«Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «Հին բարի օրերէն մէկը՝ երբ ես հազիւ տասը տարեկան էի եւ աշխարհը լի էր երեւակայելի ամէն տեսակ շքեղան...»: |
No edit summary |
||
| (Միևնույն մասնակցի մեկ միջանկյալ տարբերակ թաքցված է) | |||
| Տող 1. | Տող 1. | ||
{{Վերնագիր |
|||
Հին բարի օրերէն մէկը՝ երբ ես հազիւ տասը տարեկան էի եւ աշխարհը լի էր երեւակայելի ամէն տեսակ շքեղանքով եւ կեանքը դեռ երազ մը սոսկ՝ հաճոյալից եւ գաղտնալից. հօրեղբօրորդիս Մուրադ, որ խելառին մէկը կը համարուէր ինձմէ զատ իրեն ծանօթ ուրիշ ամէն մարդու կողմէ. ժամն առաւօտեան չորսին մեր տունն եկաւ եւ սենեակիս պատուհանը բախելով արթնցուց զիս։ |
|||
|վերնագիր = Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը |
|||
|հեղինակ = [[Վիլյամ Սարոյան]] |
|||
|թարգմանիչ = Շ. Մաթևոսյան, Հր. Մաթևոսյան |
|||
|աղբյուր = [[«Իմ անունը Արամ է»]] |
|||
}} |
|||
Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։ |
|||
— Արա՛մ,— ասաց նա։ |
|||
– Արա՜մ, ձայնեց ան։ |
|||
Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։ |
|||
Անկողնէս վեր ցատկելով պատուհանէն դուրս նայեցայ։ Աչքերուս չէի կրնար հաւատալ։ |
|||
Չէի կարող տեսածիս հավատալ։ |
|||
Արշալոյսը դեռ ծագած չէր թէպէտ, բայց ամառ էր եւ լուսաբացը ո՜չ շատ հեռու. ուստի բաւականաչափ լոյս էր վստահանալու համար թէ չէի երազեր։ |
|||
Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։ |
|||
Հօրեղբօրոդիս Մուրադ բազմած էր գեղանի սպիտակ ձիու մը վրայ։ լուխս պատուհանէն դուրս ցցեցի եւ աչքերս շփեցի։ |
|||
Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։ |
|||
– Այո՜, ըսաւ ան Հայերէն, տեսածդ երազ չէ, այլ՝ ձի մը։ Աճապարելու ես. եթէ դուն ալ կը փափաքիս հեծնել։ |
|||
Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։ |
|||
Ինծի անծանօթ չէր թէ Մուրադ կեանքի վայելքին սիրահար մ՚էր աւելի քան ուրիշ մէկը՝ որ սխալմամբ ինկած էր այս մոլորակին վրայ։ Բայց եւ այնպէս անկարող էի տեսածիս հաւատալու։ |
|||
- Այո,— ասաց նա հայերեն,— ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։ |
|||
Նախ եւ առաջ՝ իմ կանխագոյն յիշողութիւններս հիւսուած էին ձիերու շուրջ, իսկ առաջին տենչանքներս կեդրոնացած՝ ձի հեծնելու վրայ։ |
|||
Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։ |
|||
Ասիկա իրերու կացութեան զմայլելի դրուագն էր։ |
|||
Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։ |
|||
Երկրորդ՝ աղքատ էինք մենք։ |
|||
Սա հրաշալի մասն էր։ |
|||
Իսկ այս՝ իրերու կացութեան այն դրուագն էր՝ որ աչքերուս տեսածին հաւատալու արգելք կը հանդիսանար։ |
|||
Երկրորդ՝ մենք աղքատ էինք: |
|||
Աղքատ էինք մենք։ Դրամ չունէինք։ Մեր բովանդակ տոհմը չքաւոր էր։ արօղլանեան գերդաստանի մէն մի շառաւիղը աշխարհի ամենէն ապշեցուցիչ եւ զաւեշտալի չքաւորութեան մէջ կ՚ապրէր։ Ո՛չ ոք, ո՛չ իսկ մեր ընտանիքի ծերունիները կարող էին ըմբռնել թէ ո՞ւրկէ կը ճարէինք մեր փորերը կուշտ պահելու համար հարկ եղած դրամը։ Կարեւորագոյնն այն էր սակայն, որ մենք համբաւաւոր էինք մեր պարկեշտութեամբը։ Մենք մեր պարկեշտութեամբ համբաւաւոր եղած էինք շուրջ տասնըեւմէկ դարեր, նոյնիսկ այն ժամանակ՝ երբ ամենափարթամ գերդաստանը կը հանդիսանայինք երկրի մը մէջ, զոր սիրած էինք շփոթել աշխարհին հետ։ Մենք նախ հպարտ էինք՝ ապա պարկեշտ. եւ յետոյ կը հաւատայինք շիտակի եւ սխալի սկզբունքին։ Մեզմէ ո՛չ ոք կ՚ուզէր օգտուիլ ուրիշի մը նեղ դրութենէն. իսկ գողութեան խօսքն իսկ կարելի չէր ընել։ |
|||
Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։ |
|||
Հետեւաբար՝ թէպէտ կը տեսնէի այդ վերին աստիճանի զմայլելի ձին, թէպէտ կ՚առնէի անոր վերին աստիճանի ախորժելի հոտը, թէպէտ կը լսէի անոր վերին աստիճանի զգլխիչ շնչառութիւնը, բայց չէի կրնար հաւատալ թէ այն կարող էր ոեւէ կապ ունենալ Մուրադ հօրեղբօրորդւոյս հետ, կամ ինձ հետ կամ մեր ընտանիքի նիրհած թէ արթուն ոեւէ մէկ այլ անդամին հետ։ Որովհետեւ գիտէի թէ Մուրադ չէր կրնար զայն գնած ըլլալ, ապա ուրեմն գողցած ըլլալու էր, իսկ ես կը մերժէի հաւատալ թէ ան երբեւիցէ կարող էր գողութիւն ընել։ |
|||
Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։ |
|||
Անհնար էր արօղլանեան ընտանիքի ոեւէ մէկ անդամին համար գող մ՚ըլլալ։ |
|||
Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։ |
|||
Ակնարկս նախ սեւեռեցի հօրեղբօրորդւոյս եւ ապա՝ ձիուն վրայ։ Երկուքին ալ դէմքը կը շողար բարեպաշտիկ անդորրութեամբ եւ խնդումով մը, ինչ որ մէկ կողմէն ինծի կ՚առթէր բերկրանք, միւս կողմէ՝ սարսափ։ |
|||
Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։ |
|||
– Մուրա՜դ, սկսայ, ուրկէ՞ գողցար այս ձին։ |
|||
Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։ |
|||
– Պատուհանէն վա՜ր ցատկէ, եթէ կը փափաքիս ձի հեծնել, եղաւ իր կտրուկ պատասխանը։ |
|||
Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։ |
|||
Ճիշդ էր ուրեմն։ Իսկապէս ան գողցած էր ձին։ Այլեւս ներելի չէր այդ մասին տարակուսիլ։ Այժմ ան եկած էր ինձ եւս հեծնելու պատեհութիւնը տալու, եթէ կը փափաքէի։ |
|||
— Մուրադ,— ասացի ես,— որտեղի՞ց գողացար այդ ձին։ |
|||
Սակայն վերջ ի վերջոյ ինձ այնպէս թուեցաւ թէ սոսկ հեծնելու նպատակով կատարուած ձիու գողութիւնն եւ ոեւէ այլ տեսակի, զոր օրինակ, դրամի գողութիւնը նոյնօրինակ բաներ չէին։ Որքան իմ խելքս կը զօրէր՝ ձիու գողութիւնը գուցէ երբեք ալ գողութիւն չէր։ Եթէ դուք եւս ինձ եւ Մուրադ հօրեղբօրորդւոյս պէս ձիու խենթ եղած ըլլայիք, դուք եւս, գողութիւն պիտի չսեպէիք կատարուածը։ Պէտք չէր որ գողութիւն համարուէր այն, քանի որ ձին ծախու չէր հանուած, իսկ ես վստահ էի թէ այդ բանը երբեք տեղի պիտի չունենար։ |
|||
— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր,— ասաց նա։ |
|||
– Սպասէ՛ հագուիմ, ըսի։ |
|||
Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։ |
|||
– Շա՜տ լաւ, բայց աճապարէ՛, պատուիրեց ան։ |
|||
Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։ |
|||
Հագուստներս հապճեպով վրաս նետելով պատուհանէն ցատկեցի բակը եւ բարձրացայ ձիու քամակը՝ Մուրադ հօրեղբօրորդւոյս ետեւը։ |
|||
— Սպասիր հագնվեմ,— ասացի ես։ |
|||
Այդ տարին մենք կը բնակէինք քաղաքին ծայրամասը՝ Ուոլնըտ փողոցին վրայ։ Մեր տան ետեւ կը տարածուէր բաց դաշտը – այգիներ, մրգաստաններ, ջրառուներ եւ դաշտուղիներ։ Երեք րոպէ չանցած արդէն Օլիվ փողոցին վրայ էինք եւ ձին սկսած էր համաչափ ընթանալ։ Օդը թարմ էր եւ շնչելն հաճելի։ Հրաշալի էր զգալ ձիուն վազքը։ Մուրադ՝ որ մեր ընտանիքի ամէնէն խենթուկ անդամներէն մէկն էր նկատուած, սկսաւ երգել, ըսել կ՚ուզեմ, գոռալ։ |
|||
— Լավ,— ասաց նա,— բայց շտապիր։ |
|||
Ամէն ընտանիք իր մէջ կ՚ունենայ խենթ երակ մը եւ հօրեղբօրորդիս Մուրադ նկատուած էր բնական շառաւիղը մեր տոհմի այդ խենթ երակին։ Իրմէ առաջ կու գար Խոսրով հօրեղբայրս, վիթխարի մարդ մը՝ սեւ մազերով ծածկուած հուժկու գլուխով եւ պեխերով՝ որ ամենահաստն էին Սան Վոկին հովտին մէջ։ Մարդ մը՝ խառնուածքով ա՛յնքան վայրագ, ա՛յնքան դիւրաբորբոք եւ անզուսպ՝ որ հանդիպողը կը պապանձեցնէր միմիայն վրան գոռալով – վնաս չունի, ականջ մի՛ տար։ |
|||
Ես շտապ հագա շորերս։ |
|||
Այդքան միայն. ո՛չ աւելի, ո՛չ պակաս։ Եւ հոգ չէր թէ ո՜վ ինչի մասին կը խօսէր։ Անգամ մ՚իր սեփական որդին՝ Արաք ութը բլակ վազելով կ՚երթայ սափրիչի մը խանութը, ուր իր հայրը պեխերը կոկել կու տար, յայտնելու համար որ իրենց տունն հրդեհ էր ինկած։ Մեր Խոսրովն է որ կը շտկուի իր աթոռին մէջ ու գոռալ – վնաս չունի, ականջ մի՛ տար։ Սափրիչը կը միջամտէ – Բայց տղան կ՚ըսէ թէ տունը հրդեհ է ինկած։ Խոսրով կը գոռայ նորէն – հե՛րիք է, վնաս չունի ըսի, չէ՞։ |
|||
Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։ |
|||
Հօրեղբօրորդիս Մուրադ ահա այս մարդուն շառաւիղը կը նկատուէր, թէպէտեւ Մուրադին հայրը Զօհրապն էր, որ բացի գործնական մէկն ըլլալէ ուրիշ արժանիք չունէր։ Ահա թէ ի՛նչ էր իրերու վիճակը մեր տոհմին մէջ։ Մէկը կարող էր իր որդւոյն մսին հայրն ըլլալ, բայց այդ դեռ չի նշանակեր թէ ան նաեւ հայրն է անոր հոգւոյն։ Մեր տոհմի հոգեկան յատկութեանց բաշխումը սկիզբէն ի վեր եղած էր քմահաճ եւ խոտորնակ։ |
|||
Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։ |
|||
Ձին հեծանք թէ չէ՝ հօրեղբօրորդիս սկսաւ երգել։ Կարծես թէ կը գտնուէինք մեր պապենական երկիրը, որը մեր դրացիներէն գէթ ոմանց կարծիքով, մեզի յարմար միակ վայրն էր։ Ձիուն թոյլ տուինք որ ուզածին չափ վազէր։ |
|||
Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում»։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի»։ |
|||
Ի վերջոյ հօրեբօրորդիս Մուրադ խօսք առաւ կրկին – վա՛ր իջի՛ր, ես կ՚ուզեմ մինակս հեծնել։ |
|||
Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։ |
|||
– Թոյլ պիտի տա՞ս որ յետոյ ես ալ մինակս հեծնեմ։ |
|||
Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։ |
|||
– Ատիկա ձիուն գիտնալիք բանն է, վա՛ր իջի՛ր, կրկնեց հօրեղբօրորդիս։ |
|||
Ի վերջո Մուրադն ասաց. |
|||
– Ձին վստահաբար թոյլ կու տայ որ ես ալ հեծնեմ, շարունակեցի։ |
|||
— Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։ |
|||
