«Հաղթական կամար - XXVI գլուխ»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Գլուխ|հիմնական=Հաղթական կամար|նախորդ=Հաղթական կամար - XXV գլուխ|հաջորդ=Հաղթական կամար - XXVII գլուխ}} ...»:) |
չ |
||
Տող 5. | Տող 5. | ||
― Ի՞նչ պատահեց,— հարցրեց Ռավիկը։ | ― Ի՞նչ պատահեց,— հարցրեց Ռավիկը։ | ||
− | ― Ցույց է,— պատասխանեց վարորդը, առանց շրջվելու։— Այս | + | ― Ցույց է,— պատասխանեց վարորդը, առանց շրջվելու։— Այս անգամ կոմունիստներն են։ |
Ռավիկը աչքը դցեց դեպի Կետ Հեգստրեմը, որը, սլացիկ ու նուրբ, նստել էր անկյունում, հագին Լյուդովիկոս XIV-ի պալատական օրիորդի զգեստներ։ Կետ Հեգստրեմի երեսը ծածկող վարդագույն պուդրայի հաստ շերտը չէր կարողացել քողարկել նրա նիհարած դեմքի գունատությունը։ | Ռավիկը աչքը դցեց դեպի Կետ Հեգստրեմը, որը, սլացիկ ու նուրբ, նստել էր անկյունում, հագին Լյուդովիկոս XIV-ի պալատական օրիորդի զգեստներ։ Կետ Հեգստրեմի երեսը ծածկող վարդագույն պուդրայի հաստ շերտը չէր կարողացել քողարկել նրա նիհարած դեմքի գունատությունը։ | ||
Տող 39. | Տող 39. | ||
Կետ Հեգստրեմը մեքենայի ապակին փոքր-ինչ իջեցրեց։ | Կետ Հեգստրեմը մեքենայի ապակին փոքր-ինչ իջեցրեց։ | ||
− | — Այս բոլորը ձեզ համար ձանձրալի է, ես դա գիտեմ։ Բայց տվյալ դեպքում ոչինչ ձեզ չի օգնի։ Դուք պետք է մնաք ինձ | + | — Այս բոլորը ձեզ համար ձանձրալի է, ես դա գիտեմ։ Բայց տվյալ դեպքում ոչինչ ձեզ չի օգնի։ Դուք պետք է մնաք ինձ հետ։ |
— Ամենևին էլ ձանձրալի չէ։ Ընդհակառակը։ Ես ուղղակի չգիտեի, թե եթե այս պարահանդեսը չլիներ, ինչ պետք է անեի։ Դուք այն ասեք, խմելու բան կա՞։ | — Ամենևին էլ ձանձրալի չէ։ Ընդհակառակը։ Ես ուղղակի չգիտեի, թե եթե այս պարահանդեսը չլիներ, ինչ պետք է անեի։ Դուք այն ասեք, խմելու բան կա՞։ | ||
Տող 83. | Տող 83. | ||
— Գեղեցի՞կ է,— հարցրեց Կետ Հեգստրեմը։ | — Գեղեցի՞կ է,— հարցրեց Կետ Հեգստրեմը։ | ||
− | — | + | — Շատ։ |
— Իսկապե՞ս հավանում եք։ | — Իսկապե՞ս հավանում եք։ | ||
Տող 129. | Տող 129. | ||
Նրանց սեղմելով, կամաց-կամաց հասցրին հարևան սենյակը։ Շուտով այդ նույն սենյակը բերին սեղաններ, արագ-արագ դասավորեցին պատերի երկարությամբ և ամենուրեք շամպայնի շշեր դրին։ | Նրանց սեղմելով, կամաց-կամաց հասցրին հարևան սենյակը։ Շուտով այդ նույն սենյակը բերին սեղաններ, արագ-արագ դասավորեցին պատերի երկարությամբ և ամենուրեք շամպայնի շշեր դրին։ | ||
− | Ինչ-որ տեղ մի քանի լույսեր վառվեցին։ | + | Ինչ-որ տեղ մի քանի լույսեր վառվեցին։ Ժամանակ առ ժամանակ նրանց մեղմ լույսի միջով անցնում էր կայծակների՝ դրսից եկող բռնկումները, որոնց վայրկենական փայլի տակ մարդկային դեմքերի վրա մեռելային մի գունատություն էր իջնում, և ամեն ինչ մի ակնթարթ դադարում էր գոյություն ունենալուց։ Հետո ճայթում էր ամպրոպը, իր որոտի տակ խլացնելով բոլոր ձայները, իշխում էր ամեն ինչի վրա և սպառնում ամեն ինչին... Հետո նորից հայտնվում էր մեղմ լույսը և նրա հետ նաև կյանքը... և ամառային տոթը։ |
Ռավիկը ցույց տվեց շամպայններով սեղանները։ | Ռավիկը ցույց տվեց շամպայններով սեղանները։ | ||
Տող 152. | Տող 152. | ||
− | Մեքենան դանդաղ սահում էր իրիկնային Փարիզի փողոցներով։ Անձրևը կտկտացնում էր մեքենայի ծածկը, խլացնելով մնացած բոլոր ձայները։ Հոսող արծաթի միջից բարձրանում էր հաղթական կամարի վիթխարի գորշ զանգվածը և նորից անհետանում։ Ելիսեյան դաշտերում խանութների լուսավորված ցուցափեղկերը սահում, անցնում էին նրանց կողքով։ Ռոն Պուենից թարմության, ու ծաղիկհերի հոտ էր գալիս — դա երփներանգ բուրումնավետ մի ալիք էր ընդհանուր ծխի և միապաղաղության մեջ։ Ծովի պես ընդարձակ, տրիտոններով ու ծովային հրեշներով լցված, իրիկնային աղջամուղջում փռվել էր համաձայնության հրապարակը։ Որպես Վենետիկի հեռավոր ու շողշողուն արձագանք, լողացող մոտեցավ Ռիվոլի փողոցը իր լուսավորված կամարաշարքերով։ Ահա և գորշ, հավիտենական Լուվրը՝ անվերջանալի սրահներով, որոնց պատուհաններից կայծկլտում են լույսերը։ Հետո եկան առափնյա փողոցները՝ մարմանդ ու մթին ջրերի վրա կախված կամուրջներով։ Բեռնանավերը, մի բուքսիր, որի վրա տաքուկ մի լույս է թարթում, և որտեղ բարձած հազարավոր հայրենիքների տարագիրները կարծես սփոփանք են գտնում այդ լույսի խաղաղ ջերմությունից։ Սենան։ Զբոսայգիներ, ավտոբուսներ, աղմուկ, մարդիկ, խանութներ։ Լյուքսենբուրգյան պալատի երկաթյա վանդակները և նրանց հետևում գտնվող պարկը, ինչպես Ռիլկեի բանաստեղծությունը։ Մոնպառնաս գերեզմանատհունը, համր ու լքված։ Հին, նեղլիկ, իրար սեղմված փողոցներ, տներ, | + | Մեքենան դանդաղ սահում էր իրիկնային Փարիզի փողոցներով։ Անձրևը կտկտացնում էր մեքենայի ծածկը, խլացնելով մնացած բոլոր ձայները։ Հոսող արծաթի միջից բարձրանում էր հաղթական կամարի վիթխարի գորշ զանգվածը և նորից անհետանում։ Ելիսեյան դաշտերում խանութների լուսավորված ցուցափեղկերը սահում, անցնում էին նրանց կողքով։ Ռոն Պուենից թարմության, ու ծաղիկհերի հոտ էր գալիս — դա երփներանգ բուրումնավետ մի ալիք էր ընդհանուր ծխի և միապաղաղության մեջ։ Ծովի պես ընդարձակ, տրիտոններով ու ծովային հրեշներով լցված, իրիկնային աղջամուղջում փռվել էր համաձայնության հրապարակը։ Որպես Վենետիկի հեռավոր ու շողշողուն արձագանք, լողացող մոտեցավ Ռիվոլի փողոցը իր լուսավորված կամարաշարքերով։ Ահա և գորշ, հավիտենական Լուվրը՝ անվերջանալի սրահներով, որոնց պատուհաններից կայծկլտում են լույսերը։ Հետո եկան առափնյա փողոցները՝ մարմանդ ու մթին ջրերի վրա կախված կամուրջներով։ Բեռնանավերը, մի բուքսիր, որի վրա տաքուկ մի լույս է թարթում, և որտեղ բարձած հազարավոր հայրենիքների տարագիրները