերի են նվիրում նրանք իրենց կյանքի առաջին և դյուրավարժ մասը։ Ի՞նչ կարգով են լրացնում ժողովը, երբ հանգչում է մի որևէ ազնվական տոհմ։ Ի՞նչ հատկություններ են հարկավոր, որպեսզի մեկը լորդ դառնա։ Արդյոք այդ առաջացումների ժամանակ չի՞ պատահում, որ դրդապատճառը լինի կամ միապետի քմահաճույքը, կամ մի որևէ պալատական տիկնոջ և առաջին մինիստրին տված գումարը, և կամ ժողովրդական շահերին հակամարտ պարտիան ուժեղացնելու ցանկությունը։ Որչա՞փ իրազեկ են այդ լորդերն իրենց երկրի օրենքներին և ընդունա՞կ են արդյոք վերջնականապես կարգադրելու իրենց հպատակների գործերը։ Մի՞թե նրանք միշտ այնքան զերծ են ագահությունից, կողմնապահությունից ու կարիքից, որ ոչ կաշառք, ոչ շողոքորթություն և ոչ էլ որևէ մի այլ խարդախ երևույթ գոյություն չունի նրանց մեջ։ Արդյոք այդ հոգևոր լորդերը, որոնց մասին ես պատմեցի, միշտ այդ պաշտոնի՞ն են արժանանում միմիայն շնորհիվ կրոնական խնդիրների մասին ունեցած իրենց ձեռնհասության ու սրբակրոն կյանքի և մի՞թե նրանք ոչ մի պակասություն չեն ունեցել այն ժամանակ, երբ եղել են հասարակ քահանա կամ ստրկորեն բռնաբարված մի կապելան որևէ ազնվականի տանը, որի կարծիքներին նրանք շարունակում են խոնարհաբար հետևել անգամ այդ ժողովը մուտք գործելուց հետո։
Այնուհետև նա ցանկացավ իմանալ, թե ի՞նչ կանոններ են գործադրվում, երբ ընտրում են դեպուտատներ, որոնց ես անվանեցի համայնքների պալատի անդամներ․ արդյոք մի օտար մարդ, որ ունի լիքը գրպան, չի՞ կարող ազդել ռամիկ ընտրողի վրա, որպեսզի նա իր ձայնը փոխանակ իր սեփական կալվածատիրոջ կամ մի որևէ նշանավոր հարևան ազնվականի տալու՝ իրեն տա։ Ինչպե՞ս է լինում, որ այդ մարդիկ սոսկալի կերպով ձգտում են այդ ժողովի անդամը դառնալու, թեև այդ, ինչպես ես ասացի, մի անհանգիստ և մեծածախս գործ է, որ հաճախ քայքայում է նրանց ընտամիքը ընտանիքը և որի համար նրանք ոչ ռոճիկ են ստանում և ոչ էլ թոշակ։ Մի այդպիսի զոհողություն անելու համար այնքա՜ն առաքինություն ու ժողովրդասիրություն է պետք, որ նորին մեծությունն սկսեց կասկածել, թե ժողովրդին ծառայելու այդ ձգտումը կարող է պատահել, որ անկեղծ չլինի։ Եվ նա ցանկացավ իմանալ, թե այդ նախանձախնդիր ազնվականներն արդյոք չունե՞ն մի հետին միտք՝ հատուցանելու իրենց կրած չարչարանքներն ու անհանգստությունը նրանով, որ հասարակական գումարները տրամադրեն մի թուլակամ և անզգամ միապետի, որին ընկերակցած կլինեն և իր այլասերված մինիստրները։ Նա կրկնեց իր հարցումները, մանրազնին քննության ենթարկեց այս նյութի բոլոր կողմերը և արեց անթիվ դիտողություններ ու առարկություններ, որոնց կրկնելը, իմ կարծիքով, ոչ հարմար է և ոչ էլ խոհեմություն կլինի։
Արդարության ատյանի վերաբերյալ ասածներիս մի քանի կետերի նկատմամբ նորին մեծությունը ցանկացավ բացատրություն ստանալ․ այդ բանը ես կարողացա շատ հեշտությամբ անել, որովհետև առաջները մի անգամ ես համարյա թե քայքայվեցի մի երկարատև դատի ընթացքում, չնայած որ բարձրագույն դատարանը որոշել էր իմ օգտին, ինչպես և՛ դատական ծախքերը։ Թագավորը հարցրեց, թե արդարը ու մեղավորը որոշելու համար ինչքա՞ն ժամանակ է պետք և ինչքա՞ն ծախս է պահանջվում։ Թե փաստաբանները կարո՞ղ են դատ սկսել մեկի դեմ բացահայտ իմանալով, որ իրենք արդարացի չեն և խախտում են ուրիշի իրավունքը։ Արդյոք չի՞ նկատված, որ քաղաքական կամ կրոնական պարտիաները որևէ ճնշում գործեն արդարության կշռի նժարի վրա։ Հիշյալ փաստաբաններն իրավագիտական ընդհանու՞ր կրթություն են ստացել, թե՞ միայն ծանոթ են գավառական, ազգային ու տեղական այլ սովորությունների։ Այդ փաստաբանները, ինչպես և դատավորները, արդյոք չե՞ն մասնակցում այնպիսի օրենքների կազմության, որոնց լուսաբանությունն ու մեկնությունը թողնված են իրենց հայեցողության։ Արդյոք նրանք միևնույն գործի առթիվ, տարբեր ժամանակներում չե՞ն արտահայտվել և՛ թեր, և՛ դեմ և քաղվածքներ արել նախընթաց գործից, որպեսզի պաշտպանեն հակառակ տեսակետ։ Դրանք աղքա՞տ կորպորացիայի անդամներ են, թե՞ հարուստ։ Իրենց կարծիքը պաշտպանելու կամ արտահայտելու համար ստանու՞մ են նրանք որևէ դրամական վարձատրություն, թե՞ ոչ։ Մասնավորապես, իբր անդամ, նրանք ընդունվու՞մ են ստորին պալատ, թե՞ ոչ։
Թագավորն այնուհետև անդրադարձավ մեր գանձարանի վարչության և ասաց, թե իր կարծիքով հիշողությունս խաբում է ինձ, որովհետև մեր տարեկան եկամուտները ես հաշվեցի հինգ թե վեց միլիոն, մինչդեռ, իր խոսքերով, մեր ծախսերը երբեմն ավելի քան կրկնակի են։ Այդ կետում նրա գրի առած նկատողությունները շատ մանրամասն էին, որովհետև, իր ասելով, նա հույս ուներ, որ մեր ելևմտական գործերի մասին ստացած տեղեկուցյունները տեղեկությունները կարող են օգտակար լինել, և չի կարող պատահել, որ իր արած հաշիվները սխալ լինեն։ Բայց քանի որ իմ բերած թվերը ճիշտ էին, ապա նրա համար մնում էր առեղծված, թե կարո՞ղ է պատահել, որ մի թագավորություն վատնի իր կարողությունն այնպես, ինչպես մի մասնավոր մարդ է անում։ Նա հարցրեց, թե ո՞վ է մեզ պարտք տալիս և որտեղի՞ց ենք վճարում մեր պարտքերը։ Նա զարմացավ, երբ ես պատմեցի մեր մեծածախս և երկարատև պատերազմների մասին։ Կամ, ասաց նա, մենք կռվարար ժողովուրդ ենք, կամ մեր հարևաններն են վատ, իսկ մեր զորապետները պետք է որ ավելի հարուստ լինեն, քան մեր թագավորները։ Նա հարցրեց, թե ի՞նչ գործ ունենք մենք մեր կղզուց դուրս, բացի առևտրից ու դաշնություններից և մեր ափերը մեր նավերով պաշտպանելուց։ Մանավանդ նա զարմացավ, երբ լսեց, որ մենք իբրև ազատասեր ժողովուրդ խաղաղ ժամանակ մնայուն, վարձկան զորք<ref>Վարձկան զորք․ ― Մնայուն զորաբանակն ու պետական պարտքը, որոնց մասին մի փոքր վերև ակնարկում է Սվիֆտն, տորիների կատաղի հարձակման առարկան էր վիգերի դեմ։ Գուլիվերի այդ զրույցը հանդիսանում է մի կծու երգիծանք անգլիական պետական կառուցվածքի վրա։ Հմմտ․ չորրորդ մասի չորրորդ գլուխը։</ref> ենք պահում։ Նրա ասելով, եթե մենք ունենք իքնավարությունինքնավարություն, որին մասնակցում են մեր ներկայացուցիչները, ապա նա չի հասկանում՝ ումի՞ց է մեր վախը և ու՞մ դեմ ենք մենք պայքարում․ և հարցրեց իմ կարծիքը, թե արդյոք լավ չի՞ լինի, եթե ամեն մարդ ինքը պաշտպանի իր տունը, իր երեխաներին, իր ընտանիքը, քան թե այդ պաշտպանությունը հանձնի մի խումբ չնչին վարձով, պատահաբար փողոցից հավաքած սրիկաների, որոնք կարող են հարյուր անգամ ավելին ստանալ ու սրախողխող անել իրենց պաշտպանած մարդկանց։
Նա ծիծաղեց իմ ահեթեթ անհեթեթ թվաբանության վրա (այդպես բարեհաճեց նա ասել), երբ մեր ժողովրդի թիվը ես հաշվեցի ի մի գումարելով կրոնական և քաղաքական աղանդների հետևորդների քանքկը։ քանակը։ Հասկանալի չէ, ասաց նա, թե ինչու՞ նրան, ով հետևում է հասարակությանն աղետ բերող կարծիքին, ստիպում են, որ փոխի իր կարծիքը և չեն թողնում, որ այն իր մեջ պահի։ Եվ եթե առաջին դեպքում պահանջը մի պետության մեջ բարբարոսություն է, ապա երկրորդ դեպքում չբռնադատելը թուլության նշան է, որովհետև մեկին կարելի է թույլ տալ, որ իր տանը ունենա թույն, բայց չի կարելի թույլ տալ, որ այդ թույնը վաճառի որպես դեղանյութ։
Նա նկատեց, որ մեր ազնվականների և բարձր դասակարգի զվարճությունները թվելիս՝ ես հիշեցի նաև ազարտ խաղերը։ Նա ցանկացավ իմանալ, թե ի՞նչ հասակում են նրանք այդ զբաղմունքով պարապում և ե՞րբ՝ դադարում, ինչքա՞ն ժամանակ են նրանք կորցնում․ արդյոք այդ զբաղմունքը չի՞ հասնում այն աստիճանի, որ ազդի նրանց կարողության վրա, չի՞ պատահում, որ ստորաքարշ և արատավոր մարդիկ, ձեռք բերելով այդ արվեստի մեջ ճարպկություն, մեծ հարստություն են դիզում և այդպիսով կախյալ վիճակի մեջ են դնում մեր բարձր ազնվականներին, որոնք հետևելով իրենց անարգ ընկերների սովորություններին, շեղվում են իրենց մտավոր զարգացումից և ստիպված լինում, շնորհիվ իրենց խաղի մեջ ունեցած կորուստների, սովորելու և այլ վարկաբեկ խարդախություններ ուրիշների նկատմամբ։
Այդ կործանարար գործիքների նկարագրության և իմ առաջարկության վրա թագավորը սարսափեց։ Նա զարմացավ, թե մի այդպիսի անկարող և չնչին միջատ (դա նրա արտահայտությունն էր) որպիսին ես եմ, ինչպե՞ս կարող եմ այդչափ տմարդի գաղափարներ ունենալ և այնքա՜ն ընտելանալ դրանց, որ անտարբեր լինեմ արյան ու ավերի տեսարաններին, որ ես նկարագրեցի, իբրև մի սովորական հետևանք այդ կործանարար մեքենաների, որոնց առաջին գյուտարարը, նրա ասելով, պետք է որ չար հանճար լինի և թշնամի ամբողջ մարդկության։ Նա հայտնեց, որ ոչ մի բան այնքան բավականություն չի պատճառել իրեն, որքան արվեստի ու բնության բնագավառում արած նոր գյուտերը, ու չնայած դրան, նա ուրախությամբ կկորցնի իր թագավորության կեսը, քան կմասնակցի այդ գաղտնիքներին, ուստի առաջարկեց ինձ, եթե թանկ է իմ կյանքը, այլևս երբեք չհիշեմ այդ մասին։
Նեղ սկզբունքների և սահմանափակ աշխարհայեցողության մի տարօրինա՜կ արգասիք։ Մի թագավոր, որ օժտված է բոլոր հատկություններով, որպեսզի հարգեն, սիրեն ու մեծարեն իրեն, խոշոր ընդունակությունների, մեծ իմաստության, խոր գիտության և վարչական զարմանալի տաղանդի տեր մի մարդ, իր հպատակների կողմից համարյա երկրպագության առարկա, և չնայած այդ ամենին, շնորհիվ մի անհարկի բծախնդիր խղճահարության, որից մենք Եվրոպայում ոչ մի գաղափար չունենք, իր ձեռքից բաց թողեց մի պատեհություն, որ նրան կդարձներ իր ժողովրդի կյանքի, ազատության ու բախտի լիակատար տերն ու տիրականը։ Այս ասելով ես ամենևին մտադրություն չունեմ վատաբանելու այդ վսեամափայլ վսեմափայլ թագավորի բազմաթիվ առաքինությունները և զգում եմ, որ այս տեղեկություններից հետո անգլիացի ընթերցողն ստոր կարծիք պիտի կազմի նրա մասին․ սակայն այդ պակասությունները ես համարում եմ նրանց տգիտության արդյունքը, որովհետև նրանք մինչև այժմ քաղաքականությունը չեն վերածել գիտության, ինչպես այդ արել են Եվրոպայում ավելի սուր մտքի տեր մարդիկ։ Հիշում եմ շատ լավ, որ մի օր, թագավորի հետ ունեցած զրույցների ժամանակ, երբ ես պատմեցի, թե մեր մեջ մի քանի հազար գրքեր են գրված կառավարելու արվեստի վերաբերյալ, առիթ տվի նրան (կատարելապես հակառակ իմ մտադրության), որ նա մեր հասկացողության մասին շատ ստոր կարծիք կազմի։ Նա հայտնեց, որ զզվելով ատում է ամեն մի գաղտնիք, փափկանկատություն և բանսարկություն, որոնցով շրջապատված է թագավորը կամ մինիստրը։ Նա չկարողացավ հասկանալ, թե ինչ ասել է պետական գաղտնիք, եթե այդ չի վերաբերում մի որևէ թշնամի կամ ախոյան ազգության։ Կառավարելու ամբողջ վարպետությունը նա սահմանափակում է շատ նեղ շրջանակների մեջ, որից պահանջվում է առողջ միտք և դատողություն, արդարություն և գութ, քաղաքական և քրեական գործերի շտապ որոշում և մի քանի հայտնի հատկություններ, որոնց վրա չարժե կանգ առնել։ Եվ նրա կարծիքով ով որ միևնույն հողամասի վրա կարող է այնպես անել, որ բուսնի ցորենի երկու հասկ,<ref>Երկու հասկ․ ― Տորիները պաշտպանում էին երկրի գյուղատնտեսական շահերը․ երևի այդ առնչությամբ Սվիֆտը թագավորին է վերագրում տորիների տեսակետը։ Առհասարակ Բրոբդինգնեգի քաղաքական սկզբունքները սերտ կապ ունեն տորիների քաղաքականության սկզբունքների հետ։</ref> կամ խոտի երկու ցողուն, փոխանակ նախկին մեկի, նա մարդկությանն՝ ավելի մեծ լավություն կանի և իր երկրին ավելի էական ծառայություն կմատուցի, քան թե բոլոր քաղաքագետները միասին վերցրած։
Այդ ժողովրդի ուսումը շատ պակասավոր է, նա բաղկացած է միայն բարոյականությունից, պատմությունից, պոեզիայից և մաթեմատիկայից, որոնց բնագավառում, պետք է այդ ընդունել, նրանք շատ գերազանց են։ Դրանից վերջինը՝ մաթեմատիկան, նրանք ամբողջովին կիրառում են գործնական կյանքում, հողագործության բարելավման համար և մեքենայական արհեստների մեջ։ Իսկ ինչ վերաբերում է այնպիսի հասկացողությունների, ինչպես օրինակ՝ գաղափար, էություն, վերացականություն և գերզգայնություն, ես չկարողացա մի չնչին մտապատկեր անգամ մտցնել նրանց գլուխը։
Տպագրական արվեստ նրանք ունեն, ինչպես և չինացիները շատ հին ժամանակից սկսած։ Սակայն նրանց գրադարանները շատ էլ ընդաձակ չեն, այսպես, օրինակ՝ թագավորական գրադարանը, որ համարվում է ամենամեծը, հազար գրքից ավելի չունի և տեղավորված է հազար երկու հարյուր ոտնաչափ երկարություն ունեցող մի սրահում, որտեղից ես իրավունք ունեի վերցնելու ուզածս գիրքը։ Թագուհու հյուսնը Գլյումդալկլիչի սենյակներից մեկում հորինել էր քսանհինգ ոտնաչափ երկարություն ունեցող մի տեսակ փայտե մեքենա, որ նման էր կանգուն սանդուղքի․ աստիճաններից ամեն մեկի բարձրությունը հիսուն ոտնաչափ էր։ Սանդուղքը բաղկացած էր երկու շարժական թևից, որոնց ստորին մասերը գտնվում էին սենյակի պատից տասը ոտնաչափ հեռավորության վրա։ Իմ ուզած գիրքը կարդալու համար այն թեք կերպով դրվում էր պատի դիմաց։ Նախ և առաջ ես բարձրանում էի սանդուղքի վերին աստիճանը և երեսս դեպի պատը դարձնելով, սկսում էի կարդալ գրքի երեսի ամենաբարձր ծայրից՝ ութից տասը քայլ դեպի աջ և դեպի ձախ քայլելով, նայած տողի երկարությանը, մինչև որ հասնում էի իմ աչքի տեսողության սսահմանից ավելի ցածր գտնվող տողին․ այն ժամանակ ես աստիճանաբար իջնում էի ցած՝ մինչև երեսի վերջը․ այնուհետև կրկին բարձրանում էի վեր և նույն ձևով սկսում մյուս երեսը․ գրքի թերթերը շուռ էի տալիս երկու ձեռքով և բավական հեշտ, որովհետև նրանք խավաքարտի պես կարծր և հաստ էին, իսկ ամենամեծ ծավալ ունեցող թերթը տասնութից մինչև քսան ոտնաչափ երկարություն ուներ։
Նրանց ոճը<ref>Նրանց ոճը․․․ ― Այստեղ Սվիֆտն արտահայտում է այն պայմանները, որոնց բավարարություն պիտի տա օրինակելի արձակագրությունը և որոնց հետևում է նաև ինքը։</ref> հստակ, առնական ու հղկված, սակայն ոչ գեղազարդ, որովհետև նրանք խույս են տալիս անհարկավոր բառերի խճողումից և բազմաձև դարձվածքների գործադրությունից։ Ես նրանց գրքերից շատերը կարդացի, մանավանդ պատմական և բարոյական բովանդակություն ունեցողները։ Ի միջի այլոց ինձ մեծ բավականություն պատճառեց մի փոքրիկ , հին շարադրություն, որ միշտ կարելի էր գտնել Գլյումդակլիչի ննջարանում և պատկանում էր նրա վարժուհուն, ծանրաբարո և տարիքավոր մի տիկնոջ, որը շատ էր սիրում կարդալ բարոյականության և պաշտամունքի վերաբերյալ գրքեր։ Գրքի նյութը կազմում էր մարդկային ցեղի թուլությունը․ բացի կանանցից և ռամիկ ժողովրդից, այդ գիրքը շատ քչերն էին գնահատում։ Սակայն ես շատ հետաքրքրվում էի իմանալու, թե տեղացի հեղինակն ինչ կարող է ասել նմանօրինակ նյութի մասին։ Ու տեսա, որ այդ հեղինակը կրկնում է եվրոպական բարոյագետների սովորական խոսքերը, ցույց տալով, թե որքան չնչին, արհամարելի և անօգնական կենդանի է մարդ արարածը՝ իր ամբողջ էությամբ․ թե ո՜ր աստիճանի անկար է նա՝ պաշտպանելու իրեն օդի խստության ու վայրի գազանների կատաղության հանդեպ․ թե ինչպե՜ս կենդանիներից մեկը գերազանցում է նրան իր ուժով, մյուսը՝ իր արագությամբ, երրորդը՝ իր կանախատեսությամբ և չորրորդը իր ջանասիրությմաբ։ Նա ապացուցում է, որ աշխարհի այս վերջին անկման շրջանում բնությունն այլասերվում է և կարող է այժմ միայն արտադրել միայն չնչին վիժվածքներ՝ համեմատած այն մարդկանց հետ, որոնք ծնվում էին հին ժամանակները։ Նրա ասելով հիմք կա կարծելու, որ մարդկային ցեղի նախատիպը ոչ թե եղել է միայն ավելի խոշոր, այլև այն, որ հին ժամանակներում եղել են հսկաներ, որոնք ինչպես վկայում են պատմությունն ու ավանդուցյունը ավանդությունը և թագավորական զանազան մասերում եղած պատահական պեղումները, ունեցել են վիթխարի ոսկորներ ու գանգեր, և որ այդ նախահայրերն իրենց մեծությամբ զգալի կերպով գերազանցում են մեր օրերի մանրացած մարդկանց։ Նա հաստատում է, որ բնության օրենքներն իսկ բացարձակ կերպով պահանջում են, որ մենք սկզբնական շրջանում ստեղծված լինենք ավելի խոշոր ու կորովի, ամեն մի չնչին դիպվածից կործանման չենթարկվող, ինչպես օրինակ՝ տանիքից ընկնող կղմինդրից, տղայի ձեռքով նետած քարից կամ փոքրիկ գետակի մեջ խեղդվելու հնարավորությունից։ Այդ մտածելակերպից հեղինակը հանում է մի շարք կենսաբանական օգտակարություն ունեցող բարոյական առբերումներ, որ չարժե այստեղ կրկնել։ Իսկ ես ակամայից անդրադարձա այն մտքին, թե որքան տարածված է այդ ընդհանուր սովորությունը՝ կարդալ բարոյականության դասեր և մանավանդ դժգոհություն հայտնել ու տրտնջալ այն պայքարից, որ մենք վարում ենք բնության դեմ։ Ես համոզված եմ, որ նման գանգատները մանրազնին քննությունից հետո, միանգամայն անհիմն պիտի երևան թե՛ մեզանում և թե այս ժողովրդի մեջ։
Ինչ վերաբերում է ռազմական գործերին, նրանք պարծենում են, որ թագավորական զորաբանակն ունի հարյուր յոթանասունվեց հազար հետևակ և երեսուներկու հազար ձիավոր, եթե դա կարելի է համարել զորք, որովհետև կազմված է զանազան քաղաքներում ապրող վաճառականներից, իսկ գյուղերում ֆերմերներից, որոնց հրամանատարները բարձր և միջին կարգի ազնվականներ են և ոչ մի վարձատրություն չեն ստանում։ Զինվորական վարժությունների մեջ նրանք շատ հմուտ են և վերին աստիճանի կարգապահ, որ ես չեմ համարում մի առանձին արժանիք․ և ինչպես կարող էր ուրիշ կերպ լինել այնտեղ, ուր ամեն մի ֆերմեր գտնվում է իր կալվածատիրոջ հրամանի տակ և ամեն մի քաղաքացի ենթարկվում է իր քաղաքի երևելի անձին, և ուր այդ հրամանատարները, ինչպես Վենետիկում, ընտրվում են քվեարկությամբ։
Արդեն երկու տարի էր՝ այդ երկրում էի։ Երրորդ տարվա սկզբին Գլյումդալկլիչն ու ես մի անգամ ուղեկցում էինք թագավորին ու թագուհուն, երբ նրանք դեպի հարավային ափերը ճանապարհորդություն էին կատարում։ Սովորականի պես ինձ տանում էին ճանապարհորդական արկղի մեջ, որ, ինչպես առաջ նկարագրեցի, մի շատ հարմար ու տասներկու ոտնաչափ լայնության սենյակ էր։ Ես պատրաստել էի տվել մի ճոճք, որը մետաքսի թելերով կախված էր առաստաղի չորս անկյուններից՝ մեղմացնելու համար ցնցումներն այն ժամանակ, երբ ծառան, ըստ իմ ցանկության, ինձ առջևը դրած տանում էր ձիու վրա, կամ քնելիս, երբ մենք ճանապարհորդում էինք։ Սենյակիս առաստաղին, ուղիղ ճոճքի մեջտեղը, ես պատվիրել էի հյուսնին, որ մի երդիկ շինի՝ մեկ քառակուսի ոտնաչափ մեծությամբ, որպեսզի տոթ եղանակին, երբ ես քնում եմ, մաքուր օդ մտնի․ սիրտս ուզած ժամանակ այդ երդիկը փակում էի մի տախտակով, որ ակոսների մեջ ետ ու առաջ էր շարժվում։
Երբ մենք տեղ հասանք, թագավորը որոշեց մնալ իր մի պալատում, Ֆլենֆլասնիկի մոտ՝ մի քաղաքի, որ գտնվում էր ծովափից տասնութ անգլիական մղոն հեռավորության վրա։ Գլյումդալկլիչն ու ես սաստիկ հոգնել էինք։ Ես մի փոքր մրսել էի, իսկ խեղճ աղջիկն այնպես հիվանդ էր, որ չէր կարողանում դուրս գալ սենյակից։ Ես շտապում էի տեսնել օվկիանոսը, որ կարող էր ինձ համար փախուստի ճանապարհ բաց անել, եթե երբևիցե հաջողվեր։ Ես ինձ ձևացրի ավելի հիվանդ, քան էի և խնդրեցի, որ ինձ թույլ տան մաքուր օդ ծծելու համար ծովի ափը գնամ մի մանկլավիկի հետ, որին ես շատ էի սիրում և որին ինձ հաճախ վստահում էին։ Երբեք չեմ մոռանա, թե ի՜նչ դժկամությամբ Գլյումդալկլիչը համաձայնեց ինձ բաց թողնել և քանի՜ անգամ հանձնարարեց մանկլավիկին, որ լավ խնամի ինձ․ նա միևնույն ժամանակ աղի արտասուքներ էր թափում՝ կարծես նախազգալով այն, ինչ պատահեց։ Տղան ինձ արկղով մանգալու տարավ դեպի ծովափի ապառաժները, պալատից մոտ կես ժամ հեռավորությամբ։ Ես նրան հրամայեցի, որ ինձ վայր դնի, ապա պատուհաններից մեկը բանալով, իմ մելամաղձոտ հայացքը հառեցի դեպի ծովը։ Ես ինձ վատ էի զգում, ուստի մանկլավիկին ասացի, որ ուզում եմ ճոճքի մեջ մի քիչ քնել, հուսալով, որ քնից հետո մի փոքր կհանգստանամ։ Ես պառկեցի քնելու, իսկ մանկլավիկը փակեց իմ պատուհանները, որ չմրսեմ։ Քնելուց հետո, ինչպես ես կարողացա ենթադրել, կարծելով, որ ոչ մի վտանգ չի սպառնում ինձ, գնաց ժայռերի արանքներում թռչունի բներ փնտրելու, ինչպես առաջները նկատել էի իմ պատուհանից։ Թող լինի այնպես, ինչպես ուզում է, իսկ ես մեկ էլ այն տեսնեմ, որ արթնացա մի սոսկալի չանգռտոցից․ կարծես մեկը բռնում է իմ արկղի տանիքի վրա ամրացրած օղակից, որպեսզի ավելի հարմար կերպով վերցնի արկղը։ Ես զգացի, որ իմ արկղը բարձրացավ օդի մեջ և ապա սարսափելի արագությամբ սկսեց թռչել։ Առաջին ցնցումից քիչ մնաց, որ վայր ընկնեմ ճոճքից, բայց հետո շարժումն ավելի աննկատելի դարձավ։ Ես մի քանի անգամ բարձր ձայնով գոռացի, բայց իզուր։ Ես փորձեցի պատուհանից դուրս նայել, սակայն ամպերից ու երկնքից բացի ուրիշ ոչ մի բան չէր երևում։ Իմ գլխավերևը ես լսեցի մի աղմուկ, որ նման էր թռչունի թևերի բախումների, ու կամաց֊կամաց սկսեցի հասկանալ, թե ես ինչ աղետալի վիճակի մեջ էի ընկել։ Երևի մի որևէ արծիվ<ref>Արծիվ․ ― Գրիֆի կամ մարդիկ և կենդանիներ որսացող ու տանող հսկայական թռչունի առասպելն արաբական ծագում ունի։ Նույն ձևով է Սիրանոն հեռանում լուսնից։ Վիթխարի արծվի գաղափարը երևի Սվիֆտին ներշնչել է կամ Սիրանոն և կամ մեկն այն բազմաթիվ ճանապարհորդներից, որոնց գրվածքները ժրաջան կերպով նա կարդում էր։</ref> իր կտուցով բռնել էր իմ արկղի օղակից և ուզում էր ինձ, ինչպես մի խեցապատ կրիայի, զարկել ապառաժներին, որպեսզի հետո կտցահարի իմ մարմինն ու լափի։ Այդ թռչուններին հատուկ իմաստուցյունն իմաստությունն ու հոտառությունը հնարավորություն են տալիս նրանց նկատելու իրենց որսը շատ մեծ տարածության վրա, թեկուզ այդ որսն ավելի լավ թաքնված լինի, քան ես՝ իմ երկու մատնաչափ տախտակի տակ։
Մի փոքր հետո ես նկատեցի, որ աղմուկն ու թևերի բախումն ուժեղացան, և իմ արկղը սկսեց վեր ու վար օրորվել, ինչպես քամու ժամանակ ցուցանակը։ Ես լսեցի, որ մեկը մի քանի անգամ հարվածեց, իմ կարծիքով, արծվին (որովհետև ես համոզված էի, որ իմ արկղն արծիվ է բռնել իր կտուցով), ապա զգացի, որ ուղղահայաց կերպով մի րոպեի չափ թռչում եմ դեպի ցած, բայց մի այնպիսի անհավատալի արագությամբ, որից շունչս կտրվեց։ Իմ անկումը կանգ առավ մի այնպիսի ահավոր ճողփյունով, որի ձայն ավելի բարձր էր, քան Նիագարայի ջրվեժի աղմուկը․ ապա մի քանի րոպե ես ընկղմվեցի մթության մեջ, հետո իմ արկղը նորից սկսեց բարձրանալ այնքան, որ ես կարողացա իմ պատուհանների վերին մասից տեսնել լույսը։ Հիմա ես հասկացա, որ ընկել եմ ծովի մեջ։ Շնորհիվ իմ մարմնի ծանրության ու մեջը եղած իրերի և երկաթե շերտերի, որոնք ամրության համար խփված էին առաստաղի ու հատակի չորս անկյուններին, իմ արկղն ընկղմվեց ջրի մեջ հինգ ոտնաչափ խորը։ Այն ժամանակ ես ենթադրեցի, ինչպես և այժմ եմ ենթադրում, որ իմ արկղը տանող արծիվը հարձակման ենթարկվելով երկու֊երեք այլ արծիվներից, որոնք հույս են ունեցել մաս առնելու նրա ավարից, կռվի ժամանակ ինքնապաշտպանությունից դրդված իր կտուցից բաց է թողել արկղը։ Հատակին խփած երկաթե շերտերը (որովհետև դրանք շատ ծանր էին) անկաման ժամանակ պահպանեցին արկղի հավասարակշռությունը և թույլ չտվին, որ ջրի երեսին զարկվելուց փշրվի։ Երկաթե կապերը լավ էին ամրացված․ դռները ճարմանդների վրա չէին կախված, այլ վեր ու վար էին շարժվում ակոսների մեջ, ուստի և արգելք հանդիսացան, որ քիչ ջուր թափվի սենյակի մեջ։ Մեծ դժվարությամբ ես դուրս եկա ճոճքից և խիզախեցի բաց անել տանիքի հիշածս տախտակը, որպեսզի ներս թողնեմ մաքուր օդ, առանց որի քիչ էր մնում խեղդվեի։
Ես գտա, որ այդ ամենն անհետևանք անցավ, սակայն պարզ կերպով զգում էի, որ սենյակս առաջ է շարժվում։
Մի ժամ կամ ավելի անց արկղիս այն կողմը, ուր պատուհան չկար կպավ մի կոշտ բանի։ Ես վախեցա․ կարծեցի, թե դա մի ժայռ էր ու միևնույն ժամանակ զգացի, որ արկղն առաջվանից ավելի արագ է շարժվում։ Իմ սենյակի կտրին ես պարզ կերպով աղմուկ լսեցի, կարծես մի պարան ձգեցին և անցկացրին կտրի վրայի օղակի միջից։ Ապա ես զգացի, որ ինձ վեր բարձրացրին առնվազն երեք ոտնաչափ ավելի վեր, քան առաջ էի։ Ես կրկին դուրս հանեցի իմ ձեռնափայտն ու թաշկինակը և սկսեցի օգնություն կանչել, մինչև որ ձայնս կտրվեց։ Իբրև պատասխան ես լսեցի գոչումներ, որ կրկնվեցին երեք անգամ ու իմ սիրտը լցրին այնպիսի ուրախությամբ, որ կարող է հասկանալ նա, ով զգացել է այդ ուրախությունը։ Ես հիմա սկսեցի իմ գլախավերևը լսել ոտնաձայներ, ու մեկը բարձրաձայն, ճեղքի միջից անգլերեն լեզվով կանչեց․ «Եթե ներսը մարդ կա, թող խոսի, ես լսում եմ»։ Ես պատասխանեցի, որ անգլիացի եմ, որ բախտը նետել է ինձ մի այնպիսի մեծ թշվառության մեջ, որ նմանը ոչ մի արարած չի տեսել և աղաչեցի այնպես, որ նա գթաշարժվի և ազատի ինձ այդ զնդանից։ Ձայնը պատասխանեց, որ ես այժմ կարող եմ ապահով լինել, որովհետև իմ արկղը կապված է իրենց նավից, որ ատղձագործը ատաղձագործը շուտով կգա և կսղոցի տախտակները, որպեսզի ես կարողանամ դուրս գալ։ Ես պատասխանեցի, թե դա ապարդյուն է և շատ ժամանակ կանցնի, որ ավելի լավ է, եթե նավաստիներից մեկը մատն անցակցնի օղակը, արկղը դնի նավի վրա և այնտեղից կապիտանի կաբինը։ Լսելով իմ անհեթեթ խոսքերը, մի քանի նավաստիներ կարծեցին, թե խելագարվել եմ, մյուսները ծիծաղեցին և իսկապես, ամենևին մտքովս չանցավ, որ այժմ գտնվում եմ այնպիսի մարդկանց շրջանում, որոնք իմ հասակը և ուժն ունեն։ Ատաղձագործը եկավ, մի քանի րոպեում սղոցով չորս քառակուսի ոտնաչափի անցք բաց արավ, ապա մի փոքրիկ սանդուխք իջեցրեց, որով ես վեր բարձրացա, որտեղից ինձ հետո տարան նավը՝ չափից դուրս տկար վիճակում։
Նավաստիները ամենքն էլ զարմացել էին և հազար ու մի հարցեր էին տալիս, որոնց ես տրամադիր չէի պատասխանել։ Մանավանդ այդքան թզուկներ տեսնելուց հետո ես ապուշ էի կտրել, որովհետև իմ աչքերը երկար ժամանակ վարժվել էին վիթխարի առարկաների, ու նրանք ինձ թզուկ էին երևում։ Սակայն կապիտան միստր Թոմաս Վիլկոկսը, որ մի պատվելի և արժանավոր շրոպշայրեցի էր, նկատելով, որ քիչ է մնում ուշաթափվեմ, տարավ ինձ իր կաբինը, ամրապնդելու համար մի դեղ տվեց, պառկեցրեց իր անկողնում ու խորհուրդ տվեց, որ մի փոքր հանգստանամ, որի կարիքը ես շատ էի զգում։ Քնելուց առաջ, ես նրան հասկացրի, որ իմ արկղի մեջ շատ արժեքավոր կահ֊կարասի կա, որ ես չէի ուզենա կորցնել՝ սքանչելի ճոճքս, դաշտային սիրուն մահճակալս, երկու աթոռը, սեղանը և իմ պահարանը, որ իմ սենյակի պատերից կախել են, կամ ավելի ճիշտն ասած, խփել են մետաքսի ու չթի կտորներ, որ եթե իր նավաստիներից մեկի միջոցով իմ արկղը բերել տա կաբինը, ես բաց կանեմ նրա առաջ և ցույց կտամ բոլոր իրերը։ Կապիտանը լսելով իմ տխմար խոսքերը, ենթադրեց, որ ես զառանցում եմ, սակայն (կարծում եմ ինձ հանգստացնելու համար) խոստացավ, որ իմ ուզածի պես կկարգադրի, ապա դուրս գալով նավի տախտակամածը, մի քանի հոգի ուղարկեց իմ սենյակը, որտեղից (ինչպես հետո իմացա) նրանք հանեցին իմ ամբողջ գույքը, ու պոկեցին պաստառները․ սակայն հատակին կպցրած աթոռները, պահարանն ու մահճակալը բավականին վնասվել էին, որովհետև նավաստիները չիմանալով՝ պոկել էին հատակից։ Նրանք հանեցին մի քանի տախտակներ նավի կարիքների համար, ու վերցնելով ուշադրության արժանի բոլոր իրերը, արկղի կմախքը նետեցին ծովը․ հատակի ու պատերի մեջ առաջացած ճեղքերի շնորհիվ արկղը ծովի տակը սուզվեց։ Միևնույն ժամանակ ես շատ գոհ էի, որ ավերման այդ տեսարանին ներկա չէի, որովհետև հավատացած եմ, դա իմ տրամադրությունը կփչացներ, հիշեցնելով անցյալը, որ ես կգերադասեի մոռանալ։
Ես քնեցի մի քանի ժամ, սակայն իմ թողած վայրերի և խույս տված վտանգների առթիվ տեսած երազները հաճախ խանգարում էին իմ քունը։ Չնայած դրան, արթնանալուց հետո զգացի, որ բավականին կազդուրվել եմ։ Արդեն երեկոյան ժամի ութն էր, և կապիտանն իմանալով, որ երկար ժամանակ ոչինչ չեմ կերել, անմիջապես պատվիրեց ընթրիք տալ։ Նա շատ սիրալիր կերպով ինձ հյուրասիրեց և միևնույն ժամանակ նկատեց, որ հայացքս խելացնոր է, իսկ խոսքերս անկապ։ Երբ մենք մնացինք մենակ, նա ցանկացավ, որ ես պատմեմ ճանապարհորդությանս մասին և ասեմ, թե ինչպե՞ս եղավ, որ ես այդ հրեշային սնդուկի մեջ ընկա ալեկոծ ջրերը։ Նա ասաց, թե երբ ցերեկվա ժամի տասներկուսի մոտերը հեռադիտակով նայում էր, ենթադրեց մի առժամանակ, որ դա մի առագաստանավ է․ որովհետև ճանապարհի վրա էր, նա որոշեց հասնել նրան, հույս ունենալով մի փոքր պաքսիմատ գնել, քանի որ իր պաշարն սկսել էր պակասել։ Մոտենալով, նա զգաց իր սխալն ու մի մակույկ ուղարկեց՝ իմանալու համար, թե դա ի՞նչ բան է։ Նրա նավաստիները վախեցած ետ եկան և երդվեցին, թե ջրի վրա մի շարժական տուն են տեսել։ Կապիտանը ծիծաղեց նրանց հիմարության վրա և ինքն անձամբ մակույկ նստելով՝ հրամայեց, որ հետները երկու հատ հաստ պարան վերցնեն։ Քանի որ եղանակը հանդարտ էր, նա մի քանի անգամ պտույտ գործեց իմ շուրջը և նկատեց երկաթե ցանցով պատած պատուհաններ։ Այնուհետև նա երկու օղակ տեսավ այն կողմը, որ ամբողջովին տախտակամած էր և լուսանցք չուներ։ Նա հրամայեց իր մարդկանց մոտենալ այդ կողմից և պարանն օղակներից մեկին հագցնելով քարշ տալ իմ սնդուկը նավի հետևից։ Երբ տեղ հասան, նա կարգադրեց մի ուրիշ պարան կապեն կտուրի օղակին ու ճախարակներով վեր բարձրացնեն իմ սնդուկը․ սակայն բոլոր նավաստիները միասին ինձ չկարողացան երկու թե երեք ոտնաչափից ավելի բարձրացնել։ Կապիտանն ասաց, որ նրանք տեսան ճեղքից դուրս ցցված ձեռնափայտն ու թաշկինակը և եզրակացրին, որ այդ արկղի մեջ մի որևէ դժբախտ մարդ է փակված։ Ես կապիտանին հարցրի, թե նա կամ իր նավաստիները նախքան ինձ գտնելը, օդի մեջ վիթխարի թռչուններ չտեսա՞ն։ Դրան նա պատասխանեց, թե երբ իմ քնած ժամանակ խոսում էր պատահած դեպքի մասին իր նավաստիների հետ, վերջիններից մեկն ասաց, որ նա նկատեց դեպի հյուսիս թռչող երեք արծիվ, որոնք, սակայն, սովորական արծիվներից ավելի մեծ չթվացին նրան։ Այդ հանգամանքը, իմ կարծիքով, բացատրվում է թռչունների բարձր թռիչքով․ իսկ կապիտանը չկարողացավ գուշակել, թե ի՞նչ նպատակով եմ տալիս այդ հարցը։ Այնուհետև կապիտանին հարցրի, թե ցամաքից ի՞նչ հեռավորության վրա ենք գտնվում։ Նա ասաց, թե ամենաճիշտ հաշվով մենք ցամաքից հարյուր լիգի վրա ենք գտնվում։ Ես նրան հավատացրի, որ նա առնվազն կիսով չափ սխալվում է, որովհետև նախքան իմ ծովն ընկնելը, այն երկիրը որտեղից գալիս եմ ես, թողի մոտ երկու ժամ առաջ։ Դրա վրա նա նորից սկսեց մտածել, որ իմ ուղեղը խանգարված է․ ակնարկելով այդ հանգամանքը, նա ինձ խորհուրդ տվեց, որ կաբինը գնամ ու քնեմ ինձ համար պատրաստած անկողնում։ Ես նրան հավատացրի, որ իր սիրալիր հյուրնկալության ու շրջապատի շնորհիվ ես միանգամայն կազդուրվել եմ ու ինձ ավելի լավ եմ զգում, քան երբևիցե իմ կյանքում։ Այն ժամանակ նա լրջացավ ու ցանկություն հայտնեց ինձ հետ խոսելու անկեղծ՝ թե արդյոք չի՞ խանգարված իմ ուղեղը խղճի խայթից, մի որևէ սոսկալի ոճրագործությունից, որի համար պատժել է ինձ մի որևէ թագավոր, հրամայելով նետել ինձ այդ սնդուկի մեջ, ինչպես դա անում են մի քանի երկրներում ոճրագործին դնելով, առանց պաշարի, ծակերով լի նավի մեջ և ծովին հանձնում։ Թեև նա շատ է ափսոսում, որ մի այդպիսի չարագործ մարդու ընդունել է իր նավը, սակայն նա խոստանում է ինձ ապահով տանել մինչև առաջին պատահած նավահանգիստը և ափ իջեցնել։ Նա ավելացրեց, որ նրա կասկածներն ավելի ամրացան, երբ ես առաջին անգամ իմ անիմաստ ճառով դիմեցի նավաստիներին և ապա իրեն՝ իմ սենյակի թե սնդուկի մասին, և երբ ընթրիքի ժամանակ նկատեց իմ ամհանգիստ հայացքն ու վարմունքը։ Ես խնդրեցի կապիտանին համբերությամբ լսել իմ արկածների մասին, որ բարեխճորեն պատմեցի՝ սկսած այն օրից, երբ ես հեռացա Անգլիայից, մինչև այն րոպեն, երբ նա գտավ ինձ։ Եվ որովհետև ճշմարտությունը միշտ մուտք ունի բանական ուղեղի մեջ, ուստի այդ պատվելի և արժանավոր ջենտլմենը, որ որոշ գիտության ու բարձր հասկացողության տեր մարդ էր, անմիջապես համոզվեց իմ անկեղծ և ճշմարտախոս լինելուն։ Բայց իմ ասածներն ավելի հաստատելու համար ես առաջարկեցի նրան, որ նա բերել տա իմ պահարանը, որի բանալին գրպանումս էր (նա արդեն ինձ հայտնել էր, թե նավաստիներն ինչպես են տնօրինել իմ սենյակը)։ Նրա ներկայությամբ ես բաց արի պահարանն ու ցույց տվի հազվագյուտ իրերի մի հավաքածու, որ ժողովել էի այն երկրում, որտեղից ես այնպես տարօրինակ կերպով հեռացա։ Այդտեղ էր թագավորի մորուքի մազերից շինած սանրը և մի ուրիշ սանր, որը թեև նույն մազերից էր շինած, բայց նրա կողի համար բանեցրել էի նորին մեծության բութ մատից կտրած եղունգը։ Ապա ցույց տվի ասեղների և գնդասեղների մի հավաքածու, որոնցից ամեն մեկը մեկ ոտնաչափից մինչև կես յարդ երկարություն ուներ․ չորս հատ փոքր ասեղ, որ ատաղձագործի խոշոր մեխերի էին նման․ մի քանի մազ թագուհու գլխի մազերից․ մեկ ոսկե մատանի, որ սիրալիր կերպով նվիրել էր ինձ թագուհին, ճկույթ մատից հանելով և անց կացնելով իմ վիզը, ինչպես մի մանյակ։ Ես խնդրեցի կապիտանին, որ բարեհաճի այդ մատանին ընդունել ինձնից ի հատուցումն իր ցույց տված սիրալիր վերաբերմունքի, սակայն նա կտրականապես հրաժարվեց։ Ես ցույց տվի նաև մի կոշտ, որ իմ սեփական ձեռքով կտրել էի պալատական տիկնոջ ոտի մատից․ նրա մեծությունը Կենտի խնձորի չափ էր և այնքան կարծր, որ Անգլիա վերադառնալուց հետո նրանից մի գավաթ տաշեցի և արծաթով պատեցի։ Վերջապես ես խնդրեցի, որ նա տեսնի իմ ամդրավարտիքըանդրավարտիքը, որ կարած էր մկան մորթուց։
Ես հազիվ կարողացա ստիպել նրան՝ ինձնից ընդունելու, իբրև նվեր, մի սպասավորի ատամ, որ նա մեծ հետաքրքրությամբ տնտղում էր և, ինչպես նկատեցի, շատ էր հավանում։ Կապիտանն ընդունեց այդ նվերը և այնքան շնորհակալ եղավ, որ իրոք չարժեր այդպիսի չնչին բանի համար։ Այդ ատամն անփորձ վիրաբույժը սխալմամբ հանել էր Գլյումդալկլիչի ատամնացավ ունեցող սպասավորներից մելի բերանից, բայց դուրս էր եկել նույնքան առողջ, որքան և նրա բերանի մյուս ատամները։ Մաքրելով այդ ատամը, ես դրի իմ պահարանը։ Նրա երկարությունը մեկ ոտնաչափ էր, իսկ շրջագիծը չորս մատնաչափ։
Կապիտանը շատ գոհ մնաց իմ անպաճույճ պատմությունից և ասաց, թե կարծում է, որ Անգլիա վերադառնալուց հետո աշխարհին մեծ ծառայություն մատուցած կլինեմ՝ եթե գրի առնեմ այդ ամենը և հրատարակության տամ։ ՊատասխաներիՊատասխանեցի, թե իմ կարծիքով Անգլիան շատ է կուշտ ճանապարհորդական գրքերից, որ այժմ չկա մի պատահար, որ ընթերցողին արտասովոր թվա, ուստի ես կարծում եմ, որ շատ հեղինակներ մտահոգված են իրենց սնափառության ու սեփական շահերի համար, քան թե ճշմարտության, և աշխատում են միայն հաճույք պատճառել տգետ ընթերցողին։ Իմ պատմությունը պարունակում է միայն սովորական դեպքեր, ուր չկան բուսականություն, թռչունների և այլ կենդանիների, ինչպես և բարբարոսների սովորությունների ու վայրենիների կռապաշտության մասին զարդարուն նկարագրություններ, որոնցով լիքն են ճանապարհորդական գրքերը։ Համենայն դեպս ես շնորհակալություն հայտնեցի նրա լավ կարծիքի համար և խոստացա այդ մասին մտածել։