– Այդ կը տեսնենք, պատասխանեց ան։ Մի՛ մոռնար որ ես իմ սեփական վարուելակերպս ունիմ ձիերու հետ։ |
|||
— Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։ |
|||
– Քու ձիերու հետ ունեցած վարուելակերպդ ե՛ս ալ ունիմ, պնդեցի։ |
|||
— Ոնց որ ձին կուզի,— ասաց Մուրադը։— Իջիր: |
|||
– Վա՛ր իջիր։ էթ քու ապահովութեանդ սիրոյն յուսանք որ այդ այդպէս է, աւելցուց Մուրադ։ |
|||
— Ձին կթողնի,— ասացի ես։ |
|||
– Շա՛տ լաւ. մի՛ մոռնար որ ինծի ալ թոյլ պիտի տաս մինակս հեծնել- պնդեցի ես։ |
|||
— Կտեսնենք,— պատասխանեց նա,— մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։ |
|||
Ես վար իջայ, իսկ հօրեղբօրորդիս ձին կրունկներովը խթանելով հրամայեց անոր – վազէ՛։ Ձին վեր ցցուեցաւ իր ետեւի սրունքներուն վրայ, խրխնջաց եւ անձնատուր եղաւ խօլական սրարշաւի մը։ |
|||
— Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։ |
|||
Ասկէ առաջ երբեք ասկէ աւելի ակնհաճոյ տեսարանի մը առջեւ չէի գտնուած։ Մուրադ ձին սրընթաց քշեց չոր խոտերով լեցուն դաշտի մը մէջէն դէպի ջրառու մը, ձիով ցատկեց առուին վրայէն եւ հինգ րոպէ ետք վերադարձաւ վրան գլուխը թրջած։ |
|||
— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր,– ասաց նա։ |
|||
Արեւը վեր կը բարձրանար։ |
|||
— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։ |
|||
– Այժմ հեծնելու կարգն իմս – վերսկսայ ես։ |
|||
Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիու ու հայերեն բղավեց. |
|||
Մուրադ ձիէն վար ցատկելով հրամայեց ինձ – հեծի՛ր։ |
|||
— Վազի՜ր։ |
|||
Նետուեցայ ձիուն քամակը եւ պահ մը ամենասարսափելի վախն զգացի։ Ձին անշարժ կեցած էր։ |
|||
Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել: |
|||
– Ինչի՞ է կը սպասես. կողերը խթանէ, պատուիրեց Մուրադ։ Զայն իր տիրոջը վերադարձնելու ենք դեռ մարդը անկողնէն չելած։ |
|||
Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։ |
|||
Խթանեցի ձիուն կողերը։ Ան կրկին վեր ցցուեցաւ, խրխնջաց եւ սկսաւ սուրալ։ Ինչ ընելիքս չէի գիտեր։ Փոխանակ դաշտի մէջէն դէպի ջրառուն արշաւելու՝ ձին ճամբայ ինկաւ դէպի Տիգրան Հալէպեանի այգին, եւ երբ հոն հասանք, սկսաւ ցատկռտել որթատունկներու վրայէն։ Ան արդէն եօթը որթատունկերու վրայէն ցատկած էր՝ երբ ես վար ինկայ։ Հակառակ ատոր ձին շարունակեց իր վազքը։ |
|||
Արևը դուրս էր գալիս։ |
|||
Մուրադ ճամբան ի վար վազելով կը պոռար – քու մասիդ չէ որ մտահոգուած եմ, կարեւորը այդ ձին բռնելն է։ Դուն ա՛յս կողմը գնա, ես ալ սա՛ կողմը կ՚երթամ։ Եթէ իրեն հանդիպելու ըլլաս՝ հետը քաղցրութեա՛մբ վարուէ, ես շուտով կը հասնիմ։ |
|||
— Հիմա իմ հերթն է,— ասացի ես։ |
|||
Ես իմ ճամբաս շարունակեցի դարվար՝ մինչ հօրեղբօրորդիս դաշտին մէջէն կը յառաջանար դէպի ջրառուն։ Կէս ժամ անցաւ մինչեւ որ Մուրադ ձին գտաւ եւ ետ բերաւ զայն։ |
|||
Մուրադը ձիուց ցած իջավ։ |
|||
– Շո՛ւտ, վրա՛ն նետուէ, արդէն ամէն մարդ արթնցած է, հրամայեց ան։ |
|||
— Հեծիր,— ասաց նա։ |
|||
– ի՞նչ պիտի ընենք այժմ, հարցուցի ես։ |
|||
Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։ |
|||
– Կամ անմիջապէս վերադարձնելու ենք զայն եւ կամ պահելու ենք մինչեւ վաղը առաւօտ, պատասխանեց Մուրադ։ |
|||
— Խփիր կողերին,— ասաց Մուրադը,— ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։ |
|||
Սակայն մտահոգ մէկու մը երեւոյթը չունէր հօրեղբօրորդիս եւ ես վստահ կը զգայի թէ ան ձին պիտի պահէր գէթ ժամանակ մը եւս: |
|||
Ես կրունկներով խփեցի ձիու կողերին։ Մի ագամ էլ նա կանգնեց հետին ոտքերի վրա, զիլ խրխնջաց և առաջ նետվեց։ Ես չգիտեի ինչ անեմ։ Փոխանակ դաշտի միջով դեպի ոռոգման առուն վազելու, ձին արշավեց ճանապարհով ցած, դեպի Տիգրան Հալաբյանի խաղողի այգին և սկսեց որթատունկերի վրայով թռչել։ Նա արդեն թռել էր յոթ |
|||
– Ո՞ւր պիտի պահենք զայն. հարց տուի: |
|||
որթատունկերի վրայով, երբ ես ցած ընկա։ Ձին շարունակեց վազել։ |
|||
Իմ զարմիկ Մուրադը վազելով եկավ։ |
|||
– Ես տեղ մը գիտեմ, եղաւ իր պատասխանը: |
|||
— Ես քո մասին չեմ մտածում,— բղավեց նա,— մենք պետք է ձին բռնենք։ Դու այս կողմով գնա, ես այն կողմով։ Եթե հանդիպես, մեղմ վարվիր: Ես մոտակայքում կլինեմ։ |
|||
– Ո՞րքան առաջ գողցար զայն, կրկին հարց տուի ես: |
|||
Ես վազեցի ճանապարհով իսկ Մուրադը գնաց դաշտի միջով՝ դեպի ոռոգման առուն: |
|||
Յանկարծ միտքս ինկաւ որ Մուրադ ժամանակէ մը ի վեր առաւօտները կանուխ այսօրինակ պտոյտներ կ՚ընէր: Այս առաւօտ եկած էր զիս ալ հետն առնելու՝ լաւ գիտնալով թէ ի՜նչքան մեծ փափաք ունէի ձի հեծնելու: |
|||
Կես ժամում նա գտավ ձին և բերեց։ |
|||
– Ձիուն գողութեան խօսքն ընողը ո՞վ է, պատասխանեց Մուրադ գրգռուած: |
