Պրոֆեսոր Ռոուսի փորձը
հեղինակ՝ Կարել Չապեկ |
Պրոֆեսոր Ռոոսի փորձը
Ներկաների թվում էին ներքին գործոց և արդարադատության նախարարները, ոստիկանության պետը, պառլամենտի մի շարք դեպուտատներ ու բարձր աստիճանավորներ, նշանավոր իրավագետներ ու գիտնականներ և, իհարկե, մամուլի ներկայացուցիչներ․ ախր առանց նրանց երբեք գործը գլուխ չի գալիս։
― Ջենտլմեննե՛ր, ― սկսեց Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռոուսը, չեխական ծագում ունեցող նշանավոր ամերիկացին։ ― Այն փորձը, որ ես ձեզ․․․ ը֊ը․․․ պետք է ցույց տամ, հիմնված է մի շարք գիտնական կոլեգաների և նախորդների հետազոտությունների վրա։ Այդպիսով indeed,[1] իմ փորձը ինչ֊որ հայտնագործություն չէ․․․ Այդ․․․ ը֊ը․․․ really[2]․․․ ինչպես ասում են, մորուքավոր նորույթ է, ― պրոֆեսորը փայլեց, հիշելով, թե այդ համեմատությունը ինչպես է հնչում չեխերեն։ ― Ես, իսկապես ասած, մշակել եմ միայն որոշ տեսական հայտնագործությունների պրակտիկ կիրառության մեթոդը։ Խնդրում եմ ներկա գտնվող քրեագետներին իմ experinces[3] մասին դատել դրանց պրակտիկ չափանիշների տեսակետից։ Well.[4]
Եվ այսպես, իմ մեթոդը հետևյալն է․ ես ասում եմ մի բառ, իսկ դուք պետք է անմիջապես ասեք մեկ ուրիշ բառ, որ այդ պահին ձեր միտքը կգա, եթե դա նույնիսկ լինի անհեթեթություն non-sens, անմտություն։ Ձեր բառերի հիման վրա վերջում ես կասեմ, թե ինչ եք պահել ձեր մտքում, ինչի մասին եք մտածում և ինչ եք թաքցնում։ Հասկանո՞ւմ եք։ Ես տեսական բացատրությունները բաց կթողնեմ ու չեմ խոսի ասոցիատիվ մտածողության, արգելակված ռեֆլեկսների, ներշնչման ու այլ բաների մասին։ Կարճ ասած՝ փորձի ընթացքում դուք պետք է լիովին անջատեք ձեր կամնքն ու դատողությունը։ Դա ազտատություն կտա ձեր ենթագիտակցական ասոցիացիաներին, որոնց շնորհիվ ես կարող եմ թափանցել․․․ ը֊ը․․ Well,what's on the bottom or your mind...
― Ձեր գիտակցության խորքերը, ― հուշեց մեկը։
― Ճիշտ այդպես, ― գոհունակությամբ հաստատեց Ռոուսը։ ― Դուք պետք է automatically[5] արտաբերեք այն ամենը, ինչ տվյալ պահին գալիս է ձեր միտքը, առանց որևէ Control: Իմ խնդիրը կլինի վերլուծել ձեր պատկերացումները։ That's all:[6] Սկզբում ես իմ փորձը կկատարեմ քրեական դեպքի վրա․․․ ը֊ը․․․ մի հանցագործի վրա, իսկ հետո ներկաներից որևէ մեկի։ Well, ոստիկանության պետը հիմա կբնութագրի այստեղ բերված հանցագործին։ Խնդրեմ, պարոն պետ։
Ոստիկանապետը վեր կացավ։
