Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 6 բայտ, 19:10, 6 Դեկտեմբերի 2013
:::Ռիչարդ Սիմփսոն
==Կապիտան Գուլիվերի նամակը իր քերորդի քեռորդի Սիմփսոնին==
Թերևս այդ որոշումը թվա շատ համարձակ ու վտանգավոր, և ես համոզված եմ, որ նման դեպքերում եվրոպական ոչ մի միապետ այդպես չէր անի, սակայն, իմ կարծիքով, դա նույնքան խելացի էր, որքան և վեհանձն։ Ենթադրենք, թե այդ մարդիկ ջանային ինձ սպանել նիզակներով ու նետերով, երբ քնած էի․ ես ամենայն հավանականությամբ, կարթնանայի ցավի առաջին խայթից և զայրույթի ու կատաղության մեջ կկտրատեի այն պարանները, որոնցով կապոտել էին ինձ․ դրանից հետո նրանք ոչ ընդդիմադրություն ցույց տալու հնարավորություն կունենային և ոչ էլ կարող կլինեին ինձնից գութ սպասել։
Այդ մարդիկ սքանչելի մաթեմատիկոսներ են և մեքենայագիտության մեջ հսկայական կատարելության են հասել շնորհիվ կայսեր խրախուսանքների ու քաջալերության, որ գիտության հովանավորի համբավն ունի։ Այդ միապետն ունի բազմաթիվ մեքենաներ անիվների վրա դրած՝ փայտեղեն և այլ ծանրություններ փոխադրելու համար։ Նա հաճախ կառուցում է հսկայական ռազմանավեր, որոնցից մի քանիսն ինը ոտնաչափ երկարություն ունեն, և այն անտառներից, ուր ատաղձ կա, այդ մեքենաների վրա երեք հարյուր կամ չորս հարյուր յարդ հեռավորությունից դեպի ծովի ափն է տեղափոխվում։ Հինգ հարյուր ատաղձագործ և ինժեներ անմիջապես գործի էին կպել շինելու համար մի խոշոր մեքենա, ինչպիսին նրանք չէին ունեցել։ Դա մի տախտակամած էր, որ գետնից երեք մատնաչափ բարձր էր, մոտ յոթ մատնաչափ երկարություն ուներ և չորս մատնաչափ լայնություն ու շարժվում էր քսաներկու անիվի վրա։ Աղաղակը, որ ես լսեցի, այդ մեքենայի գալու առթիվ էր, որ, ինչպես երևում է, իմ ափ հասնելուց չորս ժամ հետո էին ուղարկել։ Այդ մեքենան դրին իմ մարմնին զուգահեռ։ Սակայն մեծագույն դժվարությունն այն էր, թե ինչպես պիտի ինձ վերցնեն ու դնեն այդ սայլի մեջ։ Այդ նպատակով նրանք տնկել են ութսուն ցից, ամեն մեկը մի ոտնաչափ բարձրությամբ, իսկ հուժկու, ամուր չվաններից, որ բարակ թոկի հաստություն ունեն, ամրացրել են կարթերի միջոցով բազմաթիվ կապիչներ, որոնցով բանվորները պատել են իմ վիզը, ձեռները, մարմինն ու սրունքները։ Ինը հարյուր ուժեղ մարդ սկսել են քաշել այդ պարանների բազմաթիվ ճախարակների միջոցով, որ ամրացրել են ցցերից և այդպես, երեք ժամից հետո, ինձ բարձրացրել են մեքենայի վրա ու ամուր կապել նրանից։ Այդ ամենի մասին ինձ պատմեցին հետո, որովհետև այդ գործողությունները կատարելիս ես խոր քնի մեջ էի՝ շնորհիվ այն քնաբեր դեղի, որ խառնել էին իմ խմիչքի մեջ։ Հազար հինգ հարյուր խոշոր ձի կայսերական ախոռից, յուրաքանչյուրը չորս ու կես մատնաչափ բարձրությամբ ինձ տարան դեպի մայրաքաղաքը, որ ինչպես ասի, գտնվում էր կես մղոն հեռավորության վրա։ Մեր ճամբորդուցյունն ճամբորդությունն սկսելուց չորս ժամ հետո ես արթնացա մի շատ զվարճալի արկածի շնորհիվ․ երբ կառքը կանգ էր առել մի ինչ֊որ բան շտկելու համար, երկու թե երեք երիտասարդ բնիկներ հետաքրքրվել են իմանալու, թե ինչ տեսք ունեմ ես քնած ժամանակ․ նրանք բարձրանում են մեքենայի վրա և զգուշությամբ մոտենում իմ դեմքին․ նրանցից մեկը, մի գվարդիական սպա, իմ քթանցքի մեջ է խրում իր նիզակի սուր ծայրը, որ հարդի պես խտուտ է անում և ուժեղ կերպով փռշտացնում ինձ։ Ահաբեկված քաջերը մի ակնթարթում անհայտանում են, իսկ ես միայն երեք շաբաթից հետո իմացա իմ հանկարծակի կերպով արթնանալու պատճառը։ Մեր երթը տևեց մինչև երեկո, իսկ գիշերը հանգստանալիս ամեն մի կողքիս կար հինգ հարյուր գվարդիական, կեսի ձեռքին ջահ, իսկ մյուս կեսի ձեռքին նետ ու աղեղ՝ ինձ խփելու պատրաստ, հենց որ փորձեմ տեղիցս շարժվել։ Հետևյալ առավոտ արևածագին մենք շարունակեցինք մեր երթը և կեսօրի մոտերը մայրաքաղաքի դռներից երկու հարյուր յարդ հեռավորության վրա էինք։ Կայսրն ու ամբողջ արքունիքը մեզ ընդառաջ եկան, սակայն ավագ պաշտոնյանները ոչ մի դեպքում չուզեցին թույլ տալ նորին մեծությանը, որ բարձրանա իմ մարմնի վրա ու վտանգի ենթարկի իր անձը։
Հրապարակի վրա, ուր կանգ առավ կառքը, մի հին տաճար կար, որ համարվում էր ողջ թագավարության մեջ ամենից մեծը, և որը մի քանի տարի առաջ սրբապղծվել էր մի գազանային սպանության պատճառով։ Այդ ժողովրդի կրոնասիրության հետևանքով տաճարը դադարել էր սրբավայր լինելուց ու հատկացվել էր հասարակական կարիքների, իսկ բոլոր զարդարանքներն ու կահ֊կարասին դուրս էին տարել։ Որոշված էր, որ ես ապրեմ այդ շենքի մեջ։ Մեծ դուռը, որ նայում էր դեպի հյուսիս, մոտ չորս ոտնաչափ բարձրություն ուներ և համարյա թե երկու ոտնաչափ լայնություն, որի միջով ես կարող էի հեշտությամբ ներս սողոսկել։ Դռան երկու կողմից, գետնից մոտ վեց մատնաչափ<ref>Վեց մատնաչափ․ ― Գուլիվերի հասակի բարձրության հարաբերությունը լիլիպուտների հասակի բարձրության հետ հավասար է ոտնաչափի հարաբերությանը մատնաչափին, այսինքն՝ տասներկուսի հարաբերությանը միավորին․ իսկ նրա հասակի բարձրության հարաբերությունը բրոբդինգնեգցիներին՝ ուղղակի ընդհակառակն է (1֊ը՝ 12֊ին)։ Այս պարզ հարաբերությունը թույլ է տալիս շատ հեշտ կերպով ստուգելու այն տվյալները, որ հետագայում հաղորդում է Սվիֆտը։ </ref> բարձր պատուհաններ կային։ Թագավորի դարբինները ձախ պատուհանից անց էին կացրել իննսունմեկ շղթա, որոնք նման են եվրոպական լեդիների ժամացույցի շղթանեերին և համարյա թե նույն երկարությունն ունեին, որ կապել էին իմ ձախ ոտից երեսունվեց կողպեքով։<ref>Երեսունվեց կողպեքով․ ― Հետաքրքրական է, որ նույն այդ թվերը մենք գտնում ենք Սվիֆտի Տակառի հեքիաթի մեջ, որ լույս է տեսել Գուլիվերից տասներկու տարի առաջ․ «Ես գրել եմ 91 պարսավագիր երեք թագավորությունների ժամանակ 36 ֆրակցիայի ծառայություն մատուցելու համար»։ </ref> Տաճարի դիմաց, խճուղու մյուս կողմը, քսան ոտնաչափ հեռավորության վրա կար հինգ ոտնաչափ բարձրության մի աշտարակ։ Կայսրն իր բազմաթիվ պալատականների հետ միասին բարձրացած է եղել այնտեղ ինձ տեսնելու համար, ինչպես ինձ պատմեցին հետո, քանի որ ես նրանց չէի տեսել։ Հաշվել են, որ նույն նպատակով քաղաքից մոտ հարյուր հազար բնակիչ է դուրս եկել, կարծում եմ՝ ոչ պակաս, քան տասը հազար հոգի, չնայած պահապաններին, զանազան ժամանակ սանդուղքներ դնելով բարձրացան ինձ վրա։ Սակայն շուտով մի հրաման եկավ և մահապատժի սպառնալիքով արգելվեց այդ։ Երբ դարբինները համոզվեցին, որ ինձ համար անհնար է դուրս գալ այդտեղից, անմիջապես կտրատեցին ինձ կապող չվանները, և ես ոտի կանգնեցի մի այնպիսի մռայլ տրամադրությամբ, որի նմանը ես կյանքում չէի ունեցել։ Սակայն անկարելի է նկարագրել ամբոխի այն զարմանքն ու ուղմուկը, երբ տեսան ինձ կանգնած ու ման գալիս։ Ձախ ոտքիցս կապած շղթաները, որոնք մոտ երկու յարդ երկարություն ունեին, հնարավորություն էին տալիս ինձ միայն ետ ու առաջ քայլելու մի կիսաշրջանի մեջ․ սակայն որովհետև այդ շղթաները կապել էին դռնից չորս ոտնաչափ հեռավորության վրա դեպի ներս, ուստի ես կարողանում էի տաճարը մտնել և ամբողջ երկայնքով պառկել այնտեղ։
Բլեֆուսկուի կայսրությունը<ref>Բլեֆուսկուի կայսրությունը․ ― Ֆրանսիան է։</ref> մի կղզի է, որ գտնվում է Լիլիպուտիայից դեպի հյուսիս֊արևելք և բաժանվում է նրանից ութ հարյուր յարդ լայնության նեղուցով։ Ես չէի տեսել այդ կղզին, իսկ վերահաս հարձակման տեղեկուցյուններից տեղեկություններից հետո ես խուսափում էի երևալ ծովափի այդ մասերում, վախենալով, որ ինձ կնկատեն թշնամու նավերը․ որոնք գաղափար չունեին իմ մասին, քանի որ երկու կայսրությունների մեջ հաղորդակցությունը պատերազմի ժամանակ, մահվան սպառնալիքի տակ, խստիվ արգելված էր, և մեր կայսրը բոլոր նավերի վրա ամբարգո էր դրել։ Ես հաղոորդեցի կայսրին իմ ծրագիրը՝ գրավել թշնամու ամբողջ նավատորմիղը, որը, ինչպես մեր հետախույզները հավատացնում էին մեզ, խարիսխ էր ձգել նավահանգստում և առաջին հաջող քամուն պատրաստ էր հարձակման։ Ես խորհրդակցեցի ամենափսրձառու նավաստիների հետ նեղուցի խորության մասին, որ նրանք հաճախ են չափում, և նրանք ինձ հայտնեցին, թե մակընթացության ժամանակ ամենաջրառատ տեղի խորությունն է յոթանասուն գլըմգլըֆֆ, որ եվրոպական չափով հավասար է յոթ ոտնաչափի, իսկ մյուս տեղերի խորությունն է առ առավել հիսուն գլըմգլըֆֆ։ Ես գնացի հյուսիս֊արևելյան ուղղությամբ, դեպի Բլեֆուսկուի դեմուդեմ գտնվող ափը և պառկեցի մի բլրակի հետև, հանելով իմ գրպանի հեռադիտակն ու դիտելով խարիսխ նետած թշնամու նավատորմը, որ բաղկացած էր հիսսուն ռազմական նավից և մեծ քանակությամբ փոխադրանավերից։ Ապա վերադարձա տուն ու հրամայեցի (դրա համար ես ունեի արտոնություն) բերելու բավականաչափ ամուր պարան ու երկաթե հաստ ձողեր։ Պարանը սովորական վուշի հաստություն ուներ, իսկ ձողերի մեծությունը գործվածքի ասեղի չափ էր։ Պարաններն ավելի ամուր դարձնելու համար ես երեքը միասին ոլորեցի և նույն նպատակով էլ երեք ձողը միասին գալարեցի, կռացնելով նրանց ծայրերը։ Դրանից հիսուն հատին կապելով նույն քանակության պարան, ես վերադարձա դեպի հյուսիս֊արևելյան ափը և հանելով վերարկուս, կոշիկներս ու գուլպաներս, կաշվե բաճկոնով մտա ծովը, մակընթացությունից մոտ կես ժամ առաջ։ Սկզբում ես արագ֊արագ քայլեցի ջրի մեջ, ապա լողացի մինչև նեղուցի կես մասը, մոտ երեսուն յարդ․ մինչև որ ոտս նորից կպավ հատակին, կես ժամ չանցած՝ ես հասա նրանց նավատորմիղին։ Թշնամիները երբ ինձ տեսան, ահաբեկ նավից ծովը թափվեցին, ինչպես գորտերն ու լողացին դեպի ափը, ուր ամենապակասը երեսուն հազար մարդ կար։ Այդ ժամանակ ես հանեցի իմ գործիքներն ու ձողերիս կեռերը գցելով նավերի ցռուկներին, իրար կապեցի բոլոր պարանների ծայրերը։ Երբ այդ գործով էի զբաղված՝ թշնամին հազարավոր նետեր արձակեց դեպի ինձ, որոնցից շատերը խրվեցին իմ ձեռներին ու երեսին և բացի սոսկալի ցավից, բավական խանգարեցին ինձ իմ աշխատանքի ժամանակ։ Ամենից շատ երկյուղ էի կրում իմ աչքից,<ref>Երկյուղ էի կրում իմ աչքից․ ― Համեմատիր՝ Ռաբլե, գիրք առաջին, գլ․ xxxvi:</ref> որ կարող էի անդարձ կորցնել, եթե անմիջապես չմտածեի պաշտպանության միջոցի մասին։ Մի քանի անհրաժեշտ բաների հետ միասին մոտս կար մի ակնոց, գաղտնի գրպանիս մեջ մնացած, որ ինչպես վերը հիշեցի, չէին նկատել կայսեր խուզարկուները։ Այդ ակնոցը դրի աչքերիս և ամուր կապեցի․ ու դրանով զրահավորված, ես համարձակությամբ շարունակեցի իմ աշխատանքը թշնամու նետերի տարափի տակ, որոնցից շատերն ապարդյուն կպչում էին ակնոցիս ապակիներին, առանց որևէ վնաս պատճառելու։ Ձողերիս կեռերով նավերը բռնած, պարանների հանգույցը ձեռքիս, սկսեցի քաշել նավատորմիղը․ սակայն ոչ մի նավ տեղիցը չշարժվեց, որովհետև ամենքն էլ խարիսխ էին նետել, այնպես որ իմ ձեռնարկիս ամենահանդուգն մասը դեռ մնում էր։ Ուստի ես բաց թողեցի պարանները և ձողերիս կեռերը նավերից կպցրած՝ համարձակ կերպով դանակով կտրատեցի խարիսխներից կապած պարանները, ստանալով մոտ երկու հարյուր հարված իմ երեսին ու ձեռներին․ ապա վերցրի պարանների կշկռած ծայրը, որից իմ ձողերն էին կապած, և հեշտությամբ հետևիցս քաշեցի թշնամու հիսուն ամենախոշոր ռազմանավերը։<ref>Թշնամու հիսուն խոշոր ռազմանավերը․ ― Պրոֆեսոր Մորգանի կարծիքով (notes and Queries 2-nd ser. p. 124) այդ ձեռնարկությունը թերևս Գուլիվերի ուժերից վեր էր։ Բլեֆուսկուցիների նավատորմիղի գերի վարելը պատկերացնում է Ֆրանսիայի դեմ Անգլիայի տարած հաղթանակը և վերջինիս ծովային հզորության աճումը՝ շնորհիվ 1713 Ուտրեխտի հաշտության։</ref>
