«Սափրիչների մասին»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Փրկարար ձայնը |հեղինակ = Մարկ Տուէն |աղբյուր = «Զւարճալի պատմւած...»:)
 
Տող 6. Տող 6.
 
}}
 
}}
 
[[Կատեգորիա:Արձակ]]
 
[[Կատեգորիա:Արձակ]]
 +
 +
Ամեն բան աշխարհումս փոխւում է, բացի սափրիչներից, նոցա վարւեցողութիւնից եւ սովորութիւններից։ Դա երբէք չի փոխւում։ Ինչ որ մարդ սափրասենեակում տեսել է առաջին անգամը այնտեղ մտնելուց, այն միեւնոյնն էլ, առանց առաջադիմութեան, նա կը տեսնի եւ յետոյ, մինչեւ իւր կեանքի վախճանը։
 +
 +
Այսօր առաւօտեան ես գնում էի, ըստ իմ սովորութեան, երեսս ածիլել տալու։ Ես տեսայ, որ սափրատանը մի մարդ է արդէն մօտենում միւս փողոցից, մի հանգամանք, որ զարմանալի կերպով միշտ պատահում է։ Ես քայլերս մեծացրի․ բայց նպատակիս չը հասայ։ Պարոնը մտաւ դռնամէջը հէնց այն րոպէին, երբ ես հասել էի նոյնպէս դռանը։ Ես մտայ նորա ետեւից․ բայց նա արդէն բռնեց միակ ազատ մնացած աթոռը, որի մօտ կանգնած էր սափրիչը։
 +
 +
Եւ այդ միշտ այդպէս է պատահում։ Ես նստեցի սպասելու, յուսալով, որ կը կարողանամ միւս երկու սափրիչներից բռնել նոցանից աւելի վարպետի աթոռը, որովհետեւ այդ «աւելի վարպետը» սկսել էր արդէն իւր մուշտարու մազերը սանրել, մինչդեռ նորա ընկերը դեռ օծում էր իւր յաճախորդի մազերի խոպոպները։
 +
 +
Ես մեծ հետաքրքրութեամբ հետեւում էի սափրիչների գործողութեան։ Երբ ես նկատում էի, որ № 1֊ը վերջապէս դարձաւ իւր գործին իւր ընկերին հաւասարւեց եւ արդէն բաց էր անում յաճախորդից սրբիչը եւ նորա թշերից սրբում էր պուդրը, որից յետոյ նոցանից մէկը աւելի վաղ պէտք է ասէր «գայ հետեւեալը», — ես անյայտութիւնից սկսեցի կարծես խեղդւել։
 +
 +
Իսկ երբ ամենավճռական վայրկեանում՝ №֊ը սկսեց խոզանակով ուղղել իւր պարոնի ունքերը, ես իմացայ, որ այդ վայրկեանով նա կորցրաւ իւր առաջնութիւնը եւ ես այնպէս սաստիկ զայրացայ այդ բանից, որ դուրս եկայ սափրասենեակից, որպէս զի չընկնեմ № 2֊ի ձեռքը, որովհետեւ ես այնքան ամուր բնաւորութիւն չունեմ, որ սափրիչին ասեմ՝ թէ ես նորան չեմ ուզում, այլ սպասելու եմ, մինչեւ միւս սափրիչը ազատւի։
 +
 +
Ես փողոցում կանգնեցի մօտ տասնեւհինգ րոպէ եւ դարձայ յուսալով, որ այժմ ցանկացածիս կը հասնեմ իսկոյն։ Սակայն այժմ բոլոր տեղերը բռնւած էին եւ դեռ մի չորս պարոն էլ նստած սպասում էին, լուռ, անխօս, բարկացած եւ տխուր, ինչպէս որ լինում են սափրատանը նստած եւ հերթին սպասող յաճախորդները։
