«Կնքահայրը»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Կնքահայրը |հեղինակ = Մարիո Պյուզո |թարգմանիչ = Ռուզան Ղազարյան (անգլերենից)...»:) |
|||
(5 intermediate revisions by one other user not shown) | |||
Տող 5. | Տող 5. | ||
|աղբյուր = [[«Կնքահայրը»]] | |աղբյուր = [[«Կնքահայրը»]] | ||
}} | }} | ||
− | + | [[Կատեգորիա:Ամերիկյան գրականություն]] | |
{{անավարտ}} | {{անավարտ}} | ||
Տող 66. | Տող 66. | ||
Կինը ծիծաղում էր։ Ջոնին բռունցքով հասցրեց նրա փորին, և նա ընկավ հատակին։ Նա ընկավ կնոջ վրա ու զգաց նրա անուշ շունչը, երբ, շնչահեղձ լինելով, կինը բացեց բերանը, նա կսմթում էր կնոջ թևերն ու մետաքսե ազդրերը, նա ծեծում էր կնոջը, ինչպես մի ժամանակ, վաղուց, շատ վաղուց, պատանի, Նյու Յորքի «դժոխքի խոհանոցում» ծեծում էր իրենից փոքրիկ երեխաներին։ Ցավոտ ծեծ, որից ոչ մի հետք չի մնում, ոչ մի ատամ չի ընկնում, քիթ չի ջարդվում։ Սակայն կնոջը ցավոտ էլ չէր ծեծում։ Ուղղակի չէր կարող նրան իսկապես ծեծել։ Իսկ կինը պարզապես ծիծաղում էր նրա վրա։ Հատակին փռված, շքեղ զգեստի փեշը վեր բարձրացած, կինը ծաղրում էր նրան՝ ծիծաղից խեղղվելով։ | Կինը ծիծաղում էր։ Ջոնին բռունցքով հասցրեց նրա փորին, և նա ընկավ հատակին։ Նա ընկավ կնոջ վրա ու զգաց նրա անուշ շունչը, երբ, շնչահեղձ լինելով, կինը բացեց բերանը, նա կսմթում էր կնոջ թևերն ու մետաքսե ազդրերը, նա ծեծում էր կնոջը, ինչպես մի ժամանակ, վաղուց, շատ վաղուց, պատանի, Նյու Յորքի «դժոխքի խոհանոցում» ծեծում էր իրենից փոքրիկ երեխաներին։ Ցավոտ ծեծ, որից ոչ մի հետք չի մնում, ոչ մի ատամ չի ընկնում, քիթ չի ջարդվում։ Սակայն կնոջը ցավոտ էլ չէր ծեծում։ Ուղղակի չէր կարող նրան իսկապես ծեծել։ Իսկ կինը պարզապես ծիծաղում էր նրա վրա։ Հատակին փռված, շքեղ զգեստի փեշը վեր բարձրացած, կինը ծաղրում էր նրան՝ ծիծաղից խեղղվելով։ | ||
− | + | — Լավ, Ջոնի, լավ, մոտ եկ, գիտեմ ուզածդ։ | |
Ջոնի Ֆոնթեյնը ոտքի կանգնեց։ Նա ատում էր հատակին փռված այդ կնոջը, որի գեղեցկությունը կախարդական ուժով պահապան էր նրան։ Մարգոն ետ քաշվեց նրանից, տեղից վեր թռավ պարուհու ճարպկությամ, և սկսեց փոքրիկ աղջկա նման պարելով երգել. | Ջոնի Ֆոնթեյնը ոտքի կանգնեց։ Նա ատում էր հատակին փռված այդ կնոջը, որի գեղեցկությունը կախարդական ուժով պահապան էր նրան։ Մարգոն ետ քաշվեց նրանից, տեղից վեր թռավ պարուհու ճարպկությամ, և սկսեց փոքրիկ աղջկա նման պարելով երգել. | ||
Տող 122. | Տող 122. | ||
Երրորդ որդին՝ Մայքլ Կորլեոնեն, հոր և եղբայրների կողքին չէր։ Նա նստած էր սեղանի շուրջ այգու ամենահեռավոր անկյունում, բայց նույնիսկ այդտեղ չէր հաջողվում խուսափել ընտանիքի բարեկամների ուշադրությունից։ Մայքլը Դոնի կրտսեր որդին էր և միակը, որ չէր ենթարկվում ամենազոր հոր իշխանությանը։ Նա չէր ժառանգել ընտանիքի կուպիդոնյան գլխաձևն ու կոպիտ դիմագծերը, և նրա մազերն էլ գանգուր չէին, այլ ավելի շուտ ուղիղ էին, խիտ և փայլուն։ Հարթ, բայց դեղնականաչավուն մաշկն ավելի աղջկա կվայելեր։ Նա օժտված էր նրբին գեղեցկությամբ, այնքան օտարոտի յուր ընտանիքի համար, որ մի ժամանակ Դոնը լրջորեն մտահոգված էր որդու այդ ոչ առնական արտաքինի համար։ Այդ անհանգստությունն անցավ, երբ լրացավ Մայքլի տասնյոթ տարին։ | Երրորդ որդին՝ Մայքլ Կորլեոնեն, հոր և եղբայրների կողքին չէր։ Նա նստած էր սեղանի շուրջ այգու ամենահեռավոր անկյունում, բայց նույնիսկ այդտեղ չէր հաջողվում խուսափել ընտանիքի բարեկամների ուշադրությունից։ Մայքլը Դոնի կրտսեր որդին էր և միակը, որ չէր ենթարկվում ամենազոր հոր իշխանությանը։ Նա չէր ժառանգել ընտանիքի կուպիդոնյան գլխաձևն ու կոպիտ դիմագծերը, և նրա մազերն էլ գանգուր չէին, այլ ավելի շուտ ուղիղ էին, խիտ և փայլուն։ Հարթ, բայց դեղնականաչավուն մաշկն ավելի աղջկա կվայելեր։ Նա օժտված էր նրբին գեղեցկությամբ, այնքան օտարոտի յուր ընտանիքի համար, որ մի ժամանակ Դոնը լրջորեն մտահոգված էր որդու այդ ոչ առնական արտաքինի համար։ Այդ անհանգստությունն անցավ, երբ լրացավ Մայքլի տասնյոթ տարին։ | ||
+ | |||
+ | Հիմա կրտսեր որդին նստած էր սեղանի շուրջ այգու ամենահեռավոր անկյունում, ցուցադրելով իր օտարացումը հորից և եղբայրներից։ Նրա կողքին նստած էր ամերիկուհի այն աղջիկը, որի մասին բոլորը լսել էին, բայց ոչ ոք չէր տեսել, մինչ այդ օրը։ Մայքլն, անշուշտ, պատշաճ հարգանք ցուցաբերեց և աղջկան ներկայացրեց հարսանիքի բոլոր ներկաներին, այդ թվում և իր ընտանիքի անդամներին։ Սակայն աղջիկը նրանց վրա առանձին տպավորություն չգործեց, չափազանց նիհար էր, չափազանց բաց-շիկահեր, դեմքն ավելորդ խելացի և արտահայտիչ կնոջ համար, իսկ պահվածքն էլ չափազանց ազատ էր աղջկա համար։ Նրա անունը նույնպես օտար էր իրենց համար՝ Քեյ Ադամս։ Աղջիկն, իհարկե, կարող էր ասել, որ իր նախնիները հաստատվել են Ամերիկայում դեռ երկու հարյուր տարի առաջ, և Ադամսն այստեղ շատ սովորական անուն է, սակայն դա նրանց բնավ չէր հետաքրքրում։ | ||
+ | |||
+ | Բոլորը նկատեցին, որ Դոնը գրեթե ուշադրության չի արժանացնում իր երրորդ որդուն։ Մինչ պատերազմը Մայքլը հոր սիրելի որդին էր և ակնհայտ էր, որ Դոնը հենց նրան կդարձնի ընտանեկան գործի ժառանգորդը։ Նա օժտված էր նույնպիսի հանգիստ ուժեղ բնավորությամբ, նույնպիսի խելքով, ինչպես հայրը, և ի բնե, զուտ բնազդային շնորհքով վարվելու այնպես, որ մարդիկ հարգանքով լցվեն իր հանդեպ։ Սակայն, երբ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, Մայքլը հոր կամքին հակառակ կամավոր ռազմաճակատ գնաց։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն բնավ չէր ցանկանում, որ իր որդին սպանվի օտար երկրի համար կռվում։ Բժիշկներին կաշառեցին, ամեն ինչ լավագույնս կարգավորեցին։ Շատ փող ծախսվեց այդ ամենն ապահովելու համար։ Բայց Մայքլի քսանմեկ տարին արդեն լրացել էր և ոչինչ չէր կարելի անել հակառակ իր կամքի։ Նա բանակ մտավ և գնաց կռվելու օվկիանոսից այն կողմ։ Հասավ կապիտանի աստիճանի, մեդալներ ստացավ։ 1944 թվականին «Լայֆ» ամսագիրը տպագրեց նրա լուսանկարն ու մի հոդված նրա խիզախությունների մանրամասն նկարագրությամբ։ Բարեկամներից մեկը Դոն Կորլեոնեին ցույց տվեց ամսագիրը (ընտանիքի անդամներից ոչ մեկը չէր համարձակվում), և Դոնը, արհամարհական փնչացնելով, ասաց. | ||
+ | |||
+ | ― Այդպիսի հրաշքներ է գործում օտարների համար։ | ||
+ | |||
+ | Երբ 1945 թվականի սկզբին Մայքլ Կորլեոնեն ծանր վիրավորվելուց հետո զորացրվեց առողջությունը վերականգնելու համար, նրա մտքով էլ չանցավ, որ այդ հայրն էր արել։ Սակայն մի քանի շաբաթ միայն տանը մնալով, նա, ոչ մեկի հետ չխորհրդակցելով, ընդունվեց Նյու Հեմփշիրի Հաննովեր քաղաքի Դարթմութի քոլեջ և հեռացավ հայրական տնից։ Հիմա վերադարձել էր միայն քրոջ հարսանիքի առիթով, ուզում էր նաև հարազատներին ծանոթացնել իր ապագա կնոջ, այդ լաթի կտորի պես խունացած ամերիկացի աղջկա հետ։ | ||
+ | |||
+ | Մայքլ Կորլեոնեն զբաղեցնում էր Քեյ Ադամսին հյուրերից ամենահետաքրքիրների մասին զվարճալի պատմություններով։ Նա ինքն էլ զարմացած էր և՛ Քեյի այդքան հետաքրքրությամբ այս տարօրինակ մարդկանցով, և՛, ինչպես միշտ, հմայված էր նոր և իրեն անհայտ ամեն ինչի հանդեպ նրա այդ անհագ հետաքրքրությամբ։ Քեյի ուշադրությունը գրավեց մի կողմի վրա, տնական գինու փայտե տակառի մոտ կանգնած մար դկանց փոքրիկ խումբը։ Դրանք էին Ամերիգո Բոնասերան, հացթուխ Նազորինը, Էնթընի Կոպոլան և Լուկա Բրազին։ Իրեն հատուկ ուշիմությամբ, Քեյը նկատել էր, որ այդ չորսը կարծես չափազանց հուզված էին։ Մայքլը ժպտաց. | ||
+ | |||
+ | — Իրավացի ես, նրանք իսկապես էլ խնդրողներ են։ Սպասում են հորս, որ հարմար պահին նրանից ինչ֊որ բան խնդրեն։ | ||
+ | |||
+ | Եվ իսկապես, նույնիսկ կողմնակի աչքի համար նկատելի էր, որ նրանք անհանգիստ հայացքներով հետևում են Դոնին։ | ||
+ | |||
+ | Մինչ Դոն Կորլեոնեն շեմքին կանգնած ողջունում էր հյուրերին, սալարկված նրբափողոցում կանգ առավ մի սև «շևրոլե»։ Առջևի նստատեղից դուրս եկան երկու տղամարդ և նոթատետրերը հանելով բացեիբաց սկսեցին գրել մեքենաների համարները, որ փակել էին ողջ այդ անցումը։ Սոնին դարձավ հորը. | ||
+ | |||
+ | — Սրանք երևի ոստիկանությունից են։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն ուսերը թոթվեց. | ||
+ | |||
+ | — Ես այս փողոցի տերը չեմ։ Նրանք իրավունք ունեն վարվելու, ինչպես ուզում են։ | ||
+ | |||
+ | Սոնիի կուպիդոնանման կոպիտ դեմքը բռնկվեց բարկությամբ. | ||
+ | |||
+ | — Սրիկաներ, ոչ մեկին հաշվի չեն առնում.— նա իջավ սանդուղքով ու «շևրոլեին» մոտենալով, ներս նայեց մեքենայի բաց պատուհանից՝ զայրացած դեմքը մոտեցնելով վարորդին, Սակայն վերջինս, բոլորովին չշփոթվեց, բացեց իր թղթապանակն ու Սոնիին ցույց տվեց կանաչ վկայականը։ Սոնին առանց խոսք ասելու հեռացավ, միայն թքեց այնպես, որ թուքը դիպավ «շևրոլեի» հետևի դռնակին, հույս ուներ, որ զայրացած վարորդն անմիջապես փողոց դուրս կգա, բայց վերջինս տեղից չշարժվեց իսկ։ Հոր մոտ վերադառնալով, ասաց. | ||
+ | |||
+ | — Սրանք ՀՖԳ֊ից են, մեքենաների համարներն են գրում։ Կեղտո՛տ սրիկաներ։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն գիտեր, դրանք ովքեր են։ Նրա ամենամոտ բարեկամներին խորհուրդ էր տրված հարսանիքի հանդիսությանը գնալ ոչ սեփական մեքենաներով։ Ու թեև նա հավանություն չէր տվել զայրույթից մղված որդու անհեթեթ արարքին, սակայն դա որոշակի դեր խաղաց։ Սոնիի արարքը ոստիկաններին կհամոզեր, որ իրենց հայտնվելն անսպասելի էր տանտերերի համար։ Այնպես որ Դոն Կորլեոնեն բոլորովին զայրացած չէր։ Վաղուց, շատ վաղուց նա արդեն հասկացել էր, որ հասարակությունն ամեն քայլափոխին վիրավորանքներ է հասցնում իր անդամներին, որին պետք է համակերպվել մխիթարվելով այն բանով, որ կյանքում միշտ էլ գալիս է այն պահը, երբ ամենափոքր մարդն անգամ եթե ուշադիր ու համբերությամբ հետևի դեպքերին, կարող է վրեժխնդիր լինել ամենազորեղներից, հենց այդ վստահությունն էր օգնում Դոնին ունենալու այն հանգիստ ու համակերպվող պահվածքը, որ հիացմունք էր պատճառում նրա բարեկամներին։ | ||
+ | |||
+ | Բայց ահա այգում, տան հետև հնչեց երաժշտությունը։ Բոլոր հյուրերն արդեն հավաքվել էին։ Դոն Կորլեոնեն գլխից հանեց ոստիկաններին և երկու որդիների ուղեկցությամբ քայլեց դեպի խնջույքի սեղան։ | ||
+ | |||
+ | Հսկայական այգում արդեն մի քանի հարյուր մարդ էր հավաքված։ Ոմանք պարում էին ծաղիկներով զարդարված տախտակամածին, մյուսները նստած էին երկար սեղանների մոտ, որոնց վրա համադամ կերակուրների սարեր էին դիզված և մեծ սափորներով մուգ գույնի տնական գինի էր դրված։ Հարսնացուն, Կոնի Կորլեոնեն, զուգված֊զարդարված նստած էր մի քիչ ավելի բարձր դրված սեղանի մոտ՝ փեսացուի, ընկերուհու և խաչեղբայրների հետ։ Դա հին իտալական ոճի հետաքրքիր տեսարան էր։ Փեսացուին դա այնքան էլ դուր չէր գալիս, բայց Կոնին համաձայնվել էր բոլոր սովորույթներով տոնել իր հարսանիքը, հորը բավականություն պատճառելու համար, որին արդեն վշտացրել էր ամուսնու ընտրությամբ։ | ||
+ | |||
+ | Կարլո Ռիցցին, Կոնիի փեսացուն, միայն հոր կողմից էր սիցիլիացի, որից ժառանզել էր թուխ մաշկը, իսկ մայրը հյուսիսային Իտալիայից էր և մորից էլ որդին ժառանգել էր շեկ մազերն ու երկնագույն աչքերը, Կարլոյի ծնողներն ապրում էին Նևադայում, բայց որդին ստիպված էր հեռանալ հարազատ նահանգից՝ օրենքի հետ ունեցած որոշ բարդությունների պատճառով։ Նյու Յորքում նա հանդիպել էր Սոնի Կորլեոնեին, որը և նրան ծանոթացրել էր իր քրոջ հետ, Դոն Կորլեոնեի համար, անշուշտ, դժվար չէր պարզել, թե ինչ բարդությունների մեջ էր ընկել Կարլոն Նևադայի ոստիկանության հետ. դա զենքի հետ անփույթ վարվելու պատճառով էր, որ բացատրվում էր ջահելությամբ։ Ըստ էության, դա դատարկ բան էր և հեշտությամբ կարելի էր գործը հանել ոստիկանության արխիվներից, ու Կարլոն բացարձակ մաքուր կլիներ, Նևադայից վերադառնալով, Դոնի բարեկամները միաժամանակ նրան մանրամասն տեղեկություններ բերեցին Նևադայի խաղատների մասին, որ խիստ հետաքրքրեց նրան և որի մասին նա մտածում էր այդ ժամանակից ի վեր։ Դոնի հզորությանը նպաստող կարևոր հանգամանքներից մեկն էլ այն էր, որ նա ամեն ինչից կարողանում էր օգուտ քաղել։ | ||
+ | |||
+ | Կոնի Կորլեոնեն այնքան էլ գեղեցիկ չէր, նիհար էր, նյարդային և մեծանալով, ամենայն հավանականությամբ, բավական կռվարար պիտի դառնար։ Բայց այսօր իր հարսանեկան հոյակապ սպիտակ զգեստով ու պայծառ անմեղությամբ կերպարանափոխված, նա գրեթե փայլում էր գեղեցկությամբ։ Սեղանի տակ թաքցրած ձեռքը դրել էր ամուսնու ուժեղ, մկանուտ ազդրին, գեղեցիկ կոր շրթունքները ասես օդային համբույր էին հղում նրան։ Նա ամուսնուն շատ գեղեցիկ էր համարում։ | ||
+ | |||
+ | Կարլո Ռիցցին շատ երիտասարդ հասակում աշխատել էր անապատում. դա ծանր աշխատանք էր, և այդ աշխատանքով էր զարգացրել մկաններն ու զորեղ թիկունքը։ Եվ հիմա նա վայելքի մեջ էր ջահել կնոջ սիրահար հայացքի ներքո։ Թեքվելով դեպի կինը, նրա գավաթը գինի լցրեց։ Ամբողջ ժամանակ քնքուշ ուշադրությամբ նրան շրջապատած, ասես ներկայացման մեջ, սակայն և աչքը չէր կտրում մետաքսե պայուսակից, որ սովորության համաձայն կախված էր նորահարսի աջ ուսից։ Պայուսակն արդեն բերնեբերան լցված էր փողի ծրարներով։ Հետաքրրքիր է, ինչքան փող է այնտեղ։ Տա՞սը հազար։ Քսա՞ն։ Կարլո Ռիցցին հաշվում էր։ Սա չէ որ դեռ սկիզբն է։ Նա իր ամուսնությամբ հիրավի թագավորական ընտանիք էր մուտք գործել։ Հիմա նրա մասին արդեն պիտի մտածեն։ | ||
+ | |||
+ | Հյուրերի բազմության մեջ կզաքիսի նման մի ժիր երիտասարդ, հարթ սանրված մազերով, նույնպես հետաքրքրությամբ նայում էր պայուսակին։ Պոլի Գատոն ըստ սովորության մտածեց, թե ինչ հաճույքով կթռցներ տռզած պայուսակը։ Այդ միտքը նրան զվարճացրեց։ Նա, իհարկե, հասկանում էր, որ դա հիմար, ծիծաղելի երևակայություն է, տանկի վրա խաղալիք հրացանով կրակելու մանկական ցանկության նման մի բան։ Նա հայացքը դարձրեց իր տիրոջը, արդեն ոչ երիտասարդ և հաստ Փիթըր Կլեմենցային, որը ջահել աղջիկների հետ մրրիկի պես սուրում էր փայտե հարթակին՝ կրակոտ տարանտելայով բռնված։ Կլեմենցան, չափազանց գեր, չափազանց բարձրահասակ, պարում էր այնպիսի արվեստով և այնպես ինքնամոռաց՝ հսկայական փորը ջահել կանանց կրծքներին սեղմած, որոնք նրա կողքին շատ պստլիկ էին երևում, որ բոլոր հյուրերն սկսեցին նրան ծափահարել։ Ավելի տարիքոտ կանայք խցկվում էին նրան մոտ, բռնում էին ձեռքը, ջանալով հետը պարել։ Ավելի ջահել պարողները հարգանքով տեղ էին բացել նրա համար և, հետ քաշվելով, ծափ էին տալիս մանդոլինի կատաղի հնչյուններին համատակտ։ Երբ, վերջապես, ուժասպառ Կլեմենցան ընկավ բազկաթոռին, Պոլի Գատոն նրան մի բաժակ սառցասառն գինի բերեց ու սեփական մետաքսե թաշկինակով սրբեց Կլեմենցայի ճակատի քրտինքը։ Կլեմենցան հևում էր ափ նետած կետ ձկան նման, ագահորեն կում֊կում դատարկելով բաժակը։ Գինին խմելով, նա շնորհակալության փոխարեն խստորեն ասաց Պոլիին. | ||
+ | |||
+ | — Այստեղ թրև գալու ու պարողներին նայելու փոխարեն գնա գործիդ նայիր։ Մի պտույտ տուր, տես ամեն ինչ կարգի՞նն է։ | ||
+ | |||
+ | Պոլին լուռ խառնվեց հյուրերի բազմությանը։ | ||
+ | |||
+ | Երաժիշտները նվագը դադարեցրին և գնացին ուտելու։ Նինո Վալենտի անունով երիտասարդը վերցրեց մի կողմ գցած մանդոլինը, ոտքը դրեց աթոռին ու մի անպարկեշտ սիցիլիական երգ երգեց։ Նինո Վալենտին գեղեցիկ էր, թեև դեմքը մի քիչ ուռել էր հարբելուց, և հիմա էլ արդեն հասցրել էր հարբել։ Աչքերը այս ու այն կողմ պտտեցնելով, նա հաճույքով ասում էր երկիմաստ խոսքերը։ Կանայք կչկչում էին` ծիծաղից կոտրվելով, տղամարդիկ երգչի հետ կրկնում էին վերջին տողերը։ Դոն Կորլեոնեն, որ ինչպես հայտնի էր, նման բաներ չէր սիրում, թեև իր հաստլիկ կինը ուրախ ղժղժում էր բոլորի հետ, մյուսների համար աննկատելի մտավ տուն։ Սոնի Կորլեոնեն, տեսնելով այդ, մոտեցավ նորապսակների սեղանին և նստեց Լյոլսի Մանչինիի՝ նորահարսի ընկերուհու կողքին։ Նրանք անհանգստանալու բան չունեին։ Սոնիի կինը խոհանոցում զբաղված էր հարսանեկան շքեղ կարկանդակով վերջին զարդարանքն էր անում։ Սոնին ինչ֊որ բան շշնջաց աղջկա ականջին, և նա վեր կացավ ու հեռացավ սեղանից; Ապա, Սոնին սպասեց մի երկու րոպե և շինծու անփույթ քայլվածքով գնաց աղջկա հետևից, շարունակ այս ու այն կողմ դառնալով ու կանգ առնելով սրա֊նրա հետ մի քանի խոսք փոխանակելու համար։ | ||
+ | |||
+ | Հարյուրավոր աչքեր հետևում էին նրանց։ Հարսնացուի րնկերուհին, լիովին ամերիկացիացած, ծաղկուն մի աղջիկ, քոլեջում երեք տարի սովորելուց հետո համարվում էր արդեն «անունը կոտրած» աղջիկ։ Հարսանիքի այս ամբողջ պատրաստությունների ընթացքում շարունակ սիրախաղի մեջ էր Սոնի Կորլեոնեի հետ, երկիմաստ կատակներ թույլ տալով որքան այդ հնարավոր էր, քանի որ Սոնին խաչեղբայր էր և իր զուգընկերը հարսանեկան արարողության ժամանակ։ Եվ ահա վարդագույն երկար զգեստի քղանցքը բռնելով, Լյուսի Մանչինին մտավ տուն կատարյալ անմեղության շինծու ժպիտը դեմքին, և սանդուղքով արագ վեր սլացավ դեպի լոգասենյակ։ Երբ մի քանի րոպե հետո դուրս եկավ այնտեղից, Սոնի Կորլեոնեն, արդեն սանդուղքի վերին հարթակին կանգնած, նշան արեց նրան վերև բարձրանալու։ | ||
+ | |||
+ | Անկյունային մեկուսացած սենյակի՝ Դոն Կորլեոնեի աշխատասենյակի փակ պատուհանի մոտ կանգնած, Թոմաս Հեյգընը հետևում էր զարդարված այգում տեղի ունեցող հարսանեկան խնջույքին։ Նրա հետևի ամբողջ պատին ծայրից-ծայր դարակներ էին՝ իրավաբանական գրքերով լցված։ Հեյգընը Դոնի փաստաբանն էր, իսկ հիմա ժամանակավորապես կատարում էր և Consigliori-ի կամ խորհրդականի պարտականությունը, ուստի ընտանիքի ծառայական պաշտոնակարգության մեջ առաջնակարգ տեղ էր գրավում։ Շատ ու շատ դժվար գործեր էին նրանք գլուխ բերել այս սենյակում Դոնի հետ, և հիմա, տեսնելով, որ Կնքահայրը հեռացավ խնջույքից ու տուն մտավ, հասկացավ, որ չնայած հարսանիքին, ստիպված պիտի լինեն այսօր աշխատելու։ Հետո Հեյգընը տեսավ, ինչպես Սոնի Կորլեոնեն ինչ֊որ բան շշնջաց Լյուսի Մանչինիի ականջին, որից հետո նրանք ջանալով ուշադրություն շեղել, երկուսն էլ տուն մտան։ Հեյգընը խոժոռվեց, մտածեց արժե՞ արդյոք ասել այդ մասին Դոնին, և վճռեց, որ չարժե։ Նա մոտեցավ սեղանին, վերցրեց ցուցակն այն մարդկանց, ովքեր թույլտվություն էին ստացել առանձին հանդիպելու Դոն Կորլեոնեին։ Երբ Դոնը ներս մտավ, Հեյգընը նրան մեկնեց ցուցակը։ Դոնը գլխով արեց և ասաց. | ||
+ | |||
+ | — Բոնասերային թող վերջինը։ | ||
+ | |||
+ | Հեյգընը բացեց մինչև գետին հասնող ապակյա մեծ պատուհանը և ուղիղ դուրս եկավ այգի, ուր գինու տակառի մոտ խմբվել էին խնդրողները։ Նա նշան արեց հացթուխ Նազորինին։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն հացթուխին դիմավորեց գրկաբաց։ Դեռ Իտալիայում նրանք երեխա ժամանակ խաղում էին միասին, հետո էլ մեծացան՝ միշտ բարեկամներ մնալով։ Ամեն տարի Զատիկին նա Դոն Կորլեոնեին հսկայական տոնական հացեր էր ուղարկում փայլուն խրթխրթան չորուկով։ Ծննդյան տոնին և ընտանիքի անդամների ծննդյան տոներին կրեմով շքեղ թխվածքները Նազորինի հարգանքի վկայությունն էին Դոնի հանդեպ։ Բոլոր այս տարիներին, լավ լինեին, թե վատ, Նազորինը կանոնավոր կերպով իր լուման էր մուծում հացթուխների միությանը, որ կազմակերպել էր Դոնը ջահել ժամանակ։ Ընդ որում, նրանից դեռևս ոչինչ չէր խնդրել, չհաշված այն մի դեպքը, երբ պատերազմի ժամանակ Դոնին հաջողվեց շաքարի կտրոններ հայթայթել սև շուկայից։ Այնպես որ հացթուխը վաղուց իրավունք էր ձեռք բերել որպես հին և հավատարիմ բարեկամ պետք եղած օգնություն խնդրելու Դոնից, և Դոն Կորլեոնեն ուրախությամբ պատրաստ էր կատարելու նրա խնդիրքը։ | ||
+ | |||
+ | Նա հացթուխին հյուրասիրեց «Դի Նոբիլի» տեսակի սիգարով, լցրեց նրա գավաթը և քաջալերելով ձեռքը դրեց հին բարեկամի ուսին։ Այդ արարքը Դոնի մարդասիրության վկայությունն էր։ Նա սեփական փորձով գիտեր, թե որքան արիություն է պետք բարեկամից՝ օգնություն խնդրելու համար։ | ||
+ | |||
+ | Հացթուխը պատմեց Դոնին իր աղջկա և Էնցոյի մասին։ Տղան Իտալիայից է, Սիցիլիայից Ամերիկա է ուղարկվել որպես ռազմագերի, աշխատում է թույլտվությամբ։ Մաքուր, ազնիվ սեր է ծագել նրանց միջև։ Իսկ հիմա, երբ պատերազմը վերջացել է, խեղճին կքշեն Իտալիա և Նազորինի աղջիկը՝ Կատըրինը, այդ վշտին չի դիմանա։ Միայն կնքահայր Կորլեոնեն կարող է օգնել խեղճ սիրահարներին, նրանց հույսը միայն Դոնն է։ | ||
+ | |||
+ | Դոնը Նազորինի հետ ետ ու առաջ էր անում սենյակում, ձեռքը շարունակ նրա ուսին դրած, գլխով անելով ի նշան համաձայնության և, որ հասկանում է իր բարեկամին։ Երբ հացթուխն ավարտեց, նա ժպտաց և ասաց. | ||
+ | |||
+ | — Թանկագին բարեկամս, այլևս մի անհանգստացիր։ | ||
+ | |||
+ | Այնուհետև համբերությամբ մանրամասն բացատրեց հացթուխին, թե ինչ պետք է անել։ Հարկավոր էր խնդրագիր տալ շրջանի կոնգրեսմենին։ Կոնգրեսմենը հատուկ բիլ կկազմի, որով Էնցոն կարող է դառնալ Միացյալ նահանգների քաղաքացի։ Բիլն, անշուշտ, պետք է ընդունվի կոնգրեսում։ Բայց այդ խաբեբաները միշտ էլ իրար պաշտպանում են։ Դոն Կորլեոնեն բացատրեց, որ դա որոշ գումար կարժենա, մոտավորապես երկու հազար դոլար կնստի։ Ինքը, Դոնը, երաշխավորում է, որ ամեն ինչ կարվի, ինչպես կարգն է, և փողը կտրվի ում պետք է։ Բարեկամը համաձա՞յն է այդ պայմանին։ | ||
+ | |||
+ | Հացթուխը շտապ֊շտապ գլխով արեց։ Նա չէր էլ սպասում, որ գրեթե ձրի այդպիսի ծառայություն կանեն․ պարզ բան է, որ կոնգրեսի հատուկ օրինագիծ առանց փողի չես ստանա։ Նազորինը քիչ էր մնում լաց լիներ երախտագիտությունը հայտնելիս։ Դոն Կորլեոնեն ուղեկցեց հացթուխին մինչև դուռը, ասելով, որ նրա մոտ կուղարկի բանիմաց մարդկանց, որոնք ամեն բան կկարգավորեն ինչպես պետքն է, և կձևակերպեն անհրաժեշտ փաստաթղթերը։ | ||
+ | |||
+ | Ապա հացթուխը նորից գրկախառնվեց Դոնի հետ և այգի դուրս եկավ։ | ||
+ | |||
+ | Հեյգընը նայեց Դոնին և ժպտաց. | ||
+ | |||
+ | — Նազորինը վատ չտեղավորեց իր կապիտալը։ Միանգամից ձեռք բերեց և մշտական էժան օգնական գործի մեջ, և փեսա, ու այդ բոլորն ընդամենը երկու հազար դոլարով։ Այս գործն ո՞ւմ հանձնարարեմ։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն դեմքը խոժոռած սկսեց մտածել։ | ||
+ | |||
+ | ― Մեր կոնգրեսմենին չարժե։ Հանձնարարի հարևան շրջանի հրեային։ Նազորինի հասցեն փոխի։ Հիմա, երբ պատերազմը վերջացել է, կարծում եմ, նման դեպքեր շատ կլինեն, Վաշինգտոնում մեզ շատ մարդիկ պետք կլինեն, որպեսզի աշխատանքների կասեցում չառաջանա և գները չբարձրանան։― Հեյգընը նշումներ արեց տետրում. «Կոնգրեսմեն Լյուտեկոյին չդիմել։ Փորձել համաձայնության գալ Ֆիշերի հետ»։ | ||
+ | |||
+ | Հաջորդը, Հեյգընը աշխատասենյակ բերեց Էնթընի Կոպոլային, որի հայրը ջահել ժամանակ աշխատել էր Դոն Կորլեոնեի հետ երկաթուղային պահեստներում։ Նրա խնդիրը շատ պարզ էր. նա հինգ հարյուր դոլար էր ուզում խորտկարան բացելու համար հատուկ խոհանոցային սալօջախի կանխավճարը մուծելու նպատակով։ Էնթընին ասաց, որ որոշ նկատառումներով չի ուզում դիմել վարկ ստանալու։ Դոնը ձեռքը տարավ գրպանն ու հանեց մի կապուկ թղթադրամ, սակայն դա բավարար չէր։ Նա ծամածռեց դեմքն ու դիմեց Թոմ Հեյգընին. | ||
+ | |||
+ | — Ինձ մի հարյուր դոլար տուր, կվերադարձնեմ երկուշաբթի, երբ բանկ գնամ։ | ||
+ | |||
+ | Խնդրողն առարկեց, ասելով, որ չորս հարյուրն էլ բավական է, սակայն Դոն Կորլեոնեն նրա ուսին թփթփացրեց և ասաց. | ||
+ | |||
+ | — Այս հարսանիքն ինձ առանց կանխիկ դրամի թողեց։― Ապա վերցրեց Հեյգընի մեկնած փողն ու իր փողի հետ մեկնեց Էնթընի Կոպոլային։ | ||
+ | |||
+ | Հեյգընը լուռ հիացմունքով հետևում էր նրան։ Դոնը միշտ ասում էր, որ եթե մարդն առատաձեռն է, միշտ պետք է դրսևորի իր բնավորության այդ գիծը։ Էնթընի Կոպոլայի համար այնքա՜ն շոյիչ էր, որ Դոնի նման մարդը ինչ֊որ մեկից պարտք վերցրեց իրեն փող տալու համար։ Իհարկե, նա գիտեր, որ Դոնը միլիոնատեր է, բայց միլիոնատերերից քանի՞սը իրեն նեղություն կտար աղքատ բարեկամին օգնելու համար։ | ||
+ | |||
+ | Դոնը գլուխը բարձրացրեց և հարցական նայեց Հեյգընին։ Հեյգընն ասաց. | ||
+ | |||
+ | — Լուկա Բրազին ցուցակում չկա, բայց շատ է ուզում ձեզ տեսնել։ Նա հասկանում է, որ հրապարակավ այդ չի կարելի, բայց ուզում է անձամբ ձեզ շնորհավորել։ | ||
+ | |||
+ | Դոնի դեմքին տհաճություն նկատվեց։ | ||
+ | |||
+ | — Իսկ դա անհրաժե՞շտ է։ | ||
+ | |||
+ | Հեյգընն ուսերը թոթվեց։ | ||
+ | |||
+ | — Դուք նրան ինձնից լավ գիտեք։ Նա իրեն խիստ երախտապարտ է զգում, որ հրավիրել եք հարսանիքի։ Ինքն այդ չէր սպասում։ Հավանաբար ուզում է իր երախտագիտությունը հայտնել։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն ձեռքը բարձրացրեց՝ ցույց տալով, որ ամեն ինչ հասկանալի է և կարելի է ներս կանչել Լուկա Բրազիին։ | ||
+ | |||
+ | Քեյ Ադամսը այգում հյուրերին նայելիս, ուշադրություն էր դարձրել Լուկա Բրազիին, որի դեմքի կատաղի դաժանությունը զարմացրել էր նրան։ Նա հարցրեց, թե ո՞վ է դա։ Մայքլը Քեյին հարսանիքի էր բերել, որպեսզի նա կամաց֊կամաց, առանց ծանր հարված ստանալու իմանա ճշմարտությունը իր հոր մասին։ Բայց Քեյն, ըստ երևույթին, առայժմ նրա հորը համարում էր սովորական բիզնեսմեն, թերևս ոչ այնքան խստաբարո։ Մայքլը վճռեց նրան որոշ չափով ճշմարտությունն ասել և բացատրեց, որ Լուկա Բրազին արևելյան նահանգների հանցագործ աշխարհի ամենասարսափելի մարդկանցից է։ Ասում են, որ նրա տաղանդը կայանում է այն բանում, որ կարողանում է միայնակ կատարել սպանությունը և այդպիսով վերացնելով մատնության հնարավորությունը, փաստորեն անհնարին է դարձնում հանցագործին հայտնաբերելու գործը։ Ապա, Մայքլը ավելացրեց. | ||
+ | |||
+ | — Չգիտեմ, թե այդ ամենը որքանով է ճիշտ։ Բայց գիտեմ, որ հորս հետ ինչ֊որ բարեկամություն ունի։ | ||
+ | |||
+ | Նոր միայն Քեյն սկսեց ինչ֊որ բան կռահել։ Նա հարցրեց՝ ձայնի մեջ մի փոքր թերահավատությամբ․ | ||
+ | |||
+ | — Դու հո չե՞ս ուզում ասել, որ այդպիսի մեկը աշխատում է քո հոր համար։ | ||
+ | |||
+ | «Սատանան տանի»,— մտածեց Մայքլը և ասաց առանց այլևայլության. | ||
+ | |||
+ | ― Մի տասնհինգ տարի առաջ մեկը նպատակ էր դրել տիրանալ հորս բիզնեսին՝ ձիթապտղի յուղի ներմուծմանը։ Նրան փորձեցին սպանել։ Այն ժամանակ Լուկա Բրազին զբաղվեց այդ մարդկանցով։ Պատմում են, որ նա սպանում է վեց հոգու ու դրանով վերջ դնում ձիթապտղի յուղի համար նշանավոր պատերազմին։ | ||
+ | |||
+ | Մայքլը խոսում էր ժպտալով, ասես կեսկատակ։ Քեյը ցնցվեց։ | ||
+ | |||
+ | ― Ուզում ես ասել, որ հորդ քիչ էր մնում սպանեին գանգստերնե՞րը։ | ||
+ | |||
+ | — Տասնհինգ տարի առաջ։ Դրանից հետո ամեն ինչ խաղաղ է ընթանում,― պատասխանեց Մայքլը։ Նա վախեցավ, որ շատ հեռուն է գնացել։ | ||
+ | |||
+ | — Ուզում ես պարզապես վախեցնել ինձ։ Մտածել ես, որ հետդ չեմ ամուսնանա։― Քեյը ժպտաց և արմունկով հրեց նրա կողքը։― Խելացի ես, խոսք չկա։ | ||
+ | |||
+ | Մայքլը Ժպտաց ի պատասխան։ | ||
+ | |||
+ | — Ոչ, ուզում եմ պարզապես, որ մտածես այդ մասին։ | ||
+ | |||
+ | — Մի՞թե իսկապես վեց հոգու սպանել է։ | ||
+ | |||
+ | — Այդպես էին գրում լրագրերը, բայց ոչ մի ապացույց չկար։ Նրա անցյալում երևի ուրիշ պատմություններ էլ կան, որոնց մասին երբեք չեն խոսում։ Հավանաբար դա շատ սարսափելի բան է, որովհետև հայրս չի ուզում ինձ պատմել։ Մի անգամ Թոմ Հեյգընին փորձեցի մի քիչ գրգռել ու հարցրի, թե երբ պիտի ինձ բավականաչափ մեծ համարեն Լուկայի պատմությունն իմանալու համար։ Թոմն ինձ պատասխանեց․ | ||
+ | |||
+ | — Երբ հարյուր տարեկան լինես։ | ||
+ | |||
+ | Մայքլը գինուց կում արեց։ | ||
+ | |||
+ | — Դա, հավանաբար, իրեն՝ Լուկայի նման սարսափելի պատմություն է։ | ||
+ | |||
+ | Իսկապես, սատանան էլ Լուկա Բրազիին տեսնելով կվախենար։ Կարճլիկ, լայնաթիկունք, մեծագլուխ, որտեղ էլ հայտնվեր, նրա ներկայությունը վտանգի տագնապ էր հարուցում։ Նրա դեմքին գազանային դաժանության կնիքը կար։ Մուգ շագանակագույն աչքերը մեռյալ-սառն էին։ Շրթունքները միշտ պինդ սեղմված էին, ու թեև գծագրությունը դաժան չէր, շատ նեղլիկ էին՝ անկենդան, հում մսի գույնի։ | ||
+ | |||
+ | Մարդասպանի նրա համբավը բոլորին սարսափեցնում էր, և Դոն Կորլեոնեին նրա գրեթե առասպելական նվիրվածությունն էլ էր բոլորին հայտնի։ Նա ինքը մեկն էր այն անկյունաքարերից, որի վրա պահվում էր Դոն Կորլեոնեի ուժն ու հզորությունը։ Դա բացառիկ անձնավորություն էր։ | ||
+ | |||
+ | Լուկա Բրազին չէր վախենում ոչ ոստիկանությունից, ոչ էլ հասարակությունից, ոչ աստծուց, ոչ սատանայից, նա աշխարհում ոչ մեկից չէր վախենում և ոչ մեկին չէր սիրում։ Նա և վախի, և սիրո ու երկրպագության համար ինքն իր համար ընտրել էր Դոնին։ Դոն Կորլեոնեի ներկայությամբ սարսափելի Բրազին քարանում էր ակնածանքից։ Եվ հիմա էլ նույնը կատարվեց։ Մի կերպ իր ջերմ շնորհավորանքներն ասելով, մաղթելով, որ առաջին թոռը տղա լինի, նա Դոնին մեկնեց թղթադրամներով լիքը ծրարը երիտասարդ զույգի ամուսնական նվերը։ | ||
+ | |||
+ | Հեյգընը նկատեց Դոն Կորլեոնեի մեջ կատարված փոփոխությունը։ Դոնը Բրազիին ընդունեց, ինչպես թագավորը կընդունի իրեն մեծ ծառայություն մատուցած հպատակին, առանց մտերմավարության, սակայն պատշաճ հարգանքով։ Ամեն խոսքով ու շարժումով Դոն Կորլեոնեն ցույց էր տալիս, որ Լուկա Բրազիին այստեղ գնահատում են։ Նա ոչնչով ցույց չտվեց զարմանքը, որ հարսանիքի նվերը անձամբ իրեն է տրվում։ Նա հասկանում էր։ | ||
+ | |||
+ | Ծրարում, անկասկած, ավելի դրամ կլիներ, քան մյուս բոլոր ծրարներում։ Բրազին, անշուշտ, ժամեր է անցկացրել մտածելով, թե ինչ գումար նվիրի։ Նա ուզում էր ամենաշռայլը լինել, որպեսզի դրանով ցույց տա, թե մյուսներից որքան ավելի է հարգում Դոնին, և այդ պատճառով էլ ծրարը տվեց անձամբ Դոնին։ Ծրարն ընդունելով, Դոնը նույնպես գեղեցիկ խոսքերով իր շնորհակալությունը հայտնեց։ Հեյգընը նկատեց ինչպես Լուկա Բրազիի դեմքը մեղմացավ, կորցրեց իր մշտական կատաղի արտահայտությունը և հպարտության ու հաճույքի ժպիտ երևաց այդ դեմքին։ Բրազին համբուրեց Դոնի ձեռքն ու հեռացավ։ Հեյգընը խոհեմորեն ճանապարհեց նրան ժպտալով, որին ի պատասխան հաստ ու կարճլիկ մարդասպանը քաղաքավարությամբ ձգեց արնագույն շրթունքները։ | ||
+ | |||
+ | Երբ դուռը նրա հետևից փակվեց, Դոնը թեթևացած հառաչեց։ Բրազին միակ մարդն էր աշխարհում, որի ներկայությամբ նա նյարդայնանում էր։ Այդ մարդը գրեթե գազանային ուժի տեր էր, և միշտ չէ, որ հնարավոր էր նրան վերահսկել։ Ստիպված պետք էր հետը վարվել մեծ զգուշությամբ, ինչպես դինամիտի հետ։ Դոնը ուսերը թոթվեց։ Հարկ եղած դեպքում, սակայն, դինամիտն էլ կարելի է պայթեցնել առանց կյանքը վտանգելու։ Դոնը հարցական նայեց Հեյգընին։ | ||
+ | |||
+ | — Մնաց միայն Բոնասերա՞ն։ | ||
+ | |||
+ | Հեյգընը գլխով արեց։ Դոն Կորլեոնեն հոնքերը խոժոռած մտածեց, հետո ասաց. | ||
+ | |||
+ | — Նրան ներս կանչելուց առաջ այստեղ բեր Սանտինոյին։ Թող մի քիչ սովորի, թե գործերը ոնց են արվում։ | ||
+ | |||
+ | Հեյգընն այգի դուրս եկավ որոնելու Սոնի Կորլեոնեին, ընդունելության սպասող Բոնասերային ասելով, որ մի քիչ էլ պետք է սպասի։ Ապա մոտեցավ Մայքլ Կորլեոնեին և իր աղջկան. | ||
+ | |||
+ | — Սոնին աչքովդ չի՞ ընկել։ | ||
+ | |||
+ | Մայքլը գլուխը բացասաբար տարուբերեց։ «Սատանան տանի,― մտածեց Հեյգընը,― մինչ Սոնին հարսնացուի ընկերուհու հետ է ընկած, կարող են անախորժություններ ծագել։ Սոնիի կինը, այդ աղջկա ծնողները․․․»։ Նա արագ քայլեց դեպի մուտքը, որով կես ժամ առաջ տուն էր մտել Սոնին։ | ||
+ | |||
+ | Երբ Հեյգընը հեռացավ, Քեյ Ադամսը հարցրեց Մայքլ Կորլեոնեին. | ||
+ | |||
+ | — Սա ո՞վ է։ Դու ինձ նրան ներկայացրիր որպես քո եղբոր, բայց նա ուրիշ ազգանուն ունի և բոլորովին նման չէ իտալացու։ | ||
+ | |||
+ | — Թոմը տասներկու տարեկանից մեզ հետ է ապրում,― ասազ Մայքլը։― Նրա ծնողները մահացել էին, ինքը փողոց էր ընկել անտուն-անտեր ու դեռ աչքի վարակիչ հիվանդություն էր ստացել։ Մի երեկո Սոնին նրան բերեց մեր տուն, ու նա այդպես էլ մնաց մեզ մոտ։ Գնալու տեղ չուներ։ Ապրեց մեզ մոտ մինչև ամուսնանալը։ | ||
+ | |||
+ | Քեյ Ադամսը հուզվեց։ | ||
+ | |||
+ | — Դա իսկապես շատ ռոմանտիկ պատմություն է,― ասաց։― Քո հայրը պետք է որ բարի սիրտ ունենա։ Որդեգրել օտար մի տղայի, երբ ինքդ մի տուն լիքը երեխաներ ունես․․․ | ||
+ | |||
+ | Մայքլը չսկսեց նրան բացատրել, որ իտալական տարագիրների շրջանում չորս երեխան բնավ շատ չէր համարվում, ասաց ուղղակի. | ||
+ | |||
+ | — Թոմին չեն որդեգրել, նա պարզապես ապրում էր մեզ հետ։ | ||
+ | |||
+ | — Օ՜,― բացականչեց Քեյն, ապա հարցրեց.— իսկ ինչո՞ւ չեն որդեգրել։ | ||
+ | |||
+ | Մայքլը ծիծաղեց. | ||
+ | |||
+ | — Որովհետև հայրս ասում էր, որ Թոմի կողմից անպարկեշտ բան կլինի ազգանուն փոխել։ Անպարկեշտություն կլինի Թոմի ծնողների հանդեպ։ | ||
+ | |||
+ | Նրանք տեսան, ինչպես Հեյգընը Սոնիին Դոնի աշխատասենյակ աարավ ապակե դռնից, ապա մատով նշան արեց Ամերիգո Բոնասերային։ | ||
+ | |||
+ | ― Նրանք ինչո՞ւ են այսպիսի օր գործերով անհանգստացնում հորդ,― հարցրեց Քեյը։ | ||
+ | |||
+ | Մայքլը ծիծաղեց. | ||
+ | |||
+ | ― Որովհետև գիտեն, որ համաձայն սովորության ոչ մի սիցիլիացի իր դստեր հարսանիքի օրը որևէ խնդրանք չի կարող մերժել։ Եվ չկա մի սիցիլիացի, որ այդպիսի հարմար առիթը ձեռքից բաց թողնի։ | ||
+ | |||
+ | |||
+ | Լյուսի Մանչինին վարդագույն զգեստի փեշը բռնած վեր սլացավ ասնդուղքով։ Սոնի Կորլեոնեի խոշոր դիմագծերով դեմքը, գինուց բորբոքված, վախեցնում էր նրան, բայց չէ որ ամբողջ անցյալ շաբաթ ինքը քաջալերում էր նրան հենց այդպիսի վախճանի հանգելու համար։ Անցյալում, քոլեջում, ինքը երկու այդպիսի պատմություն ունեցել էր տղամարդկանց հետ, սակայն ոչինչ չէր զգացել այդ մոտիկությունից, ու տևել էին դրանք շատ կարճ, ամեն մեկը հազիվ մի շաբաթ։ Նրա երկրորդ սիրահարը գժտության պահին քրթմնջացել էր, որ նրա մոտ ինչ-որ բան այնպես չէ։ Լյուսին ամեն ինչ հասկացել էր, և քոլեջում եղած ողջ ընթացքում այլևս հրաժարվել էր որևէ տեսակցությունից։ | ||
+ | |||
+ | Այս ամառ՝ մասնակցելով իր լավագույն ընկերուհու հարսանիքի պատրաստություններին, Լյուսին մի քանի պատմություններ է լսել Սոնի Կորլեոնեի մասին։ Լսել էր նաև Սոնիի կնոջ՝ Սանդրայի բաց զեղումները։ Նրա պատմածները կանայք լսում էին ծիծաղելով, իսկ Լյուսին զգում էր, որ այրվում է ցանկությունից։ Հիմա էլ սանդուղքով Սոնիի մոտ վեր սլանալով, ամբողջովին այրվում էր ցանկությունից։ Սոնին սանդղահարթակում բռնեց նրա ձեռքից ու ներս քաշեց ազատ ննջասենյակներից մեկը։ Հենց որ դուռը նրանց հետևից փակվեց, Սոնին, ծխախոտի ծանր շունչ փչելով, կպավ նրա բերնին։ Լյուսին զգաց, որ ոտքերը տակը ծալվում են... | ||
+ | |||
+ | Երբ նրանք հոգնած բարձրացան տեղից, մեկը կամացուկ բախեց դուռը և լսեցին Թոմ Հեյգընի զգույշ ձայնը. | ||
+ | |||
+ | — Սոնի, այդտե՞ղ ես։ | ||
+ | |||
+ | Սոնին թեթևացած շունչ քաշեց և աչքով արեց Լյուսիին. | ||
+ | |||
+ | — Այո, Թոմ, ի՞նչ կա։ | ||
+ | |||
+ | — Դոնը կարգադրել է իսկույն իր մոտ գալ։ | ||
+ | |||
+ | Նրանք լսեցին Թոմի հեռացող ոտնաձայնը։ Սոնին սպասեց մի երկու րոպե, ամուր համբուրեց Լյուսիի շրթունքները և զգուշորեն դուրս եկավ սենյակից։ | ||
+ | |||