Բլեֆուսկուցիները, որոնք գաղափար չունեին իմ մտադրության մասին, սկզբում զարմանքից շփոթության մատնվեցին։ Նրանք տեսնելով ինձ պարանները կտրատելիս, կարծել են, թե ուզում եմ միայն նավերը արձակել և թողնել ջրի հորձանքներին կամ նավերն իրար խփել։ Բայց երբ նկատեցին, որ ամբողջ նավատորմը կարգով շարժվում է ու ես էլ պարաններով քաշում եմ, նրանք վշտի և հուսահատության մի այնպիսի ճիչ արձակեցին, որ անհանար է նկարագրել։ Վտանգից դուրս գալով, ես մի պահ կանգ առա՝ դուրս հանելու համար նետերը, որ խոցել էին իմ ձեռքերն ու երեսը և քսելու այն օծանելիքը, որ տվել էին ինձ իմ նոր եկած ժամանակը, ինչպես մի փոքր առաջ հիշեցի։ Ապա հանելով իմ ակնոցները և կես ժամի չափ սպասելով, մինչև որ մակընթացությունը մի փոքր տեղի տա, ես անցա նեղուցի մեջտեղով և իմ ավարի հետ անփորձ հասա Լիլիպուտիայի կայսերական նավահանգիստը։
Ինձ դրին սեղանի վրա, մոտ երեք հարյուր ոտնաչափ տարածություն բռնող պանդոկի ընդարձակ սենյակում։ Իմ փոքրիկ դայակը կանգնել էր սեղանի մոտ, մի կարճլիկ աթոռի վրա, որպեսզի կարողանա հսկել ինձ և ցույց տալ, թե ինչ պիտի անեմ։ Իրարանցումից զգուշանալով իմ տերը թույլ տվեց, որ ինձ տեսնելու համար միայն երեսուն մարդ մտնի։ Աղջկա հրամանով ես ետ ու առաջ էի քայլում սեղանի վրա․ նա ինձ հարցեր էր տալիս այնչափ, որչափ ծանոթ էր իմ գիտությունը նրանց լեզվին, և ես պատասխանում էի կարողացածի չափ, բարձր ձայնով։ Մի քանի անգամ ես դարձա դեպի ներկա եղողները, հայտնեցի իմ խորին հարգանքները, բարի գալուստ մաղթեցի և արտասանեցի մի քանի նախադասություններ, որ ես սովորել էի։ Ես վերցրի խմիչքով լիքը մի մատնոց, որ Գլյումդալկլիչը տվեց ինձ բաժակի փոխարեն, ու խմեցի նրանց առողջությանը։ Ես հանեցի իմ թուրն ու ճոճեցի օդի մեջ, ինչպես Անգլիայում սուսերամարտիկներն են անում։ Իմ դայակը տվեց ինձ մի հարդ, իբրև տեգ, որով ես մարզանքներ կատարեցի, երիտասարդությունից սովորած լինելով այդ արվեստին։ Այդ օրը, հերթով տասներկու անգամ ցույց տվին ինձ և ամեն անգամ ստիպված էի կրկնելու նույն հիմարությունները, այնպես որ հոգնությունից ու նեղությունից կիսամեռ վիճակում էի։ Նրանք, ովքեր տեսել էին ինձ, այնպիսի զարմանալի բաներ էին պատմում, որ ժողովուրդը քիչ էր մնում դռները կոտրատեր՝ ներս մտնելու համար։ Իմ տերը սեփական շահից դրդված, բացի աղջկանից, ոչ ոքի թույլ չէր տալիս ձեռք տալու ինձ և, վտանգի առաջն առնելու համար, նստարանները տեղավորել էր այնպիսի հեռավորության վրա, որ ոչ ոքի ձեռն ինձ չհասնի։ Սակայն մի չարաբաստիկ դպրոցական նշանի բռնեց իմ գլուխն ընկույզով, որն սակայն չկպավ․ այնինչ ընկույզը, որ դդումի չափ էր, նետել էր մի այնպիսի ուժով, որ եթե կպչեր՝ անշուշտ ջարդուփշուր պիտի աներ իմ գանգը։ Բայց ես բավականությամբ տեսա, թե ինչպես այդ անզգամ լակոտին մի լավ ծեծեցին ու սենյակից դուրս վռնդեցին։
Իմ տերը հայտարարեց ամբողջ քաղաքին, որ հետևյալ շուկայի օրն ինձ կրկին պիտի ցույց տա ժողովրդին, և միևնույն ժամանակ ինձ համար նա պատրաստեց ավելի հարմար սայլ, որ անհրաժեշտ էր ինձ, որովհետև իմ առաջին ճանապարհորդության ժամանակ և ութ ժամ անընդհատ ցուցադրելուց հետո այնքան հոգնել էի, որ ես հազիվ էի կարողանում ոտիս վրա մնալ ու խոսել։ Առնվազն երեք օր ժամանակ էր պետք, մինչև որ ես հավաքեի իմ ուժերը․ միևնույն ժամանակ ես տանը հանգիստ չունեի, որովհետև հարևան բոլոր ազնվականները, հարյուր մղոն հեռավորության վրա լսելով իմ համբավը, գալիս էին իմ տիրոջ տունը՝ ինձ տեսնելու համար։ Օրական առնվազն երեսուն մարդ էր գալիս՝ իրենց կանանց ու երեխաների հետ միասին (որովհետև այդ երկիրը խիտ ազգաբնակչություն ուներ). և իմ տերը, երբ ցույց էր տալիս ինձ իր տանը՝ պահանջում էր ամբողջ սենյակի վճարը, թեկուզ այդ սենյակում միայն մի ընտանիք լիներ․ այնպես որ մի առժամանակ շաբաթվա մեջ ոչ մի օր հանգստուցյուն հանգստություն չունեի (բացի չորեքշաբթի օրերից, որ նրանց տոն օրն էր), չնայած նրան, որ ինձ քաղաք չէին տանում։
Իմ տերը մտադրություն ուներ ճանապարհի բոլոր քաղաքներում ցույց տալ ինձ, բացի այդ, նա հաճախ թեքվում էր ճանապարհից հիսուն կամ հարյուր մղոն այս ու այն կողմ, դեպի մի որևէ գյուղ կամ մի որևէ նշանավոր մարդու տուն, ուր նա կարող էր շահ ունենալ։ Մենք օրական հարյուր քառասուն կամ հարյուր վաթսուն մղոնից ավելի ճանապարհ չէինք գնում, որովհետև Գլյումդալկլիչը, խնայելով ինձ, տրտնջում էր, թե ձիով գնալուց հոգնել է։ Հաճախ նա իմ ցանկության համեմատ, հանում էր ինձ արկղից մաքուր օդի և շրջակայքը ցույց տալու համար, բայց միևնույն ժամանակ ամուր կերպով բռնում էր ինձնից։ Մենք անցանք հինգ թե վեց գետ, մի քանի անգամ ավելի լայն ու խոր, քան Նեղոսն ու Գանգեսը․ և համարյա թե չպատահեց մի որևէ վտակ, որ իր փոքրությամբ նման լինի Թեմզային, երբ նա հոսում է Լոնդոնի կամրջի տակով։ Մեր ճանապարհորդությունը տևեց տասը շաբաթ, և այդ ժամանակի ընթացքում ինձ ցուցադրեցին տասնութ քաղաքում, հաշվի չառած բազմաթիվ գյուղերն ու մասնավոր ընտանիքները։
Մի օր մի երիտասարդ ջենտլմեն, որ իմ դայակի վարժուհու ազգականն էր, նրանց հրավիրեց որ գան և տեսնեն մի գլխատություն։ Դատապարտյալը մի ոճրագործ էր, որ սպանել էր այդ ջենտլմենի մտերիմ ծանոթներից մեկին։ Գլյումդալկլիչին հազիվ համոզեցի, որ ընկերակցի իրենց, որովհետև նա ի բնե քնքշասիրտ էր․ իսկ ինչ վերաբերում է ինձ, թեև ես զզվում եմ նման տեսարաններից, այնուամենայնիվ իմ հետաքրքրությունը հրապուրեց տեսնելու մի բան, որ իմ կարծիքով շատ արտասովոր պիտի լիներ։ Ոճրագործին կապել էին մի աթոռից, որ դրված էր հատկապես պատրաստած կառափնատի վրա․ նրա գլուխը կտրեցին մի սրով, որ մոտ քառասուն ոտնաչափ երկարություն ուներ։ Նրա երակներից ու շնչափողից արյունը խփեց մի այնպիսի ուժով և առատությամբ, որի հետ չէր կարող մրցել Վերսալի մեծ շատրվանը, և գլուխը ընկնելիս այնպես բախվեց կառափնատի հատակին, որ ես ցնցվեցի, թեև առնվազն կես անգլիական մղոն հեռավորության վրա էի։
Թագուհին, որը հաճախ լսել էր իմ ծովային ճանապարհորդությունների մասին, և միշտ օգտվում էր առիթից զվարճացնելու ինձ, երբ ես մելամաղձոտ էի լինում, մի անգամ հարցրեց, թե ես առագաստ կամ թի գործածել գիտե՞մ, կամ թե չէ թիավարության մի փոքրիկ վարժությունն օգտակար չէ՞ր լինի իմ առողջության համար։ Ես պատասխանեցի, թե երկուսից էլ լավ հասկացողություն ունեմ։ Թեև իսկական արհեստով եղել եմ վիրաբույժ կամ նավային բժիշկ, սակայն հաճախ, երբ հարկը պահանջել է, ստիպված եմ եղել աշխատել, իբրև սովորական նավաստի։ Միայն չգիտեի, թե ինչպե՞ս կարելի էր թագուհու ցանկությունը գլուխ բերել այդ երկրում, ուր ամենափոքր մակույկը հավասար էր մեր առաջնակարգ ռազմանավին, իսկ այն նավակը, որ ես կարող էի ղեկավարել, երբեք չէր դիմանա այստեղի գետերի հորձանքներին։ Օգոստափառ թագուհին ավելացրեց, որ եթե ես կազմելու լինեմ նավի նախագիծը, նրա հյուսնը կշինի, իսկ նավարկության համար ինքն ավազան պատրաստել կտա։ Հյուսնը, որ մի հմուտ վարպետ էր, տասն օրվա ընթացքում իմ ցուցմունքով շինեց խաղալիքի պես մի նավակ՝ իր բոլոր պարագաներով, ուր հեշտությամբ կարող էր ութ եվրոպացի նստել։ Երբ նավակը շինած պատրաստ էր, թագուհին այնպես հիացավ, որ գիրկն առած այն՝ վազեց թագավորի մոտ․ թագավորը հրամայեց, որ այդ նավակը ինձ հետ միասին, փորձի համար դնեն ջրով լի մի տաշտակի մեջ, ուր տեղի պակասության պատճառով չկարողացա բանեցնել իմ զույգ թիերը։ Բայց թագուհին սկզբում այլ ծրագիր էր նախագծել։ Նա հրամայել էր իր հյուսնին շինել փայտե մի երկար տաշտ երեք հարյուր ոտնաչափ երկարությամբ, հիսուն ոտնաչափ լայնությամբ և ութ ոտնաչափ խորությամբ, որ դրված էր պալատի մյուս սենյակի հատակին, պատի տակ, և որպեսզի չկաթի՝ լավ ձյութած էր։ Հատակին մի ծորակ կար՝ հնացած ջուրը բաց թողնելու համար, և երկու ծառա հեշտությամբ կես ժամվա մեջ կարող էին կրկին ջրով լցնել։ Այդտեղ ես հաճախ թիավարում էի թե՛ իմ հաճույքի և թե՛ թագուհու և իր ֆրեյլինների, որոնց մեծ զվարճություն էր պատճառում իմ հմտությունն ու ճարպկուցյունը։ ճարպկությունը։ Հաճախ ես առագաստ էի պարզում, և այդ դեպքում ինձ մնում էր միայն նավը կառավարել, որովհետև պալատական կանայք քամի էին անում իրենց հովհարներով․ իսկ երբ նրանք հոգնում էին, մանկլավիկներից մի քանիսը սկսում էին փչել բերանով, և այդ ժամանակ ես ցույց էի տալիս իմ նավաստու վարպետությունը, թեքելով նավը մերթ դեպի աջ, մերթ դեպի ձախ։ Վերջացնելուց հետո Գլյումդալկլիչը տանում էր իմ նավակն իր սենյակն ու չորացնելու համար կախում մեխից։
Այդ վարժությունների ժամանակ մի անգամ մի դեպք պատահեց, որ քիչ մնաց կյանքից զրկվեի։ Երբ մանկլավիկներից մեկը նավակը դրեց տաշտակի մեջ Գլյումդալկլիչի վարժուհին սիրալիր կերպով վերցրեց ինձ նավը նստեցնելու, այդ րոպեին ես սահեցի նրա մատների միջից, և անկասկած քառասուն ոտնաչափ բարձրությունից ցած կգլորվեի, եթե իմ բախտից ինձ չպահեր այդ ազնիվ տիկնոջ կորսաժից դուրս ցցված գնդասեղը։ Գնդասեղի գլուխը մտավ իմ շապիկի և անդրավարտիքի գոտու մեջտեղն, ու ես մնացի օդի մեջ կախված, մինչև որ Գլյումդալկլիչը վազեց և ազատեց ինձ։
==Գլուխ երկրորդ==
Լապուտացիների բնավորության և խառնվածքի նկարագրությունը։ Պատկերացում նրանց գիտության մասին։ Թագավորի և նրա արքունիքի մասին։ Հեղինակի ընդունելուցյունն ընդունելությունն այնտեղ։ Տեղացիների երկյուղն ու տագնապը։ Լապուտայի կանայք։
Ցանկանլով Ցանկանալով տեսնել հնագույն ժամանակների մարդկանց, որոնք հռչակվել են իրենց խելքով ու գիտությամբ՝ որոշեցի այդ նպատակի համար հատկապես մի օր նվիրել։ Ես մտադրություն ունեի կանչելու Հոմերոսին և Արիստոտելին՝ իրենց բոլոր մեկնիչների հետ միասին, սակայն վերջինների թիվն այնքան շատ էր, որ նրանցից մի քանի հարյուր հոգի ստիպված էին սպասել բակում ու պալատի մյուս սենյակներում։ Առաջին հայացքից ես ճանաչեցի այդ երկու հերոսներին և զատեցի նրանց ոչ միայն ամբոխից, այլև մեկը մյուսից։ Հոմերոսն ավելի բարձրահասակ էր ու վայելչակազմ, քան Արիստոտելը, նայած իր տարիքին քայլում էր ուղղահայաց, իսկ նրա աչքերը չափազանց աշխույժ և թափանցող էին։ Արիստոտելը բավականին կորաքամակ էր և ձեռնափայտ էր գործածում։ Նրա դեմքը նիհար էր, մազերը՝ երկար ու նոսր, ձայնը խորունկ։ Շուտով ես նկատեցի, որ այդ երկու մեծ անձանց համար միանգամայն օտար էին մյուս ընկերակիցները, որոնց նրանք ոչ տեսել էին և ոչ էլ նրանց մաասին մասին լսել։ Ուրվականներից մեկը, որի անունը չպիտի տամ, ականջիս ասաց, թե այդ մեկնիչներն այն աշխարհում իրենց պրինցիպալներից բավական տարածության վրա միշտ քաշված են պահում իրենց՝ ամոթի ու մեղավորության զգացմունքից դրդված, որովհետև նրանք սոսկալի աղավաղել են ապագա սերնդի համար այդ հեղինակների գրվածքների ինաստը։ իմաստը։ Ես ծանոթացրի Դիդիմոսին ու Էվստատիոսին Հոմերոսի հետ և վերջինիս համոզեցի, որ նրանց հետ ավելի լավ վարվի, քան թերևս հարկավոր է, որովհետև նա շատ շուտ հասկացավ, որ այդ մեկնիչները չունեն բանաստեղծի ոգին ըմբռնելու ընդունակություն։ Բայց Արիստոտելը կորցրեց իր համբերությունը, երբ ես ներկայացրի նրան Սկոտուսին և Ռամուսին և սկսեցի պատմել նրանց հայացքների մասին․ նա հարցրեց, թե մի՞թե մեկնիչների մնացած ցեղն էլ այդքան ապուշ է, որքան այդ երկուսը։
