«Հորդուբալ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Տող 8. Տող 8.
  
  
::::::::::::::Չնայած այս պատմությունը իր բոլոր մանրամասնու
+
::::::::::::::Չնայած այս պատմությունը իր բոլոր մանրամասնու-
 
:::::::::::::նություններում արտացոլում է իրական եղելություն,
 
:::::::::::::նություններում արտացոլում է իրական եղելություն,
 
:::::::::::::սակայն ամբողջությամբ առած մտածածին է։ Հեղինակը  
 
:::::::::::::սակայն ամբողջությամբ առած մտածածին է։ Հեղինակը  
 
:::::::::::::չի կամեցել կոնկրետ մարդկանց ու անցքեր պատկերել։
 
:::::::::::::չի կամեցել կոնկրետ մարդկանց ու անցքեր պատկերել։
 +
 +
 +
==Առաջին մաս==
 +
 +
===I===
 +
 +
 +
Ահա այն ուղևորը, պատուհանից երկրորդը, ճմռթված կոստյումով, դե ո՞վ կասի, թե նա Ամերիկայից է գալիս։ Իսկապես էլ, երբեք չէի հավատա։ Ամերիկացիները մարդատարով չեն ուղևորվում, այլ միայն ճեպընթացով, այն էլ մի գլուխ փնթփնթում են։ Իբրև Ամերիկայում գնացքները մերոնց թայը չեն, վագոնները ավելի երկար են, այնտեղ ճեփ֊ճերմակ ուեյթն<ref>waiter ― մատուցող (անգլ․)։</ref> սառույցով ջուր է ման ածում ու այսկրիմ։<ref>ice-cream ― պաղպաղակ (անգլ․)։</ref> Լսե՞լ եք։ «Ալլո, բոյ, ― մռնչում է այդպիսի ամերիկացին։ ― Գարեջուր բեր այստեղ, մի մեծ աման գարեջուր, բոլորին մեկական գավաթ, թեկուզ հինգ դոլար լինի՝ կվճարեմ, դեմ»։<ref>damn ― սատանան տանի (անգլ․)</ref> Է՛հ, եղբայրներ, անտեղի ինչ խոսես, իսկական ապրուստը Ամերիկայում է որ կա։
 +
 +
Պատուհանի կողմից երկրորդ ուղևորը հոգնած, քրտնած ննջում է բերանը բաց, իսկ գլուխը ճոճվում է, ասես անկենդան լինի։ Աստվա՜ծ իմ, անցել է տասնմեկ, տասներեք, տասնչորս, տասնհինգ օր։ Տասնհինգ օր ու գիշեր նստել ճամպրուկին, քնել հատակին կամ նստարանին, ջուր կտրել մինչև շապիկը, փայտանալ, ցնդել մեքենաների աղմուկից, արդեն տասնհինգերորդ օրն է։ Է՛հ, գոնե ճար լիներ ոտքերը պարզելու, մի խուրձ խոտ դներ գլխի տակ ու քնե՜ր, քնե՜ր, քնե՜ր։
 +
 +
Պատուհանի մոտ նստած հաստ հրեուհին զզվանքով քաշվում է անկյուն։ «Մեկ էլ տեսար քնեց ու պարկի պես ընկավ վրաս․ ով գիտի, թե ինչ է պատահել սրան․ ամբողջովին ճմրթված է, ոնց որ թավալ տված լինի գետնին։ Մի տեսակ տարօրինակ ուղեկից է, հեռու չքաշվե՞մ։ Ա՛խ, տեր աստված, ե՞րբ տեղ կհասնենք»։
 +
 +
Պատուհանի կողմից երկրորդ ուղևորը թեքվում է առաջ և, ցնցվելով, արթնանում։
 +
 +
― Այ թե շոգ է, հը՞, ― զգուշությամբ փորձում է խոսակցություն սկսել  խանութպանի նման ծերուկը։ ― Հեռո՞ւ եք գնում։
 +
 +
― Կրիվոյ, ― դժվարությամբ արտասանում է «տարօրինակ» ուղեկիցը։
 +
 +
― Այդպես, այդպես, Կրիվոյ, ― գլխով է անում խանութպանը, ընկած֊ելած մի մարդ։ ― Իսկ հեռվի՞ց։ Հեռո՞ւ տեղից եք գալիս։