+ | Լյուսին մազերը սանրեց, հագուստը կարգի բերեց, վրայի ժապավեններն ուղղեց, ապա դուրս եկավ, արագ իջավ սանդուղքով ու վազեց այգի, իր տեղը զրավելով Կոնիի կողքին, որը նեղացած բացականչեց. | ||
+ | |||
+ | — Լյուսի, ո՞ւր էիր կորել, էս ինչ է, կարծես հարբած լինես։ | ||
+ | |||
+ | Շիկահեր նորափեսան գինի լցրեց Լյուսիի բաժակն ու, հասկանալով, ժպտաց։ Սակայն Լյուսիի համար միևնույն էր։ Նա վերցրեց թանձր ու մուգ գինով լցված բաժակն ու ըմպեց մինչև վերջ։ Դեռևս ամբողջ մարմնով դողում էր, աչքերով անհանգիստ որոնում էր Սոնի Կորլեոնեին։ Աշխարհում ուրիշ ոչ ոք նրան չէր հետաքրքրում։ Ապա երկիմաստ շշնջաց Կոնիի ականջին. «Եվս երկու-երեք ժամ, ու դու կիմանաս, թե դա ինչ է»։ | ||
+ | |||
+ | Ամերիգո Բոնասերան Հեյգընի հետևից մտավ անկյունային սենյակ և տեսավ Դոն Կորլեոնեին հսկայական գրասեղանի առջև նստած։ Սոնի Կորլեոնեն պատուհանի մոտ կանգնած նայում էր դեպի այգի։ Դոնն այդ օրն առաջին անգամ իրեն շատ սառը պահեց։ Չգրկեց խնդրանքով եկածին, նույնիսկ ձեռք չտվեց։ Հուղարկավորող Բոնասերան հարսանիքի հրավերի համար պարտական էր իր կնոջը, որը Դոնի կնոջ լավ ընկերուհին էր, այլապես նա երբեք հրավեր չէր ստանա։ Ամերիգո Բոնասերան այն մարդկանցից էր, որոնց Դոն Կորլեոնեն մեծագույն անբարյացակամությամբ էր վերաբերվում։ | ||
+ | |||
+ | Բոնասերան սկսել էր խնդիրքը հեռվից, խոսելով մտածված և զգույշ. | ||
+ | |||
+ | — Դուք ներող պետք է լինեք աղջկաս, ձեր տիկնոջ սանիկի նկատմամբ, որ բացակայում է այս հանդիսությանը։ Իր մեղքով չէ, որ չի կարողանում հարգանք մատուցել ձեր ընտանիքին։ Աղջիկս դեռ հիվանդանոցում է։― Եվ նայեց Սոնի Կորլեոնեի ու Թոմ Հեյգընի կողմը՝ ցույց տալով, որ չէր ուզենա նրանց ներկայությամբ խոսել։ Սակայն Դոնը մնաց անդրդվելի։ | ||
+ | |||
+ | — Բոլորս էլ գիտենք ձեր աղջկա հետ պատահած դժբախտության մասին,― ասաց նա։― Եթե որևէ բանով կարող ենք ձեզ օգնել, ասացեք։ Վերջապես, իմ կինը նրա կնքամայրն է։ Ես երբեք չեմ մոռացել մեզ այդ հարգանքին արժանացնելու իրողությունը։― Դոնի ձայնի մեջ կշտամբանքի երանգ լսվեց։ Հուղարկավորողը երբեք նրան «Կնքահայր» չէր կոչել ընղունված կարգով։ | ||
+ | |||
+ | Բոնասերան, արդեն մեռելի պես գունատ, ասաց ուղղակի. | ||
+ | |||
+ | ― Կարո՞ղ եմ ձեզ հետ մենակ խոսել։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն գլուխն օրորեց։ | ||
+ | |||
+ | — Ես այս մարդկանց վստահում եմ իմ կյանքը։ Նրանք երկուսն էլ իմ աջ ձեռքն են։ Չեմ կարող նրանց վիրավորել, դուրս հրավիրելով։ | ||
+ | |||
+ | Հուղարկավորողը մի պահ աչքերը փակեց, հետո սկսեց խոսել։ Ձայնը միալար էր, հանգիստ, ինչպես սովորաբար մխիթարում էր ննջեցյալների հարազատներին։ | ||
+ | |||
+ | — Ես աղջկաս դաստիարակում էի ամերիկյան սովորություններով։ Ես հավատում եմ Ամերիկային։ Ամերիկան օգնեց ինձ հարստանալ։ Աղջկաս ազատություն էի տվել, սակայն պաավիրելով չգցել ընտանիքի պատիվը։ Նա իրեն մի ընկեր էր գտել, ոչ իտալացի։ Հետը կինո էր գնում, ուշ էր վերադառնում։ Բայց չբերեց մեզ հետ ծանոթացնելու։ Ես այդ ամենին համակերպվում էի, և դա իմ սխալն էր, չարգելեցի նրան հանդիպել։ Երկու ամիս առաջ այդ տղան նրան տարավ զբոսնելու։ Իր մի ընկերոջ հետ, տարիքով մի քիչ մեծ։ Նրանք խմացրել էին աղջկաս և փորձել էին բռնաբարել։ Աղջիկս դիմադրել էր, պաշտպանվել, և նրանք ծեծել էին աղջկաս։ Գազանաբար։ Երբ աղջկաս հիվանդանոց տարան և գնացի նրան տեսնելու, նրա երկու աչքն էլ ծեծկված, կապտուցների մեջ էին, քիթը կոտրված էր, ծնոտը դուրս ընկած։ Բժիշկները կարեր էին դրել։ Նա սոսկալի ցավեր էր զգում, լալիս էր․ «Հայրիկ, հայրիկ, ինչո՞ւ, ինչո՞ւ ինձ այս օրը գցեցին, ինչո՞ւ»։ Ես էլ լաց եղա։ | ||
+ | |||
+ | Բոնասերան չկարողացավ այլևս խոսել, նա լալիս էր, թեև ձայնը չէր մատնում նրա հուզմունքը։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն ասես ակամա կարեկցական շարժում արեց։ Բոնասերան շարունակեց, և նրա ձայնի մեջ արդեն կենդանի մարդկային տառապանք էր լսվում։ | ||
+ | |||
+ | — Ինչո՞ւ էի լաց լինում։ Նա իմ աչքի լույսն էր, նվիրված ու սիրելի իմ աղջիկը։ Նա հավատում էր մարդկանց։ Նա գեղեցիկ էր։ Իսկ հիմա երբեք չի հավատա, երբեք գեղեցիկ չի լինի։ | ||
+ | |||
+ | Բոնասերան ամբողջ մարմնով դողում էր։ Փոս ընկած այտերով դեմքը ծածկվել էր մուգ կարմիր բծերով։ | ||
+ | |||
+ | — Ես որպես ազնիվ ամերիկացի դիմեցի ոստիկանությանը։ Երկու տղաներին բանտարկեցին և դատարան բերին։ Ապացույցներն անհերքելի էին, և նրանց մեղավոր ճանաչեցին։ Դատավորը դատապարտեց երեք տարվա բանտարկության, սակայն պայմանական։ Նույն օրր նրանց ազատեցին։ Իսկ ես հիմարացած կանգնած էի դատարանի սրահում, և այդ սրիկաները ծիծաղում էին ինձ վրա։ Այն ժամանակ ասացի կնոջս. «Արդարադատության համար Դոն Կորլեոնեի մոտ պիտի գնանք»։ | ||
+ | |||
+ | Դոնը գլուխը խոնարհել էր ի նշան հարգանքի Բոնասերայի վշտի նկատմամբ, բայց խոսեց շատ սառն և վիրավորված արժանապատվությամբ լի ձայնով։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչո՞ւ ոստիկանությանը դիմեցիք։ Ինչո՞ւ հենց սկզբից ինձ մոտ չեկաք։ | ||
+ | |||
+ | Բոնասերան հազիվ լսելի շշնջաց. | ||
+ | |||
+ | — Ի՞նչ եք ուզում ինձնից։ Ես կանեմ ամեն բան, ինչ ասեք, միայն թե իմ խնդիրքը կատարեք։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն խստորեն հարցրեց. | ||
+ | |||
+ | — Իսկ ի՞նչ։ | ||
+ | |||
+ | Բոնասերան նայեց Հեյգընի և Սոնի Կորլեոնեի կողմը, ու գլուխը տարուբերեց։ Դոնը առանց տեղից վեր կենալու առաջ թեքվեց, և Բոնասերան, մի պահ տատանվելով, նույնպես կռացավ և շրթունքները մոտեցրեց Դոնի մազոտ ականջին։ Դոն Կորլեոնեն լսում էր լուռ, ինչպես քահանան խոստովանարանում, անշարժ և անթափանց հայացքը հեռուն հառած։ Այդ դիրքում մնացին այնքան, մինչև Բոնասերան վերջացրեց ասելիքը և հետ քաշվեց։ Դոնը խիստ նայեց նրան։ Կաս-կարմիր կտրած Բոնասերան դիմացավ նրա հայացքին։ | ||
+ | |||
+ | Վերջապես Դոնը խոսեց. | ||
+ | |||
+ | ― Ես այդ չեմ կարող անել, դա չափազանց է։ | ||
+ | |||
+ | Բոնասերան բարձրաձայն և որոշակի ասաց. | ||
+ | |||
+ | — Ինչքան պետք է, կվճարեմ։ | ||
+ | |||
+ | Հեյգընն այդ լսելով ջղային ցնցեց ուսերը, իսկ Սոնի Կորլեոնեն՝ ձեռքերը կրծքին խաչած, շրջվեց պատուհանից՝ չարախինդ քմծիծաղով և նոր միայն ուշադրություն դարձնելով, թե ինչ էր կատարվում սենյակում։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն տեղից վեր կացավ։ Նրա դեմքը առաջվա նման անթափանցելի էր, սակայն ձայնը մետաղահունչ էր, նրանից սառնություն էր փչում։ | ||
+ | |||
+ | — Մենք, ես և դուք, իրար նոր չենք ճանաչում,― ասաց հուղարկավորողին։― Սակայն մինչև օրս դուք ինձնից ոչ մի անգամ ոչինչ չեք խնդրել, երբեք իմ խորհրդին չեք դիմել։ Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ ինձ մի գավաթ սուրճի կանչած լինես, թեև կինս քո միակ աղջկա կնքամայրն է։ Անկեղծ լինենք, դուք արհամարհում էիք մեր բարեկամությունը։ Վախենում էիք ինձ պարտավորված լինել։ | ||
+ | |||
+ | Բոնասերան քրթմնջաց։ | ||
+ | |||
+ | — Վախենում էի անախորժության մեջ ընկնել... | ||
+ | |||
+ | Դոնր ձեռքը բա րձրացրեց։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, այդպես չէ։ Քեզ թվում էր, թե Ամերիկան երկրային դրախտ է։ Գործերդ լավ էին գնում, լավ վաստակում էիր ու կարծում էիր, որ այս աշխարհը խաղաղ մի վայր է, ուր կարելի է ուզածիդ պես հանգիստ ապրել։ Դու չուզեցիր քեզ հավատարիմ, վստահելի բարեկամներով շրջապատել։ Չէ որ քեզ պահպանում էր ոստիկանությունը, գոյություն ուներ դատարան, և դու ու քեզ նմանները ապրում էիք ապահով։ Դոն Կորլեոնեն քեզ պետք չէր։ Շատ լավ։ Դա ինձ համար ցավալի էր, բայց ես սովոր չեմ իմ բարեկամությունը փաթաթել որևէ մեկի վզին, որն ինձ չի գնահատում, արհամարհանքով է ինձ վերաբերվում։― Դոնը լռեց և նայեց հուղարկավորողին՝ քաղաքավարի քմծիծաղով։― Եվ ահա հիմա գալիս ես ինձ մոտ և ասում․ «Դոն Կորլեոնե, թող արդարադատությունը քո ձեռքով կատարվի»։ Եվ խնդրում ես այդ ոչ հարգանքով։ Դու ինձ քո բարեկամությունը չես առաջարկում։ Գալիս ես իմ տուն աղջկաս հարսանիքի օրը և խնդրում ես սպանություն կատարել, ու հետո ավելացնում,― Դոն Կորլեոնեն ծաղրանքով նմանակեց Բոնասերային. «Ինչքան ուզում եք, կվճարեմ»։ Ոչ, ոչ, ես չեմ նեղանում, սակայն ասացեք, խնդրեմ, ինչով եմ ձեր այդ անհարգալից վերաբերմունքին արժանացել։ | ||
+ | |||
+ | Բոնասերայի ձայնը դողում էր վախից և տառապանքից։ | ||
+ | |||
+ | — Ամերիկան բարի էր եղել իմ հանդեպ։ Ես ուզում էի նրա լավ քաղաքացին լինել, ուզում էի, որ աղջիկս ամերիկուհի դառնա։ | ||
+ | |||
+ | Դոնը ծափ տվեց, ողջ իր տեսքով հավանություն տալով նրա ասածին։ | ||
+ | |||
+ | — Լավ է ասված, ուղղակի հիանալի է։ Ուրեմն բողոքելու բան չունես։ Դատավորը դատավճիռը կայացրել է։ Ամերիկան իր խոսքն ասել է։ Գնա հիվանդանոց աղջկադ տեսնելու, նրան ծաղիկներ և քաղցրավենիք տար։ Դա նրան կուրախացնի։ Դուք էլ հանգստացեք։ Վերջապես այնքան էլ մեծ դժբախտություն չի։ Տղաները ջահել են, մի քիչ էլ խմած են եղել, ու նրանցից մեկն էլ քաղաքական մեծ գործչի որդի է։ Ոչ, uji — ր ե լի դ իմ Ամերիդո, դու միշտ ազնիվ ես եղել։ Պետք է խոստովանեմ, որ թեև դու արհամարհել ես իմ բարեկամությունը, բայց ես միշտ հավատացել եմ քո խոսքին։ Ուրեմն խոստացիր, որ այդ միտքը գլխիցդ կհանես։ Դա ամերիկացուն վայել չէ։ Ներիր։ Մոռացիր։ Կյանքում ինչքան ասես անախորժություններ են լինում։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերն ասվեցին այնպիսի դաժան հեգնանքով, այնքան հազիվ զսպված զայրույթով, որ հուղարկավորողը հուսահատությունից քարացել էր։ Սակայն, այնուամենայնիվ, իր մեջ ուժ գտավ ասելու. | ||
+ | |||
+ | ― Ես քեզնից արդարադատություն եմ խնդրում։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն կտրուկ ասաց. | ||
+ | |||
+ | — Արդարադատությունն արդեն կատարվել է դատարանում։ | ||
+ | |||
+ | Բոնասերան համառորեն գլուխը տարուբերեց. | ||
+ | |||
+ | — Ոչ, նրանց արդարադատությունը այն տղաների համար է, ոչ ինձ համար։ | ||
+ | |||
+ | Դոնը գլխի շարժումով ցույց տվեց, որ ընդունում է այդ սահմանազատման արդարացիությունը, ապա հարցրեց. | ||
+ | |||
+ | — Իսկ ո՞րն է քեզ համար արդարադատությունը։ | ||
+ | |||
+ | — Ակն ընդ ական,― պատասխանեց Բոնասերան։ | ||
+ | |||
+ | — Դու ավելին ես պահանջում։ Չէ՞ որ աղջիկդ կենդանի է։ | ||
+ | |||
+ | Բոնասերան դժկամությամբ ասաց. | ||
+ | |||
+ | — Թող նրանք էլ տառապեն այնպես, ինչպես իմ աղջիկը։ | ||
+ | |||
+ | Դոնը սպասում էր, թե նա էլ ի՞նչ կասի։ Բոնասերան ժողովեց ողջ քաջությունն ու ասաց. | ||
+ | |||
+ | — Ինչքա՞ն պետք է վճարեմ դրա համար։ | ||
+ | |||
+ | Դա հուսահատական ճիչ էր։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն մեջքը դարձրեց նրան։ Դա մերժում էր։ Սակայն Բոնասերան տեղից չշարժվեց։ | ||
+ | |||
+ | Վերջապես, հառաչելով, ինչպես բարեսիրտ մարդ, որ երկար չի կարող բարկանալ մոլորյալ բարեկամի վրա, Դոն Կորլեոնեն նորից դարձավ հուղարկավորողին, որը գունատ էր՝ իրեն եկամուտ բերող դիակների նման։ | ||
+ | |||
+ | — Ինչո՞ւ վախեցար հենց սկզբից ինձ մոտ գալ խնդրանքովդ,― հարցրեց համբերատար ու մեղմ։― Գնում եք դատարան և ամիսներով սպասում ձեր հերթին։ Փող եք ծախսում փաստաբանների վրա, որոնք նախօրոք գիտեն, որ այնտեղ ձեզ հիմար վիճակի մեջ են թողնելու։ Ընդունում եք դատավորի վճիռը, որը ծախու է փողոցային պոռնիկի նման։ Տարիներ շարունակ, երբ քեզ փող էր պետք լինում, դիմում էիր բանկին՝ մեծ տոկոսներ վճարելով ու մուրացկանի նման ձեռք մեկնած սպասում էիր, մինչև պարզեն ու համոզվեն, թե ի վիճակի ես բանկին փողը վերադարձնելու։― Դոնը մի րոպե դադար տվեց, ապա ձայնն ավելի խիստ հնչեց. | ||
+ | |||
+ | — Իսկ եթե գայիր ինձ մոտ, իմ քսակը միշտ քո տրամադրության տակ կլիներ։ Եթե գայիր ինձնից արդարադատություն խնդրելու, այդ սրիկան, որ խեղանդամ է դարձրել աղջկադ, այսօր դառն արցունք կթափեր։ Եթե դժբախտ մի պատահականությամբ քեզ նման ազնիվ մարդը թշնամիներ ունենար, դրանք և իմ թշնամիները կդառնային։ Դոնը ձեռքը բարձրացրեց, մատը Բոնասերայի կողմն ուղղելով։― Եվ այն ժամանակ, հավատա, նրանք կվախենային քեզնից։ | ||
+ | |||
+ | Բոնասերան գլուխը կախ գցեց և ասաց խեղդված ձայնով։ | ||
+ | |||
+ | — Խնդրում եմ, բարեկամս եղիր։ Համաձայն եմ։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն ձեռքը դրեց նրա ուսին։ | ||
+ | |||
+ | — Լավ,― ասաց,― դու քո արդարադատությունը կստանաս։ Օրերից մի օր, իսկ գուցե այդ օրը երբեք էլ չգա, ես քեզնից պատասխան ծառայություն կխնդրեմ։ Մինչ այդ, այս արդարադատությունը համարի նվեր իմ կնոջ՝ քո դստեր կնքամոր կողմից։ | ||
+ | |||
+ | Երբ դուռը փակվեց երախտապարտ հուղարկավորողի հետևից, Դոն Կորլեոնեն դարձավ Հեյգընին և ասաց. | ||
+ | |||
+ | — Այդ գործը հանձնարարիր Կլեմենցային, և ասա, որ վստահելի մարդկանց ուղարկի, որ արյան հոտն առնելով չափը չանցնեն։ Վերջապես, մենք մարդասպաններ չենք, ինչ էլ ուզում է իր հիմար գլուխը մտցնի այդ գերեզմանափորը։ | ||
+ | |||
+ | Նա նկատեց, որ իր ավագ որդին, քաջ որդին պատուհանից նայում է այգում զվարճացող հյուրերին։ «Անհույս բան է»,― մտածեց Դոն Կորլեոնեն։ Եթե Սանտինոն չի ուզում փորձ ձեռք բերել, երբեք չի կարողանա ընտանիքի բիզնեսի գլուխը կանգնել, երբեք Դոն չի դառնա։ Ստիպված է ուրիշին որոնել։ Եվ շատ շտապ։ Վերջապես, ինքը հո անմահ չէ։ | ||
+ | |||
+ | Այգուց սենյակ խուժեց խմբակային հիացական ոռնոց։ Երեքն էլ լարվեցին։ Սոնի Կորլեոնեն մոտեցավ պատուհանին։ Այն, ինչ տեսավ, նրան ստիպեց դեպի դուռը նետվել՝ երջանիկ ժպիտը դեմքին։ | ||
+ | |||
+ | — Ջոնին է, համենայն դեպս եկավ հարսանիքին։ Ձեզ ի՞նչ էի ասում։ | ||
+ | |||
+ | Հեյգընը մոտեցավ պատուհանին։ | ||
+ | |||
+ | — Իսկապես էլ ձեր սանիկն է,― ասաց Դոնին։― Բերե՞մ ձեզ մոտ։ | ||
+ | |||
+ | — Ոչ,― ասաց Դոնը,― թող մարդիկ ուրախանան նրա ներկայությամբ։ Թող գա, երբ ինքը կուզի։― նա ժպտաց Հեյգընին։― Տեսնո՞ւմ ես, նա լավ սանիկ է։ | ||
+ | |||
+ | Հեյգընը թեթևակի խանդ զգաց։ Նա չոր ասաց. | ||
+ | |||
+ | — Երկու տարի այստեղ չի եկել։ Հավանաբար, անհաջողության մեջ է և ձեր օգնության կարիքն ունի։ | ||
+ | |||
+ | — Իսկ ո՞ւմ մոտ պիտի գնա, եթե ոչ կնքահոր։ | ||
+ | |||
+ | |||
+ | Ջոնի Ֆոնթեյնին առաջինը Կոնի Կորլեոնեն տեսավ այգի մտնելիս։ Նորահարսին վայել զսպվածությունը մոռանալով, նա բղավեց «Ջոնի» ու նետվեց նրա գիրկը։ Ջոնին ամուր սեղմեց նրան գրկում ու համբուրեց շրթունքները, և մի ձեռքով նրան գրկած մնաց այղպես մինչև մյուսները վազելով մոտեցան։ Բոլորը նրա հին բարեկամներն էին, որոնց հետ մեծացել էր Վեսթ֊Սայգյան փողոցներում, Կոնին նրան քարշ տվեց ամուսնու մոտ։ Ջոնին զարմանքով նկատեց, որ շիկահեր երիտասարդը մի քիչ տրտմած է, որ իր հայտնվելով ինքը դադարել է օրվա գլխավոր հերոսը լինելուց։ Եվ Ջոնին ըստ սովորության գործի դրեց ողջ հմաքը. երկար սեղմում էր նրա ձեռքը, խմեց նրա կենացը։ | ||
+ | |||
+ | Նվագախմբի նստած տեղից լսվեց ծանոթ մի ձայն. | ||
+ | |||
+ | — Հը, Ջոնի, մի հատ չերգե՞նք։ | ||
+ | |||
+ | Ջոնին շրջվեց և տեսավ Նինո Վալենտիին, որ ժպտում էր նրան։ Ջոնի Ֆոնթեյնը թռավ նվագախմբի բեմահարթակ և գրկեց Նինոյին։ Մի ժամանակ նրանք անբաժան էին, միասին երգում էին, միասին ման գալիս աղջիկների հետ, մինչև որ Ջոնին սկսեց երգել ռադիոյում և հայտնի դարձավ։ Իսկ երբ տեղավորվեց Հոլիվուդում ու սկսեց նկարահանվել, մի երկու անգամ զանգահարեց Նինոյին և խոստացավ, որ կհաջողացնի նրան որևէ ակումբում հանդես գալ։ Սակայն խոստումը չկատարեց։ Հիմա տեսնելով Նինոյի ուրախ, հարբած քմծիծաղը, Ջոնին դարձյալ նրա հանդեպ նախկին մտերմությունն զգաց։ Նինոն սկսեց։ | ||
+ | |||
+ | Նինոն արդեն մատները տարել էր ման գոլին ի լար երին։ Ջոնի Ֆոնթեյնը կանգնել էր կողքին, ձեռքը նրա ուսին դրած։ | ||
+ | |||
+ | — Հարսնացուի համար,― ասաց նա և ոտքով տակտը խփելով սկսեց սիցիլիական մի անպարկեշտ սիրերգ։ Նինոն նրա երգն ուղեկցում էր համապատասխան շարժումներով։ Նորահարսը հպարտությունից շիկնել էր։ Հյուրերը հիացմունքից ոռնում էին, ոտները տակտով դոփում և գոռում էին երկիմաստ տողը, որով ավարտվում էր յուրաքանչյուր քառյակ։ Երբ երգն ավարտվեց, հյուրերը չդադարեցին ծափահարել, մինչև որ Ջոնին նորից երգեց։ | ||
+ | |||
+ | Նրանք հպարտանում էին նրանով։ Նա իրենցից էր, և դարձել էր նշանավոր կինոաստղ, քնում էր աշխարհի ամենատենչալի կանանց հետ։ Եվ չնայած որան, պատշաճ հարգանք էր ցուցաբերել իր Կնքահոր նկատմամբ, երեք հազար մղոն էր կտրել հարսանիքին մասնակցելու համար։ Նա առաջվա նման սիրում էր Նինո Վալենտիի նման իր հին բարեկամներին։ Ներկաներից շատերը գիտեին, որ երեխա ժամանագ Ջոնին և Նինոն երգում էին միասին, և ոչ ոք չէր մտածում, թե մեծանալով Ջոնի Ֆոնթեյնը պիտի տիրի հիսուն միլիոն կանանց սրտերին։ | ||
+ | |||
+ | Ջոնին ցած թռավ բեմահաբթակից և, Կոնիին գրկելով, բարձրացրեց ու կանգնեցրել հարթակին իր և Նինոյի միջև։ Ջոնին և Նինոն երեսներն իրար դարձրին։ Դա նրանց երգելու ձևն էր․ զվարճալի մրցակցություն ձայների, որ թրերի նման խաչաձևվում էին ղողանջելով և վեր ձգվելով։ Ջոնին նրբակիրթ սիրալիրությամբ հնարավորություն տվեց Նինոյին, որ սկսի և ամբողջ ուժով ավարտի վերջին քառյակը, մինչդեռ իր ձայնը կամաց-կամաց իջնում էր և ի վերջո մարեց։ Բոլորը կատաղի ծափահարում էին, և բեմահարթակին երեքով գրկախառնվեցին։ Հյուրերն սկսեցին խնդրել, որ էլի երգեն։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն միայն, որ այդ ամբողջ ժամանակ կանգնած էր կողմնային դռան մոտ, ինչ֊որ բան զգաց։ Ուրախ և բարեսրտորեն, ջանալով չվիրավորել հյուրերին, նա բացականչեց․ | ||
+ | |||
+ | — Իմ սանիկը եկել է և ոչ ոք չի մտածում նրան մի բան տա կոկորդը թրջելու։ | ||
+ | |||
+ | Նույն պահին տասնյակ գավաթներ մեկնվեցին Ջոնի Ֆոնթեյնին։ Նա ամեն մեկից մի կում արեց ու նետվեց Կնքահորը գրկելու։ Նրան սեղմվելով, ինչ֊որ բան շշնջաց ականջին, և Դոն Կորլեոնեն նրան տուն տարավ։ | ||
+ | |||
+ | Թոմ Հեյգընը ձեռքը մեկնեց Ջոնիին, և նրանք իրար ձեռք սեղմեցին։ Ջոնին հարցրեց, | ||
+ | |||
+ | — Ինչպե՞ս ես, Թոմ,— բայց ոչ այն ջերմ ձայնով, որ նրա գլխավոր հմայքն էր շրջապատի համար։ | ||
+ | |||
+ | Հեյգընը մի քիչ վիրավորվեց Ջոնիի սառնությունից, բայց միայն ուսերը թոթվեց։ Ի վերջո դա Դոնի մոտ իր ունեցած դերի անխուսափելի հետևանքներից մեկն էր։ | ||
+ | |||
+ | Ջոնի Ֆոնթեյնն ասաց Դոնին․ | ||
+ | |||
+ | — Երբ հարսանիքի հրավերն ստացա, ասացի ինքս ինձ, իմ Կնքահայրն այլևս չի բարկանում ինձ վրա։ Ես մի հինգ անգամ փորձել եմ ձեզ զանգ տալ կնոջիցս բաժանվելուց հետո, բայց ամեն անգամ Թոմն ասել է, որ տանը չեք, կամ զբաղված եք, և ես հասկացա, որ բարկացած եք ինձ վրա։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն գավաթներն էր լցնում սաթագույն ըմպելիքը։ | ||
+ | |||
+ | — Դա անցած-գնացած բան է։ Հիմա ինչո՞վ կարող ես քեզ օգտակար լինել։ Թե այնքան նշանավոր ես ու հարուստ, որ չեմ կարող քեզ օգնել։ | ||
+ | |||
+ | Ջոնին կուլ տվեց այրող սաթագույն հեղուկը, և նորից մոտեցրեց դատարկ բաժակը։ Նա աշխատում էր պատասխանել որքան կարելի է անհոգ տեսքով։ | ||
+ | |||
+ | — Ես հարուստ չեմ, Կնքահայր։ Ես ցած եմ գլորվում։ Դուք ճիշտ էիք, կնոջից ու երեխաներիցս չպիտի բաժանվեի այդ պոռնիկի պատճառով, որի հետ ամուսնացա։ Տեղին էիք ինձ վրա բարկացել։ | ||
+ | |||
+ | ― Ես անհանգստանում էի քեզ համար, ուրիշ ոչինչ։ Չէ՞ որ իմ սանիկն ես... | ||
+ | |||
+ | ― Խենթանում էի այդ անզգամի համար։ Հոլիվուդի առաջին աստղն է։ Ու դեմքն էլ հրեշտակի դեմք։ Իսկ գիտե՞ք ինչ է անում նկարահանումներից հետո։ Եթե գրիմ անողը գրիմը լավ է արել, պառկում է նրա հետ, եթե օպերատորը հաջող է նկարահանել, նրան իր զարդասենյակ է կանչում ու պառկում է հետը։ Եվ ընդհանրապես այդ բաներն անում է պատահածի հետ։ Իր մարմինն օգտագործում է այնպես, ինչպես մարդ գրպանի մանր դրամը կօգտագործի։ Պոռնիկ է, գրողի փայ դառնա։ | ||
+ | |||
+ | — Ընտանիքդ ինչպե՞ս է ապրում,― կտրուկ ընդհատեց նրան Դոն Կորլեոնեն։ | ||
+ | |||
+ | Ջոնին հառաչեց. | ||
+ | |||
+ | — Նրանց ապահովել եմ։ Բաժանվելուց հետո տվեցի նրանց դատարանի վճռածից ավելին։ Ամեն շաբաթ գնում եմ նրանց մոտ և կարոտում եմ նրանց։ Երբեմն ինձ թվում է, թե արդեն խելագարվում եմ։― Նա մի բաժակ էլ խմեց։― Երկրորդ կինս ծիծաղում է ինձ վրա։ Չի հասկանում, թե ինչու եմ խանդում։ Ինձ հնաոճ խենթ է անվանում, ծիծաղում է երգելուս վրա։ Մեկնելուցս առաջ նրան մի լավ ծեծեցի, միայն դեմքը խնայեցի, որովհետև հիմա նկարահանվում է, իսկ նա շարունակ ծիծաղում էր վրաս։― Նա նորից սիգարետ ծխեց։― Ահա այդպես, Կնքահայր, այդպես են գործերս, ու կյանքն ինձ համար անիմաստ է դարձել։ | ||
+ | |||
+ | — Դրանք այնպիսի անախորժություններ են, որ ես չեմ կարող քեզ օգնել։― Դոնը մի պահ լռեց, հետո ասաց։― Իսկ ի՞նչ է պատահել ձայնիդ։ | ||
+ | |||
+ | Մի րոպեում ողջ անսպառ հմայքը, ողջ աշխուժությունը չքացան Ջոնի Ֆոնթեյնի դեմքից։ Նա անճանաչելիորեն փոխվեց, ասաց կոտրված ձայնով. | ||
+ | |||
+ | — Կնքահայր, այլևս չեմ կարողանում երգել։ Ինչ-որ բան է պատահել ձայնիս։ Բժիշկները չեն հասկանում, թե ինչ։ | ||
+ | |||
+ | Հեյգընն ու Դոնը զարմանքով նայեցին Ջոնիին։ Ինչ-ինչ, բայց փոքրոգի նա երբեք չէր եղել։ Ջոնին շարունակեց. | ||
+ | |||
+ | — Իմ երկու կինոնկարները մեծ եկամուտ բերեցին, ես կինոաստղ դարձա։ Իսկ հիմա ինձ դուրս են շպրտել։ Ստուդիայի տնօրենը ինձ միշտ էլ ատում էր, և հիմա դուրս գցեց։ | ||
+ | |||
+ | — Այդ մարդն ինչո՞ւ է քեզ այդպես ատում,― խստորեն հարցրեց Դոնը՝ Ջոնիի դիմաց կանգնելով։ | ||
+ | |||
+ | — Ես երբեմն երգում էի լիբերալ կազմակերպությունների հավաքներում. հիշում ե՞ք, դա միշտ ձեզ դուր չէր գալիս։ Ահա Ջեք Ուոլցին էլ այդ դուր չէր գալիս, նա ինձ միշտ կոմունիստ էր անվանում, բայց ոչինչ չէր կարողանում անել։ Հետո ես մի աղջիկ ձեռք գցեցի, որին նա էր աչք դրել։ Դե ես այդ աղջկա հետ մի գիշեր անցկացրի, բայց դա սկսեց խենթանալ ինձ համար; Ի՞նչ անեի։ Այդ ժամանակ էլ կնիկս, այդ պոռնիկը, որօշել էր ինձ թողնել... Ու այս բոլորին էլ գումարած, էլ չեմ կարողանում երգել, Կնքահայր, ի՞նչ անեմ, հիմա ի՞նչ անեմ ես։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեի դեմքը սառնություն էր արտահայտում, և ոչ մի կարեկցանք։ Նա արհամարհանքով ասաց. | ||
+ | |||
+ | — Նախ և առաջ քեզ տղամարդու նման պահիր։― Եվ զայրույթից դիմագծերն աղավաղվեցին։ Պահի՛ր քեզ տղամարդու նման,― բղավեց հանկարծ։ | ||
+ | |||
+ | Սեղանի վրայից կռանալով, նա կատաղած, բայց և սիրով քաշեց Ջոնիի մազերից։ | ||
+ | |||
+ | — Քրիստոսը վկա, ախր էս ո՞նց պատահեց, որ այսքան տարի իմ կողքին ապրելուց հետո դու էս տեսակ ողորմելի դարձար։ Հոլիվոլդյան ցոփակյաց, որ գութ շարժելով օգնություն է խնդրում։ Ու ոռնում է կնկա պես. «Ի՞նչ անեմ, ես ի՞նչ անեմ»։ | ||
+ | |||
+ | Դոնի ասածն այնքան անսպասելի էր և այնքան նման, որ Հեյգընն ու Ջոնին ծիծաղից թուլացան։ Դոն Կորլեոնեն գոհ մնաց։ Մի պահ մտածեց, թե ինչքան է իսկապես սիրում իր սանիկին, ու թե ինչպես կպատասխանեին նման խոսքածեծին իր հարազատ որդիները։ Սանտինոն կնեղանար ու հետո երկար ժամանակ անկարգություններ կաներ։ Ֆրեդոն սարսափելի կվախենար։ Մայքլը կպատասխաներ սառը ժպիտով, լուռ կհեռանար տնից և մի քանի ամիս չէր վերադառնա։ Իսկ Ջոնին, է՜հ, ինչ լավ տղա է։ Ջոնին ուրախ ծիծաղեց և արդեն հավաքեց իրեն, շատ լավ հասկանալով, թե ինչ է ուզում Կնքահայրը։ | ||
+ | |||
+ | Դոնը շարունակեց. | ||
+ | |||
+ | — Դու կին ես խլում քո գործատիրոջից, վնաս ես տալիս քեզնից ուժեղ մարդու ու բողոքում ես, որ նա քեզ չի ուզում օգնել։ Դա անմտություն է։ Ընտանիքդ թողել ես, երեխաներիդ զրկել ես հորից, ամուսնացել ես մի պոռնիկի հետ ու հիմա գանգատվում ես, որ ընտանիքդ չի ուզում քեզ գրկաբաց հետ ընդունել։ Դու չես համարձակվում էդ պոռնիկիդ երեսին հասցնել, որովհետև նա, ո՜նց կլինի, նկարահանվում է կինոյում, իսկ հետո բողոքում ես, որ ծիծաղում է վրադ։ Դու ապրել ես հիմարի նման և հիմար վիճակի ես հասել։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն մի պահ դադար տվեց և ապա ասաց. | ||
+ | |||
+ | — Ուզո՞ւմ ես, գոնե այս անգամ իմ խորհուրդը լսել։ | ||
+ | |||
+ | Ջոնի Ֆոնթեյնն ուսերը թոթվեց. | ||
+ | |||
+ | — Չեմ կարող նորից միանալ նախկին կնոջս՝ Ջինայի հետ, համենայն դեպս, նրա դրած պայմանով։ Ես մոլեխաղեր եմ սիրում, խմում եմ, լինում եմ զուտ տղամարդկային հավաքույթներում։ Միշտ ետևիցս քարշ են գալիս գեղեցիկ լրբեր, և ես չեմ կարողանում նրանցից հրաժարվել։ Իսկ երբ այդ բաներից հետո վերադառնում էի Ջինայի մոտ, ինձ նողկալի անասուն էի զգում։ Աստված իմ, ես ուղղակի ուժ չունեմ նորից այդ ամենին դիմանալու։ | ||
+ | |||
+ | Դոնի համբերությունը հատնելու վրա էր. | ||
+ | |||
+ | ― Ես քեզ չեմ առաջարկում նորից ամուսնանալ։ Արա, ինչպես ուզում ես։ Լավ է, որ ուզում ես աղջիկներիդ հայրություն անել։ Տղամարդը եթե հայրություն չանի, երբեք իսկական տղամարդ չի դառնա։ Բայց դու կարող ես պահանջել, որ նրանց մայրն ընդունի քո պայմանները։ Որտե՞ղ է ասված, որ դու չես կարող նրանց հետ նույն հարկի տակ ապրել։ Որտե՞ղ է ասված, որ չես կարող ապրել այնպես, ինչպես ինքդ ես ուզում։ | ||
+ | |||
+ | Ջոնի Ֆոնթեյնը ծիծաղեց։ | ||
+ | |||
+ | ― Կնքահայր, բոլոր կանայք չէ, որ առաջվա իտալուհի կանանց նման են։ Ջինան դրան չի համաձայնի։ | ||
+ | |||
+ | Դոնը խոսքը շարունակեց, արդեն խայթելով. | ||
+ | |||
+ | — Նրա համար, որ քեզ լակոտի պես ես պահում։ Մեկին դատարանի վճռածից ավելի ես փող տալիս։ Մյուս կնկադ ոնց որ պետք է ջարդ չես տվել, թե երեսը չփչացնես, նկարահանվում է։ Դու ենթարկվում ես կանանց, իսկ նրանք կյանքից ի՞նչ են հասկանում, թեև էն աշխարհում դրանք սուրբ են դառնալու, իսկ մենք դժոխքի ճիրանները կընկնենք։ Եվ հետո, այս բոլոր տարիներին ես հետևում էի քեզ,― Դոնի ձայնը լրջացավ։― Դու լավ սանիկ ես եղել, միշտ հարգ ու պատվով ինձ վերաբերվել։ Իսկ ի՞նչ կասես հին բարեկամներիդ համար։ Սկսել ես բարեկամներիդ շուտ֊շուտ փոխել։ Հիշո՞ւմ ես այն իտալացի տղային, նա մեկ֊մեկ քեզ հետ նկարահանվում էր զվարճալի դերերում, բայց մի անգամ ինչ-որ անհաջողություն ունեցավ, ու այլևս նրա հետ չես հանդիպում։ Դե՜ դու նշանավոր մարդ ես։ Կամ մյուսը, քո հավատարիմ հին ընկերը, միասին դպրոց էիք վազ տալիս, միասին երգում էիք։ Նինոն։ Հիմա նա շատ է խմում, որովհետև հաջողության չի հասել, բայց երբեք չի տրտնջում։ Բեռնատար մեքենայով մանրախիճ է տեղափոխում, դա ծանր աշխատանք է, և ուիկենդներին ինչ֊որ տեղ երգում է մի քանի դոլարով։ Ու երբեք քո մասին մի վատ խոսք ասած չկա։ Չե՞ս կարող նրան մի քիչ օգնել։ Ի՞նչ կա որ։ Նա շատ լավ է երգում։ | ||
+ | |||
+ | Ջոնի Ֆոնթեյնը համբերությամբ և խոնարհ պատասխանեց. | ||
+ | |||
+ | — Կնքահայր, նա բավականաչափ տաղանդավոր չէ։ Վատ չի երգում, բայց այդքանը բավական չէ։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն կոպերն իջեցրեց, այնպես որ աչքերը թվում էին փակ։ | ||
+ | |||
+ | — Գիտե՞ս ինչ, սանիկս, բանից դուրս է գալիս քո տաղանդն էլ բավարար չէ։ Ուզո՞ւմ ես քեզ էլ տեղավորեմ, Նինոյի հետ մանրախիճ կտեղափոխես։ | ||
+ | |||
+ | Ջոնին չպատասխանեց, և Դոնը շարունակեց. | ||
+ | |||
+ | — Կյանքում ամենակարևորը բարեկամությունն է։ Բարեկամությունը տաղանդից վեր է։ Այն ուզածդ կառավարությունից էլ բարձր է։ Դա գրեթե նույնն է, ինչ ընտանիքը։ Երբեք այդ չմոռանաս։ Եթե կողքիդ բարեկամներ ունենայիր, հիմա ստիպված չէիր լինի ինձ դիմել։ Իսկ հիմա ասա տեսնեմ, թե ինչո՞ւ չես կարող երգել։ Այգում լավ էիր երգում։ Նինոյի նման լավ։ | ||
+ | |||
+ | Հեյգընն ու Ջոնին ժպտացին այդ թեթև խայթոցը լսելով։ Հիմա Ջոնիի հերթն էր մի փոքր զիջողամտությամբ խոսելու։ | ||
+ | |||
+ | — Ձայնս թուլացել է։ Մեկ-երկու երգ երգում եմ, հետո ձայնս կտրվում է մի քանի ժամով, նույնիսկ մի քանի օրով։ Փորձերը, ձայնագրությունները մինչև վերջ չեմ կարողանում հասցնել։ Ձայնս շատ է թուլացել, կոկորդիս ինչ֊որ բան է եղել։ | ||
+ | |||
+ | — Այսպես, ուրեմն․ անախորժությունների մեջ ես կանանց հետ։ Ձայնդ թուլացել է։ Հիմա ասա, ի՞նչ պատմություն է քո այդ մեծավորի, Հոլիվուդի այդ pezzonovante-ի հետ, որտե՞ղ և ինչպե՞ս չի թողնում աշխատես։― Դոնը խոսքից անցավ գործի։ | ||
+ | |||
+ | — Նա իսկապես մեծավոր է,― ասաց Ջոնին։― Կինոստուդիայի տերն է և պրեզիդենտի խորհրդականը ռազմական կինոպրոպագանդայի գծով։ Մի ամիս առաջ իրավունք է գնել նկարահանելու տարվա ամենաաղմուկ հանած վեպը, բեստսելերը։ Գլխավոր հերոսն այնտեղ ճիշտ ինձ նման է։ Խաղալու կարիք չէի էլ ունենա, նույնիսկ երգել պետք չէր։ Պարզապես պետք է լինեի, ինչպես ինքս կամ։ Այդ դերակատարման համար կարող էի Ակադեմիայի մրցանակ ստանալ։ Դա հենց իմ դերն է, ես ստեղծված եմ այդ դերի համար և կարող էի նորից հռչակ վայելել։ Արդեն որպես դերասան։ Իսկ սրիկա Ջեք Ուոլցն ինձ հետ հաշիվ է մաքրում և այդ դերն ինձ չի տալիս։ Ես առաջարկեցի չնչին վարձատրությամբ, նվազագույնով, գրեթե ձրի խաղալ, բայց, միևնույն է, նա չի համաձայնվում։ Ասել է, որ եթե գնամ ու ստուդիայում բոլորի ներկայությամբ իր քամակը համբուրեմ, թերևս այդ դեպքում մտածի՝ տալ թե՞ չտալ։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն գլխի շարժումով մի կողմ նետեց ողջ այդ հուզական անհեթեթությունը։ Խելացի մարդիկ միշտ ելք կգտնեն գործնական դժվարություններից։ Նա ձեռքը թփթփացրեց սանիկի ուսին։ | ||
+ | |||
+ | — Դու, երևում է, հուսահատվել ես։ Կարծում ես ոչ մեկի պետքը չես։ Նիհարել ես։ Շատ ես խմում։ Վատ ես քնում և քնաբեր ես օգտագործում, այո՞։― Նա դժգոհ գլուխը տարուբերեց։ | ||
+ | |||
+ | — Ուզում եմ, որ ենթարկվես իմ կարգադրություններին։ Պիտի մարդավարի ուտես և հանգստանաս։ Ուզում եմ, որ մնաս ինձ մոտ։ Ինձ միշտ հաճելի է քո ընկերակցությունը, իսկ դու էլ գուցե որոշ բաներ սովորես քո Կնքահորից, որ պետք կգա քեզ այդ Հոլիվուդում։ Ոչ մի երգել, ոչ մի խմել, ոչ մի կին։ Մի ամիս հետո կվերադառնաս քո Հոլիվուդ և այդ մեծավորդ, այդ pezzonovate-ն կտա քեզ քո ուզած աշխատանքը։ Եղա՞վ։ | ||
+ | |||
+ | Ջոնի Ֆոնթեյնի համար դժվար էր հավատալ, որ Դոնի հզորությունը այդքան հեռուն է գնում։ Թեև դեռ այնպիսի դեպք չէր եղել, որ Դոնը մի բան խոստանա և չկատարի։ | ||
+ | |||
+ | — Բայց այդ մարդը Էդգար Հուվերի մոտ բարեկամն է,― ասաց Ջոնին։― Դուք նրան ոչինչ չեք կարող անել։ | ||
+ | |||
+ | — Նա գործարար մարդ է,― խուսափողաբար ասաց Դոնը։― Ես նրան այնպիսի առաջարկ կանեմ, որ նա չի կարողանա մերժել։ | ||
+ | |||
+ | — Շատ ուշ է,― ասաց Ջոնին։― Բոլոր պայմանագրերն արդեն ստորագրված են, մի շաբաթից սկսվում են նկարահանումները։ Դա ուղղակի անհնարին է։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն ասաց. | ||
+ | |||
+ | — Դու գնա այգի, բարեկամներդ քեզ են սպասում։ Դա թող ինձ,― և Ջոնիին դուրս հրեց սենյակից։ | ||
+ | |||
+ | Հեյգընը նստեց սեղանի մոտ և ինչ-որ նշումներ արեց։ Դոնը հառաչեց և հարցրեց. | ||
+ | |||
+ | — Ուրիշ հարց մնա՞ց։ | ||
+ | |||
+ | — Սոլոցոքի հետ հանդիպումն այլևս չի կարելի հետաձգել։ Հարկ կլինի այս շաբաթվա մեջ նրան ընդունել։ | ||
+ | |||
+ | Դոնը ուսերը թոթվեց։ | ||
+ | |||
+ | ― Հարսանիքն արդեն եղավ, հիմա կարող ես նշանակել, երբ ուզում ես․․․ | ||
+ | |||
+ | Այդ պատասխանից Հեյգընը երկու բան հասկացավ։ Ամենակարևորը, որ Վիրջիլ Սոլոցոյին բացասական պատասխան էր տրվելու։ Եվ երկրորդ, քանի որ Դոնը մինչև հարսանիքը չէր ուզում պատասխանել, ուրեմն ենթադրում է, որ այդ պատասխանից հետո կարող է անախորժություններ ունենալ։ | ||
+ | |||
+ | — Գուցե Կլեմենցային ասեմ իր տղաներից մի քանիսին ուղարկի այստեղ, տո՞ւն,― զգուշորեն հարցրեց Հեյգընը։ | ||
+ | |||
+ | Դոնը մի տեսակ անհամբեր խոժոռվեց։ | ||
+ | |||
+ | — Ինչո՞ւ։ Ես նրան մինչև հարսանիքը պատասխան չտվեցի, որովհետև այդպիսի նշանավոր օրը ոչինչ չպետք է մթագնի, մի փոքր ստվեր անգամ։ Եվ հետո ուզում էի նախապես իմանալ, թե նա ինչ է ասելու։ Հիմա մենք դա գիտենք։ Այն, ինչ նա առաջարկում է մեզ, խայտառակություն է՝ infamita, իսկական խայտառակություն։ | ||
+ | |||
+ | — Ուրեմն նրան մերժելո՞ւ եք։ | ||
+ | |||
+ | Դոնը գլխով արեց։ Հեյգընը շարունակեց. | ||
+ | |||
+ | — Կարծում եմ դա պետք է քննարկել ամբողջ ընտանիքով, հետո միայն պատասխանել։ | ||
+ | |||
+ | — Այդպե՞ս ես կարծում։ Լավ, կքննարկենք, երբ դու վերադառնաս Կալիֆոռնիայից։ Ուզում եմ, որ հենց վաղը թռնես այնտեղ և կարգավորես Ջոնիի գործը այդ տիպի, այդ pezznovante֊ի հետ։ Սոլոցոյին ասա, որ իր հետ կհանդիպես Կալիֆոռնիայից քո վերադառնալուց հետո։ Ուրիշ ի՞նչ կա։ | ||
+ | |||
+ | Հեյգընն ասաց միանգամայն պաշտոնական. | ||
+ | |||
+ | — Զանգել են հիվանդանոցից։ Consigliori Աբանդանդոն մահամերձ է, մինչև առավոտ չի ապրի։ Ընտանիքն զգուշացված է, սպասում են հիվանդանոցում։ | ||
+ | |||
+ | Հեյգընն, այն ժամանակից, ինչ քաղցկեղը հիվանդանոցային մահճակալին էր գամ ել Ջենքո Աբանդանդոյին, Consigliori-ի պաշտոն էր վարում։ Եվ հիմա սպասում էր, որ Դոնն այդ պաշտոնը իրեն պիտի հանձնի մշտապես։ Ընտանիքի մյուս անդամները դեմ էին դրան։ Ըստ ավանդույթի այդպիսի բարձր պաշտոն կարող էր վարել միայն ծագումով իտալացին։ Նույնիսկ նրա ժամանակավոր նշանակմանը շատերը հավանություն չտվեցին։ Բացի այդ, նա ընդամենը երեսունհինգ տարեկան էր, և մեծամասնությունը գտնում էր, որ չափազանց երիտասարդ է Consigliori֊ին անհրաժեշտ փորձ և հնարամտություն ունենալու համար։ | ||
+ | |||
+ | Սակայն Դոնը ոչինչ չասաց Հեյգընին։ Նա հարցրեց. | ||
+ | |||
+ | — Աղջիկս ե՞րբ է ամուսնու հետ մեկնում։ | ||
+ | |||
+ | Հեյգընը նայեց ժամացույցին. | ||
+ | |||
+ | ― Մի քանի րոպեից հարսանիքի կարկանդակը կկտրեն, և մեկուկես ժամից նրանք կմեկնեն։― Հետո ինչ֊որ բան հիշեց։— Հա, ձեր փեսայի խնդիրը. նրան որևէ պատասխանատու բան տրվելո՞ւ է Ընտանիքում։ | ||
+ | |||
+ | Դոնը պատասխանեց անսպասելի խիստ. | ||
+ | |||
+ | — Երբեք,― և ձեռքը սեղանին սեղմելով, կրկնեց,― երբեք։ Նրա համար մի բան գտի, որ կարողանա ապրելու փող վաստակել։ Բայց ոչ մի դեպքում հաղորդակից մի դարձնի Ընտանիքի գործերին։ Դա ասա և մյուսներին. Սոնիին, Ֆրեդոյին, Կլեմենցային...— Դոնը լռեց։― Հայտնեք որդիներիս, երեքին էլ, որ ինձ հետ պիտի գան հիվանդանոց՝ խեղճ Ջենքոյին տեսության։ Ուզում եմ հարգանքի վերջին տուրքը նրան մատուցեն։ Ֆրեդոյին ասա, որ մեծ մեքենան հանի և Ջոնիին խնդրի, թող ինձ անձնական սիրալիրություն անի և գա մեզ հետ։― Նա կանգ առավ, տեսնելով, որ Հեյգընը հարցական նայում է իրեն։― Ուզում եմ դու այս երեկո Կալիֆոռնիա մեկնես։ Դեռ ժամանակ կունենաս Ջենքոյին այցելելու։ Բայց մինչև հիվանդանոցից իմ վերադառնալը չմեկնես։ Քեզ հետ խոսելիք ունեմ։ Հասկացա՞ր։ | ||
+ | |||
+ | ― Հասկացա,— ասաց Հեյգընը։― Ֆրեդոն ե՞րբ պիտի ավտոմեքենան դուրս բերի։ | ||
+ | |||
+ | — Հենց հյուրերը ցրվեն։ | ||
+ | |||
+ | — Զանգեց սենատորը, ներողություն էր խնդրում, որ չի կարողացել անձամբ գալ, ասաց, որ դուք կհասկանաք։ Հավանաբար նկատի ուներ ՀՖԳ֊ի այն երկու տիպերին, որ կանգնել էին տան մոտ ու գրի էին առնում բոլոր մեքենաների համարները։ Իր նվերը ուղարկել է վստահելի մարդու հետ։ | ||