Այնուհետև ես խնդրեցի կառավարչին, որ նա կանչի Դեկարտին ու Գասենդիին, որոնց առաջարկեցի բացատրել իրենց սիստեմներն Արիստոտելին։ Այդ մեծ փիլիսոփան անկեղծորեն խոստովանեց իր սխալները բնափիլիսոփայության բնագավառում, որովհետև նրա դատողությունները հաճախ հիմնված են եղել ենթադրությունների վրա, ինչպես կատարում է յուրաքանչյուր ոք․ նրա կարծիքով թե՛ Գասենդին, որ Էպիկուրի վարդապետությունը վերամշակել է ըստ ժամանակակից ճաշակի, և թե՛ Դեկարտը՝ իր հողմերի տեսությամբ հավասարապես կժխտվեն հետագա սերունդների կողմից․ նա գուշակեց, որ նույն բախտին պիտի արժանանա ձգողականության տեսությունը, որ այդպիսի եռանդով պաշտպանում են ժամանակակից գիտնականները։ Նա ասաց, որ բնագիտական նոր սիստեմները, ինչպես նորաձևությունը, փոփոխության են ենթարկվում սերնդից սերունդ և մինչև անգամ նրանք, ովքեր ուզում են ապացուցել այդ սիստեմները մաթեմատիկական մեթոդներով՝ հաջողություն են ունենում շատ կարճ ժամանակ և մոդայից ընկնում են, երբ հասնում է ճակատագրի կողմից սահմանված ժամը։
Ինձ դեպի կղզին ուղեկցող երկու ջենտլմենները, իրենց մասնավոր գործերի հանգամանքով, ստիպված էին երեք օրից հետո վերադառնալ տուն։ Այդ օրերին ես տեսա ժամանակակից մեծ մարդկանցից ոմանց, որոնք վախճանվել էին վերջին երկու կամ երեք դարերի ընթացքում և խոշոր դեմքեր էին թե՛ մեր և թե՛ եվրոպական ուրիշ երկրներում։ Իբրև մշտական երկրպագու հնադարյան նշանավոր տոհմերի՝ ես կառավարչին խնդրեցի, որ նա կանչի մի կամ երկու տասնյակ թագավոր՝ իրենց նախահայրերով հանդերձ, թվով ութ կամ տասը սերունդ։ Սակայն հուսախաբությունս ցավագին ու անակնկալ եղավ։ Փոխանակ մի շարք արքայազուն թագակիրների՝ ես տեսա մի տոհմի պատկանող երկու ջութակահարների, երեք ճարպիկ պալատականի և մի իտալական եպիսկոպոսի։ Մյուս շարքում՝ մի սաբրիչի, մի աբբայի և երկու կարդինալի։ Սակայն թագակիր գլուխների հանդեպ ես մեծ պատկառանք ունեմ, որպեսզի ավելի երկար կանգ առնեմ այս նրբանկատ նյութի վրա։ Իսկ ինչ վերաբերում է կոմսերին, մարկիզներին, դքսերին և այլոց՝ ես չէի խճահարվի։ Խոստովանում եմ՝ ոչ առանց հաճույքի ես հետազոտեցի որոշ հռչակավոր տոհմերի առանձնահատուկ դիմագծերը՝ մինչև նրանց նախատիպերը։ Եվ պարզ երևան հանեցի, թե որտեղի՞ց են առաջանում մի տոհմի մեջ երկար դնչերը, ինչու՞ մյուս տոհմի երկու սերնդի մեջ առատ են սրիկաները, իսկ հետագա երկու սերնդի մեջ ապուշները․ ինչու՞ երրորդ տոհմի մեջ շատ էին խելագարները, իսկ չորրորդի մեջ՝ անպիտանները։ Ինչպե՞ս բացատրել Պոլիդոր Վիրգիլիոսի մի մեծ տոհմի մասին ասած խոսքերը․ «Nec vir fortis, nec foemina casta»։ Ինչպե՞ս է, որ դաժանությունը, նենգությունն ու երկչոտությունը դառել են հատկանիշ մի քանի նշանավոր տոհմերի համար, ավելի, քան նրանց զինանշանը։ Ո՞վ է առաջին անգամ այդ ազնիվ տոհմի մեջ բերել սիֆիլիսը, որ հետո անցել է հետագա սերնդին իբրև խուլավոր ուռուցք։ Այդ ամենն ինձ այլևս զարմանք չէր պատճառում․ երբ ես տեսա, որ նրանց սերունդների շառավիղներն ընդհատել են մանկլավիկները, սպասավորները, ծառաները, կառապանները, խաղամոլները, ջութակահարները, դերասանները։
Ավելի ևս զզվանք պատճառեց ինձ ժամանակակից պատմությունը։ Մանրամասն ուսումնասիրելով վեջին հարյուր տարավա տարվա թագավորական արքունիքներում մեծ անուն հանած անձերը, ես երևան հանեցի, թե պոռնկացած գրչակներն ինչպիսի թյուրիմացության մեջ են ձգել աշխարհը՝ ռազմական խոշոր քաջագործությունները վերագրելով երկչոտներին, իմաստուն խորհուրդները՝ տխմարներին, անկեղծությունը շողոքորթներին, հռոմեական առաքինությունը՝ հայրենիքի դավաճաններին, բարեպաշտությունը՝ անաստվածներին, ողջախոհությունը՝ արվագետներին, ճշմարտախոսությունը՝ լրտեսներին։ Քանի՜֊քանի՜ անմեղ և ընտիր մարդիկ մահվան կամ աքսորի են դատապարտվել շնորհիվ խոշոր մինիստրների մեքենայությունների, որոնք կաշառել են դատավորներին, և պարտիական չարամտության։ Քանի՜֊քանի՜ անզգամներ բարձր դիրքի են հասել և արժանացել վստահության, իշխանության, պատվի՝ ու շահ ձեռք բերել․ ինչպիսի՝ խոշոր մասնակցություն են ունեցել պալատների, պետական խարհուրդների և սենատների անց ու դարձին կավատները, պոռնիկները, մակաբույծներն ու միմոսները։ Ինչպիսի՜ ստոր կարծիք կազմեցի մարդկային իմաստության և ուղղամտության մասին, երբ ես ճշգրիտ կերպով տեղեկացա աշխարհի կարևոր դեպքերի և ռևոլյուցիաների զսպանակներին և շարժառիթներին և այն աննշան դիպվածներին, որոնց պարտական են նրանք իրենց հաջողության համար։
Այդտեղ ես երևան հանեցի անբարեխղճությունն ու տգիտությունն այն մարդկանց, որոնք հավակնություն ունեն գրելու մանրավեպեր և գաղտնի հիշատակարաններ, որոնք այնքա՜ն թագավորներ են ուղարկել մյուս աշխարհը՝ տալով նրանց թույնով լիքը բաժակներ, որոնք պատմել են ուզում թագավորի և առաջին մինիստրի խոսակցությունները, երբ նրանց մոտ ոչ մի վկա չի եղել․ որոնք պարզում են դեսպանների և պետական քարտուղարների մտքերն ու խորհուրդները և շարունակ դժբախտություն ունենում սխալվելու։ Այդտեղ ես երևան հանեցի գաղտնի պատճառները բազմաթիվ նշանավոր դեպքերի, որ ապշեցրել են աշխարհը, թե ինչպե ինչպես հոմանուհին կարող է ղեկավարել գաղտնի սանդուղքը, գաղտնի սանդուղքը՝ մինիստրների խորհուրդը, մինիստրների խորհուրդը՝ սենատը։ Մի գնդաապետ իմ ներկայությամբ խոստովանեց, որ մի անգամ հաղթանակել է պարզե ի պարզ իր երկչոտության և վատ առաջնորդության շնորհիվ․ իսկ մի ծովակալ խոստովանեց, որ տեղեկուցյունների տեղեկությունների բացարձակ բացակայության շնորհիվ նա ջարդել է թշամուն, մինչդեռ մտադրություն ուներ անձնատուր լինել իր նավատորմիղով։ Երեք թագավոր ինձ հայտարարեցին, որ իրենց թագավորության ամբողջ ժամանակամիջոցում ոչ մի անգամ մեկին պաշտոն չեն հանձնել ըստ իր արժանիքների, բացի այն դեպքերից, երբ նրանք սխալվել են կամ իրենց վստահած մինիստրներից մեկը դավաճանել է և երբեք նրանք այդպիսի սխալ չէին գործի, եթե մի անգամ էլ ապրեին ու թագավորեին․ նրանք ամենայն համոզմունքով ապացուցում էին ինձ, որ թագավորական գահը չի կարող հաստատ մնալ առանց բարքերի ապականության, որովհետև դրական, վստահ և համառ բնավորությունը, որոնք առաքինություն ստղծողն ստեղծողն են մարդու մեջ, մշտական արգելք են հանդիսանում պետական գործերում։
Ես հետաքրքրվեցի ստույգ իմանալու, թե ի՞նչ ձևով են շատերը հասնում բարձր տիտղոսների և ստանում վիթխարի կալվածքներ։ Իմ հարձուփորձը հարցուփորձը սահմանափակեցի մոտիկ ժամանակների շրջանակով, սակայն առանց ներկան շոշափելու, վախենալով թե միգուցե վիրավորանք հասցնեմ օտարերկրացիներին (քանի որ, հույս ունեմ, ընթերցողին կարիք չկա ասելու, որ այդ առիթով իմ բոլոր ասածները ոչ մի կապ չունեն իմ հայրենիքի հետ)։ Իմ խնդրի համաձայն կանչվեց երևելի մարդկանց մի ահագին բազմություն, և մակերեսային հարցուփորձերից ես երևան հանեցի մի այնպիսի անարգ տեսարան, որին ես հանգիստ կերպով անդրադառնալ չեմ կարող։ Երդմնազանցությունը, հարստահարությունը, կաշառակերությունը, խաբեբայությունը, կավատությունը և նման գարշանքները նրանց հիշածների մեջ ամենաներելի արվեստներն էին, ուստի և ես, հասկանալի պատճառով, ներողամիտ վերաբերմունք ցույց տվի։ Բայց երբ նրանցից ոմանք խոստովանեցին ինձ, որ իրենց փառքն ու հարստությունը ձեռք են բերել շնորհիվ կավատության ու ազգապղծության, մյուսները՝ իրենց կանանց և աղջիկների վաճառքով, երրորդ կարգի մարդիկ՝ դավաճանելով իրենց հայրենիքին ու թագավորին, չորրորդը՝ ոմանց թունավորելով, իսկ մեծագույն մասը՝ խախտելով արդարությունը՝ անմեղին կործանելու համար ― այդ հայտնաբերումները, կարծեմ կներեք ինձ, մի փոքր նսեմացրին իմ այն խոր պատկառանքը, որ ես ի բնե տածում էի դեպի բարձր դիրք ունեցող անձինք, որոնք իրենց վսեմ առաքինությունների համար պետք է որ արժանանային իրենցից ավելի ստորադաս մարդկանց մեծարանքին։
Հաճախ ես կարդացել եմ թագավորին և պետությանը մատուցած մեծ ծառայությունների մասին, ուստի իմ մեջ ցանկություն առաջացավ տեսնելու այդ ծառայությունները մատուցած մարդկանց։ Հարցուփորձից իմացա, որ նրանց անուններն անհնար է գտնել, բացի մի քանիսների անուններից, որոնք պատմության կողմից հռչակված են իբրև անարգ սրիկաներ և դավաճաններ։ Իսկ ինչ վերաբերում է մյուսներին, ես նրանց մասին ոչինչ չլսեցի։ Նրանք ամենքը երևան եկան վհատված տեսքով և վատ հագուստներով, ըստ մեծի մասին հայտարարելով, որ իրենք մեռել են թշվառության մեջ և անպատիվ կերպով, իսկ շատերը՝ կառափնատի ու կախաղանի վրա։
Նրանց մեջ կար մեկը, որի վիճակը մի փոքր բացառիկ էր։ Նրա կողքին կանգնած էր մի տասնութ տարեկան պատանի։ Նա ինձ ասաց, թե նա շատ տարիներ եղել է նավի պետ, ու Ակտիումի ծովային պատերազմին բախտ է ունեցել ճեղքելու թշնամու նավատորմիղի շարքը, ընկղմելու նրա երեք խոշոր նավերը, իսկ չորրորդը գերուցյան գերության վերցնելու, որի պատճառով Անտոնիուսը փախուստի է դիմել, իսկ պատերազմը ավարտվել է հաղթանակով։ Իսկ նրա կողքին կանգնած պատանին իր միակ զավակն է եղել, որ սպանվել է այդ գրոհի ժամանակ։ Նա ավելացրեց, որ վստահելով իր արժանիքներին, պատերազմը վերջանալուց հետո, Հռոմ վերադառնալով Ավգուստոսի արքունիքը գնաց և խնդրեց, որ իրեն հանձնեն մի խոշոր նավ, որի կապիտանը սպանված էր․ բայց նրա խնդիրքին ուշադրություն չդարձրին և նավը հանձնեցին մի պատանու, որ կայսեր հարճեերից մեկի սպասուհու՝ Լիբերտինայի որդին էր և երբեք ծովի երես չէր տեսել։ Իր նավը վերադառնալուց հետո արժանավոր մարդուն մեղադրեցին պարտազանցության համար ու նրա նավը տվին ծովակալի տեղապահ Պուրլիկոլայի սիրած մանկլավիկներից մեկին․ դրանից հետո նա քաշվեց Հռոմից բավական հեռու գտնվող մի աղքատ ֆերմա, ուր և գտավ իր կյանքի վախճանը։ Ես այնքա՜ն հետաքրքրվեցի իմանալու այդ պատմության իսկությունը, որ որ խնդրեցի կանչել Ագրիպպային, որն այդ պատերազմի ժամանակ ծովակալ էր։ Հայտնվելով նա հաստատեց այդ պատմության իսկությունն ու ավելացրեց մի քանի մանրամասնություններ հոգուտ կապիտանի, որը համեստորեն իր արժանիքների խոշոր մասը կամ նվազեցրել էր կամ թաքցրել։