― Պարոնայք, այն մարդը, որին դուք հիմա կտեսնեք, փականագոծ Չենեկ Սուհանեկն է, Զաբեգլիցում սեփական տանտեր։ Նա արդեն մեկ շաբաթ է, ինչ գտնվում է կալանքի տակ․ նրան կասկածում են երկու շաբաթից ի վեր անհետ կորած տաքսու վարորդ Յոզեֆ Չեպելկայի սպանության մեջ։ Կասկածի հիմքերը հետևյալներն են․ անհետացած Չեպելկայի մեքենան գտնված է ձերբակալված Սուհանեկի սարայում։ Ղեկանիվի վրա և վարորդի նստատեղի տակ հայտնաբերված են մարդկային արյան հետքեր։ Ձերբակալվածը համառորեն ուրանում է, ասելով, որ ավտոն գնել է Չեպելկայից վեց հազարով, որովհետև ուզում էր տաքսու վարորդ դառնալ։ Հաստատված է․ անհետացած Չեպելկան իսկապես ասել է, որ մտադիր է թողնել իր արհեստը, վաճառել մեքենան ու վարձվել մի տեղ իբրև վարորդ։ Սակայն մինչև այժմ ոչ մի տեղ չեն գտել նրան։ Քանի որ այլևս ուրիշ տվյալներ չկան, ձերբակալված Սուհանեկը պետք է հանձնվի Պանկարցի ենթաքննական բանտին․․․ Բայց ես թույլտվություն եմ ստացել, որպեսզի մեր հռչակավոր հայրենակից պրոֆեսոր Չ․ Դ․ Ռոուսը իր փորձը կատարի նրա վրա։ Եվ այսպես, եթե պարոն պրոֆեսորը կամենում է․․․
― Well, ― ասաց պրոֆեսորը, եռանդով նշումներ կատարելով ծոցատետրում։ ― Խնդրեմ թույլ տաք նրան այստեղ բերելու։
Ոստիկանապետի նշանով մի ոստիկան ներս բերեց Չենեկ Սուհանեկին, մռայլ մի մարդու, որի դեմքին գրված էր․ «Բոլորդ էլ գնացեք գիտեք ուր․․․ ինձ հեշտությամբ թակարդ չեք գցի»։ Երևում էր, որ Սուհանեկը հաստատ որոշել է մնալ իր խոսքին։
― Մոտեցեք, ― խստությամբ ասաց պրոֆեսոր Չ․ Դ․ Ռոուսը։ ― Ես ձեզ չեմ հարցաքննի։ Միայն կարտասանեմ բառեր, իսկ դուք պետք է ի պատասխան ասեք առաջին իսկ պատահած բառը, որ մտքներդ կգա։ Հասկանալի՞ է։ Եվ այսպես, ուշադրություն։ Բաժակ։
― Զիբիլ, ― չարախնդությամբ վրա բերեց Սուհանեկը։
― Լսեցեք, Սուհանեկ, ― արագ միջամտեց ոստիկանապետը։ ― Եթե դուք չպատասխանեք ինչպես հարկն է, ես կհրամայեմ ձեզ հարցաքննության տանել, և ամբողջ գիշեր կմնաք այնտեղ։ Պա՞րզ է։ Այդ ի նկատի ունեցեք։ Դե, նորից ենք սկսում։
― Բաժակ, ― կրկնեց պրոֆեսոր Ռոուսը։
― Գարեջուր, ― փնթփնթաց Սուհանեկը։
― Այ սա ուրիշ բան է, ― ասաց նշանավոր մարդը։ ― Հիմա ճիշտ է․․․
Սուհանեկը կասկածամտությամբ աչքը խեթեց նրա վրա։ Այս ամենը արդյոք ծուղակ չի՞։
― Փողոց, ― շարունակեց պրոֆեսորը։
― Սայլեր, ― դժկամությամբ արձագանքեց Սուհանեկը։
― Պետք է ավելի արագ պատասխանել։ Տնակ։
― Դաշտ։
― Խառատի դազգահ։
― Արույր։
― Շատ լավ է։
Ինչպես երևում է, Սուհանեկն արդեն դեմ չէր այդ խաղին։
― Մայրիկ։
― Մորաքույր։
― Շուն։
― Տնակ։
― Զինվոր։
― Հրետանավոր։
Հարց ու պատասխանը գնալով արագանում էր։ Դա զվարճացնում էր Սուհանեկին։ Նման է թղթախաղի, և ինչի մասին ասես, որ չի հիշում․․․
― Ճանապարհ, ― նետեց Ռոուսը սրընթաց տեմպով։
― Խճուղի։
― Պրագա։
― Բերոուն։
― Թաքցնել։
― Թաղել։
― Մաքրում։
― Բծեր։
― Քուրջ։
― Պարկ։
― Բահ։
― Պարտեզ։
― Փոս։
― Ցանկապատ։