Մի բանի վրա կապիտանը շատ զարմացավ՝ դա իմ բարձր ձայնով խոսելն էր․ նա հարցրեց, թե միգուցե այդ երկրի թագավորի և թագուհու ականջները ծա՞նր են եղել։ Ես նրան պատասխանեցի, թե դա երկու տարվա ընթացքում ձեռք բերած մի սովորություն է և թեև, իր հերթին, ինձ զարմանք է պատճառում նրա ու իր նավաստիների ձայնը, որ նման է շշուկի և որ, տակավին լսելի է իմ համար։ Այդ երկրում խոսած ժամանակ ես նման էի մի մարդու, որ փողոցի մեջ կանգնած խոսում է զանգակատան կտրին նստած մի ուրիշի հետ, չհաշված այն դեպքերը, երբ ինձ դնում էին սեղանի վրա, կամ բռնում իրենց ձեռքերով։ Բացի այդ, նրան պատմեցի իմ արած ուրիշ նկատողության մասին ևս, երբ առաջին անգամ նավը մտա և նավաստիները շրջապատեցին ինձ, թվաց, թե դրանք փոքրագույն և չնչին արարածներ են, որոնց նմանը ես երբեք չեմ տեսել։ Եվ իսկապես, երբ ես այդ արքայի երկրումն էի, իմ աչքերն այնքան էին վարժվել վիթխարի առարկաների, որ ես չէի կարողանում հայելուն նայել, որովհետև համեմատությունից չափազանց արհամարհական կարծիք էի կազմում իմ մասին։ Կապիտանն ասաց, թե ընթրիքի ժամանակ ինքն էլ նկատեց, որ ես ամեն մի առարկայի նայում եմ մի տեսակ զարմանքով ու հաճախ զսպում իմ ծիծաղը, իսկ նա իմ այդ վարմունքը միայն բացատրեց նրանով, որ ուղեղս մի փոքր խանգարված է։ Ես պատասխանեցի, թե այդ ամենը շատ ճիշտ է․ ինչպե՞ս կարող էի զսպել իմ զարմանքը, երբ առաջիս ափսեն նման էր երեք պենսանոց մի արծաթի դրամի, խոզի ազդրը՝ մի պատառ մսի, բաժակն իր մեծությամբ ընկույզի կճեպի և այդպես նկարագրեցի ես մնացած տնային իրերը և ուտելիքները՝ նույն համեմատություններն անելով։ Թեև թագուհին ինձ տրամադրել էր ամեն տեսակի անհրաժեշտ սարք ու կարգ, երբ նրա ծառան էի, սակայն իմ մտապատկերները համապատասխանում էին այն ամենին, ինչ շրջապատում էր ինձ և ես անտես էի անում իմ փոքրությունն այնպես, ինչպես ուրիշները՝ իրենց պակասությունները։ Կապիտանը շատ լավ հասկացավ իմ ծաղրը և զվարթ կերպով հիշեց անգլիական մի հին առած, թե իր կարծիքով իմ աչքերն ավելի մեծ են, քան իմ փորը, որովհետև չնայած իմ ամբողջ օրվա ծոմին, նկատելի չէ, որ ես լավ ախորժակ ունենամ, և շարունակելով իր ծիծաղը, ասաց, թե նա մեծ հաճույքով հարյուր ֆունտ ստեռլինգ կվճարեր տեսնելու համար իմ սենյակն արծվի կտուցից կախ, ապա այդ սենյակի ընկնելը ծովի մեջ մի այդպիսի հսկայական բարձրությունից․ արդարև արժե այդ տեսարանը նկարագրել, ապագա սերնդին հաղորդելու համար, համեմատությունը Ֆաետոնի հետ<ref>Համեմատություն Ֆաետոնի հետ․ ― Ֆաետոնն Արևի և Կլիմենայի որդին էր։ Իր հորից թույլտվություն ստանալով մի օրով կառավարելու նրա կառքը, նա իր անփորձության շնորհիվ քիչ մնաց հրդեհեր ամբողջ տիեզերքը։ Իբրև պատիժ Յուպիտերը նրան գլորեց Էրիդանը (այսինքն՝ Պո գետը)։</ref> այնքան ակներև էր, որ նա անկարող էր չհիշել, թեև նրա այդ կարծիքն այնքան էլ չհավանեցի։
Տասն օր չկար, որ տանն էի, երբ մոտս եկավ կոռնիշեցի կապիտան Վիլյամ Ռոբինզոնը, «Հուսատու»֊ի հրամանատարը, մի նավի, որ երեք հարյուր տոննա տարողություն ուներ։ Մի ժամանակ, Լեվանտ ճանապարհորդելիս, ես վիրաբույժ էի մի ուրիշ նավի վրա, որի պետն ու չորրորդ մասի տերն էր նա։ Ինձ հետ նա վարվում էր ավելի շուտ իբրև եղբոր, քան ստորադաս ծառայողի, ուստի լսելով իմ գալուստը՝ ինձ այցելության եկավ, ինչպես թվաց, լոկ բարեկամական զգացմունքից դրդված, որ երկար բացակայությունից հետո միանգամայն հասկանալի էր։ Սակայն իր այցելությունները մի քանի անգամ կրկնելուց և ինձ ողջ և առողջ գտնելու համար իր խնդակցությունը հայտնելուց հետո նա հարցրեց, թե արդյոք ես այժմ նստակյա՞ց կյանք պիտի վարեմ, թե՞ ոչ, ու ավելացրեց, որ երկու ամսից հետո մտադիր է մի ճանապարհորդություն կատարել դեպի Արևելայն Արևելյան Հնդկաստան․ ի վերջո մի շարք ջատագովություններից հետո ուղղակի հրավիրեց ինձ՝ նրա նավում վիրաբույժ լինելու․ նա հայտնեց, որ ես, բացի երկու բուժակից, մի օգնական վիրաբույժ էլ պիտի ունենամ, որ իմ ռոճիկը սովորականից երկու անագամ ավելի պետք է լինի և որ փորձից գիտե, թե ես համարյա նրա չափ ծանոթ եմ ծովային գործերին․ ուստի նա պարտավորվում է հետևել իմ խորհուրդներին, ինչպես եթե ես նրա օգնականը լինեի։
Նա ինձ այնքա՜ն շատ սիրալիր խոսքեր ասած, և ես այնքա՜ն էի ճանաչում նրան, իբրև մի ազնիվ մարդու, որ անկարող էի մերժել նրա առաջարկը․ և վերջապես աշխարհ տեսնելու ցանկությունը, չնայած իմ ունեցած դժբախտություններին, առաջվա պես իմ մեջ շատ ուժգին էր։ Միակ դժվարությունը մնում էր իմ կնոջը համոզել․ սակայն վերջ ի վերջո ես ստացա նրա համաձայնությունը, երբ նկարագրեցի այն օգուտները, որ պիտի ունենան մեր երեխաներն այդ ճանապարհորդությունից։
Հետևյալ օրը առագաստս պարզած՝ նավս քշեցի դեպի մյուս կղզին, ապա՝ երրորդ ու չորրորդ կղզիները, բանեցնելով բացի առագաստից և թիերը։ Սակայն չհոգնեցնելու համար ընթերցողին իմ դժբախտության մանրամասն նկարագրությամբ, բավական է, եթե ասեմ, որ հինգերորդ օրը ես հասա իմ նկատած վերջին կղզին, որն ընկած էր նախկին կղզուց դեպի հարավ ― հարավ֊արևելք։
Այդ կղզին ավելի հեռու էր, քան ես կարծում էի, ուստի առնվազն հինգ ժամից հասա նրա ափերին։ Ես համարյա թե պտտեցի նրա չորս կողմը, մինչև որ կարողացա հարմար տեղ գտնել իջնելու համար․ դա մի փոքրիկ ծովախորշ էր, մոտ երեք անգամ իմ մակույկից լայն։ Կղզին ամբողջովին ժայռոտ էր, տեղ֊տեղ միայն կար դալար խոտ և անուշահոտ ծաղիկներ։ Ես հանեցի իմ աղքատիկ պաշարը, մի փոքր կազդուրվեցի ու պաշարիս մնացորդը թաքցրի քարանձավներից մեկի մեջ, որոնց թիվն այնտեղ շատ֊շատ էր։ Ապառաժների վրա ես շատ ձվեր հավաքեցի, ապա մեծ քանակությամբ մամուռ ու խանձված խոտ կիտեցի, որոնցով ես հետևյալ օրը մտադիր էի կրակ անել ու խաշել ձվերը (որովհետև մոտս կար կայծքար, պողպատ, աբեթ և հրատու ապակի): Գիշերը ես պառկեցի քարանձավում, որտեղ իմ պաշարն էր։ Անկողինս նույն չոր խոտն էր ու մամուռը, որ ես պատրաստել էի վառելիքի համար։ Քնեցի ես շատ քիչ, որովհետև խռովված հոգիս հաղթահարում էր իմ հոգնությունը և ինձ արթուն պահում։ Ես խորհում էի, թե ինչպե՛ս պիտի պահպանեմ իմ կյանքս այս ամայի վայրերում և ինչա՛ն ինչքա՛ն խճալի պիտի լինի իմ վախճանը։ Ես ինձ այնքան թույլ և վատ էի զգում, որ սիրտ չէի անում տեղից վեր կենալու, և մինչև ուժերս հավաքեցի ու դուրս եկա քարանձավից, օրն արդեն բավականին բացվել էր։ Ես մի փոքր քայլեցի ապառաժների արանքներում․ երկինքը միանգամայն պարզ էր և արևն այնքա՜ն տաք, որ ես ստիպված էի արևից շրջել իմ երեսը․ այդ միջոցին հանկարծ օդը խավարեց, բայց ոչ այնպես, երբ արևը ծածկվում է ամպերի հետևը։ Ես ետ դարձա ու նկատեցի՝ արևի դեմ բռնել էր մի ահագին անթափանց մարմին, որ շարժվում էր կղզու ուղղությամբ․ այդ մարմինը, ինչպես թվում էր ինձ, մոտ երկու մղոն բարձրության վրա էր, և վեց թե յոթ րոպե ծածկում էր արևը։ Սակայն նկատելի չէր, որ դրանից օրն ավելի ցրտեր ու մթներ, քան այն ժամանակ, երբ կանգնում ես լեռան ստվերում։ Քանի այդ մարմինը մոտենում էր իմ կանգնած տեղին, այնքան թվում էր ինձ, որ դա մի կարծր նյութ է, հարթ, ողորկ և ծովի արտացոլումից լուսաշող հատակով։ Ես կանգնած էի ափից մոտ երկու հարյուր յարդ բարձր և տեսնում էի, թե ինչպես այդ լայնարձակ մարմինը գրեթե ինձ զուգահեռ ուղղությամբ իջնում է ցած, մոտ մեկ անգլիական մղոն հեռավորության վրա։ Հանեցի իմ գրպանի հեռադիտակն ու պարզ նկատեցի զառիվայրերով վեր ու վար անող մարդկանց, բայց թե ի՞նչ էին անում նրանք, չկարողացա որոշել։
Կյանքի բնական սերը լցրեց իմ սիրտն ուրախության զգացմունքով և իմ մեջ մի հույս ծագեց, որ այդ երևույթը այս կամ այն կերպ կարող է օգնել ինձ դուրս գալու այդ ամայի վայրից և այն խղճալի վիճակից, որի մեջ ես ընկել էի։ Միևնույն ժամանակ ընթերցողը հազիվ թե ըմբռնի իմ զարմանքը, երբ տեսնում էի օդի մեջ ճախրող մի կղզի, մարդկանցով լեցուն, որոնք կարող էին (ինչպես ինձ թվաց), ըստ իրենց ցանկության, բարձրանալ և իջնել կամ առաջ շարժվել։ Սակայն այդ րոպեին այն վիճակի մեջ չէի, որ փիլիսոփայություն անեի այդ տեսիլքի վրա, ավելի նախամեծար էի համարում դիտել, թե կղզին ի՞նչ ուղղություն պիտի բռնի, որովհետև նա մի պահ կարծես թե կանգ առավ։ Սակայն շուտով կղզին մոտեցավ ինձ, և ես կարողացա տեսնել, որ նա ամեն կողմից ունի մի շարք պատշգամբներ, որոնք դասավորված են աստիճաններով և հաղորդվում են մեկը մյուսից որոշ հեռավորության վրա գտնվող սանդուխքներով։ Ամենացածր պատշգամբում ես տեսա մի քանի մարդկանց, որոնք կարթերով ձուկ էին որսում, իսկ մյուսները դիտում էին։ Ես շարժեցի օդի մեջ իմ գիշերային գլխանոցը (որովհետև գլխարկս վաղուց արդեն մաշվել էր) և իմ թաշկինակը կղզու ուղղությամբ․ իսկ երբ նա ավելի մոտեցավ՝ ես սկսեցի կանչել և գոռալ ամբողջ ուժով․ ապա ուշադրությամբ նայելուց հետո տեսա, որ կղզու դեպի ինձ դարձած կողմը հավաքվեց մի ամբոխ։ Ես տեսա, որ նրանք նկատել են ինձ, որովհետև մատով ցույց էին տալիս ինձ և ապա միմյանց նշաններ անում, թեև իմ կանչերին ոչ մի պատասխան չտվին։ Միայն չորս թե հինգ հոգի սանդուղքներով արագ֊արագ բարձրացան կղզու կտուրն ու անհետացան այնտեղ։ Հաստատապես կարող եմ ենթադրել, որ նրանց ուղարկեցին մի որևէ հեղինակավոր անձի մոտ՝ եղած դեպքի առիթով հրահանգներ ստանալու։
==Գլուխ երկրորդ==
Լապուտացիների բնավորության և խառնվածքի նկարագրությունը։ Պատկերացում նրանց գիտության մասին։ Թագավորի և նրա արքունիքի մասին։ Հեղինակի ընդունելուցյունն ընդունելությունն այնտեղ։ Տեղացիների երկյուղն ու տագնապը։ Լապուտայի կանայք։
Ճաշից հետո իմ սեղանակիցները հեռացան, ու թագավորի հրամանով ինձ մոտ մի մարդ եկավ՝ ուղեկցությամբ մի հարվածողի։ Նա իր հետ բերեց գրիչ, թանաք, թուղթ, երեք թե չորս գիրք, ու նշաններով ինձ հասկացրեց, թե իրեն ուղարկել են ինձ սովորեցնելու։ Մենք չորս ժամ պարապեցինք, և այդ ժամանակամիջոցում ես գրեցի սյունակ առ սյունակ մեծ քանակությամբ բառեր, ամեն մի բառի դիմաց՝ իր թարգմանությունը։ Բացի այդ, ես փորձեցի սովորել մի քանի նախադասություն։ Իմ դասատուն հրամայեց իմ սպասավորներից մեկին, որ մի որևէ իր բերի, ետ դառնա, գլուխ տա, նստի, վեր կենա, ման գա և այլն։ Իսկ ես գրի էի առնում դասատուի արտասանած նախադասությունները։ Նմանապես նա ինձ իր գրքերից մեկում ցույց տվեց զանազան նկարներ՝ արևի, լուսնի, աստղերի, զոդիակի, արևադարձի, բևեռային շրջանների և միևնույն ժամանակ տվեց բազմաթիվ պատկերների և հաստատուն մարմինների անուններ։ Նա տվեց ինձ բոլոր երաժշտական գործիքների և այդ գործիքներից ամեն մեկի վրա նվագելու արվեստի կարևոր տերմինների անուններն ու նկարագրությունը։ Երբ նա գնաց, ես այդ բոլոր բառերն իրենց մեկնությամբ հանդերձ դասավորեցի այբուբենական կարգով։ Եվ այդպես, մի քանի օրում, շնորհիվ իմ լավ հիշողության, ես որոշ չափով սովորեցի նրանց լեզուն։
Ես ամենևին չկարողացա իմանալ իսկական ստուգաբանությունն այն խոսքի, որ ես թարգմանում եմ՝ թռչող կամ լողացող կղզի և որն իրենց լեզվով կոչվում է Լապուտա։ Հին, անգործածական լեզվով լապ խոսքը նշանակում է՝ գերագույն, իսկ ունտուն՝ վարիչ, որից, ասում են, աղավաղված կերպով ածանցված է Լապուտա խոսքը՝ փոխանակ՝ Լապունտուհ֊ի։ Լապունտու֊ի։ Սակայն ես չեմ կարող հավանություն տալ այդ ածանցման, որ թվում է ինձ մի փոքր բռնազբոսիկ։ Ես համարձակություն ունեցա առաջարկելու նրանց գիտնականներին իմ սեփական վարկածը, որ Լապուտա խոսքը quasi լապ աուտեդ֊ն է․ լապ ― հատկապես նշանակում է ծովի մեջ արևի շողերի խաղ, իսկ աուտեդ՝ նշանակում է թև․ սակայն ես չեմ պնդում այդ վարկածը, այլ միայն առաջարկում եմ արդարամիտ ընթերցողին։
Թագավորի հրամանով ինձ վրա կարգված խնամատարները նկատելով, թե ես որքա՜ն վատ եմ հագնված, կարգադրեցին, որ հետևյալ առավոտ մի դերձակ գա և վերցնի իմ չափը մի ձեռք հագուստի համար։ Այդ վարպետն իր պաշտոնը կատարեց միանգամայն այլ կերպ, քան անում են նրա արհեստակիցները Եվրոպայում։ Նախ և առաջ քառորդակի օգնությամբ վերցրեց իմ հասակի բարձրությունը, ապա քանոնով ու կարկինով որոշեց իմ մարմնի ծավալն ու շրջագիծը, և այս ամենն արձանագրեց թղթի վրա ու վեց օրից հետո բերեց իմ հագուստը, շատ վատ կարած և ոչ իմ վրայով, շնորհիվ այն սխալի, որ նա արել էր հաշվելու ժամանակ։<ref>Սխալը, որ նա արել էր հաշվելու ժամանակ․ ― Այն ժամանակվա մաթեմատիկոսների և փիլիսոփաների ցրվածության մասին գրած երգիծանքում Սվիֆտը, երևի, ի նկատի ուներ գլխավորապես Նյուտոնին, որի մասին եղած անեկդոտները նա սիրում էր պատմել։</ref> Սակայն ես մխիթարվում էի նրանով, որ նման դեպքեր հաճախ էի նկատում, ուստի այնքան էլ ուշադրություն չէի դարձնում։
Հագուստ չունենակու չունենալու և ինձ մի փոքր վատ զգալու պատճառով ես մի քանի օր սենյակում փակված մնացի և այդ ժամանակամիջոցում կարողացա ավելացնել իմ բառապաշարը, և երբ հետագայում ես գնացի արքունիք, արդեն կարողանում էի թագավորի բառերից շատ բան հասկանալ ու քիչ թե շատ պատասխանել։ Նորին մեծությունը հրամայեց, որ կղզին քշեն հյուսիս֊արևելք, դեպի Լագադո, թագավորության մայրաքաղաքը, որ գտնվում էր ներքև, երկրի երեսին, մոտ իննսուն լիգ հեռավորության վրա։ Մեր ճանապարհորդությունը տևեց չորս և կես օր։ Ես ամենևին չզգացի կղզու՝ օդի մեջ արած շարժման թափը։ Հետևյալ օրը, առավոտյան, ժամը մոտ տասնմեկին, ինքը թագավորը, իր ազնվականությունը, պալատականներն ու պաշտոնյաները, ամենքը միասին սկսեցին նվագել իրենց երաժշտական գործիքները, ամբողջ երեք ժամ, առանց դադարի, այնպես որ ես այդ աղմուկից կատարելապես խլացա․ ես չկարողացա հասկանալ այդ համերգի իմաստը, մինչև որ իմ դասատուն չբացատրեց ինձ։ Նա ասաց, որ իրենց կղզու ժողովրդի ականջներն օժտված եմ երկնային երաժշտությունը լսելու կարողությամբ, իսկ այդ երաժշտությունը հնչում է որոշ ժամանակներ, ուստի պալատականները պատրաստություն են տեսնում մասնակցելու այդ տիեզերական համերգին այն գործիքներով, ինչի վրա նրանք ավելի լավ են նվագում։
Դեպի մայրաքաղաքը՝ Լագադո կատարած ճանապարհորդության ժամանակ նորին մեծությունը հրամայեց, որ կղզին կանգ առնի մի քանի քաղաքների ու գյուղերի վրա՝ իր հպատակներից խնդրագրեր ընդունելու համար։ Այդ նպատակով բաց էին թողնվում դեպի ցած բարակ թոկեր՝ ծայրերին փոքրիկ ծանրություններ կապած։ Այդ թոկերից ժողովուրդը կապում էր իր խնդրագրերը, որոնք վեր էին բարձրանում, ինչպես թղթի կտորները, որոնք աշակերտները կապում են իրենց թռչող առագաստի թելի ծայրին։ Երբեմն մենք ցածից ստանում էինք գինի և ուտելիքներ, որ ճախարակների միջոցով բարձրացնում էին վեր։
Թռչող կամ թե լողացող կղզին իսկական շրջանի ձև ունի՝ նրա տրամագիծը 7837 յարդ է, կամ մոտ չորս և կես մղոն, որ, հետևապես, անում է տասը հազար ակր։ Նրա հաստությունը երեք հարյուր յարդ է։ Նրա հատակը, կամ ստորին մակարդակը, որ տեսանելի է միայն ներքևի կանգնած մարդկանց, ադամանդի մի ողորկ տախտակ է, որ խոյանում է դեպի վեր երկու հարյուր յարդ բարձրությամբ։ Նրա վրա դարսված են զանազան հանքային քարեր իրենց սովորական կարգով, որոնց վրա՝ պարարտ հողի մի շերտ տասը թե տասներկու ոտնաչափ խորությամբ։ Շրջագծերից դեպի կենտրոնն իջնող նրա արտաքին մակերևույթի թեքության պատճառով կղզու վրա տեղացող ցողն ու անձրևը, վերածվելով փոքրիկ առվակների, հոսում են դեպի կենտրոնը, թափվում չորս ընդարձակ ավազանի մեջ, որոնցից ամեն մեկը մոտ կես մղոն շրջագիծ ունի և կղզու կենտրոնից՝ մոտ երկու հարյուր յարդ հեռավորություն։ Արևի ճառագայթներից այդ ավազանների ջուրն անընդհատ շոգիանում է, որի պատճառով և ավազանները չեն լցվում։ Բացի այդ արքան հնարավորություն ունի բարձրացնելու կղզին ամպերի և շոգիների սահմաններից ավելի վեր, որով և նա կարող է խափանել ցողերի և անձրևների տեղալը, եթե միայն նա ցանկանա։ Չէ՞ որ ամենաբարձր ամպերը երկու մղոնից ավելի չեն բարձրանում, ինչպես հավատացնում են բնագետները, և վերջապես այդ երկրում նման դեպքեր բոլորովին անծանոթ են։
Կղզու կենտրոնում կա մոտ հիսուն յարդ տրամագծով մի վիհ, որով աստղաբաշխներն իջնում են մի ընդաձակ գմբեթաձև քարայր, որ և այդ պատճառով կոչվում է՝ Ֆլանդոնա Գագնոլե, կամ աստղաբաշխական քարայր, որ ադամանդի մակերեցից մակերեսից հարյուր յարդ խորն է։ Այդ քարայրում միշտ վառվում են քսան ճրագ, որ, արտացոլվելով ադամանդից, պայծառ լույս են արձակում չորս կողմը։ Այդտեղ դիզված են բազմատեսակ վեցորդակներ, քառորդակներ, հեռադիտակներ, աստղադիտակներ և այլ աստղաբաշխական գործիքներ։ Սակայն ամենահետաքրքրական բանը, որից կախված է կղզու բախտը, դա հսկայական մագնիսաքարն է, որ իր ձևով նման է ջուլհակի մաքոքի։ Նրա երկարությունը վեց յարդ է, իսկ ամենահաստ մասի լայնությունը՝ երեք յարդից ավելի։ Այդ մագնիսը հագցված է մի հաստատուն ադամանդե առանցքի, որն անցնում է ամբողջ շերտի միջով և որի շուրջը դառնում է նա այնպիսի զուգակշռով, որ ձեռքի մի թեթև հպում բավական է, որպեսզի քարը պտտվի։ Նա չորս կողմից պատած է ադամանդե պարապ գլանակով, որ չորս ոտնաչափ խորություն ունի, չորս ոտնաչափ լայնություն և տասներկու յարդ տրամագիծ․ նա հորիզոնական ուղղությամբ տեղավորված է ադամանդյա ութ նեցուկների վրա, որոնցից ամեն մեկը վեց յարդ բարձրություն ունի։ Նրա գոգավոր մասի մեջտեղը կա տասներկու մատնաչափ խորությամբ երկու բույն, որոնց մեջ դրված են առանցքի ծայրերը և պտտվում են, երբ հարկավոր է։
Ոչ մի ուժ չի կարող տեղից շարժել այդ մագնիսաքարը, որովհետև գլանակն ու նրա նեցուկները կազմում են մի ամբողջություն ադամանդի շերտի հետ, որ կազմում է կղզու հատակը։
Երբ մի որևէ քաղաք խռովություն կամ ապստամբություն է բարձրացնում, կամ բռնկվում են այնտեղ խառնակություններ և կամ հրաժարվում է իր սովորական տուրքը վճարելուց, թագավորը նրան հնազանդեցնելու համար երկու միջոց ունի։ Առաջին և ամենամեղմ միջոցն այն է, որ նա կղզին կանգնեցնում է այդպիսի քաղաքի և շրջակա հողամասերի վրա, որով զրկում է նրանց արևի և անձրևի բարերար ազդեցությունից և, հետևապես, ազգաբնակությանը մատնում է սովի ու հիվանդության։ Եվ նայած հանցագործության չափին, նրանք միևնույն ժամանակ վերևից ենթարկվում են քարկոծության․ թափվող խոշոր քարերից պաշտպանվելու համար նրանք թաքնվում են մառանների և նկուղների մեջ, թողնելով, որ իրենց տների կտուրները քարուքանդ լինեն։ Իսկ երբ նրանք շարունակում են իրենց համառությունը կամ փորձում են ուժեղացնել ապսամբությունը, այն ժամանակ թագավորը դիմում է վերջին միջոցին՝ նա թույլատրում է, որ կղզին ընկնի ուղիղ նրանց գլխին, որով նա կործանում է թե՛ տները և թե՛ մարդկանց։ Սակայն թագավորն այդ ծայրագույն միջոցին հազվագյուտ դեպքերում է դիմում և մեծ վարանումներից հետո, քանի որ մինիստրներն էլ չեն համարձակվում այդ խորհուրդը տալ, որովհետև դա մի կողմից ժողովրդի մեջ ատելություն է առաջացնում, իսկ մյուս կողմից կարող է մեծ վնաս հասցնել իրենց սեփական կալվածքներին, որոնք գտնվում են ցամաքի վրա, մինչդեռ կղզին թագավորի սեփականությունն է։
Բացի այդ կա մի կարևոր պատճառ, թե այդ երկրի թագավորներն ինչու՞ են խորշում այդ տեսակ սոսկալի արարքից, ի բաց առյալ այն ծայրահեղ դեպքերը, երբ հարկը պահանջում է․ որովհետև, եթե կործանումի դատապարտված քաղաքի մեջ կան բարձրաբերձ ապառաժներ, ինչպես սովորաբար պատահում են խոշոր քաղաքներում, մի հանգամանք, որ թերևս օգտագործվում է նման կատաստրոֆաներից խույս տալու համար, կամ եթե քաղաքում կան բարձր զանգակատներ, այն ժամանակ կղզու հանկարծակի անկումը կարող է վնասել նրա հատակը կամ ստորին մակերեսը, որը թեև շինված է ինչպես ես ասի, երկու հարյուր յարդ հաստության ձույլ ադամանդից, բայց կարող է պատահել, որ նա ուժեղ հարվածից կոտրվի կամ ցածր տների կրակներին մոտենալուց ճաքի, ինչպես օրինակ կրակարանի վրա դրած երկաթե կամ քարե կափարիչը։ Այդ ամենը ժողովուրդը շատ լավ գիտե և հասկանում է, թե ինչքան կարող է տևել իր դիմադրությունը, մանավանդ, երբ հարցն իր ազատության և գույքին է վերաբերում։ Եվ, թագավորը, երբ ծայր աստիճանի զայրացած է լինում կամ հաստատուն որոշման հանգած, քաղաքը փոշիացնել, հրամայում է, որ կղզին հանդարտ կերպով իջեցնեն, ոչ թե նրա համար, որ խճում խղճում է իր ժողովրդին, այլ որովհետև վախենում է, թե միգուցե կղզու ադամանդե հատակը կոտրվի, քանի որ այդ դեպքում, նրանց փիլիսոփաների ընդհանուր կարծիքով, մագնիսաքարն այլևս չի կարող կղզին պահել օդում և, ամբողջ զանգվածը կփլվի ներքև։
Լապուտացիների մոտ իմ գալուց մոտ երեք տարի առաջ, երբ թագավորը ճանապարհորդություն է կատարել իր տիրապետության վրա, տեղի է ունեցել մի արտակարգ դեպք, որ կարող էր ճակատագրական լինել այդ թագավորության համար, մանավանդ նրա ներկա շրջանի համար։ Թագավորության երկրորդ քաղաքը՝ Լինդալինոն առաջինն էր, որ արժանացավ նորին մեծության այցելությանը՝ իր ճանապարհորդության ժամանակ։ Նրա մեկնելուց երեք օր անց ազգաբնակությունը, որ հաճախ գանգատվել էր անսահման հարստահարություններից, փակել է քաղաքի դարպասները, ձերբակալել նահանգապետին և անհավատալի արագությամբ ու ջանքով կառուցել չորս հատ խոշոր աշտարակ քաղաքի չորս անկյուններում (քաղաքը քառակուսու ուղիղ ձև է ունեցել, և նույն մեծությամբ, ինչպես և քաղաքի կենտրոնում բարրձրացող բարձրացող սրածայր ժայռն է։ Ամեն մի աշտարակի, ինչպես և աշտարակի ծայրին նրանք ամրացրել են մի֊մի խոշոր մագնիսաքար, իսկ իրենց մտադրությունը չհաջողվելու դեպքում նրանք նախօրոք պատրաստել են մեծ քանակությամբ հրաբորբոք վառելանյութ, նրանով կղզու ադամանդե հատակը պայթեցնելու նպատակով, եթե բան է՝ մագնիսաքարի ծրագիրն ի դերև ելնի։
Ութ ամիս անցնելուց հետո թագավորը լուր է ստանում, որ լինդանիլացիներն ապստամբել են։ Նա հրամայում է, որ կղզին քշեն դեպի քաղաքը։ Միահամուռ ժողովուրդը ուտելիքի ահագին պաշար է տեսել։ Քաղաքի միջով անցնելիս է եղել մի գետ։ Թագավորը մի քանի օր սավառնում է քաղաքի գլխին, զրկելով նրանց արևից ու անձրևից։ Նա հրամայում է կղզուց բազմաթիվ թոկեր իջեցնել, բայց ոչ ոք չի մտածում աղերսագիր ուղարկելու, այլ ընդհակառակը, դրա փոխարեն վեր են բարձրանում հանդուգն պահանջներ՝ վերջ տալ իրենց տառապանքներին, վերադարձնել արտոնությունները և իրենց համար նահանգապետ ընտրելու իրավունքը և նման առտառոց արտառոց բաներ։ Դրան ի պատասխան նորին մեծությունը հրամայում է կղզու ամբողջ ազգաբնակությանը, որ ստորին պատշգամբից քաղաքի վրա քարեր նետեն։ Բայց այդ դժբախտությունից խույս տալու համար, քաղաքացիները, առնելով իրենց գույքը, մտնում են չորս աշտարակները և թաքնվում այլ և այլ ամուր շինությունների ու ստորերկրյա մառանների մեջ։
Այն ժամանակ թագավորը որոշում է ընկճել այդ հպարտ ժողովրդին և հրամայում է, որ կղզին հանդարտ կերպով իջեցնեն դեպի աշտարակներն ու ժայռը մինչև չորս յարդ։ Թագավորի հրամանը կատարում են։ Սակայն այդ գործի վրա կարգած պաշտոնյաները տեսնում են, որ կղզու անկումը սովորականից ավելի արագ է կատարվում և մագնիսաքարը շուռ տալուց հետո միայն, մեծ դժվարությամբ, կարողանում են կղզին պահել անշարժ դրությամբ և, չնայած դրան, գտնում են, որ կղզին հակվում է դեպի ցած։ Նրանք անմիջապես տեղեկություն են տալիս թագավորին այդ զարմանալի երևույթի մասին և խնդրում, որ նորին մեծությունը թույլ տա բարձրացնել կղզին։ Թագավորը տալիս է իր համաձայնությունը և հրավիրում գերագույն խորհուրդ, հրամայելով, որ մագնիսաքարի պաշտոնյաները ներկա լինեն։ Ավագագույն և փորձված պաշտոնյաներից մեկը թույլտվություն է խնդրում մի փորձ կատարելու։ Նա վերցնում է հարյուր յարդ երկարությամբ թոկ, և երբ կղզին բարձրանում է քաղաքից այնքան, որ սպառվում է ներքևի ձգողական ուժի ներգործությունը, կապում է թոկի ծայրին ադամանդի մի կտոր, որի մեջ պարունակում է երկաթահանքի մի խառնուրդ, նման այն զանգվածին, որից շինված է կղզու հատակի ստորին մակերեսը, և այդ թոկը ստորին պատշգամբից հանդարտ կերպով իջեցնում է դեպի քաղաքի աշտարակների կատարը։ Դեռևս չորս յարդի վրա պաշտոնյան նկատում է, որ ադամանդը մի այնպիսի ուժով է ուզում ցած ընկնել, որ նրան հազիվ է հաջողվում հետ քաշել։ Այնուհետև նա նետում է ցած ադամանդի մի քանի փոքրիկ կտորներ և նկատում, որ աշտարակի կատարներն այդ կտորներն ուժգին կերպով ձգում են իրենց։ Նույն փորձը նա կատարում է մյուս երեք աշտարակների և ժայռի նկատմամբ և հետևանքը միևնույնն է լինում։
Մի նշանավոր մինիստր հավատացրեց ինձ, որ եթե կղզին այնքան իջներ, որ այլևս չկարողանար վեր բարձրանալ, այն ժամանակ քաղաքացիները վերջնականապես կկանգնեցնեին նրան, կսպանեին թագավորին և իր բոլոր ծառաներին և միանգամայն կփոխեին կառավարման ձևը։
Այդ իշխանության հիմնական օրենքով ոչ թագավորը և ոչ էլ նրա երկու ավագ ժառանգներն իրավունք չունեն հեռանալու կղզուց․<ref>Թագավորը և ոչ էլ նրա երկու ավագ ժառանգներն իրավունք չունեն հեռանալու կղզուց․ ― Մի ակնարկ է Գեորգ I֊ի մասին, որ հաճախ Անգլիայից գնում էր Հաննովեր։</ref> նույն իրավունքից զրկված է նաև թագուհին մինչև իր ծննդաբերության ընդունակությունից զրկվելը։
==Գլուխ չորրորդ==
Մեր ճանապարհորդության միջոցին նա իմ ուշադրությունը հրավիրեց զանազան մեթոդների վրա, որ ֆերմերները գործադրում էին իրենց հողի մշակման համար և որոնք ինձ միանգամայն անհասկանալի էին, որովհետև, շատ քիչ բացառությամբ, ես կարողացա երևան հանել հացահատիկի որևէ հասկ կամ խոտի որևէ ծիլ։ Սակայն երեք ժամ տևող ճանապարհորդությունից հետո տեսարանը բոլորովին փոխվեց․ մենք հասանք մի չնաշխարհիկ բնակավայր․ տեսանք գյուղական կոկիկ տներ, մեկը մյուսից մի քիչ հեռու։ Ցանկապատով դաշտեր՝ ներսը խաղողի այգիներ, ցորենի արտեր և մարգագետիններ։ Այդպիսի հաճելի տեսարան ես վաղուց է չէի տեսել։ Նորին վսեմությունը նկատեց, որ իմ դեմքը պայծառացավ․ նա, հառաչելով ինձ ասաց, թե այստեղից սկսվում է իր կալվածքը և շարունակվում է մինչև նրա տունը։ Որ նրա հայրենակիցները ծիծաղում են նրա վրա և ծաղրում նրան, որ նա այդպես վատ է տանում իր գործերը և տերության համար տգեղ օրինակ է դառնում, որին շատ քչերն են հետևում, և այն էլ նրա պես ծեր, կամակոր և անզոր մարդիկ։
Վերջապես, մենք հասանք նրա տունը, որը մի հոյակապ շենք էր՝ հնագույն ճարտարապետության լավագույն կանոններով կառուցված։ Շատրվանները, այգիները, ծառուղիներն ու պուրակները դասավորված էին շատ խելացի և ճաշակով։ Այդ ամենը, ինչ ես տեսա, արժանի կերպով գովեցի, որին նորին վսեմությունը ոչ մի ուշադրություն չդարձրեց մինչև ընթրիքի վերջը, իսկ երբ մենք մնացինք մենակ, նա մելամաղձոտ ձայնով ասաց ինձ, թե իր մտքով երբեմն անցնում է քարուքանդ անել քաղաքի և գյուղի իր տները և վերաշինել այսօրվա ճաշակով․ ոչնչացնել իր բոլրոր բոլոր ագարակները և հիմնել նորերը, որ համապատասխան լինեն ժամանակի պահանջներին՝ նույն խորհուրդը տալով իր գյուղացիներին․ հակառակ դեպքում իրեն պիտի կշտամբեն գոռոզության, տարօրինակության, ցուցամոլության, տգիտության և քմահաճույքի համար, իսկ նորին մեծության դժգոհությունն էլ, ո՞վ գիտե, գուցե ավելի պիտի մեծանա։ Նա ասաց, որ իմ զարմանքն ավելի պիտի պակասի կամ չքանա, երբ նա պատմի ինձ մի քանի մանրամասնություններ, որոնց մասին ես պալատում ամենևին չլասեցիչլսեցի, որ մարդիկ այնքա՜ն են խորասուզված վերացական մտքերի մեջ, որ չեն տեսնում, թե այստեղ՝ ցածում ի՞նչ է կատարվում։
Նրա բոլոր ասածների իմաստն այս էր։ Սրանից քառասուն տարի առաջ մի քանի հոգի բարձրացան Լապուտա, ոմանք գործով, ոմանք զվարճության համար․ և հինգ ամիս մնալուց հետո հետ եկան մաթեմատիկական մակերեսային գիտությամբ, սակայն լիքը ցնդաբանություններով, որ նրանք ձեռք էին բերել այդ օդային երկրում։ Վերադարձից հետո ներքևի բոլոր հիմնարկություններն այդ մարդկանց աչքում անդուրեկան թվացին, և նրանք սկսեցին ծրագիր կազմել վերակառուցելու արվեստը, գիտությունը, լեզուն և տեխնիկան ըստ նոր ձևի։ Այդ նպատակով նրանք ձեռք բերին թագավորական արտոնություն՝ հիմնելու Լագադոյում Ծրագրողների Ակադեմիա։ Այդ միտքն այնքա՜ն հավանեց ժողովուրդը, որ թագավորության մեջ չմնաց քիչ թե շատ աչքի ընկնող մի քաղաք, ուր գոյություն չունենային նման ակադեմիաներ։ Այդ վարժարաններում պրոֆեսորները հնարում են հողագործության և ճարտարապետության նոր ձևեր ու մեթոդներ և արհեստագիտության ու արթյունաբերության նոր գործիքներ ու միջոցներ, և, ինչպես հավատացնում են նրանք, մեկը պիտի աշխատի տասը հոգու փոխարեն, մի որևէ պալատ կարելի է կառուցել մի շաբաթվա ընթացքում և մի այնպիսի ամուր շինանյութից, որ առանց նորոգման կարող է հավիտյան գոյություն ունենալ։ Երկրային բոլոր պտուղները տարվա բոլոր եղանակներին և մեր ուզած ժամանակ պիտի հասունանան և հարյուր անգամ ավելի մեծ պիտի լինեն, քան մեր այժմյան պտուղները, և ուրիշ այլ բազմաթիվ երջանիկ ծրագրեր։ Ափսոս միայն, որ այդ ծրագրերից ոչ մեկը կատարելապես չի մշակված, մինչդեռ ամբողջ երկիրն ապագա բարիքների հույսով մատնված է սոսկալի ամայության, տներն ավերակ վիճակի մեջ են, իսկ ժողովուրդը մնացել է առանց ապրուստի, ու ցնցոտիների մեջ։ Սակայն այդ ամենը նրանց չի վհատեցնում, այլ միայն ավելի ուժգին կերպով դրդում է հետապնդելու իրենց ծրագրերը, և նրանց հավասար կերպով ոգևորում է թե՛ հույսը և թե հուսահատությունը։ Իսկ ինչ վերաբերում է իրեն՝ Մյունոդիին, չունենալով ձեռներեց ոգի, գոհ է, որ ընդանում է հին կարգերով, ապրում իր նախնիների շինած տներում և անում այն, ինչ որ նախնիներն են արել, չմտցնելով իր կյանքի մեջ որևէ նորություն։ Նույն բանն են անում նաև մի քանի այլ երևելի և միջին դասակարգի մարդիկ, սակայն նրանց վրա նայում են արհամարանքով ու չարակամությամբ, իբրև գիտության թշնամիների, տգետների ու հասարակության վնասակար մարդկանց վրա, որոնք իրենց սեփական հանգիստն ու ծուլությունն ավելի են գերադասում, քան իրենց երկրի ընդհանուր բարիքը։
Նորին լորդուցյունն լորդությունն ավելացրեց, թե հետագա մանրամասնություններով չի ուզում զրկել ինձ այն հաճույքից, որ ես հավանաբար պիտի ստանամ գերագույն Ակադեմիան տեսնելուց, ուր նա որոշել էր ինձ տանել։ Նա միայն խնդրեց, որ ես ուշադրություն դարձնեմ մի ավերակ շինության վրա, որ գտնվում է սրանից երեք մղոն հեռավորության վրա․ նա պատմեց, թե իր տնից կես մղոն հեռավորության վրա նա ուներ կոկիկ ջրաղաց, որ բանում էր մեծ գետից առած ջրով ու բավարարում էր իր ընտանիքի և շատ գյուղացիների կարիքը։ Սրանից յոթ տարի առաջ նրա մոտ եկավ այդ ծրագրողներից մի խումբ և առաջարկեց քանդել այդ ջրաղացն ու շինել մի ուրիշ լեռան ստորոտում․ այդ լեռան կատարին նրանք պիտի անցկացնեին մի ջրանցք՝ ջուրն ամբարելու համար, ուր այդ ջուրը պիտի բարձրանա ջրմուղների օգնությամբ ու խողովակներով և ջրաղացը բանեցնի․ քանի որ քամին և օդը շարժման մեջ դնելով ջուրը, ավելի արագահոս պիտի դարձնեն նրան և ջուրը զառիվայրից պիտի թափվի, ուստի ջրաղացը բանեցնելու համար երկու անգամ ավելի քիչ ջուր կգնա, քան այն ժամանակ, երբ ջրանցքն ընկնում է հարթ տարածության վրա։ Նորին վսեմությունն ասաց, որ այդ ժամանակ իր հարաբերությունն արքունիքի հետ այնքան էլ լավ չէր, և մյուս կողմից զիջելով իր բարեկամներից շատերի խորհրդին՝ նա այդ առաջարկին տվեց իր համաձայնությունը։ Երկու տարվա ընթացքում հարյուր մարդ բանեցնելուց հետո, գործը վիժեց, ծրագրողները փախան, մեղադրանքն ամբողջովին բարդելով նրա վրա և դրանից հետո միշտ ծաղրելով նրան և միևնույն ժամանակ դրդելով ուրիշներին, որ նույն փորձը կատարեն, տալով այդ գործի հաջողության, ինչպես և հուսախաբության միևնույն երաշխիքը։
Մի քանի օրից հետո մենք վերադարձանք քաղաք և նորին վսեմությունը, ի նկատի ունենալով Ակադեմիայի՝ իր հանդեպ ունեցած վատ համարումը, չկամեցավ միասին գնալ այնտեղ, այլ հանձնարարեց իր մի բարեկամին, որ ընկերակցի ինձ։ Իմ լորդը բարեհաճեց ներկայացնել ինձ իբրև ծրագրերի սիրահարի և շատ հետաքրքրվող ու դյուրահավատ մարդու, որ իրոք ճշմարտությունից հեռու չէր, քանի որ ես իմ երիտասարդության օրերին ինքս էլ մի տեսակ ծրագիր կազմող էի։
==Գլուխ հինգերորդ==
Հեղինակին թույլ են տալիս տեսնելու Լագադոյի բարձրագույն Ակդեմիան։ Ակադեմիան։ Ակադեմիայի մանրամասն նկարագրությունը։ Արվեստներ, որոնցով զբաղված են պրոֆեսորները։
Այդ Ակադեմիան մի առանձին շինություն չէր, այլ տների մի շարք, որ կառուցված էր փողոցի երկու կողմը, որտեղ առաջ անմարդաբնակ էր և ապա ձեռք էր բերված ու հատկացված այդ նպատակին։
Ռեկտորը ինձ շատ սիրալիր կերպով ընդունեց, և ես շատ անգամ հաճախեցի Ակադեմիան։ Ամեն մի սենյակուն սենյակում մի ծրագրող կար, և ես կարծում եմ, որ եղա ոչ պակաս, քան հինգ հարյուր սենյակում։
Առաջին գիտնականը, որին ես այցելեցի, ուներ վտիտ տեսք և մրոտ ձեռքեր ու երես․ նրա մազերն ու մորուքը երկար էին, տեղ֊տեղ թախկված ու խանձված։ Նրա հագուստը, շապիկը և կաշին միևնույն գույնն ունեին։ Նա ութ տարի շարունակ ծրագիր էր կազմում վարունգից արևի ճառագայթներ հանելու համար, որ պիտի պարփակեր հերմետիկորեն փակած շշերի մեջ ու տաքացներ օդը, եթե ամառը լիներ սառը և անձրևոտ։ Նա ինձ ասաց, թե հույս ունի, որ ութ տարուց հետո հնարավորություն կունենա նահանգապետի այգին էժան գնով արևի ճառագայթներ մատակարարելու․ սակայն նա գանգատվեց, թե նրա պաշարը քիչ է և խնդրեց ինձ, որ նրա գյուտարարությունը խրախուսելու նպատակով մի որևէ բան տամ, մանավանդ, որ այդ տարին վարունգը շատ թանկ էր։ Ես նրան մի փոքրի նվեր տվի, քանի որ իմ լորդը դիտմամբ ինձ տվել էր մի քիչ դրամ, որովհետև նա գիտեր իրենց մուրալու սովորությունը, երբ մեկը գնում էր նրանց տեսնելու։
Մտնելով մի այլ սենյակ, քիչ մնաց, որ դուրս թռչեմ իսկույն, որովհետև համարյա թե պիտի խեղդվեի սոսկալի գարշահոտույունից։ գարշահոտությունից։ Սակայն իմ առաջնորդը պահեց ինձ, շշնջալով իմ ականջին, թե հարկավոր է ներս մտնել, այլապես մենք նրան կվիրավորենք․ այդպիսով ես ստիպված էի ներս մտնելու սենյակը, մինչև անգամ առանց քիթս բռնելու։ Այդեղ Այդտեղ նստած գյուտարարն Ակադեմիայի հնագույն անդամներից մեկն էր։ Նրա դեմքն ու մորուքը դեղնադժգույն էին․ նրա ձեռներն ու հագուստն ապականված էին աղտոտության մեջ։ Երբ ինձ ներկայացրին նրան, գրկեց ինձ (մի սիրալիր վերաբերմունք, որ ամենայն սիրով կզիջեյի կզիջեի նրան): Ակադեմիա մտնելու առաջի օրից նա զբաղված էր նրանով, որ մարդկային կղկղանքը վերածի սննդարար նյութերի, որոնցից այդ կղկղանքն առաջացել էր, աշխատելով հեռացնել նրանից մի քանի բաղադրիչ մասեր, վերացնել նրա գույնը, որ ստացվել էր լեղիից, գոլորշիացնել գարշահոտությունն ու զատել նրանից թուքը։ Քաղաքն ամեն օր բաց էր թողնում այդ գիտնականին մարդկային աղտեղություններով լիքը մի աման, որ բրիստոլյան տակառի մեծություն ուներ։
Այդտեղ ես տեսա մի այլ գիտնականի, որ զբաղված էր սառույցը վառոդ շինելով։ Նա ինձ ցույց տվեց բոցի կիզիչ ուժի մասին մի շարադրություն, որ մտադիր էր հրատարակության տալ։
Մի այլ սենյակում ինձ մեծ զվարճություն պատճառեց մի ծրագրող, որ գտել էր հողը խոզի օգնությամբ հերկելու միջոց, որպեսզի խնայի գութանի, անասունների ու մշակների ծախսերը։ Այդ մեթոդը հետևյալն է․ մի ակր հողում դուք թաղում եք մեկը մյուսից վեց մատնաչափ հեռավորությամբ և ութ մատնաչափ խորությամբ որոշ քանակության կաղին, արմավ, շագանակ և զանազան տեսակի ընդեղեն, որոնց շատ սիրահար են խոզերը․ ապա դուք քշում եք դեպի դաշտը վեց հարյուր կամ ավելի խոզ, և նրանք կեր գտնելու համար մի քանի օրում իրենց դնչով փորում են գետինը և հողը դարձնում ցանելու համար պիտանի և միևնույն ժամանակ պարարտացնում այդ հողն իրենց աղբով։ Ճիշտ է, փորձից հետո նրանք գտան, որ արած ծախսն ու գործադրած ջանքը շատ մեծ է և ստացած բերքը շատ աննշան։ Սակայն ոչ ոք չի կասկածում, թե այդ գյուտը կարող է կատարելագործվել և խոստանում է փայլուն ապագա։