Ինձ զարմացրեց այդ կայսրության մեջ եղած զեխությունների արագ և անչափ աճումը, որ հետևանք էր վերջին ժամանակները մուտք գործած շռայլության։ Դա արդեն առիթ տվեց ինձ, որ ես ավելի պակաս չափով զարմանամ նման երևույթների վրա ուրիշ երկրներում, որտեղ զանազան անառակություններ տիրում են ավելի երկար ժամանակ և ուր թե՛ փառքը, թե՛ ավարը պատկանում են գլխավոր հրամանատարներին, որոնք, թերևս, ամենից նվազ իրավունք ունեն թե՛ մեկի և թե մյուսի նկատմամբ։
Հեղինակը վերադառնում է Մալդոնադո։ Այդտեղից նավով գնում է Լըգգնեգգի թագավորությունը։ Հեղինակին բանտարկում են։ Նրան տանում են արքունիք։ Ընդունելության ձևերը։ Թագավորի քաղցրաբարո վերաբերմունքը դեպի իր հպատակները։
Երբ վրա հասավ մեր մեկնելու օրը՝ ես հրաժեշտ տվի Գլըբբդըբդրիբի նորին մեծության կառավարչին և իմ զույգ ուղեկիցների հետ միասին վերադարձա Մալդոնադո, որտեղ երկու շաբաթ սպասելուց հետո, նավ նստեցինք դեպի Լըգգընեգգ։ Երկու իմ ընկերները և ուրիշ մի քանի հոգի այնքան սիրալիր գտնվեցին, որ ինձ համար ուտելիքի պաշար բերին և ինձ ճանապարհեցին դեպի նավը։ Իմ ճանապարհորդությունը տևեց մի ամիս։ Հանդիպեցինք մի կատաղի փոթորկի, որ ստիպեց մեզ արևմտյան ուղղությունը բռնել՝ հասարակածաին հասարակածային քամիների տակ ընկնելու համար, որոնք ընդգրկում էին վաթսուն լիգ տարածություն։ 1708 թվի ապրիլի 21֊ին մենք մտանք Կլըմեգնիդ գետը, որի գետաբերանը ծառայում է իբրև նավահանգիստ՝ ընկած Լըգգնեգգի հարավ֊արևելյան ծայրում։ Քաղաքից մեկ լիգ հեռավորության վրա մենք խարիսխ նետեցինք և նշան արինք, որ մի նավաստի գա։ Կես ժամ չանցած երկու հոգի եկան ու դժվարանց խարակների միջով մեզ տարան մի ընդաձակ ծովախորշ, ուր նավերն ապահով կերպով կարող են կանգ առնել քաղաքի պարիսպներից մի պարանաչափ տարածության վրա։ Մեր նավաստիներից մի քանիսը, նենգամտությամբ թե անփութությամբ, հայտնեցին, որ նավի վրա մի օտարական և հայտի հայտնի ճանապարհորդ կա։ Մեր առաջնորդները հաղորդեցին այդ լուրը մաքսատան պաշտոնյաին, որն ինձ խիստ հարցաքննության ենթարկեց, երբ ես ծովափ հասա։ Նա ինձ հետ խոսում էր Բալնիբարբի լեզվով, որ աշխույժ առևտրական կապերի շնորհիվ ծանոթ էր այդ քաղաքին, մանավանց մանավանդ նավաստիներին ու մաքսատան ծառայողներին։ Ես համառոտ կերպով պատմեցի մի քանի արկածներ իմ ճանապարհորդություններից, աշխատելով իմ ասածներին տալ հավատալի և պատշաճ բնույթ։ Սակայն հարկավոր համարեցի թաքցնելու իմ ազգությունը և ասելու, որ հոլանդացի եմ, որովհետև ես մտադրություն ունեի գնալ Ճապոնիա, ուր, ինչպես հայտնի է, բոլոր եվրոպացիներից միայն հոլանդացիներն ունեն իրավունք մուտք գործելու։ Ուստի ես մաքսատան պաշտոնյային ասացի, որ երբ մեր նավը Բալնիբարբիի ափերի մոտ խորտակվեց, ես ընկա մի ժայռի վրա, որտեղից բարձրացա Լապուտա կամ թռչող կղզին (որի մասին նա հաճախ առիթ էր ունեցել լսելու), իսկ այժմ փորձում եմ գնալ Ճապոնիա, իսկ այնտեղից գուցե հնարավորություն ունենամ վերադառնալու իմ հայրենիքը։ Պաշտոնյան պատասխանեց, թե մինչև պալատից կարգադրություն ստանալը պետք է ինձ բանտարկի և անմիջապես հաղորդի՝ ուր հարկն է, և հույս ունի, որ երկու շաբաթում պատասխանը կստանա։ Ինձ տվին մի հարմար օթևան, որի մուտքի մոտ կանգնեց պահակը։ Սակայն ինձ թույլ տվին զբոսանքի դուրս գալ մի ընդարձակ պարտեզ․ հետս վարվում էին բավական մարդավայել և իմ ապրուստը հոգում էին ի հաշիվ թագավորի։ Բազմաթիվ մարդիկ թույլտվություն էին խնդրում ինձ այցելելու, ըստ մեծի մասին հետաքրքրությունից դրդված, որովհետև լուր էին տարածել, որ ես եկել եմ շատ հեռավոր երկրներից, որոնց գոյության մասին նրանք ամենևին չէին լսել։
Իբրև թարգման՝ ես վարձեցի մի երիտասարդ, որ եկել էր միևնույն նավով․ նա Լըգգնեգգում էր ծնվել, բայց մի քանի տարի ապրել էր Մալդոնադոյում և երկու լեզվին էլ կատարելապես տիրապետում էր։ Նրա օգնությամբ ես կարողացա խոսել ամենքի հետ, որոնք գալիս էին ինձ այցի, սակայն ամբողջ խոսակցությունը բաղկացած էր նրանց հարցերից և իմ պատասխաններից։
Մեր սպասած ժամանակին արքունիքից եկավ նամակը։ Այդ նամակում հրաման կար շքախմբով և տասը ձիավորներով ուղարկել ինձ Տրալդրեգդըբ կամ Տրիլդրոդրիբ (որքան հիշում եմ՝ այդ անունը երկու տեսակ է հնչում)։ Իմ ամբողջ շքախումբը բաղկացած էր այդ խեղճ պատանի թարգմանից, որին ես համոզեցի ինձ ծառայելու, և իմ խոնարհ խնդրով ամեն մեկիս տվին մի֊մի ջորի հեծնելու համար։ Մեր մեկնելուց կես օր առաջ մի սուրհանդակ ուղարկեցին՝ թագավորին իմաց տալու իմ գալուստը և խնդրելու, որ նա բարեհաճի նշանակոլու այն օրն ու ժամը, երբ ես պատիվ կունենամ լիզելու նրա ոտնաթոռի առջևի փոշին։ Այդպես էր տեղիս արքունիքի ոճը և ես փորձով համոզվեցի, որ դա մի հասարակ ձևականություն չէր։ Արդարև, գալուց երկու օր հետո, ընդունելուցյան ընդունելության ժամին, ինձ հրամայեցին փորի վրա սողալով առաջ գալ և լիզել ճանապարհի փոշին։ Բայց ի նկատի ունենալով իմ օտարական լինելը, հոգ էին տարել սրբելու հատակն այնքան մաքուր, որ վրայի փոշին շատ աննշան էր։ Դա մի բացառիկ շնորհ էր, որ ցույց էին տալիս միայն բարձրադիր անձանց, երբ նրանք ընդունելություն էին խնդրում։ Ընդհակառակը, երբ ընդունելուցյուն ընդունելություն խնդրող անձն ուժեղ թշնամիներ ունի արքունիքում, այն ժամանակ դիտմամբ հատակին փոշի են ցանում։ Մի անգամ ես ինքս տեսա մի նշանավոր լորդի, որի բերանն այնքան փոշի էր լցվել, որ երբ նա սողալով մոտեցավ գահին, մինչև որոշ տարածություն, այլևս հնարավորություն չուներ ոչ մի խոսք արտասանելու։ Ուրիշ ելք էլ չկար, որովհետև մահացու հանցանք է, ով ունկնդրության ժամանակ թքում է կամ սրբում իր բերանը նորին մեծության ներկայությամբ։ Բացի այդ, կա և մի այլ սովորություն, որ ամենևին ինձ հաճելի չէ։ Երբ թագավորն իր ազնավականներից մեկին ուզում է մահվան դատապարտել մեղմ և ներողամիտ կերպով, այն ժամանակ նա հրամայում է հատակին ցանել մի տեսակ դարչնագույն թունավոր փոշի, որ հանցապարտը լիզելով, առանց այլևայլության քսանչորս ժամվա մեջ մեռնում է։ Սակայն ի արդարություն այդ թագավորի մեծագույն գթության և իր հպատակների առողջության մասին ունեցած հոգածության (այդ տեսակետից ցանկալի պիտի լիներ, Եվրոպայի թագավորներն օրինակ վերցնեին նրանից) հարկավոր է նշել ի պատիվ նրա, որ ամեն մի այդպիսի մահապատժից հետո խիստ հրաման է տրվում մաքուր կերպով լվանալու հատակի վարակված մասը․ իսկ երբ ծառաները զանց են առնում այդ հրամանը, այդ ժամանակ նրանց սպառնում է արքայական դժգոհության արժանանալու վտանգը։ Ես ինքս լսեցի, թե ինչպես նա կարգադրեց, որպեսզի իր մանկլավիկներից մեկին խարազանեն, նրա համար, որ նա, չնայած իր հերթին, չարամտությամբ զանցառու էր եղել և ուշադրություն չէր դարձրել մահապատժից հետո հատակը լվալու․ այդ անհոգության շնորհիվ մի հուսատու երիտասարդ լորդ, որ ունկնդրության էր եկել, դժբախտ կերպով թունավորվեց, թեև թագավորն այդ ժամանակ ամենևին մտադրություն չուներ նրան կյանքից զրկելու։ Սակայն բարեմիտ թագավորն այնքա՜ն ողորմած էր, որ ազատեց թշվառ մանկլավիկին խարազանումից, որովհետև վերջինս խոստացավ, որ այլևս առանց հատուկ կարգադրության այդ բանը չի անի։
Գանք նորից մեր պատմությանը․ երբ սողալով անցել էի գահից մինչև չորս յարդ հեռավորություն, ես զգույշ կերպով չոքեցի ու գլուխս յոթն անգամ գետնին զարկելով՝ արտասանեցի հետևյալ խոսքերը, որ սովորեցրել էին ինձ նախընթաց գիշերը՝ իկկպլինգ գրոֆֆթրոբբ սքվուտսերումմ բըլհիոպ մլաշնալտ գվին տնողբալկգուֆֆհ սլհիոպհաղ գուրդլուբհ աշը։ Ոջյունի այս խոսքերը երկրի օրենքով սահմանված են այն բոլոր անձանց համար, որոնք արժանանում են թագավորի տեսությանը։ Կարելի է թարգմանել այսպես՝ թող ձերդ երկնային մեծությունն արևից տասնմեկ և կես լուսին ավելի երկար ապրի։ Թագավորը դրան պատասխանեց տալով մի քանի հարց, որ թեև ես չհասկացա, բայց և այնպես պատասխանեցի, ինչպես ինձ սովորեցրել էին՝ Ֆլուֆտ դրին յալերիկկ դվուլդումպրաստրադմիրպուշ, որի բուն իմաստն է՝ իմ լեզուն իմ բարեկամի բերանումն է․ այդ խոսքրով ես հասկացրի, որ ես խնդրում եմ դիմել իմ թարգմանին։ Դրա վրա վերոհիշյալ երիտասարդին անմիջապես ներս ընդունեցին և նրա աջակցությամբ ես պատասխանեցի այն բոլոր հարցերին, որ նորին մեծությունը բարեհաճեց տալ ինձ մոտ մի ժամվա մեջ։ Ես խոսում էի բալնիբարցիների լեզվով, իսկ երիտասարդն իմ ասածները թարգմանում էր լըգգնեգըգցիների լեզվով։
Վերոհիշյալ երկու թագավորություններում եղած ժամանակ նա շատ է խոսել այդ մասին և նկատել է, որ երկարակեցությունը հանդիսանում է մարդկաության ընդհանուր ցանկությունն ու երանելի տենչանքը, որ մարդս իր մի ոտը գերեզմանում եղած ժամանակ աշխատում է որքան կարելի է ամուր կերպով մյուս ոտը ետ պահել։ Զառամած ծերերը դեռևս հույս ունեն մի օրով երկարացնելու իրենց կյանքը և մահվան վրա նայում են, իբրև մեծագույն չարիքի, որից բնությունը միշտ դրդում է ետ փախչելու, միայն այս Լըգգնեգգ կղզու վրա կյանքի ծարավան այնքան խիստ չէ, որովհետև ամենքի աչքի առաջ կանգնած են երկարակեցության մշտական նմուշները՝ ստրուլբրուգները։
Իմ խորհած ապրելակերպը թե՛ անիմաստ է, և թե սխալ, որովհետև դա պայմանավորված է հավիտենական երիտասարդության , առողջության և ուժի հետ, մի հանգամանք, որին ոչ ոք այնքան տխմար չպիտի լինի, որ հավատա, որքան էլ բուռն լինի նրա ցանկությունը։ Խնդիրն ուրեմն այն չէ՝ կնախնտրի՞ արդոյք մարդս երիտասարդուցյան երիտասարդության մշտական թարմությունը և նրա հետ կապված ուժն ու առողջությունը, թե ոչ, այլ այն, թե ինչպես անց կկացնի իր անվախճան կայնքը, որ լիքն է ծերության զուգընթաց ձախորդություններով։ Թեև շատ քչերն են ցանկություն հայտնում այդ դժվարին պայմաններով անմահ մնալու, սակայն վերոհիշյալ երկու թագավորությունների՝ Բալնիբարբիի և Ճապոնիայի մեջ նկատված է, որ ամեն մի մարդ աշխատում է իր մահից հեռու փախչել, թեկուզ և դա գա ամենախոր ծերության հասակում։ Եվ չլսված բան է, որ մեկը իր կամքով մեռնի, բացի նրանցից, որոնց մահվան շարժառիթը կամ ծայրահեղ տառապանքն է, կամ մեծագույն վիշտը։ Ու նա հարցրեց, թե չե՞մ նկատել միևնույն երևույթը և այն երկրներում, ուր ես եղել եմ իմ ճանապարհորդությունների ժամանակ և կամ թե չե սեփական հայրենիքում։