 +
 +
Ես նստեցի մի կոշտ, հին գահաւորակի վերայ եւ զբաղւեցի ընթերցանութիւնով։ Ես կարդում էի շրջանակներում դրած զանազան յայտարարութիւնները, որոնք անխիղճ կերպով փառաբանում էին մազեր ներկելու չը գիտեմ ինչ դեղեր, նայում էի շիշերին կպցրած ցուցագրերը, ուսումնասիրում էի պատերին կպցրած, պատերազմական աժան պատկերների աղտոտած եւ պատռոտած մնացորդները, նախագահների, հեշտասէր թեք ընկած սուլթանների, անհամ եւ միշտ երիտասարդ աղջիկների՝ պատկերները եւ անիծում էի ուրախ դեղձանիկին եւ բարձրագոչ թութակին, որոնք համարեա ամեն մի սափրատան անհրաժեշտութիւնն են կազմում։ Երբ այդ բոլորից զզւեցի, սկսեցի թերթել անցեալ տարւայ պատկերազարդ թերթի քիչ պատռոտած համարները, որոնք անկարգ թափւած էին աղտոտ կոլոր սեղանի վերայ եւ խորասուզւեցի հին, անցած֊գնացած եղելութիւնների անճառնի պատկերների աշխարհը։
 +
 +
Վերջապէս հասաւ եւ իմ հերթը։ Լսւեց սափրիչի ձայնը․ «գայ հետեւեալը» եւ ես ընկայ հէնց էլի № 2֊ի ձեռքը։ Այդ միշտ այդպէս է պատահում։ Ես համեստ ձայնով նկատեցի, որ շտապում եմ, բայց նա իսկի անումը չը գցեց։ Յետ տարաւ գլուխս եւ վզիս տակից կապեց անձեռոցիկը։ Յետոյ մատներով կոխեց սրբիչը օձիքիս տակը։ Նոյն մատներով նա խառնեց իմ մազերը եւ յայտնեց, որ պէտք է նորանց խուզել։ Ես պատասխանեցի, որ չեմ ուզում խուզել տալ։ Նա դարձեալ մատներով վերի վայր արաւ մազերս եւ ասաց, որ ներկայ հանգամանքներին նայած՝ չափազանց նոքա երկայն են եւ պէտք է կարճացնւեն․ նա մանաւանդ ետեւի կողմից։ Ես բացատրեցի, որ միայն մի շաբաթ է, ինչ ես խուզել եմ տւել մազերս։ Սափրիչը մի վայրկեան տխուր մտածմունքի մէջ ընկաւ եւ յետոյ մի տեսակ նախանձոտ արհամարհանքով հարցրեց․
 +
 +
— Ո՞վ է խուզել։
 +
 +
Ես նորան իսկոյն հանգստացրի՝
 +
 +
— Հէնց դուք ինքներդ։
 +
 +
Յետոյ սկսեց փրփրացնել սապոնը, երբեմնապէս կանգ առնելով եւ հայելուն մօտենալով, որպէս զի լաւ տնտղի կամ իւր կերպարանքը կամ մի որ եւ է պուզուկ։ Յետոյ սապոնեց վերից մինչեւ ներքեւը երեսիս մէկ կէսը եւ ուզում էր սապոնել միւս մասն էլ, երբ յանկարծ նորա ուշքը գրաւեց շների մի կռիւ։ նա վազեց լուսամուտի մօտ եւ կանգնեց այնտեղ, զւարճանալով կռւի տեսքով, մինչեւ որ գրազ չեկաւ միւս երկու սափրիչների հետ եւ երկու շիլինգ տանուլ չը տւաւ։ Այս դէպքը ինձ մեծ ուրախութիւն պատճառեց։ Նա վերջացրեց սապոնելը եւ աւելորդ փրփուրները սկսեց փեռքով թռցնել դէն։
 +
 +