― Դիակ։
Լռություն։
― Դիակ, ― համառորեն կրկնեց պրոֆեսորը։ ― Դուք նրան թաղել եք ցանկապատի տակ։ Այդպե՞ս է։
― Ես այդպիսի բան չեմ ասել, ― բացականչեց Սուհանեկը։
― Դուք նրան թաղել եք ձեր պարտեզի ցանկապատի տակ, ― վճռականորեն կրկնեց Ռոուսը։ ― Դուք Չեպելկային սպանել եք Բերոունի ճանապարհին ու պարկով մաքրել մեքենայի արյունը Ամեն ինչ պարզ է։
― Ճիշտ չի, ― բղավեց Սուհանեկը։ ― Ես տաքսին գնել եմ Չեպելկայից։ Ես թույլ չեմ տա գլուխս յուղել։
― Լռեցեք, ― ասաց Ռոուսը։ ― Խնդրում եմ ոստիկաններ ուղարկել դիակը գտնելու։ Իսկ մնացյալն արդեն իմ գործը չէ։ Ջենտլմեններ, ուշադրություն դարձրեք՝ ամբողջ փորձը տևեց տանսյոթ րոպե։ Դա շատ արագ եղավ, որովհետև չնչին պատահար էր։ Սովորաբար պահանջվում է մոտ մեկ ժամ։ Հիմա խնդրում եմ ինձ մոտ ներկաներից որևէ մեկին։ Ես փորձը կկրկնեմ։ Դա կտևի բավական երկար։ Չէ որ ես չգիտեմ նրա secret, ինչպե՞ս են ասում։
― Գաղտնիքը, ― հուշեց հանդիսականներից մեկը։
― Գաղտնիքը, ― ուրախացավ մեր հռչակավոր հայրենակիցը։ ― Գիտեմ, այդ նույնն բանն է։ Փորձը մեզանից երկար ժամանակ կխլի, մինչև որ փորձարկվողը կբացահայտի իր բնավորությունը, անցյալը և ամենածածուկ ideas...
―Մտքերը, ― հուշեցին հասարակությունից։
― Well: Եվ այսպես, պարոնայք, խնդրեմ, ո՞վ է կամենում փորձի ենթարկվել։
Դադար։ Ինչ֊որ մեկը փխկփխկաց, բայց ոչ ոք չշարժվեց տեղից։
― Խնդրեմ, ― կրկնեց պրոֆեսոր Ռոուսը։ ― Ախր դա ցավ չի պատճառում։
― Գնացեք, կոլեգա, ― շշնջաց ներքին գործոց նախարարը արդարադատության նախարարին։
― Դու գնա իբրև մեր կուսակցության ներկայացուցիչ, ― հրհրում էին իրար դեպուտատները։
― Դեպարտամենտի դիրեկտորը դուք եք, դուք էլ պետք է գնաք, ― բզում էր մի աստիճանավոր մի ուրիշ նախարարության իր կոլեգային։
Ստեղծվեց մի անհարմար վիճակ․ ներկաներից ոչ ոք չէր ուզում տեղից վեր կենալ։
― Խնդրում եմ ձեզ, ջենտլմեններ, ― երրորդ անգամ կրկնեց ամերիկացի գիտնականը։ ― Հուսով եմ, չե՞ք վախենում, որ երևան կգան ձեր թաքուն մտքերը։
Ներքին գործոց նախարարը շուռ եկավ դեպի ետևի կարգերն ու ֆշշացրեց․
― Դե, որևէ մեկդ գնացեք։
Հասարակության խորքում ինչ֊որ մեկը համեստորեն հազաց ու ոտքի կանգնեց։ Դա նիհար, տարեց մի մարդ էր՝ հուզմունքից շարժվող ադամախնձորով։
― Ես․․․ հըմ․․․ քաշվելով ասաց նա, ― եթե ուրիշ ոչ ոք․․․ ապա ես, թերևս թույլ տամ ինձ․․․
― Մոտ եկեք, ― ընդհատեց նրան ամերիկացին։ ― Նստեցեք այստեղ։ Ասացեք առաջին պատահած բառը, որ մտքներդ կգա։ Խորհել, մտածել չի կարելի, ասենք mechanically,[7] անգիտակցաբար։ Հասկացա՞ք։
― Այո֊ս, ― շտապով պատասխանեց փորձարկվողը, ըստ երևույթին շփոթված այդպիսի երևելի հասարակության ուշադրությունից։ Ապա նա հազաց պրծավ ու վախեցած աչքերը ճպճպացրեց, ինչպես հասունության ատեստատի քննություն տվող գիմնազիստ։