կարծես սփոփանք են գտնում այդ լույսի խաղաղ ջերմությունից։ Սենան։ Զբոսայգիներ, ավտոբուսներ, աղմուկ, մարդիկ, խանութներ։ Լյուքսենբուրգյան պալատի երկաթյա վանդակները և նրանց հետևում գտնվող պարկը, ինչպես Ռիլկեի բանաստեղծությունը։ Մոնպառնաս գերեզմանատհունը, համր ու լքված։ Հին, նեղլիկ, իրար սեղմված փողոցներ, տներ, անսպասելիորեն հայտնված անաղմուկ խաղաղ հրապարակներ, ծառեր, տների մի կողմի վրա ծռված ճակատներ, եկեղեցիներ, ժամանակից քայքայված հուշարձաններ, անձրևի տակ օրորվող լապտերներ, պիսուարներ, որոնք գետնի տակից այնպես էին ցցվել, կարծես ամրոցներ լինեն, նրբանցքներ, ժամով տրվող վաքրիկ հյուրանոցներ, և ապա հեռավոր անցյալի նեղլիկ քուլաներ, որոնց վրա գտնվող մաքուր ռոկոկո և բարոկկո ոճերով տները Ժպտում էին իրենց ճակատներով, հնամենի, երազկոտ դարբասներ, ինչպես Պրուստի վեպերում․․․ |
− | Կետ Հեգստրեմը լուռ նստել էր անկյունում։ Ռավիկը ծխում էր։ Նա տեսնում էր սիգարետի կրակը, բայց ծուխը չէր զգում։ Թվում էր, թե մեքենայի խավարի մեջ սիգարետը կորցրել է իր | + | Կետ Հեգստրեմը լուռ նստել էր անկյունում։ Ռավիկը ծխում էր։ Նա տեսնում էր սիգարետի կրակը, բայց ծուխը չէր զգում։ Թվում էր, թե մեքենայի խավարի մեջ սիգարետը կորցրել է իր նյութականությունը։ Եվ կամաց-կամաց ամեն ինչ նրան սկսեց անիրական թվալ — մեքենայով կատարվող այդ զբոսանքը, անձրևի տակ անաղմուկ գլորվող այդ մեքենան, նրանց կողքով ետ սահող փողոցները, անկյունում լուռ նստած այս կինը՝ իր պարահանդեսային զգեստով, նրա դեմքի վրայով սահող լապտերների լույսը, նրա ձեռքերը, որոնց վրա մահն արդեն իր կնիքն էր դրել, և որոնք անշարժ այնպես էին ընկած իր զգեստի դիպակի վրա, կարծես երբեք այլևս չէին շարժվելու — դա ցնորական Փարիզի միջով կատարվող ցնորական մի զբոսանք էր, համակված ինչ-որ պարզ փոխըմբռնումով և մոտալուտ հրաժեշտի չարտահայտված, անհիմն տխրությամբ։ |
Ռավիկը մտածում էր Հաակեի մասին։ Փորձում էր քննության առնել իր անելիքները։ Բայց կենտրոնանալ չէր կարողանում, թվում էր, թե մտքերը լուծվում են անձրևի մեջ։ Նա մտածում էր կարմրին տվող ոսկեգույն մազերով կնոջ մասին, որին ինքը վիրահատել էր։ Մտածում էր անձրևոտ այն երեկոյի մասին, որ անց էր կացրել Տաուբերի Ռոթենբուրգում մի կնոջ հետ, որին վաղուց մոռացել է։ Հետո հիշեց «Այզենհուտ» հյուրանոցի և անծանոթ ինչ-որ լուսամատից եկող ջութակի մեղեդին։ Հիշեց Ռոմբերգին, որին 1917 թվականին Ֆլանդրիայոլմ խաշխաշի դաշտի մեջ ամպրոպի ժամանակ կայծակը խփեց։ Այդ ամպրոպը երևակայորեն խառնվեց թնդանոթային փոթորկալից կրակին, կարծես աստված հոգնել էր մարդկանցից և իր բարձրությունից գնդակոծում էր երկիրը։ Հիշեց Հոտհոլստը, ծովային հետևակում ծառայող մի զինվորի հիշեց, որը հարմոնով մի զարհուրելի տխուր, անտանելի կարոտով լեցուն մեղեդի էր նվագում։ Հետո Հռոմը հիշեց, թափվող անձրևի տակ կանգնած Հռոմը... Հիշեց Ռուան տանող թաց խճուղին... համակենտրոնացման ճամբարը, հիշեց և բարաքները, որոնց տանիքները ծեծում էին նոյեմբերյան անվերջանալի անձրևները, և իսպանական սպանված գյուղացիներին, որոնց բաց բերաններում կուտակվել ու կանգնել էր անձրևի ջուրը․․․ Կլերի խոնավ, պայծառ դեմքը, ճանապարհը դեպի Հայդելբերգի համալսարանը, որ տոգորված էր յասամանի թանձր բույրով․․․ անցյալի կախարդական լապտերը... անցած-գնացած օրերի պատկերների անվերջանալի շարքերը, որ մեքենայի լուսամուտից դուրս սահում և անցնում են։ Թույն և սփոփանք․․․ | Ռավիկը մտածում էր Հաակեի մասին։ Փորձում էր քննության առնել իր անելիքները։ Բայց կենտրոնանալ չէր կարողանում, թվում էր, թե մտքերը լուծվում են անձրևի մեջ։ Նա մտածում էր կարմրին տվող ոսկեգույն մազերով կնոջ մասին, որին ինքը վիրահատել էր։ Մտածում էր անձրևոտ այն երեկոյի մասին, որ անց էր կացրել Տաուբերի Ռոթենբուրգում մի կնոջ հետ, որին վաղուց մոռացել է։ Հետո հիշեց «Այզենհուտ» հյուրանոցի և անծանոթ ինչ-որ լուսամատից եկող ջութակի մեղեդին։ Հիշեց Ռոմբերգին, որին 1917 թվականին Ֆլանդրիայոլմ խաշխաշի դաշտի մեջ ամպրոպի ժամանակ կայծակը խփեց։ Այդ ամպրոպը երևակայորեն խառնվեց թնդանոթային փոթորկալից կրակին, կարծես աստված հոգնել էր մարդկանցից և իր բարձրությունից գնդակոծում էր երկիրը։ Հիշեց Հոտհոլստը, ծովային հետևակում ծառայող մի զինվորի հիշեց, որը հարմոնով մի զարհուրելի տխուր, անտանելի կարոտով լեցուն մեղեդի էր նվագում։ Հետո Հռոմը հիշեց, թափվող անձրևի տակ կանգնած Հռոմը... Հիշեց Ռուան տանող թաց խճուղին... համակենտրոնացման ճամբարը, հիշեց և բարաքները, որոնց տանիքները ծեծում էին նոյեմբերյան անվերջանալի անձրևները, և իսպանական սպանված գյուղացիներին, որոնց բաց բերաններում կուտակվել ու կանգնել էր անձրևի ջուրը․․․ Կլերի խոնավ, պայծառ դեմքը, ճանապարհը դեպի Հայդելբերգի համալսարանը, որ տոգորված էր յասամանի թանձր բույրով․․․ անցյալի կախարդական լապտերը... անցած-գնացած օրերի պատկերների անվերջանալի շարքերը, որ մեքենայի լուսամուտից դուրս սահում և անցնում են։ Թույն և սփոփանք․․․ | ||
Տող 213. | Տող 213. | ||
— Նկարները։ Նկարները նույնպես նրանն են։ Նա ինձ ասում էր, որ դրանք արժեքավոր նկարներ են։ Նրա ասելով, դրանք շատ ավելին արժեն, քան սենյակի վարձն է։ Ես կուզեի, որ դուք մի անգամ նայեիք, տեսնեիք իսկապե՞ս այդպես է։ | — Նկարները։ Նկարները նույնպես նրանն են։ Նա ինձ ասում էր, որ դրանք արժեքավոր նկարներ են։ Նրա ասելով, դրանք շատ ավելին արժեն, քան սենյակի վարձն է։ Ես կուզեի, որ դուք մի անգամ նայեիք, տեսնեիք իսկապե՞ս այդպես է։ | ||