+ | |||
+ | Դոնը գլխով արեց։ Ոչ մի անհրաժեշտություն չկար ասելու, որ ինքն էր սենատորին խորհուրդ տվել չգալ։ | ||
+ | |||
+ | — Լա՞վ նվեր է։ | ||
+ | |||
+ | Հեյգընի դեմքին խոր հավանություն երևաց, և այդ զուտ իտալական արտահայտությունը զարմանալիորեն չէր համապատասխանում նրա գերմանա-իռլանդական դիմագծերին։ | ||
+ | |||
+ | — Հին արծաթ է, շատ թանկարժեք։ Եթե ուզենան վաճառել, հազարից պակաս չի արժենա։ Սենատորը շատ ջանք թափած կլինի մինչև գտել է իր ուզածը։ Նրա կարգի մարդկանց համար դա ավելի կարևոր է, քան գինը։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն լսում էր նրան, չթաքցնելով գոհունակությունը, որ սենատորի նման մեծ մարդը այդպիսի հարգանք է դրսևորել նրա հանդեպ։ Սենատորն էլ, Լուկա Բրազիի նման, այն անկյունաքարերից էր, որոնց վրա խարսխված էր Դոնի հզորությունը, և նա էլ մյուսների նման նվերով հաստատել էր հավատարմությունը։ | ||
+ | |||
+ | Երբ Ջոնի Ֆոնթեյնը հայտնվեց այգում, Քեյ Ադամսն անմիջապես ճանաչեց նրան և զարմացած մնաց։ | ||
+ | |||
+ | — Դու ինձ երբեք չես ասել, որ ծանոթ եք Ջոնի Ֆոնթեյնի հետ,― ասաց նա։― Հիմա կարող ես վստահ լինել, որ կամուսնանամ քեզ հետ։ | ||
+ | |||
+ | — Ուզո՞ւմ ես, ծանոթացնեմ քեզ,― ասաց Մայքլը։ | ||
+ | |||
+ | — Ոչ հիմա,― ասաց Քեյը հառաչելով։― Երեք տարի սիրահարված էի նրան։ Նրա ամեն համերգին գալիս էի Նյու Յորք և ամեն անգամ վերադառնում էի ձայնս խռպոտած։ Աննման էր երգում։ | ||
+ | |||
+ | — Սպասիր, դեռ կծանոթանաս,― ասաց Մայքլը։ | ||
+ | |||
+ | Երկրորդ երգից հետո, երբ Ջոնին տուն մտավ Դոն Կորլեոնեի հետևից, Քեյը մի քիչ ծաղրանքով դարձավ Մայքլին. | ||
+ | |||
+ | — Միայն չասես, թե Ջոնի Ֆոնթեյնի նման նշանավոր մարդը նույնպես եկել է ինչ որ բան խնդրելու քո հորից։ | ||
+ | |||
+ | — Ջոնին հորս սանիկն է,― ասաց Մայքլը,— և եթե հայրս չլիներ, նա կարող է և այդպես նշանավոր չդառնար։ | ||
+ | |||
+ | Քեյ Ադամսի դեմքը հիացմունքից փայլեց. | ||
+ | |||
+ | — Երևում է մի հետաքրքիր պատմություն էլ պիտի լսեմ։ | ||
+ | |||
+ | Մայքլը գլուխն օրորեց. | ||
+ | |||
+ | ― Դա քեզ չեմ կարող պատմել,― ասաց։ | ||
+ | |||
+ | — Վստահիր ինձ, խնդրում եմ։ | ||
+ | |||
+ | Եվ Մայքլը պատմեց։ Պատմեց, թեև այն ամենևին զվարճալի չէր համարում։ Ամենևին չէր հպարտանում այդ պատմությամբ։ Չփորձելով որևէ բացատրություն տալ, ասաց միայն, որ ութ տարի առաջ իր հայրը դեռ տաքարյուն էր և քանի որ խնդիրը վերաբերում էր իր սանիկին, սեփական պատվի հարցը համարեց այդ գործի կարգավորումը։ | ||
+ | |||
+ | Պատմությունը կարելի էր ասել երկու խոսքով։ Ութ տարի առաջ Ջոնին անասելի հաջողությամբ հանդես էր գալիս հանրահայտ մի նվագախմբի հետ։ Շուտով դարձավ սիրելի ռադիոլսողների համար։ Դժբախտաբար, նվագախմբի ղեկավարը, բավական հայտնի Լես Հելլին, Ջոնիի ձեռները կապել էր հինգ տարվա ստրկական պայմանագրով։ Դա սովորական բան էր, այդպես էին վարվում սկսնակների հետ։ Եվ Լես Հելլին կարող էր Ջոնիին օգտագործել ու փողերը իր գրպանը լցնել։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն անձամբ նրա հետ բանակցությունների մեջ մտավ։ Նա աոաջարկեց, որ Հելլին քսան հազար դոլարով Ջոնիին ազատի այդ պայմանագրից, Հելլին համաձայնվեց պայմանով, որ Ջոնիի վաստակի հիսուն տոկոսը իրեն պահի։ Դա Դոն Կորլեոնեին զվարճացրեց։ Նա անմիջապես կիսով չափ կրճատեց առաջարկված գումարը։ Նվագախմբի ղեկավարը, ըստ երևույթին բոլորովին անտեղյակ նման գործերից, անընդունակ գտնվեց առաջարկության իմաստը ճիշտ հասկանալու և մերժեց Դոնի առաջարկը։ | ||
+ | |||
+ | Մյուս օրը Դոն Կորլեոնեն անձամբ այցելեց Լես Հելլիին։ Նա գնաց երկու բարեկամների՝ Ջենքո Աբանդանդոյի, որը նրա Consigliori-ն էր, և Լուկա Բրազիի հետ։ Ուրիշ վկաներ չկային։ Դոն Կորլեոնեն համոզեց Լես Հելլիին ստորագրել մի փաստաթուղթ, համաձայն որի նա տասը հազար դոլարի չեկ ստանալով հրաժարվում էր Ջոնի Ֆոնթեյնի հետագա ելույթների նկատմամբ որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից։ Դոն Կորլեոնեն դրան հասավ շատ համոզիչ եղանակով. Լես Հելլիի քունքին սեղմեց ատրճանակն ու հավատացրեց, որ մի րոպեի ընթացքում թղթի վրա պիտի լինի կամ նրա ստորագրությունը, կամ էլ ուղեղը ցրիվ կգա նույն թղթի վրա։ Լես Հելլին ստորագրեց։ Դոն Կորլեոնեն ատրճանակը գրպանը դրեց և նվագախմբի ղեկավարին հանձնեց տասը հազար դոլարի չեկը։ | ||
+ | |||
+ | Դեպքերի հետագա ընթացքն արդեն հայտնի է պատմությանը։ Ջոնի Ֆոնթեյն ու նրա երգերը երկրի մեծագույն երաժշտական իրադարձությունը դարձան։ Նա նկարահանվեց երկու երաժշտական կինոկատակերգություններում, որոնք Հոլիվուդի ստուդիային մեծ եկամուտ բերեցին։ Նրա ձայնասկավառակները միլիոններ էին բերում։ Հետո նա բաժանվեց կնոջից, թողնելով նրան և երկու երեխաներին ու ամուսնացավ ամենագեղեցիկ ու շիկահեր կինոաստղի հետ։ Շուտով իմացավ, որ այդ կինը տրվում է ում ասես։ Նա սկսեց խմել, մոլախաղերի տրվել, քարշ գալ կանանց հետ։ Ջայնը կորցրեց։ Ձայնասկավառակներն այլևս չէին վաճառվում, ստուդիան նրա հետ պայմանագիրը չվերահաստատեց։ Եվ ահա եկել է Կնքահոր մոտ։ | ||
+ | |||
+ | Քեյը մտահոգ ասաց. | ||
+ | |||
+ | ― Դու վստա՞հ ես, որ հորդ չես խանդում։ Քո բոլոր պատմածներից երևում է, որ նա մշտապես ինչ֊որ բան է անում մարդկանց համար։ Նա, հավանաբար, մեծ սրտի տեր մարդ է, Քեյը թույլ ժպտաց,— թեև գործելաձևը այնքան էլ օրինական չէ։ | ||
+ | |||
+ | Մայքլը հառաչեց։ | ||
+ | |||
+ | ― Վախենում եմ որ հենց այդպես էլ համարվում է։ Բայց ահա փե ինչ եմ ուզում քեզ ասել։ Դու Արկտիկայի հետազոտողների մասին լսե՞լ ես, գիտե՞ս, որ բևեռ հասնելու ճանապարհին նրանք տեղ֊տեղ թողնում են սննդամթերքի պաշար, որ կարող է հանկարծ պետք գալ իրենց։ Ահա այդպես են և իմ հոր բարեգործությունները։ Երբևէ նա կբախի այդ մարդկանցից յուրաքանչյուրի տան դուռը, և կգա նրանց հերթը ընդառաջ գնալու։ | ||
+ | |||
+ | Արդեն իրիկնանում էր, երբ վերջապես բերեցին հարսանյաց կարկանդակը, որ դիմավորեցին հիացական բացականչություններով և շատ արագ ոչնչացրին։ Դա Նազորինն ինքն էր թխել այդ օրվա համար։ Այն զարդարված էր կրեմով և շոկոլադներով այնքան գեղեցիկ, որ նորահարսը մի քանի հատ պոկեց կերավ՝ նախքան շիկահեր ամուսնու հետ ամուսնական ճամփորդության կմեկներ։ Դոնը քաղաքավարությամբ ճանապարհում էր հյուրերին։ ՀՖԳ-ի գործակալների սև «սիդընը» մոտերքում չէր երևում։ | ||
+ | |||
+ | Վերջում, երբ բոլոր հյուրերը ցրվեցին, տան առջև մնաց երկար սև «կադիլակը», որի ղեկին նստած էր Ֆրեդոն։ Դոնը մոտեցավ մեքենային, արագ, իր տարիքի համար զարմանալի թեթև քայլերով, տեղավորվեց առջևի նստոցին։ Սոնին, Մայքլը և Ջոնի Ֆոնթեյնը նստեցին ետևում։ Դոն Կորլեոնեն դարձավ Մայքլին. | ||
+ | |||
+ | — Քո աղջխկը մենակ կհասնի՞ քաղաք, թե դու այդ հարցը կարգավորել ես։ | ||
+ | |||
+ | — Թոմն ասաց, որ հոգ կտանի այդ մասին,― պատասխանեց Մայքլը։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն գոհ գլխով արեց. Հեյգընն ամեն ինչ հասցնում էր։ | ||
+ | |||
+ | Քանի որ բենզինի սահմանափակումը դեռ չէր վերացված, Մանհեթըն տանող ճանապարհին մեծ շարժում չկար։ Մի ժամ էլ չանցած «կադիլակը» մտավ այն փողոց, ուր գտնվում էր ֆրանսիական հիվանդանոցը։ Ճանապարհին Դոն Կորլեոնեն հարցուփորձ էր անում կրտսեր որդուն, թե ինչպես են համալսարանի իր գործերը։ Մայքլը պատասխանում էր, որ ամեն ինչ լավ է։ | ||
+ | |||
+ | Սանի կորլեոնեն հարցրեց հորը. | ||
+ | |||
+ | — Ջոնին ասում է, որ հանձն ես առել կարգավորել իր գործերը Հոլիվուդում։ Իմ օգնությունը պետք չէ՞ այնտեղ։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն կտրուկ պատասխանեց. | ||
+ | |||
+ | ― Երեկոյան Թոմը թռնում է այնտեղ։ Օգնության հարկ չկա, հասարակ գործ է։ | ||
+ | |||
+ | Սոնին ծիծաղեց։ | ||
+ | |||
+ | ― Ջոնին կարծում է, որ դա ձեզ չի հաջողվի, դրա համար ասացի գուցե ես էլ գնամ։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն գլուխը շրջեց․ | ||
+ | |||
+ | — Ի՞նչ հիմք ունես կասկածելու,― ասաց Ջոնի Ֆոնթեյնին։― Այդպիսի դեպք եղե՞լ է, որ Կնքահայրդ իր խոսքը չկատարի։ Այդ երբվանի՞ց եք ինձ անլուրջ մարդու տեղ դրել։ | ||
+ | |||
+ | — Կնքահայր, բայց այդ մարդն իսկապես մեծ pezzonavate է։ Նա ոչ մի պայմանի չի համաձայնվի, փողով էլ չի առնվի։ Նա մեծ կապեր ունի։ Նա ինձ ատում է։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եք նրան ստիպել։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն ասաց մեղմ և ուրախ. | ||
+ | |||
+ | — Քեզ ասում եմ, որ այդ դերը կստանաս,― և արմունկով հրեց Մայքլին,― դո՞ւ ինչ կասես, Մայքլ, կարո՞ղ է հուսախաբ անենք իմ սանիկին։ | ||
+ | |||
+ | Մայքլը գլուխը բացասաբար տարուբերեց. նա ոչ մի րոպե չէր կասկածում հոր խոսքին։ | ||
+ | |||
+ | Երբ բոլորով մոտենում էին հիվանդանոցի դռանը, Դոն Կորլեոնեն բռնեց Մայքլի թևը, և նրանք մի փոքր ետ մնացին մյուսներից։ | ||
+ | |||
+ | — Երբ համալսարանդ ավարտես, վերադարձիր ինձ մոտ, խոսելու բան կա,― ասաց Դոնը։― Քեզ համար որոշ բաներ եմ մտածել, կարծում եմ գոհ կլինես։ | ||
+ | |||
+ | Մայքլը ոչինչ չպատասխանեց, և Դոն Կորլեոնեն ասաց զայրացած․ | ||
+ | |||
+ | — Ես քեզ լավ գիտեմ, և այնպիսի բան չեմ առաջարկի, որ սրտովդ չլինի։ Դա հատուկ գործ է։ Իսկ առայժմ գնա քո ճամփով, տղամարդ ես, վերջապես։ Բայց երբ ուսումդ ավարտես, եկ ինձ մոտ, ինչպես վայել է որդուն։ | ||
+ | |||
+ | Ջենքո Աբանդանդոյի ընտանիքը՝ կինը և երեք աղջիկները, սև հագնված, չաղլիկ ագռավների նման խմբվել էին հիվանդանոցի միջանցքի մի անկյունում։ Վերելակից դուրս եկող Դոն Կորլեոնեին տեսնելով, չորսն էլ բնազդաբար դեպի նա շարժվեցին, ասես նրանից օգնություն խնդրելով։ Մայրը խոշոր էր և գեր, աղջիկները գիրուկ և հասարակ դեմքերով։ Աբանդանդոյի կինը շրթունքները հպեց Դոնի այտին, հեկեկանքներից խեղդվելով և հառաչելով. «Ախ դու սուրբ ես, որ եկար, այստեղ աղջկադ հարսանիքի օրը»։ | ||
+ | |||
+ | Սակայն Դոն Կորլեոնեն թույլ չտվեց այդ երախտագիտության զեղումները շարունակվեն։ Աբանդանդոն քսան տարի նրա աջ ձեռքն էր եղել։ «Ներս մտիր, տես նրան, շարունակ քեզ էր հարցնում։ Խեղճն այնքան էր ուզում գալ հարսանիքին, որ իր հարգանքը մատուցի, բայց բժիշկը թույլ չտվեց։ Հետո ասաց, որ դու կգաս, բայց ես չհավատացի, որ դա հնարավոր է։ Ներս մտիր, նա ուրախ կլինի քեզ տեսնելուն»,― շարունակում էր կինը, և Դոնը հասկացավ, որ փաստորեն արդեն այրի, նա չէր հասկանում, որ ամուսինն այդ գիշերը կմահանա։ | ||
+ | |||
+ | Բժիշկը և բուժքույրը դուրս եկան հիվանդի սենյակից։ Աղջիկներից մեկը հարցրեց․ | ||
+ | |||
+ | — Բժիշկ Քենեդի, մեղ թույլ չի՞ տրվի նրան տեսնել։ | ||
+ | |||
+ | Բժիշկը հուսահատությամբ նայեց հավաքվածներին։ Մի՞թե այս մարդիկ չեն հասկանում, որ մարդն այնտեղ, պատի ետևում մահանում է և մահանում է ծանր տառապանքներով։ Ավելի լավ էր, թողնեին հանգիստ մահանար։ | ||
+ | |||
+ | — Կարող են ներս մտնել միայն ընտանիքի անդամները,― ասաց բժիշկը և զարմացավ, տեսնելով, որ մահացողի կինն ու աղջիկները դարձան հաղթանդամ մի տղամարդու, ասես նրա վճիռը լսելու համար։ Մարդը խոսեց. | ||
+ | |||
+ | — Սիրելի բժիշկ,― ձայնի մեջ հազիվ նկատելի հեգնական երանզով,― նա իսկապե՞ս մահանում է։ | ||
+ | |||
+ | — Այո,― պատասխանեց բժիշկ Քենեդին։ | ||
+ | |||
+ | — Այն դեպքում, դուք այլևս անելիք չունեք նրա հետ։― ասաց Դոն Կորլեոնեն։― Այդ ծանր բեռը մենք մեզ վրա ենք վերցնում։ Մենք նրան կմխիթարենք ու նրա աչքերը կփակենք։ Մենք նրան կթաղենք ու կողբանք նրա մահը, մենք հոգ կտանենք նրա կնոջն ու աղջիկներին։ | ||
+ | |||
+ | Այդ բաց ասված խոսքերը լսելով, Աբանդանդոյի կինը վերջապես հասկացավ, թե ինչ է կատարվում և սկսեց հուսահատորեն հեկեկալ։ | ||
+ | |||
+ | Բժիշկ Քենեդին չէր կարող չընդունել Դոնի խոսքերի դաժան ճշմարտությունը։ Նա, հեռանալով, ասաց քաղաքավարությամբ. | ||
+ | |||
+ | — Բուժքույրը մեկ֊երկու րոպեից ձեզ ներս կհրավիրի։ | ||
+ | |||
+ | Բուժքույրը դուրս ելավ նրանց հիվանդասենյակ հրավիրելու, ճանաչեց Ջոնի Ֆոնթեյնին և զարմանքից աչքերը չռվեցին։ Ջոնին հազիվ նկատելի ժպտաց նրան, իսկ նա Ջոնիին ուղղեց կանչող հայացքը։ Ջոնին մտքում դա հաշվի առավ և մյուսների հետ մտավ հիվանդասենյակ։ | ||
+ | |||
+ | Ջենքո Աբանդանդոն երկար մաքառում էր մահվան դեմ, սակայն ուժերն արդեն սպառվել էին, և նա հյուծված ընկած էր մահճակալին, նիհարել, կմախք էր դարձել, առաջվա հարուստ, սև մազերից խղճուկ պատառիկներ էին մնացել։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն խոսեց կայտառ ձայնով. | ||
+ | |||
+ | — Ջենքո, սիրելի բարեկամս, ահա որդիներիս եմ քեզ մոտ բերել ու քեզ հարգանք մատուցելու համար նույնիսկ Ջոնին է եկել այստեղ հասել Հոլիվուդից։ | ||
+ | |||
+ | Մահամերձը Դոնին դարձրեց ջերմից մշուշված աչքերը, որոնց մեջ երախտագիտություն էր երևում։ Ջահել, չաղլիկ ձեռները թափահարում էին նրա ոսկրոտ ձեռքը։ Կինը և աղջիկները շարվել էին մահճակալի կողքին, համբուրում էին նրա այտը, շոյում մյուս ձեռքը։ | ||
+ | |||
+ | Դոնը ձեռնափով ծածկեց հին բարեկամի ձեռքը։ Ասաց սրտալի. | ||
+ | |||
+ | — Դեհ, շուտ արա, անկողնից վեր կաց, միասին կգնանք Իտալիա, մեր գյուղը։ Մեր հին խաղը կխաղանք պանդոկի առաջ, ինչպես մեր հայրերը։ | ||
+ | |||
+ | Մահամերձը գլուխը տարուբերեց։ Հետո նշան արեց, որ երիտասարդները և իր ընտանիքը ետ քաշվեն մահճակալի մոտից և ոսկրոտ ձեռքով կառչեց Դոնից։ Նա ջանում էր ինչ֊որ բան ասել։ Դոնը, գլուխը կախ գցած, աթոռը քաշեց ու նստեց մահճակալի մոտ։ Ջենքո Աբանդանդոն ինչ֊որ անկապ բաներ էր մրմնջում իրենց մանկության մասին։ Հանկարծ նրա ածխի նման սև աչքերը տարօրինակ փայլեցին։ Նա սկսեց շշուկով խոսել։ Դոնը ավելի մոտեցավ։ Նա գլուխը բացասաբար շարժեց, և մոտ կանգնածները զարմանքով տեսան, որ Դոն Կորլեոնեի աչքերից արցունք է գլորվում։ Հևասպառ շշուկն ավելի բարձր դարձավ։ Աբանդանդոն գերմարդկային ճիգերով կարողացավ գլուխը բարձից կտրել և, չտեսնող հայացքը պտտեցնելով, ոսկրոտ մատը տնկեց Դոնի կողմը. | ||
+ | |||
+ | — Կնքահայր, Կնքահայր,― կանչեց, լեզուն հազիվ շարժելով,― աղաչում եմ, փրկի ինձ մահից։ Ես չեմ ուզում մեռնել։ Միսս պոկվել է ոսկորներիցս, զգում եմ, ինչպես որդերը կրծում են ուղեղս։ Փրկի՜ր ինձ, դու ամեն ինչ կարող ես, կնոջս արցունքները չորացրո՛ւ։ Կորլեոնեում մենք երեխա ժամանակ խաղում էինք միասին, իսկ հիմա թողնում ես, որ մեռնեմ, երբ ես այնպես վախենում եմ դժոխք ընկնել մեղքերիս համար։ | ||
+ | |||
+ | Դոնը լռում էր, Աբանդանդոն ասաց. | ||
+ | |||
+ | — Այսօր քո աղջկա հարսանիքն է, ինձ չես կարող մերժել։ | ||
+ | |||
+ | Դոնը խոսեց դանդաղ ու հանդարտ, որպեսզի խոսքը տեղ հասնի տենդագին զառանցանքով բռնված մահամերձին։ | ||
+ | |||
+ | — Իմ հին բարեկամ, ես այդպիսի իշխանության չունեմ։ Եթե ունենայի, հավատա ինձ, աստծուց ավելի ողորմած կլինեի։ Սակայն մի վախեցիր մահից, մի վախեցիր դժոխքից։ Ես պատարագ կպատվիրեմ քո հոգու համար, այն կկատարեն ամեն առավոտ և իրիկուն։ Քո կինն ու աղջիկները կաղոթեն քեզ համար։ Աստված ինչպե՞ս կարող է քեզ պատժել, երբ ամեն օր այդքան աղոթք հասնի նրան։ | ||
+ | |||
+ | Կմախքի դեմքին ցինիկ արտահայտություն երևաց։ Աբանդանդոն ծաղրական հարցրեց. | ||
+ | |||
+ | — Ուրեմն արդեն պայմանավորվե՞լ եք հետը։ | ||
+ | |||
+ | Դոնը պատասխանեց խստորեն։ | ||
+ | |||
+ | — Աստվածանարգություն ես անում, հանգստացի՛ր։ | ||
+ | |||
+ | Աբանդանդոն ընկավ բարձերին, հույսի կայծն աչքերում մարեց։ Բուժքույրը վերադարձավ և բոլորին դուրս հրավիրեց։ Դոնը նույնպես վեր կացավ, սակայն Աբանդանդոն ձեռքը նրան մեկնեց. | ||
+ | |||
+ | — Կնքահայր, մնա ինձ մոտ, օգնիր մահը դիմավորեմ։ Միգուցե նա քեզ տեսնի կողքիս, վախենա ու հանգիստ թողնի ինձ։ Կամ էլ, գուցե կարողանաս մի խոսք ասել, բարեխոսել ինձ համար, հը՞։― Մահացողը աչքով արեց, նա որոշակիորեն կատակով ծաղրում էր Դոնին։― Վերջիվերջո դուք չէ՞ որ արյունակից եղբայրներ եք։― Եվ ամուր սեղմեց Դոնի ձեռքը, վախենալով, որ կարող է թողնել֊գնալ։― Մնա ինձ հետ, թող ձեռքդ բռնեմ։ Մենք միասին կկարողանանք խաբել այդ անառակին, ինչպես ուրիշներին ենք խաբել։ Կնքահայր, ինձ մի՛ թող։ | ||
+ | |||
+ | Դոնը նշան արեց մյուսներին, որ դուրս գան սենյակից։ Բոլորը դուրս եկան։ Նա իր մեծ ձեռքի մեջ առավ Ջենքո Աբանդանդոյի կմախքացած ձեռքը։ Հանգիստ ու մեղմ ձայնով նա մխիթարում էր հին բարեկամին, և այդպես ժամեր անցկացրին, սպասելով մահվան գալուն, ասես Դոնն իսկապես էլ կարող էր Ջենքո Աբանդանդոյին խլել մարդկության ամենանենգ ու ստոր թշնամու ճիրաններից։ | ||
+ | |||
+ | |||
+ | Կոնի Կորլեոնեի հարսանիքը հաջող ավարտ ունեցավ նրա համար։ Կարլո Ռիցին իր ամուսնական պարտականությունները կատարեց եռանդով և բանիմացությամբ, որ նշանակալի չափով խթանվում էր նաև հարսնացուի քսակի պարունակությամբ, որի մեջ ինչպես պարզվեց, քսան հազար դոլարից ավելի էր։ Հարսնացուն, իհարկե, ավելի հեշտությամբ հրաժեշտ տվեց կուսությանը, քան փողի պայուսակին, այնպես որ հարկ եղավ կապտուց դնել աչքի տակ՝ քսակը ձեռքից առնելու համար։ | ||
+ | |||
+ | Լյուսի Մանչինին տանը նստած անհամբեր սպասում էր Սոնիի զանգին, վստահ, որ նա անպայման տեսակցություն կնշանակի։ Վերջապես չդիմացավ և ինքը զանգեց, սակայն կանացի ձայն լսելով, անմիջապես կախեց լսափողը։ Նա չգիտեր, որ կես ժամվա իրենց բացակայությունը նկատել են բոլորը, և արդեն ամենքը խոսում էին, որ Սանտինո Կորլեոնեն իր համար նոր զոհ է գտել և «օգտագործում էր» հարազատ քրոջ ընկերուհուն։ | ||
+ | |||
+ | Ամերիգո Բոնասերային այդ գիշեր մղձավանջներն էին տանջում։ Դոն Կորլեոնեն, սրածայր գլխարկը գլխին, բանվորական հագուստով ու կաշվե ձեռնոցներ հագած, հուղարկավորման գրասենյակի առջև դիակների մի կույտ էր դատարկում՝ բղավելով. «Հիշի՞ր, Ամերիգո, ոչ մեկին՝ ոչ մի խոսք, և խնդրում եմ շատ շտապ թաղես»։ Նա քնի մեջ այնքան խոր հոգոց հանեց, որ կինն արթնացավ ու սկսեց թափահարել նրա ուսը՝ տրտնջալով, «Տե՛ր իմ, սա ի՞նչ մարդ է։ Մի՞թե կարելի է մղձավանջներ տեսնել հարսանիքի խնջույքից հետո»։ | ||
+ | |||
+ | Քեյ Ադամսին Նյոլ Յորքի կենտրոնում գտնվող հյուրանոց ուղեկցեցին Պոլի Գատոն և Կլեմենցան։ Մեծ, շքեղ մեքենան վարում էր Գատոն։ Քեյը նստել էր առջևում, վարորդի կողքին, հետևի նստոցին տեղավորվեց Կլեմենցան։ Քեյի համար նրանք հետաքրքիր էին, էկզոտիկ, և նա մեծ հաճույքով զրուցում էր նրանց հետ։ Զրույցի ընթացքում նկատեց, թե որպիսի հավատարմությամբ և հարգանքով են խոսում Մայքլի մասին։ Ինչո՞ւ էր, ուրեմն, Մայքլը նրան համոզում, որ ինքն օտար է, խորթ այն աշխարհին, որում ապրում է հայրը։ Մինչդեռ հիմա Կլեմենցան հավատացնում էր նրան, որ «Ամենան» միշտ Մայքլին համարել է իր որդիներից ամենախելացին, որ արժանի է ժառանգելու Ընտանիքի գործը։ | ||
+ | |||
+ | — Իսկ դա ի՞նչ գործ է,― հարցրեց Քեյը միամիտ տեսքով։ | ||
+ | |||
+ | Պոլի Գատոն արագ մի հայացք նետեց նրան, առանց ղեկից կտրվելու։ Հետևից լսվեց Կլեմենցայի զարմացած ձայնը․ | ||
+ | |||
+ | — Մի՞թե Մայքլը ձեզ չի ասել։ Միստր Կորլեոնեն ձիթապտղի յուղի ամենախոշոր ներմուծողն է Իտալիայից Միացյալ նահանգներ։ Եվ հիմա, երբ պատերազմն ավարտվել է, բիզնեսն ավելի կմեծանա, և եկամուտները շատ կավելանան։ Մայքլի նման խելքով տղան հիմա նրան շատ պետք կլիներ գործի մեջ։ | ||
+ | |||
+ | Հյուրանոց հասնելով, Կլեմենցան պնդեց, որ անպայման նրա հետ կմոտենա հերթապահի սեղանին։ Երբ առարկեց, նա շատ պարզ ասաց. | ||
+ | |||
+ | — Տերը հրամայել է, որ ձեզ ապահով տեղ հասցնեմ։ Ես պարտավոր եմ այդ անել։ | ||
+ | |||
+ | Երբ Քեյը բանալին վերցրեց, Կլեմենցան ուղեկցեց նրան մինչև վերելակ և սպասեց, որ ներս մտնի։ Քեյը ձեռքով հրաժշտի շարժում արեց և զարմացավ, թե ինչ սիրով նա ժպտաց ի պատասխան։ Լավ էր, որ չտեսավ, ինչպես հետո նա մոտեցավ հերթապահի սեղանին և հարցրեց, թե ինչ անվան տակ է գրանցված տիկինը։ | ||
+ | |||
+ | Հյուրանոցի հերթապահը սառը հայացք նետեց Կլեմենցային։ Սա հերթապահին մոտ հրեց ձեռքի մեջ ոլորած կանաչ փոքրիկ թղթիկը, որն անմիջապես անհետացավ վերջինիս ձեռքում։ | ||
+ | |||
+ | — Միստր և միսիս Մայքլ Կորլեոնե։ | ||
+ | |||
+ | Երբ Կլեմենցան վերադարձավ մեքենայի մոտ, Պոլի Գատոն ասաց․ | ||
+ | |||
+ | — Հաճելի կնիկ է։ | ||
+ | |||
+ | — Մայքլը քնում է նրա հետ,― մրթմրթաց Կլեմենցան։― Առավոտյան մի քիչ շուտ կգաս իմ հետևից։ Հեյգընը մեզ համար ինչ֊որ գործ ունի, որ պետք է շտապ անել։ | ||
+ | |||
+ | |||
+ | Թոմ Հեյգընը կիրակի գիշերը միայն կարողացավ վերջապես կնոջը հրաժեշտ տալ և մեկնել օդանավակայան։ Քանի որ նա համար մեկ ձևի հատուկ վկայական ուներ (ստացել էր Պենտագոնի շտաբի մի գեներալից՝ նշան երախտագիտության), Լոս Անջելես թռչող մոտակա ուղերթի համար տեղ գտնելը նրա համար դժվար չէր։ | ||
+ | |||
+ | Հեյգընը դժվար օր էր անցկացրել։ Ջենքո Աբանդանդոն առավոտյան ժամը երեքին մահացել էր, և Դոն Կորլեոնեն հիվանդանոցից վերադառնալով ասաց, որ Հեյգընին պաշտոնապես նշանակում է ընտանիքի խորհրդական՝ Consigliori։ Այդ նշանակում էր, որ Հեյգընը կդառնա շատ հարուստ մարդ, չհաշված ձեռք բերած ուժն ու իշխանությունը։ | ||
+ | |||
+ | Դոնը խախտեց հինավուրց ավանդույթը։ Ընդունված կարգ էր, որ Consigliori կարող է դառնալ միայն զտարյուն սիցիլիացին, իսկ այն, որ Թոմը մեծացել ու դաստիարակվել էր Դոնի ընտանիքում, այդ ավանդույթի համար ոչ մի դեր չէր խաղում։ Դա արյան խնդիր էր։ Միայն բնիկ սիցիլիացին, որ մեծանում ու դաստիարակվում է omerta֊ի՝ լուռ մնալու օրենքով, կարող էր բավականաչափ վստահություն ներշնչել Ընտանիքի խորհրդականի կարևոր պաշտոնը ստանձնելու համար, | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեի՝ Ընտանիքի գլխավորի, որ թելադրում էր ողջ քազաքականությունը, և մյուսների միջև երեք շերտավորում, երեք տեսակի արգելակումներ կային, որ Դոնին բաժանում էին նրա կամքը կատարողներից։ Այսպիսով, ոչ մի հետք չէր կարող տանել մինչև վերև։ Բացի այն միակ դեպքից, եթե դավաճաներ Consigliori-ն։ Այդ կիրակի Դոն Կորլեոնեն առավոտից կարգադրություններ էր արել, թե ինչպես պետք է վարվել Ամերիգո Բոնասերայի աղջկան խեղանդամած երկու տղաների հետ։ Սակայն այդ կարգադրությունները նա արել էր Թոմ Հեյգընին, երես առ երես։ Նույն օրը Հեյգընը, նույնպես երես առ երես, առանց վկաների, կարգադրություն էր արել Կլեմենցային։ Կլեմենցան իր հերթին կարգադրել էր Պոլի Գատոյին հրամանը կատարել։ Պոլի Գատոյին մնում էր անհրաժեշտ մարդիկ գտնել և հրամանը կատարել։ Ոչ Պոլի Գատոն, ոչ նրա մարդիկ չեն իմանալու, թե ինչու են այդ անում և ում հրամանով է։ Որպեսզի հետքը հասցներ Դոնին, այդ շղթայի ամեն օղակ պետք է դավաճաներ։ Այդպիսի բան երբեք չէր պատահել, սակայն դա հնարավոր էր։ Դա էլ, անշուշտ, կանխատեսած էր և միջոց կար խուսափելու. մի օղակը, գլխավորը, պետք է անհետանար։ | ||
+ | |||
+ | Այդ ամենից զատ, խորհրդականը և այն էր, ինչ իր կոչումն էր թելադրում. նա Դոնի խորհրդատուն էր, նրա աջ ձեռքը, նրա երկրորդ ուղեղը։ Նա Դոնի ամենահավատարիմ բարեկամն էր և առաջին գործընկերը։ Գործնական ուղևորությունների ժամանակ նա էր նստում Դոնի մեքենայի ղեկին, խորհրդակցությունների ժամանակ հոգ տանում Դոնի խմիչքները, սուրճը, սենդվիչները և սիգարներն ապահովելու։ Նրան հայտնի էին այն ամենը կամ գրեթե ամենը, ինչ գիտեր Դոնը, իշխանության բարդ զսպանակները։ Նա միակ մարդն էր աշխարհում, որ կարող էր տապալել Դոնին։ Սակայն ոչ մի խորհրդական երբեք չէր դավաճանել իր Դոնին։ Համենայն դեպս, որքան հիշում էր Ամերիկայում հաստատված սիցիլիական հզոր Ընտանիքը։ Ամեն խորհրդական գիտեր, որ եթե հավատարիմ մնա, կհարստանա, հարգ ու պատիվ, իշխանություն կունենա։ Եթե իր հետ դժբախտություն պատահի, երեխաներն ու կինը ապահովված կլինեն նյութապես, նրանց ոչ մի վտանգ չի սպառնա, այնպես, ինչպես եթե ինքը կենդանի լիներ։ _Եթե հավատարիմ մնա։_ | ||
+ | |||
+ | Լինում էին գործեր, երբ խորհրդականը ստիպված էր սովորականից ավելի բաց հանդես գալ Դոնի անունից, այնուամենայնիվ նրան պահպանելով և վտանգի չենթարկելով։ Հենց այսպիսի գործով էր հիմա Հեյգընը Կալիֆոռնիա թռչում։ Նա հասկանում էր, որ consigliori-ի իր ապագան մեծ չափով կախված է այդ հանձնարարությունը հաջող կատարելուց։ Ջոնի Ֆոնթեյնը այդ դերը կստանար ֆիլմում, թե՞ ոչ, որևէ նշանակություն չուներ Ընտանիքի բիզնեսի համար։ Անհամեմատ ավելի կարևոր էր Դոնի հանդիպումը Վիրջիլ Սոլոցայի հետ, որ պետք է տեղի ունենար եկող շաբաթ։ Սակայն Հեյգընը գիտեր, որ Դոնի համար երկու գործն էլ հավասարապես կարևոր էին, և այդքանը բավական էր լավ խորհրդականի համար։ | ||
+ | |||
+ | Ինքնաթիռի ցնցումները հաղորդվում էին առանց այն էլ նյարդային լարված վիճակում գտնվող Հեյգընին, և նա ստյուարդուհուց մարտինի խնդրեց մի փոքր հանգստանալու համար։ Դոնից և Ջոնիից նա մանրամասն տեղեկացել էր և արդեն պատկերացում ուներ Հեք Ուոլցի մասին։ Ջոնիի ասածներից Հեյգընը հասկացավ, որ իրեն չի հաջողվի Ուոլցին համոզել։ Սակայն Հեյգընը չէր կասկածում նաև, որ Դոնը ինչ գնով էլ լինի կկատարի Ջոնիին տված խոստումը։ | ||
+ | |||
+ | Բազկաթոռի թիկնակին ետ ընկած, Հեյգընը մի անգամ էլ սկսեց վերլուծել ստացած տեղեկությունները։ Հեք Ուոլցը Հոլիվուդի ամենանշանավոր կինոպրոդյուսերներից էր, սեփական ստուդիայի տեր, նրա հետ պայմանագրեր էին կնքում հայտնի կինոաստղերը։ Նա Միացյալ Նահանգների ռազմական լրատվության կոնսուլտատիվ խորհրդի անդամ է, գլխավորում է կինեմատոգրաֆիայի բաժինը, ավելի պարզ ասած՝ օգնում է պատերազմ պրոպագանդող ֆիլմեր ստեղծել։ Ճաշի հրավերներ է ունեցել Սպիտակ տուն։ Հոլիվուդում ընդունել է Էդգար Հուվերին։ Տպավորիչ է, բայց այդպե՞ս է արդյոք, ըստ էության։ Պաշտոնական հարաբերություններ են, ուրիշ ոչինչ։ Առանձնապես որևէ ազդեցություն նա չի կարող ունենալ քաղաքական շրջաններում, նախ և առաջ այն պատճառով, որ չափազանց ռեակցիոն համոզմունքների տեր է, ու նաև տառապում է մեծամոլությամբ, սիրում է իշխանություն գործադրել, հաշվի չառնելով, որ դա թշնամիներ շահելու ամենահեշտ միջոցն է։ | ||
+ | |||
+ | Հեյգընը հառաչեց։ Ջեք Ուոլցին «մշակելու» ոչ մի հնար չէր տեսնում։ Բացեց պորտֆելը. իսկական ժամանակն էր գրագրությամբ զբաղվելու, բայց շատ հոգնած էր։ Եվս մի մարտինի պատվիրեց և ընկավ մտորումների մեջ՝ իր կյանքի մասին։ Ոչ մի բանի համար չէր ափսոսում, ընդհակառակն գտնում էր, որ իր բախտը բերել է։ Կարևոր չէ, թե ինչ հանգամանքներ նրան ստիպեցին կյանքի այս ուղին ընտրել։ Կարևորն այն է, որ իր համար դա ճիշտ եղավ։ Հասել է հաջողության, երջանիկ է այնքանով, որքան հնարավոր է ողջամիտ մարդու համար, ապրում է հետաքրքիր։ | ||
+ | |||
+ | Թոմ Հեյգընը երեսունհինգ տարեկան էր։ Բարձրահասակ, նիհարավուն, ոչնչով աչքի չընկնող արտաքինի տեր։ Նա իրավաբան էր և ուսումն ավարտելով երեք տարի աշխատել էր իր մասնագիտությամբ, սակայն ներկայիս նրա աշխատանքի բնույթը կապ չուներ Կորլեոնե ընտանիքի օրինական զբաղմունքի՝ ձիթապտղի յուղի ներմուծման հետ։ | ||
+ | |||
+ | Նա տասնմեկ տարեկան էր, երբ դարձավ իր տարեկից Սոնի Կորլեոնեի խաղընկերը։ Հեյգընի մայրը դրանից առաջ արդեն կուրացել էր և որդու տասնմեկ տարին դեռ չէր լրացել, երբ մահացավ հայրը, որ ընդհանրապես խմող չէր, կնոջ մահից հետո տրվեց հարբեցողության։ Նա հյուսն էր, ծանր աշխատանք անող մարդ, կյանքում երբեք ոչ մի անազնիվ բան չէր արել, բայց հարբեցողության պատճառով կործանեց ընտանիքը և իրեն։ Թոմ Հեյգընը որբ մնաց, ընկավ փողոց, քնում էր դարպասների տակ։ Փոքրիկ քրոջը տեղավորեցին որբանոցում, իսկ բարեգործ տիկնանցից փախչող անօթևան մնացած անշնորհակալ տղաներով ամերիկյան հասարակությունը քսանական թվականներին չէր զբաղվում։ Այդ ամենից բացի, Հեյգընի աչքերը հիվանդ էին. հարևաններն սկսել էին քչփչալ, որ տղան երևի մոր հիվանդությամբ է տառապում, ուրեմն վարակվել է և կարող է վարակել։ Նրանից սկսեցին խուսափել։ Սոնի Կորլեոնեն տասնմեկ տարեկան իր դեռ չկոպտացած սրտով խղճաց ընկերոջը, բերեց իրենց տուն և տիրաբար պահանջեց, որ նրան ընդունեն։ Թոմ Հեյգընին կերակրեցին տոմատի թանձր եփուկով համեմված սպագետիով, որի համը նա ամբողջ կյանքում չմոռացավ, և պառկեցրին քնելու մետաղյա ծալովի մահճակալին։ | ||
+ | |||
+ | Դոն Կորլեոնեն առանց ավելորդ մի խոսքի, ամենաբնական ձևով թույլ տվեց Թոմին մնալու իր տանը։ Նա անձամբ տղային տարավ մասնգետ բժշկի մոտ և Թոմ Հեյգընի աչքերը բուժեցին։ Նա Թոմին քոլեջ ուղարկեց, որն ավարտելուց հետո հնարավորություն տվեց իրավաբանություն ուսումնասիրելու։ Եվ այդ ամենն անում էր ոչ թե որպես հայր, այլ որպես խնամակալ։ Նա երբեք քնքուշ զգացմունքներ չէր դրսևորում Թոմի հանդեպ, սակայն Հեյգընի կարծիքը հաշվի էր առնում ավելի, քան իր սեփական որդիների և իր կամքը երբեք նրան չէր պարտադրում։ Տղան ինքը վճռեց քոլեջից հետո իրավաբանություն ուսումնասիրել։ Նա շատ լավ հիշում էր, ինչպես Դոնը մի անգամ ասել էր. «Մի պորտֆելավոր օրինապահը կարող է հարյուր անգամ ավելին անել, քան հարյուր տգետ իրենց ավտոմատներով»։ Մինչդեռ Սոնին և Ֆրեդոն, մեծ դժգոհություն պատճառելով հորը, դպրոցն ավարտելուց հետո հայտարարեցին, որ ուզում են զբաղվել հոր բիզնեսով։ Միայն Մայքլն ընդունվեց համալսարան, սակայն Փըրլ Հարբըրի վրա հարձակումից հետո հենց հաջորդ օրը կամավոր զինվորագրվեց ծառայելու նավատորմիղում։ | ||
+ | |||
+ | Իրավաբանական ուսումն ավարտելու քննությունները հանձնելով, Հեյգընը ամուսնացավ և ընտանիք կազմեց։ Ամուսնացավ երիտասարդ մի իտալուհու հետ, որի ծնողները հաստատվել էին Նյու Ջերսիում, և որը նույնպես ավարտել էր քոլեջը, իսկ դա այն ժամանակ հազվագյուտ բան էր իտալական ընտանիքներում։ Հարսանիքից հետո, որ կատարեցին Դոն Կորլեոնեի տանը, Դոնը Հեյգընին իր աջակցությունն առաջարկեց ինչ գործում որ նա կամենա։ Խոստացավ ապահովել հաճախորդներով, նրա համար փաստաբանական գրասենյակ հիմնել, իսկ եթե ուզում է՝ սեփական գործ ստեղծել։ | ||
+ | |||
+ | Թոմ Հեյգընն ի պատասխան գլուխը հարգանքով խոնարհեց և ասաց. | ||
+ | |||
+ | — Ես կուզեի ձեզ համար աշխատել։ | ||
+ | |||
+ | Դոնը զարմացավ, սակայն և շոյվեց. | ||
+ | |||
+ | — Իսկ գիտե՞ս ես ով եմ,― ասաց։ | ||
+ | |||
+ | Հեյգընը գլխով արեց։ Ճիշտ է, այն ժամանակ դեռ լավ չէր պատկերացնում Դոնի հզորության չափը։ Նույնիսկ հետագա տասը տարիները լիակատար պատկերացում չտվեցին այդ մասին, մինչև որ չսկսեց Consigliori-ի պարտականությունը կատարել Ջենքո Աբանդանդոյի հիվանդությունից հետո։ Եվ այնուամենայնիվ, դրականորեն գլխով արեց՝ շիտակ նայելով Դոնին։ | ||
+ | |||
+ | — Ուզում եմ աշխատել ձեզ համար, ինչպես ձեր որդիները,― ասաց Հեյգընը։ | ||
+ | |||
+ | Դա նշանակում էր՝ բացարձակ հավատարմությամբ, Դոնի ծնողական իշխանության անվերապահ ճանաչումով։ Եվ Դոնը դրսևորեց երևույթներ հասկանալու իր այն ըմբռնումը, որ այն ժամանակ արդեն առասպելներ էր ստեղծել նրա մեծության մասին. նա գիրկը բացեց ու մի քանի րոպե գրկում պահեց Թոմին ու այդ օրից նրա հետ վարվում էր, ինչպես որդու հետ, թեև առաջվա պես ասում էր ժամանակ առ ժա մանակ. «Թոմ, ծնողներիդ երբեք չմոռանաս»։ | ||
+ | |||
+ | Հեյգընը եթե ուզեր էլ, չէր կարող նրանց մոռանալ։ Մայրը գրեթե տկարամիտ և այնքան տանջահար կին էր, որ մեծ զգացմունք չէր կարող ունենալ իր երեխաների հանդեպ, ու չէր էլ ցույց տալիս, թե ունի։ Իսկ հորը Թոմն ատում էր։ Մոր կուրությունը Թոմին սոսկալի վախեցրեց,― համոզված էր, որ ինքն էլ է կուրանալու։ Երբ հայրը մահացավ, Թոմն սկսեց թափառել փողոցներում, անտրտունջ սպասելով իր մահվանը։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, երբ Սոնին նրան իրենց տուն բերեցք իսկական հրաշք էր։ Սակայն դեռ երկար տարիներ գիշերները Հեյգընին մղձավանջներ էին տանջում. երազում տեսնում էր, ինչպես ինքը, փայտը թխկթխկացնելով քայլում էր փողոցներում իր կույր երեխաների հետ և բոլորով ողորմություն են խնդրում։ Նա տեղից վեր էր թռչում և, երբ քունը գլխին այդ առաջին պահին աչքին երևում էր Դոն Կորլեոնեի դեմքը, հոգին անմիջապես խաղաղվում էր։ | ||
+ | |||
+ | Դոնը պնդեց, որ նա առաջին երեք տարին Ընտանիքի գործերով զբաղվելուց զատ իրավաբանական գործնական աշխատանքով զբաղվի։ Այդ փորձը հետագայում անգնահատելի օգնություն եղավ գործին։ Բացի այդ, գա Հեյգընին հնարավորություն տվեց կասկածի տեղ չունենալ Դոն Կորլեոնեի մոտ աշխատելու իր ցանկության ճշմարիտ լինելուն։ Հետո նա ևս երկու տարի աշխատեց քրեական գործերով զբաղվող խոշորագույն իրավաբանական ֆիրմայում, որտեղ Դոնը որոշ կապեր ուներ, դրսևորելով մեծ ընդունակություններ։ Դա բոլորն ընդունում էին։ Եվ երբ այնուհետև սկսեց աշխատել Դոնի համար, վեց տարվա ընթացքում չնչին իսկ առիթ չտվեց իրեն որևէ բանում կշտամբելու։ | ||
+ | |||
+ | Այն ժամանակից, երբ Հեյգընի վրա դրվեցին Consigliori֊ի պարտականությունները, սիցիլիական մյուս Ընտանիքները Կորլեոնեի Ընտանիքին սկսեցին արհամարհանքով «իռլանդական գանգստերներ» կոչել։ Հեյգընին դա զվարճացրեց։ Սակայն, նշանակում էր, որ նա երբեք չի կարող հուսալ, թե մի օր կկարողանա գլխավորել Ընտանիքի բիզնեսը։ Ասենք, նա դժգոհ չէր։ Նա երբեք այդպիսի նպատակ չէր ունեցել, այդ նրա կողմից անհարգալից բան կլիներ իր բարերարի և նրա արյունակից հարազատների հանդեպ։ | ||
+ | |||
+ | Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Լոս Անջելեսում, դեռ մութ էր։ Հյուրանոց գալով, Հեյգընը ցնցուղ ընդունեց, սափրվեց, պատվիրեց իր համարը բերել նախաճաշ և լրագրեր ու հանգստացավ մինչև առավոտյան ժամը տասը։ Այդ ժամին էր նշանակված նրա հանդիպումը Ջեք Ուոլցի հետ։ Այդ հանդիպման համաձայնությունը նա զարմանալիորեն հեշտ ստացավ։ | ||
+ | |||
+ | Նախորդ օրը Հեյգընը զանգել էր կինոաշխատողների արհմիության ամենահզոր մարդկանցից մեկին՝ Բիլլի Գոֆին և Դոնի հրահանգների համաձայն ասել, որ հանդիպում հաջողացնի Ուոլցի հետ ու հասկացնի նրան, որ եթե Հեյգընը դժգոհ մնա հանդիպման արդյունքից, կինոստուդիայում կարոդ են գործադուլներ սկսվել։ Գոֆը զանգահարեց մի ժամից։ Ուոլցը հանդիպման համաձայնվել էր, սակայն գործադուլի սպառնալիքը նրա վրա կարծես տպավորություն չէր գործել։ | ||
+ | |||
+ | — Այնպես, որ եթե բանը գործին հասնի,― ավելացրել էր Գոֆը,― ես անձամբ պետք է խոսեմ Դոնի հետ։ | ||
+ | |||
+ | — Եթե բանը գործին հասնի, նա ինքը ձեզ հետ կխոսի,― ասել էր Հեյգընը։ | ||
+ | |||
+ | Նա զարմանալի ոչինչ չէր գտնում այն բանում, որ Գոֆն այդպես սիրով ընդառաջ է գնում Դոնի ցանկություններին։ Կարճ ասած, Նյու Յորքը հաշվի էր նստում Դոն Կորլեոնեի իշխանության հետ. Դոն Կորլեոնեն հզորություն էր ձեռք բերել հենց այն ժամանակ, երբ սկսել էր օգնել արհմիության պարագլուխներին։ Նրանցից շատերը մինչև օրս էլ դոնի պարտքի տակ էին։ | ||
+ | |||
+ | Բայց ահա այն, որ հանդիպումը նշանակված էր առավոտյան ժամը տասին, վատ նշան էր։ Ուրեմն նա առաջինն է այցելուների ցուցակում և լանչի հրավեր չի ստանա։ Նշանակում է, Ուոլցը նրան փոքր մարդ է հաշվել։ Իսկ դա նշանակում է, որ Գոֆը նրան ինչպես պետք է չի սպառնացել. երևի ինքն էլ է Ուոլցից կաշառք ստանում։ Այն, որ Դոնը հաջողությամբ կարողանում էր ստվերում մնալ, մտածում էր Հեյգընը, երբեմն խանգարում էր Ընտանիքի բիզնեսին, որովհետև իր անունը ոչինչ չէր ասում շատերին։ | ||