― Կաղնի։
― Հզոր, ― փսփսաց փորձարկվողը։
― Ինչպե՞ս, ― հարցրեց պրոֆեսորը, ասես չհասկանալով։
― Անտառի հսկա, ― ամաչկոտությամբ բացատրեց մարդը։
― Ախ այդպե՜ս։ Փողոց։
― Փողոց․․․ փողոց հանդիսավոր զարդարված։
― Դուք ի՞նչը ի նկատի ունեք։
― Որևէ տոնակատարություն։ Կամ թաղում։
― Ա՜։ Դե, այդ դեպքում հարկավոր էր պարզապես ասել՝ «տոնակատարություն»։ Հնարավորին չափ մեկ բառով։
― Խնդրեմ․․․
― Եվ այսպես։ Առևտուր։
― Ծաղկող։ Մեր վաճառականության ճգնաժամ։ Փառք վաճառողներին։
― Հը՜մ․․․ Հիմնարկություն։
― Թույլ տվեք հարցնել՝ ինչպիսի՞․․․
― Միևնույն չէ՞։ Ասացեք որևէ բառ։ Արագ։
― Եթե դուք հաճեիք ասել «հիմնարկություններ»․․․
― Well, հիմնարկություններ։
― Համապատասխան, ― ուրախ բացականչեց մարդը։
Սուրճ։
― ․․․ և աքցան։ Պատասխանը աքցանով դուրս քաշել։ Դժբախտի գլուխը ջնջխվեց աքցանով։
― Curious,[8] ― փնթփնթաց գիտնականը։ ― Արյուն։
― Ալ, ինչպես արյուն։ Անմեղ թափած արյուն։ Արյամբ գրված պատմություն։
― Հուր։
― Հրով և սրով։ Խիզախ հրշեջ։ Բոցավառ ճառ։ Mene tekel:[9]
― Տարօրինակ դեպք է, ― մտահոգությամբ ասաց պրոֆեսորը։ ― Մեկ անգամ ևս կրկնեք։ Լսեցեք, դուք պետք է արձագանքեք միայն ամենաառաջին տպավորությանը։ Ասացեք այն, ինչ automatically արտասանում են ձեր շրթունքները, երբ իմ բառերը լսում եք։ Co on:[10] Ձերռք։
― Եղբայրական օգնության ձեռք։ Դրոշակ պահող ձեռք։ Ամուր սեղմված բռունցք։ Ձեռքից անմաքուր։ Հասցնել ձեռքին։
― Աչքեր։
― Ֆեմիդայի կապած աչքերը։ Աչքի գերան։ Տեսնել ճշմարտությունը։ Ականատես։ Աչքին թոզ փչել։ Մանկան անմեղ հայացք։ Աչքի լույսի պես պահպանել։
― Այդքան շատ պետք չէ։ Գարեջուր։
― Իսկական պլզենյան։ Ալկոհոլի բթացում։
― Երաժշտություն։
― Ապագայի երաժշտություն։ Վաստակավոր անսամբլ։ Մենք երաժիշտների ժողովուրդ ենք։ Կախարդիչ հնչյուններ։ Տերությունների համերգ։ Խաղաղ շվի։ Մարտական ֆանֆարներ։ Ազգային հիմն։
― Շիշ։
― Ծծմբաթթվի։ Դժբախտ սեր։ Սարսափելի տանջանքներով մեռավ հիվանդանոցային մահճակալին։
― Թույն։
― Թույն ու լեղի խմեցրած։ Ջրհորի թունավորում։
Պրոֆեսոր Ռոուսը ծոծրակը քորեց։
― Never heard that[11]․․․ Խնդրում եմ ձեզ կրկնել։ Ջենտլմեններ, ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն բանի վրա, որ միշտ պետք է սկսել ամենա plain,[12] չափավոր հասկացություններից, պարզելու համար փորձարկվողի հետաքրքրությունները, նրա profession, զբաղմունքը։ Այդպես, շարունակում ենք։ Հաշիվ։
― Պատմության հաշվեկշիռ։ Հաշիվները մաքրել թշնամու հետ։ Ապրել ուրիշի հաշվին։
― Հըմ․․․ Թուղթ։