− | Ռավիկը մինչ այդ | + | Ռավիկը մինչ այդ ուշադրություն չէր դարձրել պատերին։ Նա աչքերը բարձրացրեց։ Նրա առաջ, մահճակալի վերևը, կախված էր Արլի պեյզաժը — Վան-Գոգի ամենալավ շրջանի նկարներից։ Ռավիկը ավելի մոտեցավ։ Կասկածը վերանում էր, դա իր՝ Վան-Գոգի նկարածն էր։ |
— Ապա մի նայեք, իսկական խզբզանք է, ճի՞շտ է,— հարցրեց տիրուհին, նայելով Ռավիկի կողմը։— Եվ այդ ծուռտիկ-մուռտիկ խզբզանքները իրենցից ծառե՞ր են ներկայացնում... Բա այս մեկը... ապա մի նայեք․․․ | — Ապա մի նայեք, իսկական խզբզանք է, ճի՞շտ է,— հարցրեց տիրուհին, նայելով Ռավիկի կողմը։— Եվ այդ ծուռտիկ-մուռտիկ խզբզանքները իրենցից ծառե՞ր են ներկայացնում... Բա այս մեկը... ապա մի նայեք․․․ | ||
Տող 231. | Տող 231. | ||
Այդ երեք նկարն էլ կախված էին առանց շրջանակների։ Պատերի կեղտոտ պաստառների վրա նրանք թվում էին ուրիշ աշխարհի վրա բացվող լուսավոր պատուհաններ։ | Այդ երեք նկարն էլ կախված էին առանց շրջանակների։ Պատերի կեղտոտ պաստառների վրա նրանք թվում էին ուրիշ աշխարհի վրա բացվող լուսավոր պատուհաններ։ | ||
− | — Գոնե ոսկեզօծ շրջանակների մեջ դրած լինեին։ Էլի | + | — Գոնե ոսկեզօծ շրջանակների մեջ դրած լինեին։ Էլի մարդ կարող էր հուսալ, թե մի բան կտան... իսկ այդպես... Ես այդպես էլ գիտեի, որ մի զիբիլ գլուխս պետք է կապի... Լավություն անողի օրն էլ սա է։ |
— Ես ձեզ խորհուրդ չէի տա այդ նկարները վերցնել,— ասաց տիրուհուն Ռավիկը։ | — Ես ձեզ խորհուրդ չէի տա այդ նկարները վերցնել,— ասաց տիրուհուն Ռավիկը։ | ||
Տող 259. | Տող 259. | ||
— Գիտեմ։ Կարո՞ղ եք հիմա տալ։ | — Գիտեմ։ Կարո՞ղ եք հիմա տալ։ | ||
− | — Այո, իհարկե։ Բայց փողը մոտս չէ։ | + | — Այո, իհարկե։ Բայց փողը մոտս չէ։ Դրամարկղը ներքևում է։ Հիմա ես կգնամ, կմանրեմ։ |
Տիրուհին խիստ վիրավորված տեսքով հեռացավ։ Ռոզենֆելդը նայեց Ռավիկին։ | Տիրուհին խիստ վիրավորված տեսքով հեռացավ։ Ռոզենֆելդը նայեց Ռավիկին։ | ||
Տող 281. | Տող 281. | ||
— Պարզապես մարդ ստիպված է ռիսկի դիմել։ Ապահովագրելը ինձ վրա շատ թանկ կնստի։ | — Պարզապես մարդ ստիպված է ռիսկի դիմել։ Ապահովագրելը ինձ վրա շատ թանկ կնստի։ | ||
− | Ռավիկը նայեց Վան- | + | Ռավիկը նայեց Վան-Գոգի պեյզաժին։ Դա ամենաքիչը հարյուր միլիոն ֆրանկ արժի։ Ռոզենֆելդը հետևում էր Ռավիկի հայացքին։ |
— Ես գիտեմ, ինչ եք մտածում։ Այդպիսի նկարներ ունեցողը նաև պետք է փող ունենա դրանք ապահովագրելու համար։ Բայց ես փող չունեմ։ Ես այդ նկարներով եմ ապրում։ Կամաց-կամաց դրանք վաճառում եմ, թեև վաճառում եմ մեծ ափսոսանքով։ | — Ես գիտեմ, ինչ եք մտածում։ Այդպիսի նկարներ ունեցողը նաև պետք է փող ունենա դրանք ապահովագրելու համար։ Բայց ես փող չունեմ։ Ես այդ նկարներով եմ ապրում։ Կամաց-կամաց դրանք վաճառում եմ, թեև վաճառում եմ մեծ ափսոսանքով։ |
Ընթացիկ տարբերակը 22:00, 23 Հուլիսի 2015-ի դրությամբ
Հաղթական կամար | |
◀ Հաղթական կամար - XXV գլուխ | Հաղթական կամար - XXVII գլուխ ▶ |
Մեքենան կանգ առավ Վոժիրար փողոցի անկյունում։
― Ի՞նչ պատահեց,— հարցրեց Ռավիկը։
― Ցույց է,— պատասխանեց վարորդը, առանց շրջվելու։— Այս անգամ կոմունիստներն են։
Ռավիկը աչքը դցեց դեպի Կետ Հեգստրեմը, որը, սլացիկ ու նուրբ, նստել էր անկյունում, հագին Լյուդովիկոս XIV-ի պալատական օրիորդի զգեստներ։ Կետ Հեգստրեմի երեսը ծածկող վարդագույն պուդրայի հաստ շերտը չէր կարողացել քողարկել նրա նիհարած դեմքի գունատությունը։
— Շատ հետաքրքիր է,— ասաց Ռավիկը։— Հիմա 1939 թվի հուլիսն է։ Հինգ րոպե առաջ այստեղից անցել են «Հրեխաչերի» ֆաշիստական ցուցարարների շարքերը, հիմա անցնում են կոմունիստները... իսկ մենք էլ երկուսով զարդարվել ենք XIV դարի կոստյումներով, Լավ է, չէ՞, Կետ։
— Ոչինչ, այսպես էլ կարելի է,— ասաց նա ժպտալով։
Ռավիկը նայեց իր թեթև կոշիկներին։ Իրադրությունը, որի մեջ նա գտնվում էր, խիստ ծիծաղելի էր։ Եթե չխոսենք այն մասին, որ պատահած ոստիկանը կարող էր իսկույն բանտարկել նրան։
— Գուցե ուրի՞շ ճանապարհով գնանք,— հարցրեց Կետ Հեգստրեմին վարորդը։
— Դուք չեք կարող այստեղ մեքենան շրջել,— ասաց Ռավիկը,— մեր հետևից շատ մեքենաներ են կուտակվել։
Ցույցի մասնակիցները հանգիստ շարժվում էին հատող փողոցի երկարությամբ։ Նրանք իրենց հետ տանում էին դրոշներ ու տրանսպարանտներ։ Ոչ ոք չէր երգում։ Ոստիկանների հսկայական մի խումբ ուղեկցում էր նրանց շարքերին։ Վոժիրար փողոցի անկյունում հավաքվել ու աննկատելի կանգնել էին մի խումբ ուրիշ ոստիկաններ։ Նրանք բոլորը հեծանիվներով էին, նրանցից մեկը փողոցի երկարությամբ այսուայն կողմ էր քայլում, հսկելով փողոցը։ Նա մոտեցավ Կետ Հեգստրեմի մեքենային, աչքածեց մեջը և, առանց դեմքի որևէ մկան իսկ շարժելու, շարունակեց ճանապարհը։
Կետ Հեգստրեմի աչքից չվրիպեց Ռավիկի հայացքը։
— Նրա համար մենք նորություն չենք,— ասաց Կետը։— Նա տեղյակ է սրան։ Ոստիկանությունը ամեն ինչ գիտե։ Մոնֆորների մոտ տեղի ունեցող պարահանդեսը ամառային սեզոնի գլխավոր իրադարձությունն է։ Նրանց տունն ու այգին շրջապատված են լինելու ոստիկաններով։
— Դա ինձ վերին աստիճանի հանգստացնում է։
Կետ Հեգստրեմը ժպտաց։ Նա չգիտեր, որ Ռավիկը Ֆրանսիայում անլեգալ է ապրում։
— Փարիզում ոչ մի տեղ այնքան թանկարժեք ակնեղեններ չեն լինում, որքան Մոնֆորների պարահանդեսին։ Իսկական պատմական կոստյումներ և իսկական ակնեղեն։ Ոստիկանությունն այսպիսի օրերին չի սիրում ռիսկի դիմել։ Մասնակիցների մեջ իհարկե, կարող են նաև դետեկտիվներ լինել։
— Այդպես զգեստավորվա՞ծ։
— Հնարավոր է։ Իսկ ի՞նչ կա որ։
— Ոչինչ, պարզապես լավ է, որ իմացա։ Թե չէ ես մտադրություն ունեի Ռոտշիլդյան զմրուխտները թռցնել։
Կետ Հեգստրեմը մեքենայի ապակին փոքր-ինչ իջեցրեց։
— Այս բոլորը ձեզ համար ձանձրալի է, ես դա գիտեմ։ Բայց տվյալ դեպքում ոչինչ ձեզ չի օգնի։ Դուք պետք է մնաք ինձ հետ։