+ | |||
+ | Հեյգընի կասկածները հաստատվեցին։ Ուոլցը կես ժամ նրան սպասեցնել տվեց ընդունարանում։ Ոչինչ, մեծ դժբախտություն չէր։ Ընդունարանը շատ շքեղ էր, շատ հարմարավետ, իսկ Հեյգընի դիմաց մանիշակագույն թավշապատ բազմոցիկին նստած էր այնքան գեղեցիկ մի աղջիկ, որի նմանը նա կյանքում չէր տեսել։ Աղջիկը ամենաշատը մի տասներկու տարեկան կլիներ, ոչ ավելի, հագնված էր մեծի նման, զուսպ, բայց չափազանց հարուստ։ Նա աննկարագրելի ոսկեգույն մազեր ուներ, ծովի նման խոր, մուգ կապույտ մեծ աչքեր և թարմ, ազնվամորու նման ալ փոքրիկ բերան։ Աղջկա կողքին նստած կինը, հավանաբար նրա մայրը, փորձում էր ստիպել Հեյգընին, որ աչքը կտրի աղջկանից, ամեն անգամ չափելով նրան սառը, ամբարտավան հայացքով։ Հեյգընը հաճույքով կհասցներ այդ կնոջ ռեխին։ «Հրեշտակ աղջիկը՝ հրեշ մոր հսկողության տակ», մտածեց Հեյգընը, իր հերթին չափելով մորը՝ uառը հայացքով։ | ||
+ | |||
+ | Վերջապես դուրս եկավ միջին տարիքի գիրուկ, չափազանց նրբաճաշակ հագնված մի կին և բազում սենյակների միջով Հեյգընին առաջնորդեց կինոպրոդյուսերի աշխատասենյակ։ | ||
+ | |||
+ | Ջեք Ուոլցը հաղթանդամ տղամարդ էր՝ բավական մեծ փորով, որ սակայն հաջողությամբ ծածկված էր հիանալի կարված կոստյումով։ Հեյգընը գիտեր նրա պատմությունը։ Տասը տարեկան տղա, նա գաբեջրի դատարկ դույլեր էր գլորում Իսթ֊Սայդում, փողոցներում շրջիկ առևտուր էր անում։ Քսան տարեկանում օգնում էր հորը՝ կարի արհեստանոցում աշխատող կանանց վերջին հյութերը քամելու։ Երեսուն տարեկանում Նյու Յորքից մեկնում է Արևմուտք, այնտեղ էժան կինոթատրոն է բացում և սկսում է կինոֆիլմեր ֆինանսավորել։ Քառասունութ տարեկան հասակում նա արդեն Հոլիվուդի ամենահզոր կինոարքան էր, դեռ անտաշ ու հայհոյող, կնամոլ, անասելի չափերով անձնատուր սիրային վայելքների, կատաղի գայլ՝ իրեն հոշոտելու տրված ջահել, անպաշտպան կինոաստղիկների հոտում։ Հիսուն տարեկանում սկսեց զբաղվել ինքնակատարելագործմամբ։ Ճիշտ խոսելաձևի դասեր առավ, իր անձնական սպաստվորից՝ անգլիացուց սովորեց ճաշակով հագնվել, ծառայողներից՝ նույնպես անգլիացի, սովորեց հասարակության մեջ իրեն պահելու շարժուձևեր։ Կնոջ մահից հետո ամուսնացավ աշխարհահռչակ կինոդերասանուհու հետ, որն իր գործը չէր սիրում։ Հիմա նրա վաթսունն անց էր։ Հիմա նա պրեզիդենտական խորհրդատու կոմիտեի անդամ էր և կինոարվեստին աջակցության բազմամիլիոնանոց անվանական ֆոնդ էր ստեղծել։ Նրա աղջիկն ամուսնացել էր անգլիական լորդի հետ, որդին՝ իտալական արքայադստեր հետ։ | ||
+ | |||
+ | Նրա վերջին կիրքը, որի մասին հաճույքով տարածել էին ամբողջ Ամերիկայում լրագրողները, սեփական ձիաբուծարանն էր, որի վրա անցյալ տարի միայն ծախսել էր տասը միլիոն դոլար։ Նա ցնցող տպավորություն գործեց, երբ անասելի թանկ գնով՝ վեց հարյուր հազար դոլարով գնեց Քարթում կոչվող անգլիական հայտնի հովատակին և հայտարարեց, որ այդ անգերազանցելի վարգաձին այլևս վազքուղի դուրս չի գա, կպահի ցեղը շարունակելու նպատակով՝ բացառապես Ուոլցի ձիաբուծարանի համար։ | ||
+ | |||
+ | Նա Հեյգընին ընղունեց շատ քաղաքավարի, հավասարաչափ հիանալի արևայրուկով ծածկված դեմքին ժպիտ արտահայտող ծամածռությամբ։ Չնայած բոլոր ծախսերին, լավագույն դիմահարդարողների ամեն տեսակի շանքերին, նրա տարիքն, այնուամենայնիվ, չէր հաջողվում թաքցնել կնճիռների խիտ ցանցի տակ, որ ակոսում էին ասես աղաղած կաշվի առանձին կտորներից կարված դեմքը։ Սակայն նրա շարժումները առույգ էին։ Դոն Կորլեոնեի նման, նա այնպիսի տպավորություն էր թողնում, ասես ինքնիշխան տիրում է այն աշխարհին, որում ապրում է։ | ||
+ | |||
+ | Հեյգընն անմիջապես անցավ բուն խնդրին։ Նա եկել է իր կլիենտի հանձնարարությամբ, որը Ջոնի Ֆոնթեյնի մեծ բարեկամն է։ Իր կլիենտը չափազանց ազդեցիկ մարդ է և այդ փոքրիկ սիրալիրությունը նրա համար անելով, պարոն Ուոլցը կարող է վստահ լինել նրա երախտագիտությանն ու մշտական բարեհաճությանը։ Իսկ այդ փոքր սիրալիրությունը կլինի այն, որ Ջոնի Ֆոնթեյնը նկարահանվի նոր ռազմական կինոֆիլմում, որի աշխատանքները ստուդիան պատրաստվում է սկսել հաջորդ շաբաթ։ | ||
+ | |||
+ | Աղաղած կաշվից դեմքը մնաց անվրդով, քաղաքավարի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ ծառայություններ է հանձն առնում մատուցելու ինձ ձեր բարեկամը։― Հարցրեց Ուոլցը, և նրա ձայնի մեջ հաղիվ նկատելի զիջողամտության երանգ լսվեց։ | ||
+ | |||
+ | Հեյգընը դրա վրա ուշադրություն չդարձրեց։ Նա բացատրեց. | ||
+ | |||
+ | — Ձեզ մոտ անախորժություններ են հասունանում արհմիությունների գծով։ Իմ կլիենտը լրիվ երաշխիք է տալիս, որ կազատի ձեզ այդ անախորժություններից։ Ձեր ստուդիայում կա մի նշանավոր կինոաստղ, ստուդիան նրա շնորհիվ մեծ գումարներ է վաստակում, իսկ նա թմրամոլ է, և արդեն մարիխուանայից անցել է հերոինի։ Իմ բարեկամը երաշխավորում է, որ այդ դերասանն այլևս հերոին չի ստանա։ Իսկ ապագայում ինչպիսի դժվարությունների էլ որ հանդիպեք, բավական է, որ զանգ տաք ինձ, և ամեն ինչ կկարգավորվի։ | ||
+ | |||
+ | Ջեք Ուոլցը լսեց այդ ամենը, ինչպես պարծենկոտ երեխայի շաղակրատանք կլսեն։ Հետո հարցրեց առանց այլևայլության, դիտմամբ անցնելով Իսթ֊Սայդում ընդունված խոսելաձևին. | ||
+ | |||
+ | — Հը, որոշել եք ինձ նե՞ղը գցել։ | ||
+ | |||
+ | Հեյգընն անվրդով պատասխանեց. | ||
+ | |||
+ | — Ամենևին։ Ես եկել եմ բարեկամական մի շնորհ խնդրելու։ Եվ ուզում էի ցույց տալ, որ դուք այդ անելով ոչինչ չեք կորցնում։ | ||
+ | |||
+ | Մի ակնթարթում, ասես հրամանով Ուոլցի դեմքը չար դիմակի փոխվեց։ Բերանը ծռվեց, ներկած խիտ հոնքերը սև գծով միացան չարությամբ բոցկլտող աչքերի վրա։ Նա սեղանի վրայից թեքվեց դեպի Հեյգընը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ հիմա, խաբեբայի մեկը, կարող ես հայտնել տիրոջդ, չգիտեմ ով է, ինչ է, կասես կարճ ու հասկանալի։ Ջոնի Ֆոնթեյնն այդ ֆիլմում չի նկարահանվի ոչ մի դեպքում։ Թեկուզ ամեն օր մաֆիայի ավազակները դուռս ջարդեն, թքել եմ վրաները։― Նա ետ քաշվեց։― Իսկ քեզ, սիրելիս, մի փոքրիկ խորհուրդ կտամ։ Ջոն Էդգար Հուվեր՝ այդպիսի մեկի մասին լսե՞լ ես, կարծում եմ։ Բավական է հայտնեմ նրան, որ ինձ վրա աշխատում են բռնություն գործադրել, սիրելիներս, ձեր հետքն էլ չի մնա։ | ||
+ | |||
+ | Հեյգընը համբերատար լսում էր։ Ուոլցի նման անձնավորությունից նա ավելին էր սպասում։ Մի մարդ, որ իրեն այսքան հիմար ձևով էր պահում, ինչպե՞ս կարող էր հարյուրավոր միլիոնների գործ անող Ընկերության գլուխ կանգնել։ Սա մտածելու բան էր, մանավանդ որ Դոնը կապիտալը շրջանառության մեջ ներդնելու նոր ոլորտ է որոնում և եթե կինոյում այսպիսի բութ արարածներ են տերուտնօրինություն անում, գուցե սա հենց իրենց ուզա՞ծն է։ Հայհոյանքը Հեյգընին բնավ չհուզեց։ Բանակցություններ վարելու արվեստը նա հենց Դոնից էր սովորել։ «Երբե՛ք չբարկանաս,― սովորեցնում էր նրան Դոնը։― Երբե՛ք չսպառնաս, ստիպիր մարդուն, որ ինքը եզրակացության գա»։ Այդ «եզրակացնելն» ինչքան ավելի լավ էր իտալերեն՝ «rajunab», այսինքն՝ հասկանալ, որոշել։ Այդ արվեստի հիմնական սկզբունքն այն էր, որ չնկատես ոչ սպառնալիքը, ոչ էլ վիրավորանքը, կարողանաս ձախ այտդ դեմ տալ, երբ աջ այտիդ խփեն։ Հեյգընը մի առիթով ներկա էր եղել, երբ Դոնը, բանակցությունների սեղանի նստելով, ութ ժամ վիրավորանքներ էր կուլ տվել, ջանալով խելքի բերել մեծամտությամբ բռնված սանձարձակ գանգստերին, որ իր շուրջ մեծ աղմուկ էր հանել։ Ութ ժամ դիմանալուց հետո Դոն Կորլեոնեն ձեռքերը հուսահատորեն վեր էր բարձրացրել՝ դիմելով սեղանի շուրջ նստածներին. | ||
+ | |||
+ | — Ո՛չ, այս մարդուն պարզապես ոչինչ չի լինում հասկացնել,― և հանգիստ դուրս էր եկել սենյակից։ | ||
+ | |||
+ | Գանգստերը վախից գույնը գցել էր։ Վազ էին տվել Դոնի հետևից, հետ էին բերել։ Բանակցությունները հաջող ավարտվել էին, բայց երկու ամսից գանգստերին ատրճանակով սպանել էին իր նախընտրած վարսավիրանոցում։ | ||
+ | |||
+ | Եվ Հեյգընը նորից սկսեց ամենասովորական, հանգիստ ձայնով։ | ||
+ | |||
+ | — Ահա իմ այցետոմսը,— ասաց,― ես փաստաբան եմ։ Մի՞թե կարող եմ վտանգավոր գործի մեջ մտնել։ Ես ձեզ որևէ բանով սպառնացե՞լ եմ։ Պարզապես ասում եմ, որ պատրաստ եմ ընդունելու ձեր բոլոր պայմանները, եթե այդ դերը տաք Ջոնի Ֆոնթեյնին։ Կարծեմ, ես արդեն բավական բան առաջարկեցի այդպիսի մի փոքր սիրալիրության համար։ Սիրալիրություն, որ, ի դեպ, ձեր շահերից էլ է բխում։ Ջոնիի ասելով, դուք էլ եք ընդունում, որ նա ամենից ավելի է հարմար այդ դերին։ Ասեմ, որ հակառակ պարագայում ձեզ երբեք չէինք դիմի։ Բացի այդ, եթե ձեզ հարցի ֆինանսական կողմն է անհանգստացնում, իմ կլիենտը հանձն է առնում իր վրա վերցնել ֆիլմի նկարահանման ծախսերը։ Միայն, խնդրեմ ինձ սխալ չհասկանաք։ Չեք ուզում, պետք չէ։ Ոչ ոք չի կարող և չի էլ պատրաստվում ձեզ ստիպել։ Ավելացնեմ, որ մեզ հայտնի է պարոն Հուվերի հետ ձեր բարեկամությունը, և իմ գործատերը հարգանքով է դրան վերաբերվում։ Նա շատ է հարգում նման հարաբերությունները։ | ||
+ | |||
+ | Ուոլցը մեծ սագի փետուրի մեջ մտցված կարմիր գրիչով ինչ֊որ բաներ էր խզմզում թղթի վրա։ Փողի մասին լսելով, հետաքրքրության առաջին նշանները ցուցաբերեց։ | ||
+ | |||
+ | — Նախնական հաշվարկով այդ ֆիլմը հինգ միլիոն կնստի.— ասաց գոռոզաբար։ | ||
+ | |||
+ | Հեյգընը թեթևակի սուլեց, ցույց տալու համար, թե գումարն իր վրա տպավորություն գործեց։ Հետո ասաց անփույթ կերպով. | ||
+ | |||
+ | — Իմ գործատերը շատ բարեկամներ ունի, որ պատրաստ են աջակցելու նրան ուզածդ գործում։ | ||
+ | |||
+ | Ուոլցը նոր միայն կարծես սկսեց նրան լրջորեն վերաբերվել։ Աչքի անցկացրեց Հեյգընի այցետոմսը։ | ||
+ | |||
+ | — Ես ձեր մասին չեմ լսել,― ասաց,― Նյու Յորքի նշանավոր փաստաբանների մեծ մասը ծանոթ է ինձ․ դուք ո՞վ եք, որ չգիտեմ։ | ||
+ | |||
+ | — Ես մի պատկառելի միավորման ներկայացուցիչ եմ,― չոր պատասխանեց Հեյգընը,— և միայն նրա գործերն եմ վարում, ուրիշ ոչինչ։― Նա վեր կացավ։― Չեմ ուզում այլևս ձեզնից ժամանակ խլել։ | ||
+ | |||
+ | Նա ձեռքը մեկնեց, Ուոլցը սեղմեց ձեռքը։ Հեյգընը մի քանի քայլ արեց դեպի դուռը և շրջվեց․ | ||
+ | |||
+ | — Հասկանում եմ, ձեզ հաճախ է պատահում հանդիպել աննշան մարդկանց, որոնք ջանում են իրենց իբրև կարևոր անձ ներկայացնել։ Իմ դեպքում ճիշտ հակառակն է։ Գուցե արժե՞ իմ մասին ավելի մանրամասն տեղեկանալ մեր ընդհանուր ծանոթից։ Եթե նոր նկատառումներ ունենաք, զանգահարեք ինձ հյուրանոց։― Նա լռեց,― թերևս ձեզ անհավանական թվա, բայց իմ կլիենտին հասանելի են այնպիսի բաներ, որ պարոն Հուվերն իր հնարավորություններից վեր կդասեր։― Նա տեսավ, ինչպես պրոդյուսերի աչքերը կկոցվեցին։ Ըստ երևույթին, Ուոլցն սկսեց քիչ-քիչ հասկանալ։― Ի դեպ, ես միշտ հիացել եմ ձեր կինոնկարներով,― ավելացրեց Հեյգընը մեղմանուշ ձայնով։― Հուսով եմ ձեզ ոչինչ չի խանգարի հետագայում էլ շարունակելու այդ շնորհակալ գործը։ Դա պետք է մեր երկրին։ | ||
+ | |||
+ | Երեկոյան պրոդյուսերի քարտուղարուհին զանգահարեց Հեյգընին և ասաց, որ մի ժամից նրա հետևից մեքենա կգա տանելու Ուոլցի քաղաքից դուրս գտնվող առանձնատուն՝ ճաշի։ Երեք ժամվա ճանապարհ է, բայց մեքենայի մեջ սառնարան կա՝ խմիչքներով և թեթև նախուտեստով։ Հեյգընը գիտեր, որ Ուոլցը սովորաբար ճանապարհ է գնում սեփական ինքնաթիռով, և զարմացավ, թե ինչու իրեն չեն հրավիրում տեղ հասնել ինքնաթիռով։ Քարտուղարուհին քաղաքավարի շարունակեց․ | ||
+ | |||
+ | — Պարոն Ուոլցը առաջարկում է ձեր իրերը վերցնեք ձեզ հետ, առավոտյան ձեզ կտանեն օդանավակայան։ | ||
+ | |||
+ | ― Լավ,― ասաց Հեյգընը։ | ||
+ | |||
+ | Տարօրինակ է։ Ուոլցն ի՞նչ գիտեր, որ նա առավոտյան Նյու Յորք է թռնելու։ Նա մի պահ մտածմունքի մեջ ընկավ։ Ամենայն հավանականությամբ Ուոլցը նրան հետևելու համար մասնավոր դետեկտիվ է վարձել։ Կնշանակի արդեն գիտի, որ նա ներկայացնում է Դոնին, պատկերացում ունի Դոնի մասին, և հիմա ավելի լրջորեն կմոտենա գործին։ Գուցե և գործը գլուխ գա, մտածեց Հեյգընը, հնարավոր է, որ այդ մարդու գլուխն ավելի լավ է աշխատում, քան թվաց իրեն այս առավոտ։ | ||
+ | |||
+ | Ջեք Ուոլցի կալվածքը հեքիաթային գեղեցիկ էր, ինչպես լինում է շքեղ կինոֆիլմերում։ Տունը նման էր հարուստ պլանտացիաների տիրոջ պալատի․ հսկայական այգի, հարուստ սևահողի վրա սարքված հատուկ ճանապարհ՝ ձիարշավի համար, ախոռներ, արոտատեղ՝ ամբողջ մի երամակ ձիերի համար։ Կանաչ ցանկապատերը, ծաղկաթմբերը, սիզամարգերը խուզված և խնամված էին մոդայիկ կինոաստղի մազերի նման։ Ուոլցը Հեյգընին դիմավորեց օդաորակավորիչով ապակեպատ պատշգամբում։ Պրոդյուսերը տնային զգեստով էր՝ ծալովի օձիքով մետաքսե կապույտ վերնաշապիկ, մանանեխագույն տաբատ և կաշվե փափուկ սանդալներ։ Թանձր գույները և հարուստ գործվածքը ավելի էին ընդգծում կոպիտ դեմքը։ Նա սկուտեղից վերցրեց երկու բարձր բաժակով «մարտինի» և մեկը մեկնեց Հեյգընին։ Պահում էր իրեն շատ ավելի սիրալիր, քան առավոտյան։ Նա ձեռքը գցեց Հեյգընի ուսին և ասաց․ | ||
+ | |||
+ | — Մինչև ճաշ դեռ ժամանակ ունենք։ Գնանք իմ ձիերը տեսնենք։― Ապա, մինչև տեղ կհասնեին, ավելացրեց։― Թոմ, ես ձեր մասին տեղեկություններ ստացել եմ, հենց սկզբից պիտի ասեիք, որ ձեր տերը Կորլեոնեն է։ Կարծում էի, Ջոնիի վարձած միջակ խաբեբայի մեկն եք, եկել եք հանդգնությամբ գործը գլուխ բերելու։ Իսկ ինձ հետ այդպես չի ստացվի։ Ոչ թե նրա համար, որ ուզում եմ թշնամիներ շահել, այլ որովհետև այդ ձևը չեմ ընդունում։ Ասենք, չարժե մեր բավականությունը փչացնել։ Գործերի մասին ճաշից հետո կխոսենք։ | ||
+ | |||
+ | Ուոլց զարմանալի կերպով հյուրասեր տանտեր դուրս եկավ։ Նա մանրամասն պատմում էր այն բոլոր նորամուծությունների մասին, որոնց շնորհիվ մտադիր էր գերազանցել Ամերիկայի բոլոր ձիաբուծարաններին։ Ախոռը կառուցված էր հրակայուն նյութերից, պահվում էր իդեալական մաքուր վիճակում և գտնվում էր մասնավոր դետեկտիվների հատուկ խմբի հսկողության տակ։ Վերջում Ուոլցը նրան մոտեցրեց այն մսուրին, որի գլխին բրոնզե մեծ ցուցանակի վրա գրված էր «Քարթում»։ | ||
+ | |||
+ | Նույնիսկ Հեյգընն իր անփորձ աչքով տեսավ, որ մսուրի միջի հովատակը հոյակապ կենդանի է։ Ձյութի պես սև, լայն ճակատին միայն ոպիտակ աստղ։ Քարթումի շագանակագույն երկարուկ աչքերը բոցկլտում էին ոսկե խնձորների նման, սևաթույր պիրկ գավակը փայլփլում էր ատլասի նման։ Ուոլցը տղայական հպարտությամբ ասաց. | ||
+ | |||
+ | — Աշխարհի լավագույն վարգաձին է։ Գնված է անցյալ տարի Անգլիայում վեց հարյուր հազարով։ Գրազ կգամ, որ նույնիսկ ռուսական ցարերը այդքան չեն տվել մի ձիու համար։ Բայց ձիարշավի բաց չեմ թողնի, պիտի մնա ցեղաբուծության համար։ Այնպիսի Վարգաձիեր կբուծեմ, որ Ամերիկան իր օրում չի տեսել։― Նա թփթփացրեց ձիու հետնաբաշին․ — Քարթում, Քաբթում։ | ||
+ | |||
+ | Նրա ձայնի մեջ ջերմ քնքշություն կար, և կենդանին կարծես զգաց այդ։ | ||
+ | |||
+ | — Գիտեք, ես լավ հեծյալ եմ, չնայած առաջին անգամ ձի եմ նստել հիսուն տարեկանում,― ասաց Ուոլցը Հեյգընին, ապա ավելացրեց ծիծաղելով։― Տատերիցս մեկին ժամանակին մի կազակ բան արած կլինի ու երևի արյանս մեջ կազակի արյուն կա։― Նա խտղտացրեց Քարթումի փորն ու ավելացրեց հիացմունքով։― Մի տեսեք, թե բնությունը արուն ի՜նչ է տվել։ Ա՜յ թե իմը լիներ... | ||
+ | |||
+ | Նրանք տուն վերադարձան։ Սեղանը սպասարկում էին երեք ծառա, ծառայապետի հսկողությամբ։ Սեղանը ծածկված էր ոսկեկար սփռոցով, մատուցում էին արծաթե սպասքով, սակայն ճաշը Հեյգընին այնքան էլ համեղ չթվաց։ Երևում է Ուոլցը մենակ էր ապրում և ուտելիքի նկատմամբ անտարբեր էր։ Հեյգընը սպասում էր և գործի մասին խոսք չէր բացում, և միայն, երբ անցան հավայական հաստ սիգարներին, հարցրեց. | ||
+ | |||
+ | — Հիմա ինչպես, Ջոնիին դերը տալի՞ս եք։ | ||
+ | |||
+ | — Չեմ կարող,― ասաց Ուոլցը։― Նույնիսկ եթե ուզեի էլ, չէի կարող Ջոնիին այդ ֆիլմում դեր տալ։ Բոլոր կատարողների հետ պայմանագրերն արդեն կնքված են և մյուս շաբաթից սկսվում են նկարահանումները։ Ես չեմ կարող որևէ բան փոխել։ | ||
+ | |||
+ | Հեյգընն անհամբերությամբ առարկեց․ | ||
+ | |||
+ | — Պարոն Ուոլց, երբ գործ ունես ձեր դիրքի մարդու հետ, նման առարկություններն անհիմն են։ Դուք միշտ կարող եք անել, ինչ կամենաք։― Նա սիգարի ծուխը բաց թողեց։― Չե՞ք հավատում, որ իմ կլիենտը զորու է կատարելու իր խոստումները։ | ||
+ | |||
+ | Ուոլցը չոր ասաց. | ||
+ | |||
+ | — Հնարավոր եմ համարում, որ անախորժություններ կունենամ արհմիության հետ։ Գոֆը զանգ է տվել ու ասել է ինձ այդ մասին, ու այնպես էր խոսում սրիկան, կարծես ինքը չի ամեն տարի ինձանից հարյուր հազար ստանում փակ ծրարով։ Հնարավոր եմ համարում նաև, որ ձեզ հաջողվեր հերոինից զրկել իմ այդ տխմար կինոհերոսին։ Բայց այդ բոլորն ինձ քիչ է հուզում, իսկ իմ ֆիլմերը ինքս էլ կարող եմ ֆինանսավորել։ Բանն այն է, որ ես ատում եմ Ֆոնթեյնին, այդ վիժվածքին։ Ձեր տիրոջը հաղորդեք, որ դա միակ սիրալիրությունն է, որ ստիպված եմ նրան մերժել, ուրիշ որևէ բան կանեմ սիրով։ Ուրիշ ինչ ուզում է լինի, ինչ կասի։ | ||
+ | |||
+ | «Այդ դեպքում ինչո՞ւ էիր ինձ այստեղ հասցնում, սրիկայի մեկը», մտածեց Հեյգընը։ Երևում է, պրոդյոլսերի քմտքին ուրիշ մի բան կար։ | ||
+ | |||
+ | Հեյգընը սառը պատասխանեց. | ||
+ | |||
+ | — Դուք կարծես լավ չեք պատկերացնում իրադրությունը։ Պարոն Կորլեոնեն Ջոնի Ֆոնթեյնի կնքահայրն է։ Նրանք կապված են շատ մոտ, եկեղեցու կողմից սրբագործված հարաբերություններով։― Այս խոսքերի վրա Ուոլցը քաղաքավարությամբ գլուխը խոնարհեց, ի նշան կրոնի հանդեպ հարգանքի։― Իտալացիք այսպիսի մի կատակ ունեն. կյանքը շատ դաժան է, և մարդուն երկու հայր է պետք, ու հենց դրա համար էլ գոյություն ունեն կնքահայրեր։ Իսկ քանի որ Ջոնիի հայրը մահացել է, պարոն Կորլեոնեն ավելի մեծ պատասխանատվություն է զգում նրա ճակատագրի հանդեպ։ Իսկ ինչ վերաբերում է ձեզ որևէ այլ խնդրով դիմելուն, դա չի լինի։ Պարոն Կորլեոնեն չափազանց նրբախնդիր մարդ է և երբեք այլևս սիրալիրություն չի խնդրի այնպիսի մեկից, որ նրան մի անգամ մերժել է։ | ||
+ | |||
+ | Ուոլցն ուսերը թոթվեց։ | ||
+ | |||
+ | — Ցավում եմ, բայց, այնուամենայնիվ, ստիպված եմ մերժել։ Բայց քանի որ դուք արդեն այստեղ եք, կուզեի իմանալ, թե ինձ վրա ինչ կնստի արհմիության հետ այդ անախորժությունների վերացումը։ Վճարում եմ կանխիկ։ Հենց հիմա։ | ||
+ | |||
+ | Հեյգընը այլևս կարող էր գլուխ չկոտրել հասկանալու համար, թե Ուոլցն ինչու էր իրեն այստեղ բերել, եթե միևնույն է պետք է մերժեր Ջոնիին դեր տալը։ Այդ հանդիպումը ոչինչ չէր փոխում։ Ուոլցն իրեն ապահով էր զգում, Դոն Կորլեոնեի հզորությունը նրան չէր վախեցնում։ Եվ իսկապես, նա մեծ կապեր ուներ բարձր քաղաքական շրջաններում, անձնական ծանոթություն ՀՖԳ֊ի պետի հետ, անսահման իշխանություն ուներ կինոարտադրության մեջ, նա ինչո՞ւ պիտի վախենար Դոն Կորլեոնեից։ Ամեն մի ողջամիտ մարդ, այդ թվում և Հեյգընը, պիտի մտածեր, որ Ուոլցը ճիշտ է գնահատում իր վիճակը։ Նա անխոցելի է Դոնի համար, եթե վճռել է վճարել գործադուլի հետ կապված բոլոր ծախսերը։ Եվ միայն մի սխալ կար այդ բոլոր հաշվարկների մեջ։ Դոն Կորլեոնեն խոստացել էր իր սանիկին, որ կստանա այդ դերը, իսկ Հեյգընը չէր հիշում մի դեպք, որ Դոն Կորլեոնեն խոստումը չկատարի։ | ||
+ | |||
+ | Հեյգընը հանգիստ ասաց․ | ||
+ | |||
+ | — Դուք դիտավորյալ աղավաղում եր իմ խոսքերը։ Անպայման ուզում եք ինձ շորթումի մասնակից դարձնել։ Պարոն Կորլեոնեն խոստանում է արհմիության հետ ձեր տարաձայնությանը միջամտել սոսկ բարեկամաբար, ի դրսևորում իր երախտագիտության։ Դուք ձեր ազդեցությունն եք գործի դնում, նա՝ իր, բարեկամական սիրալիրությունների փոխանակում, ուրիշ ոչինչ։ Սակայն, ինչպես տեսնում եմ, դուք մտադիր չեք այդ գործին լուրջ մոտենալու։ Ես անձամբ գտնում եմ, որ սխալվում եք։ | ||
+ | |||
+ | Ուոլցը ասես հարմար պահի էր սպասում, որ պայթի։ | ||
+ | |||
+ | — Շատ լավ եմ հասկանում,― ասաց,― դա մաֆիայի ոճն է։ Հանգիստ, անուշ, ասես լեզուն յուղած լինի, բայց իրականում ինձ սպառնում են։ Խոսենք պարզ։ Ջոնի Ֆոնթեյնը երբեք այդ դերը չի ստանա, թեև ուղղակի ստեղծված է այդ դերի համար։ Բավական է նա այդ դերը խաղա, կդառնա կինոյի նշանավոր աստղերից մեկը։ Միայն թե նա այդ դերը չի խաղա, որովհետև ես ատում եմ այդ նողկալի արարածին և մտադիր եմ դուրս շպրտել կինոյից։ Եվ ասեմ, թե ինչու։ Նա կործանեց իմ ամենախոստումնալից հովանավորյալին։ Հինգ տարի ես պատրաստում էի աղջկան՝ երգեցողության դասեր, պարի դասեր, դերասանական վարպետության դասեր, հարյուր հազարներով դոլարներ ծախսեցի նրա վրա։ Երազում էի նրան կինոաստղ դարձնել։ Ավելի անկեղծ ասեմ, որ հասկանաք, այստեղ բանը միայն դոլարներն ու սենթերը չէին։ Աղջիկը գեղեցիկ էր ու անկողնում այնքան գրգռող, որ էլ չէիր հանգստանում․դրա նման ուրիշը չէի ունեցել, իսկ ես շա՜տ-շատ եմ ունեցել։ Եվ ահա հայտնվում է Ջոնին իր քաղցր-մեղցր ձայնով և օպերետային իտալական հմայքներով, և աղջիկը գլուխը կորցնում է։ Ամեն ինչ թողեց նրա պատճառով, իսկ ինձ ծաղրի առարկա դարձրեց։ Բայց իմ դիրքի մարդը, պարոն Հեյգըն, չի կարող թույլ տալ, որ ծիծաղելի լինի։ Ես պետք է վրեժ լուծեմ Ջոնիից։ | ||
+ | |||
+ | Հիմա արդեն Ուոլցն իսկապես զարմացրեց Հեյգընին։ Ինչպես կարող էր տարիքն առած, բարձր դիրքի տեր, հարուստ մարդը հաշվի առնել այդպիսի դատարկ բանը, երբ կարևոր գործ էր լուծվում, ուղղակի անհասկանալի էր։ Հեյգընի աշխարհում,― Կորլեոնեի աշխարհում,― կնոջ ֆիզիկական գեղեցկությունը, նրա սեքսուալ արժանիքները ոչ մի դեր չէին խաղում գործնական հարաբերությունների մեջ։ Դա համարվում էր ամեն մեկի անձնական գործը, եթե, իհարկե, հարցը ամուսնության կամ ընտանիքի պատվին չէր վերաբերում։ Հեյգընը վճռեց վերջին փորձն անել։ | ||
+ | |||
+ | — Դուք միանգամայն իրավացի եք, պարոն Ուոլց,― ասաց,― բայց մի՞թե դա այդքան մեծ անախորժություն է։ Կարծում եմ, դուք պարզապես չեք հասկանում, թե որքան կարևոր է իմ կլիենտի համար ձեր այդ փոքր սիրալիրությունը։ Պարոն Կորլեոնեն կնքելու ժամանակ իր ձեռքերին է պահել ծծկեր Ջոնիին։ Երբ Ջոնիի հայրը մահացավ, ծնողական պարտականություններն իր վրա վերցրեց Դոն Կորլեոնեն, և նկատի առեք, նրան շատերն են «Կնքահայր» կոչում, շատ֊շատերը, ցանկանալով իրենց հարգանքն ու երախտագիտությունը հայտնել նրա բարության համար։ Պարոն Կորլեոնեն երբեք իր բարեկամներին դժբախտության մեջ չի լքում։ | ||
+ | |||
+ | Ուոլցը կտրուկ շարժումով վեր կացավ տեղից։ | ||
+ | |||
+ | — Բավական է, խոսեցինք։ Այդ էր պակաս, որ զանազան թափթփուկներ իրենց պայմաններն ինձ թելադրեն։ ես եմ պայմաններ թելադրում։ Բավական է լսափողը ձեռքս առնեմ, և դուք, սիրելիս, բանտում կգիշերեք։ Իսկ եթե ձեր մաֆիայի այդ ջարդարարը փորձի ուժի դիմել, շատ շուտով կհամոզվի, որ ես նրա հարմար էստրադա պահողը չեմ։ Այո, լսել ենք այդ պատմությունը։ Հասկացե՛ք, ձեր պարոն Կորլեոնեի հետքն էլ չի մնա։ Մինչև իսկ եթե ստիպված լինեմ դրա համար սպիտակ տան իմ կապերը գործի դնել։ | ||
+ | |||
+ | «Սա ապուշ է, իսկական ապուշ։ Եվ ո՜նց է կարողացել pezzonovante-ի դիրքի հասնել»,— մտածում էր Հեյգընը։ Պրեզիդենտի խորհրդական, աշխարհի ամենամեծ կինոստուդիայի տեր։ Իսկապես, Դոնին արժք փող ներդնել կինոբիզնեսի մեջ։ Ընդ որում, այս արարածը ամեն ինչ բառացի է հասկանում։ Չի տեսնում, թե տակը ինչ կա»։ | ||
+ | |||
+ | — Շնորհակալ եմ ճաշի և հաճելի երեկոյի համար,― ասաց Հեյգընը։— Չէի՞ք օգնի ինձ մինչև օդակայան հասնել։ Թերևս չեմ մնա գիշերելու։― Նա նայեց Ուոլցին սառը Ժպիտով։― Պարոն Կորլեոնեն վատ լուրերը գերադասում է շուտ իմանալ։ | ||
+ | |||
+ | Լուսարձակներով լուսավորված սյունաշարի մոտ մեքենայի սպասելով, Հեյգընը հանկարծ տեսավ, որ մուտքի մոտ կանգնած երկար լիմուզինն են նստում երկու կին։ Նրանք, որոնց առավոտյան տեսել էր Ուոլցի ընդունարանում․ մայրը և տասներկու տարեկան աղջիկը, ոսկեգանգուրներով փոքրիկ գեղեցկուհին։ Միայն թե հիմա աղջկա գեղեցիկ բերանը ուռել էր, տձև կարմիր զանգվածի էր վերածվել։ Մուգ կապույտ աչքերը մշուշվել էին, ոտքերը տակը ծալվում էին, երբ սանդուղքով իջնում էր դեպի մեքենան։ Մայրը օգնում էր նրան, տեղավորում նստոցին և հրամայաբար ինչ֊որ բան էր շշնջում ականջին։ Հետո շրջվեց, թաքուն մի հայացք նետեց Հեյգընին, նրա գիշատիչ թռչնային աչքերը փայլում էին հաղթական։ Մի րոպե անց նա էլ մտավ լիմուզին։ | ||
+ | |||
+ | «Ահա թե ինչու իրեն չառաջարկեցին Լոս Անջելես թռնող ինքնաթիոով». մտածեց Հեյգընը։ Պրոդյուսերի հետ թռնում էին մայրը և աղջիկը։ Որպեսզի Ուոլցը ժամանակ ունենար մինչև ճաշ հանգստանալու և, մշակելու փոքրիկ աղջկան, երեխային։ Եվ Ջոնին ուզում է ապրել այս աշխարհո՞ւմ։ | ||
+ | |||
+ | |||
+ | Պոլի Գատոն չէր սիրում շտապ գործերը, մանավանդ, եթե պիտի ուժ գործադրեր։ Սիրում էր ամեն ինչ նախապես ծրագրել։ Մանավանդ, որ այսօրվա գործի նման գործերը, թեև դա մի գործ էլ չէր՝ դաս պիտի տային երկու փսլնքոտի, կարող էին գլխացավանք դառնալ, եթե սխալ թույլ տրվեր։ Գարեջուրը կուլ տալով, նա աչքի պոչով հետևում էր, թե բարի վաճառասեղանի մոտ ինչպես էր առաջ գնում դրանց գործերլ, երկու աղջիկների հետ։ | ||
+ | |||
+ | Պոլի Գատոն նրանց մասին ուներ բոլոր տեղեկությունները, ինչ կարելի էր իմանալ։ Դրանց կոչում էին Ջերրի Վագներ և Քեվին Մունան։ Նրանք քսան տարեկանը քիչ անց էին, երկուսն էլ հաճելի արտաքին ունեին, լավ կազմվածք։ Երկուսի հայրերն էլ քաղաքական որոշակի ազդեցություն ունեցող մարդիկ էին։ Երկուսն էլ պայմանական դատավճիռ էին ստացել Ամերիգո Բոնասերայի աղջկան խեղանդամելու համար։ Իսկական սրիկաներ, մտածում էր Պոլի Գատոն։ Ինքը՝ Պոլին, ոստիկանությունում գործ չուներ, քանի որ նրա բժիշկը փաստաթղթեր էր ներկայացրել, համաձայն որոնց իր հիվանդը՝ արական սեռի, սպիտակամորթ, քսանվեց տարեկան, ուղեղային խանգարման պատճառով տոկոթերապիայի է ենթարկվել։ Այդ ամենն, իհարկե, սուտ էր, բայց Պոլի Գատոն գտնում էր, որ լիովին վաստակել է դրա իրավունքը։ Դա Կլեմենցան էր գլուխ բերել։ | ||
+ | |||
+ | Հիմա էլ Կլեմենցան էր հանձնարարել նրան այդ երկու տղաներին դաս տալու գործը, մինչև նրանց քոլեջ վերադառնալը, Կլեմենցան միշտ այդ տեսակ շտապ հանձնարարություններ էր տալիս։ Ախր նրա ինչի՞ն էր պետք դա անպայման Նյու Յորքում անել։ Այս Կլեմենցան թելադրում է յուրաքանչյուր քայլդ։ Ինքը կարգադրում է, հետո դու ոնց ուզում ես արա։ Խնդրեմ, երկու աղջիկները եթե հիմա այս լակոտների հետ դուրս գան, նորից մի երեկո կկորչի։ | ||
+ | |||
+ | Նա լսեց, ինչպես աղջիկներից մեկն ասաց. | ||
+ | |||
+ | — Ջերրի, հո խելքդ չե՞ս թռցրել։ Մեքենա նստեմ քեզ հե՞տ։ Ոչ, ոչ մի ցանկություն չունեմ հիվանդանոց ընկնելու, ինչպես այն խեղճ աղջիկը։ | ||
+ | |||
+ | Աղջկա ձայնի մեջ չար գոհունակություն կար։ | ||
+ | |||
+ | Գատոյի համար այդքանը միանգամայն բավական էր։ Նա խմեց վերջացրեց գարեջուրն ու փողոց դուրս եկավ։ Գիշերվա ժամը մեկն էր։ Իրադրությունը շատ հարմար էր։ Միայն մի բարում էր դեռ լույս երևում։ Մնացած բոլոր խմելու տեղերը փակ էին։ Հերթապահ պարեկային մեքենայի խնդիրն իր վրա էր վերցրել Կլեմենցան։ Այն չի մոտենա, մինչև ռադիոյով ազդանշան չստանա, իսկ հետո էլ կշարժվի շատ դանդաղ։ | ||
+ | |||
+ | Պոլին մոտեցավ և հենվեց «սիդըն»-ի դռնակին։ Մեքենայի հետևի նստոցին տեղավորվել էին երկու մարդ, որ չնայած հաղթանդամ կազմվածքին, գրեթե անտեսանելի էին մթության մեջ։ Պոլին նրանց ասաց. «Հենց դուրս գան, բռնեք»։ | ||
+ | |||
+ | Ահա, վերջապես, արդեն շուտով դուրս կգան։ Կլեմենցան ոստիկանության արխիվից հանել էր և տվել էր Պոլիին այդ երկուսի լուսանկարների պատճենները, ու ասել էր, թե այդ սրիկաները ամեն երեկո բարում աղջիկներ են որսում։ Պոլին Ընտանիքի կազմի մեջ մտած շարքայիններից ընտրեց երկու հաղթանդամ տղաների և բացատրեց ու ցույց տվեց, թե ում պիտի դաս տան։ Ասաց նաև, թե ինչ սահմաններում գլխին և ծոծրակին չհարվածել, որ ճակատագրական պատահականությոլն չլինի, իսկ մնացածում կարող են իրենց ազատ զգալ։ Զգուշացրեց նաև, որ եթե այդ տղաները ամսից շուտ հիվանդանոցից դուրս գան, ապա իրենք նորից կուղարկվեն բեռնատար մեքենա վարելու։ | ||
+ | |||
+ | Երկու տղամարդիկ դուրս եկան մեքենայից։ Առաջ երկուսն էլ բռնցքամտրտիկներ էին եղել երկրորդական սպորտային ակումբներում, իսկ հետո նրանց օգնեց Սոնի Կորլեոնեն, հնարավորություն տվեց փող աշխատել նորմալ ապրելու համար։ Եվ հիմա նրանք, բնականաբար, ուզում էին երախտահատույց լինել։ | ||
+ | |||
+ | Երբ Ջերրի Վագներն ու Քեվին Մունանը դուրս եկան բարից, երկուսն էլ հարբածության այն սահմանում էին, որ միանգամայն հարմար էր Պոլիին։ Բարի աղջիկները իրենց մերժումով դիպել էին նրանց ինքնասիրությանը։ Պոլի Գատոն մեքենայի թևին հենված, ձայն տվեց ծաղրանքով. | ||
+ | |||
+ | — Հեյ, Կազանովա, այդ աղջիկները համա թե քշեցին ձեզ։ | ||
+ | |||
+ | Երիտասարդները կարծես ուրախացած նետվեցին նրա վրա։ Պոլի Գատոն շատ հարմար էր թվում ջղայնությունը վրան թափելու համար։ Կարճլիկ, վտիտ ու դեռ ինքն էլ կռիվ է սկսում։ Տղաները գազազած վրա քշեցին, և նույն րոպեին զգացին, որ ձեռները մեջքներին ոլորեցին։ Պոլին ճարպկորեն ձեռքին հագցրեց կոփազենքը, որ պատրաստված էր հատուկ պատվերով՝ ներսից երկաթի սեպերով։ Նրա հարվածը ճշգրիտ էր․ զուր չէր շաբաթը երեք անգամ վարժվում սպորտային սրահում։ Պոլին կռփազենքով խփեց Վագների քթարմատին։ Սա գետին տապալվեց, բայց ձեռքը բռնած տղամարդը ստիպեց իսկույն ոտքի կանգնել։ Պոլին նորից խփեց Վագների աճուկին, և սա պարկի պես փռվեց գետնին։ Այդ ամենը մի վեց վայրկյան տևեց։ | ||
+ | |||
+ | Հետո դարձան Քեվին Մունանի կողմը։ Երիտասարդ տղամարդը նրան մի ձեռքով հեշտությամբ պահում էր, մյուսով փակել էր բերանը, այնպես որ տղան ձայն հանել չէր կարող։ | ||
+ | |||
+ | Պոլի Գատոն մտավ մեքենա և շարժիչը միացրեց։ Մյուս երկուսն այդ միջոցին ջարդում էին Մունանին այնքան ջանադրաբար, ասես ամենևին չէին շտապում։ Հարվածների ձայնից Գատոն հասկացավ, որ նրան ջարդում են։ Նա մի հայացք նետեց այն կողմ՝ տղան անճանաչելի էր։ Վերջապես ծեծողները Մունանին թողեցին և դարձան Վագների կողմը։ Սա փորձեց ոտքի կանգնել ու օգնության կանչել։ Ինչ֊որ մեկը դուրս նայեց բարից։ Պետք էր շտապել։ Նրանք Վագներին խփեցին, և սա ընկավ ծնկներին։ Աժդահաներից մեկը նրա թևը ոլորեց և ոտքով խփեց ողնաշարին։ Ինչ֊որ բան ճրթաց և սարսափելի ճիչը լսվեց գիշերային մթության մեջ։ Փողոցում սկսեցին պատուհաններ բացվել։ Աժդահաները շտապում էին։ Մեկը բարձրացրեց Վագների գլուխը, մյուսը հսկա բռունցքով հարվածեց կենդանի նշանակետին։ Բարից մարդիկ դուրս թափվեցին, բայց ոչ մեկը չհամարձակվեց միջամտել։ Պոլին բղավեց․ | ||
+ | |||
+ | — Բավական է, գնացինք։ | ||
+ | |||
+ | Աժդահաները մեքենա թռան, և մեքենան սլացավ։ | ||
+ | |||
+ | Ինչ֊որ մեկը հետո կնկարագրի մեքենան, գուցե և համարը նկատած լինի, բայց դա ոչ մի նշանակություն չի ունենա։ Համարը գողացված էր Կալիֆոռնիայից եկած մեքենայից, իսկ սև «սիդըններ» Նյու Յորքում կային հազարներով։ | ||
+ | |||
+ | === Գլուխ երկրորդ === | ||
+ | |||
+ | === Գլուխ երրորդ === | ||
+ | |||
+ | === Գլուխ չորրորդ === |
Ընթացիկ տարբերակը 19:00, 13 Դեկտեմբերի 2015-ի դրությամբ
հեղինակ՝ Մարիո Պյուզո |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Բովանդակություն
Գիրք առաջին
Ամեն մեծ հարստության տակ հանցագործություն կա։
― Բալզակ
Գլուխ առաջին
Ամերիգո Բոնասերան Նյու Յորքի Երրորդ շրջանային դատարանում նստած սպասում էր, թե երբ պետք է արդարադատություն կատարվի և պատժվեն մեղավորները, որ դաժանորեն խոշտանգել էին իր դստերը, փորձելով բռնաբարել։
Ազդեցիկ, պատկառելի տեսքով դատավորը սև պատմուճանի թևքերը ետ քաշեց, ասես պատրաստվում էր իր ձեռքով դատաստան տեսնել դատավորի սեղանի առջև կանգնած տղեկների հետ։ Նրա կարծր դեմքը քարացել էր այդ անարժանների հանդեպ բարձրամիտ արհամարհանքից։ Սակայն ողջ այդ իրադրության մեջ կեղծ ինչ֊որ բան էր զգացվում։ Ամերիգո Բոնասերան զգում էր այդ, սակայն չէր կարողանում լիովին հասկանալ, թե ինչ է կատարվում։
— Դուք ձեզ ամենահետին սրիկաների նման եք պահել,― խստորեն ասաց դատավորը։
Այո, այո, մտածում էր Ամերիգո Բոնասերան։ Այո, այդպես է։ Անասուններ։ Իսկական անասուններ։
Տղեկները՝ մազերը նորաձև սանրվածքի, հատուկ քսուքով փայլեցված, ողորկ դեմքերին կեղծ բարեպաշտ արտահայտություն տված, մեղայական տեսքով կախ էին գցել գլուխները։
Դատավորր շարունակում էր.
— Դուք ձեզ պահել եք ջունգլիների վայրի գազանների նման։ Ձեր բախտից է, որ չեք հաջողացրել պատվազրկել խեղճ աղջկան, թե չէ ձեզ մի քսան տարով բանտ կդնեի։― Նա դադար առավ, սպառնալից խոժռռած հոնքերի տակից խորամանկ հայացքը սահեցրեց Ամերիգո Բոնասերայի արյունազուրկ դեմքով։ Հետո՝ ավելի խոժոռվեց, ուսը թոթվեց, ասես հաղթահարելով բնական զայրույթը, և ավարտեց։― Սակայն, նկատի առնելով ձեր հասակը, ձեր մինչ այս չարատավորված անունը և ձեր ծնողների բարի համբավը, ինչպես նաև հաշվի առնելով, որ օրենքն իր անասելի իմաստնությամբ մեզ կոչ չի անում վրեժխնդրության, դատապարտում եմ ձեզ յուրաքանչյուրիդ երեքական տարվա բանտարկության՝ պայմանական։
Զգացմունքները զսպելու քառասնամյա մասնագիտական սովորույթը միայն ուժ տվեց հուղարկավորող Բոնասերային թաքցնելու իրեն համակած զայրույթն ու կատաղությունը։ Նրա ջահել, սիրունիկ աղջիկը դեռ պառկած է հիվանդանոցում ջարդված ծնոտով, դեմքին դրված կարերից այլանդակված, իսկ այս վիժվածքներին իրավունք են տալիս ազատ ման գալու։ Ուրեմն այս ամենը կատակերգությո՞ւն էր։ Ահա ուրախությունից փայլող ծնողները խմբվել են իրենց աչքի լույս զավակների շուրջը։ Ուրախ կլինեն, հապա ինչպե՜ս։ Ուրախանալու բան ունեն։
Դառն մի կծիկ սեղմեց Բոնասերայի կոկորդը։ Նա ատամները սեղմեց, ծոցագրպանից հանեց քաթանե սպիտակ թաշկինակն ու սեղմեց շրթունքներին։ Այդպես նա կանգնել էր անցումի մոտ, և այն երկու անամոթ, լկտի լակոտները քմծիծաղով անցան կողքից ու նույնիսկ չնայեցին էլ վրան։ Նա առանց ձայն հանելու թողեց, որ անցնեն-գնան, միայն բերանը ավելի պինդ սեղմեց թաշկինակով։
Տղեկների ետևից գնացին ծնողները՝ երկու կին և երկու տղամարդ, Բոնասերայի տարիքի, միայն բնիկ ամերիկացիների նման հագնված։ Սրանք Բոնասերային նայեցին մի քիչ շփոթված, սակայն և կարծես կռվելու պատրաստ, մի տեսակ թաքցված հրճվանքով։ Բոնասերան իրեն կորցրած առաջացավ և, մի աթոռի հենվելով, բղավեց խռպոտած ձայնով,
— Դուք էլ ինձ պես լաց կլինեք, ես ձեզ կստիպեմ լաց լինել, ինչպես ձեր որդիներն ինձ լացացրին։― Նա թաշկինակը սեղմեց աչքերին։
Դատապաշտպանները, որ եզրափակում էին երթը քայլելով իրենց պաշտպանյալների հետևից, զսպեցին երկու երիտասարդներին, որ փորձում էին հետ գալ ու պաշտպանել իրենց ծնողներին։ Դատական կատարածուն, մի աժդահա, շտապ կտրեց Բոնասերայի ճանապարհը։ Սակայն դրա կարիքը չկար։
Ամերիկայում ապրած այս բոլոր տարիներին Բոնասերան հավատում էր օրենքին և օրինականությանը։ Ապրում էր ըստ օրենքի, և օրինականությամբ էլ հաջողության էր հասել։ Եվ հիմա թեև ատելություննից գիտակցությունը մթագնում էր, ուզում էր զենք առնել ու սպանել այդ երկու սրիկաներին, դարձավ շվարած ու ոչինչ չհասկացած կնոջն ու ասաց.
