«Գիշերը»–ի խմբագրումների տարբերություն
Գրապահարան-ից
Տող 12. | Տող 12. | ||
պատճառների և հետևանքների, | պատճառների և հետևանքների, | ||
որոնք կորչում են անհատակ ժամանակի շրջապտույտում։ | որոնք կորչում են անհատակ ժամանակի շրջապտույտում։ | ||
− | Գիշերն ուզում է, որ | + | Գիշերն ուզում է, որ գիշերվա ընթացքում |
− | անունդ, արյունդ և նախնիներիդ, | + | մոռանաս անունդ, արյունդ և նախնիներիդ, |
− | բոլոր բառերը, ամեն մի արցունքը, | + | բոլոր բառերը, ամեն մի արցունքը, որ |
− | որ կարող էր սովորեցնել քեզ արթնությունը, | + | կարող էր սովորեցնել քեզ արթնությունը, |
երկրաչափերի երևակայական կետը, | երկրաչափերի երևակայական կետը, | ||
գիծը, հարթությունը, խորանարդը, բուրգը | գիծը, հարթությունը, խորանարդը, բուրգը |
23:30, 1 Փետրվարի 2016-ի տարբերակ
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Գիշերը տարածում է իր կախարդական
նպատակը՝ բացահայտել տիեզերքը,
անվերջանալի ճյուղավորումները
պատճառների և հետևանքների,
որոնք կորչում են անհատակ ժամանակի շրջապտույտում։
Գիշերն ուզում է, որ գիշերվա ընթացքում
մոռանաս անունդ, արյունդ և նախնիներիդ,
բոլոր բառերը, ամեն մի արցունքը, որ
կարող էր սովորեցնել քեզ արթնությունը,
երկրաչափերի երևակայական կետը,
գիծը, հարթությունը, խորանարդը, բուրգը
գլանը, գունդը, ծովն, ալիքները,
այտդ բարձի վրա, նոր անկողնու թարմությունը,
այգիները, կայսրությունները, կայսրերին, Շեքսպիրին
և որ ավելի դժվար է, նրան, ում սիրում ես։
Զարմանալիորեն, մի հաբը կարող է
ջնջել ամբողջ տիեզերքը՝ ստեղծելով քաոս։