Վերջին թարմացում 1 Փետրվարի 2016, 23:18

Գիշերը

23:18, 1 Փետրվարի 2016 տարբերակ, Դավիթ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Գիշերը

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ (իսպաներեն և ռուսերեն տարբերակների հիման վրա)

Գիշերը հանձնում է իր կախարդական

նպատակը՝ բացահայտել տիեզերքը,
անվերջանալի ճյուղավորումները
պատճառների և հետևանքների,
որոնք կորչում են անհատակ ժամանակի շրջապտույտում։
Գիշերն ուզում է, որ գիշերը մոռանաս
անունդ, արյունդ և նախնիներիդ,
բոլոր բառերը, ամեն մի արցունքը,
որ կարող էր սովորեցնել քեզ արթնությունը,
երկրաչափերի երևակայական կետը,
գիծը, հարթությունը, խորանարդը, բուրգը
գլանը, գունդը, ծովն, ալիքները,
այտդ բարձի վրա, նոր անկողնու թարմությունը,
այգիները, կայսրությունները, կասրերին, Շեքսպիրին
և որ ավելի դժվար է, նրան, ում սիրում ես։
Զարմանալիորեն, մի հաբը կարող է

ջնջել ամբողջ տիեզերքը՝ քաոս ստեղծելով։