— Մեզ վրա ծիծաղեցին։― Նա լռեց, ապա վերջնական վճիռ կայացնելով, չմտածելով արդեն, թե դա ինչ կարող էր արժենալ իր համար, ավելացրեց։— Արդարադատության համար Դոն Կորլեոնեի ոտը պիտի գնանք։
Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկի շքեղ կահավորված լյուքսում Ջոնի Ֆոնթեյնը սոսկալի հարբած ընկած էր, ինչպես խանդի տառապանքներից բզկտված սովորական մի ամուսին։ Կարմիր գահավորակին մեկնված, նա վիսկին խմում էր հենց շշից, հետն էլ բյուրեղապակյա բաժակից կում֊կում կուլ տալով սառույցի կտորներով ջուրը։
Առավոտյան ժամը չորսն էր, և նա ալկոհոլից տաքացած երևակայությամբ անիրական ծրագրեր էր կազմում անառակ կնոջը սպանելու, եթե տուն վերադառնա։ Եթե, իհարկե, վերադառնա։ Այդ ժամին անհնարին էր զանգ տալ առաջին կնոջն ու հարցնել փոքրիկների մասին։ Իսկ մտածել անգամ, թե հիմա, երբ իր ապագան փաստորեն ցավալի վախճան է ունեցել, կարող էր զանգ տալ նախկին բարեկամներից մեկնումեկին, ծիծաղելի էր։ Կար ժամանակ, երբ նրանցից յուրաքանչյուրը միայն շոյված կլիներ առավոտյան չորսին իր զանգի համար, սակայն հիմա նա միայն ջղայնություն էր պատճառում նրանց։
Նա լսեց, ինչպես կինը բանալին պտտեց փականքում, սակայն շիշը բերնից չհեռացրեց, մինչև կինը սենյակ չմտավ և չկանգնեց իր առջև։
Կինր գեղեցկուհի էր՝ հրեշտակի դեմք, մանուշակագույն, խորունկ աչքեր, նուրբ, մանրիկ, բայց կատարյալ կերտվածքի մարմին։ Էկրանի վրա նրա գեղեցկությունն ավելի վսեմաշուք, ավելի ցնցող էր։ Հարյուրավոր միլիոն մարդիկ աշխարհի բոլոր ծայրերում սիրահարված էին Մարգո Էշթընի դեմքին։ Եվ վճարում էին էկրանի վրա այդ դեմքով հիանալու համար։
— Որտե՞ղ էիր քարշ գալիս,― հարցրեց Ջոնի Ֆոնթեյնը։
— Ուրիշների անկողիններում,― պատասխանեց կինը, կարծելով նրան ավելի հարբած, քան հարբած էր իսկապես։
Ջոնին թռավ սեղանի վրայով, բռնեց կնոջ կոկորդից, բայց հենց հայտնվեց այդ հրաշք դեմքի, այդ զարմանալի մանուշակագույն աչքերին մոտ, զգաց որ կատաղությունն անցնում է, ու ինքը դարձյալ անզոր է դառնում։ Սակայն հենց բռունցքը հեռացրեց կնոջ դեմքից, կինը սխալ թույլ տվեց՝ ծաղրական ժպտալով, և նա նորից բռունցքը բարձրացրեց։ Կինը ճչաց.
— Ջոնի, միայն դեմքիս չխփես, հիշիր, նկարահանվում եմ։
Կինը ծիծաղում էր։ Ջոնին բռունցքով հասցրեց նրա փորին, և նա ընկավ հատակին։ Նա ընկավ կնոջ վրա ու զգաց նրա անուշ շունչը, երբ, շնչահեղձ լինելով, կինը բացեց բերանը, նա կսմթում էր կնոջ թևերն ու մետաքսե ազդրերը, նա ծեծում էր կնոջը, ինչպես մի ժամանակ, վաղուց, շատ վաղուց, պատանի, Նյու Յորքի «դժոխքի խոհանոցում» ծեծում էր իրենից փոքրիկ երեխաներին։ Ցավոտ ծեծ, որից ոչ մի հետք չի մնում, ոչ մի ատամ չի ընկնում, քիթ չի ջարդվում։ Սակայն կնոջը ցավոտ էլ չէր ծեծում։ Ուղղակի չէր կարող նրան իսկապես ծեծել։ Իսկ կինը պարզապես ծիծաղում էր նրա վրա։ Հատակին փռված, շքեղ զգեստի փեշը վեր բարձրացած, կինը ծաղրում էր նրան՝ ծիծաղից խեղղվելով։
— Լավ, Ջոնի, լավ, մոտ եկ, գիտեմ ուզածդ։
Ջոնի Ֆոնթեյնը ոտքի կանգնեց։ Նա ատում էր հատակին փռված այդ կնոջը, որի գեղեցկությունը կախարդական ուժով պահապան էր նրան։ Մարգոն ետ քաշվեց նրանից, տեղից վեր թռավ պարուհու ճարպկությամ, և սկսեց փոքրիկ աղջկա նման պարելով երգել.
— Ջոնին երբեք ինձ չի ցավացնում։
Հետո, հանկարծ, գրեթե տխրությամբ ասաց.
— Էհ, խեղճ հիմարիկ, մարմնիս կապտուկներ ես թողել, կարծես փոքր տղա լինես։ Էհ, Ջոնի, դու միշտ էլ ռոմանտիկ հիմար կմնաս, կանանց էլ փոքր տղայի նման ես սիրում։ Ու մինչև հիմա էլ կարծում ես, թե անկողնում մարդիկ զբաղվում են նրանով, ինչ երգում ես քո ապուշ երգերի մեջ։― Նա գլուխն օրորեց և ավելացրեց։― Խե՜ղճ Ջոնի, բարի գիշեր, Ջոնի։
Մարգոն գնաց իր ննջարան, և նա լսեց, ինչպես կինը բանալիով փակեց դուռը։ Ջոնին նորից նստեց հատակին՝ գլուխը ձեռքերի մեջ առած։ Անասելի հուսահատություն էր համակել նրան։ Հանկարծ մի վճռականություն և քաջություն եկավ վրան, որ մի ժամանակ օգնել էր նրան գոյությունը պահպանել Հոլիվուդի ջունգլիներում։ Նա վերցրեց հեռախոսափողն ու մեքենա կանչեց, որ իրեն օդանավակայան տանի։ Աշխարհում մի մարդ կար միայն օժտված այնպիսի իմաստնությամբ և ուժով, որ հիմա այնքան անհրաժեշտ էին Ջոնիին, և որը առաջվա պես սիրում էր նրան։ Ջոնին վստահ էր դրանում։ Այդ մարդը նրա կնքահայրն էր, Կորլեոնեն։
Հացթուխ Նազորինը, իր իտալական հացերի նման մեծ ու հաստլիկ, ոտքից գլուխ ալրաթաթախ, անխնա հայհոյում էր կնոջը, տարիքն անց աղջկան՝ Կատըրինին և իր օգնական Էնցոյին։ Էնցոն արդեն հասցրել էր հագնել ռազմագերու իր համազգեստը, կապել կանաչ տառերով թևակապն ու սարսափելի վախենում էր, որ այս պատմությունը պիտի խանգարի նրան սահմանված ժամին նահանգապետական վարչություն հասնել ներկա ստանալու համար։ Նա հազարավոր իտալացի ռազմագերիների նման, որոնց ամեն օր բաց էին թողնում քաղաքացիական բնակչության մոտ գործ անելու, մշտապես սարսափում էր, որ կարող է զրկվել այդ բարեհաճությունից։ Ուստի, հիմա ծայր առած այս փոքրիկ կատակերգությունը նրա համար շատ լուրջ բան էր։
Նազորինը կատաղած հարցաքննում էր Էնցոյին։
— Դե՞հ, ասա, ուրեմն, խայտառակե՞լ ես ընտանիքս։ Նվե՞ր ես թողել աղջկաս, որ քեզ չմոռանա հիմա, երբ պատերազմը վերջացել է ու Ամերիկան, ինքդ էլ գիտես, քամակիդ կտա ու կքշի Սիցիլիայի քո քնձռոտ գյուղը։
Էնցոն՝ կարճլիկ, պնդակազմ, ձեռքը դրեց կրծքին ու պատասխանեց՝ քիչ մնալով լացի, բայց և այնպես շատ խոհեմ․
— Padrone, սուրբ Աստվածածինը վկա, ես երբեք չեմ չարաշահել ձեր բարությունը։ Ես սիրում եմ ձեր աղջկան և շատ հարգանքով եմ վերաբերվում։ Ու ձեզնից խնդրում եմ նրա ձեռքը։ Ես հասկանում եմ, որ դրա իրավունքը չունեմ, բայց եթե ինձ Իտալիա հետ ուղարկեն, էլ երբեք չեմ կարող ամուսնանալ Կատըրինի հետ։
Ֆիլոմենան՝ Նազորինի կինը, վճռեց իր կարծիքն ասել։
— Դատարկ֊մատարկ խոսելուն վերջ տուր,― ասաց ամուսնուն։— Ինքդ էլ շատ լավ գիտես, ինչ ես անելու։ Այնպես արա, որ Էնցոն մնա այստեղ, ուղարկի մերոնց մոտ, Լոնգ Այլընդ, կթաքցնեն։
Կատըրինը հեկեկում էր։ Չնայած ջահելությանը, նա գեր էր, վերին շրթունքի վրա բեղեր էին դուրս գալիս։ Նա էլ երբեք Էնցոյի նման գեղեցիկ տղամարդ չէր գտնի, ո՞վ այդպես սիրով ու հարգալից կշոյեր նրան։
— Ես կգնամ Իտալիա,― բղավեց նա,― կփախնեմ, եթե Էնցոյին այստեղ չպահես։
Նազորինը բարկացած նայեց աղջկան։ Այդ աղջիկն իսկապես նրան վախեցնում էր։ Շատ անգամ էր նկատել, ինչպես էր հաստ քամակը քսմսում Էնցոյին, երբ երկուսով տաք֊տաք հացերը վառարանից հանում ու զամբյուղների մեջ էին լցնում։ Եթե հարկավոր միջոցներ ձեռք չառնվեն, շատ շուտով այս Էնցոն ուրիշ բաներ էլ կանի։ Այո, Էնցոյին պետք է պահել Ամերիկայում և ամերիկացի դարձնել։ Այդ գործը մի մարդ միայն կարող է անել։ Կնքահայրը։ Դոն Կորլեոնեն։
Բոլոր այս մարդիկ, և ուրիշ շատերը գեղեցիկ հրավիրատոմսեր ստացան միսս Կոնստանցիա Կորլեոնեի հարսանիքին մասնակցելու, որը պետք է տեղի ունենար 1945 թվականի օգոստոսի վերջին շաբաթ օրը։
Հարսնացուի հայրը՝ Վիտո Կորլեոնեն, երբեք չէր մոռանում իր հին բարեկամներին և հարևաններին, թեև հիմա ապրում էր Լոնգ Այլընդի մեծ առանձնատանը։ Հյուրերին հենց այդ տանը պետք է ընդունեին և տոնախմբությունը պիտի շարունակվեր ամբողջ օրը։ Հարսանիքի համար, անշուշտ, շատ հարմար ժամանակ էր, ճապոնացիների հետ պատերազմը նոր էր վերջացել, այնպես որ ոչ մեկը տագնապ չուներ որդիների համար, և ոչինչ չէր մթագնի տոնախմբությունը։ Հարսանիքը հենց այն էր, ինչ պետք էր մարդկանց մի լավ ուրախանալու համար։
Եվ ահա այդ շաբաթ օրը Նյու Յորքից Դոն Կորլեոնեի տուն եկան լցվեցին նրա բարեկամները, որ փափագում էին նրան իրենց անկեղծ վերաբերմունքը ցույց տալ։ Ամեն մեկը հետը նվեր էր բերել՝ կրեմագույն մի ծրար կանխիկ դրամով, ոչ մի չեկ։ Ամեն ծրարի մեջ դրված էր այցետոմս՝ նվիրողի անունով, գրված նաև նվիրատվության գումարը, համապատասխան Կնքահորը իր հարգանքի չափին։ Հարգանք, որին նա անկասկած արժանի էր, քանի որ Դոն Վիտո Կորլեոնեն մի մարդ էր, որին ամեն մեկը կարող էր դիմել օգնության համար և երբեք խաբված չէր լինի իր սպասումների մեջ։ Նա երբեք սին խոստումներ չէր տալիս, երբեք խուսափողական պատասխանների չէր դիմում, թե իբր իր ձեռքերը կապված են, աշխարհում իրենից ավելի զորեղ ուժեր կան։ Ընդ որում, բոլորովին պարտադիր չէր, որ դուք նրա բարեկամը լինեիք, ու նույնիսկ, կարևոր չէր, կարո՞ղ եք երբևէ հատուցել արածի դիմաց։ Մի բան էր միայն կարևոր. դուք ինքներդ, անձամբ պետք է ասեիք, որ Դոն Կորլեոնեին ձեր բարեկամն եք համարում։ Եվ այն ժամանակ Դոն Կորլեոնեն իր վրա էր վերցնում ձեր հոգսը, բնավ չհետաքրքրվելով, հարուստ եք դուք, թե աղքատ, հզոր եք, թե անզոր։ Եվ աշխարհում ոչ ոք չէր կարող խանգարել նրան, որ կարգավորի իրեն դիմած մարդու ձախորդությունները, ամոքի նրա վիշտը։ Ո՞րն էր դրա հատուցումը։ Բարեկամությունը, «Դոն» հարգալից, իսկ երբեմն և ավելի սիրելի և քնքուշ «Կնքահայր» դիմելաձևը։ Ու երբեմն, թերևս, որպես հարգանքի հավաստիք, և ոչ երբեք որպես արժեք, որևէ համեստ նվեր՝ մի շիշ տնական գինի կամ Ծննդյան տոնին Դոն Վիտոյի սեղանի համար հատուկ թխվածք։ Ինքնին հասկանալի է, որ նման նվերը ձեր բարեկրթության վկայությունն է սոսկ, լուռ վկայությունն այն բանի, որ դուք ձեզ պարտավորված եք զգում նրա հանդեպ, և նա ուզած ժամանակ իրավունք ունի դիմելու ձեզ, որ մի փոքր ծառայություն մատուցելով՝ ձեր պարտքը հատուցեք նրան։
Եվ ահա այդ նշանավոր օրը, դստեր ամուսնության օրը, Դոն Վիտո Կորլեոնեն կանզնած էր Լոնգ Բիչում գտնվող իր տան շեմքին և ողջունում էր հյուրերին, իրեն լավ հայտնի մարդկանց, որոնց լիովին վստահում էր։ Նրանցից շատերը Դոնին պարտական էին իրենց բարեկեցությամբ, ուստի և հանդիսավոր իրադարձության կապակցությամբ նրան շնորհավորելու առիթից օգտվելով, սիրով «Կնքահայր» էին կոչում։ Այդ օրը հյուրերին սպասավորողները նույնիսկ Դոն Վիտոյի բարեկամներն էին։ Բարմենը իր հին ընկերն էր, որը նվեր էր բերել բոլոր տեսակի խմիչքներն ու իր անգերազանցելի վարպետությունը։ Մատուցողները Դոն Վիտոյի որդիների բարեկամներն էին։ Կերակուրներն ու զանազան ուտելիքները, որոնցով բեռնված էին այգում դրված սեղանները, Դոնի կինն էր պատրաստել իր բարեկամուհիների հետ, իսկ հսկայական այգին ծաղկաշղթաներով զարդարել էին հարսնացուի ընկերուհիները։
Դոն Կորլեոնեն բոլորին՝ հարուստներին և աղքատներին, զորեղներին և թույլերին, բոլորին դիմավորում էր ուրախությամբ և սիրալիր։ Ոչ մեկի հանդեպ ոչ մի արհամարհական վերաբերմունք։ Այդպիսին էր նա։ Իսկ հյուրերն այնպիսի խնդությամբ էին նրան ողջունում, այնպես էին գովաբանում նրա տեսքն իր տոնական հագուստով, որ կողմնակի մարդը Դոն Վիտոյին կարող էր երջանիկ փեսացուի տեղը դնել։ Դռան մոտ նրա կողքին կանգնած էին նրա երկու որդիները։ Ավագ որդին, որ կոչվում էր Սանտինո, բայց որին բոլորը, հորից բացի, պարզապես Սոնի էին կոչում, նկատում էր իտալացիների ավագ սերնդի իրեն ուղղած քննախույզ, իսկ կրտսերների՝ հիացական հայացքները։
Սոնի Կորլեոնեն իտալական ծագումի առաջին սերնդի ամերիկացու համար բարձրահասակ էր, գրեթե վեց ոտնաչափ հասակ ուներ, իսկ գանգուր խիտ մազերը նրան ավելի բարձրահասակ էին ցույց տալիս։ Դիմագծերը Կուպիդոնի դիմագծերի նման կանոնավոր էին, բայց կոպիտ, շրթունքները չափից ավելի ցանկասիրական էին, իսկ խոր փոսիկով կզակը չգիտես ինչու մի տեսակ անպարկեշտ զգացություններ էր առաջացնում։ Նա բուղայի նման ուժեղ էր, բոլորին հայտնի էր, որ բնությունը նրան շռայլորեն էր օժտել և մարմնի ստորին մասերով, և որ Սոնիի տառապյալ կինը սարսափում էր ամուսնական անկողնուց, ինչպես հեթանոսները մի ժամանակ՝ կտտանքներից։ Խոսում էին նաև, ճիշտ է, շշուկով, որ նա երբ դեռ պատանի ժամանակ վատ համբավ ունեցող տներ էր հաճախում, ամենափորձառու պոռնիկներն անգամ նրանից կրկնակի վճար էին պահանջում։
եվ այստեղ, հարսանիքի այս հանդիսության ժամանակ էլ լայնակոնք, լայնաբերան շատ ջահել կանայք էին Սոնի Կորլեոնեին նայում գնահատող հայացքով։ Բայց հենց այսօր է, որ նրանք զուր էին ժամանակ կորցնում, քանի որ Սոնին՝ հակառակ կնոջ և երեք երեխաների ներկայությանը, աչք էր դրել հարսնացուի ընկերուհուն՝ Լյուսի Մանչինիին, որը վաղուց էր դա գլխի ընկել։ Լյուսի Մանչինին հարսանեկան սեղանի մոտ նստած էր վարդագույն զգեստով, թարմ ծաղիկներից հյուսված գեղեցիկ մի պսակ սև փայլուն մազերին։ Բոլոր այդ օրերին, ինչ նախապատրաստություններ էին գնում հարսանիքի համար, նա սեթևեթում էր Սոնիի հետ, իսկ այդ առավոտ եկեղեցու բեմի մոտ ամուր սեղմել էր նրա ձեռքը։ Ավելին չէր կարող անել ոչ մի չամուսնացած աղջիկ։
Նրան ամենևին չէր անհանգստացնում, որ Սոնին երբեք հոր նման չի դառնա, այդ բարձունքին չի հասնի։ Բայց Սոնի Կորլեոնեն ուժեղ էր և քաջ։ Բոլորը գիտեին, որ նա շռայլ է ու մեծ սիրտ ունի։ Ճշմարիտ էր, նա իր հոր նման ինքնատիրապետում չուներ, անզուսպ էր և շուտ բորբոքվող, որի պատճառով հաճախ սխալ քայլեր էր անում։ Ու թեև տանը նա հոր առաջին օգնականն էր, բայց շատերը կասկածում էին, թե նա կդառնա հոր ժառանգորդը։
Երկրորդ որդին, Ֆրեդերիկոն, որին Ֆրեդո էին կոչում, հենց այնպիսին էր, ինչպիսին իտալական ընտանիքներում աղերսում են բոլոր սրբերին, որ լինի իրենց զավակը։ Հարգալից, խոնարհ, միշտ պատրաստ հորը ծառայելու, նա դեռ ծնողների հետ էր ապրում, թեև արդեն երեսուն տարեկան էր։ Ոչ բարձրահասակ, թիկնեղ, նա տգեղ էր, չնայած նրան էլ էին անցել տոհմական կուպիդոնյան դիմագծերը. կլոր դեմքը գանգուր մազերի խրձի տակ, և ցանկասիրական շրթունքների կորությունը։ Բայց Ֆրեդոյի շրթունքները ոչ թե ցանկասիրություն, այլ դաժանություն էին արտահայտում։ Ինքնամփոփ, մռայլ բնավորության տեր, նա, այնուամենայնիվ, հենարան էր հոր համար, երբեք նրա հետ չէր վիճում, ոչ մի անախորժության առիթ չէր տալիս նրան զանազան խայտառակ արարքներով։ Եվ սակայն, չնայած այս արժանիքներին, նա օժտված չէր կենդանական այն առինքնող ուժով, այն իրեն ենթարկելու մագնիսական զորությամբ, որ անհրաժեշտ է առաջնորդին, ուստի ոչ ոք չէր մտածում, թե նա կժառանգի ընտանեկան բիզնեսի գործը։
Երրորդ որդին՝ Մայքլ Կորլեոնեն, հոր և եղբայրների կողքին չէր։ Նա նստած էր սեղանի շուրջ այգու ամենահեռավոր անկյունում, բայց նույնիսկ այդտեղ չէր հաջողվում խուսափել ընտանիքի բարեկամների ուշադրությունից։ Մայքլը Դոնի կրտսեր որդին էր և միակը, որ չէր ենթարկվում ամենազոր հոր իշխանությանը։ Նա չէր ժառանգել ընտանիքի կուպիդոնյան գլխաձևն ու կոպիտ դիմագծերը, և նրա մազերն էլ գանգուր չէին, այլ ավելի շուտ ուղիղ էին, խիտ և փայլուն։ Հարթ, բայց դեղնականաչավուն մաշկն ավելի աղջկա կվայելեր։ Նա օժտված էր նրբին գեղեցկությամբ, այնքան օտարոտի յուր ընտանիքի համար, որ մի ժամանակ Դոնը լրջորեն մտահոգված էր որդու այդ ոչ առնական արտաքինի համար։ Այդ անհանգստությունն անցավ, երբ լրացավ Մայքլի տասնյոթ տարին։
Հիմա կրտսեր որդին նստած էր սեղանի շուրջ այգու ամենահեռավոր անկյունում, ցուցադրելով իր օտարացումը հորից և եղբայրներից։ Նրա կողքին նստած էր ամերիկուհի այն աղջիկը, որի մասին բոլորը լսել էին, բայց ոչ ոք չէր տեսել, մինչ այդ օրը։ Մայքլն, անշուշտ, պատշաճ հարգանք ցուցաբերեց և աղջկան ներկայացրեց հարսանիքի բոլոր ներկաներին, այդ թվում և իր ընտանիքի անդամներին։ Սակայն աղջիկը նրանց վրա առանձին տպավորություն չգործեց, չափազանց նիհար էր, չափազանց բաց-շիկահեր, դեմքն ավելորդ խելացի և արտահայտիչ կնոջ համար, իսկ պահվածքն էլ չափազանց ազատ էր աղջկա համար։ Նրա անունը նույնպես օտար էր իրենց համար՝ Քեյ Ադամս։ Աղջիկն, իհարկե, կարող էր ասել, որ իր նախնիները հաստատվել են Ամերիկայում դեռ երկու հարյուր տարի առաջ, և Ադամսն այստեղ շատ սովորական անուն է, սակայն դա նրանց բնավ չէր հետաքրքրում։
Բոլորը նկատեցին, որ Դոնը գրեթե ուշադրության չի արժանացնում իր երրորդ որդուն։ Մինչ պատերազմը Մայքլը հոր սիրելի որդին էր և ակնհայտ էր, որ Դոնը հենց նրան կդարձնի ընտանեկան գործի ժառանգորդը։ Նա օժտված էր նույնպիսի հանգիստ ուժեղ բնավորությամբ, նույնպիսի խելքով, ինչպես հայրը, և ի բնե, զուտ բնազդային շնորհքով վարվելու այնպես, որ մարդիկ հարգանքով լցվեն իր հանդեպ։ Սակայն, երբ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, Մայքլը հոր կամքին հակառակ կամավոր ռազմաճակատ գնաց։
Դոն Կորլեոնեն բնավ չէր ցանկանում, որ իր որդին սպանվի օտար երկրի համար կռվում։ Բժիշկներին կաշառեցին, ամեն ինչ լավագույնս կարգավորեցին։ Շատ փող ծախսվեց այդ ամենն ապահովելու համար։ Բայց Մայքլի քսանմեկ տարին արդեն լրացել էր և ոչինչ չէր կարելի անել հակառակ իր կամքի։ Նա բանակ մտավ և գնաց կռվելու օվկիանոսից այն կողմ։ Հասավ կապիտանի աստիճանի, մեդալներ ստացավ։ 1944 թվականին «Լայֆ» ամսագիրը տպագրեց նրա լուսանկարն ու մի հոդված նրա խիզախությունների մանրամասն նկարագրությամբ։ Բարեկամներից մեկը Դոն Կորլեոնեին ցույց տվեց ամսագիրը (ընտանիքի անդամներից ոչ մեկը չէր համարձակվում), և Դոնը, արհամարհական փնչացնելով, ասաց.
― Այդպիսի հրաշքներ է գործում օտարների համար։
Երբ 1945 թվականի սկզբին Մայքլ Կորլեոնեն ծանր վիրավորվելուց հետո զորացրվեց առողջությունը վերականգնելու համար, նրա մտքով էլ չանցավ, որ այդ հայրն էր արել։ Սակայն մի քանի շաբաթ միայն տանը մնալով, նա, ոչ մեկի հետ չխորհրդակցելով, ընդունվեց Նյու Հեմփշիրի Հաննովեր քաղաքի Դարթմութի քոլեջ և հեռացավ հայրական տնից։ Հիմա վերադարձել էր միայն քրոջ հարսանիքի առիթով, ուզում էր նաև հարազատներին ծանոթացնել իր ապագա կնոջ, այդ լաթի կտորի պես խունացած ամերիկացի աղջկա հետ։
Մայքլ Կորլեոնեն զբաղեցնում էր Քեյ Ադամսին հյուրերից ամենահետաքրքիրների մասին զվարճալի պատմություններով։ Նա ինքն էլ զարմացած էր և՛ Քեյի այդքան հետաքրքրությամբ այս տարօրինակ մարդկանցով, և՛, ինչպես միշտ, հմայված էր նոր և իրեն անհայտ ամեն ինչի հանդեպ նրա այդ անհագ հետաքրքրությամբ։ Քեյի ուշադրությունը գրավեց մի կողմի վրա, տնական գինու փայտե տակառի մոտ կանգնած մար դկանց փոքրիկ խումբը։ Դրանք էին Ամերիգո Բոնասերան, հացթուխ Նազորինը, Էնթընի Կոպոլան և Լուկա Բրազին։ Իրեն հատուկ ուշիմությամբ, Քեյը նկատել էր, որ այդ չորսը կարծես չափազանց հուզված էին։ Մայքլը ժպտաց.
— Իրավացի ես, նրանք իսկապես էլ խնդրողներ են։ Սպասում են հորս, որ հարմար պահին նրանից ինչ֊որ բան խնդրեն։
Եվ իսկապես, նույնիսկ կողմնակի աչքի համար նկատելի էր, որ նրանք անհանգիստ հայացքներով հետևում են Դոնին։
Մինչ Դոն Կորլեոնեն շեմքին կանգնած ողջունում էր հյուրերին, սալարկված նրբափողոցում կանգ առավ մի սև «շևրոլե»։ Առջևի նստատեղից դուրս եկան երկու տղամարդ և նոթատետրերը հանելով բացեիբաց սկսեցին գրել մեքենաների համարները, որ փակել էին ողջ այդ անցումը։ Սոնին դարձավ հորը.
— Սրանք երևի ոստիկանությունից են։
Դոն Կորլեոնեն ուսերը թոթվեց.
— Ես այս փողոցի տերը չեմ։ Նրանք իրավունք ունեն վարվելու, ինչպես ուզում են։
Սոնիի կուպիդոնանման կոպիտ դեմքը բռնկվեց բարկությամբ.
— Սրիկաներ, ոչ մեկին հաշվի չեն առնում.— նա իջավ սանդուղքով ու «շևրոլեին» մոտենալով, ներս նայեց մեքենայի բաց պատուհանից՝ զայրացած դեմքը մոտեցնելով վարորդին, Սակայն վերջինս, բոլորովին չշփոթվեց, բացեց իր թղթապանակն ու Սոնիին ցույց տվեց կանաչ վկայականը։ Սոնին առանց խոսք ասելու հեռացավ, միայն թքեց այնպես, որ թուքը դիպավ «շևրոլեի» հետևի դռնակին, հույս ուներ, որ զայրացած վարորդն անմիջապես փողոց դուրս կգա, բայց վերջինս տեղից չշարժվեց իսկ։ Հոր մոտ վերադառնալով, ասաց.
— Սրանք ՀՖԳ֊ից են, մեքենաների համարներն են գրում։ Կեղտո՛տ սրիկաներ։
Դոն Կորլեոնեն գիտեր, դրանք ովքեր են։ Նրա ամենամոտ բարեկամներին խորհուրդ էր տրված հարսանիքի հանդիսությանը գնալ ոչ սեփական մեքենաներով։ Ու թեև նա հավանություն չէր տվել զայրույթից մղված որդու անհեթեթ արարքին, սակայն դա որոշակի դեր խաղաց։ Սոնիի արարքը ոստիկաններին կհամոզեր, որ իրենց հայտնվելն անսպասելի էր տանտերերի համար։ Այնպես որ Դոն Կորլեոնեն բոլորովին զայրացած չէր։ Վաղուց, շատ վաղուց նա արդեն հասկացել էր, որ հասարակությունն ամեն քայլափոխին վիրավորանքներ է հասցնում իր անդամներին, որին պետք է համակերպվել մխիթարվելով այն բանով, որ կյանքում միշտ էլ գալիս է այն պահը, երբ ամենափոքր մարդն անգամ եթե ուշադիր ու համբերությամբ հետևի դեպքերին, կարող է վրեժխնդիր լինել ամենազորեղներից, հենց այդ վստահությունն էր օգնում Դոնին ունենալու այն հանգիստ ու համակերպվող պահվածքը, որ հիացմունք էր պատճառում նրա բարեկամներին։
Բայց ահա այգում, տան հետև հնչեց երաժշտությունը։ Բոլոր հյուրերն արդեն հավաքվել էին։ Դոն Կորլեոնեն գլխից հանեց ոստիկաններին և երկու որդիների ուղեկցությամբ քայլեց դեպի խնջույքի սեղան։
Հսկայական այգում արդեն մի քանի հարյուր մարդ էր հավաքված։ Ոմանք պարում էին ծաղիկներով զարդարված տախտակամածին, մյուսները նստած էին երկար սեղանների մոտ, որոնց վրա համադամ կերակուրների սարեր էին դիզված և մեծ սափորներով մուգ գույնի տնական գինի էր դրված։ Հարսնացուն, Կոնի Կորլեոնեն, զուգված֊զարդարված նստած էր մի քիչ ավելի բարձր դրված սեղանի մոտ՝ փեսացուի, ընկերուհու և խաչեղբայրների հետ։ Դա հին իտալական ոճի հետաքրքիր տեսարան էր։ Փեսացուին դա այնքան էլ դուր չէր գալիս, բայց Կոնին համաձայնվել էր բոլոր սովորույթներով տոնել իր հարսանիքը, հորը բավականություն պատճառելու համար, որին արդեն վշտացրել էր ամուսնու ընտրությամբ։
Կարլո Ռիցցին, Կոնիի փեսացուն, միայն հոր կողմից էր սիցիլիացի, որից ժառանզել էր թուխ մաշկը, իսկ մայրը հյուսիսային Իտալիայից էր և մորից էլ որդին ժառանգել էր շեկ մազերն ու երկնագույն աչքերը, Կարլոյի ծնողներն ապրում էին Նևադայում, բայց որդին ստիպված էր հեռանալ հարազատ նահանգից՝ օրենքի հետ ունեցած որոշ բարդությունների պատճառով։ Նյու Յորքում նա հանդիպել էր Սոնի Կորլեոնեին, որը և նրան ծանոթացրել էր իր քրոջ հետ, Դոն Կորլեոնեի համար, անշուշտ, դժվար չէր պարզել, թե ինչ բարդությունների մեջ էր ընկել Կարլոն Նևադայի ոստիկանության հետ. դա զենքի հետ անփույթ վարվելու պատճառով էր, որ բացատրվում էր ջահելությամբ։ Ըստ էության, դա դատարկ բան էր և հեշտությամբ կարելի էր գործը հանել ոստիկանության արխիվներից, ու Կարլոն բացարձակ մաքուր կլիներ, Նևադայից վերադառնալով, Դոնի բարեկամները միաժամանակ նրան մանրամասն տեղեկություններ բերեցին Նևադայի խաղատների մասին, որ խիստ հետաքրքրեց նրան և որի մասին նա մտածում էր այդ ժամանակից ի վեր։ Դոնի հզորությանը նպաստող կարևոր հանգամանքներից մեկն էլ այն էր, որ նա ամեն ինչից կարողանում էր օգուտ քաղել։
Կոնի Կորլեոնեն այնքան էլ գեղեցիկ չէր, նիհար էր, նյարդային և մեծանալով, ամենայն հավանականությամբ, բավական կռվարար պիտի դառնար։ Բայց այսօր իր հարսանեկան հոյակապ սպիտակ զգեստով ու պայծառ անմեղությամբ կերպարանափոխված, նա գրեթե փայլում էր գեղեցկությամբ։ Սեղանի տակ թաքցրած ձեռքը դրել էր ամուսնու ուժեղ, մկանուտ ազդրին, գեղեցիկ կոր շրթունքները ասես օդային համբույր էին հղում նրան։ Նա ամուսնուն շատ գեղեցիկ էր համարում։
Կարլո Ռիցցին շատ երիտասարդ հասակում աշխատել էր անապատում. դա ծանր աշխատանք էր, և այդ աշխատանքով էր զարգացրել մկաններն ու զորեղ թիկունքը։ Եվ հիմա նա վայելքի մեջ էր ջահել կնոջ սիրահար հայացքի ներքո։ Թեքվելով դեպի կինը, նրա գավաթը գինի լցրեց։ Ամբողջ ժամանակ քնքուշ ուշադրությամբ նրան շրջապատած, ասես ներկայացման մեջ, սակայն և աչքը չէր կտրում մետաքսե պայուսակից, որ սովորության համաձայն կախված էր նորահարսի աջ ուսից։ Պայուսակն արդեն բերնեբերան լցված էր փողի ծրարներով։ Հետաքրրքիր է, ինչքան փող է այնտեղ։ Տա՞սը հազար։ Քսա՞ն։ Կարլո Ռիցցին հաշվում էր։ Սա չէ որ դեռ սկիզբն է։ Նա իր ամուսնությամբ հիրավի թագավորական ընտանիք էր մուտք գործել։ Հիմա նրա մասին արդեն պիտի մտածեն։
Հյուրերի բազմության մեջ կզաքիսի նման մի ժիր երիտասարդ, հարթ սանրված մազերով, նույնպես հետաքրքրությամբ նայում էր պայուսակին։ Պոլի Գատոն ըստ սովորության մտածեց, թե ինչ հաճույքով կթռցներ տռզած պայուսակը։ Այդ միտքը նրան զվարճացրեց։ Նա, իհարկե, հասկանում էր, որ դա հիմար, ծիծաղելի երևակայություն է, տանկի վրա խաղալիք հրացանով կրակելու մանկական ցանկության նման մի բան։ Նա հայացքը դարձրեց իր տիրոջը, արդեն ոչ երիտասարդ և հաստ Փիթըր Կլեմենցային, որը ջահել աղջիկների հետ մրրիկի պես սուրում էր փայտե հարթակին՝ կրակոտ տարանտելայով բռնված։ Կլեմենցան, չափազանց գեր, չափազանց բարձրահասակ, պարում էր այնպիսի արվեստով և այնպես ինքնամոռաց՝ հսկայական փորը ջահել կանանց կրծքներին սեղմած, որոնք նրա կողքին շատ պստլիկ էին երևում, որ բոլոր հյուրերն սկսեցին նրան ծափահարել։ Ավելի տարիքոտ կանայք խցկվում էին նրան մոտ, բռնում էին ձեռքը, ջանալով հետը պարել։ Ավելի ջահել պարողները հարգանքով տեղ էին բացել նրա համար և, հետ քաշվելով, ծափ էին տալիս մանդոլինի կատաղի հնչյուններին համատակտ։ Երբ, վերջապես, ուժասպառ Կլեմենցան ընկավ բազկաթոռին, Պոլի Գատոն նրան մի բաժակ սառցասառն գինի բերեց ու սեփական մետաքսե թաշկինակով սրբեց Կլեմենցայի ճակատի քրտինքը։ Կլեմենցան հևում էր ափ նետած կետ ձկան նման, ագահորեն կում֊կում դատարկելով բաժակը։ Գինին խմելով, նա շնորհակալության փոխարեն խստորեն ասաց Պոլիին.
— Այստեղ թրև գալու ու պարողներին նայելու փոխարեն գնա գործիդ նայիր։ Մի պտույտ տուր, տես ամեն ինչ կարգի՞նն է։
Պոլին լուռ խառնվեց հյուրերի բազմությանը։
Երաժիշտները նվագը դադարեցրին և գնացին ուտելու։ Նինո Վալենտի անունով երիտասարդը վերցրեց մի կողմ գցած մանդոլինը, ոտքը դրեց աթոռին ու մի անպարկեշտ սիցիլիական երգ երգեց։ Նինո Վալենտին գեղեցիկ էր, թեև դեմքը մի քիչ ուռել էր հարբելուց, և հիմա էլ արդեն հասցրել էր հարբել։ Աչքերը այս ու այն կողմ պտտեցնելով, նա հաճույքով ասում էր երկիմաստ խոսքերը։ Կանայք կչկչում էին` ծիծաղից կոտրվելով, տղամարդիկ երգչի հետ կրկնում էին վերջին տողերը։ Դոն Կորլեոնեն, որ ինչպես հայտնի էր, նման բաներ չէր սիրում, թեև իր հաստլիկ կինը ուրախ ղժղժում էր բոլորի հետ, մյուսների համար աննկատելի մտավ տուն։ Սոնի Կորլեոնեն, տեսնելով այդ, մոտեցավ նորապսակների սեղանին և նստեց Լյոլսի Մանչինիի՝ նորահարսի ընկերուհու կողքին։ Նրանք անհանգստանալու բան չունեին։ Սոնիի կինը խոհանոցում զբաղված էր հարսանեկան շքեղ կարկանդակով վերջին զարդարանքն էր անում։ Սոնին ինչ֊որ բան շշնջաց աղջկա ականջին, և նա վեր կացավ ու հեռացավ սեղանից; Ապա, Սոնին սպասեց մի երկու րոպե և շինծու անփույթ քայլվածքով գնաց աղջկա հետևից, շարունակ այս ու այն կողմ դառնալով ու կանգ առնելով սրա֊նրա հետ մի քանի խոսք փոխանակելու համար։
Հարյուրավոր աչքեր հետևում էին նրանց։ Հարսնացուի րնկերուհին, լիովին ամերիկացիացած, ծաղկուն մի աղջիկ, քոլեջում երեք տարի սովորելուց հետո համարվում էր արդեն «անունը կոտրած» աղջիկ։ Հարսանիքի այս ամբողջ պատրաստությունների ընթացքում շարունակ սիրախաղի մեջ էր Սոնի Կորլեոնեի հետ, երկիմաստ կատակներ թույլ տալով որքան այդ հնարավոր էր, քանի որ Սոնին խաչեղբայր էր և իր զուգընկերը հարսանեկան արարողության ժամանակ։ Եվ ահա վարդագույն երկար զգեստի քղանցքը բռնելով, Լյուսի Մանչինին մտավ տուն կատարյալ անմեղության շինծու ժպիտը դեմքին, և սանդուղքով արագ վեր սլացավ դեպի լոգասենյակ։ Երբ մի քանի րոպե հետո դուրս եկավ այնտեղից, Սոնի Կորլեոնեն, արդեն սանդուղքի վերին հարթակին կանգնած, նշան արեց նրան վերև բարձրանալու։
Անկյունային մեկուսացած սենյակի՝ Դոն Կորլեոնեի աշխատասենյակի փակ պատուհանի մոտ կանգնած, Թոմաս Հեյգընը հետևում էր զարդարված այգում տեղի ունեցող հարսանեկան խնջույքին։ Նրա հետևի ամբողջ պատին ծայրից-ծայր դարակներ էին՝ իրավաբանական գրքերով լցված։ Հեյգընը Դոնի փաստաբանն էր, իսկ հիմա ժամանակավորապես կատարում էր և Consigliori-ի կամ խորհրդականի պարտականությունը, ուստի ընտանիքի ծառայական պաշտոնակարգության մեջ առաջնակարգ տեղ էր գրավում։ Շատ ու շատ դժվար գործեր էին նրանք գլուխ բերել այս սենյակում Դոնի հետ, և հիմա, տեսնելով, որ Կնքահայրը հեռացավ խնջույքից ու տուն մտավ, հասկացավ, որ չնայած հարսանիքին, ստիպված պիտի լինեն այսօր աշխատելու։ Հետո Հեյգընը տեսավ, ինչպես Սոնի Կորլեոնեն ինչ֊որ բան շշնջաց Լյուսի Մանչինիի ականջին, որից հետո նրանք ջանալով ուշադրություն շեղել, երկուսն էլ տուն մտան։ Հեյգընը խոժոռվեց, մտածեց արժե՞ արդյոք ասել այդ մասին Դոնին, և վճռեց, որ չարժե։ Նա մոտեցավ սեղանին, վերցրեց ցուցակն այն մարդկանց, ովքեր թույլտվություն էին ստացել առանձին հանդիպելու Դոն Կորլեոնեին։ Երբ Դոնը ներս մտավ, Հեյգընը նրան մեկնեց ցուցակը։ Դոնը գլխով արեց և ասաց.
— Բոնասերային թող վերջինը։
Հեյգընը բացեց մինչև գետին հասնող ապակյա մեծ պատուհանը և ուղիղ դուրս եկավ այգի, ուր գինու տակառի մոտ խմբվել էին խնդրողները։ Նա նշան արեց հացթուխ Նազորինին։
Դոն Կորլեոնեն հացթուխին դիմավորեց գրկաբաց։ Դեռ Իտալիայում նրանք երեխա ժամանակ խաղում էին միասին, հետո էլ մեծացան՝ միշտ բարեկամներ մնալով։ Ամեն տարի Զատիկին նա Դոն Կորլեոնեին հսկայական տոնական հացեր էր ուղարկում փայլուն խրթխրթան չորուկով։ Ծննդյան տոնին և ընտանիքի անդամների ծննդյան տոներին կրեմով շքեղ թխվածքները Նազորինի հարգանքի վկայությունն էին Դոնի հանդեպ։ Բոլոր այս տարիներին, լավ լինեին, թե վատ, Նազորինը կանոնավոր կերպով իր լուման էր մուծում հացթուխների միությանը, որ կազմակերպել էր Դոնը ջահել ժամանակ։ Ընդ որում, նրանից դեռևս ոչինչ չէր խնդրել, չհաշված այն մի դեպքը, երբ պատերազմի ժամանակ Դոնին հաջողվեց շաքարի կտրոններ հայթայթել սև շուկայից։ Այնպես որ հացթուխը վաղուց իրավունք էր ձեռք բերել որպես հին և հավատարիմ բարեկամ պետք եղած օգնություն խնդրելու Դոնից, և Դոն Կորլեոնեն ուրախությամբ պատրաստ էր կատարելու նրա խնդիրքը։
Նա հացթուխին հյուրասիրեց «Դի Նոբիլի» տեսակի սիգարով, լցրեց նրա գավաթը և քաջալերելով ձեռքը դրեց հին բարեկամի ուսին։ Այդ արարքը Դոնի մարդասիրության վկայությունն էր։ Նա սեփական փորձով գիտեր, թե որքան արիություն է պետք բարեկամից՝ օգնություն խնդրելու համար։
Հացթուխը պատմեց Դոնին իր աղջկա և Էնցոյի մասին։ Տղան Իտալիայից է, Սիցիլիայից Ամերիկա է ուղարկվել որպես ռազմագերի, աշխատում է թույլտվությամբ։ Մաքուր, ազնիվ սեր է ծագել նրանց միջև։ Իսկ հիմա, երբ պատերազմը վերջացել է, խեղճին կքշեն Իտալիա և Նազորինի աղջիկը՝ Կատըրինը, այդ վշտին չի դիմանա։ Միայն կնքահայր Կորլեոնեն կարող է օգնել խեղճ սիրահարներին, նրանց հույսը միայն Դոնն է։
Դոնը Նազորինի հետ ետ ու առաջ էր անում սենյակում, ձեռքը շարունակ նրա ուսին դրած, գլխով անելով ի նշան համաձայնության և, որ հասկանում է իր բարեկամին։ Երբ հացթուխն ավարտեց, նա ժպտաց և ասաց.
— Թանկագին բարեկամս, այլևս մի անհանգստացիր։
Այնուհետև համբերությամբ մանրամասն բացատրեց հացթուխին, թե ինչ պետք է անել։ Հարկավոր էր խնդրագիր տալ շրջանի կոնգրեսմենին։ Կոնգրեսմենը հատուկ բիլ կկազմի, որով Էնցոն կարող է դառնալ Միացյալ նահանգների քաղաքացի։ Բիլն, անշուշտ, պետք է ընդունվի կոնգրեսում։ Բայց այդ խաբեբաները միշտ էլ իրար պաշտպանում են։ Դոն Կորլեոնեն բացատրեց, որ դա որոշ գումար կարժենա, մոտավորապես երկու հազար դոլար կնստի։ Ինքը, Դոնը, երաշխավորում է, որ ամեն ինչ կարվի, ինչպես կարգն է, և փողը կտրվի ում պետք է։ Բարեկամը համաձա՞յն է այդ պայմանին։
Հացթուխը շտապ֊շտապ գլխով արեց։ Նա չէր էլ սպասում, որ գրեթե ձրի այդպիսի ծառայություն կանեն․ պարզ բան է, որ կոնգրեսի հատուկ օրինագիծ առանց փողի չես ստանա։ Նազորինը քիչ էր մնում լաց լիներ երախտագիտությունը հայտնելիս։ Դոն Կորլեոնեն ուղեկցեց հացթուխին մինչև դուռը, ասելով, որ նրա մոտ կուղարկի բանիմաց մարդկանց, որոնք ամեն բան կկարգավորեն ինչպես պետքն է, և կձևակերպեն անհրաժեշտ փաստաթղթերը։
Ապա հացթուխը նորից գրկախառնվեց Դոնի հետ և այգի դուրս եկավ։
Հեյգընը նայեց Դոնին և ժպտաց.
— Նազորինը վատ չտեղավորեց իր կապիտալը։ Միանգամից ձեռք բերեց և մշտական էժան օգնական գործի մեջ, և փեսա, ու այդ բոլորն ընդամենը երկու հազար դոլարով։ Այս գործն ո՞ւմ հանձնարարեմ։
Դոն Կորլեոնեն դեմքը խոժոռած սկսեց մտածել։
― Մեր կոնգրեսմենին չարժե։ Հանձնարարի հարևան շրջանի հրեային։ Նազորինի հասցեն փոխի։ Հիմա, երբ պատերազմը վերջացել է, կարծում եմ, նման դեպքեր շատ կլինեն, Վաշինգտոնում մեզ շատ մարդիկ պետք կլինեն, որպեսզի աշխատանքների կասեցում չառաջանա և գները չբարձրանան։― Հեյգընը նշումներ արեց տետրում. «Կոնգրեսմեն Լյուտեկոյին չդիմել։ Փորձել համաձայնության գալ Ֆիշերի հետ»։
Հաջորդը, Հեյգընը աշխատասենյակ բերեց Էնթընի Կոպոլային, որի հայրը ջահել ժամանակ աշխատել էր Դոն Կորլեոնեի հետ երկաթուղային պահեստներում։ Նրա խնդիրը շատ պարզ էր. նա հինգ հարյուր դոլար էր ուզում խորտկարան բացելու համար հատուկ խոհանոցային սալօջախի կանխավճարը մուծելու նպատակով։ Էնթընին ասաց, որ որոշ նկատառումներով չի ուզում դիմել վարկ ստանալու։ Դոնը ձեռքը տարավ գրպանն ու հանեց մի կապուկ թղթադրամ, սակայն դա բավարար չէր։ Նա ծամածռեց դեմքն ու դիմեց Թոմ Հեյգընին.
— Ինձ մի հարյուր դոլար տուր, կվերադարձնեմ երկուշաբթի, երբ բանկ գնամ։
Խնդրողն առարկեց, ասելով, որ չորս հարյուրն էլ բավական է, սակայն Դոն Կորլեոնեն նրա ուսին թփթփացրեց և ասաց.
— Այս հարսանիքն ինձ առանց կանխիկ դրամի թողեց։― Ապա վերցրեց Հեյգընի մեկնած փողն ու իր փողի հետ մեկնեց Էնթընի Կոպոլային։
Հեյգընը լուռ հիացմունքով հետևում էր նրան։ Դոնը միշտ ասում էր, որ եթե մարդն առատաձեռն է, միշտ պետք է դրսևորի իր բնավորության այդ գիծը։ Էնթընի Կոպոլայի համար այնքա՜ն շոյիչ էր, որ Դոնի նման մարդը ինչ֊որ մեկից պարտք վերցրեց իրեն փող տալու համար։ Իհարկե, նա գիտեր, որ Դոնը միլիոնատեր է, բայց միլիոնատերերից քանի՞սը իրեն նեղություն կտար աղքատ բարեկամին օգնելու համար։
Դոնը գլուխը բարձրացրեց և հարցական նայեց Հեյգընին։ Հեյգընն ասաց.