 +
 +
Պատուհանի կողմից երկրորդ ուղևորը չի պատասխանում, խոշոր, կեղտոտ ձեռքով սրբելով քրտնած ճակատը․ երևում է, թուլությունից գլուխը պտտվում է։ Խանութպանը ֆսֆսացնում է նեղացած ու շուռ գալիս դեպի պատուհանը։ Իսկ հարևվանը վախենում է նույնիսկ աչքերը վեր բարձրացնել, հայացքը հառել է թքոտած հատակին ու սպասում է՝ հո նորից իրեն չեն դիմելու։ Այն ժամանակ ինքը կբացատրի՝ այո, հեռվից է գալիս։ Ասեմ ձեզ, հենց բուն Ամերիկայից։ ― Ահա թե ի՜նչ, բուն Ամերիկայից։ Եվ այդքան հեռու տեղից հյո՞ւր եք գալիս։ ― Ոչ, ես տուն եմ գնում։ Կրիվոյ։ Այնտեղ ես կին ունեմ ու աղջիկ։ Անունը Հաֆյա է, Հաֆյա։ Երբ մեկնում էի, երեք տարեկան էր։ ― Այդպես, ուրեմն, Ամերիկայից։ Եվ երկա՞ր եք ապրել այնտեղ։ ― Ութ տարի։ Այո, արդեն ութ տարին լրացավ։ Եվ այդ ամբողջ ժամանակ ես մի տեղ ջոբ<ref>job ― աշխատանք (անգլ․)։</ref> ունեի։ Աշխատում էի իբրև մայներ։<ref>miner ― հանքափոր (անգլ․)</ref> Ջոնսթոնում։ Այնտեղ ինձ հետ մի հայրենակից էր աշխատում, անունը Միխալ Հոբոկ։ Տալամաշցի Միխալ Բոբոկը։ Գերանը նրան տակով արեց, հինգ տարի եղավ արդեն։ Այդ օրվանից մարդ էլ չկար, հետը խոսեի, ասեմ ձեզ․ դե, ամերիկացիների հետ ինչ խոսես․․․ Բոբոկն ուրիշ, Բոբոկը սովորել էր նրանց լեզուն․ բայց գիտեք, երբ մարդ կին ունի, խելք ու միտքը հենց էն է, թե ոնց ամեն բան տեղը տեղին պատմի նրան։  Իսկ մի՞թե օտար լեզվով կարող ես պատմել։ Իսկ նրա անունը Պոլանա է։ ― Հապա ո՞նց էիք աշխատում, թե որ նրանց լեզուն չգիտեք։ ― Բա՜ն ասաց՝ ո՛նց։ Ձեն էին տալիս ինձ՝ ա՛լլո, էհե՜յ։ Հորդուբալ։ Ու ցույց էին տալիս իմ ջոբը․ Օրը յոթ դոլար էի գցում, էն աստված, սևեն։<ref>յոթ (անգլ․)։</ref>Մենակ թե Ամերիկայում ամեն ինչ թանկ է, պարոններ։ Ապրուստի համար օրական երկու դոլարն էլ չի հերիքում։ Իսկ գիշերելու համար՝ շաբաթը հինգ դոլար։
 +
 +
Այստեղ խոսքի մեջ է մտնում դիմացի ուղևորը։ ― Սակայն, Հարդուբալ, դուք կարող էիք կարգին փող կուտակել։ ― Դե իհարկե, կուտակել կարելի էր։ Միայն թե ես ուղարկում էի տուն, կնոջս։ Ասացի՞, որ նրա անունը Պոլանա է։ Ամեն ամիս հիսուն, վաթսուն դոլար, պարոնայք, պատահում էր նույնիսկ իննսուն։ Բայց այդ միայն այն ժամանակ, երբ Բոբոկը դեռ ողջ էր․ գրագիտություն ուներ նա։ Աչքաբաց տղա էր այդ Բոբոկը, միայն թե արդեն հինգ տարի եղավ, ինչ գերանը տակով արեց նրան։ Այդ օրվանից ես էլ  չէի կարողանում փողը տուն ուղարկել ու գնում էի բենկ։ Կհավատա՞ք, երեք հազարից ավելի հավաքվեց, իսկ հետո ինձ թալանեցին, փողերս կորան։ ― Ի՜նչ եք ասում, Հորդուբալ։ Իես, սեր,<ref>jes, sir ― այո, սեր (անգլ․)։</ref> երեք հազար ու մի բան էլ ավելի։ ― Եվ դուք նրան դատի չտվի՞ք։ ― Է՛հ, մի