Այս առաջաբանից հետո նա ինձ տվեց իրենց մեջ ապրող ստրուլբրուգների մանրամասն նկարագրությունը։ Նա ասաց, որ նրանք մինչև երեսուն տարեկան հասակը սովորական մահկանացուների պես են, ապա կամաց֊կամաց դառնում են թախծոտ ու նկուն, և այդ տրամադրությունը գնալով աճում է մինչևն ութսուն տարեկանին հասնելը։ Այդ իմացել է նա նրանց արած խոստովանությունից, քանի որ հարյուր տարվա ընթացքում նրանցից երկու թե երեք հոգուց ավելի չի ծնվում, ուստի նրանք շատ սակավաթիվ են, որպեսզի կարելի լինի օբյեկտիվ դիտողությունների վրա հիմնված մի ընդհանուր կարծիք կազմել։ Երբ նրանք դառնում են ութսուն տարեկան, որ համարվում է այդ երկրում մարդկային կյանքի սահմանագիծը, նրանց բաժին է ընկնում ոչ միայն ծերերին հատուկ հիվանդուցյուններն հիվանդություններն ու անկարողությունը, այլև անմահության սոսկալի հեռանկարը։ Նրանք ոչ միայն կամակոր են, տրտնջացող, կծծի, թախծոտ, սնապարծ, շատախոս, այլև բարեկամության անընդունակ, բնական զգացմունքներից զուրկ, զգացմունքներից, որ իրենց թոռներից այն կողմ չի տարածվում։ Նախանձն ու անզոր փափագը անընդհատ կրծում է նրանց։ Նրանց նախանձի առարկաներն առավելապես հանդիսանում են՝ երիտասարդական մոլությունն ու ծերերի մահը։ Առաջինին անդրադառնալով՝ նրանք զգում են, որ իրենք զուրկ են հաճույք ստանալու հնարավորությունից, իսկ թաղում տեսած ժամանակ նրանք տրտնջում ու գանգատվում են, որ ուրիշները կարող են հասնել հանգստության ափին, մինչդեռ նրանք զուրկ են այդ հույսից։ Նրանք հիշում են միայն այն ամենը, ինչ նրանք իմացել կամ տեսել են իրենց երիտասարդության և հասունության տարիներին, և այն էլ ոչ կատարյալ կերպով, այնպես որ, որևէ իրադարձության իսկությունը ստուգելու կամ այդ իրադարձության մասին մանրամասն տեղեկանալու դեպքում ավելի վստահելի են բանավոր ավանդությունները, քան նրանց ամենահստակ հիշողությունները։ Նրանց մեջ ամենից թշվառները նրանք են, որոնք զառամության մեջ են ընկել կամ վերջնականապես կորցրել են իրենց հիշողությունը․ դրանք ամենից ավելի են գթաշարժության ու կարեկցության հանդիպում, որովհետև չունեն այն վատ հատկությունները, որոնցով հարուստ են ուրիշները։
Եթե ստրուլբրուգներից մեկն ամուսնանա իր բախտակից մի աղջկա հետ, շնորհիվ թագավորության մեջ տիրող ամուսնական իրավունքի, լուծելի է, երբ երկու ամուսիններից կրտսերը դառնում է ութսուն տարեկան․ որովհետև օրենքը միանգամայն արդարացի է համարում, որպեսզի նրանք, որոնց վիճակված է այս աշխարհում ընդմիշտ մնալու, չկրկնապատկեն իրենց թշվառությունը հավիտենական կնոջ բեռով։
Հենց որ ստրուլբրուգներն ութսուն տարեկան են դառնում, հասնում է նրանց քաղաքացիական մահվան ժամկետը, ժառանգներն անմիջապես տիրապետում են նրանց կայքը, ապրուստի համար թողնելով միայն մի փոքրիկ բաժին․ իսկ աղքատների ապրուստը հոգում են ժողովրդական միջոցներից։ Այդ տարիքին հասնելուց հետո նրանք համարվում են վստահության կամ եկամուտի հետ կապված որևէ պաշտոնի անընդունակ․ նրանք չեն կարող ոչ հող գնել կամ վարձել, ոչ էլ իրավունք ունեն վկա լինելու քրեական կամ քաղաքացիական գործերի կամ անգամ հողային սահմանավեճերի ժամանակ։
Իննսուն տարեկանում թափվում են նրանց ատամներն ու մազերը․ այդ տարիքում նրանք կերակրի համը չեն տարբերում, ուտում են ու խմում այն ամենը, ինչ որ նրանց ձեռքն է ընկնում, սակայն առանց հաճույք ստանալու և առանց ախորժակի։ ՀիվանդուցյուններըՀիվանդությունները, որոնց ենթակա են նրանք, տևում են առանց սաստկանալու կամ նվազելու։ Խոսակցության ժամանակ նրանք մոռանում են սովորական իրերի և մարդկանց անունները, անգամ նրանց, որոնք իրենց մտերիմ բարեկամներն ու ազգականներն են եղել։ Ուստի այդ պատճառով նրանք չեն կարող ընթերցանությամբ իրենց հաճույք պատճառել, որովհետև նրանց հիշողության մեջ չի մնում նախադասության սկիզբը, երբ նրանք հասնում են նրա վախճանին․ և այդ թերության շնորհիվ նրանք զուրկ են իրենց համար միակ մատչելի հաճույքից։
Քանի որ այդ երկրի լեզուն շարունակ փոփոխության է ենթարկվում, ուստի մի դարում ծնված ստրուլբրուգները չեն հասկանում մյուս դարում ծնվածներին, իսկ երկու հարյուր տարի անցնելուց հետո նրանք մոտակա մահկանցաների հետ առհասարակ չեն կարողանում որևէ խոսակցություն վարել (բացի մի քանի ընդհանուր բառերից), և այդպիսով նրանք դժբախտություն ունեն ապրելու իրենց սեփական հայրենիքում՝ իբրև օտարականներ։
1709 թվի հունիսի 9֊ին, երկար ու չարչարանքներով լի ճանապարհորդությունից հետո ես հասա Նագասակի։ Շուտով ես ընկա հոլանդացի նավաստիների շրջանը, որոնք ծառայում էին Ամստերդամից եկած «Ամբորինա» նավի վրա, որ 450 տոննա տարողություն ուներ։ Ես երկար ժամանակ ապրել էի Հոլանդիայում, իմ ուսումն ավարտել էի Լեյդենում և հիանալի կերպով խոսում էի հոլանդերեն։ Նավաստիները շուտով իմացան իմ որտեղից գալը և սկսեցին հետաքրքրությամբ հարձուփորձ անել իմ ճանապարհորդության ու վարած կյանքի մասին։ Ես հնարեցի մի համառոտ, բայց հավանական պատմություն, թաքցնելով դեպքերի կարևոր մասերը։ Հոլանդիայում ես շատ ծանոթներ ունեի․ ես հնարավորություն ունեի հորինելու իմ ծնողների անունները, ձևացնելով, որ նրանք Գելդեռլանդ գավառի հետամնաց բնակիչներ են։ Ես առաջարկեցի կապիտանին (մի ոմն Թեոդորիս Վանգրուլտ), որ նա իր ուզած ճանապարհածախսը վերցնի մինչև Հոլանդիա․ բայց իմանալով, որ ես վիրաբույժ եմ, նա բավականացավ ծախսի կեսն առնելով, պայմանով, որ ես ճանապարհին բժշկի պաշտոնը կատարեմ։ Նախքան մեկնելը՝ նավաստիներից մի քանիսը հարցրին, թե վերոհիշյալ ծիսակատարությունը ես կատարե՞լ եմ թե՞ ոչ։ Ես խուսափեցի այդ հարցից՝ տալով անորոշ պատասխան, որ ես կատարել եմ կայսեր և նրա արքունիքի բոլոր պահանջները։ Սակայն մի սրիկա նավաստի գնաց սպայի մոտ և ինձ մատնացույց անելով ասաց, թե ես խաչելությունը դեռ չեմ ոտնահարել։ Սակայն ապան, որին կարգադրված էր ազատելու ինձ այդ ծիսակատարությունից, այդ անզգամի թիկունքին բամբուկի քսան հարված հասցրեց, որից հետո ոչ ոք այլևս նման հարցերով ինձ չէր նեղացնում։
Այդ ճանապարհորդության միջոցին հիշատակելու արժանի բան չպատահեց։ Մեր նավը գնաց հաջող քամու տակ մինչև Բարեհուստ հրվանդանը, ուր մենք կանգ առանք խմելու ջուր վերցնելու համար։ Ապրիլի 10֊ին մենք անփորձ հասանք Ամստերդամ՝ ճանապարհին հիվանդուցյունից հիվանդությունից կորցնելով երեք հոգի, իսկ չորրորդը Ջենովայի ափերի մոտ նախակայմից իրեն նետեց ծովը։ Ամստերդամից, քաղաքին պատկանող մի նավով, ես շուտով գնացի Անգլիա։
1710 թվի ապրիլի16֊ին մենք մտանք Դաունս։ Հետևյալ առավոտ ափ իջա և հինգ ու կես տարվա բացակայությունից հետո կրկին տեսա իմ հայրենի երկիրը։ Ես ուղղակի գնացի Ռեդրիֆֆ, ուր հասա նույն օրը՝ կեսօրից հետո ժամը երկուսին և կնոջս ու երեխաներիս գտա ողջ֊առողջ։
==Չորրորդ մաս — Ճանապարհորդուցյուն Ճանապարհորդություն դեպի Հուիհընհընմների երկիրը==
==Գլուխ առաջին==
1711 թվի մայիսի 9֊ին մի ոմն Ջեմս Ուելս իմ կաբինը եկավ ու ասաց, որ նա կապիտանից հրաման ունի ինձ ափ իջեցնելու։ Ես փորձեցի հակաճառել, բայց իզուր, նա նույնիսկ չուզեց ասել, թե ո՞վ է նրանց նոր կապիտանը։ Նրանք ինձ մի լաստանավ նստեցրին, թույլ տալով, որ հագնեմ իմ լավագույն և նոր հագուստը և վերցնեմ մի փոքրիկ կապոց սպիտակեղեն , իսկ իմ զենքերից միայն մի սուր։ Նրանք այնքան սիրալիր եղան, որ չխուզարկեցին իմ գրպանները, ուր ես ունեի մի քիչ դրամ և այլ մանր հարկավոր իրեր։ Նավից մոտ մեկ լիգ հեռանալով նրանք ինձ ծովափ իջեցրին։ Ես խնդրեցի , որ ասեն, թե ինչ երկիր է դա։ Նրանք երդվեցին, թե իրենք ավելին չգիտեն, քան ես, և ասացին, որ կապիտանը (ինչպես անվանում էին նրան) որոշել էր ապրանքները ծախելուց հետո ազատվել ինձնից՝ հենց որ մի ցամաք երկիր տեսնեին։ Նրանք անմիջապես հեռացան ափից՝ խորհուրդ տալով, որ մի փոքր աճապարեմ, որպեսզի ծովի մակընթացությունը չհասնի ինձ, և բարի ճանապարհ մաղթեցին։
Այդ աննախանձելի վիճակում ես իմ քայլերն ուղղեցի դեպի առաջ և շուտով հասա մի բլրակի, նստեցի այնտեղ՝ հանգիստ առնելու և մտածելու, թե ի՞նչ անեմ։ Հանգիստը մի փոքր կազդուրեց իմ ուժերը, և ես քայլերս ուղղեցի դեպի երկրի ներսը, որոշելով անձնատուր լինել առաջին հանդիպած վայրենուն ու գնել իմ կյանքը նրանից՝ տալով մի քանի ապարանջան, օղակաձև ապակիներ և անարժեք զարդեր, որ սովորաբար ծովագնացները ճանապարհորդուցյան ճանապարհորդության ժամանակ ունեն իրենց գրպանում և որոնցից մի քանի հատ էլ ինձ մոտ կար։ Այդ վայրը բաժանված էր ծառերի երկար շարքերով, բայց ոչ կանոնավոր տնկած, այլ վայրի աճած․ կային խոշոր մարգագետիններ և գարու արտեր։ Ես զգույշ առաջ էի գնում, վախենալով, որ հանկարծակիի չգամ, որ ինձ թիկունքից կամ մի այլ կողմից նետով չզարկեն։ Ես ընկա մի բանուկ ճանապարհ և նկատեցի մարդկային ոտքերի բազմաթիվ հետքեր․ բայց ավելի շատ ձիերի հետքեր։ Վերջապես դաշտում ես տեսա ինչ֊որ կենդանիների․ մի երկուսն էլ նստել էին ծառերի վրա։ Դրանց վերին աստիճանի տարօրինակ և այլանդակ տեսքը մի փոքր շփոթեցրեց ինձ, ուստի ես պառկեցի մի թփի տակ՝ ավելի լավ դիտելու համար։ Նրանցից մի քանիսը մոտեցան այն տեղին, ուր ես էի պառկել, և հնարավորություն տվին ինձ ավելի որոշակի դիտելու իրենց կերպարանքը։ Նրանց գլուխն ու կուրծքը ծածկված էին խիտ մազերով, մի քանիսներինը՝ գանգուր, մյուսներինը՝ հարթ․ նրանց մորուքը նման էր այծի մորուքի․ նրանց մեջքն ու թաթերի առաջին մասերը պատած էին շերտ֊շերտ մազերով, իսկ մարմնի մյուս մասերը լերկ էին, այնպես որ ես կարողանում էի տեսնել նրանց մորթը, որ մուգ դարչնագույն էր։ Նրանք պոչ չունեին, իսկ նրանց հետույքը մերկ էր, բացառությամբ այն տեղի, ուր հետին անցքն էր․ թվում է, որ բնությունն այդ տեղը պատել է մազերով, գետնին նստած ժամանակ պաշտպանելու համար․ այդ արարածները նստում էին, պառկում և հաճախ կանգնում իրենց հետին թաթերի վրա։ Նրանք սկյուռի ճարպկությամբ մագլցում էին բարձր ծառերի վրա, որովհետև իրենց հետին և առաջին թաթերին ունեին սրածայր և կեռ ճանկեր։ Նրանք հաճախ զարմանալի ճկունությամբ թռչկոտում էին և մագլցում ամենաբարձր ծառերը։ Էգերն ավելի փոքր էին, քան արուները․ նրանց գլխի մազերը երկար էին, իսկ դեմքերը՝ մաքուր, միայն մարմնի մի քանի մասերը ծածկված էին բարակ աղվամազով, բացի հետույքի անցքն ու ամոթալի տեղերը․ նրանց ծծերը կախված էին առաջին թաթերի միջև և հաճախ, երբ նրանք չորեքթաթ անելով սողում էին՝ այդ ծծերը համարյա թե դիպչում էին գետնին։ Երկու սեռն ուներ տարբեր գույնի մազեր՝ դարչնագույն, կարմրագույն, սևագույն և ոսկեգույն։ Մի խոսքով իմ բոլոր ճանապարհորդուցյունների ճանապարհորդությունների ընթացքում չէր պատահել ավելի զզվելի կենդանի, որ առաջին իսկ հայացքից կարողանար ինձ այդչափ նողկանք պատճառել։ Մտածելով, որ հարկավոր չափով դիտեցի նրանց, ես, զզվանքով ու գարշանքով լցված, շարունակեցի իմ ճանապարհը մի որևէ հնդիկի խրճիթ գտնելու հուսով։ Մի փոքր անց ես հանդիպեցի այդ արարածներից մեկին, որ ուղղակի դեպի ինձ էր գալիս։ Այլանդակ ճիվաղը երբ նկատեց ինձ ծամածռեց դեմքը և աչքերը սևեռեց վրաս, կարծես թե առաջին անգամն էր տեսնում ինձ նման մի մարդու․ ապա մոտեցավ ու բարձրացրեց իր առաջին թաթը՝ միայն չհասկացա՝ հետաքրքրությունի՞ց դրդված, թե՞ չարամտությունից։ Ես հանեցի իմ սուրն և նրա տափակ կողմով ուժեղ խփեցի նրան, որովհետև չուզեցի զարկել սուր բերանով, վախենալով, թե միգուցե այդ երկրի բնակիչները գրգռվեն իմ դեմ, երբ իմանան, որ ես իրենց կենդանիներից մեկին սպանել եմ կամ վնասել։ Այդ անասունը ցավից ետ փախավ ու ճչաց այնքա՜ն բարձրաձայն, որ հարևան դաշտից վրա վազեց մի ամբողջ հոտ՝ մոտ քառասուն նրա նման արարածներ, որոնք ոռնալով ու դեմքերը ծամածռելով շրջապատեցին ինձ։ Ես ետ քաշվեցի դեպի ծառի բունը և մեջքս հենելով՝ սկսեցի թափահարել սուրս, չթողնելով, որ մոտենան ինձ։ Այդ անիծյալ ճտերից մի քանիսը հետևիցս բռնեցին ծառի ճյուղերն ու բարձրանալով ծառի վրա, սկսեցին այնտեղից արտաթորել ուղիղ իմ գլխին։ Ես հաջող կերպով խույս էի տալիս՝ կպչելով ծառի բնին, բայց ամեն կողմից թափվող կղկղանքի հոտը քիչ մնաց, որ շունչս կտրեր։
