«Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
չ
 
Տող 7. Տող 7.
 
[[Կատեգորիա:Արձակ]]
 
[[Կատեգորիա:Արձակ]]
  
[[Պատկեր:svejk-cover.png|250px|thumb]]
+
[[Պատկեր:svejk-cover.png|250px|thumb|1973 թ. հրատարակության շապիկը]]
  
 
'''Նախաբան'''
 
'''Նախաբան'''

Ընթացիկ տարբերակը 10:26, 12 Սեպտեմբերի 2014-ի դրությամբ

Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ

հեղինակ՝ Յարոսլավ Հաշեկ
թարգմանիչ՝ Սուրեն Վահունի (ռուսերենից)
աղբյուր՝ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

1973 թ. հրատարակության շապիկը

Նախաբան

Մեծ դարաշրջանին հարկավոր են մեծ մարդիկ: Աշխարհում կան չճանաչված համեստ հերոսներ, որոնք իրենց համար Նապոլեոնի փառք չեն նվաճել: Պատմությունը նրանց մասին ոչինչ չի ասում: Սակայն ուշադիր վերլուծության դեպքում նրանք իրենց փառքով կմթագնեին նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացու փառքը: Մեր օրերում դուք Պրագայի փողոցներում կարող եք հանդիպել անշուք հագնված մի մարդու, որն ինքն էլ չի կռահում, թե որքան մեծ է իր նշանակությունը նոր, մեծ դարաշրջանի պատմության մեջ: Նա համեստորեն քայլում է իր ճանապարհով, ոչ ոքի չի կպչում աներեսաբար, բայց ժուռնալիստներն էլ նրան չեն կպչում ինտերվյու ստանալու խնդրանքով։ Եթե դուք նրան հարցնելու լինեք իր ազգանունը, նա պարզասրտորեն ու համեստաբար կպատասխանի. «Շվեյկ»:

Եվ իսկապես, այդ հանգիստ, հնամաշ հագուստով համեստ մարդը ոչ այլ ոք է, եթե ոչ քաջարի հին զինվոր Շվեյկը, այն անվեհեր հերոսը, որի անունը դեռևս Ավստրո-Հունգարիայի օրոք չեխական թագավորության բոլոր քաղաքացիների շուրթերին էր և որի փառքը չի խամրելու նաև հանրապետությունում:

Ես սրտանց սիրում եմ քաջարի զինվոր Շվեյկին և, ընթերցողների ուշադրությանը ներկայացնելով համաշխարհային պատերազմի ժամանակվա նրա արկածները, համոզված եմ, որ նրանք բոլորը կհամակրեն այդ չճանաչված հերոսին: Նա չի այրել Եփեսոսի աստվածուհու տաճարը, ինչպես այդ բանն արել է հիմար Հերոստրատը՝ թերթերի ու դպրոցական քրեստոմատիաների մեջ ընկնելու համար:

Եվ դա իսկ բավական է:

Հեղինակ