— Ամենևին էլ ձանձրալի չէ։ Ընդհակառակը։ Ես ուղղակի չգիտեի, թե եթե այս պարահանդեսը չլիներ, ինչ պետք է անեի։ Դուք այն ասեք, խմելու բան կա՞։
— Ես կարծում եմ։ Իսկ եթե նույնիսկ չլինի, բավական է մի փոքր գլխով անեմ ավագ սպասավորին, իսկույն հարցը կլուծվի։ Նա ինձ լավ է ճանաչում։
Դեռ շարունակվում էր սալարկի վրայից լսվել ցույցի մասնակիցների ոտքերի դոփյունը։ Նրանք գնում էին ոչ թե շարքերով, այլ ցաքուցրիվ, ինչպես հոգնած մարդկանց մի բազմություն։
— Դուք ո՞ր դարում կցանկանայիք ապրել, եթե դրա ընտրությունը ձեզ թողնեին,— հարցրեց Կետ Հեգստրեմը։
— Այս։ Այլապես ես վաղուց մեռած կլինեի, և հիմա իմ կոստյումով որևէ մի ապուշ կգնար Մոնֆորների պարահանդեսին։
― Ես դա նկատի չանեմ։ Ես ուզում էի իմանալ, թե դուք ո՞ր դարում կցանկանայիք նորից ապրել ձեր կյանքը։
Ռավիկը աչքը գցեց իր կոստյումի թավշյա թևքին։
— Միևնույն է, այս,— ասաց նա,— մեր այս նույն քսաներորդ դարում։ Թող որ սա ամենազզվելի, արյունահեղ, ապականված, ամենաանգույն, վախկոտ և կեղտոտ դարն է — միևնույն է, դարձյալ այս դարում։
— Ես ոչ։— Կետ Հեգստրեմը ձեռքերն այնպես սեղմեց իրար, կարծես մրսելիս լիներ։ Փափուկ դիպակը ծածկեց նրա բարալիկ դաստակները։— Նորի՞ց ապրել մեր դարում,— ասաց նա։— Ոչ մի դեպքում։ Ավելի լավ է տասնյոթերորդ դարում, կամ նույնիսկ ավելի առաջ։ Մի խոսքով, որ դարում ուզում է լինի, միայն թե ոչ այս։ Ընդամենը մի քանի ամիս է, ինչ ես հանգել եմ այդ եզրակացությանը։ Առաջ ես այդ մասին չէի մտածում։— Նա ապակին ամբողջապես իջեցրեց։— Սոսկալի շոգ է։ Եվ տոթ, ուղղակի շնչելու օդ չկա։ Դեռ չվերջացա՞վ։
— Վերջանալու վրա է։
Կամբրոն փողոցի կողմից մի կրակոցի ձայն եկավ։ Անկյունում կանգնած ոստիկանները վայրկենապես ցատկեցին հեծանիվների վրա։ Ինչ-որ կին մի ճիչ արձակեց։ Բազմության միջով խուլ մի քրթմնջյուն անցավ։ Ոմանք սկսեցին փախչել։ Ոստիկանները սեղմելով պեդալներին ու թափահարելով իրենց մահակները, խրվեցին ցույցի մասնակիցների բազմության մեջ։
— Ի՞նչ պատահեց,— վախեցած հարցրեց Կետ Հեգսարեմը։
— Ոչինչ։ Մեքենայի ակը պայթեց։
Վարորդը շրջվեց։ Նրա դեմքի արտահայտությունը փոխված էր։
— Շուն շանորդիք...— զայրույթով ասաց նա։
— Քշեք, գնացեք,— ընդհատելով նրան, վրա բերեց Ռավիկը։— Հիմա արդեն կարելի է գնալ։
Խաչմերուկն այնպես էր դատարկվել, կարծես քամին բոլորին քշած, տարած լիներ։
— Քշեք, քշեք գնանք,— կրկնեց Ռավիկը։
Կամբրոն փողոցի կողմից ճիչերի ձայն էր գալիս։ Նորից կրակոցի ձայն լսվեց։ Վարորդը մեքենան շարժեց առաջ։
Նրանք կանգնած էին այգուն նայող տերրասում։ Պարահանդեսի մասնակիցները բոլորը կոստյումներ հագած ամբոխվել էին այդտեղ։ Ծառերի տակի մութ ստվերներում բացվել էին վարդերը։ Վառվող մոմերի ջերմ բոցերը ծածանվում էին քամուց։ Տաղավարներից մեկում մի փոքրիկ նվագախումբ մենուետ էր նվագում։ Ամբողջ այդ իրադրությունը Վատտոյի նկարի վերակենդանացած պատկերն էր հիշեցնում։
— Գեղեցի՞կ է,— հարցրեց Կետ Հեգստրեմը։
— Շատ։
— Իսկապե՞ս հավանում եք։
— Այո, Կետ։ Գոնե եթե հեռվից ես նայում։
— Եկեք այգու միջով մի քիչ քայլենք։
Բարձր, դարավոր ծառերի տակ մի անիրական տեսարան էր բացվել։ Հազարավոր մոմերի ծածանվող լույսերը փողփողում էին արծաթագույն ու ոսկերանգ դիպակների վրա, վարդագույն, բիլ և ծովի կանաչությունն ունեցող թանկարժեք թավիշներին։ Լույսերի ցոլքերը ողողում էին պարիկներն ու կանացի մերկ, պուդրայած ուսերը։ Շրջապատը լցված էր ջութակների քնքուշ երաժշտությամբ։ Ծանրաբարո ետ ու առաջ էին քայլում պարահանդես եկած բազմաթիվ զույգեր ու խմբեր, փայլփլում էին սրերի դաստապանները, շատրվանը քչքչում էր, այգու խորքում մթին էր տալիս շիմշատե կնտած անտառակը։ Ամեն ինչում ընդհանուր ոճը պահպանված էր։ Զգեստավորված էին նույնիսկ ծառաները։ Ռավիկը որոշեց, որ դետեկտիվները երևի նույնպես դիմակահանդեսային զգեստներ ունեն իրենց հագին։ Ամենևին էլ զարմանալի չէր լինի, եթե հանկարծ մարդու մոտենար Մոլիերը կամ Ռասինը և բանտարկեր։ Կամ թե չէ պալատական թզուկը։
Ռավիկը հայացքը բարձրացրեց։ Նրա ձեռքին ջրի մի մեծ, գոլ կաթիլ ընկավ։ Կարմրավուն երկինքը մթնգել էր։
— Հիմա անձրև կգա, Կետ,— ասաց Ռավիկը։
— Ոչ։ Դա անհնար է։ Տոնակատարությունը լրիվ կխանգարվի։
— Ի՞նչ կարող ես անել։ Արագ քայլեք։
Ռավիկը թևանցուկ արեց Կետին և տարավ դեպի տերրասը։ Նրանք հազիվ էին տեղ հասել, երբ անձրևը շռռալով թափվեց երկնքից։ Եվ թափվում էր այնքան հորդ և այնպիսի թափով, որ լապտերների մեջ վառվող մոմերը բոլորը հանգան։ Մի քանի վայրկյանից հետո դեկորատիվ պաննոները թրջված ու գույնը տված քրջերի նման կախվեցին։ Խուճապ սկսվեց։ Մարկիզները, դքսուհիները և պալատական օրիորդները, դիպակե փեշները վեր քաշած, խուժեցին դեպի տերրասը։ Կոմսերը, ֆելդմարշալները և մյուս բոլոր գերազանցությունները ամեն ճիգ գործադրում էին՝ իրենց պարիկները փրկելու համար։ Չալպուտուրիկ, վախվորած հավերի նման նրանք տերրասում հավաքվել էին իրար գլխի։ Անձրևի ջուրը թափվում էր նրանց պարիկների վրա, հոսում օձիքներից ու դեկոլտեներից ներս, լվանում պուդրաներն ու երեսներին կարմրություն տվող ներկերը։ Փայլատակեց սպիտակին տվող կայծակը։ Այգու մեջ բռնկվեց ու հանգավ աղոտ մի լույս։ Հետո ամպրոպը ճայթեց ու թնդաց ծանրորեն։
Կետ Հեգստրեմը, պինդ կպած Ռավիկին, անշարժ կանգնել էր տենտի տակ։
— Այսպիսի բան երբեք չէր եղել,— ասաց նա շփոթահար։— Ես ամեն տարի եղել եմ այստեղ, ոչ մի պարահանդես բաց չեմ թողել, բայց այսպիսի բան երբեք չէր պատահել։
— Զմրուխտներ թռցնելու ամենափայլուն ժամանակն է,— ասաց Ռավիկը։
— Իսկապես որ... Աստվա՜ծ իմ, ինչ զզվելի բան է...