Ես մտա մի ուրիշ սենյակ, որի պատերն ու առաստաղը ամբողջովին պատած էին սարդի ոստյանովոստայնով,<ref>Ամբողջովին պատած էին սարդի ոստյանով․ ոստայնով․ ― 1710 թվին մի հնարագետ ֆրանսիացի Բոն անունով մի գրքույկ հրատարակեց, ուր ապացուցում էր, թե հնարավոր է սարդի ոստյանից ոստայնից գուլպաներ և ձեռնոցներ պատրաստել։ Նման փորձեր կատարվել են և հետագայում։</ref> բացի նեղ մուտքից, որով գյուտարարը ներս ու դուրս էր անում։ Ներս մտնելու ժամանակ նա ինձ վրա բարձր ձայնով գոռաց, որ ես չքանդեմ նրա ոստյանը։ ոստայնը։ Նա գանգատվեց այն ճակատագրական սխալից, որ մինչև օրս անում է աշխարհն օգտագործելով շերամի որդը, մինչդեռ մենք ունենք առատ չափով այնպիսի ընտանի միջատներ, որոնք անսահման կերպով գերազանցում են վերոհիշյլալ վերոհիշյալ որդերին, որովհետև այդ միջատները գիտեն թե՛ մանել և թե գործել։ Ապա գյուտարարն ասաց, թե սարդերի օգտագործումը միանգամայն պիտի կրճատի մետակսը մետաքսը ներկելու ծախսերը․ այդ ինձ բոլորովին համոզիչ թվաց, երբ նա ցույց տվեց ահագին քանակությամբ գույնզգույն ճանճեր, որոնցով նա կերակրում էր իր սարդերը, հավատացնելով, թե նրանցից պիտի երանգավորվի ոստյանը․ ոստայնը․ և քանի որ նրա մոտ կային ամեն գույնի ճանճեր, ուստի նա հույս ուներ բավարարելու ամենքի ճաշակը, հենց որ նրան հաջողվեր իր ճանճերի համար համապատասխան կերակուր գտնել՝ լինի դա խիժ թե յուղ կամ մի այլ տեսակի մածուցիկ հյութ, որոնց միջոցով նա պիտի կարողանա ոստյանի ոստայնի թելերը դարձնել ավելի ամուր և դիմացկուն։
Այդտեղ կար և մի աստղագետ, որը ծրագիր էր կազմում տեղավորելու արևի ժամացույցը քաղաքային տան հողմացույցի վրա՝ ստուգելու համար երկրի և արևի տարեկան և օրական շարժումներն ու համաձայնեցնելու և համադրելու համար այդ շարժումները պատահական քամիներին։
Այդ ժամանակ ես զգացի, որ իմ ստամոքսը թեթև կերպով կծկվում է, և իմ առաջնորդն ինձ տարավ նշանավոր բժշկի սենյակը, որ հատկապես հայտնի էր ստամոքսային հիվանդությունների բժշկությամբ․ այդ բժշկությունը նա կատարում էր երկու հակադիր գործողությունների միջողովմիջոցով, միևնույն գործիքով։ Նա ուներ մի մեծ փուքս՝ փղոսկրե երկար ծայրով։ Բժիշկը հավատացնում էր, որ երբ խողովակն ութ մատնաչափ խորությամբ մտցնում է հետույքի անցքն ու փչում փուքսը, այն ժամանակ նա աղիքներին տալիս է չոր փուչիկի տեսք։ Երբ հիվանդուցյունն հիվանդությունն ավելի հարատև է և դաժան, այն ժամանակ բժիշկը փուքսն օդով լցնելուց հետո խողովակը մտցնում է հետույքի անցքը և օդ մղում հիվանդի մարմինը, ապա նա հանում է խողովակը՝ փուքսը կրկին օդով լցնելու համար, միաժամանակ իր բութ մատով պինդ փակելով հետույքի անցքը։ Այդ գործողությունը նա կրկնում է երեք կամ չորս անգամ․ դրանից հետո ստամոքսի մեջ եղած օդը դուրս է գալիս, իր հետ բերելով բոլոր վնասակար նյութերը (ինչպես ջուրը ջրմուղի միջից), և հիվանդն այդպիսով առողջանում է։ Իմ աչքի առաջ նա այդ փորձը կատարեց մի շան վրա, բայց ես չնկատեցի, որ որևէ արդյունք տար։ Երկրորդ փորձից հետո կենդանին սարսափելի ուռավ և քիչ մնաց թե պիտի պայթի․ ապա այնքան առատ ձևով դուրս գնաց, որ թե՛ ինձ և թե՛ իմ առաջնորդին մեծ զզվանք պատճառեց։ Շունը մի ակնթարթում սատկեց, ու մենք հեռացանք բժշկից, որը կրկին ջանք էր թափում, նույն գործողությամբ շանը կենդանություն տալու։
Ես այցելեցի բազմաթիվ այլ սենյակներ, սակայն համառոտագրած լինելու համար ես չպիտի անհանգստացնեմ ընթերցողին այդ բոլոր զարմանալիքներով, որոնց ականատես եղա այտեղ։
Մինչև այժմ ես ծանոթացա միայն Ակադեմիայի մի բաժանմունքի հետ․ մյուս բաժանմունքը հատկացված էր վերացական գիտությունների ուսումնասերներին, որոնց մասին ես կասեմ մի քանի խոսք, երբ առիթ կունենամ մատնանշելու մի նշանավոր գիտնականի, որ հայտնի է նրանց մեջ տիեզերական վարպետ անունով։ Նա մեզ պատմեց, թե արդեն երեսուն տարի է իր ամբողջ միտքը նվիրել է մարդկային կյանքը բարելավելու խնդրին։ Նա ունի երկու ընդարձակ սենյակ՝ լիքը զարմանալի նորություններով, և հիսուն օգնական։ Ոմանք խտացնում են օդը, դարձնելով նրան չոր և շոշափելի առարկա, որից պատրաստում են բորակ՝ քամելով նրա ջրային և հոսուն մասերը․ մյուսները կակղացնում են մարմարիոնը բարձերի և ասեղակալների համար, և ոմանք էլ կենդանի ձիերի սմբակները քարացնում են, որպեսզի փտելուց ազատեն։ Ինքը վարպետն այդ ժամանակ զբաղված էր երկու խոշոր խնդրով․ առաջինը՝ հողը ցանել հարդով, որ, ինչպես պնդում էր նա, իր մեջ պարունակում է իսկական արտադրողական ուժը, որ նա ապացուցեց բազմաթիվ փորձերով, որոնք դժբախտաբար, ինձ համար անհասկանալի մնացին, երկրորդը՝ խեժի, հանքային և բուսական նյութերի մի տեսակ խառնուրդով պատել երկու մատղաշ ոչխարի մարմին և այդպիսով դադարրեցնել դադարեցնել նրանց բրդի աճումը։ Նա հավատացած է, որ մոտ ապագայում ամբողջ թագավորութայն մեջ կզբաղեցնի մերկ ոչխարների մի ցեղ։
Դրանից հետո մենք անցանք Ակադեմիայի մյուս մասը, ուր, ինչպես մի փոքր առաջ ասացի, ծրագրողների նիստն էր՝ վերացական գիտություններին նվիրված։
Նա ինձ հավատացրեց, որ պատանեկությունից սկսած իր միտքն զբաղված է այդ գյուտով, որ իր դազգահը պարունակում է իր մեջ մի ամբողջ բառարան և որ նա ճշգրիտ կերպով հաշվել է մասնիկների թվի, անունների, բայերի և մյուս խոսքի մասերի այն հարաբերությունը միմյանց հետ, որ գոյություն ունի գրքերում։
Ես իմ խորին շնորհակալությունը հայտնեցի այդ երևելի մարդուն իր խոշոր հայտնագործությունների համար և խոստացա, որ երբ բախտ ունենամ վերադառնալու իմ հայրենի երկիրը, պիտի ըստ արժանավույն արժանվույն գնահատեմ նրան իբրև եզակի գյուտարարի, որ գտել է այդ զարմանալի մեքենան, որի ձևն ու կառուցվածքը ես խնդրեցի թույլ տալ ընդօրինակելու թղթի վրա, որպեսզի կցեմ այս գրքին։ Ես նրան ասացի՝ թեև Եվրոպայում մեր գիտնականների մեջ սովորություն կա գյուտերը միմյանցից գողանալու, մի հանգամանք, որի առավելությունն այն է, որ բանավեճ է սկսվում, թե նրանցից ո՞րն է իրավազոր տերն այդ գյուտի, սակայն ես ձեռք կառնեմ այնպիսի միջոցներ, որպեսզի այդ պատիվը, առանց որևէ մրցակցի, ամբողջովին իրեն պատկանի։
Այնուհետև մենք գնացինք լեզվագիտական դպրոցը, ուր տեղի ուներ երեք պրոֆեսորների նիստը՝ նվիրված իրենց մայրենի լեզվի մշակման խնդրին։
Առաջին նախագիծն առաջարկում էր կրճատել խոսակցական լեզվի բոլոր բազմավանկ բառերն ու դարձնել միավանկ և վերացնել բայերն ու դերբայները, որովհետև իրականում բոլոր իմանալի առարկաները լոկ անուններ են։ Երկրորդ նախագիծը պահանջում էր առհասարակ ջնջել բոլոր բառերը և դա կունենար խոշոր օգուտ առողջության և համառոտության տեսակետից։ Հայտնի է, որ մեր արտասանած ամեն մի խոսք որոշ չափով մաշում է մեր թոքերը և հետևապես կրճատում մեր կյանքը։ Քանի որ բառերը լոկ իրերի անուններ են, ուստի ծրագրողն առաջարկում է, որ ավելի հարմար կլինի, եթե ամեն մի մարդ իր հետ վերցնի այն իրերը, որ անհրաժեշտ է իր մտքերն ու ցանկություններն արտահայտելու համար։ Եվ այդ գյուտն անշուշտ մեծ ընդունելություն կգտներ շնորհիվ իր հարմարության և անհատի առողջության համար ունեցած օգուտի, եթե կանայք միացած տգետ ամբխի ամբոխի հետ չսպառնային ապստամբել՝ պահանջելով իրենց լեզվի համար խոսելու ազատություն՝ համաձայն իրենց նախնի սովորության․ այդչափ տևական է հասարակ ժողովրդի անհաշտ թշնամությունը գիտության հանդեպ։ Տակավին գիտնական և իմաստուն մարդկանցից շատերն օգտվում են այդ նոր ծրագրից և իրենց միտքն արտահայտում են իրերով։ Միակ անհարմարությունն այն է, որ մեկը տարբեր նյութերի մասին ասելիք ունենալու դեպքում ստիպված է դրա համապատասխան իր մեջքին կրել իրերով լիքը ահագին ծրար, եթե նա չի կարող մեկ կամ երկու սպասավոր վարձել այդ իրերը տանելու համար։ Հաճախ առիթ եմ ունեցել տեսնելու երկու նման իմաստունների, մեր մանրավաճառների նման իրենց բեռների տակ ճկած․ փողոցում միմյանց հանդիպելու ժամանակ նրանք ցած էին դնում իրենց բեռը, բաց անում ծրարը և այդպես մի ամբողջ ժամ իրար հետ խոսում․ ապա հավաքում էին իրենց գործիքները, իրար օգնում բեռն առնելու համար ու միմյանց հրաժեշտ տալիս։
Սակայն կարճ խոսակցության համար կարելի է անհրաժեշտ իրերը կրել գրպանի մեջ կամ կռնատակին, իսկ տանը կարիք չկա։ Ուստի այն սենյակը, ուր հավաքվում են այդ մեթոդը կիրառող մարդիկ, լիքն է նման տեսակի իրերով, որ անհրաժեշտ է նման շինծու խոսակցության համար։
Այդ գյուտի մյուս խոշորագույն առավելությոնն այն է, որ դա կարելի է գործադրել իբրև մի համաշխարային համաշխարհային լեզու՝ հասկանալի բոլոր քաղաքակրթված ազգությունների համար, որոնց կահ֊կարասին և ամանեղենն ընդհանուր առմամբ նույնն է, կամ համարյա իրար նման, այնպես որ դրանց գործածությունը դյուրըմբռնելի է։ Ուստի դեսպաններն առանց դժվարության կարող են խոսել օտար թագվորների թագավորների և թագավորական մինիստրների հետ, որոնց լեզուն միանգամայն անհասկանալի է նրանց համար։
Ես եղա մաթեմատիկական դպրոցում, որտեղ ուսուցիչներն իրենց աշակերտներին դասավանդում են մի այնպիսի մեթոդով, որ հազիվ թե ըմբռնելի լինի մեզ մոտ՝ Եվրոպայում։ Խնդիրն ու ապացույցը հստակ կերպով գրում են հաբի վրա մի թանաքով, որ պարունակում է իր մեջ գլխացավի դեղ։ Ուսանողը անոթի փորով կուլ է տալիս հաբը և երեք օր շարունակ բացի հաց ու ջրից ուրիշ բան չի ուտում։ Երբ նա մարսում է հաբի կլեպը, դեղը բարձրանում է դեպի նրա ուղեղը, իր հետ բերելով և խնդրի լուծումը։ Սակայն արդյունքը մինչև օրս աննշան է եղել, որ բացատրվում է մասամբ դեղի չափի կամ նրա բաղադրիչ մասերի սխալ որոշման պատճառով, մասամբ տղաների հակառակության շնորհիվ, որոնց համար այդ հաբերն այնքան զզվելի են, որ նրանք նախքան դեղի ներգործումը, աշխատում են դուրս թքել․ բացի այդ, դժվար է համոզել, որպեսզի նրանք հարկը պահանջած չափով ժուժկալ չլինեն։
==Գլուխ վեցերորդ==
Ակադեմիայի նկարագրության շարունկությունը։ շարունակությունը։ Հեղինակն առաջարկում է մի շարք բարեփոխություններ, որոնք սիրով ընդունվում են։
Քաղաքական ծրագրողների դպրոցն ինձ առանձնապես զարմանք չպատճառեց․ պրոֆեսորներն այդտեղ կարծես թե խելքը կորցրած մարդիկ լինեին, մի տեսարան, որ միշտ ինձ տաղտկություն է պատճառում։ Այդ թշվառականները նախագիծ էին կազմում՝ թագավորներին համոզելու, որպեսզի նրանք իրենց համար ֆավորիտներ ընտրեն իմաստուն, մինիստրներին սովորեցնելու, որպեսզի նրանք ի նկատի առնեն հասարակական բարիքը, վարձատրեն արժանիքը, տաղանդը և հասարակական վսեմ ծառայությունը․ թագավորներին հրահանգելու, որպեսզի նրանք ճանաչեն իրենց իսկական շահը, որ հիմնված է իրենց ժողովրդի շահի վրա․ պաշտոնների համար ընտրել արժանավոր մարդիկ և ապա գործի դնել․ և ուրիշ շատ անմիտ ցնորքներ, որոնք երբեք խելացի մարդու գլխով չեն անցնի։ Այդ ամենը հաստատեց մի հին դիտողություն, թե չկա մի այնպիսի անհեթեթ և արտառոց բան, որ փիլիսոփաներից ոմանք պաշտպանած չլինեն իբրև ճշմարտություն։
Սակայն արդարացի լինելու համար պիտի ասեմ, որ Ակադեմիայի այդ բաժանմունքում, ըստ իս, ամենքն էլ այդքան ցնդաբան չէին։ Այստեղ ես ծանոթացա մի շատ տաղանդավոր դոկտորի հետ, որ կարծես թե հիանալի կերպով ուսումնասիրել էր պետական իշխանության ամբողջ էությունն ու սիստեմը։ Այդ երևելի մարդը նվիրված էր մի վերին աստիճանի շահավետ ուսումնասիրության՝ գտնել զորավոր դարմանը բոլոր այն ախտերի և բարոյական ապականությունների, որոնց ենթակա են զանազան հասարակական հիմնարկներ՝ շնորհիվ վարիչների մոլության ու անկարության, ինչպես և հպատակների սանձարձակության։ Օրինակի համար՝ քանի որ գրողներն ու փիլիսոփաներն ապացուցում են, թե բնական և քաղաքական մարմինների մեջ գոյություն ունի խոշոր նմանություն, ուստի կա՞ արդյոք ավելի ակնհայտ բան, քան այն, որ այդ երկու մարմինների առողջությունը հարկավոր է խնայել և հիվանդուցյունները հիվանդությունները բուժել միևնույն միջոցներով։ Հայտնի է, որ սենատորներն ու նշանավոր խորհրդականներն ունեն շատախոսության, դյուրաբորբոքության և այլ ստոր հակումների պակասություն, գլխի և մանավանդ սրտի բազմաթիվ հիվանդուցյուններհիվանդություններ, սոսկալի ջղաձգումներ, զույգ ձեռքերի և մանավանդ աջ ձեչքի ձեռքի ջղերի ու մկանների տառապագին ցնցումներ, մաղձ, քամիներ փորի մեջ, գլխի պտույտ և զառանցանքզառացանք, խուլոտ ուռուցքներ՝ լիքը թարախով ու գարշահոտությամբ, թթու զկրտոցներ, գայլի ախորժակ և կոշտ մարսողություն, չհաշված բազմաթիվ այլ հիվանդություններ, որոնց մասին չարժե այստեղ հիշատակել։ Ուստի հռչակավոր դոկտորն առաջարկում է, որ գումարելով սենատը, առաջին երեք օրը նիստերին ներկա լինեն մի քանի բժիշկ և օրվա վիճաբանություններից հետո շոշափեն ամեն մի սենատորի զարկերակը․ ապա յուրաքանչյուր հիվանդուցյան հիվանդության բնույթն ու բուժման ձևը լրջորեն քննության ու խորհրդակցության ենթարկելուց հետո՝ չորրորդ օրը վերադառնան սենատը՝ իրենց դեղագործների հետ միասին, որոնք կունենան անհրաժեշտ դեղերի պաշար, և նախքան նիստի բացվելն ամեն մի սենատորի կտան հանդարտեցնող, լուծող, մաքրող, հալող, զսպող, ամոքող, թուլացնող գլխացավի, դալկության, խորխի, ականջացավի դեղեր, նայած հիվանդության տեսակին․ իսկ երբ այդ դեղերը կներգործեն՝ նորից կկրկնեն, կտան ուրիշ կամ կդադարեն տալուց։
Այդ ծրագիրը ժողովրդին թանկ չպիտի նստի և իմ համեստ կարծիքով մեծ օգուտ պիտի տա գործերի արագացման տեսակետից այն երկրներում, ուր սենատն օրենսդրական իշխանության մեջ բաժին ունի․ ստեղծել միաձայնություն, կրճատել վիճաբանությունները, բաց անել մի շարք բերաններ, որոնք ներկայումս փակ են և փակել է՛լ ավելի շատ բերաններ, որոնք այժմ բաց են․ սանձել երիտասարդության կիրքը և մեղմացնել ծերության չարությունը․ արթնացնել հիմարներին և սառը ջուր ածել հանդուգն մարդկանց գլխին։
Բացի այդ, նա առաջարկում է, որ ազգային խորհրդում ամեն մի սենատոր իր կարծիքը հայտնելուց և փաստարկելուց հետո պետք է իր քվեն ճիշտ հակառակ կողմին տա, որովհետև այդպիսով քվեարկության արդյունքն առանց այլևայլությունների կլինի ի նպաստ հասարակական բարիքի։
Պարտիաների պայքարը կատաղի լինելու դեպքում, նա հաշտության համար մի սքանչելի միջոց է առաջարկում։ Այդ միջոցը հետևյալն է․դուք է․ դուք վերցնում եք ամեն մի պարտիայից հարյուր պարագլուխ և զույգերի բաժանում այնպես, որ զույգ պարագլուխների գլուխները մոտավորապես մի մեծության լինեն․ թող երկու հմուտ վիրաբույժներ միաժամանակ սղոցեն յուրաքանչյուր զույգի ծոծրակն այնպես, որ ուղեղը երկու հավասար մասի բաժանվի։ Ապա, թո՛ղ այդ կտրված ծածրակները փոխանակեն և կպցնեն հակառակորդ պարտիայի կողմնակցի գլխին։ Այդ անդամահատուցյունը անդամահատությունը ըստ երևույթի, պահանջում է խոշոր ճշտություն, սակայն պրոֆեսորը հավատացնում է մեզ, որ եթե ճարպիկ ձեռքով կատարվի, ապաքինումն ապահովված է։ Նա դատում է այսպես․ ուղեղի կիսված մասերն ստիպված լինելով վիճել միմյանց հետ մի քանգի գանգի խոռոչում, իսկույն համաձայնության կգան և երևան կհանեն այն չափավորությունը և մտքի այն կանոնավորությունը, որ ցանկալի է այն մարդկանց համար, որոնք երևակայում են, թե իրենք աշխարհ են եկել մարդկությունը պահպանելու և կառավարելու նպատակով։ Իսկ ինչ վերաբերում է մաքառող պարտիաների ղեկավարների ուղեղների քաղաքական և որակական տարբերությանը, դոկտորը, հիմնված իր փորձերի վրա, հավատացնում է, թե դա միանգամայն դատարկ բան է։
Ես լսեցի երկու պրոֆեսորի տաք վիճաբանությունը՝ ժողովրդից, առանց չարչարանքի, տուրք հավաքելու հարմարագույն և արդյունավետ միջոցների և ձևերի մասին։ Առաջինը պնդում էր, թե ամենաարդարացի միջոցն այն է, որ որոշ տուրքի ենթարկվի մոլությունը և խենթությունը, և այդ տուրքի գումարն ամեն մի մարդու վրա օրինավոր կերպով սահմանվի հարևաններից կազմված ժյուրիի կողմից։ Երկրորդն ուղղակի հակառակ կարծիքի էր՝ տուրքի պիտի ենթարկել մարմնի և հոգու այն հատկությունները, որոնց համար մարդիկ ավելի են գնահատում իրենց․ տուրքը կարող է ավելի կամ պակաս լինել՝ նայած այդ հատկությունների առավելության, որի չափը որոշում է ամեն մարդ ըստ իր խղճի։ Ամենաբարրձր Ամենաբարձր տուրքը վճարում են նրանք, ովքեր ամենից շատ են սիրված մյուս սեռի կողմից, և այդ հարկադրությունը տեղի է ունենում տուրքատուների ստացած շնորհների քանակի և բնույթի համաձայն և ըստ իրենց սեփական վկայության։ Բարձրագույն տուրքի են ենթարկվում նաև՝ իմաստությունը, քաջությունն ու վայելուչ բարքը և այդ տուրքի սահմանումն էլ կատարվում է նույն ձևով, այսինքն ամեն մարդ ինքն է որոշում այդ հատկությունների չափը։ Սակայն պատիվը, արդարամտությունը, խելացիությունը և գիտությունը չպիտի տուրքի ենթարկվեն, որովհետև դրանց որակումն այնքան եզակի հանգամանք ունի, որ ոչ ոք չի ուզում ընդունել այդ արժանիքների գոյությունն ուրիշների մոտ և ոչ էլ կարողանում է իր մեջ եղածը գնահատել։
Կանանց պիտի առաջարկել, որ տուրք տան ըստ իրենց գեղեցկության և լավ հագնվելու կարողության և նրանք, տղամարդկանց հետ միասին, պիտի ունենան նույն արտոնությունը՝ տուրքի սահմանումը պիտի կատարվի համաձայն իրենց վճռի։ Սակայն կանանց հաստատամտությունը, ողջախոհությունը, խելացի միտքն ու բարի վարքը տուրքի չպիտի ենթարկվեն, որովհետև գանձումը չի ծածկի արած ծախսերը։
Սենատորներին ստիպելու համար, որպեսզի նրանք ծառայեն թագի շահերին, նա առաջարկում է բարձր պաշտոնները նրանց մեջ բաժանել վիճակահանությամբ․ նախ և առաջ ամենքը պիտի երդվեն և խոսք տան, որ պիտի քվեարկեն ի նպաստ արքունիքի, անկախ նրանից՝ վիճակ կընկնի թե ոչ․ հետագայում նրանք, ում վիճակ չի ընկել, իրավունք ունեն, որևէ պաշտոն թափուր մնացած դեպքում, մասնակցելու վիճակահանության։ Այդպիսով նրանց մեջ հույսն ու սպասելիքը միշտ վառ կմնա, ոչ ոք չի գանգատվի խոստումնազանցության դեմ, այլ անհաջողությունն ամբողջապես կվերագրեն բախտին, որի թիկունքն ավելի լայն ու ամուր է, քան մի որևէ մինիստրի թիկունքը։
Մի այլ պրոֆեսոր ցույց տվեց ինձ հրահանգների մի ընդարձակ ձեռագիր,<ref>Հրահանգների մի ընդարձրակ ընդարձակ ձեռագիր․․․ Այս գլխի վերջին մասը (որ արգելել և խեղաթյուրել է ցարական Ռուսաստանի ցենզուրան) ծաղրում է այն ձևերը, որ կիրառվել էին Ատտերբիի, Ռոչեստերի եպիսկոպոսի և Վեստմինստերի դեկանի դատավարության ժամանակ, որոնցից վերջինը դատի էր կանչված պետական դավաճանության համար։ Նա Աննա թագուհու կողմնակիցն էր և Գեորգ I֊ի գահ բարձրանալու ժամանակ հրաժարվել էր երդվելուց, հույս ունենալով, որ կվերադառնա «Հակոբ III֊րդ թագավորը», ինչպես նա կոչում էր Աննայի եղբորը, անգլիական գահի այդ թեկնածուին։ 1722-ին նա կալանքի ենթարկվեց Տաուերում, հակապետական դավադրությանը մասնակցելու համար։ Ոչ մի կասկած չկա, որ նա Ստյուարտների վերահաստատման կողմնակից էր, սակայն նրա հանցանքը հաստատող ուղղակի փաստեր չկային ու նրա աքսորումը տորիներին մեծ զայրույթ պատճառեց, մասնավորապես Սվիֆտին ու Պոպին։</ref> պետության դեմ սարքած դավադրություններն ու մեքենայությունները երևան հանելու համար։ Նա պետական մարդկանց խորհուրդ էր տալիս քննության ենթարկելու բոլոր կասկածելի անձնավորությունների կերակուրը, իմանալու՝ թե երբ են նրանք ճաշում, ո՞ր կողքի վրա են պառկում, ո՞ր ձեռքովն են սրբում իրենց հետույքը, մանրազնին կերպով քննելու<ref>Մանրազնին ձևով քննելու․ ― Մի ակնարկ է հերցոգ Որտոնի ճառի մասին, ուր նա հիշում է երկու նամակներ, որոնք գտնվել էին եպիսկոպոսի արտաքնոցում։</ref> նրանց կղկղանքի գույնի, հոտի, համի, թանձրության, թուլության ու պնդուցյան պնդության հիման վրա կարծիք կազմել նրանց մտքի ու նպատակների մասին, որովհետև երբեք մարդն այնքան լուրջ, խորամիտ և կենտրոնացած չի լինում, քան այն ժամանակ, երբ նա նստած է արտաքնոցում, մի բան, որ պրոֆեսորը գիտե իր սեփական փորձից։ Եվ իսկապես, երբ նա այդ վիճակում ցանկացավ, լոկ փորձի համար, մտածել, թե ո՞րն է թագավորին սպանելու լավագույն միջոցը, այն ժամանակ նրա կղկղանքը կանաչավուն ներկով գունավորվեց, և այդ կղկղանքի գույնը միանգամայն այլ էր, երբ նա մտածում էր միայն ապսամբություն բարձրացնելու և մայրաքաղաքը հրդեհելու մասին։
Այդ բոլոր դատողությունները գրված են խոր նրբամտությամբ ու պարունակում են պետական մարդկանց համար հետաքրքրական և շահավետ բազմաթիվ դիտողություններ, թեև այդ դիտողություններն ինձ այնքան էլ լրիվ չթվացին։ Ես վստահություն ունեցա հեղինակին ասելու այդ և առաջարկեցի, որ նա բարեհաճի կցել մի քանի հավելումներ։ Նա մեծ հաճույքով ընդունեց իմ առաջարկը, ավելի, քան սովորաբար անում են մեզ մոտ գրողները, մանավանդ նրանք, որոնք աշխատում են ծրագրեր կազմելու վրա, և հայտնեց, թե ուրախությամբ կլսի հետագա հրահանգները։
Այն ժամանակ ես նրան ասացի, թե Տրիբնիայի թագավորության մեջ, որ տեղացիների կողմից կոչվում է Լանգդին,<ref>Տրիբնիա․․․ Լագդին․ ― Բրիտանիա (Britain) և Անգլիա (England) բառերի տառափոխությունն է։</ref> ուր ես ապրել եմ մի առժամանակ, իմ կատարած ճանապարհորդությունների միջոցին՝ ժողովրդի մեծագույն մասը բաղկացած է հետախույզներից, վկաներից, լրտեսներից, ամբաստանողներից, դատապնդողներից, ականատեսներից, երդվյալներից և նրանց ստորադաս արբանյակներից, որոնք վարձված են մինիստրների և դեպուտատների կողմից։ Այդ թագավորության մեջ դավադրությունը վարպետություն են համարում նրանք, ովքեր ուզում են իրենց մասին եղած նուրբ պոլիտիկոսի համարումը, տոգորել քայքայված իշխանությունը նոր կորովով, խեղդել կամ շեղել ժաղովրդական անբավականությունը, լցնել իրենց գրպանը տուգանքներով և կենդանացնել կամ մեռցնել պետական վարկի հանդեպ եղած վստահությունը, նայած թե դրանցից որն է համապատասխան իրենց սեփական շահին։ Նախ և առաջ նրանք միմյանց հետ համաձայնության են գալիս ու որոշում, թե կասկածելի մարդկանցից որին է հարկավոր ամբաստանել դավադրույան դավադրության համար․ ապա ամեն ջանք գործ են դնում գրավելու նրանց նամակներն ու թղթերը և ոճրագործներին շղթայակապ անելու։ Այդ թղթերը ներկայացնում են վարպետ մարդկանց, որոնք ճարպկություն ունեն բառերի, վանկերի և տառերի մեջ խորհրդավոր նշանակություն գտնելու։ Զորօրինակ, նրանք երևան հանեցին, որ արտաքնոցի աթոռը նշանակում է գաղտնի խորհրդակցություն,
Սագերի երամը ― սենատ,
Այն ցամաքամասը, որի մասն է այս թագավորույթունըթագավորությունը, ինչպես ես հիմք ունեմ կարծելու, ընկած է Ամերիկայի անծանոթ երկների երկրների արևելյան կողմը, Կալիֆորնիայից դեպի արևմուտք ու Խաղաղ օվկիանոսից դեպի հյուսիս․ այդ օվկիանոսից մոտ հարյուր հիսուն մղոն հեռավորության վրա գտնվում է Լագադոն, ուր կա հիանալի նավագանգիստ, որն առևտրական գործերով կապված է հյուսիս֊արևմտյան մասում՝ հյուսիսյին հյուսիսային լայնության 29 աստիճանի և երկայնության 140 աստիճանի վրա գտնվող Լըգգնեգգ խոշոր կղզու հետ։ Այս Լըգգնեգգ կղզին ընկած է Ճապոնիայի հարավ֊արևելյան կողմը, մոտ հարյուր լիգ հեռավորության վրա։ Ճապոնիայի կայսեր և Լըգգնեգգի թագավորի միջև գոյություն ունի սերտ բարեկամություն, որի շնորհիվ այդ երկու կղզիները մշտական կապ ունեն։ Ուստի ես որոշեցի այդ ճանապարհը բռնել՝ Եվրոպա վերադառնալու նպատակով։ Ես վարձեցի երկու ջորի, ճանապարհը ցույց տվող մի առաջնորդ ու փոխադրեցի իմ ճանապարհորդական թեթև իրերը։ Ես հրաժեշտ տվեցի իմ ազնիվ հովանավորին, որը դեպի ինձ այնքա՜ն սիրալիր էր, և իմ մեկնելու ժամանակ թանկագին նվերներ էր պարգևել։
Իմ ճանապարհորդությունը տեղի ունեցավ առանց որևէ դիպվածի կամ արկածի, որոնց մասին կարիք լիներ պատմելու։ Երբ ես հասա Մալգոնադո նավահանգիստը (այդպես էր անունը)՝ ափին Լըգգնեգգ մեկնող ոչ մի նավ չկար և ոչ էլ շուտով պիտի լիներ։ Քաղաքը մոտավորապես Պորտսմուտի չափ էր։ Շուտով ես ձեռք բերի որոշ ծանոթուցյուններծանոթություններ, և ինձ մեծ հյուրասիրությամբ ընդունեցին։ Մի անվանի պարոն ինձ ասաց, թե քանի որ Լըգգնեգգ մեկնող նավը մի ամսից առաջ պատրաստ չի լինի, ուստի ինձ համար անհաճո բավականություն չէր լինի, եթե ես մի փոքրիկ պտույտ կատարեի դեպի Գլըբբդըբդրիբ կղզին, որ գտնվում է հարավ֊արևմտյան ուղղությամբ մոտ հինգ լիգ հեռավորության վրա։ Նա ասաց, որ ինքն ու իր բարեկամը կընկերակցեն և ճանապարհորդության համար ինձ կտրամադրեն մի փոքրիկ հարմար առագաստանավ։
Գլըբբդըբդրիբ, որքան կարողացա ես մեկնել այդ խոսքը, նշանակում է վհուկների և կախարդների կղզի։ Նա մոտավորապես Ուայտ կղզու մի երրորդի չափ է և չափազանց բերրի։ Նրա կառավարիչը կախարդների ցեղապետն է։ Այդ կղզու բնակիչներն ամուսնանում են միմիայն իրար հետ և ժառանգների մեջ ամենից մեծը դառնում է թագավոր կամ կառավարիչ։ Թագավորն ունի մի հոյակապ պալատ, երեք հազար ակր մեծության մի պուրակ, որ շրջապատված է քսանչորս ոտնաչափ բարձրության տաշած քարից շինած պարսպով։ Այդ պուրակում կան մի քանի ցանկապատած տեղեր՝ անասունների, հացահատիկների և այգիների համար։
Այդ կառավարչի սպասավորները և նրանց ընտանիքները մի քիչ արտասովոր տեսք ունեն։ Հոգեհարցություն քաջ գիտենալու շնորհիվ կառավարիչն ըստ իր ցանկության զորավոր է կանչելու մեռածներին և ստիպելու նրանց՝ ծառայել իրեն քսանչորս ժամից ոչ ավելի․ սակայն նույն ննջեցյալին նա չի կարող երեք ամիսը մի անգամից ավելի հաճախ կանչել, բացառությամբ արտակարգ դեպքերի։ Երբ մենք առավոտյան ժամը մոտ 11֊ին հասանք կղզին, ինձ առաջնորդող պարոններից մեկը գնաց կառավարչի մոտ ու խնդրեց ընդունելու մի օտարականի, որ եկել է կղզին նորին մեծությանը ներկայանալու պատվին արժանանալու համար։ Կառավարիչն անմիջապես տվեց իր համաձայնությունը, և մենք երեքս ներս մտանք պալատը, անցնելով երկու շարք պահակների արանքով, որոնց սպառազինումն ու հագուստը շատ հին տեսակի էր, կերպարանքներն այնաքան այնքան սարսափելի, որ ես արտահայտել չեմ կարող։ Մենք անցանք մի քանի սենյակների միջով, նույն տեսակի սպասավորների կողքով, մինչև որ հասանք ընդունարանը, ուր երեք անգամ խորը գլուխ տալուց և մի քանի սովորական հարցուփորձից հետո՝ մենք թույլտվություն ստացանք նստելու նորին մեծության գահի ստորին աստիճանի մոտ՝ երեք աթոռակի վրա։ Նա հասկանում էր Բալնիբարբի կղզու լեզուն, թեև այդ լեզուն մի փոքր տարբեր էր։ Նա ցանկացավ, որ ես որոշ տեղեկություն տամ իմ ճանապարհորդության մասին․ և ցույց տալու համար, որ նա ինձ հետ պիտի վարվի առանց որևէ ձևականության՝ մատի շարժումով նա ազատ արձակեց բոլոր ներկա եղողներին, որից հետո, ի մեծ զարմանս իմ, նրանք մի ակնթարթում անհետացան, ինչպես երազը, երբ մենք հանկարծակի արթնանաում արթնանում ենք։ Ես մի առժամանակ չկարողացա ուշքի գալ, մինչև որ կառավարիչը հավատացրեց ինձ, որ ինձ ոչ մի վտանգ չի սպառնում․ տեսնելով, որ իմ երկու ընկերակիցները, որոնք վարժվել էին ընդունելության այդ ձևին, ոչ մի անհանգստություն չեն ցույց տալիս՝ մի փոքր զգաստացա ու նորին մեծությանը համառոտ պատմեցի իմ մի քանի արկածների մասին, տակավին չկարողանալով զսպել իմ հուզմունքը և հաճախ ետ նայելով դեպի այն տեղը, ուր ես տեսա ուրվական ծառաներին։ Ես բախտ ունեցա ճաշելու կառավարչի հետ միասին, երբ ուրվականների մի նոր շարք սպասարկում էր մեզ ու հոգ տանում սեղանին։ Այժմ արդեն ես ինձ ահաբեկված չէի զգում, ինչպես առավոտյան։ Ես մնացի այդտեղ մինչև արևի մուտքը և խոնարհաբար խնդրեցի նորին մեծությանը՝ ներել ինձ, որ չպիտի ընդունեմ նրա հրավերը՝ գիշերելու պալատում։ Իմ երկու բարեկամներն ու ես գիշերն անց կացրինք մի մասնավոր տան մեջ՝ քաղաքում, ուր այդ փոքրիկ կղզու մայրաքաղաքն էր․ և մյուս օրն առավոտյան մենք նորից եկանք կառավարչի մոտ՝ մատուցելու մեր հարգանաց հավաստիքը և մեզ դնելու նրա տրամադրության տակ։
Այսպես մենք անցկացրինք մեր ժամանակը ամբողջ տասն օր, օրվա մեծ մասը լինելով կառավարչի հետ, իսկ գիշերները՝ մեր օթևանում։ Շուտով ես այնքան վարժվեցի այս ոգիներին, որ երրորդ թե չորրորդ օրից հետո նրանք ինձ վրա այլևս չէին ազդում․ կամ թե չէ եթե անգամ իմ մեջ լինում էր որևէ ահ, հետաքրքրությունս հաղթում էր նրան։ Այդ նկատելով նորին մեծություն կառավարիչն առաջարկեց, որ ես տամ աշխարհի սկզբից մինչև այժմ մեռած մարդկանց ուզածս քանակի անուններ, ու հրամայեց նրանց պատասխանել այն բոլոր հարցերին, որ ես կտայի, միայն այն պայմանով, որ իմ հարցերը կապ չունենան նրանց կենդանության օրով տեղի ունեցած անցքերի հետ։ Համենայն դեպս ես կարող եմ վստահ լինել, որ նրանք ինձ անկասկած ճշմարտությունը պիտի ասեն, որովհետև հանդերձյալ կյանքում ստախոսությունը մի անպետք արվեստ է։
Ես տեսա Կեսարին ու Պոմպեոսին՝ իրենց զորքի գլուխին անցած, կռվի պատրաստ։ Ես տեսա նաև Կեսարին իր վերջին հաղթանակի ժամանակ։ Ես ցանկացա, որ Հռոմի սենատը երևան գա մի ընդարձակ սենյակում, իսկ համեմատության համար, մի ուրիշ սենյակում՝ վերջին ժամանակների պառլամենտը։ Առաջինը կարծես թե հերոսների և կիսաստվածների մի հավաքույթ էր, իսկ երկրորդը՝ չարչիների, գրպանահատների, ավազակների և ամբարտավանների մի խմբակ։
Իմ խնդրի համաձայն կառավարիչը նշան արավ, որ Կեսարն ու Բրուտոսը մոտենան մեզ։ Բրուտոսին տեսնելով ես լցվեցի անհուն պատկառանքով ու նրա դեմքի ամեն մի գծից հեշտությամբ կարողացա նկատել կատարյալ առաքինությունը, անսահման անվեհերությունն ու հոգեկան կորովը, իսկական հայրենասիրությունն ու բայրացակամությունը բարյացակամությունը մարդկության հանդեպ։ Մեծ հաճույքով ես նկատեցի, որ այդ երկու անձերի հարաբերությունը միմյանց հետ շատ լավ է, ու Կեսարն անկեղծորեն խոստովանեց ինձ, որ իր կյանքի ամենամեծ գործերը երբեք չեն կարող հավասարվել հաղթանակների հետ այն մարդու, որ խլեց իր կյանքը։ Ես բախտ ունեցա երկար ժամանակ խոսել Բրուտոսի հետ․ նա ի միջի այլոց ինձ հաղորդեց, որ իր նախահայրերը՝ Յունիոսը, Սոկրատեսը, Եպամինոդասը, Կատոն Կրտսերը, սեր Թոմաս Մորը և ինքը շարունակ միասին են լինում․ մի վեցյակ, որին աշխարհի բոլոր ժամանակները չեն կարողանում կցել յոթերորդին։
Ես կհոգնեցնեի ընթերցողին, եթե պատմեի, թե թագավորը քանի՜֊քանի՜ հռչակավոր մարդկանց կանչեց, որպեսզի գոհացնի իմ անհագ ցանկությունը՝ տեսնելու աշխարհն իր հնագույն պատմության բոլոր շրջաններով։ Առավելապես ես հրճվում էի, երբ դիտում էի բռնակալների ու հափշտակիչների ոչնչացնողներին ու ընկճված ու իրավազուրկ ժողովուրդների ազատությունը վերականգնողներին։ Սակայն ինձ համար անհնար է ստացած հաճույքս արտահայտել մի այնպիսի պատշաճ ձևով, որ կարելի լինի ընթերցողի ուշադրությունը գրավել։
Ցանկանլով Ցանկանալով տեսնել հնագույն ժամանակների մարդկանց, որոնք հռչակվել են իրենց խելքով ու գիտությամբ՝ որոշեցի այդ նպատակի համար հատկապես մի օր նվիրել։ Ես մտադրություն ունեի կանչելու Հոմերոսին և Արիստոտելին՝ իրենց բոլոր մեկնիչների հետ միասին, սակայն վերջինների թիվն այնքան շատ էր, որ նրանցից մի քանի հարյուր հոգի ստիպված էին սպասել բակում ու պալատի մյուս սենյակներում։ Առաջին հայացքից ես ճանաչեցի այդ երկու հերոսներին և զատեցի նրանց ոչ միայն ամբոխից, այլև մեկը մյուսից։ Հոմերոսն ավելի բարձրահասակ էր ու վայելչակազմ, քան Արիստոտելը, նայած իր տարիքին քայլում էր ուղղահայաց, իսկ նրա աչքերը չափազանց աշխույժ և թափանցող էին։ Արիստոտելը բավականին կորաքամակ էր և ձեռնափայտ էր գործածում։ Նրա դեմքը նիհար էր, մազերը՝ երկար ու նոսր, ձայնը խորունկ։ Շուտով ես նկատեցի, որ այդ երկու մեծ անձանց համար միանգամայն օտար էին մյուս ընկերակիցները, որոնց նրանք ոչ տեսել էին և ոչ էլ նրանց մաասին մասին լսել։ Ուրվականներից մեկը, որի անունը չպիտի տամ, ականջիս ասաց, թե այդ մեկնիչներն այն աշխարհում իրենց պրինցիպալներից բավական տարածության վրա միշտ քաշված են պահում իրենց՝ ամոթի ու մեղավորության զգացմունքից դրդված, որովհետև նրանք սոսկալի աղավաղել են ապագա սերնդի համար այդ հեղինակների գրվածքների ինաստը։ իմաստը։ Ես ծանոթացրի Դիդիմոսին ու Էվստատիոսին Հոմերոսի հետ և վերջինիս համոզեցի, որ նրանց հետ ավելի լավ վարվի, քան թերևս հարկավոր է, որովհետև նա շատ շուտ հասկացավ, որ այդ մեկնիչները չունեն բանաստեղծի ոգին ըմբռնելու ընդունակություն։ Բայց Արիստոտելը կորցրեց իր համբերությունը, երբ ես ներկայացրի նրան Սկոտուսին և Ռամուսին և սկսեցի պատմել նրանց հայացքների մասին․ նա հարցրեց, թե մի՞թե մեկնիչների մնացած ցեղն էլ այդքան ապուշ է, որքան այդ երկուսը։
Այնուհետև ես խնդրեցի կառավարչին, որ նա կանչի Դեկարտին ու Գասենդիին, որոնց առաջարկեցի բացատրել իրենց սիստեմներն Արիստոտելին։ Այդ մեծ փիլիսոփան անկեղծորեն խոստովանեց իր սխալները բնափիլիսոփայության բնագավառում, որովհետև նրա դատողությունները հաճախ հիմնված են եղել ենթադրությունների վրա, ինչպես կատարում է յուրաքանչյուր ոք․ նրա կարծիքով թե՛ Գասենդին, որ Էպիկուրի վարդապետությունը վերամշակել է ըստ ժամանակակից ճաշակի, և թե՛ Դեկարտը՝ իր հողմերի տեսությամբ հավասարապես կժխտվեն հետագա սերունդների կողմից․ նա գուշակեց, որ նույն բախտին պիտի արժանանա ձգողականության տեսությունը, որ այդպիսի եռանդով պաշտպանում են ժամանակակից գիտնականները։ Նա ասաց, որ բնագիտական նոր սիստեմները, ինչպես նորաձևությունը, փոփոխության են ենթարկվում սերնդից սերունդ և մինչև անգամ նրանք, ովքեր ուզում են ապացուցել այդ սիստեմները մաթեմատիկական մեթոդներով՝ հաջողություն են ունենում շատ կարճ ժամանակ և մոդայից ընկնում են, երբ հասնում է ճակատագրի կողմից սահմանված ժամը։
Ինձ դեպի կղզին ուղեկցող երկու ջենտլմենները, իրենց մասնավոր գործերի հանգամանքով, ստիպված էին երեք օրից հետո վերադառնալ տուն։ Այդ օրերին ես տեսա ժամանակակից մեծ մարդկանցից ոմանց, որոնք վախճանվել էին վերջին երկու կամ երեք դարերի ընթացքում և խոշոր դեմքեր էին թե՛ մեր և թե՛ եվրոպական ուրիշ երկրներում։ Իբրև մշտական երկրպագու հնադարյան նշանավոր տոհմերի՝ ես կառավարչին խնդրեցի, որ նա կանչի մի կամ երկու տասնյակ թագավոր՝ իրենց նախահայրերով հանդերձ, թվով ութ կամ տասը սերունդ։ Սակայն հուսախաբությունս ցավագին ու անակնկալ եղավ։ Փոխանակ մի շարք արքայազուն թագակիրների՝ ես տեսա մի տոհմի պատկանող երկու ջութակահարների, երեք ճարպիկ պալատականի և մի իտալական եպիսկոպոսի։ Մյուս շարքում՝ մի սաբրիչի, մի աբբայի և երկու կարդինալի։ Սակայն թագակիր գլուխների հանդեպ ես մեծ պատկառանք ունեմ, որպեսզի ավելի երկար կանգ առնեմ այս նրբանկատ նյութի վրա։ Իսկ ինչ վերաբերում է կոմսերին, մարկիզներին, դքսերին և այլոց՝ ես չէի խճահարվի։ Խոստովանում եմ՝ ոչ առանց հաճույքի ես հետազոտեցի որոշ հռչակավոր տոհմերի առանձնահատուկ դիմագծերը՝ մինչև նրանց նախատիպերը։ Եվ պարզ երևան հանեցի, թե որտեղի՞ց են առաջանում մի տոհմի մեջ երկար դնչերը, ինչու՞ մյուս տոհմի երկու սերնդի մեջ առատ են սրիկաները, իսկ հետագա երկու սերնդի մեջ ապուշները․ ինչու՞ երրորդ տոհմի մեջ շատ էին խելագարները, իսկ չորրորդի մեջ՝ անպիտանները։ Ինչպե՞ս բացատրել Պոլիդոր Վիրգիլիոսի մի մեծ տոհմի մասին ասած խոսքերը․ «Nec vir fortis, nec foemina casta»։ Ինչպե՞ս է, որ դաժանությունը, նենգությունն ու երկչոտությունը դառել են հատկանիշ մի քանի նշանավոր տոհմերի համար, ավելի, քան նրանց զինանշանը։ Ո՞վ է առաջին անգամ այդ ազնիվ տոհմի մեջ բերել սիֆիլիսը, որ հետո անցել է հետագա սերնդին իբրև խուլավոր ուռուցք։ Այդ ամենն ինձ այլևս զարմանք չէր պատճառում․ երբ ես տեսա, որ նրանց սերունդների շառավիղներն ընդհատել են մանկլավիկները, սպասավորները, ծառաները, կառապանները, խաղամոլները, ջութակահարները, դերասանները։