խոսեք։ Որտե՞ղ տաս։ Նա թփթփացրեց ուսիս՝ օքեյ հա օքեյ, միայն թե պետք է էդվանս վճարես։ Ֆորմենը ասաց նրան՝ յու ար էսվայն,<ref>Yoy are a svine ― դուք խոզ եք (աղավաղվ․ անգլ․)։</ref> ու ինձ ետ բերեց։ Այ թե ինչպիսի բաներ են պատահում Ամերիկայում, ասեմ ձեզ։ Ախր դա ահագին գումար է, ամբողջ մի կարողություն։ Երկնային տեր, ինչպիսի՜ դժբախտություն։ Երեք հազար դոլար, մեր փողով ինչքա՞ն կանի։
 +
 +
Յուրայ Հորդուբալը լիովին բավարարված է․ հենց որ սկսեցի պատմել, բոլորդ աչքներդ տնկեցիք ինձ վրա։ Ամբողջ թրեյնից<ref>train ― գնացք (անգլ․)։</ref> կթափվեն մտիկ տալու այն մարդուն, որի երեք հազար դոլարը գողացել են Ամերիկայում։ Իես, սեր։ Այո, այդ ես եմ․․․ Յուրայ Հորդուբալը բարձրացնում է աչքերն ու դիտում հարևաններին․ հաստլիկ հրեուհին սեղմվում է անկյունին, խանութպանը նեղացած նայում է պատուհանից դուրս ու անձայն ինչ֊որ բան ծամում, զամբյուղը ծնկներին դրած մորաքույրը նայում է Հորդուբալին հանդիմանական հայացքով։
 +
 +
Յուրայ Հորդուբալը նորից է փակվում ինքն իր մեջ։ Դե լավ, չեմ խցկվի․ հինգ տարի ոչ ոքի հետ չեմ խոսել, ու ոչինչ։ ― Հորդուբալ, ուրեմն ինչպես, դուք Ամերիակայից վերադառնում եք առանց մի գրոշի՞։ ― Չէ, ինչ եք ասում, իմ ջոբը լավ էր, միայն թե էլ փողերս բենկ չէի դնում, յու բեթ։<ref>you bet ― հանգիստ եղեք (անգլ․)։</ref> Սնդուկի մեջ էի պահում, պարոն, բանալին էլ շապիկիս տակ, և ուրիշ ոչինչ։ Տուն եմ տանում յոթ հարյուր դոլար։ Vell,<ref>vell ― լավ (անգլ․)։</ref> սեր, էլի կապրեի այնտեղ, միայն թե մնացի առանց էմփլոյմենթի։<ref>employment ― աշխատանք (անգլ․)։</ref> Եվ այն էլ ութ տարի հետո։ Լոկաուտ էր, սեր։ Ածուխը շատ շատ էր, թե ինչ։ Մեր փիթից<ref>pit հանքահոր (անգլ․)։</ref> վեց հարյուր մարդ լիվ<ref>leave ― արձակում (անգլ․)։</ref> ստացան, պարոն։ Ամեն տեղից մի գլուխ ազատում էին։ Ոչ մի տեղ աշխատանք չկար։ Դրա համար էլ ես վերադառնում եմ։ Տուն, հասկանո՞ւմ եք։ Ինձ մոտ, Կրիվոյ։ Ես այնտեղ կին ունեմ ու մի հողակտոր։ Այն ժամանակ Հաֆյան երեք տարեկան էր։ Յոթ հարյուր դոլար եմ տանում թևիս տակ, նորից կսկսեմ տնտեսությամբ զբաղվել․․․ Կամ կվարձվեմ ֆեքթորիում,<ref>factory ― ֆաբրիկա (անգլ․)։</ref> կամ կգնամ անտառ կտրելու։ ― Հորդուբալ, իսկ ձեր կնոջն ու աղջկան չէի՞ք կարոտում։ ― Կարոտում էի, աստված վկա։ Բայց դե գիտեք, փող էի ճամփում նրանց ու մտածում՝ այ սա կովի համար է, սա՝ մի կտոր հողի, սա՝ Պոլանային՝ որևէ բանի համար, ինքն ավելի լավ կիմանա։ Ամեն մի դոլարը հաշվված էր, իսկ երբ փողը պահ էի տալիս բենկ, մտածում էի՝ ահա և ամբողջ մի նախիր կով։ Իես, սեր, հենց այդ փողերն էլ գողացան։ ― Իսկ ձեր կինը գրո՞ւմ էր ձեզ։ ― Չէ, չէր գրում։ Նա