|||
— Դե,— ասաց նա,— նստիր։ Ամբորջ աշխարհը արդեն արթուն է: |
|||
– Ինչեւիցէ, երբէ՞ն ի վեր ձիով պտոյտներ կ՚ընես առաւօտները: |
|||
— Ի՞նչ պիտի անենք,— ասացի ես։ |
|||
– Ասիկա առաջին առաւօտն է: |
|||
— Կամ պիտի վերադարձնենք, կամ պահենք մինչև վաղը առավոտ,— ասաց նա։ |
|||
– Հաւատա՞մ խօսքիդ: |
|||
Մուրադը մտահոգված չէր երևում, և ես հասկացա, որ նա ձին պահելու է և ոչ թե վերադարձնելու։ Ամեն դեպքում, հիմա չի վերադարձնելու: |
|||
– Ի հարկէ ո՛չ. բայց եթէ բռնուելու ըլլանք այդպէս խօսելու ես. խորհուրդ տուաւ հօրեղբօրորդիս: Չեմ ուզեր որ երկուքս ալ ստախօս դուրս գանք: Որքան որ դուն գիտես՝ մենք ձիով պտոյտ կատարած ենք միայն այս առաւօտ: |
|||
— Որտե՞ղ պիտի պահենք,— ասացի ես։ |
|||
– Շա՜տ լաւ. համաձայնեցայ ես: |
|||
— Մի տեղ գիտեմ,— ասաց նա։ |
|||
Ան կամացուկ մը ձին առաջնորդեց լքուած այգիի մը գոմը, որ ժամանակին Ֆէթվաճեան անունով այգեպանի մը պարծանքն էր եղած: ոմին մէջ դեռ կը մնար բաւական վարսակ եւ առուոյտ: |
|||
— Ինչքա՞ն ժամանակ է, որ ձին գողացել ես,— հարցրի ես։ |
|||
Սկսանք քալել դէպի տուն: |
|||
Հանկարծ մտքովս անցավ, որ նա, հավանաբար, բավական ժամանակ է, ինչ վայելում է առավոտյան այդ արշավները և միայն այսօր է եկել իմ հետևից, որովհետև գիտե, թե ես ինչքան եմ սիրում ձի նստել։ |
|||
Դիւրին բան չէ ձիերուն ուզածդ ընել տալ. սկսաւ պարծենալ Մուրադ: Ան նախ ջանաց փախուստ տալ, բայց ինչպէս արդէն ըսի քեզի, ես իմ յատուկ վարուելակերպս ունիմ ձիերու հետ: Ես իմ ամղն ուզածս կրնամ ընել տալ անոնց: Անոնք զիս լաւ կը հասկնան: |
|||
— Ով ասաց, թե գողացել եմ,— ասաց նա։ |
|||
– Ի՞նչպէս կ՚ընես, հարցուցի: |
|||
— Ինչևէ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու սկսել ես ամեն առավոտ ձի հեծնել։ |
|||
– Իմ եւ անոնր միջեւ յատուկ հասկացողութիւն մը գոյութիւն ունի, կրկնեց Մուրադ: |
|||
— Այս առավոտվանից,— ասաց նա։ |
|||
– Այո՜, բայց ի՞նչ տեսակ հասկացողութիւն: |
|||
— Ճի՞շտ ես ասում։ |
|||
– Պարզ եւ պարկեշտ հասկացողութիւն մը: |
|||
— Իհարկե ոչ,— ասաց նա,— բայց եթե բռնվենք, դու այդպես կասես։ Ես չեմ ուզում, որ մենք ստախոս լինենք։ Դու կասես, որ այս առավոտ սկսեցինք ձի հեծնել։ |
|||
– Երանի՜ թէ ես ալ կարող ըլլայի նման հասկացողութիւն մը մշակել ձիերու հետ: |
|||
— Շատ լավ,— համաձայնեցի ես։ |
|||
– Դու դեռ երախայ մ՚ես: Երբ տասնեւերեք տարեկան ըլլաս՝ դուն ալ կերպը կը սորվիս, եղաւ հօրեղբօրորդւոյս պատասխանը: |
|||
Զգուշությամբ նա ձին տարավ մի լքված այգու գոմը։ Այդ այգին մի ժամանակ Ֆեթվաջյան ազգանունով մի ագարակատիրոջ պարծանքն էր եղել։ Գոմում մի քիչ վարսակ և չոր առվույտ կար։ |
|||
Տուն գացի եւ ախորժակով ճաշ մ՚ըրի: |
|||
Այնտեղից մենք ոտքով տուն վերադարձանք։ |
|||
Նոյն կէսօրէ վերջ հօրեղբայրս Խոսրով մեր տունն եկաւ գաւաթ մը սուրճ խմելու եւ սիկարէթ մը ծխելու: Ան բազմեցաւ հիւրանոցը եւ սկսաւ ըմպել իր սուրճը, ծխել եւ վերյիշել մեր հինաւուրց հայրենիքը: Քիչ յետոյ ներս մտաւ ուրիշ այցելու մը, Ճան Բայրօ անունով այգեպան մը, ասորի մը, որ առանձնութենէ մղուած Հայերէն էր սորված: Մայրս մենաւոր այցելուին սուրճ եւ ծխախոտ հրամցուց. եւ ան եւս սիկարէթ մը փաթթելով սկսաւ իր սուրճն ըմպել եւ սիկարէթը ծխել. բայց ի վերջոյ տխուր հառաչ մը արձակելով խօսք բացաւ – անցեալ ամսու մէջ գողցուած սպիտակ ձիս դեռ գտնուած չէ: Խելքիս չի պառկիր կոր: |
|||
— Հեշտ չէր ձիուն միանգամից այդքան ընտելացնել,— պարծեցավ նա,— սկզբում ուզում էր գժություններ անել, բայց, ինչպես ասացի, ես ձիու հետ վարվելու հատուկ ձև գիտեմ։ Ես կարող եմ նրան անել տալ ինչ-որ կուզեմ։ Ձիերն ինձ հասկանում են։ |
|||
Հօրեղբայրս Խոսրով չափազանց գրգռուածֆ սկսաւ պոռպռալ – վնաս չունի. ի՞նչ արժէք ունի ձիու մը կորուստը: Մենք բոլորս մի՞թէ կորսնցուցած չենք մեր հայրենի երկիրը: Ի՞նչ իմաստ ունի այսպէս լալ ու ողբալ կորսուած ձիու մը վրայ: |
|||
— Ինչպե՞ս ես անում,— ասացի ես։ |
|||
– Շատ դիւրին բան է քեզ պէս քաղքցիներու համար այսպէս մեծ մեծ ջարդել, պատասխանեց Ճան Բայրօ: Հապա ի՞նչ կ՚ըլլայ կառքս: Առանց ձիու կառքն ի՞նչ բանի կու գայ: |
|||
— Մենք իրար լեզու հասկանում ենք,— ասաց նա։ |
|||
– Ականջ մի՛ տար, գոռալով կրկնեց Խոսրով հօրեղբայրս իր սովորական յանկերգը: |
|||
— Հա, բայց ի՞նչ լեզու է դա։ |
|||
– Հոս գալու համար ստիպուած եղայ տասը մղոն տեղ քալել, գանգատեցաւ Ճան Բայրօ: |
|||
— Պարզ և ազնիվ։ |
|||
– Սրունքներդ դեռ կը գործեն չէ՞, պոռաց հօրեղբայրս: |
|||
— Ես էլ կուզեի իմանալ, թե ինչպես կարելի է ձիու հետ այդպիսի լեզու գտնել,— ասացի ես։ |
|||