Ավելի ևս զզվանք պատճառեց ինձ ժամանակակից պատմությունը։ Մանրամասն ուսումնասիրելով վեջին հարյուր տարավա տարվա թագավորական արքունիքներում մեծ անուն հանած անձերը, ես երևան հանեցի, թե պոռնկացած գրչակներն ինչպիսի թյուրիմացության մեջ են ձգել աշխարհը՝ ռազմական խոշոր քաջագործությունները վերագրելով երկչոտներին, իմաստուն խորհուրդները՝ տխմարներին, անկեղծությունը շողոքորթներին, հռոմեական առաքինությունը՝ հայրենիքի դավաճաններին, բարեպաշտությունը՝ անաստվածներին, ողջախոհությունը՝ արվագետներին, ճշմարտախոսությունը՝ լրտեսներին։ Քանի՜֊քանի՜ անմեղ և ընտիր մարդիկ մահվան կամ աքսորի են դատապարտվել շնորհիվ խոշոր մինիստրների մեքենայությունների, որոնք կաշառել են դատավորներին, և պարտիական չարամտության։ Քանի՜֊քանի՜ անզգամներ բարձր դիրքի են հասել և արժանացել վստահության, իշխանության, պատվի՝ ու շահ ձեռք բերել․ ինչպիսի՝ խոշոր մասնակցություն են ունեցել պալատների, պետական խարհուրդների և սենատների անց ու դարձին կավատները, պոռնիկները, մակաբույծներն ու միմոսները։ Ինչպիսի՜ ստոր կարծիք կազմեցի մարդկային իմաստության և ուղղամտության մասին, երբ ես ճշգրիտ կերպով տեղեկացա աշխարհի կարևոր դեպքերի և ռևոլյուցիաների զսպանակներին և շարժառիթներին և այն աննշան դիպվածներին, որոնց պարտական են նրանք իրենց հաջողության համար։
Այդտեղ ես երևան հանեցի անբարեխղճությունն ու տգիտությունն այն մարդկանց, որոնք հավակնություն ունեն գրելու մանրավեպեր և գաղտնի հիշատակարաններ, որոնք այնքա՜ն թագավորներ են ուղարկել մյուս աշխարհը՝ տալով նրանց թույնով լիքը բաժակներ, որոնք պատմել են ուզում թագավորի և առաջին մինիստրի խոսակցությունները, երբ նրանց մոտ ոչ մի վկա չի եղել․ որոնք պարզում են դեսպանների և պետական քարտուղարների մտքերն ու խորհուրդները և շարունակ դժբախտություն ունենում սխալվելու։ Այդտեղ ես երևան հանեցի գաղտնի պատճառները բազմաթիվ նշանավոր դեպքերի, որ ապշեցրել են աշխարհը, թե ինչպե ինչպես հոմանուհին կարող է ղեկավարել գաղտնի սանդուղքը, գաղտնի սանդուղքը՝ մինիստրների խորհուրդը, մինիստրների խորհուրդը՝ սենատը։ Մի գնդաապետ իմ ներկայությամբ խոստովանեց, որ մի անգամ հաղթանակել է պարզե ի պարզ իր երկչոտության և վատ առաջնորդության շնորհիվ․ իսկ մի ծովակալ խոստովանեց, որ տեղեկուցյունների տեղեկությունների բացարձակ բացակայության շնորհիվ նա ջարդել է թշամուն, մինչդեռ մտադրություն ուներ անձնատուր լինել իր նավատորմիղով։ Երեք թագավոր ինձ հայտարարեցին, որ իրենց թագավորության ամբողջ ժամանակամիջոցում ոչ մի անգամ մեկին պաշտոն չեն հանձնել ըստ իր արժանիքների, բացի այն դեպքերից, երբ նրանք սխալվել են կամ իրենց վստահած մինիստրներից մեկը դավաճանել է և երբեք նրանք այդպիսի սխալ չէին գործի, եթե մի անգամ էլ ապրեին ու թագավորեին․ նրանք ամենայն համոզմունքով ապացուցում էին ինձ, որ թագավորական գահը չի կարող հաստատ մնալ առանց բարքերի ապականության, որովհետև դրական, վստահ և համառ բնավորությունը, որոնք առաքինություն ստղծողն ստեղծողն են մարդու մեջ, մշտական արգելք են հանդիսանում պետական գործերում։
Ես հետաքրքրվեցի ստույգ իմանալու, թե ի՞նչ ձևով են շատերը հասնում բարձր տիտղոսների և ստանում վիթխարի կալվածքներ։ Իմ հարձուփորձը հարցուփորձը սահմանափակեցի մոտիկ ժամանակների շրջանակով, սակայն առանց ներկան շոշափելու, վախենալով թե միգուցե վիրավորանք հասցնեմ օտարերկրացիներին (քանի որ, հույս ունեմ, ընթերցողին կարիք չկա ասելու, որ այդ առիթով իմ բոլոր ասածները ոչ մի կապ չունեն իմ հայրենիքի հետ)։ Իմ խնդրի համաձայն կանչվեց երևելի մարդկանց մի ահագին բազմություն, և մակերեսային հարցուփորձերից ես երևան հանեցի մի այնպիսի անարգ տեսարան, որին ես հանգիստ կերպով անդրադառնալ չեմ կարող։ Երդմնազանցությունը, հարստահարությունը, կաշառակերությունը, խաբեբայությունը, կավատությունը և նման գարշանքները նրանց հիշածների մեջ ամենաներելի արվեստներն էին, ուստի և ես, հասկանալի պատճառով, ներողամիտ վերաբերմունք ցույց տվի։ Բայց երբ նրանցից ոմանք խոստովանեցին ինձ, որ իրենց փառքն ու հարստությունը ձեռք են բերել շնորհիվ կավատության ու ազգապղծության, մյուսները՝ իրենց կանանց և աղջիկների վաճառքով, երրորդ կարգի մարդիկ՝ դավաճանելով իրենց հայրենիքին ու թագավորին, չորրորդը՝ ոմանց թունավորելով, իսկ մեծագույն մասը՝ խախտելով արդարությունը՝ անմեղին կործանելու համար ― այդ հայտնաբերումները, կարծեմ կներեք ինձ, մի փոքր նսեմացրին իմ այն խոր պատկառանքը, որ ես ի բնե տածում էի դեպի բարձր դիրք ունեցող անձինք, որոնք իրենց վսեմ առաքինությունների համար պետք է որ արժանանային իրենցից ավելի ստորադաս մարդկանց մեծարանքին։
Հաճախ ես կարդացել եմ թագավորին և պետությանը մատուցած մեծ ծառայությունների մասին, ուստի իմ մեջ ցանկություն առաջացավ տեսնելու այդ ծառայությունները մատուցած մարդկանց։ Հարցուփորձից իմացա, որ նրանց անուններն անհնար է գտնել, բացի մի քանիսների անուններից, որոնք պատմության կողմից հռչակված են իբրև անարգ սրիկաներ և դավաճաններ։ Իսկ ինչ վերաբերում է մյուսներին, ես նրանց մասին ոչինչ չլսեցի։ Նրանք ամենքը երևան եկան վհատված տեսքով և վատ հագուստներով, ըստ մեծի մասին հայտարարելով, որ իրենք մեռել են թշվառության մեջ և անպատիվ կերպով, իսկ շատերը՝ կառափնատի ու կախաղանի վրա։
Նրանց մեջ կար մեկը, որի վիճակը մի փոքր բացառիկ էր։ Նրա կողքին կանգնած էր մի տասնութ տարեկան պատանի։ Նա ինձ ասաց, թե նա շատ տարիներ եղել է նավի պետ, ու Ակտիումի ծովային պատերազմին բախտ է ունեցել ճեղքելու թշնամու նավատորմիղի շարքը, ընկղմելու նրա երեք խոշոր նավերը, իսկ չորրորդը գերուցյան գերության վերցնելու, որի պատճառով Անտոնիուսը փախուստի է դիմել, իսկ պատերազմը ավարտվել է հաղթանակով։ Իսկ նրա կողքին կանգնած պատանին իր միակ զավակն է եղել, որ սպանվել է այդ գրոհի ժամանակ։ Նա ավելացրեց, որ վստահելով իր արժանիքներին, պատերազմը վերջանալուց հետո, Հռոմ վերադառնալով Ավգուստոսի արքունիքը գնաց և խնդրեց, որ իրեն հանձնեն մի խոշոր նավ, որի կապիտանը սպանված էր․ բայց նրա խնդիրքին ուշադրություն չդարձրին և նավը հանձնեցին մի պատանու, որ կայսեր հարճեերից մեկի սպասուհու՝ Լիբերտինայի որդին էր և երբեք ծովի երես չէր տեսել։ Իր նավը վերադառնալուց հետո արժանավոր մարդուն մեղադրեցին պարտազանցության համար ու նրա նավը տվին ծովակալի տեղապահ Պուրլիկոլայի սիրած մանկլավիկներից մեկին․ դրանից հետո նա քաշվեց Հռոմից բավական հեռու գտնվող մի աղքատ ֆերմա, ուր և գտավ իր կյանքի վախճանը։ Ես այնքա՜ն հետաքրքրվեցի իմանալու այդ պատմության իսկությունը, որ որ խնդրեցի կանչել Ագրիպպային, որն այդ պատերազմի ժամանակ ծովակալ էր։ Հայտնվելով նա հաստատեց այդ պատմության իսկությունն ու ավելացրեց մի քանի մանրամասնություններ հոգուտ կապիտանի, որը համեստորեն իր արժանիքների խոշոր մասը կամ նվազեցրել էր կամ թաքցրել։
Ինձ զարմացրեց այդ կայսրության մեջ եղած զեխությունների արագ և անչափ աճումը, որ հետևանք էր վերջին ժամանակները մուտք գործած շռայլության։ Դա արդեն առիթ տվեց ինձ, որ ես ավելի պակաս չափով զարմանամ նման երևույթների վրա ուրիշ երկրներում, որտեղ զանազան անառակություններ տիրում են ավելի երկար ժամանակ և ուր թե՛ փառքը, թե՛ ավարը պատկանում են գլխավոր հրամանատարներին, որոնք, թերևս, ամենից նվազ իրավունք ունեն թե՛ մեկի և թե մյուսի նկատմամբ։
Հեղինակը վերադառնում է Մալդոնադո։ Այդտեղից նավով գնում է Լըգգնեգգի թագավորությունը։ Հեղինակին բանտարկում են։ Նրան տանում են արքունիք։ Ընդունելության ձևերը։ Թագավորի քաղցրաբարո վերաբերմունքը դեպի իր հպատակները։
Երբ վրա հասավ մեր մեկնելու օրը՝ ես հրաժեշտ տվի Գլըբբդըբդրիբի նորին մեծության կառավարչին և իմ զույգ ուղեկիցների հետ միասին վերադարձա Մալդոնադո, որտեղ երկու շաբաթ սպասելուց հետո, նավ նստեցինք դեպի Լըգգընեգգ։ Երկու իմ ընկերները և ուրիշ մի քանի հոգի այնքան սիրալիր գտնվեցին, որ ինձ համար ուտելիքի պաշար բերին և ինձ ճանապարհեցին դեպի նավը։ Իմ ճանապարհորդությունը տևեց մի ամիս։ Հանդիպեցինք մի կատաղի փոթորկի, որ ստիպեց մեզ արևմտյան ուղղությունը բռնել՝ հասարակածաին հասարակածային քամիների տակ ընկնելու համար, որոնք ընդգրկում էին վաթսուն լիգ տարածություն։ 1708 թվի ապրիլի 21֊ին մենք մտանք Կլըմեգնիդ գետը, որի գետաբերանը ծառայում է իբրև նավահանգիստ՝ ընկած Լըգգնեգգի հարավ֊արևելյան ծայրում։ Քաղաքից մեկ լիգ հեռավորության վրա մենք խարիսխ նետեցինք և նշան արինք, որ մի նավաստի գա։ Կես ժամ չանցած երկու հոգի եկան ու դժվարանց խարակների միջով մեզ տարան մի ընդաձակ ծովախորշ, ուր նավերն ապահով կերպով կարող են կանգ առնել քաղաքի պարիսպներից մի պարանաչափ տարածության վրա։ Մեր նավաստիներից մի քանիսը, նենգամտությամբ թե անփութությամբ, հայտնեցին, որ նավի վրա մի օտարական և հայտի հայտնի ճանապարհորդ կա։ Մեր առաջնորդները հաղորդեցին այդ լուրը մաքսատան պաշտոնյաին, որն ինձ խիստ հարցաքննության ենթարկեց, երբ ես ծովափ հասա։ Նա ինձ հետ խոսում էր Բալնիբարբի լեզվով, որ աշխույժ առևտրական կապերի շնորհիվ ծանոթ էր այդ քաղաքին, մանավանց մանավանդ նավաստիներին ու մաքսատան ծառայողներին։ Ես համառոտ կերպով պատմեցի մի քանի արկածներ իմ ճանապարհորդություններից, աշխատելով իմ ասածներին տալ հավատալի և պատշաճ բնույթ։ Սակայն հարկավոր համարեցի թաքցնելու իմ ազգությունը և ասելու, որ հոլանդացի եմ, որովհետև ես մտադրություն ունեի գնալ Ճապոնիա, ուր, ինչպես հայտնի է, բոլոր եվրոպացիներից միայն հոլանդացիներն ունեն իրավունք մուտք գործելու։ Ուստի ես մաքսատան պաշտոնյային ասացի, որ երբ մեր նավը Բալնիբարբիի ափերի մոտ խորտակվեց, ես ընկա մի ժայռի վրա, որտեղից բարձրացա Լապուտա կամ թռչող կղզին (որի մասին նա հաճախ առիթ էր ունեցել լսելու), իսկ այժմ փորձում եմ գնալ Ճապոնիա, իսկ այնտեղից գուցե հնարավորություն ունենամ վերադառնալու իմ հայրենիքը։ Պաշտոնյան պատասխանեց, թե մինչև պալատից կարգադրություն ստանալը պետք է ինձ բանտարկի և անմիջապես հաղորդի՝ ուր հարկն է, և հույս ունի, որ երկու շաբաթում պատասխանը կստանա։ Ինձ տվին մի հարմար օթևան, որի մուտքի մոտ կանգնեց պահակը։ Սակայն ինձ թույլ տվին զբոսանքի դուրս գալ մի ընդարձակ պարտեզ․ հետս վարվում էին բավական մարդավայել և իմ ապրուստը հոգում էին ի հաշիվ թագավորի։ Բազմաթիվ մարդիկ թույլտվություն էին խնդրում ինձ այցելելու, ըստ մեծի մասին հետաքրքրությունից դրդված, որովհետև լուր էին տարածել, որ ես եկել եմ շատ հեռավոր երկրներից, որոնց գոյության մասին նրանք ամենևին չէին լսել։
Իբրև թարգման՝ ես վարձեցի մի երիտասարդ, որ եկել էր միևնույն նավով․ նա Լըգգնեգգում էր ծնվել, բայց մի քանի տարի ապրել էր Մալդոնադոյում և երկու լեզվին էլ կատարելապես տիրապետում էր։ Նրա օգնությամբ ես կարողացա խոսել ամենքի հետ, որոնք գալիս էին ինձ այցի, սակայն ամբողջ խոսակցությունը բաղկացած էր նրանց հարցերից և իմ պատասխաններից։
Մեր սպասած ժամանակին արքունիքից եկավ նամակը։ Այդ նամակում հրաման կար շքախմբով և տասը ձիավորներով ուղարկել ինձ Տրալդրեգդըբ կամ Տրիլդրոդրիբ (որքան հիշում եմ՝ այդ անունը երկու տեսակ է հնչում)։ Իմ ամբողջ շքախումբը բաղկացած էր այդ խեղճ պատանի թարգմանից, որին ես համոզեցի ինձ ծառայելու, և իմ խոնարհ խնդրով ամեն մեկիս տվին մի֊մի ջորի հեծնելու համար։ Մեր մեկնելուց կես օր առաջ մի սուրհանդակ ուղարկեցին՝ թագավորին իմաց տալու իմ գալուստը և խնդրելու, որ նա բարեհաճի նշանակոլու այն օրն ու ժամը, երբ ես պատիվ կունենամ լիզելու նրա ոտնաթոռի առջևի փոշին։ Այդպես էր տեղիս արքունիքի ոճը և ես փորձով համոզվեցի, որ դա մի հասարակ ձևականություն չէր։ Արդարև, գալուց երկու օր հետո, ընդունելուցյան ընդունելության ժամին, ինձ հրամայեցին փորի վրա սողալով առաջ գալ և լիզել ճանապարհի փոշին։ Բայց ի նկատի ունենալով իմ օտարական լինելը, հոգ էին տարել սրբելու հատակն այնքան մաքուր, որ վրայի փոշին շատ աննշան էր։ Դա մի բացառիկ շնորհ էր, որ ցույց էին տալիս միայն բարձրադիր անձանց, երբ նրանք ընդունելություն էին խնդրում։ Ընդհակառակը, երբ ընդունելուցյուն ընդունելություն խնդրող անձն ուժեղ թշնամիներ ունի արքունիքում, այն ժամանակ դիտմամբ հատակին փոշի են ցանում։ Մի անգամ ես ինքս տեսա մի նշանավոր լորդի, որի բերանն այնքան փոշի էր լցվել, որ երբ նա սողալով մոտեցավ գահին, մինչև որոշ տարածություն, այլևս հնարավորություն չուներ ոչ մի խոսք արտասանելու։ Ուրիշ ելք էլ չկար, որովհետև մահացու հանցանք է, ով ունկնդրության ժամանակ թքում է կամ սրբում իր բերանը նորին մեծության ներկայությամբ։ Բացի այդ, կա և մի այլ սովորություն, որ ամենևին ինձ հաճելի չէ։ Երբ թագավորն իր ազնավականներից մեկին ուզում է մահվան դատապարտել մեղմ և ներողամիտ կերպով, այն ժամանակ նա հրամայում է հատակին ցանել մի տեսակ դարչնագույն թունավոր փոշի, որ հանցապարտը լիզելով, առանց այլևայլության քսանչորս ժամվա մեջ մեռնում է։ Սակայն ի արդարություն այդ թագավորի մեծագույն գթության և իր հպատակների առողջության մասին ունեցած հոգածության (այդ տեսակետից ցանկալի պիտի լիներ, Եվրոպայի թագավորներն օրինակ վերցնեին նրանից) հարկավոր է նշել ի պատիվ նրա, որ ամեն մի այդպիսի մահապատժից հետո խիստ հրաման է տրվում մաքուր կերպով լվանալու հատակի վարակված մասը․ իսկ երբ ծառաները զանց են առնում այդ հրամանը, այդ ժամանակ նրանց սպառնում է արքայական դժգոհության արժանանալու վտանգը։ Ես ինքս լսեցի, թե ինչպես նա կարգադրեց, որպեսզի իր մանկլավիկներից մեկին խարազանեն, նրա համար, որ նա, չնայած իր հերթին, չարամտությամբ զանցառու էր եղել և ուշադրություն չէր դարձրել մահապատժից հետո հատակը լվալու․ այդ անհոգության շնորհիվ մի հուսատու երիտասարդ լորդ, որ ունկնդրության էր եկել, դժբախտ կերպով թունավորվեց, թեև թագավորն այդ ժամանակ ամենևին մտադրություն չուներ նրան կյանքից զրկելու։ Սակայն բարեմիտ թագավորն այնքա՜ն ողորմած էր, որ ազատեց թշվառ մանկլավիկին խարազանումից, որովհետև վերջինս խոստացավ, որ այլևս առանց հատուկ կարգադրության այդ բանը չի անի։
Գանք նորից մեր պատմությանը․ երբ սողալով անցել էի գահից մինչև չորս յարդ հեռավորություն, ես զգույշ կերպով չոքեցի ու գլուխս յոթն անգամ գետնին զարկելով՝ արտասանեցի հետևյալ խոսքերը, որ սովորեցրել էին ինձ նախընթաց գիշերը՝ իկկպլինգ գրոֆֆթրոբբ սքվուտսերումմ բըլհիոպ մլաշնալտ գվին տնողբալկգուֆֆհ սլհիոպհաղ գուրդլուբհ աշը։ Ոջյունի այս խոսքերը երկրի օրենքով սահմանված են այն բոլոր անձանց համար, որոնք արժանանում են թագավորի տեսությանը։ Կարելի է թարգմանել այսպես՝ թող ձերդ երկնային մեծությունն արևից տասնմեկ և կես լուսին ավելի երկար ապրի։ Թագավորը դրան պատասխանեց տալով մի քանի հարց, որ թեև ես չհասկացա, բայց և այնպես պատասխանեցի, ինչպես ինձ սովորեցրել էին՝ Ֆլուֆտ դրին յալերիկկ դվուլդումպրաստրադմիրպուշ, որի բուն իմաստն է՝ իմ լեզուն իմ բարեկամի բերանումն է․ այդ խոսքրով ես հասկացրի, որ ես խնդրում եմ դիմել իմ թարգմանին։ Դրա վրա վերոհիշյալ երիտասարդին անմիջապես ներս ընդունեցին և նրա աջակցությամբ ես պատասխանեցի այն բոլոր հարցերին, որ նորին մեծությունը բարեհաճեց տալ ինձ մոտ մի ժամվա մեջ։ Ես խոսում էի բալնիբարցիների լեզվով, իսկ երիտասարդն իմ ասածները թարգմանում էր լըգգնեգըգցիների լեզվով։
Լըգգնեգգցիների գովեստը։ Ստրուլդբրուգների մանրամասն նկարագրությունը և այդ առարկայի շուրջը եղած բազմաթիվ խոսակցությունները հեղինակի և զանազան երևելի անձանց միջև։
Լըգգնեգգցիները շատ հեզահամբյուր և վեհանձն մարդիկ են ու թեև նրանք զուրկ չեն այն հպարտությունից, որ հատուկ է բոլոր արևելյան ժողովուրդներին, բայց և այնպես նրանք շատ սիրալիր են դեպի օտարականները և մանավանդ նրանք, որոնք արժանացել են արքունիքի բարյացակամության։ Եա բազմաթիվ ծանոթություններ ձեռք բերեցի բարձր շրջանի մարդկանց հետ և իմ թարգամնի թարգմանի օգնությամբ ունեցա նրանց հետ շատ հաճելի ու խրատական զրույցներ։
Մի օր ընտիր հասարակության շրջանում ինձ հարց տվին, թե արդյոք ես տեսե՞լ եմ ստրուլդբրուգներից կամ անմահներից որևէ մեկին։ Ես պատասխանեցի, թե՝ ոչ ու խնդրեցի, որ ինձ բացատրեն մահկանացուների նկատմամբ այդ խոսքի նշանակությունը․ իմ զրուցակիցն ասաց, թե երբեմն, շատ հազվագյուտ դեպքերում, մի որևէ ընտանիքում ծնվում է ճակատին կարմիր կլոր բիծ ունեցող մանուկ․ այդ բիծը լինում է ուղիղ ձախ ունքի վրա, որ մի անսխալ նշան է նրա անմահության։ Այդ նկարագրած բիծն սկզբում լինում է արծաթե երեք պենսանոց դրամի մեծության, բայց ժամանակի ընթացքում մեծանում է ու գույնը փոխում․ տասներկու տարեկան հասակում դառնում է կանաչ և այդպես մնում է մինչև քսանհինգ տարեկան հասակը․ այնուհետև նրա գույնը փոխվում է մուգ կապույտի։ Քառասուն հինգ տարեկան հասակում նրա գույնը դառնում է ածուխի պես սև, իսկ մեծությունը հասնում է անգլիական շիլինգին և այնուհետև այլևս ոչ մի փոփոխության չի ենթարկվում։ Նա ասաց, թե այդպես ծնված երեխաներն այնքան քիչ են, որ ամբողջ թագավորության մեջ հազիվ թե լինի ավելի, քան հազար երկու հարյուր երկսեռ ստրուլդբրուգ, որոնցից մոտ հիսունը նա հաշվում է մայրաքաղաքում․ դրանց մեջ կա մի աղջիկ, որ ծնվել է սրանից մոտ երեք տարի առաջ։ Այդ ծնունդները որոշ ընտանիքների առանձնահատկությունը չեն, այլ լոկ պատահականության արդյունք, այնպես որ անգամ ստրուլդբրուգների երեխաները, մյուս մարդկանց պես, հավասար չափով մահկանացու են։
Ճշմարիտն ասած այդ պատմությունը լսելիս մի աննկարագրելի հաճույք զգացի, և որովհետև իմ խոսակիցը հասկանում էր բալնիբարբցիների լեզուն, որով ես շատ լավ խոսում էի, ուստի ես չկարողացա զսպել իմ հիացմունքը և արտահայտեցի այն, թերևս, մի փոքր չափից ավելի։ Զմայլված ես գոչեցի՝ երջանի՜կ ազգ, որի ամեն մի ծնվող երեխան անմահանալու բախտն ունի։ Երջանի՜կ ժողովուրդ, որ վայելում է հնագույն առաքինությունների կենդանի օրինակները և ունի դաստիարակներ, որոնք կարող են ուսուցանել անցած բոլոր սերունդների իմաստությունը, բայց անհամեմատ երջանիկ են այն վսեմ ստրուլդբրուգները, որոնք ի ծնե ենթակա չեն մարդկային բնության ընդհանուր աղետին, ուստի մտքով ազատ և անկախ են և մահվան մշտական վախից ոչ ընկճված են և ոչ էլ հոգեպես վհատված։ Ես իմ զարմանքն արտահայտեցի, որ պալատում այդ պայծառ անձերից ոչ մեկին չնկատեցի․ ճակատի վրայի սև բիծն այն աստիճանի ակնառու նշան է, որ չէի կարող չնկատել, մինչդեռ անհնարին է, որ նորին մեծությունը, որ մի բանիմաց թագավոր էր, չշրջապատեր իրեն այդպիսի իմաստուն և հմուտ խորհրդականների բազմությամբ։ Թերևս այդ պատկառելի իմաստունների առաքինությունը չափից դուրս դաժան է արքունիքի այլասերված և անառակ բարքերի համար։ Իսկ մենք հաճախ փորձից գիտենք, որ երիտասարդներն ինչպիսի կամակորությամբ ու թեթևամտությամբ խույս են տալիս լսելու իրենց ավագների զգաստ խորհուրդները։ Եվ քանի որ թագավորը բարեհաճել է թույլ տալ ինձ իր արքայական մեծության մոտ ազատ մուտք ունենալու, ուստի ես որոշել եմ առաջին հարմար պատեհին թարգմանիս միջոցով անկեղծ և ընդարձակ արտահայտելու իմ կարծիքն այդ հարցի մասին։ Արդյոք պիտի հաճի լսել իմ խորհուրդը, թե՞ ոչ, բայց մի բան հաստատ է, որ ունենալով նորին մեծության հաճախակի առաջարկը՝ հաստատվելու իր երկրում, ես պիտի շնորհակալությամբ ընդունեմ այդ շնորհը և իմ կյանքը նվիրեմ այդ գերագույն էակների՝ ստրուլդբրուգների հետ ունեցած զրույցներին, եթե միայն նրանք բարեհաճեն ընդունել ինձ։
Այն ջենտլմենը, որին ես ուղղեցի իմ ճառը, որովհետև (ինչպես արդեն նկատեցի) նա խոսում էր բալնիբարբցիների լեզվով, ժպիտը դեմքին, որ բխում էր անգիտության հանդեպ ունեցած խղճահարությունից, ասաց, թե ուրախությամբ պիտի պահի ինձ իրենց երկրում, և թույլտվություն խնդրեց թարգմանելու իմ ասածները ներկա եղողներին։ Նա այդպես էլ արավ, և նրանք մի առժամանակ խոսսում խոսում էին իրենց լեզվով միմյանց հետ, որից ես ոչ մի բառ չհասկացա և ոչ էլ նրանց դեմքի արտահայտություններից կարողացա նկատել, թե ի՞նչ տպավորություն թողեց իմ ճառը նրանց վրա։ Մի փոքրիկ լռությունից հետո նույն անձնավորությունն ինձ ասաց, թե նրա և իմ բարեկամները (նա պատշաճ համարեց այդպես արտահայտվելու) հիացել են գերագույն երջանկության և անմահ կյանքի առավելությունների մասին իմ ասած ողջամիտ նկատողության վրա, և ցանկանում են իմանալ, թե ինչպե՞ս կծրագրեի իմ կյանքը, եթե բախտի բերմամբ ծնվեի իբրև ստրուլդբրուգ։
Ես պատասխանեցի, թե մի այդպիսի հարուստ և հաճելի նյութի համար պերճախոս դառնալը շատ հեշտ է, մանավանդ ես, որ միշտ հակամետ եմ եղել խոկալու այն երզազների երազների մասին, թե ի՞նչ պիտի անեի ես, եթե մի թագավոր, մի գնդապետ կամ մի մեծ լորդ լինեի․ իսկ ինչ վերաբերում է անմահության, ես հաճախ անդրադարրձել անդրադարձել եմ այն խնդրին, թե ի՞նչ պիտի անեի և ինչպե՞ս պիտի անցկացնեի իմ կյանըկյանքը, եթե ես հաստատ գիտենայի, թե պետք է ապրեմ հավիտյան։
Եվ եթե բախտն ինձ աշխարհ բերեր իբրև մի ստրուլբրուգ, այն ժամանակ մահվան և կայնքի կյանքի մեջ տարբերությունը հասկանալուն պես, ես պիտի գտնեի իմ երջանկությունը, ու նախ և առաջ ամեն ջանք պիտի գործադրեի, որպեսզի հարստանամ։ Հետապնդելով այդ նպատակը, կարող էի հույս ունենալ, որ խնայողությամբ ու տնտեսությամբ, մի երկու հարյուր տարուց հետո կդառնամ թագավորության մեջ ամենից հարուստ մարդը։ Այնուհետև պատանեկությանս առաջին օրերից ինձ կնվիրեի արվեստների և գիտության և այդպիսով, ժամանակի ընթացքում ամենքին իմ պատրաստականությամբ կգերազանցեի։ Եվ վերջապես, ամենայն խնամքով կարձանագրեի հասարակական բոլրոր բոլոր արժեքավոր գործերն ու դեպքերը, անաչառ կերպով կնկարագրրեի կնկարագրեի միմյանց հաջորդող թագավորների և պետական խոշոր անձանց բնութագրերը՝ կցելով դրանց իմ սեփական դատողություններն ու դիտողոիթյունները։ դիտողությունները։ Ճշգրիտ կշարադրեի սովորությունների, լեզվի, հագուստի, կերակրի և զվարճությունների մեջ տեղի ունեցած փոփոխությունները։ Կդառնայի գիտության և իմաստության կենդանի շտեմարան և իմ ազգի իսկական պատգամախոսը։
Վաթսուն տարեկան դառնալուց հետո երբեք չէի ամուսնանա, այլ կլինեի հյուրասեր և միշտ կմնայի խնայող։ Ես կնվիրեի ինձ շնորհալի երիտասարդ մարդկանց մտքերի կաղապարմանն ու ղեկավարությանը, իմ սեփական հիշողություններով և մանավանդ բազմաթիվ օրինակներով համոզերով նրանց, թե որքան օգտակար են առաքինությունները հասարակական և անհատական կյանքում։ Իսկ իմ ընտրյալ մշտական ընկերները կլինեն իմ անմահ եղբայրացիները, որոնց միջից կնտրեի ինձ հասակակից՝ և ինձանից ծեր տասներկու հոգի։ Եթե նրանց մեջ մեկը կարիք ունենար՝ ես հարմար տեղ կտայի իմ տան մեջ և շարունակ ինձ մոտ ճաշի կհրավերեի, նրա հետ միասին հրավիրելով և մի շարք արժանի մահկանացու երիտասարդների․ ժամանակի ընթացքում իմ սիրտը կկարծրանար այդ մահկանացուների մահվան հանդեպ և ես չէի դժկամի․ իսկ նրանց հետագա սերունդների վրա կնայեի այնպես, ինչպես մենք հաճույք ենք զգում տեսնելով մեր այգում ամեն տարի մեխակի և կակաչի հաջորդական փոփոխությունը՝ չզգալով ոչ մի ափոփսանք այն ծաղիկների համար, որոնք թոշնել են նախընթաց տարին։
Այդ ստրուլդբրուգների հետ ես կփոխանակեի ժամանակի ընթացքում իմ արած դիտողություններն ու հավաքած հիշողությունները, կհիշատակեի ապականությունների աստիճանական մուտքն աշխարհ և ամեն քայլափոխում կպայքարեի դրա դեմ՝ մարդկությանն արած մշտական նախազգուշացումների և հրահանգների միջոցով ավելացնելով դրանց անհատական փորձի հզոր ազդեցությունը, և այդ ամենը թերևս խափաներ մարդկության այլասերումը, որ դարերից ի վեր, ամենայն իրավամբ, տրտունջի առիթ է դարձել։
Ավելացրեք այդ ամենին այն հաճույքը, որ ես կստանայի տեսնելով զանազան ռևոլյուցիաներ՝ թագավորությունների և կայսրերի խորտակումը, փոփոխություններ հասարակության բարձր և ստորին խավերում, հնագույն քաղաքների ավերակները, հետամնաց գյուղերի թագավորական մայրաքաղաք դառնալը, հայտնի գետերի ծանծաղելը, մի ափը ցամաքեցնող և մյուս ափը հեղեղող օվկիանոսը, դեռևս անհյատ անհայտ երկրների հայտնաբերումը, քաղաքակիրթ ազգությունների բարբարոսացումը և ամենաբարբարոս ազգությունների կատարելագործություններ։
Ի՞նչ զարմանալի գյուտեր կանեինք աստղաբաշխության բնագավառում՝ վերապրելով և հնարավորություն ունենալով անձամբ ստուգելու մեր սեփական գուշակությունները, դիտելով մոլորակների երևումը և վերադարձը, արևի, լուսնի և աստղերի շարժման մեջ եղած բոլոր փոփոխությունները։
Ես հանգամանորեն կանգ առա ուրիշ այլ նյութերի վրա, որ առատորեն մատուցեց ինձ անվախճան կյանքի և լուսնի տակ եղած երջանկության բնական ցանկությունս։ Երբ ես վերջացրի և իմ ճառի բովանդակությունը թարգմանվեց ներկա եղողներից նրանց համար, ովքեր չէին հասկանում, լըգգնեգգցիները աշխուժորեն սկսեցին տեղական լեզվով խոսել միմյանց հետ, մերթ ընդ մերթ հեգնանքով նայելով ինձ վրա։ Վերջապես միևնույն ջենտլմենը, որ իմ թարգմանի դերն էր կատարում, ասաց, թե նրան խնդրում են, որ ես ուղղեմ իմ սխալները, որոնք արդյունք են մարդկային տխմարության, հետևապես և ներելի են ինձ համար։ Մանավանդ որ ստրուլդբրուգների այդ ցեղն իրենց երկրում բացառիկ հանգամանք ունի, որովհետև այդպիսի մարդիկ չկան ոչ Բալնիբարբիում և ոչ էլ Ճապոնիայում, ուր նա նորին մեծության կողմից պատիվ է ունեցել դեսպան լինելու․ վերոհիշյալ երկու թագավորույթյունների թագավորությունների ժողովուրդները շատ թերահավատ են այդ երևույթի հնարավորության նկատմամբ։ Իսկ իմ զարմանքը, երբ նա առաջին անգամ հիշատակեց դրանց մասին, ցույց է տալիս, թե որ աստիճանի նորություն էր ինձ համար այդ փաստը և հազիվ հավատալի։
Վերոհիշյալ երկու թագավորություններում եղած ժամանակ նա շատ է խոսել այդ մասին և նկատել է, որ երկարակեցությունը հանդիսանում է մարդկաության ընդհանուր ցանկությունն ու երանելի տենչանքը, որ մարդս իր մի ոտը գերեզմանում եղած ժամանակ աշխատում է որքան կարելի է ամուր կերպով մյուս ոտը ետ պահել։ Զառամած ծերերը դեռևս հույս ունեն մի օրով երկարացնելու իրենց կյանքը և մահվան վրա նայում են, իբրև մեծագույն չարիքի, որից բնությունը միշտ դրդում է ետ փախչելու, միայն այս Լըգգնեգգ կղզու վրա կյանքի ծարավան ծարավն այնքան խիստ չէ, որովհետև ամենքի աչքի առաջ կանգնած են երկարակեցության մշտական նմուշները՝ ստրուլբրուգները։
Իմ խորհած ապրելակերպը թե՛ անիմաստ է, և թե սխալ, որովհետև դա պայմանավորված է հավիտենական երիտասարդության , առողջության և ուժի հետ, մի հանգամանք, որին ոչ ոք այնքան տխմար չպիտի լինի, որ հավատա, որքան էլ բուռն լինի նրա ցանկությունը։ Խնդիրն ուրեմն այն չէ՝ կնախնտրի՞ արդոյք արդյոք մարդս երիտասարդուցյան երիտասարդության մշտական թարմությունը և նրա հետ կապված ուժն ու առողջությունը, թե ոչ, այլ այն, թե ինչպես անց կկացնի իր անվախճան կայնքըկյանքը, որ լիքն է ծերության զուգընթաց ձախորդություններով։ Թեև շատ քչերն են ցանկություն հայտնում այդ դժվարին պայմաններով անմահ մնալու, սակայն վերոհիշյալ երկու թագավորությունների՝ Բալնիբարբիի և Ճապոնիայի մեջ նկատված է, որ ամեն մի մարդ աշխատում է իր մահից հեռու փախչել, թեկուզ և դա գա ամենախոր ծերության հասակում։ Եվ չլսված բան է, որ մեկը իր կամքով մեռնի, բացի նրանցից, որոնց մահվան շարժառիթը կամ ծայրահեղ տառապանքն է, կամ մեծագույն վիշտը։ Ու նա հարցրեց, թե չե՞մ նկատել միևնույն երևույթը և այն երկրներում, ուր ես եղել եմ իմ ճանապարհորդությունների ժամանակ և կամ թե չե սեփական հայրենիքում։
Այս առաջաբանից հետո նա ինձ տվեց իրենց մեջ ապրող ստրուլբրուգների մանրամասն նկարագրությունը։ Նա ասաց, որ նրանք մինչև երեսուն տարեկան հասակը սովորական մահկանացուների պես են, ապա կամաց֊կամաց դառնում են թախծոտ ու նկուն, և այդ տրամադրությունը գնալով աճում է մինչևն ութսուն տարեկանին հասնելը։ Այդ իմացել է նա նրանց արած խոստովանությունից, քանի որ հարյուր տարվա ընթացքում նրանցից երկու թե երեք հոգուց ավելի չի ծնվում, ուստի նրանք շատ սակավաթիվ են, որպեսզի կարելի լինի օբյեկտիվ դիտողությունների վրա հիմնված մի ընդհանուր կարծիք կազմել։ Երբ նրանք դառնում են ութսուն տարեկան, որ համարվում է այդ երկրում մարդկային կյանքի սահմանագիծը, նրանց բաժին է ընկնում ոչ միայն ծերերին հատուկ հիվանդուցյուններն հիվանդություններն ու անկարողությունը, այլև անմահության սոսկալի հեռանկարը։ Նրանք ոչ միայն կամակոր են, տրտնջացող, կծծի, թախծոտ, սնապարծ, շատախոս, այլև բարեկամության անընդունակ, բնական զգացմունքներից զուրկ, զգացմունքներից, որ իրենց թոռներից այն կողմ չի տարածվում։ Նախանձն ու անզոր փափագը անընդհատ կրծում է նրանց։ Նրանց նախանձի առարկաներն առավելապես հանդիսանում են՝ երիտասարդական մոլությունն ու ծերերի մահը։ Առաջինին անդրադառնալով՝ նրանք զգում են, որ իրենք զուրկ են հաճույք ստանալու հնարավորությունից, իսկ թաղում տեսած ժամանակ նրանք տրտնջում ու գանգատվում են, որ ուրիշները կարող են հասնել հանգստության ափին, մինչդեռ նրանք զուրկ են այդ հույսից։ Նրանք հիշում են միայն այն ամենը, ինչ նրանք իմացել կամ տեսել են իրենց երիտասարդության և հասունության տարիներին, և այն էլ ոչ կատարյալ կերպով, այնպես որ, որևէ իրադարձության իսկությունը ստուգելու կամ այդ իրադարձության մասին մանրամասն տեղեկանալու դեպքում ավելի վստահելի են բանավոր ավանդությունները, քան նրանց ամենահստակ հիշողությունները։ Նրանց մեջ ամենից թշվառները նրանք են, որոնք զառամության մեջ են ընկել կամ վերջնականապես կորցրել են իրենց հիշողությունը․ դրանք ամենից ավելի են գթաշարժության ու կարեկցության հանդիպում, որովհետև չունեն այն վատ հատկությունները, որոնցով հարուստ են ուրիշները։
Եթե ստրուլբրուգներից մեկն ամուսնանա իր բախտակից մի աղջկա հետ, շնորհիվ թագավորության մեջ տիրող ամուսնական իրավունքի, լուծելի է, երբ երկու ամուսիններից կրտսերը դառնում է ութսուն տարեկան․ որովհետև օրենքը միանգամայն արդարացի է համարում, որպեսզի նրանք, որոնց վիճակված է այս աշխարհում ընդմիշտ մնալու, չկրկնապատկեն իրենց թշվառությունը հավիտենական կնոջ բեռով։
Հենց որ ստրուլբրուգներն ութսուն տարեկան են դառնում, հասնում է նրանց քաղաքացիական մահվան ժամկետը, ժառանգներն անմիջապես տիրապետում են նրանց կայքը, ապրուստի համար թողնելով միայն մի փոքրիկ բաժին․ իսկ աղքատների ապրուստը հոգում են ժողովրդական միջոցներից։ Այդ տարիքին հասնելուց հետո նրանք համարվում են վստահության կամ եկամուտի հետ կապված որևէ պաշտոնի անընդունակ․ նրանք չեն կարող ոչ հող գնել կամ վարձել, ոչ էլ իրավունք ունեն վկա լինելու քրեական կամ քաղաքացիական գործերի կամ անգամ հողային սահմանավեճերի ժամանակ։
Իննսուն տարեկանում թափվում են նրանց ատամներն ու մազերը․ այդ տարիքում նրանք կերակրի համը չեն տարբերում, ուտում են ու խմում այն ամենը, ինչ որ նրանց ձեռքն է ընկնում, սակայն առանց հաճույք ստանալու և առանց ախորժակի։ ՀիվանդուցյուններըՀիվանդությունները, որոնց ենթակա են նրանք, տևում են առանց սաստկանալու կամ նվազելու։ Խոսակցության ժամանակ նրանք մոռանում են սովորական իրերի և մարդկանց անունները, անգամ նրանց, որոնք իրենց մտերիմ բարեկամներն ու ազգականներն են եղել։ Ուստի այդ պատճառով նրանք չեն կարող ընթերցանությամբ իրենց հաճույք պատճառել, որովհետև նրանց հիշողության մեջ չի մնում նախադասության սկիզբը, երբ նրանք հասնում են նրա վախճանին․ և այդ թերության շնորհիվ նրանք զուրկ են իրենց համար միակ մատչելի հաճույքից։
Քանի որ այդ երկրի լեզուն շարունակ փոփոխության է ենթարկվում, ուստի մի դարում ծնված ստրուլբրուգները չեն հասկանում մյուս դարում ծնվածներին, իսկ երկու հարյուր տարի անցնելուց հետո նրանք մոտակա մահկանցաների հետ առհասարակ չեն կարողանում որևէ խոսակցություն վարել (բացի մի քանի ընդհանուր բառերից), և այդպիսով նրանք դժբախտություն ունեն ապրելու իրենց սեփական հայրենիքում՝ իբրև օտարականներ։
Ընթերցողը հեշտությամբ կհավատա, որ այդ ամենը լսելուց և տեսնելուց հետո անմահության իմ բուռն ցանկությունը պաղեց։ Ես ամբողջ սրտով ամաչեցի այն հաճելի ցնորքների համար, որոնցով ես տարվել էի և մտածեցի, թե ոչ մի բռնակալ չէր կարող հնարել մի այնպիսի մահապատիժ, որ ես հաճույքով չնդունեի, միայն թե ազատվեի այդ տեսակ կյանքից։
Թագավորը զվարթ ծիծաղեց, երբ իմացավ իմ և իմ բարեկամների մեջ եղած խոսակցության մասին և առաջարկեց, որ ես մի զույգ ստրուլդբրուգ հետս տանեմ իմ հայրենիքը՝ բժշկելու համար իմ հայրենակիցներին մահվան հանդեպ ունեցած վախից։ Սակայն պարզվեց, որ ըստ թագավորության հիմնական օրրենքների՝ օրենքների՝ այդ արգելված է, եթե ոչ՝ նա մեծ բավականությամբ հանձն կառնի նրանց տեղափոխության հետ կապված նեղությունն ու ծախսը։
Անկարելի է չհամաձայնել, որ այդ թագավորության մեջ ստրուլդբրուգների վերաբերյալ օրենքները, սահմանված են շատ խելացի կերպով և հարկավոր էր, որ ամեն մի երկիր, նման պայմաններում, նույն բանն աներ։ Այլապես այդ անմահները, շնորհիվ այն ագահության, որ ծերության անխուսափելի հետևանքն է, ժամանակի ընթացքում կտիրեին ամբողջ ազգի սեփականությանը, կգրավեին քաղաքացիական իշխանությունը և կառավարելու ընդունակություններից զուրկ լինելով՝ կկործանեին ժողովուրդը։
==Գլուխ տասնմեկերորդ==
Հեղինակը թողնում է Լըգգնեգգն ու մեկնում է դեպի Ճապոնիա։ Այդտեղից մի հոլանդական նավով վերադառնում է Ամստերդամ, իսկ Ամսրեդամից՝ Ամստերդամից՝ Անգլիա։
Կարծում եմ, որ ստրուլդբրուգների մասին արած այս պատմությունը որոշ բավականություն պիտի պատճառի ընթերցողին, որովհետև դա մի փոքր արտասովոր է թվում․ գոնե ես չեմ հիշում, որ ձեռս ընկած ճանապարհորդական մի որևէ գրքում հանդիպած լինեմ դրա նման մի այլ պատմության։ Եթե ես սխալվում եմ, ապա թող ներելի լինի ինձ այն, ինչ անխուսափելի է մի ճանապարհորդի համար, որը նկարագրելով մի որևէ երկիր, հաճախ ակամա կանգ է առնում միևնույն մանրամասնության վրա, որի մասին գրել է նաև մի այլ ճանապարհորդ, առանց դրա համար ուրիշից փոխ առնելու կամ արտագրելու մեղադրանքին ենթարկվելու։
Այս թագավորությունը ու ճապոնական մեծ կայսրությունը շարունակ առևտուր են անում միմյանց հետ և հավանական է, որ ճապոնական հեղինակները տեղեկություն ունենան ստրուլդբրուգների մասին․ սակայն ես Ճապոնիայում այնքա՜ն քիչ մնացի և այնքա՜ն օտար էի նրանց լեզվին, որ հնարավորություն չունեի հարձուփորձ հարցուփորձ անելու։ Բայց ես հույս ունեմ, որ հոլանդացիներն իմ պատմության հիման վրա կհետաքրքրվեն անմահներով և կսրբագրեն իմ թերությունները։
Նորին մեծությունը հաճախ ինձ ստիպում էր, որ իր արքունիքում մի որևէ պաշտոն հանձն առնեմ, բայց տեսնելով իմ հայրենիք վերադառնալու վերջնական որոշումը, բարեհաճեց տալ մեկնելու հնարավորություն և արժանացրեց ինձ իր հանձնարարական նամակին, որ իր սեփական ձեռքով գրեց ճապոնական կայսրին։ Բացի այդ՝ նա ինձ նվիրեց չորս հարյուր քառասունչորս խոշոր ոսկեդրամ (այս ժողովուրդը սիրում է զույգ թվեր) և մի կարմիր ադամանդ, որ ես Անգլիայում ծախեցի տասնմեկ հազար ֆունտով։