անգրագետ է։ ― Իսկ դո՞ւք նրան։ ― No, sir. Can't wrife, sir,<ref>Ոչ, սեր։ Ես գրել չգիտեմ, սեր (անգլ․)։</ref> Այն օրից, ինչ Միխալ Բոբոկը մեռավ, ես ոչ մի բան չեմ ուղարկել կնոջս։ Միայն փող եմ ետ գցել։ ― Բայց գոնե հեռագիր տվե՞լ եք նրան, որ գալիս եք։ ― Դե, ի՜նչ եք ասում, ափսոս չի դրա վրա փող ծախսել։ Հետո, փոստատարին տեսներ, կվախենար, իսկ ինձանից չի վախենա։ Հա՛֊հա՛։ Ինչ ասել կուզի։ ― Իսկ գուցե մտածի, որ դուք մեռել եք, Հորդուբալ․ ախր այդքան տարի լուր չի ստացել ձեզանից։ ― Մեռե՞լ եմ։ Ինձ պես մուժիկը մեռնի՞։
 +
 +
Յուրայ Հորդուբալը տնտղում է իր հանգուցավոր ձեռքերը։
 +
 +
Իր նման մուժի՜կը։ Բա՜ն ասին․․․ Պոլանան խելոք է, Պոլանան գիտի, որ ես կվերադառնամ։ ― Աստված բոլորիս տերն է։ Իսկ ինչ, եթե Պոլանան ողջ չի։ ― Shut up, sir:<ref>Լռեցեք, սեր (անգլ․)։</ref> Երբ ես գնացի, նա քսաներեք տարեկան էր, և ամուր էր, սեր, ոնց որ պարան։ Դուք Պոլանային չգիտեք։ Այդպիսի փողերով, ուզում եմ ասել՝ այն դոլարներով, որ ես ուղարկում էի նրան, ու Պոլանան չապրի՜․․․ No, thank you.<ref>Չէ, շնորհակալ եմ (անգլ․)։</ref> Ջղայնացած խանութպանը պատուհանի մոտ կապույտ թաշկինակով քրտինքն է սրբում։ Գուցե նորից ասի՝ համա՜ թե շոգ է։
 +
 +
Ի՜նչ եք ասում, սեր։ Դուք սա շո՞գ եք համարում։ Այ, թե որ լոուերդեքում<ref>lowerdek ― ներքևի տախտակամած (անգլ․)։</ref> լինեիք։ Կամ անտրացիտի  հանքահորում։ Այնտեղ նիգգերներին են ուղարկում, բայց ես դիմացա, իես, սեր։ Յոթ դոլարով։ Ա՛լլո, Հորդուբալ։ Ա՛լլո, you niggers:<ref>էյ, դուք, նեգրե՛ր (անգլ․)։</ref> Այո, պարոն, մարդ կարող է շատ բանի դիմանալ։ Ձին՝ չէ։ Ձիերին չէր կարելի իջեցնել այնտեղ ներքև՝ վագոնիկները քաշելու։ Շատ շոգ էր, պարոն։ Կամ լոուերդեքը նավում․․․ Մարդը շատ բանի կդիմանա, միայն թե համաձայնության գաս։ Քեզնից պահանջում են, իսկ թե ինչ՝ գլուխ չես հանի․ դե, նրանք էլ բղավում են, չարանում, ձեռքերը տարածում․․․ Իսկ փորձեք Համբուրգում իմանալ, թե ոնց գնաս  Կրիվոյ։ Նրանք կարող են ինձ վրա բղավել, իսկ ես՝ ոչ։ Ամերիկա ես ուզում գնալ՝ բանը հեշտից էլ հեշտ է․ մեկը ձեզ կնստեցնի շոգենավ, մյուսը կդիմավորի, իսկ ահա ետ գալ, պարոն, ետ գալ ոչ ոք չի օգնի։ No, sir. Տուն հասնելը դժվար է, պարոն։
 +
 +
Եվ Յուրայ Հորդուբալը գլուխն է օրորում։ Եվ ահա նա ինքն էլ է օրորվում, ճոճվում է մի կողմից մյուսը, ծանր, անկենդան։ Յուրայը նիրհում է։ Հաստլիկ հրեուհին պատուհանի մոտ դժգոհությամբ շուրթերն է սեղմում, զամբյուղը ծնկներին դրած մորաքույրն ու խանութպանը արտահայտիչ հայացքներ են փոխանակում։ Այո, այո․ այ թե ժողովուրդ է լույս ընկել։ Տավար։
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
references />

