Changes

Պատը

Ավելացվել է 34 բայտ, 11:13, 17 Հունիսի 2014
|աղբյուր = [[«Ֆրանսիական Նովել XX դար»]]
}}
[[Կատեգորիա:Նովել]]
Մեզ քշեցին մի մեծ ճերմակ դահլիճ, և լույսի առատությունից աչքերս սկսեցին կկոցվել: Քիչ հետո տեսա մի սեղան՝ հետևում քաղաքացիական զգեստով չորս մարդու, որոնք ինչ-որ թղթեր էին նայում: Մյուս բանտարկյալներին խորքում էին հավաքել, և նրանց միանալու համար հարկ եղավ անցնել սրահի միջով: Ոմանց ճանաչում էի, ոմանք էլ երևի օտարազգի էին: Առջևիս երկուսը շիկահեր էին կլոր գանգերով, իրար նման: Ենթադրեցի, որ ֆրանսիացի կլինեն: Փոքրիկն անընդհատ շալվարը վեր էր քաշում. ջղերը չէին դիմանում:
Վստահելի
593
edits