1709 թվի մայիսի 6֊ին ես հանդիսավոր կերպով հրաժեշտ տվի նորին մեծությանն ու իմ բարեկամներին։ Թագավորն այնքան սիրալիր եղավ, որ հրամայեց իր պահակին ուղեկցելու ինձ մինչև Գլանգուենստալդ, որ կղզու հարավ֊արևմտյան կողմում մի նավահանգիստ էր։ Վեց օրից հետո ես գտնվում էի Ճապոնիա մեկնելու պատրաստ մի նավում։ Ճանապարհորդությունս տևեց տասնհինգ օր։ Մենք իջանք մի փոքրիկ ծովային քաղաք, որ կոչվում է Քսամոշի և գտնվում է Ճապոնիայի հարավ֊արևելյան մասում։ Քաղաքն ընկած էր արևմտյան ծայրամասում, որտեղից սկսվում էր մի ոչ լայն նեղուց, դեպի ծովի հյուսիսային երկարաձև թևը, որի հյուսիս֊արևմտյան կողմում գտնվում է Եդոն՝ կայսրության մայրաքաղաքը։ Ափ իջնելուց հետո մաքսատան պաշտոնյաներին ես ցույց տվի Լըգգնեգգի թագավորի ձեռքով նորին մեծության անունով գրած նամակը։ Պաշտոնյաները շատ լավ գիտեին թագավորական կնիքը, որ իմ ափի մեծության չափ էր։ Վրան նկարած էր՝ մի թագավոր կաղ մուրացկանին բարձրացնում էր գետնից։ Քաղաքագլուխը լուր առնելով նամակի մասին, ինձ ընդունեց իբրև բարեկամական տերության դեսպանի։ Նա իմ տրամադրության տակ դրեց կառք և ծառաներ ու հոգած իմ ծախսերը մինչև Եդոն, ուր ես արժանացա կայսերական ընդունելության։ Այդտեղ ես հանձնեցի իմ նամակը, որը բաց արին մեծ ծիսակատարությամբ և թարգմանի միջոցով կարդացին կայսրին․ հետո թարգմանը նորին մեծության հրամանով ինձ հասկացրեց, որ ես կարող եմ ներկայացնել իմ խնդիրը, և ինչ էլ որ խնդրելու լինեմ՝ կշնորհվի ինձ ի հարգանս նորին արքայական եղբոր Լըգգնեգգի թագավորի։ Այդ թարգմանի պաշտոնը հոլանդացիների գործերը վարեն էր․ նա իմ արտաքինից իսկույն իմացավ, որ ես եվրոպացի եմ և նորին մեծության հրամանը կրկնեց հոլանդերեն, որին նա կատարյալ տիրապետում էր։ Ես պատասխանեցի (ինչպես սկզբում որոշել էի), որ մի հոլանդացի վաճառական եմ, որ իմ նավը խորտակվել է մի հեռավոր երկրում, որտեղից ցամաք ու ծով անցնելով եկել եմ Լըգգնեգգ, իսկ Լըգգնեգգից նավ եմ նստել մինչև Ճապոնիա, ուր իմ հայրենակիցները, ինչպես հայտնի է, հաճախ առևտուր են անում, և որտեղից, հույս ունեմ, այդ առևվտրականներից որևէ մեկի հետ վերադառնալ Եվրոպա, ուստի ես խոնարհաբար խնդրում եմ, որ նորին արքայական մեծությունը շնորհ անի և հրամայի, որպեսզի ինձ ապահով կերպով տանեն մինչև Նագասակի։ Ես խնդրեցի նաև, որ նորին մեծությունը, ի սեր իմ հովանավոր Լըգգնեգգի թագավորի, ազատի ինձ իմ հայրենակիցների համար պարտադիր խաչելությունը ոտնահարելու ծիսակատարությունից, քանի որ ես նրա երկիրն եմ ընկել դժբախտության շնորհիվ և առևտուր անելու որևէ մտադրություն չունեմ։ Երբ իմ այս վերջին խնդիրը թարգամանեցին կայսրին, նա մի փոքր զարմացավ և ասաց, թե իմ հայրենակիցների մեջ ես առաջին մարդն եմ, որ իմ վարանումն եմ ցույց տալիս այդ խնդրի հանդեպ, ուստի նա սկսում է կասկածել, թե գուցե ես իսկական հոլանդացի չեմ, այլ միայն, ինչպես երևում է, քրիստոնյա։ Այնուամենայնիվ իմ արած պատճառաբանությունից հետո, բայց գլխավորապես իր շնորհի արտակարգ նշանով Լըգգնեգգի թագավորին գոհություն պատճառելու համար՝ նա հարգեց իմ այդ եզակի քմահաճույքը․ սակայն ասաց, որ այդ զանցառությունը հարկավոր է շատ ճարպիկ կերպով անել, իսկ ինքը կհրամայի իր պաշտոնյաներին, որ ինձ անցկացնեն իբր թե մոռացմամբ, որովհետև, ասաց նա, եթե իմ հայրենակից հոլանդացիներն իմանան այդ գաղտնիքը՝ ճանապարհին ինձ սրախողխող կանեն։ Թարգմանի միջոցով ես խորին շնորհակալություն հայտնեցի այդ անսովոր շնորհի համար։ Եվ քանի որ մի փոքր զորագունդ պիտի գնար Նագասակի, ուստի հրամանատար սպան կարգադրություն ստացավ, որ ինձ ողջ֊առողջ ճանապարհ դնի, ստանալով նաև խաչելության վերաբերյալ մասնավոր հրահանգներ։
1709 թվի հունիսի 9֊ին, երկար ու չարչարանքներով լի ճանապարհորդությունից հետո ես հասա Նագասակի։ Շուտով ես ընկա հոլանդացի նավաստիների շրջանը, որոնք ծառայում էին Ամստերդամից եկած «Ամբորինա» նավի վրա, որ 450 տոննա տարողություն ուներ։ Ես երկար ժամանակ ապրել էի Հոլանդիայում, իմ ուսումն ավարտել էի Լեյդենում և հիանալի կերպով խոսում էի հոլանդերեն։ Նավաստիները շուտով իմացան իմ որտեղից գալը և սկսեցին հետաքրքրությամբ հարձուփորձ հարցուփորձ անել իմ ճանապարհորդության ու վարած կյանքի մասին։ Ես հնարեցի մի համառոտ, բայց հավանական պատմություն, թաքցնելով դեպքերի կարևոր մասերը։ Հոլանդիայում ես շատ ծանոթներ ունեի․ ես հնարավորություն ունեի հորինելու իմ ծնողների անունները, ձևացնելով, որ նրանք Գելդեռլանդ գավառի հետամնաց բնակիչներ են։ Ես առաջարկեցի կապիտանին (մի ոմն Թեոդորիս Վանգրուլտ), որ նա իր ուզած ճանապարհածախսը վերցնի մինչև Հոլանդիա․ բայց իմանալով, որ ես վիրաբույժ եմ, նա բավականացավ ծախսի կեսն առնելով, պայմանով, որ ես ճանապարհին բժշկի պաշտոնը կատարեմ։ Նախքան մեկնելը՝ նավաստիներից մի քանիսը հարցրին, թե վերոհիշյալ ծիսակատարությունը ես կատարե՞լ եմ թե՞ ոչ։ Ես խուսափեցի այդ հարցից՝ տալով անորոշ պատասխան, որ ես կատարել եմ կայսեր և նրա արքունիքի բոլոր պահանջները։ Սակայն մի սրիկա նավաստի գնաց սպայի մոտ և ինձ մատնացույց անելով ասաց, թե ես խաչելությունը դեռ չեմ ոտնահարել։ Սակայն ապան, որին կարգադրված էր ազատելու ինձ այդ ծիսակատարությունից, այդ անզգամի թիկունքին բամբուկի քսան հարված հասցրեց, որից հետո ոչ ոք այլևս նման հարցերով ինձ չէր նեղացնում։
Այդ ճանապարհորդության միջոցին հիշատակելու արժանի բան չպատահեց։ Մեր նավը գնաց հաջող քամու տակ մինչև Բարեհուստ հրվանդանը, ուր մենք կանգ առանք խմելու ջուր վերցնելու համար։ Ապրիլի 10֊ին մենք անփորձ հասանք Ամստերդամ՝ ճանապարհին հիվանդուցյունից հիվանդությունից կորցնելով երեք հոգի, իսկ չորրորդը Ջենովայի ափերի մոտ նախակայմից իրեն նետեց ծովը։ Ամստերդամից, քաղաքին պատկանող մի նավով, ես շուտով գնացի Անգլիա։
1710 թվի ապրիլի16֊ին մենք մտանք Դաունս։ Հետևյալ առավոտ ափ իջա և հինգ ու կես տարվա բացակայությունից հետո կրկին տեսա իմ հայրենի երկիրը։ Ես ուղղակի գնացի Ռեդրիֆֆ, ուր հասա նույն օրը՝ կեսօրից հետո ժամը երկուսին և կնոջս ու երեխաներիս գտա ողջ֊առողջ։
==Չորրորդ մաս — Ճանապարհորդուցյուն Ճանապարհորդություն դեպի Հուիհընհընմների երկիրը==
==Գլուխ առաջին==
:Հեղինակը ճանապարհ է ընկնում իբրև նավի կապիտան։ Նավաստիները դավադրում են նրա դեմ, երկար ժամանակ փակում է իր կաբինի մեջ ու մի անհայտ երկրում ափ իջեցնում։ Նա գնում է երկրի ներսը։ Եհուների, կենդանիների այդ օտարոտի ցեղի նկարագրությունը։ Հեղինակը հանդիպում է երկու հուիհընհընմի։
Կնոջս ու երեխաներիս հետ միասին ես տանը մնացի մոտ հինգ ամիս, և ինձ երջանիկ կհամարեի, եթե վերջապես ըմբռնեի, թե ինչ բան է երջանկությունը։ Ես թողի իմ թշվառ կնոջս հղի վիճակում և ընդունեցի շահավետ առաջարկություն՝ դառնալ Էդվենչի նավի կապիտանը, մի առևտրական խոշոր նավի, որ 350 տոննա տարողություն ուներ։ Ես հիանալի կերպով ուսումնասիրել էի ծովագնացությունը, և ձանձրացած լինելով վիրաբույժի պաշտոնից, որոշեցի չհրաժարվել և հանգամանքից օգտվելով զբաղվել նաև այդ գործով։ Ես նավ հրավիրեցի մի երիտասարդ հմուտ բժկի՝ ոմն Ռոբերտ Պյուրիֆոյ։ 1710 թվի սեպտեմբերի 7֊ին մենք մեկնեցինք Պորտսմուտից։ 14֊ին Տեներիֆում մենք հանդիպեցինք բրիստոլցի կապիտան Պոկոկկին, որն ուղևորվում էր Կամպեշի ափերը՝ կարմիր փայտ կտրելու։ Բայց 16֊ին սկսած փոթորիկը նրան բաժանեց մեզանից․ վերջապես ես լսեցի, որ նրա նավը խորտակվել է և ազատվել է միայն կաբինի մի սպասավոր։ Կապիտանը պարկեշտ մարդ էր և հմուտ ծովագնաց, բայց մի փոքր համառ․ նրա այդ պակասությունը դարձավ թե՛ իր և թե՛ ուրիշ շատ֊շատերի կործանման պատճառ։ Եթե նա իմ խորհրդին հետևեր, հիմա երևի ինձ պես իր ընտանիքի հետ միասին ողջ և առողջ տանը կլիներ։
Նավի վրա ջերմախտից ես մի քանի մարդ կորցրի, ուստի ստիպված էի պակասը լրացնել Բարբադոսից և Անտիլյան մյուս կղզիներից, ուր ես կանգ էի առնում՝ համաձայն ինձ պաշտոնի հրավիրած առևտրականների հրահանգների։ Բայց ես շուտով դրա համար զղջացի, որովհետև հետագայում իմացա, որ նրանց մեծագույն մասը ելուզակներ են։ Նավի վրա ես հիսուն մարդ ունեի, և ինձ կարգադրված էր, որ Հարավային օվկիանոսում հնդիկների հետ առևտուր անեմ և ուսումնասիրրեմ ուսումնասիրեմ այդ կողմերը։ Այդ անզգամները հորդորելով մնացած նավաստիներին, դավադրություն սարքեցին նավին տիրանալու և ինձ ձերբակալելու համար։ Մի օր առավոտյան նրանք կատարեցին իրենց մտադրությունը՝ ներս թափվեցին իմ կաբինը, կապկպեցին իմ ոտքն ու ձեռքը և սպառնացին ինձ ծովը նետել, եթե ես փորձեմ դիմադրություն ցույց տալ։ Ես ասացի, որ նրանց գերին եմ և անձնատուր եմ լինում։ Նրանք ինձ ստիպեցին երդվել, որից հետո արձակեցին իմ կապանքները, միայն մի ոտքս շղթայով կապեցին մահճակալից և իմ դռան առաջ հրացանը պատրաստ մի պահակ դրին, որին հրամայեցին կրակել ինձ վրա, եթե ազատվելու փորձ անեմ։ Նրանք ինձ ուտելիք և խմելիք ուղարկեցին և նավի ղեկավարությունն իրենց ձեռքն առան։ Նրանց նպատակն էր ծովահեն դառնալ և իսպանացիներին կողոպտել, սակայն նրանք չկարողացան այդ գործով զբաղվել, որովհետև սակավաթիվ էին։ Ուստի նրանք նախ և առաջ որոշեցին վաճառքի հանել նավի ապրանքները և ապա գնալ Մադագասկար կղզին՝ մարդկանց պակասը լրացնելու, որովհետև նրանցից շատերը, իմ ձերբակալությունից հետո, մեռել էին։ Նրանք մի քանի շաբաթ ծովով ճանապարհ գնացին և առևտուր արին հնդիկների հետ, բայց թե ի՞նչ ուղղություն էին բռնել՝ ես չիմացա, որովհետև ինձ փակել էին կաբինի մեջ որպես բանտարկյալ և ամեն րոպե սպառնում էին հրացանազարկ անել։
1711 թվի մայիսի 9֊ին մի ոմն Ջեմս Ուելս իմ կաբինը եկավ ու ասաց, որ նա կապիտանից հրաման ունի ինձ ափ իջեցնելու։ Ես փորձեցի հակաճառել, բայց իզուր, նա նույնիսկ չուզեց ասել, թե ո՞վ է նրանց նոր կապիտանը։ Նրանք ինձ մի լաստանավ նստեցրին, թույլ տալով, որ հագնեմ իմ լավագույն և նոր հագուստը և վերցնեմ մի փոքրիկ կապոց սպիտակեղեն , իսկ իմ զենքերից միայն մի սուր։ Նրանք այնքան սիրալիր եղան, որ չխուզարկեցին իմ գրպանները, ուր ես ունեի մի քիչ դրամ և այլ մանր հարկավոր իրեր։ Նավից մոտ մեկ լիգ հեռանալով նրանք ինձ ծովափ իջեցրին։ Ես խնդրեցի , որ ասեն, թե ինչ երկիր է դա։ Նրանք երդվեցին, թե իրենք ավելին չգիտեն, քան ես, և ասացին, որ կապիտանը (ինչպես անվանում էին նրան) որոշել էր ապրանքները ծախելուց հետո ազատվել ինձնից՝ հենց որ մի ցամաք երկիր տեսնեին։ Նրանք անմիջապես հեռացան ափից՝ խորհուրդ տալով, որ մի փոքր աճապարեմ, որպեսզի ծովի մակընթացությունը չհասնի ինձ, և բարի ճանապարհ մաղթեցին։
Այդ աննախանձելի վիճակում ես իմ քայլերն ուղղեցի դեպի առաջ և շուտով հասա մի բլրակի, նստեցի այնտեղ՝ հանգիստ առնելու և մտածելու, թե ի՞նչ անեմ։ Հանգիստը մի փոքր կազդուրեց իմ ուժերը, և ես քայլերս ուղղեցի դեպի երկրի ներսը, որոշելով անձնատուր լինել առաջին հանդիպած վայրենուն ու գնել իմ կյանքը նրանից՝ տալով մի քանի ապարանջան, օղակաձև ապակիներ և անարժեք զարդեր, որ սովորաբար ծովագնացները ճանապարհորդուցյան ճանապարհորդության ժամանակ ունեն իրենց գրպանում և որոնցից մի քանի հատ էլ ինձ մոտ կար։ Այդ վայրը բաժանված էր ծառերի երկար շարքերով, բայց ոչ կանոնավոր տնկած, այլ վայրի աճած․ կային խոշոր մարգագետիններ և գարու արտեր։ Ես զգույշ առաջ էի գնում, վախենալով, որ հանկարծակիի չգամ, որ ինձ թիկունքից կամ մի այլ կողմից նետով չզարկեն։ Ես ընկա մի բանուկ ճանապարհ և նկատեցի մարդկային ոտքերի բազմաթիվ հետքեր․ բայց ավելի շատ ձիերի հետքեր։ Վերջապես դաշտում ես տեսա ինչ֊որ կենդանիների․ մի երկուսն էլ նստել էին ծառերի վրա։ Դրանց վերին աստիճանի տարօրինակ և այլանդակ տեսքը մի փոքր շփոթեցրեց ինձ, ուստի ես պառկեցի մի թփի տակ՝ ավելի լավ դիտելու համար։ Նրանցից մի քանիսը մոտեցան այն տեղին, ուր ես էի պառկել, և հնարավորություն տվին ինձ ավելի որոշակի դիտելու իրենց կերպարանքը։ Նրանց գլուխն ու կուրծքը ծածկված էին խիտ մազերով, մի քանիսներինը՝ գանգուր, մյուսներինը՝ հարթ․ նրանց մորուքը նման էր այծի մորուքի․ նրանց մեջքն ու թաթերի առաջին մասերը պատած էին շերտ֊շերտ մազերով, իսկ մարմնի մյուս մասերը լերկ էին, այնպես որ ես կարողանում էի տեսնել նրանց մորթը, որ մուգ դարչնագույն էր։ Նրանք պոչ չունեին, իսկ նրանց հետույքը մերկ էր, բացառությամբ այն տեղի, ուր հետին անցքն էր․ թվում է, որ բնությունն այդ տեղը պատել է մազերով, գետնին նստած ժամանակ պաշտպանելու համար․ այդ արարածները նստում էին, պառկում և հաճախ կանգնում իրենց հետին թաթերի վրա։ Նրանք սկյուռի ճարպկությամբ մագլցում էին բարձր ծառերի վրա, որովհետև իրենց հետին և առաջին թաթերին ունեին սրածայր և կեռ ճանկեր։ Նրանք հաճախ զարմանալի ճկունությամբ թռչկոտում էին և մագլցում ամենաբարձր ծառերը։ Էգերն ավելի փոքր էին, քան արուները․ նրանց գլխի մազերը երկար էին, իսկ դեմքերը՝ մաքուր, միայն մարմնի մի քանի մասերը ծածկված էին բարակ աղվամազով, բացի հետույքի անցքն ու ամոթալի տեղերը․ նրանց ծծերը կախված էին առաջին թաթերի միջև և հաճախ, երբ նրանք չորեքթաթ անելով սողում էին՝ այդ ծծերը համարյա թե դիպչում էին գետնին։ Երկու սեռն ուներ տարբեր գույնի մազեր՝ դարչնագույն, կարմրագույն, սևագույն և ոսկեգույն։ Մի խոսքով իմ բոլոր ճանապարհորդուցյունների ճանապարհորդությունների ընթացքում չէր պատահել ավելի զզվելի կենդանի, որ առաջին իսկ հայացքից կարողանար ինձ այդչափ նողկանք պատճառել։ Մտածելով, որ հարկավոր չափով դիտեցի նրանց, ես, զզվանքով ու գարշանքով լցված, շարունակեցի իմ ճանապարհը մի որևէ հնդիկի խրճիթ գտնելու հուսով։ Մի փոքր անց ես հանդիպեցի այդ արարածներից մեկին, որ ուղղակի դեպի ինձ էր գալիս։ Այլանդակ ճիվաղը երբ նկատեց ինձ ծամածռեց դեմքը և աչքերը սևեռեց վրաս, կարծես թե առաջին անգամն էր տեսնում ինձ նման մի մարդու․ ապա մոտեցավ ու բարձրացրեց իր առաջին թաթը՝ միայն չհասկացա՝ հետաքրքրությունի՞ց դրդված, թե՞ չարամտությունից։ Ես հանեցի իմ սուրն և նրա տափակ կողմով ուժեղ խփեցի նրան, որովհետև չուզեցի զարկել սուր բերանով, վախենալով, թե միգուցե այդ երկրի բնակիչները գրգռվեն իմ դեմ, երբ իմանան, որ ես իրենց կենդանիներից մեկին սպանել եմ կամ վնասել։ Այդ անասունը ցավից ետ փախավ ու ճչաց այնքա՜ն բարձրաձայն, որ հարևան դաշտից վրա վազեց մի ամբողջ հոտ՝ մոտ քառասուն նրա նման արարածներ, որոնք ոռնալով ու դեմքերը ծամածռելով շրջապատեցին ինձ։ Ես ետ քաշվեցի դեպի ծառի բունը և մեջքս հենելով՝ սկսեցի թափահարել սուրս, չթողնելով, որ մոտենան ինձ։ Այդ անիծյալ ճտերից մի քանիսը հետևիցս բռնեցին ծառի ճյուղերն ու բարձրանալով ծառի վրա, սկսեցին այնտեղից արտաթորել ուղիղ իմ գլխին։ Ես հաջող կերպով խույս էի տալիս՝ կպչելով ծառի բնին, բայց ամեն կողմից թափվող կղկղանքի հոտը քիչ մնաց, որ շունչս կտրեր։
Այդ տառապալի վիճակի մեջ նկատեցի, որ հանկարծ ամենքն էլ սկսեցին փախչել։ Այն ժամանակ ես որոշեցի հեռանալ ծառի մոտից ու շարունակել իմ ճանապարհը, միևնույն ժամանակ չիմանալով, թե ինչի՞ց նրանք այդքան սարսափեցին։ Սակայն դեպի ձախ նայելով, ես նկատեցի մի ձի, որ հանդարտ կերպով քայլում էր դաշտում․ նրանց փախուստի պատճառն այդ ձին էր, որին մի փոքր առաջ ինձ հետապնդողները նկատել էին։ Մոտենալով ինձ, ձին մի փոքր ցնցվեց, բայց շուտով ուշքի եկավ ու սկսեց զարմանքով լի արտահայտությամբ նայել ուղղակի իմ դեմքին։ Նա ուշադրությամբ դիտեց իմ ձեռքերն ու ոտքերը և մի քանի անգամ պտտվեց շուրջս։ Ես ուզում էի շարունակել ճանապարհս, բայց նա կտրեց իմ ուղին և հեզահամբյուր տեսքով նայեց ինձ, չունենալով ամենևին բռնություն գործելու որևէ մտադրություն։ Այդպես մնացինք մի առժամանակ, մեր աչքերը միմյանց հառած, վերջապես ես համարձակվեցի իմ ձեռքը մեկնել նրա բաշին, նրան շոյելու մտադրությամբ, դիմելով ժոկեյների սովորական միջոցներին ու սուլոցներին, երբ նրանք ուզում են ընտելացնել մի որևէ անծանոթ ձի։ Բայց կենդանին, ըստ երևությին, իմ այդ փաղաքշանքն ընդունեց արհամարհանքով, թափահարեց իր գլուխը, հոնքերը կիտեց և հանդարտորեն բարձրացնելով իր առաջի աջ ոտքը, ետ հրեց իմ ձեռքը։ Ապա նա երեք թե չորս անգամ վրնջաց, բայց այնպիսի տարբեր ելևէջներով, որ սկսեցի մտածել, թե մի գուցե նա խոսում է իրենց սեփական լեզվով։
Երբ ես ու նա այդ դրությամբ էինք, մեզ մոտեցավ մի ուրիշ ձի, առաջինին ողջունեց զարմանլի զարմանալի կերպով․ նրանք իրենց առջևի աջ ոտքերի սմբակները մեղմորեն զարկեցին իրար, մի քանի անգամ, մեջ ընդ մեջ, վրնջացին, ելևէջելով իրենց ձանըձայնը, որ ինձ միանգամայն հոդավորված թվաց։ Ապա նրանք մի քանի քայլ հեռացան ինձանից, կարծես թե միմյանց հետ խորհուրդ անելու մտադրությամբ, ու կողք֊կողքի ետ ու առաջ քայլեցին, նման այն մարդկանց, որոնք մի կարևոր խնդիր են լուծում, միևնույն ժամանակ հաճախ իրենց հայացքն ուղղելով դեպի ինձ, կարծես թե հսկելու համար, որ ես չփախչեմ։ Անբան անասունների այդ վարմունքից զարմացած ես եկա այն եզրակացության, որ այդ երկրի բնակիչները աշխարհիս ամենաիմաստուն ժողովուրդը պիտի լինեն, եթե դատողության նույն համեմատական չափով օժտված են և իրենք։ Այդ միտքն այնքան քաջալերեց ինձ, որ ես որոշեցի շարունակել իմ ճանապարհը, մինչև որ մի որևէ տան կամ գյուղի հասնեմ, կամ մի որևէ բնիկի հանդիպեմ, թողնելով որ երկու ձիերը զրուցեն իրար հետ որքան կամենան։ Բայց նրանցից առաջինը, որը գորշ խատուտիկ էր, նկատելով իմ փախուստը, վրնջաց իմ հետևից մի այնպիսի արտահայտիչ ձայնով, որ ինձ թվաց, թե հասկանում եմ նրա միտքը․ ես ետ դարձա ու մոտեցա նրան, սպասելով նրա հետագա հրամանին, սակայն թաքցնելով իմ վախը, որովհետև ես արդեն մտահոգ էի, թե ի՞նչ վախճան պիտի ունենա այս արկածը․ իսկ ընթերցողը հեշտությամբ կպատկերացնի, որ իմ կացությունն այնքան էլ դուրեկան չէր։
Երկու ձիերը մոտեցան ինձ ընդհուպ ու սկսեցին լրջությամբ դիտել իմ դեմքն ու ձեռքերը։ Գորշ ձին իր առջևի աջ ոտքի սմբակով չորս կողմից շոշափեց իմ գլխարկն ու այնքան ճմլեց, որ ես ստիպված էի հանել իմ գլխից, շտկել ու նորից դնել գլխիս։ Դրա վրա նա և իր ընկերը (որ թուխ գույնի էր), ըստ երևությին շատ զարմացան․ վերջինս դիպավ իմ հագուստի փեշերին, ու տեսնելով, որ ազատ կերպով կախված են, զարմանքով նայեցին ինձ։ Թուխ ձին շոյեց իմ աջ ձեռքը, կարծես թե զարմանալով նրա փափկության ու գույնի վրա, բայց նա այնքան պինդ սեղմեց իր սմբակի ու ճախանոցի մեջ, որ ես ստիպված էի գոռալ։ Դրանից հետո նրանք ինձ դիպչում էին զգուշությամբ։ Նրանց շատ էր շվարեցնում իմ կոշիկն ու գուլպան, որ նրանք շոշափում էին միմյամց հետ վրնջալով ու կիրառելով այն բազմազան ձևերը, որոնցից օգտվում է փիլիսոփան, երբ աշխատում է բացատրել մի որևէ նոր և դժվար լուծելի երևույթ։
Ընդհանրապես այդ կենդանիներն իրենց վարվեցողությամբ այնքան հետևողական ու բանիմաց էին, նրբամիտ ու ողջախոհ, որ ես վերջ ի վերջո եկա այն եզրակացության, որ միգուցե դրանք կախարդներ են, որոնք մի ինչ֊որ նպատակով այդպես կերպարանափոխվել են, ու հանդիպելով ճանապարհին մի օտարականի, որոշել են հետը խաղալ․ կամ գուցե իսկապես զարմացել են, տեսնելով մի մարդու, որ իր հագուստով, դիմագծերով ու կազմվածքով ամենևին նման չէ այն մարդկանց, որոնք թերևս ապրում են այս հեռավոր երկրում։ Գալով այս եզրակացության, ես որոշեցի դիմել նրանց հետևյալ ճառով․ ― Պարոններ, եթե դուք վհուկներ եք, ինչպես ես բավականաչափ հիմք ունեմ կարծելու, ապա դուք կարող եք հասկանալ ամեն մի լեզու․ ուստի ես համարձակություն ունեմ հաղորդելու ձեռդ ձերդ մեծություններին, որ ես մի թշվառ անգլիացի եմ, որին չար բախտը նետել է ձեր ափերը․ և ես աղաչում եմ, որ ձեր երկուսից մեկը թույլ տա նստելու իր մեջքին, ինչպես մի իսկական ձիու, և գնալու մի որևէ խրճիթ կամ գյուղ, ուր ես կարող կլինեի ապաստանել ու դադար առնել։ Այդ շնորհի փոխարեն ես ձեզ կնվիրեի այս դանակն ու ապարանջանը (որ իսկույն հանեցի իմ գրպանից)։ Խոսելու ժամանակ այդ երկու արարածները լուռ կանգնել էին և, կարծես թե, ուշադրությամբ լսում էին ինձ․ և երբ խոսքս վերջացրի, նրանք սկսեցին հաճախակի իրար հետ վրնջալ, կարծես թե մի ինչ֊որ լուրջ խոսակցություն ունեին։ Ինձ համար պարզվեց, որ նրանց լեզուն հիանալի արտահայտում է զգացմունքներ և որ մի թեթև ջանքից հետո նրանց լեզվի բառերը կարելի է հնչույնների հնչյունների բաժանել, և գուցե ավելի հեշտությամբ, քան չինարենի բառերը։
Ականջիս հաճախակի հասնում էր եհու բառը, որ նրանք երկուսն էլ շարունակ կրկնում էին․ և քանի որ անհնար էր ըմբռնել նրա իմաստը, ես երկու ձիերի խոսակցությունը լսելով, ճիգ էի թափում լեզուս վարժեցնել այդ բառին․ հենց որ նրանք լռում էին, ես համարձակ կերպով, բարձրաձայն, գոչում էի՝ եհո՜ւ, միևնույն ժամանակ ձայնս աշխատելով նմանեցնել ձիու վրնջոցին։ Ըստ երևույթին, այդ նրանց երկուսին էլ մեծ զարմանք պատճառեց, իսկ գորշ ձին երկու անգամ կրկնեց այդ բառը, կարծես նրա ճիշտ արտասանությունն ինձ սովորեցնելու նպատակով։ Ես սկսեցի նրա հետ միասին կրկնել այդ բառը և տեսա, որ կամաց֊կամաց զգալի առաջադիմություն եմ անում, թեև իմ արտասանությունը դեռևս շատ հեռու էր կատարյալ լինելուց։ Ապա թուխ ձին փորձեց վարժեցնել ինձ մի նոր բառի, որ արտասանության համար ավելի դժվար էր․ ըստ անգլիական ուղղագրության այդ բառը կարելի է այսպես հեգել՝ հուիհընհընմ։ Դրա արտասանությունն այնքան հեշտ չէր, որքան առաջին բառի, սակայն երկու֊երեք փորձից հետո գործս ավելի հաջող գնաց, ու կարծես թե երկու ձիերն էլ զարմացան իմ ձիրքի վրա։
Մոտ երեք մղոն ճանապարհ գնալուց հետո, մենք հասանք մի երկարաձև, ցածլիկ և ծղնուտով ծղնոտով ծածկված շինության, որի պատերը շինված էին ճյուղերով իրար հյուսած և գետնի մեջ խրած ձողերից։ Այստեղ ես ինձ մի փոքր թեթևացած զգացի և գրպանիցս հանեցի մի քանի անարժեք զարդեր, որ ճանապարհորդները սովորաբար վերցնում են իրենց հետ Ամերիկայի կամ այլ երկրների վայրենի հնդիկներին նվիրելու համար․ ես հույս ունեի, որ այդ զարդերի շնորհիվ տան ապրողներն ինձ ավելի սիրալիր ընդունելություն ցույց կտան։ Ձին նշանով ցույց տվեց, որ առաջ ես ներս մտնեմ։ Դա մի ընդարձակ սենյակ էր, կավե մաքուր հատակով․ պատերից մեկի ամբողջ երկարությամբ ձգվում էր մսուրների շարքը․ այդտեղ կար երեք քուռակ և երկու մատակ ձի, որոնք չէին կանգնած մսուրի մոտ և չէին ուտում, ինչպես այդ միշտ անում են պարապ ձիերը, այլ նստել էին իրենց զիստերի վրա, մի բան, որ ինձ շատ զարմացրեց․ բայց ինձ ավելի զարմացրին մյուսները, որոնք զբաղված էին տնային գործեր կատարելով, ըստ երևույթին սպասավորների պարտականությունը․ այդ ամենը հաստատեց իմ նախկին ենթադրությունը, թե մի ժողովուրդ, որ կարողացել է այդ աստիճանի կրթել անբան անասունները, անշուշտ իր իմաստությամբ պիտի գերազանցի աշխարհիս բոլոր ազգություններին։ Ինձնից հետո անմիջապես ներս մտավ գորշ ձին, և այսպիսով կանխեց, որ մյուսները դեպի ինձ վատ չվերաբերվեն։ Նա մի քանի անգամ հեղինակավոր ձայնով վրնջաց և նրանց կողմից պատասխան առավ։
Այդ սենյակից բացի տան երկարությամբ կար ուրիշ երեք սենյակ ևս․ մենք մտանք այդ սենյակները երեք դռներից, որոնք, ինչպես ծառուղի, գտնվում էին մի ուղղության վրա․ երկրորդ սենյակում մենք կանգ առանք․ այստեղ գորշ ձին մենակ մտավ երրորդ սենյակը, նշան անելով, որ սպասեմ։ Ես մնացի երկրորդ սենյակում և պատրաստեցի իմ նվերները՝ տանտիրոջը և տան տիրուհուն տալու համար․ ունեի երկու դանակ, երեք ապարանջան կեղծ մարգարիտներից, մի փոքրիկ հայելի և մի ուլունքե ժանյակ։ Ձին երեք֊չորս անգամ վրնջաց և ես սպասում էի, որ իբրև պատասխան կլսեմ մարդկային մի որևիցե ձայն։ Սակայն դրա փոխարեն ես լսեցի մի այլ վրնջյուն, որ հնչեց մի քիչ ավելի հուժկու։ Ես սկսեցի մտածել, թե երևի այդ տունը պատկանում է մի նշանավոր մարդու, քանի որ նրա ընդունելությանն արժանանալու համար այսքան շատ ձևականություններ են պետք։ Բայց թե այդ երևելի մարդու սպասավորները կարող են լինել միայն ձիեր, դա իմ ըմբռնողությունից վեր էր։ Ես վախեցա, թե միգուցե կրած նեղություններից ու չարչարանքներից հետո կորցրել եմ խելքս։ Ես ուշքի եկա և սկսեցի նայել չորս կողմս․ սենյակը, ուր ես մենակ էի մնացել, կահավորված էր այնպես, ինչպես նախկին սենյակը, միայն նրանից մի փոքր ավելի շքեղ էր։ Ես մի քանի անգամ տրորեցի աչքերս, բայց իմ առաջ կանգնած էին կրկին նույն իրերը։ Ես կսմթեցի ձեռքերս ու կողերս, որպեսզի արթնանամ, որովհետև հավատացած էի, թե երազի մեջ եմ։ Դրանից հետո ես վերջնականապես եկա այն եզրակացության, որ այդ ամբողջ երևույթը կարող է միայն կախարդուցյուն կախարդություն և մոգություն լինել։ Բայց ես ժամանակ չունեցա խորանալու այդ մտքի մեջ, որովհետև գորշ ձին մոտեցավ դռանը և նշան արավ, որ հետևեմ իրեն դեպի երրորդ սենյակը, ուր ես տեսա մի գեղեցիկ մատակ՝ իր երկու քուռակի հետ միասին ծալապատիկ նստած խոտե խսիրի վրա, որ թեև ճաշակով չէր գործած, բայց շատ կոկիկ և մաքուր էր։
Ներս մտնելուց անմիջապես հետո մատակը վեր կացավ տեղից ու մոտեցավ ինձ․ ուշադրությամբ ձեռքերս ու դեմքս դիտելուց հետո մի արհամարհական հայացք ձգեց վրաս ու գլուխը շրջեց դեպի գորշ ձին․ ականջիս էր հասնում եհու խոսքը, որը հաճախ կրկնում էին նրանք․ դրա իմաստն առայժմ չգիտեի, թեև դա առաջին բառն էր, որ սովորել էի արտասանել։ Բայց շուտով, ի մեծ վիշտ իմ, իմացա այդ բառի նշանակությունը։ Ահա՛ թե ինչպես։ Վերջացնելով բանակցությունները մատակի հետ, գորշ ձին գլխով նշան արավ և, ինչպես ճանապարհին գալիս, կրկնեց հհըընն, հհըընն խոսքը, որի իմաստն այն էր, որ ես հետևեմ նրան և դուրս գամ բակը, ուր տնից որոշ հեռավորության վրա գտնվում էր մի այլ շինություն։ Երբ մենք ներս մտանք այդտեղ, ես տեսա երեք գարշելի արարած, որոնց հանդիպեցի, հենց որ այդ երկիրը եկա․ նրանք լափում էին արմտիք և ինչ֊որ կենդանու միս, որը, ինչպես հետագայում իմացա, դժբախտ պատահարներից և հիվանդուցյունից հիվանդությունից սատկած շան, էշի կամ կովի միս էր։ Ուռենու ամուր ճյուղերով նրանց ամենքին վզից կապել էին մի գերանի։ Առջևի ոտքերի ճանկերի մեջ բռնած ուտելիքը նրանք հոշոտում էին իրենց ատամներով։
Գլխավոր ձին հրամայեց իր ծառաներից մեկին՝ կարմիր ձիաջորուն, որպեսզի այդ կենդանիների միջից ամենից խոշորին արձակի և դուրս բերի գավիթը․ ինձ և այդ անասունին իրար կողքի կանգնեցնելով, տերն ու ծառան սկսեցին ուշի֊ուշով համեմատել մեր արտաքին տեսքը՝ մի քանի անգամ կրկնելով եհու բառը։ Անկարելի էր նկարագրել իմ զարմանքն ու սարսափը, երբ նկատեցի, որ այդ զազիր կենդանին մարդու կերպարանք ուներ․ նրա երեսը տափակ էր ու լայն, քիթը՝ սեղմված, շրթունքները՝ հաստ, իսկ բերանը՝ մեծ։ Բայց այդ հատկությունները սովորական երևույթ են բոլոր վայրենի ազգերի մեջ, որովհետև մայրերն իրենց երեխաներին պառկեցնում են գետնին փորի վրա կամ տանելու ժամանակ կապում են իրենց մեջքին, որից երեխան իր քիթը շարունակ զարկում է մոր ուսերին։ Եհուի առջևի թաթերը տարբերվում էին իմ ձեռներից միայն նրանով, որ նրա եղունգներն ավելի երկար էին, ձեռքի ափերն ավելի կոշտ ու դարչնագույն, իսկ ափերի հետին կողմը՝ բոլորովին մազոտ։ Նույն տարբերությունն ու նմանուցյունը նմանությունը գոյություն ուներ և մեր ոտքերի միջև․ ես իսկույն իմացա այդ, թեև ձիերն այդ չէին կարող իմանալ, որովհետև հագիս կոշիկ ու գուլպա կար․ նույնը կարելի էր ասել իմ ամբողջ մարմնի մասին, բացի մազերից և մարմնիս գույնից, որ ես արդեն նկարագրեցի։
Երկու ձին էլ, ըստ երևույթին, վարանման մեջ էին, երբ շնորհիվ հագուստիս, որի մասին նրանք ոչ մի գաղափար չունեին, տեսան իմ և եհուի մարմինների մեջ եղած խոշոր տարբերությունը։ Կարմիր ձիաջորին ինձ մի արմատ առաջարկեց, որ նա բռնել էր իր սմբակի և ճախանոցի մեջ (թե ինչպե՞ս՝ մենք տեղն ընկած ժամանակը կնկարագրենք)․ ես այդ արմատը վերցրի ձեռքս և հոտոտելուց հետո շատ քաղաքավարի կերպով վերադարձրի իրեն։ Նա եհուի փարախից մի կտոր էշի միս բերեց, որից այնքա՜ն զզվելի հոտ էր գալիս, որ ես ստիպված էի գարշանքով երեսս շուռ տալ․ այդ ժամանակ նա այդ միսը շպրտեց եհուին և եհուն ագահությամբ լափեց։ Այնուհետև նա ինձ ցույց տվեց մի խուրձ չոր խոտ և մի աման լիքը քարի․ ես գլուխս շարժելով հասկացրի, թե ոչ մեկը և ոչ էլ մյուսն ինձ համար պիտանի սնունդ չեն։ Ու իմ մեջ ահ ծագեց, թե անպատճառ սովամահ պիտի լինեմ, եթե այստեղ ինձ նման մեկը չճարեմ։ Իսկ ինչ վերաբերում է այդ զազրելի եհուներին՝ հավատացած եմ, որ ով էլ որ լիներ այն ժամանակ իմ տեղը, նույնիսկ մարդկային ցեղի ամենամեծ բարեկամը, այնուամենայնիվ պիտի ընդուներ, որ դրանք բոլոր շնչավոր կենդանիների մեջ ամենից գարշելի արարածներն են․ և այդ երկրում եղած ժամանակ որքան շատ էի մոտենում նրանց, այնքան ավելի ատելի էին դառնում նրանք ինձ համար։ Իմ վերաբերմունքից կռահելով այդ՝ տանուտեր ձին եհուին ետ ուղարկեց իր գոմը։ Այնուհետև նա իր առջևի սմբակը տարավ բերանը, որ ինձ զարմանք պատճառեց, թեև այդ բանը նա արեց առանց դժվարության և այնպիսի շարժումով, որ միանգամայն բնական թվաց, և այդ նշանով հասկացրեց ինձ, թե ի՞նչ պիտի ուտեմ։ Սակայն ես չկարողացա այնպիսի պատասխան տալ, որ նա ըմբռներ․ և եթե անգամ նա ինձ հասկանար, ես չգիտեմ, թե որտեղից նա ինձ համար պիտի գտներ սննդարար կերակուր։ Մեր այդ խոսակցության ժամանակ ես նկատեցի, որ մեր կողքից մի կով անցավ ու ես մատով ցույց տվի ու ցանկություն հայտնեցի, որ նա թույլ տա, որ ես նրանից կաթ կթեմ։ Այդ ունեցավ իր արդյունքը, որովհետև նա ինձ վերադարձրեց իր տունը և հրամայեց մի մատակ ծառայի՝ որպեսզի բաց անի մի սենյակ, ուր կարգով շարված մաքուր կավե և փայտե ամանները լցված էին կաթով։ Մատակն ինձ մի գավաթ կաթ տվեց, որից հաճույքով խմելուց հետո ինձ բավականին կազդուրված զգացի։
Կեսօրին տանը մոտեցավ սայլի պես մի բան, որին լծված քարշ էին տալիս չորս եհու։ Սայլի վրա նստել էր ըստ երևույթին բարձր դիրք ունեցող, մի պառավ նժույգ․ նա ցած իջավ սայլից իր հետին երկու ոտքով, որովհետև նրա առջևի ձախ ոտքը վնասվել էր։ Նա ճաշի էր եկել մեր ձիու տունը, որը նրան շատ սիրալիր կերպով ընդունեց։ Նրանք ճաշեցին լավագույն սենյակում։ Նրանց երկրորդ կերակուրը կաթի մեջ խաշած գարի էր, որը պառավ նժույգը կերավ տաք֊տաք վիճակում, իսկ մյուս ձիերը՝ սառը։ Նրանց մսուրները շրջանաձև դասավորված էին սենյակի մեջտեղը և մասերի էին բաժանված․ նրանք նստեցին մսուրների չորս կողմը, հարդե բարձերի վրա։ Վերևից կախված էր խոտով լիքը մի խոշոր վանդակ, որը մասուրներին մսուրներին համապատասխան բաժանմունքներ ուներ, այնպես որ ամեն մի ձի և ամեն մի մատակ հնարավորություն ուներ վայելուչ և կարգապահությամբ ուտելու իր բաժին խոտն ու կաթի և գարու խառնուրդը։ Քուռակներն իրենց վարքով շատ համեստ էին, իսկ տանտերը և տանտիրուհին վերին աստիճանի սիրալիր և բարեհամբյուր՝ բարեհամբույր՝ դեպի իրենց հյուրը։ Գորշ ձին հրամայեց, որ ես մոտենամ իրեն, որից հետո նա իր բարեկամի հետ իմ մասին երկար ժամանակ խոսեց, ինչպես այդ երևաց նրա՝ ինձ վրա նետած օտարոտի հայացքներից և հաճախակի կրկնվող եհու բառից։
Այդ ժամանակ ես հագա իմ ձեռնոցները։ Գորշ տերս նկատելով այդ, զարմացավ և նշաններով հարցրեց, թե ի՞նչ արի ես իմ առջևի ոտքերի հետ․ երեք թե չորս անգամ նա սմբակը կպցրեց ինձ, կարծես թե հասկացնելու համար, որ ձեռքերիս տամ նախկին տեսքը․ ես կատարեցի նրա ցանկությունը, հանեցի զույգ ձեռնոցներս և դրի գրպանս։ Իմ վարմունքը մեծ խոսակցության առարկա դարձավ և ըստ երևույթին հաճելի եղավ ամենքին, որի արդյունքը ես շուտով զգացի։ Ինձ հրամայեցին, որ ես արտասանեմ իմ սովորած մի քանի բառերը, իսկ երբ նրանք ճաշի նստեցին, տերս ինձ սովորեցրեց գարու, կաթի, կրակի, ջրի և ուրիշ մի քանի բառերի անունները․ ես հեշտությամբ կրկնում էի նրա ասածները, որովհետև դեռևս մանկությունից լեզուներ սովորելու մեծ ընդունակություն ունեի։
Նրանք բառերն արտասանում էին քթի մեջ և կոկորդում, նրանց լեզուն իմ իմացած եվրոպական լեզուներից ավելի շատ մոտ էր հոլանդերենին կամ գերմաներենին, միայն նրանցից ավելի գեղեցիկ էր և ավելի արտահայտիչ։ Համարյա նույն դիտողությունն է արել Կարլոս v֊ը, երբ ասել է, թե՝ եթե նա խոսելու լիներ իր ձիու հետ, ապա այդ խոսակցությունը պիտի լիներ գերմաներեն։
Տիրոջս հետաքրքրությունն ու անհամբերությունն այնքան մեծ էր, որ նա իր պարապ ժամերից շատերը նվիրեց իմ դասավանդության։ Նա համոզված էր, (ինչպես հետո ինքը պատմեց ինձ), որ ես եհու եմ, սակայն իմ ընդունակությունը, քաղաքավարությունն ու մաքրասիրությունը զարմանք էին պատճառում նրան, որովհետև այդ հատկություններից եհուները միանգամայն զուրկ էին։ Ամենից շատ նրան շփոթեցնում էր իմ հագուստը, ու նա երբեմն ինքն իրեն հարց էր տալիս, թե միգուցե դա իմ մարմնի մի մասն է, որովհետև ես երբեք հագուստս չէի հանում, մինչև որ ամբողջ ընտանիքը քնած չլիներ, իսկ առավոտնրը առավոտները հագնում էի նախքան նրանք զարթնեին։ Իմ տերը ջերմ փափագ ուներ իմանալու, թե որտեղի՞ց եմ գալիս և ինչպե՞ս եմ ձեռք բերել այդ առերևույթ բանականությունը, որ նկատվում է իմ արած բոլոր գործերում․ նա ուզում էր իմ սեփական բերանից լսել իմ արկածների պատմությունը և հույս ուներ, որ դա պիտի լիներ շատ շուտով, շնորհիվ այն առաջադիմության, որ ես արել էի իրենց բառերի և դարձվածքների ուսումնասիրության և արտասանության ասպարեզում։ Հիշողությանս նպաստելու համար իմ սովորած բոլոր խոսքերը դասավորեցի անգլիական այբուբենի կարգով ու թարգմանությունների հետ միասին գրի առա։ Մի փոքր անց այդ բանը ես փորձեցի անել իմ տիրոջ ներկայությամբ։ Մեծ ջանք էր հարկավոր նրան բացատրելու, թե ի՞նչ եմ անում ես, որովհետև այդ երկրի բնակիչները ոչ մի գաղափար չունեն գրքի ու գրականության մասին։
Մոտ տասը շաբաթից հետո ես արդեն կարողանում էի հասկանալ իմ տիրոջ տված հարցերի մեծագույն մասը, իսկ երեք ամսից հետո՝ տանելի կերպով պատասխանել։ Նա չափազանց հետաքրքրվում էր իմանալու, թե աշխարհի ո՞ր մասիցն եմ գալիս և որտեղի՞ց եմ ձեռք բերել բանական արարածներին նմանվելու կարողությունս, որովհետև եհուները (որոնց իմ կարծիքով նման էի իմ գլխով, ձեռքերով ու դեմքով, այսինքն մարմնի այն մասերով, որոնք երևում են) իրենց խորամանկ երևույթով ու չարամիտ հակումներով հանդերձ, բոլոր կենդանիների մեջ ամենից բթամիտներն են համարվում։ Ես պատասխանեցի, որ եկել եմ ծովով մի շատ հեռու տեղից, ինձ պես ուրիշ շատ մարդկանց հետ միասին, մի գոգաձև և փայտաշեն խոշոր նավի վրա, որ իմ ընկերները ինձ ափ իջեցրին այս երկրում, թողնելով ինձ իմ ճակատագրին։ Ասածներս հասկացրի նրան մեծ դժվարությամբ և այն էլ բազմաթիվ նշանների օգնությամբ։ Տերս պատասխանեց, թե երևի ես սխալվում եմ, կամ թե չէ ես ասում եմ մի բան, որ չի եղել (նրանց լեզվով գույություն չունեն ստություն կամ խաբեբայություն արտահայտող բառեր): Նրան թվաց, թե անհնարին բան է, որպեսզի ծովի այն կողմը ցամաք լինի կամ թե կենդանիների մի խմբակ կարողանա ուզածի պես ջրի վրա շարժել մի փայտե նավ։ Նա հավատացած էր, որ հուիհընհընմներից ոչ ոք չէր կարող կառուցել մի այնպիսի նավ և ոչ էլ կարող էր վստահել, որպեսզի եհուները ղեկավարեն նրան։
Ընթերցողին ես արդեն պատմեցի, որ ամեն գիշեր, քնելուց առաջ, հանում էի շորերս ու նրանով ծածկում ինձ։ Մի օր, վաղ առավոտյան, իմ տերը հետևիցս ուղարկեց կարմիր ձիաջորուն, որ նրա սպասավորն էր․ երբ նա ինձ մոտ եկավ, ես խոր քնի մեջ էի, վրայիս շորերը մի կողմ էին ընկել, իսկ հագիս շապիկը մինչև գոտկատեղիս, վեր քաշվել։ Նրա բարձրացրած աղմուկից ես արթնացա և նկատեցի, որ նա գլուխը կորցրել է․ այդպես նա վերադարձավ իմ տիրոջ մոտ և սարսափահար ու շփոթված պատմեց իր տեսածի մասին։ Ես իսկույն իմացա այդ, որովհետև երբ հագնվելուց հետո գնացի իմ հարգանքները մատուցելու նորին մեծապատվությանը, նա հարցրեց, թե ի՞նչ են նշանակում իր սպասավորի ասածները, որ իբր թե ես քնած ժամանակ այն չեմ, ինչ որ արթուն ժամանակ, որ իմ մարմնի մի քանի մասերը սպիտակ են, մյուսները՝ դեղին կամ համենայն դեպս, ոչ այնքան սպիտակ, իսկ մի քանի մասերն էլ՝ բոլորովին թուխ։