12:24, 4 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Հորդուբալ

հեղինակ՝ Կարել Չապեկ
թարգմանիչ՝ Խաչիկ Հրաչյան ռուսերենից
աղբյուր՝ Կարել Չապեկ


Չնայած այս պատմությունը իր բոլոր մանրամասնու-
նություններում արտացոլում է իրական եղելություն,
սակայն ամբողջությամբ առած մտածածին է։ Հեղինակը
չի կամեցել կոնկրետ մարդկանց ու անցքեր պատկերել։


Առաջին մաս

I

Ահա այն ուղևորը, պատուհանից երկրորդը, ճմռթված կոստյումով, դե ո՞վ կասի, թե նա Ամերիկայից է գալիս։ Իսկապես էլ, երբեք չէի հավատա։ Ամերիկացիները մարդատարով չեն ուղևորվում, այլ միայն ճեպընթացով, այն էլ մի գլուխ փնթփնթում են։ Իբրև Ամերիկայում գնացքները մերոնց թայը չեն, վագոնները ավելի երկար են, այնտեղ ճեփ֊ճերմակ ուեյթն[1] սառույցով ջուր է ման ածում ու այսկրիմ։[2] Լսե՞լ եք։ «Ալլո, բոյ, ― մռնչում է այդպիսի ամերիկացին։ ― Գարեջուր բեր այստեղ, մի մեծ աման գարեջուր, բոլորին մեկական գավաթ, թեկուզ հինգ դոլար լինի՝ կվճարեմ, դեմ»։[3] Է՛հ, եղբայրներ, անտեղի ինչ խոսես, իսկական ապրուստը Ամերիկայում է որ կա։

Պատուհանի կողմից երկրորդ ուղևորը հոգնած, քրտնած ննջում է բերանը բաց, իսկ գլուխը ճոճվում է, ասես անկենդան լինի։ Աստվա՜ծ իմ, անցել է տասնմեկ, տասներեք, տասնչորս, տասնհինգ օր։ Տասնհինգ օր ու գիշեր նստել ճամպրուկին, քնել հատակին կամ նստարանին, ջուր կտրել մինչև շապիկը, փայտանալ, ցնդել մեքենաների աղմուկից, արդեն տասնհինգերորդ օրն է։ Է՛հ, գոնե ճար լիներ ոտքերը պարզելու, մի խուրձ խոտ դներ գլխի տակ ու քնե՜ր, քնե՜ր, քնե՜ր։

Պատուհանի մոտ նստած հաստ հրեուհին զզվանքով քաշվում է անկյուն։ «Մեկ էլ տեսար քնեց ու պարկի պես ընկավ վրաս․ ով գիտի, թե ինչ է պատահել սրան․ ամբողջովին ճմրթված է, ոնց որ թավալ տված լինի գետնին։ Մի տեսակ տարօրինակ ուղեկից է, հեռու չքաշվե՞մ։ Ա՛խ, տեր աստված, ե՞րբ տեղ կհասնենք»։

Պատուհանի կողմից երկրորդ ուղևորը թեքվում է առաջ և, ցնցվելով, արթնանում։

― Այ թե շոգ է, հը՞, ― զգուշությամբ փորձում է խոսակցություն սկսել խանութպանի նման ծերուկը։ ― Հեռո՞ւ եք գնում։

― Կրիվոյ, ― դժվարությամբ արտասանում է «տարօրինակ» ուղեկիցը։

― Այդպես, այդպես, Կրիվոյ, ― գլխով է անում խանութպանը, ընկած֊ելած մի մարդ։ ― Իսկ հեռվի՞ց։ Հեռո՞ւ տեղից եք գալիս։