― Թուղթը ամոթից կարմրեց, ― ուրախացավ փորձարկվողը։ ― Արժեթղթեր։ Թուղթն ամեն ինչ կտանի։
― Bless you,[13]― ասաց պրոֆեսորը թթված։ ― Քար։
― Քարալեխ անել։ Տապանաքար։ Հավերժ հիշատակ, ― զվարթ տոնով շարեց փորձարկվողը։ ― Ave, anima pia:[14]
― Սայլ։
― Հաղթական մարտակառք։ Ջագերնաուտի[15] Շտապ օգնության կառք։ Մնջախաղի խմբի նախշված բեռնավտո։
― Ահա, ― բացականչեց գիտնականը։ ― That's il:[16] Հորիզոն։
― Ամպամած, ― ակնհայտ բավականությամբ արձագանքեց փորձարկվողը։ ― Ամպերը մեր քաղաքական հորիզոնում։ Նեղ հորիզոն։ Բաց անել նոր հորիզոններ։
― Զենք։
― Թունավորված զենք։ Մինչև ատամները զինված։ Ծածանվող դրոշներով։ Հարվածել թիկունքին։ Ուխտադրուժ հարձակում, ― ուրախ բլբլացրեց փորձարկվողը։ ― Մարտի փոշի։ Ընտրական պայքար։
― Տարերք։
― Մոլեգնող։ Տարերային հակահարված։ Չարանենգ տարերք։ Իր տարերքում։
― Բավական է, ― կանգնեցրեց նրան պրոֆեսորը։ ― Դուք ժուռնալիստ եք, այո՞։
― Միանգամայն ճիշտ է, ― քաղաքավարությամբ պատասխանեց փորձարկվողը։ ― Ես ռեպորտյոր Վաշատկոն եմ։ Երեսուն տարի է՝ աշխատում եմ թերթում։
― Շնորհակալություն, ― չոր֊չոր գլուխ տվեց մեր նշանավոր ամերիկացի հայրենակիցը։ ― Finiche d gentlement:[17] Այս մարդու պատկերացումների վերլուծումով մենք կպարզենք, որ․․․ ը֊ը, որ նա ժուռնալիստ է։ Կարծում եմ, շարունակելն անիմաստ է։ It would only waist time. So sorry, gentlemen.[18]- ↑ Իսկապես (անգլ․)։
- ↑ Դե․․․ (անգլ․)։
- ↑ Փորձերի (անգլ․)։
- ↑ Լավ (անգլ․)։
- ↑ Ավտոմատիկորեն (անգլ․)։
- ↑ Ահա և բոլորը։ (անգլ․)։
- ↑ Մեքենայորեն, ավտոմատորեն (անգլ․)։
- ↑ Հետաքրքիր է (անգլ․)։
- ↑ Ավելի ճիշտ ― «Mane tekel fares» ― մանե, թեկել, ֆարես ― հաշվեց, կշռեց, բաժանեց։ Մարգարեական սպառնալիք, որ ըստ Աստվածածնի, մի աներևույթ ձեռք գրեց պատի վրա այն դահլիճում, որտեղ Բաբելոնի Բագդասար թագավորը վերջին խնջույքն էր անում, մինչդեռ Կյուրոսն արդեն ներխուժել էր Բաբելոն։ Գործ է ածվում իբրև գուշակություն վերահաս անխուսափելի աղետի։ (Ծ․ թ․)։
- ↑ Շարունակեցեք։ (անգլ․)։
- ↑ Երբեք նման բան չեմ տեսել․․․ (անգլ․)։
- ↑ Պարզ (անգլ․)։
- ↑ Շնորհակալ եմ ձեզանից (անգլ․)։
- ↑ Ողջույն քեզ, բարեպաշտ հոգի (լատ․)։
- ↑ Ջագերնաուտ (ջանատհա) ― հնդկական Վիլնու աստծու մարմնավորումներից մեկը։ Կրոնական տոների ժամանակ քուրմերը նրա պատկերը տանում էին տասնվեցանիվանի վիթխարի մարտակառքով։ (Ծ․թ․)։
- ↑ Ահա թե ինչ (անգլ․)։
- ↑ Սրանով ավարտում եմ, ջենտլմեններ (անգլ․)։
- ↑ Իզուր ժամանակ չվատնենք։ Ներեցեք ջենտլմեններ (անգլ․)։</rer>
