Changes

Դեկամերոն

2 bytes removed, 12:24, 9 Փետրվարի 2015
|աղբյուր = [[«Դեկամերոն»]]
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
{{անավարտ}}
''Սըր Չապելետոն ստապատիր խոստովանությամբ խաբում է բարեպաշտ վանականին և մեռնում, իր կենդանության օրոք անզգամի մեկը եղած լինելով, նա մահից հետո սուրբ է ճանաչվում և հորջորջվում San Ciappelletto''
 
[[Կատեգորիա:Արձակ]]
 
Ո՛վ սիրելի դամաներ, ինչ գործ էլ որ մարդ ձեռ զարնելու լինի, պարտավոր է սկսելուց առաջ դառնալ ու հիշել սքանչելի ու սուրբ անունը նրա, ով արարիչն եղավ ամենայն գոյության: Ուստի և ես, որին վիճակվեց առաջինն սկսել մեր զրույցները, ցանկանում եմ պատմել նրա հրաշագործություններից մեկը, որպեսզի այդ լսելուց հետո նրա վրա դրած մեր հույսը հաստատվի, ինչպես ամուր հողի վրա, և անունը նրա մենք փառաբանած լինենք այժմ և միշտ: Հայտնի է, որ ժամանակի մեջ գոյություն ունեցող ամենայն ինչ անցավոր է ու մահկանացու, ներքուստ ու արտաքուստ լեցուն վշտով, տրտմությամբ ու տառապանքով, և մենք, որ ապրում ենք ժամանակի հոլովման մեջ և նրա մի մասնիկն ենք կազմում, չէինք դիմանա դրանց և չէինք կարողանա խուսափել դրանցից, եթե Տերն իր հատուկ ողորմածությամբ մեզ տված չլիներ ուժ ու կանխատեսություն: Եվ չպիտի կարծել, թե այդ ողորմածությունը մեզ վրա իջնում և մեր մեև հարատևում է մեր արժանիքների համար, այլ՝ որ դա տրվում է նրա սեփական բարությամբ և շնորհիվ նրանց աղոթքների, ովքեր մի ժամանակ մեզ նման մահկանացու են եղել, սակայն իրենց կենդանության օրոք հետևած լինելով Նրա պատվիրաններին՝ այժմ Նրա հետ միասին հավիտենական են ու երանելի: Եվ հենց նրանց, որ փորձով գիտեն մեր թուլությունը, մենք դիմում ենք որպես միջնորդների՝ աղերս ուղղելով մեր կարիքների մասին, թերևս չհամարձակվելով մեր աղոթքները վերառաքել այնպիսի մի դատավորի, ինչպիսին է Նա ինքը: Եվ մենք նրա բարությունը ճանաչում ենք առավել ևս այն բանով, որ անկարող լինելով մահկանացուի աչքով թափանցելու աստվածային խորհուրդների մեջ, և մարդկանց ասածներից մոլորված, հաճախ նրա մեծության առաջ մեզ համար մի այնպիսի միջնորդ ենք գտնում, որը նրա կողմից դատապարտված է հավիտենապես. և սակայն չնայած դրան՝ Նա, որի համար չկա ոչ մի գաղտնիք, ավելի շուտ ուշադրություն դարձնելով աղոթողի անկեղծության, քան նրա տգիտության կամ նրա միջնորդի պախարակության վրա, այնպես է ունկնդրում աղոթողներին, որ կարծես նրանց կողմից աղերսողը փրկության է արժանացած: Այդ ամենը պարզ կդառնա այն նովելից, որ ես ցանկանում եմ ձեզ պատմել. ես ասում եմ «պարզ» - մարդկային հասկացության և ոչ թե աստվածային նախախնամությունն ըմբռնելու տեսակետից:
Վստահելի
1318
edits