Պատուհանի կողմից երկրորդ ուղևորը չի պատասխանում, խոշոր, կեղտոտ ձեռքով սրբելով քրտնած ճակատը․ երևում է, թուլությունից գլուխը պտտվում է։ Խանութպանը ֆսֆսացնում է նեղացած ու շուռ գալիս դեպի պատուհանը։ Իսկ հարևվանը վախենում է նույնիսկ աչքերը վեր բարձրացնել, հայացքը հառել է թքոտած հատակին ու սպասում է՝ հո նորից իրեն չեն դիմելու։ Այն ժամանակ ինքը կբացատրի՝ այո, հեռվից է գալիս։ Ասեմ ձեզ, հենց բուն Ամերիկայից։ ― Ահա թե ի՜նչ, բուն Ամերիկայից։ Եվ այդքան հեռու տեղից հյո՞ւր եք գալիս։ ― Ոչ, ես տուն եմ գնում։ Կրիվոյ։ Այնտեղ ես կին ունեմ ու աղջիկ։ Անունը Հաֆյա է, Հաֆյա։ Երբ մեկնում էի, երեք տարեկան էր։ ― Այդպես, ուրեմն, Ամերիկայից։ Եվ երկա՞ր եք ապրել այնտեղ։ ― Ութ տարի։ Այո, արդեն ութ տարին լրացավ։ Եվ այդ ամբողջ ժամանակ ես մի տեղ ջոբ[4] ունեի։ Աշխատում էի իբրև մայներ։[5] Ջոնսթոնում։ Այնտեղ ինձ հետ մի հայրենակից էր աշխատում, անունը Միխալ Հոբոկ։ Տալամաշցի Միխալ Բոբոկը։ Գերանը նրան տակով արեց, հինգ տարի եղավ արդեն։ Այդ օրվանից մարդ էլ չկար, հետը խոսեի, ասեմ ձեզ․ դե, ամերիկացիների հետ ինչ խոսես․․․ Բոբոկն ուրիշ, Բոբոկը սովորել էր նրանց լեզուն․ բայց գիտեք, երբ մարդ կին ունի, խելք ու միտքը հենց էն է, թե ոնց ամեն բան տեղը տեղին պատմի նրան։ Իսկ մի՞թե օտար լեզվով կարող ես պատմել։ Իսկ նրա անունը Պոլանա է։ ― Հապա ո՞նց էիք աշխատում, թե որ նրանց լեզուն չգիտեք։ ― Բա՜ն ասաց՝ ո՛նց։ Ձեն էին տալիս ինձ՝ ա՛լլո, էհե՜յ։ Հորդուբալ։ Ու ցույց էին տալիս իմ ջոբը․ Օրը յոթ դոլար էի գցում, էն աստված, սևեն։[6]Մենակ թե Ամերիկայում ամեն ինչ թանկ է, պարոններ։ Ապրուստի համար օրական երկու դոլարն էլ չի հերիքում։ Իսկ գիշերելու համար՝ շաբաթը հինգ դոլար։

Այստեղ խոսքի մեջ է մտնում դիմացի ուղևորը։ ― Սակայն, Հարդուբալ, դուք կարող էիք կարգին փող կուտակել։ ― Դե իհարկե, կուտակել կարելի էր։ Միայն թե ես ուղարկում էի տուն, կնոջս։ Ասացի՞, որ նրա անունը Պոլանա է։ Ամեն ամիս հիսուն, վաթսուն դոլար, պարոնայք, պատահում էր նույնիսկ իննսուն։ Բայց այդ միայն այն ժամանակ, երբ Բոբոկը դեռ ողջ էր․ գրագիտություն ուներ նա։ Աչքաբաց տղա էր այդ Բոբոկը, միայն թե արդեն հինգ տարի եղավ, ինչ գերանը տակով արեց նրան։ Այդ օրվանից ես էլ չէի կարողանում փողը տուն ուղարկել ու գնում էի բենկ։ Կհավատա՞ք, երեք հազարից ավելի հավաքվեց, իսկ հետո ինձ թալանեցին, փողերս կորան։ ― Ի՜նչ եք ասում, Հորդուբալ։ Իես, սեր,[7] երեք հազար ու մի բան էլ ավելի։ ― Եվ դուք նրան դատի չտվի՞ք։ ― Է՛հ, մի խոսեք։ Որտե՞ղ տաս։ Նա թփթփացրեց ուսիս՝ օքեյ հա օքեյ, միայն թե պետք է էդվանս վճարես։ Ֆորմենը ասաց նրան՝ յու ար էսվայն,[8] ու ինձ ետ բերեց։ Այ թե ինչպիսի բաներ են պատահում Ամերիկայում, ասեմ ձեզ։ Ախր դա ահագին գումար է, ամբողջ մի կարողություն։ Երկնային տեր, ինչպիսի՜ դժբախտություն։ Երեք հազար դոլար, մեր փողով ինչքա՞ն կանի։