Դորանից յետոյ սկսեց երկայն ժամանակ ածելին սրել մի ինչ որ հնացած կաշու վերայ եւ շարունակելով այդ սրելը՝ նա պատմեց նեխընթաց երեկոյի ժողովրդական դիմակահանդէսի մասին, որտեղ նա ինքը եղել է՝ վերան գցած կարմիր ծիրանի, որի շրջակարը սպիտակ աքիսի մորթից է եղել, ինչպէս այդ վայել է թագաւորներին։ Նորա ընկերները ակնարկներ արին՝ թէ մի տիկին հիացած է եղել դիմակաւոր թագաւորից․ սափրիչս՝ թէեւ ասաց, որ նորա ընկերները նորան ձանձրացրին այդ ակնարկներով, բայց ինքը շատ ուրախ էր այդ վայրահաչութիւնից եւ ուզում էր, որ նա շարունակւի։
 +
 +
Այս հանգամանքը նորան դրդեց մի անգամ եւս նայելու հայելուն։ Նա ածելին վայր դրաւ եւ իւր մազերը սանրեց, ճակատի վերայից մի խոպոպ յետ տանելով եւ մի նուրբ զուգաչափութեամբ քունքի մազերը սանրեց ականջների վերայ։ Մինչ այս մինչ այն՝ իմ թշերին քսած սապոնը չորացաւ, եւ ըստ երեւութին, ծծւեց կաշւիս մէջ։
 +
 +
Վերջապէս սափրիչս սկսեց ածիլել, նախօրոք մատները պարզելով իմ երեսի վերայ, որ տարածի կաշին, եւ անդադար գլուխս պտտեցնելով այս ու այն կողմ, ինչպէս նա յարմար էր դատում։ Քանի որ նա երեսիս կողքի մասերումն էր, ես չարչարւում չէի։ Իսկ երբ նա սկսեց ծնօտս քերել, քերթել եւ մաշկել, պէտք է խոստովանեմ, արտասուքը լքցրաւ աչքերս։
 +
 +
Յետոյ սափրիչը բռնեց թքիցս, որպէս զի ապահով կերպով կարողանայ ածիլել վերի շրթունքիս անկիւնը։ Այս հանգամանքի շնորհիւ, ես մի գիւա արի․ ես համոզւեցի, որ սափրիչս պարտաւորութիւնների մէջն է եղել եւ նաւթի լամպարների սրբելը (նաւթի հոտը ես կարողացայ ճանաչել)։ Իսկ առաջ ես թեթեւամտաբար ինձ հարց էի տալիս, երդեօք ո՞վ էր այդ բանը կատարում՝ սափրիչները թէ նոցատէրը։
 +
 +
Միեւնոյն ժամանակը ես գուշակութիւններ էի անում, թէ որտեղ է սափրիչս բարեհաճելու երեսս կտրելու, բայց նա իմ վճռից առաջ ընկաւ եւ նախ, քան ես կը կարգաւորէի մտածմունքներս, նա թռցրաւ ծնոտիս կաշու մի կտորը։
 +
 +
Դորանից յետոյ՝ սրեց ածելին, որ ի հարկէ՝ նա կարող էր կտրելուց առաջ անել։ Պէտք է ասեմ, որ ես չեմ սիրում շատ տակուց ածիլելը եւ չէի ուզում թոյլ տալ, որ նա երկրորդ անգամ ինձ քերթի։ Ուստի համոզում էի նորան, որ նա թողնի անտանելի գործիքը։ Ես երկիւղ էի կրում, որ նա ածելին պատրաստում է իմ ծնօտի այն մասի համար, ուր մի փոքրիկ բշտիկ կար, որի ածիլելը կրկնելուց շատ պէտք է ցաւէր։ Բայց սափրիչը հանգստացրաւ, ասելով, որ նա պէտք է միայն փոքր ինչ հաւասարեցնի եւ հէնց այդ վայրկեանին դիպաւ արգելւած տեղին։ Ինձ վախեցնող կտրւածքը տեղի ունեցաւ եւ սկսւեց սաստիկ ցաւ։