— Լուկա Բրազին ցուցակում չկա, բայց շատ է ուզում ձեզ տեսնել։ Նա հասկանում է, որ հրապարակավ այդ չի կարելի, բայց ուզում է անձամբ ձեզ շնորհավորել։
Դոնի դեմքին տհաճություն նկատվեց։
— Իսկ դա անհրաժե՞շտ է։
Հեյգընն ուսերը թոթվեց։
— Դուք նրան ինձնից լավ գիտեք։ Նա իրեն խիստ երախտապարտ է զգում, որ հրավիրել եք հարսանիքի։ Ինքն այդ չէր սպասում։ Հավանաբար ուզում է իր երախտագիտությունը հայտնել։
Դոն Կորլեոնեն ձեռքը բարձրացրեց՝ ցույց տալով, որ ամեն ինչ հասկանալի է և կարելի է ներս կանչել Լուկա Բրազիին։
Քեյ Ադամսը այգում հյուրերին նայելիս, ուշադրություն էր դարձրել Լուկա Բրազիին, որի դեմքի կատաղի դաժանությունը զարմացրել էր նրան։ Նա հարցրեց, թե ո՞վ է դա։ Մայքլը Քեյին հարսանիքի էր բերել, որպեսզի նա կամաց֊կամաց, առանց ծանր հարված ստանալու իմանա ճշմարտությունը իր հոր մասին։ Բայց Քեյն, ըստ երևույթին, առայժմ նրա հորը համարում էր սովորական բիզնեսմեն, թերևս ոչ այնքան խստաբարո։ Մայքլը վճռեց նրան որոշ չափով ճշմարտությունն ասել և բացատրեց, որ Լուկա Բրազին արևելյան նահանգների հանցագործ աշխարհի ամենասարսափելի մարդկանցից է։ Ասում են, որ նրա տաղանդը կայանում է այն բանում, որ կարողանում է միայնակ կատարել սպանությունը և այդպիսով վերացնելով մատնության հնարավորությունը, փաստորեն անհնարին է դարձնում հանցագործին հայտնաբերելու գործը։ Ապա, Մայքլը ավելացրեց.
— Չգիտեմ, թե այդ ամենը որքանով է ճիշտ։ Բայց գիտեմ, որ հորս հետ ինչ֊որ բարեկամություն ունի։
Նոր միայն Քեյն սկսեց ինչ֊որ բան կռահել։ Նա հարցրեց՝ ձայնի մեջ մի փոքր թերահավատությամբ․
— Դու հո չե՞ս ուզում ասել, որ այդպիսի մեկը աշխատում է քո հոր համար։
«Սատանան տանի»,— մտածեց Մայքլը և ասաց առանց այլևայլության.
― Մի տասնհինգ տարի առաջ մեկը նպատակ էր դրել տիրանալ հորս բիզնեսին՝ ձիթապտղի յուղի ներմուծմանը։ Նրան փորձեցին սպանել։ Այն ժամանակ Լուկա Բրազին զբաղվեց այդ մարդկանցով։ Պատմում են, որ նա սպանում է վեց հոգու ու դրանով վերջ դնում ձիթապտղի յուղի համար նշանավոր պատերազմին։
Մայքլը խոսում էր ժպտալով, ասես կեսկատակ։ Քեյը ցնցվեց։
― Ուզում ես ասել, որ հորդ քիչ էր մնում սպանեին գանգստերնե՞րը։
— Տասնհինգ տարի առաջ։ Դրանից հետո ամեն ինչ խաղաղ է ընթանում,― պատասխանեց Մայքլը։ Նա վախեցավ, որ շատ հեռուն է գնացել։
— Ուզում ես պարզապես վախեցնել ինձ։ Մտածել ես, որ հետդ չեմ ամուսնանա։― Քեյը ժպտաց և արմունկով հրեց նրա կողքը։― Խելացի ես, խոսք չկա։
Մայքլը Ժպտաց ի պատասխան։
— Ոչ, ուզում եմ պարզապես, որ մտածես այդ մասին։
— Մի՞թե իսկապես վեց հոգու սպանել է։
— Այդպես էին գրում լրագրերը, բայց ոչ մի ապացույց չկար։ Նրա անցյալում երևի ուրիշ պատմություններ էլ կան, որոնց մասին երբեք չեն խոսում։ Հավանաբար դա շատ սարսափելի բան է, որովհետև հայրս չի ուզում ինձ պատմել։ Մի անգամ Թոմ Հեյգընին փորձեցի մի քիչ գրգռել ու հարցրի, թե երբ պիտի ինձ բավականաչափ մեծ համարեն Լուկայի պատմությունն իմանալու համար։ Թոմն ինձ պատասխանեց․
— Երբ հարյուր տարեկան լինես։
Մայքլը գինուց կում արեց։
— Դա, հավանաբար, իրեն՝ Լուկայի նման սարսափելի պատմություն է։
Իսկապես, սատանան էլ Լուկա Բրազիին տեսնելով կվախենար։ Կարճլիկ, լայնաթիկունք, մեծագլուխ, որտեղ էլ հայտնվեր, նրա ներկայությունը վտանգի տագնապ էր հարուցում։ Նրա դեմքին գազանային դաժանության կնիքը կար։ Մուգ շագանակագույն աչքերը մեռյալ-սառն էին։ Շրթունքները միշտ պինդ սեղմված էին, ու թեև գծագրությունը դաժան չէր, շատ նեղլիկ էին՝ անկենդան, հում մսի գույնի։
Մարդասպանի նրա համբավը բոլորին սարսափեցնում էր, և Դոն Կորլեոնեին նրա գրեթե առասպելական նվիրվածությունն էլ էր բոլորին հայտնի։ Նա ինքը մեկն էր այն անկյունաքարերից, որի վրա պահվում էր Դոն Կորլեոնեի ուժն ու հզորությունը։ Դա բացառիկ անձնավորություն էր։
Լուկա Բրազին չէր վախենում ոչ ոստիկանությունից, ոչ էլ հասարակությունից, ոչ աստծուց, ոչ սատանայից, նա աշխարհում ոչ մեկից չէր վախենում և ոչ մեկին չէր սիրում։ Նա և վախի, և սիրո ու երկրպագության համար ինքն իր համար ընտրել էր Դոնին։ Դոն Կորլեոնեի ներկայությամբ սարսափելի Բրազին քարանում էր ակնածանքից։ Եվ հիմա էլ նույնը կատարվեց։ Մի կերպ իր ջերմ շնորհավորանքներն ասելով, մաղթելով, որ առաջին թոռը տղա լինի, նա Դոնին մեկնեց թղթադրամներով լիքը ծրարը երիտասարդ զույգի ամուսնական նվերը։
Հեյգընը նկատեց Դոն Կորլեոնեի մեջ կատարված փոփոխությունը։ Դոնը Բրազիին ընդունեց, ինչպես թագավորը կընդունի իրեն մեծ ծառայություն մատուցած հպատակին, առանց մտերմավարության, սակայն պատշաճ հարգանքով։ Ամեն խոսքով ու շարժումով Դոն Կորլեոնեն ցույց էր տալիս, որ Լուկա Բրազիին այստեղ գնահատում են։ Նա ոչնչով ցույց չտվեց զարմանքը, որ հարսանիքի նվերը անձամբ իրեն է տրվում։ Նա հասկանում էր։
Ծրարում, անկասկած, ավելի դրամ կլիներ, քան մյուս բոլոր ծրարներում։ Բրազին, անշուշտ, ժամեր է անցկացրել մտածելով, թե ինչ գումար նվիրի։ Նա ուզում էր ամենաշռայլը լինել, որպեսզի դրանով ցույց տա, թե մյուսներից որքան ավելի է հարգում Դոնին, և այդ պատճառով էլ ծրարը տվեց անձամբ Դոնին։ Ծրարն ընդունելով, Դոնը նույնպես գեղեցիկ խոսքերով իր շնորհակալությունը հայտնեց։ Հեյգընը նկատեց ինչպես Լուկա Բրազիի դեմքը մեղմացավ, կորցրեց իր մշտական կատաղի արտահայտությունը և հպարտության ու հաճույքի ժպիտ երևաց այդ դեմքին։ Բրազին համբուրեց Դոնի ձեռքն ու հեռացավ։ Հեյգընը խոհեմորեն ճանապարհեց նրան ժպտալով, որին ի պատասխան հաստ ու կարճլիկ մարդասպանը քաղաքավարությամբ ձգեց արնագույն շրթունքները։
Երբ դուռը նրա հետևից փակվեց, Դոնը թեթևացած հառաչեց։ Բրազին միակ մարդն էր աշխարհում, որի ներկայությամբ նա նյարդայնանում էր։ Այդ մարդը գրեթե գազանային ուժի տեր էր, և միշտ չէ, որ հնարավոր էր նրան վերահսկել։ Ստիպված պետք էր հետը վարվել մեծ զգուշությամբ, ինչպես դինամիտի հետ։ Դոնը ուսերը թոթվեց։ Հարկ եղած դեպքում, սակայն, դինամիտն էլ կարելի է պայթեցնել առանց կյանքը վտանգելու։ Դոնը հարցական նայեց Հեյգընին։
— Մնաց միայն Բոնասերա՞ն։
Հեյգընը գլխով արեց։ Դոն Կորլեոնեն հոնքերը խոժոռած մտածեց, հետո ասաց.
— Նրան ներս կանչելուց առաջ այստեղ բեր Սանտինոյին։ Թող մի քիչ սովորի, թե գործերը ոնց են արվում։
Հեյգընն այգի դուրս եկավ որոնելու Սոնի Կորլեոնեին, ընդունելության սպասող Բոնասերային ասելով, որ մի քիչ էլ պետք է սպասի։ Ապա մոտեցավ Մայքլ Կորլեոնեին և իր աղջկան.
— Սոնին աչքովդ չի՞ ընկել։
Մայքլը գլուխը բացասաբար տարուբերեց։ «Սատանան տանի,― մտածեց Հեյգընը,― մինչ Սոնին հարսնացուի ընկերուհու հետ է ընկած, կարող են անախորժություններ ծագել։ Սոնիի կինը, այդ աղջկա ծնողները․․․»։ Նա արագ քայլեց դեպի մուտքը, որով կես ժամ առաջ տուն էր մտել Սոնին։
Երբ Հեյգընը հեռացավ, Քեյ Ադամսը հարցրեց Մայքլ Կորլեոնեին.
— Սա ո՞վ է։ Դու ինձ նրան ներկայացրիր որպես քո եղբոր, բայց նա ուրիշ ազգանուն ունի և բոլորովին նման չէ իտալացու։
— Թոմը տասներկու տարեկանից մեզ հետ է ապրում,― ասազ Մայքլը։― Նրա ծնողները մահացել էին, ինքը փողոց էր ընկել անտուն-անտեր ու դեռ աչքի վարակիչ հիվանդություն էր ստացել։ Մի երեկո Սոնին նրան բերեց մեր տուն, ու նա այդպես էլ մնաց մեզ մոտ։ Գնալու տեղ չուներ։ Ապրեց մեզ մոտ մինչև ամուսնանալը։
Քեյ Ադամսը հուզվեց։
— Դա իսկապես շատ ռոմանտիկ պատմություն է,― ասաց։― Քո հայրը պետք է որ բարի սիրտ ունենա։ Որդեգրել օտար մի տղայի, երբ ինքդ մի տուն լիքը երեխաներ ունես․․․
Մայքլը չսկսեց նրան բացատրել, որ իտալական տարագիրների շրջանում չորս երեխան բնավ շատ չէր համարվում, ասաց ուղղակի.
— Թոմին չեն որդեգրել, նա պարզապես ապրում էր մեզ հետ։
— Օ՜,― բացականչեց Քեյն, ապա հարցրեց.— իսկ ինչո՞ւ չեն որդեգրել։
Մայքլը ծիծաղեց.
— Որովհետև հայրս ասում էր, որ Թոմի կողմից անպարկեշտ բան կլինի ազգանուն փոխել։ Անպարկեշտություն կլինի Թոմի ծնողների հանդեպ։
Նրանք տեսան, ինչպես Հեյգընը Սոնիին Դոնի աշխատասենյակ աարավ ապակե դռնից, ապա մատով նշան արեց Ամերիգո Բոնասերային։
― Նրանք ինչո՞ւ են այսպիսի օր գործերով անհանգստացնում հորդ,― հարցրեց Քեյը։
Մայքլը ծիծաղեց.
― Որովհետև գիտեն, որ համաձայն սովորության ոչ մի սիցիլիացի իր դստեր հարսանիքի օրը որևէ խնդրանք չի կարող մերժել։ Եվ չկա մի սիցիլիացի, որ այդպիսի հարմար առիթը ձեռքից բաց թողնի։
Լյուսի Մանչինին վարդագույն զգեստի փեշը բռնած վեր սլացավ ասնդուղքով։ Սոնի Կորլեոնեի խոշոր դիմագծերով դեմքը, գինուց բորբոքված, վախեցնում էր նրան, բայց չէ որ ամբողջ անցյալ շաբաթ ինքը քաջալերում էր նրան հենց այդպիսի վախճանի հանգելու համար։ Անցյալում, քոլեջում, ինքը երկու այդպիսի պատմություն ունեցել էր տղամարդկանց հետ, սակայն ոչինչ չէր զգացել այդ մոտիկությունից, ու տևել էին դրանք շատ կարճ, ամեն մեկը հազիվ մի շաբաթ։ Նրա երկրորդ սիրահարը գժտության պահին քրթմնջացել էր, որ նրա մոտ ինչ-որ բան այնպես չէ։ Լյուսին ամեն ինչ հասկացել էր, և քոլեջում եղած ողջ ընթացքում այլևս հրաժարվել էր որևէ տեսակցությունից։
Այս ամառ՝ մասնակցելով իր լավագույն ընկերուհու հարսանիքի պատրաստություններին, Լյուսին մի քանի պատմություններ է լսել Սոնի Կորլեոնեի մասին։ Լսել էր նաև Սոնիի կնոջ՝ Սանդրայի բաց զեղումները։ Նրա պատմածները կանայք լսում էին ծիծաղելով, իսկ Լյուսին զգում էր, որ այրվում է ցանկությունից։ Հիմա էլ սանդուղքով Սոնիի մոտ վեր սլանալով, ամբողջովին այրվում էր ցանկությունից։ Սոնին սանդղահարթակում բռնեց նրա ձեռքից ու ներս քաշեց ազատ ննջասենյակներից մեկը։ Հենց որ դուռը նրանց հետևից փակվեց, Սոնին, ծխախոտի ծանր շունչ փչելով, կպավ նրա բերնին։ Լյուսին զգաց, որ ոտքերը տակը ծալվում են...
Երբ նրանք հոգնած բարձրացան տեղից, մեկը կամացուկ բախեց դուռը և լսեցին Թոմ Հեյգընի զգույշ ձայնը.
— Սոնի, այդտե՞ղ ես։
Սոնին թեթևացած շունչ քաշեց և աչքով արեց Լյուսիին.
— Այո, Թոմ, ի՞նչ կա։
— Դոնը կարգադրել է իսկույն իր մոտ գալ։
Նրանք լսեցին Թոմի հեռացող ոտնաձայնը։ Սոնին սպասեց մի երկու րոպե, ամուր համբուրեց Լյուսիի շրթունքները և զգուշորեն դուրս եկավ սենյակից։
Լյուսին մազերը սանրեց, հագուստը կարգի բերեց, վրայի ժապավեններն ուղղեց, ապա դուրս եկավ, արագ իջավ սանդուղքով ու վազեց այգի, իր տեղը զրավելով Կոնիի կողքին, որը նեղացած բացականչեց.
— Լյուսի, ո՞ւր էիր կորել, էս ինչ է, կարծես հարբած լինես։
Շիկահեր նորափեսան գինի լցրեց Լյուսիի բաժակն ու, հասկանալով, ժպտաց։ Սակայն Լյուսիի համար միևնույն էր։ Նա վերցրեց թանձր ու մուգ գինով լցված բաժակն ու ըմպեց մինչև վերջ։ Դեռևս ամբողջ մարմնով դողում էր, աչքերով անհանգիստ որոնում էր Սոնի Կորլեոնեին։ Աշխարհում ուրիշ ոչ ոք նրան չէր հետաքրքրում։ Ապա երկիմաստ շշնջաց Կոնիի ականջին. «Եվս երկու-երեք ժամ, ու դու կիմանաս, թե դա ինչ է»։
Ամերիգո Բոնասերան Հեյգընի հետևից մտավ անկյունային սենյակ և տեսավ Դոն Կորլեոնեին հսկայական գրասեղանի առջև նստած։ Սոնի Կորլեոնեն պատուհանի մոտ կանգնած նայում էր դեպի այգի։ Դոնն այդ օրն առաջին անգամ իրեն շատ սառը պահեց։ Չգրկեց խնդրանքով եկածին, նույնիսկ ձեռք չտվեց։ Հուղարկավորող Բոնասերան հարսանիքի հրավերի համար պարտական էր իր կնոջը, որը Դոնի կնոջ լավ ընկերուհին էր, այլապես նա երբեք հրավեր չէր ստանա։ Ամերիգո Բոնասերան այն մարդկանցից էր, որոնց Դոն Կորլեոնեն մեծագույն անբարյացակամությամբ էր վերաբերվում։
Բոնասերան սկսել էր խնդիրքը հեռվից, խոսելով մտածված և զգույշ.
— Դուք ներող պետք է լինեք աղջկաս, ձեր տիկնոջ սանիկի նկատմամբ, որ բացակայում է այս հանդիսությանը։ Իր մեղքով չէ, որ չի կարողանում հարգանք մատուցել ձեր ընտանիքին։ Աղջիկս դեռ հիվանդանոցում է։― Եվ նայեց Սոնի Կորլեոնեի ու Թոմ Հեյգընի կողմը՝ ցույց տալով, որ չէր ուզենա նրանց ներկայությամբ խոսել։ Սակայն Դոնը մնաց անդրդվելի։
— Բոլորս էլ գիտենք ձեր աղջկա հետ պատահած դժբախտության մասին,― ասաց նա։― Եթե որևէ բանով կարող ենք ձեզ օգնել, ասացեք։ Վերջապես, իմ կինը նրա կնքամայրն է։ Ես երբեք չեմ մոռացել մեզ այդ հարգանքին արժանացնելու իրողությունը։― Դոնի ձայնի մեջ կշտամբանքի երանգ լսվեց։ Հուղարկավորողը երբեք նրան «Կնքահայր» չէր կոչել ընղունված կարգով։
Բոնասերան, արդեն մեռելի պես գունատ, ասաց ուղղակի.
― Կարո՞ղ եմ ձեզ հետ մենակ խոսել։
Դոն Կորլեոնեն գլուխն օրորեց։
— Ես այս մարդկանց վստահում եմ իմ կյանքը։ Նրանք երկուսն էլ իմ աջ ձեռքն են։ Չեմ կարող նրանց վիրավորել, դուրս հրավիրելով։
Հուղարկավորողը մի պահ աչքերը փակեց, հետո սկսեց խոսել։ Ձայնը միալար էր, հանգիստ, ինչպես սովորաբար մխիթարում էր ննջեցյալների հարազատներին։
— Ես աղջկաս դաստիարակում էի ամերիկյան սովորություններով։ Ես հավատում եմ Ամերիկային։ Ամերիկան օգնեց ինձ հարստանալ։ Աղջկաս ազատություն էի տվել, սակայն պաավիրելով չգցել ընտանիքի պատիվը։ Նա իրեն մի ընկեր էր գտել, ոչ իտալացի։ Հետը կինո էր գնում, ուշ էր վերադառնում։ Բայց չբերեց մեզ հետ ծանոթացնելու։ Ես այդ ամենին համակերպվում էի, և դա իմ սխալն էր, չարգելեցի նրան հանդիպել։ Երկու ամիս առաջ այդ տղան նրան տարավ զբոսնելու։ Իր մի ընկերոջ հետ, տարիքով մի քիչ մեծ։ Նրանք խմացրել էին աղջկաս և փորձել էին բռնաբարել։ Աղջիկս դիմադրել էր, պաշտպանվել, և նրանք ծեծել էին աղջկաս։ Գազանաբար։ Երբ աղջկաս հիվանդանոց տարան և գնացի նրան տեսնելու, նրա երկու աչքն էլ ծեծկված, կապտուցների մեջ էին, քիթը կոտրված էր, ծնոտը դուրս ընկած։ Բժիշկները կարեր էին դրել։ Նա սոսկալի ցավեր էր զգում, լալիս էր․ «Հայրիկ, հայրիկ, ինչո՞ւ, ինչո՞ւ ինձ այս օրը գցեցին, ինչո՞ւ»։ Ես էլ լաց եղա։
Բոնասերան չկարողացավ այլևս խոսել, նա լալիս էր, թեև ձայնը չէր մատնում նրա հուզմունքը։
Դոն Կորլեոնեն ասես ակամա կարեկցական շարժում արեց։ Բոնասերան շարունակեց, և նրա ձայնի մեջ արդեն կենդանի մարդկային տառապանք էր լսվում։
— Ինչո՞ւ էի լաց լինում։ Նա իմ աչքի լույսն էր, նվիրված ու սիրելի իմ աղջիկը։ Նա հավատում էր մարդկանց։ Նա գեղեցիկ էր։ Իսկ հիմա երբեք չի հավատա, երբեք գեղեցիկ չի լինի։
Բոնասերան ամբողջ մարմնով դողում էր։ Փոս ընկած այտերով դեմքը ծածկվել էր մուգ կարմիր բծերով։
— Ես որպես ազնիվ ամերիկացի դիմեցի ոստիկանությանը։ Երկու տղաներին բանտարկեցին և դատարան բերին։ Ապացույցներն անհերքելի էին, և նրանց մեղավոր ճանաչեցին։ Դատավորը դատապարտեց երեք տարվա բանտարկության, սակայն պայմանական։ Նույն օրր նրանց ազատեցին։ Իսկ ես հիմարացած կանգնած էի դատարանի սրահում, և այդ սրիկաները ծիծաղում էին ինձ վրա։ Այն ժամանակ ասացի կնոջս. «Արդարադատության համար Դոն Կորլեոնեի մոտ պիտի գնանք»։
Դոնը գլուխը խոնարհել էր ի նշան հարգանքի Բոնասերայի վշտի նկատմամբ, բայց խոսեց շատ սառն և վիրավորված արժանապատվությամբ լի ձայնով։
― Իսկ ինչո՞ւ ոստիկանությանը դիմեցիք։ Ինչո՞ւ հենց սկզբից ինձ մոտ չեկաք։
Բոնասերան հազիվ լսելի շշնջաց.
— Ի՞նչ եք ուզում ինձնից։ Ես կանեմ ամեն բան, ինչ ասեք, միայն թե իմ խնդիրքը կատարեք։
Դոն Կորլեոնեն խստորեն հարցրեց.
— Իսկ ի՞նչ։
Բոնասերան նայեց Հեյգընի և Սոնի Կորլեոնեի կողմը, ու գլուխը տարուբերեց։ Դոնը առանց տեղից վեր կենալու առաջ թեքվեց, և Բոնասերան, մի պահ տատանվելով, նույնպես կռացավ և շրթունքները մոտեցրեց Դոնի մազոտ ականջին։ Դոն Կորլեոնեն լսում էր լուռ, ինչպես քահանան խոստովանարանում, անշարժ և անթափանց հայացքը հեռուն հառած։ Այդ դիրքում մնացին այնքան, մինչև Բոնասերան վերջացրեց ասելիքը և հետ քաշվեց։ Դոնը խիստ նայեց նրան։ Կաս-կարմիր կտրած Բոնասերան դիմացավ նրա հայացքին։
Վերջապես Դոնը խոսեց.
― Ես այդ չեմ կարող անել, դա չափազանց է։
Բոնասերան բարձրաձայն և որոշակի ասաց.
— Ինչքան պետք է, կվճարեմ։
Հեյգընն այդ լսելով ջղային ցնցեց ուսերը, իսկ Սոնի Կորլեոնեն՝ ձեռքերը կրծքին խաչած, շրջվեց պատուհանից՝ չարախինդ քմծիծաղով և նոր միայն ուշադրություն դարձնելով, թե ինչ էր կատարվում սենյակում։
Դոն Կորլեոնեն տեղից վեր կացավ։ Նրա դեմքը առաջվա նման անթափանցելի էր, սակայն ձայնը մետաղահունչ էր, նրանից սառնություն էր փչում։
— Մենք, ես և դուք, իրար նոր չենք ճանաչում,― ասաց հուղարկավորողին։― Սակայն մինչև օրս դուք ինձնից ոչ մի անգամ ոչինչ չեք խնդրել, երբեք իմ խորհրդին չեք դիմել։ Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ ինձ մի գավաթ սուրճի կանչած լինես, թեև կինս քո միակ աղջկա կնքամայրն է։ Անկեղծ լինենք, դուք արհամարհում էիք մեր բարեկամությունը։ Վախենում էիք ինձ պարտավորված լինել։
Բոնասերան քրթմնջաց։
— Վախենում էի անախորժության մեջ ընկնել...
Դոնր ձեռքը բա րձրացրեց։
― Ո՛չ, այդպես չէ։ Քեզ թվում էր, թե Ամերիկան երկրային դրախտ է։ Գործերդ լավ էին գնում, լավ վաստակում էիր ու կարծում էիր, որ այս աշխարհը խաղաղ մի վայր է, ուր կարելի է ուզածիդ պես հանգիստ ապրել։ Դու չուզեցիր քեզ հավատարիմ, վստահելի բարեկամներով շրջապատել։ Չէ որ քեզ պահպանում էր ոստիկանությունը, գոյություն ուներ դատարան, և դու ու քեզ նմանները ապրում էիք ապահով։ Դոն Կորլեոնեն քեզ պետք չէր։ Շատ լավ։ Դա ինձ համար ցավալի էր, բայց ես սովոր չեմ իմ բարեկամությունը փաթաթել որևէ մեկի վզին, որն ինձ չի գնահատում, արհամարհանքով է ինձ վերաբերվում։― Դոնը լռեց և նայեց հուղարկավորողին՝ քաղաքավարի քմծիծաղով։― Եվ ահա հիմա գալիս ես ինձ մոտ և ասում․ «Դոն Կորլեոնե, թող արդարադատությունը քո ձեռքով կատարվի»։ Եվ խնդրում ես այդ ոչ հարգանքով։ Դու ինձ քո բարեկամությունը չես առաջարկում։ Գալիս ես իմ տուն աղջկաս հարսանիքի օրը և խնդրում ես սպանություն կատարել, ու հետո ավելացնում,― Դոն Կորլեոնեն ծաղրանքով նմանակեց Բոնասերային. «Ինչքան ուզում եք, կվճարեմ»։ Ոչ, ոչ, ես չեմ նեղանում, սակայն ասացեք, խնդրեմ, ինչով եմ ձեր այդ անհարգալից վերաբերմունքին արժանացել։
Բոնասերայի ձայնը դողում էր վախից և տառապանքից։
— Ամերիկան բարի էր եղել իմ հանդեպ։ Ես ուզում էի նրա լավ քաղաքացին լինել, ուզում էի, որ աղջիկս ամերիկուհի դառնա։
Դոնը ծափ տվեց, ողջ իր տեսքով հավանություն տալով նրա ասածին։
— Լավ է ասված, ուղղակի հիանալի է։ Ուրեմն բողոքելու բան չունես։ Դատավորը դատավճիռը կայացրել է։ Ամերիկան իր խոսքն ասել է։ Գնա հիվանդանոց աղջկադ տեսնելու, նրան ծաղիկներ և քաղցրավենիք տար։ Դա նրան կուրախացնի։ Դուք էլ հանգստացեք։ Վերջապես այնքան էլ մեծ դժբախտություն չի։ Տղաները ջահել են, մի քիչ էլ խմած են եղել, ու նրանցից մեկն էլ քաղաքական մեծ գործչի որդի է։ Ոչ, uji — ր ե լի դ իմ Ամերիդո, դու միշտ ազնիվ ես եղել։ Պետք է խոստովանեմ, որ թեև դու արհամարհել ես իմ բարեկամությունը, բայց ես միշտ հավատացել եմ քո խոսքին։ Ուրեմն խոստացիր, որ այդ միտքը գլխիցդ կհանես։ Դա ամերիկացուն վայել չէ։ Ներիր։ Մոռացիր։ Կյանքում ինչքան ասես անախորժություններ են լինում։
Այս խոսքերն ասվեցին այնպիսի դաժան հեգնանքով, այնքան հազիվ զսպված զայրույթով, որ հուղարկավորողը հուսահատությունից քարացել էր։ Սակայն, այնուամենայնիվ, իր մեջ ուժ գտավ ասելու.
― Ես քեզնից արդարադատություն եմ խնդրում։
Դոն Կորլեոնեն կտրուկ ասաց.
— Արդարադատությունն արդեն կատարվել է դատարանում։
Բոնասերան համառորեն գլուխը տարուբերեց.
— Ոչ, նրանց արդարադատությունը այն տղաների համար է, ոչ ինձ համար։
Դոնը գլխի շարժումով ցույց տվեց, որ ընդունում է այդ սահմանազատման արդարացիությունը, ապա հարցրեց.
— Իսկ ո՞րն է քեզ համար արդարադատությունը։
— Ակն ընդ ական,― պատասխանեց Բոնասերան։
— Դու ավելին ես պահանջում։ Չէ՞ որ աղջիկդ կենդանի է։
Բոնասերան դժկամությամբ ասաց.
— Թող նրանք էլ տառապեն այնպես, ինչպես իմ աղջիկը։
Դոնը սպասում էր, թե նա էլ ի՞նչ կասի։ Բոնասերան ժողովեց ողջ քաջությունն ու ասաց.
— Ինչքա՞ն պետք է վճարեմ դրա համար։
Դա հուսահատական ճիչ էր։
Դոն Կորլեոնեն մեջքը դարձրեց նրան։ Դա մերժում էր։ Սակայն Բոնասերան տեղից չշարժվեց։
Վերջապես, հառաչելով, ինչպես բարեսիրտ մարդ, որ երկար չի կարող բարկանալ մոլորյալ բարեկամի վրա, Դոն Կորլեոնեն նորից դարձավ հուղարկավորողին, որը գունատ էր՝ իրեն եկամուտ բերող դիակների նման։
— Ինչո՞ւ վախեցար հենց սկզբից ինձ մոտ գալ խնդրանքովդ,― հարցրեց համբերատար ու մեղմ։― Գնում եք դատարան և ամիսներով սպասում ձեր հերթին։ Փող եք ծախսում փաստաբանների վրա, որոնք նախօրոք գիտեն, որ այնտեղ ձեզ հիմար վիճակի մեջ են թողնելու։ Ընդունում եք դատավորի վճիռը, որը ծախու է փողոցային պոռնիկի նման։ Տարիներ շարունակ, երբ քեզ փող էր պետք լինում, դիմում էիր բանկին՝ մեծ տոկոսներ վճարելով ու մուրացկանի նման ձեռք մեկնած սպասում էիր, մինչև պարզեն ու համոզվեն, թե ի վիճակի ես բանկին փողը վերադարձնելու։― Դոնը մի րոպե դադար տվեց, ապա ձայնն ավելի խիստ հնչեց.
— Իսկ եթե գայիր ինձ մոտ, իմ քսակը միշտ քո տրամադրության տակ կլիներ։ Եթե գայիր ինձնից արդարադատություն խնդրելու, այդ սրիկան, որ խեղանդամ է դարձրել աղջկադ, այսօր դառն արցունք կթափեր։ Եթե դժբախտ մի պատահականությամբ քեզ նման ազնիվ մարդը թշնամիներ ունենար, դրանք և իմ թշնամիները կդառնային։ Դոնը ձեռքը բարձրացրեց, մատը Բոնասերայի կողմն ուղղելով։― Եվ այն ժամանակ, հավատա, նրանք կվախենային քեզնից։
Բոնասերան գլուխը կախ գցեց և ասաց խեղդված ձայնով։
— Խնդրում եմ, բարեկամս եղիր։ Համաձայն եմ։
Դոն Կորլեոնեն ձեռքը դրեց նրա ուսին։
— Լավ,― ասաց,― դու քո արդարադատությունը կստանաս։ Օրերից մի օր, իսկ գուցե այդ օրը երբեք էլ չգա, ես քեզնից պատասխան ծառայություն կխնդրեմ։ Մինչ այդ, այս արդարադատությունը համարի նվեր իմ կնոջ՝ քո դստեր կնքամոր կողմից։
Երբ դուռը փակվեց երախտապարտ հուղարկավորողի հետևից, Դոն Կորլեոնեն դարձավ Հեյգընին և ասաց.
— Այդ գործը հանձնարարիր Կլեմենցային, և ասա, որ վստահելի մարդկանց ուղարկի, որ արյան հոտն առնելով չափը չանցնեն։ Վերջապես, մենք մարդասպաններ չենք, ինչ էլ ուզում է իր հիմար գլուխը մտցնի այդ գերեզմանափորը։
Նա նկատեց, որ իր ավագ որդին, քաջ որդին պատուհանից նայում է այգում զվարճացող հյուրերին։ «Անհույս բան է»,― մտածեց Դոն Կորլեոնեն։ Եթե Սանտինոն չի ուզում փորձ ձեռք բերել, երբեք չի կարողանա ընտանիքի բիզնեսի գլուխը կանգնել, երբեք Դոն չի դառնա։ Ստիպված է ուրիշին որոնել։ Եվ շատ շտապ։ Վերջապես, ինքը հո անմահ չէ։
Այգուց սենյակ խուժեց խմբակային հիացական ոռնոց։ Երեքն էլ լարվեցին։ Սոնի Կորլեոնեն մոտեցավ պատուհանին։ Այն, ինչ տեսավ, նրան ստիպեց դեպի դուռը նետվել՝ երջանիկ ժպիտը դեմքին։
— Ջոնին է, համենայն դեպս եկավ հարսանիքին։ Ձեզ ի՞նչ էի ասում։
Հեյգընը մոտեցավ պատուհանին։
— Իսկապես էլ ձեր սանիկն է,― ասաց Դոնին։― Բերե՞մ ձեզ մոտ։
— Ոչ,― ասաց Դոնը,― թող մարդիկ ուրախանան նրա ներկայությամբ։ Թող գա, երբ ինքը կուզի։― նա ժպտաց Հեյգընին։― Տեսնո՞ւմ ես, նա լավ սանիկ է։
Հեյգընը թեթևակի խանդ զգաց։ Նա չոր ասաց.
— Երկու տարի այստեղ չի եկել։ Հավանաբար, անհաջողության մեջ է և ձեր օգնության կարիքն ունի։
— Իսկ ո՞ւմ մոտ պիտի գնա, եթե ոչ կնքահոր։
Ջոնի Ֆոնթեյնին առաջինը Կոնի Կորլեոնեն տեսավ այգի մտնելիս։ Նորահարսին վայել զսպվածությունը մոռանալով, նա բղավեց «Ջոնի» ու նետվեց նրա գիրկը։ Ջոնին ամուր սեղմեց նրան գրկում ու համբուրեց շրթունքները, և մի ձեռքով նրան գրկած մնաց այղպես մինչև մյուսները վազելով մոտեցան։ Բոլորը նրա հին բարեկամներն էին, որոնց հետ մեծացել էր Վեսթ֊Սայգյան փողոցներում, Կոնին նրան քարշ տվեց ամուսնու մոտ։ Ջոնին զարմանքով նկատեց, որ շիկահեր երիտասարդը մի քիչ տրտմած է, որ իր հայտնվելով ինքը դադարել է օրվա գլխավոր հերոսը լինելուց։ Եվ Ջոնին ըստ սովորության գործի դրեց ողջ հմաքը. երկար սեղմում էր նրա ձեռքը, խմեց նրա կենացը։
Նվագախմբի նստած տեղից լսվեց ծանոթ մի ձայն.
— Հը, Ջոնի, մի հատ չերգե՞նք։
Ջոնին շրջվեց և տեսավ Նինո Վալենտիին, որ ժպտում էր նրան։ Ջոնի Ֆոնթեյնը թռավ նվագախմբի բեմահարթակ և գրկեց Նինոյին։ Մի ժամանակ նրանք անբաժան էին, միասին երգում էին, միասին ման գալիս աղջիկների հետ, մինչև որ Ջոնին սկսեց երգել ռադիոյում և հայտնի դարձավ։ Իսկ երբ տեղավորվեց Հոլիվուդում ու սկսեց նկարահանվել, մի երկու անգամ զանգահարեց Նինոյին և խոստացավ, որ կհաջողացնի նրան որևէ ակումբում հանդես գալ։ Սակայն խոստումը չկատարեց։ Հիմա տեսնելով Նինոյի ուրախ, հարբած քմծիծաղը, Ջոնին դարձյալ նրա հանդեպ նախկին մտերմությունն զգաց։ Նինոն սկսեց։
Նինոն արդեն մատները տարել էր ման գոլին ի լար երին։ Ջոնի Ֆոնթեյնը կանգնել էր կողքին, ձեռքը նրա ուսին դրած։
— Հարսնացուի համար,― ասաց նա և ոտքով տակտը խփելով սկսեց սիցիլիական մի անպարկեշտ սիրերգ։ Նինոն նրա երգն ուղեկցում էր համապատասխան շարժումներով։ Նորահարսը հպարտությունից շիկնել էր։ Հյուրերը հիացմունքից ոռնում էին, ոտները տակտով դոփում և գոռում էին երկիմաստ տողը, որով ավարտվում էր յուրաքանչյուր քառյակ։ Երբ երգն ավարտվեց, հյուրերը չդադարեցին ծափահարել, մինչև որ Ջոնին նորից երգեց։
Նրանք հպարտանում էին նրանով։ Նա իրենցից էր, և դարձել էր նշանավոր կինոաստղ, քնում էր աշխարհի ամենատենչալի կանանց հետ։ Եվ չնայած որան, պատշաճ հարգանք էր ցուցաբերել իր Կնքահոր նկատմամբ, երեք հազար մղոն էր կտրել հարսանիքին մասնակցելու համար։ Նա առաջվա նման սիրում էր Նինո Վալենտիի նման իր հին բարեկամներին։ Ներկաներից շատերը գիտեին, որ երեխա ժամանագ Ջոնին և Նինոն երգում էին միասին, և ոչ ոք չէր մտածում, թե մեծանալով Ջոնի Ֆոնթեյնը պիտի տիրի հիսուն միլիոն կանանց սրտերին։
Ջոնին ցած թռավ բեմահաբթակից և, Կոնիին գրկելով, բարձրացրեց ու կանգնեցրել հարթակին իր և Նինոյի միջև։ Ջոնին և Նինոն երեսներն իրար դարձրին։ Դա նրանց երգելու ձևն էր․ զվարճալի մրցակցություն ձայների, որ թրերի նման խաչաձևվում էին ղողանջելով և վեր ձգվելով։ Ջոնին նրբակիրթ սիրալիրությամբ հնարավորություն տվեց Նինոյին, որ սկսի և ամբողջ ուժով ավարտի վերջին քառյակը, մինչդեռ իր ձայնը կամաց-կամաց իջնում էր և ի վերջո մարեց։ Բոլորը կատաղի ծափահարում էին, և բեմահարթակին երեքով գրկախառնվեցին։ Հյուրերն սկսեցին խնդրել, որ էլի երգեն։
Դոն Կորլեոնեն միայն, որ այդ ամբողջ ժամանակ կանգնած էր կողմնային դռան մոտ, ինչ֊որ բան զգաց։ Ուրախ և բարեսրտորեն, ջանալով չվիրավորել հյուրերին, նա բացականչեց․
— Իմ սանիկը եկել է և ոչ ոք չի մտածում նրան մի բան տա կոկորդը թրջելու։
Նույն պահին տասնյակ գավաթներ մեկնվեցին Ջոնի Ֆոնթեյնին։ Նա ամեն մեկից մի կում արեց ու նետվեց Կնքահորը գրկելու։ Նրան սեղմվելով, ինչ֊որ բան շշնջաց ականջին, և Դոն Կորլեոնեն նրան տուն տարավ։
Թոմ Հեյգընը ձեռքը մեկնեց Ջոնիին, և նրանք իրար ձեռք սեղմեցին։ Ջոնին հարցրեց,
— Ինչպե՞ս ես, Թոմ,— բայց ոչ այն ջերմ ձայնով, որ նրա գլխավոր հմայքն էր շրջապատի համար։
Հեյգընը մի քիչ վիրավորվեց Ջոնիի սառնությունից, բայց միայն ուսերը թոթվեց։ Ի վերջո դա Դոնի մոտ իր ունեցած դերի անխուսափելի հետևանքներից մեկն էր։
Ջոնի Ֆոնթեյնն ասաց Դոնին․
— Երբ հարսանիքի հրավերն ստացա, ասացի ինքս ինձ, իմ Կնքահայրն այլևս չի բարկանում ինձ վրա։ Ես մի հինգ անգամ փորձել եմ ձեզ զանգ տալ կնոջիցս բաժանվելուց հետո, բայց ամեն անգամ Թոմն ասել է, որ տանը չեք, կամ զբաղված եք, և ես հասկացա, որ բարկացած եք ինձ վրա։
Դոն Կորլեոնեն գավաթներն էր լցնում սաթագույն ըմպելիքը։
— Դա անցած-գնացած բան է։ Հիմա ինչո՞վ կարող ես քեզ օգտակար լինել։ Թե այնքան նշանավոր ես ու հարուստ, որ չեմ կարող քեզ օգնել։
Ջոնին կուլ տվեց այրող սաթագույն հեղուկը, և նորից մոտեցրեց դատարկ բաժակը։ Նա աշխատում էր պատասխանել որքան կարելի է անհոգ տեսքով։
— Ես հարուստ չեմ, Կնքահայր։ Ես ցած եմ գլորվում։ Դուք ճիշտ էիք, կնոջից ու երեխաներիցս չպիտի բաժանվեի այդ պոռնիկի պատճառով, որի հետ ամուսնացա։ Տեղին էիք ինձ վրա բարկացել։
― Ես անհանգստանում էի քեզ համար, ուրիշ ոչինչ։ Չէ՞ որ իմ սանիկն ես...
― Խենթանում էի այդ անզգամի համար։ Հոլիվուդի առաջին աստղն է։ Ու դեմքն էլ հրեշտակի դեմք։ Իսկ գիտե՞ք ինչ է անում նկարահանումներից հետո։ Եթե գրիմ անողը գրիմը լավ է արել, պառկում է նրա հետ, եթե օպերատորը հաջող է նկարահանել, նրան իր զարդասենյակ է կանչում ու պառկում է հետը։ Եվ ընդհանրապես այդ բաներն անում է պատահածի հետ։ Իր մարմինն օգտագործում է այնպես, ինչպես մարդ գրպանի մանր դրամը կօգտագործի։ Պոռնիկ է, գրողի փայ դառնա։
— Ընտանիքդ ինչպե՞ս է ապրում,― կտրուկ ընդհատեց նրան Դոն Կորլեոնեն։
Ջոնին հառաչեց.
— Նրանց ապահովել եմ։ Բաժանվելուց հետո տվեցի նրանց դատարանի վճռածից ավելին։ Ամեն շաբաթ գնում եմ նրանց մոտ և կարոտում եմ նրանց։ Երբեմն ինձ թվում է, թե արդեն խելագարվում եմ։― Նա մի բաժակ էլ խմեց։― Երկրորդ կինս ծիծաղում է ինձ վրա։ Չի հասկանում, թե ինչու եմ խանդում։ Ինձ հնաոճ խենթ է անվանում, ծիծաղում է երգելուս վրա։ Մեկնելուցս առաջ նրան մի լավ ծեծեցի, միայն դեմքը խնայեցի, որովհետև հիմա նկարահանվում է, իսկ նա շարունակ ծիծաղում էր վրաս։― Նա նորից սիգարետ ծխեց։― Ահա այդպես, Կնքահայր, այդպես են գործերս, ու կյանքն ինձ համար անիմաստ է դարձել։
— Դրանք այնպիսի անախորժություններ են, որ ես չեմ կարող քեզ օգնել։― Դոնը մի պահ լռեց, հետո ասաց։― Իսկ ի՞նչ է պատահել ձայնիդ։
Մի րոպեում ողջ անսպառ հմայքը, ողջ աշխուժությունը չքացան Ջոնի Ֆոնթեյնի դեմքից։ Նա անճանաչելիորեն փոխվեց, ասաց կոտրված ձայնով.
— Կնքահայր, այլևս չեմ կարողանում երգել։ Ինչ-որ բան է պատահել ձայնիս։ Բժիշկները չեն հասկանում, թե ինչ։
Հեյգընն ու Դոնը զարմանքով նայեցին Ջոնիին։ Ինչ-ինչ, բայց փոքրոգի նա երբեք չէր եղել։ Ջոնին շարունակեց.
— Իմ երկու կինոնկարները մեծ եկամուտ բերեցին, ես կինոաստղ դարձա։ Իսկ հիմա ինձ դուրս են շպրտել։ Ստուդիայի տնօրենը ինձ միշտ էլ ատում էր, և հիմա դուրս գցեց։
— Այդ մարդն ինչո՞ւ է քեզ այդպես ատում,― խստորեն հարցրեց Դոնը՝ Ջոնիի դիմաց կանգնելով։
— Ես երբեմն երգում էի լիբերալ կազմակերպությունների հավաքներում. հիշում ե՞ք, դա միշտ ձեզ դուր չէր գալիս։ Ահա Ջեք Ուոլցին էլ այդ դուր չէր գալիս, նա ինձ միշտ կոմունիստ էր անվանում, բայց ոչինչ չէր կարողանում անել։ Հետո ես մի աղջիկ ձեռք գցեցի, որին նա էր աչք դրել։ Դե ես այդ աղջկա հետ մի գիշեր անցկացրի, բայց դա սկսեց խենթանալ ինձ համար; Ի՞նչ անեի։ Այդ ժամանակ էլ կնիկս, այդ պոռնիկը, որօշել էր ինձ թողնել... Ու այս բոլորին էլ գումարած, էլ չեմ կարողանում երգել, Կնքահայր, ի՞նչ անեմ, հիմա ի՞նչ անեմ ես։
Դոն Կորլեոնեի դեմքը սառնություն էր արտահայտում, և ոչ մի կարեկցանք։ Նա արհամարհանքով ասաց.
— Նախ և առաջ քեզ տղամարդու նման պահիր։― Եվ զայրույթից դիմագծերն աղավաղվեցին։ Պահի՛ր քեզ տղամարդու նման,― բղավեց հանկարծ։
Սեղանի վրայից կռանալով, նա կատաղած, բայց և սիրով քաշեց Ջոնիի մազերից։
— Քրիստոսը վկա, ախր էս ո՞նց պատահեց, որ այսքան տարի իմ կողքին ապրելուց հետո դու էս տեսակ ողորմելի դարձար։ Հոլիվոլդյան ցոփակյաց, որ գութ շարժելով օգնություն է խնդրում։ Ու ոռնում է կնկա պես. «Ի՞նչ անեմ, ես ի՞նչ անեմ»։
Դոնի ասածն այնքան անսպասելի էր և այնքան նման, որ Հեյգընն ու Ջոնին ծիծաղից թուլացան։ Դոն Կորլեոնեն գոհ մնաց։ Մի պահ մտածեց, թե ինչքան է իսկապես սիրում իր սանիկին, ու թե ինչպես կպատասխանեին նման խոսքածեծին իր հարազատ որդիները։ Սանտինոն կնեղանար ու հետո երկար ժամանակ անկարգություններ կաներ։ Ֆրեդոն սարսափելի կվախենար։ Մայքլը կպատասխաներ սառը ժպիտով, լուռ կհեռանար տնից և մի քանի ամիս չէր վերադառնա։ Իսկ Ջոնին, է՜հ, ինչ լավ տղա է։ Ջոնին ուրախ ծիծաղեց և արդեն հավաքեց իրեն, շատ լավ հասկանալով, թե ինչ է ուզում Կնքահայրը։
Դոնը շարունակեց.
— Դու կին ես խլում քո գործատիրոջից, վնաս ես տալիս քեզնից ուժեղ մարդու ու բողոքում ես, որ նա քեզ չի ուզում օգնել։ Դա անմտություն է։ Ընտանիքդ թողել ես, երեխաներիդ զրկել ես հորից, ամուսնացել ես մի պոռնիկի հետ ու հիմա գանգատվում ես, որ ընտանիքդ չի ուզում քեզ գրկաբաց հետ ընդունել։ Դու չես համարձակվում էդ պոռնիկիդ երեսին հասցնել, որովհետև նա, ո՜նց կլինի, նկարահանվում է կինոյում, իսկ հետո բողոքում ես, որ ծիծաղում է վրադ։ Դու ապրել ես հիմարի նման և հիմար վիճակի ես հասել։
Դոն Կորլեոնեն մի պահ դադար տվեց և ապա ասաց.
— Ուզո՞ւմ ես, գոնե այս անգամ իմ խորհուրդը լսել։
Ջոնի Ֆոնթեյնն ուսերը թոթվեց.
— Չեմ կարող նորից միանալ նախկին կնոջս՝ Ջինայի հետ, համենայն դեպս, նրա դրած պայմանով։ Ես մոլեխաղեր եմ սիրում, խմում եմ, լինում եմ զուտ տղամարդկային հավաքույթներում։ Միշտ ետևիցս քարշ են գալիս գեղեցիկ լրբեր, և ես չեմ կարողանում նրանցից հրաժարվել։ Իսկ երբ այդ բաներից հետո վերադառնում էի Ջինայի մոտ, ինձ նողկալի անասուն էի զգում։ Աստված իմ, ես ուղղակի ուժ չունեմ նորից այդ ամենին դիմանալու։
Դոնի համբերությունը հատնելու վրա էր.
― Ես քեզ չեմ առաջարկում նորից ամուսնանալ։ Արա, ինչպես ուզում ես։ Լավ է, որ ուզում ես աղջիկներիդ հայրություն անել։ Տղամարդը եթե հայրություն չանի, երբեք իսկական տղամարդ չի դառնա։ Բայց դու կարող ես պահանջել, որ նրանց մայրն ընդունի քո պայմանները։ Որտե՞ղ է ասված, որ դու չես կարող նրանց հետ նույն հարկի տակ ապրել։ Որտե՞ղ է ասված, որ չես կարող ապրել այնպես, ինչպես ինքդ ես ուզում։
Ջոնի Ֆոնթեյնը ծիծաղեց։
― Կնքահայր, բոլոր կանայք չէ, որ առաջվա իտալուհի կանանց նման են։ Ջինան դրան չի համաձայնի։
Դոնը խոսքը շարունակեց, արդեն խայթելով.
— Նրա համար, որ քեզ լակոտի պես ես պահում։ Մեկին դատարանի վճռածից ավելի ես փող տալիս։ Մյուս կնկադ ոնց որ պետք է ջարդ չես տվել, թե երեսը չփչացնես, նկարահանվում է։ Դու ենթարկվում ես կանանց, իսկ նրանք կյանքից ի՞նչ են հասկանում, թեև էն աշխարհում դրանք սուրբ են դառնալու, իսկ մենք դժոխքի ճիրանները կընկնենք։ Եվ հետո, այս բոլոր տարիներին ես հետևում էի քեզ,― Դոնի ձայնը լրջացավ։― Դու լավ սանիկ ես եղել, միշտ հարգ ու պատվով ինձ վերաբերվել։ Իսկ ի՞նչ կասես հին բարեկամներիդ համար։ Սկսել ես բարեկամներիդ շուտ֊շուտ փոխել։ Հիշո՞ւմ ես այն իտալացի տղային, նա մեկ֊մեկ քեզ հետ նկարահանվում էր զվարճալի դերերում, բայց մի անգամ ինչ-որ անհաջողություն ունեցավ, ու այլևս նրա հետ չես հանդիպում։ Դե՜ դու նշանավոր մարդ ես։ Կամ մյուսը, քո հավատարիմ հին ընկերը, միասին դպրոց էիք վազ տալիս, միասին երգում էիք։ Նինոն։ Հիմա նա շատ է խմում, որովհետև հաջողության չի հասել, բայց երբեք չի տրտնջում։ Բեռնատար մեքենայով մանրախիճ է տեղափոխում, դա ծանր աշխատանք է, և ուիկենդներին ինչ֊որ տեղ երգում է մի քանի դոլարով։ Ու երբեք քո մասին մի վատ խոսք ասած չկա։ Չե՞ս կարող նրան մի քիչ օգնել։ Ի՞նչ կա որ։ Նա շատ լավ է երգում։
Ջոնի Ֆոնթեյնը համբերությամբ և խոնարհ պատասխանեց.
— Կնքահայր, նա բավականաչափ տաղանդավոր չէ։ Վատ չի երգում, բայց այդքանը բավական չէ։
Դոն Կորլեոնեն կոպերն իջեցրեց, այնպես որ աչքերը թվում էին փակ։
— Գիտե՞ս ինչ, սանիկս, բանից դուրս է գալիս քո տաղանդն էլ բավարար չէ։ Ուզո՞ւմ ես քեզ էլ տեղավորեմ, Նինոյի հետ մանրախիճ կտեղափոխես։
Ջոնին չպատասխանեց, և Դոնը շարունակեց.