Յուրայ Հորդուբալը լիովին բավարարված է․ հենց որ սկսեցի պատմել, բոլորդ աչքներդ տնկեցիք ինձ վրա։ Ամբողջ թրեյնից[9] կթափվեն մտիկ տալու այն մարդուն, որի երեք հազար դոլարը գողացել են Ամերիկայում։ Իես, սեր։ Այո, այդ ես եմ․․․ Յուրայ Հորդուբալը բարձրացնում է աչքերն ու դիտում հարևաններին․ հաստլիկ հրեուհին սեղմվում է անկյունին, խանութպանը նեղացած նայում է պատուհանից դուրս ու անձայն ինչ֊որ բան ծամում, զամբյուղը ծնկներին դրած մորաքույրը նայում է Հորդուբալին հանդիմանական հայացքով։

Յուրայ Հորդուբալը նորից է փակվում ինքն իր մեջ։ Դե լավ, չեմ խցկվի․ հինգ տարի ոչ ոքի հետ չեմ խոսել, ու ոչինչ։ ― Հորդուբալ, ուրեմն ինչպես, դուք Ամերիակայից վերադառնում եք առանց մի գրոշի՞։ ― Չէ, ինչ եք ասում, իմ ջոբը լավ էր, միայն թե էլ փողերս բենկ չէի դնում, յու բեթ։[10] Սնդուկի մեջ էի պահում, պարոն, բանալին էլ շապիկիս տակ, և ուրիշ ոչինչ։ Տուն եմ տանում յոթ հարյուր դոլար։ Vell,[11] սեր, էլի կապրեի այնտեղ, միայն թե մնացի առանց էմփլոյմենթի։[12] Եվ այն էլ ութ տարի հետո։ Լոկաուտ էր, սեր։ Ածուխը շատ շատ էր, թե ինչ։ Մեր փիթից[13] վեց հարյուր մարդ լիվ[14] ստացան, պարոն։ Ամեն տեղից մի գլուխ ազատում էին։ Ոչ մի տեղ աշխատանք չկար։ Դրա համար էլ ես վերադառնում եմ։ Տուն, հասկանո՞ւմ եք։ Ինձ մոտ, Կրիվոյ։ Ես այնտեղ կին ունեմ ու մի հողակտոր։ Այն ժամանակ Հաֆյան երեք տարեկան էր։ Յոթ հարյուր դոլար եմ տանում թևիս տակ, նորից կսկսեմ տնտեսությամբ զբաղվել․․․ Կամ կվարձվեմ ֆեքթորիում,[15] կամ կգնամ անտառ կտրելու։ ― Հորդուբալ, իսկ ձեր կնոջն ու աղջկան չէի՞ք կարոտում։ ― Կարոտում էի, աստված վկա։ Բայց դե գիտեք, փող էի ճամփում նրանց ու մտածում՝ այ սա կովի համար է, սա՝ մի կտոր հողի, սա՝ Պոլանային՝ որևէ բանի համար, ինքն ավելի լավ կիմանա։ Ամեն մի դոլարը հաշվված էր, իսկ երբ փողը պահ էի տալիս բենկ, մտածում էի՝ ահա և ամբողջ մի նախիր կով։ Իես, սեր, հենց այդ փողերն էլ գողացան։ ― Իսկ ձեր կինը գրո՞ւմ էր ձեզ։ ― Չէ, չէր գրում։ Նա անգրագետ է։ ― Իսկ դո՞ւք նրան։ ― No, sir. Can't wrife, sir,[16] Այն օրից, ինչ Միխալ Բոբոկը մեռավ, ես ոչ մի բան չեմ ուղարկել կնոջս։ Միայն փող եմ ետ գցել։ ― Բայց գոնե հեռագիր տվե՞լ եք նրան, որ գալիս եք։ ― Դե, ի՜նչ եք ասում, ափսոս չի դրա վրա փող ծախսել։ Հետո, փոստատարին տեսներ, կվախենար, իսկ ինձանից չի վախենա։ Հա՛֊հա՛։ Ինչ ասել կուզի։ ― Իսկ գուցե մտածի, որ դուք մեռել եք, Հորդուբալ․ ախր այդքան տարի լուր չի ստացել ձեզանից։ ― Մեռե՞լ եմ։ Ինձ պես մուժիկը մեռնի՞։