Մինչև որս օրս ես թաքցնում էի իմ հագուստի գաղտնիքը, որպեսզի եհուների այդ զազրելի ցեղից որքան կարելի է ավելի շատ տարբերվեմ․ սակայն այսուհետև արդեն արժեք չուներ այդ գաղտնապահությունը։ Բացի այդ՝ իմ հագուստն ու ոտնամանները արդեն մաշվել էին ու հեռու չէր այն ժամանակը, երբ նրանք բոլորովին հալից կընկնեին և ստիպված կլինեի փոխարինել նրանց եհուների կամ այլ կենդանիների կաշուց շինած զգեստով․ այդպիսով իմ գաղտնիքը պիտի պարզվեր։ Ուստի ես պատմեցի իմ տիրոջը, թե այն երկրում, որտեղից ես գալիս եմ, մարդիկ ծածկում են իրենց մարմինը զանազան կենդանիների մորթիներից արվեստական կերպով պատրաստած մազեղենով՝ մասամբ պարկեշտությունից դրդված, մասամբ օդից և տաք ու ցուրտ եղանակներից պաշտպանվելու համար։ Իսկ ինչ վերաբերում է ինձ՝ ես կարող եմ նրա հրամանն ստանալուց հետո անմիջպես փաստեր բերել ասածներս հաստատելու համար, միայն ներողություն եմ խնդրում, որ նրան ցույց չպիտի տամ մարմնիս այն մասերը, որ ինքը՝ բնությունը սովորեցրել է մեզ թաքցնել։ Նա ասաց, որ բավական տարօրինակ են թվում իմ ասածները, մանավանդ վերջին մասը․ նա չէր կարող հասկանալ, թե բնությունն ինչպե՞ս է ներշնչում մեզ թաքցնել այն, ինչ որ ինքն է տվել։ Ո՛չ ինքը և ո՛չ էլ իր ընտանիքի անդամներն իրենց մարմնի ոչ մի մասի համար ամոթ չեն զգում․ համենայն դեպս ես կարող եմ ուզածս անել։ Դրա վրա ես կոճակներս բաց արի, հանեցի բաճկոնս, ապա ժիլետս, կոշիկներս, գուլպաներս ու անդրավարտիքս․ շապիկս իջեցնելով մինչև գոտկատեղիս, փաթաթեցի այն գոտու պես մարմնիս միջին մասին, որպեսզի թաքցնեմ մերկությունս։
Տերս մեծ հետաքրքրությամբ ու զարմանքով դիտում էր իմ բոլոր գործողությունները։ Նա իր ճախանոցով մեկը մյուսի հետևից վերցնում էր իմ հագուստների մասերը և ուշադրությամբ զննում․ ապա նա մեղմորեն շոյեց մարմինս ու մի քանի անգամ չորս կողմից նայեց վրաս։ Հետո նա ասաց, թե պարզ է, որ ես մի իսկական եհու եմ, միայն ցեղակիցներիցս տարբերվում եմ իմ մորթի փափկությամբ, սպիտակությամբ և հարթությամբ, մազերի բացակայությամբ՝ մարմնիս մի քանի մասերի վրա, եղունգներիս ձևով ու երկարությամբ և այն, որ ձևանում եմ, իբր թե շարունակ ման եմ գալիս հետին երկու ոտքերի վրա։ Նա ինձ վրա այլևս նայել չցանկացավ ու թույլ տվեց, որ շորերս կրկին հագնեմ, որի համար ես շատ շնորհակալ եղա, մանավանդ որ ցրտից սկսել էի դողդողալ։
Ես իմ դժգոհությունը հայտնեցի, որ տերս հաճախ ինձ անվանում է եհու, մի զզվելի կենդանու անունով, որին ես բացարձակ կերպով ատում և արհամարում եմ։ Ես խնդրեցի, որ նա հրաժարվի ինձ այդ անունով կոչել և մի այդպիսի հրաման էլ տա իր ընտանիքին և բարեկամներին, որոնք ինձ տեսնելու են գալիս։ Նմանապես խնդրեցի, որ նա գաղտնի պահի, որ ոչ ոք չիմանա իմ մարմնի արհեստական ծածկոցի մասին, մինչև որ ներկա հագուստս վերջնականապես չմաշվի․ իսկ ինչ վերաբերում է նրա սպասավորին՝ կարմիր ձիաջորուն, նորին մեծապատվությունը թող հրամայի նրան, որ այդ գաղտնիքը ոչ ոքի չասի։
Այդ ամենին իմ տերը բարեհաճեց տալ իր համաձայնությունը և այդպիսով գաղտնիքը պահվեց, մինչև որ հագուստս ամենևին մաշվեց և ես ստիպված եղա հնարագիտության դիմել այն որևէ բանով փոխարինելու համար, որի մասին կհիշատակեմ հետագայում։ Միևնույն ժամանակ տերս ցանկացավ, որ ես ամեն ջանք գործ դնեմ ուսումնասւրելու ուսումնասիրելու իրենց լեզուն, որովհետև նրան ավելի շատ զարմանք էր պատճառել իմ խոսելու և դատելու ընդունակությունը, քան իմ մարմնի ձևը՝ թե արդյոք ծածկոց ունի՞ թե ոչ․ և ավելացրեց, թե անհամբեր սպասում է լսելու այն հրաշքների մասին, որ ես խոստացա պատմել նրան։
Այդ օրվանից իմ տերն սկսեց կրկնապատիկ եռանդով պարապել ինձ հետ․ նա տանում էր ինձ իր հետ զանազան շրջաններ և միևնույն ժամանակ ամենքին նախազգուշացնում, որպեսզի ինձ հետ քաղաքավարի վարվեն, որովհետև, ինչպես նա էր ասում, այդպիսով իմ տրամադրությունն ավելի լավ է լինում և ինքս էլ ավելի ուշագրավ եմ դառնում։
Բացի ինձ սովորեցնելու համար կրած նեղությունից, տերս ամեն օր, երբ գնում էի նրա մոտ, իմ մասին զանազան հարցումներ էր անում, որոնց ես պատասխանում էի ամենայն պատրաստակամությամբ․ այդպիսով նա կամաց֊կամաց իմ ասելիքի մասին կազմեց մի ընդհանուր գաղափար, թեև, միևնույն ժամանակ, վերին աստիճանի թերի։ Տաղտկալի կլիներ, եթե ես մեկ առ մեկ պատմեի կանոնովոր խոսակցություն վարելու համար իմ արած աստիճանական առաջադիմությունների մասին․ կասեմ միայն, որ առաջին ընդարձակ տեղեկությունը, որ հաղորդեցի նրան իմ մասին, հետևյալն էր։
Ես եկել եմ շատ հեռավոր երկրից, ինչպես արդեն փորձել էի նրան պատմել․ հետս կար ինձ նման հիսուն մարդ․ մենք գալիս էինք ծովով մի մեծ գոգավոր փայտե նավի վրա, որը նորին մեծապատվության տնից ավելի խոշոր էր։ Ես հասկանալի խոսքերով տվի նավի նկարագրությունը և թաշկինակս բաց արած հասկացրի, թե նավն ինչպե՞ս է քամուց շարժվում։ Նավի վրա ծագած գժտություններից հետո ինձ իջեցրին այս ափը, ուր ես առաջ էի գնում, չիմանալով՝ թե ու՞ր, մինչև որ նա ազատեց ինձ այդ գարշելի եհուների հարձակումից։ Նա ինձ հարցրեց, թե ո՞վ է կառուցել այդ նավը և ինչպե՞ս է եղել, որ մեր երկրի հուիհընհնմերը հանդուրժել են, որ նավի ղեկավարներն անասունները լինեն։ Ես պատասխանեցի, թե կշարունակեմ իմ պատմությունը, եթե նա ինձ ազնիվ խոսք տա, որ ասածներս վիրավորանք չպիտի համարի, և այն ժամանակ ես կպատմեմ նրան իմ խոստացած հրաշքների մասին։ Նա համաձայնեց։ Ու ես շարունակեցի, հավատացնելով նրան, որ նավը կառուցել են ինձ նման արարածներ, որոնք իմ բոլոր ճանապարհորդած երկրներում, ինչպես և իմ հայրենիքում միակ տիրող և բանական կենդանիներն են, որ այստեղ գալով, ես նույնքան զարմացա, երբ տեսա հուիհընհընմներին բանական արարածների նման, որքան և նա կամ իր բարեկամները կզարմանային, եթե մտքի նշույլ գտնեին մի այնպիսի կենդանու մեջ, որին նա բարեհաճեց եհու անվանել․ իհարկե, ես ըստ ամենայնի նման եմ եհուներին, սակայն անհասկանալի է ինձ համար նրանց այլասերման և վայրի բարքի պատճառը։ Ես ավելացրի, թե բախտի բերմամբ, եթե ես կրկին վերադառնալու լինեմ իմ հայրենի երկիրը, պիտի պատմեմ իմ այս ճանապարհորդության մասին, ինչպես որ արդեն որոշել եմ, և ամենքը պիտի կարծեն, թե ես ասում եմ մի բան, որ չի եղել և որ ասածներս, սկզբից մինչև վերջ , հնարել եմ իմ գլխից․ և չնայած այն պատկառանքին, որ ես տածում եմ նրա, նրա ընտանիքի և բարեկամների հանդեպ, և վստահ նրա խոստմանը, որ չպիտի վիրավորվի, համարձակություն եմ առնում ասելու, որ իմ հայրենակիցները հազիվ թե հավանական համարեն, որպեսզի հուիհընհընմները մի որևէ երկրում տիրող արարած լինեն, իսկ եհուները՝ անբան անասուններ։
Իմ տերը լսում էր ինձ դեմքի շվարած արտահայտությամբ, որովհետև կասկածն ու երկմտությունն այնքան անծանոթ էին այս երկրում, որ նրա բնակիչները չգիտեն, թե ինչպես պիտի վարվեն նման դեպքերում։ Եվ ես հիշում եմ, երբ պատմում էի ուրիշ երկրների մարդկանց բնավորության մասին, և առիթ էի ունենում խոսելու նաև սուտ և կեղծ հասկացողությունների մասին, նա մեծ դժվարությամբ էր ըմբռնում ասածներս, չնայած որ նա ընդհանրապես շատ սուր մտքի տեր էր։ Նա դատում էր այսպես․ խոսելու կարողությունը նրա համար է, որ մենք հասկանանք միմյանց և ստանանք իրականության մասին տեղեկություններ․ բայց երբ մեկն ասում է մի բան, որ չի եղել, այն ժամանակ այդ կարողությունն ի դերև է ելնում, որովհետև նա չի կարող հասկանալ նրան, ով խոսում է իր հետ, և այդ մեկը ոչ միայն չի ստանում իսկական տեղեկություն, այլև ընկնում է ավելի վատթար վիճակի մեջ, որովհետև նրան ստիպում են հավատալ, որ սևը՝ սպիտակ է, իսկ երկարը՝ կարճ։ Այդ էր նրա ունեցած ըմբռնումը ստելու կարողության մասին, մի կարողություն, որ այնքա՜ն քաջ ծանոթ է և այնքան լայն տարածված բոլոր մարդկային հասարակություններում։
Սակայն չշեղվենք պատմությունից։ Երբ ես հավատացնում էի նրան, որ իմ հայրենի երկրում եհուները միակ տիրող կենդանիներն են, մի բան, որ իմ տիրոջ հասկացողությունից վեր էր, նա ցանկացավ իմանալ, թե արդյոք մեր մեջ հուիհընհընմներ չկա՞ն, իսկ եթե կան՝ ի՞նչ է նրանց պաշտոնը։ Ես պատասխանեցի, որ նրանց թիվը մեզանում շատ մեծ է, որ նրանք ամռանը արածում են դաշտում, իսկ ձմեռը նրանց տալով խոտ և գարի, պահում են հատուկ տներում, ուր եհուների ծառաները մաքրում են նրանց կաշին, սանրում բաշը, լվանում ոտքերը, հոգում նրանց կերը և քնելու տեղ պատրաստում։ Հիմա ես ձեզ շատ լավ եմ հասկանում, ― ասաց իմ տերը, ― և ինձ համար միանգամյան պարզ է ձեր ասածներից, որ ինչքան էլ ձեր եհուները հավակնություն ունենան իրենց բանական համարելու, այնուամենայնիվ ձեր տերերը հուիհընհընմներն են և ես անկեղծ կցանկանայի, որ մեր եհուներն էլ այդչափ հնազանդ լինեին։ Այն ժամանակ ես խնդրեցի, որ նորին մեծապատվությունը բարեհաճի թույլ տալ, որպեսզի չշարունակեմ խոսքս, որովհետև հավատացած էի, որ այն մանրամասնությունները, որոնց նա անհամբեր սպասում էր, վերին աստիճանի անհաճո պիտի թվան նրան։ Բայց նա պահանջեց, որ ես նրան հաղորդեմ թե՛ լավը և թե՛ վատը։ Ես խոստովանեցի, որ մեզանում հուիհընհընմները, որոնք կոչվում են ձիեր, ամենագեղեցիկ և ամենաազնիվ կենդանիներն են․ որ նրանք աչքի են ընկնում իրենց ուժով և արագաշարժությմաբարագաշարժությամբ, իսկ երբ նրանք պատկանում են երևելի մարդկանց, այն ժամանակ նրանց օգտագործում են ճանապարհորդությունների ժամանակ, ձիարշավներում, կամ զբոսակառք քաշելու համար ու նրանց հետ վարվում են մեղմ և մեծ խնամքով՝ քանի դեռ նրանց առողջությունը տեղն է և ոտքերը՝ ամուր․ հակառակ դեպքում նրանց ծախում են, չարքաշ աշխատանքի դնում, մինչև որ սատկում են․ մահից հետո նրանց կաշին քերթում են, ծախում չնչին գնով, իսկ դիակը նետում շներին ու գիշատիչ թռչուններին։ Սակայն հասարակ ցեղի պատկանող ձիերն այդքան բախտավոր չեն․ նրանք պատկանում են գյուղացիներին ու սայլապաններին և ուրիշ ստոր աստիճանի մարդկանց, որոնք նրանց չարաչար աշխատեցնում են և ավելի վատ կերակրում։ Ես մանրամասն նկարագրեցի, թե ինչպե՞ս ենք մենք ձի հեծնում, ինչպե՞ս է սանձի ձևն ու գործածելու եղանակը, ի՞նչ է մտրակը, թամբը, խթանը, ձիու սարքն ու կարգը, անիվը։ Ավելացրի, որ մենք ձիերի ոտների ստորին մասին ամրացնում ենք մի տեսակ կարծր նյութի կտոր, որ կոչվում է պայտ՝ որպեսզի նրանց սմբակները քարքարոտ ճանապարհներին փշուր֊փշուր չլինեն, քանի որ նրանք շարունակ աշխատում են այդպիսի ճանապարհների վրա։
Արտահայտելով իր բուռն ցասումը՝ իմ տերը զարմացավ, թե ինչպե՞ս ենք մենք համարձակվում նստել հուիհընհընմի մեջքին, քանի որ նա հավատացած էր, որ իր տան ամենաանզոր ծառան անգամ կարող է ցած գլորել ամենաուժեղ եհուին, կամ թե չէ, պառկելով գետնին ու մեջքի վրա թավալվելով՝ ջարդուփշուր անել այդ անասունին։ Ես պատասխանեցի, որ մեր ձիերին երեք֊չորս տարեկանից սկսած վարժեցնում են զանազան նպատակների համար, որ խելառներին լծում են բեռնատար կառքերի, որ երիտասարդ ժամանակ նրանց ամեն մի չարաճճի զանցառության համար սաստիկ ծեծում են․ որ հեծնելու կամ լծելու հատկացրած արու ձիերին մինչև երկու տարեկան դառնալը սովորաբար կրտում են, որպեսզի նրանց գլխի քամիները հանեն և դարձնեն նրանց ավելի ձեռնասուն և հլու․ որ նրանք չափազանց դյուրազգաց են պարգևների և պատիժների նկատմամբ․ սակայն նորին մեծապատվությունը թող բարեհաճի նկատի առնել, որ նրանք այս երկրի եհուների պես ցույց չեն տալիս բանիմացության նշույլ անգամ։
Անհրաժեշտ էր, որ ես բազմաթիվ այլաբանությունների դիմեի, որպեսզի իմ տերը ճիշտ գաղափար կազմեր ասածներիս մասին․ դժբախտաբար նրանց լեզուն հարուստ չէ բազմապիսի բառերով, որովհետև նրանց պահանջներն ու կրքերն ավելի սակավաթիվ են, քան մերը։ Սակայն անկարելի էր նկարագրել նրա ազնիվ զայրույթը, երբ լսեց մեր բարբարոս վերաբերմունքի մասին դեպի հուիհընհընմների ցեղը և մանավանդ մեր սովորության մասին՝ կրտելու նրանց, որպեսզի նրանք ավելի հլու դառնան և զրկվեն սերունդ արտադրելու կարողությունից։ Նա ասաց՝ եթե հնարավոր է, որ մի երկիր լինի, որտեղ բանականությամբ օժտված են միայն եհուները, ապա անշուշտ նրանք պիտի լինեն այդ երկրի տիրող կենդանիները, որովհրտև որովհետև բանականությունը միշտ վեր է բռնի ուժից։ Սակայն ի նկատի ունենալով մեր ցեղի և մանավանղ իմ մարմնի կազմությունը, նա գտնում է, որ իմ մեծության ոչ մի արարած, բանականությունը կյանքի առօրյա պահանջներին հարմարեցնելու տեսակետից, այդ աստիճանի անշնորհք չէ, ուստի նա ցանկություն ունի իմանալու, թե այդ արարածները, որոնց մեջ ես ապրում եմ, ու՞մն են ավելի նման՝ ի՞նձ, թե այդ երկրի եհուներին։ Ես հավատացրի նրան, որ ես նույնքան լավ կազմվածք ունեմ, որչափ իմ տարիքն ունեցողներից շատ֊շատերը․ որ պատանիներն ու կանայք ավելի նուրբ և քնքուշ են, իսկ վերջինների մարմինը կաթի նման սպիտակ է։ Նա ասաց, որ ես տարբերվում եմ մյուս եհուներից նրանով, որ ավելի մաքրասեր եմ և նրանց չափ այլանդակ չեմ, իսկ ինչ վերաբերում է իրական առավելություններին՝ ես նրանցից ամենևին չեմ տարբերվում։ Որ իմ ո՛չ առաջին և ո՛չ էլ հետին ոտքերի եղունգները բանի պետք չեն, իսկ ինչ վերաբերում է առաջին ոտքերին, նրանք մինչև անգամ այդ անունին արժանի չեն, որովհետև նա երբեք չի տեսել , որ ես ման գալու ժամանակ դրանք գործածեմ, որ նրանք շատ նուրբ են գետնին դիմանալու․ որ դրանց ես միշտ բաց եմ պահում, իսկ եթե երբեմն ծածկում եմ, ապա այդ ծածկոցները չունեն իմ հետին ոտքերի ծածկոցների ձևն ու ամրությունը։ Որ ես չեմ կարող վստահ կերպով քայլել, որովհետև, եթե իմ հետին ոտքերից մեկն ու մեկը սայթաքի՝ իմ անկումը կլինի անխուսափելի։ Ապա նա սկսեց պակասություններ գտնել իմ մարմնի մյուս մասերի վրա ևս՝ դեմքս տափակ է, քիթս դուրս ցցված, աչքերս զետեղված են ուղղակի ճակատիս վրա, այնպես որ առանց գլուխ դարձնելու, չեմ կարող աջ ու ձախ նայել․ որ ես չեմ կարող ինձ կերակրել, մինչև որ առջևի ոտքերիցս մեկը չտանեմ բերանս․ ու թերևս այդ նպատակն ունեն բնության կողմից ինձ տրված այդչափ հոդերը։ Նա չգիտեր, թե ինչի՞ են պետք, իմ հետին ոտքերի վրա գտնվող ճեղքերն ու բաժանումները․ նրա կարծիքով այդ ոտքերը շատ նուրբ են ու չեն կարող դիմանալ սուր և կոշտ քարերին, եթե ծածկված չլինեն ուրիշ կենդանու մորթուց շինած պատյանով, իսկ իմ ամբողջ մարմինը պաշտպանության կարիք ունի և՝ ցրտի, և՛ տաքի դեմ և ես դատապարտված եմ ամեն օր հագնվել ու հանվել, մի բան, որ շատ ձանձրալի է և դժվար։ Վեջապես, ըստ նրա դիտողության, այդ երկրում ամեն մի կենդանի բնական գարշանք ունի եհուների հանդեպ, տկարները նրանցից խուսափում են, իսկ զորեղները՝ վռնդում են նրանց։ Եթե անգամ ենթադրենք, որ մենք օժտված ենք բանականությամբ, ապա նա չգիտե, թե ինչպե՞ս կարելի է հաղթահարել այն բնական հակակրանքը, որով լցված են բոլոր արարածները դեպի մեզ։ Համենայն դեպս նա չուզեց (ինչպես նա ասաց) այլևս խոսել այդ մասին, որովհետև ավելի շատ նրա ցանկությունն էր լսել իմ մասին, թե որտեղ եմ ծնվել, և ի՞նչ էի անում, նախքան այստեղ գալը։
Ես պատասխանեցի, թե նրան ըստ ամենայնի բավարարելու ցանկությունս անսահման է․ միայն սաստիկ կասկածում եմ, որ հնարավոր լինի բացատրել այն բոլոր առարկաները, որոնց մասին նորին մեծապատվությունը ոչ մի գաղափար չունի, որովհետև այդ երկրում չկա մի այնպիսի իր, որի հետ կարելի լիներ բաղդատել։ Համենայն դեպս ձեռքիցս եկածը կանեմ ու կաշխատեմ արտահայտվել համեմատությունների միջոցով, միևնույն ժամանակ խոնարհաբար խնդրեցի, որ այն դեպքում, երբ անհրաժեշտ բառերի պակաս զգամ՝ աջակցի ինձ․ նորին մեծապատվությունը խոստացավ կատարել իմ խնդիրը։
Ես ասացի, որ ծնվել եմ պատվավոր ծնողներից, մի հեռավոր կղզու վրա, որ կոչվում է Անգլիա, որին հասնելու համար այնքան օրվա ճանապարհ է պետք, որքան որ նրա ուժեղ ծառաներից մեկը հազիվ կարողանա հասնել արևի մի տարվա շրջադարձի ընթացքում։ Որ ես մի ուսյալ վիրաբույժ եմ և բժկում եմ մարմնի վրա դժբախտ պատահարներից կամ հարձակումներից ստացած վերքերն ու վնասված տեղերը։ Որ իմ հայրենիքը կառավարում է մի էգ, որին մենք անվանում ենք թագուհի։ Որ ես հեռացել եմ իմ հայրենիքից հարստություն ձեռք բերելու նպատակով, որով ես պիտի հոգամ իմ և իմ ընտանիքի ապրուստը, հենց որ վերադառնամ տուն։ Որ իմ վերջին ճանապարհորդության ժամանակ նավի կապիտանն էի, և իմ ղեկավարության տակ հիսուն եհու կար, որոնցից շատերը ճանապարհին մեռան, և ես ստիպված էի նրանց փոխարինել զանազան ազգությունների պատկանող այլ եհուներով։ Որ մեր նավը երկու անգամ ընկղմվերլու ընկղմվելու վտանգի էր ենթարկվել․ առաջին անգամ՝ սաստիկ փոթորկի ժամանակ, իսկ երկրորդ անգամ՝ մի ժայռի կպչելուց հետո։ Այստեղ իմ տերն ընդհատեց ինձ՝ հարցնելով, թե այդքան կորուստներից և վերահաս վտանգներից հետո ես ինչպե՞ս կարողացա համոզել տարբեր երկրների օտարականներին, որ մասնակցեն իմ վտանգավոր ձեռնարկին։ Ես ասացի, թե նրանք բախտից հուսահատված մարդիկ են, որոնք ստիպված են փախչել իրենց ծննդավայրից կամ թշվառությունից դրդված և կամ ոճրագործություն անելուց հետո։ Ոմանք սնանկացել են դատավարությունների ժամանակ, ոմանք իրենց ունեցածը վատնել են հարբեցողությամբ, բախտախաղով ու անառակ կյանքի հետևանքով, ոմանք փախչում են մատնություն անելուց հետո, շատերին էլ փախուստի է մատնում մարդասպանությունը, գողությունը, ուրիշին թունավորելը, ավազակությունը, երդմնազանցությունը, կեղծիքը, դրամանենգությունը, բռնաբարությունը, զորքից փախչելը և թշնամու կողմն անցնելը, իսկ մեծագույն մասը՝ բանտից փախչողներ են։ Կախվելու կամ բանտում սովամահ լինելու վտանգը նրանցից ոչ մեկին թույլ չէր տալիս՝ վերադառնալ իր հայրենի երկիրը․ այդ էր պատճառը, որ նրանք ստիպված էին իրենց կյանքի ապրուստը հոգալ ուրիշ վայրերում։
Այս խոսակցության ժամանակ իմ տերը բարեհաճեց մի քանի անգամ ընդհատել ինձ։ Ես ստիպված էի շարունակ դիմել այլաբանությունների, որպեսզի նրան բացատրեմ բազմաթիվ ոճիրների էությունը, որոնց շնորհիվ իմ նավաստիներից շատերը հարկադրված փախել էին իրենց հայրենիքից։ Մի քանի օր տևող աշխատանքից հետո միայն նա կարողացավ հասկանալ ինձ։ Նրա համար առեղծված էր, թե ի՞նչն է դրդում կամ հարկադրում, որ այդ մարդիկ այդպիսի ոճիրներ գործեն։ Այդ ամենը պարզելու համար ես փորձեցի նրան որոշ գաղափար տալ անհագ ծարավի, հարստության տենչանքի, հեշտասիրության սոսկալի հետևանքների և շվայտության, չարակամության ու նախանձի մասին։ Այդ ամենն ստիպված էի որոշել և նկարագրել օրինակների և համեմատությունների օգնությամբ։ Դրանից հետո նա զարմացած ու ցասումով լի աչքերը վեր բարձրացրեց, ինչպես մի մարդ, որի երևակայության վրա ազդել է մի չտեսնված կամ չլսված բան։ Հուիհընհընմների լեզվով գոյություն չունեն համապատասխան տերմիններ իշխանության, պետության, պատերազմի, օրենքի, պատժի և ուրիշ շատ հասկացողությունների համար, մի բան, որ վերին աստիճանի դժվարացնում էր, որպեսզի ես իմ տիրոջը գաղափար կազմել տամ այն ամենի մասին, ինչի մասին ես խոսում էի։ Սակայն լինելով ի բնե խոշոր խելքի տեր և այդ խելքը կատարելագործած լինելով զանազան խորհրդակցությունների և խոսակցությունների ժամանակ, վերջի վերջո նա լիովին ըմբռնեց այն ամենը, ինչ կարող է անել մարդկային բնությունն աշխարհի մեզ պատկանող մասում, և ցանկություն հայտնեց, որ ես ավելի մանրամասն նկարագրեմ աշխարհի այն մասը, որը մենք անվանում ենք Եվրոպա, և մանավանդ իմ սեփական հայրենիքը։
==Գլուխ հինգերորդ==
Հեղինակը, իր տիրոջ հրամանով, տեղեկություններ է տալիս Անգլիայի կայսրության մասին։ Եվրոպայի թագավորների միմյամց միմյանց դեմ վարած պատերազմների պատճառը։ Հեղինակն սկսում է մեկնաբանել անգլիական սահմանադրությունը։
Ընթերցողը, թող բարեհաճի նկատի առնել, որ իմ տիրոջ հետ ունեցած զրույցների ներքոհիշյալ այս քաղվածքը պարունակում է իր մեջ համագումարն այն էական նյութերի, որոնց մասին հաճախ խոսել եմ նրա հետ մոտ երկու տարվա ընթացքում․ հուիհընհընմների լեզվում իմ արած առաջադիմության հետ զուգընթաց, նորին մեծապատվությունը պահանջում էր ինձնից ավելի շատ մանրամասնություններ։ Ես կարողացածիս չափ նկարագրեցի նրան Եվրոպայի ընդհանուր կացությունը․ պատմեցի առևտրի և արթյունաբերությանարդյունաբերության, գիտության և արվեստների մասին, իսկ զանազան նյութերի շուրջը նրա հարցերին իմ տված պատասխաններն անսպառ խոսակցությունների նոր աղբյուր էին դառնում։ Բայց ես այստեղ պիտի բերեմ իմ հայրենի երկրի վերաբերյալ մեր մեջ տեղի ունեցած խոսակցության հիմնական մասը, վերածելով այն որոշ կարգ ու կանոնի, և ուշադրություն չդարձնելով ժամանակագրական հետևողականության և այլ կողմնակի հանգամանքների վրա, որովհետև ինձ մտահոգություն պատճառողը ճշմարտությունն է։ Ինձ համար միակ կարևորն այն է, որ ես կարողանամ ճշգրիտ տալ իմ տիրոջ առարկություններն ու արտահայտությունները, որոնք կարող են տուժել թե՛ իմ անկարողության և թե՛ մեր բարբարոս լեզվով թարգմանելու շնորհիվ։
Հնազանդվելով նորին մեծապատվության հրամանին, ես պատմեցի նրան Օրանի պրինցի առաջնորդուցյամբ առաջնորդությամբ տեղի ունեցած մեր վերջին ռևոլյուցիայի մասին․ նաև վերոհիշյալ պրինցի կողմից Ֆրանսիայի դեմ սկսած բազմամյա պատերազմի մասին, որ նորից սկսեց նրա հաջորդը՝ թագուհի Աննան, մի պատերազմ, որին մասնակցեցին բոլոր քրիստոնյա պետությունները և որը մինչև օրս էլ շարունակվում է։ Իմ տիրոջ խնդրի համաձայն ես հաշվեցի, որ այդ պատերազմի ժամանակ սպանվել է մոտ մի միլիոն եհու և թերևս հարյուրավոր քաղաքներ են գրավված եղել և երեք անգամ ավելի նավեր են այրվել, կամ ծովի տակ ընկղմվել։
Նա հարցրեց, թե սովորաբար ի՞նչն է դրդապատճառը, որ մի երկիր պատերազմ է մղում մյուսի դեմ։ Ես պատասխանեցի, որ այդ պատճառներն անթիվ ու անհամար են, բայց ես կհիշեմ գլխավորներից մի քանիսը։ Երբեմն թագավորների փառասիրությունը, որոնք միշտ կարծում են, որ իրենց իշխանության տակ եղած հողն ու ժողովուրդը քիչ է, երբեմն՝ ապիկարությունը մինիստրների, որոնք իրենց թագավորին դեպի կռիվ են մղում, որպեսզի խեղդեն կամ խոտորեն հպատակների դժգոհությունն իրենց կառավարության հանդեպ։ Կարծիքների տարբերությանը զոհ է գնացել միլիոնավոր մարդկանց կյանք, օրինակ՝ մարմինը հա՞ց է, թե՞ հացն է մարմին, պտուղներից մի քանիսի հյութը արյու՞ն է , թե՞ գինի․ սուլելը մոլությու՞ն է, թե՞ առաքինություն, ավելի լավ է փայտի կտորը համբուրե՞ս, թե՞ նետես կրակի մեջ, հագուստն ի՞նչ գույնի պիրի պիտի լինի՝ սև՞, սպիտա՞կ, թե՞ գորշ, և ինչպե՞ս պիտի լինի նա՝ կա՞րճ՝ թե՞ երկար, նե՞ղ, թե՞ լայն, կեղտո՞տ, թե՞ մաքուր և այլն։ Ես ավելացրի, որ ոչ մի կռիվ այնքան կատաղի և արյունահեղ կամ երկարատև չէ, քան այն կռիվները, որոնց պատճառը կարծիքների տարբերությունն է, մանավանդ, երբ այդ տարբերությունը վերաբերում է ոչ էական խնդիրներին։ Երբեմն երկու թագավոր կռվում են միմյանց հետ, թե նրանցից ո՞ր մեկը պիտի գահընկեց անի երրորդ թագավորին, թեև նրանցից ոչ մեկն էլ չունի այդ իրվունքը։ Երբեմն մի թագավոր կռվում է մյուսի հետ՝ վախենալով, թե միգուցե վերջինս պատերազմի իր դեմ։ Երբեմն պատերազմն սկսվում է, որովհետև թշնամին շատ է ուժեղ, երբեմն էլ, որովհետև թշնամին շատ է թույլ։ Երբեմն, որովհետև մեր հարեևանները չունեն այն, ինչ մե՛նք ունենք, կամ ունեն այն, ինչ մենք չունենք․ ու մենք կռվում ենք իրաի իրար հետ, մինչև որ նրանք վերցնեն մեր ունեցածը, կամ թե չէ տան իրենց ունեցածը։ Պատերազմի համար շատ արդարացի պատճառ է համարվում, երբ հարձակվում ես մի երկրի վրա, որի ժողովուրդը սովահար է եղել, կամ ժանտախտի է մատնվել և կամ ներքին խռովություններից հետո՝ տկարացել։ Մեր մտերիմ դաշնակցի դեմ սկսած պատերազմն արդարացի է համարվում նաև այն դեպքում, երբ նրա քաղաքներից մեկի դիրքը հարմար է մեզ համար, և նրա հողերի մի որևէ կտորը կարելի է կցել մեր տերության հողերին իբրև լրացում։ Երբ մի որևէ թագավոր իր զորքերն ուղարկում է մի երկիր, որի ժողովուրդը թշվառ է ու տգետ, նրան քաղաքակիրթ դարձնելու և բարբարոս վիճակից ազատելու նպատակով, նա կարող է այդ ժողովրդի մի մասը միանգամայն հանուն օրենքի կոտորել, իսկ մյուս մասը՝ ստրուկ դարձնել։ Լայն տարածված է նաև հետևյալ ազնիվ և արքայական գործողությունների ձևը․ մի թագավոր շատ սիրալիր և պատվավոր կերպով ցանկանում է օգնել մի ուրիշ թագավորի ՝ պաշտպանելու համար նրան մի որևէ հարձակումից և հարձակվող կողմը վռնդելուց հետո նա գրավում է իր պաշտպանած թագավորի հողերը, թագավորին սպանում, բանտարկում կամ աքսորում։ Արյունակցական կամ ամուսնական հողի վրա կնքված դաշինքը երկու թագավորների միջև հաճախ առիթ է դառնում պատերազմների․ և որքան մոտ է նրանց խնամությունը, այնքան խոշոր է միմյանց դեմ կռվելու միտումը։ Չքավոր ազգերն ագահ են լինում, իսկ ունևոր ազգերը՝ ամբարտավան, իսկ ամբարտավանությունն ու քաղցը երբեք իրար հետ հաշտ չեն լինում։ Ուստի, այդ իսկ պատճառներով զինվորի պաշտոնը ամենապատվավոր պաշտոնն է, որովհետև ամեն մի զինվոր եհու է, որին վարձում են սառնասիրտ կերպով սպանելու իր նման շատերին, որոնք երբեք նրան ոչ մի վնաս չեն պատճառել։
Եվրոպայում գոյություն ունեն մի տեսակ մուրացիկ թագավորներ, որոնք անկարող լինելով պատերազմ մղելու ինքնուրույն, իրենց զորքը, մարդագլուխ, վարձով են տալիս հարուստ պետություններին և իրենք վերցնում են այդ վարձի երեք քառորդ մասը, որ խոշոր տեղ է բռնում նրանց եկամուտների մեջ․ այդպես է ընդունված, գոնե Գերմանիայում և Եվրոպայի հյուսիսային երկրներում։
Ձեր բերանը գտնվում է ձեր դեմքին, մի հարթության վրա, և դուք դժվար թե կարողանաք միմյանց կծել, առանց փոխադարձ համաձայնության։ Ապա ինչ վերաբերում է ձեր առաջի և հետևի ոտքերի եղունգներին՝ նրանք այնքան կարճ են և նուրբ, որ մեր եհուներից մեկը կարող է ետ մղել ձեզ պես տասներկուսին։ Ուստի ինչ վերաբերում է մարդկանց այն թվին, որ դուք սպանել եք պատերազմի ժամանակ, ինձ թվում է, որ ասացիք այն, ինչ չկա։
Ես չկարողացա ինձ զսպել և գլուխս շարժելով ժպտացի նրա անգիտության վրա։ Ու անծանոթ չլինելով պատերազմական արհեստին, ես նկարագրեցի, թե ինչ է թնդանոթը, կուլվերինը, մուշկեթը, կարաբինը, ատրճանակը, գնդակը, վառոդը, թուրը, սվինը, պաշարումը, նահանջը, գրոհը, ականն ու հակաականը, ռմբակոծումը, ծովերի խորտակումը, հազարավոր մարդկանցով լիքը նավերի խորտակումը, երկուստեք տասնյակ հազար մարդկանց կոտորածը, մահամերձների հառաչանքը, օդի մեջ թռչող մարդկային մարմնի մասերը, ծուխը, աղաղակը, խուճապը, մահը՝ ձիերի ոտքերի տակ, փախուստը, հետապնդումը, հաղթանակը․ շներին, գայլերին և գիշատիչ թռչուններին բաժին դարձած դիակներով ծածկված դաշտերը, ավազակությունը, կողոպուտը, բռնաբարությունը, հրդեհն ու ավերերումը։ ավերումը։ Եվ իմ սիրելի հայրենակիցների քաջագործությամբ պարծենալու նպատակով, ես նրան հավատացրի, որ պաշարման ժամանակ մի անգամ տեսել եմ, թե ինչպես հարյուրավոր թշնամիներ հոդս հօդս ցնդեցին, և մի այդքան էլ ծովային կռվի ժամանակ, երբ մարդկային դիակները թափվում էին կարծես երկնքի ամպերից և մեծ բավականություն պատճառում ականատեսներին։
Ես ուզում էի կանգ առնել մանրամասնությունների վրա, երբ իմ տերը հրամայեց, որ լռեմ։ Նա ասաց, թե ով ծանոթ է եհուների բնավորությանը, հեշտությամբ կարող է հավատալ, որ այդ գարշելի անասունները լիովին ընդունակ են իմ հիշած բոլոր արաքներինարարքներին, եթե միայն նրանք իրենց ուժի և խորամանկության համեմատ չարամտություն ունենան։ Դեպի այդ ցեղը նրա ունեցած գարշանքը իմ ասածներից հետո ավելի ևս սաստկացավ և մտքում անհանգստություն սերմանեց, մի բան, որ մինչ օրս անծանոթ էր նրան։ Նա վախենում էր, որ իր ականջները կվարժվեն այդ զզվելի խոսքերին և որոշ չափով կնվազի եհուների հանդեպ իր ունեցած գարշանքը։ Թեև նա ատում էր այդ երկրի եհուներին․ սակայն ավելի չէր մեղադրում նրանց՝ իրենց զզվելի հատկությունների համար, քան մի զննայհ֊ի (գիշտիչ գիշատիչ թռչունի), որովհետև նա դաժան է, կամ մի սրածայր քարի, որովհետև նա վնասել է իր սմբակը։ Իսկ երբ մի արարած հավակնություն ունի իրեն բանական համարելու և ընդունակ է նման վայրագությունների, անտարակույս այդ այլասերված բանական կարողությունը կարող է ավելի վատթար լինել, քան ինքը՝ գազանային դաժանությունը։ Ուստի նա կարծում է, որ բանականության փոխարեն մենք օժտված ենք մի տեսակ հատկությամբ, որի միջոցով մենք բազմացնում ենք մեր բնական պակասությունները․ ինչպես ջրի անհանգիստ հոսանքի արտացոլումը, որ տալով մի որևե տգեղ մարմնի պատկերը, ոչ միայն խոշորացնում է նրան, այլև ավելի անճոռնի դարձնում։
Նա ավելացրեց, որ բավականաչափ լսեց պատերազմի մասին թե՛ այս և թե՛ նախկին խոսակցությունների ժամանակ։ Այժմ նրան մի փոքր շփոթություն է պատճառում մի այլ խնդիր։ Ես նրան հաղորդել էի, որ մեր նավաստիներից ոմանք թողել էին իրենց հայրենիքը, որովհետև օրենքը սնանկացրել է նրանց․ թեև ես արդեն բացատրել էի այդ բառի իմաստը, սակայն նա տարակուսանքի մեջ էր, թե ինչպես կարող է պատահել, որ ամենքի պաշտպանության համար սահմանված օրենքը որևէ մեկին ավերի։ Ուստի նա ցանկացավ հանգամանորեն իմանալ, թե ի՞նչ է իմ կարծիքն օրենքի և նրա գործադրողների մասին, համաձայն այն ամենի, ինչ այժմ, իրականում, գոյություն ունի իմ հայրենիքում, որովհետև, նրա կարծիքով, բնությունն ու իմացականությունը լավագույն առաջնորդներն են բանական արարածների համար, ինչպիսին մենք հավակնություն ունենք մեզ համարելու, և որոշակի կեպով ցույց են տալիս, թե ի՛նչ պետք է մենք անենք և ինչի՛ց խուսափենք։
Ես հավատացրի նորին մեծապատվությանը, որ օրենքը մի գիտություն է, որին ես այնքան տեղյակ չեմ, և իմ ծանոթությունը սահմանակվում է նրանով, որ կարիքի դեպքում դիմում եմ փաստաբաններին, երբ ես տուժում եմ մի որևէ անարդարությունից․ այնուամենայնիվ, կարողացածիս չափ ես կաշխատեմ բավարարություն տալ նրա հետաքրքրասիրությանը։
Ես ասացի, որ մեզանում գոյություն ունի մարդկանց մի ընկերակցություն, որը պատանեկությունից սովորում է մի արհեստ՝ շատախոսությամբ ապացուցելու, որ սպիտակը՝ սև է, իսկ սևը՝ սպիտակ, նայած, թե որքա՞ն են նրանց վճարում։ Այդ ընկերակցությունը ողջ ժողովրդին պահում է ստրկության մեջ։ Օրինակ, եթե իմ հարևանը հավանում է իմ կովը, իսկույն մի օրենսգետ է վարձում՝ ապացաուցելու, որ նա ունի իրավունք խլելու իմ կովը։ Իրավունքս պաշտպանելու համար ստիպված ես մի ուրիշ օրենսգետ եմ վարձում, քանի որ օրենքը թույլ չի տալիս, որ մեկն իրեն անձամբ պաշտպանի։ Այդ դեպքում, իբրև իրավատեր իմ կացությունը կրկնակի աննպաստ է։ Նախ իմ օրենսգետը, որ գրեթե օրորից վարժված է պաշտպանելու սուտը, իր տարերքի մեջ չի գտնվում, երբ պիտի պաշտպանի արդարությունը։ ԳտնեկովԳտնելով, որ իր կացությունն անբնական է, նա գործում է անշնորհք կերպով և հաճախ նույնիսկ չարամտորեն։ Ապա իմ օրենսգետը մեծ զգուշություն պետք է բանեցնի, եթե ոչ՝ պիտի արժանանա դատավորների հանդիմանուցյանը հանդիմանությանը և իր ընկերակիցների դժկամությանը, որովհետև նա այդպիսով նվաստացնում է իրենց պրոֆեսիոնալ արժանապատվությունը։ Ուստի կովը պաշտպանելու համար մնում է երկու ելք։ Կա՛մ պետք է կրկնակի վարձով կաշառեմ հակառակորդի օրենսգետին, որը դավաճանելով իր պաշտպանյալին՝ ակնարկով հասկացնել է տալիս դատարանին, որ արդարությունը նրա կողմն է, կամ իմ օրենագետը պիտի աշխատի իմ գործը ձևացնել իբրև մի անարդարացի գործ, ընդունելով, որ իմ կովը պատկանում է հակառակորդին, և եթե նա այդ անի հմուտ կերպով, անկասկած պիտի շահեմ դատարանի հավանությունը։
Ուրեմն ձերդ մեծապատվությունը պիտի իմանա, որ այդ դատավորերն այնպիսի մարդիկ են, որոնք նշանակված են որոշելու սեփականատիրական վեճերն ու քրեական գործերը և ընտրված են ամենահմուտ օրենսգետներից, որոնք արդեն թե՛ ծեր են և թե՛ ծույլ։ Իրենց կյանքում մշտապես հանդես գալով ճշմարտության և արդարության դեմ, նրանք ճակատագրական անշրաժեշտությամբ անհրաժեշտությամբ հովանավորում են կեղծիքը, սուտ երդումն ու հարստահարությունը․ և ես գիտեմ, որ նրանցից շատերը հրաժարվել են ընդունելու խոշոր կաշառքներ այն կողմից, ուր արդարույունն արդարությունն է, որպեսզի չխախտեն իրենց արտոնությունը մի այնպիսի գործով, որ անվայել է թե՛ իրենց բնությանը և թե՛ պաշտոնին։
Այդ օրենսգետները կարգ են սահմանել, որ մի անգամ հանած վճիռը կարելի է գործադրել համանման դեպքում։ Ուստի նրանք ամենայն ջանքով պահպանում են նախկին որոշումները, որոնք դեմ են թե՛ սովորական արդարությանը և թե՛ մարդկային առողջ դատողությանը։ Այդ որոշումները, որոնք հայտնի են նախընթաց անունով, նրանք օգտագործում են իբրև հեղինակություն՝ ամենաանարդարացի կարծիքները պաշտպանելու համար․ և դատավորները նրանցով ղեկավարվելու առիթը բաց չեն թողնում։
Դատավարության ժամանակ նրանք ամենայն խնամքով անտեսում են գործի էական մասը, իսկ բուռն եռանդով և խռպոտության աստիճանի գոռում այնպիսի հանգամանքների մասին, որոնք ոչ մի արժեք չունեն։ Օրինակ՝ մի փոքր առաջ հիշածս գործի ժամանակ, նրանք երբեք չեն ցանկանում իմանալ, թե ի՞նչ իրավունք ունի հակառակորդը իմ կովի նկատմամբ և ի՞նչ ապացույցներ, այլ միայն սկսում են խոսել, թե կովը կարմի՞ր գույն ունի, թե՞ սև, նրա եղջույրները երկա՞ր են, թե՞ կարճ, և այն դաշտը, ուր ես արածացնում եմ նրան, շրջանաձև՞ է, թե՞ քառակուսի, տա՞նն եմ կթում, թե՞ դուրսը, ի՞նչ հիվանդուցյունների հիվանդությունների է նա ենթակա և այլն, և այլն․ այդ ամենից հետո նրանք տեղեկություն են պահանջում նախընթաց որոշումների մասին, գործը հետաձգում մի ժամկետից մյուսը, և տասը, քսան կամ երեսուն տարուց հետո մի որևէ որոշման հանգում։
Բացի այդ պետք է նկատել, որ դատավորական այդ ընկերակցությունն ունի իր սեփական առանձնակի լեզուն և ժարգոնը, որ ուրիշ ոչ մի մահկանացու չի կարող հասկանալ և որով գրված են նրանց բոլոր օրենքները․ այդ օրենքները նրանք մի մասնավոր ջանքով բազմացնում են, և այդպիսով վեջնականապես խեղաթյուրում ճշմարտության և ստության, արդարության և անարդարության իսկական էությունը․ այնպես որ երեսուն տարի է հարկավոր՝ որոշելու համար, թե դաշտը, որ մնացել է ինձ իմ նախնիներից, սրանից վեց սերունդ առաջ, ի՞նձ է պատկանում, թր՞ թե՞ մի օտարականի, որ ապրում է երեք հարյուր մղոն հեռավորության վրա։
Պետության դեմ հանցանք գործած մարդկանց դատավարությունն ավելի կարճատև է և գովելի․ նախ և առաջ դատավորն իմանում է այն մարդկանց տրամադրությունը, որոնք իշխանություն ունեն, ապա նա հեշտությամբ մեղադրյալին կամ կախում է, կամ ազատ արձակում, անշեղ կերպով պահպանելով օրենքի բոլոր պատշաճ ձևականությունները։
:Անգլիայի նկարագրության շարունակությունը։ Եվրոպայի արքունիքների առաջին կամ ավագ մինիստրների բնութագիրը։