— Պլաշչներ հագած և ձեռքներին՝ հովանոցներ, ծառաներն այգում այս ու այն կողմ էին վազվզում։ Նրանց մետաքսյա կոշիկները ժամանակակից վերարկուների տակից տարօրինակորեն աչք էին ծակում։ Ծառաները դեպի տերրաս էին բերում վերջին մոլորված ու թրջված պալատական օրիորդներին, փնտրում էին կորած թիկնոցներն ու մյուս իրերը։ Ծառաներից մեկը իր հսկայական ձեռքին զգուշորեն բռնած մի զույգ նրբագեղ ոսկեգույն կոշիկ բերեց։ Անձրևը շփշփալով թափվում էր դատարկ սեղաններին և այնպես էր կտկտում պրկված տենտերի վրա, որ թվում էր, թե երկինքը բյուրեղյա փայտիկներով անծանոթ ինչ-որ այգանվագ է զարկում։
— Եկեք ներս գնանք,— ասաց Կետ Հեգստրեմը։
Տան սենյակները չափազանց փոքր էին այդ թվով հյուրերի համար։ Ըստ երևույթին, ոչ ոքի մտքով չէր անցել, թե եղանակը կարող է փչանալ։ Սենյակներում դեռ կանգնած էր ամառային օրվա տոթը, որը մարդկային իրարանցման ու թրջված մարմիններից բարձրացած գոլորշու հետևանքով էլ ավելի անտանելի էր դարձել։ Կանացի լայն կոստյումները ճմրթվել էին։ Մետաքսյա շորերի փեշերը, ընկնելով ոտքերի տակ, ճղճղվում էին: Բոլորն այնպես էին սեղմվել միմյանց, որ շարժվելու հնարավորություն չկար։
Ռավիկը Կետ Հեգստրեմի հետ կանգնած էր դռան կողքին։ Նրա դիմաց շնչում էր «մարքիզուհի դե Մոնտեսպանը», որի մազերը թրջվել ու թաղկել էին։ Մարքիզուհու ծակոտկեն պարանոցին գցած էր տանձանման բրիլյանտներից մի մանյակ։ Նա հիմա նման էր դիմակահանդեսում գտնվող անձրևի տակ ընկած բանջարեղեն վաճառողի։ Նրա կողքին խռպոտված հազում էր ճաղատ գլխով, անմորուք մի մարդ։ Ռավիկը ճանաչեց նրան։ Դա Բլանշերն էր, արտաքին գործոց մինիստրության պաշտոնյաներից մեկը, որը հագնվել էր Կոլբերի նման։ Նրա մոտ կանգնած էին երկու գեղեցիկ, նրբիրան պալատական օրիորդներ, որոնք պրոֆիլով քերծեների էին նման։ Հրեա մի բարոն, որը շատ գեր և բարձր, սուր ձայն ունեցող մարդ էր, գլխարկը թանկագին քարերի մեջ կորած, վավաշոտությամբ մաժում էր նրանց ուսերը։ Պաժերի նման հագնված մի քանի լատինաամերիկացիներ ուշադիր ու զարմանքով նրան էին նայում։ Նրանց միջև կանգնած էր մարքիզուհի Լավալերին պատկերող, ընկած հրեշտակի դեմքով կոմսուհի Բելլենը, որի վրա բազմաթիվ սուտակներ կային։ Ռավիկը հիշեց, որ ուղիղ մի տարի առաջ Դյուրանի դիագնոզի հիման վրա ինքը հեռացրեց նրա ձվարանները։ Դրանք բոլորը Դյուրանի ծխից էին։ Մի քանի քայլ այն կողմը նա նկատեց երիտասարդ և վերին աստիճանի հարուստ բարոնուհի Ռամպլերին։ Նա ամուսնացել էր ինչ-որ անգլիացու հետ և, շատ ժամանակ չանցած, Ռավիկը հեռացրել էր նրա արգանդը։ Վիրահատությունը կատարվել էր Դյուրանի սխալ դիագնոզի հիման վրա, որի համար նա հիսուն հազար ֆրանկ հոնորար էր ստացել։ Այդ մասին գաղտնաբար Ռավիկին հաղորդել էր Դյուրանի քարտուղարուհին։ Իսկ իր աշխատանքի համար Ռավիկն ստացել էր ընդամենը երկու հարյուր ֆրանկ։ Մինչդեռ այդ կինը կորցրել էր իր կյանքից ամենաքիչը տասը տարի և երեխա ունենալու հնարավորությունը։
Անձրևի հոտը, սենյակներում ծանրացած օդը և ամառային շոգից ու գոլորշիացումներից առաջացած տոթը խառնվել էին դուխիների, քրտնքի և թաց մազերի հոտերի հետ։ Բոլորի երեսները, որոնց վրայից անձրևը լվացել էր ու տարել ամբողջ գրիմը և կոսմետիկան, մի տեսակ տհաճ, մերկ տեսք ունեին՝ պարիկների տակ։ Ռավիկը նայեց շարջը։ Ամենուրեք գեղեցկություն էր, ոգևորություն և սկեպտիկ ինտելեկտ։ Սակայն նրա փորձված աչքը նկատում էր նաև հիվանդությունների ամենափոքրիկ նշանները, և ամենակատարյալ արտաքինը չէր կարող նրան մոլորության մեջ գցել։ Նա գիտեր, որ հասարակության որոշ խավեր բոլոր դարաշրջաններում միևնույնն են մնում, անկախ նրանից, թե այդ դարաշրշանն ինչպիսին է — մեծ է թե փոքր։ Սակայն դրա հետ միասին նա գիտեր նաև թե ինչպիսի հիվանդություններ և նեխման պրոցեսներ գոյություն ունեն, և անսխալ տեսնում էր քայքայման նշանները։ Անկանոն և թուլացած սեռական կյանքը, սեփական թուլություններին զիջողություններ անելը, կոփվածություն և ուժ չտվող սպորտը, նրբամտություն չունեցող ոգին, հանուն սրախոսության արված սրախոսությունը և, վերջապես, հոգնած եռանդը, որ շռայլվում է ծաղրանքների, սիրային մանրմունր ինտրիգների, չնչին ագահություններ դրսևորելու, ցուցադրական ֆատալիզմի և տրտում, աննպատակ գոյության վրա։ Աշխարհն այստեղից փրկություն ունենալ չի կարող, մտածեց Ռավիկը։ Ուրեմն, որտեղի՞ց կարող է։
Նա նայեց Կետ Հեգստրեմին։
— Դժվար թե ձեզ այստեղ խմելու բան բերեն,— ասաց Կետ Հեգստրեմը։— Սպասավորներին չի հաշողվի հասնել այստեղ։
— Ոչինչ։
Նրանց սեղմելով, կամաց-կամաց հասցրին հարևան սենյակը։ Շուտով այդ նույն սենյակը բերին սեղաններ, արագ-արագ դասավորեցին պատերի երկարությամբ և ամենուրեք շամպայնի շշեր դրին։
Ինչ-որ տեղ մի քանի լույսեր վառվեցին։ Ժամանակ առ ժամանակ նրանց մեղմ լույսի միջով անցնում էր կայծակների՝ դրսից եկող բռնկումները, որոնց վայրկենական փայլի տակ մարդկային դեմքերի վրա մեռելային մի գունատություն էր իջնում, և ամեն ինչ մի ակնթարթ դադարում էր գոյություն ունենալուց։ Հետո ճայթում էր ամպրոպը, իր որոտի տակ խլացնելով բոլոր ձայները, իշխում էր ամեն ինչի վրա և սպառնում ամեն ինչին... Հետո նորից հայտնվում էր մեղմ լույսը և նրա հետ նաև կյանքը... և ամառային տոթը։
Ռավիկը ցույց տվեց շամպայններով սեղանները։
— Կխմե՞ք, գնամ, բերեմ,— հարցրեց նա։
— Ոչ։ Շատ շոգ է։― Կետ Հեգստրեմը նայեց նրան։― Ահա և ձեզ իմ տոնը։
— Երևի շուտով անձրևը կտրվի,— ասաց Ռավիկը։
— Չեմ կարծում։ Իսկ եթե կտրվի էլ, միևնույն է, ամեն ինչ արդեն փչացրեց։ Գիտե՞ք ինչ։ Եկեք գնանք․․․
— Եկեք։ Ես էլ էի այդ մասին մտածում։ Այստեղ, կարծես, ֆրանսիական հեղափոխության նախօրեն լինի։ Թվում է, թե հիմա ուր որ է կհայտնվեն սանկյուլոտները։
Մինչև նրանք, ճեղքելով մարդկային բազմությունը, հասան ելքին, ահագին ժամանակ անցավ։ Կետ Հեգստրեմի կոստյումն այնպիսի տեսք ուներ, կարծես, ժամեր շարունակ հագին էր քնել։
Դրսում անձրևը դեռ նույն ծանր ու հորդ շիթերով երկնքից ցած էր թափվում։ Դիմացը գտնվող տների ուրվագծերն այնպես էին տարրալուծվել անձրևի շղարշի հետևանքով, որ թվում էր, թե մարդ դրանց նայում է ծաղկախանութի ցուցափեղկի ջրաողող ապակու միջով։ Մեքենան մոտեցավ։