— Կյանքում ամենակարևորը բարեկամությունն է։ Բարեկամությունը տաղանդից վեր է։ Այն ուզածդ կառավարությունից էլ բարձր է։ Դա գրեթե նույնն է, ինչ ընտանիքը։ Երբեք այդ չմոռանաս։ Եթե կողքիդ բարեկամներ ունենայիր, հիմա ստիպված չէիր լինի ինձ դիմել։ Իսկ հիմա ասա տեսնեմ, թե ինչո՞ւ չես կարող երգել։ Այգում լավ էիր երգում։ Նինոյի նման լավ։
Հեյգընն ու Ջոնին ժպտացին այդ թեթև խայթոցը լսելով։ Հիմա Ջոնիի հերթն էր մի փոքր զիջողամտությամբ խոսելու։
— Ձայնս թուլացել է։ Մեկ-երկու երգ երգում եմ, հետո ձայնս կտրվում է մի քանի ժամով, նույնիսկ մի քանի օրով։ Փորձերը, ձայնագրությունները մինչև վերջ չեմ կարողանում հասցնել։ Ձայնս շատ է թուլացել, կոկորդիս ինչ֊որ բան է եղել։
— Այսպես, ուրեմն․ անախորժությունների մեջ ես կանանց հետ։ Ձայնդ թուլացել է։ Հիմա ասա, ի՞նչ պատմություն է քո այդ մեծավորի, Հոլիվուդի այդ pezzonovante-ի հետ, որտե՞ղ և ինչպե՞ս չի թողնում աշխատես։― Դոնը խոսքից անցավ գործի։
— Նա իսկապես մեծավոր է,― ասաց Ջոնին։― Կինոստուդիայի տերն է և պրեզիդենտի խորհրդականը ռազմական կինոպրոպագանդայի գծով։ Մի ամիս առաջ իրավունք է գնել նկարահանելու տարվա ամենաաղմուկ հանած վեպը, բեստսելերը։ Գլխավոր հերոսն այնտեղ ճիշտ ինձ նման է։ Խաղալու կարիք չէի էլ ունենա, նույնիսկ երգել պետք չէր։ Պարզապես պետք է լինեի, ինչպես ինքս կամ։ Այդ դերակատարման համար կարող էի Ակադեմիայի մրցանակ ստանալ։ Դա հենց իմ դերն է, ես ստեղծված եմ այդ դերի համար և կարող էի նորից հռչակ վայելել։ Արդեն որպես դերասան։ Իսկ սրիկա Ջեք Ուոլցն ինձ հետ հաշիվ է մաքրում և այդ դերն ինձ չի տալիս։ Ես առաջարկեցի չնչին վարձատրությամբ, նվազագույնով, գրեթե ձրի խաղալ, բայց, միևնույն է, նա չի համաձայնվում։ Ասել է, որ եթե գնամ ու ստուդիայում բոլորի ներկայությամբ իր քամակը համբուրեմ, թերևս այդ դեպքում մտածի՝ տալ թե՞ չտալ։
Դոն Կորլեոնեն գլխի շարժումով մի կողմ նետեց ողջ այդ հուզական անհեթեթությունը։ Խելացի մարդիկ միշտ ելք կգտնեն գործնական դժվարություններից։ Նա ձեռքը թփթփացրեց սանիկի ուսին։
— Դու, երևում է, հուսահատվել ես։ Կարծում ես ոչ մեկի պետքը չես։ Նիհարել ես։ Շատ ես խմում։ Վատ ես քնում և քնաբեր ես օգտագործում, այո՞։― Նա դժգոհ գլուխը տարուբերեց։
— Ուզում եմ, որ ենթարկվես իմ կարգադրություններին։ Պիտի մարդավարի ուտես և հանգստանաս։ Ուզում եմ, որ մնաս ինձ մոտ։ Ինձ միշտ հաճելի է քո ընկերակցությունը, իսկ դու էլ գուցե որոշ բաներ սովորես քո Կնքահորից, որ պետք կգա քեզ այդ Հոլիվուդում։ Ոչ մի երգել, ոչ մի խմել, ոչ մի կին։ Մի ամիս հետո կվերադառնաս քո Հոլիվուդ և այդ մեծավորդ, այդ pezzonovate-ն կտա քեզ քո ուզած աշխատանքը։ Եղա՞վ։
Ջոնի Ֆոնթեյնի համար դժվար էր հավատալ, որ Դոնի հզորությունը այդքան հեռուն է գնում։ Թեև դեռ այնպիսի դեպք չէր եղել, որ Դոնը մի բան խոստանա և չկատարի։
— Բայց այդ մարդը Էդգար Հուվերի մոտ բարեկամն է,― ասաց Ջոնին։― Դուք նրան ոչինչ չեք կարող անել։
— Նա գործարար մարդ է,― խուսափողաբար ասաց Դոնը։― Ես նրան այնպիսի առաջարկ կանեմ, որ նա չի կարողանա մերժել։
— Շատ ուշ է,― ասաց Ջոնին։― Բոլոր պայմանագրերն արդեն ստորագրված են, մի շաբաթից սկսվում են նկարահանումները։ Դա ուղղակի անհնարին է։
Դոն Կորլեոնեն ասաց.
— Դու գնա այգի, բարեկամներդ քեզ են սպասում։ Դա թող ինձ,― և Ջոնիին դուրս հրեց սենյակից։
Հեյգընը նստեց սեղանի մոտ և ինչ-որ նշումներ արեց։ Դոնը հառաչեց և հարցրեց.
— Ուրիշ հարց մնա՞ց։
— Սոլոցոքի հետ հանդիպումն այլևս չի կարելի հետաձգել։ Հարկ կլինի այս շաբաթվա մեջ նրան ընդունել։
Դոնը ուսերը թոթվեց։
― Հարսանիքն արդեն եղավ, հիմա կարող ես նշանակել, երբ ուզում ես․․․
Այդ պատասխանից Հեյգընը երկու բան հասկացավ։ Ամենակարևորը, որ Վիրջիլ Սոլոցոյին բացասական պատասխան էր տրվելու։ Եվ երկրորդ, քանի որ Դոնը մինչև հարսանիքը չէր ուզում պատասխանել, ուրեմն ենթադրում է, որ այդ պատասխանից հետո կարող է անախորժություններ ունենալ։
— Գուցե Կլեմենցային ասեմ իր տղաներից մի քանիսին ուղարկի այստեղ, տո՞ւն,― զգուշորեն հարցրեց Հեյգընը։
Դոնը մի տեսակ անհամբեր խոժոռվեց։
— Ինչո՞ւ։ Ես նրան մինչև հարսանիքը պատասխան չտվեցի, որովհետև այդպիսի նշանավոր օրը ոչինչ չպետք է մթագնի, մի փոքր ստվեր անգամ։ Եվ հետո ուզում էի նախապես իմանալ, թե նա ինչ է ասելու։ Հիմա մենք դա գիտենք։ Այն, ինչ նա առաջարկում է մեզ, խայտառակություն է՝ infamita, իսկական խայտառակություն։
— Ուրեմն նրան մերժելո՞ւ եք։
Դոնը գլխով արեց։ Հեյգընը շարունակեց.
— Կարծում եմ դա պետք է քննարկել ամբողջ ընտանիքով, հետո միայն պատասխանել։
— Այդպե՞ս ես կարծում։ Լավ, կքննարկենք, երբ դու վերադառնաս Կալիֆոռնիայից։ Ուզում եմ, որ հենց վաղը թռնես այնտեղ և կարգավորես Ջոնիի գործը այդ տիպի, այդ pezznovante֊ի հետ։ Սոլոցոյին ասա, որ իր հետ կհանդիպես Կալիֆոռնիայից քո վերադառնալուց հետո։ Ուրիշ ի՞նչ կա։
Հեյգընն ասաց միանգամայն պաշտոնական.
— Զանգել են հիվանդանոցից։ Consigliori Աբանդանդոն մահամերձ է, մինչև առավոտ չի ապրի։ Ընտանիքն զգուշացված է, սպասում են հիվանդանոցում։
Հեյգընն, այն ժամանակից, ինչ քաղցկեղը հիվանդանոցային մահճակալին էր գամ ել Ջենքո Աբանդանդոյին, Consigliori-ի պաշտոն էր վարում։ Եվ հիմա սպասում էր, որ Դոնն այդ պաշտոնը իրեն պիտի հանձնի մշտապես։ Ընտանիքի մյուս անդամները դեմ էին դրան։ Ըստ ավանդույթի այդպիսի բարձր պաշտոն կարող էր վարել միայն ծագումով իտալացին։ Նույնիսկ նրա ժամանակավոր նշանակմանը շատերը հավանություն չտվեցին։ Բացի այդ, նա ընդամենը երեսունհինգ տարեկան էր, և մեծամասնությունը գտնում էր, որ չափազանց երիտասարդ է Consigliori֊ին անհրաժեշտ փորձ և հնարամտություն ունենալու համար։
Սակայն Դոնը ոչինչ չասաց Հեյգընին։ Նա հարցրեց.
— Աղջիկս ե՞րբ է ամուսնու հետ մեկնում։
Հեյգընը նայեց ժամացույցին.
― Մի քանի րոպեից հարսանիքի կարկանդակը կկտրեն, և մեկուկես ժամից նրանք կմեկնեն։― Հետո ինչ֊որ բան հիշեց։— Հա, ձեր փեսայի խնդիրը. նրան որևէ պատասխանատու բան տրվելո՞ւ է Ընտանիքում։
Դոնը պատասխանեց անսպասելի խիստ.
— Երբեք,― և ձեռքը սեղանին սեղմելով, կրկնեց,― երբեք։ Նրա համար մի բան գտի, որ կարողանա ապրելու փող վաստակել։ Բայց ոչ մի դեպքում հաղորդակից մի դարձնի Ընտանիքի գործերին։ Դա ասա և մյուսներին. Սոնիին, Ֆրեդոյին, Կլեմենցային...— Դոնը լռեց։― Հայտնեք որդիներիս, երեքին էլ, որ ինձ հետ պիտի գան հիվանդանոց՝ խեղճ Ջենքոյին տեսության։ Ուզում եմ հարգանքի վերջին տուրքը նրան մատուցեն։ Ֆրեդոյին ասա, որ մեծ մեքենան հանի և Ջոնիին խնդրի, թող ինձ անձնական սիրալիրություն անի և գա մեզ հետ։― Նա կանգ առավ, տեսնելով, որ Հեյգընը հարցական նայում է իրեն։― Ուզում եմ դու այս երեկո Կալիֆոռնիա մեկնես։ Դեռ ժամանակ կունենաս Ջենքոյին այցելելու։ Բայց մինչև հիվանդանոցից իմ վերադառնալը չմեկնես։ Քեզ հետ խոսելիք ունեմ։ Հասկացա՞ր։
― Հասկացա,— ասաց Հեյգընը։― Ֆրեդոն ե՞րբ պիտի ավտոմեքենան դուրս բերի։
— Հենց հյուրերը ցրվեն։
— Զանգեց սենատորը, ներողություն էր խնդրում, որ չի կարողացել անձամբ գալ, ասաց, որ դուք կհասկանաք։ Հավանաբար նկատի ուներ ՀՖԳ֊ի այն երկու տիպերին, որ կանգնել էին տան մոտ ու գրի էին առնում բոլոր մեքենաների համարները։ Իր նվերը ուղարկել է վստահելի մարդու հետ։
Դոնը գլխով արեց։ Ոչ մի անհրաժեշտություն չկար ասելու, որ ինքն էր սենատորին խորհուրդ տվել չգալ։
— Լա՞վ նվեր է։
Հեյգընի դեմքին խոր հավանություն երևաց, և այդ զուտ իտալական արտահայտությունը զարմանալիորեն չէր համապատասխանում նրա գերմանա-իռլանդական դիմագծերին։
— Հին արծաթ է, շատ թանկարժեք։ Եթե ուզենան վաճառել, հազարից պակաս չի արժենա։ Սենատորը շատ ջանք թափած կլինի մինչև գտել է իր ուզածը։ Նրա կարգի մարդկանց համար դա ավելի կարևոր է, քան գինը։
Դոն Կորլեոնեն լսում էր նրան, չթաքցնելով գոհունակությունը, որ սենատորի նման մեծ մարդը այդպիսի հարգանք է դրսևորել նրա հանդեպ։ Սենատորն էլ, Լուկա Բրազիի նման, այն անկյունաքարերից էր, որոնց վրա խարսխված էր Դոնի հզորությունը, և նա էլ մյուսների նման նվերով հաստատել էր հավատարմությունը։
Երբ Ջոնի Ֆոնթեյնը հայտնվեց այգում, Քեյ Ադամսն անմիջապես ճանաչեց նրան և զարմացած մնաց։
— Դու ինձ երբեք չես ասել, որ ծանոթ եք Ջոնի Ֆոնթեյնի հետ,― ասաց նա։― Հիմա կարող ես վստահ լինել, որ կամուսնանամ քեզ հետ։
— Ուզո՞ւմ ես, ծանոթացնեմ քեզ,― ասաց Մայքլը։
— Ոչ հիմա,― ասաց Քեյը հառաչելով։― Երեք տարի սիրահարված էի նրան։ Նրա ամեն համերգին գալիս էի Նյու Յորք և ամեն անգամ վերադառնում էի ձայնս խռպոտած։ Աննման էր երգում։
— Սպասիր, դեռ կծանոթանաս,― ասաց Մայքլը։
Երկրորդ երգից հետո, երբ Ջոնին տուն մտավ Դոն Կորլեոնեի հետևից, Քեյը մի քիչ ծաղրանքով դարձավ Մայքլին.
— Միայն չասես, թե Ջոնի Ֆոնթեյնի նման նշանավոր մարդը նույնպես եկել է ինչ որ բան խնդրելու քո հորից։
— Ջոնին հորս սանիկն է,― ասաց Մայքլը,— և եթե հայրս չլիներ, նա կարող է և այդպես նշանավոր չդառնար։
Քեյ Ադամսի դեմքը հիացմունքից փայլեց.
— Երևում է մի հետաքրքիր պատմություն էլ պիտի լսեմ։
Մայքլը գլուխն օրորեց.
― Դա քեզ չեմ կարող պատմել,― ասաց։
— Վստահիր ինձ, խնդրում եմ։
Եվ Մայքլը պատմեց։ Պատմեց, թեև այն ամենևին զվարճալի չէր համարում։ Ամենևին չէր հպարտանում այդ պատմությամբ։ Չփորձելով որևէ բացատրություն տալ, ասաց միայն, որ ութ տարի առաջ իր հայրը դեռ տաքարյուն էր և քանի որ խնդիրը վերաբերում էր իր սանիկին, սեփական պատվի հարցը համարեց այդ գործի կարգավորումը։
Պատմությունը կարելի էր ասել երկու խոսքով։ Ութ տարի առաջ Ջոնին անասելի հաջողությամբ հանդես էր գալիս հանրահայտ մի նվագախմբի հետ։ Շուտով դարձավ սիրելի ռադիոլսողների համար։ Դժբախտաբար, նվագախմբի ղեկավարը, բավական հայտնի Լես Հելլին, Ջոնիի ձեռները կապել էր հինգ տարվա ստրկական պայմանագրով։ Դա սովորական բան էր, այդպես էին վարվում սկսնակների հետ։ Եվ Լես Հելլին կարող էր Ջոնիին օգտագործել ու փողերը իր գրպանը լցնել։
Դոն Կորլեոնեն անձամբ նրա հետ բանակցությունների մեջ մտավ։ Նա աոաջարկեց, որ Հելլին քսան հազար դոլարով Ջոնիին ազատի այդ պայմանագրից, Հելլին համաձայնվեց պայմանով, որ Ջոնիի վաստակի հիսուն տոկոսը իրեն պահի։ Դա Դոն Կորլեոնեին զվարճացրեց։ Նա անմիջապես կիսով չափ կրճատեց առաջարկված գումարը։ Նվագախմբի ղեկավարը, ըստ երևույթին բոլորովին անտեղյակ նման գործերից, անընդունակ գտնվեց առաջարկության իմաստը ճիշտ հասկանալու և մերժեց Դոնի առաջարկը։
Մյուս օրը Դոն Կորլեոնեն անձամբ այցելեց Լես Հելլիին։ Նա գնաց երկու բարեկամների՝ Ջենքո Աբանդանդոյի, որը նրա Consigliori-ն էր, և Լուկա Բրազիի հետ։ Ուրիշ վկաներ չկային։ Դոն Կորլեոնեն համոզեց Լես Հելլիին ստորագրել մի փաստաթուղթ, համաձայն որի նա տասը հազար դոլարի չեկ ստանալով հրաժարվում էր Ջոնի Ֆոնթեյնի հետագա ելույթների նկատմամբ որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից։ Դոն Կորլեոնեն դրան հասավ շատ համոզիչ եղանակով. Լես Հելլիի քունքին սեղմեց ատրճանակն ու հավատացրեց, որ մի րոպեի ընթացքում թղթի վրա պիտի լինի կամ նրա ստորագրությունը, կամ էլ ուղեղը ցրիվ կգա նույն թղթի վրա։ Լես Հելլին ստորագրեց։ Դոն Կորլեոնեն ատրճանակը գրպանը դրեց և նվագախմբի ղեկավարին հանձնեց տասը հազար դոլարի չեկը։
Դեպքերի հետագա ընթացքն արդեն հայտնի է պատմությանը։ Ջոնի Ֆոնթեյն ու նրա երգերը երկրի մեծագույն երաժշտական իրադարձությունը դարձան։ Նա նկարահանվեց երկու երաժշտական կինոկատակերգություններում, որոնք Հոլիվուդի ստուդիային մեծ եկամուտ բերեցին։ Նրա ձայնասկավառակները միլիոններ էին բերում։ Հետո նա բաժանվեց կնոջից, թողնելով նրան և երկու երեխաներին ու ամուսնացավ ամենագեղեցիկ ու շիկահեր կինոաստղի հետ։ Շուտով իմացավ, որ այդ կինը տրվում է ում ասես։ Նա սկսեց խմել, մոլախաղերի տրվել, քարշ գալ կանանց հետ։ Ջայնը կորցրեց։ Ձայնասկավառակներն այլևս չէին վաճառվում, ստուդիան նրա հետ պայմանագիրը չվերահաստատեց։ Եվ ահա եկել է Կնքահոր մոտ։
Քեյը մտահոգ ասաց.
― Դու վստա՞հ ես, որ հորդ չես խանդում։ Քո բոլոր պատմածներից երևում է, որ նա մշտապես ինչ֊որ բան է անում մարդկանց համար։ Նա, հավանաբար, մեծ սրտի տեր մարդ է, Քեյը թույլ ժպտաց,— թեև գործելաձևը այնքան էլ օրինական չէ։
Մայքլը հառաչեց։
― Վախենում եմ որ հենց այդպես էլ համարվում է։ Բայց ահա փե ինչ եմ ուզում քեզ ասել։ Դու Արկտիկայի հետազոտողների մասին լսե՞լ ես, գիտե՞ս, որ բևեռ հասնելու ճանապարհին նրանք տեղ֊տեղ թողնում են սննդամթերքի պաշար, որ կարող է հանկարծ պետք գալ իրենց։ Ահա այդպես են և իմ հոր բարեգործությունները։ Երբևէ նա կբախի այդ մարդկանցից յուրաքանչյուրի տան դուռը, և կգա նրանց հերթը ընդառաջ գնալու։
Արդեն իրիկնանում էր, երբ վերջապես բերեցին հարսանյաց կարկանդակը, որ դիմավորեցին հիացական բացականչություններով և շատ արագ ոչնչացրին։ Դա Նազորինն ինքն էր թխել այդ օրվա համար։ Այն զարդարված էր կրեմով և շոկոլադներով այնքան գեղեցիկ, որ նորահարսը մի քանի հատ պոկեց կերավ՝ նախքան շիկահեր ամուսնու հետ ամուսնական ճամփորդության կմեկներ։ Դոնը քաղաքավարությամբ ճանապարհում էր հյուրերին։ ՀՖԳ-ի գործակալների սև «սիդընը» մոտերքում չէր երևում։
Վերջում, երբ բոլոր հյուրերը ցրվեցին, տան առջև մնաց երկար սև «կադիլակը», որի ղեկին նստած էր Ֆրեդոն։ Դոնը մոտեցավ մեքենային, արագ, իր տարիքի համար զարմանալի թեթև քայլերով, տեղավորվեց առջևի նստոցին։ Սոնին, Մայքլը և Ջոնի Ֆոնթեյնը նստեցին ետևում։ Դոն Կորլեոնեն դարձավ Մայքլին.
— Քո աղջխկը մենակ կհասնի՞ քաղաք, թե դու այդ հարցը կարգավորել ես։
— Թոմն ասաց, որ հոգ կտանի այդ մասին,― պատասխանեց Մայքլը։
Դոն Կորլեոնեն գոհ գլխով արեց. Հեյգընն ամեն ինչ հասցնում էր։
Քանի որ բենզինի սահմանափակումը դեռ չէր վերացված, Մանհեթըն տանող ճանապարհին մեծ շարժում չկար։ Մի ժամ էլ չանցած «կադիլակը» մտավ այն փողոց, ուր գտնվում էր ֆրանսիական հիվանդանոցը։ Ճանապարհին Դոն Կորլեոնեն հարցուփորձ էր անում կրտսեր որդուն, թե ինչպես են համալսարանի իր գործերը։ Մայքլը պատասխանում էր, որ ամեն ինչ լավ է։
Սանի կորլեոնեն հարցրեց հորը.
— Ջոնին ասում է, որ հանձն ես առել կարգավորել իր գործերը Հոլիվուդում։ Իմ օգնությունը պետք չէ՞ այնտեղ։
Դոն Կորլեոնեն կտրուկ պատասխանեց.
― Երեկոյան Թոմը թռնում է այնտեղ։ Օգնության հարկ չկա, հասարակ գործ է։
Սոնին ծիծաղեց։
― Ջոնին կարծում է, որ դա ձեզ չի հաջողվի, դրա համար ասացի գուցե ես էլ գնամ։
Դոն Կորլեոնեն գլուխը շրջեց․
— Ի՞նչ հիմք ունես կասկածելու,― ասաց Ջոնի Ֆոնթեյնին։― Այդպիսի դեպք եղե՞լ է, որ Կնքահայրդ իր խոսքը չկատարի։ Այդ երբվանի՞ց եք ինձ անլուրջ մարդու տեղ դրել։
— Կնքահայր, բայց այդ մարդն իսկապես մեծ pezzonavate է։ Նա ոչ մի պայմանի չի համաձայնվի, փողով էլ չի առնվի։ Նա մեծ կապեր ունի։ Նա ինձ ատում է։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եք նրան ստիպել։
Դոն Կորլեոնեն ասաց մեղմ և ուրախ.
— Քեզ ասում եմ, որ այդ դերը կստանաս,― և արմունկով հրեց Մայքլին,― դո՞ւ ինչ կասես, Մայքլ, կարո՞ղ է հուսախաբ անենք իմ սանիկին։
Մայքլը գլուխը բացասաբար տարուբերեց. նա ոչ մի րոպե չէր կասկածում հոր խոսքին։
Երբ բոլորով մոտենում էին հիվանդանոցի դռանը, Դոն Կորլեոնեն բռնեց Մայքլի թևը, և նրանք մի փոքր ետ մնացին մյուսներից։
— Երբ համալսարանդ ավարտես, վերադարձիր ինձ մոտ, խոսելու բան կա,― ասաց Դոնը։― Քեզ համար որոշ բաներ եմ մտածել, կարծում եմ գոհ կլինես։
Մայքլը ոչինչ չպատասխանեց, և Դոն Կորլեոնեն ասաց զայրացած․
— Ես քեզ լավ գիտեմ, և այնպիսի բան չեմ առաջարկի, որ սրտովդ չլինի։ Դա հատուկ գործ է։ Իսկ առայժմ գնա քո ճամփով, տղամարդ ես, վերջապես։ Բայց երբ ուսումդ ավարտես, եկ ինձ մոտ, ինչպես վայել է որդուն։
Ջենքո Աբանդանդոյի ընտանիքը՝ կինը և երեք աղջիկները, սև հագնված, չաղլիկ ագռավների նման խմբվել էին հիվանդանոցի միջանցքի մի անկյունում։ Վերելակից դուրս եկող Դոն Կորլեոնեին տեսնելով, չորսն էլ բնազդաբար դեպի նա շարժվեցին, ասես նրանից օգնություն խնդրելով։ Մայրը խոշոր էր և գեր, աղջիկները գիրուկ և հասարակ դեմքերով։ Աբանդանդոյի կինը շրթունքները հպեց Դոնի այտին, հեկեկանքներից խեղդվելով և հառաչելով. «Ախ դու սուրբ ես, որ եկար, այստեղ աղջկադ հարսանիքի օրը»։
Սակայն Դոն Կորլեոնեն թույլ չտվեց այդ երախտագիտության զեղումները շարունակվեն։ Աբանդանդոն քսան տարի նրա աջ ձեռքն էր եղել։ «Ներս մտիր, տես նրան, շարունակ քեզ էր հարցնում։ Խեղճն այնքան էր ուզում գալ հարսանիքին, որ իր հարգանքը մատուցի, բայց բժիշկը թույլ չտվեց։ Հետո ասաց, որ դու կգաս, բայց ես չհավատացի, որ դա հնարավոր է։ Ներս մտիր, նա ուրախ կլինի քեզ տեսնելուն»,― շարունակում էր կինը, և Դոնը հասկացավ, որ փաստորեն արդեն այրի, նա չէր հասկանում, որ ամուսինն այդ գիշերը կմահանա։
Բժիշկը և բուժքույրը դուրս եկան հիվանդի սենյակից։ Աղջիկներից մեկը հարցրեց․
— Բժիշկ Քենեդի, մեղ թույլ չի՞ տրվի նրան տեսնել։
Բժիշկը հուսահատությամբ նայեց հավաքվածներին։ Մի՞թե այս մարդիկ չեն հասկանում, որ մարդն այնտեղ, պատի ետևում մահանում է և մահանում է ծանր տառապանքներով։ Ավելի լավ էր, թողնեին հանգիստ մահանար։
— Կարող են ներս մտնել միայն ընտանիքի անդամները,― ասաց բժիշկը և զարմացավ, տեսնելով, որ մահացողի կինն ու աղջիկները դարձան հաղթանդամ մի տղամարդու, ասես նրա վճիռը լսելու համար։ Մարդը խոսեց.
— Սիրելի բժիշկ,― ձայնի մեջ հազիվ նկատելի հեգնական երանզով,― նա իսկապե՞ս մահանում է։
— Այո,― պատասխանեց բժիշկ Քենեդին։
— Այն դեպքում, դուք այլևս անելիք չունեք նրա հետ։― ասաց Դոն Կորլեոնեն։― Այդ ծանր բեռը մենք մեզ վրա ենք վերցնում։ Մենք նրան կմխիթարենք ու նրա աչքերը կփակենք։ Մենք նրան կթաղենք ու կողբանք նրա մահը, մենք հոգ կտանենք նրա կնոջն ու աղջիկներին։
Այդ բաց ասված խոսքերը լսելով, Աբանդանդոյի կինը վերջապես հասկացավ, թե ինչ է կատարվում և սկսեց հուսահատորեն հեկեկալ։
Բժիշկ Քենեդին չէր կարող չընդունել Դոնի խոսքերի դաժան ճշմարտությունը։ Նա, հեռանալով, ասաց քաղաքավարությամբ.
— Բուժքույրը մեկ֊երկու րոպեից ձեզ ներս կհրավիրի։
Բուժքույրը դուրս ելավ նրանց հիվանդասենյակ հրավիրելու, ճանաչեց Ջոնի Ֆոնթեյնին և զարմանքից աչքերը չռվեցին։ Ջոնին հազիվ նկատելի ժպտաց նրան, իսկ նա Ջոնիին ուղղեց կանչող հայացքը։ Ջոնին մտքում դա հաշվի առավ և մյուսների հետ մտավ հիվանդասենյակ։
Ջենքո Աբանդանդոն երկար մաքառում էր մահվան դեմ, սակայն ուժերն արդեն սպառվել էին, և նա հյուծված ընկած էր մահճակալին, նիհարել, կմախք էր դարձել, առաջվա հարուստ, սև մազերից խղճուկ պատառիկներ էին մնացել։
Դոն Կորլեոնեն խոսեց կայտառ ձայնով.
— Ջենքո, սիրելի բարեկամս, ահա որդիներիս եմ քեզ մոտ բերել ու քեզ հարգանք մատուցելու համար նույնիսկ Ջոնին է եկել այստեղ հասել Հոլիվուդից։
Մահամերձը Դոնին դարձրեց ջերմից մշուշված աչքերը, որոնց մեջ երախտագիտություն էր երևում։ Ջահել, չաղլիկ ձեռները թափահարում էին նրա ոսկրոտ ձեռքը։ Կինը և աղջիկները շարվել էին մահճակալի կողքին, համբուրում էին նրա այտը, շոյում մյուս ձեռքը։
Դոնը ձեռնափով ծածկեց հին բարեկամի ձեռքը։ Ասաց սրտալի.
— Դեհ, շուտ արա, անկողնից վեր կաց, միասին կգնանք Իտալիա, մեր գյուղը։ Մեր հին խաղը կխաղանք պանդոկի առաջ, ինչպես մեր հայրերը։
Մահամերձը գլուխը տարուբերեց։ Հետո նշան արեց, որ երիտասարդները և իր ընտանիքը ետ քաշվեն մահճակալի մոտից և ոսկրոտ ձեռքով կառչեց Դոնից։ Նա ջանում էր ինչ֊որ բան ասել։ Դոնը, գլուխը կախ գցած, աթոռը քաշեց ու նստեց մահճակալի մոտ։ Ջենքո Աբանդանդոն ինչ֊որ անկապ բաներ էր մրմնջում իրենց մանկության մասին։ Հանկարծ նրա ածխի նման սև աչքերը տարօրինակ փայլեցին։ Նա սկսեց շշուկով խոսել։ Դոնը ավելի մոտեցավ։ Նա գլուխը բացասաբար շարժեց, և մոտ կանգնածները զարմանքով տեսան, որ Դոն Կորլեոնեի աչքերից արցունք է գլորվում։ Հևասպառ շշուկն ավելի բարձր դարձավ։ Աբանդանդոն գերմարդկային ճիգերով կարողացավ գլուխը բարձից կտրել և, չտեսնող հայացքը պտտեցնելով, ոսկրոտ մատը տնկեց Դոնի կողմը.
— Կնքահայր, Կնքահայր,― կանչեց, լեզուն հազիվ շարժելով,― աղաչում եմ, փրկի ինձ մահից։ Ես չեմ ուզում մեռնել։ Միսս պոկվել է ոսկորներիցս, զգում եմ, ինչպես որդերը կրծում են ուղեղս։ Փրկի՜ր ինձ, դու ամեն ինչ կարող ես, կնոջս արցունքները չորացրո՛ւ։ Կորլեոնեում մենք երեխա ժամանակ խաղում էինք միասին, իսկ հիմա թողնում ես, որ մեռնեմ, երբ ես այնպես վախենում եմ դժոխք ընկնել մեղքերիս համար։
Դոնը լռում էր, Աբանդանդոն ասաց.
— Այսօր քո աղջկա հարսանիքն է, ինձ չես կարող մերժել։
Դոնը խոսեց դանդաղ ու հանդարտ, որպեսզի խոսքը տեղ հասնի տենդագին զառանցանքով բռնված մահամերձին։
— Իմ հին բարեկամ, ես այդպիսի իշխանության չունեմ։ Եթե ունենայի, հավատա ինձ, աստծուց ավելի ողորմած կլինեի։ Սակայն մի վախեցիր մահից, մի վախեցիր դժոխքից։ Ես պատարագ կպատվիրեմ քո հոգու համար, այն կկատարեն ամեն առավոտ և իրիկուն։ Քո կինն ու աղջիկները կաղոթեն քեզ համար։ Աստված ինչպե՞ս կարող է քեզ պատժել, երբ ամեն օր այդքան աղոթք հասնի նրան։
Կմախքի դեմքին ցինիկ արտահայտություն երևաց։ Աբանդանդոն ծաղրական հարցրեց.
— Ուրեմն արդեն պայմանավորվե՞լ եք հետը։
Դոնը պատասխանեց խստորեն։
— Աստվածանարգություն ես անում, հանգստացի՛ր։
Աբանդանդոն ընկավ բարձերին, հույսի կայծն աչքերում մարեց։ Բուժքույրը վերադարձավ և բոլորին դուրս հրավիրեց։ Դոնը նույնպես վեր կացավ, սակայն Աբանդանդոն ձեռքը նրան մեկնեց.
— Կնքահայր, մնա ինձ մոտ, օգնիր մահը դիմավորեմ։ Միգուցե նա քեզ տեսնի կողքիս, վախենա ու հանգիստ թողնի ինձ։ Կամ էլ, գուցե կարողանաս մի խոսք ասել, բարեխոսել ինձ համար, հը՞։― Մահացողը աչքով արեց, նա որոշակիորեն կատակով ծաղրում էր Դոնին։― Վերջիվերջո դուք չէ՞ որ արյունակից եղբայրներ եք։― Եվ ամուր սեղմեց Դոնի ձեռքը, վախենալով, որ կարող է թողնել֊գնալ։― Մնա ինձ հետ, թող ձեռքդ բռնեմ։ Մենք միասին կկարողանանք խաբել այդ անառակին, ինչպես ուրիշներին ենք խաբել։ Կնքահայր, ինձ մի՛ թող։
Դոնը նշան արեց մյուսներին, որ դուրս գան սենյակից։ Բոլորը դուրս եկան։ Նա իր մեծ ձեռքի մեջ առավ Ջենքո Աբանդանդոյի կմախքացած ձեռքը։ Հանգիստ ու մեղմ ձայնով նա մխիթարում էր հին բարեկամին, և այդպես ժամեր անցկացրին, սպասելով մահվան գալուն, ասես Դոնն իսկապես էլ կարող էր Ջենքո Աբանդանդոյին խլել մարդկության ամենանենգ ու ստոր թշնամու ճիրաններից։
Կոնի Կորլեոնեի հարսանիքը հաջող ավարտ ունեցավ նրա համար։ Կարլո Ռիցին իր ամուսնական պարտականությունները կատարեց եռանդով և բանիմացությամբ, որ նշանակալի չափով խթանվում էր նաև հարսնացուի քսակի պարունակությամբ, որի մեջ ինչպես պարզվեց, քսան հազար դոլարից ավելի էր։ Հարսնացուն, իհարկե, ավելի հեշտությամբ հրաժեշտ տվեց կուսությանը, քան փողի պայուսակին, այնպես որ հարկ եղավ կապտուց դնել աչքի տակ՝ քսակը ձեռքից առնելու համար։
Լյուսի Մանչինին տանը նստած անհամբեր սպասում էր Սոնիի զանգին, վստահ, որ նա անպայման տեսակցություն կնշանակի։ Վերջապես չդիմացավ և ինքը զանգեց, սակայն կանացի ձայն լսելով, անմիջապես կախեց լսափողը։ Նա չգիտեր, որ կես ժամվա իրենց բացակայությունը նկատել են բոլորը, և արդեն ամենքը խոսում էին, որ Սանտինո Կորլեոնեն իր համար նոր զոհ է գտել և «օգտագործում էր» հարազատ քրոջ ընկերուհուն։
Ամերիգո Բոնասերային այդ գիշեր մղձավանջներն էին տանջում։ Դոն Կորլեոնեն, սրածայր գլխարկը գլխին, բանվորական հագուստով ու կաշվե ձեռնոցներ հագած, հուղարկավորման գրասենյակի առջև դիակների մի կույտ էր դատարկում՝ բղավելով. «Հիշի՞ր, Ամերիգո, ոչ մեկին՝ ոչ մի խոսք, և խնդրում եմ շատ շտապ թաղես»։ Նա քնի մեջ այնքան խոր հոգոց հանեց, որ կինն արթնացավ ու սկսեց թափահարել նրա ուսը՝ տրտնջալով, «Տե՛ր իմ, սա ի՞նչ մարդ է։ Մի՞թե կարելի է մղձավանջներ տեսնել հարսանիքի խնջույքից հետո»։
Քեյ Ադամսին Նյոլ Յորքի կենտրոնում գտնվող հյուրանոց ուղեկցեցին Պոլի Գատոն և Կլեմենցան։ Մեծ, շքեղ մեքենան վարում էր Գատոն։ Քեյը նստել էր առջևում, վարորդի կողքին, հետևի նստոցին տեղավորվեց Կլեմենցան։ Քեյի համար նրանք հետաքրքիր էին, էկզոտիկ, և նա մեծ հաճույքով զրուցում էր նրանց հետ։ Զրույցի ընթացքում նկատեց, թե որպիսի հավատարմությամբ և հարգանքով են խոսում Մայքլի մասին։ Ինչո՞ւ էր, ուրեմն, Մայքլը նրան համոզում, որ ինքն օտար է, խորթ այն աշխարհին, որում ապրում է հայրը։ Մինչդեռ հիմա Կլեմենցան հավատացնում էր նրան, որ «Ամենան» միշտ Մայքլին համարել է իր որդիներից ամենախելացին, որ արժանի է ժառանգելու Ընտանիքի գործը։
— Իսկ դա ի՞նչ գործ է,― հարցրեց Քեյը միամիտ տեսքով։
Պոլի Գատոն արագ մի հայացք նետեց նրան, առանց ղեկից կտրվելու։ Հետևից լսվեց Կլեմենցայի զարմացած ձայնը․
— Մի՞թե Մայքլը ձեզ չի ասել։ Միստր Կորլեոնեն ձիթապտղի յուղի ամենախոշոր ներմուծողն է Իտալիայից Միացյալ նահանգներ։ Եվ հիմա, երբ պատերազմն ավարտվել է, բիզնեսն ավելի կմեծանա, և եկամուտները շատ կավելանան։ Մայքլի նման խելքով տղան հիմա նրան շատ պետք կլիներ գործի մեջ։
Հյուրանոց հասնելով, Կլեմենցան պնդեց, որ անպայման նրա հետ կմոտենա հերթապահի սեղանին։ Երբ առարկեց, նա շատ պարզ ասաց.
— Տերը հրամայել է, որ ձեզ ապահով տեղ հասցնեմ։ Ես պարտավոր եմ այդ անել։
Երբ Քեյը բանալին վերցրեց, Կլեմենցան ուղեկցեց նրան մինչև վերելակ և սպասեց, որ ներս մտնի։ Քեյը ձեռքով հրաժշտի շարժում արեց և զարմացավ, թե ինչ սիրով նա ժպտաց ի պատասխան։ Լավ էր, որ չտեսավ, ինչպես հետո նա մոտեցավ հերթապահի սեղանին և հարցրեց, թե ինչ անվան տակ է գրանցված տիկինը։
Հյուրանոցի հերթապահը սառը հայացք նետեց Կլեմենցային։ Սա հերթապահին մոտ հրեց ձեռքի մեջ ոլորած կանաչ փոքրիկ թղթիկը, որն անմիջապես անհետացավ վերջինիս ձեռքում։
— Միստր և միսիս Մայքլ Կորլեոնե։
Երբ Կլեմենցան վերադարձավ մեքենայի մոտ, Պոլի Գատոն ասաց․
— Հաճելի կնիկ է։
— Մայքլը քնում է նրա հետ,― մրթմրթաց Կլեմենցան։― Առավոտյան մի քիչ շուտ կգաս իմ հետևից։ Հեյգընը մեզ համար ինչ֊որ գործ ունի, որ պետք է շտապ անել։
Թոմ Հեյգընը կիրակի գիշերը միայն կարողացավ վերջապես կնոջը հրաժեշտ տալ և մեկնել օդանավակայան։ Քանի որ նա համար մեկ ձևի հատուկ վկայական ուներ (ստացել էր Պենտագոնի շտաբի մի գեներալից՝ նշան երախտագիտության), Լոս Անջելես թռչող մոտակա ուղերթի համար տեղ գտնելը նրա համար դժվար չէր։
Հեյգընը դժվար օր էր անցկացրել։ Ջենքո Աբանդանդոն առավոտյան ժամը երեքին մահացել էր, և Դոն Կորլեոնեն հիվանդանոցից վերադառնալով ասաց, որ Հեյգընին պաշտոնապես նշանակում է ընտանիքի խորհրդական՝ Consigliori։ Այդ նշանակում էր, որ Հեյգընը կդառնա շատ հարուստ մարդ, չհաշված ձեռք բերած ուժն ու իշխանությունը։
Դոնը խախտեց հինավուրց ավանդույթը։ Ընդունված կարգ էր, որ Consigliori կարող է դառնալ միայն զտարյուն սիցիլիացին, իսկ այն, որ Թոմը մեծացել ու դաստիարակվել էր Դոնի ընտանիքում, այդ ավանդույթի համար ոչ մի դեր չէր խաղում։ Դա արյան խնդիր էր։ Միայն բնիկ սիցիլիացին, որ մեծանում ու դաստիարակվում է omerta֊ի՝ լուռ մնալու օրենքով, կարող էր բավականաչափ վստահություն ներշնչել Ընտանիքի խորհրդականի կարևոր պաշտոնը ստանձնելու համար,
Դոն Կորլեոնեի՝ Ընտանիքի գլխավորի, որ թելադրում էր ողջ քազաքականությունը, և մյուսների միջև երեք շերտավորում, երեք տեսակի արգելակումներ կային, որ Դոնին բաժանում էին նրա կամքը կատարողներից։ Այսպիսով, ոչ մի հետք չէր կարող տանել մինչև վերև։ Բացի այն միակ դեպքից, եթե դավաճաներ Consigliori-ն։ Այդ կիրակի Դոն Կորլեոնեն առավոտից կարգադրություններ էր արել, թե ինչպես պետք է վարվել Ամերիգո Բոնասերայի աղջկան խեղանդամած երկու տղաների հետ։ Սակայն այդ կարգադրությունները նա արել էր Թոմ Հեյգընին, երես առ երես։ Նույն օրը Հեյգընը, նույնպես երես առ երես, առանց վկաների, կարգադրություն էր արել Կլեմենցային։ Կլեմենցան իր հերթին կարգադրել էր Պոլի Գատոյին հրամանը կատարել։ Պոլի Գատոյին մնում էր անհրաժեշտ մարդիկ գտնել և հրամանը կատարել։ Ոչ Պոլի Գատոն, ոչ նրա մարդիկ չեն իմանալու, թե ինչու են այդ անում և ում հրամանով է։ Որպեսզի հետքը հասցներ Դոնին, այդ շղթայի ամեն օղակ պետք է դավաճաներ։ Այդպիսի բան երբեք չէր պատահել, սակայն դա հնարավոր էր։ Դա էլ, անշուշտ, կանխատեսած էր և միջոց կար խուսափելու. մի օղակը, գլխավորը, պետք է անհետանար։
Այդ ամենից զատ, խորհրդականը և այն էր, ինչ իր կոչումն էր թելադրում. նա Դոնի խորհրդատուն էր, նրա աջ ձեռքը, նրա երկրորդ ուղեղը։ Նա Դոնի ամենահավատարիմ բարեկամն էր և առաջին գործընկերը։ Գործնական ուղևորությունների ժամանակ նա էր նստում Դոնի մեքենայի ղեկին, խորհրդակցությունների ժամանակ հոգ տանում Դոնի խմիչքները, սուրճը, սենդվիչները և սիգարներն ապահովելու։ Նրան հայտնի էին այն ամենը կամ գրեթե ամենը, ինչ գիտեր Դոնը, իշխանության բարդ զսպանակները։ Նա միակ մարդն էր աշխարհում, որ կարող էր տապալել Դոնին։ Սակայն ոչ մի խորհրդական երբեք չէր դավաճանել իր Դոնին։ Համենայն դեպս, որքան հիշում էր Ամերիկայում հաստատված սիցիլիական հզոր Ընտանիքը։ Ամեն խորհրդական գիտեր, որ եթե հավատարիմ մնա, կհարստանա, հարգ ու պատիվ, իշխանություն կունենա։ Եթե իր հետ դժբախտություն պատահի, երեխաներն ու կինը ապահովված կլինեն նյութապես, նրանց ոչ մի վտանգ չի սպառնա, այնպես, ինչպես եթե ինքը կենդանի լիներ։ _Եթե հավատարիմ մնա։_
Լինում էին գործեր, երբ խորհրդականը ստիպված էր սովորականից ավելի բաց հանդես գալ Դոնի անունից, այնուամենայնիվ նրան պահպանելով և վտանգի չենթարկելով։ Հենց այսպիսի գործով էր հիմա Հեյգընը Կալիֆոռնիա թռչում։ Նա հասկանում էր, որ consigliori-ի իր ապագան մեծ չափով կախված է այդ հանձնարարությունը հաջող կատարելուց։ Ջոնի Ֆոնթեյնը այդ դերը կստանար ֆիլմում, թե՞ ոչ, որևէ նշանակություն չուներ Ընտանիքի բիզնեսի համար։ Անհամեմատ ավելի կարևոր էր Դոնի հանդիպումը Վիրջիլ Սոլոցայի հետ, որ պետք է տեղի ունենար եկող շաբաթ։ Սակայն Հեյգընը գիտեր, որ Դոնի համար երկու գործն էլ հավասարապես կարևոր էին, և այդքանը բավական էր լավ խորհրդականի համար։
Ինքնաթիռի ցնցումները հաղորդվում էին առանց այն էլ նյարդային լարված վիճակում գտնվող Հեյգընին, և նա ստյուարդուհուց մարտինի խնդրեց մի փոքր հանգստանալու համար։ Դոնից և Ջոնիից նա մանրամասն տեղեկացել էր և արդեն պատկերացում ուներ Հեք Ուոլցի մասին։ Ջոնիի ասածներից Հեյգընը հասկացավ, որ իրեն չի հաջողվի Ուոլցին համոզել։ Սակայն Հեյգընը չէր կասկածում նաև, որ Դոնը ինչ գնով էլ լինի կկատարի Ջոնիին տված խոստումը։
Բազկաթոռի թիկնակին ետ ընկած, Հեյգընը մի անգամ էլ սկսեց վերլուծել ստացած տեղեկությունները։ Հեք Ուոլցը Հոլիվուդի ամենանշանավոր կինոպրոդյուսերներից էր, սեփական ստուդիայի տեր, նրա հետ պայմանագրեր էին կնքում հայտնի կինոաստղերը։ Նա Միացյալ Նահանգների ռազմական լրատվության կոնսուլտատիվ խորհրդի անդամ է, գլխավորում է կինեմատոգրաֆիայի բաժինը, ավելի պարզ ասած՝ օգնում է պատերազմ պրոպագանդող ֆիլմեր ստեղծել։ Ճաշի հրավերներ է ունեցել Սպիտակ տուն։ Հոլիվուդում ընդունել է Էդգար Հուվերին։ Տպավորիչ է, բայց այդպե՞ս է արդյոք, ըստ էության։ Պաշտոնական հարաբերություններ են, ուրիշ ոչինչ։ Առանձնապես որևէ ազդեցություն նա չի կարող ունենալ քաղաքական շրջաններում, նախ և առաջ այն պատճառով, որ չափազանց ռեակցիոն համոզմունքների տեր է, ու նաև տառապում է մեծամոլությամբ, սիրում է իշխանություն գործադրել, հաշվի չառնելով, որ դա թշնամիներ շահելու ամենահեշտ միջոցն է։
Հեյգընը հառաչեց։ Ջեք Ուոլցին «մշակելու» ոչ մի հնար չէր տեսնում։ Բացեց պորտֆելը. իսկական ժամանակն էր գրագրությամբ զբաղվելու, բայց շատ հոգնած էր։ Եվս մի մարտինի պատվիրեց և ընկավ մտորումների մեջ՝ իր կյանքի մասին։ Ոչ մի բանի համար չէր ափսոսում, ընդհակառակն գտնում էր, որ իր բախտը բերել է։ Կարևոր չէ, թե ինչ հանգամանքներ նրան ստիպեցին կյանքի այս ուղին ընտրել։ Կարևորն այն է, որ իր համար դա ճիշտ եղավ։ Հասել է հաջողության, երջանիկ է այնքանով, որքան հնարավոր է ողջամիտ մարդու համար, ապրում է հետաքրքիր։
Թոմ Հեյգընը երեսունհինգ տարեկան էր։ Բարձրահասակ, նիհարավուն, ոչնչով աչքի չընկնող արտաքինի տեր։ Նա իրավաբան էր և ուսումն ավարտելով երեք տարի աշխատել էր իր մասնագիտությամբ, սակայն ներկայիս նրա աշխատանքի բնույթը կապ չուներ Կորլեոնե ընտանիքի օրինական զբաղմունքի՝ ձիթապտղի յուղի ներմուծման հետ։
Նա տասնմեկ տարեկան էր, երբ դարձավ իր տարեկից Սոնի Կորլեոնեի խաղընկերը։ Հեյգընի մայրը դրանից առաջ արդեն կուրացել էր և որդու տասնմեկ տարին դեռ չէր լրացել, երբ մահացավ հայրը, որ ընդհանրապես խմող չէր, կնոջ մահից հետո տրվեց հարբեցողության։ Նա հյուսն էր, ծանր աշխատանք անող մարդ, կյանքում երբեք ոչ մի անազնիվ բան չէր արել, բայց հարբեցողության պատճառով կործանեց ընտանիքը և իրեն։ Թոմ Հեյգընը որբ մնաց, ընկավ փողոց, քնում էր դարպասների տակ։ Փոքրիկ քրոջը տեղավորեցին որբանոցում, իսկ բարեգործ տիկնանցից փախչող անօթևան մնացած անշնորհակալ տղաներով ամերիկյան հասարակությունը քսանական թվականներին չէր զբաղվում։ Այդ ամենից բացի, Հեյգընի աչքերը հիվանդ էին. հարևաններն սկսել էին քչփչալ, որ տղան երևի մոր հիվանդությամբ է տառապում, ուրեմն վարակվել է և կարող է վարակել։ Նրանից սկսեցին խուսափել։ Սոնի Կորլեոնեն տասնմեկ տարեկան իր դեռ չկոպտացած սրտով խղճաց ընկերոջը, բերեց իրենց տուն և տիրաբար պահանջեց, որ նրան ընդունեն։ Թոմ Հեյգընին կերակրեցին տոմատի թանձր եփուկով համեմված սպագետիով, որի համը նա ամբողջ կյանքում չմոռացավ, և պառկեցրին քնելու մետաղյա ծալովի մահճակալին։
Դոն Կորլեոնեն առանց ավելորդ մի խոսքի, ամենաբնական ձևով թույլ տվեց Թոմին մնալու իր տանը։ Նա անձամբ տղային տարավ մասնգետ բժշկի մոտ և Թոմ Հեյգընի աչքերը բուժեցին։ Նա Թոմին քոլեջ ուղարկեց, որն ավարտելուց հետո հնարավորություն տվեց իրավաբանություն ուսումնասիրելու։ Եվ այդ ամենն անում էր ոչ թե որպես հայր, այլ որպես խնամակալ։ Նա երբեք քնքուշ զգացմունքներ չէր դրսևորում Թոմի հանդեպ, սակայն Հեյգընի կարծիքը հաշվի էր առնում ավելի, քան իր սեփական որդիների և իր կամքը երբեք նրան չէր պարտադրում։ Տղան ինքը վճռեց քոլեջից հետո իրավաբանություն ուսումնասիրել։ Նա շատ լավ հիշում էր, ինչպես Դոնը մի անգամ ասել էր. «Մի պորտֆելավոր օրինապահը կարող է հարյուր անգամ ավելին անել, քան հարյուր տգետ իրենց ավտոմատներով»։ Մինչդեռ Սոնին և Ֆրեդոն, մեծ դժգոհություն պատճառելով հորը, դպրոցն ավարտելուց հետո հայտարարեցին, որ ուզում են զբաղվել հոր բիզնեսով։ Միայն Մայքլն ընդունվեց համալսարան, սակայն Փըրլ Հարբըրի վրա հարձակումից հետո հենց հաջորդ օրը կամավոր զինվորագրվեց ծառայելու նավատորմիղում։
Իրավաբանական ուսումն ավարտելու քննությունները հանձնելով, Հեյգընը ամուսնացավ և ընտանիք կազմեց։ Ամուսնացավ երիտասարդ մի իտալուհու հետ, որի ծնողները հաստատվել էին Նյու Ջերսիում, և որը նույնպես ավարտել էր քոլեջը, իսկ դա այն ժամանակ հազվագյուտ բան էր իտալական ընտանիքներում։ Հարսանիքից հետո, որ կատարեցին Դոն Կորլեոնեի տանը, Դոնը Հեյգընին իր աջակցությունն առաջարկեց ինչ գործում որ նա կամենա։ Խոստացավ ապահովել հաճախորդներով, նրա համար փաստաբանական գրասենյակ հիմնել, իսկ եթե ուզում է՝ սեփական գործ ստեղծել։
Թոմ Հեյգընն ի պատասխան գլուխը հարգանքով խոնարհեց և ասաց.