 +
 +
Այդ ժամանակ իմ չարչարողը թաթախեց սրբիչը դափնեաբալի հեղուկի մէջ եւ սկսեց նորանով սւաղել երեսս․ հարցնող լինի թէ երբ եւ իցէ մէկը աշխարհումս այդ տեսակ լւացե՞լ է իւր երեսը։ Յետոյ սկսեց սրբիչի չոր մասով հարել երեսս, կարծես թէ երբ եւ իցէ աշխարհումս մէկը այդ տեսակ սրբել է իւր երեսը։ Բայց սափրիչները քիչ գիտեն քրիտօնէաբար երես սրբելը։
 +
 +
Այնուհետեւ նա նորից թացացրեց կտրած տեղը, ածեց վերան պուդր, կրկին թացացրեց եւ երեւի անվերջ կը թացացնէր եւ պուդր կʼածէր, եթէ ես վճռողաբար չը բողոքէի։ Այն ժամանակ թշւառականը վերջին անգամ պուդր ածեց երեսիս, յետոյ բռնեց մազերս խուրձի նման եւ սկսեց խառնփնթորել, վերիվայր անել։ Յետոյ առաջարկեց ինձ, որ լւանալ տամ գլուխս սարոնաջրով եւ սկսեց հաւատացնել, որ իմ մազերի համար դա շատ կարեւոր է։ Ես պատասխանեցի, որ երեկւայ օրը ինքս լաւ լւացել եմ բաղնիսումը։  Ուրեմն կրկին նորա խօսքը կտրեցի։
 +
 +
Բայց սափրիչս ձեռք չը վեր առաւ եւ առաջարկեց ինձ մի ինչ որ «մազերի համար կախարդական հեղուկ»։ Ես մերժեցի։ Այն ժամանակ՝ նա սկսեց գովել «տուալետի հրճւանք» անունով նոր մի օծանելիք, որ ուզում էր ինձ վերայ կպցնել։ Կրկին մերժեցի։ Բայց նա յետ չը կացաւ ինձնից եւ առաջարկեց մի ինչ որ իւր հնարած անպիտան ատամնադեղ։ Երբ որ այդ էլ չը գնեցի, նա ինձ առաջարկեց, որ գոնէ մի զմելի գնեմ։
 +
 +
Այս առուտուրի անաջողութիւնից յետոյ, նա չը լսելով բողոքիս՝ ինձ ոտից մինչեւ գլուխ սրսկեց հօտաւէտ հեղուկով, մազերս տեղահան արաւ եւ բաւական էլ դուրս հանեց արմատից, իսկ մնացածները սանրեց, կարգին ճղեց եւ հարթեց։
 +
 +
Վերջապէս երբ նա սկսեց իմ նոսր ունքերս էլ սանրել եւ շարունակել իւր լեզւագարութիւնը — ես լսեցի կէսօրւայ զանգը եւ այդտեղ սրտի ցաւով իմացայ, որ հինգ րոպէ ուշացել եմ երկաթուղու գնացքից։ Այդ ժամանակ միայն նա հանեց վզիցս սրբիչը, զգոյշ թափ տւաւ երեսիս վերայ եղածը, մի անգամ էլ խոզանակը խաղացրեց ունքերիս վերայով եւ ուրախ բացականչեց․
 +
 +
— Գայ հետեւեալը։
 +
 +
Այս միեւնոյն սափրիչը երկու ժամից յետոյ յանկարծ ուշաթափւեց եւ մեռաւ կաթւածից։
 +
 +
Ես չարախնդացութեամբ ուզում եմ վրէժս առնել նորանից․ ուստի վճռել եմ գնալ նորա թաղման։

Ընթացիկ տարբերակը 13:53, 21 Հոկտեմբերի 2016-ի դրությամբ

Փրկարար ձայնը

հեղինակ՝ Մարկ Տուէն
աղբյուր՝ «Զւարճալի պատմւածքներ»