― Այստեղ նայեք, ― երեկոյան բացականչեց ռեպորտյոր Վաշատկոն, ― խմբագրության փոստը աչքի անցկացնելիս։ ― Ոստիկանությունը հաղորդում է, որ Չեպելկայի դիակը գտնված է։ Փաթաթված է եղել արյունոտ պարկի մեջ ու թաղված Սուհանեկի պարտեզի ցանկապատի տակ։ Այդ Ռոուսը կեցցե։ Չես կարող հավատալ, կոլեգա, թերթի մասին ես ծպտուն իսկ չէի հանել, իսկ նա գուշակեց, որ ժուռնալիստ եմ։ «Պարոնայք, ասում է, ձեր առջև կանգնած է նշանավոր վաստակավոր մի ռեպորտյոր․․․»։ Ես նրա ելույթի հաշվետվության մեջ գրել եմ․ «Մասնագետների շրջանում մեր հայրենակցի եզրահանգումները արժանացան բարձր գնահատականի»։ Սպասեք, սա հարկավոր է ուղղել։ Ասենք այսպես․ «Մասնագետների շրջանում մեր հռչակավոր հայրենակցի հետաքրքիր եզրահանգումները արժանացան բարձր գնահատականի»։ Այ հիմա լավ է։
- ↑ Իսկապես (անգլ․)։
- ↑ Դե․․․ (անգլ․)։
- ↑ Փորձերի (անգլ․)։
- ↑ Լավ (անգլ․)։
- ↑ Ավտոմատիկորեն (անգլ․)։
- ↑ Ահա և բոլորը։ (անգլ․)։
- ↑ Մեքենայորեն, ավտոմատորեն (անգլ․)։
- ↑ Հետաքրքիր է (անգլ․)։
- ↑ Ավելի ճիշտ ― «Mane tekel fares» ― մանե, թեկել, ֆարես ― հաշվեց, կշռեց, բաժանեց։ Մարգարեական սպառնալիք, որ ըստ Աստվածածնի, մի աներևույթ ձեռք գրեց պատի վրա այն դահլիճում, որտեղ Բաբելոնի Բագդասար թագավորը վերջին խնջույքն էր անում, մինչդեռ Կյուրոսն արդեն ներխուժել էր Բաբելոն։ Գործ է ածվում իբրև գուշակություն վերահաս անխուսափելի աղետի։ (Ծ․ թ․)։
- ↑ Շարունակեցեք։ (անգլ․)։
- ↑ Երբեք նման բան չեմ տեսել․․․ (անգլ․)։
- ↑ Պարզ (անգլ․)։
- ↑ Շնորհակալ եմ ձեզանից (անգլ․)։
- ↑ Ողջույն քեզ, բարեպաշտ հոգի (լատ․)։
- ↑ Ջագերնաուտ (ջանատհա) ― հնդկական Վիլնու աստծու մարմնավորումներից մեկը։ Կրոնական տոների ժամանակ քուրմերը նրա պատկերը տանում էին տասնվեցանիվանի վիթխարի մարտակառքով։ (Ծ․թ․)։
- ↑ Ահա թե ինչ (անգլ․)։
- ↑ Սրանով ավարտում եմ, ջենտլմեններ (անգլ․)։
- ↑ Իզուր ժամանակ չվատնենք։ Ներեցեք ջենտլմեններ (անգլ․)։</rer> ― Այստեղ նայեք, ― երեկոյան բացականչեց ռեպորտյոր Վաշատկոն, ― խմբագրության փոստը աչքի անցկացնելիս։ ― Ոստիկանությունը հաղորդում է, որ Չեպելկայի դիակը գտնված է։ Փաթաթված է եղել արյունոտ պարկի մեջ ու թաղված Սուհանեկի պարտեզի ցանկապատի տակ։ Այդ Ռոուսը կեցցե։ Չես կարող հավատալ, կոլեգա, թերթի մասին ես ծպտուն իսկ չէի հանել, իսկ նա գուշակեց, որ ժուռնալիստ եմ։ «Պարոնայք, ասում է, ձեր առջև կանգնած է նշանավոր վաստակավոր մի ռեպորտյոր․․․»։ Ես նրա ելույթի հաշվետվության մեջ գրել եմ․ «Մասնագետների շրջանում մեր հայրենակցի եզրահանգումները արժանացան բարձր գնահատականի»։ Սպասեք, սա հարկավոր է ուղղել։ Ասենք այսպես․ «Մասնագետների շրջանում մեր հռչակավոր հայրենակցի հետաքրքիր եզրահանգումները արժանացան բարձր գնահատականի»։ Այ հիմա լավ է։ <references/>