— Ես կուզեի ձեզ համար աշխատել։
Դոնը զարմացավ, սակայն և շոյվեց.
— Իսկ գիտե՞ս ես ով եմ,― ասաց։
Հեյգընը գլխով արեց։ Ճիշտ է, այն ժամանակ դեռ լավ չէր պատկերացնում Դոնի հզորության չափը։ Նույնիսկ հետագա տասը տարիները լիակատար պատկերացում չտվեցին այդ մասին, մինչև որ չսկսեց Consigliori-ի պարտականությունը կատարել Ջենքո Աբանդանդոյի հիվանդությունից հետո։ Եվ այնուամենայնիվ, դրականորեն գլխով արեց՝ շիտակ նայելով Դոնին։
— Ուզում եմ աշխատել ձեզ համար, ինչպես ձեր որդիները,― ասաց Հեյգընը։
Դա նշանակում էր՝ բացարձակ հավատարմությամբ, Դոնի ծնողական իշխանության անվերապահ ճանաչումով։ Եվ Դոնը դրսևորեց երևույթներ հասկանալու իր այն ըմբռնումը, որ այն ժամանակ արդեն առասպելներ էր ստեղծել նրա մեծության մասին. նա գիրկը բացեց ու մի քանի րոպե գրկում պահեց Թոմին ու այդ օրից նրա հետ վարվում էր, ինչպես որդու հետ, թեև առաջվա պես ասում էր ժամանակ առ ժա մանակ. «Թոմ, ծնողներիդ երբեք չմոռանաս»։
Հեյգընը եթե ուզեր էլ, չէր կարող նրանց մոռանալ։ Մայրը գրեթե տկարամիտ և այնքան տանջահար կին էր, որ մեծ զգացմունք չէր կարող ունենալ իր երեխաների հանդեպ, ու չէր էլ ցույց տալիս, թե ունի։ Իսկ հորը Թոմն ատում էր։ Մոր կուրությունը Թոմին սոսկալի վախեցրեց,― համոզված էր, որ ինքն էլ է կուրանալու։ Երբ հայրը մահացավ, Թոմն սկսեց թափառել փողոցներում, անտրտունջ սպասելով իր մահվանը։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, երբ Սոնին նրան իրենց տուն բերեցք իսկական հրաշք էր։ Սակայն դեռ երկար տարիներ գիշերները Հեյգընին մղձավանջներ էին տանջում. երազում տեսնում էր, ինչպես ինքը, փայտը թխկթխկացնելով քայլում էր փողոցներում իր կույր երեխաների հետ և բոլորով ողորմություն են խնդրում։ Նա տեղից վեր էր թռչում և, երբ քունը գլխին այդ առաջին պահին աչքին երևում էր Դոն Կորլեոնեի դեմքը, հոգին անմիջապես խաղաղվում էր։
Դոնը պնդեց, որ նա առաջին երեք տարին Ընտանիքի գործերով զբաղվելուց զատ իրավաբանական գործնական աշխատանքով զբաղվի։ Այդ փորձը հետագայում անգնահատելի օգնություն եղավ գործին։ Բացի այդ, գա Հեյգընին հնարավորություն տվեց կասկածի տեղ չունենալ Դոն Կորլեոնեի մոտ աշխատելու իր ցանկության ճշմարիտ լինելուն։ Հետո նա ևս երկու տարի աշխատեց քրեական գործերով զբաղվող խոշորագույն իրավաբանական ֆիրմայում, որտեղ Դոնը որոշ կապեր ուներ, դրսևորելով մեծ ընդունակություններ։ Դա բոլորն ընդունում էին։ Եվ երբ այնուհետև սկսեց աշխատել Դոնի համար, վեց տարվա ընթացքում չնչին իսկ առիթ չտվեց իրեն որևէ բանում կշտամբելու։
Այն ժամանակից, երբ Հեյգընի վրա դրվեցին Consigliori֊ի պարտականությունները, սիցիլիական մյուս Ընտանիքները Կորլեոնեի Ընտանիքին սկսեցին արհամարհանքով «իռլանդական գանգստերներ» կոչել։ Հեյգընին դա զվարճացրեց։ Սակայն, նշանակում էր, որ նա երբեք չի կարող հուսալ, թե մի օր կկարողանա գլխավորել Ընտանիքի բիզնեսը։ Ասենք, նա դժգոհ չէր։ Նա երբեք այդպիսի նպատակ չէր ունեցել, այդ նրա կողմից անհարգալից բան կլիներ իր բարերարի և նրա արյունակից հարազատների հանդեպ։
Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Լոս Անջելեսում, դեռ մութ էր։ Հյուրանոց գալով, Հեյգընը ցնցուղ ընդունեց, սափրվեց, պատվիրեց իր համարը բերել նախաճաշ և լրագրեր ու հանգստացավ մինչև առավոտյան ժամը տասը։ Այդ ժամին էր նշանակված նրա հանդիպումը Ջեք Ուոլցի հետ։ Այդ հանդիպման համաձայնությունը նա զարմանալիորեն հեշտ ստացավ։
Նախորդ օրը Հեյգընը զանգել էր կինոաշխատողների արհմիության ամենահզոր մարդկանցից մեկին՝ Բիլլի Գոֆին և Դոնի հրահանգների համաձայն ասել, որ հանդիպում հաջողացնի Ուոլցի հետ ու հասկացնի նրան, որ եթե Հեյգընը դժգոհ մնա հանդիպման արդյունքից, կինոստուդիայում կարոդ են գործադուլներ սկսվել։ Գոֆը զանգահարեց մի ժամից։ Ուոլցը հանդիպման համաձայնվել էր, սակայն գործադուլի սպառնալիքը նրա վրա կարծես տպավորություն չէր գործել։
— Այնպես, որ եթե բանը գործին հասնի,― ավելացրել էր Գոֆը,― ես անձամբ պետք է խոսեմ Դոնի հետ։
— Եթե բանը գործին հասնի, նա ինքը ձեզ հետ կխոսի,― ասել էր Հեյգընը։
Նա զարմանալի ոչինչ չէր գտնում այն բանում, որ Գոֆն այդպես սիրով ընդառաջ է գնում Դոնի ցանկություններին։ Կարճ ասած, Նյու Յորքը հաշվի էր նստում Դոն Կորլեոնեի իշխանության հետ. Դոն Կորլեոնեն հզորություն էր ձեռք բերել հենց այն ժամանակ, երբ սկսել էր օգնել արհմիության պարագլուխներին։ Նրանցից շատերը մինչև օրս էլ դոնի պարտքի տակ էին։
Բայց ահա այն, որ հանդիպումը նշանակված էր առավոտյան ժամը տասին, վատ նշան էր։ Ուրեմն նա առաջինն է այցելուների ցուցակում և լանչի հրավեր չի ստանա։ Նշանակում է, Ուոլցը նրան փոքր մարդ է հաշվել։ Իսկ դա նշանակում է, որ Գոֆը նրան ինչպես պետք է չի սպառնացել. երևի ինքն էլ է Ուոլցից կաշառք ստանում։ Այն, որ Դոնը հաջողությամբ կարողանում էր ստվերում մնալ, մտածում էր Հեյգընը, երբեմն խանգարում էր Ընտանիքի բիզնեսին, որովհետև իր անունը ոչինչ չէր ասում շատերին։
Հեյգընի կասկածները հաստատվեցին։ Ուոլցը կես ժամ նրան սպասեցնել տվեց ընդունարանում։ Ոչինչ, մեծ դժբախտություն չէր։ Ընդունարանը շատ շքեղ էր, շատ հարմարավետ, իսկ Հեյգընի դիմաց մանիշակագույն թավշապատ բազմոցիկին նստած էր այնքան գեղեցիկ մի աղջիկ, որի նմանը նա կյանքում չէր տեսել։ Աղջիկը ամենաշատը մի տասներկու տարեկան կլիներ, ոչ ավելի, հագնված էր մեծի նման, զուսպ, բայց չափազանց հարուստ։ Նա աննկարագրելի ոսկեգույն մազեր ուներ, ծովի նման խոր, մուգ կապույտ մեծ աչքեր և թարմ, ազնվամորու նման ալ փոքրիկ բերան։ Աղջկա կողքին նստած կինը, հավանաբար նրա մայրը, փորձում էր ստիպել Հեյգընին, որ աչքը կտրի աղջկանից, ամեն անգամ չափելով նրան սառը, ամբարտավան հայացքով։ Հեյգընը հաճույքով կհասցներ այդ կնոջ ռեխին։ «Հրեշտակ աղջիկը՝ հրեշ մոր հսկողության տակ», մտածեց Հեյգընը, իր հերթին չափելով մորը՝ uառը հայացքով։
Վերջապես դուրս եկավ միջին տարիքի գիրուկ, չափազանց նրբաճաշակ հագնված մի կին և բազում սենյակների միջով Հեյգընին առաջնորդեց կինոպրոդյուսերի աշխատասենյակ։
Ջեք Ուոլցը հաղթանդամ տղամարդ էր՝ բավական մեծ փորով, որ սակայն հաջողությամբ ծածկված էր հիանալի կարված կոստյումով։ Հեյգընը գիտեր նրա պատմությունը։ Տասը տարեկան տղա, նա գաբեջրի դատարկ դույլեր էր գլորում Իսթ֊Սայդում, փողոցներում շրջիկ առևտուր էր անում։ Քսան տարեկանում օգնում էր հորը՝ կարի արհեստանոցում աշխատող կանանց վերջին հյութերը քամելու։ Երեսուն տարեկանում Նյու Յորքից մեկնում է Արևմուտք, այնտեղ էժան կինոթատրոն է բացում և սկսում է կինոֆիլմեր ֆինանսավորել։ Քառասունութ տարեկան հասակում նա արդեն Հոլիվուդի ամենահզոր կինոարքան էր, դեռ անտաշ ու հայհոյող, կնամոլ, անասելի չափերով անձնատուր սիրային վայելքների, կատաղի գայլ՝ իրեն հոշոտելու տրված ջահել, անպաշտպան կինոաստղիկների հոտում։ Հիսուն տարեկանում սկսեց զբաղվել ինքնակատարելագործմամբ։ Ճիշտ խոսելաձևի դասեր առավ, իր անձնական սպաստվորից՝ անգլիացուց սովորեց ճաշակով հագնվել, ծառայողներից՝ նույնպես անգլիացի, սովորեց հասարակության մեջ իրեն պահելու շարժուձևեր։ Կնոջ մահից հետո ամուսնացավ աշխարհահռչակ կինոդերասանուհու հետ, որն իր գործը չէր սիրում։ Հիմա նրա վաթսունն անց էր։ Հիմա նա պրեզիդենտական խորհրդատու կոմիտեի անդամ էր և կինոարվեստին աջակցության բազմամիլիոնանոց անվանական ֆոնդ էր ստեղծել։ Նրա աղջիկն ամուսնացել էր անգլիական լորդի հետ, որդին՝ իտալական արքայադստեր հետ։
Նրա վերջին կիրքը, որի մասին հաճույքով տարածել էին ամբողջ Ամերիկայում լրագրողները, սեփական ձիաբուծարանն էր, որի վրա անցյալ տարի միայն ծախսել էր տասը միլիոն դոլար։ Նա ցնցող տպավորություն գործեց, երբ անասելի թանկ գնով՝ վեց հարյուր հազար դոլարով գնեց Քարթում կոչվող անգլիական հայտնի հովատակին և հայտարարեց, որ այդ անգերազանցելի վարգաձին այլևս վազքուղի դուրս չի գա, կպահի ցեղը շարունակելու նպատակով՝ բացառապես Ուոլցի ձիաբուծարանի համար։
Նա Հեյգընին ընղունեց շատ քաղաքավարի, հավասարաչափ հիանալի արևայրուկով ծածկված դեմքին ժպիտ արտահայտող ծամածռությամբ։ Չնայած բոլոր ծախսերին, լավագույն դիմահարդարողների ամեն տեսակի շանքերին, նրա տարիքն, այնուամենայնիվ, չէր հաջողվում թաքցնել կնճիռների խիտ ցանցի տակ, որ ակոսում էին ասես աղաղած կաշվի առանձին կտորներից կարված դեմքը։ Սակայն նրա շարժումները առույգ էին։ Դոն Կորլեոնեի նման, նա այնպիսի տպավորություն էր թողնում, ասես ինքնիշխան տիրում է այն աշխարհին, որում ապրում է։
Հեյգընն անմիջապես անցավ բուն խնդրին։ Նա եկել է իր կլիենտի հանձնարարությամբ, որը Ջոնի Ֆոնթեյնի մեծ բարեկամն է։ Իր կլիենտը չափազանց ազդեցիկ մարդ է և այդ փոքրիկ սիրալիրությունը նրա համար անելով, պարոն Ուոլցը կարող է վստահ լինել նրա երախտագիտությանն ու մշտական բարեհաճությանը։ Իսկ այդ փոքր սիրալիրությունը կլինի այն, որ Ջոնի Ֆոնթեյնը նկարահանվի նոր ռազմական կինոֆիլմում, որի աշխատանքները ստուդիան պատրաստվում է սկսել հաջորդ շաբաթ։
Աղաղած կաշվից դեմքը մնաց անվրդով, քաղաքավարի։
― Իսկ ի՞նչ ծառայություններ է հանձն առնում մատուցելու ինձ ձեր բարեկամը։― Հարցրեց Ուոլցը, և նրա ձայնի մեջ հաղիվ նկատելի զիջողամտության երանգ լսվեց։
Հեյգընը դրա վրա ուշադրություն չդարձրեց։ Նա բացատրեց.
— Ձեզ մոտ անախորժություններ են հասունանում արհմիությունների գծով։ Իմ կլիենտը լրիվ երաշխիք է տալիս, որ կազատի ձեզ այդ անախորժություններից։ Ձեր ստուդիայում կա մի նշանավոր կինոաստղ, ստուդիան նրա շնորհիվ մեծ գումարներ է վաստակում, իսկ նա թմրամոլ է, և արդեն մարիխուանայից անցել է հերոինի։ Իմ բարեկամը երաշխավորում է, որ այդ դերասանն այլևս հերոին չի ստանա։ Իսկ ապագայում ինչպիսի դժվարությունների էլ որ հանդիպեք, բավական է, որ զանգ տաք ինձ, և ամեն ինչ կկարգավորվի։
Ջեք Ուոլցը լսեց այդ ամենը, ինչպես պարծենկոտ երեխայի շաղակրատանք կլսեն։ Հետո հարցրեց առանց այլևայլության, դիտմամբ անցնելով Իսթ֊Սայդում ընդունված խոսելաձևին.
— Հը, որոշել եք ինձ նե՞ղը գցել։
Հեյգընն անվրդով պատասխանեց.
— Ամենևին։ Ես եկել եմ բարեկամական մի շնորհ խնդրելու։ Եվ ուզում էի ցույց տալ, որ դուք այդ անելով ոչինչ չեք կորցնում։
Մի ակնթարթում, ասես հրամանով Ուոլցի դեմքը չար դիմակի փոխվեց։ Բերանը ծռվեց, ներկած խիտ հոնքերը սև գծով միացան չարությամբ բոցկլտող աչքերի վրա։ Նա սեղանի վրայից թեքվեց դեպի Հեյգընը։
― Իսկ հիմա, խաբեբայի մեկը, կարող ես հայտնել տիրոջդ, չգիտեմ ով է, ինչ է, կասես կարճ ու հասկանալի։ Ջոնի Ֆոնթեյնն այդ ֆիլմում չի նկարահանվի ոչ մի դեպքում։ Թեկուզ ամեն օր մաֆիայի ավազակները դուռս ջարդեն, թքել եմ վրաները։― Նա ետ քաշվեց։― Իսկ քեզ, սիրելիս, մի փոքրիկ խորհուրդ կտամ։ Ջոն Էդգար Հուվեր՝ այդպիսի մեկի մասին լսե՞լ ես, կարծում եմ։ Բավական է հայտնեմ նրան, որ ինձ վրա աշխատում են բռնություն գործադրել, սիրելիներս, ձեր հետքն էլ չի մնա։
Հեյգընը համբերատար լսում էր։ Ուոլցի նման անձնավորությունից նա ավելին էր սպասում։ Մի մարդ, որ իրեն այսքան հիմար ձևով էր պահում, ինչպե՞ս կարող էր հարյուրավոր միլիոնների գործ անող Ընկերության գլուխ կանգնել։ Սա մտածելու բան էր, մանավանդ որ Դոնը կապիտալը շրջանառության մեջ ներդնելու նոր ոլորտ է որոնում և եթե կինոյում այսպիսի բութ արարածներ են տերուտնօրինություն անում, գուցե սա հենց իրենց ուզա՞ծն է։ Հայհոյանքը Հեյգընին բնավ չհուզեց։ Բանակցություններ վարելու արվեստը նա հենց Դոնից էր սովորել։ «Երբե՛ք չբարկանաս,― սովորեցնում էր նրան Դոնը։― Երբե՛ք չսպառնաս, ստիպիր մարդուն, որ ինքը եզրակացության գա»։ Այդ «եզրակացնելն» ինչքան ավելի լավ էր իտալերեն՝ «rajunab», այսինքն՝ հասկանալ, որոշել։ Այդ արվեստի հիմնական սկզբունքն այն էր, որ չնկատես ոչ սպառնալիքը, ոչ էլ վիրավորանքը, կարողանաս ձախ այտդ դեմ տալ, երբ աջ այտիդ խփեն։ Հեյգընը մի առիթով ներկա էր եղել, երբ Դոնը, բանակցությունների սեղանի նստելով, ութ ժամ վիրավորանքներ էր կուլ տվել, ջանալով խելքի բերել մեծամտությամբ բռնված սանձարձակ գանգստերին, որ իր շուրջ մեծ աղմուկ էր հանել։ Ութ ժամ դիմանալուց հետո Դոն Կորլեոնեն ձեռքերը հուսահատորեն վեր էր բարձրացրել՝ դիմելով սեղանի շուրջ նստածներին.
— Ո՛չ, այս մարդուն պարզապես ոչինչ չի լինում հասկացնել,― և հանգիստ դուրս էր եկել սենյակից։
Գանգստերը վախից գույնը գցել էր։ Վազ էին տվել Դոնի հետևից, հետ էին բերել։ Բանակցությունները հաջող ավարտվել էին, բայց երկու ամսից գանգստերին ատրճանակով սպանել էին իր նախընտրած վարսավիրանոցում։
Եվ Հեյգընը նորից սկսեց ամենասովորական, հանգիստ ձայնով։
— Ահա իմ այցետոմսը,— ասաց,― ես փաստաբան եմ։ Մի՞թե կարող եմ վտանգավոր գործի մեջ մտնել։ Ես ձեզ որևէ բանով սպառնացե՞լ եմ։ Պարզապես ասում եմ, որ պատրաստ եմ ընդունելու ձեր բոլոր պայմանները, եթե այդ դերը տաք Ջոնի Ֆոնթեյնին։ Կարծեմ, ես արդեն բավական բան առաջարկեցի այդպիսի մի փոքր սիրալիրության համար։ Սիրալիրություն, որ, ի դեպ, ձեր շահերից էլ է բխում։ Ջոնիի ասելով, դուք էլ եք ընդունում, որ նա ամենից ավելի է հարմար այդ դերին։ Ասեմ, որ հակառակ պարագայում ձեզ երբեք չէինք դիմի։ Բացի այդ, եթե ձեզ հարցի ֆինանսական կողմն է անհանգստացնում, իմ կլիենտը հանձն է առնում իր վրա վերցնել ֆիլմի նկարահանման ծախսերը։ Միայն, խնդրեմ ինձ սխալ չհասկանաք։ Չեք ուզում, պետք չէ։ Ոչ ոք չի կարող և չի էլ պատրաստվում ձեզ ստիպել։ Ավելացնեմ, որ մեզ հայտնի է պարոն Հուվերի հետ ձեր բարեկամությունը, և իմ գործատերը հարգանքով է դրան վերաբերվում։ Նա շատ է հարգում նման հարաբերությունները։
Ուոլցը մեծ սագի փետուրի մեջ մտցված կարմիր գրիչով ինչ֊որ բաներ էր խզմզում թղթի վրա։ Փողի մասին լսելով, հետաքրքրության առաջին նշանները ցուցաբերեց։
— Նախնական հաշվարկով այդ ֆիլմը հինգ միլիոն կնստի.— ասաց գոռոզաբար։
Հեյգընը թեթևակի սուլեց, ցույց տալու համար, թե գումարն իր վրա տպավորություն գործեց։ Հետո ասաց անփույթ կերպով.
— Իմ գործատերը շատ բարեկամներ ունի, որ պատրաստ են աջակցելու նրան ուզածդ գործում։
Ուոլցը նոր միայն կարծես սկսեց նրան լրջորեն վերաբերվել։ Աչքի անցկացրեց Հեյգընի այցետոմսը։
— Ես ձեր մասին չեմ լսել,― ասաց,― Նյու Յորքի նշանավոր փաստաբանների մեծ մասը ծանոթ է ինձ․ դուք ո՞վ եք, որ չգիտեմ։
— Ես մի պատկառելի միավորման ներկայացուցիչ եմ,― չոր պատասխանեց Հեյգընը,— և միայն նրա գործերն եմ վարում, ուրիշ ոչինչ։― Նա վեր կացավ։― Չեմ ուզում այլևս ձեզնից ժամանակ խլել։
Նա ձեռքը մեկնեց, Ուոլցը սեղմեց ձեռքը։ Հեյգընը մի քանի քայլ արեց դեպի դուռը և շրջվեց․
— Հասկանում եմ, ձեզ հաճախ է պատահում հանդիպել աննշան մարդկանց, որոնք ջանում են իրենց իբրև կարևոր անձ ներկայացնել։ Իմ դեպքում ճիշտ հակառակն է։ Գուցե արժե՞ իմ մասին ավելի մանրամասն տեղեկանալ մեր ընդհանուր ծանոթից։ Եթե նոր նկատառումներ ունենաք, զանգահարեք ինձ հյուրանոց։― Նա լռեց,― թերևս ձեզ անհավանական թվա, բայց իմ կլիենտին հասանելի են այնպիսի բաներ, որ պարոն Հուվերն իր հնարավորություններից վեր կդասեր։― Նա տեսավ, ինչպես պրոդյուսերի աչքերը կկոցվեցին։ Ըստ երևույթին, Ուոլցն սկսեց քիչ-քիչ հասկանալ։― Ի դեպ, ես միշտ հիացել եմ ձեր կինոնկարներով,― ավելացրեց Հեյգընը մեղմանուշ ձայնով։― Հուսով եմ ձեզ ոչինչ չի խանգարի հետագայում էլ շարունակելու այդ շնորհակալ գործը։ Դա պետք է մեր երկրին։
Երեկոյան պրոդյուսերի քարտուղարուհին զանգահարեց Հեյգընին և ասաց, որ մի ժամից նրա հետևից մեքենա կգա տանելու Ուոլցի քաղաքից դուրս գտնվող առանձնատուն՝ ճաշի։ Երեք ժամվա ճանապարհ է, բայց մեքենայի մեջ սառնարան կա՝ խմիչքներով և թեթև նախուտեստով։ Հեյգընը գիտեր, որ Ուոլցը սովորաբար ճանապարհ է գնում սեփական ինքնաթիռով, և զարմացավ, թե ինչու իրեն չեն հրավիրում տեղ հասնել ինքնաթիռով։ Քարտուղարուհին քաղաքավարի շարունակեց․
— Պարոն Ուոլցը առաջարկում է ձեր իրերը վերցնեք ձեզ հետ, առավոտյան ձեզ կտանեն օդանավակայան։
― Լավ,― ասաց Հեյգընը։
Տարօրինակ է։ Ուոլցն ի՞նչ գիտեր, որ նա առավոտյան Նյու Յորք է թռնելու։ Նա մի պահ մտածմունքի մեջ ընկավ։ Ամենայն հավանականությամբ Ուոլցը նրան հետևելու համար մասնավոր դետեկտիվ է վարձել։ Կնշանակի արդեն գիտի, որ նա ներկայացնում է Դոնին, պատկերացում ունի Դոնի մասին, և հիմա ավելի լրջորեն կմոտենա գործին։ Գուցե և գործը գլուխ գա, մտածեց Հեյգընը, հնարավոր է, որ այդ մարդու գլուխն ավելի լավ է աշխատում, քան թվաց իրեն այս առավոտ։
Ջեք Ուոլցի կալվածքը հեքիաթային գեղեցիկ էր, ինչպես լինում է շքեղ կինոֆիլմերում։ Տունը նման էր հարուստ պլանտացիաների տիրոջ պալատի․ հսկայական այգի, հարուստ սևահողի վրա սարքված հատուկ ճանապարհ՝ ձիարշավի համար, ախոռներ, արոտատեղ՝ ամբողջ մի երամակ ձիերի համար։ Կանաչ ցանկապատերը, ծաղկաթմբերը, սիզամարգերը խուզված և խնամված էին մոդայիկ կինոաստղի մազերի նման։ Ուոլցը Հեյգընին դիմավորեց օդաորակավորիչով ապակեպատ պատշգամբում։ Պրոդյուսերը տնային զգեստով էր՝ ծալովի օձիքով մետաքսե կապույտ վերնաշապիկ, մանանեխագույն տաբատ և կաշվե փափուկ սանդալներ։ Թանձր գույները և հարուստ գործվածքը ավելի էին ընդգծում կոպիտ դեմքը։ Նա սկուտեղից վերցրեց երկու բարձր բաժակով «մարտինի» և մեկը մեկնեց Հեյգընին։ Պահում էր իրեն շատ ավելի սիրալիր, քան առավոտյան։ Նա ձեռքը գցեց Հեյգընի ուսին և ասաց․
— Մինչև ճաշ դեռ ժամանակ ունենք։ Գնանք իմ ձիերը տեսնենք։― Ապա, մինչև տեղ կհասնեին, ավելացրեց։― Թոմ, ես ձեր մասին տեղեկություններ ստացել եմ, հենց սկզբից պիտի ասեիք, որ ձեր տերը Կորլեոնեն է։ Կարծում էի, Ջոնիի վարձած միջակ խաբեբայի մեկն եք, եկել եք հանդգնությամբ գործը գլուխ բերելու։ Իսկ ինձ հետ այդպես չի ստացվի։ Ոչ թե նրա համար, որ ուզում եմ թշնամիներ շահել, այլ որովհետև այդ ձևը չեմ ընդունում։ Ասենք, չարժե մեր բավականությունը փչացնել։ Գործերի մասին ճաշից հետո կխոսենք։
Ուոլց զարմանալի կերպով հյուրասեր տանտեր դուրս եկավ։ Նա մանրամասն պատմում էր այն բոլոր նորամուծությունների մասին, որոնց շնորհիվ մտադիր էր գերազանցել Ամերիկայի բոլոր ձիաբուծարաններին։ Ախոռը կառուցված էր հրակայուն նյութերից, պահվում էր իդեալական մաքուր վիճակում և գտնվում էր մասնավոր դետեկտիվների հատուկ խմբի հսկողության տակ։ Վերջում Ուոլցը նրան մոտեցրեց այն մսուրին, որի գլխին բրոնզե մեծ ցուցանակի վրա գրված էր «Քարթում»։
Նույնիսկ Հեյգընն իր անփորձ աչքով տեսավ, որ մսուրի միջի հովատակը հոյակապ կենդանի է։ Ձյութի պես սև, լայն ճակատին միայն ոպիտակ աստղ։ Քարթումի շագանակագույն երկարուկ աչքերը բոցկլտում էին ոսկե խնձորների նման, սևաթույր պիրկ գավակը փայլփլում էր ատլասի նման։ Ուոլցը տղայական հպարտությամբ ասաց.
— Աշխարհի լավագույն վարգաձին է։ Գնված է անցյալ տարի Անգլիայում վեց հարյուր հազարով։ Գրազ կգամ, որ նույնիսկ ռուսական ցարերը այդքան չեն տվել մի ձիու համար։ Բայց ձիարշավի բաց չեմ թողնի, պիտի մնա ցեղաբուծության համար։ Այնպիսի Վարգաձիեր կբուծեմ, որ Ամերիկան իր օրում չի տեսել։― Նա թփթփացրեց ձիու հետնաբաշին․ — Քարթում, Քաբթում։
Նրա ձայնի մեջ ջերմ քնքշություն կար, և կենդանին կարծես զգաց այդ։
— Գիտեք, ես լավ հեծյալ եմ, չնայած առաջին անգամ ձի եմ նստել հիսուն տարեկանում,― ասաց Ուոլցը Հեյգընին, ապա ավելացրեց ծիծաղելով։― Տատերիցս մեկին ժամանակին մի կազակ բան արած կլինի ու երևի արյանս մեջ կազակի արյուն կա։― Նա խտղտացրեց Քարթումի փորն ու ավելացրեց հիացմունքով։― Մի տեսեք, թե բնությունը արուն ի՜նչ է տվել։ Ա՜յ թե իմը լիներ...
Նրանք տուն վերադարձան։ Սեղանը սպասարկում էին երեք ծառա, ծառայապետի հսկողությամբ։ Սեղանը ծածկված էր ոսկեկար սփռոցով, մատուցում էին արծաթե սպասքով, սակայն ճաշը Հեյգընին այնքան էլ համեղ չթվաց։ Երևում է Ուոլցը մենակ էր ապրում և ուտելիքի նկատմամբ անտարբեր էր։ Հեյգընը սպասում էր և գործի մասին խոսք չէր բացում, և միայն, երբ անցան հավայական հաստ սիգարներին, հարցրեց.
— Հիմա ինչպես, Ջոնիին դերը տալի՞ս եք։
— Չեմ կարող,― ասաց Ուոլցը։― Նույնիսկ եթե ուզեի էլ, չէի կարող Ջոնիին այդ ֆիլմում դեր տալ։ Բոլոր կատարողների հետ պայմանագրերն արդեն կնքված են և մյուս շաբաթից սկսվում են նկարահանումները։ Ես չեմ կարող որևէ բան փոխել։
Հեյգընն անհամբերությամբ առարկեց․
— Պարոն Ուոլց, երբ գործ ունես ձեր դիրքի մարդու հետ, նման առարկություններն անհիմն են։ Դուք միշտ կարող եք անել, ինչ կամենաք։― Նա սիգարի ծուխը բաց թողեց։― Չե՞ք հավատում, որ իմ կլիենտը զորու է կատարելու իր խոստումները։
Ուոլցը չոր ասաց.
— Հնարավոր եմ համարում, որ անախորժություններ կունենամ արհմիության հետ։ Գոֆը զանգ է տվել ու ասել է ինձ այդ մասին, ու այնպես էր խոսում սրիկան, կարծես ինքը չի ամեն տարի ինձանից հարյուր հազար ստանում փակ ծրարով։ Հնարավոր եմ համարում նաև, որ ձեզ հաջողվեր հերոինից զրկել իմ այդ տխմար կինոհերոսին։ Բայց այդ բոլորն ինձ քիչ է հուզում, իսկ իմ ֆիլմերը ինքս էլ կարող եմ ֆինանսավորել։ Բանն այն է, որ ես ատում եմ Ֆոնթեյնին, այդ վիժվածքին։ Ձեր տիրոջը հաղորդեք, որ դա միակ սիրալիրությունն է, որ ստիպված եմ նրան մերժել, ուրիշ որևէ բան կանեմ սիրով։ Ուրիշ ինչ ուզում է լինի, ինչ կասի։
«Այդ դեպքում ինչո՞ւ էիր ինձ այստեղ հասցնում, սրիկայի մեկը», մտածեց Հեյգընը։ Երևում է, պրոդյոլսերի քմտքին ուրիշ մի բան կար։
Հեյգընը սառը պատասխանեց.
— Դուք կարծես լավ չեք պատկերացնում իրադրությունը։ Պարոն Կորլեոնեն Ջոնի Ֆոնթեյնի կնքահայրն է։ Նրանք կապված են շատ մոտ, եկեղեցու կողմից սրբագործված հարաբերություններով։― Այս խոսքերի վրա Ուոլցը քաղաքավարությամբ գլուխը խոնարհեց, ի նշան կրոնի հանդեպ հարգանքի։― Իտալացիք այսպիսի մի կատակ ունեն. կյանքը շատ դաժան է, և մարդուն երկու հայր է պետք, ու հենց դրա համար էլ գոյություն ունեն կնքահայրեր։ Իսկ քանի որ Ջոնիի հայրը մահացել է, պարոն Կորլեոնեն ավելի մեծ պատասխանատվություն է զգում նրա ճակատագրի հանդեպ։ Իսկ ինչ վերաբերում է ձեզ որևէ այլ խնդրով դիմելուն, դա չի լինի։ Պարոն Կորլեոնեն չափազանց նրբախնդիր մարդ է և երբեք այլևս սիրալիրություն չի խնդրի այնպիսի մեկից, որ նրան մի անգամ մերժել է։
Ուոլցն ուսերը թոթվեց։
— Ցավում եմ, բայց, այնուամենայնիվ, ստիպված եմ մերժել։ Բայց քանի որ դուք արդեն այստեղ եք, կուզեի իմանալ, թե ինձ վրա ինչ կնստի արհմիության հետ այդ անախորժությունների վերացումը։ Վճարում եմ կանխիկ։ Հենց հիմա։
Հեյգընը այլևս կարող էր գլուխ չկոտրել հասկանալու համար, թե Ուոլցն ինչու էր իրեն այստեղ բերել, եթե միևնույն է պետք է մերժեր Ջոնիին դեր տալը։ Այդ հանդիպումը ոչինչ չէր փոխում։ Ուոլցն իրեն ապահով էր զգում, Դոն Կորլեոնեի հզորությունը նրան չէր վախեցնում։ Եվ իսկապես, նա մեծ կապեր ուներ բարձր քաղաքական շրջաններում, անձնական ծանոթություն ՀՖԳ֊ի պետի հետ, անսահման իշխանություն ուներ կինոարտադրության մեջ, նա ինչո՞ւ պիտի վախենար Դոն Կորլեոնեից։ Ամեն մի ողջամիտ մարդ, այդ թվում և Հեյգընը, պիտի մտածեր, որ Ուոլցը ճիշտ է գնահատում իր վիճակը։ Նա անխոցելի է Դոնի համար, եթե վճռել է վճարել գործադուլի հետ կապված բոլոր ծախսերը։ Եվ միայն մի սխալ կար այդ բոլոր հաշվարկների մեջ։ Դոն Կորլեոնեն խոստացել էր իր սանիկին, որ կստանա այդ դերը, իսկ Հեյգընը չէր հիշում մի դեպք, որ Դոն Կորլեոնեն խոստումը չկատարի։
Հեյգընը հանգիստ ասաց․
— Դուք դիտավորյալ աղավաղում եր իմ խոսքերը։ Անպայման ուզում եք ինձ շորթումի մասնակից դարձնել։ Պարոն Կորլեոնեն խոստանում է արհմիության հետ ձեր տարաձայնությանը միջամտել սոսկ բարեկամաբար, ի դրսևորում իր երախտագիտության։ Դուք ձեր ազդեցությունն եք գործի դնում, նա՝ իր, բարեկամական սիրալիրությունների փոխանակում, ուրիշ ոչինչ։ Սակայն, ինչպես տեսնում եմ, դուք մտադիր չեք այդ գործին լուրջ մոտենալու։ Ես անձամբ գտնում եմ, որ սխալվում եք։
Ուոլցը ասես հարմար պահի էր սպասում, որ պայթի։
— Շատ լավ եմ հասկանում,― ասաց,― դա մաֆիայի ոճն է։ Հանգիստ, անուշ, ասես լեզուն յուղած լինի, բայց իրականում ինձ սպառնում են։ Խոսենք պարզ։ Ջոնի Ֆոնթեյնը երբեք այդ դերը չի ստանա, թեև ուղղակի ստեղծված է այդ դերի համար։ Բավական է նա այդ դերը խաղա, կդառնա կինոյի նշանավոր աստղերից մեկը։ Միայն թե նա այդ դերը չի խաղա, որովհետև ես ատում եմ այդ նողկալի արարածին և մտադիր եմ դուրս շպրտել կինոյից։ Եվ ասեմ, թե ինչու։ Նա կործանեց իմ ամենախոստումնալից հովանավորյալին։ Հինգ տարի ես պատրաստում էի աղջկան՝ երգեցողության դասեր, պարի դասեր, դերասանական վարպետության դասեր, հարյուր հազարներով դոլարներ ծախսեցի նրա վրա։ Երազում էի նրան կինոաստղ դարձնել։ Ավելի անկեղծ ասեմ, որ հասկանաք, այստեղ բանը միայն դոլարներն ու սենթերը չէին։ Աղջիկը գեղեցիկ էր ու անկողնում այնքան գրգռող, որ էլ չէիր հանգստանում․դրա նման ուրիշը չէի ունեցել, իսկ ես շա՜տ-շատ եմ ունեցել։ Եվ ահա հայտնվում է Ջոնին իր քաղցր-մեղցր ձայնով և օպերետային իտալական հմայքներով, և աղջիկը գլուխը կորցնում է։ Ամեն ինչ թողեց նրա պատճառով, իսկ ինձ ծաղրի առարկա դարձրեց։ Բայց իմ դիրքի մարդը, պարոն Հեյգըն, չի կարող թույլ տալ, որ ծիծաղելի լինի։ Ես պետք է վրեժ լուծեմ Ջոնիից։
Հիմա արդեն Ուոլցն իսկապես զարմացրեց Հեյգընին։ Ինչպես կարող էր տարիքն առած, բարձր դիրքի տեր, հարուստ մարդը հաշվի առնել այդպիսի դատարկ բանը, երբ կարևոր գործ էր լուծվում, ուղղակի անհասկանալի էր։ Հեյգընի աշխարհում,― Կորլեոնեի աշխարհում,― կնոջ ֆիզիկական գեղեցկությունը, նրա սեքսուալ արժանիքները ոչ մի դեր չէին խաղում գործնական հարաբերությունների մեջ։ Դա համարվում էր ամեն մեկի անձնական գործը, եթե, իհարկե, հարցը ամուսնության կամ ընտանիքի պատվին չէր վերաբերում։ Հեյգընը վճռեց վերջին փորձն անել։
— Դուք միանգամայն իրավացի եք, պարոն Ուոլց,― ասաց,― բայց մի՞թե դա այդքան մեծ անախորժություն է։ Կարծում եմ, դուք պարզապես չեք հասկանում, թե որքան կարևոր է իմ կլիենտի համար ձեր այդ փոքր սիրալիրությունը։ Պարոն Կորլեոնեն կնքելու ժամանակ իր ձեռքերին է պահել ծծկեր Ջոնիին։ Երբ Ջոնիի հայրը մահացավ, ծնողական պարտականություններն իր վրա վերցրեց Դոն Կորլեոնեն, և նկատի առեք, նրան շատերն են «Կնքահայր» կոչում, շատ֊շատերը, ցանկանալով իրենց հարգանքն ու երախտագիտությունը հայտնել նրա բարության համար։ Պարոն Կորլեոնեն երբեք իր բարեկամներին դժբախտության մեջ չի լքում։
Ուոլցը կտրուկ շարժումով վեր կացավ տեղից։
— Բավական է, խոսեցինք։ Այդ էր պակաս, որ զանազան թափթփուկներ իրենց պայմաններն ինձ թելադրեն։ ես եմ պայմաններ թելադրում։ Բավական է լսափողը ձեռքս առնեմ, և դուք, սիրելիս, բանտում կգիշերեք։ Իսկ եթե ձեր մաֆիայի այդ ջարդարարը փորձի ուժի դիմել, շատ շուտով կհամոզվի, որ ես նրա հարմար էստրադա պահողը չեմ։ Այո, լսել ենք այդ պատմությունը։ Հասկացե՛ք, ձեր պարոն Կորլեոնեի հետքն էլ չի մնա։ Մինչև իսկ եթե ստիպված լինեմ դրա համար սպիտակ տան իմ կապերը գործի դնել։
«Սա ապուշ է, իսկական ապուշ։ Եվ ո՜նց է կարողացել pezzonovante-ի դիրքի հասնել»,— մտածում էր Հեյգընը։ Պրեզիդենտի խորհրդական, աշխարհի ամենամեծ կինոստուդիայի տեր։ Իսկապես, Դոնին արժք փող ներդնել կինոբիզնեսի մեջ։ Ընդ որում, այս արարածը ամեն ինչ բառացի է հասկանում։ Չի տեսնում, թե տակը ինչ կա»։
— Շնորհակալ եմ ճաշի և հաճելի երեկոյի համար,― ասաց Հեյգընը։— Չէի՞ք օգնի ինձ մինչև օդակայան հասնել։ Թերևս չեմ մնա գիշերելու։― Նա նայեց Ուոլցին սառը Ժպիտով։― Պարոն Կորլեոնեն վատ լուրերը գերադասում է շուտ իմանալ։
Լուսարձակներով լուսավորված սյունաշարի մոտ մեքենայի սպասելով, Հեյգընը հանկարծ տեսավ, որ մուտքի մոտ կանգնած երկար լիմուզինն են նստում երկու կին։ Նրանք, որոնց առավոտյան տեսել էր Ուոլցի ընդունարանում․ մայրը և տասներկու տարեկան աղջիկը, ոսկեգանգուրներով փոքրիկ գեղեցկուհին։ Միայն թե հիմա աղջկա գեղեցիկ բերանը ուռել էր, տձև կարմիր զանգվածի էր վերածվել։ Մուգ կապույտ աչքերը մշուշվել էին, ոտքերը տակը ծալվում էին, երբ սանդուղքով իջնում էր դեպի մեքենան։ Մայրը օգնում էր նրան, տեղավորում նստոցին և հրամայաբար ինչ֊որ բան էր շշնջում ականջին։ Հետո շրջվեց, թաքուն մի հայացք նետեց Հեյգընին, նրա գիշատիչ թռչնային աչքերը փայլում էին հաղթական։ Մի րոպե անց նա էլ մտավ լիմուզին։
«Ահա թե ինչու իրեն չառաջարկեցին Լոս Անջելես թռնող ինքնաթիոով». մտածեց Հեյգընը։ Պրոդյուսերի հետ թռնում էին մայրը և աղջիկը։ Որպեսզի Ուոլցը ժամանակ ունենար մինչև ճաշ հանգստանալու և, մշակելու փոքրիկ աղջկան, երեխային։ Եվ Ջոնին ուզում է ապրել այս աշխարհո՞ւմ։
Պոլի Գատոն չէր սիրում շտապ գործերը, մանավանդ, եթե պիտի ուժ գործադրեր։ Սիրում էր ամեն ինչ նախապես ծրագրել։ Մանավանդ, որ այսօրվա գործի նման գործերը, թեև դա մի գործ էլ չէր՝ դաս պիտի տային երկու փսլնքոտի, կարող էին գլխացավանք դառնալ, եթե սխալ թույլ տրվեր։ Գարեջուրը կուլ տալով, նա աչքի պոչով հետևում էր, թե բարի վաճառասեղանի մոտ ինչպես էր առաջ գնում դրանց գործերլ, երկու աղջիկների հետ։
Պոլի Գատոն նրանց մասին ուներ բոլոր տեղեկությունները, ինչ կարելի էր իմանալ։ Դրանց կոչում էին Ջերրի Վագներ և Քեվին Մունան։ Նրանք քսան տարեկանը քիչ անց էին, երկուսն էլ հաճելի արտաքին ունեին, լավ կազմվածք։ Երկուսի հայրերն էլ քաղաքական որոշակի ազդեցություն ունեցող մարդիկ էին։ Երկուսն էլ պայմանական դատավճիռ էին ստացել Ամերիգո Բոնասերայի աղջկան խեղանդամելու համար։ Իսկական սրիկաներ, մտածում էր Պոլի Գատոն։ Ինքը՝ Պոլին, ոստիկանությունում գործ չուներ, քանի որ նրա բժիշկը փաստաթղթեր էր ներկայացրել, համաձայն որոնց իր հիվանդը՝ արական սեռի, սպիտակամորթ, քսանվեց տարեկան, ուղեղային խանգարման պատճառով տոկոթերապիայի է ենթարկվել։ Այդ ամենն, իհարկե, սուտ էր, բայց Պոլի Գատոն գտնում էր, որ լիովին վաստակել է դրա իրավունքը։ Դա Կլեմենցան էր գլուխ բերել։
Հիմա էլ Կլեմենցան էր հանձնարարել նրան այդ երկու տղաներին դաս տալու գործը, մինչև նրանց քոլեջ վերադառնալը, Կլեմենցան միշտ այդ տեսակ շտապ հանձնարարություններ էր տալիս։ Ախր նրա ինչի՞ն էր պետք դա անպայման Նյու Յորքում անել։ Այս Կլեմենցան թելադրում է յուրաքանչյուր քայլդ։ Ինքը կարգադրում է, հետո դու ոնց ուզում ես արա։ Խնդրեմ, երկու աղջիկները եթե հիմա այս լակոտների հետ դուրս գան, նորից մի երեկո կկորչի։
Նա լսեց, ինչպես աղջիկներից մեկն ասաց.
— Ջերրի, հո խելքդ չե՞ս թռցրել։ Մեքենա նստեմ քեզ հե՞տ։ Ոչ, ոչ մի ցանկություն չունեմ հիվանդանոց ընկնելու, ինչպես այն խեղճ աղջիկը։
Աղջկա ձայնի մեջ չար գոհունակություն կար։
Գատոյի համար այդքանը միանգամայն բավական էր։ Նա խմեց վերջացրեց գարեջուրն ու փողոց դուրս եկավ։ Գիշերվա ժամը մեկն էր։ Իրադրությունը շատ հարմար էր։ Միայն մի բարում էր դեռ լույս երևում։ Մնացած բոլոր խմելու տեղերը փակ էին։ Հերթապահ պարեկային մեքենայի խնդիրն իր վրա էր վերցրել Կլեմենցան։ Այն չի մոտենա, մինչև ռադիոյով ազդանշան չստանա, իսկ հետո էլ կշարժվի շատ դանդաղ։
Պոլին մոտեցավ և հենվեց «սիդըն»-ի դռնակին։ Մեքենայի հետևի նստոցին տեղավորվել էին երկու մարդ, որ չնայած հաղթանդամ կազմվածքին, գրեթե անտեսանելի էին մթության մեջ։ Պոլին նրանց ասաց. «Հենց դուրս գան, բռնեք»։
Ահա, վերջապես, արդեն շուտով դուրս կգան։ Կլեմենցան ոստիկանության արխիվից հանել էր և տվել էր Պոլիին այդ երկուսի լուսանկարների պատճենները, ու ասել էր, թե այդ սրիկաները ամեն երեկո բարում աղջիկներ են որսում։ Պոլին Ընտանիքի կազմի մեջ մտած շարքայիններից ընտրեց երկու հաղթանդամ տղաների և բացատրեց ու ցույց տվեց, թե ում պիտի դաս տան։ Ասաց նաև, թե ինչ սահմաններում գլխին և ծոծրակին չհարվածել, որ ճակատագրական պատահականությոլն չլինի, իսկ մնացածում կարող են իրենց ազատ զգալ։ Զգուշացրեց նաև, որ եթե այդ տղաները ամսից շուտ հիվանդանոցից դուրս գան, ապա իրենք նորից կուղարկվեն բեռնատար մեքենա վարելու։
Երկու տղամարդիկ դուրս եկան մեքենայից։ Առաջ երկուսն էլ բռնցքամտրտիկներ էին եղել երկրորդական սպորտային ակումբներում, իսկ հետո նրանց օգնեց Սոնի Կորլեոնեն, հնարավորություն տվեց փող աշխատել նորմալ ապրելու համար։ Եվ հիմա նրանք, բնականաբար, ուզում էին երախտահատույց լինել։
Երբ Ջերրի Վագներն ու Քեվին Մունանը դուրս եկան բարից, երկուսն էլ հարբածության այն սահմանում էին, որ միանգամայն հարմար էր Պոլիին։ Բարի աղջիկները իրենց մերժումով դիպել էին նրանց ինքնասիրությանը։ Պոլի Գատոն մեքենայի թևին հենված, ձայն տվեց ծաղրանքով.
— Հեյ, Կազանովա, այդ աղջիկները համա թե քշեցին ձեզ։
Երիտասարդները կարծես ուրախացած նետվեցին նրա վրա։ Պոլի Գատոն շատ հարմար էր թվում ջղայնությունը վրան թափելու համար։ Կարճլիկ, վտիտ ու դեռ ինքն էլ կռիվ է սկսում։ Տղաները գազազած վրա քշեցին, և նույն րոպեին զգացին, որ ձեռները մեջքներին ոլորեցին։ Պոլին ճարպկորեն ձեռքին հագցրեց կոփազենքը, որ պատրաստված էր հատուկ պատվերով՝ ներսից երկաթի սեպերով։ Նրա հարվածը ճշգրիտ էր․ զուր չէր շաբաթը երեք անգամ վարժվում սպորտային սրահում։ Պոլին կռփազենքով խփեց Վագների քթարմատին։ Սա գետին տապալվեց, բայց ձեռքը բռնած տղամարդը ստիպեց իսկույն ոտքի կանգնել։ Պոլին նորից խփեց Վագների աճուկին, և սա պարկի պես փռվեց գետնին։ Այդ ամենը մի վեց վայրկյան տևեց։
Հետո դարձան Քեվին Մունանի կողմը։ Երիտասարդ տղամարդը նրան մի ձեռքով հեշտությամբ պահում էր, մյուսով փակել էր բերանը, այնպես որ տղան ձայն հանել չէր կարող։
Պոլի Գատոն մտավ մեքենա և շարժիչը միացրեց։ Մյուս երկուսն այդ միջոցին ջարդում էին Մունանին այնքան ջանադրաբար, ասես ամենևին չէին շտապում։ Հարվածների ձայնից Գատոն հասկացավ, որ նրան ջարդում են։ Նա մի հայացք նետեց այն կողմ՝ տղան անճանաչելի էր։ Վերջապես ծեծողները Մունանին թողեցին և դարձան Վագների կողմը։ Սա փորձեց ոտքի կանգնել ու օգնության կանչել։ Ինչ֊որ մեկը դուրս նայեց բարից։ Պետք էր շտապել։ Նրանք Վագներին խփեցին, և սա ընկավ ծնկներին։ Աժդահաներից մեկը նրա թևը ոլորեց և ոտքով խփեց ողնաշարին։ Ինչ֊որ բան ճրթաց և սարսափելի ճիչը լսվեց գիշերային մթության մեջ։ Փողոցում սկսեցին պատուհաններ բացվել։ Աժդահաները շտապում էին։ Մեկը բարձրացրեց Վագների գլուխը, մյուսը հսկա բռունցքով հարվածեց կենդանի նշանակետին։ Բարից մարդիկ դուրս թափվեցին, բայց ոչ մեկը չհամարձակվեց միջամտել։ Պոլին բղավեց․
— Բավական է, գնացինք։
Աժդահաները մեքենա թռան, և մեքենան սլացավ։
Ինչ֊որ մեկը հետո կնկարագրի մեքենան, գուցե և համարը նկատած լինի, բայց դա ոչ մի նշանակություն չի ունենա։ Համարը գողացված էր Կալիֆոռնիայից եկած մեքենայից, իսկ սև «սիդըններ» Նյու Յորքում կային հազարներով։