– Ձախ սրունքս տկար է, աւելցուց այգեպանը: |
|||
— Դու դեռ երեխա ես, երբ տասներեք տարեկան դառնաս, կիմանաս։ |
|||
– Ատանկ պարապ բաներու ականջ մի՛ տար, պէ՛, շարունակեց գոռալ հօրեղբայրս: |
|||
Ես տուն գնացի և ախորժակով նախաճաշեցի։ |
|||
– Այդ ձին վրաս վաթսուն տոլարի նստաւ, շարունակեց այգեպանը: |
|||
Նույն օրը կեսօրից հետո մեր տան եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց. |
|||
– Ես թքեր եմ այդ դրամին վրայ, պոռթկաց Խոսրով հօրեղբայրս: Ապա ոտքի ցատքելով տունէն դուրս ճեմեց՝ ետեւէն ամուր մը փակելով մաղ-դուռը: |
|||
— Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։ |
|||
Մայրս միջամտելով բացատրեց. |
|||
Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց. |
|||
– Ազնիւ սիրտ մ՚ունի ան: Խեղճը այնպէ՜ս հայրենակարօտ է եւ այնպիսի՜ խոշոր կազմ մ՚ունի որ: |
|||
— Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։ |
|||
Այգեպանը մեկնեցաւ եւ ես հօրեղբօրորդի Մուրադենց տունը փութացի: |
|||
— Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ,— ասաց Ջոն Բայ֊րոն,— Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու: |
|||
Մուրադ նստած էր դեղձենիի մը տակ եւ կը ջանար դարմանել թռչելու անզօր կարմրալանջի մը վիրաւոր թեւը: Ան զրոյցի մէջ էր թռչունին հետ: |
|||
— Կարևորություն մի տուր,— գոռաց Խոսրով քեռիս։ |
|||
– Ի՞նչ է պատահեր, հարց տուաւ ինձ Մուրադ: |
|||
— Այստեղ հասնելու համար տասը մղոն ոտքով եմ եկել: |
|||
– Այգեպան Ճան Բայրոյին հանդիպեցայ, մեզ այցելութեան էր եկած: Ամիս մըն է անցեր ձին բերելէդ ասդին: Կ՚ուզեմ որ խօսք տաս ինծի թէ զայն պիտի չվերադարձնես մինչեւ որ ես ալ հեծնել սորվիմ: |
|||
— Ոչինչ, ոտքեր ունես։ |
|||
– Տարի մը կ՚առնէ մինչեւ քու սորվիլդ, դիտել տուաւ Մուրադ: |
|||
— Ձախ ոտքս ցավում է։ |
|||
– Այն ատեն տարի մը պահելու ենք զայն, թելադրեցի ես: |
|||
— Ուշադրություն մի դարձրու։ |
|||
– Ի՞նչ, վրաս գոռաց Մուրադ, արօղլանեան գերդաստանի անդամի մը գողութիւն գործելու թելադրա՞նք կ՚ընես: Ձին իր պատկան տիրոջ վերադարձուելու է: |
|||
— Այդ ձին ինձ վրա վաթսուն դոլար է նստել,— ասաց Ջոն Բայրոն։ |
|||
– Ե՞րբ, հարցուցի ես շուարած: |
|||
— Ես թքել եմ փողի վրա,— ասաց Խոսրով քեռիս։ |
|||
– Ամէնէն ուշը վեց ամիսէն, եղաւ իր պատասխանը: |
|||
Նա վեր կացավ և հպարտ դուրս եկավ մեր տնից՝ դուռը շրխկացնելով։ |
|||
– Մուրադ թռչունն օդին մէջ նետեց: Խեղճ անասունը թռչելու մեծ ճիգ ի գործ կը դնէր: Երկու անգամ քիչ մնաց վար պիտի իյնար, բայց վերջապէս թռաւ գնաց՝ բարձրէն եւ շիտակ: |
|||
Մայրս սկսեց բացատրել։ |
|||
Ամբողջ երկու շաբաթ Մուրադ եւ ես առաւօտուն կանուխ դուրս կը բերէինք ձին իր թաքստոց ծառայող լքուած այգիի մը գոմէն եւ վրան կը հեծնէինք: Երբ մինակս հեծնելու կարգն իմս կ՚ըլլար՝ ան որթատունկերու եւ ցած ծառերու վրայէն ցատկռտելով զիս վար կը ձգէր եւ փախուստ կու տար: Այսուհանդերձ ես դեռ յոյսս կտրած չէի թէ ժամանակի ընթացքին Մուրադին չափ լաւ ձի հեծնել պիտի սորվէի: |
|||
— Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։ |
|||
Առաւօտ մը երբ Ֆէթվաճեանի լքուած այգին կ՚երթայինք՝ քաղաքի ճամբուն վրայ մեր դիմացն ելաւ այգեպան Ճան Բայրօն: |
|||
Ագարակատերը հեռացավ, իսկ ես շտապեցի զարմիկիս՝ Մուրադի տունը։ |
|||
– Բարի լո՜յս, Ճան Բայրօ, ըսաւ Մուրադ այգեպանին: |
|||
Նա նստել էր դեղձենու տակ և աշխատում էր դարմանել թռչելու անզոր մի կարմրալանջի վիրավոր թևը։ Նա խոսում էր թռչունի հետ։ |
|||
– Աստուծոյ բարի՜ն, իմ բարեկամներուս տղաքը, պատասխան տուաւ ան: Ի՞նչ է ձեր ձիուն անունը: |
|||
- Ի՞նչ կա,— հարցրեց նա։ |
|||
– Իմ Սիրտս, ըսաւ Մուրադ Հայերէն: |
|||
— Ագարակատեր Ջոն Բայրոն,— ասացի ես,— մեր տուն էր եկել։ Նրան պետք է իր ձին։ Մի ամիս է, որ դու վերցրել ես: Խոստացիր, որ չես վերադարձնի, մինչև ես ձի քշել սովորեմ։ |
|||
– Սիրո՜ւն ձիու՝ սիրո՜ւն անուն, եղաւ Ճան Բայրոյի նկատողութիւնը: Կ՚երդնում որ ասիկա քանի մը շաբաթ առաջ ինձմէ գողցուած ձին է: Թոյլ կու տա՞ք որ բերանը քննեմ: |
|||
— Մի տարի է պետք, որ դու սովորես,— ասաց Մուրադը։ |
|||
– Անշո՛ւշտ, աճապարեց պատասխանել Մուրադ: |
|||
— Մենք կարող ենք ձին մի տարի պահել,— ասացի ես։ Իմ զարմիկ Մուրադը տեղից վեր թռավ։ |
|||
Այգեպանը ձիուն բերանը քննեց: |
|||
— Ի՜նչ,— գոռաց նա,— դու ուզո՞ւմ ես Ղարօղլանյան ընտանիքի անդամը գողություն անի։ Ձին պետք է վերադարձվի իր իսկական տիրոջը։ |
|||