— Ո՞ւր եք ուզում,— հարցրեց Ռավիկը Կետ Հեգստրեմին,— հյուրանո՞ց։
— Դեռ ոչ։ Բայց միևնույն է, այս կոստյումներով որևէ տեղ գնալ հնարավոր չէ։ Եկեք պարզապես նստենք, թող մեզ պտույտ տա քաղաքով։
Մեքենան դանդաղ սահում էր իրիկնային Փարիզի փողոցներով։ Անձրևը կտկտացնում էր մեքենայի ծածկը, խլացնելով մնացած բոլոր ձայները։ Հոսող արծաթի միջից բարձրանում էր հաղթական կամարի վիթխարի գորշ զանգվածը և նորից անհետանում։ Ելիսեյան դաշտերում խանութների լուսավորված ցուցափեղկերը սահում, անցնում էին նրանց կողքով։ Ռոն Պուենից թարմության, ու ծաղիկհերի հոտ էր գալիս — դա երփներանգ բուրումնավետ մի ալիք էր ընդհանուր ծխի և միապաղաղության մեջ։ Ծովի պես ընդարձակ, տրիտոններով ու ծովային հրեշներով լցված, իրիկնային աղջամուղջում փռվել էր համաձայնության հրապարակը։ Որպես Վենետիկի հեռավոր ու շողշողուն արձագանք, լողացող մոտեցավ Ռիվոլի փողոցը իր լուսավորված կամարաշարքերով։ Ահա և գորշ, հավիտենական Լուվրը՝ անվերջանալի սրահներով, որոնց պատուհաններից կայծկլտում են լույսերը։ Հետո եկան առափնյա փողոցները՝ մարմանդ ու մթին ջրերի վրա կախված կամուրջներով։ Բեռնանավերը, մի բուքսիր, որի վրա տաքուկ մի լույս է թարթում, և որտեղ բարձած հազարավոր հայրենիքների տարագիրները կարծես սփոփանք են գտնում այդ լույսի խաղաղ ջերմությունից։ Սենան։ Զբոսայգիներ, ավտոբուսներ, աղմուկ, մարդիկ, խանութներ։ Լյուքսենբուրգյան պալատի երկաթյա վանդակները և նրանց հետևում գտնվող պարկը, ինչպես Ռիլկեի բանաստեղծությունը։ Մոնպառնաս գերեզմանատհունը, համր ու լքված։ Հին, նեղլիկ, իրար սեղմված փողոցներ, տներ, անսպասելիորեն հայտնված անաղմուկ խաղաղ հրապարակներ, ծառեր, տների մի կողմի վրա ծռված ճակատներ, եկեղեցիներ, ժամանակից քայքայված հուշարձաններ, անձրևի տակ օրորվող լապտերներ, պիսուարներ, որոնք գետնի տակից այնպես էին ցցվել, կարծես ամրոցներ լինեն, նրբանցքներ, ժամով տրվող վաքրիկ հյուրանոցներ, և ապա հեռավոր անցյալի նեղլիկ քուլաներ, որոնց վրա գտնվող մաքուր ռոկոկո և բարոկկո ոճերով տները Ժպտում էին իրենց ճակատներով, հնամենի, երազկոտ դարբասներ, ինչպես Պրուստի վեպերում․․․
Կետ Հեգստրեմը լուռ նստել էր անկյունում։ Ռավիկը ծխում էր։ Նա տեսնում էր սիգարետի կրակը, բայց ծուխը չէր զգում։ Թվում էր, թե մեքենայի խավարի մեջ սիգարետը կորցրել է իր նյութականությունը։ Եվ կամաց-կամաց ամեն ինչ նրան սկսեց անիրական թվալ — մեքենայով կատարվող այդ զբոսանքը, անձրևի տակ անաղմուկ գլորվող այդ մեքենան, նրանց կողքով ետ սահող փողոցները, անկյունում լուռ նստած այս կինը՝ իր պարահանդեսային զգեստով, նրա դեմքի վրայով սահող լապտերների լույսը, նրա ձեռքերը, որոնց վրա մահն արդեն իր կնիքն էր դրել, և որոնք անշարժ այնպես էին ընկած իր զգեստի դիպակի վրա, կարծես երբեք այլևս չէին շարժվելու — դա ցնորական Փարիզի միջով կատարվող ցնորական մի զբոսանք էր, համակված ինչ-որ պարզ փոխըմբռնումով և մոտալուտ հրաժեշտի չարտահայտված, անհիմն տխրությամբ։
Ռավիկը մտածում էր Հաակեի մասին։ Փորձում էր քննության առնել իր անելիքները։ Բայց կենտրոնանալ չէր կարողանում, թվում էր, թե մտքերը լուծվում են անձրևի մեջ։ Նա մտածում էր կարմրին տվող ոսկեգույն մազերով կնոջ մասին, որին ինքը վիրահատել էր։ Մտածում էր անձրևոտ այն երեկոյի մասին, որ անց էր կացրել Տաուբերի Ռոթենբուրգում մի կնոջ հետ, որին վաղուց մոռացել է։ Հետո հիշեց «Այզենհուտ» հյուրանոցի և անծանոթ ինչ-որ լուսամատից եկող ջութակի մեղեդին։ Հիշեց Ռոմբերգին, որին 1917 թվականին Ֆլանդրիայոլմ խաշխաշի դաշտի մեջ ամպրոպի ժամանակ կայծակը խփեց։ Այդ ամպրոպը երևակայորեն խառնվեց թնդանոթային փոթորկալից կրակին, կարծես աստված հոգնել էր մարդկանցից և իր բարձրությունից գնդակոծում էր երկիրը։ Հիշեց Հոտհոլստը, ծովային հետևակում ծառայող մի զինվորի հիշեց, որը հարմոնով մի զարհուրելի տխուր, անտանելի կարոտով լեցուն մեղեդի էր նվագում։ Հետո Հռոմը հիշեց, թափվող անձրևի տակ կանգնած Հռոմը... Հիշեց Ռուան տանող թաց խճուղին... համակենտրոնացման ճամբարը, հիշեց և բարաքները, որոնց տանիքները ծեծում էին նոյեմբերյան անվերջանալի անձրևները, և իսպանական սպանված գյուղացիներին, որոնց բաց բերաններում կուտակվել ու կանգնել էր անձրևի ջուրը․․․ Կլերի խոնավ, պայծառ դեմքը, ճանապարհը դեպի Հայդելբերգի համալսարանը, որ տոգորված էր յասամանի թանձր բույրով․․․ անցյալի կախարդական լապտերը... անցած-գնացած օրերի պատկերների անվերջանալի շարքերը, որ մեքենայի լուսամուտից դուրս սահում և անցնում են։ Թույն և սփոփանք․․․
Ռավիկը ճզմելով հանգցրեց սիգարետը և շտկվեց։ Բավական է։ Շատ ետ նայողը կարող է կամ որևէ բանի կպչել, կամ սայթաքել ու վայր ընկնել։
Մեքենան բարձրանում էր Մոնմարտրի նեղլիկ վաղոցներով։ Անձրևն արդեն կտրվել էր։ Երկնքում սահում էին ամպերը, ծանր, շտապողական արծաթազօծ եզրերով ― հղի մայրեր, որոնք շտապում էին մի կտոր լուսին ծննդաբերել։ Կետ Հեգստրեմը վարորդին խնդրեց մեքենան կանգնեցնել։ Նրանք իջան մեքենայից և ոտքով մի քանի նրբանցք բարձրացան վերև ու թեքվեցին դեպի անկյուններից մեկը։ Հանկարծ նրանց աչքի առաջ ներքևում փռվեց ամբողջ Փարիզը։ Վիթխարի, առկայծող, թաց Փարիզը, Փարիզը, որտեղ փողոցներ էին, հրապարակներ, որտեղ զիշեր էր, ամպեր էին և լուսին։ Զբոսայգիների օղակներ, սպիտակին տվող բլրալանջեր, աշտարակներ, անհամար տանիքներ, լույսի դեմ նետված խավար։ Փարիզ։ Հորիզոնից եկող քամի, փայլփլող հարթավայր, կամուրջներ, որոնք կարծես լույսից ու ստվերից են հյուսված, հեռվում Սենայի վրա կախված տեղատարափ անձրև, մեքենաների անհամար լույսեր։ Փարիզ։ Գիշերվա խավարից դուրս եկած քաղաք, կյանքի դզզոցով լեցուն մեղուների վիթխարի փեթակ, որ դրված է ասսենիզատորական միլիոնավոր խողովակների վրա, լույսի ծաղիկ, որ աճել է կեղտերով պարարտացած հողում, քաղցկեղ և Մոննա Լիզա... Փարիզ։
— Մի րոպե, Կետ,— ասաց Ռավիկը։— Ես Ուզում եմ որևէ բան վերցնել։
Նա մտավ հենց այդտեղ գտնվող գինետունը։ Նրա քիթն ընկավ արյան և լյարդի երշիկների տաք բուրմունքը։ Ոչ ոք նրա պարահանդեսային կոստյումին ուշադրություն չդարձրեց։ Նա մի շիշ կոնյակ վերցրեց և երկու բաժակ։ Գինետան տերը շշի բերնի խցանը հանեց և նորից թեթևորեն խրեց տեղը։