Այդ տառապալի վիճակի մեջ նկատեցի, որ հանկարծ ամենքն էլ սկսեցին փախչել։ Այն ժամանակ ես որոշեցի հեռանալ ծառի մոտից ու շարունակել իմ ճանապարհը, միևնույն ժամանակ չիմանալով, թե ինչի՞ց նրանք այդքան սարսափեցին։ Սակայն դեպի ձախ նայելով, ես նկատեցի մի ձի, որ հանդարտ կերպով քայլում էր դաշտում․ նրանց փախուստի պատճառն այդ ձին էր, որին մի փոքր առաջ ինձ հետապնդողները նկատել էին։ Մոտենալով ինձ, ձին մի փոքր ցնցվեց, բայց շուտով ուշքի եկավ ու սկսեց զարմանքով լի արտահայտությամբ նայել ուղղակի իմ դեմքին։ Նա ուշադրությամբ դիտեց իմ ձեռքերն ու ոտքերը և մի քանի անգամ պտտվեց շուրջս։ Ես ուզում էի շարունակել ճանապարհս, բայց նա կտրեց իմ ուղին և հեզահամբյուր տեսքով նայեց ինձ, չունենալով ամենևին բռնություն գործելու որևէ մտադրություն։ Այդպես մնացինք մի առժամանակ, մեր աչքերը միմյանց հառած, վերջապես ես համարձակվեցի իմ ձեռքը մեկնել նրա բաշին, նրան շոյելու մտադրությամբ, դիմելով ժոկեյների սովորական միջոցներին ու սուլոցներին, երբ նրանք ուզում են ընտելացնել մի որևէ անծանոթ ձի։ Բայց կենդանին, ըստ երևությին, իմ այդ փաղաքշանքն ընդունեց արհամարհանքով, թափահարեց իր գլուխը, հոնքերը կիտեց և հանդարտորեն բարձրացնելով իր առաջի աջ ոտքը, ետ հրեց իմ ձեռքը։ Ապա նա երեք թե չորս անգամ վրնջաց, բայց այնպիսի տարբեր ելևէջներով, որ սկսեցի մտածել, թե մի գուցե նա խոսում է իրենց սեփական լեզվով։
Մոտ երեք մղոն ճանապարհ գնալուց հետո, մենք հասանք մի երկարաձև, ցածլիկ և ծղնուտով ծածկված շինության, որի պատերը շինված էին ճյուղերով իրար հյուսած և գետնի մեջ խրած ձողերից։ Այստեղ ես ինձ մի փոքր թեթևացած զգացի և գրպանիցս հանեցի մի քանի անարժեք զարդեր, որ ճանապարհորդները սովորաբար վերցնում են իրենց հետ Ամերիկայի կամ այլ երկրների վայրենի հնդիկներին նվիրելու համար․ ես հույս ունեի, որ այդ զարդերի շնորհիվ տան ապրողներն ինձ ավելի սիրալիր ընդունելություն ցույց կտան։ Ձին նշանով ցույց տվեց, որ առաջ ես ներս մտնեմ։ Դա մի ընդարձակ սենյակ էր, կավե մաքուր հատակով․ պատերից մեկի ամբողջ երկարությամբ ձգվում էր մսուրների շարքը․ այդտեղ կար երեք քուռակ և երկու մատակ ձի, որոնք չէին կանգնած մսուրի մոտ և չէին ուտում, ինչպես այդ միշտ անում են պարապ ձիերը, այլ նստել էին իրենց զիստերի վրա, մի բան, որ ինձ շատ զարմացրեց․ բայց ինձ ավելի զարմացրին մյուսները, որոնք զբաղված էին տնային գործեր կատարելով, ըստ երևույթին սպասավորների պարտականությունը․ այդ ամենը հաստատեց իմ նախկին ենթադրությունը, թե մի ժողովուրդ, որ կարողացել է այդ աստիճանի կրթել անբան անասունները, անշուշտ իր իմաստությամբ պիտի գերազանցի աշխարհիս բոլոր ազգություններին։ Ինձնից հետո անմիջապես ներս մտավ գորշ ձին, և այսպիսով կանխեց, որ մյուսները դեպի ինձ վատ չվերաբերվեն։ Նա մի քանի անգամ հեղինակավոր ձայնով վրնջաց և նրանց կողմից պատասխան առավ։
Այդ սենյակից բացի տան երկարությամբ կար ուրիշ երեք սենյակ ևս․ մենք մտանք այդ սենյակները երեք դռներից, որոնք, ինչպես ծառուղի, գտնվում էին մի ուղղության վրա․ երկրորդ սենյակում մենք կանգ առանք․ այստեղ գորշ ձին մենակ մտավ երրորդ սենյակը, նշան անելով, որ սպասեմ։ Ես մնացի երկրորդ սենյակում և պատրաստեցի իմ նվերները՝ տանտիրոջը և տան տիրուհուն տալու համար․ ունեի երկու դանակ, երեք ապարանջան կեղծ մարգարիտներից, մի փոքրիկ հայելի և մի ուլունքե ժանյակ։ Ձին երեք֊չորս անգամ վրնջաց և ես սպասում էի, որ իբրև պատասխան կլսեմ մարդկային մի որևիցե ձայն։ Սակայն դրա փոխարեն ես լսեցի մի այլ վրնջյուն, որ հնչեց մի քիչ ավելի հուժկու։ Ես սկսեցի մտածել, թե երևի այդ տունը պատկանում է մի նշանավոր մարդու, քանի որ նրա ընդունելությանն արժանանալու համար այսքան շատ ձևականություններ են պետք։ Բայց թե այդ երևելի մարդու սպասավորները կարող են լինել միայն ձիեր, դա իմ ըմբռնողությունից վեր էր։ Ես վախեցա, թե միգուցե կրած նեղություններից ու չարչարանքներից հետո կորցրել եմ խելքս։ Ես ուշքի եկա և սկսեցի նայել չորս կողմս․ սենյակը, ուր ես մենակ էի մնացել, կահավորված էր այնպես, ինչպես նախկին սենյակը, միայն նրանից մի փոքր ավելի շքեղ էր։ Ես մի քանի անգամ տրորեցի աչքերս, բայց իմ առաջ կանգնած էին կրկին նույն իրերը։ Ես կսմթեցի ձեռքերս ու կողերս, որպեսզի արթնանամ, որովհետև հավատացած էի, թե երազի մեջ եմ։ Դրանից հետո ես վերջնականապես եկա այն եզրակացության, որ այդ ամբողջ երևույթը կարող է միայն կախարդուցյուն կախարդություն և մոգություն լինել։ Բայց ես ժամանակ չունեցա խորանալու այդ մտքի մեջ, որովհետև գորշ ձին մոտեցավ դռանը և նշան արավ, որ հետևեմ իրեն դեպի երրորդ սենյակը, ուր ես տեսա մի գեղեցիկ մատակ՝ իր երկու քուռակի հետ միասին ծալապատիկ նստած խոտե խսիրի վրա, որ թեև ճաշակով չէր գործած, բայց շատ կոկիկ և մաքուր էր։
Ներս մտնելուց անմիջապես հետո մատակը վեր կացավ տեղից ու մոտեցավ ինձ․ ուշադրությամբ ձեռքերս ու դեմքս դիտելուց հետո մի արհամարհական հայացք ձգեց վրաս ու գլուխը շրջեց դեպի գորշ ձին․ ականջիս էր հասնում եհու խոսքը, որը հաճախ կրկնում էին նրանք․ դրա իմաստն առայժմ չգիտեի, թեև դա առաջին բառն էր, որ սովորել էի արտասանել։ Բայց շուտով, ի մեծ վիշտ իմ, իմացա այդ բառի նշանակությունը։ Ահա՛ թե ինչպես։ Վերջացնելով բանակցությունները մատակի հետ, գորշ ձին գլխով նշան արավ և, ինչպես ճանապարհին գալիս, կրկնեց հհըընն, հհըընն խոսքը, որի իմաստն այն էր, որ ես հետևեմ նրան և դուրս գամ բակը, ուր տնից որոշ հեռավորության վրա գտնվում էր մի այլ շինություն։ Երբ մենք ներս մտանք այդտեղ, ես տեսա երեք գարշելի արարած, որոնց հանդիպեցի, հենց որ այդ երկիրը եկա․ նրանք լափում էին արմտիք և ինչ֊որ կենդանու միս, որը, ինչպես հետագայում իմացա, դժբախտ պատահարներից և հիվանդուցյունից հիվանդությունից սատկած շան, էշի կամ կովի միս էր։ Ուռենու ամուր ճյուղերով նրանց ամենքին վզից կապել էին մի գերանի։ Առջևի ոտքերի ճանկերի մեջ բռնած ուտելիքը նրանք հոշոտում էին իրենց ատամներով։
Գլխավոր ձին հրամայեց իր ծառաներից մեկին՝ կարմիր ձիաջորուն, որպեսզի այդ կենդանիների միջից ամենից խոշորին արձակի և դուրս բերի գավիթը․ ինձ և այդ անասունին իրար կողքի կանգնեցնելով, տերն ու ծառան սկսեցին ուշի֊ուշով համեմատել մեր արտաքին տեսքը՝ մի քանի անգամ կրկնելով եհու բառը։ Անկարելի էր նկարագրել իմ զարմանքն ու սարսափը, երբ նկատեցի, որ այդ զազիր կենդանին մարդու կերպարանք ուներ․ նրա երեսը տափակ էր ու լայն, քիթը՝ սեղմված, շրթունքները՝ հաստ, իսկ բերանը՝ մեծ։ Բայց այդ հատկությունները սովորական երևույթ են բոլոր վայրենի ազգերի մեջ, որովհետև մայրերն իրենց երեխաներին պառկեցնում են գետնին փորի վրա կամ տանելու ժամանակ կապում են իրենց մեջքին, որից երեխան իր քիթը շարունակ զարկում է մոր ուսերին։ Եհուի առջևի թաթերը տարբերվում էին իմ ձեռներից միայն նրանով, որ նրա եղունգներն ավելի երկար էին, ձեռքի ափերն ավելի կոշտ ու դարչնագույն, իսկ ափերի հետին կողմը՝ բոլորովին մազոտ։ Նույն տարբերությունն ու նմանուցյունը նմանությունը գոյություն ուներ և մեր ոտքերի միջև․ ես իսկույն իմացա այդ, թեև ձիերն այդ չէին կարող իմանալ, որովհետև հագիս կոշիկ ու գուլպա կար․ նույնը կարելի էր ասել իմ ամբողջ մարմնի մասին, բացի մազերից և մարմնիս գույնից, որ ես արդեն նկարագրեցի։
Երկու ձին էլ, ըստ երևույթին, վարանման մեջ էին, երբ շնորհիվ հագուստիս, որի մասին նրանք ոչ մի գաղափար չունեին, տեսան իմ և եհուի մարմինների մեջ եղած խոշոր տարբերությունը։ Կարմիր ձիաջորին ինձ մի արմատ առաջարկեց, որ նա բռնել էր իր սմբակի և ճախանոցի մեջ (թե ինչպե՞ս՝ մենք տեղն ընկած ժամանակը կնկարագրենք)․ ես այդ արմատը վերցրի ձեռքս և հոտոտելուց հետո շատ քաղաքավարի կերպով վերադարձրի իրեն։ Նա եհուի փարախից մի կտոր էշի միս բերեց, որից այնքա՜ն զզվելի հոտ էր գալիս, որ ես ստիպված էի գարշանքով երեսս շուռ տալ․ այդ ժամանակ նա այդ միսը շպրտեց եհուին և եհուն ագահությամբ լափեց։ Այնուհետև նա ինձ ցույց տվեց մի խուրձ չոր խոտ և մի աման լիքը քարի․ ես գլուխս շարժելով հասկացրի, թե ոչ մեկը և ոչ էլ մյուսն ինձ համար պիտանի սնունդ չեն։ Ու իմ մեջ ահ ծագեց, թե անպատճառ սովամահ պիտի լինեմ, եթե այստեղ ինձ նման մեկը չճարեմ։ Իսկ ինչ վերաբերում է այդ զազրելի եհուներին՝ հավատացած եմ, որ ով էլ որ լիներ այն ժամանակ իմ տեղը, նույնիսկ մարդկային ցեղի ամենամեծ բարեկամը, այնուամենայնիվ պիտի ընդուներ, որ դրանք բոլոր շնչավոր կենդանիների մեջ ամենից գարշելի արարածներն են․ և այդ երկրում եղած ժամանակ որքան շատ էի մոտենում նրանց, այնքան ավելի ատելի էին դառնում նրանք ինձ համար։ Իմ վերաբերմունքից կռահելով այդ՝ տանուտեր ձին եհուին ետ ուղարկեց իր գոմը։ Այնուհետև նա իր առջևի սմբակը տարավ բերանը, որ ինձ զարմանք պատճառեց, թեև այդ բանը նա արեց առանց դժվարության և այնպիսի շարժումով, որ միանգամայն բնական թվաց, և այդ նշանով հասկացրեց ինձ, թե ի՞նչ պիտի ուտեմ։ Սակայն ես չկարողացա այնպիսի պատասխան տալ, որ նա ըմբռներ․ և եթե անգամ նա ինձ հասկանար, ես չգիտեմ, թե որտեղից նա ինձ համար պիտի գտներ սննդարար կերակուր։ Մեր այդ խոսակցության ժամանակ ես նկատեցի, որ մեր կողքից մի կով անցավ ու ես մատով ցույց տվի ու ցանկություն հայտնեցի, որ նա թույլ տա, որ ես նրանից կաթ կթեմ։ Այդ ունեցավ իր արդյունքը, որովհետև նա ինձ վերադարձրեց իր տունը և հրամայեց մի մատակ ծառայի՝ որպեսզի բաց անի մի սենյակ, ուր կարգով շարված մաքուր կավե և փայտե ամանները լցված էին կաթով։ Մատակն ինձ մի գավաթ կաթ տվեց, որից հաճույքով խմելուց հետո ինձ բավականին կազդուրված զգացի։
Ես հավատացրի նորին մեծապատվությանը, որ օրենքը մի գիտություն է, որին ես այնքան տեղյակ չեմ, և իմ ծանոթությունը սահմանակվում է նրանով, որ կարիքի դեպքում դիմում եմ փաստաբաններին, երբ ես տուժում եմ մի որևէ անարդարությունից․ այնուամենայնիվ, կարողացածիս չափ ես կաշխատեմ բավարարություն տալ նրա հետաքրքրասիրությանը։