– Ակռայ առ ակռայ նոյնինքն է, եզրակացուց ան: Պիտի չվարանէի երդում ընել թէ ասիկա իմ ձիս է, եթէ ճանչցած չըլլայի ձեր ծնողքը: Ծանօթ է ինձ ձեր ծնողաց պարկեշտութեան համբաւը: Բայց եւ այնպէս ձին իմ ձիուս զոյգն է: Կասկածամիտ մէկն աւելի պիտի հաւատար իր աչքերուն քան իր սրտին: Բարի ճանապա՜րհ, իմ դեռատի բարեկամներս: |
|||
— Ե՞րբ,— ասացի ես։ |
|||
Մնա՜ս բարով, Ճան Բայրօ, պատասխան տուաւ հօրեղբօրորդիս Մուրադ: |
|||
— Ամենաուշը վեց ամիս հետո,— ասաց նա։ |
|||
Յաջորդ առաւօտ կանուխ Ճան Բայրոյի այգին գացինք եւ ձին գոմը կապեցինք: Շուները մեր բոլորտիքը կը դառնային անաղմուկ: |
|||
Նա թռչունը օդ նետեց։ Թռչունը մեծ ճիգ գործ դրեց, երկու անգամ քիչ մնաց ընկներ, բայց ի վերջո թռավ բարձր ու ուղիղ։ |
|||
– Շուներուն նայէ՛, փսփսացի Մուրադին: Կը կարծէի թէ պիտի հաջէին: |
|||
Երկու շաբաթ, ամեն օր առավոտ շուտ, իմ զարմիկ Մուրադն ու ես ձին դուրս էինք բերում ավերված այգու գոմից, որտեղ թաքցնում էինք այն ու քշում։ Եվ ամեն առավոտ, երբ ձիավարելու իմ հերթն էր հասնում, ձին թռչում էր որթատունկերի և փոքր ծառերի վրայով և ինձ գետին գցելով վազում էր հեռու։ Այսուհանդերձ, ես հույս ունեի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ Մուրադ զարմիկիս պես հեծնել։ |
|||
– Կը հաջէին եթէ եկողն ուրիշ մէկն ըլլար, յոխորտաց Մուրադ: Սակայն ես անոնց հետ վարուելու կերպը գիտեմ: |
|||
Մի առավոտ, Ֆեթվաջյանի ավերված այգու ճանապարհին, մենք դեմ-դիմաց եկանք ագարակատեր Ջոն Բայրոնին, որը քաղաք էր գնում։ |
|||
Հօրեղբօրորդիս գրկախառնուեցաւ ձիուն հետ: Իր քիթը սեղմելով անոր քթին՝ շոյեց զայն: Ապա մեկնեցանք: |
|||
— Թող ես խոսեմ,— ասաց Մուրադը,— ես ագարակատերի հետ խոսելու ձևը գիտեմ։ |
|||
Նոյն կէսօրէ վերջ Ճան Բայրօ իր կառքով մեր տունն եկաւ եւ ցոյց տուաւ իր գողցուած բայց յետոյ վերադարձուած ձին: |
|||
— Բարի լույս, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Ագարակատերն ուշադրությամբ ուսումնասիրեց ձին։ |
|||
– Մէջէն չեմ կրնար կոր ելլել, կը կրկնէր ան: Փա՜ռք Տիրոջ, ձիս թէ՛ ոեւէ ժամանակէ աւելի լաւ վիճակի մէջ է եւ թէ՛ ալ աւելի մեղմաբարոյ: |
|||
— Բարի լույս, իմ բարեկամների որդիներ,— ասաց նա,— ի՞նչ է ձեր ձիու անունը։ |
|||
Հօրեղբայրս Խոսրով, որ այս պահուս հիւրանոցը կը գտնուէր, զայրացած սկսաւ պոռպռալ – ձայնդ կտրէ՛, մարդ Աստուծոյ, ձայնդ կտրէ՛, ատանկ պարապ բաներու ականջ մի՛ տար: |
|||
— «Սիրտ իմ»,— հայերեն ասաց իմ զարմիկ Մուրադը։ |
|||
— Սիրուն անուն է սիրուն ձիու համար,— ասաց Ջոն Բայրոն:— Կերդվեի, որ դա շաբաթներ առաջ ինձանից գողացված ձին է։ Կարո՞ղ եմ բերանը նայել։ |
|||
— Անշուշտ,— ասաց Մուրադը։ |
|||
Ագարակատերը նայեց ձիու բերանը։ |
|||
— Ատամ առ ատամ նման է,— ասաց նա։— Կերդվեի, որ իմ ձին է, եթե ձեր ծնողներին չճանաչեի։ Ձեր ընտանիքի ազնվության համբավը լավ հայտնի է ինձ։ Երևի այս ձին իմ ձիու երկվորյակն է։ Կասկածոտ մի մարդ ավելի շուտ իր աչքերին պիտի հավատար, քան սրտին։ Բարով մնաք, իմ պատանի բարեկամներ։ |
|||
— Հաջողություն, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Հաջորդ օրը առավոտ շուտ մենք ձին տարանք Ջոն Բայրոյի այգին և թողեցինք գոմում։ Շները մեզ շրջապատած հետևեցին, առանց ձայն հանելու։ |
|||
— Շները,— փսփսացի Մուրադի ականջին,— կարծում էի, որ կհաչեն։ |
|||
— Ուրիշի վրա կհաչեն,— ասաց նա։— Ես գիտեմ շների հետ վարվելու ձևը։ |
|||
Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք։ |
|||
Կեսօրից հետո Ջոն Բայրոն սայլով մեր տուն եկավ և մորս ցայց տվեց գողացված ու վերադարձված ձին։ |
|||
— Չգիտեմ ինչ մտածեմ,- ասաց նա,— ձին ավելի ուժեղ է, քան առաջ։ Նույնիսկ բնավորությամբ մեղմացել է։ Փառք աստծո։ |
|||
Իմ Խոսրով քեռին, որ հյուրասենյակում էր, զայրացավ և բղավեց։ |
|||
— Հանգի՜ստ, մա՛րդ, հանգի՜ստ։ Քո ձին վերադարձվել է, վե՛րջ, ուշադրություն մի դարձրու։ |
|||
Ընթացիկ տարբերակը 19:39, 4 հուլիսի 2025-ի դրությամբ
հեղինակ՝ Վիլյամ Սարոյան |
Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։
— Արա՛մ,— ասաց նա։
Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։
Չէի կարող տեսածիս հավատալ։
Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։
Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։
Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։
- Այո,— ասաց նա հայերեն,— ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։
Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։
Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։
Սա հրաշալի մասն էր։
Երկրորդ՝ մենք աղքատ էինք:
Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։
Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։
Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։
Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։
Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։
Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։
— Մուրադ,— ասացի ես,— որտեղի՞ց գողացար այդ ձին։
— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր,— ասաց նա։
Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։
Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։
— Սպասիր հագնվեմ,— ասացի ես։
— Լավ,— ասաց նա,— բայց շտապիր։
Ես շտապ հագա շորերս։
Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։
Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։
Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում»։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի»։
Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։
Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։
Ի վերջո Մուրադն ասաց.
— Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։
— Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։
— Ոնց որ ձին կուզի,— ասաց Մուրադը։— Իջիր:
— Ձին կթողնի,— ասացի ես։
— Կտեսնենք,— պատասխանեց նա,— մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։
— Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։
— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր,– ասաց նա։
— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։
Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիու ու հայերեն բղավեց.
— Վազի՜ր։
Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել:
Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։
Արևը դուրս էր գալիս։
— Հիմա իմ հերթն է,— ասացի ես։
Մուրադը ձիուց ցած իջավ։
— Հեծիր,— ասաց նա։
Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։
— Խփիր կողերին,— ասաց Մուրադը,— ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։
Ես կրունկներով խփեցի ձիու կողերին։ Մի ագամ էլ նա կանգնեց հետին ոտքերի վրա, զիլ խրխնջաց և առաջ նետվեց։ Ես չգիտեի ինչ անեմ։ Փոխանակ դաշտի միջով դեպի ոռոգման առուն վազելու, ձին արշավեց ճանապարհով ցած, դեպի Տիգրան Հալաբյանի խաղողի այգին և սկսեց որթատունկերի վրայով թռչել։ Նա արդեն թռել էր յոթ որթատունկերի վրայով, երբ ես ցած ընկա։ Ձին շարունակեց վազել։
Իմ զարմիկ Մուրադը վազելով եկավ։
— Ես քո մասին չեմ մտածում,— բղավեց նա,— մենք պետք է ձին բռնենք։ Դու այս կողմով գնա, ես այն կողմով։ Եթե հանդիպես, մեղմ վարվիր: Ես մոտակայքում կլինեմ։
Ես վազեցի ճանապարհով իսկ Մուրադը գնաց դաշտի միջով՝ դեպի ոռոգման առուն:
Կես ժամում նա գտավ ձին և բերեց։
— Դե,— ասաց նա,— նստիր։ Ամբորջ աշխարհը արդեն արթուն է:
— Ի՞նչ պիտի անենք,— ասացի ես։
— Կամ պիտի վերադարձնենք, կամ պահենք մինչև վաղը առավոտ,— ասաց նա։
Մուրադը մտահոգված չէր երևում, և ես հասկացա, որ նա ձին պահելու է և ոչ թե վերադարձնելու։ Ամեն դեպքում, հիմա չի վերադարձնելու:
— Որտե՞ղ պիտի պահենք,— ասացի ես։
— Մի տեղ գիտեմ,— ասաց նա։
— Ինչքա՞ն ժամանակ է, որ ձին գողացել ես,— հարցրի ես։
Հանկարծ մտքովս անցավ, որ նա, հավանաբար, բավական ժամանակ է, ինչ վայելում է առավոտյան այդ արշավները և միայն այսօր է եկել իմ հետևից, որովհետև գիտե, թե ես ինչքան եմ սիրում ձի նստել։
— Ով ասաց, թե գողացել եմ,— ասաց նա։
— Ինչևէ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու սկսել ես ամեն առավոտ ձի հեծնել։
— Այս առավոտվանից,— ասաց նա։
— Ճի՞շտ ես ասում։
— Իհարկե ոչ,— ասաց նա,— բայց եթե բռնվենք, դու այդպես կասես։ Ես չեմ ուզում, որ մենք ստախոս լինենք։ Դու կասես, որ այս առավոտ սկսեցինք ձի հեծնել։
— Շատ լավ,— համաձայնեցի ես։
Զգուշությամբ նա ձին տարավ մի լքված այգու գոմը։ Այդ այգին մի ժամանակ Ֆեթվաջյան ազգանունով մի ագարակատիրոջ պարծանքն էր եղել։ Գոմում մի քիչ վարսակ և չոր առվույտ կար։
Այնտեղից մենք ոտքով տուն վերադարձանք։
— Հեշտ չէր ձիուն միանգամից այդքան ընտելացնել,— պարծեցավ նա,— սկզբում ուզում էր գժություններ անել, բայց, ինչպես ասացի, ես ձիու հետ վարվելու հատուկ ձև գիտեմ։ Ես կարող եմ նրան անել տալ ինչ-որ կուզեմ։ Ձիերն ինձ հասկանում են։
— Ինչպե՞ս ես անում,— ասացի ես։
— Մենք իրար լեզու հասկանում ենք,— ասաց նա։
— Հա, բայց ի՞նչ լեզու է դա։
— Պարզ և ազնիվ։
— Ես էլ կուզեի իմանալ, թե ինչպես կարելի է ձիու հետ այդպիսի լեզու գտնել,— ասացի ես։
— Դու դեռ երեխա ես, երբ տասներեք տարեկան դառնաս, կիմանաս։
Ես տուն գնացի և ախորժակով նախաճաշեցի։
Նույն օրը կեսօրից հետո մեր տան եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց.
— Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։
Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց.
— Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։
— Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ,— ասաց Ջոն Բայ֊րոն,— Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու:
— Կարևորություն մի տուր,— գոռաց Խոսրով քեռիս։
— Այստեղ հասնելու համար տասը մղոն ոտքով եմ եկել:
— Ոչինչ, ոտքեր ունես։
— Ձախ ոտքս ցավում է։
— Ուշադրություն մի դարձրու։
— Այդ ձին ինձ վրա վաթսուն դոլար է նստել,— ասաց Ջոն Բայրոն։
— Ես թքել եմ փողի վրա,— ասաց Խոսրով քեռիս։
Նա վեր կացավ և հպարտ դուրս եկավ մեր տնից՝ դուռը շրխկացնելով։
Մայրս սկսեց բացատրել։
— Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։
Ագարակատերը հեռացավ, իսկ ես շտապեցի զարմիկիս՝ Մուրադի տունը։
Նա նստել էր դեղձենու տակ և աշխատում էր դարմանել թռչելու անզոր մի կարմրալանջի վիրավոր թևը։ Նա խոսում էր թռչունի հետ։
- Ի՞նչ կա,— հարցրեց նա։
— Ագարակատեր Ջոն Բայրոն,— ասացի ես,— մեր տուն էր եկել։ Նրան պետք է իր ձին։ Մի ամիս է, որ դու վերցրել ես: Խոստացիր, որ չես վերադարձնի, մինչև ես ձի քշել սովորեմ։
— Մի տարի է պետք, որ դու սովորես,— ասաց Մուրադը։
— Մենք կարող ենք ձին մի տարի պահել,— ասացի ես։ Իմ զարմիկ Մուրադը տեղից վեր թռավ։
— Ի՜նչ,— գոռաց նա,— դու ուզո՞ւմ ես Ղարօղլանյան ընտանիքի անդամը գողություն անի։ Ձին պետք է վերադարձվի իր իսկական տիրոջը։
— Ե՞րբ,— ասացի ես։
— Ամենաուշը վեց ամիս հետո,— ասաց նա։
Նա թռչունը օդ նետեց։ Թռչունը մեծ ճիգ գործ դրեց, երկու անգամ քիչ մնաց ընկներ, բայց ի վերջո թռավ բարձր ու ուղիղ։
Երկու շաբաթ, ամեն օր առավոտ շուտ, իմ զարմիկ Մուրադն ու ես ձին դուրս էինք բերում ավերված այգու գոմից, որտեղ թաքցնում էինք այն ու քշում։ Եվ ամեն առավոտ, երբ ձիավարելու իմ հերթն էր հասնում, ձին թռչում էր որթատունկերի և փոքր ծառերի վրայով և ինձ գետին գցելով վազում էր հեռու։ Այսուհանդերձ, ես հույս ունեի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ Մուրադ զարմիկիս պես հեծնել։
Մի առավոտ, Ֆեթվաջյանի ավերված այգու ճանապարհին, մենք դեմ-դիմաց եկանք ագարակատեր Ջոն Բայրոնին, որը քաղաք էր գնում։
— Թող ես խոսեմ,— ասաց Մուրադը,— ես ագարակատերի հետ խոսելու ձևը գիտեմ։
— Բարի լույս, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Ագարակատերն ուշադրությամբ ուսումնասիրեց ձին։
— Բարի լույս, իմ բարեկամների որդիներ,— ասաց նա,— ի՞նչ է ձեր ձիու անունը։
— «Սիրտ իմ»,— հայերեն ասաց իմ զարմիկ Մուրադը։
— Սիրուն անուն է սիրուն ձիու համար,— ասաց Ջոն Բայրոն:— Կերդվեի, որ դա շաբաթներ առաջ ինձանից գողացված ձին է։ Կարո՞ղ եմ բերանը նայել։
— Անշուշտ,— ասաց Մուրադը։
Ագարակատերը նայեց ձիու բերանը։
— Ատամ առ ատամ նման է,— ասաց նա։— Կերդվեի, որ իմ ձին է, եթե ձեր ծնողներին չճանաչեի։ Ձեր ընտանիքի ազնվության համբավը լավ հայտնի է ինձ։ Երևի այս ձին իմ ձիու երկվորյակն է։ Կասկածոտ մի մարդ ավելի շուտ իր աչքերին պիտի հավատար, քան սրտին։ Բարով մնաք, իմ պատանի բարեկամներ։
— Հաջողություն, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։ Հաջորդ օրը առավոտ շուտ մենք ձին տարանք Ջոն Բայրոյի այգին և թողեցինք գոմում։ Շները մեզ շրջապատած հետևեցին, առանց ձայն հանելու։
— Շները,— փսփսացի Մուրադի ականջին,— կարծում էի, որ կհաչեն։
— Ուրիշի վրա կհաչեն,— ասաց նա։— Ես գիտեմ շների հետ վարվելու ձևը։
Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք։
Կեսօրից հետո Ջոն Բայրոն սայլով մեր տուն եկավ և մորս ցայց տվեց գողացված ու վերադարձված ձին։
— Չգիտեմ ինչ մտածեմ,- ասաց նա,— ձին ավելի ուժեղ է, քան առաջ։ Նույնիսկ բնավորությամբ մեղմացել է։ Փառք աստծո։
Իմ Խոսրով քեռին, որ հյուրասենյակում էր, զայրացավ և բղավեց։
— Հանգի՜ստ, մա՛րդ, հանգի՜ստ։ Քո ձին վերադարձվել է, վե՛րջ, ուշադրություն մի դարձրու։