Կետ Հեգստրեմը դրսում կանգնած էր նույն տեղում, որտեղ Ռավիկը թողել էր նրան։ Կանգնած էր նույնպես իր պարահանդեսային զգեստով, այնքան բարալիկ՝ երերուն երկնքի ֆոնի վրա, որ թվում էր, թե նա ոչ թե շվեդական ծագում ունեցող և Բոստոնում ծնված ամերիկուհի է, այլ ինչ-որ ուրիշ մի դարաշրջանի կողմից մոռացության մատնված էակ։
― Ահա, Կետ։ Ցրտի, անձրևի և ամեն տեսակի հուզմունքների դեմ ամենալավ միջոցը սա է։ Եկեք խմենք ներքևում՝ մեր դիմացը տարածված քաղաքի կենացը։
― Խմենք։— Նա վերցրեց իր համար լցրած բաժակը։— Լավ է, որ բարձրացանք այստեղ, Ռավիկ։ Այստեղ ավելի լավ է, քան աշխարհի բոլոր տոները։
Նա բաժակը խմեց, լուսնի շողերն ընկնում էին նրա ուսերին, հագուստի վրա և երեսին։
— Կոնյակ է,― ասաց Կետը։— Նույնիսկ շատ լավը։
— Ճիշտ է։ Եվ եթե դուք այդ զգում եք, նշանակում է ամեն ինչ կարգին է։
— Ինձ մի բաժակ էլ տվեք։ Որից հետո ցած կիջնենք, ես կփոխեմ իմ շորերը, իհարկե, դուք նույնպես, և կգնանք «Շեհերազադե»։ Այնտեղ ես կտրվեմ սենտիմենտալության, կխմեմ և, կարեկցանքով լցված ինքս իմ հանդեպ, ցավ կպատճառեմ ինձ, հրաժեշտ կտամ կյանքի բոլոր մակերեսային սքանչելիքներին, իսկ վաղվանից ևեթ կսկսեմ կարդալ փիլիսոփաներին, կտակ գրել և առհասարակ պահել ինձ արժանապատվորեն, ինչպես պատշաճ է իմ դրության մարդուն։
Հյուրանոցի աստիճանների վրա Ռավիկը հանդիպեց հյուրանոցի տիրուհուն։
— Ձեզ կարելի՞ է մի րոպեով,— կանգնեցնելով Ռավիկին, հարցրեց, տիրուհին։
— Իհարկե։
Տիրուհին Ռավիկին տարավ երկրորդ հարկ և իր մոտ եղած երկրորդ բանալիով բացեց համարներից մեկի դուռը։ Ռավիկը տեսավ, որ սենյակը դեռ զբաղված է։
— Սա ինչ է նշանակում,— հարցրեց Ռավիկը։— Ինչո՞ւ եք մտնում ուրիշի համարը։
— Այստեղ ապրում է Ռոզենֆելդը,— ասաց տիրուհին։— Նա ուզում է գնալ։
— Ես իմ սենյակը չեմ ուզում փոխել։
— Նա ուզում է գնալ, բայց վերջին երեք ամիսների վարձը չի վճարել։
— Չէ՞ որ նրա իրերն այստեղ են։ Դուք կարող եք իրերը չտալ։
Տիրուհին ոտքով արհամարհական հրեց մահճակալի մոտ դրված բաց և պլոկված ճամպրուկը։
— Նա ի՞նչ իրեր ունի, որ ես էլ վերցնեմ ու չտամ։ Ունեցածը ահա այս ճամպրուկն է, ջարդոտված այս ֆիբրե ճամպրուկը՝ մի երկու մաշված վերնաշապիկի հետ... իսկ կոստյումն էլ, հրեն, դուք էլ եք տեսնում, թե ինչ է իրենից ներկայացնում։ Ունեցած-չունեցածը երկու կոստյում է... մեկը հագին է, մեկն էլ դա է... Այդ բոլորը հարյուր ֆրանկ էլ չարժի։
Ռավիկն ուսերը թոթվեց։
— Իսկ նա ձեզ ասե՞լ է, որ ուզում է գնալ։
— Ասելը չի ասել, բայց ես դա վաղուց եմ նկատել։ Այսօր ուղղակի հարցրի իրեն։ Նա խոստովանեց։ Ես բացատրեցի, որ նա պետք է վարձը վճարի հաշված նաև վաղվա օրը։ Հո ես չե՞մ կարող անընդհատ այնպիսի մարդկանց սենյակ տրամադրել, որոնք չեն վճարում։
— Դուք իրավացի եք։ Բայց ես ի՞նչ գործ ունեմ այստեղ։
— Նկարները։ Նկարները նույնպես նրանն են։ Նա ինձ ասում էր, որ դրանք արժեքավոր նկարներ են։ Նրա ասելով, դրանք շատ ավելին արժեն, քան սենյակի վարձն է։ Ես կուզեի, որ դուք մի անգամ նայեիք, տեսնեիք իսկապե՞ս այդպես է։
Ռավիկը մինչ այդ ուշադրություն չէր դարձրել պատերին։ Նա աչքերը բարձրացրեց։ Նրա առաջ, մահճակալի վերևը, կախված էր Արլի պեյզաժը — Վան-Գոգի ամենալավ շրջանի նկարներից։ Ռավիկը ավելի մոտեցավ։ Կասկածը վերանում էր, դա իր՝ Վան-Գոգի նկարածն էր։
— Ապա մի նայեք, իսկական խզբզանք է, ճի՞շտ է,— հարցրեց տիրուհին, նայելով Ռավիկի կողմը։— Եվ այդ ծուռտիկ-մուռտիկ խզբզանքները իրենցից ծառե՞ր են ներկայացնում... Բա այս մեկը... ապա մի նայեք․․․
Լվացարանի սեղանի վերևը կախված էր Գոգենը։ Մերկ տաիտանցի աղջիկը տրոպիկական պեյզաժի ֆոնի վրա։
— Մի սրա ոտքերի՜ն նայեք,— ասաց տիրուհին։— Կոճերը կարծես փղի կոճեր լինեն։ Բա ապուշային դեմքը... Մի տեսեք, թե ո՜նց է կանգնել... Մի ուրիշ նկար էլ կա, դա նույնիսկ չի էլ նկարած մինչև վերջը...
«Մինչև վերջը չնկարածը» Սեզանի ստեղծած «Տիկին Սեզանի» պորտրեն էր։
— Հլա սրա ծուռ բերնին նայեք... Բա թշե՞րը, որոնց վրա ներկ չկա։ Սրանք է ուզում կապել գլուխս... Դուք իմ նկարները տեսել եք... այ ինչ եմ ասել։ Նկարն այդպես կլինի․․․ իսկական, բնությունից է նկարած, առանց որևէ ավելորդության։ Հիշո՞ւմ եք, ճաշասրահում է կախված, ձմեռային պեյզաժն ու եղջերուները։ Եվ ոչ թե սրանց նման... Ինձ թվում է, սրանք ինքը նկարած կլինի։ Հը՞, ի՞նչ եք կարծում։
— Երևի... մոտավորապես այդպիսի մի բան է։
— Հենց այդ էի ուզում իմանալ։ Դուք կրթված մարդ եք, պետք է որ այդպիսի բաներից գլուխ հանեք... իսկ սրանք նույնիսկ շրջանակներ էլ չունեն։
Այդ երեք նկարն էլ կախված էին առանց շրջանակների։ Պատերի կեղտոտ պաստառների վրա նրանք թվում էին ուրիշ աշխարհի վրա բացվող լուսավոր պատուհաններ։
— Գոնե ոսկեզօծ շրջանակների մեջ դրած լինեին։ Էլի մարդ կարող էր հուսալ, թե մի բան կտան... իսկ այդպես... Ես այդպես էլ գիտեի, որ մի զիբիլ գլուխս պետք է կապի... Լավություն անողի օրն էլ սա է։
— Ես ձեզ խորհուրդ չէի տա այդ նկարները վերցնել,— ասաց տիրուհուն Ռավիկը։
— Բա ի՞նչ վերցնեմ։
— Սպասեք, Ռոզենֆելդն ինքը վաճառի, ձեր փողը կտա։
— Ո՞նց թե... ձեր կարծիքով սրանց գին տվող կլինի՞։— Տիրուհու դեմքն իսկույն փոխվեց, նա շտապ մի հայացք գցեց Ռավիկի վրա։— Ուրեմն, ասում եք առնող կգտնվի, հա՞։ Ասենք, հաճախ հենց այսպիսի բաներն են, որ գին են ունենում։— Երևում էր, թե նրա մտքերն ինչպես են թռիչքներ գործում։— Ես առանց այլևայլության կարող եմ մեկը վերցնել վերջին ամսվա հաշիվը փակելու համար։ Ձեր կարծիքով ո՞րը վերցնեմ, որ լավ լինի։ Այն մեծը չվերցնե՞մ, որ մահճակալի վերևն է կախված։
— Ոչ մեկն էլ մի վերցրեք։ Սպասեք, մինչև Ռոզենֆելդը գա։ Ես համոզված եմ, որ նա ձեր փողը կբերի։
— Իսկ ես համոզված չեմ։ Ես հյուրանոցի տիրուհի եմ։
— Ապա ինչպե՞ս եք երեք ամիս սպասել, եթե մի ավելորդ ժամ սպասել չեք կարող։
— Ուղղակի գլուխս տանում էր։ Ինչե՜ր ասես, որ չէր ասում։ Ասենք, դուք ինքներդ էլ լավ գիտեք այդ փախստականներին։