Ես ասացի, որ մեզանում գոյություն ունի մարդկանց մի ընկերակցություն, որը պատանեկությունից սովորում է մի արհեստ՝ շատախոսությամբ ապացուցելու, որ սպիտակը՝ սև է, իսկ սևը՝ սպիտակ, նայած, թե որքա՞ն են նրանց վճարում։ Այդ ընկերակցությունը ողջ ժողովրդին պահում է ստրկության մեջ։ Օրինակ, եթե իմ հարևանը հավանում է իմ կովը, իսկույն մի օրենսգետ է վարձում՝ ապացաուցելու, որ նա ունի իրավունք խլելու իմ կովը։ Իրավունքս պաշտպանելու համար ստիպված ես մի ուրիշ օրենսգետ եմ վարձում, քանի որ օրենքը թույլ չի տալիս, որ մեկն իրեն անձամբ պաշտպանի։ Այդ դեպքում, իբրև իրավատեր իմ կացությունը կրկնակի աննպաստ է։ Նախ իմ օրենսգետը, որ գրեթե օրորից վարժված է պաշտպանելու սուտը, իր տարերքի մեջ չի գտնվում, երբ պիտի պաշտպանի արդարությունը։ Գտնեկով, որ իր կացությունն անբնական է, նա գործում է անշնորհք կերպով և հաճախ նույնիսկ չարամտորեն։ Ապա իմ օրենսգետը մեծ զգուշություն պետք է բանեցնի, եթե ոչ՝ պիտի արժանանա դատավորների հանդիմանուցյանը հանդիմանությանը և իր ընկերակիցների դժկամությանը, որովհետև նա այդպիսով նվաստացնում է իրենց պրոֆեսիոնալ արժանապատվությունը։ Ուստի կովը պաշտպանելու համար մնում է երկու ելք։ Կա՛մ պետք է կրկնակի վարձով կաշառեմ հակառակորդի օրենսգետին, որը դավաճանելով իր պաշտպանյալին՝ ակնարկով հասկացնել է տալիս դատարանին, որ արդարությունը նրա կողմն է, կամ իմ օրենագետը պիտի աշխատի իմ գործը ձևացնել իբրև մի անարդարացի գործ, ընդունելով, որ իմ կովը պատկանում է հակառակորդին, և եթե նա այդ անի հմուտ կերպով, անկասկած պիտի շահեմ դատարանի հավանությունը։
Ուրեմն ձերդ մեծապատվությունը պիտի իմանա, որ այդ դատավորերն այնպիսի մարդիկ են, որոնք նշանակված են որոշելու սեփականատիրական վեճերն ու քրեական գործերը և ընտրված են ամենահմուտ օրենսգետներից, որոնք արդեն թե՛ ծեր են և թե՛ ծույլ։ Իրենց կյանքում մշտապես հանդես գալով ճշմարտության և արդարության դեմ, նրանք ճակատագրական անշրաժեշտությամբ հովանավորում են կեղծիքը, սուտ երդումն ու հարստահարությունը․ և ես գիտեմ, որ նրանցից շատերը հրաժարվել են ընդունելու խոշոր կաշառքներ այն կողմից, ուր արդարույունն է, որպեսզի չխախտեն իրենց արտոնությունը մի այնպիսի գործով, որ անվայել է թե՛ իրենց բնությանը և թե՛ պաշտոնին։
Այդ օրենսգետները կարգ են սահմանել, որ մի անգամ հանած վճիռը կարելի է գործադրել համանման դեպքում։ Ուստի նրանք ամենայն ջանքով պահպանում են նախկին որոշումները, որոնք դեմ են թե՛ սովորական արդարությանը և թե՛ մարդկային առողջ դատողությանը։ Այդ որոշումները, որոնք հայտնի են նախընթաց անունով, նրանք օգտագործում են իբրև հեղինակություն՝ ամենաանարդարացի կարծիքները պաշտպանելու համար․ և դատավորները նրանցով ղեկավարվելու առիթը բաց չեն թողնում։
Դատավարության ժամանակ նրանք ամենայն խնամքով անտեսում են գործի էական մասը, իսկ բուռն եռանդով և խռպոտության աստիճանի գոռում այնպիսի հանգամանքների մասին, որոնք ոչ մի արժեք չունեն։ Օրինակ՝ մի փոքր առաջ հիշածս գործի ժամանակ, նրանք երբեք չեն ցանկանում իմանալ, թե ի՞նչ իրավունք ունի հակառակորդը իմ կովի նկատմամբ և ի՞նչ ապացույցներ, այլ միայն սկսում են խոսել, թե կովը կարմի՞ր գույն ունի, թե՞ սև, նրա եղջույրները երկա՞ր են, թե՞ կարճ, և այն դաշտը, ուր ես արածացնում եմ նրան, շրջանաձև՞ է, թե՞ քառակուսի, տա՞նն եմ կթում, թե՞ դուրսը, ի՞նչ հիվանդուցյունների հիվանդությունների է նա ենթակա և այլն, և այլն․ այդ ամենից հետո նրանք տեղեկություն են պահանջում նախընթաց որոշումների մասին, գործը հետաձգում մի ժամկետից մյուսը, և տասը, քսան կամ երեսուն տարուց հետո մի որևէ որոշման հանգում։
Բացի այդ պետք է նկատել, որ դատավորական այդ ընկերակցությունն ունի իր սեփական առանձնակի լեզուն և ժարգոնը, որ ուրիշ ոչ մի մահկանացու չի կարող հասկանալ և որով գրված են նրանց բոլոր օրենքները․ այդ օրենքները նրանք մի մասնավոր ջանքով բազմացնում են, և այդպիսով վեջնականապես խեղաթյուրում ճշմարտության և ստության, արդարության և անարդարության իսկական էությունը․ այնպես որ երեսուն տարի է հարկավոր՝ որոշելու համար, թե դաշտը, որ մնացել է ինձ իմ նախնիներից, սրանից վեց սերունդ առաջ, ի՞նձ է պատկանում, թր՞ մի օտարականի, որ ապրում է երեք հարյուր մղոն հեռավորության վրա։
:Անգլիայի նկարագրության շարունակությունը։ Եվրոպայի արքունիքների առաջին կամ ավագ մինիստրների բնութագիրը։
Բայց և այնպես իմ տերը չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ շարժառիթներ են դրդում օրենսգետների այդ ցեղին, որպեսզի նրանք շվարման, վարանմունքի և իրարանցման մեջ ընկնեն, դաշն կապեն անարդարության հետ՝ պարզապես իրենց ցեղակից֊անասուններին վնասելու համար․ նմանապես չէր կարողանում ըմբռնել, թե ի՞նչ իմաստով եմ ես ասում, թե նրանք աշխատում են վարձի համար։ Ուստի ես ստիպված էի ահագին ջանք գործ դնել բացատրելու համար, թե ի՞նչ բան է դրամի գործածությունը, այն մետաղը, որից պատրաստում են դրամը և դրամի արժեքը․ երբ եհուն, ասացի ես, մեծ քանակությամբ կուտակում է այդ անգին նյութից, այն ժամանակ նա հնարավորություն ունի ձեռք բերելու ինչ որ սիրտն ուզում է՝ ընտիր հագուստներ, հոյակապ տներ, ընդարձակ հողամասեր, թանկագին ուտելիքներ ու խմիչքներ, և իր համար ընտրում է ամենից գեղեցիկ էգերը։ Քանի որ միայն դրամն է ընձեռում նրանց այդ բոլոր բարիքները, ուստի մեր եհուններին միշտ թվում է, որ ծախսերի և խնայողության համար նրանք բավականաչափ դրամ չունեն, նայած թե բնությամբ ինչի են հակված՝ շռայլությա՞ն, թե ժլատության։ Ես ասացի նաև, որ հարուստները վայելում են չքավորների աշխատանքի պտուղը, որ ամեն մի հարուստի, հարաբերաբար, ընկնում է հազար չքավոր, որ ժողովրդի մեծագույն մասը ստիպված թշվառ կյանք է վարում, միևնույն ժամանակ օրեցօր աշխատելով մի չնչին վարձով, որպեսզի փոքրամասնությունը փարթամ ապրի։ Ես ընդարձակ կերպով կանգ առա այս ամենի և հարակից ուրիշ մանրամասնությունների վրա․ սակայն նորին մեծապատվությունը դժվարությամբ էր հասկանում ինձ, որովհետև նրա ենթադրությամբ բոլոր կենդանիները հավասար իրավունքներ ունեն մասնակցելու երկրային բարիքներին, մանավանդ նրանք, որոնք իշխում են մյուսների վրա։ Ուստի նա ցանկացավ իմանալ, թե որո՞նք են այդ թանկարժեք ուտելիքները, և ինչպե՞ս է, որ մեզանից որևէ մեկն զգում է նրա կարիքը։ Ուստի ես թվեցի կերակուրների բոլոր տեսակները, որ հիշում էի նրանց պատրաստելու տարբեր ձևերով և համեմներով հանդերձ, թվեցի նաև խմիչքները և ուրիշ անհամար պարագաներ, ասելով, որ առանց աշխարհի չորս կողմը նավ ուղարկելու՝ անհնարին է ունենալ այդ ամենը։ Ես նրան հավատացրի, որ երկրագունդն առնվազն երեք անգամ պտտել է հարկավոր, մինչև որ մեր եհուների ամենից գեղեցիկ էգի համար կարելի լինի նախաճաշ գտնել, կամ մի որևէ աման՝ այդ նախաճաշը մատուցելու համար։ Նա ասաց, որ թշվառ է այն երկիրը, որ չի կարողանում կերակրել իր բնակիչներին։ Բայց նրան ամենից շատ զարմացրեց այն, որ իմ նկարագրած ընդարձակ երկրամասերը զուրկ են ջրից, և խմելու ջուր բերելու համար ազգաբնակությունն ստիպված է ծովեծով ընկնել։ Ես պատասխանեցի, որ Անգլիան (իմ թանկագին հայրենիքը) արտադրում է երեք անգամ ավելի սննդամթերք, քան նրա բնակիչները կարող են սպառել․ իսկ ինչ վերաբերում է խմիչքներին՝ հատիկներից և մի քանի բույսերի պտուղներից մենք պատրաստում ենք սքանչելի ըմպելիքներ․ նույն համեմատությամբ մենք պատրաստում ենք նաև այլ կենսամթերքներ։ Ի գոհացումն արուների հեշտասեր և զեխ կյանքի և էգերի ունայության՝ մենք մեր անհրաժեշտ պիտույքների մեծագույն մասն ուրիշ երկրներն ենք ուղարկում, որի փոխարեն ստանում ենք հիվանդուցյուններհիվանդություններ, քմահաճույքներ և մոլություններ սնուցանոց նյութեր։ Այստեղից էլ անխուսափելիորեն բխում է այն, որ իմ հայրենակիցների մեծամասնությունն ստիպված է իր ապրուստը հոգալ մուրացկանությամբ, ավազակությամբ, գողությամբ, կավատությամբ, նենգությամբ, ուրացողությամբ, շողոքորթությամբ, կեղծիքով, խարդախությամբ, բախտախաղով, ստությամբ, քծնությամբ, սնապարծությամբ, քվեարկության առևտրով, խծբծանքով, աստղեր համարելով, թունավորելով, անառակությամբ, անվանարկությամբ, կրոնամոլությամբ, ազատախոհությամբ ու այլ և այլ պարապմունքներով։ Ամեն մի բառի իմաստը նրան հասկացնելու համար հարկավոր էր մեծ ջանք գործ դնել։
Ես ասացի, որ գինին բերում ենք ուրիշ երկրներից ոչ թե ջրի կամ այլ խմիչքների պակասը լրացնելու համար, այլ որովհետև դա մի տեսակ հյութ է, որը մեզ ուրախացնում է, խելքահան անում, ցրում մելամաղձոտ մտքերը, լցնում մեր ուղեղն անհեթեթ մտապատկերներով, հուսադրում, վերացնում վտանգի զգացմունքը, ժամանակավորապես դադարեցնում մեր իմացականության կարողությունը, զրկում մեր մարմնի անդամները գործածելու հնարավորությունից՝ մինչև որ մենք խոր քնով քնենք․ միևնույն ժամանակ հարկավոր է խոստովանել, որ դրանից հետո մենք միշտ արթնանում ենք հիվանդ ու վհատ վիճակի մեջ և որ այդ հյութի գործածությունն առաջ է բերում զանազան հիվանդուցյուններհիվանդություններ, որոնք մեր կյանքը դառնացնում ու կարճացնում են։ Բացի այդ ազգաբնակության մեծագույն մասն իր ապրուստը հայթայթում է հարուստներին կամ մեկը մյուսին կենսական անհրաժեշտ պիտույքներ և արդուզարդ մատակարարելով։ Օրինակ՝ երբ ես տանը հագնվում եմ ինչպես հարկն է, իմ մարմնի վրա ունեմ առնվազն հարյուր մարդու աշխատանքի արդյունքը․ իմ տան շինության ու կահավորման վրա աշխատում է է՛լ ավելի մարդ, և թվով հինգ անգամ ավելի է պետք կնոջս արդուզարդի համար։
Ես ուզում էի պատմել նաև մի այլ կարգի մարդկանց մասին, որոնք իրենց ապրուստը հայթայթում են հիվանդներին խնամելով, որովհետև մի անգամ արդեն հաղորդել էի նորին մեծապատվությանը, որ իմ նավաստիներից շատերը մեռան հիվանդուցյունից։ հիվանդությունից։ Բայց այստեղ ես մեծ դժվարության հանդիպեցի, որպեսզի կարողանամ նրան հասկացնել, թե ի՞նչ էր իմ մտադրությունը։ Նա շատ լավ գիտեր, որ հուիհընհընմները իրենց մահվանից մի քանի օր առաջ հիվանդանում են, և ծանրանում կամ մեռնում են մարմնի անդամներից որևէ մեկը վնասվելուց հետո։ Բայց նա անկարելի էր համարում, որ բնությունը, որի բոլոր գործերը կատարյալ են, թույլ տա, որ մեր մարմնի ներսը բույն դնի հիվանդուցյունըհիվանդությունը, և նա ցանկացավ իմանալ այդ անպատմելի չարիքի պատճառը։ Ես նրան բացատրեցի, որ մենք մեր կերակրի մեջ գործ ենք ածում հազար ու մի բան, որոնք մեկը մյուսին ժխտում են․ որ մենք ուտում ենք այն ժամանակ, երբ քաղցած չենք, խմում ենք՝ ծարավ չլինելով․ որ մենք ողջ գիշերը թունդ խմիչքներ ենք գործածում, առանց մի կտոր բան ուտելու և դա մեզ տրամադրում է ծուլության, բորբոքում է մեր որովայնը և խանգարում կամ քայքայում մեր մարսողությունը․ որ պոռնկությամբ պարապող էգերն ստանում են մի այնպիսի հիվանդուցյունհիվանդություն, որից փտում է նրաց ոսկորը, ու վարակում են ամեն մի մարդու, որ նրանց գիրկն է ընկնում․ որ այդ, ինչպես և ուրիշ շատ հիվանդուցյուններհիվանդություններ, հորից անցնում են որդուն, այնպես որ մեզանից շատերը ծնվում են հիվանդուցյուններով հիվանդություններով ծանրաբեռնված․ որ աննպատակ կլիներ, եթե ես տայի մարդկային մարմնի հետ առնչություն ունեցող հիվանդուցյունների հիվանդությունների ցանկը, որովհետև դրանցից առնվազն հինգ֊վեց հարյուրին ենթակա են մեր մարմնի անդամներն ու հոդերը․ կարճ ասած՝ մեր մարմնի ամեն մի մասը, թե՛ ներքին և թե՛ արտաքին, ունի իր հատուկ հիվանդուցյունը։ հիվանդությունը։ Այդ հիվանդուցյունները հիվանդությունները դարմանելու համար մեզանում գոյություն ունի ուսյալ մարդկանց մի դաս, որն ըստ կոչման կամ գուցե առերևույթ, պարապում է այդ գործով։ Քանի որ որոշ չափով ծանոթ է ինձ այդ արհեստը, ի սեր նորին մեծապատվության, կարող եմ հաղորդել այդ դասի գործունեության ամբողջ գաղտնիքն ու գործելակերպը։