Բայց և այնպես իմ տերը չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ շարժառիթներ են դրդում օրենսգետների այդ ցեղին, որպեսզի նրանք շվարման, վարանմունքի և իրարանցման մեջ ընկնեն, դաշն կապեն անարդարության հետ՝ պարզապես իրենց ցեղակից֊անասուններին վնասելու համար․ նմանապես չէր կարողանում ըմբռնել, թե ի՞նչ իմաստով եմ ես ասում, թե նրանք աշխատում են վարձի համար։ Ուստի ես ստիպված էի ահագին ջանք գործ դնել բացատրելու համար, թե ի՞նչ բան է դրամի գործածությունը, այն մետաղը, որից պատրաստում են դրամը և դրամի արժեքը․ երբ եհուն, ասացի ես, մեծ քանակությամբ կուտակում է այդ անգին նյութից, այն ժամանակ նա հնարավորություն ունի ձեռք բերելու ինչ որ սիրտն ուզում է՝ ընտիր հագուստներ, հոյակապ տներ, ընդարձակ հողամասեր, թանկագին ուտելիքներ ու խմիչքներ, և իր համար ընտրում է ամենից գեղեցիկ էգերը։ Քանի որ միայն դրամն է ընձեռում նրանց այդ բոլոր բարիքները, ուստի մեր եհուններին միշտ թվում է, որ ծախսերի և խնայողության համար նրանք բավականաչափ դրամ չունեն, նայած թե բնությամբ ինչի են հակված՝ շռայլությա՞ն, թե ժլատության։ Ես ասացի նաև, որ հարուստները վայելում են չքավորների աշխատանքի պտուղը, որ ամեն մի հարուստի, հարաբերաբար, ընկնում է հազար չքավոր, որ ժողովրդի մեծագույն մասը ստիպված թշվառ կյանք է վարում, միևնույն ժամանակ օրեցօր աշխատելով մի չնչին վարձով, որպեսզի փոքրամասնությունը փարթամ ապրի։ Ես ընդարձակ կերպով կանգ առա այս ամենի և հարակից ուրիշ մանրամասնությունների վրա․ սակայն նորին մեծապատվությունը դժվարությամբ էր հասկանում ինձ, որովհետև նրա ենթադրությամբ բոլոր կենդանիները հավասար իրավունքներ ունեն մասնակցելու երկրային բարիքներին, մանավանդ նրանք, որոնք իշխում են մյուսների վրա։ Ուստի նա ցանկացավ իմանալ, թե որո՞նք են այդ թանկարժեք ուտելիքները, և ինչպե՞ս է, որ մեզանից որևէ մեկն զգում է նրա կարիքը։ Ուստի ես թվեցի կերակուրների բոլոր տեսակները, որ հիշում էի նրանց պատրաստելու տարբեր ձևերով և համեմներով հանդերձ, թվեցի նաև խմիչքները և ուրիշ անհամար պարագաներ, ասելով, որ առանց աշխարհի չորս կողմը նավ ուղարկելու՝ անհնարին է ունենալ այդ ամենը։ Ես նրան հավատացրի, որ երկրագունդն առնվազն երեք անգամ պտտել է հարկավոր, մինչև որ մեր եհուների ամենից գեղեցիկ էգի համար կարելի լինի նախաճաշ գտնել, կամ մի որևէ աման՝ այդ նախաճաշը մատուցելու համար։ Նա ասաց, որ թշվառ է այն երկիրը, որ չի կարողանում կերակրել իր բնակիչներին։ Բայց նրան ամենից շատ զարմացրեց այն, որ իմ նկարագրած ընդարձակ երկրամասերը զուրկ են ջրից, և խմելու ջուր բերելու համար ազգաբնակությունն ստիպված է ծովեծով ընկնել։ Ես պատասխանեցի, որ Անգլիան (իմ թանկագին հայրենիքը) արտադրում է երեք անգամ ավելի սննդամթերք, քան նրա բնակիչները կարող են սպառել․ իսկ ինչ վերաբերում է խմիչքներին՝ հատիկներից և մի քանի բույսերի պտուղներից մենք պատրաստում ենք սքանչելի ըմպելիքներ․ նույն համեմատությամբ մենք պատրաստում ենք նաև այլ կենսամթերքներ։ Ի գոհացումն արուների հեշտասեր և զեխ կյանքի և էգերի ունայության՝ մենք մեր անհրաժեշտ պիտույքների մեծագույն մասն ուրիշ երկրներն ենք ուղարկում, որի փոխարեն ստանում ենք հիվանդուցյուններհիվանդություններ, քմահաճույքներ և մոլություններ սնուցանոց սնուցանող նյութեր։ Այստեղից էլ անխուսափելիորեն բխում է այն, որ իմ հայրենակիցների մեծամասնությունն ստիպված է իր ապրուստը հոգալ մուրացկանությամբ, ավազակությամբ, գողությամբ, կավատությամբ, նենգությամբ, ուրացողությամբ, շողոքորթությամբ, կեղծիքով, խարդախությամբ, բախտախաղով, ստությամբ, քծնությամբ, սնապարծությամբ, քվեարկության առևտրով, խծբծանքով, աստղեր համարելով, թունավորելով, անառակությամբ, անվանարկությամբ, կրոնամոլությամբ, ազատախոհությամբ ու այլ և այլ պարապմունքներով։ Ամեն մի բառի իմաստը նրան հասկացնելու համար հարկավոր էր մեծ ջանք գործ դնել։
Ես ասացի, որ գինին բերում ենք ուրիշ երկրներից ոչ թե ջրի կամ այլ խմիչքների պակասը լրացնելու համար, այլ որովհետև դա մի տեսակ հյութ է, որը մեզ ուրախացնում է, խելքահան անում, ցրում մելամաղձոտ մտքերը, լցնում մեր ուղեղն անհեթեթ մտապատկերներով, հուսադրում, վերացնում վտանգի զգացմունքը, ժամանակավորապես դադարեցնում մեր իմացականության կարողությունը, զրկում մեր մարմնի անդամները գործածելու հնարավորությունից՝ մինչև որ մենք խոր քնով քնենք․ միևնույն ժամանակ հարկավոր է խոստովանել, որ դրանից հետո մենք միշտ արթնանում ենք հիվանդ ու վհատ վիճակի մեջ և որ այդ հյութի գործածությունն առաջ է բերում զանազան հիվանդուցյուններհիվանդություններ, որոնք մեր կյանքը դառնացնում ու կարճացնում են։ Բացի այդ ազգաբնակության մեծագույն մասն իր ապրուստը հայթայթում է հարուստներին կամ մեկը մյուսին կենսական անհրաժեշտ պիտույքներ և արդուզարդ մատակարարելով։ Օրինակ՝ երբ ես տանը հագնվում եմ ինչպես հարկն է, իմ մարմնի վրա ունեմ առնվազն հարյուր մարդու աշխատանքի արդյունքը․ իմ տան շինության ու կահավորման վրա աշխատում է է՛լ ավելի մարդ, և թվով հինգ անգամ ավելի է պետք կնոջս արդուզարդի համար։
Ես ուզում էի պատմել նաև մի այլ կարգի մարդկանց մասին, որոնք իրենց ապրուստը հայթայթում են հիվանդներին խնամելով, որովհետև մի անգամ արդեն հաղորդել էի նորին մեծապատվությանը, որ իմ նավաստիներից շատերը մեռան հիվանդուցյունից։ հիվանդությունից։ Բայց այստեղ ես մեծ դժվարության հանդիպեցի, որպեսզի կարողանամ նրան հասկացնել, թե ի՞նչ էր իմ մտադրությունը։ Նա շատ լավ գիտեր, որ հուիհընհընմները իրենց մահվանից մի քանի օր առաջ հիվանդանում են, և ծանրանում կամ մեռնում են մարմնի անդամներից որևէ մեկը վնասվելուց հետո։ Բայց նա անկարելի էր համարում, որ բնությունը, որի բոլոր գործերը կատարյալ են, թույլ տա, որ մեր մարմնի ներսը բույն դնի հիվանդուցյունըհիվանդությունը, և նա ցանկացավ իմանալ այդ անպատմելի չարիքի պատճառը։ Ես նրան բացատրեցի, որ մենք մեր կերակրի մեջ գործ ենք ածում հազար ու մի բան, որոնք մեկը մյուսին ժխտում են․ որ մենք ուտում ենք այն ժամանակ, երբ քաղցած չենք, խմում ենք՝ ծարավ չլինելով․ որ մենք ողջ գիշերը թունդ խմիչքներ ենք գործածում, առանց մի կտոր բան ուտելու և դա մեզ տրամադրում է ծուլության, բորբոքում է մեր որովայնը և խանգարում կամ քայքայում մեր մարսողությունը․ որ պոռնկությամբ պարապող էգերն ստանում են մի այնպիսի հիվանդուցյունհիվանդություն, որից փտում է նրաց ոսկորը, ու վարակում են ամեն մի մարդու, որ նրանց գիրկն է ընկնում․ որ այդ, ինչպես և ուրիշ շատ հիվանդուցյուններհիվանդություններ, հորից անցնում են որդուն, այնպես որ մեզանից շատերը ծնվում են հիվանդուցյուններով հիվանդություններով ծանրաբեռնված․ որ աննպատակ կլիներ, եթե ես տայի մարդկային մարմնի հետ առնչություն ունեցող հիվանդուցյունների հիվանդությունների ցանկը, որովհետև դրանցից առնվազն հինգ֊վեց հարյուրին ենթակա են մեր մարմնի անդամներն ու հոդերը․ կարճ ասած՝ մեր մարմնի ամեն մի մասը, թե՛ ներքին և թե՛ արտաքին, ունի իր հատուկ հիվանդուցյունը։ հիվանդությունը։ Այդ հիվանդուցյունները հիվանդությունները դարմանելու համար մեզանում գոյություն ունի ուսյալ մարդկանց մի դաս, որն ըստ կոչման կամ գուցե առերևույթ, պարապում է այդ գործով։ Քանի որ որոշ չափով ծանոթ է ինձ այդ արհեստը, ի սեր նորին մեծապատվության, կարող եմ հաղորդել այդ դասի գործունեության ամբողջ գաղտնիքն ու գործելակերպը։
Նրանց գիտության հիմնական տեսակներով բոլոր հիվանդուցյուններն հիվանդություններն առաջ են գալիս նրանից, որ մարդս լցված է, ուստի նրանք արդարացի կերպով եզրակացնում են, որ նախ և առաջ պետք է դատարկել մարմինը կամ բնական անցքից և կամ վերևից՝ բերանից։ Այդ նպատակին հասնելու համար նրանք վերցնում են զանազան տեսակի բույսեր, հանքեր, խեժեր, յուղեր, խեցիներ, աղեր, հյութեր, մամուռներ, կղկղանքներ, կևեղներ, օձեր, դոդոշներ, գորտեր, սարդեր, մեռածների միսն ու ոսկորները, թռչուններ, կենդանիներ ու ձկներ և այդ ամենից պատրաստում են մի տեսակ հեղուկ, որի համն ու հոտն այնքա՜ն զզվելի, այնքա՜ն սիրտ խառնող ու այնքա՜ն նողկալի է, որ անհնարին է երևակայել, այնպես որ ստամոքսն անմիջապես այդ հեղուկը դուրս է փսխում․ նրանք դրա անունը դրել եմ սիրտ խառնող հեղուկ։ Կամ թե չէ, ավելացնելով այդ նյութերին մի քանի թույն՝ նրանք պատրաստում են դրա նման մի գարշելի և աղիքների համար անտանելի դեղ ու ստիպում, որ հիվանդն ընդունի (նայած բժկի բժշկի տրամադրության) կամ վերին կամ հետին անցքից․ այդ դեղը թուլացնելով ստամոքսը, դուրս է վանում միջի պարունակությունը և կոչվում է լուծողական կամ դաստուր։ Եվ իսկապես, քանի որ բնության կարգադրությամբ (այդպես են կարծում բժիշկները) մարդուս վերին անցքի պաշտոնը միայն կարծր և հեղուկ նյութերի ընդունելն է, իսկ հետին անցքինը՝ արտաթորելը, իսկ հիվանդուցյունների հիվանդությունների ժամանակ, այդ ճարպիկ մարդկանց սրամիտ կարծիքով, բնությունն ըստ երևույթին շեղում է իր ուղիղ ճանապարհը, ուստի նրան իր տեղը բերելու համար հիվանդի մարմնի հետ պիտի վարվես ճիշտ հակառակը և ստիպես, որ նրա երկու անցքերն իրենց դերերը փոխեն՝ այսինքն՝ հարկավոր է կարծր ու հեղուկ նյութերը նրա մարմինը լցնել հետին անցքից, իսկ արտաթորել տալ՝ բերանից։
Սակայն բացի իրական հիվանդուցյուններից՝ հիվանդություններից՝ մենք ենթակա ենք նաև ուրիշ շատ հիվանդուցյուններիհիվանդությունների, որոնք միանգամայն երևակայական են և որոնց համար բժիշկները հնարել են երևակայական բժշկություն․ այդ հիվանդուցյուններն հիվանդություններն ունեն իրենց անունները և համապատասխան դեղերը որոնցից շարունակ տուժում են մեր եհուների էգերը։
Այս տոհմն առանձնապես աչքի է ընկում նախատեսելու հմտությամբ, և միշտ էլ ոչ առանց սխալի․ լուրջ հիվանդուցյունների հիվանդությունների ժամանակ, մանավանդ, երբ այդ հիվանդուցյունն հիվանդությունն աղետալի է, նրանք գուշակում են մահ, որը միշտ բժիշկների իշխանության տակ է, մինչդեռ ապաքինումը՝ ոչ ուստի երբ հիվանդն անսպասելի կերպով առողջանալու նշաններ է ցույց տալիս, մինչդեռ նրանք արդեն հայտարարել են իրենց աննպաստ վճիռը, որպեսզի չմեղադրվեն իբրև կեղծ մարգարեներ, նրանք ժամանակին տված դեղաչափով կարողանում են հաստատել իրենց իմաստությունը մարդկանց առաջ։
Բացի այդ՝ նրանք առանձնապես պիտանի մարդիկ են ամուսնական շղթաներից ձանձրացած տղամարդկանց և կանանց, ինչպես նաև ավագ որդիների, խոշոր մինիստրների և երբեմն էլ թագավորների համար։
Ես նրան ասացի, որ պետության առաջին կամ ավագ մինիստրը, որին ես այժմ մտադիր եմ նկարագրել, մի արարած է, որ ամենևին չգիտե, թե ի՞նչ բան է ուրախությունն ու վիշտը, սերն ու ատելությունը, գութն ու ցասումը․ գոնե նրան ուրիշ ոչ մի կիրք հայտնի չէ, բացի հարստության, իշխանության և տիտղոսների անհագ ցանկությունից․ նա իր խոսքերը գործ է ածում ամեն մի նպատակի, միայն ոչ իր մտքերն արտահայտելու համար․ նա երբեք ճիշտ չի խոսում, բացի այն դեպքերից, երբ մտադրություն ունի, որ իր ասածն ընդունեն որպես սուտ, և ոչ էլ ստում է, եթե միայն չի ուզում, որ իր ասածներն ընդունեն ճշմարտության տեղ․ եթե մեկի հետևից վատ է խոսում, ապա այդ մեկը կարող է վստահ լինել, որ կանգնած է մեծարանքների ճանապարհի վրա․ իսկ երբ սկսում է գովել ձեզ ուրիշների կամ ձեր առաջ՝ այդ օրվանից արդեն դուք կորած եք։ Նրա խոստումը պիտի լինի ձեզ համար ամենավատ ցուցանիշը, մանավանդ, երբ այդ խոստումը հիմնված է երդման վրա․ դրանից հետո խելոք մարդը ետ է քաշվում և ընդմիշտ կորցնում իր բոլոր հույսերը։
Ավագ մինիստր դառնալու համար երեք միջոց կա։ Առաջին միջոցն է՝ իմանալ, թե ինչպիսի խոհեմությամբ պիտի տնօրինես քո կնոջը, աղջկան կան քրոջը․ երկրորդը՝ քո նախորդին մատնես կամ տակը հոր փորես և երրորդը՝ հասարակական հավաքույթներին կատաղի կերպով հարձակվես արքունիքում տիրող ապականության վրա։ Սակայն իմաստուն թագավորները նախամեծար են համարում պաշտոնի հրավիրել նրանց, որոնք դիմում են վերջին միջոցին, որովհետև այդ մոլեռանդներն ավելի շատ քծնող և հաճոյակատար են իրենց տերերի առաջ։ Իրենց տրամադրության տակ ունենալով բոլոր պաշտոնները, այդ մինիստրները կաշառում են սենատի և բարձրագույն խորհրդի անդամներից շատերին և այդպիսով ամրապնդում իրենց իշխանությունը, և ի վերջո, ընտրում են վայելուչ միջոց, որ կոչվում է Անվնասարկության օրենք (նշանակությունը ես բացատրեցի նրան), և այդպիսով ապահովում իրենց՝ հետագա պահանջնեից պահանջներից և հեռանում հասարակական գործունեությունից, ծանրաբեռնված՝ ժողովրդից կողոպտած հարստությամբ։
Ավագ մինիստի պալատը մի դպրոց է, ուր իրենց պաշտոնի համար կրթվում են և ուրիշները․ ընդօրինակելով տիրոջը՝ մանկլավիկները, սպասավորները, դռնապանները մինիստրի դեր են կատարում իրենց շրջանում՝ կատարյալ կերպով ուսումնասիրում են երեք հիմնական պայմաններ՝ այսինքն՝ ամբարտավանությունը, ստախոսությունը և կաշառակերությունը։ Դրա հետևանքով նրանցից յուրաքանչյուրը բարձր կոչման անձնավորությունների ծախքով պահում է իր սեփական արքունիքը։ Հաճախ ճարպկությամբ և լրբությամբ, նրանք աստիճանաբար վեր են բարձրանում, ու դառնում իրենց տիրոջ հաջորդը։
Ավագ մինիստրի գործերին սովորաբար ընթացք է տալիս մի որևէ պառավ անառակուհի կամ սիրեցյլալ սպասավոր։ Նրանք այն խողովակներն եմ, որոնց միջոցով հոսում են բոլոր շնորհները և իրավամբ կարելի է ասել, որ պետության իսկական ղեկավարները նրանք են։
Մի օր խոսակցության ժամանակ, երբ ես պատմում էի իմ հայրնիքի հայրենիքի ազնվականության մասին, իմ տերը բարեհաճեց մի հաճոյախոսություն անել, որին ես չէի կարծում, թե կարժանանամ։ Նա ասաց, թե կասակած չկա, որ ես ծնվել եմ մի ազնվատոհմ ընտանիքում, որովհետև իմ կազմվածքով, մարմնի գույնով և մաքրասիրությամբ ավելի գերազանց եմ, քան իր հայրենիքի եհուները, թեև, ըստ երևույթին, ուժով և ճարպկությամբ նրանցից պակաս եմ, և այդ պետք է վերագրել այն տարբերությանը, որ գոյություն ունի իմ և այլ կենդանիների ապրելակերպի մեջ․ բացի այդ՝ ես հարուստ եմ ոչ միայն խոսելու ձիրքով, այլև իմացականության մի քանի սաղմերով մինչ այն աստիճան, որ իր բոլոր ծանոթներն իմ գոյությունը հրաշք են համարում։
Նա ինձ դիտել տվեց, որ հուիհընհընմների մեջ սպիտակ, կարմիր և թուխ գույն ունեցողներն այնքան լավ կազմվածք չունեն, որքան շառատ, խատուտիկ և սև գույն ունեցողները․ ի ծնե նրանք չունեն այդ բնական տաղանդը և ոչ էլ կատարելագործվելու որևէ ընդունակություն․ այդ պատճառով նրանք շարունակ մնում են ծառայի վիճակում, իսպառ չունենալով այդ վիճակից ելնելու տենչը, որ այդ երկրում կհամարվեր թե՛ անբնական և թե՛ հրեշային։
Նորին մեծապատվությանը ես հայտնեցի իմ խորին շնորհակալությունն այն բարձր կարծիքի համար, որ նա կազմել էր իմ մասին․ բայց միևնույն ժամանակ նրան հավատացրի, որ ես նվաստ ծագում ունեմ և ծնվել եմ համեստ ու պատվավոր ծնողներից, որոնք հազիվհազ կարողացան տալ ինձ քիչ թե շատ տանելի կրթություն, ես ասացի, որ մեր ազնվականությունն ամենևին չի համապատասխանում այն հասկացողությանը, որ նա կազմել է նրանց մասին․ որ մեր երիտասարդ ազնվականները մանկությունից վարժվում են ծուլության և շռայլության և չափահաս դառնալով՝ սպառում իրենց ուժերն անառակ կանանց հետ, որոնք վարակում են նրանց զանազան վատ հիվանդուցյուններով․ հիվանդություններով․ այդպիսով իրենց կարողությունը վատնելուց հետո նրանք փողի համար ամուսնանաում են նվաստ ծագում ունեցող կանանց հետ, որոնք ո՛չ առողջ և ո՛չ էլ և գեղեցիկ են և որոնց ատում և արհամարում են նրանք։ Նման ամուսնությունների արդյունքը սովորաբար լինում են՝ խուլագար, հյուծված և այլանդակ երեխաներ․ այդ պարագաներում ընտանիքը շարունակում է իր գոյությունը հազիվ թե մինչև երրորդ սերունդը, եթե միայն կանայք հեռատեսությամբ հարևանների կան ծառաների միջից չեն ընտրում առողջ հայրեր՝ սերունդը բարելավելու կամ շարունակելու նպատակով։ Թույլ, հիվանդագին մարմինը, նիհար կերպարանքը և երեսի դժգունությունը համարվում են ազնիվ արյուն ունենալու իսկական նշաններ։ Առողջ և հուժկու կազմվածքը մի որևէ բարձր ծագում ունեցող մարդու համար համարվում է մինչև անգամ խայտառակություն, որովհետև ամենքը դրանից եզրակացնում են, որ նրա իսկակակն հայրը եղել է ձիապան կամ կառապան։ Ֆիզիկական թերություններին զուգընթաց ուղեկցում է և նրանց մտավոր անկատարությունը, և նրանք ըստ էության մի խառնուրդ են՝ սևամաղձության, բթամտության, տգիտության, քմահաճույքի, հեշտասիրության և գոռոզության։
Եվ ահա, առանց այդ պայծառափայլ դասի համաձայնության ոչ մի օրենք չի կարելի ո՛չ հրատարակել, ո՛չ ջնջել և ոչ էլ փոփոխել։ Այդ նույն մարդիկ էլ անքնին վճիռներ են արձակում մեր ստացվածքային բոլոր գործերի մասին։
:Հեղինակի խորին հայրենասիրությունը։ Նորին մեծապատվության դիտողությունները հեղինակի նկարագրած անգլիական սահմանադրության և վարչական կազմի մասին՝ համապատասխան պարագաներով և համեմատություններով հանդերձ։ Հեղինակի տիրոջ դիտողությունները մարդկային բնության մասին։
Ընթերցողը երևի պիտի զարմանա, թե ինչպե՞ս վստահեցի ես այդչափ մերկացնել մեր սերունդը մահկանացուների մի ցեղի առաջ, որն առանց այն էլ տրամադիր էր ամենաանարգ կարծիքը կազմելու մեր մասին շնորհիվ այն բացարձակ նմանության, որ գոյություն ունի իմ և նրանց եհուների միջև։ Բայց անկեղծ պիտի խոստովանեմ, որ այդ սքանչելի չորքոտանիների առաքինությունների և մարդկային թերությունների բաղդատությունն այն աստիճան բաց արեց իմ աչքերը և ընդարձակեց իմ մտավոր հորիզոնը, որ մարդկանց գործերն ու կրքերը սկսեցին երևալ իմ աչքին միանգամայն այլ լույսի տակ և ես որոշեցի, որ չարժե խնայել իմ ցեղակիցների պատիվը, մանավանդ, որ ես չէի կարող անել այդ մի այնպիսի նրբամիտ անձնավորության առաջ, ինչպիսին էր իմ տերը, որն ամեն օր իմ մեջ գտնում էր հազար ու մի պակասություններ, որոնց մասին ես մինչև օրս գաղափար չունեի և որոնք մեզանում մարդկային թերությունների ցուցակի մեջ երբեք չեն հաշվում։ Բացի այդ՝ հետևելով նրա օրինակին՝ ես սովորեվի սովորեցի ատել ստությունն ու կեղծիքը և այնքա՜ն սիրեցի ճշմարտությունը, որ որոշեցի նրա համար զոհաբերել ամեն ինչ։
Ընթերցողի առաջ ազնիվ լինելու համար ես պիտի խոստովանեմ, որ կար մի ավելի զորեղ շարժառիթ, քողարկված կերպով նրան ներկայացնելու իրերի կացությունը մեզանում։ Այդ երկրում դեռ մի տարի չէի ապրել, երբ իմ մեջ առաջացավ մի այնպիսի սեր և հիացմունք նրա բնակիչների հանդեպ, որ հաստատ որոշում կայացրի՝ այլևս չվերադառնալ դեպի մարդկությունն ու իմ կյանքի մնացորդն անց կացնել այդ սքանչելի հուիհընհընմների հետ՝ խորհրդածություններով ու փորձով վարժվելու նրանց բոլոր առաքինություններին, ուր մոլության համար ես չպիտի ունենամ ո՛չ օրինակ և ո՛չ էլ դրդապատճառ։ Բայց իմ բախտը, որ իմ մշտական թշնամին էր, կարգադրել էր, որպեսզի ես չարժանանայի մի այդպիսի մեծ երջանկության։ Համենայն դեպս հաճույքով հիշում եմ, որ իմ հայրենակիցների մասին պատմելու ժամանակ մեղմացնում էի նրանց թերությունները, որքան որ հնարավոր էր անել այդ նրա նման մի խիստ քննադատի առաջ, և ամեն անգամ ասածներս այնպես էի ձևակերպում, որպեսզի նրա ստացած տպավորությունը նպաստավոր լինի։ Որովհետև, կա՞ արդյոք մի կենդանի արարած, որ չունենա այդ թերությունն ու ներողամտությամբ չվերաբերվի դեպի իր ծննդավայրը։
Նա ասաց նաև, որ մեր պետության և օրենքների գոյությունը պարզապես պարտական է մեր բանականության, հետևապես և մեր առաքինության թերություններին, որովհետև բանական արարածներին կառավարելու համար բավական է միայն խելք ունենալ․ մի հանգամանք, որ ինչպես երևում է մեր նույնիսկ երկրի մասին արած պատմությունից, ամենևին մենք տրամադիր չենք ի նկատի ունենալ, թեև նա պարզե ի պարզ նշմարեց, որ իմ հայրենակիցներին սիրաշահելու համար մի շարք մանրամասնություններ երևան չհանեցի և հաճախ ասացի այն, ինչ չի եղել։
Նա իր կարծիքին ավելի քան հաստատ մնաց, որովհետև նկատել էր, որ իմ մարմնի ձևով նման եմ եհուներին, բացի այն ամենից, ինչ ինձ համար աննպաստ էր ուժի, արագաշարժության, աշխուժության, եղունգների կարճության և մի քանի այլ առանձնահատկությունների տեսակետից, որոնց մեջ բնությունը մաս չունի․ մեր կյանքի, վարք ու բարքի, արարմունքի մասին հաղորդած տեղեկություններից նա եկավ այն եզրակացության, որ մեծ նմանություն կա մեր և եհուների մեջ նաև մտավոր կարողության տեսակետից։ Նա ասաց, որ եհուները միմյանց ավելի են ատում, քան թե կենդանիների մի որևէ այլ ցեղի, դրա պատճառը սովորաբար համարում են նրանց սեփական կերպարանքի այն այլանդակությունը, որ նրանք վերագրում են մյուս ցեղակիցներին, իսկ իրենց՝ ոչ։ Ուստի իմ տերը տրամադիր է կարծելու, որ այնքան էլ անիմաստ բան չէ մեր մարմինը հագուստով ծածկելու սովորությունը, երբ մենք այդ հնարագիտությամբ միմյանցից թաքցնում ենք մեր մարմնական տգեղությունների մեծագույն մասը, որոնք այլապես անտանելի կլինեին։ Իսկ այժմ նա գտնում է, որ սխալվել է և որ այդ անասունների մեջ տեղի ունեցող տարաձայնություններն իրենց երկրում նույն պատճառն ունեն, ինչ որ իմ նկարագրած տարաձայնությունները՝ մեր երկրում։ Եվ իսկապես (ասաց նա), երբ հինգ եհուի այնքան կեր ես տալիս, որ կբավի հիսունի համար, նրանք խաղաղ կերպով ուտելու փոխարեն՝ սկսում են իրար հետ կռվել և ամեն մեկն ուզում է ամբողջ կերն իրեն առնել․ այդ պատճառով էլ դուրսը կերակրելու ժամանակ նրանց մոտ միշտ մի ծառա է կանգնում, իսկ տանը նրանք կապված են լինում մեկը մյուսից որոշ հեռավորության վրա․ երբ մի որևէ կով ծերությունից կամ պատահարից սատկում է, նախքան հուիհընհընմը կվերցնի նրան իր եհուների համար, մոտակա տեղերից այդ կովի վրա թափվում են եհուների հոտերն ու նրանց մեջ սկսվում է մի կռիվ, որ նման է իմ նկարագրած կռիվներին․ նրանք իրենց ճանկերով վերքեր են հասցնում միմյանց, թեև շատ քիչ դեպքերում են կարողանում իրար սպանել, որովհետև նրանք չունեն մեր հնարած մահատու գործիքները։ Երբեմն էլ նման կռիվներ ծայր են տալիս տարբեր տեղերի եհուների մեջ առանց որևէ նկատելի պատճառի․ մի տեղ եհուները հանկարծակիի են բերում մյուսներին, նախքան սրանց պատրաստություն տեսնելը։ Իսկ երբ նրանց ծրագիրը վիժում է, այն ժամանակ նրանք վերադառնում են իրենց տներն ու, թշնամի չգտնելով, սկսում են միմյանց դեմ այն, ինչ ես անվանեցի քաղաքացիական պատերազմ։
Այդ երկրի մի քանի մասերում կան մի տեսակ գույնըզգույն գույնզգույն , փայլուն քարեր, որոնց սաստիկ սիրահար են եհուները․ և երբ, հաճախ, այդ քարերն ամուր կերպով կպած են լինում գետնից, նրանք իրենց ճանկերով ողջ օրը փորում են գետինը և քարերը հանելուց հետո տանում են հետներն ու թաքցնում իրենց որջերում․ միևնույն ժամանակ, նրանք ուշի֊ուշով նայում են իրենց չորս կողմը, վախենալով, թե միգուցե ընկերները գտնեն իրենց գանձը։ Իմ տերն ասաց, թե նա ամենևին չկարողացավ իմանալ այդ անբնական ցանկության պատճառը և թե՝ ինչի՞ են պետք այդ քարերը եհուներին․ իսկ այժմ նա հավատացած է, որ այդ բխում է ագահության նույն հիմնական պատճառից, ինչ֊որ ես վերագրեցի մարդկությանը։ Մի անգամ, փորձի համար, իր եհուներից մեկի թաղած տեղից ծածուկ կերպով վերցրեց այդ քարերից մի կույտ․ գծուծ կենդանին, նկատելով իր գանձի կորուստը, իր ողբ ու կոծով հավաքեց գլխին եհուների ամբողջ ոհմակը, ու բարձացավ մի աղերսագին ոռնոց․ ապա նա սկսեց կատաղի կերպով կծոտել ընկերներին, իսկ հետո ափսոսանքից ո՛չ կարողանում էր ուտել, ո՛չ քնել և ոչ էլ աշխատել, մինչև որ տերը չհրամայեց իր ծառային, որ քարերն աննկատելի կերպով դնի նույն խորշը և առաջվա պես թաքցնի․ իր գանձը գտնելուց հետո եհուի տրամադրությունն անմիջապես լավացավ, և նա խնամքով գանձն ավելի լավ տեղ թաքցրեց ու այնուհետև դարձավ շատ պիտանի անսաուն։անասուն։
Իմ տերը հավատացրեց ինձ նաև, և ինքս էլ անձամբ նկատեցի, որ ամենակատաղի կռիվները հաճախ տեղի են ունենում այն դաշտերում, որտեղ առատ են այդ փայլուն քարերը, որովհետև այդ դաշտերը շարունակ ենթարկվում են շրջակա եհուների ասպատակության։
Սովորաբար, ասաց նա, երբ երկու եհու դաշտում գտնում են այդ քարից և սկսում կռվել իրար հետ, թե ո՞վ պիտի լինի նրա տերը, երրորդն օգտվում է հանգամանքից ու վերցնելով, փախչում նրանցից, մի բան, որ իմ տիրոջ կարծիքով որոշ չափով նման է մեր դատավարություններին․ մեր վարքը պաշտպանելու համար կարծեմ չարժեր փարատել նրա սխալ կարծիքը, որովհետև նրա մատնանշած հարցի որոշումն ավելի արդարացի էր, քան մեր դատական վճիռներից շատերը, քանի որ գանգատ անողն ամբաստանյալը բացի այդ քարից, որ նրանց կռվի առարկան է, ուրիշ ոչ մի բան չեն կորցնում, մինչդեռ մեր դատարանները գործն այնքան են ձգձգում, մինչև երկու կողմն էլ սնանկանում են։
Շարունակելով իր խոսքը, իմ տերն ասաց, թե ոչ մի բան այնքան զզվանք չի պատճառում նրանց, որքան եհուների որկրամոլությունը, որի շնորհիվ նրանք լափում են ամեն բան, ինչ նրանց ձեռքն է ընկնում՝ խոտ, արմտիք, հատապտուղներ, կենդանիների հոտած մսեր, կամ այդ ամենը՝ միասին խառնած․ և նրանց մի իքնահատուկ կողմն էլ այն է, որ հեռու տեղերից ճանկած կամ շորթած ուտելիքներն ավելի շատ են սիրում, քան տանը պատրաստած կերակուրները։ Եթե առած ավարը շատ է, նրանք այնքա՜ն են ուտում, մինչև կերածը փսխեն։
Այստեղ կա մի տեսակ հյութալի, բայց շատ հազվագյուտ արմատ, որ եհուները փնտրում են մեծ փափագով ու հաճույքով ծծում․ Այդ արմատը նրանց վրա նույն ներգործությունն ունի, ինչ որ մեզ վրա գինին։ Դրանից նրանք մերթ գրկում են իրար, մերթ՝ միմյանց բզկտում․ ապա սկսում են ոռնալ, ծամածռություններ անել, անկապ֊անկապ խոսել, երերալ, սայթաքել, վայր ընկնել ու վերջը ցեխի մեջ պառկել ու քնել։
Ես նկատեցի, որ այդ երկրում հիվանդուցյունների հիվանդությունների ենթակա միակ կենդանիներն եհուներն են․ հիվանդություններն այդտեղ ավելի քիչ են, քան մեր ձիերի շրջանում և առաջանում են ոչ թե եհուների հետ ունեցած վատ վերաբերմունքից, այլ շնորհիվ այդ զզվելի անասունների անմաքրասիրության և որկրամոլության։ Հուիհընհընմների լեզուն ունի այդ հիվանդությունների միայն մի ընդհանուր անուն, որ կազմված է այդ իսկ անասունի անունից և կոչվում է հնի֊եհու, այսինքն՝ եհուի հիվանդություն։ Բուժման համար կա մի հեղուկ, որ շինված է այդ կենդանիների կղկղանքից ու մեզից և որը զոռով լցնում են հիվանդ եհուների որկորը։ Ըստ իմ դիտողությունների՝ այդ դեղը շատ է օգնում հիվանդին, և հասարակական բարօրության տեսակետից ես վստահ կերպով հանձնարարում եմ իմ հայրենակիցներին՝ իբրև մի սքանչելի միջոց՝ ամեն տեսակի հիվանդությունների դեմ մաքառելու համար։
Ինչ վերաբերում է գիտության, վարչական ձևին, արվեստներին, արդյունաբերությանը և դրա նման բաներին՝ իմ տերը խոստովանեց, որ նա այդ տեսակետից շատ քիչ, կամ ավելի շուտ ոչ մի նմանություն չի գտնում իրենց և մեր երկրի եհուների միջև։ Որովհետև նրան հետաքրքրում էին միայն այն նմանությունները, որ գոյություն ունեն մեր բնավորությունների միջև։ Նա մի քանի հարցասեր հուիհընհընմից լսել է, որ եհուների ոհմակներից շատերն ունեն իրենց հատուկ առաջնորդները (ինչպես սովորաբար մեր որսատեղերում արու եղջերուներն են), որոնք մյուս եհուներից ավելի տձև են և ավելի չարամիտ։ Ամեն մի այդպիսի առաջնորդ ունի մի որևէ ֆավորիտ, որ շատ նման է իրեն և որի զբաղմունքն է լիզել իր տիրոջ ոտքերն ու հետույքը և էգ եհուներ բերել նրա որջը․ իբրև վարձ, նա մերթ ընդ մերթ մի կտոր էշի միս է ստանում։ Ամբողջ ոհմակն ատում է այդ ֆավորիտին, այդ պատճառով էլ, ապահովության համար, նա միշտ իրեն պահում է իր տիրոջ մոտերքը։ Սովորաբար նա մնում է այդ պաշտոնում այնքան ժամանակ, մինչև որ գտնվում է նրանից վատթարագույնը․ հենց որ նա պաշտոնանկ է լինում, անմիջապես իր շրջանի բոլոր եհուները, թե՛ երիտասարդ և թե՛ ծեր, թե՛ արու և թե՛ էգ, իր հետնորդի հետ միասին, շրջապատում են նրան ու ոտից մինչև գլուխ իրենց կղկղանքները քսում նրա մարմնին։ Թե որ չափով այս ամենը կարելի է կիրառել մեր արքունիքում և մեր ֆավորիտների ու մինիստրների նկատմամբ, իմ տերը թողեց որ ես որոշեմ։
Այնուհետև նորին մեծապատվությունն ասաց, որ ըստ դիտողության, երբ մի էգ եհու տեսնում է իր կողով անցնող երիտասարդ արուներին, անմիջապես թաքնվում է մի որևէ բլրի կամ թփի հետև, որտեղից սկսում է մերթ ընդ մերթ ծիծաղելի շարժուձևերով ու ծամածռություններով դուրս նայել․ նկատված է, որ այդպիսի դեպքերում նրանից սարսափելի հոտ է գալիս։ Երբ արուներից ոմանք մոտենում են նրան, նա հանդարտ կերպով հեռանում է, շարունակ ետ֊ետ նայելով, ապա, իբր թե վախեցած, մի հարմար վայր է փախչում, շատ լավ իմանալով, որ արուն պիտի հետապնդի նրան մինչև այդ թաքստի վայրը։
Երբ նրանց հոտի մեջն է ընկնում մի օտար էգ, նրա սեռին պատկանող չորս֊հինգ եհու շրջապատում են, աչքերը չռում նրա վրա, մռթմռթում, ծամածռություններ անում ու ամեն կողմից հոտոտում, ապա սկսում են արհամարհրանք ու զզվամք զզվանք արտահայտող դեմքերով ետ դառնալ։
Թերևս իմ տերն այդ խորհրդածություններն անելիս, որոնք նրա սեփական դիտողությունների և ուրիշներից լսած պատմությունների արդյունքն էին, մի փոքր խտացրեց գույները․ բայց և այնպես ես չեմ կարող առանց որոշ շվարման ու մեծագույն ափսոսանքի չանդրադառնալ, որ անառակության, սեթևեթանքի, աչառու քննադատության և գայթակղության տարերքը բնազդական հանգամանք ունի կանանց մեջ։
Ես դեռևս սպասում էի, որ իմ տերը կմեղադրի եհուներին անբանական անբնական հակումների համար, որոնք այնքան տարածված են մեզանում՝ երկու սեռի մեջ ևս։ Սակայն ըստ երևույթին բնությունն այդ նրբին հաճույքների խնդրում այնքան էլ փորձված ուսուցիչ չէ, և դրանք երկրագնդի մեր մասում ամբողջովին ծնունդ են արվեստի ու բանականության։
Բարեկամությունն ու բայրացակամությունը հուիհընհընմների հիմնական երկու առաքինություններն են և այդ առաքինություններն առանձին անհատների սեփականությամբ չեն սահմանափակվում, այլ տարածվում եմ ամբողջ ցեղի վրա։ Ուստի ամենահեռավոր երկրներից եկած օտարականն այնպիսի ընդունելություն է գտնում այստեղ, ինչպես մտերիմ հարևանը և, ուր էլ նա գնալու լինի, իր տանն է համարում իրեն։ Հուիհընհընմնեերը վերին աստիճանի պարկեշտ և քաղաքավարի են, բայց միևնույն ժամանակ հակառակ են ամեն մի էտիկետի։ Նրանք իրենց քուռակներին երես չեն տալիս, սակայն նրանց դաստիարակելու համար ցուցադրած հոգացողությունը բխում է իրենց բանականության թելադրությունից։ Եվ ես նկատեցի, որ իմ տերն հարևանի զավակներին նույն սերն էր ցույց տալիս, ինչ որ իր սեփական զավակներին։ Նրանք ընդունում են, որ բնությունը սովորեցրել է հավասարապես սիրել իրենց բոլոր ցեղակիցներին և միայն բանականությունն է, որ տարբերություն է դնում անհատների մեջ՝ համաձայն նրանց առաքինությունների աստիճանաչափի։
Հուիհընհընմների գերդաստանի մայրն ամեն մի սեռից մի֊մի զավակ աշխարհ բերելով, վերջ է տալիս ամուսնական հարաբերություններին, բացի այն դեպքից, երբ կորցնում է իր սաներից մեկին, մի բան, որ շատ հազիվ է պատահում։ Բայց այդպիսի դեպքերում ամուսինները վերսկսում են հարաբերությունները, կամ եթե կինը ծննդաբերության ընդունակ չի, մի ուրիշ զույգ տալիս է անզավակ ծնողնեերին ծնողներին իր քուռակներից մեկին ու կրկին կենակցության մեջ մտնում , մինչև որ մայրը հղիանում է։ Նման նախազգուշությունն անհրաժեշտ է երկիրը գերբնակչությունից զերծ պահելու համար։
Սակայն ստոր դասի հուիհընհընմներն այդ տեսակետից այդքան խիստ սահմանափակված չեն․ նրանք իրավունք ունեն ամեն մի սեռից երեք զավակ ունենալու, որոնք հետագայում դառնում են ազնվական ընտանիքների սպասավորները։
Ժուժկալությունը, աշխատասիությունը, վարժություններն ու մաքրասիրությունը պարտադիր առարկաներ են երկու սեռի պատանիների համար․ և իմ տիրոջ կարծիքով հրեշային սովորություն է, որ մենք էգերին տարբեր դաստիարակություն ենք տալիս, քան արուներին, ի բաց առայլ, իհարկե, տնային տնտեսությանը․ այդ պատճառով էլ, ըստ նրա ճիշտ դիտողության, մեր ազգաբնակության ուղիղ կես մասը, բացի երեխա բերելուց, ուրիշ բանի պետք չէ․ և մեր մանուկների խնամատարությունը այդպիսի անպետք անասուններին վստահելու հանգամանքը, ինչպես նա ասաց, մեր վայրենի լինելու ամենախոշոր ցուցանիշն է։
Հուիհընհընմները իրենց մանուկ սերնդին սովորեցնում եմ ուժ, փութկոտություն և տոկունություն՝ վարժեցնելով, գահավիժ և քարքարոտ ճանապարհներով վեր ու վար վազել․ և երբ նրանք քրտինքի մեջ կորչում են, նրանց ստիպում են, որ մինչև ականջները գետի կամ լճի մեջ մտնեն։ Որոշ մարզի երիտասարդներ, տարին չորս անգամ, ժողովվում են, ցույց տալու իրենց վազելու ու թռչկոտելու հմտությունը և ուժ ու ճարպկություն պահանջող այլ վարժություններ։ Հաղթանակողին, լինի արու, թե էգ, վարձատրում են գովաբանական երգով։ Այդ հանդեսին, հուիհընհընմներին հյուրասիրելու համար, ծառաները դեպի դաշտն են քշում եհուների հոտը՝ խոտով, գարիով ու կաթով բարձած․ ապա այդ անասուններին անմիջապես ետ են քշում, վախենալով, որ միգուցե նրանց կերպարանքը հանդիսականներին գարշարնք գարշանք պատճառի։
Չորս տարին մի անգամ, գարնանային զուգօրյակներին, տեղի է ունենում ամբողջ ազգի պատգամավորական ժողովը, որ գումարվում է մի դաշտավայրում, իմ տիրոջ տանից քսան մղոն հեռավորության վրա և տևում է հինգ թե վեց օր։ Այստեղ նրանք քննության են առնում երկրի զանազան մարզերի կացությունն ու վիճակը՝ արդյոք խոտի, գարու, կովերի և եհուների կողմից ապահո՞վ են, թե՞ պակասություն ունեն։ Եվ եթե մի որևէ տեղ կարիք կա ((որը հազիվ է պատահում), ապա այդ կարիքն անմիջապես վերացնում են միահամուռ հանգանակությամբ, որ տեղի է ունենում ընդհանուրի հավանությամբ։ Բացի այդ, այդտեղ կատարվում է երեխաների բաշխումը․ օրինակի համար, եթե մի որևէ հուիհընհընմ ունի երկու արու զավակ, նա փոխանակություն է անում ուրիշի հետ, որ ունի երկու էգ զավակ․ և եթե մի որևէ պատահարի շնորհիվ մեկը կորցրել է իր զավակին, և մայրն այլևս չի կարող նորը ծնել, այդտեղ որոշում է կայանում, թե մարզի ո՞ր ընտանիքը պիտի ծնի մի նոր երեխա, որպեսզի լրացնեն պակասը։
Չգիտեմ՝ արժե՞ արդյոք հիշել, որ հուիհընհընմների լեզվում բառեր չկան արտահայտելու մի որևէ բան, որ կապ ունի չարության հետ, բացի այն բառերից, որոնցով արտահայտում են եհուների այլանդակություններն ու վատ հատկությունները։ Այդպիսով ծառայի հիմարությունը, երեխայի զանցառությունը, նրանց ոտը կտրող քարը, աննպաստ կամ անպատեհ եղանակն ու նման բաներ արտահայտելու համար նրանք բառին կցում են եհու մակդիրը։ Օրինակի համար հընմ եհու, վհնահոլմ եհու, իմլհմդվիհլմա եհու, իսկ վատ շինած տան մասին ասում են ինհոլնհնմրռհլնվ եհու։
Ես մեծ հաճույքով ավելի երկար կանգ կառնեի այդ սքանչելի ժողովրդի վարք ոը ու բարքի և առաքինությունների վրա, սակայն մտադրություն ունենալով մոտիկ ապագայում այդ նյութի մասին մի առանձին գիրք հրատարակելու, ես ընթերցողին հանձնարարում եմ այդ գիրքը և միևնույն ժամանակ անցնում իմ տխուր աղետի պատմությանը։
:Հեղինակի տնտեսությունը և երջանիկ կյանքը հուիհընհընմների աշխարհում։ Շնորհիվ նրանց հետ ունեցած շփումների նա առաքինությունների մեջ խոշոր առաջադիմություն է անում։ Նրանց զրույցները։ Տերն ազդարարում է հեղինակին, որ հեռանա երկրից։ Վշտից նա ուշաթափվում է, սակայն հնազանդվում է։ Իր մտերիմ ծառայի օգնությամբ նա մի նավակ է շինում և, բախտին հանձնվելով, դիմում դեպի ծով։