Յուրայ Հորդուբալը տնտղում է իր հանգուցավոր ձեռքերը։

Իր նման մուժի՜կը։ Բա՜ն ասին․․․ Պոլանան խելոք է, Պոլանան գիտի, որ ես կվերադառնամ։ ― Աստված բոլորիս տերն է։ Իսկ ինչ, եթե Պոլանան ողջ չի։ ― Shut up, sir:[17] Երբ ես գնացի, նա քսաներեք տարեկան էր, և ամուր էր, սեր, ոնց որ պարան։ Դուք Պոլանային չգիտեք։ Այդպիսի փողերով, ուզում եմ ասել՝ այն դոլարներով, որ ես ուղարկում էի նրան, ու Պոլանան չապրի՜․․․ No, thank you.[18] Ջղայնացած խանութպանը պատուհանի մոտ կապույտ թաշկինակով քրտինքն է սրբում։ Գուցե նորից ասի՝ համա՜ թե շոգ է։

Ի՜նչ եք ասում, սեր։ Դուք սա շո՞գ եք համարում։ Այ, թե որ լոուերդեքում[19] լինեիք։ Կամ անտրացիտի հանքահորում։ Այնտեղ նիգգերներին են ուղարկում, բայց ես դիմացա, իես, սեր։ Յոթ դոլարով։ Ա՛լլո, Հորդուբալ։ Ա՛լլո, you niggers:[20] Այո, պարոն, մարդ կարող է շատ բանի դիմանալ։ Ձին՝ չէ։ Ձիերին չէր կարելի իջեցնել այնտեղ ներքև՝ վագոնիկները քաշելու։ Շատ շոգ էր, պարոն։ Կամ լոուերդեքը նավում․․․ Մարդը շատ բանի կդիմանա, միայն թե համաձայնության գաս։ Քեզնից պահանջում են, իսկ թե ինչ՝ գլուխ չես հանի․ դե, նրանք էլ բղավում են, չարանում, ձեռքերը տարածում․․․ Իսկ փորձեք Համբուրգում իմանալ, թե ոնց գնաս Կրիվոյ։ Նրանք կարող են ինձ վրա բղավել, իսկ ես՝ ոչ։ Ամերիկա ես ուզում գնալ՝ բանը հեշտից էլ հեշտ է․ մեկը ձեզ կնստեցնի շոգենավ, մյուսը կդիմավորի, իսկ ահա ետ գալ, պարոն, ետ գալ ոչ ոք չի օգնի։ No, sir. Տուն հասնելը դժվար է, պարոն։

Եվ Յուրայ Հորդուբալը գլուխն է օրորում։ Եվ ահա նա ինքն էլ է օրորվում, ճոճվում է մի կողմից մյուսը, ծանր, անկենդան։ Յուրայը նիրհում է։ Հաստլիկ հրեուհին պատուհանի մոտ դժգոհությամբ շուրթերն է սեղմում, զամբյուղը ծնկներին դրած մորաքույրն ու խանութպանը արտահայտիչ հայացքներ են փոխանակում։ Այո, այո․ այ թե ժողովուրդ է լույս ընկել։ Տավար։







references />
  1. waiter ― մատուցող (անգլ․)։
  2. ice-cream ― պաղպաղակ (անգլ․)։
  3. damn ― սատանան տանի (անգլ․)
  4. job ― աշխատանք (անգլ․)։
  5. miner ― հանքափոր (անգլ․)
  6. յոթ (անգլ․)։
  7. jes, sir ― այո, սեր (անգլ․)։
  8. Yoy are a svine ― դուք խոզ եք (աղավաղվ․ անգլ․)։
  9. train ― գնացք (անգլ․)։
  10. you bet ― հանգիստ եղեք (անգլ․)։
  11. vell ― լավ (անգլ․)։
  12. employment ― աշխատանք (անգլ․)։
  13. pit հանքահոր (անգլ․)։
  14. leave ― արձակում (անգլ․)։
  15. factory ― ֆաբրիկա (անգլ․)։
  16. Ոչ, սեր։ Ես գրել չգիտեմ, սեր (անգլ․)։
  17. Լռեցեք, սեր (անգլ․)։
  18. Չէ, շնորհակալ եմ (անգլ․)։
  19. lowerdek ― ներքևի տախտակամած (անգլ․)։
  20. էյ, դուք, նեգրե՛ր (անգլ․)։