Նրանց գիտության հիմնական տեսակներով բոլոր հիվանդուցյուններն հիվանդություններն առաջ են գալիս նրանից, որ մարդս լցված է, ուստի նրանք արդարացի կերպով եզրակացնում են, որ նախ և առաջ պետք է դատարկել մարմինը կամ բնական անցքից և կամ վերևից՝ բերանից։ Այդ նպատակին հասնելու համար նրանք վերցնում են զանազան տեսակի բույսեր, հանքեր, խեժեր, յուղեր, խեցիներ, աղեր, հյութեր, մամուռներ, կղկղանքներ, կևեղներ, օձեր, դոդոշներ, գորտեր, սարդեր, մեռածների միսն ու ոսկորները, թռչուններ, կենդանիներ ու ձկներ և այդ ամենից պատրաստում են մի տեսակ հեղուկ, որի համն ու հոտն այնքա՜ն զզվելի, այնքա՜ն սիրտ խառնող ու այնքա՜ն նողկալի է, որ անհնարին է երևակայել, այնպես որ ստամոքսն անմիջապես այդ հեղուկը դուրս է փսխում․ նրանք դրա անունը դրել եմ սիրտ խառնող հեղուկ։ Կամ թե չէ, ավելացնելով այդ նյութերին մի քանի թույն՝ նրանք պատրաստում են դրա նման մի գարշելի և աղիքների համար անտանելի դեղ ու ստիպում, որ հիվանդն ընդունի (նայած բժկի տրամադրության) կամ վերին կամ հետին անցքից․ այդ դեղը թուլացնելով ստամոքսը, դուրս է վանում միջի պարունակությունը և կոչվում է լուծողական կամ դաստուր։ Եվ իսկապես, քանի որ բնության կարգադրությամբ (այդպես են կարծում բժիշկները) մարդուս վերին անցքի պաշտոնը միայն կարծր և հեղուկ նյութերի ընդունելն է, իսկ հետին անցքինը՝ արտաթորելը, իսկ հիվանդուցյունների հիվանդությունների ժամանակ, այդ ճարպիկ մարդկանց սրամիտ կարծիքով, բնությունն ըստ երևույթին շեղում է իր ուղիղ ճանապարհը, ուստի նրան իր տեղը բերելու համար հիվանդի մարմնի հետ պիտի վարվես ճիշտ հակառակը և ստիպես, որ նրա երկու անցքերն իրենց դերերը փոխեն՝ այսինքն՝ հարկավոր է կարծր ու հեղուկ նյութերը նրա մարմինը լցնել հետին անցքից, իսկ արտաթորել տալ՝ բերանից։
Սակայն բացի իրական հիվանդուցյուններից՝ հիվանդություններից՝ մենք ենթակա ենք նաև ուրիշ շատ հիվանդուցյուններիհիվանդությունների, որոնք միանգամայն երևակայական են և որոնց համար բժիշկները հնարել են երևակայական բժշկություն․ այդ հիվանդուցյուններն հիվանդություններն ունեն իրենց անունները և համապատասխան դեղերը որոնցից շարունակ տուժում են մեր եհուների էգերը։
Այս տոհմն առանձնապես աչքի է ընկում նախատեսելու հմտությամբ, և միշտ էլ ոչ առանց սխալի․ լուրջ հիվանդուցյունների հիվանդությունների ժամանակ, մանավանդ, երբ այդ հիվանդուցյունն հիվանդությունն աղետալի է, նրանք գուշակում են մահ, որը միշտ բժիշկների իշխանության տակ է, մինչդեռ ապաքինումը՝ ոչ ուստի երբ հիվանդն անսպասելի կերպով առողջանալու նշաններ է ցույց տալիս, մինչդեռ նրանք արդեն հայտարարել են իրենց աննպաստ վճիռը, որպեսզի չմեղադրվեն իբրև կեղծ մարգարեներ, նրանք ժամանակին տված դեղաչափով կարողանում են հաստատել իրենց իմաստությունը մարդկանց առաջ։
Բացի այդ՝ նրանք առանձնապես պիտանի մարդիկ են ամուսնական շղթաներից ձանձրացած տղամարդկանց և կանանց, ինչպես նաև ավագ որդիների, խոշոր մինիստրների և երբեմն էլ թագավորների համար։
Նա ինձ դիտել տվեց, որ հուիհընհընմների մեջ սպիտակ, կարմիր և թուխ գույն ունեցողներն այնքան լավ կազմվածք չունեն, որքան շառատ, խատուտիկ և սև գույն ունեցողները․ ի ծնե նրանք չունեն այդ բնական տաղանդը և ոչ էլ կատարելագործվելու որևէ ընդունակություն․ այդ պատճառով նրանք շարունակ մնում են ծառայի վիճակում, իսպառ չունենալով այդ վիճակից ելնելու տենչը, որ այդ երկրում կհամարվեր թե՛ անբնական և թե՛ հրեշային։
Նորին մեծապատվությանը ես հայտնեցի իմ խորին շնորհակալությունն այն բարձր կարծիքի համար, որ նա կազմել էր իմ մասին․ բայց միևնույն ժամանակ նրան հավատացրի, որ ես նվաստ ծագում ունեմ և ծնվել եմ համեստ ու պատվավոր ծնողներից, որոնք հազիվհազ կարողացան տալ ինձ քիչ թե շատ տանելի կրթություն, ես ասացի, որ մեր ազնվականությունն ամենևին չի համապատասխանում այն հասկացողությանը, որ նա կազմել է նրանց մասին․ որ մեր երիտասարդ ազնվականները մանկությունից վարժվում են ծուլության և շռայլության և չափահաս դառնալով՝ սպառում իրենց ուժերն անառակ կանանց հետ, որոնք վարակում են նրանց զանազան վատ հիվանդուցյուններով․ հիվանդություններով․ այդպիսով իրենց կարողությունը վատնելուց հետո նրանք փողի համար ամուսնանաում են նվաստ ծագում ունեցող կանանց հետ, որոնք ո՛չ առողջ և ո՛չ էլ և գեղեցիկ են և որոնց ատում և արհամարում են նրանք։ Նման ամուսնությունների արդյունքը սովորաբար լինում են՝ խուլագար, հյուծված և այլանդակ երեխաներ․ այդ պարագաներում ընտանիքը շարունակում է իր գոյությունը հազիվ թե մինչև երրորդ սերունդը, եթե միայն կանայք հեռատեսությամբ հարևանների կան ծառաների միջից չեն ընտրում առողջ հայրեր՝ սերունդը բարելավելու կամ շարունակելու նպատակով։ Թույլ, հիվանդագին մարմինը, նիհար կերպարանքը և երեսի դժգունությունը համարվում են ազնիվ արյուն ունենալու իսկական նշաններ։ Առողջ և հուժկու կազմվածքը մի որևէ բարձր ծագում ունեցող մարդու համար համարվում է մինչև անգամ խայտառակություն, որովհետև ամենքը դրանից եզրակացնում են, որ նրա իսկակակն հայրը եղել է ձիապան կամ կառապան։ Ֆիզիկական թերություններին զուգընթաց ուղեկցում է և նրանց մտավոր անկատարությունը, և նրանք ըստ էության մի խառնուրդ են՝ սևամաղձության, բթամտության, տգիտության, քմահաճույքի, հեշտասիրության և գոռոզության։
Եվ ահա, առանց այդ պայծառափայլ դասի համաձայնության ոչ մի օրենք չի կարելի ո՛չ հրատարակել, ո՛չ ջնջել և ոչ էլ փոփոխել։ Այդ նույն մարդիկ էլ անքնին վճիռներ են արձակում մեր ստացվածքային բոլոր գործերի մասին։
Այստեղ կա մի տեսակ հյութալի, բայց շատ հազվագյուտ արմատ, որ եհուները փնտրում են մեծ փափագով ու հաճույքով ծծում․ Այդ արմատը նրանց վրա նույն ներգործությունն ունի, ինչ որ մեզ վրա գինին։ Դրանից նրանք մերթ գրկում են իրար, մերթ՝ միմյանց բզկտում․ ապա սկսում են ոռնալ, ծամածռություններ անել, անկապ֊անկապ խոսել, երերալ, սայթաքել, վայր ընկնել ու վերջը ցեխի մեջ պառկել ու քնել։
Ես նկատեցի, որ այդ երկրում հիվանդուցյունների հիվանդությունների ենթակա միակ կենդանիներն եհուներն են․ հիվանդություններն այդտեղ ավելի քիչ են, քան մեր ձիերի շրջանում և առաջանում են ոչ թե եհուների հետ ունեցած վատ վերաբերմունքից, այլ շնորհիվ այդ զզվելի անասունների անմաքրասիրության և որկրամոլության։ Հուիհընհընմների լեզուն ունի այդ հիվանդությունների միայն մի ընդհանուր անուն, որ կազմված է այդ իսկ անասունի անունից և կոչվում է հնի֊եհու, այսինքն՝ եհուի հիվանդություն։ Բուժման համար կա մի հեղուկ, որ շինված է այդ կենդանիների կղկղանքից ու մեզից և որը զոռով լցնում են հիվանդ եհուների որկորը։ Ըստ իմ դիտողությունների՝ այդ դեղը շատ է օգնում հիվանդին, և հասարակական բարօրության տեսակետից ես վստահ կերպով հանձնարարում եմ իմ հայրենակիցներին՝ իբրև մի սքանչելի միջոց՝ ամեն տեսակի հիվանդությունների դեմ մաքառելու համար։
Ինչ վերաբերում է գիտության, վարչական ձևին, արվեստներին, արդյունաբերությանը և դրա նման բաներին՝ իմ տերը խոստովանեց, որ նա այդ տեսակետից շատ քիչ, կամ ավելի շուտ ոչ մի նմանություն չի գտնում իրենց և մեր երկրի եհուների միջև։ Որովհետև նրան հետաքրքրում էին միայն այն նմանությունները, որ գոյություն ունեն մեր բնավորությունների միջև։ Նա մի քանի հարցասեր հուիհընհընմից լսել է, որ եհուների ոհմակներից շատերն ունեն իրենց հատուկ առաջնորդները (ինչպես սովորաբար մեր որսատեղերում արու եղջերուներն են), որոնք մյուս եհուներից ավելի տձև են և ավելի չարամիտ։ Ամեն մի այդպիսի առաջնորդ ունի մի որևէ ֆավորիտ, որ շատ նման է իրեն և որի զբաղմունքն է լիզել իր տիրոջ ոտքերն ու հետույքը և էգ եհուներ բերել նրա որջը․ իբրև վարձ, նա մերթ ընդ մերթ մի կտոր էշի միս է ստանում։ Ամբողջ ոհմակն ատում է այդ ֆավորիտին, այդ պատճառով էլ, ապահովության համար, նա միշտ իրեն պահում է իր տիրոջ մոտերքը։ Սովորաբար նա մնում է այդ պաշտոնում այնքան ժամանակ, մինչև որ գտնվում է նրանից վատթարագույնը․ հենց որ նա պաշտոնանկ է լինում, անմիջապես իր շրջանի բոլոր եհուները, թե՛ երիտասարդ և թե՛ ծեր, թե՛ արու և թե՛ էգ, իր հետնորդի հետ միասին, շրջապատում են նրան ու ոտից մինչև գլուխ իրենց կղկղանքները քսում նրա մարմնին։ Թե որ չափով այս ամենը կարելի է կիրառել մեր արքունիքում և մեր ֆավորիտների ու մինիստրների նկատմամբ, իմ տերը թողեց որ ես որոշեմ։
Բայց այս նկարագրությունը, խոստովանում եմ, ոչ մի առնչություն չունի բրիտանական ազգության հետ, որը, երբ գաղութներ է հիմնում, ամբողջ աշխարհի առաջ օրինակ կարող է հանդիսանալ իր իմաստությամբ, խնամատարությամբ և արդարադատությամբ, իր ազատախոհ վերաբերմունքով՝ դեպի կրոնի և գիտության առաջադիմությունը․ ջերմեռանդ և ընդունակ քահանաներ ընտրելու իր կարողությամբ՝ քրիստոնեությունը տարածելու համար․ իր շրջահայեցողությամբ, երբ սակավախոս և բարեհոգի մարդիկ է ուղարկում մայր երկրից գավառները բնակեցնելու համար․ իր խստագույն արդարադատությամբ, երբ նա իր գաղթավայրերի վարչական կազմը լրացնում է մեծ կարողության տեր և մոլություններից միանգամայն զուրկ պաշտոնյաներով․ և այդ ամենի թագն ու պսակը երբ ուղարկվում է աչալուրջ և առաքինի նահանգապետների, որոնք միայն մտածում են իրենց գերիշխանության տակ գտնվող ժողովրդի երջանկության իրենց տեր թագավորի պատվո մասին։
Բայց որովհետև իմ նկարագրած երկրները, ըստ երևույթին, ցանկություն չունեն նվաճվելու, ջարդվելու, դուրս վտարվելու նվաճողների կողմից կամ նրանց ստրուկը դառնալու և ոչ էլ հարուստ էին ոսկով, արծաթով, շաքարով կամ ծխախոտով, ուստի, իմ համեստ կարծիքով, նրանք մեր նպատակների, արիության և շահերի տեսակետից ոչ մի արժեք չեն ներկայացնում։ Իսկ եթե նրանք, ում այս ամենը վերաբերում է, հարկ են համարում այլ կարծիքի լինել, ես պատրաստ եմ, երբ ինձ օրենքի առաջ կանչեն երդմամբ վկայելու, որ ինձնից առաջ ոչ մի եբրոպացի այդ երկրներում չի եղել․ եթե միայն կարելի է հավատ ընծայել տեղացիների ասածներին․ վեճ կարող է ծագել միայն երկու եհուների նկատմամբ, որոնց իբր թե շատ տարիներ առաջ տեսել են Հուհիհընհընմլանդում, մի լեռան վրա, որոնցից, ըստ այդ ավանդուցյանավանդության, առաջ է եկել այդ գարշելի անասունների ցեղը․ այդ երկու եհուները, ըստ իս, կարող են անգլիացիներ եղած լինել, մի կասկած, որ առաջանում է իմ մեջ նրանց հետագա սերունդների դեմքի, թեկուզ բավականին եղծված գծագրության հիման վրա։ Բայց թե ո՞ր չափով կարելի է այդ ապացուցել, թող գաղութային օրենսգետները դատեն։
Իսկ ինչ վերաբերում է նորահայտ երկրների՝ հանուն իմ տեր արքայի ձևական գրավման, այդ հարցը երբեք մտքովս չի անցել, ապա ի նկատի ունենալով իմ այն ժամանակվա վիճակը, թերևս խոհեմությունն ու հեռատեսությունը թելադրել են ինձ, որ այդ հարցի լուծումը թողնեմ ավելի պատեհ պարագաների։
Վստահելի
1396
edits