Իմ փոքրիկ տնտեսությունը ես կարգի բերի սիրտս ուզածի պես։ Իմ տերը կարգադրեց, որ իրենց ձևով, տնից մոտ վեց յարդ հեռու, ինձ համար մի սենյակ պատրաստեն։ Պատերն ու հատակը ես ծեփեցի կավով ու ծածկեցի իմ ձեռքով շինած խսիրներով։ Ծեծելով կանեփը, որ այստեղ բսնում է վայրի, ես մի կերպ բարձի երեսի համար կտավ գործեցի և մեջը լցրի զանազան թռչունների փետուրներով, որ բռնում էի եհուների մազերից շինած մաղերով․ այդ թռչունների միսը հիանալի համ ունի։ Երկու աթոռ շինեցի, ունենալով կարմիր ձիաջորու գործոն աջակցությունը, որն իր վրա վերցրեց աշխատանքի դժվարագույն մասը։ Երբ հագուստս մաշվեց և ծվեն֊ծվեն եղավ, ես ինձ համար կարեցի մի ուրիշը՝ ճագարի, ինչպես և ուրիշ գեղեցիկ կենդանիների մորթուց, որոնք ճագարի չափ մեծ են և կոչվում են ննուհնոհ և որոնց մաշկը ծածկված է նուրբ աղվամազով։ Նույն մաշկերից ես կարեցի ինձ համար բավական տանելի գուլպաներ։ Կոշիկիս ներբանը շինեցի տախտակից, որ տաշել էի մի ծառի բնից, ու վրան մի կաշի քաշեցի, և երբ այդ մաշվեց, փոխարինեցի եհուի կաշվով, որ չորացնում էի արևի տակ։ Ծառերի փչակից ես հաճախ մեղր էի հանում, որը խառնում էի ջրի հետ և խմում, կամ հացով ուտում։ Ոչ ոք ինձանից ավելի լավ չի կարող հաստատել այս երկու ասացվածքի ճշտությունը՝ բնությունը սակավապետ է և կարիքը հնարագիտության մայրն է։ Ես հրճվում էի իմ մարմնի կատարյալ առողջությամբ և իմ հոգեկան անդորությամբ․ ես վախ չունեի ոչ բարեկամիս դավաճանությունից կամ նրա անկայուն վերաբերմունքից և ոչ էլ անհայտ կամ հայտնի թշնամուս անիրավությունից։ Մի որևէ մեծ մարդու կամ նրա սիրեցյալի շնորհին արժանանալու համար հարկավոր չէր, որ ես դիմեի կաշառատվության, շողոքորթության կամ կավատության․ պաշտպանության պետք չունեի ո՛չ խաբեբայության և ո՛չ էլ բռնության դեմ․ այստեղ ոչ բժիշկ կար, որ քայքաեր քայքայեր իմ առողջությունը և ոչ էլ օրենսգետ, որ ինձ անբախտացներ․ չկար և լրտես, որ հետապնդեր իմ խոսքերը և գործերը կամ փողի համար սուր մեղադրանքներ վրաս․ այստեղ չկար ոչ մի երգիծող, պարսավող, բամբասող, գրպանահատ, ավազակ, տուն կողոպտող, փաստաբան, կավատ, միմոս, խաղամոլ, պոլիտիկան, սրախոս, մաղձոտ, գրախոս, վիճաբանություն սիրող, բռնաբարող, մարդասպան, գող, վիրտուոզ․ ոչ մի լիդեր կամ քաղաքական պարտիաների ու խմբակցությունների անդամ․ հրապույրով կամ օրինակով՝ մոլության ոչ մի քաջալերիչ․ ոչ մի բանտ, կացին, կախաղան, անարգանքի կամ նշավակության սյուն․ ոչ մի խաբեբա խանութպան կամ արհեստավոր․ չկար և գոռոզություն, սնափառություն կամ կեղծիք․ ոչ մի ցուցամոլ, ամբարտավան, արբեցող, պոռնիկ և վեներական հիվանդություն․ ոչ մի պոռոտախոս, շռայլ և անամոթ կին․ ոչ մի ապուշ, հպարտ, իմաստալ, ոչ մի տաղտկալի, գոռոզ, կռվարար, աղմկարար, գոռգոռացող, սնամեջ, ինքնահավան, հայհոյաբան ընկեր բարեկամ․ ոչ մի սրիկա, որ բարձրացել է ցեխից իր մոլությունների շնորհիվ, և ոչ էլ ազնիվներ, որոնք այդ ցեխի մեջն են ընկել իրենց առաքինությունների պատճառով․ ոչ մի լորդ, ջութակահար, դատավոր կամ պարի ուսուցիչ։
Ես բախտ ունեցա ներկայանալու մի քանի հուիհընհընմների, որոնք իմ տիրոջն այցելության կամ ճաշկերույթի էին եկել․ նորին մեծապատվությունը հաճեց թույլ տալ ինձ, որպեսզի մնամ սենյակում և լսեմ նրանց խոսակցությունը։ Թե՛ նա և թե՛ նրա հյուրերը հաճախ բարեհաճում էին ինձ հարցեր տալ ու պատասխան առնել։ Երբեմն նաև բախտ էի ունենում ուրիշներին արած այցելությունների ժամանակ ուղեկցելու իմ տիրոջը։ Երբեք չէի համարձակվում խոսելու, այլ միայն պատասխանում էի ինձ տված հարցումներին․ և սրտանց ափսոսում էի, որովհետև ես համարում էի այդ իմ ինքնազարգացման տեսակետից ժամանակի կորուստ․ այդ տեսակ խոսակցությունների ժամանակ համեստ լսողի դերում լինելն ինձ անհուն հաճույք էր պատճառում, ուր միայն գործի մասին էին խոսում, և նրանց արտահայտությունները սակավաթիվ և նշանակալից խոսքեր էին, ուր (ինչպես ես արդեն ասացի) մեծապես ի նկատի էր առնվում պարկեշտությունը, առանց որևէ ծիսակատարության, ուր ոչ ոք չէր խոսում առանց հաճույք պատճառելու թե՛ իրեն և թե իր ունկնդիրներին․ ուր իրար չէին ընդհատում, և ուր չկար ո՛չ տաղկտություն, ո՛չ տաքարյունություն և ո՛չ էլ կարծիքների տարբերություն։ Նրանց կարծիքով երբ մարդիկ հանդիպում են միմյանց, լավ է խոսակցությունը ընդհատել կարճատև ընդմիջումներով․ և ես գտնում եմ, որ այդ ճիշտ է․ որովհետև զրույցների փոքրիկ ընդմիջումներին ծագում են նորանոր մտքեր, որոնք կենդանություն են տալիս խոսակցությանը։ Խոսակցության նյութ ընդհանրապես լինում են՝ բարեկամությունը և բարի ցանկությունները, կամ կարգապահությունն ու խնայողությունը, երբեմն էլ բնության տեսանելի երևույթները և կամ հին ավանդույթները․ առաքինության չափն ու սահմանը․ բանականության անսխալ կանոնները կամ մի շարք որոշումներ, որ պիտի ընդունի առաջիկա մեծ ժողովը․ հաճախ էլ բանաստեղծության տարբեր տեսակների վսեմությունը։ Առանց սնափառության կարող եմ ավելացնել, որ իմ ներկայությունը հաճախ առատ նյութ էր տալիս նրանց խոսակցությանը, որովհետև ես առիթ էի իմ տիրոջ համար իր բարեկամներին պատմելու իմ և իմ հայրենի երկրի պատմությունը, որը լսելուց հետո նրանք մարդկային ցեղի մասին այնքան էլ նպաստավոր կարծիք չէին հայտնում․ դրա համար էլ ես չպիտի կրկնեմ նրանց ասածները։ Միայն ես թույլ պիտի տամ ինձ նկատելու, որ նորին մեծապատվությունը, ի մեծ զարմանս իմ, թվաց, թե բոլոր երկրների եհուների բնությունն ավելի լավ հասկացավ, քան թե ես։ Նա մի առ մի թվեց մեր բոլոր մոլություններն ու անիմաստությունները և հայտնաբերեց այնպիսի բաներ, որոնց մասին ոչ մի խոսք չէի ասել նրան․ բավական էր նրան միայն ենթադրել, թե ինչ բանի ընդունակ կլինեին իրենց երկրի եհուները, եթե օժտված լինեին բանականության մի չնչին մասով, և նա հանգում էր այն հավանական եզրակացության, թե որքա՜ն անարգ և թշվառ պիտի լինեին այդ արարածները։
Իմ տերը համառոտակի շատ սիրալիր պատասխանեց և նավս վերջացնելու համար երկու ամիս ժամանակ տրամադրեց ինձ․ նա հրամայեց կարմիր ձիաջորուն, իմ այդ ընկեր ծառային (այսինքն հեռավոր վայրում ես իրավունք ունեմ նրան այդպես անվանելու), որ կատարի իմ կարգադրությունները, որովհետև իմ տիրոջն ասացի, որ նրա աջակցությունը միանգամայն բավական է ինձ համար, և գիտեի, որ նա շատ լավ է ինձ հետ։
Նրա հետ միասին ես նախ և առաջ գնացի ծովափի այն մասը, որտեղ իմ ապստամբած նավաստիները հրամայեցին ցամաք իջեցնել։ Ես մի բլուր բարձրացա, նայեցի չորս կողմը և կարծես թե ծովի հյուսիս֊արևելյան կողմը նշմարեցի մի փոքրիկ կղզի․ գրպանից հանեցի հեռադիտքկս հեռադիտակս ու պարզ կերպով տեսա այդ կղզին, որն ըստ իմ ենթադրության, գտնվում էր ափից մոտ հինգ լիգ հեռավորության վրա։ Իսկ կարմիր ձիաջորուն այնպես էր թվում, որ այդ կղզին լոկ մի կապույտ ամպ է, որովհետև նա իրենց երկրից դուրս մի այլ երկրի մասին ոչ մի գաղափար չուներ, հետևապես և չէր կարողանում հեռավոր առարկաները նշմարել ծովի վրա այնպես, ինչպես մենք, որ վարժված ենք այդ տարերքին։
Այդ կղզին հայտնաբերելուց հետո ես ուրիշ հետազոտություններ չկատարեցի, այլ որոշեցի, որ դա պիտի լինի իմ աքսորի առաջին վայրը, մնացածը թողնելով իմ բախտի վճռին։
==Գլուխ տասնմեկերորդ==
:Հեղինակի վտանգավոր ճանապարհորդությունը։ Նա գալիս է Նոր Հոլանդիա՝ այնտեղ բնակվելու հույսով։ Բնիկներից մեկը նետով վիրավորում է նրան։ Նրան բռնում են և ուժով նստեցնում պորտուգական պորտուգալական մի նավ։ Կապիտանի սիրալիր վերաբերմունքը։ Հեղինակը վերադառնում է Անգլիա։
Ես սկսեցի այս անհույս ճանապարհորդությունը 1714 ― 5 թվի, փետրվարի 15֊ի առավոտյան ժամը 9֊ին։ Քամին հաջողակ էր․ սկզբում ես գործ էի ածում միայն թիակները, բայց հետո մտածելով, որ շուտ կհոգնեմ, իսկ քամին էլ կարող է փոխել իր ընթացքը, ես փորձեցի պարզել իմ փոքրիկ առագաստը․ և այդպես, ծովի տեղատվության աջակցությամբ, ես գնում էի իմ հաշվով ժամը մեկ ու կես լիգ։ Իմ տերն ու իր բարեկամները կանգնած էին ծովափին, մինչև իմ անհետանալը․ և ես հաճախ լսում էի կարմիր ձիաջորու (որը միշտ սիրում էր ինձ) բացականչությունը՝ հնույ իլլա նիհա մաջան եհու՝ պահպանիր քեզ, ազնիվ եհու։
Ւմ ցանկությունն էր, եթե հնարավոր է, գտնել մի որևէ փոքրիկ, անմարդաբնակ կղզի, ուր կարողանայի իմ սեփական աշխատանքով ապրուստիս միջոցները հայթայթել․ նման կյանքի հեռանկարը ինձ ավելի էր հրապուրում, քան թե Եվրոպայի ամենաբարեկիրթ արքունիքում առաջին մինիստրի պաշտոնը․ այդչափ սոսկալի էր թվում ինձ Եվրոպա վերադառնալու և եհուների հասարակության մեջ ու նրանց իշխանության ներքո ապրելու հեռանկարը։ Իմ տենչած միայնության մեջ ես կարող էի գոնե ապրել իմ սեփական մտորումներով ու հաճույքով վերհիշել այդ աննման հուիհընհընմների առաքինությունները, չունենալով ոչ մի պատեհություն նորից ընկնելու իմ ցեղակիցների մոլությունների և ապականությունների գիրկը։
Ընթերցողը հիշում է անշուշտ իմ պատմությունը, թե ինչպես իմ նավաստիները դավադրություն սարքեցին ու բանտարկեցին ինձ իմ կաբինի մեջ։ Թե ինչպես ես մնացի այդտեղ մի քանի շաբաթ, առանց իմանալու, թե ի՞նչ ուղղությամբ ենք գնում․ իսկ երբ ինձ ափ իջեցրին՝ ինչպե՜ս էին նրանք հավատացնում ինձ երդումով, սուտ թե ճիշտ, որ իրենք էլ չգիտեն, թե աշխարհիս ո՞ր մասումն ենք գտնվում։ Տակավին ինձ այնպես էր թվում այն ժամանակ, որ մենք գտնվում ենք Բարեհուսո հրվանդանից տասն աստիճան դեպի հարավ և մոտավորապես հարավային լայնության 45֊րդ աստիճանի վրա․ այդ ենթադրությանը եկա լսելով նրանց իրար հետ ունեցած մի քանի պատահական խոսքերն այն մասին, թե նրանք մտադրություն ունեն Մադագասկար կղզին գնալու և որ այժմ նրանք գտնվում են կղզու հարավ֊արևմտյան կողմերում։ Թեև այդ մի սին ենթադրություն էր, այնուամենայնիվ, ես որոշեցի բռնել արևելյան ուղղությունը, հույս ունենալով հասնել Նոր Հոլանդիայի հարավ֊արևմտյան ափերին կամ թերևս մի այլ կղզու, որ ես կուզենայի տեսնել նրա արևմտյան կողմերում։ Քամին բոլոր ժամանակ փչում էր արևմուտքից, և իմ հաշվով երեկոյան ժամը 6֊ին ես անցել էի դեպի արևելք առնվազն 18 լիգ, երբ մոտ կես մղոն հեռավորության վրա նկատեցի մի փոքրիկ կղզի, որին և շուտով հասա։ Դա մի լերկ ապառաժ էր, որ ուներ փոթորիկներից առաջացած կամարաձև ծովախորշ։ Իմ նավակը ես թողի այդտեղ և մագլցելով ապառաժը՝ կարողացա պարզ կերպով տեսնել արևելյան կողմում, հարավից դեպի հյուսիս ձգվող ցամաքը։ Գիշերը մինչև լույս ես պառկեցի նավակի մեջ և վաղ առավոտյան շարունակելով իմ ճանապարհորդությունը, ժամը յոթին հասա Նոր Հոլանդիայի հարավ֊արևելյան ափերին։ Դա հաստատեց իմ վաղուց ի վեր կազմած կարծիքն այն մասին, որ աշխարհագրական քարտեզների վրա այդ երկիրը տեղավորում են արնվազն երեք աստիճան ավելի արևելք, քան նա իսկապես ընկած է․ տարիներ առաջ ես այդ կարծիքը հաղորդեցի իմ բարեկամ միստեր Հերման Մոլլին ու հայտնեցի պատճառները, սակայն նա գերադասեց հետևել ուրիշների հեղինակությանը։
Իմ իջած վայրում բնիկներ չտեսա և հետս զենք չունենալով, ես վստահություն չունեցա երկրի խորքը մտնելու։ Ծովափին գտա մի քանի խեցի և հում֊հում կերա, չհամարձակվելով կրակ անել, որպեսզի բնիկներն ինձ չնկատեն։ Որպեսզզի Որպեսզի խնայեմ իմ պաշարը, երեք օր շարունակ իմ կերակուրը ոստրեներն ու խեցիներն էին․ բարեբախտաբար սքանչելի ջրի մի աղբյուր ճարեցի, որ ինձ բավականին կազդուրեց։
Չորրոդ օրը, վստահանալով մի քիչ գնալ երկրի խորքը, ինձնից հինգ հարյուր յարդ հեռու, մի բլրի վրա, քսան թե երեսուն բնիկ տեսա։ Նրանք՝ մարդ, կին ու երեխա, ամբողջովին մերկ էին ու, ինչպես բարձրացող ծխից նկատեցի, բոլորել էին կրակի շուրջը։ Նրանցից մեկը նշմարեց ինձ և իմաց տվեց մյուսներին․ հինգ հոգի դեպի ինձ եկան՝ կանանաց կանանց ու երեխաներին թողնելով կրակի մոտ։ Ես իսկույն փախա դեպի ափն ու նավակը նստելով հեռացա ափից։ Վայրերնիները Վայրենիները նկատելով իմ փախուստը հետապնդեցին, և նախքան ես կարող էի բավականաչափ հեռանալ, հետևից արձակեցին մի նետ, որ խոր վերք հասցրեց իմ ձախ ծնականը ծնկանը (դրա նշանը կմնա մինչև իմ գերեզմանը)։ Ես վախեցա, թե միգուցե նետը թունավոր լինի, ուստի նրանց նետաձգության սահմանից ելնելով (օրն էլ հանդարտ էր), հնարավորություն ունեցա ծծել միջի թույնն ու վերքս կապելու։
Ես չգիտեի, թե ինչ անեմ, որովհետև չէի համարձակվում վերադառնալ իմ նախկին իջևանը․ ուստի բռնեցի հյուսիսային ուղղությունը, միևնույն ժամանակ ստիպված լինելով ուժ տալ թիերին, քանի որ քամին, թեև մեղմ, փչում էր հյուսիս֊արևմուտքից՝ ուղիղ իմ դեմ։ Աչքս չորս կողմը դարձնելով, որպեսզի ափ իջնելու մի հարմար տեղ գտնեմ, հանկարծ նկատեցի հուսիս֊հյուսիս֊արևելքում մի առագաստ, որը րոպե առ րոպե ավելի տեսանելի էր դառնում․ ես տատանվում էի՝ սպասե՞մ արդյոք նրան թե՞ ոչ․ բայց ի վերջո եհուների ցեղի դեմ իմ ունեցած ատելությունը գերակշռեց․ ես ետ դարձրի իմ նավակը և առագաստն արձակելով և միևնույն ժամանակ թիերին ուժ տալով՝ մեկնեցի դեպի հարավ ու գնացի դեպի այն ծովախորշը, որտեղից փախել էի այս առավոտ, գերադասելով անձնատուր լինել այդ բարբարոսներին, քան թե ապրել եվրոպական եհուների հետ։ Ես իմ նավակը վարեցի ուղղակի դեպի ծովափ ու ինքս թաքնեվեցի թաքնվեցի մի քարի հետև, վերև հիշած սքանչելի աղբյուրի մոտ։
Նավը մինչև կես լիգ մոտեցավ այդ ծովախորշին ու տակառներով լիքը մի մակույկ ուղարկեց դեպի ափը՝ խմելու ջուր վերցնելու (ըստ երևույթին դա հայտնի տեղ էր). բայց որովհետև մինչև ափին մոտենալը ես չնկատեցի մակույկը՝ ուստի այլևս ուշ էր թաքստի մի ուրիշ վայր որոնելը։ Ափ իջնելով նավաստիները նկատեցին իմ նավակը ու չորս կողմը նայելուց հետո, կռահեցին, որ նրա տերը հեռու տեղ չպիտի լինի։ Չորս հոգի, լավ զինված, նայեցին ամեն մի ծակուծուկ ու թաքստոց և վերջապես գտան ինձ քարի հետևը, գետնին երեսն ի վայր պառկած։ Նրանք զարմանքով սկսեցին դիտել իմ տարօրինակ և անճոռնի հագուստը, կաշուց կարած իմ վերարկուն, տախտակի ներբաններով իմ կոշիկները և մորթուց շինած իմ գուլպաները․ սակայն իմ հագուստից նրանք եզրակացրին, որ ես տեղացի չեմ, որովհետև վերջիններս ամենք էլ մերկ էին։ Նավաստիներից մեկը պորտուգալերեն հրամայեց ինձ վեր կենալ ու հարցրեց, թե ո՞վ եմ։ Ես հիանալի կերպով հասկացա այդ լեզուն և ոտքի ելնելով ասացի, որ ես մի թշվառ եհու եմ, հուիհընհընմների երկրից արտաքսված և խնդրում եմ, որ նրանք բարեհաճեն ինձ բաց թողնել։ Նավաստիները զարմացան, երբ լսեցին իմ պատասխանն իրենց մայրենի լեզվով և իմ տեսքից կռահեցին, որ ես եվրոպացի պետք է լինեմ, սակայն նրանք չկարողացան հասկանալ, թե ի՞նչ են նշանակում եհու և հուիհընհընմ բառերը և միևնույն ժամանակ ծիծաղեցին իմ խոսելու օտարոտի ձևի վրա, որ նման էր ձիու վրնջոցին։ Ամբողջ ժամանակ ես սարսափից ու ատելությունից դողում էի։ Մի անգամ էլ խնդրեցի, որ նրանք ինձ բաց թողնեն, և սկսեցի կամաց֊կամաց շարժվել դեպի իմ նավակը․ սակայն նրանք ինձ կանգնեցրին, ցանկանալով իմանալ, թե ի՞նչ երկրում եմ ծնվել, որտեղի՞ց եմ գալիս և ուրիշ շատ հարցեր։ Ես նրանց պատասխանեցի, որ ծնվել եմ Անգլիայում, որտեղից հեռացել եմ հինգ տարի առաջ, երբ մեր և նրանց երկրնրերը երկրները հաշտ էին։ Ուստի ես հույս ունեմ, որ նրանք ինձ չպիտի ընդունեն իբրև թշնամի, մանավանդ, որ ես մտադրություն չունեմ նրանց վնաս հասցնելու․ ես լոկ մի թշվառ եհու եմ և որոնում եմ մի ամայի վայր իմ տարաբախտ կյանքի մնացորդն անցկացնելու։
Երբ նրանք սկսեցին խոսել, ինձ թվաց, թե դրանից ավելի անբնական բան չէի լսել, որովհետև, իմ կարծիքով, դա նույնքան հրեշային էր, որքան եթե Անգլիայում մի շուն կամ մի կով խոսեր կամ թե չէ մի որևէ եհու՝ հուիհընհընմների երկրում։ Պակաս զարմանք չէր պատճառում պատվական պորտուգալացիներին և իմ տարօրինակ հանդերձը և իմ արտասանության օտարոտի ձևը, թեև նրանք հիանալի կերպով հասկանում էին ինձ։ Նրանք ինձ հետ խոսում էին շատ սիրալիր և հայտնեցին, թե կասկած չունեն, թե իրենց կապիտանն ինձ ձրի կտանի մինչև Լիսաբոն, որտեղից ես կարող եմ վերադառնալ իմ հայրենի երկիրը․ որ նավաստիներից երկու հոգի կվերադառնան նավը՝ կապիտանին հաղորդելու իրենց տեսածը և նրա կարգադրությունը ստանալու․ միևնույն ժամանակ, եթե ես ազնվությամբ չերդվեմ, որ չպիտի փախչեմ, ապա նրանք ինձ պիտի զոռով պահեն։ Ես լավագույնը համարեցի հնազանդվել նրանց առաջարկին։ Նրանք շատ հետաքրքրվեցին իմանալու իմ արկածների մասին, բայց ես նրանց ցանկությունը լիովին չբավարարեցի, ու նրանք եկան այն եզրակացության, որ ինձ հետ պատահած դժբախտությունից հետո խելքս կորցրել եմ։ Երկու ժամից հետո նավակը, որ բարձած էր համեղ ջրով լի տակառներով վերադարձավ, ունենալով և կապիտանի հրամանը՝ ինձ նավ վերցնելու։ Ես չոքեցի և աղերսեցի, որ ինձ ազատ թողնեն․ բայց իզուր․ նավաստիները թոկերով կապկպեցին ինձ, նավակը նետեցին, որտեղից ինձ նավ բարձրացրին և ապա տարան կապիտանի կաբինը։
Ճաշից հետո դոն Պեդրոն մոտս եկավ ու ցանկացավ իմանալ իմ այդ հուսահատ վարմունքի պատճառը, հավատացնելով, որ նրա միակ ցանկությունն է ինձ ամեն կերպ ծառայություն մատուցել․ նա այնքան սրտառուչ էր խոսում ինձ հետ, որ կամաց֊կամաց ես որոշեցի նրա հետ վարվել այնպես, ինչպես մի կենդանու հետ, որն օժտված է աննշան բանականությամբ։ Ես համառոտ կերպով պատմեցի իմ ճանապարհորդության, նավաստիների՝ իմ դեմ սարքած դավադրության մասին, այն երկրից, ուր նրանք ինձ ափ իջեցրին և այդ երկրում իմ անցկացրած իմ երեք տարվա կյանքից։ Իմ ասածները կապիտանը ընդունում էր իբրև երազ կամ զառանցանք, որ ինձ վիրավորանք էր պատճառում, որովհետև ես արդեն կորցրել էի ստելու կարողությունը, որ հատուկ է բոլոր երկրների եհուներին, ուր նրանք տիրապետում են, հետևապես կորցրել էի իրենց նմանների ասածներին թերահավատությամբ վերաբերվելու հակումը։ Ես նրան հարցրի, թե մի՞թե նրանց երկրում սովորություն կա ասելու այն, ինչ չի եղել։ Ես նրան հավատացրի, որ ես համարյա թե մոռացել եմ, թե ինչ բան է սուտը, ու եթե ես հազար տարի էլ ապրեի հուիհընհընմների երկրում, ամենավերջին ծառայից անգամ ստախոսություն չպիտի լսեի․ ես ասացի նաև, որ ինձ համար միևնույն է, հավատում է նա ինձ, թե ոչ, սակայն ի տրիտուր նրա ցույց տված շնորհների, ես ներողամիտ կլինեմ նրա բնական թերությունների հանդեպ ու կպատասխանեմ այն բոլոր առարկություններին, որ կհաճի անել․ այնպես որ նա հեշտությամբ կկարողանա ճշմարտությունը գտնել։
Կապիտանը, որը մի խելացի մարդ էր, իմ պատմության զանազան մասերի մեջ հակասություններ գտնելու փորձից հետո, վերջապես սկսեց ավելի լավ կարծիք կազմել իմ ճշմարտասիրության մասին։ Միայն նա ավելացրեց, թե քանի որ ես այդչափ սերտ կապով կապված եմ ճշմարտության հետ, ապա ազնիվ խոսք պիտի տամ նրան, որ այս ճանապարհորդության ընթացքում իմ կյանքի դեմ ոչ մի մահափորձ չպիտի կատարեմ, եթե ոչ, մինչև մեր Լիսաբոն հասնելը նա ինձ կշարունակի պահել իբրև մի կալանավորի։ Ես տվի նրա պահանջաց պահանջած խոստումը, բայց միևնույն ժամանակ հայտարարեցի, որ պատրաստ եմ կրելու ամեն մի զրկանք, միայն թե նորից չվերադառնամ եհուների աշխարհը։
Մեր ճանապարհորդությունը անցավ առանց որևէ կարևոր դիպվածի։ Դեպի կապիտանն ունեցած երախտագիտությունից դրդված ես երբեմն, զիջելով նրա ջերմ փափագին, զրուցում էի նրա հետ, աշխատելով թաքցնել իմ հակակրությունը դեպի մարդկային ցեղը, թեև այդ հաճախ երևան էր գալիս, իսկ կապիտանը ձևացնում էր, թե չի նկատում։ Օրվա մեծ մասը փակվում էի կաբինի մեջ, որպեսզի նավաստիներից ոչ մեկին չտեսնեմ։ Կապիտանը հաճախ համոզում էր ինձ, որ ես հանեմ իմ վայրենու հագուստը և առաջարկում էր իր լավագույն զգեստը, բայց ես հրաժարվում էի, գարշելով վրաս առնել մի այնպիսի բան, որը եղել է եհուի մարմնի վրա։ Ես միայն խնդրեցի, որ երկու մաքուր շապիկ տա ինձ, որոնք նրա հագնելուց հետո, լվացած էին և թվում էր, որ ինձ այնքան էլ չպիտի ապականեին։ Այդ շապիկներն ամեն օր փոխում էի և լվանում իմ ձեռքով։
Եվ այսպես, ազնիվ ընթերցող, քեզ տվի իմ տասնվեց տարվա և ավելի քան յոթ ամսվա ճանապարհորդության ճշգրիտ պատմությունը, ուր ես աշխատանք եմ թափել ոչ այնքան պճրանքների, որքան ճշմարտության համար։ Ուրիշ ճանապարհորդների պես թերևս կարող էի քեզ զարմացնել օտարոտի և անհավանական պատմություններով, սակայն ես նախամեծար համարեցի հաղորդելու քեզ իրողության անպաճույճ էությունը պարզ ձևով ու ոճով, որովհետև իմ գլխավոր նպատակն էր քեզ իրազեկ դարձնել և ոչ թե զվարճություն պատճառել։
ՄեմքՄենք, որ ճանապարհորդել ենք հեռավոր երկրներ, ուր քիչ են եղել անգլիացիներն ու այլ եվրոպացիները, կարող ենք շատ հեշտ հորինել նկարագրություններ թե՛ ծովային և թե՛ ցամաքային զարմանալի կենդանիների մասին։ Մինչդեռ ճանապարհորդների հիմնական նպատակը պիտի լինի մարդկամց մարդկանց ավելի խելացի և ավելի լավ դարձնելու գործը և նրանց մտքի կատարելությունը՝ թե՛ լավ և թե՛ վատ օրինակներով այն ամենից, ինչ նրանք հաղորդում են օտար վայրերի վերաբերյալ։
Ես սրտանց կցանկանայի, որ հրատարակվեր մի օրենք, որով ամեն մի ճանապարհորդ, որ կուզենար լույս ընծայել իր ճանապարհորդությունը, ստիպված լիներ երդվել լորդ բարձրագույն կանցլեռին, որ այս ամենը, ինչ նա մտադիր է տպագրելու, ըստ իր լավագույն հասկացողության, պիտի լինի անպայման ճշմարտություն․ այն ժամանակ մարդիկ, ինչպես սովորաբար լինում է, այլևս չէին խաբվի, երբ զանազան հեղինակներ, իրենց գրվածքներով հասարակության կողմից լավ ընդունելություն գտնելու համար, միամիտ ընթերցողին հրամցնում եմ անսահման ստեր։ Իմ պատանեկության օրերին ես հաճույքով կարդացել եմ բազմաթիվ ճանապարհորդական գրքեր, սակայն պտտելով երկրագնդի մեծագույն մասը և հնարավորություն ունենալով իմ սեփական դիտողությունների հիման վրա ժխտել բազմաթիվ առասպելներ, ես զզվանք զգացի դեպի այդ տեսակի ընթեցանությունը և ցասումով եմ տեսնում, թե ինչպես անամոթաբար ի չարն է գործադրվում մարդկային դյուրահավատությունը։ Քանի որ ծանոթներիս հաճելի էր իմ համեստ ջանքերը համարել ոչ անընդունելի իմ հայրենիքի համար, ուստի ես ընդունեցի որպես կանոն, որից երբեք չեմ շեղվում, խստորեն հարել ճշմարտությանը․ և չի էլ կարող պատահել, որ ես գայթակղվելով շեղվեմ այդ կանոնից, քանի որ իմ հիշողության մեջ կենդանի եմ պահում իմ ազնիվ տիրոջ և մյուս լուսամիտ հուիհընհընմների խրատներն ու օրինակը, այն հուիհընհընմների, որոնց հնազանդ ունկնդիրը լինելու պատիվն եմ ունեցել ես երկար ժամանակ։
_― Nec, si miserum Fortuna Sininem Finxit, vanun etiam, mendacemque improba finget:
Ես շատ լավ գիտեմ, թե ինչպիսի համեստ համբավի է արժանանում հեղինակը, որի գրվածքն իր մեջ չի պարունակում ո՛չ հմտություն և ո՛չ էլ մի որևէ այլ տաղանդ, բացի հիշողությունից և ճշգրիտ հիշատակարանից։ Ես գիտեմ նաև, որ ճանապարհորդություն գրողները, բառարան կազմողների պես, ընկղմվում են մոռացության մեջ այն մարդկանց ծանրությունից և զանգվածից, որոնք գալիս են նրանցից հետո և ուրեմն ծածկում նրանց։ Եվ միանգամայն հավանական է, որ այն ճանապարհորդները, որոնք հետագայում պիտի այցելեն իմ այս աշխատասիրության մեջ նկարագրած երկրները, թերևս, երևան հանելով իմ սխալները (եթե կան այդպիսիք), ավելացնելով իրենց սեփական բազմաթիվ նորագույն գյուտերը և իմ տեղը բռնելով, մոռացնել կտան աշխարհին, թե երբևիցե ես հեղինակ եմ եղել։ Այդ կպատճառեր ինձ մեծ դառնություն, եթե ես գրեի հռչակի համար․ բայց որովհետև իմ միակ ձգտումը հասարակական բարօրությունն է, ուստի այդ հանգամանքն ինձ ամենևին չի կարող հիասթափեցնել։ Արդարև, ո՞վ կարող է կարդալ երանելի հուիհընհընմների իմ հիշատակած առաքինությունների մասին, առանց ամոթ զգալու իր սեփական մոլությունների համար, եթե նա իրեն համարում է իր երկրի բանական և գերիշխող կենդանին։ Ես ոչ մի բան չպիտի ասեմ այն հեռավոր երկրների մասին, ուր առաջնակարգ տեղ են բռնում եհուները, որոնց մեջ ամենաքիչ ապականվածները բրոբդինգնեգնեգցիներն են․ մեզ համար մեծ երջանկություն կլիներ պահպանել նրանց վարքի իմաստուն կանոնները։ Բայց ես հեռուն չպիտի գնամ և ողջամիտ ընթերցողին եմ թողնում, որպեսզի նա իր սեփական դիտողություններն ու եզրակացություններն անի։
Ինձ քիչ հաճույք չի պատճառում և այն, որ իմ այս աշխատությունը կարող է քննադատության չենթարկվել։ Արդարև, ի՞նչ առարկություն կարելի է անել մի գրողի, որը շարադրել է լոկ բացահայտ փաստերը, որոնք տեղի են ունեցել մի այնպիսի հեռավոր երկրում, ուր մենք չունենք ո՛չ առևվտրական առևտրական և ո՛չ էլ քաղաքական շահեր։ Ես ըստ ամենայնի խույս եմ տվել այն բոլոր թերություններից, որոնց համար սովորաբար ճանապարհորդությունների հեղինակներին կշտամբում են։ Բացի այդ, ես ոչ մի կողմնապահություն չեմ անում, այլ գրում եմ որևէ մեկի կամ մի խումբ մարդկանց հանդեպ, առանց կրքի նախապաշարման կամ չարակամության։ Ես գրում եմ ազնիվ միտումերից դրդված, տեղեկություններ և խրատներ տալու համար մարդկությանը, որի հանդեպ, առանց անհամեստ լինելու, կարող եմ ինձ ավելի գերադաս համարել շնորհիվ այն առավելությունների, որ ես ձեռք եմ բերել բարոյապես կատարյալ հուիհընհընմներից, նրանց հետ երկար ժամանակ հարաբերություն ունենալուց հետո։ Ես գրում եմ առանց որևէ շահի կամ գովեստի ակնկալության։ Ես ինձ թույլ չեմ տալիս մի այնպիսի խոսք, որ նման լինի ծաղրասիրության կամ թե չէ կարողանա վիրավորանք պատճառել անգամ ամենանրբազգաց մարդկանց։ Ուստի կարծում եմ, որ ես կարող եմ իրավամբ հայտարարել ինձ իբրև մի անբասիր գրող, որի հանդեպ հակաճառողների, նկատառուների, դիտողների, ամբաստանողների, հայտնաբերողների և նշմարողների ցեղերն առիթ չպիտի ունենան նյութ գտնելու իրենց տաղանդի վարժության համար։
Խոստովանում եմ՝ իմ ականջին շշուկներ հասան, որ, իբրև անգլիական հպատակ, ես պարտավոր եմ իմ վերադարձից հետո պետական մինիստրներից որևէ մեկին հուշագիր ներկայացնել, որովհետև հպատակների կողմից բոլոր նոր հայտնաբերված երկրները պատկանում են գահին։ Բայց ես կասկածում եմ, որ իմ հիշած երկրների նվաճումն այնքան հեշտ չի լինի, որքան ամերիկայն ամերիկյան վայրենիների նվաճումը Ֆերդինանդ Կորտեզի ձեռքով։ Լիլիպուտները, իմ կարծիքով, հազիվ թե ունեն այնքան արժեք, որպեսզի նրանց նվաճման համար նավատորմիղ և զորք կազմվի․ չեմ կարծում, թե խոհեմություն կլինի կամ թե անվտանգ, եթե այդ փորձը կատարվի բրոբդինգնեգցիների նկատմամբ․ և ոչ էլ կարծում եմ, որ անգլիական զորաբանակն իրեն լավ զգա, երբ նրա գլխավերևը սկսի սավառնել թռչող կղզին։ Ճմարիտ է, հուիհընհընմները կարծեք թե այնքան էլ լավ պատրաստ չեն պատերազմ մղելու, մի արհեստ, որին նրանք միանգամայն խորթ են և մասնավորապես դեմ են հրազենին։ Սակայն, եթե ես մինիստր լինեի, երբեք խորհուրդ չէի տա նրանց վրա հարձակվելու։ Նրանց խոհեմությունը, համերաշխությունը, անվեհերությունն ու հայրենասիրությունը լիովին փոխարինում են զինվորական արհեստի մեջ նրանց ունեցած թերություններին։ Երևակայացեք քսան հազար հուիհընհընմ ճեղքելով մի որևէ եվրոպական զորաբանակ, մտել են նրա մեջտեղը, խորտակել նրա շարքերը, շուռ տվել սայլերը և իրենց հետին սմբակի սոսկալի աքացիներով ջարդթուփշուր ջարդուփշուր արել զինվորների քիթն ու պռունկը, որովհետև նրանք միանգամայն արժանի են Ավգուստոսի տված բնորոշմանը՝ recalcitrat undique tutus: Սակայն այդ վեհանձն ազգությունը նվաճելու առաջարկի փոխարեն ես ավելի շուտ կնախընտրեի, որ նրանք հնարավորություն կամ ցանկություն ունենային այնտեղից բավականին թվով բնակիչներ ուղարկելու՝ Եվրոպան քաղաքակրթելու համար, սովորեցնելով մեզ պատվազգացության, արդարամտության, ճշմարտասիության, ժուժկալության, համերաշխության, արիության, ողջախոհության, բարեկամության, բարեսիրության և հավատարմության հիմնական սկզբունքները։ Այդ բոլոր առաքինությունների անունները դեռևս պահպանվել են մեզանում, լեզուների մեծագույն մասի մեջ և պատահում են թե՛ ժամանակակից և թե՛ հնագույն հեղինակների գրվածքներում, ինչ որ կարող եմ ես վկայել իմ համեստ ընթերցանության հիման վրա։
Բայց ես ունեմ մի այլ պատճառ ևս, որ թույլ չի տալիս ինձ ընդառաջ գնալու նորին մեծության այն տիրապետությունների ընդարձակմանը, որ հայտնաբերել եմ ես։ Իսկն ասած, թագավորների ունեցած իրավազորությունը նման դեպքերում իմ մեջ մի փոքրիկ կասկած է առաջացնում։ Օրինակի համար, փոթորիկն անհայտ ուղղությամբ տանում է մի խումբ ծովահենների, և ապա մի փոքրիկ տղա նավի կայմից նկատում է ցամաքը․ նրանք ափ են իջնում, որպեսզի ավազակություն և կողոպուտներ անեն․ նրանք այդտեղ գտնում են մի անվնաս ժողովուրդ, որ նրանց սիրալիր ընդունելություն է ցույց տալիս․ նրանք այդ երկրին նոր անուն են տալիս և օրինական կերպով իրենց թագավորի համար տիրապետում․ իբրև հիշատակ, նրանք մի փտած տախտակ կամ քար են տնկում, երկու կամ երեք տասնյակ բնիկներ են սպանում, մի քանիսին էլ նմուշի համար վերցնում են հետները, վերադառնում իրենց հայրենիքը և ներումն ստանում։ Եվ այսպես հիմք է դրվում մի նոր տիրապետության, որ ձեռք է բերված աստվածային իրավունքով։ Առաջին պատեհ առիթով նավեր են ուղարկում այնտեղ․ բնիկներին կամ դուրս են քշում, կամ ջարդում․ նրանց իշխաններին տանջանքի են ենթարկում, որպեսզի նրանք երևան հանեն իրենց ոսկին, և անառակ ու տմարդի գործողությունների համար ազատություն է տրվում․ երկիրը ներկվում է իր զավակների արյունով։ Եվ այդ մսագործների գարշելի խումբը, որ կատարում է նման բարեպաշտ արշավանքներ, դառնում է մի ժամանակակից գաղութ, որ առաքված է կռապաշտ և վայրենի ժողովրդին դարձի բերելու և քաղաքակրթելու համար։
Բայց այս նկարագրությունը, խոստովանում եմ, ոչ մի առնչություն չունի բրիտանական ազգության հետ, որը, երբ գաղութներ է հիմնում, ամբողջ աշխարհի առաջ օրինակ կարող է հանդիսանալ իր իմաստությամբ, խնամատարությամբ և արդարադատությամբ, իր ազատախոհ վերաբերմունքով՝ դեպի կրոնի և գիտության առաջադիմությունը․ ջերմեռանդ և ընդունակ քահանաներ ընտրելու իր կարողությամբ՝ քրիստոնեությունը տարածելու համար․ իր շրջահայեցողությամբ, երբ սակավախոս և բարեհոգի մարդիկ է ուղարկում մայր երկրից գավառները բնակեցնելու համար․ իր խստագույն արդարադատությամբ, երբ նա իր գաղթավայրերի վարչական կազմը լրացնում է մեծ կարողության տեր և մոլություններից միանգամայն զուրկ պաշտոնյաներով․ և այդ ամենի թագն ու պսակը երբ ուղարկվում է աչալուրջ և առաքինի նահանգապետների, որոնք միայն մտածում են իրենց գերիշխանության տակ գտնվող ժողովրդի երջանկության իրենց տեր թագավորի պատվո մասին։
Բայց որովհետև իմ նկարագրած երկրները, ըստ երևույթին, ցանկություն չունեն նվաճվելու, ջարդվելու, դուրս վտարվելու նվաճողների կողմից կամ նրանց ստրուկը դառնալու և ոչ էլ հարուստ էին ոսկով, արծաթով, շաքարով կամ ծխախոտով, ուստի, իմ համեստ կարծիքով, նրանք մեր նպատակների, արիության և շահերի տեսակետից ոչ մի արժեք չեն ներկայացնում։ Իսկ եթե նրանք, ում այս ամենը վերաբերում է, հարկ են համարում այլ կարծիքի լինել, ես պատրաստ եմ, երբ ինձ օրենքի առաջ կանչեն երդմամբ վկայելու, որ ինձնից առաջ ոչ մի եբրոպացի այդ երկրներում չի եղել․ եթե միայն կարելի է հավատ ընծայել տեղացիների ասածներին․ վեճ կարող է ծագել միայն երկու եհուների նկատմամբ, որոնց իբր թե շատ տարիներ առաջ տեսել են Հուհիհընհընմլանդում, մի լեռան վրա, որոնցից, ըստ այդ ավանդուցյանավանդության, առաջ է եկել այդ գարշելի անասունների ցեղը․ այդ երկու եհուները, ըստ իս, կարող են անգլիացիներ եղած լինել, մի կասկած, որ առաջանում է իմ մեջ նրանց հետագա սերունդների դեմքի, թեկուզ բավականին եղծված գծագրության հիման վրա։ Բայց թե ո՞ր չափով կարելի է այդ ապացուցել, թող գաղութային օրենսգետները դատեն։
Իսկ ինչ վերաբերում է նորահայտ երկրների՝ հանուն իմ տեր արքայի ձևական գրավման, այդ հարցը երբեք մտքովս չի անցել, ապա ի նկատի ունենալով իմ այն ժամանակվա վիճակը, թերևս խոհեմությունն ու հեռատեսությունը թելադրել են ինձ, որ այդ հարցի լուծումը թողնեմ ավելի պատեհ պարագաների։
Եվ այսպես, պատասխանելով միակ առարկությանը, որ կարող էին ուղղել ինձ, ինչպես ճանապարհորդի, ես վերջնականապես հրաժեշտ եմ տալիս իմ ազնիվ ընթերցողին և վերադառնում եմ Ռեդրիֆֆի իմ փոքրիկ պարտեզը, որպեսզի այնտեղ հանձնվեմ իմ սեփական խոհերին, կյանքում կիրառեմ առաքինության այն աքանչելի դասերը, որ ես առել եմ հուիհընհընմներից, դաստիարակեմ իմ սեփական ընտանիքի եհուներին այն չափով, որչափով այդ կենդանիներն ընդունակ են ուսման․ հաճախ հայելու մեջ նայեմ իմ պատկերին և այդպիսով, եթե հնարավոր է, հետզհետե վարժվեմ համբերատար լինելու մարդկային արարածների կերպարանքին․ ողբամ իմ հայրենի երկրի հուիհընհընմների վայրենությունը, սակայն միշտ հարգանք ունենամ դեպի նրանց անձնավորությունը՝ ի պատիվ իմ ազնիվ տիրոջ, նրա ընտանիքի, նրա բարեկամների և առհասարակ հուիհընհընմների ամբողջ ցեղի, որոնց բախտ ունեն նմանվելու մեր ձիերն իրենց կերպարանքով, թեև իրենց մտավոր կարողությամբ նրանցից ցածր են կանգնած։
Անցյալ շաբաթից ես սկսեցի թույլ տալ իմ կնոջն ինձ հետ միասին, երկարավուն սեղանի հեռավոր ծայրին, ճաշի նստելու և պատասխանելու (որքան կարելի է համառոտ) իմ սակավաթիվ հարցերին, որ ես տալիս էի նրան։ Եհուների հոտն ինձ համար տակավին շարունակում է գարշելի թվալ, ես միշտ քիթս ծածկում եմ սպանդով, եպնդեղով կամ ծխախոտի տերևներով։ Թեև դժվար է հասակն առած մարդու համար փոխել իր կյանքի հին սովորությունները, այնուամենայնիվ հույսս չեմ կորցնում, որ կգա ժամանակ, երբ ես համբերությամբ կտանեմ իմ եհու հարևանների շրջանը և այլևս չեմ վախենա նրանց ատամներից և ճանկերից։
Առհասարակ ես հեշտությամբ կհաշտվեի եհուների ցեղի հետ, եթե նրանք բավականանային այն մոլություններով ու ցնորամտություններով, որ նրանց բնությունից բաժին է ընկել։ Ինձ ամենևին չի հուզում օրենսգետի, գողի, գնդապետի, խեղկատակի, լորդի, խաղամոլի, քաղաքագետի, բժշկի, սուտ վկայի, սուտ երդմնարարի, դատախազի, մատնիչի և նման մարդկանց տեսքը․ դրանց բոլորի գոյությունը սովորական երևույթ է։ Բայց երբ տեսնում եմ մարմնավոր և մտավոր այլանդակությունների ու հիվանդությունների մի դեզ՝ գոռոզության հետ խառնված՝ իմ համբերությունն անհապաղ հատնում է, երբեք չեմ կարող ըմբռնել, թե ինչպե՞ս կարող են միմյանց հետ համակերպվել մի այդպիսի կենդանի և մի այդպիսի մոլություն։ Իմաստուն և առաքինի հուիհընհընմները, որոնք առատությամբ օժտված են բանական արարածի վսեմ հատկություններով, իրենց լեզվով այդ մոլությունների համար անուն չունեն և ոչ էլ բառեր՝ արտահայտելու մի որևէ վատ բան, բացի այն բառերից, որոնցով նրանք նկարագրում են իրենց եհուների գարշելի արարքները, այն եհուների, որոնց մոտ նրանք հնարավորություն չեն ունեցել նշմարելու գոռոզություն, որովհետև կատարելապես ծանոթ չեն եղել մարդկային բնությանը, գոռոզություն, որ ցուցադրում է իրեն այլ երկրներում, ուր իշխում են այդ կենդանիները։ Իսկ ես, շնորհիվ իմ մեծագույն փորձառության, պարզ կերպով նկատում էի այդ մոլության որոշ սաղմերը վայրենի եհուների մեջ։
Սակայն հուիհընհընմները, որոնք ապրում են բանականության գերիշխանության ներքո, նույնքան չեն հպարտանում իրենց ունեցած վսեմ հատկություններով, որքան և ես երկու ձեռք և երկու ոտք ունենալու համար, մի բան, որով ոչ մի խելքը գլխին մարդ չի պարծենա, թեև նա առանց դրան շատ դժբախտ պիտի համարեր իրեն։ Ես երկար կանգ առա այս նյութի վրա, ցանկանալով անգլիական եհուների հասարակությանը մի կերպ տանելի դարձնել, ուստի ես խնդրում եմ, որ նրանք, որոնք որևէ կերպ արատավորված են այդ մոլությամբ, չհանդգնեն աչքիս երևալ։
<references/>
Վստահելի
83
edits