Հանկարծ Ռոզենֆելդը հայտնվեց դռան շեմին։ Նա կարճահասակ, լուռ, հանգիստ մի մարդ էր։ Մինչև տիրուհու բերան բացելը Ռոզենֆելդը գրպանից հանեց փողը։
― Համեցեք․․․ և խնդրում եմ, ստացական տաք։
Հյուրանոցի տիրուհին ապշած նայեց Ռոզենֆելդի մեկնած թղթադրամներին։ Այնուհետև աչքը գցեց նկարներին։ Հետո նորից դրամին։ Տիրուհին, երևում էր, շատ բան է ուզում ասել, բայց լեզուն չէր պտտվում։
— Սա շատ է, ես պետք է ձեզ վերադարձնեմ,— վերջապես ասաց տիրուհին։
— Գիտեմ։ Կարո՞ղ եք հիմա տալ։
— Այո, իհարկե։ Բայց փողը մոտս չէ։ Դրամարկղը ներքևում է։ Հիմա ես կգնամ, կմանրեմ։
Տիրուհին խիստ վիրավորված տեսքով հեռացավ։ Ռոզենֆելդը նայեց Ռավիկին։
— Ներեցեք ինձ,— ասաց Ռավիկը։— Այդ պառավն ինձ քարշ տվեց այստեղ։ Ես գաղափար անգամ չունեի, թե ինչ է նրա ուզածը։ Պարզվեց, որ ուզում է իմանալ, թե նկարներն ինչ արժեն։
— Իսկ դուք ասացի՞ք, ինչ արժեն։
— Ոչ։
— Լավ է, որ չեք ասել։— Ռոզենֆելդը տարօրինակ մի քմծիծաղով նայեց Ռավիկին։
— Դուք ինչպե՞ս եք այդպիսի նկարներն այստեղ կախել,— հարցրեց Ռավիկը։— Դրանք ապահովագրվա՞ծ են։
— Ոչ։ Նկարները սովորաբար չեն գողանում։ Այդպիսի բանը պատահում է քսան տարին մեկ անգամ, այն էլ որևէ թանգարանից։
— Իսկ եթե հանկարծ այստեղ հրդեհ լինի՞։
Ռոզենֆելդն ուսերը թոթվեց։
— Պարզապես մարդ ստիպված է ռիսկի դիմել։ Ապահովագրելը ինձ վրա շատ թանկ կնստի։
Ռավիկը նայեց Վան-Գոգի պեյզաժին։ Դա ամենաքիչը հարյուր միլիոն ֆրանկ արժի։ Ռոզենֆելդը հետևում էր Ռավիկի հայացքին։
— Ես գիտեմ, ինչ եք մտածում։ Այդպիսի նկարներ ունեցողը նաև պետք է փող ունենա դրանք ապահովագրելու համար։ Բայց ես փող չունեմ։ Ես այդ նկարներով եմ ապրում։ Կամաց-կամաց դրանք վաճառում եմ, թեև վաճառում եմ մեծ ափսոսանքով։
Սեղանի տակը սեղանի վրա մի սպիրտայրոց էր դրված, մի տուփ սուրճ, մի կտոր հաց, մի աման յուղ և մի քանի փաթեթ։ Սենյակը փոքր էր և շատ աղքատիկ, բայց պատերից փայլատակում էին աշխարհի հրաշալիքները։
― Հասկանալի է,— ասաց Ռավիկը։
— Ես կարծում էի, թե մի կերպ դուրս կգամ այս վիճակից,― ասաց Ռոզենֆելդը։— Ամեն ինչ արդեն վճարել էի, տոմս էի վերցրել և գնացքի և շոգենավի համար։ Մնացել էր միայն հյուրանոցի երեք ամսվա վարձը։ Համարյա կիսաքաղց էի ապրում։ Բայց ոչինչ չստացվեց։ Վիզան շատ երկար տևեց։ Եվ ստիպված այսօր Մոնե վաճառեցի։ Վեթեյլի պեյզաժը։ Կարծում էի, կհաջողվի հետս վերցնել։
— Է, միևնույն է, այստեղ չվաճառեիք, մի ուրիշ տեղ էիք վաճառելու։
— Ճիշտ եք ասում։ Բայց գոնե դոլլարով կտայի։ Երկու անգամ ավելին կստանայի։
— Դուք Ամերիկա՞ եք գնում։
Ռոզենֆելդը գլխով արեց։
— Արդեն այստեղից հեռանալու ժամանակն է։
Ռավիկը հարցական նայեց նրան։
— Բվեճն արդեն գնում է,— ասաց Ռոզենֆելդը։
— Ինչ բվեճ։
— Դուք Բվեճին չգիտե՞ք... Մարկուս Մեյերին։ Մենք նրան Բվեճ ենք ասում։ Նա միշտ Բվերից շուտ է հոտ առնում, թե երբ պետք է արանքը ճղել։
— Մեյե՞ր,— հարցրեց Ռավիկը։— Դա այն կարճլիկ ճաղատագլո՞ւխն է, որ երբեմն «կատակոմբայում» դաշնամուր է նվագում։
— Նա է, որ կա։ Նրա անունը Բվեճ է, ինչ գերմանացիները Պրագա են մտել։
— Լավ անուն է։
— Նրա հոտառությունը խիստ զարգացած է։ Հիտլերի իշխանության գլուխն անցնելուց երկու ամիս առաջ նա Գերմանիայից ծլկեց։ Երեք ամիս անշլյուսից առաջ՝ Վիեննայից։ Չեխոսլովակիայի բռնագրավումից վեց շաբաթ առաջ՝ Պրագայից։ Ես միշա Մեյերով եմ կողմնորոշվում, միշտ, նա հիանալի հոտառություն ունի։ Նրա շնորհիվ է, որ ես այս նկարները փրկել եմ։ Գերմանիայից վաղ դուրս բերելը անհնար էր — վալյուտային արգելք էր սահմանված։ Ես մեկ ու կես միլիոն կապիտալ ներդրումներ ունեի։ Փորձեցի դրանք կանխիկ դրամ դարձնել, բայց արդեն ուշ էր — նացիստներն իշխանության գլուխ էին անցել։ Մեյերն ավելի խելացի էր։ Սա իր ունեցվածքի մի մասը գաղտնի դուրս բերեց։ Իմ ջղերը չդիմացան, ես չկարողացա։ Հիմա նա գնում է Ամերիկա։ Ես էլ եմ ուզում գնալ։ Միայն թե Մոնեն ափսոս էր։
— Դուք կարող եք Մոնեի վաճառքից ստացած փողի մնացորդը վերցնել ձեզ հետ։ Չէ որ այստեղ՝ Ֆրանսիայում դոլլարային արգելք չկա։
— Այո, չկա։ Բայց եթե ես դոլլարով վաճառեի, շատ ավելի երկար կարող էի այդ փողով ապրել։ Իսկ հիմա ես ստիպված կլինեմ, ըստ երևույթին, շուտով Գոգենին էլ հրաժեշտ տալ։— Ռոզենֆելդն սկսեց մաքրել սպիրտայրոցը։— Սրանք արդեն վերջիններն են,— ասաց նա։— Մնացել են այս երեքը։ Սրանցով պետք է ապրեմ։ Ինչ աշխատանքին է վերաբերում, դրա վրա հույս չեմ դնում։ Հրաշքներ չեն լինում։ Միայն այս երեք նկարն է։ Եթե մեկը պակասում է, նշանակում է նույն չափով էլ իմ կյանքից է պակասում։— Խեղճ ու աղքատ, նա կանգնել էր իր ճամպրուկի առաջ։— Հինգ տարի ես Վիեննայում էի։ Այն ժամանակ դեռ այսպիսի թանկություն չկար, բայց, չնայած դրան, հինգ տարին ինձ վրա նստեց երկու Ռենուար և Դեգայի մի պաստել։ Պրագայում ես մի Սիսլեյ և հինգ ուրվանկար կերա։ Ուրվանկարներին ոչ ոք գին չտվեց, երկու Դեգա էր, մի Ռենուար և Դելակրուայի երկու սեպիա։ Մինչդեռ Ամերիկայում ես դրանցով մի ամբողջ տարի կապրեի։ Իսկ հիմա,— հուսահատ ավելացրեց նա,— ինչպես տեսնում եք, իմ ունեցած-չունեցածը այս երեք նկարն է։ Դեռ երեկ չորսն էին։ Վիզան ինձ վրա ամենաքիչը երկու տարվա կյանք նստեց։ Եթե ոչ երեք։
— Շատերը կան, որ նկարներ էլ չունեն, որպեսզի վաճառեն ու նրանց փողով ապրեն։
Ռոզենֆելդը վեր քաշեց իր նիհար ուսերը։
— Դա ինձ համար մխիթարություն չէ։
— Այո, իհարկե, ես հասկանում եմ,— ասաց Ռավիկը։
— Ես պետք է այդ նկարներով պատերազմն անցկացնեմ։ Իսկ պատերազմը երկար է տևելու։
Ռավիկը չպատասխանեց։
— Դա Բվեճի կարծիքն է,— ասաց Ռոզենֆելդը։— Մանավանդ որ Բվեճը համոզված չէ, թե Ամերիկան հեռու կմնա պատերազմից։
— Այդ դեպքում նա ո՞ւր է գնալու,— հարցրեց Ռավիկը։— Այլևս, կարծես, տեղ էլ չկա։
― Այդ նա ինքն էլ դեռ որոշակի չգիտի։ Ինչպես երևում է, ուզում է դեպի Հայիթի գնալ։ Նրա կարծիքով փոքրիկ նեգրական հանրապետությունը հազիվ թե պատերազմի մեջ մտնի։— Ռոզենֆելդը միանգամայն լուրջ էր։— Եվ կամ էլ դեպի Հոնդուրաս։ Դա հարավ-ամերիկյան փոքրիկ պետություն է։ Գուցե նաև Սան-Սալվադոր։ Իսկ գուցե և Նոր Զելանդիա։
— Նոր-Զելա՞նդիա։ Դա շատ հեռո՞ւ չի ընկած։
— Հեռո՞ւ,— ասաց Ռոզենֆելդը և մռայլորեն քմծիծաղեց։— Նայած որտեղից։